Changes

Մատանիների Տիրակալը

7 bytes removed, 14:22, 15 Մարտի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Ջոկատը շարունակեց հետապնդումը, բայց արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը ինչքան ուժ ունեին շտապում էին: Անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր՝ ուտելիքի պարկ, բզկտված սև թիկնոց, ծանր ու հնամաշ սապոգներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ: Վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված խորը իջվածք: Ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրձ արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:Վերջին աստիճանը հաղթահարելով հետապնդողներն ի զարմանս իրենց մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե նա ինչպես է խուլ խշշում, սկսելով իր ճանապարհը դեպի Էնտվեյ գետի հարթավայրը:
Ճանապարհորդներին թվաց թե ձմեռը մնացել է մնաց հետևում: Օդն այստեղ թարմ էր ու տաք: Այն իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում ու կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:
–Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,– հիացավ նա: –Շնչում ու մոռանում ես որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:
Վստահելի
1342
edits