Changes

Փոքրիկ առակներ

Ավելացվել է 5988 բայտ, 09:25, 28 Սեպտեմբերի 2015
::::::::::::<b>==Աքաղաղ</b>==
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
::::::::::::<b>==Ճնճղուկ</b>==
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
:::::::::::::<b>==Կոճղ</b>==
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։
:::::::::::::<b>==Աղվես</b>==
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։
::::::::::::<b>==Աշխատանքի բաժանում</b>==
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտոմ։ուտում։  ==Միօրիկ== Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։  ==Ճնճղուկ== Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։  ==Ծածան== Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։  ==Էշ== Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։  ==Աշնան տերև== Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։  ==Փտում== Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։  ==Հարևան== Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։  ==Կատոն ավագ== Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։  ==Ներոն== Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։  ==Աթիլլա== Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։  ==Դիկտատոր== Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։  ==Բռնակալ== Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։  ==Կոնկիստադոր== Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։  ==Քննադատ== Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։  ==Քննադատական դոդոշ== Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։  ==Ճանճը պատուհանի ապակուն== Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։  ==Հայելի== Մարդը լոկ իմ պատկերացումն է։  ==Միօրիկ== Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։  ==Մարդը սարդոստայնում== Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։  ==Ոչխար== Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։  ==Հոռետես== Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։  ==Պատգամ== Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։  ==Սեր ժողովրդի նկատմամբ== Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։  ==Պետական գործիչ== Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։  ==Բռնակալ և փիլիսոփաներ== Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։  ==Խոզ և մարգարիտ== Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։  ==Դիվանագիտություն== Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։  ==Չեզոք== Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։  ==Իմպերիալիստ== Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։  ==Գաղութացում== Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։  ==Թերթեր== Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։  ==Խմբագրությունում== Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։ ==Դիվանագիտություն== Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։  ==Դիվանագետ== Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։ ==Երկրի կառավարիչ== Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։  ==Միջազգային համաձայնություն== Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։  ==Ցիկլոն== Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։  ==Գայլ== Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։  ==Ոչխարի հոտ== Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։
Վստահելի
593
edits