Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
— Ոչ, ես ինքս էլ ոչինչ չգիտեմ,— պատասխանեց հրածագործը: — Ես անցյալ գիշեր եմ այնտեղ եղել, իսկ այս ընթացքում շատ բան կարող է կատարված լինել: Բայց, կարծում եմ, որ անիմաստ չենք գնում, և դու չես բողոքի, թեև դրա պատճառով ստիպված եղար լքել Ալգարոնդի փայլփլուն քարանձավները:
Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք՝ դեպի Իզենի գետանցումըգետանցում: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց.
— Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ-որ մեկը ճյուղերի միջից մե՛զ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել:
— Կանգնի՛ր,– ճչաց նա,— եթե դու խելագարվել ես, դա քո գործն է, բայց սկզբում թույլ տուր իջնեմ, ես ոչ մի աչքեր տեսնելու ցանկություն չունե՛մ:
— Մի շտապիր, Լեգոլաս,— էլֆին հանգստացրեց Գենդալֆը: — Հիմա դրա ժամանակը չիչէ, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:
Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես թրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչա-մոխրագույն մորուքներ: Հագներին ինչ-որ պիրկ, մոխրա-շագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, այլ կեղև՞: Տարօրինակ արարածները, հանգիստ և լրջորեն, հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու՝ դարձնելու, նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին՝ մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը, և հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ հափշտակեցին սրերը:
— Թողեք զենքերը,— ասաց Գենդալֆը,— դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, մենք նրանց ընդհանրապես հետաքրքիր չենք:
Երևում է Գենդալֆը գիտեր , թե ինչ է ասում: Հսկաները, նույնիսկ հայացքի չարժանացնելով մարդկանց, մտան անտառ և անհետացան տեսադաշտից:
— Հովիվնե՛ր,— ուշքի գալով խոսեց Թեոդենը,— իսկ ու՞ր է նրանց նախիրը: Ովքե՞ր են նրանք, Գենդալֆ: Երևում է , դու նրանց մասին ինչ-որ բան գիտես:
— Նրանք ծառերի հովիվներն են,— պատասխանեց հրաշագործը: — Մի՞թե դու մոռացել ես հեքիաթները, որ պատմում են ձեզ մոտ երեկոները խարույկի շուրջ: Հարցրու ձեր երեխաներին: Նրանք հեշտությամբ կգտնեն ճիշտ պատասխանը հնագույն առասպելների խճճված ցանցում և կպատասխանեն քո հարցին: Դու տեսար Ֆենգորնյան անտառի էնտերին, թագավոր: Ձեր լեզվով այդ անտառը Էնտվուդ է անվանվումկոչվում: Դուք՝ ռոհանցիներդ, էնտերի համար ընդամենը վաղանցիկ ստվեր եք: Տարիները, որոնք անցել են Էորլ Երիտասարդից մինչև ծերունի Թեոդեն, նրանց համար ոչինչ են, իսկ քո փառավոր նախնիների կատարած բոլոր գործերն ու սխրագործությունները՝ քիչ կարևորություն ունեցող ակնթարթ:
Թագավորը երկար ժամանակ լռում էր:
— Էնտե՛ր,— վերջապես խոսեց նա: — Իսկապես, եթե ավելի ուշադիր նայես առասպելների մշուշին, ծառերի այս հրաշքը մի քիչ ավելի բացատրելի կդառնա: Տարօրինակ ժամանակներ են հիմա: Մենք դարերով արածացրել ենք մեր նախիրները, հողագործությամբ զբաղվել, տներ կառուցել, զենքեր կռել, օգնել գոնդորցիներին մարտեր մղել Մինաս Թիրիթի թշնամիների դեմ՝ համարելով այդ ամենը սովորական մարդկային կյանք: Մեզ թվում էր, թե բոլորն են այդպես ապրում և մեզ քիչ էր հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններից դուրս: Այդ մասին, ճիշտ է, պատմում էին հնագույն երգերը, բայց մենք արագ մոռանում էինք դրանք, կամ երգում էինք միայն մեր երեխաների համար, հենց այնպես, սովորության համաձայն: Եվ ահա, չափազանց անսպասելի, այդ երգերն իրականություն են դառնում:
— Դու պետք է ուրախ լինես դրա համար, թագավոր Թեոդեն,— ասաց Գենդալֆը: — Ինչպես տեսնում ես ոչ միայն մարդկանց կյանքին է վտանգ սպառնում: Վտանգի մեջ են հայտնվել նաև այլ արարածներ, այդ թվում նրանք՝ նրանք, ում դուք հեքիաթ էիք համարում: Դուք մենակ չեք, դուք դաշնակիցներ ունեք, թեև ոչինչ չգիտեք նրանց մասին:
— Նույնիսկ չգիտեմ, ուրախանամ, թե տխրեմ,— պատասխանեց Թեոդենը: — Եթե նույնիսկ մենք հաղթենք, ինձ թվում է Միջերկիրը պատերազմի կրակում կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից:
— Հուսանք, որ չի զրկվի,— ասաց Գենդալֆը: — Թեպետ սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը:
Անտառն ու կիրճը թողնելով հետևում՝ ջոկատն ուղղություն վերցրեց դեպի գետանցում: Լեգոլասը, հաղթահարելով մնալու ցանկությունը, հետևեց մյուսներին: Արևն արդեն մայր էր մտել, բայց, երբ նրանք դուրս եկան լեռների ստվերից և թեքվեցին արևմուտք՝ Ռոհանյան Լեռնանցքի կողմը՝ կողմը, տեսան, որ երկինքն այնտեղ դեռ ներկված է մայրամուտի գույնով, իսկ ամպերը վառվում են բոսոր կրակով: Բոսորագույն երկնքի ֆոնին սև թռչուններ էին պտույտներ գործում, որոնցից մի քանիսը, աղիողորմ ճիչեր արձակելով, թռան-անցան ջոկատի գլխավերևով. վերադառնում էին իրենց լեռնային բները:
— Գիշակերները փառավոր խնջույք են արել,— նկատեց Էոմերը:
Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ, սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մեկ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով, ծանծաղուտներով՝ անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների արանքով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ:
Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և , հայտնվելով հակառակ ափին՝ ափին, բարձրանում էր բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և նրանց դրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզյակը, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը լսելի էր դեռ հեռվից, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը:
— Այս ի՞նչ տարօրինակ պատկեր է,— զարմացավ Էոմերը,— ի՞նչ է կատարվել գետի հետ: Սարումանը ոչնչացրել է հնարավոր ամեն ինչ, մի՞թե նույնիսկ Իզենին Իզենը չի խնայել:
— Երևում է այդպես է,— պատասխանեց Գենդալֆը:
— Այո, գնալու ենք հենց այդ ճանապարհով,— պատասխանեց Գենդալֆը: — Ես հասկանում եմ քո վիշտը, թագավոր, բայց շրջակա լեռների գայլերը չեն հոշոտել քո ռազմիկներին: Նրանք հիմա լափում են իրենց ընկերների՝ օրքերի դիակները: Դե, այդպիսին է նրանց ընկերությունը: Առա՛ջ:
Ջոկատն իջավ գետի ափը: Գայլերը , տեսնելով նրանց, դադարեցին ոռնալ և թաքնվեցին՝ սարսափած Գենդալֆի ու նրա նժույգի, լուսնի շողերով լուսավորված, արծաթափայլ, ահեղ տեսքից: Հեծյալները հասան կղզյակին, որտեղ քիչ առաջ ոռնում էին գայլերը: Ափից մթության մեջ կայծկլտացող աչքեր էին հետևում նրանց:
— Տեսեք,— ցույց տվեց Գենդալֆը,— մեր բարեկամները վատ չեն աշխատել:
— Այստեղ իրենց հանգիստն են գտել գետանցումի մարտի ժամանակ զոհված ռոհանցի ռազմիկները,— ասաց Գենդալֆը:
— Թող հո՛ղը Թո՛ղ հողը թեթև լինի նրանց գլխին,— գոչեց Էոմերը: — Ժամանակի ընթացքում նիզակներն ու թրերը կոչնչանան, բայց այս դամբանաբլուրը հավերժ կանգուն կմնա՝ հսկելու Իզենի գետանցումը:
— Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,— հարցրեց Թեոդենը: — Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:
— Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ-որ մեկին,— պատասխանեց Գենդալֆը: — Ես սլանում էի մեծ արագությամբ և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից՝ տեսադաշտից, ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին՝ բոլորին, ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության ներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ, ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
— Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,— ասաց Թեոդենը,— թեկուզ՝ կարճ ժամանակով:
Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին՝ ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով, երկայնքով՝ նրա հետ թեքվելով սկզբում արևելք՝ արևելք, հետո՝ հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: Ջոկատը կանգ առավ գիշերելու. թագավորը հոգնել էր: Նրանք բավականին մոտ էին Մառախլապատ Լեռների ստորոտին, և Նան Կուրունիրը շրջապատող լեռնալանջերն արդեն ձգվում էին նրանց ընդառաջ: Հովիտն ընկղմված էր թանձր խավարի մեջ: Լուսինը թեքվել էր արևմուտք և կորել լեռների հետևում, բայց նրա վերջին շողերը դեռ լուսավորում էին երկինքը: Խավարի մեջ թաղված հովտից դեպի երկինք էր բարձրանում հսկայական ծխի սյունը, և , լուսնի շողերից լուսավորվելով, քուլա-քուլա տարածվում աստղազարդ երկնքում:
— Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,— հարցրեց Արագորնը: — Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:
— Ամեն ինչ հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ:
Ջոկատը ճամբար խփեց Իզենի լուռ, դատարկ հունի ափին: Ով կարող էր քնել՝ քնեց: Սակայն գիշերվա կեսին ժամապահների ճիչը արթնացրեց բոլորին: Լուսին չկար, գլխավերևում առկայծում էին աստղերը, իսկ գետանցումի կողմից ինչ-որ սև, գիշերվա խավարից էլ սև, ամպ էր սողում գետի երկու ափերով՝ դանդաղ մոտենալով ճամբարին:
— Տեղից չշարժվե՛ք,— հրամայեց Գենդալֆը: — Զենքերին ձեռք չտալ, սպասե՛ք, հիմա կանցնի:
Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ-որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց, և , ասես ի պատասխան , հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևաց, բայց, վերջ ի վերջո, խավարը ցրվեց, և սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ դեպի հյուսիս և կորավ լեռներում:
Իսկ հարավում՝ Հելմյան Իջվածքում, կեսգիշերից հետո ուժգին աղմուկ բարձրացավ, ասես կիրճով փոթորիկ անցավ: Հողը դղրդաց: Բոլորին պատեց սարսափը և մինչև լուսաբաց ոչ ոք չհամարձակվեց ամրոցից դուրս գալ: Առավոտյան մի քանի համարձակներ դուրս եկան ամրոցից և ապշած քարացան. սպանված օրքերը չքացել էին: Չքացել էին նաև ծառերը: Կիրճի ներքևամասում խոտն այնպես էր տրորված, ասես ինչ-որ հսկաներ ամբողջ գիշեր այդտեղով քշել էին իրենց նախիրները: Իսկ հողապատնեշից մեկ մղոն ներքև սևին էր տալիս թարմ հողով ծածկված մի վիթխարի փոս, որի վրա քարերի թումբ էր վեր խոյանում: Մարդիկ որոշեցին, որ այդ փոսում թաղված են սպանված օրքերը: Բայց թե ու՞ր կորան անտառ փախած անհամար հրոսակները՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ: Հետագայում քարերի թմբին երբևէ ոչ մի մարդու ոտք չդիպավ, և այնտեղ այլևս խոտ չէր աճում: Այդ վայրն անվանեցին Մեռյալ Գերեզմանաթումբ: Իսկ տարօրինակ ծառերը ծառերն ինչպես հայտնվել էին՝ էին, այնպես էլ հեռացան, կրկին վերադարձան Ֆենգորնի մթին թավուտները և նրանց այլևս երբեք կիրճում չտեսան: Այդպես նրանք վրեժ լուծեցին օրքերից:
Այդ գիշեր ոչ ո՛չ թագավորը, ոչ էլ ո՛չ մյուսները այլևս չքնեցին, բայց գիշերն անցավ խաղաղ, և միայն առավոտյան կողմ Իզենը հանկարծակի կենդանացավ: Ջուրը ողողեց դատարկ հունը , և գետը գետն սկսեց առաջվա պես աղմկել՝ փրփրելով ու եռ գալով: Լուսադեմին ջոկատը կրկին շարժվեց առաջ: Սկսվեց գունատ, գորշ օրը: Մշուշը պատել էր երկինքը, որտեղ, արևելքում ինչ-որ տեղ, ծագում էր անտեսանելի արևը: Մառախուղից ծանրացած խոնավ օդը հագեցած էր գարշահոտությամբ: Ընթանում էին դանդաղ, այժմ արդեն լայն, չոր և խնամված ճանապարհով: Ձախ կողմում, մշուշի միջից, աղոտ երևում էր երկար լեռնաշղթան: Վերջապես ջոկատը մտավ Նան Կուրունիր՝ Կախարդական հովիտ, որի միակ մուտքը հարավից էր: Մի ժամանակ դա կանաչապատ, գեղեցիկ հովիտ էր, որի միջով, սնուցվելով աղբյուրների, անձրևաջրերի և լեռնային հոսքերի ջրերից, հոսում էր հորդառատ Իզենը, և ամբողջ հովիտը ծաղկունք էր ապրում:
Սակայն դա վաղուց էր: Իզենգարդի պատերի տակ մինչև հիմա էլ Սարումանի ստրուկների կողմից մշակվող փոքրիկ հողակտորներ էին պահպանվում, բայց հովտի մեծ մասը վեր էր ածվել ամայի անապատի՝ ծածկված տատասկներով ու փշերով: Լանջերին տարածվել էին մոշի թփուտները, որոնց խիտ ծածկույթի տակ բնակություն էին հաստատել փոքրիկ գազանիկները: Ծառեր չկային, բայց սակայն փտող խոտի մեջ այստեղ-այնտեղ երևում էին այրված կոճղեր՝ առաջվա թավուտների մնացորդները: Տխուր լռությունը խախտում էր միայն քարքարոտ հունի մեջ շառաչող Իզենը: Հողի վրայով լողում էին գոլորշու մռայլ ամպերը և գնում, հավաքվում շրջակա ձորերում: Ջոկատը լուռ առաջ էր ընթանում: Շատերի սիրտը կրծում էր կասկածը. ինչի՞ համար նրանք այստեղ եկան, ի՞նչ է նրանց սպասվում ճանապարհի վերջում:
Մի քանի մղոն գնալով ճաանապարհը վերածվեց լայն, սալարկված ուղու: Մեծ, հարթ քարերը քարերն այնպես սերտորեն էին միմյանց կողքի շարված, որ նրանց միջև ընկած ճեղքերում չեր աճում ոչ մի ցողուն: Ուղու երկու կողմերով ձգվում էին խորը ջրատարները՝ մինչև պռունկները լցված կարկաչող ջրով: Վերջապես առջևում, մառախուղի միջից, անսպասելի մի հսկայական սյուն հայտնվեց, որի սև պատվանդանին, սպիտակ ներկված, մեծ քարե ձեռք էր տեղադրված: Ձեռքի ցուցամատը ցույց էր տալիս դեպի հյուսիս: Պարզ դարձավ, որ Իզենգարդի դարպասն արդեն մոտ է: Թեև մշուշի միջից ոչինչ չէր երևում, հեծյալների սրտերը լցվեցին ճնշող ծանրությամբ:
Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտնվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից՝ ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել:
Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը՝ դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ, մեջ՝ հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի կամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ նրանց դրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների քչքչոցըը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով, ծառերի փոխարեն, շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված միմյանց ծանր շղթաներով:
Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից, պատերի մեջ, բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում, պատերի վրա, սևին էին տալիս անթիվ-անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քուլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց, ամեն դեպքում, դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կա՛մ պատահականորեն, կա՛մ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:
Իզենգարդն իսկապես անառիկ ամրոց էր, բայց մի ժամանակ այն նաև գեղեցիկ էր: Այնտեղ առաջներում ապրում էին Գոնդորի արևմտյան սահմանները պահպանող ազնվազարմ իշխաններն ու տիրակալները, և իմաստունները, որոնք ուսումնասիրում էին աստղերը: Սակայն Սարումանը կամաց-կամաց վերափոխեց աշտարակը՝ հարմարեցնելով իր փոփոխական պլաններին, և , ինչպես նրան թվում էր, բավականին կատարելագործեց՝ անդադար կահավորելով նորանոր սարքերով, և անկեղծորեն մտածում էր, որ աշտարակի կառուցման փառքը պատկանում է միայն և միայն իրեն: Բայց նա սխալվում էր. բոլոր խելացի մտահղացումներըը և բազմաթիվ գյուտերը, հանուն որոնց նա թողել էր իր երբեմնի իմաստությունը, սկզբից միչև վերջ գալիս էին Մորդորից: Սարումանը հասել էր միայն մի բանի՝ ստեղծել էր փոքրացված պատճեն, պատճեն՝ ստրկական շողոքորթույամբ կրկնելով հսկայական Բարադ-դուրր՝ Սև Ամրոցը, իր վիթխարի պատնեշներով, զինանոցներով, բանտախցերով և հրեշավոր հրե ընդերքով, որի Սև տիրակալը՝ պաշտպանված աներևակայելի քանակության զորքով և անառիկ պարսպներով, իր հզորության գագաթնակետին, միայն չարամտորեն ծիծաղում էր իր մրցակցի շողոքորթության վրա և սպասում իր ժամին:
Այդպես էին նկարագրում խոսակցությունները Սարումանի ամրոցը: Խոսակցությունները, որովհետև վերջին սերնդի ռոհանցիներից ոչ մեկը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրանցից ինչ-որ մեկը թափանցել ամրոցի դարպասից ներս, բացառությամբ երևի Օձալեզվի ու նրա նման մի քանիսի: Բայց այդպիսինները Իզենգարդ էին թափանցում գաղտնի և իրենց տեսածի մասին ոչինչ չէին խոսում:
Գենդալֆն առաջինը անցավ Սպիտակ ձեռքով քարե սյան կողքով: Միայն այդ ժամանակ հեծյալները մեծ զարմանքով նկատեցին, որ ձեռքը, ինչպես թվում էր սկզբում, ամբողջությամբ սպիտակ չէ, այլ ասես ծածկված լինի չորացած արյան բծերով, իսկ ավելի ուշադիր նայելով հասկացան, որ եղունգները ներկված են կարմիր գույնով: Սակայն Գենդալֆը Գենդալֆն առաջվա պես հանգիստ շարժվեց առաջ, և վերջապես մյուսները վախը սրտներում հետևեցին նրան: Բոլորը սկսեցին ակամա կասկածել, որ հովտում ջրհեղեղ է տեղի ունեցել. տարածքն ամբողջությամբ ծածկված էր պղտոր ջրափոսերով, իսկ քարերի մեջ խոխոջում էին առվակները:
Վերջապես Գենդալֆը կանգ առավ և նշան արեց իր ուղեկիցներին մոտենալ: Պարզ դարձավ, որ առջևում մշուշն աստիճանաբար ցրվում է: Երևաց գունատ արևը: Կեսօրն անց էր: Նրանց առջևում Իզենգարդի դարպասն էր:
Ավելի ճիշտ կլինի ասել դարպաս այլևս գույություն գոյություն չուներ: Ճաքճքված ու ծռմռված դռներն ընկած էին գետնին, իսկ շուրջը թափթփված էին բազմաթիվ քարերի սուր բեկորները: Դարպասի կամարն անվնաս էր մնացել, բայց կամարի հետևում դատարկություն էր. թունելի տանիքը փլվել էր, իսկ պատերը կիսով չափ քանդվել էին ու պատվել հսկայական ճեղքերով: Պահապան աշտարակները հոդս էին ցնդել: Եթե Մեծ ծովը թափեր իր զայրույթը Իզենգարդի վրա, նույնիսկ նա իրենից հետո այդքան մեծ ավերակներ չէր թողնի:
Ժայռերի օղակով շրջապատված կաթսան ողողված էր թշշացող, պղպջակներ արձակող ջրով, իսկ գոլորշու ամպը պարուրել էր ամբողջ տարածքը: Այդ տաք կաթսայում ճոճվելով լողում էին գերաններ, արկղեր, սաղավարտներ և ելի էլի ինչ-որ ճմլված բեկորներ: Ոլորված, ծռմռված սյուները, որոնցից մի քանիսը ջարդվել էին, դեռ ցցված էին ջրի երեսին, սակայն բոլոր ուղիները ջրասույզ էին եղել: Հեռվում, գոլորշու ամպով պարուրված, վեր էր խոյանում միայնակ քարե կղզին՝ Օրթհանքը, առաջվա պես բարձր ու սև: Աշտարակին, որի ստորոտին էին զարնվում պղտոր ալիքները, հեղեղը ոչ մի վնաս չէր պատճառել:
Թագավորն ու նրա թիկնապահները լուռ զամանքով նայում էին՝ չհավատալով իրենց տեսածին: Պարզ էր, որ Սարումանի իշխանության վերջը եկել էր, բայց թե ինչպե՞ս էր դա տեղի ունեցել՝ անհայտ էր: Ավելի ուշադիր դիտելով ավերակները, հանկարծ նրանք ծռմռված դռների մոտ, մոտ՝ փլատակների կույտի վրա, նկատեցին երկու փոքրիկների: Երկուսն էլ մոխրագույն էին հագած, որի շնորհիվ նրանց քարերից զանազանելը գրեթե անհնար էր: Նրանց շուրջը թափթփված էին շշեր, բաժակներ ու ամաններ. երևում էր, որ տարօրինակ դռնապանները քիչ առաջ տեղը տեղին ճաշել են և հիմա, այդ գործից հոգնած, պառկած հանգստանում են: Նրանցից մեկը, դատելով ամեն ինչից, ննջում էր, իսկ մյուսը պառկել էր ոտը ոտին գցած, ձեռքերը դրած գլխի տակ և բերանից կապտավուն ծխի օղակներ էր բաց թողնում:
Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն, մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին: Նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիցների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին՝ նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.
— Բարի գալուստ Իզենգարդ, Ողորմած տիրակալներ,— գոչեց նա: — Մենք այստեղ դռնապանների դեր ենք կատարում: Ես Մերիադոքն եմ, Սարադոքի որդին, իսկ իմ զինակից ընկերը, որին՝ որին ավա՜ղ հաղթել է հոգնածությունը,— այդտեղ նա իր ընկերոջը մի լավ քացի տվեց,— Փերեգրինն է, է՝ Փալադինի որդին, փառապանծ Տուկի տոհմից: Մեր տունն այստեղից հեռու է, հյուսիսում: Ամրոցի տերը՝ Սարումանը, իր աշտարակում է: Այս պահին նա գաղտնի ժողով է անում ոմն Օձալեզվի հետ և խորապես ափսոսում է, որ զրկված է նման բարձրաստիճան հյուրերին անձամբ դիմավորելու հնարավորությունից:
— Այդ էր պակաս, կդիմավորեր, բա ինչ,— ծիծաղեց Գենդալֆը: — Ուրեմն Սարումա՞նն է կարգադրել ձեզ հսկել ջարդված դարպասն ու դիմավորել հյուրերին, եթե, իհարկե, ուժ կունենաս կտրվելու շշից ու ափսեից:
— Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,— լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: — Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:
— Լավ ես ասում, Ջիմլի,— ծիծաղեց Լեգոլասը: — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:
— Վազելը հա, լավ վազում եք, բայց վազելով խելք չես հավաքի,— մի աչքը բացելով արձագանքեց Փինը: — Հաղթողները, ինչպես տեսնում եք, նստած են գրաված ամրոցի դարպասի դիմաց և օգտվում են դրա նրա բարիքներից: Իսկ դու դեռ հարցնում ես, թե որտեղի՞ց մեզ այս համեստ, բայց արդար քրտինքով վաստակած ավարը:
— Արդար քրտինքո՞վ,— բացականչեց Ջիմլին: — Կյանքումս չե՛մ հավատա:
Հեծյալները ծիծաղեցին:
— Կասկած չկա, մենք հին ընկերների հանդիպման ականատեսներ ենք,— ասաց Թեոդենը: — Ուրեմն այդ նրա՞նք են ձեր կորած ընկերները, Գենդալֆ: Երևում է վերջին ժամանակներս մեր ճակատագիրն է ամեն քայլափոխի հանդիպել նոր հրաշքի: Այն պահից, երբ ես լքեցի իմ ապարանքը, չի եղել մի օր, որ չզարմանամ: Եվ ահա իմ առջև ևս մեկ հեքիաթային ժողովուրդ է կանգնած: Դուք երևի կոլոտիկներ եք, հա՞, կամ, ինչպես մեզ մոտ են ասում՝ ասում, հոլբիտլաններ:
— Հոբիթներ, տիրակա՛լ, քո թույլտվությամբ,— ասաց Մերին:
— Դու իսկապես մեծահոգի ես, տիրակալ,— ասաց նա: — Համենայն դեպս, ես հուսով եմ, որ քո խոսքերը ճիշտ հասկացա: Սակայն դու նույնպես մեզ զարմացրիր: Մենք շատ երկրներում ենք եղել, բայց դու առաջինն ես, ով լսել է հոբիթների մասին:
— Բանն այն է, որ իմ ժողովուրդն այստեղ է եկել հյուսիսից,— պատասխանեց Թեոդենը: — Բայց Սակայն ես ձեզ չեմ խաբի, մենք էլ գրեթե ոչինչ չգիտենք հոբիթների մասին: Ճիշտ է, հեքիաթներում հիշատակվում է կոլոտիկների ցեղի մասին, որոնք ապրում են աշխարհի ծայրին, լեռներից ու գետերից այն կողմ, ավազաբլուրների մեջ կառուցված որջերում: Բայց , բայց ձեր կատարած գործերի մասին առասպելները լռում են: Ինչպես ասվում է հեքիաթներում, հոբիթները սխրանքների չեն ձգտում, խուսափում են մարդկանցից, կարողանում են արագ ու անաղմուկ թաքնվել: Մեկ էլ թռչունների պես ճռվողել: Սակայն, դատելով ամեն ինչից, ձեր մասին ավելի շատ բան կարելի է պատմել:
— Այո, տիրակալ, կարելի է,— հաստատեց Մերին:
— Զարմանալու ոչինչ չկա,— հաճույքով սկսեց պատմել Մերին: — Ծուխ բաց թողնելու արվեստը հոբիթները սովորել են բոլորովին վերջերս, մի քանի սերունդ առաջ: Առաջին անգամ ծխելու խոտ իր այգում աճեցրել է Թոբոլդ Զուռնաչը Խորահովտից, որ Հոբիթստանի հարավային մասում է: Հոբիթների տարեգրությամբ դա տեղի է ունեցել հազար յութանասուն թվականին: Իսկ առաջին անգամ Ծերուկ Թոբին այդ խոտը գտել է...
— Զգույշ եղիր, թագավոր,— միջամտեց Գենդալֆը: — Հոբիթներին միայն թույլ տուր՝ նրանք նույնիսկ ավերակների մեջ նստած կարող են ժամերով քննարկել քեֆեր և ուրախություններ, կամ պատմել չնչին դեպքեր իրենց հայրերի, պապերի, ապուպապերի կյանքից, ընդհուպ մինչև իններորդ պորտ: Տվեք նրանց կամք՝ և դուք կորած եք, եթե , իհարկե , նրանք ոգևորվեն ձեր համբերատար տեսքից: Հետո՛ կլսենք ծխելու խոտի մասին պատմությունը: Որտե՞ղ է Ծառմորուսը, Մերի:
— Երևի Կաթսայի հյուսիսային մասում,— պատասխանեց Մերին: — Նա գնաց ջուր խմելու՝ մաքուր ջուր, այդպես ասաց: Էնտերը գրեթե բոլորն այնտեղ են, վերջացնում են մնացած մի քանի գործերը:
— Իսկ Օրթհանքը, երևի, մնացել է առանց հսկողությա՞ն,— հարցրեց Գենդալֆը:
— Բա ջուրն ինչի՞ համար է էնտեղ ծփում,— արձագանքեց Մերին: — Եվ բացի Բացի այդ Արագամիտն ու մի քանի էնտեր հսկում են աշտարակը: Հսկում են, էն էլ ո՛նց: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք որ ջրից դուրս ցցված ոչ բոլոր սյուներն են Սարումանին պատկանում: Արագամիտն իմ կարծիքով ա՜յ այնտեղ էնտեղ է, աշտարակի տակ, աստճանների մոտ:
— Այո, ճիշտ ես, այնտեղ բարձրահասակ, գորշ էնտ է կանգնած,— հաստատեց Լեգոլասը: — Ձեռքերը կախած անշարժ կանգնած է, սովորական ծառից չես տարբերի:
— Իմիջայլոց կեսօրն անց է, բայց մենք առավոտից բերաններս մի փշուր անգամ չենք դրել,— ասաց Գենդալֆը: — Սակայն ես պետք է նախ մի քանի խոսք փոխանակեմ Ծառմորուսի հետ: Նա ոչինչ չի՞ խնդրել ինձ փոխանցել, թե՞ ուտելով տարված մոռացել եք:
— Էդ ինչու էդպես,— ասաց Մերին: — Շատ լավ էլ փոխանցել է: Ես արդեն հասել էի դրան, բայց ինձ շեղեցին կողմնակի զրույցներով: Ծառմորուսը խնդրել է փոխանցել ձեզ, որ եթե Ռոհանի տիրակալն ու Գենդալֆը բարեհաճեն գալ հյուսիսային պատի մոտ, ապա առանց դժվարության կգտնեն իրեն, իսկ ինքը շատ ուրախ կլինի հանդիպել նրանց: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ հյուրերը այնտեղ հյուրերն էնտեղ միայն Ծառմորուսին չեն գտնի: Այնտեղ էնտեղ ձեզ սպասվում է համեղ ճաշկերույթ, որի պարագաները ավերակների մեջ փնտրել-գտել են ձեր խոնարհ ծառաները: — Եվ նա կրկին խոնարհվեց:
— Այ դա արդեն լա՜վ է,— ծիծաղեց Գենդալֆը: — Դե ինչ, թագավոր Թեոդեն, կգա՞ս ինձ հետ Ծառմորուսի մոտ: Ճիշտ է, պետք է շրջանցենք լիճը, բայց դա հեռու չէ: Երբ դու տեսնես Ծառմորուսին, քեզ համար շատ բան հասկանալի կդառնա: Քանզի Ծառմորուսը՝ Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, ապրող էնտերից ամենածերը և էնտերի ցեղի առաջնորդը: Նրա շուրթերից դու կլսես Միջերկրի ամենահին լեզուն:
— Այո, կգամ,— պատասխանեց Թեոդենը: — Ցտեսությու՛ն, պարոնայք պարոնա՛յք հոբիթներ: Հուսով եմ տեսնել ձեզ իմ ապարանքում: Ես կնստեցնեմ ձեզ իմ կողքին, և դուք կպատմեք ինչի մասին որ ուզեք: Օրինակ՝ ձեր նախնիների մասին, Թոբոլդի և նրա ծխելու խոտի մասին, թեկուզ թեկուզ՝ առավոտից իրիկուն: Հաջողությու՛ն:
Հոբիթները խորը գլուխ տվեցին: