Changes

Մարտին Իդեն, Գլուխ XLVI

8 bytes removed, 08:25, 23 Մայիսի 2015
Ջոյի գնալուց հետո Մարտինը իսկույն չսկսեց աչքի անցկացնել փոստը։ Նա գրեթե կես ժամ նստած մնաց բազկաթոռին՝ առանց որևէ բան անելու, իսկ գլխում միայն հազվադեպ թռչում անցնում էին ինչ֊որ անհարիր մտքեր՝ քնաթաթախ մարդու գիտակցության կարճատև ցոլքեր։
Վերջապես նա ոտքի կանգնեց և սկսեց ծանոթանալ նամակների բովանդակությանը։ Գրեթե մի դյուժին նամակն երում նամակներում խնդրում էին նրան ուղարկել իր ինքնագիրը․ այդպիսի նամակները նա ճանաչում էր հենց առաջին հայացքից․ հետո գալիս էին պրոֆեսիոնալ խնդրարկուների նամակներ, զանազան պարզամիտների և զանազան ծրագրեր հղացողների նամակներ՝ սկսած հավերժական շարժիչի մոդել հնարած գյուտարարից և երկրի մակերևույթին սնամեջ գնդի ներքին մասը լինելն ապացուցող մաթեմատիկոսից մինչև այն մարդը, որը ֆինանսական օգնություն էր խնդրում՝ գնելու համար մի թերակղզի հարավային Կալիֆորնիայում, ուր նա ուզում է կոմունիստական հասարակություն հիմնել։ Կային նամակներ իր հետ ծանոթանալ ցանկացող կանանցից։ Նամակներից մեկը ժպիտ առաջացրեց նրա մեջ, նրա հեղինակը, ցանկանալով ապացուցել, որ ինքը բարոյական ու երկյուղած աղջիկ է, նամակին առդրել էր եկեղեցում իր մշտական տեղի վճարման ստացականը։
Հրատարակիչներն ու խմբագիրները նրան հեղեղում էին նամակներով․ ոմանք ծնրադիր խնդրում էին նրանից հոդվածներ, ուրիշները ծնկաչոք պաղատում էին ուղարկել նոր գրքեր․ բոլորը ծարավի էին նրա գրվածքներին, խեղճ գրվածքներին, որոնք ուղարկելու համար նա ժամանակին գրավ էր դնում իր բոլոր իրերը։ Կային և անսպասելի չեքեր՝ վճար անգլիական հրատարակությունների համար, վճար օտար լեզուների թարգմանության իրավունքի համար։ Մարտինի անգլիական գործակալը հաղորդում էր, որ Գերմանիայում իրավունք են ստացել հրատարակելու նրա գրքերից երեքը։ Նրա գրքերը թարգմանում էին և Շվեդիայում, բայց այդ երկիրը չէր մասնակցում Բեռնի կոնվենցիային, այնպես որ այդ թարգմանությունների համար չէր կարելի հոնորար ստանալ։ Հարցապնդում էր ստացվել և Ռուսաստանից, նույնպես զուտ ձևական, որովհետև Ռուսաստանն էլ չէր մասնակցում այդ կոնվենցիային։
Մարտինն աչքի անցկացրեց թերթի կտրոնների մի ամբողջ կույտ, որոնք ուղարկված էին հատուկ բյուրոյի կողմից, նա կարդաց, թե ինչ են գրում նրա անձնավորության ու փառքի մասին, որն աճում էր անասելի արագ։ Մարտին Իդենը հոյակապ մի ժեստով ամբոխին նետեց միանգամից իր բոլոր գրվածքները։ Ակներև է, որ դրանով էլ բացատրվում է նրա հանկարծական փառքը։ Նա գրոհով նվաճեց ամբոխին, ինչպես այդ պատահել էր նաև Կիպլինգի հետ, երբ սա պառկած էր մահամերձ, և ամբոխը, հնազանդվելով հոտային զգացմունքին, հանկարծ սկսեց կարդալ նրա գրքերը։ Մարտինը հիշեց, որ նույն ամբոխը մի քանի ամիս հետո, ոչ մի բան չհասկանալով կարդացածից, նույն Կիպլինգին ցեխի մեջ տրորեց։ Այդ միտքը դառը ժպիտ առաջացրեց Մարտինի մեջ։ Ո՞վ կարող է ասել, որ մի քանի ամսից նրան էլ չի սպասում նույն բանը։ Բայց նա կխաբի ամբոխին։ Նա այն ժամանակ կլինի արդեն հեռու, օվկիանոսում, իր եղեգնյա տնակում, մարգարտի առևտրով կզբաղվի, ստորջրյա խութերի վրայով կթռչի կանցնի, շնաձկներ կորսա, վայրի այծի որսի կգնա՝ Թայոհայեին մոտիկ մի հովտում։
Եվ այդ րոպեին իր դրության անհուսալիությունը պարզ պատկերացավ նրա աչքին։ Նա հանկարծ հասկացավ, որ գտնվում է Ստվերների հովտում։ Նրա ամբողջ կյանքն անցյալում էր․ նա նսեմացել է, թառամել ու թեքվում է դեպի մահը։ Մարտինը հիշեց, թե նա այժմ որքան շատ է քնում և ինչպես է ուզում շարունակել քնել, իսկ մոտիկ անցյալում ատում էր քունը։ Քունը նրանից գողանում էր կյանքի ամենաթանկագին ժամերը։ Նա այն ժամանակ քսանչորս ժամից միայն չորսն էր հատկացնում քնելուն և, նշանակում է, չորս ժամ քիչ էր ապրում։ Նա ինչպե՜ս քնից ճնշված էր զգում իրեն այն ժամանակ, և ինչպե՜ս հիմա ճնշված է զգում իրեն կյանքից․ կյտնքը կյանքը տխուր է, նրանից դառը համ է մնում։ Ահա, թե ինչն էր տանում նրան դեպի կորուստ։ Կյանքին չգձտող մարդիկ մահվան ճանապարհն են փնտրում։ Ինքնապահպանման հին բնազդը զարթնեց նրա մեջ։ Այո, նրան հարկավոր էր շտապ մեկնել։ Նա նայեց սենյակի չորս կողմը և սարսափեց այն մտքից, թե պետք է դարսել ու կապել իրերը։ Սակայն դա շտապ չի, առայժմ կարելի է զբաղվել գնումներով։
Գլխարկը դնելով՝ Մարտինը դուրս եկավ և ամբողջ առավոտն անցկացրեց զինավաճառի խանութում, ջոկելով հրարաններ, փամփուշտներ և ձկնորսական հանդերձանք։ Ապրանքների պահանջը շատ հաճախ փոխվում է, այդ պատճառով նա վճռեց, որ Թաիթի հասնելուց հետո կպատվիրի առևտրի համար անհրաժեշտ բոլոր բաները։ Ապրանքները կարելի էր պատվիրել մինչև անգամ Ավստրալիայում, այդ միտքը շատ ուրախացրեց նրան։ Այն գիտակցությունը, թե պիտի անել ու ձեռնարկել ինչ֊որ բան, նրա համար հիմա անհանդուրժելի էր։ Վերադառնալով հյուրանոց՝ նա հրճվանքով մտածում էր իր հանգստավետ բազկաթոռի մասին, որը պատրաստ էր ընդունել նրան, և քիչ էր մնացել, որ ֆշշար կատաղությունից՝ տեսնելով, որ Ջոն սպասում է իրեն այդ բազկաթոռին նստած։
Հաջորդ օրերը Ջոն շատ էր զբաղված լվացքատան կազմակերպական գործերով և շատ չէր ձանձրացնում Մարտինին։ Միայն նրա մեկնումի նախօրյակին թերթերում հաղորդվեց, որ Մարտին Իդենը մեկնում է «Մարիպոզա» նավով։ Հնազանդվելով ինքնապահպանման նույն բնազդին՝ նա դիմեց բժշկին, խնդրելով քննել իրեն։ Ամեն բան կարգին էր․ թոքերն ու սիրտը ուղղակի հիանալի էին։ Որքան կարող էր դատել բժիշկը, նրա բոլոր օրգանները կատարելապես առողջ էին և գործում էին բոլորովին նորմալ։
— Դուք ոչ մի հիվանդություն չունեք, միստր Իդեն,— ասաց բժիշկը,— բացարձակապես՝ ո՛չ մի հիվանդություն․ ձեր օրգանիզմը հրաշալի է։ Ես պարզապես նախանձում եմ ձեզ․ դուք հոյակապ առողջություն ունեք։ Ի՜նչ կրծքավանդակ․․․ այդ կրծքավանդակը և ձեր հզոր ստամոքսը առողջության և ուժի գրավականն են։ Մարդկային այդպիսի նմուշ պատահում է հազարից, մինչև անդամ անգամ տասը հազարից մեկը։ Դուք կարող եք ապրել մինչև հարյուր տարի, եթե որևէ դժբախտ դեպք չպատահի։
Եվ Մարտինը համոզվեց, որ Լիզզիի ախտորոշումը ճիշտ էր․ ֆիզիկապես նա բոլորովին առողջ է։ Բայց նրա գլխին մի բան է պատահել, և միայն ուղևորությունը, օվկիանոսային ճամփորդությունը կարող է լիովին վերականգնել մեխանիզմի խանգարված աշխատանքը։ Ամենից վատն այն է, որ հիմա, մեկնումի պահին, Մարտինը հանկարծ կորցրեց որևէ տեղ գնալու թանկությունը։ ցանկությունը։ Խաղաղ օվկիանոսը, ինչպես թվում էր նրան, ոչնչով լավ չի բուրժուական քաղաքակրթությունից։ Մեկնումի միտքը ոչնչով չէր ոգևորում նրան, ընդհակառակը, առաջիկա նոր հոգնությունը միայն ընկճում էր նրան, և նա կգերադասեր արդեն նավի վրա գտնվել և այլևս ոչնչի մասին հոդ հոգ չտանել ու չմտածել։
Վերջին օրը նրա համար իսկապես տանջանք էր։ Թերթերում կարդալով նրա մեկնումի մասին՝ Բեռնարդ Հիգգինբոթամը, Գերտրուդան և ընդհանրապես բոլոր ազգականները եկան նրան հրաժեշտ տալու։ Հետո կարիք եղավ վերջացնել մի քանի գործեր, վճարել հաշիվներ, բավարարել պնդերես թղթակիցներին։ Լիզզի Քոննոլլիին նա հապճեպ հրաժեշտ տվեց երեկոյան դպրոցի դռան առաջ։ Վերադառնալով հյուրանոց՝ իր սենյակում գտավ Ջոյին, որն ամբողջ ցերեկը զբաղվել էր լվացքատանը և միայն երեկոյան դեմ ազատվել ու եկել հրաժեշտի։ Դա լցրեց Մարտինի համբերության բաժակը, բայց նա այնուամենայնիվ, ստիպեց իրեն կես Ժամ ժամ լսելու իր բարեկամի շաղակրատությունը, ջղայնությունից սեղմելով բազկաթոռի արմունկները։
— Նկատի ունեցիր, Ջո՛,― ասաց նա ի միջի այլոց,― որ քեզ ոչինչ չի կապում այդ լվացքատան հետ, ուզածդ րոպեին կարող ես վաճառել և դրամը լրիվ տալ քամուն։ Հենց որ այդ բոլորը ձանձրացնի քեղ քեզ և ուզենաս դարձյալ թափառաշրջիկ կյանք վարել, լուծարքի ենթարկիր այդ ամենը և գնա: Ջանա ապրել այնպես, ինչպես ուզում ես։
Ջոն գլուխը շարժեց բացասաբար։
Մարտինը իջավ իր նավասենյակը և նստաձ մնաց այնտեղ՝ մինչև որ նավը բաց ծով դուրս եկավ։ Ընդհանուր նավասենյակում ճաշի ժամանակ նրան հատկացրին պատվավոր մի տեղ՝ նավապետի աջ կողմը և նա անմիջապես համոզվեզ, որ «Մարիպոզայի» ուղևորների շրջանում նա ամենանշանավոր ու կարևոր մարդն է։ Բայց դեռ երբեք ոչ մի նշանավոր անձնավորություն իրեն շրջապատող հասարակությանը այդպես չէր հուսախաբել։ Իր ժամանակի մեծագույն մասը մեծ մարդն անց էր կացնում տախտակամածի վրա, կիսախուփ աչքերով, իսկ երեկոյան բոլորից առաջ էր գնում քնելու։
Երկու օր անց ուղևորները կազդուրվեցին ծովային հիվանդությունից և առավոտից մինչև երեկո խռնվում էին սրահներում և տախտակամածի վրա։ Մարտինն ինչքան շատ էր զննում նրանց, այնքան շատ էր զայրանում նրանց վրա․ սակայն նա հասկանում էր, որ ինքն անիրավացի է։ Վերջ ի վերջո նրանք լավ և բարեմիտ մարդիկ են․ նա չէր կարող չընդունել այգայդ, բայց և այնպես մտովի ավելացնում էր․ այդպես է ամբողջ բուրժուազիան՝ իր հոգեկան ողորմելիությամբ և իմացական դատողությամբ: Մարտինը ձանձրանում էր այդ մարդկանց հետ զրուցելիս, որոնք անչափ հիմար ու բթամիտ էին թվում, իսկ երիտասարդների աղմկալի զվարճությունը ջղայնացնում էր նրան։ Երիտասարդները բնավ հանգիստ չէին նստում․ նրանք տախտակամածի վրա թռվռում էին շարունակ, հիանում էին դելֆիններով, ցնծության աղաղակներով էին ողջունում թռչող ձկների երամները։
Մարտինը ջանում էր ինչքան կարելի է շատ քնել։ Նախաճաշից հետո նա հարմարվում էր բազկաթոռին՝ ձեռքին ունենալով մի հանդես, որը չէր կարողանում կարդալ մինչև վերջ։ Տպված տողերը հոգնեցնում էին նրան։ Նա զարմանում էր, թե ինչպես է լինում, որ մարդիկ գրելու նյութ են գտնում, և չկարողանալով լուծել այդ առեղծվածը խաղաղ քնում էր աթոռին։ Երկրորդ նախաճաշի զանգը արթնացնում էր նրան, և նա բարկանում էր, որ հարկավոր է արթնանալ։
Որպեսզի մի կերպ ժամանակ անցկացնի, Մարտինը փորձեց զրուցել շոգենավի ծառայողների հետ։ Նա զրուցեց մեխանիկի օգնականի՝ ինտելիգենտ և դուրեկան մի մարդու հետ, որը միանգամից նրա վրա ընկավ սոցիալիստական քարոզով և նրա բոլոր գրպանները լցրեց պամֆլետներով ու թռուցիկներով։ Մարտինն անտարբեր լսեց ստրկական բարոյականության պաշտպանության համար նրա բերած բոլոր փաստարկությունները և հիշեց իր սեփական նիցշեական փիլիսոփայությունը։ Բայց վերջ ի վերջո ինչի՞ համար է այս բոլորը։ Նա հիշեց Նիցշեի ամենախելացնոր դրույթներից մեկը, որով այդ խենթը տարակույսի տակ է առնում մինչև անգամ ճշմարտությունը։ Թերևս իրավացի է Նիցշեն, թերևս ոչ մի բանում երբեք չի եղել, չկա և չի լինի ճշմարտություն, թերևս ճշմարտության հասկացողությունն էլ անիմաստ բան է։ Բայց նրա ուղեղը շուտով հոգնեց, և նա ուրախությամբ նստեց բազկաթոռին ու նիրհեց։
Որքան էլ ճնշող էր նրա գոյությունը շոգենավում, ավելի մեծ գլխացավանք էր սպասում նրան, երբ նավը հասներ Թաիթի, և նա դուրս գար ցամաք։ Ինչքա՜ն կամքի ուժ հարկավոր կլիներ լարել։ Պետք է հոգալ ապրանքների մասին, գտնել Մարքիզյան կղզիները գնացող նավ, անել հազար ու մի անհրաժեշտ և հոգնեցուցիչ բան։ Եվ ամեն անգամ, որ մտածում էր այդ բոլորի մասին, սկսում էր պարզ ըմբըռնել ըմբռնել իրեն սպառնացող վտանգը։ Այո, նա արդեն գտնվում էր Ստվերների Հովտում, և ամենասոսկալին այն էր, որ վախ չէր զգում։ Եթե գեթ մի քիչ վախենար, կարող էր վերադառնալ դեպի կյանք․ բայց նա չէր վախենում, և այդ պատճառով ավելի խորն էր մխրճվում խավարի մեջ։ Կյանքում ոչինչ չէր ուրախացնում նրան, մինչև անգամ այն, ինչ ժամանակին ինքն անչափ սիրում էր։ Ահա «Մարիպոզային» ընդառաջ փչեց վաղուց ծանոթ հյուսիս-արևելյան պասսատը, բայց այդ քամին, որը ժամանակին արբեցնում էր նրան որպես գինի, հիմա միայն ջղայնացնում էր։ Նա հրամայեց, որ տեղափոխեն իր բազկաթոռը, որպեսզի խուսափի պասսատից՝ հին օրերի ու գիշերների այդ բարի ընկերոջ անկոչ շոյանքից։
Սակայն Մարտինն առանձնապես դժբախտ զգաց իրեն այն օրը, երբ «Մարիպոզան» մտավ արևադարձային գոտին։ Նրա քունը փախավ։ Առաջ նա չափազանց շատ էր քնում, իսկ հիմա ակամա պետք է արթուն մնա, դեգերի տախտակամածին և հանդուրժի կյանքի շլացուցիչ փայլը։ Նա լուռ ճեմում էր։ Օղը խոնավ էր ու տաք, իսկ հաճախակի հանկարծական տեղատարափ անձրևները չէին հովացնում։ Ապրելը ցավ էր պատճառում Մարտինին։ Երբեմն ուժասպառ լինելով, ընկնում էր բազկաթոռին, բայց, մի քիչ հանգստանալուց հետո վեր էր կենում և նորից սկսում քայլել։ Նա իրեն ստիպեց մինչև վերջ կարդալ հանդեսը և գրադարանից վերցրեց մի քանի հատոր բանաստեղծություններ։ Սակայն նա չէր կարողանում կենտրոնացնել նրանց վրա իր ուշադրությունը և գերադասեց շարունակել իր շրջագայությունը։
Երեկոյան Մարտինը բոլորից հետո իջավ իր նավասենյակը, բայց, չնայած ուշ էր, չէր կարողանում քնել։ Կյանքից հանգստանալու միակ միջոցը դադարեց գործելուց․ դա արդեն ամեն չափ ու սահմանից անց է։ Նա վառեց լույսը և վերցրեց Սուինբեռնի ոտանավորների մի հատորիկը։ Մարտինը մի որոշ ժամանակ թերթեց դա և հանկարծ նկատեց, որ հետաքրքրությամբ է կարդում ։ կարդում։ Վերջացնելով մի ոտանավորի ընթերցումըհ ընթերցումը, սկսեց կարդալ հաջորդը, բայց վերադարձավ արդեն ընթերցածին։ Հետո գիրքը դնելով կրծքին, նա տարվեց մտքերով։ Այո՛, դա է, որ կա, հենց դա է։ Տարօրինակ է, որ նա առաջ չէր մտածել այդ մասին։ Դա ամեն ինչի բանալին է, նա միշտ էլ անգիտակցորեն գնացել է այդ ճանապարհով, իսկ հիմա Սուինբեռնը ցույց տվեց նրան լավագույն ելքը։ Նրան հանգիստ էր հարկավոր, և հանգիստը սպասում էր նրան։ Մարտինը նայեց լուսանցույցին։ Դա բավականաչափ լայն էր։ Երկար օրերից հետո նրա սիրտն առաջին անգամ բաբախեց ուրախությունից․ վերջապես, նա գտել էր հիվանդության ճարը։ Նա վերցրեց գիրքն ու կարդաց բարձրաձայն․
<poem>
«Ապրելու կամք», նորից մտածեց նա արհամարհանքով՝ իզուր ջանալով չշնչել գիշերային զով օդն իր ցավազգայուն թոքերով։ Լավ, նա կփորձի մի այլ միջոց։ Նա մի քանի անգամ ուժեղ շունչ առավ։ Կարելի եղածին չափ օդ ծծելով՝ նա վերջապես սուզվեց գլխիվայր, ամբողջ ուժով։ Նա ընկղմվում էր ավելի ու ավելի խորը։ Բաց աչքերով նա տեսնում էր կապտավուն ֆոսֆորային լույսը։ Թյուննոսները, որպես ուրվականներ, արագ անցնում էին նրա մոտով։ Նա հույս ուներ, որ նրանք չեն դիպչի իրեն, որովհետև դա կարող էր թուլացնել նրա կամքի լարվածությունը։ Նրանք չդիպան, և Մարտինը մտովի շնորհակալություն հայտնեց կյանքին այդ վերջին գթասրտության համար։
Ավելի ու ավելի խորն էր սուզվում նա՝ զգալով, թե ինչպես թմրում են ձեռքերն ու ոտքերր։ Նա հասկանում էր, որ գտնվում է մեծ խորության մեջ։ Թմբկաթաղանթների վրա․ վրա ճնշումն անտանելի էր դառնում, և կարծես գլուխը տրաքվում էր։ Կամքի անհավատալի ուժով նա ստիպեց իրեն ավելի խորասուզվել, մինչև որ թոքերից ամբողջ օդը դուրս եկավ։ Օդի պղպջակները սահելով անցան նրա այտերի և աչքերի վրայով և արագ սուրացին վերև։ Հետո սկսվեց խեղդվելու տանջանքը։ Բայց նա իր հանգչող գիտակցությամբ հասկացավ, որ այդ տանջանքը դեռևս մահը չէ․ մահը ցավ չի պատճառում։ Դա դեռ կյանքն է, վերջին ցնցումը, կյանքի վերջին տառապանքը։ Դա վերջին հարվածն էր, որ կյանքը հասցնում էր նրան։
Նրա ձեռքերն ու ոտքերը սկսեցին շարժվել ջղաձգորեն և թույլ։ Ուշ է, նա խորամանկությամբ խաբեց ապրելու կամքը։ Նա հիմա արդեն չափազանց խոր է սուզվել։ Արդեն չի կարող ջրի երես բարձրանալ։ Թվում էր, թե հանդարտ ու համաչափ լողում է տեսիլքների անծայր ծովում։ Ծիածանի շողը պատեց նրան, և նա կարծես ձուլվեց՝ դրա մեջ։ Իսկ ա՞յն, ինչ է․ ասես, փարոս լինի։ Բայց դա նրա ուղեղում վառվող, սպիտակ լույսն էր։ Դա ավելի ու ավելի վառ էր փայլում։ Ինչ-որ տեղից սոսկալի դղրդյուն լսեց, և Մարտինին թվաց, թե ինքը հսկայական թեք սանդուղքից գլխիվայր թռչում է դեպի մութ անդունդը։ Նա պարզ հասկացավ այդ։ Նա թռչում է դեպի մութ անդունդը և այն պահին, երբ նա հասկացավ այդ, գիտակցությունն ընդմիշտ լքեց նրան։
Վստահելի
1396
edits