Changes

Ուտոպիա

No change in size, 18:14, 12 Հունիսի 2015
Իսկ ի՞նչ կասեն թագաւորական այդ խորհրդում, ուր այնքան շատ եւ այդքան խոշոր շահերի մասին են խօսում, երբ այդ խորաթափանց քաղաքագէտների ներկայութեամբ, որոնք բոլորն էլ պատերազմի կողմնակից են— ես մի մարդ, առանց մեծ նշանակութեան, յանկարծ վեր կենամ՝ շուռ տալու համար իրենց կոմբինացիաներն ու հաշիւները, եւ ասեմ․
«Իտալիան հանգիստ թողնենք եւ բաւականանք մեր Ֆրանսիայով․ Ֆրանսիան առանց այն էլ այնքան մեծ է, որ մի միակ մարդու կամքով կը կառավարուի․ թագաւորը չպէտք է մտածի սահմաններն ընդարձակելու մասին։ Լսեցէ՛ք, պարոններ, թէ ինչ պատահեց ճիշտ նոյն հանգամանքներում ախորիացիներին<ref>Հուն Յուն chora — երկիր, a — բացասական մասնիկ․ achoria — բառացի նշանակում է երկրագնդում տեղ չունեցող երկիր․ հոմանիշ է ուտոպիային։</ref> ու նրանք ինչպիսի որոշում ընդունեցին։
Այս ժողովուրդն ապրում է Եւրոնոտայի ափերին՝ Ուտոպիա կղզու դիմաց․ մի անգամ նրանք որոշեցին պատերազմ յայտարարել, քանի որ իրենց թագաւորը՝ հին ազգակցական կապերի հիման վրայ, կարծում էր, թէ իրաւունքներ ունի մի հարեւան թագաւորութեան նկատմամբ։ Նրանք այդ երկիրը նուաճեցին, սակայն շուտով համոզուեցին, որ նուաճածը պահելը շատ աւելի դժուար ու ծանր է, քան նուաճելը։ Ամէն րոպէ հարկաւոր է լինում երկրի ներսում ճնշել մի ապստամբութիւն կամ զօրքը ուղարկել նուաճած երկիրը։ Մշտապէս անհրաժեշտ էր պաշտպանել գրաւած երկիրը եւ կամ սանձահարել նոր հպատակներին։ Այս պատճառով բանակը միշտ զէնքի տակ էր․ քաղաքացիները տնքում էին ծանր հարկերի բեռան տակ, փողը գնում էր արտասահման, արիւնը հոսում էր հեղեղի նման՝ բաւարարելու համար մի միակ մարդու սնափառութիւնը։ Խաղաղութեան կարճ պահերը պատերազմից աւելի պակաս աւերիչ չէին։ Պատերազմական բարքերի սանձարձակութիւնը կործանիչ ազդեցութիւն ունեցաւ բարոյականութեան վրայ․ զինուորն իր հայրենի օջախն էր վերադառնում աւազակութեան հակումով ու մարդասպանի յանդգնութեամբ — պատերազմի դաշտի սպանդների արդիւնք։
Վստահելի
177
edits