Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Թեպետ ժամանակ առ ժամանակ հեծիալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջ բոլորը, բայց կարծես ոչ մեկ չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոռաց.
–Ի՞նչ նորություն կա կան հյուսիսում, Ռո՛հանի Հեծյալներ:
Զարմանալի վարպետությամբ հեծյալները կանգնեցրին իրենց նժույգներն ու արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծյալները կանգ առան ու նիզակներն ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից՝ սպիտակ ձիու պոչով սաղավարտով: Նա առաջ եկավ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց: