Changes

Օտար մի երկրում

No change in size, 17:20, 25 Օգոստոսի 2015
Աշնանը պատերազմը դեռ շարունակւում էր, բայց մեզ համար այն այլեւս չկար։ Միլանում աշնանը ցուրտ էր, ու շատ վաղ էր մթնում։ Վառւում էին էլեկտրական լոյսերը, եւ հաճելի էր թափառել փողոցներում՝ նայելով ցուցափեղկերին։ Խանութների դրսի մասում կախուած էին մեծ քանակութեամբ թռչուններ, աղուէսի մորթիների վրայ ձիւն էր մաղուած, ու քամին ուռցնում էր դրանց պոչերը։ Փորոտիքը հանած եղնիկի սառեցուած մսեղիքը ծանր կախ էր ընկած, քաշքշում էր դրանց փետուրները։ Ցուրտ աշուն էր, եւ քամին լեռներից վար էր իջել։
Մենք բոլորս ամէն օր կէսօրին հիւանդանոցում էինք լինում։ Քաղաքի միջով հիւանդանոց կարելի էր հասնել տարբեր ճամփեքով։ Երկու ճամփայ ձգւում էր ջրանցքի երկայնքով, բայց այդպէս շատ էր հեռու Հիւանդանոց կարելի էր ընկնել միայն ջրանցքի վրայ ձգուող որեւէ կամրջով։ Կամուրջները երեքն էին։ Դրանցից մէկի վրայ մի կին բոված շագանակ էր վաճառում։ Նրա թաւայի մօտ տաք էր։ Եւ շագանակը գրպանիդ մէջ դեռ երկար ջերմութիւն էր արձակում։ Հիւանդանոցի շէնքը շատ հին էր ու շատ գեղեցիկ, եւ մենք մտնում էինք մի դարպասից, անցնում բակի միջով, դուրս գալիս միւսից՝ հակառակ կողմում։ Բակում գրեթէ միշտ ականատես էինք լինում թաղման թափորի։ Հին շէնքի ետեւում կային նոր աղիւսէ առանձնաշէնքեր, եւ այնտեղ մենք հանդիպում էինք ամէն օր ու շատ սիրալիր էինք միմեանց հանդէպ․ իրար որպիսութիւն էինք հարցնում, հեծնում սարքերին, որոնց հետ այնքա՜ն հոյսեր յոյսեր էինք կապում։
Սարքին, որին նստած էի, մօտեցաւ բժիշկն ու հարցրեց․
Վստահելի
593
edits