Changes

Դեկամերոն

Ավելացվել է 7196 բայտ, 11:57, 18 Մայիսի 2015
/* ՆՈՎԵԼ ԵՐՐՈՐԴ */
—Նիեֆիլայի նովելն ինձ հիշեցրեց մի հրեայի հետ պատահած վտանգավոր մի դեպք։ Եվ քանի որ Աստծո և մեր հավատի ճշմարիտ լինելու մասին արդեն հիանալի խոսվեց և անպարկեշտ չի համարվի, որ այժմ դառնայինք մարդկանց գործերին և նրանց վերաբերող դեպքերին, ես ձեզ կպատմեմ մի նովել, որը լսելուց հետո դուք կսկսեք առավել զգույշ պատասխաններ տալ այն հարցերին, որոնք կարող էին ուղղված լինել ձեզ։ Դուք պետք է իմանաք, ո՛վ իմ սիրելի դամաներ, որ ինչպես հիմարությունը հաճախ երջանիկ վիճակից մարդուն սոսկալի թշվառության է հասցնում, այնպես էլ խելամտությունը իմաստունին փրկում է մեծամեծ վտանգներից և ընծայում նրան երկարատև ու անվտանգ հանգստություն։ Որ անմտությունը բարեկեցիկ վիճակից թշվառության է հասցնում, ճշմարիտ է․ դրա մասին մտադիր չենք պատմել այժմ՝ նկատի ունենալով, որ ամենայն օր հազարավոր այդպիսի օրինակների ենք հանդիպում։ Իսկ որ խոհեմությունը մխիթարություն է ընծայում մարդուն, ես այդ, համաձայն իմ խոստման, կապացուցեմ մի կարճ պատմությամբ։
Սալադինը, որի արիությունը ոչ միայն նրան աննշան մարդուց Բաբելոնի սուլթան դարձրեց, այլև հնարավորություն տվեց շատ հաղթանակներ տանելու սարակինոս և քրիստոնյա թագավորների դեմ, զանազան պատերազմների մեջ մեծամեծ ծախսեր կատարելով, վատնեց իր գանձը, և քանի որ պատահական հանգամանքի բերումով նա մի մեծ գումարի կարիք զգաց և տարակուսում էր, թե որտեղից պիտի ձեռք բերեր այդ գումարը, որ այնպես անհրաժեշտ էր իրեն, ապա հանկարծ հիշեց Մելքիսեդեկ անունով մի հրեայի, որը Ալեքսանդրիայում վաշխով փող էր տալիս։ Մտածեց, որ սա կարող է օգնել իրեն, եթե միայն ցանկանա, բայց հրեան ժլատ էր, ինքնակամ ոչինչ չէր անի նրա համար։ Սալադինն էլ չէր ցանկանում բռնության դիմել։Անրաժեշտությունից մղված, ամբողջովին տարված այն մտքով,թե ինչ հնար գտնի, որպեսզի հրեան օգնած լինի իրեն, նա մտածեց նրա նկատմամբ դիմել այնպիսի բռնության, որ որոշ չափով սիրալիրության նմաներ։ Կանչելով հրեային և ընդունելով մտերմաբար՝ նա նրան նստեցրեց մտերմաբար և ապա ասաց․ «Ո՛վ պատվարժան այնր, շատ շատերից լսել եմ, որ դու շատ գիտուն և խելահաս ես աստվածային գործերի մեջ, ուստի սիրով կցանկանայի քեզնից իմանալ, թե դու երեք կրոններից որն ես համարում ճշմարիտ՝ հրեականը, սարակինոսականը, թե քրիստոնեականը»։ Հրեան, որ իսկապես իմաստուն մարդ էր, իսկույն հասկացավ, որ Սալադինը հնար է որոնում խոսքի մեջ նրան որևէ կերպ բռնելու համար, որպեսզի կպչի և այլևս պոկ չգա, և մտածեց, որ ինքն այդ կրոններից ոչ մեկին առավելություն չպիտի տա, որպեսզի Սալադինն այնուամենայնիվ չհասնի իր նպատակին։ Եվ քանի որ նրան անհրաժեշտ էր այնպիսի պատասխան տալ, որ չբռնվեր, նա սրեց իր միտքը, անմիջապես գտավ տալիք պատասխանն ու ասաց․ «Տե՛ր իմ, այն հարցը, որ դուք ուղղեցիք ինձ, շատ գեղեցիկ է, և որպեսզի ես կարողանամ բացատրած լինել, թե ինչ եմ մտածում այդ մասին, ձեզ կպատմեմ մի փոքրիկ պատմություն, որից կհասկանաք իմ միտքը։ Եթե չեմ սխալվում, (իսկ ես, հիշում եմ, այդ մասին հաճախ եմ լսել) ժամանակով ապրում էի մեծանուն ու հարուստ մի մարդ, որն իր գանփարանում ի թիվս այլևայլ թանկարժեք իրերի, ուներ մի շատ հրաշալի և թանկագին մատանի։ Ցանկանալով այդ մատանին մեծարած լինել նրա հրաշալի հատկության և գեղեցկության համար ու շարունակաբար իր հետնորդներին փոխանցել՝ նա կարգադրեց, որ իր որդիներից ում մոտ որ գտնվելու լինի իր տված մատանին, հենց նա էլ ճանաչվի ընտանիքի մեծավոր։ Մատանին ստացողն էլ իր հերթին իր հետնորդների նկատմամբ անում էր նույն կարգադրությունը՝ վարվելով ճիշտ այնպես, ինչպես իր նախորդը։ Շատ չանցած՝ այդ մատանին բազում ժառանգների ձեռք անցավ և վերջապես ընկավ մի մարդու ձեռք, որն ուներ երեք գեղատեսիլ ու քաջարի, իրենց հորը կատարելապես հնազանդ որդիներ, որոնց երեքին էլ ծերունին սիրում էր հավասար սիրով։ Երիտասարդները գիտեին մատանու հետ կապված սովորությունը, և նրանցից յուրաքանչյուրը, ցանկանալով ավելի հարգված լինել մյուսներից, ամենայն ճարտարությամբ աղերսում էր ծերացած հորը, որ նամեռնելիս մատանին իրեն թողներ։ Այդ պատվական մարդը, որ նրանց բոլորին սիրում էր հավասարապես և ինքն էլ չգիտեր, թե որին կտակի մատանին, որ խոստացել էր նրանցից յուրաքանչյուրին, մտածեց բավարարել երեքին էլ։ Եվ նա, նրանցից գաղտնի, մի հմուտ վարպետի պատվիրեց երկու ուրիշ մատանիներ, այնքան նման առաջինին, որ անգամ ինքը, որ պատվիրել էր այդ մատանիները, հազիվ էր զանազանում, թե որն է իսկականը։ Մեռնելուց առաջ նա յուրաքանչյուր որդուն, մյուսներից ծածուկ, մռկական մատանի տվեց։ Իրենց հոր մահից հետո որդիներից յուրաքանչյուրը ժառանգություն ստանալու և մյուսներից մեծարվելու պահանջ ներկայացրեց, և երբ նրանցից մեկը ժխտում էր մյուսի իրավունքը, յուրաքանչյուրը մեջտեղ հանեց իր մատանին՝ ի վկայություն այն բանի, որ ինքն իրավացի է։ Երբ բոլոր մատանիները այնքան նման դուրս եկան, որ անհնար էր որոշել իսկականը, ապա այն հարցը, թե իսկապես որդիներից որն է ժառանգը, մնաց առկախ և առկախ է մինչև հիմա էլ։ Ես նույնը կասեմ, տե՛ր իմ, նաև այն երեք կրոնների մասին, որ հայր Աստվածը տվել է երեք ժողովուրդներին և որոնց մասին ձեր հարցումն արեցիք։ Յուրաքանչյուր ժողովուրդ կարծում է, թե իրեն է հասել այն ժառանգությունը և այն ճշմարիտ կրոնը, որի պատվիրանները նա պահում է և կատարում, բայց թե նրանցից ո՞րն է տիրացել այդ ժառանգությանը, դա ճիշտ և ճիշտ այնպիսի հարց է, ինչպես երեք մատանիների հարցը»։ Սալադինտ տեսավ, որ հրեան վարպետորեն դուրս պրծավ այն որոգայթից, որ լարել էր ինքը, ուստի և որոշեց հայտնել նրան իր կարիքը և իմանալ՝ չի ցանկանա արդյոք կատարել իր ցանկությունը։ Այդպես էլ արեց՝ հայտնելով նրան, թե ինչ էր մտադրվել անել նրա նկատմամբ, եթե նա այդքան խելացի պատասխան չտար։ Հրեան սիրով կատարեց Սալադինի ցանկությունը՝ տալով պահանջված գումարը, իսկ Սալադինը հետագայում լիովին վերադարձրեց դրամը և դրանից բացի հրեային մեծամեծ ընծաներ տվեց ու նրա հետ շարունակ մտերմություն էր պահպանում՝ նրա համար իր արքունիքում երևելի և պատվավոր դիրք ստեղծելով։ ==='''ՆՈՎԵԼ ՉՈՐՐՈՐԴ'''===''Մի վանական, ծանր պատժի արժանի մեղքի մեջ ընկնելով, հնարամտորեն նույն մեղքի մեջ բռնում է իր վանահորը և ազատվում պատժից''
54
edits