Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2946 բայտ, 20:09, 5 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
-Բայց Սարումանը կփորձի ձեզ կանգնեցնել, այդպես չէ՞:
-Հըմ: Դե հա իհարկե: Ես այդ մասին բավականին երկար մտածել եմ: Բայց գիտեք ինչ,էնտերից շատերը ինձանից ջահել են շատ ծառային սերունդներ: Նրանք բոլորը հիմա տաքացած են և միայն մի բան են ուզում՝ քարուքանդ անել Իզենգարդը: Հետո իհարկե կհանդարտվեն, կսկսեն ավելի սառը դատել, բայց դա կլինի ոչ շուտ, քան կգա իրիկնային ըմպելիքի ժամանակը: Շա՛տ ըմպելիք կպահանջվի այս ծարավը հագեցնելու համար: Բայց հիմա դրա ժամանակը չէ, թող քայլեն առաջ ու երգեն: Ճանապարհը երկար է, խորհելու համար դեռ բավականին ժամանակ կա: Եվ Ծառմորուսը միացավ երգողներին: Բայց շուտով նրա երգելը վերածվեց մրթմրթոցի, հետո ընդհանրապես լռեց: Փինը նկատեց, որ ծեր էնտի ճակատը կնճռոտվել է: Քիչ անց, երբ նա բարձրացրեց աչքերը, հոբիթն այնտեղ տխրություն տեսավ: Սակայն այդ տխրության մեջ վիշտ չկար, կանաչ կրակը ավելի էր բոցավառվել, բայց կրակի լույսը ասես հեռվից գալուց լիներ, նրա մտքերի մթին խորքերից: -Իհարկե ամեն ինչ կարող է պատահել բարեկամներ,- դանդաղ ասաց ծեր էնտը: -Հնարավոր է մենք գնում ենք ճակատագրին ընդառաջ և այս արշավը վերջինն է մեր կյանքում: Բայց եթե մենք մնայինք տանը և անգործության մատնվեինք, վաղ թե ուշ ճակատագիրը մեր դուռն էլ կթակեր: Վրեժ լուծելու ցանկությունը վաղուց է հասունացել մեր սրտերում, այդ պատճառով էլ մենք գնում են Իզենգարդ առանց հապաղելու: Ոչ, մենք չենք շտապել, որոշումը կայացված է ժամանակին: Եթե սա էնտերի վերջին արշավն է, թող որ այն արժանի լինի երգի: Այո,- հոգոց հանեց նա,- գուցե և կզոհվենք, բայց գոնե մյուսներին կօգնենք: Ես իհարկե կնախընտրեի սպասել գուշակված օրվան, երբ կգտնվեին մեր կանայք: Շատ կուզենայի ևս մեկ անգամ հանդիպել Ֆիմբրեթիլին: Բայց չմոռանանք, որ երգերի, ինչպես և ծառերի պտուղները հասունանում են սահմանված ժամանակին, բայց պատահում է նաև այնպես, որ չորանում են ու անվերադարձ ոչնչանում... Էնտերը շարունակում էին քայլել առաջ:
Վստահելի
1342
edits