Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

No change in size, 07:22, 30 Հոկտեմբերի 2015
/* Գլուխ VII */
Երբ կարկանդակագործները վերադարձան Լերնե, սոված֊ծարավ վազեցին դղյակը ` Պիկրոշոլ թագավորի մոտ։ Նրանք գանգատվում էին, լաց էին լինում, ցույց էին տալիս իրենց ջարդված զամբյուղները, պատառոտված շորերը, տրորված կարկանդակները, իսկ որ գլխավորն է, վիրավորված Մարկեին, և ասում էին, որ այդ բոլորը Գրանգուզիեի հովիվների ու ագարակատերերի գործն է։
Թագավորը կատաղությունից խելքը կորցրեց և առանց քննելու, թե ով է արդար և ով մեղավոր, հրաման տվեց հայտարարել ամբողջ երկրում, որ բոլոր տղամարդիկ պարտավոր են ուղիղ կեսօրին զինված գալ քաղաքի հրապարակը, չեկողները մահապատժի կենթարկվեն։
― Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես պետք է ուտել մեր կարկանդակները, ― պատասխանում էին նրանք և շարունակում իրենց կողոպուտը։
 
==Գլուխ VIII==