Changes

Մատանիների Տիրակալը

1 byte removed, 00:17, 31 Մարտի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Դու կրկին անսպասելի հայտնվեցիր օրհասական ժամին, երբ քեզ այլևս ոչ մեկ չէր սպասում,– գոչեց նա:
–Ինչպես թե չէիք սպասում,– հոնքերը վեր բարձրացրեց Գենդալֆը: –Չէ որ ես ասացի ձեզ, որ կվերադառնամ, և նույնիսկ հանդիպման վայրը նշեցի:
–Բայց դու ժամանակ ժամ չնշեցիր և չասացիր, թե դա ինչպես տեղի կունենա: Տարօրինակ օգնություն ես բերել դու մեզ, դու Գե՛նդալֆ Ճերմակ: Դու իսկապես մեծ հրաշագործ ես, Գե՛նդալֆ Ճերմակ:
–Գուցե և այդպես է,– պատասխանեց Գենդալֆը,– բայց ես դեռ ոչ մի հրաշագործություն չեմ կատարել: Ես միայն ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդ եմ տվել և օգտվել եմ Լուսաչի արագությունից, իսկ հաղթանակի համար դուք պարրտական պարտական եք ձեր քաջությանը և Վեսթֆոլդցի ռազմիկների տոկունությանը. նրանք ամբողջ գիշեր առանց կանգառի քայլել են:
Բայց բոլորը շարունակում էին համր զարմանքով նայել Գենդալֆին, և ժամանակ առ ժամանակ աչքները տրորելով հայացք նետել անտառի վրա: Մի՞թե Գենդալֆը ոչինչ չի տեսնում:
Գենդալֆը զվարթ ծիծաղեց:
–Ախ դուք ծառերի՜ն նկատի ունեք,– ասաց նա: –Մի անհանգստացեք, ես տեսնում եմ նրանց նույնքան պարզ, որքան դուք, բայց ես կապ չունեմ նրանց հետ: Նույնիսկ իմաստունները չեն կարող հրամայել անտառին: Ուղղակի ամեն ինչ ավելի լավ ստացվեց քան ես մտածել էի, և ավելի հաջող, քան ես կարող էի հուսալ:
–Այդ դեպքում եթե ոչ քո, ապա ու՞մ կախարդանքն է այդդա,– հարցրեց Թեոդենը: –Հաստատ ոչ Սարումանինը... Մի՞թե գործին ինչ որ երրորդ հրաշագործ կա խառնված, որի մասին մենք ոչինչ չգիտենք:
–Կախարդանքն այստեղ կապ չունի,– ասաց Գենդալֆը: –Ոտքի է ելել ավելի հինավուրց ու զորեղ մի ուժ, որը հայտնվել է Միջերկրում ավելի վաղ, քան հնչել են էլֆերի առաջին երգերը, և երկաթին է հարվածել առաջին մուրճը:
–Իզենգա՞րդ,– միաձայն բղավեցին բոլորը:
–Այո, Իզենգարդ,– կրկնեց Գենդալֆը: –Ես գնում եմ այնտեղ: Ցանկացողները կարող են գալ ինձ հետ: Այնտեղ մենք բավականին հետաքրքիր բաների ականատես կտեսնենքկլինենք:
–Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,– խոժոռվեց Թեոդենը:
Վստահելի
1342
edits