Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ */
Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ և նա կարողացավ երազն ու իրականությունը տարբերել իրարից: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում ու եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է նրանք անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց՝ հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց ետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:
Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Հոբիթները սլացան դեպի ճամբար, բայց նրանց շատ հեռանալ չհաջողվեց: Նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց: Նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, և թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ՝ Բորոմիրն էր, . գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:
-Երևի ինչ որ ծանր բանով հարվածել են գլխիս,- ենթադրեց հոբիթը,- հետաքրքիր է ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրին: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք, և ու՞ր են իրենց քարշ տալիս:
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտը խառնում էր:
-Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,- մտածեց նա,- մեկ է ինձնից ինձանից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել ու նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը կամ մեկ ուրիշը այդ բեռը կրկին ետ վերադարձներ: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզանից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց և իրենց զզվելի լեզվով ինչ որ բան կռկռաց հարևանին:
-Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են փոքրիկ հիմար,- ասաց նա շրջվելով դեպի Փինը և անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն,: - ու Եվ քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարհին այս ու այնտեղ պառկես: Դեռ կհասցնես փոշմանել, որ ոտքեր ունես:
-Ինձ որ մնար դու կփոշմանեիր, որ ընդանրապես լույս աշխարհ ես եկել,- շարունակեց մյուսը,- այ թե կճղճղաիր փոքրիկ առնետ:
-Միայն այդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի, եթե խուզարկենք սրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:
-Ախ, ինչ հետաքրքիր է,- լսվեց ինչ որ մեկի նոր՝ մինչ այդ չլսված ձայնը, որը չնայած փափուկ էր, բայց ավելի չար քան մյուսներինը,: - արժի Արժի ասածներդ հասցնել նրան ում պետք է: Գերիներին ձեռք տալ չի կարելի, խուզարկել՝ առավել ևս: Ինձ այդպես են հրամայել:
-Ինձ էլ,- ասաց թավ ձայնը,- հենց այդպես էլ հրամայված է. «Գերիներին ձեռք չտա՛լ, տեղ հասցնել անվնա՛ս:»
-Իսկ մենք այդպիսի հրաման չունե՛նք,- առաջին օրքը չէր ուզում հանձնվել: - Մենք լեռներից ենք իջել նրանց սատկացնելու ու վրեժխնդիր լինելու համար, հասկացա՞ր: Սատկացրե՛ք սրանց տղաներ ու հայդա դեպի հյուսիս՝ տուն:
-Ձայնդ կտրի՛ր,- թավ ձայնը կտրեց նրա խոսքը,: - ես Ես Ուգլու՛կն եմ, հասկացա՞ր, ես եմ այստեղ հրամանատարը: Ու ես քեզ ասում եմ, որ մենք գնում ենք Իզենգարդ, հետն էլ ամենակարճ ճանապարհով:
-Ես ինչ որ չեմ հասկանում, այդ երբվանի՞ց Սարումանը ամենատես աչքից կարևոր դարձավ,- նորից խոսեց առաջին ձայնը: -Մենք չենք գալիս, պետք է Լուգբուրզ վերադառնանք:
Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիտը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ որ սև քսուկ վերցնելով՝ շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց և սկսեց հուսահատ պայքարել:
Օրքերը ծափ տվեցին զարկեցին ու հռհռացին:
-Դուրը չի գալիս դեղը,- քրքջում էին նրանք,- չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ հրամանը կատարելուց հետո:
-Լռե՛լ,- գոռաց Ուգլուկը,- լեզուդ քե՛զ քաշիր քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը, որ իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան, նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո այդ նախաճաշից փորներդ չցավի:
Օրքերը սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը քայլում էին ջոկատի հետ միասին, բայց իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց: Հոբիթների և հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:
-Առա՛ջ,- բղավեց Ուգլուկը,- դեպի արևմուտք և մի քիչ հյուսի՛ս: Առջևից կգնա Լուգդուշը, հետևե՛ք նրան:
-Փախչել չի հաջողվի,- մտածեց Փինը,- բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան: Նա կապկպված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:
-Երևի մինչև աշխարհի վերջը այստեղ ընկած էլ կմնա,- մտածեց նա,: - և Եվ ինչու՞ ես դա արեցի: Եթե մերոնք ողջ են, ապա հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:
Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը հազիվ զսպեց գոռոցը:
Օրքերը տաքացած վիճում էին: Զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ՝ հարավ, մյուսները դեպի արևելք:
-Լա՛վ, բավակա՛ն է,- գոռաց Ուգլուկը,- եթե այդպես է՝ նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից ուրեմն վազե՛ք: Ահա՛, այտե՛ղ է անտառը,- ասաց նա մատը տնկելով դեպի առաջ,- վազե՛ք այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Ու Եվ արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ որ մեկն ուզում է գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:
Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին և ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին՝ ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով և կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:
Բայց նույնիսկ նրա ցեղակից օրքերը սկսեցին երկմտել և անհանգիստ հայացքներ նետել դեպի հարավ:
-Գիտեմ, գիտեմ,- մռնչաց Ուգլուկը,- անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո և մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Բայց Ոչի՛նչ, մենք Ուրուկ Հայ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք նրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտե՛նք:
Փինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերից մի քանիսը մատնացույց անում դեպի արևելք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում: Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով մոտավորապես երեք տասնյակ իր նման ծուռոտանի ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա փայլում էր կարմիր աչքի զինանշանը:
-Նազգուլ, Նազգուլ,- ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը,- դու խոսում ես մի բանի մասին Ուգլու՛կ, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շատ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: -Եվ նա զայրացած փնչացրեց: -Դու պետք է իմանայիր, որ նրանք ամենատես աչքի բիբե՛րն են: Թևավոր նազգուլները դեռ ցույց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի և այլ նպատակների համար:
-Դու ինչ որ չափից ավելին գիտես քան պետք է,- հեգնեց Ուգլուկը,: - մտածում Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ այդպե՛ս է: ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքիր, վերցրու տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ենք ձեր ետևից:
Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուկ Հայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
Փինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազմզոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու ետ, առաջ ու ետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից, և հանգիստ, առանց հոգնելու չափելով չափում անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վարկյանները...
Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար:
-Բռնվեցինք,- ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,- ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէ՛: Եվ իչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:
-Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,- հրամայեց Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը,: - Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին և հսկի՛ր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը , հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորձեն ճղճղալ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիաբույծերի ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:
Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ դաժանությամբ: Բայց Փինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում զենքերըդաշույնները, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:
-Գլուխս լավ չի աշխատում, շշուկով ասաց Մերին,- հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:
Այդ պահին Փինը մի լավ հարված ստացավ ու հասկացավ, որ վեճը դադարել է և օրքերն ուշադիր են:
Անքամի ու և ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրա-ոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում, և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում և ակնթարթորեն կորչում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:
-Արևին են սպասում գարշահոտ մարդուկները,- հայհոյեց Փինին և Մերիին հսկող օրքերից մեկը,: - իսկ Իսկ մե՞նք ինչու ենք նստել: Հավաքվեինք բոլորով ու հարվածեինք նրանց: Ծերուկ Ուգլուկը լրիվ խելքը թռցրել է, հետաքրքիր է ի՞նչի մասին է նա հիմա մտածում:
-Հիմա կիմանա՛ս,- լսվեց Ուգլուկի մռնչոցը,- ուրեմն քո կարծիքով Ուգլուկը հիմար է ու չգիտի՞ ինչ անել: Սրա՛ն տեսեք, հերոս է հայտնվել: Անիծյալ լինե՛ք: Տեսնում եմ ոչնչով չե՛ք տարբերվում հյուսիսցի որդերից ու Լուգբուրզի կապիկներից: Սրանցից ինչ կռվող: Չէ, իմաստ չունի կռվի մեջ խցկվել, հասկացա՞ր: ԿՃղճղան ու ակնթարթորեն կծլկեն, իսկ գարշահոտ ձիաբույծներն այնքան բազմաթիվ են, որ արագորեն հախներիցս կգան: Ճիշտ է, Հյուսիսցի ապուշները մթության մեջ լավ են տեսնում, բայց պատմում են, որ այս ձիաբույծներն էլ են ավելի լավ տեսնում մնացած մարդուկներից: Բա ձիե՞րը: Նրանք նույնիսկ տեսնում են, թե ինչպես է փչում գիշերային քամին, հասկացա՞ր: Չէ, նրանք մեր հախից կգան: Բայց սրանք մի կարևոր բան դեռ չգիտեն: Մաուխուրն իր տղաների հետ անտառից օգնության է գալիս: Մի քիչ էլ սպասենք ու մերոնք կհարվածեն թիկունքից: Գլուխդ մտա՞վ:
Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց և արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ որ բան գոռաց:
Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ, և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել, որ նրանք փախչեն, կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել նա չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և նրա շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն խոցեց Գրիշնակի աջ ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ՝ բախվելով խավարից հայտնված նժույգին: հաջորդ վարկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:
Հոբիթները քարացած պառկած էին այնտեղ, որտեղ նրանց թողել էր Գրիշնակը: հեծյալին օգնության եկավ մեկ ևս մեկը: Նժույգը կամ տեսնելով, կամ էլ զգալով հոբիթների հոտը ցատկեց նրանց վրայով, բայց հեծյալը չնկատեց գետնին կուչ եկած էլֆական թիկնոցներով կոլոտիկներին, որոնք քիչ առաջ ապրած սարսափի ազդեցության տակ վախենում էին նույիսկ շնչել:
-Գնացինք,- ասաց Փինը պարանները կտրատելուց հետո: -Մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքերներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սողալով գնալ:
Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց միևնույնն է նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից ու հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները ետ հետ նայեցին:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց գունատվում էր:
-Պետք է ինչ որ տեղ թաքնվել,- ասաց Փինը,- թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի: -Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին,- հո Հո պարաններ չեն, իսկական պողպատալար: Բայց ոտքերս քիչ քիչ շարժունակ են դառնում: Իսկ դո՞ւ ինչպես ես:
Մերին ոտքի կանգնեց:
-Չի թռել,- համաձայնվեց Մերին,- բայց հիմա իմ կարծիքով ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտադաշտ:
Եվ նա քայլեց առաջ ու մտավ հսկայական ծառերի ճյուղերի տակ: Ծառերն այնքան ծեր էին թվում, որ անհնար էր եզրակացնել նրանց տարիքը: Նրանց ճյուղերից երկար մորուքների պես կախված քարաքոսը հանգիստ տատանվում էր քամուց: Հոբիթները վախվորած երկյուղած հայացքով վերջին անգամ նայեցին մթին անտառից դուրս: Կիսախավարում նրանք հիշեցնում էին երկու փոքրիկ էլֆերի: Հենց այդպիսի տեսք ունեին առաջնածինները, երբ զարմացած ու վախվորած դուրս էին նայում վայրի անտառից, տեսնելով նորաստեղծ աշխարհի առաջին արևածագը...
Հեռու՜-հեռվում, մեծ գետից այն կողմ, շագանակագույն տափաստանների ետևում սկսվեց ալ կարմիր այգաբացը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները՝ արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց. պատրաստվում էին հարձակման:
Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրացող հուրհրատող ծայրը դանդաղ բարձրացավ աշխարհի վրա, և ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին և արձակեցին իրենց վերջին նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները հետապնդում էին նրանց, հասնում ետևներից ու սպանում: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ ու և չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ, ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:
-Հերիք է նայենք,- որոշեց Մերին,- Ուգլու՛կն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան: