Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 14 644 բայտ, 09:50, 17 Մայիսի 2015
/* Գլուխ XXXVII */
Այս տեսակ և այսպիսի չքնաղ ոճով շարունակեց դոն Կիխոտն իր ճառը, և նրա ունկնդիրներից և ոչ մեկը այն վայրկյանին չէր ասի, թե նա խելագար է։ Ընդհակառակը՝ նրա ունկնդիրների մեծ մասը կաբալյերոներ էին, որոնց ռազմական գործը մոտ էր, և նրանք մեծ հաճույքով էին լսում։ Իսկ նա շարունակում էր․
― Ահա՛, ասեմ, ուսանողի նեղությունը նախ և առաջ նրա չքավորությունն է (ես չեմ ուզում ասած լինեմ, թե նրանք բոլորն էլ չքավոր են, սակայն դիտմամբ ծայրահեղ դեպքն եմ վերցնում)։ Ասելով, որ նրանք չքավորություն են քաշում, ես, կարծեմ, կարող եմ նրանց աղետների խնդիրն այլևս չարծարծել, որովհետև չքավորը ոչ մի լավ բանի տեր չի լինի։ Նրանք ամեն տեսակ չքավորություն են քաշում՝ մերթ սով, մեկ սառնամանիք, մերթ մերկություն, մերթ այս ամենը միասին։ Այնուհանդերձ, չնայած չքավորության՝ նրանք սնվում են, թեև սովորականից ուշ լինի, թեև հարուստների սեղանի փշրանքներով լինի։ Բայց գիտնականների շրջանում դա մեծ չքավորություն է համարվում, և նրանք ասում են՝ «սպասի ետևից ընկնել»։<ref>Սովորություն, որի համաձայն վանքերում որոշ ժամին մուրացկաններին բաց էին թողնում սպասի մնացորդ և հացի կրծոններ։</ref> Բայց էլի բարի մարդիկ նրանց համար մանղալից կամ վառարանից ունենում են, որ թեև նրանց լիովին չի տաքացնում, սակայն դարձյալ մեղմում է ցուրտը։ Համ էլ գիշերները նրանք կտուրի տակ են քնում։ Էլ չեմ խոսում այլ մանր֊մունր բաներից։ Բոլորին հայտնի է, որ նրանք քիչ շապիկ են ունենում, ոտնամանն էլ այնքան առատ չի, որ շորը ոչ միշտ է լինում, իսկ եթե լինում էլ է, ապա ծայր աստիճան մաշված է լինում, և եթե բարի բախտը նրանց հյուրասիրություն է առաքում, նրանք ագահությամբ են վրա տալիս։ Ահա այդ՝ իմ նկարագրած ուղիով գիրթ ու դժվարին, մի տեղ՝ սայթաքելով, այլ տեղ՝ վայր ընկնելով, երրորդ տեղ՝ վեր կենալով՝ նորից վայր ընկնելու համար, ― նրանք հասնում են բաղձալի գիտական աստիճանի։ Իսկ այդ փխրուն ավազուտն, այդ Սցիլլան ու Խարիբդան տեսնելուց հետո նրանցից շատերը բարեհաճ բախտի թևերի վրա հասնում են բարձր պաշտոնների և ղեկավարում ու կառավարում աշխարհս։ Այդ ժամանակ նրանց քաղցը փոխանցում է կուշտության, մրսելը՝ հաճելի հովի, մերկությունը՝ շքեղ զգեստի, և ընկողմանում են նրանք ոչ թե խսիրի այլ հոլանդական քաթանի և դամասկոսյան մետաքսի վրա։ Ահա թե ինչ վարձատրություն է տրվում նրանց առաքինությանը։ Համադրեցեք ապա և համեմատեցեք նրանց դժվարությունները ռազմիկ֊զինվորի դժվարություններին, և նրանք զգալի պակաս կլինեն, ինչպես ես հիմա կապացուցեմ։   ==Գլուխ XXXVIII== Որ պարունակում է դոն Կիխոտի հետաքրքրական ատենախոսությունը ռազմական գործի և գիտությունների մասին  Դոն Կիխոտը շարունակեց այսպես․ ― Ուսանողների աղքատությունը քննության առնելուց հետո զննենք, թե ավելի հարո՞ւստ է զինվորը, և մենք կգտնենք, որ ավելի չքավոր լինենլն անկարելի է, որովհետև նա պահպանում է իր գոյությունը թշվառական մի ռոճիկով, որ կամ ուշ֊ուշ են տալիս, կամ իսկի չեն տալիս, և այն, ինչ նա թալանում է իր ձեռքերով նա անում է վտանգելով իր կյանքն ու փրկությունը հանդերձյալ կյանքում։ Հաճախ նա այնքան մերկ է լինում, որ մի հատիկ պատառոտած կաշվե բաճկոնակը նա գործ է ածում թե՛ որպես շապիկ, թե՛ վերի հագուստ, բացի այդ ոչինչ չունենալով ձմռան սառնամանիքին երկնքի խստությունից պաշտպանվելու համար, արձակ դաշտում և միայն իր սեփական շնչով է տաքացնում ինքն իրեն, որ դատարկ տեղից դուրս գալով, հակառակ բնական օրենքներին, պետք է որ ավելի սառը լինի, քան տաք։ Եվ չկարծեք, թե գիշերը վրա հասնելուց նա հույս է ունենում վարձատրվել բոլոր այդ անհարմարությունից կակուղ անկողնու մեջ։ Նրան սպասող անկողինը եթե շատ նեղ լինի, ապա մեղքը իրենն է, որովհետև չոր գետնի վրա նա կարող է տեղ գրավել՝ որքան կամենա, և շուռ ու մուռ գալ՝ առանց վախենալու, որ սավանները կճմռթի։ Ապա գալիս է մարզանքի ժամը և, թերևս, կռվի վայրկյանը՝ նա հաշմանդամ կդառնա, կզրկվի ձեռքից կամ ոտից, կամ գնդակը կկպչի նրա քունքին և նրա գլխին բժշկի գլխարկ կդնեն<ref>DԴոկտորական աստիճանի նշան էր, հատուկ ձևի մի գլխարկ՝ ծոպով։</ref> ծվատից, որ բժշկվի։ Եթե նրան ոչ մի դժբախտություն չպատահի և գթառատ երկինքը նրան պահպանի ողջ և առողջ, արդյոք նա ավելի հարո՞ւստ կդառնա։ Նա չի՞ մնա արդյոք նույն աղքատության մեջ։ Նոր բախումներ, նոր կռիվներ պետք կլինեն և մշտական հաջողություն, որպեսզի նա որևէ բանից օգտվի։ Սակայն այդ հրաշքները սակավ են պատահում։ Ասացեք, խնդրեմ, սինյորներ, արդյոք խորհե՞լ եք դուք, թե քանի զինվոր է վարձատրվում պատերազմում և քանիսը՝ կորչում։ Դուք, անտարակույս, կպատասխանեք, որ համեմատություն չի կարող լինել, մեռածների քանակն անթիվ է, իսկ մնացածների քանակը սահամանփակվում է եռանիշ մի թվանշանով։ Բոլորովին հակառակն է ուսումնականների գործը՝ նրանք իրենց հոնորարներով թե նվիրատվություններով ապրելու միջոցներ միշտ գտնում են։ Այսպիսով, զինվորին բաժին է ընկնում ամենածնր աշխատանքը և միաժամանակ՝ նվազագույն վարձատվությունը։ Թերևս ինձ առարկեն, թե ավելի հեշտ է վարձատրել երկու հազար ուսումնական, քան երեսուն հազար զինվոր, որովհետև առաջինները վարձատրվում են այն պաշտոնով, որ իրավամբ պատկանում է նրանց արհեստին, իսկ մյուսները՝ լոկ իրենց տերերի ծախսով, որոնց նրանք ծառայում ե։ Սակայն այս դատողությունն անգամ գալիս է հաստատելու իմ արտահայտած միտքը։ Սակայն մի կողմ թողնենք դժվարությունների այս լաբիրինթոսը և վերադառնանք զինվորականության առավելությանը հանդեպ ուսումնականների, մի հարց, որ տակավին չի լուծվել, չնայած երկու զինվորականները չէին կարող գոյություն ունենալ, որովհետև, եթե պատերազմն ունի իր օրենքները, որոնց նա ենթակա է, ապա այդ օրենքները կախված են գիտությունից ու գիտնականներից։ Իսկ ռազմական գործի կողմնակիցները պատասխանում են, թե առանց նրանց օրենքները, չէին կարող գոյություն ունենալ, որովհետև զենքով են պաշտպանում պետությունները, պահպանվում թագավորությունները, քաղաքները, ապահով դառնում ճանապարհները, ծովահեններից ազատում ծովերը, մի խոսքով, առանց նրանց պետությունները, թագավորությունները, միապետությունները, քաղաքները, ցամաք ու ծովային ճանապարհները կենթարկվեն վտանգների և աղետների, որ բերում է հետը պատերազմը, քանի որ նա տևում է, և նրա իրավունքն ուժն է գործում։ Իսկ ինչ որ ամենից թանկ արժե՝ առավել պիտի գնահատվի, ― դա հաստատ ու հանրածանոթ սկզբունքն է։ Գիտնականների շարքում աչքի ընկնող տեղ գրավեկու համար անհրաժեշտ են ժամանակ, անքուն գիշերներ, քաղց, մերկություն, գլխի լարում, ստամոքսի խանգարում և ուրիշ բաներ, որ կապ ունեն դրա հետ և որ մասամբ ես վերը հիշատակեցի։ Սակայն բառիս բուն իմաստով լավ զինվոր դառնալու համար պետք է կրել նույն տառապանքը, ինչ որ ուսանողն է կրում, այն էլ այնպիսի աստիճանի հասցրած, որ համեմատություն անգամ չի կարող լինել, մանավանդ որ զինվորը յուրաքանչյուր վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը։ Եթե ուսանողին նեղում ու ծանրաբեռնում է կարիքի և չքավորության երկյուղը, կարո՞ղ է դա հավասարվել բերդում պաշարված զինվորի սարսափին, որ կանգնած որպես պահակ բուրգի կամ ամրոցի պատվարի վրա լսում է, որ թշնամին վարում է հողը հենց իր ոտների տակ ական դնելու համար և չի հանդգնում ո՛չ ետ քաշվել, ո՛չ փախչել՝ այդքան մոտալուտ վտանգից խուսափելու համար։ Միակ բանը, որ նա կարող է անել, դա իր մեծավորին տեղեկացնելն է, թե ինչ է կատարվում, որպեսզի թշնամու ականի առաջն առնի ականով։ Նա պարտավոր է անշարժ մնալ՝ ամեն վայրկյան սպասելով և երկյուղ կրելով, թե ահա առանց թևերի կթռչի մինչև ամպերը և ակամա կգահավիժի անդունդը։ Իսկ եթե այդ վտանգը մեծ չթվա ձեզ, ապա կան ուրիշները, ոչ միայն դրան հավասար, այլև դրանից վատթար։ Անծայրածիր ծովի մեջ երկու նավ քթերով դիպչում են իրար, հուպ են տալիս և սաստիկ սեղմում իրար։ Զինվորները մեկ նավից մյուսն անցնելու համար անցնում են նեղ տախտակի վրայով։ Նրանց վրա են նայում թշնամու թնդանոթները, մահվան սպասավորները, որ կորուստ են սպառնում։ Նրանց բերանները մի նիզակի չաթ հեռավորության վրա են։ Յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է մարտնչողներին Նեպտունի խոր ծոցը նետել։ Եվ, չնայած այդ ամենին, պատվի զգացումից մղված, նրանք իրենց կուրծքը դեմ են անում հրանոթներին և նեղ տախտակով նետվում են թշնամու նավը։ Զարմանալի բան՝ հազիվ է մեկն ընկնում այնտեղ, որտեղից մինչև կատարումն աշխարհի չի ելնի, որ մյուսն արդեն գրավում է նրա տեղը։ Մեկը ծովն է ընկնում, որ սպասում է իրեն, թշնամու պես, նրան փոխարինում են նորերը, և ժամանակ չի լինում նրանց կործանումը նկատելու։ Պատերազմի վեր հանած արիությունից ավելին չի՛ լինի։ Հազար անգամ երջանիկ են եղել այդ դարերը, որ անծանոթ են եղել հրետանու սարսափելի գործիքներին։ Հեղինակը դիվային այդ գյուտի, որի միջոցով ամբարիշտ և տմարդի վախկոտը կարող է սպանել մի արի կաբալյերո, ես չեմ կասկածում, որ վարձատրված է արդեն դժոխում։ Այդ փայլուն սխրագործությունների միջոցին անհայտ է, թե ինչպես կամ որտեղից մի անիծված գնդակ, որ կարող է հրացանի բոցից սաստիկ վախեցած որևէ փախուստ տվող արձակած լինել, խզում է կյանքի թելը և խորտակում բոլոր ծրագիրները մի մարտիկի, որ արժանի էր ապրելու դեռ երկար տարիներ։ Երբ որ ես միտք եմ անում դրա մասին, զղջում եմ թափառական ասպետի արհեստ ընտրելու համար մեր զզվելի դարում, որովհետև, թեև ոչ մի վտանգ ինձ չի վախեցնում, ես չեմ կարող անհոգ խորհել, որ վառոդն ու գնդակը կարող են յուրաքանչյուր վայրկյան ինձ զրկել հռչակավոր դառնալու հնարավորությունից և աշխարհիս երեսին ինձ ճանաչել տալու իմ բազկի զորությամբ և իմ սրի ծայրով։ Սակայն թո՛ղ երկնքի կամքը լինի։ Եթե ես հաջողեմ, ես առավել բարձր կգնահատվեմ, որովհետև կամովին առավելագույն վտանգների եմ ենթարկված եղել, քան թե անցած դարերի ասպետները։ Դոն Կիխոտը այս երկար ատենախոսությունն արեց ուրիշների ընթրելու միջոցին, առանց մի կտոր անգամ ուտելու մասին մտածելու, թեև Սանչոն քանիցս համոզում էր, որ ընթրի և ապա խոսի, ինչքան կամենա։ Նրա ունկնդիրները զգացված ցավակցում էին, որ այսքան առողջ դատողություն ցուցադրող և այսքան ճարտար արտահայտվող մի մարդ միանգամայն կորցնում է իր բանականությունը, հենց որ խնդիրը անիծված ասպետականության է հասնում։ Քահանան նրան ասաց, որ նրա բոլոր փաստարկումները հօգուտ ռազմական գործի միանգամայն արդարացի են և որ թեև նա ինքը ուսումնական մարդ է և գիտական աստիճան ստացած՝ նույն կարծիքին է։ Ընթրիքը վերջացավ, սեղանը հավաքեցին, և մինչև պանդոկպանի կինը, նրա աղջիկն ու Մարիտորներսը կարգի էին բերում դոն Կիխոտ Լամանչեցու փոքրիկ սենյակը, որովհետև որոշված էր, որ գիշերը նրա մեջ միայն կանայք պիտի օթևան գտնեին, դոն Ֆերնանդոն խնդրեց, որ գերին անի իրենց համար իր կյանքի պատմությունը՝ ավելացնելով, որ այդ պատմությունը, անշուշտ, համով֊հոտով կլինի, դատելով նրանից, որ նա երևան է եկել Զորաիդայի հետ։ Գերին պատասխանեց, թե սիրով կկատարեր նրա խնդիրքը, եթե վախենալու չլիներ, որ պատմությունը ունկնդիրներին պակաս զվարճություն կպատճառի, քան ինքը կկամենար։ Քահանան և բոլոր մնացածները շնորհակալություն հայտնեցին գերուն և դարձյլա խնդրեցին նույնը։ Տեսնելով, որ ամեն կողմից խնդրում են՝ նա հարկադրված էր բավարարելու։ ― Խնդիրքն ավելորդ է, ― ասաց գերին, ― երբ որ բավական է հրամանը։ Դուք կլսեք ճշմարտապատում պատմություն և, թվում է ինձ, որին չեն հասնի հնարովի վեպերը, որքան էլ նրանք վարպետորեն հյուսված լինեն։ Դե, ուշադիր եղեք, ողորմած սինյորներ։ Այս խոսքերից հետո բոլորը տեղ գրավեցին և սուս կացան։ Գերին, տեսնելով, որ ամենքը լուռ պատրաստվել են ունկնդրելու, մեղմ ու հաճելի ձայնով սկսեց իր պատմությունը։
Ադմին, Վստահելի
1876
edits