Changes
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
Տարօրինակ թեթևություն զգալով, ճամփորդները կրկին նստեցին հանգստանալու՝ շատ կարճ ժամանակով: Գոլլումն անընդհատ շտապեցնում էր նրանց: Ըստ նրա հաշվարկների, Մորանոնից մինչև Օսգիլիաթի մոտակայքում գտնվող խաչմերուկը մնում էր մոտ երեսուն լիգ, և նա ուզում էր հաղթահարել այդ տարածությունը չորս գիշերվա ընթացքում: Այդ պատճառով էլ հոբիթները, հաղթահարելով հոգնածությունը, կրկին ճանապարհ ընկան և գնացին այնքան ժամանակ, մինչև լուսաբացը սկսեց տարածվել մոխրագույն, անկյանք անապատի վրա: Գրեթե ութ լիգ հաղթահարված էր, բայց հոբիթները ուժասպառ էին եղել, չնայած ռիսկի դիմել էլ պետք չէր:
Լույսը բացվեց, և հոբիթները տեսան, որ հողն այստեղ այնքան էլ պատռված ու ճանկռոտված չէ, որքան Մորդորի Դարպասի մոտակայքում: Ձախ կողմում առաջվա պես սպառնալի վեր էին խոյանում լեռները, բայց ճանապարհը, որը առավոտյան լուսի տակ արդեն լավ երևում էր, ավելի ու ավելի էր հեռանում լեռների սև ստորոտից՝ իր տեղը զիջելով հարթ լանջերին, որոնք, ասես մութ ամպերով պարուրված, ամբողջությամբ ծածկված էին մռայլ անտառներով: Ճանապարհի մյուս կողմում, որտեղով քայլում էին հոբիթները, տարածվում էր վայրի, բլրաշատ տափաստանը՝ ծածկված հոնի, ավելի, հավամրգու և այլ անծանոթ թփուտներով: Այստեղ և այնտեղ ցցված էին մի քանի սոճիներ: Գրեթե մոռանալով հոգնածության մասին, հոբինթերը հոբիթերը կրկին առույգացան ու հոգով արիացան. ամբողջ կրծքով շնչում էին թարմ, բուրումնավետ օդը, որը հիշեցնում էր նրանց հեռավոր Հյուսիսային Երկրամասը: Ի՜նչ հրաշալի էր ժամանակավոր ազատվել սարսափից և հայտնվել այս տեղանքում, որը դեռ բոլորովին վերջերս էր հայտնվել Սև Տիրակալի հպատակության տակ և դեռ չէր հասցրել ամայանալ: Բայց հոբիթները չէին մոռացել վտանգի մասին, գիտեին, որ Սև Դարպասն ու աշտարակ ժանիքները դեռ մոտ են, թեև լեռների մռայլ զանգվածը ծածկել էր դրանք տեսադաշտիցտեսողությունից: Հարկավոր էր հուսալի ապաստան գտնել, որտեղ նրանք կարող էին թաքնվել անցանկալի աչքերից և սպասել մութն ընկնելուն:
Օրն անցավ անհանգիստ: Հոբիթները պառկել էին հավամրգու թփերի մեջ և հաշվում էին մեկը մյուսից տաղտկալի, իրարից ոչնչով չտարբերվող ցերեկային ժամերը: Լեռների ստվերը դեռ ընկնում էր նրանց վրա, արևն էլ թաքնվել էր գորշ ամպերի հետևում: Ֆրոդոյին մի քանի անգամ հաջողվեց քնել խորը, խաղաղ քնով՝ այժմ նա կամ լիովին վստահում էր Գոլլումին, կամ էլ նրան հետևելու համար չափազանց հոգնած էր: Բայց Սեմը ննջում էր մի աչքը բաց. հետո ինչ, որ Գոլլումը, թեև երբեմն ցնցվում է, բայց շնթռած է մեռածի պես, անպիտանը՝ այդպիսի երազների համար գլուխը թռցնելն էլ քիչ է (նա ինչ-որ գոլլումային ծածուկ երազներ է տեսնում): Սակայն, հնարավոր է, անքնության պատճառը սովն էր. Սեմը լրջորեն սկսել էր կարոտել տնական տաք, ախորժելի ուտելիքը:
Երբ ստվերները միմյանց խառնվելով վերածվեցին մոխրագույն մթնշաղի, նրանք կրկին ճանապարհ ընկան: Շուտով Գոլլումը համարձակվեց դուրս գալ ճանապարհ, և այժմ նրանք նրանք գնում էին ավելի արագ, թեև ոչ առանց վախի: Գնում էին ամբողջ էությամբ լսողություն դարձած՝ յուրաքանչյուր պահի առջևից կամ հետևից սպասելով սմբակների դոփյունի և ծանր կոշիկների հարվածների: Սակայն ո՛չ հեծյալներ, ո՛չ էլ հետյոտն զինվորներ չհայտնվեցին՝ գիշերն անցավ խաղաղ: Ճանապարհը կառուցվել էր վաղուց մոռացված ժամանակներում: Մորանոնի մոտ, երևում է, վերանորոգել էին, բայց Դարպասից երեսուն լիգ այն կողմ այն ծածկված էր խիտ բուսականությամբ՝ վայրի բնությունն իր գործն արել էր: Սակայն մարդկային աշխատանքի հետքերը դեռ չէին վերացել. սալահատակի հին քարերը դեռ պառկած էին իրենց տեղերում, և ճանապարհը ուղիղ գծով ձգվում էր դեպի հարավ-արևմուտք՝ հատելով ու երկու մասի բաժանելով իր առջև հայտնված բլուրները և անցնելով առուների վրա գցված հինավուրց, քարե լայն կամուրջների վրայով: Բայց շուտով կառուցապատման բոլոր հետքերն աստիճանաբար անհետացան, և միայն երբեմն-երբեմն ճամփեզրին թփերի արանքից կոտրված սյուն էր երևում, կամ ոտքերի տակ՝ ճաքճքած մամուռով պատված սալաքար: Ճամփեզրը և, հետզհետե, նաև ճանապարհը ծածկվեցին հավամրգու թփերով, պտերով ու մատղաշ ծառերով, և ի վերջո ուղին վերածվեց լքված երկրամասի ամայի ճանապարհահատվածի, սակայն այն ևս առաջվա պես ուղիղ, առանց գալարվելու, տանում էր նրանց դեպի նպատակադրված կետը ամենակարճ երթուղով: Այդպես նրանք հասան հյուսիսային եզրը երկրի, որը մարդիկ մի ժամանակ կոչում էին Իթիլիեն՝ երանելի երկիր՝ զառիվայր լանջերով մագլցող անտառներով և շառաչող ջրվեժներով: Զարմանահրաշ գիշեր էր, լուսինը գրեթե բոլորել էր, երկինքն աստղազարդ էր, և օդը գնալով ավելի բուրավետ էր դառնում: Սակայն դա Գոլլումին ակնհայտ դուր չէր գալիս. նա փնչացնում էր ու դժգոհ փնթփնթում: