Changes
Յանը, հատակին թավալվելով, ճանկռտում էր ու քացի տալիս։ Նա ձեռքերով ու ոտքերով լուռ և լարված ետ էր մղում իր հակառակորդներին։ Նրանցից երկուսր ընկել էին նրա վրա, ու ձայն էին տալիս իրար։ Բայց ուժեղ ու հաղթանդամ մազոտ երիտասարդը հանձնվել չէր ուզում։ Հանկարծ երրորդ մարդը ցավից ճչաց։ Յանը կծեց նրա մատը։
Բայց Յանը մատը բերանից բաց չէր թողնում և, գլորվելով վրանի անկյունը, ընկավ ճաշամանների ու թավաների վրա։