Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Բզեզի եւ բուլդոզերի մասին |հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]] |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Բզեզի եւ բուլդոզերի մասին
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Վագրը, որի անունը Սեմ էր, մի անգամ մահճակալին պառկած խորը քուն էր մտել։
Արեւը կիզում էր, տոթ օր էր, բայց Սեմը հանգիստ քնել էր։ Նա այնքան ծույլ էր, որ կարող էր քնել թեկուզեւ՝ ամբողջ օրը։
Այդ պահին նրա մոտով անցնում էր Ուիլյամ բզեզը։
— Ո՜ւ֊ուխ, ինչ սքանչելի մահճակալ է։
Նա մագլցեց վեր, պառկեց Սեմի կողքին։ Քիչ անց Ուիլյամ բզեզն էլ քնեց։
Երբ Սեմն արթնացավ, շատ զարմացավ կողքին պառկած Բիլլիին տեսնելով (Ուիլյամին մտերմաբար ու քնքշանքով Բիլլի էին ասում)։ Վագրը չէր հանդուրժում, երբ իր անկողնում բզեզներ էին հայտնվում։ Եվ ահագին օդ ներշնչելով, նա փչեց բզեզի վրա։ Ուիլյամն անմիջապես արթնացավ։
«Ինչ սոսկալի քամի է այսօր»— մտածեց նա եւ իր ճանկերով կառչեց սավանին։
Սեմն ավելի ուժով փչեց, բայց, միեւնույն է, չկարողացավ Ուիլյամին քշել անկողնուց։
Ուստի Սեմը այսպես մտածեց․
— Եթե նրան լիզեմ, հավանաբար կմտածի, թե անձրեւ է գալիս, դուրս կգա անկողնից եւ տուն կփախչի։
Եվ վարգը լիզեց բզեզին։
— Վա՜յ, կարծեմ անձրեւ սկսվեց,— ասաց Բիլլին, բայց դուրս փախչելու փոխարեն, ավելի խորը թաղվեց անկողնում։
Խե՜ղճ Սեմ։ Նրան չհաջողվեց իր մահճակալից դուրս քշել Բիլլին։ Եվ նա կտրեց֊անցավ անտառը եւ հասավ այն տանը, որտեղ մի բուլդոզեր էր կանգնած։
Բուլդոզերի անունը Բաթչ էր։
— Բաթչ, խնդրում եմ, օգնիր, որ իմ մահճակալից վռնդենք բզեզին,— աղերսեց նրան Սեմը։
— Հաճույքով,— պատասխանեց Բաթչը։
Նրանք եկան այնտեղ, ուր գտնվում էր Սեմի մահճակալը։ Եվ Բաթչը փորձեց Բիլլիին վռնդել անկողնուց։
Սակայն Բիլլին շատ ամուր էր կառչել սավանից։ Իսկ անտառի կենդանիները հավաքվել էին մահճակալի շուրջը, որպեսզի տեսնեն, թե Բաթչը ինչպես է դուրս քշելու Բիլլիին։
Սկսվեց մի անողոք պայքար։ Բաթչը քշում էր, իսկ Բիլլին հեռանալու միտք էլ չուներ։ Սա նրան այս կողմ էր ձգում, իսկ մյուսը՝ այն կողմ։
Վերջապես, նրան հաջողվեց քշել բզեզին։ Եվ Բիլլին վազեց դեպի տուն, որպեսզի քույրերին ու եղբայրներին պատմի Բաթչ֊բուլդոզերի հետ ունեցած ճակատամարտի մասին։
Իսկ Բաթչը այնպես էր հոգնել պայքարից, որ նկատելով վագրի մաքուր եւ հարմար անկողինը, մտածեց․ «Գոնե մի ժամ ննջեմ»։
Սեմի հուսահատությանը սահման չկար այլեւս։ Երբ բզեզն է սողոսկում անկողինդ, դա դեռ մի կերպ հասկանալի է։ Իսկ բուլդոզե՜րը՝ այդ արդեն չափից դուրս է։
Եվ Սեմը վազեց ջուր եւ մեքենայի յուղ բերելու, հետո դրանք տեղավորեց մահճակալից բավական հեռու, եւ ապա արթնացրեց Բաթչին։
— Երեւի քաղցա՞ծ ես, Բաթչ,— հարցրեց Սեմը։
— Իհարկե,— պատասխանեց Բաթչը։
— Տես, այնտեղ թարմ յուղ եւ ջուր կա,— ասաց Սեմը։
Բաթչը շատ ուրախացավ։ Նա վեր թռավ անկողնից եւ վազեց յուղն ու ջուրը խմելու։
Հենց որ նա անկողնից դուրս եկավ, Սեմն անմիջապես պառկեց մահճակալին։
— Վերջապես, իմ սեփական անկողնի մեջ եմ,— հոգոց հանեց նա։— Հիմա արդեն կարելի է քնել։
Հենց պառկած տեղն էլ նա մի բուտերբրոդ կերավ, վրայից կաթ խմեց ու քնեց։