Changes
'''Սոնետ'''
<poem>
Պեր չես թեև, անզուգական ես սակայն,
Հայրյուր պերից լոկ դո՜ւ ես պերն արժանի,
Որտեղ դու ես, ուրիշն այնտեղ տեղ չունի,
Անպարտ ես դու՝ հարվածիդ պես խոլական։
Ո՜վ դոն Կիխոտ, Ռոլանդն եմ ես, ում սրտում
Անջելիկան վառեց սիրո հուր անմար,
Նրա սիրով ես անցա ծովը անծայր,
Կռվի ելա՝ նրա պատկերն իմ հոգում։
Դափնեպսակդ չեմ խլի քեզնից,
(Պսակն ազնիվ քաջությամբ են վաստակում),
Թեև դու էլ խելքից զրկված ես ինձ պես,
Բայց հավասար ես ինձ, որի հարվածից
Ընկան մավրը և սկյութը արնախում։
Սերն հաղթության հավասար է դարձնում մեզ։
</poem>