Changes

Մարտին Իդեն, Գլուխ VII

Ավելացվել է 1 բայտ, 08:51, 7 Մարտի 2015
Մի շաբաթ էր անցել այն օրից, երբ Մարտինը ծանոթացել էր Ռութի հետ, բայց դեռ չէր համարձակվում այցելել աղջկան։ Երբեմն նա գրեթե վերջնականապես վճռում էր գնալ նրա մոտ, բայց ամեն անգամ էլ կասկածները գերակշռում էին։ Նա չգիտեր, թե ինչ ժամկետից հետո պատշաճ է կրկնել այցելությունը, և չկար մեկը, որ կարողանար ասել այդ, իսկ ինքը վախենում էր անուղղելի սխալ գործելուց։ Նա հեռացավ բոլոր իր նախկին ընկերներից և իր բոլոր նախկին սովորություններից խզեց կապերը, իսկ նոր ընկերներ չուներ, և մնում էր միայն զբաղվել ընթերցանությամբ։ Նա ընթերցում էր այնքան, որ մարդկային սովորական աչքերը վաղուց հոգնած կլինեին այդպիսի լարվածությունից։ Սակայն Մարտինը տոկուն աչքեր և ամուր, դիմացկուն օրգանիզմ ուներ։ Բացի այդ, նա մինչև այժմ ապրել էր գրքերի վերացական մտքերից հեռու, և իր ուղեղը հանդիսանում էր խոպան, ցանքսի համար բարեբեր հող։ Նա հոգնած չէր գիտությունից և այժմ սուր ատամներով պինդ կառչել էր գրքերի իմաստությանը։
Շաբաթվա վերջին Մարտինին թվաց, թե դարեր է ապրել․ այնքան հեռու թվացին իր նախկին կյանքն ու նախկին հայացքները, բայց պատրաստականության պակասը շարունակ խանգարում էր նրան։ Նա փորձում էր կարդալ այնպիսի գրքեր, որոնք պահանջում էին շատ տարիների հատուկ պատրաստվածություն։ Այսօր կարդում էր հին փիլիսոփայության գրքեր, իսկ վաղը՝ նոր փիլիսոփայության, այնպես որ նրա գլխում շարունակ մտքերի շփոթություն էր տիրում։ Նույն բանը տեղի էր ունենում նաև տնտեսական գիտելիքների մարզում։ Գրադարանի միևնույն դարակում նա գտավ կողք-կողքի Կարլ Մարքսի, Ռիկարդոյի, Ադամ Սմիթի և Միլլի գրքերը, որոնցից մեկի անհասկանալի բանաձևերը հիմք չէին տալիս նրան հաստատելու մյուսների գաղափարների ճշաությունը։ ճշտությունը։ Նա բոլորովին կորցրեց գլուխը, բայց և այնպես ուզում էր գիտենալ ամեն բան՝ միաժամանակ տարվելով և՛ տնտեսագիտությամբ, և՛ արդյունաբերությամբ, և՛ քաղաքականությամբ։ Մի օր Սիթի-Հոլլ զբոսայգով անցնելիս նա տեսավ մի բազմություն՝ հինգ-վեց մարդկանց շուրջ, որոնք ըստ երևույթին ինչ-որ բանի մասին տաք վիճաբանում էին։ Մարտինը մոտեցավ նրանց և այստեղ առաջին անգամ լսեց՝ իր համար դեռևս անծանոթ ժողովրդական փիլիսոփայության լեզուն։ Նրանցից մեկը թափառաշրջիկ էր, երկրորդը՝ արհեստակցական միության ագիտատոր, երրորդը՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանող, իսկ մյուսները պարզապես վիճաբանություն սիրող բանվորներ։ Նա առաջին անգամ լսեց անարխիզմի, սոցիալիզմի, միասնական տուրքի մասին. հասկացավ, որ գոյություն ունեն սոցիալիստական փիլիսոփայության այլազան, իրար հանդեպ թշնամական սիստեմներ։ Նա լսեց հարյուրավոր նոր տերմիններ գիտության այնպիսի ճյուղերից, որոնք նա դեռ երբեք չէր շոշափել իր աղքատիկ ընթերցումների ժամանակ։ Այդ պատճառով նա չէր կարող հետևել վիճաբանության ընթացքին և միայն բնազդով էր գուշակում այդ տարօրինակ բառերի տակ թաքնված գաղափարները։ Վիճաբանողներից մեկը ճաշարանի սևաչյա մի մատուցող էր՝ թեոսոֆ, հացթուխների արհմիության անդամը՝ ագնոստիկոս մի ծերունի, որը բոլորին ջախջախեց այն գաղափարի վրա հիմնված իր զարմանալի փիլիսոփայությամբ, թե ճիշտ ու արդարացի է այն ամենը, ինչ գոյության ունի և, մի ուրիշ ծերունի, որը երկարապատում խորհրդածում էր տիեզերքի, հայր-ատոմի և մայր-ատոմի մասին։
Մարտին Իդենի գլուխն ուռել էր այդ դատողություններից․ և նա մի քանի ժամ անց վազեց գրադարան՝ ստուգելու մի տասնյակ, և իր հիշողության մեջ տպավորված բառերի նշանակությունը։ Գրադարանից դուրս գալով, նա կռնատակին դրած տանում էր չորս հատոր՝ տիկին Բլավատսկայայի երկերից «Գաղտնի դոկտրինան» և «Առաջադիմություն և աղքատություն», «Սոցիալիզմի բուն էությունը», «Պատերազմ կրոնի և գիտության միջև» գրքերը։ Դժբախտաբար նա սկսեց «Գաղտնի դոկտրինայից»։ Այս գրքի ամեն մի տողը լի էր բազմավանկ բառերով, որոնց նշանակությունը նա չգիտեր։ Իր մահճակալին նստած, նա ավելի հաճախ նայում էր բառարանը, քան կարդում էր գիրքը․ նա այնքան շատ նոր բառեր նայեց բառարանում, որ երբ դրանք նորից էին հանդիպում, արդեն մոռացած էր լինում նշանակությունը, և կարիք էր լինում դարձյալ դիմել բառարանին։ Նա վճռեց անծանոթ բառերը գրել առանձին տետրակում և կարճ ժամանակում ամբողջ էջեր լցրեց այդպիսի բառերով։ Այնուամենայնիվ նա ոչինչ չէր կարողանում հասկանալ. ընթերցեց մինչև առավոտյան ժամը երեքը, քիչ էր մնում, որ ցնորվի, բայց և այնպես բնագրի ոչ մի էական միտք չըմբռնեց։ Նա բարձրացրեց գլուխը և իրեն թվաց, թե ամբողջ սենյակը բարձրանում, թեքվում և ընկղմվում է, ինչպես նավը՝ ծովում։ Նա հայհոյեց, դեն շպրտեց «Գաղտնի դոկտրինան», հանգցրեց գազը և վճռեց քնել։ Մյուս երեք գրքերի գործը դրանից ավելի հաջող չգնաց։ Բանն այն չէր, որ նրա ուղեղը տկար կամ անընդունակ էր. նա կարող էր լրացնել բոլոր այդ մտքերը, բայց նրան պակասում էին մտածելու սովորույթը և բառապաշարը։ Վերջապես նա հասկացավ այդ և մի ժամանակ մինչև անգամ մտածում էր ընթերցել միայն բառարանը՝ մինչև բերանացի կսովորի բոլոր անծանոթ բառերը։
Աղջիկը մտածում էր, թե ինչպե՜ս օգնի նրան և ուզում էր զրույց սկսել այդ ուղղությամբ, բայց Մարտինը կանխեց նրան։
— Չգիմեմ, թե կարո՞ղ եմ ձեզանից խորհուրդ հարցնել,— սկսեց նա և քիչ էր մնում խեղդվեր ուրախությունից, երբ աղջիկը պատրաստակամություն հայտնեց անել նրա համար ամեն բան՝ իր ուժերի սահմաններում։— Հիշո՞ւմ եք, որ ես այն ժամանակ, երբ այստեղ էի, ասացի, թե չեմ կարող խոսել գրքերի և այդպիսի բաների մասին, որովհետև ոչինչ չի դուրս գալիս դրանից։ Ահա այդ ժամանակից ի վեր ես շատ բանի մասին եմ խորհրդածել։ Ես սկսեցի հաճախել գրադարան, վերցրի այնտեղից ամեն տեսակ գրքեր, բայց դրանք իմ խելքի բանը չեն։ Թերևս ավելի լավ կլիներ սկզբից սկսել։ Չէ՞ որ ես երբեք չեմ սովորել, ինչպես հարկն է։ Ես ստիպված եմ եղել աշխատել հենց մանկությունից, իսկ հիմա գնացի գրադարան, նոր աչքերով նայեցի գրքերին, և տեսնում եմ, որ առաջներում ես բոլորովին էլ այն չեմ կարդացել, ինչ հարկավոր է։ Հասկանո՞ւմ եք, մի որևէ ֆերմայում և կամ շոգենավի կամրջակին այդպիսի գրքեր չես գտնի, ինչպես, օրինակ, ձեր տանը։ Այնտեղ ընթերցանության այլ նյութեր կան, որոնց ես սովոր եմ։ Ի միջի այլոց, առանց պարծենկոտության կասեմ, որ ես տարբեր եմ եղել այն մարդկանցից, որոնց հետ ընկերություն եմ արել։ Ես չեմ ասում, որ ավելի լավն եմ եղել, քան մյուս նավաստիներն ու քավբոյները (ես եղել եմ նաև քավբոյ)․ բայց միշտ էլ սիրել եմ գիրքը և կարդացել եմ այն ամենը, ինչ ձեռքս է րնկել, և ինձ թվում է, որ իմ գլուխն այլ կերպ է աշխատում, քան իմ ընկերներինը։ Բայց հարցն այդ չէ։ Տեսեք, թե բանն ինչումն է։ Ես երբեք չեմ եղել այնպիսի տներում, ինչպիսին ձեր տունն է։ Երբ ես անցյալ շաբաթ եկա այստեղ և տեսա ձեզ, ձեր մորը, ձեր եղբայրներին, և այն, թե ինչպես եք դուք ապրում, շատ հավանեցի։ Առաջներում միայն գրքերում էի կարդացել այսպիսի բաների մասին, և պարզվեց, որ գրքերը սուտ չեն գրում. և դա ինձ դուր եկավ։ Ես ցանկացա այդ ամենը, ցանկում եմ և այժմ։ Կուզենայի շնչել այնպիսի օդ, ինչպիսին կա ձեր տանը, կուզենայի, որ ամեն տեղ լինեն նկարներ և ամեն տեսակ սիրուն առարկաներ, որ մարդիկ չգոռան, այլ խոսեն մեղմ ձայնով, լավ հագնված լինեն, մարդկանց մտքերը ևս մաքուր լինեն։ Ես ամբողջ կյանքումս շնչել եմ այնպիսի օդ, որից խոհանոցի, գինու, հայհոյանքի և բնակարանային վարձ պահանջելու հոտ է գալիս։ Երբ դուք վեր կացաք ձեր մորը համբարելուհամբուրելու, դա ինձ այնքան գեղեցիկ թվաց, որ աշխարհում դրանից ավելի գեղեցիկ բան չեմ տեսել։ Ես շատ բան եմ տեսել կյանքում և կարող եմ ասել, որ ավելին եմ տեսել, քան ուրիշները։ Ես շատ եմ սիրում դիտել և միշտ ուզում եմ տեսնել նորանոր բաներ։
Բայց դեռ չասացի գլխավորը։ Գլխավորն այն է, որ ես կուզենայի հասնել այնպիսի մի կյանքի, ինչպիսի կյանքով դուք ապրում եք այս տանըԼ տանը։ Չէ՞ որ կյանքը չի կայանում միայն հարբեցողության, դժնդակ աշխատանքի և տուրուդմբոցի մեջ։ Այժմ հարցն այն է, թե ինչպե՛ս հասնել այդ նպատակին։ Ինչի՞ց պետք է սկսեմ։ Ես ուզում եմ հասնել դրան իմ աշխատանքով. իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, ես կհաղթեմ ամեն մարդու։ Մի անգամ որ սկսեմ, գիշեր-ցերեկ կաշխատեմ։ Թերևս ծիծաղելի է ձեզ համար, որ ես խոսում եմ այս ամենի մասին։ Գիտեմ, որ դուք միակ մարդն եք, որին ես կարող եմ դիմել, և այլևս՝ ոչ ոքի, թերևս բացի Արթուրից։ Գուցե հարկավոր էր, որ նրան դիմեի։ Եթե ես լինեի...
Նա հանկարծ լռեց։ Նա սարսափեց այն մտքից, որ իսկապես պետք է դիմեր Արթուրին և իրեն չդներ այսպիսի հիմար վիճակի մեջ։ Ռութը անմիջապես չխոսեց. նա կլանված էր այն բանով, թե նրա խառնաշփոթ խոսքն ու պարզունակ մտքերը ինչպես կապակցել այն բանի հետ, որ կարդում էր Իդենի աչքերում։ Նա դեռ ոչ մի անգամ չէր տեսել այնպիսի աչքեր, որոնք արտահայտեին այսքան անընկճելի ուժ։ Այս մարդն ընդունակ է անել ամեն ինչ․ ահա թե ինչ էր ասում նրա հայացքը․ իսկ դա թույլ էր արտահայտվում Մարտինի անկապ խոսքերում։ Աղջկա սեփական խելքն այնքան նուրբ և բարձր էր, որ չէր կարող, ինչպես հարկն է, գնահատել պարզությունն ու անմիջականությունը։ Այնուամենայնիվ մինչև անգամ Մարտինի մտքերի այդ թոթովանքում զգացվում էր նրա ուժը։ Մարտինը պատկերանում էր նրան իբրև մի հսկա, որը ճգնում է կտրատել իր շղթաները։ Աղջկա դեմքը համակված էր գորովանքով, երբ նա ասաց․
— Դուք ինքներդ դիտեք, թե ինչ է պակասում ձեզ․ ձեզ պակասում է կրթությունը։ Դուք պետք է սկսեք հենց սկզբից․ ավարտ եք ավարտեք դպրոցը, ապա հաճախեք համալսարանական դասընթացները։
— Դրա համար դրամ է հարկավոր,— ընդհատեց նրան Մարտինը։
Վստահելի
1396
edits