Changes
— Այդ նրանից է, որ ոտքերը դեռ թույլ են,— ականջ, գրեց Յասուկոն Սատոկոյի քայլերի թփթփոցին։— Այս տարի հինգը կլրանա, բայց պահում է իրեն ոնց որ երեք տարեկանը, մեջն ուղղակի սատանա է մտել։ Ասենք ես վաթսուներեք եմ, դու՝ վաթսուներկու, և մեր միջև առանձին տարբերություն չկա։
― Իմիջիայլոց, դու սխալվում ես։ Աոաջին Առաջին հայացքից ասածս կարող է արտառոց թվալ, բայց բանն այն է, որ ես ծնվել եմ տարեսկզբին, դու տարեվերջին, կնշանակի ես ու դու որոշ ժամանակ տարեկիցներ ենք։ Իմ ծննդյան օրից մինչև քոնը՝ տարեկից ենք։
— Դե հա, իհարկե,— համաձայնեց Յասուկոն։
Տերուն նրա հետ հասավ մինչև դարբասը։
Չգիտես որտեղից հայտնված սև թուլան, ընդօրինակելով մորը, երերալեն վազում էր Սինգոյի աոջևից։ առջևից։ Նրա բրդոտ կողերը թաց էին։
— Այդ ինչ լա՜վն ես։
Ահա թե ինչու, կարով զբաղված, Ֆուսակոն նրա հանդեպ դարձել էր բարեհաճ։
Երբ Ֆուսակոյի փոխարեն Կիկուկոն նստեց մեքենայի աոջևառջև, Սատոկոն խեթ֊խեթ նայեց նրան։
— Այս կտորը քեզ համար մորաքույրն է նվեր գնել, ինչու չես ուզում, որ ինքն էլ կարի,— ասաց Ֆուսակոն աղջկան և ներողություն հայցող ձայնով դարձավ Կիկուկոյին,— խնդրում եմ, դու նրան բանի տեղ մի դիր, ամբողջովին հորը՝ Աիխարային է քաշել։
Ժամանակ առ ժամանակ, նա հանձնակատարի ձեռքով փող էր ուղարկում Աիխարայի մորը։ Մտադիր էր նույն հանձնակատարի միջոցով ապահարզանի դիմումը հանձնել շրջանային վարչություն, բայց օր֊օրի հետաձգում էր։
― Երեխաները քանի որ մեզ մոտ են, թող այստեղ էլ մնան,― անփութորեն նետեց Սյուիտին։― Հավանաբար ոստիկանությունից մարդ կուղարկեն մեր աուն։տուն։
― Այդ ինչի՞ համար։
Սինգոն դանդաղ քայլում էր Հոնգո փողոցի վրա գտնվող համալսարանի մոտով։
Նա մեքենայից դուրս եկավ փողոցի մյուս կողմում, որտեղ խանութներ կային։ Հարկավոր էր հենց այդ կողմից էլ թեքվել այն նրբանցքը, որտեղ բնակվում էր Կինուկոն, բայց Սինգոն դիտավորյալ անցավ դիմացի մայթը։ Նա տանջալից երկընտրանք էր ապրում, տատանվում ու չէր համարձակվում տղայի սիրուհու տանը մոտենալ։ Ինչպես կարելի է հղի կնոջը, որին աոաջին առաջին անգամ ես տեսնում, կտրուկ կարգագրել երեխան մի՛ ծնիր։
― Սովորական մարդասպանությունից դա ինչո՞վ է լավ։ Արժե՞, որ ծեր հալով ձեռքերը կեղտոտ գործի մեջ խառնի,― փնթփնթում էր Սինգոն։― Հա, բայց նման պարագաներում ինչ վճիռ էլ որ ընդունես, դաժան է լինելու։
Հայելին հյուրասենյակում էր, և նա, երևի ստիպված էր եղել դեմքը շպարով թարմացնել պայուսակի կոսմետիկական փոքրիկ հայելուն նայելով։
Սինգոյի աոաջին առաջին տպավորությունը վատ չէր։ Տափակ թվացող կլոր դեմքն ամենևին էլ այնպես կամային չէր, ինչ-պես ենթադրում էր Իկեդայի պատմածից։ Թևերը լիքն էին։
― Օհատա,― ներկայացավ Սինգոն։
Այս տարի, երբ ծիլերը սածիլել են լճակում, յուրաքանչյուր ցողունի վրա բացվել են երկուական վարդագույն ծաղիկներ։ Զբոսայգում աշխատող գիտնականները պարզել են, որ այդ լոտոսը պատկանում է հազար տարի, հնարավոր է և հիսուն հազար տարի առաջ գոյություն ունեցող տեսակին։
― Երբ անցյալ անգամ այս հոդվածները կարդացի, մտածեցի, որ կատարած հաշվումները խիստ մոտավոր են․ հազար տարի և հիսուն հազար տարի,― ծիծաղեց Սինգոն։ Նա սկսեց հոդվածը ուշադրությամբ վերընթերցել։ Ճապոնացի պրոֆեսորը ելնելով տորֆաշերտերի կաոուցվածքիցկառուցվածքից, որոնց մեջ հայտնաբերվել էին սերմերը, ենթադրում էր, որ դրանք մի քանի տասնյակ հազար տարեկան են։ Իսկ Ամերիկայում, սերմերից հանված վերին շերտը ռադիոակտիվ անալիզի ենթարկելուց հետո որոշել են, որ հազար տարեկան են։
― Այլևս պետք չե՞ն։― Կիկուկոն վերցրեց մի կողմ դրված թերթերը։ Երևի ուզում էր հարցնել, կարելի՞ է այդ թերթերն էլ վաճառել։