Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 21 բայտ, 12:13, 29 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
Նրանք կերան ամբողջը, և Սեմը իջավ ներքև՝ լվանալու կաթսաները: Լվացավ, վերջացրեց, վեր կացավ և նայեց բլրին: Այդ պահին արևը դուրս լողաց լեռները պարուրած մշուշից և իր պայծառ ճառագայթներով ոսկեզօծեց շրջակա ծառերն ու բացատները: Հենց այդ ժամանակ Սեմը նկատեց, որ լանջի վրայից բարակ, մոխրագույն ծուխ է բարձրանում դեպի երկինք՝ արևի ճառագայթների պատճառով հստակ տեսանելի: Սեմը ցնցվեց՝ հասկանալով, որ դա իր խարույկի ծուխն է, որը մոռացել էր հանգցնել:
— Ընտիր է, խոսք չկա, թափթփվածի մեկը,— քրթմնջաց նա և վազքով հետ դարձավ, բայց հանկարծ կանգ առավ և ականջները սրեց: Ինչ որ մեկը սուլե՞ց, թե՞ թվաց: Իսկ գուցե ինչ-որ անծանոթ թռչու՞ն էէր: Բայց եթե իսկապես սուլեցին, ապա ոչ այնտեղից, որտեղ Ֆրոդոն է: Այդ պահին լսվեց պատասխան սուլոցը, բայց արդեն բոլորովաին բոլորովին այլ տեղից: Սեմը սլացավ վերև:
Պարզվեց, փոքր ճյուղերից մեկը, այվելով, հասել էր ձարխոտին, հրկիզել, իսկ ձարխոտը մոխրացրել էր շրջակա խոտը: Սեմը շտապ կոխկրտեց կրակը, ցրեց մոխիրը, խարույկի հետքերը ծածկեց տորֆով և անաղմուկ սողաց Ֆրոդոյի ուղղությամբ:
— Եվ կիմանանք, ինչ որ հնարավոր է,— արձագանքեց մեկ այլ ձայն:
Չորս մարդ տարբեր կողմերից մտան մացառուտի մեջ: Փախչելու տեղ չկար, իսկ թաքնվելն անիմաստ էր. Ֆրոդոն ու Սեմը ոտքի ցատկեցին, մեջք -մեջքի տվեցին և հափշտակեցին սրերը:
Այն, ինչ տեսան, նրանց շատ զարմացրեց, բայց հետապնդողներն ավելի զարմացած էին: Չորս բարձրահասակ ռազմիկներ ապշած նայում էին հոբիթներին: Նրանցից երկուսը ձեռքերին բռնած ունեին փայլուն ծայրերով նիզակներ, իսկ մյուս երկուսը՝ գրեթե մարդու հասակի աղեղներ, իսկ ուսերին կապարճներ՝ լիցքավորված կանաչ փետուրներով նետերով: Բոլորի գոտիներից սրեր էին կախված: Հագել էին նրանք դարչնագույն-կանաչ հանդերձներ՝ըստ երևույթին այդ գույները քողարկում էին նրանց անցանկալի աչքերից: նույն գույնի էին նաև ձեռնոցները, գլխանոցները և դեմքերի դիմակները: Երևում էին միայն աչքերը՝ պարզ ու պայծառ: Ֆրոդոն անմիջապես հիշեց Բորոմիրին. այդ մարդիկ նման էին նրան հասակով, պահվածքով և խոսելավոճով:
— Երրո՞րդ:
— Նա վազվզում էր այնտեղ, լճակի մոտ: Բավականին անհրապույր տեսք ուներ, օրք-լրտեսի էր նման, կամ գուցե նրանց օգնակա՞նն օգնականն էր: Աղվեսի պես խորամանկ էր, ինչ-որ հրաշքով կարողացավ ծլկել:
— Չգիտեմ, թե որտեղ կարող է նա լինել,— ասաց Ֆրոդոն: — Նա մեր պատահական ուղեկիցն է, ես նրա համար պատասխանատու չեմ: Բայց եթե ձեր ձեռքն ընկնի, խնայեք նրան. բերեք կամ ուղարկեք մեզ մոտ: Դա մի թշվառ, ողորմելի արարած է, բայց այնպես է ստացվել, որ այժմ գտնվում է իմ հոգածության ներքոխնամքի տակ: Ինչ վերաբերվում է մեզ՝ մենք հոբիթներ ենք հեռավոր Հոբիթստանից, որը գտնվում է այստեղից հյուսիս-արևմուտք, լեռներից ու արագահոս գետերից այն կողմ: Ես Ֆրոդոն եմ, Դրոգոյի որդին, իսկ սա՝ Սեմուայսն է, Հեմֆասթի որդին, շատ արժանապատիվ մի հոբիթ, որին ես վերցրել եմ ինձ մոտ ծառայության: Մենք եկել ենք հեռվից՝ Ռիվենդելից, որը հայտնի է նաև որպես Իմլադրիս:
Այստեղ Ֆարամիրը զգաստացավ և սկսեց ավելի ուշադիր լսել:
Ֆրոդոն շարունակեց.
— Մեզ հետ ևս յոթ հոգի կային. մեկը զոհվեց Մորիայում, իսկ մյուսներից բաժանվեցինք Պարտ Գալենում, որ Ռաուրոս ջրվեժի մոտ է: Այդ վեցից երկուսը մեր ցեղակիցներն են, ապա ինչպես նաև թզուկ, էլֆ և երկու մարդ՝ Արագորնն ու Բորոմիրը: Վերջինս ծնունդով Մինաս Թիրիթից էր, որ հարավում է:
— Բորոմի՛րը,— բացականչեցին չորսն էլ միաժամանակ:
</poem>
— Այո, այդ բառերն ինձ հայտնի են,— զարմացած պատասխանեց Ֆարամիրը: — Դա նշան է, որ դուք չեք խաբումստում:
— Ուրեմն այսպես, Կոտրված Սուրը պատկանում էր Արագորնին, որի մասին ես հիշատակեցի,— շարունակեց Ֆրոդոն,— իսկ մենք՝ կոլոտիկներ ենք, որոնց մասին խոսվում էր գուշակության մեջ:
— Դա առայժմ գաղտնի է,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ժամանակի ընթացքում, հավանաբար, կբացահայտվի:
— Դուք պետք է մեզ շատ բան պարզաբանեք,— ասաց Ֆարամիրը: — Մենք պետք է իմանանք, թե ինչն է ձեզ ստիպել այդքան երկար ճանապարհ կտրել և հայտնվել մի երկրում, որի գլխին կախվել է ստվերը: — Նա Գլխով արեց դեպի լեռները: — Սակայն ոչ հիմա: Մեզ այլ գործեր են սպասվում: Արդյոք գիտե՞իք, որ մահացու վտանգ էր ձեզ սպառնում: Դուք հեռու չէիք գնա՝ ո՛չ ճանապարհով, ո՛չ էլ շրջակա անտառներով: Այսօր այստեղ մեծ սպանդ է տեղի ունենալու: Արդյունքում՝ կա՛մ մահ, կա՛մ հապշտապ նահանջ դեպի Անդուին: Ես ձեզ կթողնեմ երկու ռազմիկների հսկողության տակ: Այդպես ավելի լավ կլինի և՛ ձեզ համար, և՛ ինձ համար: Իմաստունը չի վստահի առաջին պատահածին՝ հատկապես այս հողերում: Եթե ես վերադառնամ, ապա կշարունակենք մեր զրույցը:
— Հաջողությու՛ն քեզ,— ասաց Ֆրոդոն, խոնարհվելով: — Մտածիր իմ մասին, ինչ ուզում ես, բայց ես բարեկամ եմ բոլորին, ովքեր պայքարում են Ընդհանուր Թշնամու դեմ: Մենք կգայինք քեզ հետ, բայց քիչ հավանական է, որ նման հզոր և ամրակազմ ռազմիկներին անհրաժեշտ լինի կոլոտիկների օգնությունը: Թող փայլատակե՛ն ձեր սրերը:
— Ինչ ուզում ես ասա, բայց կոլոտիկները քաղաքավարի ժողովուրդ են,— քմծիծաղեց Ֆարամիրը: — Հաջողությու՛ն:
Հոբիթները կրկին նստեցին ձարխոտի վրա, վրա՝ միմյանց հետ չկիսվեցին չկիսվելով իրեն մտքերն ու կասկածները: Երկու ռազմիկներ մնացին կանգնած հոբիթներից ոչ հեռու, դափնու արևի տակ խաղացեղ արևից թրթռացող ստվերում: Նրանք երբեմն հանում էին դիմակները, քանի որ օրը շոգ էր, և Ֆրոդոն կարողանում էր ավելի լավ զննել նրանց: Գեղեցիկ մարդիկ էին, սպիտակամաշկ, սև մազերով, մոխրագույն աչքերով, իսկ դեմքերը հպարտ էին ու թախծոտ: Ռազմիկները ցածրաձայն զրուցում էին՝ սկզբում համընդհանուր լեզվով, օգտագործելով, սակայն, հնացած բառեր և արտահայտություններ, իսկ հետո՝ անծանոթ լեզվով: Որոշ ժամանակ լսելով, Ֆրոդոն զարմացած գիտակցեց, որ նրանք խոսում են էլֆերեն, կամ, համենայն հեպս , էլֆերենին շատ նման լեզվով: Նա սկսեց ուշադիր զննել ռազմիկներին, քանզի հասկացավ, որ նրանք հարավի Դունադաններ են, Արևմտյան Ասպետների հետնորդներ:
Վերջապես Ֆրոդոն որոշեց խոսել նրանց հետ, բայց ռազմիկները պատասխանում էին դժկամությամբ և զգուշությամբ: Ներկայացան նրանք որպես Մաբլունգ և Դամրոդ, գոնդորցի ռամիկներ և իթիլիենյան հետքագետներ, քանզի նրանց նախնիներն ապրել էին Իթիլիենում, երբ այն դեռ գրավված չէր: Հենց այդպիսի մարդկանցից էր Դենեթորը հետախույզներ ընտրում, և նրանք գաղտնի անցնում էին Անդուինի մյուս ափը (ինչպես և որտեղ՝ ռազմիկները չասացին), որպեսզի հանկարծակի հարձակումներով ջարդուփշուր անեն ու սարսափի մեջ պահեն Էֆել Դուաթի և Մեծ Գետի միջև թափառող օրքերին և Սաուրոնի այլ սպասավորներին:
— Այստեղից մինչև Մեծ Գետի արևելյան ափը տասը լիգ կլինի,— ասաց Մաբլունգը: — Այսքան հեռու մենք հազվադեպ ենք գալիս: Բայց այսօր հատուկ դեպք է. ծուղակ ենք հյուսում պատրաստում Հարադից եկած մարդկանց համար, անիծյա՛լ լինեն նրանք:
— Անիծյալ լինեն այդ հարավցիները,— կրկնեց Դամրոդը: — Ասում են Գոնդորը մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ է եղել Հարադի թագավորությունների հետ, թեև բարեկամություն մրամց հետ երբեք չի եղել: Այդ ժամանակներում Գոնդորի սահմանները տարածվում էին շատ հեռու, մինչև Անգուինի գետաբերանը, և Ումբարը՝ Հարավցիների մեզ ամենամոտ թագավորությունը, եղել է մեր հպատակության տակ: Շատ ջրեր են հոսել և շատ սերունդներ են փոխվել այդ ժամանակից ի վեր: Երկար ժամանակ նրանցից ոչ մի տեղեկություն չունեինք: Միայն վերջերս իմացանք, որ Սաուրոնը գայթակղել է նրանց խոստումներով, և նրանք անցել են թշնամու կողմը՝ ավելի ճիշտ կրկին անցել են թշնամում կողմը, քանզի նրանք, ինչպես և շատ արևմտյան ցեղեր, միշտ էլ մեծ պատրաստակամությամբ էին հնազանդվում նրան: Ավա՜ղ, Գոնդորի օրերը հաշված են և Մինաս Թիրիթի պարիսպները երկար կանգուն չեն մնա, քանզի թշնամու չարությունն ու զորությունը զորությունն անսահման է:
— Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում և թշնամու չարագործություններն անպատիժ չենք թողնում,— ավելացրեց Մաբլունգը: — Անիծյալ հարավցիները գնում են մեր հինավուրց ճանապարհներով և միանում Սև Ամրոցի բանակին: Մենք իմացանք, որ նրանք գնալով ավելի ու ավելի են մոռանում զգուշության մասին, վստահ լինելով, որ իրենց նոր տերն անպարտելի է և նրա լեռների ստվերներն ավելի քան բավարար են իրենց պաշպանելու համար: Բայց մենք այսօր լավ դաս կտանք նրանց: Մի քանի օր առաջ մեզ տեղեկացրին, որ նրանց զորքն արդեն շատ մոտ է և, մեր հաշվարկով, նրանց առաջապահ ջոկատն այստեղ կլինի մինչև կեսօր:
Վստահելի
1342
edits