Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===
Այդ ընթացքում հոբիթները արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին մթին թավուտներում՝թավուտներում, բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր, դեպի արևմտյան լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց հետևում և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ-որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ՝ օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
— Համենայն դեպս էստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Սև Անտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, էնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ էստեղ ուղղակի մութ է ու ինչ-որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե էստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է էստեղ երկար մնալ ու ապրել:
— Հոբիթներն էլ չեն ապրի,— համաձայնեց Փինը: — Ցանկություն չունեմ զբոսնել այս անտառում: Ի՞նչ ենք մենք էստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես՝ քայլես մեկ է, ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:
— Ի՜նչ խնայողություններ,— պատասխանեց Մերին,— ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց էնտեղ, էնտեղ՝ նավակներում:
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական գալեթները կարող էին բավականացնել երևի մի չորս -հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ պինդ ձգած վիճակում:
— Ծածկոցներ էլ չունենք , որ ծածկվենք,— ասաց Մերին: — Որ կողմ էլ շարժվենք, գիշերն ատամներս չխկչխկացնելու ենք:
— Դե լավ, ճանապարհին մի բան կմտածենք,— ձեռքը թափ տվեց Փինը: — Գնանք, առավոտն արդեն երևի վերջանում է:
— Նայի՛ր,— ուրախացավ Մերին,— մինչ մենք էստեղ նստած էինք՝ արևը, երևի, թաքնվել էր ամպերի հետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնե՛նք:
Բայց լույսն այնքան էլ մոտ չէր, որքան թվում էր, և հոբիթները բավական երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց մի քարե ժայռ երևաց, որը կա՛մ կտրվածք էր լանջի վրա, կա՛մ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում, և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով, բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել էր և, հեռանալով, թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, և թվում էր, թե ինչ-որ մեկի ձեռքի գործն է, բայց, ամենայն հավանականությամբ, դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
— Բեր Եկ մագլցենք վերև,— ուրախացած առաջարկեց Մերին,— թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին և վերջին աստիճանը հաղթահարելով հայտվեցին չորացած, ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չեն խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրից դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, որոնց քամին քշում էր անտառի կողմը:
— Հա, ցուրտ է,— համաձայնեց Փինը: — Վախենում եմ, որ այս լավ եղանակը միայն խաբկանք է և, շուտով, ամեն ինչ կրկին գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր, ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերի ներքո: Այն նույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալ:
— Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,— լսվեց ինչ-որ մեկի տարօրինակ ձայնը: — Դուք շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց, շտապել պե՛տք չէ: ՇրջվեքՇրջվե՛ք, շրջվեքշրջվե՛ք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն, բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ թրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և, առանց վզի, միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա, թե ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն կանաչամոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:
— Հռում հում,— մրթմրթաց ինչ-որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ-որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, ապա նոր լսեի՝ առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:
Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
— Ասա խնդրեմ, ո՞վ ես դու, և ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց նա:
Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, կրկին բացվեցին:
— Հռում, ահա թե ինչ,— դմբդմբաց ցածր բասը,— դեդե՛, լա՛վլավ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: ԱյոԱյո՛, այոայո՛, հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ, բայց, միևնույն ժամանակ, ինձ նաև Ֆենգորն են անվանում և մեկ էլ Ծառմորուս: Թող լինի Ծառմորուս:
— Է՞նտ,— զարմացավ Մերին,— իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
— Հո՜պ,— ասաց Ծառմորուսը: — ՕհոՕհո՝, դե արի ու այդքանը մի վայրկյանում բացատրի՛ր: Մի քիչ հանգիստ: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեզձեր: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես, ջահել ժամանակ, անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...
Հըմ, հմհըմ, հըմ:
Հըմ, հմհըմ, հըմ:
— Մեզ գլխավոր չորսից հետո կավելացնես, մարդկանցից հետո,— ավելացրեց նա,— և ցուցակը ճիշտ կլինի:
— Հը՜մ, դե լավ, վատ չի մտածված,— ասաց Ծառմորուսը,— այդպես էլ կանենք: — Ուրեմն դուք ստորգետնյա որջերո՞ւմ եք ապրում: Լավ է, շատ լավ է: Իսկ ո՞վ է ձեզ հոբիթ անվանում: Իմ կարծիքով, էլֆական հնչողություն չունի, իսկ հին բառերը՝ բոլորըբոլոր բառերը, էլֆերից են ծնունդ առել. Միջերկրի առաջին լեզուն նրանք են ստեղծել:
— Մեզ ոչ ոք էլ հոբիթ չի անվանում, մենք, ինքներս ենք մեզ հոբիթ անվանում,— ասաց Փինը:
— Հու՛մ, հըմ... հանգիստ, հանգիստ, ոչ այդքան հապճեպ: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես որ գնա, պատահաբար, ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:
— Բայց մենք մեր անունները չէինք էլ թաքցնում,— զարմացավ Մերին: — Ես՝ Ես, օրինակ, Բրենդիզայքն եմ, Մերիադոք Բրենդիզայքը, բայց ինձ, հաճախ, ուղղակի Մերի են ասում:
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:
— Հըմ, հըմ... բայց դուք, ոնց տեսնում եմ, լավ հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես ուրեմն, ես կարող եմ Մերի և Փին անվանել ձեզ, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ, ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Առաջին հերթին, դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ, հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ լեզվով, հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք, ինքներս էլ, միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա: — Հիմա պատմեք ինձ, ի՞նչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, էստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ-որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց, տեսեք հա՜, չշտապեք, հանգի՛ստ:
— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի, իսկ դու ասում ես, հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես կռվում, և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:
— Գիտեի, գիտեիԳիտե՜ի, գիտե՜ի և հիմա էլ գիտեմգիտե՛մ,— պատասխանեց Ծառմորուսը: — Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին: Ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
— Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: — Նա մեր մեծ բարեկամն էր և առաջնորդը:
— Այդ դեպքում, ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,— ասաց Ծառմուրուսը: — «Ձեզ» հետ, ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ-որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհը համընկնիճանապարհները համընկնեն: Բայց ինչու՞ եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
— Է՜հ,— տխուր հոգոց հանեց Փինը,— կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս դրանում չի մասնակցում:
— Քի՞վ, ելու՞ստ,— շարունակեց Մերին:
— Սա՞ր, քի՞վ,— մտախոհ կրկնեց Ծառմորուսը: — Հա, կարծես թե սկսում եմ հիշել: Սա՛ր: Բայց, ինչ կարճ անուն է նրա համար, ով կանգնած է այստեղ շա՜տ-շա՜տ վաղուց, դեռ այն ժամանակներից, երբ աշխարհը նոր էր ընդունել իր այժմյան տեսքը: ԼավԼա՛վ, թող լինի սար: Իջնենք սարից ու ճամփա ընկնենք:
— Իսկ ու՞ր ենք գնում,— հարցրեց Մերին:
— Դե, գիտես, մենք մնացել ենք առանց ունեցվածքի,— բացատրեց Մերին: — Եվ ուտելիք էլ, կարելի է ասել, չունենք:
— Օ՛, հըմ, այդ մասին մի անհանգստացեք,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես, իսկ երբ որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների , որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը սկսեց զգուշորեն և հանդիսավոր իջնել աստիճաններով վար:
— Ծառմորուս, ա՛յ Ծառմորուս, ասա խնդրեմ, ինչու՞ էր Սելեբորնը մեզ զգուշացնում, որ Ֆենգորն չմտնենք: Ասում էր զգուշացեք, թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց:
— Հըմ, ճշմարի՞տ,— դմբդմբաց էնտը: — Դե, եթե դուք էստեղից որոշեիք գնալ էնտեղ և ինձ հարցնեիք, ես էլ երևի նույն խորհուրդը կտայի, զգուշացե՛ք կասեի Լաուրելինդորենանի անտառներում խճճվելուց, թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց: Լաուրելինդորենան, մի ժամանակ այդպես էին էլֆերն այդ երկիրը կոչում, բայց հիմա անունը կարճացել է և դարձել է ուղղակի Լոթլորիեն: Միգուցե ճիշտ են արել, չգիտեմ: Այդ անտառներն այլևս չեն աճում, միայն թոշնում են: Է՜հ, ժամանակ կար, երբ մենք այդ երկրին Երգող Ոսկու Հովիտ էինք անվանում, բայց հիմա այն ուղղակի Անուրջների Ծաղիկ է դարձել: ԱյոԱյո՛, այդ անտառները սովորական չեն և ամեն մեկը չէ, որ կարողանում է այնտեղ թափանցել: Զարմանում եմ, որ կարողացել եք այնտեղից դուրս պրծնել, բայց ավելի շատ զարմանում եմ, թե ոնց եք այնտեղ ընկել: Ինչքան որ հիշում եմ, վերջին ժամանակներս նրանք թափառականներին իրենց երկիր չեն թողնում... Այո, դա սովորական երկիր չէ, թեև, հիմա այնտեղ թախիծ է իջել, և Լոթլորիենից ուրախությունը հեռանում է: Լաուրելինդորենան լինդելերենդոն մալինորելիոն օրնեմալին... (Երգող Ոսկու Հովիտ երկիրը, բազմաթիվ ոսկե ծառերի երկիրը) — դմբդմբաց նա: — Լսել եմ, նրանք դադարել են դուրս գալ մեծ աշխարհ, մեկուսացել են իրենց անտառներում: Հիմա ոչ ո՛չ Ոսկե անտառը, ոչ ո՛չ էլ այդ երկրի մնացած անտառներն այլևս այն չեն, ինչ Սելեբորնի երիտասարդ տարիներին էին: Չնայած՝ Տաուրելիլոմեա-տումբալեմորնա Տումբալետարեա Լոմեանոր (ծանր ու մեծ անտառ, մութ ու խորունկ հովիտ, անտառապատ խավարոտ երկիր), այդպես էին ասում հնում էլֆերը: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է, բայց կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել են իսկական իրականության կղզիները, և ամեն ինչ մնում է անփոփոխ:
— Այսի՞նքն,— չհասկացավ Փինը,— և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:
— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և, ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում և տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ առհասարակ անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը, ներսը՝ սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում, առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած՝ հիմա էլ կան:
— Երևի այն հյուսիսային, ծեր անտառի պես հա՞,– ճշտեց Փինը:
— Դե, հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան թավուտներ, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս, մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստյարակում Դաստիարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք՝ հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե, այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ, կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն Լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ, և հզոր: Բա օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ, սկզբում քթի տակ, հետո, աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:
— Հու՛մ... հասա՛նք,— հայտարարեց Ծառմորուսը: — Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը՝ ավելի ճիշտ անվանման սկիզբը, կհնչի այսպես. «Ակունքահին Սրահ»: Այս վայրն ինձ հոգեհարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք: Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա ընկերները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին, նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:
Էնտը մի քիչ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը երկու մեծ անոթ դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե նրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձերքերը պահեց անոթների վրա, ջուրը սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ գույներով: Անձավը լուսավորվեց և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ, և փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ կանգնած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ, և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձա-կարմիրպղնձակարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:
— Դե ինչ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,— ասաց Ծառմորուսը: — Դուք երևի ծարավ կլինեք ու հոգնած: Հիմա կթարմանա՛քկթարմանաք:
Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ-որ ըմպելիք վերցրեց և երեք գավաթ լցրեց, մեկը հսկայականէր, մյուս երկուսը՝ փոքր:
— Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,— բացատրեց նա,— բայց դուք կարող եք նստել սեղանին: Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և ոտքները օդում թափահարելով սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում, այն նույն ջրից, որը նրանք առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ-որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:
— Դե հիմա պատմե՛ք, միայն թե առանց շտապելու,— ասաց Ծառմորուսը:
Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, հարցնում էր Սև Հեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Հավերժական անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից և Գալադրիելից: Ծառմորուսը ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրա հարևան երկրները, և հանկարծակի մի տարօրինակ հարց տվեց.
Ծեր էնտին հատկապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործերը: Հոբիթները սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:
— Հըմ, հու՛մ,— ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթները սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: — Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց երևում է Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում եմ մեծ փոփոխություններ են սկսվում, բայց վատ կվերջանան դրանք թե լավ՝ կիմանամ իր ժամանակին: Ահ, արմատ ու ոստիկ, այ ա՛յ քեզ զարմանալի գործ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել է նաև վաղուց մոռացված իննյակը և հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, ներառում է փոքրիկներին իր ջոկատում և արշավի դուրս գալիս, Գալադրիելը ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:
— Իսկ քե՞զ,— հարցրեց Մերին:
— Հում, հըմ, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագայի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը չի կռվում իմ կողմից, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս այն չեն: Թեպետ էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են իմ սրտին, քան մյուսները: Այդ նրանք բուժեցին մեր համրությունը, և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած որ մեր ճանապարհները վաղուց են բաժանվել: Բայց իհարկե աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի և միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում... — Ծառմորուսը խուլ, զզվանքով լի ձայնով դմբդմբաց: — Ո՞նց էին դրանք կոչվում... Ախ Ա՜խ հա, օրքերը, օրքերն ու իրենց տերերը: Ես իհարկե անհանգստացա, երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր, և ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե, Մորդորը հեռու է, մտածում էի, մի կերպ յոլա կգնամ: Բայց հիմա քամին փոխվել և արևելքից է փչում, մեկ էլ տեսար՝ եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կասեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ, կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ-որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում, թե ինչպես վարվել Սարումանի հետ:
— Իսկ ինչացու՞ է Էդ Սարումանը,— մեջ ընկավ Փինը,— դու նրա մասին ինչ-որ բան գիտե՞ս:
— Ես էլ զարամանում եմ, թե այդ օրքերն ինչպես են հանդգնել այդպես ազատ զբոսնել իմ անտառում,— շարունակեց նա: — Միայն վերջերս հասկացա, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավականին երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա տխմարներն այստեղ չարագործություններ են կատարում: Անտառի եզրին բազմաթիվ ծառեր են արմատախիլ արել, դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են, գցում և թողնում, որ փտեն, թեև մեծ մասը տանում են Օրթհանք՝ սնուցելու անհագ վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց, երբ դեռ կաղին ու ընկույզ էին: Նրանցից ամեն մեկը իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել: Մինչև հիմա ես լռել եմ, դիմացել, բայց վե՛րջ, հերի՛ք է:
Ծարմորուսը հանկարծակի վեր թռավ տեղից, կանգնեց և ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից -ցից եղավ:
— Ես վե՛րջ կտամ այդ ամենին,— որոտաց նա: — Դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ-որ բանում կօգնեք ինձ և ձեր բարեկամներին: Եթե Սարումանը չչեզոքացվի, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի միջև: Միասին գնում ենք Իզենգարդ:
— ԱյոԱյո՛, մենք կգանք քեզ հետ,— ասաց Մերին,— և կփորձենք օգտակար լինել:
— Իհա՛րկե կգանք,— ոգևորվորվեց Փինը: — Կուզենայի, որ Սպիտակ Ձեռքին գահընկեց անեին: Եթե նույնիսկ ինձանից ոչ մի օգուտ չլինի, ես միևնույնն է կգամ. երբեք չեմ մոռանա Ուգլուկին ու Սարումանին: Մեր զբոսանքն էլ չեմ մոռանա Ռոհանի վայրի հողերում:
Որոշ ժամանակ անց հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր թե ինչ-որ բան է մատների վրա հաշվում:
— Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... Այ, այ այ , այ... Վերջ: Դժբախտությունն այն է, որ մերոնցից քչերն են մնացել,— ասաց նա շրջվելով դեպի հոբիթները: — Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել. Ֆենգորնը՝ այսինքն ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը: Այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Կաշվակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես ուրեմն, Գանգրատերևն ու Կաշվակեղևը այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես փայտակալել է: Անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է և, պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամբողջովին տերևակալել է, առաջ նա գոնե ձմեռը արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Կաշվակեղևը Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Հաստակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա ցեղակիցներից շատերին, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո Կաշվակեղևը հեռացավ լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ, և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե իհարկե կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավականին դժվար է տեղից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՛սԱփսո՜ս, շատ շա՜տ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:
— Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք այսեղայստեղ,— զարմացավ Փինը,— մի՞թե բոլորը մահացել են:
— Դե, չէ իհարկե,— ասաց Ծառմորուսը: — Իր մահով, այսքան դարերի ընթացքում, ոչ ոք չի մահացել: զոհվելը հա՛, պատահել է զոհվել են, բայց շատերը քուն են մտել ու փայտացել... Թեպետ էնտերը երբեք էլ շատ չեն եղել: Մենք չենք բազմանում, փոքրիկ էնտիկներ՝ ինչպես կասեիք դուք, չկան, արդեն շատ դարեր են անցել, ինչ մեզ մոտ փոքրիկներ չեն ծնվում: Հասկանու՞մ եք, մենք կորցրել ենք մեր կանանց:
— Այ Ա՛յ քեզ դժբախտություն,— մռայլվեց Փինը: — Իսկ ինչ ի՞նչ է պատահել նրանց, բոլորը մահացե՞լ են:
— Չե՛ն Չեն մահացել,— նեղացավ Ծառմորուսը: — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: — Նա տխուր հոգոց հանեց: — Ես էլ կարծում էի այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե էլֆերը, թե մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, միթե՞ մի՞թե այդ երգերն այլևս չեն հնչում:
— Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,— ասաց Մերին: — Գուցե դու այդ մասին ինչ-որ բա՞ն բան պատմես, կամ երգե՞սերգես:
— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե , մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան:
— Դա բավականին տարօրինակ և տխուր պատմություն է,— մի քիչ լռելուց հետո սկսեց նա: — Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜ , հրաշագեղ Ֆիմբրեթիլ, թեթևոտն Կեչուհի, օ՜ պատանեկության տարիներ... Մենք միասին էինք ապրում և միասին էլ դեգերում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում, զարգանում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին: Նրանց դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախնադարյան անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափված պտուղները: Էլֆերը էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների մեջ, ամռանը ջրային մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը դաշտերում, որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել իրենց հոտի հետ: Նրանք միայն ուզում էին, որ ծառերը լսեն ու ենթարկվեն իրենց: Էնտուհիները հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք էլ կարող էին տեղը փոխել: կամաց-կամաց Էնտերի կանայք այգիներ տնկեցին և տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը, էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ Գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին, և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Եվ երբ Խավարը պարտություն կրեց, մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին՝ ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Եվ ահա մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, ու մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Բայց մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանաց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Այդ տարածքը հիմա մարդիկ անվանում են Շագանակագույն Հարթավայր:
Հիշում եմ այսօրվա պես, իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ օրիորդից, որի հետ ես թափառում էի նախնադարյան անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Եվ ահա մենք հատեցինք Անդուինը և հասնելով մեր կանանց հողերին, աավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմը ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանաց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես էին նրանք գնում դեպի արևելք, երրորդները արևմոուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Մեր փնտրտուքներն ապարդյուն էին: Ա՜խ, ինչպես էինք մենք վշտացել: Սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, կանչում նրանց անուններով: Ինչ չքնաղ անուններ ունեին նրանք... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Հիմա հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր մեծ փնտրտուքի մասին, և այդ երգերից մի քանիսը մարդիկ էլ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և նրանց, և մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ թե նրանք, և թե մենք, կկորցնենք այն ամենը՝ ինչը հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնը ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերը այդ մասին երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը մեծ գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այդ երգը մեր լեզվով երգեինք, այն շա՜տ-շա՜տ երկար կստացվեր: Բայց մենք ագիր գիտենք այն և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
Հեռու երկիր կգնանք միասին արևմտյան ճանապարհով,
Եվ կգտնենք ինչ փնտրում էինք, ու կապրենք հանգիստ սրտով:
— Հոբիթները պառկած են քնում,— ասաց Մերին: — Մենք, եթե կարելի է, այս մահճին կքնենք:
— Պառկա՞ծ,— զարմացավ էնտը: — Ախ հա՜Ա՜խ հա, դե իհա՛րկե, հըմ հում: Երգի ազդեցության տակ ընկա, մի պահ ինձ թվաց, թե այն հեռավո՜ր ժամանակներում եմ և խոսում եմ էնտիկների հետ: Դե լավ, որ այդպես է պառկեք ու քնեք, իսկ ես գնամ կանգնեմ ջրի շիթերի տակ: Բարի գիշեր:
Հոբիթները բառձրացան բարձրացան փափուկ մահճի վրա, պառկեցին և ծածկվեցին պտերի տերևներով: Անկողինը փափուկ էր, անուշահոտ ու ջերմ: Անոթների լույսը աստիճանաբար մարեց, ծառերը նույնպես դադարեցին շաղշողալ: Մուտքի մոտ աղոտ երևում էր էնտի ուրվագիծը՝ անշարժ կանգնած և ձերքերը վեր բարձրացրած: Երկինքն աստղազարդ էր, և արծաթափայլ ջրվեժը թափվելով էնտի գլխին ու ուսերին կայծկլտում էր երփներանգ գույներով: Այդ ջրային մեղեդու ներքո էլ հոբիթները քնեցին:
Երբ նրանք արթնացան, արևի շողերն արդեն պայծառ լուսավորում էին լայնարձակ սրահը, թափանցելով անձավի մուտքից ներս: Երկնային բարձունքներում արևմտյան քամին սրնթանց քշում էր ամպերի ծվենները: Ծառմորուսը տարածքում չէր երևում, և հոբիթները որոշեցին լվացվել քարե ավազանում, բայց դեռ չէին հասցրել ավարտել, երբ լսվեց նրա մրթմրթոցը, ապա ծառուղում ինչ-որ բան երգելով հայտնվեց էնտը:
— Հըմ, հում: Բարի լույս Մերի և Փին: Ինչքա՜ն երկար եք դուք քնում, ես արդեն հասցրել եմ մի հազար քայլ քայլել: Հիմա ջուր կխմենք և կգնանք էնտմութ:
Նա հոբիթներին երկու լիքը գավաթ էնտային ըմպելիք լցրեց, բայց այս անգամ ուրիշ սափորից: Ընպելիքի համը նույնպես այլ էր, ավելի խիտ էր և ավելի սնուցող: Մինչ հոբիթները ոտքները թափահարելով խմում էին ըմպելիքը և ուտում էլֆական հացը(ուտում էին ոչ թե այն պատճառով, որ սոված էին, ուղղակի էլ ի՞նչ նախաճաշ առանց ուտելու), Ծառմորուսը, նրանց կողքին կանգնած, ինչ-որ անհասկանալի լեզվով երգ էր քթի տակ երգում՝ նայելով երկնքին: Գուցե էնտերեն էր, կամ էլֆերեն:
— Իսկ որտե՞ղ է այդ ձեր էնտմութը,— վերջապես համարձակվեց հարցնել Փինը:
Նրանք երկար գնացին: Փինը փորձում էր հաշվել էնտի քայլերը, բայց երեք հազարից հետո հաշիվը խառնեց և ձեռ քաշեց այդ գործից: Հենց այդ ժամանակ էլ Ծառմորուսը դանդաղեցրեց ընթացքը: Վերջապես նա կանգ առավ, հոբիթներին իջեցրեց գետնին, ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեց բերանին և փչեց նրանց մեջ. «Հու՜մ, Հու՜մ»: Անտառը որոտաց նրա ձայնից և կրկնվող արձագանքից: Հեռվից լսվեց նմանատիպ «Հու՜մ, Հու՜մ», բայց դա արդեն պատասխան էր, ոչ թե արձագանք:
Էնտը նորից բարձրացրեց հոբիթներին և շարունակեց քայլել, բայց անընդհատ կանգնում էր, նորից փչում «եղջերափողից», և ամեն նոր կանչից հետո պատասխանը լսվում էր ավելի մոտիկից: Վերջապես առջևում հոբիթներին անծանոթ մշտադալար ծառերի պատ երևաց: Ճյուղերը սկսվում էին հենց արմատներից և ծածկված էին խիտ, մուգ, փշարմավի պես փայլուն տերևներով, բայց առանց փշերի: Ձիթապտղի երանգով, խոշոր, փայլուն կոկոններով ծաղկաբույլերը զարդարում էին ճյուղերը:
Ծառմորուսը թեքվեց ձախ, և շուտով վիթխարի կենդանի ցանկապատը փակեց ճանապարհը, և միայն մի տրորված կածան էր տանում զառիվայր լանջով ներքև՝ դեպի լայնարձակ շրջանաձև խորունկ հովիտը, շրջապատված դարավոր վթխարի ծառերով, որի լանջերն ու հատակը ծածկված էին կանաչ խոտով: Կենդանի ցանկապատից այն կողմ ծառեր չէին աճում, բացի հովտի հատակին կանգնած երեք բարձրահասակ, գեղեցիկ և արծաթափայլ կեչիներից: Արևելքից ու արևմուտքից ևս երկու կածան էին իջնում հովիտ:
Խորհրդի մի քանի մասնակիցներ ժամանակից շուտ էին եկել, մյուս երկու կածաններով իջնում էին նորերը: Երկու-երեք էնտ գալիս էին Ծառմորուսի հետևից: Հոբիթները զարմացած նայում էին հավաքույթի մասնակիցներին: Նրանք սպասում էին, որ էնտերը նման կլինեն Ծառմորուսին, ինպես հոբիթը հոբիթին, բայց դա այդպես չէր: Նրանք տարբեր էին, ինչպես նույն ծառատեսակի ծառերը, բայց աճած ամեն մեկն իր ձևով: Կային նաև իրարից կատարելապես տարբեր էնտեր, ինչպես ասենք կեչին ու հաճարենին, կաղնին ու եղևնին: Հավաքույթին եկել էին նաև մի քանի սապատավոր, երկար մորուքներով հինավուրց էնտեր, բայց, միևնույնն է զգացվում էր, որ նրանցից ամենատարիքովը Ծառմորուսն է: Մյուսները բարձրահասակ, հզոր, գեղեցիկ, հարթ կեղևով էնտեր էին, որոնք հիշեցնում էին հասուն տարիքի ծառերի, սակայն ոչ պատանիներ, ոչ էլ առավել ևս երեխաներ նրանց մեջ չկային: Հովտի հատակին արդեն մոտ քսան Ֆենգորնի բնակիչներ էին հավաքվել և նույնքան էլ իջնում էին կածաններով:
— Հըմ, հո, հեյ, Փին,— ասաց նա: Էնտերը լռեցին: — Ես բացարձակապես մոռացել էի, որ դուք շտապ ժողովուրդ եք: Չնայած ու՞մ չի ձանձրացնի անհասկանալի լեզվով զրույցը: Գնացեք զբոսնեք: Ես ձեզ ներկայացրեցի, էնտերը ձեզ ուշադիր զննեցին, համաձայնեցին, որ դուք օրքեր չեք, և որոշեցին ցուցակում մի տող էլ ավելացնել: Առայժմ այդքանն ենք որոշել, բայց ասեմ ձեզ, որ շատ արագ ենք որոշել: Եթե ուզում եք, կարող եք զբոսնել հովտում: Ա՜յ այն լանջին աղբյուր կա, ջուրը շատ լավն է ու մաքուր, կարող եք խմել ու թարմանալ: Իսկ մենք դեռ պետք է մինչև բուն թեմային անցնելը էլի որոշ բաների մասին խոսենք: Ես ժամանակ առ ժամանակ ձեզ կհանդիպեմ և կասեմ, թե ինչպես են գործերը ընթանում:
Նա հոբիթներին իջեցրեց գետնին: Մինչև հեռանալը Մերին ու Փինը խոնարհվեցին և էնտերին խորը գլուխ տվեցին: Դա էնտերին բավականին զվարճացրեց, դատելով նրանց գոհունակություն արտահայտող գվվոցից և աչքերում կայծկլտացող կանաչ կրակից: Բայց շուտով նրանք նորից շրջվեցին և շարունակեցին իրենց անվերջանալի երգը, իսկ հոբիթները թողնելով նրանց, սկսեցին արևմտյան կածանով բարձրանալ վեր: Հասնելով կենդանի ցանկապատին, նրանք անցան նեղ կածանով և հայտվեցին ցանկապատի մյուս կողմում: Առջևում երևում էր ծառերով ծածկված լանջը, իսկ հեռվում, հեռվում՝ անտառածածկ բլուրներից այն կողմ, փայլում էր ձյունաճերմակ լեռան գագաթը: Ձախ կողմում հոբիթների աչքերի առաջ բացվում էր դեպի մոխրագույն հեռուն գնացող անտառը: Հեռու՜ Հեռու հորիզոնում մի կանաչ շերտ էր երևում, և Մերին հասկացավ, որ դա Ռոհանյան Հարթավայրի սկիզբն է:
— Տեսնես ո՞ր կողմում է Իզենգարդը,— հետաքրքրվեց Փինը:
— Թերևս ես հասկանում եմ ինչ նկատի ունես,— գլխով արեց Փինը: — Մի բան է ծեր, խելոք ցուլը, որը խոտին հանգիստ նստած որոճում է, և մեկ այլ բան է, երբ նրան համբերությունից հանեն՝ ոտքերդ փոխ առ ու ծլկիր: Ընդ որում, փոփախությունը կարող է կատարվել մի ակնթարթում: Հետաքրքիր է, կհաջողվի՞ արդյոք Ծառմորուսին նրանց տեղից շարժել: Նա հաստատ կփորձի, բայց վախենում եմ դա այդքան էլ հեշտ չէ, այո՛, շա՛տ դժվար է: Վերցրու թեկուզ հենց Ծառմորուսին, տեսա՞ր ինչպես բորբոքվեց երեկ գիշեր: Բայց նույնքան արագ էլ հանգստացավ...
Հոբիթները մի քիչ էլ կանգնեցին ու հետ դարձան: Էնտերի միալար գվվոցը շարունակվում էր առաջվա պես մեկ իջնել, մեկ բարձրանալ: Երևում էր, որ խորհուրդը դեռ երկար է տևելու: Արևն արդեն բավականաչափ վեր էր բարձրացել: Ճառագայթները թափանցում էին հովիտ, ոսկեզօծելով հանդիպակած լանջը և երեք կեչիների կատարները: Այդ լանջին հոբիթները նկատեցին խոտերի մեջ արծաթին տվող աղբյուրը և, առանց ցած իջնելու հովիտը շրջանցելով, շտապեցին այնտեղ: Ա՜խ ինչ հաճելի էր անշտապ քայլել փափուկ, սառը խոտի վրայով: Շուտով նրանք հասան գետնի տակից բխող աղբյուրին և, խմելով նրա մաքուր, սառնորակ ջրից, նստեցին մամռոտ քարին, նայելով հովտի հատակին խաղացող արևի շերտերին ու ամպերի ստվերներին: Ձայների գվվոցը դեռ կախված էր Կախարդական հովտի գլխին: Հոբիթներին թվում էր, թե իրենք ընկել են ինչ-որ ուրիշ աշխարհ, անսահման օտար այն ամենից, ինչը նրանք տեսել էին մինչև հիմա, և ինչին սովոր էին: Լաց լինելու աստիճան ցանկություն առաջացավ տեսնել ընկերների հարազատ դեմքերը և լսել նրանց ձայները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են Ֆրոդոն, Սեմը և Պանդուխտը:
Վերջապես Էնտերի ձայները լռեցին, և քիչ անց հայտնվեց Ծառմորուսը, մեկ այլ էնտի ուղեկցությամբ:
— Հըմ հում, ահա և ես,— ասաց նա: — Երևի հոգնել եք հա՞, անհամբեր եք: Վախենում եմ, որ մի քիչ էլ պետք է համբերեք, ավելի ճիշտ ևս մի այսքան, կամ նույնիսկ ավելի շատ: Կան էնտեր, որոնք Իզենգարդից շատ հեռու են ապրում: Պետք է նրանց հետ ևս քննարկել գործը և, առհասարակ, ես առավոտյան ոչ բոլորին եմ հասցրել տեսնել ու զգուշացնել: Երբ բոլորը տեղյակ կլինեն, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք: Թեպետ, ժամանակը ավելի շատ պետք է խոսելու, բացատրելու համար՝ որոշում մենք արագ ենք կայացնում: Այնպես որ պատրաստ եղեք, այսօր էնտմութը չի վերջանալու: Ըստ երևույթին մենք դեռ մի երկու օր էլ կզրուցենք: Որպեսզի չձանձրանաք, ես ձեզ համար ընկեր եմ բերել: Նա մոտակայքում է ապրում: Նրա էլֆերեն անունը Բրեգալադ է: Նա ասում է, որ արդեն որոշում է կայացրել և քննարկելու էլ ոչինչ չունի: Հըմ, հմ: Նա երևի ամենաշտապողական էնտն է անտառում: Համոզված եմ, որ կընկերանաք նրա հետ: դե՛հ, ցտեսություն: — Եվ Ծառմորուսը հեռացավ:
Բրեգալադը հանդիսավոր և լրջորեն զննում էր հոբիթներին, որոնք էլ իրենց հերթին նայում էին էնտին, մտածելով, թե երբ նա կարտահայտի իր «շտապողականությունը»: Հոբիթների նոր ընկերը բարձրահասակ էր և, ըստ երևույթին, ավելի երիտասարդ սերնդի էնտերից էր: Նրա ձեռքերի կեղևը հարթ էր ու փայլուն, շրթունքները ալ կարմիր էին, մազերը մոխրա-կանաչմոխրականաչ: Նա կարողանում էր առանց դժվարության ճկվել յուրաքանչյուր ուղղությամբ՝ ինչպես բարակ ծառն է քամուց ճկվում: Վերջապես էնտը խոսեց: Նրա ձայնը զրնգուն էր՝ ինչպես Ծառմորուսինը, միայն թե ավելի բարակ ու ավելի բարձր:
— Հա, հըմ, բարեկամներս, եկեք եկե՛ք գնանք զբոսնենք,— առաջարկեց նա: — Ես Բրեգալադն եմ, կամ ձեր լեզվով՝ Արագամիտը: Դա իհարկե մականուն է, ոչ թե անուն: Ինձ այդպես են անվանում այն օրվանից, երբ պատասխանեցի «այո՛» մեր ծերերից մեկին, չհասցնելով մինչև վերջ լսել նրա հարցը: Բայց ես նաև մնացածներից արագ եմ խմում: Պատահում է, որ մինչ նրանք կհասցնեն թրջել մորուքները, ես արդեն շրթունքներս եմ մաքրում: Մի խոսքով, եկե՛ք ինձ հետ:
Նա կռացավ և երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտը ուրախ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր և ջուր ցայում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր՝ լսելով թավուտից եկող, հոբիթներին անհասկանալի, շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և, ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել:
Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո, խիտ կանաչի մեջ ընկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը (էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին՝ մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Կախարդված հովտից լսվում էր էնտերի գվվոցը, միայն թե հիմա այն ասես ավելի հզոր էր ու վճռական: Երբեմն ինչ-որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից և հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադը ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթներն իմացան, որ նա Կաշվակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:
— Իմ հայրենիքում այնքան շատ արոսենիներ կային,— տխուր շշնջում էր Բրեգալադը: — Նրանք աճում էին ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն և անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին (արոսենու պտուղը Անգլիայում ուտելու չի համարվում) և առարկել, ասելով, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթները ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչունները Թռչյունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչուններինթռչյուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ի՜նչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ-որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչունների Թռչյունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Այդ դեպքից հետո ես հաճախ էի գալիս այդտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...
Քայլում ենք թմբուկի հարվածների տա՛կտակ
Տարամ-դարամ դարան-դա-տա՛մ:
Բրեգալադը գրկեց հոբիթներին և շտապեց քայլերթին ընդառաջ: Վերջապես հոբիթները տեսան քայլերթի մասնակիցներին. էնտերը շարք կազմած վիթխարի քայլերով իջնում էին դեպի իրենց: Նրանց առաջնորդում էր Ծառմորուսը, իսկ նրա հետևից գալիս էին ավելի քան հիսուն էնտ: Քայլում էին երկու շարքով, և ռիթմի տակ հավասար դոփելով ծափ էին զարկում: Նրանց աչքերը փայլում էին:
— Հում, հու՛մհում, ահա և մե՛նք, գնու՛մ ենք, գնու՛մ վերջապես,— Բրեգալադին ու հոբիթներին տեսնելով գոչեց Ծառմորուսը: — Դե՛հ, եկեք, միացե՛ք մեզ: Մենք գնում ենք Իզենգա՛րդ:
— Դեպի Իզենգա՛րդ,— միաձայն գոչեցին քայերթի մասնակիցները: — Դեպի Իզենգա՛րդ:
— Բայց Սարումանը կփորձի դա կանխել, այդպես չէ՞:
— Հըմ: ԴեԴե՜, հահա՛, իհարկե: Ես այդ մասին բավականին երկար մտածել եմ: Բայց գիտեք ինչ. էնտերից շատերը ինձանից ջահել են շատ ծառային սերունդներ: Նրանք բոլորը հիմա տաքացած են և միայն մի բան են ուզում՝ քարուքանդ անել Իզենգարդը: Հետո իհարկե կհանդարտվեն, կսկսեն ավելի սառը դատել, բայց դա կլինի ոչ շուտ, քան կգա իրիկնային ըմպելիքի ժամանակը: Շա՛տ Շատ ըմպելիք կպահանջվի նրանց ծարավը հագեցնելու համար: Բայց հիմա դրա ժամանակը չէ, թող քայլեն առաջ ու երգեն: Ճանապարհը երկար է, խորհելու համար դեռ բավականին ժամանակ կա:
Եվ Ծառմորուսը միացավ երգողներին: Բայց շուտով նրա երգելը վերածվեց մրթմրթոցի, հետո ընդհանրապես լռեց: Փինը նկատեց, որ ծեր էնտի ճակատը կնճռոտվել է: Քիչ անց, երբ նա բարձրացրեց աչքերը, հոբիթն այնտեղ տխրություն տեսավ: Սակայն այդ տխրության մեջ վիշտ չկար, կանաչ կրակը ավելի էր բոցավառվել, բայց կրակի լույսը ասես հեռվից գալուց լիներ, նրա մտքերի մթին խորքերից:
— Իհարկե ամեն ինչ կարող է պատահել բարեկամներ,— դանդաղ ասաց ծեր էնտը: — Հնարավոր է մենք գնում ենք ճակատագրին ընդառաջ, և այս արշավը վերջինն է մեր կյանքում: Բայց եթե մենք մնայինք տանը և անգործության մատնվեինք, վաղ թե ուշ ճակատագիրը մեր դուռն էլ կթակեր: Վրեժ լուծելու ցանկությունը վաղուց է հասունացել մեր սրտերում, այդ պատճառով էլ մենք գնում են Իզենգարդ առանց հապաղելու: Ոչ, մենք չենք շտապել, որոշումը կայացված է ճիշտ ժամանակին: Եթե սա էնտերի վերջին արշավն է, թող որ այն արժանի լինի երգի: ԱյոԱյո՛,— հոգոց հանեց նա: — Գուցե և կզոհվենք, բայց գոնե մյուսներին կօգնենք: Ես իհարկե կնախընտրեի սպասել գուշակված օրվան, երբ կգտնվեին մեր կանայք: Շատ կուզենայի ևս մեկ անգամ հանդիպել Ֆիմբրեթիլին: Սակայն չմոռանանք, որ երգերի, ինչպես և ծառերի պտուղները հասունանում են սահմանված ժամանակին, բայց պատահում է նաև այնպես, որ չորանում են ու անվերադարձ ոչնչանում...
Էնտերը շարունակում էին առաջ ընթանալ: Անցնելով ստորոտի երկայնքով ձգվող նեղ, երկար կիրճի միջով, նրանք սկսեցին բարձրանալ Մշուշապատի լեռնագագաթներից մեկի արևմտյան զառիվայր լանջն ի վեր: Անտառը մնաց ետևում, կեչիների պուրակներ սկսվեցին: Քիչ անց դրանք էլ մնացին հետևում և ձգվեցին դատարկ լանջերը. միայն տեղ-տեղ առանձին աճած սոճիներ էին հանդիպում: Արևը դանդաղ մտավ մթագնած լեռան հետևը: Երեկո էր սկսվում:
Փինը հետ նայեց: Ի՞նչ է կատարվում: Կամ նոր էնտեր էին ավելացել, կամ... Ձանձրալի, դատարկ լանջը ծածկվել էր ծառերով: Բայց ամենազարմանալին այն էր, որ այդ ծառերը շարժվում էին: Մի՞թե Ֆենգորնն արթնացել է հավերժական քնից և ծառերի զորք է ուղարկում պատերազմ: Փինը տրորեց աչքերը, մտածելով, որ դա տեսողական պատրանք է, բայց բարձր ծառերի մոխրագույն ուրվագծերը շարունակում էին շարժվել: Նրանք գալիս էին էնտերի հետևից: Տարօրինակ աղմուկ էր հասնում Փինի ականջներին, նման քամուց սոսափող սաղարթների ձայնի:
Լեռան գագաթը մոտենում էր, բոլոր երգերը լռել էին: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր տիրում. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ, և ինչ-որ շրշյուն էր լսվում հետևից, նման բազմաթիվ շշնջացող ձայների: Լեռան գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ-որ տեղ փռված էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:
— Գիշե՛ր է տիրում Իզենգարդում,— գոչեց Ծառմորուսը: