Changes
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
Այլև ոչ մի խոսք նրանից չկարողացան դուրս քաշել: Այդ լեռնային անցումի անունը նա չգիտեր, կամ ուղղակի չուզեցավ ասել:
Իսկ կոչվում էր այն Քիրիթ Ունգոլ, և այդ անունը շատերի մոտ էր սարսափ առաջացնում: Արագորնը, երևի, անմիջապես կբացատրեր նրանց, թե ինչ է դա նշանակում, իսկ Գենդալֆը ճիշտ ժամանակին կզգուշացներ նրանց, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը նրանց հետ չէր, նրանք երկուսն էլ կանգնած էին Իզենգարդի փլատակների մեջտեղում՝ Օրթհանքի աստիճաններին, և Գենդալֆը, ժամանակ կորցնելով, գալիս էր դավաճան Սարումանի հախից: Սակայն, նույնիսկ այն ժամանակ, երբ արտասանվեց դատավճիռը, երբ պալանտիրը փալանթիրը կայծերի խուրձ սփռելով ճեղքեց գրանիտե աստիճանները, Գենդալֆը հիշում էր Ֆրոդոյի ու Սեմի մասին և մտովի փնտրում նրանց, որպեսզի խրախուսի և հուսադրի:
Հնարավոր է Ֆրոդոն, ինքն էլ չգիտակցելով, զգաց այդ անտեսանելի աջակցությունը, ինչպես եղել էր առաջ՝ Ամոն Հենի գագաթին, թեպետև նա մտածում էր, որ Մորիայի սև անդունդը կուլ է տվել Գենդալֆին: Նա երկար ժամանակ լուռ նստած, գլուխը կախ վերհիշում էր այն ամենը, ինչ լսել էր Գենդալֆից, սակայն ապարդյուն՝ այս իրավիճակին հարմար խորհուրդ հրաշագործը, կարծես թե, չէր տվել: Ավա՜ղ, ճակատագիրը չափազանց շուտ զրկեց նրանց իմաստուն առաջնորդից և խորհրդատուից: Սև Երկիրն այն ժամանակ դեռ այնքա՜ն հեռու էր: Ինչպես այնտեղ թափանցել, այդ մասին Գենդալֆը երբևէ ոչինչ չէր ասել: Իսկ գուցե նա ինքն է՞լ չգիտեր: Մի ժամանակ նա թափանցել էր Դուլ Գուլդուր՝ թշնամու հյուսիսային ամրոցը, բայց եղե՞լ էր արդյոք Մորդորում, Բարադ-Դուրում և Հրամեջ Լեռան մոտ Սաուրոնի վերադարձից հետո: Դժվար թե: Նշանակում է նա՝ հոբիթստանցի կոլոտիկը, հասարակ հոբիթը հեռավոր, խաղաղ գյուղից, պետք է հրաշագործերից և դյուցազուններից ավելի համարձակ ու խելացի գտնվի և փորձի գտնել ճանապարհը, որով չէին համարձակվի գնալ նույնիսկ նրանք: Չար վիճակ է ընկել իրեն: Սակայն նա ինքն ընտրեց իր ճակատագիրը, նստած իր հարմարավետ հյուրասենյակում, անցյալ տարվա այն հիշարժան գարնանը՝ հեռավոր ու արտասովոր, որն այժմ ասես աշխարհի պատանեկության մասին գրքից մի գլուխ լիներ, այն ժամանակների մասին, երբ ծաղկում էին Ոսկե և Արծաթե Ծառերը... Ծանր ընտրություն էր սպասվում: Ո՞ր ճանապարհով գնալ: Իսկ եթե երկու ճանապարհներն էլ տանում են դեպի սարսափելի մահ՝ ապա հարց է առաջանում, ի՞նչ օգուտ ընտրությունից:
— Լավ տեր, խելացի տեր, բարի տեր,— ուրախացած բացականչեց Գոլլումը, գրկելով Ֆրոդոյի ոտքերը: — Ամենալա՛վ տեր: Հանգստացեք, բարի հոբիթներ, թաքնվեք քարերի ստվերում ու հանգստացեք, մինչև Դեղին Դեմքը հեռանա: Կհեռանա ու՝ արագ-արագ կգնանք: Կվազենք արագ ու անաղմուկ, ինչպես ստվերները:
=== Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված ===