Changes

Հաղթական կամար - XI գլուխ

Ավելացվել է 8 բայտ, 09:04, 13 Հունիսի 2015
— Դեռ կտեսնենք,— ասաց Ռավիկը։— Հիմա քեզ պետք է քնեցնենք։ Դա շատ հասարակ բան է։ Վախենալու ոչինչ չկա։ Հանգիստ եղիր։
— Մի րոպե, մեսյո։ Մեքենայի համարը՝ 2019-է։ Չէ՞իք գրի՝ մորս տալու համար։
— Ի՞նչ։ Ի՞նչ ասացիր, Ժաննո,— հարցրեց սարսափահար մայրը։
— Վերցրու դրանք իմ անկողնու վրայից։ Ես դեռ չեմ մահացել։ Պառկել ծաղիկների տակ, և այն էլ քրիզանթեմների... «Ինտերնացիոնալ» հյուրանոցի հին բարի մահճակալը նման էր դագաղի։
Ոչ։ Ոչ։— Ժոանը արագ ճանկեց ծաղիկները և շպրտեց հատակին։— Այլևս այդպիսի բաներ չասես։ Երբե՜ք։
Ռավիկը նայեց նրան։ Նա մոռացել էր, թե ինչպիսի հանգամանքներում են իրենք առաջին անգամ ծանոթացել։
— Դե լավ, ասածս մոռացիր,— վրա բերեց Ռավիկը։— Ես դա հենց այնպես ասացի։
— Երբեք այլևս այդպիսի բաներ չասես, չասես։ Եթե անգամ դա կատակ է։ Խոստանո՞ւմ ես։
Նրա շրթունքներր դողդողում էին։
— Ես այլևս երբեք այդպիսի կատակներ քեզ հետ չեմ անի, հիմա արդեն գո՞հ ես։
Ժոանը ուսերը թոթվեց:թոթվեց։
— Ես չգիտեմ, թե սա ինչ է։ Պարզապես դա ինձ համար անտանելի է։ Թվում է, թե խավարից մի ձեռք ձգվում է դեպի ինձ։ Դա սարսափ է... անգիտակից մի սարսափ... Թվում է, թե ինչ-որ բան ինձ է սպասում։— Ժոանը սեղմվեց նրան։— Ինձանից չհեռանաս։
Ռավիկը ամուր գրկեց նրան,նրան։
― Ոչ։ Չեմ հեռանա։ Ես քեզ կպաշտպանեմ։
— Դա էլ է ճիշտ։
Ժոանը մտավ լոգասենյակ և չուրր ջուրը բաց թողեց։ Ռավիկը նրստեց լուսամուտի կողքին և հանեց սիգարետի տուփը։ Դրսում տանիքների վրա կանգնած էր կարմիր մի հրացոլք, որի մեջ անաղմուկ պտույտ էին գործում ձյան փաթիլները։ Փողոցից լսվում էր տաքսու շչակի ոռնոցը։ Հատակին գունաթափ առկայծում էին քրիզանթեմները։ Բազմոցի վրա ընկած էր մի լրագիր։ Ռավիկը դա երեկոյան էր բերել... Մարտեր՝ չեխական սահմանի վրա, մարտեր՝ Չինաստանում, ուլտիմատում, ինչ-որ կառավարության անկում։ Ռավիկը լրագիրը վերցրեց և խրեց ծաղիկների տակը։
― Երջանկություն,— ասաց Ռավիկը,— Որտեղի՞ց է դա սկսվում և որտեղ վերջանում։
Ռավիկը ոտքով հրեց քրիզանթեմներր։ քրիզանթեմները։ Երջանկություն, մտածեց նա։ Պատանեկության կապույտ հորիզոններ։ Կյանքի ոսկյա ներդաշնակություն։ Երջանկություն։ Տեր իմ աստված, որտե՞ղ արդյոք դա մնաց։
― Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում,— ասաց Ժոանը,— Դա շատ հասկանալի բան է։
— Սպասիր։
Ժոանը լցրեց բաժակն ու խմեց։ Հետո նորից լցրեց ու մեկնեց Ռավիկին։ Ռավիկը նրա ձեռքից վերցրեց ու մի րոպե այդպես բռնած սպասեց։ Այս Բոլորը բոլորը ճիշտ չէ, մտածեց նա։ Խամրող գիշերվա կիսատ մի երազ։ Խավարում ասված խոսքեր,— ինչպե՞ս կարող են դրանք ճշմարիտ չինել։ Իսկական խոսքերի համար պայծառ լույս է պետք։
— Որտեղի՞ց դու այդ բոլորը գիտես,— հարցրեց Ռավիկը։
— Իհարկե, չէր հասկանում։
— Դու կհասկանայիր։ Իսկ նա սարսափելի տեսարաններ էր սարքում։— Ժոանը բազմոցից վերցրեց բարձը, դրեց մեջքի հետևը և ավելի հարմար նստեց։— Նա ի՜նչ հայհոյանքներ ասես, որ չէր տալիս ինձ, ինձ պոռնիկ էր անվանում, դավաճան , անշնորհակալ․․․ բայց դրա մեջ ոչ մի ճշմարտություն չկար։ Այնքան ժամանակ, քանի դեռ սիրում էի նրան, ես հավատարիմ էի։ Երբեք չէի դավաճանում։ Բայց նա չէր հասկանում, որ իրեն այլևս չեմ սիրում։
— Դա ոչ ոք երբեք չի հասկանում։
Ռավիկն զգաց, թե Ժոանն ինչպես ցնցվեց։ Ձեռքերը հենելով հատակին, նա թեթևակի ուղղվեց և նայեց Ռավիկին։ Ժոանի աչքերը բացվել էին ամբողջ լայնությամբ, լողանալու խալաթը ուսերից ցած էր սահել, մազերը ետ էին ընկել ծոծրակին, խավարում նա նմանվում էր շեկ երիտասարդ էգ առյուծի։
— Ես գիտեմ,— հանգիստ ասաց Ժոանը,— դու ծիծաղում ես ինձ վրա։ Ես այդ հասկանում եմ, բայց դա ինձ համար միևնույն է։ Ես զգում եմ, որ նորից եմ ապրում, ես դա զգում եմ իմ ամբողջ էությամբ։ Ես հիմա շնչում եմ ուրիշ կերպ, իմ քունը այլևս մեռած չէ, իմ մատները կրկին դարձել են զգայուն, իմ ձեռքերը այլևս դատարկ չեն, և ինձ համար բոլորովին միևնույն է, թե դու ինչ կմտածես կամ ինչ կասես իմ մասին... Ես թափով թռչում եմ, ես վազում ու ինձ նետում եմ հորձանուտ ի հորձանուտի մեջ, առանց մտածելու... Ես նորից երջանիկ եմ, և առանց զգուշության ու սարսափի ասում եմ քեզ այդ, եթե անգամ դա քեղ ծիծաղելի թվա, եթե դու անգամ ծաղրի ենթարկես ինձ...
Որոշ ժամանակ Ռավիկը լուռ էր։
— Բանը միայն դրանում չէ։ Քո մեջ մի բան կա, որ միայնություն է ուզում։ Ես դա զգում եմ։ Դա պատնեշի պես մի բան է, որին անընդհատ զարնվում եմ ես։
— Այնտեղ ոչ մի պատնեշ չկա, Ժոան, այնտեղ միայն տասնհինգ տարվա քո տարիքից ավելի կյանք կա։ Ոչ բոլոր մարդիկ են, որ կարողանում են տնօրինել իրենց կյանքը՝ սեփական տան նման, որը կարելի է ինչքան ուզեք ավելի հարուստ ու ճոխ կահավորել հիշողությունների կահույքով։ Կան այնպիսի մարդիկ, որոնց կյանքը անցնում է հյուրանոցներում, և այն էլ ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ հյուրանոցներում։ Տարիները նրանց հետևից շրխկշրխկում են հյսւրանոցային հյուրանոցային դռների նման... Եվ միակ բանը, որ մնում է, դա չնչին մի արիություն է և ոչ մի ափսոսանք։
ժոանը երկար ժամանակ ոչինչ չէր պատասխանում։ Ռավիկը, չգիտեր, նա լսում է իրեն թե ոչ, նա լուսամուտից նայում էր դեպի դուրս և զգում, թե ինչպես է կալվադոսի շողանքը հոսում իր երակների միջով։ Զարկերակի հարվածները լռեցին, տարածվեց անծայրածիր մի լռություն, որի մեջ խլացան ժամանակի անխոնջորեն աշխատող գնդացրային տկտկոցները։ Տանիքների վրա բարձրացավ աղոտ ուրվագծերով կարմիր լուսինը, որը նման էր կիսով չափ ամպերի մեջ պարուրված մզկիթային գմբեթի և որը դանդաղորեն բարձրանում էր դեպի վեր, ներքևում թողնելով ձյունամրրիկի մեջ սուզվող երկիրը։
Ռավիկը նայեց Ժոանին, որը չոքել էր նրա առաջ, ծնկների տակ տրորելով մեծ, ճերմակ քրիզանթեմներն ու նրանց տակ դրված լրագիրը։
Տարօրինակ գիշեր է, մտածեց Ռավիկը։ Հիմա ինչ֊որ տեղ մարդիկ կրակում են, ինչ֊որ տեղ հետապնդում են մարդկանց, խրում բանտերը, տանջանքների ենթարկում, սպանում, ինչ֊որ տեղ տրորում են խաղաղ կյանքի մի կտոր, և մարդ այստեղ նստած գիտե այդ ամենը։ Բայց անճարակ ու անօգնական ոչինչ անել չի կարող... Պայծառորեն լուսավորված բիսարոներում կյանքը եռում է, և ոչ ոքի մտքո մտքով չի էլ անցնում մտածել այդ ամենի մասին։ Մարդիկ հանգիստ պառկում են քնելու, իսկ ես նստել եմ ահա այստեղ ինչ֊որ կնոջ հետ, գունաթափ քրիզանթեմների միջև։ Կալվադոսը առջևս դրած... Եվ հառնում է դողդոջուն, օտար, վշտաբեկ, միայնակ սիրո մի ստվեր, քշված անհոգ անցյալի պարտեզներից... Եվ այդ սերը երկչոտ է, վայրի, շտապող, կարծես, նա կորցրել է իր իրավունքները...
― Ժոան,— անշտապ արտասանեց Ռավիկը, կարծես ցանկանալով բոլորովին ուրիշ բան ասել։— Ինչքա՜ն լավ է, որ դու այստեղ ես։
Վստահելի
1396
edits