Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մրջյունն ու շաքարը |հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]] |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Մրջյունն ու շաքարը
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Մորաքույր Լյուսին տուն եւ այգի ուներ։ Մորաքույր Լյուսին ապրում էր տանը, իսկ այգում բնակվում էին մրջյունները։
Մի անգամ Թոմաս մրջյունն ասաց․
— Գնամ մի համեղ բան գտնելու։
Նա տան դռան տակով սողաց ներս ու հայտնվեց խոհանոցում, որտեղ դրված էր պահարանը։ Հետո պահարանի դռնակով հասավ բանալու անցքին ու՝ պըլըստ, ներս մտավ։
Հայտնվելով պահարանի մեջ, նա շուրջը նայեց, տեսավ շաքարավազով լի մի խոշոր տուփ եւ բացականչեց․
— Հենց սա էլ իմ սիրած համեղ բանն է։
Եվ առանց երկար մտածելու, վրա տվեց շաքարավազին, որը քաղցր էր, ինչպես բոլոր իսկական շաքարավազները։ Թոմասը կերավ, կերավ, գիրացավ, գիրացավ… մինչեւ որ վերջնականապես կշտացավ։
Ու մտածեց, որ տուն գնալու ժամանակն է․ փորձեց դուրս գալ բանալու անցքով, բայց այնքան էր գիրացել, որ չկարողացավ սողոսկել փոքրիկ ճեղքով։
Խեղճ Թոմասը նստեց ու լաց եղավ։ Նա գիտեր, որ մայրիկը իրեն սպասելու է եւ պիտի հուզվի։ Մի անգամ էլ փորձեց սողոսկել բանալու անցքով, բայց չհաջողվեց։ Շատ էր գիրացել։
Նիհարելու համար նա ստիպված եղավ մարմնամարզություն անել։ Նստում էր, ելնում, մեկ՝ շնչում էր, երկու՝ արտաշնչում․ մեկ֊երկու, մեկ֊երկու։ Վազվզում էր պահարանում, մինչեւ որ դարձավ այնպիսին, ինչպես առաջ։
Արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ զգաց որ քաղցից ուժասպառ է եղել։
«Վատ չէր լինի, եթե ճամփա ընկնելուց առաջ մի կտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարակտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարավազ կերավ։
Շաքարավազն էլ ախր շատ համեղ էր։ Ու նա նորից վրա տվեց։ Երեւի ուզում էր ուժ հավաքել, որպեսզի կարողանա շուտ հասնել տուն։ Բայց երբ նորից փորձեց անցնել բանալու անցքով՝ չկարողացավ։ Դարձյալ գիրացել էր։
Ստիպված նորից սկսեց մարմնամարզությամբ զբաղվել։ Մեկ֊երկու, մեկ֊երկու, մեկ֊երկու։
Եվ հիմա արդեն Թոմասը հասկացավ՝ քաղցած լինես, թե ոչ, բայց եթե ուզում ես տուն հասնել, լավ կլինի շաքարավազ չուտես։
Ուստի բարեհաջող անցավ բանալու անցքով, պահարանի դռնակով իջավ ցած, խոհանոցի դռան տակով դուրս սողաց եւ հայտնվեց այգում։
Տուն վերադառնալով, նա մորը պատմեց շաքարավազի հետ ունեցած իր արկածների մասին։ Մայրիկը կանչեց բոլոր մրջյուններին ու ասաց․
— Մենք պետք է խոսենք մորաքույր Լյուսիի հետ։ Եվ մրջյունները անցան այգու միջով, հասան տուն, դռան տակով սողացին ներս, խոհանոցով անցան միջանցք, այնտեղից էլ՝ մորաքույր լյուսիի հյուրասենյակը։ Գորգի վրայով գնացին դեպի աթոռը, որին նստել էր մորաքույր Լյուսին, ապա աթոռի ոտքով բարձրացան վեր, դեպի նրա ծունկը։
Մրջյուններին տեսնելով, մորաքույր Լյուսին շատ ուրախացավ։ Նրանք միաձայն պատմեցին, թե ինչպես է Թոմասը կարողացել պահարանի բանալու անցքով ներս սողոսկել Մ Ի Ն Չ Ե Վ Շ Ա Ք Ա Ր Ա Վ Ա Զ ուտելը եւ չի կարողացել ետ դառնալ Շ Ա Ք Ա Ր Ա Վ Ա Զ Ո Ւ Տ Ե Լ Ո Ւ Ց Հ Ե Տ Ո։
Եվ մորաքույր Լյուսին խոստացավ, որ այսուհետեւ փոքրիկ մի պնակով լի շաքարավազը կդնի հատակին՝ հատկապես մրջյունների համար։ Եվ բոլոր մրջյունները հերթով շնորհակալություն հայտնեցին մորաքույր Լյուսիին, հրաժեշտից առաջ խուտուտ տալով համբուրեցին նրան ու վերադարձան տուն։