Changes
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
Երկնքի բարձունքներում թռչող ոչ մի արծիվ չէր կարող տարբերել մոխրագույն թիկնոցների մեջ փաթաթված լուռ, անշարժ հոբիթներին: Գուցե նա կարողանար տեսնել գետնին տարածված Գոլլումին. ոչ ավել ոչ պակաս սովից մեռած մարդկային երեխայի դիակ, ցնցոտիներով հազիվ ծածկված, միայն կաշի ու ոսկոր... «Դրա համար նույնիսկ չարժե իջնել»,— կմտածեր, երևի, արծիվը:
Ֆրոդոն նստել էր՝ դունչը հենած ծնկներին, իսկ Սեմը ձեռքերը արած գլխի տակ դրած, գլխանոցը աչքերին քաշած պառկել էր մեջքի վրա և նայում էր դատարկ, ամայի երկնքին: Երկար ժամանակ երկինքն ամայի երկինքը դատարկ էր, բայց հանկարծ Սեմին թվաց, որ երկնքում թե այնտեղ ինչ-որ ստվեր է պտույտներ գործում՝ սև թռչու՞ն, թե ինչ-որ չտեսնված թևավոր արարած: Պտտվեց, պտտվեց, մի պահ քարացավ խոռոչի գլխին՝ և կորավ: Նրա հետևից հայտնվեցին էլի երկուսը, իսկ հետո նաև երրորդը: Սեմը միայն փոքրիկ, սև բծեր էր տեսնում, բայց չգիտես որտեղից ինչու գիտեր, որ իրականում դրանք հսկայական թևերով վիթխարի հրեշներ են: Նա կծկվեց՝ թաքցնելով դեմքը: Նրան պարուրեց այն նույն վախը, որը նա զգում էր Սև Հեծյալների մոտենալուն զուգընթաց՝ սահմռկեցուցիչ ոռնոցով քարացնող, ուժասպառ անող, քամու թևերով թռչող սարսափ և լուսինը ծածկող սև ստվեր: Այս անգամ, սակայն, սարսափն առաջվա պես չկոտրեց հոբիթների կամքը և չսառեցրեց նրանց հոգին՝ աղբյուրը հեռու էր: Բայց այնուամենայնիվ այն զգացվում էր, և Ֆրոդոն նույնպես զգաց: Նրա մտքերն ընդհատվեցին, հոբիթը ցնցվեց, բայց գլուխը չբարձրացրեց: Գոլլումը վայրկենապես սարդի պես կուչ եկավ: Թևավոր ստվերները մի քանի պտույտ կատարեցին գործեցին և կտրուկ իջնելով, սրընթաց վերադարձան իրենց Մորդորը: Սեմը թեթևացած շունչ քաշեց:
— Նորից Հեծյալները, և նորից երկնքում,— շշնջաց նա: — Էս անգամ ես նրանց պարզ տեսա: Ի՞նչ եք կարծում, նրանք կարո՞ղ են մեզ տեսնել, այն էլ այդպիսի բարձրությունից: Այն Սև Հեծյալները, դե, որ նախկինում էին, ցերեկը կարծես թե վատ էին տեսնում, չէ՞:
— Կարծես թե այո,— ասաց Ֆրոդոն,— բայց փոխարենը ձիերն էին լավ տեսնում: Իսկ այս թևավոր արարածները, հավանական է, ցանկացած գիշակեր թռչունից էլ լավ են տեսնում: Իրականում հենց գիշակերների գիշակերի էլ նման են, միայն թե շատ մեծ են: Նրանք ինչ-որ բան են փնտրում: Թշնամին զգոնացել է: