Changes
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Միսիս Սեյզերը, իրականում, Դոուսոնի երկնակամարով անցավ գիսաստղի նման։ Նա եկավ գարնանը, շներով, կանադական ֆրանսիացի ուղեկցորդներով, շլացուցիչ փայլատակեց ընդամենր մեկ ամիս և հենց որ սառույցը հալվեց, գնաց գետի հոսանքն ի վեր։ Ամբողջ Դոուսոնը, որը այնքան կարիք է զգում կանանց ընկերակցության, շշմել էր այդքան անակնկալ մեկնումից, և տեղի ազնվականությունը դրա համար տխրեց ու վշտացավ այնքան ժամանակ, մինչև որ ոսկե տենդ սկսվեց Նոմում և նոր սենսացիան մթագնեց հնին։ Դոուսոնը հիացել էր միսիս Սեյզերով և գրկաբաց ընղունեց նրան։ Նա սիրունատես էր, հմայիչ, ընդ որում՝ այրի, այդ իսկ պատճառով էլ անմիջապես նրա շուրջն սկսեցին պտտվել Էլդորադոյի գրեթե բոլոր արքաները, պաշտոնատար անձիք, հարուստ ընտանիքների կրտսեր որդիներից նրանք, որոնք արկածներ էին որոնում, մի խոսքով՝ բոլորը, ովքեր կարոտել էին կանացի շրջազգեստի շրշյունին։