–Դա երկար և ծանր աշխատանք է,– չհամաձայնեց Ջիմլին: –Այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
-Մենք –Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,- – որոշեց Արագորնը,- – իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները կիտելով դրանք իրար գլխի: