Changes
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
— Երրո՞րդ:
— Նա վազվզում էր այնտեղ, լճակի մոտ:Բավականին անհրապույր տեսք ուներ, օրք-լրտեսի էր նման, կամ գուցե նրանց օգնակա՞նն էր: Աղվեսի պես խորամանկ էր, ինչ-որ հրաշքով կարողացավ ծլկել: — Չգիտեմ, թե որտեղ կարող է նա լինել,— ասաց Ֆրոդոն: — Նա մեր պատահական ուղեկիցն է, ես նրա համար պատասխանատու չեմ: Բայց եթե ձեր ձեռքն ընկնի, խնայեք նրան. բերեք կամ ուղարկեք մեզ մոտ: Դա մի թշվառ, ողորմելի արարած է, բայց այնպես է ստացվել, որ այժմ գտնվում է իմ հոգածության ներքո: Ինչ վերաբերվում է մեզ՝ մենք հոբիթներ ենք հեռավոր Հոբիթստանից, որը գտնվում է այստեղից հյուսիս-արևմուտք, լեռներից ու արագահոս գետերից այն կողմ: Ես Ֆրոդոն եմ, Դրոգոյի որդին, իսկ սա՝ Սեմուայսն է, Հեմֆասթի որդին, շատ արժանապատիվ մի հոբիթ, որին ես վերցրել եմ ինձ մոտ ծառայության: Մենք եկել ենք հեռվից՝ Ռիվենդելից, որը հայտնի է նաև որպես Իմլադրիս: Այստեղ Ֆարամիրը զգաստացավ և սկսեց ավելի ուշադիր լսել: Ֆրոդոն շարունակեց. — Մեզ հետ ևս յոթ հոգի կային. մեկը զոհվեց Մորիայում, իսկ մյուսներից բաժանվեցինք Պարտ Գալենում, որ Ռաուրոս ջրվեժի մոտ է: Այդ վեցից երկուսը մեր ցեղակիցներն են, ապա թզուկ, էլֆ և երկու մարդ՝ Արագորնն ու Բորոմիրը: Վերջինս ծնունդով Մինաս Թիրիթից էր, որ հարավում է: — Բորոմի՛րը,— բացականչեցին չորսն էլ միաժամանակ: — Բորոմի՞րը, Փոխարքա Դենեթորի որդի՞ն,— կրկնեց Ֆարամիրը, և նրա դեմքը տարօրինակ կերպով խստացավ: — Նշանակում է, դուք ճանապարհորդել եք Բորոմիրի հե՞տ: Շատ կարևոր նորություն է, եթե, իհարկե, դուք չեք ստում: Ուրեմն գիտեցեք, փոքրիկ ճանապարհորդներ, որ Բորոմիրը՝ Դենեթորի որդին, Սպիտակ Աշտարակի գերագույն պահապանն էր և մեր գլխավոր զորահրամանատարը: Վատ են մեր գործերն առանց նրա: Ինչպե՞ս հայտնվեցիք Բորոմիրի հետ միևնույն ջոկատում: Արագ պատասխանեք, արևն արդեն բարձրանում է: — Դու լսե՞լ ես առեղծվածային բառերը, որոնց պատասխանը ստանալու համար Բորոմիրը եկել էր Ռիվենդել,— հարցին հարցով պատասխանեց Ֆրոդոն: <poem>''Եվ Իմլադրիսում նորից են կռում''''Կոտրված Սուրն առաջնորդի...''</poem> — Այո, այդ բառերն ինձ հայտնի են,— զարմացած պատասխանեց Ֆարամիրը: — Դա նշան է, որ դուք չեք խաբում: — Ուրեմն այսպես, Կոտրված Սուրը պատկանում էր Արագորնին, որի մասին ես հիշատակեցի,— շարունակեց Ֆրոդոն,— իսկ մենք՝ կոլոտիկներ ենք, որոնց մասին խոսվում էր գուշակության մեջ: — Այդ մեկը ես տեսնում եմ,— մտահոգ ասաց Ֆարամիրը: — Ավելի ճիշտ տեսնում եմ, որ կարող է և այդպես լինել: Իսկ Իսիլդուրի Անեծքը, դա ի՞նչ է: — Դա առայժմ գաղտնի է,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ժամանակի ընթացքում, հավանաբար, կբացահայտվի: — Դուք պետք է մեզ շատ բան պարզաբանեք,— ասաց Ֆարամիրը: — Մենք պետք է իմանանք, թե ինչն է ձեզ ստիպել այդքան երկար ճանապարհ կտրել և հայտնվել մի երկրում, որի գլխին կախվել է ստվերը: — Նա Գլխով արեց դեպի լեռները: — Սակայն ոչ հիմա: Մեզ այլ գործեր են սպասվում: Արդյոք գիտե՞իք, որ մահացու վտանգ էր ձեզ սպառնում: Դուք հեռու չէիք գնա՝ ո՛չ ճանապարհով, ո՛չ էլ շրջակա անտառներով: Այսօր այստեղ մեծ սպանդ է տեղի ունենալու: Արդյունքում՝ կա՛մ մահ, կա՛մ հապշտապ նահանջ դեպի Անդուին: Ես ձեզ կթողնեմ երկու ռազմիկների հսկողության տակ: Այդպես ավելի լավ կլինի և՛ ձեզ համար, և՛ ինձ համար: Իմաստունը չի վստահի առաջին պատահածին՝ հատկապես այս հողերում: Եթե ես վերադառնամ, ապա կշարունակենք մեր զրույցը: — Հաջողությու՛ն քեզ,— ասաց Ֆրոդոն, խոնարհվելով: — Մտածիր իմ մասին, ինչ ուզում ես, բայց ես բարեկամ եմ բոլորին, ովքեր պայքարում են Ընդհանուր Թշնամու դեմ: Մենք կգայինք քեզ հետ, բայց քիչ հավանական է, որ նման հզոր և ամրակազմ ռազմիկներին անհրաժեշտ լինի կոլոտիկների օգնությունը: