Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին Ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին. Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած էր գավազանին հենված նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում, հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան ցերեկն էին սլանում:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Խասուֆելը հոգնած, բայց հպարտ, ետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ առջևում հազիվ երևացող նրա ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտավ արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի ետևը:
Շատ մղոններ մնացին ետևում:
Սկսվեց սառնաշունչ առավոտը. արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն լուսաբացը և վերջապես Էմին մուիլի հեռավոր մթին պատի հետևից երևացին արևի կարմիր շողերը: