Changes
— Հիմա այդպիսի բաներ շատ է պատահում,— բացատրեց նա։
— Ամենևին էլ ոչ։ Եթե դուք պատմությունը ուսումնա սիրեքուսումնասիրեք, կտեսնեք, որ մենք համեմատաբար ավելի հանգիստ ժամանակներ ենք ապրում։
— Շատ շնորհակալ եմ։ Ինձ այսքանն էլ բավական է։
Ռավիկը դուռը բախեց։ Ոչ մի պատասխան չեղավ։ Նա նորից ծեծեց և լսեց անորոշ մի ձայն։ Դուռը բացելով, Ռավիկը տեսավ դիմացի պատի մոտ դրված մահճակալի վրայի կնոջը, որը, դանդաղորեն բարձրացնելով հայացքը, նայեց իրեն։ Կնոջ հագին անգլիական կապույտ կոստյում էր, հենց այն, որով ինքը առաջին անգամ տեսել էր նրան։ Կինը կարող էր թվալ պակաս միայնակ, եթե պառկած լիներ մահճակալին առանց սանրվելու և խալաթով։ Սակայն նա հագնվել էր հայտնի չէ ում և ինչի համար, ըստ երևույթին այն սովորույթի համաձայն, որն արդեն կորցրել էր իր իմաստը, և Ռավիկի սիրտը մի տեսակ մղկտաց։ Դա ծանոթ էր նրան, նա տեսել էր հարյուրավոր այդպիսի մարդկանց՝ էմիգրանտների, որոնց ճակատագիրը նետել էր օտարության մեջ, նրանք ևս այդպես էին նստում։ Անորոշ գոյության փոքրիկ այդ կղզյակները նստում էին այդպես, իրենք էլ չիմանալով, ինչ անեն, և միայն սովորույթի ուժն էր, որ պահպանում էր նրանց կյանքը։
Ռավիկը իր հետևից ծածկեց դուռըւդուռը։
— Հույսով եմ, որ չխանգարեցի ձեզ,— ասաց նա և իսկույն զգաց իր ասածի անմտությունը։ Էլ ի՞նչը կարող էր խանգարելայդ խանգարել այդ կնոջը։ Ոչինչ այլևս նրան խանգարել չէր կարող։
Ռավիկը շլյապան դրեց աթոռի վրա։
Նախուտեստները փոքրիկ սայլակի վրա քելները ներս բերեց ու մոտեցավ նրանց։
— Ի՞նչ կցանկանայիք,— Ռավիկը նայեց Ժոանին։— Ինձ թվում է, ավելի լավ է, ամեն բանից մի քիչ,քիչ։
Նա ափսեներից մեկը լցրեց ու դրեց Ժոանի առաջ,առաջ։
— Ոչինչ, եթե չհավանեք, հիմա ուտեստներով ուրիշ սայլակներ էլ կբերեն։ Սա դեռ սկիզբն է։
— Զբաղվել եմ, բայց դարձյալ դրա նման մանր-մունր բաներով։ Մի քիչ երգել եմ, մի քիչ՝ պարել։
— Այդպիսի բաներով դուք կարող եք զբաղվել նաև այստեղ,— ասաց Ռավիկը։— Երգելու և պարելու համար պարտադիր չէ, որ մարդ փայլուն ֆրանսերեն իմանա։
Ռավիկը նստեց մի նեղ, երերուն շեզլոնգի վրա, որը դրված էր պատի մոտ՝ մահճակալի դիմաց։ Մինչ այդ նա շեզլոնզը չէր նկատել։
— Մի՞թե այս շեզլոնդը շեզլոնգը այստեղ էր դրված, երբ եկաք,— հարցրեց Ռավիկը։
Ժոանը գլուխն օրորեց։
— Այդ զբոսանքների ժամանակ ձեզ ոչինչ չի՞ պատահել։ Ոչ մի անգամ չե՞ն թալանել։
— Ոչ։ Ըստ երևույթին, ես այնպիսի տեսք չունեմ, որ մարդիկ մտածեն, թե ինձանից շատ բան կարող են տանել։— Նա Ռավիկին պարզեց իր դատարկ բաժակը։— Իսկ ինչ ուրիշ բաներին է վերաբերում, ապա ես հաճախ այնպես եմ ուզել,որ մեկնումեկը խոսակցության բռնվի ինձ հետ։ Միայն թե մարդ չզգա, որ իրեն ոչնչի տեղ են դնում, քայլող ոչնչի։ Գոնե մեկնումեկի աչքերին նայես, աչքերին, և ոչ թե քարերին։ Միայն թե մարդ թշվառականի նման այս ու այն կողմ չնետվի, ինչպես ուրիշ մոլորակից ընկած մի արարած։
— Ես չգիտեմ, թե ինչո՞ւ եմ այս մասին խոսում։ Ես ամենևին այդ չեմ ուզում։ Գուցե դա նրանից է, որ վերջին ժամանակներս ես համր եմ եղել։ Գուցե դա նրանից է, որ ես այս երեկո առաջին անգամ...— նրա լեզուն մի տեսակ կապ ընկավ։— Մի՛ լսեք ինձ...
— Ես խմում եմ,— ասաց Ռավիկը,— ասացեք, ինչ ուզում եք։ Հիմա գիշեր է։ Ոչ ոք ձեզ չի լսում։ Ես լսում եմ ինքս ինձ; ինձ։ Առավոտյան ամեն ինչ կմոռացվի։
Նա ետ ընկավ շեզլոնգի թիկնատեղին։ Շենքում ինչ-որ տեղ խողովակների մեշ քչքչում էր ջուրը։ Ջեռուցման մարտկոցներում երբեմն տկտկոցներ էին լսվում։ Իսկ անձրևը իր փափուկ մատներով դեռ շարունակում էր թակել լուսամուտը։
— Երբ մարդ վերաղառնում է ու հանգցնում լույսը... և խավարը խլացնում է նրան ինչպես քլորոֆորմի դիմակ... հետո նա նորից է վառում լույսը ու նայում, նայում միևնույն կետին...
Ես արդեն պետք է որ հարբած լինեմ, մտածեց Ռավիկը։ ԱյսսրԱյսօր, չգիտես ինչու, սովորականից ավելի շուտ։ Ինչո՞վ բացատրել։ Սա կիսամո՞ւթ է։ Թե՞ և՛ այս և՛ այն։ Սակայն սա այլևս մինչայժմյան աննշան, խունացած կինը չէ։ Սա հիմա բոլորովին այլ է։ Հանկարձ աչքեր հայտնվեցին նրա վրա։ Եվ դեմք։ Ինչ-որ բան ինձ է նայում։ Դա պետք է որ ստվեր լինի... Դա իմ ճակատի հետևում այրվող մեղմ մի կրակ է, որը լուսավորում է նրան։ Հարբածության առաջին ցոլքն է դա։
Ռավիկը չէր լսում, թե ինչ է ասում Ժոան Մադուն։ Նա գիտեր այդ ամենը և ավելին իմանալ չէր ուզում։ Միայնակ չլինել — ահա կյանքի հավիտենական ռեֆրենը։ Միայնակությունը ոչ ավելի վատ է և ոչ էլ ավելի լավ, քան շատ ու շատ բաներ։ Նրա մասին անսահման շատ է խոսվում։ Մարդը միայնակ է միշտ և երբեք։ Հանկարծ ինչ-որ տեղ կիսախավարում ջութակի մի ձայն լսվեց։ Մերձքաղաքային ռեստորանը Բուդապեշտի կանաչ բլուրներում։ Շագանակների ծանրավուն հոտ։ Քամի։ Եվ երիտասարդ բվերի նման ուսերին թառած երազանքները՝ իրենց աչքերով, որոնք լույսին են տալիս աղջամուղջի մեջ։ Գիշեր, որ ոչ մի կերպ չի կարողանում դառնալ գիշեր։ Ժամ, որի ընթացքում բոլոր կանայք գեղեցիկ են։ Թիթեռի բացված վիթխարի դարչնագույն թևերի նման երեկո։
Նա ձեռքը գցեց շշին, Ժոանը հանկարծ ընդհուպ մոտեցավ նրան։
— Մի՛ թող ինձ այստեղ,— արագ ու թախանձալից ասաց նա և Ռավիկը զգաց նրա շնչառությունը։— Մի թող ինձ մենակ այստեղ, գոնե այսօր մի՛ թող։ Ես չգիտեմ, ինչ է կատարվում հետ, բայց, խնդրում եմ, այսօր ինձ մենակ մի՛ թող։ Վաղը ես ինձ բուռս կհավաքեմ, այսօր դա չեմ կարող։ Ես ամբողջովին հալից ընկել եմ, հյուծվել եմ, իմ մեջ այլևս ուժ չկա... Դուք ինձ այսօր այստեղից չպետք է դուրս տանեիք, գոնե այսօր... Ես այլևս չէմ չեմ կարող այստեղ մենակ մնալ...
Ռավիկը զգուշորեն շիշը սեղանին դրեց և թևերն ազատեց Ժոանի ձեռքերից։
— Մանկիկ,— ասաց նա,— միևնույն է, մի օր մենք պետք է ընտելանանք այս ամենին։— Նա հայացքը գցեց դեպի շեզլոնգը։— Ես կարող եմ նաև այստեղ քնել։ Միտք չունի այլևս վեր կենալ, գնալ մի ուրիշ տեղ։ Ընդամենը մի երկու ժամ է մնացել քնելու համար։ Ես առավոտյան ժամը իննին վիրահատության պետք է գնամ։ Այստեղ կարող եմ քնել նույնքան լավ, որքան և իմ անկողնում։ Առաջին անդամը անգամը չէ, որ ինձ վիճակվում է գիշերը հերթապահել։ Սա ձեզ համար բավակա՞ն է։
Ժոանը գլխով արեց։ Նա մինչև հիմա առաջվա դիրքով կանգնած էր Ռավիկի կողքին։
Ռավիկը խմեց իր բաժակը։
— Դա որոշ բաներ դարձն ում դարձնում է ավելի ծանր, բայց որոշ բաներ էլ թեթևացնում է։— Նա հայացքը շրջեց Ժոան Մադուի կողմը։— Ես չգիտեմ, ինչպես եք դուք ձեզ զգում,— ասաց նա,— եթե հոգնած եք, պարզապես այլևս մի պատասխանեք։
— Դեռ քունս չի տարել։ Բայց շուտով կքնեմ։ Իմ մեջ ինչ-որ մի մաս դեռ արթուն է։ Արթուն է և սառը։
— Ինչո՞ւ եք մնում Փարիզում, եթե այստեղ ոչ մի ձանոթ չունեք,— հարցրեց Ռավիկը, համարյա քնից փակված աչքերով։
— Չդիտեմ։ Չգիտեմ։ Բա ո՞ւր գնամ։
— Դուք մեկնումեկը չունե՞ք, որի մոտ կարող եք վերադառնալ։
— Դա մոռացեք արդեն։ Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է։ Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է։ Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել։ Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք։ Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։ Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին։
Ժոան Մադուն չպատասխանեց։ Ռավիկը տեսավ, թե նա ինչպես մի ումպ խմեց իր բաժակից ու ետ ընկավ բարձին։ Էլի ինչ-որ բան կար... բայց Ռավիկը սոսկալի հոգնած էր՝ այդ մասին մտածելու համար։ Ասենք, նրա համար հիմա ամեն ինչ մեկ էր։ Նա միայն քնել էր ուզում։ Վաղը վիրահատության պետք է գնար։ Մնացածը նրան այլևս չէր վերաբերում։ նա Նա դատարկ բաժակը դրեց հատակին՝ շշի կողքը։ Տարօրինակ է, թե մարդ երբեմն որտեղ կարող է վայրէջք կատարել, մտածեց նա։
----
<references/>