Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Այդպես էին երգում էնտերը, քայլելով դեպի հարավ: Բրեգալադը փայլող աչքերով միացավ քայլերդին և իր տեղը գրավեց Ծառմորուսի կողքին: Ծեր էնտը վերցրեց հոբիթներին, տեղավորեց իր ուսերին, և նրանք հանդիսավոր շարժվեցին առաջ: Հոբիթների սիրտները թփրտում էր, բայց գլուխները բարձր էին պահում: Նրանք գիտեին, որ վաղ թե ուշ մի բան լինելու է, բայց այսպիսի հանկարծակի փոփոխության չէին սպասում և մինչև հոգու խորքը ցնցված էին: Այդպես է լինում, երբ քանդվում է գետի վրայի ամբարտակը, և ազատված ջուրը գահավիժելով ցած սրբում տանում է իր ճանապարհին հանիպած ամեն ինչ... -Բայց էնտերը բավականին արագ չէ՞ որոշում ընդունեցին,- համարձակություն հավաքելով հարցրեց Փինը, երբ երգն ավարտվեց ու միայն ոտքերի դոփյունի ձայն էր լսվում: -Ասում ես արա՞գ,- արձագանքեց Ծառմորուսը: -Հում, թերևս դու ճիշտ ես, այո՛, ավելի արագ քան ես սպասում էի: