— Ինչպես տեսնում ես,— պատասխանեց Մարեկը,— թդթի վրա պատկերում եմ Ավստրիայի հերոս պաշտպաններին, բայց դա ինձ ոչ մի կերպ չի հաջողվում։ Առկա է միայն «N»-ը։ Ընդգծում եմ, այդ տառը ներկայումս հասել է արտակարգ կատարելության և ավելի մեծ կատարելության կհասնի ապագայում։ Կապիտան Սագները, բացի իմ արդեն հայտնի ընդունակություններից, իմ մեջ հայտնաբերել է մաթեմատիկական բացառիկ տաղանդ։ Ես հիմա պետք է ստուգեմ գումարտակի հաշիվները և առայժմ հանգել եմ այն եզրակացության, որ գումարտակը միանգամայն պասիվ է և միայն առիթի է սպասում որևէ կերպ համաձայնության գալու իր ռուս վարկատուների հետ, քանի որ և պարտությունից, և հաղթանակից հետո ամբողջ թափով գողանում են։ Ի դեպ, դա կարևոր չէ։ Եթե նույնիսկ մեզ գլխովին ջախջախեն,— ահավասիկ մեր հաղթանակի փաստաթուղթը, քանի որ ինձ, որպես մեր գումարտակի պատմաբանի, պատվավոր առաջադրանք է տրված գրելու․ «Գամարտակը նորից գրոհի նետվեց թշնամու վրա, որն արդեն կարծում էր, թե հաղթանակն իր կողմն է։ Մեր զինվորների հարձակումը և սվինագրոհը մի րոպեի գործ եղան։ Թշնամին գլխապատառ փախչում է, թափվում իր իսկ խրամատների մեջ, մենք նրան սվիններով անխնա խոցոտում ենք, այնպես որ նա անկանոն կերպով լքում է խրամատները, մեր ձեռքում թողնելով վիրավորված ու չվիրավորված գերիներ։ Դա ամենափառապանծ պահերից մեկն է։ Ով մարտից հետո ողջ կմնա, դաշտային փոստով մի այսպսի նամակ կուղարկի տուն․ «Քամակին տվին, թանկագի՛ն կնիկ։ Ես ողջ և առողջ եմ։ Մեր չարաճճիկին ծծից կտրե՞լ ես։ Միայն թե նրան մի սովորեցրու ուրիշներին պապա ասել, դա ինձ համար հաճելի չի լինի»։ Հետո գրաքննությունը նամակից կջնջի «քամակին տվին»-ը, քանի որ հայտնի չէ, թե ում քամակին են տվել, դա կարելի է տարբեր կերպ հասկանալ, որովհետև պարզ չի արտահայտված։
— Գլխավորը պարզ արտահայտվելն է,— ասաց Շվեյկը։— Երբ 1912 թվին Պրագայի սուրբ Իգնատիոս եկեղեցում միսիոներներն էին սպասարկում, նրանց մեջ մի քարոզիչ կար, որն ամբիոնից ասաց, թե հավանաբար ինքը երկնքում ոչ ոքի չի հանդիպի։ Այդ իրիկնային ժամերգությանը ներկա էր թիթեղագործ Կուլիշեկը։ Ժամերգությունից հետո նա եկավ գինետուն և այն միտքը հայտնեց, թե երևի միսիոները շատ վատ բաներ է արել, եթե եկեղեցում ի լուր ամենքի հայտարարում է, թե երկնքում ոչ ոքի չի հանդիպի։ Եվ ինչո՞ւ են թողնում, որ այդպիսի մարդիկ ամբիոն բարձրանան։ Պետք է միշտ պարզ ու հասկանալի խոսել, և ոչ թե երկիմաստ բաներ ասել։ Բրեյշկների մոտ շատ տարիներ առաջ մի կառավարիչ կար։ Սա մի վատ սովորություն ուներ, աշխատանքից վերադառնալով կատարը տաք, միշտ մտնում էր մի սրճարան, այնտեղ անծանոթ այցելուների հետ բաժակ-բաժակի տալիս և մի գլուխ կրկնում․ «Մենք ձեզ վրա, դուք մեզ վրա․․․»։ Մի անգամ Հիհլավում ապրող մի հարգարժան պան այդ խոսքի համար այնպես հասցրեց նրա ատամներին, որ երբ առավոտյան ատամներն ավլում էին, սրճարանատերը կանչեց իր աղջկան, որ հինգերորդ դասարանի աշակերտուհի էր, և հարցրեց, թե տարեց մարդը քանի ատամ է ունենում։ Աղջիկն այդ բանը չգիտեր, որի պատճառով հայրը տվեց-հանեց նրա երկու ատամը, իսկ հաջորդ օրը կառավարչից մի նամակ ստացավ, որով նա ներողություն էր խնդրում իր պատճառած անախորժությունների համար և բացատրում, թե իբր ինքը չի ցանկացել որևէ անպարկեշտ բան ասել, թե հասարակությունը իրեն չի հասկացել, որովհետև «մենք ձեզ վրա, դուք մեզ վրա»-ն պարզապես նշանակում է․ «Մենք ձեզ վրա, դուք մեզ վրա չպետք է բարկանանք»։ Ով երկիմաստ բաներ է ասում, պարտավոր է ասելիքը կշռադատել։ Անկեղծ մարդը, որ ինչ մտածում, այն էլ ասում է, հազվադեպ է ծեծ ուտում։ Իսկ եթե մի քանի անգամ ուտի էլ, առհասարակ կգերադասի մարդկանց մոտ լեզուն իրեն քաշել։ Ճիշտ է, այդպիսի մարդու մասին մտածում են, թե նենգ է ու չգիտեմ էլ ինչ է, և նրան էլ շատ անգամ կդնքստեն ինչպես հարկն է, բայց այդ ամենը կախված է նրա խոհեմությունից ու ինքնազսպումից։ Այստեղ արդեն նա պետք է հաշվի առնի, որ ինքը մենակ է, իսկ իր դեմ շատերը կան, որ իրենց վիրավորված են զգում, և եթե սկսի նրանց հետ կռվել, ապա երկու-երեք անգամ ավելի ծեծ կուտի։ Այդպիսի մարդը պետք է համեստ ու համբերող լինի։ Նուսլիում մի պան է ապրում, անունը Հաուբեր։ Մի կիրակի օր նա վերադառնում էր քաղաքից դուրս՝ Բարդունկովոյի ջրաղացի մոտ կատարած զբոսանքից, և Կուդրատիցիի խճուղու վրա սխալմամբ նրա մեջքը դանակ խրեցին։ Եվ այդպես էլ դանակը մեջքին տուն եկավ։ Կինը նրա պիջակը հանելիս խնամքով դանակը դուրս քաշեց, իսկ ցերեկը դրանով գյուլյաշի համար միս էր կտրտում, քանի որ հիանալի դանակ էր, զոլինգենյան մետաղից շինած և շատ լավ սրած, իսկ նրանց տան բոլոր դանակներն այնքան բութ էին, որ բանի պետք չէին գալիս։ Հետո կինը ցանկացավ տնտեսության մեջ այդպիսի դանակների մի ամբողջ կոմպլեկտ ունենալ, և ամեն կիրակի ամուսնուն ուղարկում էր Կունդրատիցիում զբոսնելու։ Բայց ամուսինն այնքան համեստ էր, որ գնում էր միայն Բանգետների մոտ։ Նա լավ գիտեր, որ եթե գտնվում է նրանց խոհանոցում, ապա ավելի շուտ Բանգետը նրան դուրս կշպրտի, քան մի ուրիշը ձեռք կտա։
— Բոլորովին չես փոխվել,— ասաց Շվեյկին հոժարականը։
Շվեյկը զինվորի հաստատուն քայլվածքով դիմեց դեպի քահանայի տունը, երգելով․
Հապա նայիր, նայիր տես,<br />Ինձ նայիր դու, սիրելի՛ս,<br />Տե՛ս ինչպես եմ քայլում ես,<br />Տղայի պես ման գալիս․․․
Շվեյկը մտավ քահանայի տունը և բարձրացավ վեր, որտեղից լսվում էին սպաների ձայները։
— Տանը, երբ խոզ էինք մորթում,— սկսեց պատմել Բալոունը, խժռելով փոքրիկ արնաերշիկը,— նախ ուտում էի մի կտոր բուժենինա, ամբողջ դունչը, սիրտը, ականջը, մի կտոր լյարդ, երիկամները, փայծախը, մի կտոր զիստ, լեզուն, իսկ հետո․․․— Եվ հանգիստ ձայնով, ասես հեքիաթ էր պատմում, ավելացրեց․— Իսկ հետո գալիս էին լյարդաթոքի երշիկները, վեց հատ, տասը հատ, տռուզ արնաերշիկները, կորկոտի, փռնչորի երշիկները, այնպես որ մարդ չէր իմանում որից սկսի, կորկոտի՞ թե փռնչորի երշիկներից։ Ամեն ինչ հալվում էր լեզվիդ վրա, անո՜ւշ բուրում, և ուտում ես, ուտում․․․
— Ես կարծում եմ,— շարունակեց Բալոունը,— գնդակն ինձ կխնայի, բայց ահա սովը հոգիս հանում է, և կյանքումս այլևս չեմ տեսնի այնպիսի արյունի ֆարշ, որ մեր տանն էր լինում։ Ճիշտ է ղոնդողը դոնդողը այնքան էլ չէի սիրում, միայն դողդողում է ու փորը չի կշտացնում։ Բայց, կնիկս, ընդհակառակը, դոնդողի համար հոգի էր տալիս։ Իսկ ես այս դոնդողն ու մի կտոր ականջն էլ էի ափսոսում, ցանկանում էի բոլորն ինքս ուտեմ և ուտեմ սրտիս ուզածին պես։ Չէի գնահատում ես դա, այդ բոլոր սքանչելիքները, այդ ամբողջ բարեկեցությունը։ Մի անգամ աներոջս համար, որ իր զավակների խնամքի տակ էր ապրում, մի խոզ մորթեցի։ Մորթեցի և ամբողջը մենակ կերա, ափսոսեցի խեղճ ծերունուն գոնե մի քիչ բաժին ուղարկել։ Հետո նա գուշակեց, թե ես սովից կսատկեմ, քանի որ ուտելու բան չեմ ունենա։
― Ինչպես տեսնում եմ, ճիշտ է ասել նա,— ասաց Շվեյկը,— որի բերանից այդ օրն ինքնաբերաբար հանգեր էին թափվում։
Ծամելով Յուրայդայի մեծահոգի պարգևը, Շվեյկը խոսում էր լիքը բերանով․
— Ես, ճիշտն ասած, ուրախ եմ, որ նորից մերոնց մեջ եմ։ Շատ կվշտանայի, եթե այսուհետև չկարողանայի մեր վաշտին օգտակար լինել։— Սրբելով կզակին քսված սոուսն ու ճարպը, նա այսպես ավարտեց իր խոսքր։— խոսքը։— Չգիտեմ, չգիտեմ ինչ պիտի անեիք դուք այստեղ, եթե ինձ մի տեղ բռնեին, իսկ պատերազմը դեռ մի քանի տարի շարունակվեր։
Ավագ գրագիր Վանեկը հետաքրքրությամբ հարցրեց․
— Գլուխներդ ազատեցե՛ք,— բղավեց Մարեկը,— հենց նոր պոդպորուչիկ Դուբն ավտոմոբիլով եկավ գումարտակի շտաբ և իր հետ բերել է այն հոտած կադետ Բիգլերին։
— Դուբին ճանաչել չի լինի,— հաղորդեց այնուհետև Մարեկը։— Բիգլերի հետ ավտոմոբիլից դուրս գալուն պես խուժեց գրասենյակ։ Երևի հիշում եք, որ այստեղից գնալիս, ես ասացի, թե մի քիչ պիտի քնեմ։ Մեկնվեցի, ուրեմն, գրասենյակում նստարանի վրա և հենց նոր էր աչքս կպել։ կպել, երբ նա նետվեց ինձ վրա։ Կադետ Բիգլերը բղավեց․ «Habacht!»<ref>Զգա՛ստ (գերմ․)։</ref>։ Պոդպորուչիկ Դուբն ինձ վեր կացրեց և հարձակվեց վրաս․ «Ըհը՛։ Զարմանում եք, հա՞, որ ձեզ բռնել եմ գրասենյակում ձեր պարտականությունները չկատարելու ժամանակ։ Քնել թույլատրվում է միայն ավարտի ազդանշանից հետո»։ Իսկ Բիգլերը ճշգրտեց․ «Զորանոցային կանոնագրքի տասնվեցերորդ բաժնի իններորդ պարագրաֆ»։ Այդ Ժամանակ Դուբը բռունցքը խփեց սեղանին ու ծղրտաց․ «Երևում է, գումարտակում ուզում էին ինձնից ազատվել։ Չկարծեք, թե դա ուղեղի ցնցում էր, իմ գանգը կդիմանա»։ Կադետ Բիգլերն այդ ժամանակ թերթում էր սեղանի վրայի թղթերը և իր համար բարձրաձայն մի քաղվծք քաղվածք կարդաց․ «Հրաման դիվիզիային № 280» գրությունից։ Պոդպորուչիկ Դուբը, կարծելով, թե կադետը ծաղրում է նրա վերջին ֆրազը, որ վերաբերվում էր ամուր գանգին, սկսեց նրան շշպռել ավագ սպայի նկատմամբ ցուցաբերած անվայելուչ և հանդուգն վերաբերմսւնքի համար, և հիմա Բիգլերին բերում է այստեղ, կապիտանի մոտ, նրա դեմ բողոքելու։
Մի քանի րոպե անց Դուբն ու Բիգլերը մտան խոհանոց, որի միջով պետք էր անցնել վեր բարձրանալու համար, որտեղ գտնվում էր սպայական կազմը և որտեղ տապակած խոզի միսը կուշտ ուտելուց հետո ցմփոր պրապորշչիկ Մալին արիաներ էր երգում «Տրավիատա» օպերայից և միաժամանակ զկռտում։
— Habacht! Բոլորդ ոտքի՛։
Պոդպորուչիկ Դուբը կիպ մոտեցավ Շվեյկին և բղավեց ուղդակի ուղղակի նրա երեսին․
— Հիմա ուրախացիր, հիմա վերջդ եկավ։ Ես կհրամայեմ քեզնից խրտվիլակ սարքել ի հիշատակ Իննսունմեկերորդ գնդի։
— Zum Befehl<ref>Լսում եմ (գերմ․)։</ref>, պարոն լեյտենանտ,— պատիվ տվեց Շվեյկը,— մի անգամ ես կարդացել եմ, համարձակվում եմ զեկուցեlզեկուցել, որ ժամանակով մի մեծ կռիվ է եղեlեղել, որի ժամանակ շվեդական թագավորը զոհվել է իր հավատարիմ ձիու հետ։ Երկու զոհվածներին էլ ուղարկել են Շվեդիա և դիակներից խրտվիլակներ պատրաստել, և հիմա այd այդ խրտվիլակները դրված են Ստոկհոլմի թանգարանում։
— Որտեղի՞ց ես ձեռք բերել քո այդ գիտելիքները, անտաշի մեկը,— ծղրտաց պոդպորուչիկ Դուբը։
Թեթև տենդով բռնված, պոդպորուչիկ Դուբն սկսեց մտածել, թե արդյոք չբողոքի բրիգադի հրամանատարին, որը գուցե կհրամայի դուռը ջարդել և կադետ Բիգլերին դուրս հանել։ Նրա մտքով այն էլ անցավ, թե մի գուցե կադետի արարքը հանդիսանում է ենթակարգության խախտում։
Հինգ րոպե անց պոդպորուչիկ Դուբն զգաց, որ այդտեղ, դռան հետևում, այլևս անելիք չունի, որ իր բնական ցանկությունն արդեն վաղուց անցել է։ Սակայն նա արտաքնոցի դռնից չէր հեռանում հանուն սկզբունքի, շարունակելով ոտքով թակել դուռը, որի հետևից հնչում էր միևնույն պաաասխանր․ պաաասխանը․ «In einer Minute fertig, Herr Leutnant!»<ref>Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ (գերմ․)։</ref>։
Վերջապես պոդպորուչիկը լսեց, թե ինչպես Բիգլերը ջուրը բաց թողեց, և մեկ րոպե անց նրանք կանգնած էին երես առ երես։
— Տեսնո՞ւմ եք, դա դատարկ բան չէ,— դառնացած ասաց պոդպորուչիկ Դուբը,— իմ կարծիքով, կադետ Բիգլեր, դուք պարտավոր էիք բրիգադի շտաբը գալուն պես գրասենյակից տեղեկանալ, թե արդյոք ձեր գումարտակի կամ դասակի սպաներից որևէ մեկը պատահմամբ այդտե՞ղ չէ։ Ձեր վարքագծի մասին մենք որոշում կընդունենք գումարտակում։ Ես ավտոմեքենայով մեկնում եմ այնտեղ, դուք ևս կգաք ինձ հետ։ Ոչ մի «բայց»։
Կադետ Բիգլերն ուզում էր առարկել, թե բրիգադում իր համար գնացքի տոմս են ձևակերպել, թե տրանսպորտի այդ տեսակն իր համար շատ ավելի հարմար է, նկատի ունենալով Իր իր հաստ աղիքի թուլությունը, և թե երեխան էլ գիտե, որ ավտոմոբիլները նման դեպքերի համար հարմարեցված չեն։ Մինչև որ մարդ հարյուր ութսուն կիլոմետրն անցնի՝ շալվարը կլցնի։
Սատանան գիտե, թե ինչպես պատահեց, որ սկզբում, երբ նրանք շարժվեցին, ավտոմոբիլի ցնցումները կադետ Բիգլերի ստամոքսի վրա որևէ ներգործություն չունեցան։
Կադետ Բիգլերը, որր նույնպես ծայրահեղ կարիք էր զգում, որոշեց, որ ավելի շուտ իր շալվարը կլցնի, քան թե ձեռքից բաց կթողնի պոդպորուչիկ Դուբին խայտառակելու այդ հիանալի առիթը։
Մինչև Զոլտանեց հասնելը պոդպորուչիկ Դուբը երկու անդամ անգամ էլ կանգնեցրեց մեքենան և վերջին կանգառին նոթոտ մռլտաց․
— Ճաշին ինձ լեհական բիկոշ տվին։ Գումարտակից հեռագրով բողոք կուղարկեմ բրիգադին։ Հոտած թթու կաղամբ և գործածության համար ոչ պիտանի խոզի միս․․․ Խոհարարների հանդգնությունն ամեն սահման անցել է։ Ով ինձ չի ճանաչում, դեռ կճանաչի։
— Լսեցեք, կադետ Բիգլեր, կարծեմ ձեզ սովորեցրել են ձեր պետի հարցերին պատասխանել։
— Իհարկե,— ասաց կադետ Բիգլերը,— կանոնագրքում այդպիսի կետ կա։ Բայց ամենից առաջ, հարկավոր է պարզել մեր փոխհարաբերությունները։ Որքան ինձ հայտնի է, ես դեռ ոչ մի տեղ չեմ նշանակված, այնպես որ անմիջականորեն ձեզ են թարկվելուս ենթարկվելուս հարցը, պարոն պոդպորուչիկ, բոլորովին վերանում է։ Սակայն ամենակարևորն այն է, որ սպայական շրջաններում ստորադրյալը պարտավոր է պետերի հարցերին պատասխանել միայն պաշտոնական գործերի առնչությամբ։ Քանի որ մենք երկուսով նստած ենք ավտոմեքենայի մեջ, ապա չենք հանդիսանում այս կամ այն ռազմական գործողությանը մասնակցող մարտական միավոր և մեր միջև որևէ պաշտոնական փոխհարաբերություն չկա։ Մենք երկուսս էլ մեկնում ենք մեր ստորաբաժանումները, և ձեր այն հարցի պատասխանը, թե արդյոք չէի՞ ուզում ասել, որ դուք, պարոն պոդպորուչիկ, չափից ավելի եք լափել, ոչ մի դեպքում չէր կարող պաշտոնական արտահայտություն համարվել։
— Դուք վերջացրի՞ք,— բղավեց նրա վրա պոդպորուչիկ Դուբը,― դուք․․․
— Ես մեքենայով եմ գնում,— հանգիստ պատասխանեց կադետ Բիգլերը,— Իսկ դու, ընկեր, ինչ կուզես արա։
— Քշի՛ր,— կարծես տենդի մեջ վարորդի վրա գոռաց պոդպորուչիկ Դուբը և փաթաթվեց լռության, կատարյալ արժանապատվության տոգայով, ինչպես հուլիոս Հուլիոս Կեսարը, երբ դավադիրները մոտենում էին նրան դաշունահարելու։
Այդպես հասան Զոլտանեց, որտեղ գտան իրենց գումարտակի հետքը։
Հարկավոր էր գտնել մի այնպիսի փոխարինիչ, որ երշիկին բնորոշ հաճելի համուհոտ տար։ Եվ ահա տներից մեկում ես մի հարսանեկան մրտենու պսակ գտա, որ կախված էր ինչ-որ սրբի պատկերի տակ։ Այնտեղ նորապսակներ էին ապրում, և պսակի ոստերը դեռ բավական թարմ էին։ Եվ ես լյարդաթոքի երշիկի մեջ մրտենի գցեցի։ Ճիշտ է, ստիպված եղա եռման ջրով երեք անգամ խաշել, որպեսզի ոստերը փափկեին և կորցնեին չափազանց կծու համը։ Հասկանալի է, որ երբ լյարդաթոքի համար բռնագրավում էի այդ հարսանեկան մրտեպսակը, բավական շատ արցունք թափվեց․․․ Նորապսակները ինձ հրաժեշտ տալիս հավատացնում էին, թե այդ սրբապղծության համար, քանի որ պսակը օրհնված է եղել, ինձ կսպանի առաջին իսկ գնդակը։ Դուք կերաք փորոտիքից պատրաստած իմ սուպը, բայց ձեզնից ոչ ոք չնկատեց, որ մրտենու հոտ ուներ, և ոչ թե սուսամբարի։
— Յինջրիխով Հրադեցում,— հարեց Շվեյկը,— տարիներ առաջ մի երշիկագործ կար, ասունը Յոզեֆ Լիպեկ։ Նրա դարակի վրա երկու տուփ կար, մեկի մեջ՝ ամեն տեսակ համեմունքների մի խառնուրդ, որը նա գցում էր արյունի և լյարդաթոքի երշիկների մեջ, իսկ մյուսի մեջ միջատասպան փոշի, քանի որ երշիկագործը բազմիցս հավաստիացել էր, որ գնորդները երշիկն ուտելիս հաճախ ստիպված են եղել փայտոջիլ կամ տարական ծամել։ Նա միշտ ասում էր, թե փայտոջիլն իր համով շատ նման է դառնահամ նուշին, որը գցում են բաբայի մեջ, իսկ տարականները կալբասեղենի երշիկեղենի մեջ գարշելի հոտ են արձակում, ինչպես հին, բորբոսնած աստվածաշունչը։ Աստվածաշունչը։ Այդ պատճառով, նա ուշի ուշով հետևում էր իր արհեստանոցի մաքրությանը և ամեն տեղ միջատասպան փոշի շաղ տալիս։
Եվ ահա մի անգամ նա արյունի երշիկ էր պատրաստում, իսկ այդ ժամանակ հարբուխ ուներ։ Նա դարակից վերցրեց միջատասպան փոշու տուփը և փոշին լցրեց արյունի երշիկի համար պատրաստած ֆարշի մեջ։ Այդ օրվանից Յինջրիխով Հրադեցում միայն Լիպակի խանութից էին արյունի երշիկ գնում։ Նրա խանութն ընկնելու համար մարդիկ ուղղակի գլուխ էին ջարդում։ Նա հիմար մարդ չէր և գլխի էր ընկել, որ դրա պատճառը միջատասպան փոշին է։ Այդ օրվանից նա սկսեց վերադիր վճարով արկղներով միջատասպան փոշի պատվիրել, իսկ այն ֆիրմային, որից փոշին գնում էր, նախազգուշացրել էր, որ արկղերի վրա գրեն․ «Հնդկական համեմունքներ»։ Դա նրա գաղտնիքն էր, որ իր հետ էլ գերեզման տարավ․․․ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ այն բոլոր ընտանիքներում, որոնք նրանից երշիկ էին գնում, բոլոր տարականներն ու փայտոջիլները վերացան։ Այդ օրվանից Յինջրիխով Հրադեցը պատկանում է Չեխիայի ամենամաքուր քաղաքների թվին։
— Սառած գուլյաշ կարելի է ուտել,— առարկեց ավադ գրագիր Վանեկը,— բայց ոչ երկար ժամանակ, ամենաշատը մի շաբաթ։ Նրա պատճառով մեր իններորդ վաշտը դիրքերը թողեց։
— Դեռևս խաղաղ ժամանակ,— արտակարգ լրջությամբ ասաց Շվեյկը,― ամբողջ զինվորական ծառայությունը պտտվում էր խոհանոցի և ամեն տեսակ կերակուրների շուրջը։ Մեզ մոտ, Բուդեյովիցիում, մի օբերլեյտենանտ կար, անունր անունը Զակրեյս։ Նա շարունակ պտտվում էր սպայական խոհանոցի շուրջը և, եթե զինվորներից մեկը որևէ զանցանք էր կատարում, հրամայում էր․ «Զգաստ»։ Եվ վրա էր պրծնում․ «Սրիկա, ես քո ռեխից իսկական ծեծած կոտլետ կպատրաստեմ, քեզ ճզմելով կարտոֆիլի պյուրե կդարձնեմ և հետո այդ բոլորը կտամ քեզ, որ ինքդ լափես։ Սագի աղիքներն ու բրինձը քամակիցդ կթափվեն և դու կնմանվես թավայի մեջ խոզաճարպով տապակվող նապաստակի։ Ա՛յ, տեսնում ես, պետք է խելքդ գլուխդ հավաքես, եթե չես ուզում, որ մարդկանց թվա, թե դու կաղամբով ֆարշած տապակա ես»։
Դրա շարունակությունը և նրանց հետաքրքիր զրույցը, թե պատերազմից առաջ մենյուն ինչպես են օգտագործել զինվորներին դաստիարակելու նպատակներով, ընդհատվեցին մի ահռելի գոռոցով, որ լսվեց վերևից, որտեղ հանդիսավոր ճաշկերույթն ավարտվելու վրա էր։