Changes

Խոզը

Ավելացվել է 12 942 բայտ, 14:01, 16 Հունիսի 2015
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Խոզը |հեղինակ = [[Լևոն Խեչոյան]] |թարգմանիչ = |աղբյուր = «Լևոն Խեչոյան Պատմված...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Խոզը
|հեղինակ = [[Լևոն Խեչոյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Լևոն Խեչոյան Պատմվածքներ»]]
}}
[[Category: Արձակ]]

Մուկուչ հորեղբորս էինք բերում բանտից։ Դեռ գյուղ չհասած` հորեղբայր Մուկուչս մեքենան կանգնեցրեց։ Ասաց․ «Մենք ոտքով կգանք»։ Մյուսները գնացին, մինչեւ մեր գյուղ հասնելը, գառը մորթելու։ Ցորենի դաշտերի միջով էինք գնում, կապուտակ երկնքից, հրաձգարանի խաղալիքների նման, կախվել էին արտույտները։ Հեռվում, դեղինի մեջ, մի կանաչ ծառ կար։ Ծառի տակ Օվանեսենց Միրիանն էր պառկած։ Հորեղբայրս ասաց․ «Մեռած է»։ Ասաց․ «Դու մնա, ես գնամ գյուղխորհրդի նախագահին կանչեմ»։ Ասի․ «Վախենում եմ»։ «Ապրողին վայել չէ` թողնի ու գնա։ Լավ կլինի մեզանից մեկը մնա մոտը,– ասաց,– վայրի կատուները կամ աղվես֊մաղվես կարող է մոտենան` այլան դակեն»։ Մի հատ մրջյուն վերցրեց շյուղի վրա, թողեց Միրիանի դեմքին։ Ասաց․ «Տեսնո՞ւմ ես, մրջյունը չի մնում, իջնում է ցած, որովհետեւ հողը տաք է, քարը տաք է, կանաչը տաք է, իսկ դեմքը պաղ է։ Նշանակում է` մեռած է, վախենալու բան չկա։ Հասկանո՞ւմ ես, իմ մնալը հարմար չէ, կկաս կածեն, նորից կկանչեն։ Հոգնել եմ էդ կյանքից։ Դու խատուտիկներին թռցրու` ես գնամ ու գամ»։ Ասի․ «Մեռած մարդ չեմ տեսել»։ «Լավ, դու էն հեսանի վրա միզի, մինչեւ չորանա, հետ կգամ»։ Ասի․ «Չեմ կարող, վախենում եմ»։ Ասաց․ «Էն ժամանակ ինձ որ տարան, դու փոքր էիր, չես հիշի, պատճառը Միրիանն էր, հիմա հարմար չէ, որ ես մնամ»։ Ասի․ «Հեսանը նրանն է, համ էլ մինչեւ չորանա, կվախենամ»։ Հորեղբայր Մուկուչս նստած տեղից ծնկի չոքեց, վերնաշապիկը հանեց, գլխից քաշեց շապիկը, ասաց․ «Տեսնո՞ւմ ես, էնտեղ վեց օր ու գիշեր պառկել եմ փորիս, որ տղաները մեջքիս եկեղեցի դաջեն…»։ Ասաց․ «Տեսա՞ր, դու էլ վախեցար, այ վախը դա է…»։

Նրա մեջքին` ծոծրակից մինչեւ գոտկատեղը, խոշոր ականջներով խոզ էր դաջված` իր տասը խոճկորներով։ Ասաց․ «Ո՞վ էր սպասում, որ սիրտն ու թիկունքը իրար այդքան մոտիկ եւ դավա — ճանություն կատարվի։ Նրանք դաջում են, ես` սպասում։ Մի օր չէ, երկու օր չէ, նրանք դաջում են… Յոթերորդ օրն իմաց վեց Մբաղնիքում։ Տղաները շուրջդ կանգնած են, դու մերկ, մեջքիդ նկարը բոլորի աչքի առաջ, ստամոքսս բերանիցս դուրս էր թռչում։ Տեսնո՞ւմ ես, չեմ վախենում, ապրում եմ»։ Ասի․ «Բա ձեռ — ներդ ինչի՞ են դողում, ճակատիդ էլ քրտինք կա»։ Հետո երկուսով միզեցինք Միրիանի հեսանի վրա, հորեղբայր Մուկուչս գնաց գյուղ։ Սպասում էի, թե քարը երբ կչորանա, որ նա գա։ Հետո կարմիր պուտերով զատիկը իջավ ավելուկի տերեւներից ու անցավ Միրիանի դեմքի վրայով, ցորենի դաշտից լոր թռավ, ես վախեցա։

Ազգական, գյուղացի, բոլորը մեր տուն, ինձ տեսության եկածները հաստատապես պնդում էին, որ իմ ընկնավորության պատճառը հորեղբայր Մուկուչս է։ Զեքալ ձալոն ասաց․ «Օձի շապիկ որ դնենք բարձի տակ, ընկնավորությունը կանցնի»։ Ասաց․ «Չեմ հասկանում, ինչ խելք է, մատըմ երեխան մեռելի հետ կթողնե՞ն»։ Մայրս ասաց․ «Տղան ցավի տեր դարձավ…», ու լացեց։

Մի օր դիրեկտորը կանչեց իր առանձնասենյակը, ասաց․ «Գրականության դասաժամին էր պատահել, չէ՞, երեխեքն էլ են վախեցել, ուսուցչուհին էլ։ Այդպիսի հոգեկան հիվանդների հա մար հատուկ դպրոց կա։ Ձերոնք որ ուզեն, քեզ կտանեն այն տեղ…»։

«Չեմ հասկանում, ի՞նչ կա վախենալու։ Այդ որ պա տա հում է, ձիեր են գալիս, ու կառքը սլանում է»։ Ասաց․ «Ախալքալաքում այդպիսի դպրոց կա, համ տանը մոտիկ կլինես, համ էլ գնացող եկող կլինի»։ «Ախալքալաք ի՞նչ գործ ունեմ, ես տատիս ծոցն եմ քնում»։ Ասի․ «Ախալքալաք չեմ գնա…»։ «Այդ տարիքիդ տատիդ ծո՞ցն ես քնում»։ Դասամատյանը վերցրեց, ասաց․ «Բոյիդ նայե՞լ ես, վաղվանից դպրոց մի արի»։ Ասաց․ «Չգաս»։

Այդ օրը սեղանի շուրջը նստածները լուռ էին։ Ասի․ «Մեղք չունի, նա ինքն էլ է վախեցած»։ «Ո՞վ»,– հարցրեց պապս։ «Մուկուչս»,– ասի,– էնտեղ, բաղնիքում հռհռացել են, ինքը վախից հետ է տվել, նրա մեջքին նկար կա…»։ Ասին` պատմիր։ Պատմեցի։ Պապս ծխեց, երկար չէր խոսում, հետո անորոշ, ոչ ոքի չուղղված, որպես խոսք, ասաց․ «Խոզ»։

Երկու օր հետո ջրաղացքարն էին զինգում, Մուկուչիս մեղքով հորեղբայր Դարչոյիս երկու մատները մնացին քարի տակ ու պոկվեցին։ Դարչոս կտրված մատներով ձեռքը սեղմեց աջ թեւատակը։ Կքակզեց, բարձրացավ, նայեց հորեղբայր Մուկուչիս աչքերի մեջ ու ասաց․ «Խոզ»։ Ասաց․ «Այսպես քաղ անել կլինի՞, ինչպե՞ս պիտի քաղ անեմ»։ Հավաքված օտարների ներկայությամբ ասաց․ «Գիտե՞ք, մեջքին էլ նկար կա…»։

Թեւատակից արյուն էր հորդում։ Արյունը հոտ ուներ, ես ընկա։ Այդ օրը Մուկուչս հարբեց․ գյուղի ծայրամասում, գյուղից կտրված, մուսուլման փնթի մի կին էր ապրում։ Տարիներ առաջ նրա հովիվ ամուսինը մահացել էր, գնաց նրա տուն։ Առավոտյան դուրս եկավ․ ինքը արեւին էր նայում, հավաքվածները` նրան։ Ներսում մանր երեխաների բազմություն էր լացում, ինքը, կոշիկները սեղմած թեւատակը, հեռանում էր։ Հավաքվածները ասին․ «Խոզ»։ Ջրաղացի միջադեպին ներկա եղածներից մեկն ասաց․ «Մեջքին նկար կա…»։ Ասաց․ «Խոզ»։ Հորեղբայր Մուկուչս էլ չգնաց թուրք կնոջ մոտ։ Քայլեց բոլոր աղջիկ ունեցողների փողոցներով։ Ոչ ոք նրան աղջիկ չէր տալիս։ Մեր դասարանցիք ինձանից վախենում էին ու մեր տուն չէին գալիս, բայց ինձ համար փողոցում Մուկուչ հորեղբորս հետեւից քար էին նետում, գոռում․ «Մի հատ ցույց տուր մեջքիդ նկարը, խոզ…»։

Բրիգադիր Վասոն աշխատանքի չէր կանչում, ասում էր․ «Մեջտեղը ազգային խնդիր կա»։ Նրան գործ չէին տալիս, որ մտածելու ժամանակ ունենա։

Գյուղացիներից, արդեն տասնը քանի տարի է, օձ տեսնողներ չէին եղել։

Մուկուչ հորեղբայրս սարերում օձի շապիկ էր որոնում, որ դնենք բարձիս տակ։

«Դպրոց կգնաս,– ասաց,– մի վախենա, էդ հիվանդությունը անցողիկ է»։ «Չեմ վախենում, վախենալու բան չկա, որ մութն սկսվում է, ձիերով կառքը ինձ թռցնում է հեռու մի տեղ,– ասի,– լավ է, թռնելը լավ է, մի քիչ մթից եմ վախենում, ձիերը լավն են…»։

Անարդյունք որոնումներից հետո մի օր որոշեց հմայման ուժով հեռուներից օձերին կանչել գյուղ։ Ժամերով կանգնում էր բլրի վրա ու կենտրոնացած նայում հեռուներին։ Տեր—Հովսեփյան ազգանունով գրվող մեկը, որպես գաղտնիք, գյուղացիներին ասաց․ «Բա որ Ադամին ու Եվային գայթակղեցնողը օձին էլ քաշի֊բերի մեր կողմերը, մտածե՞լ եք գյուղի բարոյական նկարագրի վրա, հենց իր օրինակով` գիտե՞ք, թե ինչ կլինի»։ Նրան կտրականապես արգելեցին բարձրանալ բլուրները ու երկար նայել հեռուներին։

Առավոտյան երկուսով գնում էինք հիվանդանոց` հորեղբայր Դարչոյիս տեսնելու։ Մուկուչս շփոթված կանգնեց, ես էլի էի շշմել։ Հանկարծ հյուսիսից հոսող գետը սկսեց իր հունի մեջ դեպի հետ հոսել։ Մուկուչս ձեռքի պայուսակը գցեց, աղաղակելով վազեց գյուղխորհրդի բակը։ Բուժակ Լադոն կոլտնտեսության ցլիկներն էր կռտում, հորեղբայր Մուկուչս ավետիս տվեց։ Ժողովրդի մեջ գոռաց․ «Եկե՛ք, տեսե՛ք, գետը հետ է հոսում»։ Չէին գալիս։ Ասաց․ «Հրա՛շք է, այդպիսի բան չի պատահում»։

Հավաքվածները երկնքին, պատերին, ծառերին, մի քանիսը նույնիսկ կոշիկների քթերին նայեցին։ Մուկուչս ասաց․ «Այդպիսի բան է՛լ չի պատահի, մի անգամ տեսեք»։ Մեկի փեշից բռնեց, ուզում էր քաշելով բերել։ Ասին․ «Բաց թող, խոզ»։ Նրան ուզում էին խփել։ Դարձյալ մութը ընկավ, կառքը ինձ թռցրեց, սլանում էր։ Երբ աչքերս բացեցի, գետը դարձյալ հոսում էր իր հունով` հյուսիսից ներքեւ։ Մուկուչս, ձեռքերի վրա առած, ինձ տուն էր տանում։ Ասի․ «Ախալքալաք չեմ գնա, առավոտյան տանելու ենայդ դպրոցը»։ Ասաց․ «Միշտ կգամ քեզ տեսնելու»։

Շաբաթվա վերջում, չորրորդ դասամիջոցին, ռետինե կրկնակոշիկները քստքստացնելով, Ախալքալաքի դպրոցի բակ մտավ ծեր Գաբո տացուն` պապիս եղբայրը։ Ասաց․ «Գնանք տուն»։ Նստե ցի։ Ասաց․ «Գնդակը գցիր, գնանք, արդեն ասել եմ էս դպրո ցի ղեկավարին, իրենց բժշկին էլ եմ ասել, քեզ կարելի է, թույլատրեցին։ Քարը պաղ է, ի՞նչ ես նստել։ Մեքենա ենք բերել, շուկայում գնումներ են կատարում, մի քիչ շտապիր, չուշանանք, գնդակը գցիր, գնանք»։ Գնդակը վերցրեց ձեռքիցս, տվեց տղաներին, ասաց․ «Տան հետեւը տանձի ծառ կար, գիտես, չէ՞։ Առավոտյան տեսանք` Մուկուչը, մինչեւ գոտկատեղը մերկ, այդ ծառից կախվել է…»։
Վստահելի
593
edits