Changes

Պահապանները

Ավելացվել է 1508 բայտ, 13:54, 26 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում */
— Կարող է պատահել, կարող է,— ասաց Պանդուխտը,— չնայած, հազիվ թե: Կաղամախի մոտ ոչ մի կենդանի արարած չի վերադառնա, եթե մեկ անգամ կարողացել է ազատվել նրա ձեռքից: Երևի պարզապես որոշել է հրաժեշտից առաջ մի համեղ կտոր էլ փախցնել, այդ պոնին, հաստատ գիտեմ, շունչը փչելու վրա է: Ինչ արած, ընտրություն չունենք: Ինչքա՞ն է ուզում դրա համար:
 
Բիթ Խաղամախը տասներկու արծաթ էր պահանջել, իսկապես, մի ամրակազմ պոնիի գնից երեք անգամ ավելի: Գնված փոքրիկ կենդանին ոսկրոտ էր, հյուծված, ծեծված, բայց դեռ սատկելու միտք չուներ: Լավր Նարկիսը իր գրպանից վճարեց պոնիի համար և դեռ տասնութ արծաթ էլ առաջարկեց Մերիին՝ ի հատուցում կորած պոնիների: Նա ազնիվ մարդ էր և բավական ունևոր, բայց երեսուն արծաթի համար ափսոսանքից լացը գալիս էր, մանավանդ, որ կեսը ստիպված եղավ հրամցնել գարշելի ու ժլատ Կաղամախին:
 
Սակայն նա չէր տուժել: Հետագայում պարզվեց, որ տարել են միայն մի ձի: Մնացածներին ուղղակի վախեցրել էին, և նրանք գտնվեցին Լեռնամոտի մարգագետիններից: Ճիշտ է, Մերի Բրենդիզայքի պոնիները փախել էին Թոմ Բոմբադիլի մոտ, որտեղ արածում էին ու ճարպակալում, ասես ոչինչ չէր եղել, բայց երբ Թոմն իմացավ, թե ինչ է պատահել Լեռնամոտում, նրանց հետ ուղարկեց Նարկիսին և վերջինս կարծես երկնքից ընկած հինգ ձի ստացավ:
Վստահելի
1342
edits