Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Կիրճ */
–Սպասիր, սպասիր, գուցե և վերադառնա,– ասաց թիկնապահը:
Լքելով գետանցում տանող ճանապարհը, զորքը շրջվեց և արշավեց դեպի հարավ: Սկսվեց գիշերը, բայց ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆոլդյան Հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ վերջանում էր կիրճով: Տեղի բնակիչները այդ կիրճը անվանում էին Հելմյան կիրճ՝ ի պատիվ հնագույն դյուցազունի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ լանջերով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի մուտքի մոտ վեր էր խոյանում քարքարոտ ժայռը, որը քարե հնագույն պատով պրսպով միանում էր լեռան հյուսիսային զառիվայր լանջին: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված, շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ ամրոցը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ(եղջերափող+ամրոց), քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակներից մոռացված զորքը... Կիրճի մուտքը փակում էր դեպի հարավ ձգվող և լեռան հարավային լանջին միացող քարե պատըպարիսպը: Պատի Պարսպի միջով քարե խողովակ էր գցված, որի միջով դեպի հովիտ էր հոսում Հելմյան գետակը, և բաժանելով կանաչ մարգագետինը երկու մասի, վազում էր դեպի Հելմյան հողապատնեշը, իսկ այնտեղից՝ ներքև, դեպի Վեստֆոլդյան հովիտը: Հենց այդ կիրճում էլ թաքնվել էին Վեսթֆոլդի՝ ռոհանի սահմանամերձ գավառի տիրակալ Էրքենբրանդի վերջին ռազմիկները: Երբ փոթորկաբեր ամպերը սկսեցին մոտենալ, այդ իմաստուն ռազմիկը թարմացրեց ամրոցի պատերը, և Հորնբուրգը կրկին հզոր ու անռաիկ բերդ դարձավ:
Ռոհանցիները դեռ չէին հասել կիրճի մուտքին, երբ ինչ որ ճչոցներ լսվեցին, որոնց հաջորդեց եղջերափողի ձայնը: Հետախույզները տագնապ էին բարձրացրել: Մթության մեջ լսվեց նետերի սուլոցը: Հետախուզներից մեկը հասնելով զորքին կանգնեցրեց ձիուն և զեկուցեց թագավորին, որ տափաստանում թափառում են գայլերին հեծնած օրքերը, իսկ օրքերի և վայրի լեռնեցիների հսկայական զորքը անցել է գետանցումը և ըստ երևույթին շարժվում է դեպի Հելմյան Կիրճ:
–Նրանք կրակ ունեն և այրում են այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին,– գոչեց Թեոդենը,– խոտի դեզերը, խրճիթները, ծառերը... Հարուստ հովիտ էր, և շատ մարդիկ էին ապրում այստեղ: Ավա՜ղ իմ ժողովրդին:
–Ա՜խ եթե հիմա ցերեկ լիներ,– բացականչեց Արագորնը,– մենք լեռներից հեղեղի պես կգահավի-եինք կգահավիժեինք նրանց վրա: Ինձ վշտացնում է այն փաստը, որ մենք փախչում ենք:
–Քիչ է մնացել փախչելուն,– նկատեց Էոմերը,– Հելմյան հողապատնեշը արդեն մոտ է: Այնտեղ հին խրամուղի կա և մեծ պատնեշ, որը տարածվում է կիրճով մեկ: Իսկ այնտեղից մինչև Հորնբուրգի դարպասները Մեկ լիգից ավելի չի լինի: Հասնենք հողապատնեշին՝ կշրջվենք և մարտի մեջ կմտնենք:
–Ոչ,– ասաց Թեոդենը: –Մենք չենք կարող պաշտպանել հողապատնեշը, զորքը փոքր է: Այն ձգվում է ամբողջ կիրճով մեկ, իսկ անցումը բավականին լայն է:
–Դե, եթե գործերն այդքան վատ են, այնտեղ միայն վերջապահ զորք ջոկատ կթողնենք,– առաջարկեց Էոմերը:
Երբ վերջապես զորքը հասավ հողապատնեշին, երկնքում ոչ աստղեր կային, ոչ էլ լուսինն էր փայլում: Լայն անցումով դեպի հովիտ էր հոսում գետակը, իսկ նրա երկայնքով ձգվում էր Հորնբուրգ տանող ճանապարհը: Հողապտնեշի Հողապատնեշի հսկայական սև ստվերի մյուս կողմից լսվեց ժամապահի կանչը:
–Դիմավորե՛ք Թագավոր Թեոդենին և նրա զորքին,– պատասխանեց Էոմերը: –Ձեզ հետ խոսում է Էոմերը, Էոմունդի որդին:
–Հիանա՜լի նորություն է,– ուրախացավ ժամապահը,– մենք նման բան մենք նույնիսկ հուսալ չէինք համարձակվում: Շտապե՛ք, թշնամին մոտենում է:
Զորքը անցավ հողապատնեշը և կանգ առավ գետակի կողքին՝ հարթ լանջի վրա: Ի ուրախություն բոլորի, պարզվեց, որ Էրքենբրանդը դարպասները պաշտպանելու համար բավականաչափ ռազմիկներ է էր թողել կիրճում, և բացի այդ հարթավայրում ցրված հեծյալներից շատերը հասցրել են նահաջել դեպի բերդըբերդ:
–Հորնբուրգում թերևս հազարից ավելի զենքին տիրապետող հետյոտն ռազմիկներ կհավաքվենկգտնվեն,– զեկուցեց հողապատնեշը պահպանող ջոկատի հրամանատար ծեր Գամլինգը: –Բայց մեծամասնությունը՝ ինչպես ես, արդեն շատ ձմեռներ են տեսել, իսկ մյուսների՝ ինչպես օրինակ իմ թոռան, շրթունքների վրայի կաթը դեռ չի չորացել: Ի՞նչ է պատահել Էրքենբրանդին: Երեկ մեզ լուրեր հասան, որ նա Վեսթֆոլդի լավագույն հեծյալների ջոկատի հետ նահանջում է Հելմյան կիրճ, բայց նա այդպես էլ չհայտնվեց:
–Վախենում եմ նա այլևս չի հայտնվի,– գլուխն օրօրեց Էոմերը: –Հետախույզները նրան չեն տեսել, իսկ թշնամու զորքը լցրել է ամբողջ հովիտը:
–Այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ Էրքենբրանդին կհաջողվի փրկվել,– ասաց Թեոդենը: –Նա իսկական հերոս է: Նրա մեջ նորից վերածնվել է Հելմ Երկաթյա Ձեռքը... Բայց մենք չենք կարող նրան այստեղ սպասել, հարկավոր է ամրապնդվել բերդում: Դուք սննդի բավականաչափ պաշարներ ունե՞ք: –Վեսթֆոլդի բնակիչների երեք քարորդը՝ ծերերը, կանայք և երեխաները, ապաստան են գտել կիրճի քարանձավներում,– պատասխանեց Գամլինգը: –Բայց միևնույնն է պաշարները երկար ժամանակ կբավականացնեն. նրանք այստեղ են բերել իրենց անասուններին և նույնիսկ նրանց կերը: –Բավականին խելամիտ են,– հավանություն տվեց Էոմերը: –Թշնամիները այրում և ոչնչացնում են այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին: –Հելմյան ամրոցը թալանելը շատ ավելի դժվար է, դա նրանց վրա բավականին թանկ կնստի,– հառաչեց Գամլինգը: Զորքը շարժվեց առաջ: Բոլորը իջան ձիերից, երկար շղթայով ձիերի սանձերից բռնած անցան գետը և Հորնբուրգի դարպասներով մտան ամրոց: Ներսում նրանց դիմավորեցին համընդհանուր ուրախությամբ, և նոր հույսով: Հիմա արդեն Հորնբուրգը բավականաչափ պաշտպաններ ուներ: Էոմերն իր ջոկատներին արագ նախապատրաստեց մարտի: Թագավորն իր թիկնապահների և հարյուրից ավելի Վեսթֆոլդցիների հետ մնաց պաշտպանելու Հորնբուրգը, իսկ մնացած բոլորին Էոմերը տեղակայեց պարսպի վրա և աշտարակում, որտեղ սպասվում էր գլխավոր հարվածը: Ձիերին տեղակայեցին կիրճի խորքում, նրանց հսկելու համար թողնելով միայն մի քանի պահակ: Կիրճը պաշտպանող պարիսպը քսան ֆուտ բարձրություն ուներ և այնքան լայն էր, որ չորս ռազմիկ ուս ուսի տված կարող էին հանգիստ տեղավորվել: Պարսպի ատամնավոր եզրապատը ծածկում էր ռազմիկներին անցանկալի աչքերից, և միայն ամենաբարձրահասակները կարող էին նայել ատամների արանքից: Պարսպի վրա այստեղ-այնտեղ սևին էին տալիս հրակնատները, իսկ ներսի կողմից ամրոցի բակ իջնելու համար սանդուղք էր ամրացված: Երեք այդպիսի սանդուղքներ էլ ամրացված էին դրսի կողմից: Սակայն ամրոցի արտաքին պատը կատարելապես հարթ էր, և վիթխարի քարերը այնքան վարպետորեն էին միմյանց վրա դրված, որ նույնիսկ ամենաճարպիկ մարդը չէր կարող փոքրիկ ճեղք գտնել ոտքը դնելու համար: Եվ բացի այդ պարիսպը մի փոքր թեքությամբ կախվում էր կիրճի վրա ինչպես ծովափնյա ժայռը, որի վրա բարձրանալ հնարավոր չէ: Ջիմլին կանգնած էր՝ հենված եզրապատին, իսկ Լեգոլասը նստել էր եզրապատի ատամների արանքին և աղեղը ստուգելով նայում էր խավարին: –Այստեղ ինձ դուր է գալիս,– ասաց թզուկը ոտքերով դոփելով քարին: –Ինչքան լեռներին մոտ, այնքան սիրտս սիրտս ավելի թեթև է: Գերազա՛նց ժայռեր են: Այս հողն ամուր ոսկորներ ունի, ես դա զգացի դեռ այն ժամանակ, երբ մենք իջանք ձիերից: Էհ, տվեք ինձ մեկ տարի ժամանակ և հարյուր թզուկ, և մենք այս ամրոցը այնպիսի բերդի կվերածենք, որ զորքերը կփշրվեն նրա պատերին, ինչպես ալիքներն են փշրվում հարվածելով ծովափնյա ժայռին: –Հավատում եմ,– արձագանքեց Լեգոլասը,– և դա զարմանալի չէ: Դուք՝ թզուկներդ, տարօրինակ ժողովուրդ եք: Իսկ ինձ այս տեղը ճիշտն ասած բոլորովին դուր չի գալիս: Նույնիսկ արևածագը ինձ հակառակը չի ապացուցի: Բայց դու ինձ մխիթարեցիր, Ջիմլի, և ես ուրախ եմ, որ իմ կողքին ամուր, հաստ ոտքերով, մարտական տապարը ձեռքին թզուկ է կանգնած: Ափսոս, որ դու մենակ ես և քո ցեղակիցներից ուրիշ ոչ ոք չկա այստեղ: Բայց ավելի լավ կլիներ, եթե Չարքանտառից հարյուր նետաձիգ լինեին այստեղ: Մենք նրանց կարիքը շատ ենք ունենալու: Ռոհիրրիմները վատ նետաձիգներ չեն, բայց նրանց մեջ քիչ են անվրեպ նշանառուները, շատ քիչ են: –Նետ արձակելու համար հիմա բավականին մութ է,– առարկեց Ջիմլին,– և առհասարակ հիմա քնելու ժամ է: Ազնիվ խոսք, այսպիսի քնկոտ թզուկ՝ ինչպիսին ես եմ, դեռ աշխարհը չի տեսել: Հեծյալ լինելը հեշտ գործ չէ... բայց իմ տապարը պատրաստ է մարտի, տվեք ինձ մի տասնյակ օրք, և իմ քնկոտությունից հետք չի մնա: Ժամանակը դանդաղ էր անցնում: Ներքևում՝ հովտում, դեռ այրվում էին հրդեհված բնակավայրերը: Այժմ Իզենգարդյան զորքը անաղմուկ էր մոտենում, միայն հովտում կրակե օձերի պես գալարվող ջահերի լույսն էր մատնում նրանց: Հանկարծակի հողապատնեշի մոտից սհմռկեցուցիչ ոռնոց լսվեց, որին հաջորդեց ռոհանցիների կատաղի մարտական ճիչը: Անցումի մոտ մի պահ կուտակվեցին բոցավառվող ջահերը, բայց հաջորդ ակնթարթին ցրիվ եկան այս ու այն կողմ և չքացան: Լսվեցին գետափնյա մարգագետնով դեպի Հորնբուրգ սլացող հեծյալների ձայները. Վերջապահ ջոկատը գրեթե առանց կորուստ կրելու նահանջեց դարպասից ներս: –Գրոհում են պատնե՛շը,– ճչացին նրանք: –Մենք արձակեցինք բոլոր նետերը, խրամուղին և անցումը լցված են օրքերի դիակներով: Բայց դա նրանց չի կանգնեցնի երկար ժամանակով, կիրճի երկայնքով մեկ մրջյունների պես մագլցում են պատնեշի վրա: Սակայն մենք նրանց լավ դաս տվեցինք, և ջահերով գրոհել այլևս չեն համարձակվի: Կեսգիշերն անցավ: Անթափանց խավար էր տիրում: Անշարժ, հեղձուկ օդը ամպրոպ էր կանխագուշակում: Հանկարծակի կուրացուցիչ բռնկումը լուսավորեց ամպերը, և արևելքում հսկայական ճյուղավորված կայծակը հարվածեց բլուրներին: Մի ակնթարթ տարածքը լուսավորվեց, և պարսպի վրա գտնվողները տեսան, որ պատնեշն ու մինչև պարիսպ ընկած տարածքը հեղեղված են սև զորքով, որոնց մի մասը կարճահասակ և լայնաթիկունք օրքեր են, մյուսները բարձրահասակ, մռայլ տեսքով, ածուխի պես սև վահաններով և բարձր սաղավարտներով մարտիկներ: Պատնեշի վրա շարունակ նորերն էին հայտնվում և սև գետի պես հոսելով խրամուղու անցումով, հեղեղում էին կիրճը: Լսվեց ամպրոպի որոտը, և սկսվեց տեղատարափ անձրևը: