Changes
Մելանն ասաց․ «Խոսելու ենք եկել։ Գոնե մեզ պատմիր` ի՞նչ է կատարվել` խոսես կթեթեւանաս»։ Ասաց․ «Թող մնա ուրիշ անգամ, գնացեք քնելու` հիմա դրա ժամանակը չէ»։ Մելանը` թե․ «Դուրս է գալիս` մեզ չես վստահում, բերանդ չի բացվում` մի բառ ասես»։ Հեռուստացույցը անջատեց։
Հայրս էլ էր պնդում, որ այնտեղ մի բան է պատահել, ինքն էլ չէր հաս կանումհասկանում` ինչո՞ւ է մեզանից թաքցնում։ Ավելի համառ դարձյալ պնդում էր․ «Ուրեմն` այդ ինչ բան էր կատարվածը, չէ՞ որ տեսել ես»։
Հատակին` ճերմակ, մեծ գլխով լուսամփոփն էր վառվում, չհասնող լույսի ստվերոտ տեղից գիշերաթիթեռներ էին գալիս, խավոտ թեւե րով թեւերով թշշոցով զարկվում էին տաքացած ապակուն։
Նորից ասաց․ «Ոչինչ էլ չի կատարվել»,որ ինքը ոչինչ էլ չի տեսել։ Ասում էր․ «Թող մնա, ավելի հարմար ժամանակ կխոսենք»։
Հեռուստացույցը միացրեց, իմ ներկա լինելը սրտովը չէր` ասաց․ «Ձեն֊ձենի տվել, եկել եք, էն էրեխուն ինչի՞ եք բերել»։
Բայց ես գիտեի,որ արդեն մեծ էի,թաքուն փորձել` երեք օր բերանս ոչ հաց, ոչ ջուր էի դրել, դիմացել էի։Լավ էի։ Լավ գիտեի` եթե ուզեի, էլի կդի մա նայի։ կդիմանայի։ Պատրաստվում էի` հաջորդ գնացողների հետ ես էլ ճանա պարհ ճանապարհ կելնեի, այնտեղ ով էլ դիմավորեր, ում էլ տեսնեի, վստահ էի` ինձ ոչինչ էլ չէր պատահի։
Նա հունիս ամսին էր կամավորական ջոկատների հետ գնացել․ եր եք երեք օր էր մնացել, վերադարձել, այլեւս ոչ ոքի հետ չէր խոսում։
Հաջորդ գիշերը հայրս ու Մելանը էլ չգնացին` նրա երեկվա լռության համար։ Ոնց որ վռնդելու պես դուրս էր արել իր սենյակից` վեց օր էլ ամեն գիշեր ուզում էին դարձյալ գնալ` ձգձգում էին։
Առավոտից իրիկուն անընդհատ պառկած էր լինում մահճակալին, երբեմն էլ ամբողջ օրը քայլում էր քաղաքի փո ղոցներով․ փողոցներով․ ներքեւի թա ղա մասերից թաղամասերից մեկում հայրենադարձ ները հայրենադարձները սրճարան ունեին` միշտ լավ երաժշտություն էր լինում, մեկ֊մեկ էլ նրանց մոտ էր գնում, երբեմն էլ` խոհանոցում ճաշելիս դադարեցնում էր ուտելը, քունքն էր տրո րումտրորում` կարծես այնտեղ մի բան լիներ ընկած։
Չորս անգամ փորձել էի մտնել հայացքի մեջ, աչքերի տագնապի վրա չէի գնում,հայրս պատմել էր,որ նրանցից էլ հեռու` ներսի մեջ, մի բան կա, ուզում էի` այդ մի բանը գտնել։ Չորս անգամն էլ մեր հայացքները տարբեր դիրքերից սեւեռված իրար էին նայել, կարծես մեզ ա նից մեզանից մեկը չղջիկի նման գլխիվայր` առաստաղից էր կախված, թարս ու շիտակ էինք միմյանց տեսնում։
Ութերորդ օրը երեկոյան մի ակնթարթում մահացավ` թույն էր խմել։
Հետո միանգամից` հարեւանները, բժիշկները, բարեկամները, միլիցիոներները, լցվել էին շոգի մեջ․ բոլորով միասին խոսում էին, բոլորով միասին լացում․ Սկզբում` թույլ, հետո քանի գնաց` սաստ կացող սաստկացող գվվոց սկսեց արձակել տունը` պատերով, շատերը ձայնը չլսե լու չլսելու համար տեղներն էին փոխում` չորրորդ հարկից անընդհատ բակ իջնել֊ելնելով։
Դրանից էլ չէի վախեցել` ոսկորներս լցվեին մսով, մի գիշեր կփախչեի տանից, հաջորդ գնացողների հետ ես էլ հեռավոր ճամ փա ներ ճամփաներ կելնեի։
Արդեն կարողանում էի` զարկող փոթորիկի տակ անվհատ, նույն դիրքով, ականջս օտար եզերքի ձայներին, գիշերվա մեջ մինչեւ լուսա բաց լուսաբաց անծպտուն, անշշուկ նստել։
Գիտեի` ճանապարհներին ում հետ էլ հանդիպեի, ինձ ոչինչ էլ չէր պատահի։
Երբ թաղումից վերադարձանք, հորս այդ ժամանակ դեռ կաթվածը չէր խփել։ Մելանը ինձ վրա զայրացավ։ Միջանցքի սեղանին դրված ակվարիումի աբսենթի կանաչին զարկող ջրի մեջ լողացող ոսկե ձկնիկին գետն էի թողել, ավելի զայրացավ, երբ ասացի․ «Հո չէր կարելի Մանուկի հոգին ակվարիումում պահել»։
Ասաց․ «Ապուշ, չհամարձակվես ինձ Մել ասել»։ Նրա հետ այնքան մտերիմ Էի, որ դեռ ցածր դասարաններից, անունը միշտ, ամենալավ ընկերներիս` թաղի տղաների անվան նմանությամբկրճատում` «Մել», երբեմն` «Մելո», «Մե», երբեմն էլ հորս առոգանությանը նմանեցնելով` «Մելանիա» էի ասում։
Չնայած` տղամարդկային անուններով կոչելուն, խոսակցական բարձր ձայնից շփոթվող` ընդգծված կանացի բնավորություն ուներ։ Դեղձանիկի նման երգը բերանի մեջ էր պահում, կարանելիս, հարեւան սենյակից ոտքի «Պոդոլսկ» մեքենայի միալար թփթփոցի հետ, անընդհատ օրորոցայինի խաղաղեցնող մեղեդիներ էին լսվում։
Գերեզմանատնից վերադառնալուց հետո, երբ օրվա լույսը սկսել էր գույնը փոխել, արեւմուտքի կողմից ստվերները մեծ գետի վրայով անցնում, քաղաք էին լցվում` հորս կաթված էր խփել։
Հենց այդ օրն էլ նրան մեղադրեց Մանուկի մահվան համար։
Ասում էր․ «Եթե լավ հայր լինեիր, եթե տունդ այդքան անպաշտպան չլիներ, ինչպե՞ս էր փորձանքը մոտենալու, մի՞թե քո տղան այդքան հեռու կգնար` նման անորոշ ճանապարհ անցնել բոլորին չի տրված,— ասում էր,— լավ, վերադարձավ, հետո թող թույլ չլինեիր, շքեղ մեքենայի, որեւէ հարստության անուն տալով` կապեիր աշխար հինաշխարհին, պահպանեիր մեր առաջնեկին»։
Նորից քաղաքային թատրոնից կնոջ անուն էր տալիս` համարելով հորս սիրուհին։
Չնայած` թատրոնի պետականի կոչում ունենալուն, դերասանները` բոլորն էլ սիրողներ էին։ Հայրս, հատկապես, Շեքսպիրի բեմադրու թյուն ներում բեմադրություններում էր նախընտրում հանդես գալ։ Նա` սիրուհի ասելով, դերակատար գեղեցիկ կանացից մեկին նկատի ուներ։
Վերահաս դժբախտության պատճառն էլ` հենց դերասանուհու հետ մեր ընտանիքի նկատմամբ գործած մեղքն էր համարում։
Հայրս ուշաթափվեց, երեք ժամ ուշաթափված մնաց։
Դրանից էլ չէի կոտրվել, դարձյալ ոչ մի բան չէր վախեցնում` ճանապարհ դուրս գալու գիշերվան էի սպասում, արդեն կարող էի օրերով քայլել լեռնային սառնամանիքների, անստվեր տափաստան ների տափաստանների տոթի միջով, գիտեի` ծնկներս կդիմանային, ընդառաջ կգնայի դիմավորողին, ով էլ լիներ, կհանդիպեի նրա հետ ու ինձ ոչինչ էլ չէր պատահի։
Հորս ուշաթափությունից հետո նրան` ոչ կրճատ անուններով, ոչ էլ «մայրիկ» էի կարողանում ասել։ Եթե խոսելու համար ցանկանում էի դիմել` այնքան էի սպասում, մինչեւ շրջվեր կամ մեր հայացքները հանդիպեին։
Ենթադրությունները անհավանական դարձան, երբ խոսեց այն օրվա հերթապահ` շտապ օգնության բժիշկի, միլիցիոների հետ։ Փոր ձա գետի նկարած լուսանկարն էին ցույց տվել` ծոծորակին եղունգի կամ ճանկի հետք չէր եղել։
Իսկ ինձ դարձյալ ոչ մի բան չէր վախեցնում, փախուստի ժամին էի սպասում։ Մթան մեջ բաց պատուհանից դեռ լսվում էր քաղաքի աղ մու կըաղմուկը, սայլերը, ուշացումով, դաշտից սպիտակակապտավուն շեղ ջե րով կաղամբագլուխներ էին տեղափոխում։
Այսօր կեսգիշերին գնացողների հետ ճանապարհ էի ելնելու` լուսաբացին տանից արդեն այնքան հեռացած կլինեի, որ անգամ, արեւա ծագին քաղաքի կայարան մտած շոգեքարշի արձակած սուլոցը չէի լսի թիկունքից։