Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 11 254 բայտ, 23:11, 19 Հունիսի 2015
/* Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը */
=== Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը ===
Ֆրոդոն արթնացավ , և տեսնելով իր վրա խոնարհված Ֆարամիրին, վախեցած նստեց ու ընկրկեց:
— Վախենալ պետք չէ,— ասաց Ֆարամիրը:
— Իսկ ինչ է, արդեն առավո՞տ է,— հորանջելով, հարցրեց Ֆրոդոն:
— Դեռ ոչ, բայց գիշերն արդեն մոտենում ավարտվում է իր ավարտին, և լուսինը շուտով մայր կմտնի: Չե՞ս ուզում տեսնել: Բացի դրանից, ես շտապ ուզում եմ քեզ հետ խորհրդակցել: Ներիր, որ ստիպված եղա արթնացնել քեզ, բայց դա կարևոր է: Կգա՞ս:
— Կգամ,— արձագանքեց Ֆրոդոն և, դուրս սողալով տաք ծածկոցի ու մորթիների տակից, ցրտից դողաց՝ քարե սրահում կրակ չէին վառել: Լռության մեջ ջրվեժը սովորականից ավելի բարձր էր աղմկում: Ֆրոդոն վրան գցեց թիկնոցը և հետևեց Ֆարամիրին:
— Քո հարցը միանգամից երկու պատասխան ունի,— ասաց Ֆրոդոն: — Նախ՝ նա մարդկանց մասին նա քիչ բան գիտի և, չնայած իր խորամանկությանը, բացարձակ գաղափար չունի, որ իրեն հետևում են, քանզի ձեր ապաստարանը շատ լավ է քողարկված: Երկրորդ՝ նրան այստեղ է ձգում ամենակուլ ցանկությունը, որն ավելի ուժեղ է նրա մեջ, քան զգուշությունը:
— Ուրեմն,նրան ինչ-որ բա՞ն է ձգում դեպի այստեղ,— ձայնը ցածրացնելով հարցրեց Ֆարամիրը: — Նա ինչ է, գիտի՞ քո գաղտնիքի մասին:
— Այո, գիտի: Այն երկար տարիներ նրան է պատկանել:
— Սպասիր, Անբորն,— կանգնեցրեց նրան Ֆարամիրը: — Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Ի՞նչ կասես, Ֆրոդո, ինչու՞ պետք է նրան խնայենք:
— Նա ուղղակի մի խղճուկ ու սովահար արարած է,— պատասխանեց Ֆրոդոն: — Եվ չգիտի, թե ինչ է իրեն սպառնում: Արդեն միայն դրա համար Գենդալֆը՝ ձեր ասած Միթրանդիրը, կխնդրեր քեզ ձեզ չսպանել նրան: Բայց նա նաև այլ պատճառներ ուներ: Էլֆերին էլ էր արգելել սպանել նրան. հաստատ չգիտեմ, թե ինչու, իսկ կռահումներիս մասին ավելի լավ է լռեմ: Գլխավորը՝ այս արարածն անմիջական առնչություն ունի իմ հանձնարարության հետ: Նախքան ձեզ հանդիպելը նա մեր ուղեկցորդն էր:
— Ձեր ուղեկցո՞րդը,— կրկնց Ֆարամիրը,— ա՛յ քեզ տարօրինակ նորություն: Ամեն ինչ գնալով ավելի է բարդանում: Ես շատ բան եմ պատրաստ անել քեզ համար, Ֆրոդո, բայց սա արդեն չափազանց է. թողնել այս լպրծուն չարագործին հանգիստ հեռանալ, որպեսզի հետո կրկին ձեզ միանա, եթե, իհարկե, ցանականա, կամ ընկնի օրքերի ձեռքը և պատմի բոլորը, ինչ գիտի՞: Ոչ, հարկավոր է նրան սպանել կամ գոնե բռնել: Բռնել և անմիջապես սպանել: Բայց ինչպե՞ս բռնել այդ լպրծունին, ինչպե՞ս չեզոքացնել առանց սրընթաց նետի:
— Թույլ տուր ես իջնեմ և կամացուկ մոտենամ նրան,— առաջարկեց Ֆրոդոն: — Իսկ դուք աղեղները ձգեք և պատրաստ եղեք. եթե նրան բաց թողնեմ, կարող եք ինձ նետահարել: Խոստանում եմ, որ չեմ փախչի:
— Գնա, բայց արա՛գ,— ասաց Ֆարամիրը,— եթե նրա բախտը բերի և ողջ մնա այսօր, ապա ամբողջ կյանքում պարտավոր է կլինի քեզ հավատարմորեն ծառայել: Անմբորն, ուղեկիր Ֆրոդոյին լճակի ափը, միայն թե շատ զգույշ. այս այդ արարածը սուր աչքեր և ականջներ ունի: Տուր ինձ աղեղդ:
Անբորնն ինչ-որ բան փնթփնթաց, բայց հնազանդվեց և հոբիթի հետ պարուրաձև աստիճաններով իջավ ներքև, իսկ այնտեղից՝ մյուս աստիճաններով կրկին վերև, և վերջապես հայտնվեցին նեղ ելքի մոտ, որը քողարկված էր խիտ թփուտներով: Ֆրոդոն զգուշությամբ մի կողմ հրեց ճյուղերը և հայտնվեց ուղղակիորեն լճի ափին: Մթնել էր, լճակի մակերևույթը սևացել, խամրել էին նաև ջրվեժի շիթերը՝ այժմ դրանք արտացոլում էին միայն երկնքի արևմտյան կողմի աղոտ լուսավորված հատվածը, որտեղ անհետացել էր լուսինը: Գոլլումը ոչ մի տեղ չէր երևում: Ֆրոդոն մի քանի քայլ առաջ գնաց: Անբորնը անձայն հետևեց նրան:
— Գնա՛,— շշնջաց նա Ֆրոդոյի ականջին: — Միայն թե զգույշ. աջ կողմում զառիթափ է: Եթե սայթաքես՝ երևի միայն ձկնորս ընկերդ քեզ կկարողանա օգնել: Եվ չմոռանաս, որ նետաձիգները զգոն հետևում են, թեև դու նրանց չես տեսնում:
Ֆրոդոն չորեքթաթ՝ Գոլլումի պես սողալով շարժվեց առաջ: Ափի քարերը հարթ էին, բայց խոնավ ու լպրծուն: Ֆրոդոն կանգ առավ ու ականջ դրեց: Սկզբում նրա ականջին էր հասնում միայն ջրվեժի աղմուկը, հետո, սակայն, մթության միջից սուլոց ու փնթփնթոց լսվեց.
 
— Ձկնիկ, համեղ ձկնիկ: Սպիտակ Դեմքը կորավ, իմ սքանչելի, վերջապես կորավ, այո-սսս: Կարելի է հանգիսստ ձկնիկ ուտել: Ա՜խ ոչ, ոչ հանգիստ, սսքանչելի: Կորա՛վ մեր Սքանչելին, այո՛, կորա՛վ: Գարշելի, ստո՛ր հոբիթսներ: Լքեցին մեզզ, գո՛լլում, այո, լքեցցին: Եվ Սքանչելին տարան իրենց հետ: Խեղճ Սմեագորլը մնաց մեն-մենակ: Սսքանչելին չկա: Գարշելի՛ մարդիկ: Ուզում են գողանալ իմ Սքանչելին: Ատելի՛ գողեր, մենք ատու՛մ ենք նրանց, այո՛: Ձկնիկը լավն է, համեղ, կուտենք ու կուժեղանանք: Աչքերը հեռու կտեսնեն, մատները կդառնան կառչուն, այո-սսս: Մենք նրանց բոլորին կխեղդենք, սքանչելի, այո-այո, կխեղդենք: Լավ ձկնիկ, համե՛ղ ձկնիկ...
 
Եվ այդպես փնթփնթոցը շարունակվում էր գրեթե առանց դադարի, ինչպես ջրվեժի աղմուկը՝ ընդհատվելով միայն ուտելու ընթացքում արձակած ճպճպոցով ու խլթխլոցով: Ֆրոդոն ցնցվեց զզվանքից ու խղճահարությունից: Գոնե նա լռեր, գոնե այլևս երբեք ինքը չլսեր այդ ձայնը: Անբորնը երկու քայլի վրա է, կարելի է հետ սողալ և ասել նրան. թող նետահարեն: Երևի չեն վրիպի. Գոլլումը ագահորեն ձուկ է կրծում և մոռացել է զգուշության մասին: Մեկ անվրեպ նետ, և Ֆրոդոն այլևս երբեք չի լսի այդ սղոցող նվնվոցը: Բայց ոչ, չի կարելի, Գոլլումն իրավասու է ապավինել իրեն: Ծառան իրավունք ունի ապավինել տիրոջը, լինել նրա հովանավորության տակ: Առանց Գոլլումի իրենք վաղուց պառկած կլինեին Մեռյալ Ճահիճների հատակին: Բացի դրանից, Ֆրոդոն բնազդորեն զգում էր, որ Գենդալֆը հավանություն չէր տա այդ սպանությանը:
 
— Սմեագո՛րլ,— ցածրաձայն կանչեց նա:
 
— Ձկնիկ, համեղ ձկնիկ,— ֆսֆում էր ձայնը:
 
— Սմեագո՛րլ,— ավելի բարձր կանչեց Ֆրոդոն:
 
Ձայնը լռեց:
 
— Սմեագորլ, տերը վերադարձել է, նա փնտրում է քեզ: Տերն այստեղ է: Արի այստեղ, Սմեա՛գորլ:
 
Պատասխանի փոխարեն ցածր սուլոց լսվեց, ասես Գոլլումը փորձում էր հանգստացնել շնչառությունը:
 
— Արի այստեղ, Սմեագո՛րլ,— կրկնեց Ֆրոդոն: — Այդտեղ վտանգավոր է: Եթե մարդիկ գտնեն քեզ, վերջդ կտան: Շուտ արի այստեղ, եթե չես ուզում մեռնել: Արի՛, տերն այստե՛ղ է:
 
— Ո՛չ,— ասաց ձայնը: — Չա՛ր տեր: լքեց խեղճ Սմեագորլին ու իր համար նոր բարեկամներ ճարեց: Թող տերն սպասի: Սմեագորլը զբաղված է:
 
— Մենք ժամանակ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Ձուկը վերցրու հետդ: Գնա՛նք:
 
— Ո՛չ: Սմեագորլը պիտի ուտի վերջացնի կիսատ մնացած ձկնիկին:
 
— Սմեագո՛րլ,— հուսահատված ճչաց Ֆրոդոն,— Սքանչելին կբարկանա: Ա՛յ հիմա կվերցնեմ ու կասեմ. թո՛ղ փուշը մնա Սմեագորլի կոկորդում ու նա խեղդվի: Սմեագորլը կխեղդվի ու այլևս չի ուտի ձկնիկ: Արի՛, Սքանչելին սպասու՛մ է:
 
Չարացած ֆշշոց լսվեց: Գոլլումը չորեքթաթ դուրս սողաց մթության միջից՝ ճիշտ և ճիշտ անկարգ շան նման, երբ նրան կանչում է տերը: Ատամների արաքից դուրս էր ցցվել կիսակերված ձկան պոչը, իսկ ձեռքին բռնել էր մեկ ուրիշը՝ դեռ անվնաս: Նա մոտեցավ Ֆրոդոյին և, աչքերը փայլեցնելով, հոտոտեց նրան: Հետո բերանից հանեց ձկան մնացորդը և ուղղվեց:
 
— Լա՛վ տեր,— շշնջաց նա: — Բարի հոբիթս, վերադարձել է խեղճ Սմեագորլի մոտ: Սմեագորլը հնազանդ է, հենց կանչեցին՝ անմիջապես եկավ: Գնանք այստեղից արագ-արագ, գնանք, հա՞: Թաքնվենք ծառերի հետևում, քանի դեմքերը կորել են: Այո-այո, գնա՛նք, արա՛գ:
 
— Այո, շուտով կգնանք,— ասաց Ֆրոդոն: — Բայց ոչ հիմա: Ես կգամ քեզ հետ, ինչպես խոստացել էի: Եվ նորից եմ խոստանում: Բայց ոչ հիմա: Հիմա վտանգավոր է: Ես կփրկեմ քեզ, բայց դու պետք է ինձ հավատաս:
 
— Հավատալ տիրո՞ջը,— զգուշացավ Գոլլումը: — Ինչի՞ համար: Ինչու՞ միանգամից չգնալ: Իսկ ու՞ր է կորել մյուս՝ կոպիտ, զզվելի հոբիթը: Որտե՞ղ է նա:
 
— Այնտեղ, վերևում,— պատասխանեց Ֆրոդոն՝ ձեռքը մեկնելով ջրվեժի կողմը: — Ես առանց նրա չեմ գա: Գնանք, վերադառնանք նրա մոտ:
 
Հոբիթն իրեն վատ զգաց: Չափից ավելի նենգաբար չի՞ նա խաբում խեղճին: Նա, իհարկե, չէր վախենում, որ Ֆարամիրը կհրամայի սպանել Գոլլումին, բայց կռահում էր, որ կկապեն խեղճին և վատ կվերաբերվեն նրա հետ: Ֆրոդոն չէր ուզում մատնել Գոլլումին, առավել ևս, որ վերջինս դավաճանության մեծ փորձ ուներ: Ինչպես նրան հետո բացատրել, մի՞թե նա կհավատա, որ Ֆրոդոն փրկել է իր կյանքը և որ այլ կերպ չէր կարող փրկել: Լավ կլիներ չկորցնել վստահությունը, բայց ինչպե՞ս:
 
— Դե, Սմեագորլ, գնանք,— ասաց նա: — Այլապես Սքանչելին կբարկանա: Մենք կգնանք գետով վերև: Դե, արագացրու: Դու կգնաս առջևից, ես՝ հետևից:
 
Գոլլումը սողաց առաջ լճակի եզրով, կասկածանքով հոտոտեց, կանգ առավ և գլուխը բարձրացրեց:
 
— Այստեղ ինչ-որ մեկը կա՛,— ֆսֆսաց նա: — Բայց ոչ հոբիթ: Ուրի՛շ մեկը:
 
Նա հետ դարձավ: Ուռուցիկ աչքերում առկայծեց կանաչ կրակը:
 
— Տերը խաբու՛մ է: Չա՛ր տեր, ատելի՛ դավաճան: — Նա թքեց Ֆրոդոյի վրա. կառչուն, գունատ մատները երկարեցին դեպի հոբիթի կոկորդը:
 
Այդ պահին Ֆրոդոյի հետևում բուսնեց Անբորնի սև կերպարանքը. նրա ամուր ձեռքը կառչեց Գոլլումի կոկորդից և մեխեց նրան գետնին: Գոլլումը գալարվեց, թաց ու լպրծուն ինչպես օձաձուկը, և փորձեց ազատվել՝ ճանկռելով ու կծելով ինչպես կատուն: Բայց խավարի միջից ևս երկու մարդ բուսնեցին:
 
— Ապա հանգստացի՛ր,— հրամայեց նրանցից մեկը: — Այլապես նետերով այնպես կծակծկենք, որ նմանվես ոզնու՛:
 
Գոլլումը թուլացավ, վնգստաց ու թնկթնկաց: Նրան անմիջապես ամուր կապեցին:
 
— Պետք չէ այդքան ամուր,— անհանգստացավ Ֆրոդոն,— նա ձեզ պես ուժեղ չէ: Ցավ մի պատճառեք նրան, և նա կհանդարտվի: Սմեագո՛րլ, նրանք քեզ չեն նեղացնի: Ես կգամ քեզ հետ, և ամեն ինչ լավ կլինի, կյանքովս եմ երաշխավորում: հավատա՛ տիրոջը:
 
Գոլլումը շրջվեց և թքեց նրա վրա: Ռազմիկները պարկ հագցրին դժբախտ ձկնորսի գլխին, ապա բարձրացրին և տարան:
 
Ֆրոդոն քայլեց նրանց հետևից, ընկճված ու վշտացած՝ իրեն վերջին սրիկա զգալով: Վերադարձան նույն ճանապարհով, իջան աստիճաններով և կրկին հայտնվեցին քարե սրահում, որտեղ արդեն երկու կամ երեք ջահ էին վառվում: Սեմն արդեն այնտեղ էր. նա դիմավորեց նրանց և զզվանքով նայեց պարկին:
 
— Բռնվե՞ց աղավնյակը,— հարցրեց նա Ֆրոդոյին:
Վստահելի
1342
edits