Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կռնչացող փոստարկղը |հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]] |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Կռնչացող փոստարկղը
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Եղել է, չի եղել՝ մի փոստարկղ է եղել։ Նա շատ գեղեցիկ ու ճշտապահ փոստարկղ էր․ բոլոր այն նամակները, որ գցում էին նրա մեջ՝ հոգատարությամբ պահպանում եւ հանձնում էր միայն փոստատարին։
Իսկ այդ փոստարկղի հարեւանը փողոցի լապտերն էր՝ նաեւ հավատարիմ բարեկամը։
Երբ մութն ընկնում էր, լապտերը լուսավորում էր փողոցը, որպեսզի անցորդները չմոլորվեն ու տեսնեն փոստարկղը, նաեւ՝ չմոռանան նամակները նետել մեջը։
Բայց մի անգամ լապտերը փոստարկղին ասաց․
— Կարծեմ մի քիչ մրսել եմ… հա՜֊ա՜֊փչխի՜…
Եվ այնպես փռշտաց, որ մարեց։
Փոստարկղը մնաց մթան մեջ, եւ հիմա անցորդներ նրան չէին տեսնում ու չգիտեին, թե որտեղ նետեն նամակները։
Այդ ժամանակ մոտակայքով անցնում էր Միրանդա բադը։
«Այս ի՞նչ է պատահել,— մտածեց նա։— Այ֊այ֊այ… լապտերը մարել է։ Եվ հիմա ոչ ոք չի տեսնի, թե որտեղ է փոստարկղը եւ չի իմանա, թե որտեղ նետի նամակը»։
Նա ցատկեց ու նստեց փոստարկղի վրա ու բարձրաձայն կռնչաց։
— Կը՜ռ֊կըռա՜… Կը՜ռ֊կըռա՜…
Եվ բոլորը, ովքեր դուրս էին եկել փողոց նամակ գցելու, բայց չէին գտնում փոստարկղը, լսեցին, թե ինչպես է կռնչում բադը։
«Հետաքրքիր է, թե ինչու է կռնչում»— զարմացան նրանք ու շտապեցին այնտեղ, որտեղ կռնչում էր Միրանդան։
Եվ ամեն ոք, ով մոտենում էր, տեսնում էր փոստարկղը․ նամակը գցում էր մեջը եւ հանգիստ տուն վերադառնում։