Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
–Համենայն դեպս պետք է շտապել,– նկատեց Ջիմլին: – Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
–Բայց մենք չգիտենք չգիտենք՝ նրանց հետ հե՞տ է արդյոք պահապանը,– հիշեցրեց Արագորնը,– մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած:
–Եթե այդպես է, բերեք առաջին հերթին կատարենք մեր գլխավոր պարտքը,– նորից առաջարկեց Լեգոլասը: –Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն պատրաստենք:
–Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,– որոշեց Արագորնը,– իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները վահանները՝ կիտելով դրանք իրար գլխի:
–Տեսե՛ք,– բացականչեց Արագորնը:
Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ կարմիր քարերով:
–Այս դաշույնները օրքերինը չեն,– հաղթական ասաց Արագորնը: –Նրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին, բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստված են արևմտյան երկրում և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է մեր բարեկամները անզեն են, եթե , իհարկե , ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:
–Իսկ ես գնամ նետերս հավաքեմ,– ասաց Լեգոլասը,– կապարճս դատարկ է:
Նա ցույց տվեց չորս թխամաշկ և ծուռաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
–Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,– մտամոլոր ասաց Արագորնը: –Կուզենաի իմանալ իմանալ՝ ի՞նչ են նշանակում այս նշանները:
–«Ս» Սաուրոն,– ենթադրեց Ջիմլին,– հասկանալը դժվար չէ:
–Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,– կասկածեց թզուկը:
Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ: Ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ մոտ՝ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ կլիներ , և բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից չհեռանալ, վերադարձան Արագորնի մոտ:
–Անհասկանալի է,– ասաց Լեգոլասը,– ափին երկու մակույկ կար: Երրորդը չգտանք:
Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի շիթերից բաղկացած մի ամպ էր՝ քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում: Մակույկը օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքը արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ: Բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև փոքրիկ կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: Գետը ընդունեց Բորոմիրին՝ Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով: Բայց Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որն անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ ու կտրելով մեծ գետը, գիշերային աստղերի լույսի ներքո , դուրս եկել անծայրածիր ծով:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
Արագորնին փոխարինելով փոխարինելով՝ երգեց Լեգոլասը.
Կանգնում է դարպասի մոտ ու ձայնն է նրա զրնգուն:
«Ի՞նչ է կատարվում աշխարհում, աշխարհում՝ արևի ու լուսնի ներքո,
Ու՞ր է Բորոմիրն արդար, հապաղում է նա,
«Օ Բորոմի՛ր, դեպի ծով ճամփան հարավ է տանում:
Ծովային թռչունների ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնածկանգնած՝
Սպասում էի լուրի, քո մասին, բայց դու այդպես էլ հետ չվերադարձար»:
Չկախեց այդպես էլ նա, գլուխն ու հզոր ուսերը:
Նավակում նրան դրեցին, համբուրեցին ճակատը,
Եվ ոսկեգույն անդունդն ընդունեց նրա աճյունը»: