Changes
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
Սեմը մռայլ ծիծաղեց:
— Սարդոստա՛ն է,— բացականչեց նա: — Ընդամե՞նը Ընդամենը սարդոստա՞յն: Հըմ... Բայց հո՛ սարդ չի գործողը: Արա՛գ, եկեք կտրե՛նք այն:
Նա բարձրացրեց սուրը և ցասումով հարվածեց թաղանթին, բայց այն անվնաս մնաց. միայն աղեղնալարի պես տատանվեց և վերադարձավ նախկին տեղը՝ հետ շպրտելով Սեմի ձեռքը: Հոբիթը երեք անգամ ամբողջ ուժով հարվածեց, և վերջապես անհամար թելերից մեկը կտրվեց: Այն սուլելով ցատկոտեց ոդում օդում և մտրակի պես հարվածեց Սեմի ձեռքին: Սեմը ցավից ճչաց, հետ ցատկեց ու վնասված ձեռքը մետեցրեց մոտեցրեց բերանին՝ փչելու:
— Էս տեմպերով մի շաբաթում էլ չենք վերջացնի,— ընկճված ասաց նա: — Ի՞նչ անենք: Աչքերը դեռ չե՞ն երևում:
— Ոչ, դեռ չեն երևում,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ես դեռևս զգում եմ նրանց դրանց հայացքը. եթե նույնիսկ նրանք այս պահին ինձ չեն նայում, ապա հաստատ մտածում են իմ մասին: Երևի ինչ-որ բան են ծրագրում: Եթե հակարծ աստղիկի լույսը թուլանա կամ հանգչի, կրկին կհայտնվեն ու վայրկենապես կհարձակվեն: