Changes

|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
 
{{Անավարտ}}
==ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ==
'''Առաջին'''։ Փոխվում է շահույթի ընդհանրական նորման։ Այս հնարավոր է միմիայն այն դեպքում, երբ փոխվում է ինքը՝ հավելյալ արժեքի միջին նորման կամ երբ — հավելյալ արժեքի անփոփոխ միջին նորմայի դեպքում,— փոխվում է յուրացրած հավելյալ արժեքի գումարի և կանխավճարված հասարակական ամբողջ կապիտալի գումարի հարաբերությունը։
Որչափով որ հավելյալ արժեքի նորմայի փոփոխություն բ փոփոխությունը պայմանավորվում է ոչ թե նրանով, որ աշխատավարձն իր նորմալ մակարդակից ցած է հրվում կամ թե նրանից վեր է բարձրանում,— իսկ այս տեսակի շարժուձևները պետք է դիտել լոկ իբրև պատահական տատանումներ,— այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ կամ այն բանի հետևանքով միայն, որ բանվորական ուժի արժեքն ընկել կամ թե բարձրացել է, իսկ սրանցից մեկը նույնքան անհնարին է, որքան և մյուսը, եթե չի փոխվում այն աշխատանքի արտադրողականությունը, որը կենսամիջոցներ է արտադրում, ուրեմն եթե չի փոխվում այն ապրանքների արժեքը, որոնք մտնում են բանվորի սպառման մեջ։
Կամ թե փոխվում է յուրացվող հավելյալ արժեքի գումարի և հասարակության կանխավճարած ամբողջ կապիտալի հարաբերությունը։ Որովհետև փոփոխությունն այստեղ առաջ է գալիս ոչ թե հավելյալ արժեքի նորմայից, ուստի այն պետք է առաջ գա ամբողջ կապիտալից, հատկապես՝ նրա հաստատուն մասից։ Սրա մասսան, տեխնիկապես վերցրած, աճում կամ թե նվազում է փոփոխուն կապիտալի կողմից գնված բանվորական ուժի համեմատ, իսկ նույնի արժեքի մասսան աճում կամ թե նվազում է իր մասսայի աճման կամ թե նվազման հետ միասին. հետևաբար նա աճում կամ թե նվազում է նմանապես փոփոխուն կապիտալի արժեքի մասսայի համեմատ։ Եթե միևնույն աշխատանքն ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում, նշանակում է՝ աշխատանքն ավելի արտադրողական է դարձել։ Եթե ընդհակառակը՝ ընդհակառակը։ Ուրեմն աշխատանքի արտադրողականության փոփոխություն է տեղի ունեցել, և որոշ ապրանքների արժեքի փոփոխություն պետք է կատարված լինի։
'''Երկրորդ'''։ Շահույթի ընդհանրական նորման մնում է անփոփոխ։ Այս դեպքում մի ապրանքի արտադրության գինը կարող է փոխվել լոկ այն պատճառով, որ փոխվել է նրա սեփական արժեքը, որ ավելի շատ կամ ավելի քիչ աշխատանք է պահանջվում նույն ապրանքը վերարտադրելու համար, ուզում է՝ այս լինի այն աշխատանքի արտադրողականության փոփոխության հետևանքով, որն ապրանքն արտադրում է սրա վերջնական ձևով, թե այն աշխատանքի, որը տվյալ ապրանքի արտադրության մեջ մտնող ապրանքներ է արտադրում։ Բամբակի մանվածքի արտադրության գինը կարող է ընկնել կամ այն պատճառով, որ հում բամբակն ավելի էժան է արտադրվում, կամ թե այն պատճառով, որ մանելու աշխատանքն ավելի արտադրողական է դարձել՝ ավելի բարելավված մեքենաների շնորհիվ։
Արտադրության գինը է , ինչպես առաջ ցույց ենք տվել, = է k + p, հավասար է արտադրության ծախքին + շահույթը։ Բայց սա = է k + kp´, որտեղ k-ն արտադրության ծախքը, մի անորոշ մեծություն է, որը փոփոխվում է արտադրության տարբեր ոլորտների համար և ամեն տեղ հավասար է ապրանքի արտադրության մեջ գործադրված հաստատուն ու փոփոխուն կապիտալի արժեքին, իսկ p´-ը շահույթի տոկոսապես հաշված միջին նորման է։ Եթե k = 200, իսկ p´ = 20%, ապա k + kp´ արտադրության գինը = 200 + 200<math>\frac{20}{100}</math> = 200 + 40 = 240։ Պարզ է, որ այս արտադրության գինը կարող է միևնույնը մնալ, չնայած որ ապրանքների արժեքը փոխվում է։
Ապրանքների արտադրության գնի բոլոր փոփոխությունները վերջին հաշվով հանգում են արժեքի փոփոխության, բայց ապրանքների արժեքի ոչ ամեն մի փոփոխություն անպայման պետք է արտահայտվի արտադրության գնի փոփոխության մեջ, որովհետև սա որոշվում է ոչ միայն տվյալ հատուկ ապրանքի արժեքով, այլ բոլոր ապրանքների ընդհանուր արժեքով։
2) որ ապրանքի արժեքից այս եղանակով շեղվող արտադրության գինն իբրև տարր մտնում է ուրիշ ապրանքների արտադրության ծախքի մեջ, այնպես որ ուրեմն մի ապրանքի արտադրության ծախքի մեջ արդեն կարող է պարունակվել շեղում նրա վրա սպառված արտադրամիջոցների արժեքից, մի կողմ թողած այն շեղումը, որ հենց նույն այդ ապրանքի համար կարող է առաջ գալ միջին շահույթի ու հավելյալ արժեքի տարբերության հետևանքով։
Սրա համաձայն հնարավոր է ուրեմն, որ նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվում են միջին կառուցվածք ունեցող կապիտալներով, արտադրության ծախքը շեղվի այն տարրերի արժեքի գումարից, որոնցից կազմվում է նրանց արտադրության գնի այս բաղադրամասը։ Ընդունենք, թե միջին կառուցվածքը 80 c + 20 v է,։ է։ Արդ, հնարավոր է, որ այն իրական կապիտալների մեջ, որոնք այսպես են կազմված, 80 c-ն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է c-ի, հաստատուն կապիտալի արժեքից, որովհետև այս c-ն կազմված է այնպիսի ապրանքներից, որոնց արտադրության գինը շեղվում է իրենց արժեքից։ Նմանապես 20 v-ն կարող էր շեղվել իր արժեքից, եթե աշխատավարձի սպառման մեջ այնպիսի ապրանքներ են մտնում, որոնց արտադրության գինն իրենց արժեքից տարբեր է. հետևաբար բանվորն այս ապրանքների ետգնման (նրանց փոխարինման) համար պետք է ավելի շատ կամ թե ավելի քիչ բանվորական ժամանակ գործադրի, ուրեմն անհրաժեշտ աշխատանք ավելի շատ կամ թե ավելի քիչ կատարի, քան հարկավոր կլիներ, եթե անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության գները համընկնեին նրանց արժեքների հետ։
Սակայն այս հնարավորությունը մազաչափ անգամ չի խախտում միջին կառուցվածք ունեցող ապրանքների վերաբերմամբ բերված դրույթների ճշտությունը։ Շահույթի այն քանակը, որ բաժին է ընկնում այս ապարանքներին, հավասար է հենց նրանց մեջ պարունակված հավելյալ արժեքի քանակին։ Օրինակ, 80 c + 20 v կառուցվածք ունեցող վերոհիշյալ կապիտալի դեպքում հավելյալ արժեքի որոշման համար կարևորը ոչ թե այն է, թե արդյոք այս թվերն իրական արժեքների արտահայտություն են, այլ այն, թե նրանք ինչպես են միմյանց հարաբերում. այսինքն այն, որ c-ն = է ամբողջ կապիտալի <math>^4/_5</math>-ին, իսկ v-ն = է <math>^1/_5</math>-ին։ Քանի որ այս այսպես է, ապա, ինչպես վերևում ընդունել ենք, v-ի արտադրած հավելյալ արժեքը հավասար է միջին շահույթին։ Մյուս կողմից. քանի որ հավելյալ արժեքը հավասար է միջին շահույթին, ապա արտադրության գինը = է արտադրության ծախք + շահույթ = k + p = k + m, գործնականորեն հավասար է ապրանքի արժեքին։ Այսինքն աշխատավարձի բարձրացումը կամ ցածրացումը k + p-ն անփոփոխ է թողնում այս դեպքում, ինչպես նա անփոփոխ կթողներ ապրանքի արժեքը, և լոկ համապատասխան մի հակառակ շարժում, ցածրացում, կամ թե բարձրացում է առաջ բերում շահույթի նորմայի կողմում։ Այսինքն եթե աշխատավարձի բարձրացման կամ ցածրացման հետևանքով ապրանքների գինն այստեղ փոխվեր, ապա միջին կառուցվածք ունեցող այս ոլորտներում շահույթի նորման, ավելի բարձր կամ թե ավելի ցածր կկանգներ այլ ոլորտներում ունեցած նրա մակարդակից։ Միայն այն չափով, որչափով գինն անփոփոխ է մնում, միջին կառուցվածք ունեցող ոլորտն իր շահույթի մակարդակը համահավասար է պահում մյուս ոլորտների հետ։ Հետևաբար այստեղ գործնականորեն նույնն է տեղի ունենում, ինչ որ տեղի կունենար, եթե այս ոլորտի արդյունքները ծախվեին իրենց իրական արժեքով։ Եթե ապրանքներն իրոք իրենց իսկական արժեքներով են ծախվում, ապա պարզ է, որ այլ հավասար պարագաներում աշխատավարձի բարձրացումը կամ թե անկումն առաջ է բերում շահույթի մի համապատասխան անկում կամ բարձրացում, բայց ոչ երբեք ապրանքների արժեքի փոփոխություն, և որ բոլոը պարագաներում աշխատավարձի բարձրացումը կամ անկումը երբեք չի կարող ներգործել ապրանքների արժեքի վրա, այլ միշտ հավելյալ արժեքի մեծության վրա միայն։
====III. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ [ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ] ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ====
Կապիտալների այս շարժումն առաջին հերթին պայմանավորվում է շուկայի գների կացությամբ, որոնք շահույթն այստեղ բարձրացնում են միջին ընդհանրական մակարդակից վեր, այնտեղ՝ հրում այդ մակարդակից ցած։ Մենք առայժմ մի կողմ ենք թողնում վաճառականի կապիտալը, որի հետ այստեղ դեռ գործ չունենք և որը, ինչպես ցույց են տալիս սպեկուլացիայի հանկարծակի բռնկվող զայրուցքները, նախասիրված որոշ արդյունքների բնագավառներում, արտակարգ արագությամբ կարող է կապիտալի մասսաները դուրս քաշել արտադրության մի ճյուղից և նույնպես հանկարծակի նետել մի ուրիշի մեջ։ Բայց բուն արտադրության — արդյունաբերության, երկրագործության, հանքարդյունաբերության և այլոց — յուրաքանչյուր բնագավառում կապիտալը մի ոլորտից մի ուրիշը փոխադրելը զգալի դժվարություններ է հարուցում, մանավանդ հիմնական կապիտալի առկայության պատճառով։ Այլ և փորձը ցույց է տալիս, որ եթե արդյունաբերության մի ճյուղ, օրինակ, բամբակի արդյունաբերությունը, մի որոշ ժամանակ արտակարգորեն բարձր շահույթներ է տալիս, ապա մի ուրիշ ժամանակ էլ շատ փոքր շահույթ կամ նույնիսկ վնասույթ է բերում, այնպես որ տարիների մի որոշ ցիկլում միջին շահույթն այստեղ գրեթե նույնն է լինում, ինչ որ ուրիշ ճյուղերում։ Եվ կապիտալը շուտով սովորում է այս փորձը հաշվի առնել։
Բայց կա մի բան, որ մրցումը ցույց չի տալիս, այս՝ արժեքի այն հատկությունն է, որով նա իշխում է արտադրության շարժման վրա. այս՝ արժեքներն են, որոնք կանգնած են արտադրության գների թիկունքում և վերջին հաշվով որոշում են արտադրության գները։ Մրցումը, ընդհակառակ, ցույց է տալիս՝ 1) միջին շահույթները, որոնք անկախ են արտադրության առանձին ոլորտներում եղած կապիտալի օրգանական կառուցվածքից, ուրեմն և կենդանի աշխատանքի այն մասսայից, որ տվյալ կապիտալը յուրացրել է շահագործման տվյալ ոլորտում. 2) արտադրության գների բարձրացումն ու անկումն աշխատավարձի բարձրության փոփոխման հետևանքով — մի երևույթ, որ առափին առաջին հայացքից միանգամայն հակասում է ապրանքների արժեքային հարաբերությանը. 3) շուկայի գների տատանումները, որոնք ապրանքների միջին շուկայի գինը տվյալ մի ժամանակաշրջանում վեր են ածում ոչ թե շուկայի '''արժեքի''', այլ այս շուկայի արժեքից շեղվող, նրանից շատ տարբերվող շուկայի արտադրության գնի։ '''Թվում է''', թե այս բոլոր երևույթները նույնքան են հակասում արժեքը բանվորական ժամանակով որոշելուն, որքան և անվճար հավելյալ աշխատանքից կազմված հավելյալ արժեքի բնությանը։ Այսպիսով ուրեմն, '''մրցման մեջ ամեն ինչ աղճատված է երևում'''։ Տնտեսական հարաբերությունների այն պատրաստի կերպարանքը, որով նրանք ի հայտ են գավիս մակերեսի վրա, իրենց իրական գոյությամբ, ուրեմն և այն պատկերացումների մեջ, որոնցով այս հարաբերությունների կրողներն ու գործակալները ջանում են իրենց համար պարզ կացուցանել հիշյալ հարաբերությունները — շատ տարբեր են և իրոք այլաշրջված, հակադիր իրենց ներքին, էական, բայց սքողված հիմնական բովանդակության [KernestaltKerngestalt] ու սրան համապատասխանող գաղափարի նկատմամբ։
Այնուհետև. երբ կապիտալիստական արտադրությունը հասնում է զարգացման մի որոշ աստիճանի, առանձին ոլորտների շահույթի տարբեր նորմաների հավասարումն ու նրանց փոխարկումը շահույթի ընդհանրական նորմայի ամենևին չի կատարվում ձգողության ու վանման այն շարժընթացքով միայն, որով շուկայի գները կապիտալ են ներս քաշում ու դեն վանում։ Երբ միջին գներն ու սրանց համապատասխանող շուկայի գներն ամրակայվում են մի որոշ ժամանակաշրջանի համար, առանձին կապիտալիստներ ի կապիտալիստների '''գիտակցության''' մեջ թափանցում է այն միտքը, որ այս հավասարման պրոցեսում '''որոշ տարբերություններ''' են հավասարվում, և այս տարբերությունները նրանք իսկույն մտցնում են իրենց փոխադարձ հաշվի մեջ։ Այս տարբերություններն ապրում են կապիտալիստների պատկերացման մեջ և սրանց կողմից հաշվի ժամանակ մեջ են բերվում իբրև փոխհատուցման հիմունքներ։
Ընդսմին հիմնական պատկերացումը հենց ինքը միջին շահույթն է, այն պատկերացումը, թե հավասար մեծություն ունեցող կապիտալները միևնույն ժամկետներում պետք է հավասար մեծության շահույթներ բերեն։ Սրա հիմքն էլ իր հերթին կազմում է այն պատկերացումը, թե արտադրության ամեն մի ոլորտի կապիտալը, pro rata [համապատասխան] իր մեծության, պետք է բաժին ունենա այն ամբողջ հավելյալ արժեքից, որ հասարակական ամբողջ կապիտալը քամել է բանվորներից, կամ թե ամեն մի առանձին կապիտալ պետք է նկատի առնվի իբրև ամբողջ կապիտալի մի մասնիկ միայն, ամեն մի կապիտալիստ իրոք՝ իբրև ընդհանուր ձեռնարկության մի ակցիոներ, որը pro rata իր կապիտալափայի մեծության բաժին ունի ընդհանուր շահույթից։
Այս պատկերացման վրա են այնուհետև հիմնվում կապիտալիստի հաշվարկումները, օրինակ, մի կապիտալ, որ ավելի դանդաղ է պտույտ գործում կամ այն, պատճառով, որ ապրանքն ավելի երկար է մնում արտադրության պրոցեսում, կամ թե այն պատճառով, որ նա պետք է ծախվի հեռավոր շուկաներում, սրա հետևանքով պետք է կորցներ իր շահույթի մի մասը, սակայն այնուամենայնիվ շահույթի այդ մասը նա հաշվում է, ուրեմն փոխհատուցվում է գնին ավելացվող վրադրի միջոցով է կամ թե չէ կապիտալի այն ներդրումները, որոնք ենթակա են ավելի մեծ վտանգների, ինչպես, օրինակ, նավագնացության մեջ, փոխհատուցում են ստանում գնի հավելուրդի միջոցով։ Երբ կապիտալիստական արտադրությունն ու սրա հետ միասին ապահովագրության գործն արդեն զարգացած վիճակում են գտնվում, վտանգն արտադրության բոլոր ոլորտների համար փաստորեն հավասարվում է (տես Կորբետ). բայց ավելի վտանգվածները վճարում են ապահովագրական ավելի բարձր պրեմիաներ և փոխհատուցում են ստանում իրենց ապրանքների գնի մեջ։ Գործնականում այս բոլորը հանգում է այն բանին, որ յուրաքանչյուր հանգամանք, որը կապիտալի մի ներդրում պակաս շահութաբեր է դարձնում, իսկ մի ուրիշը ավելի շահութաբեր,— իսկ բոլոր ներդրումները որոշ սահմաններում համարվում են հավասարապես անհրաժեշտ ,— հաշվի է առնվում իբրև փոխհատուցման մի անգամ ընդմիշտ նշանակություն պահպանող հիմունք, ընդորում այլևս կարիք չկա, որ մրցման գործողությունը նորից ու նորից ակներև դարձնի այս շարժառիթի կամ թե հաշվեգործոնի ճշտությունը։ Կապիտալիստը մոռանում է միայն,— կամ թե, ավելի շուտ, չի տեսնում, քանի որ մրցույթը նրան այդ ցույց չի տալիս,— որ փոխհատուցման այս բոլոր հիմունքները, որ արտադրության տարբեր ճյուղերի ապրանքային գների փոխադարձ հաշվարկման ժամանակ կապիտալիստները միմյանց դեմ հաշվի են դնում, լոկ նրա վրա են հիմնվում, որ նրանք բոլորը, pro rata [համապատասխան] իրենց կապիտալի՝ հավասարամեծ պահանջ ունեն հասարակական ավարի, ամբողջ հավելյալ արժեքի նկատմամբ։ Ընդհակառակը, քանի որ նրանց գանձած շահույթը տարբեր է նրանց քամած հավելյալ արժեքից, ապա նրանց '''թվում է''', թե իրենց փոխհատուցման հիմունքները ոչ թե հավասարեցնում են իրենց մասնակցությունն ընդհանուր հավելյալ արժեքի մեջ, այլ '''հենց ստեղծում են շահույթը''', ընդորում սա իբր թե պարզապես առաջ է գալիս ապրանքների արտադրության ծախքի վրա ավելացված ու այս կամ այն կերպ պատճառաբանված վրադրից։
Մնացածում միջին շահույթի համար էլ իր նշանակությունը պահպանում է այն, ինչ որ VII գլխի սկզբում ասված է այն պատկերացումների մասին, որ կապիտալիստն ունի հավելյալ արժեքի աղբյուրի վերաբերմամբ։ Այստեղ հարցը լոկ այն չափով է այլ կերպ ներկայանում, որչափով որ ապրանքների տվյալ շուկայի գնի ու աշխատանքի տվյալ շահագործման պայմաններում արտադրության մեջ արվող խնայությունը կախված է անհատական ճարտարությունից, ուշադրությունից և այլն։
Վստահելի
1396
edits