Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1469 բայտ, 20:21, 11 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
—Այնուամենայնիվ այդ անդունդը հատակ ունի՝ լույսի և երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: —Եվ ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից՝ պատվել էր սառը լորձով և նմանվել լպրծուն ու զորեղ վիշապ օձի: Եվ այնտեղ՝ շնչավոր աշխարհի ընդերքում, որտեղ ժամանակ գոյություն չունի, մենք շարունակում էինք կռվել: Նա սեղմում էր ինձ իր օղակների մեջ, իսկ ես հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես նա փախավ և փորձեց թաքնվել մթին թունելներում: Այդ թունելները և անցումները Դուրինի թզուկները չեն փորել օ Ջիմլի, Գլոյնի որդի: Թզուկների փորած ամենախորը թունելներից էլ խորն է այդ ընդերքը, և այդ հավերժական խավարում, լեռների քարե արմատների մեջ անանուն արարածներ են բնակվում, որոնց մասին նույնիսկ Սաուրոնը չգիտի, քանզի նրանք Սև տիրակալից էլ հին են: Ես եղել եմ այնտեղ, բայց այդ ահասարսուռ վայրի մասին չեմ պատմի, որովհետև չեմ ուզում այդ պատմություններով մթագնել արևի լույսը: Այդ հուսահատության մեջ միակ հույսը իմ թշնամին էր, և ես կրնկակոխ հետապնդում էի նրան: Եվ ընդերքի չարքը ուզեր թե չուզեր դուրս բերեց ինձ Քազադ-Դումի ստորգետնյա անցումները, որոնք նա գիտեր, ինչպես ոչ ոք: Մենք անընդհատ բարձրանում էինք վեր, մինչև որ հասանք Անվերջանալի սանդուղքին:
-Այդ –Այդ Սանդուղքը արդեն վաղուց մոռացված է,հոգոց հանեց Ջիմլին: —Ոմանք –Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվել
է:
—Դա –Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքը Սանդուղքն ավերված է,ասաց Գենդալֆը: —Այն –Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը ևվերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ.-Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը): Այնտեղ՝ քելեբդիլի գագաթին, ձյան մեջ մի միայնակ պատուհան կար, որին հասնել կարելի էր միայն գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ քիվով, նման ամպերից էլ վեր գտնվող արծվի բույնի: Արևը անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին նետվեց պատուհանից ներս, և ես հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... —Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: —Թեպետ ի՞նչ կպատմեն նրանք այդ երգում: Եթե ինչ որ մեկը տեսներ էլ, կմտածեր որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է: նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի և տաք գոլորշոու մեջ, իսկ երկնքից սառույց էր թափվում: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: նա ընկնելով բարձունքից ջարդեց լեռան լանջը և կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի Ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսի: Մերկ վիճակում ինձ նորից վերադարձրեցին աշխարհ, կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ պառկած էի ես լեռան գագաթին: Ես միայնակ էի և մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից դեպի ներքև ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն անհետացել, իսկ փլուզված սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Այդպես պառկած ես նայում էի երկնքին. աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգը և լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա բարձրացրեց վերցրեց ինձ, դրեց իր մեջքին և տարավ այդտեղից:
–Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,– ասացի ես նրան:
 
–Բեռ էիր մի ժամանակ,–ասաց նա,– բայց ոչ հիմա: Ասես կարապի փետուր լինես իմ ճիրաններում: Արևի ճառագայթներն են անցնում քո միջով: Ես թերևս էլ քեզ պետք չեմ. եթե նույնիսկ բացեմ իմ ճիրանները դու չես ընկնի, քամին կվերցնի քեզ իր գիրկն ու կտանի:
 
–Ոչ, բաց մի թող ինձ,– խնդրեցի ես զգալով իմ մեջ վերադարձող կյանքի շունչը: –Ավելի լավ է տար ինձ Լոթլորիեն:
 
-Տիրուհի Գալադրիելը այդպես էլ ինձ հրամայել է,– պատասխանեց նա:
 
Այդպես էլ ես հասա Քարաս Գալադհոն: Պարզվեց, որ դուք վերջերս եք այնտեղից հեռացել: Եվ ես մնացի այնտեղ, այդ հավերժ երիտասարդ երկրում, որտեղ ժամանակը բուժում է և չի ծերացնում: Կամաց-կամաց ես կազդուրվեցի և զգեստավորվեցի սպիտակ հանդերձանքով: Մինչ այնտեղից հեռանալը շատ խորհուրդներ տվեցի, և ինքս էլ շատ խորհուրդներ առա, և եկա այստեղ գաղտնի ու անհայտ արահետներով: Ես ձեզ ուղերձ եմ բերել: Ահա թե ինչ են ինձ խնդրել փոխանցել Արագորնին.
Վստահելի
1342
edits