Changes
/* Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը */
— Սմեագո՛րլ,— հուսահատված ճչաց Ֆրոդոն,— Սքանչելին կբարկանա: Ա՛յ հիմա կվերցնեմ ու կասեմ. թո՛ղ փուշը մնա Սմեագորլի կոկորդում ու նա խեղդվի: Սմեագորլը կխեղդվի ու այլևս չի ուտի ձկնիկ: Արի՛, Սքանչելին սպասու՛մ է:
Չարացած ֆշշոց լսվեց: Գոլլումը չորեքթաթ դուրս սողաց մթության միջից՝ ճիշտ և ճիշտ անկարգ շան նման, երբ նրան կանչում է տերը: Ատամների արաքից դուրս էր ցցվել կիսակերված կիսակերած ձկան պոչը, իսկ ձեռքին բռնել էր մեկ ուրիշը՝ դեռ անվնաս: Նա մոտեցավ Ֆրոդոյին և, աչքերը փայլեցնելով, հոտոտեց նրան: Հետո բերանից հանեց ձկան մնացորդը և ուղղվեց:
— Լա՛վ տեր,— շշնջաց նա: — Բարի հոբիթս, վերադարձել է խեղճ Սմեագորլի մոտ: Սմեագորլը հնազանդ է, հենց կանչեցին՝ անմիջապես եկավ: Գնանք այստեղից արագ-արագ, գնանք, հա՞: Թաքնվենք ծառերի հետևում, քանի դեմքերը կորել են: Այո-այո, գնա՛նք, արա՛գ: