Changes

Գլխավոր էջ

3 bytes removed, 09:12, 11 Հուլիսի 2015
[[Պատկեր:Կապիտալիզմիվիշապը.jpg|right|thumb|400px]]
:Տեղեկատվությունը ուժ է։ Բայց բոլոր ուժերի պարագայում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են այդ ուժը իրենցը լինի։ Աշխարհի գիտական եւ մշակութային ժառանգությունը, որ դարերով տպվում էր ամսագրերում եւ գրքերում, այժմ գնալով ավելի ու ավելի շատ է թվայնացվում, եւ փակվում մի քանի մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ցանկանո՞ւմ ես կարդալ գիտական կարեւոր արդյունքներով ամսագիր։ Պետք է անհռելի ահռելի գումար մուծես Ռիդ Էլսեվիերի նման հրատարակիչներին։
:Կան մարդիկ, ովքեր պայքարում են սա փոխելու համար։ Բաց հասանելիության շարժումը(Open Access Movement) պայքարում է, որ գիտնականները չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որով նրանք կհրաժարվեն իրենց հեղինակային իրավունքներից, ու նաեւ, որ գիտնականները համոզվեն, որ իրենց աշխատանքները լինելու են համացանցում, եւ հասանելի են լինելու բոլորին։ Բայց նույնիսկ, եթե լավագույն սցենարը տեղի ունենա, միեւնույնն է, դա կազդի այն ամենի վրա, ինչ կտպագրվի սրանից հետո։ Իսկ այն ամենը, ինչ արդեն իսկ տված է, կորած է։
:Ձեզ, ում հասանելի են այդ աղբյուրները՝ ուսանողներ, գիտնականներ, գրադարանավարներ, Ձեզ տրված է առավելություն։ Դուք մասնակցում եք այդ գիտելիքի խնջույքին, մինչդեռ ուրիշները դրանից զուրկ են։ Բայց Դուք չպետք է, իրականում, բարոյական տեսանկյունից, դուք չեք կարող այդ արտոնությունը պահել Ձեզ։ Ձեր պարտքն է այդ ամենով կիսվել աշխարհի հետ։ Դուք պետք է աշխատակիցների հետ փոխանակեք ծածկագրերը, լրացնեք ներբեռնելու հայցերը ընկերների համար։
:Մինչ այդ, նրանք, ովքեր զրկված են այդ ամենից, չեն կանգնել կողքի ու սպասել։ Նրանք մտնել մտել են ճեղքերով, ու անցնել պարիսպների վրայով, ազատագրել տեղեկատվությունը հրատարակիչներից, եւ կիսվել դրանով իրենց ընկերների հետ։
:Բայց այս բոլոր գործողությունները ստվերում, ընդհատակում են արվում։ Դա կոչվում է գողություն կամ պիրատություն այնպես, կարծես թե գիտելիքի այդ ողջ պաշարը տարածելը, բարոյապես նույնն է, ինչ նավը թալանելն ու նավաստիներին սպանելը։ Բայց կիսվելը անբարոյական չէ ― դրա բարոյական լինելն անհերքելի է։ Միայն նրանք, ում կուրացրել է ագահությունը, թույլ չեն տա ընկերոջը ինչ֊որ բանի պատճենն ունենալ։
:Չկա արդարություն վերը նշված անարդար օրենքներում։ Ժամանակն է վերադառնալ լույսին եւ քաղաքացիական անհնազանդության լավագույն ավանդույթներով հռչակել մեր ընդվզումը` հանրային մշակույթի` մասնավորի կողմից գողությանը։
:Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, անկախ դրա գտնվելու վայրից, պատճենենք, եւ կիսվենք դրանով աշխարհի հետ։ Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, որը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով, եւ ավելացնենք այն Արխիվում։ Մենք պետք է գնենք գաղտնի տվյալների բազաներ եւ տեղադրենք դրանք Վեբում։ Մենք պետք է բեռնենք գիտական ամսագրեր եւ տարածենք դրանք սոց․ցանցերումսոց․ ցանցերում, որոնք հնարավորություն են տալիս պանակներ տեղադրել։ Մենք պետք է պայքարենք Բաց հասանելիության պարտիզանականության համար։
:Մեր՝ աշխարհով մեկ բավական շատ լինելու պարագայում, ոչ միայն հզոր հաղորդագրություն կուղարկենք ընդդեմ գիտելիքի սեփականաշնորհման, այլեւ կկարողանանք դա անցյալ դարձնել։ Կմիանա՞ս մեզ։
Վստահելի
593
edits