Changes

Մատանիների Տիրակալը

5 bytes removed, 00:23, 27 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:
Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց երևաց լուսինը:
Փինը նստել էր ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամվել էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթե-սև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի հայացքը գամեց իր վրա այնպիսի անդիմադրելի ուժով, որ հոբիթն այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ոչ ուղղվել, ոչ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի պես ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ:
— Ներե՞մ,— խոժոռվեց հրաշագործը: — սկզբում ասա, ինչի՞ համար:
— Ես ձեռքիդ տակից տարա գունդը և նայեցի դրա նրա մեջ,— կմկմալով ասաց Փինը: — Եվ այնքան սարսափազդու բաներ տեսա, որ սիրտս վախից կանգնեց: Ուզում էի փախչել, բայց կտրվել հնարավոր չէր: Հետո հայտնվեց Նա... Եվ սկսեց ինձ հարցաքննել: Էնպես էր նայում վրաս... ու... ու էլ բան չեմ հիշում:
— Չէ, այդպես չեղավ,— խոժոռվեց Գենդալֆը: — Ի՞նչ ես տեսել, ինչի՞ մասին էր նա հարցնում, ի՞նչ ես դու նրան ասել:
Փինը խոսեց՝ սկզբում դանդաղ, կմկմալով, հետո աստիճանաբար նրա ձայնը սկսեց պարզվել ու հնչեց ավելի հստակ:
— Ես տեսա սև երկինք և ամրոցի բարձր, ատամնավոր պարիսպներ,— ասաց նա: — Եվ վերևում փոքրիկ աստղեր: Ինձ թվաց, թե ընկել եմ ինչ-որ հեռավոր երկիր և տեսնում եմ այն, ինչը եղել է շա՜տ վաղուց, բայց տեսնում եմ պարզ ու հստակ: Հանկարծ աստղերը սկսեցին հանգչել և նորից առկայծել: Ես հասկացա, որ աստղերի լույսը հանգցնում են ինչ-որ թևավոր հրեշներ. թվում էր, թե հսկայական չղջիկներ են թևածում աշտարակի շուրջը: Կարծում են եմ, նրանք ինն էին: Հանկարծ մեկը թռավ ուղիղ դեպի ինձ և սկսեց մեծանալ: Ա՝խ, ինչ սարսափազդու էր նրա... Ոչ, ոչ, մի՛ ստիպեք ինձ այդ մասին պատմել... Ես փորձեցի գցել գունդը ու փախչել, որովհետև թվում էր, թե նա հիմա դուրս կգա գնդի միջից և կնետվի ինձ վրա: Բայց այն միայն ծածկեց ամբողջ երկինքը ու կորավ: Հետո հայտնվեց Նա: Նա չէր խոսում, բայց ես ամեն ինչ հասկանում էի:
«Փաստորեն դու վերադարձար: Ինչու՞ էիր այսքան երկար ժամանակ լռում»:
— Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ ժամանակ նա հարցրեց. «Ո՞վ ես դու»: Ես շարունակում էի լռել: Նա սկսեց ինձ տանջել և, երբ այլևս հնարավոր չէր դիմանալ, ասացի. «Ես հոբիթ «Հոբիթ եմ»: Ինձ թվում է դա օգնեց նրան ինձ տեսնել: Նա նայեց ինձ վրա վրաս ու սկսեց հռհռալ: Դա ուղղակի անտանելի էր, ասես ինձ դաշույններով ծակծկեցին: Փորձում էի ազատվել, բայց նա չէր թողնում: «Սպասի՛ր,— ասաց նա,— շուտով կրկին կտեսնվենք: Իսկ առայժմ ասա Սարումանին, որ յդ այդ խաղալիքը նրա համար չէ: Ես հենց հիմա դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր:» Եվ նորից չարությամբ հռհռաց: Ինձ թվաց, թե հիմա մանր կտորների կբաժանվեմ: Մահից էլ սարսափլի սարսափելի էր... Ո՛չ, ո՛չ, այլևս չե՛մ կարող, այլևս ոչինչ չե՛մ հիշում:
— Նայիր աչքերիս մե՛ջ,— հրամայեց Գենդալֆը:
Փինը հնազանդվեց և նայեց նրա աչքերի մեջ: Հրաշագործը որոշ ժամանակ լուռ զննում էր հոբիթին: Վերջապես Գենդալֆի դեմքը մեղմացավ, և վրայով ժպիտի ստվեր սահեց: Նա շոյեց Փինի գլուխը:
— Լավ,— ասաց նա,— կարող ես էլ չխոսել: Քեզ հետ ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Աչքերդ, տեսնում եմ, չեն խաբում, իսկ ստից ես վախենում էի ամենից շատ: Դու, իհարկե, հիմար ես, Փերեգրին Տուկ, բայց ազնիվ հիմար ես: Քո փոխարեն ավելի խելացի մեկը լիներ, նա գուցե, ամեն ինչ փչացներ: Սակայն նկատի ունեցի՛ր. քեզ և քո ընկերներին փրկեց երջանիկ պատահականությունը, բայց չկարծես, թե ամեն անգամ բախտդ կբերի: Եթե նա քեզ ինչպես հարկն է հարցաքններ, դու չէիր դիմանա տանջանքին և կպատմեիր նրան այն ամենը, ինչ գիտես և կկործանեիր մեզ բոլորիս: Բայց նա, բարեբախտաբար շտապել է: Հասկանում ես, նրան ավելի շատ ոչ թե տեղեկություններն են հետաքրքրել, այլ դու՝ ինքդ, և որոշել է անհապաղ ստանալ քեզ և առանց շտապելու հարցաքննել Սև Ամրոցում: Ի՞նչ ես դողում: Քիթդ խոթել ես հրաշագործների գործերի մե՞ջ: Ուրեմն ամեն ինչի պատրաստ եղի՛ր: Լավ, լավ, ես ներում եմ քեզ: Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, որքան սպասում էի:
Նա խնամքով բարցրացրեց հոբիթին և տարավ, պառկեցրեց ձարխոտե անկողնում: Մերին հետևեց նրանց և նստեց Փինի կողքին:
— Պառկիր, հանգստացիր և փորձիր քնել, Փին,— ասաց Գենդալֆը: — Սրանից հետո Եվ այսուհետ ավելի շատ վստահիր ինձ: Իսկ եթե նորից ձեռքերդ քոս ընկնեն, միանգամից ասա, այդ հիվանդությունը հեշտ է բուժել: Եվ հանկարծ մտքովդ չանցնի՛ ձեռքիս տակ կրկին գլաքար դնես: Առայժմ մնացեք երկուսով, դա ձեզ օգտակար կլինի:
Հրաշագործը վերադարձավ մնացածների մոտ. նրանք , Օրթհանքի գնդի շուրջ քարի շուրջը հավաքված , կանգնած էին մռայլ ու տագնապահար:
— Փորձանքը եկավ կեսգիշերին և մեզ անակնկալի բերեց,— ասաց հրաշագործը: — Հրաշքով փրկվեցինք:
— Իսկ հոբիթըհոբի՞թը, ինչպե՞ս է Փինը,— հարցրեց Արագորնը:
— Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի,— պատասխանեց Գենդալֆը: — Նրա հետ երկար չեն խոսել, իսկ հոբիթները զարմանալի դիմացկուն ժողովուրդ են: Ապրած սարսափի հիշողությունը ևսնույնպես, կարծում եմ, արագ կանցնի: Այո, թերևս, շատ արագ: Արագորն, կվերցնե՞ս պահպանելու Օրթհանքի քարը: Ճիշտ է, այն պահպանելը վտանգավոր է, բայց...
— Նայած ում համար,— առարկեց Արագորնը: — Այդ քարն օրինական տեր ունի, որի համար այն այնքան էլ վտանգավոր չէ: Քանզի այժմ հայտնի է, որ դա Օրթհանքի պալանտիրն է՝ Էլենդիլի գանձարանից, և այն Օրթհանքում տեղադրել են Գոնդորի իշխանները: Ճակատագրական ժամը մոտենում է: Այն ինձ պետք կգա:
Վստահելի
1342
edits