Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3 բայտ, 11:39, 12 Օգոստոսի 2015
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
Ամպրոպի որոտը հեռացել էր, բայց անձրևը թափվում էր առաջվա պես: Հոբիթները սողացին ձորի խորքը և թաքնվեցին քարերի հովանու տակ, սակայն դա նրանց այնքան էլ չօգնեց: Ձորի հատակով արդեն առուներ էին հոսում, որոնք շուտով հավաքվելով փրփրուն հոսանք դարձան: Հոսանքը անդունդի եզրից ջրվեժի պես թափվում էր ցած:
— Ես այնտեղ կամ կա՛մ կխեղդվեի, կամ կա՛մ հոսանքն ինձ ուղղակի կքշեր ներքև,— ասաց Ֆրոդոն: — Հրաշք է, որ պարան գտնվեց:
— Հրաշք կլիներ, եթե ես՝ ցրվածս, ավելի շուտ հիշեի դրա մասին,— փնչացրեց Սեմը: — Ախր երբ հեռանում էինք էլֆերի երկրից, նրանք ամեն նավակում երեքական կծիկ պարան դրեցին: Հիշու՞մ եք, տեր իմ: Նրանց պարանը ինձ շատ դուր եկավ, և ես կծիկներից մեկը գցեցի տոպրակս: Թվում է, թե հարյուր տարի է անցել: «Մեկ անգամ չէ, որ պետք կգան» — էդպես ասաց ինձ այն ժամանակ Հալդիրը: Կամ մեկ ուրիշը, չեմ հիշում: Եվ նա իրավացի էր:
— Չի՛ կարող պատահել,— ուրախացավ Ֆրոդոն:
— Չի՞ կարող,— կրկնեց Սեմը: — Զարմանալի ժողովուրդ են էլֆերը: Տեսքից պարանը կարծես թե բարակ է, բայց հո՛ ամուր չէ: Ու փափուկփափու՜կ-փափուկփափու՜կ: Պստլիկ կծիկ, ու տեղ էլ չի՛ զբաղեցնում: Զարմանալի ժողովուրդ են, ճիշտ եմ ասում:
— Քառասուն կանգուն... — հաշվում էր, Ֆրոդոն: — Պետք է , որ հերիքի: Եթե մինչև գիշերը գալը ամպրոպը վերջանա, թերևս, կփորձեմ իջնել:
— Անձրևն արդեն համարյա կտրվում է,— նկատեց Սեմը: — Բայց պարոն Ֆրոդո, արժե՞ արդյոք ռիսկի դիմել այս մթության մեջ: Իսկ այն ոռնոցը, ինչ է, մոռացե՞լ եք: Մինչև հիմա դեռ ականջներիս մեջ է: Հաստատ Սև Հեծյալ էր... Շնորհակալություն՝ թռչել չգիտեն: Իսկ գուցե սովորե՞լ են: Եկեք ավելի լավ է մինչև առավոտ մնանք այս փոսում:
Այս խոսքերով էլ նա վեր կացավ ու վճռականորեն գնաց դեպի անդունդի եզրը: Արևելքում երկինքը աստիճանաբար մաքրվում էր: Երկնքով լողում էին ծանր, խոնավությամբ հագեցած ամպերի վերջին ծվենները: Նույնիսկ Էմին Մուիլի գլխին կուտակված փոթորիկը, որտեղ հապաղում էր Սաուրոնի մութ միտքը, կամաց-կամաց շրջվեց արևմուտք և փլվեց Անդուինի հովտի գլխին՝ պարուրելով Մինաս Թիրիթը մռայլ, չարագույժ խավարով: Հետո դանդաղ սահեց Գոնդորի վրայով դեպի Ռոհանի հարթավայրը և մթնեցրեց մայրամուտը ռոհանցի հեծյալների աչքերի առջև, որոնք սլանում էին այդ պահին դեպի հարավ: Բայց այստեղ, գարշահոտ ճահիճների և քարե անապատի գլխին, կրկին երևաց մուգ կապույտ երկինքը, և շուտով այնտեղ առկայծեցին մի քանի գունատ աստղեր՝ ասես փոքրիկ սպիտակ անցքեր լուսնի վրա գցված ծածկոցի վրա:
— Ի՜նչ լավ է նորից տեսնել,— բացականչեց Ֆրոդոն՝ ամբողջ կրծքով խորը շնչելով: — Ես էլ մի պահ մտածեցի, թե կուրացել եմ՝ կայծակից, կամ ավելի վատ բանից: Ոչինչ չէի տեսնում, ու մեկ էլ հանկարծ տեսա այդ մոխրագույն պարանի ծայրը: Ինձ նույնիսկ թվաց, թե այն լուսարձակում է:
— Իսկապես, մթության մեջ պարանն ասես արծաթից լինի,— հաստատեց Սեմը: — Առաջ ես դա չէի նկատել: Չնայած որտեղի՞ց պետք է նկատած լինեի, եթե տոպրակիս հատակին մինչև հիմա ընկած էր: Եթե դուք այդպես պնդում եք, որ մենք այսօր իջնենք, ապա ասեք ինձ, ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել պարանը: Քառասուն կանգունը, ըստ երևույթին, տասնութ սաժեն կլինի: Պետք է , որ հերիքի, եթե ճիշտ եք հաշվել բարձրությունը:
— Կապիր կոճղից, Սեմ,— մի փոքր մտածելուց հետո կարգադրեց Ֆրոդոն: — Այս անգամ թող քո ասածով լինի, կիջնես առաջինը: Ես քեզ կիջեցնեմ, բայց չմոռանաս. հրվիր հենվիր ժայռից ոտքերով ու ձեռքերով: Եթե մեկ-երկու անգամ ինչ-որ ելուստ գտնես, կանգնես վրան ու թողնես, որ մի փոքր հանգստանամ, դա միայն կօգնի գործին: Հասնես հատակին, պարանն ինձ կտաս՝ ու ես քո հետևից: Ես արդեն լավ եմ ինձ զգում:
ինչպես Ինչպես կասեք,— մռայլ ասաց Սեմը: — Լավ, ինչ լինելու է, թող լինի:
Նա պարանը կապեց կոճղից, մյուս ծայրը փաթաթեց գոտկատեղին, շրջվեց ու դժկամությամբ սողաց դեպի անդունդը:
— Ցրվածի՛ մեկը,— դժգոհում էր նա,— ուռա՛ծ գլուխ: Իմ պարա՜նը: Ախր այն կապված է վերևում՝ կոճղից, իսկ մենք ահա՛ թե որտեղ ենք: Էհ, փառավոր սանդուղք թողեցինք այդ չարագործ Գոլլումի համար: Միայն ցուցանակն է բացակայում. «Հոբիթները գնացել են ա՜յ այն ուղղությամբ»: Էդպես էլ գիտեի, որ մի բան թարս է գնալու. ախր շա՜տ հեշտ իջանք:
— Դե,— ասաց Ֆրոդոն,— եթե կարողանաս հնարել, թե ինչպես կարելի է իջնել սարից, իսկ հետո պարանը արձակել ու վերցնել հետդ, ապա ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել «ուռած գլուխն» ու մնացած մականունները. է՞լ ինչպես էր քեզ պատվում ծերուկդ: Բարձրացիր վերև, արձակիր ու իջիր, եթե ուզում ես, իսկ ես ես՝ կնայեմ:
Սեմը ծոծրակը քորեց:
— Հետաքրքիր է, ո՞վ է հանգույցը կապել,— հարցրեց նա: — Դեռ շնորհակալություն, որ ավելի շուտ չարձակվեց: Ես էլ հանգիստ կախվել էի. մտածում եմ, Սեմը հուսախաբ չի անի:
— Ես, իհարկե սար մագլցելու վարպետ չեմ, տեր իմ,— նեղացած ասաց Սեմը,— բայց պարաններից ու հանգույցներից, ներողություն ենք խնդրում: Դա, ձեր թույլտվությամբ, մեր ընտանեկան արհեստն է: Վերցնենք թեկուզ իմ նախապապին. նա, իսկ հետո էլ հորեղբայր Էնդին, դե, իմ ծերուկի ավագ եղբայրը, երկար տարիներ պարանի արտադրամաս ունեին: Եվ ոչ ո՛չ Հոբիթստանում, ոչ էլ ո՛չ մեկ ուրիշ տեղ ինձանից լավ պարան կապող չեք գտնի:
— Դե, այդ դեպքում, երևի, պարանը կտրվե՞լ է: Ինչ-որ սուր ելուստի հետ շփումից:
— Այո, բայց լիալուսնին դեռ մի քանի օր կա: Կարծում եմ, չարժե հիմա խցկվել ճահճուտը, թե չէ մեկ էլ տեսար խրվեցինք...
Այդպես, մթնշաղի քողի տակ, հոբիթները սկսեցին իրենց ճանապարհորդության նոր փուլը: Որոշ տարածություն քայլելով, քայլելով՝ Սեմը շրջվեց: Անդունդի եզրին սևին էր տալիս ձորի բերանը, որտեղից նրանք իջել էին:
— Լավ է, որ պարանն էնտեղ կախված չմնաց,— ասաց նա: — Բարդ խնդրի առջև կանգնեցրինք էդ լպրծունին, դե թող հիմա մտածի, թե ուր ենք կորել: Տեսնենք ոնց է իր լպրծուն թաթերով թռչկոտելու ելուստից ելուստ:
— Գնանք,— համաձայնեց Ֆրոդոն: — Ես հոգնել եմ և այլևս ուժ չունեմ թափառել այս քարերի մեջ, թեպետ հապաղել էլ չեմ ուզում: Էհ, գոնե արահետ գտնեինք՝ մինչև ուժերս սպառվելը կգնայի ու կգնայի...
Էմին Մուիլի քարքարոտ ստորոտով գնալը նույնքան դժվար դուրս եկավ, որքան վերևում: Սեմն այդպես էլ ոչ ո՛չ որջ գտավ, որտեղ կարելի էր հանգստանալ, ոչ էլ ո՛չ քարանձավ՝ միայն լերկ քարե պատ, իսկ գլխին մռայլ ժայռեր՝ մեկը մյուսից բարձր և ուղղաձիգ: Վերջապես, բոլորովին ուժասպառ, հոբիթները տեղավորվեցին քարափից ոչ հեռու մի վիթխարի քարի մոտ: Նստեցին կողք կողքի, տաքանալու համար սեղմվեցին միմյանց, և քունը կամաց-կամաց սկսեց հաղթահարել նրանց՝ պայքարելու ուժ չկար: Գլխավերևում լողում էր պայծառ լուսինը, որի սպիտակավուն լույսի ներքո փայլում էին սառը, խոժոռ ժայռերը: մոխրագույն Մոխրագույն կիսախավարում քարերի լաբիրինթոսը սև ստվերներ էր տարածում:
— Լավ,— ասաց Ֆրոդոն, վեր կենալով ու ավելի պինդ փաթաթվելով թիկնուցի մեջ,— վերցրու իմ ծածկոցը ու քնիր, իսկ ես կմնամ պահակ: Կթափառեմ մի քիչ...
Սեմը նայեց նշված ուղղությամբ ու ցածր սուլեց.
— Բարև ձեզ,— ասաց նա,— չհասցրեցինք ձանձրանալ, կրկին հայտնվեց: Ախր դա Գո՛լլումն Գոլլու՛մն է: Ես էլ, հիմարս, մտածում էի, վե՛րջ խաբեցինք, էլ չի իջնի: Չէ, դուք մենակ նայեք դրան. սարդը քեզ օրինակ:
Ուղղաձիգ և, ինչպես թվում էր գունատ լուսնի լույսի տակ, գրեթե հարթ պատի վրայով, բարակ վերջույթները քարի վրա տարածած, ինչ-որ փոքրիկ, սև ստվեր էր սողում: Երևում է այդ արարածի ճկուն, կառչուն մատները պատի վրա ինչ-որ ճեղքեր ու ելուստներ էին գտնում, որոնք հոբիթները նույնիսկ չէին տեսնում, ինչ մնաց կառչեին դրանցից, բայց հեռվից թվում էր, թե արարածը սողում է միջատների պես՝ կպչուն ոտքերի օգնությամբ: Արարածը շարժվում էր գլխիվայր, և ասես հոտոտում էր ճանապարհը: Ժամանակ առ ժամանակ նա գլուխը դանդաղ բարձրանում էր և պտտում աջ ու ձախ, իսկ աչքերը գունատ կրակով առկայծում էին մթության մեջ: Երբեմն արարածը խեթ-խեթ նայում էր լուսնին և անմիջապես կկոցում աչքերը:
— Կարծում եք, տեսնու՞մ է մեզ,— շշնջաց Սեմը:
— Չգիտեմ,— ցածր պատասխանեց Ֆրոդոն,— բայց կարծում եմ, որ որ՝ ոչ: Էլֆական թինոցները մթության մեջ նույնիսկ բարեկամների աչքից են քողարկում: Ես՝ օրինակ, ստվերում երկու քայլի վրա քեզ չեմ տեսնում: Բացի այդ լսել եմ, որ նա լույս չի սիրում՝ ո՛չ լուսնի, ո՛չ արևի:
— Բա ինչո՞ւ է էդ դեպքում հենց էս կողմ սողում:
— Զգո՛ւյշ,— հետևելով նրան շշնջաց Ֆրոդոն,— չվախեցնե՛ս նրան: Նա ավելի վտանգավոր է, քան թվում է:
Սև արարածն արդեն իջել էր ճանապարհի երեք քառորդը, և տասնինգ ֆուտից պակաս էր մնում մինչև քարափի ստորոտը: Հոբիթները, դարան մտած քարաբեկորի հետևում, ուշադիր հետևում էին Գոլլումին: Վերջինս, ըստ երևույթին, կամ կա՛մ հայտնվել էր փակուղում, կամ կա՛մ ինչ-որ բանից անհանգստացել էր: Լսվեց նրա ֆսֆսոցը, հետո նա չարությամբ ֆշշացրեց՝ ասես հայհոյեց, բարձրացրեց գլուխն ու, հոբիթներին թվաց, թե թքեց: Այնուհետև կրկին շարժվեց առաջ: Եվ լսվեց նրա խռպոտ, ճռճռան ձայնը:
— Ախ, սսս, զգույշշ, իմ սքանչելի: Շտապեսսս՝ վիզդ կկոտրեսսս: Մենք չչենք ուզում մեր վիզը կոտրել, չէ՞, սսքանչելի: Չէ, չե՛նք ուզում, գո՛լլում, գո՛լլում: — Նա կրկին բարձրացրեց աչքերը, նայեց լուսնին և կկոցեց: — Մենք ատու՛մ ենք այն,— ֆշշացրեց նա,— զզվելի՛, զզվելի վախկոտ լույսսսսս: Այն լրտեսում է մեզ, իմ սքանչելի, խցկվում է մեր աչքերի մե՛ջ:
— Որտե՞ղ է այն, որտե՞ղ է իմ սքանչելին: Այն մե՛ր Սքանչելին է, մե՛րը, մենք հե՛տ ենք ուզում այն: Գողե՛ր, գողե՛ր, կեղտոտ փոքրիկ գողե՛ր: Որտե՞ղ ենք նրանք, որտե՞ղ է իմ աքանչելին, ստորնե՛ր, ատելինե՛ր:
— Երևում է չգիտի հա՞, որ մենք էսռեղ էստեղ ենք,— շշնջաց Սեմը: — Իսկ ի՞նչն է նա անվանում Սքանչելի, երևի...
— Սսսս,— շշնջաց Ֆրոդոն,— նա արդեն մոտ է, կլսի՛:
Գոլլումը թուլացավ և կակղամորթի պես բացվեց: Սեմը ոտքի կանգնեց, շփեց վնասված ուսը և բարկացած նայեց անօգնական թշնամուն, բայց ձեռքը չբարձրացավ հարվածել նրան՝ հակառակորդը խղճալի նվնվում էր ու սողում նրա ոտքերի առաջ:
— Պետք չէ մեզ նեղացնել: Թույլ մի տուր նրանց նեղացնել մեզ, իմ սքանչելի: Փոքրիկ, բարի հոբիթսները հոբիթները մեզ չեն նեղացնի չէ՞: Մենք ոչ մի վատ բան չէինք ուզում անել: Մենք մեզ համար գնում էինք, իսկ նրանք նետվեցին մեզ վրա, ինչպես կատուն՝ խեղճ մկան: Մենք այնքան միայնակ ենք, գո՛լլում: Եթե նրանք բարի լինեն, մենք էլ խելոք-խելոք կլինենք, ճի՞շտ է, իմ սքանչելի:
— Եվ ի՞նչ անենք նրա հետ,— հարցրեց Սեմը: — Իմ կարծիքն է՝ պինդ կապե՛լ նրան, որ էլ մեր հետևից չկարողանա՛ քարշ գալ:
— Ուրեմն դու այնտեղ եղե՞լ ես,— կտրուկ հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու կամքիդ հակառակ ուզում ես այնտե՞ղ վերադառնալ:
— Այո, այո, ո՛չչ, -ծղրտաց Գոլլումը: — Դա պատահաբար ստացվեց, ճի՞շտ է, սքանչելի: Այո, այո, պատահաբար: Նորից մենք չենք ուզում, ոչ, ոչ: — Հանկարծ նրա ձայնն անճանաչելիորեն փոխվեց. նա սկսեց հեծկլտալ, խեղդվել և դիմել անհայտ մեկին: — Թողե՛ք ինձ, գո՛լլում, գո՛լլում: Ցավու՛մ է: Իմ խեղճ թաթեր, գո՛լլում: Ես, մենք, ոչ, ես չե՛մ ուզում վերադառնալ, ես չե՛մ կարող գտնել այն: Ես հոգնե՛լ եմ: Ես, մենք չենք կարող գտնել այն, գո՛լլում, գո՛լլում, այն ոչ մի տեղ չկա: Նրանք հսկում են, նրանք երբեք չեն քնում: Թզուկները, մարդիկ, էլֆերը, ահարկու էլֆերն իրենց վառվող աչքերով շատ հեռու են տեսնում: Չեմ կարող այն գտնել, ախխ: —Նա վեր թռավ և շրջվելով դեպի արևելք, իր նիհար, ոսկրոտ բռունցքով սպառնաց ինչ-որ մեկին: — Մենք չե՛նք փնտրի այն,— գոռաց նա,— քեզ համար՝ չե՛նք փնտրի: — Եվ կրկին թուլանալով, կպավ գետնին: — Գո՛լլումմ գո՛լլում, մի՛ նայիր մեզ, հեռացի՛ր, գնա քնի՛ր:
— Նա քո ասելով չի գնա, Սմեագորլ, և ո՛չ էլ կքնի,— ասաց Ֆրոդոն: — Բայց եթե դու իսկապես ուզում ես նրանից ազատվել, պետք է ինձ օգնես: Դու պետք է ցույց տաս ինձ նրա մոտ տանող ճանապարհը: Միայն մինչև դարպասը, ներս կարող ես չմտնել:
Գոլլումը կրկին նստեց և կիսախուփ աչքերի տակից նայեց Ֆրոդոյին:
-Նա այնտեղ է,— ծղրտաց նա,— նա միշտ էլ այնտեղ է: Օրքերը կուղեկցեն: Այստեղ՝ Գետի արևելյան ափին, նրանք վխտում են հազարներով: Մի՛ խնդրիր Սմեագորլին, խեղճ, խե՛ղճ Սմեագորլ: Նա հեռացել է, վաղուց հեռացել է: Նրանից խլել են Սքանչելին և Սմեագորլը կորել է:
— Եթե դու գաս մեզ հետ, գուցե նա գտնվի,— ասաց Ֆրոդոն:
ՈչՈ՛չ, ոչո՛չ, երբե՛ք,— վշտացած արձագանքեց Գոլլումը,— նրա Սքանչելին կորել է:
Վե՛ր կացՎեր կա՛ց,— կարգադրեց Ֆրոդոն:
Գոլլումը վեր կացավ և մեջքով սեղմվեց պատին:
— Պատասխանի՛ր,— ասաց Ֆրոդոն,— քեզ համար ցերե՞կն ցերեկն է հեշտ փնտրել փնտրե՞լ ճանապարհը, թե՞ գիշերը: Մենք հոգնել ենք, բայց եթե դու ընտրես գիշերը, մենք հենց հիմա ճանապարհ կընկնենք:
— Մեծ լույսը ցավեցնում է մեր աչքերը,— բողոքեց Գոլլումը: — Սպիտակ դեմքը երկնքում է, մենք հիմա չենք գնա, ոչ: Պետք է սպասել: Շ-շուտով, շուտով այն կկորչի սարրերի հետևում, այո: Առայժմ մի քիչ հանգստացեք, բարի հոբիթսներ:
— Այդ դեպքում նստիր,— ասաց Ֆրոդոն,— և չփորձե՛ս ծլկել:
Հոբիթները նստեցին Գոլլումի աջ և ձախ կողմերում, հենվեցին պատին և ոտքները մեկնեցին: Սեմն ու Ֆրոդոն պայմանավորվելու ոչինչ չունեին. երկուսն էլ հասկանում էին որ քնել չին չէր կարելի:
Լուսինը հանգիստ լողում էր իր ճանապարհով: Ժայռերի երկար ստվերները ձգվեցին հովտով մեկ, և տարածքը մթնեց: Երկինքը գնալով լցվում էր վառ փայլող աստղերով: Ոչ ոք չէր շարժվում: Գոլլումը նստել էր՝ դունչը հենած ծնկներին և ձեռքերն ու ոտքերը տարածել գետնին: Աչքերը փակ էին, բայց զգացում էր , որ ամբողջ մարմնով լարված է. ըստ երևույթին ականջները սրած սպասում էր:
Ֆրոդոն թաքուն նայեց Սեմին: Նրանց աչքերը հանդիպեցին, և երկուսն էլ առանց խոսքերի միմյանց հասկացան: Երկուսն էլ միաժաամանակ միաժամանակ թուլացան, հետ գցեցին գլուխները և փակեցին աչքերը: Լռոթյան մեջ լսվում էր նրանց համաչափ շնչառությունը: Գոլլումի ձեռքերը դողացին: Նա գլուխը գրեթե աննկատ թեքեց ձախ, հետո հետո՝ աջ, ապա բացեց սկզբում մի աչքը, հետո՝ մյուս: Հոբիթները ոչ մի շարժում չարեցին: Հանկարծ Գոլլումը զարմանալի ճարպկությամբ վեր ցատկեց տեղից և նետվեց խավարի գիրկը, ինչպես գորտը կամ մորեխը: Բայց Ֆրոդոն ու Սեմը հենց դրան էլ սպասում էին: Գոլլումը երկու ցատկ էլ չհասցրեց կատարել, երբ Սեմը հետևից թռավ նրա մեջքին, իսկ Ֆրոդոն բռնեց ոտքից և գցեց նրան գետնին:
— Ահա և քո պարանը մեկ անգամ էլ պետք եկավ, Սեմ,— ատամների արանքից ասաց Ֆրոդոն:
Սեմն արագ ուղեպարկից հանեց պարանը:
— Այդ ու՞ր էիր շտապում սառը, կոշտ քարերի վրայով, պարոն Գոլլում,— հետաքրքրվեց նա: — Մեզ հետաքրքիր է, շատշա՜տ-շատ հետաքրքիր էշա՜տ: Քո բարեկամ օրքերի՞ն էիր ուզում այցելել: Ախ դու կեղտոտ, խաբեբա՛ արարած: Այս պարանով ոչ թե ոտքդ, այլ վիզդ է պետք կապել, ու շատ ամուր:
Գոլլումը հանգիստ պառկած էր, ասես քիչ առաջ ինքը չէր փորձում փախչել: Նա չպատասխանեց Սեմին, միայն ատելությամբ լի հայացք նետեց նրա վրա:
— Սմեագորլը երդվում է, որ երբեք, երբեք չի տա այն Նրան: Նա չի ստանա այն, երբե՛ք: Սմեագորլը կփրկի Սքանչելին, միայն թե թողեք, որ նա երդվի Սքանչելիի վրա:
— Ոչ, չեմ թողնի,— կտրեց Ֆրոդոն՝ խղճահարությամբ , բայց խստորեն նայելով Գոլլումին: — Դու հույս ունես տեսնել և շոշափել ''Այն'', թեև գերազանց գիտես, որ միայն ''Նրա'' տեսքից կկորցնես քեզ: Երդվիր Սքանչելիով, այլ ոչ թե Սքանչելիի վրա, եթե իրոք որոշել ես երդվել: Քանզի դու գիտես, թե որտեղ է ''Այն'': Այո, Սմեագորլ, լավ գիտես: ''Այն''՝ քո առջև է:
Մի ակնթարթ Սեմին թվաց, թե տերը աճեց, իսկ Գոլլումը փոքրացավ ու ավելի խղճալի դարձավ: Ֆրոդոն՝ ահեղ մի ստվեր հզոր տիրակալի, որը թաքցնում էր իր կուրացուցիչ փայլը մոխրագույն հանդերձանքի տակ, և նրա ոտքերի տակ՝ ինչ-որ խղճուկ շնիկ: Սակայն այդ երկուսը ինչ-որ իմաստով ազգականներ լինեին ասես և առանց բառերի հասկանում էին միմյանց: Հանկարծ Գոլլումը վեր թռավ և շան պես սկսեց ցատկոտել Ֆրոդոյի շուրջը, գրկել նրա ոտքերը:
Սեմը դժկամությամբ հնազանդվեց: Գոլլումը անմիջապես վեր թռավ և սկսեց ցատկոտել նրանց շուրջը, նման ծեծված մի շան, որին տերը ներել էր և շոյել գլուխը: Այդ պահից սկսած Գոլլումի մեջ փոփոխություն սկսվեց: Նա գրեթե դադարեց ֆշշացնել ու նվնվալ, դադարեց դիմել միայն ինքն իրեն ու իր սքանչելուն և այդ պատվին արժանացրեց նաև հոբիթներին: Նա կծկվում էր ու ցնցվում նրանց անսպասելի շարժումներից, վախենում էր մոտ գնալ և մահու չափ վախենում էր դիպչել էլֆական թիկնոցներին, բայց ընդհանուր առմամբ իրեն բարեկամաբար էր պահում: Նա կաշվից դուրս էր գալիս, որ ինչ-որ բանում ծառայի տիրոջը և քծնում էր նրան: Երբ տերը ինչ-որ կատակ էր անում՝ նա ծիծաղից ցնցվում էր, երբ բարի խոսք էր ասում՝ ցատկոտում էր ու ցնծում, իսկ երբ կշտամբում էր նրան՝ սկսում էր լաց լինել ու նվնվալ: Սեմը գեթե չէր խոսում նրա հետ և ոչ մի բանում նրան չէր վստահում. նոր Գոլլումը՝ Գոլլում-Սմեագորլը, նրան ավելի քիչ էր դուր գալիս և ավելի կասկածելի էր, քան հինը:
— Լավ Գոլլում, կամ ինչ է այժմ քո անունը,— ասաց նա: — Գնա՛նք: Լուսինը թաքնվել է, գիշերն արդեն ավարտվում է: Ժամանակն է ճանապարհ ընկնել:
— Այո, այո,— անմիջապես համաձայնեց Գոլլումը: — Ճահիճների միջով միայն մի ճանապարհ կա, և այդ ե՛ս եմ այն գտել: Օրքերն այնտեղ չեն գնում, նրանք չգիտեն այդ ճանապարհը: Օրքերը վախենում են ճահիճներից, նրանց շրջանցում են դրանք շատ-շատ հեռվից: Ձեր բախտը բերել է, շատ է բերել, որ դուք այստեղ եք ընկել: Եվ լավ է, որ հանդիպել եք Սմեագորլին, այո: Սմեագորլը ձեզ կուղեկցի, հետևեք Սմեագորլին:
— Ոչ, ոչ,— վախեցավ Գոլլումը,— Սմեագորլը չի փախչի, Սմեագորլը երդում է տվել:
Խոր գիշեր էր, երբ նրանք աստղերի պայծառ լույսի ներքո ճանապարհ ընկան: Գոլլումը տարավ նրանց հետ՝ դեպի հյուսիս, բայց շուտով կտրուկ թեքվեց աջ և, հետևում թողնելով Էմին Մուիլի ուղղաձիգ պատերը, քարակույտերի միջով իջավ ներքև՝ ուղիղ դեպի մեծ ճահճուտը: Երեք ստվերները արագ և անաղմուկ չքացան գիշերվա խավարում: Մորդորի դարպասի արջև առջև փռված հսկայական ճահճային անապատում թագավորում էր մռայլ լռությունը:
=== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ===
29
edits