https://grapaharan.org/api.php?action=feedcontributions&user=%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF+%D4%B1%D6%83%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6&feedformat=atomԳրապահարան - Մասնակցի ներդրում [hy]2024-03-29T15:50:45ZՄասնակցի ներդրումMediaWiki 1.25.1https://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%80%D5%A4%D5%A8&diff=14508Ավելորդը2020-03-20T20:48:55Z
Հայկ Ափրիկյան:

{{Վերնագիր

|վերնագիր = Ավելորդը

|հեղինակ = [[Դերենիկ Դեմիրճյան]]

|աղբյուր = [[Երկերի ժողովածու 14 հատորով, հ. 2]]

|թարգմանիչ =

[[Կատեգորիա:Արձակ]]

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

Տասը տարի առաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս, Հաճի աղան թույլ տվեց, որ իր կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը ռուսներին նեղելով<ref>Թուրքերը ռուս բանակին նեղում էին Սարիղամիշի ուղղությամբ մինչև 1914 թ. դեկտեմբերի 14-ը։ Դրանից հետո ռուսները նրանց առաջխաղացումը կասեցնում են, իսկ դեկտեմբերի 22-ին ջախջախիչ հարված հասցնում՝ գերի վերցնելով մեծ քանակությամբ թուրք սպաների, այդ թվում՝ հարձակվող կորպուսի հարամանատար Իսխան փաշային։ (''Բոլոր ծանոթագրությունները Ա.Ա.Բեժանյաննին են, եթե չի նշված այլ հեղինակ։'')</ref>, հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին։

Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ, որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։

Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։

Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թուրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։

Բայց այս անգամ վրիպեց... Եվ չարաչար։

Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։ Մոտեցավ իր խանութին, խանութը կիսափակ էր։ Ներս մտավ թուքը կուլ տալով։ Իր քառասնամյա որդին շտապով ապրանքը դարակներից թափում էր մի տոպրակի վրա։ Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։

Հաճու աչքերը մթնեցին։ Ածիլած կզակը հաստ բեղերի տակ դողաց, և նա բառերը լփռտելով՝ մրմնջաց.

— Շմավո՜են... ի՜ի՞նչ կենիս...

Շմավոնը հորը տեսնելով՝ ավելի մռայլվեց և մեղավորի պես, կարծես ինքը լիներ աղետի պատճառը, չպատասխանեց և աչքերը գետնին գցեց։ Իբրև թե՝ «հա՜, իմացի՛ր, մեռել է»։

Եվ իսկապես, կարծես մարդ էր մեռել, կաղ գործակատարը տաբուրետ քաշեց Հաճի աղայի առջև և ասաց.

— Բան չկա, Հաճի աղա, նստե։

— Ջա՛նըմ, ի՞նչ «բան չկա», ֆուրղո՜ւն բռնեցեք...

— Միսաքը գնաց խանը՝<ref>'''Խան''' (թուրք.) — քարվանսարա, իջևան, պանդոկ։</ref> բռնելու,— պատասխանեց Շմավոնը։

Հաճի աղան չնստեց, ծուղակն ընկած մկան պես կարծես ելք որոնելով, նայեց չորս կողմը և դուրս եկավ, որ դուրսն էլ նայի։ Բայց հարևան խանութներում առուտուրը եռում էր. խանութպանները հանգիստ էին երևում։ Իրենց հարևանը, Կորկոտենց Եղիշը, լուրջ և անխռով, ինչպես ամեն օր, ահա բան է կշռում կազակների համար։ Հանգիստ է նա իր բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով։ Ութ երեխայի տեր է. եթե «նահանջ» լիներ, նա ավելի շուտ պիտի անհանգստանար։ Եվ Հաճի աղան մոտենալով նրա խանութին՝ հարցրեց նրան,

— Եղի՛շ, ի՞նչ կըսեն, թուրքը զոռի՞ր է։

— Այդպես բան կա՞, չիտե՜մ... մեր բակի ֆետպեպիլը<ref>'''Ֆելդֆեբել''' (фельдфебель) — ենթասպայական աստիճան ցարական բանակում։</ref> ըսավ՝ ահ չկա,— պատասխանեց Եղիշը և շարունակեց իր առուտուրը եպիսկոպոսական արժանապատվությամբ։ Հաճի աղան կանգնեց նրա խանութի առջև՝ չիմանալով ինչ անի։ Նրա մոտից անցնում էր դյուրգար Պողոսը, որ իրեն ձեռ առնող զվարճախոսներից մեկին պատասխանում էր.

— Ա՜տամ<ref>'''Ատամ''' (թուրք.) — մարդ։</ref>, ինչ-որ ուրիշներու գըլի՝ ան ա թող մեզի ըլի. աշխըրովի չէ՞։

— Ինձի աշե,— ձայն տվեց հեռու խանութից ձեռ առնողը,— հազրվե՜, կամենդանթը քեզի համար կառեթ պիտի ղրկե, որ փախչիս։

— Կառեթը զանգիններուն<ref>'''Զանգիններուն''' (թուրք.) — հարուստների։</ref> համար է, սաղ ըլին ոտքերս,— հանգիստ պատասխանեց առողջ արհեստավորը և շուռ տվեց ուրիշ փողոց։

Հաճի աղային զայրացրեց այս չարագուշակ զվարճախոսությունը, և այն է, հեռանում էր Եղիշի խանութից, որ ներս մտավ նրա ժրագլուխ աշկերտը և իբրև անմիտ քայլի վրա ծիծաղելով՝ զեկուցեց,

— Խանը ինչ ֆուրղուն օր կա՝ հատը հարուր, հարուր իցցուն մանեթով բռներ են։

Հաճին զգաց որ բերնի թուքը ցամաքում է։

— Ի՞նչ... բռնե՞ր են... մեր Միսաքը հո՞ն էր,— հարցրեց շնչասպառ։

— Հոն էր, հըմը չկրցավ բռնե,— պատասխանեց թարմ ու անհոգ ձայնով աշկերտը և ավելը վերցնելով, սկսեց ուրախ-ուրախ ավլել խանութի սանդուղքը։

Հաճի աղան շտապեց իր խանութը և դողդողալով վրա պրծավ իր որդուն.

— Ի՜նչ էս էրիր... Ֆուրղունները ձեռից բա՜ց ես թողիր... գերդաստանս մնաց...

Շմավոնի կարճ ու գնդլիկ մարմինը շտկվեց։ Նա իր քրտնած, չեչոտ դեմքը բարձրացրեց և ապրանքը գոգնոցի մեջ՝ նայեց հորը։ Հայացքներն իրար հանդիպեցին, և նրանք իրար հասկացան։ Հաճի աղան չարագուշակ ժպիտով գլուխը հանդիմանորեն շարժեց.

— Ֆուրղո՜ւն գտի... տղա՜քս ձեռքե կերթան... տո՜ւնս...

Շմավոնը դեմքը կնճռոտեց։

— Ջանըմ, ֆուրղուն ինչո՞ւ պիտի չըլի,— բարկացավ նա և ապրանքը թափելով, յուղոտ գոգնոցով քրտինքը սրբեց ու գլորվող տակառի պես կողքե-կողք ընկնելով, դուրս գնաց։

Հաճի աղան երկար նայում էր իր որդու թաղիքե վալիկներին, նրա տափակ փափախին և կարմիր շարֆին, մերթ երևում, մերթ կորչում էր զինվորների բազմության մեջ, մինչև որ անհետացավ։

Հաճի աղան դուրս եկավ խանութից և բռնեց տան ճամփան։

Հասնելով տուն՝ դռան մոտ ոտները չքսեց երկաթե քերիչին, ինչպես անխախտելի պարտականությունն էր Հաճիենց տանեցիների, և ներս մտավ։ Իր մեծ հարսը, որ տան միջանցքում բուրդ էր ձաղկում, Հաճուն տեսնելով՝ տիրացուի վարժությամբ, իբրև ծիսակատարության որոշ տեղը, ձայն տվեց.

— Շողո՜, Հաճի աղաս էկավ, ղայֆան բեր։

Բայց երբ Հաճի աղան մրթմրթաց «հարամ ըլի ղայֆան», հարսին այնպես թվաց, թե երազումն է, կամ մի անասելի դժբախտություն եկավ իրենց տան գլխին։ Վրա ընկավ Հաճու ոտքերին, հանեց նրա կաշվե կալոշները և, տեսնելով Հաճու շալվարի ցեխոտված տոտերը, վախեցած գնաց խոհանոց՝ տանեցոց իմաց տալու։

Հաճի աղան մտավ «մեծ օդան» և կանգնեց մեջտեղը տխուր՝ արձանի պես։

Ներս մտավ Հաճի աղայի կինը՝ Հաճի մարը, մի ժիր ու նիհար կին։

— Ի՞նչ է, Հաճի աղա,— հարցրեց։

— Ի՞նչ պիտի ըլի. թուրքը գուքա, հազրվեցեք։

— Օ՜ֆ, ամա՜ն, Հաճի աղա, «թուրք, թուրք» առել անցել ես, քաղաքը լիքը սալդաթ է։

— Գլխեդ շատ մի՛ դուս տա, հազրվե՛,— հրահանգեց Հաճի աղան։

— Թուրք չկա, չկա. ղայֆադ խմե,— արագախոսեց ժիր կինը և դուրս գնաց։

Այդ միջոցին Հաճի աղայի թոռը, Շողոն, մի կարմրաթուշ աղջիկ, տռուզ ձեռքերով ներս բերեց կաթով սուրճը։

Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜...

Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։

Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։

Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել... Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը<ref>Ակնարկում է 1877-1878 թթ. ռուս-տաճկական պատերազմը։</ref>, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ... միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ... ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։

Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը...

Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ աղատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։

Կողքի «պզտի օդայում», թիթեղե փեչի վրա, հեռավոր զուռնայի պես ծվծվում և դժժում էր գյուգյումը<ref>'''Գյուգյում''' (թուրք.) — պղնձե ջրաման։</ref> և սենյակի տաք ու չոր օդը բարեխառնում ախորժելի խոնավով։

Հենց այդ փոքրիկ սենյակում, անկողինների ծալքի տակ նստած էր մի տարեց կին։ Դա Հաճի աղայի անդամալույծ քույրն էր, Սրբունը, որ ամուսնու մահից հետո լվացք անելիս մի անգամ սաստիկ մրսեց, տիֆով հիվանդացավ և անդամալույծ եղավ, էլ չիմացվեց՝ տիֆի՞ց էր, թե արդեն տրամադիր էր։ Ականջներն էլ ծանր էին։ Հաճի աղան իր անվան չուտեցրեց, որ իր հիվանդ քրոջը ուրիշները պահեն և իր վրա խոսեն, հիվանդին բերեց իր տուն և անկյուն տվեց։ Խեղճ կինը ի բնե աշխատասեր և ինքնասեր, ուզելով մի բանով եղբորը վարձահատույց լինել ընտանիքի կարն ու կարկատանը, ինչպես և գուլպան իր վրա առավ, ու թեև նրա համար սաստիկ դժվար էր այդ աշխատանքն էլ, բայց նա անմռունչ ու կամովին անում էր։ Գեր էր, ծանր և սաստիկ նեղությամբ նստած տեղից շարժվում էր և գետնաքաշ մի կերպ դուրս գնում։

Հաճու նստած տեղից երևում էին նրա ուռած մատները, որով նա ծնկան վրա փռած մի կտոր հարդարում, շուռումուռ էր տալիս, նորից հարդարում, չափում ինչ-որ մի կարկատանի համար։

Այդ մատներն սպիտակ էին, կարծես ջրով լիքը։ Եվ այնքան խաղաղ, առօրյա էր այդ մատների աշխատանքը, որ բոլորովին չէր բռնում օրվա խռովիչ դեպքերին։

Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան։ Նա սենյակի իրերն էր մտովի տեղավորում ֆուրգոնի մեջ և որոնում էր ամենապետքական իրերը։

Հետո մի տասը-քսան անգամ վեր կացավ, պատուհանից դուրս նայեց՝ փողոցի շարժումներից մի բան գուշակելու համար։ Փողոցում շարժում չկար, կարծես ամեն ինչ խաղաղ ժամանակինը լիներ։

Բայց ահա մթնելու վրա էր, որ խառն ձայներ լսվեցին։ Հաճին վեր թռավ և շտապեց դեպի պատուհանը։ Մի քանի մարդիկ անցան պատուհանի տակով՝ խանութի ապրանք շալակած, որ տուն էին կրում։ Դրանց հետևից մի սահնակ՝ անտանելի ծանր բեռով, բոլորը կին ու երեխա, հետևից տղամարդիկ՝ ոտքով։ Հարևանենք էին։ Այդ առաջի սահնակը այնպես ազդեց Հաճուն, ինչպես մի հիվանդի մահը, որ թեև առաջուց սպասելի էր, բայց դեռ այնպես չէր ազդում։ Բայց երբ վերջապես սպասելին փաստ է դառնում, մի դաժան ու սառը բան է զգացվում, որ առաջ չէր կարելի երևակայել։ Ու մինչ Հաճի աղան դուրս կգար գնացողներին բան հարցնելու հանկարծ իրենց տան դուռր գռռաց։ Ներս ընկավ Հաճի աղայի կրտսեր որդին՝ Հակոբը և նախասենյակից հուզված ու կտրուկ ձայնով կանչեց.

— Ապլա՛...

Հաճի աղան վազեց դեպի նախասենյակի դուռը։

— Հակոե՞բ...— հարցրեց շնչասպառ։

Հակոբը ցեխոտ ոտքերը հազիվ սրբած՝ «թուրքերը եկան, փախչինք պիտի» ասելով՝ շնչասպառ ներս մտավ և հարձակվելով անկյունները դրած սնդուկների վրա՝ սաստիկ ուժով առաջ քաշեց։

Հաճին մոտեցավ որդուն։

— Ֆուրղուն բռնեցի՞ք...

— Ֆուրղուն չկա, խզակ<ref>'''Խզակ''' (թուրք.) — սահնակ։</ref> բռնեցինք։

Հաճի աղան ընդունեց այդ առաջին մեծ հարվածը, բայց կյանքի բովում զելված մարդը իսկույն անդրադարձավ, որ խորհրդածության ժամանակ չէր. պետք էր ո՛չ միայն հաշտվել այղ աղետի հետ, այլ եղածն ազատել։ Եվ ի՞նչ պիտի տեղավորվեր մի սահնակի վրա... Հաճի աղան ավելի խստացավ։

— Տե՜, ազատելո՛ւն ազատեցեք... ամենեն պետքականը...

Հակոբը քանդեց իր կավագույն բաշլըղը, հանեց դեղնած հաստ վերարկուն և, հարձակվելով սնդուկների վրա, այնպես ուժով առաջ քաշեց, որ զոռից դեմքի ու վզի երակները ուռան։

Իրար հետևից, ներս լցվեցին և դռների մոտ արձանացան Շողոն, Շմավոնի կինը, փոքր հարսը և մի հարևանի կնիկ։

Հաճին մոտեցավ Հակոբին և թևը բռնելով՝

— Խելքդ մի՛ կորցնե,— հրահանդեց,— ինչ որ պետքական է, ա՛ն ժողվե։

Հետո տանեցոց հրահանգեց.

— Ամենեն պետքական բաները ժողվեցեք, տեսե՜ք՝ ճամփան կմնաք։

Հարևանի կնիկը, որ լուռ ականջ էր դնում սրանց, տեսնելով, որ տան բոլոր անդամները գործի անցան, դիմեց Հաճի աղային.

— Հա՛ճ աղա, օտա՜ցդ մեռնիմ, դուք կերթաք, մենք ի՞նչ պիտի էնենք։

— Եսի՞մ,— կտրեց Հաճի աղան.— իմ ձեռքս ի՞նչ կա։

Հարևանի կնիկը, որ դառն աղքատի վիճակին էր և համարյա Հաճի աղայի տան գործն անելով՝մի կտոր, մի փշրանք ստանալու հուսովն էր՝ սարսափեց։ Նա կարծում էր, թե աշխարհն այնպես է շինած, որ չի քանդվել երբեք, իսկ եթե քանդվի էլ, Հաճի աղան երևի բան կգիտենա դրա դեմ անելու։ Չանի էլ ու գնա՝ մի բան կանի իր նման անճարներին։

Բայց Հաճի աղայի չոր ու դաժան պատասխանը սթափեցրեց խեղճ կնկան։ Եվ տեսնելով, որ իրեն նայող չկար, հառաչեց ու դուրս գնաց։

Ու մինչ տնեցիք հավաքում էին իրերը, Հաճի աղան սկսեց անցուդարձ անել սենյակում՝ իբրև տխուր ուղտի կերպարանք։ Նայում էր անկարգացած սենյակին, ուր իրար վրա թափված էին «անպետք» ու «ավելորդ» իրերը, տեսնում էր իր տան քանդվելը, բայց հուսահատությունից չէր զգում ցավը։ Ավելի մեծ զուլումը աչքին բան չէր թողնում երևալու։ Նա դեղնել, մագաղաթ էր դառել։ Տնեցիք շորերը կապում, նորից քանդում և կրկին ընտրում էին, և շարունակ լսվում էր «Հաճ աղայիս գուլպաները», «Հաճ աղայիս դոշակը», «Հաճ աղայիս քուրքը չթողնեք»։ Շմավոնի կինը կողքից նայելով Հաճի աղային և տեսնելով նրա մեռելադեմ երեսը՝ դիմեց նրան,

— Հաճ աղա, կոնյաք ըմ խմե՞ս։

Հաճի աղան լուռ էր, տխրատեսիլ արձանի պես։ Նրա բերանը հուզմունքից դառնացել էր, և նա թուքը կուլ տալիս դեմքը ծռմռում էր։

Բայց ներքուստ շտապում էր և դիտում տնեցոց աշխատանքը։ Եվ մռայլ, խստացած բերդապահի պես՝ քանի գնում, իր բերդի զանազան իրերի արժեքը վերագնահատելով՝ մերթ կարգադրում էր. «Պետքականնե՜րը, պետքականնե՜րը», մերթ սարկազմով աղաչում էր. «Աստծո՜ւ սիրուն հասկցե՛ք, աս պետք չէ, ա՜ն», իսկ վերջը՝ կռիվը ոգևորողի պես՝ սկսեց քաջալերել. «Տե՛, տե՛, տե՛, հա՛ պապամ հա՜... պետքականնե՛րը, պետքականները»։ Ու այսպես «պետքականները» կրկնում էր ծիսակատարության ձայնով և զգում էր, որ մեծ գործ է կատարում, '''տուն է ազատում'''։

Իսկ այդ միջոցին մյուս փոքր «օդայում» նստած էր անդամալույծը և հանդարտ՝ աչքի տակով նայում էր իր եղբորը։ Վերին աստիճանի խաղաղ էին նրա խոշոր ու մարած աչքերը, որոնց տակերը կապտած՝ պարկեր էին գոյացել։ Նրա դեմքը ուռած, հիվանդագին ճերմակ էր։

Բայց նրան ոչ ոք չէր նկատում։

Տնեցիք արդեն պատրաստ էին, երբ դռան մոտ խզզալով ու դոփելով՝ կանգնեց մի ծանր, մեծ սահնակ։ Շմավոնը կարմրած, այլայլված՝ նստել ապրանքներով լի տոպրակների վրա՝ սահնակը բերում էր տանեցոց տանելու։ Նրա գնդլիկ մարմինը վար սողաց տոպրակների վրայից, և նա ներս ընկնելով շնչասպառն գուժեց.

— Զուլումը տեսա՞ք...՝ խանթին ապրանքը մնաց... ֆուրգուն չկա...

— Վո՜ւո՜ւշ...— ծնկները ծեծեցին հարսները և նայեցին Հաճի աղային։

Հաճի աղան ուղտի տխրությամբ նայեց Շմավոնին և լռեց։

— Տե՛, Հաճի աղա, հագի՛ր էրթանք,— ասաց Շմավոնը և դուրս գնաց։

Շմավոնի կինը աթոռ բերեց, որ Հաճի աղան նստի. հետո փոքր հարսի օգնությամբ Հաճի աղայի ոտքերը հագցրին մի երկրորդ շալվար ևս։

Այդ ժամանակ «պզտի օդայից» խուլ հեծկլտոցներ լսվեցին։

— Ատ վո՞վ է,— հարցրեց Հաճի մարը և ներս գնաց։

Հարսները հետևեցին նրան։ Ինչ-որ բան խոսեցին անդամալույծի հետ, որից միայն լսվեց Հաճի մոր ձայնը.

— Հաճի աղան չի սառի Ճամփան, մի՛ վախնա։

Եվ նորից սկսեցին խոսել։

Հաճի աղան բութ հանգստությամբ իր մեջ նկատեց, որ նա ամբողջ օրը չէր մտածել անդամալույծ ի մասին, և հիմա մտածելով՝ անախորժություն զգաց։ Եվ ոտքը կոխելով շալվարի մեջ խոսեց.

— Ի՞նչ է, ի՞նչ է է ղեր։

— Հեչ ,— պատասխանեց փոքր հարսը,— Սրբունը գուլա։

— Ան ինչի՞ է ձեռք ու ոտք էղեր, ո՞ւր պիտի գա,— խոսեց Հաճի աղան բարկությամբ և մտքում զայրացավ, որ անդամալույծը ինքն իր բերնով չի հայտնում, թե համաձայն է մնալու և ուրիշներին է թողնում այդ բանը հայտնելու անախորժությունը։

Փոքր հարսը զարմանքով լի աչքերը հառեց Հաճի աղային.

— Սրբունին պիտի թողնե՞նք...

Հաճի աղան ծաղրեց.

— Է՛ խանումս, տեսնինք ես ու դուն պիտի երթա՜նք...

Հաճի մարը, որ դուրս էր գալիս անդամալույծի սենյակից և լսեց այս վերջին խոսքերը, սարսափեց.

— Քա, ձունը գլխուս, Սրբունին պիտի թողնե՞նք...

— Ե՞ս եմ թողնողը,— հարեց Հաճի աղան,— տեսնինք խզակին վրա տեղ կա՞։

— «Տեղ կա՞»-ն ինչ խոսք է, Հաճի աղա, ասքան մարդս օր կերթանք...

Եվ Հաճի մարը անընդունելի համարելով ամեն պատճառաբանություն՝ փոքր հարսին ձայն տվեց, ինքն էլ գնալով փոքր սենյակը.

— Եսթե՛ր, օղուլ, Սրբունին հագցո՛ւ։

Անկյունում մինդարի վրա ծալապատիկ նստել էր անդամալույծը և գլուխը ծնկան վրա կախած՝ աչքերն էր սրբում։

Հաճի մարը ծռվեց նրա գլխին.

— Սրբո՞ւն, քո՞ւրս, ինչի՞ գուլաս։

Անդամալույծը չպատասխանեց։

Շմավոնի տղան՝ ութ տարեկան Կարոն, որ ներս էր եկել և հետևում էր սրանց խոսակցության, բացատրեց.

— Թուրքերեն կվախենա։

Տիրեց լռություն։

— Ի՞նչ էնիմ,— լացակումեց անդամալույծը,— Հաճ աղաս շատ է վախեցե, վախենամ թե ճամփան ցավի գա։

— Ատոր համա՞ր զուլաս,— զարմացավ Հաճի մարը,— ջանըմ, մեր դարդը մի՛ քաշե, հազրվե՛...

— Ե՞ս,— տխրաժպիտ նայելով Հաճի մորն ու փոքր հարսին՝ ասաց անդամալույծը,— ես չեմ գա։

— Ինչի՞— հետաքրքրվեց Հաճի մարը։

— Դուք ձեր հոգեստանն ազատեցեք. ես անդամալույծ եմ, ասօր կամ, էգվան չկամ,— պատասխանեց անդամալույծը տխուր համակերպությամբ։

— Անդամալո՞ւյծն ինչ խոսք է, ջանըմ,— հանդիմանեց Հաճի մարը,— հոգին հոգի է, հազրվե՛։

Հաճին մեծ սենյակում անցուդարձ էր անում և լսում այս խոսակցությունը։ Հաճի մոր պնդումները նրան զայրացրին, և նա իր կնոջը ձայն տվեց.

— Թեզ էրա՜, ատոր վախտը չէ՜։

Հաճի մարը դուրս եկավ անդամալույծի սենյակից և աչքերը հառեց Հաճի աղային։

— Տեղ չկա՜... կիմանա՞ս, — գոռաց, խեղդելով իր ձայնը Հաճի աղան և շեշտեց «կիմանա՞ս» բառը։

— Է՛,— հակաճառեց Հաճի մարը,— բեռդ պակսեցու՝ տեղ գըլի։

— Է՜,— տնտղեց Հաճի աղան,— բեռդ որ պակսեցնես՝ տղաքդ ինչո՞վ պիտի պահես, աշխարհք խո չվերջացավ։

Եվ Հաճի աղան բաշլըղը փաթաթեց։

— Ջանըմ, գնացե՜ք, իմ պատճառովս միք ուշանա, Հաճ աղաս մեղք է,— տրտնջաց անդամալույծը ներսից։

— Ադպես բան չկա, մենք կերթանք, դու ալ պիտի գաս,— հրահանգեց Հաճի մարը և դուրս գնաց՝ կառապանին տեսնելու։

Հարսները ներս եկան, և մինչև անգամ երեխաները բոլորեցին անդամալույծի առաջ։ Բայց նա տեսնելով, որ ամենքը իրեն են նայում և սպասում, վեր նայեց խաղաղ ու բարի աչքերով և ասաց.

— Դուք գնացեք, ինձի մի՛ք աշե, ես կմնամ, իմ ջանս ազիզ չէ։

Այդ ժամանակ ներս մտան Հակոբն ու Շմավոնը և սկսեցին չորս կողմ նայել, թե ինչ կա էլի վերցնելու։

Հարսներն սկսեցին սրանց աղաչել, որ անդամալույծին համոզեն իրենց հետ գալու և տեղ գտնեն սահնակի վրա։

Երկու եղբայր իրար նայեցին լուռ ու դժվարացած, հետո դեպի Հաճի աղան, որ լսեց հարսների աղաչանքը։

Հակոբը կեղծավորություն արավ.

— Հը՞, Շմավո՞ն, ի՞նչ կըսես, ապրանքը թեթևցնե՞նք...

Շմավոնը դեմքը կնճռեց ժլատի պես, որից փող են խնդրում։

— Չգիտեմ, ի՞նչ ըսեմ...

Ու դուրս գնաց։

Երեխաներն սկսեցին լաց լինել։

— Սրբուն մամին թուրքերը պիտի մորթե՜ն...

Եվ ընկնելով անդամալույծի վրա, փաթաթվեցին նրան և. սկսեցին համբուրել։

Սա գրկեց նրանց և փղձկաց.

— Աստված հետներդ, գառնե՛րս, գնացեք, ինձի մի՛ք աշե։

Հարսները լցվեցին և երեխաներին քաշեցին մի կողմ։

Հաճին մի երկու անգամ գնաց-եկավ մեծ սենյակում, հետո՝ մուշտակը հագած եկավ փոքր սենյակը և մոտեցավ քրոջը։

— Է՞, Սրբուն,— ասաց նա դժվարությամբ ու տհաճությամբ,— մնա՛ս բարով։

Եվ ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։

— Մի՞ վախնա, թուրքերը քեզի ձեռք չեն տա. երբ օր ներս մտնին, ըսե՝ «տունը ձեզի», ինձի ձեռք մի՛ք տա։

Շմավոնը, որ ներս էր մտել, հարեց.

— Ըսե՝ «սիզըն օճախա դյուշմիշըմ», ձեր օճախն եմ ընկե։ Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ»<ref>Ընտիր բուրդ։ (''Ծանոթ. Դերենիկ Դեմիրճյանի։'')</ref> ձեռնոց հանելով մինդարի տակից՝ տվեց Հաճի աղային.

— Ձեռքե՛րդ անցու՝ ճամփան չմսիս։

Հետո փղձկալով վրա բերեց.

— Քոռանա՛ լուսս... տղոցը համար չկրցա գործե։

— Բան չկա, բան չկա,— սառը հանգստացրեց Հաճի աղան։ Հետո դարձավ տնեցոց.

— Դե՛։

Ու ինքը դուրս գնաց։ Հաճի մարը այնտեղ չէր։ Ըստ երևույթին գնացել էր հարևանների մոտ՝ անդամալույծի համար տեղ գտնելու։

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

Եվ որովհետև տնեցիք ուշանում էին,— անշուշտ անդամալույծին համոզելու, որ գա,— Հաճի աղան բարկացավ և գլուխը վերմակի տակից հանելով, ձայն տվեց.

— Թե՛զ էրեք, ատոր վախտը չէ՛... «էկա՜ն»...

Ու շտապով դեմքը ծածկեց վերմակի մեջ, որ չմրսի։

Բայց ներսը ուշանում էին։ Շմավոնն ու Հակոբը հասկանում էին Հաճի աղայի հաշիվներն ու խստությունը։ Գիտեին նրանք, որ կյանքի իմաստությունը հենց այդ էլ պահանջում է։ Եվ տեսան էլ, որ հոր վճռական քայլերի շնորհիվ բավական ապրանք են ազատում և իրենք էլ փրկվում են։ Նրանք հասկանում էին, որ հայրն իրավացի է՝ գնահատելով ժամանակը, պետք էր հասկանալ նաև նրա իմաստությունը. ա՛յն, որ '''իրենց''' հարստությունն էլ '''իրենցը''' չէր, այլ միայն իրենց '''փախցրածն''' էր իրենցը։ Եվ ահա հաշտվեցին, որ իրենց հայրը խելոք է մտածում՝ անդամալույծին թողնելով և ապրանքը տանելով։ Ո՞վ գիտե, օտարություն է, պետք է ապրել, նոր տուն շինել, աշխարհք հո չվերջացավ...

Եվ այսպիսի դեպքերի հասկանալի արագությամբ հաշտվեցին, որ անդամալույծը ավելորդ էր իրենց մեջ։

Եվ որովհետև ուրիշների հետ համեմատած՝ իրենց «հաջող» փախուստը, մահից փրկվելը, վտանգից դուրս գալը մի փոքր բարձրացրել էր նաև նրանց տրամադրությունը, նրանք մինչև անգամ սկսեցին կատակել.

— Մենք կերթանք հարսնիք՝ հորքուրս կմնա տունը պահելու։

— Էրկու օր չի քաշե՝ մենք ետ կդառնանք։

— Թուրքերը խանում–խաթունի պես կաշեն հորքուրին։

— Ջանըմ, անդամալույծին վո՞վ կդիպչի։

— Հե՜չ, հըլպը՜տ որ։

— Քեֆը հորքուրինս է։

Իսկ հարսները, որ լավ գիտեին Հաճի աղայի անկոտրում բնավորությունը, տեսնելով իրենց ամուսիններն էլ անհոգ են, հավերի պես համակերպվեցին ու լռեցին։

Եվ լաց լինելով հագցրին երեխաներին։ Հետո մոտեցան անդամալույծին, համբուրվեցին նրա հետ։ Հետո բերին մի քանի կարտոֆիլի մոմ, հացի մի մեծ կապոց, ջուր, լուցկի, դրին անդամալույծի մոտ և «օ՜ֆ, օ՜ֆ» անելով դուրս եկան։

Դուրսը թաղի մեջ մեծ տագնապ էր։ Լուսամուտներից ու բաց դռներից դուրս ընկած լույսերի շերտերում բացվում ու խփվում էր բազմությունը։

Գլուխները հաստ շալերով փաթաթած ապլաներ, բաշլղներով տղամարդիկ, շարֆերով տղաներ ու աղջիկներ՝ իրար անցած՝ խռնված էին դռների առջև, սահնակների ու ֆուրգոնների չորս կողմը։ Աղմուկ, վայնասուն... Ահա ծերուկ ժամկոչը, որի չոր, ածիլած կզակը դողում է, ընտանիքով մնացել է առանց սահնակի. ոտքով պիտի գնան։ Ծերուկը գլուխը կորցրել երեխա է դառել։ Կինը դայակի պես հետևից քշում է այս ու այն կողմ։ Ահա ճամփա ընկան՝ առանց բեռի ու հագուստի։ Ահա մի հասակավոր մարդ կռվում է իր հարևանի հետ, որը նրա կառապանին ուզում է մի բան ավել տալ և սահնակը խլել։ Երկուսն էլ ձիու սանձերը դեսուդեն են քաշքշում։

Աստված սիրողը իմտա՜տ<ref>'''Իմտատ''' (թուրք.) — օգնություն։</ref> հասնի... մնացի՜նք...— գոռում է մի կին անպատասխան ժխորի դեմ։

Մի ֆուրգոն, իրերով ու մարդով սարսափելի բեռնած, եկավ դեմ առավ Հաճիենց սահնակին։

— Խաբարդա՜,— գոռաց կառապանը իր մուշտակի միջից։

Մի դեմք՝ շեկ ու կոշտ բեղերով ու մորուքով՝ դուրս նայեց ֆուրգոնի առաստաղի տակից։

Դատարանի գրագիրն էր։

— Ի՞նչ եք կայնե,— գոռաց։

Ուրիշ երկու ֆուրգոն էլ եկան դեմ առան։ Սկսեցին շտապեցնել։ Գրագիրը գոռգոռաց։ Նրան բացատրեցին, որ անդամալույծի պատճառով են Հաճիենք կանգ առել։

— Ի՞նչ եք կայնե, գնացեք,— ձայն տվեց գրագիրը,— անդամալույծ տանելու վա՞խտ եք գտե, бросьте ее к чорту!

— Կնկան թողնեն, երթա՞ն, ի՞նչ կըսես,— առարկեցին ֆուրգոնի միջից։

— А что-ж։ Պռավիլա՞ է, ի՞նչ է։ Եփ օր էվակուացիա է, անդամալույծները ավելորդ են։

— Տե, թեզ էրեք, ուշացանք,— կատաղեց Հաճի աղան և ուզեցավ տեղից վեր կենալ, որ գնա, տեսնի, թե ինչ են անում ներսը։

Այդ Ժամանակ Շմավոնն ու հայ կառապանը՝ Հաճի մոր թևերից բռնած՝ բռնի դուրս էին բերում։ Հաճի մարը զայրացկոտ շարժումներով աշխատում էր թևերն ազատել և ներս գնալ նորից անդամալույծին բերելու։

— Թողե՛ք, ես անոր պիտի տանիմ,— ծվում էր նա։

— Տեղ չկա, մա՛րս, տեղ չկա,— համոզում էր կառապանը։

Բայց կինը կատաղի դիմադրում էր։

Հարսներն ու երեխաները լաց էին լինում։ Իսկ ֆուրգոններից բողոքում և շտապեցնում էին։

Շտապով հարսներին և երեխաներին տեղավորեցին սահնակի վրա։ Հաճի մորն էլ բռնի բերին, գցեցին սահնակի վրա։

Հենց որ նա ընկավ հարսների և երեխաների մեջ, կառապանը մտրակը կատաղի զարկեց ձիերին։ Սահնակը թռավ, և կառապանը ձիերի կողքից վազեց։

Շմավոնն ու Հակոբը մնացին դռանը։ Մեկնելուց առաջ մի պահ սպասեցին և նայեցին իրար։ Պետք էր ներս գնալ և վերջին անգամ տեսնել անդամալույծին։ Պատուհանից երևում էր սենյակի լույսը։ Երկու եղբայր ներս մտան, մոտեցան անդամալույծին։ Սա հանգիստ նստած էր և այդ խաղաղությունը բոլորովին չէր բռնում այն ընդհանուր շփոթի ու երկյուղի հետ, որ պաշարել էր ողջ քաղաքը։

Հակոբը մոտեցավ նրան.

— Հորքուր ջան... ավել-պակաս հալալ...— և փղձկալով բռնեց համբուրեց անդամալույծի ձեռքը։

— Աստված հետներդ, գառներս, գնացեք... Հաճ աղայիս, տղոցը լավ աշեցեք, չմսին.. խոսեց անդամալույծը հոգածու ձայնով։

Շմավոնը կեղծ ու շիտակ զգացվեց, բերանը ծռմռեց, նա ևս մոտեցավ, համբուրեց անդամալույծի ձեռքը և, անարցունք աչքերը սրբելով դուրս եկավ։ Նրան հետևեց Հակոբը, որ դուրս գալիս շտապեց և դիպավ Շմավոնին։

Եվ երկու եղբայր ֆուրգոնների կողքից վազեցին, որ հասնեն իրենց սահնակին։

Քաղաքը տեղից վեր կացել գնում էր։ Ֆուրգոններ, սահնակներ, ու նրանց կողքից հետևակ մեծ ու փոքր շարաններ շփոթված, աղմկելով գնում էին։ Երբ Շմավոնն ու Հակոբը հասան իրենց սահնակին, հետևից քաղաքը լուսավորվեց շուկայի հրդեհով, իսկ ֆուրգոնների կտավե ծածկոցները սկսեցին փռփռալ թեթև քամուց։

— Հո՜ո՜ո՜փ,— ձգեց իրենց առջևից գնացող ֆուրգոնի կառապանը և կանգնեցրեց ֆուրգոնը։ Նրան հետևեցին մյուսները, և բոլորը կանգնեցին։

— Ինչի՞ կայնեցիք,— դժգոհեցին և վախեցան զանազան կողմերից։ Բայց ոչ ոք չէր իմանում՝ ինչո՞ւ։ Միայն երեխաների ճիչն ու կանանց լացը ավելի պարզ լսվեց աղմուկի միջից։ Քաղաքի կողմը, դեպի արևմուտք, որ թաղված էր մթան մեջ, լսվում էին թնդանոթի խուլ դղրդյուններ։ Տագնապը սաստկացավ քարավանի մեջ։ Հաճու թոռները սկսեցին հեծկլտալ։

— Սրբուն մամին մորթե՜ն պիտի,..

Հաճի մարը, որ մինչև այդ խստահայաց ու անհաշտ նայում էր չորս կողմը, լսելով երեխաների լացը՝ հանկարծ լցվեց և հեծկլտաց.

— Չեն մորթե, մի՛ք լա,— ու սկսեց աչքերը սրբել։

Երեխաները տեսնելով նրա լացը՝ ձայները բարձրացրին։

Թնդանոթի ձայներից Հաճի աղայի երևակայությունը վառվեց։ Նա ավելի պարզ սկսեց շոշափել մահը։

Եվ հրդեհի մեջ պաշարվածի պես՝ նա զգաց, որ տարերային մի ուժ նրան միայն մի բան է թելադրում, փախչել, շուտով դուրս գալ մահի ճիրաններից։ Մնացածը՝ կին, երեխա, ընկեր, բարեկամ՝ նսեմացավ նրա աչքում։ Եվ ակամա՜։ Եվ նա զգում էր, թե որքան դառն է այդ «ակաման», բայց և զգում էր, որ այդ այդպես է։

Նա կարծես ցնորքի մեջ լիներ. նայում էր չորս կողմ և, ամեն առարկա մի վայրկյան տեսնելով, մյուս վայրկյանին մոռանում էր։ Կարծես երազում՝ նրա մոտով, ճամփի եզրով, իրենց հարևան կոշկակար Պողոսը, ուժեղ երիտասարդ՝ յափնջու վրա երկու երեխա նստեցրել քարշ էր տալիս ձյան վրայով։ նրա հետևից հևալով և լնգլնգալով գնում էր նրա ծերուկ հայրը։ Ահա հոգնեց նա, եկավ կանգնեց և ճամփից դուրս գալով, գնաց խրվեց ձյան մեջ ու մնաց.

— Ալ չեմ կրնա... գնացեք...

Նայում է նրան Հաճի աղան և իսկույն մոռանում է։

Ահա քարվանը նորից շարժվում է։ Լեռնային սառնամանիքը իր սառցե մատներով բռնում է Հաճու մորուքը, և նա դեմքը ծածկում է վերմակի տակ։

Փչում է լեռնային քամին և ձյան փոշին, առաջ օձերի պես սողալով և ապա բարձրանալով իբրև, վիշապներ, թռչում են օդի մեջ, նվում, վայում...

— Աստվա՜ծ, դուն հասնես.— մրմնջում է Հաճի աղայի փոքր հարսը։

Մեծ հարսը երեսը խաչակնքում է և սկսում «Հավատով խոստովանիմը»<ref>'''«Հավատով խոստովանիմ»''' — Ներսես Շնորհալու արձակ երկերից (թարգմանված 36 լեզուներով)։ Ծառայել է որպես աղոթք հայ եկեղեցու հանգստյան ժամերգության համար։</ref> բարձր և զգացված։

Իսկ իր շալի մեջ Հաճի մարը կծկված՝ մտածում է անդամալույծի վրա և ծանր հառաչում։

Սուր վտանգն ու աղմկալից սարսափն անցել էին, տեղի տալով մի խաղաղ թշվառության, որ ընդունեց փախստականներին հետևյալ գավառական քաղաքում։ Հանկարծակի աղքատներ, մի ժամում անտունացած մեծատուններ, ի ծնե չքավորներին խառնված՝ եկան ապաստանելու ամեն կարոտություն չկռահող, ամեն ինքնասիրություն չհաշվող բարեգործության և նրա միշտ ուշացող օգնության։ Բարեգործականի, դպրոցի և մասնավոր անբնակ տների մեջ խցկեցին սրանց. բերին հաց, շոր, դրամ, նաև մխիթարական խոսքեր, և նման դեպքերի գթառատության ալիքը ինչ վարարությամբ որ հորդեց, նույն արագությամբ էլ ճապաղեց, և թշվառությունը հիմա այլևս անարգել ու հաստատ անցավ իր գործին։

Հաճիենց քաղաքը շուտով ետ առնվեց։ Տղամարդիկ, որոնց մեջ և Հակոբն ու Շմավոնը, վերադարձան տեր լինելու իրենց այրված ու կողոպտված գույքերին։ Լուրեր եկան, որ գնացողները քիչ-քիչ հաջողում են կորածը գտնել։ Փախստականների երեսը իստակվեց։ Հաճի մարը իր հարսների հետ դուրս էր գալիս, այցելում մյուս փախստական ընտանիքներին, հյուրեր էին գալիս իրենց տունը, և հին մեծատան հյուրասիրությունը փորձեր էր անում հին ընթացքով քայլելու։ Ծիծաղն սկսեց երբեմն իր ձայնը լսեցնել նրանց տանը։ Մի անգամ էլ եկավ իրենց քաղաքի զվարճաբան Գարանը և պատմեց ծիծաղելի դեպքեր թե՛ փախից և թե թուրքերի քաղաք մտնելուց, որ վերադարձողները լսել էին և եկել, տարածել։ Ներկայացրեց մի վաճառականի, թե ինչպես էր շփոթվելուց մութաքան գրկել, մինչ երեխան կողքին ընկած լալիս էր։ Լսում էին, ծիծաղում։ Հետո խոսք եղավ անդամալույծի վրա, որի մասին եկողները միաբերան ասել էին, որ անհայտ կորած է, և որի մասին տնեցիք աշխատում էին կամ չխոսել, կամ մխիթարվել, ասելով, որ եթե գար՝ միևնույն է ճամփին կմեռներ։ Հաճին ավելի մռայլվեց։ Այդ տեսնելով Գարանը համարձակ և ուրախ հանդիմանեց,

— Ջանըմ, Հաճի աղա, բան չունի՞ս, չարդ տարավ, սաղ ըլին հարսներդ, տղաքդ, թոռներդ։

Սակայն Հաճի աղան խորտակված էր։

Այնուհետև ժամերով մի բառ չէր լսվի նրա բերանից։ Նստում էր մի անկյուն, ծխում, համրիչը գցում և երբեմն միայն գլուխն օրորելով մռմռում,

— է՜, ե՛թ, թո՛...

Եկած օրից ոչ մի անգամ փողոց դուրս չեկավ։

Քաղաքում ծանոթ-բարեկամներ եկան, իրենց տուն հրավիրեցին, կտրուկ մերժեց։

Տնեցիք սկսեցին անհանգստանալ։ Հաճու այս արտակարգ խռովությունը նրանք իսկապես կորցրած հարստությանը վերագրեցին և կարծեցին, որ կարող է ծերուկը խելքը կորցնել, ուստի և լուր ուղարկեցին Շմավոնին, որ ինքը կամ Հակոբը գան։ Պատասխան չեկավ։

Հունվարի սառն ու պարզկա առավոտը նոր էր բացվում, որ Հաճի աղան անկողնում նստեց։ Հաճի մարն ու հարսները՝ երեխաները ծոցներն առած՝ քնած էին փոքր ու նեղվածք սենյակում, որ Հաճին դիտմամբ վարձել էր, մերժելով ձրի սենյակը։

— Հաճի աղա՞, ինչի՞ էլար ասպես թեզ,— անհանգստացավ Հաճի մարը և նույնպես նստեց իր անկողնում։

— Ուշացեր եմ,— մռմռաց Հաճի աղան և սկսեց հագնվել։

Հաճի մարը աչքի տակով ուշադիր նայեց Հաճու դեմքին և նկատեց նրա աչքերում մի տխուր համակերպություն։ Վեր կացավ, օգնեց որ հագնվի, ջուր բերեց, լվացվեցրեց։ Հաճին վեր կացավ և գավազանը առավ։

— Ո՞ւր,— հարցրեց Հաճի մարը մի փոքր վախեցած։

— Ժամ պիտի էրթամ։

Հաճի մարը զարմացավ, բայց շրթունքը կծեց։ Դրդեց հարսներին, որ վեր կենան, և ասաց, որ իրենք ժամ են գնում. հարսները զարմացած նայեցին Հաճուն, բայց Հաճի մարը գողունի մատները դրեց շրթունքին, որ չխոսեն։

Դուրս եկան փողոց և ձների ու սառույցների վրայով անխոս գնացին եկեղեցի։ Երբ մտան եկեղեցու բակը, Հաճու հանգիստ դեմքի մկանները ցնցվեցին։ Նա դողդոջուն շրթունքները հպեց եկեղեցու քարե դռան, համբուրեց, երեսը խաչակնքեց և՝ կզակը դողացնելով՝ ներս մտավ եկեղեցի։

Առավոտյան ժամ էր, և եկեղեցին թափուր։ Երբ <ժամն> ավարտվեց, Հաճի մարը առաջարկեց, որ գնան տուն, բայց Հաճին մերժեց և մնաց իր տեղում չոքած։ Սպասեցին պատարագին։ Շուտով եկավ մեծ հարսը։ Եվ հարս ու կեսուր քաշված մի անկյուն՝ սկսեցին փսփսալ. Հաճի մոր համար պարզ էր, որ Հաճի աղան հոգեկան հիվանդ է դառել։ Եվ սկսեց աղոթել, տրորվել։

Չոքել էր Հաճին և ավելի մտածում էր, քան աղոթում։ Հաճի մարը նայեց նրա սմքած երևույթին, կորացած մեջքին, դեղնած մագաղաթե դեմքին, ծխից կարմրած բեղերին և ճերմակ, ցախ-ցախ մորուքին, որոնց վրա փախից հետո ածելի չբանեց, նայեց Հաճի մարը և զգաց, որ ծերուկի վիշտը շատ խորն է։

Մի մինդար քաշեց ծերուկի տակը, բայց սա մերժեց։ Եկեղեցին լուռ էր, ցուրտ։ Խնկի դուրեկան հոտը դեռ օդի մեջ։ Ահա արևի ծիրանի սյուները պատուհաններից կախվեցին ներս։ Եկավ ժամկոչը, հետո քահանան, կամաց-կամաց աղոթավորը շատացավ, սկսվեց պատարագը։ Հաճին անշարժ ու հանգիստ նայում էր իր առաջ, պաղ քարերին։ Միայն երբեմն, երբ արծաթագլուխ տերտերը շուռ էր գալիս դեպի բազմությունը և հորից լսվող ձայնով ասում էր «խաղաղությո՜ւն ամենեցուն», Հաճին գլուխը կախ էր գցում և երեսը վախեցած խաչակնքում։

Երբ գնացին տուն, և ամենքը շարվեցին «դաստախունի» շուրջը և սկսեցին թեյ խմել, մեծ հարսը բերանը մոտեցրեց Հաճի մոր ականջին.

— Գիտե՞ս, Հաճի աղաս տերտերին, տիրացուին բռերը մեկ-մեկ օսկի դրեց։

Հաճի մարը սառած նայեց հարսի երեսը, հետո վեր թռավ և գնաց դուրս և այնտեղից նշանացի կանչեց հարսին իր մոտ։

— Ե՞բ, աղջի...

— Դուն սեղանին էիր մոտեցե, աղոթք կենեիր,— պատասխանեց հարսը, — աղքըտներուն ա մեկ-մեկ օսկի տվեց...

— Չէ, ջանըմ...— հևաց Հաճի մարը հուզմունքից։

— Աչքովս տեսա։

— Հը՞...— խռովեց Հաճի մարը,— ձեզի բան կըսեմ՝ չեք իմանա։ Աման, աստծու խաթեր, Հաճիս ձեռքե գնաց, տնե՜ օճըղե հեռու...

Եվ սկսեց ծնկներին տալ ու տրորվել։ Հարսը պատմեց տեղով, որ իր աչքով տեսել է։ Հաճի մարը նորից ներս մտավ, իրեն զսպեց և հարսներին աչքով արավ, որ ուշ չդարձնեն Հաճու վրա։ Ու սկսեց հսկել նրան։

Երեխաները դուրս գնացին՝ ձյան վրա խաղալու։ Հարսները սփռոցը վեր քաշեցին, նորից մի թեթև ավլեցին սենյակը, որ առավոտվան խնամքով ավլել էին, փայտ ավելացրին թիթեղի վառարանին և գնացին «աշխանան», խոհանոց՝ կերակուր եփելու։ Հաճի մարը նստեց Հաճի աղայի դիմաց և դիտելով նրա ամեն մի շարժումը, սպասեց, որ նա մի բան ասի։

Բայց ոչ մի նշան՝ թե ուզում է խոսել։ Նրա լռությունը ցույց էր տալիս, որ խորին ու մշտական խռովքը և ներքին տաժանելի մի աշխատանք դուր էր գալիս նրան։

Մի պատկեր կար, որ երևակայության մեջ ամբողջացնում էր նա։ Դա նրա կիրքն էր, որ նրան և՛ սարսափեցնում էր, և՛ ուրախացնում։ Նա տեսնում էր անդամալույծի դիակը և աշխատում էր նայել նրա սառած, բաց աչքերին։ Ճգնավորի մոլուցքի մեջ ընկած հավատացյալի կրքով նա հետևում էր այդ պատկերին և աշխատում էր երբեք, ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնել. ինքը, միայն ինքը եղավ այդ սարսափելի պատկերի ստեղծողը։ Դա իր մեղքն էր, ցածությունը, իր անգթությունը։ Եվ ինչքան երկար նայում էր այդ դիակին, այնքան կսկծում էր իր սիրտը և այնքան էլ հաճույք, հանգիստ էր զգում։ Անդամալույծը դառավ մի սուրբ, մի պաշտելի սուրբ նրա համար։ Նրա դիակը սրբագործում էր ծերուկի մեղսալից սիրտը։ Ահա ինչու նա կառչել էր նրան։

Բայց այս ապաշխարողի թեթևացումը երբեմն էր միայն։ Լինում էին րոպեներ, որ նա զգում էր, թե խելագարվում է։ Այդ պատահում էր, երբ նա պայծառ գույներով պատկերացնում էր ի՛ր իսկ մահվան օրը, կամ երբ հիշում էր իր սարսափները փախի գիշերը։ Հիմա էր հաշիվ տալիս իրեն և զգաստորեն հաշիվ տալիս, որ հենց այդ սարսափներն է կրել իր քույրը, այն արհամարհված էակը, որի մեռնելը ինքը ցածոգի կերպով այնքա՜ն հեշտ և հասկանալի համարեց փախի օրը։ Եվ ինչպե՞ս կարելի էր թողնել նրան մահվան առջև, և կա՞ արդյոք մի արարած, որ չտանջվի մարմնական ցավից, չվախենա մահից և իրավունք չունենա ապրելու։ Եվ ի՜նչ համակերպությամբ ընդունեց անդամալույծը իր համար որոշած վիճակը և ի՜նչ անձնվեր հոգատարությամբ նա մտածում էր փախչողների ապահովության մասին։ Սա արդեն խոցում էր Հաճու սիրտը։ Եվ երբ Հաճին հիշում էր, թե ինչպես ինքը անկարող եղավ կյանքի սերը մեռցնել իր մեջ և դիմանալ մահվան մերձեցման, մինչդեռ այն հասարակ, չնկատված էակը այնպես արիաբար վճարեց իր տուրքը, Հաճին խայթված վեր էր բարձրացնում իր խոնարհած գլուխը և խելագարի պես նայում Հաճի մորը։

— Հաճի աղա՞,— արթնացրեց նրան իր կինը։

Հաճի աղան նայեց նրան խորասուզված հայացքով և լռեց։

— Ախր մեմ ըսե տեսնենք՝ կմտածես,— հանդիմանեց Հաճի մարը։

Հաճին լուռ էր։

— Թե՞ կորուցածդ է միտքդ ընկե՝ տղաքդ սաղ ըլին. ինչի՞ կմտածես, թե՞ Սրբունին վրա է միտքդ՝ բան չունի՞ս. անքանները մեռան, ավելի ազիզները... լավ կըսեիր, թե «ան ավելորդ է»։

Հաճին մռայլ նայեց իր կնոջը և գլուխը օրորեց։

Եվ նա սաստեց՝ խստահայաց նայելով Հաճի մորը.

— Սո՜ւս... ավելորդ մարդ չկա. աստծու առջև հոգին հոգի է։

Հաճի մարը զսպվեց։

— Օ՜ֆ,— հառաչեց Հաճի աղան,— գնա, սատկող շանը հարցուր, թե սատկելը ղոլա՞յ (հեշտ) բան է։

Նրա դեմքը տխուր էր, աչքերը խորն ընկած, իսկ անածիլած կզակի ու այտերի ճերմակ մորուքի ցախերը նրա դեմքին տալիս էին խստակյաց ճգնավորի երևույթ։

Մի շաբաթ անց Հաճի աղան պառկեց անկողնում։ Երևի ժամում մրսել էր։ Քրտնեցրին, ֆելդշեր բերել տվին։ Ոչինչ օգուտ չեղավ։ Եվ մի երեկո ճրագ վառելու ժամանակ Հաճին տերտեր ուզեց։ Հաճի մարը ծնկներն էր ծեծում և գողունի նայում Հաճի աղային, որ տեսնի, թե վտանգն անցնում է, թե ոչ։

Եվ մինչդեռ տնեցիք, թաքցնելով իրենց հուզմունքը, սպասեցին մի պահ ևս, որ գուցե թե Հաճին ինքը մոռանա և էլ չպահանջե տերտերի գալը, Հաճին հանգիստ և պարզ կրկնեց, որ տերտերի պետք ունի։ Կանչեցին։ Եկավ արծաթազարդ, տերտերը, որ բնազդով իմանալով, թե հիվանդը մահամերձ է, հետը բերել էր հաղորդությունը։

Տնեցիք բոլորվեցին հիվանդի շուրջը։ Տերտերը ձեռքով արավ, որ հեռանան, հասկացնելով, որ հիվանդին պիտի խոստովանեցնե։ Բայց Հաճի աղան խնդրեց, որ մնան։ Եվ բարձր ձայնով, մոլեռանդ հույզով խոստովանեց։ Պատմեց, թե ինչպես ինքը թողեց անդամալույծին։

— Մեղա քեզի՜, մեղա,— լացեց և համբուրեց ավետարանը։

Տերտերը մխիթարեց և հաղորդություն տվեց։

Եվ երբ հիվանդը հաղորդություն առավ, դողդոջուն ձեռքը տարավ բարձի տակը և, հանելով թղթի մեջ փաթաթած միքանի ոսկեդրամ, տվեց տերտերին։

— Աս քեզի,— շշնջաց նա և, հանելով մի ուրիշ քսակ, դողդոջուն ձեռքով մեկնեց տերտերին ու աչքերի երեխայական արտահայտությամբ նայեց նրան և ուզում էր մի բան ասել, բայց մնաց, շունչը կտրվում էր. սաստիկ հուզված էր։

— Աս ո՞ւմ,— հարցրեց տերտերը, կռանալով նրա վրա։

— Ո՞ւմ տաս,— մրմնջաց հիվանդը և լռեց։

Արտասուքը խեղդեց նրան։ Շունչ առավ և հառաչեց.

— Ադ ա տուր աղքատներուն...

Եվ խլելով տերտերի փեշը, համբուրեց և մղկտաց.

— Ավելորդին հոգուն համար...

:<references/>
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D5%84%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8&diff=11751Մասնակցի քննարկում:Մազութի Համո2016-05-12T17:31:55Z
Հայկ Ափրիկյան:

Հարգելի «Մազութի Համո», եթե Դուք տեսնում եք այս հաղորդագրությունը, ապա խնդրում եմ որևէ հաղորդագրություն ուղարկել haykaprikyan@outlook.com էլփոստին։--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 20:12, 10 Մայիսի 2016 (AMT)

:Բարեւ, Հայկ։ Նախ՝ ինչո՞ւ ես։ Երկրորդը՝ կարծես թե այստեղ ընդունված է հրապարակային քննարկել խնդիրները։ Չեմ պատկերացնում ինչ հարց կարող է պահանջել ոչ հրապարակային քննարկում։ Գուցե ինչ֊որ հարց որ ինձ չի վերաբերում։ [[Մասնակից:Մազութի Համո|Մազութի Համո]] ([[Մասնակցի քննարկում:Մազութի Համո|քննարկում]])

::Բարև։ Ինչո՞ւ Դուք․ որովհետև նկատեցի, որ կարծես թե հետաքրքրվում եք Շերլոք Հոլմսով։ Ես նույնպես հետաքրքրվում եմ Հոլմսով և ցանկանում եմ նրան վերաբերող կայք բացել, որի մի քանի խնդիրներից մեկն էլ Հոլմսի վերաբերյալ բոլոր հայերեն գրքերի թվայնացումն է։ Իհարկե, այդ գործում կարելի է համագործակցել «Գրապահարանի» հետ, որում արդեն իսկ թվայնացված են երկու գրքեր։ Որոշ աշխատանք ես ինքս կատարել եմ, սակայն կարծում եմ, որ երկուսով ավելի հեշտ կլինի։ Այնպես որ՝ առաջարկում եմ Ձեզ համատեղ աշխատել, որի շնորհիվ մի քանի ամսում այդ ամբողջ գրականությունը կարող ենք թվայնացնել (և ոչ միայն), եթե, իհարկե, համաձայն եք։ Եվ քանի որ «Գրապահարանում» խորհրդարան կամ համատեղ քննարկումների վայր չկա, որոշեցի անձամբ Ձեզ դիմել։ Իհարկե, եթե ուրիշները ցանկանան, բնականաբար կարող են միանալ։--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 20:15, 11 Մայիսի 2016 (AMT)

:::Իմ իմանալով, այս գիրքն էլ [[«Նոթեր_Շերլոկ_Հոլմսի_մասին»_(1958)]] երբ լրիվ թվայնացվի, կլրանան բոլոր հրատարակված հայերեն Հոլմսի մասին տեքստերը։ Ճիշտ չէ՞։ Թե՞ էլի գրքեր կան, որ [[Արթուր Կոնան Դոյլ]]֊ի էջում նշված չեն։ [[Մասնակից:Մազութի Համո|Մազութի Համո]] ([[Մասնակցի քննարկում:Մազութի Համո|քննարկում]])

::::Իրականում՝ ոչ։ Գրքերը 12-ն են։--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 21:31, 12 Մայիսի 2016 (AMT)
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D5%84%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8&diff=11746Մասնակցի քննարկում:Մազութի Համո2016-05-11T16:15:23Z
Հայկ Ափրիկյան:

Հարգելի «Մազութի Համո», եթե Դուք տեսնում եք այս հաղորդագրությունը, ապա խնդրում եմ որևէ հաղորդագրություն ուղարկել haykaprikyan@outlook.com էլփոստին։--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 20:12, 10 Մայիսի 2016 (AMT)

:Բարեւ, Հայկ։ Նախ՝ ինչո՞ւ ես։ Երկրորդը՝ կարծես թե այստեղ ընդունված է հրապարակային քննարկել խնդիրները։ Չեմ պատկերացնում ինչ հարց կարող է պահանջել ոչ հրապարակային քննարկում։ Գուցե ինչ֊որ հարց որ ինձ չի վերաբերում։ [[Մասնակից:Մազութի Համո|Մազութի Համո]] ([[Մասնակցի քննարկում:Մազութի Համո|քննարկում]])

::Բարև։ Ինչո՞ւ Դուք․ որովհետև նկատեցի, որ կարծես թե հետաքրքրվում եք Շերլոք Հոլմսով։ Ես նույնպես հետաքրքրվում եմ Հոլմսով և ցանկանում եմ նրան վերաբերող կայք բացել, որի մի քանի խնդիրներից մեկն էլ Հոլմսի վերաբերյալ բոլոր հայերեն գրքերի թվայնացումն է։ Իհարկե, այդ գործում կարելի է համագործակցել «Գրապահարանի» հետ, որում արդեն իսկ թվայնացված են երկու գրքեր։ Որոշ աշխատանք ես ինքս կատարել եմ, սակայն կարծում եմ, որ երկուսով ավելի հեշտ կլինի։ Այնպես որ՝ առաջարկում եմ Ձեզ համատեղ աշխատել, որի շնորհիվ մի քանի ամսում այդ ամբողջ գրականությունը կարող ենք թվայնացնել (և ոչ միայն), եթե, իհարկե, համաձայն եք։ Եվ քանի որ «Գրապահարանում» խորհրդարան կամ համատեղ քննարկումների վայր չկա, որոշեցի անձամբ Ձեզ դիմել։ Իհարկե, եթե ուրիշները ցանկանան, բնականաբար կարող են միանալ։--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 20:15, 11 Մայիսի 2016 (AMT)
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D5%84%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8&diff=11740Մասնակցի քննարկում:Մազութի Համո2016-05-10T16:12:48Z
Հայկ Ափրիկյան: Նոր էջ «Հարգելի «Մազութի Համո», եթե Դուք տեսնում եք այս հաղորդագրությունը, ապա խնդրում եմ որևէ հաղորդագր...»:

Հարգելի «Մազութի Համո», եթե Դուք տեսնում եք այս հաղորդագրությունը, ապա խնդրում եմ որևէ հաղորդագրություն ուղարկել haykaprikyan@outlook.com էլփոստին։--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 20:12, 10 Մայիսի 2016 (AMT)
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%80%D5%B8%D5%A2%D5%AB%D5%BF_%D5%AF%D5%A1%D5%B4_%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B6_%D5%B8%D6%82_%D5%A3%D5%A1%D5%AC%D5%A8&diff=9745Հոբիտ կամ գնալն ու գալը2015-10-22T15:16:35Z
Հայկ Ափրիկյան:

{{Վերնագիր

|վերնագիր = Հոբիտ կամ գնալն ու գալը
հեքիաթ֊վիպակ

|հեղինակ = [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]

|աղբյուր = [[«Հոբիտ_կամ_գնալն_ու_գալը»]]

|թարգմանիչ = Է․ Մակարյան

==ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՅՈՒՐԵՐ==

Ժամանակով գետնի տակ, իր բնում մի հոբիտ էր ապրում: Ոչ թե ինչ֊որ զզվելի, կեղտոտ, խոնավ բնում, որտեղ բոլոր կողմերից որդեր են կախված և գարշելի նամշահոտ է տարածված, և ոչ էլ ավազե չոր բնում, ուր չգիտես որտեղ նստես և ինչ ուտես: Ոչ, դա հոբիտի բույն էր, ուրեմն՝ բարեկարգ:

Բույնը սկսվում էր լուսանցույցի պես անթերի կլոր դռնից, որ ներկված էր կանաչ ներկով և ուղիղ կենտրոնում պղնձե փայլուն բռնակ ուներ: Դուռը դեպի ներս էր բացվում, մի երկար միջանցքի մեջ, որ նման էր երկաթուղային թունելի, բայց առանց ծխի ու մրի, և նույնիսկ շատ բարեկարգ․ այստեղ պատերը փայտամած էին, հատակը սալիկապատ էր ու գորգածածկ, պատերի տակ փայլուն աթոռներ էին դրված և չորս կողմը կեռիկներ էին կախված՝ վերարկուների ու գլխարկների համար, քանի որ հոբիտը հյուրեր շատ էր սիրում: Թունելը գալարվում էր ավելի ու ավելի հեռու և բավականին խորաում էր, բայց չէր հասնում, իչպես մի քանի մղոնի վրա ապրող շրջակա բնակիչներն էին անվանում Բլուրի ամենախորքը: Թունելի երկու կողմերում դռներ էին, շա՜տ֊շա՜տ, կլոր դռներ: Հոբիտը աստիճաններով բարձրանալ չէր սիրում․ ննջարանները, լողասենյակները, նկուղներն ու մառանները (շա՜տ֊շա՜տ մառաններ), հանդերձարանները (հոբիտը մի քանի սենյակ հատկացրել էր հագուստների պահպանման համար), խոհանոցն ու ճաշասենյակները գտնվում էին միևնույն հարկում և, դեռ ավելին, միևնույն միջանցքում:

Լավագույն սենյակները ձախ թևի վրա էին և միայն դրանք պատուհաններ ունեին՝ կլոր խորադիր լուսամուտներ, որ նայում էին այգուն և դեպի գետն իջնող հեռավոր մարգագետիններին:

Մեր հոբիտը բավականին ունևոր հոբիտ էր՝ Բեգինս ազգանունով: Բեգինսները Բլուրի շրջակայքում ապրում էին անհիշելի ժամանակներից և շատ հարգարժան ընտանիք էին համարվում ոչ միայն նրա համար, որ հարուստ էին, այլև, որ նրանց երբեք ոչ մի բան չէր պատահում, և իրենք էլ իրենց ոչ մի անսպասելի բան թույլ չէին տալիս․ միշտ կարելի էր նախապես առանց հարցնելու կռահել, թե հատկապես ինչ կասի այս կամ այն Բեգինսն այս կամ այն առիթով: Բայց մենք ձեզ կպատմենք, թե ինչպես Բեգինսներից մեկին արկածների մեջ քաշեցին, և նա, ինքն էլ իր վրա զարմացած, սկսեց ամենաանսպասելի բաներ ասել և ամենաանսպասելի արարքներ թույլ տալ: Գուցե նա կորցրեց հարևանների հարգանքը, բայց դրա փոխարեն ձեռք բերեց… ի միջի այլոց, ինքներդ կտեսնեք, վերջ ի վերջո որևէ բան ձեռք բերե՞ց, թե ոչ:

Մեր հոբիտի մայրիկը… Ի դեպ, ի՞նչ բան է հոբիտը: Երևակայեցեք, արժե հոբիտների մասին ավելի մանրամասն պատմել, քանի որ մեր ժամանակներում նրանք հազվագյուտ են դարձել և իրենց հեռու են պահում Բարձր ժողովրդից․ նրանք արդպես են անվանում մարդկանց: Իրենք ցածրահասակ ժողովուրդ են, մոտավորապես մեր կես բոյին և մորուքավոր թզուկներից կարճլիկ: Հոբիտները մորուք չունեն: Նրանց մեջ կախարդական, ընդհանուր առմամբ, նույնպես ոչինչ չկա, եթե կախարդական չհամարենք արագ և անշշուկ անհետանալու կարողությունը այն դեպքում, երբ ամեն տեսակ անուղեղ անճոռնի լողլողներ, ասենք մեզ ու ձեզ նմանները, աղմուկ ու շփթփոց են դնում, ասես փղեր լինեն: Հոբիտները ցմփոր են, վառ գույներ են հագնում՝ առավելապես կանաչ ու դեղին, ոտնաման չեն հագնում, որովհետև նրանց ներբանների կաշին բնականից հաստ է, իսկ ոտքերը, ինչպես և գլուխները, ծածկված են տաք, գորշ մորթով: Միայն թե գլխի մորթին գանգուր է: Հոբիտներն ունեն երկար ճկուն ու թուխ մատներ, բարի դեմք, ծիծաղում են թավ, խուլ ծիծաղով (հատկապես ճաշից հետո, իսկ նրանք, որպես կանոն, ճաշում են օրը երկու անգամ, եթե հաջողվում է):

Այժմ դուք բավականին բան գիտեք և կարելի է շարունակել:

Ինչպես արդեն ասել եմ, մեր հոբիտի, այսինքն՝ Բիլբո Բեգինսի մայրը առասպելական Բելադոննա Տուկն էր, ծերունի Տուկի, Գետի Այն Կողմում, այսինքն՝ Բլուրի ստորոտով հոսող գետակի մոտ ապրող հոբիտների գլխավորի երեք արժանահիշատակ դուստրերից մեկը: Ասեկոսներ էին պտտվում, իբրև թե հի՜ն֊հին ժամանակներում Տուկերից մեկը էլֆերից է կին առել: Հիմարություններ են, իհարկե, բայց Տուկերի բոլոր սերունների մեջ իսկապես էլ ինչ֊որ ոչ լիովին հոբիտային մի բան կար․ ժամանակ առ ժամանակ Տուկերի տոհմից որևէ մեկը գնում էր արկածներ որոնելու: Նրանք շատ նրբանկատորեն անհետանում էին և ընտանիքն էլ ջանում էր կոծկել այդ բանը: Բայց փաստը մնում էր փաստ: Տուկերը այնքան պատվարժան չէին հարավում, որքան Բեգինսները, չնայած, ամենափոքր կասկած անգամ լինել չէր կարող, ավելի հարուստ էին:

Ճիշտ է, չի կարելի ասել, թե Բելադոննա Տուկը միստր Բանգո Բեգինսի հետ ամուսնանալուց հետո երբևէ արկածներ է որոնել: Բանգոն մեր վիպակի հերոսի հայրը, կնոջ համար (մասամբ և նրա փողերով) շքեղ հոբիտական բույն կառուցեց, որից շքեղը չկար ո՛չ Բլուրի ստորոտում, ո՛չ էլ Բլուրի ետևում, ո՛չ էլ Գետի Այն Կողմում, և ապրեցին նրանք այնտեղ մինչև իրենց օրերի վերջը: Եվ, այնուամենայնիվ, շատ հավանական է, որ Բիլբոն՝ Բելադոննա Տուկի միակ որդին, որ արտաքինով ու վարքագծով իր բարեվայելուչ, պատկառելի հոր ճիշտ պատճենն էր, Տուկիներից ինչ֊որ տարօրինակություն էր ժառանգել, որը դրսևորվելու համար առիթ էր հարկավոր: Այդ առիթը երկար ժամանակ չէր ներկայանում, այնպես որ Բիլբո Բեգինսը հասցրեց մեծահասակ հոբիտ դառնալ, այսպես, հիսունին մոտ: Նա ապրում էր հոբիտական մի հիանալի բնում, որ հայրն էր կառուցել, նույն բնում, որ այնպես մանրամասնորեն նկարագրեցինք այս գլխի սկզբում, և թվում էր, թե նա իր տեղից այլևս չի շարժվի:

Բայց այնպես պատահեց, որ մի խաղաղ առավոտ, այն հեռավոր ժամանակներում, երբ աշխարհում շատ ավելի քիչ աղմուկ կար և առավել շատ կանաչ, իսկ հոբիտները քանակով շատ էին ու ապրում էին բախտավոր, Բիբլո Բեգինսը նախաճաշից հետո կանգնել էր դռան շեմին ու ծխում էր փայտե երկար ծխամորճը, այնքան երկար, որ համարյա հասնում էր նրա փռչոտ ոտքերին (ի դեպ խոզանակով խնամքով սանրած): Եվ հենց այդ ժամանակ մոտերքով անցնում էր Հենդալֆը: Հենդալֆը… եթե դուք նրա մասին լսած լինեիք գոնե քառորդն այնքանի, ինչքան ես եմ լսել, իսկ ես լսել եմ ընդամենը մի չնչին մասը այն ամենից, ինչ պատմում են նրա մասին, ապա դուք նախապատրաստված կլինեիք ամենաանհավանական պատմության համար: Պատմություններն ու արկածները սնկերի պես աճում էին ամենուրեք, որտեղ որ նա հայտնվում էր: Այս կողմերում նա արդեն վաղուց չէր եղել, այսինքն՝ այն օրից, ինչ մահացել էր նրա բարեկամ Ծերունի Տուկը, և հոբիտներն արդեն մոռացել էին, թե Հենդալֆն ինչպիսի արտաքին ունի: Նա գործով հեռացել էր այն ժամանակ, երբ հոբիտները դեռ ձագեր էին:

Այնպես որ, այդ առավոտ միամիտ Բիլբոն պարզապես գավազանը ձեռքին մի ինչ֊որ ծերուկ տեսավ: Ծերուկի գլխին բարձր, սրածայր, կապույտ գլխարկ էր, հագին՝ մոխրագույն երկար թիկնոց, արծաթավուն շարֆ, հսկայական սև սապոգներ, և ուներ նաև երկար, գոտկատեղից էլ ներքև իջնող սպիտակ մորուք:

— Բարի լույս, — ձայնեց Բիբլոն, ցանկանալով ասել հենց միայն այն, որ լույսը բարի է․ արևը պայծառ փայլում էր, և խոտը կանաչին էր տալիս: Բայց Հենդալֆը նրա վրա մի խիստ հայացք նետեց իր թավ ու գզուզ հոնքերի տակից:

— Դրանով ի՞նչ եք ուզում ասել, — հարցրեց նա: — Ուղղակի ինձ բարի լո՞ւյս եք մաղթում: Թե՞ պնդում եք, որ այս լույսը բարի է, անկախ նրանից՝ ես ինչ կարծիքի եմ այդ մասին: Թե՞ նկատի ունեք, որ այս առավոտ բոլորը պետք է բարի լինեն:

— Ե՛վ մեկը, և՛ մյուսը, և՛ երրորդը, — պատասխանեց Բիլբոն: — Եվ էլի՝ այսպիսի հրաշալի առավոտյան մաքուր օդում ծխամորճ ծխելը հաճելի է: Եթե դուք ծխամորճ ունեք, նստեք, իմ ծխախոտը փորձեք: Շտապելու հարկ չկա, ամբողջ օրը դեռ առջևում է:

Եվ Բիլբոն նստեց դռան մոտ դրված նստարանին, ոտքը ոտքին գցեց ու ծխի մի գեղեցիկ օղակաձև գորշ քուլա բաց թողեց, որը վերև բարձրացավ ու Բլուրի վրայով լողաց հեռուն:

— Հրաշալի է, — ասաց Հենդալֆը: — Բայց այսօր ժամանակ չունեմ օղակներ բաց թողնելու: Արկածի մասնակից եմ փնտրում, որ ես հիմա կազմակերպում եմ, բայց գտնելն այնքան էլ հեշտ չէ:

— Բան ասացիք, այն էլ մեր կողմերում: Մենք հասարակ, խաղաղասեր ժողովուրդ ենք: Արկածները մեզ մոտ հարգի չեն: Դրանցից միայն անհանգստություն ու տհաճություններ կտեսնես: Եվ դեռ, մեկ էլ տեսար, դրանց պատճառով ճաշից կուշանաս: Չեմ հասկանում, ինչ լավ բան են գտնում դրա մեջ, — ասաց մեր միստր Բեգինսը և, բութ մատը տարատակալի տակ մտցնելով, էլ ավելի գեղեցիկ մի օղակ բաց թողեց: Ապա փոստարկղից հանեց առավոտյան փոստն ու սկսեց կարդալ՝ ձևացնելով, իբրև թե մոռացել է ծերուկի մասին: Նա վճռեց, որ վերջինս վստահություն չի ներշնչում, և հույս ուներ, որ ծերուկը կգնա իր ճանապարհով: Բայց սա իսկը չէր մտածում գնալու մասին: Նա կանգնած էր, իսկ գավազանին հենված, և առանց մի խոսք ասելու այնքան երկար նայեց հոբիտին, որ Բիլբոն շփոթվեց ու նույնիսկ մի քիչ էլ բարկացավ:

— Լույսը բարի ձեզ, — վերջապես ասաց հոբիտը, — այստեղ մենք արկածների կարիք չենք զգում, շնորհակալություն: Համախոհներ փնտրեք Բլուրի Ետևում կամ Գետի Այն Կողմում:

Նա ուզեց հասկացնել, որ խոսակցությունն ավարտված է:

— Ինչ ասես, որ չի նշանակում ձեր այդ «բարի լույսը», — ասաց Հենդալֆը: — Այ հիմա այն նշանակում է, որ փասափուսաս հավաքելու ժամանակն է:

— Ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում, սիրելի սըր: Թույլ տվեք… կարծեմ ձեր անունն իմանալու պատիվը չունեմ…

— Ունեք, ունեք, սիրելի սըր, իսկ ես գտիեմ ձերը, միստր Բիլբո Բեգինս, և դուք էլ իմը գիտեք, չնայած չեք էլ հիշում, թե դա ես եմ որ կամ: Ես Հենդալֆն եմ, իսկ Հենդալֆը՝ ես եմ: Տեսեք, թե ուր եմ հասել․ Բելադոննա Տուկի որդին ինձնից գլուխն ազատում է իր «բարի լույսով», կարծես թե ես փողոցներն ընկած կոճակ եմ ծախում:

— Հենդա՜լֆ, ողորմած աստվածներ: Մի՞թե դուք այս թափառական հրաշագործն եք, որ ծերունի Տուկին մի զույգ ադամանդե ճարմանդ էր նվիրել, դեռ դրանք էլ իրենք իրենց կոճկվում էին, բայց արձակվում էին միայն հրամանով: Նա՞, ով ընկերական քեֆերում այնպիսի զարմանալի պատմություններ էր պատմում վիշապների ու գոբլինների, հսկաների ու փրկված արքայադուստրերի, աղքատ այրիների հաջողակ տղաների մասին: Նույն ի՞նքը, որ այնպիսի անկրկնելի հրավառություններ էր կազմակերպում: Ես դրանք հիշում եմ: Ծերունի Տուկը սիրում էր Իվանի օրվա նախօրյակին այդպիսի բաներ սարքել: Ի՜նչ հոյակապ էր: Դրանք դեպի վեր էին թռչում, ասես իսկական վիթխարի հրե շուշաններ, և՛ առյուծի երախ, և՛ ոսկե անձրև և ամբողջ երեկո դրանք մնում էին մթնշաղ երկնքում:

Դուք, հավանական է, արդեն նկատեցիք, որ միստր Բեգինսը բոլորովին էլ այնքան հասարակ չէր, որքան ինքը կցանկանար, ինչպես նաև, որ նա ծաղիկներ շատ֊շատ էր սիրում:

— Աստվա՜ծ իմ, — շարունակեց նա: — Մի՞թե դուք այն նույն Հենդալֆն եք, որի ողորմածությամբ այնքան խելոք պատանիներ ու աղջիկներ ուղևորվեցին արկանծեր որոնելու և անհետ կորան գնացին: Ամեն տեսակ արկածներ՝ սկսած ծառեր մագլցելուց մինչև այցելություններ էլֆերին: Նրանք նույնիսկ նավերով լողում էին օտար ափեր: Աստված իմ, այն ժամանակներում ինչքա՜ն հետա… ուզում եմ ասել, դուք կարողանում էիք այն ժամանակ ամեն ինչ գլխի վրա շուռ տալ մեր կողմերում… Ներողություն եմ խնդրում, իսկի մտքովս չէր անցնում, թե դուք դեռևս… աշխատում եք:

— Իսկ ի՞նչ անեմ, — հարցրեց կախարդը: — Դե ահա, այնուամենայնիվ հաճելի է, որ դուք գոնե որոշ բաներ իմ մասին հիշում եք: Համենայն դեպս հիշում եք իմ հրավառությունները: Ուրմեն այնքան էլ անհուսալի չեք: Դրա համար էլ հանուն ձեր պապի և հանուն խեղճ Բելադոննայի ես ձեզ նվիրում եմ այն, ինչ ինձնից խնդրեցիք:

— Կներեք, բայց ես ձեզնից ոչինչ չեմ խնդրել:

— Ոչ, խնդրել եք: Եվ ահա արդեն երկրորդ անգամ՝ իմ ներումը: Ես այն ձեզ կտամ: Եվ ավելի առաջ կգնամ, ձեզ կուղարկեմ իմ արկածին մասնակցելու: Դա ինձ կզվարճացնի, իսկ ձեզ օգտակար կլինի, հնարավոր է նաև շահավետ, եթե մինչև վերջ հասնեք:

— Ներեցեք, ինչ֊որ չեմ ուզում, շնորհակալ եմ, գուցե մեկ ուրիշ անգամ: Մնաք բարով, բայց, խնդրում եմ ցանկացած ժամանակ համեցեք ինձ մոտ թեյ խմելու: Ասենք վաղը: Վաղը անցեք: Ցտեսություն:

Եվ այս խոսքերի հետ հոբիտը շրջվեց, ծլկեց իր կանաչ կլոր դռնից ներս ու արագ ծածկեց այն, աշխատելով միաժամանակ շատ ուժեղ չշրխկացնել, որպեսզի անքաղաքավարություն չլինի․ այնուամենայնիվ կախարդը մնում է կախարդ:

— Հանուն ինչի՞ ես նրան թեյի հրավիրեցի, — ինքն իրեն հարցերց Բիլբոն մառան մտնելով․ ճիշտ է, ինքը նոր էր նախաճաշել, բայց այդպիսի հուզիչ խոսակցությունից հետո չէր խանգարի խմիչքից, բանից մի կում անել, երկու կտոր կեքսով փորը պնդացնել:

Իսկ Հենդալֆը դեռ երկար կանգնած էր դռան ետևում ու կամացուկ ծիծաղից խեղդվում էր: Հետո մոտեցավ և կանաչ, գեղեցիկ դռան վրա գավազանի սուր ծայրով ինչ֊որ տարօրինակ նշան խզմզեց: Ապա հեռացավ, իսկ հենց այդ ժամանակ Բիլբոն երկրորդ կեքսը կերավ ու սկսեց խորհել այն մասին, թե ինչպիսի ճարպկությամբ խույս տվեց արկածներից:

Մյուս օրը Բիլբոն, մի խոսքով, մոռացավ Հենդալֆի մասին: Նրա հիշողությունն այնքան էլ կարգին վիճակում չէր, և ստիպված էր լինում նշումներ անել իր հյուրերի ընդունման հատուկ գրքում, օրինակ՝ «Հենդալֆ, թեյ, չորեքշաբթի»: Բայց նախօրյակին նա այնպես էր հուզվել, որ ոչինչ չէր գրել:

Հենց այն է, պատրաստվում էր թեյ խմել, երբ մեկը ուժով քաշեց դռան զանգակը, և անստեղ Բիլբոն ամեն բան հիշեց: Նա նախ նետվեց խոհանոց, թեյնիկը դրեց կրակին, մի ափսե ու գավաթ էլ հանեց, ափսեի մեջ ևս մի զույգ կեքս դրեց, նոր միայն վազեց դեպի դուռը:

Հենց այն է, ուզում էր ասել․ «Ներեցեք, որ սպասեցրի ձեզ», երբ հանկարծ տեսավ, որ իր առջև բոլորովին էլ Հենդալֆը չէ, այլ ոմն թզուկ․ կապույտ մորուքը գոտու տակ մտցրած ու պսպղուն աչքերով, որ փայլատակում էին մուգ կանաչ կնգուղի տակից: Դուռը հազիվ բացած, այնպես ներս ընկավ, ասես հենց իրեն էին սպասում: Հետո կնգուղավոր թիկնոցը կախեց մոտակա կեռից և խոնարհաբար ողջունելով ասաց․

— Դվալին, պատրաստ ձեզ ծառայելու:

— Բիլբո Բեգինս՝ ձեզ ծառա, — պատասխանեց հոբիտը, որը զարմանքից նույնիսկ հարցնելու բան չգտավ: Երբ արդեն լռելն այլևս անհարմար էր, նա ավելացրեց․ — Ես էլ հենց ուզում էի թեյ խմել, չե՞ք միանա արդյոք ինձ:

Գուցեև դա մի քիչ բռնազբոսիկ հնչեց, բայց նա ջանում էր սրտաբացություն հանդես բերել: Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե մի անծանոթ թզուկ բարեհաճեր ձեր տուն ու առանց որևէ բացատրության ձեր միջանցքում կախեր թիկնոցը, կարծես թե այդպես էլ պետք է լիներ:

Սեղանի մոտ նրանք երկար չնստեցին: Ավելի ճիշտ, նոր էին անցել երրորդ կեքսին, երբ նորից դռան զանգը հնչեց, էլ ավելի ուժգին, քան առաջ:

— Ներեցեք, — ասաց հոբիտը և վազեց բացելու:

— Վերջապե՜ս, ահա և դուք, — այս անգամ մտադիր էր այսպես դիմավորել Հենդալֆին: Բայց դա դարձյալ Հենդալֆը չէր: Շեմքին կանգնած էր մի զառամյալ թզուկ՝ սպիտակ մորուքով ու կարմիր կնգուղով: Նա ևս դուռը բացվելուն պես ներս թռավ, ասես որևէ մեկը նրան հրավիրել էր:

— Տեսնում եմ, մերոնք հավաքվում են, — ասաց նա՝ կախիչի վրա նկատելով Դվալինի կանաչ կնգուղը: Կողքին կախեց իր կարմիր կնգուղը և, ձեռքը կրծքին դնելով, ասաց․

— Բալին, պատրաստ ձեզ ծառայելու:

— Շնորհակալություն, — պատասխանեց կատարելապես զարմացած Բիլբոն:

Իհարկե, նրա պատասխանը տեղին չէր, բայց, ախր, նրան բոլորովին համբերույթունից հանեցին «մերոնք հավաքվում են» բառերը: Հյուրեր նա սիրում էր, բայց սիրում էր ծանոթ հյուրեր և գերադասում էր ինքը հրավիրել: Նրա մտքով մի սարսափելի բան անցավ, որ կեքսը կարեղ է չբավականացնել, և այն ժամանակ ինքը (իսկ նա գիտակցում էր հյուրընկալի իր պարտականությունը և մտադիր էր կատարել ինչ գնով էլ որ լիներ) ստիպված կլիներ առանց կեքսի յոլա գնալ:

— Ներս համեցեք, թեյ խմեք, — վերջապես, իրեն ստիպելով, մի կերպ ասաց նա:

— Մի բաժակ գարեջուրն ինձ ավելի հաճելի կլիներ, ողորմած սըր, եթե դա շատ դժվար չէ ձեզ համար, — ասաց ճերմակամորուք Բալինը: — Բայց չամիչով կեքսից էլ չեմ հրաժարվի, եթե դրանից ձեզ մոտ գտնվի:

— Որքան ուզեք, — ինքն իր վրա զարմացած պատասխանեց Բիլբոն և, դարձյալ ինքն իր վրա զարմացած, վազքով սուրաց նկուղ, մի պինտա գարեջուր խմեց, այնտեղից՝ մառան, կլոր, չամիչով երկու հիանալի կեքս վերցնելու, որ անձամբ էր թխել «ընթրիքից հետո» ուտելու համար, և ետ սուրաց:

Ճաշասենյակում Բալինն ու Դվալինը սեղանի շուրջ նստած զրուցում էին, որպես հին բարեկամներ (նրանք իսկապես էլ եղբայրներ էին): Բիլբոն նոր էր սեղանին դրել գարեջրի փարչն ու կեքսը, երբ իսկույն զանգը հնչեց՝ մեկ և էլի մեկ անգամ:

«Դե, այժմ արդեն անկասկած Հենդալֆն է», — մտածեց Բիլբոն և փնչացնելով արագ գնաց դեպի դուռը: Ինչպե՜ս չէ: Եվս երկու թզուկ հայտնվեցին, երկուսն էլ կապույտ կնգուղներով, արծաթ գոտիներով և դեղին մորուքներով: Երկուսն էլ աշխատանքային գործիքներով լի մեկական պարկ ու մեկական բահ էին բերում: Նրանք նույնպես ճարպկորեն ներս ընկան կիսաբաց դռնից, և Բիլբոն այլևս չզարմացավ:

— Ինչո՞վ կարող եմ ծառայել, սիրելի թզուկներ, — հարցրեց նա:

— Կիլի, պատրաստ ձեզ ծառայելու, — ասաց մեկը:

— Եվ Ֆիլին նույնպես, — ավարտեց մյուսը:

Երկուսն էլ գլխներից հանեցին իրենց կապույտ կնգուղներն ու խոնարհաբար ողջունեցին:

— Պատրաստ եմ ծառայելու ձեզ և ձեր ազգականներին, — այս անգամ արդեն հիշելով քաղաքավարության մասին՝ պատասխանեց Բիլբոն:

— Տեսնում եմ, Դվալինն ու Բալինն արդեն այստեղ են, — ասաց Կիլին: — Միանանք ազնիվ ընկերախմբին:

«Ընկերախո՜ւմ, — մտածեց միստր Բիլբոն: — Ինչ֊որ ինձ դուր չի գալիս այդ բառը: Գոնե մի րոպե նստեմ, մտքերս ժողովեմ ու մի կում թեյ խմեմ»:

Հազիվ էր նա տեղավորվել անկյունում ու մի կում արել (իսկ չորս թզուկներն այդ ժամանակ նստել էին սեղանի շուրջ և խոսում էին հանքերի, ոսկու, չար գոբլինների, վիշապների անկարգությունների ու էլի շատ ուրիշ բաների մասին, որը նա չէր հասկանում, ասենք չէր էլ ուզում հասկանալ, քանի որ այդ բոլորից արկածների հոտ էր գալիս), երբ հանկարծ՝ զը՜նգ֊ զը՜նգ֊ զը՜նգ֊ զը՜նգ, զանգը նորից հնչեց, և այնպես բարձր, ասես ինչ֊որ չարաճճի հոբիտիկ փորձում էր պոկել այն:

— Էլի մեկը, — աչքով անելով ասաց Բիլբոն:

— Էլի շատ մեկեր, դատեոլվ զանգից, — նկատեց Ֆիլին: — Մենք նույնիսկ տեսել ենք նրանց, անմիջապես մեր ետևից չորսը գալիս էին:

Խեղճ հոբիտը նախասրահում փլվեց աթոռին, գլուխը ձեռքերի մեջ առավ ու սկսեց խորհել․ ի՞նչ է տեղի ունենում, դեռևս ի՞նչ է տեղի ունենալու և մի՞թե բոլորը կմնան ընթրելու: Այդ միջոցին զանգը առաջվանից ավելի ուժեղ քաշեցին, և Բիլբոն նետվեց դեպի դուռը: Հազիվ էր նա բռնակը պտտել, և առ քեզ, հյուրերն արդեն միջանցքում են, խոնարհվում են ու հերթով կրկնում․ «պատրաստ եմ ծառայելու»: Թզուկներն արդեն ոչ թե չորսն էին, այլ հինգը: Մինչ Բիլբոն տարված էր իր խոհերով, մեկն էլ հասավ: Նրանց կոչում էին Դորի, Նորի, Օրի, Օյն ու Գլոյն: Եվ շուտով երկու մանուշակագույն, մոխրագույն, շագանակագույն ու սպիտակ կնգուղներ կախված էին կեռիկներից, իսկ թզուկները հանդիսավոր անցնում էին ճաշասենյակ, իրենց լայն թաթերը ոսկե և արծաթե գոտիների մեջ խրած: Ճաշասենյակում այժմ իսկապես էլ մի ամբողջ ընկերախումբ էր հավաքվել: Ոմանք էյլ էին պահանջում, մյուսները՝ պորտեր, ինչ֊որ մեկը՝ սուրճ, և բոլորը առանց բացառության՝ կեքս, այնպես որ հոբիտը բոլորովին հալից ընկավ:

Նոր էր կրակի վրա դրվել մեծ սրճամանը, թզուկները, կեքսը վերջացնելով, նոր էին անցել վրան կարագ քսած գարեբլիթներին, երբ հնչեց … ոչ թե զանգ, այլ ուժեղ թակոց: Հարվածների մի ամբողջ կարկուտ տեղաց Բիլբո Բեգինսի գեղեցիկ, կանաչ դռան վրա: Ինչ֊որ մեկը փայտով ծեծում էր այն:

Բիլբոն արագ սուրաց միջանցքով, շատ բարկացած, կատարելապես նյարդայնացած և ուժասպառ եղած․ այնպիսի անհեթեթ թեյախմություն նրա կյանքում դեռ չէր եղել: Նա դուռը քաշեց դեպի իրեն, և դռան ետևում կանգնածները ներս ընկան ու թափվեցին մեկը մյուսի վրա: Էլի թզուկներ, չորս հոգի: Իսկ նրանց ետևում, իր գավազանին հենված, կանգնել էր Հենդալֆն ու ծիծաղում էր: Նա փայտով անխնա թակել էր գեղեցիկ դուռը, ընդ որում դրա հետևանքով անհետացել էր այն գաղտնի նշանը, որ նա գծել էր նախորդ օրը:

— Հանգիստ, հանգիստ, — ասաց նա: — Դա ձեզ նման չէ, Բիլբո, բարեկամներին սպասեցնել դռան մոտ, իսկ հետո էլ վերցնել ու դուռն այդպես բացել՝ թը՜փ֊ թըրը՜փ֊ թը՜փ: Թույլ տվեք ներկայանալ: Բիֆուր, Բոֆուր, Բոմբուր և, հատուկ ուշադրություն դարձրեք, Տորին:

— Պատրաստ ենք ձեզ ծառայելու, — ասացին Բիֆուրը, Բոֆուրը, Բոմբուրը՝ իրար կողքի կանգնելով: Ապա նրանք կախեցին երկու դեղին, մեկ բաց կանաչ կնգուղներն ու մեկն էլ բաց երկնագույն, երկար, արծաթագույն փնտոց, որ պատկանում էր Տորինին: Տորինը չտեսնված երևելի թզուկ էր, ոչ այլ ոք, քան ինքը՝ նշանավոր Տորին Օուքենշիլդը, նա խիստ դժգոհ էր այն բանից, որ ստիպված եղավ փռվել շեմքին, դեռ Բիֆուրը, Բոֆուրն ու Բոմբուրն էլ վրան ընկան, իսկ Բոմբուրը, պետք է ասել, անասելի գիրուկ էր ու ծանր: Դրա համար էլ Տորինը սկզբում իրեն շատ գոռոզ էր պահում և ոչ մի տեսակի ծառայություն չէր առաջարկում, բայց խեղճ միստր Բեգինսն այնքան շատ ներողություն խնդրեց, որ Տորինը, վերջապես, մռթմռթաց․ «Այդ մասին էլ չենք խոսում», և դադարեց խոժոռվել:

— Ահա և բոլորս հավաքվել ենք, — ասաց Հենդալֆը՝ աչքի անցկացնելով պատից կախված տասներեք կնգուղները (լավագույն կոճկովի գլխանոցները հյուր գնալու համար) և իր սեփական գլխարկը: — Շատ զվարճասեր հասարակություն է: Հուսով եմ, ուշացածների համար էլ ուտելու և խմելու որևէ բան կգտնվի: Ի՞նչ ունեք: Թե՞յ: Խորապես շնորհակալ եմ: Ավելի լավ է կարմիր գինի տաք ինձ:

— Ինձ էլ, — ասաց Տորինը:

— Լավ կլիներ, որ հաղարջի մուրաբա և խնձորով կարկանդակ էլ լիներ, — միջամտեց Բիֆուրը:

— Եվ մսով կարկանդակ ու պանիր, — լրացրեց Բոնֆուրը:

— Եվ խոզի մսով կարկանդակ ու սալաթ, — ավելացրեց Բոմբուրը:

— Եվ որքան կարելի է շատ կեքս, էյլ, սուրճ, եթե դժվար չէ, — կանչեցին մյուս

թզուկները ճաշասենյակից:

— Բարի եղեք մի քանի ձու էլ դրեք, — հոբիտի հետևից ձայն տվեց Հենդալֆը, երբ նա քարշ գալով գնաց դեպի մառան: — Հետներդ բերեք նաև սառը հավ և թթու վարունգ…

«Կարելի է մտածել, որ նա ինձանից պակաս չգիտի, թե ինչ պահուստներ ունեմ իմ տանը», — քրթմնջաց միստր Բեգինսը, որը վերջնականապես գլուխը կորցրել էր և սկսել էր վախենալ՝ իր անմեղ ու բանից անտեղյակ գլխին… ամենազզվելի արկածը չի՞ եկել արդյոք: Այդ միջոցին, մինչ նա հավաքեց բոլոր շշերն ու ուտելիքները, բոլոր դանակները, պատառաքաղները, բաժակները, ափսեներն ու գդալները և լցրեց մեծ֊մեծ սկուտեղների մեջ, ամբողջովին շոգից խաշվեց, կարմրեց ու փրփրեց:

— Կերածները քթերից դուրս գա այդ թզուկների, — ասաց նա բարձրաձայն: — Կարծես չեն կարող օգնել:

Հապա մի տես է՜: Բալինն ու Դվալինը, ոնց որ գետնի տակից ծլեին, կանգնեցին խոհանոցի դռան մեջ, իսկ նրանց ետևից Ֆիլին ու Կիլին, և դեռ Բիլբոն չէր հասցրել մի խոսք ասել, որ նրանք վերցրին սկուտեղներն ու երկու ոչ մեծ սեղան, քամու պես թռան ճաշասենյակ ու նորից սեղան գցեցին ամբողջ խմբի համար:

Հենդալֆը նստեց սեղանի վերին գլուխը, մնացած տասներեք թզուկները տեղավորվեցին շուրջը, իսկ Բիլբոն, նստելով բուխարու մոտ դրված նստարանին, սկսեց պաքսիմատ կրծել (նրա ախորժակն իսպառ կորավ) ու փորձեց այնպես ցույց տալ, իբր առանձնապես ոչինչ տեղի չի ունենում և արկածների հետ էլ այս բոլորը ոչ մի կապ չունեն: Թզուկներն ուտում էին հա ուտում, խոսում էին հա խոսում, իսկ ժամանակն անցնում էր: Վերջապես նրանք ետ քաշվեցին սեղանից, և Բիլբոն ձգվեց դեպի առաջ՝ փորձելով հավաքել ափսեներն ու բաժակները:

— Հուսով եմ մինչև ընթրիք դուք չե՞ք գնա, — հարցրեց նա քաղաքավարի, ոչ իր ամենաստիպողական տոնով:

— Ոչ մի դեպքում, — պատասխանեց Տորինը: — Մենք ընթրիքից հետո էլ չենք գնա: Մեր խոսակցությունը երկար է տևելու: Բայց սկզբում մի քիչ երաժշտությամբ կզբաղվենք: Հավաքեք:

Եվ տասներկու թզուկները (Տորինը շատ կարևոր դեմք էր, նա մնաց Հենդալֆի հետ զրուցելու) աշխուժորեն վեր թռան տեղներից և վայրկենապես մեկը մյուսի վրա շարեցին ափսեները, իսկ դրանց վրա էլ՝ սեղանին եղած֊չեղածը: Հետո նրանք շարժվեցին դեպի խոհանոց, և յուրաքանչյուրը պարզած ձեռքին պահել էր ափսեների մի ամբողջ աշտարակ, որի գագաթին շիշն էր, իսկ հոբիտը վազում էր նրանց ետևից և վախից տառացիորեն ծղրտում․

— Խնդրում եմ զգույշ: Մի՜ անհանգստացեք, խնդրեմ, ինքս կանեմ:

Բայց թզուկներն ի պատասխան սկսեցին երգել․

Ջարդեք ափսեները, պնակները ջարդեք,

Թող ծռմռվեն դանակ, պատառաքաղ,

Շիշը զարկեք գետնին, սրբիչները նետեք,

Կեղտաջրով թրջվեն պատերը թող:

Բզիկ֊բզիկ արեք սփռոցները, հյուրեր,

Ճարպոտ ճաշը թափեք աթոռներին լաքած,

Կոխորտելով անցեք, ու թող ամենուրեք

Ոսկորներ ու կճեպ լինեն թափված:

Բաժակները բերեք, գավաթները բերեք,

Լցրեք տաշտը տաք ջուր, լցրեք արագ,

Հետո խառնեք լինգով, ջարդափշուր արեք,

Տարեք աղբահորը թափեք դրանք:

Ո՞վ է անգործ այնտեղ, ո՞վ է աչքերը փակում․

Դե շուտ, ձեռքդ մեկնիր ճենապակուն…

Ոչ մի նման բան ըդհակառակը, բնական է, նրանք թույլ չտվեցին, ընդհակառակը, մի ակնթարթում ամբողջը լվացին ու հավաքեցին, մինչ հոբիտը պտտվում էր խոհանոցում, ջանալով հետևել նրանց: Հետո բոլորը վերադարձան ճաշասենյակ և տեսան, որ Տորինը նստել է, ոտքերը օջախի ճաղերին դրած, ու ծխամորճ է ծխում: Նա չտեսնված մեծության ծխի օղակներ էր բաց թողնում և հրամայում դրանց՝ ուր գնալ․ մերթ խողովակի մեջ, մերթ բուխարու թարեքին դրված ժամացույցի ետևը, մերթ սեղանի տակ, մերթ դեպի առաստաղ, որտեղ նրանք շրջաններ էին գծում: Բայց Տորինի օղակն ուր էլ որ թռչեր, Հենդալֆն ավելի ճարպիկ էր գտնվում: Փո՜ւֆ, նա իր կարճլիկ կավե ծխամորճից ավելի փոքր օղակ էր արձակում, և վերջիսն լողում էր Տորինի յուրաքանչյուր օղակի միջով: Դրանից հետո Հենդալֆի օղակը կանաչում էր, վերադառնում տիրոջ մոտ և սավառնում նրա գլխավերևում: Այդ օղակներից մի ամբողջ ամպ գոյացավ, և սենյակի կիսախավարում Հենդալֆը խորհրդավոր ու իսկական կախարդական տեսք ստացավ: Բիլբոն կանգնել և հիանում էր․ օղակներ բաց թողնել ինքն էլ էր սիրում և հիմա ամոթից կարմարել էր, հիշելով, թե ինչպես էր նախորդ օրն առավոտյան պարծենում իր օղակներով, որ քամին տանում էր Բլուրի ետևը:

— Իսկ հիմա անցնենք երաժշտությանը, — ասաց Տորինը: — Բերեք գործիքները:

Կիլին ու Ֆիլին վազելով բերեցին փոքրիկ ջութակները, Դորին, Նորին և Օրին թևերի տակից հանեցին սրինգները, Բոմբուրը նախասենյակից քարշ տվեց թմբուկը, Բիֆուրն ու Բոֆորը նույնպես դուրս գնացին ու վերադարձան կլարնետներով, որ հանվելիս թողել էին ձեռնափայտերի հետ․ Դվալինն ու Բալինը միաժամանակ ասացին․ «Ներեցեք, ես իմ գործիքը մոռացել եմ նախամուտքում»:

— Իմն էլ վերցերք, — ասաց Տորինը:

Նրանք մի կերպ քարշ տվեցին իրենց բոյին երկու վիոլա և Տորինի՝ կանաչ կտորի մեջ փաթաթած տավիղը․ տավիղը ոսկուց էր ու գեղեցիկ, և երբ Տորինը խփեց լարերին, բոլորն էլ նվագեցին ու այնպիսի մի անսպասելի քաղցրալուր, մեղեդային երաժշտություն հորդեց, որ Բիլբոն ամեն ինչ մոռացավ․ մտքով թռավ անծանոթ երկրներ, այնտեղ, ուր երկնքում օտար լուսին էր կախված՝ Գետից Այն Կողմ և Բլուրի մոտ գնտվող հոբիտյան բնից շատ հեռու: Բլուրի լանջին գտնվող պատուհանից սենյակ թափանցեց մթությունը, օջախի կրակը (դեռևս ապրիլ ամիսն էր) սկսեց հանգել, իսկ նրանք դեռ նվագում էին ու նվագում, և Հենդալֆի մորուքի ստվերը օրորվում էր պատի վրա:

Սենյակը խավարով լցվեց, օջախը հանգավ, ստվերներն անհետացան, իսկ թզուկները շարունակում էին նվագել: Եվ հանկարծ, նախ մեկը, հետո մյուսը, խուլ սկսեցին երգել թզուկների խորհրդավոր երգը, որ երգում էին իրենց հնագույն բնակատեղիների խորհրդավոր լռության մեջ: Ահա մի հատված նրանց երգից, եթե միայն բառերն առանց մեղեդու կարող են երգի նման լինել․

Կապույտ լեռներից, մշուշից անդին

Քարավանները կձգվեն անթիվ

Դեպի որջերը, քարանձավները,

Որտեղ գանձերն են երկիր֊հեքիաթի:

Կախարդ թզուկներն անցյալում այդտեղ

Միշտ վառ են պահել կանթեղ ու անթեղ,

Մետաղ են ձուլել, ադամանդ, սուտակ

Եվ այդ գանձերը պահել են անթաղ:

Նրանք բանել են էլֆ֊արքայի մոտ,

Նրանք բանել են անխոնջ ու հմուտ,

Նրանց պատրաստած զարդերը չքնաղ

Լուսավորել են անձավները մութ:

Արքայավայել քեֆեր են արել,

Տավիղի ոսկի լարերն են լարել,

Հնչել է երգը ընդերքում հողի,

Հնչել են նոր ու անսովոր բառեր:

Սակայն ծառերը խենթ շառաչեցին,

Եվ քամիները խուլ հառաչեցին,

Կրակը շողաց լեռների վրա,

Հրդեհվեց նոճու անտառը անծիր:

Զանգեր հնչեցին տագնապով․ ահով,

Գետինը ճեղքվեց ու լցվեց մահով,

Վիշապը դաժան և անզիջում էր․

Տները դարձան մոխրակույտ ու հուր:

Եվ թզուկները, հույսները հատած,

Երկնային պատժի սարսափով պատած,

Մտան ընդգետնյա պալատները խոր,

Նրանց հետ կորան գանձերը անդարձ:

Կգնանք կապույտ լեռներից անդին,

Կանցնենք ճամփաներ ու գետեր անթիվ․

Որ հավատարիմ մնանք մեր խոսքին,

Որ մեր թշնամուց խլենք ոսկին:

Եվ նրանց լսելով՝ հոբիտը զգաց, թե ինչպես իր մեջ ծնվում է սերը դեպի գեղեցիկ իրերը՝ արարված հրաշարգործությամբ և հմուտ ձեռքերով, կատաղի ու խանդոտ սեր, հրապուրանք, որ ապրում է բոլոր թզուկների սրտերում: Եվ նրա մեջ արթնացավ ինչ֊որ տուկյան մի բան, նա ցանկություն ունեցավ տեսնելու հսկայական լեռները, լսելու սոճիների սոսափն ու ջրվեժների աղմուկը, լինելու քարայրներում և ձեռնափայտի փոխարեն սուր կրելու: Նա դուրս նայեց պատուհանից: Մութ երկնքում ծառերի վրա փայլում էին աստղերը: Նա մտածեց մթին քարայրներում շողշողացող թզուկների թանկարժեք իրերի մասին: Հանկարծ Գետի Այն Կողմում անտառի վրա կրակը երկինք բարձրացավ (երևի ինչ֊որ մեկը խարույկ էր վառել), և Բիլբոն պատկերացրեց, թե ինչպես կողոպտիչ վիշապները գրավում են իր խաղաղ Բլուրը և շուրջն ամեն ինչ կրակի մատնում: Նա ցնցվեց և իսկույն դարձավ նորից սովորական միստր Բեգինսը, Բեգ֊Էնդից, որը գտնվում էր Բլրատակում:

Բիլբոն վեր կացավ: Ամբողջ մարմնով դողում էր: նա տատանվում էր, չգիտեր ինչ աներ, ոչ այն է լամպը բերեր, ոչ այն է ձևացներ, թե գնում է լամպը բերելու, իսկ ինքը թաքնվեր մառանում, գարեջրի տակառների արանքում ու դուրս չգար, մինչև թզուկները գնային: Բայց այդ պահին նա հանկարծ նկատեց, որ երգն ու երաժշտությունը լռել են, բոլոր թզուկներն ակնապիշ իրեն են նայում, և նրանց աչքերը փայլատակում են խավարում:

— Այդ ո՞ւր, — ձայն տվեց նրան Տորինը այնպիսի տոնով, որից պարզ զգացում էր, որ նա Բիլբոյի մտադրությունները կռահում է:

— Ինչ է, չի՞ կարելի լամպը բերել, — երկչոտ հարցրեց Բիլբոն:

— Մթությունը մեզ դուր է գալիս, — խմբով պատասխանեցին թզուկները: — Մութ

գործերը մթության մեջ են կատարվում: Մինչև լուսաբաց դեռ շատ ժամանակ կա:

— Այո, այո, իհարկե, — ասաց Բիլբոն ու նստեց, բայց շփոթմունքից ու շտապելուց նստեց ոչ թե նստարանին, այլ ուղիղ օջախի վանդակի վրա և թմփոցով ցած գցեց կրակխառնիչն ու թիակը:

— Շը՜շ֊շ, — ասաց Հենդալֆը: — Հիմա Տորինը կխոսի:

Եվ Տորինը սկսեց այսպես․

— Հենդալֆ, թզուկներ և միստր Բեգինս: Մենք հավաքվել ենք մեր բարեկամի և դավադրության եղբայրակցի՝ հիանալի, խիզախ հոբիտի (թող երբեք չթափվի նրա ոտքերի մազը) տանը, եկեք արժանին մատուցենք նրա գինուն և էյլին:

Նա շունչ առավ, հոբիտին հնարավորություն տալով ինչպես հարկն է քաղաքավարական խոսքեր ասելու, բայց խեղճ Բիլբո Բեգինսը ասվածն ընդունեց բոլորովին էլ ոչ որպես գովեստ: Նա շարժեց շրթունքները, փորձելով ժխտել «խիզախ» և, որ ավելի վատ էր, «դավադրության եղբայրակից» բառերը, բայց այնպես հուզվեց, որ չկարողացավ նույնիսկ մի ծպտուն հանել: Դրա համար էլ Տորինը շարունակեց․

— Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի քննարկենք մեր պլանները, գործելու եղանակներն ու միջոցները, մեր գաղտնի մտադրություններն ու հնարքները: Շատ շուտով, մինչև լույսը բացվելը, մենք ճանապարհ կընկնենք, մեր ճամփան երկար կլինի, ճանապարհորություն, որից մեզանից ոմանք, հնարավոր է նույնիսկ բոլորը, բացի, հասկանալի է, մեր բարեկամից և խորհրդատուից՝ հնարամիտ հրաշագործ Հենդալֆից, կարող են չվերադառնալ: Եկել է հանդիսավոր պահը: Մեր նպատակը, ինչպես ենթադրում եմ, բոլորիս հայտնի է: Բայց հարգելի միստր Բեգինսին, իսկ գուցեև կրտսեր թզուկներից (կարծում եմ չեմ սխալվի, եթե տամ Կիլիի և Ֆիլիի անունները) որևէ մեկին ներկա պահի իրադրությունը կարող է որոշ բացատրությունների պահանջ ներկայացնել:

Այդպիսին էր Տորինի ոճը: Չէ՞ որ նա կարևոր դեմք էր: Եթե նրան չընդհատեին, նույն ոգով անվերջ կշարունակեր, մինչև որ բոլորովին շնչակտուր լիներ, բայց այդպես էլ հասարակությանը ոչ մի նոր բան չէր հաղորդի: Սակայն ամենակոպիտ ձևով ընդհատեցին: Խեղճ Բիլբոն այլևս չկարողացավ դիմանալ: «Կարող են չվերադառնալ» բառերը լսելիս նա զգաց, որ կոկորդում ճիչ է հավաքվում, և այդ ճիչը, վերջապես, դուրս թռավ սուր, իսկական թունելից դուրս սուրացող շոգեքարշի սուլոցի նման: Բոլոր թզուկները տեղներից վեր թռան, և սեղանը շուռ եկավ: Իր կախարդական գավազանի ծայրին Հենդալֆը երկնագույն կրակ վառեց, և դրա առկայծող լույսի տակ բոլորը տեսան, որ խեղճ հոբիտը չոքել է օջախի առջև փռված գորգի վրա և դողդողում է ինչպես դոնդող: Հանկարծ նա բերանքսիվայր փլվեց հատակին մի հուսահատ վայնասունով․ «Կայծակը սպանեց, կայծակը սպանեց», — և երկար ժամանակ նրանից ուրիշ ոչինչ իմանալ չկարողացան: Թզուկները բարձրացրին նրան ու տարան հարևան հյուրասենյակը, աչքից հեռու, պառկեցրին բազմոցի վրա, կողքը մի բաժակ ջուր դրեցին, իսկ իրենք վերադարձան իրենց «մութ գործերին»:

— Դյուրությամբ գրգռվող սուբյեկտ է, — ասաց Հենդալֆը, երբ բոլորը գրավեցին իրենց տեղերը: — Ենթակա է անբացատրելի նոպաների, բայց լավագույններից մեկն է՝ կատաղի, ինչպես վիշապ, որի պոչը ճզմել են դռան արանքում:

Եթե ձեզ երբևէ վիճակվել է տեսնել վիշապ, որի պոչը ճզմել են դռան արանքում, ապա կհասկանաք, որ դա զուտ բանաստեղծական չափազանցություն է ցանկացած հոբիտի, նույնիսկ Ծեր Տուկի ապուպապի Եզան Մռունչ անունով եղբոր նկատմամբ կիրառված, որն այնպիսի տիտանական հասակ ուներ (հոբիտի համար), որ կարող էր ձի հեծնել: Այդ նա է հին ժամանակներում Կանաչ Դաշտի ճակատամարտում Մաունտ֊Գրեմից փոթորիկի նման արշավել գոբլինների բանակի վրա և իր կոպալով թռցրել նրանց թագավոր Գոլֆիմբուլի գլուխը: Գլուխը հարյուր մետր թռել է օդում և ընկել ուղիղ ճագարի բույնը․ այսպիսով շահել են ճակատամարտը և միաժամանակ հնարվել է գոլֆ խաղը:

Այդ միջոցին Եզան Մռունչի քնքուշ շառավիղը հյուրասենյակի բազմոցի վրա ուշքի եկավ: Հանգստանալուց հետո մի կում գինի խմեց և զգուշությամբ գողունի մոտեցավ ճաշասենյակի դռանը: Խոսում էր Գլոյնը, և ահա թե ինչ լսեց Բիլբոն․

— Փի՛ֆ (կամ դրա նման մեկ ուրիշ արհամարհական ձայնարկություն): Կարծում եք նա հարմա՞ր է: Հենդալֆի համար հեշտ է պատկերավոր նկարագրել, թե նա որքան կատաղի է, իսկ եթե նա գրգռվի ու գոռա ոչ այն ժամանակ, երբ հարկավո՞ր է, այդ դեպքում վիշապն ու նրա բոլոր ազգականները կարթնանան, և մենք կորած ենք: Սիրտս վկայում է, որ նրա ճիչը վախից է, այլ ոչ թե գրգռվելուց: Ճիշտն ասած, եթե դռան վրայի կախարդական նշանը չլիներ, ես կմտածեի, որ մենք սխալ տեղ ենք ընկել: Հենց որ տեսա, թե էդ ցմփորն ինչպես է թռչկոտում ու փնճում դռան առաջ, ես իսկույն վատ բան կասկածեցի: Ավելի շատ նա նպարավաճառի է նմանվում, քան գողի:

Այստեղ միստր Բեգինսը սեղմեց բռնակն ու ներս մտավ: Նրա մեջ խոսեց Տուկի արյան ձայնը: Նա զգաց, որ յոլա կգնա առանց իսկական անկողնու ու նախաճաշի, միայն թե իրեն կատաղի համարեն: Ի միջի այլոց նա իսկապես էլ կատաղեց, լսելով «թե էդ ցմփորն ինչպես էր թռչկոտում» բառերը: Հետագայում շատ անգամ նրա էության բեգինսյան կողմը զղջում էր այս անմիտ արարքի համար, և նա ինքն իրեն ասում էր․ «Բիլբո, դու հիմար ես, ինքդ քո կամքով խցկվեցիր այդ գործի մեջ»:

— Ներողություն եմ խնդրում, — ասաց նա, — ես պատահաբար լսեցի ձեր խոսակցությունը: Չեմ ձևացնի, իբրև թե հասկանում եմ, խոսքն ինչի մասին է․ հատկապես հասկանալի չէ գողերի մասին հիշատակությունը: Բայց կարծում եմ, որ մի բան ճիշտ եմ յուրացրել (այս բոլորը նա անվանում էր «արժանապատվությամբ պահել իրեն»)․ դուք գտնում եք, որ ես ոչնչի պիտանի չեմ: Շատ լավ, ես ձեզ կապացուցեմ, թե ինչի եմ ընդունակ: Իմ դռան վրա ոչ մի կախարդական նշան էլ չկա, դուռն ընդամենը մեկ շաբաթ առաջ են ներկել, և դուք, հասկանալի է, սխալ հասցեով եք եկել: Ձեր անդուր երեսները տեսնելուն պես կասկածեցի, որ դուք ուրիշ տեղ եք ընկել: Բայց համարեք, որ ճիշտ եք եկել: Ասացեք, ի՞նչ է հարկավոր անել, և ես կաշխատեմ կատարել, թեկուզ հարկադրված լինեմ Ամենածայրամասային Անապատում մարտնչել զարհուրելի հոբդարձորյակների դեմ: Ես ունեցել եմ ապուապուապուպապի եղբայր՝ Տուկ Եզան Մռունչը, ուրեմն նա…

— Ճիշտ է, ճիշտ է, միայն թե դա վաղուց էր, — նրան ընդհատեց Գլոյնը: — Իսկ ես ձեր մասին էի խոսում: Եվ հավատացնում եմ, ձեր դռան վրա կա հենց այն նշանը, որն օգտագործում են կամ անցյալում օգտագործել են ձեր մասնագտիության ներկայացուցիչները: Եվ դա ահա թե ինչ է նշանակում․ «Փորձված գողը հանձն կառնի լավ աշխատանքը, գերադասելի է վտանգավոր, վճարը ըստ փոխադարձ համաձայնության»: Կարող եք ձեզ անվանել «բարձրագույն կարգի գանձորոնող», եթե «գողը» ձեր ճաշակով չէ: Ոմանք այդպես են կոչում իրենց: Մեզ համար միևնույն է: Հենդալֆը մեզ հաղորդեց, որ մի տեղացի մասնագետ շտապ աշխատանք է փնտրում, և որ ժողովը նշանակվում է այստեղ, չորեքաբթի օրը, ժամը հինգին:

— Ինչպե՞ս թե նշան չկա,— միջամտեց Հենդալֆը: — Ես ինքս եմ դռան վրա դրել: Եվ շատ ծանրակշիռ պատճառներով: Դուք ինձ խնդրեցիք արշավախմբի համար տասնչորսերորդը գտնել, ես էլ միստր Բեգինսին ընտրեցի: Թող որևէ մեկը փորձի ասել, որ սխալվել եմ, որ ընտրել եմ ոչ նրան, ում հարկն է, ու եկել եմ ոչ այնտեղ, ուր պետք է, և կարող եք տասներեքով ուղևորվել ու լրիվ ստանալ ամբողջը, ինչ հասնում է այդքանին: Իսկ եթե չեք ուզում՝ գնացեք ձեր տները, ածուխ փորեք հանեք:

Նա այնպես զայրացած նայեց Գլոյնին, որ թզուկը կծկվեց կպավ աթոռի թիկնակին, իսկ երբ Բիլբոն բերանը բացեց, որ հարց տա, Հենդալֆը շրջվեց ու թավ հոնքերի տակից այնպիսի մի ահեղ հայացք գցեց նրա վրա, որ նրա բերանը շրխկոցով փակվեց:

— Ահա այնպես,— ասաց Հենդալֆը:— Եվ այլևս ոչ մի վեճ: Ես ընտրել եմ միստր Բեգինսին, ու գոհ եղեք: Եթե ես ասել եմ, որ նա գող է՝ նշանակում է գող է, կամ գող կդառնա, երբ հարկ լինի: Նա ամենևին էլ այդպես հասարակ չէ, ինչպես դուք եք կարծում: Ժամանակ կգա, երբ բոլորդ (եթե կենդանի մնաք) երախտապարտ կլինեք ինձ՝ նրա համար: Իսկ հիմա, Բիլբո, տղաս, լամպը բեր, մի քիչ լույս գցենք սրա վրա:

Սեղանին, կարմիր լուսամփոփով մեծ լամպի տակ նա մագաղաթի մի կտոր փռեց, որ քարտեզի էր նման:

— Սա Տրորի, ձեր պապի ձեռքի գործն է, Տորին, — ասաց նա ի պատասխան թզուկների հուզված բացականչությունների:— Սա Սարի պլանն է:

— Չեմ հասկանում, թե դա մեզ ինչով է օգնելու,— հիասթափված ասաց Տորինը, պլանն արագ աչքի անցկացնելով: — Ես առանց այդ էլ հիանալի հիշում եմ Սարն ու նրա շրջակայքը: Ես գիտեմ որտեղ է Մութ Անտառը և որտեղ՝ Արևակեզ Հողերը․ այնտեղ վիշապներն են ապրում:

— Այստեղ քարտեզի վրա էլ հենց Վիշապն է նկարված,— ասաց Բալինը, — բայց քանի որ շուտով հասնելու ենք Սար, ապա առանց քարտեզի էլ այն կգտնենք:

— Մի մանրամասնություն էլ կա, որ դուք չեք նկատել,— առարկեց կախարդը,— գաղտնի մուտքը: Տեսնո՞ւմ եք ա՜յ այն ձեռքը արևմտյան կողմում և մնացած ձեռքերից վերև ցուցամատը պարզած մյուս ձեռքը, ձախից: Այստեղ գաղտնի մուտք կա դեպի Ստորին Հարկը:

— Գուցե մի ժամանակ իրոք որ գաղտնի է եղել,— առարկեց Տորինը,— բայց ինչով կարելի է համոզված լինել, որ մինչև հիմա գաղտնի է մնացել: Ծեր Սմոգն այնքան վաղուց է այնտեղ ապրում, որ հասցրած կլինի բոլոր ելումուտերին ծանոթանալ:

— Կարող է և այդպես է, բայց միևնույն է, նա դրանից չի օգտվում:

— Ինչո՞ւ:

— Որովհետև այդ մուտքը նրա համար խիստ նեղ է: «Հինգ ոտնաչափ բարձրության

դուռ, կարող են անցնել երեքը մի շարքով, կողք կողքի», բարբառում են սեպագրերը: Սմոգը այսպիսի որջ խցկվել չէր կարող նույնիսկ երիտասարդ ժամանակ, ուր մնաց հիմա, երբ Դեյլից այնքան թզուկներ ու մարդիկ է կերել:

— Իսկ իմ կարծիքով որջը շատ ընդարձակ է,— ձայն տվեց Բիլբոն (որը երբեք վիշապների հետ չէր առնչվել, իսկ ինչ վերաբերում է որջերին, ապա նա ծանոթ էր միայն հոբիտների բներին): Նա նորից տաքացավ ու տարվեց տեղի ունեցածով և մոռացավ, որ ավելի լավ է լռել: Նա պաշտում էր բոլոր տեսակի քարտեզները, նա ինքը իր նախասենյակում կախել էր շրջակայքի մեծ քարտեզը, որտեղ զբոսանքի նրա սիրելի ուղիները նշված էին կարմիր թանաքով: — Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդ հսկայական դուռը թաքցնել որևէ մեկից, ով էլ որ նա լինի, նույնիսկ եթե վիշապը վրիպել է ու չի տեսել, — հարցրեց նա: Մի՛ մոռացեք, որ նա ընդամենը մի փոքրիկ հոբիտ էր:

— Ամենատարբեր ձևերով, — պատասխանեց Հենդալֆը: — Բայց թե ինչպես են թացրել հատկապես այդ դուռը, մենք չենք իմանա, մինչև մեր սեփական աչքերով չտեսնենք: Որքան ես կարող եմ հասկանալ քարտեզի վրա եղած մակագրություններից, դուռը հուսալիորեն կողպված է և ձուլվում է Սարի հետ: Թզուկների մոտ ըդունված ձև է, եթե չեմ սխալվում:

— Չեք սխալվում, — հաստատեց Տորինը:

— Բացի դրանից, — շարունակեց Հենդալֆը,— ես մոռացա հիշատակել, որ քարտեզին կցված է արտասովոր ձև ունեցող մի փոքրիկ բանալի: Ահա…— Եվ Հենդալֆը Տորինին մեկնեց երկարավուն, տարօրինակ լեզվակով մի բանալի…— Լա՛վ կպահեք:

— Չէ մի չպահեինք, — ասաց Տորինը և բանալին անցկացրեց ոսկե շղթային, որ կախված էր իր վզից ու իջնում էր բաճկոնի տակ:— Այժմ մեր վիճակն այնքան էլ անհուսալի չէ: Մինչև հիմա մեզ համար պարզ չէր, թե ինչից սկսենք: Մենք մտածում էինք ճանապարհվել Արևելք, զգուշություն ու շրջահայացություն պահպանելով, և հասնել ընդհուպ մինչև Երկար լիճը: Այն ժամանակ էլ հենց կսկսվեին անախորժությունները…

— Ոչ թե այն ժամանակ, այլ շատ ավելի վաղ, ես հո գիտեմ ինչ բան է ճանապարհը դեպի Արևելք,— միջամտեց Հենդալֆը:

—Այնտեղից մենք կարող էինք Արագահոս գետով դեպի վեր բարձրանալ, — շարունակեց Տորինը՝ Հենդալֆի խոսքերը ականջի ետև գցելով,— և հասնել Դեյլի գետի հովտում Սարի հովանու տակ գտնվող հինավուրց քաղաքի ավերակներին: Ճիշտ է, Գլխավոր դարպասով անցնելը ոչ մեկիս սրտով էլ չէ: Այնտեղ գետը ուղիղ նրա տակով է հոսում, թունելով, Սարի Հարավային ստորոտի մեծ ժայռի միջով, և հենց այդ դարպասից էլ սովորաբար դուրս է թռչում Վիշապը, իմ կարծիքով շատ հաճախ, եթե, իհարկե, նա չի փոխել իր սովորությունը:

— Այո, այնտեղից անցնել չի լինի,— ասաց կախարդը,— եթե հույս չունենանք որևէ նշանավոր ռազմիկի, կամ էլ թե չէ հեքիաթային հսկայի օգնության վրա: Ես փորձել եմ հարմար մեկը գտնել, բայց հիմա ռազմիկները դրա համար ժամանակ չունեն: Նրանք կռվում են միմյանց դեմ օտար երկրներում, իսկ հեքիաթային հսկաներին այս կողմերում մատներիդ վրա կհաշվես՝ մեկ, երկու և վերջ, եթե, իհարկե, նրանք առհասարակ չեն տեղափոխվել այստեղից: Սրերը բթացել են, մարտական կացիններով հիմա ծառեր են տապալում, վահանները կաթսաների կափարիչների և օրորոցների տեղ են օգտագործում, իսկ վիշապները, բարեբախտաբար, յոթ սարի ետևն են, և այստեղի բնակիչների համար նրանք համարյա թե առասպելական արարածներ են: Այ, դրա համար ես էլ որոշեցի դիմել գողությանը, հատկապես, երբ հիշեցի կողամուտքը: Եվ հենց այստեղ է, որ խաղի մեջ է մտնում մեր սիրելի Բիլբո Բեգինսը՝ անձամբ ճակատագրի կողմից ընտրված գողը: Այնպես որ բերեք քննարկումն առաջ տանենք և գործողությունների պլան մշակենք:

— Հիանալի է, — ասաց Տորինը: — Գուցե մեր բազմափորձ գողը որևէ արժեքավոր միտք կամ առաջարկություն հայտնի:— Եվ նա չափազանցրած քաղաքավարությամբ խոր գլուխ տվեց Բիլբոյին:

— Ամենից առաջ ես կուզենայի ավելի շատ բան լսել բուն գործի մասին, — ասաց հոբիտը (նրա գլխում ամեն ինչ խառնվեց, ստամոքսում սառնոթյուն զգաց, բայց նա, որպես Տուկերի իսկական հետնորդ, որոշեց չնահանջել): — Այսինքն՝ ոսկու և վիշապների մասին, և բոլոր մնացած բաների մասին, և թե ինչպես է ոսկին հայտնվել այնտեղ, ումն է այն, և այլն:

—Ողորմած տեր,— ասաց Տորինը:— Մի՞թե դուք քարտեզները չտեսաք: Մեր երգը չլսեցիք: Մի՞թե այդ մասին չենք խոսում մի քանի ժամ շարունակ:

— Եվ, այունամենայնիվ, ես ուզում եմ ամեն ինչ մանրամասնորեն ու հերթականությամբ նորից լսել, — համառությամբ ասաց Բիլբոն գործարար տեսք ընդունելով (սովորաբար նախանշված նրանց համար, ովքեր փորձում էին նրանից դրամ պարտք վերցնել) և ամեն կերպ ջանալով խելացի, շրջահայաց, պատկառելի մասնագետ երևալ, Հենդալֆի երաշխավորությունն արդարացնելու համար: — Ես կուզենայի նաև ավելի մանրամասն լսել վտանգի աստիճանների, չնախատեսված ծախսերի մասին, այն մասին, թե ինչքան ժամանակ է հատկացվում այդ ամբողջ ձեռնարկումի համար, հատուցման մասին և այլն, և այլն:

Դա նշանակում էր․ «Ինձ ի՞նչ կհասնի: Եվ ողջ֊առողջ կվերադառնա՞մ արդյոք»:

— Դե լավ, թող այդպես լինի, — ասաց Տորինը: — Սրանից շատ տարիներ առաջ, իմ պապ Տրորի օրոք, մեր ընտանիքին Հեռավոր Հյուսիսից քշեցին, և նա ողջ ունեցվածքով ու աշխատանքի գործիքներով ստիպված եղավ փոխադրվել քարտեզի վրա նշված Սարի մոտերքը: Այդ Սարով, որ մի ժամանակ հայտնաբերել էր իմ վաղեմի նախնի Տրեյն Ավագը, մեր ցեղի թզուկները լրջորեն են զբաղվել․ փորել են լայնքով ու երկայնքով, ընդարձակել բնակատեղերն ու արհեստատնոցները, ընդ որում, ինչպես ես եմ հասկանում, բավական շատ ոսկի ու թանկարժեք քարեր են գտել: Ինչ եղել է, չի եղել, համենայն դեպս նրանք առասպելական հարստության տեր են դարձել ու փառաբանվել, և իմ պապը դարձել է Սարտակի թագավորը, և նրան շատ հարգել են մարդիկ, որոնք սկզբում ապրում էին Հարավում, բայց աստիճանաբար վերաբնակեցվեցին Արագահոս գետի վերին մասերում, ընդհուպ մինչև Սարի հովանու տակ գտնվող Հովիտը: Այդ ժամանակ էլ նրանք կառուցեցին ուրախ քաղաք Դեյլը: Նրանց կառավարիչները միշտ հրավիրում էին մեր դարբիններին և առատ վարձատրում, նույնիսկ ավելի պակաս հմուտներին: Հայրերն իրենց որդիներին ուղարկում էին մեզ մոտ սովորելու և առատորեն վճարում, հատկապես ուտելեղեններով, այնպես որ մենք մեզ նեղություն չէինք տալիս վարել֊ցանելու և, առհասարակ, սննդամթերք հայթայթելու: Դրանք երանելի օրեր էին, և նույնիսկ մեզանից ամենաչունևորները ավելրոդ դրամ ու ազատ ժամանակ ունեին այնքան, որ սկսեցին գեղեցիկ իրեր պատրաստել հենց այնպես, սեփական հաճույքի համար: Էլ չեմ խոսում զարմանալի կախարդական խաղալիքների մասին, որոնցից հիմա աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի: Իմ պապի ապարանքները տառացիորեն տրաքվում էին ամեն տեսակ զենքերից, թանկագին քարերից, դրվագազարդ առարկաներից ու սափորներից: Իսկ Դեյլի խաղալաիքների տոնավաճառը համարվում էր Հյուսիսի հրաշքը:

Այս բոլորն էլ, անկասկած, գրավեց Վիշապի ուշադրությունը: Վիշապները, ինչպես հայտնի է, ոսկի ու թանկարժեք իրեր են գողանում մարդկանցից, էլֆերից, թզուկներից, որտեղ և ինչպես միայն կարող են, ու իրենց ավարտը պահպանում են մինչև կյանքի վերջը (իսկ վիշապները իրականում ապրում են հավերք, եթե, իհարկե, նրանց չեն սպանում), բայց երբեք չեն օգտագործում նույնիսկ ամենաէժան մատանին: Անձամբ իրենք ոչ մի բան անելու ընդունակ չեն, նույնիսկ իրենց զրահի մի թուլացած թեփուկն ամրացնել չեն կարող: Այն ժամանակ Հյուսիսում վիշապները շատ բազմացան, իսկ ոսկին, ինչպես երևում է, քանի գնաց քչացավ, որովհետև թզուկներից ոմանք փախան Հարավ, ոմանք ոչնչացան, և սնանկացման ու ամայացման պատկերն ավելի ու ավելի սպառանլի չափեր ընդունեց: Այսպես, ուրեմն, այնտեղ բոլորից էլ ագահ, ուժեղ ու զզվելի մի օձ կար, անունը Սմոգ: Մի անգամ Հյուսիսից մի խուլ թնդյուն լսեցինք, որ նման էր փոթորիկի ոռնոցի, և Սարի բոլոր սոճիները տնքացին ու ճռնչացին քամուց: Այն թզուկները, որ բաց երկնքի տակ էին գտնվում և ոչ թե Սարի ընդերքում (բարեբախտաբար ես նրանց թվում էի), հեռվից տեսան, թե ինչպես Վիշապը, ամբողջովին բոցերով պատած, վայրէջք կատարեց մեր Սարի վրա, հետո ցած իջավ, սողաց մինչև անտառ ու վառեց այն: Այդ ժամանակ Դեյլում բոլոր զանգերը ղողանջեցին, և զինվորներն արագ զինվեցին: Թզուկները նետվեցին դեպի Գլխավոր դարպասը, բայց Վիշապն այնտեղ նրանց էր սպասում: Նրանցից ոչ ոք չփրկվեց: Գետը տապից եռ էր գալիս, մշուշը պատել էր Դեյլը: Ադ մշուշի մեջ Վիշապը հարձակվեց ռազմիկների վրա և համարյա բոլորին կոտորեց․ սովորական տխուր պատմություն, որը, ավա՜ղ, այն տարիներին հազվադեպ չէր: Հետո Վիշապը ետ դարձավ դեպի Սար, Գլխավոր դարպասից ներս սողաց և բոլոր փողոցներն ու նրբանցքները, նկուղները, առանձնատներն ու պատշգամբները մաքրեց բնակիչներից: Եվ երբ Սարում ոչ մի կենդանի թզուկ չմնաց, Սմոգը ամբողջ գանձը վերցրեց իրեն: Երևի նա, ինչպես ընդունված է վիշապների մոտ, այդ գանձը դիզել է ամենահեռավոր մի քարանձավում և, գլուխը թալանած ոսկու վրա դրած, այդ օրվանից քնել: Գիշերները նա Գլխավոր դարպասից դուրս էր սողում, առևանգում Դեյլի բնակիչներից և ուտում, այնպես որ Դեյլը աստիճանաբար անկում ապրեց, իսկ բնակչության մի մասը ոչնչացավ, մի մասն էլ ցրվեց: Իսկությունը չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, հազիվ թե որևէ մեկը համարձակվի Սարին մոտիկ ապրել: Թե ապրեն էլ, երևի, լճի մոտերքում: Մենք՝ այդ օրը փրկված մի բուռ թզուկներս, նստել էինք ապաստարանում և, Սմոգին անիծելով, մեր բախտն էինք լալիս: Հանկարծ ներս մտան հայրս ու պապս՝ խանձված մորուքներով: Նրանք շատ մռայլ էին ու խոսելու անտրամադիր: Երբ ես հարցրի, թե նրանց ինչպես է հաջողվել ողջ մնալ, նրանք ինձ պատվիրեցին սսկվել և ասացին, որ ժամանակին ամեն ինչ կիմանամ: Հետո մենք հեռացանք այդ վայրերից ու թափառում էինք տեղից տեղ՝ փորհաց աշխատելով, ինչպես կարողանում էինք․ պատահում էր, որ նույնիսկ դարբնի արհեստի էինք ձեռք զարկում, կամ աշխատում էինք ածխահորերում: Բայց մեզանից գողացած գանձերի մասին երբեք չէինք մոռանում: Եվ նույնիսկ հիմա, երբ խոստովանում եմ, մենք որոշ բան ետ ենք գցել սև օրվա համար և այլևս կարիքի մեջ չենք (այստեղ Տորինը շոյեց վզից կախված ոսկե շղթան), դեռևս լի ենք դրանք վերադարձնելու և Սմոգից վրեժ լուծելու վճռականությամբ՝ եթե հաջողվի:

Ես հաճախ էի գլուխ կոտրում այն բանի վրա, թե հայրս ու պապս ինչպես են փրկվել: Այժմ հականում եմ, որ նրանք իմացել են կողամուտքի տեղը, որի մասին իրենցից բացի ոչ ոք չգիտեր: Ըստ երևույթին հենց նրանք էլ կազմել են քարտեզը, և ես կուզեի իմանալ, թե ինչ հնարքով է այն հափշտակել Հենդալֆը, և ինչու չի հասել ինձ՝ օրինական ժառանգիս:

— Ես չեմ հափշտակել, ինձ տվել են, — պատասխանեց հրաշագործը: — Ձեր պապ Տրորին, ինչպես հիշում եք, Մորայայի հանքերում սպանեց գոբլինների թագավոր Ազոգը:

— Նզովյալ լինի նրա անունը, — արձագանքեց Տորինը:

— Իսկ Տրեյնը՝ ձեր հայրը, ապրիլի քսանմեկին (անցյալ հինգշաբթի, ի դեպ, լրացավ ճիշտ հարյուր տարին այն օրից) գնաց հայտնի չէ թե ուր, և այն ժամանակվանից դուք նրան չեք տեսել…

— Այդ բոլորը ճիշտ է,— հաստատեց Տորինը:

— Այդպես, ուրեմն, ձեր հայրը գնալուց առաջ այդ քարտեզը տվեց ինձ և խնդրեց, որ հանձնեմ ձեզ: Իսկ ինչ վրաբերում է այն ձեզ հանձնելու ժամանակի և տեղի ընտրությանը, ապա այստեղ ես մեղք չունեմ, ախր ինձ համար դժվար էր ձեզ գտնել… Երբ ձեր հայրը քարտեզը տվեց ինձ, իր անունն էր մոռացել, ոչ միայն ձերը, այնպես որ դեռ շնորհակալ եղեք… Ահա, ստացեք:— Եվ նա թուղթը մեկնեց Տորինին:

— Միևնույն է, չեմ հասկանում,— ասաց Տորինը, և Բիլբոն էլ նույնը կրկնելու ցանկություն ունեցավ: Բացատրությունը նրան էլ այնքան պարզ չթվաց:

— Ձեր պապը,— դանդաղ և մռայլ խոսեց հրաշագործը,— Մորայայի հանքերը գնալուց առաջ քարտեզը տվեց որդուն, որ պահպանի: Ձեր պապի վախճանվելուց հետո ձեր հայրը ուղևորվեց քարտեզի օգնությամբ բախտը փորձելու․ բազմաթիվ ու բազմապիսի չար արկածների հանդիպեց, բայց այդպես էլ Սար չհասավ: Ես նրա հետ ծանոթացա սարսափելի կախարդ Նեկրոմանտի (Մեռելահարցուկի) զնդաններում․ թե ինչպես էր նա այնտեղ ընկել՝ չգիտեմ:

— Իսկ դուք ի՞նչ էիք անում այնտեղ,— հարցրեց Տորինը սարսռալով, և բոլոր թզուկները նույնպես դողացին:

— Կարևոր չէ: Ինչ֊որ բանով հետաքրքրվում էի, ինչպես միշտ և, պետք է ասել, այնտեղ բավական նեղն ընկա: Նույնիսկ ես՝ Հենդալֆս, հազիվհազ դուրս պրծա: Ես փորձում էի փրկել ձեր հորը, բայց արդեն ուշ էր․ նրա ուղեղը խաթարվել էր, մտքերը խառնվում էին, նա ոչինչ չէր հիշում, բացի քարտեզից ու բանալուց:

— Մորայացի գոբլինների հետ մենք վաղուց հաշիվներս մաքրել ենք,— ասաց Տորինը,— այժմ հարկավոր է Նեկրոմանտով զբաղվել:

— Անհեթեթություն… Այդպիսի թշնամուն չեն հաղթի բոլոր թզուկները միասին վերցրած, եթե նույնիսկ հնար լիներ աշխարհի չորս ծայրերից բոլորին էլ հավաքել: Ձեր հայրը մի բան էր ուզում՝ որ իր որդին գլուխ հաներ քարտեզից և բանալին գործի դներ: Այնպես որ Վիշապը և Սարը ձեզ լիուլի հերիք են:

— Ուշադրություն, ուշադրություն,— դուրս թռավ Բիբլոյի բերանից:

— Ի՞նչ է պատահել,—հարցրին թզուկները ու միանգամից շրջվեցին նրա կողմը, իսկ նա, իրեն տիրապետելու ուժ չունենալով, բացականչեց․

— Լսեցեք, թե ինչ եմ ասում…

— Ի՞նչ է եղել, — հարցրին թզուկները:

— Ինձ թվում է, ձեզ հարկավոր է գնալ Արևելք և տեղում որոշել ինչն ինչոց է: Վերջ ի վերջո գոյություն ունի Կողամուտքը, և վիշապներն էլ հո երբևէ քնում են, և եթե մուտքի մոտ երկար նստես, անպայման գլխումդ մի մտիք կծագի: Համ էլ, գիտե՞ք ինչ, իմ կարծիքով այսօր բավականին խոսեցինք: Ինչպես ասում են․ շուտ վերկացողի գործը աջ է, թե ինչ: Ձեր գնալուց առաջ ես լավ նախաճաշ կտամ:

— Մեր բոլորի գնալուց առաջ, ուզում եք ասել, — ասաց Տորինը: — Մի՞թե դուք չեք Գլխավոր Գողը: Եվ մի՞թե մուտքի մոտ նստելը ձեր գործը չէ, էլ չենք խոսում ներս թափանցելու մասին: Բայց շուտ քնելու, շուտ վերկենալու և նախաճաշի հարցում համաձայն եմ ձեզ հետ: Ճանապարհ ընկնելուց առաջ սովորաբար ապուխտով վեց ձվից ձվածեղ եմ ուտում, իհարկե, ոչ հարած ձվից, այլ ակնիկ, և տեսեք հա, որպեսզի աչքերը ամբողջական լինեն:

Այն բանից հետո, երբ մնացած թզուկներն էլ հայտնեցին, թե նախաճաշին ինչ են ուզում (նրանցից ոչ մեկի մտքով չանցավ գոնե «խնդրեմ» ասել, որից Բիլբոն կարգին նեղացավ), բոլորը սեղանից վեր կացան: Հոբիտը դեռ պետք է նրանց համար քնելու տեղեր պատրաստեր․ Բիլբոն նրանց տրամադրեց բոլոր հյուրասենյակները, անկողին գցեց բազկաթոռների ու բազմոցների վրա, վերջապես բոլորին տեղավորեց ու պառկեց իր փոքրիկ մահճակալին՝ շատ հոգնած ու մի քիչ անհանգիստ: Միակ բանը, որ նա հաստատ վճռել էր՝ ոչ մի դեպքում լուսումութին չվերկենալ այդ բոլոր ձրիակերներին կերակրելու համար: Տուկյան տրամադրությունները նրա միջից ցնդել էին, և նա բոլորովին էլ համոզված չէր, որ առավոտյան որևէ տեղ կուղևորվի:

Անկողնում պառկած՝ նա լսում էր, թե հարևան ննջարանում Տորինն ինչպես է դնդնում․

Կապույտ լեռներից, մշուշից անդին

Քարավանները կձգվեն անթիվ

Դեպի որջերը, քարանձավները,

Որտեղ գանձերն են երկիր֊հեքիաթի…

Բիլբոն այդ երգի տակ քնեց և գարշելի երազներ տեսավ: Երբ արթնացավ, արդեն վաղուց լուսացել էր:

==ՈՉԽԱՐԻ ԽՈՐՈՎԱԾ==

Բիլբոն աշխուժորեն վեր թռավ, խալաթը հագավ և մտավ ճաշասենյակ: Ոչ մի շունչ չկար: Այնտեղ նա տեսավ միայն առատ և հապճեպ նախաճաշի հետքեր: Սենյակում ամեն ինչ տակունվրա էր արված, խոհանոցում կեղտոտ ամանների կույտեր էին, համարյա բոլոր կաթսաներն ու թասերը կեղտոտ էին: Բիլբոն տխրությամբ համոզվեց, որ երեկոյան խնջույքը վատ երազ չէր: Բայց և թեթևություն զգաց, տեսնելով, որ հյուրերն ուղևորվել են՝ ժամանակ չգտնելով իրեն արթնացնելու («նույնիսկ շնորհակալություն չասացին»,— մտածեց նա): Միևնույն ժամանակ Բիլբոն մի քիչ հիասթափություն էր ապրում և ինքն էլ զարմացավ իր հիասթափության վրա: «Հիմար չլինես, Բիլբո Բեգինս,— ինքն իրեն համոզում էր նա,— քո տարիքում արժե՞ արդյոք մտածել վիշապների ու հեքիաթային զանազան անհեթեթությունների մասին»:

Եվ նա հագավ գոգնոցը, սալօջախը վառեց, ջուր եռացրեց ու արագորեն լվաց ամբողջ աման֊չամանը: Խոհանոցում տնավարի մի լավ նախաճաշելուց հետո միայն անցավ ճաշասենյակը կարգի բերելուն: Արևն արդեն փայլում էր ողջ պայծառությամբ, մուտքի դուռը կրկնակի վրա բաց էր, գարնանային գոլ զեփյուռը տուն լցվեց: Բիլբոն սկսեց բարձր սուլել և բոլորովին մոռացավ երեկվա երեկոն: Նոր֊նոր նա պատրաստվում էր նստել ճաշասենյակում, բաց պատուհանի առջև, ու երկրորդ անգամ կարգին նախաճաշել, երբ հանկարծ հայտնվեց Հենդալֆը:

— Աղավնյակս,— ասաց նա,— ախր ե՞րբ ես բարեհաճելու: Եվ դեռ խոսում էիր «վաղ վեր կենալու» մասին: Ասացեք խնդրեմ, նստել նախաճաշում է, կամ, ինքդ ինչպես ես անվանում դա, մինչդեռ տասն անց կես է: Նրանք սպասել չէին կարող և քեզ նամակ են թողել:

— Ի՞նչ նամակ, — անասելի հուզված հարցրեց խեղճ միստր Բեգինսը:

— Այ քեզ բա՜ն, — բացականչեց Հենդալֆը: — Ես քեզ չեմ ճանաչում, դու նույնիսկ օջախի թարեքի փոշին չես մաքրել:

— Օջախի թարեքն այստեղ ի՞նչ գործ ունի: Բավական չէ՞, որ տասնչորս մարդու սպասք եմ լվացել:

— Եթե թարեքի փոշին մաքրեիր, ապա ժամացույցի տակ կգտնեիր այ սա,— և Հենդալֆը մի գրություն մեկնեց Բիլբոյին (գրված, բնական է, Բիլբոյի սեփական թղթի վրա):

Ահա թե ինչ կարդաց Բիլբոն:

«Տորին և Ընկ․֊ը Գող Բիլբոյին իր ողջույնն է հղում… Հյուրընկալության համար սրտագին շնորհակալություն, մասնագիտական օգնության առաջարկությունն ընդունվում է երախտագիտությամբ: Պայմանները․ որոնելին հանձնելիս վճարել մինչև (բայց չգերազանցելով) ընդհանուր եկամուտի (թե որ այդպիսի բան լինի) տասնչորսերորդ մասը: Ճանապարհային ծախսերի հատուցումը բոլոր դեպքերում երաշխավորվում է, թաղման ծախսերն ընկնում են Ընկ․֊ն կամ նրա ներկայացուցիչների վրա (եթե հանգուցյալը նախապես միջոցներ ձեռք չի առել):

Հնարավոր չհամարելով ձեր թանկագին հանգիստը խանգարել, մենք ուղևորվում ենք, քանզի տեսնելու ենք անհրաժեշտ նախապատրաստություններ: Ձեր պատվական անձի գալստյանը սպասում ենք Կանաչ Վիշապ խորտկարանում, Բայուոտերում, առավոտյան ուղիղ ժամը 11֊ին:

Ձեր ճշտապահությանը հուսալով, պատիվ ունենք․ խորին նվիրվածությամբ Տորին և Ընկ․»:

— Մնում է ուղիղ տասը րոպե: Ստիպված ես լինելու վազել, — նկատեց Հենդալֆը:

— Բայց …— սկսեց Բիլբոն:

— Ոչ մի «բայց», — կտրեց հրաշագործը:

— Բայց ախր…— բողոքելու էլի մի փորձ արեց Բիլբոն:

— Ոչ մի «բայց ախր»: Վազքով:

Հետագայում Բիլբոն ոչ մի կերպ չէր կարողանում հիշել, թե ինչպես հայտնվեց փողոցում՝ առանց գլխարկի, առանց ձեռնափայտի, առանց դրամի, առանց բոլոր այն իրերի, որ նա սովոր էր տնից դուրս գալիս իր հետ վերցնել: Նա կիսատ թողեց երկրորդ նախաճաշը, անլվա թողեց ամանները, Հենդալֆի ձեռքը խոթեց տան բանալիներն ու փռչոտ ոտքերում ինչքան ուժ կար՝ վազեց փողոցով, մեծ ջրաղացի կողքով, անցավ կամուրջը և դեռ մի մղոնի չափ էլ առաջ գնաց Գետի Այն Կողմով:

Լրիվ շնչասպառ էր եղել նա, քրտինքի մեջ կորել էր, երբ ուղիղ ժամը տասնմեկին, ժամացույցի զարկերի հետ, հասավ Բայուոտեր: Եվ ինչ լինի, որ լավ է․ պարզվեց, որ թաշկինակն էլ է մոռացել տանը:

— Կեցցե՛ս,— ասաց Բալինը, որ խորտկարանի շեմքին կանգնած սպասում էր նրան:

Այդ ժամանակ գյուղ տանող ճանապարհի ոլորանից դուրս եկան մնացածները: Նրանք գալիս էին պոնիներ հեծած, որոնց էլ ինչ ասես, որ չէին բարձել՝ հակեր, պարկեր և այլ իրեր: Ամենափոքրիկ պոնին, ինչպես երևում էր, նախատեսված էր Բիլբոյի համար:

— Այժմ երկուսդ էլ հեծեք, և առաջ, — հրամայեց Տորինը:

— Ներողություն եմ խնդրում, — ընդվզեց Բիլբոն,— ես չհասցրի գլխարկս դնել, մոռացա թաշկինակս և փող չվերցրի: Ձեր երկտողը ստացա միայն տասն անց քառասունհինգ րոպեին, որպեսզի ճշտապահ լինեմ…

— Իսկ դուք այդքան ճշտապահ մի՛ եղեք,— խորհուրդ տվեց Դվալինը, — և մի՛ հուզվեք: Ստիպված կլինեք մինչև ճանապարհորդության վերջը յոլա գնալ առանց թաշկինակների ու առանց ուրիշ շատ բաների: Իսկ գլխարկի փոխարեն… ինձ մոտ, իրերիս մեջ ավելորդ կնգուղ և թիկնոց կա:

Ահա, այսպես, մի գեղեցիկ առավոտ, ապրիլի ամենավերջին օրը նրանք կամաց֊կամաց ճանապարհ ընկան:

Բիլբոն զգեստավորվեց մուգ կանաչ թիկնոցով և մի քիչ խունացած մուգ կանաչ կնգուղով, որ նրան փոխարինաբար տվեց Դվալինը: Հագուստը նրան մեծ եղավ, բավականին անհեթեթ տեսք ուներ: Նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչ կմտածեր հայր Բանգոն, եթե տեսներ իր որդի Բիլբոյին: Բիլբոն միայն նրանով էր մխիթարվում, որ իրեն թզուկի տեղ դնել չի կարելի, քանի որ ինքը մորուք չունի:

Հազիվ էին նրանք հեռացել խորտկարանից, երբ ետևներից հասավ Հենդալֆը, որ, սպիտակ, սքանչելի ձին հեծած, կատարելապես հրաշալի տեսք ուներ: Նա Բիլբոյին մի կապոց թաշկինակ էր բերել, սիրած ծխամորճն ու ծխախոտը: Խումբը ուրախ֊ուրախ շարունակեց ճանապարհը: Ճանապարհորդներն ամբողջ օրը զանազան զվարճալի պատմություններ էին պատմում, երգեր երգում և լռում էին միայն մի փոքր հաց ուտելու համար, դադարների ընթացքում: Եվ չնայած դա այնքան էլ հաճախ չէր պատահում, որքան Բիլբոն կուզեր, բայց, այնուամենայնիվ, քիչ֊քիչ կյանքը դուր էր գալիս: Եվ մտածում էր, որ արկած ասվածն էլ վատ բան չէ:

Սկզբում նրանք անցնում էին հոբիտների տիրությով, որ լայնարձակ, բարեկարգ երկիր էր, հիանալի ճանապարհերով, հարգարժան ժողովրդով բնակեցված․ ժամանակ առ ժամանակ հանդիպում էր որևէ թզուկ կամ ֆերմեր, որ շտապում էին իրենց գործին: Հետո սկսվեցին այնպիսի տեղանքներ, որտեղ բնակիչները խոսում էին անծանոթ լեզվով և երգում երգեր, որ Բիլբոն առաջներում լսած էլ չկար: Վերջապես նրանք խորացան Անապատային Երկիրը, որտեղ արդեն ոչ բնակիչներ էին հանդիպում, որ պատնդոկներ, ճանապարհներն էլ գնալով ավելի ու ավելի էին վատանում: Առջևում միգապատ լեռներ նշմարվեցին, մեկը մյուսից բարձր, որ խիտ անտառներով ծածկված լինելու պատճառով սև էին թվում: Լեռների վրա տեղ֊տեղ երևացին հինավուրց ամրոցներ, այնքան չարագուշակ տեսքով, ասես դրանք վատ մարդիկ էին կառուցել: Շրջապատում ամեն ինչ մռայլ դարձավ, քանի որ եղանակը հանկարծ փչացավ, ցրտեց ու խոնավացավ: Ստիպված էին գիշերել որևէ պատահական տեղում:

— Արի ու բան հասկացիր՝ հունիսը քթներիս տակ է, — փնթփնթաց Բիլբոն․ նրա պոնին գյուղական ճանապարհով չլմփացնելով գալիս էր թափորի վերջից: Երեկոն իջնում էր, թեյի ժամն անցել էր, ամբողջ օրն անդադար անձրև էր մաղում, կնգուղից ջուրը հոսում էր աչքերի մեջ, թիկնոցը մինչև վերջին թելը թրջվել էր, պոնին հոգնել էր ու սայթաքում էր քարերի վրա: Ճանապարհորդներն անտրամադիր էին և լուռ:

«Հաստատ անձրևը թրջել է չոր շորերի հակերը և ջուրը լցել է ուտելիքի պարկերը, — թախիծով մտածեց Բիլբոն:— Ինչպես կուզեի հիմա հայտնվել իմ տանը: Իմ փառավոր բնում, օջախի մոտ, և որ թեյնիկն սկսեր երգել…»:

Հետագայում ավելի շատ էր երազելու այդ մասին:

Իսկ թզուկները մանր վարգով գնում էին առաջ հա առաջ, առանց նայելու, ասես բոլորովին մոռացել էին հոբիտի մասին: Գորշ ամպերի ետևում, երևում է, արևը մայր էր մտել և, երբ նրանք իջան խոր հովիտը, որի միջով մի վտակ էր հոսում, բոլորովին մթնեց:

Քամի բարձրացավ, ափերի ուռենիներն օրորվեցին ու խշշացին: Բարեբախտաբար հնադարյան քարե կամուրջն անվնաս էր, ու նրանք հարկարդված չեղան ծանծաղուտով անցնել, թե չէ գետն անձրևներից վարարել էր և աղմուկով ցած էր սլանում լեռներից ու բլուրներից:

Երբ, վերջապես, նրանք հայտնվեցին մյուս ափին, բոլորովին մթնեց: Քամին ամպերը ցրեց, լուսինը դուրս եկավ: Նրանք ձիերից իջան, և Տորինը ինչ֊որ բան մռթմռթաց ընթրիքի ու գիշերելու համար մի չոր տեղ գնտլու մասին: Եվ միայն այդ ժամանակ նկատեցին, որ Հենդալֆը չկա: Նա ամբողջ ճանապարհին իրենց հետ էր, բայց այդպես էլ չասելով՝ մասնակցո՞ւմ է արշավանքին, թե ուղղակի ժամանակավորապես ուղեկցում է: Նա բոլորից շատ էր ուտում, բոլորից ավելի շատ էր խոսում ու բոլորից էլ բարձր էր ծիծաղում: Իսկ հիմա ուղղակի մեկից֊մեկ չքվել է և վերջ:

— Այն էլ այն ժամանակ, երբ մեզ այնքան հարկավոր էր հրաշագործը, — տնքացին Դորին ու Նորին (նրանք համամիտ էին հոբիտի հետ, որ պետք է ուտել ճիշտ ժամանակին, հաճախակի և որքան կարելի է շատ):

Վերջիվերջո որոշեցին գիշերել այնտեղ, ուր գտնվում էին, միայն մտան ծառերի տակ, որովհետև հողն այնտեղ մի քիչ չոր էր: Բայց քամին օրորում էր տերևները, և թափվող կաթիլների ձայնը՝ «կը՛լթ֊կը՛լթ», թախիծ էր բերում: Դեռ խարույկին էլ ինչ֊որ բան էր պատահել, ասես կրակը կախարդել էին: Սովորաբար թզուկները կարողանում էին խարույկ վառել բառացիորեն որտեղ ուզես և ինչից ուզես, անկախ այն բանից՝ քամի կա՞ թե չկա: Բայց այդ երեկո բան չէր դուրս գալիս, նույնիսկ Օյնը և Գլոյնը չէին կարողանում, որոնք ինչ֊ինչ, բայց խարույկի վարպետ էին:

Հետո հանկարծ պոնիներից մեկը չգիտես ինչից խրտնեց ու փախավ: Չկարողացան բռնել, նա նետվեց գետը: Փորձելով պոնին ջրից հանել՝ Ֆիլին ու Կիլին քիչ էր մնում խեղդվեին, իսկ բեռը ջուրը տարավ: Այնտեղ, հակառակի պես, մթերքի առավել մեծ մասն էր, դրա համար էլ նրանց աղքատիկ ընթրիք էր սպասում և էլ ավելի աղքատիկ նախաճաշ:

Նրանք այսպես մռայլ, թրջված նստել ու փնթփնթում էին, իսկ Օյնն ու Գլոյնը շարունակում էին բզբզել խարույկն ու իրար հայհոյել: Բիբլոն տխրությամբ խորհում էր այն մասին, որ արկածները բոլորովին էլ մայիսյան շողշողուն զվարճալի զբոսանքներ չեն: Եվ հանկարծ Բալինը, որ գիշերապահն էր, բղավեց․

— Նայեք, այնտեղ կրակ է երևում:

Քիչ հեռվում սևին տվող մի բլուր էր երևում, որ տեղ֊տեղ բավական խիտ ծածկված էր ծառերով: Ծառերի թավուտում իսկապես կրակ էր փյլփլում՝ կարմրավուն, տաքուկ, ասես խարույկի կամ ջահի լույս լիներ:

Նրանք նայեցին, նայեցին ու սկսեցին վիճել: Մեկն ասում էր՝ «այո», մեկն ասում էր՝ «ոչ»: Ոմանք կողմնակից էին, որ գնան և ուղղակի տեսնեն, թե դա ինչ բան է, հո սրանից էլ վատ չէր լինելու: Ուրիշները համոզում էին՝ «Տեղանքը մեզ անծանոոթ է, լեռներն էլ չափազանց մոտիկ են: Ինչքան քիչ հետաքրքրասիրություն ցուցաբերենք ճանապարհին, այնքան քիչ կլինի փորձանքի մեջ ընկնելու հավանականությունը»:

Ինչ֊որ մեկն ասաց․

— Բայց մենք էլ տասնչորս հոգի ենք:

Մեկն էլ ասաց․

— Իսկ ո՞ւր է անհետացել Հենդալֆը:

Եվ բոլորն իարից առաջ ընկնելով սկսեցին կրկնել այդ հարցը: Այդ միջոցին անձրևն

սկսեց առաջվանից ավելի առաջ թափվել, իսկ Օյնն ու Գլոյնը կռվեցին:

Դա հարցը վճռեց:

— Վերջ ի վերջո Գողը մեզ հետ է, — ասացին նրանք ու ուղևորվեցին կրակի կողմը, բոլոր հնարավոր նախազգուշություններով, իրենց պոնիներին սանձերից բռնած տանելով: Նրանք հասան բլրին և մտան անտառ, հետո սկսեցին վերև բարձրանալ, բայց ոչ մի տեղ արահետ չէր երևում, որ տաներ դեպի տուն կամ ֆերմա: Ինչքան էլ ջանք էին թափում, միևնույն է, շրշյունը, ճայթյուննն ու ճռռոցը (նույնն է թե ասենք մեր քրթմնջյունն ու սատանայի հասեցին հայհոյանքներ տեղալը) երկինք էին հասնում, մինչ նրանք թանձր խավարի մեջ ճեղքում էին անտառի թավուտը:

Հանկարծ ծառերի արանքից կարմիր լույս փայլեց, շատ մոտիկ:

— Հիմա հերթը Գողինն է, — ասացին նրանք՝ նկատի ունենալով Բիլբոյին:

— Գնացեք ստուգեք, դա ինչ լույս է, և ինչի համար է, և արդյոք ամեն ինչ խաղաղ ու անվտա՞նգ է, — հրամայեց Տորինը հոբիտին: — Շտապեցեք, և եթե ամեն ինչ կարգին է, իսկույն վերադարձեք: Եթե ամեն ինչ կարգին չէ, նմանապես փորձեք վերադառնալ: Չե՞ք կարող վերադառնալ՝ երկու անգամ բվեճի պես բվացեք, իսկ մեկ անգամ կռնչացեք բվի պես, և մենք կաշխատենք որևէ բան ձեռնարկել:

Եվ Բիլբոն ստիպված եղավ գնալ, այդպես էլ չհասցնելով բացատրել, որ ինքը ոչ բվի պես կռնչալ գիտի, ոչ էլ բվեճի նման բվալ կարող է: Դրա փոխարեն հոբիտները կարող են բացարձակապես անձայն քայլել անտառում: Նրանք իրենց այդ ունակությամբ շատ են հպարտանում, և Բիլբոն մեկ անգամ չէ, որ արհամարհանքով փնչացնում էր, լսելով այն «շրխկթրխկոցը», որ, իր կարծիքով, թզուկները գցել էին անտառով անցնելիս: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ մենք իսկի ոչինչ էլ չէինք նկատի, եթե նույնիսկ նրանց հեծելախումբը դոփեր մեզնից երկու քայլ այն կողմ: Ինչ վերաբերում է Բիլբոյին, ապա երբ նա սողոսկում էր դեպի կրակը, նույնիսկ զգուշավոր ժանտաքիսը ոչինչ չէր լսի: Բիլբոն բարեհաջող, ոչ ոքի չխրտնեցնելով, հասավ կրակին և ահա թե ինչ տեսավ:

Երեք վիթխարի հսկաներ նստել էին հաճարենու գերաններից վառած խարույկի շուրջը: Նրանք փայտե երկար շամփուրներով ոչխարի միս էին խորովում և լիզում յուղոտ մատները: Օդում չտեսնված ախորժալի բույր էր տարածվել: Կողքը ինչ֊որ համեղ բանով մի տակառիկ էր դրված, և հսկաները գավաթները լցնելով խմում էին: Դրանք տրոլներ էին: Այստեղ ոչ մի կասկած լինել չէր կարող: Նույնիսկ Բիլբոն, չնայած իր ճգնավորական կյանքին, իսկույն գլխի ընկավ, թե նրանք ովքեր են՝ նրանց կոպիտ, անտաշ մռութներից, հսկայատիպ չափերից, քարե ոտքերից և, գլխավորը, նրանց խոսակցությունից, որ բոլորովին բարձրաշխարհիկի նման չէր:

— Երեկ ոչխարի միս, էսօր ոչխարի միս, երևում է էգուց էլ, արևս մեռնի, սիտպված պիտի էդ գրողի տարած ոչխարի մսիը խժռենք, — ասաց տրոլներից մեկը:

— Գոնե մի կտոր մարդու թեկուզ նեխած միս լիներ,— արձագանքեց երկրորդը: — Եվ էդ պնդաճակատ Վիլյամը ինչի համար մեզ քարշ տվեց էս կողմերը: Խմելիքն էլ է վերջանում, — ավելացրեց նա Վիլյամի արմունկը բոթելով հենց այն պահին, երբ վերջինս գավաթից կում էր անում:

Վիլյամը շնչահեղձ եղավ:

— Ձենդ կտրիր, — գոռաց նա, հենց որ շունչը տեղը բերեց: — Դու ինչ է, կարծում ես, որ մարդուկները իրենց ոտքով կգան քո և Բերտի բերա՞նը կընկնեն՝ առեք, խժռեք: Այն ժամանակից, ինչ մենք իջել ենք լեռներից, դու և Բերտը մեկ ու կես գյուղ եք խժռել, ոչ պակաս: Էլ որտեղի՞ց գտնենք: Հիմա էնպիսի ժամանակներ են եկել, որ էսպիսի լեռնային յուղոտ ոչխարի համար էլ պետք է ասեք՝ «շնորհակալություն, Բիլլ»:

Նա ատամներով մի մեծ կտոր պոկեց ոչխարի ազդրից, որ խորովում էր, և թևքով բերանը սրբեց:

Ես կարծում եմ, որ տրոլները միշտ էլ այդպես անկուլտուրական են պահում իրենց, նույնիսկ նրանք, ովքեր մեկական գլուխ ունեն: Այս բոլորը լսելով՝ Բիլբոն հասկացավ, որ հարկավոր է անհապաղ գործի անցնել․ Կամ հարկավոր է կամացուկ ետ դառնալ ու նախազգուշացնել յուրայիններին, որ մի քանի քայլի վրա երեք հաղթանդամ տրոլ են նստած ամենասոսկալի տրամադրությամբ և ակնհայտ է, որ չեն հրաժարվի խորոված թզուկ կամ, բերանի համը փոխելու համար, թեկուզ խորոված պոնի անուշ անել: Կամ էլ ինքը պետք է գողություն անելու փայլուն օրինակ ցույց տա: Իսկական, առասպելական առաջին կարգի գողը նման պարագայում կդատարկեր տրոլների գրպանները (համարյա միշտ արժե դա անել), հենց շամփուրի վրայից կհաներ ոչխարը, կփախցներ գարեջուրը և կչքվեր: Իսկ տրոլները նրան իսկի չէին էլ նկատի: Գողերն ավելի գործնական են, մասնագիտական փառասիրությունից զուրկ, դեռ նախապես կխոցեին տրոլներին դաշույնով: Որից հետո ճոխ ընթրիքով ուրախ֊ուրախ գիշերը կկարճացնեին:

Բիլբոն գիտեր այդ բոլորը: Նա բավականաչափ կարդացել էր այնպիսի բաների մասին, որ իր կյանքում չէր տեսել և չէր արել: Նա խիստ հուզված էր, բայց և զզվանք էր զգում: Նա կուզենար հարյուր մղոն հեռու լինել այստեղից և միաժամանակ… և միաժամանակ ոչ մի կերպ չէր կարող պարզապես վերցնել ու դատարկ ձեռքերով վերադառնալ Տորինի և Ընկ․֊ն մոտ: Դրա համար էլ նա խավարի մեջ կանգնել ու մտածում էր: Տրոլների գրպանները դատարկելը գողերի նրան հայտնի բազմատեսակ գործերից ամենահեշտն էր թվում: Վերջապես նա վճիռ կայացրեց և սողաց հենց Վիլյամի թիկունքում գտնվող ծառի ետևը:

Բերտը և Թոմը գնացին դեպի տակառիկը: Վիլյամը նորից մի գավաթ կոնծեց: Վախը հաղթահարելով՝ Բիլբոն փոքրիկ ձեռքը մտցրեց Վիլյամի ընդարձակ գրպանը: Քսակն այնտեղ էր և Բիլբոյին մի պարկի չափ մեծ թվաց․ «Ահա,― մտածեց նա՝ հաճույք զգալով իր նոր արհեստից և զգուշորեն քսակը դուրս քաշելով։ ― Դժվարը սկիզբն է»։

Այո, դա միայն սկիզբն էր։ Տրոլների քսակները միշտ չարաղետ գաղտնիք են ունենում, և այս քսակն էլ բացառություն չէր։

― Հեյ, դու ո՞վ ես,― ծիծաղեց քսակը գրպանից դուրս հայտնվելով, և Վիլյամը բռնեց Բիլբոյի վզից ավելի շուտ, քան նա կհասցներ ցատկել ծառի ետևը։

― Արևս մեռնի, Բերտ, նայիր, էս ում եմ ճանկել, ― ասաց Վիլյամը։

― Էս ի՞նչ բան է,― հարցրին Բերտն ու Թոմը՝ նրան մոտենալով։

― Ես ինչ իմանամ։ Դու ի՞նչ ես։

― Ե՞ս… Բիլբո Բեգինսն եմ, վզզ֊հոբիտ,― պատասխանեց խեղճ Բիլբոն, ամբողջ մարմնով դողալով և փորձելով կռահել, թե ինչպես բվի պես կռնչա, քանի դեռ իրեն չեն խեղդել։

― Վզզհոբի՞տ,― կրկնեցին տրոլները զգուշանալով։ Տրոլները մտքից խեղճ են, այդ պատճառով էլ ամեն անծանոթ բանի կասկածանքով են վերաբերվում։

― Իսկ վզզհոբիտն ի՞նչ գործ ուներ իմ գրպանում,― նկատեց Վիլյամը։

― Իսկ նրանից կարելի՞ է ճաշ պատրաստել, ― հետաքրքրվեց Թոմը։

― Փորձիր՝ կիմանաս,― պատասխանեց Բերտը՝ շամփուրը վերցնելով։

― Կաշին թե հանենք, մի կծելու միս հազիվ մնա,― խոսեց Վիլյամը, որը հենց նոր էր կուշտ ընթրել։

― Գուցե ման գանք, էստեղ դրանցից էլի՞ գտնենք։ Կարկանդակ կթխեինք,― ասաց Բերտը։― Հե՜յ, քեզ նմանները շա՞տ են էս անտառում։ Քոսոտ ճագար,― ավելացրեց նա հոբիտի փրչոտ ոտքերին նայելով։ Տրոլը բռնեց Բիլբոյի ոտքերից և ուժգին թափ տվեց։

― Շա՜տ,― ծղրտաց Բիլբոն և այդ ժամանակ միայն գլխի ընկավ, որ բարեկամներին մատնել չի կարելի։ ― Ո՛չ, ոչ՛, ո՛չ մեկը, ― արագ ավելացրեց նա։

― Էդ ո՞նց հասկանալ,― հարցրեց Բերտը՝ Բիլբոյին օդում բռնած, բայց այս անգամ մազերից։

― Այդպես էլ հասկացեք,― պատասխանեց Բիլբոն շունչ քաշելով։― Խնդրում եմ, բարի պարոններ, ինձնից ոչինչ մի՛ պատրաստեք։ Ես ինքս լավ եմ պատրաստում, ես ավելի լավ պատրաստում եմ, քան պատրաստվում եմ, հասկանո՞ւմ եք ինչ եմ ուզում ասել։ Ես ձեզ համար հիանալի նախաճաշ կպատրաստեմ, եթե դուք ինձ ընթրիքի համար չպատրաստեք։

― Քնձռոտ խրտվիլակ,― ասաց Վիլյամը։ Նա առանց այդ էլ արդեն ընթրիքին լավ կերել էր ու գարեջուր խմել։ ― Քնձռոտ խրտվիլակ։ Բերտ, բաց թող դրան։

― Բաց չեմ թողնի, մինչև չբացատրի, թե ինչ է նշանակում «շատ» և «ոչ մեկը»,― առարկեց Բերտը։― Չեմ ուզում, որ քնած տեղը վիզս կտրեն։ Այ, խարույկի վրա մի քիչ կրունկները կդաղեմ՝ իսկույն կխոսի։

― Իսկ ես էդ բանը թույլ չեմ տա,― ասաց Վիլյամը։ ― Ես եմ նրան բռնել։

― Վիլյամ, ես քեզ ասել եմ, որ դու ճարպակալած հիմար ես,― գոռաց Բերտը,― և էլի եմ կրկնում։

― Իսկ դու գյադա ես։

― Ես դա քեզ չեմ ների, Բիլլ Հագինս,― ոռնաց Բերտը, բռունցք արած վրա քշեց Վիլյամին ու հասցրեց աչքին։

Այստեղ մի վայրենի քաշքշուկ սկսվեց։ Բերտը Բիլբոյին վայր գցեց, և սրա գլխում մնացած խելքը բավարարեց այնքան, որ մի կողմ սողաց, որպեսզի ոտքի տակ չտային։ Իսկ տրոլներն սկսեցին կատաղորեն կռվել, իրար ամեն տեսակ, պետք է ասել շատ սազական, վիրավորական անուններ տալով։ Քիչ հետո նրանք գետին տապալվեցին և, իրարից կառչած, աքացի տալով, գլորվեցին ուղիղ խարույկի մեջ, իսկ Թոմը մի ճյուղ վերցրած ձաղկում էր երկուսին էլ, որ խելքի գան, որից նրանք, բնական է, էլ ավելի էին մոլեգնում։

Այստեղ իսկը հոբիտի ծլկելու ժամանակն էր։ Բայց Բերտը իր թաթով ուժեղ ճզմել էր նրա խղճուկ փրչոտ ոտքերը, ուժերը լքել էին Բիլբոյին, գլուխը պտտվում էր, նա պառկած էր խարույկի լույսից դուրս և հևում էր։

Կռվի ամենաթեժ պահին հայտնվեց Բալինը։ Թզուկները հեռվից աղմուկ լսեցին և, իզուր սպասելով Բիլբոյին կամ բվի կռնչոցին, մեկիկ֊մեկիկ սողացին դեպի խարույկի լույսը։ Թոմը խարույկի լույսի տակ Բալինին նկատելով, մի սարսափելի վայնասուն բարձրացրեց։ Տրոլներն ուղղակի տանել չեն կարողանում թզուկներին (համենայն դեպս հում վիճակում)։ Բերտն ու Բիլլը վայրկենապես դադարեցին կռիվը և ֆշշացին․ «Թոմ, պարկը, շո՛ւտ»։ Եվ մինչ Բալինը, որ մտածում էր, թե այս խառնաշփոթության մեջ որտեղ գտնի Բիլբոյին, հասկացավ ինչ է կատարվում, պարկը հագցրին գլխին, և նա փռվեց գետնին։

― Հիմա էլի կգան,― ասաց Թոմը,― կամ էլ ես խիստ սխալվում եմ։ Հենց էդ է որ կա՝ շատ և ոչ մեկը։ Վզզհոբիտ՝ ոչ մեկը, իսկ թզուկներ՝ շատ։ Իմ խելքով էդպես է։

― Դուրս է գալիս, որ դու ճիշտ ես,― հաստատեց Բերտը։

― Եկեք լույսից դուրս գանք։

Այդպես էլ արեցին։ Պարկերը պատրաստ պահած, որոնց մեջ ոչխարներ ու այլ ավար էին քարշ տալիս, նրանք թաքնվեցին խավարում։ Հենց որ հերթական թզուկը հայտնվում էր ու խարույկը, դատարկ գավաթներն ու կրծած ոսկորները տեսնելով զարմանքից քարանում՝ հոպ, գարշահոտ, զզվելի պարկն իջնում էր նրա գլխին, և թզուկը փռվում էր գետնին։ Շատ շուտով Դվալինը պառկած էր Բալինի կողքին, Ֆիլին ու Կիլին նույնպես միասին էին պառկած, Դորին, Նորին և Օրին ընկած էին մեկը մյուսի վրա, իսկ Օյնը, Գլոյնը, Բիֆուրը, Բոֆուրը և Բոմբուրը ամենաանհարմար կերպով մի կույտ կազմած թափված էին խարույկի մոտ։

― Թող իմանան սրանից հետո,― ասաց Թոմը։ Բիֆուրը և Բոմբուրը մեծ անախորժություններ պատճառեցին նրանց՝ կատաղածի պես դիմադրելով (բոլոր թզուկներն էլ մահացու վտանգի դեպքում կատաղածի պես են պաշտպանվում)։

Վերջինը հայտնվեց Տորինը, և նրան արդեն հանկարծակիի չբերեցին։ Նա գալիս էր վատթարին սպասելով, և նրան հարկավոր չէր տեսնել պարկերից դուրս ցցված իր զինակիցների ոտքերը, որպեսզի հասկանար, որ գործերն այնքան էլ փայլուն չեն գնում։ Նա կանգնեց քիչ հեռու, կիսամութի մեջ, և խոսեց․

― Ի՞նչ է կատարվում այստեղ։ Ո՞վ է հաշվեհարդար տեսել իմ մարդկանց հետ։

― Այդ տրոլներն են,― ծառի ետևից ձայն տվեց Բիլբոն։― Նրանք պարկերով թաքնված են թփուտներում։

― Ախ այդպե՜ս,― ասաց Տորինը և այնպես արագ նետվեց դեպի խարույկը, որ տրոլները չհասցրին նրա վրա պարկ գցել։ Նա խարույկից մի մեծ վառվող փայտ վերցրեց և մտցրեց Բերտի աչքը։ Բերտը որոշ ժամանակով շարքից դուրս եկավ։ Բիլբոն էլ քնած չէր՝ բռնեց Թոմի ոտքից, պետք է ասել, մեծ դժվարությամբ, քանի որ նրա ոտքը մի մատղաշ ծառի հաստություն ուներ։ Բայց իսկույն էլ գլուխկոնծի տալով ետ թռավ ու ընկավ ուղիղ թփուտը, որովհետև Թոմը իրեն թափ տալով․ ոտքով մի շեղջ կրակ շպրտեց Տորինի դեմքին։ Դրան ի պատասխան Թոմը փայտի մի հարված ստացավ ատամներին և կորցեց առջևի ատամը։ Հո չոռնա՜ց։ Բայց այդ պահին Վիլյամը թիկունքից գաղտագողի մոտեցավ և պարկը գցեց Տորինի վրա։ Դրանով մարտն ավարտվեց։ Ամբողջ խումբը ողբալի վիճակի մեջ ընկավ․ թզուկները պարկերի մեջ կապկպված, պառկած էին, երկու քայլի վրա նստած էին երեք զայրացած տրոլ, ընդ որում երկուսը այրվածքներով ու կապտուկներով, և վիճում էին՝ թզուկներին մարմանդ կրակի վրա ամբողջությամբ խորովեն, թե կտրատեն ու եփեն, թե ուղղակի նստեն առանձին ամեն մեկի վրա ու ճզմեն, բլիթ դարձնեն։ Բիլբոն պառկած էր թփուտում․ հագուստը պատառոտված էր, ամբողջապես կապտուկներով ծածկված, և չէր համարձակվում նույնիսկ շնչել, վախենալով, որ կլսեն իրեն։ Եվ այստեղ, վերջապես, հայտնվեց Հենդալֆը։ Բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տրոլներն էլ հենց որոշել էին թզուկներին խորովել հենց հիմա, բայց հետո ուտել։ Դա Բերտի առաջարկն էր, և երկար դիմադրությունից հետո մյուս երկուսն էլ համաձայնեցին նրա հետ։

― Ինչ մի լավ բան է, թե որ հիմա խորովենք, ամբողջ գիշերը պետք է դրանով զբաղվենք,― լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։

Բերտը մտածեց, որ Վիլյամն է խոսողը։

― Էլ մի՛ սկսկիր, Բիլլ,― ջղային պատասխանեց նա,― թե չէ իսկապես էլ ամբողջ գիշերը չարչարվելու ենք։

― Ո՞վ է սկսում,― արձագանքեց Վիլյամը, մտածելով, թե խոսողը Բերտն էր։

― Դու ես սկսում,― պատասխանեց Բերտը։

― Փչում ես,― առարկեց Վիլյամը, և վեճը նորից սկսվեց։ Վերջ ի վերջո նրանք պայմանավորվեցին թզուկներին կտրատել և եփել։ Տրոլները քարշ տվին հսկայական սև կաթսան և հանեցին դանակները։

― Ասենք չարժե եփել դրանց… Ձեռքներիս տակ ջուր չկա, իսկ ջրհորը հեռու է,― հնչեց մի ձայն։

Բերտն ու Վիլյամը որոշեցին, որ Թոմն է խոսում։

― Լռիր,― ընդհատեցին նրանք։― Թե չէ էսպես որ գնա, երբեք չենք վերջացնի։ Թե որ շատ դուրս տաս, կգնաս ջրի։

― Ինքդ լռիր,― արձագանքեց Թոմը, որ կարծում էր, թե Վիլյամն է խոսում։ ― Ո՞վ է դուրս տալիս։ Հենց դու ես դուրս տալիս։

― Դմբո,― ասաց Վիլյամը։

― Դմբոն ինքդ ես,― կտրեց Թոմը։

Եվ նրանք նորից վիճեցին, ավելի կատաղորեն, քան առաջ, բայց վերջ ի վերջո համաձայնության եկան՝ նստել յուրաքանչյուր պարկի վրա հերթով և տափակացնել թզուկներին, իսկ եփելը թող մնա մի ուրիշ անգամ։

― Առաջինը ո՞ւմ վրա նստենք,― հարցրեց ձայնը։

― Բերեք սկզբում վերջինի վրա նստենք,― պատասխանեց Բերտը, որի աչքը վնասել էր Տորինը։ Բերտը կարծում էր Թոմն է խոսում։

― Ի՞նչ ես ինքդ քեզ հետ խոսում,― ասաց Թոմը։― Ուզում ես վերջինի վրա, նստիր վերջինի վրա։ Ո՞ր մեկն է նա։

― Դեղին գուլպաներովն է,― ասաց Բերտը։

― Հիմարություն, մոխարգույն,― լսվեց Վիլյամի ձայնին նման ձայնը։

― Ես դիտմամբ միտս եմ պահել՝ դեղին,― պնդեց Բերտը։

― Ճիշտ է, դեղին,― հաստատեց Վիլյամը։

― Բա էլ ի՞նչ ես ասում՝ մոխարգույն,― վրդովվեց Բերտը։

― Ես չեմ ասել։ Դա Թոմն ասաց։

― Ես ի՞նչ գործ ունեմ,― գառաց Թոմը։― Դու ինքդ ասացիր։

― Մեկը երկուսին վեճում չի հաղթի, ձայնդ կտրիր,― հրամայեց Բերտը։

― Դու էդ ո՞ւմ ես ասում,― ճչաց Վիլյամը։

― Դե բավական է,― ասացին Թոմն ու Բերտը միասին։― Գիշերը վերջանում է, շուտով կլուսանա։ Գործի անցեք։

― Այգին իր լույսը կբանա, ամեն ինչ քար կդառնա…― ասաց ձայնը, որ նման էր Վիլյամի ձայնին։ Բայց խոսողը Վիլյամը չէր։ Այդ նույն պահին արշալույսը ծագեց, և ծառերի մեջ սկսվեց թռչունների ժխորը։ Վիլյամն արդեն ոչինչ ասել չէր կարող, քանի որ, կռանալով Տորինի վրա, քարի վերածվեց, իսկ Բերտն ու Թոմը աչքերը հառեցին նրան և նույնպես քարացան։ Այդպես էլ կանգնած են նրանք մինչև այսօր, բոլորովին մենակ, եթե երբեմն թռչուններ չեն նստում նրանց վրա։ Գուցե ձեզ հայտնի է, որ տրոլները պարտավոր են ժամանակին թաքնվել գետնի տակ, որպեսզի լույսը նրանց վրա չծագի, հակառակ դեպքում նրանք կդառնան ժայռեր, լեռնային ապարներ, որից սերում են, և հավիտյան կանշարժանան։ Հենց դա էլ պատահեց Բերտին, Թոմին և Վիլյամին։

― Հիանալի է,― խոսեց Հենդալֆը ծառերի ետևից դուրս գալով և օգնելով Բիլբոյին, որ պոկվի փոշոտ ծակծկող թփուտից։ Եվ այստեղ Բիլբոն ամեն ինչ հասկացավ։ Հրաշագործ է Հենդալֆը… Ահա թե ում ձայնն էր ստիպում տրոլներին այդքան երկար հակճառել իրար, մինչև լույսը բացվեց ու նրանց վերջը տվեց։ Հենդալֆն ու Բիլբոն քանդեցին պարկերի կապերը և ազատեցին թզուկներին։ Սրանք քիչ էր մնում խեղդվեին և ծայրահեղ գրգռված վիճակում էին։ Հարկավ։ Հաճելի՞ է միթե պառկել ու ականջ դնել, ինչպես են տրոլները քննարկում՝ քեզ խորովե՞ն, ճզմե՞ն, թե՞ կտրատեն։

― Գրպան մտնելու ժամանակ գտավ, երբ մեզ համար գլխավորը կրակ և սնունդ ճարելն է,― մրթմրթաց Բոմբուրը։

― Ինչ֊ինչ, բայց դա, միևնույն է, նրանցից առանց կռվի չես ստանա, ― ասաց Հենդալֆը։― Բայց այսպես թե այնպես հիմա դուք ժամանակ եք կորցնում։ Պարզ է, որ տրոլները պետք է ինչ֊որ տեղ հոր կամ անձավ ունենան, որտեղ թաքնվում են արևից։ Լավ կլիներ գտնեինք այդ տեղը…

Նրանք փնտրեցին֊փնտրեցին և շուտով քարե սապոգների հետքեր գտան, որոնք անտառ էին տանում։ Այդ հետքերով գնացին սարալանջով դեպի վեր, մինչև հասան թփուտներում թաքնված մի քարե դռան, որ քարանձավի մուտքի դուռ էր։ Բայց ինչքան էլ բոլորը միասին հրեցին, ինչքան էլ Հենդալֆը տեսակ֊տեսակ կախարդական խոսքեր ասաց, դուռը բացել չկարողացան։

― Գուցե սա՞ կբացի,― հարցերց Բիլբոն, երբ նրանք բոլորովին հալից ընկել էին ու կատաղել։― Ես սա գտել եմ այնտեղ, ուր տրոլները կռվում էին։

Եվ նա մեկնեց մի շատ մեծ բանալի, որը Վիլյամին, երևի, պստլիկ ու աննշան էր թվում։ Բանալին, նրանց բախտից, հավանաբար, Վիլյամի գրպանից ընկել էր նախքան նրա քար դառնալը։

― Ինչո՞ւ մինչև հիմա ձայն չէիր հանում,― գոռացին բոլորը միասին։ Հենդալֆը Բիլբոյի ձեռքից խլեց բանալին ու մտցրեց փականքի անցքը։ Խումբը ողջ հզորությամբ համերաշխ հրեց․ քարե դուռը բացվեց, և նրանք ներս մտան։ Գետնին ոսկորներ էին թափված, քարանձավում զզվելի գարշահոտ էր տիրում, բայց անկարգորեն իրար վրա թափված ամեն տեսակ ավարից բացի (սկսած պղնձե կոճակներից մինչև անկյուններում դրված ոսկեդրամներով բերնեբերան լի կճուճները) թարքերին ու գետնին ճամփորդները պարենամթերքի կույտեր գտան։ Պատերին կախված էին մեծ թվով զանազան հագուստներ, որոնք տրոլների վրայով հաստատ փոքր էին, և կարծում եմ, նրանց զոհերին են պատկանել։ Այնտեղ թրեր էլ կային՝ տարբեր որակի, ձևի ու երկարության։ Դրանցից երկուսն իսկույն աչք էին ծակում իրենց գեղեցիկ պատյանների ու թանկարժեք քարերով զարդարված երախակալների շնորհիվ։

Հենդալֆն ու Տորինը այդ երկու թուրը վերցրին իրենց, իսկ Բիլբոն վերցրեց կաշվե պատյանով դաշույնը։ Տրոլի համար այդ դաշույնը գրպանի փոքրիկ դանակի տեղ կանցներ, իսկ հոբիտին որպես թուր կծառայեր։

― Իսկույն երևում է, հիանալի շեղբեր են,― ասաց հրաշագործը՝ թուրը կիսով չափ պատյանից հանելով և հետաքրքրությամբ զննելով։― Սրանք ոչ տրոլներն են կռել, ոչ էլ այս կողմերի մարդիկ, և ոչ էլ մեր ժամանակներում են շինված։ Երբ սեպագրերը վերծանենք, ավելի շատ բան կիմանանք սրանց մասին։

― Շուտ հեռանանք այստեղից, զզվելի հոտ է գալիս,― թախանձեց Ֆիլին։

Նրանք դուրս տարան ոսկով լի կճուճները և այն մթերքը, որ ուտելու համար պիտանի էր երևում։ Նաև մի լիքը տակառիկ էյլ։ Նրանք արդեն բնավ էլ դեմ չէին նախաճաշելուն և չարհամարհեցին տրոլների ամբարած սննդամթերքը։ Ախր նրանց ուտելեղեն շատ քիչ էր մնացել։ Թզուկները կուշտ հաց ու պանիր կերան, ուզածի չափ էյլ խմեցին և խանձողների վրա խոզի ապխտած միս խորովեցին։ Հետո պարկեցին քնելու։ Ինչպես ինքներդ էլ հասկանում եք, այդպիսի գիշերից հետո քնելը մեղք չէ։ Համարյա մինչև երեկո հանգստանալուց հետո բերեցին պոնիներին, բարձեցին ոսկու կճուճները, տեղափոխեցին ու գետի երկայնքով գնացող արահետից ոչ հեռու հորեցին։ Նրանք տեղը տեղին կախարդեցին այդ վայրը և համայական խոսքեր արտասանեցին, հույս ունենալով, որ ոսկու համար կվերադառնան այստեղ։ Այս գործը վերջացնելով, հեծան պոնիները և նորից դանդաղ, մանրավարգ գնացին արևելք տանող ճանապարհով։

― Այդ ո՞ւր էիք կորել, եթե գաղտնիք չէ,― ճանապարհին հարցրեց Տորինը Հենդալֆից։

― Հետախուզում էի, թե առջևում ինչ կա,― պատասխանեց նա։

― Իսկ ձեզ ի՞նչն ստիպեց այդպես ժամանակին վերադառնալ։

― Ետ նայելու սովորությունը։

― Իսկապես,― մրմնջաց Տորինը։― Իսկ ավելի պարզ չի՞ կարելի։

― Ես առաջ անցա մեր ուղին հետազոտելու։ Նկատի ունեցեք, ճանապարհը շատ շուտով վտանգավոր ու դժվարին է դառնալու։ Ինձ անհանգստացնում էր նաև մեր աղքատիկ մթերապաշարը լրացնելու հոգսը։ Հենց մի քիչ հեռացա, ռիվենդելցի երկու ծանոթ հանդիպեցին։

― Ռիվենդելը որտե՞ղ է,― մեջ ընկավ Բիլբոն։

― Մի՛ ընդհատիր,― կտրեց Հենդալֆը։― Եթե մեր բախտը բերի, ինքդ շուտով այնտեղ կընկնես և անձամբ ամեն ինչ կիմանաս։ Ինչպես արդեն ասացի, հանդիպեցի ռիվենդելցի երկու մարդկանց։ Նրանք էլ ինձ պատմեցին, որ երեք տրոլ իջել են լեռները, հիմնավորվել մեծ ճանապարհի մոտակա անտառներում, ահաբեկել են շրջակայքի բոլոր բնակիչներին և դարանակալում են ճանապարհորդներին։ Իսկույն մտածեցի, որ այնտեղ, ետևում, իմ կարիքը զգում են։ Ետ նայելով՝ հեռվում խարույկ տեսա և գնացի ուղիղ դեպի կրակը։ Դե, հիմա դուք ամեն ինչ գիտեք։ Խնդրում եմ, մյուս անգամ զգույշ լինեք, թե չէ մենք ոչ մի տեղ էլ չենք հասնի…

― Մենք ձեզ շատ ենք պարտական,― ասաց Տորինը։

==ԴԱԴԱՐ==

Եղանակը լավացավ։ Բայց ոչ այդ օրը, ո՛չ հաջորդ, ո՛չ էլ էլի մեկ օր հետո ճանապարհորդները ո՛չ երգում էին, ո՛չ էլ պատմություններ պատմում։ Նրանց թվում էր, թե իրենց գլխին վտանգ է կախված։ Գիշերում էին բաց երկնքի տակ, և նրանց պոնիներն ավելի կուշտ էին ուտում, քան իրենք, որովհետև շրջակայքում խոտը առատ էր, իսկ իրենց պարկերը դատարկ էին՝ տրոլներից վերցրած պաշարները երկար չդիմացան։ Մի անգամ առավոտյան նրանք գետն անցնում էին ծանծաղ տեղով, ուր դղրդյունով քարեր էին գլորվում և ջրի երեսին փրփուր առաջացնում։ Հանդիպակաց ափը զառիվայր էր ու լպրծուն։ Երբ, վերջապես, նրանք պոնիների սանձերից բռնած, դժվարությամբ ափ ելան, բարձր լեռներ տեսան։ Այդ լեռներն ասես գալիս էին նրանց վրա, թվում էր մինչև մոտիկ լեռը մի օրվա ճանապարհ է, ոչ ավելի։ Այդ լեռը մութ ու մռայլ տեսք ուներ, չնայած նրա գորշ լանջերին տեղ֊տեղ արևային շերտեր էին ընկած, իսկ ետևում ձյունածածկ գագաթներ էին ցցված։

― Սա այն լե՞ռն է,― բացականչեց Բիլբոն, կլորացած մեծ֊մեծ աչքերով ակնածանով լեռանը նայելով։ Ավելի վիթխարի բան կյանքում չէր տեսել։

― Ոչ, ինչ ես ասում,― առարկեց Բալինը։― Մառախլապատ Լեռներն են սկսվում, իսկ մեզ հարկավոր է անցնել դրանց վրայով կամ տակով։ Միայն այդ ժամանակ մենք կընկնենք Վայրի Երկիր։ Եվ նույնիսկ այնտեղից մինչև Մենավոր Լեռը, որտեղ Սմոգը մեր գանձերն է պահում, ահագին հեռու է։

― Ախ, այդպե՜ս,― ասաց Բիլբոն։ Եվ հենց այդ պահին նա այնպիսի հոգնածություն զգաց, որ մինչ այդ երբեք չէր զգացել։ Նա նորից հիշեց իր հարմարավետ բազկաթոռը օջախի կողքին, իր սիրած հյուրասենյակում, և լսեց, թե թեյնիկն ինչպես է երգում։

Այժմ արշավը գլխավորում էր Հենդալֆը։

― Եթե ճանապարհից շեղվեցինք՝ կորած ենք,― ասաց նա։― Ամենից առաջ մեզ պարեն է հարկավոր, իսկ հետո հանգիստ՝ բավականաչափ անվտանգ տեղում։ Մառախլապատ Լեռներին հարկավոր է մոտենալ՝ ճիշտ ճանապարհն իմանալով, թե չէ մոլորվելը դժվար չէ։

Երբ հարցրին, թե նա ուր է տանում իրենց, Հենդալֆը պատասխանեց․

― Դուք ընդհուպ մոտեցել եք, ինչպես հավանաբար մեզանից մի քանիսին հայտնի է, Վայրի Երկրի սահմաններին։ Ինչ֊որ տեղ առջևում թաքնվում է Ռիվենդելի գեղատեսլի հովիտը, այնտեղ, Ընտանեկան Վերջին Հանգրվանում ապրում է Էլրոնդը։ Ես իմ ծանոթների միջոցով լուր եմ ուղարկել նրան, և մեզ սպասում են։

Դա շատ հաճելի ու մխիթարական հնչեց, բայց դեռ հարկավոր էր հասնել այնտեղ, իսկ Ընտանեկան Վերջին Հանգրվանի ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէր։ Տեղանքը աստիճանաբար բարձրանում էր դեպի մոտակա լեռների ստորոտը։ Նրա միօրինակությունը ոչինչ չէր խախտում․ ոչ ծառեր կային, ոչ ծեպեր, ոչ բլուրներ, միայն հավամրգի գույնի փշրվող ժայռերով ընդարձակ լանջն էր,որ տեղ֊տեղ ծածկված էր ջրի գոյության մասին վկայող խոտի ու մամուռի կանաչ խալերով։

Առավոտն անցավ, օրը կես դարձավ, բայց առաջվա նման ամայի անապատում կենդանության ոչ մի նշան չէր երևում։ Անհամբերությունը պատել էր ճանապարհորդներին։ Ուղիղ ոտքերի տակ հանկարծ գոգավորություններ էին հանդիպում զառիվայր լանջերով, որոնց խորքում, ի զարմանք իրենց, ծառեր էին աճում և գետակներ հոսում։ Վիհեր էին բացվում առջևում, այնքան նեղ, որ առաջին հայացքից թռչել անցնելը հեշտ էր թվում, բայց դրանք աներևակայալի խորն էին, և դրանց հատակում ջրվեժներ էին շառաչում։ Մութ ձորեր էին հանդիպում, որոնց վրայով թռչել հնարավոր չէր և իջնել էլ չէր կարելի։ Ճահճուտներ էին պատահում, որ արտաքուստ ասես վառ ծաղիկներով ծածկված, կանաչ և վառ մարգագետիններ լինենին։ Բայց եթե դրա վրա ոտք էր դնում բեռնված պոնին, ապա անհետանում էր ընդմիշտ։

Իրականում ծանծաղուտից մինչև լեռը ավելի հեռու դուրս եկավ, քան ենթադրում էին ճամփորդները։ Միակ կածանը նշված էր սպիտակ քարերով՝ և՛ շատ մանր, և՛ մեծ֊մեծ, որոնք կիսով չափ ծածկված էին մամուռով ու հավամրգով։ Հենդալֆը շարունակ կռանում էր ձիու վրայից, մորուքը տարուբերում և որոնում սպիտակ քարերը, մյուսները հետևում էին նրան։

Օրը դեպի երեկո էր թեքվում, իսկ որոնումներին վերջ չկար։ Վաղուց թեյի ժամանակն անցել էր, արագ իջնում էր մթնշաղը, լուսինը դեռ դուրս չէր եկել։ Բիլբոյի պոնին սկսեց սայթաքել՝ ոտքերը քարերի ու արմատների խփելով։ Եվ հանկարծ նրանք հայտնվեցին մի կտրուկ զառիվայրի եզրին, այնպես անսպասելի, որ Հենդալֆի ձին քիչ էր մնում գլուխկոնծի տար ներքև։

― Ահա և հասանք,― բացականչեց կախարդը, և բոլորը հավաքվեցին նրա շուրջն ու նայեցին ներքև։ Այնտեղ նրանք տեսան հովիտը, լսեցին ջրի քչքչոցը, որ վազում էր քարե հունով։ Օդում կանաչի բույր էր կանգնած, գետի այն կողմում կրակներ էին երևում։

Բիլբոն երբեք չի մոռանա, թե մթնշաղում, զառիվայր ու ոլոր֊մոլոր կածանով սոթ տալով ու գլորվելով, նրանք ինչպես էին իջնում ներքև՝ Ռիվենդելի գողտրիկ հովիտը։ Քանի գնում տաքանում էր, սոճու բույրը Բիլբոյին քուն բերեց, մի վայրկյան դանթեց, քիչ էր մնում ընկներ ձիուց, մի քանի անգամ էլ քիթը կպավ ետնաբաշին։ Որքան ցած էին իջնում, նրանց տրամադրությունն այնքան բարձրանում էր։ Սոճիներին փոխարինեցին հաճարենիներն ու կաղնիները, մութն օրոր էր ասում։ Երբ անտառից դուրս եկան բաց տարածություն, վտակին շատ մոտիկ, մթնեց, բոլոր գույները աղոտացան։

«Հը՜մ, էլֆերի հոտ է գալիս»― մտածեց Բիլբոն և նայեց աստղերին։ Դրանք առկայծում էին վառ երկնագույն լույսով։ Եվ այդ պահին ծառերի միջից անսպասելի, ասես ծիծաղի պոռթկում, հնչեց երգը․

Այդ ի՞նչ եք անում,

Ո՞ւր եք վռազում,

Հոգնել եք, ու ձեր

Ձիերն են հոգնել,

Իսկ շուրջն ամենուր

Ջրանցքներ են խոր

Հա՛֊հա՛֊հա՛։

Եկեք լսեք դուք մեզ

Ու մնացեք մեզ հետ,

Բլիթներն արդեն

Պատրաստ են, տեսեք։

Տրա՛֊տա՛֊տա՛, տրա՛֊տա՛, տա՛,

Գնացինք,

Գնացինք,

Հա՛֊հա՛։

Թշվառներ, այդ ո՞ւր,

Անտառի մեջ պոր

Երկար մորուքով

Չարքեր կան ինչ֊որ․

Ֆիլին ու Կիլին

Տեսան ու փախան

Դեպի անտառ…

Հա՛֊հա՛։

Մինչև երեկո

Քիչ է մնացել․

Ախր հոգնած են

Պոնիները ձեր։

Ով ցանկանում է

Գիշերը մնալ,

Նա մեր այս երգից

Շատ գոհ կմնա

Հա՛֊հա՛֊հա՛։

Այնտեղ, ծառերի մեջ, ինչ֊որ արարածներ կչկչում էին ու երգում և, որ ճիշտն ասենք, կարգին անհեթեթություններ էին դուրս տալիս։ Բայց նրանք դրանից անհարմար չեն զգում, և եթե այդ մասին նրանց ասեին, առաջվանից ավելի ուժեղ կկչկչային։ Իհարկե, դրանք էլֆերն էին։

Բիլբոն թանձրացող մթության մեջ նույնիսկ տեսավ նրանց։ Նա մի քիչ վախենում էր էլֆերից, բայց միաժամանակ վերջինները դուր էին գալիս իրեն, չնայած հազվադեպ էր հանդիպել նրանց։ Թզուկներն այնքան էլ լավ չեն էլֆերի հետ։ Նույնիսկ այնպիսի խելամիտ թզուկները, ինչպիսին Տորինն ու իր ընկերներն էին, Էլֆերին հիմար էին համարում (իսկ էլֆերին հիմար համարելը հենց ամենամեծ հիմարությունն է)։ Էլֆերը ջղայնացնում էին նրանց, որովհետև սիրում էին գժվացնել թզուկներին, ծաղրել նրանց մորուքները։

― Այ թե զվարճալի տեսարան է,― ասաց ինչ֊որ մի ձայն…― Հապա մի նայեք… Հոբիտ Բիլբոն պոնի հեծած…․ Որքա՜ն գեղեցիկ է․․

― Ուղղակի հրաշք է։

Այստեղ նրանք սկսեցին նոր երգ երգել, նույքան անկապ, ինչքան այն, որ ես բառ առ բառ գրի առա։ Վերջապես երիտասարդ բարձրահասակ էլֆը ծառերի միջից դուրս եկավ և խոր գլուխ տվեց Հենդալֆին ու Տորինին։

― Բարի եք եկել մեր հովիտը,― ասաց նա։

― Շնորհակալ ենք,― մի քիչ զայրացկոտ պատասխանեց Տորինը։ Բայց Հենդալֆն արդեն իջել էր ձիուց և ուրախ շաղակրատում էր էլֆերի հետ։

― Դուք մի քիչ շեղվել եք ճանապարհից,― ասաց առաջին էլֆը,― եթե, իհարկե, փնտրում եք գետի այն կողմի տունը տանող ճանապարհը։ Մենք ձեզ ցույց կտանք այն։ Բայց մինչև կամուրջ և կամրջով ավելի լավ է ոտքով գնալ։ Չէի՞ք ցանկանա մի քիչ մնալ մեզ հետ և երգել։ Թե՞ անմիջապես կշարունակեք ճանապարհը։ Այնտեղ ընթրիք են պատրաստում,― ավելացրեց նա,― խարույկներից ծուխ է բարձրանում։

Որքան էլ Բիլբոն հոգնած էր, բայց և հաճույքով կմնար անտառում։ Հունիսյան գիշերին, աստղալից երկնքի տակ արժե լսել էլֆերի երգը, եթե այդպիսի բաներ սիրում եք։ Բիլբոն ուզում էր մի քանի խոսք փոխանակել այդ արարածների հետ, որոնք գիտեին, թե ինչ է իր անունը և ով է ինքը, թեպետ անձամբ առաջներում երբեք նրանց չէր տեսել։ Էլֆերին շատ բան է հայտնի, նրանք, ինչպես ոչ ոք, նորությունները բռնում են օդում և թափվող ջրվեժից էլ արագ իմանում են ամեն ինչ, որ կատարվում է երկրի վրա։

Բայց թզուկները միաձայն կողմանկից էին ընթրելուն, ընդ որում անհապաղ, դրա համար էլ չցանկացան ուշանալ։ Պոնիների սանձերից բռնած՝ նրանք առաջ շարժվեցին։ Էլֆերը նրանց դուրս բերեցին ուղիղ գետափի երկարությամբ ձգվող մի լավ արահետ։ Գետակը հոսում էր արագ, աղմուկով, ինչպես բոլոր լեռնային վտակները ամառվա գիշերներին, երբ արևն ամբողջ օրը հալեցնում է լեռնագագաթների ձյունը։ Մի քարե կամուրջ էր տանում մյուս ափ, առանց բազրիքների, այնքան նեղ, որ պոնիները դժվարությամբ կարող էին անցնել։ Ստիպված եղան առաջ շարժվել զգուշորեն, մեկ֊մեկ իրենց ետևից ձիերին տանելով։ Էլֆերը նրանց ուղին լուսավորում էին պայծառ լապտերներով և ուրախ երգեր երգում, մինչև ամբողջ խումբը գետն անցավ։

― Մորուքդ ջուրը չգցես, հերիկ,― գոռում էին էլֆերը Տորինին, որը կամրջոց քայլում էր երեքտակված։― Թրջել պետք չէ, առանց այդ էլ երկար է։

― Հետևեցեք, որ Բիլբոն բոլոր կեքսերը չուտի,― խնդրում էին մյուսները։

― Այդպիսի գիրուկը բանալու անցքով չի մտնի։

― Կամաց, կամաց, Բարի ժողովուրդ։ Բարի գիշեր…― կանգնեցրեց նրանց Հենդալֆը, որ եզրափակում էր երթը։― Հովիտներն էլ ականջներ ունեն, իսկ էլֆերից ոմանք՝ չափազանց երկար լեզու։ Բարի գիշեր։

Եվ այդ ժամանակ նրանք վերջապես մոտեցան Ընտանեկան Վերջին Հանգրվանին, որի դռները հյուրընկալորեն բաց էին։

Տարօրինակ բան է․ լավի մասին, լավ անցկացրած օրերի մասին արագ են պատմում, և դրանց մասին լսելն այնքան էլ հետաքրքիր չէ։ Իսկ ահա այն մասին, ինչը տհաճ է, ինչը սարսափ կամ զզվանք է առաջացնում, երկար ու գրավիչ պատմություններ են պատմում։

Ճանապարհորդները հյուրընկալ տանը շատ օրեր անցկացրին, ամենաքիչը տասնչորս, և չէին ուզում այստեղից հեռանալ։ Բիլբոն ուրախությամբ դեռ էլի ու էլի կմնար, նույնիսկ այն դեպքում, եթե կարողանար առանց որևէ դժվարության, ցանկությամբ միայն փոխադրվել տուն՝ հոբիտական իր բույնը։ Եվ այնուամենայնիվ այդ օրերի մասին պատմելու համարյա ոչինչ չկա։

Տանտեր Էլրոնդը էլֆերի բարեկամն էր և այն մարդկանց առաջնորդը, որոնց նախնիների թվում էլֆեր և Հյուսիսը հայտնագործողներ են եղել։ Նա դեմքով ազնվածին էր ու գեղեցիկ, որպես բարի ոգիների տիրակալ, հզոր՝ որպես ռազմիկ, իմաստուն՝ որպես կախարդ, վեհապանծ՝ որպես թզուկների արքա, և բարի, ինչպես զով ամառը։ Էլրոնդի տունը ինքնին կատարելություն էր․ այնտեղ բոլորի համար էր լավ․ և՛ նրանց, ովքեր սիրում են ուտել ու քնել, և՛ նրանց, ովքեր սիրում են աշխատել, և՛ նրանց, ովքեր սիրում են պատմություններ լսել կամ պատմել, երգել կամ պարզապես նստել ու մտածել, և՛ նրանց, ովքեր սիրում են ամեն ինչ, բայց չափավոր։ Չարը այս հովտում տեղ չուներ։

Մեր ճանապարհորդներն ու նրանց ձիերը մի քանի օրվա ընթացքում հանգստացան և ուժերը վերականգնեցին։ Նրանց տրամադրությունը բարձրացավ, հագուստները կարկատեցին, կապտուկները ու չանգռվածքները բուժեցին, պարկերը լցրեցին թեթևաքաշ, բայց շատ սննդարար ուտելիքով և մեծ քանակությամբ օգտակար խորհուրդներ տվեցին։ Այսպես նրանք ապրեցին մինչև Իվանի օրվա նախօրյակը և Իվանի օրը արևը ծագելուն պես պետք է ճանապարհ ընկնեին։

Էլրոնդը կատարելապես գիտեր ամեն տեսակ սեպագրերը։ Մեկնելուց մեկ օր առաջ նա զննեց թրերը, որ գտել էին տրոլների որջում, և ասաց․

― Սրանք տրոլները չեն կռել։ Թրերը հնագույն են, հնագույն մեծ էլֆերի աշխատանքը, որոնց հետ ես ազգակցական կապեր ունեմ։ Թրերը պատրաստվել են Գոնդոլինում, գոբիլնների դեմ պատերազմելու համար։ Հավանաբար սրանք ընկել մնացել են կամ որևէ վիշապի գանձարանում, կամ գոբիլնների ավար են դարձել, քանի որ վիշապները ու գոբլինները շատ դարեր առաջ միասին են ավերել Գոնդոլին քաղաքը։ Այս թուրը նշանավոր զենք է, Տորին, հին սեպագրերի լեզվով այն կոչվում է Օրկրիստ, որ գոնդոլինյան լեզվով նշանակում է Գոբլիններին Խորտակող։ Իսկ այս թուրը, Հենդալֆ, կոչվում է Գլեմդրինգ՝ Թշնամիներին Ջարդող․ մի ժամանակ սա կրել է Գոնդոլինի թագավորը։ Պահպանեցեք դրանք…

― Հետաքրքիր է, ինչպես են դրանք ընկել տրոլների մոտ,― խոսեց Տորինը՝ հետաքրքրությամբ զննելով իր թուրը։

― Երևի ասել չի լինի,― պատասխանեց Էլրոնդը,― բայց կարելի է կռահել, որ ձեր տրոլները թալանել են ուրիշ հափշտակիչների կամ քանդել հանել են լեռներում թաքցրած ուրիշների ավարի մնացորդները։

Տորինը մտածում էր նրա ասածի շուրջը։

― Ես սա աչքիս լույսի պես կպահպանեմ,― ասաց նա։― Թող խորտակի գոբլիններին, ինչպես վաղեմի ժամանակներում…

― Հնարավոր է, որ ձեր ցանկությանը ի վերուստ վիճակված է կատարվել, հենց որ դուք հայտնվեք լեռներում,― նկատեց Էլրոնդը։― Այժմ ցույց տվեք քարտեզը։

Նա բացեց քարտեզը և գլուխն օրորելով երկար զննեց։ Էլրոնդը թզուկների նկատմամբ այնքան էլ բարեհաճ վերաբերմունք չուներ, ավելի ճիշտ՝ այնքան էլ չէր խրախուսում նրանց սերը դեպի ոսկին, բայց նա ատում էր վիշապներին, նրանց դաժանությունն ու խարդախությունը։ Նա ափսոսանքով էր հիշում Դեյլ քաղաքի ուրախ զանգերը, քանի որ հետո տեսել էր նրա ավերակներն ու Արագահոս գետի խանձված ափերը։ Քարտեզի վրա ընկնում էր լայն լուսնի արծաթե լույսը։ Էլրոնդը քարտեզը բարձրացրեց վեր, պահեց այնպես, որ լուսնի լույսը քարտեզի ետևից թափանցի։

― Սա ի՞նչ է,― բացականչեց նա,― սովորական սեպագրերի ետևում, որոնք ասում են․ «Հինգ ոտնաչափ բարձրությամբ դուռ, երեքը կարող են անցնել մի շարքով», լուսնային տառեր են երևում։

― Ի՞նչ բան է լուսնային տառը։― Հոբիտն այլևս չկարողացավ զսպել իրեն։ Ես արդեն ասել եմ, թե նա որքան էր քարտեզներ սիրում։ Նրան դուր էին գալիս նաև սեպագիր և, առհասարակ, ամեն տեսակ արտասովոր տառերն ու պաճուճավոր ձեռագրերը։ Նա ինքը մի երևելի ձեռագիր չուներ։

― Լուսնային տառերը նույն սեպագրերն են, բայց սովորաբար չեն երևում,― պատասխանեց Էլրոնդը։― Դրանք կարող ես տեսնել միայն լուսնյակ գիշերներին․ երբ լուսնի լույսը դրանց վրա է ընկնում ետևից, իսկ կան այնպիսի խորամանկ լուսնային տառեր, որ երևում են միայն լուսնի այն փուլում, որում եղել է լուսինը, երբ նկարել են այդ սեպագրերը։ Դրանք հնարել են թզուկները և գրել արծաթե փետուրով։ Այդ մակագրություններն արել են, ըստ երևույթին, այս գիշերվա նման մի գիշեր, Իվանի օրվա նախօրյակին։

― Ի՞նչ են նշանակում դրանք,―հարցրին Հենդալֆն ու Տորինը միաժամանակ, մի քիչ սրտնեղելով այն բանի համար, որ առաջինը Էլրոնդը հայտնաբերեց դա, չնայած, այն էլ ասենք, որ մինչև այժմ այդպիսի առիթ չէր ներկայացել։

― «Դյուրինի օրը կանգնիր մոխարգույն քարի մոտ, երբ կկչկչա կեռնեխը»,― կարդաց Էլրոնդը,― և մայր մտնող արևն իր վերջին ճառագայթը կնետի բանալու անցքի վրա»։

― Դյուրին, դե, իհարկե,― ձայնեց Տորինը։― Նա եղել է Երկարամորուք թզուկների հնագույն տոհմի ավագներից ավագը և իմ ամենավեջին նախահայրը։ Ես Դյուրինի շառավիղն եմ։

― Ի՞նչ բան է Դյուրինի օր,― հետաքրքրվեց Էլրոնդը։

― Ինչպես բոլորին պետք է հայտնի լինի, մենք Դյուրինի օր ենք անվանում այն օրը, երբ աշնան վերջին լուսինը և արևը միաժամանակ են լինում երկնքում։ Վախենում եմ, որ այդ իմացությունը մեզ այդքան էլ չի օգնի, քանի որ մեր ժամանակներում կորսված է այդպիսի օրվա գալու ժամկետը հաշվելու կարողությունը։

― Դա դեռ կտեսնենք,― միջամտեց Հենդալֆը։― Էլի որևէ բան գրվա՞ծ է։

― Այսօրվա լուսնով այլևս ոչինչ վերլուծել հնարավոր չէ,― պատասխանեց Էլրոնդը և քարտեզը տվեց Տորինին։ Դրանից հետո բոլորն իջան դեպի ջուրը, տեսնելու, թե ինչպես են երգում ու պարում էլֆերը։

Իվանի օրվա առավոտն այնքան հրաշալի էր, որ միայն երազել կարելի է․ լազուր երկնքում ոչ մի ամպ, արևի շողերը պարում էին ջրի վրա։ Ուղևորները ճանապարհ ընկան, նրանց ուղեկցում էին հրաժեշտի երգերն ու բարի մաղթանքները։ Նրանք պատրաստ էին հետագա արկածների համար և հաստատ գիտեին ճանապարհը, որ Մառախլապատ Լեռների միջով իրենց դուրս էր բերելու լեռներից այն կողմ գտնվող երկիրը։

==ԼԵՌԱՆ ՄԻՋՈՎ ԵՎ ԼԵՌԱՆ ԸՆԴԵՐՔՈՒՄ==

Տասնյակ կածաններ տանում էին դեպի բազմաթիվ խորխորատներով կտրատված լեռները։ Բայց կածանները մեծ մասամբ խաբուսիկ էին դուրս գալիս կամ վերջանում էին փակուղով։ Խորխորատներում բնակվում էին ամեն տեսակ չար ոգիներ ու դարանում ահավոր վտանգներ։

Շատ օրեր ու շատ մղոններ ընկան մեր ճանապարհորդների ու Ընտանեկան Վերջին Հանգրվանի միջև։ Նրանք բարձրանում էին ավելի ու ավելի վեր, արահետը դժվարին էր, վտանգավոր, ճամփան զարտուղի, ամայի ու անվերջանալի։ Ետ էին նայում՝ ներքևում փռված էր տեղանքը, որտեղից նրանք այնքան էլ վաղուց չէ, ինչ հեռացել էին։ Հեռո՜ւ֊հեռու Արևմուտքում, մանուշակագույն մշուշի մեջ Բիլբոյի հարազատ երկիրն էր, անվտանգ ու հարմարավետ, և երկրում՝ նրա սեփական հոբիտական բույնը։ Քանի գնում ցրտում էր, ժայռերի միջև սուլում էր ծակող քամին։

Ցերեկները, արևից հալվող ձյան միջից երբեմն քարեր էին պոկվում ու գլորվում լանջերն ի վար՝ թռչելով ճամփորդների արանքով կամ նրանց գլխավերևով։ Գիշերները խոնավ էին, տհաճ, ճանապարհորդները չէին համարձակվում երգել ու բարձրաձայն խոսել, քանի որ արձագանքը տարածվում էր սարսափելի ձևով, իսկ լռությունը շատ որոշակիորեն ցանկանում էր, որ իր անդորրը ոչինչ չխանագարի, բացի ջրի խշշոցից, քամու ոռնոցից և քարերի թխկոցից։ «Այնտեղ, ներքևում թեժ ամառ է,― մտածեց Բիլբոն,― խոտ են հնձում, խնջույքներ են կազմակերպում… Մինչև մենք լեռներից իջնենք, այնտեղ արդեն սկսված կլինեն հունձն ու հատապտուղի հավաքը»։

Մնացածների գլուխներն էլ ոչ պակաս վհատ մտքեր էին գալիս։ Մինչդեռ նրանք Էլրոնդին հրաժեշտ տվին ամենապայծառ տրամադրությամբ և կանխապես վայելում էին լեռներն անցնելու և արագորեն առաջ սլանալու հաճույքը։ Նրանք նույնիսկ նախատեսում էին մինչև Մենավոր Լեռան գաղտնի դուռը հասնել նույն աշնանը, նոր լիալուսնի ժամանակ։ «Գուցեև հասցնենք Դյուրինի օրվան»,― ասում էին նրանք։

Միայն Հենդալֆն էր գլուխն օրորում ու ձայն չէր հանում։ Թզուկներն արդեն երկար տարիներ չէին անցել այդ ճանապարհով, բայց Հենդալֆը այստեղ եղել էր և գիտեր, որ այն ժամանակից ի վեր, ինչ վիշապներն այստեղից քշել են մարդկանց, և Մորայայի հանքերի մոտ թզուկների դեմ մղած ճակատամարտում պատրվեցլուց հետո գոբլինները վերաբնակվել են այստեղ, չարն անպատիժ թագավորում է Վայրի Երկրում և ճամփորդներին ամեն տեղ վտանգ է դարանում։ Նույնիսկ Հենդալֆի նման իմաստուն հրաշագործների և Էլրոնդի նման բարի մարդկանց պլաններն էլ կարող են տապալվել, եթե վտանգավոր ճանապարհորդություն է կատարվում Վայրի Երկրով։ Հենդալֆը բավականաչափ իմաստուն էր, որպեսզի դա հասկանար։ Նա գիտեր, որ ցանկացած րոպեին կարող է չնախատեսված մի բան տեղի ունենալ և հույս էլ չուներ, թե կարելի է շրջանցել սարսափելի իրադարձությունները անմատչելի գագաթներով և չարագուշակ հովիտներով վիթխարի լեռներն անցնելու ժամանակ, որտեղ անօրենությունն է տիրում։ Եվ չհաջողվեց էլ շրջանցել… Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչև որ մի անգամ նրանք ընկան ամպրոպի տակ, այն էլ ինչպիսի… թվում էր ոչ թե ամպրոպի որոտ էր, այլ թնդանոթի։ Ամեն ոք գիտի, թե ինչ կատաղի են մոլեգնում ամպրոպն ու կայծակը սարերում, գիշերը, երբ երկու ամպրոպ կռիվ են գնում իրար վրա։ Կայծակները գագաթներին զարկվելով շիկանում են, ժայռերը ցնցվում են, ամպրոպի սոսկալի ճայթյունը ցնցում է օդը։ Արձագանքը տարածվում է բոլոր անձավներում ու խորխորատներում, և խավարը լցվում է խլացնող դղրդոցով ու փայլատակումներով։

Բիլբոն երբեք նման բան չէր տեսել և նույնիսկ երևակայել չէր կարող։ Թզուկները գտնվում էին բարձր լեռներում, մի նեղ հարթակի վրա, անդնդախոր ձորի պռնկին, որ թեքությամբ իջնում էր դեպի ներքև։ Նրանք գիշերելու տեղավորվեցին մի կախված ժայռի տակ։ Բիլբոն պառկել էր վերմակի մեջ փաթաթված և դողում էր ամբողջ մարմնով։ Վերմակի տակից մի աչքով նայելով՝ նա կայծակի լույսի տակ հովտի մյուս կողմում քարե հսկաներ տեսավ, որոնք ժայռաբեկորներ էին նետում միմյանց, բռնում դրանք և նորից շպրտում դեպի խավարը․ բեկորները թափվում էին ներքև, ծառերի թավուտը, կամ դղրդյունով փշուր֊փշուր լինում։ Հետո քամի բարձրացավ և անձրև տեղաց։ Քամին անձևով ու կարկուտով մտրակում էր ամեն կողմից, այնպես որ ժայռը դադարեց պաշտպանիչ ծածկույթ լինելուց։ Շուտով ճանապարհորդները թրջվեցին, նրանց պոնիները կանգնած էին գլխիկոր ու պոչները քաշած, ոմանք սարսափից կամաց վրնջում էին։ Լսելի էր, թե ինչպես են հսկաները հռհռում ու իրար ձայն տալիս բոլոր լանջերին։

― Այսպես չի լինի,― ասաց Տորինը։― Եթե մեզ քամին չքշի, կամ անձրևը չսրբի տանի, կամ կայծակը չխփի, ապա հսկան մեզնից յուրաքանչյուրին կարող է բռնել և ոտքով տշել, ինչպես ֆուտբոլի գնդակը։

― Թե որ ավելի լավ տեղ գիտեք, ուրեմն վերցրեք և տարեք մեզ այնտեղ…― կռվարար տոնով պատասխանեց Հենդալֆը, որին նույնպես հսկաների հարևանությունը չէր ուրախացնում։

Որոշ հակաճառություններից հետո վճռեցին Ֆիլիին ու Կիլիին ուղարկել ավելի հարմար թաքստոց որոնելու։ Նրանք սուր տեսողություն ունեին, և քանի որ մնացած թզուկներից փոքր էին էսպես մի հիսուն տարով, ապա նրանց միշտ այդպիսի հանձնարարություններ էին տալիս (երբ պարզ էր դառնում, որ Բիլբոյին ուղարկելն անիմաստ է)։ «Երբ փնտրում ես, ապա անպայման գտնում ես»,― այդպես ասաց կրտսեր թզուկներին Տորինը։ Խոսք չկա, եթե փնտրում ես, ապա միշտ մի բան կգտնես, բայց բոլորովին պարտադիր չէ, որ գտնես այն, ինչ փնտրում ես։ Այդպես ստացվեց նաև այս անգամ։

Շուտով Ֆիլին ու Կիլին սողալով ետ դարձան, ժայռերից բռնելով, որպեսզի քամին չտանի։

― Մենք չորս քարանձավ ենք գտել,― հայտարարեցին նրանք,― այստեղ, անկյունում։ Բոլորիս տեղ կանի, ձիերին էլ։

― Իսկ ինչպես հարկն է նայե՞լ եք,― հարցրեց կախարդը։ Դե նա հո գիտեր՝ լեռնային քարանձավները հազվադեպ են դատարկ լինում։

― Էն էլ ո՜նց,― պատասխանեցին նրանք, չնայած բոլորին պարզ էր, որ նրանք ժամանակ չունեին ուշադիր զննելու, քանի որ շուտ էին վերադարձել։

Քարանձավների խարդախությունն էլ հենց այն է, որ երբեք չգիտես՝ անձավը հեռո՞ւ է տարածվում, որտե՞ղ դուրս կբերի և ձեզ համար ինչ կա ներսում թաքնված։ Ֆիլիի ու Կիլիի տեղեկությունները լրիվ գոհացուցիչ թվացին։ Քամին առաջվա պես կաղկանձում էր, ամպրոպը որոտում, և նրանցից մեծ ջանքեր էին պահանջվում պոնիների հետ միասին մինչև քարանձավ հասնելու համար։ Լավ էր, որ այն իսկապես էլ հեռու չէր․ նրանք շուտով դեմ առան մի ժայռի, որ ցցված էր արահետի վրա, և, ժայռը շրջանցելով, պատի մեջ մի ցածրիկ մուտք հայտնաբերեցին։ Պոնիները առանց թամբերի ու բեռների սեղմվելով՝ այդ անցքից ներս մտան։ Հաճելի էր լսել, թե դրսում ինչպես են մոլեգնում քամին ու անձրևը, և իրեն ապահով զգալ հսկաներից ու նրանց քարե գնդակներից։ Բայց կախարդը ոչ մի դեպքում չէր ցանկանում ռիսկի դիմել։ Նա վառեց իր ցուպը, ինչպես արել էր մի ժամանակ (շատ վաղուց) Բիլբոյի ճաշասենյակում, և նրանք լայքնով ու երկայնքով հետազոտեցին անձավը։

Քարանձավը պատկառելի չափսեր ուներ, բայց ոչ չափազանց մեծ և ոչ շատ խորհրդավոր։ Չոր հատակ, հարմարավետ անկյուններ։ Օյնն ու Գլոյնը ուզում էին շեմքին խարույկ վառել, որպեսզի իրերը չորացնեն, բայց Հենդալֆը խստորեն արգելեց։ Այն ժամանակ բոլորը թաց հագուստները փռեցին ուղիղ հատակին, հակերից հանեցին չորերը, փաթաթվեցին վերմակների մեջ, հանեցին ծխամորճերն ու սկսեցին քուլաներ բաց թողնել։ Հենդալֆը, որպեսզի բարեկամներին հաճույք պատճառի, օղակները ներկում էր գույնզգույն և ստիպում նրանց պարել կամարների տակ։ Ճանապարհորդները շատախոսեցին ու բոլորովին մոռացան ամպրոպի մասին։ Նրանք քննարկում էին, թե յուրաքանչյուրն ինչ է անելու իր բաժին ոսկին (առայժմ դա նրանց անմատչելի չէր թվում)։ Հետո մեկը մյուսի ետևից քնեցին։

Ինչպես այդ գիշերը ցույց տվեց, նրանք լավ արեցին, որ Բիլբոյին վերցրին իրենց հետ։ Երկար ժամանակ նրա քունը չէր տանում, իսկ երբ վերջապես քնեց, սարսափելի երազներ տեսավ։ Երազում տեսավ, իբր քարանձավի ետին պատի ճեղքը մեծանում է, գնալով ավելի ու ավելի լայնանում․ նա սարսափեց, բայց չէր կարող ճչալ, չէր կարող շարժվել, այլ պարզապես պառկել ու նայում էր։ Հետո նա երազում տեսավ իբր թե քարանձավի հատակը թեքվում է, և ինքն ընկնում է, գլորվում հայտնի չէ թե ուր…

Նա ուժգին ցնցվեց ու արթնացավ և տեղնուտեղը հասկացավ, որ տեսածները բոլորովին էլ երազ չէին։ Քարանձավի վերջում ճեղքն իսկապես լայնացավ և դարձավ մի լայն միջանքց, ճեղքում աղոտ երևաց վերջին պոնիի պոչն ու անհետացավ։ Եվ այստեղ հոբիտն այնպիսի վայնասուն բարձրացրեց, այնքան բարձր ու սուր, ինչպես կարող են գոռալ միայն հոբիտները, չնայած իրենց կարճ հասակին։ Եվ այդ ժամանակ մի ակնթարթում, որ դուք չէիք հասցնի ասել «ախ, վախ», ճեղքից դուրս թափվեցին գոբլինները, հսկա ու աժդահա, տգեղ ու այլանդակ գոբլինների անհամար ամբոխներ։ Ամեն թզուկին նրանցից վեց հոգի էր ընկնում, նույնիսկ Բիլբոյին բաժին հասավ երկուսը։ Նրանք հափռեցին մեր ճանապարհորդներին ու քաշեցին ճեղքից ներս այնքան արագ, որ դուք չէիք հասցնի շշնջալ «փորձանքն ընկանք»։ Բայց նրանք չհասցրին Հենդալֆին հափշտակել։ Եվ դրա պառճառը Բիլբոյի գոռոցն էր։ Կախարդն արթնացավ մի ակնթարթում, ասես չէր էլ քնել, և երբ գոբլինները մոտեցան նրան, քարանձավում կուրացուցիչ լույս փայլատակեց, վառոդի հոտ եկավ, և մի քանի գոբլին տեղնուտեղն ընկան սպանված։ Ճեղքը շրխկոցով փակվեց, և Բիլբոն ու թզուկները հայտնվեցին մյուս կողմում։ Ո՞ւր կորավ Հենդալֆը։ Չգիտեին ո՛չ նրանք, ո՛չ էլ գոբլինները, դե գոբլիններն իսկի դրանով չհետաքրքրվեցին էլ։ Նրանք շարունակում էին քարշ տալ Բիլբոյին ու թզուկներին։ Շուրջը մութ էր, թանձր խավար, այդպիսի մթության մեջ միայն գոբլինները կարող են տեսնել, որովհետև նրանք սովոր են լեռների խորքում ապրել։ Բոլոր կողմերով անցուղիներ էին գնում՝ իրար հատելով, իրար խառնվելով, բայց գոբլինները հարկ եղած ճանապարհն այնքան լավ գիտեին, որքան դուք մոտակա փոստի ճանապարհը գիտեք։ Կածանն իջնում ու իջնում էր և ներքևում անտանելի խեղդոց էր։ Գոբլիններն իրենց շատ կոպիտ էին պահում, անգթորեն կսմթում էին գերիներին և հռհռում սարսափելի, փյատե ծիծաղով։

Վերջապես առջևում կարմիր լույս առկայծեց, և գոբլինները երգեցին, խռպոտ ձայնով մի զզվելի երգ ձգեցին, տափակ ներբաններով երգի հանգով քարերին չլմփացնելով և գերիներին թափահարելով․

Թրախկ ու շրախկ։ Ուղիղ ճակատին։

Հասիր ու բռնիր։ Անունդ։ Ասա։

Հսկա գոբլիններն այստեղ են ապրում։

Եկեք։ Համարձակ։ Շուտ եկեք։ Հասանք։

Թխկոց է։ Զնգոց։ Դոփյուն է։ Տնքոց։

Մեկ֊երկու֊երեք՝ սուլոց ու հառաչ։

Երեք֊չորս՝ պատրաստ պահեք մուրճերը։

Դեպի ստորգետնյա ուղին, դե, առաջ։

Ճայթյուն ու որոտ։ Ճիպոտ ու մտրակ։

Զարկիր, խուզարկիր։ Մռնչա, փնչա։

Ստում ես, ստում։ Էլ չես ծլկի դու։

Գոբլիններն այնտեղ խմում են, երգում։

Իսկ դու՝ միշտ առաջ, իսկ դու՝ միշտ առաջ։

Դեպի ստորգետնյա ուղին՝ միշտ առաջ։

Դա սարսափելի էր հնչում։ Պատերը ցնցվում էին «թրախկ ու շրախկ», «ճայթյուն ու որոտ»֊ից և այլանդակ ծիծաղից։ Երգի իմաստը բավական պարզ էր․ գոբլինները հանեցին մտրակները և գերիներին առաջներն արած քշեցին՝ վը՜ժժ֊վը՜ժժ… Թզուկները աղիողորմ տնքում էին և ղժղժում։ Եվ հանկարծ բոլորը լցվեցին մի հսկայական քարանձավ։ Մեջտեղում հուրհրատում էր կարմիր մեծ խարույկը, պատերին ջահերև էին վառվում, քարանձավը լեփլեցուն էր գոբլիններով։ Նրանք բոլորը հռհռացին, ոտքերով դոփեցին ու ծափ զարկեցին, երբ ներս ընկան թզուկները, և վերջինը (նշանակում է մտրակներին առավել մոտիկ)՝ խեղճ Բիլբոն։ Նրա ետևից հայհույով և մտրակներով շրխկացնելով գալիս էին հալածողները։ Սենյակում իրար գլխի էին հավաքվել պոնիները, գետնին թափված էին պատռված և շուռ տված հակերն ու պարկերը, գոբլինները խառնշտում էին, հոտոտում իրերը՝ շոշափելով դրանք ու միմյանց հայհոյելով։ Որքան էլ դա ցավալի է, թզուկներն այլևս երբեք չտեսան իրենց հիանալի պոնիներին, այդ թվում ուժեղ, կայտառ ճերմակին, որ Էլրոնդն էր տվել Հենդալֆին։ Որպես գաղտնիք կասեմ, գոբլինները ուտում են և՛ ձիերին, և պոնիներին, և էլի ուրիշների ու միշտ սոված են։ Բայց հիմա գերիների հոգսը պոնիները չէին, նրանք մտածում էին միայն իրենց մասին։ Գոբլինները նրանց ձեռքերը ոլորեցին, բոլորին իծաշարուկի կապեցին մի երկար շղթայով և քարշ տվին քարանձավի հեռավոր անկյունը։ Ճստիկ Բիլբոն քարշ էր գալիս պոչից։

Անկյունում, կիսամութի մեջ, տափակ քարի վրա բազմել էր հսկայական գլխով մի վիթխարի գոբլին, իսկ շուրջը ռազմիկներ էին կանգնած՝ զինված մարտական կացիններով ու կեռ թրերով։ Գոբլինները, պետք է ասել, դաժան, չար ու զզվելի արարածներ են։ Նրանք գեղեցիկ իրեր պատրաստել չգիտեն, բայց դրա փոխարեն ամեն տեսակ չար գործեր են անում։ Եթե ուզենան, թզուկներից ոչ պակաս, բացի առավել հմուտներից, կարող են թունելներ փորել և հանքեր մշակել, բայց իրենք միշտ կեղտոտ են ու փնթի։ Մուրճեր, կացիններ, թրեր, դաշույններ, բրիչներ ու աքցաններ և տանջելու գործիքներ՝ այս բոլորը իրենք հիանալի կարողանում են սարքել կամ ուրիշներին են սարքել տալիս։ Ուրիշները՝ դրանք գերիներն են, ստրուկները, որոնք աշխատում են սրանց համար, մինչև որ մեռնում են օդի ու լույսի պակասությունից։ Բացառված չէ, որ հատկապես գոբլիններն են հայտնագործել որոշ մեքենաներ, որոնք մարդկությանը տհաճություն են պատճառում, մանավանդ նրանք, որոնք նախատեսված են միանգամից մեծ քանակությամբ մարդ ոչնչացնելու համար։ Մեխանիզմները, մոտորներն ու պայթյունները միշտ հետաքրքրում ու հիացմունք էին պատճառում գոբլիններին։ Սակայն այն ժամանակներում, որի մասին մենք պատմում ենք, և այն վայրի տեղանքում գոբլինները դեռ չէին հասել քաղաքակրթության այդ աստիճանին (այդպես է դա կոչվում)։ Նրանք ատում էին բոլորին, առանց խտրականության, մանավանդ օրինավորներին և բարգավաճողներին, և ոչ թե հատկապես թզուկների նկատմամբ առանձնահատուկ ատելություն էին տածում։ Որոշ տեղերում առանձին անամոթ թզուկներ նույնիսկ դաշինք էին կնքել գոբլինների հետ։ Բայց այն տոհմի թզուկների նկատմամբ, որին պատկանում էր Տորինը, գոբլինները ամենաիսկական թշնամանք էին տածում այն պատերազմի պատճառով, որի մասին արդեն հիշատակել ենք, բայց որի մասին այստեղ խոսք չի լինի։ Իսկ առհասարակ, գոբլինների համար միևնույն է, թե ում ճանկեն, միայն թե զոհին հանկարծակիի բերեն, որպեսզի պաշտպանվել չկարողանա։

― Ովքե՞ր են այս խղճուկները,― հարցրեց Գերագույն Գոբլինը։

― Թզուկներ են, մեկ էլ սա,― պատասխանեց հալածողներից մեկը, շղթան այնպես ձգելով, որ խեղճ Բիլբոն ընկավ ծնկների վրա։― Նրանք թաքնվել էին մեր նախասրահում։

― Ի՞նչ նպատակով,― դիմեց Գերագույն Գոբլինը Տորինին։― Գրազ կգամ, որ որևէ ստորություն եք ձեռնարկել։― Կասկածում եմ, որ լրտեսում էիք իմ ժողովրդին։ Բոլորովին չեմ զարմանա, եթե դրանք գողեր լինեն։ Իսկ ավելի հավանական է, ոճրագործներ են և էլֆերի բարեկամներ։ Դե՞, ի՞նչ կասեք։

― Թզուկ Տորինը ձեզ ծառա,― ասաց Տորինը (դա սովորական քաղաքվարություն է, ինչպես դուք հասկանում եք)։― Այն հանցանքների մեջ, որ վերագրում եք մեզ, մենք անմեղ ենք։ Մենք ամպրոպից պատսպարվեցինք, ինչպես մեզ թվաց, հարմար ու դատարկ քարանձավում։ Գոբլիններին անհանգստացնելու ոչ մի մտադրություն չենք ունեցել։― Եվ դա ճշմարտություն էր։

― Հը՜մ,― ասաց Գերագույն Գոբլինը։― Այդպես ուրեմն։ Իսկ կարո՞ղ եմ իմանալ արդյոք, թե առհասարակ ինչ գործ ունեիք լեռներում, որտեղի՞ց լույս ընկաք և ու՞ր եք գնում։ Ես կուզեի ձեր մասին ամեն ինչ իմանալ։ Ճիշտ է, դա ձեզ քիչ կօգնի, Տորին Օուքենշիլդ, առանց այն էլ ինձ շատ բան է հայտնի քո ցեղի մասին։ Բայց ավելի լավ է ամեն ինչ պարզ ասեք։

― Մենք ճանապարհ ենք ընկել՝ ցանկանալով տեսնել մեր ազգականներին՝ զարմիկներին ու զարմուհիներին, հորաքրոջ տղաներին ու աղջիկներին, հորեղբոր ու պապի եղբոր տղաներին ու աղջիկներին և մեր ընդհանուր նախնիների այլ շառավիղներին, որոնք ապրում են այս իսկապես հյուրասեր լեռների արևելքում,― պատասխանեց Տորինը։ Նա դժվար վիճակում էր գտնվում․ ինչպես կարելի է ամեն ինչ ճիշտ ասել այնպիսի պայմաններում, երբ ճշմարտությունն այնքան էլ տեղին չէ։

― Նա խաբում է, ով մեծերից ամենամեծը,― մեջ ընկավ հալածողներից մեկը։― Մերոնցից մի քանիսը կայծակից զարկվեցին քարանձավում, երբ մենք այս արարածներին առաջարկեցինք մեզ հետ ներքև իջնել։ Մերոնք տեղնուտեղը մեռան։ Եվ հետո նա ի՞նչ բացատրույթուն կտա այ սրա համար։― Այստեղ գոբլինը ցույց տվեց Տորինի թուրը, որ տրոլների որջից էին վերցրել։

Գերագույն Գոբլինը մի հայացք գցեց թրի վրա և կատաղության ու չարության սիրտ ճաքեցնող ոռնոց արձակեց, իսկ բոլոր զինվորները ատամները կրճտաեցրին, վահանները դղրդացրին ու ոտքերով դոփեցին։ Նրանք իսկույն ճանաչեցին թուրը։ Իր ժամանակին, երբ Գոնդոլինի պայծառ էլֆերը նեղել էին գոբլիններին և իրենց քաղաքի պարիսպների տակ կռվում էին նրանց դեմ, այդ թուրը հարյուրավոր գոբլիններ տապալեց։ Բարի էլֆերն այն անվանեցին Օրկրիստ, կամ Գոբլինների Խորտակող, իսկ գոբլիններն իրենց ուղղակի «Կծող» անունը տվին։ Նրանք ատում էին այդ թուրը և առավել շատ նրանց, ում ձեռքին այն գտնվում էր։

― Գոբլիններին սպանողները և էլֆերի բարեկամները,― գոռաց Գերագույն Գոբլինը։― Ջարդեք դրանց։ Ձաղկեք դրանց։ Կծեք դրանց։ Կրծեք դրանց։ Դրանց գցենք փոսերը օձերի հետ, որպեսզի ցերեկվա լույսն այլևս չտեսնեն։

Նա այնքան գազազեց, որ գահից ցած թռավ և, երախը բաց անելով, հարձակվեց Տորինի վրա։

Այդ պահին քարանձավի բոլոր կրակները միանգամից հանգան և խարույկից՝ փը՜ֆ֊ֆ֊ֆ֊ֆ, կապույտ շիկացած ծխի մի սյուն նետվեց մինչև առաստաղ, սպիտակ, այրող կայծեր շաղ տալով, որոնք սկսեցին վառել գոբլիններին։ Հնարավոր չէ նկարագրել, թե ինչ վժժոց, ծղրտոց, վայնասուն, վազվռտուք ու քաշքշուկ, մռնչոց ու փնչոց բարձրացավ։ Եթե հարյուրավոր վայրի կատուների ու գայլերի բոլորին միասին ողջ֊ողջ խորովեին մարմանդ կրակի վրա, չէին կարող այդպիսի աներևակայելի աղմուկ֊աղաղակ բարձրացնել։ Կայծերը այրելով ծակում էին գոբլիններին և մյուս կողմից դուրս գալիս։ Քարանձավը լցված ճենճահոտն ու ծուխն այնքան թանձր էր, որ նույնիսկ խավարին սովոր գոբլինների աչքերը ոչինչ չէին կարողանում զանազանել։ Շուտով բոլոր գոբլինները թավալվում էին հատակին, կուչ գալով, կծկվելով, կծելով, ոտնահարելով ու աքացի տալով և խելագարների նման իրար դնգստելով։

Հանկարծակի ինքն իրեն փայլատակեց թուրը և խոցեց Գերագույն Գոբլինին։ Նա մեռած տապալվեց գետին, իսկ նրա զինվորները վայրենի ճիչով դեսուդեն ցրվեցին ու անհետացան մթության մեջ։

Թուրը վերադարձավ պատյան։

― Արա՛գ, իմ ետևի՜ց,― հանգիստ, բայց խստորեն հրամայեց ինչ֊որ մեկի ձայնը։ Եվ ոչինչ չհասկանալով, Բիլբոն մութ միջանցքներով քարշ էր գալիս շղթայի ծայրից, իսկ գոբլինների ճիչն ու վայնասունն աստիճանաբար մարում էին հեռվում։

― Արա՛գ, արա՛գ,― շտապեցրեց ձայնը,― հիմա նորից ջահերը կվառեն։

― Մի րոպե,― խնդրեց Բիլբոյի առջևից գնացող Դորին։ Նա, որքան թույլ էին տալիս կապկպված ձեռքերը, հոբիտին օգնեց մագլցել իր մեջքին, և ապա բոլորը վազելով առաջ գնացին, շղթաները զնգզնգացնելով, սայթաքելով և հազիվ իրենց պահելով, որ վայր չընկնեն։ Նրանք վազեցին առաջ առանց կանգ առնելու։ Երկար վազեցին և, հավանական է, արդեն գտնվում էին լեռների բուն խորքում։

Եվ այստեղ Հենդալֆը վառեց իր գավազանը։ Դե, իհարկե, այս բոլորը Հենդալֆի ձեռքի գործն էր։ Բայց առայժմ նրանք ժամանակ չունեին հարցուփորձ անելու նրան, թե որտեղից հայտնվեց։ Նա նորից թուրը դուրս քաշեց, և նորից թուրը լուսավորվեց խավարում։ Առաջին անգամ, երբ շուրջը գոբլիններն էին, թուրը կատաղությունից հուրհրատում էր, իսկ հիմա նա փայլում էր մեղմ երկնագույն լույսով, գոհ այն բանից, որ սպանել է գոբլինների տիրակալին։ Նրա համար դժվար չէր շղթաները կտրատել և մի րոպեում ազատագրել գերիներին։ Թուրը կոչվում էր Գլեմդրինգ, այսինքն՝ Թշնամիներին Ջարդող, եթե հիշում եք։ Գոբլինները նրան Թակող անունն էին տվել և ատում էին Կծանից ավելի, եթե դա հնարավոր է։ Օրկրիստին էլ հաջողվեց փրկել․ Հենդալֆը նրան խլեց քարացած պահակի ձեռքից։ Հենդալֆը, առհասարակ, հասցնում էր շատ բան մտածել և չնայած ամենազոր չէր, բայց շատ բան էր կարողանում անել բարեկաների համար, ում կյանքին վտանգ էր սպառնում։

― Բոլորն այստե՞ղ են,― հարցրեց նա՝ խոնարհվելով և թուրը Տորինին հանձնելով։― Հապա՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս, տասնմեկ… սպասեցեք, ո՞ւր են Ֆիլին ու Կիլին։ Ահա այստեղ են, տասներկու, տասներեք, միստր Բեգինսն էլ տասնչորս։ Վատ չէ, կարող էր ավելի վատ լինել, բայց կարող էր ավելի լավ լինել։ Իսկ այսպես՝ ոչ պոնի, ոչ ուտելիք, որտեղ ենք գտնվում՝ հայտնի չէ, և դեռ չարացած գոբլինների հորդան էլ կրնկակոխ հետապնդում է։ Առա՜ջ…

Նրանք առաջ շարժվեցին։ Պարզվեց, որ Հենդալֆն իրավացի էր․ մութ անցուղիներում, որտեղով նրանք հենց նոր էին անցել, աղմուկ, դոփյուն և գոբլինների սարսափելի գոռգոռոցներ լսվեցին։ Թզուկներն ավելի արագացրին փախուստը, և քանի որ Բիլբոն չէր կարող նրանց ետևից հասնել, ապա նրանք հանձն առան հերթով շալակած տանել նրան։

Եվ, այնուամենայնիվ, գոբլինները թզուկներից արագ էին վազում, ընդ որում նրանք ճանապարհն էլ ավելի լավ գիտեին, քանի որ իրենք էին ելքերը բացել և, բայցի դրանից, կատաղությունից խելքները թռցրել էին։ Այնպես որ թզուկները որքան էլ ջանում էին փախուստ տալ հետապնդումից, շուտով լսեցին մոտեցող ճիչերն ու ոռնոցները։ Բազմաթիվ ոտքերի չլմփոցը լսվում էր տառացիորեն մոտակա շրջադարձից։ Թունելում, թզուկների թիկունքում, առկայծեցին ջահերի լույսերը։ Իսկ թզզուկներն արդեն ուժասպառ էին եղել։

― Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ ես հեռացա իմ բնից,― կրկնում էր դժբախտ միստր Բեգինսը՝ Բոմբուրի մեջքին վեր֊վեր թռչելով։

― Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ մեզ հետ վերցրինք այս դմբոյին,― կրկնում էր խեղճ գիրուկ Բոմբուրը՝ բեռի տակ օրորվելով։ Շոգից ու վախից քրտինքը քթից կաթում էր։

Այդ պահին Հենդալֆը մի քիչ ետ մնաց, և Տորինը հետևեց նրա օրինակին։ Նրանք շրջվեցին դեպի անկյունը։

― Թուրը պատյանից հանիր, Տորին,― բացականչեց հրաշագործը։

Նրանք ուրիշ ելք չունեին։ Դա իսկի դուր չեկավ գոբլիններին։ Արագ ընթացքով նրանք դուրս թռան անկյունից և հանկարծ Գոբլիններին Խորտակողը և Թշնամիներին Ջարդողը սուր ու վառման փայլատակեցին նրանց աչքերի առաջ։ Առջևինները վայր գցեցին ջահերը և հոգեվարքի ճիչ արձակեցին։ Միջին շարքերը ավելի բարձր ոռնալով ետ շրջվեցին և ետևից եկողներին տրորելով փախան։ «Կծողն ու Թակողը»,― գոռում էին նրանք։ Խուճապ սկսվեց, կենդանի մնացած գոբլինները աճապարանքով սուրացին ետ, որտեղից եկել էին։

Դեռևս երկար ժամանակ գոբլինները չէին համարձակվում սարսափելի շրջադարձից ետ նայել։ Այդ ընթացքում թզուկները հասցրին խորանալ գոբլինների մութ թագավորության հեռու֊հեռավոր անցուղիները։ Գլխի ընկնելով, թե ինչն ինչոց է, ողջ մնացած գոբլինները նորից վառեցին ջահերը, հագան փափուկ ոտնամաններ և թզուկների հետևից ուղարկեցին սուր լսողություն ու տեսողություն ունեցող ամենաուժեղ արագավազներին։ Սրանք առաջ նետվեցին մթության մեջ՝ արագ, ինչպես կզաքիսը, և անշշուկ, ինչպես չղջիկը։ Դրա համար էլ ոչ Բիլբոն, ոչ էլ Հենդալֆը նրանց մոտենալը չլսեցին։ Եվ չտեսան նրանց։ Դրա փոխարեն գոբլինները փախստականներին շատ լավ էին տեսնում, որովհետև Հենդալֆի գավազանը թույլ լույս էր արձակում, լուսավորելով թզուկների ճանապարհը։ անսպասելիորեն բռնեցին Դորիի ոտքից, որը հիմա վերջն էր ընկել և Բիլբոյին էր շալակած տանում։ Դորին ճչաց ու դրխկաց գետնին, իսկ հոբիտը թռավ խավարի մեջ, գլուխը խփեց քարին ու գիտակցությունը կորցրեց։

==ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԽԱՎԱՐՈՒՄ==

Երբ Բիլբոն վերջապես աչքերը բացեց, ապա նույնիսկ չհասկացավ՝ բացե՞լ է արդյոք․ շուրջն անթափանց խավար էր։ Մոտակայքում ոչ մի շունչ։ Պատկերացրեք, թե Բիլբոն ինչպես վախեցավ։ Ոչինչ չէր լսում, ոչինչ չէր տեսնում և ոչինչ չէր զգում, բացի իր տակի սառը քարե հատակից։

Մեծ դժվարությամբ նա վեր կացավ չորեքթաթ և սողաց, մինչև շոշափեց թունելի պատը։ Ոչ գոբլինների ձայն էր լսվում, ոչ էլ թզուկների, նրա գլուխը պտտվում էր, նույնիսկ չէր կարող որոշել, թե որ կողմն էին վազում իր ընկնելուց առաջ։ Ընտրելով, ինչպես նրան թվաց, ճիշտ ուղղությունը, նա այդպես էլ չորեքթաթ սողաց բավական երկար, մինչև ձեռքը դիպավ փոքրիկ սառը մետաղյա մի մատանու, որն ընկած էր գետնին։ Դա շրջադարձային պահ էր նրա կյանքում, բայց ինքը դեռ այդ բանը չգիտեր։ Մեքենայորեն նա մատանին դրեց գրպանը՝ հիմա դա իրեն պետք չէր։ Հետո նստեց սառը հատակին և երկար ժամանակ ընկավ դառը խոհերի գիրկը։ Նա պատկերացրեց, թե ինչպես է խոզի մսով ձվածեղ անում իր տանը։ Ստամոքսը վաղուց էր ակնարկում նրան, որ կուշտ ուտելու ժամանակն է, և սովից իրեն էլ ավելի դժբախտ էր զգում։

Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ պետք է անի, չէր կարող հիշել, թե ինչու են իրեն մենակ թողել, այդ դեպքում ինչու գոբլինները իրեն չեն տարել, ինչպես նաև՝ թե ինչու է իր գլուխն այսպես ցավում։ Ախր պատճառն այն էր, որ ինքը նետվեց անկյունը ու մնաց իր համար մթության մեջ ընկած։ Ինչպես ասում են՝ աչքից հեռու… սրտից հեռու։

Որոշ ժամանակ հետո նա գրպանում շոշափեց ծխամորճը․ լավ է, չէր կոտրվել։ Հետո քիսան հանեց, այնտեղ մի քիչ ծխախոտ էր մնացել՝ էլի մի բան էր։ Հետո գրպանները քրքրեց և ոչ մի տեղ լուցկի չգտավ։ Նրա երազները հօդս ցնդեցին։ Մի քիչ մտածելով, ճիշտ է, նա որոշեց, որ այդպես նույնիսկ ավելի լավ է։ Աստված գիտե, թե ինչի կհասցներ լուցկու չրթոցը և ծխախոտի հոտը։ Ո՞վ կհարձակվեր նրա վրա այդ սև անցուղիներից։ Բայց այնուամենայնիվ լուցկու բացակայությունը մի պահ նրան վշտացրեց։ Շուրջն ափլփելիս՝ նրա ձեռքը կպավ դաշույնի կոթին, որ վերցրել էր տրոլների քարանձավից և որի մասին բալորովին մոռացել էր։ Լավ է, որ գոբլինները չեն նկատել․ դաշույնը խրված էր գոտու տակ։ Բիլբոն դաշույնը հանեց պատյնաից, և այն թույլ լուսավառվեց մթության մեջ։

«Ուրեմն սա էլ էլֆերի սարքածն է,― մտածեց Բիլբոն,― իսկ գոբլինները չնայած մոտիկ չեն, բայց այնքան էլ հեռու չեն»։

Նա մի քիչ հանգստացավ։ Այնուամենայնիվ, շատ լավ է, երբ մոտդ զենք ունես, որ պատրաստված է Գոնդոլինում՝ գոբլինների դեմ պատերազմելու համար, որի մասին այնքան երգեր են երգվել։ Նա արդեն նկատել էր, որ գոբլինները, էլֆերի զենքը տեսնելով, իսկույն իրենց կորցնում էին։

«Ե՞տ գնալ,― մտածեց նա։― Բացառված է։ Կողքի՞։ Անիմաստ է։ Առա՞ջ։ Միակ խելացի բանը։ Այսպես, ուրեմն, առաջ»։

Նա ոտքի ելավ և դանդաղ քարշ գալով շարժվեց առաջ, մի ձեռքով դաշույնը բռնած, մյուսով պատերին հենվելով։ Նրա սիրտը թպրտում էր ու դողդողում։

Այո, Բիլբոն արտակարգ դժվար վիճակի մեջ հայտնվեց։ Բայց դուք պետք է հիշեք, որ դա նրա համար ավելի նվազ դժվար էր, քան ասենք ինձ համար կամ ձեզ համար։ Հոբիտներն, այնուամենայնիվ, այն չեն, ինչ մարդիկ։ Բացի դրանից, չնայած նրանց բները դուրեկան են, հարմարավետ, լավ օդափոխված և բոլորովին նման չեն գոբլինների թունելներին, հոբիտներն, այնուամենայնիվ, առավել շատ են սովոր ստորգետնյա անցուղիներին, քան մենք, և այնքան էլ հեշտությամբ չեն կորցնում գետնի տակ կողմնորոշվելու ընդունակությունը։ Հատկապես, երբ արդեն ուշքի են գալիս գլուխը քարին թրխկացնելուց հետո։ Հոբիտները քայլում են անաղմուկ, կարողանում են ճարպկորեն թաքնվել և արագ կազդուրվում են վնասվածքներից ու ընկնելուց։ Նրանք իմաստուն առածների ու ասացվածքների անսպառ պաշար ունեն, որոնց մասին մարդիկ երբեք չեն լսել կամ վաղուց մոռացել են։

Եվ, այնուամենայնիվ, անձամբ ես չէի ուզենա միստր Բեգինսի տեղը լինել։ Թվում էր այդ թունելը երբեք չի վերջանա։ Շարունակ աջ ու ձախ կողմերի վրա ուրիշ ուղիներ էին գնում։ Բիլբոն դրանք տեսնում էր դաշույնի լուսավորության շնորհիվ։ Այդ կողմերը նա չէր նայում, միայն շտապում էր առաջ, վախենալով, թե հանկարծ այդտեղից գոբլիններ կամ էլի ինչ֊որ արարածներ դուրս կթռչեն։ Նա գնում էր հա գնում, առաջ ու առաջ, ներքև հա ներքև։ Եվ առաջվա պես ոչ ձեն, ոչ ձուն, միայն հազվադեպ մոտիկից թռչող չղջիկի թևերի թափահարումն էր լսում։ Սկզբում նա վախենում էր, բայց հետո դադարեց՝ չղջիկները հաճախ էին թռչում։ Չգիտեմ արդեն, թե որքան նա այդպես քարշ եկավ, բայց վերջապես զգաց, որ հոգնել է, ինչպես երբեք․ նրան թվում էր, որ ինքն արդեն անցել է վաղվան և այդպես պետք է քայլի մինչև կյանքի վերջը։

Անսպասելի, ոչինչ չկասկածելով, նա չլմփաց ջրի մեջ։ Բը֊ռ֊ռ, ջուրը ոնց որ սառույց լիներ։ Դա Բիլբոյին ուշքի բերեց և ստիպեց ձգվել։ Նա չգիտեր, դա պարզապես ջրափո՞ս է ճանապարհին, գետնի տակով հոսող վտակի ա՞փ, որ հատում է թունելը, թե՞ գետնի տակ գտնվող խոր ու խորհրդավոր լճի եզրը։ Դաշույնը լույս տալուց համարյա դադարեց։ Բիլբոն քարացավ տեղում և ականջ դրեց․ «կը՛թ, կը՛թ» անտեսանելի տանիքից կաթիլներն ընկնում էին ջրի մեջ։ Ուրիշ ոչ մի ձայն։

«Ուրեմն սա ջրափոս է կամ լիճ և ոչ թե գետ»,― մտածեց Բիլբոն։ Նա չէր համարձակվում մթության մեջ ջուրը մտնել։ Լողալ չգիտեր, և նրան պատկերանում էին զանազան զզվելի լպրծուն էակներ, դուրս պրծած կույր աչքերով, որ գալարվում են ջրի մեջ։ Տարօրինակ էակներ են լինում լեռների խորքերում գտնվող լճակներում․ ձկներ, որոնց նախնիները լողացել եկել են այստեղ աստված գիտե թե երբվանից, և այլևս չեն կարողացել լույս աշխարհ դուրս գալ, նրանց աչքերն անընդհատ դուրս են պրծնում ու դուրս գալիս խոռոչներից նրա համար, որ ջանում են մթության մեջ տեսնել։ Այնտեղ արարածներ կան, որ ձկներից էլ սարսափելի են։ Դրանք բնակվել են քարանձավներում գոբլիններից առաջ և հիմա թաքնվում են մութ անկյուններում, դեսուդեն են ընկնում, գաղտագողի նայում ու հոտոտում։

Այստեղ խորության և մթության մեջ, հենց ջրի ափին ապրում էր ծեր Գոլլումը՝ մեծամարմին և լպրծուն մի էակ։ Չգիտեմ որտեղից էր նա հայտնվել և ով էր կամ ինչ էր իրենից ներկայացնում։ Գոլլում՝ և վերջ։ Սև, ինչպես ինքը խավարը, երկու հսկայական կլոր անգույն աչքեր նեղ դեմքի վրա։ Նա ուներ մի փոքրիկ նավակ և դրանով հանդարտ սահում էր լճի վրա։ Դա իսկապես էլ լիճ էր՝ լայն, խոր և սառը։ Նա թիավարում էր իր ետևի երկար թաթերով, դրանք նավակողերից ցած կախելով, թիավարում էր անձայն, առանց մի ճողփյունի։ Նա ձեր ասածներից չէր, որ աղմկեր։ Իր՝ մաղի նման կլոր աչքերով հետևում էր կույր ձկներին և երկար մատներով կայծակնային արագությամբ հանում ջրի միջից։ Միս էլ էր սիրում։ Երբ նրան հաջողվում էր գոբլին բռնել, շատ գոհ էր լինում․ նրանց համը դուրեկան էր։ Բայց ինքը իր հերթին աշխատում էր նրանց աչքին չերևալ։ Սովորաբար գոբլինների վրա հարձակվում էր թիկունքից և խեղդում, եթե պատահում էր, որևէ գոբլին մեն֊մենակ հայնտնվում էր լճի ափին, այն ժամանակ, երբ Գոլլումը չափչփում էր մոտակայքը։ Նրանք, իհարկե, շատ հազվադեպ էին ջուրն իջնում, որովհետև զգում էին, որ այնտեղ, ներքևում, լեռան բուն արմատների մոտ իրենց համար տհաճություն է դարանում։ Նրանք լճին դեմ էին առել շատ վաղուց, երբ թունելներ էին փորում, և համոզվել էին, որ դրանից այն կողմ թափանցել չեն կարող։ Դրա համար էլ ճանապարհը հենց այդտեղ վերջանում էր։ Այնտեղ գնալու հարկ էլ չկար, եթե միայն հանկարծ Գերագույն Գոբլինի սիրտը լճի ձուկ չուզեր և ինքը չուղարկեր նրանց։ Երբեմն նա այլևս ոչ ձուկն էր տեսնում, ոչ ձկնորսին։

Գոլլումն ապրում էր լճի մեջտեղում ընկած սոթլիկ քարե կղզյակում։ Նա արդեն վաղուց նկատել էր Բիլբոյին և նրա վրա չռել իր հեռադիտակի նման դժգույն աչքերը։ Բիլբոն Գոլլումին տեսնել չէր կարող, իսկ Գոլլումը նրան տեսնում էր և, հետաքրքրասիրությունից նվաղելով, հասկանում էր, որ դա գոբլին չէ։ Նա մտավ նավակն ու հեռացավ կղզյակից, իսկ Բիլբոն այդ ժամանակ նստել էր ափին՝ մոլորված, գլուխը կորցրած, մի խոսքով՝ կատարելապես շշկռված։ Եվ հանկարծ անշշուկ մոտեցավ Գոլլումը ֆշշացրեց ու սուլեց շատ մոտիկից․― Ուտես֊ս ու խմես֊ս֊ս, իմ ս֊ս֊ս֊քանչելի… Փառավոր հյուրա֊ս֊սիրություն… համեղ պատառ֊ռ մեզ֊զ֊զ համար…

Եվ նա կոկորդային ահավոր մի ձայն արձակեց․ «Գոլլմ»։ Իզուր չէր, որ նրա անունը Գոլլում էր, թեպետ ինքն իրեն «իմ ս֊ս֊ս֊քանչելի» անվանեց։ Հոբիտի սիրտը քիչ մնաց դուրս թռչեր, երբ նա հանկարծ լսեց ֆշշոցն ու տեսավ իր վրա հառված երկու դժգույն աչքերը։

― Ո՞վ ես,― հարցրեց Բիլբոն՝ դաշույնն առաջ մեկնելով։

― Իսկ նա՞ ով է, իմ ս֊ս֊ս֊քանչելի,― ֆշշացրեց Գոլլումը (նա սովոր էր ինքն իրեն դիմելու, որովհետև էլ ուրիշ մեկը չկար, որի հետ խոսեր)։ Նա հատուկ եկել էր իմնալաու, թե դա ով է։ Հիմա նա քաղց չէր զգում, միայն հետաքրքրասիրություն․ սոված լիներ, նախ Բիլբոյին կճանկեր, իսկ հետո արդեն կֆշշար։

― Ես միստր Բիլբո Բեգինսն են։ Ես կորցրել եմ թզուկներին, կորցրել եմ կախարդին և չգիտեմ, թե որտեղ են։ Չեմ էլ ուզում իմանալ, մենակ թե դուրս պրծնեմ այստեղից։

― Էդ ի՞նչ բ֊բ֊բ֊ան է նրա ձեռիքն,― հարցրեց Գոլլումը դաշույնին նայելով, որը նրան հաստատ դուր չեկավ։

― Թուր, պատրաստված Գոնդոլինում։

― Լս֊ս֊սո՞ւմ ես,― ֆշշացրեց Գոլլումը և շատ քաղաքավարի դարձավ։― Չնս֊ս֊ստե՞ս արդյոք, իմ ս֊ս֊ս֊քանչելի, մի քիչ չզրու֊ցե՞ս֊ս֊ս նրա հետ։ Ինչպե՞ս֊ս֊ս են դուր գալիս֊ս֊ս նրան հանելուկները։ Գուցե դո՞ւր են գալիս֊ս֊ս։

Գոլլումն աշխատում էր որքան կարելի է բարեհամբույր պահել իրեն, համենայն դեպս մի որոշ ժամանակ, մինչև որքան հնարավոր է շատ բան պարզեր թրի և հոբիտի մասին․ իսկապե՞ս նա մենակ է և կարելի՞ է արդյոք նրան ուտել֊լ, և արդյոք չի՞ սովածացել ինքը՝ Գոլլումը։ Հանելուկներ, ահա թե ինչ անցավ նրա մտքով։ Հանելուկներ հորինել, մեկ֊մեկ էլ շատ հազվադեպ պատասխանն ասել՝ միակ խաղն էր, որ նրան վիճակվել էր խաղալ շատ վաղուց, ուրիշ հրաշալի գազանների հետ, որ նստած էին իրենց բներում։ Այդ ժամանակվանից նա կորցրել էր իր բոլոր բարեկամներին, աքսորական դարձել, մնացել մենակ և սողացել խո՜ր֊խոր, լեռան ամենամութ խորքը։

― Լավ,― ասաց Բիլբոն, որոշելով համակերպվել, մինչև որքան կարելի է շատ բան իմանա այդ արարածի մասին՝ միայնա՞կ է նա, չա՞ր է արդյոք, գոբլիններին բարեկա՞մ է։― Առաջ դու սկսիր,― ավելացրեց նա, որովհետև ինքը ոչինչ մտածել չէր հասցրել։

Եվ Գոլլումը ֆշշացրեց․

Արմատներ ունի անտեսանելի,

Բարդուց էլ բարձր է մի քանի անգամ,

Անվերջ բարձրանում, բարձրանում է վեր,

Չի աճում սակայն։

― Դե դա հեշտ է,― ասաց Բիլբոն։― Երևի լեռն է։

― Տես֊ս ինչ֊չ֊չ շ֊շ֊շուտ գլխի ըն֊կավ։ Թող մեր մեջ մրցում լինի։ Եթե իմ ս֊ս֊սքանչելին հարցնի, իսկ նա չպատասխանի, իմ ս֊ս֊ս֊քանչելին նրան կուտի։ Եթ֊թե նա հարցնի մեզ֊զ֊զ, իսկ մենք չիմանանք, մենք կ֊կանենք այն, ինչ նա խնդրի, լ֊լ֊լա՞վ։ Մենք նրան ցույց կտանք ճանապարհը, իմ ս֊ս֊քանչելի։

― Համաձայն եմ,― ասաց Բիլբոն, չհամարձակվելով հրաժարվել և հուսահատորեն փորձելով հանելուկ մտածել, որն իրեն ուտելուց փրկեր։

Կարմիր բլուրների վրա

Երեսուն ճերմակ նժույգներ

Միանում են իրար

Ու բաժանվում,

Հետո անշարժ սպասում

Նույնի կրկնությանը։

Ահա բոլորը, ինչ նա կարողացավ քամել իրենից․ «ուտել» բառը նրան խանգարում էր մտածել։ Հանելուկը հին էր, և Գոլլումն, իհարկե, պատասխանը գիտեր մեզնից էլ ոչ վատ։

― Հ֊հ֊հին է,― ֆշշացրեց նա։― Ատամները… Ատամները… իմ ս֊ս֊սքանչելի… Մերը վ֊վ֊վեցն է…

Ապա նա երկրորդ հանելուկն առաջադրեց․

Ձայն չունի, բայց կանչում է,

Թևեր չունի, թռչում է,

Կոկորդ չունի՝ ոռնում է,

Ձեռքեր չունի՝ բռնում է։

― Մի րոպե…― ճչաց Բիլբոն, որի ականջներում առաջվա նման հնչում էր «ուտել» բառը։ Բարեբախտաբար, ինչ֊որ նման բան նա երբևէ լսել էր և հիմա հիշողությունը լարեց ու պատասխանեց․

― Քամին, հասկանելի է, քամին…

Նա այնքան գոհ էր իրենից, որ հետևյալ հանելուկն ինքը հնարեց։ «Թող տանջվի գարշելի արարածը»,― մտածեց նա։

Մի հսկա աչք է

Երկնքում շողում,

Մի փոքրիկ աչք է խոտերում դողում։

Մեծ աչքը նայեց

Եվ ուրախ ասաց․

«Եղբայրիկս է»։

― Ս֊ս֊ս,― շվվացրեց Գոլլումը։ Նա այնքան վաղուց էր ապրում գետնի տակ, որ մոռացել էր այդպիսի բաների մասին։ Բայց երբ Բիլբոն արդեն սկսեց հուսալ, որ անճոռնի արարածը տանուլ է տվել, Գոլլումը հիշողության մեջ վերակենդանացրեց այն հեռավոր ժամանակները, երբ ինքը տատիկի հետ ապրում էր բնում, գետի ափին։

― Սը՜֊ս֊ս, իմ ս֊ս֊քանչելի,― սուլեց նա,― խատուտիկը, ահա թե ինչ։

Բայց այդպիսի առօրեական, վերգետնային հանելուկները ձանձրացրին նրան։ Միաժամանակ հիշեցրին այն օրերի մասին, երբ նա այսպես միայնակ չէր, այսքան զզվելի չէր, չէր թաքնվում, պահ չէր մտնում։ Եվ նրա տրամադրությունը փչացավ։ Եվ հետն էլ սովածացավ։ Այդ պատճառով էլ այս անգամ ավելի խարդախ հանելուկ մտածեց․

Ոչ կարող ես շոշափել,

Ոչ էլ կարող ես տեսնել,

Ոչ գույն ունի, ոչ էլ համ,

Լռություն է անսահման։

Տարածվում է երկնքում

Անպարագիծ և անհուն,

Նրանով է ամեն ինչ սկսվում և վերջանում։

Ի դժբախտություն Գոլլումի, Բիլբոն ինչ֊որ ժամանակ լսել էր այս տեսակ մի բան, և համենայն դեպս պատասխանը լեզվի ծայրին էր․

― Խավարը,― վրա բերեց նա, առանց նույնիսկ ծոծրակը քորելու կամ էլ մատը ճակատին դնելու։

Անդուռ, անճեղք կլոր մի տուն,

Մեջը՝ դեղին ոսկու կտոր,―

ասաց Բիլբոն հենց այնպես, որպեսզի ժամանակը ձգի, մինչև իսկականից անլուծելի մի բան հնարի։ Նա մտածեց, թե հանելուկը բավականաչափ մաշված է, և աշխատեց արտահայտել գոնե նոր բառերով։ Բայց Գոլլումի համար հանելուկը անսպասելիորեն դժվար դուրս եկավ։ Գոլլումը սուլում էր ու ֆշշացնում, փնչում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում գլխի ընկնել։

Բիլբոն արդեն սկսեց համբերությունից դուրս գալ։

― Դե ինչ,― ասաց նա։― Քո արձակած հնչյուններից կարելի է ենթադրել, որ պատասխանը «թշշացող թեյնիկն է»։

― Ուղեղը շ֊շ֊շարժել, թող մեզ֊զ֊զ ժամանակ տա, ուղեղը շ֊շ֊շարժել, իմ ս֊ս֊սքանչելի։

― Դե՞,― կրկնեց Բիլբոն, գտնելով, որ բավականին ժամանակ է տվել «ուղեղը շ֊շ֊շարժելու համար»։― Ասա պատասխանը։

Եվ այստեղ Գոլլումը հանկարծ հիշեց իր մանկությունը, թե ինչպես բներից ձվեր էր գողանում և հետո, ափին նստած, իր տատիկին սովորեցնում էր ծծել դրանց պարունակությունը։

― Ս֊ս֊սուլ֊սուլեց նա։― Ս֊ս֊սու, այ թե ինչ։ Եվ արագ առաջադրեց․

Առանց օդի է ապրում,

Շիրիմի պես սառն է անվերջ,

Զրահ ունի՝ չի զնգում,

Ջուր չի խմում՝ ջրի մեջ։

Հիմա էլ Գոլլումն էր իր հերթին հանելուկը չափազանց հեշտ համարում, որովհետև պատասխանը միշտ պտտվում էր գլխում։ Ուղղակի այդ րոպեին ձվի մասին հանելուկը նրան այնքան էլ հուզել, որ ավելի դժվարը չկարողացավ հորինել։ Բայց դա խեղճ Բիլբոյին անլուծելի թվաց, ախր նա ջանում էր, երբ կարողանում էր, ջրի հետ գործ չունենալ։ Դուք, իհարկե, գիետք պատասխանը կամ ուղղակի կռահեցիք, քանի որ նստած եք հարմարավետ տանը, և ոչ ոք չի պատրաստվում ձեզ ուտել։ Բիլբոն հազաց մեկ֊երկու անգամ, բայց պատասխանը չհայտնվեց։

Շուտով Գոլլումն սկսեց բավականությունից սուլել՝ ինքն իրեն դիմելով․

― Հետաքրքիր է, շ֊շ֊շա՞տ համով է արդյոք նա։ Շ֊շա՞տ հյութեղ է արդյոք։ Կարելի՞ է խ֊խ֊խրթ֊խրթացնել։

Նա նորից խավարի միջից աչքերը չռեց Բիլբոյի վրա։

― Մի րոպե,― աղաչեց հոբիտը՝ տերևի պես դողալով։― Կես րոպե։ Չէ որես քեզ ժամանակ տվեցի ուղեղդ շարժելու։

― Թող շ֊շ֊շտապի, շ֊շ֊շտապի,― խոսեց Գոլլումը և սկսեց նավակից տեղափոխվել ափ, Բիլբոյին մոտիկ։ Բայց հազիվ էր նա իր նիհար, սարդային ձեռն իջեցրել ջրի մեջ, երբ այնտեղից դուրս թռավ վախեցած ձուկը և շրմփաց Բիլբոյի ոտքին։

― Վա՜խ,― ճչաց նա։― Ինչ սառն է, լպրծուն…― Եվ այստեղ փայլատակեց նրա գլխում։― Ձո՛ւկ,― գոռաց նա։― Ձո՛ւկ, ձուկ։

Գոլլումը խիստ հիասթափվեց։ Իսկ Բիլբոն, վայրկյան իսկ չկորցնելով, նոր հարց տվեց, այնպես որ Գոլլումը ուզած֊չուզած ստիպված էր ետ դառնալ նավակ և մտածել։

Երկու ոտք՝

Երեք ոտքի վրա,

Իսկ անոտը բերանում,

Չորս ոտք վազքով գալիս են

Անոտի հետ հեռանում։

Նա այնքան էլ հաջող ժամանակ չընտրեց այդ հանելուկի համար, բայց շատ էր շտապում։ Մի այլ դեպքում Գոլլումը հարկադրված կլիներ գլուխ ջարդել այդ հանելուկի վրա, բայց հիմա, երբ հենց նոր խոսք բացվեց ձկան մասին, «անոտքը» բավական հեշտ հասկացվեց, իսկ մնացածը գնաց հալած յուղի պես․ «Մարդը նստած է աթոռակի վրա և ձուկ է ուտում։ Մոտ է վազում կատուն, ձուկը փախցնում»։ Գոլլումը որոշեց, որ հասել է իսկապես ուժերից վեր ու զարզանդեցնող որևէ բան հարցնելու ժամանակը։ Եվ ահա թե ինչ հարցրեց նա․

Ոչնչացնում է շուրջը ամեն ինչ՝

Ծաղիկ ու գազան, շենքեր ու ծառեր,

Երկաթը ծամում, պողպատ լափում,

Փոշի է դարձնում ժայռեր ու սարեր․

Եվ ոչ մի քաղաք, և ոչ մի արքա

Հզորություն և ուժ չունի այդքան։

Խեղճ Բիլբոն նստել ու մտքում վերհիշում էր բոլոր հրեշների ու ճիվաղների անունները, որոնց մասին լսել էր, բայց դրանցից ոչ մեկն այդքան ավերածություն միանգամից պատճառել չէր կարող։ Նա այնպիսի զգացում ուներ, որ իրբ թե պատասխանը բոլորովին էլ հրեշի հետ կապված չէ, որ ինքը գիտե այն, բայց գլուխն այլևս հրաժարվում է աշխատելուց։ Նա խուճապի մեջ ընկավ, իսկ դա միշտ խանգարում է մտածելուն։ Գոլլումը նորից թաթերը նավակողից դուրս գցեց, թռավ ջուրը և ճլմփացրեց դեպի ափ։ Նրա աչքերը գնալով մոտենում էին Բիլբոյին… Բիլբոյի լեզուն կապ ընկավ․ նա ուզում էր ճչալ․ «Մի քիչ էլ ժամանակ տուր… ժամանակ տուր…»։

Բայց կոկորդից միայն ծվոց դուրս եկավ․ «Ժամանակ…ժամանակ»։

Պատահականությունը փրկեց Բիլբոյին։ Պատասխանն էլ հենց դա էր։

Գոլլումի հույսերը նորից ի դերև ելան։ Նա սկսում էր բարկանալ, խաղը նրան ձանձրացրել էր, նա սովածացել էր։ Այս անգամ նա չվերադարձավ նավակ, այլ նստեց մթության մեջ, Բիլբոյի կողքը։ Դա Բիլբոյին վերջնականապես հավասարակշռությունից հանեց և զրկեց մտածելու ընդունակությունից։

― Թ֊թ֊թող մեկ անգամ էլ հարցնի, թ֊թ֊թող, թ֊թ֊թող,― ասաց Գոլլումը։

Բայց Բիլբոն ուղղակի ի վիճակի չէր մտածելու, երբ կողքին նստած էր այդպիսի նողկալի, թաց ու սառը արարած և անընդհատ ձեռք էր տալիս ու շոշափում։ Բիլբոն քորում էր ինքն իրեն, Բիլբոն կսմթում էր ինքն իրեն, ոչինչ չէր ստացվում։

― Թ֊թ֊թող հարցնի մեզ֊զ֊զ, հարցնի մեզ֊զ֊զ,― սուլում էր Գոլլումը։

Բիլբոն մեկ անգամ էլ կսմթեց ինքն իրեն, թփթփացնելով շոշափեց իրեն բոլոր կողմերից, սեղմեց դաշույնի կոթը և նույնիսկ մյուս ձեռքով գրպանը փորփրեց։ Այնտեղ նա շոշափեց մատանին, որ գտել էր թունելում և որի մասին մոռացել էր։

― Ի՞նչ կա իմ գրպանում,― հարցրեց նա բարձրաձայն։

Նա հարցն այնպես տվեց, ինքն իրեն, բայց Գոլլումը կարծեց, թե հարցն իրեն է վերաբերում, և սարսափելի հուզվեց։

― Անաս֊ս֊նիվ է, անաս֊ս֊սնիվ է… ― Սուլեց նա։― Ճիշտ չէ՞, իմ ս֊ս֊սքանչելի, անաս֊ս֊սնիվ է, չէ՞, հարցնել մեզ֊զ֊զ՝ ինչ կա նրա գարշ֊շ֊շելի գրպանիկում։

Բիլբոն հասկանալով, թե ինչ տեղի ուենցավ, ավելի լավ բան չգտավ, քան մեկ անգամ էլ կրկնել բարձր ձայնով․

― Ի՞նչ կա իմ գրպանում։

― Ս֊ս֊ս,― սուլեց Գոլլումը։ ― Թող մեզ֊զ֊զ թողնի երեք անգամից պատաս֊ս֊սխանել։

― Լավ, մտածիր,― ասաց Բիլբոն։

― Ձե՞ռքը,― հարցրեց Գոլլումը։

― Ճիշտ չէ,― պատասխանեց Բիլբոն՝ ժամանակին ձեռքը գրնապից հանելով։ ― Նորից…

― Ս֊ս֊ս,― սուլեց Գոլլումը։ Նա ավելի հուզվեց և սկսեց հիշել բոլոր առարկաները, որ պահում էր իր գրպաններում՝ ձկան փուշ, գոբլինների ատամներ, թաց խխունջներ, չղջիկի թևի կտոր, ժանիքներ սրելու քար և այլ անպետքություններ։

― Դանակ,― վերջապես դժվարութմյաբ պատասխանեց նա։

― Չիմացար,― ուրախացավ Բիլբոն, որ վաղուց կորցրել էր դանակը։― Մնաց վերջինը։

Գոլլումը հիմա առավել ծանր վիճակում էր, քան ձվի մասին հանելուկից հետո։ Նա ֆշշում էր ու թքում, ետ ու առաջ օրորվում և թաթերով շրմփացնում գետնին, կուչուձիգ անում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում վճռել և վերջին անգամ պատասխանել։

― Դե, շուտ արա,― շտապեցրեց Բիլբոն։ ― Ես սպասում եմ։

Նա խրոխտացավ և իրեն վստահ ու առույգ ձևացրեց, իսկ իրականում վախենում էր մտածել, թե ինչով կվերջանա խաղը, անկախ այն բանից՝ Գոլլումը կպատասխանի, թե ոչ։

― Ժամանակը լրացավ,― հայտարարեց նա։

― Առաս֊ս֊ս֊սան կամ ոչինչ,― ծղրտաց Գոլլումը։ Նա այնքան էլ ազնիվ չվարվեց․ երկու պատասխան միանգամից ասելն էլ մի բան չէ։

― Ոչ մեկը, ոչ էլ մյուսը,― թեթևացած գոռաց Բիլբոն։

Նույն րոպեին նա ոտքի թռավ, մեջքով հենվեց ժայռին և դաշույնն առաջ մեկնեց։ Նա, իհարկե, գիտեր, որ հանելուկների խաղը շատ հին է և սուրբ է համարվում, նույնիսկ չար էակները չեն համարձակվում այդ խաղի մեջ խարդախություն անել։ Բայց Բիլբոն այդ լպրծուն արարածին չէր վստահում․ հուսահատությունից նա կարող էր ինչ ասես անել։ Ցանկացած պատրվակով կարող էր պայմանը խախտել։ Դե, վերջին հանելուկն էլ, տեղն եկավ, ասենք, ըստ խաղի հին կանոնների, չէր կարող իսկական համարվել։

Բայց Գոլլումը առայժմ Բիլբոյի վրա չէր հարձակվում։ Նա տեսնում էր Բիլբոյի ձեռքի զենքը և հանգիստ նստած էր՝ դողալով ու ինչ֊որ բաներ շշնջալով։ Վերջապես Բիլբոն չդիմացավ․

― Դե,― ասաց նա,― ո՞ւր մնաց խոստումդ։ Իմ գնալու ժամանակն է։ Խոստացել ես ճանապարհը ցույց տալ՝ ցույց տուր։

― Մենք խոս֊ս֊ստացե՞լ ենք, իմ ս֊ս֊սքանչելի, գարշ֊շ֊շելի միս֊ս֊ստր Բեգինս֊սին ճանապահր դուրս֊ս֊ս բերել։ Հնարավոր է։ Բայց ինչ֊չ֊չ կա նրա գրպանիկում։ Առաս֊ս֊սան չէ, իմ ս֊ս֊սքանչելի, բայց և դատարկ էլ չէ, դատարկ էլ չէ։ Գոլլմ…

― Դա քեզ չի վերաբերում,― պատասխանեց Բիլբոն։― Խոստումը պետք է կատարել։

― Նա շ֊շ֊շատ ջղային է, իմ ս֊ս֊սքանչելի, ինչ էլ շ֊շ֊շտապում է,― սուլեց ու ֆշշացրեց Գոլլումը։― Թող ս֊ս֊սպաս֊ս֊սի, ս֊ս֊սպաս֊ս֊ս֊ի։ Մենք չենք կարող այդպես հապճեպ գնալ թունելներով։ Մենք պետք է ն֊ն֊նախ որոշ֊շ֊շ կարևոր բան վերցնենք։

― Այդ դեպքում՝ արագ,― հրամայեց Բիլբոն, ուրախանալով, որ Գոլլումն ուղղակի պատրվակ է փնտրում, որպեսզի ծլկի և չվերադառնա։ Ի՞նչ է փնթփնթում։ Ի՞նչ մի կարևոր բան է պահել այդ սև լճում։ Բիլբոն սխալվում էր։ Գոլլումը մտադիր էր վերադառնալ։ Նա շատ էր սովածացել ու զայրացել։ Այդ չար, թշվառ էակի գլխում մի պլան էր ծնվել։

Կղզյակում, որի մասին Բիլբոն ոչինչ չգիտեր, Գոլլումը պահում էր ամեն տեսակի ոչնչություն, բացի դրանից՝ շատ օգտակար, շատ գեղեցիկ և շատ կախարդական մի բան։ Մատանի՝ ոսկե թանկարժեք մատանի։

― Իմ ծննդյան օրվա նվերը,― շշնջաց նա, ինչպես սիրում էր շշնջալ ինքն իրեն անվերջանալի ու անթափանց խավար օրերին։― Ահա հիմա ինչ է մեզ֊զ֊զ հարկավոր, մեզ֊զ֊զ հարկավոր…

Բանն այն է, որ այդ մատանին հասարակ մատանի չէր, այլ կախարդական․ նա, ով դա դնում էր մատին, անտեսանելի էր դառնում, և միայն արևի պայծառ լույսի տակ կարելի էր ստվեր տեսնել, այն էլ շատ թույլ, անիրական։

― Նվեր, ս֊ս֊ստացած ծննդյան օրը, իմ ս֊ս֊սքանչելի։

Այդպես նա միշտ հավատացրել էր ինքն իրեն, բայց ո՞վ գիտե Գոլլումն ինչ ճանապարհով էր ձեռք բերել դա այն վաղեմի ժամանակներում, երբ այդպիսի մատանիներ աշխարհում շատ կային։ Հավանաբար Վարպետն ինքը՝ մատանիների տիրակալն էլ դա չգիտեր։ Սկզբում Գոլլումը մատանին կրում էր մատին, հետո ձանձրացավ և սկսեց տոպրակի մեջ դրած կախել վզից, մինչև մատանին տրորտեց մաշկը և վերք բացեց։ Այժմ Գոլլումը մատանին սովորաբար պահում էր իր կղզյակում, քարերի տակ, և շարունակ ստուգում էր՝ տեղո՞ւմ է արդյոք։ Նա մատանին կրում էր շատ հազվադեպ, երբ արդեն բոլորովին ի վիճակի չէր դիմանալ առանց դրա, կամ երբ շատ սոված էր լինում, իսկ ձկից զզվանք էր զգում։ Այդ ժամանակ նա գաղտագողի գնում էր մութ թունելներով դեպի վեր և հետևում գոբլիններին։ Երբեմն սիրտ էր անում ծիկ անել այնտեղ, որտեղ ջահեր էին վառվում․ աչքերը լույսից ցավում էին, կկոցում էր, բայց ինքն անվտանգության մեջ էր։ Այո, լիակատար անվատանության մեջ։ Ոչ ոք նրան չէր տեսնում, չէր նկատում, և հանկարծ՝ հ֊հոպ… Նրա մատները խրվում էին գոբլինի կոկորդը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ նա դրեց մատանին և մի փոքրիկ գոբլին բռնեց։ Սա ինչպե՜ս էր ծղրտում։ Նրանից մի երկու ոսկոր էր մնացել, բայց հիմա Գոլլումը որևէ ավելի նուրբ բան էր ուզում։

― Լիակատար անվտանգության մեջ֊ջ֊ջ,― շշնջում էր քթի տակ։― Նա մեզ֊զ֊զ չի տես֊ս֊սնի, ճիշտ է, իմ ս֊ս֊սքանչելի։ Ոչ, չի տեսնի և գարշ֊շ֊շելի թրիկը մեզ֊զ֊զ համար ս֊ս֊սարսափլի չի լինի, ս֊ս֊սարսափելի չի լինի։

Ահա ինչպիսի պլաններ էին վխտում նրա չար ուղեղում, երբ հանկարծ նա ճլմփաց դեպի նավակն ու անհետացավ մթության մեջ։ Բիլբոն որոշեց, որ նա չքվեց, էլ չի գա։ Բայց այնուամենայնիվ մի քիչ սպասեց․ միևնույն է, նա չէր պատկերացնում, թե ինչպես պետք է այստեղից դուրս գա։

Հանկարծ մի սուր ճիչ լսեց։ Փշաքաղվեց։ Ինչ֊որ տեղ, ոչ այնքան հեռու, մթության մեջ, Գոլլումը հայհոյում էր ու ողբում։ Նա կղզյակում էր, մեկ այստեղ էր քանդում, մեկ այնտեղ, փնտրում էր ու փորփրում, բայց ապարդյուն։

― Ի՞նչ է եղել, ո՞ւր է կորել,― լսեց Բիլբոն։― Կորել է, իմ ս֊ս֊սքանչելի, կորել է…

― Ի՞նչ է պատահել,― ձայն տվեց նրան Բիլբոն։― Ի՞նչն է կորել։

― Թող մեզ֊զ չ֊չ֊չհարցնի,― ծղրտաց Գոլլումը։― Նրան չ֊չ֊չի վերաբերում։ Գոլլմ։ Կորել է, գոլլմ, գոլլմ, գոլլմ…

― Ես էլ եմ կորել,― անհամբերությամբ գոռաց Բիլբոն։― Եվ ուզում եմ գտնվել։ Ես քեզ հաղթել եմ, ախր դու խոստացար։ Հիմա եկ այստեղ։ Եկ և ինձ դուրս հանիր, իսկ հետո կշարունակես փնտրել…

Ինչպիսի դժբախտության մեջ էլ որ լիներ Գոլլումը, միևնույն է, Բիլբոն չէր կարող նրան կարեկցել։ Եվ հետո այդ իրից, որ Գոլլումին այդպես ծայրահեղորեն անհրաժեշտ էր, հաստատ լավ բան չսպասես։

― Եկ այստեղ,― ավելի բարձր գոռաց Բիլբոն։

― Ոչ, ոչ, իմ ս֊ս֊սքանչելի, թող ս֊ս֊սպասի,― սուլեց Գոլլումը։― Մենք դեռ կփնտրենք, այն կորել է, գոլլմ։

― Բայց դու այդպես էլ չպատասխանեցիր վերջին հարցին, իսկ խոստումը պետք է կատարել,― պնդեց Բիլբոն։

― Վերջին հարցը,― կրկնեց Գոլլումը։ Եվ հանկարծ խավարից սուր ֆշշոց լսվեց․― Ի՞նչ կա նրա գրպանում, թող աս֊ս֊սի, ն֊ն֊նախ թող աս֊ս֊սի։

Ընդհանրապես Բիլբոն Գոլլումին հանելուկի պատասխանը չասելու պատճառ չուներ։ Բայց նրան ջղայնացնում էր այդ ամբողջ քաշքշուկը։ Վերջ ի վերջո ինքը հաղթել է, համարյա ազնվորեն և ընդ որում կյանքը վտանգի ենթարկելով։

― Հանելուկներին պատասխանում են մտածելով, ոչ թե հուշելով,― առարկեց նա։

― Բայց հանելուկը անաս֊ս֊սնիվ էր,― պատասխանեց Գոլլումը։ Հարց֊ց֊ց էր, ոչ թե հանելուկ, իմ ս֊ս֊սքանչելի, ոչ թե հանելուկ։

― Դե, քանի որ մենք անցանք հասարակ հարցերի, ապա առաջինը ես հարցրի,― պատասխանեց Բիլբոն։― Ի՞նչ ես կորցրել։

― Ի՞նչ կա նրա գրպանում, իմ ս֊ս֊սքանչելի։― Սուլոցն ու ֆշշոցը հանկարծ այնքան բարձր ու սուր հնչեցին, որ Բիլբոն նայեց այն կողմը և, ի սարսափ իրեն, տեսավ ուղիղ իր վրա հառված երկու վառվող կետեր։ Որքան աճում էր Գոլլումի կասկածը, այնքան նրա աչքերն ավելի ուժեղ էին վառվում։

― Ի՞նչ ես կորցրել,― համառեց Բիլբոն։

Այժմ Գոլլումի աչքերը վառվում էին կանաչ կրակով, և երկու կրակներն սկսեցին մոտենալ սպառնալից արագությամբ։ Գոլլումը կատաղորեն թիավարում էր դեպի ափ։ Կորուստը և կասկածը կատաղության այնպիսի ալիք բարձրացրին նրա հոգում, որ հիմա նրա համար ոչ մի դաշույն սարսափելի չէր։ Բիլբոն, իհարկե, չէր կարող կռահել, թե ինչն է այդպես կատաղեցրել այդ զզվելի էակին, բայց հասկանում էր, որ ամեն ինչ կորած է, Գոլլումը հիմա իրեն սպանելու է։ Նա շրջվեց և սկսեց փախչել, առանց ճանապահրը տեսնելու, մութ թունելով, որը նրան բերել էր այստեղ։ Նա ջանում էր պատին մոտիկ մնալ և ձեռքով շոշափում էր այն։

― Ի՞նչ կա նրա գր֊ր֊րպանում,― Բիլբոն բարձր ֆշշոց և ճողփյուն լսեց, երբ Գոլլումը նավակից թռավ ջուրը։

― Հետաքրքիր է, ի՞նչ կա իմ գրպանում,― ինքն իրեն հարցերց Բիլբոն ու ոտքերը քարշ տալով գնաց թունելով։ Նա ձախ ձեռքը մտցրեց գրպանը։ Սառը մատանին սահեց ձգված մատի վրա։

Ֆշշոցը լսվում էր արդեն թիկունքից, շատ մոտիկ։ Բիլբոն շրջվեց և տեսավ կանաչ լապտերներ՝ Գոլլումի աչքերը։ Վախից ամբողջապես գլուխը կորցնելով՝ Բիլբոն նետվեց առաջ, ոտքը կպավ մի արմատի, սայթաքեց և բերանքսիվայր փռվեց գետնին։

Մի վայրկյանում Գոլլումը հասավ նրան։ Բայց նախքան Բիլբոն կհասցներ գոնե որևէ բան անել՝ շունչ քաշել, ոտքի թռչել կամ դաշույնը հանել, Գոլլումը վազելով անցավ կողքից, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրա վրա և շշուկով հայհոյելով ու ողբալով։

Դա ի՞նչ էր նշանակում։ Գոլլումը մթության մեջ գերազանց էր տեսնում։ Նույնիսկ հիմա, ետ մնալով, Բիլբոն առջևում նշմարում էր Գոլլումի աչքերի դժգույն լույսը։ Բիլբոն Դժվարությամբ վեր կացավ և զգուշորեն գնաց Գոլլումի ետևից։ Նրան ուրիշ ոչինչ չէր մնում անելու։ Հո նորից ետ չէ՞ր սողա դեպի լիճը։ Մեկ էլ տեսար, Գոլլումն իրեն դուրս բերեց սորևէ տեղ, ազատ աշխարհը, ինքն էլ այդ բանը չիմանալով։

― Վրեժ։ Վրեժ,― շշնջաց Գոլլումը։― Վրեժ։ Բեգինս֊ս֊սից։ Այն կորել է։ Ի՞նչ կա նրա գրպանում։ Մենք կռ֊ռ֊ռահում ենք, իմ ս֊ս֊սքանչելի, կռ֊ռ֊ռահում ենք։ Բեիինս֊ս֊սը գտել է, գտել է ծննդյան օրվա նվերը…

Բիլբոն ականջները սրեց։ Վերջապես, ինքն էլ սկսեց գլխի ընկնել։ Նա արագացրեց քայլերը, հասավ Գոլլումին և գնաց նրա ետևից, անվտանգ տարածություն թողնելով իր և նրա միջև։ Սա առաջվա նման արագ չլմփացնելով գնում էր առաջ, առանց ետ նայելու և գլուխը տարուբերելով։― Բիլբոն դա նկատում էր պատերի վրա ընկնող թույլ շողքից։

― Ծննդյան օրվա նվեր… Չ֊չ֊չարագործություն… Ինչպես կորցրինք այն, իմ ս֊ս֊սքանչելի, պարս֊սս է, պարս֊ս֊ս է։ Երբ վերջին անգամ այս֊ս֊ստեղ ոլորեցինք գարշելի ճղղանի վիզը։ Այդպե՜ս֊ս֊ս, այդպե՜ս֊ս֊ս։ Նա լքեց մեզ֊զ֊զ այս֊ս֊քան տարիներից հետո։ Նա անհետացել է, հափշտակված է, գոլլմ։

Անսպասելիորեն Գոլլումը նստեց և լաց եղավ։ Հոգեմաշ ու խղճալի էր լսել, թե ինչիպիսի շվվացնող, բխկխբկացող, ճլմփացող ձայներ էր հանում։ Բիլբոն կանգ առավ ու սեղմվեց պատին։ Աստիճանաբար Գոլլումը դադարեց լաց լինելուց և նորից սկսեց քրթմնջալ։ Ըստ երևույթին նա ինքն իր հետ էր վիճում։

― Փնտրել պետք չ֊չ֊չէ, պետք չ֊չ֊չէ։ Մենք չենք կարող հիշ֊շ֊շել բոլոր տեղերը, որտեղ լինում ենք։ Անօգուտ է։ Մատանին Բեգինս֊ս֊սի գրպանում է։ Գարշ֊շ֊շելի ս֊ս֊ստահակն է գտել, մենք համոզված ենք։ Ոչ, մենք միայն կռ֊ռ֊ռահում ենք, իմ ս֊ս֊սքանչելի, միայն կռ֊ռ֊ռահում ենք։ Մենք չենք կարող իմանալ, մինչև չբռնենք գարշ֊շ֊շելի արարածին, մինչև նրա վիզը չոլորենք։ Ախր նա չգիտի, թե ինչ կարող է անել նվերը, ճի՞շտ է։ Նա այն ուղղակի կպահի գրպանում։ Նա չէր կարող հեռու գնալ։ Նա կորել է, գարշ֊շ֊շելի, խորամանկ արարածը։ Նա չ֊չ֊չգիտի այս֊ս֊ստեղից գնալու ճանապարհը, չ֊չ֊չգիտի, նա ինքն էր ասում։ Այո, աս֊ս֊սում էր, բայց նա խորամանկ է։ Նա պատասխանը չի աս֊ս֊սում, իմ ս֊ս֊սքանչելի… Չի աս֊ս֊սում, թե ինչ կա իր գրպանում։ Նա կարող֊ղացել է ներս մտնել, ուրեմն և կկարողանա դուրս֊ս֊գալ։ Նա փախել է դեպի ետնամուտքը։ Ուրեմն մենք էլ կգնանք այն կողմը։ Այնտեղ նրան գոբլինս֊ս֊սները կճանկեն։ Այնտեղից նա դուրս֊ս֊ս չ֊չ֊չի գա, իմ ս֊ս֊սքանչելի։ Գոբլինս֊ս֊սները… Եթե մեր գանձը նրա մոտ է, ապա գոբլինս֊ս֊սներին բաժին կընկնի, գոլլմ… Նրանք գլխի կընկնեն, թե ինչ կարող է անել մատանին։ Մենք երբեք անվտանգ չենք լինի, երբեք, գոլլմ… Գոբլինս֊ս֊սը կդնի մատին ու կանհետանա։ Գոբլինս֊ս֊սը այս֊ս֊ստեղ կլինի, իս֊ս֊սկ մենք նրան չենք տես֊ս֊սնի։ Նույնիսկ մեր ս֊ս֊սուր աչքերը նրան չեն նկատի։ Եվ այն ժամանակ գոբլինս֊ս֊սը կձևացնի, գաղտնի կմոտենա և կճանկի մեզ֊զ֊զ, գոլլմ… Բավական է․ շ֊շ֊շատախոսել, իմ ս֊ս֊սքանչելի, շ֊շ֊շտապիր։ Եթե Բեգինս֊ս֊սը գնացել է այն կողմը, պետք է հաս֊ս֊սնել։ Առաջ գնալ… քիչ է մնացել… Շ֊շ֊շ֊շուտ…

Գոլլումը վեր թռավ, ասես նրան վեր նետեցին, և անհավատալի արագությամբ չլմփացնելով գնաց առաջ։ Բիլբոն շատպեց նրա ետևից, առաջվա պես զգուշություն պահպանելով։ Այժմ նրա գլխավոր հոգսն էր նորից չշրմփալ և աղմուկ չբարձրացնել։ Նրա գլխում փոթորիկ էր՝ հույսն ու հուսահատությունը խառնվել էին իրար։ Պարզվում է, որ իր գտած մատանին կախարդական է։ Այն անտեսանելի է դարձնում։ Բիլբոն, իհարկե, հնագույն հեքիաթներից գիտեր այդպիսի բաների մասին, բայց ինչ֊որ դժվար էր հավատալ, որ դու ինքդ պատահաբար այդպիսի մատանի ես գտել։ Սակայն, հավատաս թե չհավատաս, միևնույն է, Գոլլումն իր լապտեր֊աչքերով թռավ անցավ նրա կողքով։

Նրանք անընդհատ առաջ էին վազում․ Գոլլումը՝ ճլըմփ, ճլըմփ, առջևից, ֆշշացնելով ու նախատելով, Բիլբոն ետևից, անշշուկ, որպես իսկական հոբիտ։ Շուտով նրանք վազելով հասան այն տեղին, ուր երկու կողմերից, ինչպես Բիլբոն նկատել էր դեռևս դեպի լիճը գնալիս, կողմնային ուղիներ էին բացվում։ Գոլլումը իսկույն սկսեց հաշվել դրանք․ «Մեկը ձախից, մեկը աջից, այդպես֊ս֊ս։ Երկուս֊ս֊սը աջից, երկուս֊ս֊սը ձախից, այդպես֊ս֊ս, այդպես֊ս֊ս»։ Եվ այլն։

Հաշվելով, նա ավելի ու ավելի դանդաղ էր շարժվում առաջ։ Քայլերն ավելի անվստահ էին դառնում, իսկ քրթմնջոցն ավելի լացակումած․ ախր նա գնալով ավելի էր հեռանում ջրից, և դա սարսափելի էր նրա համար։ Գոբլիններն ամեն րոպե կարող էին հայտնվել բոլոր կողմերից, մատանին էլ կորցրել էր։ Վերջապես նա կանգ առավ ձախ կողմից բացվող մի ոչ մեծ անցի առջև։ «Յոթերրորդը աջից, այդպես֊ս֊ս… վեցերորդը ձախից, այդպես֊ս֊ս…― շշնջում էր նա։― Այս֊ս֊ստեղ։ Ետնամուտքի ճանապարհը, այդպես֊ս֊ս։ Անցումն այս֊ս֊ստեղ է…»։

Նա նայեց այնտեղ ու ետ թռավ։

― Մենք չենք համարձակվի առաջ գնալ, իմ ս֊ս֊սքանչելի,չենք համարձակվի։ Այնտեղ գոբլինս֊ս֊սներ են, շատ գոբլինս֊ս֊սներ։ Մենք նրանց հոտն զգում ենք։ Ս֊ս֊ս… Ինչպե՞ս֊ս֊ս վարվենք։ Ջրի տարածները, գետնի տակն անցնեն դրանք… Հարկավոր է ս֊ս֊սպաս֊ս֊սել և նայել։

Այսպիսով ամեն ինչ խափանվեց․ Գոլլումը համենայն դեպս Բիլբոյին ճիշտ ճանապարհ հանեց, բայց Բիլբոն չէր կարող անցնել…

Մուտքի մոտ, երկտակված ու գլուխը ծնկներին խոնարհած, նստած էր Գոլլումը, նրա չքերն առկայծում էին սառը լույսով։

Բիլբոն մկից էլ զգույշ հեռացավ պատից։ Բայց Գոլլումը իսկույն խլշկոտեց, քթով օդ ներս քաշեց, աչքերը վառվեցին կանաչ կրակով։ Նա ցածր, բայց սպառնալից ֆշշացրեց։ Գոլլումը հոբիտին տեսնել չէր կարող, բայց խավարը սրել էր նրա լսողությունն ու հոտառությունը։ Նա կռացավ՝ թաթերի տափակ ափերով գետնին հենված, և վիզն առաջ մեկնեց, համարյա քթով քարե հատակին քսվելով։ Նրա աչքերը թույլ լույս էին արձակում, այդ լույսի մեջ հազիվ նշմարվում էր նրա ուրվագիծը, բայց Բիլբոն զգաց, որ Գոլլումը, լարված աղեղի նման, պատրաստվեց թռիչքի։

Բիլբոն ինքն էլ քարացավ տեղում և համարյա դադարեց շնչել։ Նա հուսահատված էր։ Անհրաժեշտ է դուրս գալ այստեղից, այս սարսափելի խավարից, քանի դեռ իր մեջ ուժ է մնացել։ Հարկավոր է պայքարել։ Այդ չար արարածին դաշույնով խփել, սպանել, կանխել նրան, քանի դեռ նա չի սպանել Բիլբոյին։Ոչ։ Դա անազնվություն կլինի։ Բիլբոն անտեսանելի է, իսկ Գոլլումը դաշույն չունի, ասենք նա Բիլբոյին սպանելու փորձ էլ չի արել։ Եվ հետո, Գոլլումն այնքան միայնակ է, այնպես դժբախտ ու լքված։ Հանկարծակի Բիլբոյի սիրտը լցվեց կարեկցանքով, վախի հետ խառնված խղճահարությամբ, նա պատկերացրեց անվերջանալի անլույս օրերի շարանը, առանց լավ կյանքի որևէ հույսի՝ միայն կոշտ քար, սառը ձուկ, հավերժական վազվռտուք ու քրթմնջոց։ Այս բոլորը կայծակի պես անցան Բիլբոյի մտքով, նա ցնցվեց։ Եվ հանկարծ բոլորովին անսպասելի մի նոր միտք փայլատակեց նրա գլխում, և նա, ասես լցվելով վճռականությամբ ու եռանդով, թռավ…

Մարդու համար այդպիսի թռիչքը աստված գիտե, թե որքան դժվար կլիներ, բայց չէր որ դա նաև թռիչք էր դեպի անհայտություն… Բիլբոն թռավ ուղիղ Գոլլումի գլխավերևով՝ մի մետր բարձրությամբ և երկուսուկես մետր երկարությամբ։ Նա գլուխ չէր հանում, թե ինչպես եղավ, որ գանգը չփշրեց թունելի ցածր կամարին խփելով։

Գոլլումը ետ թեքվեց ու փորձեց որսալ հոբիտին, բայց ուշացավ․ նրա թաթերը միայն օդ ճանկեցին, իսկ Բիլբոն, վայրէջք կատարելով իր ամուր, փրչոտ ոտքերի վրա, սուրաց կողմնային մուտքով։ Նա փախչում էր առանց ետ նայելու։ Ֆշշոցն ու նախատինքը լսվեցին Բիլբոյի ուղիղ թիկունքում, հետո դադարեցին։ Չարությամբ ու հուսահատությամբ լի մի հոգեցունց ճիչ բարձրացավ։ Գոլլումը պարտվել էր։ Առաջ վազել այլևս չհամարձակվեց։ Նա տարվեց․ բայց թողեց որսը և կորցրեց միակ բանը, որի վրա դրողում էր։ Նրա ճիչից Բիլբոյի սիրտը վախից քիչ մնաց դուրս թռչեր, բայց նա շարունակեց փախչել։ Հետո նրան հասավ արձագանքի պես թույլ, բայց սպառնալից գոռոցը․ «Գո՛ղ, գո՛ղ… Բեգինս֊ս֊ս֊սը գող է… ատելի, գարշ֊շ֊շ֊շելի, ընդմիշ֊շ֊շտ, ընդմիշ֊շ֊շտ…»։

Հետո լռություն տիրեց։ Բայց լռությունն էլ էր ահաբեկում Բիլբոյին։

«Եթե գոբլիններն այնքան մոտիկ են, որ Գոլլումը նրանց հոտն առավ,― մտածեց նա,― ուրեմն լսել են նրա ճղճղոցն ու հայհոյանքը։ Շատ զգույշ, թե չէ այս ճանապարհի վերջը վատ կլինի»։

Անցուղին ցածր էր ու հատակը շատ վատ մշակված։ Հոբիտի համար տեղը բավարար էր, բայց այնուամենայնիվ նա մի քանի անգամ ցավեցրեց ոտքերի մատները՝ ցցված քարերին խփելով։ «Գոբլինների համար ցածրիկ է, համենայն դեպս գոնե խոշորների համար»,― մտածեց Բիլբոն։ Նա չգիտեր, որ նույնիսկ ամենախոշոր գոբլինները կարող են կռացած շարժվել հսկայական արագությամբ, ձեռքերով գետնին հենվելով։

Շուտով թեք վայրէջքը վերջացավ ու նորից վերելք սկսվեց, ավելի ու ավելի զառիվեր դառնալով։ Բիլբոն ստիպված եղավ արագությունը նվազեցնել։ Թունելը թեքվեց մի կողմ, այնուհետև կտրուկ իջավ ներքև, և այնտեղ, կարճ վայրէջքի վերջում, Բիլբոն լույս տեսավ, որ հաջորդ շրջադարձից էր ընկնում։ Ոչ թե կարմիր, խարույկի կամ ջահի, այլ սպիտակ, ցերեկային, որ լինում է միայն բաց երկնքի տակ։ Բիլբոն սկսեց վազել։ Նա բառացիորեն գլորվեց ներքև, շրջվեց վերջին անկյունից և հայտնվեց մի փոքրիկ հրապարակում, որ ողողված էր արևի լույսով։ Այդքան երկար խավարից հետո լույսը նրան կուրացրեց, բայց իրակիանում դա ընդամենը լույսի մի շերջ էր, որ ընկնում էր քարե մեծ բաց դռնից։ Բիլբոն աչքերը թարթեց և հանկարծ տեսավ գոբլիններին․ նրանք, լրիվ զինված, թրերը մերկացրած, նստած էին դռան առջև, աչքերը չկտրելով դեպի դուռը եկող թունելից։

Նրանք զգոն էին, ականջները սրած, կազմ ու պատրաստ։

Գոբլինները Բիլբոյին ավելի շուտ տեսան, քան վերջինս՝ նրանց։ Այո, տեսան։ Պատահականորեն թե դիտմամբ՝ որոշելով իր նոր տիրոջը ֆոկուս անել, մատանին անհետացել էր։ Գոբլինները հիացմունքի վայրենի ոռնոցներով նետվեցին դեպի Բիլբոն։

Կորուստի ցավն ու սարսափը պատեցին Բիլբոյին, ինչպես քիչ առաջ Գոլլումին և, դաշույնը մոռացած, նա վշտից ձեռքերը մտցրեց գրպանները։ Ա՜յ քեզ ուրախություն, մատանին այնտեղ էր, ձախ գրպանում, մատը մտավ մատանու մեջ… և գոբլինները տեղներում քարացան, ոնց որ արձան։ Նրանք ոչինչ չէին հասկանում․ հենց նոր նա այստեղ էր և հանկարծ կորավ։ Գոբլինները նորից ոռնացին, բայց այս անգամ ոչ թե հիացմունքից, այլ հիասթափությունից։

― Որտե՞ղ է նա,― ճչում էին ոմանք։

― Ետ գնաց թունել,― գոռում էին մյուսները։

― Այստեղ,― կանչում էին երրորդները։― Այնտեղ։

― Դռան ետևը նայեք,― մռնչաց գոբլինների կապիտանը։

Լսվեցին սուլոցներ, զենքերի շաչյուն, սայրերի զնգոց, գոբլինները մռնչալով ու հայհոյելով ետ ու առաջ էին վազվզում, մեկը մյուսին զարկելով, ընկնելով ու աստիճանաբար կատաղելով։ Սարսափելի իրարանցում, խառնաշփոթություն ու աղմուկ֊աղաղակ բարձրացավ։

Բիլբոն սաստիկ վախեցավ, բայց նա ողջախոհություն ունեցավ մտնելու մեծ տակառի ետևը, որից պահակները ջուր էին խմում, որպեսզի իրեն ոտքի տակ չտային, չտրորեին և շոշափելով չբռնեին։

― Հարկավոր է հասնել դռանը, ինչ գնով էլ ուզում է լինի հասնել դռանը,― ինքն իրեն կրկնում էր Բիլբոն, բայց միանգամից չվճռեց։ Հետագայում ամեն ինչ տեղի ունեցավ ինչպես պահմտոցի խաղի ժամանակ, միայն թե սարսափով։ Շուրջը գոբլիններ էին վազվզում, խեղճ Բիլբոն մի երկու անգամ խույս տվեց, բայց հետո նրան վայր գցեց մի գոբլին, որն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչի վրա ընկավ։ Հետո Բիլբոն վեր կացավ չորեքթաթ, սողաց կապիտանի ոտքերի արանքով, ամբողջ հասակով կանգնեց և նետվեց դեպի դուռը։

Դուռը դեռևս փակված չէր, բայց մի ինչ֊որ պահակ համարյա ամբողջովին ծածկել էր այն։ Բիլբոն փորձեց հրել դուռը, բայց այն նույնիսկ տեղից չշարժվեց։ Փորձեց ճեղքի միջով անցնել, բայց լռվեց։ Այ քեզ սարսափելի բա՜ն։ Նրա բաճկոնի կոճակները կառչեցին կողափայտին։ Բիլբոն արդեն տեսավ, ինչ կա դռան ետևում, մի քանի աստիճաններ իջնում էին ներքև, դեպի բարձր լեռների միջև գտնվող նեղ կիրճը, արևը ամպերի տակից դուրս եկավ և պայծառ լուսավորեց դռան մյուս կողմում գտնվող բնապատկերը։ Բայց Բիլբոն չկարողացավ դուրս պրծնել աքցանից։

Հանկարծ գոբլիններից մեկը գոռաց․

― Դռան մոտ ստվեր է երևում… Այնտեղ ինչ֊որ մեկը կա…

Բիլբոյի սիրտը կատաղորեն թպրտաց, նա ամբողջ ուժով խցկվեց առաջ, կոճակները թռան չորս կողմ, բաճկոնն ու անթև բաճկոնակը պատռելով՝ Բիլոբն դուրս պրծավ ու աստիճաններով այծի պես ցատկոտելով վազեց ներքև, իսկ ապշահար գոբլիններն ստիպված եղան նրա պղնձե գեղեցիկ կոճակները հավաքել։

Հասկանալի է, նրանք իսկույնևեթ հարայհրոցով ու ճիչերով ընկան Բիլբոյի ետևից։ Բայց գոբլիններն արևի լույս չեն սիրում, նրանց ոտքերը թուլանում են, գլուխները պտտվում։ Նրանց վիճակված չէր Բիլբոյին բռնել, որը մատանին մատին վազում էր ծառերի շվաքում՝ արագ, անաղմուկ, աշխատելով արևի տակ դուրս չգալ։ Շուտով, հայհոյելով և մռթմռթալով, գոբլինները ետ քաշվեցին, գնացին դուռը պահպանելու։

Բիլբոն փրկվեց…

==ԱՆՁՐԵՎԻՑ ՓԱԽՉԵԼ, ՋՈՒՐՆ ԸՆԿՆԵԼ==

Բիլբոն գոբլիններից փախավ, բայց գաղափար չուներ, թե որտեղ է գտնվում։ Նա կորցրել էր կնգուղը, թիկնոցը ուտելեղենը, պոնիին, կոճակները և բարեկամներին։ Նա գնում էր հա գնում՝ ուր աչքը կտրեր։ Վերջապես արահետի վրա լեռների ստվերներն ընկան Բիլբոյի առջև։ Նա ետ նայեց․ արևը անցել էր լեռների ետևը։ Այդ ժամանակ նա առաջ նայեց և տեսավ ցած իջնող լանջեր։ Ներքևում ծառերի արանքից տեղ֊տեղ մարգագետիներ էին երևում։

― Ողորմած աստված,― բացականչեց Բիլբոն։― Երևում է ես դուրս եմ եկել Մառախլապատ Լեռների մյուս երեսը։ Որտե՞ղ են, ախ, որտե՞ղ են Հենդալֆն ու թզուկները։ Միայն թե նրանք մնացած չլինեն գոբլինների իշխանության տակ… Նա քայլում էր հա քայլում, բարձրացավ իջվածքից, անցավ նրա եզրով ու ներից սկսեց իջնել։ Բայց ամբողջ ժամանակ նրան տանջում էր մի չափազանց տհաճ միտք․ արդյոք պարտավոր չէ՞ հիմա, երբ մատին կախարդական մատանի ունի, վերադառնալ սարսափելի թունելները և փնտրել իր բարեկամներին։ Նոր էր նա հանգել այդ որոշմանը, որ դա իր պարտքն է, և իրեն վերջնակապանես դժբախտ զգացել, երբ հանկարծ ձայներ լսեց։

Նա կանգնեց ու ականջ դրեց․ ոնց որ թե գոբլինների նման չեն։ Նա կամացուկ մոտ գնաց։ Քարքարոտ կածանը, որով նա քայլում էր, թեքվեց ներքև, ձախից մի ժայռ էր բարձրանում, աջից՝ թփուտներով ու կարճլիկ ծառերով ծածկված հովիտներով իջնում էր լանջը։ Հովիտներից մեկում, թփուտների մեջ ինչ֊որ մեկը խոսում էր։

Բիլբոն ավելի մոտիկ սողաց, և հանկարծ երկու քարի արանքում կարմիր կնգուղ տեսավ․ այնտեղից դուրս էր նայում Բալին, որ, ինչպես միշտ, պահակ էր կանգնած։ Բայց իրեն զսպեց։ Նա դեռ մատանին չէր հանել մատից, վախենալով որևէ անսպասելի ու տհաճ հանդիպումից, և հիմա Բալինը նայում էր ուղիղ Բիլբոյի միջով։

«Արի սրանց անակնկալի բերեմ»,― մտածեց Բիլբոն և հովիտի եզրին աճած թփերի միջով առաջ շարժվեց։

Հենդալֆը վիճում էր թզուկների հետ։ Նրանք քննարկում էին թունելներում տեղի ունեցած իրադարձությունները և որոշում էին, թե ինչ անեն հետագայում։ Հենդալֆը թզուկներին համոզում էր, որ չի կարելի ճանապարհը շարունակել, միստր Բեգինսին թողնելով գոբլինների ձեռքում, նույնիսկ առանց պարզելու՝ կենդանի է նա, թե ոչ, առանց նրան փրկելու փորձ անելու, իսկ թզուկներն անբավականություն էին հայտնում։

― Վերջ ի վերջո նա իմ բարեկամն է,― ասում էր հրաշագործը,― և այնքան էլ վատ չէ։ Ես նրա համար պատասխանատու եմ։ Այնուամենայնիվ, խայտառակաություն է, որ դուք նրան կորցրել եք։

Թզուկները պնդում էին, որ առհասարակ պետք չէր նրան հետները վերցնել, և վրդովվում էին, թե ինչու նա կորավ ու ոչ թե մնաց իրենց հետ, և ինչու Հենդալֆը չի ընտրել մեկ ուրիշ ավելի խելոքի։

― Առայժմ նա ավելի շատ հոգս է պատճառում, քան օգուտ է տալիս,― ասաց մեկը։― Իսկ ինչ մնում է ետ գնալ և փնտրել նրան մութ թունելներում, ապա ես թքել եմ նրա վրա…

― Այո, ես եմ նրան բերել ինձ հետ, իսկ ես անօգտակար ոչինչ չեմ անում։ Կամ օգնեք ինձ գտնել նրան, կամ ես կհեռանամ, և ինքներդ տհաճությունների մեջ կընկնեք։ Իսկ եթե մենք նրան գտնենք, դեռ շատ անգամ ինձնից շնորհակալ կլինեք։ Ինչո՞ւ ինքդ փախար, Դորի, իսկ նրան թողեցիր…

― Դուք էլ լինեիք՝ կթողնեիք,― զայրացած պատասխանեց Դորին,― եթե խավարում ձեր ոտքից քաշեին և դանակով մեջքիդ հասցնեին…

― Իսկ դրանից հետո ինչո՞ւ նրան չվերցրիր…

― Ողորմած տեր… Դուք դեռ հարցնո՞ւմ եք… Գոբլինները մթության մեջ կռվում էին, կծում, թափվում մեկը մյուսի վրա, խփում՝ ում պատահի… Քիչ էր մնում դուք Գլեմդրինգով իմ գլուխը թռցնեիք, իսկ Տորինը Օրկրիստով խոցում էր բոլոր կողմերը։ Այդտեղ դուք բոլորին կուրացրիք ձեր լույսով, գոբլինները վժժոցով նահանջեցին, դուք գոռում էիք․ «Բոլորն իմ ետևից», և բոլորը ենթարկվեցին։ Այսինքն՝ մենք մտածում էինք, որ վերջ։ Դուք շատ լավ էիք հասկանում, որ մենք ժամանակ չունենք մեզ հաշվելու։ Մենք ծլկեցինք ժամապահների կողքով, դռնից դուրս փախանք և գլորվեցինք այստեղ։ Եվ ահա այստեղ ենք, իսկ գողը չկա, այ ոչ ու փուչ լինի նա…

― Իսկ գողն էստեղ է որ կա,― հայտարարեց Բիլբոն՝ առաջ գալով և մատանին մատից հանելով։

Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս վեր թռան անակնկալից։ Ինչպե՜ս գոռգոռացին զարմանքից և ուրախությունից։ Հենդալֆը զարմացած էր ուրիշներից ոչ պակաս, բայց իհարկե, ավելի գոհ։ Նա Բալինին կանչեց և նկատողություն արեց, ասելով այն ամենը, ինչ մտածում էր պահակների մասին, որոնց պատճառով կողմանկի մեկը կարող է անսպասելիորեն հայտնվել, ասես երկնքից ընկած։ Պետք է ասել, որ այդ դեպքից հետո թզուկների աչքում Բիլբոն խիստ բարձրացավ։ Եթե առաջ, չնայած Հենդալֆի հավատացումներին, նրանք կասկածում էին, որ Բիլբոն առաջին կարգի գող է, ապա հիմա նրանց կասկածները փարատվեցին։ Բալինը մյուսներից ավելի էր շշմել։ Եվ բոլոր թզուկները խոստովանեցին, որ Բիլբոն ճարպիկ է։

Բիբլոն գովեստներից այնքան շոյված էր, որ, իր մտքում ծիծաղելով, ոչինչ չասաց մատանու մասին, իսկ երբ նրան հարցեր տվեցին, նա պատասխանեց․

― Դե, պարզապես կամացուկ, գաղտագողի ծլկեցի, հոբիտական ձևով։

― Նույնիսկ մուկը չէր կարող ծլկել իմ քթի տակից և աննկատ մնալ,― ասաց Բալինը։― Կնգուղս հանում եմ ձեր առջև։― Որը և նա արեց, ավելացնելով․― Բալին, ձեզ ծառա։

― Միստր Բեգինս, ձեր ծառան,― պատասխանեց Բիլբոն։

Հետո նրանք հաշիվ պահանջեցին Բիլբոյի արկածների մասին, սկսած այն պահից, ինչ նա կորել էր։ Եվ Բիլբոն պատմեց ամեն ինչ… Բացի նրանից, որ գտել էր մատանին։ («Առայժմ կսպասեմ»,― վճռեց նա)։ Առանձնապես նրանց հետաքրքրեց հանելուկներով մրցությունը, իսկ երբ նա նկարագրեց Գոլլումին, թզուկները, կարեկցելով հանդերձ, սարսափեցին։

― Եվ այստեղ, երբ նա նստեց իմ կողքը, էլ ոչինչ հնարել չկաորղացա,― եզրափակեց Բիլբոն,― պարզապես հարցրի․ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Եվ երեք անգամն էլ չպատասխանեց։ Այն ժամանակ ես ասացի․ «Դու խոստացար։ Դե հիմա դուրս բեր ինձ»։ Բայց նա հարձակվեց ինձ վրա և ուզում էր սպանել, ես փախա ու վայր ընկա, իսկ նա մթության մեջ ինձ չնկատեց։ Այն ժամանակ ես նրա ետևից գնացի ու լսեցի, որ քթի տակ ինչ֊որ բան է քրթմնջում։ Նա կարծում էր, թե ես գիտեմ ինչպես դուրս գալ լեռան խորքից, ու վազեց դեպի ետնամուտքը։ Իսկ հետո հանկարծ վերցրեց ու նստեց թունելի ելքի մոտ, այնպես որ անցնել չէի կարող։ Ես էլ թռա վրայով ու ծլկեցի։

― Իսկ պահակներն ինչպե՞ս թողեցին,― հարցրին թզուկները։― Մի՞թե պահակներ չկային։

― Կային… Այն էլ ինչքա՜ն… Բայց ես նրանցից խույս տվեցի և փախա։ Դուռը շատ քիչ էր բացված, և ես լռվեցի դռան արանքում ու ահագին կոճակ կորցրի… ― Նա ափսոսանքով նայեց պատառոտված հագուստին։― Բայց միևնույն է, դուս պրծա, և ահա այստեղ եմ։

Թզուկները նրան նայեցին նոր ձևով, հարգանքով․ նա այնպես անբռնազբոսիկ էր պատմում, թե ինչպես է խույս տվել պահակներից, ինչպես է թռել Գոլլումի վրայից և խցկվել դռան արանքը, որ ասես այդ բոլորը նրա համար ոչինչ չարժեր և ոչ մի հուզմունք չէր պատճառել։

― Ինչ էի ասում ձեզ,― ծիծաղեց Հենդալֆը։― Միստր Բեգինսը բոլորովին էլ այդքան հասարակ չէ, որքան դուք եք կարծում։

Այդ ասելիս Հենդալֆը իր թավ հոնքերի տակից մի տարօրինակ հայացք գցեց Բիլբոյի վրա, և հոբիտի մեջ աղոտ կասկած առաջացավ, թե չլինի կախարդը կռահում է պատմության այն մասը, որ ինքը բաց թողեց։

Նրա մոտ էլ շատ հարցեր էին կուտակվել։ Գուցե Հենդլաֆն ամեն ինչ թզուկներին արդեն բացատրել է, բայց Բիլբոն ինքը չի լսել։ Նա ուզում էր իմանալ, թե կախարդն ի՞նչ ձևով է թզուկներին դուրս բերել, և սա ի՞նչ հովիտ է։

Հրաշագործը, չթաքցնենք, միշտ էլ դեմ չէր մի ավելորդ անգամ իր իմաստությամբ պարծենալ։ Դրա համար էլ նա հաճույքով պատմեց Բիլբոյին, որ ինքը և Էլրոնդը շատ լավ էլ գիտեին լեռների այդ մասում ապրող չար գոբլինների մասին։ Բայց առաջ գլխավոր դարպասը բացվում էր այլ արահետի վրա, ավելի դյուրին ու մատչելի, որտեղ գոբլինները հաճախ էին որսում ճանապարհորդներին, որոնց վրա մութը վրա էր հասնում հենց այդ դարպասի մոտ։ Ըստ երևույթին մարդիկ լքել էին այդ ճանապարհը, և գոբլինները նոր դարպաս էին բացել այն արահետի վրա, որով գնում էին թզուկները։ Ինչպես երևում է, դա տեղի էր ունեցել բոլորովին վերջերս, քանի որ մինչև հիմա այդ ճանապարհն անվտանգ էր համարվում։

Ուրեմն Հենդալֆը հենց որ լսել էր Բիլբոյի գոռոցը, վայրկենապես հասկացել էր, թե ինչ է տեղի ունեցել։ Նա բոցի բռնկումներով սպանել էր իր վրա հարձակված գոբլիններին և հասրցել մտնել ճեղքը ճիշտ այն րոպեին, երբ այն փակվում էր։ Նա գնացել էր հետապնդողների ու գերիների ետևից, հասել մինչև գահասրահը, այնտեղ անկյունում նստել և արարել էր իր կախարդական միջոցներից ամենահաջողակը։

― Շատ նուրբ հարց էր,― ասաց նա,― ամեն ինչ մազից էր կախված։

Բայց Հենդալֆը իզուր չէր այդքան հմտացել կրակի և լույսի միջոցով կախարդական գործողություններ կատարելու մեջ (նույնիսկ հոբիտը, եթե հիշում եք, ամբողջ կյանքում չէր մոռանում ծեր Տուկի տոնակատարությունների ժամանակվա հրաշագեղ հրավառությունները)։ Թե հետո ինչ եղավ, մենք գիտենք։ Հենդալֆին հայտնի էր ետնամուտքը, ինչպես գոբլիններն էին անվանում ստորին դարպասը, որտեղ Բիբլոն կորցրեց իր կոճակները։

― Գոբլիններն այնտեղ վաղո՜ւց֊վաղուց են կառուցել այդ դարպասը,― ասաց Հենդալֆը,― մասամբ որպես սողանցք, հարկ եղած դեպքում փախչելու համար, մասամբ որպես լեռների մյուս երեսը դուրս գալու ելք․ գիշերները նրանք այդտեղ հարձակումներ ու ասպատակություններ են կազմակերպում և ամեն տեսակ ավազակություններ անում։ Նրանք խստորեն պահպանում են այդ դուռը, և մինչև այժմ ոչ ոքի չի հաջողվել թափանցել այնտեղ։ Սրանից հետո ավելի խիստ կպահպանեն։

Հենդալֆը ծիծաղեց, մնացածը՝ նույնպես։ Ինչ ասել կուզի, նրանց կրած վնասները մեծ էին, բայց փոխարենը նրանք սպանել էին Գերագույն Գոբլինին ու բազմաթիվ սովորական գոբլիններին էլ գումարած և իրենք էլ փրկվել էին։ Այնպես որ առայժմ, կարելի է ասել, նպաստավոր վիճակում էին գտնվում։

Բայց կախարդը նրանց արագ իջեցրեց իրական հողի վրա։

― Մենք արդեն հանգստացել ենք,― ասաց նա,― շարժվելու ժամանակն է։ Գիշերը հարյուրավոր գոբլիններ կհետապնդեն մեզ, իսկ տեսեք, ստվերներն արդեն երկարել են։ Մինչև մթնշաղը մեզ հարկավոր է մի քանի մղոն առաջ շարժվել։ Եթե լավ եղանակը պահպանվի, ապա լուսինը դուրս կգա, և դա ձեզ ձեռնտու է։ Ճիշտ է, գոբլինները լուսնից շատ էլ չեն վախենում, բայց գոնե կտեսնենք, թե ուր ենք գնում։ Այո, այո,― պատասխանեց նա հոբիտի նոր հարցին։― Դու ժամանակի հաշիվը կորցրել ես թունելներում թափառելիս։ Այսօր հինգշաբթի է, գոբլինները մեզ բռնել են երկուշաբթի գիշերը, ավելի ճիշտ, երեքշաբթի առավոտյան։ Մենք շատ մղոններ ենք կտրել, անցել ենք լեռների բուն սրտով և հիմա հայտնվել ենք մյուս կողմում։ Մի խոսքով կարգին կարճել ենք ճամփան, բայց դուրս ենք եկել ոչ այնտեղ, որտեղ մեզ դուրս կբերեր սկզբնական արահետը։ Մենք բավական շեղվել ենք դեպի հյուսիս, առջևում մեզ տհաճ տեղանք է սպասում։ Այժմ չափազանց բարձր տեղում ենք։ Եվ այսպես, ճամփա ընկանք։

― Ես սարսափելի ուտել եմ ուզում,― տնքաց Բիլբոն, միայն այժմ գիտակցելով, որ նախանցյալ օրվանից բերանը ոչինչ չի դրել։ Թե դա ինչ բան է հոբիտի համար, միայն պատկերացնել է պետք։ Այժմ, երբ հուզմունքն անցել էր, նա զգաց, որ դատարկ փորիկը վեց֊վեց է անում և ոտքերն էլ դողում են։

― Ոչնչով օգնել չեմ կարող,― պատասխանեց Հենդալֆը։― Գուցե վերադառնաս և քաղաքավարությամբ խնրդես գոբլիններին՝ ետ տան քո պոնին ու բեռը։

― Խորին շնորհակալություն, այդ մեկը չէ,― բացականչեց Բիլբոն։

― Այդ դեպքում գոտիներս ավելի պինդ ձգենք և քայլենք առաջ։ Ավելի լավ է առանց ընթրիքի մնանք, քան ինքներս ընթրիք դառնանք։

Ճանապարհին Բիլբոն շուրջն էր նայում, թե ինչ ուտելու բան կարելի է ճարել․ սև հաղարջը նոր էր ծաղկել, կաղինը դեռ չէր հասել, ալոճենու հատապտուղները չէին կարմրել։ Բիլբոն թրթնջուկ ծամեց, արահետը հատող լեռնային առվակից բռով ջուր խմեց և նույնիսկ մորու երեք հատապտուղ կուլ տվեց, բայց քաղցը չհագեցավ։

Նրանք գնում էին հա գնում։ Քարքարոտ անհարթ արահետը կորավ։ Անհետացան թփուտները, քարերի միջև բուսած բարձր խոտը, ճագարների կրծած ճիմերի հատվածները, անհետացան ուրցն ու եղեսպակը, անանուխն ու լեռնային դեղին վարդերը։ Ճամփորդները հայտնվեցին քարերով ծածկված մի լայն դիք լանջի վրա։ Երբ նրանք սկսեցին իջնել, քարն ու խիճը թափվում էին նրանց ոտքերի տակից։ Հետո քարերի ավելի մեծ կտորներ թռան՝ շարժման մեջ դնելով փլվածքը, հետո մեծ բեկորներ սկսեցին պոկվել։ Շուտով ամբողջ լանջը, նրանցից վերև ու ներքև, տեղից շարժվեց, և նրանք սահեցին ցած՝ փոշու մեջ կորած, թափվող քարերի դղրդոցի ու թնդյունի ուղեկցությամբ։

Ծառերը փրկեցին նրանց։ Ճամփորդները գլորվեցին մինչև սոճուտը, որը հովտում վերածվում էր մութ անտառի։ Ոմանք կանգ առան ծառերի ստորին ճյուղերից բռնելով, իսկ մյուսները (այդ թվում փոքրիկ հոբիտը) քարաբեկորների սպառնալից գրոհից փրկվելու համար թաքնվեցին ծառաբների ետևում։ Շուտով վտանգն անցավ, փլվածքը կանգ առավ, միայն հեռու ներքևում, պտերիների ու ծառերի արմատների միջև, դեռևս լսվում էր քարերի հեռավոր դղիրդը։

― Այդպե՜ս։ Սա մեզ շատ առաջ մղեց,― նկատեց Հենդալֆը։― Եթե գոբլինները քթերն այստեղ խոթեն, ապա նրանց համար դժվար կլինի առանց աղմուկի յոլա գնալ։

― Մի՞թե,― ծաղրանքով քրթմնջաց Բոմբուրը։― Փոխարենը նրանց համար հեշտ կլինի քարերը մեր գլխին թափել։

Թզուկներն ու Բիլբոն իրենց վատ էին զգում և, դեմքները կնճռոտելով, շփում էին ճակռված ու վնասված տեղերը։

― Դատարկ բաներ են։ Հիմա մենք կթեքվենք մի կողմ և կհեռանանք փլվածքից։ Հարկավոր է շտապել։ Ուշադիր ձեր շուրջը նայեք։

Արևը վաղուց մտել էր լեռների ետևը, մթնշաղը թանձրանում էր, ճամփորդները, ոտքերը դժվարությամբ քարշ տալով, արագ֊արագ գնում էին նեղ ճանապարհով, որը թեքությամբ իջնում էր ուղիղ դեպի հարավ։ Անտառային խավարն ու լռությունը գնալով ավելի ու ավելի էին թանձրանում։ Քամին լրիվ դադարեց, և նույնիսկ ճյուղերի սոսափն անտառում չէր լսվում։

― Մի՞թե էլի ենք առաջ գնալու,― հարցրեց Բիլբոն, երբ այնքան մթնեց, որ նա աղոտ տեսնում էր միայն Տորինի մորուքի տմբտմբոցն իր կողքին, և այնպիսի լռություն էր, որ թզուկների շնչառությունը մեծ աղմուկ էր թվում։― Իմ ոտքերի մատները կոտրված են, ոտքերս նվում են, փորս դատարկ պարկի պես կախվել է։

― Էլի մի քիչ,― ասաց Հենդալֆը։

Ինչպես նրանց թվաց, մի ամբողջ հավիտենություն անցավ, և հանկարծ նրանք դուրս եկան լուսնի լույսով վառ լուսավորված մի բացատ։ Այդ տեղը ոչ մեկին դուր չեկավ, թեպետ որոշակի ոչ մի վատ բան չէին կարող ասել։

Հանկարծ սարի ստորոտում ոռնոց լսվեց՝ սարսափազդու, հուսահատ։ Ոռնոցը լսվում էր աջից ու ձախից և գնալով հետզհետե մոտենում էր։ Դրանք գայլերն էին, որ լուսնի վրա էին ոռնում, գայլեր, որ հավաքվելով ոհմակ էին դառնում։

Չնայած միստր Բեգինսի հարազատ բնի մոտակայքում գայելր չկային, բայց նա ոռնոցն իսկույն ճանաչեց։ Այն բավական հաճախ նկարագրում էին հեքիաթներում, իսկ Բիլբոյի մորաքրոջ ավագ որդին ճանապարհորդության մեծ սիրահար էր և շատ անգամ էր գայլի պես ոռնացել, որպեսզի Բիլբոյին վախեցնի։ Բայց գայլերին լսել ահա այսպես, անտառում, գիշերով, լուսնի լույսով, դա չափազանց է… Նույնիսկ կախարդական մատանիները թույլ միջոց են գայլերի դեմ, հատկապես սարսափելի ոհմակի դեմ, որ ապրում էր գոբլինյան սարի հովանու տակ, Վայրի Երկրում։ Այդպիսի գայլերն ավելի նուրբ հոտառություն ունեն, քան գոբլինները, նրանց համար իրենց զոհին տեսնելը պարտադիր չէ։

― Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել,― գոռաց Բիլբոն։― Գոբլիններից փրկվեցինք, գայլերի երախն ընկանք։

Նրա խոսքերը առած դարձան, չնայած այժմ, այդպիսի տհաճ իրադրության մեջ մենք ասում ենք․ «Անձրևից փախանք, ջուրն ընկանք»։

― Բարձրացեք ծառերը, արագ…― հրամայեց Հենդալֆը։ Նրանք նետվեցին դեպի բացատը շրջապատող ծառերը և ակնթարթորեն մագլցեցին ամենավերին ճյուղերը, որոնք որ կարող էին նրանց պահել։ Ծիծաղից փորներդ կպատռվեին, եթե տեսնեիք (բնական է, անվտանգ տարածությունից), թե ինչպես էին թզուկները նստել ճյուղերին, իսկ նրանց մորուքները կախվել էին ներքև․ իսկը ասես խելքները թռցրած ծերուկները որոշել են տղա֊տղա խաղալ։ Ֆիլին ու Կիլին տեղավորվել էին սաղարթի գագաթին, որը հիմա Նոր տարվա տոնածառի էր նման։ Դորին, Նորին, Օրին, Օյնը և Գլոյնը շատ հարմար նստել էին պատկառելի ճյուղերով մի բարձր սոճու վրա։ Բիֆուրը, Բոֆուրը, Բոմուրը և Տորինը նստել էին մյուս սոճու վրա։ Դվալինն ու Բալինը մագլցեցին բարձրուղեշ, նոսր ճյուղերով եղևնու վրա և փորձում էին գագաթի խիտ մասում տեղավորվել։ Հենդալֆը, որ մնացածներից զգալիորեն բարձրահասակ էր, իր համար այնպիսի բարձր սոճի էր ընտրել, որ մյուսներն այնտեղ չէին կարող հասնել։ Ճյուղերը Հենդալֆին այնպես էին ծածկել, որ միայն նրա աչքերն էին փայլում լուսնի լույսից։

Իսկ Բիլբո՞ն։ Բիլբոն ոչ մի տեղ չկարողացավ բարձրանալ և վազում էր մի ծառաբնից մյուսը, բույնը կորցրած ճագարի պես, որի ետևից շուն է ընկել։

― Էլի դու գողին թողեցիր…― նկատեց Նորին՝ ներքև նայելով։

― Հո ես չեմ կարող հավիտյան նրան մեջքիս քարշ տալ,― առարկեք Դորին,― մեկ թունելներում, մեկ ծառերի վրա։― Քո կարծիքով ես ի՞նչ եմ։ Բեռնակի՞ր։

― Նրան կուտեն, եթե մենք որևէ միջոց ձեռք չառնենք,― ասաց Տորինը։ Ոռնոնցն ավելի ու ավելի մոտիկից էր լսվում, նրանց օղակելով։― Դորի,― ձայն տվեց նա, քանի որ Դորին բոլորից ներքև էր նստած, ամենահարմար ծառին։― Շուտ ձեռքդ տուր միստր Բեգինսին։

Դորին, չնայած իր փնփնթոցներին, շատ օրինավոր թզուկ էր․ իջավ ավելի ներքև և ձեռքը մեկնեց, բայց այստեղ էլ խեղճ Բիլբոն չկարողացավ հասնել նրան։ Դորին ստիպված եղավ իջնել գետնին և կռանալ, որպեսզի Բիլբոն բարձրանա իր մեջքին։ Այդ պահին գայլերը ոռնոցով մտան բացատ։ Հարյուրավոր գայլային աչքեր հառվեցին Բիլբոյի և Դորիի վրա։ Այնուամենայնիվ Դորին հոբիտին չլքեց փորձանքի պահին, նա սպասեց, մինչև վերջինս նրա մեջքից անցավ ծառի վրա և միայն այդ ժամանակ թռավ ու բռնեց ներքևի ճյուղից։ Ճիշտ ժամանակին։ Գայլը ատամները կրճտացրեց ու քիչ էր մնում բռներ Դորիի վերարկուի փեշից։ Մի վայրկյանում ամբողջ ոհմակը խռնվեց ծառի շուրջը, գայլերը ոռնոցով թռչկոտում էին բնի մոտ, նրանց աչքերը վառվում էին, լեզուները դուրս էին ընկել։

Բայց նույնիսկ վայրենի֊գազան վարգերը (այդպես էին կոչվում չար գայլերը Մառախլապատ Լեռների մյուս կողմում) ծառ բարձրանալ չեն կարողանում։ Որոշ ժամանակ ճանապարհորդներին վտանգ չէր սպառնում։ Նրանց բախտից գիշերը տաք էր ու քամի չկար։ Ծառերի վրա ընդհանրապես էլ երկար նստել չես կարող, էլ ուր մնաց, երբ արդեն ցուրտ է ու քամի, իսկ ներքևում էլ գայլերն են հսկում։

Ծառերի օղակով շրջապատված այդ բացատը, ըստ երևույթին, գայլերի հավաքատեղին էր։ Նրանք հա գալիս էին ու գալիս։ Գայլերը հոտոտելով պտտվեցին բացատի շուրջը և շուտով որոշեցին յուրաքանչյուր ծառը, որի վրա որևէ մեկը թաքնված էր։ Ամեն տեղ պահակներ դրեցին, մնացածները (ենթադրվում է՝ մի քանի հարյուրակ) նստեցին շրջան կազմած։ Կենտրոնում նստել էր հսկայական գորշ գայլը և խոսում էր վարգերի սարսափելի լեզվով։ Հենդալֆը հասկանում էր վարգերի լեզուն, Բիլբոն՝ ոչ, բայց առանց դրա էլ կարելի էր գլխի ընկնել, որ խոսքը միայն դաժան ու չար գործերի մասին է։ Ժամանակ առ ժամանակ վարգերը խմբով պատասխանում էին գորշ առաջնորդին, և ամեն անգամ, լսելով նրանց սարսափազդու ճղավոցները, հոբիտը վախից քիչ էր մնում սոճու վրայից ցած ընկներ։

Հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչ լսեց Հենդալֆը և ինչ չհասկացավ Բիլբոն։ Հաճախ էր պատահում, որ վարգերը և գոբլինները համագործակցում էին իրենց սև գործերում։ Այն հին օրերին գոբլինները հաճախ էին հարձակումներ կազմակերպում, որպեսզի սնունդ կամ ստրուկներ ձեռք բերեն։ Այդպիսի դեպքերում նրանք օգնության էին կանչում վարգերին և հետո ավարը կիսում նրանց հետ։ Երբեմն գոբլինները գնում էին վարգերին հեծած, ինչպես ձիերին։ Հենց այդ գիշերը հակառակի պես մեծ հարձակում էր նախատեսված։ Վարգերն այստեղ էին եկել գոբլինների հետ հանդիպման, իսկ սրանք ուշանում էին։ Պատճառը, ինչպես մենք գիտենք, Գերագույն Գոբլինի մահն էր, առհասարակ այն խառնաշփոթությունը, որ առաջացրել էին թզուկները, Բիլբոն և կախարդը, որոնց, հավանաբար, մինչև օրս էլ փնտրում էին թունելներում։

Չնայած բոլոր վտանգներին, որ սպասում էին մարդկանց այս հեռավոր երկորում, որոշ խիզախներ վերջին ժամանակներս սկսել էին այստեղ վերադառնալ հարավից, կտրել ծառերը և իրենց համար տներ կառուցել առավել լուսավոր անտառներում՝ հովիտներում ու գետերի ափերին։ Աստիճանաբար նրանք շատացան, բոլորն էլ լավ զինված մարդիկ էին, նույնիսկ վարգերը չէին համարձակվում ցերեկվա պայծառ լույսով հարձակվել նրանց վրա։ Ահա և վարգերը պայմանավորվել էին գոբլիննների հետ գիշերով հարձակվել սարերին մոտիկ գտնվող գյուղի վրա։ Եթե նրանց պլանը հաջողվեր, հաջորդ օրը գյուղում ոչ մի կենդանի շունչ չէր լինելու, ոչ մի, բացի նրանցից, ում գոբլինները գերի կվերցնեին։

Զարհուրելի խոսքեր էին դրանք․ վտանգը սպառնում էր ոչ միայն խիզախ փայտահատներին, նրանց կանանց ու երեխաներին, այլև Հենդալֆին ու նրա բարեկամներին։ Վարգերը կատաղեցին ու զարմացան՝ նրանց իրենց հավաքատեղիում հայտնաբերելով։ Նրանք կասկածեցին, որ փայտահատների բարեկամները եկել են իրենց լրտեսելու և նորությունները գյուղ կհասցնեն։ Այդ դեպքում գայլերն ու գոբլինները ստիպված կլինեն կյանքի ու մահու կռիվ մղել, փոխանակ հեշտությամբ քնածների հետ հաշիվները մքարելու կամ իրենց մոտ քարշ տալու։ Դրա համար էլ վարգերը որոշեցին հսկել գերիներին համենայն դեպս մինչև առավոտ, որպեսզի այդ արարածները չփախչեն։ Այդ ժամանակ լեռներից կիջնեն գոբլինները, իսկ գոբլինները կարողանում են ծառ բարձրանալ կամ տապալել դրանք։

Այժմ ձեզ համար պարզ է, թե ինչու Հենդալֆը ականջ դնելով վարգերի գռմռոցին ու կլանչոցին, սաստիկ վախեցավ, շատ էլ որ ինքը կախարդ էր։ Նա հասկացավ, որ իրենք ծուղակն են ընկել ու դեռ հայտնի չէ՝ կհաջողվի՞ արդյոք փրկվել։ Բայց նա որոշեց, որ այդպես հեշտ ու հանգիստ չի հանձնվի, չնայած, գայլերով շրջապատված ծառի կատարին նստած, շատ բան անել չէր կարող։ Սկզբում նա իր սոճուց քաղեց խոշոր կոները, հետո դրանիցից մեկը վառեց իր գավազանով և շպրտեց գայլերի վրա։ Կոնը ֆշշալով ընկավ գայլի մեջքին։ Գայլի փրչոտ մորթին իսկույն բռնկվեց, և նա զզվելի ոռնոցով դեսուդեն ընկավ բացատում։ Առաջինի ետևից թռան երկրորդը, երրորդը․ մեկը երկնագույն բոցով էր վառվում, մյուսը՝ կարմիր, երրորդը՝ կանաչ։ Դրանք գետին ընկնելով պայթում էին ու ցրվում գույնզգույն կայծերով, թանձր ծուխ արձակելով։ Ամենամեծ կոնը կպավ առաջնորդի քթին, նա երեք մետր թռավ օդ, իսկ հետո սկսեց շրջանաձև պտտվել՝ վախից ու չարությունից իր հպատակներին կծոտելով։

Թզուկներն ու Բիլբոն ցնծում էին ու գոռում ուրախությունից։ Սարսափելի էր նայել, թե ինչպես էին կատաղել գայլերը։ Նրանք ոտքի կանգնեցրին ողջ անտառը։ Գայլերն առհասարակ վախենում են կրակից, իսկ այդ կրակը հատուկ էր, գերբնական։ Կայծը մորթու վրա ընկնելով թաղվում էր մեջը, այրում գայլին, և եթե նա չէր թավալվում գետնին, ապա բոցն արագորեն պատում էր նրան։ Շուտով ամբողջ բացատով մեկ գայլեր էին թավալվում՝ փորձելով հանգցնել կայծերը․ նրանք, որ արդեն բոցավառվում էին, բարձր ոռնոցով դեսուդեն էին վազվզում և մյուսներին էլ վառում։

― Ի՞նչ աղում էր այսօր գիշերն անտառում,― զարմացավ արծիվների Տիրակալը։ Նա նստած էր ժայռի կատարին, և լուսնի լույսի տակ նշմարվում էր նրա սև ուրվագիծը։― Ես գայլերի ձայնն եմ լսում։ Չլինի՞ թե գոբլիններն են անկարգություն անում այնտեղ։

Թևերի մի քանի բախյունով նա օդ բարձրացավ, և անհապաղ երկու արծիվ պոկվեցին ժայռերից ու հետևեցին նրան։ Շրջաններ գծելով՝ նրանք ուշադիր նայում էին ներքև և, վերջապես, նկատեցին վարգերի օղակը, փոքրիկ մի կետ իրենց ներքևում, հեռո՜ւ֊հեռու։ Արծիվները սուր տեսողություն ունեն, նրանք մեծ հեռավորություններից տեսնում են ամենափոքր առարակաները։ Մառախլապատ Լեռների արծիվների Տիրակալի աչքերը կարող էին նայել ուղիղ արևին, առանց թարթելու, կամ մեկ մղոն բարձրությունից տեսնել գիշերը խոտի մեջ վազվզող ճագարներին։ Նա չէր կարող պարզ տեսնել ճյուղերին նստածներին, բայց տեսնում էր վազվզող գայլերին ու կրակի բռնկումները, լսում էր նրանց ոռնոցը և կլանչոցը։ Նա տեսավ նաև լուսնի լույսի փայլատակումը գոբլինների նիզակների ու սաղավարտների վրա․ այդ չար արարածների երկար շղթաները դարպասից գալարվելով սարի լանջով շարժվում էին դեպի անտառ։

Արծիվներին բարի չես ասի։ Նրանք էլ լինում են վախկոտ ու դաժան։ Բայց հյուսիսային լեռների հնագույն ցեղի արծիվները հպարտ էին, հզոր ու ազնվածին՝ թռչուններից ամենաերևելիները։ Նրանք գոբլիններին չէին սիրում և չէին վախենում նրանցից։ Որ արծիվները գոբլիններին իրենց ուշադրությանն էին արժանացնում (դա շատ հազվադեպ էր լինում, քանի որ արծիվները նրանց չէին ուտում), ապա վերևից վրա էին տալիս գոբլիններին և քշում քարայրները, թույլ չտալով նրանց թալանն ավարտել։ Գոբլիններն ուտում էին արծիվներին և վախենում նրանցից, բայց չէին կարող հասնել մինչև ժայռերի կատարներին գտնվող նրանց բները և վռնդել լեռներից։

Այդ գիշեր արծիվների Տիրակալին համակել էր հետաքրքրասիրությունը․ նա ցանկացավ իմանալ, թե ինչ է կատարվում անտառում։ Նրա հրամանով բազմաթիվ արծիվներ լքեցին բարձունքները և անտառի վրա դանդաղ պտտվելով սկսեցին կամաց֊կամաց իջնել այնտեղ, ուր շրջանաձև նստած էին գայլերն ու գոբլիններին էին սպասում։

Նրանք լավ արեցին, որ իջան… Այնտեղ, ներքևում, ինչ֊որ սարսափելի և աներևակայելի բան էր կատարվում։ Վառվող գայլերը, դեսուդեն փախչելով, մի քանի տեղ հրդեհեցին անտառը։ Ամառ էր, արևելյան լանջերին վաղուց անձրև չէր եկել։ Դեղնած ձարխոտը, ջախը, սոճիների փշատերևներից գոյացած խիտ գորգը, տեղ֊տեղ նաև չոր ծառերը բռնկվել էին։ Կրակը մոլեգնում էր բացատի շուրջը։ Բայց պահակ գայլերը չէին հեռանում ծառերից, որոնց վրա թաքնվել էին թզուկները։ Նրանք դիվոտում էին և ոռնոցով թռչկոտում ծառաբների վրա, իրենց սարսափելի բարբառով հայհոյում էին թզուկներին, լեզուները երախներից կախվել էին, աչքերը վառվում էին կատաղի կարմիր կրակով։

Հանկարծ ճիչերով բացատ խուժեցին գոբլինները։ Նրանք կարծում էին, թե կռիվը այստեղ փայտահատների հետ է։ Բայց իմանալով բանն ինչ է, ոմանք ծիծաղից փլվեցին գետնին, իսկ մյուսները ճոճում էին նիզակները և կոթերով խփում վահաններին։ Գոբլինները կրակից չէին վախենում։ Շուտով նրանք մի պլան կազմեցին, որն իրենց բավական սրամիտ թվաց։

Նրանք գայլերին հավաքելով ոհմակ կազմեցին և ծառերի շուրջը ձարախոտ ու խռիվ փռեցին։ Այնքան ժամանակ նրանք շուրջանակի վազեցին դոփելով ու ծափ տալով, ծափ տալով ու դոփելով, մինչև հրդեհը հանգցրեցին, բայց այն ծառերի մոտ, որոնց վրա նստած էին թզուկները, կրակը չմարեցին։ Ընդհակառակն, այնտեղ դեռ տերևներ, չոր ճյուղեր, ձարխոտ ավելացրին։ Թզուկների շուրջը ծխի ու կրակի օղակ առաջացավ։ Գոբլինները թույլ չէին տալիս, որ այն դեպի դուրս տարածվի, դրա փոխարեն կրակը գնալով խտանում էր ու նեղ օղակով վեր ձգվում։ Շուտով սողացող կրակը փոխադրվեց խռիվի ու տերևների վրա, որ կուտակված էին թզուկների ծառերի տակ։ Ծուխն արդեն կսկծացնում էր Բիլբոյի աչքերը, նա արդեն զգում էր խարույկի ջերմությունը, ծխի վարագույրի միջից տեսնում էր, ինչպես են գոբլինները պարում իրենց ծառերի շուրջը։ Նիզակներով ու տապարներով պարող ռազմիկների օղակի ետևում, պատկառելի հեռավորության վրա կանգնել էին գայլերը, դիտում էին և սպասում։

Եվ այստեղ գոբլինները մի սարսափելի երգ ձգեցին․

Տասնհինգ թռչուն ճյուղերից կախվել,

Ճոճվում են քամու խենթ սուլոցի տակ,

Ավա՜ղ, անթև են խեղճերը, ավա՜ղ,

Էլ չեն տեսնելու երկինք կապուտակ։

Ուրեմն ինչպե՞ս նրանց հետ վարվել՝

Եփե՞լ։ Հո՞ւմ ուտել, թե՞ լավ խորովել։

Հետո նրանք դադարեցին պարելուց և գոռացին․

― Թռեք, թռչնակներ… Թռեք, թե կարող եք… Իջեք այդտեղից, թռչնակներ, թե չէ հենց բների մեջ կխորովվեք… Երգեք, թռչնակներ, երգեք… Ի՞նչ եք լռել…

― Կորեք էստեղից, կռվարարներ,― ի պատասխան գոռաց Հենդալֆը։― Դեռ բների ժամանակը չէ։ Երբ չարաճճիները խաղում են կրակի հետ, նրանց պատժում են։

Հենդալֆն ուզում էր նրանց ծաղրել և ցույց տալ, որ չի վախենում։ Իսկ իրականում վախենում էր, բայց չէ՞ որ նա կախարդ էր… Իբրև թե նրան չլսելով, գոբլինները շարունակեցին երգել․

Վառեք անտառը, թող բոցը հառնի,

Շուրջը ամեն ինչ թող իրար խառնի,

Հեյ֊հե՜յ։

Սոխով, ալյուրով տապակենք համեղ,

Դեռ շատ աղ բերեք, բիբար ու համեմ։

Վառեք ջահերը ու բարձր պահեք,

Հեյ֊հե՜յ,

Հեյ֊հե՜յ,

Հեյ֊հե՜յ։

«Հե՜յ» բացականչության ժամանակ կրակը լիզեց Հենդալֆի ծառի բունը, հետո թռավ հարևան ծառերի վրա։ Կեղևը վառվեց, ստորին ճյուղերը ճտճտացին։

Այդ ժամանակ Հենդալֆը բարձրացավ ծառի կատարը։ Նրա գավազանից կուրացուցիչ լույս փայլեց։ Կախարդը պատրաստվեց վերևից թռչել ուղիղ գոբլինների նիզակի վրա։ Թեև դա նրա էլ վերջը կլիներ, բայց դրա փոխարեն, հավանաբար, նա կսպաներ ոչ քիչ թշնամիների, որ կթափվեին նրա գլխին։ Բայց չհասցրեց թռչել։

Այդ վայրկյանին երկնքից նրա վրա ընկավ արծիվների Տիրակալը, ճանկերի մեջ առավ և սուրաց վերև։

Կատաղության ու զարմանքի ոռնոց թռավ գոբլինների կոկորդներից։ Հենդալֆը ինչ֊որ բան ասաց արծիների Տիրակալին, սա ուժեղ ճչաց, և իսկույն նրան ուղեկցող սև թռչունները վիթխարի սև ստվերների պես խոյացան ներքև։ Գայլերը ոռնացին և ատամները կրճտացրին։ Գոբլինները ոռնացին ու դոփեցին, կատաղությունից իզուր օդ նետելով իրենց ծանր նիզակները։ Արծիվները նետվում էին նրանց վրա, սև թևերի ուժեղ բախյուններով գետին տապալում կամ քշում հեռու, դեպի անտառ։ Արծվային ճանկերը ճանկռում էին նրանց։ Մյուս արծիվները ճանկեցին թզուկներին, որոնք բարձրացել էին ծառերի կատարներին և, սարսափից, նվաղած, ճոճվում էին այնտեղ։

Քիչ էր մնում խեղճ Բիլբոյին նորից մենակ թողնեին… Նա հազիվ հասցրեց կախվել Դորիի ոտքերից, երբ արծիվը վերջինը նրան բարձրացրեց։ Նրանք խոյացան խառնաշփոթությունից ու հրդեհից վեր։ Բիլբոն կախված էր օդում, նրա թևերը տառացիորեն տեղից դուրս էին գալիս։

Գոբլիննեն ու գայլերն այժմ ցրվեցին անտառով մեկ։ Մի քանի արծիվ դեռ պտտվում էին մարտադաշտի վերևում։ Հանկարծ կրակը բարձրացավ մինչև ծառերի գագաթները։ Ծառերը ճտճտալով բոցավառվեցին։ Ամբողջ բացատը ծխի ու կայծերի փոթորիկ էր դարձել։ Բիլբոն ժամանակին հայտնվեց օդում․ ևս մի րոպե, և նա կործանված էր։

Շուտով հրդեհի հրացոլքը մնաց հեռու ներքևում, որպես կարմիր ցոլք սև հենքի վրա։ Արծիվները լայն, սահուն պտույտներով շարունակ բարձրանում էին։ Բիլբոն երբեք չի մոռանա այդ թռիչքը։ Նա պինդ բռնել էր Դորիի կոճերից ու տնքում էր․ «Ձեռքերս, ձեռքերս…», իսկ Դորին ճչում էր․ «Ոտքերս, ոտքերս»։

Բիլբոյի գլուխը միշտ բարձրությունից պտտվում էր։ Նա վատ էր զգում, եթե մի փոքրիկ ձորափից ներքև էր նայում․ նա չէր սիրում դնովի աստիճաններ, էլ ուր մնաց ծառերը (մինչև հիմա նա ստիպված չէր եղել գայլերից փրկվել)։ Կարող եք պատկերացնել, ինչպես էր պտտվում նրա գլուխը հիմա, երբ ներքև էր նայում և տեսնում խավարը, տեղ֊տեղ էլ լուսնալույսի փայլը լեռնապարերի կամ հարթավայրը հատող առվի մակերեսին։

Լեռների գագաթները շարունակ մոտենում էին՝ ասես խավարի միջից վեր ցցված քարե սայրեր։ Գուցեև ներքևում ամառ էր, բայց այստեղ շատ ցուրտ էր։ Բիլբոն աչքերը փակեց և մտածեց, թե դեռ ինչքան կարող է դիմանալ։ Նա պատկերացրեց, թե ինչ տեղի կունենա, եթե ձեռքերը բաց թողնի։ Նրա սիրտը խառնեց։

Երբ ուժերը նրան լքեցին, հենց այդ ժամանակ էլ թռիչքը վերջացավ։ Բիլբոն մատները բաց արեց և տնքալով ընկավ կոշտ հարթակին։ Նա պառկել և ուրախանում էր, որ չի այրվել հրդեհից, ու վախենում էր նեղ ելուստից ընկնի սև անդունդը։ Նրա գլխում ամեն ինչ խառնվել էր վերջին երեք օրվա սարսափելի իրադարձություններից, ինչպես նաև սովից։ Անսպասելիորեն նա լսեց իր սեփական ձայնը․

― Այժմ ես գիտեմ, թե ինչ է զգում խոզի ճարպը, երբ պատառաքաղը վերցնում է նրան թավայի միջից և նորից դնում թարեքի վրա։

― Ո՛չ, չգիտե՛ս,― առարկեց նրան Դորիի ձայնը։― Ճարպը, միևնույն է, վաղ թե ուշ նորից կընկնի թավայի մեջ, և դա հայտնի է։ Իսկ մենք, համարձակվում եմ հուսալ, չենք ընկնի։ Եվ հետո, արծիվները պատառաքաղ չեն։

― Ժայռերն էլ թեփ չեն… Օ՜յ…― արտաբերեց Բիլբոն, նստելով ու անհամբերությամբ նայելով արծվին, որ տեղավորվել էր իրենից քիչ հեռու։ Հետաքրքիր է, էլի ինչ հիմարություններ է դուրս տվել, և արդյոք արծիվը չի՞ նեղացել։ Հարկավոր չէ նեղացնել արծիվներին, երբ դու ընդամենը մի փոքրիկ հոբիտ ես և գիշերը պարկած ես լեռնային արծվի բնում։

Բայց արծիվը կտուցն էր սրում քարի վրա, փետուրները թափ տալիս և նրա խոսքերին ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Շուտով երկավ մյուս արծիվը։

― Տիրակալաը քեզ հրամայեց գերիներին բերել Մեծ Խորշը,― գոռաց նա և թռավ։

Առաջին արծիվը Դորիին վերցրեց ճանկերի մեջ և անհետացավ գիշերվա խավարում, Բիլբոյին թողնելով մենակ։ Բիլբոն այն է սկսել էր խորհել՝ ինչ է նշանակում «գերիներ» բառը և արդյոք շուտո՞վ ճագարի փոխարեն ինքը կդառնա արծիվների ընթրիք, երբ արծիվը եկավ իր ետևից, բռնեց բաճկոնից ու վեր խոյացավ։ Այս անգամ ստիպված չեղան հեռու թռչել։ Բիլբոն հայնտվեց լայն խորշում։ Նա պառկել էր ու վախից շունչը պահել։ Այս կողմը ոչ մի արահետ չէր գալիս, այստեղ կարելի էր գալ միայն թռչելով, իսկ այստեղից՝ թռչել ետ կամ թռչել անդունդը։ Մնացած ճամփորդներն արդեն մեջքները ժայռերին հենած նստած էին այնտեղ։

&nbspԱրծիվների Տիրակալը նույնպես այնտեղ էր և զրուցում էր Հենդալֆի հետ։ Դուրս է գալիս, որ ոչ ոք մտադիր չէր Բիլբոյին ուտել։ Կախարդը և գլխավոր արծիվը, ամեն ինչից դատելով, ծանոթ էին և նույնիսկ բարեկամական հարաբերությունների մեջ էին։ Բանն այն է, որ Հենդալֆը, իր զբաղմունքի բերումով հաճախակի լինելով սարերում, մի անգամ արծիվներին ծառայություն էր մատուցել՝ բուժելով նրանց տիրակալի վերքը։ Այնպես որ «գերիներ» նշանակում էր միայն «գոբլինների գերիներ» և ուրիշ ոչինչ։ Նրանց զրույցին ականջ դնելով՝ Բիլբոն հասկացավ, որ հիմա արդեն իրենց վերջնականապես կհեռանան այս զարհուրելի լեռներից։ Հենդալֆը խնդրեց Մեծ արծիվին, որ արծիվները իրեն, թզուկներին ու Բիլբոյին տեղափոխեն որքան կարելի է հեռու․ դա կկրճատեր նրանց ճանապարհը հովիտի միջով։ Սակայն արծիվների Տիրակալը չհամաձայնեց նրանց տանել այնտեղ, ուր մոտակայքում մարդիկ են ապրում։

― Նրանք մեզ վրա մեծ պրկաղեղներից նետեր կարձակեն,― բացատրեց նա,― կկարծեն, թե մենք իրենց ոչխարների համար ենք թռել այնտեղ։ Եվ դրա համար հիմքեր ունեն։ Ոչ… Մենք ուրախ ենք գոբլինների ձեռքից խաղալիքը խլելու և անձամբ ձեզ երախտահայտույց լինելու համար, բայց հանուն թզուկների կյանքներս վտանգի ենթարկել՝ համաձայն չենք։

― Լավ,― ասաց Հենդալֆը,― այդ դեպքում մեզ տարեք դեպի հարավ, որքան կարելի է հեռու, ձեր հայեցողությամբ։ Մենք ձեզ առանց այդ էլ շատ ենք պարտական։ Իսկ հիմա սովից մեռնում ենք։

― Ես արդեն մեռած եմ,― ծվաց Բիլբոն թույլ ձայնով, բայց ոչ ոք չլսեց նրան։

― Այդ ցավին ճար անելը դժվար չէ,― ասաց արծիների Տիրակալը։

Քիչ անց դուք կարող էիք տեսնել խարույկի պայծառ, թեժ կրակը ժայռի խորշում և շուրջը գորշ կերպարանքներ․ այդ թզուկներն էին ընթրիք պատրաստում։ Խարույկից խորովածի անուշ բույր էր տարածվում։ Արծիները ժայռի մոտ ցախ բերեցին, ճագար, նապաստակ և ոչխար։ Թզուկները հմտորեն բոլոր պատրաստությունները տեսան։ Բիլբոն այնպես էր թուլացել, որ օգնել չէր կարող, ասենք ընդհանրապես նրանից օգուտ չկար․ նա ճագարներ մորթազերծել, փորոտիքը թափել, միսը կտրատել չգիտեր, որովհետև մսագործը միսը միշտ կտրտած էր բերում նրան՝ միայն խորովիր։ Հենդալֆն էլ պառկեց հանգստանալու։

Այսպես ավարտվեցին արկածները Մառախլապատ Լեռներում։ Շուտով Բիլբոյի ստամոքսը հաճելիորեն ծանրացավ, չնայած սրտի խորքում նա կգերադասեր հաց ու կարագ և ոչ թե փայտիկների վրա խորոված մսի կտորներ։ Նա զգաց, որ քունը տանում է։ Կուչ գալով կոշտ քարերի վրա՝ նա ննջեց և քնեց ավելի պինդ, քան երբևէ իր տանը, փետրե անկողնում։

==ՉՏԵՍՆՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆ==

Մյուս առավոտյան Հոբիտին արթնացրեց ծագող արևը։ Նա վեր թռավ ժամացույցին նայելու և թեյնիկը դնելու մտադրությամբ… Բայց իսկույն էլ հասկացավ, որ ինքը ամենեևին էլ տանը չէ։ Նստեց և անձկությամբ սկսեց մտածել այն մասին, թե ինչ հաճելի կլիներ հիմա լվացվել և ատամները մաքրել… Ո՛չ լվացվել, ո՛չ ատամերը մաքրել, ո՛չ նախաճաշին թեյ, բոված հաց ու ապխտած խոզի միս ստանալ նրան չհաջողվեց։ Ստիպված եղավ բավարարվել ոչխարի ու ճագարի սառը մսով, որից հետո պատրաստվեցին ճանապարհ ընկնելու։

Այս անգամ նրան թույլ տվեցին բարձրանալ արծվի մեջքին և բռնել փետուրներից։ Թզուկները հրաժեշտի խոսքեր ասացին, խոստանալով երբևէ երախտահատույց լինել արծիների Տիրակալին, և տասնհինգ վիթխարի թռչուն խոյացան երկինք։ Արևը դեռ չէր բարձրացել, օդը թարմ էր, մառախուղը փռված էր հովիտներում և թևածում էր լեռնագագաթների շուրջը։ Բիլբոն աչքերը բացեց ու տեսավ, որ գետինը հեռու ներքևում է, իսկ լեռները մնացել են ետևում ու քանի գնում փոքրանում են։ Բիլբոն նորից աչքերը կկոցեց ու ավելի ամուր կառչեց փետուրներից։

― Փետուրներս մի՛ պոկիր,― դժգոհ ասաց արծիվը։― Ի՞նչ ես ճագարի պես վախենում։ Ասենք դու իսկապես էլ ճագարի շատ ես նմանվում։ Հրաշալի առավոտ է, հաճելի զեփյուռ։ Թռիչքից էլ լավ բա՞ն։

Բիլբոն ուզում էր պատասխանել․ «Տաք լոգանքը և նախաճաշը տան առջև գտնվող մարգագետնում»։ Բայց չհամարձակվեց և միայն ամենափոքր չափով մատները թուլացրեց։

Որոշ ժամանակ անց արծիվները հավանաբար տեսան այն նպատակակետը, դեպի ուր ուղևորվում էին, և սկսեցին իջնել։ Նրանք իջնում էին պարուրաձև մեծ շրջաններով, բավական երկար, այնպես որ հոբիտը չհամբերեց և նորից աչքերը բաց արեց։ Գետինն այժմ առավել մոտիկ էր, ներքևում ծառեր էին երևում, կարծես թե կաղնի և ծփի, ընդարձակ մարգագետիններ ու գետակ։ Եվ ուղիղ գետափով անցնող ճանապարհին, որը գետի պատճառով ստիպված էր կեռման տալ, վեր էր ցցվել քարե մի բլուր, ժայռ, որն ասես հեռավոր լեռների առաջավոր դիրք լիներ կամ տիտանական բեկոր, որ այստեղ, հարթավայր էր գցված աներևակայելի հսկայի կողմից։

Հենց այստեղ էլ, ժայռի կատարին, մեկը մյուսի ետևից իջան արծիվները և իջեցրին իրենց ուղևորներին։

― Բարի ճանապարհ,― գոռացին նրանք,― դեպի ուր էլ որ այն գնա… Եվ թող ընդունի ձեզ վերջ ի վերջո հարազատ բույնը։

Արծիվների մոտ ընդունված է այդպես ասել, երբ նրանք ուզում են սիրալիր լինել։

― Ուղեկից քամին թող ձեզ տանի այնտեղ, որտեղ լողում է արևը և զբոսնում է լուսինը,― պատասխանեց Հենդալֆը։ Նա գիտեր, թե ինչպես պետք է քաղաքավարի պատասխանել։

Ժայռի կատարը իրենից ներկայացնում էր մի հարթակ, որտեղից ներքև, դեպի գետը աստիճաններ էին իջնում և տրորված մի արահետ։ Գետը այդ մասում կարելի էր անցնել ծանծաղուտով՝ մեծ, տափակ քարերի վրայով։ Խումբը այստեղ մի պահ կանգ առավ, որպեսզի քննարկի իր պլանները։

― Ես հենց սկզբից մտադրվել էի հնարավորության սահմաններում ձեզ բարեհաջող անցկացնել լեռները, ― սկսեց կախարդը։ ― Իմ հմուտ ղեկավարության և, որ այնքան էլ կարևոր չէ, բարեհաջող հանգամանքների շնորհիվ այդ խնդիրը ես լուծեցի։ Վերջ ի վերջո սա իմ արկածը չէ։ Ես, կարող է պատահել, մի անգամ էլ մասնակցեմ դրան, բայց հիմա ինձ ուրիշ անհետաձգելի գործեր են սպասում։

Թզուկները սարսափելի վշտացան և տնքացին։ Բիլբոն չկարողացավ արցունքները պահել։ Նրանք, ախր, արդեն վարժվել էին, մտածելով, որ Հենդալֆն իրենց հետ կմնա մինչև վրեջ և միշտ ծանր վիճակներից կհանի։

― Ես հո չեմ պատրաստվում այս րոպեիս անհետանալու,― ասաց Հենդալֆը։― Կսպասեմ ևս մեկ֊երկու օր։ Հնարավոր է, ես ձեզ կօգնեմ այս վիճակից դուրս գալու, դեռ ինքս էլ եմ որոշ օգնության կարիք զգում։ Մենք ուտելիք չունենք, իրեր չունենք, ձիեր չունենք, և ձեզ հայտնի չէ, թե որտեղ ենք գտնվում։ Դա ես ձեզ կբացատրեմ։ Հիմա դուք գտնվում եք մի քանի մղոն հյուսիս այն արահետից, որով պետք է գնայիք, եթե շտապով չհեռանայիք լեռնային անցումից։ Այս կողմերում մարդիկ քիչ են, բայց այստեղից ոչ հեռու ապրում է Ոմնը։ Հենց նա էլ փորել է այս աստիճանները ժայռի մեջ, որը եթե չեմ սխալվում, անվանվում է Կարրոկ։ Այստեղ նա հազվադեպ է գալիս և համենայն դեպս ոչ ցերեկը, այստեղ նրան սպասելը միտք չունի։ Եվ նույնիսկ վտանգավոր է։ Մենք ինքներս պետք է նրան գտնենք։ Եթե հանդիպումը խաղաղ ընթացք ունենա, ես ձեզ մնաք բարով կասեմ և արծինվերի նման բարի ճանապարհ կմաղթեմ, դեպի ուր էլ որ ուղղված լինի այն։

Թզուկներն աղաչեցին֊պաղատեցին նրան, որ իրենց չլքի, խոստացան վիշապի ոսկիները, արծաթն ու թանկարժեք իրերը, բայց նա անդրդվելի մնաց։

― Հետո կտեսնենք,― պատասխանեց հրաշագործը բոլոր թախանձնանքներին։― Կարծում եմ, որ ես առանց այդ էլ արդեն վաստակել եմ ձեր ոսկու մի մասը։ Այսինքն՝ այն ձերը կլինի, երբ դուք կկարողանաք ձեռք բերել։

Վերջապես թզուկները ձեռ քաշեցին նրանից։ Գետում լողացան, որը ծանծաղուտում խոր չէր, ջուրը վճիտ էր, քարքարոտ հատակով, և, արևի տակ չորանալով, իրենց թարմացած զգացին, չնայած վնասվածքներն ու ճանկռվածքները դեռ ցավում էին, և, իհարկե, սովածացել էին։ Ծանծաղուտով մյուս ափն անցնելով (հոբիտին որևէ մեկը միշտ շալակած էր տանում), ճանապարհորդները քայլեցին սաղարթախիտ կաղնիների և բարձր ծփիների երկայնքով տարածված փարթամ կանաչ խոտի միեջով։

― Իսկ ժայռն ինչո՞ւ է կոչվում Կարրոկ,― հարցրեց Բիլբոն, որ հիմա քայլում էր կախարդի կողքից։

― Նա Կարրոկ է անվանում, որովհետև այդպես է ցանկանում ինքը։

― Ո՞վ։

― Ոմնը, ում մասին որ խոսում էին։ Շատ կարևոր դեմք է։ Խնդրում եմ նրա հետ քաղաքավարի լինեք։ Ավելի լավ է ես ձեզ աստիճանաբար կներկայացնեմ, երկու֊երկու։ Եվ մտքներովդ չանցնի նրան գրգռել, թե չէ աստված գիտի, ինչ կարող է պատահել։ Զգուշացնում եմ ձեզ՝ նա շատ տաքարյուն է և ուղղակի սարսափելի, երբ զայրանում է, իսկ լավ տրամարդության դեպքում շատ սիրալիր է։

Թզուկները, լսելով, թե ինչի մասին է խոսում կախարդը Բիլբոյի հետ, հավաքվեցին նրանց շուրջը։

― Եվ դուք մեզ տանում եք այդպիսի մեկի մո՞տ։ Մի՞թե չէիք կարող ավելի բարի մեկին գտնել։ Եվ չի՞ կարելի արդյոք ավելի հասկանալի բացատրել,― հարցրի տարափ տեղացին նրանք։

― Հենց այդպիսի մեկի։ Ոչ, չէի կարող։ Ես առանց այն էլ բավական հասկանալի բացատրեցի,― զայրացկոտ պատասխանեց կախարդը։― Եթե անպայման ուզում եք իմանալ, նրա անունը Բեորն է։ Նա փոխում է մորթին։

― Ինչպե՞ս։ Մորթեգո՞րծ է։ Նա, որ ճագարից ծովաշուն է սարքում, երբ չի կարողանում այն սկյուռիկ դարձնել,― հարցրեց Բիլբոն։

― Ողորմած աստված, դե, իհարկե, բնական է, ինքնըստինքյան հասկանալի է՝ ոչ,― գոռաց Հենդալֆը։― Բարի եղեք, միստր Բեգինս, հիմարություններ դուրս մի՛ տվեք։ Եվ հետո երդվեցնում եմ քեզ աշխարհի բոլոր հրաշքներով, Բիլբո, այլևս չհիշատակես «մորթագործ» բառը, քանի գտնվում ես նրա տնից հարյուր մղոն շառավղով տարածության վրա… Նա ներկայանում է մերթ վիթխարի սև արջի կերպարանքով, մերթ վիթխարի, հզոր, սևահեր, մեծ֊մեծ ձեռքերով և երկար մորուքով մարդու կերպարանքով։ Ոմանք ասում են, իբրև թե նա արջ է՝ սև արջերի հնագույն ու նշանավոր ցեղից, որ ապրել են լեռներում մինչև հսկաների գալը։ Մյուսներն ասում են, իբրև թե այն մարդկանց հետնորդն է, որ ապրել են լեռներում, քանի դեռ այնտեղ չէին բնակվել Սմոգը և ուրիշ վիշապներ, քանի դեռ հյուսիսից չէին բարեհաճել գոբլինները։ Չգիտեմ, իհարկե, բայց ինձ թվում է, ճշմարիտ է երկրորդ ենթադրությունը։ Բոլոր դեպքերում նրա վրա ուրիշ ոչ մեկի հմայանքը չկա, բացի իր սեփականից։ Նա ապրում է կաղնուտում, փայտե ընդարձակ տան մեջ, անասուն և ձիեր է պահում, որոնք պակաս հրաշք չեն, քան ինքը։ Սրանք նրա համար աշխատում են և նրա հետ խոսում։ Ինքը նրանց չի ուտում և վայրի կենդանիներ էլ չի որսում։ Նա փեթակներ է պահում, անհամար փեթակներ՝ խոշոր չար մեղուներով, և հիմնականում սնվում է սերուցքով ու մեղրով։ Արջի կերպարանքով նա թափառում է տնից հեռու։ Մի անգամ ես նրան հանդիպեցի գիշերը, մենակ, Կարրոկի կատարին նստած․ նայում էր, թե ինչպես է լուսինը անցնում Մառախլապատ Լեռների ետևը և փնթփնթում էր արջի լեզվով․ «Կգա օրը, դրանք բոլորը կչքվեն, և այն ժամանակ ես կվերադառնամ»։ Դրա համար էլ կարծում եմ, որ նա ինչ֊որ ժամանակ եկել է սարերից։

Բիլբոյի և թզուկների համար այժմ բավական խորհելու բան գտնվեց, այնպես որ նրանք լռեցին ու դադարեցին Հենդալֆին հարցեր տալուց։ Նրանք գնացին, գնացին, մեկ վեր, մեկ վար։ Տապ էր։ Բիլբոն այնքան էր սովածացել, որ հաճույքով կաղին կուտեր, եթե դրանք արդեն հասած ու գետնին թափված լինեին։

Վերջապես կեսօրից հետո նրանք նկատեցին, որ ծաղիկներն սկսեցին աճել այնպես, կարծես թե դիտմամբ էին ցանել, ամեն տեսակն առանձին։ Հատկապես շատ էր առվույտը․ կարմիր առվույտի ամբողջ ծովեր կային, կարճ սպիտակներ՝ մեղրի անուշ հոտով, վարդագույն։ Ամբողջ օդը լցված էր բզզոցով ու գվվոցով։ Չորս կողմը աշխատում էին մեղուները։Այն էլ ինչպիսի՜… Ձիաբոռերից խոշոր։ Բիլոբն նման բան չէր տեսել։

«Սրանցից մեկը որ ինձ կծի,― մտածեց նա,― համա թե կուռեմ, հա՛»։

― Արդեն մոտ է,― ասաց Հենդալֆը։― Սկսվեցին մեղվի հանդակները։

Շուտով երևաց հինավուրց կաղնիների շարքը, իսկ դրանց ետևում բարձր կանաչ փշե մի ցանկապատ, որի միջով ոչ կանցնես, ոչ էլ կտեսնես, թե ինչ կա այն կողմում։

― Ավելի լավ է դուք այստեղ սպասեք,― ասաց կախարդը։― Երբ կկանչեմ կամ կսուլեմ, հետևեցեք ինձ։ Բայց միայն հիշեք՝ զույգերով, հինգ րոպե ընդմիջումով։ Բոմբուրը մեր մեջ ամենից գիրուկն է, նա երկուսի տեղ կանցնի և վերջինը կլինի։ Գնանք, միստր Բեգինս… Այստեղ մոտակայքում դարպաս պետք է լինի։

Այդ խոսքերով կախարդը շարժվեց ցանկապատի երկայնքով, իր հետ տանելով վախեցած Բիլբոյին։

Շուտով նրանք տեսան բարձր և լայն դարպասը, իսկ դրանից այն կողմ՝ այգի և մի քանի ցածր, փայտե շինություններ․ գերանակապ ծղոտե տանիքով շտեմարաններ, ձիանոց, մարագ և երկարավուն, ցածլիկ մի բնակելի տուն։ Բարձր ցանկապատի ներսում, հարավային կողմից, շարքերով դրված էին սրագագաթ, ծղոտով ծածկված անհամար փեթակներ։ Օդում լսվում էր հսկա մեղուների անլռելի գվվոցը, որոնք անդադար ներս ու դուրս էին թռչում փեթակներից։

Կախարդն ու հոբիտը հրեցին ծանր, ճռռացող դարպասը և լայն շավիղով գնացին դեպի տուն։ Հենց խոտի միջով վարգով նրանց մոտեցան խնամված, հարթ մաշկով, շատ խելացի մռութներով երկու ձիուկ, ուշադրույթմաբ նայեցին եկվորներին և սլացան դեպի տնակները։

― Նրանք տիրոջը կզեկուցեն օտարների գալու մասին,― խոսեց Հենդալֆը։

Վերջպաես նրանց ուղին փակեց մի տուն, որը երկու կից շինությունների հետ միասին բակ էր առաջացնում։ Բակի կենտրոնում, որի շուրջը մի մեծ կաղնու բուն էր ընկած, կտրտված ճյուղեր էին թափված։ Այստեղ կանգնած էր մի հսկա մարդ խիտ սև մորքուով ու սև մազերով, հզոր ձեռքերով ու ոտքերով։ Հագել էր մինչև ծնկները հասնող բրդե պարեգոտ և հենվել մեծ կացնին։ Ձիուկները, մռութները նրա ուսերին դրած, կանգնել էին կողքերին։

― Օհո՜, ահա նրանք,― ասաց մարդը ձիերին։― Նրանց տեսքը սարսափելի չէ, գնացեք…― նա բաբրձր ծիծաղոց։― Ովքե՞ր եք և ինչ է պետք ձոզ,― կոպիտ հարցրեց նա՝ կռանալով Հենդալֆի վրա։ Ինչ վերաբերում է Բիլբոյին, ապա նա ազատ կանցներ մարդու ոտքերի արանքից, նույնիսկ գլուխը նրա մոխրագույն պարետոգին չկպցնելով։

― Ես Հենդալֆն եմ,― ասաց կախարդը։

― Առաջին անգամ եմ լսում,― մռթմռթաց մարդը։― Իսկ սա ի՞նչ է,― կռանալով որպեսզի տեսնի հոբիտին, և սև հոնքերը կիտելով հարցրեց նա։

― Սա միստր Բեգինսն է, անբասիր վարքի տեր հոբիտ, շատ օրինավոր ընտանիքից,― պատասխանեց Հենդալֆը։

Բիլբոն ողջունեց։ Գլխարկը հանել չէր կարող, որովհետև չուներ։

― Ես հրաշագործ եմ,― շարունակեց Հենդալֆը։― հասկանալի է, ձեր մասին լսել եմ։ Դուք ինչ չգիտեք, բայց գուցե գիտեք իմ ազգական Ռադագաստի՞ն։ Նա ապրում է Սև Անտառի հարավային սահմանի մոտ։

― Ինչպես չէ, փառահեղ մարդ է, չնայած կախարդ է։ Մի ժամանակ մենք հաճախ էինք հանդիպում։ Լավ, հիմա ես գիտեմ, դուք ով եք կամ ում տեղն եք ներկայանում։ Ձեզ ի՞նչ է հարկավոր։

― Ճիշտն ասած, կորցրել ենք մեր ունեցած֊չունեցածը, մոլորվել ենք և քո օգնության կամ գոնե բարի խորհրդի կարիքն ենք զգում։ Բանն այն է, որ լեռներում գոբլինները մեզ լավ դաս տվին։

― Գո֊ոբլիննե՞րը,― հարցրեց մարդը արդեն ոչ այնքան կոպիտ տոնով։― Օհո՜, ուրեմն, դուք նրանց ճա՞նկն եք ընկել։ Իսկ, հարց է ծագում․ ի՞նչ գործ ունեիք այդ կողմերում։

― Դա պատահաբար ստացվեց։ Նրանք մեզ հանկարծակիի բերեցին լեռներում գիշերելու ժամանակ։ Մենք արևմուտքի կողմերից անցնում էինք այստեղ։ Բայց դա երկար պատմություն է։

― Այդ դեպքում տուն մտեք և պատմեք գոնե մի մասը, եթե դրա վրա ամբողջ օրը չի գնա,― ասաց մարդը՝ տան դուռը դեպի ներս բանալով։

Նրան հետևելով՝ Հենդալֆն ու Բիլբոն հայտնվեցին մի ընդարձակ նախասենյակում, որի կենտրոնում օջախ կար։ Չնայած ամառ էր, փայտերը վառվում էին, և ծուխը բարձրանում էր վերև, դեպի մրոտ գերանները, տանիքում ելք որոնելով։ Նրանք անցան այդ մութ դահլիճը, որ լուսավորված էր միայն օջախի կրակով ու երդիկից ընկնող լույսով, և մի փոքրիկ դռնով դուրս եկան պատշգամբ, որ փայտե հենասյուների վրա էր պահվում։ Հարավահայց լինելով, այն դեռ պահպանում էր ցերեկվա ջերմությունը, արևի ճառագայթները շեղակի ընկնում էին ներս ու ոսկե անձրևի պես թափվում մինչև պատշգամբի աստիճանները ծաղիկներով ծածկված այգու վրա։

Նրանք նստեցին փայտե նստարաններին։ Հենդալֆը սկսեց պատմել, իսկ Բիլբոն հատակին չհասնող կարճ ոտքերն էր թափահարում, նայում էր այգու ծաղիկներին և գուշակում, թե ինչպես են կոչվում դրանք․ մինչ այդ դրանցից շատերը նա երբեք չէր տեսել։

― Ես սարերում մի երկու ընկերոջ հետ էի…― սկսեց կախարդը։

― Մի երկո՞ւ։ Ես միայն մեկին եմ տեսնում, այն էլ հազիվ եմ կարողանում նշմարել,― ընդհատեց Բեորնը։

― Ճիշտն ասած, ես չէի ուզում ձեզ խանգարել, վախենում էի, որ զբաղված կլինեք։ Եթե թույլ տաք, ես ազդանշան կտամ։

― Տվեք, թող ձեր ասածը լինի։

Հենդալֆը բարձր սուլեց, և իսկույն Տորին ու դորին տան ետևից դուս եկան արահետ, իսկ մեկ րոպե անց կանգնեցին նրանց առջև և խոնարհ գլուխ տվեցին։

― Դուք ուզում եք ասել՝ մի երեք,― նկատեց Բերոնը։― Սրանք արդեն ոչ թե հոբիտներ են, այլ թզուկներ…

― Տորին Օուքենշիլդ, ձեր ծառա… Դորի, ձեզ ծառա…― ասացին երկու թզուկները և նորից գլուխ տվեցին։

― Շնորհակալ եմ, ես ձեր ծառայության կարիքը չունեմ,― պատասխանեց Բեորնը։― Դրա փոխարեն դուք, երևում է, իմ կարիքը ունեք։ Ես այնքան էլ շատ չեմ սիրում թզուկներին։ Բայց քանի որ դու իսկականից Տորինն ես, Տրեյնի որդին, Տրորի թոռը, իսկ ձեր ուղեկիցը միանգամայն օրինավոր թզուկ է, դուք թշնամի եք գոբլիններին և ոչ մի մտարդությու չունեք որևէ խարդախություն անել իմ տերությունում… Ի դեպ, ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ։

― Նրանք գնում էին իրենց հայրերի երկիրը, որ գտնվում է Սև Անտառի ետևում, դեպի արևելք,― մեջ մտավ Հենդալֆը։― Մենք զուտ պատահականորեն ենք հայտնվել ձեր տիրապտությունուն։ Մենք կտրում էինք Վերին Լեռնանցքը և մտածում էինք դուրս գալ այն ճանապարհը, որ ընկած է ձեր երկրից հարավ։ Եվ այստեղ մեզ վրա տվին չար գոբլինները։ Դրա մասին էլ ուզում էի պատմել ձեզ։

― Դե պատմեք, էլի,― անհամբեր ասաց Բոերնը, որ քաղաքավարությամբ աչքի չէր ընկնում։

― Սարսափելի ամպրոպ սկսվեց։ Քարե հսկաները ժայռաբեկորներ էին նետում միմյանց, դրա համար էլ մենք թաքնվեցինք քարայրում՝ ես, հոբիտը և մի քանի թզուկներ…

― Ձեր կարծիքով երկուսը մի քանի՞ս է…

― Իհարկե ոչ։ Բայց մենք շատվոր ենք…

― Ո՞ւր են կորել նրանք։ Սպանվա՞ծ են, խժռվա՞ծ են, տո՞ւն են վերադարձել։

― Ո֊ո՜չ։ Նրանք, երևում է, ամաչեցին բոլորը միանգամից գալ, երբ ես սուլեցի։ Գիտեք ինչ կա, մենք պարզապես վախենում ենք նեղություն տալ ձեզ։

― Եկեք շվվացրեք… Քանի որ, միևնույն է, անկոչ հյուր եք, մեկ֊երկուսով ավել կամ պակաս ոչինչ չի փոխվում,― փնթփնթաց Բեորնը։

Հենդալֆը նորից սուլեց, և նույն վայրկյանին նրանց առջև կանգնեցին Նորին ու Օրին։

― Այ քեզ բա՜ն,― ասաց Բեորնը։― Արագաշարժ եք, ինչ ասեմ։ Որտե՞ղ էիք թաքնվել, Հենդալֆի ծխախոտատութի մե՞ջ։ Համեցեք այստեղ։

― Նորի՝ պատրաստ ձեզ ծառայելու, Օրի՝ պատ…― սկսեցին նրանք, բայց Բեորնը ընդհատեց․

― Շատ շնորհակալ եմ։ Երբ ձեր ծառայությունը պետք լինի, ես ինքս կխնդրեմ, նստեք, և եկեք շարունակենք, թե չէ մինչև ըթրիք պատմությունը լսել չենք հասցնի։

― Հենց որ քնեցինք,― շարունակեց Հենդալֆը,― ետին պատի վրա ճեղքը մեծացավ, այնտեղից դուրս թռան գոբլինները, բռնեցին հոբիտին, թզուկներին և մեր պոնիների երմակը…

― Երամա՞կը։ Դուք, ինչ է, թափառաշրջիկ կրկե՞ս եք, թե բեռների սարեր էիք տեղափոխում։ Թե՞ ձեզ համար վեց պոնին երամակ է նշանակում։

― Ոչ, ոչ։ Ճիշտն ասած վեցից ավելի պոնի ունեինք, որովհետև մենք էլ շատ էինք… Ըհը՜, էլի երկուսը։

Այդ րոպեին հայնտվեցին Բալինն ու Դվալինը և այնքնա ցածր խոնարհվեցին, որ մորուքներով քարե հատակն ավլեցին։ Վիթխարի մարդը մռայլվեց, բայց թզուկներն այնպես էին ջանում քաղաքավարի լինել, այնպես էին գլխով անում, խոնարհվում, երկատվում ու կնգուղները թափահարում նրա ծնկների առջև իսկական թզուկային քաղաքավարությամբ, որ Բեորնը դադարեց մռայլվելուց և բեկ֊բեկ ծիծաղեց։ Ախր նրանք շատ ծիծաղելի էին…

― Իսկապես որ կրկես է,― Ներս եկեք, պարոն զվարճասերներ, ներս եկեք։ Ի՞նչ են ձեր անունները։ Ծառայություններն առայժմ պետք չեն, միայն անունները։ Նստեք և իրարանցմանը վերջ տվեք։

― Բալին ու Դվալին,― պատասխանեցին թզուկները, չհամարձակվելով վիրավորվել, և ապշած նստեցին ուղիղ հատակին։

― Շարունակի՛ր,― հրամայեց Բեորնը կախարդին։

― Որտե՞ղ կանգ առա… Ա՜խ, այո։ Ինձ չբռնեցին։ Ես գավազանիս կրակով երկու գոբլին սպանեցի…

― Հրաշալի է,― միջամտեց Բեորնը։― Ուրեմն կախարդն էլ կարող է երբեմն որևէ բանի պետք գալ»

― … և ճեղքից ներս սողոսկեցի, երբ այն փակվում էր։ Ես նրանց ետևից գնացի մինչև գլխավոր դահլիճը, որտեղ հավաքված էին գոբլինները՝ Գերագույն Գոբլինը երեսուն կամ քառասուն զինված պահապաններով։ Ես մտածեցի․ «Եթե նույնիսկ թզուկները կապված չլինեին իրար, ի՞նչ կարող էր անել մեկ դյուժինը այսպիսի բազմության դեմ»։

― Դյուժի՞ն։ Առաջին անգամ եմ լսում, որպեսզի ութը դյուժին կոչվի։ Թե՞ ձեր ծխախոտատուփում էլի ինչ֊որ պահեստայիններ կան։

― Այո, ահա մեկ զույգ էլ՝ Ֆիլին և Կիլին,― ասաց Հենդալֆը, երբ նրանց առջև ծլեցին այդ երկուսը և սկսեցին ժպտալ ու գլուխ տալ․

― Բավական է, բավական է,― կտրուկ ասաց Բեորնը։― Նստեք և լռեք։ Շարունակե՛ք, Հենդալֆ…

Եվ Հենդալֆը շարունակեց, մինչև հասավ ստորին դարպասի մոտ խավարում տեղի ունեցած կռվին և այն սարսափելի պահին, եր հայտնի դրաձավ, որ կորել է միստր Բեգինսը․ «Մենք մեկս մյուսիս հաշվեցինք, և պարզվեց, որ հոբիտը չկա։ Ընդամենը տասնչորսն էինք մնացել»։

― Տասնչո՞րսը։ ուրեմն տասից հանած մեկ կմնա տասնչո՞րս։ Սա ինչ֊որ նորություն է։ Դուք ուզում եք ասել «ինը» կամ թե չէ ինձ ներկայացրել եք ջոկատի ո՞չ բոլոր անդամներին։

― Այո, հասկանալի է, դուք դեռ չեք տեսել Օյնին և Գլոյնին։ Ա֊ա֊ա՜, ահա և նրանք։ Դուք նրանց կներե՞ք ավելրոդ անհանգստություն պատճառելու համար։

― Լավ, թող գան,,, Արագ ներս եկեք և նստեք։ Լսեցեք… Հենդալֆ, միևնույն է, ստացվում է այսպես․ դուք, տասը թզուկը և հոբիտը,որ կորել էր։ Ընդամենը տասներկու և ոչ թե տասնչորս։ Գուցե կախարդները այնպես չե՞ն հաշվում, ինչպես մարդիկ։ Բայց դե հիմա շարունակեք, խնդրեմ։

Բեորնը աշխատում էր ցույց չտալ, թե այդ պատմությունն ինչպես է շարժել իր հետաքրքրասիրությունը։ Առաջներում նա գիտեր լեռների հենց այն մասը, որի մասին գնում էր խոսքը… Նա գլխով էր անում և փնթփնթում, լսելով, թե ինչպես է գտնվել հոբիտը, ինչպես են նրանք գլորվել քարե գահավանդակով և գայլերի ոհմակի մասին։

Երբ Հենդալֆը հասավ այն տեղին, երբ նրանք բարձրացել էին ծառերը, իսկ գայլերը նստոտել էին ծառերի տակ, Բեորնը վեր կացավ, մռթմռթալով սկսեց ետ ու առաջ քայլել․

― Ես պետք է այնտեղ լինեի, իմ գլուխն էին կորցրել։ Նրանք իմ ձեռքից հրավառությամբ չէին պրծնի։

― Դե ինչ,― ասաց Հենդալֆը, շատ գոհ այն բանից, որ պատմվածքը տպավորություն էր թողնում,― ինչ կարող էի՝ արեցի։ Եվ ահա մենք նստել ենք ծառերին, գայլերը ներքևում կատաղել են, և այստեղ լեռներից իջան գոբլիններն ու մեզ տեսան։ Նրանք հրճվանքից ոռնացին ու ծաղրական երգեր երգեցին․ «Տասնհինգ թռչուն…»։

― Ողորմա՜ծ աստված,― տնքաց Բեորնը։― Չսկսեք ինձ հավատացնել, թե գոբլինները հաշվել չգիտեն։ Գիտեն, տասներկուսը տասնհինգ չէ, իսկ նրանք դա հաստատ գիտեն։

― Ես՝ նույնպես։ Բիֆուրն ու Բոֆուրն էլ այնտեղ էին։ Ուղղակի ես չէի համարձակվում նրանց ներկայացնել։ Ահա նրանք։

Այս խոսքերի հետ հայտնվեցին Բիֆուրն ու Բոֆուրը։

― Ես էլ,― վրա տվեց Բոմբուրը, փնչացնելով հասնելով նախորդ զույգին։ Նա շատ գեր էր, ընդ որում և բարկացել էր, որ իրեն վերջում են թողել, դրա համար էլ շունչը կտրվում էր։ Նա հրաժարվեց հինգ րոպե սպասելուց և իսկույն նրես ընկավ։

― Դե ահա և դուք իսկապես տասնհինգն եք, իսկ քանի որ գոբլինները հաշվել գիտեն, ապա նշանակում է այդքան էլ նստած եք եղել ծառերին։ Վերջապես կարող եք ավարտել ձեր պատմությունն առանց ընդհատելու։

Միայն այստեղ Բեգինսը հասկացավ, թե որքան խելացի վարվեց Հենդալֆը։ Ընդմիջումները գրգռում էին Բեորնի հետաքրքրասիրությունը, իսկ Հենդալֆի հերթականորեն պատմելը թույլ չտվեց, որ Բեորնը թզուկներին իսկույն վռնդի որպես կասկածելի մուրացկանների։ Բեորնը խուսափում էր իր տունը հյուրեր հրավիրել։ Նա բարեկամներ քիչ ուներ, նրանք էլ բավական հեռու էին ապրում, և երբեք միաժամանակ երկու բարեկամից ավելի չէր ընդունում, իսկ այստեղ, նրա պատշգամբում հավաքվել էին տասնհինգ անծանոթներ։

Երբ կախարդը ավարտեց պատմությունն այն մասին, թե ինչպես արծիվները փրկեցին իրենց ու տեղափոխեցին Կարրոկ ժայռի վրա, արևը մտավ Մառախլապատ Լեռների ետևը, և այգում երկա՜ր֊երկար ստվերներ փռվեցին։

― Հրաշալի պատմություն էր,― ասաց Բեորնը։― Վաղուց այդպիսի բան չէի լսել։ Գուցե դուք բոլորն էլ հնարում եք, բայց պատմությունը ընթրիքի արժանի է։ Ուտել ուզո՞ւմ եք։

― Այո, շատ,― խմբով պատասխանեցին հյուրերը։― Խորին շնորհակալություն։

Նախասենյակում այժմ բոլորովին մթնեց։ Բեորնը ծափ զարկեց, և ներս վազեցին չորս գեղեցկագույն սպիտակ պոնիներ, ու մի քանի խոշորամարմին մոխրագույն շներ։ Բեորնը ինչ֊որ բան ասաց անհասկանալի մի լեզվով, որ բաղկացած էր գազանների արձակած հնչյուններից։ Խոնարհ կենդանիները դուրս եկան և նորից վերադարձան՝ երախներում մեկ֊մեկ ջահ բերելով։ Նրանք օջախի կրակից վառեցին ջահերը, մտցրին օջախի շուրջը գտնվող սյուներին ամրացված ջահակալների մեջ։ Շները, երբ ուզում էին, կանգնում էին ետին թաթերի վրա և առջևի թաթերով պահում այն ամենը, ինչ որ իրենց հարկավոր էր։ Նրանք ճարպկորեն բերեցին պատերին հենված տախտակներն ու իշոտնուկները և շարեցին օջախի առջև։

Հետո լսվեց «բա՜֊բա՜֊բա՜», և ներս ընկան մի քանի սպիտակաթույր մաքիներ՝ խոշոր, ածուխի պես սև խոյի առաջնորդությամբ։ Մաքիներից մեկը բերանով պահել էր անկյուններում կենդանիների պատկերներ գործած սպիտակ մի սփռոց, մյունսերն իրենց լայն մեջքներին բերում էին սկուտեղներ, որոնց վրա դրված էին թասեր ու փայտե ափսեներ, դանականեր ու փայտե գդալներ։ Շներն արագ֊արագ այդ բոլորը դասավորեցին սեղաններին։ Սեղաններն այնքան ցածլիկ էին, որ նույնիսկ Բիլբոյի համար շատ հարմար էր նստելը։ Պոնին սեղանի մի ծայրին դրեց հյուսած լայն նստատեղերով, կարճ ոտքերով երկու աթոռ՝ Հենդալֆի և Տորինի համար, իսկ սեղանի մյուս ծայրին դրեց մեծ, սև, նույնպես ցածր և նույնպես հյուսկեն նստատեղով մի աթոռ Բեորնի համար։ Բեորնը նստեց և իր հաստ ոտքերը երկարեց սեղանի տակ։ Հավանաբար, նստարանները, ինչպես նաև սեղանները դիտավորյալ ցածր էին արել, որպեսզի Բեորնին ծառայող հրաշալի կենդանիների համար հեշտ լիներ նստել։ Դե, իսկ ինչի՞ վրա նստեցին մնացածները։ Նրանց մասին էլ հոգ տարան։ Պոնիները գլորելով թմբուկների պես կլոր, հարթ տաշած ու հղկած և նույնիսկ Բիլբոյին համար կոճղեր բերեցին։ Շուտով բոլորը տեղավորվեցին սեղանի շուրջը՝ Բեորնի գլխավորությամբ։ Նախասենյակում, երևի, վաղուց այդքան մեծ խումբ չէր հավաքվել։

Եվ այստեղ սկսվեց ընթրիքը կամ ճաշը (ինչպես կուզեք անվանեք), որի նմանը նրանք չէին տեսել այն օրից, ինչ հեռացել էին «Ընտանեկան Վերջին Հանգրվանից»։ Շուրջը թրթռում էր ջահերի և օջախի կրակը, իսկ սեղանին վառվում էին երկու երկար կարմիր մոմ։ Մինչ հյուրերը կկշտանային, Բեորնը նրանց զբաղեցնում էր՝ իր թավ, որոտալից ձայնով պատմություններ պատմելով վայրի հողերի և հատկապես մութ, վտանգներով լի անտառի մասին, որ տարածվում էր մինչև հեռավոր Հյուսիս ու Հարավ և փակում Արևելք տանող ճանապարհը, ահասարսուռ Սև Անտառի մասին։

Թզուկները լսում էին և գլուխները տարուբերում, գիտենալով, որ շուտով իրենք էլ մտնելու են Սև Անտառի խորքերը, և որ Մառախլապատ Լեռներից հետո այդ անտառը վիշապի միջնաբերդ տանող ճանապարհին նրանց համար պահած արգելքներից ամենավտանգավորն է։ Ուտելուց հետո նրանք նույնպես սկսեցին պատմություններ պատմել, բայց Բեորնի քունը տանում էր, և նա անուշադիր էր լսում։ Թզուկները բլբլացնում էին ոսկու, արծաթի և թանկարժեք իրերի մասին, դարբինների արհեստի մասին, իսկ Բեորնին այդպիսի բաները քիչ էին հետաքրքրում․ նրա նախասենյակում ոչ մի ոսկե կամ արծաթե իր չկար և ոչ մի մետաղյա իր, բացի դանակներից։

Թզուկները սեղանի շուրջը դեռ երկար նստեցին և փայտե թասերով մեղր էին խմում։ Դրսում բոլորովին մթնել էր։ Օջախը փայտ գցեցին, ջահերը հանգցրին, կրակի լեզուները պարում էին նրանց առջև, իսկ շուրջը բարձրանում էին սյուները, և դրանց գագաթները սրվում էին մթության մեջ, ինչպես ծառերի կատարները անտառում։ Կարող է պատահել որևէ կախարդական բան կար այստեղ, բայց Բիլբոն տանիքի փայտամածի մեջ տերևների շրշյուն էր լսում ու բվի կռնչոց։ Հետո նա դանթել, ձայներն սկսեցին մարել, հեռանալ… և հանկարծ նա ցնցվեց ու արթնացավ։

Արթնացավ նրանից, որ մուտքի դուռը ճռռաց ու փակվեց։ Բեորնը անհետացավ։ Թզուկները նստել էին հատակին, օջախի առջև, ոտքերը խաչել ու երգ էին երգում։ Ահա մի քանի քառյակ, բայց ոչ բոլորը, դրանք առավել շատ էին, և թզուկները երկար ժամանակ երգում էին ու երգում․

Մռայլ ու խոնավ քամի է փչում,

Սարալանջի խեղճ ծառերին տանջում,

Կարծես խառնվել են ցերեկ ու գիշեր

Ու երկարում է սև ամպերի չուն։

Քամին փչում է լեռներից սառած,

Սոճու անտառը ցրտից սարսռաց,

Ու տագնապահար, թանձր խավարում

Տերևներն իրար շրշացին կամաց։

Քամին փչում է դեպի արևելք,

Թրջված անտառը մրսում է, դողում,

Թփերը սառել, ու ցուրտ երկնքում

Ամպերն էին դեռ ծանրորեն լողում։

Քամին դեպի այն սև սարն է փչում,

Որտեղ հրեշն է թաքնվել որջում,

Որտեղ լողում է ծուխը թանձրախիտ,

Լուսնի արծաթում հալվում է, կորչում։

Բիլբոն նորից ննջեց։ Հանկարծ վեր կացավ Հենդալֆը․

― Քնելու ժամանակն է,― ասաց նա,― մեր քնելու ժամանակն է, ոչ Բեորնի։ Այստեղ, նախասենյակում, մենք կարող ենք հանգիստ քնել, ոչնչից չվախենալով, բայց զգուշացնում եմ, հիշեցեք այն, ինչ մեզ խորհուրդ տվեց Բեորնը հրաժեշտի ժամանակ․ ոչ մի դեպքում մինչև արևածագը տնից դուրս չգալ, թե չէ ձեզ համար վատ կլինի։

Բիլբոն տեսավ, որ կողքի պատի տակ, պատի և սյունի արանքում արդեն տեղ էին գցել ցածր տախտակամածի վրա։ Բիլբոյի համար պատրաստել էին ծղոտե ներքնակ և բրդե վերմակ։ Նա գունդուկծիկ եղավ և հաճույքով փաթաթվեց վերմակի մեջ, չնայած ամառ էր։ Կրակը մարում էր։ Բիլբոն քնեց։ Գիշերվա կեսին նա արթնացավ․ օջախում կրակը մլմլում էր, թզուկներն ու Հենդալֆը հանդարտ շնչում էին, ըստ երևույթին խոր քնած էին։ Լուսինը բարձրացել էր և երդիկից ներս էր նայում։ Հատակին լուսնի շողքն էր ընկած։ Դրսից փնթփնթոց և ինչ֊որ աղմուկ էր լսվում, ասես դռան ետևում մի մեծ գազան էր շուռումուռ գալիս։ Բիլբոն մտածեց․ չլինի՞ Բեորնն է այստեղ արջի կերպարանք ստացել, չլինի՞ թե գա իրենց ուտի։ Հետո նա փաթաթվեց վերմակի մեջ և, չնայած իր տագնապներին, նորից քնեց։

Երբ առավոտյան վերջնականապես արթանցավ, արդեն բավական ուշ էր։ Թզուկներից մեկը սայթաքեց և, Բիլբոյին կպչելով, փռվեց հատակին։ Դա Բոֆուրն էր։ Երբ Բիլբոն աչքերը բացեց, նա փնթփնթում էր ու ջղայնանում․

― Վեր կաց, ալարկոտ, թե չա նախաճաշ չի հասնի։

Բիլբոն արագ վեր թռավ տեղից։

― Նախաճա՞շ,― գոռաց նա,― որտե՞ղ է։

― Մեծ մասը մեր ստամոքսներում է,― արձագանքեցին նախասենյակում ետ ու առաջ քայլող թզուկները։― Իսկ այն, ինչ մնացել է, պատշգամբում է։ Մենք արևածագից Բեորնին ենք փնտրում և չենք կարողանում գտնել։ Դրա փոխարեն պատշգամբում նախաճաշի համար բացված սեղան գտանք։

― Իսկ Հենդալֆն ո՞ւր է,― հարցրեց Բիլբոն՝ պատշգամբ դուրս թռչելով։

― Ինչ֊որ տեղ թրև է գալիս,― պատասխանեցին նրան։

Կախարդը մինչև երեկո չվերադարձավ։ Միայն մայրամուտին նա մտավ այն սենյակը, որտեղ ընթրում էին հոբիտն ու թզուկները։ Նորից մատուցում էին հրաշալի գազանները։ Նախորդ երեկոյից ոչ Բեորնի ձայնն էր լսվում, ոչ էլ ինքն էր երևում, իսկ թզուկները տարակուսանքի մեջ էին։

― Ո՞ւր է մեր հյուրընկալը։ Ո՞ւր էիք անհետացել ամբողջ օրը,― Հենդալֆի երևալուն պես գոռացին բոլորը։

― Հարցերին կպատասխանեմ հերթով, այն էլ ընթրիքից հետո։ Առավոտից բերանս մի կտոր բան չեմ դրել։

Վերջապես Հենդալֆը ետ հրեց ափսեն ու սափորը (նա ամբողջ երկու հաց կերավ, դրանց վրա կարագ, մեղր ու կաթնասեր քսելով, խմեց համարյա մեկ լիտր մեղրահյութ) և ծխամորճը հանեց։

― Նախ կպատասխանեմ երկրորդ հարցին,― ասաց նա։― Աստված իմ… Այս շինությունը ստեղծված է ծխի օղակներ բաց թողնելու համար…

Նրանք դեռ երկար ժամանակ ոչինչ չէին կարողանում դուրս քաշել Հենդալֆից, որովհետև նա տարված էր օղակներ բաց թողնելով․ նրա օղակները սավառնեցին սյուների շուրջը, փոփոխեցին ձևերն ու գույները, վերջապես մեկը մյուսի հետևից ընկնելով՝ դուրս թռան երդիկից։

― Ես արջերի հետքերն էին տնտղում,― ի վերջո պատասխանեց Հենդալֆը։― Այս գիշեր այստեղ, ինչպես երևում է, արջերի բազմություն է հյուրընկալվել։ Ես իսկույն հասկացա, որ Բեորնը մենակ չէր կարող այդքան հետքեր թողնել, ըստ որում ամենատարբեր չափսերի։ Նույնիսկ կասեի, որ ամբողջ գիշերը, մինչև լույս այստեղ արջեր են պար եկել՝ փոքր ու խոշոր, միջահասակ ու հսկա։ Նրանք հավաքվել են բոլոր կողմերից, բացի մեկից․ ոչ ոք չի եկել արևմուտքից, լեռներից։ Եվ այդ կողմ գնում են միայն մեկ արջի հետքերը։ Ես հետքերով հասա մինչև Կարրոկ ժայռը, որտեղ դրանք իջան գետը, իսկ մյուս ափը չանցա՝ գետն այնտեղ չափազանց խոր է և հոսանքն էլ ուժեղ։ Այն կողմում հետքերը մտնում էին ուղիղ սոճիների անտառը՝ Մառախլապատ Լեռների արևելյան լանջերին, որտեղ տեղի ունեցավ մեր սիրազեղ հանդիպումը վարգերի հետ։ Այսպիսով, ես, թվում է, պատասխանեցի նաև առաջին հարցին,― վերջացրեց Հենդալֆը։ Բիլբոյին թվաց, որ ինքը հասկանում է, թե խոսքը դեպի ուր է ծռում կախարդը։

― Իսկ ի՞նչ կանենք, եթե նա այստեղ բերի վարգերին ու գոբլիններին,― բացականչեց Բիլբոն։― Բոլորիս կկոտորեն։ Չէ՞ որ դուք առաջ ասում էիք, թե Բեորնը նարնց հետ բարեկամություն չի անում։

― Հետո ի՞նչ։ Հիմա էլ եմ ասում։ Հիմարություններ դուրս մի՛ տուր։ Ավելի լավ է գնաս քնես, թե չէ գլուխդ արդեն չի աշխատում։

Հոբիտն իսկապես էլ իրեն ջախջախված էր զգում, և նրան մնում էր միայն պառկել քնել։ նա քնեց թզուկների երգի տակ։ Ննջելով՝ Բիլբոն դարձյալ մտածում էր Բեորնի մասին․ նա երազում տեսավ, որ հարյուրավոր սև արջեր, շուրջպար բռնած, դանդաղ ու ծանրորեն պտտվում են լուսնի լույսի տակ։ Նա արթնացավ կեսգիշերին, երբ բոլորը քնած էին, դռան ետևից լսեց նույն շրշոցը, ֆսֆսոցն ու մռթմռթոցը, ինչ և նախորդ գիշերը։

Առավոտյան նրանց արթնացրեց Բեորնը։

― Ա՜, ուրեմն դուք դեռ այստեղ եք,― ասաց նա՝ հոբիտի օձիքից բռնած բարձրացնելով ու ծիծաղելով։― Տեսնում եմ, վարգերը, գոբլինները ու չար արջերը քեզ դեռ չեն կերել։― Եվ ամենաանհարգալի ձևով մատով բզեց միստր Բեգինսի փորը․― Մեր գնդլիկը լավ էլ տռզել է կաթնահացով ու մեղրով։ Գնանք էլի ավելացնենք։

Եվ բոլորը նրա հետ գնացին նախաճաշելու։ Այս անգամ Բեորնը հիանալի տրամադրության մեջ էր և շատ ծիծաղեցրեց նրանց զանազան զվարճալի պատմություններով։ Հյուրերը ստիպված չեղան երկար գլուխ ջարդել, թե ուր էր նա անհետացել և ինչու է այդպես սիրալիր․ շուտով նա ինքը պատմեց ամեն ինչ։ Բեորնը արշավ էր կատարել գետից այն կողմ, դեպի լեռները, և հարկ է նկատել, որ շատ արագ էր գործը գլուխ բերել։ Լինելով գայելրի այրված բացատում՝ նա համոզվել էր, որ համենայն դեպս թզուկների պատմածի մի մասը ճշմարտություն է։ Նա անտառում մի վարգ ու գոբլին էր բռնել և նրանցից իմացել, որ գոբլինների պարեկները վարգերի հետ միասին դեռ թզուկներին են փնտրում։ Նրանց խիստ կատաղեցրել է Գերագույն Գոբլինի մահը և գայլերի առաջնորդի խանձված քիթը, ինչպս նաև շատ գլխավոր վարգերի կործանումը կախարդի սարքած հրդեհից։ Նարքն հարձակումներ էին կազմակերպում մառախլապատ Լեռների մոտակա հողերի վրա, որպեսզի բռնեն թզուկներին և վրեժխնդիր լինեն մարդկանցից ու շրջակայքի բոլոր էակներից, ովքեր, ինչպես նրաքն կասկածում էին, պատսպարում են թզուկներին։

― Ձեր պատմությունը հրաշալի էր,― եզրակացրեց Բեորնը,― բայց հիմա, երբ ես համոզվել եմ նրա ճշմարությանը, այն ավելի քան սրտովս է։ Ես ձեզ առաջարկում եմ ցանկացած օգնությունը, որ իմ ուժը կպատի։ Դուք էլ որ ինձ նման ապրեիք Սև Անտառի ծայրին, ոչ մեկի խոսքին չէիք հավատա։ Այս դեպքից հետո ես լավ կվերաբերվեմ բոլոր թզուկներին։ Հո քիչ բան չէ, սպանել են Գերագույն Գոբլինին, հենց իրեն՝ Գերագույն Գոբլինին։― Եվ նա ծիծաղեց դաժան ծիծաղով։

― Իսկ ի՞նչ արեցիք գոբլինին ու վարգին,― հետաքրքրվեց Բիլբոն։

― Եկեք տեսեք,―պատասխանեց Բեորնը, և թզուկները հետևեցին նրան։ Դարպասի վրա ցցված էր գոբլինի գլուխը, հենց այդտեղ էլ, դարպասի ետևոմ, ծառից կախված էր գայլի մորթին։ Սարսափելի է Բեորնի պես թշնամի ունենալը։ Բայց նա հիմա իրենց բարեկամն էր, և Հենդալֆը մտածեց, որ ավելի լավ է անկեղծորեն նրան պատմել ամբողջ պատմությունն ու ճանապարհորդության նպատակը։

Ահա թե ինչ օգնություն խոստացավ Բեորնը։ Նա յուրաքանչյուր թզուկի պոնի կտարամադրի, իսկ Հենդալֆին՝ ձի, որպեսզի հասնեն մինչև անտառ։ Ճանապարհի համար մթերք կտա, որը խելացիորեն տնտեսելու դեպքում մի քանի շաբաթ կբավարարի։ Մթերքը թեթև կլինի և տեղափոխման համար հեշտ՝ ընկույզ, ալյուր, չորացած մրգով լի փակված սափորներ, մեղրով լցված կավե կճուճներ և հատուկ ձևով պատրաստված կեքսեր, որի մեջ սննդարար նյութերը շատ երկար են պահպանվում։ Այն պատրաստելու գաղտնիքը միայն Բեորնը գիտեր․ դրա բաղադրության մեջ մեղր կար, ինչպես որ նրա ամբողջ սննդի մեջ, և կեքսը համեղ էր, թեպետ ծարավ էր առաջացնում։ Նա նախազգուշացրեց, որ հետները ջուր վերցնել հարկավոր չէ, քանի որ մինչև անտառ ամբողջ ճանապարհին առվակներ ու աղբյուրներ կհանդիպեն։

― Բայց ճանապարհը Սև Անտառի միջով դժվար կլինի, վտանգներով լի և անծանոթ,― ասաց Բեորնը։― Ոչ ջուր, ոչ էլ կեր այնտեղ չեք գտնի։ Ընկույզն այնտեղ դեռ չի հասել, իսկ ընկույզից բացի ուտելու պիտանի ոչինչ չի աճում։ Անտառի բոլոր կենդանի էակները վայրենի են, կատաղած և այլակերպ։ Ես ձեզ տկեր կտամ ջի համար, նետեր ու աղեղներ։ Բայց չեմ կարծում, թե Սև Անտառում որևէ հարմար որս կամ էլ խմելու բան գտնվեր։ Արահետև հատում է արագահոս Սև առուն։ Մտքներովդ չանցնի այնտեղ լողանալ կամ ջուր խմել․ ես լսել եմ, որ առուն կախարդված է և քուն ու մոռացկոտություն է բերում։ Չարժե թռչունների վրա կրակել, թե չէ, որսի ետևից ընկնելով, անտառի աղջամուղջում կարելի է արահետը կորցնել, իսկ դա ոչ մի դպքում չի կարելի անել։ Ահա իմ բոլոր խորհուրդները։ Անտառում արդեն ոչնչով ձեզ օգնել չեմ կարող, հույսներդ դրեք ձեր հաջողության վրա, սեփական քաջության և այն պաշարների վրա, որ ես դնում եմ ձեզ հետ։ Խնդրում եմ անտառի եզրից ետ ուղարկեք պոնիներին և ձիուն։ Հաջողություն եմ ցանկանում։ Իմ տան դուռը միշտ բաց է ձեզ համար, եթե պատահի այս ճանապրհով ետ դառնաք։

Նրանք, բնական է, շնորհակալություն հայտնեցին Բեորնին, բազմաթիվ խոնարհումներ արեցին, հատակը կնգուղներով ավլելով ու բազմիցս «պատրաստ ենք ձեզ ծառայելու, ով ընդարձակ փայտե դղյակների տեր» ասացին։ Բայց թզուկների սիրտը ճմլվում էր նրա չարագուշակ խոսքերից։ Վերջապես նրանց գիտակցությանը հասավ, որ իրենց ճանապրհորդությունն ավելի վտանգավոր է, քան պատկերացրել են և, եթե նույնիսկ բոլոր դժվարությունները հաղթահարեն, ճանապարհի վերջում վիշապն է իրենց սպասում։

Ամբողջ առավոտ ճանապարհի պատրաստություն էին տեսնում։ Կեսօրին վերջին անգամ Բեորնի հետ հաց կերան, հեծան ձիերը և, տանտիրոջը հարժեշտ տալով, դարպասից դուրս եկան։ Դուրս գալով Բեորնի բարձր ցանկապատով շրջափակված տիրույթից, նրանք ուղղություն վերցրին դեպի հյուսիս, իսկ հետո շրջվեցին հյուսիս֊արևմուտք։ Բեորնի խորհրդին հետևելով՝ նրանք թողեցին անտառային գլխավոր ճանապարհը, որ անցնում էր նրա տիրապետության հարավային սահմանով։ Բեորնը նրանց զգուշացրեց, որ այդ ճանապարհից հիմա ավելի շատ օգտվում են գոբլինները, իսկ ճանապարհը, ինչպես ինքը լսել է, արևելքում խիստ ծածկվել է բուսականությամբ և վերջանում է անանցանելի ճահիճներում։ Կարրոկից մի քանի օրվա ձիու ճանապարհ դեպի հյուսիս մի արահետ կա, շատ քչերին հայտնի, որև Սև Անտառի միջով դուրս է գալիս ուղիղ Մենավոր Լեռը։

― Գոբլինները,― եզրափակեց Բեորնը,― Կարրոկից և իմ տնից հարյուր մղոնից պակաս հեռավորության վրա գետը անցնել չեն համարձակվի․ գիշերը այն վատ չի պահպանվում։ Բայց ձեր տեղը լինեի, կշտապեի․ եթե նրանք հարձակումը շուտ սկսեն, ապա կհասցնեն հարավում գետն անցնել և կսանրեն անտառի ամբողջ այդ մասը, որպեսզի ձեր ճանապրհը փակեն։ Իսկ վարգերը, պետք է ասել, ավելի արագ են վազում, քան պոնիները։ Ուրեմն, արագ ճանապարհ ընկեք։

Նրանք սլանում էին լուռ, ոտքերի տակ ընտրելով փափուկ կամ խոտով ծածկված հողը։ Ձախից սևին էին տալիս լեռները, դիմացից մոտենում էին գետը եզերող ծառերը։ Արևը մինչև ուշ երեկո ոսկեզօծում էր մարգագետինները։ Դժվար էր ամբողջ ժամանակ հիշել գոբլինների ու հետապնդման մասին, և, մի քանի մղոն Բեորնի տնից հեռանալով, նրանք նորից սկսեցին շատախոսել, երգել ու դադարեցին առջևում իրենց սպասող անտառային մութ ճանապարհի մասին մտածել։ Երեկոյան, երբ մթնշաղը սկսեց իջնել և մայրամուտի շողերի մեջ փայլփլեցին լեռների գագաթները, ճանապարհորդները կանգ առան գիշերելու և պարեկներ նշանակեցին։ Բայց անհանգիտ քնեցին, և երազում գայլերի ոռնոց ու գոբլինների ճիչեր էին լսում։

Առավոտը լավ օր էր խոստանում։ Գետնին փռված էր սպիտակ մառախուղը, օդը զով էր, բայց շուտով արևելքում բաձրացավ կարմիր արևը, մշուշը ցրվեց, և ստվերները դեռ չէին հասցրել կարճանալ, երբ ուղևորները նորից ճանապարհ ընկան։ Նրանք արդեն երկու օր է գնում էին, բայց ոչինչ ու ոչ ոքի չէին տեսել, բացի խոտից ու ծաղիկներից, թռչուններից ու մենավոր ծառերից, մեկ֊մեկ էլ ազնիվ եղջերուներից, որ արածում կամ էլ ննջում էին պուրակների ստվերներում։ Երրորդ երեկոյան նրանք այնպես էին շտապում շուտով անտառի մուտքին հասնելու, որ մինչև գիշեր կանգ չառան և նույնիսկ որոշ ժամանակ էլ գնացին գիշերը, լուսնի լուսյով։ Աղջամուղջում Բիլբոյի աչքին մեկ ձախից, մեկ աջից մեծ արջի ուրվագիծ էր երևում, որ թաքնվելով շարժվում էր նույն ուղղությամբ։ Բայց երբ այդ մասին ասաց Հենդալֆին, նա միայն պատասխանեց․

― Սը՜ս֊ս… Ուշադրություն մի՛ դարձրու…

Հաջորդ օրը նրանք դուրս եկան լուսաբացից առաջ։ Հենց որ լույսը բացվեց, նրանք տեսան անտառի սև, մռայլ պատը, որն ասես իրենց ընդառաջ էր գալիս կամ սպասում էր նրանց։ Ճանապարհը վեր բարձրացավ․ հոբիտին թվաց, թե լռությունը շրջապատում է իրենց։ Թռչունների ձայներն առավել հազվադեպ էին լսվում։ Եղջերուներն անհետացան, նույնիսկ ճագարները կորան։ Կեսօրին նրանք հասան Սև Անտառի եզին և ձիերից իջան, որպեսզի հանգստանան առաջին ծառերի կախված ճյուղերի տակ։ Բները հաստ էին, կոշտուկավոր, ճյուղերը ծռմռված, տերևները երկար ու մուգ։ Բաղեղը փաթաթվել էր ծառերին ու տարածվել գետնին։

― Դե, ահա և Սև Անտառը,― ասաց Հենդալֆը։― Հյուսիսային երկրում ամենամեծ անտառն է։ Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է։ Հիմա պետք է ետ ուղարկենք հրաշալի պոնիներին։

Թզուկներն անբավական քրթմնջացին, բայց Հենդալֆը խորհուրդ տվեց, որ ավելի շրջահայաց պահեն իրենց։

― Բեորնը այնքան էլ հեռու չէ, որքան դուք կարծում եք, և, առհասարակ, հարկավոր է խոստումը կատարել։ Բեորնը վտանգավոր թշնամի է։ Միստր Բեգինսի աչքերը ձերից լավն են․ նա վկա է, որ ամեն գիշեր մութն ընկնելուն պես մեր կողքին հայտնվում էր մեծ արջը կամ նստում էր քիչ հեռվում և լուսնի լույսով հետևում մեր ճամբարին։ Նա ոչ միայն պահպանում էր ձեզ և նայում՝ ճի՞շտ ենք գնում արդյոք, թե ոչ, այլև հետևում էր իր պոնիներին։ Բեորնը ձեր բարեկամն է, բայց իր կենդանիներին սիրում է հարազատ երեխաների պես։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե նա ինչպիսի շնորհ արեց ձեզ, որ թույլատրեց իր պոնիներիով գնալ այդքան հեռու և այդքան արագ։

― Իսկ ձին ի՞նչ եք անելու,― հարցրեց Տորինը։― Դուք, կարծեմ, չհիշատակեցիք, որ նրան ետ եք ուղարկում։

― Ես չեմ էլ ուղարկում։

― Բա ձեր խոստումն ո՞ւր մնաց։

― Դա իմ գործն է։ Ես ձին ետ չեմ ուղարկում նրա համար, որ այդ ձիով ինքս եմ վերադառնում։

Այսպես, նրանք իմացան, որ Հենդալֆը մտադիր է իրենց լքել, թողնել Սև Անտառի բացատում, և հուսահատվեցին։ Բայց ինչքան համոզեցին, նա իր որոշումը չփոխեց։

― Այդ բոլորի մասին մենք պայմանավորվել ենք Կարրոկի վրա,― առարկեց նա։― Վիճելն անիմաստ է։ Ինչպես արդեն ասել եմ, ինձ անհետաձգելի գործեր են սպասում հարավում։ Ես առանց այդ էլ ձեր պատճառով ուշանում եմ։ Կարող է պատահել մինչև արկածի վերջը դեռ հանդիպենք, կարող է պատահել և չհանդիպենք։ Դա կախված է նրանից, թե դուք որքանով հաջողակ, քաջ և հնարամիտ կլինեք։ Ես ձեզ հետ ուղարկում եմ միստր Բեգինսին, ախր մեկ անգամ չէ, որ ձեզ ասել եմ, թե նա այնքան էլ հասարակ չէ, ինչպես դուք եք կարծում։ Շուտով ինքներդ կհամոզվեք։ Այնպես որ մի՛ ընկճվիր, Բիլբո, հոնքերդ մի՛ կիտիր։ Մի՛ վհատվեք, Տորին և Ընկ… Արշավը ինքներդ եք նախաձեռնել։ Շարունակ մտածեք գանձերի մասին, որ սպասում են ձեզ, և գլխներիցդ հանեք անտառն ու վիշապը։ Գոնե մինչև վաղը առավոտ։

Առավոտյան նա նույնը կրկնեց։ Նրանք հարկադրված եղան տիկերը ջուր լցնել անտառի ճիշտ մուտքի մոտ գտնվող զուլալ աղբյուրից և պոնիների թամբերն արձակել։ Բեռը նրանք հավասար բաժանեցին իրար մեջ, բայց Բիլբոն իր բաժինը անտանելի ծանր համարեց, նրան բոլորովին չէր ժպտում հակը շալակով շատ մղոններ քարշ տալու հեռանկարը։

― Մի՛ հուզվեք,― նրան մխիթարեց Տորինը։― Հակը շուտ է թեթևանում, դեռ շատ կուզենաք, որ պարկերը ծանրանան, երբ մթերքը կսկսի վերջանալ։

Վերջապես նրանք հրաժեշտ տվեցին իրենց պոնիներին և նրանց գլուխները ուղղեցին տան կողմը։ Սրանք ուրախ տրտիգ տվին դեպի ետ, բացահայտորեն ուրախանալով, որ ետևում են թողնում Սև Անտառի խավարը։ Բիլբոն կարող էր երդվել, որ այն պահին, երբ պոնիները շուռ եկան դեպի տուն, անտառից դուրս եկավ մի մութ կերպարանք, որ նման էր արջի, և գնաց նրանց ետևից։

― Ցտեսություն,― ասաց Հենդալֆը Տորինին։― Բոլորիդ, բոլորիդ ցտեսություն… Անտառով ուղիղ գնացեք, արահետից դուրս չգաք, թե չէ հազիվ թե նորից գտնեք և հազիվ թե Սև Անտառից դուրս գաք։ Այդ դեպքում ոչ ես, ոչ էլ ուրիշ մեկը ձեզ այլևս չի տեսնի։

― Պարտադի՞ր է, որ անտառով գնանք,― տնքաց հոբիտը։

― Այո, պարտադիր է…― կտրեց կախարդը։― Կամ կգնաք անտառի միջով, կամ կհրաժարվեք գանձերից։ Ասենք հիմա չեմ էլ թույլ տա, որ դուք ետ դառնաք, միստր Բեգինս։ Ես ձեր փոխարենն ամաչում եմ։ Ինչպե՞ս կարող եք այդպիսի բան մտածել։ Այժմ դուք իմ առջև պատասխանատու եք բոլոր թզուկների համար։

― Ո՛չ, ո՛չ,― սկսեց արդարանալ Բիլբոն։― Դուք ինձ ճիշտ չհասկացաք։ Ես ուզում էի ասել՝ շրջանցող ճանապարհ չկա՞ արդյոք։

― Կա, եթե ցանկություն ունես ավելորդ երկու հարյուր մղոն դեպի Հյուսիս քայլել, իսկ հետո էլ երկու անգամ ավելի՝ դեպի Հարավ։ Ոչ, լավն այն է, որ բռնեք անտառի արահետն ու գնաք, տրամադրություններդ մի՛ գցեք, ապավինեք անտառին և, եթե ձեր բախտը բերի, գուցեև մի գեղեցիկ օր դուրս կգաք անտառից և առջևում կտեսնեք Երկար ճահիճը, իսկ նրանից այն կողմ՝ Արևելքում բարձրացող Մենավոր Լեռը, որտեղ ապրում է ծերուկ Սմոգը։ Հույս ունենանք, որ նա ձեզ չի սպասում։

― Մխիթարեցիք, խոսք չկա,― փնթփնթաց Տորինը։― Ցտեսությո՛ւն… Եթե չեք ուզում մեզ հետ գալ, ուրեմն ավելի լավ է գնացեք։ Վերջ խոսակցություններին…

― Այդ դեպքում ցտեսություն և թող տեսակցությունը կայանա…― ասաց Հենդալֆը և, ձիու գլուխը շուռ տալով, գնաց դեպի Արևմուտք։ Բայց նա չէր կարող համբերել ու չասել ամենավերջին ողջերթի խոսքը։ Նա շրջվեց և ձեռքի ափերը դրեց բերանին․

―Ցը֊տեսությո՜ւն։ Խնդրում եմ զգույշ ե֊ղե՛ք։ Ա֊րա֊հե֊տից դուրս չգա՜ք,― հազիվ լսեցին նրանք։

Ապա Հենդալֆը ձիուն բաց թողեց վարգով և տեսողությունից անհետացավ։

― Ցտեսությո՛ւն, ցտեսությո՛ւն, գնաս բարո՜վ,― փնթփնթացին թզուկները էլ ավելի ջղայնանալով այն բանից, որ Հենդալֆի մեկնումն իրենց սարսափելի վշտացրեց։ Ճանապարհորդության ամենավտանգավոր մասը դեռ առջևում էր։ Յուրաքանչյուրը շալակեց իր ծանր հակն ու ջրի տիկը, հետո շրջվեցին մեջքով դեպի արևը և մտան Սև Անտառ։

==ՍԱՐԴԵՐ ԵՎ ՃԱՆՃԵՐ==

Նրանք մտան անտառ, ասես մի խավար թունել, իծաշարուկի անցնելով կամարի տակով, որ առաջացնում էին երկու բարձր, դեպի իրար թեքված ծառերը՝ այնքան ծեր և բաղեղով այնքան խեղդված, որ ճյուղերի վրա միայն տեղ֊տեղ էին երևում սևացած տերևները։ Շուտով ցերեկվա լույսը մնաց անտառի մուտքի մոտ, հեռվում, ասես պայծառ լուսատու անցք լիներ։ Նեղ արահետը գալարվում էր ծառաբների միջոց։ Լռությունն այնքան խոր էր դառնում, որ քայլերի ձայնը խուլ արձագանքում էր անտառում և թվում էր ծառերը խոնարհվում են ու ականջ դնում։

Երբ նրանց աչքերը վարժվեցին մթությանը, մուգ կանաչ կիսախավարի մեջ սկսեցին որոշ բաներ զանազանել շուրջը։ Երբեմն արևի մի բարալիկ շողի հաջողվում էր թափանցել սաղարթի խճճված ճյուղերի միջով։ Բայց դա հազվադեպ էր պատահում, իսկ հետո բոլորովին վերացավ։

Անտառում ցատկոտում էին սկյուռիկները։ Բիլբոյի սրատես ու հետարքրքասեր աչքերը մթությանը վարժվելով նկատում էին, թե ինչպես, փամփլիկ պոչերը խաղացնելով, սկյուռիկները փախչում էին արահետից ու թաքնվում ծառերի ետևում։ Գետնամած թփուտներում ու չորացած տերևների հաստ շերտում խշխշոց, վազվռտուք ու փնչոց էր լսվում։ Բայց թե ով էր այդ բոլոր ձայները հանում, Բիլբոն չէր կարողանում տեսնել։ Մի բան շատ զզվելի էր՝ սարդոստայնը, խիտ, արտասովոր հաստ սարդոստայնը ծառից ծառ էր ձգվում և պարուրում արահետի երկու կողմերի ստորին ճյուղերը։ Սարդոստայնը ոչ մի տեղ արահետև չէր հատում՝ կախարդանքով, թե մեկ ուրիշ պատճառով, հայտնի չէր։

Շատ ժամանակ չէր անցել, բայց նրանք ատեցին անտառն այնպես ուժգին, ինչպես ատում էին գոբլինյան թունելները․ նրանց թվում էր, թե այստեղից այլևս երբեք դուրս չեն գա։

Անտառի ծածկույթի տակ մաքուր օդի սյուք անգամ չէր թափանցում, այնտեղ մշտապես բուն էին դրել տոթը, խավարը և լռությունը։ Նույնիսկ թզուկներին դա ճնշում էր, չնայած նրանք սովոր էին հանքահորերում աշխատելու և երկար ժամանակ ապրել էին գետնի տակ։ Իսկ հոբիտը, շատ էլ թե բնում էր ապրում, սիրում էր ամառային օրերը դրսում անցկացնել և այժմ բոլորովին շնչահեղձ էր լինում։

Ամենից վատը գիշերն էր։ Մութը անթափանց էր դառնում, և դա չափազանցություն չէ։ Նրանք իսկապես ոչինչ չէին տեսնում։ Ոչ, ասենք դա ճիշտ չէ։ Նրանք տեսնում էին ինչ֊որ մեկի աչքերը։ Գիշերը շրջապատող մթության մեջ կրակներ էին բռնկվում, ճամփորդների վրա էին հառվում զույգ աչքեր՝ դեղին, կարմիր, կանաչ․ հետո կորչում էին և հառնում արդեն ուրիշ տեղում։ Ժամանակ առ ժամանակ կրակները փայլում էին ինչ֊որ տեղ, վերևում, ճյուղերից, և դա շատ սարսափելի էր։ Բայց ամենից ավելի Բիլբոյին դուր չէին գալիս զզվելի, գունատ, դուրս ընկած աչքերը։ «Ոնց որ միջատներինը,― մտածեց նա,― միայն թե չափազանց խոշոր են»։

Գիշերները նրանք չէին մրսում, բայց, այնուամենայնիվ, սկզբում փորձեցին պարեկային խարույկ վառել։ Շուտով սակայն, ստիպված եղան խարույկից հրաժարվել, քանի որ բավական էր կրակ վառեին, և խավարի միջից բոլոր կողմերից ճամփորդների վրա էին չռվում հարյուրավոր ու հարյուրավոր աչքեր, թեպետ աչքերի տերերն անտեսանելի էին մնում։ Ավելի վատն այն էր, որ կրակը գրավում էր հազարավոր մոխրագույն ու սև թիթեռնիկների, երբեմն ձեռքի ափի մեծության․ սրանք ֆռֆռում ու թպրտում էին ուղիղ երեսիդ։ Թիթեռներն անտանելի ձանձրացնում էին, ճիշտ այնպես, ինչպես հսկայական, վաքսի պես սև չղջիկները։ Ճամփորդները գիշերները ննջում էին համատարած, սահմռկեցուցիչ մթության մեջ։

Այդ բոլորը, ինչպես հոբիտին էր թվում, մի ամբողջ հավիտենականություն շարունակվեց։ Բիլբոն միշտ ուտել էր ուզում, որովհետև այժմ ստիպված էին մթերքը տնտեսել։ Օրերն անցնում էին, իսկ անտառը բոլորովին չէր փոխվում, և ճամփորդները տագնապեցին։ Մթերքի պաշարները սպառվում էին։ Թզուկները փորձում էին սկյուռիկներ նետահարել և բազում նետեր ծախսեցին, բայց միայն մեկին խփեցին։ Երբ այն խորովեցին, պարզվեց որ ուտելու բան չէ, և սկյուռներից ձեռ քաշեցին։

Նրանց տանջում էր ծարավը, որովհետև ջրի պաշարները պակասում էին, իսկ առայժմ ոչ մի աղբյուր կամ առվակ չէր հանդիպել։ Այդպես էլ շարունակեցին առաջ գնալ, մինչև որ մի անգամ նրանց ճանապարհը կտրեց մի վտակ՝ ոչ լայն, բայց արագահոս, և նույնպես սև էր թվում։ Լավ էր, որ Բեորնը նախազգուշացրել էր նարնց, թե չէ անպայման կուշտ կխմեին և դատարկ տկերը կլցնեին։ Իսկ հիմա նրանք մտածեցին, թե ինչպես անցնեն վտակը առանց ջուրը մտնելու։ Ինչ֊որ ժամանակ, երևում է, փայտե կամրջակներ են գցած եղել, բայց հիմա դրանցից կոտրտված սյուներ էին մնացել ափին կպած։

Բիլբոն ծնկի իջավ և, մթության մեջ նայելով, հանկարծ բացականչեց,

― Այն ափին նավակ կա… Երևանի թե մեր կողմում լիներ…

― Ինչ եք կարծում, հեռո՞ւ է,― հարցրեց Տորինը։ Թզուկներն արդեն համոզվել էին, որ Բիլբոյի աչքերը ամենից սրատեսն են։

― Իսկի էլ հեռու չէ։ Մի տասը մետր, ոչ ավելի։

― Ընդամենը տասը մետր… Կարծում էի, ամենաքիչը քսանհինգ կլինի… Ինչ արած, ես հիմա այնքան էլ լավ չեմ տեսնում, ինչպես հարյուր տարի սրանից առաջ։ Ի միջիայլոց, տասը թե քսանհինգ՝ ի՞նչ տարբերություն։ Միևնույն է, առվակը թռչելով չես կարող անցնել, իսկ լողալով կամ ծանծաղուտով անցնելը վտանգավոր է։

― Որևէ մեկը պարան նետել կարողանո՞ւմ է։

― Դրանից ի՞նչ օգուտ։ Նույնիսկ եթե հաջողվի նավակը կեռով բռնել, այն հաստատ կապած կլինի։

― Ինձ թվում է, ոչ,― ասաց Բիլբոն,― բայց այսպիսի մթության մեջ չես տեսնի։

― Դորին ամենաուժեղն է, բայց Ֆիլին ամենաերիտասարդն է, և նրա աչքերը լավ են տեսնում,― ասաց Տորինը։― Ֆիլի, արի այստեղ, դու տեսնո՞ւմ ես նավակը, որի մասին ասում է միստր Բեգինսը։

Ֆիլին երկար նայելուց և, վերջապես, նավակը զանազանելուց հետո մի կերպ որոշեց հեռավորությունը։ Նրան պարան տվեցին, իրենց հետ վերցրածներից ամենաերկարը, և ծայրին մի մեծ երկաթե կեռ կապեցին, նրանցից, որով հակերը ամրացնում էին կաշեփոկերին, երբ շալակած էին տանում։ Ֆիլին կեռիկը ձեռքն առավ, ափի մեջ տարուբերեց ու շպրտեց վտակի այն ափը։

― Կեռիկը չլմփաց ջուրը։

― Չհասավ,― նկատեց Բիլբոն, որ հեռևում էր ընթացքին։― Եվս կես մետր, և այն կկառչի նավակից։ Նորից փորձիր։ Կարծում եմ, եթե ձեռք տաս թաց պարանին, չարքերը քեզ չեն վնասի։

Ֆիլին պարանը քաշեց և բռնեց կեռիկը, բայց դա արեց մեծ զգուշությամբ։ Երկրորդ անգամ նա պարանը ավելի հեռու նետեց։

― Հանգիստ,― ասաց Բիլբոն։― Կեռիկը մյուս կողին ես գցել։ Կամացուկ ձգիր։

Ֆիլին սկսեց կամացուկ ձգել, իսկ Բիլբոն ասաց․

― Զգույշ։ Կեռիկը կողին է ընկած, այնպես արա, որ չպոկվի։

Կեռիկը կառչեց կողին, պարանը պրկվեց, Ֆիլին քաշեց հա քաշեց, բայց ապարդյուն։ Նրան օգնության եկավ Կիլին, հետո՝ Օյնը և Գլոյնը։ Նրանք քաշում էին ամբողջ ուժով, և հանկարծ բոլորը միասին բերանքսիվայր փռվեցին։ Բայց Բիլբոն զգաստ հետևում էր․ նա պարանը խլեց նրանց ձեռքից ու փայտով պահեց սև նավակը, որին ջրի հոքսանքն արագ տանում էր։

― Օգնեցե՛ք,― գոռաց Բիլբոն, և վրա հասած Բալինը բռնեց նավախելից։

― Ուրեմն, այնուամենայնիվ, նավակը կապած էր,― ասաց Բիլբոն, նայելով նավակին ամրացված ճոպանի կտորին։― Լավ ձգեցինք, բարեկամներ, և լավ էր, որ մեր պարանն ավելի ամուր դուրս եկավ։

― Առաջինը ո՞վ է անցնելու,― հարցրեց Բիլբոն։

― Ես,― պատասխանեց Տորինը,― և ինձ հետ՝ դուք, Ֆիլին ու Բալինը։ Նավակում այլևս ոչ ոք չի տեղավորվի։ Հետո Կիլին, Օյնը, Գլոյնը և Դորին, հետո Օրին, Նորին, Բիֆուրն ու Բոֆուրը։ Եվ վերջում՝ Դվալին ու Բոմբուրը։

― Միշտ ես եմ վերջինը, ձանձրացել եմ,― բողոքեց Բոմբուրը։― Թող այսօր ուրիշ որևէ մեկը լինի վերջինը։

― Իսկ ինչո՞ւ ես այդքան չաղ։ Դրա համար էլ կգնաս, երբ նավակում քիչ բեռ կլինի։ Եվ մտքովդ էլ թող չանցնի փնթփնթալ ու վիճարկել հրամանները, թե չէ վերջդ վատ կլինի։

― Այստեղ թիակներ չկան։ Ինչպե՞ս ենք մյուս ափ հասնելու,― հետաքրքրվեց հոբիտը։

― Ինձ մի պարան և մի կեռիկ էլ տվեք,― խնդրեց Ֆիլին։ Կեռիկը պարանին կապելով՝ նա նետեց մթության մեջ, որքան կարելի է հեռու և բարձր։ Կեռրիկը ներքև չընկավ, հետևաբար լռվեց ճյուղերի մեջ։

― Նստեք,― հրամայեց Ֆիլին, մեկնումեկը թող ձգի ճյուղերից կախված պարանը, իսկ մեկ ուրիշը թող բռնի առաջին պարանը։ Երբ մենք կհասնենք մյուս ափը, նավակը ետ կքաշեք։

Այս ձևով բոլորը բարեհաջող անցան կախարդված վտակը։ Նոր էր Դվալինը նավակից ափ իջել, պարանի կծիկը ձեռքին, իսկ Բոմբուրը (ի միջի այլոց շարունակելով փնթփնթալ) պատրաստվում էր հետևել նրան, երբ հանկարծ իսկապես մի վատ բան տեղի ունեցավ։ Առջևում արահետի վրա սմբակների կատաղի դոփյուն լսվեց, խավրի միջից ծառացավ սուրացող եղջերուի ուրվագիծը։ Նա մխրճվեց թզուկների ջոկատի մեջ, սրանց զանազան կողմեր շպրտեց և օդ խոյացավ։ Նա մի ոստյունով թափ առավ վտակն անցնելու, բայց… չհաջողվեց անվնաս մյուս ափ հասնել։ Տորինը, առաջինը դիմացի ափ իջնելով, աղեղը լարեց ու նետը դրեց, մտածելով, որ նավակի տերը կարող է թաքնված լինել մոտակայքում։ Տորինը միակն էր, որ ոտքի վրա էր մնացել և պահպանել էր արիությունը․ այժմ նա վստահ ու դիպուկ նետն արձակեց եղջերուի վրա։ Վայէջք կատարելով՝ կենդանին ճոճվեց, նրան կուլ տվեց անտառի խավարը, լսվեց սայթաքող սմբակների ձայն, հետո ամեն ինչ լռեց։

Հենց այն է բոլորն ուզում էին դիպուկ կրակողին գովաբանել, երբ լսվեց Բիլբոյի հուսահատ ճիչը․

―― Բոմբուրը ջուրն ընկավ,― Բոմբուրը խեղդվում է…

Եղջերվամսի երազանքները նրանց գլխից դուրս մղվեցին։ Ավա՜ղ, դա ճշմարտություն էր։ Երբ եղջերուն դուրս է թռել անտառից ու Բոմբուրին տապալել, գիրուկը ցամաքին կանգնած է եղել միայն մեկ ոտքով։ Ընկնելով՝ Բոմբուրը ակամա նավակը հեռացրել է ափից, փորձել է բռնել լպրծուն արմատներից, բայց ձեռքերը պոկվել են և նա շրմփացել է ջուրը, իսկ մակույկը հոսանքը քշել տարել է։

Բոլորը նետվեցին դեպի առուն ու ջրի երեսին տեսան Բոմբուրի կնգուղը։ Իսկույն նետեցին կեռիկով պարանը և նրան ցամաք հանեցին։ Բոմբուրը, բնական է, թրջվել էր մինչև վերջին թելը, բայց դա դեռ ոչինչ, այ թե որն էր դժբախտությունը․ նա քնած էր, պարանը ձեռքում սեղմած, ու այնպես էլ պինդ, որ ձեռքը բացել չէին կարողանում։ Չնայած արթնացնելու բոլոր փորձերին՝ նա շարունակում էր քնած մնալ։

Բոլոր թզուկները դեռ կանգնած էին նրա շուրջը, անիծելով նրա դանդալոշությունն ու իրենց անհաջողակությունը և ողբալով նավակի կորուստը, որ իրենց զրկեց այժմ սպանված եղջերուն ձեռք գցելու հնարավորությունից, երբ հանկարծ հեռվում փողի ձայն և շների հաչոց լսվեց։ Անսպասելիորեն արահետի վրա մի սպիտակ եղնիկ հայտնվեց, նույնքան կուրացուցիչ ձյունասպիտակ, որքան որ սև էր եղջերուն։ Մինչև Տորինը կհասցներ նախազգուշացնելու համար գոռալ, թզուկները վեր թռան ու նետեր արձակեցին։ Ոչ մի նետ նպատակին չհասավ։ Եղնիկը շրջվեց ու անհետացավ ծառերի մեջ այնպես անաղմուկ, ինչպես հայտնվել էր, և թզուկներն իզուր շարունակում էին նետեր արձակել նրա ետևից։

― Սպասեցեք, դադարեցեք…― գոռաց Տորինը, բայց ուշ էր․ թզուկները գրգռված վերջին նետերն էին արձակում։ Եվ այժմ Բեորնի նվիրած աղեղներն անօգտակար դարձան։

Ընկճվածությունը տիրեց ողջ խմբին, և հետևյալ օրերին այն ավելի ուժեղացավ։ Կախարդված առվից հետո արահետը գալարվում էր ճիշտ նույն ձևով, անտառն էլ ճիշտ ույնն էր։ Եթե նրանք անտառն ավելի լավ ճանաչեին, ապա գլխի կընկնեին, որ մոտենում են անտառի արևելյան բացատին, ևս մի քիչ համբերություն ու խիզախություն, և նրանք դուրս կգային ավելի նոսր անտառ, որտեղ արև էր թափանցում։ Բայց գլխի չէին ընկնում։ Ընդ որում, նրանք հերթով տանում էին ծանրամարմին Բոմբուրին, չորսը նրան էին տանում, իսկ մնացածը տանում էին այդ չորսի բեռը։ Թե որ վերջին օրերին չթեթևանային հակերը, նրանք իսկի չէին էլ կարողանա տակից դուրս գալ։ Բայց նույնիսկ ամենածանր հակերն ավելի լավ էին, քան ծանր Բոմբուրը։ Գիրուկը, ցավոք սրտի, ուտելիքով լի պարկերին չէր փոխարինում։ Հասավ օրը, երբ նրանց մոտ համարյա ոչ ուտելիք էր մնացել, ոչ խմելիք։ Անտառում ոչինչ չէր աճում, միայն սպունգ՝ ծառերի վրա, մեկ էլ դժգույն տերևներ ու անդուր հոտ ունեցող բույսեր։

Վտակն անցնելուց չորս օր հետո համատարած հաճարենու անտառ սկսվեց։ Ճամփորդներն սկզբում ուրախացան այդ փոփոխության համար․ ցածր թփուտներն անհետացան, խավարը նոսրացավ, լուսավորությունը կանաչավուն դարձավ։ Սակայն լուսավորվեցին միայն մոխրագույն բների ուղիղ շարքերը, որ ասես կիսախավար հսկայական դահլիճում վեր խոյացող սյունաշարեր լինեին։ Զեփյուռ հայտնվեց, տերևները շրշացին, բայց այդ շրշյունն էլ ասես թախծոտ էր։ Վերևից տերևներ էին թափվում, հիշեցնելով այն մասին, որ աշունը մոտենում է։ Ոտքերի տակ խշխշում էր նախորդ աշուններից կուտակված չոր գորգը։

Երկու օր անց նրանք նկատեցին, որ արահետը թեքվեց ներքև, և շուտով հայտնվեցին հզոր կաղինիներով ծածկված մի ձորակում։

― Այս անիծված անտառը պետք է վերջանա՞, թե ոչ,― խոսեց Տորինը։― Ինչ֊որ մեկը պետք է բարձրանա ծառը և տերևների արանքից նայի։ Հարկավոր է ընտրել արահետին մոտ ամենաբարձր ծառը։

Իհարկե, «ինչ֊որ մեկը» ասելով նկատի ուներ Բիլբոյին։ Ընտրությունը նրա վրա էր ընկնում այն պատճառով, որ պետք էր բարձրանալ ծառի գագաթը, իսկ դրա համար հարկավոր է շատ թեթև լինել, որպեսզի բարակ ճյուղերը դիմանան։ Խեղճ միստր Բեգինսը ծառեր մագլցելու մեծ վարպետ չէր, բայց ինչ կարող ես անել․ նրան նստեցրին արահետի եզրին աճած վիթխարի կաղնու ստորին ճյուղերին, և ուզած֊չուզած պետք է բարձրանաս վերև։ Բիլբոն դարավոր կեղևից կանաչ ու սև ներկվեց, շատ անգամ քիչ էր մնում վայր ընկներ և, վերջապես, հաղթահարելով ամենադժվար տեղամասը, որտեղ մի բան չկար, որից բռներ, հասավ գագաթը։ Իսկ քանի դեռ բարձրանում էր, միայն մի բան էր մտածում․ ծառի վրա սարդեր կա՞ն արդյոք, կհաջողվի՞ արդյոք ցած իջնել, չընկնել։

Վերջապես նրա գլուխը բարձրացավ սաղարթե տանիքի վրա։ Բիլբոն լույսից կուրացավ։ Ներքևից նրան ձայն էին տալիս թզուկները, բայց նա չէր պատասխանում և աչքերը կկոցելով միայն ավելի ամուր էր կառչում ճյուղերին։ Արևն այնպես պայծառ էր փայլում, որ նա երկար ժամաակ չէր կարողանում աչքերը բաց անել, իսկ երբ բացեց, քամուց օրորվող մուգ կանաչի ծով տեսավ։ Բիլբոն երկար ըմբոշխնում էր քամին, որ շոյում էր նրա դեմքն ու մազերը։ Վերջապես թզուկների ճիչերը, որոնք ներքևում տառացիորեն պայթում էին անհամբերությունից, հիշեցրին նրան գործի մասին։ Շուրջը նայեց, բայց ինչքան ուզում ես նայիր՝ չորս կողմը կանաչի համատարած ծով էր։

Իսկապես էլ, ինչպես արդեն ասել եմ, մինչև անտառի եզրը քիչ էր մնում։ Բիլբոն մի քիչ խելացի լիներ, կհասկանար, որ բարձր ծառը, որի վրա ինքը նստած էր, աճել էր մի լայն իջվածքի հատակում, և նրա գագաթից հնարավոր չէր տեսնել այդ մեծ թավուտի եզրը և թե որքան հեռու է տարածվում անտառը։ Բայց Բիլբոն դա չհասկացավ, դրա համար էլ, կատարելապես հուսահատված, ճանկռոտված, քրտնած, նա իջավ անտառի մթության մեջ և երկար ժամանակ շուրջը ոչինչ չէր զանազանում։ Նրա հաշվետվությունը մյուսներին էլ հուսահատության գիրկը գցեց։

― Անտառը ոչ մի տեղ, ոչ մի տեղ չի վերջանում։ Ի՞նչ ենք անելու, ի՞նչ օգուտ ուներ հոբիտին ուղարկելը,― բացականչում էին նրանք, կարծես թե ամեն ինչի մեղավորը Բիլբոն էր։

Այդ երեկո նրանք կերան վերջին փշրանքները, իսկ առավոտյան արթնանալով՝ նորից ստամոքսը կրծող քաղց զգացին։ Անձրև էր մաղում և արդեն տեղ֊տեղ ներծծվում էր անտառի խիտ ծածկույթից ներս։ Ծարավից նրանց բերանները չորացել էին, բայց անձրևը նրանց վիճակը չթեթևացրեց․ հո լեզուդ հանած չե՞ս կանգնելու և սպասելու, թե երբ կաթիլը կընկնի լեզվիդ վրա։ Միակ մխիթարությունը, բոլորովին անսպասելի, Բոմբուրը պարգևեց նրանց։

Նա հանկարծ արթնացավ, նստեց, մտածկոտ քորեց ծոծրակը։ Բոմբուրը ոչ մի կերպ չէր կարողնաւոմ հասկանալ որտեղ է ինքը և ինչու է այդպես սոված։ Նա մոռացել էր ամեն ինչ, որ տեղի էր ունեցել մայիսյան այն առավոտ, հոբիտի տան խնջույքից հետո։ Ահագին ջանքեր պետք եղան նրան համոզելու համար, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես իրենք են պատմում։

Լսելով, որ ուտելու բան չկա, նա դառը լաց եղավ։

― Ախր ինչու արթնացա,― բացականչեց նա։― Ես այնպիսի հրաշալի երազներ էի տեսնում։ Երազումս տեսա, իբր թափառում էի անտառում, սրա նման մի անտառ էր, ծառերի վրա ջահեր էին վառվում, ճյուղերից լապտերներ էին կախված, գետնին հուրհրում էին խարույկները։ Անտառում քեֆ էր, ուրախություն, որ ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ։ Անտառի արքան նստած էր տերևներից թագը գլխին, բոլորն ուրախ երգեր էին երգում, իսկ թե ինչ խորտիկներ էին ու խմիչքներ… ուղղակի նկարագրել չեմ կարող։

― Ավելի լավ,― ասաց Տորինը։― Քանի որ դու ուրիշ ոչնչի մասին խոսելու ընդունակ չես, բացի ուտելիքներից, ապա լավ կանես լռես։ Առանց այդ էլ քեզանից միայն անախորժություններ են գալիս։ Եթե հիմա չարթնանայիր, մենք քեզ կթողնեինք անտառում, և թող էն ժամանակ տեսնեիր քո հիմար երազները։ Կարծում ես այսքան երկար պաս պահելուց հետո հե՞շտ է քեզ քարշ տալը։

Նրանց ի՞նչ էր մնում անել։ Ավելի պինդ ձգեցին գոտիները դատարկ փորերի վրա, հակերը գցեցին մեջքներին և կամաց֊կամաց արահետով շարժվեցին առաջ, անտառից նույնիսկ կենդանի դուրս գալու հույս չունենալով։ Նրանք ամբողջ օրը ուժասպառ քարշ եկան, և դեռ Բոմբուրն էլ անընդհատ տնքտնքում էր ու գանգատվում, թե ոտքերը դողում են, և որ ինքը հիմա կպառկի ու կքնի։

Հանկարծ Բալինը, որ առջևից էր գնում, բացականչեց․

― Էն ի՞նչ է, ծառերի արանքից կրակ է երևում…

Նրանք կանգնեցին և սկսեցին ուշադիր նայել։ Իսկապես, հեռվում կարմիր կրակ առկայծեց, հետո նորից, էլի նորից։ Ճամփորդներն շտապեցին առաջ, դույզն իսկ չմտածելով՝ հանկարծ ու դրանք գոբլիններն են կամ տրոլներ։ Շուտով նրանք գլխի ընկան, որ դա բազմաթիվ ջահերի և խարույկների լույս է։

― Իմ երազները կատարվում են,― փնչաց ետևներից հազիվ հասնող Բոմբուրը։ Նա ուզում էր վազել ուղիղ այնտեղ, բայց մյուսները չէին մոռացել հրաշագործի և Բեորնի նախազգուշացումները։

Նրանք երկար վիճեցին, և վերջապես, որոշեցին երկու հետախույզ ուղարկել՝ թող մոտ սողան կրակին և աշխատեն որևէ բան պարզել։ Բայց այստեղ նորից խանգարող հանգամանք ծագեց․ ոչ ոքի չէր հրապուրում մոլորվելու և ընկերներին ընդմիշտ կորցնելու հեռանկարը։ Վերջապես սովը հաղթեց ողջամտությանը․ այլևս անկարող լինելով լսել, թե ինչպես է Բոմբուրը նկարագրում անտառի խնջույքի համադամ խորտիկները, նրանք բոլորը մասին դուրս եկան արահետից և խորացան անտառի մեջ։ Որոշ ժամանակ շոշափելով ծառից ծառ անցնելուց, բների արանքում թափառելուց հետո նրանք, վերջապես, տեսան պայծառ լուսավորված, մաքրած ու հարթեցրած մի բացատ։ Այնտեղ լիքը ժողովուրդ էր, ոչ ավել, ոչ պակաս, էլֆեր։ Կանաչ ու շագանակագույն շորեր հագած՝ նրանք նստած էին կոճղերի վրա, խարույկի շուրջը։ Նրանց ետևում, ծառերի վրա ջահեր էին կախված, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք ուտում, խմում և ուրախանում էին։

Խորոված մսի բույրն այնքան ձգող էր, որ ճամփորդները, առանց իրար հետ պայմանավորվելու, ողջ հասակով մեկ ձգվեցին, ուղղվեցին և թփուտների միջով քայլեցին դեպի բացատ, համակված մեն մի ցանկությամբ՝ ուտելիք խնդրել։ Բայց հազիվ էին նրանք շրջան մտել, որ բոլոր կրակները, ասես կախարդական փայտիկի շարժումով, հանգան, էլֆերից մեկը ոտքով հասցրեց վառվող փայտերին, փայլփլուն կայծերի խրձերը վեր խոյացան, ու խարույկը հանգավ։ Ճամփորդները մնացին անթափանցելի խավարի մեջ և երկար ժամանակ մեկը մյուսին գտնել չէին կարողանում։ Մթության մեջ խարխափելով, ծառերին դեմ առնելով, բներից կառչելով, կոճղերին խփվելով ու սայթաքելով, ամբողջ ձայնով հեյ֊հեյ գոռալով և անտարակույս շատ֊շատ կիլոմետր տարածությամբ շրջակա անտառի բոլոր բնակիչներին արթնացնելով, նրանք վերջապես հաջողացրին իրար գլխի հավաքվել և ափլփելով հաշվել մեկը մյուսին։ Այդ ընթացքում նրանք վերջնականապես շշկռվեցին, թե որտեղ է արահետը, և անդառնալիորեն մոլորվեցին, համենայն դեպս՝ մինչև առավոտ։

Մնում էր միայն առանց տեղից շարժվելու պառկել և քնել։ Նրանք երկար չպառկեցին։ Բիլբոն նոր֊նոր էր ննջում, երբ հանկարծ Դորին, որ ժամապահ էր կանգնած, բարձր փսփսաց․

― Էլի կրակներ։ Ավելի շատ, քան առաջ։

Նրանք նորից վեր թռան ու նետվեցին այն կողմը, որտեղից պարզ լսվում էին ձայներ ու ծիծաղ։ Բայց հենց մոտեցան խարույկներին՝ նույնը կրկնվեց, ինչ և նախորդ անգամ։

Ստիպված նորից պառկեցին քնելու։

Բայց կրակների պատմությունը դրանով չվերջացավ։ Կեսգիշերին նրանց արթնացրեց Կիլին։

― Այ այնտեղ մի ամբողջ հրդեհ է՝ խարույկներ, ջահեր․ լսո՞ւմ եք, երգում են, տավիղ նվագում…

Նրանք երկար ականջ դրեցին և, ի վիճակի չլինելով գայթակղությանը դիմանալ, նորից վեր կացան ու գնացին։ Արդյունքն ավելի քան տխուր եղավ։ Իսկ խնջույքը նախորդներից ավելի ճոխ էր, ավելի շքեղ, նրանց գլխավորում էր անտառի արքան, որ նստած էր տերևներից թագը ոսկեմազ գլխին դրած, ճիշտ֊ճիշտ Բոմբուրի երազի թագավորի պես։ Էլֆերը թասերը փոխանցում էին մեկը մյուսին, ոմանք տավիղ էին նվագում, մյուսները երգում էին։ Նրանց փայլուն մազերին ծաղիկներ էին հյուսած, օձիքների և գոտիների վրա շողշողում էին թանկարժեք քարեր, դեմքերն ու ձայները ուրախություն էին ճառագում։ Երգերն այնքան զրնգուն ու սքանչելի էին, որ Տորինը մտավ շրջանի կենտրոնը…

Երգողները խոսքի կեսին լռեցին, մեռելային լռություն տրիեց… բոլոր կրակները հանգան, խարույկների տեղում սև ծխի սյուներ բարձրացան, մրի֊մոխրի փոշին փակեց թզուկների աչքերը։ Անտառը նորից լցվեց սրանց ողբ ու կականով։

Բիլբոն վազվզում էր չորս կողմը և կանչում էր հա կանչում․

― Դորի, Նորի, Օրի, Օյն, Ֆիլի, Կիլի, Բոմբուր, Բիֆուր, Դվալին, Բալին, Տորին Օուքենշի՜լդ…

Նրանք, մթության մեջ անտեսանելի, նույնն էին անում, դեռ «Բիլբոն» էլ ավելացնելով։ Բայց աստիճանաբար թզուկների ձայները մարեցին, հեռացան, հետո, ինչպես հոբիտին թվաց, օգնություն հայցող վայնասունի վերածվեցին, ապա ամեն ինչ սսկվեց, և Բիլբոն մենակ մնաց լիակատար լռության ու մթության մեջ։

Սա նրա կյանքի ամենածանր պահերից մեկն էր։ Բիլբոն բավական արագ որոշեց, որ մինչև առավոտ ոչինչ անել պետք չէ, անիմաստ է մթության մեջ խարխափել և ուժասպառ լինել․ ան էլ նախաճաշի ոչ մի հույս չունենալով, որպեսզի ուժերը վերականգնի։ Բիլբոն նստեց, մեջքով հենվեց ծառին և, արդեն քանիերորդ անգամ, հիշեց իր հեռավոր բույնը, լեփլեցուն մառանները։ Նա խորասուզվեց խոզապուխտի, ձվերի, բոված հացի մասին իր երազանքների մեջ, երբ հանկարծ զգաց ինչ֊որ մեկի հպումը։ Նրա ձեռքին ինչ֊որ ամուր մածուցիկ պարան սեղմվեց, իսկ երբ նա փորձեց վեր կենալ, տեղունտեղն ընկավ, քանի որ նրա ոտքերը խճճվել էին էլի նույն գարշանքով։

Եվ հանկարծ նրա թիկունքից մի հաղթանդամ սարդ հայտնվեց։ Սա էր, որ մինչ ինքը ննջում էր, իրեն փաթաթել էր սարդոստայնով։ Բիլբոն տեսնում էր նրա աչքերը, զգում, թե ինչպես են հպվում իրեն փրչոտ թաթերը․ սարդը շատ բարեխղճորեն աշխատում էր՝ Բիլբոյին փաթաթում էր զզվելի թելերով։ Լավ էր, որ Բիլբոն ժամանակին սթափվեց՝ մեկ րոպե ևս, և նա արդեն շարժվել չէր կարողանա։ Եվ այն ժամանակ սարդը թույն կներարկեր, ինչպես սովորական սարդերը անում են ճանճերին։ Բիլբոն բռունքցներով սկսեց քաջաբար կռվել նողկալի արարածի հետ ու հանկարծ դաշույնը միտն ընկավ։ Հենց որ նա դուրս քաշեց դաշույնը, սարդը ետ թռավ, իսկ Բիլբոն այդ ժամանակ կտրատեց իրեն փաթաթված թելերը։ Այժմ հարձակվելու հերթը իրենն էր, և գրոհեց սարդի վրա։ Եթե սարդն իմանար, թե իրեն ինչ է սպառնում, ապա իսկույն կծլկեր, բայց նա հաստատ այդպիսի խայթով «որսի» սովոր չէր, և Բիլբոն հասցրեց դաշույնով հարվածել նրա գլխին։ Սարդը թռչկոտեց, պար եկավ, թաթերը ահավոր ցնցեց, այդ ժամանակ Բիլբոն երկրորդ հարվածով նրան տապալեց գետնին։ Բայց ինքն էլ տեղնուտեղն ընկավ և երկար ժամաակ գիտակցությունը կորցրեց։

Երբ նա ուշքի եկավ, շուրջը սովորական ցերեկային աղոտ կիսամութ էր։ Սարդը ընկած էր կողքին, դաշույնի բերանը սև խալերով էր պատված։ Սպանել հսկայական սարդին մթության մեջ, միայնակ, առանց կախարդի, առանց թզուկների կամ որևէ մեկի օգնության, դա, պետք է ասեմ, միստր Բեգինսի կյանքում չլսված իրադարձություն էր։ Նա իրեն բոլորովին ուրիշ էր զգում, առավել քաջ ու անողոք։ Նա դաշույնը խոտերին քսելով մաքրեց և դրեց պատյանը։

― Այսուհետ ես քեզ Խայթ եմ անվանելու,― ասաց նա դաշույնին։

Հետո գնաց հետախուզության։ Անտառում անդորրն էր թագավորում։ Ամենից առաջ հարկ էր բարեկամներին փնտրել․ նրանք գնալ չէին կարող, եթե, իհարկե, նրանց գերի չէին վերցրել էլֆերը կամ ավելի վատթար որևէ մեկը։ Բիլբոն հասկանում էր, որ գոռալն այնտեղ վտանգից զերծ չէ, դրա համար էլ երկար կանգնել էր տեղում ու մտածում էր, թե որ կողմում է արահետն ու որ կողմ շարժվել թզուկներին փնտրելու համար։

«Ինչո՞ւ մենք չլսեցինք Բեորնի ու Հենդալֆի խորհուրդները,― իրեն կոտրում էր նա։― Իսկ հիմա ամեն ինչ խճճեցինք։ «Մենք»։ Լավ է, եթե «մենք» լինենք, թե չէ մենակ շատ սարսափելի է»։

Վերջապես նա հիշեց, թե գիշերը որտեղից էին գալիս օգնության կանչող ճիչերը․ բարեբախտաբար (իսկ դա նրա հետ գալիս էր ծնված օրվանից) մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց ճիշտ որոշեց տեղը և իսկույն էլ սկսեց զգուշությամբ շարժվել այդ ուղղությամբ։ Ինչպես արդեն շատ անգամ ասել եմ, հոբիտները գիտեն անտառում քայլել, ինչպես ոչ ոք, բացի դրանից Բիլբոն դրել էր մատանին։

Նա զգուշորեն գաղտագողի գնաց այնքան ժամանակ, մինչև առջևում մի սև գունդ նշմարեց․ շատ թանձր սև՝ նույնիսկ Սև Անտառի համար, ասես մութ գիշերվա մի կտոր լիներ, որ մոռացել էր օրը բացելու հետ ցրվել։ Մոտիկ գնալով՝ նա հասկացավ, որ դա սարդոստայն է, մի քանի շերտ իրար վրա փաթաթված։ Եվ այստեղ նա իր վերևում սարդեր տեսավ՝ հսկայական, ահավոր, սարսափելի, իրենց համար նստած էին ճյուղերին։ Բիլբոն դողաց․ մատանին՝ մատանի, բայց հանկարծ ու իր հոտն առնե՞ն… Ծառի ետևում կանգնած, որոշ ժամանակ դիտում էր նրանց անտառի լռության ու անդորրի մեջ և հանկարծ հասկացավ, որ զազրելի արարածները խոսում են իրար հետ։ Նրանց ձայները բարակ ճռռոցի ու սուլոցի էին նմանվում․ բայց Բիլբոն տարբերեց բառերը։ Նրանք թզուկների մասին էին խոսում։

― Թեժ էր կռիվը, բայց թե արժեր,― ասաց մեկը։― Համա թե պինդ է դրանց կաշին։ Փոխարենը ներսից հաստատ հյութեղ կլինեն։

― Այո, այո, մի քիչ կախված կմնան՝ ավելի կհամովանան,― հաստատեց մյուսը։

― Չափից ավելի չպահեք նրանց,― ձայն տվեց երրորդը,― որ չչորանան, թե չէ ինչ֊որ նիհար֊միհար են։ Երևի վատ են սնվել վերջին ժամանակները։

― Հիմա սպանենք դրանց, ասում եմ ձեզ,― սուլեց չորրորդը,― իսկ հետո թող սատկած մնան կախված։

― Դե նրանք առանց այդ էլ սատկած են։ Հավատացեք ինձ,― առարկեց առաջինը։

― Իսկի էլ սատկած չեն։ Նոր մեկը շուռումուռ էր գալիս, երևում է ուշքի է եկել։ Գնանք, ցույց տամ։

Եվ գեր սարդը արագ վազեց ճյուղի մոտ, որից կողք կողքի կախված էին մի դյուժին մեծ֊մեծ փաթեթներ։ Նոր միայն Բիլբոն նրանց նկատեց ծառի ստվերում և սարսափեց․ փաթեթներից դուրս էին ցցված՝ մեկից թզուկի ոտք, մեկից՝ քիթ, մյուսից մորուքի ծայրը, մեկ ուրիշից՝ կնգուղը։

Սարդը ուղղվեց դեպի ամենամեծ փաթեթը։

«Երևի թե խեղճ Բոմբուրն է»,― մտածեց Բիլբոն։

Սարդը ուժեղ կսմթեց Բոմբուրի քթի ծայրը։ Անտարակույս Բոմբուրը կենդանի էր։ Մի խուլ վայնասուն լսվեց և դուրս ցցված ոտքը դիպուկ քացի տվեց սարդին։ Այնպիսի մի ձայն լսվեց, ասես խփեցին փուքսը բաց թողնող ֆուտբոլի գնդակին․ կատաղած սարդը ճյուղից ցած ընկավ, բայց ժամանակին կառչեց սեփական ոստայնի թելից։

Մնացածները հռհռացին։

― Դու ճիշտ ես,― ասացին նրանք,― նախաճաշը ողջ֊առողջ է և քացի֊քացի է անում։

― Հիմա կդադարեցնի,― չարությամբ ֆշշացրեց սարդը և սողաց վերև։

Բիլբոն հասկացավ, որ գործելու ժամանակն է։ Մինչև սարդերը հասնել չէր կարող, կրակելու համար ոչինչ չուներ։ Ետ նայելով՝ մի փոսորակ տեսավ, ըստ երևույթին չորացած առվի հուն էր, որտեղ շատ քար կար։ Բիլբոն քար նետելու վարպետ էր։ Երկար չմտածելով՝ նա վերցրեց ձվի նման ողորկ մի քար, որ շատ հարմար տեղավորվեց ափի մեջ։ Տղա ժամանակ Բիլբոն շատ էր վարժություններ արել՝ տարբեր առարակների վրա քարեր շպրտելով, այնպես որ ճագարները, սկյուռներն ու թռչունները դեռ նրա կռանալը տեսնելուն պես խելակորույս փախչում ու թռչում էին զանազան կողմեր։ Մեծանալով՝ նա շատ ժամանակ էր տրամարդում օղեր ու տեգեր նետելու, ձողիկին կրակելու, կեգլի, գնդակ խաղալու և նետելու ու շպրտելու բնույթի ուրիշ շատ խաղերին։ Առհասարակ Բիլբոն շատ բան գիտեր, բացի նրանից, որ ծխի օղակներ էր բաց թողնում, հանելուկներ էր լուծում և եփութափ անում։ Ուղղակի ես առաջ ժամանակ չունեի այդ բոլորի մասին պատմելու։ Հիմա էլ ժամանակ չունեմ։ Մինչև նա քարեր էր ընտրում, սարդը հասավ Բոմբուրին, և մի րոպե հետո նրա երգը երգվելու էր։ Այստեղ Բիլբոն քարը նետեց։ Թըրը՛խկ։ Քարը կպավ սարդի գագաթին, և նա անզգա, ճանկերը չռած, թրմփաց գետնին։

Երկրորդ քարը սուլոցով պատռեց մեծ սարդոստայնը և տեղնուտեղը սպանեց կենտրունում նստած սարդին։ Խուճապն ընկավ սարդերի գաղութը, և միառժամանակ, կարող եմ ձեզ հավատացնել, նարնք թզուկների մասին մտածել անգամ մոռացան։ Բիլբոյին տեսնել չէին կարող։ Բայց հասկացան, թե որ կողմից են քարերը թռչում։ Կայծակի արագությամբ նրանք սլացան ճյուղերի վրայով՝ բոլոր ուղղություններով ոստայն նետելով։ Տարածությունը լցվեց մահաբեր ճոճանակներով։

Բայց Բիլբոն արդեն ուրիշ տեղ վազեց։ Նա սարդերին գժվեցնելու, գրգռելու, ինչպես հարկն է բարկացնելու ցանկություն ունեցավ։ Երբ այնտեղ, ուր մինչ այդ կանգնած էր նա, մոտ հիսուն սարդ հավաքվեց, Բիլբոն սկսեց նրանց վրա քարեր շպրտել, իսկ հետո ծառերի արանքում պարելով երգեց, որպեսզի գրավի սարդերի, ինչպես նաև թզուկների ուշադրությունը

Գեր սարդը ճյուղից

Կախվել է ներքև

Եվ ինձ չի տեսնում

Օրը ցերեկով։

Հեյ, հիմար ծերուկ,

Լսո՞ւմ ես դու ինձ,

Թող ոստայնը քո,

nbsp;  Եկ իմ ետևից։

Երևի այնքան էլ հաջողակ երգ չէր զայրացնելու համար, բայց մի՛ մոռացեք, որ ինքն էր հնարել, հանպատրաստից, ամենաանպատեհ պահին։ Երգն իր գործը տեսավ․ մինչև Բիլբոն երգում էր, քարեր նետում և ոտքերով դոփում, տառացիորեն բոլորը նետվեցին դեպի նա։ Ոմանք թռան ներքև ու վազեցին գետնի վրայով, մյուսները սուրում էին ճյուղերով և թափ առնելով թռչում ծառից ծառ, երրորդները նոր թելեր էինգ գցում մթին տարածության մեջ։ Սարդերն առավել ճարպիկ դուրս եկան, քան սպասում էր Բիլբոն։ Նրանք ախր շա՜տ էին չարացել։ Առաջինը՝ քարերը նրանց դուր չեկան, երկրորդը՝ սարդերը տանել չեն կարողանում, երբ նարցն «գեր սարդ» են անվանում, դե դե իսկ արդեն «ծեր հիմարը» ում էլ ասես դուր չի գա։

Բիլբոն նետվեց նոր տեղ, բայց սարդերը ցրվեցին ամբողջ բացատով մեկ և արագ֊արագ սկսեցին ոստայն հյուսել ծառաբների միջև։ Ըստ երևույթին նրանց մտահաղացումն այսպիսին էր․ շատ շուտով հոբիտը անխուսափելիորեն կհայտնվի ծուղակում և նրա ճանապարհը փակված կլինի։ Բայց բոլոր կողմերից իրեն հետապնդող միջատնեորվ շրջապատված Բիլբոն իր մեջ ուժ գտավ ևս մի երգ փգելու․

Ցանց են հյուսում ինձ համար

Եվ իմ շուրջը տարածում,

Սակայն զուր է ամեն ինչ,

Ինձ չեն տեսնի այդ ցանցում։

Ահա և ես։ Դե փորձեք

Պոկվել խարդախ ձեր թելից։

Հիմար, ծերուկ սարդուկներ,

Դե վազեք իմ ետևից։

Այստեղ նա շրջվեց և տեսավ, որ երկու բարձր ծառերի միջև գտնվող վերջին ազատ տարածությունը ևս պարուրված է սարդոստայնի թելերով, բայց բարեբախտաբար, ոչ թե իսկական խիտ ցանցով, այլ առանձին հաստ թելերով՝ փութկոտ այս ու այն կողմ ձգված։ Բիլբոն հանեց դաշույնը, կտրատեց դրանք և երգելով փախավ։

Սարդերը դաշույնը նկատեցին և, չնայած հազիվ թե հասկացած լինեին դրա ինչ լինելը, ամբողջ բազմությամբ ընկան հոբիտի ետևից՝ գետնի երեսով և ճյուղերի վրայով․ մազոտ թաթերը երևում֊անհետանում էին, ծնոտները շխկ֊շխկում էին, աչքերն ակնակապիճներից դուրս էին թռչում, սարդերը կատաղությունից շնչահեղձ էին լինում։

Բիլբոն վազեց անտառի խորքը, հետո անաղմուկ, թաքուն թեքվեց մի կողմ, իսկ սարդերը շարունակեցին նույն ուղղությամբ առաջ սուրալ։

Բիլբոյի ժամանակը շատ սուղ էր․ շուտով հուսախաբված սարդերը, նրան կորցնելով, կվերադառնային թզուկների մոտ։ Մինչ այդ նա պետք է հասցնի փրկել իր բարեկամներին։ Ամենադժվարը այն երկար ճյուղի վրա բարձրանալն էր, որից կախված՝ ճոճվում էին փաթեթները։ Կասկածում եմ, թե նա կարողանար այդ բանն անել, եթե ճյուղից կախված չլիներ սարդերից մեկի անզգուշորեն թողած կպչուն ոստայնաթելը։ Բիլբոն ձեռքերի մաշկը պլոկելով, այդ թելով վեր մագլցեց և քիթ֊քիթ դեմ առավ գերիներին հսկող մի ծեր, չաղ, զզվելի սարդի։ Սրա զբաղմունքն այն էր, որ ժամանակ առ ժամանակ կսմթում էր նրանց, որ իմանա, թե որն է ավելի հյութեղ։ Եվ հենց այն է, մտածում էր մինչև մյուսների վերադարձը համտես անի, երբ հանկարծ միստր Բեգինսը, առանց երկար֊բարակ մտածելու, դաշույնը խրեց նրա փորը, և սարդը ցած թրմփաց ծառից։

Հաջորդ խնդիրն էր ազատել մոտակա թզուկին։ Բայց ինչպե՞ս։ Կտրեր թե՞լը, որից կախված է նա։ Խեղճն այդ մեծ բարձրությունից ներքև կընկնի։ Բիլբոն սողաց մինչև առաջին փաթեթը, ճյուղը շարժելով, որից թզուկները ցնցվում ու ճոճվում էին։ «Ֆիլին է կամ Կիլին,― մտածեց Բիլբոն՝ երկնագույն կնգուղի ծայրը տեսնելով։― Ավելի շուտ՝ Ֆիլին է»,― որոշեց նա, զննելով փաթեթից ցցված երկար սուր քիթը։ Կռանալով՝ Բիլբոն հաջողությամբ կտրատեց բոլոր ամուր, կպչուն թելերը, որ պարուրել էին Ֆիլիին, և վերջինս քացի֊քացի անելով հայտնվեց Բիլբոյի առջև։ Ենթադրում եմ, որ Բիլբոն, չկարողանալով իրեն զսպել ծիծաղեց, տեսնելով, թե ինչպես է Ֆիլին թափահարում ընդարմացած ոտքերն ու ձեռքերը և պարում թևատակերից կապած թելի վրա, ճիշտ֊ճիշտ պարող խաղալիքի նման։

Վերջապես Ֆիլին Բիլբոյի օգնությամբ բարձրացավ ճյուղին և իրեն լավ դրսևորեց․ օգնեց հոբիտին՝ մնացած թզուկներին ազատելու, չնայած որ շատ վատ էր զգում։ Նրա սիրտը խառնում էր սարդի թույնից և այն բանից, որ կես օր ու կես գիշեր կախված պտտվել էր իր առանցքի շուրջը և շնչել միայն քթով։ Նրան այդպես էլ միանգամից չհաջողվեց կպչուն ոստայնաթելերը մաքրել ունքերի և արտևանունքների վրայից, իսկ մորուքը առավել ևս չէր մաքրվում, հետո ստիպված եղավ տեղ֊տեղ կտրել։ Եվ այսպես նրանք սկսեցին հերթով ճյուղի վրա քաշել թզուկներին և ազատել բոժոժից։ Բոլորը նույնքան վատ էին զգում, որքան Ֆիլին, իսկ ում քիթն ավելի կարճ էր կամ ով թույնի ավելի մեծ բաժին էր ստացել, առավել ևս վատ։

Այս եղանակով նրանք ազատեցին Կիլիին, Բիֆուրին, Բոֆուրին, Դորիին և Նորիին։ Խեղճ Բոմբուրն այնքան տանջահար էր (նրան, որպես ամենագիրուկի, բոլորից շատ էին կսմթել), որ ճյուղից գլորվեց, թրմփաց գետնին, տերևների կույտի վրա, և մնաց անշարժ պառկած։ Բայց հինգ թզուկ դեռ ճոճվում էին ճյուղի ծայրին, երբ սարդերը, է՛լ ավելի կատաղած, սկսեցին վերադառնալ։

Բիլբոն իսկույն ետ վազեց ճյուղի վրայով ու սկես դաշույնով ետ մղել վեր բարձրացող սարդերին։ Բայց Ֆիլիին ազատելիս նա մատանին հանել էր ու մոռացել էր դնել մատին, այնպես որ սարդերն այժմ նրան տեսան և թուք շաղ տալով սուլեցին․

― Մենք քեզ տեսնում ենք, օձի ձագ… Մենք քո արյունն այնպես կծծենք, որ միայն ոսկորներդ ու կաշիդ մնա։ Ո՜ւխ։ Նա Խայթ ունի։ Թող լինի։ Միևնույն է, մենք նրան մեր ճանկը կգցենք, գլխիվայր կկախենք մեկ֊երկու օր…

Այդ միջոցին ազատված թզուկները աշխատում էին․ դանակներով կտրում էին մնացած գերիների կապերը։ Մի քիչ էլ՝ և բոլորն ազատ կլինեն։

Իսկ հետո՞։ Սարդերը նրանց բավական հեշտ որսացին, բայց դա գիշերն էր, մթության մեջ, հանկարծակիի բերելով։ Իսկ այս անգամ մահացու կռվի հոտ էր գալիս։

― Ցած, ցած իջեք,― գոռաց Բիլբոն թզուկներին։― Այդ տեղ մի՛ նստեք, հիմա ձեզ ցանցի մեջ կառնեն։

Սարդերը հոծ խմբով մագլցում էին հարևան ծառերը և սողում թզուկների գլխավերևի ճյուղերին։

Թզուկները վայրկենապես թռան կամ ընկան ցած, բոլոր տասնմեկն էլ, մի կույտով։ Նրանք հազիվ էին ոտքի վրա կանգնում, այնքան որ թույլ էին։ Այժմ բոլորը հայտնվեցին գետնին, հաստլիկ Բոմբուրն էլ հետները հաշված, որին կողքերից պահում էին նրա զարմիկները՝ Բիֆուրն ու Բոֆուրը։ Բիլբոն թռչկոտում էր նրանց շուրջը, իր Խայթը թափահարելով, իսկ հարյուրավոր մոլեգնած սարդեր աչքերը չռել էին նրանց վրա՝ բոլոր կողմերից․ կողքերից, վերևից, ներքևից։ Դրությունն անհուսալի էր թվում։

Եվ այստեղ մարտն սկսվեց։ Թզուկներից մի քանիսի մոտ դանակներ կային, մյուսների մոտ՝ փայտեր, շուրջը լիքը քար էր թափված, իսկ Բիլբոյի ձեռքին էլֆյան դաշույնն էր։ Նրանք մեկը մյուսի հետևից ետ մղեցին սարդերի գրոհները և շատերին ջարդեցին։ Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող։

Բիլբոն բոլորովին հալից ընկել էր, թզուկներից միայն չորսն էին ոտքի վրա ամուր կանգնած, սարդերն անխուսափելիորեն հաղթելու էին բոլորին, ինչպես ուժասպառ եղած ճանճերի։

Բիլբոնյին, որ գլուխ էր ջարդում շարունակ, թե ինչ պետք է լինի հետո, մնում էր միայն թզուկներին հայտնել իր մատանու գաղտնիքը։ Ցավալի էր, բայց ուրիշ ելք չկար։

― Հիմա ես կանհետանամ,― ասաց նա։― Կաշխատեմ սարդերին իմ կողմքը քաշել, իսկ դուք բոլորդ միասին եղեք և ճեղքեք դուրս եկեք հակառակ ուղղությամբ, ձախ, մոտավորապես այնտեղ, ուր մենք տեսանք էլֆերի խարույկները։

Բիլբոն մեծ դժվարությամբ սա մտցրեց նրանց գլուխը, քանի որ նրանք օդում կախվելուց, գոռգոռալուց, քարեր նետելուց ու փայտեր ճոճելուց բթացել էին։

Դանդաղել չէր կարելի․ սարդերը նրանց ավելի ու ավելի խիտ էին շրջապատում։ Բիլբոն դրեց մատանինև, ի մեծ զարմանք թզուկների, վարկենապես անհետացավ։

Նույն պահին ծառերի միջից լսվեց «գեր սարդ», «ծեր հիմար»։ Դա սարդերի մեջ խառնաշփոթություն առաջացրեց։

Նրանք կանգ առան։ Մի քանիսը վազեցին փայնի կողմը։ «Ծեր հիմար» խոսքը նրանց բոլորովին հանեց համբերությունից, նրանք ուղղակի գլուխները կորցրին։ Բալինը, մյուսներից շուտ գլխի ընկնելով, թե որն է Բիլբոյի պլանը, թզուկներին գրոհի տարավ։ Թզուկները հավաքվեցին հոծ խմբով և, քարերի տարափ տեղալով, սարդերին ետ մղեցին ու ճեղքեցին նրանց պատնեշը։

Հակառակ կողմում երգն ու ճիչերը հանկարծ դադարեցին։ Աղոթելով, որպեսզի Բիլբոյին սարդերը չբռնեն, թզուկները շարժվեցին առաջ։ Չափազանց դանդաղ… Նրանք ուժասպառ էին եղել և արդեն հազիվահզ էին քարշ գալիս, իսկ սարդերը կրնկակոխ հետևում էին։ Թզուկները ստիպված էին մի գլուխ շուռ գալ և վանել թշնամուն։ Շատ սարդեր ճյուղերի վրայով վազում էին նրանց գլխավերևում երկար, կպչուն թելեր ցած գցելով։

Դրությունը գնալով ծանրանաում էր, երբ հանկարծ հայտնվեց Բիլբոն և անսպասելի կողքից հարձակվեց սարդերի վրա։

― Վազեք առաջ,― գոռաց նա։― Ես սրանց կպահեմ։

Եվ, պահեց նարնց։ Նա ետ ու առաջ էր նետվում՝ կտրատելով թելերը, կտոր֊կտոր անելով ճանկերը, ծակծկելով նրանց գեր մարմինները… Սարդերը կատաղությունից փքվում էին, ֆշշացնում էին ու թքում, սարսափելի անեծքներ էին տեղում, բայց Խայթը այնպիսի ահ էր ներշնչում, որ նրանք մոտենալ չէին համարձակվում։ Ոչ մի անեծք չօգնեց․ որսը դանդաղ, բայց հաստատապես ձեռնքերից դուրս էր գալիս։

Սարսափելի մարտը երկար տևեց, երևի մի քանի ժամ։ Վերջապես, երբ Բիլբոն զգաց, որ այլևս չի կարող ո՛չ ձեռքերը բարձրացնել, ո՛չ էլ գոնե մի հարված հասցնել, հետապնդողները հանկարծ նրանց հանգիստ թողեցին և հուսախաբված, ուղևորվեցին դեպի տուն՝ անտառի իրենց մութ անկյունը։

Եվ այդ ժամանակ թզուկները նկատեցին, որ գտնվում են բացատի եզրին, որտեղ առաջ էլֆերի խարույկներ էին վառվում։ Նրանք մտածեցին, որ այստեղ բարի կախարդանք է թաքնված, և դա սարդերի սրտով չէ։ Այստեղ ճամփորդները կարող էին հանգստանալ և լիաթոք շնչել։

Նրանք այդպես էլ արեցին։ Բայց հանգստանալուց հետո Բիլբոյին նեղեցին հարցերով, ամենակարևորը՝ նա ինչպե՞ս կարողացավ անհետանալ։ Մատանու պատմությունը նրանց այնպես էր հետաքրքրել, որ աշխարհում ամեն ինչ մոռացել էին։ Բալինը պահանջեց նորից պատմել Գոլլումի դեպքը, հանելուկները, և առհասարակ ամեն ինչ, հենց սկզբից, բայց այնպես, որ մատանին իր պատշաճ տեղը գրավի։ Շուտով լույսն սկսեց աղոտանալ, և այդ ժամանակ այլ հարցեր տեղացին․ որտե՞ղ են իրենք, որտե՞ղ է արահետը, որտեղի՞ց ուտելիք ճարել, հետ ի՞նչ են անելու։ Այս բոլոր հարցերն այժմ նրանց Բիլբոյին էին տալիս և բացաահայտորեն նրանից պատասխան սպասում։ Ինչպես տեսնում եք, նրանք խիստ փոխել էին իրենց կարծիքը միստր Բեգինսի մասին և (ինչպես կանխագուշակել էր Հենդալֆը) հարգանքով էին լցված նրա հանդեպ։ Այժմ նրանք չէին փնթփնթում Բիլբոյի վրա, այլ սպասում էին, որ նա որևէ ցնցող պլան առաջարկի։ Նրանք շատ լավ էին հասկանում, որ եթե հոբիտը չլիներ, իրենք այժմ կենդանի չէին լինի, դրա համար էլ նորից ու նորից շնորհակալություն էին հայտնեցին նրան։ Մեկը նույնիսկ խոնարհվեց նրա առաջ, բայց թուլությունից չկարողացավ ոտքերի վրա մնալ և բերանքսիվայր ընկավ գետին։

Մատանու պատմությունը բոլորովին չգցեց Բիլբոյին նրանց աչքում․ նրանք հասկացան, որ բացի հաջողությունից ու մատանուց, նա խելք ու հնարամտություն էլ ունի, առանց որոնց ոչինչ չի ստացվի։ Նրանք այնքան գովաբանեցին Բիլբոյին, որ նա իսկապես էլ իրեն խիզախ արկած որոնող զգաց, իսկ եթե ուտելու մի բան էլ գտնվեր, նա ավելի խիզախ կլիներ։

Բայց ուտելու ոչինչ չկար։ Բիլբոն մտածում էր ու մտածում, թե ինչպես գտնի կորցրած արահետը, սակայն նրա հոգնած գլուխն աշխատելուց հրաժարվում էր։ Նա ուղղակի նստել ու անքթիթ նայում էր ծառերի անվերջանալի շարքերին։ Բոլորը սսկվել էին, աչքերը փակել, բայց Բալինը դեռ երկար խնդմնդրում էր ու քրթմնջում․

― Գոլլում… Իսկ ես կարծում էի… Ահա, ուրեմն, ինչպես է նա տվել անցել քթի տակով… Հիմա հասկանալի է… Ա՜խ, դուք «ուղղակի թաքնվեցիք, թաքնվեցիք ու թաքուն փախաք» հա, միստր Բեգինս։ Դուք «դռների մեջ շատ կոճակնե՞ր եք կորցրել»։ Ա՜խ դու, ծեր սատանա, սա… սա…― Այստեղ Բալինն էլ քնեց։ Եվ երկար ժամանակ շուրջը լռություն տիրեց։

Հանկարծ Դվալինը բացեց աչքերն ու շուրջը նայեց։

― Իսկ ո՞ւր է Տորինը,― հարցրեց նա։

Այ քեզ փորձա՜նք… Նրանք իսկապես տասներեքն էին, տասներկու թզուկը և հոբիտը։ Ո՞ւր է կորել Տորինը։ Ի՞նչ բախտ է բաժին ընկել նրան։ Կախարդե՞լ են նրան, թե՞ կերել են անտառի հրեշները։ Սարսափից դողալով՝ թզուկներն ու Բիլբոն պառկել էին, մինչև որ քնեցին անհանգիստ քնով։ Նրանց տանջում էր մղձավանջը։ Երեկոն գիշերի փոխվեց։ Մենք էլ որոշ ժամանակ նրանց թողնենք այստեղ, քանի դեռ քնած են, հոգնած, տանջված, նույնիսկ առանց պահակներ կարգելու։

Տորինի ճակատագիրը մի քիչ ուրիշ էր։ Նա առաջ գնաց դեպի խարույկը և հարբածի նման ընկավ։ Մոլորված թզուկների ճիչերը, վայնասունը, երբ նրանց բռնեցին ու կապկպեցին սարդերը, հաջորդ օրվա մարտի ձայները Տորինին չէին հասել, նա ոչինչ չէր լսել։ Հետո նրան վերցրին էլֆերը, կապկպեցին ու տարան իրենց հետ։

Այո, հասկանալի է, քեֆ անողները անտառային էլֆերն էին։ Նրանք չար էակներ չէին, բայց անվստահությամբ էին վերաբերվում օտարներին, միշտ ծայրահեղ զգուշություն պահպանելով։ Նրանք այնքան իմաստուն չէին, որքան բարձարգույն էլֆերը, բայց նույնպես գիտեին հմտորեն կախարդել և ավելի քան խարդախ էին։ Ախր նրանց մեծ մասը, այդ թվում լեռներում ու բլուրներում գտնվող նրանց ազգականները սերում էին կախարդական թագավորություն չայցելած հնագույն տոհմերից։ Իսկ այ, արեգակնային էլֆերը, ծովային էլֆերը և ստորգետնյա էլֆերը տարիներ շարունակ ապրում ու դաստիարակվում էին այդ թագավորությունում, դառնալով ավելի ու ավելի գեղեցիկ, իմաստուն և ուսյալ ու հետո, Մեծ Աշխարհ վերադառնալով, իրենց կախարդական արվեստն ի սպաս էին դնում ամեն տեսակ գեղեցիկ ու զարմանալի բաներ արարելու համար։ Անտառային էլֆերը երբեմն հայտնվում էին մթնշաղին, երբ արևը մայր էր մտնում և դուրս էր գալիս լուսինը, բայց ավելի շատ գերադասում էին գիշերն ու աստղերը։ Նրանք թափառում էին անտառներում, որպիսիք մեր ժամանակներում բոլորովին չեն մնացել։ Նրանք բնակվում էին անտառի եզրին, որտեղից հեշտ էր գնալ դաշտերը որսի, ձիով վարգել կամ ուղղակի վազվզել ազատ տարածության մեջ, լուսնի կամ աստղերի լույսի տակ։ Մարդկանց գալուց հետո նրանք ավելի շատ սիրեցին մթնշաղն ու խավարը։ Բայց, այնուամենայնիվ, նրանք մնում էին էլֆեր, իսկ էլֆերը բարի ժողովուրդ են։

Սև Անտառի արևելյան սահմանի մոտ, մեծ քաղաքում ապրում էր անտառային էլֆերի հզոր արքան։ Վիթխարի քարե դռների առջևով մի գետ էր հոսում, որ գալիս էր անտառապատ բլուրներից և թափվում էր լեռների ստորոտում գտնվող ճահիճները։ Գետնի տակ գտնվող այդ մեծ քարայրը բաղկացած էր բազմաքանակ սրահներից ու մուտքերից, որոնցից ճյուղավորվում էին բազմաթիվ մանր քարայրներ։ Ե՛վ քարայրը, և՛ միջանցքները անհամեմատ լուսավոր և ուրախ էին գոբլինների քարայրներից․ բոլորովին էլ ոչ նրանց պես պոր և ոչ էլ այդքան վտանգավոր։ Արքայի հպատակները, որ ճիշտն ասենք, ապրում ու որս էին անում մեծ մասամբ բաց օդում, անտառներում։ Ապրում էին նրանք գետնին ու ծառերի վրա, բոլոր ծառերից ավելի սիրում էին հաճարենին։ Դու մի ասա, այդ քարայրը թագավորական պալատն էր, գանձարանը և ամրոցը՝ թշնամիների հարձակման դեպքում։ Այդտեղ էին գտնվում նաև գերիներին պահելու զնդանները։ Հենց այդտեղ էլ քարշ տվեցին Տորինին, որի հետ այնքան էլ քաղաքավարի չվարվեցին, որովհետև թզուկներին այստեղ չէին սիրում։ Հնում նույնիսկ պատահել է, որ էլֆերը կռիվներ են մղել թզուկների դեմ, որոնց մեղադրում էին իրենց գանձերը գողանալու համար։ Արդարությունը պահանջում է ասել, որ թզուկները դա այլ կերպ էին բացատրում․ նրանք, իբր թե, վերցրել են այն, ինչ իրենց է պատկանելիս եղել։ Էլֆերի արքան ինչ֊որ ժամանակ թանկագին զարդեր է պատվիրել նրանց, դրա համար ոսկի և արծաթ է տվել, իսկ հետո հրաժարվել է աշխատանքի դիմաց վճարել։ Եվ այդ ժամանակ թզուկները, վարձը չստանալով, զարդերը պահել են, չեն տվել։ Էլֆերի հզոր արքան իսկապես էլ այդպիսի թուլություն ուներ՝ մի քիչ ժլատ էր։ Նրա գանձարանը ոսկուց, արծաթից ու ադամանդից տրաքվում էր, բայց նա էլի ու էլի էր ուզում, որպեսզի հարստությամբ հավասարվի նախկին էլֆ տիրակալներին։ Նրա ժողովուրդը հանքահանությամբ չէր զբաղվում, մետաղ ու թանկարժեք քարեր չէր մշակում, առևտուր չէր անում, հող չէր մշակում։ Ամեն մի թզուկ գիտեր այդ բանը։ Բայց Տորինն ու իր նախնիները ոչ մի կապ չունեին էլֆերի ու թզուկների միջև եղած այդ հին վեճի հետ։ Դրա համար էլ, երբ նրանից հանեցին կախարդանքը, և նա արթնացավ, խիստ վրդովվեց նրանց վերաբերմունքից ու որոշեց, որ իրենից ոչ մի խոսք չեն քաշի ոսկու և թանկարժեք քարերի մասին։

Արքան Տորինի վրա հառեց դաժան հայացքը և սկսեց նրան հարցաքննել, բայց Տորինը բոլոր հարցերին միայն մի բան էր պատասխանում․ ինքը սովից մեռնում է։

― Ինչո՞ւ դու և քո ուղեկիցները խնջույքի ժամանակ երեք անգամ հարձակվեցիք իմ ժողովրդի վրա։

― Մենք չէինք հարձակվում,― պատասխանեց Տորինը,― մենք ուզում էինք ուտելիք խնդրել, քանի որ սովից մեռնում էինք։

― Որտե՞ղ են հիմա քո ընկերները։ Ի՞նչ են անում։

― Չգիտեմ, երևի սովից մեռնում են անտառում։

― Ի՞նչ էիք անում անտառում։

― Սնունդ ու ջուր էինք փնտրում, քանի որ սովից մեռնում էինք։

― Իսկ ի՞նչ էիք կորցրել անտառում,― վերջում զայրանալով հարցրեց արքան։

Բայց Տորինը շրթունքները սեղմեց և չուզեց պատասխանել։

― Շատ լավ,― ասաց թագավորը։― Տարեք և գցեք զնդան, մինչև ճիշտը կասի։ Թող նստի թեկուզ հարյուր տարի։

Էլֆերը Տորինին կապկպեցին կաշեփոկերով և փակեցին ամենահեռավոր փայտե ամուր դռնով զնդաններից մեկում։ Նրան առատ֊առատ ուտելիք ու խմելիք տվեցին, ճիշտ է, ոչ շատ ընտիր, բայց ախր անտառային էլֆերը գոբլիններ չեն, և նույնիսկ ոխերիմ թշնամիների հետ նրանք միանգամայն տանելի են վերաբերվում։ Միայն հսկա սարդերի նկատմամբ են անողոք։ Խեղճ Տորինը պառկել էր արքայական զնդանում։ հացն ու միսը ուտելով և ջուրը խմելով՝ նա ակամա շնորհակալական զգացում էր ապրում։ Հետո հիշեց իր անբախտ ընկերներին։ Նա ստիպված չեղավ երկար գլուխ ջարդելու, թե ինքն ինչ փորձանքի մեջ է ընկել՝ շատ շուտով ամեն ինչ իմացավ։ Բայց այդ մասին կպատմենք հաջորդ գլխում, ուր խոսք կգնա նոր արկածի մասին, որտեղ հոբիտը նորից ցույց տվեց, թե ինքն ինչի է ընդունակ։

== ՏԱԿԱՌՆԵՐԻ ՄԵՋ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ==

Սարդերի դեմ մղած ճակատամարտի հաջորդ օրը Բիլբոն և թզուկները անտառից դուրս գալու վերջին հուսահատ փորձն արեցին։ Նրանք վեր կացան և օրորվելով քարշ եկան դեպի այն կողմը, որտեղով, տասներեք բարեկամներից ութի կարծիքով, անցնում էր արահետը։ Բայց նրանց այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե ով էր ճիշտ։ Մռայլ օրվան հաջորդեց մութ երեկոն, և հանկարծ չորս կողմում բոցավառվեցին պայծառ ջահեր, ասես հարյուրավոր կարմիր աստղեր։ Մթության միջից դուրս թռան անտառային էլֆերը՝ աղեղներով ու նիզակներով, և գոռացին․ «Կա՛նգ առ»։

Դիմադրելու մաիսն իսկի մտածելու հարկ էլ չեղավ։ Նույնիսկ եթե թզուկները այդ աստիճան թուլացած չլինեին, միևնույն է, նրանց միակ զենքը՝ դանակը, էլֆերի նետերի հետ չէիր համեմատի․ էլֆերը թռչունի աչքին էին խփում լիակատար մթության մեջ։ Դրա համար էլ ճամփորդները նստեցին ու սկսեցին սպասել։ Բոլորը, բացի Բիլբոյից։ Նա մատանին դրեց ու շտապ քաշվեց մի կողմ։ Դրա համար էլ, երբ էլֆերը թզուկներին կապկպեցին, շարք կանգնեցրին ու հաշվեցին, հոբիտը հաշվից դուրս մնաց։

Նրա քայլերի ձայնը նույնիսկ էլֆերը չլսեցին, երբ նա մանրիկ քայլերով գնում էր շարանի ետևից։ Թզուկների աչքերը կապեցին։ Բիլբոն հազիվ էր հասնում նրանց ետևից, որովհետև էլֆերը թզուկներին անխնա էին քշում, ուշադրություն չդարձնելով այն բանի վրա, որ գերիները հոգնել են, թուլացել։ Արքան նրանց հրամայում էր շտապել, նրանք էլ շտապում էին։

Հանկարծ ջահերն առջևում կանգ առան, և հոբիտը հասավ էլֆերին հենց այն ժամանակ, երբ նրանք բարձրացան կամուրջը։ Կամրջի տակով սրընթաց վազում էր պղտոր գետը, կամուրջը դեմ էր առնում դարպասին, որը փակում էր անտառապատ զառիվայր բլրի խորքը գնացող հսկայական քարայրի մուտքը։ Բարձր հաճարենիները իջնում էին լանջն ի վար մինչև ափը, այնպես որ դրանց արմատները ողողվում էին ջրով։

Այդ կամուրջով էլ հենց քշեցին գերիներին, բայց Բիլբոն մի քիչ հապաղեց։ Նրան բոլորովին դուր չեկավ քարայրի խոր, սևին տվող մուտքը։ Վերջին րոպեին նա, այնուամենայնիվ, որոշեց բարեկամներին չլքել և հազիվ էր վերջին էլֆի ետևից ներս ընկել, երբ դարպասի դռները ճռինչով փակվեցին։

Ներս մտնելով և քայլելով թնդյունով արձագանքող, ջահերի կարմիր լույսով լուսավորված ծուռումուռ անցումներով, էլֆերը սկսեցին երգել։

Միջանցքներն այնտեղ այնպիսին չէին, ինչպես գոբլինների մոտ, սարի մեջ․ կարճ էին, այնքան էլ խոր չէին փորված գետնի տակ, դրա շնորհիվ էլ պակաս խեղդուկ էին։ Ուղղակի ժայռի մեջ փորված սյունազարդ ընդարձակ դահլիճում, փայտե քանդակազարդ գահի վրա բազմել էր էլֆերի արքան։ Նրա գլխին աչքի էր ընկնում հատապտուղներից ու կարմիր տերևներից թագը, քանի որ արդեն աշուն էր։ Գարնանը նա սովորաբար անտառի ծաղիկներից թագ էր կրում։ Նա ձեռքում բռնել էր դրվագազարդ կաղնե գավազանը։

Գերիներին բերեցին նրա մոտ։ Նա տհաճությամբ նայեց սրանց, բայց հրամայեց արձակել կապերը, որովհետև տեսավ, որ նրանք վիրավոր են ու տանջված։

― Առավել ևս, պարաննեն այլևս պետք չեն,― ավելացրեց արքան։― Ով ընկավ այստեղ, նրան այլևս կախարդական դարպասից փախչել չկա։

Նա երկար ու մանրախնդիր հարցաքննեց թզուկներին՝ դեպի ո՞ւր են ուղևորվում, որտեղի՞ց և ինչո՞ւ։ Բայց ավելին չիմացավ, քան Տորինից․ թզուկները բարկացած էին և իրենց, ուղիղն ասենք, անքաղաքավարի էին պահում։

― Ի՞նչ ենք արել քեզ, ով արքա,― դիմեց Բալինը, որը հիմա հանդես էր գալիս որպես ավագ։― Մի՞թե հանցանք է մոլորվել անտառում, սովածանալ, ընկնել սարդոստայնների ցանցերը։ Մի՞թե սարդերը քո ընտանի կենդանիներն են, որ այդպես մոլեգնել ես։

Այդ տեսակ հարցերից արքան, բնական է, ավելի շատ զայրացավ և պատասխանեց․

― Այո, առանց հարցնելու թափառել իմ տիրույթներում հանցանք է։ Անտառում դուք երեք անգամ հարձակվեցիք իմ հպատակաների վրա և անհանգստացրիք սարդերին ձեր ճիչերով ու վայրագությամբ։ Այդպիսի իրարանցումից հետո, որ դուք սարքեցիք, ես լիովին իրավունք ունեմ իմանալու, թե ինչն է ձեզ այստեղ բերել։ Իսկույն չե՞ք պատասխանի՝ ես ձեզ կպահեմ բանտում այնքան ժամանակ, մինչև խելքի կգաք ու քաղաքավարություն կսովորեք։

Արքան հրամայեց յուրաքանչյուր թզուկներին առանձին խցիկում տեղավորել, բոլորին ուտելու բան տալ, սակայն բաց չթողնել, մինչև նրանցից գոնե մեկը չխոսի։ Բայց նա թզուկներից թաքցրեց, որ Տորինը գերի է իր մոտ։

Դա հայտնաբերեց Բիլբոն։

Խե՜ղճ միստր Բեգինս։ Ի՜նչ տաղտկալի էր ձգվում ժամանակը, մինչև նա ապրում էր այստեղ բոլորովին մենակ, թաքնված, չհամարձակվլեով մի րոպե անգամ մատից հանել մատանին, համարյա աչք չփակելով, նույնիսկ այն ժամանակ, երբ հաջողվում էր ծվարել ամենահեռավոր, ամենամութ անկյունում, պարապությունից սկսում էր թրև գալ թագավորական պալատում։ Դարպասը կախարդանքով էր փակվում, բայց Բիլբոն, այնուամենայնիվ, դուրս պրծնելու ելք գտավ։ Անտառային էլֆերը երբեմն ամբողջ խմբով դուրս էին գալիս որսի կամ ուրիշ անտառային գործերի, կամ էլ ուղևորվում էին Արևելքում գտնվող հողերը։ Եթե Բիլբոն բավարար ճարպկություն էր հանդես բերում, ապա դուրս էր թռչում էլֆերի ետևից։ Դա վտանգավոր խաղէր, մի քանի անգամ քիչ էր մնում ճզմվեր դարպասի դռների արանքում, երբ նրանք դղրդյունով փակվում էին էլֆերի ետևից։ Բիլբոն վախենում էր խառնվել նրանց, գիտակցելով, որ իր ստվերը երևում է, չնայած ջահերի լույսի տակ այն թույլ էր ու դողդոջ։ Վախենում էր նաև այն բանից, որ պատահաբար կարող են իր վրա ընկնել։

Երբ նա,այնուամենայնիվ, դուրս եկավ արտաքին աշխարհ, ապա դա ոչ մի իմաստ չունեցավ․ ընկներներին լքել նա չէր ուզում, դե, ճիշտն ասած, առանց նրանց չգիտեր էլ, թե ուր գնար։ Նա չէր կարող ամբողջ ժամանակ որսորդների կողքին գտնվել և ազատորեն գնալ նրանց ետևից, ուստի այդպես էլ անտառից դուրս տանող ուղիներ չգտավ։

Մոլորվելու վախից ընկճված՝ նա թափառում էր դարպասի մոտակայքում և որևէ պատահական առիթի էր սպասում, որպեսզի վերադառնա գետնի խորքը։ Որպես որսորդ նա բանի պետք չէր, դրա համար էլ անտառում միշտ սոված էր մնում, իսկ պալատում պահոցներից կամ սեղաններից ուտելիք էր փախցնում, երբ մոտակայքում ոչ ոք չկար, այնպես որ սոված չէր մնում։

«Իսկական գող, որ ստիպված է ամեն օր թալանել միևնույն տունը,― մտածում էր Բիլբոն։― Ահա թե երբ սկսվեց մեր տանջալից անհրապույր արշավի ամենաձանձրալի, ամենատխուր արկածը։ Լավ կլիներ հիմա հայտնվեր իր տանը, տաք օջախի մոտ, և որ լամպն էլ վառվեր»։ Որքա՜ն էր ցանկանում կախարդին օգնության կանչել, բայց դրա մասին իսկի երազել չէր կարելի։ Վերջապես, նա հասկացավ հետևյալը․ եթե այստեղ որևէ մեկը որևէ բան անելու է, ապա դա միայն միստր Բեգինսն է՝ միայնակ, առանց կողմնակի օգնության։

Իր ընդհատակյա կյանքի մի երկու շաբաթվա ընթացքում, պահապաններին հետևելով ու հետամուտ լինելով, այսինքն՝ ամեն հարմար առիթի դեպքում լրտեսելով նրանց, Բիլբոն իմացավ, թե որտեղ է փակված թզուկներից յուրաքանչյուրը։ Նա փնտրեց ու գտավ բոլոր տասներկու խցիկները պալատի տարբեր մասերում և աշխատեց սովորել դրանց ճանապարհը։ Ինչպիսին էր նրա զարմանքը, երբ մի անգամ ականջ դրեց երկու պահակների խոսակցությանը և իմացավ, որ բանտում (հատուկ գաղտնի տեղում) մի թզուկ էլ է բանտարկված։

Նա իհարկե, իսկույն գլխի ընկավ, որ դա Տորինն է, և շուտով նրա ենթադրությունը հաստատվեց։ Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ նա հնար գտավ խցիկին մոտենալու և, քանի դեռ ոչ ոք չկար մոտակայքում, մի քանի խոսք փոխանակեց թզուկների առաջնորդի հետ։

Տորինն այնքան էր տանջվել մենության մեջ, որ արդեն ուժ չէր գտնում իր դժբախտության վրա զայրանալու, նույնիսկ սկսել էր մտածել, թե չպատմի՞ արդյոք թագավորին գանձերի և իրենց արշավի մասին (տեսնում եք ինչ աստիճանի էր ընկճված նա)։ Երբ դռան ետևից լսեց հոբիտի բարալիկ ձայնը, ականջներին չհավատաց։ Ի դեպ, նա արագ ինքն իրեն համոզեց այն բանում, որ չի սխալվում, մոտեցավ դռանը, և նրանք երկար փսփսում էին բանալու անցքի միջով։

Դրանից հետո Բիլբոն յուրաքանչյուր թզուկի ծածուկ հաղորդեց Տորինի հրամանը, այսինքն՝ որ նրանց առաջնորդ Տորինն այստեղ է, իրենց հետ, և որ ոչ մեկը թագավորին չպետք է մատնի իրենց որոնումների նպատակը, մինչև Տորինն այդպիսի կարգադրություն չանի։ Ինչպես տեսնում եք, Տորինը հոգով արիացել էր, լսելով, թե հոբիտն ինչպես է փրկել թզուկներին սարդերից։ Նա նորից որոշեց առայժմ փրկագին չառաջարկել թագավորին և գանձերի մասին հայտնել միայն ծայրահեղ դեպքում, երբ այլևս ուրիշ կերպ փրկվելու ոչ մի հույս չի մնա։ Այլ կերպ ասած, եթե շատ հարգելի միստր Բեգինս անտեսանելին (իսկ վերջինս շատ էր բարձրացել Տորինի աչքում) չկարողանա ելք գտնել։

Բիլբոն, սակայն, այդքան էլ լավատեսորեն չէր տրամադրված։ Նրան բոլորովին էլ դուր չէր գալիս, որ իր հետ այդպիսի հույսեր էին կապում։

Նա գլուխ էր ջարդում այդ նոր խնդրի վրա, այնպես, որ քիչ էր մնում ամբողջովին ջարդեր, բայց փայլուն մտքեր այդպես էլ չծագեցին։ Անտեսանելի մատանին, իհարկե, հիանալի բան է, բայց թե այն տասնչորս մատի միանգամից չես հագցնի։ Ի դեպ, ինչպես դուք գլխի եք ընկնում, վերջ ի վերջո Բիլբոն փրկեց իր բարեկամներին, և ահա թե ինչ կերպ։

Պալատում ման գալիս, ինչպես միշտ, Բիլբոն քիթը բոլոր անցքերից ներս էր խոթում և մի անգամ արտակարգ հետաքրքիր մի բան հայտնաբերեց։ Մեծ դարպասը քարայրի միակ մուտքը չէր… Մի տեղում պալատի տակով գետակ էր հոսում, որ հետո գնում էր դեպի Արևելք ու թափվում Անտառային գետը։ Այնտեղ, ուր վտակը դուրս էր գալիս սարի տակից, ջրարգելակ էր դրված։ Քարե տանիքն այստեղ համարյա շփվում էր ջրի մակերեսին, տանիքից մինչև խոր հատակը ցանց էր իջեցված, որպեսզի ոչ ոք ներս կամ դուրս չթափանցի այդ ճանապարհով։ Բայց ջրարգելակը հաճախակի բարձրացնում էին, քանի որ դրա միջով գետային աշխույժ առևտուր էր տեղի ունենում։

Եթե որևէ մեկը այդ ճանապարհով ներս մտներ, ապա կհայտնվեր անտաշ քարե պատկերով մութ ջրանցքում, որ տանում էր ճիշտ սարի սիրտը։ Այն մասում, որտեղ գետն անցնում էր քարայրների տակով, քարե առաստաղը ծակված էր և անցքը, որը գտնվում էր թագավորական մառաններում, ծածկված էր կաղնե մեծ կափարիչով։

Մառաններում տակառներ էին դրված, անթիվ անհամար տակառներ։ Անտառայիան էլֆերը, և հատկապես նրանց թագավորը, պաշտում էին գինին, իսկ խաղող այդ կոմղերում չէր աճում։ Գինին և որոշ այլ ապրանքներ բերում էին Հարավի իրենց ազգականներից կամ ավելի հեռավոր տեղերից, որտեղ մարդիկ էին ապրում, որ զբաղվում էին խաղողագործությամբ։

Տակառների ետևում թաքնվելով՝ Բիլբոն հայտնաբերեց անցքի կափարիչը և իմացավ դրա նշանակությունը։ Նա սկսեց ավելի հաճախ այցելել մառան, ականջ դնել թագավորի սպասավորների շաղակրատանքներին և շուտով պարզեց, որ գինին ու այլ ապրանքները գետով կամ ցամաքով բերվում էին Երկար լճից։ Պարզվում է, որ լճի վրա մինչև հիմա էլ բարեկեցիկ ապրում են մարդիկ, որոնք իրենց քաղաքը կառուցել են ցցագերանների վրա, ուղիղ ջրի մեջ, որպեսզի իրենց պահպանեն ամեն տեսակ թշնամիներից։ Լճաշեն քաղաքից տակառները էլֆերի պալատն էին բերվում Անտառային գետով։ Դրանք լատի ձևով ամրացնում էին մեկը մյուսին և ձողերի կամ թիերի միջով քշում հոսանքով դեպի վեր։ Երբեմն դրանք բարձում էին լաստանավերի վրա։ Դատարկ տակառները էլֆերը գցում էին անցքը, բարձրացնում ջրարգելակի վանդակը, և վտակի գիրկն ընկած տակառները դուրս էին լողում գետի լայնարձակ տարածքները․ սրանք իրենց համար լողում էին հոսանքն ի վար, մինչև ալիքները տանում հասցնում էին Սև Անտառի արևելյան վերջավորության լեզվակարկառին։ Այստեղ դրանք հավաքում էին իրար գլխի, մի կույտ կապում և նորից ջուրը գցում, դեպի Լճաշեն քաղաքը, որ գտնվում էր այնտեղ, ուր Անտառային գետը թափվում էր Երկար լիճը։

Բիլբոն քիչ օր չկորցրեց՝ խորհելով ջրարգելակի մասին և մտածելով, թե չի՞ կարելի արդյոք դա օգտագործել փախուստի համար։ Եվ, վերջապես, նրա գլխում սկսեց մի հանդուգն պլան հասունանալ։

Մի անգամ երեկոյան գերիներին ընթրիք էին տանում։ Պահապանները, ջահերը ձեռքներին, դոփելով անցան։ Բիլբոն մնաց մթության մեջ և լսեց, թե ինչպես գլխավոր ծառայապետը պահակապետին բարի գիշեր էր մաղթում։

― Հապա մի ինձ մոտ անցեք,― ավելացրեց նա,― գինի համտես արեք, հենց նոր բերեցին։ Այսօր երեկոյան չարչարվելու ենք, պետք է մառաններից դուրս գցենք դատարկ տակառները, այնպես որ հարկավոր է նախ խմել, որպեսզի հետո գործը գլուխ բերենք։

― Հաճույքով,― ծիծաղելով պատասխանեց պահակապետը։― Կփորձենք, տեսնենք թագավորական սեղանին սազակա՞ն է։ Այսօր պալատում քեֆ է, մեզ վայել չէ թթված գինի մատուցել։

Այդ լսելով՝ Բիլբոն հուզմունքից դողաց․ հասկացավ, որ առիթ է ներկայացել իր մտահաղացումն իրականացնելու։

Նա կրկնակոխ հետևեց էլֆերին, մինչև նրանք մտան մի փոքրիկ նկուղային շինություն։ Այստեղ նրանք սեղան նստեցին, որի վրա երկու մեծ գավաթ էր դրված, սկսեցին խմել և ուրախ ծիծաղել։

Բիլբոյի բախտը չտեսնված բերեց… Սովորաբար անտառային էլֆերին այնքան էլ հեշտ չէ հարբեցնելը՝ գինին պետք է շատ թունդ լինի։ Բայց այս նոր գինին, ըստ երևույթին, շատ բարձր որակի էր։ Այն նախատեսված էր միայն թագավորական խնջույքների համար, որ խմում էին փոքրիկ սկահակներով, ոչ թե այնպիսի մեծ գավաթներով, ինչպիսիք դրված էին գլխավոր ծառայապետի սեղանին։

Շուտով պահակպետն սկսեց դանթել, հետո գլուխը դրեց սեղանին ու խռմփացրեց։ Ծառայողապետը, չնկտելով, որ իր բաժակակիցը քնած է, որոշ ժամանակ շարուանկեց բլբլալ ու ծիծաղել, հետո նրա գլուխն էլ խոնարհվեց սեղանին, և նա պինդ քնեց։ Հենց այդ պահին գաղտագողի սենյակ մտավ հոբիտը։ Մեկ րոպե անց պահակապետը մնաց առանց բանալիների, իսկ Բիլբոն միջանցքներով անաղմուկ վազեց դեպի խցիկները։ Բանալիների խրձի ծանրությունից Բիլբոյի թևը տեղից դուրս էր գալիս, ժամանակ առ ժամանակ բանալիները զրնգում էին, և չնայած այն բանին, որ մատանին նրա մատին էր, սիրտը կրծքի տակ մարում էր։

Սկզբում նա բացեց Բալինի խցիկը և, հենց որ թզուկը դուրս եկավ, նորից կողպեց։ Պատկերացրեք, թե ինչպես ուրախացավ ու զարմացավ Բալինը, ինչպես տեղնուտեղը սկսեց հարցեր տալ այն մասին, թե ինչ է մտադրվել Բիլբոն, և առհասարակ ամեն, ամեն ինչի մասին։

― Ժամանակ չկա, ժամանակ չկա,― պատասխանեց հոբիտը։― Սուսուփուս արի իմ ետևից։ Մենք պետք է բոլորս իրար հետ լինենք և իրար հետ էլ փախչենք, սա մեր վերջին և միակ հնարավորությունն է։ Եթե մեզ բռնեն, աստված գիտի, թե թագավորը ձեզ որտեղ կնստեցնի, դեռ հալա ձեռք ու ոտքերդ էլ կշղթայի։ Բարի եղիր չվիճել…

Բիլբոն դռնից դուրս վազեց, մինչև նրա շքախումբը ավելանալով հասավ տասներկու հոգու։ Թզուկները, ճիշտը որ ասենք, ճարպկությամբ աչքի չէին ընկնում․ մութ էր և հետո շատ նստելուց ընդարմացել էին։ Բիլբոյի սիրտը ամեն անգամ թրթռում էր, երբ թզուկներից որևէ մեկը մթության մեջ կպչում էր հարևանին կամ քթի տակ մռթմռթում էր․ «Անիծված թզուկներ, նորից աղմուկ֊աղաղակ են սարքում»,― հուզվում էր Բիլբոն։

Բայց ամեն ինչ լավ անցավ, պահակների չհանդիպեցին։ Այդ երեկո անտառներում և պալատի սրահներում աշնանային տոնի առթիվ խնջույք էր տեղի ունենում։ Դրա համար էլ համարյա բոլոր էլֆերն անհոգ ուրախանում էին։

Վերջապես երկար թափառելուց հետո նրանք հասան Տորինի զնդանին, որը գտնվում էր պալատի հեռավոր ծայրում, շատ խոր և, բարեբախտաբար, մառաններից ոչ հեռու։

― Պատվովս եմ երդվում,― ասաց Տորինը, երբ Բիլբոն փսփսոցով նրան հրամայեց դուրս գալ, և նա խավարում զանազանեց իր բարեկամների կերպրանքները,― Հենդալֆն իրավացի էր, ինչպես միշտ։ Մենք բոլորս անսահման պարտք ենք ձեզ։ Ի՞նչ ենք անելու այսուհետև…

Հասավ պլանը բացատրելու պահը, բայց Բիլբոն բոլորովին էլ համոզված չէր, թե թզուկները դրական վերաբերմունք ցույց կտան։ Նրա կասկածները հաստատվեցին։ Թզուկները խիստ դժգոհ էին և բարձրաձայն բողոքեցին, չնայած իրենց ծայրահեղ վտանգավոր վիճակին։

― Մենք անպայման կտոր֊կտոր կլինենք, ուռուցքներ կվաստակենք և, վերջապես, կխեղդվենք,― մռթմռթացին նրանք։― Մենք կարծում էինք, դու իսկապես արժանավոր պլան ունես։ Պետք չէր բանալիները գողանալ և խցիկները բացել։ Ոչ, դա ցնորամիտ պլան է։

― Դե ինչ արած,― ասաց Բիլբոն, հուզված և ջղայնացած,― գնացեք ձեր խցերը, եթե ձեզ այդքան դուր է գալիս։ Նորից կկողպեմ դռները, նստեք ձեզ համար, ավելի լավ պլան մտածեք։ Բայց նախազգուշացնում եմ․ հազիվ թե ինձ նորից այսպիսի հարմար առիթ ներկայանա բանալիներին տիրանալու, եթե նույնիսկ ինձ մոտ այդպիսի ցանկություն առաջանա։

Այստեղ նրանք սթափվեցին ու սսկվեցին։ Հասկանալի է, նրանց միայն մնում էր անել այն, ինչ Բիլբոն էր առաջարկում, ուրիշ ելք չկար։ Ստիպված եղան գողեգող հոբիտի ետևից իջնել ներքև, ստորին մառանները։

Նրանք անցան բաց դռան մոտով․ այնտեղ դեռ երանելի ժպիտով պինդ քնած էին պահակության պետն ու ծառայապետը։ Թագավորական գինուց հաճելի երազներ էին տեսնում։ Բայց ինչպիսի՞ն կլինի պահակապետի դեմքի արտահայտությունը հաջորդ օրը… Բարեհոգի Բիլբոն բանալիներն զգուշությամբ ամրացրեց նրա գոտուն։ «Գուցե նրան այդքան էլ չնեղեն,― մտածեց միստր Բեգինսը։― Ըստ էության նա չէր չէ և գերիների հետ էլ բավականին տանելի էր վարվում։ Այ թե կզարմանա՜… կմտածի, երևի, որ մենք փակ դռների միջով ենք անցել, կախարդանքի օգնությամբ։ Անցե՜լ։ Դեռ ո՜չ, դրա համար հարկավոր է գործել, և արագ…»։

Բալինին թողեցին պահակապետին ու ծառայապետին հսկելու և, եթե սրանք ուշքի գան, իմաց տալու։ Մնացածներն ուղղվեցին դեպի հարևան՝ հատակին անցք ունեցող մառանը։ Չէր կարետլի վայրկյան անգամ կորցնել։ Տակառիկներն արդեն պատրաստ դրված էին մառանի կենտրոնում։ Գինու տակառները հարմար չէին, քանի որ դրանց հատակը դժվար էր բացել առանց աղմուկ բարձրացնելու, և ավելի դժվար էր փակելը։

Բայց այնտեղ ուրիշ տակառներ էլ կային, որոնցով յուղ էին մատակարարում, խնձոր և էլի զանազան մանր բաներ։ Շուտով տասներեք տանելի տակառ գտնվեց՝ թզուկների թվին համապատասխան։ Ոմանք նույնիսկ շատ ընդարձակ դուրս եկան, և, դրանց մեջ մտնելով, թզուկները տագնապով մտածեցին, թե ինչպես կցնցվեն ու պատերին կզարկվեն։ Բիլբոն շատ ջանք թափեց, հարդ և էլի ինչ֊որ փափուկ բան գտավ ու թզուկներին հարմարավետ տեղավորեց տակառների մեջ։

Վերջապես, տասներկու թզուկները բարեհաջող փաթեթավորված էին։ Բոլորից շատ Տորինը հոգս պատճառեց․ նա իր տակառում պտտվում, շուռումուռ էր գալիս ու մռթմռթում՝ իսկը նեղ բնում քնելու պատրաստվող շան նման։ Բալինն էլ վերջում աղմուկ բարձրացրեց օդանցքների անբավարարության մասին և պնդում էր, թե խեղդվում է, երբ դեռ իսկի կափարիչն էլ ծածկված չէր։ Բիլբոն ողջ մանրակրկիտությամբ փակեց անցքերը, հարմարեցրեց կափարիչները և հիմա, մենակ մնալով, տենդագին վերջացնում էր փաթեթավորումը։

Նրա հուզվելն անտեղի չէր։ Հազիվ էր հասցրել կափարիչով ծածկել Բալինին (որը վերջինն էր), երբ ձայներ լսվեցին ու լույս առկայծեց։ Մառան խուժեցին էլֆերը, ծիծաղից թուլանալով, խոսելով ու երգերի պատառիկներ երգելով։ Նրանք վերևի սրահներից մեկում թողել էին խնջույքի սեղանները ու ցանկացել որքան կարելի է շուտ վերադառնալ։

― Որտե՞ղ է ծերուկ Գելիոնը, ո՞ւր է ծառայապետը,― բացականչեց մեկը։― Կարծես թե ես նրան չտեսա սեղանի շուրջը։ Նա էստեղ պետք է լինի։

― Այդ ծեր դանդալոշին ցույց կտամ, թե որ ուշացավ,― վրա բերեց մյուսը։― Ես ոչ մի ցանկություն չունեմ այստեղ ցցվելու, երբ վերևում ուրախություն է։

― Հա՛֊հա՛֊հա՛,― ծիծաղ լսվեց։― Ծեր խաբեբան քիթը գավաթի մեջ քնած է։ Սա էստեղ, իր բարեկամ կապիտանի հետ արդեն իր քեֆն արել է։

― Թափ տուր դրան, արթնացրու…― անհամբեր գոռացին մյուսները։

Գելիոնին բոլորովին դուր չեկավ, որ իրեն ցնցում ու արթնացնում են, առավել ևս, որ ձեռ են առնում։

― Էդ դուք եք ուշացել,― փնթփնթաց նա։― Ես էստեղ եմ սպասում, իսկ դուք էնտեղ խմել եք ու մոռացել ձեր պարտականությունները։ Զարմանալու ինչ կա, որ ես հոգնածությունից քնել եմ։

― Ոչ ոք չի էլ զարմանում,― խոսեցին բոլորը միասին,― պատճառը կողքիդ է, գավաթի մեջ։ Դե տուր մի կում անենք քո քնաբերից, իսկ հետո գործի կանցնենք։ Բանտապահին չենք արթնացնի։ Նա իրենն արդեն ստացել է։

Բոլորը հերթով գինի կոնծեցին ու ավելի զվարթացան։ Բայց ամեն ինչ հասկանում էին։

― Բարի եղիր, Գելիոն,― գոչեցին նրանք՝ ձեռք զարկելով տակառիկներին։― Այդքան շուտ ես սկսել քեֆ անել, որ գլխումդ ամեն ինչ խառնվել է իրար։ Դատարկների փոխարեն լիքը տակառներ ես պատրաստել մեզ համար։

― Ձեր գործն արեք,― բղավեց ծառայապետը։― Լի՜քն են… Խմածի աչքին ինչ ասես չի երևա։ Դրանք հենց էն տակառներն են, ինչ որ պետք է։ Գցե՛ք, ասում եմ։

― Լավ, լավ,― համաձայնեցին նրանք՝ տակառները դեպի անցքը գլորելով։― Պատասխանը դու կտաս, երբ որ թագավորական լավագույն յուղով ու գինով լի տակառները լճի մարդկանց բաժին կդառնան։

Տակառները գլորեք

Ամբողջ թափով ու շնչով,

Տակառները գլորեք,

Շըրը՛մփ, շըրը՛մփ, գետ նետեք…

երգեցին նրանք, տակառները դղրդյունով գլորելով և մեկը մյուսի ետևից մութ անցքը գցելով։ Որոշ տակառներ իսկապես դատարկ էին, մյուսների մեջ թզուկներն էին։ Սրանք բոլորը ցած էին թռչում ու բարձր ճլմփոցով շրմփում էին ջրի մեջ, երբեմն մեկը մյուսի վրա էին ընկնում, զարկվում թունելի պատերին, կպչում իրար և, պտտվելով, վեր ու վար անելով, քշվում հոսանքով։

Եվ հենց այդ պահին Բիլբոն գիտակցեց, թե ինչ վրիպում է թույլ տվել։ Հնարավոր է, որ դուք վաղուց նկատել եք նրա մտահղացման թույլ տեղը և ծիծաղում եք Բիլբոյի վրա։ Ձեզ համար ծիծաղելը հեշտ է, բայց դեռ հայտնի չէ, թե դուք ինչպես կպահեիք ձեզ, եթե նրա տեղը լինեիք։ Այո, նա անձամբ չէր հասցրել մտնել տակառ, իսկ եթե հասցներ էլ, միևնույն է, ո՞վ պետք է նրան փաթաթեր ու կափարիչը փակեր։ Թվում էր, այս անգամ նա անդառնալիորեն կորցնում էր ընկներներին ու մինչև կյանքի վերջը պետք է քարշ գար քարայրներում ու գողություն աներ։ Եթե նույնիսկ նրան հաջողվեր փախչել գլխավոր դարպասից, հազիվ թե գտներ թզուկներին։ Թե ինչպե՞ս ցամաքով պետք է հասներ այնտեղ, ուր դուրս էին գալու տակառները՝ նա չգիտեր։ Եվ ի՞նչ կպատահի իր ընկերներին։ Չէ՞ որ չհասցրեց ամեն ինչ հայտնել նրանց, ինչ որ լսել էր, նրանք չգիտեն, թե ինքը ինչ էր մտադիր անել անտառի սահմանները լքելուց հետո։

Վերջապես դեպի անցքը գլորեցին վերջին տակառիկը։ Հուսահատությունից իրեն կորցրած՝ խեղճ Բիլբոն ձեռքերով գրկեց տակառիկն ու նրա հետ միասին թռավ ցած։ Չըլը՛մփ… Նա ընկավ սառը սև ջրի մեջ, և տակառիկը նրան վերևից ծածկեց։

Նա դուրս լողաց, փնչացնելով ու ջուր թքելով, և կառչեց տակառի եզրին, իսկական մկան նման, բայց ինչքան չարչարվեց՝ չկարողացավ վերև մագլցել․ տակառիկը ամեն անգամ շուռ էր գալիս ու տակով անում նրան։ Տակառիկը դատարկ էր ու խցանի նման լողում էր, Բիլբոյի ականջները ջուր էր լցվել, բայց նա դեռ լսում էր էլֆերի երգը․

Հե՜յ, լող տվեք ամբողջ ուժով

Եվ հասեք մայր անտառը ձեր,

Ու երբ ցրվի մութը մուժոտ՝

Ճամփա ընկեք այգի հետքով։

Հանկարծ խուլ թրխկոցով անցքի կափարիչը փակվեց, էլֆերը լռեցին։ Բիլբոն հայտնվեց մութ թունելում և սառը ջրում լողաց մեն֊մենակ՝ ախր տակառիկներում խցկված ընկներները միևնույն է թե չկային։ Շուտով առջևում մի գորշ կետ նշմարվեց։ Բիլբոն լսեց բարձրացող վանդակի ճռռոցը և տեսավ, որ գտնվում է թռչկոտող, իրար խփվող տակառիկների ու տակառների միջև, որոնք խռնվել էին կամարի տակ, ձգտելով դուրս գալ ազատություն, գետի բաց տարածությունը։ Բիլբոն ինչքան կարող էր խուսանավեց, որ իրեն տակները չգցեն ու չճզմեն։ Վերջապես հրմշտոցը դադարեց, տակառներն սկսեցին ցրվել զանազան կողմեր և աստիճանաբար, մեկ֊մեկ քարե կամարի տակից դուրս լողալ դեպի լույսի աշխարհ։ Եվ այստեղ Բիլբոն ուրախացավ, որ չի կարողացել տակառին հեծնել․ ելքի մոտ, տակառի և ցածր կամարի արանքում տեղ չէր մնում նույնիսկ հոբիտի համար։

Նրանք լողացին ափերին աճած ծառերի տակով։ «Հետաքրքիր է,― մտածում էր Բիլբոն,― ինչպե՞ս են զգում իրենց թզուկները… Տակառների մեջ շա՞տ ջուր է լցվել ճեղքերից»։ Երևի թզուկները հենց այն տակառների մեջ էին, որոնք ավելի խոր էին նստած ջրի մեջ։ «Միայն թե կափարիչները պինդ մնան»,― անհանգստանում էր նա։ Բայց շուտով թզուկների մասին մտածելն անգամ մոռացավ, նրանցով զբաղվելու ժամանակը չէր։ Նա հարմարվել էր գլուխը ջրից դուրս պահելուն, բայց սարսափելի սառել էր և վախենում էր, որ այդպես երկար չի դիմանա՝ կամ լրիվ կսառչի, կամ մատները կբացվեն, ու ինքը կսուզվի։

Բախտը նորից նրան ժպտաց․ հորձանքը մի քանի տակառներ քշեց ափ, որոնց թվում և Բիլբոյի տակառիկը։ Դրանք լռվեցին այնտեղ, ինչ որ անտեսանելի խութի դեմ առած։ Բիլբոն օգտվեց դրանից և բարձրացավ իր տակառի գլխին, մինչև սա դեմ էր առել հարևան տակառներին։ Այստեղ նա փռվեց, ձեռքերն ու ոտքերը մեկնելով, որպեսզի հավասարակշռությունը պահպանի։ Քամին կտրում էր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ սառը չէր, ինչքան ջուրը։ Քիչ հետո տակառները պոկվեցին, նորից դուրս լողացին գետի մեջտեղը և օրորվելով առաջ սահեցին։ Ինչպես և ենթադրում էր Բիլբոն, պարզվեց, որ տակառի վրա մնալը անասելի դժվար էր։ Բարեբախտաբար Բիլբոն թեթև էր, իսկ տակառը մեծ էր ու ծանր, ընդ որում ճեղքերից բավականաչափ ջուր էր լցվել։ Եվ, այնուամենայնիվ, Բիլբոն իրեն նույնքն հարմարավետ էր զգում, որքան, եթե հեծած լիներ մի ցմփոր պոնի, առանց սանձի ու ասպանդակների, որի ուշքան ամբողջ ժամանակ խոտերի վրա թավալ տալն է։

Ահա այս կերպ էր, որ միստր Բեգինսը, վերջապես, հասավ այն տեղին, ուր երկու ափերին էլ ծառերը նոսրացան և դրանց արանքից երևաց պայծառ երկինքը։ Գետը միանգամից լայնացավ ու միացավ Անտառայինին, որ արագ֊արագ փախչում էր թագավորական պալատից։ Ծառերն այլևս չէին ստվերում ջրի փայլատ հայելին, և նրա հարթ մակերեևույթին պարում էին ամպերի ու աստղերի վետվետուն արտացոլումները։ Ապա Անտառային արագահոս ջրերը տակառների ու տակառիկների ողջ բազմությունը քշեցին դեպի հյուսիսային ափ, որտեղ ջրի հոսանքը մի ընդարձակ ծովախորշ էր բացել։ Այստեղ էլ, թեք, ողորկ գետաքարերով ծածկված ափը դուրս եկավ տակառների մեծ մասը, բայց մի քանիսը նախ զարկվեցին դուրս ցցված քարե թմբերին։

Ափին արդնե մարդիկ էին կանգնած։ Նրանք ճարպկությամբ և արագորեն կեռաձողերով տակառները մի կույտ արեցին ծանծաղուտում, հաշվեցին, հետո պարաններով կապեցին և թողեցին մինչև առավոտ։ Խե՜ղճ թզուկներ… Բիլբոյի բախտն ավելի բերեց։ Նա տակառի վրայից սահեց ջուրը, դուրս եկավ ափ և վազեց դեպի գետից ոչ հեռու գտնվող տնակները։ Այժմ նա չէր տատանվում, երբ հնարավորություն էր ներկայացել առանց հրավերի ընթրել․ նա արդեն վարժվել էր ուրիշների հաշվին գլուխ պահել։ Իր դառը փորձից գիտեր ինչ է նշանակում իսկականից սոված լինել։ Ծառերի միջից առկայծում էր խարույկի կրակը՝ դեպի իրեն ձգելով թրջված, դողացող և գզգզված հագուստով Բիլբոյին։

Մանրամասն կանգ չենք առնի այն բանի վրա, թե նա ինչպես անցկարեց գիշերը․ մենք ժամանակ չունենք, մոտենում ենք դեպի Արևելք նրանց ճանապարհորդության ավարտին և վերջին, ամենակարևոր արկածին։ Բնական է, սկզբում, ինչպես միշտ, կախարդական մատանին օգնում էր, բայց հետո նրան մատնում էին թաց ոտնահետքերը և ջրակույտերը, որ մնում էին, երբ քայլում էր կամ նստում։ Բացի դրանից նրա մոտ հարբուխ սկսվեց, և ինչքան էլ որ աշխատում էր զսպել իրեն, ամբողջ ժամանակ բարձրաձայն փռշտում էր։ Շուտով գյուղակում իրարանցում սկսվեց։ Բիլբոն փախավ անտառ և տարավ հացի մի կտոր, գինու կաշվե տափաշիշն ու կարկանդակ, որ նրան չէին պատկանում։ Ստիպված եղավ գիշերվա մնացորդն անցկացնել թաց վիճակում, խարույկից հեռու, դրա փոխարեն տափաշիշն էլ օգնեց նրան տաքանալու և նույնիսկ մի քիչ ննջեց թափված տերևների վրա, թեև աշուն էր ու եղանակը խոնավ։

Արթնացավ այն բանից, որ զարմանալիորեն բարձր փռշտաց։ Մոխրագույն այգաբաց էր, գետափին ուրախ աղմուկ էր։ Այնտեղ տակառներից լաստ էին սարքում, էլֆ լաստավարները պատրաստվում էին դրանք ներքև առաքել, դեպի Լճաշեն քաղաքը։ Բիլբոն նորից փռշտաց։ Նրա վրայից այլևս ջուր չէր կաթում, բայց ամբողջովին սարսռում էր։ Փայտացած ոտքերը չէին ենթարկվում նրան, բայց, այնուամենայնիվ, մի կերպ քարշ եկավ մինչև ափ և ընդհանուր իրարանցման մեջ աննկատ բարձրացավ տակառների կույտի վրա։ Արևը դեռ դուրս չէր եկել, այնպես որ Բիլբոն ստվեր չէր գցում և, բարեբախտաբար, երկար ժամանակ չէր փռշտում։ Կարթաձողերը գործի անցան։ Ծանծաղուտում կանգանած էլֆերն սկսեցին ափից ետ հրել տակառները, լաստանավը ճռռաց և ճոճվեց։

― Այսօր ոնց որ թե ծանր են,― փնթփնթացին էլֆերը։― Ու շատ էլ խոր են նստած։ Սրանց մեջ հաստատ մի բան կա։ Թե որ ցերեկով եկած լինեին, բայց կանեինք, կնայեինք։

― Ժամանակ չկա,― ճչաց լաստավարը։― Հրե՛ք։

Եվ տակառները, վերջապես, տեղներից շարժվեցին, սկզբում դանդաղ, հետո քարե հրվանդանի վրա կանգնած էլֆերը դրանք մեկ անգամ էլ հրեցին, և տակառները լողացին արագ, արագ, դուրս թռան գետի մեջտեղը, և հոսանքը քշեց դրպի լիճ։

==ՍՐՏԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ==

Որքան նրանք լողում էին առաջ, այնքան լուսավոր ու տաք էր դառնում։ Շուտով գետը շրջադարձ կատարեց՝ շրջանցելով ձախից զառիթափ բարձրացող ելուստը, որի ստորոտում եռում ու փրփրում էր ջուրը, ափերը դարձան ողորկ, ծառերն աչքից կորան, և Բիլբոյի առջև այսպիսի պատկեր բացվեց․ գետը այստեղ բաժանվում էր հարյուրավոր ոլոր֊մոլոր առուների․ ջուրը կանգնած էր կղզյակներով ծածկված ճահիճներում ու գետախորշերում։ Բայց դաշշտավայրի մեջտեղով սովորականի պես համառորեն հոսում էր ուժեղ, արագընթաց գետը։ Իսկ հեռվում, սև գագաթը պատառոտված ամեպերի մեջ, վեր էր խոյանում Սարը։ Այստեղից չէին երևում նրա հարևաններն ու բլրաշատ մատույցները։ Սարը կանգանծ էր մեկուսի և ճահիճների վրայով նայում էր անտառին։ Ահա նա՝ Մենավոր Լեռը։ Երկար ճանապարհ անցավ Բիլբոն, բազմաթիվ վտանգավոր արկածների հանդիպեց Սարը տեսնելու համար։ Իսկ այժմ Սարն այնպե՜ս դուր չեկավ Բիլբոյին։ Լաստավարների խոսակցություններից Բիլբոն իմացավ, որ արևելքից Սև Անտառ տանող ցամաքային ճանապարհները փակվել են, որ այն ժամանակից ի վեր, ինչ թզուկներն ապրում են լեռներում, երկրաշարժերը փոփոխել են ամբողջ երկիրը, ճահիճներն ու ճմուտները տարածվել, շատացել են։ Արահետներն անհետանում էին, ձիավորներն ու հետիոտները՝ նույնպես, եթե փորձում էին ճանապարհ փնտրել ճահճուտների մեջ։ Սև Անտառի միջոց անցնող արահետը, որով Բեորնի խորհրդով գնում էին թզուկները, արևելյան ծայրում դարձել էր վայրի։ Առայժմ միայն գետն էր միակ հուսալի ճանապարհը Սև Անտառի հյուսիսային եզրից մինչև Սարի հովանու տակ ընկած դաշտավայրը։

Այնպես որ, ինչպես ինքներդ էլ տեսնում եք, Բիլբոն շատ հաջող ընկավ միակ կարգին ճանապարհը։ Եթե նա իմանար, որ իրենց փախուստի մասին լուրը հասել էր Հենդալֆի ականջը, որն այդ միջոցին շատ հեռու էր գտնվում, և նա, իրենց ճակատագրի համար անհանգստացած, վերջացնում է մյուս գործերը և պատրաստվում է որոնելու Տորինին և Ընկ․, բավականաչափ կմխիթարվեր։ Սակայն Բիլբոն, տակառի վրա դողալով, անտեղյակ էր այդ բոլորին։ Նա գիտեր միայն, որ գետը ոչ մի կերպ չի վերջանում, որ ինքը սովից մեռնում է, սարսափելի հարբուխ է ընկել, և որ իրեն դուր չի գալիս Սարի չարագուշակ տեսքը, որը որքան մոտենում, այնքան բացահայտորեն ավելի անբարյացկամ ու սպառնալից էր նայում իրեն։ Շուտով, սակայն, գետը թեքվեց Հարավ, Սարը մնաց մի կողմ, օրվա վերջում ափերը ժայռոտ դարձան, և գետը, իր բոլոր դեսուդեն փախչող վտակներն ի մի հավաքելով, վերածվեց հզոր, սրընթաց և խոր հոսանքի։ Արևն արդեն մայր էր մտել, երբ, ևս մի կտրուկ շրջադարձ անելով, գետը թափվեց Երկար Լիճը։ Երկար Լիճ… Բիլբոն կարծում էր, որ միայն ծովում է այդքան ջուր լինում։ Լիճը այնքան լայն էր, որ հանդիպակաց ափերը հեռո՛ւ֊հեռավոր էին թվում, և այնքան երկար, որ նրա հյուսիսային ծայրը առհաստարակ չէր երևում։ Միայն քարտեզից Բիլբոն հիշում էր, որ հեռվում, որտեղ առկայծում են Մեծ Արջի աստղերը, Դեյլից դեպի լիճ է իջնում Արագահոս գետը և Անտառայինի հետ միասին լցնում երբեմնի լեռնային հովիտը։ Լճի հարավային ծայրին ջուրը ջրվեժի նման գահավիժում էր ցած, և երկու գետն էլ շտապում էին առաջ, արդեն միասին, դեպի անհայտ երկրներ։ Իրիկնային լռության մեջ ջրվեժի շառաչը որոտի հեռավոր ճայթյունի պես էր հնչում։

Անտառային գետաբերանի մոտ այն տարօրինակ քաղաքն էր կանգնած, որի մասին հիշատակել էին էլֆերի թագավորական անտառում։ Այդ քաղաքը կառուցել էին ոչ թե ցամաքում (թեպետ ափին ինչ֊որ շինություններ երևում էին), այլ ուղղակի լճի վրա։ Այստեղ թափվող գետի ուժգին հոսանքից քաղաքը պաշտպանվում էր ժայռոտ հրվանդանով։ Փայտե լայն կամուրջն ափից տանում էր դեպի բարձր ամուր հենասյուները, որոնց վրա փռվել էր փայտե քաղաքը։ Աշխույժ, գործարար այդ քաղաքը դեռևս հաջողակ էր առևտրի ասպարեզում, ապրանքները Հարավից այստեղ էին բերում գետով, մինչև ջրվեժները, իսկ այնտեղից քաղաք էին ուղարկվում ցամաքով։ Բայց վաղեմի փառավոր ժամանակներում, երբ Հյուսիսում ծաղկում էր Դեյլը, Լճաշեն քաղաքն ավելի հարուստ էր, ավելի հզոր, քան հիմա, նավակների մի ամբողջ նավատորմիղ ուներ՝ ոսկի և զինված ռազմիկներ բարձելու համար։ Այն ժամանակներում պատերազմներ էին լինում և գործեր էին արարվում, որոնց մասին հուշը միայն առասպելներում է մնացել։ Նախկին մեծ քաղաքի ավերակները երևում էին ջրի մեջ, ափի մոտ, երբ լիճը երաշտներից ծանծաղում էր։

Շատ բան էր արդեն մոռացվել, չնայած մարդիկ հին երգեր էին երգում Սարի տերերի՝ թզուկների մասին, Դյուրին ցեղի թագավորներ Տրորի և Տրեյնի մասին, վիշապի հայտնվելու և Դեյլի տիրակալների կործանման մասին։ Երգում էին նաև այն մասին, որ մի գեղեցիկ օր Տրորն ու Տրեյնը կվերադառնան, և այն ժամանակ ոսկին Սարի դարպասներից գետի պես կհոսի, ամբողջ երկիրը կթնդա նոր երգերով և ուրախ ծիծաղով։ Բայց առասպելը՝ առասպել, իսկ գործը՝ գործ, և առօրյա կյանքն ընթանում էր իր սովորական հունով։

Լճի վրա լաստանավը տեսնելուն պես հենասյուներից մակույնկներ անջատվեցին, լաստավարներին ձայն տվեցին, սրանք ճոպանները նետեցին, նավակների թիերն աշխուժորեն գործի անցան, լաստանավը դուրս քաշեցին սրընթաց հոսանքից և տարան բարձր հրվանդանի ետևը՝ գետախորշը։ Այնտեղ կապեցին կամրջին։ Շուտով պետք է Հարավից մարդիկ ժամանեին և տակառների մի մասը տանեին իրենց հետ, իսկ մյուս մասը՝ լցնեին մթերքով, որպեսզի դրանք նորից գետով ուղարկեին վերև՝ անտառային էլֆերի պալատը։ Առայժմ տակառները մնացին ջրի վրա ճոճվելու, իսկ լաստավարներն ու մակույկավարները գնացին Լճաշեն քաղաքում քեֆ անելու։

Այ թե կզարմանային նրանք, տեսնելով, թե ինչ էր կատարվում ափին իրենց գնալուց հետո, երբ մութն ընկավ։ Ամենից առաջ Բիլբոն կտրեց պարանները, մի տակառ գլորեց ցամաք և բաց արեց։ Տնքոցներ լսվեցին, և այնտեղից ամենախղճալի տեսքով մի թզուկ դուրս եկավ։ Գզուզ մորուքի մեջ թաց ծղոտ էր մնացել, ամբողջ մարմինն այտուցվել ու ցավում էր, և նա այնքան ծեծված էր ու ջարդված, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Նա մի քանի քայլ արեց դեպի ափ և իսկույն էլ տնքոցով փլվեց ավազների վրա։ Նա սոված շան տեսք ուներ, որին կապել են բնում ու մի շաբաթ մոռացել։ Դա Տորինն էր, և նրան ճանաչել կարող էիք միայն ոսկե շղթայից ու մի ժամանակ երկնագույն, իսկ հիմա կեղտոտ ու պատառոտված, խունացած, արծաթե ծոպով կնգուղից։ Բավական ուշ նա սկսեց քիչումիչ քաղաքավարի խոսել հոբիտի հետ։

― Դե ինչ, դուք ո՞ղջ եք, թե ոչ,― հարցրեց վերջապես Բիլբոն բավականին ջղայնացած։ Նա, երկևում է, մոռացել էր, որ ախր ինքը հասցրել է մեկ անգամ կուշտ ուտել, ամբողջ ժամանակ ազատ շարժել է ձեռքերն ու ոտքերը ու քեֆն ուզածի պես շնչել։― Ազատության մեջ չե՞ք, ինչ է։ Եթե ուզում եք ուտել և մտադիր եք շարունակել ձեր հիմար ձեռնարկությունը (այո՛, այո՛, ձեր, և ոչ թե իմ), ապա ձեռքերով ինքներդ ձեզ թփթփացրեք, ոտքներդ լավ շփեք և աշխատեք օգնել ինձ՝ մնացածներին հանելու, քանի դեռ ժամանակ ունենք…

Տորինն, իհարկե, ենթարկվելով բանականությանը, տնքոցով վեր կացավ և, աստված օգնել համարի, իբրև թե օգնեց Բիլբոյին։ Նրանց համար հեշտ չէր մթության մեջ, սառը ջրում տնտնալով գտնել, թե որ տակառներում են նստած թզուկները։ Տկտկացնելուն և կանչերին արձագանքեցին միայն վեցը։ Նրանց տակառների բերանները բացեցին և օգնեցին ափ դուրս գալ, ու նրանք տեղնուտեղը տնքտնքալով ու ախուվախով փռվեցին ավազներին։ Այն աստիճան էին նրանք թրջված, կծկված ու ջարդված, որ չէին կարող ինչպես հարկն է զգալ իրենց փրկվածությունը և երախտագիտության զգացում ապրել փրկարարի նկատմամբ։

Դվալինն ու Բալինը բոլորից շատ էին տուժել, և նրանցից օգնություն սպասելն անօգուտ էր։ Բիֆուրն ու Բոֆուրը ավելի չոր էին ու ավելի քիչ վնասված, բայց չնայած դրան պառկեցին ավազին և չէին ուզում վեր կենալ․ Ֆիլին ու Կիլին, նրանցից երիտասարդ և փոքրիկ տակառներում մեծ քանակությամբ ծղոտի մեջ խնամքով փաթեթավորված լինելով, բավական բարետես դուրս եկան․ նրանք ընդամենը մի քանի կապտուկներով էին սահմանափակվել, իսկ ոտքերի ու ձեռքերի ուռածությունը շուտով իջավ։

― Այնքան եմ խնձորի հոտ քաշել, որ ամբողջ կյանքումս բավական է,― ասաց Ֆիլին։― Տակառում խնձորի այնպիսի բուրմունք էր… Անվերջ խնձորի հոտ շնչել, երբ շարժվել չես կարող, երբ մինչև ոսկորդներդ սառել ես, և սովը տանջում է քեզ՝ խելագարվելու բան է։ Ես հիմա կուտեի ու կուտեի ինչ ասես, առանց կանգ առնելու, բայց խնձոր բերանս չեմ դնի։

Ֆիլին ու Կիլին հաճույքով սկսեցին օգնել, և շուտով մնացած թզուկներին ափ հանեցին։ Գիրուկ Բոմբուրը ոչ այն է քնած էր, ոչ այն է ուշագնաց էր։ Դորին, Նորին, Օրին, Օյնը և Գլոյնը շատ ջուր էին կուլ տվել և համարյա կիսամեռ էին, ստիպված եղան նրանց գրկած տեղափոխել ափ։

― Եվ այսպես, մենք իրար գլխի հավաքվեցինք,― ասաց Տորինը։― Ըստ երևույթին դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք ճակատագրին և միստր Բեգինսին։ Նա, անտարակույս, վաստակել է մեր երախտագիտությունը, չնայած ցավալի է, որ նա տեղափոխման ավելի հարմար ձև չէր գտել։ Այսուամենայնիվ, մեկ անգամ էլ պատրաստ ենք ձեզ ծառայելու, միստր Բեգինս։ Երախտագիտությունը մենք իսկականից կզգանք, երբ կուտենք և ուշքի կգանք։ Իսկ այժմ՝ ի՞նչ ենք անելու…

― Առաջարկում եմ գնալ Լճաշեն քաղաքը, ― պատասխանեց Բիլբոն։― Ուրիշ ի՞նչ։

Ուրիշ ոչինչ չէր մնում, և, մնացածներին թողնելով ափին, Տորինը, Ֆիլին, Կիլին և հոբիտը լճի երկարությամբ ուղղվեցին դեպի կամուրջը։ Կամուրջի մոտ պահակներ էին կանգնած, բայց նրանք շատ էլ զգոն չէին հսկում, քանի որ վաղուց արդեն անհանգստանալու առիթ չէր եղել։ Եթե չհաշվենք անտառային էլֆերի հետ առանձին վեճերը՝ գետից օգտվելու համար մաքսի կապակցությամբ, նրանք իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ էին։ Մերձակայքում այլևս ոչ ոք չէր ապրում։ Երիտասարդներից ոմանք ընդհանրապես կասկածում էին վիշապի գոյությանը և ծիծաղում էին իրենց տատիկների ու պապիկների վրա, որոնք պնդում էին, թե իբր ջահել ժամանակ տեսել են քաղաքի վրայով թռչող վիշապին։ Զարմանալի է, որ պահակները խմում ու զվարճանում էին պահակատան օջախի մոտ և չէին լսում, թե ինչպես են բացել տակառները, չէին լսել չորս լրտեսների քայլերի ձայնը։ Նրանք ուղղակի շշմեցին, երբ ներս մտավ Տորին Օուքենշիլդը։

― Ո՞վ ես դու, ի՞նչ ես ուզում,― գոռացին նրանք՝ տեղներից վեր թռնելով ու ձեռքերը զենքերին գցելով։

― Ես Տորինն են, Տրեյնի որդին, Տրորի թոռը, Սարատակի թագավորը,― հպարտությամբ պատասխանեց թզուկը, և այդ պահին նա իսկապես էլ արքայական տեսք ուներ, չնայած պատառոտված հագուստին ու կեղտոտված կնգուղին։ Ոսկին փայլում էր նրա օձիքի ու գոտու վրա, աչքերը վառվում էին ներքին, խորհրդավոր կրակով։― Ես վերադարձել եմ։ Ուզում եմ տեսնել ձեր քաղաքագլխին։

Պահակներն աննկարագրելի հուզմունքի մեջ ընկան։ Նրանք, որ ավելի հիմար էին, պահակատնից դուրս փախան, կարծես թե սպասում էին գետով հոսող ոսկի տեսնել։ Կապիտանն առաջ եկավ։

― Իսկ սրա՞նք ովքեր են,― հարցրեց նա՝ Ֆիլիին, Կիլիին և Բիբլոյին ցույց տալով։

― Իմ հոր աղջկա որդիները,― պատասխանեց Տորինը,― Ֆիլին և Կիլին՝ Դյուրինի ցեղից։ Իսկ սա միստր Բեգինսն է։ Արևմուտքից է եկել մեզ հետ։

― Եթե դուք խաղաղությամբ եք եկել, զենքերը ցած դրեց,― պահանջեց կապիտանը։

― Մեզ մոտ զենք չկա,― պատասխանեց Տորինը, և դա համարյա թե ճիշտ էր։ Թզուկների դանակները վերցրել էին անտառային էլֆերը, Օրկրիստը՝ նույնպես։ Ճիշտ է, Բիլբոյի մոտ մնում էր դաշույնը, բայց, ինչպես միշտ, թաքցրած էր հագուստի տակ, և Բիլբոն լռեց։― Ինչներիս է պետք զենքը, երբ վերադարձել ենք մեր թագավորությունը, ինչպես կանխագուշակված է հնում։ Ասենք, մենք չէինք էլ կարող կռվել այս բազում ամբոխի դեմ։ Ուղեկցեք մեզ ձեր քաղաքագլխի մոտ։

― Նա խնջույքի է,― առարկեց կապիտանը։

― Առավել ևս, ուղեկցեք,― պայթեց Ֆիլին, որին այս ձևականությունները ձանձրացրին։― Մենք հոգնած ենք, երկար ճանապարհից հետո ուտել ենք ուզում, հիվանդներ ունենք։ Արագացրեք, թե չէ տեսեք, որ ձեր քաղաքագլուխը ինչպես պետք է չշշպռի ձեզ։

― Լավ, հետևեցեք ինձ,― վերջնականապես համաձայնեց կապիտանը և վեց զինվորի ուղեկցությամբ նրանց անցկացրեց կամուրջը, դարպասը և դուրս բերեց գլխավոր հրապարակ։ Ասենք, հրապարակ ասվածը նույնպս ջուր էր, և դրա շուրջը, բարձր ցցագերանների վրա, օղակաձև շարված էին ավելի մեծ տներ։ Հետո նրանք անցան մինչև փայտե առափը, որից դեպի ջուրն էր իջնում բազմաթիվ աստիճաններով սանդուղքը։ Մի ամենամեծ տան մեջ (դա քաղաքապետարանն էր) փայլում էին կրակները և ձայների գվվոց էր լսվում։ Նրանք ներս մտան և լույսից կուրացած կանգ առան՝ նայելով երկար սեղաններին ու դրանց շուրջը նստած մարդկանց։

― Ես Տորինն եմ, Տրեյնի որդին, Տրորի թոռը, Սարատակի թագավորը… Ես վերադարձել եմ,― բացականչեց Տորինը հենց շեմից, որպեսզի կանխի կապիտանին։

Բոլորը տեղներից վեր թռան։ Քաղաքագլուխը նույնպես ելավ բազկաթոռից։ Բայց ոչ ոք այնքան զարմացած չէր, որքան էլֆ֊լաստավարները, որ նստած էին դահլիճի հեռավոր անկյունում։ Նրանք խռնվեցին սեղանի շուրջը և գոռացին․

― Դրանք մեր թագավորի գերիներն են, նրանք փախել են բանտից։ Այդ շրջմոլիկները չցանկացան բացատրել, թե իրենք ովքեր են և ինչու են չափչփում անտառն ու վախեցնում մեր էլֆերին։

― Դա ճի՞շտ է,― հարցրեց քաղաքագլուխը։ Անկեղծ ասած, նա այնքան էլ չէր հավատում Սարատակի թագավորի վերադարձին (եթե, իհարկե, այդպիսին առհասարակ գոյություն ուներ)։

― Ճիշտն այն է, որ մեզ անօրինաբար բռնեցին ու էլֆերի թագավորի հրամանով զնդանում փակեցին առանց որևէ առիթի։ Մենք ճանապարհորդություն էինք կատարում դեպի մեր երկիրը,― պատասխանեց Տորինը։― Բայց ոչ մի կողպեք և ոչ մի փականք չեն կարող արգելք հանդիսանալ թագավորի վերադարձին, որ հնուց է գուշակված։ Որքան ինձ հայտնի է, ձեր քաղաքը անտառային էլֆերի թագավորության մեջ չի մտնում։ Ես խոսում եմ Լճաշենի քաղաքագլխի հետ և ոչ թե էլֆ թագավորի լաստավարների հետ։

Քաղաքագլուխը տարակուսեց և հարցական նայեց խնջույքավորներին։ Էլֆերի թագավորն այս կողմերում հզոր տիրակալ էր համարվում։ Քաղաքագլուխը չէր ուզում նրա հետ գժտվել, բացի դրանից մեծ նշանակություն չէր տալիս հին երգերին։ Նրան հետաքրքրում էին առևտուրը, մաքսը, բեռները, ոսկին, սրանց օգուտը լավ էր հասկանում, որի շնորհիվ էլ գրավում էր իր այժմյան պաշտոնը։ Բայց մյուսներն այլ կարծիքի էին, և հարցը շատ արագ լուծվեց անկախ քաղաքագլխից։ Նորությունը տարածվեց հրդեհի արագությամբ։ Քաղաքապետարանում և դրսում ողջույնի բացականչություններ էին հնչում, ափից վազող ոտքերի թփթոց էր լսվում։ Ինչ֊որ մեկը մի հին երգ սկսեց, որտեղ պատմվում էր Սարատակի թագավորի վերադարձի մասին (այն, որ վերադարձել էր ոչ թե Տրորն ինքը, այլ թոռը, նրանց չէր հուզում), ինչ֊որ մեկը ձայնարկեց, և երգը թևածեց լճի վրա․

Շրջակա բոլոր սարերի արքան,

Քարանձավների, ժայռերի արքան

Վերջապես նորից տիրացավ գահին,

Ու մենք ուրախ ենք, երջանիկ այնքան։

Արքայի թագը կշողա նորից

Ադամանդներով, քարերով անգին,

Եվ ամենուրեք, և ամենուրեք

Հին ու հարազատ երգեր կերգեն։

Ազատ կխշշան ծառերը բոլոր,

Խոտը կշրշա զարթունքի խոսքեր,

Դեպի դաշտերը, հեռաստանները

Կվազեն նորից գետերը ոսկե։

Հողը կնայի լճակ աչքերով,

Հողը կշնչի, հողը կծաղկի

Եվ այսուհետև ոչ խռովություն,

Ոչ էլ գժտություն ու վեճ կծագի։

Ահա այսպիսի խոսքեր կային այդ երգում, միայն թե այն ավելի երկար էր ու խառնվում էր ճիչերին, տավիղների ու ջութակների հնչյուններին։ Իսկականից այդպիսի հուզմունքը քաղաքում չէր հիշում նույնիսկ ծերերից ամենածերը։ Անտառային էլֆերը նույնպես զարմացան տեղի ունեցածից և մի քիչ վախեցան։ Ախր նրանք չգիտեին, թե ինչպես է փախել Տորինը, և մտածեցին, որ իրենց թագավորը լուրջ սխալ է թույլ տվել։ Ինչ վերաբերում է քաղաքագլխին, ապա նա բարվոք համարեց ունկնդրել ժողովրդի ձայնին և, թեկուզ ժամանակավոր, ձևացնել, թե հավատում է Տորինին ու նրա բարբաջանքներին։ Նա Տորինին զիջեց իր մեծ բազկաթոռը և Ֆիլիին ու Կիլիին նստացրեց նրա կողքին, պատվավոր տեղում։ Նույնիսկ Բիլբոյին տեղ հատկացրին սեղանի գլխավերևում, և ընդհանուր խժդժության մեջ ոչ ոք չխնդրեց նրան բացատրել՝ իսկ ինքը որտեղից է հայտնվել (չէ՞ որ նրա մասին երգերում նույնիսկ ամենահեռավոր ակնարկն անգամ չկար)։

Շուտով համընդհանուր ցնծության մեջ քաղաք բերեցին նաև մնացած թզուկներին․ վնասվածքներն ու քերծվածքները վիրակապեցին, կերակրեցին, բնակարաններ տրամարդեցին և սիրաշահեցին ամենահրաշալի ու ամենասպառիչ կերպով։ Տորինին իր խմբով տեղավորեցին մի մեծ տան մեջ, մակույկներ ու թիավարներ տրամադրեցին, ամբողջ օրերով նրանց տան առաջ ժողովուրդ էր հավաքվում և երգեր երգում․ բավական էր թզուկներից որևէ մեկը քիթը դուրս հաներ, նրան ջերմորեն ողջունում էին։ Երգում էին գլխավորապես հին երգեր, բայց հանդիպում էին և բոլորովին նորերը, որտեղ համոզվածությամբ խոսվում էր վիշապի մոտալուտ կործանման և այն մասին, թե ուր որ է գետով դեպի Լճաշեն կլողան թանկարժեք նվերներով բեռնված նավերը։ Այդ նոր երգերի ոգեշնչողն ինքը քաղաքագլուխն էր, բայց դա թզուկներին առանձնապես հիացմունք չէր պատճառում։ Այդ ընթացքում նրանք ապրում էին լիության մեջ, լավ կերան, գիրացան և ուժ հավաքեցին։ Իսկապես, մեկ շաբաթ անց նրանք լրիվ կազդուրվել էին, հրաշալի կտորներից նոր հագուստներ հագել, յուրաքանչյուրն իր սիրած գույնի, մորուքները սանրված էին ու խնամված, թզուկները շատ գոռոզ էին պահում իրենց, իսկ Տորինն այնպիսի հպարտությամբ էր քայլում, ասես թե արդեն ետ էր նվաճել իր թագավորությունն ու Սմոգին կտոր֊կտոր արել։ Այ այստեղ էր, որ, ինչպես և կռահում էր Բիլբոն, թզուկների երախտագիտությունն ու հարգանքը փոքրիկ հոբիտի նկատմամբ սկսեց օրեցօր աճել։ Այլևս ոչ ոք չէր փնթփնթում, ոչ ոք չէր տրտնջում։ Նրանք խմում էին հոբիտի առողջության կենացը, թփթփացնում մեջքին և առհասարակ ամեն կերպ նրան շրջապատում էին հոգածությամբ։ Դա շատ տեղին էր, որովհետև Բիլբոյի տրամարդությունը շատ վատ էր։ Նա չէր կարողանում մոռանալ Սարի չարագույժ տեսքը, չէր դադարում մտածել վիշապի մասին և, բացի դրանից, խիստ մրսած էր։ Երեք օր շարունակ նա փռշտում ու հազում էր, իսկ երբ սկսեց դուրս գալ, միևնույն է, խնջույքներում նրա ճառերը սահմանափակվում էին «ինձ խիշտ հաշելի է» բառերով։

Այդ ընթացքում անտառի էլֆերը բեռներով լողացին տուն և իրենց լուրերով ցնցեցին ողջ պալատը։ Ես այդպես էլ չգիտեմ, թե ինչ պատահեց պահակապետին ու ծառայապետին։ Թզուկներից ոչ ոք Լճաշենում գտնվելու ընթացքում, բնական է, մի խոսք անգամ բերանից բաց չթողեց բանալիների և տակառների մասին, և Բիլբոն էլ ոչ մի անգամ չդրեց մատանին։ Բայց էլֆերը որոշ բան կռահում էին, թեպետ միստր Բեգինսն առաջվա պես հանելուկ էր նրանց համար։ Ինչ էլ որ լիներ, թագավորն այժմ գիտեր, թե ինչու էին բարեհաճել այստեղ թզուկները, և ինքն իրեն ասաց․ «Այդպե՜ս, այդպե՜ս… Տեսնենք… Միևնույն է, առանց իմ գիտության Սև Անտառով նրանք ոչ մի գանձ չեն կարողանա անցկացնել։ Ավելի շուտ նրանց վերջը վատ կլինի, և տեղն է դրանց»։ Թագավորը բոլորովին չէր հավատում, թե թզուկները կուզենան կռվել և կկարողանան հաղթել այնպիսի փորձված վիշապի, ինչպիսին Սմոգն էր, և խիստ կասկածում էր, որ նրանք գողության փորձ կանեն։ Սա վկայում էր նրա խորաթափանցության մասին, որը պակասում էր Լճաշեն քաղաքի մարդկանց, չնայած, ինչպես վերջում կտեսնենք, թագավորն այնքան էլ իրավացի չէր։ Իր լրտեսներին ուղարկելով լիճ և ավելի հեռու, Սարին այնքան մոտիկ, որքան թույլ էր տալիս վիշապի հանդեպ ունեցած վախը, էլֆերի թագավորն սկսեց սպասել։

Երկրորդ շաբաթվա վերջում Տորինը ճանապարհի պատրաստություն տեսավ։ Քանի դեռ բնակիչների ոգևորությունը չէր սառել, հարկավոր էր նրանց օգնությունն ապահովել։ Ձգձգելը վտանգավոր էր։ Նա դիմեց քաղաքագլխին ու նրա խորհրդականներին և հայտարարեց, թե ժամանակն է, որ շարունակեն իրենց ճանապարհը։

Այստեղ ամբողջ ժամանակվա ընթացքում առաջին անգամ քաղաքագլուխը զարմացավ և մի քիչ էլ վախեցավ։ Նա մտածմունքների մեջ ընկավ․ հանկարծ Տորինն իսկապես նախկին թագավորների շառավիղներից է։ Նրա մտքով էլ չէր անցել, թե թզուկները սիրտ կանեն Սմոգի դեմ գնալ։ Նա կարծում էր, թե սրանք խաբեբաներ են, որոնց վաղ թե ուշ կմերկացնեն ու կվռնդեն։ Նա սխալվում էր։ Ախր Տորինն իսկապես Սարատակի թագավորի թոռն էր, իսկ ազնվատոհմիկ թզուկն ինչ ասես չէր անի, եթե մտքին դրել էր վրեժխնդիր լինել կամ ետ խլել իր սեփականությունը։ Բայց քաղաքագլուխը նաև ուրախացավ, որ թզուկները գնում են։ Նրանց պահել էժան չէր նստում, սրանց օրոք կյանքը վերածվել էր մի իսկական անվերջանալի տոնախմբության, իսկ գործերը մնում էին։ «Թող գնան իրենց համար, խցկվեն Սմոգի մոտ, տեսնենք նա սրանց ոնց կդիմավորի»,― մտածեց նա։ Իսկ բարձրաձայն ասաց․

― Դե, հասկանալի է, ով Տորին, որդի Տրեյնի, թոռ Տրորի… Դու պարզպաես պարտավոր ես ետ խլել քո գանձերը։ Ծերունիների կանխագուշակած ժամը հասել է։ Ինչով կարող ենք, նրանով էլ կօգնենք, բայց դե դուք էլ մեզ երախտահատույց կլինեք, երբ ետ կնվաճեք թագավորությունը։

Եվ ահա մի աշնանային ցուրտ օր, երբ փչում էր սառը քամին ու ծառերից թափվում էին տերևները, երեք մեծ նավակներ հեռացան Լճաշեն քաղաքից՝ տանելով թիավարներին, թզուկներին, միստր Բեգինսին և մթերքի ահագին պաշարներ։ Քաղաքագլուխն ու նրա խորհրդականները դուրս էին եկել քաղաքապետարանի աստիճանների վրա, որպեսզի նրանց բարի ճանապարհ մաղթեն։ Քաղաքի բնակիչները նրանց ետևից երգեր երգեցին, ջուրն իջան չներկված թիակները, նավակները շարժվեցին դեպի Հյուսիս։ Սկսվեց երկար ճանապարհորդության վերջին փուլը։

Եվ միակը, որ տխուր էր ու դժբախտ, դա Բիլբոն էր։

==ՇԵՄՔԻՆ==

Երկու օրում նրանք կտրեցին Երկար Լիճը և դուրս եկան Արագահոս գետը։ Այժմ Մենավոր Լեռը ուղիղ նրանց առջևում էր։ Հոսանքին հակառակ լողալը դժվար էր։ Երրորդ օրվա վերջում մի քանի մղոն վեր բարձրանալով, նրանք լողացին ձախ, դեպի արևմտյան ափը, և ցամաք դուրս եկան։ Այստեղ նրանց սպասում էին նախօրոք ուղարկված մարդիկ ու մթերքներով և անհրաժեշտ այլ բաներով բեռնված պոնիներ։ Թզուկները որքան կարող էին բարձեցին պոնիներին, մնացածները դարսեցին վրանի մեջ։ Լճաշեն քաղաքի մարդիկ, որ բերել էին պոնիներին, չհամաձայնվեցին նույնիսկ մեկ գիշեր օթևանել Սարին այդքան մոտիկ։

― Կսպասենք, մինչև որ երգերն իրականանան,― ասացին նրանք։

Այդ վայրի տեղում ավելի հեշտ էր վիշապին հավատալ, քան Տորինին։ Վրանում գտնվող մթերքի պաշարներն, ըստ էության, պահպանելու հարկ չկար, քանի որ տեղանքն անմարդաբնակ էր։ Դրա համար էլ ուղեկցողների խումբը թողեց դրանք և բռնեց ետդարձի ճանապարհը։

Մեր ճանապարհորդները տագնապալի գիշեր անցկացրին և մի քիչ ընկճված էին։ Հաջորդ օրը նրանք հեծան պոնիներն ու շարունակեցին ճանապարհը։ Բալինն ու Բիլբոն, որ վերջից էին գնում, սանձին բռնած տանում էին երկու ծանր բեռնված պոնի, մնացածները առջևում արահետ էին բաց անում, քանի որ ճանապարհ չկար։ Նրանք ուղղություն վերցրին Արագահոս գետից դեպի հյուսիս֊արևմուտք և քանի գնում, մոտենում էին Մենավոր Լեռան դուրս ցցված թևին։ Ճանապարհորդներն ընթանում էին լուռ ու անխոս։ Վերջացան ծիծաղը, տավիղի նվագն ու երգեցողությունը, այն գոռոզ հույսերը, որ խլրտում էին նրանց հոգում, մինչև նրանք լճի վրա հնագույն երգեր էին ունկնդրում, մարեցին, դրանց փոխարինեց անթափանց խավարը։ Նրանք գիտեին, որ ճանապարհորդությունն իր ավարտին է մոտենում, իսկ այդ ավարտը կարող է սարսափելի լինել։ Շրջապատող բնությունն աղքատիկ ու միապաղաղ դարձավ, գույները խամրեցին, այն դեպքում, երբ Տորինի խոսքերով, մի ժամանակ դրանք աչքի էին ընկնում իրենց թարմությամբ ու բազմազանությամբ։ Խոտը նոսրացավ, ծառերն ու թփերը անհետացան, նրանց տեղը մնացին սևացած, ծուռումուռ կոճղեր։ Ճամփորդները հասան Վիշապի Ամայություն, և հասան, երբ տարին վերջանում էր։ Նրանք մոտեցան Սարի ստորոտին, առանց որևէ վտանգավոր բանի հանդիպելու։ Սարը խոյանում էր ուղիղ նրանց վերևում, գորշ և զզվելի։ Ճամփորդները ճամբարը հիմնեցին մեծ թևի արևմտյան լանջին, որ վերջանում էր Ագռավի Բարձունք կոչվող բլրով։ Այստեղ ինչ֊որ ժամանակ պահակակետ էր գտնվում, բայց նրանք առայժմ չհամարձակվեցին բարձրանալու այնտեղ․ դա մի չափազանց լերկ վայր էր։

Սարի արևմտյան կողմում գաղտնի մուտքը փնտրելուց առաջ Տորինը հետախույզների ջոկատ ուղարկեց հարավային լանջը, որտեղ պետք է գտնվեր Գլխավոր դարպասը։ Դրա համար նա ընտրեց Բալիին, Ֆիլիին, Կիլիին և Բիլբոյին։ Սրանք գորշ, անկենդան քարափների երկարությամբ գնալով հասան Ագռավի Բարձունքի ստորոտը։ Այնտեղ Արագահոս գետը, մի լայն պտույտ գործելով հովտում, որտեղ մի ժամանակ գտնվում էր Դեյլը, Սարից գնում էր լճի կողմը, վարար ու աղմկոտ, ինչպես բոլոր լեռնային գետերը։ Նրա լերկ ու ժայռոտ ափերը կտրուկ թեքությամբ իջնում էին դեպի վտակը։ Վերևից, նեղ գետի վրայով նայելով, նրանք ընդարձակ հովտում ամրոցի պատերի, աշտարակների և հինավուրց շինությունների սևին տվող ավերակներ տեսան։

― Ահա այն ամենը, ինչ մնացել է Դեյլ քաղաքից,― խոսեց Բալինը։― Լեռան լանջերը մի ժամանակ կանաչին էին տալիս անտառներից, հովիտը լիառատ էր ու աչք շոյող, քաղաքում զանգերի ղողանջն էր հնչում։

Բալինի ձայնը տխուր էր, դեմքը մռայլվել էր․ նա ուղեկցում էր Տորինին այն օրը, երբ հայտնվեց վիշապը։

Նրանք սիրտ չարեցին առաջ գնալ, այլ լեռնաճյուղը շրջանցեցին և, մի մեծ քարի ետևը թաքնվելով, գլուխները դուրս հանեցին։ Նրանք մի սև անցք տեսան բարձր պատի մեջ։ Դա Գլխավոր դարպասն էր։ Այնտեղից դուրս էր վազում Արագահոս գետը և այդ նույն տեղից էլ գոլորշի ու սև ծուխ էր ժայթքում։ Շուրջն ամեն ինչ անշարժ էր, շարժվում էին միայն գոլորշին, ջուրը, մեկ֊մեկ էլ մռայլ չարագուշակ ագռավն էր թևածում։ Լռությունը խախտում էր միայն քարերի միջով վազող գետի աղմուկը և խռպոտ կռկռոցը։ Բալինը սարսռեց․

― Ետ դառնանք,― ասաց նա։― Այստեղ անելիք չունենք։ Ինձ բնավ դուր չեն գալիս էդ զզվելի թռչունները, դրանք թշնամական լրտեսների են նմանվում։

― Իսկ վիշապը, ուրեմն կենդանի է, նստած է սարի տակ, ինչ֊որ տեղ, եթե ծխից դատելու լինենք,― ավելացրեց հոբիտը։

― Ամենայն հավանականությամբ դու ճիշտ ես, թեպետ ծուխը դեռ ոչինչ չի ապացուցում,― առարկեց Բալինը։― Եթե նույնիսկ վիշապը թռել է կամ թաքնվել լանջերից մեկում, որսի հետևելու համար, ապա ծուխն ու գոլորշին, երևի, կշարունակվեն դուրս գալ։ Երևի Սարի ընդերքը լեփլեցուն է դրա գարշահոտ գոլորշիներով։

Ընկճված ջանալով չաղմկել, ագռավների կռկռոցի ուղեկցությամբ նրանք վերադարձան ճամբար։ Դեռ բոլորովին վերջերս, հունիսին, նրանք հյուրընկալվել էին Էլրոնդի գեղատեսիլ տանը․ հիմա նոր֊նոր աշուն էր սկսվում, բայց թվում էր, թե մի ամբողջ դար է անցել։ Նրանք հայտնվեցին անմարդաբնակ, լքված տեղում՝ օգնության ոչ մի հույս չունենալով։ Նրանց ճամփորդությունն ավարտվել էր, բայց արկածների վերջը առաջվա պես հեռու էր, իսկ արիությունն ու տոկունությունը կարող էին բավականացնել շատ կարճ ժամանակով։

Որքան էլ տարօրինակ է, բայց միստր Բեգինսի մոտ դրանցից ավելի շատ էր մնացել, քան մյուսների մոտ։ Նա հաճախ էր Տորինից վերցնում քարտեզն ու զննում, խորհրդածելով սեպագրերի ու լուսնատառերի նշանակության մասին։ Հենց նա էր, որ թզուկներին ստիպեց սկսել գաղտնի դռան վտանգավոր որոնումներն արևմտյան լանջերին։ Նրանք ճամբարը տեղափոխեցին երկար նեղ հովիտը, որ ծածկված էր լեռան ցածր ելուստներով։ Այս արևմտյան լանջին վիշապի ավազակային հարձակումների հետքերը քիչ էին, նույնիսկ մի քիչ խոտ էր մնացել նրանից պոնիների համար։ Սարի ստվերով մշտապես ծածկված այդ նոր ճամբարից օրը օրին, խմբերի բաժանվելով, նրանք դուրս էին գալիս որոնումների։ Եթե քարտեզին հավատանք, այստեղ, այս լանջի վրա, վերևում թաքնված էր գաղտնի դուռը։ Օրը օրին էլ նրանք ձեռնունայն վերադառնում էին ճամբար։

Եվ հանկարծ, բոլորովին անսպասելի, նրանք գտան այն, ինչ փնտրում էին։ Մի անգամ Ֆիլին, Կիլին ու հոբիտը դուրս եկան նեղ հովտի վերջավորությունը և քարերի մեջ սկսեցին փորփրել։ Կեսօրին մոտ Բիլբոն անտաշ աստիճանների նմանվող ինչ֊որ բան տեսավ։ Նա երկու թզուկներին կանչեց, և երեքով հուզված սկսեցին բարձրանալ աստիճաններով, որը նրանց դուրս բերեց մի կածան՝ տեղ֊տեղ կորճող, տեղ֊տեղ, այնուամենայնիվ, նշմարվող, և այդպես, այդ կածանով հասան հարավային թևի կատարը, իսկ այնտեղից մի նեղ ելուստ, որ գոտևորում էր Սարը։ Ներքը նայելով՝ նրանք տեսան, որ ուղիղ իրենց տակ ճամբարն է։ Զգուշությամբ, ժայռի վրայով բարձրանալով, նրանք իծաշարուկի անցան նեղ ելուստը, անկյունից շրջվեցին և հայտնվեցին աչքից հեռու, խոտով ծածկված մի փոքրիկ հարթակում։ Սրա մուտքը ճամբարից տեսանելի չէր։ Ժայռը, որին դեմ էր առնում հարթակը, կատարելապես հարթ էր և ուղիղ, ասես որմնադիրն էր շարել։ Ոչ ճեղք կար, ոչ կցվածք, բարավոր,կողափայտ կամ շեմք հիշեցնող ոչ մի բան, փականքների, սողնակների կամ բանալու անցքի ոչ մի հետք։ Եվ, սակայն, նրանք չէին կասկածում, որ իրենց առջև հենց այն դուռն է։

Նրանք թակեցին դուռը, հրեցին, բոթեցին, թափվեցին վրա վրա, աղաչեցին, որ բացվի, դռները բացող հմայախոսություններ ասացին, բայց ժայռը մնաց անշարժ։ Վերջապես ուժասպառ փռվեցին խոտերին, իսկ երբ սկսեց մթնել, իջան ներքև։

Այդ գիշեր ճամբարում իրարանցումը չդադարեց։ Առավոտյան բոլորը հեռացան ճամբարից՝ Բոֆուրին ու Բոմբուրին թողնելով հսկելու պոնիներին և այն պաշարները, որ հետները վերցրել էին գետից։ Մնացածները, հովիտն անցնելով, նախօրեին գտած կածանով բարձրացան նեղ ելուստը։ Սակայն հակերն այստեղ տանել չէր լինի՝ կածանը մի կողմից գահավիժում էր ցած, մոտ հիսուն մետր խորությամբ։ Բայց թզուկները մեջքներին պարաններ էին փաթաթել։ Նրանք բարեհաջող հասան խոտածածկ խորշը, այնտեղ նոր ճամբար դրեցին և պարաններով վեր բարձրացրին բոլոր անհրաժեշտ բաները։ Այդ եղանակով էլ նրանք հետո իջեցնում էին մեկը մյուսին, որպեսզի պահակներից նորություններ իմանան կամ փոխարինեն Բոֆուրին։ Բոմբուրը ոչ մի ձևով վերև բարձրանալ չցանկացավ՝ ոչ պարաններով, ոչ էլ կածանով։

― Ես ճանճ չեմ, որ անդունդի վրա ճախրեմ,― պատասխանեց նա։― Գլուխս կպտտվի, մորուքս կընկնի ոտքերիս տակ, և նորից դուք կմնաք տասներեքով։ Իսկ պարաններն իմ ծանրությանը չեն դիմանա։

Ինչպես կտեսնեք հետագայում, պարանները, ի բարեբախտություն Բոմբուրի դիմացան…

Այդ ընթացքում բարեկամները հետազոտեցին ելուստի մնացած մասը և մի արահետ հայտնաբերեցին, որ տանում էր դեպի վեր։ Բայց վախեցան հեռուն գնալ, ասենք անհրաժեշտություն էլ չէին տեսնում։ Գագաթին լռություն էր տիրում, միայն քամին էր շրշում ճեղքերում։ Նրանք ցածր էին խոսում, չէին երգում, իրար ձայն չէին տալիս՝ ամեն տեղ վտանգ էր դարանած։ Նրանք, որ դռան վրա էին չարչարվում, դեռ արդյունքի չէին հասել։ Անհամբերությունից ձեռքները թափ տվին սեպագրերի ու լուսնագրերի վրա և անխոնջ փորձեցին աչքաչափով որոշել, թե ժայռի հարթ մակերևույթի հատկապես ո՞ր մասում է դուռը թաքնված։ Նրանք Լճաշեն քաղաքից քլունգներ ու այլ գործիքներ էին բերել և սկզբում փորձեցին օգտագործել դրանք։ Բայց հենց առաջին հարվածից կոթերը ջարդուփշուր եղան և քիչ մնաց իրենց թևերն էլ տեղից դուրս գային․ պողպատե մասերը կոտրվեցին կամ ծռվեցին, ասես արճճից լինեին։ Թզուկները հասկացան, որ լեռնային գործում իրենց ունեցած հմտությունն անզոր է այդ հմայությունների դեմ, որոնք փակել են այդ դուռը։ Նրանք իրենց իսկ բարձրացրած աղմուկիցէլ վախեցան․ յուրաքանչյուր հարված արձագանքելով՝ ավելի ուժգին էր հնչում։ Բիլբոյին սաստիկ ձանձրացրել էր շեմքին նստելը։ Այսինքն, ոչ մի շեմք էլ, հասկանալի է, չկար, պարզապես թզուկները կատակով այդպես էին անվանել խոտածածկ փոքրիկ հրապարակը․ նրանք Բիլբոյին հիշեցրին իր խոսքերը, որ ասել էր վաղուց, երբ նրա բույնը խուժեցին անկոչ հյուրերը։ Նա այն ժամանակ ասաց, թե իրենք կնստեն շեմքին ու մի բան կմտածեն։ Եվ հիմա ահա նստում են ու նստում, մտածում են ու մտածում կամ աննպատակ թրևվում են մոտակայքում, ու նրանց դեմքերն էլ սրվում են հա սրվում։

Արահետը գտնելով, նրանք մի փոքր արիացել էին հոգով, իսկ հիմա բոլորովին ընկճված էին։ Բայց, այնուամենայնիվ, չէին ուզում պարտվել ու ձեռնունայն վերադառնալ։ Այժմ հոբիտն էլ մյուսներից աշխույժ չէր։ Նա ոչինչ չէր անում, միայն ժայռին հենված, նստում էր և ելուստների ու լայնարձակ տարածությունների վրայով նայում էր արևմուտք՝ Սև Անտառի սև պատից այն կողմ, որտեղ նրա աչքին շարունակ երևում էին Մառախլապատ Լեռները։ Երբ նրան հարցնում էին, թե ինչ է անում, հոբիտը պատասխանում էր․

― Դուք էիք ասում, չէ՞, որ իմ գործն է նստել շեմքին ու մտածել, թե ինչպես ներս մտնենք, ահա ես էլ մտածում եմ։

Բայց ենթադրում եմ, որ նա մտածում էր ոչ այնքան գործի մասին, որքան այն երկրի, որ ընկած էր կապույտ հեռվում, խաղաղ հարազատ երկրի և Բլրատակի իր հոբիտական բնի մասին։

Կանաչի մեջ, հրապարակի մեջտեղում մի գորշ քար էր ընկած։ Բիլբոն սովորաբար նստում էր ու վհատ հայացքը հառում դրա վրա կամ հեռևում էր մեծ խխունջներին։ Սրանց, երևում է, դուր էր եկել մեկուսի այդ հարթակը, զով պատերը, և նրանք դանդաղ սողում էին դրանց վրայով, հաճույքով քարին կպչելով։

― Վաղը աշնան վերջին շաբաթը կսկսվի,― մի անգամ ասաց Տորինը։

― Իսկ նրան կհաջորդի ձմեռը,― ավելացրեց Բիֆուրը։

― Եվ կգա հաջորդ տարին,― վերջացրեց Դվալինը,― և մեր մորուքները կաճեն, մինչև կկախվեն ժայռից ու կհասնեն հովիտ, իսկ այստեղ առաջվա նման ոչինչ տեղի չի ունենա։ Ինչո՞վ է զբաղված մեր գողը։ Քանի որ նա անտեսանելի մատանի ունի, նշանակում է այժմ պահանջը նրանից ավելի մեծ է, հանգիստ կարող է ներս մտնել Գլխավոր դարպասից և հետախուզել, թե ինչն ինչոց է։

Բիլբոն լսեց նրա խոսքերը (թզուկները վերևում էին գտնվում, ուղիղ խորշի վրա) և մտածեց․ «Ողորմած աստված, ուրեմն, ահա թե ինչ են մտածել սրանք… Դժբախտ եմ ես, դժբախտ․ շարունակ ես պետք է սրանց դուրս բերեմ անախորժություններից, համենայն դեպս՝ հրաշագործի գնալուց հետո։ Ի՞նչ անեմ… Այդպես էլ գիտեի, որ վերջում ինձ ինչ֊որ սարսափելի բան է սպասվում։ Ոչ, ես ուղղակի ի վիճակի չեմ նորից տեսնելու Դեյլի այդ չարաբասխտ հովիտը։ Իսկ ինչ արժե ծխացող դարպասը…»։

Նա այնպես հուզվեց, որ գիշերը համարյա աչք չկպցրեց։ Հաջորդ օրը թզուկները ցրվեցին զանազան կողմեր․ ոմանք ներքև իջնելով զբոսնում էին պոնիներով, ոմանք մագլցում լանջն ի վեր։ Բիլբոն ամբողջ օրը տրտում նստած էր խորշում՝ քարին կամ նեղ անցումի միջով դեպի հեռուն նայելով։ Նա տարօրինակ զգացում ուներ, ասես ինչ֊որ բանի էր սպասում։ «Գուցե հրաշագործը հանկարծ հայտնվի»,― մտածեց նա։ Երբ գլուխը բաձրացրեց, տեսավ հեռավոր անտառի մի կտորը։ Ահա արևը թեքվեց դեպի արևմուտք և անտառի վրա դեղին խալ ընկավ, ասես արևը լուսավորում էր աշնան վերջին տերևը։ Շուտով մեծ նարնջագույն գունդը գլորվեց դեպի հորիզոն։ Բիլբոն հորիզոնի վրա, բավական բարձր, տեսավ նորալուսնի հազիվ նկատելի գունատ նեղ մանգաղը։ Այդ նույն պահին իր թիկունքում սուր չրթոց լսեց։ Նա շրջվեց․ գորշ քարի վրա նստել էր մեծ֊մեծ, ածխի պես սև, բաց դեղնավուն, մուգ բծերով ծածկված կրծքով կեռնեխը։ Չը՛ըթ… Կեռնեխը հափռեց խխունջն ու խփեց քարին։ Չը՛ըթ, չը՛ըթ…

Հանկարծ Բիլբոյի գլխում մի միտք փայլատակեց… Զգուշության մասին մոռանալով, քիվի ծայրին կանգնած, նա սկսեց բարձրաձայն կանչել թզուկներին և ձեռքերը թափահարել։ Թզուկները, քարերի վրա սայթաքելով, վազեցին դեպի նա՝ գլխի չընկնելով, թե ինչ է պատահել։

Բիլբոն արագորեն ամեն ինչ բացատրեց։ Բոլորը լռեցին։ Հոբիտը կանգնեց գորշ քարի կողքը։ Թզուկներն անհամբեր սպասում էին։ Արևն ավելի ու ավելի էր իջնում ցած, և նրանց հույսերը հալվում էին։ Արևը մտավ բոսոր ամպերի շերտի մեջ ու ծածկվեց։ Թզուկները տնքացին, բայց Բիլբոն առաջվա պես անշարժ կանգնած էր։ Նեղ մանգաղն իջավ դեպի հորիզոն։ Սկսեց մթնել։ Եվ հանկարծ, երբ բոլորն արդեն իսպառ հույսները կորցրել էին, ամպերի արանքից կարմիր մի ճառագայթ դուրս պրծավ։ Այն նեղ անցումով թափանցեց խորշ և ընկավ ժայռի հարթ մակերեսին։ Կեռնեխը, որը, գլուխը մի կողմ թեքած, իր ուլունքանման աչուկներըով նույնպս հետևում էր ճառագայթին, հանկարծ կչկչաց։ Պատից ճայթյունով քարի մի բեկոր թռավ։ Գետնից երեք ոտնաչափ բարձրության վրա, այնտեղ, ուր ընկել էր ճառագայթը, ժայռի մեջ հանկարծ մի անցք բացեվց։

Թզուկները, վախենալվ, որ պահը բաց կթողնեն, վազեցին ու իրենց գցեցին ժայռի վրա, ժայռը տեղից չշարժվեց։

― Բանալին, բանալին,― գոռաց Բիլբոն։― Ո՞ւր է Տորինը։

Տորինը վազելով մոտեցավ։

― Բանալին, ― գոչեց Բիլբոն։― Այն, որ քարտեզի հետ էր։ Շուտ, թէ չէ ուշ կլինի։

Տորինը հանեց բանալին, որ կախված էր իր վզից, և մտցրեց անցքը։ Բանալին համընկավ։ Տորինը պտտեց այն։ Չըխկ… Ճառագայթն անհետացավ, լուսինը կորավ, երկինքը սևացավ։

Նրանք նորից սեղմեցին դուռը, և պատի մի մասը կամաց֊կամաց ետ գնաց։ Երկար, ուղիղ ճեղքեր հայտնվեցին։ Հինգ ոտնաչափ բարձրությամբ, երեք ոտնաչափ լայնությամբ մի դուռ ուրվագծվեց և անձայն ու ծանր բացվեց դեպի ներս։ Խորքից, ասես գոլորշի, դուրս լողաց խավարը, նրանց աչքերի առջև բացվեց մի անտակ սևություն՝ լայնաբաց մուտքը դեպի Սարի խորքը։

== Ի՞ՆՉ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ ՆՐԱՆՑ ՆԵՐՍՈՒՄ ==

Թզուկները երկար կանգնել էին դռան առջև և վիճում էին։ Վերջապես Տորինը ճառ ասաց․

Եկել է ժամանակը, որ շատ պատվարժան միստր Բեգինսը, որը երկար ճամփորդության ընթացքում իրեն դրսևորեց որպես հիանալի գործընկեր, որպես հոբիտ, որը աչքի ընկավ խիզախությամբ ու հնարագիտությամբ, որոնք ապշեցնում են նրա ցածր հասակի հետ իրենց անհամապատասխանությամբ և, եթե կարող եմ այդպես արտահայտվել, օժտված հաջողակության պաշարով, որը գերազանցում է սովորականը, ճակատագրով հատկացվածը… Եկել է, կրկնում եմ, ժամանակը, որ նա մեզ մատուցի մի ծառայություն, որի համար նրան ներգրավել ենք մեր ընկերության մեջ, և վաստակի խոստացված բաժինը։

Դուք արդեն ծանոթ եք բացառիկ կարևոր դեպքերում Տորինի ոճին, դրա համար էլ նրա ճառը բառացիորեն չեմ վերապատմի։ Նա դեռ շատ երկար ծավալվեց։ Առիթն իսկապես կարևոր էր, բայց հոբիտն անհամբեր էր դարձել։ Նա ևս բավականաչափ լավ էր ուսումնասիրել Տորինին և իսկույն հասկացավ, թե նրա մտքինն ինչ է։

― Եթե ինձնից սպասում եք, որ ես առաջինը մտնեմ գաղտնադռնով, ով Տորին Օուքենշիլդ, որդիդ Տրեյնի, թող անվերջ երկարի ոք մորուքը,― վրդովված ասաց Բիլբոն,― ապա այդպես էլ ասացեք։ Իհարկե, ես կարող եմ և հրաժարվել։ Առանց այդ էլ արդեն երկու անգամ ձեզ փրկել եմ, իսկ դա գործարքի մեջ չի մտնում, այնպես որ որոշ պարգևի ես արդեն արժանի եմ։ Բայց, ինչպես իմ հայրն էր միշտ ասում․ «Ամեն ինչ երեք անգամից է լինում»։ Եվ, պատկերացրեք, չեմ հրաժարվի։ Ես հիմա իմ բախտավոր աստղին ավելի եմ հավատում, քան առաջներում (նա նկատի ուներ անցած գարունը, հարազատ տունը թողնելուց առաջ, բայց նրան թվում էր, թե դա հազար տարի առաջ էր)։ Լ՛ավ, գլուխս ազատելու համար համաձայն եմ մի անգամ մտնել այնտեղ։ Ո՞վ ինձ կընկերակցի։ Նա չէր էլ սպասում, թե կամավորների մի ամբողջ խմբի կանչերը կսլի, դրա համար էլ հիասթափություն չապրեց։ Ֆիլին ու Կիլին բացահայտորեն անհարմար զգացին և մի ոտքից մյուսը փոխվեցին։ Մյուսները նույնիսկ չթաքցրին իրենց դժկամությունը՝ բոլորը, բացի ծերուկ Բալինից, հավերժական պահակից, որը շատ էր կապվել հոբիտի հետ։ Նա ասաց, որ համենայն դեպս կմտնի ներս և գուցե նույնիսկ մի տասը քայլ առաջ կգնա, որպեսզի ծայրահեղ դեպքում գոնե մեկը լինի, որ օգնություն կանչի։

Ի՞նչ կարող եմ ասել թզուկներին արդարացնելու համար։ Որ նրանք մտադիր էին Բիլբոյին առատորեն վարձատրե՞լ իր ծառայությունների դիմաց։ Քանի որ նրանք Բիլբոյին վերցրել էին հատկապես նրա համար, որ իրենց փոխարեն դժվար աշխատանք կատարի, ապա և չէին առարկում կատարելուն, մանավանդ որ ինքն էլ դեմ չէր։ Բայց թզուկներն անպայման նրան օգնության ձեռք կմեկնեին փորձանքի պահին, ինչպես արդեն վարվել էին ճանապարհորդության սկզբում, տրոլների հետ հանդիպման ժամանակ, երբ դեռ ոչ մի պատճառ չունեին հոբիտին երախտապարտ լինելու։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է՝ թզուկները հերոսներ չեն, այլ հաշվենկատ մարդիկ, որոնք փողը ամեն ինչից վեր են դասում․ պատահում են խորամանկ, խարդախ և ընդհանրապես անպետք թզուկներ։ Բայց և կան և միանգամայն օրինավոր թզուկներ, ինչպես Տորինն և Ընկերությունը, միայն թե նրանցից չափազանց շատ բան սպասել պետք չէ։

Սև ամպերով պատված դժգույն երկնքում տեղ֊տեղ աստղեր երևացին։ Հոբիտը կախարդված դռնից ներս ծլկեց։ Սարի խորքում քայլելը, պարզվեց, բարդ գործ է։ Դա ձեզ համար ոչ գոբլինյան ցածր թունելներն են, ոչ էլ ծուռումուռ ստորգետնյա անցումներն անտառային էլֆերի քարայրում։ Սարի տակ թունելը թզուկներն էին պատրաստել իրենց հզորության ու վարպետության ծաղկման շրջանում․ ուղիղ, ասես քանոնով գծած, ողորկ հատակով ու ողորկ պատերով, հարթ ու հավասար թեքությամբ թունելն իջնում էր դեպի ինչ֊որ խորհրդավոր սևություն։

Կարճ ժամանակից հետո Բալինը Բիլբոյին հաջողություն ցանկացավ և կանգնած մնաց թունելի մեջտեղում, որտեղից դեռևս երևում էր դռան աղոտ պատկերը, և թունելի հատուկ կառուցվածքի շնորհիվ թզուկների քչփչոցը շատ մոտրկից էր լսվում։ Հետո Բիլբոն մատանին դրեց և սկսեց զգույշ առաջ գնալ դեպի թունելի խորքը։ Ձայների չափազանց բարձր արձագանքից վախեցած՝ նա ինքն իրեն գերազանցեց զգուշության ու անշշուկ քայլելու մեջ։ Նա վախից դողում էր, բայց դեմքին վճռականություն ու դաժանություն էր գրված։ Ախր նա բոլորովին էլ այն հոբիտը չէր, որ մի ժամանակ առանց թաշկինակի դուրս վազեց Բեգ֊Էնդից։ Նա առանց թաշկինակի յոլա էր գնացել արդեն մի ամբողջ հավիտենականություն։ Ստուգելով՝ տեղո՞ւմ է արդյոք դաշույնը, նա գոտին ձգեց ու շարունակեց ճանապարհը։

«Ահա քեզ, Բիլբո Բեգիսն,― ասաց ինքն իրեն։― Քո սեփական կամքով գլխովին խրվեցիր այս գործի մեջ, դե հիմա էլ պատասխան տուր հիմարությանդ համար։ Ի՜նչ ապուշն եմ ես,― նրա ներսում պնդում էր ամենևին ոչ տուկովյան ձայնը։― Իմ ինչին էին պետք վիշապի գանձերը։ Ի՜նչ լավ կլիներ, թե որ կարողանայի արթնանալ ու հայտնվել ոչ թե այս անիծյալ թունելում, այլ իմ դաշտում։ Եվ թող գանձերը մնային այստեղ հավիտյանս հավիտենից»։

Բայց քանի որ դա երազ չէր, նա չարթնացավ, այլ շարունակեց գնալ առաջ ու առաջ։ Վերջապես դռան գծագրությունն անհետացավ, Բիլբոն բոլորովին մենակ մնաց։ Շուտով օդը տաքացավ։ «Գուցե տապը խորքի՞ց է գալիս։ Առջևում վառ հրացոլք եմ տեսնում»,― մտածեց նա։ Այդպես էլ կար։ Կարմիր լույսը ավելի ու ավելի պայծառ էր վառվում, և թունելում շոգը գնալով ուժեղանում էր։ Բիլբոյի գլխավերևում սկսեցին գոլորշու քուլաներ լողալ, պարուրել նրան։ Բիլբոն քրտինքի մեջ կորել էր, նա ինչ֊որ բլթբլթացող համաչափ աղմուկ էր լսում, որ նման էր կրակի վրա եռացող մեծ կաթսայի խլթխլթոցի և, միաժամանակ, հսկայական կատվի մռռոցի։ Շուտով Բիլբոն անսխալ ճանաչեց խոշոր գազանի խռմփոցը։ Առջևում, կարմիր հրացլոքի մեջ մեկը քնած էր։ Բիլբոն մի պահ կանգ առավ։ Բայց միայն մի պահ, և իսկույն էլ առաջ շարժվեց։ Դա նրա կյանքում ամենախիզախ քայլն էր։ Բիլբոն իսկական հաղթանակ տարավ ինքն իր նկատմամբ, առջևում դարանող անծանոթ վտանգի դեմ հանդիման։ Եվ այսպես, կարճատև դադարից հետո Բիլբոն գնաց առաջ։ Այժմ պատկերացրեք այսպիսի տեսարան․ Բիլբոն հասնում է թունելի ծայրը, մինչև մոտավորապես նույն մեծության ու ձևի մի բացվածքի, ինչ արտաքին դուռն էր, նայում է ներս․ նրա առջև բացվում է հինավուրց թզուկների գանձարանը՝ ամենացածր քարայրը Սարի ամենախորքում։ Այնտեղ մութ է, հսկայական քարայրի սահմանները չեն երևում, կարելի է միայն կռահել դրա մեծության մասին․ շատ մոտիկ, քարե հատակին մի հրե զանգված է։ Եվ այդ զանգվածը Սմոգն է։

Աժդահա ոսկեկարմրավուն վիշապը պառկած էր ու պինդ քնած։ Երախից ու ռունգներից դողդողացող ձայն էր դուրս գալիս և ծխի շիթեր, բայց առայժմ կրակ չէր ժայթքում։ Նրա մարմնի տակ, բոլոր թաթերի և հաստ, ոլորված պոչի տակ, նրա չորս կողմը բարձրանում էին թանկարժեք գանձերի կույտեր․ ոսկու ձուլակտորներ, ոսկեղեն իրեր, ակնեղեն, թանկարժեք քարեր՝ շրջանակներով, մարգարիտ ու արծաթ, որ այդ բոսոր լույսի տակ կարմիրին էին տալիս։

Սմոգը կողքի վրա էր քնած, թևերը ծալած վիթխարի չղջիկի նման․ հոբիտը ներքևից տեսավ նրա երկար փորը, որի մեջ այդ հարուստ մահճում երկար պառկելուց թանկագին քարեր ու ոսկի էին խրվել։ Պատի վրա աղոտ փայլփլում էին օղազրահներ, սաղավարտներ, տապարներ, թրեր ու նիզակներ։ Հատակին շարքերով դրված էին մեծ֊մեծ կճուճներ ու ամաններ, որոնք լեփլեցնուն էին անհամար հարստություններով։

Ասել, թե Բիլբոյի շունչը կտրեց, շատ մեղմ կլիներ։ Այն ժամանակից ի վեր, ինչ մարդիկ աղավաղել են էլֆերի լեզուն, որ սովորում էին այն դարաշրջանում, երբ աշխարհն անասելի գեղեցիկ էր, խոսքեր չեն գտվնի Բիլբոյի ողջ զարմանքն ու հիացմունքը արտահայտելու համար։ Նա առաջներում էլ վիշապների գանձարանների մասին պատմություններ ու երգեր լսել էր, բայց չէր կարող երևակայել դրանց պերճությունը, ասենք ոսկու նկատմամբ թզուկների մոլուցքն էլ օտար էր նրան։ Բայց այժմ նրա հոգին բերկրանքով էր համակված․ կախարդվածի նման նա քարացել էր տեղում՝ մոռանալով սարսափելի հսկիչի մասին։

Նա նայում էր, նայում ու չէր կարողանում աչքը կտրել, հետո ասես նրան ինչ֊որ ուժ ձգեց․ գողեգող մոտեցավ գանձերի կույտին։ Նրա գլխավերևում քնած էր վիշապը, որ սարսափելի ու ահավոր էր նույնիսկ քնած ժամանակ։ Բիլբոն հափշտակեց երկու բռնակներով մի մեծ թաս, այնքան ծանր, որ հազիվ բարձրացրեց, և վախեցած հայացքով նայեց վերև։ Սմոգը թևը շարժեց, ճանկերը բաց արեց, խռմփոցի ձայնը փոխվեց։ Բիլբոն նետվեց դեպի ելքը։ Բայց վիշապն առայժմ չէր արթնացել, ուղղակի հիմա նա ուրիշ երազ էր տեսնում։ Փոքրիկ հոբիտը սուրում էր երկար թունելով։ Նրա սիրտը խփում էր, ոտքերը դողում էին։ Նա թասը սեղմեց կրծքին ու մտքում ասաց․ «Այ թե ով եմ ես։ Հիմա նրանք կտեսնեն… Այդպես, ուրեմն․ ես ավելի շատ մթերավաճառի՞ եմ նման, քան գողի։ Դե թող փորձեն կրկնել»։

Բայց որևէ մեկը չէր էլ մտածում կրկնելու մասին։ Բալինը երջանիկ էր հոբիտին ողջ տեսնելու համար և բոլորովին էլ ոչ պակաս հիացած։Նա գրկեց Բիլբոյին ու դուրս տարավ։ Գիշեր էր, ամպերը ծածկել էին աստղերը, Բիլբոն պառկել էր փակ աչքերով, շունչը տեղը բերելով, և ըմբոշխնում էր թարմ օդը, չնկատելով, թե հուզված թզուկներն ինչպես են գովաբանում իրեն, թփթփացնում ուսին և խոստանում սերնդե սերունդ իրենց ընտանիքի բոլոր անդամների ծառայությունը։

Թզուկները դեռ թասը ձեռքից ձեռք էին փոխանցում ու ոգևորությամբ քննարկում, թե ինչպես մոտ ապագայում կտիրանան իրենց բոլոր գանձերին։ Հանկարծ Սարի ներսում որոտի խուլ ճայթյուն լսվեց, ասես հանգած հարբուխ էր որոտում, որ որոշել էր նորից ժայթքել։ Նրանք դուռը ծածկեցին և տակը մի քար դրեցին, որ չփակվի, բայց Սարի խորքից ահավոր դղրդյուն, մռնչոց ու դոփյուն էր լսվում, այնպես որ ժայռը նրանց տակ ցնցվում էր։

Թզուկներն իսկույն մոռացան իրենց ինքնավստահ պարծենկոտությունը և վախից կուչ եկան։ Սմոգին անտես առնելը վաղ էր։ Եթե ապրում ես վիշապի հետ կողք կողքի, ապա բարի եղիր հաշվի նստել նրա հետ։ Վիշապներն իրենց հարստությունն օգտագործել չեն կարողանում, բայց դրա փոխարեն, որպես օրենք, յուրաքանչյուր առարկա հինգ մատի պես գիտեն։ Սմոգը բացառություն չէր կազմում։ Անհանգիստ երազը (այնտեղ ամենատհաճ կերպով գործում էր ինչ֊որ մանրահասակ ռազմիկ, որ չտեսնված կերպով խիզոխաության տեր էր և սարսափելի թուր ուներ) փոխվեց նինջի, հետո վիշապը հանկարծ արթնացավ։ Քարայրում ինչ֊որ անծանոթ հոտ կար։ Գուցե հոտը այդ անցքի՞ց էր գալիս։ Չնայած անցքը փոքր էր, բայց միշտ թեթևակի տանգապ էր ներշնչում Սմոգին։ Նա կասկածանքով հայացքը հառեց այնտեղ։ Վաղուց պետք է փակած լիներ։ Վերջին ժամանակներս նրան նույնիսկ թվում էր, թե այնտեղից թույլ թակոց է լսվում։ Նա գլուխը բարձրացրեց և օդ ներս քաշեց։ Եվ այստեղ էլ նակտեց, որ թասը չկա։

Գողե՜ր… Հրդե՜հ… Սպանությո՛ւն։ Այն օրվանից, ինչ ինքը բնակվում է սարում, դեռ ոչ մի անգամ այդպիսի բան չէր պատահել։ Նրա կատաղությունը նկարագրել չի լինի․ այդպիսի կատաղություն ունենում են միայն հարստության մեջ լող տվող ունևորները, եթե հանկարծ կորչում է այն իրը, որը նրանք վաղուց ունեին, բայց որը կյանքում ոչ մի անգամ հարկավոր չի եղել։ Սմոգի երախից կրակ ժայթքեց, քարայրը լցվեց ծխով, սարը սասանվեց։ Նա փորձեց գլուխը մտցնել անցքը, հետո ինչքան ուժ ուներ մռնչաց և, վիզը ներս քաշելով, լեռնային պալատի լայնարձակ թունելներով որջից սուրաց դեպի Գլխավոր դարպասը։ Նրա գլխում մի միտք էր նստած․ քրքրել ամբողջ լեռը, բռնել գողին, պատառոտել ու կոխկրտել… Սմոգը դարպասից դուրս թռավ, ջուրը գետում թշաց, ֆշշոցով գոլորշի բարձրացավ։ Կրակ շաղ տալով՝ Սմոգը օդ խոյացավ և վայրէջք կատարեց Սարի գագաթին, որ շրջապատված էր կրակի կանաչ ու ալ լեզուներով։ Թզուկները լսեցին նրա թևերի սարսափելի աղմուկը և ծեփվեցին պատին՝ հուսալով թաքնվել վիշապի աչքից, որ թշնամուն էր փնտրում։

Նրանք բոլորն անխուսափելիորեն կկործանվեին, եթե դարձյալ չլիներ Բիլբոն։

― Շո՛ւտ,― շշուկով հրամայեց նա։― Դեպի դուռը։ Մտեք թունել։ Այստեղ մնալ չի կարելի։

Հենց այն է, նրանք ուզում էին սուզվել լեռան խորքը, երբ հանկարծ Բիֆուրը գոռաց․

― Իմ եղբայրները… Բոմբուրն ու Բոֆուրը։ Մենք մոռացել ենք նրանց։ Նրանք հովտում են, ներքևում…

― Նրանք կկործանվեն, մեր պոնիներն էլ հետը, մենք կմնանք առանց մթերքի…― տնքացին մնացած թզուկները։ ― Ոչինչ անել չենք կարող։

― Անմտությո՛ւն,― ընդհատեց նրանց Տորինը։ Նա վերստացավ իր նախկին արժանապատվությունը։― Մենք չենք կարող նրանց լքել։ Ներս կմտնեն միստր Բեգինսը, Բալինը, ինչպես նաև Ֆիլին ու Կիլին։ Բոլորը միանգամից վիշապի փայ չեն դառնա։ Մնացածները… պարանն ո՞ւր է։ Շո՜ւտ…

Հավանաբար, արշավի ամբողջ ընթացքում նրանք այսպիսի իրարանցման մեջ դեռ չէին ընկել։ Վերևում, լեռնային կիրճերում խուլ թնդում էր մոլեգնած վիշապի մռնչոցը։ Ցանկացած րոպեին նա կարող էր կրակ թափելով թռչել ներքև կամ Սարի շուրջը պտույտ գործել և նրանց տեսնել այն պահին, երբ կատաղորեն պարաններն էին ձգում զառիթափի եզրին։ Բոֆուրը հասցրեց բարձրանալ, ամեն ինչ խաղաղ էր։ Հետո հայտնվեց Բիֆուրը, նա հևում էր ու փնչացնում, պարանները ճռճռում էին, բայց շուրջը առաջվա նման խաղաղ էր։ Ապա վերև քաշեցին գործիքներն ու սննդամթերքի պարկերը… Եվ այստեղ ամպրոպ պայթեց։ Լսվեց թևերի ուժգին շաչյուն։ Ժայռերի կատարներին դիպավ կարմիր լույսը։ Դա Սմոգն էր։

Նրանք հազիվ էին հասցրել սուզվել թունելը և ներս քաշել իրենց պարկերը, երբ Սարի թիկունքից դուրս թռավ վիշապը։ Նրա թևերը ահավոր շաչյուն էին արձակում, որ նման էր քամու ոռնոցի, կրակը լիզում էր Սարի լանջը։ Հրե շունչը այրեց դռան առջևի խոտը, ներս թափանցեց կիսաբաց դռնից և վառեց թզուկներին։ Դողդոջուն բոցը նետվեց դեպի վեր, ժայռերի սև ստվերները պար եկան։ Հետո նորից խավար իջավ։ Ներքևում պոնիները խրխնջացին, պարանները կտրեցին և խուճապահար փախան։ Վիշապն ընկավ նրանց ետևից։

― Էլ չենք տեսնի…― ասաց Տորինը։ ― Եթե Սմոգը մեկին նկատեց, էլ նրանից փրկություն չկա։ Էստեղ էլ մեզ վիճակված է մնալ, եթե, իհարկե, ձեզ մոտ ցանկություն չառաջանա Սմոգի աչքի առաջ բաց տարածության միջով գետը վերադառնալ։

Այդպիսի հեռանկարը ոչ ոքի էլ չէր շոյում։ Նրանք մուտքից հեռու սողացին և այդպես պառկեցին, մինչև կիսաբաց դռնից երևաց աղոտ լուսաբացը։ Նրանք ամբողջ մարմնով դողում էին, չնայած ներսում տաք էր և հեղձուկ։ Գիշերվա ընթացքում նրանք մի քանի անգամ լսեցին Սարի շուրջը պտտվող վիշապի մեկ ուժեղացող, մեկ թուլացող մռնչոցը։

Տեսնելով պոնիներին և ճամբարի հետքերը, վիշապն, իհարկե, գլխի ընկավ, որ գետից ու լճից ինչ֊որ մեկը եկել է, և հիմա իրար ետևից սանրում էր Սարի լանջը այն կողմից, որտեղ կանգնած էին պոնիները։ Բայց քարե դուռը նա չէր նկատել, իսկ փոքրիկ դարատափը թույլ չէր տալիս, որ այրող կրակը թունել հասնի։ Վիշապն ապարդյուն խուզարկում էր Սարը, լուսադեմին, վերջապես, նրա բարկությունն իջավ, ու նա ուղղվեց դեպի իր ոսկե մահիճը՝ քնելու և ուժ հավաքելու։ Կողոպուտը նա չէր մոռացել և չէր ների, թեկուզ անցներ հազար տարի, երբ ժամանակը իրեն՝ վիշապին, ածխացած քար կդարձներ, բայց կարող էր սպասել։ Անշտապ նա սողաց իր որջը և աչքերը փակեց։

Լույսը բացվելու հետ թզուկների վախը մի քիչ անցավ։ Նրանք հասկացան, որ նման կարգի իրադարձություններն անխուսափելի են, երբ գործ ունես գանձերի այդպիսի ահեղ ու խարդախ պահապանի հետ, և առայժմ իրենց մտադրությունից հրաժարվելը վաղ է։ Միևնույն է, իրենք, ինչպես արդարացիորեն ասաց Տորինը, այստեղից գնացողը չեն։ Իրենց պոնիներնը կորել էին կամ վիշապը կերել էր, անհրաժեշտ էր սպասել, մինչև Սմոգը թուլացներ իր զգոնությունը, իսկ իրենք սիրտ անեին ետդարձի ճանապարհը ոտքով անցնելու։ Դեռ լավ էր, որ մթերքի մի մասը փրկեցին ու կարող էին որոշ ժամանակ դիմանալ։

Նրանք երկար քննարկում էին, թե ինչ անեն, բայց Սմոգից ազատվելու ոչ մի հնար չկարողացան գտնել։ Հոբիտը շատ էր ուզում հանդիմանել թզուկներին այն բանի համար, որ հենց սկզբից այդ խնդիրը նրանց մտահղացման ամենաթույլ տեղն էր։ Բայց այդ ժամանակ, ինչպես հատուկ է անելանելի դրության մեջ ընկածներին, թզուկներն սկսեցին փնթփնթալ ու կշտամբել հոբիտին այն բանի համար, ինչն սկզբում իրենց այնքան դուր էր եկել, այսինքն՝ որ նա վերցրել է թասը և չափազանց վաղ զայրացրել Սմոգին։

― Իսկ գողին ուրիշ ի՞նչ կհարմայեք անել,― զայրացած վրա պրծավ Բիլբոն։― Ինձ վարձել են ոչ թե վիշապներ սպանելու, դա ռազմիկների գործն է, այլ գանձ գողանալու համար։ Ես գործն սկսեցի այնպես, ինչպես կարող էի։ Իսկ դուք, ինչ է, սպասում էիք, որ ես շալակած կբերեմ Տրորի ողջ հարստությո՞ւնը։ Եթե մեկը պետք է բողոքի, դա ես եմ։ Դուք պետք է հինգ հարյուր գող վերցնեիք ձեզ հետ, ոչ թե մեկ։ Ձեր պապն, իհարկե, ամեն տեսակ գովասանքի արժանի է, բայց ձեր մտքով չանցավ ինձ ծանոթացնել նրա հարստության չափսերին։ Այդ ամբողջ գանձը վերև հանելու համար ինձ հարկավոր կլիներ մի քանի հարյուր տարի, այն էլ եթե ես հիսուն անգամ ավելի մեծ լինեի, իսկ Սմոգը՝ գառնուկի պես պստլիկ։

Դրանից հետո թզուկները ներողություն խնդրեցին Բիբլոյից։

― Ի՞նչ եք առաջարկում, միստր Բեգինս,― հարգալից տեղեկացավ Տորինը։

― Եթե հարցնում եք այն մասին, թե ինչպես դուրս բերել գանձերը, ապա առայժմ չեմ պատկերացնում։ Անկասկած դա կախված է նրանից, թե որքանով հաջող ընթացք կստանան մեր գործերը և կհաջողվի՞ արդյոք ազատվել Սմոգից։ Առհասարակ վիշապներից ազատվելը իմ մասնագիտությունը չէ, բայց ես կաշխատեմ ինձնից կախված ամեն ինչ անել։ Անձամբ ես ոչ մի բանի վրա հույս չունեմ և կուզենայի միայն ողջ ու առողջ տուն հասնել։

― Դե, տուն հասնելուն դեռ շատ ժամանակ կա։ Ի՞նչ անենք այսօր, հիմա։

― Լավ, եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ապա մենք պետք է նստած մնանք այնտեղ, որտեղ որ նստած ենք։ Ցերեկը, երևի, կկարողանանք մաքուր օդ դուրս գալ։ Իսկ շուտով, հնարավոր է, սիրտ անենք, մեկնումեկին ուղարկենք ներքև՝ պահեստ, մեր պաշարները համալրելու համար։ Բայց հիմա առաջարկում եմ հետևյալը։ Ես մատանի ունեմ։ Հենց այսօր, ցերեկը, երբ Սմոգը ամենայն հավանականությամբ կքնի, ես կմտնեմ այնտեղ։ Գուցե մի ինչ֊որ նոր բան տեղի ունենա։ «Ամեն վիշապ իր թույլ տեղն ունի»,― ասում էր իմ հայրը, բայց մտածում եմ, որ նա հիմնվում էր ոչ անձնական փորձի վրա։

Թզուկները, ինքնըստինքայն հասկանալի է, ոգևությամբ ընդունեցին նրա առաջարկը։ Նրանք արդեն շատ էին հարգում փոքրիկ Բիլբոյին։ Կեսօրին նա պատրաստ էր երկորդ անգամ մտնել վիշապի որջը։ Եթե նա ավելի շատ բան իմանար վիշապների և նրանց խարդախությունների մասին, երևի այդքան իր վրա վստահ չլիներ և չմտածեր, թե Սմոգը քնած կլինի։

Դրսում արևը փայլում էր, բայց թունելում մութ էր, ինչպես գիշերը։ Կիսաբաց դռնից ընկնող լույսի շերջը շուտով վերացավ։ Այնքան անաղմուկ էին Բիլբոյի քայլերը, որ ավելի անձայն կարող էր լինել միայն ծխի քուլան թույլ քամու բերանին։ Թունելի հեռավոր ծայրը հասնելով՝ նա արդեն շնորհավորում էր իրեն։ Այնտեղից լույսը հազիվ էր երևում։

«Ծեր Սմոգը հոնգնել ու քնել է,― մտածեց Բիլբոն։― Նա ինձ տեսնել չի կարող, լսել՝ նույնպես։ Մի՛ վհատվիր, Բիլբո»։ Նա չգիտեր կամ էլ մոռացել էր վիշապների սուր հոտառության մասին։ Բացի դրանից, նրանք բավական ոչ ձեռնտու մի յուրահատկություն ունեն՝քնում են կիսաբաց աչքերով, եթե որևէ բան նրանց մեջ կասկած է հարուցում։ Բիլբոն քարայրից ներս նայեց։ Սմոգը, թվում է, պինդ քնած էր և պառկած էր մեռածի պես՝ մթության մեջ, իր կրակը հանգցրած, ռունգներից նույնիսկ ծուխ դուրս չէր գալիս։ Բիլբոն, այն է, ուզում էր ոտքը իջեցնել հատակին, երբ հանկարծ վիշապի ձախ աչքի տակ կոպի տակից բարալիկ, կարմրավուն մի ճառագայթ փայլեց։ Սմոգը ձևացնում էր, թե քնած է։ Նա հետևում էր մուտքին։ Բիլբոն ընկրկեց և մի անգամ էլ փառք տվեց ճակատագրին մատանու համար։ Եւ այստեղ Սմոգը խոսեց․

― Ահա, գողը բարեհաճեց… Ես քո հոտը զգում եմ, լսում եմ քո շնչառությունը։ Շնորհ արա, խնդրեմ, էլի վերցրու, այստեղ ամեն ինչ առատ է, մի՛ ամաչիր…

Սակայն Բիլբոն այդքան էլ տգետ չէր վիշապների հարցում։ Եթե Սմոգը մտածում էր հրապուրելով ներս քաշել, ապա սխալվում էր իր հաշիվներում։

― Շնորհակալություն, ով Սմոգ Սարսափելի,― պատասխանեց նա։― Ես նվերների համար չեմ եկել։ Ես ուղղակի ուզում էի տեսնել՝ իրո՞ք այնքան վիթխարի ու ահավոր ես դու, որքան պատմում են։ Ես հեքիաթներին այնքան էլ չեմ հավատում։

― Եվ ինչպիսի՞ն եմ քո կարծիքով…― հարցրեց վիշապը ակամա շոյված, չնայած Բիլբոյի ոչ մի խոսքին էլ չհավատաց։

― Իրականում երգերն ու հեքիաթները հեռու են իսկությունից, ով Սմոգը, Կործանում արարող,― պատասխանեց Բիլբոն։

― Որպես գող ու ստախոս՝ դու շատ դաստիարակված ես,― նկատեց վիշապը։― Դու, պարզվում է, գիտես իմ անունը, բայց ինձ քո հոտն ինչ֊որ անծանոթ է։ Ո՞վ ես դու և որտեղի՞ց։

― Ես Բլրատակից եմ․ իմ ճանապարհն անցել է լեռների վրայով, լեռների միջով և օդով։ Ես նա եմ, ում ոչ ոք չի տեսնում։

― Էդ մեկը ինքս էլ եմ տեսնում,― պատասխանեց Սմոգը։― Բայց հազիվ թե դա քո իսկական անունն է։

― Ես Հանելուկներ հանողն եմ ու Սարդոստայններ Ջարդողը, ես Խայթող Ճանճն եմ, ինձ ընտրել են, որ թիվը բախտավոր լինի։

― Հրաշալի մականուններ են,― փնչացրեց վիշապը։― Բայց բախտավոր թիվը միշտ չէ, որ շահում է։

― Ես նա եմ, ով կենդանի֊կենդանի թաղում է բարեկամներին, ջրասույզ անում և կենդանի հանում ջրից։ Ես նա եմ, ով անվնաս է դուրս գալիս խարույկից, ջրից, գետնի տակից։

― Ինչ֊որ դժվար է հավատալը,― քմծիծաղեց վիշապը։

― Ես արջերի բարեկամն եմ և արծիվների հյուրը։ Մատանի գտնողը, Երջանկություն բերողը, Տակառների հեծյալը,― շարունակեց Բիլբոն, շատ գոհ իր հանելուկներից։

― Դա արդեն լավ է,― խրախուսեց Սմոգը։― Բայց շատ մի՛ հրապուրվիր։ Սանձիր քո երևակայությունը։

Վիշապների հետ հենց այդպես պետք է խոսես, երբ չես ուզում իսկական անունդ բացահայտել (որ չափազանց խելամիտ է) և չես ուզում բարկացնել նրանց ուղղակի մերժումով (որ նույնպես չափազանց խելամիտ է)։ Ոչ մի վիշապ չի դիմանա հանելուկներով խոսելու և դրանց լուծելու վրա ժամանակ կորցնելու գայթակղությանը։ Սմոգն ամեն ինչ չէ, որ հասկացավ (ի տարբերություն ձեզ, չէ՞ որ ձեզ հայտնի են Բիլբոյի բոլոր արկածները), բայց ինչ֊որ բան գլխի ընկավ և գոհ ծիծաղեց իր նողկալի մտքում։

«Այդպես էլ կարծում էի,― մտածեց նա։― Պարզ է, լճի մարդիկ ինչ֊որ գարշելի բան են մտադրվել։ Տակառների ողորմելի վաճառականներ, թող ես մողես դառնամ… Ես մի ամբողջ հավիտենականություն դրանց կողմերը չեմ նայել, բայց հիմա դրանցով կզբաղվե՜մ»։

― Հիանալի է, Տակառների հեծյալ,― ասաց նա բարձրաձայն։― Գուցե քո պոնի՞ն էր Տակառ կոչվում։ Նա իսկապես բավական յուղալի էր։ Երևում է դու միայն օդով ու ոտքով չես եկել մինչև այստեղ։ Պետք է զեկուցեմ քեզ, անցած գիշեր ես վեց պոնի կերա և շուտով կբռնեմ ու կուտեմ մնացածներին։ Ի հատուցումն համեղ ընթրիքի, ես քեզ մի օգտակար խորհուրդ կտամ․ թզուկների հետ գործ մի՛ ունեցիր, քեզ համար դա ավելի լավ կլինի։

― Թզուկների հե՞տ,― հարցրեց Բիլբոն զարմացած ձևանալավ։

― Ձևանալ պետք չէ,― ընդհատեց Սմոոգը։― Ով՝ ով, բայց ես հո գիտեմ թզուկների համն ու հոտը։ Չլինի՞ կարծում ես, թե ես կարող եմ ուտել թզուկի տակի պոնին և հոտը չզգալ… Քո վերջը վատ կլինի, Տակառով գող, եթե շարունակես թզուկների հետ գործ ունենալ։ Այդպես էլ նրանց հաղորդիր իմ անունից։

Նա Բիլբոյից թաքցրեց, որ մի հոտ միայն, հոբիտի հոտը չճանաչեց, քանի որ առաջներում երբեք նրա հետ չէր շփվել և հիմա բավականին մտահոգ էր։

― Հը, շա՞տ փող ստացար երեկ իմ թասի համար,― շարունակեց վիշապը։― Դե ազնվորեն ասա։ Ո՞նց թե, բոլորովին ոչի՞նչ։ Նրանց շատ է նման։ Նրանք, ուրեմն, թաքնվում են քո թիկունքում, իսկ դու նրանց փոխարեն տանջվիր, գողացիր ինձնից, ինչ որ աչքդ կկտրի, այո՞։ Եվ ինչո՞ւ ես կաշվիցդ դուրս գալիս։ Քեզ պատկառելի գումա՞ր են խոստացել։ Մտքովդ էլ չանցնի, դեռ ուրախ եղիր, թե գլուխդ պրծացնես։

Բիլբոն շատ վատ զգաց։ Ամեն անգամ, երբ վիշապի աչքի ճառագայթը, որ շարունակ շրջում էր քարայրում, ընկնում էր նրա վրա, սարսափից ցնցվում էր, ու նրան մի պահ անբացատրելի ցանկություն էր տիրում՝ դուրս թռչել քարայրի մեջտեղը, հանել մատանին և ամեն ինչ խոստովանել Սմոգին։ Մի խոսքով, վիշապի հմայքներն սկսել էին ազդել նրա վրա։ Իր ողջ արիությունը հավաքելով՝ Բիլբոն պատասխանեց․

― Քեզ ոչ բոլորն է հայտնի, ով Հզորագույն Սմոգ, միայն ոսկին չէ, որ մեզ բերել է այստեղ։

― Հա՛֊հա՛֊հա՛,― ծիծաղեց Սմոգը։ ― Ահա և բերանիցդ թռցրիր։ Մեզ։ Միանգամից ասա՝ «մենք տասնչորսն ենք», միստր Բախտավոր Թիվ։ Ուրախ եմ լսելու, որ դուք ուրիշ գործեր էլ ունեք մեր կողմերում։ Այդ դեպքում, գուցե դեռ ամեն ինչ կորած չէ ձեզ համար։ Իսկ քո մտքով չի՞ անցել, որ ոսկին գողանալը՝ կգողանայիր, քիչ֊քիչ, ասենք թե էսպես մի հարյուր կամ ավելի տարվա ընթացքում, բայց հեռու կտանեի՞ր։ Ինչի՞դ է պետք գանձը Սարի վրա կամ անտառում։ Ո՜վ երկնային ուժեր… Ոչ մի անգամ չե՞ս խորհել՝ շահութաբե՞ր է արդյոք այդ գործը։ Տասնչորսերորդ մասը… ինչքա՞ն են խոստացել քեզ։ Իսկ ինչպե՞ս տեղ կհասցնես։ Իսկ տեղափոխելու արժե՞քը։ Իսկ ինչքա՞ն կգնա զինված պահպանության ու հարկերի վրա։

Եվ Սմոգը բարձր հռհռաց։ Նա չար ու ստոր հոգի ուներ․ նա գիտեր, որ իր ենթադրությունները ճշմարտությունից հեռու չեն։ Բայց կարծում էր, թե այդ բոլորը լճի մարդկանց հնարածներն են, և ավարի մեծ մասը կմնա Լճաշեն քաղաքում, որն իր երիտասարդության տարիներին կոչվում էր Էսգարոտ։

Դժվար է հավատալ, բայց խեղճ Բիլբոն իսկապես ապշած էր։ Մինչև հիմա նրա մտադրություններն ու ուժերը կենտրոնացված էին այն բանի վրա, թե ինչպես հասնի մինչև Սարը և գտնի մուտքը։ Նա ոչ մի անգամ չէր մտածել այն մասին, թե ինչպես գանձերը Սարից դուրս հանի, առավել ևս՝ իր բաժինը ինչպես հասցնի Բեգ֊Էնդ՝ Բլրատակ։ Այժմ նրա մեջ անախորժ կասկած առաջացավ․ իսկ եթե թզուկները գիտեն այդ կարևոր հանգամանքի մասին և թաքուն ծիծաղում են իր վրա՞։ Ահա թե վիշապի խոսքն ինչ ներգործություն է ունենում ան{որձների վրա։ Իհարկե, Բիլբոն պետք է զգուշանար, բայց ախր շատ բռնակալն էր այդ Սմոգը։

― Ահա թե քեզ ինչ կասեմ,― Բիլբոն փորձեց չհանձնվել վիշապին և հավատարիմ մնալ իր բարեկամներին,― ոսկու մասին մենք հիշեցինք ոչ իսկույն։ Մենք այստեղ ենք ժամանել լեռների վրայով ու տակով, ջրով ու օդով, եկել ենք վրեժ լուծելու համար։ Ով անչափելի հարուստ Սմոգ, դու հո չես կարող չգիտակցել, որ քո հարստությունը քեզ համար շատ թշնամիներ է ստեղծել։

Այստեղ Սմոգը նորից քրքջաց… Այդ սպանիչ քրքիջից Բիլբոն տապալվեց գետնին, իսկ վերևում թզուկները սեղմվեցին իրար, որոշելով, որ հոբիտին անժամանակ ահավոր վախճան վիճակվեց։

― Վրե՛ժ,― ֆռթացրեց Սմոգը, և նրա աչքերը վառվեցին վառ կրակով, կայծակի պես քարայրը հատակից մինչև առաստաղ լուսավորելով։― Վրե՛ժ։ Սարատակի թագավորը վաղուց է մեռել, իսկ ո՞ւր են կորել նրա ազգականները։ Չի երևում, թե նրանք ինձ հետ հաշիվները մաքրելու համար կռվի կբռնվեն։ Դեյլի տիրակալ Գիրիոնը մահացել է, նրա ժողովրդին ես կերել եմ, ինչպես գայլը ոչխարներին, իսկ ո՞ւր են նրա որդների որդիները։ Նրանք իսկի մոտիկ գալ չեն համարձակվի։ Ես սպասում եմ, երբ ուզում եմ․ ոչ ոք չի հանդգնում դիմադրել։ Անցյալի բոլոր ռազմիկներին ես ոչնչացրի, իսկ այժմ այդպիսիները չեն ծնվում։ Այն ժամանակ ես դեռ ջահել էի ու թույլ, հիմա ծեր եմ և հզո՛ր, հզո՛ր…― հրճվանքով չարախնդաց վիշապը։― Իմ զրահը տասն անգամ ամուր է վահաններից, ատամներս՝ թրեր են, ճանկերս՝ նիզակներ, պոչիս հարվածը նման է կայծակի հարվածի, թևերս ինձ թռցնում են փոթորիկի արագությամբ, իմ շունչը մահ է։

― Ես լսել եմ,― ծվաց սարսափած Բիլբոն,― որ վիշապները ներքևից են խոցելի, հատկապես… հատկապես կրծքի շրջանում։ Բայց այդքան հիմնավորապես պաշտպանված անձնավորության մոտ ամեն ինչ, իհարկե, մտածված է։

― Քո տեղեկությունները հնացել են, Խավարի գող, կտրեց Սմոգը։― Վերևից և ներքևից ես ծածկված եմ երկաթե թեփուկներով և թանկարժեք ամուր քարերից պատրաստված զրահով։ Ոչ մի դաշույն ինձ չի խոցի։

― Ես ինքս էլ կարող էի դա գլխի ընկնել,― պատասխանեց Բիլբոն։― Իսկապես Սմոգ Անխոցելուն հավասարը չի գտնվի։ Ուրիշ էլ ո՞վ ունի ադամանդե այդպիսի հոյակապ բաճկոնակ։

― Այո, այդպիսի անթև բաճկոնակն իսկապես էլ շատ հազվագյուտ է,― հաստատեց Սմոգը, որքան էլ դա անհեթեթ լինի՝ բավական գոհ։ Նա որտեղի՞ց իմանար, որ հոբիտն արդեն անցյալ անգամ էր հասցրել նկատել նրա հազվագյուտ հանդերձը և այժմ երազում էր այն մոտիկից զննել, դրա համար իր պատճառներն ունենալով։

Վիշապը շրջվեց մեջքի վրա։

― Նայի՛ր,― հրամայեց նա։― Ի՞նչ կասես։

― Ցնցող է։ Հիանալի է։ Անթերի։ Շլացուցիչ,― բացականչեց Բիլբոն, միաժամանակ մտածելով՝ «Ծեր դմբո։ Ախր ձախից քո կրծքի վրա անցք կա, տկլոր մարմինդ դուրս է ցցվել, ինչպես խխունջը խեցու միջից»։

Տեսնելով այն, ինչ ուզում էր, միստր Բեգինսը որոշեց քանի շուտ է ողջ֊ողջ գլուխն ազատել։

― Դե, այլևս չզբաղեցնեմ Ձերդ Հոյակապությանը և չզրկեմ ձեզ անհրաժեշտ հանգստից,― ասաց նա։― Պոնիներն այնքան էլ հեշտ չեն բռնվում։ Գողերը՝ նույնպես,― վերջում կծեց նա՝ գլխակորույս դուրս փախչելով թունելից։

Հոբիտն իզուր չզսպեց իր ձեռ առնելու ցանկությունը․ որքան էլ արագ էր վազում նա, միևնույն է, վիշապը հասցրեց իր սարսափելի դունչը խցկել անցքից ներս և նրա ետևից կրակի շիթ բաց թողնել։ Բարեբախտաբար գլուխն ամբողջությամբ չմտավ անցքի մեջ, բայց կրակն ու ռունգներից դուրս եկած գոլորշին վառեցին Բիլբոյին։ Այնպես որ նա սուլում էր վախից ու ցավից, իսկը կույրի նման սայթաքելով։ Սմոգի հետ զրույցն այդքան խելացիորեն վարելու համար Բիլբոն ինքն իրենից այնքան գոհ էր, որ տարվեց դրանով ու վերջում սխալ թույլ տվեց։ Դա սթափեցրեց նրան։ «Խելացի բան չէ կենդանի վիշապի վրա ծիծաղելը»,― ասաց ինքն իրենց, և հետագայում այդ խոսքը դարձավ նրա սիրելի ասացվածքը, իսկ հետո նաև հայտնի առած։ «Արկածի վերջը դեռ շատ հեռու է»,― ավելացրեց նա։ Եվ դա նույնպես զուտ ճշմարտություն էր։

Օրն արդեն մթնում էր, երբ, վերջապես, հոբիտը թունելից դուրս եկավ և «շեմքին» գիտակցությունը կորցրեց։ Թզուկները նրան ուշքի բերեցին, այրվածքներին դեղ քսեցին, որ պահում էր Տորինը։ Բայց դեռ երկար ժամանակ նրա ծոծրակի ու կրունկների վրա բուրդը չէր աճում։ Մինչև Բիլբոն ուշքի կգար, բարեկամներն ամեն կերպ աշխատում էին ոգեպնդել նրան։ Նրանք տենչում էին լսել Սմոգի պատմությունը հատկապես այն մասին, թե ինչու նա այդպես ահավոր աղմուկ բաձրացրեց, և ինչպես է Բիլբոն ողջ մնացել։

Բայց հոբիտը նյարդայնացած էր ու մտահոգ և նրանից քիչ բան հնարավոր եղավ դուրս քաշել։ Մինչև նրանք խոսում էին, մոտիկ ժայռին ամբողջ ժամանակ նստած էր ծեր կեռնեխը և, գլուխը կողքի թեքած, ականջ էր դնում։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան վատ էր Բիլբոյի տրամադրությունը, որ նա ճանկեց քարն ու շպրտեց կեռնեխի վրա։ Սա թռավ տեղից, բայց իսկույն էլ վերադարձավ։

― Զզվելի թռչուն է,― ջղայնացած գոռաց Բիլբոն։― Նա ինձ դուր չի գալիս, իմ կարծիքով, մեզ ականջ է դնում։

― Հանգիստ թողեք նրան,― սաստեց Տորինը։― Կեռնեխները օրինավոր և բարեհամբույր թռչուններ են։ Այս կեռնեխը շատ ծեր է, գուցեև նա վերջինն է կեռնեխների հնագույն ցեղից, որ ապրել են այս վայրերում և կուտ են կերել իմ հոր ու պապի ձեռքից։ Նրանց ցեղը հավերժական էր ու կախարդական։ Իսկ գուցե սա էլ է նրանցից, որ ապրել են սրանից մի երկու հարյուր տարի առաջ։ Դեյլի բնակիչները հասկանում էին նրանց լեզուն և որպես սուրհանդակ ուղարկում էին Լճաշեն քաղաք և ուրիշ տեղեր։

― Դե, այդ դեպքում իմ մոտ որոշ նորություններ կգտնվեն Լճաշեն քաղաքի համար,― մռայլ նկատեց Բիլբոն,― միայն հազիվ թե այնտեղ մեկը լինի, որ հասկանա կեռնեխների լեզուն։

― Ինչպե՞ս։ Ի՞նչ է պատահել,― մեկը մյուսին ընդհատելով՝ գոռացին թզուկները։― Դե պատմիր…

Եվ Բիլբոն պատմեց վիշապի հետ ունեցած խոսակցությունը, խոստովանեց, որ իրեն մի սարսափելի միտք է տանջում՝ վիշապն իր հանելուկներից եզրակացություն արեց։

― Ինձ թվում է, նա գլխի ընկավ, որ մենք այստեղ ենք ընկել Լճաշեն քաղաքի միջով և նրա բնակիչներից օգնություն ստացել։ Այնպիսի նախազգացում ունեմ, որ հաջորդ գրոհը նա ձեռնարկելու է այդ ուղղությամբ։ Ո՞վ ինձ դրդեց, որ դուրս տամ տակառներով լողալու մասին։

― Ոչինչ, ոչինչ… Եղածն էլ ետ չես դարձնի։ Համ էլ ես լսել եմ, որ վիշապի հետ խոսելիս չես կարող սխալ թույլ չտալ, դժվար է,― հուսադրող տոնով ասաց Բալինը, որը շատ էր ուզում մխիթարել հոբիտին։― Եթե ուզում ես իմանալ, ապա իմ կարծիքով դու այդ վիճակից լավ ես դուրս եկել՝ պարզել ես շատ օգտակար բաներ և կենդանի մնացել, իսկ դրանով շատ քչերը կարող են պարծենալ՝ ում որ վիճակվել է վիշապի հետ մի քանի խոսք փոխանակել։ Հավանական է, մեզ դեռ շատ պետք կգա ծեր մողեսի ադամանդե անթև բաճկոնակի բացվածքը։

Նրա խոսքերը զրույցին նոր ուղղություն տվեցին և բոլորը սկսեցին քննարկել, թե ինչպես են սպանել վիշապներին կյանքում և հեքիաթներում, տարբեր տեսակի խոցող ու կտրող հարվածներ, հարվածներ ներքևից, կողքից, վերևից, զանազան ձևեր ու հնարաքներ և ռազմական խորամանկություններ։

Խոսակցության ընթացքում Բիլբոն նայում էր երկարող ստվերներին, և նրա թախիծն ու վատ նախազգացումները ավելի ու ավելի էին ուժեղանում։

Վերջապես նա ընդհատեց թզուկներին․

― Ես համոզված եմ, որ այստեղ մնալն այնքան էլ անվտանգ չէ, համ էլ այստեղ նստելն ինչ միտք ունի։ Թարմ խոտը վիշապը վառել է, արդեն գիշեր է, ցուրտ։ Կարող եմ երդվել, որ վիշապն էլի կհարձակվի մեր թաքստոցի վրա։ Սմոգը հիմա գիտի, թե ես ինչպես եմ մտել որջը և, վստահ եղեք, գլխի կընկնի, թե թունելն ուր է տանում։ Նա լանջը փշուր֊փշուր կանի, որպեսզի մեր մուտքի ճանապարհը փակի, իսկ եթե դրա հետ միաժամանակ ճզմի մեզ, ինչ կա որ, ավելի կուրախանա։

― Ի՜նչ մռայլ մտքեր են, միստր Բեգինս,― ասաց Տորինը։― Ինչո՞ւ Սմոգը թունելի մուտքն իր կողմից չի փակել, եթե չի ուզում մեզ ներս թողնել։ Եթե փակեր, կլսեինք։

― Չգիտեմ, չգիտեմ։ Երևի սկզբում ուզում էր երկրորդ անգամ ինձ այնտեղ քաշել, իսկ հիմա հետաձգել է գիշերվային որսից հետո կամ էլ չի ցանկանում իր ննջարանը կեղտոտել, մի՛ վիճեք, խնդրում եմ։ Ամեն րոպե Սմոգը կարող է դուրս թռչել։ Մեր միակ փրկությունն է՝ ավելի խոր մտնել թունել և դուռը փակել։

Նա այնքան կրակոտ էր խոսում, որ թզուկները հնազանդվեցին, ներս մտան, բայց հապաղեցին դուռը ծածկել։ Դա նրանց անմտություն էր թվում․ ով գիտե, կհաջողվի՞ դուռը որից բացել ներսից, իսկ բանտարվկած մնալ մի շինությունում, որտեղից մի ելք կար միայն՝ վիշապի որջի միջոց, նրանք շատ էլ չէին ուզում։ Առավել ևս, որ և՛ դրսում, և՛ ներսում ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք երկար ժամանակ նստել էին կիսաբաց դռնից ոչ հեռու և շարունակում էին զրուցել։ Խոսք բացվեց թզուկների վերաբերյալ վիշապի կեղտոտ ակնարկների մասին։ Երանի Բիլբոն դրանք լսած չլիներ։ Ինչպե՜ս էր նա ցանկանում հիմա թզուկներին հավատալ, երբ նրանք երդվում էին, իբրև թե իսկապես չեն մտածել այն ժամանակի մասին, երբ վիշապից գանձերն արդեն խլած կլինեն։

― Մենք նախօրոք գիտեինք, որ մեր փորձը մեծ վտանգի հետ է կապված,― բացատրեց Տորինը,― հիմա էլ գիտենք։ Բայց ես համոզված եմ, որ դեռ բավականաչափ ժամանակ կունենանք խորհելու, թե ինչպես վարվենք այսուհետև, այն բանից հետո, երբ մենք կտիրանանք հարստությանը։ Ինչ վերաբերում է ձեր բաժնին, միստր Բեգինս, ապա, հավատացնում եմ, անսահման երախտապարտ ենք ձեզ, և դուք կվերցնեք, ինչ որ կուզեք, հենց որ բաժանելու բան լինի։ Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը ոսկին տեղ հասցնելու կապակցությամբ, համաձայն եմ, որ բարդ խնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում այս վայրերը վտանգազերծ չեն դարձել, այլ ավելի շուտ հակառակը, բայց մենք անպատճառ կօգնենք և մեզ վրա կվերցնեք ոսկին տեղափոխելու ծախսերի մի մասը։ Ուզում եք հավատացեք, ուզում եք մի՛ հավատացեք…

Այստեղ խոսքը շուռ եկավ բուն գանձի և առանձին իրերի վրա, որ մնացել էին Տորինի և Բալինի հիշողության մեջ։ Անվնաս պահապանվե՞լ են արդյոք վաղուց արդեն մահացած Բլեդորտին մեծ թագավորի բանակների համար պատրաստած նիզակները։ Երեք անգամ ջրդեղված ծայրերով և ոսկեզարդ կոթերով նիզակներն այդպես էլ չհասցրին թագավորին հանձնել և վարձն ստանալ։ Վահաններ, որ կռել էին վաղուց զոհված ռազմիկների համար։ Տրորի ոսկե մեծ գավաթը, երկու բռնակներով, թռչունների և ծաղիկների դրվագված ու փորագրված պատկերներով, թռչունների աչիկները և ծաղիկների թերթիկները թանկարժեք քարերից էին։ Օղազրահներ՝ ոսկեզոծ ու արծաթապատ, անխոցելի։ Դեյլի Տիրակալի՝ Գիրիոնի մանյակը հինգ հարյուր վառ կանաչ զմրուխտներով, որը նա թզուկներին էր տվել որպես վարձ՝ ավագ որդու համար նրանց պատրաստած օղազրահի դիմաց․ երբեք և ոչ ոք մաքուր արծաթե մանր օղակներից պատրաստած, իր ամրությամբ երեք անգամ պողպաատն գերազանցող նման օղազրահ չի կրել։ Բայց ամենասքանչելին հսկայական ադամանդն էր, որ թզուկներն ինչ֊ինչ ժամանակներում գտել էին Սարատակում և անվանել էին Սարի Սիրտ, Տրեյնի Արկենստոն։

― Արկենստոն, Արկենստոն…― մտախոհ կրկնում էր Տորինը՝ կզակը ծնկներին հենած։― Ասես հազարանիստ գունդ լիներ։ Օջախի լույսի տակ նա փայլում էր, ինչպես ջուրը արևից, ինչպես ձյունը աստղերի փայլից, ինչպես ցողը լուսնյակ գիշերին։

Բիլբոն այդ բոլոր խոսակցությունները մի ականջով էր լսում։ Գանձերի կախարդական ձգող ուժն այլևս նրան չէր գրավում։ Նա բոլորից ավելի մոտիկ էր նստել դռանը և որսում էր դրսից ու թունելի խորքից հասնող ամենաթույլ հնչյունները։

Քանի մութը խտանում էր, այնքան Բիլբոն նյարդայնանում էր։

― Փակե՛ք դուռը,― աղաչեց նա։― Շարունակ աչքիս վիշապ է երևում, վախենում եմ։ Լռությունն ինձ ավելի է սարսափեցնում, քան երեկվա դղրդյունը։ Փակեք դուռը, քանի ուշ չէ։

Հոբիտի ձայնի մեջ ինչ֊որ բան կար, որը թզուկներին ստիպեց կատարել նրա խնդրանքը։ Տորինը անուրջներից սթափվելով վեր կացավ և ոտքով մի կողմ հրեց դռան առջև դրված քարը, որ չէր թողնում դուռը փակվի։ Ինչ֊որ բան շրխկաց։ Դռան բանալու անցքն անհետացավ։ Նրանք փակվեցին Սարի մեջ… ընդմիշտ։

Եվ առավել քան ժամանակին… Հազիվ էին նրանք դռնից մի քիչ հեռացել, երբ ահավոր հարված իջավ Սարի լանջին, ասես հարվածեցին տիտանների ձեռքերում տարուբերվող վիթխարի կաղնե բաբաններով։ Ժայռը գվվաց, թունելի պատերը ճաքճքեցին, քարերը թափվեցին թզուկների գլխին։ Թե ինչ տեղի կունենար, եթե դուռը չփակեին, վախենում եմ նույնիսկ երևակայել։ Նրանք նետվեցին թունելի խորքը, ուրախանալով, որ առայժմ կենդանի են, քանի դեռ թիկունքում լսում են մռնչոց ու թնդյուն։ Կատաղությունից վիշապը ցրիվ էր տալիս ժայռերը, իր հսկայական պոչի հարվածներով փշրում էր քարերը, դարատափը, խանձված խոտը, որի վրա նստած էր կեռնեխը, խխունջածածկ պատերը, նեղ ելուստը․ բոլորը փոշի դարձրեց, հովտի վրա քարաբեկորների հեղեղ տեղաց։

Սմոգն ըստ երևույթին ծածուկ դուրս էր եկել որջից, սուսուփուս օդ բարձրացել և ապա դանդաղ ու ծանր, ինչպես մի հրեշավոր ագռավ, թռիչք կատարել սարի շուրջը, որոշելով արևմտյան կողմում հանկարծակիի բերել որևէ մեկին կամ որևէ բան և գտնել անցքը, որտեղով անցել էր գողը։ Երբ նա ոչ ոքի չգտավ և անցք չտեսավ այնտեղ, ուր ենթադրում էր, ապա, անզուսպ կատաղությամբ բռնկված, սկսեց խորտակել ատելի լանջը։

Այդպիսով իր չարությունը թափելով՝ Սմոգը որոշ չափով խաղաղվեց ու վճռեց, որ այդ կողմից իրեն այլևս չէին անհանգստացնի։ Այժմ մնում էր իրականացնել մեկ վրեժ ևս։

― Տակառների հեծյալ,― փնչացրեց նա։― Ջրի վրայով է ժամանել, նշանակում է գետով է լողացել։ Նրա հոտն ինձ ծանոթ չէ, բայց եթե նույնիսկ Լճաշենից էլ չէ, ապա, միևնույն է, առանց նրանց օգնության յոլա չէր գնա։ Նրանք իմ թափը կտեսնեն և միտքները կպահեն, թե ով է Սարատակի իսկական թագավորը։

Վիշապը, կրակի ու ծխի մեջ կորած, երկինք խոյացավ և սուրաց հարավ, դեպի Արագահոս գետը։

==ՔԱՆԻ ՏԱՆՏԵՐԸ ՏԱՆԸ ՉԷՐ==

Այդ միջոցին թզուկները նստած էին անթափանց խավարի մեջ։ Բոլոր կողմերից նրանց շրջապատում էր մեռելային լռությունը։ Նրանք քիչ էին ուտում և քիչ էլ խոսում էին։ Ժամանակն անցնում էր, ու նրանք չգիտեին հիմա գիշե՞ր է, թե ցերեկ կամ քանի՞ օր է անցել։ Վախենում էին շարժվել, քանի որ թունելում բարձր արձագանք էին տալիս իրենց ձայներն ու շփթփոցները։ Նրանք քնում ու արթնանում էին միևնույն անվերջանալի խավարի ու լռության մեջ։ Նստելով այնտեղ, ինչպես նրանց թվում էր, շատ օրեր, նրանք սկսեցին խեղդվել օդի անբավարարությունից, գլուխներն արդեն մթագնում էին։ Այլևս դիմանալ չէին կարող։ Թվում էր, թե նրանք կուրախանային նույնիսկ վիշապի վերադարձը վկայող ձայներից։ Լռության մեջ նրանց թվում էր, թե Սմոգը նոր դավ է նյութում։ Եվ հետո, նրանք հո չէին կարող այդպես հավերժ նստել։

Վերջապես Տորինը չհամբերեց․

― Փորձենք դուռը բացել։ Ես ուղղակի կմեռնեմ առանց մաքուր օդի։ Ավելի լավ է այնտեղ Սմոգն ինձ ոչնչացնի, քան թե այստեղ խեղդվեմ։

Թզուկներից մեկը վեր կացավ և խարխափելով հասավ այն տեղին, նորտեղ առաջ դուռն էր։ Բայց պարզվեց, որ թափված ժայռաբեկորները փակել են թունելի վերին ծայրը։ Բանալին ու հմայությունն այսուհետ անկարող էին բացել այն․

― Ծուղակն ընկանք,― ողբացին նրանք։― Վերջ։ Էստեղ էլ մեռնելու ենք։

Չգիտես ինչու, հենց այն պահին, երբ թզուկների հուսահատությունը ծայրահեղության հասավ, Բիլբոն զգաց, որ իր սիրտը թեթևացավ, ասես թե նրա անթև բաճկոնի տակից մի ծանրություն հանեցին։

― Դե, դե,― սիրտ տալով ասաց նա։― «Քանի ողջ ես՝ հուսա», ասում էր իմ հայրը։ Հիշեցեք, ամեն ինչ երեք անգամից է։ Ինչ լինում է՝ թող լինի, ես կիջնեմ ներքև։ Երկու անգամ եղել եմ այնտեղ, իմանալով, որ վիշապն ինձ սպասում է, երրորդ անգամ էլ սիրտ կանեմ։ Բոլոր դեպքերում միակ ելքը դեպի լույս աշխարհ տանում է ներքև։ Եվ այս անգամ դուք ստիպված կլինեք հետևել ինձ։

Նրանք համաձայնեցին․ էլ ի՞նչ էր մնում անելու։ Տորինն առաջինը մոտեցավ Բիլբոյին։

― Այժմ ավելի զգույշ եղեք,― շշնջաց հոբիտը,― կատարյալ լռություն պահպանեք։ Սմոգը գուցե իսկի տեղում էլ չէ, գուցեև տեղում է։ Իզուր ռիսկի չդիմենք։

Նրանք գնում էին ու գնում։ Թզուկները, բնական է, չէին կարող հոբիտի նման անշշուկ շարժվել, նրանք ամեն կերպ փնչացնում էին, ոտքերով քստքստացնում, իսկ արձագանքը բազմապատիկ ուժեղացնում էր փնչոցն ու քստքստոցը։ Բիլբոն շատ անգամ քարացավ տեղում ու վախով ականջ դրեց, բայց ներքևից ոչ մի ծպտուն չէր լսվում։ Երբ մինչև ներքևի անցքը, ըստ նրա ենթադրության, քիչ էր մնացել, նա դրեց մատանին և թզուկներից բավական առաջ անցավ։ Մատանու անհրաժեշտություն չկար․ առանց դրան էլ բոլորն անտեսանելի էին, քանի որ համատարած խավար էր տիրում։ Այնքան, որ հոբիտը չնկատեց ինչպես դուրս եկավ թունելից․ նա ձեռքով հենվեց դատարկությանը և… գլուխկոնծի թռավ փոսի մեջ։

Բիլբոն պառկած էր բերանքսնիվայր, շունչը պահած, չհամարձակվելով շարժվել։ Ոչինչ տեղի չունեցավ։ Երբ նա դանդաղ գլուխը բարձրացրեց, իր վերևում, բարձր ու հեռու, սպիտակին տվող մի կետ տեսավ, որ բոլորովին նման չէր վիշապի արձակած կարմիր լույսին։ Սակայն փոսում կանգնած էր վիշապի թանձր ու գարշ հոտը։

Վերջապես միստր Բիլբո Բեգինսը այլևս չկարողացավ տանել անորոշությունը։

― Անիծվես դու, ծեր մողես,― ծղրտաց նա բարձրաձայն։― Բավական է տափկնոցի խաղաս… Լուսավորիր ինձ ու հետո խժռիր, եթե կարողանաս բռնել…

Անտեսանելի դահլիճում միայն թույլ արձագանք լսվեց։ Բիլբոն վեր կացավ և այդ ժամանակ գլխի ընկավ, որ չգիտե, թե որ կողմը գնա։ «Հետաքրքիր է, Սմոգն ինչո՞վ է զբաղված,― մտածեց նա։― Այսօր ցերեկը (թե երեկոյան) նա հաստատ տանը չէր։ Եթե Օյնն ու Գլոյնը աբեթն ու կայծքարը չեն կորցրել, կարելի է կրակ ստանալ ու մի լավ տնտղել շուրջը։ Հետո էլ, տեսնենք, գուցե որևէ բան տեղի ունենա»։

― Կրա՜կ,― գոռաց նա։― Ո՞վ կրակ կտա…

Թզուկներն, իհարկե, իրար էին անցել, երբ Բիլբոն թրմփոցով փոսը գլորվեց, և մուքից ոչ հեռու խռնվել էին իրար գլխի։

― Շը՜շ֊շ… ֆշշացին նրանք՝ հոբիտի ձայնը լսելով։

Հոբիտն այսպիսով հայտանաբերեց, թե որ կողմում են նրանք, բայց բոլորովին էլ միանգամից չհաջողվեց թզուկներից որևէ օգուտ ստանալ։ Միայն, երբ Բիլբոն ոտքերը գետնին խփելով սուր ձայնով գոռաց․ «Կրա՜կ, կրա՜կ»․― Տորինը սթափվեց և Օյնին ու Գլոյնին ուղարկեց թունելի մյուս ծայրը՝ աբեթն ու կայծքարը բերելու։

Որոշ ժամանակ անց կրակն առկայծեց․ երևաց Օյնը, ոչ մեծ ջահը ձեռքին, Գլոյնը մի քանի հատ էլ թևի տակ դրած էր բերում։ Բիլբոն ճարպկորեն վազեց դեպի անցքը և հափշտակեց ջահը։ Բայց չկարողացավ համոզել թզուկներին, որ վառեն մնացած ջահերը և միանան իրեն։ Ինչպես հանգամանորեն բացատրեց Տորինը, միստր Բեգինսը դեռևս մնում էր պաշտոնական Գողն ու Հետախույզը։ Եթե նա իր կյանքը վտանգի ենթարկելով հարկ է համարում կրակ վառել, ապա դա իր գործն է։ Իսկ իրենք առանց թունելից դուրս գալու կսպասեն նրա զեկույցին։ Թզուկները նստեցին անցքի մոտ և սկսեցին հետևել Բիլբոյին։

Նրանք տեսան, թե ինչպես փոքրիկ գորշ կերպարանքը, ջահը բարձր բռնած, կտրեց անցավ քարայրը։ Քանի Բիլբոն մոտիկ էր, նրանք ջահի լուսյով տեսնում էին ոսկու փայլը և լսում զնգոցը, երբ հոբիտի ոտքը կպչում էր որևէ ոսկե առարկայի։ Հետո կրակն սկսեց հեռանալ, վետվետաց ինչ֊որ տեղ վերևում․ դա Բիլբոն էր մագլցում գանձերի կույտի վրա։ Շուտով նա հայտնվեց կույտի կատարին և շարունակեց ետ ու առաջ շարժվել։ Թզուկները տեսան, որ նա մի ակնթարթ կռացավ, բայց չկարողացան հասկանալ, թե ինչու։

Իսկ նա խոնարհվեց Արկենստոնի պատճառով։ Բիլբոն Սարի Սիրտը իսկույն ճանաչեց Տորինի նկարագրածով, ասենք ամբողջ աշխարհում չէր կարող երկու այդպիսի ադամանդ լինել, նույնիսկ մեկ ուրիշ այդպիսի նմանը չունեցող գանձարանում։ Դա էլ հենց այն սպիտակավուն փայլն էր, որ Բիլբոյին վեր էր քաշում։ Աստիճանաբար կետը վերածվեց լուսափայլ սպիտակ գնդի։ Այժմ գունդն առկայծում էր երփներանգ կայծով, որովհետև ջահի լույսը խաղում էր նրա նիստերի մեջ։ Վերջապես գունդը հայտնվեց ուղիղ հոբիտի առջև, և նրա շունչը կտրվեց։ Գանձերից ամենամեծագույնը լուսավորում էր խորքից եկող սեփական լույսով, միաժամանակ, անհիշելի ժամանակներում թզուկների հանած, հղկած ու փայլեցրած քարն իր մեջ էր հավաքում դրսի լույսը և բեկում տասնյակ հազարավոր սպիտակ կայծկլտուն նիստերով, և այդ սպիտակ լուսավորությունը հուրհրատում էր ծիածանի բոլոր գույներով։ Բիլբոյի ձեռքը, հնազանդվելով խորհրդավոր ուժին, ձգվեց դեպի Արկենստոնը և վերցրեց այն։ Նրա կարճ մատները չէին կարողանում պարփակել մեծ ու ծանր քարը, բայց Բիլբոն հաջողացրեց բարձրացնել այն և, աչքերը փակելով, խցկեց գրպանը։

«Այ հիմա ես իսկական գող եմ,― մտածեց նա։― Հասկանալի է, ես սրա մասին կասեմ թզուկներին… իր ժամանակին։ Չէ որ նրանք ասում էին, որ ես կարող եմ իմ փայն ինքս ընտրել։ Ես կընտրեի Արկենստոնը, իսկ իրենք թող վերցնեն մնացած բոլորը»։ Բայց, այնուամենայնիվ, նրա սիրտը մի տեսակ անհանգիստ էր, ասես զգում էր, որ այն ժամանակ խոսքը գնում էր Արկենստոնի մասին, և որ դրա պատճառով Բիլբոն դեռ մեծ անախորժություններ կունենա։

Նա շարժվեց առաջ, իջավ կույտի մյուս կողմից, ջահի լույսը ծածկվեց։ Բայց շուտով թզուկները հեռվում նորից տեսան նրան․ Բիլբոն հատում էր քարայրը։ Վերջապես հասավ մեծ դռներին։ Նրա վրա թարմ օդի հոսանք փչեց, որը քիչ էր մնում ջահը հանգցներ։ Նա երկյուղածորեն նայեց դռնից դուրս և զանազանեց ընդարձակ միջանցքերի գծագրությունն ու լայն սանդուղքի սկիզբը, որ գնում էր վեր, դեպի խավար։ Բայց առաջվա նման վիշապի ոչ մի հետք չկար։ Հենց այն է Բիլբոն ուզում էր շրջվել, ինչ֊որ մի սև բան սրընթաց անցավ նրա մոտով՝ թեթևակի դեմքին դիպչելով։ Բիլբոն ճչաց, սայթաքեց ու փռվեց գետնին։ Ջահը ձեռքից ընկավ ու հանգավ։

«Երևի պարզապես չղջիկ էր,― շփոթված մռթմռթաց Բիլբոն։― Հիմա ի՞նչ անեմ… Որտե՞ղ է արևելքը, որտեղ՝ հարավը, հյուսիսը կամ արևմուտքը…»։

― Տորին, Բալին, Օյն, Գյոլն, Ֆիլի, Կիլի,― գոռաց նա ողջ կոկորդով մեկ, բայց սև անընդգրկելի տարածության մեջ նրա ձայնը շատ բարալիկ ու հազիվ լսելի հնչեց։― Լույսը հանգավ… Ո՞վ կա այդտեղ… Եկե՜ք, օգնեցե՜ք…

Ո՞ւր կորավ հանկարծ նրա քաջությունը…

Թզուկներին հասան հոբիտի թույլ բացականչությունները, բայց նրանք հասկացան միայն «օգնեցե՜ք» բառը։

― Ի՞նչ պատահեց,― շվարած հարցրեց Տորինը։― Բանը, ինչպես երևում է, վիշապը չէր, թե չէ հոբիտը այլևս գոռալ չէր կարողանա։

Նրանք մի քիչ էլ սպասեցին ու ականջ դրին, բայց, բացի Բիլբոյի հեռավոր ճիչերից, ոչ մի ձայն չէր լսվում։

― Որևէ մեկդ մի ջահ էլ վառեք,― հրամայեց Տորինը։― Ինչ արած, ստիպված ենք օգնության գնալ մեր Գողին։

― Վերջապես ժամանակն է, որ մենք էլ նրան օգնենք,― արձագանքեց Բալինը։― Ես հաճույքով կգնամ, մանավանդ որ հիմա, իմ կարծիքով, մեզ վտանգ չի սպառնում։

Գլոյնը մի քանի ջահեր վառեց, թզուկները մեկը մյուսի ետևից դուրս եկան թունելից և, պատերը բռնելով, շտապեցին ճիչերի կողմը։

Շատ շուտով նրանք դեմ առան Բիլբոյին, որը նույնպես ընդառաջ էր գալիս իրենց։ Հենց որ կրակի առկայծումը տեսավ, իրեն ձեռքը հավաքեց։

― Չղջիկից վախեցա, և ջահը հանգավ, այսքան բան,― բացատրեց նա։

Նրանք թեթևացած շունչ քաշեցին, բայց իսկույն էլ սկսեցին փնթփնթալ, դժգոհ այն բանից, որ զուր տեղը վախեցել են։ Իսկ ինչ կասեին, եթե Բիլբոն այդ րոպեին նրանց ցույց տար Արկենստոնը, ուղղակի չգիտեմ։ Բայց բավական էր գանձերի կողքով անցնելիս աչքի ծայրով նշմարել դրանց փայլը, որ նրանց սրտերը վառվեին գլխավոր կրքով։ Իսկ երբ թզուկի սրտում, թող նույնիսկ ամենապատվական թզուկի, վառվում է կիրքը ոսկու և թանկարժեք քարերի նկատմամբ, ապա նա դառնում է խիզախ, իսկ երբեմն նույնիսկ կատաղի։

Դրա համար էլ թզուկներին երկար համոզելու հարկ չեղավ։ Նրանք անհամբեր նետվեցին քարայրը զննելու։ Յուրաքանչյուրը մի վառվող ջահ վերցրեց, ու, դահլիճի շուրջը պտտվելուց հետո, թզուկները մոռացան վախի ու զգուշության մասին։ Սկսեցին բարձր֊բարձր խոսել, իրար կանչել, միմյանց զանազան իրեր ցույց տալ, որ հանում էին կույտի միջից կամ իջեցնում պատից։ Նրանք թանկարժեք իրերը մոտեցնում էին աչքներին, դիտում լույսի տակ, շոշափում էին ու շոյում, ջոկում էին թանկարժեք քարերը և խցկում գրպանները, իսկ ինչ որ տանել չէին կարող, հոգոց հանելով նորից գցում էին տեղը՝ մատների արանքից բաց թողնելով։ Տորինն այդ տեսակետից համարյա ոչնչով չէր տարբերվում մյուսներից։ Ընդ որում նա դեսուդեն էր նետվում, ինչ֊որ բան էր փնտրում ու չէր գտնում։ Նա Արկենստոնն էր փնտրում, բայց առայժմ ոչ ոքի ոչինչ չէր ասում։

Թզուկները պատերից իջեցրին զենք ու զրահը և հագան։ Այդ պահին ի՜նչ արքայական տեսք ուներ Տորինը՝ զգեստավորված ոսկե թեփուկավոր օղազրահով, ալսուտակներով զարդարված գոտիով, արծաթակոթ տապարը ձեռքին։

― Միստր Բեգինս,― ձայն տվեց նա։― Ստացեք առաջին պարգևը ձեր բաժնի հաշվին… Հանեք հին թիկնոցը և հագեք այ սա…

Եվ նա Բիլբոյի վրա գցեց ոչ մեծ մի օղազրահ, որ հյուսված էր վաղ ժամանակներում, էլֆերի արքայազներից մեկի համար։ Արծաթակուռ պողպատից այդ օղազրահին, որ էլֆերը միտրիլ էին կոչում, մարգարտակուռ ու բյուրեղապակյա գոտի էր վայելում։ Հոբիտի գլխին կաշվե թեթև սաղավարտ դրեցին՝ դրոշմվածքներով, ներսից պողպատե օղագոտիներով, եզրերին մանր ադամանդներ շարած։

«Ես ինձ հրաշալի եմ զգում,― մտածեց Բիլբոն։― Բայց իմ տեսքը պետք է որ շատ անհեթեթ լինի։ Այ թե ձեռ կառնեին ինձ տանը, Բլրատակում։ Այնուամենայնիվ, ափսոս, որ հայելի չկա այստեղ…»։

Միստր Բեգինսը, ի տարբերություն թզուկների, հարստությունը տեսնելով գլուխը չկորցրեց և դիմացավ դրա հմայքներին։ Թզուկները դեռ փորփրում էին գանձարանը, բայց Բիլբոյին այդ զբաղմունքը ձանձրացրեց․

― Տորին,― բացականչեց նա։― Հետո՞ ինչ ենք անելու։ Մենք զինվեցինք, բայց մի՞թե զենքն ու զրահը երբևէ օգնել են հաղթելու Սմոգ Սարսափելուն։ Գանձերը դեռ նվաճված չեն։ Առայժմ մեզ համար կարևորը ոչ թե ոսկին է, այլ այստեղից դուրս գալը։ Առանց այդ էլ մենք բավական ժամանակ է դիմանում ենք ճակատագրի փորձությանը։

― Դուք ճիշտ եք,― ասաց Տորինը՝ ինքն իրեն բուռը հավաքելով։― Գնանք։ Այժմ ես ձեզ կտանեմ։ Հազար տարի էլ անցներ, պալատի ելքերն ու մուտքերը ես չէի մոռանա։

Նա թզուկներին ահվաքեց, և, ջահերը գլխներից վեր պահելով, բոլորը միասին դուրս եկան բարձր դռնից, ափսոսանքով ետ նայելով։

Փայլփլուն օղազրահները նրանք նորից ծածկեցին հին թիկնոնցերով, իսկ փայլուն սաղավարտները՝ մաշված կնգուղներով։ Նրանք գնում էին Տորինի ետևից, ասես մթության մեջ կրակների շղթա լինեին, շարունակ ականջ դնելով՝ վիշապի ձայնը չի՞ լսվում արդյոք։ Չնայած շուրջն ամեն ինչ ժամանակից քայքայված էր կամ քանդրտված, փչացած ու աղտոտված՝ հրեշի ելումուտ անելուց, Տորինը ճանաչում էր յուրաքանչյուր միջանցքը, յուրաքանչյուր շրջադարձը։ Նրանք մագլցում էին երկար սանդուղքով, նորից շրջադարձ կատարում ու նորից աստիճաններով վեր բարձրանում։ Աստիճանները ողորկ էին, փորված ուղղակի ժայռի մեջ, լայն ու հարմար։ Թզուկները բարձարանում էին վեր ու վեր, բայց ոչ մի տեղ կենդանի շնչի մի հետք անգամ չհանդիպեցին, միայն ստվերներ էին գողերի պես այս ու այն կողմ փախչում՝ ջահերի միջանցիկ քամուց թրթռացող կրակների մոտենալու հետ։ Սանդուղքներն իրենց ողջ հարմարությամբ հանդերձ հոբիտի կարճլիկ ոտքերի համար չէին։ Բիլբոն արդեն ուժասպառվել էր և զգում էր, որ մի քիչ էլ՝ ու ինքը մի քայլ անգամ անել չի կարող։ Եվ այստեղ հանկարծ առաստաղը վեր նետվեց, դժգույն մի շող երևաց, օդը մաքրվեց, առջևում մի թույլ լույս առկայծեց լայն, կիսով չափ վառված դռներից, որ կորացած կախված էին ծխնիներից։

― Սա Տրորի գլխավոր դահլիճն է,― ասաց Տորինը,― այստեղ խնջույքներ էին անում և հավաքվում էր թագավորական խորհուրդը։ Այստեղից արդեն Գլխավոր դարպասը հեռու չէ։

Նրանք անցան նախկին դահլիճի միջով․ այնտեղ փտել էին սեղանները, փոշիացել էին ածխացած, շուռ եկած աթոռներն ու նստարանները․ հատակին, շշերի, թասերի ու կոտրված եղջյուրե գավաթների արանքներում, փոշու մեջ, գանգեր ու ոսկորներ էին ընկած։ Նրանք մի դուռ էլ անցան, էլի մի դուռ անցան, և հանկարծ ականջներին ջրի քչքչոց հասավ, և լույսն ավելի պայծառ դարձավ։

― Այստեղից իր սկիզբն է առնում Արագահոս գետը,― ասաց Տորինը։― Նա մեզ դուրս կբերի Գլխավոր դարպասի մոտ։

Ժայռի մութ անցքից դուրս էր վազում վարար գետն ու հոսում հնագույն վարպետների հմուտ ձեռքերով քարի մեջ փորված նեղ ջրհորդանով։ Կողքով գնում էր սալարկած ճանապարհը, այնքան լայն, որ այնտեղով իրար կողքի շատ մարդիկ կարող էին անցնել։ Բարեկամները սլացան այդ ճանապարհով, շրջանցեցին ելուստը և… ո՜վ հրաշք,, հորդեց ցերեկային լույսը։ Նրանց առջև մի բարձր կամար հայտնվեց՝ սևացած, պլոկված, բայց հնագույն փորագրությունների հետքերով։ Միգապատ արևը Սարի ճյուղավորումների միջով թույլ շողեր էր ուղարկում, որոնք ոսկեզօծում էին շեմքը։ Ջահերի ծխից տագնապահար՝ չղջիկների երամը փոթորկի պես անցավ նրանց գլխավերևով։ Ճամփորդները վախեցած առաջ նետվեցին և սայթաքեցին քարերի վրա, որոնք հղկվել էին ու ծածկվել լորձով, որովհետև դրանց վրայով մշտապես սողացել էր վիշապը։ Այնուհետև գետը սլանում էր դեպի հովիտ՝ ազատ խշշալով, փրփրելով։ Նրանք ցած գցեցին այժմ արդեն ոչ պիտանի ջահերն ու քարացան՝ իրենց աչքերին չհավատալով․ խումբը դուրս էր եկել Գլխավոր դարպասից և նրանց առջև փռված էր հովիտը, որտեղ առաջ Դեյլ քաղաքն է եղել։

― Այո,― ասաց Բիլբոն։― Այ արդեն չէի սպասում, թե մի օր կհաջողվի նայել այս դարպասից։ Երբեք ավելի մեծ հաճույքով չեմ զմայլվել արևով և դեմքիս չեմ զգացել քամին։ Բու֊ու֊ո՜ւ։Բայց լավ էլ պաղ քամի է, հա՜։

Իրոք որ արևելյան սուր քամի էր փչում՝ անգթորեն ձմեռ գուշակելով։ Սարի ճյուղավորումների վրա պտույտ գործելով՝ քամին թռչում էր հովիտ և ոռնում ժայռերի մեջ։ Ճամփորդներն այնքան էին խաշվել վիշապի քարայրի շոգ խորխորատներում, որ հիմա բաց օդում նրանց վրա դող էր գալիս։

Հանկարծ Բիլբոն հոգնածությունից բացի նաև սաստիկ քաղց զգաց։

― Այժմ ամեն ինչից դատելով, վաղ առավոտ է,― ասաց նա,― և, ուրեմն, նախաճաշելու ժամանակն է, եթե ուտելու բան ճարվի։ Բայց ես վստահ չեմ, թե Սմոգի քարայրի գլխավոր մուտքը այդ նպատակի համար ամենաանվտանգ տեղն է։ Չի՞ կարելի արդյոք ավելի հանգիստ տեղ գտնել։

― Ճիշտ է,― ձայնարկեց Բալինը։― Ես, երևակայեք, մի այդպիսի տեղ գիտեմ․ հին պահակակետը Սարի հարավ֊արևմտյան ծայրին։

― Իսկ հեռո՞ւ է,― տեղեկացավ հոբիտը։

― Հինգ ժամվա ոտքի ճանապարհ է։ Գնալը դժվար կլինի, նախազգուշացնում եմ։ Դարպասից գետի ձախ ափով գնացող ճանապարհը քարուքանդ է եղել։ Դրա փոխարեն նայեք այստեղ… Գետը Դեյլի ավերակների մոտից թեքվում է դեպի արևելք։ Այնտեղ մի ժամանակ կամուրջ կար։ Կամուրջը տանում է դեպի աջ ափը բարձրացող զառիվեր սանդուղքը։ Այնտեղից կընկնենք Ագռավի Բարձունքը տանող ճանապարհը։ Այնտեղ էլ կա, կամ եղել է, մի արահետ, որ ճանապարհից թեքվում է դեպի պահակակետ։ Եթե նույնիսկ սանդուղքը պահպանվել է, միևնույն է, այնտեղ բարձրանալը հեշտ բան չէ։

― Ով երկնային ուժեր,― տնքաց հոբիտը։― Նորից գնալ, նորից ինչ֊որ տեղ մագլցել, նույնիսկ նախաճաշել չեն թողնում։ Հետաքրքիր է, որքան նախաճաշ, ճաշ ու ընթրիք ենք բաց թողել, մինչև նստած էին այդ զզվելի բնում առանց ժամ ու ժամանակի։

Ընդհանուր առմամբ ասած, այն րորպեից, ինչ վիշապը ջախջախեց կախարդական դուռը, անցել էր երկու գիշեր ու մեկ ցերեկ․ և լավ թե վատ, բայց ինչ֊որ ուտելիք կար, իսկ Բիլբոն բոլորովին կորցրել էր ժամանակի հաշիվը, և նրա համար մի գիեշերը, թե մի շաբաթը մեկ էր։

― Ի՜նչ եք ասում,― ծիծաղեց Տորինը (նա նորից ուրախացել էր ու թանկարժեք քարերը զնգզնգացնում էր գրպաններում)։― Այդ իմ պալա՞տն եք զզվելի բույն անվանում։ Կացեք, այ մի օր կհավաքեն, կմաքրեն ու կրկին կվերանորոգեն…

― Որը տեղի կունենա Սմոգի մահից հետո,― խոժոռ փնթփնթաց Բիլբոն։― Ի դեպ, ո՞ւր է նա։― Ես համեղ նախաճաշ կտայի այդ բանն իմանալու համար։ Հուսով եմ, նա սարի կատարին չի նստել ու վերևից մեզնով հիանում։

Այդ միտքը մեծ իրարանցում առաջացրեց, և թզուկներն արագ համաձայնեցին Բիլբոյի ու Բալինի հետ։

― Հարկավոր է հեռանալ այստեղից,― ասաց Դորին։― Ես ամբողջ ժամանակ թիկունքիս զգում եմ նրա հայացքը։

― Այստեղ շատ ցուրտ է ու տհաճ,― ավելարցրեց Բոմբուրը։― Ծարավից այստեղ չենք մեռնի՝ ջուրը կողքներիս է, իսկ այ, ուտելիք, ինչ֊որ չեմ տեսնում։ Վիշապն այստեղ, հավանական է, միշտ էլ սով է զգում։

― Գնացինք, գնացինք,― գոռացին մյուսները։― Արագ դեպի Բալինի արահետը։

Ժայռից դեպի աջ ճանապարհ առհասարակ չկար։ Նրանք գլաքարերի միջով առաջ շարժվեցին գետի ձախ ափով։ Ամայությունը, անմարդաբնակությունը նորից սթափեցրին նույնիսկ Տորինին։ Կամուրջը, որի մասին հիշում էր Բալինը, վաղուց քանդվել էր, դրա քարերը, որպես հասարակ գլաքարեր, թափվել էին ծանծաղ, աղմկոտ գետը։ Նրանք առանց դժվարության հաղթահարեցին ծանծաղուտը և հինավուրց աստիճաններով մագլցեցին բարձր ափը։ Կարճ ժամանակ անց ընկան հին ճանապարհը և շուտով դուրս եկան ժայռերի մեջ ծածկված խոր լեռնագոգը։ Այստեղ մի քիչ հանգստացան, նախաճաշեցին չորահացով, վրայից էլ ջուր խմեցին։ (Եթե ուզում եք իմանալ ինչ բան է չորահացը, ապա կարող եմ ասել միայն, որ նրա հիմքում չորացած հացն է, որ գործանակնում հավիտյանս չի փչանում, սննդարար է համարվում, բայց ամենևին ոչ համեղագույն, քանի որ հետաքրքրություն ներկայանցում է միայն ծնոտների վարժության տեսակետից։ Լճաշեն քաղաքի բնակիչները դա հատուկ պատրաստում էին երկար ճանապարհորդությունների համար)։

Ապա նրանք շարժվեցին առաջ։ Ճանապարհը գետից թեքվեց, և այժմ անշեղորեն սկսեց մոտենալ Սարի հարավային ճյուղին։ Վերջապես նրանք ոտք դրին լեռնային արահետի վրա, որը կտրուկ դեպի վեր էր գնում։ Դանդաղ և երկար բարձրանում էին ճամփորդները մեկը մյուսի ետևից և կեսօրից հետո մի կերպ հասան գագաթի ծայրն ու տեսան, որ արևմուտքում աշնանային պաղ արևը մայր է մտնում։

Նրանք մի հարթ տեղ գան, որ երեք կողմերից զառիվայր իջնող եզրեր ուներ, իսկ չորրորդը վերջանում էր ժայռով, որի մեջ դռան նման մի անցք կար։ հարթակից լայն տեսադաշտ էր բացվում դեպի Արևելք, Հարավ և Արևմուտք։

― Այստեղ,― ասաց Բալինը,― վաղ ժամանակներում միշտ ժամապահներ էին կանգնում։ Այս դուռը տանում էր ժայռափոր մի սենյակ, որ փոխարինում էր պահակային շինությունը։ Սարի շուրջը մի քանի այդպիսի պահակակետեր կային, բայց մեր բարեբախտ ժամանակներում առանձնապես դրանց անհրաժեշտությունը չկար, և մեր ժամապահները, հավանաբար, երես էին առել ու կորցրել զգոնությունը, հակառակ դեպքում մենք աղետից դեռ շատ առաջ կլսեինք մեր կողմերում վիշապի հայտնվելու մասին, և ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ։ Մենք կարող ենք թաքնվել այստեղ և շատ բան տեսնել՝ մնալով անտեսանելի։

― Ինչ միտք ունի, քանի որ մեզ արդեն նկատել են բարձրանալիս,― առարկեց Դորին, որն անդադար հայացքներ էր գցում վերև, ասես սպասում էր այնտեղ տեսնել Սմոգին՝ ծանրումեծ բազմած բարձունքին, ինչպես ագռավը զանգակատան վրա։

― Ուրիշ ոչինչ չի մնում անելու,― պատասխանեց Տորինը։― Այսօր մենք այլևս քայլել չենք կարող։

― Իմաստուն խոսքեր,― բացականչեց Բիլբոն՝ գետնին փռվելով։ Պահակատանը ինչքան ասես մարդ կտեղավորվեր․ ետևի պատի մեջ մի ելք կար դեպի մեկ ուրիշ սնեյակ, որը դրսի ցրտից ավելի լավ էր պաշտպանված։ Երևում էր, Սմոգի տիրապետության ժամանակներում նույնիսկ վայրի գազաններն այստեղ չէին մտել։ Ճամփորդներն այնտեղ դարսեցին իրենց ուղեբեռը, ոմանք իսկույն պառկեցին ու քնեցին, մյուսները նստեցին դրսի դռան մոտ և սկսեցին քննարկել հետագա գործողությունները։ Ինչի մասին էլ որ խոսում էին, ամեն անգամ վերադառնում էին միևնույն հարցին՝ որտե՞ղ է Սմոգը։ Նրանք հայացքները դարձրին դեպի Արևմուտք և ոչ ոքի չտեսան, Արևելքում՝ նույնպես, Հարավում վիշապի ոչ մի նշան, բայց այնտեղ թռչունների երամներ էին վխտում։ Ճամփորդները նայեցին այդ կողմն ու մտածեցին՝ տեսնես դա ի՞նչ է նշանակում… Արդեն հայտվեցին սառը փայլով առկայծող առաջին աստղերը, իսկ նրանք այդպես էլ ոչ մի մտքի չհանգեցին։

==ԿՐԱԿ ՈՒ ՋՈՒՐ==

Իսկ հիմա, եթե դուք, ինչպես և թզուկները, ուզում եք նորություններ իմանալ Սմոգի մասին, վերադառնանք երկու օր ետ, երբ նա լանջը գաղտնի դռան հետ միասին կործանեց ու մոլեգնած թռավ գնաց։

Երեկո էր։ Էսգարոտի Լճաշեն քաղաքի բնակիչները նստած էին իրենց տներում, վախեցած ուժեղ քամուց ու խոնավ օդից, բայց մի քանիսն, այնուամենայնիվ, զբոսնում էին առափին ու հիանում լճի հայելու մեջ արտացոլվող աստղերով։ Մենավոր Լեռը միշտ աչքից ծածկում էին լճի հեռավոր ծայրին գտնվող ոչ բարձր բլուրները, որոնց միջև հյուսիսից հոսում էր Արագահոս գետը։ Բնակիչները միայն սրածայր գագաթն էին տեսնում, այն էլ պարզ եղանակին, բայց նրանք հազվադեպ էին նայում այդ կողմը, որովհետև նույնիսկ առավոտվա լույսով Սարը չարագույժ էր ու մռայլ։ Այժմ գիշերային խավարն էր քողարկում նրան։

Հանկարծ գագաթը բռնկվեց ինչ֊որ լույսով։ Բայց միայն մի ակնթարթ։

― Նայեք,― ասաց զբոսնողներից մեկը։― Նորից լույս… Այնցյալ գիշեր ժամապահներն էլ են կրակ տեսել այնտեղ՝ կեսգիշերից մինչև լուսաբաց․ կրակները մեկ երևացել են, մեկ անհետացել։ Ինչ֊որ վատ բան է կատարվում այնտեղ։

― Գուցե Սարատակի արքան ոսկի է հալում,― նկատեց մյուսը։― Նա վաղուց է ուղևորվել Հյուսիս։ Արդեն ժամանակն է, որ երգերն իրականանան։

― Էլ ի՞նչ արքա…― փնթփնթաց մի մռայլ ձայն։― Միտներդ պահեք իմ ասածը․ կրակը ժայթքում է վայրագ վիշապը, Սարատակի միակ թագավորը, որին մենք գիտենք։

― Դու միշտ վատ բաներ ես կանխագուշակում,― փնթփնթացին հարևանները։― Մեկ ջրհեղեղ, մեկ ձկների ժանտամահություն։ Գոնե մի անգամ որևէ ուրախ բան մտածեիր…

Հանկարծ բլուրների միջև պայծառ մի լույս երևաց և ոսկեզօծեց լճի հյուսիսային ծայրը։

― Սարատակի թագավո՜րը…― գոռացին բոլորը։― «Ոսկե գետեր կհոսեն հովիտ»։ Սարերից ոսկի գետ է հոսում։

Ամենուր բացվեցին պատուհանները, վազող ոտքերի ձայներ լսվեցին։ Նորից համընդհանուր ցնծություն բարձրացավ, բայց մռայլ ձայնի տերը վազեց քաղաքագլխի մոտ։

― Վիշա՜պը։ Վիշա՜պն է թռչում։ Գետինը մտնեմ…― բղավեց նա։― Կամուրջները կտրեք։ Ի զե՜ն։ Ի զե՜ն։

Լսվեց փողերի ձայնը, մարտական տագնապ հնչեց, արձագանքը սփռվեց ժայռապատ ափերին։ Ցնծությունը դադարեց, ուրախությունը սարսափի փոխվեց։ Ահա այսպես եղավ, որ վիշապը քաղաքը հանկարծակիի չբերեց։

Շուտով լճաբնակները կարմիր մի կայծ տեսան, որ դեպի իրենց կողմն էր շարժվում, վայրկյան առ վայրկյան բոցավառվելով ու մեծանալով՝ այնքան որ մեծ էր վիշապի թռիչքի արագությունը։ Այստեղ նույնիսկ ամենահիմարները ստիպված եղան խոստովանել, որ մարգարեությունը ինչ֊որ ուրիշ կերպ կատարվեց։ Նրանց շատ քիչ ժամանակ էր մնում։ Քաղաքում բոլոր ամանները ջուր լցրեցին, բոլոր ռազմիկները զինվեցին, յուրաքանչյուր նետը և յուրաքանչյուր տեգը պատրաստ վիճակի բերեցին, կամուրջը հավաքեցին և ոչնչացրին։ Հազիվ էին նախապատրաստությունները վերջացրել, երբ լսվեց ուժգնացող մի մռնչյուն․ լիճը, վիշապի թևերի հզոր բախյունից ալեկոծված, ծփում էր կարմիր ալիքներով։

Մարդկանց գոռում֊գոչյունի ուղեկցությամբ Սմոգը սուրաց ցած, ուղիղ կամրջի վրա, և մտահոգ կանգ առավ։ Կամուրջն անհետացել էր, մարդիկ խռնվել էին կղզում, որ շրջապատված էր չափազանց խոր, մութ ու սառը ջրով։ Եթե Սմոգը սուզվեր լիճը, այնպիսի ծուխ ու գոլորշի կբարձրանար, որ մառախուղը ցամաքը կպատեր մի քանի օր շարունակ։ Բայց լիճը Սմոգից ուժեղ էր, արագորեն կհանգցներ նրան։ Սմոգը մռնչոցով նետվեց քաղաքի վրա։ Սև նետերի ամպը սուրաց վերև, նետերը չրպկոցով զարկվում էին նրա զրահին, իսկ նրա շնչից բոցավառվող կոթերը ֆշշոցով ընկնում էին լիճը։ Ոչ մի հրավառություն չէր կարող համեմատվել գիշերային այդ տեսարանի հետ։ Լսելով նետերի սուլոցը, փողերի սուր ձայնը՝ վիշապը կատաղությունից վերջնականորեն խելքը թռցրեց։ Արդեն շատ վաղուց ոչ ոք չէր համարձակվել դիմադարձ լինել նրան։ Հիմա էլ ոչ ոք չէր համարձակվի, եթե չլիներ մռայլ ձայնով մարդը, որի անունը Բերդ էր․ նա վազում էր ետ ու առաջ, խրախուսում նետաձիգներին, համոզում քաղաքագլխին՝ մարտնչել մինչև վերջին նետը։

Բոցը թափվում էր վիշապի երախից։ Նա պտտվում էր քաղաքի վրա՝ լուսավորելով լիճը․ առափնյա ծառերը հուրհրատում էին, իսկ նրանց տակ օրորվում էին սև ստվերները։ Հետո վիշապը սլացավ ներքև, նետերի փոթորկին ընդառաջ, մոլեգնությունից ինքն իրեն կորցրած, մեն֊միակ ցանկությամբ՝ վառել քաղաքը։ Հարդե տանիքները, փայտե հեծանները իսկույն բռնկվեցին, չնայած վիշապի տեղ հասնելուց առաջ դրանք թրջել էին։ Հարյուրավոր ձեռքեր ամեն անգամ ջուր էին լցնում այնտեղ, որտեղ կայծ էր ընկնում։ Վիշապը նորից պտտվեց քաղաքի վրա։ Պոչի մի հարված, և քաղաքապետարանի տանիքը ցրիվ եկավ, գիշերային երկինք նետվեցին անհնազանդ կրակի լեզուները։ Էլի ու էլի ներքև սուրաց վիշապը, և տուն տան ետևից վառվեց ու փուլ եկավ։ Ոչ մի նետ չկարողացավ կանգնեցնել վիշապին, ոչ մեկը ճահճային ճանճի խայթոցից ավելի վնաս չպատճառեց նրան։

Բոլոր կողմերից մարդիկ ջուրն էին նետվում։ Կանանց ու երեխաներին նավակներ էին նստեցրել ու հավաքել շուկայի հրապարակի կենտրոնում։ Լիճն էին նետում զենքերը։ Լաց ու կոծը բռնել էր քաղաքը։ Դեռ վերջերս այնտեղ ուրախ երգեր էին հնչում թզուկների մասին, այժմ թզուկներին անիծում էին։ Քաղաքագլուխն արդեն թաքուն ուղղվեց դեպի իր մեծ ոսկեզօծ նավակը՝ մտադիր լինելով իրարանցումի մեջ փախչել։ Շուտով դատարկված քաղաքն անխուսափելիորեն պետք է այրվեր, և լճի մակերևույթին ոչ մի հետք չէր մնա։

Վիշապն էլ հենց այդ էր երազում։ Թող ինչքան ուզում են լցվեն նավակները, մտածում էր նա, թքած։ Փառավոր որս կլինի, կամ թե չէ սովից կմեռնեն։ Իսկ թե փորձեն ցամաքի վրա ոտք դնել՝ ինքը հո էնտեղ է ու էնտեղ։ Հիմա ինքը կհրդեհի առափնյա անտառները, կվառի ցանքսերն ու արոտավայրերը։ Վաղուց նա այդպես չէր զվարճացել, ինչպես հիմա՝ մի ամբողջ քաղաք կորստյան մատնելով։

Բայց վառվող ավերակների մեջ նստած էր նետաձիգների մի ամբողջ խումբ։ Նրանց կապիտանը Բերդն էր, մռայլ ձայնով ու խոժոռ դեմքով նույն ռազմիկը, որին բարեակամները մեղադրում էին այն բանում, որ միշտ ջրհեղեղ ու ձկների ժանտամահություն է կանխագուշակում։ Բայց դրա հետ միաժամանակ նրանք հիանալի գիտեին, որ նա խիզախ ու արժանավոր մարդ է։ Նա Գիրիոնի՝ Դեյլի տիրակալի, հեռավոր շառավիղներից էր, որի կինն ու որդին Դեյլի ավերման ժամանակ Արագահոս գետով փրկվել էին։ Այժմ նա նետահարեց այնքան, մինչև որ արձակեց բոլոր նետերը, բացի մեկից։ Հրդեհի կրակը մոտենում էր Բերդին։ Ընկերները նրան մենակ էին թողել։ Նա աղեղը լարեց վերջին անգամ։

Հանկարծ խավարի միջից թևածեց ու անվախ նրա ուսին նստեց մի թռչուն։ Բերդը անսպասելիությունից վեր թռավ, բայց դա ծեր կեռնեխ էր։ Նա խոնարհվեց Բերդի ականջին և կչկչաց։ Բերդը զարմացավ այն բանից, որ ինքը հասկանում է թռչունի լեզուն, բայց չէ՞ որ նա ծագումով հնագույն Դեյլ քաղաքից էր։

― Սպասիր…― ասաց նրան կեռնեխը։― Լուսինը դուրս է գալիս։ Գտիր մուգ կետը Սմոգի կրծքին, երբ նա կթռչի քո գլխավերևով…

Բերդը զարմացած լռեց, իսկ կեռնեխն այդ ընթացքում պատմեց նրան այն մասին, թե ինչ էր տեսել ու լսել Սարում։

Այստեղ Բերդն ամբողջ ուժով ձգեց աղեղը։ Վիշապը նորից պտտվեց քաղաքի վրա, այս անգամ շատ ցածրից․ արևելքում այդ ժամանակ դուրս եկավ լուսինը և արծաթազօծեց վիշապի լայն բացված թևերը։

― Նետ իմ,― ասաց ռազմիկը։― Սև նետ։ Ես քեզ պահպանել եմ մինչև վերջին րոպեն։ Դու դեռ երբեք ինձ հուսախաբ չես արել, ես միշտ քեզ գտել ու ետ եմ բերել։ Ես քեզ իմ հորից եմ ստացել, իսկ նա՝ իր նախնիներից։ Եթե դու իսկապես դուրս ես եկել Սարատակի իսկական թագավորի դարբնոցից, ապա հիմա վերև թռիր և անվրեպ խփիր…

Վիշապը ցած նետվեց, և այն պահին, երբ նա իջնում էր, լուսնի լույսը շողշողաց նրա փորի վրա, երփներանգ շողերով փայլփլելով թանկարժեք քարերին։ Բայց մի տեղ մութ մնաց։ Աղեղնալարը երգեց, սև նետը սուլեց օդում և զարկվեց ուղիղ վիշապի կրծքի մութ կետին։ Այն խոր մտավ, ամբողջությամբ՝ ատամնավոր ծայրը, կոթը և թևերը։ Սուր մռնչոցով, որը խլացրեց մարդկանց, տապալեց ծառերն ու ճեղքեց քարերը, Սմոգը օդում վեր ու վար արեց, շուռ եկավ ու փլվեց ներքև։

Նա փլվեց ուղիղ քաղաքի վրա։ Մահվան դողի ու ցնցումների մեջ նա ավլեց այրվող քաղաքը, կայծերն ու խանձողները թռան դեսուդեն։ Լիճը եռաց, թանձր գոլորշին հանկարծակի սպիտակին տվեց մթության մեջ։ Թշշոց լսվեց, լճի մակերեսին փոթորկածուփ մի ձագար հայտնվեց ու… ամեն ինչ լռեց։ Այսպես եկավ Սմոգի և Էսգարոտի վերջը։

Բայց Բերդը ողջ էր։

Երկնակամարում լուսինն ավելի ու ավելի վեր բարձրացավ, սառը քամին ավելի ու ավելի ուժգին ոռնաց, նա սպիտակ մեգը ոլորեց, պտուտակեց, քշեց արևմուտք և այնտեղ ծվեն֊ծվեն արեց ու ցրիվ տվեց Սև Անտառի մերձ ճահիճների վրա։ Այդ ժամանակ լճի մակերևույթին հայտնվեցին բազմաթիվ սև կետեր՝ նավակներ։ Քամին լճից բերում էր Էսգարոտի բնակիչների ձայները, որոնք ողբում էին իրենց քաղաքը, բարիքները, ավերված տները։ Եթե այն ժամանակ նրանք ընդունակ լինեին որևէ բանի մասին մտածելու, բացի իրենց դժբախտություններից, ապա կհասկանային, որ պետք է փառք տան ճակատագրին․ քաղաքի բնակչության երեք քառորդն, այնուամենայնիվ, կենդանի էր մնացել, անտառները, դաշտերը, արոտավայրերը, անասունները և նավակների մեծ մասը փրկված էին, իսկ վիշապը՝ մեռած։ Բայց վերջին իրադարձությունների իմաստը դեռ չէր հասել նրանց գիտակցությանը։

Վշտացած, սառած՝ նրանք հավաքվեցին ափին, և նրանց զայրույթը շուռ եկավ քաղաքագլխի դեմ, որն Էսգարոտից փախել էր այն ժամանակ, երբ մյուսները դեռևս պատրաստ էին հաստատակամորեն պաշտպանել քաղաքը։

― Նա, գուցեև, լավ գլուխ ունի առևտրական գործերի համար, հատկապես, երբ խոսքը գնում է իր սեփականի մասին,― փնթփնթում էին նրանք,― բայց վտանգի պահին նրա վրա հույս դնել չի կարելի։

Եվ նրանք սկսեցին գովաբանել Բերդի քաջագործությունը, նրա վերջին հիանալի նետահարումը։

Եթե նա կենդանի լիներ, մենք նրան թագավոր կդնեինք։ Ավա՜ղ… Զոհվեց Բերդը՝ Գիրիոնի վերջին շառավիղը, վիշապին նետահար անողը։

Այս խոսքերի վրա խավարից հայտնվեց մի բարձրահասակ կերպարանք։ Մարդու վրայից ջուր էր հոսում, սև մազերը թափվել էին դեմքին և ուսերին, աչքերը վառվում էին կատաղի կրակով։

― Բերդը չի զոհվել,― գոռաց նա։― Նա խոր սուզվեց լիճը, երբ Էսգարոտի վրա ընկավ անշունչ թշնամին։ Ես Բերդն եմ, Գիրիոնի շառավիղը, վիշապին հաղթողը…

― Բերդ արքա՜ն, Բերդ արքա՜ն…― լսվեցին բացականչությունները, իսկ քաղաքագլուխն ատամները կրճտացրեց։

― Գիրիոնը Դեյլի տիրակալն էր, այլ ոչ թե Էսգարոտի թագավորը,― ասաց նա։― Լճաշեն քաղաքում քաղաքգլուխներ միշտ ընտրել են ծերերից ու իմաստուններից և ոչ թե հասարակ ռազմիկներից։ Թող Բերդը գնա իր թագավորությունը, նրա վերադարձին ոչինչ չի խանգարում։ Ով ուզում է, կարող է գնալ նրա հետ, եթե գտնում է, որ Սարի հովանու տակի սառը քարերը լճի կանաչ ափերից ավելի լավն են։ Խելամիտները կմնան այստեղ, կվերակառուցեն իրենց քաղաքը, իսկ հետո կվայելեն խաղաղությունն ու առատությունը։

― Բերդ թագավորին ենք ուզում,― շարունակեց գոռալ ժողովուրդը,― հերիք եղավ, առևտրականներից ձանձրացել ենք արդեն։

― Կեցցե նետաձիգը, կորչեն փողի պարկերը…― միահամուռ գոչեցին բոլորը, և արձագանքը կրկնվեց ափին։

― Ո՞վ եմ ես, որ թերագնահատեմ նետաձիգ Բերդին,― շողոմաձայն շարունակեց քաղաքալուխը (Բերդն այժմ կանգնած էր նրա կողքին)։― Այսօր նա նշանավոր տեղ է վաստակել մեր քաղաքի բարերարների ցուցակում։ Նա արժանի է, որ իր մասին անմահ երգեր հյուսեն։ Բայց ինչո՞ւ, իմ ժողովուրդ,― քաղաքագլուխը հասակով մեկ ձգվեց ու ձայնը բարձրացրեց,― ինչո՞ւ եք ամեն ինչում ինձ մեղադրում։ Ո՞ր մեղքիս համար եք ուզում ինձ վռնդել։ Ո՞վ է վիշապին քնից արթնացրել, ես ձեզ եմ հարցնում։ Ո՞վ է մեզնից թանկագին ընծաներ ու լիառատ օգնություն ստացել և ստիպել մեզ հավատալ, իբր թե հնուց եկած կանխագուշակություններն սկսում են իրականանալ։ Ո՞վ օգտվեց մեր դյուրահավատությունից և բորբոքեց մեր երևակայությունը։ Եվ ի՞նչ ոսկկի ուղարկեցին նրանք մեզ որպես պարգև։ Կրակ ու կործանում… Ումի՞ց հատուցում պահանջենք մեր կորուստների համար, օգնություն՝ մեր որբևայրիների ու երեխաների համար։

Ինչպես տեսնում եք, քաղաքագլուխն իզուր չէր զբաղեցնում իր պաշտոնը։ Նրա խոսքերի արդյունքն այն եղավ, որ ժողովուրդը մոռացավ նույիսկ մտածել նոր թագավորի մասին և իր վրդովմունքն ուղղեց Տորինի ու Ընկերության դեմ։ Բոլոր կողմերից զայրալից բացականչություններ ու սպառնալիքներ էին լսվում, և նրանցից շատերը, որ առաջ բոլորից բարձր էին երգում հնագույն երգերը, այժմ ամենից բարձր էին գոռում, թե թզուկները դիտավորյալ են վիշապին իրենց վրա ուղարկել։

― Անխելք մարդիկ եք,― ասաց Բերդը։― Ի՞նչ միտք ունի ավելորդ խոսքեր ասել ու զայրանալ այն խեղճերի վրա։ Նրանք անկասկած, առաջինն են կրակից կործանվել, ավելի շուտ, քան Սմոգը հարձակվեց մեզ վրա։

Եվ այդ պահին նա հիշեց այն առասպելական հարստությունը, որն այժմ ոչ ոքի չէր պատկանում և ոչ ոք էլ չէր պահպանում, ու լռեց։ Բերդը մտածեց Դեյլի վերականգնման առթիվ քաղաքագլխի խոսքերի մասին, պատկերացրեց, թե ինչպես նորից կղողանջեն ոսկե զանգերը։ Միայն թե համախոհներ և աշխատողներ գտներ։

Եվ այն ժամանակ նա նորից խոսեց․

― Հիմա վիճաբանելու ժամանակը չէ, քաղաքագլուխ, ժամանակը չէ իշխանությունը փոխելով զբաղվել։ Հարկավոր է գործ անել։ Առայժմ դեռ ձեզ եմ ծառայում, չնայած կգա ժամանակը, և ես, գուցե, իսկապես էլ կտեղափոխվեմ Հյուսիս նրանց հետ, ովքեր կուզենան հետևել ինձ։

Նա գնաց հեռևելու ճամբարի կառուցմանը և հիվանդներին ու վիրավորներին օգնություն ցույց տալու։ Իսկ քաղաքագլուխը մնաց գետնին նստած և, հոնքերը կիտած, նայում էր նրա ետևից։ Նա խելքը գլխին մարդ էր, դրա համար էլ այլևս ոչինչ չխոսեց, միայն բարձրաձայն հրամայեց կրակ ու ուտելիք բերել։

Ուր որ գնում էր Բերդը, ամեն տեղ լսում էր արագորեն, ինչպես կրակն անտառում, տարածվող խոսակցությունը անչափելի հարստության մասին, որը հիմա ոչ ոքի չէր պահպանում։ Խոսում էին այն մասին, որ հավանաբար կլինի հատուցել իրենց բոլոր կորուստները և դեռ ավելին, հարստանալ ու ազատ պերճանքի առարկաներ գնել Հարավում։ Այդ երազանքներն օգնում էին նրանց դիմանալ աղետալի վիճակին, օգնում էին կարճել ցուրտ, վշտալի գիշերը։ Ապաստան կառուցել հաջողվեց ոչ բոլորի համար (քաղաքագլուխն, իհարկե, ուներ), մթերքը չէր հերիքում (նույնիսկ քաղաքագլխի պաշարներն էին վերջացել)։ Շատերն այդ գիշեր մրսեցին կամ վշտից հիվանդացան և շուտով մահացան։ Հաջորդ ամիսներին էլ շատերը հիվանդացան ու տառապեցին սովից։

Այդ ժամանակ Բերդը ձեռնամուխ եղավ մարդկանց ղեկավարելուն, հրամաններ էր տալիս իր հայեցողությամբ, բայց միշտ քաղաքագլխի անունից։ Հեշտ չէր ղեկավարել մարդկանց, օթևան կառուցել, միջոցներ ձեռնարկել նրանց պաշտպանելու համար։ Մեծ մասն, իհարկե, մինչև ձմեռ չէր ապրի, եթե օգնությունը չհասներ։ Բերդն առաջին հերթին սուրհանդակներ ուղարկեց գետն ի վեր՝ անտառային էլֆերի արքայից օգնություն խնդրելու։ Սուրհանդակներն էլֆերի զորքին հանդիպեցին ճանապարհի կեսին, թեև վիշապին սպանելուց անցել էր ընդամենը երեք օր։

Անտառային էլֆերի արքան պատահածի մասին լսեց իր սեփական սուրհանդակներից և թռչուններից, որ բարեկամաբար էին վերաբերվում էլֆերին։ Մեծ հուզում բարձրացավ թևավորների ողջ ցեղի մեջ, որոնք ապրում էին վիշապի Ամայության հարևանությամբ։ Անթիվ անհամար երամները պտտվում էին օդում, արագաթև սուրհանդակները ճեղքում էին ամբողջ երկինքը։ Անտառում, որտեղ ապրում էին էլֆերը, սուլոց, ծվծվոց ու կչկչոց բարձրացավ։ Նորությունը տարածվեց նաև Սև Անտառում՝ «Սմոգը մեռել է»։ Տերևները խշշում էին, ամեն տեղ ականջ էին դնում։ Լուրը հասավ մինչև Մառախլապատ լեռան սոճու անտառները։ Բեորնը դա լսեց իր գերանակապ տանը, և գոբլինները խորհուրդ արեցին իրենց քարայրներում։

― Վախենում եմ, որ մենք այլևս չենք լսի Տորին Օուքենշիլդի մասին,― ասաց անտառային էլֆերի թագավորը։ Ավելի լավ էր, նա իմ գերին մնար։ Բայց, ինչպես ասում են, ամենաչար քամին էլ բարի լուր է բերում։

Չէ՞ որ նա էլ երբեք չէր մոռանում Տրորի հարստության մասին առասպելները։ Ահա թե ինչու Բերդի սուրհանդակները հանդիպեցին թագավորին, երբ նա բազմաթիվ նիզակակիրների ու նետաձիգների հետ շարժվում էր իրենց կողմը։ Նրանց գլխավերևում ամպի նման թռչում էին ագռավները, մտածելով, որ արդեն մոտ է պատերազմը, որպիսին այս կողմերում չի եղել ահա արդեն շատ֊շատ տարիներ։

Լսելով Բերդի խնդրանքը իրենց օգնելու մասին՝ արքան խղճաց լճաբնակներին, և քանի որ էլֆերը լավ ու բարյացակամ ժողովուրդ էին, փոխեց իր երթուղին, չնայած սկզբում գնում էր ուղիղ դեպի Սարը, և գետով շտապեց ներքև՝ Երկար Լիճ։ Քանի որ էլֆերը բավարար թվով նավակներ ու լաստեր չունեին իրենց տրամադրության տակ,զորքն ստիպված եղավ ոտքով գնալ, բայց պարենի մեծ պաշարն արքան ուղարկել էր ջարային ուղիով։ Էլֆերը արագոտն ժողովուրդ են, և չնայած նրանք ետ էին վարժվել անհուսալի ճահճային հողերից, որ ընկած էին անտառի ու լճի միջև, անցումն արագ կատարեցին։ Արդեն վիշապի մահվանից հինգ օր հետո նրանք մոտեցան լճի ափերին և տեսան քաղաքի ավերակները։ Ինչպես և պետք էր սպասել, նրանց դիմավորեցին ցնծությամբ, բնակիչներն ու քաղաքագլուխը համաձայնեցին ցանկացած գործարք կնքել էլֆերի արքայի հետ՝ օգնության փոխարեն։

Շուտով գործողությունների պլանը պատրաստ էր։ Կանանց ու երեխաների, ծերերի ու հիվանդների հետ լճի վրա մնացին քաղաքագլուխը և որոշ արհեստավոր մարդիկ ու հմուտ վարպետ էլֆեր։ Նրանք մանցին ծառերը տապալելու և անտառից գետով ուղարկած գերանները բռնելու։ Հետո սկսեցին ափի երկարությամբ խրճիթներ կառուցել, որպեսզի ձմռանը մարդկանց տեղավորեն։ Քաղաքագլխի կարգադրությամբ և նրա հսկողությամբ սկսեցին նոր քաղաքի պլան կազմել, որը պետք է ավելի գեղեցիկ ու մեծ լիներ նախկինից, բայց ոչ թե լճի հին հատվածում, այլ ավել հյուսիս։

Լճի բնակիչներն այլևս չէին սարսափում այն տեղից, որտեղ ընկած էր մեռած վիշապը։ Նրան այլևս վերադարձ չկար դեպի իր ոսկե մահիճը, նա անշարժացել էր լճի հատակում, ինչպես քարե սարսափելի քանդակ։ Եվ հարյուրավոր տարիներ անց հսկայական ոսկերոները խաղաղ եղանակին սպիտակին էին տալիս ծանծաղ ջրերում, հին քաղաքի ավերակների մեջ։ Հազարից մեկն էր համարձակվում նավակով լողալ այդ անիծյալ տեղով, իսկ վիշապի նշանավոր զրահից թափված թանկարժեք քարերը հանելու համար ոչ ոք սիրտ չէր անում սուզվել։

Մնացած տղամարդիկ, ովքեր դեռ ծեր չէին ու ամուր էին, և էլֆերի համարյա ողջ զորքը արշավեցին դեպի Սարը։

Եվ այսպես, քաղաքի կործանման տասնմեկերորդ օրը զորքի գլխամասը անցավ լճի ծայրին գտնվող քարե դարպասով և ոտք դրեց ամայի հողին։

==ԱՄՊԵՐԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ==

Այժմ վերադառնանք Բիլբոյին ու թզուկներին։ Նրանք հերթով ամբողջ գիշեր հերթապահում էին մինչև առավոտ, սակայն կասկածելի ոչինչ չնկատեցին։ Բայց ցերեկը առաջվանից ավելի շատ թռչուններ հավաքվեցին։ Նրանք երամներով գալիս էին հարավից, իսկ Սարի մերձակայքում ապրող ագռավները պտտվում էին Սարի վրա ու անդադար կռկռում։

―Ինչ֊որ տարօրինակ բան է կատարվում, ― ասաց Տորինը։ ― Աշնանային չուի ժամանակն անցել է, ասենք թռչուններն էլ բոլորը տեղացի են, իսկ հեռվում ես տեսնում եմ լեշով սնվող գիշանգղներ, նրանք ասես ճակատամարտի են սպասում։

Հանկարծ Բիլբոն ձեռքը պարզեց։

― Տեսեք, ծեր կեռնեխը վերադարձել է… նշանակում է, նա փրկվել է, երբ Սմոգը ջնջում էր մեր լանջը։ Բայց խխունջները հազիվ թե կենդանի մնացած լինեն։

Եվ, իրոք, կեռնեխը թռավ նրանց մոտ, նստեց քարին, թևերը թափահարեց և կչկչաց։ Հետո գլուխը կողքի թեքեց և ականջ դրեց, հետո նորից կչկչաց և նորից գլուխը կողքի թեքեց։

― Իմ կարծիքով, նա ինչ֊որ բան է ուզում ասել մեզ, ― ենթադրեց Բալինը,― բայց ես գլխի չեմ ընկնում՝ թե ինչ։ Կեռնեխները չափազանց արագ ու անհասկանալի են բլբլում։ Իսկ դու գլխի ընկնո՞ւմ ես նա ինչ է ասում, Բեգիսն…

― Ո֊ոչ բոլորը,― պատասխանեց Բիլբոն, որ բացարձակապես ոչինչ չէր հասկացել։― Ըստ իս ծերուկը շատ հուզված է։

― Գոնե դա արջնագռավ լիներ,― նկատեց Բալինը։

― Իսկ ինձ թվում է, դու ագռավներին չես սիրում։ Անցյալ անգամ նրանցից ուղղակի փախար։

― Ախր նրանք ագռավներ էին… ըստ որում զզվելի անտաշներ, կասկածելի տեսակի։ Լսեցի՞ր, մեզ ինչ խոսքեր էին ասում։ Ոչ, արջնագռավները բոլորովին ուրիշ են։ Տրորի ժողովուրդը մի ժամանակ սերտ բարեկամություն էր անում նրանց հետ, նրանք մեզ գաղտնի տեղեկություններ էին բերում, իսկ մեզանից ամեն տեսակ փայլփլուն առարկաներ էին նվեր ստանում, որոնք հաճույքով թաքցնում էին իրենց բներում։ Նրանք երկար են ապրում, հիանալի հիշողություն ունեն և այն ամենը, ինչ֊որ գիտեն ու հիշում են, հաղորդում են իրենց երեխաներին։ Երիտասարդությանս տարիներին ես շատ արջնագռավներ էի ճանաչում։ Ախր հենց այս բարձունքն էլ մի ժամանակ անվանեցին Ագռավի, այն պատճառով, որ այստեղ պահակատան վերևում ապրում էր արջնագռավների նշանավոր իմաստուն մի զույգ՝ ծեր Կռավանը և իր կինը։ Սակայն չեմ կարծում, որ այդ հինավուրց տոհմից որևէ մեկը կենդանի մնացած լինի։

Հենց որ նա լռեց, կեռնեխը բարձր ճիչ արձակեց ու իսկույն թռավ գնաց։

― Մենք նրան չենք հասկանում,― ասաց Բալինը,― բայց նա, համոզված եմ, հասկանում է մեզ։ Ուշադրությամբ հտեևի՛ր, հիմա ինչ֊որ բան կլինի։

Մի քիչ անց թևերի բախյուն լսվեց, կեռնեխը վերադարձավ, այն էլ ոչ մենակ, այլ մի ծեր, շատ զառամյալ արջնագռավի հետ։ Համարյա կույր, քաչալ գլխով, վիթխարի արջնագռավը հազիվ էր շարժվում։ Վայրէջք կատարելով հարթակի վրա՝ նա դանդաղ, դժվարությամբ ցատկոտելով մոտեցավ Տորինին։

― Ով Տորին, որդի Տրեյնի, և Բալին, որդի Ֆանդիի,― կռկռաց նա, և այս անգամ Բիլբոն ամեն ինչ հասկացավ, որովետև արջնագռավը խոսում էր ոչ թե թռչնային, այլ մարդկային լեզվով։― Ես Ռոսկն եմ, Կռավանի որդին։ Կռավանը մահացել է, դու մի ժամանակ նրան ճանաչում էիր։ Հարյուր հիսուներեք տարի է ացնել այն օրվանից, ինչ ես դուրս եմ եկել ձվից, բայց հիշում եմ այն բոլորը, ինչ պատմում էր հայրս։ Այժմ ես Սարի շրջակայքում ապրող մեծ արջագռավների առաջնորդն են։ Մենք քիչ ենք, բայց դրա փոխարեն հիշում ենք Սարատակի նախկին թագավորին։ Իմ հպատակների մեծ մասը հիմա բացակայում է, որովհետև Հարավից մեծ նորություններ են հասել մեզ․ դրանց մի մասը քեզ ուրախություն կպատճառի, իսկ մյուս մասը կվշտացնի։ Նայիր, թռչունները բոլոր կողմերից հավաքվում են Սարի ու Դեյլի մոտ, քանի որ լուր է տարածվել Սմոգի մահվան մասին…

― Մեռե՞լ է, մեռե՞լ է,― իրար ընդհատելով գոռացին թզուկները։― Ուրմեն մենք իզուր էինք վախենում, գանձերը հիմա մերն են։― Նրանք բոլոր տեղերից վեր թռան և ուրախությունից ցատկոտեցին։

― Այո, նա մեռած է,― պատասխանեց Ռոակը։― Կեռնեխը, թող որ երբեք չթափվեն նրա փետուրները, տեսել է, թե ինչպես է կործանվել Սմոգը, իսկ նրան կարելի է հավատալ։ Սմոգը ընկել է Էսգարոտի բնակիչների դեմ մղած կռվում, երեք գիշեր սրանից առաջ, լուսնի դուրս գալու հետ։

Տորինը դժվարությամբ հանգստացրեց թզուկներին և համոզեց մինչև վերջ լսել արջնագռավին։ Զառամյալ արջնագռավը, ճակատամարտը նկարագրելով, շարունակեց․

― Այդպիսին է ուրախալի լուրը, Տորին Օուքենշիլդ։ Առանց վախի վերադարձի՛ր քո ապարանքները, գանձերը առժամանակ քոնն են։ Առժամանակ, որովհետև միայն թռչունների երամները չէ, որ ձգվում են դեպի այստեղ։ Գանձերի պահապանի մահվան լուրը տարածվեց ամենուր, իսկ Տրորի հարստությունների մասին առասպելը չի հնացել, քանի որ անդադար պատմել են դրա մասին։ Շատերը երազում են, որ ավարի մի մասն էլ իրենց հասնի։ Արդեն դեպի այստեղ է շարժվում էլֆերի զորքը․ նրանց հետ էլ՝ գիշակերները, որոնք կռվի ու արյունահեղության հույս ունեն։ Լճի բնակիչները տրտնջում են և իրենց հասած աղետների համար մեղադրում են թզուկներին։ Նրանք անօթևան են մնացել, շատերը մեռել են։ Սմոգը կործանեց նրանց քաղաքը, դրա համար էլ նրանք նույնպես մտածում են իրենց կորուստները հատուցել ձեր գանձերի հաշվին, անկախ այն բանից՝ դուք ո՞ղջ եք, թե մեռած։ Թող ձեր իմաստությունը հուշի ձեզ, թե ինչ ճանապարհ ընտրեք։ Լսեք իմ խորհուրդը․ Լճաշեն քաղաքի քաղաքագլխին չվստահեք, ավելի շատ վստահության արժանի է նա, ով նետահար արեց վիշապին։ Նրա անունը Բերդ է։ Նա Դեյլից է, Գիրիոնի շառավիղներից։ Նա խոժոռադեմ մարդ է, բայց հուսալի։ Մենք շատ կուզեինք թզուկների, մարդկանց և էլֆերի միջև հաշտության ականատես լինել։ Բայց այդ հաշտությունը ձեզանից բավականին ոսկի կխլի։ Ես վերջացրի։

Եվ այստեղ Տորինը ազատություն տվեց իր զայրույթին։

― Շնորհակալ եմ քեզնից, Ռոակ, որդի Կռավանի։ Քեզ և քո ցեղին մենք, հասկանալի է, չենք մոռանա։ Բայց քանի մենք կենդանի ենք, ոչ մի գող և բռնակալ չի կարող խլել մեր ոսկին։ Եթե ուզում ես մեր շնորհակալությանն արժանանալ, մեզ լուր բեր այն մասին, թե ով է մոտենում Սարին։ Եվ էլի մի խնդրանք ունեմ․ եթե ձերոնց մեջ ջահելներ կան, ուժեղ թևերով, սուրհանդակ ուղարկիր իմ ազգականներին, հյուսիսային լեռներ, թող պատմեն մեր աղետների մասին։ Ամենագլխավորը՝ լուր տան իմ հորեղբորորդի Դեյնին, որ ապրում է Երկաթե Բլուրներում։ Դա բոլորովին էլ հեռու չէ այստեղից։ Նա շատ փորձված ռազմիկներ ունի։ Թող մեզ օգնության շտապի։

― Չգիտեմ քո որոշումը լավ բանի կհասցնի, թե վատ,― կռկռաց Ռոակը,― բայց ես քո խնդրանքը կկատարեմ։

Եվ նա ծանրորեն թռավ գնաց։

― Ետ դեպի Սարը,― բացականչեց Տորինը։― Մեր ժամանակը քիչ է։

― Իսկ ուտելիք մեզ հարկավոր է շատ,― միջամտեց Բիլբոն, որ միշտ գործնական էր։ Նա գտնում էր, որ վիշապի կործանումով իրենց արկածներն ըստ էության վերջանում են (որում խիստ սխալվում էր)։ Նա կտար ավարի իր ողջ բաժինը, միայն թե այս պատմությունը խաղաղությամբ ավարտվեր։

― Ետ դեպի Սարը,― խմբով կրկնեցին թզուկները, ասես Բիլբոյի խոսքերը չէին էլ լսել։ Վերջինս հարկադրված էր հետևել նրանց։

Թզուկների տրամադրության տակ մի քանի օր էր մնում։ Նրանք մեկ անգամ էլ հետազոտեցին քարայրները և որոշեցին, որ ներս մտնել կարելի է միայն Գլխավոր դարպասից, այնուամենայնիվ Սարատակ տանող մյուս բոլոր անցքերը (բացի գլխավոր դռնից) Սմոգը վաղուց փլուզել էր, դրանց հետքն էլ չէր մնացել։ Դրա համար էլ թզուկները ջանասիրաբար ձեռնամուխ եղան գլխավոր մուտքը ամրացնելուն և դեպի այն տանող նոր արահետ բացելուն։ Ներսում որքան ասես բահ գտնվեց, կացիններ ու մուրճեր, որ մնացել էին հնագույն հանքափորներից և հյուսներից, իսկ այդպիսի գործերում թզուկներն առաջվա պես իրենց հավասարը չունեին։

Մինչև նրանք չարչարվում էին, արջնագռավները շարունակ լուրեր էին բերում։ Այսպես թզուկներն իմացան, որ էլֆերի թագավորը թեքվել է դեպի լիճը, նշանակում է, դեռ ժամանակ կա։ Պարզվեց մի հաճելի նորություն ևս․ էլֆերի մի քանի պոնիներ փախել են և հիմա թափառում են Արագահոս գետի ափերին, թզուկների նախկին ճամբարից ոչ հեռու, որտեղ մթերքի որոշ պաշարներ էին պահպանվել։ Արջնագռվան այնտեղ տարավ Ֆիլիին ու Կիլիին, որոնք բռնեցին պոնիներին և նրանց բարձած բերեցին այն ամենը, ինչ որ կարող էին։

Չորս օր անցավ և վերջապես, թզուկներն իմացան, որ Լճաշեն քաղաքի և էլֆերի միացյալ բանակները մոտենում են Սարին։ Այդ օրերի ընթացքում նրանց հույսերն ամրապնդվել էին․ ուտելիքը պետք է որ մի քանի շաբաթ բավականացներ (գլխավոր սնունդն, իհարկե, չորահացն էր, որից կարգին ձանձրացել էին, բայց նույնիսկ չորահաց ունենալն ավելի լավ էր, քան ոչինչը)։ Նրանք հասցրել էին դարպասի առաջ մի հաստ ու բարձր քարե պատ կանգնեցնել։ Պատի մեջ դիտանցքներ էին թողել, որտեղից կարող էին կրակել, բայց մուտք չէին թողել։ Դուրս ու ներս էին անում շարժական սանդուղքներով, իսկ շինանյութերը վերև էին քաշում պարաններով։ Նոր պատի մեջ նրանք ցածրիկ մի կամար էին բացել այնտեղից դուրս եկող վտակի համար, իսկ դրանից այն կողմ նեղ հունն այնպես էին փորել, որ Սարի ու զառիթափի միջև, որտեղից գետը գահավեժ իջնում էր դեպի Դեյլ, լայն մի ջրամբար էր գոյացել։ Այժմ դարպասին հասնել կարելի էր միայն լողալով կամ ժայռի երկայնքով անցնող նեղ ելուստնեորվ։ Պոնիներին նրանք տարան հին կամրջից վեր բարձրացող աստիճանների մոտ, բեռներն իջեցրին և առանց հեծյալների ուղարկեցին հարավ՝ իրենց տերերին։

Հանկարծ մի անգամ գիշերը հովտում կրակներ բռնկվեցին, բազում կրակներ, ասես այնտեղ խարույկներ ու ջահեր էին վառել։

― Նրանք եկել են,― բացականչեց Բալինը։― Հսկայական ճամբար է։ Երևի մթնշաղին են մտել հովիտ։

Այդ գիշեր թզուկները քիչ քնեցին։ Լույսը նոր բացված՝ նրանք պատի ետևից ռազմիկների մի խումբ տեսան։ Ռազմիկները դանդաղ բարձրանում էին դեպի վեր։ Շուտով թզուկները զանազանեցին լճի զինված մարդկանց և էլֆ նետաձիգներին։ Նրանք մագլցեցին ժայռերի վրա ու հայտնվեցին ջրվեժի եզրին։ Եվ այ թե զարմացան՝ իրենց առջև ճամբար ու դարպասի փոխարեն նոր տաշած քարերից շարված պատը տեսնելով։

Նրանք կանգ առան, խորհրդակցեցին, ձեռքերով ինչ֊որ բան ցույց տվեցին, և հենց այդ պահին Տորինը բարձրաձանեց նրանց․

― Ովքե՞ր եք դուք։ Ինչո՞ւ եք Սարատակի թագավորի դարպասը եկել զինված, կարծես պատերազմ եք ուզում։ Ի՞նչ եք կամենում…

Նրան չպատասխանեցին։ Ոմանք իսկույն ետ դարձան, մյուսները մի որոշ ժամանակ էլ տնտղեցին ամրությունները, ապա հետևեցին առաջիններին։ Այդ նույն օրը նրանք ճամբարը տեղափոխեցին և ծածկեցին Սարի երկու ելուստների միջև։ Ժայռերի մեջ երգեր և ուրախ ձայներ լսվեցին, որ վաղուց չէր եղել։ Էլֆերը հնչեցրին տավիղները, լսվեցին զարմանահրաշ մեղեդիներ։ Եվ երաժշտության ձայների հետ սառը օդն ասես թե ջերմացավ, ու թզուկներին հասավ դաշտային ծաղիների մեղ բուրմունքը, կարծես ոչ թե խոր աշուն էր, այլ գարուն։

Բիլբոն անձկորեն ցանկանում էր փախչել խստաշունչ բերդից, իջնել ցած, միանալ խարույկների շուրջը ծայր առած ուրախ խրախճանքին։ Ջահել թզուկների սրտերը նույնպես թունդ ելան․ լավ կլիներ ամեն ինչ այլ կերպ ընթանար, քրթմնջացին նրանք, լավ կլիներ ընկերակցել այդ քեֆչիներին։ Բայց Տորինը հոնքերը կիտեց ու զայրալի հայացք գցեց նրանց վրա։ Այդ ժամանակ թզուկները բերեցին տավիղներն ու գանձարանում գտած մյուս երաժշտական գործիքները և նվագեցին ու երգեցին, ցանկանալով Տորինի սիրտը շահել։ Բայց նրանց երգը նման չէր էլֆերի երգերին, այլ ավելի շատ նմանվում էր այն առաջինին, որ թզուկները մի ժամանակ երգել էին հոբիտի բնում։

Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,

Արքան ետ խլեց գահն օրինական,

Այդպես կմեռնի ամեն թշնամի՝

Ասաց մեր արքան։

Եվ վարպետները հմուտ ու բարի

Ոսկուց, արծաթից ու անգին քարից

Ձուլեցին թասեր, գավաթներ սիրուն,

Եվ շողշողացին սուտակ, մարգարիտ։

Նրանց արվեստը գաղտնիք ունի հին՝

Այնպես անել, որ թագին ու գահին

Սուտակը շողա աստղերի փայլով,

Եվ այդ փայլն իր մեջ հավիտյան պահի։

Շուրջը ամենուր ազատ է հիմա,

Առատություն է բոլորիս համար,

Դե, Անտառային Ժողովուրդ, առաջ,

Արքային պետք են լավ բարեկամներ։

Թող կոչն այս հնչի ամեն ականջում․

Քարանձավները ձեզ տուն են կանչում,

Դե, Անտառային Ժողովուրդ, առաջ,

Արքան ձեզ բացսիրտ, խնդուն է կանչում։

Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,

Արքան ետ խլեց գահն օրինական,

Այդպես կմեռնի ամեն թշնամի՝

Ասաց մեր արքան։

Իսկապես էլ երգը Տորինին դուր եկավ, նա փափկեց, զվարթացավ և սկսեց մոտավորապես հաշվել, թե որքան ժամանակ հետո Դեյնը կհասնի Մենավոր Լեռան մոտ, եթե եղբորից լուրն ստանալուն պես Երկաթե Բլուրներից դուրս գա։ Բիլբոն տխրեց՝ երգը և դրան հաջորդող խոսակցությունը լսելով․ դրանք արդեն չափազանց ռազմատենչ թվացին նրան։

Հաջորդ առավոտյան թզուկները նիզակակիրների մի ջոկատ տեսան, որն անցնում էր գետն ու հովտով վեր բարձրանում։ Սրանք տանում էին էլֆերի թագավորի կանաչ դրոշակը և Լճաշենի երկնագույն դրոշակը։ Շուտով նրանք հայտնվեցին ուղիղ դարպասը փակող պատի առաջ։

Եվ նորից Տորինը բարձր ձայնով դիմեց նրանց․

― Ո՞վ եք դուք, որ զենքը ձեռքներիդ եք եկել Տորինի, Տրեյնի որդու, Սարատակի թագավորի դարպասի մոտ…

Այս անգամ նա պատասխան ստացավ։ Բարձրահասկան, թխամազ դեմքով մարդն առաջ եկավ։

― Ողջունում եմ քեզ, Տորին։ Ինչո՞ւ ես փակվել այդտեղ, կարծես ավազակ լինես որջում։ Ես ու դու առայժմ թշնամիներ չենք, մենք հույս չունեինք ձեզ կենդանի տեսնել և հիմա ուրախ ենք։ Իսկ քանի որ կենդանի եք, ապա խելք խելքի տալու և խորհրդակցելու բան ունենք։

― Ո՞վ ես դու, և ինչի՞ մասին պետք է խորհրդակցենք։

― Ես Բերդն եմ, իմ նետից ընկավ վիշապը։ Ես ազատագրել եմ քո հարստությունը։ Մի՞թե դա քեզ չի վերաբերում… Բացի դրանից ես Գիրիոնի անմիջական ժառանգն եմ, Դեյլից։ Քո գանձարանում բավական թանկարժեք զարդեղեն կգտնվի, որ մի ժամանակ Սմոգը գողացել է այդ քաղաքից։ Մի՞թե չարժե այս մասին խորհել։ Այնուհետև, վերջին կռվում Սմոգն ավերեց Էսգարոտի բնակիչների տները, իսկ ես առայժմ ծառայում եմ նրանց քաղաքագլխին։ Նրա անունից ես հարցնում եմ քեզ․ մի՞թե դու չես կարեկցում ուրիշի վշտին և տառապանքներին։ Քո դժվար րոպեին նրանք քեզ օգնեցին, իսկ դու ի պատասխան նրանց կործանում բերեցիր, թեպետև ոչ դիտավորյալ։

Ինչ արած։ Ասված էր արդարամիտ և ազնիվ, չնայած հպարտ ու մռայլ տոնով։ Բիլբոն մտածեց, որ Տորինը կնդունի ասվածի օրինականությունը։ (Այն մասին, որ ինքը մեն֊մենակ էր հայտնաբերել վիշապի խոցելի տեղը, ոչ ոք ոչ մի անգամ չհիշեց։ Ասենք նա չէր էլ սպասում)։ Բայց Բիլբոն նկատի չէր առել ոսկու իշխանությունը և թզուկների բնավորությունը։ Տորինը երկար ժամեր էր անցկացրել գանձարանում, և ագահությունը հիմնավորապես տիրել էր նրան։ Գլխավորապես նա փնտրում էր Արկենստոնը, բայց այդ ընթացքում նաև ուրիշ հրաշալի իրեր էր նկատում, որոնց հետ կապված էին հիշողություններ իր ժողովրդի վաստակի ու տառապանքների մասին։

― Ամենագլխավոր և խարդախ հարցը պահել ես վերջում, ― պատասխանեց Տորինը։― Ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել իմ ժողովրդի հարստության նկատմամբ, քանի որ Սմոգը, դրանք գողանալով, իմ ժողորդին զրկեց օթևանից, իսկ ոմանց էլ կյանքից։ Գանձերը վիշապին չէին պատկանում, և հիմա դրանց օգնությամբ նրա չարագործությունները քավել հնարավոր չէ։ Ապրանքի գինը և լճի բնակիչներից ստացած օգնություը մենք ազնվորեն կհատուցենք։ Սակայն ոչինչ, լսո՞ւմ եք, ոչինչ չենք տա, եթե մեզ ուժով սպառնան։ Քանի մեր դռների մոտ զինված զորք է կանգնած, մենք ձեզ դիտում ենք որպես մեր թշնամիներ ու կողոպտիչներ։ Ես էլ իմ հերթին կհարցնեմ ձեզ․ իսկ գանձերի ո՞ր մասը կտայիք մեր տոհմին, եթե մեզ մեռած գտնեիք…

― Հարցը հիմնավոր է,― պատասխանեց Բերդը,― բայց դուք չեք կործանվել, իսկ մենք էլ կողոպտիչներ չենք։ Եվ, ախր, բացի իրավունքներից, գոյություն ունի նաև պարզապես խղճահարություն, որ հարուստը կարող է տածել կարիքավորների նկատմամբ, եթե նրանք իրեն բարեկամաբար են վերաբերվել դժբախտության պահին։ Ընդ որում իմ մյուս հարցերն անպատասխան մնացին։

― Կրկնում եմ, ես մտադիր չեմ բանակցություններ վարել իմ դարպասը պաշարած զինված ռազմիկների հետ։ Առավել ևս էլֆերի հետ, որոնց նկատմամբ բարի զգացմունքներ չեմ տածում։ Մեր բանակցությունները նրանց չեն վերաբերում։ Գնացեք այստեղից, քանի դեռ ձեզ վրա նետեր չեն թռել։ Եթե կկամենաք նորից ինձ հետ խոսել, նախ էլֆերի զորքը ետ ուղարկեք անտառ, որտեղ նրանց տեղն է, այն ժամանակ էլ վերադարձեք, բայց առանց զենքի…

― Էլֆերի թագավորը իմ բարեկամն է, նա օգնել է լճի բնակիչներին ծանր ժամանակներում և դա արել է զուտ բարեկամաբար, անշահախնդրորեն,― առարկեց Բերդը։― Մենք ձեզ ժամանակ կտանք մտածելու։ Մինչև մեր գալը խելքի եկեք…

Այս խոսքերով Բերդը ետ դարձավ, և ջոկատն իջավ ճամբար։

Մի քանի ժամ էլ չէր անցել, երբ ջոկատը նորից հայտնվեց։ Առջևից գալիս էին փողահարները, և նրանցից մեկը, փողահարելով, հայտարարեց․

― Էսգարոտի և Անտառի անունից մենք դիմում ենք Տորին Օուքենշիլդին, Տրեյնի որդուն, որ իրեն կոչում է Սարատակի թագավոր։ Մենք նրան առաջարկում ենք կատարել իրենց ներկայացված պահանջները կամ թե չէ այսուհետև կհամարենք մեր երդվյալ թշնամին։

Նա պարտավոր է հարստության մեկ տասներկուերորդ մասը տալ Բերդին, որպես վիշապին սպանողի և Գիրիոնի ժառանգորդի։ Այդ բաժնից Բերդը օգնություն կհատկացնի Էսգարոտին, որքան որ հարկավոր համարի։ Բայց եթե Տորինը ցանկանում է իր հարևանների բարեկամությունն ու հարգանքը ձեռք բերել, որ հնում մտնում էր իր նախահայրերի սովորույթների մեջ, ապա ինքը իր կողմից բաժին կհանի լճի բնակիչներին սատար լինելու համար։

Ի պատասախան Տորինը խլեց աղեղը և նետը արձակեց մունետիկի վրա։ Նետը խրվեց վահանի մեջ և թրթռաց։

― Եթե դա է քո պատասխանը,― գոռաց մունետիկը, ապա Սարը հայտարարում եմ պաշարված։ Դուք այնտեղից դուրս չեք գա այնքան ժամանակ, քանի դեռ չեք հրավիրի հաշտության և բանակցությունների։ Մենք ձեզ վրա զենք չենք բարձրացնի, բայց և դուրս չենք թողնի այստեղից։ Նստեք ձեր ոսկիների վրա և կերեք այն, թե որ ուզում եք։

Այս ասելով բանբերներն արագ հեռացան, իսկ թզուկները մնացին՝ իրենց վիճակի մասին մտածելով։ Տորինն այնպես մռայլվեց, որ ոչ ոք չէր համարձակվի նրան հակաճառել, եթե նույնիսկ ուզենար, բայց դժբախտությունն էլ հենց այն էր, որ թզուկների մեծ մասը համամիտ էր նրան, բացառությամբ գիրուկ Բոմբուրի, Ֆիլիի ու Կիլիի։ Բիլբոն հասկանալի է, իրադարձությունների նոր շրջադարձը չէր ողջունում։ Առանց այդ էլ վաղուց Սարը զզվեցրել էր նրան, էլ ուր մնաց նստել պաշարման մեջ… Սա արդեն չափից դուրս էր…

«Ամբողջ Սարի ներսը ներծծված է վիշապի գարշահոտությամբ,― մռթմռթում էր նա քթի տակ,― սիրտս խառնում է այդ հոտից։ Իսկ այդ չորահացն էլ արդեն կոկորդիցս կուլ չի գնում»։

==ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՈՂԸ==

Օրերը ձգվում էին՝ դանդաղ ու տաղտկալի։ Թզուկները ժամանակը սպանում էին գանձերը դասավորելով ու կարգի բերելով։ Վերջապես Տորինը խոսք բացեց Տրեյնի Արկենստոնի մասին ու թախանձանքով խնդրեց քրքրել բոլոր անկյունները։

― Իմ հոր Արկենստոնը,― ասաց նա,― մեկ֊մենակ ոսկու գետից թանկ է, իսկ ինձ համար առավել ևս գին չունի։ Այս ամբողջ հարստությունից հատկապես դա եմ ես ինձ համար նախընտրել և դաժանորեն վրեժ կլուծեմ ամեն մեկից, ով կգտնի այն ու կթաքցնի։

Բիլբոն լսեց նրա խոսքերն ու խիստ վախեցավ․ ի՞նչ կլինի, եթե քարը գտնեն։ Նա քարը թաքցրել էր լաթերի կապոցի մեջ, որ գիշերը բարձի փոխարեն դնում էր գլխի տակ։ Բայց լռեց, որովհետև քանի տաղտուկն անտանելի էր դառնում, այնքան նրա գլխում աստիճանաբար պլանը հասունանում էր։

Ամեն ինչ անփոփոխ էր մնում, երբ հանկարծ արջնագռավները նոր լուր բերերցին, որ Դեյնը հինգ հարյուր թզուկներով դուրս է եկել Երկաթե Բլուրներից և մի երկու օր հետո կլինի Դեյլում։

― Վախենում եմ, որ նրանք չկարողանան աննկատ մոտենալ Սարին,― վերջացրեց Ռոակը։― Չլինի թե հովտում մարտն սկսվի։ Դա ինձ դուր չի գալիս։ Նրանք, իհարկե, համարձակ ժողովուրդ են, բայց հազիվ թե նրանց ուժը պատի հաղթել այդ զորքին, որ ձեզ պաշարել է։ Իսկ եթե նույնիսկ հաղթեն, ապա ի՞նչ է սպասում ձեզ։ Նրանց կրնկակոխ հետևում է ձյունն ու ձմեռը։ Ինչո՞վ կկերակրվեք դուք, առանց հարևանների օգնության ու բարեհաճության։ Վիշապը չկա, բայց այնպես չլինի, որ գանձերը ձեզ մահ բերեն։

Սակայն Տորինին հնարավոր չէր խելքի բերել։

― Ձմեռն ու սառնամանիքը մարդկանց ու էլֆերին էլ կդաղեն,― առարկեց նա։― Նրանք գուցեև չեն դիմանա ամայի անապատի կյանքին։ Հենց որ նրանց վրա հարձակվեն իմ ազգականները և ձմեռը հուպ տա, նրանք ուզած֊չուզած այլ կերպ կխոսեն։

Այդ գիշեր Բիլբոն վճռեց։ Անլուսին գիշեր էր, երկինքը սև։ Հենց որ լրիվ մթնեց, Բիլբոն քաշվեց ետին սենյակի անկյունը և կապոցից հանեց պարանն ու քրջերի մեջ փաթաթված Արկենստոնը։ Հետո բարձրացավ պատի վրա։ Այնտեղ Բոմբուրն էր հերթապահում։

― Լավ ցուրտ է,― ասաց Բոմբուրը։

― Իսկ ներսում բավական տաք է,― նկատեց Բիլբոն։

― Էն էլ ո՜նց։ Բայց ես դեռ մինչև գիշերվա տասներկուսը պետք է կանգնեմ,― փնթփնթաց գիրուկը։― Զզվելի պատմություն ստացվեց։ Աստված չանի, որ ես Տորինին դատապարտեմ, թող անսահման աճի նրա մորուքը, բայց նա միշտ ինքնասածի է եղել և երբեք խելքի ճկունությամբ աչքի չի ընկել։

― Ճկունության տեսանկյունից ես էլ հիմա մի բան չեմ,― նկատեց Բիլբոն։― Ոտքերս բոլորովին փայտացել են, տրորել եմ՝ քարե աստիճաններին ու քարհատակ միջանցքներում ման գալով։ Ամեն ինչ կտայի, որ մի քիչ քայլեի փափուկ խոտի վրայով։

― Իսկ ես ամեն ինչ կտայի մի կում որևէ թունդ բանի, մի կուշտ ընթրիքի ու փափուկ անկողնի համար…

― Ցավոք սրտի, քանի պաշարումը շարունակվում է, չեմ կարող նման բան առաջարկել ձեզ։ Բայց դրա փոխարեն ահա թե ինչ կառաջարկեմ․ արդեն վաղուց է ժամապահ չեմ կանգնել և հաճույքով քո փոխարեն կհերթապահեմ, եթե ուզում ես։ Միևնույն է, այսօր քունս չի տանում։

― Դու լավ ընկեր ես, Բիլբո Բեգինս, ես հաճույքով կհամաձայնեմ։ Եթե որևէ բան նկատես, չմոռանաս, նախ ինձ արթնացրու…Ես կպառկեմ դռան մոտ, մուտքից դեպի ձախ։

― Գնա, գնա,― ասաց Բիլբոն։― Ես քեզ կարթնացնեմ կեսգիշերին, իսկ դու կարթնացնես հաջորդ ժամապահին։

Հենց որ Բոմբուրը գնաց, Բիլբոն մատանին դրեց մատին, պարանը կապեց, անցավ պատի վրայով և սկսեց ցած իջնել։ Նա առջևում հինգ ժամ ուներ։ Բոմբուրը կքնի, նա ուզած ժամանակ կարող է քնել, Սև Անտառի արկածներից հետո նա շարունակ ուզում էր նույն հրաշալի երազները տեսնել։ Մնացածներն աշխատում էին, և հազիվ թե թզուկներից որևէ մեկի մտքով անցնի ոչ իր հերթապահության ժամանակ պատի վրա բարձրանալ։

Անթափանց խավար էր, ճանապարհն անծանոթ։ Վերջապես, Բիլբոն կարողացավ հասնել մինչև գետի ոլորանը և մնում էր ծանծաղուտն անցնել, որպեսզի դուրս գար ճամբարի մոտ։ Գետն այստեղ խոր չէր, բայց լայնատարած էր, և փոքրիկ հոբիտը մթության մեջ դժվարությամբ անցավ մյուս կողմը։ Նա արդեն համարյա մյուս ափին էր, երբ հանկարծ սայթաքեց լպրծուն քարի վրա և աղմուկով շրմփաց պաղ ջրի մեջ։ Հազիվ էր ցամաք դուրս եկել ցրտից դողալով ու ջուր թքելով, երբ վազելով մոտեցան էլֆերը, լապտերները ձեռքներին, ու սկսեցին փնտրել քարերի մեջ։

― Ոչ, դա ձուկ չէր,― ասաց մեկը։ Այստեղ լրտես է թաքնված։

Ծածկեք լապտերները, թե չէ սրանք նրան ավելի շատ կօգնեն, քան մեզ, եթե նա այն զվարճալի փոքրիկ էակն է, թզուկների ծառան։

― Ծառա՜, էլ ինչ կուզեիք,― վրդովված փնչացրեց Բիլբոն և իսկույն էլ բարձր փռշտաց։ Էլֆերն անմիջապես վազեցին ձայնի կողմը։

― Այս կողմը լուսավորեք,― ձայն տվեց նրանց Բիլբոն։― Ես այստեղ եմ, այստեղ…― Նա մատանին մատից հանեց և դուրս եկավ գլաքարերի ետևից։

Էլֆերը վայրկենապես սթափվեցին ու բռնեցին նրան։

― Ո՞վ ես դու։ Թզուկների հոբիր՞տը։ Ի՞նչ ես անում այստեղ։ Ինչո՞ւ մեր ժամապահները քեզ չեն նկատել,― հարցերի տարափ տեղացին Բիլբոյի գլխին։

― Ես միստր Բիլբո Բեգինսն եմ,― պատասխանեց նա արժանապատվությամբ,― Տորինի ուղեկիցը։ Ես ձեր թագավորին դեմքով շատ լավ եմ ճանաչում, բայց նա, հավանական է, արտաքնապես ինձ չի ճանաչում։ Ինձ Բերդը հաստատ կհիշի, և հենց նրան էլ ուզում եմ տեսնել։

― Ահա թե ինչ,― ասացին էլֆերը։― Իսկ ի՞նչ գործ ունես նրա հետ։

― Ինչ էլ որ լինի, հարգելի էլֆեր, դա միայն ինձ է վերաբերում։ Եթե դուք ցանկություն ունեք հարազատ անտառները վերադառնալու և ոչ թե հավերժ նստելու այս ձանձրալի ցուրտ տեղում, ապա շուտ ինձ տարեք խարույկի մոտ, որ չորանամ, իսկ հետո հնարավորություն տվեք պետերի հետ խոսելու։ Միայն թե շուտ։ Ես երկու ժամից ավելի չեմ կարող այստեղ մնալ։

Այ թե ինչպես պատահեց, որ փախուստից մի երկու ժամ հետո Բիլբոն նստած էր մեծ վրանի առջև, թեժ խարույկի մոտ, իսկ կողքին, հետաքրքրասիրությամբ նրան նայելով, նստած էին անտառի էլֆերի արքան և Բերդը։ Հոբիտը հագել էր էլֆերի պատրաստած զենք ու զրահը և փաթաթվել հին վերմակով․ այսպիսի տեսարան ամեն օր չես տեսնի։

― Գիտեք, ճիշտն ասած,― Բիլբոն խոսեց իր ամենագործնական տոնով,― ստեղծվել է բացարձակապես անտանելի իրավիճակ։ Անձամբ ես սաստիկ հոգնել եմ այս ամբողջ պատմությունից։ Ես տուն են ուզում, արևմուտք, այնտեղ բնակիչներն ավելի ողջախոհ են։ Բայց, հասկանո՞ւմ եք, այս գործում ես էլ իմ շահը ունեմ՝ տասնչորսերորդ բաժինը, ինչպես ավանդում է գրությունը։ Բարեբախտաբար ես այն պահել եմ։― Նա օղազրահի վրայից հագած հին բաճկոնի գրպանից հանեց Տորինի ճմրթված, ծալծլված գրությունը, որ վերջինս թողել էր հոբիտի տան օջախի թարեքի վրա։― Ընդհանուր երկամուտի տասնչորսերորդ մասը,― շարունակեց նա։― Անձամբ ես պատրաստ եմ ուշադիր քննել ձեր պահանջները և ամբողջից հանել իրավացիորեն ձեզ հասանելիք գումարը, ապա հետո միայն իմ բաժնի նկատմամբ իրավունք ներկայացնել։ Բայց դուք չգիտեք Տորին Օուքենշիլդին։ Հավատացնում եմ ձեզ, նա այդպես էլ կնստի ոսկու կույտի վրա, մինչև սովից մեռնի, եթե դուք այստեղից չհեռանաք։

― Դե թող մեռնի…― ասաց Բերդը։― Այդպիսի անուղեղ կամակորին այդպես էլ պետք է։

― Միանգամայն ճիշտ եք,― շարունակեց Բիլբոն։― Ես ձեզ հասկանում եմ։ Բայց մյուս կողմից ձմեռն է մոտենում, շուտով այստեղ և՛ ձյուն կլինի, և՛ սառնամանիք։ Մթերքը չի բավականանցի, նույնիսկ էլֆերի համար դժվար կլինի։ Ուրիշ դժվարություններ էլ կառաջանան։ Դուք չե՞ք լսել Դեյնի և Երկաթե Բլուրներից եկող թզուկների մասին։

― Ինչ֊որ ժամանակ լսել ենք։ Իսկ մեզ հետ ի՞նչ կապ ունեն նրանք,― հարցրեց արքան։

― Այդպես էլ գիտեի։ Ուրեմն ես ունեմ որոշ տեղեկություններ, որոնք ձեզ հայտնի չեն։ Դեյնը, պետք է ձեզ հայտնեմ, այստեղից երկու օրվա ճանապարհի վրա է գտնվում, նրա հետ ամենաքիչը հինգ հարյուր կատաղի թզուկներ կան․ նրանցից շատերը փորձված ռազմիկներ են, մասնակցել են գոբլինների դեմ մղած սարսափելի պատերազմներին, դուք, անկասկած, լսել եք այդ մասին։ Երբ նրանք հասնեն այստեղ, մեծ անախորժություններ կծագեն։

― Ինչո՞ւ ես այդպես բոլորը պատմում մեզ,― խիստ հարցրեց Բերդը։― Մատնում ես քո բարեկամների՞ն, թե մեզ ես վախեցնում։

― Թանկագին Բերդ,― ծվաց Բիլբոն։― Եզրակացություններ անելիս մի՛ շտապեք։ Կյանքումս այսպիսի կասկածամիտ մարդկանց չեմ հանիդպել։ Պարզապես փորձում են տհաճություններից ազատել բոլոր շահագրգռված անձնաց։ Այժմ ես ձեզ մի առաջարկություն կանեմ։

― Կլսենք,― արձագանքեցին արքան և Բերդը։

― Ավելի ճիշտ, կտեսնեք,― ուղղեց հոբիտը։― Ահա…― Եվ նա քրջերի միջից հանեց Արկենստոնը։

Էլֆերի արքան, որի աչքերը սովոր էին գեղեցիկ իրերի նայելու, ցնցված էր։ Նույնիսկ Բերդը լուռ զմայլվեց քարով։ Ասես լուսնի լույսով լցված գունդ լիներ, որ ձյան փաթիլների շողերից հյուսված ցանցով կախված էր նրանց առջև։

― Սա Տրեյնի Արկենստոնն է,― բացատրեց Բիլբոն։― Սարի Սիրտը։ Եվ Տորինի սիրտը։ Նրա համար այս քարն ավելի թանկ է, քան ոսկու գետը։ Սա տալիս եմ ձեզ։ Սա կօգնի ձեզ բանակցություններ վարելու։

Եվ Բիլբոն ոչ առանց ափսոսանքի հրաշալի քարը մեկնեց Բերդին։ Վերջինս կախարդվածի նման աչքերը հառեց իր ափի մեջ գտնվող Արկենստոնին։

― Բայց սա ինչպե՞ս է քո ձեռքն ընկել և ինչո՞ւ ես տալիս քո սեփականի պես,― հարցրեց նա՝ մեծ ճիգով հայացքը քարից կտրելով։

― Դ֊դե,― շփոթված պատասխանեց հոբիտը,― դա ոչ բոլորովին է իմը, բայց ես… հասկանո՞ւմ եք, ես պատրաստ եմ իմ բաժնից հրաժարվել։ Գուցեև ես Գող եմ, կողքից նայողին՝ ավելի լավ է երևում, անձամբ ինքս երբեք ինձ այդպիսին չեմ համարել, բայց շատ թե քիչ ազնիվ Գող եմ։ Հիմա ես կվերադառնամ, և թող թզուկներն ինչ ուզում են անեն։ Հուսով եմ, քարը ձեզ օգտակար կլինի։

Էլֆերի արքան նայեց Բիլբոյին, որպես արմանք֊զարմանք մի բանի։

― Բիլբո Բեգինս…― ասաց նա։― Դու ավելի արժանի ես էլֆերի թագավորական ասպազենը կրելու, քան շատերը նրանցից, ում վրա ավելի լավ է դա նստում։ Բայց ես ինչ֊որ կասկածում եմ, թե Տորին Օուքենշիլդը ևս այդպես կմտածի… Երևակայիր, ես, այնուամենայնիվ, թզուկներին ավելի լավ եմ ճանաչում, քան դու։ Ահա իմ խորհուրդը, մնա մեզ հետ, այստեղ քեզ պատիվ և հյուրընկալություն ցույց կտրվի։

― Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ,― պատասխանեց Բիլբոն և խոնարհվեց։― Կարծում եմ, լավ չի լինի բարեկամներին լքել հիմա, այն բանից հետո, երբ մենք երկար ապրել ենք միասին։ Բացի դրանից, ես խոստացել եմ ծերուկ Բոմբուրին արթնացնել գիշերվա ժամը տասներկուսին։

Որքան էլ նրան համոզեցին, նա չմնաց։ Այն ժամանակ նրա հետ ուղեկցողներ դրեցին, և արքան ու Բերդը հրաժեշտի ժամանակ պատվի առան։

Երբ Բիլբոն անցնում էր ճամբարի միջոց, վրաններից մեկի դռան առջև նստած, մուգ թիկնոցով փաթաթված մի ծերունի վեր կացավ և մոտեցավ նրան․

― Գերազանց արարք էր, միստր Բեգինս,― ասաց նա Բիլբոյի մեջքին թփթփացնելով։― Հասարակը՝ հասարակ, բայց միշտ մի ինչ֊որ անսպասելի բան կանի։

Դա Հենդալֆն էր։

Առաջին անգամ այդքան օրերի ընթացքում Բիլբոն հրճվանք ապրեց։ Բայց երբ տեղնուտեղը ցանկացավ հարցեր տալ հրաշագործին, նա հոբիտին կանխեց։

― Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Եթե չեմ սխալվում, իրադարձություններն իրենց ավարտին են մոտենում։ Հիմա քեզ համար դժվար կլինի, բայց մի՛ ընկճվիր։ Գուցեև դուրս պրծնես։ Բոլորիդ այնպիսի նորություններ են սպասո՛ւմ, որոնց մասին նույնիսկ արջնագռավները չեն լսել։ Բարի գիշեր։

Մտահոգված, բայց և միաժամանակ հուսադրված Բիլբոն շարունակեց ճանապարհը։ Նրան բերեցին անվտանգ ծանծաղուտը և բարեհաջող ու չոր հասցրին մյուս ափը․ այստեղ նա հրաժեշտ տվեց էլֆերին և սկսեց մագլցել վեր, դեպի դարպասը։ Հանկարծ անսահման հոգնածություն տիրեց նրան, բայց, այնուամենայնիվ, պարանով վեր բարձրացավ դեռևս կեսգիշեր չեղած։ Պարանը, փառք աստծո, կախված էր այնտեղ, որտեղ թողել էր։ Նա արձակեց պարանը, թաքցրեց, իսկ հետո նստեց պատին և խորասուզվեց մտքերի մեջ։ Ի՞նչ կլինի հետո… նրա հոգում տագնապ կար։

Ժամը տասներկուսին նա արթնացրեց Բոմբուրին, հետո կուչ եկավ անկյունում ու, չլսելով գիրուկի շնորհակալությունները (նա գիտակցում էր, որ այնքան էլ արժանի չէ դրանց), պինդ քնեց, գլխից դուրս վանելով բոլոր հոգսերը։ Եվ, որպես գաղտնիք ասենք, նա երազում խոզապուխտով ձվածեղ տեսավ։

==ԱՄՊՐՈՊԸ ՃԱՅԹԵՑ==

Հաջորդ առավոտյան լուսումութին ճամբարում փողեր հնչեցին։ Շուտով նեղ կածանի վրա երևաց բանբերը։ Պատից քիչ հեռու նա կանգ առավ, ձայն տվեց թզուկներին և հարցրեց՝ արյդոք Տորինը համաձա՞յն է լսել նոր դեսպաններին, քանի որ նորություններ կան և հանգամանքները փոխվել են։

― Հավանաբար Դեյնը մոտենում է,― ասաց Տորինն իր զինակիցներին։― Լսել են նրա մոտենալու մասին։ Ես այդպես էլ կարծում էի, որ սրանցք տրամադրությունն արագ կփոխվի։ Թող գան փոքր խմբով, առանց զենքի, և ես կլսեմ նրանց…― ձայն տվեց բանբերին։

Կեսօրին մոտ նորից ծածանվեցին Անտառի և Լճի դրոշները։ Եկան քսան մարդ։ Նեղ արահետի ծայրին նրանք ցածր դրեցին թրերն ու նիզակները և մոտեցան դարպասին։ Թզուկները զարմանքով տեսան Բերդին և էլֆերի արքային, որոնց առջևից գալի էր մի ծերունի, թիկնոցով ու կգնուղով, ձեռքին երկաթով օղակված փայտե մի զարդատուփ։

― Ողջունում եմ քեզ, Տորին,― ասաց Բերդը։― Դու դեռ կարծիքդ չե՞ս փոխել։

― Իմ կարծիքը չի փոխվում այն բանից, որ մի քանի անգամ արևը ծագում ու մայր է մտնում,― պատասխանեց Տորինը։― Դու եկել ես ինձ դատարկ հարցեր տալո՞ւ։ Ես տեսնում եմ, էլֆերի զորքը տուն չի ուղարկված, ինչպես կարգադրել էի։ Իզուր ես եկել։ Քանի նրանք այստեղ են, ես հրաժարվում եմ բանակցություններ վարել։

― Այդպես, ուրեմն, գոյություն չունի՞ ոչ մի բան, որի համար դու տայիր քո ոսկու մի մասը։

― Ոչ մի այնպիսի բան, որ կարող ես ինքդ առաջարկել։

― Իսկ ի՞նչ կասես Տրեյնի Արկենստոնի մասին,― հարցրեց Բերդը, և նույն վայրկյանին էլ ծերունին բացեց զարդատուփն ու թանկարժեք քարը բարձրացրեց վեր։ Քարը փայլատակեց վառ սպիտակ փայլով։ Զարմանքից Տորինի լեզուն բռնկվեց։ Երկար ժամանակ բոլորը լուռ էին։

Վերջապես Տորինը խոսեց, և նրա ձայնը զսպված չարությունից խռպոտ հնչեց․

― Այդ քարը պատկանել է իմ հորը։ Դա իմն է։ Ինչո՞ւ պետք է ես ետ գնեմ իմ սեփականությունը…― Հետաքրքրասիրությունը գերազանցեց ամեն ինչին, և նա, իրեն չզսպելով, հարցրեց․― Ինչպե՞ս է ձեր ձեռքն ընկել մեր թագավորական տոհմի մասունքը։ Ճիշտ է, գողերին այդպիսի հարցեր չեն տալիս։

― Մենք գողեր չենք,― առարկեց Բերդը։― Այն, ինչ քեզ է պատկանում, կտանք քեզ, փոխարենը կստանանք մերը։

― Ինչպե՞ս է ձեզ մոտ հայտնվել, հարցնում եմ,― սաստկացող ցասումով գոռաց Տորինը։

― Ես եմ տվել,― ծղրտաց մահու չափ վախեցած Բիլբոն՝ պատի ետևից գլուխը դուրս հանելով։

― Դո՞ւ… Դո՞ւ…― ոռնաց Տորինը, շուռ եկավ դեպի հոբիտը և երկու ձեռքով ճանկեց նրան։― Ողորմելի հոբիտ… Ախ դու… զզվելի Գո՜ղ…― Վրդովմունքից Տորինը բառեր չէր գտնում և խեղճ Բիլբոյին թափահարում էր շան լակոտի պես։― Երդվում եմ Դյուրինի մորուքով…― Կուզեի հիմա տեսնել Հենդալֆին… Անիծյալ լինի նա, որ քեզ խցկեց մեր շարքերը… Թող չորանա նրա մորուքը… Իսկ քեզ ժայռից ցած կնետեմ։― Եվ Տորինը Բիլբոյին վեր բարձրացրեց։

― Կաց, քո ցանկությունը կատարված է…― լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։ Զարդատուփով ծերունին թիկնոցն ու կգնուղը վրայից դեն նետեց։― Հենդալֆն այստեղ է։ Եվ, կարծես, ճիշտ ժամանակին։ Ձեզ դու չի՞ գալիս իմ Գողը, ինչ արած, բայց, բարի եղեք, մի տանջեք նրան… Դրեք ցած և նախ լսեք, թե ինչ կասի։

― Դե բոլորդ այստեղ դավադրություն եք կազմակերպել…― մռնչաց Տորինը և դժկամորեն Բիլբոյին դրեց պատի վրա։― Այլևս երբեք գործ չեմ ունենա հրաշագործների և նրանց բարեկամների հետ։ Ի՞նչ կարող ես ասել որպես արդարացում, դու, առնետի ծնունդ։

― Ա՛յ֊ա՛յ֊այ՛, ի՜նչ տհաճ է այս բոլորը,― ասաց Բիլբոն։― Գուցե դուք հիշո՞ւմ եք, որ թույլատրեցիք ինքս ընտրեմ իմ տասնչորսերորդ մասը… Հնարավոր է, ես ձեր թույլտվությունը չափազանց տառացիորեն հասկացա։ Ինձ ասել էին, որ թզուկները երբեմն ավելի սիրալիր են խոսքով, քան թե գործով։ Ճիշտ է, ժամանակ կար, երբ դուք, կներեք համարձակությանս, գտնում էիք, որ ես ձեզ որոշ օգուտ եմ տվել։ Առնետի ծնունդ… Լսեցիք, չէ՞։ Ուրեմն դա է շնորհակալությունը ծառայություններիս համար, որ խոստացել էիք ինձ, Տորին, ձեր և ձեր ընտանիքի կողմից։ Ընդունեք, որ ես տնօրինել եմ իմ բաժինը, ինչպես ինքս եմ կամեցել, և վերջացնենք այս ամենը։

― Այդպես էլ կանեմ,― մռայլ ասաց Տորինը։― Ես քեզ հետ բոլոր հարաբերություններին վերջ կտամ։ Տե՜ս հա՜, էլ իմ ձեռքը չընկնես։― Նա շրջվեց և գոռաց պատի վրայով,― Ինձ դավաճանել են… Հաշվարկը ճիշտ է եղել․ ես չեմ կարող ետ չգնել Արկենստոնը, մեր տոհմի գանձը։ Դրա համար ես տալիս եմ հարստությանս տասնչորսերորդ մասը՝ արծաթով ու ոսկով։ Դրա վրա կգնա դավաճանի բաժինը, թող նա չքվի այդ պարգևի հետ, իսկ դուք էնտեղ բաժանեք, ինչպես կուզեք։ Նրան մի քիչ կհասնի, կասկած չունեմ։ Վերցրեք նրան, եթե ուզում եք, որ կենդանի մնա։ Ես առանց ափսոսանքի եմ բաժանվում նրանից։

― Իջիր քո բարեկամենրի մոտ,― մռթմռթաց նա՝ դիմելով Բիլբոյին,― թե չէ ինքս ցած կգցեմ։

― Իսկ արծաթն ու ոսկի՞ն,― հարցրեց Բիլբոն։

― Կտանք իմ կարգով, երբ վերջացնենք գործերը։ Իջիր։

― Մինչև փրկագին տալը քարը կմնա մեզ մոտ…― բացականչեց Բերդը։

― Որպես Սարատակի թագավոր այնքան էլ լավ չեք պահում ձեզ,― ասաց Հենդալֆը Տորինին։― Բայց դեռ ամեն ինչ կարող է փոխվել։

― Հենց այդ է որ կա,― սպառնալից հաստատեց Տորինը․ և այնքան մեծ էր հարստության իշխանությունը նրա հոգու վրա, որ նա արդեն մտմտում էր, թե ինչպես Դեյնի օգնությամբ հափշտակի Արկենստոնը և խոստացած փրկագինը չվճարի։

Բիլբոն պարանով իջավ պատից, և այդքան չարչարանքների դիմաց, որպես պարգեւ, նրան մնաց միայն Տորինի նվիրած օղազրահը։ Թզուկներից շատերը ամոթից չէին կարողանում նայել նրա աչքերին և անկեղծորեն ափսոսում էին, որ Բիլբոն խայտառակ կերպով վտարվեց։

― Ցտեսությո՜ւն,― գոռաց Բիլբոն։― Գուցե դեռ կհանդիպենք որպես բարեկամներ։

― Կորի՛…― մռնչաց Տորինը։― Քո հագին թզուկների ձեռքով պատրաստված օղազրահ է, այն չափազանց լավն է քեզ նմանի համար։ Նետով այն չի ծակվի, բայց եթե դու հենց հիմա փասափուսադ չքաշես էստեղից, ես քո ոտքերը կնետահարեմ, ողորմելի արարած… Շո՜ւտ…

― Մի՛ շտապիր,― ասաց Բերդը։― Մենք ձեզ մինչև վաղը առավոտ ժամանակ ենք տալիս։ Կեսօրին կգանք և կստուգենք՝ արդյոք պատրա՞ստ է փրկագինը։ Եթե ամեն ինչ առանց խաբերության լինի, մենք էլ կգնանք, էլֆերի զորքն էլ կգնա։ Իսկ հիմա՝ ցտեսությո՛ւն։

Նրանք վերադարձան իրենց ճամբարը, իսկ Տորինն անհապաղ Ռոակի սուրհանդակին ուղարկեց Դեյնի մոտ, կարգադրեց պատմել, ինչ֊որ այստեղ տեղի էր ունեցել, և շտապեցնել նրան։

Անցավ ցերեկը, անցավ գիշերը։ Առավոտյան քամին փոխվեց, ամպամած էր ու մռայլ։ Լուսաբացին մարդկանց ու էլֆերի ճամբարում իրարանցում սկսվեց․ դետքերը հայտնեցին, որ լեռան արևելյան թևից զորք է երևացել։ Դա Դեյնն էր։ Նա ամբողջ գիշեր առանց դադարի քայլել էր, դրա համար էլ ավելի շուտ հասել, քան սպասում էին։ Նրա յուրաքանչյուր ռազմիկ մինչև ծնկները հասնող պողպատե երկար օղազրահ էր հագած, իսկ ոտքերին նուրբ ու ճկուն մետաղալարերից հյուսված զանգապաններ էին, որի գաղտնիքը Դեյնի հպատակների սեփականությունն էր։ Թզուկներն առհասարակ արտասովոր ուժեղ ու դիմացկուն էին իրենց հասակի համեմատ, իսկ Դեյնի ռամիկներն աչքի էին ընկնում առանձնահատուկ ուժով։ Նրանք ձեռքներում բռնել էին երկծայր ծանր մարտական բրիչներ, բացի դրանից ամեն մեկի կողքին կախված էր կարճ ու լայն թուրը, իսկ թիկունքին՝ կլոր վահանը։ Նրանց մորուքները սանրված էին երկճյուղ, հյուսված ու մտցրած գոտու տակ։ Սաղավարտները երկաթից էին, ոտնամանները՝ նույնպես երկաթից, իսկ դեմքերը՝ դաժան։

Փողերը փչեցին՝ մարդկանց ու էլֆերին զենքի կոչելով։ Թզուկների բանակը մոտենում էր շշմեցնող արագությամբ․ նրանք կանգ առան գետի ու լեռան արևելյան թևի միջև, որից հետո մի քանի ռազմիկ անցան գետը, ճամբարին չհասած զենքերը ցած դրին ու ձեռքները վեր բարձրացրին՝ ի նշան խաղաղասիրական մտադրության։ Բերդն ինքը դուրս եկավ նրանց դիմավորելու, նրա հետ էլ՝ Բիլբոն։

― Մեզ ուղարկել է Դեյնը, Նեյնի որդին,― ասացին թզուկները։― Լուր ստանալով, որ վերածնվել է նախկին թագավորությունը, մենք շտապեցինք միանալու մեր ազգականներին։ Իսկ ո՞վ եք դուք։ Ինչո՞ւ եք կանգնել ամրոցի պատի տակ, ասես թշնամիներ։

Եթե հավուր պատշաճի հնաոճ հարգալիրության խոսքերը հաղորդենք սովորական լեզվով, ապա կստացվի այսպես․ «Դուք այստեղ անելու ոչինչ չունեք։ Մենք, միևնույն է, կանցնենք, այնպես որ մի կողմ քաշվեք, կամ էլ կկռվենք»։ Թզուկներն ուզում էին խցկվել Սարի ու գետի ոլորանի միջև, քանի որ այդ նեղ պարանոցը, երևում է, ավելի թույլ էր պաշտպանված։

Բերդը, բնական է, հրաժարվեց թույլ տալ թզուկներին անցնելու դեպի Սարը։ Նա հաստատ որոշել էր նախ ստանալ ոսկին և արծաքը Արկենստոնի փոխարեն․ նա չէր հավատում, թե Տորինը այսպիսի նշանակալի ռազմական համալրում ստանալուց հետո կկատարի իր խոստումը։ Նորեկները ամրոց կհասցնեին մթերքի մեծ պաշարներ, որովհետև Դեյնի զինվորները, չնայած արագ երթին, մեջքներին հսկայական հակեր էին տանում։ Այդ դեպքում պաշարվածները երկար ժամանակ կդիմանային շրջապատմանը, իսկ այդ ընթացքում նորանոր թզուկներ կգային օգնության, քանի որ Տորինը դեռ շատ ազգականներ ուներ։ Թզուկները կարող էին նաև ուրիշ մուտքեր բացել ու այնտեղ պահակություն կարգել, և այդ դեպքում պաշարողները ստիպված կլինեին տառացիորեն շրջապատել ողջ Սարը բոլոր կողմերից, իսկ դրա համար նրանք այդքան ժողովուրդ չունեին։

Բերդը կատարելապես ճշտորեն կռահեց թզուկների մտադրությունը (իզուր չէր, որ արջնագռավները ետ ու առաջ իէն թռչում Տորինի ու Դեյնի միջև)։ Բայց թզուկների ճանապարհը առայժմ փակված էր, դրա համար, ինչքան էլ որ տաքանային, մեկ է, պատգամավորները ստիպված էին հեռանալ՝ իրենց մորուքների մեջ հայհոյանքներ փնթփնթալով։ Բերդն իսկույն իր սուրհանդակներին ուղարկեց դարպասի մոտ, բայց ոչ մի փրկագին այնտեղ չհայտնաբերեցին։ Ավելին, պատի ետևից նրանց վրա նետեր թռան, և նրանք վախեցած ետ դարձան։ Մարդկանց և էլֆերի ճամբարում իրարանցում բարձրացավ, ինչպես ճակատամարտից առաջ։ Դեյնի թզուկներն արդեն գրոհում էին գետի արևելյան ափի երկայնքով։

― Տկարամիտներ,― քմծիծաղեց Բերդը,― բա այդքան կիպ կմոտենա՞ն Սարին… Դրանք վերգետնյա կռվից բան չեն հասկանում, սովորել են հանքերում պատերազմել։ Նրանց աջ թևի կողմում մենք ժայռերում թաքնված աղեղնավորներ ու նիզակավորներ ունենք։ Ասում են թզուկների օղազրահները լավն են, բայց մենք դա կստուգենք։ Նրանց վրա կհարձակվենք հիմա, երկու կողմից միաժամանակ, քանի դեռ ուշքի չեն եկել։

Բայց էլֆերի արքան ասաց․

― Ոչ, հանուն ոսկու ես չեմ շտապի մարտ սկսել։ Միևնույն է, թզուկները մեզանից չեն անցնի և ինչ էլ որ ձեռնարկեն, մենք իսկույն կնկատենք։ Հուսանք, որ հաշտությունը դեռ հնարավոր է։ Իսկ եթե, դժբախտաբար, գործը կռվի հասնի, ինչ արած, թվական գերակշռությունը մեր կողմն է։

Թագավորը, սակայն, հաշվի չէր առել թզուկների բնավորությունը։ Այն գիտակցությունը, որ Արկենստոնը պաշարողների ձեռքին է, նրանց զրկել էր հանգստությունից։ Նրանք զգացին, որ Բերդն ու բարեկամները տատանվում են ու որոշեցին հարվածել անհապաղ։ Հանկարծակի, առանց որևէ նախազգուշացման նրանք լուռ գրոհի գնացին։ Աղեղները երգեցին, նետերը սուլեցին։ Կռիվն սկսեց։

Եվ հանկարծ, էլ ավելի անսպասելի, մութն ընկավ։ Երկինքը ծածկվեց սև ամպերով։ Փոթորիկ բարձրացավ ու ամպրոպը որոտմունք բերեց (և դա ձմռան նախօրյակին), կայծակը լուսավորեց Սարի գագաթը։ Իսկ ամպրոպաբեր ամպերից ներքև մեկն էլ հայտնվեց, մի սև մրրիկ, որ սլանում էր դեպի Սարը ոչ թե քամու ուղղությամբ, այլ հյուսիսից, ասես թռչունների երամ լիներ, այնքան հոծ, որ թևերի արանքով լույս չէր անցնում։

― Կանգ առե՛ք,― հանկարծ գոռաց Հենդալֆը։ Նա կանգնեց գրոհող թզուկների և մարդկանց ու էլֆերի շարքերի միջև և ձեռքերը վեր բարձրացրեց։― Կանգնեք,― կրկնեց նա որոտալից ու ահեղ ձայնով, և նրա գավազանը փայլատակեց կայծակի նման։― Արհավիրք է սպասվում… Ավա՜ղ, ավելի շուտ, քան ես կարծում էի։ գոբլիններն են մոտենում… Նրանց հետ է Բոլգը, որի հորը՝ Ազոգին, դու սպանեցիր Մորայայի հանքերում, ով Դեյն։ Տեսեք։ Գոբլինների բանակի գլխավերևով չղջիկներ են սուրում։ Գոբլիններն արշավում են վարգերին հեծած։

Խուճապը տիրեց զարմացած ռազմիկներին։ Մութը գնալով թանձրանում էր։ Թզուկները սրասափով նայում էին երկնքին։ Էլֆերի կրծքից տնքոց դուրս թռավ։

― Այստե՜ղ,― գոռաց Հենդալֆը։― Մենք դեռ կհասցնենք խորհուրդ անել։ Դեյնը՝ Նեյնի որդին, թող գա մեզ մոտ։

Այսպես սկսվեց կռիվը, որին ոչ ոք չէր սպասում։ Հետո այն կոչեցին հինգ բանակների ճակատամարտ։ Դրա մասին հիշելն ահավոր է։ Մի կողմում գոբլիններն էին ու հրեշավոր վարգերը, մյուս կողմում՝ էլֆերը, մարդիկ և թզուկները։

Այդ ճակատամարտի պատմությունն այսպիսին է․ Գերագույն գոբլինի մահվան րոպեից նրա ցեղի թշնամությունը թզուկների նկատմամբ վերաճեց մահացու ատելության։ Սուրհանդակները չափ գցած վազվզում էին նրանց քաղաքների, գաղութների, ամրոցների միջև․ գոբլինները որոշել էին տիրանալ ամբողջ Հյուսիսին։ Գաղտնի կերպով նրանք տեղեկություններ էին հավաքում․ բոլոր սարերի տակ զենքեր էին կռում, բանակներ էին զինում։ Հետո գոբլիններն արշավի դուրս եկան։ Նրանք գնում էին գետնի տակով, թունելներով կամ գիշերվա քողի տակ։ Եվ, վերջապես, Հանոբադ մեծ լեռան խորքում, որտեղ նրանց մայրաքաղաքն էր գտնվում, չլսված, չտեսնված զորք հավաքվեց։ Գոբլինները որոշել էին սպասել ամպրոպին և հարձակվել՝ հանկարծակիի բերելով թզուկներին։ Այստեղ նրանք լսեցին Սմոգի կործանվելու լուրը և ուրախացան։ Գիշեր ու զօր նրանք լեռների միջևով կրկնակոխ սլանում էին Դեյնի ետևից և հանկարծ հայտնվեցին Սարի մոտ։ Ոչ ոք, նույնիսկ արջնագռավները չէին իմացել նրանց արշավանքի մասին։ Թե Հենդալֆին ինչ էր հայտնի, հնարավոր չէ ասել, բայց բոլոր դեպքերում, այսքան հանկարծակի հարձակումը նրա համար էլ էր անսպասելի։ Խորհրդի ժամանակ Հենդալֆը, էլֆերի արքան, Բերդը և Դեյնը հետևյալ պլանը մշակեցին․ գոբլիններն համընդհանուր թշնամի են, և նրանց գալու հետ իրենց երկպառակտությունները պետք է մոռացվեն։ Միակ միջոցն այն է, որ գոբլիններին քաշեն Սարի երկու ճյուղավորումի մեջտեղը, իսկ իրենք ամրանան վերևում։ Բայց եթե գոբլինները զորքի մի մասն անցկացնեն Սարով, իրենց շրջապատելով բոլոր կողմերից, ապա դաշնակիցները կորած են, քանի որ այդ դեպքում թշնամին կգրոհի թիկունքից և վերևից։ Ամպրոպն անցավ, որոտը գլորվեց հարավ֊արևելք, բայց չղջիկների ամպը ավելի ու ավելի էր ցած իջնում, պտտվում նրանց գլխավերևում, լույսը փակելով ու սրտերը սարսափով լցնելով։

― Դեպի սարը,― գոռաց Բերդը։― Տեղերը գրավենք, քանի ժամանակ ունենք…

Հարավային ճյուղավորման վրա, ամբողջ լանջով մեկ կանգնած էին էլֆերը, արևելյանում՝ մարդիկ ու թզուկները։ Բերդը առավել ճարպիկ մարդկանց ու էլֆերի ջոկատներով բարձրացավ արևելյան ճյուղավորման կատարը, որպեսզի դիտի հյուսիսային կողմը։ Ի՜նչ ահավոր տեսարան… Թշնամու բազմությունից Սարի ողջ շրջապատը սևացել էր։ Մի րոպե անց առջևի գոբլինները շրջանցեցին Սարի թևն ու լցվեցին հովիտը։ Դրանք գոբլինների լավագույն հեծյալներն էին, որոնց գոռում֊գոչյունը սիրտ էր ճաքեցնում։ Բերդի զորքից քաջարի մի ջոկատ կտրեց ճանապարհը՝ փորձելով շեղել նրանց։ Հետո մարդիկ այս ու այն կողմ փախան․ բայց շատերը սպանվեցին։ Ինչպես և մտածում էր Հենդալֆը, գոբլինները, անսպասելի դիմադրությունից մոլեգնած, կենտրոնացան առաջապահ զորքերի թիկունքում և այժմ կատաղորեն նետվում էին դեպի հովիտ ու լեռան ճյուղավորումների միջև։ Նրանց սևաբոսոր դրոշներին թիվ չկար։ Գոբլինները սլանում էին խառնիխուռն ու խելահեղ հոսանքով։

Դա սարսափելի ճակատամարտ էր։ Բիլբոյի արկածներից ամենավտանգավորը, որով հետագայում ամենից շատ էր նա հպարտանում և որը հաճույքով էր հիշում, չնայած նրա դերն այդ ժամանակ բավականին աննշան էր։ Ճիշտն ասած, նա հենց սկզբից դրեց մատանին ու աչքից կորավ, թեպետ դրանով վտանգից լիովին չփրկվեց։ Կախարդական մատանին գոլբինների հարձակման դեպքում լրիվ չափով չի փրկում և ետ չի վանում թռչող նետերն ու նիզակները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, օգնում է ոտքերի արանքից դուրս սողալ, և ձեր գլուխը թիրախ չի դառնում որևէ ճարպիկ, մոլեռանդ գոբլինի համար, որը ցանկանում է իր թրով հատկապես դա թռցնել։ Այն թռցնել կարող են միայն պատահաբար։

Առաջինը գրոհի նետվեցին էլֆերը։ Նրանց ոգևորում էր դաժան, սառն ատելությունը գոբլինների նկատմամբ։ Նրանց չարությունն այնքան ուժեղ էր, որ թրերն ու նիզակները մթության մեջ առկայծում էին սառը փայլով։ Երբ թշնամու զորքը կուտկակվեց հովտում, էլֆերը նրանց վրա նետերի տարափ տեղացին։ Նետերի ետևից հազարավոր նիզակներ թռան։ Գոբլինները խլացուցիչ ոռնոց արձակեցին։ Ժայռերը սևացան գոբլինների արյունից։

Հազիվ էին գոբլինները ուշքի եկել էլֆերի գրոհից, երբ հովտում մռնչյուն տարածվեց։ «Մորայա» և «Դեյն» գոչելով մյուս կողմից դուրս թռան Երկաթե Բլուրների թզուկները՝ թափահարելով մարտական բրիչները, իսկ նրանց ետևից առաջ նետվեցին Լճաշեն քաղաքի ռազմիկները՝ երկար թրերով։

Խուճապը պատեց գոբլիններին։ Նրանք շրջվեցին նոր թշնամուն ընդառաջ, և այդ ժամանակ էլֆերը տասնապատիկ ավելի մեծ քանակով նորից գրոհի անցան։ Շատ գոբլիններ արդեն փախուստ էին տալիս գետի երկայնքով, որպեսզի ծուղկից խույս տան, վարգերն արդեն սկսեցին հարձակվել իրենց հեծյալների վրա, հոշոտելով դիակներն ու վիրավորներին։ Արդեն, թվում էր, հաղթանակը մոտ է, երբ հանկարծ վերևից նոր կանչեր լսվեցին։ Իսկապես էլ գոբլինները բարձրացել էին Սարը հակառակ կողմից և այժմ կատաղի հոսանքով լանջերով ձգվում էին ներքև․ ուշադրություն չդարձնելով յուրայիններից նրանց , ովքեր ոռնոցով պոկվում ու գլորվում էին անդունդը։ Գոբլիններն ուզում էին լեռան թևերը գրոհել վերևից, դարպասի կողմից։ Սարից արահետներ էին գնում դեպի լեռան ճյուղավորումները․ մարդիկ, էլֆերն ու Դեյնի թզուկները չէին հերիքում, նրանք չէին կարող բոլոր արահետները փակել։ Հաղթանակի հույսը նվազեց։ Սև լավայի միայն առաջին գրոհը հաջողվեց կասեցնել։

Վաղուց կեսօրն անցել էր։ Գոբլինները նորից կուտակվեցին հովտում։ Արդեն սրընթաց այստեղ էին գալիս գիշատիչ վարգերը, իսկ նրանց հետ էլ՝ Բոլգի գվարդիան՝ դրանք հսկայական չափերի գոբլիններ էին՝ պողպատե կեռ թրերով։ Ամպրոպի երկինքը գնալով մթնում էր։ Առաջվա նման մեծ֊մեծ չղջիկները պտտվում էին մարդկանց ու էլֆերի գլխավերևում և վամպիրի պես կպչում վիրավորներին։ Բերդը ողջ ուժերով պաշտպանում էր արևելյան թևը, բայց աստիճանաբար ստիպված էր նահանջել։ Իսկ էլֆերին, արքայի հետ միասին, քշել էին ընդհուպ մինչև Ագռավի Բարձունքի պահակակետը։

Հանկարծ մի բարձր կանչ լսվեց, դարպասից հնչեց փողի ձայն։ Նրանք Տորինին մոռացել էին։ Պատի այն մասը, որ քանդել էին լինգով, փուլ եկավ ջրամբարի մեջ։ Անցքից դուրս թռան Սարատակի թագավորն ու նրա զինակիցները։ Ո՞ւր էին կորել նրանց թիկնոցներն ու կնգուղները։ Դրանք փոխարինված էին շողշողուն ասպազենով։ Թզուկների աչքերը վառվում էին կարմիր կրակով։ Մթնշաղում Տորինի ոսկե զենք ու զրահը լույս էր տալիս ածուխից շիկացած մետաղի նման։

Սարի գլխին նստած գոբլիններն սկսեցին նրանց վրա քարեր շպրտել, բայց թզուկները շարունակում էին իջնել՝ ելուստից ելուստ թռչկոտելով։ Այսպես նրանք լանջն ի վար վազելով իջան հովիտ և մարտի բռնվեցին։ Վարգերն ու հեյծյալներն ընկնում էին մեռած կամ թզուկների ճնշման տակ փախուստի դիմում։ Տորինը կատաղի ուժով թափահարում էր թուրը, և թվում էր, թե նա անխոցելի է։

― Ինձ մո՜տ։ Ինձ մոտ, էլֆեր ու մարդիկ։ Ինձ մոտ, իմ հարազատներ…― կոչ էր անում նա, և ձայնը զնգում էր հովտում, ինչպես շեփորը։

Նրան օգնության նետվեցին Դեյնի թզուկները։ Այնտեղ վազեցին նաև շատ մարդիկ, և Բերդը չկարողացավ պահել նրանց։ Մյուս կողմից հայտնվեցին էլֆերի նիզակակիրները։ Գոբլիններին նորից ջարդեցին։ Հովիտը ծածկվեց զզվելի դիակների սև կույտերով։ Վարգերին քշեցին։ Տորինը թրով նեղեց Բոլգի գվարդիային, բայց հո նա չէր կարող բոլոր շարքերը միանգամից խոցել։ Արդեն շատ մարդիկ էին ընկել, և՛ թզուկներ, և՛ հրաշագեղ էլֆեր, որ կարող էին երկար ապրել իրենց անտառներում։ Որքան հովիտը լայնանում էր, այնքան Տորինի գրոհը թուլանում էր։ Նրա զինակիցները չափազանց քիչ էին, թևերն անպաշտպան։ Շուտով թշնամիները հարձակման անցան, և Տորինի թզուկներն ստիպված եղան օղակ կազմել, որովհետև բոլոր կողմերից նրանց շրջապատել էին գոբլիններն ու գայլերը։ Բոլգի գվարդիան ոռնոցով արշավում էր թզուկների վրա, իսկը ավազուտ կղզին գրոհող ալիքների պես։ Բարեկամներն արդեն չէին կարողանում օգնել թզուկներին, քանի որ Սարից գոբլինների նորանոր բազմություններ էին թափվում, և ամենուրեք մարդկանց ու էլֆերին կամաց֊կամաց պարտության էին մատնում։

Բիլբոն դառնությամբ էր նայում այս տեսարանին։ Նա էլֆերի հետ միասին դիրք էր գրավել բարձունքի վրա, մասամբ այն պատճառով, որ այնտեղից փրկվելու հավանակնությունն ավելի մեծ էր, մասամբ էլ (ինչպես նրան հուշում էր գիտակցության տուկովյան մասը) այն պատճառով, որ վերջին անխուսափելի մարտում կգերադասեր պաշտպանել էլֆերի արքային։ Հենդալֆը, ի դեպ ասած, նույնպես նստած էր կողքը, մտքերի մեջ խորասուզված, ըստ երևույթին պատրաստվելով ինչ֊որ վերջին կախարդական պայթյունը սարքել։

«Այժմ արդեն քիչ է մնացել,― մտածում էր Բիլբոն։― Հենց որ գոբլինները դարպասը գրավեն, բոլորս կկոտորվենք կամ գերի կընկնենք։ Երբ մտածում ես, թե զուր տեղը ինչքան տառապանքներ կրեցինք, իսկապես լացդ գալիս է։ Իմ կարծիքով, ավելի լավ էր ծերուկ Սմոգը շարունակեր պառկած մնալ իր այդ անիծյալ գանձերի վրա, միևնույն է, դրանք հիմա այս զզվելի արարածներին են բաժին դառնալու։ Խե՜ղճ գիրուկ Բոմբուրը, խեղճ Բալին, Ֆիլի ու Կիլի, և Բերդն էլ, և Լճաշենի բնակիչները, և ուրախ էլֆերը՝ բոլորը կկործանվեն… Վա՜յ ինձ… Շատ երգեր եմ լսել ճակատամարտերի մասին, և այնպես էր ստացվում, իբրև թե պարտությունն էլ կարող է փառք բերել։ Իսկ իրականում, այս բոլորը շատ անախորժ է, եթե չասենք ցավալի։ Ինչպես կուզենայի մի ինչ֊որ հեռու տեղ հայտնվել»։

Հանկարծ քամին ամեպրը ցրեց, մայրամուտի կարմիր շերտը կտրատեց արևամուտքը։ Բիլբոն շրջվեց լույսի կողմը, նրա կրծքից բարձր մի կանչ դուրս թռավ, սիրտն սկսեց արագ զարկել․ պայծառ շերտի ֆոնի վրա նա թռչող մուգ ստվերներ տեսավ։

― Արծիվնե՜րը… Արծիվնե՜րը…― բղավեց նա։― Արծիվները գալիս են…

Աչքերը Բիլբոյին հազվադեպ էին դավաճանում։ Իրոք որ արծիվներն էին թռչում, շարք֊շարքի ետևից, անհամար մի զորագունդ, որ հավանաբար հավաքվել էր Հյուսիսի բոլոր բներից։

― Արծիվնե՜րը… Արծիվնե՜րը…― Բիլբոն թռչկոտում էր ու ձեռքերը թափահարում։ Էլֆերը նրան տեսնել չէին կարող, բայց լսեցին։ Նրանք ձայնակցեցին ճիչին, և կանչերը տարածվեցին ողջ հովտով մեկ։

― Արծիվնե՜րը,― մեկ անգամ էլ բղավեց Բիլբոն, բայց այստեղ վերևից նետված քարը զարկվեց նրա սաղավարտին, Բիլբոն տապալվեց գետնին և այլևս ոչինչ չտեսավ ու չլսեց։

==ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ==

Երբ Բիլբոն ուշքի եկավ, շուրջը բառացիորեն ոչ ոք չկար։ Նա պառկած էր Ագռավի Բարձունքի լերկ քարերի վրա։ Անամպ ու ցուրտ օր էր։ Բիլբոն փայտացել էր, ամբողջովին դողում էր, բայց գլուխն այրվում էր։

― Ի՞նչ է տեղի ունեցել,― հարցրեց նա ինքն իրեն։― Ընկած հերոսների շարքին առայժմ ինձ կարծես թե դասել չի կարելի։ Չնայած դեռ ամեն ինչ կորած չէ։

Դժվարությամբ, ցավը հաղթահարելով, նա տեղում նստեց։ Ներքև նայելով՝ հովտում կենդանի գոբլիններ չտեսավ։ Գլուխն սկսեց մի քիչ պարզվել, նրան թվաց, որ այնտեղ էլֆեր են երևում։ Աչքերը տրորեց։ Մարդկանց և էլֆերի ճամբարը նախկին տեղում էր։ Գլխավոր դարպասի մոտ ինչ֊որ թեթև շարժում էր նկատվում, երևում է թզուկները պատն էին քանդում։ Բայց մեռելային լռություն էր տիրում՝ ոչ երգ, ոչ իրար կանչող ուրախ ձայներ։ Օդում սուգ էր կախված։

― Այնուամենայնիվ, երևի դա հաղթանակ է…― ասաց Բիլբոն, մղկտացող գլուխը շոշափելով։― Եվ, սակայն, տաղտկալի բան է։

Հանկարծ զառիթափի եզրից վերև մագլցող մարդու գլուխ երևաց․ նա Բիլբոյի կողմն էր գալիս։

― Հե՜յ,― գոռաց Բիլբոն թույլ ձայնով։― Հե՜յ, ի՛նչ նորություն կա։

― Ի՞նչ ձայն է լսվում քարերի միջից։― Մարդը կանգ առավ, նայեց շուրջը։

Եվ այսպես Բիլբոն հիշեց մատանու մասին։ «Թո՛ւ,― մտածեց նա։― Պարզվում է, անտեսանելի լինելը միշտ չէ, որ ձեռնտու է։ Եթե մատանին չլիներ, ես, երևի, գիշերն անցկացնեի տաք ու հարմարավետ տեղում»։

― Այդ ես եմ, Բիլբո Բեգինսը, Տորինի ուղեկցիը,― գոռաց նա՝ մատանին հանելով։

― Լավ է, որ քեզ գտա,― ասաց մարդը դեպի նա քայլելով։― Արդեն վաղուց եմ փնտրում։ Քեզ սպանվածների թվում կհաշվեին, եթե հրաշագործը չլիներ․ նա հավատացնում էր, թե վերջին անգամ քո ձայնը հենց այստեղ է լսել։ Դու ծա՞նր ես վիրավորված։

― Կարծես մենակ գլխիս են թրխկացրել,― պատասխանեց Բիլբոն։― Լավ է, որ սաղավարտով եմ, գանգս էլ ամուր է։ Բայց, միևնույն է, թուլություն եմ զգում, և ոտքերս էլ ոնց որ ծղոտից լինեն։

― Ես քեզ կտանեմ ճամբար,― ասաց մարդը և հեշտությամբ գրկեց նրան։

Մարդը վստահ ու արագ էր քայլում։ Կարճ ժամանակ անց նա արդեն Բիլբոյին դրեց գետնին, վրանի առջև։ Դռան շեմքին կանգնած էր Հենդալֆը՝ ձեռքը վիրակապած։ Դե որ հրաշագործն էլ վիրավորված լինի, էլ ինչ ասես մյուսներին մասին․ զորքի մեջ համարյա մեկը չկար, որ տուժած չլիներ։

Բիլբոյին տեսենոլվ՝ ծերուկը շատ ուրախացավ։

― Բեգինս,― բացականաչեց նա։― Այ քեզ անակնկա՜լ… Այնուամենայնիվ ողջ ես… Այ թե ուրախ եմ, հա՜… Ես արդեն վախենում էի, որ նույնիսկ քեզ է դավաճանել բախտը։ Սարսափելի պատմություն ստացվեց։ Քիչ էր մնում ամեն ինչ խորտակվեր։ Բայց վերջի մասին քեզ հետո կպատմեմ։ Հիմա գնանք…― Հանկարծ նա լրջացավ։― Քեզ սպասում են,― ավելացրեց նա և հոբիտին առաջորդեց վրան։― Տորին…― ասաց նա ներս մտնելով։― Ես նրան բերել եմ։

Այո, այնտեղ Տորին Օուքենշիլդն էր պառկած, ամբողջապես վերքերով պատված, ծակծկված զրահն ու ծռմռված բերանով տապարն ընկած էին հատակին։ Տորինը բարձրացրեց գլուխը։

― Մնաս բարով, բարի Գող,― ասաց նա։― Ես գնում եմ սպասումի ապարանքները, իմ նախահայրերի մոտ, մինչև այն ժամանակ, երբ աշխարհը դեպի լավը փոխվի։ Ես թողնում եմ ողջ արծաթն ու ոսկին, քանի որ այնտեղ, ուր ես եմ գնում, դա արժեք չունի։ Ուզում եմ բարեկամաբար հրաժեշտ տալ քեզ, ետ վերցնել այն ժամանակ դարպասի մոտ ասած խոսքերս ու քավել իմ մեղքը։

Բիլբոն վշտացած ծնկի իջավ։

― Գնաս բարով, Սարատակի թագավոր,― ասաց նա,― ոսկու սարերը մեզ համար քո տեղը չեն բռնի ու մեր կորուստը չեն փոխհատուցի։ Բայց ես, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ վտանգների ժամանակ քեզ հետ եմ եղել։ Ամեն Բեգինսի չէ, որ պատիվ է վիճակվել այդպիսի արկածների մասնակից լինել։

― Դա ճիշտ չէ…― առարկեց Տորինը։― Քո մեջ լավն ավելի շատ է, քան դու կարծում ես, իզուր չէ, որ ծնվել ես բարեհաճ մի երկրում։ Խիզախությունն ու իամստությունը համաչափորեն են զուգակցվում քո մեջ։ Եթե այս աշխարհ եկած արարածը ավելի շատ գնահատեր համեղ սնունդը, սեղանը, երգն ու ուրախությունը, և ավելի քիչ՝ ոսկին, ապա աշխարհն ավելի ուրախ կլիներ։ Բայց ինչպիսին էլ որ լինի այս աշխարհը, տխուր թե ուրախ, ես հեռանում եմ այստեղից։ Մնաս բարով…

Եվ Բիլբոն քաշվեց մի կողմ, մենակ նստեց անկյունում, փաթաթվեց վերմակի մեջ և, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, լաց եղավ։ Նա այնպես լաց եղավ, որ աչքերը կարմրեցին ու ձայնը խզվեց։ Բարի սիրտ ուներ նա՝ Բիլբո Բեգինսը։ Ահագին ժամանակ անցավ, մինչև նա սիրտ արեց ամենահասարակ մի կատակ անելու։ «Ինչ հաջողություն,― ասաց նա ինքն իրեն,― որ ես ուշքի եկա հենց այն ժամանակ, երբ ուշքի եկա։ Լավ կլիներ, իհարկե, Տորինը կենդանի մնար, բայց ես ուրախ եմ, որ մենք բաժանվեցինք որպես բարեկամներ։ Դմբո ես դու, Բիլբո Բեգինս, ինչ շիլաշփոթ եփեցիր այդ քարով, և բոլորն իզուր․ քեզ այդպես էլ չհաջողվեց խաղաղություն ու անդորր գնել, միևնույն է, ճակատամարտը տեղի ունեցավ։ Բայց դու արդեն դրանում մեղավոր չես»։

Ամեն ինչի մասին, որ տեղի էր ունեցել իր անգիտակից վիճակի մեջ ընկնելուց հետո, նա հրաշագործից իմացավ ավելի ուշ։ Հենդալֆի պատմածը լսելով՝ նա ավելի շատ վշտացավ, քան ուրախացավ։ Նա հոգնել էր, տուն էր ուզում գնալ։ Բայց դեռ ստիպված էր սպասել։ Դրա համար էլ ես առայժմ կպատմեմ կատարված իրադարձությունների մասին։

Արծիվները վաղուց էին կասկածում, որ գոբլինները զորք են կուտակում։ Գոբլինների տեղաշարժերը լեռներում նրանց սուր աչքերից չէին վրիպում։ Այն ժամանակ նրանք էլ իրենց առաջնորդի գլխավորությամբ հավաքվեցին Մառախլապատ Լեռներում։ Վերջապես, հոտն առնելով, որ ճակատամարտ է գնում, նրանք մի ակնթարթում փոթորիկի հետ միասին տեղափոխվեցին հովիտ։ Հենց նրանք էին, որ գոբլիններին Սարի լանջերից քշեցին ներքև, ուղիղ նրանց թշնամիների կենտրոնը, կամ էլ նետեցին անդունդը։ Արծիվներն արագ մաքրեցին Մենավոր Լեռը, և այդ ժամանակ էլֆերն ու մադրիկ լեռան թևերից իջան հովիտ ու մարտի մեջ մտան։

Բայց նույնիսկ արծիվների հետ իրենք, միևնույն է, ավելի քիչ էին, քան գոբլինները։ Եվ այստեղ, երբ արդեն հուսահատությունը պատել էր Սարի պաշտպաններին, հայտնվեց ինքը՝ Բեորնը։ Ոչ ոք չգիտեր, թե նա որտեղից հայտնվեց։ Նա եկավ մենակ, արջի տեսքով, այնքան կատաղած, որ սովորականից ավելի մեծ էր թվում։ Նրա մռնչոցը թմբուկների ու թնդանոթների դղրդյունից ավելի բարձր էր, նա գայլերին ու գոբլիններին շպրտեց աջ ու ձախ, ոնց որ փետուր լինեին։ Բեորնը նրանց վրա հարձակվեց թիկունքից և ճեղքեց անցավ հենց առաջապահ զորքերի միջով։ Թզուկները դեռ կռվում էին կլոր ցածրիկ բլուրի վրա։ Այստեղ Բեորնը կանգ առավ, վերցրեց թշնամու նիզակներից խոցված Տորինին և դուրս բերեց մարտի դաշտից։

Հետո վերադարձավ և կրկնապատկված կատաղությամբ հարձակվեց թշնամու վրա․ ոչ ոք չէր կարողանում նրան դիմադրել, ոչ մի զենք նրան չէր խոցում։ Նա ջնջեց Բոլգի գվարդիան, տապալեց Բոլգին և ոտքերով տրորտեց։ Սարսափը պատեց գոբլիններին, և նրանք ցաքուցրիվ սկսեցին փախչել։ Մարդիկ, էլֆերն ու թզուկները, Բեորնի օգնությունից ոգևորված, թևավորվեցին ու հետապնդեցին գոբլիններին։ Թույլ չտալով, որ նրանք ծլկեն, ոմանց լցնում էին Արագահոս գետը, մյուսներին՝ Անտառային գետի մերձակա ճահիճները։ Ճահիճներում էլ կործանվեց գոբլինների գորքի մեծ մասը, իսկ նրանք, որ կարողացել էին հասնել մինչև անտառի էլֆերի թագավորությունը, հենց այնտեղ էլ սպանվեցին կամ քշվեցին Սև Անտառ, որտեղ և կորան թավուտներում։ Հետագայում երգում էին, որ այդ օրը կործանվել է Հյուսիսի ողջ գոբլինների երեք քառորդը, և որ լեռները երկար տարիներ խաղաղություն են վայելել։

Հաղթանակն ապահովվել էր դեռևս երեկոյան, բայց երբ Բիլբոն ճամբար վերադարձավ, հետապնդումը շարունակվում էր, և հովտում մնացել էին գլխավորապես ծանր վիրավորները։

― Իսկ ո՞ւր են արծիվները,― երեկոյան հարցրեց Բիլբոն Հենդալֆին, մի քանի վերմակի տակ պառկելով։

― Ոմանք մասնակցում են հետապնդմանը, իսկ շատերը վերադարձան իրենց բները։ Նրանք չցանկացան մնալ այստեղ և լուսաբացին թռան գնացին։ Դեյնը նրանց առաջնորդին ոսկի նվիրեց և հավերժ բարեկամության երդում տվեց։

― Ափսո՜ս։ Այսինքն՝ ափսոս, որ նրանք թռել են, ես հաճույքով կուզենայի տեսնել նրանց,― քնկոտ ասաց Բիլբոն։― Գուցե ետդարձի ճանապարհին կտեսնեմ։ Իսկ ես ե՞րբ կարող եմ տուն վերադառնալ։

― Երբ ցանկանաս,― պատասխանեց Հենդալֆը։

Բայց իրականում էլի մի քանի օր անցավ, մինչև Բիլբոն կբռներ վերադարձի ճանապարհը։ Նախ Տորինին թաղեցին։ Նրան թաղեցին Սարի խորքում, և Բերդը նրա կրծքին դրեց Արկենստոնը։

― Թող քարն այստեղ մնա այնքան ժամանակ, քանի Սարը կանգուն է,― ասաց նա։― Եվ թող երջանկություն բերի նրա ժողովրդին, որ կապրի այստեղ այսուհետ…

Էլֆերի արքան գերեզմանի վրա թողեց Օրկրիստը՝ էլֆերի թուրը, որ խլել էին Տորինից գերության մեջ։ Երգերում ասվում է, իբրև թե երբ թշնամի էր մոտենում, թուրը մթության մեջ լույս էր տալիս, դրա համար էլ թզուկների ամրոցի վրա ոչ ոք հանկարածակի հարձակվել չէր կարող։ Այժմ այստեղ բնակվեց Դեյնը՝ Նեյնի որդին, և այժմ նա դարձավ սարատակի թագավոր, ու ժամանակի ընթացքում դեռ շատ թզուկներ հավաքվեցին նրա գահի շուրջը։ Տորինի տասներկու ուղեկիցներից մնացել էին տասը․ խիզախ ու հավատարիմ Ֆիլին ու Կիլին զոհվել էին՝ իրենց վահաններով ու մարմնով ծածկելով Տորինին, քանի որ նա իրենց հարազատ քեռի էր գալիս։ Այդ տասնյակը մնաց Դեյնի հետ, և Դեյնը հարստությունը խղճով տնօրինեց։

Ինքնըստինքյան հասկանալի է, խոսք անգամ լինել չէր կարող այն մասին, որ գանձերը հավասար բաժանեին․ ինչպես որոշել էին սկզբում, Բալինի, Դվալինի, Դորիի, Նորիի և Օրիի, Օյնի ու Գլոյնի, Բիֆուրի ու Բոֆուրի, Բոմբուրի ու Բիլբոյի միջև։ Բայց Բերդն ստացավ ամբողջ արծաթի և ոսկու տասնչորսերորդ մասը ձուլակտորներով ու պատրաստի իրերով։ Այդ ժամանակ Դեյնը ասաց․

― Մենք կկատարենք հանգուցյալի տված խոստումը․ չէ՞ որ նա այժմ տիրացել է իր Արկենստոնին։

Նույնիսկ տասնչորսերորդ մասը առասպելական հարստություն դուրս եկավ, ցանկացած մահկանացու թագավորի հարստությունից առավել։ Այդ բաժնից Բերդը շատ ոսկի ուղարկեց Լճաշեն քաղաքի քաղաքագլխին և առատ նվիրատվություններ արեց իր բարեկամներին ու զինակիցներին։ Էլֆերի արքային նա նվիրեց Գիրիոնի զմրուխտները, իր ամենասիրած թանկարժեք քարերը, որ նոր միայն վերադարձել էին իրեն։

Իսկ Բիլբոյին նա ասաց․

― Ոսկին ու արծաթը նույնքան քոնն են, որքան և իմը, չնայած որ նախկին պայմանագիրն իր ուժը կորցրել է, չէ՞ որ շատերն են մասնակցել գանձերի նվաճմանն ու փրկությանը։ Դու հրաժարվեցիր քո բաժնի նկատմամբ ունեցած իրավունքից, սակայն ես չէի կամենա, որպեսզի իրականանային Տորինի խոսքերը, որոնց համար նա հետո զղջաց։ Եթե հիշում ես, նա ասաց, իբրև թե մենք ժլատ կլինենք։ Ես քեզ ավելի առատորեն կպարգևատրեի, քան մյուսներին։

― Դու շատ բարի ես,― պատասխանեց Բիլբոն,― բայց, ազնիվ խոսք, այսպես ինձ համար ավելի հեշտ է։ Ախր եթե ես մի բեռ ոսկի տանեմ ինձ հետ, ապա ճանապարհն առանց կռվի ու սպանության չի անցնի։ Իսկ ի՞նչ պետք է անեմ ոսկին տանը։ Ոչ, ավելի լավ է թող քո ձեռքում մնա։

Վերջ ի վերջո Բիլբոն համաձայնեց երկու ոչ մեծ արկղ վերցնել, մեկը արծաթով, մյուսը՝ ոսկով լցված, որքան կարող էր տանել պոնին։

― Այսքանից գուցե մի կերպ գլուխ հանեմ,― ավելացրեց Բիլբոն։

Վերջապես հասավ բարեկամներին հրաժեշտ տալու ժամանակը։

― Մնաս բարով, Բալին,― ասաց նա։― Մնաս բարով, Դվալին, մնաք բարով, Դորի, Նորի, Օրի, Օյն, Գլոյն, Բիֆուր, Բոֆուր և Բոմբուր։ Թող որ երբեք չնոսրանան ձեր մորուքները։― Եվ, դառնալով դեպի Սարը, ավելացրեց։― Մնաս բարով, Տորին Օուքենշիլդ… Մնաք բարով, Ֆիլի ու Կիլի… Թող երբեք ձեր հիշատակը չմարի։

Թզուկները, որ ճանապարհում էին նրան դարպասից դուրս, մինչև գետին խոնարհվեցին, բայց հուզմունքից մի խոսք անգամ չկարողացան ասել։

― Ցտեսություն, բարի ճանապարհ, դեպի ուր էլ որ տանի այն,― վերջապես խոսեց Բալինը։― Եթե երբևէ մտքովդ անցնի այցելել մեզ, երբ մեր պալատը նորից հրաշագեղ կդառնա, ապա տես ի՜նչ խնջույք կսարքենք…

― Եթե դուք երբևէ անցնելու լինեք իմ տան մոտով,― ասաց Բիլբոն,― մտեք առանց դուռը թակելու։ Թեյը տրվում է ժամը չորսին, բայց համեցեք, խնդրեմ, երբ կամենաք։

Եվ նա շրջվեց։

Էլֆերի զորքը բռնեց ետդարձի ճանապարհը։ Այն, որքան էլ ցավալի է, խսիտ փոքրացել էր, բայց ողջ մնացածները, միևնույն է, ուրախանում էին․ վիշապը մեռած էր, գոբլինները՝ ջախջախված, էլֆերը երգում էին գարնան մասին, որ գալիս էր ձմռանը փոխարինելու։

Հենդալֆն ու Բիլբոն գնում էին էլֆերի քրաքյին ետևից, իսկ նրանց կողքով քայլում էր Բեորնը մարդու կերպարանքով և ամբողջ ճանապարհին ծիծաղում էր ու բարձր երգում։ Այդպես նրանք գնացին, մինչև հասան Սև Անտառի սահմաններին։ Այստեղ ստիպված էին դադար առնել, քանի որ հրաշագործն ու Բիլբոն չուզեցին անտառ մտնել, որքան էլ էլֆերի արքան համոզում էր հյուրընկալվել իր պալատում։ Հենդալֆն ու Բիլբոն որոշել էին անտառը շրջանցել հյուսիսից, անցնելով ամայի տեղանքով, որ ընկած էր անտառի և Գորշ լեռների միջև։ Ճանապարհն, իհարկե, երկար էր ու ձանձրալի, բայց հիմա, առանց գոբլինների, այստեղ ավելի անվտանգ էր թվում, քան Սև Անտառի թավուտի մութ կածաններում։ Մանավանդ որ նրանց հետ էր նաև Բեորնը։

― Մնաս բարով, էլֆերի արքա,― ասաց Հենդալֆը։― Ու թող զվարթ լինի ձեր կանաչ անտառը, աշխարհը դեռ բավականաչափ երիտասարդ է… Ուրախություն եմ ցանկանում ձեր ողջ ժողովրդին…

― Գնաս բարով, Հենդալֆ,― պատասխանեց արքան,― Ցանկանում եմ քեզ հետագայում էլ հանկարածկի հայտնվես հենց այն ժամանակ, երբ ամենից շատ ես հարկավոր։ Որքան հաճախ հյուր լինես իմ պալատում, ինձ համար այնքան հաճելի կլինի։

― Խնդրում եմ քեզ,― ասաց Բիլբոն, կմկմալով ու մի ոտքից մյուսին փոխվելով,― ինձանից նվեր ընդունեք…― Եվ նա արքային մեկնեց մարգարտազարդ արծաթե մանյակը, որ հրաժեշտի ժամանակ նրան էր տվել Դեյնը։

― Ինչո՞վ եմ արժանացել այս ընծային, ով հոբիտ,― հարցրեց արքան։

― Ը֊ը֊ը՛, ես կարծում եմ… ինձ թվում է… շփոթված կմկմաց Բիլբոն,― ես… ը֊ը֊ը՛… պարտական եմ ձեզ, ը՜մ֊մ֊մ… հյուրընկալության համար։ Գողերին էլ է հատուկ երախտագիտության զգացումը։ Ես շատ եմ խմել ձեր գինին և շատ եմ կերել ձեր հացը։

― Ես ընդունում եմ քո ընծան, ով Բիլբո Առատաձեռն,― հանդիսավոր ասաց արքան։― Քեզ դասում եմ էլֆերի բարեկամների շարքը և օրհնում եմ․ թող որ չկարճանա քո ստվերը, այլապես գողությունը չափազանց հեշտ գործ կդառնա։ Գնաս բարով…

Էլֆերը շրջվեցին դեպի անտառ, իսկ Բիլբոն բռնեց վերադարձի երկար ճանապարհը։ Այդ ճանապարհին էլ նրան քիչ դժվարություններ ու զանազան արկածներ չպատահեցին։ Այնուամենայնիվ վայրի տեղանքը վայրի էլ մնում էր։ Այն օրերին բացի գոբլիններից այնտեղ ուրիշ շատ այլ պիղծ արարածներ էին քարշ գալիս։ Բայց այս անգամ Բիլբոն ոչ մի անգամ լուրջ վտանգի չենթարկվեց։ Կամաց֊կամաց, ձմռան կեսերին, նրանք հասան Բեորնի տունը և հյուր մնացին։ Ծննդյան տոները շատ ուրախ անցան, ամեն տեղից Բեորնի հրավերով բազմաթիվ հյուրեր հավաքվեցին։ Մառախլապատ Լեռների գոբլինները նրանց այլևս չէին անհանգստացնում․ պարտությունց հետո նրանք սսկվել էին ու թաքնվել խոր որջերում։ Վարգերը հեռացել էին անտառներից, և մարդիկ այժմ աներկյուղ ճանապարհորդում էին։ Բեորնը այդ կողմերում առաջնորդ դարձավ և կառավարեց Վայրի Երկիրը։ Ասում են, որ նրա ժառանգները սերնդե սերունդ տիրապետում էին արջ դառնալու ունակությանը։ Սրնաց մեջ վատերն էլ էին հանդիպում, չար մարդիկ, բայց մեծամասնությունը հոգով Բեորնի էր նմանվում, թեև նրանք ավելի ցածրահասակ էին ու ոչ այնքան ուժեղ։ Նրանց օրոք վերջին գոբլիններին վռնդեցին Մառախլապատ Լեռներից, և Վայրի Երկրին հարևանում էր խաղաղությունն ու ահնգստությունը։

Արդեն բացվել էր հիասքանչ և տաք գարունը, փայլում էր վառ արևը, երբ Բիլբոն և Հենդալֆը հրաժեշտ տվեցին Բեորնին։ Ինչքան էլ Բիլբոն կարոտել էր հարազատ տանը, բայց էլի Բեորնի տնից ափսոսանքով էր հեռանում, որովհետև Բեորնի այգու ծաղիկները գարնանը չէին զիջում թեժ ամռան հրաշալի ծաղիկներին։

Նրանք ճանապարհ ընկան և շուտով հասան այն լեռնանցքին, որտեղ մի ժամանակ ընկել էին գոբլինների ճանկը։ Այս անգամ նրանք լեռնանցքը բարձրացան առավոտյան և, ետ նայելով, տեսա վաղորդայնի թույլ արևով լուսավորված երկիրը։ Այտեղ, հեռու հորիզոնում հազիվ երևում էր Մենավոր լեռը։ Նրա ամենաբարձր գագաթին փայլփլում էր չհալված ձյունը։

― Ահա և ձյուն՝ կրակից հետո,― ասաց Բիլբոն։― Նույնիսկ վիշապների վերջը եկավ։― Եվ նա մեջքով շրջվեց դեպի Սարը, ասես թե վերջակետ դնելով իր ճանապարհորդությանը։ Ամեն օրվա հետ տուկովյանը նրա միջից դուրս էր գալիս, իսկ բեգինսյանը գերիշխում էր։― Հիմա ես մի բան եմ ցանկանում․ որքան կարելի է շուտ ընկղմվել իմ բազկաթոռի մեջ։

==ՎԵՐՋԻՆ ԳԼՈՒԽ==

Մայիսի մեկն էր, երբ ճանապարհորդները հասան Ռիվենդել դաշտավայրի եզրին, որտեղ գտնվում էր Վերջին (իսկ այս կողմից՝ առաջին) Ընտանեկան Հանգրվանը։ Դարձյալ երեկո էր, պոնիները հոգնել էին, հատկապես նա, որ բեռն էր տանում։ Երկու հեծյալն էլ հանգստի կարիք ունեին։ Զառիվայր կածանով իջնելիս Բիլբոն ծառերի միջից լսեց էլֆերի երգը, կարծես թե նրանք այդպես էլ իրենց մեկնելու օրից մինչև հիմա չէին ընդհատել։ Հազիվ էին հեծյալները իջել ստորին բացատը, էլֆերը երգեցին նախկին երգին շատ նման մի երգ․

Էլ վիշապ չկա,

Մահ ու ահ չկա,

Թշնամու համար

Թագ ու գահ չկա։

Զենքը ժանգոտում,

Ընկնում են գահեր,

Գանձը գին չունի,

Իզուր է պահել։

Տես, տերևներն են

Անուշ սվսվում,

Ջուրը կարկաչում,

Ու երգ է լսվում՝

Տրա֊րա֊րա֊րա,

Տղաներ, առաջ։

Պայծառ շողում են

Աստղերը սուտակ,

Օդը մաքուր է

Լուսնի լույսի տակ,

Խարույկն է փայլում

Ոսկու պես հալչող․

Ինչո՞ւ թափառել,

Տղաներ, ինչո՞ւ…

Հոգնած եք, խուր,

Ո՞ւր եք վռազում,

Մինչև հեռուներն են

Ձեզ կանչում իզուր,

Խելք հավաքեցեք,

Էլ ինչո՞ւ գնալ,

Չէ որ էլֆերն էլ

Խնդրում են մնաք։

Մնացեք, տղերք,

Հոգնած եք, ախըր,

Տրա֊րա,

Տրա֊րա֊րա,

Հա֊հա։

Հետո էլֆերը դուրս եկան ծառերի ետևից, ողջունեցին և Բիլբոյին ու հրաշագործին կամուրջն անցկացնելով տարան Էլրոնդի տունը։ Այստեղ ճամփորդներին գրկաբաց ընդունեցին և խնդրեցին պատմել իրենց արկածների մասին։ Պատմում էր Հենդալֆը, քանի որ քունը գլխին Բիլբոն լռում էր։ Արկածների մեծ մասին Բիլբոն անձամբ մասնակցել էր, և հենց ինքն էլ ճանապարհին շատ բան էր պատմել հրաշագործին։ Բայց ժամանակ առ ժամանակ որևէ բան լսելիս Բիլբոն բացում էր աչքերը և ականջ դնում։

Այդպես նա իմացավ, թե Հենդալֆն ինչու էր բացակայում․ նա մասնակցում էր բարի հրաշագործների մեծ խորհրդին, որ զբաղվում էր ճերմակ մոգությամբ և այդ բնագավառում բավական գիտակ էին։ Վերջապես նրանց հաջողվել էր Սև Անտառի հարավային ծայրամասի իր մռայլ բնակատեղիից վտարել Նեկրոմանտին։

― Այնուհետև,― ավելացրեց Հենդալֆը,― անտառը ավելի պակաս վտանգավոր կդառնա, իսկ Հյուսիսը կազատվի նրա չար իշխանությունից։ Բայց ավելի խաղաղ կլիներ, եթե նրան բոլորովին վտարեին այս աշխարհից, որտեղ մենք ենք ապրում։

― Ավելի լավ ցանկություն լինել չի կարող,― հաստատեց Էլրոնդը,― բայց վախենում եմ, որ դա տեղի կունենա դեռևս ոչ մեր ժամանակներում, և առհասարակ ոչ շուտ։

Ճանապարհորդության պատմությանը հետևեցին այլ պատմություններ, հետո էլի և էլի հին ու նոր իրադարձությունների մասին և այն մասին, ինչ առհասարակ չէր էլ եղել, և, վերջապես, Բիլբոյի գլուխը կախվեց կրծքին, ու նա քաղցր քնեց։

Արթնացավ սպիտակաթույր անկողնում, լուսինը պատուհանից ուղիղ ներս էր նայում։ Ներքևից, առվի մոտերքից լսվում էին էլֆերի զրնգուն ձայները․

Հե՜յ, եկեք երգենք, խմբովին երգենք,

Թող քամին սուրա, բարձրանա երկինք,

Թող մուգ երկնքում աստղերը շողան,

Թող ստվերները լուսնի տակ դողան։

Պարեցեք անհոգ, պարեցեք արագ,

Ոտքեր, թռչկոտեք խոտերի վրա,

Թող առուները զնգալով հոսեն,

Մայիսյան տոն է, խրախճանք ու սեր։

Քնել է հոգնած ճամփորդը, տեսեք,

Անտառում խաղաղ թող քնի մեզ հետ,

Քնի՝ գլուխը թավ խոտի վրա,

Թող օրոր ասի ուռենին նրան։

Մի՛ խշշա, Հացի, պապանձվիր, Բարդի,

Թող նրա քունը լինի անվրդով,

Կաղնի, լուռ մնա ու մի՛ շառաչի,

Թող հանգիստ քնի երազներում ջինջ։

― Մի խոսք, Ուրախ Ժողովուրդ…― ասաց Բիլբոն գլուխը պատուհանից դուրս հանելով։― Գիշերվա ո՞ր ժամն է։ Ճիշտ որ, ձեր օրորոցայինը հարբած գոբլինին էլ կարթնացնի… Ի միջի այլոց շնորհակալություն երգի համար։

― Իսկ քո խռմփոցը յոթ սարի ետևում քնած վիշապին էլ կարթնացնի,― ծիծաղելով առարկեցին նրանք։― Բայց մենք էլ ենք շնորհակալ քեզնից։ Շուտով լույսը կբացվի, իսկ դու երեկվանից քնած ես։

― Էլդրոնի տանը քնելը փառավոր բան է,― պատասխանեց Բիլբոն,― բայց ես կուզեի էլի քնել այս տանը։ Կրկին բարի գիշեր, իմ սիրելի բարեկամներ…― Եվ Բիլբոն նորից իրեն գցեց անկողին ու վեր կացավ միայն ուշ առավոտյան։

Նրա հոգնածությունը շուտով անցավ, և շատ անգամ պարեց ու կատակներ արեց էլֆերի հետ առավոտ վաղ և ուշ գիշերին։ Բայց նույնիսկ էլֆերի հովտում այդ ուրախ կյանքը չէր կարող նրան պահել, ամբողջ ժամանակ նա տուն էր ձգտում։ Դրա համար էլ մեկ շաբաթ հետո հրաժեշտ տվեց Էլրոնդին, մեծ դժվարությամբ համոզեց նրան ընծաներ ընդունել և Հենդալֆի հետ շարունակեց ճանապարհը։

Հենց նրանք դուրս եկան հովտից, երկինքը մթնեց, քամի բարձրացավ ու անձրև տեղաց։

― Մայիսին չեմ ձանձրանա,― ասաց Բիլբոն, դեմքը ձաղկող անձրևից թաքցնելով։― Բա ինչ, առասպելները մնացին ետևում, մենք տուն ենք վերադառնում։ Երևի, առաջին լուրն է սա տան մասին։

― Առջևում դեռ շատ երկար ճանապարհ կա,― նկատեց Հենդալֆը։

― Համենայն դեպս այն տանում է դեպի տուն և ուրիշ ոչ մի տեղ,― պատասխանեց Բիլբոն։

Նրանք հասան գետին, որ Վայրի Երկրի սահմանն էր, և զոռիկող ափով իջան ծանոթ ծանծաղուտը։ Ջուրը գետում բարձրացել էր, որովհետև ձյունը հալվում էր ու ամբողջ օրն անձրև էր գալիս։ Նրանք մի կերպ անցան մյուս ափը և փութացին առաջ, որովհետև մութն ընկնում էր արդեն։ Ճանապարհորդությունը կրկնվում էր հակառակ կարգով, այն բացառությամբ միայն, որ ընկերախումբը փոքր էր, տրամադրությունն ավելի տխուր և տրոլներ չկային։

Ճանապարհին Բիլբոն շարունակ ճանաչում էր տեղանքն ու վերհիշում, թե ինչ էր կատարվել այստեղ կամ այնտեղ մեկ տարի առաջ և ինչ էր ասվել այն ժամանակ (նրան թվում էր, թե տասը տարի է անցել)։ Դե, իհարկե, նա իսկույն նկատեց այն տեղը, ուր պոնին փախավ, իսկ իրենք ճանապարհից շեղվեցին և չափազանց տհաճ արկածի հանդիպեցին Թոմի, Բերթի և Բիլլի հետ։

Ճանապարհից ոչ հեռու Հենդալֆն ու Բիլբոն փորեցին հանեցին մեկ տարի առաջ իրենց թաքցրած ոսկին։

― Ինձ առանց այդ էլ մինչև կյանքիս վերջը հերիք է,― ասաց Բիլբոն։― Ավելի լավ է դու վերցրու, Հենդալֆ։ Ով՝ ով, բայց դու կիմանաս, թե որտեղ գործածես դա։

― Իմանալը՝ կիմանամ,― պատասխանեց Հենդալֆը։― Բայց ես արդարացի բաժանման կողմն եմ։ Ո՞վ գիտե, գուցե քեզ ոսկին ավելի շատ պետք գա, քան դու կարծում ես։

Նրանք ոսկին լցրեցին պարկերն ու գցեցին պոնիների մեջքին, որից սրանք շատ դժգոհ մնացին։ Դրանից հետո նրանց ընթացքը խիստ դանդաղեց, քանի որ ճանապարհի մեծ մասը ստիպված եղան ոտքով քարշ գալ։ Բայց դրա փոխարեն որքա՜ն հաճելի էր կանաչ փափուկ խոտի վրայով քայլելը։ Հոբիտը գնում էր ու ըմբոշխնում այդ հաճույքը, և քրտինքը սրբում կարմիր մետաքսե թաշկինակով։ Բայց ոչ իր թաշկինակով, նրա պահուստից ոչ մեկը չէր փրկվել, այս թաշկինակը Էլնորդն էր նրան փոխարինաբար տվել, քանի որ հունիս ամսի հետ ամառ էր եկել, ամառվա հետ էլ՝ շոգը։

Քանի որ աշխարհում ամեն ինչ վերջ ունի, նույնիսկ մեր պատմությունը, ապա եկավ օրը, երբ նրանք տեսան այն տեղանքը, որտեղ Բիլբոն ծնվել ու մեծացել էր, որտեղ յուրաքանչյուր բլուրն ու ծառը նրան ծանոթ էին, ինչպես իր հինգ մատը։ Թմբի վրայից նա հեռվում տեսավ հարազատ Բլուրն ու հանկարծ կանգ առավ։

Ժայռերն ու գորշ բարձունքներն ի վեր

Ճամփան ոլորվում, ձգվում է երկար՝

Դեպի գետակը, որ ծով չի տեսել,

Գետնախուցերը, ուր արև չկա։

Ճամփան ձգվում է մերթ կանաչների,

Մերթ հավերժական փյուների միջով,

Անցնում է ամռան ծաղկած դաշտերով,

Սարալանջերով՝ քարքարոտ ու չոր։

Գիշեր ու ցերեկ, ցերեկ ու գիշեր

Ճամփան ձգվում է հեռուն,

Հոգուդ խորքերից մտերմիկ մի ձայն

Կանչում է… ու տան կարոտն է եռում։

Կանգնում ես մի պահ, նայում ես շուրջդ,

Նայում ես, նայում ու մարգագետնում

Տեսնում ես ծանոթ բլուրներ, ծառեր,

Եվ քո հայրական տունն ես տեսնում դու։

Հենդալֆը աչքի ծայրով նայեց նրան․

― Բիլբո, թանկագինս,― ասաց նա։― քեզ ի՞նչ պատահեց։ Ես քեզ չեմ ճանաչում…

Նրանք անցան կամուրջը, անցան ջրաղացի կողքով և հայտնվեցին միստր Բեգինսի տան մոտ։

― Ողորմած աստված… ի՞նչ է կատարվում,― զարմանքով բացականչեց նա։

Դռան մոտ ահագին ժողովուրդ էր հավաքված, տարբեր մարդիկ՝ պատկառելի և ոչ պատկառելի, բոլորը մտնում ու դուրս էին գալիս և, ինչպես սրտնեղությամբ նկատեց Բիլբոն, նույնիսկ ոտքերը չէին մաքրում փալասի վրա։

Ի միջի այլոց Բիլբոյի զարմանքը չի կարելի համեմատել հավաքվածների զարմանքի հետ։ Բանն այն է, որ նա վերադարձել էր աճուրդի ամենաթեժ պահին։ Պարտեզի դռնակին մեծ հայտարարություն էր փակցված, սևով սպիտակի վրա ազդարարելով, որ հունիսի 22֊ին պարոն Գրաբը, Գրաբը և Բերոուզը աճուրդի կհանեն Բիլբո Բեգինսի, Հոբիտստան կոմսության Բլրատակի բեգ֊էնդցի էսկվայրի գույքը, վաճառքը կկայանա առավոտյան ուղիղ ժամը 10֊ին։ Այժմ համարյա երկրորդ նախաճաշի ժամն էր և իրերի մեծ մասը վաճառվել էր տարբեր գներով, ավելի ճիշտ ասած, ամենաէժան գներով, ինչպես և հաճախ արվում է աճուրդներում։ Բիլբոյի ազգականները՝ Սակվիլ֊Բեգինսները, այդ ժամանակ հենց զբաղված էին նրանով, որ չափում էին սենյակները, ցանկանալով ստուգել, թե այնտեղ կտեղվորվի՞ արդյոք իրենց սեփական կահույքը։ Մի խոսքով, Բիլբոյին համարել էին անհայտ կորած, և ոչ բոլորն ուրախացան, երբ պարզվեց, որ նա ողջ է ու առողջ։

Միստր Բիլբո Բեգինսի վերադարձը մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես Բլրատակում, այնպես էլ Բլրի Ետևում և Գետի Այն Կողմում։ Այդ իրադարձության նկատմամբ եղած բնական քաշքշուկը տևեց ևս մի քանի տարի։ Շատ ջրեր հոսեցին մինչև միստր Բեգինսի կենդանի լինելն ընդունեցին։ Հատկապես նրանց, ովքեր աճուրդում էժան գներով իրեր էին ձեռք բերել, ստիպված եղան շատ երկար համոզել, թե Բիլբոն ողջ է։ Վերջ ի վերջո, որպեսզի ժամանակ շահի, Բիլբոն ետ գնեց իր սեփական կահույքի մեծ մասը։ Բայց նրա արծաթե գդալներն այդպես էլ անվերադարձ կորան։ Անկեղծ ասած, նա կասկածում էր, որ դա Սակվիլի֊Բեգինսների ձեռքի գործն է։ Ինչ վերաբերում է այս ազգականներին, ապա նրանք այդպես էլ չհամաձայնեցին վերադարձած Բիլբոյին ճանաչել որպես իսկականը և բարեկամաբար չէին տրամադրված նրա նկատմամբ։ Ախր նրանք շատ էին ցանկանում ապրել Բիբլոյի փառահեղ բնում։

Բացի դրանից, Բիլբոն հայտնաբերեց, որ ոչ միայն արծաթե գդալներն է կորցրել, այլև՝ բարի համբավը։ Ճիշտ է, իր ամբողջ կյանքում նա էլֆերի հետ բարեկամ մնաց, նրանց այցելում էին թզուկներ, հրաշագործներ ու նման անձնավորություններ, բայց նա դադարել էր պատվավոր հոբիտ համարվելուց։ Հոբիտստանում նա «մի քիչ պակասի» անուն էր հանել, այլ կարծիքի էին միայն նրա տուկովյան կողմի զարմիկներն ու զարմուհիները, բայց այս դեպքում էլ մեծերը չէին խրախուսում նրանց բարեկամությունը Բիլբոյի հետ։

Պետք է ազնվորեն ասել, որ դա նրան մազաչափ անգամ չէր հուզում։ Նա միանգամայն գոհ էր կյանքից, թեյնիկն ավելի քաղցրալուր էր երգում օջախի վրա, քան առաջ՝ այն խաղաղ օրերին, մինչև Անկոչ Հյուրերի դարաշրջանը։ Նա դաշույնը կախեց օջախի վերևում։ Օղազրահը փռեց նախասենյակում, իսկ հետագայում նվիրեց թանգարանին։ Ոսկին ու արծաքը գլխավորապես նվերների վրա գնաց (որը և որոշ չափով բացատրում է զարմիկների ու զարմուհիների կապվածությունը նրա հետ)։ Կախարդական մատանին խիստ գաղտնի էր պահում և օգտագործում էր, երբ տհաճ այցելուներ էին գալիս։

Նա սովորություն դարձրեց բանաստեղծություններ գրել և էլֆերին հյուր գնալ։ Հարևաններից շատերը գլուխներն էին օրորում, մատները քունքին դնում ու ասում․ «Խե՜ղճ Բեգինս»։ Նրա պատմություններին քչերն էին հավատում։ Բայց Բիլբոն, չնայած ամեն ինչին, մինչև կյանքի վերջը շատ երջանիկ էր զգում, իսկ նրա կյանքը չտեսնված երկար եղավ։

Ճանապարհորդությունից տարիներ անց մի աշնանային երեկո Բիլբոն նստել էր առանձնասենյակում և հուշեր էր գրում։ Նա մտածում էր կոչել «Գնալն ու գալը։ Հոբիտի ճանապարհորդությունը»։ Հանկարծ դռան զանգը տվեցին, մտավ Հենդալֆը, նրա հետ էլ մի թզուկ, ոչ այլ ոք, քան Բալինը։

― Մտե՛ք։ Մտե՛ք,― գոչեց Բիլբոն։ Նրանք տեղավորվեցին օջախի մոտ դրված բազկաթոռին։ Բալինը նկատեց, որ միստր Բեգինսի անթև բաճկոնը անհամեմատ ավելի շքեղ էր, քան առաջ, իսկական ոսկե կոճակներով։ Իսկ Բիլբոն նկատեց, որ Բալինի մորուքը երկարել է ևս մի քանի մատնաչափ, և կապել է պերճ գոտի՝ թանկագին քարերով զարդարված։ Բնական է, նրանք հուշերի գիրկն ընկան։ Բիլբոն հարցրեց, թե ինչպես են ապրում Սարատակում և նրա շրջակայքում։ Պարզվեց, որ լավն են ապրում, ավելի լավ հնարավոր չէ։ Բերդը նորից կառուցել է Դեյլը, և այնտեղ մարդիկ են հավաքվել լճից, հարավից ու արևմուտքից, հովիտը մշակում են, և այն նորից բերքատու է դարձել։ Ամայացած տեղանքը գարնանաը առատորեն ծածկվում է ծաղիկներով ու թռչուններով, աշնանը փառաբանվում է պտուղներով ու տոնական խնջույքներով։ Լճաշեն քաղաքը նույնպես վերակառուցել են, այժմ կրկին հարստացել է, և Արագահոս գետով վեր ու վար են անում բեռներով լի նավակները։ Էլֆերը, թզուկնեն ու մարդիկ ապրում են շատ համերաշխ։

Ծեր քաղաքագլխի վերջը վատ եղավ։ Բերդը նրան շատ ոսկի տվեց Լճաշեն քաղաքի բնակիչների համար, բայց քանի որ քաղաքագլուխը պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնք շատ արագ են վարակվում, ուստի բռնվեց վիշապի ցավով, վերցրեց ամբողջ ոսկին, փախավ Վայրի Երկիր և այնտեղ սովից մեռավ։

― Նոր քաղաքագլուխն իրեն շատ խելոք է պահում,― ավարտեց Բալինը,― և մեծ հեղինակություն ունի։ Բնական է, ներկայիս բարգավաճումը նրա ծառայությունն է համարվում։ Նոր երգերում արդեն երգում են այն մասին, թե ինչպես նրա օրոք, վերջապես, ոսկու գետեր հոսեցին։

― Ուրեմն , նշանակում է հնուց եկող կանխագուշակումները որոշ իմաստով իրականացել են,― նկատեց Բիլբոն։

― Իհարկե…― պատասխանեց Հենդալֆը։― Իսկ ինչու չպետք է իրականանային։ Հուսով եմ, հավատդ չես կորցրել մարգարեության նկատմամբ այն բանից, որ ինքդ ես նպաստել դրանց իրականացմանը։ Չլինի՞ լրջորեն մտածում ես, իբրև թե ամեն անգամ ջրից չոր ես դուրս եկել հենց այնպես, քո բախտավոր աստղի շնորհիվ։ Իսկապես, հո ամեն ինչ միայն քո փրկության համար չէր այդես հաջող դասավորվում։ Խոսք չկա, միստր Բեգինս, դուք հրաշալի անձնավորություն եք, և ես ձեզ շատ եմ սիրում,― այստեղ նա բարեհոգաբար ժպտաց փոքրիկ հոբիտին,― բայց մի՛ մոռացեք, խնդրում եմ, որ աշխարհը շատ մեծ է, իսկ դուք այնքան էլ խոշոր դեմք չեք…

― Է՛հ,― ավելի լավ…― ծիծաղեց Բիլբոն։― Փոխարենը ես հիանալի ծխախոտ ունեմ… Եվ կախարդին մեկնեցիր ծխախոտատուփը։
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8&diff=9744Պահապանները2015-10-22T15:16:29Z
Հայկ Ափրիկյան:

{{Վերնագիր

|վերնագիր = Պահապանները
հեքիաթ֊վիպակ

|հեղինակ = [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]

|աղբյուր = [[«Պահապանները»]]

|թարգմանիչ = Է․ Մակարյան

{{անավարտ}}

==Նախաբան==

Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որ գրել է առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած հոբիթ Բիլբո Պարկինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։

Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։

Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող, ու մինչև հիմա էլ չեն կարողանում, դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե անտի խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն, սուր աչք, ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեին որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ էին, և հենց մի փոքր բան էր լինում՝ աչքից կորչում էին, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։

Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկմետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։

Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածին պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազով, սովորաբար, ինչպես և գլխի մազերը՝ մուգ խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին՝ ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։

Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են, անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին մարդկային, իրենց ձևով փոխակերպված լեզվով, շատ բաներով նմանվում էին մարդկանց։ Բայց թե ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։ Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին, մարդկանց մասին քիչ բան կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Այսպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձան, և նրանց մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների խորհուրդներում։

Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց հոբիթներն ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթ յան պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։

Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և Էլֆեր էին հանդիպում, և մարդիկ։ Այն ժամանակ այստեղ դեռ ապրում էին դունդանացիները՝ Անդրծայրամասային Արևմուտքից ծովով եկածների թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։

Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանցիների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։

Արևելքից արևմուտք, Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ, նրանց հողերը տարածվոլմ էին հարյուրավոր լիգերով և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Այդ բոլորը կոչվեց Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով, ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին, և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բնակիչների ճակատագիրը համարել։ Սրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս֊արևմոլտքում խաղաղության վաղեմի պաշտպանների, ռազմական գործերի մասին։ Հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում և դադարել էին դրա մասին մտածելուց։

Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հ յուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։

Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որ կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, որ ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Բոլոր հողերը չէ, որ հարմար էին փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։

Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Համարյա բոլոր Ճագարակներն ապրում էին Բրենդիդուիմի ձախափնյակում Բրենդիդուիմքում, բայց Պարկինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։

Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ, հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Եվ Մատանու մասին նույնպես խոսք անդամ չկար։

... Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ Է գալիս մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում Է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։

Մշուշապատ լեռներում է Խլուտ տանող ճանապարհին ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ է մնում և կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։

Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի սառնորակ լճի ափ, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում, ապրում էր Գորլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա լողում էր մակույկով, թիավարելով տափակ ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ երկար, ճանկավոր մատներով ու հում֊հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին բռնել ու խեղդել։ Գորլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի մեջ։ Դա կախարդական ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գորլումը սիրում էր այն ու անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։ Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում լույս աշխարհ դուրս կբերի։

Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ինչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան թե կարելի՞ է այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն, կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն է համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած

նա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից՛ ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից ԲիլԲոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում, կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և օրքերից, և Գորլումից։

Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մանում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Սրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Պարկինս․․․»։

Հե տաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացեք է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սամի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։

Իսկ Գանդալֆր հենց սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։ «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր վիպակից։

Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի դարձած, դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գանդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ ոչ ոք, ողջ Հոբիթստանում, համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։

Իր թուրը, որին «Ջարդող» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վեբևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական կնգուղավոր թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։

Նա տուն վերադարձավ իր կյանքի 52֊րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22֊ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Պարկինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111 ֊ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։

==ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ==

[[Պատկեր:Պահ_գիրք1.png|400px|center|Գիրք առաջին]]

===Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն===

[[Պատկեր:ՊահԳլուխ1.png|300px|thumb|right]]

Երբ Բիլբո Պարկինսը, Զառիթափի Պարկուտի տիրակալը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Նորգորդը բզզաց ու իրար անցավ։

Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, թե Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն․․․ Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Պարկինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում․ սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ ո՜նց է, է՜հ, ոմանց բախտը բերում՝ ե՛ւ ծերությունն է կողքով անցնում, ե՛ւ փողերին թիվ ու համար չկա։

― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն․․․

Բայց փորձանք առայժմ չկար, միստր Պարկինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Քսակ-Պարկինսներից), և աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչև զարմիկների թոռները մեծանան։

Դրանցից ավագը և Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Պարկինսն էր, որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից և մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։ Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց և Քսակ-Պարկինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն միևնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22-ին։ «Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ― թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է»։ Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջև ընկած բուռն ու թեթևսոլիկ տարիքը։

Այդ ժամանակից ի վեր նրանք տասնմեկ անգամ տոնեցին իրենց համատեղ ծննդյան տոնը, բայց տասներկուերորդ անգամ ինչ-որ չտեսնված ու չլսված բան էր նախապատրաստվում։ Լրանում էր Բիլբոյի հարյուր տասնմեկ տարին՝ երեք մեկ թվանշանն իրար կողքի, յուրօրինակ կլոր ու լիովին պատվավոր թիվ (նույնիսկ առասպելական Կրոլն ապրել էր ընդամենը հարյուր երեսուն տարի), իսկ Ֆրոդոյի երեսուներեքը՝ երկու երեք թվանշանը, նույնպես առանձնահատուկ տարեթիվ էր՝ կյանքի երեսունչորսերորդ տարում հոբիթը համարվում է չափահաս։ Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Նորգորդը դղրդացնելով կանգ առավ Զառիթափի Պարկուտի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետո գնացին, իսկ մյուսները մնացին Պարկուտում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու բարձրացան Բլուրի վրա։ Սայլին հրթիռներ էին բեռնված, դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։

Դա իհարկե, Գանդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գանդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետևից ու գոռում․ «Գանդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան դեմքով գիտեին, թեպետ Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները․ շատ վազուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։

Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։

― Վազեք տուն, ― ասաց Գանդալֆը։ ― Ժամանակին բոլորիդ էլ ամեն ինչ կհասնի, ― և Բիլբոյի հետևից մտավ ներս ու դուռը կողպեց։ Փոքրիկները մի քիչ էլ սպասեցին ու ցրվեցին։ «Բայց իսկապես, ե՞րբ է լինելու այդ տոնակատարությունը, հը՞», ― մտածում էին նրանք։

Իսկ Բիլբոն ու Գանդալֆը նստել էին բաց պատուհանի մոտ, նայում էին արևմուտք, ծաղկած պարտեզին։ Օրը դեպի իրիկնամուտ էր թեքվում, մաքուր ու վառ լույս էր։ Բոսորագույն առյուծաբերանները, ոսկեգույն արևածաղիկներն ու հուրհրան ջրկոտեմները հպվում էին կլոր պատուհաններին։

― Լավ պարտեզ ունես, ― ասաց Գանդալֆը։

― Այո, ― համաձայնեց Բիլբոն։ ― Հրաշալի պարտեզ է ու հիանալի վայր է Հոբիթստանը, միայն թե ես եմ արդեն հոգնել, հանգստի գնալու ժամանակն է։

― Ուրեմն, ինչպես ասացիր, այդպես էլ կանե՞ս․․․

― Իհարկե։ Ես իմ խոսքից երբեք հետ չեմ կանգնում։

― Դեհ, ուրեմն այլևս խոսելիք չունենք։ Դե որ որոշել ես, որոշել ես՝ ամեն ինչ արա, ինչպես որ նախապես մտածել ես, քեզ համար գոնե լավ կլինի, իսկ գուցեև ո՛չ միայն քեզ համար։

― Լավ կլիներ։ Իսկ հինգշաբթի ես դեռ մի լավ կծիծաղեմ, մտքիս մի բան եմ դրել․․․

― Տե՛ս, հա՜, որ հանկարծ քեզ վրա չծիծաղեն, ― գլուխն օրորեց Գանդալֆը։

― Հետո կերևա, ― ասաց Բիլբոն։

Սայլերն իրար հետևից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգործ նստած են», բայց շուտով Պարկուտից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների և ամեն տեսակ բաների (ինչի առևտուր որ կատարվում է Նորգորդում և առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ։ Ժողովուրդը անհանգստանում էր․ մինչև տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը․․․

Հրավերներն էլ չուշացան, քանի որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում․ «Շնորհակալություն, ― զանազան ձևերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։

Պարկուտի դարպասը զարդարում էր հետևյալ ցուցանակը․ «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչև կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում և իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գանդալֆի ժամանելուց հետո նա այլևս ոչ մեկի աչքին չէր երևում։

Մի առավոտ հոբիթները տեսան, որ Պարկուտի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել և մի մեծ սպիտակ դարպաս էր կանգնեցրել։

Վրանները աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց սեղանի գլխամասում գտնվող հսկայական ծառը։ Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Իսկ ամենահետաքրքիրը հոբիթների համար՝ բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներում ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ՝ Պարկուտի մոտ, ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։

Իսկ երկինքն այդ օրերին թխպեց։ Չորեքշաբթի, Հյուրասիրության նախօրեին եղանակը փչացավ։ Բոլորը անխտիր տագնապեցին։ Բայց ահա եկավ հինգշաբթին, սեպտեմբերի քսաներկուսը։ Արևը փայլեց, ամպերը ցրվեցին, դրոշները ծածանվեցին, և քեֆ-ուրախությունն սկսվեց։

Բիլբո Պարկինսն ընդամենը Հյուրասիրություն էր խոստացել, իսկ իրականում մեծ տոնախմբություն էր կազմակերպել։ Մոտիկ հարևանները հրավիրված էին մեծից մինչև փոքր։ Իսկ եթե որևէ մեկին էլ մոռացել էին հրավիրել, ապա միևնույն է, եկել էին, այնպես որ դա կարևոր չէր։ Շատերը կանչված էին Հոբիթստանի հեռավոր անկյուններից, իսկ մի քանիսը՝ նույնիսկ արտասահմանից։ Բիլբոն հրավիրված ու չհրավիրված հյուրերին դիմավորում էր Սպիտակ դարպասի մոտ։ Նա նվերներ էր բաժանում բոլորին ու ամենքին, իսկ ով մեկ հատ էլ ավել էր ուզում ստանալ, ետնամուտքով դուրս էր գալիս ու նորից մոտենում դարպասին։ Հոբիթները միշտ էլ իրենց ծննդյան օրը նվերներ են տալիս ուրիշներին, սովորաբար ոչ թանկագին նվերներ և ոչ բոլորին, ինչպես այդ օրը, և դա լավ սովորություն է։ Նորգորդում և Գետամերձում ամեն օր մեկնումեկի ծննդյան օրն է, դա նշանակում է այդ կողմերում ամեն հոբիթ կարող է շաբաթական գոնե մեկ նվերի հույս ունենալ։ Նրանք դրանից չեն ձանձրանում։

Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի զարմանալի էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում Հյուրասիտությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել․ ոմանց հրաշալի, իսկ ոմանց՝ կարելի է ասել, նույնիսկ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, և բերված էին Սևագետքից կամ Սարամիջի թագավորությունից․ դա թզուկների ջանքերի արդյունքն էր։

Երբ բոլորին դիմավորեցին, ողջունեցին ու դարպասից ներս անցկացրին, երգ պար, երաժշտություն, խաղեր սկսվեցին՝ իսկ կերուխումին չափ ու սահման չկար։ Հյուրասիտությունը եռակի էր․ նախաճաշ, թեյ, ճաշ (կամ համարյա թե՝ ընթրիք)։ Նախաճաշի և թեյի համար ժողովուրդը մտնում էր վրանները, իսկ մնացած ամբողջ ժամանակ ուտում ու խմում էին ով ինչ և որտեղ ուզում էր, տասնմեկից մինչև յոթի կեսը, մինչև հրավառության սկսվելը։

Հրավառության կառավարը Գանդալֆն էր․ նա ոչ միայն բերել էր հրթիռները, այլև անձամբ ինքն իր ձեռքով էր սարքել, որպեսզի երկիքը զարդարի կրակե պատկերներով։ Հենց ինքն էլ շատ շրխկաններ, բենգալյան կրակներ, ոսկեցրոնք, ջահ-կայծանետեր, գաճաճ մոմեր, էլֆական կայծակներ ու գոբլինական շանթահարվածներ էր պատրաստել։ Նա դրանք շատ լավ էր սարքում, տարեցտարի ավելի լավ։

Հրավառ թռչունները սավառնում էին երկնքում, թնդացնելով երկնային բարձունքներն իրենց զիլ երգով։ Ծխի մուգ բների վրա գարնանային վառ կանաչ տերևներ էին բռնկվում, փայլփլուն ճյուղերից հոբիթների գլխին կրակե ծաղիկներ էին սփռվում ու հանգչում ուղիղ նրանց քթի մոտ՝ օդում նուրբ բույր տարածելով։ Պսպղուն թիթեռնիկների պարսերը ճախրում էին ծառերի վրա, երկինք էին խոյանում գունավոր կրակները և դառնում արծիվներ, առագաստներ, կարապների երամներ։ Բոսոր ամպերը հողին փայլուն հորդ անձրև էին թափում։ Հետո հնչեց մարտական կոչը, ու արծաթե նիզակների խուրձը սլացավ դեպի երկինք և օձի ֆշշոցով թափվեց գետը։ Բիլբոյի պատվին տրվելիք իր ամենաշքեց համարը Գանդալֆը պահել էր վերջում, երևի որոշել էր հոբիթներին մահացու զարմացնել, և նա հասավ իր նպատակին։ Բոլոր կրակները հանգան, երկնքում ծխի մի վիթխարի սյուն հայտնվեց։ Սա քուլա֊քուլա դառավ հեռավոր սար, որի գագաթը հուրհրաց ու բոցավառվեց վառ կանաչ կրակով։ Բոցից ոսկեկարմիր վիշապ դուրս թռավ, սարսափելիորեն իսկական, միայն թե մի քիչ փոքր․ աչքերը կատաղությամբ վառվում էին, երախից կրակ էր ժայթքում, կատաղի մռնչոցով նա երեք ֆշշացող շրջան գծեց՝ իջնելով դեպի ժողովուրդը։ Բոլորը կռացան, շատերը բերանքսիվայր պառկեցին։ Վիշապը անցավ հոբիթների գլխավերևով, օդում գլուխկոնծի տվեց և խլացուցիչ թնդյունով պայթեց Գետամերձի վրա։

― Համեցե՜ք սեղանի մոտ, ― լսվեց Բիլբոյի ձայնը։

Համընդհանուր սարսափն ու շփոթությունը ասես օդ ցնդեց․ հոբիթները մեկը մյուսի հետևից ոտքի էին թռչում։ Հրաշալի խնջույք էր լինելու․ ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն և Ֆրոդոն թեկուզ որևէ հեռավոր ազգակցական կապ ունեին, և մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գանդալֆը։

Շատ-շատ էին այնտեղ Պարկինսներն ու Բոքոնակները, Ճագարակներն ու Բրենդիզայքները, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները և Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Նորգորդում բնավ չէր եղել։ Ներկա էր նաև Օթհո Քսակ-Պարկինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում և արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, և նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։

Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ-երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։ Ինչ-որ չկարողացան ուտել, վերցրին հետները։ Հետո մի քանի շաբաթ շրջակայքում համարյա ոչ ոք ուտելլիք չէր գնում, բայց վաճառականները դրանից չտուժեցին․ միևնույնն է, Բիլբոն նրանց մառանները, պահուստներն ու պահեստները մաքուր դատարկել էր, վճարելով, իհարկե։

Վերջապես, ծնոտներն սկսեցին ավելի դանդաղ շարժվել և եկավ ճառելու ժամը։ Հյուրերը, ինչպես հոբիթներն են ասում «կշտանալու վրա էին» և լավ տրամադրության մեջ էին։ Բաժակներում սիրած խմիչք էր, ափսեներում՝ սիրած խորտիկները։ Դե ուրեմն՝ ինչ ուզում է, թող խոսի, կլսենք և ծափ կտանք։

― Իմ սիրալիր ազգակիցնե՜ր, ― վեր կենալով սկսեց Բիլբոն։

― Լռությո՛ւն, լռությո՛ւն, լռությո՛ւն, ― բղավեցին հյուրերը․ լռության խմբովին կոչը ավելի ու ավելի բարձր էր հնչում և ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել։

Բիլբոն վեր կացավ, մոտեցավ լապտերներով զարդարված ծառին և բարձրացավ աթոռի վրա։ Գույնզգույն շողերը ցոլցլացին նրա հանդիսավոր դեմքին․ մետաքսե անթև բաճկոնի վրա փայլփլում էին ոսկե կոճակները։ Նա բոլորին երևում էր իր ողջ հասակով, մի ձեռքը գրպանից չէր հանում, իսկ մյուսը թափահարում էր գլխավերևում։

― Իմ սիրելի Պարկինսնե՜ր և Բոքոնակնե՜եր, ― նորից սկսեց նա, ― սիրելիներդ իմ Ճագարակնե՜ր և Բրենդիզայքնե՜ր, Գեղացինե՜ր, Ուտոնցնե՜ր ու Խմոնցնե՜ր, Խորափորնե՜ր, Զուռնաչնե՜ր, ինչպես նաև Կուղբոնցնե՜ր, Ցմփորիկնե՜ր, Տոհմակնե՜ր, Փորսուղնե՜ր և Մազաթափնե՜ր․․․

― Եվ Մազաթաթնե՛ր, ― անկյունից գոռաց մի տարիքավոր հոբիթ։ Նա, իհարկե, Մազթաթ էր, սեղանին դրած նրա խոշոր թաթերը մազոտ էին։

― Մազթաթնե՜ր, ― համաձայնեց Բիլբոն։ ― Սիրելի Քսակ-Պարկինսներ, ես ուրախ եմ ձեզ ողջունելու Զառիթափի Պարկուտում։ Այժմ լրացել է իմ հարյուր տասնմեկ տարին՝ կարելի է ասել երեք հատ մեկ․․․

― Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜, երկար կյանք ունենաս, ― գոռացին հյուրերն ու ուրախ թեմբկահարեցին սեղաններին։

― Հուսով եմ, որ բոլորդ էլ նույնքան ուրախ եք, որքան ես։

Խլացուցիչ ծափահարություններ, ճիչեր․ «Բա ո՜նց, բա ո՜նց»։ Շեփորներ ու փողեր, սրինգներ ու ֆլեյտաներ, զրնգոց ու թնդյուն։

Երիտասարդ հոբիթները հարյուրավոր երաժշտական չրխկաններ բացեցին՝ ՉՐՆՐՉ տարօրինակ դաջվածքով, նրանք չէին հասկանում, թե այդ դաջվածքն ինչի համար է, բայց չրխկանները հիանալի էին։ Դրանց մեջ դրված էին փոքրիկ հնչեղ գործիքներ։ Վրանի անկյունում պատանի Ճագարակներն ու Բրենիզայքները որոշելով, որ քեռի Բիլբոն արդեն վերջացրել է խոսելը (կարծես թե ամեն ինչ ասաց), նվագախումբ կազմեցին ու սկսեցին պարել։ Պատանի Շատուրախ Ճագարակն ու դեռատի Չաչանակ Բրենդիզայքը բարձրացան սեղանին ու սկսեցին զանգակները ձեռքներին «Զմփիկ֊դմփիկ» պարել՝ շատ դուրեկան, բայց մի քիչ բուռն պար։

Սակայն Բիլբոն ուշադրություն պահանջեց։ Նա մի փոքրիկ հոբիթի ձեռքից փողը խլեց ու երեգ անգամ փչեց։ Աղմուկը դադարեց։

― Ես ձեզ երկար չե՛մ զբաղեցնի, ― գոռաց Բիլբոն։

Ամեն կողմից ծափահարեցին։

― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց և Ճագարակներից ոմանք նույնիսկ պատաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար և որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա․․․

Հավանության ուրախ գվվոց։

― Ձեր բարի կեսին ես երկու անգամ ավելի վատ գիտեմ, քան հարկն է, իսկ վատ կեսին սիրում եմ երկու անգամ ավելի պակաս, քան պետք է։

Ուժեղ էր ասված, բայց ոչ լրիվ հասկանալի։ Հատուկենտ ծափեր հնչեցին, և բոլորը մտքերի մեջ ընկան․ արդյոք հաճելի՞ է դա լսելը։

― Երկրորդը, որ դուք ուրախանաք իմ ծննդյան օրը։

Նախկին խրախուսիչ գվվոցը։

― Ոչ թե իմ, այլ՝ մեր։ Քանի որ այդ օրը, ինչպես գիտեք, ոչ միայն ես եմ ծնվել, այլև իմ հորեղբոր ծոռը, իմ ժառանգ Ֆրոդոն։ Այժմ նա չափահաս է դառնում և անցնում է իմ կյանքի տնօրինությանը։

Ավագներից ինչ֊որ մեկը մեծահոգաբար ծափահարեց։ «Ֆրոդո՜, Ֆրոդո՜․․․ ծերուկ Ֆրո՜դո․․․» գոչգոչում էին երիտասարդները։ Քսակ-Պարկինսները մռայլվեցին ու սկսեցին մտմտալ, թե այդ ինչպե՞ս է Ֆրոդոն «անցնում կյանքի տնօրինությանը»։

― Լրանում է երկուսիս հարյուր քառասունչորս տարին, ճիշտ այնքան, ինչ քանակությամբ որ դուք եք այստեղ հավաքվել, կներեք արտահայտության համար՝ մեկ գուրտ։

Հյուրերը լուռ էին։ Այս ինչ նորություններ են։ Շատերը, հատկապես Քսակ֊-արկինսները վիրավորվեցին, ենթադրելով, որ իրենց հրավիրել են այստեղ միայն կլոր թիվ լրացնելու համար։ «Համա՜ թե բան ասաց, մեկ գուրտ։ Թուհ, ի՜նչ էլ գռեհիկ է»։

― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ֊երկու տարին ի՞նչ որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի․ «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է․ չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շնորհ եք արել իմ համեստ տոնախմբությանը․․․

Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա ն մի երգ կամ բանաստեղծություն կսկսի, ու նախապես ձանձրանում էին․ ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։

― Երրորդը և վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ Հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ չ վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, սակայն ժամանակն է նաև պատվի մասին մտածելու։ Ես վերանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով․․․

Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բացելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օթհո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց, հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Պարկինսները, Բոքոնակները, Ճագարակները, Բրենդիզայքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները՝ բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։

Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ չարաճճի Ճագարակները, չնչին բացառությամբ հավանություն չէին տալիս Բիլբոյին։ Համարյա ոչ ոք չասկացավ, թե ինչ տեղի ունեցավ․ փնովում էին հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Դուրրի Բրենդիզայքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, և նա իր հարս Զամիրալդային ասաց․

― Ոչ, սիրելիս, այդ բոլորը հենց այնպես չէ։ Պարկինսը, ախր, համբակ է, երևի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։

Եվ նա ձայնեց Ֆրոդոյին, որ էլի գինի բերի։

Իսկ Ֆրոդոն միակն էր, որ ոչ մի բառ չէր արտասանել։ Լուռ նստել էր Բիլբոյի դատարկ աթոռի մոտ, բացականչություններին ու հարցերին ոչ մի ուշադրություն չդարձնելով։ Նա, իհարկե, գնահատեց արվածը, թեպետ այդ մասին նախապես գիտեր, ու հազիվ էր ծիծաղը պահում հյուրերի համերաշխ վրդովմունքի վրա։ Բայց ինչ-որ շատ ծանր էր իր համար։ Նա հանկարծ հասկացավ, որ ծեր հոբիթին բավական լրջորեն է սիրում։ Հյուրերն ուտում-խմում էին, քննարկում ու դատապարտում էին Բիլբո Պարկինսի հին ու նոր հիմարությունները։ Զայրացան ու մեկնեցին միայն Քսակ-Պարկինսները։ Վերջապես, Ֆրոդոն կարգադրություններ անելուց հոգնեց․ նա ձայն տվեց, որ էլի գինի մատուցեն, լուռ վեր կացավ, գավաթը դատարկեց Բիլբոյի ողջության կենացը և սուսուփուս վրանից դուրս ելավ։

Բիլբո Պարկինսը ճառելիս գրպանում շոշափում էր ոսկե Մատանին, այն նույն Մատանին, որ այսքան տարի գաղտնի էր պահում։ Աթոռից իջնելով, նա Մատանին հագավ, և այդ ժամանակվանից Հոբիթստանում նրան ոչ մի հոբիթ այլևս չի տեսել։

Ժպիտով ականջ դնելով, թե ինչպես էն խժդժում ապշահար հոբիթները վրանում և ինչպես են լիասիրտ քեֆ անում հատուկ հրավերով չեկած հոբիթները, Բիլբոն գնաց տուն, հանեց տոնական հագուստը, ծալեց մետաքսե անթև բաճկոնը, խնամքով փաթաթեց թղթի մեջ և պահեց դարակում։ Հետո արագորեն վրան գցեց ինչ-որ քրջեր ու կապեց հին կաշվե գոտին։ Գոտուց մի կարճ, հնամաշ պատյանով թուր էր կախված։ Բիլբոն հառաչեց և նավթալինով հագեցած պահարանից հանեց կնգուղավոր թիկնոցը։ Թիկնոցը պահված էր որպես թանկարժեք մի բան, չնայած պատված էր լաքաներով ու խունացած էր, իսկ ինչ-որ ժամանակ երևի մուգ կանաչ էր եղել։ Հագուստը հոբիթի վրայով մեծ էր։ Նա մտավ իր աշխատասենյակը և գաղտնի դարակից շորի մեջ փաթաթված խորհրդավոր կապոց հանեց․ ձեռագիրը մեջը կաշվե թղթապանակ և ինչ-որ հաստ ծրար։ Ձեռագիրն ու կապոցը խոթեց մի մեծ ու բերնեբերան լցված ուսապարկը։ Բայց հետո շտապով վերցրեց և դրեց գրպանը։ Այստեղ դուռը բացվեց ու արագաքայլ ներս մտավ Գանդալֆը։

― Ողջույն, ― ասաց Բիլբոն։ ― Ես էլ հենց մտածում էի, թե ինչու չես երևում։

― Ուրախ եմ, որ հիմա տեսանելի ես, ― պատասխանեց հրաշագործը բազկաթոռին նստելով, ― որովհետև ուզում եմ մի երկու խոսք փոխանակել քեզ հետ։ Դե ինչ, քո կարծիքով, ամեն ինչ լա՞վ ստացվեց։

― Իհարկե՛, ― հատսատեց Բիլբոն։ ― Միայն բոցի բռնկումն էր ավելորդ, նույնիսկ ես զարմացա, ո՜ւր մնաց մյուսները։ Պարզ է, որ քո գործերն են։

― Իհարկե, իմ։ Իզուր չէ, որ երկար տարիներ Մատանին թաքցրել էիր, դե թող հիմա քո հյուրերը որոշեն․ դու անհայտացա՞ր, թե կատակ արեցիր։

― Իսկ կատակս փչացրիր, ― ասաց Բիլբոն։

― Դե ոչ թե կատակը, այլ հիմար խաղը․․․ միայն թե խոսելն արդեն ուշ է։ Անհանգստացրիր հարազատներիդ և ինն օր կամ իննսունինն օր քո մասին կխոսի ողջ Հոբիթստանը։

― Թող բարբաջեն։ Ինձ հանգիստ է պետք, երկարատև հանգիստ, ես քեզ ասել եմ, չէ՞, անժամկետ հանգիստ․ հազիվ թե երբևէ վերադառնամ այստեղ։ Դե, կարիք էլ չկա, ամեն ինչ տեղը տեղին դասավորված է․․․ Ծերացել եմ ես, Գանդալֆ, ոսկորներս նվվում են։ Բա՜ն են գտել ասելու․ «Լավ է պահպանվել»․․․։ ― Նա ֆռթացրեց։ ― Հասկանո՞ւմ ես, բարակ-բարակել եմ, ոնց որ քցիպի հացի վրայի կարագը։ Դա զզվելի է, հարկավոր ինչ-որ ձևով փոփոխել կյանքը։

Գանդալֆը նրանից չէր հեռացնում սևեռուն, մտահոգ հայացքը։

― Ճիշտ է, իսկապես զզվելի է, ― մտախոհ ասաց նա։ ― Դու ամեն ինչ ճիշտ ես մտածել։

― Արդեն էլ ինչ կա, գործը վճռված է։ Ես ուզում եմ նորից տեսնել լեռները։ Հասկանո՞ւմ ես, Գանդալֆ, լեռները։ Ուզում եմ մի տեղ գտնել, որտեղ իսկապես կարելի է հանգիստ առնել։ Խաղաղ ու հանգիստ, առանց պնդերես ազգականների, առանց հյուրերի, որպեսզի զանգը տվող չլինի։ Չէ որ գիրքս էլ պետք է ավարտեմ։ Գրքիս համար հրաշալի վերջ եմ մտածել․ «․․․ Եվ ապրեց երջանիկ մինչև իր օրերի վերջը»։

Գանդալֆը ծիծաղեց․

― Վերջը վատ չի։ Մենակ թե կարդացող չկա, ինչպես ուզում ես վերջացրու։

― Ում պետք է, կկարդա։ Հրեն, Ֆրոդոն արդեն կարդացել է, չնայած վերջը չկար։ Ի դեպ, դու աչքդ Ֆրոդոյի վրա կպահե՞ս։

― Երկու աչքս, չնայած հիմա դրա ժամանակը չունեմ։

― Նա, իհարկե, հենց իմ առաջին կանչով կգար ինձ հետ։ Նույնիսկ խնդրում էր՝ Հյուրասիրությունից քիչ առաջ։ Բայց առայժմ այդ բոլորը նրա մոտ խոսքեր են։ Ա՜յ ինձ հարկավոր է մեռնելուց առաջ թավուտներն ու լեռները տեսնել, իսկ Ֆրոդոյի սիրտն այստեղ է, Հոբիթստանում, որտեղ կան մարգագետիններ, անտառակներ՝ տաքուկ, հարմարավետ։ Հասկանալի է, ես ամեն ինչ թողել եմ նրան, բացի մի քանի չնչին բաներից, հուսով եմ, երբ լրիվ վարժվի, երջանիկ կլինի։ Ժամանակն է, որ ինքը տերուտնօրեն դառնա։

― Ամեն ինչ թողե՞լ ես, ― հարցրեց Գանդալֆը, ― Մատանի՞ն էլ։ Դու այդպես էիր որոշել, հիշո՞ւմ ես․․․

― Ի֊իհարկե ամեն ինչ․․․ իսկ Մատանին․․․ ― Բիլբոն հանկարծ պապանձվեց։

― Որտե՞ղ է․․․

― Ծրարի մեջ, եթե ուզում ես իմանալ, ― զայրացավ Բիլոբն։ ― Այնտեղ, բուխարիկի վրա։ Ոչ, այնտեղ չէ․․․ գրպանումս է։ ― Նա շփոթվեց։ ― Տարօրինակ է, ― քրթմնջաց նա։ ― Չնայած ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ։ Ուզենամ՝ կթողնեմ, չեմ ուզի՝ չեմ թողնի։

Գանդալֆը նայեց Բիլբոյին, և նրա աչքերը մի թեթև փայլեցին։

― Իմ կարծիքով, Բիլբո, հարկավոր է թողնել, ― ասաց նա։ ― իսկ դու, ի՞նչ է, չե՞ս ուզում։

― Ինքս էլ չգիտեմ։ Հիմա ինչ-որ չեմ ուզում բաժանվել դրանից։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Իսկ դու ի՞նչ ես կպել ինձանից, ― հարցրեց նա բեկբեկուն համարյա ծղրտալից ձայնով, գրգռված ու կասկածամտորեն։ ― Իմ Մատանին անհանգստացնում է քեզ, ասենք թե շատ բան եմ ձեռք բերել, քո ի՞նչ գործն է․․․․

― Այո, իսկապես հանգիստ չի տալիս, ― հաստատեց Գանդալֆը։ ― Վաղուց էի ուզում քեզանից իմանալ ճշմարտությունը, շա՜տ վաղուց։ Կախարդական Մատանիները, գիտե՞ս արդյոք, կարխարդական են ամեն տեսակ նենգություններով ու անակնկալներով։ Իսկ քո Մատանին ինձ հատկապե՛ս էր հետաքրքրում, չեմ թաքցնի։ Եթե դու արդեն գնում ես ճանապարհորդելու, ապա ես ամեն կերպ պետք է աչքիցս չկորցնեմ այն։ Չափազանց երկար չտիրեցի՞ր դրան։ Հավատա ինձ, Բիլբո, Մատանին քեզ պետք չի գա։

Բիլբոն կարմրեց ու Գանդալֆի վրա մի կատաղի հայացք նետեց։ Նրա բարեհոգի դեմքը հանկարծ դաժանացավ։

― Որտեղի՞ց գիտես, ― գոռաց նա։ ― Քո ի՞նչ գործն է։ Ի՛մն է, ի՛մն էլ կա։ Իմը, հասկանալի՞ է։ Ես եմ գտել, ինքն է իմ ձեռքը եկել։

― Իհարկե, իհարկե, ― ասաց Գանդալֆը։ ― Միայն թե ի՞նչ կարիք կա այդպես հուզվելու։

― Քեզ հետ մարդ իրենից դուրս կգա, ― պատասխանեց Բիլբոն։ ― Քեզ ասում եմ՝ իմն է։ Իմը․․ ի՛մ սքանչելին․․ Այո, հենց այդպես, ի՛մ սքանչելին․․․

Գանդալֆը նայում էր հանգիստ ու սևեռուն, միայն թե նրա աչքերում տագնապալի զարմանք վառվեց։

― Գիտենք, ― նկատեց նա, ― Մատանին այդպես անվանել են, բայց ո՛չ դու։

― Այն ժամանակ ես չէի, իսկ հիմա՝ ես եմ ասում։ Եվ ի՞նչ։ Տեսե՜ք, տեսե՜ք, Գորլումն է ասել։ Նրանն է եղել Մատանին, իսկ հիմա իմն է։ Ի՛մն է, և ընդմիշտ։

Գանդալֆը վեր կացավ, և նրա ձայնը դաժան դարձավ։

― Զգուշացի՛ր, Բիլբո, ― ասաց նա։ ― Մատանին թող, իսկ ինքդ գնա ուր ուզում ես, և կազատվես։

― Թո՜ւյլ տվեցիր, շնորհակալ եմ։ Ինքս եմ իմ գլխի տերը․․․ ― համառորեն ճչաց Բիլբոն։

― Հանգի՜ստ, հանգի՜ստ, սիրելի հոբիթ, ― խոսեց Գանդալֆը։ ― Քո ողջ կյանքում մենք ընկերներ ենք եղել, համա մի հիշի՛ր։ Դե՜, դե՜, արա ինչպես խոստացել ես՝ տուր այստեղ Մատանին։

― Ուրեմն, ի՞նքդ ես ուզում․․․ Այդ դեպքում՝ ո՛չ, ― գոռաց Բիլբոն։ ― Չե՛ս ստանա․․․ Ես իմ սքանչելիին քեզ չեմ տա, հասկացա՞ր։ ― Նա բռնեց փոքրիկ թրի կոթը։

Գանդալֆի աչքերը փայլատակեցին։

― Չէ՞ որ ես էլ կարող եմ զայրանալ, ― զգուշացրեց նա։ ― Զգո՜ւյշ, թե չէ Գանդալֆ Մոխրագույնին կտեսնես զայրացած․․․ ― Նա մի քայլ արեց դեպի հոբիթը, ահագնացավ, և նրա ստվերը գրավեց ամբողջ սենյակը։

Բիլբոն հետ-հետ գնաց․ նա հևում էր և չէր կարողանում ձեռքը գրպանից հանել։ Այդպես նրանք կանգնել էին մեկը մյուսի դիմաց, և օդը ասես զնգում էր։ Գանդալֆը հայացքով հոբիթին մեխեց պատին․ Բիլբոյի բռունցքները բացվեցին, և նա դողաց․

― Այդ ի՞նչ ես անում, Գանդալֆ, ախր ոնց որ բոլորվին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, և եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետևից ինչ է գոռացել։

― Ես քեզ գող չեմ էլ անվանել, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Դե ես ինքս էլ թալանչի չեմ՝ քո «սքանչելին» ձեռքիցդ չեմ խլում, այլ օգնում եմ քեզ։ Ավելի լավ կլիներ առաջվա պես վստահեիր ինձ։ ― Նա շրջվեց, ստվերը սեղմվեց, և Գանդալֆը նորից ծեր ու հոգնած, կորամեջք ու մտահոգ դարձավ։ Բիլբոն ձեռքի ափով շփեց աչքերը։

― Ների՛ր, խնդրում եմ, ― ասաց նա, ― վրաս ինչ-որ բան եղավ․․․ Իսկապես որ, հիմա կարծես անցավ։ Վաղուց ես՝ ես չեմ․ ինչ-որ մեկի հայացքն է ինձ փնտրում, թե ինչ․․․ Ու անընդհատ էլ, գիտե՞ս, ցանկություն եմ ունենում հագնել, որպեսզի անհետանամ, դրա համար էլ շարունակ շոշափում եմ, հետո ձեռքս հանում։ Փորձում եմ փակել դարակում, բայց երբ Մատանին գրպանումս չէ, հանգիստ չունեմ։ Ահա հիմա ինքս էլ չգիտեմ, թե ինչ անեմ այն։

― Քո փոխարեն ես գիտեմ, թե ինչ պետք է անել, ― հայտարարեց Գանդալֆը։ ― Առայժմ գիտեմ։ Գնա և Մատանին թող այստեղ։ Հրաժարվիր դրանից։ Տուր Ֆրոդոյին, իսկ մնացածն իմ հոգսն է։

Բիլբոն անվճռականությամբ կանգնեց։ Հետո հառաչեց։

― Լավ, ― ասաց նա, ― կտա՛մ։

Ապա ուսերը թոթվեց ու մեղավոր ժպտաց։

― Ճիշտն ասած, դրա համար էլ սարքեցի այս տոնախմբությունը, որ ավելի շատ նվերներ բաժանվեր և միաժամանակ արդեն․․․ Թվում էր, այդպես ավելի հեշտ կլինի։ Իզուր էր թվում, իսկ հիմա պետք է գործը մինչև վերջ հասցնել։

― Այլապես չարժեր սկսել, ― հաստատեց Գանդալֆը։

― Ինչ արած, ― ասաց Բիլբոն։ ― Թող այն մնացած բաների հետ մեկտեղ հասնի Ֆրոդոյին։ ― Նա խոր հառաչեց։ ― Ժամանակն է, ես գնամ, թե չէ մեկ էլ տեսար մեկնումեկի աչքովն ընկա։ Բոլորին հրաժեշտ եմ տվել․․․ ― Նա վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դուռը։

― Մատանին գրպանումդ մնաց, ― հիշեցրեց հրաշագործը։

― Մնաց, այո, ― դառնությամբ գոռաց Բիլբոն։ ― Դրա հետ էլ կտակն ու մյուս թղթերը։ Վերցրու, ինքդ տնօրինիր։ Այդպես ավելի հուսալի կլինի։

― Ոչ, Մատանին ինձ մի տուր, ― ասաց Գանդալֆը։ ― Դիր բուխարիկի վրա։ Ֆրոդոն հիմա կերևա։ Ես կսպասեմ։

Բիլբոն ծրարը հանեց գրպանից ու քիչ էր մնում դներ ժամացույցի կողքը, բայց ձեռքը դողաց ու ծրարն ընկավ գետնին։ Գանդալֆը վայրկյանապես կռացավ, բարձրացրեց ու դրեց տեղը։ Հոբիթը նորից կատաղությունից ցնցվեց։

Բայց հանկարծ նրա դեմքը պայծառացավ ու ժպիտով լուսավորվեց։

― Դեհ, ահա և բլորը, ― թեթևացած ասաց նա։ ― Գնալու ժամանակն է։

Նրանք դուրս եկան միջանցք։ Բիլբոն ձեռքը վերցրեց իր սիրելի ձեռնափայտը և սուլեց։ Զանազան դռներից երեք թզուկ հայտվեցին։

― Ամեն ինչ պատրա՞ստ է, ― հարցերց Բիլբոն։ ― Փաթաթվա՞ծ, մակագրվա՞ծ է․․․

― Պատրաստ է, ― եղավ պատասխանը։

― Դե ուրեմն՝ գնացինք։ ― Եվ նա քայլեց դեպի դուռը։

Պարզ գիշեր էր, սև երկնքում աստղեր էին փայլում։ Բիլբոն նայեց երկնքին ու լիաթոք շունչ քաշեց։

― Մի՞թե, մի՞թե նորից ճանապարհ, ուր աչքդ կտրի, այն էլ թզուկների հետ․․․ Օհ, քանի՜ տարի եմ երազել այդ մասին․․․ Մնաս բարով․․․ ― ասաց նա իր տանը, գլուխը խոնարհելով։ ― Մնաս բարով, Գանդալֆ․․․

― Ոչ թե մնաս բարով, Բիլբո, այլ ցտեսություն․․․ Միայն զգույշ եղիր․․ Դու փորձված հոբիթ ես ու իմաստուն․․․

― Զգույշ եղիր․․․ Էլ ի՞նչ կուզեիր․․ Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, և իմ ճամփան ինձ է սպասում։

Նա հառաչեց, առանց մի խոսք ասելու՝ մեջքով շրջվեց դեպի լույսերն ու գնաց՝ հետևից էլ երեք թզուկը։ Սկզբում գնաց մտավ այգի, մտավ բարձր, խիտ խոտերի մեջ, ասես քամին շարժեր դրանք։

Գանդալֆը կանգնած նայում էր նրա հետևից, մթության մեջ։

― Ցտեսությո՛ւն, Բիլբո՜, իմ թանկագին հոբի՜թ․․․ ― ցածրաձայն ասաց նա և վերադարձավ տուն։

Ֆրոդոն իրեն շատ սպասել չտվեց, հայտնվեց ու տեսավ, որ Գանդալֆը մտքերի մեջ խորասուզված նստած է կիսախավար սենյակում։

― Գնա՞ց, ― հարցրեց Ֆրոդոն։

― Այո, գնաց, ― պատասխանեց Գանդալֆը, ― կարողացավ գնալ։

― Իսկ ի՜նչ լավ կլիներ․․․ այսինքն, ես այնուամենայնիվ ամբողջ երեկո հույս ունեի, որ դա պարզապես կատակ է, ― ասաց Ֆրոդոն։ ― Թեպետ հոգուս խորքում գիտեի, որ նա իսկապես էլ կգնա։ Նա միշտ էլ լուրջ կատակներ է արել։ Իսկ հիմա ախր ուշացա ճանապարհ դնելուց։

― Ոչինչ, նա հավանաբար այդպես էլ ուզում էր գնալ՝ սուսուփուս, ― ասաց Գանդալֆը։ ― Մի՛ վշտանա։ Հիմա նա իրեն լավ կզգա։ Քեզ փաթեթ է թողել։ Ա՜յ, այնտեղ է։

Ֆրոդոն վերցրեց ծրարը բուխարիկի վրայից, նայեց, նայեց, բայց չբացեց։

― Այնտեղ պետք է կտակը լինի և այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Պարկուտի տերն ես։ Հա, այնտեղ է նաև ոսկե Մատանին։

― Ինչպե՞ս, Մատանի՞ն էլ, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Նա դա էլ է թողել ինձ։ Ինչի՞ համար։ Ոչի՛նչ, պետք կգա։

― Գուցե պետք կգա, իսկ գուցե և՝ ոչ, ― ասաց Գանդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն և բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։

Նոր օրը հոգսերով լի էր։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրև թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին՝ ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս էին գալիս առանձին-առանձին։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին առմուտքից մինչև դարպաս։ Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Քսակ-Պարկինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու և իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիզայքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց և ձեռքերը տարածեց։

― Նա վատառողջ է, ― ասաց նա։

― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Դե, իսկ մենք եկել ենք նրան տեսության և անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։

Մերին գնաց զեկուցելու, և Քսակները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջև։ Նրա տեսքը հիվանդի էր, համենայնդեպս ոչ շատ բարեհամբույր՝ նա վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։

Իսկ Քսակներն իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին և ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։

― Մի բան ինձ համար պարզ է, ― ավելացրեց Օթհոն, ― որ ո՜վ-ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ-լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը․․․

Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց և ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, և ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։

― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ և նորից․․․ Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալներ․․․ Ա՜յ քեզ սրիկա․․․

Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Ճիշտ է, Սերինիան մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով՝ ֆշշացրեց․

― Դու դեռ դրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ․ քեզնից ի՞նչ Պարկինս․․․ Դու․․․ դու ամենաիսկական Բրենդիզայք ես․․․

― Լսեցի՞ր, Մերի։ Այ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն նրա հետևից դուռը փակելով։

― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիզայքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիզայք․․․

Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց․ նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին և առանց դադարի քանդում։

Բիլբոյի գանձերի մասին պատմությունները ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկի արժե հափշտակել, միայն թե չխանգարեն։

Գրիզլիին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով, Ֆրոդոն փլվեց աթոռին։

― Վերջակետ դիր, Մերի, ― ասաց նա։ ― Դուռը կողպիր և այլևս ոչ ոքի չթողնես, թեկուզ բաբանով գա։

Նա հազիվ էր նստել ու ուզում էր թեյ խմել, երբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― մտածեց նա, ― թող սպասի մինչև վաղը, թերևս ավելի վիրավորական մի բան կմտածեմ»։ Նա գավաթից կում արեց, ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թակոցին։ Հանկարծ պատուհանից երևաց հրաշագործի գլուխը։

― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ թե դուռդ կպոկեմ, այլ քո ամբողջ հյուղակը տարտարոսի գիրկը կուղարկեմ, ― ճչաց նա։

― Այդ դո՞ւ ես, Գանդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի․․․ Ես կարծում էի Սերինիան է։

― Որ այդպես է․ լա՛վ, ներում եմ։ Մի անհանգստացիր, ես նոր նրան տեսա Գետամերձում, այնպիսի թթված դեմք ուներ, որ մինչև հիմա ատամներս սվսվում են։

― Իսկ ես ավելի լավ է չտրտնջամ։ Ազնվորեն ասած, քիչ էր մնում Բիլբոյի Մատանին հագնեի, այնքան որ ուզում էի անհետանալ։

― Չե՞ս հագել, ուրեմն՝ ապրես, ― ասաց Գանդալֆը։ ― Մատանու հետ զգույշ եղիր, Ֆրոդո։ Ես հենց այդ պատճառով էլ եկել եմ, որ քեզ երկու խոսք ասեմ։

― Իսկ ի՞նչ կա որ։

― Ի՞նչ գիտես Մատանու մասին։

― Ինչ որ Բիլբոն պատմել է, ամբողջ պատմությունը՝ ինչպես է ինքը գտել Մատանին, ինչպես է իրեն օգնել։

― Եվ ի՞նչ պատմություն է նա քեզ պատմել, ― հետաքրքրվեց հրաշագործը։

― Ոչ, ո՛չ այն, որ թզուկներին է պատմել և որ գրված է իր գրքում, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Նա ինձ ճիշտն է պատմել, այստեղ իմ տեղափոխվելուց համարյա անմիջապես հետո։ «Թող մեր մեջ ամեն ինչ մաքուր լինի, Ֆրոդո, ― ասաց նա, ― միայն թե դու լռիր։ Հիմա արդեն, միևնույն է, իմն է Մատանին»։

― Մեկը մեկից հետաքրքիր է, ― նկատեց Գանդալֆը։ ― Դե, իսկ քեզ դո՞ւր է գալիս։

― «Նվերի» մասի՞ն ես ասում։ Այո, հիմար ու անհեթեթ մտահղացում է։ Իսկ որ գլխավորն է, Բիլբոյին բոլորովին նման չէ, հիշում եմ, ես շատ զարմացա։

― Ես նույնպես։ Բայց կախարդական գանձերի տերերը վաղ թե ուշ սկսում են իրենք իրենց չնմանվել։ Այնպես որ դու էլ շրջահայաց եղիր։ Այդ Մատանին նրա համար չի սարքված, որ երբ ուզենաս՝ անհետանաս, այն կարող է ուրիշ հատկություններ էլ ունենալ։

― Ինչ-որ անհասկանալի է, ― ասաց Ֆրոդոն։

― Դե ինձ համար էլ լրիվ հասկանալի չէ, ― խոստովանեց հրաշագործը։ ― Այդ Մատանին ինձ իսկապես հետաքրքեց միայն երեկ երեկոյան։ Դու մի հուզվիր, ես կպարզեմ։ Եվ լսիր իմ խորհուրդը, մի խոր տեղ պահիր։ Իսկ ամենակարևորը, խոսացկությունների ու ասեկոսների առիթ չտաս։ Կրկնում եմ՝ պահիր այն և բերանբացություն չանես։

― Այ քեզ, հանելո՜ւկ։ Իսկ դրա մեջ ի՞նչ վտանգավոր բան կա։

― Ես դեռ վստահ չեմ և չեմ խոսի։ Բայց հաջորդ անգամ, երևի, որոշ բան կլսես։ Առայժմ մնաս բարով, ես հենց հիմա գնում եմ։ ― Նա վեր կացավ։

― Ինչպես թե, հենց հիմա․․․ ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ և այնպես հույս ունեի քո օգնության վրա․․․

― Ես էլ էի մտադիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու․ թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլևս չեմ ուզում երևալ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեև նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել և հիմա կիսում ենք նրա հարստությունը։

― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի և՛ Պարկուտը, և՛ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբևէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք․․․

― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գանդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր․․․ Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաս բարով։

Ֆրոդոն ճանապարհ դրեց նրան մինչև շեմը, Գանդալֆը թափահարեց ձեռքն ու մեծ-մեծ քայլերով գնաց։ Ֆրոդոյին թվաց, թե ծեր հրաշագործին մի ինչ-որ ծանր բեռ գետնին է խոնարհում։ Մթնում էր, նրա մոխրագույն թիկնոցը վայրկենապես հալվեց աղջամուղջում։

Նրանք երկար ժամանակով բաժանվեցին։

===Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը ===

Խոսակցությունները չդադարեցին ոչ ինն օր, ոչ էլ իննսունինն օր հետո։ Բիլբո Պարկինսի երկրորդ անգամ անհետանալը քննարկվում էր ոչ միայն Նորգորդում, այլ ամեն տեղ ու ամենուրեք․ քննարկում էին տարուց ավելի, իսկ հիշում էին դրանից էլ երկար։ Փոքրիկ հոբիթներին այդ պատմությունը երեկոները պատմում էին բուխարու մոտ, և հետզհետե Խենթ Պարկինսը, որ փայլ ու շուքով անհետացել էր և պարկերով գանձ շալակած հայտնվել, դարձավ հեքիաթային սիրված հոբիթ և մնաց հեքիաթներում, երբ նրան վերաբերող իրական իրադարձությունների մասին հիշողություններն արդեն մարում էին։

Բայց սկզբնական շրջանում խոսում էին, որ Բիլբոն առանց այն էլ ծալը պակաս էր, իսկ հիմա լրիվ գժվել է, նրա երգը երգված է։ Անտարակույս, ընկել է մի լճակի մեջ կամ խեղդվել է գետում ու գտել իր տխուր, բայց արժանի վերջը։ Իսկ այդ ամենում ո՞վ է մեղավոր, եթե ոչ Գանդալֆը։

«Այդ հիմար հրաշագործը գոնե Ֆրոդոյին հանգիստ թողնի՝ մեկ էլ տեսար նրանից մի խելամիտ հոբիթ դուրս եկավ», ― ասում էին խելոքները, գլուխները տարուբերելով։ Եվ եղածից դատելով, հրաշագործն իսկապես էլ Ֆրոդոյին հանգիստ էր թողել, բայց նրա հոբիթական խելամտությունն ինչ-որ չէր ավելանում։ Ֆրոդոն էլ Բիլբոյի նման տարօրինակություններ ուներ։ Նա սուգ չպահեց և հաջորդ տարի Բիլբոյի հարյուր տասներկուամյակը նշեց․ լիակշիռ տարեթիվ է, ասում էր նա։ Բայց թե դա ինչ տոն էր, ընդամենը քսան հոգի էր հրավիրված․․․ Ճիշտ է, շատ ուտելուց արդեն պայթում էին, շատ խմելուց՝ արդեն գլորվում, ինչպես ասում են հոբիթները։

Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը կատարելը սովորություն դարձրեց, և հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ-առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։

Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրում, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Պարկուտում Փերեգրին Ճագարակը (ընկերների համար պարզապես Փին) և Մերի Բրենդիզայքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայց ավելի հաճախ մենակ էր թափառում, և հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերին ու Փինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով՝ կապերի մեջ է մտել էլֆերի հետ։

Ժամանակն անցնում էր, և բոլորը սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում»․ նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։

Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Պարկուտի տեր, միստր Պարկինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ-ուրախ վայելում էր կյանքը և ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երևում, որտեղ երբեք չէր եղել և ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նա սկսեց ինքն իրեն կրկնել․ «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր․ «Հե՜տո, մի օր․․․»։

Մինչդեռ մոտենում էր նրա հիսնամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (և նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։ Այդ նույն տարիքում էր, որ Բիլբոն խիզախ հոբիթ դարձավ։ Ֆրոդոյի մեջ անհանգստություն բուն դրեց, սիրելի կածանները ձանձրացրել էին նրան։ Նա աչքի էր անցկացնում տեղական քարտեզները, որտեղ Հոբիթստանը շրջապատված էր սպիտակ բծերով։ Նա ավելի ու ավելի հաճախ և ավելի ու ավելի երկար էր շրջում մենակ, իսկ Մերին ու մյուս ընկերները տագնապով հետևում էին նրան։ Իսկ ով հետևում էր, տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրույցի բռնվում օտարականների հետ, որոնք Հոբիթստանում շատ-շատացել էին։

Լուրեր էին պտտվում արտասահմանում կատարվող ինչ-որ զարմանահրաշ բաների մասին․ Գանդալֆն արդեն երկար տարիներ չէր երևացել և նույնիսկ իր մասին իմաց չէր տալիս։ Հոբիթստանի միջով շտապողականորեն շարժվում էին էլֆերի ջոկատները՝ առաջներում հոբիթները նրանց մասին միայն լսածներով գիտեին, իսկ այժմ էլ էլֆերը անտառների եզրերով երեկոները գնում էին ու գնում, անցնում էին ու էլ չէին վերադառնում։ Հեռանում էին Միջերկրից։ Նրանք էլ իրենց ճակատագիրն ունեին։ Սակայն թզուկներն էլ էին գնում՝ դարձյալ մեծ քանակությամբ։ Արևելքից արևմուտք ձգվող հնադարյան ճանապարհը Հոբիթստանի միջով գնում էր Արծաթափայլ Նավահանգիստ, թե թզուկներն էլ ի սկզբանե այդ ուղիով էին գնում-գալիս Կապույտ լեռների հանքերը։ Նրանցից էլ հոբիթներն իմանում էին, թե ինչ է կատարվում օտար երկրներում, թեև տանտերերը հետաքրքրասեր չէին, իսկ անցորդները սակավախոս էին։ Բայց հիմա Ֆրոդոյին ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում ուրիշ, հեռավոր թզուկներ։ Նրանք գնում էին արևմուտք ու, շուրջը նայելով, շշուկով խոսում էին Թշնամու և Մորդոր երկրի մասին։

Այդ բառերը հայտնի էր միայն շատ հինավուրդ ասույթներից, և չարագուշակ ստվեր էր գցում նրանց վրա։ Իսկ հիմա, պարզվում է, որ Սև Դղյակը նորից վերակառուցված է, ու այնտեղից սառնաշունչ խավար ու ուժաթափ անող սարսափ է սողում Միջերկիր։ Ամենուրեք թնդում են պատերազմները։ Լեռներում բազմանում էին օրքերը։ Թրոլներն էլ են փոխվել, բթամիտ ու ծուռթաթ չեն, այլ խորամանկ և նոր ձևով զինված։ Խոսում էին ավելի սարսափելի բաների մասին, բայց այստեղ արդեն ակնարկներով էին խոսում։

Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բան լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաև տեսել էր։

Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սամ Համեստուկը՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկի մշտական հաճախորդները։

― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սամը։

― Իսկ դու ականջդ կախ արա, ― խորհուրդ տվեց Թոդը, ― էլ ավելին կլսես։ Հրե՜ն գնա իմ մամիկի մոտ՝ էնքա՜ն պատմի, որ․․․

― Դե ինչ արած, ― ասաց Սամը, տատի հեքիաթներն էլ մեկ-մեկ լսելը չի խանգարի։ Հո դրանք ինքը չի հնարել։ Վերցնենք, օրինակ հենց քո ասած վիշապները։

― Վերցրու քեզ, ― ասաց Թոդը, ― ինձ պետք չէ։ Ես դրանք սեղանի տակ չոչ անելիս էնքան եմ լսել, իսկ հենց որ տաբատ հագա, մտքիցս դուրս թռան։ Մեր Գետամերձում միայն մի վիշապ կա, էն էլ կանաչ։ Ճի՞շտ եմ ասում, ― դիմեց նա ունկնդիրներին, և նրանք միահամուռ քրքջացին։

― Էդ դու իմ խոսքը կտրեցիր, ― մյուսների հետ Սամն էլ ծիծաղեց։ ― Իսկ ծառ հսկաների հաշվով ի՞նչ կասես։ Ասում են, հյուսիսային ճահիճներից այն կողմ վերջերս մեկին տեսել են՝ ուզածդ ծառից բարձր։

― Էդ ո՞վ է ասում։

― Դե, թեկուզ իմ ախպերացու Հելը։ Նա պարոն Կուզբոնցի մոտ է բանում և միշտ լինում է Հյուսիսային նահանգում։ Հենց ինքն էլ տեսել է։

― Նա կտեսնի, մենակ մեզ ցույց չի տա։ Իսկ թե ինչ է էնտեղ տեսնում, ինքն ավելի լավ գիտի, քանի որ ուրիշները ոչինչ չեն տեսնում։

― Դե չէ, էլի, իսկական հսկա է, ամեն լոնքը երեք սաժեն է, ինքն էլ ոնց որ վիթխարի ծփի լինի, իր համար քայլում գնում է․․․

― Ծփիները չեն քայլում, այլ աճում են, որտեղ որ բուսել են։

― Դե քեզ ասում են՝ քայլելիս է եղել, իսկ ծփի էնտեղ չի աճում։

― Դե որ ասածիդ պես չի աճում, էլ որտեղի՞ց է նա էնտեղ ծլել, ― կտրեց Թոդը։

Բոլորը, հավանություն տալով, ծիծաղեցին․ Թոդին մատներիդ վրա չես խաղացնի։

― Համա՜ թե լեզու ունես, ― ասաց Սամը, ― մենակ թե ախր մեր Հելիուսը միակը չի, որ տեսակ-տեսակ բաներ է տեսել։ Ամբողջ Հոբիթստանով մեկ խոսում են, որ այդպիսի բան մինչև օրս չի եղել։ Արևելքից չտեսնված-չլսված օտարականներ գալիս են ու գալիս։ Ու ականջիս է հասել, որ էլֆերը տեղահան են եղել դեպի արևմուտքի Սպիտակ Բերդից այն կողմի նավահանգիստները։ ― Սամը ինչ-որ անորոշ ձեռքը թափ տվեց․ ոչ նա, ոչ էլ հոբիթներից որևէ մեկը չգիտեր, թե իրենց արևմտյան ծայրամասից այն կողմ, հինավուրց ավերակների հետևում ծովը որտե՞ղ է գտնվում։ Միայն հին ավանդություններ կային Արծաթափայլ Նավահանգստի մասին, որտեղից լողում-հեռանում ու էլ չեն վերադառնում էլֆերի նավերը։

― Դրանք լողում ու լողում են արևմուտք, իսկ մեզ թողնում են, ― խոսեց Սամը համարյա երգելով, տխուր ու հանդիսավոր գլուխն օրորելով։

Թոդը փռթկացրեց։

― Հին նանիկը նոր եղանակով։ Ախր ես կամ դու ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Թող լողան իրենց համար։ Չնայած ո՞ւր պետք է լողան։ Չէ՞ որ դու և առհասարակ Հոբիթստանում որևէ մեկը իր աչքով նրանց չի տեսել։ Գուցե իսկի էլ չեն լողում, ով գիտի նրանց։

― Ի՞նչ իմանամ, ― մտածկոտ ասաց Սամը։ Կարծես թե մի անգամ անտառում նա էլֆ էր տեսել և շարունակ հույս էր տածում, որ երբևէ նորից կտեսնի ու հարցուփորձ կանի։ Մանուկ հասակում լսած լեգենդներից ամենից շատ հիշողության մեջ մնացել էին էլֆերի մասին պատմությունների պատառիկներ։ ― Նույնիսկ մեր կողմերում էդպիսինները կան, որ հասկանում են Զարմանալի Ժողովրդին և կարողանում են նրանց հետ խոսել, ― ասաց նա։ ― Մեկն էլ իմ տերը՝ պարոն Պարկինսը։ Նա ինձ պատմում էր, ոնց էին նրանք լողում և առհասարակ, ամեն խոսքի տակին գլխին՝ էլֆեր էին։ Էլ չեմ ասում ծերուկ Բիլբոն, նա, հիշում եմ, աշխարհի երեսին նրանց մասին ինչ կար-չկար՝ գիտեր։

― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվես։ Դե լավ, տղերք, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք․․․ ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։

Սամը մի քիչ էլ նստեց, բայց այլևս ոչ ոքի հետ չխոսեց։ Նա ահագին բան ուներ խորհելու։ Առավոտյան էլ այգում աշխատանքն անսպառ էր, միայն թե պարզ եղանակ լինի։ Ծիլերն ավելի ու ավելի են խտանում։ Աշխատանքն, իհարկե, աշխատանք․․․ Բայց Սամը բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։ Հետո հառաչեց, վեր կացավ ու դուրս եկավ։ Ապրիլյան երկինքը մաքրվում էր անձրևներից հետո։ Արևը մայր էր մտել, և երեկոն նահանջելով, կամաց-կամաց դժգունում էր։ Աստղերը առկայծում էին Սամի գլխավերևում, իսկ նա ոտքերը քարշ տալով բարձրանում էր լանջն ի վեր, մտախոհ ու շատ ցածր սուլելով։

Եվ հանկարծ հայտնվեց Գանդալֆը՝ միշտ անակնկալ հյուրը։ Հյուրասիրությունից հետո կլիներ երեք տարի չէր երևացել։ Հետո փութանցիկ այցելեց, ուշադիր նայեց Ֆրոդոյին, մի երկու դատարկ բան ասաց և նույնիսկ գիշերելու չմնաց։ Եվ հանկարծ սկսեց հաճախ գալ․ հայտնվում էր մթնշաղին, բայց լուսադեմին հետքն ու հոտն էլ չէր մնում։ Որտեղ էր կորչում ու ինչու՝ չէր բացատրում, իսկ հետաքրքրվում էր միայն Ֆրոդոյի առողջությամբ, մեկ էլ զանազան մանր-մունր բաներով։ Եվ հանկարծ դրանով էլ դադարեց հետաքրքրվել։ Ինը տարուց ավելի Ֆրոդոն նրան չէր տեսել և նրա մասին ոչինչ չէր լսել․ ուրեմն, որոշեց նա, Գանդալֆը այլևս հոբիթների հետ գործ չունի։ Բայց մեկ անգամ երեկոյան, երբ իջնում էր մթնշաղը, աշխատասենյակի պատուհանին լսվեց ծանոթ թակոցը։

Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախացավ վաղեմի բարեկամին տեսնելու համար։ Նրանք կանգնել ու զննում էին իրար։

― Դեհ, ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրեց Գանդալֆը։ ― Այ դու կեցցե՛ս, Ֆրոդո․․․

― Դու էլ, ― ասաց Ֆրոդոն, իսկ ինքն իր մեջ մտածեց, որ հրաշագործը ծերացել է ու կորացել։ Հոբիթը անընդհատ հարցուփորձ էր անում, և նրանք նստեցին մինչև կեսգիշեր։

Նախաճաշելուց հետո հրաշագործն ու Ֆրոդոն նստեցին բաց պատուհանի առջև։ Բուխարիկում կրակը ճարճատում էր, թեպետ արևն էլ էր տաքացնում և հարավից գոլ քամի էր փչում։ Ամենուրեք թարմություն էր բուրում, գարնանային կանաչը ծածկում էր դաշտերը, և վառ սաղարթով գանգրանում էին ծառերը։

Գանդալֆը հիշում էր, թե ինչպիսի գարուն էր համարյա ութսուն տարի առաջ, երբ Բիլբոն առանց թաշկինակի սուրաց արկածների գնացողների հետևից։ Այն ժամանակից ի վեր Գանդալֆի մազերն ավելի են ճերմակել, մորուքի ու հոնքերի մազերն ավելի են երկարել, դեմքին հոգսերը նոր կնճիռներ են ակոսել, բայց աչքերի փայլը առաջվանն է։

Ֆրոդոն մտազբաղ նստած էր և նույնիսկ առավոտյան լուսավոր պայծառության մեջ գուշակում էր Գանդալֆի հաղորդած լուրերի մութ սառնությունը։ Վերջապես նա խզեց լռությունը։

― Կարծես թե մի բան սկսեցիր ինձ ասել Մատանու մասին, Գանդալֆ, ― հիշեցրեց նա։ ― Սկսեցիր ու չվերջացրիր, հետաձգեցիր առավոտյան։ Գուցե հիմա կշարունակե՞ս։ Ասում ես, Մատանին վտանգավոր է, իսկ գիտե՞ս, ինձ համար անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում վտանգավոր։

― Դե ուրեմն լսիր, ― պատասխանեց հրաշագործը։ ― Նա այնպիսի զորություն ունի, որ ցանկացածդ մահկանացուին կխոնարհի։ Կխոնարհի և կտիրի նրան․ ― Քեզ պետք է ասեմ, Ֆրոդո, որ մահականացուները, որոնց վստահվում է տիրել Կախարդական Մատանիների, չեն մեռնում, բայց և իսկական կյանքով չեն ապրում․ նրանք ուղղակի քաշում են կյանքի լուծը՝ առանց ուրախության, առանց զվարճությունների և դեռ հսկայական դժվարությամբ։ Եվ եթե մահկանացուն հաճախ է հագնում Մատանին, անտեսանելի դառնալու համար, ապա նա հալվում է, կամ՝ ինչպես Իմաստուններն են ասում, ետմարմնավորում է ապրում, իսկ հետո հավիտյան անտեսանելի է դառնում, տեսանելի միայն Մատանիների Տիրակալի աչքին։ Այո, վաղ թե ուշ, ուշ՝ եթե նա ուժեղ է ու բարի, բայց միևնույն է, նրան վիճակված է դառնալ Մութ Ուժերի Սպասավորը, որոնց թագավորն է Սև Տիրակալը։

― Ի՜նչ սարսափելի է․․․ ― ասաց Ֆրոդոն։

Եվ նրանք երկար լռեցին։ Միայն պարտիզպան Սամ Համեստուկի մկրատն էր չխկչխկում պատուհանի տակ։

― Եվ դու վաղո՞ւց գիտես այդ մասին, ― վերջապես հարցրեց Ֆրոդոն։ ― Իսկ Բիլբոն գիտե՞ր։

― Բիլբոն գիտեր ճիշտ այնքան, որքան որ քեզ է ասել, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Այլապես նա քեզ այդպիսի վտանգավոր ժառանգություն չէր թողնի, նույնիսկ ինձ վրա հույս չէր դնի։ Նա մտածում էր, որ Մատանին շատ գեղեցիկ է ու միշտ կարող է պետք գալ․ իսկ եթե ինքն անձամբ ինչ-որ իրեն լավ չի զգում, ապա Մատանին այստեղ կապ չունի։ Նա ասում էր, որ Մատանին իր գլխից դուրս չի գալիս և շարունակ տագնապի մեջ է պահում իրեն, բայց թե բանը, մտածում էր նա, Մատանին չէ։ Թեպետ և հասկացավ․ Մատանուն պետք է հետևել՝ այն մեծանում է ու փոքրանում, ծանրանում է ու թեթևանում, կարող է հանկարծ սահել մատից ու կորչել։

― Այո, այդ մասին նա ինձ գրել է, ― ասաց Ֆրոդոն, ― ու ես միշտ շղթայով եմ պահում։

― Բավական խելամիտ է, ― նկատեց Գանդալֆը։ ― Իսկ իր կյանքի երկարությունը Բիլբոն Մատանու հետ չէր կապում։ Նա մտածում էր, որ պարզապես իր ճակատին երկարակեցություն է գրված և դրանով շատ էր պարծենում։ Իսկ ապրում էր տագնապի և անորոշ վախի մեջ։ «Ես բարակել եմ ու մի տեսակ թափանցիկ դարձել», ― մի անգամ գանգատվեց ինձ։ Մի քիչ էլ՝ և Մատանին իր գործը կաներ։

― Դե ասա ինձ, դու վաղո՞ւց դա գիտես, ― նորից հարցրեց Ֆրոդոն։

― Ի՞նչը, ― հարցրեց Գանդալֆը, ― Ես, Ֆրոդո, շատ այնպիսի բաներ գիտեմ, որ ոչ ոքի հայտնի չէ։ Բայց եթե հարցնում ես այդ մատանու մասին, ապա կարելի է ասել, մինչև հիմա էլ ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Մնացել է վերջին փորձը։ Բայց իմ ենթադրությունը հաստատ է, այստեղ ես համոզված եմ։ Իսկ երբ իմ մտքով անցա՞վ, ― Գանդալֆը մտածմունքի մեջ ընկավ։ ― Հապա համբերիր․․․ Այո, այն նույն տարին, երբ Լուսավոր Ուժերի Խորհուրդը մաքրեց Չարքանտառը՝ հենց Հինգ Զորաց Ճակատամարտից անմիջապես առաջ։ Ճիշտ է, երբ Բիլբոն գտավ Մատանին, հանկարծ ես տագնապ զգացի, բայց թե ինչու՝ չգիտեի։ Ինձ զարմացնում էր, թե ինչպես է Գորլումը տիրացել Կախարդական Մատանիներից մեկին, իսկ որ դա Կախարդականներից մեկն էր՝ պարզ էր։ Բիլբոն խոսակցության ժամանակ տարօրինակ կերպով սուտ խոսեց՝ նվերի մասին, հետո, երբ ինձ բացեց ճշմարտությունը, ես հասկացա, իմիջիայլոց, այստեղ հասկանալու բան էլ չկար, որ նրանք երկուսն էլ ցանկացել են ապացուցել Մատանու նկատմամբ իրենց անառարկելի իրավունքը։ Իբրև թե Գորլումը «ծննդյան օրը նվեր է ստացել», իսկ Բիլբոն «խաղում ազնվորեն» շահել է։ Սուտը ստի վրա, և այնքա՜ն էլ իրար նման․ ես, իհարկե, անհանգստացա։ Երևում է, Մատանին ստիպում է խաբել և ստախոսություն է հուշում։ Այստեղ ես առաջին անգամ հասկացա, որ դա բոլորովին էլ կատակ բան չէ, և Բիլբոյին ասացի, որ Մատանու հետ զգույշ լինի, բայց նա չլսեց և նույնիսկ ինձ վրա բարկացավ։ Ի՞նչ էր մնում անելու։ Հո Մատանին ձեռքից չէի խլելու, և ինչի՞ց ելնելով։ Ես հետևում էի և սպասում։ Մտածեցի, որ հարկավոր էր խորհրդակցել Սարուման Ճերմակի հետ, բայց ինչ-որ բան ինձ կաշկանդում էր։

― Ո՞վ է դա, ― հարցրեց Ֆրոդոն, ― դրա մասին երբեք չեմ լսել։

― Դու որտեղի՞ց պետք է լսեիր, ― ժպտաց Գանդալֆը։ ― Նա հոբիթների հետ գործ չունի, կամ՝ չի ունեցել։ Նա շատ իմաստուն է, հրաշագործների մեջ առաջինն է, Խորհրդի գլխավորը։ Շատ գաղտնիքներ նրա առաջ բաց են, բայց նա գոռոզացել է իր գիտելիքներով և իրեն բարձր է դասում բոլորից։ Շատ վաղ ժամանակներից նա խորացել է Մատանիների գաղտնիքների մեջ՝ թափանցելով մոռացումի խավարը, և երբ դրանց մասին Խորհրդում խոսք բացվեց, նրա խոսքերը ցրեցին իմ տագնապը։ Ես ժխտեցի կասկածներս, բայց չփարատվեցի։ Եվ առաջվա նման հետևում էի ու սպասում։

Բիլբոն չէր ծերանում, իսկ տարիներն անցնում էին։ Անցնում էին ու անցնում, ասես նրան չէին էլ դիպչում։ Եվ կասկածը նորից տիրեց ինձ։ Բայց ես ինձ ասացի․ «Նա մորական կողմից երկարակեցություն է ժառանգել։ Նրա տարիքն այդքան էլ մեծ չէ։ Կսպասենք․․․» Ես անգործության մատնված սպասում էի մինչև Բիլբոյի հրաժեշտի երեկոն։ Այդ ժամանակ նա վերջապես խոսեց և իրեն այնպես պահեց, որ իմ մեջ գլուխ բարձրացրին Սարումանի կողմից մարած բոլոր տագնապները։ Ես հասկացա, որ այստեղ մի մութ գաղտնիքի սև երախն է երևում։ Եվ երկար տարիներ ծախսեցի այն բացելու համար։

― Բայց չէ՞ որ սարսափելի ոչինչ չի պատահել, ― վախեցած հարցրեց Ֆրոդոն։ ― Ժամանակի ընթացքում Բիլբոն ուշքի կգա, կհանգստանա։

― Նա հենց որ Մատանուց ազատվեց, իսկույն թեթևացավ, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Սակայն Մատանիների վրա միայն մեկ ուժ է իշխում, և կա մեկը, որին հայտնի է ամեն ինչ Մատանիների և այն մասին, թե ինչ են սպառնում նրանք իրենց, նույնիսկ ժամանակավոր, տիրակալներին։ Ճիշտ է, հոբիթների մասին, թվում է, ոչ ոք խելքը գլխին ոչինչ չգիտե։ Նրանց միայն ես եմ ուսումնասիրել և որքան ուսումնասիրել եմ, այնքան զարմացել եմ։ Մեկ նրանք կարագից փափուկ են, մեկ՝ ծեր ծառի արմատներից կոշտ։ Ըստ իս, դրանցից ոմանք նույնիսկ կարող են երկար դիմադրել Մատանիներին, չնայած հազիվ թե Իմաստունների Խորհրդում դրան հավատային։ Այնպես որ Բիլբոյի համար դու մի անհանգստացիր։

Նա, իհարկե, երկար տարիներ Մատանու տերն էր և շատ անգամ է հագել այն։ Մատանին դրոշմվել էր նրա կյանքին, և այդ հետքը հեշտությամբ չի ջնջվի, ավելի լավ է Մատանին այլևս նրա աչքով չընկնի։ Որ չընկնի՝ Բիլբոն էլ գուցե առանց դրա շատ ավելի երկար ապրի, քանի որ դա ավելի հեշտ է, քան Մատանուց բաժանվելը։ Իսկ նա Մատանուց բաժանվեց սեփական կամքով, ահա թե որն է ամենագլխավորը։ Ոչ, Բիլբոյի համար ես հանգիստ եմ՝ այն ժամանակից ի վեր, ինչ նա գնաց ու Մատանին թողեց։ Այժմ քո հերթն է և քո պատասխանը։ Իսկ քեզ համար շատ եմ տագնապում, քեզ համար և ձեր բոլորի՝ սիրելի, հիմարավուն, անխելք հոբիթներիդ համար։ Դա աշխարհի համար մեծ կորուստը կլինի, եթե խավարը կլանի Հոբիթստանը, Բոքոնակները, Ցմփորիկները և մնացածը, էլ չասենք հրաշալի տարօրինակ Պարկինսների մասին, խղճուկ վախլուկներ ու խավարամիտ ստորներ դառնան։

Ֆրոդոն կուչ եկավ։

― Էդ ինչո՞ւ պետք է վախլուկներ ու ստորներ դառնանք, ― հարցրեց նա։ ― Եվ այդպիսի հպատակներն ո՞ւմ են պետք։

― Համընդհանուր Թշնամուն, ― մռայլ պատասխանեց Գանֆալդը։ ― Չնայած, ճիշտը որ ասենք, մինչև օրս հոբիթները նրա մտքով չեն անցել, նկատի ունեցիր՝ մինչև օրս։ Դրա համար շնորհակալություն ասա ճակատագրին։ Բայց այսուհետև Հոբիթստանին վտանգ է սպառնում։ Դուք նրան պետք չեք՝ նա ստրուկներ շատ ունի, բայց հիմա նա ձեզ չի մոռանա։ Իսկ ստրուկ-հոբիթները նրան ավելի հաճելի են, քան ազատ հոբիթները։ Ընդ որում նա ձեզ վրա չարացած է, և նրա վրեժը ահավոր կլինի։

― Վրե՞ժը, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Իսկ ինչի՞ համար պետք է վրեժխնդիր լինի։ Թեկուզ սպանես, չեմ հասկանում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Բիլբոն, ես և մեր Մատանին։

― Ինչպե՞ս թե՝ ինչ կապ ունի, ― խոժոռվեց Գանդալֆը։ ― Դու, երևում է, ինչ-որ բան չըմբռնեցիր, ասենք հիմա կհասկանաս։ Ես ինքս էլ անցյալ անգամ դեռ համոզված չէի, բայց հիմա ամեն ինչ պարզվեց։ Հապա մի ինձ տուր Մատանին։

Ֆրոդոն տաբատի գրպանից հանեց Մատանին, արձակեց գոտուն ամրացված շղթան ու դժկամ մեկնեց հրաշագործին։ Մատանին ձեռքը հետ էր պահում, կարծես թե նա, կամ Ֆրոդոն ինքը, կամ երկուսը միասին, չգիտես ինչու, չէին ուզում, որ Գանդալֆը կպչեր դրան։

Հրաշագործը զգուշությամբ ընդունեց այն։ Մատանին մաքուր կարմիր ոսկուց էր։

― Որևէ նշան կա՞ վրան, ― հարցրեց Գանդալֆը։

― Բացարձակ, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Դրա վրա քերծվածք անգամ չկա, կարծես ոչ ոք ոչ մի անգամ չի հագել։

― Դե հիմա տես։

Եվ ի զարմանս, եթե ոչ ի սարսափ Ֆրոդոյի, հրաշագործը անսպասելի նետեց այն կրակը։ Ֆրոդոն ճչաց ու հափռեց ունելին, բայց Գանդալֆը գրկեց նրան։

― Սպասիր, ― հրամայական ասաց նա, ճերմակած հոնքերի տակից խիստ հայացք գցելով Ֆրոդոյի վրա։

Մատանին չհալվեց։ Քիչ հետո Գանդալֆը վեր կացավ, վարագույները ծածկեց։ Խաղաղ սենյակը մթնեց և միայն Սամի մկրատի չխկոցն էր լսվում այգուց։ Հրաշագործը անթարթ նայում էր կրակին։ Հետո կռացավ, ունելիով բռնեց Մատանին և ճարպկորեն հանեց ածուխների արանքից։ Ֆրոդոն շունչ քաշեց։

― Սառն է, ― հայտարարեց Գանդալֆը, ― վերցրու։

Ֆրոդոյի ձեռքի ափը անսպասելի ծանրության տակ դողաց։

― Մատներով բռնիր, ― հրամայեց Գանդալֆը, ― Եվ նայիր։

Ֆրոդոն վերցրեց և Մատանու ներսի ու դրսի երեսին մի նրբին փորագրություն տեսավ։ Ասես այն գրված էր վառ, բայց ինչ-որ խորքից եկող աղոտ կրակով։

[[Պատկեր:One Ring inscription.png|400px|center|]]

― Այս կրակե տառերն անհասկանալի են ինձ համար, ― դողացող ձայնով ասաց Ֆրոդոն։

― Քեզ համար անհասկանալի են, ― կրկնեց Գանդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես․

<poem>

Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,

Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,

Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում։

</poem>

Այս տողերը միայն էլֆերի համար հիշարժան չափածո հմայախոսքից են․

<poem>

Երեք մատանի՝ Էլֆերին իմաստուն,

վեհ բարության համար,

Յոթ մատանի՝ անձավների անխոնջ թզուկներին

հանքաջանքի համար,

Ինը մատանի՝ Միջերկրի մարդկանց

Սևին ծառայելու,

Կռիվներում խիզախ մարտնչելու համար։

Իսկ այս Մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,

Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,

Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝

Զորության տակ՝ Մորդորի տիրակալի։

</poem>

Գանդալֆը հառաչեց և դանդաղ արտաբերեց․

― Քո Մատանին Համիշխանության Մատանին է, որին ենթակա են մնացած տասնինը։ Մատանի, որ շատ տարիներ առաջ կորել է՝ ի վնաս Թշնամու իշխանության։ Աշխարհում ամենից շատ վերջինիս է հարկավոր այն՝ և նա չպետք է ստանա․․․

Ֆրոդոն նստած էր լուռ ու անշարժ, վախից կծկված, ասես նրան պատել էր արևելյան սև ու ցուրտ ամպը։

― Ուրեմն սա թշնամու Մատանի՞ է, ― թոթովեց նրա։ ― Իսկ ինչպե՞ս, իսկ ինչո՞ւ է ինձ մոտ ընկել։

― Ա՜, ― ասաց Գանդալֆը։ ― Դա շատ երկար պատմություն է։ Դա սկսվել է այն Սև Տարիներին, որոնց մասին հուշը Իմաստունների սեփականությունն է, այն էլ ոչ բոլորի։ Եթե սկզբից սկսեմ պատմել, ապա քեզ հետ միասին մինչև աշուն կնստենք․․․ Երեկ ես քեզ ասում էի Սաուրոնի՝ Մատանիների Տիրակալի մասին։ Քո ականջին ճիշտ լուրեր են հասել․ նա ընդվզել է, լքել Չարքանտառը և տեղափոխվել Մորդորյան դղյակը՝ իր հնագույն ամրոցը։ «Մորդոր» բառը քեզ ծանոթ է, այն մեկ էլ տեսնում ես սևին է տալիս նույնիսկ հոբիթական տարեգրություններում, սարսափ ու խավար սփռելով։ Այո, նորից ու նորից՝ ջախջախում, դադար, իսկ հետո Խավարը փոխում է կերպարանքը և կրկին տարածվում։

― Գոնե իմ օրոք դա չլիներ, ― ասաց Ֆրոդոն։

― Իսկ իմ օրոք շատ անգամ է եղել, ― պատասխանեց Գանդալֆը, ― բոլորն էլ միշտ ասում են՝ գոնե ոչ մեր օրոք։ Ճակատագիր ընտրելու հնարավորությունը մեզ չի տրված․ սակայն այս անգամ մեզ ժամանակ է տրված և գլխավորն այն է, որ բաց չթողնենք այդ ժամանակը։ Իսկ մեր ժամանակը, Ֆրոդո, գրեթե վերջանալու վրա է։ Թշնամին օրը օրին ուժեղանում է։ Նրան էլի ժամկետ է հարկավոր, բայց ոչ երկարատև։ Հարկավոր է կանխորոշել նրա ծրագրերն ու օգտվել անհավանական դեպքերից՝ գուցե և ի հաշիվ սեփական կործանման։

Թշնամին շատ հզոր է, բայց ամեն տեսակ դիմադրություն կոտրելու, վերջին պատվարները քանդելու և Միջերկիրը Խավարի մեջ խեղդելու համար նրան մի բան է պակասում՝ Համիշխանության Մատանին։

Էլֆերը երեք հրաշագեղ Մատանի նրանից թաքցրել են․ նրա ձեռքը դրանց չի կպել և չի պղծել։ Թզուկները յոթ Մատանի ունեին․ երեքը նա խլեց, մնացածները վիշապները ոչնչացրին։ Ինը նա բաժանեց վեհատես ու հպարտ մարդկանց, որպեսզի ստրկացնի նրանց։ Վաղուց, շատ վաղուց նրանք դարձել են մատանեկիր-ուրվականներ, խավարի ծառաներ, նրա ամենասարսափելի վասալները․․․ Այո, շատ վաղուց հողագնդի վրա Իննյակին չեն տեսել։ Բայց ո՞վ գիտե։ Խավարը նորից տարածվում է․ հնարավոր է՝ նրանք էլ ի հայտ գան, Խավարի նզովից արմատները․․․ Ե՛կ հիմա չխոսենք նրանց մասին Հոբիթստանում, այս պայծառ առավոտ։

Այո, այսպես է բանը․ ինը Մատանի նրա հպատակ-օգնականների մոտ են և Յոթից փրկված երեքն էլ պահվում են Մորդորում։ Երեքը առայժմ թաքցված են, բայց դրանք նրա ինչի՞ են պետք։ Նրան Համիշխանության Մատանին է հարկավոր, նա ինքն է կրել այն, դա նրա Մատանին է, դրա մեջ է դրված նրա հնագույն զորության մասը, և այդ զորությունից չի ծախսվել Մատանին սև շղթային զոդելու վրա։ Եթե այդ Մատանին գտնվի, Սաուրոնի իշխանությունը հարյուրապատիկ կուժեղանա, և նույնիսկ Երեք էլֆյանները նրա իշխանությանը կենթարկվեն․ նրանց օգնությամբ ամբողջ արվածը կխորտակվի, և նրա ուժը անհաղթելի կդառնա։

Մենք ահավոր ժամանակների նախաշեմին ենք կանգնած։ Սաուրոնը կարծում էր, որ Համիշխանության Մատանին այլևս չկա, որ էլֆերն այն ոչնչացրել են, ինչպես և պետք էր անել։ Իսկ այժմ նա գիտի, որ Մատանին կա, որ այն գտնվել է։ Եվ ինքն է փնտրում՝ որոնումների համար միտքն այս կողմը ծռելով։ Այսպիսին է նրա մեծ հույսը և մեծ սարսափը։

― Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այն չեն հալել, ― գոռաց Ֆրոդոն։ ― Եվ այդ ինչպես է թշնամին զրկվել Մատանուց, եթե ինքն այդքան հզոր է, իսկ դա էլ այդքան թանկ է նրա համար։ ― Նա Մատանին սեղմել էր ձեռքի մեջ, կարծես թե դեպի այն էին ձգվել արդեն սև մատները։

― Մատանին նրանից խլվել է հնագույն ժամանակներում, ― ասաց Գանդալֆը։ ― Այն ժամանակ էլֆերը զորեղ էին, և մարդիկ էլ դեռ միաբան էին նրանց հետ։ Այո, Արևմուտքի մարդիկ սատարեցին նրանց։ Վատ չի լինի վերհիշել հին պատմության այդ գլուխը․ այդ ժամանակ և արհավիրք կար, և խավարն էր վրա գալիս, բայց նրանց դեմ հառնում էր մեծ խիզախությունը, և այն ժամանակավա սխրագործությունները զուր չանցան։ Երևի ես մի անգամ քեզ կպատմեմ այդ պատմությունը, կամ դու կլսել այն ինձանից լավ իմացող որևէ մեկից։ Բայց այսօր բավական է, որքան պատմեցինք։ Չէ՞ որ ուզում ես իմանալ, թե Մատանին ինչպես է ընկել քեզ մոտ։ Դա առանձին պատմություն է։

… Խլուտում, Մեծ գետի՝ Անդուինի ափին, մի ճարտար ու խաղաղ փոքր ժողովուրդ էր ապրում, Բրենդիդուիմյան հոբիթների նման։ Նրանք եղեգից մակույկներ էին գործում և լողում գետում, որովհետև սիրում էին այդ գետը։ Նրանց մեջ մի պատվարժան ընտանիք կար, մեծ ու ունևոր, գլխավորը դաժան ու հին սովորույթների հետևորդ տատն էր։ Այդ ընտանիքից ամենաճարպիկն ու հարցախույզը Սմեագորլ անունով մեկն էր։ Նա ամեն ինչ պետք է իմանար, սուզվում էր լճափոսերը, փորփրում կանաչ բլուրների ստորոտները, հասնում մինչև ծառերի արմատները, բայց աչքերը չէր բարձրացնում վերև, դեպի լեռների գագաթները, երկնքի մեջ խրված ծառերի սաղարթներն ու ծաղիկները։ Նրա հայացքը հողին էր գամված։

Նա Դեագորլ անունով մի բարեկամ ուներ, նույնքան սրատես, բայց պակաս ուժեղ, խորաման ու ժիր։ Մի անգամ նրանք նավակով լողացին դեպի Հիրիկների դաշտավայրը, մտան մանուշակագույն հիրիկների մեջ ու հասան մինչև փարթամ շամբերը։ Սմեագորլը թռավ ափ ու գնաց մարգագետին, իսկ Դեագորլը նավակում մնաց և սկսեց ձուկ որսալ։ Հանկարծ մի մեծ ձուկ խայծը կուլ տվեց և նրան էլ իր հետ ձգելով՝ քաշեց ջրի տակ։ Հատակում ինչ-որ փայլուն բան նկատելով, նա կարթաթելը բաց թողեց, որքան կարելի էր շատ օդ ներքաշեց, սուզվեց ջրի խորքն ու բռով վերցրեց։ Նա դուրս լողաց մի բուռ տիղմ ձեռքում, շնչեց ու լողաց դեպի ափ։ Ափից ձեռքը մտցրեց ջրի մեջ, ցեխը լվաց և՝ ասացեք խնդրեմ, նրա ափի մեջ հիասքանչ ոսկե մատանի մնաց․ այն զարմանալի շողշողում էր արևի տակ, և Դեագորլը հիանում էր դրանով։ Հետևից անլսելի մոտեցավ Սմեագորլը։

― Դա տուր մեզ, փոքրիկ Դեագորլ, ― ասաց Սմեագորլը, բարեկամի ուսի վրայից նայելով։

― Ինչո՞ւ, ― զարմացավ Դեագորլը։

― Դե, որովհետև այսօր մեր ծննդյան օրն է, սիրելիս, և մենք ուզում ենք նվեր ստանալ, ― պատասխանեց Սմեագորլը։

― Մի սրան նայեք, ― ասաց Դեագորլը։ ― Այսօր դու արդեն ինձանից նվեր ստացել ես, կարծում եմ՝ բողոքավոր չես։ Իսկ սա ես ինձ համար եմ գտել։

― Ախր ոնց թե, սիրելիս, ի՞նչ ես ասում, մի՞թե հենց այդպես, ― մռթմռթաց Սմեագորլը, մատներով բռնեց Դեագորլի կոկորդն ու խեղդեց նրան։ Մատանին շատ էր սիրուն ու վառվռուն։

Նա վերցրեց Մատանին ու հագավ մատին։

Ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց Դեագորլին․ նա մահն ընդունեց տնից հեռու տեղում, ու նրա մարմինը խորամանկորեն թաքցվեց։ Իսկ Սմեագորլը մենակ վերադարձավ, տուն հասավ որպես անտեսանելի, քանի որ երբ Մեծ Մատանու տիրակալը հագնում է այն՝ մահկանացուների աչքին չի երևում։ Անհետանալը շատ դուր եկավ նրան․ քի՞չ բան կարելի էր անել այդ ձևով, և նա շատ բան արեց։ Նա սկսեց թաքուն դիտել, լսել սրան-նրան և նողկալիություններ անել։ Մատանին նրան օժտել էր մանր համիշխանությամբ՝ այնպիսի իշխանությամբ, որը համապատասխան էր նրա չափերին։ Ազգուտակը խրտնում էր նրանից (երբ նա անտեսանելի չէր), մոտիկները խույս էին տալիս, փախչում։ Նրան աքացի էին տալիս, նա կծում էր։ Նա արդեն ճարպիկ գող էր դարձել, քայլում էր ու քթի տակ կատաղած գռմռում․ գորլում, գորլում, գորլում ․․․ Դրա համար էլ նրան անվանեցին Գորլում, նրանից բոլորը զզվում էին ու վռնդում, իսկ տատիկն արգելեց վերադառնալ որջ։

Այդպես էլ նա մենակ թափառում էր, թնկթնկում, գռմռում, փնթփնթում, և ինքն իրեն գանգատվում, թե ինչ չարն են բոլորը։ Լալով ու բողոքելով, նա հասավ լեռնային մի սառը վտակի ու սկսեց հոսանքով վեր բարձրանալ։ Անտեսանելի մատներով նա ձուկ էր որսում ու կենդանի կուլ տալիս։ Մի շատ շոգ օր, երբ նա կռանում է ջրափոսի վրա, ծոծրակը սկսում է վառվել, իսկ ջուրն անտանելի փայփլում է։ Դա նրան շատ է զարմացնում, ախր նա բոլորովին մոռացել էր, որ աշխարհում արև գոյություն ունի։ Իսկ երբ հիշում է, բարձրացնում է բռունցքն ու սպառնում արևին։

Հետո նա աչքերն իջեցնում է ու տեսնում Մշուշապատ լեռները, որի ընդերքից բխում է աղբյուրը։ Եվ հանկարծ մտածում է․ «Ախ, ինչ զով ու մութ կլինի այդ ժայռերի խորքում․․․ Այնտեղ արևի աչքից հեռու կլինենք։ Լեռներն էլ են արմատները տարածում, նրանց էլ իրենց գաղտնիքներն ունեն, և այդ գաղտնիքները միայն մենք կիմանանք»։

Գիշերը նա բարձրանում է լեռները, գտնում քարանձավը, որից ծորում էր մութ հոսանքը, և որդի նման սողում քարակերտ խորքն ու երկար ժամանակով անհայտանում երկրի երեսից։ Եվ անապական խավարը Գորլումի հետ միասին կլանում է նաև Մատանին, այնպես որ նույնիսկ նա, ով կռել էր այդ Մատանին, թեպետ առաջվանից ավելի հզոր էր դարձել, բայց դրա մասին ոչ մի տեղեկություն չուներ։

― Սպասիր, ասացիր Գորլո՞ւմ, ― ճչաց Ֆրոդոն, ― ինչպե՞ս թե՝ Գորլում։ Դա ինչ է, նույն այն զզվանքն է, որին հանդիպել էր Բիլբո՞ն։ Ի՜նչ գարշելի է․․․

― Իմ կարծիքով, դա ոչ թե գարշելի է, այլ ողբալի, ― առարկեց հրաշագործը, ― Չէ՞ որ այդպիսի բան կարող էր հոբիթներից որևէ մեկին էլ պատահել։

― Ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ Գորլումը հոբիթներին ազգակից է, ― կտրեց Ֆրոդոն։ ― Դա չի կարող պատահել։

― Սակայն սա զուտ ճշմարտություն է, ― նկատեց Գանդալֆը։ ― Ի՜նչ-ինչ, բայց հոբիթների ծագման մասին ես ավելի շատ գիտեմ, քան դուք ինքներդ։ Նույնիսկ Բիլբոյի պատմածից ազգակցական կապը լովին ակներև է։ Նա և Գորլումը շատ բաների մասին միատեսակ էին դատում և շատ բաներ միանման ընկալում։ Իսկ միմյանց հասկանում էին կես խոսքից, շատ ավելի լավ, քան հոբիթը կհասկանա, ասենք՝ թզուկին, օրքին կամ նույնիսկ էլֆին։ Հիշո՞ւմ ես, նրանց հանելուկներն ուղղակի ընդհանուր էին։

― Դա ճիշտ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Չնայած միայն հոբիթները չէ, որ հանելուկներ են լուծում ու դրանք բոլորն է, ընդհանուր առմամբ, նման են։ Թեպետ հոբիթները երբեք խաբեբայությամբ չեն զբաղվում, իսկ Գորլումը միայն այդ էր անում։ Չէ՞ որ այդ խաղը հորինեց, որ կարողանա հարմար պահը որսալ ու Բիլբոյին հանկարծակիի բերել։ Նրա համար շատ հաճելի խաղ էր ստացվում․ կշահի՝ ուտելու բան կունենա, կտարվի՝ մեծ դժբախտություն չէ։

― Վախենում եմ, որ դա այդպես էլ եղել է, ― ասաց Գանդալֆը։ ― Բայց մի ուրիշ բան էլ է եղել, որը առայժմ դու չըմբռնեցիր։ Նույնիսկ Գորլումը ամբողջապես կորած էակ չէ։ Նա որոշ մարդկանցից ավելի ամուր դուրս եկավ, ինչքան չլինի հոբիթներին ազգակից է։ Նրա հոգում նվիրական մի անկյուն էր մնացել, որտեղ լույս էր թափանցում, ինչպես արևը ճեղքից, անցյալից հասնող լույս։ Եվ, ըստ երևույթին, նրան հաճելի էր նորից լսել քամու և ծառերի, արևով ողողված խոտի և շատ ու շատ այլ մոռացված բաների մասին հիշեցնող բարի ձայնը։

Բայց դե, իհարկե, վերջիվերջո սև անհաղթահարելի չարությունը նորից կատաղի բորբոքվեց նրա մեջ, իսկ ամոքիչ մոտակայքում չկար։ ― Գանդալֆը հառաչեց։ ― Ավա՜ղ․․․ Նրա համար քիչ հույս կա։ Բայց այնուամենայնիվ կա, նույնիսկ նրա համար, չնայած շատ երկար է տիրել Մատանուն, այնքան երկար, որ ինքն էլ չի հիշում, թե երբվանից։ Ճիշտ է, նա հազվադեպ էր հագնում այն՝ անթափանց խավարում ինչի՞ն էր պետք։ Դրա համար էլ չէր «հալվել»։ Նա տաշեղի պես բարակ էր, մկանուտ ու դիմացկուն։ Բայց նրա հոգին Մատանին մաշել էր, և կորստի ցավը անտանելի էր։

Իսկ «լեռների բոլոր խոր գաղտնիքները» անծայր գիշերներ դարձան․ ոչ մի բան չկար հայտնաբերելու, էլ ինչի՞ համար ապրել։ Միայն գողունի սնունդ ճարիր, հիշիր հին վիրավորանքներն ու նորերը հնարիր։ Ողորմելի էր նրա կյանքը։ Նա ատում էր խավարը, իսկ լույսն՝ ավելի, նա ատում էր ամեն ինչ, իսկ ամենից ավելի՝ Մատանին։

― Այդ ինչպե՞ս, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Չէ որ Մատանին նրա «սքանչելին» էր, նա միայն դրա մասին էր մտածում․․․ Իսկ եթե ատում էր, ինչո՞ւ չէր շպրտում։

― Դու արդեն շատ բան ես լսել, Ֆրոդո, և ժամանակն է, որ հասկանաս, ― ասաց Գանդալֆը։ ― Նա Մատանին ատում էր և սիրում, ինչպես սիրում ու ատում էր ինքն իրեն։ Իսկ ազատվել նրանից չէր կարողանում։ Այդքան կամք չուներ։ Համիշխանության Մատանին, Ֆրոդո, ինքն իր պահակն է։ Մատանին կարող է դավաճանորեն սահել մատից, իսկ տերը երբեք չի գցի այն։ Կարող է պատահել, իհարկե, համարյա կատակով, որևէ մեկին պահ տա, այն էլ սկզբում, քանի դեռ Մատանին տիրոջից կառչած չէ։ Որքան ինձ հայտնի է, միայն Բիլբոն է վճռել հանձնել Մատանին և հանձնել է։ Այն էլ ո՛չ առանց իմ օգնության։ Բայց նույնիսկ Բիլբոն Մատանին չէր թողնի բախտի քմահաճույքին, չէր գցի այն։ Ոչ, Ֆրոդո, հարցը ոչ թե Գորլումն էր որոշում, այլ Մատանին ինքը։ Եվ վճռեց։

― Ի՞նչ է, վճռեց Գորլումին փոխարինել Բիլբոյո՞վ, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ավելի լավ չէ՞ր լինի գլորվել որևէ օրքի մոտ։

― Դե, դա նույնպես հեշտ գործ չէ, ― ասաց Գանդալֆը։ ― Եվ դու չէ, որ պետք է ծիծաղես դրա վրա։ Այո, դու զարմանում ես, որ Բիլբոն հենց պետք եկած ժամանակ հայտնվեց այնտեղ, պատահաբար ափլփեց խավարում ու գտավ․․․ Բայց չարը մեն մենակ չի տիրում աշխարհին, Ֆրոդո։ Մատանին ուզում էր վերադառնալ իր Տիրակալի մոտ՝ իզուր չէր, որ այն գտավ խեղճ Դեագորլը, իսկ հետո էլ խեղդամահ արվեց։ Եվ իզուր չէր, որ Գորլումը տիրացավ դրան։ Գորլումին սա քիչ-քիչ հյուծում էր՝ բայց հետո ի՞նչ․․․ Նա մանրախնդիր է ու ողորմելի․ և քանի Մատանին նրա մոտ էր, մնում էր իր լճակում։ Եվ ահա, երբ Մատանու իսկական տիրակալը ուժ հավաքեց և իր սև մտքերով ձգվեց Մատանու հետևից, սա Գորլումին լքեց։ Սակայն Մատանին գտավ ոչ թե մի օրք, ոչ թե մի թրոլ, ոչ թե մի մարդ, այլ հոբիթստանցի Բիլբոն։

Կարծում եմ, որ դա պատահել է Թշնամու կամքին հակառակ։ Ըստ երևույթին, այդպես էր վիճակված, որ Մատանին գտնի ոչ այլ ոք, այլ հատկապես Բիբլոն։ Ստացվում է, որ քեզ էլ վիճակված էր այն ժառանգելը։ Դա ինձ մի փոքր հույսի նշույլ է տալիս։

― Իսկ ինձ չի տալիս, ― առարկեց Ֆրոդոն։ ― Չնայած, ճիշտն ասած, ես քեզ այնքան էլ լավ չեմ հասկանում։ Ավելի լավ է ասես, թե ինչպես ես այդ ամենն իմացել Մատանու ու Գորլումի մասին։ Թե՞ դու խելքը գլխին ոչինչ չգիտես, այլ պարզապես հնարում ես։

Գանդալֆը նայեց Ֆրոդոյին ու նրա աչքերը փայլեցին։

― Որոշ բան ես գիտեի, իսկ որոշ բան՝ պարզեցի, ― ասաց նա։ ― Բայց գիտե՞ս, որ չեմ պատրաստվում քեզ իմ բոլոր որոնումների մասին զեկուցել։ Այնքանն էլ բավական է, որ քո Մատանին, պարզվում է, Համիշխանության Մատանին է՝ թեկուզ միայն կրակե մակագրությունից դատելով․․․

― Իսկ դու ե՞րբ հայտնաբերեցիր, ― ընդհատեց նրան Ֆրոդոն։

― Քո աչքի առաջ, քո հյուրասենյակում, ― չոր պատասխանեց հրաշագործը։ ― Բայց ես նախապես գիտեի, որ դա պարզելու եմ։ Շատ եմ ճանապարհորդել և շատ երկար եմ փնտրել, իսկ դա իմ վերջին փորձն էր, վերջին ապացույցը և հիմա ամեն ինչ պարզ է։ Հեշտ չէր պարզաբանելը, թե ինչ կապ ունի այստեղ Գորլումը և ինչպես է խցկվել այս հնադարյան արյունոտ պատմության մեջ։ Երևի ես իմ կռահումները պետք է Գորլումից սկսեի, բայց հիմա ենթադրություններ չեմ անում։ Ուղղակի գիտեմ ինչպես է եղել։ Ինքս տեսա նրան։

― Գորլումի՞ն ես տեսել, ― անմիջապես բացականչեց Ֆրոդոն։

― Այո, տեսել եմ։ Առանց նրա հասկանալ չես կարող, դա պարզից էլ պարզ է։ Բայց դե նրան հասնելն էլ այնքան դյուրին չէր։

― Իսկ ի՞նչ եղավ հետագայում, Բիլբոյից հետո․․․ Դու գիտե՞ս։

― Շատ աղոտ։ Ինչ որ քեզ պատմեցի՝ Գորլումի պատմածից էր, չնայած նա, իհարկե, հո այդպես չէր պատմել։ Գորլումը սոսկալի ստախոս է և նրա յուրաքանչյուր խոսքը հարկավոր է լինում զտել։ Օրինակ, Մատանին նրա մոտ այդպես էլ մնում է «ծննդյան օրվա նվեր», իբրև թե տատիկից, որն, իբր, այդպիսի զրտի-պրտի զարդեղեն շատ է ունեցել։ Հիմա՜ր մոգոնվածք։ Իհարկե, Սմեագորլի տատը ազդեցիկ ու տնտես կին է եղել, բայց որ նրա տնտեսության մեջ Համիշխանության Մատանիներ գտնվեին՝ դա հազիվ թե, էլ ո՜ւր մնաց, որ ծննդյան տոներին նվիրեր թոռներին։ Սակայն սուտը՝ սուտ, բայց այնուամենայնիվ ճշմարտություն կա, թեպետ և շուռ տված։

Գորլումը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, որ սպանել է Դեագորլին և ամբողջ ուժով պաշտպանվում էր սեփական հիշողությունից․ մթության մեջ սև ոսկորներ էր կրծում, միևնույն սուտը իր «սքանչելիին» կրկնելով այնքան, մինչև ինքը համարյա լրիվ հավատաց դրան։ Չէ՞ որ իսկապես այն ժամանակ նրա ծննդյան օրն էր, և Դեագորլը պետք է Մատանին իրեն նվիրեր։ Դրա համար էլ այն գտնվեց։ Դա ծննդյան օրվա ամենաիսկական նվեր է և այլն և այլն։

Ես ամեն կերպ համբերում էի, դիմանում նրա անկապ շատախոսությանը, որովհետև հարկավոր էր պարզել եղելությունը, և ստիպված եղա խիստ վարվել նրա հետ․ ես նրան սպառնացի և, վերջապես, ամեն ինչ պատմեց այնպես, ինչպես եղել էր՝ տեղը տեղին, արցունք ու փսլինք թափելով։ Ես նրանից դուրս քաշեցի և հանելուկների, և Բիլբոյի փախուստի մասին եղածը, բայց այ դրանից հետո մնացածը՝ այստեղ նա ասես համր կտրեց և միայն երբեմն-երբեմն լացախառն մռայլ ակնարկներ էր անում։ Երևում էր, ինչ-որ բանի սարսափը նրա լեզուն կաշկանդում էր, ու ես չկարողացա ոչինչ անել։ Նա լացակումած մռթմռթում էր, որ ոչ ոքի չի զիջի և ոմն մեկը դեռ կիմանա, թե ինչ է նշանակում իրեն ոտնահարել, խաբել ու թալանել։ Այժմ Գորլումը այնքան լավ, հրաշալի բարեկամներ ունի, և նրանք, ում որ պետքն է, շատ լավ էլ ցույց կտան, թե օրքի ձեռքն ինչ թափ ունի։ Վերջիններս նրան կօգնեն, իսկ ավազակ Պարկինսը դեռ պատասխան կտա։ Նա դեռ պատասխան կտա ու գլխին կխփի, անընդհատ մռթմռթում էր Գորլումը։ Նա ահավոր ատում է Բիլբոյին ու սարսափելի անիծում։ Բայց առավել վատն այն է, որ նա գիտե, թե ով է Բիլբոն ու որտեղից է հայտնվել։

― Ախր նրան ո՞վ է ասել, ― հուզվեց Ֆրոդոն։

― Դե եթե գործը դրան հասնի, ապա Բիլբոն ինքն է հիմարաբար ներկայացել նրան, իսկ այդքանից հետո դժվար չէ պարզելը, թե նա որտեղից է հայտնվել՝ եթե, իհարկե, դուրս սողա։ Եվ Գորլումը դուրս է սողացել, համա՜ թե դուրս է սողացել։ Մատանու կարոտն անտանելի էր՝ այդ կարոտը գերազանցեց օրքերի նկատմամբ տածած սարսափը և նույնիսկ նրա արևավախությունը։ Տխրեց նա մեկ, նույնիսկ երկու տարի։ Հասկանո՞ւմ ես, թեպետ Մատանու կորուստը տանջում էր նրան, բայց արդեն չէր հյուծում, ինչպես առաջներում, և Գորլումը մի քիչ սկսեց կենդանանալ։ Ծերությունը ճնշում էր նրան, սարսափելի ճնշում էր, բայց մշտական զգուշությունն անցել էր, դրան գումարած նաև, որ մահվան չափ սոված էր։

Լույսը՝ լուսնի, թե արևի, նրա համար անտանելի ու ատելի էր։ Սա արդեն երևի այդպես էլ կմնա մինչև կյանքի վերջը, իսկ խորամանկության ու ճարպկության համար ձեռքը գրպան տանելու կարիք չունի։ Նա հասկացավ, որ կարելի է քողարկվել և՛ արևի, և՛ լուսի լույսից, կարելի է արագ ու անաղմուկ դուրս գալ մութ գիշերով, երբ խավարի մեջ տեսնում են միայն նրա սպիտակավուն աչքերը, և որսալ փոքրիկ ու անզգույշ գազանիկների։ Քամին նրան թարմացրեց, սկսեց կուշտ ուտել, դրա համար էլ ավելի ուժեղ ու համարձակ դարձավ։ Չարքանտառը հեռու չէր, դե նա էլ որոշեց ու հասավ այնտեղ։

― Այնտեղ էլ դու նրան հանդիպեցի՞ր, ― հարցրեց Ֆրոդոն։

― Այնտեղ էլ տեսա նրան, ― պատասխանեց Գանդալֆը, ― բայց նա միանգամից չէր ընկել այդտեղ, սկզբում գնացել էր Բիլբոյի հետքերով։ Իսկ հետո․․ պատկերացրու, այդպես էլ մի կարգին չգիտեմ, թե ինչ է եղել հետո․ նա ինչ-որ անհեթեթություններ էր դուրս տալիս, հայհոյանքներից ու սպառնալիքներից շնչակտուր լինելով։ «Ինչ կար նրա գրպանում, ― մռթմռթում էր նա։ ― Չէ, գլխի չընկա, որ նրա մոտ, նրա գրպանում, սքանչելին էր։ Օ՛ձ, օ՛ձ, օ՛ձի ճուտ։ Անազնիվ հարց, անազնիվ։ Նա խարդախություն արեց, նա, և ոչ թե ես, նա կանոնները խախտեց։ Պետք էր իսկույն նրան խեղդել, ճի՞շտ է, իմ սքանչելի․․․ Ոչինչ, իմ սքանչելի, ոչինչ, դեռ կխեղդենք»։

Եվ այդպես անվերջ։ Դու ահա արդեն կնճռոտում ես դեմքդ, իսկ ես օրերով դիմանում էի դրան, առավոտից մինչև երեկո։ Բայց դե իզուր չէր։ Նրա բերանից թռցրած որոշ բառերից այնուամենայնիվ հասկացա, որ նա ճլմփացրել է մինչև Էսգարոթ, աչք է ածել ու ականջը կախ պահել քաղաքի փողոցներում։ Մեծ նորությունները ամայի տեղերում թնդում են, բոլորը միայն Բիլբոյի մասին էին խոսում, միահյուսելով եղածն ու չեղածը։ Դե, իսկ վերադարձի ճանապարհին, Հինգ Զորաց Ճակատամարտում հաղթելուց հետո մենք էլ անհայտ չմնացինք։ Գորլումը ականջները սրած՝ արագորեն ինչ իրեն հարկավոր էր լսեց ու հասկացավ։

― Ինչո՞ւ այն ժամանակ նա մինչև վերջ չհետևեց Բիլբոյին, ― հարցրեց Ֆրոդոն, ― թե՞ եղել է մեզ մոտ, Հոբիթստանում։

― Այ հենց բանն էլ այդ է, որ չի եղել, ― ասաց Գանդալֆը։ ― Մեզ մոտ ուզեցել է գալ, հասել է մինչև Մեծ գետը և հանկարծ շուռ եկել։ Ճանապարհի հեռավորությունից հազիվ թե վախենար, նա այդպիսիններից չէ։ Ոչ, ինչ-որ բան նրան ճանապարհից շեղել է։ Եվ իմ բարեկամները, որոնք բռնել էին նրան ինձ համար, նույն կարծիքին էին։

Անտառի էլֆերը բացահայտեցին նրա թարմ հետքերը։ Դրանք անցնում էին Չարքանտառի միջով և հետ դառնում․ ճիշտ է, դրանց չհաջողվեց բռնել Գորլումին։ Իսկ անտառը լի էր նրա մասին զզվելի հիշողություններով, բոլոր գազանիկներն ու թռչունները սարսափահար էին եղել։ Լսվում էր, որ նոր հրեշ է հայտնվել՝ արյունախում-ուրվական, որից ձագուկները փրկություն չունեն ո՛չ ծառերի վրա, ո՛չ բներում։

Չարքանտառի արևմտյան ծայրից հետքը հետ էր շրջվում, հետո գալարվելով գնում էր հարավ, անտառից դուրս գալիս ու կորչում։ Այ այստեղ էլ ես մի մեծ սխալ թույլ տվեցի։ Այո, Ֆրոդո, սխալ, և ո՛չ առաջինը, բայց միայն վախենում եմ, որ դա ամենավտանգավորը լինի։ Ես նրան հանգիստ թողեցի՝ թող ուր ուզում է գնա։ Մի կույտ անհետաձգելի գործեր ունեի և առաջվա պես հավատում էի Սարումանի իմաստնությանը։

Այդ ժամանակվանից անցել է կես դարից ավելի, ու ես իմ սխալի պատճառով սև, ծանր օրեր ապրեցի։ Երբ հասկացա, որ Գորլումն ինձ խիստ անհրաժեշտ է, իսկ դա Բիլբոյի մեկնելուց հետո էր, նրա հետքը շատ վաղուց արդեն կորել էր։ Հազիվ թե ես Գորլումին գտնեի, բայց ինձ օգնության եկավ Արագորն անունով հավատարիմ բարեկամս, մեր ժամանակների լավագույն հետքագետն ու որսորդը։ Նրա հետ միասին տակնուվրա արեցինք ողջ Խլուտը, առանձնապես հույս չտածելով։ Եվ երբ հուսահատված որոշեցի վերջ տալ որոնումներին, հանկարծ Գորլումը գտնվեց։ Բարեկամս համարյա հրաշքով վերադարձավ մահացու վտանգավոր ճանապարհորդությունից և նրան քարշ տալով բերեց իր հետ։

Թե ուր էր անհետացել Գորլումը, այդպես էլ գաղտնիք մնաց։ Նա արցունք էր հեղում, մեզ գարշելի ու դաժան էր անվանում, իսկ կոկորդում կլթկլթում էր․ «գորրրլում», «գորրրլում», ― իզուր չէ, որ այդպես են անվանել նրան։ Նույնիսկ կրակի սպառնալիքի տակ նա միայն հեծկլտում էր, կուչ գալիս, կոտրտում երկար ձեռքերն ու լիզում մատները, կարծես դրանք այրված էին, ասես դրանք նրան հիշեցնում էին ինչ-որ վաղեմի դաժան տանջահարություն։ Նա ոչինչ չասաց, բայց վախենում եմ, որ անկասկած դանդաղ, քայլ առ քայլ, ծածուկ հասել է հարավ և ընկել Մորդոր։

Սենյակը սուզվեց ծանր լռության մեջ, և Ֆրոդոն լսեց, թե ինչպես է տկտում իր սիրտը։ Դրսում նույնպես ամեն ինչ կարծես մեռավ, նույնիսկ Սամի մկրատը դադարեց չխկալուց։

― Այո, Մորդոր, ― կրկնեց Գանդալֆը։ ― Դա հասկանալի է, Մորդորը ամեն տեսակ չարության ու նախանձի ապաստարան է, չարագործներին այնտեղ է հավաքում Սև Տիրակալը։

Չէ՞ որ Թշնամու Մատանին աղավաղել էր Գորլումի հոգին, ու նա հլու հնազանդ էր համառ կանչին։ Ընդ որում բոլորն էին փսփսում այն մասին, որ Մորդորը նորից պարուրված է խավարով և որ այնտեղ մոլեգնում է հեղձուկ ու դաժան ատելությունը։ Եվ Գորլում մտածում էր, որ այնտեղ, միայն այնտեղ էին նրա իսկական բարեկամները․ հենց նրանք էլ կօգնեին իրեն վրեժը լուծելու։

Դժբախտ հիմար․․․ Այո, նա հասել է Մորդոր և շատ բան է իմացել, նույնիսկ չափազանց շատ։ Նա երկար թափառել է այդ սարսափելի երկրի սահմանների մոտ, մինչև որ բռնվել է և ենթարկվել օտարների համար պարտադիր հարցաքննության։ Արագորնը Գորլումին որսացել է, երբ վերջինս երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո վերադառնալիս է եղել։ Գուցե նրան ուղարկել են, կամ ինքն է որևէ նողկալի բան մտածել։ Մի խոսքով, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ նրանից եկող վնասն արդեն անցած է։

Այո, բայց նրա տրված վնասն անդառնալի է։ Քանզի Թշնամին նրանից իմացել է, որ Համիշխանության Մատանին գտնվել է։ Հայտնի է, թե Մատանին որտեղ է Գորլումի ձեռքն ընկել։ Հայտնի է, որ դա Մեծ Մատանին է, որը հավիտենական կյանք է պարգևում։ Հասկանալի է, որ դա Երեք էլֆական մատանիներից մեկը չէ, էլֆերը դրան պահպանել են, և դրանց մեջ սրիկայություն չկա, դրանք մաքուր են։ Հասկանալի է, որ դա թզուկների յոթ մատանիներից մեկը չէ, և ոչ էլ ինքը ուրվականների մատանիներից մեկը։ Թշնամին հասկացել է, որ այդ Մատանին հենց Համիշխանության Մատանին է։ Եվ, դրան էլ ավելացրած՝ իմացել է հոբիթների ու Հոբիթստանի մասին։

Կարող է և այդպես լինել, որ նա հիմա փնտրում է Հոբիթստանը, եթե արդեն չի գտել։ Եվ թող հայտնի լինի քեզ, Ֆրոդո, որ ձեր տոհմի անունը նույնպես մնացած ամեն ինչի հետ ջրի երես է դուրս եկել։

― Բայց չէ՞ որ դա սարսափելի է, ― ճչաց Ֆրոդոն։ ― Սարսափելիից էլ սարսափելի, նույնիսկ տհաճ ակնարկներն ու մշուշապատ զգուշացումներն ինձ այդպես չէին վախեցնում։ Գանդա՛լֆ, ո՛վ Գանդա՜լֆ, իմ հուսալի բարեկամ, ի՞նչ անեմ ես․․․ Այ հիմա իսկապես սարսափում եմ։ Ասա՛, Գանդալֆ, ես ի՞նչ անեմ․․․ Այնուամենայնիվ, ի՜նչ ափսոս է, որ Բիլբոն այդ սրիկային չի դաշունահարել այն ժամանակ, երբ այդքան հարմար առիթ կար։

― Ասում ես՝ ափսո՞ս։ Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի։ Եվ դրա դիմաց, իմ բարեկամ Ֆրոդո, նա փոքր հատուցում չի ստացել։ Իզուր չէ, որ նա չարի կամակատար չի դարձել, իզուր չէ, որ փրկվել է՝ և բոլորը նրա համար, որ խղճից է սկսել․․․

― Ներիր, խոսքը դրա մասին չէ, ― ասաց Ֆրոդոն։ ― Սարսափը պատել է ինձ, բայց, միևնույնն է, Գորլումին խղճալը հիմարություն է։

― Դու նրան չես տեսել, ― ասաց Գանդալֆը։

― Չեմ տեսել և չեմ էլ ուզում տեսնել, ― կտրեց Ֆրոդոն։ ― Իսկ քեզ պարզապես չեմ հասակնում։ Մի՞թե դու, էլֆերը և չգիտեմ էլ ովքեր, մի՞թե դուք խնայեցիք Գորլումին նրա բոլոր սև գործերից հետո։ Ախր նա օրքից վատն է և նույնիսկ թշնամի է։ Նա արժանի է մահվան։

― Արժանին՝ արժանի էր, խոսք չկա։ Եվ նա, և շատ ուրիշները, նրանց անունը լեգեոն է։ Իսկ հապա մի հաշվիր այնպիսիներին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են։ Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույն ստանա։ Քանի որ ոչ՝ ուրեմն և մի շտապիր ոչ ոքի մահվան դատապարտել։ Քանզի նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել։ Գորլումի ուղղվելու հույսը փոքր է, շատ փոքր, բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե այն բոլորովին չկա։ Նրա ճակատագիրը միահյուսված է Մատանու ճակատագրին, և իմ սիրտը վկայում է, որ, դեռևս չգիտեմ ի չարը, թե ի բարին, ինչ-որ բանի համար նա պետք է գալու։ Օրհասական ժամին Բիլբոյի գթասրտությունը կարող է շատերի փրկության գրավականը դառնալ, ի դեպ նաև՝ քո։ Այո, մենք նրան խնայեցինք՝ նա ծեր է և խղճուկ, այդպիսիններին չեն դատապարտում։ Նա անտառային էլֆերի մոտ բանտարկված մնաց, հուսով եմ, այնտեղ նրա հետ մեղմ են վարվում։

― Միևնույն է, ― ասաց Ֆրոդոն, ― գուցե իրոք հարկավոր չէր Գորլումին սպանել, բայց ինչու էր Բիլբոն Մատանին պահում իրեն։ Իսկ գլխավորը՝ ի՞նձ ինչու հասավ այն։ Չէ որ ես այս բոլորի հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչո՞ւ դու ինձնից չվերցրիր, ինչո՞ւ չստիպեցիր դեն նետել կամ ջարդուփշուր անել։

― Նետե՜լ, ջարդուփշո՜ւր անել, ― ջղայնացած կրկնեց հրաշագործը։ ― Ի՞նչ է, իմ խոսքերը ականջներիդ կողքով բա՞ց թողեցիր։ Խոսելուց առաջ մտածիր։ Նետել այն կարելի է միայն անխելքության հետևանքով։ Կախարդական Մատանիները անհետ չեն կորչում․ ժամանակի ընթացքում նրանք վերադառնում են կյանք, և ի՞նչ իմանաս ով կգտնի, ինքդ մտածիր։ Չէ՞ որ Մատանին կարող է ընկնել Թշնամու ձեռքը, դե և անպայման կընկնի․ նա Մատանուն դեպի իրեն է ձգում հզոր, տառապալից ջանքերով։

Այո, սիրելի Ֆրոդո, քո գլխին մեծ վտանգ է կախված, դրա համար էլ ես անհանգիստ եմ։ Բայց հիմա վիճակն այնպիսին է, որ ամենից վտանգավորը՝ ռիսկի չդիմելն է, նույնիսկ քեզ ռիսկի չենթարկելը․ սակայն հիշիր, որ երբ ես հեռացա, դու աչալուրջ հսկողության ու պահպանության տակ էիր։ Ես գիտեմ, որ ոչ մի անգամ Մատանին չես հագել, և, ուրեմն, այն քեզ չի ստրկացրել․ Առայժմ որ՝ ոչ․․․ Իսկ ինը տարի առաջ, մեր վերջին տեսակցության ժամանակ, ես դեռ ոչինչ կարգին չգիտեի։

― Լավ, դեն նետել չի կարելի, գոնե կարելի՞ է ջարդուփշուր անել․ չէ՞ որ ինքդ ասացիր, որ վաղուց, շատ վաղուց էր պետք այդ անել, ― հուսահատված բացականչեց Ֆրոդոն։ ― Կզգուշացնեիր ինձ, որ հարկավոր է դա անել, և ես հիմա ազատված կլինեի։

― Ազատված կլինեի՞ր․․․ Իսկ ինչպե՞ս, փորձե՞լ ես․․․

― Ոչ, չեմ փորձել։ Բայց դե, երևի, որևէ կերպ կարելի է ճզմել կամ հալեցնել․․․

― Իսկ դու փորձիր, ― ասաց Գանդալֆը։ ― Վերցրու ու փորձիր։

Ֆրոդոն նորից գրպանից հանեց Մատանին ու տնտղեց։ Այն մաքուր էր և հարթ, առանց որևէ մակագրության։ Ոսկին պայծառ փայլում էր, և Ֆրոդոն մտածեց․ ինչ հոծ ու հրաշալի ձուլվածք է, ինչ զարմանալի ողորկ է։ Զարմանալի և իսկապես թանկագին Մատանի։ Նա հանեց այն, որ նետի կրակի մեջ, բայց հանկարծ հասկացավ, որ չի կարող այդ անել, որ ինքդ քեզ չես կոտրի։ Նա վարանմունքով ծանրութեթև էր անում Մատանին ափի մեջ, հիշելով Գանդալֆի չարագուշակ պատումը․ վերջապես բոլոր ուժերը հավաքեց և զգաց, որ Մատանին շուտափույթ գրպանն է մտցնում։

Գանդալֆը անուրախ ծիծաղեց։

― Ահա, տեսնո՞ւմ ես, Ֆրոդո, արդեն դու չես կարողանում բաժանվել Մատանուց, պահպանում ես վնասվելուց։ Ես քեզ «ստիպել» չէի կարող՝ թերևս միայն կոպիտ ուժով, իսկ դրան էլ դու չէիր դիմանա։ Եվ ոչ մի ուժով Մատանին ջարդուփշուր չես անի։ Ինչքան ուզում ես հարվածիր նրան դարբնոցի վեց փթանոց մուրճով՝ դրա վրա հետք էլ չի մնա։ Դե դու ինչ, երբ ես՝ որ ես եմ, էլի դրան ոչինչ անել չեմ կարող։

Քո բուխարիկի կրակում նույնիսկ սովորական ոսկին էլ չի հալվի։ Իսկ Մատանին, դու տեսար, այն կրակի մեջ միայն թարմացավ, նույնիսկ չշիկացավ։ Եվ քո ողջ Հոբիթստանում ոչ մի այդպիսի դարբին չկա, որ կարողանա գոնե մի փոքր տափակացնել այն։ Նույնիսկ թզուկների քուրան ու մուրճը դրան չեն վնասի։ Ասում են, թե Կախարդական Մատանիները հալվում են վիշապի կրակի մեջ, բայց այսօրվա վիշապները խղճուկ արարածներ են, նրանցից ո՞րի ուժը կպատի հալել Մեծ Մատանին, որը Սաուրոնն անձամբ է կռել։

Միայն մի միջոց կա․ գնալ Օրոդրուին՝ ճակատագրի լեռը, և Մատանին գցել նրա հրակեզ ընդերքը․․․ Եթե դու իսկապես ցանկանաս, որ այն հալվի ու հավիտյանս չհասնի Թշնամուն։

― Դե չէ, ես, իհարկե, շատ եմ ուզում, որ այն․․․ չընկնի Թշնամու ձեռքը, ― շտապ վրա տվեց Ֆրոդոն։ ― Միայն թե թող դա անեմ ոչ ես, թող անի ուրիշ որևէ մեկը, մի՞թե իմ ուժերը կներեն այդպիսի քաջագործության համար։ Առհասարակ, ինչո՞ւ Մատանին ինձ հասավ, ես ի՞նչ կապ ունեմ։ Եվ ինչո՞ւ հատկապես ես․․․

― Հարցեր իրար հետևից, ― ասաց Գանդալֆը, ― իսկ քեզ ի՞նչ պատասխաններ են հարկավոր․․․ Որ դու քաջագործության համա՞ր չես ընտրված։ Ո՛չ, ոչ քաջագործության համար։ Դու ո՛չ ուժ ունես, ո՛չ իմաստնություն։ Սակայն ընտրված ես դու։ Իսկ դա նշանակում է․ ստիպված կլինես դառնալ ուժեղ, իմաստուն ու քաջազուն։

― Ախր ես ինչպե՞ս․․․ Դու, Գանդալֆ, և ուժեղ ես, և իմաստուն, վերցրո՛ւ ինձնից Մատանին, վերցրո՛ւ։

― Ո՛չ, ― ճչաց Գանդալֆն ընկրկելով։ ― Եթե այդպիսի սարսափելի հզորություն ունենայի, ես կդառնայի Մատանու ամենազոր ստրուկը։ ― Նրա աչքերը փայլեցին, դեմքը ներսից լուսավորվեց մութ կրակով։ ― Ո՛չ, ո՛չ, ես չեմ ուզում Մատանին, Սև Տիրակալը ահավոր է, իսկ չէ որ ես կարող եմ ավելի ահավոր դառնալ։ Մատանին գիտի դեպի իմ սիրտը տանող ճանապարհը, գիտի, որ ինձ տանջում է խղճահարությունը բոլոր թույլերի ու անպաշտպանների նկատմամբ, իսկ իր օգնությամբ՝ օ՜հ, որքան հուսալի կպաշտպանեի ես նրանց՝ որպեսզի հետո դարձնեի իմ ստրուկները։ Դու իմ վզին մի փաթաթիր։ Ես չեմ կարող սոսկ պահապան լինել, Մատանին չափազանց հարկավոր է ինձ։ Իմ առջև խավար է ու մահ։

Նա մոտեցավ պատուհանին և հետ քաշեց վարագույրները։ Սենյակը նորից հեղեղվեց արևով։ Պատուհանի տակով, շվշվացնելով, անցավ Սամը։

― Ինչպես տեսնում ես, ― ասաց հրաշագործը, դեպի Ֆրոդոն շրջվելով, ― ստիպված պետք է ինքդ որոշես։ Բայց ես քեզ չեմ լքի։ ― Եվ նա ձեռքը դրեց Ֆրոդոյի ուսին։ ― Ես կօգնեմ քեզ տանելու այդ բեռը, քանի այդ բեռը քոնն է։ Միայն թե հապաղել պետք չէ։ Թշնամին չի դանդաղում։

Լռություն տիրեց։ Գանդալֆը նորից նստեց բազկաթոռին և ծխամորճը ֆսֆսացրեց՝ ուրեմն մտքերի մեջ է ընկել։ Աչքերը կիսախուփ էր արել ու կոպերի տակից աչալուրջ հետևում էր Ֆրոդոյին։ Իսկ Ֆրոդոն անթարթ նայում էր բուխարիկի ալ կարմիր ածուխներին, ասես նոր էր դրանք տեսել, ու նրան թվում էր, թե կրակի հորի մեջ է նայում։ Նա մտածում էր հինավուրց ու ահարկու Լեռան բոսոր վիհերի մասին։

― Այդպես, ― ասաց վերջապես Գանդալֆը։ ― Դե, ինչի՞ մասին ես մտածում։ Ի՞նչ որոշեցիր․․․

― Ոչի՛նչ, ― խուլ պատասխանեց Ֆրոդոն։ Բայց կրակե խավարը հանկարծ բաց թողեց նրան։ Նա նորից նստած էր լուսավոր սենյակում՝ հիանալով պայծառ լուսամուտով և արևավառ այգով։ ― Այսինքն՝ որոշեցի։ Ես քո ասածներից բոլորը չէ, որ հասկանում եմ, բայց առայժմ երևի ստիպված կլինեմ Մատանին ինձ մոտ թողնել ու պահպանել այն, իսկ հետո ինչ լինելու է թող լինի։

― Քեզ շատ բան կարող է պատահել, ― ասաց Գանդալֆը, ― բայց դու բավական լավ ես սկսում։ Մատանին քեզ դեռ շուտ չի շեղի դեպի չարը։

― Դու դա ավելի լավ գիտես, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն թե լավ կլիներ ավելի հուսալի պահապան գտնեիր։ Իսկ առայժմ, եթե դու ճիշտ ես, ապա ես մեծ վտանգի մեջ եմ, և իմ բարեկամներն էլ ինձ հետ։ Ըստ երևույթին, հազիվ թե ինձ հաջողվի պահպանել Մատանին և բարեկամներիս, եթե մնամ տանը։ Ստիպված պետք է լինեմ լքել Պարկուտը, լքել ու հեռանալ Հոբիթստանից և առհասարակ գնալ ուր աչքս կտրի։ ― Նա հառաչեց։ ― Միայն թե Հոբիթստանում ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է, ճիշտ է, ես մեկ-մեկ հոբիթներին հիմարության համար անիծել եմ վերջին խոսքերով, նրանց երկրաշարժ ու վիշապների ներխուժում հղելով, բայց այս դեպքում՝ ոչ, ավելի լավ է այդպիսի բան չլինի։ Քանի որ Հոբիթստանը թիկունքումս է, հեշտ է ինձ համար՝ գիտեմ, որ նահանջը հնարավոր է, թեպետ նահանջելու տեղ չկա։

Ես, իհարկե, առաջ էլ էի մտածում, չմեկնե՞մ արդյոք, ինչ-որ խնջույք էի պատկերացնում, արկածներ, Բիլբոյի արկածների պես կամ նույնիսկ ավելի հետաքրքիր՝ չէ՞ որ տարբեր արկածներ են լինում և բոլորն էլ լավ են վերջանում։ Իսկ հիմա անընդհատ վախը սրտումս է, մահն էլ կրնկակոխ։ Դե, ինչպես երևում է, ստիպված եմ լինելու մենակ ճանապարհորդել, քանի որ ինձ այդպիսի ճակատագիր է վիճակվել՝ փրկել Հոբիթստանը։ Միայն թե ես ախր փոքր եմ, այնտեղ բոլորի համար օտար եմ, և չգիտեմ ինչպես ասեմ՝ նրանցից չեմ։ Իսկ Թշնամին այնպես ուժեղ է ու ահարկու։

Նա Գանդալֆին չխոստովանեց, որ մինչ խոսում էր, սրտում ցանկություն բռնկվեց Բիլբոյի հետևից գնալու՝ գուցև հանդիպի՞ նրան։ Ցանկությունն այնքան ուժեղ էր, որ վախը նահանջեց․ նա, երևի թե, հենց այդպես էլ կնետվեր փախչելու, Բիլբոյի պես՝ առանց գլխարկ ու հանկարծակի։

― Այդ դո՞ւ ես, Ֆրոդո, ― բացականչեց Գանդալֆը։ ― Ժամանակին ճիշտ եմ ասել․ հոբիթները զարմանալի էակներ են։ Թվում է, թե մեկ ամիսն էլ է բավական նրանց ուսումնասիրելու համար, իսկ նրանք հարյուր տարի հետո անասելի կզարմացնեն քեզ։ Այ, թե ի՜նչ չէի սպասում՝ նույնիսկ քեզնից էլ։ Դե Բիլբոն էլ հո չի սխալվել ժառանգորդ ընտրելիս, չնայած չի հասկացել, թե դա որքան կարևոր է։ Այո, երևում է, որ դու իսկապես ճիշտ ես։ Ներկա վիճակով Հոբիթստանը Մատանու տեղը չէ, դո՛ւ և ոչ միայն դու, ստիպված կլինես հեռանալ և որոշ ժամանակով մոռանալ, որ դու Պարկինս ես։ Այդ անունը վտանգավոր է նաև Հոբիթստանից դուրս։ Արի ես քեզ ուրիշ անուն դնեմ։ Ասենք, Զառիթափցի․․․

Իսկ կգնաս, այնուամենայնիվ, ո՛չ մենակ։ Քո բարեկամներից ո՞ւմ ես լիովին վստահում, նրանցից ո՞վ է ընդունակ մահացու փորձությունների դիմանալ․․․ Իմիջիայլոց, փորձություններ երևի չեն էլ լինի, բայց այնուամենայնիվ մտածիր ուղեկցի մասին, նա քեզ շատ պետք կգա․․․ Եվ դուրս մի տուր, նույնիսկ մոտիկ բարեկամներիդ մի ասա․․․ Թշնամին ամեն տեղ լրտեսներ ունի, նա ամեն ինչ լսում է։

Հրաշագործը հանկարծ լռեց ու ականջ դրեց։ Սենյակում ու այգում զրնգուն լռություն էր տիրում։ Գանդալֆը ծածուկ մոտեցավ պատուհանին, թռավ պատուհանի գոգին, երկար ձեռքը պարզեց՝ և պատուհանի մեջ, խղճալիորեն ծվծվալով հայտնվեց Սամ Համեստուկի գանգրահեր գլուխը՝ ականջից ձգված։

― Այդպե՜ս, այդպե՜ս, մորուքս վկա, ― ասաց Գանդալֆը։ ― Սամ Համեստուկն է՝ հենց ինքը․․․ Ուրեմն պատուհանի տակ․․․

― Ի՞նչ եք ասում, տեր իմ, ի՞նչ եք ասում, պարոն Գանդալֆ, ― եռանդուն առարկում էր Սամը։ ― Ո՞ր պատուհանի տակ․․․ Ես այդտեղ քաղհանում ու ջրում էի խոտը, տեսնո՞ւմ եք, ― և իբրև ապացույց ցույց տվեց այգեպանի մկրատը։

― Տեսնում եմ, ― մռայլ ասաց Գանդալֆը։ ― Իսկ այ քո մկրատը վաղուց դադարել է չխկչխկալուց․․․ Ակա՞նջ էիր դնում, լրտեսում էիր։

― Ի՜նչ եք ասում, պարոն։ Խոտը լրիվ չորացել է․․․

― Հիմարի տեղ մի դիր քեզ․․․ Ի՞նչ ես լսել և ինչո՞ւ էիր ականջդ կախել, ― Գանդալֆի աչքերը փայլեցին ու հոնքերի մազերը բիզ-բիզ կանգնեցին։

― Պարոն Ֆրոդո, գոնե դուք խոսեք, ― սարսափահար ճչաց Սամը, ― գոնե դուք թույլ մի տվեք նրան, թե չէ մեկ էլ տեսար ինձ ինչ-որ բան դարձրեց։ Հետո արի ու իմ ծերուկին ապացուցիր, որ դա ես եմ։ Ես ոչ մի վատ բան չէի անում, ազնիվ խոսք, պարոն․․․․

― Ոչ մի բան էլ քեզ չի դարձնի, ― ծիծաղը հազիվ զսպելով, ասաց զարմացած ու մտահոգված Ֆրոդոն։ ― Նա էլ ինձ նման գիտի, որ դու լսում էիր առանց չար մտքի։ Վախենալը մի վախենա, իսկ որ հարց է տալիս, պատասխանիր։

― Դե ի՞նչ, տեր իմ, ― գլուխն ուսերի մեջ քաշած խոստովանեց Սամը։ ― Ես ահագին լսեցի, չնայած հո բոլորը չհասկացա՞․ և՛ Թշնամու, և՛ Մատանու, և՛ պարոն Բիլբոյի, համ էլ վիշապների մասին, Հրամեջ լեռան, և իհարկե, էլֆերի մասին։ Բոլորվին էլ չէի ուզում լսել, բայց լսեցի, ինքներդ գիտեք, ինչպես է պատահաբար լինում։ Ախր ինձ ոչ հաց տուր, ոչ ջուր, մենակ թող էլֆերի մասին լսեմ, հետո ինչ, թե Թոդն ինչեր է ասում։ Գոնե կես աչքով դրանց տեսնեի։ Ա՜յ, տեր իմ, դուք կգնաք, դե ինձ էլ էլֆերին ցույց կտաք, հը՞․․․

Գանդալֆը հանկարծ ծիծաղեց։

― Հապա մի արի այստեղ, ― գոռաց նա և պատուհանից ներս քաշեց ապշած Սամին՝ մկրատն ու բահը ձեռքին, և դրեց հատակին։

― Ասում ես, էլֆերին ցո՞ւյց տանք քեզ, ― հարցրեց նա, Սամին հայացքով զննելով ու ակամա ժպտալով։ ― Ուրեմն դու լսե՞լ ես, որ քո տերը գնում է։

― Լսել եմ, բա ո՞նց։ Այ էդտեղ էլ հազս կատիկս թռավ, ու դուք էլ լսեցիք։ Այո, ես պատահական եմ լսել, չէ որ դա շատ ցավալի է․․․

― Ի՜նչ արած, Սամ, ― տխուր ասաց Ֆրոդոն։ Նա հանկարծ հասկացավ, որ Հոբիթստանին հրաժեշտ տալը շատ դժվար է լինելու և որ ինքը հրաժեշտ է տալիս ոչ միայն Պարկուտին։ ― Ես պետք է մեկնեմ, իսկ դու, ― նա խստությամբ նայեց Սամին, ― եթե դու իսկապես անհանգստանում ես ինձ համար, ապա լեզուդ քեզ քաշիր, լա՞վ․․․ Որևէ բան դուրս տվեցիր անմեղ լսածներիցդ, մեկ էլ տեսար Գանդալֆը կվերցնի ու քեզ պտավոր գորտ կդարձնի, իսկ լորտուները, գիտես, մի բարի պտուղ չեն։ ― Սամը դողաց ու ծնկի եկավ։

― Վեր կաց, Սա՛մ, ― կարգադրեց Գանդալֆը։ ― Ես ավելի սարսափելի մի բան մտածեցի․ դու ոչինչ դուրս չես տա և սրանից հետո կիմանաս, թե ինչ է նշանակում թաքուն ականջ դնել։ Ֆորդոյի հետ կգնա՞ս։

― Ե՞ս։ Տիրոջս հե՞տ, ― բացականչեց Սամը և վեր թռավ, ինչպես շունը, որին կանչում են զբոսնելու։ ― Ե՛վ էլֆերին կտեսնեմ, և՛ դեռ շատ ուրիշ բանե՞ր էլ․․․ Ուռռա՜, ― գոռաց նա և հանկարծ լաց եղավ։

===Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ===

― Դուրս գալ հարկավոր է սուսուփուս և որքան կարելի է արագ, ― մշտապես հիշեցնում էր Գանդալֆը։

Առաջին խոսակցությունից արդեն անցել էր երկու թե երեք շաբաթ, իսկ Ֆրոդոն դեռևս ճանապարհի պատրաստություն չէր տեսնում։

― Գիտեմ, գիտեմ, ― ասում էր Ֆրոդոն։ ― Մենակ թե դա այդքան էլ ճիշտ չէ՝ արագ, այն էլ սուսուփուս։ Կգնամ Բիլբոյի պես ու լուրը կթնդա ամբողջ Հոբիթստանում։

― Ոչ, դու Բիլբոյի պես մի գնա, ― ասաց Գանդալֆը։ ― Միայն այդ էր մեզ պակաս։ Արագ՝ այո, բայց ոչ հանկարծակի։ Մտածիր, իհարկե, թե ինչպես հեռանալ Հոբիթստանից առանց ավելորդ աղմուկի, և այնուամենայնիվ մի հապաղիր, այնպես չլինի, որ ուշանաս։

― Գուցե աշնանը, մեր ընդհանուր ծննդյան օրից հետո, ― առաջարկեց Ֆրոդոն։ ― Մինչև այդ կհասցնեմ ամեն ինչ կարգավորել։

Ճիշտն ասած, երբ բանը հասավ գործին, լրիվ կորավ ճամփորդելու ցանկությունը։ Պարկուտը հանկարծ դարձավ անչափ հարմարավետ, ու Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախանում էր Հոբիթստանում իր վերջին ամառով։ Իսկ աշնանը, մտածում էր նրա, մեզ մոտ ձանձրալի կլինի ու սիրտս էլ, մշտականի պես, կձգտի դեպի օտար երկրներ։ Մտքում նա արդեն հաստատ որոշել էր սպասել իր հիսնամյակին և Բիլբոյի հարյուրքսանութամյակին։ Տարեդարձը կլինի՝ այդ ժամանակ էլ ճամփա ընկիր։ Բիլբոյի օրինակով։ Առանց այդ օրինակի ինքը մի քայլ էլ չէր անի, կյանքում սիրություն չէր ունենա։ Ճամփորդության նպատակի մասին աշխատում էր չմտածել և Գանդալֆի հետ էլ չէր անկեղծանում։ Գուցե հրաշագործն ինքն էլ ամեն ինչ կռահում էր, բայց ըստ սովորության, լռում էր․․․

― Այո, այո, ամեն ինչ կկարգավորեմ և ճանապարհ կընկնեմ։

Գանդալֆը նայեց նրան և քմծիծաղեց։

― Լավ, ― ասաց նա, ― թող այդպես լինի, միայն թե ոչ ուշ։ Ինչ-որ շատ եմ տագնապում։ Միայն թե տես, հա՜, ոչ մեկին ոչ մի խոսք այն մասին, թե ուր ես ճանապարհվում․․․ Եվ որպեսզի քո Սամն էլ մեռելի պես՝ ձայն չհանի, թե չէ այնպես կանեմ, որ իսկապես գորտի նման կցատկոտի։

― Իսկ ո՞ւր եմ ճանապարհվում, ― ասաց Ֆրոդոն, ― ես ինքս էլ չգիտեմ, այնպես որ այստեղ դուրս տալը դժվար է։

― Առանց հիմարությունների, ― հոնքերը կիտեց Գանդալֆը։ ― Նրա համար չեմ ասում, որ գլուխդ առնես ու կորչես։ Բայց Հոբիթստանից հեռանում ես, և հարկավոր է, որ այդ մասին ոչ ոք չիմանա։ Մի որևէ տեղ կգնաս՝ գուցե հյուսիս, հարավ, արևմուտք կամ նույնիսկ արևելք, հենց դա էլ հարկավոր է գաղտնի պահել։

― Ես այնքան տխուր եմ, որ Պարկուտը պիտի թողնեմ ու բոլորին հրաժեշտ տամ, որ նույնիսկ չեմ մտածել, թե ուր եմ ճանապարհվելու, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկապես ո՞ւր։ Ես ի՞նչ գիտեմ, որտեղ կարելի է թաքնվել։ Բիլբոն գնաց գանձ բերելու և վերադարձավ, իսկ ես ուրեմն, պետք է գանձը վերադարձնեմ, իսկ ինքս չքվե՞մ, հա՞։

― Այդպես է, ու այդպես չէ, ― արձագանքեց Գանդալֆը։ ― Այստեղ ես էլ քեզ ցուցում տվող չեմ։ Գուցե դու կհասնես մինչև Օրոդրուին, իսկ գուցե դա բոլորովին էլ քո գործը չէ, ի՞նչ իմանաս։ Ես ուրիշ բան գիտեմ․ առայժմ դու այդպիսի ճանապարհի համար պատրաստ չես։

― Չէ մի, էլ ի՜նչ կուզեիք, ― բացականեց Ֆրոդոն։ ― Դե, իսկ իմ ճանապարհը, ախր, ո՞րն է, ո՞րը․․․

― Եզրով, ― պատասխանեց հրաշագործը, ― ամենածայրով, հաստատ ու զգույշ։ Ասենք, թե առայժմ գնա, թեկուզ հենց Ազատք։ Դա շատ վտանգավոր ուղի չէ, չնայած ճանապարհին հիմա ամեն ինչ պատահում է, իսկ աշնանը նույնիսկ սարսափելի կլինի։

― Ազա՞տք, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Լավ, կգնամ արևելք, դեպի Ազատք։ Սամն էլ ինձ հետ կգա, էլֆերին կտեսնի, ա՜յ թե կուրախանա․․․

Նա իբրև թե իմիջիայլոց մեջ գցեց դա, բայց դե շատ էր ցանկանում լինել այն երանելի հովտում, որտեղ Զարմանալի Ժողովուրդը շարունակում էր խաղաղ ու երջանիկ ապրել։

Մի անգամ, ամռան մի երեկո, «Գողտրիկ անկյունում» և «Կանաչ վիշապում» քննարկում էին մի անհավանական բան, որ իբր այնտեղ սահմանների վրա հսկաներ ու չարքեր կան․․․ Պարզվում է, Ֆրոդոն վաճառում է, եթե արդեն չի վաճառել, Պարկուտը և այն էլ ում՝ Քսակ֊Պարկինսին։

― Դե, մեծ գումարով, ― ասում էին ոմանք։

― Իր գնով, ― առարկում էին մյուսները, ― հանգիստ եղեք, Սերինիան մի գրոշ անգամ ավելի չի տա (Օթհոն արդեն հասցրել էր մեռնել, ապրելով մինչև հարյուր երկու տարի և չհասնելով իր իղձերի կատարմանը)։

Գնի շուրջ շատ էին վիճում, բայց ավելի շատ վիճում էին այն մասին, թե ինչո՞ւ Ֆրոդոյի խելքին փչեց վաճառել այդպիսի հրաշալի կալվածքը։ Ոմանք ակնարկում էին, այդ էր ակնարկում նաև պարոն Պարկինսն ինքը, որ փողերը հաշիվ են սիրում, իսկ նրա փողերն արդեն վերջանում են։ Եղածը հազիվհազ կբավականացնի Նորգորդում հաշիվները փակելու և Զայգորդ՝ բարեկամների մոտ տեղափոխվելու համար։

― Միայն թե Քսակներից հեռու, ― ավելացրեց ինչ-որ մեկը։

Բայց բոլորն այնպես էին վարժվել Բիլբոյի անհամար հարստությունների մասին ասեկոսներին, որ դրանցից հրաժարվելու ուժ չունեին, և շատերը Գանդալֆին էին մեղադրում։ Թեպետ նրան ոչ տեսնող էր եղել, ոչ լսող, բայց դե նա ապրում էր, հայտնի է, Ֆրոդոյի մոտ՝ իբր թաքնվում է Պարկուտում։

Ասենք, որ այնքան էլ հասկանալի չէ, թե հրաշագործին ինչու է հարկավոր, որ Ֆրոդոն տեղափոխվի Զայգորդ, բայց, երևում է, ինչ-որ բանի համար պետք է։

― Այո, աշնանը տեղափոխվում եմ, ― հաստատում էր Ֆրոդոն։ ― Մերի Բրենդիզայքն այնտեղ ինձ համար մաքուր բույն, իսկ գուցեև հարմարավետ տնակ է փնտրում։

Մերին իսկապես էլ փնտրեց և շատ փոքրիկ մի տնակ գնեց Ճագարի Գերանում, Զայգորդից քիչ հեռու։ Բոլորին, բացի Սամից, Ֆրոդոն ասում էր, որ ինքը որոշել է տեղափոխվել այնտեղ։ Դեպի արևելք գնալու ճանապարհը հուշեց նրան այդ միտքը․ Նապաստակի բլուրները ճանապարհին են, Ֆրոդոն մանկության տարիներին ապրել է այդ վայրում, իսկ ի՞նչն է խանգարում, որ հիմա վերադառնա այնտեղ։

Գանդալֆը երկու ամսից ավելի մնաց Հոբիթստանում։ Հետո, մի անգամ երեկոյան, հունիսի վերջերին, հենց այն ժամանակ, երբ Ֆրոդոյի պլանները կայունացան, նա հանկարծ հայտարարեց, որ առավոտյան մեկնում է։

― Հուսով եմ, ոչ երկար ժամանակով, ― ասաց նա։ ― Ես հարավում որոշ գործեր ունեմ։ Ձեզ մոտ երկար մնացի։

Դա իմիջիայլոց էր ասված, բայց Ֆրոդոյին թվաց, որ հրաշագործը խիստ մտահոգված է։

― Որևէ բա՞ն է պատահել, ― հարցրեց նա։

― Դե առայժմ ոչինչ չգիտեմ, բայց ինձ տագնապալի և ոչ այնքան հասկանալի լուրեր են հասել՝ հարկավոր է պարզել բանն ինչ է։ Ես իսկույն կվերադառնամ կամ ծայրահեղ դեպքում լուր կուղարկեմ։ Իսկ դուք արեք այնպես, ինչպես որոշված է, միայն զգույշ եղեք, և ամենակարևորը՝ պահպանեք Մատանին։ Եվ իմ անկապտելի խորհուրդը քեզ․ չհագնես այն․․․

Սկզբում Ֆրոդոն վախեցած մտմտում էր, թե այդ ինչ լուրեր կարող է ստացած լինել Գանդալֆը, Բայց հետո հանգստացավ․ ախր շատ լավ եղանակ էր։ Շքեղ ամառ էր, բերքառատ աշուն՝ նույնիսկ Հոբիթստանը վաղուց այդպիսի աշուն չէր տեսել։ Խնձորների ծանրությունից ճյուղերը կոտրվում էին, խորիխսներից մեղրը ծորում էր, ցորենը վեր էր պարզում տռուզ հասկերը։

Միայն երբ աշունն արդեն սկսվեց, Ֆրոդոն լրջորեն տագնապեց։ Սեպտեմբերի կեսն է, իսկ Գանդալֆն ասես գետնի տակ է անցել։ Ծննդյան տոնն ու ճանապարհվելու ժամանակ քթի տակ է, իսկ նրանից ձեն ու ձուն չկա։ Այդ ընթացքում Ֆրոդոն նոր հոգսերի մեջ ընկավ։ Իրերը կապկպելու համար նրան օգնում էին բարեկամները՝ Ֆրեդեգար Կուզբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, և իհարկե՝ Փերեգրին Ճագարակը՝ Մերի Բրենդիզայքի հետ միասին։ Նրանց ընդհանուր ջանքերով Պարկուտում ամեն ինչ տանկուվրա էր արված։

Սեպտեմբերի քսանին Ֆրոդոյի տնից դեպի Բրենդիդուիմյան կամուրջ ուղևորվեց երկու սայլ՝ բեռնված վաճառքից հետո մնացած կահույքով ու իրերով։ Հաջորդ օրն անցավ Գանդալֆին սպասելով։ Ֆրոդոյի հիսնամյակի առավոտը պարզ էր ու պայծառ, ինչպիսին հիշարժան Հյուրասիրության օրն էր։ Գանդալֆը չկար։ Երեկոյան Ֆրոդոն հինգ հոգու հետ սեղան բացեց, փորձելով ցրել իր վհատությունը։ Ահա շուտով բարեկամներից բաժանվելու հերթը կգա։ Երիտասարդ հոբիթները՝ Մերի Բրենդիզայքը, Ֆրեդեգար Կուզբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, Փերեգրին Ճագարակը աղմկալի ու անհոգ ուրախանում էին․ բազմաթիվ երգեր երգեցին, հազարումի բան հիշեցին, խմեցին Բիլբոյի կենացը, հետո երկու նորածինների կենացը միասին, ինչպես որ սովորություն էր դարձել Ֆրոդոյի ծննդյան օրերին։ Հետո դուրս եկան մաքուր օդ շնչելու, նայեցին աստղերին ու գնացին քնելու։ Իսկ Գանդալֆն այդպես էլ չերևաց։

Հաջորդ օրն առավոտյան նրանք արագ-արագ վերջին սայլը բեռնեցին։ Սրանով մեկնեցին Մերին ու Գիրուկը (նրանք այդպես էին անվանում Ֆրեդեգար Կուղբոնցին)։

― Մեկնումեկը պետք է, որ անբաններիդ համար վառարան վառի նոր տանը, ― ասաց Մերին։ ― Դե լավ, վաղը չէ մյուս օրը կտեսնվենք, եթե դուք ճանապարհին մեռելի պես չքնեք։

Ֆալկոն նախաճաշեց ու գնաց, մնաց միայն Փինը։ Ֆրոդոն իրեն կորցրել էր, նա դեռ սպասում էր Գանդալֆին և որոշել էր սպասել մինչև մութն ընկելը։ Դե իսկ հետո, եթե ինքը հրաշագործին շատ հարկավոր լինի, թող վերջինս գա Ճագարի Գերան։ Մեկ էլ տեսար առաջինը նա հասավ այնտեղ։ Ֆորդոն որոշեց Զայգորդյան գետանցմանը մոտենալ զարտուղի ճանապարհով, որպեսզի գոնե վերջում մի անգամ էլ նայի Հոբիթստանին։

― Միաժամանակ ճարպերս կհալեցնեմ, ― ասաց ինքն իրեն, նայելով կիսադատարկ նախասենյակի փոշոտ հայելու մեջ։ Նա շատ նստելուց ահագին լայնքին էր տվել։

Կեսօրից քիչ անց հայտնվեցին Քսակ-Պարկինսները՝ Սերինիան իր սպիտակամազ ժառանգի՝ Լոթոյի հետ։ «Մի կերպ դիմացանք էսօր», ― ասաց նա, շեմից մտնելով։ Դա անքաղաքավարի էր և ոչ արդարացի․ մինչև գիշերվա ժամը տասներկուսը Պարկուտի տերը մնում էր Ֆրոդոն։ Բայց դե Սերինիայից ի՞նչ պահանջես, ախր նա յոթանասուն տարի ավելի է սպասել, քան ենթադրում էր, նրա հարյուրն արդեն անցել էր։ Եվ հենց այնպես չէր եկել, այլ նայելու, որ Բրենդիզայքներն ու մյուսները սխալմամբ իրենց հետ որևէ բան չտանեն, և մեկ էլ բանալիների համար։ Նրան ճանապարհ դնելը հեշտ գործ չէր․ նա իր հետ բերել էր վաճառված կայքի ցուցակը և ցանկանում էր ստուգել, արդյոք ամեն ինչ տեղո՞ւմ է, թե ոչ։

Ստուգեց մեկ անգամ, հետո՝ երկրորդ, ստացավ բանալիների երկրորդ կապուկը և հավաստիացավ, որ բանալիների երրորդ կապուկը նրա համար կթողնեն Պարկուտավանում Համեստուկների մոտ։ Նա «հըմ» արեց և շրթունքները սեղմեց՝ իբր, գիտենք այդ Համեստուկներին, առավոտյան իրերի կեսը չի լինի, բայց վերջիվերջո գնաց։

Պնդերես հյուրերից ազատվելով, երեք ճամփորդները խոհանոցում անշտապ թեյ էին խմում։

― Պարկուտում վերջին թեյախմությունն էր․․․ ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն հետ տարավ աթոռը։ Իրենց ափսեները ի հեճուկս Սերինիայի, չլվացին։ Սամը և Փինը արագորեն կապեցին երեք պարկերի բերանները և հանեցին շեմքը։ Փինը գնաց այգում զբոսնելու, իսկ Սամն անհետացավ ինչ-որ տեղ։

․․․ Արևը թեքվեց դեպի մայրամուտ, ու Պարկուտը մռայլ, դատարկված և քայքայված էր թվում։ Ֆրոդոն շրջում էր ծանոթ սենյակներում՝ մայրամուտի լույսը դժգունում էր, և անկյուններից մռայլ ստվերներ էին դուրս լողում։

Շուտով բոլորովին մթնեց։ Նա գնաց այգու հեռավոր դռնակի մոտ՝ հանկարծ ու այնուամենայնիվ Գանդալֆը գա։

Պարզ երկնքում աստղեր վառվեցին։

― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Դա հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գանդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։ ― Նա շրջվեց տան կողմը և իսկույն կանգ առավ, ինչ-որ մոտիկ տեղից ձայներ լսելով․ երևի Պարկուտավանից է։ Խոսում էին Համեստուկը ու էլի ինչ-որ մեկը․ ձայնն անծանոթ էր, բայց սրտխանության չափ քստմնելի։ Օտարականն ինչ-որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Համեստուկի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։

― Ոչ, պարոն Պարկինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սամն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են․․․ Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ․․․ դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Ճագարի Գերան, իսկ գուցեև ավելի հեռու, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղ ժողովուրդը վատն է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։

Քայլերը փափուկ իջան Զառիթափից, և Ֆրոդոն զարմացավ, թե ինքն ինչու է այդքան ուրախ, որ իջան, և ոչ թե բարձրացան։ «Ըստ երևույթին, ես անչափ հոգնել եմ հարցաքննություններից և ամեն տեսակ հետաքրքրասիրությունից, ― մտածեց նա։ ― Սարսափելի հետաքրքրասեր ժողովուրդ է մեզ մոտ»։

Նա մեկ ուզեց ծերուկ Համեստուկից իմանալ, թե ով էր նրան նեղել, բայց հանկարծ միտքը փոխեց ու արագ քայլեց դեպի Պարկուտ։ Փինը իր տոպրակին հենված նստած քնել էր։ Սամը չկար։ Ֆրոդոն ներս նայեց սև դռնից։

― Սա՜մ, ― կանչեց նա։ ― Ո՞ւր ես․․․ ժամանակն է։

― Գալի՜ս եմ, տեր իմ, ― արձագանքեց Սամը ինչ-որ խորքերից, շրթունքները մաքրելով։ Նա մառանում հրաժեշտ էր տալիս գինու տակառին։

Ֆրոդոն ծածկեց ու կողպեց կլոր դուռը, իսկ բանալին տվեց Սամին։

― Դու վազիր քո սենյակը, իսկ այնտեղից՝ կարճ ճանապարհով, կհանդիպենք մարգագետնի կողմի դռնակի մոտ։ Գյուղով չենք գնա՝ թաքուն հետևում են, ականջ են դնում։ Դե, թռիր։

Սամը սուրաց մթության մեջ։

― Դե վերջապես գնում ենք, ― Փինին ասաց Ֆրոդոն։

Նրանք պարկերը մեջքներին գցեցին, ցուպերը վերցրեցին ու գնացին Պարկուտի արևմտյան պատի երկարությամբ։

― Մնաք բարով, ― ասաց Ֆրոդոն, նայելով սև, կույր պատուհաններին։ Նա ձեռքը թափահարեց, շրջվեց և (ճիշտ այնպես, ինչպես Բիլբոն, միայն թե ինքն այդ մասին չգիտեր) սուզվեց այգու թփերի մեջ՝ Փինի հետևից։ Նրանց թռան ցածրիկ, բարակ գերանի վրայով և գնացին դաշտ, ալեկոծելով խավարը և խշխշացնելով բարձր խոտերը։

Պայմանավորված դռնակի մոտ նրանք կանգ առան, ձգեցին պարկերի փոկերը և շուտով լսվեց Սամի ոտնաձայնն ու ֆսֆսոցը։

Լիքը լցրած ուղեպարկը նա բարձրացրել էր համարյա ուսերի վրա, իսկ գլխին ինչ-որ ճմրթված ֆետր էր դրել, իբրև գլխարկ։ Մթության մեջ իսկ և իսկ թզուկ էր։

― Որը որ ծանր է, դա, իհարկե, ինձ եք տվել, ― ասաց Ֆրոդոն։ ― Խեղճ խխունջներ ու չարքաշ արարածներ, ովքեր իրենց տունն ու կահույքը սեփական մեջքին են կրում․․․

― Իմ պարկը շատ թեթև է, տեր իմ, ինչքան ուզեք՝ ավելացրեք, ― հայտարարեց Սամը բարի ու կեղծ ձայնով։

― Էդ մեկը չէ, Սամ, ― ասաց Փինը։ ― Մի կերպ կտանի, ինքն է դասավորել՝ մեզ էլ, իրեն էլ հավասար։ Դե ինքը մի փոքր ճարպակալել է․ մի քիչ կքայլի, պարկն էլ կթեթևանա, ինքն էլ։

― Ողորմացեք ծեր, անուժ հոբիթին, ― ծիծաղելով աղաչեց Ֆրոդոն։ ― Ճամփի վերջում ես հալից ընկած կօրորվեմ, ոնց որ եղեգը քամուց։ Սակայն կատակը մի կողմ։ Սամ, դու երևի քեզ վրա չափից շատ ես վերցրել, այ որ դադար տանք, կնայենք ու կտեղափոխենք։

Եվ նա վերցրեց իր ցուպը։

― Գիշերային զբոսանքից լավ ի՜նչ կա, ― ասաց նա։ ― Քնելուց առաջ մի երկու լիգ մաքուր օդում։

― Մի երկու լի՞գ, ― հարցրեց Սամը։ ― Տեր իմ, շատ ծավալվեցիր։ Լիգը նույնիսկ հսկա մարդու համար հեշտ բան չէ՝ երկու հազար քայլ։ Իսկ մեր, հոբիթականով՝ երևի մի չորս հազար կդառնա։ Չէ, տեր իմ, ե՛ս համաձայն չեմ այդպիսի երեկոյան զբոսանքների․․․

Նրանք իծաշարուկի գնում էին կանաչ ցանկապատի երկարությամբ, հողաբաժան թփուտների կողքով, և գիշերային խավարը պարուրել էր նրանց։ Թիկնոցները մուգ էին, քայլում էին անտեսանելի, ասես երեքն էլ կախարդական մատանի էին հագել։ Երբ երեք հոբիթ գնում են սուսիկ ու փուսիկ՝ նրանց հետևելը դժվար է։ Նույնիսկ զգուշավոր դաշտային գազանիկները հազիվ էին նկատում անաղմուկ ճամփորդներին։

Երբ Նորգորդն իր գողտրիկ հովտով մնաց հեռվում, իսկ կածանը բարձրացավ սարը, և փողոցի լամպի հեռավոր լույսը վերջին անգամ թափանցեց ծառերի միջից, Ֆրոդոն շրջվեց ու նորից ձեռքը թափահարելով հրաժեշտ տվեց։

― Ի՞նչ իմանաս, էլ երբևէ կտեսնե՞մ մեր հովիտը, ― ցածր ձայնով խոսեց նա։

Անտառապատ, զառիկող բլրի գագաթից նրանք մտան եղևնուտ, կածանից դուրս եկան և մտան խեժահոտ խավարը, չոր ճյուղեր կոտրատեցին, կոն հավաքեցին և խարույկ վառեցին։ Կրակն ուրախ պար սկսեց դարավոր եղևնու արմատների մոտ, հոբիթները տաքացան և սկսեցին ննջել։ Յուրաքանչյուրն իր ձևով տեղավորվեց արմատների արանքում, փաթաթվեց թիկնոցով ու վերմակով և տեղնուտեղը խոր քուն մտավ։

Պահակ չէին թողել․ նույնիսկ Ֆրոդոն չէր անհանգստացել, չէ՞ որ նրանք Հոբիթստանում էին․․․ Խարույկը մոխրակույտի էր վերածվել, և որոշ գազաններ էին հայտնվել քնածներին նայելու։ Աղվեսը, որ պատահաբար վազում էր նրանց կողքով, կանգնեց ու սկսեց հոտոտել։

― Հոբիթներ են, ― ասաց ինքն իրեն։ ― Ա՜յ քեզ բան․․․ Չորսկողմը հազարումի հրաշքներ են լինում, բայց որ հոբիթը քնի անտառո՞ւմ, ծառի տակ, այն էլ ոչ մենակ, երեք հոգով․․․ Չէ-է-է՜, այստեղ ինչ-որ բան կա թաքնված․․․

Նա, իհարկե, իրավացի էր, բայց այդպես էլ տարակուսած մնաց։

Անշտապ նախաճաշելով, ժամը տասի մոտերքը նրանք ճանապարհ ընկան։ Պարզ, տաք օր էր։ Շատ չանցած նրանք շոգեցին, պարկերն ավելի ու ավելի էին սեղմում ուսերը, իսկ ճանապարհը գալարվում էր բլուրներն ի վեր ու նորից իջնում ներքև, բայց հետո սահուն վայրէջքով շրջվեց դեպի լայնարձակ հովիտը։ Նրանց առջև փռվեց նոսր անտառը, որը հեռվում ձուլվում էր ծառերի գորշ պատի հետ։ Երբ հոբիթները բլրից իջան, երեկոյանում էր։ Առայժմ ոչ մի կենդանի շնչի չէին հանդիպել՝ Անտառաեզր հազարից մեկն էր գալիս, և ինչի՞ համար գային այստեղ։ Երեք ճամփորդները մեկ-երկու ժամ առաջ էին գնում խոտածածկ ճանապարհներով, երբ հանկարծ Սամը կանգ առավ ու ականջ դրեց։

― Կարծես թե մեր հետևից կամ ձի է գալիս կամ պոնի, ― ասաց նա։

Նրանք հասել էին ոլորանին, որտեղից ոչինչ չէր երևում։

― Գուցե Գանդա՞լֆն է, ― ենթադրեց Ֆրոդոն, բայց իսկույն էլ զգաց, որ ո՛չ, Գանդալֆը չէ, և հանկարծ նրա մոտ ցանկություն առաջացավ թաքնվել այդ հեծյալից, ով էլ որ նա լինի։

― Հիմարություն է, իհարկե, ― ասաց նա, ասես ներողություն խնդրելով, ― բայց այնուամենայնիվ պետք չէ, որ մեզ ճանապարհին տեսնեն, թող կորչեն բոլորն էլ․․․ Իսկ եթե Գանդալֆն է, ― քմծիծաղով ավելացրեց նա, ― ապա մենք նրան մի լավ կդիմավորենք, որ մյուս անգամ չուշանա։ Մեկ-երկու-երեք, դե վազեք ու տեսեք․․․

Սամն ու Փինը վազելով ձախ, անհետացան ճանապարհից ոչ հեռու գտնվող ձորակում։ Ֆրոդոն դանդաղեց․ հետաքրքրասիրությունը, թե ինչ-որ ուրիշ մի զգացում խանգարեց նրան թաքնվել։ Սմբակների դոփյունը մոտեցավ։ Նա հազիվ հասցրեց իրեն գցել ծառի հետևի խիտ խոտերի մեջ ու գլուխը հանեց հաստ արմատի վրայից։

Ոլորանից դուրս եկած սև ձին բոլորովին նման չէր հոբիթների պոնիներին, իսկ բարձրահասակ հեծյալը կռացել էր թամբի վրա, և լայն ու սև թիկնոցի տակից երևում էին միայն նրա ասպանդակներն ու կոշիկները։ Դեմքը ծածկված էր կնգուղով։

Ձին հավասարվեց ծառին, որի հետևում պառկած էր Ֆրոդոն և քարացավ։ Հեծյալն էլ էր անշարժ․ նա ասես ականջ էր դնում։ Խռպոտ ֆսֆսոցը հասնում էր Ֆրոդոյին։ Հեծյալի գլուխը շրջվեց աջ, հետո՝ ձախ։ Թվում էր, նա հոտառությամբ ինչ-որ հազիվ զգացվող հոտ էր որսում։

Անսպասելի ու խելագար մի սարսափ պատեց Ֆրոդոյին․ իրեն տեսնում են, իրեն հիմա կգտնեն․․․ և հանկարծ հիշեց Մատանին։ Նա չէր համարձակվում շնչել, վախենում էր շարժվել, բայց Մատանին հանկարծ դարձավ նրա միակ հույսը և ձեռքն ինքն իրեն սողաց գրպանը։ Միայն թե հագնի, հագնի այն, և ամեն ինչ կարգին կլինի, ինքը ապահով կլինի։ Գանդալֆն արգելել է․․․ դե լա՜վ․․․ Բիլբոն էլ է հագել Մատանին և ոչինչ։ Ես չէ՞ որ իմ տանն եմ, Հոբիթստանում, մտածեց ու ձեռքը հպեց շղթային։ Այդ վայրկյանին հեծյալն ուղղվեց ու սանձերը ձգեց։ Ձին անվստահ ոտքերը փոխեց, առաջ քայլեց ու շորորալով գնաց։

Ֆրոդոն սողաց դեպի ճանապարհի եզրը ու նայեց հեծյալի հետևից, մինչև նա անհետացավ մթնշաղի հեռուներում։ Հեռու հեռվում սև ձին շրջվեց դեպի աջ, դեպի ճանապարհամերձ անտառակը։

― Սա ինչ-որ զարմանալի է, եթե չասենք, որ սարսափելի է, ― քրթմնջաց Ֆրոդոն, գնալով իր ուղեկիցների մոտ։

Փինը և Սամը բերանքսիվայր պառկած էին և ոչինչ չէին տեսել։ Ֆրոդոն պատմեց նրանց տարօրինակ հեծյալի մասին։

― Չգիտեմ ինչու, ես համոզված էի, որ նա ինձ է փնտրում և ինձ է հոտոտում։ Այդ ամենը տարօրինակ է, Հոբիթստանում երբեք այդպիսիք չեն եղել։

― Առհասարակ Մեծ ժողովուրդը մեզ հետ ի՞նչ գործ ունի, ― փնթփնթաց Փինը։ ― Էդ ի՞նչ է քարշ եկել մինչև էստեղ։ Որտեղի՞ց է եկել․․․

― Ներողություն եմ խնդրում, ― հանկարծ միջամտեց Սամը։ ― Ես գիտեմ որտեղից։ Այդ սև ձիավորը Նորգորդից է, քանի որ այստեղ միայն նա է, մեն միակը։ Եվ նույնիսկ գիտեմ, թե դեպի ուր է ճամփա ընկել։

― Այսինքն ինչպե՞ս, ― խստորեն հարցրեց Ֆրոդոն՝ Սամի վրա մի զարմացած հայացք գցելով։ ― Գիտես ու չե՞ս ասել։

― Ախր ես նոր միայն հիշեցի, տեր իմ, մեծահոգաբար ներող եղեք։ Դա ախր էսպես է եղել․ երեկ գնացի իմ ծերուկի մոտ բանալիները տալու, նա էլ թե՝ «Ա՜յ քեզ բան, ― ասում է, ― բա ես հիմարս էլ կարծում եմ, թե դու քո Ֆրոդո տիրոջ հետ միասին էս առավոտ մեկնել ես։ Գիտե՞ս, էստեղ մեկը կպել-պոկ չէր գալիս․ ո՞ւր է, ասում է, մեկնել Պարկինսը Զառիթափի Պարկուտից։ Իսկ ո՞ւր ունի կորչելու, մեկնել է՝ պրծավ գնաց։ Ես էլ ուղարկեցի նրան Ճագարի Գերան, բայց նա, հասկանո՞ւմ ես, ինձ իսկի դուր չեկավ։ Մեկնել է, ասում եմ, մեկնել է պարոն Պարկինսը և հետ չի գալու։ Պատկերացնո՞ւմ ես, նա ֆշշաց ինձ վրա իսկը օձի պես»։ «Իսկ նա ումոնցի՞ց էր» ― էդ ես եմ հորս հարցնում։ «Ի՞նչ իմանաս, ― ասում է, ― բայց որ հոբիթ չէր, էդ մեկը հաստատ։ Էնպես բոյով էր ու սև, կռացել էր վրա ու ֆսֆսում էր։ Երևում է, հեռուներից էր, Մեծ ժողովրդից։ Մի տեսակ ֆսֆսացնելով էր խոսում»։ Դե ես ժամանակ էլ չունեի հորս հարցուփորձ անելու, չէ՞ որ դուք ինձ սպասում էիք, ու հետո էլ մոռացա ձեզ ասեմ։ Համ էլ իմ ծերուկը լավ չի տեսնում, իսկ երբ էդ ձիավորը եկել էր, արդեն մթնած էր եղել։ Հայրիկը կարծես թե ամեն ինչ ասել է, ոնց եղել է, իսկ թե մի բան էլ ես եմ մոռացել, է՛հ, էլ ո՜նց կլիներ, առանձնապես մի բան չկա, ճի՞շտ է, տեր իմ։

― Դե ծերուկից ի՞նչ պահանջես, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես ինքս էլ լսեցի, ինչպես էր նա խոսում օտարականի հետ, որն իմ մասին էր հարցնում, նույնիսկ ուզում էի գնալ հարցնել նրան, թե ի՞նչ է պատահել։ Ափսոսում եմ, որ չգնացի և ափսոս, որ այն ժամանակ ինձ չես ասել։ Ավելի զգույշ պետք է լինենք։

― Իսկ գուցե դա այն ձիավորը չէ, ― միջամտեց Փինը։ ― Մենք ծածուկ ենք դուրս եկել, քայլել ենք անաղմուկ, նա չէր կարող մեզ հետևել։

― Իսկ ֆսֆսում ու հետևում էր ինչպես նա, ― ասաց Սամը։ ― Եվ նրա նման էլ ոտքից գլուխ սև էր։

― Իզուր մենք Գանդալֆին չսպասեցինք, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Իսկ գուցեև ոչ իզուր, դժվար է ասել։

― Հիմա դու էդ ձիավորի մասին որևէ բան գիտե՞ս, թե՞ պարզապես ենթադրություններ ես անում, ― Ֆրոդոյի փնթփնթոցը լսելով, հարցրեց Փինը։

― Խելքը գլխին ոչինչ չգիտեմ, իսկ գուշակել վախենում եմ, ― մտածկոտ պատասխանեց Ֆրոդոն։

― Դե, քո գործն է, սիրելի ազգականս․․․ Խնդրեմ, քո գաղտնիքները քեզ պահիր, միայն թե հետո ի՞նչ պետք է անենք․․․ Ես դեմ չէի լինի, եթե հանգիստ առնեինք, ընթրեինք, բայց ավելի լավ է ոտքներս գետնից կտրենք։ Թե չէ ես ինչ-որ վատ եմ զգում այդ հոտոտող ձիավորների մասին ձեր պատմություններից։

― Այո, ավելի լավ է չդանդաղենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Եվ եկեք ճանապարհով չգնանք, թե չէ հանկարծ այդ ձիավորը հետ կգա կամ մեկ ուրիշը կհայտնվի։ Քայլներս արագացնենք, մինչև Նապատասակի Բլուրները պետք է քայլենք ու քայլենք։

․․․ Երբ նրանք նորից ճանապարհ ընկան, մայրամուտի վառ արևը խամրում էր նրանց թիկունքում։ Ճանապարհը կտրուկ թեքվում էր ձախ, իսկ աջ կողմում կապտին էր տալիս հզոր թավուտը՝ անվերջ ու անսահման։

― Այնտեղ էլ կգնանք, ― ասաց Ֆրոդոն։

Հոբիթները մոմ չվառեցին․ մտան մի հսկայական փչակ, հանգստացան, մի քիչ կերան (մի ժամանակ ընթրում էին) և նույնիսկ երգեցին իրիկնային երգը, որը վերջանում էր հետևյալ խոսքերով․ «Իսկ հետո էլ քնել։ Իսկ հետո էլ քնել․․․»

― Իսկույն քնել․․․ Իսկույն քնել․․․ ― գոռաց Փինը։

― Կամաց, ― ասաց Ֆրոդոն։ ― Կարծես թե նորից սմբակների ձայն է լսվում։

Երեքն էլ ստվերների պես քարացան։ Հովտից սմբակների կտկտոց էր լսվում, առայժմ դեռ հեռավոր, բայց ավելի ու ավելի մոտեցող, քամահար կողմից։ Նրանք իրենց նետեցին անտառի խորքը, մռայլ ծառերի թանձր ստվերի մեջ։

― Չենք փախչի, ― ասաց Ֆրոդոն։ ― Մենք չենք երևում, իսկ ես ուզում եմ տեսնել՝ մի՞թե ևս մեկը։

Կտկտոցը մոտենում էր։ Ինչպես հարկն է թաքնվելու ժամանակ արդեն չունեին, և Սամն ու Փինը մտան կոճղի հետևը, իսկ Ֆրոդոն պառկեց արահետից ոչ հեռու։ Սրա բաց մոխրագույն շերտը հատում էր անտառային մթնշաղը: Երկինքն աստղոտվում էր, բայց դեռ լուսինը դուրս չէր եկել։

Սմբակները լռեցին։ Ֆրոդոյի աչքին ծառերի արանքում մի սևություն ցոլաց՝ և երկու ստվերը, ասես մեկը ձիու սանձից բռնած տանում էր, ձուլվեցին մթությանը։ Հետո սև կերպարանքը հայտնվեց այնտեղ, որտեղ իրենք արահետից դուրս էին եկել, ճիշտ նույն տեղում։ Ստվերը երերաց, ու Ֆրոդոն ցածր, տհաճ ֆսֆսոց լսեց, իսկ հետո ստվերն ասես սողաց դեպի նա։

Ֆրոդոն նորից մտածեց, որ հարկավոր է հագնել Մատանին: Եվ կարծես թե ինչ-որ մեկի հրամանին ենթարկվելով, առանց հասկանալու, թե ինչ է անում, փնտրեց գրպանում։ Սարսափելի լռություն իջավ, բայց հանկարծ մի զրնգուն երգ լսվեց ու ծիծաղ տարածվեց։ Ջինջ ձայներն ուրախ զանգակների պես ալեկոծեցին գիշերային զով օդը։ Սև ստվերը բարձրացավ, հետ-հետ գնաց ու ձիու ստվերին ձուլվելով, արահետի մյուս կողմում սուզվեց մթնշաղի մեջ։ Ֆրոդոն շունչ քաշեց։

― Էլֆե՜րն են, ― բացականչեց Սամը խռպոտ ձայնով, ասես քնից էր վեր կացել։ ― Տեր իմ, էլֆե՜րը․․․

Նա ուզում էր նետվել ձայների կողմը, բայց Ֆրոդոն ու Փինը հետ պահեցին նրան։

― Այո, էլֆերն են, ― ասաց Ֆրոդոն։ ― Չէ՞ որ սա Անտառեզրն է, նրանք համարյա ամեն գարնան ու աշնան անցնում են այստեղով։ Ա՜յ թե ժամանակին եկան․․․ Ախր դուք ոչինչ չտեսաք, իսկ Սև Հեծյալը իջավ ձիուց ու սողաց ուղիղ դեպի մեզ։ Եվ կսողար, եթե նրանց երգը չլիներ։ Դա վախեցրեց նրան։

― Դե, իսկ էլֆերի մոտ գնո՞ւմ ենք, թե չենք գնում, ― շտապեցրեց Սամը։ Հեծյալի մասին արդեն չէր էլ հիշում։

― Լսում ես, չէ՞, իրենք են մեզ մոտ գալիս, ― ասաց Ֆրոդոն։ ― Հարկավոր է միայն սպասել։

Երգը մոտենում էր։ Մի զիլ ձայն բոլորից բարձր էր երգում։ Հրաշալի հնամյա բառեր էին, միայն Ֆրոդոն էր հասկանում, այն էլ դժվարությամբ։ Բայց և ուշադիր լսել էլ առանձնապես պետք չէր։ Ֆրոդոն այսպես հասկացավ երգը․

<poem>

Հեռո՜ւ հեռավոր ծովերից այն կողմ

Անվերջ շողացող հուր արշալույսի,

Տարածվի՜ր դու մեր լեռների վրա

Ու անմար պահիր կրակը հույսի։

Օ, դու Էլբերեթ, Գիլթոնիել,

Դու հեռավոր լույս՝ հույսի, հավատի,

Աղջամուղջային մեր հեռուներից

Քեզ խոնարհ ողջո՛ւյն, հարգանք ու պատիվ։

Դու մութ երկնքից քշեցիր հավետ

Մշուշները չար, մշուշները սև,

Եվ գիշերային քո տերության մեջ

Փայլատակեցին աստղերը լուսե։

Օ՜, դու Էլբերե՛թ, Գիլթոնիե՛լ,

Կապույտ տաճարում ճառագող դու շող,

Հեռո՜ւ հեռավոր ծովերից անդին

Մենք հիշում ենք լույսը հավերժող։

</poem>

Եվ երգը վերջացավ։

― Ախր սրանք անդրծովյան էլֆերն են։ Երգն էլ Էլբերեթի մասին է, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Հեռուներից հազվադեպ են նրանք հասնում մեզ մոտ՝ Հոբիթստան, նրանցից Միջերկրում էլ համարյա չկան։ Շատ տարօրինակ է․․․

Հոբիթները նստած էին արահետից ոչ հեռու ու սպասում էին։ Շուտով էլֆերը երևացին։ Նրանց աչքերը փայլում էին աստղային փայլով, մազերը ծփում էին մեղմիկ, և արահետը արծաթավուն էր նրանց ոտքերի տակ։ Նրանց լուռ անցան, և միայն վերջին էլֆը շրջվեց, նայեց հոբիթներին ու ծիծաղեց։

― Մի՞թե Ֆրոդոն է, ― զրնգուն բացականչեց նա։ ― Այս ուշ ժամին․․ Մոլորվե՞լ եք, ինչ է։ ― Նա կանչեց մյուսներին, և էլֆերը շրջապատեցին նստածներին։

― Հրաշք է, որ կա․․․ ― ասացին նրանք։ ― Երեք հոբիթ գիշերով անտառում։ Այսպիսի բան չի եղել Բիլբոյի ժամանակներից․․․ Ի՞նչ է պատահել․․․

― Ոչինչ էլ չի պատահել, ով Զարմանահրաշ ժողովուրդ, ― ասաց Ֆրոդոն։ ― Պարզապես մեր ճանապարհները համընկան։ Ես սիրում եմ աստղալից երեկոյան զբոսնել և ուրախ կլինեի ձեզ ուղեկցելու համար։

― Առանց ձեզ էլ մենք լավ ենք զգում, ձանձրալի հոբիթներ․․․ ― ծիծաղեցին էլֆերը։ ― Որտեղի՞ց գիտեք, թե մեր ճանապարհները համընկնում են՝ չէ՞ որ մեր ուղին ձեզ հայտնի չէ։

― Իսկ դուք որտեղի՞ց գիտեք ես ով եմ, ― ի պատասխան հարցրեց Ֆրոդոն։

― Այստեղ իմանալու բան էլ չկա, պատասխանեցին նրանք։ ― Մենք քեզ Բիլբոյի հետ շատ ենք տեսել։ Այդ դու մեզ չես տեսել։

― Ո՞ւր եք գնում և ո՞վ է ձեր առաջնորդը, ― հարցրեց Ֆրոդոն։

― Ես եմ, Գարալդը, ― պատասխանեց հոբիթներին առաջինը նկատած էլֆը։ ― Գարալդը Փառավորաց զարմից։ Մենք տարագիրներ ենք, մեր ազգուտակը վաղուց ի վեր հեռացել է, և Ծովը մեզ է սպասում։ Ճիշտ է, մերոնցից դեռևս կան Ազատքում։ Մի խոսքով, ավելի լավ է քո մասին պատմիր, Ֆրոդո։ Երևում է, ինչ-որ բան կարգին չէ՞․․․

― Ո՜վ ամենաիմաց ժողովուրդ, ― միջամտեց Փինը, ― ասացեք մեզ, ովքե՞ր են Սև Հեծյալները։

― Սև Հեծյալները՞, ― կամաց արձագանքեցին նրանք։ ― Ի՞նչ գործ ունեք Սև Հեծյալների հետ։

― Մեր հետևից երկուսը գալիս էին․․․ գուցեև մեկը, ― ասաց Փինը, ― հենց հիմա հետ մնաց, երբ դուք երևացիք։

Էլֆերն իսկույն չպատասխանեցին։ Նրանք իրենց լեզվով խորհրդակցեցին, հետո Գարալդը շրջվեց դեպի հոբիթները։

― Մենք դեռևս կսպասենք, այդ մասին չենք խոսի, ― ասաց նա։ ― Իսկ դուք իսկապես որ պետք է գաք մեզ հետ։ Դա մեր սովորություններից դուրս է, բայց ոչինչ, թող այդպես լինի, եկեք։ Մեզ հետ էլ կգիշերեք։

― Զարմանահրա՛շ, զարմանահրա՜շ ժողովուրդ․․․ Ես հուսալ անգամ չէի համարձակվում, ― ասաց Փինը, իսկ Սամը պարզապես պապանձվել էր ուրախությունից։

― Շնորհակալություն, ով Գարալդ Փառավորաց զարմից, ― ասաց Ֆրոդոն և խոնարհվեց։ ― Էլեն սեյլա լյումենն օմեննթիէյլվո, աստղդ լուսավորեց մեր հանդիպումը, ― ավելացրեց նա հին էլֆերեն լեզվով։

― Օհո՜, բարեկամներ, ― ծիծաղելով զգուշացրեց յուրայիններին Գարալդը, ― բարձրաձայն գաղտնի խոսակցություններ չվարեք, մեզ հետ Հին Բարբառի գիտակ կա։ Բիլբոն, պարզվում է, հրաշալի ուսուցիչ է։ Ողջույն քեզ, ո՜վ էլֆերի բարեկամ․․․ ― ասաց նա, Ֆրոդոյին խոնարհվելով։ ― Մենք ուրախ ենք, որ ուղեկիցներ ենք։ Գնանք, բայց քայլիր մեջտեղով, որ հետ չընկնես ու մոլորվես՝ առջևում երկար ճանապարհ է։

― Երկա՞ր է, իսկ դուք ո՞ւր եք գնում, ― նորից հարցրեց Ֆրոդոն։

― Անտառեզրի ամենախորքը։ Հեռու պետք է գնանք, բայց այնտեղ կհանգստանաս և քո վաղվա ճամփան կկարճանա։

― Նրանք գնում էին լուր ու ստվերների պես, քանի որ էլֆերը հոբիթներից էլ անաղմուկ էին քայլում։ Փինը սկսել էր ննջել ու սայթաքել, բայց կողքից էլֆ էր քայլում՝ թևից բռնած, ու չէր թողնում, որ ընկնի։ Իսկ Սամը քայլում էր Ֆրոդոյի կողքից և քայլում էր ասես սարսափելի, բայց հիասքանչ երազում։

Արահետի երկու կողմերում անտառը գնալով խտանում էր․ իրար խառնվող ծառերը մատղաշ էին, իսկ դրանց բները՝ հաստ, հետո արահետը խորացավ լեռնահովտի մեջ, աջից ու ձախից մթնում էին կաղնուտները։ Վերջապես էլֆերը շրջվեցին խոր թավուտը, որտեղ ասես հրաշքով մի կանաչ նեղ կածան բացվեց․ ավելի ու ավելի խիտ էին պարփակվում ծառերի բարձր պատերը, բայց հանկարծ դրանք նահանջեցին և, գիշերվա լույսի պես, առջևում տարածվեց փայլատ մոխրագույն մարգագետինը։ Երեք կողմից այն շրջապատված էր անտառով, իսկ արևելքից հատվում էր զառիթափով, և ծառերի հսկայական սաղարթները նրանց ոտքերին էին հասնում ինչ-որ տեղ ներքևից։

Էլֆերը նստեցին խոտերի վրա ու իրար մեջ մի ցածրաձայն խոսակցություն սկսեցին, ասես հոբիթներին դադարել էին նկատել։ Իսկ վերջիններս ննջում էին թիկնոցների ու ծածկոցների մեջ փաթաթված։ Գիշերը վրա հասավ, հովտում մարեցին հեռավոր գյուղական կրակները։ Փինը պինդ քնեց՝ այտը ճիմակտորին դրած։

Արևելքում բարձր երկնքում վառվեց Աստղային Ցանցը, Ռեմիրաթը․ մառախուղը ճեղքելով, բոցավառ սուտակի պես հուրհրաց Բորգիլը։ Հետո հանկարծ, ասես կախարդանքով, երկինքը պարզվեց, իսկ աշխարհի ծայրին փայլփլեց Երկնային Սուսերակիր Մենալվաֆորը վառվռուն գոտիով։ Էլֆերը նրան դիմավորեցին զրնգուն երգով, և ինչ-որ տեղ մոտակայքում բռնկվեց խարույկի բոսոր կրակը։

― Այդ ինչո՞ւ եք նստել, ― հոբիթներին կանչեցին էլֆերը։ ― Եկեք մեզ մոտ․․․ Հիմա զրույցի և զվարճության ժամանակն է։

Փինը նստեց, աչքերը տրորեց ու մրսելով կուչ եկավ։

― Բարի գալուստ, բարեկամներ․․․ Խարույկը վառվում է, և ընթրիքը ձեզ է սպասում, ― ասաց էլֆը՝ կռանալով քնատ Փինի վրա։

Կանաչ մարգագետինը մտնում էր անտառ ու դառնում անտառային շքասրահ, որին տանիք էին ծառայում ծառերի ճյուղերը։ Հզոր բները սյունաշարերի էին նման։ Շքասրահի կենտրոնում բոցավառվում էր խարույկը, իսկ ճյուղերից կախված փայլփլում էին ոսկե ու արծաթե լապտերները։ Էլֆերը նստել էին կրակի շուրջը՝ խոտի ու կլոր քոթուկների վրա։ Ավելի ճիշտ, ոմանք նստած էին, մյուսները բաժանում էին գավաթներն ու գինի լցնում, իսկ երրորդները ուտելիք էին բերում։

― Աղքատիկ հյուրասիրւթյուն է, ― ներողություն էին խնդրում նրանք հոբիթներից, ― չէ՞ որ մեք մեր տանը չենք, սա դաշտային կանգառ է։ Այ, կգաք մեզ մոտ, այն ժամանակ կհյուրասիրվեք ինչպես հարկն է։

― Ի՞նչ եք ասում, նույնիսկ ծննդյանս օրը ավելի համեղ չեն հյուրասիրել, ― ասաց Ֆրոդոն։

Հետագայում Փինը այնքան էլ լավ չէր հիշում, թե ինչ է կերել ու խմել․ ավելի շատ նայում էր էլֆերի պարզ դեմքերին և ունկնդրում նրանց ձայները, որ տարբեր էին ու զարմանահրաշ, և նրան թվում էր, թե հրաշալի երազ է տեսնում․ միայն հիշում էր, որ հաց էին տալիս․ սպիտակ ու այնքան համեղ, ասես դու սովից ուշաթափվում էիր, իսկ քեզ մսի մի չաղլիկ կտոր էին տալիս, հետո նա մի գավաթ ինչ-որ վճիտ հեղուկ խմեց, ասես աղբյուրից, ու ոսկեգույն, ինչպես ամառային երեկոն։

Իսկ Սամը նույնիսկ խոսքերով չէր կարող նկարագրել, թե ինչ էր եղել այնտեղ և առհասարակ ոչ մի կերպ չէր կարող պատկերել, թեպետ այդ երջանկությունը հիշում էր մինչև կյանքի վերջը։ Նա, իհարկե, ասաց մի էլֆի․ «Էհ, տեր իմ, թե իմ այգում էլ այդպիսի խնձորներ լինեին, այ նոր ես այգեպան կլինեի․․․ Ճիշտն ասած, խնձորներն ինչ են որ, համա թե երգում եք, հա՜․․․»։

Ֆրոդոն ուտում էր, խմում ու խոսում ոչ առանց դժվարության բառերն ընտրելով։ Նա էլֆերերն հավիզհազ էր հասկանում և համակ ուշադրություն դարձած լսում էր։ Նրան հաճելի էր, որ կարող էր գոնե նրանց մայրենի լեզվով շնորհակալություն հայտնել իրեն հյուրասիրող էլֆերին։ Իսկ նրանք ժպտում էին և ուրախանում․ «Այ թե հոբիթ է․․․»։

Հետո Փինը քնեց և նրան զգուշությամբ պառկեցին խոտե փափուկ մահճում՝ ծառերի արմատների արանքում։ Սամը գլուխը թափ էր տալիս ու չէր ուզում տիրոջից հեռանալ։ Փինը արդեն յոթերորդ երազն էր տեսնում, իսկ Սամը դեռ նստած էր Ֆրոդոյի ոտքերի մոտ, պայքարում էր, պայքարում էր, վերջապես չդիմացավ ու նիրհեց։ Դրա փոխարեն, Ֆրոդոյի քունը դեռ չէր տանում, և նա Գարալդի հետ խոսակցություն ունեցավ։

Եղածից-չեղածից, անցածից ու ներկայից էին խոսում նրանք, և Ֆրոդոն երկար հարցուփորձ էր անում նրան Հոբիթստանի սահմաններից այն կողմ տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Վերջապես նա տվեց հարցը, որը վաղուց լեզվի ծայրին էր․

― Իսկ ասա, Գարալդ, այն ժամանակից ի վեր տեսե՞լ ես Բիլբոյին։

― Տեսել եմ, ― ժպտաց Գարալդը։ ― Նույնիսկ երկու անգամ։ Այս նույն տեղում նա մեզ հրաժեշտ տվեց։ Իսկ մյուս անգամ՝ այստեղից հեռու։

Որտեղ՝ նա չասաց, իսկ Ֆրոդոն չհարցրեց։

― Քո մասին խոսենք, Ֆրոդո, ― առաջարկեց Գարալդը։ ― Որոշ բաներ ես արդեն գիտեմ քո մասին․ դեմքիցդ էլ կռահեցի, հարցերդ էլ հենց այնպես չէին։ Հոբիթստանից հեռանում ես ծանր տարակուսանքներով՝ արդյո՞ք քո ուժերին համապատասխան գործ ես ձեռնարկել և կհաջողվի՞ քեզ մինչև վերջ հասցնել այն։ Այդպե՞ս է։

― Այդպես է, ― հաստատեց Ֆրոդոն։ ― Սակայն կարծում էի, թե իմ գործերի մասին միայն Գանդալֆը գիտի և մեկ էլ Սամը։

Նա նայեց Սամին, որը խաղաղ ֆսֆսացնում էր։

― Էլֆերից գաղտնիքների հոսք դեպի Թշնամին տեղի չի ունենում, ― ասաց Գարալդը։

― Դեպի Թշնամի՞ն, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Դու, երևում է, գիտես, թե ես ինչու եմ ընդմիշտ հեռանում Հոբիթստանից։

― Ես գիտեմ, որ Թշնամին կրնկակոխ հետևում է քեզ, ― պատասխանեց Գարալդը, ― բայց թե ինչո՞ւ, այդ չգիտեմ։ Բայց հիշիր, Ֆրոդո, վտանգը առջևում է և հետևում, վտանգն ամեն տեղ է։

― Հեծյալների մասի՞ն ես ասում։ Ես այդպես էլ գիտեի, որ դրանք Թշնամու կողմից են։ Իսկ ովքե՞ր են դրանք։

― Գանդալֆը քեզ ոչինչ չի՞ ասել նրանց մասին։

― Նրանց մասի՞ն՝ ո՛չ, չի ասել։

― Այդ դեպքում պետք էլ չէ՝ քանի որ վախը թուլացնում է։ Իմ կարծիքով, դու հասցրել ես վերջին ժամին դուրս գալ, հուսով եմ, որ չես ուշացել։ Մի դանդաղիր և հետ մի նայիր, որքան հնարավոր է շուտ գնա Հոբիթստանից։

― Քո ակնարկներն ու խոսքերը կտուր գցելն ինձ ավելի են վախեցնում, քան առճակատ խոսակցությունը, ― ասաց Ֆրոդոն։ ― Ես գիտեի, որ առջևում վտանգներ կան, բայց մտածում էի, որ գոնե մեր Հոբիթստանից դուրս կգանք առանց չարաբաստիկ արկածների։

― Հոբիթստանը ձերը չէ, ― առարկեց Գարալդը։ ― Այնտեղ ապրում էին մինչև ձեր ապրելը, հետո էլ կապրեն, երբ հոբիթները հեքիաթ կդառնան։ Դուք հո ձեզ ու ձեզ չե՞ք ապրում, իսկ եթե նույնիսկ պատնեշվել եք աշխարհից, բայց հո աշխարհը ձեզնից չի՞ պատնեշվել․․․

― Ըստ երևույթին, այդպես է․ միայն թե մեզ մոտ միշտ խաղաղ, հանգիստ ու հարմարավետ է եղել։ Իսկ հիմա ի՞նչ անեմ։ Ես որոշել եմ կամաց-կամաց հասնել Բրենդիդուիմք, իսկ այնտեղից՝ Ազատք։ Եվ ահա հետևել են, հետքներս գտել, ի՞նչ պետք է անեմ․․․

― Գնա, ուր որ մտադրվել ես։ Իմ կարծիքով, արիություն կբավականացնի։ Իսկ իմաստուն խորհուրդ տալը՝ դա արդեն Գանդալֆի գործն է։ Չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչու ես ճանապարհ ընկել և Թշնամու ինչի՞ն ես պետք։ Իսկ Գանդալֆը երևի գիտի, և ո՛չ միայն այդ։ Դու նրա հետ տեսնվելու ես, չէ՞

― Հուսով եմ․․․ Ես նրան սպասեցի մինչև վերջին րոպեն․ նա պետք է գար ամենաուշը երկու օր առաջ՝ չեկավ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է պատահած լինել։ Գուցե սպասե՞մ նրան։

Գարալդը մռայլվեց ու մտքերի մեջ ընկավ։

― Վատ լուրեր են, ― վերջապես խոսեց նա։ ― Գանդալֆը երբեք չի ուշանում։ Սակայն մի ասացվածք կա․ իմաստունների գործերին խառնվես՝ գլուխդ կկորցնես։ Քանի որ այդպիսի խոսակցություն ես ունեցել նրա հետ, ինքդ էլ որոշիր՝ սպասե՞ս նրան, թե չսպասես։

― Մի ուրիշ ասացված էլ կա, ― նկատեց Ֆրոդոն։ ― «Էլֆից ու քամուց մի հարցրու խորհուրդ, ոչ հա՛ կասեն, ոչ չէ»։

― Ձեզ մոտ այդպե՞ս են ասում, ― ծիծաղեց Գարալդը։ ― Իզուր, ամեն մի խորհուրդ լավ բան ունի իր մեջ, իսկ ամեն տեսակ ճամփա կարող է փորձանք դառնալ։ Դրա համար էլ մենք խորհուրդը քամուն չենք տալիս։ Իսկ քո փոխարեն ինձ համար դժվար է ընտրություն կատարել՝ ախր դու քո գործերի մասին լռում ես։ Բայց և այնպես կասեմ, հանուն բարեկամության։ Արագորեն հեռացիր․ եթե Գանդալֆը չերևա, անպայման ուրիշ ուղեկից գտիր, մենակ մի գնա։ Լավ քննիր բարեկամներիդ ու ընտրիր ամենահուսալի մեկին։ Եվ չմոռանաս շնորհակալություն հայտնել ինձ խորհուրդ տալուս համար՝ ես հաճույքով չեմ անում այդ բանը։ Էլֆերն էլ իրենց հոգսերն ու ցավերն ունեն, բոլորովին տարբեր, քան մնացածներինը։ Մեր ուղիները հազվադեպ են հատվում, բայց այժմ դրանք խաչվել են, իհարկե, ոչ անտեղի, և գուցե այնպես ստացվի, որ ո՛չ վերջին անգամ։ Ի դեպ, այդ մասին ավելի լավ է լռենք․ վախենում եմ ավելորդ բաներ ասել։

― Հասկանալի է, ես քեզ շատ եմ շնորհակալ, ― ասաց Ֆրոդոն, ― բայց Սև Հեծյալների մասին իզուր ինձ ոչինչ չբացատրեցիր։ Ըստ քեզ ստացվում է, որ ես դեռ երկար պետք է մնամ առանց Գանդալֆի, իսկ ես չեմ հասկանում, թե դրանք ովքեր են։

― Այստեղ հասկանալու ի՞նչ կա։ Միայն իմացիր, որ դրանք Թշնամու կամակատարներն են, ― ասաց Գարալդը, ― փախիր դրանցից․․․ Ոչ մի խոսք չփոխանակես դրանց հետ․․․ Դրանք մահ են․․․ Եվ ինձնից մի հարցրու, որովհետև ինքդ նրանց մասին կիմանաս ժամանակի ընթացքում, ավաղ, շատ ավելին կիմանաս, քան ես գիտեմ։ Էլբերեթը քեզ պահապան, Ֆրոդո, որդի Դրոգոյի։

― Իսկ քաջություն որտեղի՞ց վերցնեմ, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Շատ եմ վախենում, իսկ քաջությունս էլ ուր որ է կսպառվի։

― Դե, քաջությունը երբեմն հասկանալի էլ չէ, թե որտեղից է վերցվում, նկատեց Գարալդը։ ― Հուսա, որ քաջությունդ քեզ կհերիքի։ Իսկ առայժմ քնիր։ Առավոտյան մենք արդեն չենք լինի․ բայց սուրհանդակներ կուղարկենք։ Ում որ հարկավոր է, կիմանա քո մասին՝ առանց պահապանների ու օգնության չես մնա։ Ես քեզ անվանել եմ Էլֆերի բարեկամ, այդ անունը ընդունիր որպես մաղթանք։ Մենք հազվադեպ ենք խնամակալում օտարներին և հազվադեպ ենք նրանցից խոսք լսում մեր մայրենի լեզվով։

Ֆրոդոն հանկարծ զգաց, որ ննջում է։

― Երևի ես իսկապես էլ քնեմ, ― քեթմնջաց նա։

Էլֆը տարավ նրան Փինի կողքը, պառկեցրեց խոտե անկողնում։ Ֆրոդոն իսկույն մեռածի պես քնեց։

===Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը===

Ֆրոդոն արթնացավ զարմանալիորեն թարմ ու առույգ։ Նա պառկած էր համարյա գետնին դիպչող ճյուղերի հովանու տակ, բուրավետ խոտերից ու պտերից պատրաստված անկողնում, որ փափուկ էր ու հարմարավետ։ Արևը թափանցում էր թրթռացող, դեռ կանաչ տերևների միջով։ Նա ձգվեց ու ճարպկորեն ցած թռավ իր կանաչ տերևների հոլիկից։

Սամը նստած էր խոտին, անտառի եզրին։ Փինը զննում էր երկինքն ու գուշակում եղանակը։ Էլֆերը գնացել էին։

― Նրանք մեզ միրգ, խմիչք ու հաց են թողել, ― ասաց Փինը։ ― Արի նախաճաշիր, հացը դեռ շատ թարմ է։ Ես առանց քեզ բոլորը հուպ կտայի, բայց Սամն ուղղակի բերանիցս խլում է։

Ֆրոդոն նստեց Սամի կողքին ու սկսեց ուտել։

― Դե, ի՞նչ ենք անելու այսօր, ― հետաքրքրվեց Փինը։

― Դեպի Բրենդիդուիմք, այն էլ շատ արագ, ― պատասխանեց Ֆրոդոն լիքը բերանով։։

― Իսկ Հեծյալներն էլ մեր կողքից, հա՞, ― ուրախ հարցրեց Փինը՝ առաջացնելով Ֆրոդոյի դժգոհությունը։

Առավոտյան արևի տակ Սև Հեծյալները Փինին թվում էին մի սարսափելի երազ, անհեթեթություն։

― Հազիվ թե հենց այդպես ստացվի, ― չոր ասաց Ֆրոդոն։ ― Լավ կլիներ մինչև գետը հասնեինք այնպես, որ դրանք մեզ չնկատեին։

― Իսկ Գարալդը նրանց մասին որևէ բան բացատրե՞ց քեզ։

― Այնպես, որոշ բան, ակնարկներով ու հանելուկներով, ― խուսափեց Ֆրոդոն։

― Դու հարցրի՞ր ինչու են նրանք հոտոտում։

― Մենք մանրամասների մեջ չմտանք, ― ասաց Ֆրոդոն լիքը բերանով։

― Իսկ հարկավոր էր։ Իմ կարծիքով, դա ամենակարևորն է։

― Եթե այդպես է, ապա Գարալդը քեզ մի ավելորդ բառ անգամ չէր ասի, ― կտրեց Ֆրոդոն։ ― Եվ առհասարակ, հանգիստ թող ինձ։ Գուցե ես հաց ուտելու ժամանակ բլբլալ չեմ սիրում, գուցե մտածել եմ ուզում։

― Ուտելու ժամանա՞կ ես մտածելու, ― զարմացավ Փինը։ ― Հանկարծ շատ կմտածես։։

Նա վեր կացավ ու գնաց մարզվելու։

Իսկ Ֆրոդոն իսկապես մտածում էր, որ պայծառ, նույնիսկ չափազանց պայծառ առավոտ է, հետապնելու համար շատ հարմար։ Եվ Գարալդի ասածները․․․ Բայց նրա տխուր խոհերը ցրեց Փինի բարձր գոռոցը։ Նա վազում էր բացատում և ուրախ գոռգոռում։

«Է՛հ, նրանց ինչին է պետք․․․ ― որոշեց Ֆրոդոն։ ― Մի բան է նրանց հետդ Հոբիթստանում ման տալը՝ քեզ համար կեր ու խմիր, ուրախ զբոսնիր։ Իսկ օտարության մեջ սովահար լինել ու տանջվել՝ ոչ, ես նրանց չեմ վերցնի, եթե նույնիսկ իրենք ցանկանան էլ։ Ինձ է վիճակված, ես էլ պետք է պատասխան տամ։ Սամին էլ չի կարելի․․․»։

Նա նայեց Սամ Համեստուկին, և նրանց հայացքները հանդիպեցին։

― Ի՞նչ է, Սամ, ― հարցրեց, ― ի՞նչ ես նայում։ Չէ՞ որ ես գնում եմ Հոբիթստանից, հեռու եմ գնում։ Ճագարի Գերանում, երևի, մեկ օր էլ չմնամ․․․

― Հետո ի՞նչ, տեր իմ․․․

― Իսկ դու ի՞նչ է, ինձ հե՞տ ես գալու։

― Իհարկե։

― Վտանգավոր գործ է, Սամ, շատ վտանգավոր։ Կենդանի վերադառնալու հույս համարյա չկա։

― Էդ ժամանակ ես էլ ձեզ հետ հետ չեմ գա, տեր իմ, էդտեղ ինչ կա, ― ասաց Սամը։ ― Նրանց ինձ, թե՝ «Տես, հա, չլքես նրան»։ Իսկ ես էլ նրանց ասում եմ․ «Բա ոնց, հենց հիմա կլքեմ, սպասեք, որ տեսնեք, բա չէ։ Ախր ես նրա հետ լուսին էլ կգնամ, և թող մի հատ էդ, ոնց էր անունը, Սև Հեծյալները ճամփիս կանգնեն․ Սամ Համեստուկի հետ գործ կունենան, կզղջան»։ Իսկ նրանք ծիծաղում են։

― Իսկ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ մասին են խոսում։

― Նրա՞նք, էլֆերը, էլ ո՞վ ․․․ Գիշերն էր խոսակցությունը, նրանք ձեր մասին ամեն ինչ գիտեն՝ ո՞ւր, ինչի՞ համար և ինչու։ Դե ես էլ չվիճեցի։ Ախ, տեր իմ, ի՜նչ ժողովուրդ ․․․ Ա՜յ քեզ բա՜ն․․․

― Այո, զարմանալի ժողովուրդ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Դե հիմա դու նրանց տեսար՝ դո՞ւր եկան քեզ․․․

― Դե ոնց ասեմ, տեր իմ, ― մտածկոտ պատասխանեց Սամը։ ― Ես ի՞նչ, նրանք ինձ պատմածներով էլ էին դուր գալիս։ Բայց դե մտածում էի, թե ինչպիսի՞ն են։ Իսկ նրանք շատ ուրիշ են, ինչպես որ կան՝ կան․․․ Հնադարյան ժողովուրդ է, բայց բոլորովին ջահել, ուրախ, և կարծես թե տխուր՝ գնա ու հասկացիր։

Ֆրոդոն զարմանքով նայում էր Սամին, կարծես նրա մեջ էլ էր տարօրինակ փոփոխություններ տեսնում։ Խոսում էր ոչ այն Սամ Համեստուկը, որին գիտեր ինքը, տեսքից նույնն էր, միայն թե դեմքը արտասովոր խոհուն էր։

― Ուրեմն էլ ինչո՞ւ գնաս Հոբիթստանից, քանի որ նրանց տեսել ես, ― հարցրեց Ֆրոդոն։

― Ախր, հասկանո՞ւմ ես, տեր իմ, այս գիշերվանից ես ինչ-որ ուրիշ եմ։ Գիտեմ չէ՝ ճամփան երկար է, տանում է դեպի խավար․․․ Իսկ հետ գնալ չի կարելի։ Էլֆեր, վիշապներ, լեռներ, այդ բոլորն, իհարկե, շատ լավ է․․․ Բայց ես հո դրա համար չպիտի գամ ձեզ հետ։ Էստեղ ուրիշ բան կա։ Ես, ախր, անպայման ձեզ պետք կգամ, և ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում․․․ Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում։

― Ոչ, չեմ հասկանում, Սամ։ Բայց Գանդալֆը, կարծես, լավ ուղեկից է ընտրել ինձ համար։ Դե լավ, առայժմ միասին կգնանք։

Ֆրոդոն լուռ վերջացրեց նախաճաշը։ Հետո վեր կացավ, շուրջը նայեց ու կանչեց Փինին։ Վերջինս իսկույն վազելով եկավ։

― Գնալու ժամանակն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Քնեցինք մնացինք, իսկ ճանապարհը երկար է։

― Այդ դու ես քնել-մնացել, ― ասաց Փինը։ ― Ես հո վաղուց եմ արթնացել, մենք միայն սպասում էինք, թե երբ պիտի դու վերջացնես ուտելն ու մտածելը։

― Ահա և վերջացրի։ Մենք պետք է որքան կարելի է շուտ հասնենք Զայգորդյան լաստանավին։ Միայն ոչ թե սովորական, այլ կարճ ճանապարհով։

― Կարճ ճանապարհով հարկավոր է թռչել, ― արձագանքեց Փինը։ ― Ոտքի ճանապարհ չկա։

― Կգտնենք, ― ասաց Ֆրոդոն, ― մի կերպ դուրս կգանք։ Լաստանավը գտնվում է Անտառեզրից դեպի արևելք, իսկ ճանապարհը թեքվում է դեպի ձախ, այ այնտեղ, տեսնո՞ւմ եք։ Այնպես որ, եթե ուղիղ գնանք, քառորդ չափով կկրճատենք ճանապարհը։

― Ուշ լինի, նուշ լինի, ― առարկեց Փինը։ ― Դժվար տեղանք է․ ճահիճ, ճանապարհ չկա, ես հո այնտեղ եղել եմ։ Իսկ եթե դու Սև Հեծյալների վերաբերյալ ես ասում, ապա նրանց հետ ճանապարհին հանդիպես, անտառում, թե դաշտում, միևնույնն է, տարբերություն չկա։

― Անտառում ու դաշտում թաքնվելը շատ հեշտ է, ― նկատեց Ֆրոդոն։ ― Մեզ ճանապարհին են սպասում, իսկ ճանապարհից դուրս մեկ էլ տեսար իսկի չփնտրեցին էլ։

― Լավ, ― համաձայնեց Փինը։ ― Գնանք, թռչկոտենք ճիմերի վրայով՝ առջևից դու, քո հետևից՝ մենք։ Միայն թե ափսո՜ս։ Կարող էինք մինչև փակվելը հասնել «Ոսկի թառ», այնտեղ հրաշալի գարեջուր կա, այս տեղերում ամենալավը։ Վաղուց չեմ խմել։

― Այդ դեպքում՝ վիճելու բան չկա, ― որոշեց Ֆրոդոն։ ― Ուշ լինի, նուշ լինի։ Իսկ պանդոկում դու կմնայիր և կմնայիր։ Սրան տես, «Ոսկի թառի» վրա է նշան բռնել։ Ոչ, մեզ հարկավոր է մինչև արևի մայր մտնելը հասնել Ճագարի Գերան։ Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, Սամ։

― Ես ի՜նչ, ոնց որ դուք կասեք, ― հառաչեց Սամը՝ մտածելով Հոբիթստանի ամենալավ գարեջրի մասին։

― Ուրեմն պայմանավորվեցինք, գնացինք դեպի ճահիճներն ու փշերը, ― եզրափակեց Փինը։

Շոգ էր, համարյա ինչպես երեկ․ արևմուտքի ամպերը ամպրոպ էին խոստանում։ Հոբիթներն իջան խոտածածկ զառիթափ լանջով և սուզվեցին մացառների մեջ։ Մոտիկից դրանք ավելի խիտ դուրս եկան, քան երևում էին հեռվից։ Ոչ մի կածան չկար, և ճանապարհորդները գնում էին իրենց հանձնած բախտի քմահաճույքին։ Գետ հասնելով նրանք տեսան կավահող զառիթափեր՝ ծածկված փշոտ թփուտներով։ Գետը պատնեշում էր ճանապարհը՝ այն անցնելու համար հարկավոր էր ցեխոտվել, քերծվել ու թրջվել։

― Առայժմ վատ չէ, ― մռայլ նկատեց Փինը։

Սամը հետ նայեց՝ թփուտի արանքներից դեռ երևում էր անտառի բլրի կանաչ կատարը։

― Նայեք, ― շշնջաց նա՝ Ֆրոդոյի ձեռքը բռնելով։ Ճամփորդները շրջվեցին ու կատարին տեսան սև ձին, իսկ կողքը՝ սև, կորացած կերպարանքը։

Դեպի հետ ճանապարհ չկար։ Ֆրոդոն առաջինը կավահողով իջավ ցած, դեպի առափնյա թփուտները։

― Ահա այսպես, ― ասաց Փինին։ ― Թե՛ դու, թե՛ ես, երկուսս էլ իրավացի ենք։ Կարճ ճանապարհով գուցեև դժվար է ու շատ ժամանակ կկորցնենք, բայց ի՜նչ կլիներ, եթե ճանապարհին դանդաղեինք։ Աղվեսի ականջներ ունես, Սամ, որևէ մեկը ծածուկ չի՞ հետևում մեզ։

Նրանք քարացան ու շունչները պահեցին․ հետապնդման ձայն չկար։

― Ձին այդպիսի վայրէջքը չի հաղթահարի, ― հայտարարեց Սամը։ ― Բայց թե նա, երևում է, գիտի, որ մենք իջել ենք այստեղ։ Գնանք, շուտ։

Ծանծաղ մասում նրանք գետն անցան ու համարյա թե լրիվ տեսանելի դարձան՝ նրանց ծածկում էին միայն սեզի մացառուտներն ու հատուկենտ ծառերը։ Սակայն առջևում մթին էր տալիս խիտ անտառը։ Քամին օդ բարձրացրեց չոր տերևներն ու հանդարտվեց, իսկ հետո անձրև տեղաց։ Հոբիթներն անընդհատ թաքնվելով արագ-արագ հասան անտառ։

Մոտավորապես կես ժամ հետո Փինը ասաց․

― Մենք, երևի, շատ ենք աջ վերցրել, վաղուց պետք է դաշտ դուրս եկած լինեինք։

― Չէ, այդ մեկն արդեն՝ չէ, ― ասաց Ֆրոդոն, ― ոլոր-մոլոր չենք գնա, թե չէ բոլորովին կխճճվենք։ Բացի այդ, վախենում եմ բաց տեղ դուրս գալուց։

Մի կես ժամ ևս անցավ։ Ծվեն-ծվեն ամպերի տակից արևը դուրս եկավ, ու անձրևը թուլացավ։ Կեսօրն անցել էր, ու քաղցն իրեն զգալ էր տալիս։ Նրանք տեղավորվեցին ճյուղածածկ ծփենու տակ, որի դեղնած տերևները դեռ չէին թափվել, իսկ արմատների մոտ բոլորովին չոր էր։ Էլֆերը նրանց տափաշշերը լցրել էին ոսկեգույն, վճիտ և մեղրաբույր հյութով։ Շուտով նրանք ծիծաղում էին մաղող անձրևի վրա, միաժամանակ և Սև Հեծյալի վրա։ Շատ քիչ ճանապարհ էր մնում։

Ֆրոդոն մեջքով ընկավ ծառի բնին ու աչքերը փակեց։ Սամն ու Փինը, մոտը նստած, կիսաձայն ձգեցին․

<poem>

Այս լռությունը կցրե՛մ հիմա,

Նախնիներիս պես կերգեմ ազա՜տ,

Թող քամին ոռնա՛ լուսնյակի վրա,

Ու թող խավարի երկինքն աստղազարդ։

Թող քամին ոռնա՛, անձրևը զարկի՛,

Մե՛կ է, անվարան առաջ կգնամ,

Գինի կխմեմ իմ տափաշշից,

Որ ահ ու չարից ես հեռու մնամ։

</poem>

― Գինի կխմեմ իմ տափաշշից, ― քիչ ավելի բարձր երգեցին նրանք ու սսկվեցին։

Ֆրոդոն ոտքի թռավ։ Քամու հետ մի երկարաձիգ ոռնոց լսվեց՝ սահմռկեցնող ու չարագույժ։ Այն գլորվում էր՝ դաշտ ու ձոր լցնելով սառը, գիշատիչ կատաղությամբ և բութ գայլիկոնի պես ծակում ականջները։ Նրանք քարացած լսում էին։ Իսկ ոռնոցին, որը չէր հասցրել ընդհատվել, պատասխանեց հեռավոր մի կաղկանձ, նույնքան կատաղի ու զզվելի։ Ապա իջավ մեռելային լռություն։

― Ի՜նչ տարօրինակ ճիչ էր, չէ՞, ― ասաց Փինը շինծու կայտառ, բայց բեկբեկուն ձայնով։ ― Թռչուն է, երևի, ճիշտ է, մեր Հոբիթստանում նման թռչունի ձայն ես չեմ լսել։

― Ոչ գազան է, ոչ թռչուն, ― առարկեց Ֆրոդոն։ ― Մեկը կանչեց, մյուսը պատասխանեց, և նույնիսկ բառեր կային այդ կանչի մեջ, միայն թե զզվելի ու անհասկանալի։ Օտար լեզվով։

Չքննարկեցին։ Բոլորի գլխում Սև Հեծյալներն էին, իսկ նրանց մասին ավելի լավ է լռել, նրանք արդեն դա հասկացել էին։ Գնալը վտանգավոր է, թաքնվելն՝ առավել, բայց թե ուր կորչես, եթե հարկավոր է ամեն կերպ ու հնարավորին չափ արագ հասնել լաստանավին քանի դեռ լույս է։ Նրանք պարկերը գցեցին ուսներին ու արագ առաջ շարժվեցին։

Շուտով անտառը վերջացավ, հետո տարածվեցին մարգագետինները։ Երևում է, նրանք իսկապես շատ են դեպի հարավ գնացել, հարթավայրից այն կողմ, հեռվում, ձախից աղոտ երևում էր Թեք լեռը։ Նրանք գաղտագողի դուրս եկան ծառերի տակից ու մարգագետնով վազեցին։

Սկզբում առանց անտառի ծածկույթի սարսափելի էր։ Հեռվում էր մնացել անտառապատ բլուրը, որտեղ նրանք նախաճաշել էին։ Ֆրոդոն հետ նայեց, այնտեղ չի՞ երևում արդյոք փոքրիկ սև կետը՝ Սև Հեծյալը։ Հեծյալ չկար։ Արևը բոցավառել էր ամպերը և իջել հեռավոր բլուրների հետևը, մայրամուտի վառ բռնկումներով լուսավորելով հարթավայրը։ Վախն անցել էր, բայց տրտմաշունչ անվստահությունն աճում էր։ Սակայն հողն արդեն վայրի չէր՝ խոտհարքներ, արոտավայրեր։ Ապա ձգվեցին դռնակներով ցանկապատերը, մշակված դաշտերը, ոռոգող առուները։ Ամեն ինչ ծանոթ էր, հուսալի ու խաղաղ․ սովորական Հոբիթստան։ Ճամփորդներն ամեն քայլը գցելու հետ հանդարտվում էին։ Դե գետն էլ արդեն մոտիկ էր, իսկ Սև Հեծյալները մնացին ինչ-որ տեղ թիկունքում՝ որպես անտառային ուրվականներ։

Խնամքով մշակված շաղգամի դաշտի եզրով նրանք մոտեցան մի ցանկապատի։ Լայն դռնակից մի ուղիղ ճամփա էր ձգվում, ոչ հեռվում պուրակ էր երևում, իսկ դրանից հետո՝ կալվածքը։ Փինը կանգ առավ։

― Ես գիտեմ սա ում տունն է, ― բացականչեց նա։ ― Ախր սա Անգեղի ագարակն է․․․

― Անձրևից փախանք, ջուրն ընկանք, ― ասաց Ֆրոդոն հետ ընկնելով, ասես վիշապի որջն էր ընկել։

Սամն ու Փինը զարմացած նրան նայեցին։

― Իսկ ծեր Անգեղը ինչո՞վ քո սրտով չէ, ― զարմացավ Փինը։ ― Նա բոլոր Բրենդիզայքների մոտիկ բարեկամն է։ Թափաշրջիկներ չի սիրում, կատաղի գամփռներ ունի՝ բայց դե տեղն էլ մի տեղ չի, համարյա սահման է, գիտես, էստեղ քնածի տեղ չի։

― Այդ բոլորը ճիշտ է, ― ասաց Ֆրոդոն և շփոթված ծիծաղեց։ ― Արի տես, որ վախենում եմ Անգեղից ու շներից, հնուց եկող հիշողությամբ եմ վախենում։ Փոքր տղա էի, երբեմն ցանկապատներից թռչում էի սունկ գողանալու և հաճախ էլ բռնվում էի։ Իսկ վերջին անգամ նա ինձ մի լավ դնքստեց, օձիքիցս բռնեց ու տարավ շներին ցույց տվեց․ «Տեսնո՞ւմ եք, այս վնասակար արարածին, ― ասում է, ― հենց որ նորից մեզ մոտ բարեհաճի, կերեք սրան, որ հետքն էլ չմնա, թույլ եմ տալիս։ Իսկ հիմա՝ սրան մի ճամփա դրեք»։ Եվ նրանք իմ հետևից եկան մինչև լաստանավ, պատկերացնո՞ւմ եք։ Վախից սիրտս փորումս ձիավոր էր դարձել, թեպետ շները գիտեին, թե ինչ են անում՝ հետևիցս գալիս էին, գռմռում, բայց ձեռք չէին տալիս, քանի որ հրաման չկար։

Փինը ծիծաղեց։

― Այ հիմա ամեն ինչ կպարզենք, ― ասաց նա։ ― Կարծես թե ուզում էիր այստեղ բնակվել։ Անգեղը քո ուզած մարդն է, մենակ թե սունկ գողանալու չգնաս։ Դռնակից ուղիղ գնանք դեպի տուն, որ երևա, թե մենք ինչ-որ թափառաշրջիկներ չենք։ Իսկ որ իրեն հանդիպենք, ես կխոսեմ, դուք գործ չունեք։ Նա և Մերին լավ բարեկամներ են, դե ես էլ նրանց հետ միշտ լավ եմ եղել։

Ճամփորդներն իրար հետևից գնում էին աղուրի երկայնքով․ շուտով երևացին ագարակի ագարակամերձ շինությունների եղեգե տանիքները։ Հիմնավոր, բարետես աղյուսե տունը շրջափակված էր կաղնեփայտե բարձր պարսպով։

Դարպասի հետևից լսվեց բարձր, համերաշխ հաչոց, ապա մի ձայն․

― Ժանի՜ք, Գա՜յլ, Բռնի՜կ, ինձ մոտ․․․

Ֆրոդոն ու Սամը քարացան, իսկ Փինը մի քանի քայլ էլ գնաց։ Դարպասը բացվեց, և երեք հսկայական գամփռ կատաղի հաչոցով նետվեցին դեպի ճամփորդները։ Փինի վրա նրանք ուշադրություն էլ չդարձրին։ Երկուսը նետվեցին Սամի վրա, նրան սեղմեցին պարսպին ու սկսեցին հոտոտել։ Երրորդը՝ հսկայական ու տեսքից ամենակատաղին, կանգնեց Ֆրոդոյի առջև՝ հետևելով նրան ու խուլ գռմռալով։

Դարպասից դուրս եկավ մի գեր, թիկնեղ ու կարմիր դեմքով հոբիթ։

― Բարև՜ ձեզ։ Ողջո՜ւյն։ Թույլ տվեք իմանալ, ովքե՞ր եք դուք և այստեղ ձեզ ի՞նչ է պետք, ― հարցրեց նա։

― Ձեզ էլ ողջույն, պարոն Անգեղ, ― ասաց Փինը։

Տանտերը ուշադիր նայեց։

― Վա՜հ, էս հո Փինն է՝ ուզում էի ասել, պարոն Փերեգրին Ճագարակը։ ― Անգեղը քթի տակ լայն ժպտաց, ― վաղուց ձեզ չեմ տեսել։ Դե ձեր բախտը բերեց, որ մենք հին ծանոթներ ենք։ Ես էլ արդեն ուզում էի շներին բաց թողնել։ Թե չէ ով ասես թափառում է այստեղ, իսկ այսօր հատկապես։ Օ՜ֆ, ախր գետը մոտիկ է, ― ասաց նա գլուխը թափ տալով։ ― Իսկ դա որտեղի՞ց բարեհաճեց, ոնց որ հեքիաթի հրեշ։ Մյուս անգամ դրան ներս թողնողը չեմ։ Կմեռնեմ՝ չեմ թողնի։

― Այդ ո՞ւմ մասին եք ասում, ― հարցրեց Փինը։

― Դե նա ձեզ ընդառաջ գնաց։ Այդ ինչպե՞ս է չեք հանդիպել, ― զարմացավ Անգեղը։ ― Ասում եմ, չէ՞, իսկը հրեշ, ու հարցերն էլ հրեշային․․․ Դե մի տուն մտնենք, մի կարգին խոսենք։ Ես էլ հենց նոր եմ գարեջուր սարքել։

Ըստ երևույթին, նա եկվորի մասին ուզում էր պատմել անշտապ ու մանրամասն։

― Իսկ շնե՞րը, ― հարցրեց Ֆրոդոն։

― Շնե՞րը, քանի հրաման չեն տվել, ձեզ ձեռք չեն տա, ― ծիծաղեց տանտերը։ ― Հեյ, Ժանի՛ք, Բռնի՛կ, պառկե՛լ, ― գոռաց նա, ― պառկել, Գա՛յլ։

― Միստր Ֆրոդո Պարկինսն է, ― ներկայացրեց Փինը։ ― Երևի դուք նրան չեք հիշում, բայց ժամանակին նա այստեղ ապրել է։

«Պարկինս» անունը լսելով, Անգեղը զարմացավ ու սևեռուն նայեց Ֆրոդոյին։ Վերջինս մտածեց, որ հիմա նա կհիշի գողացած սնկերը և շներին բաց կթողնի իր վրա։ Բայց տանտերը նրան թևանցուկ արեց։

― Ա՜յ քեզ բան, ― ասաց նա։ ― Ո՞ւմ մտքով կանցներ։ Անունը տուր, սուփրան փռիր։ Համեցեք, ներս համեցեք․․․ Խոսելիք կա։

Բոլորը նստեցին լայն բուխարիկի առջև։ Տանտիրուհին կճուճով գարեջուր բերեց և լցրեց չորս գավաթի մեջ։ Գարեջուրն այնքան համեղ էր, որ ասելու չէ, այնպես որ Փինը նույնիսկ ամաչեց «Ոսկե թառի» մասին իր ասած խոսքերի համար։ Սամն զգուշությամբ էր խմում․ ի՜նչ իմանաս ինչ կարող են եփել այս կողմերում։ Էլ չասած, որ իր տիրոջն էլ այստեղ նեղացրել են, ճիշտ է՝ վաղուց, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։

Խոսեցին եղանակի, բերքի մասին (առհասարակ, սովորականից վատ չէ), հետո Անգեղը գավաթը թմփացրեց սեղանին և նայեց հյուրերին։

― Դեհ, պարոն Փերեգրին, ― հարցրեց նա, ― որտեղի՞ց եք գալիս, ո՞ւր եք գնում։ Եթե ինձ մոտ եք եկել՝ ապա քիչ էր մնում կողքովս անցնեիք։

― Ձեզ մոտ ենք եկել, բայց ոչ լրիվ ձեզ մոտ, ― պատասխանեց Փինը։ ― Ճիշտն ասած, քանի որ դուք արդեն գլխի եք ընկել, ուրեմն մենք ակամա ընկանք այստեղ։ Լաստանավի ճամփին անտառում մոլորվեցինք։

― Որ շտապում էիք, ուրեմն ավելի լավ էր ճանապարհով գնայիք, ― նկատեց տանտերը։ ― Չնայած բանն այդ չէ։ Դե լավ, մնացեք ինձ մոտ, ման եկեք, ազատ, անարգել։ Դուք նույնպես, պարոն Պարկինս․․․ Թեպետ սունկի հարցում ո՞նց եք։ Առաջվա նմա՞ն, ― նա հռհռաց։ ― Այո, ա՛յ, տեսնո՞ւմ եք, հիշում եմ, հիշում եմ փոքրիկ Ֆրոդո Պարկինսին։ Այ թե ավազակն էր, հա՜․․․ Ձեր ազգանունը, ճիշտն ասած, մոռացել էի, բայց հիշեցրին։ Էսօրվա եկողը, ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր հարցնում․․․

Նրանք սպասում էին անհամբերությունը զսպելով։

― Այո՜ս, ― անշտապ ու հաճույքով ասաց Անգեղը, ― սևուկի վրա մոտեցավ բաց դարպասին ու խցկվում է դռնից։ Սև, ամբողջապես սևերի մեջ, դեպքը չի երևում, ասես վախենում է, որ կճանաչեմ։ Ես էլ մտածում եմ․ «Մի սրա՜ն տեսեք։ Էս ի՞նչի է հասել մեր Հոբիթստան։ Սահմանը մոտիկ է, ով ասես թրև է գալիս»։ Ճիշտ է, օրումս դրա նմանը չէի տեսել։ Դուրս եմ գալիս։ «Դեհ, ― ասում եմ, ― բարով, ի՞նչ կա։ Էդ դուք սխալ եք եկել, նորից հետ գնացեք, ճանապարհը դուրս կգաք»։

Նա ինձ դուր չեկավ․ նույնը և Բռնիկին՝ դուրս վազեց, հոտոտեց, պոչը քաշեց տակն ու վնգստաց։ Իսկ նա, սևը, նստել է ու չի շարժվում։ «Ես հեռվից եմ, ― խոսում է ցածր, խուլ, կարծես ձայն չունի, ու արևմուտքի կողմն է նայում, ուրեմն, իմ հողի միջով․․․ ― Պարկինսն այստե՞ղ է»։ Իսկ ինքը շվշվոցով է խոսում, ֆսֆսացնում ու կռանում է վրաս։

Կռանում է, իսկ դեմք չկա, գլխաշորի տակից մի անցք է երևում։ Էստեղ դող ընկավ մարմինս։ Դեհ, դողը՝ դող, բայց ո՞ւր է խցկվում, երբ իրեն չեն խնդրո՞ւմ․․․

«Դե, քաշվիր էստեղից, ― ասում եմ։ ― Էստեղ քեզ ինչ Պարկինս, ինչ բան։ Սխալ տեղ ես մտել։ Պարկինսները Նորգորդում են ապրում, շուռ արի ու գնա, մենակ թե ո՛չ իմ հողով, ասում եմ, այլ ճանապարհով»։

«Պարկինսն այնտեղ չէ, ― շշնջում է, իսկ նրա շշնջոցը ֆսֆսոցով է։ ― Պարկինսն այստեղ է եկել։ Նա այստեղ է, մոտիկ։ Եթե նա հայտնվի ու դու ինձ ասես՝ ոսկի կբերեմ»։

«Բեր, բեր, ― ասում եմ, ― միայն թե ո՛չ ինձ։ Իսկ հիմա չքվի՛ր, քանի ողջ առողջ ես, թե չէ որ շներին բաց եմ թողել․․․»։

Նա ֆշշացրեց, ասես ձեռ առավ ինձ ու ձին քշեց վրաս։ Հազիվ հասցրի հետ թռչել, իսկ նա ձին ասպանդակեց ու դուրս եկավ ճանապարհ, և գնա ու իմացիր ով էր, ի՜նչ էր․․․ Դեհ, իսկ դուք ո՞ւր եք գնում․․․

Ֆրոդոն նայում էր կրակին ու մտածում, թե հիմա ինչպե՞ս պետք է հասնեն լաստանավ։

― Չգիտեմ, թե ձեզ ինչ ասեմ, ― ծիծաղեց նա։

― Չգիտե՞ս, ուրեմն լսիր ինչ որ կասեն, ― խորհուրդ տվեց Անգեղը։ Է՜հ, պարոն Ֆրո՛դո, պարոն Ֆրո՛դո, ախր ինչ կար էդ Նորգորդում։ Էնտեղի ժողովուրդը վատն է (Սամը աթոռի վրա շարժվեց և խիստ նայեց Անգեղին)։ Այ միշտ էլ էդպես եք եղել, չի լինի, որ սկզբից մտածեք, մի բան էլ խորհրդակցեք։ Հենց լսեցի, որ դուք հեռացել եք մոտիկ հարազատներից՝ Բրենդիզայքներից, ու կպել պապի եղբորը, դե ասում եմ, լավ բան չսպասես։ Ծեր Բիլբոն ճաշն եփել է, իսկ պետք է ուտեք դուք։ Նա հո հարստությունը արդար քրտինքով չի՞ ձեռք գցել հեռավոր երկրներում։ Իսկ հիմա էլ մարդիկ են գտնվել, որոնց համար շատ հետաքրքիր է, թե էդ ո՞ւմ գանձերն են թաղված նրա մոտ, Նորգորդում։

Ֆրոդոն լռեց։ Փնթփնթան Անգեղը ճիշտ նշանակետին էր խփում։

― Այ, էսպիսի բաներ, պարոն Ֆրոդո, ― շարունակեց նա։ ― Լավ է, գոնե խելք եք արել, որ վերադառնում եք հարազատ վայրեր։ Ականջ դրեք բարի խորհրդիս՝ վերադարձե՞լ եք, ուրեմն, սուսուփուս ապրեք ձեզ համար։ Օտարների հետ գլուխ չդնեք։ Ձեր այստեղ եղած բարեկամներն էլ ձեզ հերիք են, ճիշտ եմ ասում։ Իսկ եթե էն սևը նորից երևա, արդեն ես նրա հաշիվը կմաքրեմ, ուզում եք կասեմ, որ դուք ընդմիշտ մեկնել եք Հոբիթստանից, կամ էլ թե չէ մեռել եք։ Դե նրանք երևի ոչ թե ձեզ են հետապնդում, այլ պարոն Բիլբոյին, դուք պետք է ձեր ազգանունը փոխեք։

― Թերևս, դուք ճիշտ եք, ― համաձայնեց Ֆրոդոն, աչքը կրակից չկտրելով։

Անգեղը մտազբաղ նայեց նրան։

― Դուք, տեսնում եմ, ուզում եք ձեր խելքով ապրել, ― նկատեց նա։ ― Այն էլ ասենք, որ արդեն ժամանակն է։ Դե էդ սևի մասին էլ, երևում է, որ ինձնից էլ շատ գիտեք, հազիվ թե ես զարմացրի ձեզ։ Գիտեք, ուրեմն, ձեր իմացածը ձեզ պահեք, ես հետաքրքրասեր չեմ։ Բայց երևում է, որ ձեր սիրտն անհանգիստ է։ Մտածում եք, ո՞նց սուսիկ-փուսիկ հասնեք լաստանավ, չէ՞։

― Մտածում եմ, ― խոստովանեց Ֆրոդոն, ― մենակ թե այստեղ մտածելու բան չկա, հարկավոր է գնալ և ինչ լինելու է թող լինի։ Շնորհակալություն ձեր բարության համար։ Ախր ես ձեզնից և ձեր շներից, չեք հավատա, երեսուն տարի վախեցել եմ։ Հիմարություն է, իհարկե։ Եթե մի հուսալի բարեկամ ունենայի․․․ Էհ, ափսոսում եմ, որ ձեզնից բաժանվում եմ։ Դե, գուցե դեռ կգամ այցի, այն ժամանակ էլ կնստենք, կզրուցենք։

― Միշտ համեցեք, ― ասաց Անգեղը։ ― Իսկ առայժմ ինձ լսեք։ Օրն իրիկնանում է, մեր ընթրելու ժամն է։ Չէ՞ որ մենք պառկում ու վեր ենք կենում արևի հետ։ Գուցե մեզ հետ կընթրե՞ք։

― Շատ շնորհակալ ենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն վախենում եմ, որ չուշանանք։ Առանց այդ էլ գիշերվա կողմը հազիվհազ տեղ հասնենք։

― Տա՛, տա՛, տա՛, էհ, շտապելուց չեք թողնում մի խոսք ասեմ։ Իսկ իմ ասածն ի՞նչ է․ կընթրենք, ես ծածկասայլ ունեմ, դե դրանով էլ ձեզ կտանեմ։ Էդպես արագ կհասնեք, և ապահով կլինի, թե չէ ի՜նչ իմանաս, ինչ կարող է պատահել։

Դա փոխում էր իրերի վիճակը, և Ֆրոդոն համաձայնեց հուրախություն իր ուղեկիցների։ Արևը համարյա ծածկվել էր բլուրների հետևում, աղջամուղջը թանձրանում էր։ Հայտնվեցին Անգեղի երկու որդիներն ու երեք աղջիկները․ հսկայական սեղանը մի րոպեում բացեցին։ Ուտելիքը մի դյուժին հյուրերի կբավականացներ։ Մոմեր բերեցին, բուխարիկը վառեցին։ Գարեջուր ինչքան ուզես կար։ Գլխավոր ճաշը՝ խոզապուխտով տապակած սունկը, մի րոպեում կերան։ Կրակի մոտ պառկած շները ոսկորներն էին կրծում։

Ընթրիքից հետո Անգեղն ու որդիները լապտերները ձեռքներին գնացին սայլը պատրաստելու։ Երբ հյուրերը դուրս եկան, արդեն բոլորովին մութ էր։ Նրանք պարկերը դրեցին սայլի մեջ և իրենք էլ տեղավորվեցին։ Անգեղը սանձով խփեց երկու լավ կերակրված պոնիների կողերին։ Նրա կինը կանգնած էր լուսավորված դռան մեջ։

― Զգույշ եղիր, ― ձայն տվեց նա։ ― Օտարների հետ չկռվշտես, կհասցնես և՝ ուղիղ տուն։

― Լավ, ― ասաց Անգեղը, և սայլը դարպասից դուրս եկավ։

Շատ խաղաղ, բոլորովին անքամի, բայց զով գիշեր էր։ Գնում էին դանդաղ, առանց լապտերի, մինչև ամբարտակ՝ ճանապարհով, իսկ հետո՝ հողաթմբով։ Ճամփաբաժանում Անգեղն իջավ, նայեց այս ու այն կողմ՝ անթափանցելի խավար և ոչ մի ձայն։ Գետից մառախուղը քուլա-քուլա բարձրանում էր ջրպատնեշի վրա ու սողում դաշտերը։

― Ա՜յ թե մո՜ւթ է, ― ասաց Անգեղը։ ― Դե հետ գնալիս լապտերը կվառեմ, իսկ հիմա գնանք։

Մինչև լաստանավ երկու-երեք լիգ էր մնում։ Հոբիթները թիկնոցներով պինդ փաթաթված նստել էին․ լսվում էր միայն անիվների ճռճռոցը և սմբակների կտկտոցը։ Ֆրոդոյին թվում էր, թե սայլը չի գնում, այլ հազիվ սողում է։ Փինը ննջում էր, Սամը զգուշավոր նայում էր մառախուղի մեջ։

Վերջապես, աջից աղոտ սպիտակին տվեցին երկու բարձր սյուն՝ շրջադարձ դեպի լաստանավը։ Անգեղը ձգեց սանձափոկերը, սայլը մի պահ կանգ առավ ու սկսեց իջնել ստորոտը։ Նորից լռության վայրկյան․․․ Իսկ հետո բոլոր լսեցին այն ձայնը, որ վախենում էին լսել՝ սմբակների ընդհատ թխկթխկոցը։ Այն մոտենում էր գետի կողմից։

Անգեղը թռավ ցած, գրկեց ձիերի վզերը, որ պոնիները չֆռթկացնեն, և հայացքը սևեռեց մշուշոտ խավարին։ Թրխկ-թրխկ-թրխկ, թխկթխկում էին սմբակները, և այդ ձայնը խուլ արձագանք էր տալիս գիշերվա խաղաղ օդում։

― Ավելի լավ է, դուք թաքնվեք, տեր իմ, ― շտապով տիրոջը խորհուրդ տվեց Սամը։ ― Պառկեք սայլի հատակին և ծածկվեք ճյուղերով, իսկ մենք այդ ձիավորին մի կերպ ճանապարհ կդնենք։ ― Նա թռավ սայլից ու կանգնեց Անգեղի կողքին՝ հեծյալ է, թող հեծյալ լինի, միայն թե սկզբում թող իրեն տրորեն։

Թրխկ-թրխկ-թրխկ․․․ Հիմա կհասնի։

― Հեյ, ո՞վ է, ― գոռաց Անգեղը։

Սմբակների թխկթխկոցը լռեց։ Մի քանի քայլի վրա գժագրվեց թիկնոցավոր ձիավորի ուրվագիծը։

― Հապա մի կա՛նգ առ, ― հրամայեց Անգեղը։ Նա սանձափոկերը նետեց Սամին և քայլեց առաջ։ ― Կանգնիր, որտեղ որ կանգնած ես։ Քեզ ի՞նչ է պետք, ո՞ւր ես գնում։

― Ես պարոն Պարկինսի հետևից եմ գնում։ Ձեզ այդպիսի մեկը չի՞ հանդիպել, ― խուլ հարցրեց մեկի ձայնը, շատ ծանոթ․․․ Դե, իհարկե, Մերի Բրենդիզայքն է։ Թիկնոցի տակից երևաց լապտերը և լուսավորեց Անգեղի զարմացած դեմքը։

― Պարոն Մերի՜, ― բացականչեց նա։

― Նույն ինքը։ Իսկ դուք կարծում էիք ո՞վ է, ― հարցրեց Մերին՝ հայտնվելով մառախուղի միջից ու սանձը թափահարելով։

Վախն իսկույն անցավ․ նրանց առջև ընդամենը մի հեծյալ հոբիթ էր իր պոնիով, բայց ականջները շարֆով փաթաթված։

― Ֆրոդոն սայլից թռավ նրա մոտ։

― Գտնվեցի՞ք, կորածնե՜ր, ― ուրախ ասաց Մերին։ ― Իսկ ես արդեն մտածում էի, որ ինչ-որ տեղ նստել մնացել եք և ընթրիքին չեք հասցնի։ Մառախուն էլ մի կողմից պատեց։ Ես էլ գնացի ձորերն ստուգելու, թե չէ մեկ էլ տեսար մի տեղ ընկաք, ձեզ ազատողն ո՞վ է։ Եվ ահա, պատահում է, չէ՞, իրար չենք հանդիպել։ Իսկ դուք նրանց որտե՞ղ գտաք, պարոն Անգեղ։

― Պարզապես նրանք ճամփով չեն եկել, ― պատասխանեց նա։ ― Քիչ էր մնում շները բաց թողնեի նրանց վրա, համբերեք, իրենք ձեզ կպատմեն։ Իսկ հիմա, ուրեմն, ներող եղեք, պարոն Մերի, պարոն Ֆրոդո և մյուսներ, ես տուն պիտի գնամ։ Դե մեր տիկինը, ինքներդ էլ հասկանում եք, գիշերն էլ վրա տվեց․․․

Նա սայլը հետ շրջեց եկած ճանապարհի կողմը։

― Ուրեմն, բոլորին բարի գիշեր, ― ասաց նա։ ― Ա՜յ թե օր էր էսօրվա օրը, պատմես՝ չեն հավատա։ Լավ, ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում, դուք դեռ պետք է, իհարկե, տեղ հասնեք․․․ Դե կտեսնենք էլի․․․

Նա լապտերները վառեց ու ամբողջ հասակով կանգնեց։ Իսկ հետո հանկարծ մի հսկայական զամբյուղ հանեց նստարանի տակից։

― Էն է հա՜ մոռանում էի, ― ավելացրեց նա։ ― Էս կնոջս կոմից, մեջը մի քիչ բան կա, գուցե պետք գա՝ հատուկ ողջույններով պարոն Պարկինսին։

Նրանք հայացքով ուղեկցում էին աղոտ լապտերները, որ արագ անհետացան մթին գիշերվա մեջ։ Հանկարծ Ֆրոդոն ծիծաղեց․ նա պինդ փակված զամբյուղից զգաց տապակած սունկի գրգռիչ հոտը։

===Գլուխ հինգերորդ․ Դավադրության բացահայտումը===

― Ինչ արած, մենք էլ կշտապենք, ― ասաց Մերին։ ― Ես արդեն տեսնում եմ, դուք կատակի ժամանակ չունեք, հետո կխոսենք։

Եվ հոբիթները ցած իջան ուղիղ ճանապարհով, որը հարթ էր, տափակած և մեծ-մեծ սպիտակ քարերով սալարկված։ Հարյուր, երկու հարյուր քայլից նրանք հասան գետի լայն նավամատույցը, որի կողքին օրորվում էր ծանրաքաշ գերանակապ լաստանավը։ Նավամատույցի հենացցերը սպիտակին էին տալիս երկու բարձր լապտերների տակ։ Դեպի ափ էր սողում սպիտակավուն մեգը, բայց ջուրն առջևում սև էր, եղեգների արանքում մառախուղի կաթնագույն խոպոպներ կային։ Գետից այն կողմ մառախուղը նոսրանում էր։

Մերին պոնիներին տարավ լաստանավի կամրջակներով, նրանց հետևից իջան մնացած ճամփորդները։ Նա անշտապ հետ հրվեց երկար ձողով, և լաստանավի ու նավամատույցի արանքով սահեցին Բրենդիդուիմի հզոր, դանդաղահոս ջրերը։ Արևելյան ափը զառիվայր էր․ նավամատույցից սկիզբ էր առնում լապտերների առկայծող շղթայով ուրվագծվող ոլոր-մոլոր ճանապարհը։ Լեռան վրա, մառախուղի մեջ իրար աչքով էին անում կարմիր ու դեղին կրակները։ Այդ Բրենդիդուիմի Փայտաշենի պատուհանների լույսն էր, Բրենդիզայքների հինավուրց կալվածքի, որի կից շինությունները ժամանակի ընթացքում գրավել էին Լեռան լանջերը։ Փայտաշենի հիմնադրումով սկսվեց Բրենդիդուիմքի՝ Հոբիթստանի խիտ բնակեցված և համարյա անկախ մարզի, գետի և Հավերժական Անտառի միջև ընկած տարածքի պատմությունը։ Այստեղի գլխավոր գյուղը, որ հիմնվել էր Փայտաշենի հետևի բլուրների վրա, կոչվում էր Զայգորդ։

Արևելքից սկզբում ոչ մի պատնեշ չկար, բայց հետո Բրենդիզայքները բարձր ցանկապատ դրեցին և անվանեցին Դիմադրության Պատնեշ։ Ցանկապատը շատ վաղուց է դրված եղել և այդ ժամանակվանից բարձրացել է վեր ու աճել լայնությամբ․ ամեն տարի մի քիչ ուղղում էին այն։ Սա աղեղնաձև ճկվում էր Բրենդիդուիմյան կամրջից ընդհուպ մինչև Գալարի գետաբերանը, այսպես մի քսան լիգ, եթե ոչ ավելի։ Պաշտպանելը՝ պաշտպանում էր, բայց, ցավոք սրտի, ոչ այնքան։ Անտառն էլ անընդհատ ջանում էր հասնել Պատնեշին, և Բրենդիդուիմքում դարպասը գիշերը կողպում էին, մի բան, որին Հոբիթստանում հավատալ չէին ուզում։

Լաստանավը կամաց լողում էր դեպի օտար ափ։ Գետանցումը միայն Սամի համար էր նորություն, և նրան թվում էր, որ ջրի շիթերը բաժանում են նրան անցյալ, մառախուղի մեջ մնացած կյանքից, առջևում սևին էր տալիս մթին անհայտությունը։ Նա ծոծրակը քորեց ու մտածեց՝ տիտիկ անեիր էլի, քեզ ինչ էր եղել․․․

Հոբիթները լաստանավից ցած թռան։ Մերին լաստանավն էր ամրացնում, իսկ Փինն արդեն պոնիներն էր տանում ճանապարհով։ Սամը վերջին անգամ նայեց Հոբիթստանին և խռպոտ շշնջոցով ասաց․

― Հապա մի նայեք, տեր իմ․․․ Աչքի՞ս է երևում, թե՞․․․

Հեռավոր նավամատույցում, լապտերների աղոտ լույսի մեջ հայտնվեց ինչ-որ մեկը, թե ինչ-որ բան, սև, կենդանի մի պարկ, որ օրորվում էր կառանարանի մոտ։ Սկզբում նա սողում էր ու ասես հոտոտում նավամատույցը, իսկ հետո հետ-հետ գնաց և լապտերների հետևում կորավ մառախուղի մեջ։

― Այս ինչ նորություններ են Հոբիթստանում, ― աչքերը չռեց Մերին։

― Դա մեզ է կրկնակոխ հետևում, ― ասաց Ֆրոդոն, ― և առայժմ ավելին մի հարցնիր․․ Արա՜գ․․․

Նրանք ճանապարհով վազեցին վեր, հետ նայեցին մառախլապատ ափին և ոչինչ չտեսան։

― Շնորհակալություն, գոնե արևմտյան ափին նավակներ չկան, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկ ձիով կարելի՞ է գետն անցնել։

― Մինչև Բրենդիդուիմյան կամուրջ քսան լիգ է, երևի գետը կանցնի լողալով, ― ասաց Մերին։ ― Միայն թե կյանքումս չեմ լսել, որ այստեղ ձիերով գետն անցնեն։ Իսկ ո՞վ է այդ ձիավորը․․․

― Հետո կասեմ, երբ դուռը կողպենք։

― Հետո է, թող հետո լինի։ Դու և Փինը ճանապարհը գիտեք, իսկ ես պոնիով գնամ Գիրուկի մոտ, ախր ձեզ դեռ ընթրիք էլ պետք է տրվի։

― Ճիշտն ասած, Անգեղի մոտ ընթրել ենք, ― ասաց Ֆրոդոն, ― բայց կարող ենք մեկ անգամ էլ։

― Ա՜յ թե շատակերն եք, տվեք զամբյուղը, ― պահանջեց Մերին և անհետացավ մթության մեջ։

Մինչև Ճագարի Գերանը այնքան էլ մոտիկ չէր։ Նրանք ձախ կողմը թողեցին Թեք Լեռը Փայտաշենի հետ միասին և դուրս եկան ճանապարհ, որը Բրենդիդուիմյան կամրջից ձգվում էր դեպի հարավ։ Կես լիգ գնալուց հետո թեքվեցին աջ, երկու լիգ ևս սայլուղով, ու մոտեցան խիտ ցանկապատի մեջ երևացող նեղ դարպասին։ Տունը մյուսներից առանձնացած էր, որի համար և ընտրվել էր՝ երկար, գետնամած, ճիմածածկ, դուրս պրծած լուսամուտներով և մեծ, կլոր դռնով։

Դարպասից ներս մտնելով, մթության մեջ գնացին փափուկ, կանաչ կածանով։ Պատուհանների փեղկերից լույսի նշույլ անգամ չէր թափանցում։ Ֆրոդոն բախեց․ բացեց Գիրուկ Կուղբոնցը, և տան ներսի լույսը լուսավորեց շեմը։ Նրանք արագ ներս մտան, փակեցին բոլոր սողնակներն ու հայտնվեցին մի ընդարձակ նախասենյակում, որը երկու կողմից դռներ ուներ։ Դիմացի միջանցքը գնում էր դեպի տան խորքը։ Միջանցքում երևաց Մերին։

― Դեհ, ի՞նչ կասեք, ― հարցրեց նա, ― մենք, ճիշտ է, շատ հապճեպ, բայց աշխատել ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի ինչպես տանը։ Չէ՞ որ ընդամենը երեկ երեկոյան ենք եկել՝ այնպիսի թոհուբոհ էր այստեղ։

Ֆրոդոն նայեց շուրջը։ Իսկապես, նման էր իրենց տանը։ Նրա սիրած իրերը՝ Բիլբոյի սիրած իրերը (եթե ճշգրտենք), բոլոր գտել էին իրենց տեղերը, ասես Պարկուտում լինեին։ Հաճելի, հարմարավետ, խաղաղ, և նա ցավ զգալու աստիճան ուզեց մնալ այստեղ ու ապրել մինչև իր կյանքի վերջին օրերը։ Բարեկամներն այնքան ջանք են թափել իր համար, իսկ ինքը․․․ Ֆրոդոն նորից վախեցած մտածեց․ ինչպես նրանց բացատրել, որ ինքը շուտով գնալու է, շատ շուտով, հիմա, ոչ՝ վաղը։ Բացատրությունն էլ չարժե հետաձգել։

― Զարմանալի՜ է, ― բացականչեց նա, կոկորդին դեմ առած գունդը մի կերպ կուլ տալով։ ― Ասես ոչ մի տեղ էլ չեմ գնացել։

Նրանք ուղեպարկերն իջացրին մեջքներից ու թիկնոցները կախեցին։ Մերին առաջնորդեց նրանց և միջանցքի վերջում մի դուռ բաց արեց։ Այնտեղ կրակ փայլեց և գոլորշու հոտ եկավ։

― Մի՞թե բաղնիք է, ― հիացավ Փինը։ ― Ա՜յ թե Մերի եմ ասել։

― Ո՞ւմ հերթն է, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ավագի՞ց սկսենք, թե արագաշարժից։ Դուք այսպես թե այնպես երկրորդն եք, տեր իմ Փերեգրին։

― Հապա մի վերջ տվեք, ― զգաստացրեց նրանց Մերին։ ― Մի սրանց տեսեք, որոշել են նոր կյանքը գզվռտոցով սկսել։ Իմացած եղեք, որ այնտեղ երեք լողաթաս կա և մի կաթսա եռացրած ջուր։ Ի դեպ, գուցե պետք կգա՝ սրբիչ, օճառ և այլն։ Դեհ, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք։

Կես ժամ հետո նա մոտեցավ դռանը։

― Հե՜յ, ― կանչեց նա, ― ընթրիքի և գարեջրի մասին ի՞նչ կասեք․․․

Ֆրոդոն սանրվելով դուրս եկավ։ Մերին քիթը դռնից ներս մտցրեց։

― Իհարկե, ձեզ համար ինչ կա որ, ― բացականչեց նա։ ― Հատակին կարելի է լող տալ։ Այդ դուք եք, Փերեգրին, աղավնյակս, ծով կապել։ Մաքուր կչորացնեք, իսկ եթե ընթրիքին չհասնեք, ուրեմն ձեր ճակատին այդ է գրված։

Ընթրեցին խոհանոցում, մեծ բուխարիկի կողքը գտնվող սեղանի շուրջ։

― Դեհ, սունկ արդեն կուշտ կերա՞ք, ― հարցրեց Գիրուկը, առանձնապես հույս չտածելով։

― Կուշտ կերանք և էլի կուտենք, ― գոռաց Փինը։

― Սունկն իմն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Սունկն եփել է աշխարհից ամենալավ տնտեսուհին, տիկին Անգեղուհին։ Թաթներդ քաշեք, ես ինքս ձեզ համար կդնեմ։

Հոբիթները սունկ շատ են սիրում, նույնիսկ մեզնից էլ շատ։ Դրա համար էլ պատանի Ֆրոդոն ժամանակին շատ էր սիրում բանջարանոց մտնել։ Իսկ հիմա սունկը շատ էր, հոբիթավարի։ Եվ բացի սունկից բավական կերակուր կար, այնպես որ նույնիսկ Գիրուկ Կուղբոնցը վերջապես կուշտ տնքաց։ Նրանք սեղանի մոտից վեր կացան և տեղավորվեցին բազկաթոռներում՝ կրակին մոտիկ։

― Հետո կհավաքենք, ― ասաց Մերին, ― հիմա պատմե՛ք։ Սրա՜նց նայեք, իրենց արկածների մեջ լինեն, իսկ մենք այստեղ աշխատենք։ Հապա մի տեսնեմ, սկզբից մինչև վերջ, հատկապես Անգեղի մասին՝ ինչ է, նա ցնորվե՞լ է։ Ի՞նչ է պատահել, ախր։ Ես քիչ էր մնում խելքս թռցնեի՝ նա որևէ բանից վախենա՞։

― Դու էլ լինես՝ կվախենաս, ― ճնշող լռությունը խզեց Փինը։ ― Մի քեզ տեսնեինք՝ ուր գնում ես, նրանք հետևիցդ՝ այդ Սև Հեծյալները։

― Այդ ի՞նչ Հեծյալներ են։

― Սև՝ սև ձիերով, ― բացատրեց Փինը։ ― Երևում է, Ֆրոդոն խոսել չի ուզում, ուրեմն ես ձեզ կպատմեմ։

Եվ նա պատմես իրենց ճանապարհորդության մասին՝ սկսած Նորգորդից․ Սամը գլխով էր անում, հազում ու հաստատում։ Ֆրոդոն լռում էր։

― Ես հաստատ կմտածեի, որ բոլորը հնարում ես, ― ասաց Մերին, ― եթե աչքովս չտեսնեի այդ նողկանքը նավամատույցում։ Եվ եթե Անգեղի ձայնը չլսեի։ Դու ի՞նչ կասես, Ֆրոդո։

― Նրանից ամբողջ ճանապարհին աքցանով խոսք չէիր քաշի, ― գանգատվեց Փինը։ ― Խուլուհամր է խաղում, իսկ օգո՞ւտն ինչ, նույնիսկ Անգեղը գլխի ընկավ, որ բոլոր փորձանքների պատճառը քեռի Բիլբոյի գանձերն են։

― Թող գուշակի իր համար, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Ճիշտը հո չգիտի։

― Հաստատ ասել չես կարող, ― առարկեց Մերին։ ― Տեսա՜ծ ծերուկ է, նրա գլխում ավելի շատ կա, քան լեզվի վրա։ Ասում են, նա իր ժամանակին Հավերժական Անտառում էլ է թափառել, և առհասարակ ի՞նչ ասես չգիտի․․․ Գոնե ասա, Ֆրոդո, նա ճի՞շտ է կռահել։

― Դեհ․․․― Ֆրոդոն հապաղեց։ ― Որոշ բաներ ճիշտ է հասկացել։ Այդ բոլորը կապված է Բիլբոյի այն ժամանակվա արկածների հետ, և Հեծյալներն էլ որսում են, իսկ ավելի ճիշտ՝ որոնւոմ են նրան կամ ինձ։

Ասեմ նաև, որ դա բոլորովին կատակ բան չէ և շատ վտանգավոր է։ Այստեղ պատսպարան չէ, և ես թաքնվելու տեղ չունեմ։ ― Նա այնպես նայեց պատուհաններին ու պատերին, ասես ուր որ է դրանք կվերանան։ Երեք երիտասարդ հոբիթները բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։

― Վերջապե՜ս, ― շշնջաց Փինը։

― Այո, ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն ուղղվեց։ ― Ժամանակն է, բավական է հետաձգել։ Ձեզ համար մի տխուր նորություն ունեմ, միայն չգիտեմ, թե ինչից սկսեմ։

― Թող այդպես լինի, ― հանգիստ առաջարկեց Մերին, ― եկ քո փոխարեն ես սկսեմ։

― Դո՞ւ՝ իմ փոխարե՞ն, ― աչքերը նրա վրա հառեց Ֆրոդոն։

― Ճիշտ այդպես, իսկ դու լսիր։ Սիրտդ հիմա շատ նեղված է, դժվար է միանգամից հրաժեշտ տալը։ Իհարկե, վաղուց էիր պատրաստվում հեռանալ Հոբիթստանից, բայց շարունակ հետաձգում էիր․ բայց ահա ծածուկ մոտեցավ մեծ դժբախտությունը և խորհելու ժամանակ չմնաց։ Հեռանալը հեռացար, բայց բոլորովին չես ուզում ճանապարհ գնալ։ Մենք քեզ շատ ենք խղճում։

Ֆրոդոն ուզում էր բերանը բաց անել, հետո փակեց և նայում էր այնպես զարմացած, որ բոլորը ծիծաղեցին։

― Ֆրոդո՛, ծերուկ, ― բացականչեց Փինը։ ― Ի՞նչ է, իսկապե՞ս կարծել ես, թե բոլորիս մոլորեցրել ես։ Որտեղի՞ց։ Չէ մի, ոչ կարգին ջանք ես թափել, ոչ էլ խելքդ է այդքան հերիքել։ Դու արդեն ապրիլից ճանապարհի պատրաստություն ես տեսնում։ Ման ես գալիս ու քրթմնջում․ «Երբևէ նորից կտեսնե՞մ այս հովիտը» և նման բաներ։ Եվ դեռ ձևացնում ես, թե իբր փողդ վերջանում է, իսկ ո՞ւմ ես վաճառել Պարկուտը՝ Քսակներին․․․

― Ա՜յ քեզ բան, ― ծոր տվեց Ֆրոդոն։ ― Իսկ ես կարծում էի, թե շա՜տ զգուշավորն ու ծածկամիտն եմ։ Հետաքրքիր է, թե սրան ի՜նչ կասեր Գանդալֆը։ Դուրս է գալիս, ամբողջ Նորգորդը միայն իմ մեկնման մասի՞ն է խոսում։

― Ախր մենք քեզ հինգ մատի պես գիտենք, հասկացիր։ Դու որ մի բանի մասին մտածում ես, դեմքիդ գրվում է։ Ճիշտն ասած, ես շատ ուշադիր էի քեզ հետևում Բիլբոյի գնալուց հետո, որովհետև հասկացա․ սա էլ կգնա, միայն ժամանակ տուր։ Մենք շատ էինք վախենում, որ սուսուփուս կծլկես։ Գարնանն ու ամռանը աչքներս չէինք կտրում քեզանից, ամեն ինչ չափել, կշռել ու որոշել ենք։ Մեզնից դու հենց այնպես չես փախչի, հույս չունենաս․․․

― Ի՜նչ արած, իմ թանկագին բարեկամներ, ― ասաց Ֆրոդոն։ ― Ձեզ համար ծանր է, ինձ համար առավել, բայց ինձ համոզել պետք չէ։ Քանի որ դուք կռահել եք, ուրեմն ավելի լավ է օգնեք, կամ գոնե մի խանգարեք։

― Դե դու չհասկացար, ― գոռաց Փինը։ ― Ո՞վ է քեզ բռնում՝ գնա, իսկ մենք էլ քեզնից հետ չենք մնա՝ ես ու Մերին։ Սամը հիանալի երիտասարդ է, նա քեզ համար վիշապի կոկորդը կպատռի, եթե ձեռքը հասնի։ Միայն թե մեկ ուղեկիցը քեզ քիչ կլինի, ախր ճանապարհորդությունը վտանգավոր է։

― Իմ սիրելի՜, իմ լա՜վ հոբիթներ, ― դողացող ձայնով բացականչեց Ֆրոդոն։ ― Մի՞թե կարող եմ համաձայնել դրան։ Ես էլ վաղուց ամեն ինչ մտածել ու որոշել եմ։ Ասում եք, վտանգավո՞ր ճանապարհորդություն է․․․ Առավել վատ․․․ Դա ձեզ համար արշավ չէ գանձեր ձեռք բերելու համար, զբոսանք չէ՝ «Գնալն ու գալը»։ Մահ՝ բոլոր կողմերից ու ամեն անկյունից։

― Շնորհակալ ենք, որ բացատրեցիր, ― հեգնական պատասխանեց Մերին և հանկարծ հատ-հատ ասաց․ ― Հենց այդ պատճառով էլ քեզ հետ կգանք։ Մենք գիտենք, թե դա ինչ սարսափելի Մատանի է, ահա և ցանկանում ենք օգնել քեզ Թշնամու դեմ։

― Մատանի՞․․․ ― վերջապես խոսեց ապշահար Ֆրոդոն։

― Այո, Մատանի, ― ասաց Մերին։ ― Այ Ֆրոդո, դու ըստ երևույթին մտածում ես, որ բարեկամներդ բացարձակ դմբլո են։ Ախր ես այդ Մատանու մասին արդեն քանի՜ տարի գիտեմ, դեռ Բիլբոյի ժամանակ, բայց քանի որ նրան հարմար էր գաղտնի պահել, ես էլ բացբերանություն չէի անում։ Բիլբոյին ավելի վատ գիտեի, քան քեզ, ինքս էլ ավելի երիտասարդ էի, իսկ նա քեզնից խորամանկ էր։ Բայց նա էլ սխալական էր՝ ուզո՞ւմ ես պատմեմ։

― Պատմիր, ― մեղմ արձագանքեց Ֆրոդոն։

― Սխալմունքի մեջ ընկավ նա Քսակների պատճառով։ Մի անգամ, Հյուրասիրությունից մեկ տարի առաջ ես գնում էի ճանապարհով և տեսա Բիլբոյին։ Գնում եմ նրա հետևից, մեկ էլ տեսնեմ հեռվում երևացին Քսակները, գալիս են ընդառաջ։ Բիլբոն հետ-հետ եկավ, ձեռքը մտցրեց գրպանը և հանկարծ՝ այ քեզ բա՜ն, չքացավ։ Ես սկզբում ապշեցի, հետո ուշքի եկա, թռա ցանկապատի վրայով ու՝ թրըմփ խոտի մեջ։ Քսակներն անցան, իսկ դատարկ ճանապարհին հանգիստ ծլեց Բիլբոն ու գրպանը մտցրեց մի ինչ-որ փայլփլուն ոսկե բան։

Ինձ, իհարկե, հետաքրքրեց դա։ Դե ինչ եմ ասում, ուղղակի սկսեցի լրտեսել նրան։ Ինչքան կուզեք դատապարտեք՝ բայց ինչ անեմ, այդպիսի հետաքրքրասերն էի տասնութ տարեկանում։ Ավաղ, Ֆրոդո, հարկավոր է նաև խոստովանել, որ Հոբիթստանում միայն ես եմ, բացի քեզնից, տեսել Բիլբոյի հուշագրությունները։

― Հուշագրություննե՞րն էլ, ― ճչաց Ֆրոդոն։ ― Իսկապես սա ի՞նչ բան է։ Մի՞թե ոչինչ չի կարելի գաղտնի պահել։

― Ինչո՞ւ, կարելի է, բայց ո՛չ բոլորից, ― ասաց Մերին։ ― Ես, ճիշտ է, միայն մի աչքով եմ ծիկրակել, բայց դե ի՜նչ ճարպկություն բանացրի․․․ Նա իր հուշագրությունները աչքի լույսի պես էր պահպանում։ Հետաքրքիր է, ի՞նչ եղան դրանք, ես էն մյուս աչքովս էլ կնայեի։ Նրանք քեզ մո՞տ են, հո հետդ չե՞ս վերցրել։

― Ոչ։ Հուշագրությունները Պարկուտում չէին։ Երևում է, Բիլբոն դրանք տարել է։

― Այո ուրեմն, ― շարունակեց Մերին։ ― Ես ինչ որ գիտեի, պահում էի իմ մեջ, մինչև այս գարուն։ Իսկ երբ փորձանքի հոտն եկավ, մենք կազմեցինք մեր դավադրությունը, և մեզնից յուրաքանչյուրը հայտնեց իր իմացածը։ Դե դու չխոսկան ես, Գանդալֆի նման, ճիշտ է, նա քեզնից ավելի վատն է։ Սակայն քեզանից չեմ թաքցնի, մենք նաև մի գլխավոր աչքուականջ ունենք, չեմ թաքցնի, դե լավ, ցույց կտամ։

― Ցույց տուր, ո՞ւր է նա, ― ասաց Ֆրոդոն, խայթվածի պես շուրջը նայելով, ասես սպասում էր, որ հիմա պահարանի դուրս կգա սև լրտեսը՝ սև դիմակով։

― Արի, Սամ, մի՛ ամաչիր, ― կանչեց Մերին, և Սամը վեր կացավ մեղավոր տեսքով, ձեռքերը ցած թողած ու մինչև ականջները կարմրած։ ― Ահա թե ով է մեր գլխավոր տեղեկություններ հայթայթողը։ Եվ ես քեզ պետք է ասեմ, որ նա քիչ տեղեկություններ չի հաղորդել, մինչև նրան ճանկեցին։ Իսկ այդ ժամանակվանից կարծես բերանը ջուր է հավաքել՝ ազնվությունը, տեսե՜ք, տեսե՜ք, թույլ չի տալիս։

― Սա՜մ, ― միայն կարողացավ բացականչել Ֆրոդոն։ Նա նույնիսկ չգիտեր՝ ծիծաղեր, զայրանա՞ր, թե թեթևացած շունչ քաշեր։ Միևնույն է, հիմար վիճակում էր գտնվում։

― Ես, տեր իմ, ― վախեցած հայտարարեց Սամը։ ― Ձեր թույլտվությամբ, տեր իմ․․․ Ես ձեր պատճառով, տեր իմ, Գանդալֆին էլ, ազնիվ խոսք, չեմ հակառակվել։ Դե նա անտեղի ոչինչ չի ասի, իսկ նա ի՞նչ ասաց․․․ Դուք նրան թե՝ մենակ կգնամ, իսկ նա ձեզ՝ ո՛չ ասում է, վերցրու քեզ հետ նրանց, ում վստահում ես․․․

― Էլ հիմա ո՞ւմ վրա հույս դնես, ― փնթփնթաց Ֆրոդոն, իսկ Սամը վշտահար նայեց ներքև։

― Նայած թե ինչ նկատի ունես, ― առարկեց Մերին։ ― Կարող ես հուսալ, որ մենք քո հետևից կրակի ու ջրի մեջ էլ կթռչենք, որ կկործանվենք, եթե հարկ լինի, միասին։ Եվ քո՛ գաղտնիքները, համոզված եղիր, քեզնից վատ չենք պահի։ Բայց բնավ հույս չունենաս, որ քեզ կլքենք ու դու մենակ կգնաս։ Հիմար ես դու, Ֆրոդո, չէ՞ որ մենք քո բարեկամներն ենք․․․ Եվ ճանապարհի պատրաստվել ենք ո՛չ կուրորեն։ Մենք գիտենք համարյա ամեն ինչ, որ քեզ պատմել է Գանդալֆը, գիտենք Մատանու մասին։

Շատ սարսափելի է, բայց կգանք քեզ հետ, իսկ եթե չցանկանաս՝ միևնույն է, կգանք։

― Դուք էլ ներող եղեք, տեր իմ, ― ավելացրեց Սամը, ― մենակ թե էլֆերն ի՞նչ խորհուրդ տվին ձեզ։ Չէ որ Գանդալֆը ձեզ ասաց․ վերցրու ով կուզի քեզ հետ գալ, էդպես չէ՞

― Այդպեսն այդպես է, ― Սամին նայելով ասաց Ֆրոդոն, ― միայն թե աչքերիս ու ականջներիս ես այլևս չեմ հավատալու․․․ Նայում եմ՝ իբրև թե քնած է, լսում եմ՝ կարծես խռմփացնում է։ Ես քեզ սրանից հետո ոտքով կստուգեմ՝ խորամանկությունից ես խռմփացնո՞ւմ, թե իսկականից․․․ Դե դուք մեկդ մյուսից լավն եք, ― ավելացրեց նա, շրջվելով դեպի դավադիրները։ ― Դեհ, ավազակներ, ― նա ակամա փռթկացրեց և ձեռքերը տարածեց։ ― Ի՜նչ արած, լավ, հանձնվում եմ։ Ընդունում եմ Գանդալֆի խորհուրդը։ Եթե այսքան սարսափելի չլիներ, գուցե և ուրախությունից պար գայի, իմ հրաշալի անպիտաններ։ Դե էլ ի՞նչ թաքցնեմ․ մահվան չափ վախենում էի այս երեկոյից, բայց այսպիսի ուրախություն ունեցա։

― Ասվածը՝ արած է։ Կեցցե խմբապետ Ֆրոդոն և նրա խումբը, ― գոռացին հոբիթներն ու պարեցին Ֆրոդոյի չորսբոլորը։ Իսկ Մերին ու Փինը պարից դուրս եկան և սկսեցին երգել՝ իհարկե, նախապես հորինվածը, այն երգի նման, որ երգում էին թզուկները Բիլբոյի հետ ճանապարհ ընկնելուց առաջ․

<poem>

Ուռռ՜ա, ընկերներ, երգենք երեքով,

Դու մնաս բարով, հայրենի օջախ,

Ինչ էլ որ լինի՝ կհասնենք Ազատք,

Մեզ չեն խանգարի մրրիկները չար։

Կհասնենք այնտեղ, ուր վաղուց, վաղուց

Էլֆերն են ապրում մուժում լեռների,

Կհասնենք՝ թեկուզ տուն ու տեղ թողած,

Ի հեճուկս մեր թշնամիների։

Հետո կիմանանք անելիքը մեր,

Երբ հանգստանանք դեպքերից խառնակ,

Մեր պարտքը մեծ է, մեր ճամփան՝ երկար,

Բայց մենք անպայման կվերադառնանք։

Մոտ են լուսայգի շողերը անմար,

Ժամն է գնալու ու ժամն է հարմար․․․

</poem>

― Վատ չեք երգում, ― նկատեց Ֆրոդոն։ ― Բայց որ արդեն այդպես է, մենք բավական գործ ունենք, եկեք սկսենք, քանի տանիք կա գլխներիս վերև, չէ՞ որ հետո տանիք չի լինի։

― Տանիքը՝ տանիք, իսկ երգը՝ երգ, ― ասաց Փինը։ ― Դու ի՞նչ է, իսկապե՞ս մտածում ես մինչև լուսաբաց ճամփա ընկնել․․․

― Առայժմ չեմ որոշել, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես վախենում եմ Սև Հեծյալներից և վախենում եմ մնալուց այն տանը, որի մասին նրանց հայտնի է, որ ես այնտեղ եմ տեղափոխվել։ Գարալդը նույնպես ինձ խորհուրդ տվեց չձգձգել մեկնումը։ Ուղղակի շատ կուզենայի տեսնել Գանդալֆին։ Ահա Գարալդն էլ զարմացավ, որ Գանդալֆը խոստացել է ու չի եկել։ Հետո հարց կա, մի ուրիշ հարց էլ կա։ Առաջինը․ երբ Հեծյալները կհասնեն Զայգորդ․․․ Երկրորդ․ մենք երկա՞ր ենք հավաքվելու․․․ Ճանապարհը, հո ինքներդ գիտեք․․․

― Երկրորդ հարցի պատասխանը պատրաստ է, ― ասաց Մերին, ― թեկուզ մի ժամից։ Ես ամեն ինչ հավաքել եմ արդեն։ Վեց ձիուկ արածում են, պարկերը լիքը լցված են, էլի բան ավելացնե՞մ չմրսելու և փոր լցնելու համար։

― Այո, դուք, տեսնում եմ, փորձված դավադիրներ եք, ― հիացավ Ֆրոդոն։ ― Բայց գուցե մի օր սպասե՞նք Գանդալֆին։

― Մեզ ինչ կա, կսպասենք, միայն թե քո Հեծյալները վրա չտան հանկարծ, ― ասաց Մերին։ ― Նրանք արդեն մեզ հասած կլինեին, բայց, հավանաբար, դեմ են առել Հյուսիսային մուտքի մոտ, այնտեղ Պատնեշը երեք սաժեն է ու հասնում է մինչև գետը։ Եվ պահակներն էլ՝ խնդրես չխնդրես, գիշեր ժամանակ ոչ ոքի չեն թողնի։ Թերևս, ուժով ներխուժեն, բայց, իմ կարծիքով, այնտեղ հազիվ թե կարողանան։ Այնտեղ իսկի ցերեկը ներս չեն թողնի, մանավանդ ինչ-որ սև ու կասկածելիների։ Թողնելը՝ չեն թողնի, բայց Բրենդիդուիմն ամրոց չէ, ինքդ էլ ես հասկանում։

Ֆրոդոն մտքերի մեջ ընկավ։

― Մենք այսպես կանենք, ― վերջապես ասաց նա։ ― Վաը լուսամութին դուրս ենք գալիս։ Միայն թե ոչ ճանապարհով, դա ամենավտանգավորն է։ Գուցե մեզ բոլոր կողմերից պաշարել են, ես հո չգիտեմ քանի՞ Հեծյալ է, կարող է՝ երկուսն են, կարող է՝ շատ։ Մենք պիտի գետնի տակ մտածների պես գնանք։

― Էդ ուրեմն դուք մենակ Հավերժական Անտառով պիտի գնաք, ― սարսափով բացականչեց Գիրուկը։ ― Զգուշացեք, էնտեղ ամենավատն է։ Էլ ո՜նց կլիներ, ինչ-որ Սև Հեծյալներ․․․

― Այ հենց դու էլ մտածիր ազատ ժամանակ, ― խորհուրդ տվեց նրան Մերին։ ― Անտառը, իհարկե, ահավոր է, բայց այնուամենայնիվ Ֆրոդոն իրավացի է։ Այնտեղ մեզ չեն հետապնդի, բախտներս որ բերի, ուրեմն մեր հետքը կկորցնեն ու ամեն տեսակ հետապնդումից կազատվենք։

― Էդ ձեր բախտը Հավերժական Անտառո՞ւմ է բերելու, ― ծղրտաց Գիրուկը։ ― Այնտեղ դեռ ոչ ոքի բախտը չի բերել։ Հետապնդողները կկորցնեն ձեզ, ո՜նց չէ․․․ Ինքներդ հավիտյան կկորչեք․․․ Էնտեղ ոչ ոք չի գնում։

― Ոնց թե ոչ ոք չի գնում, ― ասաց Մերին։ ― Բրենդիզայքներն են գնում՝ իհարկե ոչ ամեն օր, երբ պետք է լինում։ Եվ մեր կածանն ունենք այնտեղ։ Ֆրոդոն այնտեղ եղել է, ճիշտ է, շատ վաղուց։ Ես էլ եմ գնացել, նույնիսկ մի քանի անգամ, ցերեկով, երբ ծառերը քնած են եղել։

― Ձեր գործն է, ձեր գործն է, ― ձեռքը թափ տվեց Ֆրեդեգարը։ ― Ինձ որ հարցնեք, ուրեմն աշխարհումս Հավերժական Անտառից սարսափելի բան չկա, իսկ թե ինչե՜ր են պատմում դրա մասին, նույնիսկ ավելի լավ է չլսես։ Դե ինձ ինչ, ես հո ձեզ հետ չեմ գալիս։ Եվ հիմա, ազնիվ խոսք, շատ ուրախ եմ, որ մնում եմ, ա՜յ Գանդալֆը էս երկու օրը կերևա, ու ես ձեր մասին ամեն ինչ կպատմեմ նրան։

Գիրուկը սիրում էր Ֆրոդոյին, բայց Հոբիթստանից վախենում էր հեռանալ, ի՜նչ իմանաս ի՞նչ կլինի մի ուրիշ տեղում։ Նա գետի այս կողմում էլ առաջին անգամ էր։ Մի խոսքով, դավադիրները մտադիր չէին նրան իրենց հետ տանել․ ըստ ծրագրվածի, նրա պարտականությունն էր պահպանել տունը և մոլորեցնել հետաքրքրասերներին՝ ձևացնելով, թե պարոն Պարկինսն այստեղ է, խնդրե՜մ, համեցե՛ք, միայն թե ոչ հիմա։ Համենայնդեպս, նույնիսկ Պարկուտից հին զգեստներ էին բերել․ Գիրուկը դրանք կհագնի ու ով գիտե՝ գուցեև նրան Ֆրոդոյի տեղը դնեն։ Ոչ ոք չէր մտածում, որ դա ամենավտանգավոր դերն է։

― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն, քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գանդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա․ ով-ով, բայց Գանդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Հավերժական Անտառ։

― Ինձ ի՜նչ կա, ― ասաց Փինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սև Հեծյալներին։

― Իսկ ես քեզ չեմ նախանձում, ― ասաց Ֆրեդեգարը։ ― Կմտնես անտառ՝ հետ գալ կուզես, բայց ուշ կլինի։

Ֆրոդոն վերջապես պառկեց, բայց ոչ մի կերպ քնել չկարողացավ։ Ոտքերը նվվում էին, դեռ լավ է, որ գոնե վաղը ձիով կգնան։ Կամաց-կամաց նա խորասուզվեց անհանգիստ քնի մեջ, ու նրան թվում էր, թե վերևից, պատուհանից նայում է անտառի մթության մեջ, և ծառերի արմատների մոտ գետինը հոտոտելով ինչ-որ սև արարածներ են սողում հիմա կհասնեն իրեն։

Հեռվից աղմուկ լսվեց․ երևի քամին անցավ տերևների միջով։ Ոչ, հասկացավ նա, դա քամի չէ, դա հեռավոր ծով է, իսկ ալիքների աղմուկը նա երբեք իրականում չի լսել՝ միայն երազում։ Հետո պատուհանը վերացավ, միայն ընդարձակ տարածություն է։ Եվ ոչ մի ծառ։ Շուրջը շրշում է սև հավամրգին, աղի հոտը ռունգները խուտուտ է տալիս։ Ֆրոդոն աչքերը բացեց և թեք ժայռի վրա մի բարձր սպիտակ աշտարակ տեսավ։ Նա ցանկացավ բարձրանալ այնտեղ ծովին նայելու համար, սկսեց մագլցել լանջով, բայց հանկարծ երկինքը լուսավորվեց, և ճայթեց ամպրոպը։

===Գլուխ վեցերորդ․ Հավերժական անտառ===

Ֆրոդոն խայթվածի պես վեր թռավ։ Սենյակում մութ էր․ Մերին մոմը ձեռքին կանգնած էր միջանցքում և ուժեղ թակում էր կիսաբաց դուռը։

― Կամաց․․․ Ի՞նչ է պատահել, ― քունը գլխին վախեցած կմկմաց Ֆրոդոն։

― Դեռ հարցնում է․․․ ― զարմացավ Մերին։ ― Վեր կենալու ժամանակն է, չորսն անց է կես։ Դրսում անթափանց մառախուղ է։ Վեր կաց, վեր կաց։ Սամն արդեն նախաճաշ է պատրաստում։ Փինը, որ Փին է, էլի ոտքի վրա է։ Ես գնացի պոնիները թամբելու։ Արթնացրու թամբալ Գիրուկին, գոնե թող ճանապարհի մեզ։

Ժամը յոթի մոտ հինգն էլ պատրաստ էին ճանապարհ ընկնելու։ Գիրուկը բերանով մեկ հորանջում էր։ Նրանք անաղմուկ դուրս եկան տնից և կածանով քայլեցին Մերիի հետևից, որը սանձից բռնած տանում էր ծանր բարձված պոնին։ Խոնավ տերևները պսպղում էին, ճյուղերից կաթկթում էր, և սառը ցողը մոխրագույն շղարշի պես պարուրում էր խոտը։ Անդորր էր, և հեռավոր ձայները բոլորովին մոտիկ էին լսվում․ հավերը կռթկռթում էին, մեկի դուռը փակվեց, ցանկապատի մի դռնակ ճռռաց։

Պոնիները ախոռում էին, ամրակազմ, մեկը մյուսից սիրուն, դանդաղաշարժ, բայց դիմացկուն, իսկը հոբիթների պես։ Փախստականները հարմար նստեցին, ձիերը խթանեցին և խորացան թանձր մառախուղի մեջ, որն ասես նահանջում էր նրանց առջև, իսկ հետո նորից փակվում։ Մեկ ժամ կամ մոտ մեկ ժամ գնալուց հետո վերջապես մառախուղից անսպասելիորեն դուրս լողաց Պատնեշը՝ շղարշված բարձր արծաթե սարդոստայնով։

― Դեհ, ինչպե՞ս եք անցնելու դրա վրայից, ― հարցրեց Ֆրեդեգարը։

― Իմ հետևից, ― պատասխանեց Մերին։ ― Կտեսնես։

Նա շրջվեց ձախ ու գնաց Պատնեշի երկարությամբ, որը շուտով դեմ առավ ձորի բերանին։ Դեպի ձորն իջնող լանջը հանկարծ դարձավ աղյուսե պատերով ստորգետնյա մուտք, որից սկիզբ առնող արահետը սուզվում էր Պատնեշի տակ և դուրս բերում ձորի մյուս կողմը։

Գիրուկ Կուղբոնցը կանգնեցրեց պոնին։

― Մնաս բարո՜վ, Ֆրոդո, բացականչեց նա։ ― Դու իզուր գնացիր Անտառ, դա կործանարար տեղ է, կարող է հենց այսօր էլ փորձանքի մեջ ընկնեք։ Այնուամենայնիվ, ձեզ հաջողություն եմ ցանկանում՝ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ միշտ․․․

― Եթե իմ առջևում միայն Հավերժական Անտառը լիներ, ես բախտավոր կլինեի, ― ձայնեց Ֆրոդոն։ ― Գանդալֆին հաղորդիր, որ շտապ գա Արևմտյան Ուղի՝ մենք էլ Անտառից կգնանք այնտեղ և այնտեղից կծլկենք։ Մնաս բարո՜վ։ ― Այստեղ նրա ձայնը խլացավ արձագանքից, և Ֆրեդեգարը վերևում մենակ մնաց։

Մութ ու խոնավ անցուղու վերջում երկաթե դարպասն էր։ Մերին իջավ ձիուց և բացեց այն, իսկ երբ բոլորն անցան, փակեց։ Դարպասի դռները ծածկվեցին և փականը չարագուշակ չխկաց։

― Դե, վերադարձի ճանապարհը փակված է, ― ասաց Մերին։ ― Մնաս բարով, Հոբիթստան, մեր առջև Հավերժական Անտառն է։

― Իսկ սրա մասին ճի՞շտ բաներ են պատմում, ― հարցրեց Փինը։

― Նայած ի՜նչ են պատմում, ― պատասխանեց Մերին։ ― Եթե դու նկատի ունես այն սարսափելի հեքիաթները, որոնցով վախեցրել են Գիրուկին մանկության տարիներին՝ անտառի ոգիների, գայլերի և ամեն տեսակ չարքերի մասին, ապա հազիվ թե։ Ես այդ հեքիաթներին չեմ հավատում։ Բայց Անտառն իսկապես սովորական չէ։ Ամեն ինչ այստեղ զգուշավոր է, ոչ թե Հոբիթստանի պես։ Ծառերն այստեղ օտարներին չեն սիրում և հետևում, հետևում, հետևում են նրանց իրենց բոլոր․․․ երևի տերևներո՞վ, հո աչքեր չունե՞ն։ Ցերեկը այնքան էլ սարսափելի չէ, թող հետևեն իրենց համար։ Ճիշտ է, երբեմն նրանցից մեկը ճյուղ է վրադ գցում, մյուսը հանկարծ արմատն է ցցում, երրորդը բաղեղով է փաթաթվում քեզ։ Դե դրանք դատարկ բաներ են, իսկ ա՜յ գիշերը, ինձ ասել են․․․ Ես ինքս էլ գիշերն այստեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, այն էլ բացատում։ Ինձ թվում էր, ծառերը փսփսում են, չարախոսում անհասկանալի լեզվով և ինչ-որ չար բան են գուշակում․ քամի չկար, բայց ճյուղերը օրորվում էին ու շրշում։ Ասում են, ծառերը կարող են տեղաշարժվել ու պատի պես շրջապատել օտարներին։ Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ Պատնեշին են մոտեցել․ հայտնվել են պատնեշի կողքը, սկսել են ճեղքել ու սեղմել, վերևից թեքվել են պատնեշի վրա։ Այդ ժամանակ հոբիթները դուրս են եկել, կտրել հարյուրավոր ծառեր, մեծ կրակ արել և Պատնեշի երկարությամբ մի լայն շերտ վառել։ Անտառը նահանջել է, բայց վիրավորանքը չի մոռացել։ Իսկ շերտը հիմա էլ դեռ երևում է։

― Միայն ծառերն ու վե՞րջ, ― նորից հարցրեց Փինը։

― Դե չէ, իբրև թե նաև զանազան անտառային հրեշներ են բնակվում, ― պատասխանեց Մերին, ― միայն թե ոչ այստեղ, այլ Գալարի հովտում։ Ինչ-որ մեկն անընդհատ տրորում է արահետները, անտառ ես մտնում, իսկ էստեղ նոր արահետ է բացվել, միայն անտառի ոգին գիտի, թե ուր է տանում և ամեն անգամ՝ տարբեր տեղեր։ Էստեղ մոտերքում առաջ կար մեկը, թեպետ հիմա երևի ծածկվել է խոտով, այդ մեծ արահետը տանում էր դեպի Հրդեհի բացատը և հետո իջնում էր մոտավորապես մեզ հարկավոր կողմը՝ հյուսիս-արևելք։ Թերևս, գտնեմ։

Անվերջանալի ձորից դեպի վեր, անտառ էր հասնում հազիվ նկատելի ճամփան, հասնում էր ու իսկույն էլ անհետանում։ Ծառերի տակ դուրս գալով նրանք հետ նայեցին․ հետևում սևին էր տալիս Պատնեշի աղոտ շերտը՝ ահա ուր որ է կծածկվի աչքից։ Իսկ առջևում միայն բներ են ու բներ, ուղիղ ու խոտոր, սլացիկ ու ծուռումուռ, ողորկ ու խթոտ, ճյուղավոր ու ոստավոր, մոխրականաչ, մամռակալած ու քարաքոսապատ։

Միայն Մերին էր, որ չէր վհատվում։

― Դու փնտրի՛ր, փնտրի՛ր, քո մեծ արահետը, ― մռայլ շտապեցրեց նրան Ֆրոդոն։ ― Մեկ էլ տեսար մեկս-մեկիս կորցրեցինք կամ բոլորս միասին մոլորվեցինք․․․

Պոնիները առաջ էին շարժվում ծառերի միջով, զգուշորեն անցնելով գալարուն, իրար հյուսված արմատների վրայով։ Զառիկող արահետը նրանց տանում էր սարն ի վեր, ու ծառերն ավելի ու ավելի բարձր, մութ ու խիտ էին կախվում նրանց վրա։ Խուլ լռություն էր տիրում․ երբեմն անշարժ սաղարթի վրայով գլորվում ու ցածր էր ճլմփում ուռճացած կաթիլը։ Ճյուղերն ասես քարացել էին, ոչ մի տեղից շրշյուն անգամ չէր լսվում, բայց հոբիթները գիտեին, որ իրենց տեսնում են, որ իրենց զննում են՝ սառը, կասկածով, թշնամաբար։ Ըստ որում, քանի գնում՝ ավելի թշնամաբար էին նայում՝ նրանք անընդհատ ջղաձգորեն շրջվում էին ու գլուխները ցնցում, ասես անսպասելի հարձակումից զգուշանալով։

Արահետը կորչում էր, ծառերը ճանապարհը խոչընդոտում էին, և Փինը հանկարծ զգաց, որ այլևս չի կարող առաջ գնալ։

― Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ― աղեկտուր գոռաց նա։ ― Ես ոչ մի վատ բան չեմ անում, թողեք անցնե՜մ, խնդրո՜ւմ եմ․․․

Բոլորը վախից շունչները պահեցին, բայց ճիչը չթնդաց անտառում, այլ տեղնուտեղը խլացավ, ասես խեղդեցին։ Ոչ արձագանք, ոչ կրկնահնչյուն, միայն անտառն ավելի խտացավ և ասես չարախնդորեն խշշաց։

― Ես քո տեղը լինեի՝ չէի գոռա, ― ասաց Մերին։ ― Մի գրոշի օգուտ չկա, իսկ վնաս կգա։

Ֆրոդոն մտածեց, որ ճանապարհն էլ չեն գտնի և որ ինքն իզուր բարեկամներին բերեց այս չարագուշակ անտառը։ Մերին հայացքով որոնում էր արհետը, սակայն՝ շատ անվստահ, և Փինն այդ նկատեց։

― Դե դու հենց սկզբից մոլորվել ես, ― փնթփնթաց նա, իսկ Մերին ի պատասխան թեթևացած սուլեց ու մատով ցույց տվեց դեպի առաջ։

― Ա՜յ թե գործ է, հա՜, ― մտածկոտ ասաց նա։ ― Ծառեր են, բայց ախր տեղում կանգնած չեն մնում։ Հրեն, թե ուր է, էդ Հրդեհի Բացատը, իսկ այնտեղ տանող արահետն, ա՜խ, ո՞ւր է կորել․․․

Նրանց ճանապարհը լուսավորվեց, ծառերը նահանջում էին։ Նրանք հանկարծ դուրս սահեցին ճյուղերի արանքից ու հայտնվեցին մի լայնարձակ բացատում։ Նրանց գլխավերևում անսպասելի բացվեց կապուտ ու մաքուր երկրինքը։ Արևը չէր հասցրել շատ բարձրանալ, բայց արդեն ցած էր հղում բարեհամբույր շողերը։ Բացատը եզերող ծառերի սաղարթն ավելի խիտ ու ավելի կանաչ էր, ասես այն անջրպետում էր անտառից։ Բացատում ոչ մի ծառ չկար․ կոշտ խոտ, իսկ սրանց մեջ ցցված չորուկ գինազոխեր, գորշ մոլախոտ, թոռոմած մոլեխինդ ու ուղտափուշ։ Ամեն ինչ քայքայվում էր ու թափվում, փոշի դառնում, բայց Հավերժական Անտառի մթին թավուտներից հետո այստեղ հրաշալի էր։

Հոբիթներն աշխուժացան․ արևը բարձրացավ, երկինքը փայլեց նրանց գլխավերևում, և հորդեց ցերեկային լույսը։ Բացատի հեռավոր ծայրին հանկարծ պարզ նշագծվեց ծառերի մեջ գտնվող արահետը։ Այն լանջն ի վեր մտնում էր անտառ, դրա վրա կախվում էին խիտ ճյուղերը՝ մեկ կիպ մոտենալով, մեկ իրարից անջատվելով։

Բայց հիմա նրանք գնում էին առաջվանից շատ արագ, հուսալով, որ Անտառը բարիացել է իրենց նկատմամբ և թույլ կտա անցնել։ Սակայն ո՞ւր էր թե․․․ Շուտով գաղտնի չարակամությունը բացահայտ դարձավ։ Հեղձուկ օդը շնչել չէր լինում։ Ծառերը երկու կողմերից սեղմեցին նրանց և ճանապարհը փակեցին։ Յուրաքանչյուր քալը դժվարությամբ էր արվում, պոնիների սմբակները խրվում էին փտած տերևների կույտերի մեջ, խփվում չերևացող արմատներին, և լռության մեջ այդ հարվածը խուլ արձագանքում էր ականջներում։ Ֆրոդոյին կրծում էր տագնապը և կեղեքում կսկիծը։ Նա ինքն իրեն մեղադրում էր թեթևամտության համար և այն է, ուզում էր մտածել հետ վերադառնալու մասին (այսինքն՝ հայտնի չէ, թե ուր), երբ հանկարծ ծանր վերելքը վերջացավ, ծառերը բաժանվեցին և ճամփորդներին բաց թողեցին մի հարթ բացատ, իսկ արահետը վազեց ուղիղ դեպի կանաչ բլուրը, որը բարձրանում էր Անտառի վերևում՝ ոնց որ ցցված մազերի վերևից երևացող ճաղատ գագաթը։ Վերջապես կարելի էր հանգիստ դիտել շուրջը։ Արահետը ոլորապտույտ բարձրանում էր լանջով, դրա համար էլ հոբիթները շուտ չհայտնվեցին բարձունքում՝ կապտավուն արևավառ մշուշի մեջ, որ փակում էր տեսադաշտը։

― Ա՜յ այնտեղ, ― ասաց Մերին, ― Բլուրներից Գալար գետը հոսում է դեպի հարավ-արևմուտք, Անտառի խորքը, կտրում-անցնում է ու թափվում Բրենդիդուիմ։ Ահա թե որ կողմից ավելի շատ պետք է խուսափենք։ Ասում են, հենց գետից է գալիս անտառի գլխավոր կախարդանքը։

Արդեն տասնմեկին մոտ էր, արևը վառում էր, և աշնանային շղարշը ավելի ու ավելի թանձր էր փռվում։ Արևմուտքը չէր երևում, ոչ Պատնեշը, ոչ էլ նրա հետևում ընկած գետահովիտը։ Եվ որքան նրանք նայում էին հյուսիս, հայացքով չէին կարողանում գտնել Արևմտյան Մեծ Ուղին։ Չորս կողմից անշարժ ալիքներով նրանց շրջապատում էր Անտառը։ Ամենախելոք բանն էր՝ նստել ու կեսօրյա հացն ուտել։ Այդպես էլ արեցին։

Ուժերը թարմացնելով ու սրտապնդված նրանք իջան ներքև։ Արահետը, որով բարձրացել էին բլուրը, ստորոտից ձգվում էր դեպի հյուսիս։ Սակայն չհասցրին ուրախանալ, երբ զգացին՝ ինչ-որ բան իրենց դանդաղ, բայց հաստատապես տանում է աջ, հարավ-արևելք։ Շուտով արահետը թեքվեց, երևի դեպի Գալարի հովիտը, այսինքն՝ բոլորին ոչ հարկավոր ուղղությամբ։ Խորհրդակցելով, նրանք որոշեցին շրջվել-մտնել անտառի խորքը ու գնալ դեպի հյուսիս, դեպի անտեսանելի Ուղին․ այնտեղ հողն ավելի չոր է, ծառերը նոսր են, սովորական եղևնիներ ու սոճիներ, ոչ թե այստեղի նման՝ կաղնի, հաճարի, բոխի ու էլի ինչ-որ հանելուկային, հինավուրց տեսակներ։

Սկզբում թվում էր, որ ճիշտ են վճռել, նույնիսկ սկսեցին ավելի արագ գնալ, թեպետ երբ արևը թափանցում էր սաղարթից, շատ թույլ էր լուսավորում։ Նորից իրար սկսեցին միանալ ծառերը, որոնք հեռվից թվում էին իրարից շատ հեռու։ Խոր խանդակները և կոծոծապատ փոսերը փակում էին ճանապարհը։ Եվ բոլորը, չգիտես ինչու, աջ կողմից, շրջանցելու հնարավորություն չկար, հարկավոր էր անցնել դրանց միջով, իսկ ներքևում թավ խոտ էր և խիտ փշաթփեր։ Դեպի աջ շարժվել հնարավոր չէր, իսկ ձախ՝ փշերը նահանջում էին։ Հազիվհազ հասան վերև, իսկ այստեղ ծառերը խտացան որպես մի մութ պատ։ Դեպի ձախ և սարն ի վեր թույլ չէին տալիս, այնպես որ հոբիթներն ակամա գնում էին դեպի աջ և սարն ի վար։

Մեկ-երկու ժամ հետո նրանք ուղղությունը կորցրին՝ միայն գիտեին, որ դեպի հյուսիս չեն գնում։ Ինչ-որ մեկը նրանց տանում էր, և նրանք հնազանդորեն գնում էին Անտառի խորքը՝ ամենախորքը։

Արևը թեքվում էր դեպի արևմուտք, երբ նրանք մտան իրեն բոլոր տեսածներից շատ ավելի լայն ու խոր մի խանդակ։ Դեպի ձախ և վեր ճանապարհ չկար, հո չէի՞ն թողնելու պոնիներն ու բեռները․․․ Ձիերից իջնելով, նրանք գնացին աջ ու ցած, հողը մի տեսակ փափկեց, երբեմն նույնիսկ ճլմփում էր, այսուայնտեղ առվակներ էին հոսում, և շուտով ճամփորդները հայտնաբերեցին, որ գնում են լայն առվի երկայնքով, ոտքի տակ զսպանակի պես ելնող-իջնող ճահիճ արահետով։ Խիստ ճյուղերի վերևում երկինքն անհետացավ։

Հանկարծ առջևում նորից փայլեց արևի լույսը, նրանք շտապեցին դուրս գալ տոթ մեգից և հասան գետին․ եղեգ, սեզ, ջրի մուգ շիթեր, իսկ հետո մյուս ափն է՝ զառիվեր ու սայթաքուն։ Արևը լուսավորում էր, հովտում տաքանում էր աշնանային քնաբեր կեսօրը։ Եղեգը խշշում էր, սեզը շրշում, ուռենու ճյուղերը փսփսում էին։

― Դեհ, հիմա հասկանալի է, թե մեզ ուր են քշել, ― ասաց Մերին։ ― Բոլորովին ո՛չ մեր ուզած կողմը։ Սա Գալարն է։ Մի գնամ հետախուզեմ։ Նա վազեց արևավառ բացատով ու կորավ բարձր խոտի մեջ։ Հետո վերադարձավ, ասես գետնի տակից ծլեց, ու հայտարարեց, որ զառիթափի տակ, ափին շատ մոտիկ, բոլորովին էլ խրուտ չէ ու հրաշալի արահետ կա։

― Դրանով գնանք ձախ, մեկ էլ տեսար, դուրս եկանք արևելյան բացատը, ― ասաց նա։

Հոբիթներն իջան գետը ու գնացին կածանով, որը զիգզագներ էր անում, պտույտներ գործում, մեկ աջ էր գնում, մեկ ձախ, մշտապես վերադառնում էր Գալարի մոտ և բացահայտորեն մտադրվել էր ճամփորդներին ինչ-որ տեղ դուրս բերել։ Արևն այրում էր նրանց մեջքերը։ Ինչ-որ բարալիկ, ցանցառ տերևներով ճյուղերի մոխրագույն, սորուն ստվերը վերջապես փակեց կածանը։ Հետզհետե տոթն ուժգնանում էր ու քայլելն ավելի էր դժվարանում։ Հողն ասես քնկոտություն էր արձակում։

Ֆրոդոյի գլուխը կախվեց կրծքին, բայց նա իսկույն էլ վեր թռավ։

― Սթափվե՛ք, ― գոռաց նա։ ― Քնելու ժամանակը չէ․․․ Հարկավոր է մի կերպ դուրս գալ անտառից։

Սակայն նրա ուղեկիցներին ընդարմացնում էր ծանր նինջը։ Սամը հորանջում էր ու քնկոտ աչքերը թարթում։ Ֆրոդոն հանկարծ զգաց, որ քնում է՝ նրա աչքին ամեն ինչ շաղվեց, և զզվելի ճանճերի անդադար դզզոցը հանկարծ լռեց։ Միայն թեթև շշունջ էր, մեղմ քչքչոց, հեռավոր շրշյուն՝ տերևնե՞րն են, ինչ է։ Իհարկե, տերևներն են։ Նա բարձրացրեց հոգնած աչքերն ու գլխավերևում տեսավ մի հսկայական ծփի՝ դարավոր ու մամռակալած։ Ծփին նրանց վրա այնպես էր տարածել ճյուղերը, ասես անհամար ձեռքերն էր բաց արել՝ երկար, գորշ։ Նրա անընդգրկելի, ծուռումուռ բունը հատված էր սև ճեղքերով, որոնք կամաց ճռռում էին թորշոմած սաղարթի շշնջոցի տակ։ Ֆրոդոն երկար հորանջեց ու ընկավ խոտին։

Մերին ու Փինը հազիվհազ հասան մինչև հզոր բունը, նստեցին ու սևին տվող ճեղքերի մոտ հենվեցին իրար։ Սամը բոլորից հետո էր գալիս։ Վերևում սահուն օրորվում էր դեղնա-մոխրագույն սաղարթի հոծ ծածկույթը։ Ճամփորդները հոգնած փակեցին աչքերը և ասես քնի միջից լսեցին․ ջուրը ծփու մոտ է, ջուրը կկապի, ջուրը կքաշի և քունը կտանի․․․ Նրանք գետի քչքչոցի օրորի տակ, գորշ ծփու բնին կպած քնեցին։ Ֆրոդոն ամեն կերպ ճգնում էր քունը փախցնել, նրան նույնիսկ հաջողվեց ոտքի կանգնել։ Ջուրը անհաղթահարելիորեն ձգում էր նրան։

― Հապա սպասի՛ր, Սամ, ― քրթմնջաց նա։ ― Լավ կլիներ ոտքերս թրջեի․․․

Սամը նստել ու ննջում էր, երբեմն-երբեմն ծոծրակը քորելով․․․ սա ինչ-որ անհասկանալի բան է։ Տարօրինակ է ինչ-որ։ Արևը դեռ մայր չի մտել, իսկ իրենք քնում են, հա քնում։ Ինչի՞ց կլինի դա։

― Պա՜հ, ի՜նչ անենք, ուժասպառ ենք եղել, դատարկ բան է, ― մտածեց նա։ ― Իսկ այս ծառը չափազանց մեծ է, դրա՜ն մի տեսեք, խշխշում է։ Ջուրը, իբր թե, կձգի, կտանի, կքնացնի ու քունդ կառնես․․․

Նա թափ տվեց իրեն, վեր կացավ ու տեսավ, որ Ֆրոդոն խոնարհվել է ջրի վրա, իսկ երկար կառչուն արմատը կամացուկ կռացնում է նրան, Ֆրոդոն նույնիսկ չի էլ դիմադրում։

Սամը արագ բռնեց տիրոջ բաճկոնից ու դուրս քաշեց արմատի տակից, իսկ հետո էլ մի կերպ չոր տեղ հանեց։ Ֆրոդոն սթափվեց ու խեղդվելով հազաց՝ քթից ջուր հորդեց։

― Պատկերացնո՞ւմ ես, Սամ, ― վերջապես ասաց նա, ― էդ ծառը հո ինձ ջուրը մտցրեց․․․ Արմատներով բռնեց ու սուզեց․․․

― Էլ ինչ ասեմ, քնով եք ընկել, տեր իմ, ― ասաց Սամը, ― գոնե ջրից հեռու գնայիք, եթե այդքան արդեն ձեր քունը տանում էր։

― Իսկ մերոնք ո՞ւր են, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Հանկարծ նրանք էլ չքնե՞ն․․․

Սամն ու Ֆրոդոն պտտվեցին ծառի շուրջը։ Փինն անհետացել էր։ Ճեղքը, որի մոտ նա թիկնել էր, փակվել էր, կարծես չէր էլ եղել։ Իսկ Մերիի ոտքերը ցցված էին մեկ ուրիշ ճեղքից։

Սկզբում Ֆրոդոն ու Սամը բռունցքներով խփում էին ծառի բնին այն տեղում, որտեղ թիկնել էր Փինը։ Հետո փորձեցին ճեղքը մեծացնել ու Մերիին հանել, բայց՝ անօգուտ։

― Ես այդպես էլ գիտեի, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ախր ինչը մեզ բերեց այս երիցս անիծյալ Անտառը։ Ավելի լավ էր մնայինք այնտեղ, Գերանում․․․ ― Նա մոբղջ ուժով աքացի տվեց ծառին։ Հազիվ նկատելի դող անցավ տերևներով ու ճյուղերով․ տերևները շրշացին ու շշնջացին, ասես քմծիծաղում էին։

― Դուք, տեր իմ, կացին չե՞ք վերցրել, ― հարցրեց Սամը։

― Կարծե՛ս թե մի փոքրիկ կացին ունենք ճյուղեր կտրելու համար, ― հիշեց Ֆրոդոն։ ― Բայց աստեղ դա՞ է պետք որ։

― Սպասեք, մի սպասե՜ք, ― ճչաց Սամը, կարծես միտք փայլատակեց, ― իսկ եթե կրակ վառե՞նք։ Հանկարծ ու օգնի։

― Կօգնի, բա ի՞նչ կանի, ― վարանելով արձագանքեց Ֆրոդոն։ ― Փինին կխորովենք և ուրիշ ոչինչ։

― Եկեք այնուամենայնիվ վառենք դրա կաշին, երևի վախենա, ― Սամն ատելությամբ նայեց լայնատարած Ծփուն։ ― Եթե սա նրանց բաց չթողնի, ես միևնույնն է՝ կտապալեմ դրան, ատամներով կկրծոտեմ։ ― Նա նետվեց ձիերի մոտ ու արագ-արագ փնտրեց կացինը, աբեթամանն ու կրակվառիչը։

Նրանք ծփու մոտ քարշ տվին մի կույտ ցախ, չոր տերևներ ու տաշեղ, իհարկե, ոչ այն կողմը, որտեղ Փինն ու Մերին էին։ Հենց առաջին կայծից կրակը բռնկվեց, ջախը ճտճտաց, ու բոցի մանրիկ լեզուները մխրճվեցին մամռոտ կեղևի մեջ։ Հինավուրց հսկան ցնցվեց, ցավի ու չարության խշշոցով պատասխանեց սաղարթը։ Բարձր ճչաց Մերին, ներսից լսվեց Փինի խեղդված աղաղակը։

― Հանգցրե՛ք, հանգցրե՛ք, ― ոչ իր ձայնով գոռաց Փինը, ― թե չէ նա սպառնում է ինձ երկու պատառ անել և կանի․․․

― Ո՞վ է սպառնում․․․ Ի՞նչ է եղել, ― Ֆրոդոն նետվեց դեպի ճեղքը։

― Հանգցրե՛ք․․․ Շուտ հանգցրե՛ք, ― աղաչում էր Մերին։

Ծփու ճյուղերը կատաղորեն երերացին։ Կարծես փոթորիկը հուզեց շրջապատի բոլոր ծառերը, ասես քարը վրդովեց քնած գետը։ Կատաղի չարությունից տակնուվրա եղավ Անտառը։ Սամը արագորեն հանգցրեց փոքրիկ խարույկը և տրորեց կայծերը։ Իսկ Ֆրոդոն գլուխը կորցրած վազեց արահետով, չիմանալով, թե ուր՝ աղեկտուր ճչալով․ «Օգնեցե՜ք․․․ օգնեցե՜ք․․․ Օգ֊նե֊ցե֊ե՜ք»․․․ Նրա ձայնը ճչալուց խզվում էր, բայց ինքն իրեն համարյա չէր լսում։ Ծփու բարձրացրած փոթորիկն ընդհատում էր ձայները, տերևների կատաղի աղմուկը խցանում էր այն։ Բայց Ֆրոդոն շարունակում էր հուսահատ գոռալ՝ սարսափից ու ինչ անել չիմանալուց։

Իսկ հետո միանգամից լռեց՝ նրա ճիչերին պատասխանեցին։ Թե՞ նրան թվաց։ Ո՛չ, պատասխանեցին հեռվից, անտառի խորքից։ Նա շուռ եկավ, ականջ դրեց՝ այո, ինչ-որ մեկը զիլ ձայնով երգում էր անհոգ ու ուրախ, բայց երգում էր սատանան գիտե, թե ինչ․

<poem>

Թաց-ձոր, Թացաձոր, ձորի գլխին՝ սարեր,

Մամուռ-չոր, խոնավ-պուրակ, Թաց-ձոր ու հովիտներ։

</poem>

Օգնություն հուսալով և նոր վտանգից վախենալով, Ֆրոդոն ու Սամը քար կտրեցին։ Հանկարծ ձայնն ավելի մոտեցավ ու հստակ հնչեց։

<poem>

Անտառ է խիտ ու դարավոր, խոր անդորր է անտառում,

Տե՛ս, սարյակն էլ հովի նման թևին տվեց ու թռավ,

Արևն անցավ, ու երեկոն ծանրանում է մութով իր,

Ոսկեհատիկն սպասո՜ւմ է, սպասում իր Թոմին։

Սակայն Թոմը ուշանում է․․․ Էլ չի կարող համբերել

Ոսկեհաըիկ գեղեցկուհին՝ գետի դուստրը և փերին։

Նունուֆար է բերում նրան՝ Թոմն անտառում երգելով,

Եվ անտառը Թոմին կարծես ձայնակցում է երգելով։

Ամռան օրը՝ կապույտ հրաշք, գարնան օրը՝ զովասուն,

Գարնան թոնը՝ հրաշագործ, իսկ ամռանը՝ ջանք է զուր։

Դե շո՛ւտ ճամփա տվեք Թոմին, ծառեր, խոտեր ու թփեր,

Նա ժամանակ չունի հիմա, շտապում է անհամբեր։

Դու էլ կտրիր քո խշշոցը, փտած, նեխած եղեգնուտ,

Թոմն շտապում է, գնում է իր Ոսկեհատիկ փերու մոտ։

</poem>

Նրանք կանգնել էին հմայվածի պես։ Փոթորիկն ասես շնչասպառ եղավ։ Տերևները կախ ընկան հնազանդ ճյուղերից։ Նորից լսվեց նույն երգը, եղեգներից դուրս սողաց մի ճմռթված լայնեզր գլխարկ, որի ժապավենի տակ խրված էր մի երկար կապույտ փետուր։ Գլխարկի հետ միասին հայտնվեց նաև մարդը, իսկ գուցե ոչ մարդ՝ թեպետ բոյը Հսկաներից ցածր էր, բայց դեղին ոտնամաններով նրա հաստ ոտքերը եզան կճղակների պես փոցխում էին տերևները։ Նա կապույտ կապա էր հագած և երկար, խիտ ու գանգուր մորուքը ծածկում էր կապայի կուրծքը։ Դեմքը՝ կարմիր, ասես հյութեղ խնձոր, ակոսված ծիծաղի կնճիռներով։ Ձեռքին մեծ տերև-սկուտեղ էր, իսկ դրա մեջ լողում էին նունուֆարներ։

― Օգնեցե՜ք․․․― նրան ընդառաջ նետվեցին Ֆրոդոն ու Սամը։

― Դե, դե, մի քիչ կամաց էդտեղ․․․ Էլ գոռալ, ճվալն ի՜նչ է, ― խոսեց անծանոթը, ձեռքն առաջ մեկնելով, և նրանք կանգ առան, ասես տեղում մեխվեցին։ ― Էդ ո՞ւր եք վազում․․․ Վայրկենապես պատասխանեք․․․ Ես Թոմ Բոմբադիլն եմ, այս տեղերի տերն ու տիրակալը։ Ո՞վ է համարձակվել նեղացնել ձեզ, անմեղ մժեղներին․․․

― Իմ ընկերներին բռնել է Ծփին․․․ ― շունչը կտրվելով, հազիվհազ խոսեց Ֆրոդոն։

― Հասկանո՞ւմ եք, տեր իմ, նրանց քնած տեղը ճանկել են, Ծփին նրանց բռնել է ու չի թողնում, ― բացատրեց Սամը։

― Անկարգություններ է անում Ծփին․․․ Միայն այդքա՞նը, ― գոռաց Թոմ Բոմբադիլը ուրախ ցատկոտելով։ ― Ես հիմա կերգեմ նրա համար՝ քնակապ կանեմ։ Երգելով տերևաթափ կանեմ, որ իմանա ավազակը։ Ձմեռվա ցրտի երգ կերգեմ, արմատները կսառցակալեմ․․․

Նա նունուֆարներով սկուտեղը խնամքով դրեց խոտի վրա և ցատկեց ծառի մոտ, այնտեղ, որտեղ դուրս ցցված էին մնացել Մերիի միայն ոտքերը։ Շրթունքները հպեց ճեղքին և կամաց ինչ-որ անհասկանալի բան երգեց։ Մերին ուրախացած ոտքերը թափահարեց, բայց Ծփին մնաց անշարժ։ Թոմը հետ ընկրկեց, կոտրեց ներքևի ծանր ճյուղն ու դրանով դաղեց բունը։

― Հե՜յ, Ծեր Ծփի․․․ Լսի՛ր Բոմբադիլին, ― հրամայեց նա։ Քացր-քաղցր խմիր հողի հյութը, ուժ հավաքիր։ Իսկ հետո քնիր, արդեն լրիվ դեղնել ես։ Դուրս թող փոքրիկներին։ Բռնողի՜ս նայեք։

Նա Մերիի ոտքերից բռնեց ու ակնթարթորեն դուրս քաշեց բացվող ճեղքից։

Հետո ծանր ճռռալով, լայն բացվեց մյուս ճեղքը և այնտեղից դուրս թռավ Փինը, ասես նրան աքացի տվեցին։ Ծերունական չար կրճտոցով երկու ճեղքերն էլ փակվեցին, դող անցավ ծառով մեկ, ու ամեն ինչ լռեց։

― Շնորհակալություն, ― չորս ձայնով ասացին հոբիթները։

Թոմը քրքջաց։

― Դեհ, իսկ դուք, ճստիկներ, անտիտիկ նապաստակներ, ― ասաց նա, ― ինձ մոտ հանգիստ կառնեք, ինչպես հարկն է կկերակրեմ։ Բոլոր հարցերը թողեք հետոյի համար։ Արևը մարում է, իսկ Ոսկեհատիկն էլ սպասում է, երևի աչքը ջուր կտրեց։ Սեղանին հդնեմ հաց ու մեղր, կաթ ու կարագ․․․ Հապա, ճստլիկներ, վազքով․․․ Թոմը սովածացել է, ― նա գետնից վերցրեց նունուֆարները, ձեռքը թափ տվեց՝ հրավիրելով իր հետևից, և թռչկոտելով սուրաց արևելյան արահետով, ամբողջ ձայնքով անկապ մի բան երգելով։

Խոսելու ժամանակ չկար, զարմանալու՝ նույնպես, և հոբիթները շտապեցին նրա հետևից։

Միայն թե նրանք դանդաղ էին շտապում։ Թոմը աչքներից ծածկվեց, և ձայնն էլ ավելի ու ավելի թույլ էր լսվում։ Իսկ հետո հանկարծ նորից հնչեց բարձր, կարծես ինչ-որ տեղից հորդեց․

<poem>

Շուտով կիջնի մութ երեկոն, դե շո՜ւտ, փոքրեր մեր բարի,

Թոմն առջևից կգնա, ճամփին լույսեր կվառի,

Մութը կիջնի, ու սև քամին կփչի, բայց փույթ չէ դա,

Պատուհանից եկող լույսը մեզ ճանապարհ ցույց կտա։

Չվախենա՛ք սև ծառերից, սև ճյուղերի սև դավից,

Առանց ահի ու համարձակ քայլեցե՛ք իմ հետևից։

Մենք կփակենք, պինդ կփակենք ամեն դուռ ու լուսամուտ,

Որ դարավոր, մութ անտառը չթափանցի էլ մեզ մոտ։

</poem>

Եվ էլի նույն անդորրը, իսկ արևը ծածկվել էր ծառերի հետևում։ Հոբիթները հանկարծ հիշեցին երեկոն Բրենդիդուիմում և Փայտաշենի փայլփլուն պատուհանները։ Առջևում ցցապատնեշի անհավասար ատամների պես մեկը մյուսի հետևից բարձրանում էին ստվերները՝ անընդգրկելի բներ, հսկայական ճյուղեր, մուգ, խիտ սաղարթներ։ Գետից սպիտակ մշուշ բարձրացավ ու քուլա-քուլա փաթաթվեց ոտքերին։

Քայլելը դժվար էր, հոբիթները շատ էին հոգնել, ոտքները ծանրացել էին, ասես արճիճով լցված լինեին։ Նրանց թիկունքում, եղեգների ու թփերի միջից տարօրինակ հնչյուններ էին լսվում, իսկ ծառերը ծամածռություններով էին դիմավորում նրանց հայացքները։ Չորսին էլ թվում էր, թե իրենք մի սարսափելի երազի մեջ են, որից չեն արթնանալու։

Բայց հանկարծ գետը դադարեց գռմռալուց ու սկսեց մռռալ, իսկ խոտը ոտքերի տակ խոնարհ ու մետաքսանման դարձավ։ Անտառը ոնց որ թե հետ գնաց ու դարձավ ցանկապատ, ու նրանց աչքերին հանկարծ զարկվեց լայն բացված դռան դեղին լույսը։

Նրանց առջև փայլում էր Թոմ Բոմբադիլի տունը՝ մնում էր միայն իջնել բլրից։ Բոլորն շտապեցին ներքև՝ և՛ հոբիթները, և՛ պոնիները։ Հոգնածությունն ասես ոչ եղել էր, ոչ էլ կար, վախի կեսն էր մնացել։ Նրանց ընդառաջ երգը թնդաց․

<poem>

Հե՜յ, քայլեցեք, դուք ուրախ, ոչնչից մի՛ վախեցեք,

Ոսկեհատիկն է կանչում ճստլիկներին իր մոտ հյուր,

Բոմբադիլի հետ արդեն նա սպասում է դռան մոտ,

Դե շո՛ւտ եկեք, ներս մտե՛ք, մենք կերգենք ձեզ համար։

</poem>

Իսկ հետո հնչեց մեկ ուրիշ ձայն՝ վճիտ ու ջահել, ինչպես վաղ գարուն, բայց հինավուրց ու իմաստուն՝ իբրև հավերժական ամառ․

<poem>

Դե շո՛ւտ եկեք, ներս մտե՛ք, մենք կերգենք ձեզ համար՝

Առուների, գետերի, ցողի, անձրևի մասին,

Չոր, մացառոտ դաշտերի, հովիտների, լեռների,

Ամռան բարձր երկնքի, անտառային լճերի,

Ձմեռների, ցրտերի, լուսնի, աստղերի մասին,

Այգաբացների մասին, մայրամուտների մասին,

Ինչի մասին որ ուզեք՝ մենք կերգենք միասին։

</poem>

Եվ հոբիթները հայտնվեցին ջինջ լույսով ողողված շեմին։

===Գլուխ յոթ․ Թոմ Բոմբադիլի մոտ===

Չորս հոբիթն անցան լայն քարե շեմը և, աչքները թարթելով, անշարժացան։ Նրանք գտնվում էին կախովի կանթեղներով լուսավորված, ցածր, բայց ընդարձակ սենյակում։ Իսկ սեղանի հեռավոր ծայրին նստած էր տանտիրուհին։ Նրա երկար, խարտյաշ վարսերը թափվում էին ուսերին ու փափուկ իջնում ներքև, զգեստը վառվռուն-կանաչ էր, իսկ ոսկե գոտին ծածկված էր երկնագույն անմոռուկներով․ նրա շուրջը կանաչ ու դարչնագույն սկուտեղներում նունուֆարներ էին լողում՝ «Իսկը ջրահարս լճի մեջ», ― մտածեց Սամը։

― Ներս համեցեք, թանկագին հյուրեր, ― երգեցիկ ասաց նա։

Երկյուղածությամբ նրանք մտան սենյակ, շփոթված ու խոր ողջունելով, ասես ճանապարհի եզրին մի սովորական տան դուռն էին ծեծում, որ ջուր խնդրեն, իսկ դուռը նրանց առջև բաց է արել հրաշագեղ, ծաղկազարդ դիցուհին։ Նա ընդառաջ շտապեց հյուրերին՝ եթերային, ինչպես գետի զեփյուռը։

― Համարձակ, սիրելի բարեկամներ, ― ժպտաց նա։ ― Ծիծաղեցեք, ուրախացեք․․․ Ես Ոսկեհատիկն եմ, գետերի թագուհին։

Նրանց ներս թողնելով, տանտիրուհին դուռը ծածկեց ու նազելի ձեռքերի թեթև շարժումով ասես գիշերը տնից դուրս վանեց։

― Թող գիշերը մնա Անտառում, ― ասաց Ոսկեհատիկը։ ― Դուք երևի դեռ սարսափում եք թանձր մառախուղից, մթին ծառերից, գետախորշերից, հորձանուտներից ու անտառային անծանոթ արարածներից։ Բայց մի վախեցեք, պետք չէ։ Այժմ դուք Թոմ Բոմբադիլի հուսալի հարկի տակ եք։

Նրանք դեռ շեմին տատանվում էին, երբ նորից հնչեց փաղաքուշ ձայնը․

― Բարի գալուստ․․․ Ա՜յ թե ինչ վեհերոտ հոբիթներ են ապրում Հոբիթստանում։ Գոնե դու, Էլֆերի բարեկամ, ի՞նչու ես քաշվում։ Նստեք և սպասեք տանտիրոջը։ Նա հիմա կգա, ձեր ձիերի հետ է, չէ՞ որ նրանք ձեզնից պակաս չեն հոգնել․․․

․․․ Հոբիթները հնազանդ նստել էին եղեգե ցածրիկ աթոռակներին, իսկ Ոսկեհատիկը ճախրում էր սեղանի շուրջը։ Վերջապես դուռը բացվեց, և ներս եկավ Թոմ Բոմբադիլը։ Նա առանց գլխարկի էր, նրա փարթամ գանգուրները պսակված էին վառ դեղին տերևներից թագով։ Թոմը ծիծաղեց, մոտեցավ Ոսկեհատիկին և թևանցուկ արեց նրան։

― Ահա նա, իմ արծաթե կանաչ, աստեղային կայծկլտուն, զմրուխտափայլ տիրուհին, ― ասաց նա հոբիթներին։ ― Շատ մոմեր դիր սեղանին, տիրուհի՛․․․ Կծածկենք վարագույրները և համեղ կերակուրներով տարված՝ գիշերն արագ կես կանենք։ Ընթրիքը պատրաստ է՝ կաթ ու կարագ, սպիտակ հաց ու մեղր դեղին, ուրեմն՝ ամեն ինչ հրաշալի է․․․

― Սեղանը գցած է, ― ասաց Ոսկեհատիկը, ― իսկ այ հյուրերն ընթրիքի պատրա՞ստ են։

Թոմը զվարթ ծափ զարկեց և ուրախ-ուրախ զարմացավ․

― Ակ քեզ մտամոլոր․․․ Շտապում է, ընթրիքի է հրավիրում,․․․ Իսկ ճստիկները հազիվ են շնչում, նրանք պետք է լվացվեն։ Հապա, սիրելիներս, եկեք։ Թիկնոցներդ հանեք։ Ե՛վ ջուր կա, և՛ օճառ՝ լվացվե՛ք, ճստիկներս։

Նա սրահի խորքում մի աննշմարելի դուռ բաց արեց, և հոբիթները շարանով ձգվեցին նրա հետևից՝ ներքև, հետո թեքվեցին անկյունից ու մտան բաղնիքի բուրավետ ջերմության մեջ։ Լվացված ու թարմացած նրանք սեղան նստեցին, իսկ հետո ուրախ ու երկար ընթրեցին։

Երբ հոբիթները սրտներն ուզածի չափ կերան, Ոսկեհատիկն ու Թոմը արագ սեղանը հավաքեցին։ Հյուրերին հրամայված էր նստել, ինչպես որ նստած էին․ նրանք հնազանդվեցին և, ոտքները փոքրիկ աթոռակներին մեկնած, հանգստանում էին ճոխ հացկերույթից հետո։

Դատարկ սեղաններին մոմեր էին վառվում, և մոմը ձեռքին նտանց առջև կանգնեց Ոսկեհատիկը։

― Արդեն գիշեր է, քնելու ժամանակն է, քնեք, ― ասաց նա։ ― Անկողինները ձեզ են սպասում։ Անտառի թնդյունից ու խշշոցից մի վախեցեք։ Մեր պատուհաններից ներս կարող է թափանցել միայն լուսնի և աստղերի լույսը։

Եվ քնաթաթախ հոբիթները նույնիսկ չնկատեցին, թե ինչպես նա հեռացավ՝ կարծես թե փոքրիկ առվակը կամացուկ քչքչաց։

Ծանր քունը պատել էր Ֆրոդոյին։ Երազում նա տեսնում էր նորալուսնի գունատ շողերի միջից բարձրացող մռայլ ժայռը, որի մեջ ասես կամար էր փորված։ Հետո նրան կարծես բարձրացնում են վերև, և նա տեսնում է ոչ թե ժայռ, այլ ժայռերի կույտ, մի մութ հարթավայր, ատամնավոր պարիսպ, սև աշտարակ, որի վրա կանգնած է ինչ-որ մեկը։ Նորալուսինն անհամարձակ էր լուսավորում․ միայն մութ-մութ աշտարակը և լուսավոր կերպարանքն էր երևում վերևում։ Ներքևից լսվում էին վայրենի ձայն ու չարագույժ մռնչում էին գայլերը։ Լուսնի հետևից հանկարծ մի խոշոր ստվեր դուրս եկավ, աշտարակի վերևում կանգնածը ձեռքերը պարզեց, ու նրա գավազանից կուրացուցիչ շող ցայտեց։ Վերևում արծվի թևերի ճողփյուն էր, իսկ ներքևում ոռնում էին, ժանիքներն էին կրճտացնում գայլերը։ Քամին սմբակների կատաղի դոփյուն էր բերում արևելեքից, արևելքից, արևելեքից։ «Սև Հեծյալներն» են հասկացավ Ֆրոդոն ու արթնացավ սառը քրտինքով պատված, արյունը քունքերում զարկում էր մուրճի պես։ «Մի՞թե ես, ― մտածեց նա, ― քաջություն կունենամ այս պատերից դուրս գալու»։ Նա պառկած էր շունչը պահած, բայց շուրջը ամեն ինչ խաղաղ էր։ Վերջապես գունդուկծիկ կուչ եկավ ու խորասուզվեց քնի մեջ։

Առավոտը չորս հոբիթին միանգամից արթնացրեց։ Թոմը սենյակում ման էր գալիս ու սարյակի նման ճռթճռթացնում։ Լսելով, որ հոբիթներն արթնացել են, նա ծափ տվեց ու բացականչեց․ «Հե՜յ, երգի՛ր, ուրախացի՛ր․․․ Ամբողջ ձայնով երգի՛ր»։ Հետո հետ քաշեց դեղին վարագույրները, ու լույսը արևմտյան և արևելյան լայն պատուհաններից ներս հորդեց։ Լույսը պայծառ չէր․ պատուհաններից երևացող ցածր ամպերն անձրևով էին լցված, իսկ այգում կարմրին էին տալիս բակլայի ծաղկաշղթաները։

― Արթնաց՛եք, ճստիկնե՜ր, ― գոռաց Թոմը։ ― Հիմա արև չկա․ ամպերը արևմուտքից եկան, երկինքը ծածկեցին։ Շուտով կայտառ անձրև կթափվի, որը Ոսկեհատիկին հարկավոր կլինի աշնանային մաքրություն անելու համար։ Լույսը չբացված ուրախ երգով արթնացրել եմ նրան։ Ծույլերին հաջողություն չկա՝ հիշեք ասացվածքը․ «Շուտ վեր կացողի մայրը տղա կբերի»։ Հո մինչև վաղը չե՞ք քնելու․․․ Վե՛ր կացեք, քնկոտներ․․․

Հոբիթներն այնքան էլ չհավատացին տղա բերելուն, բայց իսկույն վեր կացան և լրիվ մաքրազարդեցին սեղանը։ Թոմը տան գործ էր անում․ խոհանոցից լսվում էր ամանեղենի զրնգոցը, աստիճաններից՝ նրա կոշիկների թրմփոցը, բաց պատուհաններից հանկարծ ներս էին թռչում երգի պատառիկներ։ Խիտ բաղեղը անձրևը ամբարում էր իր մեջ երբեմն ջրի բարակ շիթեր թափում հողին։ Քիչ-քիչ ամպերը պատեցին ողջ երկինքը, ու անտառի սև պատը անհետացավ թափվող անձրևի վարագույրի հետևում։

Եվ անձրևի միալար աղմուկի մեջ վերևից, ինչ-որ տեղից, երևի մոտակա բլրից լսվեց Ոսկեհատիկի ձայնը՝ զուլալ ու զրնգուն։ Բառերը լսողությունից փախչում էին, բայց հասկանալի է, որ նրա երգը հորդում էր ամենահաղթ կյանքով՝ լեռնային ակունքներից մինչև հեռավոր ծովամերձ գետաբերանը։ Պատուհանին մոտենալով, Ֆրոդոն հմայված ունկնդրում էր ծորացող երգը և ուրախանում անձրևային օրվա, անսպասելի դադարի համար։ Հարկավոր էր շարունակել ճանապարհը, հարկավոր էր շտապել, բայց․․․ ո՛չ այսօր։

Տան առջևի արահետը վերածվել էր կաթնագույն առվի, որ փրփրալով խառնվում էր ջրերին։ Վազելով գալիս էր Թոմը, ձեռքերով ասես մի կողմ էր քշում անձրևը, և իրոք, նա բոլորովին չէր թրջվել, միայն կոշիկները հանեց ու դրեց բուխարու ճաղերի վրա։ Հետո ընկղմվեց մեծ բազկաթոռի մեջ ու մոտ կանչեց հոբիթներին։

― Ոսկեհատիկը հավաքել-մաքրելով է զբաղված, ― հայտարարեց նա։ ― Ամենուրեք ջուր է ճողփում, շուրջն ամեն ինչ թրջվել է։ Հոբիթներին հիմա գնալ չի կարելի, հանկարծ կխեղդվեք։ Մի օր սպասեք, բարեկամներ, Թոմի հետ նստեք։ Աշունը՝ վատ եղանակների ժամանակը, խոսք ու զրույցների, հարցուփորձի ժամանակն է նաև․․․ Թոմը շատ բան գիտի․․․ Թոմը ձեզ համար պատմություն կսկսի մաղող անձրևի մեղմ խշշոցի տակ, խոսքը հեռվից կգա, իսկ հարցերը՝ հետո։

Եվ նա մի երկար ու զարմանահրաշ պատմություն արեց, մեկ ասես ինքն իր հետ խոսելով, մեկ հանկարծ խուճուճ հոնքերի տակից նրանց հառելով իր կապույտ աչքերը։ Երբեմն նրա խոսքը հնչում էր որպես միալար երգ, իսկ երբեմն Թոմը վեր էր թռչում ու մոլեգին պար գալիս։ Նա պատմում էր մեղուների ու մեղրաբույր ծաղիկների, խոտերի ու երկինքը փակող հաստաբուն ծառերի մասին, պատմում էր թավուտների ու անանցանելի փշոտ մացառների գաղտնիքների, չտեսնված թռչունների ու չլսված հողեղեն արարածների, չար ու բարի, մութ ու լուսավոր ուժերի մասին։

Նրանք լսում էին, և Անտառը նրանց բոլորովին այլ կերպ պատկերացավ, քան առաջ, իսկ իրենք իրենց այնտեղ զգում էին պնդերես ու անկոչ օտարականներ։ Ստեպ-ստեպ, ուղղակիորեն կամ զարտուղի հիշատակվում էր Ծեր Ծփին՝ իշխող, հզոր ու չարադավ։ Եվ Ֆրոդոն նորից ու նորից շնորհակալ էր ճակատագրին իրենց փրկության համար։

Հավերժական Անտառն իզուր չէր այդպես կոչվում․ նա հինավուրց երկրի մի ժամանակավա համատարած ծածկույթի վերջին պատառիկն էր։ Ներկայիս ծառերի ապուպապերը ուժ են ամբարել նրա մեջ՝ լեռների պես ծերանալով նրանք դեռ հիշում էին Երկրի վրա իրենց միահեծան իշխանության ժամանակները։ Անհամար տարիները նրանց սնուցել էին գոռոզությամբ, իմաստնությամբ ու չարությամբ։ Եվ նրանց մեջ Ծեր Ծփուց վտանգավորը չկար՝ իր փտած միջուկով, բայց դյուցազնական հզորությամբ, նա դաժան էր ու խորամանկ, նրան էին ենթարկվում քամիներն ու գետի երկու ափերը։ Ծեր Ծփին ահագնորեն մխրճվել էր բերրի հողի մեջ, քաշել նրա բոլոր հյութերը, այնտեղ տարածել մոխրագույն ձեռքերը ամեն կողմ ու իրեն ենթարկել Անտառը՝ Պատնեշից մինչև Հարավային Լեռնաշխարհ․․․

Բայց ահա Անտառը մոռացության է տրված, և Թոմի պատմությունը ցատկոտելով սլացավ վարար, փրփրաշատ վտակի երկարությամբ, գահավիժող ջրվեժների մոտով, ժայռերի շերտավոր հատվածքներով, գիրթ քարակույտերով, մութ ու խոնավ կիրճերով և գլորվեց մինչև Լեռնաշխարհ։

Հոբիթները լսեցին մեծ Գերեզմանոցների ու կանաչ դամբանաթմբերի, քարացցերի, ատամնավոր սպիտակ թագերով պսակված բլուրների և բլուրների մեջ գտնվող անձավների մասին։ Մայում էին ոչխարները։ Բարձրանում էին հզոր պարիսպները ու վիթխարի բազմաշտարակ ամրոցները։ Դրանց տերերը կատաղի կռվում էին մեկմեկու հետ, և ջահել արևը բոսոր փայլում էր արյունատենչ դաշույններին։ Հաղթանակները փոխվում էին ջախջախումով, թնդյունով ավերվում էին աշտարակները, վառվում էին խրոխտ ամրոցները, և կրակը երկինք էր խոյանում։ Ոսկին սփռվում էր մեռած արքաների դամբարաններում, քարե կամարները փլվում էին, ծածկվում էին հողով, իսկ կործանված թագավորության աճյունի վրա փարթամ խոտ էր աճում։ Արևելքից գալիս էին քոչվորները, նորից ոչխարները մայում էին դամբարանների վրա ու նորից ամեն ինչ ամայանում էր։ Հեռավոր հեռվից մոտենում էր Անհաղթահարելի Խավարը և գերեզմաններում ոսկորները ճտճտում էին։

Հոգեառ-ուրվականները թափառում էին քարանձավներում, թանկարժեք մատանիները զրնգոցներով ու ոսկի մանյակների մեռյալ ղողանջներով կրկնելով քամու կանչերը։ Իսկ համր բլուրների քարե թագերը ջարդված սպիտակ ատամների պես ցոլցլում էին լուսնի լույսի տակ։

Հոբիթները սարսափի մեջ էին։ Գերեզմանոցների ու Հոգեառների մասին մռայլ պատմությունները հասնում էին նույնիսկ Հոբիթստան։ Թեպետ նրանք այդպիսի բաներ իսկի չէին էլ ուզում լսել։

Չորսն էլ միանգամից հիշեցին տան խաղաղ բուխարիկը․ ա՜յ Թոմինն էլ է այդպիսին, միայն թե ավելի ամուր, հուսալի։ Նրանք նույնիսկ դադարեցին լսելուց և նստած տեղերում մեկը մյուսին նայելով երկչոտ շարժվեցին։

Նրանց վախեցած լսողությունը բոլորովին ուրիշ ասք էր լսում անհիշելի ու անհասկանալի ժամանակների մասին, երբ աշխարհն ավելի լայնարձակ էր, և Ծովը խայտում էր արևմտյան ափերի մոտ, կարծես հենց կողքիդ, իսկ Թոմը ավելի ու ավելի էր հեռանում դեպի անցյալը, հնադարյան աստղերի տակ հնչում էր նրա մեղեդին՝ այն ժամանակ կային միայն էլֆերը և էլ ոչ ոք չկար։ Հանկարծ նա լռեց ու գլուխը կախ գցեց, ասես ննջեց։ Հոբիթները նստած էին կախարդվածի պես․ նրա խոսքերից քամին դադարեց․ ամպերը վերացան, ցերեկը հալվեց ու սպտակ աստղերի կրակոց իջավ մութ գիշերը։

Առավոտն անցե՞լ է արդյոք, երեկո՞ն է իջել, մե՞կ օր է անցել, թե շատ օրեր՝ դա Ֆրոդոն չէր հասկանում․ հոգնածությունն ու սովը կարծես տեղի էին տվել զարմանքի առջև։ Հսկայական սպիտակ աստղերը պատուհանից ներս էին նայում․ անտագնապ լռություն էր իջել։ Զարմանքը հանկարծ փոխվեց աղոտ վախի, և Ֆրոդոն թոթովեց․

― Ո՞վ ես դու, Տեր․․․

― Ե՞ս, ― հարցրեց Թոմը ուղղվելով, և նրա աչքերը կիսախավարում ավելի կապտեցին։ ― Չէ՞ որ ես արդեն ասել եմ․․․ Թոմը հին աշխարհից է, Թոմը, հողն ու երկինքը այստեղ եղել են հնուց։ Գետերից, անտառներից ու խոտերից առաջ, նախքան առաջին հորդառատ անձրևները, առաջին աղետներից ու երաշտներից, սարսափներից ու բռնություններից առաջ այստեղ եղել է Թոմ Բոմբադիլը՝ և միշտ է այստեղ եղել նա։ Ամեն ինչ կա Թոմի հիշողության մեջ․ Զարմանահրաշների հայտնությունը, Մահկանացուների հայտնությունը, պատերազմների, տնքոցները գերեզմանոցներում․․․ Ի միջի այլոց այդ բոլորը երեկ էր՝ մահերն ու հոգեառները, Մթին սարսափը և Սև Խավարը․․․ Իսկ այսօր խավարեց միայն այնտեղ, հեռվում, Մշուշապատից այն կողմ, Հրամեջ լեռան գլխին։

Կարծես սև ալիքը շրմփաց պատուհաններին, հոբիթները ցնցվեցին, շրջվեցին, բայց դռան շեմին արդեն կանգնած էր Ոսկեհատիկը, պայծառ մոմը բարձրացրած ու ձեռքով միջանցիկ քամուց ծածկվելով, և ձեռքը փայլփլում էր սադափե խեցու նման։

― Անձրևը դադարեց, ― ասաց նա, ― ջինջ առվակները աստղերի շողերի ներքո վազում են բլուրներից։ Դե՛հ, ուրախանալու ենք ու ծիծաղելու․․․

― Ուրախանա՜լ, ուտե՛լ, խմե՛լ, ― ուրախ ձայնարկեց Թոմը, ― պատմությունը կոկորդը չորացնում է։ Թոմն առավոտից խոսում էր, իսկ ճստիկները լսում էին։ Հոգնել եք, չէ՞ ․․․ Ուրեմն, հիմա ընթրելու ենք․․․

Նա աշխուժորեն թռավ բուխարիկի մոտ, մոմ վերցրեց, վառեց Ոսկեհատիկի ձեռքի մոմից, պարեց սեղանի շուրջը, վայրկենապես անհետացավ դռնից, վեյրկենապես վերադարձավ ուտելիքով բեռնված մի հսկայական սկուտեղ ձեռքին ու սկսեց Ոսկեհատիկի հետ մասին սեղան գցել։ Հոբիթները նստել ու վեհերոտ հիանում էին՝ այնքան զարմանահրաշ գեղեցիկ էր Ոսկեհատիկը և այնքան ծիծաղելի էր թռչկոտում Թոմը։ Ու թվում էր, թե նրանք միասին պարում են՝ մեկը մյուսի հետ սեղանի մոտ, դռնից դուրս և հետ։ Շուտով մեծ սեղանը լցվեց մոմերով և ուտելիքներով։ Դեղնասպիտակ փայլով ճառագայթում էին կանթեղները։ Թոմը խոնարհվեց հյուրերի առջև։

― Ընթրելու ժամն է, ― ասաց Ոսկեհատիկը, և հոբիթները նկատեցին, որ նա արծաթավուն նուրբ շոր է հագել, սպիտակ գոտիով, իսկ Թոմը՝ բաց կապույտ, միայն գուլպաներն էին կանաչ։

Ընթրիքը երեկվանից ավելի առատ էր։ Հոբիթները Թոմի պատմություններով տարված, ուտելու մասին նույնիսկ մոռացել էին, և այժմ լրացնում էին պակասը, ասես մի շաբաթ սոված էին եղել։ Նրանք իրենց ուշադրությունը չէին շեղում երգելով ու խոսակցությամբ․ ախր շատ համեղ բաներ էին հյուրասիրում։ Ուտելիքի ու խմիչքի լիություն էր։ Կուշտ կերան, խմեցին, և նրանց ձայները ուրախ ծիծաղով զրնգացին։

Իսկ Ոսկեհատիկը երգում էր ու երգում նրանց համար՝ ուրախ ու մեղմիկ․ նրանք լսեցին, թե ինչպես են խոխոջում գետերն ու ծփում լճակները՝ մեծ ու լուսավոր, տեսան դրանց մեջ երկնքի պատկերն ու աստղերի ցոլքը։ Հետո նա հյուրերին բարի գիշեր մաղթեց ու, թողնելով բուխարու մոտ, գնաց։ Իսկ Թոմն ասես նիրհից սթափվեց ու սկսեց հարցուփորձ անել։

Զարմանալի էր․ նա հոբիթների մասին ամեն ինչ գիտեր և նույնիսկ հիշում էր նրանց նախնիներին, գիտեր, թե ինչ էր կատարվել Հոբիթստանում Սկզբնական ժամանակներից սկսած, որոնց մասին ներկայիս հոբիթներին ոչինչ չի հասել։ Շուտով նրանք դադարեցին զարմանալուց․․․ միայն շատ տարօրինակ էր, որ Թոմը մյուսներից հաճախ հիշում էր Անգեղին, իսկ իրենք․․․

― Անգեղի ձեռքերը հողը լավ են զգում, նա լավ աշխատող է ու շատ զգույշ։ Նա երկու ոտքով ամուր կանգնած է հողին, թեպետ երերուն քայլվածք ունի, բայց դե ոչ մի անգամ չի սայթաքել, ― Թոմին այսպես հասկացան հոբիթները։

Թոմը երևի էլֆերի հետ էլ է ծանոթություն պահպանում․ արդյոք Գարա՞լդն է պատմել Ֆրոդոյի մասին վերջին տեղեկությունները։

Նա այնքան շատ գիտեր, ու այնպես խորամանկորեն էր հարցնում, որ Ֆրոդոն, ինքն էլ չնկատելով, պատմեց նրան Բիլբոյի մասին, իր հույսերի ու ահի մասին, պատմեց ավելի քան, քան պատմել էր Գանդալֆին։ Իսկ Թոմը միայն լուռ գլխով էր անում, բայց երբ նա լսեց Սև Հեծյալների մասին, աչքերը խորամանակ փայլեցին։

― Ցույց տուր ինձ ձեր Սքանչելին, ― կարգադրեց նա, զրույցն ընդհատելով։ Եվ Ֆրոդոն ինքն էլ իր վրա զարմանալով, հանկարծ հանգիստ հանեց Մատանին ու մեկնեց Թոմին։

Այս ասես տափակեց, հետո հալվեց նրա ձեռքի թուխ ափի մեջ։ Թոմը ծիծաղելով նայեց Մատանու միջից։

Հոբիթների առջև տարօրինակ տեսարան բացվեց, տագնապալի ու ծիծաղելի․ վճիտ կապույտ աչքը ոսկե շրջանակի մեջ։ Թոմը Մատանին հագավ ճկույթին ու մոտեցրեց մոմին։ Դե մոտեցրեց, մոտեցրեց, բայց հանկարծ նրանք ապշած ա՜խ արեցին։ Այդ ինչպե՞ս է, որ Թոմը անտեսանելի չդարձավ։ Իսկ Թոմը ծիծաղեց ու Մատանին նետեց դեպի առաստաղ․ այն չարագույժ սուլոցով անհետացավ։

Ֆրոդոն իրեն կորցրած ճչաց՝ իսկ Թոմը սեղանի մյուս կողմից ժպտալով կռացավ դեպի նա և հանձնեց ինչ-որ տեղից հայտնված Մատանին։ Ֆրոդոն խիստ ու կասկածով զննեց Մատանին, ասես այն տվել էր աճպարարի։

Մատանին առաջվա պես ծանր էր։ Ֆրոդոն միշտ զարմանում էր, թե ինչպես է այն գրպանը ցած քաշում։ Բայց նրա համար վիրավորական էր, որ Թոմի համար Մատանին ոչինչ չարժեր, Գանդալֆը հո իզուր չէր այն սարսափելի կարևոր բան համարում։ Նա մի քիչ սպասեց և, երբ Թոմը պատմում էր, թե ինչ խորամանակն են փորսուղները, կամացուկ Մատանին հագավ մատին։

Մերին ինչ-որ բանի համար շրջվեց նրա կողմը և հազիվ զսպեց վախի բացականչությունը՝ որտե՞ղ, ինչպե՞ս։ Ֆրոդոն ուրախացավ․ ամեն ինչ կարգին է, Մատանին նույնն է, թե չէ Մերին այդպես զարմացած աչքերը չէր չռի իր աթոռին։ Նա վեր թռավ ու անաղմուկ հասավ դռանը։

― Հե՜յ, Ֆրո՛դո, ― կանչեց Թոմը, փայլեցնելով ջինջ, հանգիստ, ամենատես աչքերը։ ― Չարաճճիություն մի արա․․․ Դրա՜ն տեսեք, գունաթափվել է, իսկը ցեց․․․ Հապա մի վերադարձի՛ր․․․ Ու հանիր այդ խաղալիքդ, առանց դրան ավելի լավն ես։ Սուս նստեք, ճստիկներ։ Վաղը ճանապարհ եք ընկնում։ Թոմը ձեզ կբացատրի, թե ինչպես արագ հասնեք Ուղի։ Ուշադիր լսեք, որ հետո չմոլորվեք։

Ֆրոդոն բռնազբոսիկ ծիծաղեց, հանեց Մատանին և նստեց իր տեղը։

Թոմը վաղվա համար արևոտ օր գուշակեց և ասաց, որ հարկավոր է առավոտ շուտ դուրս գալ, որովհետև այստեղի եղանակը նույնիսկ Թոմը չի կարող կանխատեսել։ Այն ավելի հաճախ ու քմահաճորեն է փոփոխվում, քան Ոսկեհատիկի շորերը։

Նրա խորհրդով հոբիթները որոշեցին գնալ դեպի հյուսիս, Լեռնաշխարհի արևմտյան եզրով, շրջանցելով Գերեզմանոցները։ Եթե հաջողություն լինի, մեկ օրում կարելի է հասնել Արևմտյան Մեծ Ուղուն։ Թոմը նրանց պատվիրեց ոչ մի բանից չվախենալ և ոչ մի տեղ չխցկվել։

― Կանաչ խոտի վրայով, Լեռնաշխարհի եզրով, հեռու, Թացաձորից, որտեղ մեգ է, և Խաբսաքարերից և նողկալի Հոգեառների հողերից, ― Թոմը դա մի քանի անգամ կրկնեց ու կարգադրեց որքան կարելի է ուղղությունը դեպի արևմուտք պահել։ Հետո նրանք բոլորն անգիր սովորեցին կանչի երգը՝ մեկ էլ տեսար փորձանքի մեջ ընկան ու պետք եկավ։

<poem>

Մեր հնչուն երգ, դե՛, թռի՛ր դու Բոմբադիլ Թոմի մոտ,

Գտի՛ր նրան՝ որտեղ էլ, որ ճամփին էլ նա լինի,

Գտի՛ր նրան, բեր մեզ մոտ՝ հեռուներից անծանոթ,

Դժբախության մեջ ենք մենք, արի՛, օգնի՛ր, Բոմբադի՜լ։

</poem>

Նրանք երգեցին այդ երգը Թոմի հետ միասին, վերջինս ծիծաղելով թփթփացրեց յուրաքանչյուրի ուսին և, մոմերը բարձր պահած, տարավ նրանց ննջարան։

===Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում===

Ֆրոդոն քնեց ու երազներ չտեսավ։ Բայց առավոտյան կողմ նրա ականջին հասավ (քնի մե՞ջ էր, թե՞ իրականում) մի քնքուշ մեղեդի, որն ասես ներսից լուսավորվում էր անձրևի մոխրագույն վարագույրը, վարագույրը արծաթավուն ապակենման դարձավ, դանդաղ բացվեց ու նրա առջև հառնեց արևով լուսավորված կանաչ հեռուն։

Այստեղ էլ նա արթնացավ, իսկ Թոմն արդեն ման էր գալիս ու շվշվացնում, ասես թռչունների բներով պատված մի ծառ լիներ, արևն էլ բլուրի հետևից դուրս եկավ ու շողերը բաց պատուհաններից ներս ցանեց։ Դրսում ամեն ինչ կանաչ էր ու ոսկու պես փայլփլում էր։

Նրանք նորից մենակ էին նախաճաշում, բլբլացնելով ինչ որ խելքներին փչեր, պատրաստվելով հրաժեշտի, իսկ սրտները ծանր էր, չնայած պարզ, փափուկ, երկնագույն առավոտը ճանապարհի էր կանչում։ Պոնիները առույգ էին ու կայտառ։ Թոմը դուրս եկավ պատշգամբ, գլխարկը թափահարեց ու պար եկավ, որ նշանակում էր, թե ժամանակն անցնում է։ Հոբիթները հառաչելով ճանապարհ ընկան, շարժվեցին ոլոր-մոլոր արահետով և զառիվեր լանջին իջան ձիերից, բայց Ֆրոդոն հանկարծ վարանումով կանգ առավ։

― Ոսկեհատի՜կը, ― բացականչեց նա։ ― Չէ՞ որ նրան հրաժեշտ չենք տվել, երեկոյից հետո նրան չենք տեսել․․․

Նա երևի նույնիսկ հետ շրջվեր, բայց բլրի կատարին հանկարծ երևաց ինքը՝ Ոսկեհատիկը և զրնգուն գետակի պես երգելով վազեց լանջն ի վար։ Քամին նրա մազերը ծածանում էր ու արևը՝ ոսկեզօծում։ Շաղոտ խոտի վրա, նրա ոտքերի տակ պարում էին արևի շողքերը։

Նրանք հրաժեշտի խոսքեր էին փնտրում, բայց դրա հարկը չեղավ՝ Ոսկեհատիկն ինքը խոսեց․

― Շտապեցե՛ք, սիրելի բարեկամնե՛ր, ― ասաց նա։ ― Մտքներումդ դրածից մի նահանջեք, համառ եղեք․․․ ― Եվ դիմեց Ֆրոդոյին։ ― Մնա՛ս բարով, Էլֆերի Բարեկամ, մենք ուրախությամբ հանդիպեցինք և ուրախությամբ էլ բաժանվում ենք․․․

Իսկ Ֆրոդոն լուռ էր։ Նա միայն խոր խոնարհվեց ու պոնին առաջ մղեց, նրա հետևից շարժվեցին մյուսները։ Թոմ Բոմբադիլի հյուրընկալ օջախը, հովիտը և Անտառը տեսադաշտից ծածկվեցին։ Ձորակում գոլ խոնավություն էր և քաղցր բուրում էր թառամող խոտը։ Ներքևից նրանք հետ նայեցին և նորից տեսան Ոսկեհատիկին՝ հեռավոր, փոքրիկ, գեղեցիկ՝ ասես արևով ողողված ծաղիկ լիներ։ Նա կանգնած էր ձեռքերը դեպի հոբիթները պարզած, նրա հրաժեշտը արձագանք տվեց ձորակում, հետո նա ձեռքերը թափահարեց, շուռ եկավ ու անհետացավ բլրի գագաթի հետևում։

Արահետը գալարվեց բլրի կանաչ ստորոտում, և նրանց դուրս բերեց մի ուրիշ ձորակ՝ ավելի լայն ու խոր, իսկ հետո սկսեց վերև-ներքև ոլորվել լանջերով․ բլուր բլրի հետևից, ձորակ ձորակի հետևից։ Ոչ ծառ կար, ոչ առու՝ միայն խոտ ու լռություն, զեփյուռի շշունջ ու թռչունների հեռավոր կանչեր։ Արևն ավելի ու ավելի էր բարձրանում և ավելի ու ավելի ուժեղ էր տաքացնում։

Կեսօրին մոտ նրանք բարձրացան լայնարձակ ու տափակ գագաթով բլուրը, որը մեծ պնակի նման էր։ Այստեղ քամի չկար, իսկ երկինքը իջնում էր ու ճնշում։ Նրանք մոտեցան եզրին ու նայեցին հյուսիս՝ ի՜նչ ճանապարհ են անցել․․․ Ճիշտ է, թանձր օդը ծածկում էր տեսանելիքը, բայց հասկանալի էր, որ Ձորը վերջանում է։ Առջևում նրանց դիմաց խոր հովիտ էր ընկած, որը վերջանում էր երկու զառիկող լանջերով։ Իսկ հետո բլուրներ չէին երևում, միայն աղոտ մութ շերտ էր։

― Դրանք ծառեր են, ― բացատրեց Մերին։ ― Երևի Ուղու մոտ է, ճանապարհի եզրերին։ Ասում են, հայտնի չէ, թե երբ են տնկել։

― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն։ ― Եթե մենք այդքան էլ գնանք մինչև երեկո, ապա դուրս կգանք ձորից, իսկ գիշերելու մի տեղ կգտնենք։

Այս խոսքերով նա նայեց արևելք և տեսավ տափակ կանաչ դամբանաթմբեր՝ մի քանիսի գագաթները լերկ էին, իսկ մյուսների վրա ջարդված ատամների նման սպիտակ քարեր էին ցցված։

Այդ տեսարանը բարին չէր խոստանում, ի դեպ, դրանց խորածածկ պնակի մեջտեղում էլ նույնպիսի քար կար։ Կեսօր էր, քարը ստվեր չէր գցում, բայց հաճելիորեն հովացնում էր ուտելու նստած հոբիթների մեջքերը։ Կերան, խմեցին, ուրախացան՝ ի՜նչ համեղ էր ամեն ինչ․․․ Դե Թոմը ջանք չէր խնայել։ Իսկ թամբերից ազատ պոնիները թափառում էին մոտակայքում։

Դժվար ճանապարհ, համեղ նախաճաշ, տաք արև ու խոտի բույր։ Հոբիթները ոտքները մեկնեցին, աչքները երկնքին հառեցին, ավելի երկար պառկեցին, քան պետք էր, ու դրանից էլ պատահեց այն ամենը, ինչ պատահեց։ Արթնացան նրանք վախով, ախր բոլորովին չէին էլ մտածում քնել։ Քարը սառել էր ու երկար, դժգույն ստվեր գցել դեպի արևելք։ Դեղին արևը մառախուղի միջից հազիվհազ փայլում էր, իսկ թանձր ու սպիտակ մառախուղը բարձրանում էր բոլոր կողմերից։ Լռություն էր ու պաղ խոնավություն։ Պոնիներն իրար գլխի էին հավաքվել ու գլուխները կախել։

Անմիջապես վեր թռչելով, հոբիթները վազքով նետվեցին դամբանաթմբի արևմտյան եզրը՝ նրանք պղտոր մառախուղի մեջ գտնվող կղզու վրա էին։ Նույնիսկ արևը թաղվում էր ճերմակ մեգի մեջ, իսկ արևելեքից սողեսող գալիս էր սառը, գորշ մշուշը։ Մշուշ, մշուշ ու մշուշ․ այն տանիքի պես կուտակվել էր նրանց վերևում։

Ամեն ինչից դատելով, նրանք թանկարդն էին ընկել, բայց առայժմ ոգու արիությունը չէին կորցնում։ Դեռ ճանապարհը տեսնում էին, դեռ գիտեին, թե ինչպես հասնեն այնտեղ, իսկ մնալ, այստեղ սպասել մշուշի ցրվելուն՝ նրանց մտքով չէր անցնում։

Հոբիթները պոնիները մեկը մյուսի հետևից բլուրի հյուսիսային թեք լանջով իջեցրին մառախուղի ծովը։ Իսկ տամուկ մշուշը այնքան խոնավ էր, որ նույնիսկ նրանց մազերը թաց ու կպչուն դարձան։ Ստորոտում կանգ առան ու հագան թիկնոցները, որոնք մի ակնթարթում խոնավացան ու ծանրացան։ Պոնիները խարխափելով առաջ էին գնում։ Միայն թե ձորահովտից դուրս գային, իսկ հետո արդեն պետք էր ուղիղ գնալ, այնտեղ ճանապարհից չես շեղվի մինչև Ուղի։ Նրանք հույս ունեին, որ Թացաձորից հետո մշուշը կնոսրանա կամ կցրվի։

Շատ դանդաղ էին առաջ շարժվում և, որպեսզի չմոլորվեն ու չկորչեն՝ իրար հետևից։ Գլխավորում էր Ֆրոդոն, նրանից հետո՝ Սամը, Փինը և Մերին։ Թվում էր, արահետը վերջ չի ունենալու, բայց հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ երկու կողմից խավարը թանձրացավ։ Ուրեմն, հիմա հյուսիսային կիրճը կլինի, Թացաձորն անցել են։

― Արագ, իմ հետևից, ― գլուխը շրջելով գոռաց նա ու առաջ շտապեց։ Բայց հույսն իսկույն տագնապի փոխվեց՝ ավելի ու ավելի էր նեղանում ու փակվում սև կապանը։ Հետո հանկարծ խավարը ցրվեց ու նրա առջև ծառացան երկու վիթխարի քարե ցցեր։ Երևի անցատեղ է, միայն հասկանալի չէ, թե որտեղից դրանք հայտնվեցին՝ վերևից դրանք չէին երևում։ Ֆրոդոն թափով անցավ երկու ցցերի արանքով, և նրա վրա ասես խավարը փլվեց։ Պոնին վրնջաց, ծառս եղավ, ու Ֆրոդոն ցած ընկավ, իսկ վեր կենալով՝ տեսավ, որ ինքը մենակ է․ ընկերներն անհետացել են։

― Սա՜մ, ― գոռաց նա, ― Փի՜ն, Մե՜րի․․․ Այստեղ, հետ մի մնացեք․․․

Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Նրան սարսափ պատեց, նա հետ վազեց, անցավ քարե դարպասը, կանչելով՝ «Սա՜մ, Սա-ա՜-ամ, Փին, Մերի, որտե՞ղ եք»։ Պոնին սուզվեց գորշ մառախուղի մեջ։ Ինչ-որ տեղից՝ կարծես թե ձախից, արևելքից հասավ հազիիվ լսելի պատասխան կանչը՝ «Հե՜յ, Ֆրոդո, Ֆրոդո՜, հե՜յ»։ Նա նետվեց դեպի ճիչը և, մագլցելով քարքարոտ լանջով, նորից ձայն տվեց ընկերներին։ «Ֆրոդո՜, հե՜յ»։ Վերջապես վերևից մշուշի միջից պատասխանեցին նվազ ձայներն ու խեղդվեցին աղաղակելով․ «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օգնությո՜ւն»։ Ֆրոդոն մթին խավարում ամբողջ ուժով մագլցեց վեր ու վեր։

Ոտքի տակ հանկարծ հարթ դարձավ, և նա հասկացավ, որ հասել է դամբանաթմբի կատարը։ Ոտքերը ծալվում էին, ամբողջովին թրջվել էր և ցրտից դողում էր։ Այստեղ ոչ ոք չկար։ Լռություն ու անթափանց խավար։

― Որտե՞ղ ե՜ք, ― աղեկտուր գոռաց նա։

Պատասխան չեղավ։ Նա մի անգամ էլ գոռաց և տագնապահույզ ականջ դրեց։ Ականջներում սուլեց ցուրտ քամին։ Ֆրոդոն նկատեց, որ բերանից սպիտակ գոլորշի է դուրս գալիս։ Եղանակը փոխվում էր, մշուշը լողում էր ծվեն-ծվեն դարձած, խավարը նոսրանում էր։ Ֆրոդոն աչքերը բարձրացրեց ու ամպերի պատռվածքներում աղոտ աստղեր տեսավ։ Նորից քամի փչեց, ու խոտը խշշաց։

Նրա ականջին խեղդված ճիչ հասավ, ու նա վազեց այնտեղ, որտեղ գոռում էին, իսկ մշուշը կտրատվում էր ու հալվում, բացելով աստղալի երկինքը։ Արևելյան քամին թափանցում էր ոսկորները։ Աջից սև ստվեր դարձած բարձրանում էր Գերեզմանոցը։

― Դե, որտե՞ղ եք, ― նորից ճչաց նա վախեցած ու ջղայնացած։

― Այստե՜ղ, ― գետնի տակից արձագանքեց սարսռեցնող ձայնը։ ― Այստեղ, սպասում եմ քե՜զ։

― Ո՛չ-ո՛չ-ո՛չ, ― շշնջցած Ֆրոդոն, բայց տեղից շարժվել չկարողացավ։

Նրա ծնկները ծալվեցին, և նա փուլ եկավ գետնին։ Լռություն։ Ոչ ոք չկա, գուցե թվացե՞լ է։ Նա դողալով աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ իր վրա կռանում է մի սև կերպարանք, որը սառցե հայացքով, ասես երկու մահացու ճառագայթներով իրեն մեխում է գետնին։ Սառը պողպատե բռնիչը ճզմեց Ֆրոդոյին՝ նա մի ակնթարթում ոտքից գլուխ ոսկրացավ ու գիտակցությունը կորցրեց։

Երբ Ֆրոդոն ուշքի եկավ, ամեն ինչ մոռացված էր, բացի սարսափից։ Հետո հանկարծ նրա մտքով անցավ՝ վերջ, բռնվեց, գերեզմանոցում է։ Հոգեառը բռնել է իրեն, կախարդել և հիմա ինքը չար ուժերի ձեռքին է։

Դրանց մասին Հոբիթստանում շշուկով անգամ վախենում էին խոսել։ Նա քարե հատակին փռված, ձեռքերը կրծքին խաչած չէր համարձակվում շարժվել։

Մթության մեջ, մահվան սարսուռով շղթայված, նա մտածում էր, չգիտես ինչու, բոլորովին էլ ոչ մահվան մասին, այլ հիշում էր Բիլբոյին ու նրա պատմությունները, հիշում էր, ինչպես էին իրենք երկուսով թափառում Հոբիթստանի արևավառ դաշտերում՝ ճանապարհորդությունների ու արկածների մասին զրուցելով։ Ամենաճարպակալած, ամենաերկչոտ հոբիթի հոգում անգամ թաքնված է (երբեմն շատ խորն է թաքնված) կարծես պահուստ սև օրվա համար, մի կատաղի խիզախություն։ Իսկ Ֆրոդոն բոլորին էլ ճարպակալած չէր և բոլորովին էլ երկչոտ չէր, թեպետ նա այդ մասին չգիտեր էլ, դրա համար էլ Բիլբոն, դեհ Գանդալֆը նույնպես, նրան համարում էին ամբողջ Հոբիթստանի լավագույն հոբիթը։ Ֆրոդոն հասկացավ, որ իր դեգերումները վերջացան և ահավոր վերջ ունեցան։ Հատկապես այս միտքը նրան արիություն ներշնչեց։ Ֆրոդոն լարվեց մահվանից առաջ գոտեմարտելու համար, նա արդեն հնազանդ զոհ չէր։

Ուժերը հավաքելով, նա անսպասելի նկատեց, որ մթությունը ներքևից, քարե սալիկների տակից հորդող կանաչավուն լույսից հուշիկ-հուշիկ նահանջում է։ Լույսը պաղ ալիքով ողողեց նրա դեմքն ու մարմինը, իսկ պատերն ու կամարակապ առաստաղը առաջվա պես մնում էին խավարի մեջ։ Ֆրոդոն գլուխը շրջեց և տեսավ, որ իր կողքը փռված են Սամը, Փինը և Մերին։ Նրանք պառկած էին մեջքի վրա, փաթաթված սպիտակ սավանների մեջ և մեռելի պես գունատ էին։ Նրանց շուրջը գանձերի կույտեր էին բարձրանում, և եղկելիորեն խավար ոսկին մեռելի ոսկորների էր նմանվում։ Մարգարտե թագեր կային նրանց գլխներին, դաստակներին՝ ոսկե ապարանջաններ, իսկ մատներին՝ մատանիներ։ Յուրաքանչյուրի կողքին՝ սուր, յուրաքանչյուրի ոտքերի տակ՝ վահան։ Եվս մեկ սուր՝ մերկացված, երեքի կոկորդի վրա։

Հնչեց մեղեդին՝ հանդարտ, աղոտ, անդրշիրիմյան։ Հեռու հեռավոր, անտանելի մելամաղձոտ ձայնը ասես գետնի տակից էր դուրս ծորում։ Բայց սգո հնչյունները սարսափելի բառեր դարձան՝ դաժան, մահաշունչ, անկասելի։ Եվ տնքացող, աղիողորմ։ Կարծես գիշերը առավոտվա կարոտից զայրացած գանգատվում էր նրանից, ասես ցուրտը տաքության կարոտից անիծում էր նրան։ Ֆրոդոն քարացավ։ Երգը գնալով ավելի հստակ էր լսվում, և ահը սրտում նա վերջապես զանազանեց նզովքի խոսքերը․

<poem>

Ոսկրացե՛ք․․․ գետնի տակ մնացե՛ք,

Մինչև այն պահը այնտեղ կմնաք,

Երբ որ խավարը այգաբացի տեղ

Տարածվի ամբողջ երկնքում անանթեղ

Եվ մարեն, ածուխ դառնան մինչև վերջ

Արև ու լուսին, աստղերը լուսե,

Որ թագավորի, աշխարհում մնա

Ինքը՝ մեն-մենակ, Տիրակալը Սև։

</poem>

Նրա գլխավերևում ինչ-որ բան ճռռաց ու քերվեց։ Նա բարձրացավ արմունկների վրա ու տեսավ, որ իրենք պառկած են անցումի մեջտեղում, իսկ անկյունից մի երկար ձեռք մատներով քայլելով մոտենում է Սամին, նրա կոկորդին դրված սրի կոթին։

Գարշելի նզովքը քարի պես ծանրացել էր Ֆրոդոյի վրա, հետո նա անտանելիորեն փախչել ուզեց, փախչել առանց հետ նայելու։ Նա Մատանին կհագնի, անտեսանելի դարձած խույս կտա հոգեառից, և լույս աշխարհ դուրս կգա։ Նա պատկերացրեց, թե ինչպես է փախչում առավոտյան խոտի միջով արցունքից կուրանալով, դառը սգալով Սամի, Փինի և Մերիի կորուստը, բայց ինքը կենդանի ու փրկված։ Նույնիսկ Գանդալֆը, նույնիսկ նա իրեն չի դատապարտի․ ուրիշ ի՞նչ է մնում իրեն:

Բայց արիությունը նրան բոլորովին այլ բան էր հուշում: Ոչ, հոբիթները բարեկամներին չեն լքում փորձանքի մեջ: Եվ այնուամենայնիվ նա գրպանում շոշափեց մատանին... իսկ հոգեառի ձեռքը ավելի էր մոտենում Սամի կոկորդին: Հանկարծ նրա վճռականությունն ամրապնդվեց, նա հափռեց կողքին դրված կարճ սուրը, վեր կացավ, ծնկների վրա հենված ձգվեց ընկերների մարմինների վրայով և ինչքան ուժ ուներ խփեց ճանկռտող ձեռքի դաստակին ու կտրեց այն: Կատաղի մի վայնասուն տարածվեց, ու լույսը խավարեց: Խավարը ցնցվում էր չարագույժ մռնչոցից:

Ֆրոդոն ընկավ Մերիի վրա, այտը նրա սառը երեսին: Եվ անսպասելի հիշեց այն ամենը ինչ ծածկվել էր մառախուղի քուլաներով. տունը բլրի մոտ, Ոսկեհատիկին, Թոմի երգերը, և կերկերուն ձայնով սկսեց. «Մեր հնչյուն երգ, դե՛, թռի՛ր դու Բոմբանդիլ Թոմի մոտ»: Այդ անունից նրա ձայնն ամրացավ, հնչեց ամբողջ ուժով, ասես խավար դամբարանում փողը երգեց.

<poem>

Մեր հնչյուն երգ, դե թռի՛ր դու Բոմբանդիլ Թոմի մոտ,

Գտի՛ր նրան՝ որտեղ էլ, որ ճամփին էլ նա լինի,

Գտի՛ր նրան՝ բե՛ր մեզ մոտ հեռուներից անծանոթ,

Դժբախտության մեջ ենք մենք, արի՜, օգնի՛ր, Բոմբանդի՜լ:

</poem>

Արձագանքը լռեց, և իջավ մեռյալ լռություն: Միայն Ֆրոդոյի սիրտն էր դղրդալով խփում: Երկար լռություն: Իսկ հետո, ասես հաստ պատի հետևից, բլուրների այն կողմից, հեռվից, ավելի ու ավելի մոտենալով հնչեց պատասխան մեղեդին.

<poem>

Ահա և ես՝ Բոմբանդիլը, չէի՞ք տեսել, դե տեսե՛ք,

Սլանում է ոնց քամի, նրան ոչ ոք չի հասել,

Կոշիկը դեղնից դեղին, բաճկոնը վառ քան երկինք,

Երգեր ունի կախարդող, որ չես լսել դու կյանքում:

</poem>

Դղրդացին տեղաշարժված քարերը, դամբարան հորդեց կենդանի ու պայծառ լույսը: Քանդված պատի տեղը փայլեց և այնտեղ երևաց Թոմի գլուխը՝ փետրավոր գլխարկով, իսկ նրա թիկունքում բարձրանում էր բոսոր արևը: Լույսն անցավ երեք անշարժ հոբիթների դեմքերով, նրանց վրայից սրբելով դիակային դալկությունը Հիմա թվում էր, որ նրանք պինդ քնած են:

Թոմը կռացավ, գլխարկը հանեց և երգելով մտավ մութ դամբարանը.

<poem>

Վառ արև է երկնքում, Խարսաքարն է հանգչում լուռ,

Թռի՛ռ, գնա ու մեռի՛ր Խլուտաշխարհում մութ ու կույր,

Մուժոտ լեռներից անդին ծածկվիր թանձր մշուշով,

Որ շիրիմները հավետ չծածկվեն սև փոշով:

Քնի՛ր, քանի աշխարհը կատաղի է ու անսեր

Ու գիշերվա մութից էլ այգաբացի մութն է սև:

</poem>

Սրտաճմլիկ ու երկարատև գոռոցը եղավ նրա երգի պատասխանը, փլվեցին գերեզմանոցի խորքի կամարները, և լռություն տիրեց:

— Հապա մի արագ դուրս արի գերեզմանի թացությունից,– կարգադրեց Թոմը: — Դեռ պետք է ընկերներիդ արևի տակ դուրս բերենք:

Նրանք դուրս հանեցին Մերիին, Փինին, հետո Սամին: Աչքի պոչով Ֆրոդոն հողակույտի մեջ տեսավ կտրված թաթը, որը խլվլում էր կիսասատկած սարդի նման: Թոմը վերադարձավ դատարկ դամբարանը, ու այդտեղից թնդյուն ու ոտնաձայն լսվեց: Դուրս եկավ մի կապ զենք և ոսկե ու արծաթե, պղնձե ու բրոնզե, գույնզգույն քարերով դրվագված հին իրեր ձեռքին, բարձրացավ կանաչ գերեզմանաթումբն ու ավարը թափեց արևավառ խոտերի վրա:

Նա լուռ կանգնեց գլխարկը ձեռքին պահած, նայելով Գերեզմանոցի ստորոտում անշարժ պառկած երեք հոբիթներին: Հետո աջ ձեռքը վերև բարձրացնելով, հնչեղ ու հրամայական ասաց.

<poem>

Խաբսաքարն է խոր քնել, դե, շլդիկնե՛ր, արթնացե՛ք,

Բոմբանդիլը եկել է ձեր հետևից, տաքացե՛ք,

Սև դարպասը բացվել է, հոգեառ ձեռքն էլ չկա,

Չար մշուշը քամու հետ չքացել է, էլ չի՛ գա:

</poem>

Եվ ի անասելի ուրախություն Ֆրոդոյի, երեքն էլ վեր կացան, ձգվեցին, աչքները տրորեցին ու ոտքի թռան: Նրանք զարմացած նայում էին Ֆրոդոյին ու Թոմին, որ ամբողջ հասակով կանգնել էին նրանց գլխավերևում ու նայում էին իրենց կեղտոտ-սպիտակ քրջերին ու ոսկե զարդերին:

— Էս ի՞նչ նորություններ են,— ուզում էր սկսել Մերին, թափահարելով թեք դրված թագով գլուխը: Հանկարծ նա սսկվեց ու աչքերը փակեց: — Այո, հիշում եմ, ինչ եղավ,— խուլ փսփսաց նա: — Գիշերը նրանք հյուսիսից վրա տվեցին, նրանց թիվ ու համար չկար: Նիզակը խրվեց իմ սիրտը,— նա կուրծքը բռնեց: — Դե չէ, սա ի՞նչ բան է,— գոռաց նա դժվարությամբ գլուխը բարձրացնելով: — Ոնց որ երազ լինի... Ուր էիր կորել, Ֆրոդո...

— Երևի ճանապարհից շեղվել եմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ավելի լավ է այդ մասին չհիշենք: Եղածն անցած է: Իսկ հիմա՝ ճանապարհ ընկնենք:

— Ի՞նչ ճանապարհ, տեր իմ,— բացականչեց Սամը,— ես ինչ է, տկլո՞ր եմ գնալու: — Նա գլխից գցեց թագը, գոտին, մատանիները, վրայից պոկեց սավանը և սկսեց խոտերի մեջ աչքերով փնտրել, ասես սպասելով ինչ-որ մոտիկ տեղ տեսնել իր հոբիթական հագուստը՝ բաճկոնը, տաբատը, թիկնոցը:

— Իզուր մի փնտրեք ձեր հագուստը, միևնույնն է, չեք գտնի,— ասաց Թոմը դամբանաբլուրից վայրկենապես ցած թռչելով և հոբիթների շուրջը պար գալով, ասես ոչինչ չէր եղել:

— Էդ ինչու՞ չփնտրեմ,— զարմացավ Փինը ուրախ տարակուսանքով, նայելով պար եկող Բոմբանդիլին: — Բա ո՞նց:

Թոմը միայն գլուխն օրորեց:

— Ավելի լավ է՝ ուրախացեք, որ այս աշխարհ եք դուրս եկել անդառնալի խորքերից. մոլեգին հոգեառներից փրկություն չկա: Գերեզմանների խավար փոսերում թոթափեք ձեր վրայից գերեզմանային փոշին և խոտերի մեջ մերկ մնացեք... Իսկ ես գնացի որսի:

Նրանք կատարեցին թոմի ասածը: Թոմը ցատկոտելով սուրաց ինչ որ տեղ և վերադարձավ բավական ուշ (նրանք հասցրեցին քրտնելու աստիճան տաքանալ և մեռնելու աստիճան սովածանալ), բայց հինգ բեռնավորված պոնի հետը բերելով: Նրանց հետևից վարգում էր վեցերորդը՝ մյուսներից գեր ու ամրակազմ:

— Հապա վերցրեք ձեր ձիերը,— ասաց Թոմը: — Այս խեղճերը ահաբեկվել են և ձեզնց փախել են՝ տերերին լքել են: Ձիերի քիթը քամուն է, հենց հոգեառների հոտն առան՝ վայրկենապես կչքվեն: Բայց նրանց հայհոյել չի կարելի... Ո՞վ է տեսել, որ ճամփորդն ինքն իրեն գցի գերեզմանոց: Գուցե հոբիթները պետք է ձիերից սովորե՞ն: Տեսնու՞մ ես, սրանց բեռն ու բարձը տեղն է: Կեցցեք, ձիուկներ... Լավ էլ հոտառություն ունեն՝ փախել են հոգեառներից, ստորգետնյա անողոք մահից... Ոչ, նրանց հայհոյել չի կարելի:

— Իսկ վեցերորդն ու՞մ համար է,— հարցրեց Ֆրոդոն:

— Ինձ համար,— պատասխանեց Թոմը: — Նա իմ ընկերն է: Թափառում է, որտեղ սիրտն ուզում է: Բայց հենց ձայն եմ տալիս, իսկույն վազում է: Թոմը հոբիթներին կտանի ամենակարճ ճանապարհով, որպեսզի նրանք հենց այսօր ևեթ հասնեն Ուղի:

Հոբիթները հրճվանքի մեջ էին և նրանց շնորհակալություններին վերջ չկար, իսկ Թոմը ծիծաղեց ու ասաց.

— Թոմին Ոսկեհատիկն է սպասում և հոգսերի մեջ խրված է մինչև ծոծրակը: Թոմը կուղեկցի հոբիթներին, որպեսզի անհանգիստ չլինի: Ախր նրանք ի՞նչ տեսակ ժողովուրդ են: Անթիվ անհամար հոգսեր են պատճառում: Հազիվհազ ազատում ես Ծփուց, գետնի տակ են մտնում: Եթե մինչև ուղի չհասնեն, ապա վաղը ի՞նչ կանեն... Ոչ, ավելի լավ է ուղեկցել նրանց ու ազատվել:

Դեռ ժամը տասը չկար, բայց հոբիթները հաճույքով կճաշեին, եթե ուտեստ ունենային: Եղածը միայն նախաճաշի համար բավականացրեց: Նրանք կերան բոլորը, ինչ պահել էին նախորյակից և համարյա բոլորը, ինչ բերել էր Թոմը: Թեպետ հոբիթների համար եղածը քիչ էր, սակայն նրանց հոգին կարգին թեթևացավ: Մինչ նրանք նախաճաշում էին, Թոմը շրջում էր բլրի վրա ու գանձերը հավաքում: Դրանց մեծ մասը նա մի կայծկլտուն կույտ արեց՝ «Թող գտնի, ով գտնի ու հանգիստ վայելի. թռչուն լինի, գազան, մարդ, թե էլֆ»: — Այսպես հանվեց գերեզմանային նզովքը, որպեսզի հոգեառները նորից չհայտնվեին այստեղ: Իրեն վերցրեց մի շափյուղա ու կրծքազարդ՝ թավիշ ու փայլփլուն, ասես թիթեռի թևեր: Թոմը երկար նայեց դրան, ասես ինչ-որ բան հիշելով: Հետո գլուխն օրորեց ու ասաց.

— Նա, ով մի ժամանակ սա իր ուսին էր կրում, շափյուղայից արևավառ էր... Որեմն, թող այս կրծքազարդը կրի Ոսկեհատիկը. մեզ համար անցյալից հիշատակ կլինի՝ կենդանի աստղիկ:

Յուրաքանչյուր հոբիթի մեկ դաշույն հասավ՝ երկար, ուղիղ, շեղբի վրա ոսկեկարմիր օձապատկեր նախշով: Մերկացված՝ դրանք շողշողում էին սառն ու դաժան, իսկ պատյանները սև էին, թեթև ու ամուր, գույնզգույն քարերով պատված, անծանոթ մետաղից: Թե՛ դրանք պահել էին հիանալի պատյանները, Թե՛ գերեզմանոցային հմայախոսն էր պահպանել, բայց մաքուր շեղբերի վրա ժանգի բիծ անգամ չկար:

— Ճստիկներին դաշույնները շատ պետք կգան,— ասաց Թոմը: — Շատ անգամ կպատահի, որ նրանց վրա գիշերը կհարձակվեն Տիրակալի (որը ավազակի պես թաքնված է Հրամեջ լեռան մոտ) չար ծառաները: Բայց սրանից հետո ձեզ հանկարծակիի բերել հնարավոր չէ: Հոբիթները զինված են Արնորյան դաշույններով, որոնց հարվածները մահացու են խոցում թշնամուն...

Նա հոբիթներին բացատրեց, որ դաշույնները կռել հազար հինգ հարյուր տարի առաջ Արնոր թագավորության զինագործները: Թագավորությունն ընկել է հյուսիսից եկածների գրոհից: Զենքի ուժով նրան երևի թե տապալել հնարավոր չէր լինի, բայց տապալեց չար կախարդանքը, որովհետև կախարդներն այն ժամանակ տիրել էին հյուսիսային Անգմարյան երկրամասը:

— Այն ամենը, ինչ եղել է, վաղուց մոռացել են,— ասես ինքն իրեն խոսում էր Թոմը: — Աշխարհում միայն մենավոր ճամփորդները, հին տիրակալի սերունդներն են պահպանում անհոգ ժողովուրդների հանգիստը: Բայց այդ ճամփորդները շատ քիչ են: Ռազմիկներ քիչ են մնացել...

Հոբիթներն այնքան էլ չէին հասկանում, թե ինչ է փնթփնթում նա, բայց նրանց աչքերի առջև հանկարծ հառնեցին անհամար տարիները որպես անծայրածիր դաշտավայր, որտեղ թափառում էին մարդիկ, ասես հատուկենդ ստվերներ, բայձրահասակ ու մռայլադեմ, երկար սրերով գոտևորված, իսկ վերջինը՝ խավար աստղը ճակատին: Հետո տեսիլքը խավարեց և նրանց աչքերին խփեց արևի լույսը: Դանդաղելու պատճառ չկար: Արագորեն պարկերը կապելով (Մերին, Փինը և Սամը վաղուց արդեն հագել էին հետները վերցրած հագուստները), բարձեցին դրանք պոնիներին: Նվեր ստացած զենքը կախ էր ընկած գոտիներից ու ոտքի տակ էր ընկնում՝ այ սա արդեն պետք չէր, մտածում էին նրանք: Իհարկե, ի՜նչ իմանաս, ինչ կպատահի, բայց դե որ մարտի բռնվեն, այն էլ սրերո՞վ...

Ստիպված եղան գնալ ավելի հեռու, քան իրենք կարծում էին: Եթե նույնիսկ երեկ նրանք Քարի մոտ չքնեին, միևնույնն է, երեկոյան նպատակակետին չէին հասնի: Մուգ շերտը, որը երևում էր դամբանաբլրից, պարզվեց, որ ոչ թե Ուղին է, այլ խոր խանդակի եզրին աճած թփուտը:

— Դա հին թագավորության սահմանն է,— ասաց Թոմն ու խոժոռվեց, հիշելով ինչ որ բան, որի մասին պատմել չէր ուզում: Խանդակի մյուս եզրով խուլ ու բարձր պատ էր ձգվում:

Թոմը նրանց տարավ ցածրով, պատի ճեղքվածքի միջով անցնող խոտածածկ արահետով, և նրանք վարգով իջան լայն դաշտավայր: Մեկ-երկու ժամ հետո բարձունքից նրանց երևաց հին Ուղին՝ ամայի, ու անծայրածիր:

— Վերջապես հասանք,— ասաց Ֆրոդոն: — Իմ կարճ ճանապարհից մենք մի երկու օր ենք հետ ընկել, ոչ ավելի: Եվ գուցե ոչ իզուր՝ նրանց մեր հետքից շեղել ենք:

Երեք ճամփորդները նրան նայեցին: Բոլորը միանգամից հիշեցին Սև Հեծյալներին ու կիսամոռացված վախը: Նրանք նայեցին մայր մտնող արևին և մի հայացքով ստուգեցին Ուղին՝ ոչ ոք չկար, դատարկություն էր:

— Իսկ դու կարծում ես,— ասաց Փինը,— որ հիմա էլ, այս երեկոյա՞ն էլ մեզ կհետապնդեն:

— Ոչ,— Ֆրոդոյի փոխարեն անսպասելի պատասխանեց Թոմ Բոմբանդիլը: — Վաղն էլ հազիվ թե լինի՝ ինչ-որ տեղ մոլորվել են: Ի դեպ, ես ճշգրիտ չգիտեմ, այստեղ օտար հողեր են: Ու չեմ էլ ուզում իմանալ այդ ավազակներին...

Հոբիթները շատ էին ուզում, որ նա էլի գար իրենց հետ: Ախր նա Սև Հեծյալների հետ էլ հաշվեհարդար կտեսներ. ու նրանք այնպես ցանկացան տուն գնալ, և այնպե՜ս անիմաստ էր մութ, հրաբորբ, անհասկանալի հեռուն... Նրանք լուռ կանգնել էին ու չէին շտապում հրաժեշտ տալ, նույնիսկ երբ Թոմն արդեն հրաժեշտի խոսքեր էր ասում.

— Ահա ձեզ իմ վերջին խորհուրդը. այսօր երեկո կհասնեք մի գյուղ, որի անունն է Լեռնամոտ: Լեռնամոտում մի հին պանդոկ կա, որի տերը Նարկիսն է՝ դատարկ, բայց հավատարիմ մի մարդ՝ ձեզ ավազակներին չի մատնի: Նրա տունը շատ պատուհաններ ունի և սիգարշավող պոնիով մեծ ցուցանակը հեշտ է գտնելը: Կգիշերեք պանդոկում, լավ է քուններդ կառնեք՝ և առավոտյան նորից առաջ: Ձեր ճանապարհը կարճ չէ... Իսկ հիմա, համարձակ, ճստիկներս... Ճամփա ընկեք, ճակատագրին ընդառաջ: Հիմա գլխավորն այն է, որ մենք մինչև երեկո հասնեք Լեռնամոտ:

Նրանք խնդրեցին Թոմին, որ ուղեկցի իրենց մինչև պանդոկ ու հրաժեշտի թաս խմի իրենց հետ, բայց նա ծիծաղելով հրաժարվեց, ասելով.

<poem>

Այստեղ վերջանում են երկրներն հավատարիմ ինձ հավետ,

Հրաժեշտ տանք իրար, բարեկամներ առհավետ...

</poem>

Նա շրջեց պոնին, գլխարկը դրեց ու ընդմիշտ անհետացավ հողաթմբի հետևում:

— Շատ ափսոս, որ հիմա առանց պարոն Բոմբանդիլի մնացինք,— տխուր ասաց Սամը: — Այ, ով լավ գիտեր, թե ինչն ինչոց է: Ինչքան էլ գնանք, էլ նրա նմանին չենք հանդիպի... Իսկապես հրաշալի պարոն էր... Իսկ «Պոնիի» մասին ոնց էր ասում, ոնց որ «Կանաչ վիշապի» մասին խոսեր: Էդ ո՞վ է ապրում էդ Լեռնամոտում:

— Եվ հոբիթներ, և հսկաներ,— ասաց Մերին,— իսկ ընհանրապես՝ ինչպես մեզ մոտ է: Բրենդիզայքներն այնտեղ եղել են, ասում են՝ ոչինչ:

— Գուցե և ոչինչ,— նկատեց Ֆրոդոն,— բայց Հոբիթստանը վերջացավ: Եվ դուք արդեն, խնդրում եմ, ձեզ չզգաք «ինչպես տանը»: Ու միաժամանակ հիշեք, որ ես հիմա բոլորովին էլ Պարկինս չեմ: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ:

Նրանք գնում էին աղջամուղջին, մութը թանձրանում էր հետևում ու առջևում, բայց շուտով հեռվում լույսեր առկայծեցին: Զառիվեր բլրալանջը ծածկում էր խավար երկինքը, իսկ ներքևում փռված էր մեծ գյուղը: Դեպի այնտեղ էլ նրանք շտապեցին՝ հուսալով տաք կրակ, դուռ ու տանիք գիշերելու համար:

===Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի»===

Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: Ի դեպ, Դարպասի հետևում պահակախուց կար և պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու:

— Ո՞վ եք, որտեղի՞ց եք գալիս,— անբարեհամբույր հարցրեց նա:

— Ուզում ենք օթևանել ձեր պանդոկում,— պատասխանեց Ֆրոդոն: — Գնում ենք արևելք, իսկ առայժմ այստեղ ենք եկել:

— Հոբիթնե՜ր: Այն էլ չորս հոբիթ... Ձեր խոսելուց երևում է, որ բուն Հոբիթստանից եք, ա՛յ քեզ բան,— քրթմնջաց դռնապանը:

Հետո նա անշտապ բաց արեց դարպասը և ներս թողեց ճամփորդներին:

— Մեզ մոտ հազվադեպ են գիշերը հյուր գալիս Հոբիթստանից,— շարունակեց նա, երբ ճամփորդները ներս մտան դարպասից: — Իսկ, ներեցեք, ձեր ինչի՞ն է պետք գնալ արևելք, և դեռ Լեռնամոտից էլ այն կողմ: Ու ինչպե՞ս կհրամայեք ձեզ մեծարել, հետաքրքրասիրություն չհամարեք...

— Թե մեզ ոնց են մեծարում և թե ի՞նչ գործ ունենք՝ հիմա այստեղ այդ մասին խոսելու տեղը չէ,— կտրեց Ֆրոդոն: Նրան դուր չեկավ չափազանց հետաքրքրասեր դռնապանը:

— Չէ որ ինձնից հարցնելու են, թե ում եմ ներս թողել գիշերով,— սկսեց արդարանալ վերջինս:

— Մենք Բրենդիդուիմքի հոբիթներ ենք, ամեն մեկս իր գործն ունի, դե ահա հասել ենք այստեղ,— ասաց Մերին: — Ես, օրինակ, Բրենդիզայքն եմ: Էլ ինչ ասեմ: Իսկ մեզ ասել են, որ Լեռնամոտցիները միշտ ուրախ են հյուր ընդունելու համար:

— Այո, ուրախ ենք, ոնց չէ, ինչի ուրախ չենք որ,— հավատացրեց նրանց դռնապանը: — Ես դեռ ոչ մի էնպես բան չեմ ասել, իսկ դուք սպասեք, թե ձեզ ո՜նց հարցախեղդ կանեն: Էլ ո՜նց կլիներ, ծեր Գորրին հետաքրքրվեց մի քիչ... Ով ասես հիմա չի գալիս մեզ մոտ: Կմտնեք «Պոնի», ինքներդ կզարմանաք:

Դռնապանը բարի գիշեր մաղթեց, նրանք գլխով արեցին և անցան, սակայն Ֆրոդոն նկատեց, որ նա բարձրացրեց լապտերն ու նայեց իրենց հետևից: Դարպասի դռները ճռռացին. թեպետ լավ է՝ փակում են: Ինչու՞ է դռնապանը այդքան հետաքրքրվում հոբիթստանցի հոբիթներով: Գուցե Գանդալֆն է իրենց մասին հարցրել: Շատ պարզ է. իրենք եկել են անտառով ու գերեզմանոցներով, իսկ նա արդեն այստեղ է... Միևնույնն է, ինչ-որ կասկածելի էր նայում դռնապանն ու տհաճ էր խոսում:

Իսկ դռնապանը հոբիթների հետևից նայեց-նայեց ու գնաց իր պահակախուցը: Բայց հազիվ էր մեջքով շրջվել դեպի դարպասը, երբ ինչ-որ մարդ անցավ դարպասն ու իսկույն անհետացավ փողոցի մթության մեջ:

Հոբիթները գնում էին փողոցով ու զարմանքով նայում անսովոր մեծ տներին: Երբ Սամը տեսավ երեքհարկանի, բազմաթիվ պատուհաններով պանդոկը, նրա սիրտը նույնիսկ մարեց. ծառերից բարձր հսկաներ ու այլ հրաշքներ՝ լսել էինք, իսկ այստեղ չորսկողմը մարդ հսկաներ են ու վիթխարի տներ՝ ազնիվ խոսք, բավական է, այսօր էլ չեմ դիմանում: Գուցե սև թամբած ձիերը կանգնա՞ծ են պանդոկի բակում, իսկ Սև Հեծյալները պատուհաններից նայում են մոտեցողների՞ն:

— Մի՞թե, տեր իմ, հենց այստեղ էլ կանգ կառնենք,— հարցրեց նա Ֆրոդոյին: — Լավ կլիներ հարցուփորձ անեինք, գուցե մի ուրիշ բան կլինի մեզ՝ հոբիթներիս հարմար:

— Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— արձագանքեց Ֆրոդոն: —Թոմ Բոմբանդիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, թերևս ներսն ավելի հարմարավետ է:

Պանդոկը, ուշադիր նայելիս, կանգնած էր Ուղուն շատ մոտիկ, երկու թևը հենվում էին բլրի լանջին, այնպես որ երկրորդ հարկի պատուհանները պետք է որ գետնի հետ հավասար լինեին: Լայն դարպասը տանում էր բակ. մուտքը ձախից էր, վեց լայն աստիճանների վերևում: Դուռը զարդարում էր հպարտ ցուցանակը.

«ՍԻԳԱՐՇԱՎՈՂ ՊՈՆԻ: ՏԵՐՆ Է ԼԱՎՐ ՆԱՐԿԻՍԸ»

Առաջին հարկի պատուհանների հաստ վարագույրների հետևից աղոտ լույս էր թափանցում:

Նրանք բակում թողեցին պոնիներին, առանց թամբերը հանելու, և աստիճաններով բարձրացան: Ֆրոդոն առաջինը մտավ ներս և քիչ էր մնում ընդհարվեր ճաղատ, կարմիր դեպքով ու սպիտակ գոգնոցով մի գիրուկ մարդու հետ: Նա գարեջրի փրփրագլուխ գավաթներով սկուտեղը պահած՝ հանդիպակած ուղղությամբ մի դռնից մյուսն էր վազում:

— Ձեզ մոտ կարելի՞ է... — սկսեց Ֆրոդոն:

— Էս վայրկյանիս, էս վայրկյանիս... — գոռաց նա ուսի վրայից և սուզվեց ծխախոտի ծխի ու ձայների ժխորի մեջ:

Իսկապես Ֆրոդոն չհասցրեց ուշքի գալ, երբ նա նորից կանգնած էր իր դիմաց:

— Բարի երեկո, փոքրիկ տեր իմ,— ասաց նա: — Ի՞նչ եք կամենում:

— Չորս անկողին և մարագ հինգ պոնիի համար: Իսկ դուք պարոն Նարկի՞սն եք:

— Հենց ինքը,— ուրախացավ գիրուկը: — Իսկ անունս է Լավր: Լավր Նարկիսն ինչո՞վ կարող է ծառայել: Հոբիթստանի՞ց եք,— հարցրեց նա և հանկարծ ձեռքի ափով խփեց ճակատին, ասես ինչ-որ բան հիշելով: — Հոբիթնե՜ր... — բացականչեց նա: — Ախ, այո, ախր հոբիթներ... Ձեր անունիկը շնորհ արեք:

— Պարոն Ճագարակ, պարոն Բրենդիզայք,— ճամփորդներին ներկայացրեց Ֆրոդոն: — Իսկ սա Սամ Համեստուկն է: Անձամբ ես՝ Զառիթափցի:

— Ինչ կարող եմ անել, հը՞,— բացականչեց Լավր Նարկիսը, մատները ճտճտացնելով: Մոռացել եմ, վերջացավ գնաց... Ոչինչ, կվերհիշեմ, կհասցնենք: Ես այստեղ ուղղակի ոտքից-ձեռից ընկել եմ, իսկ ձեր մասին, ուրեմն՝ այսպես: Հոբիթստանից թանկագին հյուրեր մեզ մոտ հազվադեպ են բարեհաճում՝ կտեղավորենք, ինչպե՞ս չենք տեղավորի: ճիշտ է, այսօր լեփ-լեցուն է, ազատ տեղ չկա, ասեղ գցելու տեղ չկա: Դարպասի շեմից հետդարձ չկա, ինչպես ասում են մեզ մոտ, լեռնամոտում: Հե՜յ Նոբ,— գոռաց նա,— ախ դու, դանդաղաշարժ, բրդոտ: Նո՜բ...

— Գալիս եմ, պարոն, այստեղ եմ... — ճարպիկ, կլորադեմ մի հոբիթ դուրս թռավ ինչ-որ դռնից և տեսնելով ազգակիցներին, բերանը բաց մնաց:

— Իսկ Բոբն ու՞ր է,— գոռաց պանդոկպանը: —Ա՜խ չգիտես, ուրեմն գտիր... երկու ոտքդ էլ փոխ առ: Հո ես չեմ ձեզ հետևելու, ծոծրակիս աչքեր չունեմ: Բոբին ասա բակում հինգ պոնի կա, թող ինչպես ուզում է տեղավորի:

Նոբը քթի տակ ծիծաղեց, աչքով արեց ու դուրս վազեց:

— Դեհ, ուրեմն, ինչի՞ մասին էի ասում,— հիշեց պանդոկպանը ափով զարկելով իր ճակատին: — Ինչպես ասում են, հիշողությունս ծակվել է, կարելու ժամանակ չկա: Եվ ինչ էլ երեկո սկսվեց՝ ոչ շունչ քաշես, ոչ շունչ փչես: Գլուխս պտտվում է: Էստեղ անցած գիշեր մի տարօրինակ խումբ լցվեց հարավից: Մամռոտ ճամփով: Հետո թզուկներ՝ արևելքից, պարզ բան է՝ արևմուտք: Իսկ հիմա դուք: Որ դուք հոբիթ չլինեիք, ուրեմն անելիք էլ չկար. տեղ չկա, ուզում ես՝ խեղդիր, չկա: Բայց քանի որ դուք հոբիթ եք, ապա ես ձեզ շիտակ կասեմ. ձեզ համար տեղեր կան... Դեռ էն ժամանակ, որ պանդոկը կառուցում էին, դիտմամբ հյուսիսային թևում ջոկեցին մեկ երկու սենյակ՝ հանկարծ հոբիթներ կգան: Էնտեղ, իհարկե, ցածր է, քան էստեղ. ամեն ինչ ոնց որ դուք եք սիրում՝ պատուհանները կլոր, առաստաղները՝ ցածր: Ընթրիք եք ուզում, ինքնստինքյան պարզ է, բա էլ ինչպես, դա հիմա: Գնացինք...

Նա հոբիթներին տարավ թեք միջանցքով և բացեց կլոր դուռը:

— Այ թե սենյակ է, հա՜,— ասաց նա: — Հը՞, ձեր սրտո՞վ է... Դե ես վազեցի, ներեցեք, մի բառ ասելու ժամանակ չկա: Երկու ոտք է, երկու ձեռք, էստեղ վեցն էլ չէր հերիքի, զանգեք, Նոբն ամեն ինչ կանի, ամեն ինչ կբերի: Իսկ եթե չլսի էդ դանդալոշը, զանգեք, ոտքերով խփեք հատակին ու գոռացեք:

Վերջապես պանդոկպանը վազեց ու նրանց շունչ քաշելու հնարավորություն տվեց: Ինչպես երևում է, իսկապես էլ նա մինչև ականջները թաղված է գործերի մեջ, բայց շատախոսել հաջողացնում էր: Նրանք շուրջները նայեցին. ոչ մեծ սենյակը շատ հարմարավետ տեսք ուներ: Բուխարիկում բոցկլտում էր կրակը, բուխարիկի առջև ցածրիկ բազկաթոռներ էին դրված: Կլոր սեղանը ծածկված էր թարմ սփռոցով, սեղանին՝ զանգակ: Զանգը խփել, սակայն, հարկ չեղավ: Նոբը ինքը հայտնվեց. մի ձեռքում մոմակալ, մյուսում՝ պնակներով սկուտեղը:

Ընթրիքը մի ակնթարթում մատուցվեց. տաք արգանակ, դոնդողածածկ միս, մոշի ջեմ, նոր թխած հաց, մեծ առատությամբ կարագ և կես գլուխ պանիր: Մի խոսքով, համարյա ոնց որ Հոբիթստանում: Նույնիսկ Սամը դադարեց անվստահությամբ շուրջը զննել: Ի դեպ, նա դադարեց շուրջը նայել, հենց որ թարմ գարեջուր բերեցին:

Հասցրեց երևալ պանդոկպանը, ման եկավ սեղանների շուրջը և, ներողություն խնդրելով, ասաց.

— Այ կընթրեք, կցանկանաք հասարակության մեջ լինել,— ասաց նա դռան շեմքից,— իսկ գուց և չեք ցանկանա, գուցե իսկույն անկողին կմտնեք, բարի գիշեր, հանգիստ քուն, բայց եթե կցանկանաք, եկեք դահլիճ, բոլորը շատ կզարմանան ձեզ տեսնելով, բա ո՞նց, հյուրեր Հոբիթստանից, այն էլ, անտարակույս, նորություններով... Գուցե կպատմեք քիչ-միչ, գուցե կերգեք. մի խոսքով՝ կուզեք կգաք, չեք ուզի, ինչպես կուզեք: Որևէ բան պետք կլինի, զանգը խփեք:

Հոբիթները կուշտ կերան, կուշտ խմեցին ու աշխուժացան: Ֆրոդոն ու Փինը, նրանց հետ էլ արդեն Սամը, որոշեցին գնալ նայել ժողովրդին ու իրենց էլ ցույց տալ: Մերին ասաց, որ ինքը նրանց չի միանա՝ դահլիճները բոլոր պանդոկներում նույնն են. ծուխ, աղմուկ, ժխոր:

— Ավելի լավ է հանգիստ նստեմ կրակի մոտ, հետո, գուցե կգնամ զբոսնելու: Մենակ թե դուք էնտեղ լեզուներիդ կապերը բաց չթողնեք, հիշեք, որ մենք գաղտնի փախստականներ ենք, իսկ Հոբիթստանը կողքին է, ցանկացած շուն մեր հոտը կառնի, եթե հոտոտի...

— Լավ, լավ... — ասաց Փինը: — Դու ինքդ չկորչես՝ և հաշվի առ, որ դրսում լավ է, իսկ ներսում՝ ավելի լավ:

Դահլիճում ամենազանազան ու խայտաբղետ ժողովուրդ էր հավաքված: Ֆրոդոն զննեց նրանց, երբ աչքերը վարժվեցին այստեղի լույսին, եթե չասենք կիսախավարին: Հսկայական բուխարիկը կարմրավուն շողեր էր սփռում, իսկ երեք բազմամոմ աշտանակ կորչում էին ծխախոտի ծղի մեջ: Լավր Նարկիսը կրակի մոտ կանգնած խոսում էր միաժամանակ երկու թզուկի և երեք տարօրինակ տեսքով մարդկանց հետ: Նստարաններին խառը նստած էին լեռնամոտցիներ, տեղական հոբիթներ, թզուկներ և էլի ով ասես, ծխի մեջ լավ չէր զանազավում:

Հոբիթստանի հոբիթներին տեսնելով դահլիճի լեռնամոտցիները ծափ տվեցին և ուրախ խժդժոց բարձրացավ: Օտարականները, հատկապես նրանք, որ Մամռոտ Ճամփից էին, նրանց ոտքից գլուխ չափեցին: Պանդոկպանի համբերությունը չէր տանում, որ լեռնամոտցիներին ներկայացնի նոր ժամանած հյուրերին, իսկ նրանց էլ՝ սրանց. այնքան չէր համբերում, որ հոբիթների գլխին ուղղակի անունների տարափ տեղաց: Լեռնամոտցիների ազգանունները մեծամասամբ բուսական էին՝ Եղեգնյակ, Հավամրգուն, Ուղտափուշիկ, Կաղամախունկ և նման այլ անուններ: Տեղական ամենահաճախ հանդիպող անունը Հինկաղնին էր: Բնունիները, Ավազունները, Փոսփորիկները, Երկարաոտքները, անկասկած ազգակիցներ կունենաին Հոբիթստանում: Երևան եկան նաև իսկական Զառիթափցիներ, նրանք արագորեն ըմբռնեցին, որ Ֆրոդոն ոչ այլ ոք է, քան իրենց նորահայտ հորեղբայրը:

Այստեղի հոբիթների բարյացակամությունը խառնվեց հետաքրքրասիրության հետ, և Ֆրոդոն հասկացավ, որ առանց բացատրությունների նրանցից չես ազատվի: Նա ասաց, որ հետաքրքրվում է պատմությամբ ու աշխարհագրությամբ (բոլորը գլխով էին անում, թեպետ բառերը արտասովոր էին), որ պատրաստվում է գիրք գրել (զարմանք կտրած լռությունը եղավ նրա պատասխանը), որ նա ու իր ընկերները տեղեկություններ են հավաքում Հոբիթստանի սահմաններից դուրս ապրող, հատկապես արևելյան հոբիթների մասին:

Բոլորն իրար խանգարելով աղմկեցին. եթե Ֆրոդոն իսկապես մտադիր է գիրք գրել և, եթե հարյուրավոր ականջներ ունենար, մի քանի րոպեի ընթացքում տասը գրքի նյութ կհավաքեր: Դեռ ավելին, նրան խորհուրդ տվեցին դիմել այսինչներին, այնինչներին և այսինչներին, սկսելով թեկուզ հենց նրանից. Նարկիսից: Հետո պարզ դարձավ, որ Ֆրոդոն այս պահին ոչինչ չի գրելու. այդ ժամանակ հոբիթները նորից սկսեցին հարցնել հոբիթական գործերից: Ֆրոդոն, ինչպես միշտ, ժամը մեկ բառ էր ասում և շուտով մենակ մնաց՝ նստեց անկյունում, նայում էր ու լսում:

Մարդիկ ու թզուկները քննարկում էին արևելքի իրադարձություններն ու նորություններ էին փոխանակում՝ վերջին հաշվով բոլորին հայտնի: Այնտեղ, որտեղից եկել էին Մամռոտի մարդիկ, հողը վառվում էր նրանց ոտքերի տակ և նոր հողեր էին փնտրում: Լեռնամոտցիները կարեկցեցին, բայց, երևում է, հույս ունեին, որ այդ որոնումները կշրջանցեին իրենց: Եկվորներից մեկը, մի շիլաչք ու այլանդակ, արշավանք գուշակեց հարավ-արևելքից մոտ ապագայում:

— Եվ թող նրանց համար նախապես տեղ պատրաստեն, թե չէ նրանք իրենք կգտնեն իրենց համար: Ապրել հո հարկավոր է, և ոչ միայն որոշ-որոշներին:

Դա դիտմամբ բարձր էր ասված, և տեղացիները տագնապալի հայացքներ փոխանակեցին:

Հոբիթները զրուցում էին մի կողմ քաշված, մարդկային հոգսերը նրանց այնքան էլ չէին անհանգստացնում: Հոբիթների գետնատները, կամ նույնիսկ տնակները խոշոր ժողովրդին պետք չեն: Բոլորը կուտակվել էին Սամի ու Փինի շուրջը, իսկ սրանք սոխակների պես գեղգեղում էին, հատկապես Փինը՝ նրա ամեն մի նախադասությանը հետևում էր ծիծաղի պոռթկումը:

Հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ նույնիսկ այս տեղերի համար տարօրինակ, դաժան, քամահարված դեմքով մի մարդ կիսամութի մեջ պատի տակ նստած՝ մի բաժակ գարեջուր առջևը, ուշադիր ունկդրում էր հոբիթների անհոգ շաղակրատանքը: նա երկար ծխամորճ էր ծխում, հոգնած, որսորդական երկարաճիտք, ծեխակոլոլ կոշիկներով ոտքերը սեղանի տակ մեկնած: Հին, բծավոր մուգ կանաչ թիկնոցը չէր հանել և, չնայած տոթին, նույնիսկ կնգուղը չէր հանել: կնգուղի տակից նրա աչքերը խիստ փայլում էին, ու երևում էր, որ նա նայում էր հոբիթներին:

— Ո՞վ է նա,— հարցրեց Ֆրոդոն պանդոկապետի հետ փսփսալու հարմար պահը որսալով: — Կարծես թե նրան չեք ներկայացրել:

— Նա՞,— նույն փսփոցով պատասխանեց պանդոկպանը աչքերը շլելով և առանց գլուխը թեքելու: — Դե ոնց ասեմ ձեզ: Անհասկանալի ժողովուրդ է, քարշ են գալիս այստեղից այնտեղ... Մենք նրա անունը Հետքագետ ենք դրել: Նա հազվադեպ մի խոսք կասի, բայց առհասարակ պատմելու շատ բան ունի: կորչում է մի ամսով, եթե ոչ մեկ տարով, իսկ հետո հայտնվում է, նստում, գարեջուր է խմում: Անցած գարնանը հաճախ էր այստեղ լինում, հետո կորավ և ահա նորից է եկել: Չգիտեմ, թե իրականում ինչպես են նրան կոչում, իսկ մեզ մոտ կոչում են Պանդուխտ: Սակայն տարօրինակ է, որ դուք եք նրա մասին հարցնում: — Բայց այստեղ Լավրին կանչեցին, ինչ-որ տեղ գարեջուրը վեջացել էր, ու նրա վերջին խոսքերը մնացին առանց բացատրության:

Ֆրոդոն նկատեց, որ պանդուխտ ուղիղ իրեն է նայում, ասես կռահել էր, որ խոսքն իր մասին էր: Հետո նա գլխով ու ձեռքով նշան արեց, հրավիրելով Ֆրոդոյին իր մոտ: Ֆրոդոն մոտեցավ, և Պանդուխտը կնգուղը հետ գցեց. ճերմակն արդեն դիպել էր նրա սև, խիտ մազերին, իսկ երկարուկ, շեշտված այտոսկրերով դեմքին դաժանորեն փայլում էին խաժ աչքերը:

— Իմ անունը Պանդուխտ է,— ցածր ասաց նա: — իսկ դուք, կարծեմ, պարոն Զառիթափցին եք, եթե Լավրը չի շփոթել:

— Նա չի շփոթել,— չոր պատասխանեց Ֆրոդոն: — Ինչ որ չափազանց անքթիթ էին նայում ու զննում նրան:

— Հասկանալի է, որ՝ ոչ: Ուրեմն, ահա, պարոն իմ Զառիթափցի,— ասաց Պանդուխտը,— ես ձեր տեղը լինեի, մի քիչ խելքի կբերեի իմ երիտասարդ բարեկամներին: Տաքանալ, խմել, շաղակրատել՝ այդ բոլորը, իհարկե, հիանալի է, բայց սա ձեզ համար Հոբիթստան չէ. ի՞նչ իմանաս, ով կլսի նրանց շաղակրատանքը: Իհարկե, իմ գործը չէ,— ավելացրեց նա բերանի անկյունով ժպտալով և աչքը Ֆրոդոյից չկտրելով,— բայց Լեռնամոտում, գիտե՞ք, հիմա ամենազանազան մարդիկ են լինում:

Ֆրոդոն դիմացավ նրա սևեռուն հայացքին ու լռեց, իսկ հայացքը դարձրեց դեպի Փինը, որը համընդհանուր ծիծաղի տակ պատմում էր Հյուրասիրության մասին: Եվս մի քիչ՝ ու կպատմի, թե ինչպես Բիլբոն անհետացավ, հեքիաթային Պարկինսի մասին ախր բոլորին է հետաքրքիր, իսկ ոմանց՝ հատկապես:

Ֆրոդոն զայրացավ: Հիմարություն է, իհարկե, այստեղի հոբիթները ոչինչ չեն հասկանա, կծիծաղեն ու կմոռանան, թե ինչ է կատարվում այնտեղ, Գետի մյուս կողմում: Բայց կան այնպիսիները, որ կլսեն երկու ականջ էլ փոխ առած (նույն ինքը Լավր Նարկիսը), ոմանց էլ Բիլբոյի մասին որոշ բան հայտնի է:

Նա շրթունքը կծեց, մտածելով թե ինչ կարելի է անել: Փինը հաճույք էր պատճառում ունկնդիրներին և, երևում է, ինքնամոռացության մեջ էր ընկել: Գոնե մատանու մասին հանկարծ չհիշատակի, դա այնքան էլ հեռու չէ նրանից, իսկ ժամանակն արդեն...

— Արա՛գ, ընդհատել,— նրա ականջին շշնջաց Պանդուխտը:

Ֆրոդոն թռավ աթոռին ու սկսեց բարձր խոսել: Փինից շրջվեցին. հոբիթները որոշեցին, որ վերջապես պարոն Զառիթափցին գարեջուր է կոնծել ու լեզուն բացվել է:

Ֆրոդոն իրեն կատարյալ խրտվիլակ զգաց և սկսեց, ինչպես սովորություն ուներ, երբ գործը հասնում էր ճառելուն, գրպանը քրքրել: նա շղթան շոշափեց, Մատանի՝ ու հանկարծ անհետանալու մի ուժգին ցանկություն առաջացավ, ճիշտ է, կարծես թե այդ ցանկությունը ինչ-որ մեկը հուշեց նրան: Բայց նա դիմացավ գայթակղությանը և Մատանին սեղմեց բռում, ասես նրա համար, որ չսահի ու անկարգություններ չանի: Համենայն դեպս, կարծես թե մատանին ոչինչ չհուշեց, փորձեց, բայց չստացվեց:

Մատանին նրան անհետանալու սարսափելի ցանկություն տվեց... Նա իր ճառն սկսեց «բարեկամական խոսքով», ինչպես կասեին Հոբիթստանում.

— Մենք բոլորս շատ զգացված ենք ձեր ջերմ ընդունելությունից, և համարձակվում եմ հուսալ, որ իմ կարճատև այցը կթարմացնի Հոբիթստանի ու Լեռնամոտի բարեկամական կապերը,— հետո շփոթված հազաց:

Այժմ դահլիճում բոլորը նրան էին նայում: «Մի ե՜րգ»,— գոռաց հոբիթներից մեկը: «Ե՜րգ, ե՜րգ»,— ձայնակցեցին ուրիշները: — «Որևէ նոր բան, կամ հներից, որ ոչ ոք չի լսել...»:

Ֆրոդոն մի պահ իրեն կորցրեց: Հետո մի ծիծաղելի երգ հիշեց, որը շատ էր սիրում Բիլբոն (և շատ էր դրանով պարծենում, երևի այն պատճառով, որ հենց ինքն էր հորինել): Ահա այն ամբողջությամբ, թե չէ հիմա դրանից միայն առանձին տողեր են հիշում.

<poem>

Մի պանդոկ կա սարի լանջին.

Սակայն դա չէ զարմանալին.

Մի օր, իսկ դա վաղուց էր շատ,

Լուսնեմարդը լուսնից իջավ,

Որ գարեջուր անուշ անի:

Լուսնեմարդը պանդոկ մտավ.

Այդ մասին չէ խոսքս սակայն,

Այնտեղ մի շուն նայեց նրան

Ու քրքջաց նրա վրա՝

Հավանաբար պատճառը կար:

Լուսնեմարդը խմել ուզեց,

Բայց դա՝ ոչինչ, է՜հ ի՞նչ կա որ.

Մի կատու կար, շվին առել,

Նվագում էր ուրախ, գավոտ:

Իսկ մի կով էլ հենց դռան մոտ

Տեսք ընդունած հերոսական,

Պարահանդես մտել հոժար

Հա պարում էր մի ամբողջ ժամ.

Կարևորը դա չէ սակայն:

Եվ ոչինչ որ խելակորույս

Պարում էին ափսե, գդալ,

Շողշողալով լույսերի տակ,

Ծակծկելով դուռ ու հատակ

Սուր դանակն էլ պարմեջ մտավ:

Կովն ընդունեց մարտական տեսք,

Առաջ պարզեց պոզերը սուր,

Խենթություն էր նրան պատել

Հարու տվեց դուռ ու պատեր,

Բայց բոլորն այս խաղեր են զուր:

Լուսնեմարդը շատ էր խմել,

Այ թե որն է չարիք ու ցավ,

Նա գլորվեց սեղանի տակ,

Ամբողջ գիշեր այնտեղ քնեց,

Լույսը բացվեց, բայց չարթնացավ:

Կատուն դարձյալ շվի փչեց.

Սակայն այդ չեմ ուզում ասել,

Ձայնը զիլ ու բարձր էր այնքան,

Որ կարթնանար մեռածն անգամ,

Լուսնեմարդը քար էր ասես...

Քնած էր նա՝ և ոչ մի ձայն,

Կարծես իրենց տանն էր քնած,

Բայց քաշեցին նրա ուսից,

շպրտեցին դեպի լուսին...

Ժամանակին թռավ գնաց:

Շարունակեց կատուն փչել

Իր սրինգը՝ զի՜լ ու անփույթ,

Այնքան փչեց, որ կոտրվեց.

Այս ի՞նչ դժբախտ բան կատարվեց.

Հավերժ ոչինչ չկա կյանքում:

Այստեղ կովը թռչունի պես

Երկինք թռավ մեկ էլ հանկարծ,

Թռավ երկինք, հասավ լուսին,

Ներքև նայեց լուսնի լույսից.

Ավաղ, էլ հետ ճամփա չկար:

Նա այնտեղ է ապրում հիմա,

Սակայն դա չէ զվարճալին,

Այգաբացից հետո անվերջ

Ծիծաղում է շունը, շան մեջ

Կատաղել է ծիծաղն էլի:

Իսկ երկնքում լուսին չկա,

Հեռացել է՝ արդեն հոգնած,

Այնքան սպասեց իր դյուցազնին՝

Հարբեցողին իր անազնիվ,

Որ արևը ելավ հանկարծ:

Երկինքը՝ պարզ ու կապուտակ,

Այգաբաց է սովորական,

Սակայն մարդիկ պանդոկում տաք

Նոր են պառկում, որ նոր քնեն,

Զարմանում ես, ի՜նչ բան է դա...

</poem>

Բարձր ու երկար ծափահարեցին: Ֆրոդոյի ձայնը վատը չէր, երգն էլ դուր եկավ: Էլի գարեջուր պահանջեցին, և երգը նորից լսելու ցանկություն հայտնեցին: Գոռում–գոչում բարձրացավ. «մեկ անգա՜մ էլ, խնդրու՜մ ենք»: Ֆրոդոն ստիպված եղավ մեկ երկու գավաթ գարեջուր խմել և նորից երգը սկզբից սկսել: Նրան ձայնակցում էին. ծանոթ մեղեդի էր, բառերը ընթացքում կռահում էին: Հիմա արդեն Ֆրոդոն էր քեֆ անում: Նա անհոգ թռչկոտում էր սեղանի վրա, իսկ երբ հասավ. «Այստեղ կովը երկինք խոյացավ» բառերին, ինքն էլ թռավ վերև, միայն թե չափազանց բարձր, այնպես որ այնտեղից շնորհ արեց ուղիղ գարջրի գավաթներով սկուտեղի մեջ, սայթաքեց և սեղանից թրմփաց ցած: Ունկնդիրները պատրաստվում էին կոկորդով մեկ միահամուռ քրքջալ՝ բայց բերանները բաց քարացան. երգիչն անհետացել էր: Ոնց որ հատակի տակն անցավ և նույնիսկ մի անցք չէր թողել...

Վերջապես տեղական հոբիթները բերանները փակեցին, ոտքի թռան և ամբողջ ձայնով Լավրին կանչեցին պատասխան տալու: Փինի ու Սամի շուրջը վայրկենապես ամայություն առաջացավ. նրանց նայում էին մռայլ ատելությամբ: Խրախճասեր տղաներից նրանք վերածվեցին անառակ կախարդի մեղսակիցների, որը չգիտես, թե ինչու է բարեհաճել Լեռնամոտ: Մի թուխ լեռնամոտցի այնպիսի հասկացող չարախնդությամբ էր աչքերը կկոցել նրանց վրա, որ Փինն ու Սամը բոլորովին իրենց կորցրին: Իսկ նա գլխով արեց շիլաչք հարավցուն, և նրանք դուրս եկան (Սամը հիշեց, որ ամբողջ երեկո հոբիթներին նայելով շշուկով խոսում էին): Նրանց հետևից շտապեց նաև դռնապան Գորրին:

Ֆրոդոն աշխարհիս երեսին գոյություն ունեցող բոլոր անեծքներով իրեն անիծում էր: Մտածելով, թե ինչպես հարթի այդ սայթաքումը, սեղանների տակով սողաց մութ անկյունը, Պանդուխտի մոտ, որը հանգիստ նստած էր, ասես ոչինչ չէր եղել: Ֆրոդոն կպավ պատին ու մատանին հանեց: Ինչպես էր այն իր մատը մտել, հանելուկ էր: Թերևս երգելիս նա ձեռքը գրպանն է տարել, իսկ երբ ընկել է, ձեռքը թափ է տվել և պատահաբար հագել այն, թերևս այդպես... Արդյոք մատանին ինքը չէ՞ այս կատակը խաղում իր գլխին, մտածում էր նա, և իրեն բերում ինչ-որ մեկի ցանկությամբ կամ կարգադրությամբ՝ բայց ինչու՞... Այն երկուսը, որ նոր գնացին, շատ կասկածելի են...

— Այսպես,— ասաց Պանդուխտը, նրան նկատելով, բայց առանց գլուխը շրջելու: — Ախր դա ձեր ինչի՞ն էր հարկավոր... Նույնիսկ ջահելերն ավելի մեծ վնաս չէին կարող տալ: Ուղղակի երկու ոտքով թակարդն ընկնել է սա: Ոտքով կամ գուցե մատո՞վ...

— Չեմ հասկանում, ինչի՞ մասին եք խոսում,— գռգռված ասաց Ֆրոդոն:

— Հասկանում եք, լավից էլ լավ եք հասկանում,— քմծիծաղեց Պանդուխտը,— թող միայն աղմուկը դադարի: Այն ժամանակ, եթե թույլ կտաք, պարոն Պարկինս, ես ձեզ հետ իսկապես կուզեի խոսել:

— Այդ ինչի՞ մասին պետք է իրար հետ խոսենք,— հարցրեց Ֆրոդոն, ասես չնկատելով, որ իրեն իսկսկսն անունով կոչեցին:

— Բավական կարևոր գործերի մասին, և ձեզ համար, և ինձ համար,— պատասխանեց Պանդուխտը Ֆրոդոյի հայացքը որսալով: — Ի դեպ, մի՛ վախեցեք, սարսափելի ոչինչ չկա:

— Դեհ, ի՜նչ արած, կլսենք,— ասաց Ֆրոդոն, ջանալով խոսակցին չենթարկվել: — Հետո, քիչ ուշ:

Իսկ բուխարիկի մոտ տաք-տաք վիճում էին: Խոհանոց գնացած Լավր Նարկիսը լսում էր ընդհատ և իրար հակասող պատմությունները տարօրինակ իրադարձությունների մասին:

— Ես իմ աչքով տես, պարոն Նարկիս,— պնդում էր, մի հոբիթ: — Ես իմ աչքով տեսա, թե ոնց անտեսանելի դարձավ, հալվեց օդում ու վերջացավ գնաց:

— Այդպես մի խոսեք, պարոն Հինկաղնի,— զգուշացնում էր պանդոկպանը:

— Ու պիտի ասեմ,— պնդում էր պարոն Հինկաղնին: — Ու ինչ ասում եմ, էն էլ հաստատում եմ...

— Չէ՛, էստեղ ինչ-որ բան տեղը չէ,— ասաց պանդոկպանը կասկածանքով գլուխն օրորելով: —Որպեսզի պարոն Զառիթափցին իր կազմվածքով օդում ցնդի՞: Էն էլ ես օդում, սա ի՞նչ օդ է...

— Էդ դեպքում ու՞ր է նա,— գոռացին մի քանի ձայներ:

— Ես ինչ իմանամ, դա նրա գործն է, մենակ թե վաղը առավոտ չմոռանա վճարել: Իսկ ու՞ր պետք է կորչի, եթե պարոն Զառիթափցին ոչ մի տեղ էլ չի ցնդել:

— Դե, իսկ ես ինքս տեսա, որ նա անտեսանելի դարձավ,— համառում էր պարոն Հինկաղնին:

— Ինչ-որ սխալ է եղել,— չէր հանձնվում պարոն Լավր Նարկիսը, կոտրատված ամանեղենը սկուտեղի վրա հավաքելով:

— Իհարկե սխալ է,— ասաց Ֆրոդոն: — Ես ոչ մի տեղ էլ չեմ անհետացել: Ահա ես... Ուղղակի Պանդուխտի հետ մի երկու խոսք ունեի փոխանակելու:

Նա քայլ արեց առաջ ու նրան լուսավորեց բուխարիկի կրակը, բայց նրանից ընկրկեցին, ինչպես ուրվականից: Իզուր էր նա բացատրում, թե պարզապես արագորեն սողացել է սեղանների տակով: Մնացած հոբիթներին ու լեռնամոտցիներին ասես քամին քշեց՝ ոչ գարեջուր, ոչ խոսակցություններ նրանք էլ չէին ուզում, իսկ ոմանք դռնից շրջվում էին ու խոժոռ նայում ֆրոդոյին: Ոտքները կախ գցեցին միայն թզուկներն ու երկու կամ երեք օտարական մարդ՝ նրանք հրաժեշտ էին տալիս պանդոկպանին, նույնիսկ Ֆրոդոյի կամ նրա բարեկամների կողմը մի շեղ հայացք անգամ չգցելով: Շուտով դահլիճում մնաց միայն Պանդուխտը՝ պատի տակ, համարյա աննկատ: Սակայն պանդոկպանը շատ չվշտացավ. գիտեր, որ դեռ շատ երեկոներ կհավաքվի նույն ժողովուրդը՝ կդնի ու կվերցնի, կտա ու կառնի զարմանահրաշ դեպքը:

— Էս ինչե՞ր եք սարքում, պարոն Զառիթափցի,— ուրախ հանդիմանանքով հարցրեց նա: — Իմ մշտական հաճախորդներին վախեցրիք, ամանեղենը ջարդեցիք...

— Ներողություն եմ խնդրում, որ այդքան հոգսեր պատճառեցի,— ասաց Ֆրոդոն: — Հավատացնում եմ ձեզ, դա բացարձակապես առանց դիտավորության ստացվեց: Ցավալի դեպք է:

— Լինում է, լինում է, պարոն Զառիթափցի... Սակայն առաջիկայում, եթե խելքներիդ փչի անհետանալ կամ թե կախարդել, դուք արդեն նախօրոք ասեք՝ և ոչ թե ինչ-որ մեկի, այլ ինջ: Մենք էստեղ, գիտե՞ք, սովոր չենք ամեն տեսակ կախարդական բաների. ժողովրդին պետք է նախապատրաստել:

— Այլևս ոչ մի բան ու ման, պարոն նարկիս, ես ձեզ հաստատ խոսք եմ տալիս: Ընդհանրապես, վաղուց արդեն մեր քնելու ժամանակն է. չէ որ առավոտ վաղ շարժվում ենք: Դուք գոնե աչք պահեք, որ մեր պոնիները ժամը ութի կողմերը պատրաստ լինեն, լա՞վ:

— լավ, պատրաստ կլինեն... Միայն թե քնելուց առաջ անձամբ ինձ հարկավոր է ձեզ հետ խոսել: Մի կարևոր բան է միտս ընկել, հուսով եմ, ոչ մի տխրելու բան չի լինի: Հիմա գործերս վերջացնեմ ու ուղիղ ձեզ մոտ, ձեր թույտվությամբ:

— Այո, խնդրեմ,— ուսերը թոթվեց Ֆրոդոն ընկճված ձայնով և մտածեց՝ տեսնես ինչքան պետք է կարևոր բաների մասին խոսի քնելուց առաջ: Մի՞թե բոլորն այստեղ իր դեմ են: — նույնիսկ Լավր Նարկիսի կլորիկ, բարեհոգի դեմքը նրան չարագուշակ թվաց:

===Գլուխ տասը․ Պանդուխտը===

Ֆրոդոն, Փինը և Սամը մեկը մյուսի հետևից մտան իրենց մութ սենյակը: Մերին չկար, կրակը բուխարիկում հազիվ մարմրում էր: միայն ածուխները բորբելով ու մի քանի կտոր ցախ գցելուց հետո նրանք նկատեցին, որ Պանդուխտն իրենցից հետ չի մնացել. նա, պարզվում է, արդեն նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին:

— Օհո՛... — ասաց Փինը: — Էս ո՞վ է, ի՞նչ է ուզում:

— Իմ անունը Պանդուխտ է,— պատասխանեց նա,— ձեր ընկերը խոստացավ օգնել ինձ և հուսով եմ, որ նա այդ մասին չի մոռացել:

— Այո, դուք ուզում էիք խոսել «բավական կարևոր գործերի» մասին,— հիշեց Ֆրոդոն: — Այդ ի՞նչ գործեր են:

— Հենց բավական կարևոր,— պատասխանեց Պանդուխտը: — Եվ գնի մասին պայմանավորվենք նախապես:

— Այդ ո՞ր գնի մասին:

— Մի ձևացեք... Եկեք ձեզ ասեմ, ինչ որ գիտեմ, բարի խորհուրդ կտամ ու կսպասեմ շնորհակալությանը:

— Իսկ մեզ վրա թա՞նկ է նստելու,— հարցրեց Ֆրոդոն:

Նա որոշեց, որ կողոպտիչի է հանդիպել ու մտովի հաշվեց հետը վերցրած դրամը: Քիչ է, դե և ափսոս է տալը:

— Գրպանիդ հարմար,— քթի տակ անուրախ ծիծաղեց Պանդուխտը, ասես կռահելով Ֆրոդոյի հաշիվները: — Ընդամենը ինձ վերցնում եք որպես ձեզ ուղեկից, իսկ ես գալիս եմ ձեզ հետ, քանի դա հարկավոր է ինձ:

— Ա՜յդ էր պակաս,— կտրեց Ֆրոդոն զարմացած ու առաջվանից ավելի տագնապահար: — Մեզ ուղեկից պետք չէ, իսկ եթե պետք լիներ, ես նրա մասին ամեն ինչ սկզբից կպարզեի՝ ով է նա ու ինչո՞վ է զբաղվում:

— Այդպես էլ պետք է,— հավանություն տվեց Պանդուխտը, ոտքը ոտին գցելով ու ավելի հարմար նստելով բազկաթոռում: — Կարծես թե դուք ուշքի եք գալիս, և դա ակնհայտորեն լավ է: Բավական է խենթություն անել: Ուրեմն ես ինչ որ գիտեմ, ձեզ կասեմ, իսկ շնորհակալությունը կմնա ձեզ վրա՝ թերևս չուշանա:

— Այդ դեպքում արտահայտվեք, տեսնենք ի՞նչ գիտեք,— համբերությունից դուրս եկավ Ֆրոդոն:

— Չափազանց շատ այնպիսի բաներ, ինչ մասին դուք ավելի լավ է չիմանք,— նախկին հեգնանքով ասաց Պանդուխտը: — Ինչ վերաբերվում է ձեզ... — նա վեր կացավ, մոտեցավ դռանը, արագ բաց արեց և դանդաղ ծածկեց: Հետո նորից նստեց բազկաթոռի մեջ: — Ես նուրբ լսողություն ունեմ,— ասաց նա, ձայնը ցածրացնելով: — Ճիշտ է, անհետանալու ընդունակություն չունեմ, բայց առիթ ունեցել եմ դարանամուտ լինելու և ամենավախկոտ թռչունն իսկ որսալու: Այսօր երեկոյան ես դարանամտում էի Ուղին Արևմտյան Դարպասից մի երկու լիգ այն կողմ: Մեկ էլ տեսնեմ չորս հոբիթ են գալիս Թացաձորի ճանապարհով: Նորից չեմ պատմի, թե ինչի մասին էին խոսում իրար մեջ և ինչպես հրաժեշտ տվեցին ծերուկ Բոմբանդիլին: Գլխավորը՝ մի հոբիթը մյուսին ասում է. «Տեսեք հա, ես հիմա ոչ մի Պարկինս էլ չեմ: Եթե հարցնեն՝ ուրեմն Զառիթափցի եմ»: Այստեղ իմ հետաքրքրությունը շարժվեց. ես հոբիթներին ուղեկցեցի Ուղիով մինչև դարպասը և դրանից հետո «Սիգարշավող պոնի»: Երևի պարոն Պարկինսն իզուր չի թաքցնում իր իսկական ազգանունը, բայց ես նրան խորհուրդ կտայի ավելի զգույշ լինել:

— Չեմ հասկանում, թե ինչու է իմ ազգանունն այստեղ հետաքրքրում ինչ-որ մեկի,— զայրացած պատասխանեց Ֆրոդոն: — Եվ արդեն բոլորովին չեմ հասկանում, թե ձե՛զ ինչու է հետաքրքրում: հավանաբար պարոն Պանդուխտը անտեղի չէ դարանամտում և թաքուն լսում, բայց ես խորհուրդ կտայի նրան հանելուկներով չխոսել:

— Խոսքի դիմաց խոսք,— ծիծաղեց Պանդուխտը: — Սակայն հանելուկներ չկան. ես սպասում եմ Ֆրոդո Պարկինս անունով մի հոբիթի և իմ ժամանակը սպառվում է: Ես գիտեմ, որ նա դուրս է եկել Հոբիթստանից, թաքցնելով գաղտնիքը, որը շատ կարևոր է իմ և իմ բարեկամների համար... Միայն թե դաշույններդ չհանեք,— զգուշացրեց նա հոբիթներին, երբ Ֆրոդոն տեղից վեր թռավ, իսկ Սամը մարտահրավեր հայացքով չափեց նրան: — Ես ձեր գաղտնիքը ձեզանից վատ չեմ պահի: Իսկ պահել՝ հարկավոր է... — Նա խոնարհվեց դեպի առաջ ու կասկածանքով նայեց նրանց: — Զգոն եղեք, հետևեցեք ամեն մի ստվերի,— ցածր ու հաստատ ասաց նա: — Սև Հեծյալներն արդեն եղել են Լեռնամոտում: Մեկը, ասում են, երեկ եկել է Մամռոտով, իսկ երեկոյան կողմ և երկրորդը: Մեկը՝ հարավից, մեկը՝ հյուսիսից:

Նրանք լուռ նստել էին: Վերջապես Ֆրոդոն Փինին ու Սամին ասաց.

— Ես պետք է իսկույն գլխի ընկնեի՝ դռնապանն էլ էր հարցաքննում, պանդոկպանն էլ էր թարս նայում՝ երևում է, ինչ-որ բան լսել են: Ախր իզուր չէր, որ մեզ դահլիճ քարշ տվեց: իհարկե, մենք էլ պակաս չենք՝ հարկավոր էր նստել մեր սենյակում, վերջացավ գնաց:

— Պետք էր,— հաստատեց Պանդուխտը: — Ես ձեզ դա կբացատրեի, բայց Լավրը խանգարեց՝ հո կռիվ չէի անելու:

— Իսկ դուք կարծում եք նա... — ուզում էր սկսել Ֆրոդոն:

— Ոչ, ես այդպես չեմ կարծում,— հարցը կանխեց Պանդուխտը: — Ուղղակի Լավրը չի սիրում, երբ զանազան թափառաշրջիկներ վրդովում են հարգարժան հյուրերին:

Ֆրոդոն շփոթված նայեց նրան:

— Այդ էլ ասենք, տեսքով ես շրջմոլիկից ինչո՞վ եմ լավ,— ասաց Պանդուխտը աչքերը Ֆրոդոյի վրա գցելով և շարունակելով նույն ձևով ժպտալ: — Սակայն հուսով եմ, որ մենք դեռ ինչպես հարկն է կծանոթանանք, այն ժամանակ էլ դու ինձ կբացատրես, թե ինչ կարիք կար առանց երգը վերջացնելու անհետանալ: Այդ արարքը...

— Դա արարք չէր, այլ պատահաբար ստացվեց,— առարկեց նրան Ֆրոդոն:

— Ենթադրենք պատահաբար,— համաձայնեց Պանդուխտը: — Այսինքն, քո կամքից անկախ: Բայց այդ հանկարծադիպության պատճառով դուք բոլորդ սպառնալիքի տակ եք: Ի դեպ, ներիր ինձ «դու»-ի համար, բայց դա վստահության նշան է, մեզ մոտ այլ կերպ չեն ասում:

— Ինչպես սովոր ես, այնպես էլ խոսիր,— ասաց Ֆրոդոն: — Իսկ որ վտանգը գլխներս կախված է, դա նորություն չէ: Հեծյալները վաղուց են հետապնդում ինձ. ընդհակառակը, լավ է, որ մենք Լեռնամոտում իրար կորցրինք:

— Իզուր ես այդպես մտածում,— խստությամբ առարկեց Պանդուխտը: — Նրանք կվերադառնան, կամ ուրիշները կհայտնվեն, չէ՞ որ ուրիշներն էլ կան: Նրանց քանակն ինձ հայտնի է, քանի որ ես գիտեմ, թե նրանք ովքեր են: — Նա լռեց և նրա աչքերը անողորմ փայլեցին: — Այստեղ, լեռնամոտում, ինչպես և ամեն տեղ, իմիջայլոց, քիչ չեն անպետք մարդիկ: Օրինակ Բիթ Կաղամախը, այսօր տեսա՞ք նրան: Նա վատ համբավ ունի՝ ով ասես նրա մոտ չի հյուրընկալվում... Անպայման նկատել եք՝ սև-սև, հեգնալի քմծիծաղով: Կպավ մի հարավցու և նրա հետ դուրս եկավ՝ քո անսպասելի արարքից հետո: Հարավցիների վրա ես շատ եմ կասկածում, իսկ Բիթ Կաղամախը ում ասես մի կոպեկով կմատնի, նույնիսկ ոչ թե կոպեկի, այլ պարզապես զվարճության համար:

— Նա այդ ու՞մ պետք է մատնի, և ի՞նչ գորց ունի այստեղ իմ, ինչպես դու ես ասում, արարքը,— հարցրեց Ֆրոդոն, առաջվա նման իբր չնկատելով Պանդուխտի ակնարկները:

— նա ձեզ կծախի և լավ գնով,— պատասխանեց Պանդուխտը: — Այսօրվա երեկոյի մասին մատմությունը շատ թանկ արժե: կեղծ անունով հիմ ոչ ոքի չես խաբի. ամեն ինչ պարզից էլ պարզ է: Դեռ լույսը չբացված ձեզ կճանաչեն: Բացատրությունները բավարա՞ր են: Ինձ ուղեկցող վերցրեք, կամ մի վերցրեք, ձեր գործն է: Հոբիթստանի և Մշուշապատ լեռնաշխթայի միջև ընկած հողերը ես չափչփել եմ լայնքով ու երկայնքով: Ես ավելի մեծ եմ, քան ձեզ թվում է, իմ փորձը ճանապարհին ձեզ պետք կգա: Դուրս գալ Ուղի ձեզ չի կարելի, Հեծյալները օր ու գիշեր կհսկեն այն: Թավուտները՝ նույնպես չի կարելի: Լեռնամոտից դուք գուցեև դուրս գաք, կանցնեք ցերեկով մի ժամ, երկու, իսկ հետ ի՞նչ: Կհասնեն ձեր հետևից ճանապարհից հեռու, որտեղ ոչ ոք չկա, որ գոնե օգնություն կանչեք: Դուք գիտե՞ք ինչ կլինի ձեզ հետ, եթե նրանք հասնեն ձեզ: Զգուշացեք...

Պանդուխտի ձայնը փոխվեց: Հոբիթները զարմանքով տեսան, որ նրա խաղաղ դեմքը մթնեց, իսկ ձեռքերով նա պինդ սեղմում էր բազկաթոռի արմնակալները: Սենյակում լռություն էր ու կիսախավար, բուխարիկը հազիվ էր տաքացնում: Պանդուխտը նայում էր չտեսնող աչքերով, հիշելով ինչ-որ վաղեմի եղելություն, ասես ականջ էր դնում գիշերվան:

— Ուրեմն, ահա թե ինչ,— ասաց նա, ձեռքը ճակատին քսելով: — Ես ձեզ հետապնդողների մասին ավելի շատ գիտեմ, քան դուք: Դուք նրանցից վախենում եք, և ճիշտ եք անում, միայն ամենասարսափելին չեք հասկանում: Հարկավոր է, որ վաղը ձեր հետքն անգամ չլինի այստեղ: Պանդուխտը կտանի ձեզ անհայտ արահետներով՝ եթե նա պիտանի է ձեզ որպես ուղեկցող:

Նորից լռություն իջավ: Վախն ու կասկածը պատել էր Ֆրոդոյին, և նա ուշացնում էր պատասխանը: Սամը խոժոռվեց, նայեց տիրոջը, վեր թռավ ու կարկուտի պես թափեց.

— Ձեր թույլտվությամբ, տեր իմ, ես կասեմ. ոչ, պիտանի չէ... Պանդուխտն անընդհատ վախեցնում է՝ զգուշացե՛ք, էստեղ ես նրա հետ համաձայն եմ: Միայն թե սկզբից հենց իրենից չզգուշանա՞նք: Չէ՞ որ նա Խլուտից է, իսկ էնտեղ, լսել ենք, բարի մարդիկ չեն ապրում: Մՙեր մասին մի թեթև իմացել է, էդ պարզ է: Դրա՞ համար պիտի նրան ուղեկցող վերցնենք: մեկ էլ տեսար տարավ մեզ, ոնց ինքն է ասում, էնտեղ, որտեղ իսկի օգնություն էլ չես կանչի: Ո՛չ, տեր իմ, դուք գիտեք, իհարկե, իսկ իմ սրտովը չի էդ մարդը:

Փինը ուզում էր աթոռին նստած շարժում անել, բայց լռեց: Պանդուխտը Սամին չպատասխանելով, հարցական նայեց Ֆրոդոյին: Վերջինս հայացքը փախցրեց:

— Ո՛չ, Սամ, դու, երևի, ճիշտ չես,— դանդաղ ասաց նա: — Իսկ դու,— նա դիմեց Պանդուխտին,— բոլորովին այնպիսին չես, ինչպիսին երևում ես արտաքնապես, իսկ ինչու՞ ես ձևանում... Սկսեցիր խոսել, թվաց լեռնամոտցի ես, իսկ հիմա ձայնդ էլ է ուրիշ: Սամն իրավացի է՝ ինչպես ես մեզ խորհուրդ տալիս զգուշանալ ամեն մի ստվերից, իսկ ինքդ սպասում ես, որ մենք իսկույն ու անպայման վստահենք քեզ: Իրականում ո՞վ ես դու: Դու իմ մասին, իմ գործերի մասին ի՞նչ գիտես: Ինչպե՞ս իմացար:

— Տեսնում եմ, դուք առանց իմ խորհուրդների էլ զգույշ եք,— քմծիծաղեց Պանդուխտը: — Բայց զգուշավորությունը մի բան է, անվճռականությունը՝ մի ուրիշ բան: Առանց ինձ դուք մինչև Ազատք չեք հասնի, այնպես որ ուզած-չուզած պետք է ինձ հավատաք: Իսկ ես ձեզանից ոչ այնքան վստահություն եմ սպասում, որքան վճռականություն: Քո հարցերին, ճիշտ է, ոչ բոլորին, գործի օգտի համար պատրաստ եմ պատասխանել: Միայն թե դրանից ի՞նչ օգուտ, եթե դուք չեք վստահում: Ես կպատասխանեմ, դուք էլի կհարցնեք: Այսպես մինչև լույս կարելի է խոսել: Ահա թե ինչ, ի դեպ...

Դուռը ծեծեցին և շեմին հայտնվեց պարոն Նարկիսը մոմերով, իսկ նրա թիկունքում երևաց Նոբը՝ եռացրած ջրով դույլերով: Պանդուխտը աննկատելի վեր կացավ և գնաց մութ անկյունը:

— Եկա ձեզ բարի գիշեր մաղթեմ,— ասաց պանդոկպանը, մոմակալները սեղանին դնելով: — Նոբ, ջուրը ոչ թե այստեղ, այլ ննջարանները տար,— և դուռը նրա հետևից փակեց: — Ահա թե ինչ կուզեի ասել,— շարունակեց պանդոկպանը շփոթված ու անվճռական: — Եթե իմ պատճառով ինչ-որ տհաճություն է եղել, մեծահոգաբար ներեք: Ինքներդ էլ գիտեք, ախր, մեկը մյուսի վրա է թափվում, իսկ ես գործի մեջ խեղդված մարդ եմ: Գիտեք ինչ կա, ինձ կարգադրված էր Հոբիթստանից Ֆրոդո Պարկինս անունով մի հոբիթի սպասել:

— Դե, իսկ ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ,— հարցրեց Ֆրոդոն:

— Դե ինչ ասեմ,— գլխով արեց պանդոկպանը: — Դուք, ուրեմն, միայն տեղյակ եղեք: Ինձ ասված էր, որ նա կգա Զառիթափցի անվան տակ և նույնիսկ տրված են, կներեք, նշանները:

— Այո՞, և ի՞նչ նշաններ են,— հապճեպ ընդհատեց նրան Ֆրոդոն:

— Սովորական հոբիթից բոյով, ամրակազմ, կարմրաթուշ,— հաղթանակած, անգիր շարեց Լավրը:

Փինը «հըմ» արեց, Սամը հոնքերը կիտեց:

— «Չնայած, Լավրիկ, դա քեզ համար նշաններ չեն,— ասաց ինձ նա այդ ժամանակ: — Հոբիթները իրար նման ժողովուրդ են, բոլորն ամրակազմ են, բոլորը կարմրաթուշ: Բայց նկատի ունեցիր, այնուամենայնիվ, մյուսներից բարձրահասակ, շիկավուն և փոսիկավոր կզակով: Հայացքը մտածկոտ է, աչքերը փայլուն, նայում են ուղիղ:» Ներող կլինեք, բայց ես նրա խոսքերի համար պատասխանատու չեմ, եթե որևէ բան այնպես չէ:

— Նրա խոսքերի համա՞ր, իսկ ո՞վ է նա,— հուզված հարցրեց Ֆրոդոն:

— Ախ, աստված իմ, մոռացել եմ ասել, դե իմ բարեկամը, Գանդալֆը: Առհասարակ նա հրաշագործ է, բայց մենք միշտ բարեկամություն ենք արել: Իսկ հիմա, ա՜խ, իսկի չգիտեմ էլ, թե ինչ սպասեմ. կամ իմ ամբողջ գարեջուրը կթթվեցնի, կամ ինձ քոթուկ կդարձնի, նրա համար դա վարկյանի գործ է: Պատիժ տալիս հո ճապուկ է: Գուցեև հետո զղջա, բայց կոտրածը չես կպցնի:

— Իսկ դուք ի՞նչ վատ բան եք արել,— անհամբեր հարցրեց Ֆրոդոն:

— Հա, ինչի՞ մասին էի,— մտածմունքի մեջ ընկավ պանդոկպանը, մատները ճրթացնելով: — Ախ, դե այո, ծերուկ Գանդալֆը: Երեք ամիս առաջ նա կանգ առավ իմ պանդոկում: Եվ ահա մի անգամ գիշերը ներս է ընկնում իմ սենյակը, մոռանալով նույնիսկ դուռը թակել, և ասում է. «Առավոտյան, Լավրիկ, մենք արդեն չենք տեսնվի, մինչև լուսանալը գնալու եմ: Մի հանձնարարություն ունեմ քեզ»: — «Լսում եմ,— ասում եմ,— թեկուզ՝ տասը»: Իսկ նա ինձ. «Դու կարո՞ղ ես հարմար առիթը ներկայանալու դեպքում նամակ ուղարկել Հոբիթստան: Կարո՞ղ ես փոխանցել հուսալի մեկի հետ»: — «Դե, մեկն ու մեկին կգտնեմ,— պատասխանում եմ,— վաղը կամ մյուս օրը»: — «Մյուս օրվան,— ասում է,— մի հետաձգիր»: Եվ նամակը տվեց ինձ: Գրված է լույսի պես պարզ,— ասաց Լավր Նարկիսը:

Նա գրպանից հանեց նամակը, շատ լուրջ տեսք ընդունեց (քանի որ շատ էր պարծենում իր գրագիտությամբ) և վանկերով կարդաց.

''«Հոբիթստան, Զառիթափի Պարկուտ, Ֆրոդո Պարկինսին»:''

— Նամակ, ի՜նձ Գանդալֆի՜ց,— բացականչեց Ֆրոդոն:

— Ուրեմն ձեր իսկական ազգանունը Պարկի՞նս է,— հարցրեց պանդոկպանը:

— Ինքներդ գիտեք,— ասաց Ֆրոդոն: — Այդ նամակը տվեք ինձ և բացատրեք խնդրեմ, ինչու՞ ժամանակին չեք ուղարկել: Դրա համար էլ երևի եկել եք... Սակայն շատ դանդաղ եք տեղից շարժվել...

— Դուք ճիշտ եք, տեր իմ,— մեղավոր տեսքով խոստովանեց խեղճ Լավրը: — Ու նորից ենք ներողություն խնդրում: Թե Գանդալֆն ինձ ի՞նչ կանի՝ ուղղակի սարսափելի է մտածել: Մենակ թե, ես ախր, առանց հետին մտքերի. դե մի լավ տեղ պահեցի, մինչև հարմար առիթ լինի, իսկ առիթ չկա ու չկա՝ դե օրվա հոգսերի մեջ գլխիցս թռել է: Դրա փոխարեն հիմա արդեն կաշվիցս դուրս կգամ՝ ես եմ սխալմունք թույլ տվել, ես էլ պիտի տեղը հանեմ ինչով կարող եմ, միայն ասեք, իսկույն կանեմ: Դե և բացի նամակից ահա, ինչ պայման ենք ունեցել ես ու Գանդալֆը: Նա ինձ ասաց. «Լավր, էստեղ քեզ մոտ կանցնի իմ բարեկամներից մեկը, Հոբիթստանից, գուցեև ոչ մենակ, անունը կլինի Զառիթափցի: Ավելորդ հարցեր չտաս նրան: Փորձանքի մեջ կընկնի, կօգնես, ոչ ուժ կխնայես, ոչ փող, ինքդ էլ գիտես, պարտքի տակ չեմ մնա»: Ուրեմն, ահա և դուք, իսկ փորձանքն էլ կողքներիդ ֆռֆռում է:

— Ինչի՞ մասին եք խոսում,— հարցրեց Ֆրոդոն:

— Դե այդ Սևերի մասին,— բացատրեց պանդոկպանը, ձայնը ցածրացնելով: — Ախր նրանք Պարկինսին էին հարցնում, և հոբիթ լինեմ, թե բարի նպատակով էին հարցնում: Երկուշաբթի ժամանեցին՝ շները վնգստում էին ու ոռնում, սագերը ղռվռում էին ու կռնչում: Մի սարսափել՜ի բան, ազնիվ խոսք: Երկուսը դռնից ներս խցկվեցին ու ֆսֆսացնում են Պարկինս պահանջում... Նոբի մազերը բիզ-բիզ էին կանգնել: Դե դրանց մի կերպ ճամփու դրի. իբր շարունակեք ճամփան, էնտեղ էլ կգտնեք ձեր Պարկինսին էլ, ու էլ ինչ կուզեք: Իսկ նրանք գնալը գնացին, բայց լսվում էր՝ մինչև ոլորանը ձեզ էին հարցնում: Իսկ էդ, ինչ էր անունը, էդ հետքագետներից, դե էդ Պանդուխտը՝ նա էլ էր ամբողջ ժամանակ ձեզանից հարցնում և ուղղակի իրեն կոտորում էր այստեղ գալու համար՝ չէր համբերում, որ ընթրեիք ու հանգստանաիք:

— Ճիշտ ես ասում, ինձ կոտորում էի,— հանկարծ խոսեց Պանդուխտը մթությունից դուրս գալով: — Եվ իզուր դու, Լավր, ինձ չէիր թողնում՝ քո հոգսերն ավելի քիչ կլինեին...

— Իսկ դու, ուրեմն, արդեն էստեղ ես,— գնդակի պես վեր թռավ պանդոկպանը,— խցկվել ես, էլի... Հիմա՞ ինչ ես ուզում, շնորհ արա, ասա...

— Հիմա իմ գիտությամբ է այստեղ,— հայտարարեց Ֆրոդոն: — Նա եկել է իր օգնությունն առաջարկելու:

— Դե, ինչպես ասում են, դուք գիտեք,— ուսերը թեթվեց պարոն Նարկիսը, կասկածանքով Պանդուխտի չափելով: — Միայն թե ես ձեր տեղը լինեի, Խլուտցիների հետ, գիտեք, գործ չէի բռնի:

— Իսկ ու՞մ հետ կհրամայես նրան գործ բռնել,— ատամների արանքից շպրտեց Պանդուխտը: — Ճարպակալած միկիտանի հե՞տ, որը իր անունն է հազիվ հիշում, չնայած ամբողջ որը ձայն են տալիս ու հիշեցնում: Հո չեն կարող հավիտյանս փակվել քո «Պոնիում», իսկ տուն վերադառնալ չեն կարող: Նրանց հարկավոր է ձիերով կամ ոտքով գնալ առաջ, շա՜տ հեռու: Կամ՝ գուցե ինքդ նրանց հետ կգնաս, կպաշտպանես Սև Հեծյալներից...

— Էդ ե՞ս... Որ ես Լեռնամոտից դու՞րս գամ... Որ միլիոն տան... — մահվան չափ վախեցավ գիրուկը, կարծես իսկապես իրեն առաջարկեցին: — Դե, իսկ եթե պարոն Զառիթափցի, իսկապես էլ մնաք ինձ մոտ: Ինչու՞ շտապեք: Առհասարակ սա ի՞նչ իրարանցում է այդ սև հրեշների պատճառով: Դրանք որտեղի՞ց հայտնվեցին:

— Նրանք Մորդորից են, Լավր, հասկանու՞մ ես, Մորդորից,— շշնջաց Պանդուխտը:

— Դրա՜նց տես,— վախից սփրթնեց Լավր Նարկիսը: Երևում է, Մորդոր բառը խորն էր մեխված նրա հիշողության մեջ: — Վաղուց մեզ մոտ Լեռնամոտում ավելի վատ բան չէինք լսել:

— Դեռ կլսեք,— ասաց Ֆրոդոն: —Իսկ օգնել ինձ, այնուամենայնիվ համաձա՞յն եք:

— Ախր էդ ոնց չեմ օգնի, կօգնեմ,— արագ շշնջալով վստահեցրեց պարոն Նարկիսը: — Չնայած չգիտեմ, թե ինչ օգուտ ինձանից ու ինձ նմաններից, այդպիսի... — նա կարկամեց:

— Այդ Արևելքի Խավարի դեմ,— վճռականորեն ասաց Պանդուխտը,— օգուտը քիչ է, Լավր, ինչ էլ որ կա, կա: Օրինակ, դու կարող ես առանց վախենալու գիշերը քեզ մոտ թողնել պարոն Զառիթափցուն և նրա ազգանունը չհիշատակել:

— Իհարկե՛, իհարկե՛,— տեսանելի վախով, բայց և վճռականությամբ գլխով էր անում պանդոկպանը: — Բայց այդ Սևերը, ախր նրանք հո գիտեն, որ ես ձեզ օգնական չեմ: Ա՜խ, ինչ ափսոս էր, որ պարոն Պարկինսը այդպես իրեն ջրի երես հանեց: Բիլբոյի մասին էստեղ վաղուց են լսել ու կշտացած են: Նոբը որ Նոբ է, էլի տեսա՞ք, հասկացավ, բայց չէ՞ որ մենք ավելի շուտ գլխի ընկնողներ էլ ունենք:

— Դե ինչ, հարկավոր է հուսալ, որ Հեծյալներն առայժմ չեն համարձակվի,— ասաց Ֆրոդոն:

— Իհարկե՛, իհարկե՛, հարկավոր է հուսալ,— շտապեց հաստատել Լավրը: — Մանավանդ որ եթե հազար անգամ էլ ուվական դառնան՝ մեկ է, «Պոնի» չեն մտնի: Մինչև առավոտ հանգիստ քնեք: Նոբը ձեր մասին մի ավելորդ բառ անգամ չի ասի, իսկ մենք էլ ամբողջ տնով աչքներս չորս կանենք, որ հազարումի ստահակներ այստեղ թրև չգան:

— Որպեսզի լուսադեմին մեզ արթնացնեն,— պատվիրեց Ֆրոդոն: — Հարկավոր է առավոտ կանուխ դուրս գալ: Վաղը, բարի եղեք, ժամը վեցն անց կեսին:

— Եղավ: Պատվերը՝ պատվեր է,— ուրախացավ պանդոկպանը: — Բարի գիշեր, պարոն Պարկինս, այսինքն՝ ներեցեք, Զառիթափցի... Ա՜, այո, միայն թե ու՞ր է պարոն Բրենդիզայքը:

— Չգիտեմ,— վայրկենապես անհանգստանալով արձագանքեց Ֆրոդոն: Մերիի մասին նրանք ինչ-որ մոռացել էին, իսկ արդեն շատ ուշ էր: — Զբոսնում է երևի, ասաց, որ գնում է մաքուր օդ շնչելու:

— Հա, ձեր հետևից հարյուր աչք է պետք,— հարյուր աչք է պետք,— հառաչելով նկատեց պարոն Նարկիսը: — Մի գնամ կարգադրեմ բոլոր դռները փակեն, երբ, իհարկե, ձեր բարեկամը վերադառնա: Թող Նոբը հսկի:

Վերջապես պանդոկպանը գնաց, նորից մի թռուցիկ հայացք գցելով Պանդուխտի վրա ու գլուխն օրորելով: Միջանցքում նրա քայլերը հեռացան ու մարեցին:

— Դեհ ինչ, նամակը կարդալու՞ ես,— հարցրեց Պանդուխտը:

Ֆրոդոն ուշադիր զննեց կնիքը՝ այո, Գանդալֆի կնիքն էր, անվիճելի է, հետո պոկեց այն: Նամակը գրված էր արագ ու պարզ ձեռագրով:

''«Սիգարշավող պոնի», Լեռնամոտ: Գիշերահավասար: Հոբիթստանի թվարկության 1414-րդ տարի»:''

''Իմ բարեկամ Ֆրոդո...''

''Ինձ վատ լուրեր են հասել: Շտապում եմ, ժամանակ բոլորովին չկա, իսկ դու Պարկուտից արագ դուրս արի հուլիսի վերջին, ամենաուշը, որպեսզի Հոբիթստանում հետքդ անգամ չլինի... Հենց կարողանամ՝ կվերադառնամ, կուշանամ՝ հետևներիցդ կհասնեմ: Եթե անցնեք Լեռնամոտով, ինձ համար տեղեկություն թողեք: Պանդոկպանին (Նարկիսին) կարելի է վստահել: Հուսով եմ, ճանապարհին կհանդիպեք իմ ընկերոջը. բարձրահասակ, թխահեր, կոչում են Պանդուխտ: Նա ամեն ինչ գիտե և կօգնի: Գնացեք Ազատք՝ այնտեղ արդեն անպայման կտեսնվենք, իսկ եթե չհասցնեմ, Էլրոնդը ձեր մասին հոգ կտանի և կասի ինչ անել հետագայում: Գանդալֆ:''

''Հա, իդեպ, չհագնես այն, ոչ մի դեպքում չհագնես... Գնացեք ցերեկը, գիշերը թաքնվեք...''

''Դարձյալ ի դեպ, երբ հանդիպեք Պանդուխտին, զգույշ եղեք՝ ո՞վ գիտե, էլ ով կարող է այդպես կոչվել: Նրա իսկական անունը Արագորն է:''

''<poem>

Ուրիշ է փայլը հնագույն ոսկու,

Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,

Մարտադաշտ կելնի հետքագետ արքան,

Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

Կանցնե՛ն, կգնան չարիք ու փորձանք,

Եվ սուրը նորից կշողա, կայրի,

Արքային արքա կկոչեն դարձյալ՝

Ի պատիվ անցած մի այլ արքայի:

</poem>''

''Դարձյալ, հուսով եմ, Լավրը նամակը ուղարկելը չի ուշացնի: Նա կարգին մարդ է, բայց հիշողությունը ծակ մաղի նման է: Որ մոռանա՝ մեծ կտորն ականջն եմ թողնելու:''

''Հաջողություն:''

[[Պատկեր:Tolkien lotr 94.gif]]

Ֆրոդոն նամակը կարդաց մտքում, հետո տվեց Փինին և գլխով արեց Սամի կողմը՝ իբր կարդա և տուր նրան:

— Այո՜... այ թե գործ է արել մեր աղավնյակ Նարկիսը... — ասաց նա: — Տես հա՜, որ Գանդալֆն իսկապես նրա մեծ կտորն ականջը չթողնի ու վերջ: Էհ, նամակը ժամանակին ստացած լինեի, հիմա վաղուց արդեն Ազատքում կլինեինք: Բայց ինչ է տեղի ունեցել Գանդալֆի հետ: Նա այնպես է գրում, ասես պատրաստվելիս է եղել կրակի մեջ թռչել:

— Իսկ նա արդեն երկար տարիներ է կրակի միջով քայլում,— ասաց Պանդուխտը: — Ուղիղ և առանց տատանվելու:

Ֆրոդոն շրջվեց ու մտածկոտ նայեց նրան՝ հիշելով Գանդալֆի «դարձյալը, ի դեպը»:

— Ինչու ինձ չասացիր, որ նրա բարեկամն ես,— հարցրեց նա: — Ու հարցը կփակվեր:

— Կարծու՞մ ես: Ենթադրենք ասել էի, բայց, միևնույնն է, իմ խոսքին կհավատաի՞ք,— առարկեց Պանդուխտը: — Նամակի մասին ես չգիտեի: Եվ հետո, ինչու պետք է իմ մասին ասեմ ձեզ. դեռ սկզբից ձեր հարցերն է պետք լուծել: Թշնամին շարունակ իմ դեմ թակարդներ է լարում: Ես պարզեցի՝ և պատրաստ էի ձեզ որոշ բաներ բացատրել, սակայն հույս ունեի,— ասաց նա տարօրինակ ժպիտով,— որ դուք ինձ կվստահեք և առանց հատուկ բացատրությունների: Երբեմն ուղղակի հոգնում ես թշնամանքից ու անվստահությունից: Ասենք, իմ տեսքն էլ բարյացակամություն չի տրամադրում:

— Դա այդպես է,— թեթևացած ծիծաղեց Փինը, նամակի ընթեցումն ավարտելով: — Բայց մեզ մոտ, Հոբիթստանում ասում են՝ փետուրն արծվի է, ներսը՝ ագռավի: Իսկ դու ի՜նչ տեսք պիտի ունենաս, եթե մեկ-երկու շաբաթ դարան մտած ես եղել:

— Դարան մտնելը դատարկ բան է: Երկար տարիներ պետք է Խլուտով մեկ թափառես Հետքագետի նման դառնալու համար,— ասաց Պանդուխտը: — Դուք այդպիսի փորձություններ չեք տեսել... և լավ է, որ չեք տեսել:

Փինը հավատաց, բայց Սամը դեռ տարակուսանքով զննում էր Պանդուխտին:

— Իսկ մենք ո՞նց իմանաինք, թե դու էն Պանդուխտն ես, որի մասին գրում է Գանդալֆը,— հարցրեց նա կասկածանքով: — Չէ որ դու Գանդալֆի անունն էլ չէիր տալու, եթե նամակը չլիներ: Կարող է պատահել, դու առհասարակ փոխված ես՝ ծեծել ես իսկականին, որ մեզ չգիտես թե ուր տանես: Սրան ի՞նչ կասես:

— Կասեմ, որ փորձված ճնճղուկին մղեղով չես խաբի,— պատասխանեց Պանդուխտը: — Եվ էլի կասեմ քեզ, Սամ Համեստուկ, որ եթե ես սպանեի իսկական Պանդուխտին, ապա քեզ կվերացնեի առանց տեղիցս վեր կենալու: Եթե մատանուն տիրելու միտք ունենաի, այն արդեն իմը կլիներ...

Նա վեր կացավ և ասես աճեց: Նրա աչքերում փայլեց դաժան ու տիրական կրակը: Նա թիկնոցը արձակեց և ձեռքը դրեց մինչ այդ չնկատված թրի դաստապանին: Հոբիթները վախենում էին շարժում անգամ անել: Սամը բերանը բաց նայում էր Պանդուխտին:

— Մի՛ վախեցեք, ես նույն ինքը Պանդուխտն եմ,— ասաց նա անսպասելի ժպիտով: Ես Արագորնն եմ, Արաթհորնի որդին և ձեր կյանքի գրավականն է իմ կյանքը կամ մահը:

Լռությունը երկար տևեց: Վերջապես Ֆրոդոն խոսեց:

— Ես այդպես էլ գիտեի, որ դու բարեկամ ես, դեռ նամակից առաջ,— ասաց նա: — Դե, գուցե հաստատ չգիտեի, բայց այնուամենայնիվ հույս ունեի: Այսօր երեկոյան վախեցրիր ինձ և ո՛չ մեկ անգամ, բայց դա այն սահմռկեցնող վախը չէ: Եթե նրանցից լինեիր, դուրսը քահանա, ներսը սատանա կլինեիր:

— Դե, այո,— ծիծաղեց Պանդուխտը: — Իսկ ես հայտնի չէ, թե ներսից ինչ եմ, բայց դրսից քահանայություն չսպասեք: Ի դեպ, «Ուրիշ է փայլը հնագույն ոսկու»:

— Ուրեմն բանաստեղծությունը ձե՞ր մասին է,— հարցրեց Ֆրոդոն: — Ախր ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ կապ կա... Իսկ որտեղի՞ց գիտես, որ Գանդալֆը հիշատակում է քո մասին, չէ՞ որ նամակը չես կարդացել:

— Դե ես չգիտեմ էլ,— պատասխանեց նա: — Միայն թե ես Արագորնն եմ, որ կամ, ուրեմն բանաստեղծությունն էլ իմ մասին է:

Պանդուխտը թուրը հանեց պատյանից, և նրանք տեսան, որ համարյա կոթի մոտ շեղբը կոտրված է:

— Սրանից օգուտ չկա, ճի՞շտ է, Սամ,— ժպտալով ասաց նա: — բայց մոտենում է ժամանակը, երբ այն նորից կկռեն:

Սամը լռեց:

— Դե ինչ,— ասաց Պանդուխտը,— ուրեմն, Սամի թույլտվությամբ հարցը որոշված է: Պանդուխտը ձեր ուղեկիցն է: Վաղը մեզ շատ դժվար ճանապարհ է սպասվում: Եթե նույնիսկ մենք առանց խոչընդոտի դուրս գանք Լեռնամոտից, միևնույնն է, դժվար թե առհասարակ աննկատ դուրս գանք: Գոնե պետք է աշխատենք, որ մեզ աչքից կորցնեն. այստեղից դուրս գալու մեկ-երկու անհայտ արահետ կա: Հենց հետապնդողներին մոլորեցնենք՝ կգնանք ուղիղ դեպի Զավերտ:

— Դեպի Զավե՞րտ,— անվստահությամբ հարցրեց Սամը: — Էդ Զավերտս ո՞րն է:

— Այդ անունով մի սար է, Ուղուց հյուսիս, Ազատքի ճանապարհի կեսին: Սարի գլխից ամեն ինչ երևում է, ա՜յ թե շուրջներս կնայենք: Եթե Գանդալֆը գա մեր հետքերով, նա էլ այնտեղ կգա: Իսկ Զավերտից հետո ավելի դժվար է, ավելի վտանգավոր:

— Վերջին անգամ ե՞րբ ես տեսել Գանդալֆին,— հարցրեց Ֆրոդոն: — Դու գիտե՞ս որտեղ է, ինչպես է:

— Ոչ, չգիտեմ,— մռայլ պատասխանեց Պանդուխտը: — Գարնանը մենք միասին եկանք Արևմուտքից: Երկար տարիներ ես պահպանում էի Հոբիթստանի սահմանները, քանի նա ուրիշ գործերով էր զբաղված... Ձեր սահմանագծերը համարյա երբեք առանց պահակի չէր թողնում: Վերջին անգամ նրան տեսել եմ մայիսի սկզբին. նա ասաց, որ ձեր գործը պարզվել է, և որ դուք սեպտեմբերի վերջերին կշարժվեք դեպի Ազատք: Ես կարծում էի, թե նա ձեզ հետ է և մեկնեցի իմ գործերով, բայց իզուր, պետք եկած կլինեի: Այն ժամանակից ի վեր, ինչ մենք ծանոթ ենք, առաջին անգամ եմ տագնապ ապրում: Նրա անձամբ այստեղ չլինելը շատ պատճառներ կարող է ունենալ, բայց ինչ-որ լուր պետք է անպայման ուղարկած լիներ: Իսկ տեղեկատվություն չկար: Վերջապես ինձ լուրեր հասան, որ Գանդալֆը կորել է, իսկ Հոբիթստանում վարգում են Սև Հեծյալները: Դա ինձ Գարալդի էլֆերը պատմեցին: Նրանցից էլ իմացա, որ դուք Բրենդիդուիմքի ճանապարհին եք և որոշեցի սպասել ձեզ Արևմտյան Ուղու մոտ:

— Ուրեմն, քո կարծիքով Սև Հեծյալնե՞րն են բռնել Գանդալֆին,— հարցրեց Ֆրոդոն:

— Եթե ոչ նրանք, ապա թերևս Թշնամին ինքը, թե չէ նրան բռնելը ուրիշ ոչ մեկի ուժի բանը չէ,— ասաց Պանդուխտը: — Բայց մի՛ հուսահատվիր, գլուխդ վեր... Դուք ձեր Հոբիթստանում կարգին չգիտեք, թե Գանդալֆն ով է, ինչացու է, դուք միայն նրա կատակներին և ուրախ խաղերին եք տեղյակ: Ճիշտ է, այս անգամ նրա խնդիրը սովորականից առավել վտանգավոր է:

— Օ՜հ, ներեցե՛ք,— հանկարծ հորանջեց Փինը,— բայց ես սարսափելի հոգնել եմ: Տագնապներն ու հոգսերը թող մնան վաղը, իսկ հիմա պառկեմ, թե չէ մեկ էլ տեսար նստած քնեցի: Ու՞ր է այդ դդում Մերին: Եթե ստիպված լինենք գիշերով նրան փնտրել՝ ես հետո դրա գլուխը կթռցնեմ:

Նրա այդ խոսքերի վրա մուտքի դուռը շրխկաց, միջանցքում տարածվեց արագ քայլերի թխկթխկոցը և սենյակ ներխուժեց Մերին, իսկ նրա հետևից՝ իրեն կորցրած Նոբը: Մերին դժվարությամբ շունչ առավ ու գնդացրի նման շարեց.

— Ես տեսա նրանց, Ֆրոդո, տեսա, նրանք էնտեղ են՝ Սև Հեծյալները:

— Սև Հեծյալնե՞րը,— Ֆրոդոն վեր թռավ: — Որտե՞ղ:

— Էստեղ, հենց էստեղ, գյուղամիջում: Ես մոտ մի ժամ նստեցի կրակի մոտ, դուք չեկաք ու գնացի ման գալու: Կանգնել էի լապտերի մոտ ու նայում էի աստղերին: Հանկարծ վրաս դող եկավ. ինչ-որ զզվելի բան զգացի, սև ստվերը ծակեց խավարը լապտերներից քիչ հեռու: Երևաց ու սողաց թանձր խավարի մեջ ինչ-որ տեղ: Ձի չկար:

— Ու՞ր սողաց,— կտրուկ հարցրեց Պանդուխտը:

Մերին օտար մարդ նկատելով, սարսռաց:

— Խոսիր,— ասաց Ֆրոդոն,— նա Գանդալֆի բարեկամն է, հետո կբացատրեմ:

— կարծես թե Ուղու կողմը,— շարունակեց Մերին: — Ես էլ որոշեցի հետևել, բայց չգիտեի ինչին կամ ում, թեքվեցի մյուս տների արանքներով գնացող նեղլիկ փողոցն ու հասա վերջին տանը:

— Կարգին քա՜ջն ես,— նկատեց Պանդուխտը, ոչ առանց զարմանքի նայելով Մերիին: — Սակայն դա մեծ անխելքություն է:

— Ոչ քաջություն, ոչ էլ խենթություն ինձանից չէր պահանջվում,— առարկեց Մերին: — Ես գնում էի ասես ինձնից անկախ. ինչ-որ բան ձգում էր ու վերջ: Թե ուր՝ չգտեմ: Բայց հանկարծ կարծես ուշքի եկա՝ և համարյա կողքիս երկու ձայն լսեցի: մեկը ֆսֆսում էր, իսկ նրան ի պատասխան անհասկանալի մրթմրթոց էր հնչում: Ես ոչինչ չհասկացա, մոտենալ չէի համարձակվում, իսկ փախչել՝ ոտքերս չէին ենթարկվում: Կանգնել, դողում եմ, մի կերպ շուռ եկա մեջքով նրանց կողմը, արդեն ուզում էի ծլկել, հանկարծ թիկունքից վրա հասավ երկյուղը, և ես... երևի ընկել եմ:

— Տեր իմ, ես նրան գտա,— բացատրեց Նոբը: — Պարոն նարկիսն ինձ ուղարկեց լապտերով, որ նրան փնտրեմ: Դե ես սկզբում գնացի Արևմտյան Դարպասի մոտերքը, հետո Հարավայինի՝ ինչ տեսնեմ՝ Բիթ Կաղամախի տան ցանկապատի մոտ ինչ-որ բան էն չի: Կարծես թե երկու հոգի կռացել են երրորդի վրա, ուզում են քարշ տալով տանել: Ես գոռացի՝ «Պահա՜կ» ու՝ էդտեղ: Վազելով եկա՝ մարդ չկա, մենակ պարոն Բրեդիզայքն է պառկած, կարծես ճանապարհի վրա քնել է: Ես նրան ցնցում եմ, հա ցնցում, վերջը զոռով ուշքը տեղն եկավ ու հազիվ փսփսում է. «Ես,— ասում է,— խեղդվել եմ ու պառկած եմ ջրի հատակին»,— ու չի էլ շարժվում: Ես՝ դեսուդեն, ի՞նչ անեմ: Իսկ նա մեկ էլ հանկարծ նետի պես վեր թռավ դեպի պոնին, արի ու հասիր հետևից:

— Երևի հենց այդպես էլ եղել է ամեն ինչ,— ասաց Մերին: — Ճիշտ է, չեմ հիշում, թե ինչեր եմ դուրս տվել, թեպետ այդ քունն ավելի սարսափելի էր, քան մահը, ճիշտն ասած, քունն էլ չեմ հիշում, այդքանից էլ շնորհակալ եմ: Ասես ինձ ինչ-որ բանի խորքը քաշեցին:

— Քիչ է մնացած եղել, որ քաշեն,— ճշտեց Պանդուխտը,— անդրշիրիմյան խավար: Ըստ երևույթին, Հեծյալներն իրենց ձիերը թողել են ինչ-որ տեղ և Հարավային Դարպասով հասել Լեռնամոտ: Կաղամախից էլ հենց իմացել են վերջին նորությունները, շիլաչք հարավցին էլ անկասկած լրտես է: Զվարճալի գիշեր է լինելու:

— Իսկ ի՞նչ է,— հարցրեց Մերին,— կհարձակվեն պանդոկի վրա՞:

— Հազիվ թե,— ասաց Պանդուխտը,— դեռ բոլորն իրար գլխի չեն հավաքվել, և հետո էլ, նրանք այդպես չեն գործում: Նրանց ամայություն ու խավար է հարկավոր, իսկ մեծ տուն, իրարանցում, կրակներ, շատ ժողովուրդ՝ ոչ, դա նրանց ինչի՜ն է պետք, միևնույնն է, մեր ճանապարհը երկար է, ժամանակ կա: Իրենք չեն հարձակվի, բայց կամակատարներ այստեղ շատ ունեն՝ ոմանք սիրով կօգնեն, մյուսները՝ վախից:

— Հենց ա՜յ նրանք՝ Կաղամախը, հարավցիների հնգյակը, նաև դռնապան Գորրին: Հեծյալները երկուշաբթի օրը նրա հետ խոսեցին իմ աչքի առաջ, երբ հեռացան, նա քաթանի գույն էր ստացել, ու ծնկներն էլ դողում էին:

— Նշանակում է շուրջբոլորը թշնամիներ են,— ասաց Ֆրոդոն: — Ի՞նչ անենք:

— Քնել այստեղ, ննջարանները չգնալ... Նրանք հավանորեն արդեն պարզել ենմ թե որտեղ են մեր ննջարանները, հյուսիսային կլոր պատուհանները համարյա գետնամած են: Կմնանք այստեղ, պատուհանները կրկնափեղկերով կփակենք, դուռը բոլոր կողպեքներով ու սողնակներով կկողպենք: Հիմա ես ու Նոբը կգնանք ձեր եղած-չեղածը կբերենք:

— Նա հեռացավ, և Ֆրոդոն արագորեն Մերիին պատմեց այն ամենը, ինչ եղել էր այդ երեկո: Երբ Պանդուխտն ու Նոբը վերադարձան, Մերին խորհում էր Գանդալֆի նամակի շուրջը:

— Ուրեմն այսպես, պարոն հյուրեր,— ասաց Նոբը: — Ես էնտեղ խառնշտեցի ձեր անկողիննները և ամեն մեկի մեջ մի երկարուկ բարձ դրեցի, ձեր թույլտվությամնբ: Բրդե ծածկոցն էլ ծալծլեցի, ձեր գլխին շատ նման ստացվեց, պարոն Պար... Զառիթափցի,— քթի տակ ժպտալով ավելացրեց նա:

— Մթության մեջ սկզբում չեն տարբերի,— ծիծաղեց Փինը,— իսկ երբ հասկանան...

— Այն ժամանակ կերևա,— ասաց Պանդուխտը: — Գուցե մինչև առավոտ մի կերպ կդիմանանք:

Նրանք պարկերը շարեցին հատակին, բազկաթոռը կպցրին փակ դռանը և պատուհանը կողպեցին: Կողպում էր Ֆրոդոն ու աչքի տակով նայում ջինջ աստղերին: Լեռնամոտի մութ լանջերի հետևում վառ փայլփլում էր Մուրճը՝ հոբիթներն այդպես էին անվանում Մեծ Արջի համաստեղությունը: Նա հառաչեց, փակեց ներսի ծանր կրկնափեղկերն ու վարագույները ծածկեց: Պանդուխտը բուխարիկում թեժ կրակ արեց ու մոմերը հանգցրեց:

Հոբիթները պառկեցին հատակին, ոտքները կրակի կողմը, իսկ Պանդուխտը նստեց դռան մոտի բազկաթոռին: Համարյա չէին խոսում. միայն Մերին էր հարցուփորձով անհանգստացնում:

—«Այստեղ կովը թռչունի պես երկինք թռավ մեկ էլ հանկարծ...», հի՜, հի՜,— ծիծաղեց նա վերմակի մեջ փաթաթվելով: — Է՜հ, Ֆրոդո, մի բան, որ հնարում ես, էլ չափը պահել չկա: Ափսոս, ես այնտեղ չեմ եղել... Ոչի՛նչ, տեղացիները մի հարյուր տարի քո կատակը չեն մոռանա:

— Դրանում համոզված եղիր,— ասաց Պանդուխտը:

Ապա բոլորը լռեցին, ու հոբիթները մեկը մյուսի հետևից քուն մտան:

===Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում===

Մինչ նրանք պատրաստվում էին քնելու Լեռնամոտի պանդոկում, Բրենդիդուիմքի վրա չարագուշակ ստվեր էր իջնում. խավարի հետ սառը մառախուղ: Ճագարի Գերանում քար լռություն էր: Գիրուկ Կուղբնոցը դուռը կիսաբաց արեց ու զգուշությամբ քիթը դուրս հանեց: Ամբողջ օրը նա սարսափի մեջ էր, իսկ երեկոյան նույնիսկ պառկել չէր համարձակվում: Քարացած օդում անորոշ սպառնալիք էր կախված: Նա նայեց մութ մառախուղի մեջ և տեսավ, որ ցանկապատի դռնակն ինքն իրեն անձայն բացվեց, իսկ հետո անաղմուկ փակվեց: Նրան այնպիսի սարսափ պատեց, որ կյանքում չէր զգացել: Նա դողալով ընկրկեց և սաստիկ ուժ գործադրելով, թոթափեց ծանր կարկամածությունը: Հետո դուռը փակեց բոլոր փակաղակներով ու սողնակներով կողպեց:

Գիշերը ավելի ու ավելի էր մթնում: Սմբակների խուլ դոփյուն լսվեց. մարգագետնով ձիեր էին արշավում: Դարպասի մոտ դոփյունը լռեց, ու երեք ստվեր ճեղքեցին խավարը: Մեկը մոտենում էր դռանը, մյուս երկուսը տան անկյուններն էին հսկում: Ստվերները թաքնվեցին ու լռությունն ավելի խորացավ, իսկ գիշերը վերջ չուներ: Տան մոտակայքի ծառերն ասես քարացել էին համր լռության մեջ:

Բայց թեթև քամի անցավ տերևների միջով ու ինչ-որ տեղ կանչեց առաջին աքաղաղը: Վաղորդյան սահմռկելի ժամն անցավ: Դռան մոտի ստվերը շարժվեց: Անաստղ ու անլուսին մառախուղի մեջ փայլեց մերկացված շեղբը: Փափուկ, բայց ծանր հարվածը ցնցեց դուռը:

— Բաց անել, Մորդորի անունից,— հրամայեց չարագույժ, ուրվականային ձայնը: Երկրորդ հարվածից դուռը պոկվեց ու տապալվեց՝ շղթաների, կեռերի ու սողնակների հետ միասին: Սև ստվերները ներս խուժեցին: Եվ իսկույն էլ մոտակա անտառակում զիլ հնչեց եղջերափողը: Այն կայծակի նման ճեղքեց գիշերը.

''Ելի՛ր... Հարձակում... Հրդեհ ... Թշնամին...''

Գիրուկ Կուղբնոցը տանը չէր նստել: Տեսնելով, թե ինչպես են սև ստվերները սողում դեպի դուռը, նա հասկացավ, որ ինքը պետք է փախչի կամ կործանվի: Եվ փախել էր հետնամուտքից, այգու, դաշտերի միջով: Հազիվ մի լիգ էր վազել մինչև մոտիկ տունը և ընկել շեմին: «Ոչ, ոչ... — տնքում էր նա: — Ես կապ չունեմ... Այն ինձ մոտ չէ...»: Ինչի՞ մասին էր նա քրթմնջում՝ չհասկացան, բայց ըմբռնեցին գլխավորը՝ Բրենդիդուիմքում թշնամիներ են, Արշավանք է Հավերժական Անտառից: Եվ թնդաց կոչը.

''Հարձակու՛մ... Հրդե՛հ... Թշնամի՛... Այրվու՛մ ենք...''

Բրենդիզայքները փչում էին հին եղջերափողը՝ ազդարարելով տագնապ, որ չէր հնչել արդեն մի ամբողջ հարյուր տարի, այն ժամանակից ի վեր, ինչ դաժան ձմռանը սառցակալած գետի սառույցի վրայով հյուսիսից սպիտակ գայլեր էին եկել:

''Ելի՛ր... Թշնամիները...''

Ինչ-որ տեղից արձագանք լսվեց՝ տագնապ: Սև ստվերները դուրս սողացին տնից: Աստիճաններին ընկավ հոբիթական ծակծկված թիկնոցը: Մարգագետնի փափկությունից ձիերի սմբակների ձայնը խլացավ, հետո լսվեց քառատրոփն ու հեռացավ մառախուղի խորքը: Ամեն տեղ հնչում էին եղջերափողերը, ձայն տալիս իրար, վազվզում էին հոբիթները: Բայց Սև Հեծյալները փոթորկի պես նետվեցին հյուսիս: Թող իր համար աղմկի փոքրաչափիկ ժողովուրդը... Ժամանակին Սաուրոնը նրանց հարցը կլուծի: Իսկ առայժմ իրենց այլ գործեր են սպասում, Մատանին չկա, առա՜ջ... Նրանք տրորեցին դարպասի պահակներին ու հավիտյանս անհետացան Հոբիթստանից:

Լուսաբացից առաջ Ֆրոդոն հանկարծ արթնացավ, ասես ինչ-որ մեկը նրան արթնացրեց: Եվ տեսավ. Պանդուխտը զգույշ ականջ է դնում, աչքերը փայլում են բուխարիկի վառ կրակից, իսկ ինքը նստած է լարված ու անշարժ: Հետո Ֆրոդոն նորից քնեց, բայց նրա քնի մեջ ներխուժեց քամու թնդյունը և սմբակների կատաղի դոփյունը: Քամին ցնցում էր հյուրանոցը, իսկ ինչ-որ հեռու մի տեղում եղջերափող էր հնչում: Ֆրոդոն գլուխը թափ տվեց քնից, աչքերը բացեց ու լսեց աքաղաղի զիլ կանչը բակում: Պանդուխտը հետ քաշեց վարագույրներն ու թափով բացեց կրկնափեղկերը, իսկ հետո՝ պատուհանը: Մոխրագույն լուսաբացը հորդեց սենյակ ու առավոտյան զովը մտավ վերմակի տակ:

Պանդուխտի հետևից նրանք ացան միջանցքով ու մտան իրենց ննջարանները և հասկացան, որ նրա խորհուրդը փրկել է իրենց կյանքը: Պատուհանները ջարդված էին ու փեղկերը ծխնիներից կախված օրորվում էին, քամին ծածանում էր քրքրված վարագույրները, բազմոցի մորթոտված երկարուկ բարձերն ընկած էին հատակին՝ անկողնու թափթփված սպիտակեղենի մեջ, գորշ ծածկոցը ծվեն-ծվեն էր արված: Պանդուխտն իսկույն գնաց պանդոկպանին կանչելու: Խեղճ Լավրը վախեցած թարթում էր քնկոտ աչքերր, որոնք, ինչպես ինքն էր հավատացնում, մի վայրկյան անգամ չի կպցրել և որ ամեն ինչ խաղաղ է եղել:

— Այսինքն կյանքումս այսպիսի բան չեմ տեսել... — բացականչեց նա, սարսափահար ձեռքերը դեպի առաստաղը պարզելով: — Որպեսզի հյուրերի համար վտանգավոր լինի իրենց անկողիններում քնելը, որպեսզի փչացնեն համարյա բոլորովին նոր բարձերը, բա հետո ի՜նչ է լինելու:

— Ոչ մի լավ բան,— գուշակեց Պանդուխտը: — Բայց քեզ համար ավելի հանգիստ կլինի, եթե մեզնից ազատվես: Մենք հիմա գնում ենք: Նախաճաշ պետք չէ, ոտքի վրա մի բան կուտենք:

Նարկիսը վազեց կարգադրություն անելու, որ թամբեն ու դուրս բերեն պոնիները և ուտելիք պատրաստեն: Վերադարձավ իրեն լրիվ կորցրած. պոնիներն անհետացել են... Ախոռի դռները կրնկի վրա բաց են, իսկ ներսը դատարկ է: Տարել են ոչ միայն հոբիթների պոնիները, այլև բոլոր ձիերը, մինչև վերջինը:

Ֆրոդոն չափազանց հուզվեց: Ոտքով ինչպե՞ս կհասնեն Ազատք, եթե նրանց հետևում են ձիավոր թշնամիները: Պանդուխտը լռելյայն դիտում էր հոբիթներին, ասես գնահատելով նրանց ուժն ու վճռականությունը:

— Միևնույնն է, չէ՞ որ պոնիներն էլ Հեծյալներից չէին փրկի,— ասաց նա, կարծես Ֆրոդոյի մտքերը կարդալով: — Եվ այն արահետով, որով ես ձեզ տանելու եմ, ավելի լավ է ոտքով գնալ, քան պոնիով: Մթերքի հա՞րցը: Այստեղից մինչև Ազատք հասնելը ոչինչ չենք գտնի, հարկավոր է ուտելիք շատ վերցնել: Չէ՞ որ կարող ենք ուշանալ, կարող ենք ոլորապտույտ ուղիով գնալ: Կարող եք շալակել...

— Ինչքան որ պետք լինի,— կտրիճավարի ասաց Փինը,— չնայած վախից սիրտը փորն ընկավ: — Մեռնել-մեռնել է, գոնե կուշտ փորով կմեռնենք:

— Ես երկու հոգու չափ կտանեմ,— մռայլ հայտնեց Սամը:

— Իսկ գործին ինչպե՞ս կարելի է օգնել, պարոն Նարկիս,— հարցրեց Ֆրոդոն: — Հնարավոր չէ՞ որևէ կերպ մի զույգ պոնի ճարել, դե գոնե մեկը բեռի համար: Ես հասկանում եմ, վարձով հազիվ թե... Գուցե գնե՞նք: Իսկ մտքում նա վախվորած հաշվում էր իրենց ունեցած ողջ դրամը...

— Կասկածում եմ,— վհատ ասաց պանդոկպանը: — Լեռնամոտի բոլոր պոնիները՝ երկու, թե երեք հատ, իմ ախոռում էին: Մեզ մոտ ընդամենը մեկ-երկու ձի կա ու վերջ, իսկ մնացածը՝ վաճառքի համար չէ: Բայց դե կաշխատենք: Հիմա կգտնեմ այդ անբան Բոբին, թող գնա հարցուփորձ անի:

— Այո, հավանորեն,— ասես ծանրութեթև անելով խոսեց Պանդուխտը,— թող հարցնի: Մեկ պոնի մեզ այնուամենայնիվ հարկավոր է: Դե հիմա մտածել անգամ չենք կարող արագ ու աննկատ դուրս գալու մասին: Պոնի փնտրելը նույնն է, թե արշավի դուրս գալիս շեփոր փչես: Նրանք հենց դա էլ հաշվի են առել:

— Մխիթարության մի փոքր նշույլ կա,— ասաց Մերին: — Իսկ եթե սթափ դատենք, ապա ոչ փոքր է, ոչ էլ նշույլ: Քանի որ այսպես է ստացվել, եկեք ինչպես հարկն է նախաճաշենք: Ու՞ր է դանդալոշ Նոբը:

Երեք ժամից ավելի նրանք սպասեցին: Բոբը եկավ և լուր բերեց, որ ոչ մի ձի կամ պոնի չի վաճառվում, միայն Բիթ Կաղամախը համաձայն է զիջել մի քոսոտ պոնի:

— Ոսկորն ու կաշին է,— ասաց Բոբը,— այդ պոնին վաղուց սպանդանոց հանձնելու ժամանակն է, իսկ Կաղամախը նրա համար, համոզված եղեք, եռակին է ուզելու՝ շահի հոտ է առել կաշի քերթողը:

— Կաղամա՞խը,— զգուշացավ Ֆրոդոն: — Գուցե այստեղ որևէ խարդախություն կա: Գուցե այդ պոնին հետ վազի նրա մոտ՝ մեր բեռն էլ հետը, կամ նրա միջոցով կհետևեն մեզ, ինչ իմանաս:

— Կարող է պատահել, կարող է,— ասաց Պանդուխտը,— չնայած, հազիվ թե: Կաղամախի մոտ ոչ մի կենդանի արարած չի վերադառնա, եթե մեկ անգամ կարողացել է ազատվել նրա ձեռքից: Երևի պարզապես որոշել է հրաժեշտից առաջ մի համեղ կտոր էլ փախցնել, այդ պոնին, հաստատ գիտեմ, շունչը փչելու վրա է: Ինչ արած, ընտրություն չունենք: Ինչքա՞ն է ուզում դրա համար:

Բիթ Խաղամախը տասներկու արծաթ էր պահանջել, իսկապես, մի ամրակազմ պոնիի գնից երեք անգամ ավելի: Գնված փոքրիկ կենդանին ոսկրոտ էր, հյուծված, ծեծված, բայց դեռ սատկելու միտք չուներ: Լավր Նարկիսը իր գրպանից վճարեց պոնիի համար և դեռ տասնութ արծաթ էլ առաջարկեց Մերիին՝ ի հատուցում կորած պոնիների: Նա ազնիվ մարդ էր և բավական ունևոր, բայց երեսուն արծաթի համար ափսոսանքից լացը գալիս էր, մանավանդ, որ կեսը ստիպված եղավ հրամցնել գարշելի ու ժլատ Կաղամախին:

Սակայն նա չէր տուժել: Հետագայում պարզվեց, որ տարել են միայն մի ձի: Մնացածներին ուղղակի վախեցրել էին, և նրանք գտնվեցին Լեռնամոտի մարգագետիններից: Ճիշտ է, Մերի Բրենդիզայքի պոնիները փախել էին Թոմ Բոմբադիլի մոտ, որտեղ արածում էին ու ճարպակալում, ասես ոչինչ չէր եղել, բայց երբ Թոմն իմացավ, թե ինչ է պատահել Լեռնամոտում, նրանց հետ ուղարկեց Նարկիսին և վերջինս կարծես երկնքից ընկած հինգ ձի ստացավ: Ճիշտ է, Լեռնամոտում ձիերն այնքան էլ ազատ չէին, բայց այնուամենայնիվ Բոբը փառավորապես խնամում էր նրանց, բացի այդ խուսափեցին սարսափելի ճանապարհորդությունից: Թեպետ Ազատքում էլ չեղան:

Նախաճաշից հետո հոբիթներն ստիպված եղան նորից դասավորել իրենց ուղեպարկերը, որ շալակած տանեն: Մոտավորապես ժամը տասին մոտ նրանք դուրս եկան: Լեռնամոտն արդեն վաղուց արթնացել ու գվվում էր, ինչպես տագնապահար փեթակ: Հապա ինչպե՞ս՝ Սև Հեծյալների երևալը, Ֆրոդոյի անհետանալը, իսկ հիմա էլ ձիերի գողությունը և վերջին ցնցող նորությունը՝ պարզվում է, Պանդուխտ-Հետքագետը հոբիթսատնցի հոբիթներին ուղեկցող է վարձվել: Պանդոկի մոտ շատ ժողովուրդ էր հավաքվել՝ գալիս էին մոտակա գյուղերից, մի քանի խոսք փոխանակում ու համբերությամբ սպասում ճամփորդների դուրս գալուն:

Պանդուխտը պլանը փոխեց. որոշված էր Լեռնամոտից շարժվել ուղիղ Ուղիով: Իսկույն թեքվելն իմաստ չուներ՝ նրանց հետևից մի երկար պոչ կկապվեր. կնայեին, թե ուր են գնում, ու կհետևեին, որ ոչ մեկի հողերը չմտնեին: Հրաժեշտ տվեցին Նոբին ու Բոբին, բաժանվեցին Լավր Նարկիսից, նրան բազում շնորհակալություններ հայտնելով:

— Ցտեսություն, հուսով եմ, մինչև լավ ժամանակների գալը,— ասաց Ֆրոդոն: — Կուզենայի ձեր հյուրանոցում ապրել ինչպես հարկն է. գուցե երբևէ հաջողվի:

Ճանապարհ ընկան տագնապահար ու ընկճված, ամբոխի անբարյացակամ հայացքների ուղեկցությամբ: Այնուամենայնիվ ինչ-որ մեկը նրանց հաջողություն ցանկացավ, բայց ավելի շատ վատ խոսքեր էին լսվում: Ճիշտ է, լեռնամոտցիները գիտեին, որ Պանդուխտը կատակ անել չի սիրում, և երբ նա աչքերը բարձրացնում էր մեկնումեկի վրա, իսկույն լռում էին: Նա գնում էր առջևից, Ֆրոդոյի կողքից, նրանցից հետո Փինը և Մերին, իսկ վերջում Սամը պոնին էր տանում, որը ճիշտ է, բարձված էր իր ուժերին համապատասխան, բայց՝ բավականաչափ: Ի դեպ, չնայած բեռին, նա արդեն ավելի ուրախ աչքեր ուներ, ըստ երևույթին ճակատագրի փոփոխություն էր զգում: Սամը մտածկոտ խնձոր էր կրծում: Խնձորներով լի էին նրա գրպանները, Բոբն ու Նոբը այդ մասին հոգ էին տարել:

— Խնձորը ձեռքիդ գնում ես, ծխամորճը ձեռքիդ նստում ես, դե լավ է, էլի,— մռթմռթում էր Սամը: — Բայց ամբողջ ճանապարհի համար կարո՞ղ ես խնձոր վերցնել:

Աստիճանաբար նրանք դադարեցին ուշադրություն դարձնել հետաքրքրասերների վրա, որոնց գլուխները, մեկ էլ տեսար, բուսնում էին ցանկապատի կամ դռան հետևից: Վերջին տունը՝ խարխլված ու թեքված, սակայն ամուր, գերանակապ ցանկապատ ուներ: Պատուհանում ցոլաց դեղնավուն ու շիլաչք դեմքը:

«Այ քեզ բա՜ն,— մտածեց Ֆրոդոն: — Ուրեմն այստեղ է թաքնվում այն հարավցին... Տեսքով իսկը օձ է, ինչպես որ Բիլբոն էր նկարագրում»:

Քթի տակ ծիծաղելով, ցանկապատի վրա հենվեց մի հաղթանդամ երիտասարդ՝ հանդուգն քիթմռութով, հաստ հոնքերով, աչքերը՝ մուգ ու պղտոր: Երբ ճամփորդները մոտեցան, նա բերանից հանեց ծխամորճն ու գունդ թքեց.

— Ողջույն, երկարոտ... Ի՞նչ է, ընկերնե՞ր ես ճարել,— ասաց նա: Պանդուխտը չպատասխանեց:

— Ձեզ էլ ողջույն, անխելք մժղունք,— դիմեց նա հոբիթներին: — Գոնե գիտե՞ք, թե ում հետ եք գործ բռնել: Ախր դա Պանդուխտ Տիպտկլորն է, հասկանալի՞ է: Նրան մի ուրիշ տեսակ էլ են կանչում, հավես չկա ասելու: Դե, գիշերը ինքներդ կտեսնեք ինչն ինչոց է... Իսկ դու, Սամիկ, տես հա՜, իմ սատկած պոնիին չնեղացնես: Թու՜... — ու նորից մի չաղլիկ գունդ թքեց:

Սամը շրջվեց.

— Իսկ դու, Կաղամախ,— ասաց նա,— ավելի լավ կանես քո զզվելի մռութը պահես, թե չէ գիտես չէ՜ ինչեր են լինում... — Մեծ խնձորի կեսը թափով իջավ Բիթի քթին. նա վայրկենապես անհետացավ ու ցանկապատի տակից ուշացած հայհոյանք թափեց:

— Համով խնձոր էր,— հառաչելով նկատեց Սամը:

Գյուղը վերջացավ: Նրանց ուղեկցող երեխաներն ու պարապ-սարապները ետ մնացին ու վերադարձան Հարավային Դարպաս: Երկու-երեք լիգ ճամփորդները գնացին մեկ աջ, մեկ ձախ ոլորվող Ուղիով. հետո ճանապարհը թեքվեց ցած՝ կտրելով խիտ անտառը: Գորշ Լեռնամոտը բարձրանում էր հետևում. նրանք թեքվեցին դեպի հյուսիս, նեղ, հազիվ նկատելի կածանով:

— Այստեղ էլ մենք կծածկվենք կողմնակի աչքերից,— ասաց Պանդուխտը:

— Միայն թե կարճ ճանապարհով չգնանք,— կասկած հայտնեց Փինը: — Թե չէ մի անգամ գնացինք անտառի միջով ու հետո հազիվ դուրս եկանք:

— Այն ժամանակ ես ձեզ հետ չեմ եղել,— քմծիծաղեց Պանդուխտը: — Իմ բոլոր զարտուղի ճանապարհները տանում են այնտեղ, ուր պետք է:

Նա մեկ անգամ էլ աչքի անցկացրեց դատարկ Ուղին և խորացավ թփուտաշատ անտառակը:

— Իհարկե, Կաղամախը կհետևի, թե մենք որտեղ ճանապարհից թեքվեցինք,— ասաց նա,— սակայն մեր հետևից չի գա, պարզապես ոմանց կհուշի: Նա այստեղի բոլոր կածանները լավ գիտի, թեպետ ինձանից ո՛չ լավ: Իսկ նրանց, ում կհայտնի, հաստատ հեռու չեն այստեղից:

Թե Պանդուխտն էր նրանց այդպես առաջնորդում, թե էլի ինչ-որ այլ պատճառով, բայց նրանց հետապնդող չկար: Ճամփորդներին նկատում էին միայն թռչունները, աղվեսները, մեկ էլ կայտառ սկյուռիկները: Նրանք գիշերեցին անտառում, իսկ առավոտյան սուսուփուս շարունակեցին ճանապարհը: Անտառից դուրս եկան միայն երրորդ օրը, դուրս եկան ու իսկույն թաքնվեցին: Լեռնամոտի ագարակներից անցել էին, այժմ սկսվում էին Մոծակի Ճահճուտները:

Ոտքերի տակ ճլփում էր, ոտնահետքերի մեջ պղտոր ջուր էր լցվում: Սեզերի ու եղեգների միջից փոքրիկ թռչնակներ էին թռչում: Սկզբում հոբիթները գնում էին աշխույժ ու վստահ, հետո սկսեցին ցատկոտել հողակոշտից հողակոշտ: Այստեղ նույնիսկ հետքագետները ճանապարհը չգիտեին՝ ով ոնց կարողանար: Նրանց վրա էին թափվել մժեղները, բզզում էին գլխավերևում, մտնում մազերի, տաբատների մեջ և կպչում, կծում, խայթում:

— Է՜. էսպես հո ինձ կուտեն,— չդիմացավ Փինը: — Սա արդեն ոչ թե Մոծակների Ճահճուտ է, այլ մոծակների բուծարան:

— Իսկ որ հոբիթները մոտերքում չկան, այս զզվելիները ու՞մ արյունն են խմում,— հետաքրքրվեց Սամը, կատաղորեն իր վզին շփշփացնելով:

Այդ խուլ վայրում հազվագյուտ գարշելի օր եղավ: Գիշերատեղն էլ սառն էր, խոնավ, անհարմար. այդ բզզան արյունախումները թույլ չէին տալիս աչք կպցնել: Եղեգների ու սեզերի մեջ վխտում էին ճռճռացնող արարածները, ծղրիդի վատ ազգակիցները: Ամբողջ գիշեր ականջները սղոցում էր. «Արյու՜ուն... Արրյու՜ուն»: Մինչև առավոտ հոբիթներն ուղղակի խելագարվեցին:

Դրանից քիչ ավելի լավ էր չորորդ օրը. քիչ ավելի թեթև չորորդ գիշերը: «Արյունախնդիրները», ինչպես նրանց անվանեց Սամը, չէին ճռճռում, բայց մոծակների անկուշտ վնգացող ամպերը առաջվա պես ալիքվում էին ճամփորդների գլխավերևում:

Երբ Ֆրոդոն անասելի հոգնած, համարյա քնելու հույս չունենալով պառկեց, հանկարծ արևելքում լույսի հեռավոր ցոլք նկատեց. բռնկվում էր ու հանգչում: Իսկ մինչև լուսաբաց դեռ մի քանի ժամ կար:

— Այդ ի՞նչ բռնկումներ են,— հարցրեց նա Պանդուխտին, որը կանգնել ու նայում էր դեպի խոնավ մթությունը:

— Չափազանց հեռու է, անհասկանալի է,— պատասխանեց նա: — Շատ տարօրինակ է, կարծես բլրի գլխին կայծակ է խփում:

Ֆրոդոն պառկեց, բայց դեռ երկար տեսնում էր վառ բռնկումներն ու Պանդուխտի մութ կերպարանքը: Վերջապես ծանր քունը հաղթեց նրան:

Հինգերորդ օրը նրանք հետևում թողեցին խրուտ ճահիճներն ու շամբուտները: Սկսվեց հազիվ նկատելի, բայց երկար ու տառապալից վերելքը: Արևելքից սկսվում էին զառիկող լերկ բլուրները: Աջ կողմում ամենաբարձրն ու քարքարոտը մյուսներից վեր էր խոյանում և տափակ գագաթ ուներ:

— Դա Զավերտն է,— ասաց Պանդուխտը: — Հին ճանապարհը՝ մենք այն շրջանցեցինք աջից, ձգվում է լեռան ստորոտով: Վաղը կեսօրին կհասնենք այնտեղ, իսկ հետո գագաթը կբարձրանանք: Այո, գագաթից խուսափել չենք կարող:

— Ինչի՞ մասին ես խոսում,— հարցրեց Ֆրոդոն:

— Այն մասին, որ մեր ճանապարհը բացահայտված է, ոչինչ անել չես կարող... Հայտնի չէ, թե մեզ ինչ է սպասվում այնտեղ: Սարից, սակայն, լավ է երևում Ուղին:

— Չէ որ հույս ունեիր այնտեղ Գանդալֆին գտնելու:

— Հույս ունեի, բայց հիմա հույսը փոքր է: Եթե նա նույնիսկ գնա այս ճանապարհով, ապա կարող է պատահել, որ շրջանցի Լեռնամոտը և մեր մասին չի իմանա: Հազիվ թե այնտեղ հասնենք նույն ժամանակ, իսկ եթե չհասնենք, իրար կկորցնենք՝ ոչ մենք կարող ենք նրան սպասել, ոչ նա՝ մեզ: Եթե հեծյալները անտառում մեզ չբռնեցին, ուրեմն անպայման կգնան դեպի Զավերտ՝ այնտեղից ամեն-ամեն ինչ երևում է: Եվ հիմա էլ մենք կանգնած ենք, իսկ մեզ տեսնում են զանազան գազաններ ու թռչուններ...

Հոբիթները տագնապալի նայեցին հեռավոր բլուրներին, իսկ Սամը հայացքն ուղղեց դժգույն երկնքին, ասես այնտեղ սպասում էր տեսնել գորշ արծիվ կամ դժնդակ անգղ:

— Դե դու էլ հո հույս չե՜ս տալիս, Պանդուխտ,— գլուխն օրորելով մռթմռթաց նա:

— Ուրե՞մն,— հարցրեց Ֆրոդոն:

— Ուրեմն այսպես,— մտածկոտ ու կարծես դժկամորեն խոսեց Պանդուխտը: — Հիմա կգնանք անտառով ուղիղ Հողմակործ ծառերի Լեռնաստորոտը և կմոտենանք Զավերտին: Այնտեղ, հյուսիսից մի արահետ կա: Ինչ լինելու է՝ կլինի:

Նրանք գնում էին ու գնում, իրիկնային սառնությունը պարուրում էր խոնավությամբ: Ոտքերի տակ սակայն, մի քիչ չորացավ. հետևում թանձրանում էր մառախուղը: Արևի կարմիր սկավառակից բաժանվելով տնքում ու հեծեծում էին անտեսանելի թռչունները: Ապա մեռելային լռություն իջավ: Հոբիթները թախիծով հիշեցին մեղմ, անխռով մայրամուտները, որ դիտում էին Պարկուտի կլոր պատուհաններից:

Այդ գիշեր նրանք հերթով հերթապահեցին, իսկ Պանդուխտն առհասարակ չքնեց: Առավոտյան վեր կացան արևի առաջին ճառագայթներից: օդը սառն էր, երկինքը՝ բաց կապույտ: հոբիթները զգում էին, որ չնայած կիսաքուն գիշերին հանգստացել են, նրանք արդեն վարժվել էին երկար քայլելուն և սուղ օրապահիկին: Հոբիթստանում ուղղակի չէին հավատա, որ կարելի է համարյա առանց ուտելու ապրել: Իսկ Փինն ասաց, որ, միևնույնն է, Ֆրոդոն համարյա երկու անգամ գիրացել է:

— Ի՜նչ գիրանալու մասին է խոսքը,— հառաչեց Ֆրոդոն, գոտու մեջ նոր անցք բացելով,— ինձանից առհասարակ բան չի մնացել: Այսպես որ գնա, մեկ էլ տեսար ուրվական դարձա:

— Պետք չէ այդպիսի բաներ խոսել,— անսպասելիորեն կոպիտ նրանց խոսքը կտրեց Պանդուխտը:

Երեկոյան կողմ նրանք մոտեցան Լեռնաստորոտին: Քարքարոտ լեռնալանջերը բարձրանում էին նրանց վերևում, տեղ-տեղ երևում էին մթին հովիտներ: Գիշերեցին Լեռնաստորոտի արևմտյան կողմում, իսկ առավոտյան Պանդուխտը գտավ հարկավոր արահետը: Այն բարձրանում էր արևմտյան լանջով և շատ խորամանկ ձևով. սուզվում էր զանազան ձորեր, թաքնվում գահավանդի տակ, գալարվում ժայռերի միջով կամ ձգվում քարերի ծածկույթի տակով, որոնք ճամփորդներին էլ էին թաքցնում բարձր, հուսալի պատերի նման:

— հետաքրքիր է, ո՞վ է բացել այս արահետը,— հարցրեց Մերին, երբ նրանք խորացան հերթական քարե անցուղու մեջ: — Սա ինձ այնքան էլ դուր չի գալիս. Թացաձորն է հիշեցնում: Զավերտում գերեզմանոցներ կա՞ն:

— Չկան,— պատասխանեց Պանդուխտը: — Դունադանցիները Հողմակործ ծառերի Լեռնաստորոտում չեն ապրել, այլ միայն պաշտպանվել են Անգմարի կախարդների հարձակումներից: Դրա համար էլ գցել են այս գաղտնի արահետը: Ինչ-որ ժամանակ Զավերտի վրա բարձրանում էր Ամոն Սուլ, Ընդհանուրի լեզվով՝ Քամուսար կոչվող դիտաշտարակը: Թշնամիներն այրեցին ու հիմնահատակ ավերեցին այն, մնացել է միայն քարաշեն մի անկանոն շրջան, ասես պսակ լինի հինավուրց լեռան գագաթին: Մինչդեռ աշտարակը բարձր էր ու վես. Վերջին դաշինքի օրերին այնտեղ կանգնել էր Էլենդիլն ինքը՝ սպասելով Գիլ-Գալադին:

Հոբիթները խեթ նայում էին Պանդուխտին: Ըստ երևույթին, նրան հայտնի էին ոչ միայն գաղտնի ճանապարհները, այլև հին-հին եղելություններ:

— Իսկ Գիլ-Գալադն ո՞վ է,— հարցրեց Մերին,— բայց Պանդուխտը չպատասխանեց. նա մտածմունքի մեջ էր:

Պատասխանեց մի ցածր ձայն.

<poem>

Գիլ- Գալադ արքան, լուսավոր արքան,

Ու վերջին արքան բոլոր էլֆերի.

Ուզում էր ցրել մութը դարավոր,

Որ աշխարհ հասնեն շողերը վերին:

Խավարում փայլեց վահանը նրա,

Ու սև սրերը ջարդվեցին անվերջ,

Նրա հաղթ թուրը կայծակ էր, կրակ,

Շողում, շանթում էր սև ժայռերի մեջ:

Սակայն Խավարը նահանջեց միայն,

Հավետ չցրվեց Մութը դարավոր

Եվ նրա աստղը գլորվեց, մարեց

Երկնի խորրքերում հեռու հեռավոր:

</poem>

Բոլորը զարմացած շրջվեցին դեպի Սամը:

— Իսկ շարունակությու՞նը,— հարցրեց Մերին:

— Շարունակությունն արդեն չեմ հիշում,— խոստովանեց Սամը: — Ես լսել եմ պարոն Բիլբոյից, երվ դեռ փոքր տղա էի. նա գիտեր, որ էլֆերի համար գժվում եմ և նրանց մասին ամեն ինչ ինձ պատմում էր: Նա ինձ գրագիտություն էլ է սովորեցրել, իսկ ինչքա՜ն է իր հորինած ոտանավորներից արտասանել՝ թիվ ու համար չկա:

— Դա ինքը չի հորինել,— ասաց Պանդուխտը: — Դա «Գիլ-Գալադի մահը» հին երգի սկիզբն է, միայն Բիլբոն էլֆերենից թարգմանել է համընդհանուր լեզվի:

— Էնտեղ դեռ շատ կար, երգը երկար էր ու անընդհատ Մորդորի մասին,— ասաց Սամը: — Հիշում եմ, վախից շարունակությունը միտս չպահեցի: Ի՞նչ գիտենայի էն ժամանակ, որ ինձ բաժին կընկնի գնալ էնտեղ:

— Դե, առայժմ դեռ ո՛չ Մորդոր,— ասաց Փինը:

— Կամաց,— նրա թևքը քաշեց Պանդուխտը,— այդ բառի հետ զգույշ եղեք:

Զավերտի գագաթին, ինչպես գուշակում էր Պանդուխտը, նրանք խիտ խոտով ծածակված հինավուրց ավերակներ տեսան: Բայց տափակ կատարի կենտրոնում քարերի մեջ կրակի թարմ հետքեր կային: Իսկ շուրջը մռայլ ու չարագույժ լռություն էր:

— Ահա քեզ, խնդրե՛մ,— ասաց Մերին: — Արժեր շտապել այստեղ՝ ոչ քեզ ծառ ու թուփ, ոչ առվակ, ոչ թաքստոց: Իհարկե, Գանդալֆն էլ չկա՝ և, իհարկե, ի՞նչ պետք է աներ այստեղ:

— Այո, նա այստեղ ոչինչ չունի անելու,— մտածկոտ համաձայնեց Պանդուխտը: — Չնայած, եթե նա մեզնից երկու օր հետո լիներ Լեռնամոտում, ուրեմն կարող էր ավելի շուտ հասնել այստեղ և սպասել:

Հանկարծ նա կտրուկ կռացավ ու սկսեց զննել մրոտ գլաքարերի կույտի հարթ ու սպիտակ վերին քարը, որին կրակ չէր դիպել: Հետո բարձրացրեց ու մատներով շուռումուռ տվեց:

— Հապա նայիր,— առաջարկեց նա Ֆրոդոյին,— քո կարծիքով, սա ի՞նչ է...

Քարի մյուս երեսին Ֆրոդոն մի քանի քերծվածքներ նկատեց:

— Չորս փայտիկ և երկու կետ,— ասաց նա:

— Դու ճիշտ չես,— ժպտաց Պանդուխտը: — Ձախից դրված նշանը նման է ռուներեն Գ-ի: Գուցե դա լուր է Գանդալֆից՝ քերծվածքները թարմ են: Սակայն պարտադիր չէ, քանի որ Հետքագետներն էլ են ռուներեն գրում և հաճախ են լինում այս տեղերում:

— Դե, իսկ եթե Գանդալֆից է, դա ի՞նչ է նշանակում,— հարցրեց Մերին:

— Հ-երեք,— պատասխանեց Պանդուխտը: — «Հոկտեմբերի երեքին այստեղ է եղել Գանդալֆը», ուրեմն՝ երեք օր առաջ: Եվ հետո, դա նշանակում է, որ նա շտապել է, վերահաս վտանգի պայմաններում է գրել. ավելի երկար ու պարզ գրել չի հասցրել: Այդ դեպքում մեր գործերն այնքան էլ լավ չեն:

— Թող այդպես լինի, բայց լավ է, որ այնուամենայնիվ նա եղած լինի,— ասաց Ֆրոդոն: — Գոնե ավելի հանգիստ կլինենք, երբ գիտենք, որ նա ինչ-որ մոտիկ տեղ է, առջևում կամ թեկուզ հետևում:

— Թերևս,— համաձայնեց Պանդուխտը: — Ես համոզված եմ, որ նա եղել է այստեղ և նրա վրա ինչ-որ հարձակում է եղել. հրեն, կրակն ինչպես է անցել քարերի վրայով: Հիշու՞մ ես, Ֆրոդո, այն բռնկումներն արևելքում: Մենք էլ հենց երեք օր առաջ ենք դրանք տեսել: Երեկ նրան այստեղ շրջապատել են և հանկարծակիի բերել. միայն հայտնի չէ, թե դա ինչով է վերջացել: կարճ ասած, նա չկա, դրա համար էլ մեզ հարկավոր է Ազատք հասնել՝ հույսներս մեզ վրա դրած:

— իսկ մինչև Ազատք դեռ հեռու՞ է,— հարցրեց Մերին՝ հոգնած աչքերով նայելով անծայրածիր հեռուները:

Զավերտի բարձունքներից աշխարհը հոբիթներին խենթացնելու չափ ահռելի էր թվում: Ինչ-որ տեղ հեռվում, ներքևում, ձգվում էր ամայի Ուղու նեղ, անվերջանալի ժապավենը:

— Լիգով չի չափված,— արձագանքեց Պանդուխտը: — Ես գիտեմ որքան պետք է գնալ. լավ եղանակին այստեղից մինչև Բրուինենյան կամ Կատաղած գետի ծանծաղուտը իմ քայլով ութ օրվա ճանապարհ է, ձերով՝ տասնչորս, և գնալու ենք ոչ Ուղիով:

— Երկու շաբաթ,— ասաց Ֆրոդոն: — Ամեն ինչ կարող է պատահել:

— Ամեն ինչ,— հաստատեց Պանդուխտը:

Նրանք կանգնած էին բարձունքի հարավային եզրին, և Ֆրոդոն առաջին անգամ ամբողջ ուժով զգաց դառը, անտերունչ վախը: Ախր սա ինչ բան է, ինչու՞ չէր կարելի մնալ սիրելի, ուրախ, խաղաղ Հոբիթստանում: Նա հայացքն ուղղեց ատելի Ուղիով դեպի հարավ, տան կողմը: Եվ տեսավ, որ ճանապարհով երկու կետ են դանդաղ սողում, ևս երեքն էլ արևելքից նրանց ընդառաջ են գնում:

— Հապա նայե՛ք,— բացականչեց նա, ներքև ցույց տալով:

Պանդուխտն իսկույն ընկավ գետնին, ատամնավոր քարերի հետևում, խոտերի մեջ ու Ֆրոդոյին քաշեց իր հետ: Կողքին շրմփաց Մերին:

— Ի՞նչ է պատահել,— շշնջաց նա:

— Առայժմ չգիտեմ, բայց սպասեք ամենավատին,— պատասխանեց Պանդուխտը: Նրանք շարժվեցին դեպի եզրը ու քարերի հետևից նորից նայեցին: Առավոտյան լույսը խավարել էր՝ արևելքից ամպեր էին գալիս: Հինգ փոքրիկ, հազիվ նկատելի սև կետ. թվում է սարսափելի ոչինչ չկա, բայց Ֆրոդոն ու Մերին իսկույն զգացին, որ այնտեղ, ճանապարհին, Զավերտի ստորոտից ոչ հեռու, հավաքվել են նրանք՝ Սև Հեծյալները:

— Այո, նրանք են,— ասաց Պանդուխտը, որի աչքերն ավելի սուր էին: — Թշնամին մեր կողքն է:

Այդ ժամանակ Սամն ու Փինը հետախուզում էին մոտակա հովիտն ու լանջը. աղբյուրի մոտ տրորված է գետինը, խարույկի տեղն է մնացել, խոտը տրորված է՝ ինչ-որ մեկի հապճեպ սարքված օթևան: Ժայռաբեկորների հետևում հովտի ծայրին Սամը չոր ոստերի կույտ տեսավ:

— Սա, երևի ծերուկ Գանդալֆն է հավաքել,— ասաց Փինին: — Իհարկե, գուցեև նա չէ, բայց ինչ-որ մեկը մտածել է, որ կվերադառնա այստեղ:

— Ես այս ի՞նչ եմ անում,— սթափվեց Պանդուխտը նրանց հայտնագործության մասին իմանալով,— ինքս պետք է առաջին հերթին այստեղ ամեն ինչ ստուգեի,— և շտապեց դեպի աղբյուրը:

— Ձեռքիցս բաց թողեցի,— վերադառնալով ասաց նա: — Սամն ու Փինը հասցրել են ամեն ինչ տրորել: Վառելիքը Հետքագետները բավական վաղուց են պատրաստել, բայց այստեղ թարմ ոտնահետքեր էլ կան, մի քանի զույգ... — նա մտքերի մեջ ընկավ, ասես ինչ-որ բան որոշելով: Հոբիթները շոշափելիորեն պարզ հիշեցին երկար թիկնոցներով ու հսկայական ճտքավոր կոշիկներով Սև Հեծյալներին: Եթե նրանց այս տեղը հայտնի է, ապա ավելի լավ է այստեղից արագորեն հեռանալ:

Սամն անհանգիստ շուրջը նայեց. ուրեմն թշնամին մոտիկ է, երևի այստեղից մի երկու լիգ է հեռու, իսկ ես ու Փինը վազվզում ենք...

— Բերեք այստեղից փախչենք, պարոն Պանդուխտ,— խնդրեց նա: — Համ ուշ ժամ է, համ էլ էս ձորակը կասկածելի է...

— Այո, լեռնագոգն անհուսալի տեղ է,— պատասխանեց Պանդուխտը՝ աչքերը երկնքին հառելով ու ժամը որոշելով: — Գիտե՞ս, Սամ, այնուամենայնիվ մնալն ավելի ճիշտ կլինի, թեպետ այս տեղն ինձ էլ դուր չի գալիս: բայց մինչև գիշեր ավելի հարմար ոչինչ չենք գտնի: Ծայրահեղ դեպքում գոնե թաքնվել ենք, չէ՞ որ նրանք ամեն տեղ լրտեսներ ունեն: մեզ հարկավոր է Ուղին հատել, իսկ այն հսկողության տակ է: Իսկ Ուղուց այն կողմ անապատ է:

— Բայց չէ՞ որ Հեծյալների աչքերը չեն տեսնում,— նկատեց Մերին,— ցերեկը նրանք հոտոտելով (կամ ինչպես դա ճիշտ անվանել, չգիտեմ) են շարժվում, դու մեզ գագաթին վայրկենապես գետնին փռեցիր, իսկ հիմա էլ ասում ես՝ «կտեսնեն», ինչ-որ անհասկանալի է:

— Գագաթին շատ անզգույշ էի,— պատասխանեց Պանդուխտը,— շարունակ փնտրում էի, թե Գանդալֆից տեղեկատու նշաններ չկա՞ն և մենք երեքով երկար տնկված էինք ի տես: Հեծյալները ցերեկը չեն տեսնում, դա ճիշտ է, իսկ Սև ձիերը տեսնում են, և մեր շուրջն էլ՝ գետնի վրա, օդում, վխտում են թշնամու լրտեսները, մանր-մունր կամակատարներն ու լրատուները: Ինչքա՞ն կային դրանցից Լեռնամոտում, հիշու՞մ եք: Հեծյալները յուրովի են տեսնում աշխարհը. ցերեկը նրանց համար նշմարելի են մեր ստվերները, իսկ մթության մեջ նրանք զանազանում են բնության՝ մեզ համար անիմանալի սև գաղտնագիրը: Իսկ տաք արյունը նրանք զգում են անդադար, անհագ ու վրեժխնդիր չարությամբ: Չէ որ բացի հոտոտելիքից ու տեսողությունից, մի ուրիշ զգայություն էլ կա: Եթե մենք զգում ենք, որ նրանք այստեղ են, ապա նրանք մեզ տասնապատիկ ավելի սուր են զգում: Եվ մի բան էլ,— նա ձայնը ցածրացրեց,— նրանց ձգում է Մատանին:

— Մի՞թե ոչ մի փրկություն չկա,— սարսափած հետ նայելով, բացականչեց Ֆրոդոն: — Տեղիցդ շարժվես՝ կտեսնեն ու կբռնեն... Տեղումդ մնաս՝ հոտը կառնեն ու կգտնեն...

— Սպասիր, հուսահատվել պետք չէ,— ասաց Պանդուխտը՝ ձեռքը նրա ուսին դնելով: — Դու մենակ չես: Սկզբում օջախ վառենք. կրակը մեզ պահապան ու պաշտպան կլինի: Սաուրոնը կրակը իր ձեռքի տակ է պահում, նա ամեն ինչ իր ձեռքն է հավաքում՝ բայց Հեծյալներն առայժմ կրակից վախենում են, և կրակը մեր բարեկամն է:

— Լավ բարեկամ է,— մռթմռթաց Սամը: — Այ հիմա խարույկը կվառենք, ու՝ ուրեմն մենք էստեղ ենք, մենակ մնում է, որ գոռանք, թե էստեղ ենք, հանկարծ չլինի չնկատեն:

Լեռնագոգի խորքում, աչքից հեռու մի բացատ ընտրելով, նրանք խարույկ վառեցին ու հապշտապ ուտելիք պատրաստեցին: Երեկոյան ստվերները բարձրացան, ցուրտն ընկավ:

— Մեր մթերքը չի բավականացնի,— ասաց Ֆրոդոն: — Չնայած վերջին երկու օրը շատ խնայողաբար ենք կերել, թեպետ այսօրվա ընթրիքն էլ ճոխ չէր, բայց դե կերանք, մանավանդ, որ երկու շաբաթ ունենք, եթե ոչ ավելի:

— Անտառը կկերակրի,— հուսադրեց նրան Պանդուխտը: — Հատապտուղներ, արմատներ, մեկ էլ տեսար մի բան որսացի: Ձմեռ չէ, ուտելիք կգտնվի: Պինդ ձգեք գոտիներդ ու հույսներդ դրեք Էլրոնդի ապագա ճաշկերույթների վրա:

Մթնշաղը լցվում էր ահավոր մթությամբ: Սամն ու Մերին կծկվեցին, վեր կացան ու գնացին վառելիք բերելու: Կարծես թե խաղաղ ու լուռ էր, բայց Ֆրոդոյին հանկարծ սարսռեցնող վախ պատեց, և նա շուտափույթ տեղափոխվեց կրակին մոտիկ: Վերևներից վազելով եկավ Սամը:

— Կարծես թե ոչ ոք չկա,— ասաց նա,— բայց թե ես վախեցա: Այստեղից ոչ մի տեղ չեմ գնա: Ոնց որ գաղտագողի գալիս են...

— Դու որևէ մեկին տեսա՞ր,— հարցրեց Ֆրոդոն, ոտքի թռչելով:

— Ոչ, տեր իմ, ոչ ոքի չեմ տեսել, նույնիսկ չեմ էլ նայել:

— Իսկ ես ոնց որ տեսա,— ասաց Մերին: — Ինձ թվաց երկու կամ երեք ստվեր եմ տեսնում: Գոնե այս կողմը չսողային:

— Խարույկին մոտիկ, մեջքով կրակին,— հրամայեց Պանդուխտը: — Ավելի լավ է չոր ու երկար ճյուղեր ընտրեք:

Զգուշավոր ու լուռ նստեցին՝ նայելով համր մթության մեջ: Ոչ մի շրշյուն: Ֆրոդոն ուզում էր ամբողջ ձայնով գոռալ՝ այդ կեղեքող լռությունից փրկվելու համար...

— Սու՜ս,— շշնջաց Պանդուխտը, և այդ նույն պահին էլ Փինը խեղդվողի ձայնով բացականչեց.

— Այն ի՞նչ է, ի՞նչ է այնտեղ:

Նրանք ավելի շատ զգացին, քան տեսան, թե ինչպես լեռնագոգի եզրին ստվեր բուսնեց. մեկը, երկրորդը, երրորդը... Երեք, ոչ, արդեն չորս աղոտ կերպարանք քարացել էին նրանց վերևում, ձորակի լանջին՝ սև, ասես մթության մեջ խոռոչներ լինեին: Օձի ֆշշոց լսվեց, գերեզմանային սառնություն փչեց: Ապա ստվերներն օրորվեցին ու սկսեցին մոտենալ:

Փինն ու Մերին սարսափահար փռվեցին խոտերին: Սամն անճարակ նստեց տիրոջ կողքին: Իսկ Ֆրոդոյին պատել էր անտանելի, սահմռկեցնող վախը... Եվ հանկարծ հասկացավ, որ հարկավոր է ընդամենը Մատանին հագնել: Նա դամբարանները չէր մոռացել, չէր մոռացել նաև Գանդալֆի նախազգուշացումները, բայց դիմադրելու ուժ չուներ: Լեզուն էլ պապանձվել էր: Սամը վախեցած նայում էր նրան. տերը վտանգի մեջ է և նրան ոչ մի կերպ չես օգնի, ոչ մի կերպ: Ֆրոդոն աչքերը փակեց ու փորձեց դիմադրել, հաղթահարել... Ոչ, ուժերից վեր է: Նա շղթան ձգեց, շոշափեց Մատանին և՝ դանդաղորեն հագավ ձախ ձեռքի ցուցամատին:

Ամեն ինչ մնաց նույնը, ինչպես որ կար աղոտ մառախուղում, միայն սև ստվերները հանկարծ մոտ եկան ու որոշակի դարձան: Նրա առջև ծառացան մոխրագույն թիկնոցներով հինգ բարձրահասակ զինվոր. երկուսը կանգնել էին բլրի կատարին, երեքը մոտենում էին: Նրանց փոս ընկած ակնախոռոչները փայլում էին սուր, դաժան նայվածքով, ճերմակ մազերին՝ արծաթե սաղավարտներ, ձեռքներին՝ պողպատե թրեր: Նրանք նորից քայլեցին դեպի առաջ, սառցե աչքերը նրա վրա սևեռելով: Ֆրոդոն իրեն կորցրած մերկացրեց դաշույնը՝ և դաշույնը բոսոր դարձավ, ասես շիկացած խանձող: Երկուսը քարացան: Երրորդը բոլորից բարձրահասակ էր, նրա սաղավարտը թագով էր պսակված: Մի ձեռքում երկար թուր ուներ պահած, մյուսում՝ դաշույն. շեղբերը մեռելային լույս էին արձակում: Նա նետվեց դեպի Ֆրոդոն:

Իսկ Ֆրոդոն ընկավ գետնին ու ինքն էլ չիմանալով, թե ինչու, հանկարծ գոռաց. «Ով, Էլբերեթ... Գիլթոնիել...» և դաշույնով հարվածեց մոտեցող թշնամու ոտքին: Կատաղի ոռնոցը սասանեց մթությունը, և սառցե մահաբեր շեղբը խրվեց Ֆրոդոյի ուսը: Գիտակցությունը կորցնելու պահին նա տեսավ, թե ինչպես մառախուղից դուրս նետվեց Պանդուխտը՝ երկու ջահ ձեռքին: Վերջին ճիգերով Ֆրոդոն Մատանին պոկեց մատից, դաշույնը ձեռքից ընկավ, ու նա երեսի վրա փռվեց գետնին:

===Գլուխ տասներկու․ Գետանցում===

Երբ Ֆրոդոն ուշքի եկավ՝ Մատանին սեղմված ձեռքի մեջ էր: Նա պառկած էր պայծառ, բոցկլտացող խարույկի մոտ, իսկ նրա վրա խոնարհված էին Սամը, Փինը և Մերին:

—Ի՞նչ է պատահել... Ու՞ր է այն գունատ թագավորը,— հազիվհազ ուշքի գալով, ասաց նա:

Նրան պատասխանող չեղավ՝ երեքի շունչն էլ ուրախությունից կտրվում էր, նույնիսկ հարցն էլ չհասկացան: Հետո Սամը պատմեց, որ տեսել է, թե ինչպես մոտեցան մռայլ ստվերներն, ու Ֆրոդով չքացավ, իսկ իր՝ Սամի ոտքերը գետնից կտրվեցին: Նա լսեց տիրոջ ձայնը՝ ոչ այն է հեռվից, ոչ այն է՝ գետնի տակից, իսկ բառերը տարօրինակ էին ու անհասկանալի: Հետո նրանք փնտրում էին ու դիպան Ֆրոդոյին. նա անշունչ ընկած էր բերանքսիվայր, թուրը տակին: Պանդուխտն իրենց կարգադրեց Ֆրոդոյին պառկեցնել կրակի մոտ, իսկ ինքն անհետացավ, և արդեն ահագին ժամանակ է չկա:

Սամն, ըստ երևույթին, նորից սկսեց կասկածել Պանդուխտին, և, երբ նա հայտնվեց, Ֆրոդոյին պատսպարեց՝ թուրը պատյանից հանելով: Բայց Պանդուխտը հանգիստ ու հոգնած նրա կողքին ծնկի եկավ:

— Ոչ, Սամ, ես Հեծյալ չեմ,— մեղմ ասաց նա,— և ոչ էլ նրանց կամակատարը: Ես ուզում էի իմանալ, թե ու՞ր են նրանք պահ մտել և ինչու՞: Նրանք պետք է, որ նորից հարձակվեին, այնինչ նահանջել են: Մոտակայքում նրանց հետքն էլ չկա:

Լսելով այն մասին, թե ինչ է պատահել Ֆրոդոյին, նա մտահոգ գլուխն օրորեց ու խոր հառաչեց: Հետո Մերիին ու Փինին կարգադրեց կաթսայիկներով ջուր եռացնել և վերքն անդադար լվանալ::

— Կրակն ավելացրեք, Ֆրոդոյին պետք է տաք պահել,— կարգադրեց նա, խարույկից հեռացավ ու Սամին կանչեց: — Հիմա որոշ բաներ պարզ են,— շշուկով ասաց նա: — Ինչպես երևում է, հարձակվող թշնամին միայն հինգ հոգի է եղել, երևում է, բոլորը չեն հավաքվել, դիմադրության չէին սպասում: Վախենում եմ, որ հեռու չեն գնացել և վաղը գիշերվա կողմ նորից կերևան: Նրանք շտապելու բան չունեն: Նրանց հաշվումներով գործը համարյա արված է: Մատանին հեռու գնալ չի կարող: Այո, Սամ, քո տերը մահվան շեմին է, և քանի գնա, այնքան նրա իշխանության տակ կլինի: Գուցե և այդպես է, բայց... դեռ կտեսնենք, թե ով ում...

Արցունքները խեղդեցին Սամին:

— Մի հուսահատվիր,— ասաց Պանդուխտը,— և հույսդ ինձ վրա դիր: Ֆրոդոն ավելի դիմացկուն դուրս եկավ, քան ես կարծում էի. ճիշտ է, Գանդալֆն էլ հենց դա էր ակնարկում: Հրաշք է, որ նա չի սպանվել և, երևակայիր, ավելի երկար կդիմանա, քան նրանք են կարծում: Իսկ ես կաշխատեմ մի քիչ բուժել նրան: Տաք պահեք և հսկեք, եթե որևէ բան կլինի, ինչքան ուժներդ կպատի, գոռացեք ու չորս կողմը կրակ տվեք: Ես շուտով կգամ:

Այս խոսքերով նա սուզվեց մթության մեջ:

Ֆրոդոն քնում էր ու սուր ցավերից վեր թռչում: Աստիճանաբար թմրում էր ուսը, ձեռքը, ամբողջ կողքը: Բարեկամներն անդադրում լվանում էին վերքն ու աշխատում տաքացնել նրան: Վաղորդյան մոխրագույն լույսն արդեն ողողել էր ձորակը, երբ վերջապես Պանդուխտը վերադարձավ:

— Հապա մի նայե՜ք,— բացականչեց նա, գետնից բարձրացնելով մինչ այդ չնկատված սև թիկնոցը: — Մեր Ֆրոդոյի հարվածն է... Պանդուխտը նորից կռացավ և բարձրացրեց երկար, նեղ, լուսաբացի մառախուղի մեջ փայլող դաշույնը: Ատամնավոր շեղբի ծայրը կոտրված էր, և դաշույնը աչքի առաջ ցնդեց թափանցիկ ծխի պես, միայն կոթը մնաց: — Գործերը վատ են... — նկատեց Պանդուխտը: — Հիմա այդպիսի վերքեր բուժողներ համարյա չկան: Կանեմ ինչ կարող եմ, բայց քիչ բան կարող եմ:

Նա նայեց գետնին, սև կոթը դրեց ծնկներին և դանդաղ, հոբիթների համար անհասկանալի մի երգ երգելով, սկսեց հմայել: Հետո կոթը դրեց մի կողմ, թեքվեց Ֆրոդոյի կողմը և, գոտուն կապած պայուսակից երկար տերևներ հանելով ականջին ինչ-որ տարօրինակ բառեր ասաց:

— Սա բալասան է,— բացականչեց նա,— կամ, ինչպես անվանում էին հնում՝ ացելաս է: Այս քարքարոտ ձորակում չի աճում, ես սա հոտով գտել եմ այստեղից շատ հեռու, Ուղուց հարավ ընկած թավուտում: Հյուսիսում քչերը գիտեն բալասանի մասին, թերևս մի քիչ հետքագետները: Զարմանալի բույս է, բայց եթե նույնիսկ օգնի, ապա ոչ երկար ժամանակով...

Նա տերևները խաշեց ու սուր, բուրավետ եփուկով լվաց Ֆրոդոյի ուսի վերքը: Ցավը մի քիչ հանգստացավ, բայց սառած, կախ ընկած թևն ասես փայտացել էր, կպել կողքից, ու Ֆրոդոն սկսեց հանդիմանել ինքն իրեն, որ թշնամու հրամանով հագավ մատանին: «Հատուցեցի, լավ,— մտածում էր նա,— ամբողջ կյանքում հաշմանդամ կմնամ, իսկ հիմա ի՞նչ անեմ... ախր շարժվելու ուժ չկա»:

Մինչդեռ քննարկվում էր հենց այդ հարցը՝ ի՞նչ անել հետո: Որոշված էր անհապաղ հեռանալ Զավերտից:

— Հավանաբար,— ասաց Պանդուխտը,— այս վայրը վաղուց արդեն թշնամու աչքի տակ է: Եթե նույնիսկ Գանդալֆը եղել է այստեղ, ապա եղել է ու գնացել՝ թշնամու հարձակումը հետ մղելուց հետո: Մի գիշեր էլ որ մնանք՝ կորած ենք: Ամեն տեղ լավ է, բացի այստեղից:

Ծածուկ ու զգուշավոր նրանք շրջանցեցին Զավերտի հարավ-արևմտյան լանջը, հասան Ուղուն, վազելով հատեցին այն, և նրանց գլխավերևում իրար կանչեցին երկու մռայլ ձայն: Նրանք հապշտապ մտան խիտ թփուտը: Սկսվեց տաղտկալի, երկարատև ու դժվար երթ անճանապարհ վայրերով: Երեկոյան հոբիթները հազիվ էին ոտքի վրա կանգնում: Ֆրոդոն, որ գնում էր պոնիին հեծած, տխուր զննում էր ընկերներին. նույնիսկ Պանդուխտը հոգնած ու մռայլ էր երևում:

Ուսը լցվում էր սուր ցավերով, բայց Ֆրոդոն ատամները սեղմած դիմանում էր՝ տրտնջալ չէր կարելի: Մեկը մյուսի հետևից չորս ծանր օր անցան: Զավերտը մնում էր հետևում, իսկ հեռավոր բլուրները մոտենում էին: Ուղու մոտ չարագուշակ ճիչեր արձակելուց հետո թշնամիները չէին երևում, ասես չքացել էին: Գիշերները ճամփորդները զույգ-զույգ պահակություն էին անում, դողալով սպասելով, որ ուր որ է սև կետերը կճեղքեն լուսնի կաթնագույն մառախուղը: Բայց ոչ ոք չկար, և միայն թոշնած խոտի չոր շրշյունն էր լսվում: Սակայն չարը թաքնված էր ինչ-որ տեղ մոտակայքում, նրանք զգում էին այդ: Հազիվ թե Հեծյալները հետքը կորցրած լինեին: Անկասկած դարան մտած սպասում են, նոր ծուղակ պատրաստում:

Յոթերորդ օրը առավոտ վաղ ճամփորդները ստիպված եղան նորից վերադառնալ ճանապարհ, գետամերձ ճահճապատ հարթավայրով անցնել հնարավոր չէր: Պանդուխտն ու Սամը հետախուզության դուրս եկան՝ ոչ մի շունչ: Ճանապարհն ամայի էր, ձիերի հետքեր էլ չկային, երկու օր առաջ այստեղ անձրև էր եկել, գուցե հետքերը ողողել է, իսկ դրանից հետո նրանք չեն անցել այստեղով: Ճամփորդները քայլերն արագացրին և, վերջապես հեռվում, սարի տակ, երևաց Վերջին Կամուրջը: Մեկ էլ տեսար սև կերպարանքները հայտնվեցին: Բայց ոչ, Կամուրջը կարծես թե ազատ էր: Պանդուխտը նրանց պատվիրեց թաքնվել թփերի մեջ, իսկ ինքը առաջ գնաց՝ ու շուտով էլ հետ եկավ:

— Կամրջի մոտ թշնամիներ չկան ու չեն էլ եղել,— ասաց նա: — Կուզեի իմանալ, թե ու՞ր են կորել նրանք: Փոխարենը տեսե՛ք, թե ինչ եմ գտել: — Նա պարզեց ձեռքը, որի ափում բաց կանաչ քար կար: — Ընկած էր ճանապարհի մեջտեղում, ցեխի մեջ,— բացատրեց նա: — Սա էլֆական բյուրեղ է: Միայն թե չգիտեմ՝ դրվա՞ծ է, թե մեկի մոտից է ընկել, բայց միևնունն է, հուսադրում է: Այնպես որ եկեք չվախենանք, անցնենք Կամրջով, իսկ հետո... հետո կտեսնենք, բայց ճանապարհով չենք գնա. բյուրեղն ինչ էլ որ նշանակի, անվտանգություն չի խոստանում:

Կամուրջն անցան արագ ու բարեհաջող: Լռություն էր տիրում, միայն ջուրն էր խոխոջում երեք հսկայական կամարների տակ: Մի կես լիգ անցնելուց հետո Պանդուխտը թեքվեց ձախ՝ նեղ ձորահովիտն ու քայլեց բլուրների ստորոտի նոսր անտառում հազիվ նկատելի արահետով: Հոբիթները առաջ էին շարժվում մթնշաղոտ ծառերի արանքով և ուրախանում էին, որ տաղտկալի հարթավայրն ու սարսափելի Ուղին մնացել էին հետևում. թեպետ այստեղ էլ տեղանքը վայրի էր, խուլ, չարագույժ: Լեռների ելուստների վրա ու գագաթներին երևում էին հինավուրց պարիսպների, աշտարակների ավերակներ՝ դրանք ասես ինչ-որ անհասկանալի սպառնալիք էին թաքցնում իրենց մեջ: Ֆրոդոն հիշեց Բիլբոյի գրքում եղած նկարագրությունները՝ չլինի արդեն այդ մռայլ վայրերում են, Թրոլների երկրում...

— Ո՞վ է ապրում այստեղ,— հարցրեց նա: — Եվ ո՞վ է կառուցել այս աշտարակները: Դա ի՞նչ է, Թրոլյան սարահա՞րթն է:

— Այո, ասաց Պանդուխտը: — Միայն թե նրանք չեն կառուցել: Թրոլները կառուցել չգիտեն: Այստեղ ոչ ոք չի ապրում, մարդիկ էին ապրում, հիմա նրանք չկան: Ասում են, նրանց ստրկացրել է Անգմարի կախարդ-արքան, և նրանք հանձնվել են չարին, իսկ Մեծ Պատերազմի ժամանակ կործանվել են իրենց տիրակալի հետ միասին: Նրանց նույնիսկ լեռներն են վաղուց մոռացել, իսկ չարագործության ստվերը, տեսնու՞մ եք, չի վերացել:

— Իսկ դու որտեղի՞ց գիտես այդ բոլորը, եթե մարդիկ վաղուց չկան,— հարցրեց Փինը: — Եթե նույնիսկ լեռներն են մոռացել, հո գազաններն ու թռչուններն այդպիսի բան չեն պատմի:

— Էլենդիլի ժառանգները պահպանում են հիշողությունները եղելությունների մասին,— պատասխանեց Պանդուխտը,— Ազատքում էլ շատ բան են հիշում:

— Իսկ դու Ազատքում հաճա՞խ էիր լինում,— հետաքրքրվեց Ֆրոդոն:

— Լինում էի,— արձագանքեց Պանդուխտը: — Մի ժամանակ այնտեղ եմ ապրել ու ամեն անգամ առիթ ներկայանալիս՝ վերադառնում եմ: Բայց, երևում է, բախտ չի վիճակված այնտեղ մնալ:

Երեք օր նրանք անձրևի տակ մագլցում էին քարքարոտ լանջերով: Ֆրոդոն ստիպված էր իջնել ձիուց և շուտով ուժասպառ եղավ: նրա ձախ ձեռքը անկյանք կախված էր մարմնի երկայնքով: Սուր ցավի ճիրանները սեղմում էին կուրծքն ու ուսը: Ծառերն ու քարերը աղոտ ստվերներ էին երևում աչքին:

— Այլևս չի կարելի գնալ,— Պանդուխտին ասաց Մերին: — Ֆրոդոն ոտքի վրա կանգնել չի կարողանում: Շատ եմ վախենում նրա համար: Ի՞նչ ես կարծում Ազատքում կարո՞ղ են նրան բուժել, եթե մենք հասնենք այնտեղ:

— Կտեսնենք,— պատասխանեց Պանդուխտը: — Ես ոչինչ ավելի անել չեմ կարող: Նրա վերքի պատճառով եմ ձեզ այսպես վազքով տանում: բայց այսօր, ճիշտ է, շարունակել չի կարելի:

— Իսկ ի՞նչ է կատարվում տիրոջ հետ,— ցածր հարցրեց Սամը, աղաչական հայացքով Պանդուխտին նայելով: Վերքը մի պստլիկ էր և արդեն կպել է, միայն սպիտակ սպի է մնացել ուսին:

— Ֆրոդոյին թշնամու զենքն է կպել,— ասաց Պանդուխտը,— թունավոր, կործանիչ, կախարդված զենքը: Այդ սև հմայանքն իմ ուժերից դուրս է: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել քեզ: Դիմացիր, Սամ:

Բացվում էր ցուրտ ու պայծառ, թեպետ և անարև առավոտը: Նրանք գիշերել էին բարձր ժայռի վրա, և հիմա Պանդուխտը կարող էր ինչպես հարկն է դիտել շրջապատը:

— Շատ հեռու և ձախ ենք գնացել,— ասաց նա,— և չենք էլ կարողանա անցնել, չորս կողմը փլվածքներ են: Հարկավոր է գնալ ներքև, դեպի Ուղին, որն այնքան էլ հեռու չէ: Այլապես մենք մի շաբաթվա ընթացքում էլ չենք հասնի Գետանցումին, իսկ այդ շաբաթը չունենք:

... Ուղի դուրս եկան երեկոյան կողմ: Այն առաջվա պես դատարկ էր, ու հոբիթները վազում էին, որքան ոտքներում ուժ ունեին: Պոնին աշխուժորեն առաջ էր վարգում, ասես հեծյալին չէր էլ զգում: Ցածրացած արևը շուտով ծածկվեց բլուրների հետևում, և փչեց սառը քամին: Նրանք արդեն տեղ էին որոնում գիշերելու համար, երբ հեռվից լսվեց զզվելի, հստակ ու վաղուց սպասվող սմբակների դոփյունը: Բոլորը միանգամից հետ նայեցին, բայց իզուր. ճանապարհը հենց նոր էր կտրուկ ոլորան արել: Նրանք նետվեցին մի կողմ, լանջն ի վեր և թաքնվեցին ընկուզենու թավուտում: Ուղին երևում էր ներքևում՝ մթնշաղում պղտոր-մոխրագույն էր: Սմբակները դոփում էին ավելի ու ավելի մոտիկ, հստակ ու հատ-հատ, լսվեց բոժոժների զնգզնգոցը:

— Ինչ-որ նման չէ Սև Հեծյալներին,— ասաց Ֆրոդոն, ականջ դնելով:

Հոբիթները համաձայնեցին՝ նման չէ, բայց բազմօրյա հետապնդումից հետո ամեն մի ձայն վտանգավոր ու սպառնալից էր թվում: Սակայն Պանդուխտն առաջ մղվեց, ձեռքի ափերը դրեց ականջի մոտ ու պայծառացավ:

Մթնում էր, թփերը մեղմ խշշում էին: Իսկ բոժոժներն ավելի ու ավելի հնչեղ էին տարածվում, սմբակների ձայնը մոտենում էր: Եվ հանկարծ ոլորանից սրընթաց դուրս թռավ մի սպիտակ ձի, շողշողալով մթնշաղում ինչպես մի ճերմակ թռչուն: Սանձը հուրհրում էր կիսաթանկարժեք քարերով, որ աստղերի կրակների էին նման: Հեծյալի թիկունքում ծածանվում էր թիկնոցը, կնգուղը հետ էր ընկած, և քամին խաղում էր ոսկեգույն մազերի հետ:

Ֆրոդոյին թվաց, թե հեծյալը արծաթավուն լույս է ճառագում:

Պանդուխտը դուրս թռավ թփուտից և ուրախ բացականչություններով նետվեց դեպի Ուղին, բայց ավելի շուտ, քան նա դուրս թռավ ու ճչաց, հեծյալը հայացքը բարձրացրեց ու զսպեց ձիուն: Պանդուխտին տեսնելով նա ձիուց իջավ ու վազեց ընդառաջ:

— ''Աի նա վեդուն Դունադան... Մաէ գվերիննիէն'',— բացականչեց նա: Անծանոթի և խոսքը և ջինջ ձայնը կասկածի տեղ չէին թողնում. նրանց առջև էլֆ էր: Բայց նրա ձայնում տագնապ էր հնչում, նա Պանդուխտի հետ խոսում էր արագ ու մտահոգ: Հետո Պանդուխտը ձեռքով կանչեց նրանց, հոբիթները թաքստոցից դուրս եկան ու շտապեցին ներքև, դեպի ճանապարհը:

— Սա Փառքաշատն է, էլֆերեն՝ Գլորֆինդել, Էլրոնդի դղյակից,— ասաց Պանդուխտը (Մուրավյովը սխալ է թարգմանել, իրականում էլֆի անունը Գլորֆինդել է, որը թարգմանաբար նշանակում է Ոսկեմազ):

— Ողջույն քեզ, երկար սպասված հյուր... — դիմեց Ֆրոդոյին էլֆ ռազմիկը,— ինձ ուղարկել են քեզ դիմավորելու, մենք քեզ համար անհանգստանում էինք:

— Ուրեմն Գանդալֆը Ազատքու՞մ է,— ճչաց Ֆրոդոն:

— Երբ ես մեկնում էի, նա դեռ այնտեղ չէր,— պատասխանեց Գլորֆինդելը,— բայց ես մեկնել եմ ինը օր առաջ: Էլրոնդին վատ լուրեր էին հասել. իմ ազգականները ձեր կողմերով անցնելիս իմացել են և իսկույն մեզ տեղյակ պահել, որ Ինը Մատանեկիրները շրջում են արևմտյան հողերում, իսկ դուք վտանգավոր ճանապարհ եք դուրս եկել առանց ուղեկցողի, չսպասելով Գանդալֆին: Նույնիսկ մեզ մոտ, Ազատքում, շատ քչերի ուժը կպատի դիմակայել Իննին երես առ երես: Բայց Էլրոնդը, այնուամենայնիվ, հավաքեց ու սուրհանդակներ ուղարկեց հյուսիս, արևմուտք ու հարավ՝ չէ՞ որ դուք հետապնդումից խուսափելով կարող էիք թավուտներում մոլորվել: Ես պետք է հսկեի Ուղին. յոթ օր առաջ հասա Միթեյթիլի (Դիվոտի) կամրջին և ձեզ համար նշան թողեցի՝ մի բյուրեղ: Կամրջի հետևում թաքնվել էին Սաուրոնի երեք կամակատար: Ինձ տեսնելով, նրանք նահանջեցին և գնացին արևմուտք: Հետո ևս երկուսը հանդիպեցին՝ սրանք շրջվեցին հարավ: Այն ժամանակ ես սկսեցի որոնել ձեր հետքերը, գտա երկու օր առաջ, իսկ այսօր նշմարեցի, թե որտեղ եք իջել սարից: Սակայն բավական է, հիմա պատմությունների ժամանակը չէ: Դուք ստիպված կլինեք դիմանալ բաց ճանապարհի վտանգավորությանը՝ երեկոյան և գիշերը: Մեզ հետևում են հինգը: Եթե նրանք գտնեն ձեր հետքրը, քամուց արագ կսուրան: Թե ուր են մնացածները, չգիտեմ, պետք է որ ծանծաղուտը հսկելուց լինեն: Այդ մասին ավելի լավ է հիմա չմտածենք:

Այդ ընթացքում իրիկնային ստվերները թանձրացան, և Ֆրոդոյին մի անհաղթահարելի հոգնածություն պատեց: Դեռ մայրամուտից առաջ նրա աչքերի առջև մթնում էր. հիմա ընկերների դեմքերը համարյա չէին երևում: Ցավից ամբողջ մարմնով սարսռում էր: Օրորվելով, նա ընկավ Սամի ուսին:

— իմ տերը վիրավոր է, վիճակը վատ է,— զայրույթով ասաց Սամը: — Եթե նա չհանգստանա, չի կարող ճանապարհը շարունակել:

Գլորֆինդելը պահեց ընկնող Ֆրոդոյին, գրկեց նրան ու տագնապահար նայեց դեմքին:

Պանդուխտը համառոտ պատմեց Զավերտի գագաթին տեղի ունեցած գրոհի, մահաբեր դաշույնի մասին: Կոթը նա պահել էր, ու հիմա հանեց ու մեկնեց էլֆին: Վերջինս զզվանքով այն վերցրեց ձեռքը, բայց ուշադիր զննեց:

— Այս կոթի վրա չարագործների լեզվով բառեր են գրված,— ասաց նա,— թեպետ դրանք դուք չեք տեսնում: Պահիր սա, Արագորն, Էլրոնդի մոտ պետք կգա: Միայն թե խորը թաքցրու և ձեռք մի տուր: Ոչ, այսպիսի վերքը ես բուժել չեմ կարող: Գուցե ցավը կմեղմեմ... Բայց հանգստանալ մեզ ոչ մի կերպ չի կարելի:

Զգայուն մատներով նա շոշափեց Ֆրոդոյի ուսը և դեմքը խոժոռեց: Իսկ Ֆրոդոն հանկարծ զգաց, որ կաշկանդող սառնությունը ասես ճիրանները բաց թողեց, թևը մի քիչ տաքացավ ու ցավը կարծես հանգստացավ: Աչքերի առջևի վարագույրն անհետացավ: Ֆրոդոն նորից տեսավ ընկերներին, և դրանից ասես ուժ ու հույս ստացավ:

— Իմ ձիով կգնաս,— ասաց Գլորֆինդելը: — Ասպանդակները կձգեմ, իսկ դու պինդ պահիր քեզ: Ի դեպ, չվախենաս, եթե նույնիսկ ընկնես, իմ ձին քեզ չի թողնի ընկած: Ձին թեթև վարգում է և վտանգից հեռու կտանի՝ նույնիսկ թշնամու նժույգները նրա համար մրցակից չեն:

— Չեմ գնա,— վճռական հայտարարեց Ֆրոդոն: — Ես, ուրեմն, թաքնվեմ էլֆերի մոտ ու ընկերներիս թողնեմ վտանգի մեջ... Ոչ մի դեպքում:

— Առանց քեզ նրանց ոչ մի վտանգ չի սպառնում,— ժպտաց Գլորֆինդելը,— քեզ են հետապնդում, ոչ թե նրանց: Դու և քո բեռը՝ ահա գլխավոր վտանգը քո բարեկամների համար:

Դա իրոք այդպես էր, և Ֆրոդոն համաձայնեց նստել սպիտակ ձին: Փոխարենը՝ պարկերը բարձեցին պոնիին և արագ քայլեցին, թեպետ էլֆի հետևից երբեք չես հասնի... Նա առաջ էր տանում հոբիթներին. սկզբում՝ երեկոյան դժգույն մթնշաղով, հետո՝ անձրևային գիշերվա մթության միջով. ոչ աստղ կար, ոչ լուսին: Գլորֆինդելը կանգ առավ առավոտյան: Փինը, Մերին ու Սամը հազիվ էին ոտքի վրա կանգնում, նույնիսկ Պանդուխտն էլ էր ինչ-որ կուզիկացել, Ֆրոդոն կպել էր ձիու պարանոցին՝ ծանր քուն էր մտել:

Նրանք Ուղուց իջան հավամրգու մացառուտը, ընկան գետնին ու տեղնուտեղը քնեցին: Սակայն, ինչպես նրանց թվաց, պահակության կանգնած Գլորֆինդելը իսկույն էլ արթնացրեց իրենց: Առավոտյան արևը խփում էր ուղիղ աչքերի մեջ, պղտոր մեգը ցրվել էր:

— Հապա մի խմե՛ք,— ասաց Գլորֆինդելը իր արծաթե տափաշշից նրանց գավաթների մեջ ինչ-որ հեղուկ լցնելով:

Նրանք մեկը մյուսի հետևից խմեցին՝ ջու՞ր էր, թե ջուր չէր, ոչ տաք էր, ոչ սառը, անհամ, բայց մարմնով մեկ ուժ էր հորդում և աշխուժություն ներարկում: Դրանից հետո կերած խնձորի չիրն ու հնացած հացը քաղցն ավելի հագեցրին:

Ճամփորդները քնեցին հինգ ժամից պակաս, իսկ հետո գնում էին Ուղու անվերջանալի ժապավենով: Գլորֆինելը միայն երկու անգամ թույլ տվեց նրանց հանգստանալ: Երեկոյան կողմ նրանք հաղթահարել էին համարյա քսան լիգ: Ճանապարհը թեքվում էր աջ, դեպի Բրուինենյան ծանծաղուտները. Գլորֆինդելը հաճախ էր նայում հետ ու ավելի էր տագնապում: Երկու անգամ Պանդուխտի հետ խոսեց էլֆերեն:

Հոբիթներն արդեն ուժասպառ էին եղել: Նրանք օրորվում էին ու սայթաքում՝ երազելով միայն հանգստի մասին: Ֆրոդոյի ցավն ավելի էր ուժգնացել:

Հաջորդ առավոտյան, լուսաբացից առաջ, հոբիթներն առաջ էին գնում քնատ ու հոգնած: Իսկ Գետանցումը դեռ հեռու էր, և նրանք մի կերպ իրենց պահելով, որ չընկնեն, ինչ-որ հրաշքով հասնում էին ուղեկցի հետևից:

— Գնում ենք գլխավոր վտանգին ընդառաջ,— ասաց Գլորֆինդելը,— սիրտս զգում է, որ կրնկակոխ հետապնդում են մեզ, իսկ Գետանցման մոտ դարան են մտել:

Լեռան ստորոտ էին իջնում խոտածածկ լանջերով, և հոբիթները քայլում էին խոտի վրայով, որպեսզի ոտքերը հանգստանան: Երեկոյան երկու կողմից սոճուտ սկսվեց, իսկ հետո ճանապարհը մտավ կիրճը, գրանիտե ուղղաձիգ ժայռերի արանքը: Արձագանքը հետևում էր ճամփորդներին: Հետո ճանապարհը նեղ կիրճից դուրս թռավ բաց տարածք. նրանց առջև փռված էր դեպի ծանծաղուտ իջնող թեք վայրեջքը, իսկ մյուս ափին արահետը գալարվում էր վեր, դեպի հսկա լեռները:

Գլորֆինդելը շրջվեց, ականջ դրեց ու սրընթաց նետվեց դեպի ճամփորդները:

— Արա՛գ,— ճչաց նա Ֆրոդոյին,— թշնամին այստեղ է:

Սպիտակ ձին առաջ սուրաց. հոբիթները լանջով ներքև վազեցին, Գլորֆինդելն ու Պանդուխտը՝ նրանց հետևից: Կիրճից դուրս եկան երեք Սև Հեծյալ:

— Առա՛ջ սլացիր,— նորից գոռաց Գլորֆինդելը:

Բայց Ֆրոդոյին տարօրինակ թուլություն էր պատել: Ձին քայլքի անցավ, և նա շրջվեց: Հեծյալները սև արձանների պես կանգնած էին բլրի գագաթին: Հանկարծ հոբիթի մեջ վախ ու ցասում արթնացավ: Նա ձեռքից բաց թողեց սանձն ու թուրը մերկացրեց:

— Առա՛ջ, վարգի՛ր, ասում եմ,— գոռաց Գլորֆինդելն ու էլֆերեն հրամայեց ձիուն. «''Նորո լի՛մ, նորո լի՛մ, Ասֆալո՛թ...''»: Ձին սուրաց: Այդ նույն պահին բլրից սլացան սև ձիերը: Ֆրոդոն սահմռկեցուցիչ ոռնոց լսեց, այն նույն ոռնոցը, որ վերջերս տարածվում էր Հոբիթստանի Հարավային նահանգում: Պատասխան ոռնոցը չուշացավ, իսկ ժայռերի ու ծառերի հետևից հայտնվեցին ևս չորս Հեծյալ. երկուսը սլացան դեպի Ֆրոդոն, իսկ մյուս երկուսը ճանապարհը կտրելով՝ դեպի Գետանցում:

Ֆրոդոն հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Հեծյալները հետ էին մնացել. սև ձիերը չէին կարողանում մրցել ճերմակ նժույգի հետ: Բայց հետո նա նայեց առաջ և վերջին հույսն էլ կորցրեց. իրեն կբռնեն: Հիմա նա Հեծյալներին հստակ տեսնում էր. թրերն առկայծում էին ոսկրոտ ձեռքերում, աչքերը պսպղում էին սաղավարտների տակից, իսկ ոռնոցը չէր դադարում:

Ֆրոդոն մեկ անգամ էլ հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Հեծյալները մի քիչ հետ էին մնացել, նույնիսկ նրանց սև նժույգները չէին կաողանում մրցել Գլորֆինդելի ճերմակ ձիու հետ: Բայց հետո նա նայեց առաջ և վերջին հույսն էլ կորցրեց: Ինքը Գետանցումին չի հասնի, այն երկուսը իրեն կբռնեն:

Սարսափը պատեց Ֆրոդոյին: Նորից նրան խոցեց մահացու սառնությունը, բայց էլֆական ձին ծառացավ ու սլացավ դեպի գետը՝ ուղիղ առաջապահ Հեծյալի քթի տակով:

Ջուրը ճողփաց, փրփրեց ոտքերի մոտ, հետո ասես մեկը նրան բարձրացրեց, և նա աչքերը բացեց: Ձին բարձրանում էր քարքարոտ արահետով, Ծանծաղուտը հեռու էր մնացել:

Հետապնդողները հետ չէին մնում: Զառիկող լանջին Ֆրոդոյի ձին կանգ առավ: Մյուս ափին, ջրի մոտ սև շարքով կանգնած էին Ինը Հեծյալը, և Ֆրոդոյին հուսահատություն տիրեց: Վայրկենապես գետը կանցնեն, ինքը չի փրկվի: Եվ սարսափելիորեն հստակ հնչեց լռին հրամանը՝ տեղիցդ չշարժվես: Դիմադրելու ոչ մի ուժ չկար:

Առաջին Հեծյալը ձին քշեց՝ այն վախեցած ծառացավ ջրի մոտ: Անհավատալի ճիգով Ֆրոդոն մեջքն ուղղեց ու թուրը բարձրացրեց.

— Հեռացե՛ք,— գոռաց նա սուր ու զրնգուն ձայնով: — Հեռացե՜ք ձեր Մորդորը, ես ձեզ չե՛մ հանձնվի՜...

Հեծյալները կանգ առան ու չարախինդ քրքջացին.

— Արի՜ այստեղ, արի՜ այստեղ... — խմբով կանչեցին նրանք: — Մերն ես դու, քո տեղը Մորդորն է...

— Հեռացե՛ք,— կիսաձայն կրկնեց Ֆրոդոն:

— Մատանի՜ն, տուր Մատանի՜ն,— պատասխանեցին անդրշիրիմյան ձայները:

— Էլբերեթի և հրաշագեղ Լութիենի անունով եմ երդվում,— ասաց Ֆրոդոն թուրը բարձրացնելով,— մատանին չե՛ք ստանա: Ես էլ ձերը չեմ:

Պարագլուխն արդեն գետի մեջտեղում էր: Նա կանգնեց ասպանդակների վրա, ձեռքն ահեղ բարձրացրեց ու՝ Ֆրոդոն քարացավ, թուրը կոտրվեց ու դողացող ձեռքից վայր ընկավ:

Էլֆական ձին խռխռոցով ծառացավ. թվում էր, առաջին Հեծյալը ուր որ է կհասնի ափ:

Հանկարծ խլացուցիչ դղրդոց լսվեց: Հորդացող հորձանքը դղրդացող գլաքարեր էր բերում: Գետը բարձրացավ ու փոթորկվող ալիքները սառս եղան: Ֆրոդոյի աչքին ճերմակ հեծյալներ, ճերմակ նժույգներ, շքեղ բաշեր երևացին: Ջրի զանգվածը փլվեց երեք Սևերի վրա ու տապալեց նրանց: Մնացած վեցը ընկրկեցին:

== ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ ==

=== Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ ===

Ֆրոդոն արթնացավ, բաց արեց աչքերն ու իսկույն հասկացավ, որ մահճակալի վրա է պառկած: Սկզբում մտածեց, որ արթնացել է երկար ու տհաճ երազից հետո. նա հիմա էլ դեռ լրիվ ուշքի չէր եկել: Այսպես, ուրեմն նա տանն է, և ճանապարհորդությունը երազու՞մ է տեսել: Կամ, գուցե, նա երկար ժամանակ հիվանդ է եղել: Բայց նրա վերևում անսովոր ու տարօրինակ առաստաղ էր. բարձր, տափակ, վարպետորեն փորագրանախշված գերաններով: Ֆրոդոն բոլորովին չէր ուզում վեր կենալ. փափուկ անկողնում հանգիստ պառկած, նա դիտում էր պատերին ընկած արևի ցոլքերը և լսում հեռավոր ջրվեժի աղմուկը:

— Այս որտե՞ղ եմ... Հիմա ժամը քանի՞սն է,— բարձրաձայն հարցրեց նա, առաստաղին նայելով:

— Էլրոնդի դղյակում,— լսվեց պատասխանը: — Իսկ հիմա մեզ մոտ առավոտ է, ժամը տասը: Հոկտեմբերի քսանչորսի առավոտը, եթե դու այդ էլ ես ուզում իմանալ:

— Գանդա՜լֆ,— տեղից քիչ բարձրանալով, բացականչեց Ֆրոդոն:

Այդպես էլ կար. բաց պատուհանի մոտ, հարմարավետ բազկաթոռում նստած էր հրաշագործը:

— Այո՛, ես այստեղ եմ,— արձագանքեց նա: — Բայց ամենազարմանալին այն է, որ դու նույնպես այստեղ ես՝ ճանապարհին քո արած բոլոր անհեթեթ հիմարություններից հետո:

Ֆրոդոն լռեց ու նորից պառկեց: Նա չափազանց հարմարավետ ու խաղաղ էր զգում իրեն և տրամադրություն չուներ վիճելու, իսկ ամենագլխավորը՝ քաչ գիտեր, որ Գանդալֆին վեճի մեջ հաղթել չի կարող: Նա վերջնականապես արթնացավ և աստիճանաբար վերհիշեց ճանապարհորդության ահավոր փուլերը: Կարճ ճանապարհը Հավերժական Անտառով, փախուստը «Սիգարշավող պոնի» պանդոկից և իր խելահեղ արարքը, երբ Զավերտի լեռնագոգում մատին հագավ Մատանին: Մինչ նա խորհում էր այդ բոլոր իրադարձությունների մասին և ճգնում էր, սակայն ապարդյուն, հիշել, թե ինչպես է ընկել այստեղ՝ Ազատք, Գանդալֆը լռելյայն փստացնում էր ծխամորճը, պատուհանից դուրս փչելով ծխի քուլաները:

— Իսկ ու՞ր է Սամը,— դադարից հետո հարցրեց Ֆրոդոն: — Եվ մյուսները... նրանց հո բան չի՞ պատահել...

— Հանգստացիր, նրանք բոլորը ողջ առողջ են,— պատուհանից շրջվելով, պատասխանեց Գանդալֆը: — Իսկ Սամը հերթապահում էր քո մահճի մոտ, մինչև ես չքշեցի նրան հանգստանալու: Կես ժամա առաջ նա գնաց քնելու:

— Բայց ի՞նչ տեղի ունեցավ Գետանցումի մոտ,— զգուշորեն Գանդալֆին հարցրեց Ֆրոդոն: — Երբ մենք թաքնվելով գնում էինք դեպի Ազատք, աշխարհն ինձ ինչ-որ տեսիլքային էր թվում, իսկ հիմա համարյա ոչինչ չեմ հիշում:

— Չէ, չէ՜ մի... Դու ախր արդեն կերպարանափոխվում էիր, ուրվական էիր դառնում՝ ուսիդ վերքի պատճառով: Այդ վերքը քիչ էր մնում քո վերջը տար: Մի երկու ժամ էլ ուշ հայտնվեիր Գետանցումի մոտ, քեզ արդեն ոչ ոք փրկել չէր կարողանա: Եվ այնուամենայնիվ դու զարմանալի դիմացկուն դուրս եկար՝ փա՛ռք ու պատի՛վ քեզ, իմ թանկագին հոբի՛թ... Գերեզմանոցում դու քեզ ուղղակի քաջի պես ես պահել: Ափսոս, որ Զավերտի մոտ ենթարկվել ես թշնամուն:

— Ես տեսնում եմ, որ քեզ շատ բան է հայտնի: — Ֆրոդոն զարմացած նայեց Գանդալֆին: — Գերեզմանոցի մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, սկբում վախենում էի դրա մասին հիշել, իսկ հետո մենք բոլորս պատմություններով զբաղվելու ժամանակ չունեինք: Եվ հանկարծ, պարզվում է, որ դու ամեն ինչ գիտես...

— Դու քնիդ մեջ խոսում էիր,— բացատրեց նրան Գանդալֆը,— ես էլ առանց դժվարության հետազոտեցի քո հիշողությունը: Դրա փոխարեն դու հիմա անհանգստանալու ոչինչ չունես: Դուք ձեզ հրաշալի եք պահել. և՛ դու, և՜ քո բարեկամները՝ չնայած երբեմն այնքան էլ խելամիտ չեք եղել: Բայց դուք բավականին խիզախություն եք ցուցաբերել, ձեռնարկելով այդ հեռավոր ու վտանգավոր ճանապարհորդությունը Մատանիով, որը քեզնից խլելու համար ոտքի է ելել Թշնամին:

— Առանց Պանդուխտի մենք այստեղ չէինք հասնի,— խոստովանեց Ֆրոդոն: — Բայց որտե՞ղ էիր դու: Առանց քեզ ես չգիտեի ինչ որոշել:

— Ինձ ուշացրին,— պատասխանեց Գանդալֆը: — Եվ դա կարող էր բոլորիս կործանել: Բայց դե ոչ մի բանում հաստատ համոզված չեմ, հնարավոր է, որ ամեն ինչ դեպի լավն է շուռ եկել:

— Իսկ քեզ ի՞նչը ուշացրեց...

— Մի շտապիր, կիմանաս: Այսօր քեզ շատ խոսել չի կարելի... և շատ լսել՝ որպեսզի չհոգնես: Էլրոնդն այդ կարծիքին է,— եզրափակեց հրաշագործը:

— Բայց ախր խոսելն ու լսելն ավելի հեշտ է, քան մտածելը: Մտածելն, ախր, հոգնեցուցիչ է,— առարկեց Ֆրոդոն: — Ես արդեն, ինչպես տեսնում ես, ուշքի եմ եկել և բազմաթիվ անհասկանալի իրադարձություններ եմ վերհիշում: Քեզ ի՞նչը ուշացրեց, գոնե այդ ինձ բացատրիր:

— Ամեն ինչ իր ժամանակն ունի,— պատասխանեց Գանդալֆը: — Երբ առողջանաս, մենք Խորհուրդը կհավաքենք և այնտեղ բացարձակապես ամեն ինչ կիմանաս: Իսկ այժմ քեզ միայն մի բան կասեմ. ինձ դավադրաբար թակարդն էին քաշում:

— Քե՞զ,— անվստահությամբ հարցրեց Ֆրոդոն:

— Այո, ինձ, Գանդալֆ Մոխրագույնին, թակարդն էին ուզում գցել,— հաստատեց հրաշագործը: — Աշխարհում շատ հզոր ուժեր կան, որոնցից մի քանիսի առջև նույնիսկ ես ստիպված եմ լինում նահանջել: Ոմանց հետ նախկինում հանդիպելու առիթ չէի ունեցել: Բայց այժմ մեծ ճակատամարտից չես խուսափի: Սև Հեծյալները անցել են Անդուինը: Իսկ դա նշանակում է՝ պատերազմ է սպասվում:

— Ստացվում է, որ դու Հեծյալների մասին ավելի շուտ գիտեիր, մինչև իմ նրանց հետ հանդիպելը:

— Գիտեի՛ և մի անգամ քեզ ասել եմ նրանց մասին, որ Սև Հեծյալները Մատանու Ուրվականներն են, Սև Տիրակալի ինը սպասավորները: Բայց ես չգիտեի, որ նրանք նորից հայտնվել են, այլապես քեզ Հոբիթստանից դուրս կտանեի: Թշնամու սպասավորների մասին ինձ հայտնի դարձավ հունիսին, քեզանից բաժանվելուց հետո... բայց այդ մասին կիմանաս քիչ հետո: Ինձ ուշացրին հեռու հարավում, և կործանարար դժբախտություններից մեզ ազատեց Արագորնը:

— Այո՛,— ասաց Ֆրոդոն,— առանց նրա մենք կկործանվեինք: Բայց երբ նա հայտնվեց, մենք սկզբում վախեցանք: Իսկ Սամը այդպես էլ չհավատաց նրան, համենայնդեպս մինչև Գլորֆինդելի հետ հանդիպումը:

— Այդ մասին էլ եմ լսել,— Գանդալֆը ժպտաց: — Դեհ, իսկ հիմա արդեն Սամը հավատում է նրան:

— Այ դա հիանալի՛ է,— բացականչեց Ֆրոդոն: — Որովհետև Պանդուխտն ինձ դուր է գալիս: Նույնիսկ ավելին՝ ես նրան անկեղծ սիրեցի... Թեպետ նա, իհարկե, տարօրինակ մարդ է, իսկ երբեմն մեզ պարզապես չարագույժ էր թվում: Բայց գիտես, նա հաճախ էր քեզ հիշեցնում: Ասա, մի՞թե մեծ խողովրդի մեջ այնպիսի մարդիկ, ինչպիսին Պանդուխտն է, հազվագյուտ չեն: Ես էլ կարծում էի, որ նրանք ուղղակի մեծ են՝ վիթխարի, կոպտ են ու ոչ շատ խելոք, բարի են, բայց անխելք, Լավր Նարկիսի նման, կամ հիմար, բայց վտանգավոր՝ Բիթ Կաղամախի նման: Չէ՞ որ մեզ մոտ, Հոբիթստանում, համարյա մարդիկ չկան, և մենք նրանց միայն Լեռնամոտում ենք հանդիպում:

— Դուք Լեռնամոտցիներին էլ լավ չեք ճանաչում, եթե Լավրին անխելք ես համարում,— քմծիծաղով նկատեց Գանդալֆը: — Նրա լեզուն ավելի ճկուն է աշխատում, քան գլուխը, բայց նա յուրովի շատ խելացի է, չկասկածես: Նրան սեփական օգուտները տեսանելի են նույնիսկ երեք տակ աղյուսե պատի միջից՝ այդպիսի ասացվածք ունեն լեռնամոտցիները: Բայց Միջերկրում Արագորնի, Արաթհորնի որդու պես մարդիկ հազվադեպ են հանդիպում, Անդրծովի Ասպետներից համարյա չեն մնացել:

— Ուզում ես ասել, որ Պանդուխտի նախնիները դրանք նույն Անդրծովի Ասպետնե՞րն են,— սեփական ականջներին չհավատալով բացականչեց Ֆրոդոն: — Նշանակում է նրանց տոհմը մինչև հիմա չի՞ մարել: Իսկ ես նրան պարզապես թափառականի մեկն էի համարում:

— Թափառակա՞ն,— զայրալից հարցրեց Գանդալֆը: — Դե ուրեմն իմացիր՝ դունադանցիները Արևմտյան Ասպետների մեծ ցեղի հյուսիսային սերունդներն են: Անցյալում նրանք ինձ երբեմն օգնում էին, իսկ ապագայում մեզ բոլորիս հարկավոր կլինի նրանց օգնությունը՝ մենք բարեհաջող հասանք Ազատք, բայց մատանուն վիճակված չէ այստեղ հանգչել:

— Ըստ երևույթին այդպես է,— համաձայնեց Ֆրոդոն: — Իսկ ես էլ մտածում էի՝ միայն թե ընկնենք այստեղ... և հույս ունեի, թե այլևս ինձ հարկ չի լինի ճանապահը շարունակել: Մի ամբողջ ամիս անցկացրել եմ օտարության մեջ, ճամփաներին, և հիմա լրիվ կշտացած եմ դրանից: Այժմ ուզում եմ ինչպես հարկն է հանգստանալ: — Ֆրոդոն լռեց և աչքերը փակեց: Բայց մի քիչ լռելուց հետո նորից խոսեց: — Ես մտքում հաշվեցի և ըստ իս ստացվեց, որ այսօր միայն հոկտեմբերի քսանմեկն է: Որովհետև մենք Գետանցումի մոտ եկանք քսանին:

— Բավական է,— ասաց Գանդալֆը,— քեզ հոգնել չի կարելի: Էլրոնդը ճիշտ էր... Իսկ ուսդ ինչպե՞ս է...

— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ոնց որ թե լավ է... — Նա շարժվեց: — Կարծես թե ձեռքս էլ է շարժվում: Երևի ես լրիվ առողջացել եմ: Ձեռս էլ արդեն սառը չէ,— ավելացրեց հոբիթը՝ աջ ձեռքով ձախը շոշափելով:

— Հոյակա՜պ է,— ասաց Գանդալֆը: — Դու արագորեն ապաքինվում ես: Շուտով Էլրոնդը թույլ կտա քեզ վեր կենալ՝ այս բոլոր օրերին նա բուժել է քո վերքը...

— Օրերի՞ն,— արմացած ընդհատեց նրան Ֆրոդոն:

— Դու այստեղ պառկած ես երեք օր ու չորս գիշեր: Էլֆերը քեզ բերեցին քսանին, երեկոյան կողմ, իսկ դու այդպես էլ առանց գիտակցության գալու քնեցիր: Դե դրա համար էլ քեզ հիմա բնականաբար թվում է, թե այսօր միայն քսանմեկն է: Մենք բոլորս շատ էինք անհանգստացած, իսկ քո հավատարիմ Սամը քեզնից չի հեռացել ոչ գիշերը, ոչ ցերեկը, թերևս միայն Էլրոնդի հանձնարարությունները կատարելու համար: Էլրոնդը հմուտ ու փորձված բուժակ է, բայց Թշնամու զենքը անողոք է ու մահաբեր: Ես կասկածում էի, որ դաշույնի կտորը մնացել է քո սպիացած վերքի մեջ և, ճիշտն ասած, այնքան էլ հույս չունեի, թե կհաջողվի այն հայտնաբերել ու հանել: Էլրոնդն այդ կտորը միայն երեկ կարողացավ շոշափել՝ շատ խորն էր գնացել և դաժան անդառնալիությամբ մոտենում էր սրտիդ:

Ֆրոդոն հիշեց Պանդուխտի ձեռքում անհետացող ատամնավոր դանակը և սարսռաց:

— Մի վախեցիր,— ասաց Գանդալֆը: — Հենց Էլրոնդը հանեց ջարդոնը քո ուսից, այն հավիտյան անհետացավ: Իսկ դու կարողացար ապացուցել մեզ, որ հոբիթներն ամուր են կառչած այս աշխարհից: Մեծ ժողովրդի շատ հզոր ու խիզախ ռազմիկներ, որոնց ես գիտեի, մի շաբաթից էլ պակաս ժամանակում Մորգուլյան դաշույնի հասցրած վերքից ուրվական դարձած կլինեին, իսկ դու արդեն տասնյոթ օր է դիմադրում ես:

— Բացատրի՛ր ինձ, Սև Հեծյալներն ինչու՞ են այդքան վտանգավոր,— հարցրեց Ֆրոդոն: — Եվ նրանք ի՞նչ էին ուզում անել ինձ:

— Նրանք ուզում էին քո սիրտը խոցել Մորգուլյան դաշույնով,— պատասխանեց Գանդալֆը: — Դաշույնի կտորը մնում է վերքի մեջ և հետո անշեղորեն շարժվում դեպի սիրտը: Եթե Հեծյալները հասնեին իրենց նպատակին, դու էլ նրանց նման ուրվականակերպ կդառնայիր, միայն թե ավելի թույլ ֆիզիկապես՝ և կընկնեիր նրանց տիրապետության տակ: Դու կդառնայիր Խավարի Թագավորության ուրվական և Սև Տիրակալը քեզ հավետ կտանջեր Մատանին յուրացնելու համար... Թեպետ հազիվ թե առավել մեծ տանջանք գոյություն ունենա, քան Մատանին նրա մատին տեսնելը և հիշելը, որ ինչ-որ ժամանակ դու ես եղել այդ Մատանու տերը:

— Լավ է, որ ես այդ վտանգի մասին չեմ իմացել,— կրկին սարսռալով շշնջաց Ֆրոդոն: — Առանց այդ էլ մահվան չափ սարսափեցի, բայց եթե այն ժամանակ իմանայի, թե ինչ վտանգի եմ դիմում, իմ ուժերը չէին բավականացնի շարժվելու համար: Չեմ հասկանում, ինչպե՞ս հաջողվեց ինձ փրկվել:

— Ըստ երևույթին, դու յուրորինակ ճակատագիր... կամ բախտ ունես,— ցածրաձայն նկատեց Գանդալֆը: — Ես արդեն չեմ խոսում քո քաջության ու դիմացկունության մասին... Քո քաջության շնորհիվ Սև Հեծյալին չհաջողվեց դաշույնը սիրտդ խրել, և դու միայն ուսից վիրավորվեցիր: Բայց նույնիսկ վիրավոր վիճակում հազվագյուտ տոկունությամբ դիմադրում էիր՝ ահա թե ինչու դաշույնի կտորը տասնյոթ օրվա ընթացքում չհասավ սրտիդ: Եվ այնուամենայնիվ քեզ մազ էր մնում մինչև կործանումը: Թշնամին հրամայեց քեզ հագնել Մատանին և, հագնելով, դու մտար Ուրվականների աշխարհը: Դու Հեծյալներին տեսար, նրանք էլ՝ քեզ: Դու ասես ինքդ քեզ հանձնեցիր նրանց ձեռքը:

— Ես գիտեմ,— ասաց Ֆրոդոն,— և ամբողջ կյանքում կհիշեմ, թե ինչ սարսափելին են նրանք, հատկապես գիշերը... Իսկ ինչու՞ ենք մենք նրանց սև ձիերը տեսնում:

— Որովհետև նրանք կենդանի են, միս ու արյունից: Հեծյալների թիկնոցները ևս շատ սովորական են՝ դրանք միայն քողարկում են նրանց անմարմին ուրվականությունը:

— Հապա ինչու՞ այդ կենդանի ձիերը բոլորովին չեն վախենում իրենց ուրվական հեծյալներից: Մյուս կենդանիներին սարսափ է պատում, երբ նրանց Սև Հեծյալ է մոտենում: Շները կաղկանձում են, սագերը ահաբեկված ղժղժում են... նույնիսկ Գլորֆինդելի ձին, որ Գլորֆինդելի ձին է, էլի վախեցավ...

— Որովհետև նրանց ձիերը բուծված են Մորդորում՝ Սև Տիրակալի վասալներին ծառայելու համար: Նրա բոլոր հպատակները չէ, որ անմարմին ուրվականներ են: Այլ արարածներ էլ են նրա իշխանությանը ենթակա՝ օրքերն ու թրոլները, վարգերն ու գայլդարձյակները (գայլ դարձորյակները), նույնիսկ մարդկանցից շատերը՝ թագավորներ ու զորականներ, կատարում են նրա չարամետ կամքը: Եվ նա նորոնոր հողեր է զավթում:

— Իսկ Ազա՞տքը... իսկ էլֆե՞րը: Նրանց վրա էլ հո իշխանություն չունի՞...

— Հիմա՝ ոչ: Բայց եթե նրան հաջողվի նվաճել ողջ աշխարհը, ապա էլֆերն էլ չեն դիմանա: Էլֆերից շատերը, թեպետ բոլորովին էլ ոչ բոլորը, սարսափում են Սև Տիրակալի զորքերից, ստիպված են լինում նահանջել նրա հզորության առջև: Սակայն նա այլևս երբեք չի կարողանա էլֆերին ստիպել ենթարկվել իրեն կամ դաշն կնքել իր հետ: Դեռ ավելին, այստեղ, Ազատքում, մինչև հիմա էլ ապրում են նրա գլխավոր հակառակորդները, համարյա նույնքան հզոր, ինչպիսին նա է: Ես խոսում եմ կերպարանափոխվող էլֆերի՝ Էլդար-Անդրծովյան հնադարյան տերերի մասին: Նրանք Մատանու ուրվականներից չեն վախենում, քանի որ ծնվել են օրհնյալ երկրում, դրա համար էլ նրանց մատչելի է նաև Ուրվականների Աշխարհը: Այդ զորականներն անցյալում բազմիցս պարտության են մատնել տեսանելի և անտեսանելի ուրվական-թշնամիներին:

— Գետանցումի մոտ, երբ հետ նայեցի,— ոչ շատ վստահ հիշեց Ֆրոդոն,— ինձ թվաց, թե Սև Հեծյալների կողքին սպիտակ շողշողուն կերպարանք տեսա: Ուրեմն ես Գլորֆինդելի՞ն տեսա, այո՞:

— Այո՛,— ասաց հրաշագործը: Եվ լռելուց հետո ավելացրեց. — Գլորֆինդելը քեզ համար միավորել է երկու աշխարհ, իրական և ուրվականային, անտեսանելին՝ կենդանու հետ, որովհետև նա Կերպարանափոխվող էլֆ է, մեծ դյուցազն Առաջնածիններից: Մի խոսքով, Ազատքում ուժեր կգտնվեն, որոնք ընդունակ կլինեն ժամանակավորապես դիմադրել Թշնամուն, ուրիշ վայրերում էլ այդպիսի ուժեր կան, նույնիսկ ձեզ մոտ, Հոբիթստանում: Բայց եթե իրադարձությունների ընթացքը չփոխվի, ազատ հողերը կվերածվեն Սև զորքերի (որ հավաքում է Մորդորի Տիրակալը) ծովերով շրջապատված կղզյակների... Իսկ առայժմ,— նա ընդհատեց ինքն իրեն, վեր կացավ, և նրա մորուքը խրոխտ տնկվեց,— մենք պետք է խաղաղ արիություն պահպանենք: Մի քանի օր հետո դու լրիվ կապաքինվես, եթե ես այսօր իմ խոսակցություններով քեզ մահվան դուռը չհասցնեմ: Այստեղ, Ազատքում, ձեզ ոչինչ չի սպառնում... առժամանակ: Այնպես որ մի անհանգստացիր:

— Ոչ արիություն ունեմ, ոչ էլ խաղաղ լինեմ,— արձագանքեց Ֆրոդոն,— բայց և չեմ վախենում: Պատմիր ինձ, խնդրեմ, իմ բարեկամների մասին, և այն ժամանակ արդեն իսկապես կխաղաղվեմ: Չգիտեմ ինչու, քունս տանում է, բայց մինչև չպատմես, թե նրանց ինչ է եղել, չեմ կարողանա քնել:

Գանդալֆը բազկաթոռը մոտեցրեց մահճակալին և Ֆրոդոյի վրա մի քննախույզ հայացք գցեց: Հոբիթի այտերի վարդագույնը վերադարձել էր, իսկ աչքերը հստակ էին ու խաղաղ: Նա ժպտում էր ու առողջ տեսք ուներ: Բայց այնուամենայնիվ հրաշագործը տագնապով՝ որոշ, համարյա անորսալի փոփոխություններ նկատեց. բանն այն էր, որ հոբիթի վերմակի վրա անշարժ ընկած ձախ ձեռքը գունատ ու տարօրինակ կերպով ոչ մարմնեղեն էր թվում:

«Դժբախտաբար, դրանից խուսափել հնարավոր չէ,— քթի տակ ցածր քրթմնջաց Գանդալֆը: — Իսկ նա, ախր ճանապարհի կեսն էլ դեռ չի անցել... իսկ թե ինչ կպատահի, երբ նա ավարտի այն, հավանաբար չի կարող կանխագուշակել անգամ Էլրոնդն ինքը: Ինչ արած, ապրենք լավի հույսով: Հնարավոր է, նա կիսաթափանցիկ դառնա, ինչպես ներսից լուսավորվող բյուրեղապակյա անոթ՝ նրանց համար, ում աչքերը ունակ են զանազանելու ներքին իսկական լույսը տեսիլայինից»:

— Դու առողջ տեսք ունես,— բարձրաձայն ասաց նա: — Կարծում եմ, որ քո բարեկամների մասին ճշմարտությունը լսելն էլ քեզ չի խանգարի: Ես Էլրոնդից թույլտվություն չեմ խնդրում, բայց շատ համառոտ կպատմեմ, իսկ հետո կգնամ, ու չխանգարեմ քեզ նորից քնել: Ահա թե ինչ է պատահել Գետանցումի մոտ՝ որքան ինձ հաջողվեց պարզաբանել:

Հենց դու վարգեցիր դեպի գետը, Սև Հեծյալները սուրացին քո հետևից: Զավերտ սարի մոտ դու մուտք էիր գործել նրանց աշխարհը, դրա համար էլ նրանք քեզ պարզ տեսնում էին և հարկ չունեին իրենց ձիերի տեսողությանը ապավինել: Բացի դրանից, նրանց ձգում էր Մատանին: Նրանց ձիերը կկոխկրտեին քո բարեկամներին, և վերջիններս ստիպված եղան ճանապարհը զիջել Հեծյալներին: Հեծյալներին կասեցնել նրանք չէին կարող. ախր քեզ հետևում էին ինը Հեծյալ, այնպես որ նույնիսկ Արագորնն ու Գլորֆինդելը նրանց ջոկատին չէին դիմանա:

Հետո, երբ Մատանու Ուրվականները սուրացին, քո բարեկամները վազեցին դեպի գետը: Գետանցումից ոչ հեռու, ճանապարհի կիպ եզրին ծառերով կիսաքողարկված մի հովիտ կա, իջնելով այնտեղ, քո բարեկամներն ու Գլորֆինդելը արագորեն մի փոքրիկ խարույկ վառեցին, քանի որ Գլորֆինդելին հայտնի էր, որ եթե Հեծյալները մտնեն գետը, ապա Էլրոնդը փոթորկելու է գետը կատաղի ջրերի ալեբախությամբ, և նրանք չեն կարողանա հասնել քո հետևից, բայց ցամաքում մնացածների հետ ստիպված պետք է լինեն մարտի բռնվել: Հենց որ գետի ալիքները կատաղորեն փրփրեցին, Գլորֆինդելը, նրա հետևից էլ Արագորնն ու մյուսները բոցավառ խանձողներով դուրս թռան ճանապարհ: Հեծյալները գտնվում էին ջրի և հրի արանքում, հանձին Գլորֆինդելի ճանաչեցին կերպարանափոխվող էլֆին և կորցրեցին իրեն դիվային արիությունը, իսկ նրանց ձիերը վախից վայրկենապես գժվեցին: Երեք Հեծյալ քո հետքով գալով, փորձեցին ձիերով անցնել գետը՝ փոթորկալի առաջին իսկ ալիքը քշեց նրանց: Մնացած վեցին կատաղած ձիերը մի քիչ հետո քաշեցին գետը, և բոլորն էլ մնացին փրփրաբաշ ալիքների տակ:

— Այդպես էլ նրանք կործանվեցի՞ն,—ուրախացավ Ֆրոդոն:

— Ավա՜ղ, ո՜չ,— պատասխանեց Գանդալֆը,— հեղեղում կործանվեցին միայն նրան ձիերը... բայց առանց ձիերի, նրանք էլ ի՜նչ Հեծյալ են: Նրանք ստիպված եղան շտապ կարգով կորչել իրենց որջերը: Չնայած նրանց ոչնչացնելն այնքան էլ հեշտ բան չէ, սակայն նրանք, իմ կարծիքով, երկար ժամանակով շարքից դուրս են եկել... Երբ հեղեղը դադարեց, քո բարեկամները գետն անցան ու գտան քեզ այս ափին՝ պառկած էիր բերանքսիվայր, սառն ու գունատ, իսկ տակդ ընկած էր ջարդված սուրդ: Գլորֆինդելի ճերմակ նժույգը կանգնած էր կողքիդ: Արագորնը վախենում էր, որ սպանված ես՝ ավելի վատթարի մասին մտածել անգամ չէր ցանկանում: Քեզ բարձրացրին ու բերեցին Ազատք, և կես ճանապարհին ձեզ էլֆեր հանդիպեցին:

— Իսկ գետն ինչու՞ էր զայրացել Հեծյալների վրա:

— Նրանք էլֆերի վաղնջական թշնամիներն են, իսկ Էլրոնդը այս երկրամասի տեր ու տիրականն է: Երբ թշնամի է մոտենում Ռիվենդելին, Էլրոնդի կարգադրությամբ գետը հորդանում է ու թշնամական զորքերը խորտակվում են ալիքների մեջ: Հենց որ Մատանու Ուրվականների առաջապահը իջավ դեպի ջուրը, գետը վարարեց: Դե, և եթե կարելի է այդպես արտահայտվել, ես մի քիչ բորբոքեցի նրա զայրույթը: Չգիտեմ, հասցրեցի՞ր նկատել, թե ոչ, որ առաջին ամենակատաղի ալիքները փրփրում էին հզոր սպիտակ հեծյալների կերպարանքով, իսկ հեծելազորից հետո դղրդյոցով գլորվում էին հսկայական մոխրագույն գլաքարեր: Երբ ես տեսա հեղեղի ուժը, ինձ թվաց, որ մենք մեր գերջանքերով չափն անցել ենք և չենք կարողանա սանձել ջրե զորքը: Բայց ամեն ինչ հաջող անցավ՝ գետը ձեզ ձեռք չտվեց:

— Աա-յոո՜, ինչ-որ հիշում եմ,— ասաց Ֆրոդոն,— ես լսեցի սարսափելի դղրդացող մռնչյուն և որոշեցի, որ բոլորիս վիճակված է խեղդվել՝ և՛ ինձ, և՛ Հեծյալներին, և՛ իմ բարեկամներին: Փոխարենը հիմա մեզ ոչինչ չի սպառնում...

— Գանդալֆը սուր նայեց Ֆրոդոյին, բայց վերջինս արդեն լռել էր ու աչքերը փակել:

— Դու ճիշտ ես,— ասաց հրաշագործը,— մեզ ոչինչ չի սպառնում... առայժմ: Հենց որ ոտքի կանգնես, մենք շքեղ կտոնենք Գետանցումի ձեր հաղթանակը և տոնը նվիրված կլինի ձեզ՝ քեզ, Արագորնին և քո ուղեկիցներին:

— Մի՞թե մեզ,— զարմացավ Ֆրոդոն: — Գիտե՞ս, մինչև հիմա ինձ զարմացնում է, որ մեր մասին հոգ տարան Գլորֆինդելն ու Էլրոնդը, ըստ որում, ինչպես երևում է, առանց որևէ պատճառի:

— Դե, ասենք պատճառ նրանք ունեին, և, ճիշտն ասած, նույնիսկ ո՛չ մեկ պատճառ,— թեթևակի ժպտալով, առարկեց Գանդալֆը: — Առաջինը, ես եմ նրանց խնդրել այդ մասին: Երկրորդ, քեզ է վստահված Մատանին: Երրորդը, դու Բիլբոյի ազգականն ես ու ժառանգը, իսկ Մատանին նա է լույս աշխարհ հանել:

— Սիրելի Բիլբո... Տեսնես որտե՞ղ է հիմա... — քնկոտ ձայնով քրթմնջաց Ֆրոդոն: — Ա՜յ մի պատմեինք նրան մեր գլխին եկածը, կզվարճացներ նրան...

Այս խոսքերն ասելով, Ֆրոդոն լռեց:

Եվ այսպես, Ֆրոդոն բարեհաջող հասավ մինչև Վերջին պայծառ հանգրվանը արևելքում: Այդ Հանգրվանում, ինչպես հաճախ ասում էր Բիլբոն, ընդունված էր և՛ ուտել, և՛ քնել, և՛ իրենց վերջին արկածների մասին պատմել, և երգեր լսել ու բանաստեղծություններ կարդալ կամ բուխարու մոտ նստած խորհել, և կամ բոլորովին ոչինչ չանել: Եթե մեկն ընկնում է այնտեղ, պատմում էր Բիլբոն բարեկամներին Հոբիթստանում, ապա վայրկենապես բուժվում է հոգնածությունից ու ձանձրույթից, հոգսերից, վախից ու բոլոր հիվանդություններից:

Երեկոյան, երբ Ֆրոդոն նորից արթնացավ, իրեն բոլորովին առողջացած զգաց ու հասկացավ, որ շատ է ուզում ուտել, իսկ գուցեև մի գավաթ գինի խմել՝ բանաստեղծություններ կարդալու, կամ ուրախ երգեր երգելու, կամ սեփական ճանապարհորդության մասին պատմելու համար: Նա վերմակը նետեց վրայից, թռավ հատակին և ուրախությամբ զգաց, որ ձախ ձեռքն աշխատում է նույնքան լավ, որքան առաջ: Մահճակալի մոտ աթոռին դրված էր նրա հագուստը՝ ըստ երևույթին այն կարել էին, երբ ինքը քնած էր եղել՝ իսկ և իսկ վրայովն էր: Հագնվելիս հայելու մեջ նայեց իրեն և զարմանքով հայտնաբերեց, որ շատ է նիհարել. նա նորից հիշեցրեց այն պատանի Ֆրոդոյին, որին մի օր ապաստան տվեց Բիլբոն: Բայց հայելու միջից նայող նրա աչքերը հասուն հոբիթի աչքեր էին:

— Այո՜, այն ժամանակվանից ի վեր, ինչ հայելուց ինձ նայեցիր Հոբիթստանում, որոշ բան տեսար,— ասաց Ֆրոդոն իր կրկնակին: — Իսկ այժմ հապա մի տեսնենք ի՞նչ տոն է այստեղ... — Նա ձեռքերը տարածեց ու հաճույքով ձգվեց:

Այդ ժամանակ մեկը դուռը ծեծեց, և սենյակի շեմին հայտնվեց Սամը: Ուրախ ժպիտով նա մոտեցավ Ֆրոդոյին, խնամքով շոյեց նրա ձախ ձեռքը, իսկ հետո շփոթված շրջվեց մի կողմ:

— Բարև, Սամ,— խոսեց Ֆրոդոն:

— Տեսա՞ր դու՝ տաք է,— բացականչեց Սամը: — Ես ձեր ձախ ձեռքից եմ խոսում: Ախր նա սառ-սառույց էր, քիչ էր, որ սառն էր, դեռ մի բան էլ թափանցիկ էր: Դե, հիմա արդեն ամեն ինչ անցած է... Գանդալֆն ինձ ուղարկել է, որ հագցնեմ ձեզ, դուք պատրա՞ստ եք այսօրվա տոնին... Իմ մտքով անցավ, թե ինձ ձեռք է առնում:

— Լիովին պատրաստ եմ,— ասաց Ֆրոդոն,— և անհամբեր եմ բարեկամներիս հանդիպելու համար:

— Ես ձեզ կտանեմ,— առաջարկեց Սամը: Ախր էս դղյակը շատ մեծ է ու զարմանալի: Թվում է, էստեղ ամեն ծակուծուկ արդեն գիտես, բայց շուռ ես գալիս մի որևէ անկյուն ու դեմ առնում անսպասելի նորությունների: Իսկ էլֆերը, էդ էլֆերը... Ախր էստեղ նրանք են տերերը, ուր գնում ես, ամեն տեղ նրանք են... Ոմանք ոնց որ թագավոր լինեն, գեղեցիկ են ու խիստ, էնպես որ վախենում ես նայես: Իսկ մյուսները՝ ինչ ասեմ, իսկական երեղեք... Ու ամեն տեղ երաժշտություն, ամեն տեղ երգ... Ես էս տեղերը, իհարկե, դեռ էնքան էլ լավ չգիտեմ՝ համ ժամանակն է քիչ եղել, համ էլ քաջությունս, ճիշտը որ ասեմ, չէր հեռիքում...

— Գիտեմ, ինչու ժամանակ չունեիր,— երախտագիտությամբ ընդհատեց նրան Ֆրոդոն: — Դրա փոխարեն այսօր արդեն լիուլի կզվարճանանք... Գնանք, ցույց տուր այստեղի «ծակուծուկերը»:

Նրանք անցան բազում միջանցքներով, իջան թեք աստիճաններով և դուրս եկան մի հսկայական ստվերաշատ զբոսայգի, որ գտնվում էր գետի բարձր ափին: Եվ այստեղ, շենքի արևելյան ճակատի մոտ, դեպի արևելք նայող ընդարձակ ապակեպատ պատշգամբում Ֆրոդոն տեսավ բարեկամներին: Գետից այն կողմ գտնվող հովտում արդեն մթնշաղը թանձրանում էր, բայց արևելյան լեռների բարձր գագաթները դեռևս լուսավորված էին մայր մտնող արևի շողերով: Իրիկնային մթնշաղը թափանցիկ էր ու տաք, զրնգուն աղմկում էր հեռավոր ջրվեժը, իսկ օդը լի էր ծաղիկների բույրով, խոտի ու նորաբույս տերևների հոտով, կարծես թե այստեղ, Էլրոնդի այգում նահանջող ամառը կանգ էր առել հանգստանալու:

— Ուռ-ռա՜-ա՜ա,— տեղից ոստնելով գոռաց Փինը: — Ահա նա՝ մեր ազնվածին արյունակիցը... Կեցցե՜ Ֆրոդոն՝ Մատանու տիրակա՜լը...

— Զսպի՛ր քեզ, կոպտորեն նրան ընդհատեց Գանդալֆը, որ նստած էր ստվերաշատ պատշգամբի խորքում, այնպես որ Ֆրոդոն անմիջապես չնկատեց նրան: — Այս հովիտը չարի համար մատչելի չէ, և, այնուամենայնիվ, նրան այստեղ կոչելու հարկ չկա: Որպես Մատանիների Տիրակալ մեծարում են ոչ թե Ֆրոդոյին, այլ Մորդորում գտնվող Սև Դղյակի տիրոջը՝ նրա ստվերը նորից տարածվել է աշխարհի վրա: Հիմա մենք ապաստանել ենք հուսալի ամրոցում: Բայց և նրա շուրջն արդեն թանձրանում է խավարը:

— Դե, սկսվեց,— փնթփնթաց Փինը: Ապա Ֆրոդոյին դիմելով, ավելացրեց: — Իսկ նա մեզ անդադար մխիթարում է: Ես գիտեմ, որ մենք պետք է զգոն լինենք: Բայց այս տանը համարյա հնարավոր չէ մտածել որևէ մռայլ կամ տխուր բանի մասին: Այստեղ ամբողջ օրը երգել եմ ուզում, միայն թե կարգին երգ չգիտեմ:

— Ես էլ երգելու տրամադրություն ունեմ,— ուրախ ծիծաղելով նկատեց Ֆրոդոն: — Բայց սկզբում դեռ ուզում եմ ուտել ու խմել:

— Դա այստեղ հեշտ գործ է,— նրան ասաց Փինը,— առավել ևս, որ քո հոտառությունը քեզ չի խաբել՝ կարողացել ես արթնանալ հենց ճաշի ժամին:

— Ոչ թե ճաշի, այլ խրախճանքի,— ուղղեց նրան Մերին: — Հազիվ էր Գանդալֆը հանդիսավորությամբ հայտարարել, որ դու առողջանում ես, երբ սկսվեց նախապատրաստությունը. ես կարծում եմ, մեզ ճոխ խրախճանք է սպասում: — Նա չհասցրեց խոսքն ավարտել, երբ հնչեցին զանգակները՝ հյուրերին հրավիրելով տոնական սեղանին:

Հյուրերը հավաքվեցին ճաշադահլիճ, որտեղ երկար սեղաններ էին դրված: Էլրոնդը նստեց մյուսներից առանձին, բարձր տեղում դրված սեղանի գլուխը, իսկ տանտիրոջ մոտ, իրար դիմաց տեղավորվեցին Գլորֆինդելն ու Գանդալֆը:

Ֆրոդոն նայում էր նրանց ու չէր կարողանում հագենալ. չէ՞ որ Էլրոնդին՝ անհամար առասպելների հերոսին, տեսնում էր առաջին անգամ, իսկ Գլորֆինդելն ու Գանդալֆը, նույնիսկ Գանդալֆը, որին նա կարծես թե ճանաչում էր, Էլրոնդի կողքին վերստացել էին իրենց սեփական, իսկական կերպարը՝ անպարտելի ու փառաբանված դյուցազունների կերպարը:

Գանդալֆը էլֆերից ցածրահասակ էր, բայց սպիտակ մորուքը, արծաթավուն մազերը, լայն թիկունքն ու ազնվազարմ կեցվածքը նրան թագավորական տեսք էին տալիս, իսկ ձյունաթույր հոնքերի տակից նայող աչքերը ժամանակի ընթացքում հանգած ածուխներ էին հիշեցնում, որոնք ցանկացած պահի կարող էին բռնկվել կուրացուցիչ, եթե ոչ մոխրացնող կրակով:

Գլորֆինդելը՝ հզոր, բարձրահասակ ու բարեկազմ, ոսկեհուր վարսերով, թվում էր պատանի, սակայն խաղաղ իմաստնությամբ ներհուն, իսկ աչքերը ճառագում էին վճռական խիզախությամբ:

Էլրոնդի դեմքից տարիքը չէր կռահվում. նա երևի շատ ավելի երիտասարդ կերևար, եթե դեմքին գրված չլիներ անհամար՝ և՛ ուրախ, և՛ տխուր իրադարձությունների փորձը: Նրա ալեհեր մազերի վրա առկայծում էր արծաթե թագը, իսկ խաժ, ասես պայծառ աղջամուղջ, աչքերում ցոլցլում էին անորսալի, պսպղուն կայծեր: Նա տեսքով իմաստուն էր, ինչպես հնամյա տիրակալ և հզոր, ինչպես հասուն, փորձված ռազմիկ: Եվ այդպես էլ կար, նա զորական-տիրակալ էր, Ազատքի այդ իսկական տերը:

Էլրոնդի դիմաց, ամպահովանու տակի բազկաթոռում նստած էր փերու պես հրաշագեղ մի հյուր, բայց նրա կանացի քնքուշ դիմագծերից երևում էր կամ, ավելի ճիշտ, կռահվում էր, որ նա հյուր չէ, այլ Էլրոնդի ազգականուհին: Դեռատի՞ էր նա... Եվ այո՛, և ո՛չ: Ճերմակի շաղը չէր արծաթապատել նրա մազերը, իսկ մատաղ դեմքը ասես հենց նոր էր լվացվել ցողով, և նրա վճիտ խաժ աչքերը ճառագում էին վաղորդյան աստղերի ջինջ փայլով... Սակայն այնտեղ թաքնված էր հասուն իմաստնություն, որը միայն կյանքի փորձն է տալիս, ապրած տարիների փորձը: Նրա արծաթե թագաձև վարսակալի վրա մեղմորեն փայլում էին կլոր մարգարիտները, իսկ համեստ զգեստի օձիգի երկարությամբ ձգվում էր արծաթե նուրբ թելով ասեղնագործված տերևների հազիվ նշմարելի պսակը:

Նա Էլրոնդի աղջիկն էր՝ Արվենը, որին շատ քիչ մահկանացուներ էին տեսել. հանձին նրա, ինչպես տարածված էր ժողովրդի մեջ, աշխարհ էր վերադարձել Լութիենի գեղեցկությունը, իսկ էլֆերը նրան տվել էին Անդոմիել անունը, նրանց համար նա իրիկնային աստղն էր: Անդոմիելը վերջերս էր վերադարձել Լորիենից՝ այնտեղ, լեռներից այն կողմ, անտառապատ հովտում ապրում էին նրա մոր հարազատները: Իսկ Էլրոնդի տղաները՝ Էլադանը և Էլրոհիրը, ճամփորդում էին ինչ-որ տեղ հեռավոր Հյուսիսում, որովհետև նրանք երդվել էին վրեժ լուծել իրենց մորը տանջողներից՝ հյուսիսային օրքերից:

Անդոմիելի գեղեցկությունը ապշեցրել էր Ֆրոդոյին՝ նա դժվարությամբ էր հավատում, որ կենդանի արարածը կարող է այդպիսի շլացուցիչ գեղեցկության տեր լինել: Իսկ երբ իմացավ, որ իր համար տեղ է պատրաստված Էլրոնդի սեղանին, համարյա վախեցավ՝ նրան շփոթեցրեց այդքան մեծ պատիվը: Մի քանի բարձերով հատուկ բազկաթոռին նստած՝ նա մյուսներից ցածր չէր, բայց ինքն իրեն թվում էր պստլիկ ու իր նշանավոր սեղանակիցներին ոչ արժանի: Սակայն շուտով այդ զգացումն անցավ: Սեղանին տիրում էր անկաշկանդ ուրախություն, իսկ առատ ու զարմանալի համեղ ուտեստները նրա ախորժակին ներդաշնակ էին, այնպես որ նա գլխավորապես ափսեին էր նայում:

Բայց սովը քիչ մարելով, նա գլուխը բարձրացրեց՝ հայացքով բարեկամներին փնտրելով: նրանք նստած էին հարևան սեղանին՝ և՛ նրա հավատարիմ Սամը, և՛ Փինը, և՛ Մերին: Ֆրոդոն հիշեց, թե ինչպես էին Սամին համոզում, որ նա այստեղ ոչ թե ծառա է, այլ պատվավոր հյուր՝ նա ուզում էր Ֆրոդոյին սպասարկել սեղանի շուրջ: Սակայն Պանդուխտին Ֆրոդոն չտեսավ:

Ֆրոդոյից աջ մի թզուկ էր բազմած՝ արտակարգ երևելի ու շքեղ հագնված: Նրա երկսայր ճերմակ մորուքն իջնում էր կուրացուցիչ սպիտակություն ունեցող բաճկոնակի վրա՝ ծածկելով արծաթե գոտու ճարմանդը: Պարանոցից կախված հաստ ոսկե շղթայի մեջ շողշողում էին ադամանդները: Նկատելով, ու Ֆրոդոն իրեն է նայում, թզուկը շրջվեց դեպի նա ու ասաց.

— Ողջ լինես ու զորանաս, հարգելի հոբիթ: — Նա բազկաթոռից վեր կացավ և խոնարհվելով ավելացրեց. — թզուկ Գլոին: Պատրաստ եմ ծառայելու,— իսկ հետո մի անգամ էլ խոնարհվեց:

Ֆրոդոն զարմացավ, բայց իրեն չկորցրեց: Նա վեր կացավ և, ամենափոքր ուշադրություն անգամ չդարձնելով բազկաթոռից թափվող բարձերին, պատասխանեց.

— Ֆրոդո Պարկինս: Պատրաստ ծառայելու և՛ քեզ, և՛ քո հարգելի ազգականներին: — Նա խոնարհվեց թզուկի առջև ու հետաքրքրությամբ հարցրեց. — Ասա, խնդրեմ, դու այն նույն Գլոինն ե՞ս, նշանավոր Թորին Կաղնեվահանի ուղեկի՞ցը:

— Միանգամայն ճիշտ է,— հաստատեց թզուկը: Նա հատակից բարձրացրեց ընկած բարձերն ու Ֆրոդոյին օգնեց բազկաթոռին նստելու: — Ես քեզ նման հարց չեմ տալիս,— քաղաքավարի նկատեց նա,— ինձ արդեն հաղորդել են, որ դու բոլորի կողմից հարգված Բիլբո Պարկինսի ազգականն ու ժառանգորդն ես: Շնորհավորում եմ քեզ Ազատք ժամանելուդ առթիվ:

— Շնորհակալ եմ,— անկեղծ ասաց Ֆրոդոն:

— Ես լսել եմ, որ քեզ ու քո բոլոր ուղեկիցներին ճանապարհին տարօրինակ փորձություններ են հանդիպել... Տարօրինակ և սարսափելի,— ինքն իրեն ուղղեց թզուկը: — Կուզեի իմանալ, ի՞նչը կարող էր ստիպել չորս հոբիթի, ոչ թե մեկ, ինչպես ժամանակին Բիլբոն, այլ չորս հոբիթի, ճանապարհորդության դուրս գալ... Ի դեպ, գուցե ես շատ եմ պնդերես: Էլրոնդն ու Գանդալֆը ինձ հասկանալ տվեցին, որ չեն ցանկանում այդ մասին ընդարձակվել:

— Նրանց իմաստնությունն ինձ մոտ կասկած չի հարուցում,— զգույշ, բայց քաղաքավարի պատասխանեց Ֆրոդոն: Նա վճռեց, որ նույնիսկ Էլրոնդի մոտ հյուրընկալվելիս Մատանու մասին հարկավոր է զգույշ խոսել. դե ինքն իսկի չէր էլ ուզում այդ մասին խոսել: — Պետք է խոստռովանեմ,— ավելացրեց նա,— որ ես էլ իմ հերթին կուզեի իմանալ, թե ինչու՞ բոլորի կողմից հարգված թզուկը այդպիսի երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է ձեռնարկել՝ լքելով Սարամիջի Թագավորության իր դղյակը:

— Էլրոնդի ու Գանդալֆի իմաստուն լինելը կասկածից դուրս է,— քթի տակ ծիծաղելով ասաց Գլոինը: — Նրանք մտադիր են Խորհուրդ հրավիրել, և այնտեղ, ես այդպես եմ կարծում, մենք շատ բան կիմանանք: Իսկ հիմա... — Գլոինը նորից քթի տակ ծիծաղեց,— ավելի լավ չի՞ լինի որևէ ուրիշ բանի մասին խոսենք:

Նրանք փոխըմբռնման հայացքներ փոխանակեցին և խոսակցություն սկսեցին իրենց հարազատ վայրերի մասին, որ չսպառվեց մինչև խնջույքի վերջը: Ավելի ճիշտ, հիմնականում խոսում էր Գլոինը, որովհետև լուրջ իրադարձությունները, ինչպես գտնում էր Ֆրոդոն, շրջանցում էին Հոբիթստանը (նա հաստատ որոշել էր Մատանու մասին չհիշատակել), իսկ թզուկը բավական բան ուներ պատմելու Խլուտի հյուսիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա Ֆրոդոյին տեղեկացրեց, որ Մշուշապատ Լեռների և Չարքանտառի միջև ընկած հողերի տերն է դարձել այժմ Գրիմբեորնը՝ Բեորնի որդին, և նրա լայնատարած տիրույթների սահմանները չեն կարող խախտել ոչ օրքերը, ոչ գայլդարձյակները:

— Ես համոզված եմ,— աշխուժորեն պատմում էր Գլոինը,— որ Դեյլից Ազատք հին ճանապարհով կարելի է ապահով ճանապարհորդել միայն Գրիմբեորնի ռազմիկների շնորհիվ: Նրանք պահպանում են Լեռնանցքը և Ծանծաղուտը՝ Զառիվայրի մոտ: Բայց նրանց մաքսերը բարձր են և նրանք, առաջվա նման, թզուկներին չեն խնայում,— գլուխն օրորելով ավելացրեց Գլոինը: — Դրա փոխարեն նրանց մեջ դույզն իսկ նենգություն չկա, իսկ դա այսօր շատ արժե: Բայց բոլորից լավ մեզ վերաբերվում են Դեյլում, Լճափի թագավորությունը հիմնադրած մարդիկ: Այժմ այնտեղ կառավարում է Բարդ Նետաձիգի թոռը, Բեյնի ավագ որդին՝ Բրանդ թագավորը: Նա հմուտ կառավար է, և նրա թագավորությունը տարածվում է Երկար լճի Էսգարոթ քաղաքից մինչև հեռավոր հարավ ու արևելք:

— Իսկ ինչպե՞ս է քո ժողովուրդը,— նրան հարցրեց Ֆրոդոն:

— Մեզ մոտ բազում իրադարձություններ են տեղի ունեցել,— պատասխանեց Գլոինը,— և՛ լավ, և՛ վատ: Բայց լավը, պատկերացրեք, այնուամենայնիվ ավելի շատ է. մինչև այժմ մշտապես մեր բախտը բերել է: Թեպետ մենք էլ, հասկանալի է, զգում ենք չարագուշակ ամպի սև շունչը, որ կախվել է ողջ Միջերկրի վրա: Եթե ուզում ես, մեր մասին ավելի մանրամասն կպատմեմ քեզ: Բայց հենց հոգնես, իսկույն ընդհատիր ինձ: Թզուկին, ասում են, չես զսպի, երբ խոսում է իր դարբնոցից:

Եվ Գլոինը մանրամասն սկսեց պատմել թզուկների Սարամիջի Թագավորության ճակատագրի մասին: Նա ուշադիր ու զգայուն ունկնդրի էր հանդիպել. Ֆրոդոն նրան չընդհատեց, ցույց չտվեց, որ հոգնել է, ոչ մի անգամ խոսելու փորձ չարեց, չնայած արդեն քառորդ ժամ հետո դադարեց լսածի իմաստը հասկանալ՝ խճճվելով տարօրինակ շատ երկրների ու անունների մեջ, որոնց մասին կյանքում չէր լսել: Նրան ուրախացրեց Դաինի մասին լուրը, որն առաջվա պես կառավարում էր Սարամիջի Թագավորությունը: Նա երկու հարյուր հիսունմեկ տարեկան էր, համընդհանուր հարգանք ու սեր էր վայելում, իսկ թզուկների հարստությունը մշտապես բազմապատկվում էր: Նրա արշավանքի տասը մասնակիցներից յոթը, որ կռվել էին Հինգ Զորաց ճակատամարտում, ապրում էին Սարամիջի Թագավորությունում: Դրանք էին Դվալինը, Գլոինը, Դորին, Նորին, Բիֆուրը, Բոֆուրը և գիրուկ Բոմբուրը: Բոմբուրն այժմ այնքան է չաղացել, որ չի կարող բազմոցից տեղափոխվել սեղանի մոտ՝ ճաշկերույթից առաջ վեց երիտասարդ թզուկ գրկում են նրան ու տանում սեղանի մոտ:

— Իսկ ի՞նչ է պատահել մնացած երեքին՝ Օինին, Օրիին և Բալինին,— հարցրեց Ֆրոդոն:

— Նահատակվեցին,— Գլոինի դեմքը մռայլվեց: — Բայց այդ մասին չեմ ուզում հիշել: Բերեք որևէ ուրախ բանի մասին խոսենք... — Եվ Գլոինն սկսեց նկարագրել արհեստները, որոնցով իրավացիորեն հպարտանում են թզուկները,— մենք հազվագյուտ ոսկեձեռիկ վարպետներ ունենք, բայց մեր զինագործները զիջում են հներին: Շատ հին գաղտնիքներ կորել են: Թզուկների պատրաստած զենքուզրահը մինչև հիմա փառաբանվում է ողջ Միջերկրում, սակայն մինչև վիշապի լեռը գրավելը թզուկների վահաններն ու օղազրահներն ավելի ամուր էին ստացվում, իսկ թրերն ու դաշույններն՝ ավելի սուր, քան հիմա: Իսկ այ հողի պարգևների հանույթի ու շինարարության մեջ մեր նախնիներին գերազանցել ենք: Այ որ տեսնեիր մեր ջրանքներն ու գունավոր սալիկներով սալարկված ճանապարհները, քարե ծառերով թունել-փողոցները, որ բացել ենք Մենավոր Լեռան ընդերքում, կամ պահակակետերն ու դիտաշտարակները, որ կանգնեցրել ենք նրա լանջերին... Այն ժամանակ ակնառու կհամոզվեիր, որ Սարամիջի Թագավորությունում ժամանակն իզուր չեն վատնել:

— Ես անպայման կայցելեմ ձեզ... Եթե ինձ հաջողվի,— խոստացավ Ֆրոդոն: — Պատկերացնում եմ, ինչպես կզարմանար Բիլբոն, եթե տեսներ այդ բոլոր փոփոխությունները...

— Երևի նրան շատ էիր սիրում,— ասաց Գլոինը և, Ֆրոդոյին նայելով, չարաճճիորեն ժպտաց:

— Ա՜յն էլ ինչպես,— կրակոտ բացականչեց հոբիթը: — Ախ նույնիսկ մեկ վայրկյան նրան տեսնելու համար աշխարհի բոլոր հրաշքները կտայի...

Մինչդեռ ճաշկերույթն ավարտին էր մոտենում: Էլրոնդն ու Արվենը սեղանից վեր կենալով, ուղղվեցին դեպի Խրախճանքի դահլիճի ելքը, իսկ հյուրերը բարեպաշտորեն հետևեցին նրանց: Նրանք անցան լայնարձակ միջանցքը և տանտերերի հետևից մտան հաջորդ դահլիճը, որը լուսավորված էր հուրհրատող բուխարու լույսով: Ֆրոդոն նայեց շուրջն ու մոտեցավ Գանդալֆին:

— Էլֆերն այս դահլիճն անվանում են Բուխարու դահլիճ,— ցածր ասաց նրան հրաշագործը: — Այժմ դու բազմաթիվ երգեր ու հետաքրքիր պատմություններ կլսես... Եթե չքնես՝ այստեղ տիրող մթնոլորտը լավ օրոր է ասում: Այստեղ բուխարիկում կրակը միշտ վառ են պահում, այն և՛ տաքացնում է, և՛ լուսավորում է դահլիճը, բայց սովորական օրերին դահլիճը մշտապես դատարկ է, շատ քչերն են գալիս՝ հանգստանալու և լռության մեջ խորհելու համար:

Երբ Էլրոնդը գրավեց իր սովորական տեղը, էլֆ գուսաններն սկսեցին երգել ու վին հնչեցնել: Դահլիճն աստիճանաբար լցվեց հյուրերով, և Ֆրոդոն, ուրախ-ուրախ շուրջը նայելով, տեսնում էր զարմանալիորեն իրարից տարբեր, բայց միատեսակ ուրախ ու աշխույժ դեմքեր, որոնց վրա ոսկեգույն արտացոլվում էր հսկայական բուխարիկում պարող վառ կրակը: Բուխարու կողքի փորագրանախշ սյան մոտ Ֆրոդոն մի միայնակ կերպարանք նկատեց և կարեկցանքով մտածեց, որ հիվանդ է տեսնում. նա նստած էր գլուխը կրծքին կախած, այնպես որ դեմքը չէր երևում, իսկ կողքը դրված էր մի ջրի գավաթ և մի կտոր կծած հաց: Խեղճ, չի կարողացել գնալ խրախճանքի,— մտածեց Ֆրոդոն... — բայց մի՞թե այստեղ հիվանդանում են...

Շուտով երգասացների վիները լռեցին, իսկ Էլրոնդը վեր կացավ ու մոտեցավ բուխարուն:

— Արթնացիր, իմ փոքրիկ բարեկամ,— ասաց նա: Ապա շրջվեց դեպի Ֆրոդոն ու ավելացրեց. — Պատրաստվիր: Ինձ թվում է մոտենում է պահը, որի մասին վաղուց ես երազում:

Նա, ով նստած էր բուխարու մոտ, շարժվեց ու գլուխը բարձրացնելով, նայեց հյուրերին:

— Բիլբո՜,— ուրախ գոռաց Ֆրոդոն:

— Բարև, փոքրի՜կս,— արձագանքեց Բիլբոն: — Ես գիտեի, որ դու կկարողանաս հասնել Ռիվենդել: Այսօրվա տոնը քեզ է նվիրված, և դու լիովին վաստակել ես այդ պատիվը: Հուսով եմ, ճաշը քեզ դու՞ր եկավ:

— Իհարկե դուր եկավ... — բացականչեց Ֆրոդոն: — Բայց ասա՛, իսկ դու ինչու՞ չեկար... Եվ ինչու՞ մինչև հիմա ես քեզ չեմ տեսել...

— Որովհետև դու քնած էիր,— պատասխանեց Բիլբոն: — Իսկ ես ամեն օր այցելում էի քեզ ու Սամի հետ նստում մահճակալիդ մոտ: Ինչ վերաբերվում է տոնին, ապա ես վերջին ժամանակներս հազվադեպ եմ մասնակցում քեֆերին՝ ես բազում ավելի կարևոր գործեր ունեմ:

— Իսկ ի՞նչ ես անում...

— Նստում ու խորհում եմ: Դա արտակարգ կարևոր գործ է: Ես վաղուց եմ նկատել, որ Բուխարու դահլիճը աշխարհի ամենալավագույն տեղն է խոհերի համար... Եթե որևէ մեկը քեզ դրանից չի կտրում,— ավելացրեց նա Էլրոնդին խեթ նայելով, և նրա աչքերը բոլորովին էլ քնկոտ չէին: — «Արթնացիր...»: Ես քնած չէի, հարգելի Էլրոնդ: Դուք չափազանց արագ վերջացրիք խնջույքն ու կտրեցիք ինձ իմ կարևորագույն խոհերից: Երբ դուք եկաք, ես երգ էի հորինում և լարված մտածում էի վերջին տողերը՝ դրանք չգիտես ինչու, չեն համընկնում: Իսկ հիմա, հավանաբար, էլ երբեք չեն համընկնի: Էլֆերն այնպիսի հրաշալի երգեր ունեն, որ սեփական երգերիս մասին մոռանում եմ: Ինձ մի հույս է մնացել՝ Դունադանի օգնությունը: Ի դեպ, ու՞ր է նա...

— Մենք անպայման նրան կգտնենք,— ժպտալով հոբիթին, խոստացավ Էլրոնդը: — Դուք կառանձնանաք որևէ տեղ, մի անկյունում, ու դու կավարտես քո կարևոր խոհերը, իսկ հետո մեզ համար նոր երգ կերգես, որպեսզի կարողանանք համեմատել մեր երգերի հետ:

Ֆրոդոն նստեց իր ավագ ընկերոջ մոտ, իսկ նրանց կողքին տեղավորվեց Սամը: Սկսեցին աշխուժորեն զրուցել՝ ուշադրություն չդարձնելով տոնական աղմուկին ու էլֆերի զարմանալիորեն մեղեդիկ երգերին: Բայց Բիլբոն քիչ նորություններ ուներ: Նա Հոբիթստանից դուրս էր եկել ու գնացել ուր աչքը կտրեր, և պարզվել էր, որ աչքը հենց Ազատք է բերել նրան, ու նա ցանկացել էր ապրել էլֆերի մոտ:

— Ես այստեղ հասա առանց արկածի,— պատմում էր նա,— և մի քիչ հանգստանալուց հետո ճանապարհվեցի իմ բարեկամ թզուկների մոտ: Դա իմ վերջին ճանապարհորդությունն էր: Ծերուկ Բալինը չկար, ու ես զղջացի, որ եկել եմ թզուկների մոտ: Ինձ նորից ձգեց Ազատքը և, վերադառնալով, հաստատվեցի այստեղ: Չէ՞ որ ես պետք է ավարտեի գիրքս: Դե երբեմն էլ երգեր եմ հորինում, իսկ էլֆերն էլ շատ հազվադեպ են դրանք երգում՝ միայն ինձ հաճույք պատճառելու համար. էլֆերի երգերն անհամեմատ լավն են: Ես հաճախ նստում եմ բուխարու դահլիճում և խորհում աշխարհի, մեր ժամանակի մասին... Բայց գիտես, ժամանակն այստեղ կարծես թե չի էլ անցնում, ասես էլֆերի վրա ոչ մի իշխանություն չունի...

Ազատք են հասնում բոլոր կարևոր նորությունները, բայց ես ոչինչ չեմ լսել Հոբիթստանի մասին: Գանդալֆը հաճախ էր լինում Ազատքում, սակայն նրանից շատ բան չես իմանա. նա նույնիսկ ավելի ծածկամիտ է դարձել, քան առաջ: Ճիշտ է, որոշ տեղեկություններ ինձ Դունադանը հայտնեց: Դժվար է հավատալ, որ իմ Մատանին այդքան տագնապ է պատճառել Միջերկրին... Եվ Գանդալֆն էլ այդքան ուշ է գաղտնիքը բացել... Ախր ես կարող էի Մատանին էլֆերի մոտ բերել շատ տարիներ առաջ, առանց որևէ դժվարության: Երբ ինձ ասացին, թե որքան վտանգավոր է այդ Մատանին, ես որոշեցի, որ պետք է ճանապարհվեմ տուն, այն քեզանից վերցնեմ բերեմ Ռիվենդել, բայց ոչ ոք այդ մասին լսել չցանկացավ: Էլրոնդն ու Գանդալֆը հաստատ համոզված են, որ թշնամին ինձ ամեն տեղ փնտրել է: Ես հիշում եմ, Գանդալֆն ինձ մի անգամ ասաց. «Մատանին այժմ նոր պահապան ունի, Բիլբո: Եվ եթե վերադառնա քեզ մոտ, մենք ահռելի աղետներից խուսափել չենք կարողանա»: Գանդալֆը հաճախ է հանելուկներով խոսում: Բայց նա խոստացել է հոգ տանել քո մասին, և ես էլ վստահեցի նրա խոստմանը: Եվ ահա դու այստեղ ես, ողջ ու առողջ... — Բիլբոն հանկարծ տարօրինակ նայեց Ֆրոդոյին:

— Քեզ մո՞տ է,— շշուկով հարցրեց նա: — Գիտե՞ս, այսքան շշմեցուցիչ իրադարձություններից հետո ես ուզում եմ մեկ անգամ էլ տեսնել այն:

— Ինձ մոտ է,— դանդաղ պատասխանեց Ֆրոդոն: Նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչու բոլորովին չէր ուզում Մատանին հանել գրպանից: — Այնպես էլ մնացել է, ինչպես որ կար,— բարեկամից շրջվելով, ավելացրեց նա:

— Իսկ ես այնուամենայնիվ ուզում եմ տեսնել:

Դեռ այն ժամանակ, երբ Ֆրոդոն հագնվում էր, Մատանին հայտնաբերեց կրծքի վրա՝ ըստ երևույթին ինչ-որ մեկը իր քնած ժամանակ Մատանին գրպանից հանել էր ու շղթայով գցել էր վիզը: Շղթան շատ բարակ էր, բայց դիմացկուն... Ֆրոդոն դժկամությամբ հանեց Մատանին: Հենց որ Բիլբոն ձեռքը մեկնեց Մատանուն, Ֆրոդոն վախեցած ու զայրացած ընկրկեց: Տհաճ զարմանքով նա հանկարծ նկատեց, որ իր բարեկամ Բիլբոն չքացավ ինչ-որ տեղ. նրա առջև նստած էր կնճռապատ մի գաճաճ, որի աչքերը ընչաքաղց փայլում էին, իսկ ոսկրոտ ձեռքերը ագահությունից դողում էին: Նա ցանկություն ունեցավ խփել ինքնակոչին:

Քաղցրածոր երաժշտությունը հանկարծ ծվծվաց ու մարեց՝ Ֆրոդոյի ակնջներում արյունը խշշում էր: Բիլբոն սարսուռով նայեց նրան ու ձեռքով տենդագին ծածկեց աչքերը:

— Այժմ ես հասկանում եմ,— շշնջաց նա: — Պահիր Մատանին և, եթե կարող ես, ներիր ինձ: Ներիր այդ ծանր բեռան համար: Ներիր այն ամենի համար, որ դեռ սպասում է քեզ... Մի՞թե արկածները երբեք վերջ չեն ունենալու: Մի՞թե երբևէ սկսված ամեն մի պատմություն անպայման ինչ-որ մեկը պետք է շարունակի... Ըստ երևույթին, այդպես է: Իսկ իմ գի՞րքը: Հազիվ թե ինձ վիճակված է ավարտել այն... Բայց եկ մեկս մյուսիս չտանջենք: Խնդրում եմ, ինձ պատմիր մեր Հոբիթստանի մասին՝ ուրիշ ոչնչի մասին մտածել չեմ ուզում...

Ֆրոդոն թեթևացած պահեց Մատանին: Նրա առջև նորից նստած էր հին բարեկամը, զրնգուն ու մեղեդիկ հնչում էին բամբիռները, իսկ հաճելի ու սիրելի հյուրերի դեմքերին խաղում էին կրակի ուրախ ցոլքերը: Բիլբոն կախարդված լսում էր Ֆրոդոյին. Հոբիթստանից ամեն տեսակ լուր, տեղեկություն, լիներ դա տնկված ծառի, թե ինչ-որ մի երեխայի չարաճճիությունների մասին, նրան չտեսնված հաճույք էին պատճառում: Չորս նահանգների կյանքով տարված հոբիթները չնկատեցին լայն կանաչ թիկնոցով մարդուն, որն անաղմուկ մոտեցել էր նրանց ու բարի ժպիտով նայում էր: Վերջապես Բիլբոն տեսավ նրան:

— Ահա և Դունադանը:

— Պանդու՜խտ,— զարմացած բացականչեց Ֆրոդոն: — Պարզվում է, որ դու շատ անուններ ունես:

— Այդ անունը ես չէի լսել,— միջամտեց Բիլբոն: — Ինչու՞ Պանդուխտ:

— Որովհետև ինձ այդպես են անվանել լեռնամոտցիները,— քիչ տխուր քմծիծաղով պատասխանեց Արագորնը: — Չէ՞ որ ես ու Ֆրոդոն ծանոթացել ենք Լեռնամոտում:

— Իսկ ինչու՞ Դունադան,— հարցրեց Ֆրոդոն:

— Արագորնին այդպես մեծարում են էլֆերը,— բացատրեց նրան Բիլբոն: — Դու նրանց լեզուն մոռացե՞լ ես: Հապա, վերհիշիր իմ դասերը՝ դուն-դուն-ադան — Արևմտյան Ասպետ: Ի դեպ, հիմա դասերի ժամանակը չէ: — Բիլբոն նայեց Արագորնին: — Որտե՞ղ էիր, Դունադան,— հարցրեց նա: — Եվ այդ ինչու՞ խրախճանքին չկայիր:

— Մեզ հաճախ ժամանակը չի բավականացնում ուրախության համար,— լուրջ պատասխանեց Արագորնը: — Անսպասելիորեն վերադարձան Էլլադանը և Էլրոհիրը: Պետք է նրանց հետ զրուցեի, կարևոր լուրեր են բերել:

— Այո-ոո, հասկանում եմ, բարեկամս,— ասաց Բիլբոն: — Բայց հիմա, երբ դու գիտես նրանց նորությունները, մի քիչ ժամանակ կգտնե՞ս մեզ համար: Արանց քո օգնության գործը գլուխ չի գա: Էլրոնդն ասաց, որ տոնախմբության ավարտին ուզում է մի նոր երգ լսել, իսկ ես վերջին տողերը չեմ կարողանում գլուխ բերել: Եկ գնանք մի խաղաղ անկյուն ու փորձենք երկուսով ավարտել իմ երգը:

— Գնանք,— ժպտալով համաձայնեց Արագորնը:

Բիլբոն ու Արագորնը գնացին ինչ-որ տեղ, և Ֆրոդոն բոլորովին մենակ մնաց, որովհետև Սամն այդ ժամանակ քնած էր: Նա իրեն մենակ ու լքված զգաց, չնայած շուրջը շատ էլֆեր կային: բայց նրանք, Ֆրոդոյի վրա ուշադրություն չդարձնելով, ինքնամոռաց լսում էին գուսանների երգը: Շուտով երաժշտությունը կարճ ժամանակով լռեց, իսկ հետո նոր երգ հնչեց, և այն ժամանակ Ֆրոդոն էլ սկսեց ունկնդրել:

Սկզբում հնագույն մեղեդու գեղեցկությունը և կիսածանոթ լեզվի բառերի երաժշտությունը կախարդեցին նրան, բայց իմաստը չէր կարողանում որսալ, չնայած Բիլբոն Ռիվենդել մեկնելուց առաջ զարմիկին սովորեցրել էր էլֆերի լեզուն: Նրան թվում էր, որ երաժշտությունն ու բառերը ձեռք էին բերում հեռավոր աշխարհների ուրվագծերը, բուխարու կրակի կայծկլտուն անդրադարձումներից թանձրանում էր ոսկեզօծ մեգը Ծովի վրա, որը հառաչում էր ինչ-որ տեղ աշխարհի եզրին, և Ֆրոդոյի հմայվածությունը դարձավ քուն, և նրա շուջը փրփրում էին դեռևս երբեք չտեսած երազների մեծաշուք ալիքները:

Իսկ հետո ալիքները հանկարծ ձայն ստացան, և բառերի հնչյուններում կռահելի դարձավ իմաստը, ու Ֆրոդոն հասկացավ, որ Բիլբոյին է լսում:

Հոբիթն աչքերը բաց արեց ու շուջը նայեց: Դահլիճի կենտրոնում տեսավ Բիլբոյին: Ժպտացող էլֆերը միահամուռ ծափահարեցին: Երբ էլֆերի ծափահարությունները լռեցին, Բիլբոն մոտեցավ Ֆրոդոյին ու հարցրեց.

— Իսկ քեզ դու՞ր եկավ իմ նոր երգը:

— Ես այն գնահատել չկարողացա,— խոստովանեց Ֆրոդոն: — Քո երգից առաջ քնեցի, ու ինձ թվում էր, թե դա ոչ թե երգ է, այլ ուղղակի իմ երազի շարունակությունը: Քո ձայնը միայն վերջում ճանաչեցի:

— Այո, հոբիթների համար էլֆերի երգերը չափազանց քաղցրալուր են,— համաձայնեց Բիլբոն: — Բայց, նրանց մեջ ապրելով, վարժվում ես դրան: Թեպետ պետք է ասեմ, որ էլֆերը երբեք երաժշտությունից չեն հագենում, ասես դա համեղ ուտելիք է: Գիտես ինչ, արի այստեղից գնանք, որ մեզ չխանգարեն հանգիստ խոսել:

— Իսկ դա նրանց չի՞ վիրավորի,— անհանգստացավ Ֆրոդոն:

— Բոլորովին,— զարմիկին հանգստացրեց Բիլբոն: — Այստեղ ոչ ոքի ուժով չեն պահում՝ արի և գնա, երբ ցանկանում ես, միայն ուրիշներին մի խանգարիր ուրախանալ:

Հոբիթները վեր կացան և աշխատելով չաղմկել, քայլեցին դեպի դահլիճի ելքը: Որոշեցին Սամին չարթնացնել՝ նա անխռով, ժպիտը դեմքին քնած էր: Դռան մոտ Ֆրոդոն թախծոտ հետ նայեց և, չնայած նրան ուրախացնում էր կայանալիք խոսակցությունը, հասկացավ, որ այստեղից հեռանալ չի ուզում՝ այստեղ զարմանալի խաղաղ էր և հարմարավետ: Այդ ժամանակ մի նոր երգ հնչեց.

<poem>

— Ա Էլբերեթ Գիլթոնիել

Սերեվյեն րէննա միրիէլ

Ա մերէլ էգլեր էլլենաս...

Նա — կէարդ րալլան դիրիէլ

Ա գալանդրեմմին էննոթաս,

Ֆարուլիոս, լե լիհնատոն

Նէֆ աէր, սի նէֆ օզարոն...

</poem>

Շեմին Ֆրոդոն մեկ անգամ էլ հետ նայեց: Էլրոնդն անշարժ նստած էր բազկաթոռում, և կրակի ցոլքերը, արևի շողերի նման, ոսկեզօծում էին նրա դեմքը: Էլրոնդի կողքին նստած էր Արվենը, իսկ նրա կողքին կանգնած էր Արագորնը, և դա մի քիչ զարմացրեց Ֆրոդոյին: Արագորնի կրծքին բաց թիկնոցի տակից արծաթին էր տալիս աստղը, որն ընդգծվում էր խավարափայլ զրահի վրա: նա ինչ-որ բանի մասին զրուցում էր Արվենի հետ և այն պահին, երբ Ֆրոդոն շրջվում էր, վերջինս նայեց ուղիղ նրան: Այդ հայացքը հոբիթը հավերժ չի մոռանա:

Նա կանգնած էր Արվենի հայացքով հմայված, և երգի բառերը, երաժշտության հետ ձուլվելով, հնչում էին որպես աղբյուրի զրնգուն կարկաչ:

— Գնա՛նք,— անհամբերությամբ նրան կանչեց Բիլբոն: — Նրանք դեռ երկար են երգելու, և Էլբերեթի մասին այս երգից հետո կերգեն իրենց Օրհնյալ Երկրի մասին:

Հոբիթներն զգուշությամբ դուռը բաց արեցին ու գնացին Բիլբոյի փոքրիկ սենյակը, որի դեպի հարավ նայող պատուհաններից երևում էր Բրուինեն գետը: Նրանք չցանկացան տրվել հիշողություններին, չցանկացան մտածել հարավ-արևելքից դանդաղ դեպի իրենց սողացող չարագույժ թուխպի մասին: Բաց պատուհանի մոտ նստած զրուցում էին այսօրվա ուրախությունների՝ էլֆերի ու Ռիվենդելի հրաշալի ծառաստանների, աստղերի, ծառերի, քնքուշ աշնան մասին...

— Ներողություն եմ խնդրում,— ընդհատեց նրանց Սամը՝ դուռը ծեծելով ու արանքից ներս նայելով: — Ես ուզում էի հարցնել, ձեզ ոչ մի բան պետք չէ՞...

— Իսկ գուցե ուզում էիր հիշեցնել ինձ ու Ֆրոդոյին, որ նրա քնելու ժամանա՞կն է,— արձագանքեց Բիլբոն:

— Հապա ի՞նչ, ոնց որ թե ժամանակն է,— շփոթված, բայց վճռական ասաց Սամը: — Չէ՞ որ վաղը հենց առավոտից Խորհուրդն է, իսկ վերքից հետո հո հեշտ չէ...

— Իրավացի ես,— քթի տակ ծիծաղելով նրան միացավ Բիլբոն: — Կարող ես գնալ և Գանդալֆին զեկուցել, որ Ֆրոդոն հլու հնազանդ գնաց քնելու: Բարի գիշեր,— ասաց նա զարմիկին,— որքան ուրախ եմ, որ նորից տեսնվեցինք... Ըստ իս, աշխարհիս երեսին ոչ մի արարած հաճելի զրույցն այդքան լավ չի կարող վարել, ինչպես հոբիթստանցի հոբիթը: Բայց շուտով մենք նորից երկար ժամանակով կբաժանվենք: Ես վախենում եմ, որ քո ճանապարհորդության մասին գլուխներն իմ գրքում կգրես անձամբ ինքդ՝ վերջին ժամանակներս ես շատ եմ ծերացել: Բարի երազներ, իմ սիրելի փոքրիկ... Իսկ ես մի քիչ զբոսնեմ այգում՝ ուզում եմ նայել Էլբերեթի համաստեղությանը:

=== Գլուխ երկրորդ. Խորհուրդ ===

Հաջորդ օրը, լուսաբացին արթնանալով, Ֆրոդոն հիանալի հանգստացած էր ու առույգ, և որոշեց Բրուինենի ափին զբոսնել: Երբ նա հագնվեց ու դուրս եկավ այգի, հեռավոր լեռնապարի հետևից բարձրանում էր հսկայական, բայց աղոտ արևը, օդում արծաթին էին տալիս աշնանային շղարշները, տերևների վրա շողշողում էին ցողի կաթիլները, իսկ գետի վրա հալվում էին վաղորդյան քուլաները: Սամը լուռ քայլում էր նար կողքից, ուրախ շնչում էր ցողոտ օդն ու զարմացած դիտում ձյունեղեն գլխարկներով փայլատակող հեռավոր լեռները:

Զիգզագ ճանապարհից թեքվելով նրանք տեսան Բիլբոյին ու Գանդալֆին, որոնք նստել էին ափամերձ ժայռի մեջ հմտորեն փորված քարե ցածրիկ նստարանին ու զրույց էին անում: Բիլբոն բարեհամբույր ժպտաց:

— Բարի լույս,— ասաց նա հոբիթներին: — Խորհուրդը, կարծում եմ, շուտով կսկսվի:

— Շուտո՞վ, վստա՞հ ես,— հարցրեց նրան Ֆրոդոն: — Իսկ ես մի քիչ զբոսնելու հույս ունեի: Ինձ ասես շարունակ ձգում է այն սոճու անտառը... — Ֆրոդոն գլխով արեց հյուսիսային լանջին սևին տվող անտառի կողմը:

— Կզբոսնես,— եթե Խորհուրդը մինչև մութն ընկնելը վերջանա,— ասաց նրան Գանդալֆը: — Բայց ես նախապես չէի տրամադրվի: Այսօր շատ բան է հարկավոր քննարկել:

Շուտով դղյակում հնչեց զանգը:

— Էլրոնդը կանչում է Խորհրդի մասնակիցներին,— նստարանից վեր կենալով ասաց Գանդալֆը: — Դուք երկուսդ էլ հրավիրված եք, և՛ Բիլբոն, և՛ Ֆրոդոն: Այստեղ ընդունված չէ ուշանալ, գնանք:

Հրաշագործը քայլեց դեպի տուն տանող ճանապարհով, Բիլբոն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, իսկ մոռացված ու մի քիչ նեղացած Սամը, ինչ-որ բան քրթմնջալով, քարշ էր գալիս վերջից: Գանդալֆը մոտեցավ այն նույն պատշգամբին, որտեղ նախօրեին Ֆրոդոն հանդիպեց բարեկամներին: Աստիճաններով բարձրանալով, Ֆրոդոն հետ նայեց: Արևավառ առավոտը օր էր դառնում, ափից ներքև հանդարտ աղմկում էր գետը, երկինքը զրնգում էր թռչունների դայլայլից, և Ֆրոդոյին թվաց, թե իր չարաբաստիկ արկածներն էլ՝ աշխարհի վրա կախվող ահարկու թուխպի մասին խոսակցությունների նման, երազում է տեսնել՝ չափազանց հանգիստ, հստակ ու մեղմ էր աշնանային առավոտը: Բայց Խորհրդի դահլիճի շեմից ներս մտնելով, հոբիթը տեսավ, որ հյուրերի դեմքերը, որոնց Էլրոնդը հրավիրել էր Խորհրդի, արտակարգ տագնապալի էին ու մռայլ:

Ֆրոդոն առաջինը Էլրոնդին տեսավ, ապա նկատեց Գլորֆինդելին և Գլոինին, իսկ անկյունում խոժոռ նստած էր Արագորնը, որը հագել էր իր խունացած ամենօրյա թիկնոցը: Հավաքվածներից մյուսներին Ֆրոդոն չէր ճանաչում: Էլրոնդը նրան նստեցրեց իր մոտ, մի հայացքով զննեց լուռ նստած հյուրերին ու ասաց.

— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ազատք ստիպված է եղել մտնել ճակատամարտ մղելով:

Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Դահլիճում նստած էր Գլոինի որդի Ջիմլին, Արծաթափայլ Նավահանգիստ բնակավայրից էլֆ Գելդորը, որին Ազատք էր ուղարկել Սիրդան Քորաբելը, Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավորի՝ Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը, Էլրոնդի մի քանի էլֆ հորհրդականներ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի տղամարդ՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ հայացքով: Վաղուց մկրատ չտեսած նրա մազերը անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված որսորդական փողով լանջափոկը, իսկ շքեղ հագուստը (նա հագնված էր հեծյալ ճամփորդի պես), որ փոշուց մոխրագույն էր դարձել, տեղ-տեղ ցեխոտված էր և ձիու քրտնքից տրորված, վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: նա զարմանքով էր նայում Ֆրոդոյին ու Բիլբոյին:

— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:

Էլրոնդի Խորհրդում քննարկված ամեն ինչ չէ, որ հարկ է վեր հանել մեր պատմության մեջ: Սկզբում քննարկվում էր ծայրամասային հողերի հարցը, որոնց մասին Ֆրոդոն ոչինչ չգիտեր, այդ պատճառով էլ ցրված էր լսում խոսողներին: Բայց երբ ձայնը տվեցին Գլոինին, հոբիթի համար իսկույն հետաքրքիր դարձավ. չէ՞ որ Դաինի հպատակների հետ Բիլբոն բարեկամական կապերի մեջ էր: Պարզվեց, որ Սարամիջի թագավորության թզուկները վաղուց արդեն անորոշ տագնապ են ապրում:

— Շատ տարիներ առաջ,— պատմում էր Գլոինը,— մեզ համակեց փոփոխություններ ապրելու ձգտումը: Ամեն ինչ սկսվեց աննկատելի, աստիճանաբար: Թզուկներից ոմանք, չգիտես ինչու, որոշեցին, որ Մենավոր Լեռան մեջ մեր տեղը նեղացել է, որ վատ չէր լինի ավելի ընդարձակ մի ապաստանատեղ գտնել: Խոսակցություններ գնացին մեր հայրերի քրտինքով ստեղծված Մորիա կամ, ինչպես ասում են թզուկների լեզվով՝ Քազադ-Դում թագավորության մասին: Շատերն էին պնդում, որ եկել է մեր պապենական տիրույթները վերադառնալու ժամանակը:

Մորիա... — Գլոինը տխուր հառաչեց,— Հյուսիսային աշխարհի թզուկների երազ... Մեր նախնիները ձգտել են հարստության ու փառքի, նրանք փորփրել-խրվել են լեռների ընդերքները՝ հանելով թանկագին քարեր ու մետաղներ, մինչև որ երկրի երես են բաց թողել հրե անդունդներում զմռսված սարսափը: Թզուկներն ստիպված եղան փախչել Մորիայից, բայց նրանք մշտապես հիշում էին նրա մասին՝ ահով ու այնտեղ վերադառնալու փայփայած հույսով: Սակայն սերունդը սերնդի հետևից փոխվում էր, և ոչ մի թզուկ, բացի Թրորից՝ իր ջոկատի հետ միասին, վճռականություն չէր ունենում պապերի հայրենիքը վերադառնալու, իսկ Թրորը հավերժ մնաց Քազադ-Դումում: Եվ ահա այնտեղ ճանապարհվեց Բալինը: Թագավոր հայր Դաինը չէր ուզում նրան բաց թողնել, բայց նա գնաց՝ համոզելով նաև Օրիին ու Օինին և այլ խիզախ թզուկների:

Դա երեսուն տարի առաջ էր: Սկզբում Բալինին ուղեկցում էր հաջողությունը՝ նրա ուղարկած սուրհանդակը պատմել էր, որ նրանք մտել են հնադարյան թագավորությունը և սկսել են վերականգնել լքված բնակատեղիները: Բայց այն ժամանակվանից ի վեր ոչ ոք Բալինի մասին այլևս չի լսել...

Դեհ իսկ հետո... համարյա մեկ տարի առաջ Դաինի մոտ եկավ ևս մի սուրհանդակ, բայց ոչ թե Բալինից, այլ հեռավոր Մորդորից: նա հայտնվեց գիշերը, սև ձիու վրա և, Դաինին կանչելով Պահակային Աշտարակի մոտ, ամբարտավանությամբ հայտնեց, որ Սաուրոն Մեծը՝ այդպես մեծարեց իր տիրոջը սուրհանդակը՝ ուզում է դաշն կնքել թզուկների հետ: Նա խոստանում էր մեզ վերադարձնել Մոգական Մատանիները, եթե մենք պատմեինք նրան հոբիթների մասին: «Սաուրոն Մեծին հայտնի է,— եզրափակել էր սուրհանդակը,— որ նրանցից մեկին մի ժամանակ դու լավ գիտեիր»:

Դաինը պատասխանն իսկույն չի գտել, և Սաուրոնի սուրհանդակը արհամահական ավելացրել է. «Հզոր տիրակալ Սաուրոն Մեծը ենթադրում է, որ դու ի նշան բարեկամության, կգտնես այդ քոսոտ գողին,— հենց այդպես էլ արտահայտվել է սուրհանդակը,— և կխնդրես, իսկ եթե չի տա՝ կխլես Մատանին, որ նա մի ժամանակ գողացել է: Այդ Մատանի ոչինչ չարժե,— շարունակել է սուրհանդակը,— բայց Սաուրոն Մեծն ուզում է գործնականապես հավաստիանալ քո բարեկամությանը: Կատարիր Մեծ Տիրակալի հանձնարարությունը, և նա կտա քեզ երեք Մատանի, որ հին ժամանակներում պատկանել են թզուկներին... Մորիայի թագավորությունն էլ քոնը կդառնա, Մեծ Տիրակալն այդ մասին էլ կհոգա: իսկ եթե հոբիթին հաղթել չես կարող, ապա գոնե ասա, թե որտեղ է ապրում, և առատորեն կպարգևատրվես: Բայց վախեցիր Սաուրոն Մեծին խաբելուց...»:

Վերջին բառերը սուրհանդակը ֆշշացրել է, կարծես թե հանկարծ օձ է դարձել, այնպես որ Աշտարակը պահպանող զորականները սարսռացել են: Սակայն Դաինը հանգիստ ասել է.

— Ես չեմ կարող քեզ իսկույն պատասխանել: Ես պետք է մտածեմ քո ասածների մասին:

— Մտածիր, բայց շատ ժամանակ չծախսես,— բացահայտորեն սպառնացել է սուրհանդակը:

— Իսկ մի՞թե ես իմ ժամանակի տերը չեմ,— արժանապատվությունը չկորցնելով, հարցրել է Դաինը:

— Առայժմ տերն ես,— մռնչացել է սուրհանդակն ու առանց հրաժեշտ տալու կորել մթության մեջ:

Այդ ժամանակվանից մեզ կրծում է մութ տագնապը: Եթե նույնիսկ Սաուրոնի սուրհանդակի ձայնը մեղրի պես քաղցր լիներ, միևնույնն է, մենք կտագնապեինք՝ մեզ համար պարզ է, որ Սաուրոնի ամեն մի առաջարկության տակ սպառնալիք ու ստոր նենգություն է թաքնված: Մենք գիտենք, որ Մորդորի ամրապնդվող հզորությունը սնում են ժամանակին արմատախիլ չարված արմատները, բայց նրա էությունը նախկինն է մնում... Երկու անգամ վերադարձավ Սաուրոնի սուրհանդակը և երկու անգամ մեկնեց, առանց պատասխան ստանալու: Նա մեզ, իր խոսքերով ասած, վերջին ժամկետն է նշանակել և պատասխանի համար հայտնվելու է այս տարվա վերջին:

Ես եկել եմ Ազատք Բիլբոյին զգուշացնելու, որ թշնամին համառորեն որոնում է նրան և որպեսզի իմանամ, եթե իհարկե Բիլբոն դա գիտի, թե Թշնամու ինչի՞ն է պետք Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե: Եվ մեկ էլ թագավոր Դաինը պատվիրեց մի խորհուրդ հարցնել Ազատքի տիրակալից, չէ՞ որ մեզ վրա է գալիս Սև Ստվերը: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Սաուրոնի սուրհանդակը գնացել է նաև Բրանդի՝ Լճափի թագավորության թագավորի մոտ: Իսկ Բրանդի վիճակը շատ ծանր է: Նրա արևելյան սահմաններում, մեկ էլ տեսար, պատերազմ բռնկվեց: Եթե սուրհանդակները պատասխան չստանան, Սաուրոնն իր Սև Զորագունդը կշարժի և՛ Դաինի դեմ, և՛ Բրանդի դեմ, իսկ Բրանդը վախենում է պատերազմից և կարող է ենթարկվել Սև Տիրակալին:

— Ճիշտ ժամանակին ես եկել,— ասաց Էլրոնդը: — Այսօրվա Խորհրդում քեզ պարզ կդառնա թե ինչ Մատանի է որոնում Թշնամին: Կհասկանաս, որ դուք ուրիշ ելք չունեք, բացի Թշնամու հետ կենաց մահու կռիվ մղելուց, նույնիսկ առանց այդ մարտում հաղթելու հույս ունենալու: Թշնամին ամբողջ Միջերկրի համար մեկն է: Իսկ Մատանին... Դուք ինքներդ եք կոչված այստեղ որոշելու, թե ինչ ենք անելու այդ Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե...

— Ես ասացի կոչված ենք,— շարունակեց Էլրոնդը,— սակայն ես ձեզ չեմ կանչել Ռիվենդել, դուք ինքներդ եք եկել, եկել եք միաժամանակ, և ձեր հանդիպումը պատահական համարել չի կարելի: Դուք կոչված եք լուծելու Մատանու հետ կապված շփոթը և վերջնականապես վճռելու Միջերկրի ճակատագիրը: Ուստի մենք կբացենք Մատանու գաղտնիքը, որը մինչև այժմ շատ քչերին է հայտնի: Եվ ամենից առաջ՝ Մատանու պատմությունը: Ես պատմությունը սկսում եմ՝ մյուսները կավարտեն այն:

Էլրոնդի հանգիստ ու հնչեղ ձայնը հստակորեն լսում էին բոլոր հրավիրվածները: Էլրոնդը պատմում էր Երկրորդ Դարաշրջանի մասին, երբ կռել էին Մոգական Մատանիները, և պատմում էր Մորդորի հնագույն տիրակալի՝ Սաուրոնի մասին: Այդ պատմության առանձին մասերը ծանոթ էին հյուրերից շատերին, իսկ ամբողջությամբ մինչ այդ ոչ ոք լրիվ չգիտեր, և հյուրերը շունչները պահած լսում էին Օստրանում ապրող էլֆ դարբինների, թզուկ-մորիացիների (այդպես էին անվանում Մորիայի թզուկներին) հետ նրանց սերտ բարեկամության մասին, Օստրանի էլֆերի իմացասիրության մասին և այն մասին, թե ինչպես Սաուրոնը բարեկամ ձևանալով, նրանց օգնություն առաջարկեց, նրանք էլ ընդունեցին ու արհեստներում անչափ հմտացան, իսկ Սաուրոնը իմացավ նրանց բոլոր գաղտնիքները և Մորդորում գտնվող Հրամեջ Լեռան գլխին կռեց Համիշխանության Մատանին, որ տիրանա մյուս Մատանիներին: Բայց էլֆ Սելեբրիմբերն իմացավ այդ մասին և թաքցրեց իր պատրաստած երեք Մատանիները, և ծայր առավ արյունահեղ, ավերիչ պատերազմը, ու Մորիայի թագավորության դարպասները փակվեցին:

Էլրոնդը հյուրերին համառոտ պատմեց, թե ինչպես է ինքը հետևել Համիշխանության Մատանուն, բայց այդ պատմությունը բոլորին հայտնի է, որովհետև իր ժամանակին նա կարգադրել է մանրամասնորեն այն գրել Եղելության Մատյանում, ուստի և հարկ չկա այն վերապատմելու: Հետո Էլրոնդը պատմեց Նումենորի մասին, այն մասին, թե ինպես է կործանվել այդ թագավորությունը, այն մասին, թե ինչպես Մեծ Ժողովրդի թագավորները Ծովի կողմից վերադարձան Միջերկիր, պատմեց հզոր թագավոր Էլենդիլ Բարձրահասակի մասին, նրա որդիներ Իսիլդուրի և Անարիոնի մասին, որոնք երկու հզոր թագավորություն էին հիմնել. Արնորը՝ հյուսիսում, և Գոնդորը՝ հարավում: Սաուրոնը կռվի գնաց թագավորների վրա, իսկ նրանք դիմեցին էլֆերի օգնությանը և բանակցություններից հետո կնքվեց Մարդկանց ու էլֆերի Վերջին Դաշինքը:

Էլրոնդը հառաչեց և, մի քիչ լռելուց հետո, շարունակեց.

— Էլենդիլի և Գիլ-Գալադի միացյալ զորագունդը հավաքվեց Արնորում՝ Մորդոր արշավելու համար, և ես այն ժամանակ մտածեցի, որ նրա հզորությունն ու ուժը, նրա հպարտ դրոշներն ու հուժկու դյուցազուններն ինձ հիշեցնում են Առաջին Դարաշրջանը և Բելերիենդի էլֆերի Մեծ զորաբանակը, որը ջախջախեց մռայլ Թանգորոդրիմը, և էլֆերը որոշեցին, որ Թշնամու վերջը տվեցին, բայց շուտով հասկացան, որ չարաչար սխալվել են...

— Հիշեցնում են... Քե՞զ,— բարձրաձայն հարցրեց Ֆրոդոն՝ Էլրոնդի վերջին բառերից ապշահար: — Իսկ ես միշտ մտածում էի... — կմկմաց նա շփոթված այն բանից, որ Էլրոնդը լռեց: — Ես կարծում էի... Չէ՞ որ Առաջին Դարաշրջանը.. Չէ՞ որ այն վաղուց, շատ վաղուց է անցել...

— Իրավացի ես,— առանց ժպիտի նրան ասաց Էլրոնդը: — Սակայն ես այն հիանալի հիշում եմ: Իմ հայրը Էարենդիլն էր, ծնյալ էլֆական Գոնդոլին թագավորությունում, իսկ մայրս Էլվինն էր, դուստրը Դիորի, որը Դորիաթցի Լյութիենի որդին էր: Ես Միջերկրի բոլոր երեք Դարաշրջանների վկան եմ և մասնակիցը Թշնամու հետ անհամար մարտերի, որոնք վերջանում էին մեզ համար սարսափելի պարտություններով կամ զարմանալի անպտուղ հաղթանակներով...

Ես մեծն Գիլ-Գալադի մունետիկն եմ եղել և մասնակցել եմ Մորդորի Դարպասի մոտ մղված ճակատամարտին, որն ավարտվեց Թշնամու ջախջախումով, որովհետև Գիլ-Գալադի Այգլոս նիզակի, ինչպես նաև Էլենդիլի Սրի հավասարը չգտնվեց Թշնամու զորաբանակում: Ես մարտնչել եմ նաև Օրոդրուինի՝ թարգմանաբար Հրամեջ Լեռան լանջերին, որտեղ նահատակվեց Գիլ-Գալադը և ընկավ Էլենդիլը՝ իր սուրը թշնամիների սաղավարտներին ջարդելով, բայց և Սաուրոնը նույնպես գետին տապալվեց Իսիլդուրի սրից, որը տիրեց Համիշխանության Մատանուն:

— Ա՜յ քեզ բան,— ճչաց Բորոմիրը,— ուրեմն Համիշխանության Մատանին պահպանվե՞լ է: Ըստ մեր ավանդությունների, այն անհետացել է, երբ ավարտվել է Երկրորդ Դարաշրջանը: Իսկ պարզվում է, որ դրան տիրացել է Իսիլդու՞րը:

— Այո, տիրացել է,— հաստատեց Էլրոնդը: — Թեև չպետք է այդպիսի բան աներ: Հարկավոր էր Մատանին ոչնչացնել հենց այն ժամանակ՝ Օրոդրուինի բոցերի մեջ, որտեղ որ ծնվել էր: Բայց Իսիլդուրը Մատանին վերցրեց: Դա միայն ես և Սիրդանը տեսանք՝ մյուս բոլոր ռազմիկները նահատակվել էին, և մենք փորձում էին նախազգուշացնել Իսիլդուրին, բայց նա մեր խորհուրդը չլսեց:

«Իմ եղբայրն ու հայրը սպանվել են,— ասաց նա մեզ,— իսկ Մատանին ավար եմ վերցրել արդար մենամարտում և կվերցնեմ որպես իմ արյունակիցների հիշատակ»: Սակայն երկար չտիրեց Մատանուն. այն դարձավ նզովք նրա համար և դեռ բախտը բերեց, որ ինքը պարզապես զոհվեց, այլ ոչ թէ դարձավ Խավարի Թագավորության ուրվական: Այդ մասին գիտեինք միայն մենք՝ հյուսիսցիներս, այն էլ շատ քչերը,— շարունակում էր Էլրոնդը: — Հիրիկների հովտից, որտեղ զոհվել էր իսիլդուրը, վերադարձան ընդամենը երեք մարդ և նրանց մեջ էր Օհթարը, նրա զինակիրը. նա պահպանել էր Էլենդիլի ջարդված սուրը, որով Իսիլդուրը նվաճեց Մատանին և վերադառնալով, կտորները տվեց Վալենդիլին, Իսիլդուրի որդուն, որը դաստիարակվել էր Ազատքում: Նարսիլը, ավելի ճիշտ՝ Նարսիլի երկու կտորը, որովհետև սուրը դեռևս վերաձուլված չէ, և նրա վաղեմի փառքը վերականգնված չէ, մինչև երեկ պահվում էր Ազատքում: Ես Թշնամու դեմ տարած հաղթանակներն անպտուղ անվանեցի... Վերջին հաղթանակը առավել լավ կլինի անվանել ապարդյուն: Սաուրոնը տապալվեց, բայց կենդանի մնաց, նա Մատանուց զրկվեց, բայց վերջինս պահպանվեց, Մորդորում Սև Ամրոցը հողին հավասարեցրին, բայց նրա հիմքը անվնաս մնաց, և քանի դեռ Համիշխանության Մատանին ոչնչացված չէ, քանի դեռ Չարի բունը արմատախիլ չի արված, Թշնամու լիակատար պարտությունը հնարավոր չէ: Շատ մարդիկ և շատ էլֆեր պատերազմի ժամանակ զոհվեցին՝ Իսիլդուրը, Անարիոնը, Էլենդիլը, Գիլ-Գալադը, վեհապանծ դյուցազուններն ու նրանց ռազմիկները: Մարդկանց ու էլֆերի այն ժամանակվա Դաշնը շքեղության համար չէ, որ Վերջին է կոչվել: Մահկանացուները Միջերկրում գնալով ավելանում են, բայց յուրաքանչյուր մարդու կյանքը կրճատվում է, իսկ Առաջնածինները գնալով պակասում են, չնայած ժամանակը նրանց վրա իշխանություն չունի: մեր ուղիները բաժանվում են, և մենք արդեն դժվարությամբ ենք հասկանում միմյանց:

Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արնոր թագավորությունը անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվեղ Անումինոս քաղաքը ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մահացած Ֆորնոսթ, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ, որովհետև թշնամիները արնորցիներին ցրել են և նրանց երբեմնի անմատչելի բերդերից մնացել են միայն օշինդրով ծածկված հողաթմբեր:

Գոնդորի թագավորությունը մինչև հիմա չի կործանվել, չնայած նրա տիրույթները խիստ նվազել են, իսկ սկզբում, հին Նումենորի նման, այն անշեղորեն աճում ու ամրապնդվում էր: Գոնդորի ասպետների գոռոզաշուք դղյակները, բերդերը՝ և ամրակառույց նավահանգիստները հռչակված էին թագավորության սահմաններից դուրս, հեռու հեռուներում: Գոնդորի մայրաքաղաքը, Աստղային Մինջնաբերդը կամ նումենորերեն Օսգիլիաթ քաղաքը կառուցված էր Անդուինի ոլորանում:

Այնտեղ, գետի բարձրադիր ափին Մեծն Թագավորի ընդարձակ այգում տնկեցին Սպիտակ Ծառի փոքրիկ սերմը, որը հասունացել էր դեռ Նախասկզբնական Դարաշրջանի օրերին Անդրծովյան Արևմուտքի հողերում: Ժամանակին Իսիլդուրն այդ սերմը բերել էր ծովի այն կողմից: Սերմն աճեց և մի քսան տարի հետո դարձավ հզոր, ճյուղառատ ծառ: Մայրաքաղաքից արևելք, Մթամած Լեռներում, բարձրանում էր Ծագող Լուսնի Բերդը, կամ նումենորերեն՝ Մինաս Իթիլը, իսկ դեպի արևմուտք, Սպիտակ Լեռներում՝ Մինաս Անորը կամ Արևմուտքի Բերդը:

Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց Գոնդոր աշխարհի փառքը: Սպիտակ Ծառը ծերացավ ու չորացավ, իսկ արքա Մելենդիլը, Անարիոնի որդին, մահացավ առանց ժառանգ թողնելու, և նումենորցի արքաների տոհմը հանգավ: Հետո Մորդորը պահպանող պահակներին մի գիշեր նինջը հաղթեց, և Մութ Ուժերը, դուրս պրծնելով, թաքնվեցին Գորգորոթի բարձր պատերի հետևում, իսկ շուտով, նույնպես գիշերվա խավարին ապաստանելով, գրավեցին Ծագող Լուսնի Բերդն ու կոտորեցին շրջապատի ողջ բնակչությանը, և Մինաս Իթիլը դարձավ Մինաս Մորգուլ կամ Մութ Ուժերի բերդ: Գոնդորի մարդիկ նահանջեցին արևմուտք և մնացին Արևմուտքի Բերդում՝ թախիծով անվանելով այն Մինաս Թիրիթ, որ նշանակում է Վերջին Հույսի Բերդ: Բերդերի միջև պատերազմ սկսվեց, Օսգիլիաթ քաղաքը հիմնովին ավերվեց ու նրա ավերակներում բնակվեցին ստվերներ՝ ուրվականներ գիշերը և թափանցիկ՝ ցերեկը:

Սերունդները գալիս փոխարինում էին իրար, և պատերազմը բազում կյանքեր էր խժռում, բայց Մինաս Թիրիթը շարունակում էր պատերազմել, և Թշնամին չկարողացավ ճեղքել-անցնել Անդուինից այն կողմ, ու ճանապարհը Քարե Հսկաներից մինչև ծով համեմատաբար անվտանգ է համարվում...

Այստեղ իմ պատմությունը մոտենում է ավարտին. իսիլդուրի զոհվելուց հետո համիշխանության Մատանին անհետ կորել է, և երեք Մատանին ազատություն են ստացել: Սակայն այժմ դրանք նորից վտանգի մեջ են, քանզի Համիշխանության Մատանին գտնվել է: Բայց այդ մասին ձեզ կտեղեկացնեն մյուս հյուրերը՝ վերջին իրադարձություններին ես չեմ մասնակցել:

Հենց որ Էլրոնդը լռեց, վեր կացավ բորոմիրը:

— Պատվարժան Էլրոնդ,— սկսեց նա,— թույլ տուր ինձ լրացնել Գոնդորի մասին քո պատմությունը, քանի որ ես Ազատք եմ ուղարկված գոնդորցիների կողմից և հյուրերին էլ, իհարկե, օգտակար կլինի իմանալ, թե ինչպիսի վտանգից ենք մենք նրանց պահպանում:

Հավատացեք, նումենորցի հարավցիները բնաջնջված չեն, և Գոնդոր աշխարհի փառքը չի մոռացվել, միայն մենք ենք պատնեշում Արևմուտքը Մորգուլից՝ հետ մղելով թշնամական զորքերի հարձակումները: Մտածեք, ինչ է սպասում արևմտյան հողերին, եթե թշնամիներն անցնեն Անդուինը...

Իսկ աղետը անխուսափելիորեն մոտենում է: Սև Զորաց ուժերն աճում են: ճակատագրի Լեռը, իսկ ըստ ձեզ՝ Հրամեջ Լեռը՝ նզովյալ Օրոդրուինը, նորից ծխում է... Մեզ պարուրում է Խավարի Վարագույրը, որովհետև Մորդորի հզորությունը բազմապատիկ ավելացել է: Հենց որ Թշնամին վերադարձավ իր դղյակը, մենք կորցրինք Իթիլյան հողերը, որ գտնվում էին Անդուինի արևելյան ափերին իթիլ Բերդի պահպանության տակ: Իսկ սույն տարվա ամռանը, հունիսին մեզ վրա հարձակվեց մի հսկա զորաբանակ, որը Մորդորի սև դրոշների տակ միավորում էր վայրագ վայրենիներին և հորոդրիմցիներին, և մենք ստիպված եղանք նահանջել դեպի Գետը: Բայց Թշնամին մեզ համար սարսափելի է ոչ թե թվական գերակշռությամբ, այլ՝ որ նրան ծառայում են ինչ-որ Մութ Ուժեր: Նրանք հայտնվում են Սև Հեծյալների նման, որպես գիշերային հոծ ստվերներ, և երբ այդ Հեծյալները մարտի են բռնվում, նրանց դաշնակիցները մարտնչում են կատաղածի պես, իսկ մեր ռազմիկներին կաշկանդում է սարսափը, և նրանք չեն կարողանում ղեկավարել ձիերին, որոնք Սև Հեծյալների հայտնվելուն պես սրտապատառ փախչում են: Վերջին ճակատամարտում արևելյան ափին կենդանի էին մնացել միայն մի քանի հարյուր գոնդորցի և, նահանջելով Գետից այն կողմ, քանդել էին կամուրջը՝ ավերված Օսգիլիաթում միակ կամուրջը, իսկ ջոկատը, որ քողարկում էր նահանջը, սեղմվեց Գետին ու անխնա կոտորվեց:

Ընդամենը չորս հոգի փրկվելու երջանկություն ունեցան՝ իմ եղբայրը, ես (մենք կռվում էինք այդ ջոկատում) և երկու հազվագյուտ հուժկու ռազմիկ, որոնք կարողացան, ինչպես մենք, լողալով անցնել Անդուինը...

Հիմա մենք ամրացել ենք արևմտյան ափին, և թշնամիները չեն կարող անցնել Գետը, իսկ մեր արևմյան և հյուսիսային հարևանները, նրանք որ գիտեն տեղի ունեցած թեժ մարտի մասին, մեզ շնորհակալության ջերմ խոսքեր են հղում... Բայց դեռ ոչ մի անգամ օժանդակ ուժ չեն ուղարկել, և երբ մեր Տիրակալը օգնություն է խնդրում՝ նրա կոչին արձագանքում են միայն ռոհանցիները:

Եվ ահա գոնդորցիների համար այս ծանր օրերին ես որոշեցի հասնել հեռավոր Ազատք: Ստիպված եղա բազում հարյուրավոր լիգեր հաղթահարել գաղտնի ու վաղուց լքված արահետներով՝ հարյուր տասնմեկ օր եղա ճանապարհին: Բայց ինձ մտահոգում է ոչ թե ռազմական դաշինքը՝ Էլրոնդի իմաստնությունը ասացվածք է դարձել, այլ մեզ իմաստուն խորհուրդ է հարկավոր... Խորհուրդ և անհասկանալի մարգարեությունների մեկնաբանում: Բանն այն է, որ հունիսյան հարձակման (որից հետո մեզ մղեցին Գետի մյուս կողմը) նախորեին ես ու եղբայրս, երկուսս էլ լուսադեմին, ճիշտ և ճիշտ նույն երազն ենք տեսել:

Երազում տեսել ենք, որ արևելյան երկինքը մթնեց և հորիզոնում ճարճատեց ամպրոպը, բայց արևմուտքում մայրամուտի հրացոլքում ավելի պայծառ փայլեց երկնագույնը, և մի զրնգուն ձայն ցածր խոսեց.

<poem>

Կռվի մեջ կյանքը չխնայելով

Էլենդիլն իր հաղթ թուրը ջարդեց,

Իսկ Իսիլդուրը հենց այդ նույն կռվում

Անեծք վաստակեց:

Բայց Իմլադրիսում նորից են կռում

Թուրն առաջնորդի.

Սուր թուրը նրա,

Եվ կոլոտիկը վերցնել է ուզում

Նզովքն իր վրա:

</poem>

Ես ու եղբայրս այդ տարօրինակ խոսքերը չհասկացանք և դիմելով մեր հորը՝ Դենեթորին, Մինաս Թրիրթ ամրոցի Գերագույն Տիրակալին և Միջերկրի հնագույն ավանդությունների լավատեղյակին, իմացանք, որ հին ժամանակներում Իմլադրիս անվանում էին էլֆերի բնակավայրը, որը առասպելական իմաստուն Տիրակալ Էլրոնդի օրոք հիմնվել է ինչ-որ տեղ հեռավոր հյուսիսում: Գոնդորի ժողովրդին կործանում է սպառնում, և մեզանից յուրաքանչյուրը հասկանում է դա: Եվ ահա իմ եղբայրը գլուխն է մտցրել, որ ես ու նա մարգարեական երազ ենք տեսել, դրա համար էլ պետք է գտնենք Էլրոնդին և պարզենք խորհրդավոր գուշակության իմաստը: Բայց ճանապարհը դեպի հյուսիս դժվարին է ու վտանգավոր, քանի որ վաղուց արդեն ոչ ոք ճանապարհից չի օգտվում, իսկ ինձ հայտնի են արահետներ, և եղբորս փոխարեն ես ուղևորվեցի այստեղ: Հայրս դժկամությամբ համաձայնեց իմ ճանապարհվելուն: Երկար դեգերելով հյուսիսային հողերում, որովհետև Էլրոնդ Իմաստունի մասին շատերն էին լսել, բայց քչերը գիտեին, թե նա որտեղ է ապրում, ինձ հաջողվեց գտնել ճանապարհը և բարեհաջող հասնել մինչև Իմլադրիս:

— Եվ այստեղ քեզ համար շատ գաղտնիքներ կբացվեն,— անշտապ վեր կենալով տեղից,— ասաց Արագորնը: Նա իր թուրը դրեց սեղանին, Էլրոնդի առջև, և հյուրերը տեսան, որ այն երկու կես է արված: — Նայիր, ահա առաջնորդի կոտրված Թուրը:

— Ո՞վ ես դու և ի՞նչն է քեզ կապում Գոնդորի հետ,— չափազանց զարմացած հարցրեց Բորոմիրը՝ նայելով խունացած թիկնոցին և դունադանի նիհարած դեմքին:

— Նա Արագորնն է, Արաթհորնի որդին,— ցածր պատասխանեց Բորոմիրին Էլրոնդը,— Իսիլդուրի՝ Իթիլ ամրոցի տիրոջ հեռավոր, բայց միակ և անմիջական ժառանգը: Դունադանները՝ հյուսիսցիները, նումենորցիների սերունդները, Արագորնին իրենց առաջնորդն են համարում... բայց նրանք, դժբախտաբար, քիչ են մնացել:

— Ուրեմն այն քե՞զ է պատկանում,— տեղից թռչելով, բացականչեց Ֆրոդոն, ոչ այն է թեթևացած, ոչ այն է վախով:

— Այն ո՛չ քեզ է պատկանում, ո՛չ ինձ,— հանգիստ, բայց ծանրակշիռ ասաց Արագորնը: — իսկ հիմա, այդպես է վճռել ճակատագիրը, հատկապես դու ես նշանակված դրա Պահապանը...

— Ժամանակը եկել է, Մատանին ցույց տուր,— ասաց Գանդալֆը՝ Ֆրոդոյին դիմելով: — Թող Բորոմիրն ակնառու համոզվի, որ իր երազն իրականություն է...

Դահլիճում մեռյալ լռություն տիրեց, բոլորը լարված նայեցին Ֆրոդոյին, իսկ նա՝ իրեն կորցրած տարօրինակ կերպով սարսափահար, զգաց, որ չի ուզում Մատանին ցույց տալ, որ իր համար նույնիսկ դժվար է Մատանուն մատով դիպչելը: Բայց նա կարողացավ հաղթահարել ինքն իրեն և դողացող ձեռքով հանեց Մատանին: Վերջինս մերթ առկայծելով, մերթ վառ փայլատակելով, դահլիճում հավաքվածների հայացքներն իրեն գամեց:

— Ահա այն, Իսիլդուրի Նզովքը,— ասաց Էլրոնդը:

— Կոլոտիկ,— շշմած մրթմրթաց Բորոմիրը՝ փայլուն աչքերով նայելով Մատանին բարձր պահած Ֆրոդոյին: — Այդպես, ուրեմն, հասավ Գոնդորի ժողովրդի Վերջի Հույսի ժամը... Բայց այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք Կոտրված Թուրը:

— Դու չհասկացար. ասված է՝ եկել է ժամը, բայց չի ասված Մինաս Թիրիթի վերջին ժամը,— հանգիստ բացատրեց Բորոմիրին Արագորնը: — Բայց ճակատագրական ժամն իսկապես եկել է, և այն մեզ մեծ գործերի է կոչում: Կոտրված Թուրը պատկանում էր Էլենդիլին, և նրա սերունդները պահպանել են այդ թուրը, չնայած ուրիշ ոչինչ չեն պահպանել, քանի որ հնում արնորցիներին գուշակել էին, որ երբ գտնվի Իսիլդուրի Նզովքը, ապա նրա հոր Թուրը հնարավոր կլինի վերականգնել և այն կվերածնվի Նզովքի՝ ընդդեմ թշնամիների: Արդ ցանկանու՞մ ես արդյոք դու, որ Էլենդիլի ժառանգն օգնության շտապի Գոնդորի ռազմիկներին...

— Ես եկել եմ խորհուրդ հայցելու և ոչ թե օգնություն,— հպարտ պատասխանեց Բորոմիրը Արագորնին: — Բայց Գոնդորի գլխին ծանր փորձություններ են կախված, և մենք չպետք է հրաժարվենք Էլենդիլի սրից... Եթե այն, ինչը ժամանակին թաղվել է անցյալում, իսկապես կարող է վերադառնալ աշխարհ,— ակնհայտ անվստահությամբ ավելացրեց նա:

Ֆրոդոն զգաց, որ Բիլբոն զայրանում է. Բորոմիրի կասկածամտությունը վիրավորել էր նրան: Հանկարծ նա ոտքի թռավ ու կարկտի պես շարեց.

<poem>

Ուրիշ է փայլը հնագույն ոսկու,

Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,

Մարտադաշտ կելնի Հետքագետ արքան,

Հասուն լինելը ծեր լինել չէ դեռ:

կանցնեն, կգնան չարիք ու փորձանք,

Եվ սուրը նորից կշողա, կայրի,

Արքային արքա կկոչեն դարձյալ՝

Ի պատիվ անցած մի այլ արքայի:

</poem>

Արագորնը ժպտալով լսեց Բիլբոյին մինչև վերջ (որն իր սեփական բանաստեղծությունն էր կարդում), իսկ հետո լրջանալով ասաց Բորոմիրին.

— Ես ներում եմ քո անվստահությունը: Միթե ես չգիտեմ, որ դույզն իսկ նման չեմ Իսիլդուրի և նրա հոր քանդակներին, որոնք տեսել ես Դենեթորի ապարանքում: Ես մեծն Իսիլդուրի ժառանգն եմ, բայց ընդամենը միայն ժառանգը և ո՛չ Իսիլդուրն ինքը: Ես երկար կյանք եմ ապրել: Եվ հավատա, այն մի քանի հարյուր լիգը, որ ընկած են Ազատքի և Գոնդորի միջև, միայն մի փոքր մասն է այն անհամար լիգերի, որ ես հաղթահարել եմ իմ կյանքում: Բազում գետեր ու լեռնաշղթաներ, ճահճոտ հարթվայրեր ու ամայի սարահարթեր եմ ոտքի տակ տվել, ես տեսել եմ բազում հեռավոր երկրներ, որտեղ փայլում են մեզ համար անծանոթ և օտար աստղեր...

Բայց ես հյուսիսն եմ համարում իմ հայրենիքը: Այստեղ արքա Վալենդիլի ժամանակներից ի վեր, ծնվել ու մահացել են իմ բոլոր նախնիները: Արնորցիների կյանքը դժվար է եղել, սակայն Թուրը փոխանցվել է սերնդե սերունդ (հորից որդուն)՝ հիշեցնելով մեր երբեմնի հզորության մասին... Չնայած մենք այն պահել ենք էլֆերի մոտ: Եվ ահա թե ինչ կասեմ քեզ, Բորոմիր: Մենք՝ դունադաններս, քիչ ենք մնացել և ստիպված ենք մշտապես դեգերել, որովհետև որպես սահամապահներ անխոնջ փնտրում ենք Թշնամու սպասավորներին, որոնք չափչփում են անծայրածիր Խլուտը, որը բաժանում է արևմտյան ու արևելյան հողերը, իսկ երբեմն էլ հասնում են բնակելի շրջաններ:

Դու ասացիր՝ մենք միայնակ պատնեշում ենք Արևմուտքը՝ ընդդիմանալով Թշնամու զորքերի ճնշմանը: Բայց հենց որ դուք հանդիպեցիք Սև Հեծյալներին, թշնամիները ձեզ մղեցին Անդուինից այն կողմ: Ուրեմն, Բորոմիր, աշխարհում շատ ուժեր կան, բացի Թշնամու կազմակերպված զորքից, որոնց հարկ է լինում հակահարված տալ: Դուք պաշտպանում եք ձեր սահմանները՝ հարևաններին անջրպետելով Մորգուլի զորաբանակներից և այևս ոչ մի բանի մասին, բացի սեփական սահմաններից, հոգ չեք տանում, իսկ մենք՝ սահմանային Խլուտի պահակներս, պայքարում ենք բոլոր Մութ ուժերի դեմ: Ոչ թե Թշնամու զորաբանակը, այլ Անանուն Վախը հյուսիսի ու արևմուտքի բնակիչներին կցրեր, եթե արնորցիները չթափառեին վայրի Խլուտում՝ առանց դադարի կռվելով Մութ Ուժերի հետ: Ասա, ո՞վ իրեն հանգիստ կզգար՝ նույնիսկ իր բնակարանի պատերի ներսում, ամենահեռավոր ու խաղաղ երկրներում, եթե Մորդորի ուրվական հպատակները անարգել մուտք գործեին արևմտյան հողեր: Ո՞վ կխիզախեր ճանապարհ դուրս գալ: Բայց երբ անտառի սև թավուտներից, խրուտ ճահիճներից կամ միգապատ կիրճերից դուրս են սողում Մորդորի մութ դաշնակիցները, նրանց մշտապես դիմավորում են արնորցիները, և նրանք նահանջում են լեռների հետև:

Իսկ մենք նույնիսկ շնորհակալական խոսք չենք պահանջում: Ճամփորդները կասկածանքով ու խեթ են նայում մեզ, Միջերկրի քաղաքացիներն ու գեղջուկները արհամարհալի կարեկցանքով թափառաշրջիկ են անվանում... Բոլորովին վերջերս մի գիրուկ, որն անգիտակցությամբ ապրում է այնպիսի արարածների հարևանությամբ, որոնց մասին եթե ճիշտն իմանար, վախից կմեռներ, ինձ անվանեց (բնավ չցանկանալով անպատվել) Պանդուխտ... Նա չգիտե, թե ինչու ենք մենք դեգերում և ներողամտորեն խղճում է անդադրում թափառականներին: Բայց մեզ հարկավոր չէ նրա շնորհակալությունը: Նա, իր բոլոր ազգակիցների ու հարևանների նման, ապրում է խաղաղ, հանգիստ ու երջանիկ՝ ահա թե ինչն են «թափառականները» պարգև համարում: Ավելի ճիշտ համարում էին...

Որովհետև այժմ աշխարհը նորից սկսվում է փոխվել: Իսիլդուրի Նզովքը՝ Համիշխանության Մատանին, երկարատև անգոյությունից հետո հայտնվել է: Մեզ մեծ ճակատամարտ է սպասում: Կոտրված Թուրը նորից են կռելու, և ես քեզ հետ միասին կուղևորվեմ Մինաս Թիրիթ:

— Իսիլդուրի Նզովքը հայտնվել է... — կրկնեց Բորոմիրը Արագորնի բառերը: — Իսկ ես տեսա փայլուն Մատանին, որ մեզ բոլորիս ցույց տվեց Կոլոտիկը: Բացատրիր ինձ, ինչու՞ եք այդպես հաստատ համոզված, որ դա հենց Իսիլդուրի Մատանին է: Նա մահացել է մեր Դարաշրջանից առաջ, և Մատանին, ասում են, անհետ կորել է: Որտե՞ղ է եղել այս բոլոր տարիներին... Ինչպե՞ս է ընկել այժմյան տիրոջ մոտ:

— Այդ մասին կիմանաս,— խոստացավ Էլրոնդը:

— Սակայն ո՜չ հիմա, չէ՞, հարգելի տանտեր,— անհանգստացած տեղեկացավ Բիլբոն: — Ես զգում եմ, որ ճաշի ժամանակն է, և ես անպայման պետք է ուժերս վերականգնեմ:

— Ես դեռ ոչինիչ չեմ խնդրել քեզնից,— ժպիտը թաքցնելով ասաց նրան Էլրոնդը: — Բայց քանի որ ինքդ քո մասին հիշեցրիր մեզ, ապա խնդրում եմ, պատմիր քո պատմությունը: Եթե դրանից պոեմ չես ստեղծել, ապա, ինչ արած, արձակ շարադրիր մեզ: կարծում եմ, հարկավոր չէ բացատրել քեզ, որ ինչքան կարճ ստացվի պատմությունդ, այնքան շուտ կարող ես ուժերդ վերականգնել:

— Ի՜նչ արած, լա՛վ,— համաձայնեց Բիլբոն: — Այսօր ես կպատմեմ իրական պատմություն: Եվ եթե հյուրերից որևէ մեկը զարմանա,— Բիլբոն խեթ նայեց Գլոինին,— թող աշխատի անցյալը չփորփրել: Վերջին տարիներին ես շատ բան եմ հասկացել... Ուրեմն, թող ինձ էլ հասկանան ու ներեն... Ահա թե ինչ է պատահել իրականում...

Հյուրերը, որոնք նախկինում Բիլբոյին երբեք չէին հանդիպել, զարմացած լսում էին նրա արկածների մասին, և ծեր հոբիթը շատ ուրախ էր, որ կարող է պատմել Գոլլումի հետ հանդիպման մասին՝ հիշելով բացարձակապես բոլոր մանրամասները: Նա բոլորը կրկնեց, բոլոր հանելուկները մեկ առ մեկ: Նա հաճույքով կպատմեր նաև հրաժեշտի խնջույքի մասին, իր անհետանալու մասին, դեպի Ազատք ճանապարհի մասին... բայց Էլրոնդը ձեռքը բարձրացրեց ու ասաց.

— Հրաշալի է, բարեկամս, մեզ համար կարևոր էր իմանալ, որ դու մեկնելուց առաջ Մատանին հանձնել ես Ֆրոդոյին: Բեր լսենք քո փոխանորդին:

Ֆրոդոն պատմեց իր բոլոր չարաբաստիկ արկածների մասին՝ այն ժամանակից ի վեր, ինչ դարձել էր Մատանու Պահապանը, բայց ունկնդիրների ուշադրությունը նրան չէր ուրախացնում: Իսկ նրանց հետաքրքրում էր Ֆրոդոյի յուրաքանչյուր քայլը, Հեծյալների վարքագծի բոլոր մանրամասները: Հյուրերը շարունակ ընդհատում էին Ֆրոդոյին, որ քննարկեն անգամ չնչին մանրամասնությունները:

— Վատ չէ, բարեկամս,— ասաց Բիլբոն, երբ նա լռեց ու թեթևացած նստեց: — Ափսոս, որ շարունակ ընդհատում էին քեզ: Ես հասցրի որոշ բաներ գրի առնել, բայց ոչ բոլորը, և դեռ կվերադառնանք դրան: Դեպի Ազատք գնալու ճանապարհին քո արկածները մի քանի գլուխ կկազմեն գրքում, եթե կարողանամ ավարտել այն:

— Այո, երկար պատմություն ստացվեց,— ասես ջանք թափելով ասաց Ֆրոդոն: — Եվ այնուամենայնիվ այն, իմ կարծիքով, կիսատ է մնում, հատկապես առանց Գանդալֆի հանգամանալից պատմության:

Հոբիթներից քիչ հեռու նստած Գելդորը լսեց Ֆրոդոյի վերջին դիտողությունը:

— Կոլոտիկն իրավացի է,— Էլրոնդին դիմեց նա,— Մատանու պատմությունը կիսատ է թվում: Ես էլ եմ ուզում որոշ բաներ իմանալ: Դուք չպատասխանեցիք Բորոմիրի հարցին՝ այդ որտեղի՞ց է պարզ ձեզ համար, որ կոլոտիկների մատանին Մորդորի Սև Տիրակալն է կռել: Եվ այդ մասին ի՞նչ է մտածում Սարումանը: Նա Թշնամու սովորությունները լավ է ուսումնասիրել, բայց չգիտես ինչու, հիմա մեզ հետ չէ: Ի՞նչ խորհուրդ կտար մեզ Սարումանը, եթե իմանար այն, ինչ մենք գիտենք:

— Քո հարցերը,— պատասխանեց Էլրոնդը,— այնպես սերտ են միահյուսվում մեկը մյուսին, որ դրանք մեզ համար կպարզի միայն այն պատմությունը, որ կպատմի Գանդալֆը: Այն կավարտի Մատանու պատումը, քանի որ Գանդալֆը մեր բոլորից շատ գիտե այդ մասին:

— Գելդորն ուղղակի ի մի չբերեց այն ամենը, ինչ լսեց Խորհրդում,— սկսեց Գանդալֆը: — Ֆրոդոյին հետապնդում են Սև Հեծյալները, Դաինին խոստանում են վերադարձնել Մոգական Մատանիները... եթե նա տեղեկություն տա Բիլբոյի մասին... Մի՞թե պարզ չէ, որ Բիլբոյի գտածը Մորդորի Տիրակալին խիստ հարկավոր է: Իսկ Բիլբոն, ինչպես հայտնի է, Մատանին է գտել: Այժմ մտածենք մյուս Մատանիների մասին: Ինը Մատանիներին տիրում են Սև Հեծյալների կերպարանք ընդունած Նազգուլները. Յոթը կորած են, կամ ոչնչացված: — Այս խոսքերից Գլոինը ցնցվեց, բայց, ինքն իրեն տիրապետելով՝ լռեց: — Երեքի ճակատագիրը նույնպես մեզ հայտնի է: Ուրեմն ո՞ր Մատանին է փնտրում Թշնամին:

Բորոմիրն իրավացի է. գետի և անձավի միջև՝ Մատանու կորստի և գտնվելու միջև, բազմադարյա անդունդ է բացված, որը իմաստուններն անշտապ ուսումնասիրում են... չափազանց անշտապ և չափազանց երկար, նրանք մոռացել են Թշնամու իմաստնության մասին: Իսկ նա, իհարկե, անգործ չի նստել և բացահայտել է իսկությունը մեզանից քիչ ուշ, բարեբախտաբար ուշ՝ այս ամառ: Եվ այնուամենայնիվ, քիչ էր մնում իմաստուններն ուշանային:

Հավաքվածներից ոմանց հայտնի է, որ մեր Դարաշրջանի հենց սկզբին այցելեցի Դուլ Գուլդուրի կախարդին և, գաղտնի հետախուզելով, թե ինչով է զբաղվում, հասկացա, որ մեր կասկածները հաստատվում են՝ դա Սաուրոնն էր, նորից կենդանացած և ուժ հավաքող մեր դարավոր Թշնամին: Եվ ինչ-որ մեկը, իմ կարծիքով, դեռ հիշում է, որ Սարումանը այն ժամանակ Իմաստունների Խորհրդին համոզեց պատերազմ չսկսել, ու երկար տարիներ մենք միայն դիտում էինք: բայց երբ մռայլ Դուլ Գուլդուրի գլխին կուտակված չարագույժ ամպը դեպի հյուսիս սողաց, նույնիսկ Սարումանը հավանություն տվեց պատերազմին, և Իմաստունների Միացյալ Խորհուրդը Սև Տիրակալին դուրս քշեց Չարքանտառից: Նույն տարում գտնվեց Մատանին՝ տարօրինակ զուգադիպություն, եթե դա զուգադիպություն է:

Բայց Իմաստունները չափազանց ուշացրին, մեր հաղթանակն անպտուղ եղավ, ինչպես և գուշակում էր Ազատքի տերը: Սաուրոնը նույնպես հետևում էր մեզ և հասցրեց նախապատրաստվել մեր հարվածներին՝ թաքստոցավայրից կառավարելով Մորդորը Ինը Սպասավոր Ուրվականների օգնությամբ, որոնք գրավեցին Մորգուլի ամրոցը: Երբ մեր զորքը մոտեցավ Չարքանտառին, նա ձևացրեց, թե ընդունում է մարտը, իսկ ինքը սրընթաց նահանջելով հարավ, Մորդորի սահմանների վրա տապալեց պահակներին, ոչնչացրեց Սև Դղյակի պահապաններին և բացեիբաց իրեն Տիրակալ հռչակեց: իր տիրույթներում նա անխոցելի էր մեր հապշտապ հավաքված զորքի համար, և մենք նորից խորհուրդ գումարեցինք՝ հասկանալով, որ նա փնտրում է Համիշխանության Մատանին: Արդյո՞ք Թշնամին նոր բան չի իմացել համառորեն Մատանին փնտրելիս, ահա թե ինչ էր քննարկվում վերջին Խորհրդում: Բայց Սարումանը կարողացավ հանգստացնել Իմաստուններին՝ կրկնելով, ինչպես և անում էր հաճախ, որ Համիշխանության Մատանին ընդմիշտ չքվել է:

«Թշնամուն հայտնի է,— ասել էր Սարումանը,— որ մենք մինչև հիմա չենք գտել Մատանին, և հուսալով գտնել այն՝ նա ժամանակ է կորցնում: Նրա հույսերն իրականանալու բախտ չունեն՝ Մատանին կուլ է տվել Մեծ Անդուինը: Եվ մինչ Սաուրոնը անդեմ ուրվական էր, հոսանքը նրա գանձը տարավ Ծով, իսկ ծովի ընդերքից ոչինչ չի վերադառնում: Համիշխանության Մատանին հավետ չքվել է:»

Գանդալֆը լռեց ու նայեց պատուհանից դուրս, այնտեղ, որտեղ բարձրանում էին Մշուշապատ Լեռները, որոնց ստորոտում հոսում էր երկար ժամանակ Համիշխանության Մատանուն հանգրվան տված գետը:

— Իմ մեղքը ծանր է,— քիչ լռելուց հետո ասաց Գանդալֆը: — Ինձ հանգստացրին Սարումանի խոսքերը, և վտանգը ես շատ ուշ հայտնաբերեցի:

— Բոլորս էլ մեղավոր ենք,— խոսեց Էլրոնդը: — Բայց գուցեև միայն քո շնորհիվ է, որ Խավարի Վարագույրը դեռևս չի իջել Միջերկրի վրա:

— Ինձ համոզեցին Սարումանի փաստարկները,— խոր հառաչելով շարունակեց Գանդալֆը,— բայց հոգուս խորքում կանխազգում էի վտանգը, և այդ պատճառով էլ շատ էի ուզում իմանալ, թե որտեղ, ինչպես և երբ է Համիշխանության Մատանին ընկել այդ տարաբախտ չարագործ Գոլլումի ձեռքը: Նա պետք է դուրս սողար ստորգետնյա որջից, որպեսզի փնտրեր ու գտներ իր «սքանչելին», և ես որոշեցի հետևել նրան: Իհարկե, նա դուրս սողաց, բայց ճարպկորեն խույս տալով հետապնդողներից, նորից չքացավ՝ ասես գետնի տակն անցավ: Իսկ ես (երբեք այդ ինձ ներել չեմ կարող) հանգիստ հետևում էի Թշնամուն ու ոչինչ չէի անում:

Ժամանակը նորանոր հոգսեր էր ծնում և աստիճանաբար բթացնում իմ հին սարսափը... Բայց մի անգամ այն անսպասելիորեն ալեկոծվեց՝ վերածվելով խոր տագնապի: Ո՞վ է այդ Մատանու իսկական տերը, որ Բիլբոն փախցրեց Գոլլումից: Եվ ի՞նչ պետք է անեմ ես, եթե իմ կանխազգացումները հաստատվեն: Ահա թե ինչ էր հարկավոր ինձ որոշել: Բայց ես ոչ մեկի հետ այդ մասին չէի խոսում, որովհետև անզգուշորեն ասված խոսքերը կարող են լսել ոչ միայն բարեկամները: Թշնամու հետ մեր անհամար մարտերում շատախոսությունը երբեմն աղետի էր վերածվում, և մենք սովորեցինք վախենալ դավաճանությունից:

Ինձ Բիլբոյի Մատանին հետաքրքրեց մոտավորապես տասնյոթ տարի առաջ: Ես այն ժամանակ շատ արագ համոզվեցի, որ Հոբիթստանի շուրջը վխտում են հրեշները: Նույնիսկ որոշ գազաններ ու թռչուններ որպես լրտես էին ծառայում Սև Տիրակալին: Ես ստիպված եղա դիմել դունադանների օգնությանը, և նրանք բավական թվով լրտեսներ ոչնչացրեցին, իսկ երբ իմ կասկածները հայտնեցի Արագորնին, նա համոզեց ինձ գնալ Խլուտ՝ Գոլլումին փնտրելու:

— Ես Գանդալֆին համոզեցի,— միջամտեց Արագորնը,— որ հարկավոր է անպայման բռնել Գոլլումին, թեպետ նա կարծում էր, որ արդեն ուշացել ենք: Բայց ես, Իսիլդուրի ժառանգն ու սերունդը, ուզում էի քավել նրա մեղքը, և Գանդալֆի հետ մեկնեցի որոնումների:

Գանդալֆը Խորհրդին համառոտ պատմեց, թե ինչպես է Արագորնի հետ միասին դեգերել Խլուտի հողերում, հարավում նրանք հասել են մինչև Մթամած Լեռները, որոնց մյուս կողմում Թշնամու տիրապետությունն է, և այնտեղ առաջին անգամ լսեցին Գոլլումի մասին:

— Մենք կարծում էինք, թե նա թաքնվում է լեռներում ինչ-որ տեղ, խուզարկեցինք համարյա յուրաքանչյուր կիրճ, և այնուամենայնիվ չկարողացանք գտնել, և ինձ մռայլ հուսահատություն պատեց: Բայց հենց հուսահատությունը թարմացրեց իմ հիշողությունը, և ես հանկարծ հիշեցի Սարումանի խոսքերը, որ ականջի ծայրով լսել էի Խորհրդում: «Մոգական Մատանիները,— ասաց նա այն ժամանակ,— մեկը մյուսից տարբերվում են թանկագին քարերով: Իսկ իր Մատանին Սաուրոնը ձուլել է բոլորովին հարթ, սակայն վրան գաղտնագիր կա, և իմաստունը կարող է կարդալ այն»:

Սարումանն այլևս ոչինչ չասաց: Եվ ահա նրա խոսքերը հիշելով սկսեցի մտածել, թե ով կարող է իմանալ ինչպես է հայտածվում գաղտնագիրը: Գիտեր Մատանու ստեղծողը՝ Սաուրոնը: Իսկ Սարումա՞նը... Իր ողջ խոր իմաստնությամբ հանդերձ, նա այդ գաղտնագիրը հասկանալ չէր կարող, քանզի երբևէ տեսած չկար Մատանին, ուրեմն և ինչ-որ չափով լուծումը գտել է: Բացի Սև Տիրակալից էլ ո՞վ է տեսել Մատանին մինչև դրա անհետանալը... Միայն մեկ մարդ՝ Իսիլդուրը: Ես հրաժարվեցի Գոլլումին գտնելու անհույս որոնումներից և, ժամանակ չկորցնելով, ուղևորվեցի Գոնդոր: Մի ժամանակ այնտեղ իմաստուններին պատվում էին, իսկ Սարումանի նկատմամբ հատուկ հարգանք էին տածում՝ նա երկար ժամանակ հյուընկալվում էր Տիրակալի մոտ: Գերագույն տիրակալ Դենեթորն ինձ շատ ավելի զուսպ ընդունեց, քան առաջներում և բավական տհաճությամբ թույլ տվեց մտնել հնամյա ձեռագրերի և հնագույն գրքերի Մատենադարան:

«Եթե քեզ, ինչպես ինքդ ես ասում, հետաքրքում են Գոնդորի հնամյա տարեգրությունները, ինչ կա որ, կարդա,— մռայլ ասաց նա: — Իսկ ինձ համար անցյալն ապագայից պարզ է... Դե դա արդեն իմ գործն է: Սակայն նույնիսկ Մեծ Իմաստուն Սարումանն այստեղ գտել է միայն այն, ինչ ես գիտեմ»:

Այդպես ասաց ինձ Դենեթորը: Եվ այնուամենայնիվ ես Մատենադարանում գտա հին ձեռագրեր, որոնք քչերն են ընդունակ հասկանալ, քանի որ հին ժողովուրդների բարբառները գիտեն միայն իմաստուններից իմաստունները: Այո, Բորոմիր, ես այնտեղ փնտրեցի և գտա անձամբ Իսիլդուրի ձեռքով գրվածը, հազիվ թե որևէ մեկն այն կարդացած լիներ՝ բացի ինձանից, և կարող է պատահել՝ նաև Սարումանից: Պարզվում է, որ Թշնամու դեմ տարած հաղթանակից հետո Իսիլդուրը վերադարձել է Գոնդոր, և ոչ թե հեռացել է, որպեսզի ինչ-որ տեղ անփառունակ շունչը փչի, ինչպես հաղորդում են հյուսիսային ավանդությունները:

— Հյուսիսայինները՝ հնարավոր է,— ասաց Բորոմիրը: — Բայց մենք՝ գոնդորցիներս, հնուց գիտենք, որ Իսիլդուրը իսկապես վերադարձել է Գոնդոր, որպեսզի իշխանությունը հանձնի Մենելդիլին, իր սպանված եղբոր որդուն, և հենց այդ ժամանակ էլ զոհված եղբոր հիշատակին նա Սպիտակ Ծառի վերջին սերմը տնկեց մեր թագավորության մայրաքաղաքում:

— Եվ այդ ժամանակ էլ կատարեց վերջին գրառումը,— Բորոմիրի պատմությունը լրացրեց Գանդալֆը,— որի մասին Գոնդորում հավանաբար մոռացել են: Այդ գրառումը վերաբերվում է Համիշխանության Մատանուն, որն Իսիլդուրը ձեռք է բերել Սաուրոնի հետ մենամարտում: Ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.

«''Այսուհետ Համիշխանության Մատանին կդառնա Արնորի մեծ թագավորների սեփականությունը, սակայն սույն ձեռագիրը ես թողնում եմ Գոնդորում, քանզի այստեղ ևս ապրում են Էլենդիլի սերունդները, որպեսզի հարավում էլ մոռացումի չմատնվեն զարմանալի գործերը մեր Դարաշրջանի:''

''Եվ իսկույն էլ տրվում է Մատանու նկարագրությունը.''

''Այն շիկացած էր, երբ ձեռքս վերցրի, ասես հենց նոր էր հանվել Ճակատագրի Լեռան ձագարի քուրայից, և ինձ թվաց, որ իմ այրվածքը երբեք չի դարմանվի: Սակայն ձեռքս լավացավ, և Մատանին պաղեց ու աչքիս փոքրացավ, բայց այնուամենայնիվ չկորցրեց նախկին գրավչությունը, ինչպես և Թշնամու կողմից նրան տրված ձևը: Եվ դժգունեցին վրայի մոգական նշաններն ու հազիվ էին երևում: Նշաններն էլ համակ Օստրանի էլֆերի տառերն էին, սակայն մակագրության լեզուն ինձ անծանոթ էր: Սույն լեզուն հավանորեն Թշնամու լեզուն է... զի հնչում է այն, տառերն ընթերցելիս, անհաճո ու խորհրդավոր: Ինձ անհայտ ինչ չար միտք է թաքցնում Թշնամու մակագրությունը, բայց ես արտանկարում եմ այն, նպատակով, որ պահպանվի սերունդների հիշողության մեջ, եթե պատահի, որ արդեն հազիվ նշմարելի տառերն ամբողջովին անհետանան: Համիշխանության Մատանուն, ինչպես պատկերանում է ինձ, պակասում է Թշնամու ձեռքի ափի տապը, քանզի շիկացած վիճակում այն նմանում էր բոսոր բոցի, ընդ որում սև՝ որպես խավարն է գիշերվա, և Գիլ Գալադը սրի էր քաշված, և եթե Մատանին շիկացվի կրակով, ապա կպատահի, որ խորհրդավոր մակագրությունը նորեն երևան գա, սակայն ես սարսափում եմ նրան չարն անելուց, զի զգում եմ, որ Այն արդեն թանկ է ինձ համար և չափազանց թանկ են հատուցել Նրա համար նումենորցիք»:''

Եվ այսպես, իմ ենթադրություններն արդարացան: Թշնամին օգտագործել էր էլֆերի տառերը, բայց մակագրությունն արել էր մորդորերեն լեզվով, և այդ մակագրությունը վաղուց հայտնի է, քանի որ երբ Թշնամին դարբնում էր Մատանին, էլֆ Սելեմրիմբերը կռահել էր նրա մտահղացումները և հստակ լսել մոգական բառերը, որ Սաուրոնը մտացի կրկնել էր մակագրությունը Համիշխանության Մատանու վրա դակելիս:

Ես հրաժեշտ տվեցի Դենեթորին և շտապեցի Հոբիթստան, բայց ճանապարհին էլֆերից լուր ստացա, որ Արագորնը այնուամենայնիվ բռնել է Գոլլումին, և որոշեցի սկզբում լինել Չարքանտառում: Արագորնը մահացու վտանգներ էր հաղթահարել Մորդորի սահմանների մոտ Գոլլումին հետապնդելիս: Բայց այդ մասին թող ինքը պատմի:

— Իսկ ի՞նչ կարելի է պատմել այդ մասին,— խոսեց Արագորնը: — Երբ շարժվում ես Սև Դղյակի մոտով կամ ճամփորդում ես Մորգուլյան դաշտավայրերով, ծաղկուն մարգագետիններում, ակամա ստիպված ես լինում վտանգներ հաղթահարել: Ինձ չհաջողվեց Գոլլումին գտնել և, հուսահատված արդեն շրջվել էի դեպի հյուսիս, բայց հանկարծ հայտնաբերեցի այն, ինչ փնտրում էի. ափամերձ ավազի մեջ ծանծաղ լճակի մոտ երևում էին բոբիկ ոտքերի դրոշմներ, որոնց հետքը տանում էր ոչ թե դեպի հարավ՝ Մորդոր, այլ դեպի հյուսիս: Գոլլումը շարժվում էր Մեռյալ Ճահիճների երկարությամբ, և մի երկու օր հետո ես նրան բռնեցի: Նա ամբողջապես ծածկված էր կանաչավուն տիղմով և զզվելին ձեռքս կծեց, ես էլ քնքուշ չվերաբերվեցի իրեն: Այնպես որ հետագայում համառորեն լռում էր, իսկ բերանը բաց էր անում միայն ուտելու համար՝ ստիպված էի ճանապարհին նրա համար կեր ճարել, բայց իմ հարցերն անպատասխան էին մնում: Բռնված Գոլլումի հետ հյուսիս վերադառնալն ինձ համար ավելի ծանր էր, քան նրան որոնելը: Ամբողջ ճանապարհին նրան քշում էի իմ առջևից բերանը պարկի կտոր խցկած, իսկ վզին՝ պարանի օղ գցած: Եվ երբ մենք վերջապես հասանք Չարքանտառ, ու նրան հանձնեցի Թրանդուիլի էլֆերին, հոգնածությունից օրորվում էի անգամ քամուց: Հուսով եմ, մենք այլևս իրար չենք հանդիպի, ախր նա, իր բոլոր բարեմասնություններից բացի, նաև գարշահոտ է՝ սատկած գիշանգղի նման: Սակայն Գանդալֆը նրանից այնքան չզզվեց, ու նրանք բավական երկար զրուցեցին:

— Երկար և օգտակար,— հաստատեց Գանդալֆը՝ չցանկանալով նկատել Արագորնի ծաղրը: — Առաջինը՝ Գոլլումի պատմությունը համընկավ Բիլբոյի այսօրվա պատմածին: Բայց դա էական նշանակություն չունի, ես ինքս էլ կռահել էի, թե ինչն ինչպես է եղել: Առավել կարևոր է մեկ այլ բան. Գոլլումն ինձ ասաց, որ Մատանին գտել է Դարաշրջանի արշալույսին, Հիրիկների հարթավայրի մոտ գտնվող Մեծ Գետում: Նա մահկանացու է, և վաղուց պետք է մահացած լիներ, բայց ապրել է աներևակայելի երկար կյանք: Անկասկած, Մատանին է երկարացրել: Հայտնի է, որ միայն Համիշխանության Մատանին է երկարացնում իր տիրոջ կյանքը: Մյուս Մատանիների ուժերից վեր է այդ բանը: Եթե այդ էլ քեզ չի համոզում,— ավելացրեց հրաշագործը Գելդորին նայելով,— ապա գոյություն ունի ևս մեկ գլխավոր ստուգում: Բոլորդ տեսել եք կոլոտիկների Մատանին՝ ոսկե, կլոր և առանց որևէ փորագրության: Սակայն երբ այն մի քիչ պահում ես կրակի վրա, թեպետ ամեն ոք չի համարձակվի այդ անել, հստակորեն սկսվում է երևալ Թշնամու Հուռութագիրը: Մի անգամ ես Մատանին գցեցի բուխարիկի կրակի մեջ, և ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.

'''«Էշ նազգ դուրբաթուլուգ, էշ նազգ գիմբոթուլ, էշ նազգ թհրութուլուկ, ագհ վիբիզիմ-իշի քրիմփութուլ...»:'''

Հրաշագործի ձայնը հանկարծ դարձավ չարագույժ, մռայլ ու հզոր թնդաց դահլիճով մեկ, և ցնցվեցին դղյակի հաստ պատերը, մշուշով պարուրվեց պայծառ արևը:

— Դեռ երբեք այդ լեզուն չէր հնչել Իմլադրիսում,— խոսեց Էլրոնդը, երբ լռություն տիրեց, և Խորհրդի մասնակիցները շունչ քաշեցին:

— Եվ հուսով եմ, այլևս երբեք չի հնչի,— Ազատքի տիրակալին պատասխանեց Գանդալֆը: — Բայց քեզանից ներողություն չեմ խնդրում, քանի որ ինձանից՝ Գանդալֆ Մոխրագույնից, իմ իրավացիության ապացույցներ պահանջեցին: Եվ որպեսզի այդ լեզվի հնչյունները հավիտյանս չհեղեղեն հյուսիսային հողերը, հարկավոր է հիշել, որ կոլոտիկների Մատանին, ինչպես հնում բնորոշել են իմաստունները, Թշնամու խորհրդավոր հզորության գանձն է: Սև Տարիների խավարում Օստրանի էլֆերն առաջին անգամ լսեցին մռայլ նզովքը.

<poem>

Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,

Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,

Խառնամբոխվեն նրանք Չարչարանաց երկրում:

</poem>

Եվ հասկացան, որ ընկել են դավաճանության ցանցը:

Այո, Գոլլումն ինձ շատ բան պատմեց, թեպետ հազիվհազ ու դժկամորեն էր խոսում: Նրան հաջողվել էր հասնել Մորդոր, որտեղ նրան բռնել էին Թշնամու սպասավորները և նրանից դուրս կորզել բացարձակապես ամեն ինչ, և Թշնամին գիտե, որ Մատանին գտնվել է: Երկար ժամանակ պահվել է Հոբիթստանում, իսկ հետո նորից անհետացել է ինչ-որ տեղ: Սակայն շուտով հայտնի կդառնա, իսկ գուցեև հիմա արդեն հայտնի է, որ հոբիթները Մատանին ուղարկել են էլֆերի մոտ, քանզի Ինը Ուրվական սպասավորները հետևել էին Ֆրոդոյին ընդհուպ մինչև Ռիվենդել:

— Ուրեմն նա՞, այդ Գոլլումը, այդ պիղծ արարա՞ծը,— տիրող լռությունը խզեց Բորոմիրը: — Փոքրիկ արարած, բայց մեծ չարագո՞րծ: Եվ ի՞նչ ճակատագրի է նա դատապարտվե՞լ...

— Հյուսիսային Չարքանտառում կալանքի տակ է, ընդամենը միայն այդքան,— պատասխանեց Արագորնը: — Նա շատ է տառապել: Թշնամու մոտ, ըստ երևույթին, սոսկալի տանջել են, և մինչև այժմ սարսափից ուշքի չի գալիս: Սակայն ես ուրախ եմ, որ նրան հսկում են, և այն էլ ոչ այլ ոք, քան Չարքանտառի զգոն էլֆերը: Վհատությունն ու ատելությունը, ցավն ու ահը նրան սարսափելի վտանգավոր են դարձրել: Այնպես որ եթե ազատության մեջ լիներ, ապա ես այդ չարաբախտ էակից ամեն վատ բան կսպասեի: Եվ հազիվ թե նրան Մորդորից բաց թողնեին առանց Թշնամական սև մտահղացման: Իսկ նրան, արտաքինից զարմանալի թույլ արարածին, ատելությունն ահավոր ուժ է տալիս...

— Ինձ ցավալի լուր են ուղարկել,— հանկարծ բացականչեց էլֆ Լեգոլասը,— բայց դրա խորապես ահավոր իմաստը ես միայն այսօրվա Խորհրդում հասկացա: Բանն այն է, որ Գոլլում կոչված Սմեագորլը կարողացել է ոչնչացնել պահակներին ու անհետանալ:

— Անհետացե՜լ է,— իրեն կորցրած բղավեց Արագորնը: — Դա իսկապես չարագույժ նորություն է: Ինչպե՞ս է պատահել, որ էլֆերն անփույթ են գտնվել:

— Մեր բարությունը անհոգություն դարձավ, և նա փախավ,— ասաց Լեգոլասը: — Բայց, ամենայն հավանականությամբ, բանտարկյալին օգնել են, իսկ դա նշանակում է, որ մեր գործերի մասին հայտնի է Չարքանտառի սահմաններից դուրս ինչ-որ մեկին: Մենք բարեխղճորեն հսկում էինք Գոլլումին, թեպետ պահակապետը մեզ դուր չէր գալիս: Բայց հեռանալիս Գանդալֆը խնդրեց Թրանդուիլին շատ չնեղել բանտարկյալին, և մենք նրան թույլ էինք տալիս դուրս գալ ման գալու, որ ամբողջ ժամանակ զնդանում չպահենք...

— Իմ նկատմամբ դուք ավելի դաժան էիք,— աչքերը փայլեցնելով ընդհատեց նրան Գլոինը: Նա հիշեց իր բանտարկությունը, էլֆերը ախր նրան ամբողջ ժամանակ զնդանում էին պահում:

— Հանգստացիր, բարեկամս,— ընդմիջեց Գանդալֆը,— անցած գնացած վեճերը հիշել հարկավոր չէ: Եթե մենք թույլ տանք, որ էլֆերն ու թզուկները սկսեն մաքրել իրենց հին հաշիվները, ապա Խորհուրդը երբեք չի ավարտվի:

Գլոինը վեր կացավ և լուռ խոնարհվեց, իսկ էլֆը շարունակեց ընդհատված պատմությունը.

— Լավ եղանակներին մենք բանտարկյալին բերում էինք դաշտ, որի մեջտեղում մի մեծ ծառ կար, և նա մագլցելով բարձրանում էր ծառի կատարն ու սաղարթով ծածկված երկար նստում այնտեղ, իսկ պահակներն սպասում էին ներքևում: Բայց մի անգամ նա հրաժարվեց իջնել, իսկ պահակները չուզեցին նրան ուժով քաշել ներքև. նա կարողանում էր ամուր կառչել ճյուղերից՝ բռնվելով և՛ ոտքերով, և՛ ձեռքերով, դրա համար էլ նրանք պարզապես նստել էին ծառի տակ՝ միևնույնն է, նա փախչելու տեղ չուներ: Եվ հենց այդ ամառային, անլուսին գիշերը հանկարծ մեզ վրա հարձակվեցին օրքերը: Մարտ սկսվեց, և միայն լուսադեմին մեզ հաջողվեց հետ մղել հարձակումը՝ օրքերի հորդաները կատաղորեն էին մարտնչում, բայց նրանք Անդրլեռնաստանի տափաստանների բնակիչներն են ու անտառում կռվելու սովոր չէին...

Ստացվում է, որ այդ անսպասելի հարձակումը կատարվել էր նրան ազատելու նպատակով, և այդ մասին նախապես նրան տեղեկացրել էին, բայց թե ինչ կերպ՝ մեզ անհայտ է: Գոլլումը շատ խորամանկ արարած է, իսկ Թշնամու լրտեսները գնալով ավելանում են: Երբ Բարդ Նետաձիգը ոչնչացրեց վիշապին, մենք Չարքանտառից վռնդեցինք Մութ ուժերին, սակայն այժմ նրանք նորից են ի հայտ եկել, և մեր բնակավայրը դարձել է բոլոր կողմերից շրջապատված մի կղզի: Փախստականի հետքերը հետագայում մենք գտանք, չնայած օրքերը համարյա տրորել էին դրանք, և այդ հետքերը տանում էին դեպի հարավ, դեպի Դուլ Գուլդուր՝ Չարքանտառի ամենավտանգավոր տեղը, որտեղ մտնել չենք համարձակվում...

— Կարճ ասած, նա թաքնվեց,— եզրակացրեց Գանդալֆը,— և հիմա նրան հետապնդելու ժամանակը չէ: Ուրեմն դա էլ նրա բախտն է: Եվ գուցե ո՛չ նա. ո՛չ էլ Մորդորի Տիրակալը չգիտեն, թե ապագայում նրան ինչ է վիճակված:

— Իսկ այժմ պատասխանում եմ Գելդորի հարցին,— քիչ լռելուց հետո շարունակեց Գանդալֆը: — Եվ այսպես, ինչու՞ մեզ հետ չէ Սարումանը, և նա ի՞նչ խորհուրդ կարող էր տալ մեզ: Դա բավական երկար պատմություն է և այդ մասին առայժմ միայն Էլրոնդը գիտե: Ի դեպ, նրան էլ համառոտ եմ պատմել, իսկ դա մանրամասն շարադրանք է պահանջում, քանի որ Միջերկրի նախորդ աղետներին ավելացել է ևս մեկը՝ մեծագույն աղետ, որն այսօր վերջակետ է դնում Մատանու պատմությանը:

Այս ամառ, երբ գտնվում էի Հոբիթստանում, սիրտս մշտապես կրծում էր տագնապը, և ես ուղևորվեցի այդ փոքրիկ, խաղաղ երկրի հարավային սահմանները, որովհետև զգում էի, որ վտանգն արագ մոտենում է, թեպետ որոշել չէի կարող, թե ինչ վտանգ է: Հարավում ինձ պատմեցին Գոնդորում ընթացող կռվի մասին և այն մասին, որ գոնդորցիները նահանջել են Գետից այն կողմ: Իսկ երբ լսեցի Սև Հեծյալների մասին, մոտեցող վտանգի զգացումն ավելի ուժեղացավ: Սակայն ասես նրանց ոչ ոք չէր տեսել՝ նույնիսկ մի քանի հոգնած փախստականները հարավից, որ ինձ հանդիպեցին ճանապարհին: Եվ այնուամենայնիվ իմ տագնապն աճում էր, քանի որ հարավի փախստակաները խիստ ահաբեկված էին, իսկ վախի պատճառը, չգիտես ինչու, գաղտնի էին պահում: Այն ժամանակ ես թեքվեցի Կանաչ Ուղի և Լեռնամոտում ինձ հանդիպեց Ռադագասթ Թուխը, նա էլ ինձ պես Իմաստունի տիտղոս ունի: Մի ժամանակ Ռադագասթն ապրում էր Ռոսգոբելում՝ Չարքանտառի կողքը, բայց հիմա տեղափոխվել է ուրիշ տեղ: Ուրեմն, նա նստել էր ճանապարհի եզրին, իսկ մարգագետնում արածում էր նրա ձին:

— Գանդա՜լֆ,— ուրախացած գոռաց Ռադագասթը: — Ես էլ հենց քեզ էի փնտրում: Ինձ ասել էին, որ բնակվում ես արևմուտքում, անհեթեթ Հոբիթստան անունով մի երկրում, ես ախր այս տեղերին բնավ ծանոթ չեմ:

— Ճիշտ են ասել,— պատասխանեցի ես,— այստեղից Հոբիթստան երկու քայլ է: Այնպես որ անհեթեթ անվան մասին զգույշ՝ հոբիթները շատ նեղացկոտ ժողովուրդ են: Իսկ դու, հավանաբար, կարևոր նորություննե՞ր ունես... Ախր դու երբեք ճանապարհորդել չես սիրել և հազիվ թե քո սովորությունները փախված լինեն:

— Շատ կարևոր,— ասաց Ռադագասթը: Ապա, տագնապահար շուրջը նայելով, ավելացրեց. — շատ կարևոր ու շատ սոսկալի: Նազգուլները: Նրանք նորից հայտնվել են: Այս անգամ որպես Սև Հեծյալներ: Նրանց հաջողվել է Գետն անցնել և այժմ շարժվում են դեպի հյուսիս-արևմուտք:

Ահա թե ինչու էր տագնապն ինձ կրծում,— Ֆրոդոյին նայելով ասաց Գանդալֆը:

— Թշնամին այստեղ մի գաղտնի մտադրություն ունի,— ասաց Ռադագասթը:

— Ի՞նչը նկատի ունես,— հարցրի ես:

— Իսկ Ուրվական Հեծյալների ինչի՞ն է պետք Հոբիթստանը:

Այստեղ, խոստովանում եմ, ես ինձ կորցրի, որովհետև Նազգուլների ջոկատի հետ ճակատամարտելը Իմաստուններից ամենաքաջին անգամ կսարսափեցնի. նրանք բոլորը վաղեմի հմուտ ռազմիկներ են, իսկ նրանց առաջնորդը՝ կախարդ ու արքա, սարսափ էր սփռում թշնամիների վրա նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ուրվական չէր:

— Ո՞վ է ուղարկել քեզ ինձ մոտ,— հարցրի ես:

— Սարուման Ճերմակը,— պատասխանեց Ռադագասթը: — Եվ խնդրեց հաղորդել քեզ, որ եթե օգնության կարիք ունես, մեկնիր Օրթհանք, նրա մոտ, սակայն չդանդաղես:

Այս խոսքերն ինձ ոգևորեցին, քանզի Սարումանը Իմաստուններից Իմաստուն է... Կամ այդպես էր թվում ինձ այն ժամանակ: Ռադագասթը նույնպես հզոր հրաշագործ է, բույսերի ու կենդանիների պապենական հրամանատուն (հատկապես եռանդագին են նրան ծառայում թռչունները), բայց Սարումանը հնուց ի վեր հետևում է Թշնամուն, լավ ուսումնասիրել է նրա սովորություններն ու հաճախ է մեզ օգնել նրանց ջախջախելու գործում:

Դուլ Գուլդուրից մենք Թշնամուն հեշտությամբ դուրս քշեցինք Սարումանի իմաստուն խորհուրդների շնորհիվ, միայն ափսոս, որ այն ժամանակ մեզ չզարմացրեց Թշնամու պատասխան հաղթանակը հարավում...

— Ես կգնամ Սարումանի մոտ,— ասացի ու մտածեցի, որ Սարումանը գիտի, թե ինչպես կարելի է Նազգուլներին քշել Անդուինից այն կողմ:

— Բայց մեկնիր հենց հիմա,— խորհուրդ տվեց Ռադագասթը,— քանի որ ես քեզ շատ երկար եմ փնտրել, իսկ Սարումանն ասում էր, որ վաղ աշնան կողմերը Նազգուլները կկարողանան հասնել Հոբիթստան, և այն ժամանակ քեզ օգնել չի կարող: Իսկ ես հիմա պիտի ճանապարհ ընկնեմ:

Ռադագասթը անձայն կանչեց ձիուն, թռավ թամբին և ուզում էր մեկնել:

— Սպասիր, Ռադագասթ... — նրա հետևից գոռացի ես,— լուր տուր քո հպատակներին, գազաններին, թռչուններին, որ հավանաբար մեզ հարկավոր կլինի նրանց օգնությունը:

— Համարիր, որ նրանք տեղեկացված են,— ասաց նա և, ձին խթանելով, արագորեն անհետացավ:

Ես չէի կարող հենց այդ ժամանակ էլ հետևել Թուխին: Իմ ձին էլ էր հոգնած. մենք այդ օրը հսկայական տարածություն էինք կտրել, իսկ գլխավորը՝ ուզում էի մտքերս ժողովել: Եվ ահա, վճիռս առավոտյան թողնելով, գիշերեցի Լեռնամոտի պանդոկում, իսկ քունս առնելուց հետո որոշեցի գնալ Սարումանի մոտ՝ երբեք այդ սխալն ինձ ներել չեմ կարող...

Ֆրոդոյին մանրամասն նամակ գրեցի, որտեղ բացատրեցի, որ կհանդիպենք էլֆերի մոտ և հանձնարարեցի Լավր Նարկիսին նամակն ուղարկել (վերջինս պանդոկի տերն է, իմ վաղեմի ծանոթը), իսկ առավոտյան լուսամութին ճանապարհ ընկա: Սարումանն ապրում է հեռու հարավում, Իզենգարդ ամրոցում, Ռոհանից դեպի հյուսիս: հարավից Ռոհանի ընդարձակ հարթավայրը եզերում են Գոնդորի Սպիտակ Լեռները կամ նումենորերեն՝ Էրեդ Նիմրիսը, իսկ հյուսիսից այնտեղ է խրվում Մշուշապատ Լեռնաշղթան: Այնտեղ, անառիկ վիթխարի ժայռերով շրջապատված հովտում է գտնվում Սարումանի Օրթհանք ամրոցը: Այդ բարձր ամրոցը, որն ունի գաղտնի սրահներ, հնագույն ժամանակներում կառուցել են նումենորցիները, և այնտեղ ընկնել կարելի է միայն հովտի ժայռեղեն պատնեշը հատող կիրճում գտնվող դարպասով:

Ես մոտեցա դարպասին երեկոյան կողմ: Այն պահպանում էր բազմանդամ պահակախումբը, բայց Սարումանը, երևի, վաղուց էր ինձ սպասում. դարպասը բացվեց և իմ անցնելուց հետո անձայն փակվեց, ու ինձ հանկարծ անբացատրելի վախ պարուրեց: Սակայն ես այնուամենայնիվ մոտեցա ամրոցին, և Սարումանը, աստիճաններով անշտապ իջնելով, ինձ տարավ վերևի սենյակներից մեկը: Նրա ձեռքին ես մատանի նկատեցի:

— Ուրեմն, դու եկար,— դանդաղ ասաց նա, բայց ինձ թվաց, որ նրա աչքերում սառը քմծիծաղ բռնկվեց:

— Եկել եմ, ինչպես տեսնում ես,— պատասխանեցի: — Ինձ քո օգնությունն է պետք, Սարուման Ճերմակ...

Իր տիտղոսը լսելով, Սարումանը զայրացավ:

— Դու՞ ես օգնություն խնդրում, Գանդալֆ Մոխրագո՞ւյնդ... — ձայնի մեջ ծաղր հարցրեց նա: — Ուրեմն խորամանկամիտ ու ամենագո հրաշագործը, որը ահա երրորդ Դարաշրջանն է խառնված է Միջերկրի բոլոր գործերին, ընդ որում սովորաբար անկոչ ու անխնդիրք, նու՞յնպես կարող է օգնության կարիք ունենալ:

Ինձ զարմացրեց նրա չար տոնը:

— Դու չե՞ս արդյոք,— զարմացած հարցրի ես,— պատվիրել սուրհանդակ Ռադագասթ Թուխին հաղորդել ինձ, որ մեզ հարկավոր է միավորել մեր ուժերը:

— Ենթադրենք, որ ես այդ ասել եմ նրան,— պատասխանեց Սարումանը: — Իսկ հիմա բացատրիր ինձ, ինչու՞ ես այսքան ուշ հայտնվել: Դու երկար ժամանակ թաքցրել ես Իմաստունների Խորհրդից և ինձանից՝ Խորհրդի գերագույն Իմաստունից, իսկապես մեծագույն կարևորություն ունեցող մի իրադարձություն... Իսկ այժմ լքելով թաքստոցդ Հոբիթստանում, փութով եկել ես ինձ մոտ... Ինչու՞...

— Այն պատճառով, որ Ինը սև Մատանեկիրները նորից սկսել են իրենց ուվականային կյանքը: Այն պատճառով, որ նրանք Գետն անցել են: Ռադագասթն ասաց...

— Ռադագասթ Թու՞խը,— բարձր քրքջալով ընդհատեց ինձ Սարումանը, և նրա արհամարհանքը դուրս ժայթքեց: — Ռադագասթը՝ մժեղների Ահեղ Տիրակալը, Ռադագասթ Միամիտը, Ռադագասթ Հիմարը... Լավ է, որ նրա խելքը հերիքել է առանց դատողությունների խաղալ իր հիմար դերը... Նա վատ չի խաղացել և ահա դու այստեղ ես: Այստեղ էլ կմնաս: Գանդալֆ Մոխրագույն, դու հո պիտի հանգստանաս ճանապարհորդելուց: Քանզի այդ ես եմ ցանկանում, Սարումանս՝ Տերունական Տիրակալս Մատանիների և ծաղկեփթթության...

Նա կտրուկ վեր կացավ, և նրա սպիտակ հագուստը հանկարծ երփներանգ ծիածանագույն դարձավ, այնպես որ իմ աչքերի առջև կայծեր երևացին:

— Սպիտակ գույնին արժանանալը հեշտ չէ,— ասացի ես,— բայց առավել դժվար է նորեն սպիտակեցնել ինքն իրեն:

— Սպիտակեցնե՞լ... ինչու՞... — Սարումանը ծիծաղեց: — Սպիտակ գույնը իմաստուններին հարկավոր է միայն սկզբում: Սպիտակեցված կամ պարզապես սպիտակ կտորը դյուրությամբ է ընդունում ամեն երանգ, սպիտակ թուղթը՝ ամեն իմաստնություն:

— Կորցրիր սպիտակությունը,— համառում էի ես,— իսկ իմաստունը մնում է իսկապես իմաստուն, քանի դեռ նա հավատարիմ է իր գույնին:

— Բավակա՛ն է,— կոպիտ ասաց Սարումանը: — Ես ժամանակ չունեմ քո քարոզները լսելու, քանզի կանչել եմ քեզ իմ դղյակը, որպեսզի դու վերջնական ընտրություն կատարես:

Սարումանը կեցվածք ընդունեց ու մի ճառ ասաց, որն իմ կարծիքով, նախապես էր պատրաստել.

— Հնագույն Դարաշրջանն անցել է, Գանդալֆ: Միջինն էլ մոտենում է ավարտին: Սկսվում է բոլորովին նոր Դարաշրջան: Էլֆերի տարիները երկրի վրա հաշվված են, սկսվում է Մեծ Ժողովրդի ժամանակը, և մենք կոչված ենք այն կառավարելու: Բայց մեզ անհրաժեշտ է համիշխանության ամբողջականություն, քանի ու միայն մեզ՝ Իմաստուններից Իմաստուններին է տրված գիտենալ, ինչպես կառուցել կյանքը, որ մարդիկ ապրեն խաղաղ ու երջանիկ:

Լսիր Գանդալֆ, իմ բարեկամ և օգնական,— շարունակեց Սարումանը շողոմաձայն ու սրտահույզ,— ես իմ ու քո մասին ասում եմ '''մենք'''՝ հույս ունենալով, որ դու կմիանաս ինձ: Աշխարհում հայտնվել է Նոր Ուժ: Նրա առջև անզոր են նախկին դաշնությունները: Նումենորցիների և էլֆերի ժամանակն անցավ: Ես ասացի՝ ընտրություն, բայց մենք այդ հնարավորությունը չունենք: Մենք պարտավոր ենք սատար լինել այդ Նոր Ուժին: Սա իմաստուն որոշում է, հավատա ինձ, Գանդալֆ: Սրա մեջ է մեր հույսը: Նոր Ուժի հաղթանակը մոտ է, և նրան սատար անողներին մեծ պարգև է սպասում: Քանզի Նոր Ուժի բարձրանալու հետ կբարձրանան նաև նրա դաշնակիցները, իսկ Իմաստունները, ինձ ու քեզ նմանները, աստիճանաբար կսովորեն կառավարել: Մեր ծրագրերի մասին ոչ ոք չի իմանա, մեզ հարկավոր է սպասել մեր ժամին, և սկզբում մենք նույնիսկ կդատապարտենք Նոր Ուժի դաժան մեթոդները՝ գաղտնի հավանություն տալով նրա վերջնական նպատակին՝ իմաստնություն, համընդհանուր բարօրություն և կարգուկանոն, այն, ինչին մենք երազում էինք հասնել, իսկ մեր թույլ կամ անբան բարեկամներն ավելի շատ խանգարում էին մեզ, քան օգնում: Մեզ հարկավոր չէ, և մենք չենք փոխի մեր նպատակները, մենք կփոխենք միայն միջոցները, որոնցով ձգտում էինք հասնել դրանց:

— Իսկ այժմ ինձ լսիր, Սարուման,— ասացի ես, երբ նա լռեց: — Մեկ անգամ չէ, որ այսպիսի ճառեր ենք լսել, բայց դրանք արտասանել են Թշնամու մունետիկները՝ հիմարացնելով դյուրահավատներին ու պարզամիտներին: Մի՞թե ինձ կանչել ես նրանց շաղակրատանքը կրկնելու նպատակով:

— Ուրեմն քեզ չի՞ հրապուրում ամենաիմաստունների ճանապարհը: Դեռևս չի հրապուրում: Դու հասկանալ չես ուզում, որ հին միջոցներն այլևս պիտանի չեն:

Սարումանը ձեռքը դրեց ուսիս և ցածրաձայն ասաց, համարյա շշուկով.

— Մենք պետք է տիրենք Համիշխանության Մատանուն: Ահա թե ինչու եմ քեզ կանչել: Ինձ շատ աչքեր ու ականջներ են ծառայում, և ես համոզված եմ՝ դու գիտես, թե որտեղ է պահվում Մատանին: Այլապես քո ինչի՞ն է պետք Հոբիթստանը և ինչու՞ հենց այնտեղ են շարժվում Նազգուլները: — Սարումանը սևեռուն նայեց ինձ ու նրա աչքերում ծփաց ագահությունը, որը անզոր էր ծածկել:

— Սարուման,— ընկրկելով ասացի նրան,— երկուսիս էլ հայտնի է, որ Համիշխանության Մատանին միայն մեկ տեր կարող է ունենալ, դրա համար էլ պետք չէ ասել '''«մենք»''': Բայց հիմա, երբ իմացա քո մտադրությունները, ես քեզ ոչ մի խոսք չեմ ասի Մատանու մասին: Դու Խորհրդի Գերագույն Իմաստունն էիր, սակայն իմաստուն լինելը քո ուժերից վեր է: Դու, որքան ես հասկացա, ինձ ընտրություն առաջարկեցիր՝ ենթարկվել Սաուրոնին կամ Սարումանին: Ես չեմ երթարկվում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Ուրիշ որևէ բան ևս կարո՞ղ ես առաջարկել:

Նա նայեց ինձ սառն ու սպառնալից.

— Ես հույս չունեի էլ,— ասաց նա,— որ դու Իմաստունի բարեմտություն հանդես կբերես, նույնիսկ քո օգտի համար, սակայն քեզ ընտրելու հնարավորություն տվեցի, և դու ընտրեցիր հիրավի համառագույն հիմարությունը: Ի՜նչ արած, առայժմ մնա այստեղ:

— Առայժմ՝ ի՞նչ,— հարցրի ես:

— Առայժմ, քանի դեռ ինձ չես հայտնել քո գաղտնիքը, թե որտեղ է պահվում Մատանին,— պատասխանեց նա,— կամ քանի դեռ ի հեճուկս քո անխելք համառությանը, չի գտնվի այն: Այդ ժամանակ, հավանաբար, Տերունական Տիրակալը կկարողանա զբաղվել հասարակ գործերով: Օրինակ՝ նա կորոշի, թե ինչ պարգևի է արժանի Գանդալֆ Մոխրագույնը:

— Որոշելն ի՞նչ է, թերևս, դա նրա համար հեշտ կլինի,— ասացի ես,— իսկ ի կատար ածելը դյուրի՞ն կլինի... — Բայց Սարումանը միայն ծաղրական քրքջաց, քանի որ ինձանից ոչ պակաս գիտեր, որ ես դատարկ խոսքեր եմ արտասանում:

Ինձ տարան դիտահարթակ, որտեղից Սարումանը աստղերն է դիտում, այնտեղից վայրեջքը մի քանի հազար քարե աստիճաններով գալարապտույտ սանդուղք է, որը ներքևում հսկվում է պահակների ջոկատի կողմից, և այդ սանդուղքն էլ տանում է ներքին բակ: Մենակ մնալով՝ ես սկսեցի նայել երբեմնի ծաղկած մարգագետիններով ծածկված հովտին, ներկայումս մարգագետին համարյա չէր մնացել, ես տեսա հանքախորշերի սև փոսերը, զինագործական արհեստանոցների տափակ տանիքներն ու դարբնոցի քուրաների գորշ ծուխը: Ծխի քուլաները ուղիղ վեր էին բարձրանում, որովհետև հովիտը քամիներից պաշտպանված է ժայռերի գոտով: Ծխախառն մայրամուտի մեջ, որը պարուրում էր Օրթհանքի աշտարակը, ինձ երևում էին գայլդարձյակների ոհմակներն ու լավ զինված օրքերի ջոկատները՝ Սարումանը սեփական զորք է հավաքում, նշանակում է՝ Թշնամուն դեռևս չի ենթարկվել: Դիտահարթակը փոքրիկ էր՝ ես նույնիսկ քայլելով տաքանալ չէի կարող, իսկ հավերժական սառցադաշտերը ցուրտ էին հղում ներքև, և հովիտ էր սողում թաց մառախուղը: Բայց իզենգարդյան դարբնոցների ծխից դառը, ցրտից տանջալի և մենակությունից առավել ինձ կեղեքում էին ամբողջ թափով դեպի Հոբիթստան վարգող Հեծյալների մասին մտքերը: Ես հավատացած էի, որ դրանք Նազգուլներն են, չնայած հիմա Սարումանին չէի հավատում, սակայն Նազգուլների մասին նա չէր ստում, որովհետև ճանապարհին լսել էի նրա խոսքերը հաստատող լուրեր: Ես սոսկում էի Հոբիթստանի իմ բարեկամների համար, և այնուամենայնիվ հույսս չէի կտրում, հույս ունեի, որ Ֆրոդոն նամակս ստանալուն պես անհապաղ մեկնել է Ռիվենդել, և Սև Հեծյալները նրան չեն գտել: Սակայն կյանքում ամեն ինչ այլ կերպ եղավ: Ես վստահ էի պանդոկպանի պարտաճանաչության վրա և վախենում էի Մորդորի Տիրակալի հզորությունից: Բայց Լավրը մոռացել էր նամակն ուղարկել, իսկ Սև Տիրակալի Ինը սպասավորներն ավելի թույլ դուրս եկան, քան ես կարծում էի: Վախի աչքերը, ինչպես հայտնի է, մեծ են, և ես, Սարումանի ծուղակն ընկած, միայնակ, բարեկամներիս համար ահաբեկված, գերագնահատել էի Թշնամու հզորությունն ու իմաստնությունը:

— Ես քեզ տեսել եմ,— հանկարծ բացականչեց Ֆրոդոն: — Դու քայլում էիր, ասես բանտարկյալ լինեիր բանտում՝ երկու քայլ առաջ և երկու քայլ հետ, ու քեզ լուսավորում էր լուսինը...

Գանդալֆը զարմացած նայեց Ֆրոդոյին:

— Դա երազ էր,— բացատրեց նրան հոբիթը,— և ես հիմա շատ պարզ հիշեցի այն, թեպետ վաղուց եմ տեսել, երբ ես նոր էի տնից դուրս եկել:

— Այո, իմ բանտը լուսավոր էր,— ասաց Գանդալֆը,— բայց կյանքումս ոչ մի անգամ այդքան մռայլ մտքեր ինձ չէին պատել: Պատկերացրեք, ես՝ Գանդալֆս, ընկա դավաճան սարդոստայն: Սակայն ամենակատարելագործված սարդոստայնում էլ կարելի է բարակ թել գտնել:

Սկզբում կուլ գնացի մռայլ տրամադրությանը և դավաճանության մեջ կասկածեցի Ռադագասթ Թուխին՝ հենց դա էր ցանկանում Սարումանը: Սակայն վերհիշելով Ռադագասթի հետ խոսակցությունս, հասկացա, որ Սարումանը նրան էլ է խաբել՝ ես անխուսափելիորեն կեղծիքը կզգայի, քանի որ Ռադագասթը ձևացնել չի կարողանում: Այո, Ռադագասթն իմ առաջ մաքուր էր, հենց այդ պատճառով էլ որոգայթն ընկա, նրա խոսքերն ինձ համոզեցին:

Բայց և այդ պատճառով էլ հոդս ցնդեց Սարումանի մտահղացումը: Ռադագասթը կատարեց իր խոստումը: Ինձանից բաժանվելով, նա գնաց արևելք և լեռնային արծիվներին հանձնարարեց օգնել ինձ: Նրանց աչքից ոչինչ չէր կարող թաքնվել՝ ո՛չ Նազգուլները, ո՛չ գայլդարձյակների հսկայական ոհմակները, ո՛չ չարաբախտ Գոլլումին ազատելու նպատակով Չարքանտառ ներխուժած օրքերի հորդաները: Եվ արծիվներն ինձ մոտ սուրհանդակ ուղարկեցին:

Մի անգամ գիշերը, արդեն աշնան մոտ, լեռնային արծիվներից ամենասրընթացը՝ Քամիխեղդը, թռավ Իզենգարդ և իջնելով Օրթհանք, տեսավ ինձ դիտահարթակում:

— Քեզ կարևոր լուրեր եմ բերել,— ասաց նա: Երբ Քամիխեղդն ինձ հաղորդեց արծիվների ժողոված նորությունները, հարցրի նրան.

— Իսկ ինձ կարո՞ղ ես այստեղից տանել:

— Կարող եմ,— ասաց նա,— եթե մեր ճանապարհները համընկնում են: Ես այստեղ եմ ուղարկվել որպես սուրհանդակ, ոչ թե ձի: Իմիջայլոց, եթե քեզ ձի է պետք, քեզ կհասցնեմ Էդորաս, ռոհանցիների մոտ՝ այդպիսի տարածությունն ինձ համար շեղում չէ:

Դեհ ինչ, ավելի լավի մասին երազել անգամ չէր կարելի, որովհետև Ռոհանում, որտեղ բնակվում էին վայրի ձիերի վաղեմի տերերը, ես կարող էի ստանալ այն, ինչ ինձ հարկավոր էր, իսկ ինձ հարկավոր էր արագոտն ձի, որ շուտ հասնեի Հոբիթստան:

— Դու կարծում ես, նրանք Թշնամուն չե՞ն հպատակվել... — համենայն դեպս հարցրի արծվին, որովհետև Սարուման Ճերմակի դավաճանությունը սասանել էր իմ հավատը Լուսավոր Ուժերի նկատմամբ:

— Մուստանգրիմցիները Մորդորին հարկ են վճարում՝ ամեն տարի այնտեղ ձիեր են ուղարկում, ես այդպես եմ լսել,— պատասխանեց արծիվը: — Դա հենց հարկ է, ոչ թե նվեր դաշնակիցներին: Բայց եթե Սարումանը, ինչպես դու ես ասում, նույնպես Մութ Ուժ է դարձել, ապա Իմաստունները չեն կարողանա իրենց անկախությունը պահպանել:

Քամիխեղդը թռավ ռոհանի հարթավայրի վրայով և վայրեջք կատարեց Սպիտակ Լեռների հյուսիս-արևմտյան ճյուղավորման մոտ, Էդորաս ամրոցից քիչ հեռու: Այստեղ արդեն զգացվում էր Սարումանի այլափոխվելը. նա տեղացիներին պարուրել էր ստի ցանցով, և թագավորը չհավատաց իմ խոսքերին, երբ ասացի, որ Սարումանը դավաճան է: Սակայն թույլ տվեց ինձ ձի ընտրել, պայմանով, որ իսկույն մեկնեմ Ռոհանից: Իմ ընտրությունը նրա մեջ մեծ ափսոսանք առաջացրեց. ես զարմանալի առույգ ձի էի ընտրել. նա, ինչպես ցավով ինձ հայտնեց թագավորը, Ռոհանի երամակներում լավագույնն էր համարվում:

— Ուրեմն դա իսկապես հոյակապ նժույգ է,— ասաց Արագորնը և, հառաչելով, ավելացրեց.— ինձ համար շատ ցավալի է, որ Մորդորի Տիրակալն ստանում է Միջերկրի լավագույն ձիերը, չնայած գիտակցում եմ, որ վերջին իրադարձություններում դա դեռևս ամենատխուրը չէ: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ մուստանգրիմցիները ոչ մեկին հարկ չէին վճարում:

— Դե հիմա էլ չեն վճարում,— միջամտեց Բորոմիրը,— այդ բոլորը չար Թշնամու հնարածներն են: Ինչ է, ես չգիտե՞մ Ռոհանի դյուցազուններին, մեր հավատարիմ ու անվախ դաշնակիցներին:

— Խավարի Վարագույրը,— խոսեց Արագորնը,— հարավային շատ հողեր է մթնեցրել: Նրա ստվերում այլափոխվել է Սարումանը: Հնարավոր է, Ռոհանն էլ է խավարել: Չէ որ քեզ հայտնի չէ, թե ինչ կիմանաս, երբ վերադառնաս քո ազգականների մոտ:

— Միայն ոչ դա,— առարկեց Բորոմիրը,— ռոհանցիներն իրենց ձիերը ստրկության տալով չեն գնի անկախություն: Նրանք տերեր են, ոչ թե ստրկավաճառներ:

— Բայց իմ ընտրած նժույգը,— շարունակեց Գենդալֆը,— ուրիշների հետ համեմատել չի կարելի: Նա անխոնջ է ու քամու պես արագավազ: Նրան զիջում են նույնիսկ Նազգուլների ձիերը: Մուստանգրիմցիները նրան Լուսաչ են կոչում, ցերեկը նա նման է արծաթավուն ստվերի, իսկ գիշերը նրան հնարավոր չէ տեսնել՝ հատկապես երբ սուրում է ճանապարհին: Նրա քայլքը թեթև է, վազքը՝ սրընթաց, ինձանից առաջ հեծյալ չի ունեցել, բայց ես սանձահարեցի նրան ու սլացա հյուսիս, և երբ Ֆրոդոն հասել էր Գերեզմանոցներին, ես արդեն Հոբիթստանի սահմանն անցա, չէ՞ որ մենք միաժամանակ էինք ճանապարհ դուրս եկել. նա՝ Հոբիթստանից, ես՝ Էդորասից:

Լուսաչն անխոնջ վարգում էր դեպի հյուսիս, բայց ես ավելի ու ավելի էի անհանգստանում: Սև Հեծյալները սրընթաց մոտենում էին Հոբիթստանին, և չնայած մեր միջև եղած եղած տարածությունը կրճատվում էր, նրանք դարձյալ գնում էին ինձանից առաջ:

Շուտով հասկացա, որ Հեծյալները խմբերի են բաժանվել՝ մի մասը մնացել է արևելյան սահմանի մոտ, այնտեղ, որտեղով անցնում է Կանաչ Ուղին, իսկ մյուսները հարավից մտել են Հոբիթստան: Ֆրոդոյին արդեն տանը չգտա և երկար հարցուփորձ արեցի այգեպան Համեստուկին, երկար հարցուփորձ արեցի և քիչ բան իմացա, քանի որ նա գլխավորապես խոսում էր իր մասին և մեկ էլ Պարկուտի նոր տերերի մասին:

«Փոփոխություններն ինձ վնասակար են,— գանգատվում էր նա: — Ես ծեր եմ և չեմ կարողանում գոհացնել զավթիչներին»,— այդպես էր նա անվանում իր նոր տերերին:

«Դու դեռ զավթիչներ չես տեսել և հուսանք, որ երբեք չես տեսնի»: Բայց ծերունական շատախոսությունից հասկացա, որ Ֆրոդոն մեկնել է մեկ շաբաթ առաջ, իսկ երեկոյան, նրա մեկնելուց հետո, տանն են մոտեցել Սև Հեծյալները:

Վերջնականապես հուսահատված, շարունակեցի ճանապարհս: Նապաստակի Բլուրների բնակիչներն իրար էին անցած, ասես քանդված մրջնանոցի մրջյուններ լինեին: Հասնելով Ճագարի Գերան, տեսա, որ այն ավերված է ու դատարկ, իսկ պատշգամբում ընկած է Ֆրոդոյի թիկնոցը: Թևաթափ ու վհատ գնացի Նազգուլների հետքերով, որոշեցի հարցուփորձ չանել շրջակա բնակիչներին և իզուր՝ նրանք ինձ կհանգստացնեին: Հետո Հեծյալները խմբերի բաժանվեցին, և ես գնացի նրանց հետքերով, ովքեր մեկնել էին Լեռնամոտի կողմը՝ ուզում էի մի կարգին հարցուփորձ անել Լավրին:

«Դե՜, Լավր,— մտածում էի ճանապարհին,— եթե նամակս ուղարկած չե՜ս եղել, քեզ եռման ապուրի մեջ կեփեմ դափնու տերևի պես»: Նա էլ նույն կարծիքին էր, որովհետև երբ իմ երեսը տեսավ, քամու բերանն ընկած չոր տերևի պես դողաց:

— Նրան ի՞նչ ես արել,— բացականչեց Ֆրոդոն: Նա խղճաց պանդոկի տիրոջը: — Նա մեզ մոտ բարեկամների պես ընդունեց և ամեն կերպ օգնեց:

— ՄԻ վախեցիր,— ժպտալով պատասխանեց Գանդալֆը: — Ես նրան նույնիսկ վախեցնել չհասցրի, որովհետև երբ դադարեց ցնցվելուց ու ինձ ասաց, որ դուք մեկնել եք Արագորնի հետ, ուրախությունից ինձ կորցրի:

— Պանդուխտի հե՞տ,— ուրախացած հարցրի ես:

— Նրա հետ,— մեղավոր շշնջաց Նարկիսը՝ մտածելով, որ ինձ ավելի է զայրացնելու: — Ախր ես նրանց ասել եմ, որ նա Պանդուխտն է: Բայց նրանք իրենց շատ տարօրինակ պահեցին... կամ ես կասեի՝ յուրօրինակ:

— Իմ սիրելի հիմարի՜կ... Իմ թանկագին ավանակ... — անկարող ինձ զսպել, գոռացի ես: — Ախր ես ամառվանից այս կողմ այսքան հաճելի լուր չեմ լսել, իմ անխելք Լավր... Այս գիշեր հանգիստ կքնեմ, երևի թե այս մի քանի ամսվա մեջ առաջին անգամ:

Ես գիշերեցի Նարկիսի պանդոկում ու շարունակ մտածում էի. ու՞ր էին անհետացել Նազգուլները, չէ՞ որ լեռնամոտցիները միայն երկուսին են տեսել: Սակայն գիշերը դրությունը պարզվեց: Հարավ-արևմուտքից ժամանեցին ևս հինգը: Նրանք տապալեցին արևմտյան դարպասն ու սուրացին գյուղի միջով, ճիշտ մրրկահողմի պես: Լեռնամոտցիները մինչև հիմա ահից ցնցվում են ու րոպե առ րոպե սպասում աշխարհի վերջին: Առավոտյան կողմ Հեծյալների հետևից ուղևորվեցի և ես:

Ես ժամանեցի Հոբիթստան ավելի ուշ, քան Նազգուլները, և իմ կարծիքով ահա թե ինչ էր տեղի ունեցել այնտեղ: Նազգուլների առաջնորդը երկու հեծյալների հետ մնացել էր հարավային սահմանի մոտի դարանում, երկուսը մեկնել էին Լեռնամոտ, իսկ չորսը սլացել էին Պարկուտ: Հետո, երբ ոչ ոքի չէին գտել ո՛չ Պարկուտում, ո՛չ Նապաստակի Բլուրներում, ստիպված էին եղել վերադառնալ հարավային սահման, և այդքան ժամանակ ճանապարհը չի հսկվել, ես չեմ խոսում Թշնամու լրտեսների մասին: Առաջնոդը հրամայել էր չորս Հեծյալներին կարճ ճանապարհով մեկնել հյուսիս-արևելք, իսկ ինքը սուրացել էր դեպի Արևմտյան Ուղի՝ հասկանալով, որ հոբիթները փախել են Հոբիթստանից:

Դե իսկ ես մեկնեցի դեպի Հողմակործ Ծառերի Լեռնաստորոտը, քանզի հասկացա, թե դեպի ուր կարող էր շարժվել Արագորնը, և երկրորդ օրն արդեն Զավերտի մոտ էի, բայց Թշնամու սպասավորներն ինձ կանխել էին: Մարտ ընդունելու վճռականություն նրանք չունեցան, և ես անարգել բարձրացա Զավերտ, սակայն մութը նրանց համարձակություն տվեց (ես սարին մոտեցա օրվա վերջին) և ստիպված եղա բավական չարչարվել մոլեգնած Նազգուլներին հետ մղելու համար. ես կարծում եմ, որ նույնիսկ ամպրոպի ժամանակ, երբ Զավերտի գլխին կայծակներ են փայլատակում, այդպես լուսավոր չի լինում, ինչպես այդ գիշեր:

Առավոտյան որոշեցի ճեղքելով հասնել Ազատք, բայց ոչ թե կարճ ճանապարհով, այլ շրջանցելով հյուսիսից: Փնտրել Ֆրոդոյին Հողմակործ Ծառերի Լեռնաստորոտում գիշերները Թշնամու սպասավորների հետ կռվելով, անօգուտ էր և ուղղակի հիմարություն. չէ՞ որ եթե ես հոբիթներին գտնեի, ապա հետապնդող Թշնամու ողջ ջոկատը իմ հետևից այստեղ կբերեի: Դրա համար էլ ամբողջ հույսս դրեցի Արագորնի վրա և բացահայտ կերպով շրջվեցի դեպի հյուսիս՝ ենթադրելով, որ գոնե մի քանի Նազգուլ անխուսափելիորեն կգան իմ հետքերով, իսկ ես մեծ շրջան գծելով նրանցից առաջ կանցնեմ, հյուսիսից կմտնեմ Ազատք և էլֆերի մի ուժեղ ջոկատի գլուխ անցած Թշնամու ջոկատը կմասնատեմ: Սակայն մի քանի օր հետո հետապնդողներից չորսն անհետացան ինչ-որ տեղ: Ինչպես հետո պարզվեց, մեկնել էին Գետանցում: Եվ այնուամենայնիվ ես մի քիչ օգնել եմ Արագորնին. նրա վրա միայն հինգ Նազգուլ է հարձակվել:

Իսկ ես Կատաղի գետի երկայնքով բարձրացա դեպի Թրոլյան սարահարթ և այնտեղ ստիպված եղա բաժանվել Լուսաչից, քանի որ այդ քարակույտերի մեջ նա անխուսափելիորեն ոտքերը կկոտրեր: Լուսաչը վերադարձավ իր տերերի մոտ, բայց բավական է մտքումս կանչեմ նրան, և որտեղ էլ լինեմ կհայտնվի ինձ մոտ: Զավերտի մարտից տասնչորս օր հետո վերջապես հասա Էլրոնդի տիրույթները և իմացա, որ այստեղ արդեն սպասում են հոբիթներին, իսկ երեք օր հետո Մատանու Պահապանը Գլորֆինդելի օգնությամբ հասավ Ռիվենդել:

Սրանով ավարտվում է իմ պատմությունը, թող ներեն ինձ հյուրերը և պատվարժան հյուրընկալը, որ այսքան երկար զբաղեցրի նրանց ուշադրությունը: Բայց, իմ կարծիքով, Մատանու Պահապանը պետք է բացարձակապես ստույգ իմանար, թե ինչու ժամանակին օգնություն չի ստացել, առավել ևս, որ օգնություն նրան խոստացել եմ ես՝ մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնս Իմաստուններից, որ առաջին անգամ դրժել է իր երդումը:

Եվ այսպես,— եզրափակեց իր խոսքը Գենդալֆը,— այժմ ձեզ հայտնի է Մատանու պատմությունը՝ ձուլելու օրվանից մինչև այս պահը: Բայց մենք դեռ ոչ մի քայլ չենք մոտեցել նպատակին: Քանզի մեզ հարկ է միասնաբար որոշել, թե ինչ ենք անելու Մատանին:

Հյուրրերն անշարժ ու լուռ նստած էին: Վերջապես լռությունը խզեց Էլրոնդը:

— Դու մեզ վշտալի պատմություն պատմեցիր, Գանդալֆ: Քանզի իմաստունները լիովին վստահում էին Սարումանին և նրան հայտնի են մեր բոլոր ծրագրերը: Քո պատմությունը մի ավելորդ անգամ հաստատեց, որ խորամուխ լինելով Թշնամու խարդախ մտահղացումների մեջ, ակամա ինքդ էլ համակվում ես նրա խարդախությամբ: Այդպիսի այլափոխումը, ավա՜ղ, նորություն չէ՝ հնում դա շատ անգամ է պատահել: Այնպես որ այսօրվա բոլոր պատմություններից ինձ հատկապես զարմացրեց կոլոտիկ Ֆրոդոյի քաջության ու տոկունության մասին պատմությունը: Ես մոտիկից գիտեմ միայն մեկ կոլոտիկի՝ Բիլբոյին, և այսօր ինձ պարզ դարձավ, որ նա այնքան էլ չի տարբերվում խաղաղ Հոբիթստանի իր համերկրացիներից: Ըստ երևույթին, այն ժամանակից ի վեր, ինչ ես գտնվել եմ Արևմուտքում, աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:

Հոգոառներին մենք գիտենք շատ տարբեր անուններով, իսկ ներկա Հավերժական Անտառի մասին ավանդություններում անտառը հաճախ կոչվում է Անվերջ, քանզի դեռ վերջերս (վերջերս՝ իմ հասկացողությամբ), սկյուռը ծառից ծառ թռչկոտելով կարող էր այսօրվա Հոբիթստանից հասնել Մշուշապատ Լեռների մոտի Անտերունչ Հարթավայրը: Պատահել է, ճանապարհորդել եմ Հավերժական Անտառում և ի՜նչ սոսկալի բան ասես այնտեղ տեսել եմ: Իսկ Բոմբադիլին, եթե դա այն նույն տիրակալն է, ավելի ճիշտ Արգելյալ Երկրի Պահպանողը, որի հետ ճակատագիրը հանդիպեցրել է էլֆերին, երբ Միջերկիր աշխարհը դեռ ջահել էր ու հրաշագեղ, իսկ նա թվում էր զառամյալ ինչպես Ծովը, այսպես, ուրեմն, մենք նրան գիտեինք որպես Յարվեն Բեն-Ադար՝ Արգելյալ Հողերի Անխորթ Հայր: Թզուկները Յարվենին մեծարելով անվանում էին Ֆրոն, իսկ նումենորցիների հետնորդները՝ Օրալդ... Բայց գուցե ես իզու՞ր նրան Խորհուրդ չհրավիրեցի:

— Նա չէր գա,— խոսեց Գանդալֆը:

— Իսկ եթե, այնուամենայնիվ, նրան հրավեր ուղարկե՞նք կամ ուղղակի օգնություն խնդրե՞նք,— առաջարկեց Էրեսթորը: — Մանավանդ որ, որքան հասկացա, նա իշխանություն ունի նույնիսկ Թշնամու Մատանու վրա:

— Դու այնքան էլ ճիշտ չես հասկացել,— առարկեց Գանդալֆը: — Ավելի ճիշտ կլինի ասել այսպես. նրա վրա իշխանություն չունի Թշնամու Մատանին: Յարվենը ինքն է իր գլխի տերն ու տիրականը: Բայց նա չի կարող հրամայել Մատանուն և ոչ էլ կարող է ուրիշներին պաշտպանել Մատանուց: Նա մեկուսացել է իր Արգելյալ երկրում՝ գծելով միայն իրեն տեսանելի սահմաններ, և ինքն էլ հիմա երբեք այդ սահմաններից դուրս չի գալիս:

— Սակայն իր գծած սահմաններում նա առաջվա նման Երկրի Անսահման Տե՞րն է,— Գանդալֆին լսելուց հետո հարցրեց Էրեսթորը: — Ուրեմն, գուցե նա կվերցնի Մատանին պահպանելու:

— Իր սեփական ցանկությամբ չի վերցնի,— ասաց Գանդալֆը: — Իսկ եթե վերցնի էլ, իհարկե՝ Իմաստունների խնդրանքով, ապա դրան կվերաբերվի որպես մի անպետք խաղալիքի: Մի քանի օր հետո կմոռանա դրա մասին, իսկ հետո, որ ամենահավանականն է, ուղղակի դեն կնետի: Պատերազմի վախճանը նրան չի հետաքրքրում, և նա շատ անհուսալի պահապան կլիներ, ուրեմն նշանակում է Մատանին նրան վստահել չի կարելի:

— Բոլոր դեպքերում,— նկատեց Գլորֆինդելը,— դրանով մենք միայն կհետաձգեինք պարտության օրը: Յարվենը Ռիվենդելից հեռու է ապրում: Մենք չենք կարող Մատանին հասցնել այնտեղ, առանց նկատվելու Սև Տիրակալի լրտեսների կողմից: Ի դեպ, եթե նույնիսկ կարողանանք էլ, Սաուրոնը կիմանա, եթե ոչ հիմա, ապա՝ ուշ, թե որտեղ ենք պահում Համիշխանության Մատանին և իր ողջ զորությունը կթափի Յարվենի վրա: Այդ մենամարտում Յարվենը կդիմանա՞ արդյոք: Կասկածում եմ: Կարծում եմ, վերջիվերջո, երբ Լուսավոր Ուժերը կջախջախվեն, Յարվենը նույնպես կընկնի պայքարում՝ կգնա այս աշխարհից վերջինը, ինչպես հայտնվել է այստեղ ինչ-որ ժամանակ առաջինը, և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա:

— Ես Յարվենին չգիտեմ,— միջամտեց Գելդորը,— չնայած, իհարկե, նրա մասին լսել եմ, բայց, իմ կարծիքով, Գլորֆինդելը բացարձակապես իրավացի է: Ուժը, որ ի վիճակի է ընդդիմանալ Թշնամուն, եթե այն իրոք գոյություն ունի, Յարվենի Արգելյալ Հզորության մեջ չէ թաքնված, չէ՞ որ Թշնամին, ինչպես հաճախ համոզվել ենք, իշխում է նույնիսկ կուսական բնության վրա: Ես կարծում եմ միայն էլֆերը՝ Առաջնածինները, կարող են հակահարված տալ Սաուրոնին: Արդ նրանք ուժ կունենա՞ն դրա համար:

— Իմ ուժը չի բավականացնի,— պատասխանեց Էլրոնդը:

— Թրանդուիլին էլ չի բավականցնի,— ասաց Լեգոլասը:

— Ես Սիրդան Քորաբելի մունետիկը չեմ,— քիչ լռելուց հետո ասաց Գելդորը,— բայց վախենում եմ, որ մենք էլ Թշնամու հարձակմանը չենք դիմանա:

— Իսկ Սև Տիրակալը մեզ միավորվելու հնարավորություն չի տա, և մեր հողերը կվերածվեն Սև Զորաց ծովով շրջապատված կղզյակների,— այդ դառը խոստովանություններն ամփոփեց Էլրոնդը:

— Մենք չենք կարողանա Մատանին ուժով պահպանել Թշնամուց,— խոսակցության մեջ մտավ Գլորֆինդելը,— դրա համար էլ երկու ելք ունենք. ուղարկել Ծովից այն կողմ կամ ոչնչացնել:

— Գանդալֆը մեկնեց մեզ,— առարկեց Էլրոնդը,— որ Մատանին կարելի է ոչնչացնել միայն Մորդորում, իսկ անդրծովյան բնակիչներն այն չեն ստանա: Մատանին պատկանում է Միջերկիր աշխարհին և նրան վիճակված չէ մեր աշխարհից հեռանալ:

— Ուրեմն Մատանին թող հանգչի Ծովի խորքերում,— առաջարկեց Գլորֆինդելը,— որպեսզի Սարումանի սուտը ճշմարտություն դառնա: Քանի ու այժմ բացարձակապես պարզ է, որ նախորդ Խորհրդում նա ստել է. նրան արդեն տոչորելիս է եղել համիշխանության ծարավը և, գիտենալով, որ Թշնամու Մատանին գտնվել է, դիտավորյալ Իմաստուններին մոլորության մեջ է գցել, իսկ Ծովի խորքերը հուսալի գերեզման են, և այնտեղ Մատանին կհանգչի առհավետ:

— Ցավոք, ճիշտ չես,— նրան ընդհատեց Գանդալֆը: — Ծովի խորքերը նույնպես բնակեցված են, իսկ Թշնամու համար ամեն տեղ էլ սպասավորներ կգտնվեն: Բայց գլխավորը՝ այնտեղ, որտեղ ջուր է, ժամանակի ընթացքում կարող է ցամաք գոյանալ, իսկ մենք՝ Միջերկրի Իմաստուններս, կոչված ենք վերջնականապես կնքելու Մատանու ճակատագիրը, ոչ թե մեկ տարվա, ոչ թե մահկանացուների մի քանի սերունդների, ոչ թե նույնիսկ մի քանի Դարաշրջանների համար, այլ՝ հավիտյանս հավիտենից:

— Եվ եթե Արգելյալ Երկրի ճանապարհը վտանգավոր է համարվում,— միջամտեց Գելդորը,— ապա ճանապարհը դեպի Ծով ավելի վտանգավոր է: Քանզի իմ փորձն ինձ հուշում է, որ Թշնամին մեզ կսպասի Արևմտյան Ուղու վրա, հենց հասկանա, թե որտեղ է պահվում Մատանին: Իսկ դա նրան կբացատրեն Նազգուլները, որոնց ձիերից զրկել են, և նրանք հետիոտն վերադարձել են տուն, բայց Սաուրոնը նրանց նոր ձիեր կտա՝ առավել տոկուն ու արագավազ, քան նախորդները: իսկ երբ Թշնամու զորագնդի գլուխ անցնեն Ինը Նազգուլները, Գոնդորը վերջնականապես կջախջախվի և, Թշնամին, ծովափով դեպի հյուսիս շարժվելով, էլֆերի արևմտյան բնակավայրերը կավերի...

— Չափազանց արագ լուծեցիք Գոնդորի հարցը,— զայրույթով առարկեց Գելդորին Բորոմիրը: — Այդքան էլ հեշտ չէ նրան ջախջախելը: Ես ասացի, որ մենք կռվում ենք մինչև վերջին ուժերը, սկայն նույնիսկ մեր վերջին ուժերը Թշնամու զորքերի ատամի բանը չեն:

— Ատամի բանը չեն առանց Նազգուլների,— ճշտեց Գելդորը: — Բայց Թշնամու համար պարտադիր չէ Գոնդորը նվաճելը. նա կարող է շրջանցող ուղիներ գտնել և, կտրելով ձեզ ամբողջ Միջերկրից, հիմնական ուժերը շարժել հյուսիս, իսկ մեր հյուսիս և արևմտյան սահմանների մոտ թողնել ուժեղ ջոկատներ:

— Բայց այդ դեպքում,— եզրափակեց Էրեսթորը,— մենք, ինչպես նոր ասաց Գլորֆինդելը, իսկապես միայն երկու ելք ունենք: Եվ երկուսն էլ փակուղու շատ նման: Ահա իսկապես անլուծելի խնդիր..

— Սակայն մենք պետք է լուծենք այն,— խոժոռ հանդարտությամբ խոսեց Էլրոնդը: — Ո՞ր ճանապարհն է մեզ ավելի անվտանգ թվում. արևմտյա՞նը՝ դեպի Ծով, թե՞ արևելյանը՝ դեպի Մորդոր: Արևմտյա՛նը: Բայց Թշնամին գերազանց գիտե, որ էլֆերը միշտ դեպի արևմուտք են նահանջել և անխուսափելիորեն այդ ճանապարհը ծուղակի մեջ կառնի: Ուրեմն մեր միակ հուսը, եթե դեռ հույս է մնացել, Թշնամու համար անսպասելի որոշումն է: Ճանապարհ դեպի Օրոդրուին՝ ահա մեր ճանապարհը: Մատանին պետք է հուրը նետվի:

Խորհրդի դահլիճը թաղվեց լռության մեջ: Դրսում ուրախ փայլում էր արևը, ափից ցած խաղաղ խոխոջում էր գետակը, բայց Ֆրոդոն զգաց, թե ինչպես վախը սառցե ճիրաններով սեղմեց իր սիրտը: Նրան թվաց, որ Բորոմիրը շարժվեց, ու հույսով նայեց գոնդորցուն: Վերջինս ցրված խաղում էր եղջերափողով ու մռայլվում: Հետո վճռական ասաց.

— Չեմ հասկանում, ինչի՞ց եք վախենում: Այո, Սարումանը դավաճան դուրս եկավ, բայց ձեզանից ոչ ոք նրան հիմար չի անվանում: Ինչու՞ եք կարծում, որ Թշնամու Մատանին կարելի է միայն պահել կամ ոչնչացնել: Քանի որ այն հայտնվել է մեզ մոտ, հարկավոր է ուղղել տիրոջ դեմ: Ազատ Աշխարհի ազատ դյուցազուններին Մատանին կօգնի խորտակելու Թշնամուն: Հենց դրանից էլ վախենում է նա: Գոնդորի ժողովրդին նվաճել հնարավոր չէ, բայց մեզ գլխովին կոտորած է սպառնում: Խիզախը շտապում է լրջորեն զինվել, երբ նրան վճռական մարտ է սպասում: Թող Մատանին մեր զենքը լինի, եթե դրա մեջ այդքան ահազդու զորություն է թաքնված...

— Լուսավոր Ուժերը,— առարկեց Էլրոնդը,— չեն կարող օգտագործել Համիշխանության Մատանին: Մեզ դա շատ լավ հայտնի է: Այն կռել է Սև Տիրակալը, որպեսզի իրականացնի իր սև մտահղացումները: Նրա մեջ վիթխարի հզորություն է թաքնված, Բորոմիր, այնպես որ տիրել Մատանուն կարող է միայն նա, ով օժտված է իսկապես մեծ զորությամբ: Բայց հզորների համար Մատանին ավելի վտանգավոր է: Հիշիր, Սարուման Ճերմակը հենց որոշեց տիրել Մատանուն, այլափոխվեց: Մենք գիտենք, որ եթե Իմաստուններից որևէ մեկը հաղթի Սաուրոնին Մատանու օգնությամբ, ապա անխուսափելիորեն կնստի նրա գահին և ինքը կայլափոխվի Սև Տիրակալի: Դա ևս մեկ կարևոր պատճառ է, որի համար Մատանին անհրաժեշտ է ոչնչացնել, որովհետև քանի դեռ այն գոյություն ունի, համիշխանության ձգտելու վտանգը սպառնում է նույնիսկ Իմաստուններին: Այլափոխվելը միշտ աննկատելի է սկսվում, Սաուրոն Սևը չարագործ չի ծնվել: Ես սարսափում եմ Թշնամու Մատանին պահպանության վերցնելուց: Եվ երբեք այն չեմ օգտագործի իմ մղած պայքարում:

— Ե՛ս էլ,— հաստատ ասաց Գանդալֆը:

Բորոմիրի աչքերում անվստահություն փայլեց, բայց հետո նա վշտամած գլուխը կախեց:

— Դե լավ,— խոսեց նա: — Ուրեմն մենք, գոնդորցի ռազմիկներս, պետք է հույսներս դնենք միայն սեփական զենքի վրա: Քանի դեռ Իմաստունները պահպանում են Մատանին, մենք կկասեցնենք Թշնամու զորքը: Եվ գուցե Էլենդիլի կոտրված սուրը Գոնդորի թշնամիների համար նզովք դառնա... Եթե նա, ով այն ժառանգել է, ժառանգել է ոչ միայն կոտրված սուրը:

— Կգա օրը,— ասաց Արագորնը,— երբ մենք դա կստուգենք մարտում:

— Հուսով եմ, այդ օրը շուտ կգա,— հոնքերը կիտելով նետեց Բորոմիրը: — Մենք օգնություն չենք խնդրում, բայց այն մեզ հարկավոր է: Եվս մեկ բան: Մեզ մեծ սատար կլինի այն համոզմունքը, որ Թշնամու դեմ կռվում ենք ո՛չ միայն մենք...

— Վստահ եղեք, որ դա այդպես է,— Բորոմիրին հանգիստ ասաց Էլրոնդը: — Միջերկրում շատ հզոր ուժեր կան, որոնց մասին Գոնդորի բնակիչները չգիտեն: Եվ նրանք բոլորը կռվում են ընդհանուր Թշնամու դեմ:

— Բայց լավ կլիներ,— միջամտեց Գլոինը,— եթե այդ տարանջատ ուժերը միավորվեին: Մյուս, ոչ այդքան վտանգավոր Մատանիները կարող էին օգնել մեզ Թշնամու դեմ կռվում: Դժբախտաբար, յոթը կորած են թզուկների համար... Չնայած Բալինը Քազադ-Դում գնալիս հույս ուներ, որ Թրորին պատկանող Մատանին կգտնի:

— Զու՜ր հույսեր,— խոսեց Գանդալֆը: — Մատանին փոխանցվել է նրա որդի Թրեյնին, բայց Թրորի թոռը՝ Թորինը, Մատանին չի ստացել՝ այն Թրեյնից խլել են Դուլ Գուլդուրում, և ես կարծում եմ, որ նրան լավ տանջած կլինեն:

— Անիծյա՜լ կախարդներ,— բացականչեց Գլոինը,— ե՞րբ ենք դրանցից վրեժ լուծելու,— հետո, մի քիչ լռելով, ավելացրեց.— Բայց Թշնամին հո չտիրացա՞վ այդ Երեքին... Էլֆերի Երեք Մոգական Մատանիներին: Ասում են, դրանք շատ հզոր Մատանիներ են: Չէ՞ որ դրանք էլ է Սաուրոնը կռել, բայց էլֆերի տիրակալները չեն վախենում դրանցից: Ուրեմն չի՞ կարելի դրանց օգնությամբ Թշնամուն սանձել:

— Մի՞թե չհասկացար,— թզուկ Գլոին,— երկար լռությունից հետո հարցրեց Էլրոնդը: — Թշնամին չի կռել Մատանիները: Նա դրանք նույնիսկ ոչ մի անգամ չի տեսել: Էլֆերի Մատանիները ենթարկյալ են միայն էլֆերին: Բայց դրանք մարտի դաշտում անուժ են: Դրանց օգնությամբ չի կարելի սպանել կամ սանձել: Դրանք օգնում են աշխարհը ճանաչել, բարիք գործել և խափանել չարը, որ ծնվել է Միջերկրի բնակիչների սրտերում, երբ այստեղ սկսվել են պատերազմները իշխանության համար: Այն ժամանակից ի վեր, ինչ Թշնամին զրկվել է Մատանուց, մեզ հաջողվել է ընդդիմանալ Չարին, բայց եթե նորից տիրանա Մատանուն, նրան հայտնի կդառնան մեր մտքերը: Եվ մենք կկորցնենք մեր ազատ կամքը, իսկ Մութ Ուժերն անպարտելի կդառնան, ինչին էլ հենց ձգտում է Թշնամին:

— Բայց ասա,— Էլրոնդին դիմեց Գլոինը,— քեզ հայտնի՞ է ինչպես կփոխվի աշխարհը, երբ Համիշխանության Մատանին անհետանա:

— Անհայտ է,— տխրությամբ պատասխանեց Էլրոնդը: — Ոմանք հույս ունեն, որ Երեք Մատանին, որոնց երբեք չի դիպել Թշնամին, կօգնեն բուժելու պատերազմից աշխարհին հասած արյունածոր վերքերը... Բայց վախենում եմ, որ այդ հույսերը չեն արդարանա: Ես կարծում եմ, որ Համիշխանության Մատանին ոչնչացնելով, մենք կոչնչացնենք նաև մյուսների զորությունը, և այս աշխարհի հրաշքները կպահպանվեն միայն անցյալի մասին հեքիաթային ավանդություններում...

— Սակայն էլֆերը,— խոսեց Գլորֆինդելը,— այնուամենայնիվ պատրաստ են Մատանին ոչնչացնելու, որպեսզի առհավետ ոչնչացնեն Թշնամուն:

— Ուրեմն ստացվում է,— եզրակացրեց Էրեսթորը,— որ մենք միայն մի ճանապարհ ունենք, և այն ակնհայտորեն ոչ մի տեղ չի տանում: Հրամեջ Լեռ մենք չենք հասնի: Էլրոնդն իմաստուն է, բոլորս այդ գիտենք, և դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհը ոչ ոք չի անվանի անխելամտության ճանապարհ... Բայց այդ ճանապարհն անհաղթահարելի է և մեզ անտարակույս պարտություն է սպասվում:

— Պարտությունն անխուսափելի է միայն նրա համար, ով վհատվել է նախապես,— առարկեց Գանդալֆը: — Ընդունել վտանգավոր ուղու անխուսափելիությունը, երբ մնացած բոլոր ճանապարհները փակ են՝ հենց սա է իսկական իմաստնությունը: Արշավանքը Մորդորի վրա խելացնորությու՞ն է թվում... Ուրեմն թող խելացնորությունը մեզ ծառայի որպես քողարկում, Թշնամու աչքերը փակող քող: Իհարկե, նրա չարամիտ իմաստնությունը ժխտել չես կարող, նա գիտե գուշակել հակառակորդի արարքները, բայց նրան տապակում է համիշխանության ծարավը, և նա միայն իրենով է չափում ուրիշներին: Նրա մտքով երբեք չի անցնի, որ կարելի է արհամարհել աշխարհին տիրելու հնարավորությունը, և Մորդոր արշավելու ու Մատանին ոչնչացնելու որոշումը նրան կմոլորեցնի:

— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Էլրոնդը,— որ սկզբում նա չի հասկանա, թե ինչն ինչոց է: Մորդոր տանող ճանապարհը վտանգաշատ է, բայց հաղթանակ բերող միակ ուղին է: Իր տան մեջ Սաուրոնն ամենազոր է, այնպես որ նրան, ով ուղևորվում է Մորդոր, ո՛չ ուժը, ո՛չ իմաստնությունը առավելություն չեն տա: Գաղտնիքը՝ ահա թե այստեղ որն է ամենակարևորը, և գուցե այդ մեծ առաքելությունը տկարն ավելի լավ կատարի, քան ուժեղը, քանի որ ուժեղը սովոր չէ վտանգից թաքնվելու, և Թշնամու հետ մարտը նրան կործանման կհասցնի: Մեկ անգամ չէ, որ թույլերը վերափոխել են աշխարհը՝ արիաբար ու ազնվորեն իրենց պարտքը կատարելով, երբ ուժեղների ուժը չի բավականացրել:

— Ինձ համար ամեն ինչ հասկանալի է,— հանկարծ ասաց Բիլբոն,— կարող ես չշարունակել, պատվարժան Էլրոնդ: Ես եմ սկսել այդ չարաբաստիկ պատմությունը և իմ պարտքն ինձ կոչում է ավարտել այն: Ես շատ լավ էի ապրում էլֆերի մոտ, իսկ իմ աշխատությունը, ինչպես ինձ թվում էր, արդեն մոտ էր ավարտին: Ինձ թվում էր, որ շուտով ես կարող եմ գրել. ''«...Եվ այդ ժամանակվանից նա երջանիկ ապրեց մինչև իր կյանքի վերջը»:'' Ըստ իս, դա հիանալի վերջաբան էր, թեպետ դժվար է արտասովոր անվանել: Բայց այժմ այն, հավանաբար, կփոխվի կամ, լավագույն դեպքում՝ կհետաձգվի, որովհետև գիրքը կերկարի: Ափսո՜ս... Այսպես ուրեմն, ես ե՞րբ պետք է գնամ...

— Բորոմիրը զարմացած նայեց Բիլբոյին, սակայն զսպեց ակամա քմծիծաղը՝ նկատելով, որ Խորհրդի մյուս մասնակիցները հոբիթին լսում էին լրջորեն ու հարգալիր:

— Այո, բարեկամս,— խոսեց Գանդալֆը,— եթե դու սկսած լինեիր այս պատմությունը, ապա դու էլ կավարտեիր: Սակայն տարեգրին պետք է հայտնի լինի, որ մեկուսի պատմություն սկսել հնարավոր չէ. նույնիսկ ամենահզոր ու մեծագույն հերոսը կարող է սոսկ չնչին ներդրում կատարել աշխարհը փոխող պատմության մեջ: Պետք չէ հուզվել: Բոլորս հասկանում ենք, որ կատակի տակ դու թաքցրիր խիզախության պոռթկումը: բայց այդպիսի առաքելությունը քո ուժերից վեր է: Դու չես կարող Հրամեջ Լեռ հասնել: Իսկ գլխավորը՝ Մատանին հիմա նոր Պահապան ունի: Այնպես որ գրքի վերջաբանը մի փոխիր: Եվ պատրաստ եղիր գրելու շարունակությունը, երբ քաջորդիները վերադառնան տուն:

— Մի բան, որ քեզնից երբեք չէի լսել, դա հանգիստ ապրելու խորհուրդն էր,— թեթևացած, բայց ափսոսանքով բացականչեց Բիլբոն: — Քո նախկին խորհուրդները միշտ իմաստուն են եղել, վախենում եմ՝ հանկարծ այսօրվանը հիմար դուրս գա... Իսկ եթե լուրջ խոսենք ու անկեղծ, ապա ես ո՛չ ուժ ունեմ, ո՛չ էլ հաջողականություն, որպեսզի Մատանին նորից պահպանության վերցնեմ: Նրա չարագործ հզորությունն աճել է, իսկ ես ինձ ծեր ու թույլ եմ զգում: Բայց ասա, դու ու՞մ քաջորդիներ անվանեցիր...

— Նրանց, ովքեր Մատանին վերցրած կճանապարհվեն Մորդոր:

— Երեխայի տեղ մի դիր ինձ: Հատկապես ու՞մ նկատի ունեիր: Ըստ իս, այդ և միայն այդ պետք է որոշել այսօրվա Խորհրդում: Ես գիտեմ, էլֆերին հաց ու ջուր չտաս, միայն թե թողնես ինչքան ուզում են խոսեն, իսկ թզուկները վարժվել են զրկանքների դիմանալուն և կարող են շաբաթներով առանց սնունդ մնալ, բայց ես ի՜նչ, ընդամենը մի տարեց հոբիթ եմ և գլուխս արդեն սովից պտտվում է: Ուրեմն ասեք հիմա քաջորդիների անունները կամ ճաշի ընդմիջում անենք:

Բիլբոն վերջացրեց, և լռություն տիրեց: Հյուրերից ոչ ոք խոսք անգամ չասաց: Ֆրոդոն նայեց հավաքվածներին, բայց ոչ ոք աչքերը նրա վրա չբարձրացրեց: Բոլորը լուռ, իրենց սեփական մռայլ խոհերով տարված, նայում էին հատակին: Նրան սահմռկեցնող վախ պատեց, ու հանկարծ գիտակցեց, որ հիմա վեր կկենա ու ինքն իր համար դատավճիռ կկարդա: մի՞թե իրեն հանգստանալ չի կարելի, չի՞ կարելի խաղաղ ապրել Ազատքում: Այստեղ է Բիլբոն, այստեղ այնպե՜ս խաղաղ է...

— Ես պատրաստ եմ Մատանին տանելու,— ասաց նա,— թեպետ չգիտեմ, Մորդոր կհասնե՞մ, թե ոչ:

Էլրոնդը ուշադիր նայեց Ֆրոդոյին:

— Որքան ես հասկանում եմ,— ասաց նա,— հենց քեզ է վիճակված այդ անել, ու եթե դու չհասնես Մորդոր, ապա Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա: Խաղաղ Հոբիթստանի թույլ կոլոտիկներից է կախված այժմ Միջերկիր աշխարհի ճակատագիրը՝ նրանց առջև կընկնեն հզոր ամրոցները, իսկ Մեծերը կգան նրանցից խորհուրդ հարցնելու... Եթե բեռը, որ դու վերցնում ես քո ուսերին, իրականում ուժերիցդ վեր չլինի:

Քանզի դա ծանր բեռ է, Ֆրոդո: Այնքան ծանր, որ ոչ ոք իրավունք չունի ուրիշի ուսերին դնելու: Բայց այժմ, երբ ինքդ ընտրեցիր քո ճակատագիրը, ես կասեմ, որ ճիշտ ընտրություն ես կատարել:

— Բայց դուք հո նրան մենակ չե՞ք ուղարկի, չէ՞, տեր իմ Էլրոնդ,— հանկարծ ճչաց Սամը և, անկարող լինելով ինքն իրեն զսպել, դուրս թռավ թաքստոցից, ուր մտել էր Խորհրդի սկսվելուց առաջ և մինչև հիմա սուսիկ-փուսիկ նստած էր:

— Իհարկե ո՛չ,— պատասխանեց Էլրոնդը՝ ժպտալով տագնապահար Սամին: — Դու անպայման նրան կուղեկցես: Մի՞թե կարող ենք քեզ Ֆրոդոյից բաժանել, եթե դու համարձակություն ես ունեցել նրա հետևից նույնիսկ Իմաստունների գաղտնի Խորհուրդ թափանցել:

Սամը կարմրեց:

— Է՜հ, պարոն Ֆրոդո,— քրթմնջաց նա,— պետք չէր մեզ խրվել էս գործի մեջ... — հետո վշտաբեկ գլուխն օրորեց ու նորից նստեց հատակին:

=== Գլուխ երրորդ. Ճանապարհ դեպի հարավ ===

Երեկոյան հոբիթները հավաքվեցին Բիլբոյի մոտ՝ առանձին գաղտնի խորհրդակցության: Մերին ու Փինը վրդովվեցին, երբ իմացան Սամի արարքի մասին:

— Որտե՞ղ է արդարությունը,— զայրանում էր Փինը: — Այդ խաբեբային դահլիճից չեն վռնդել, անպատկառ ինքնակոչության համար շղթայակապ չեն արել, այլ մի բան էլ պարգևատրել են, և նա Ֆրոդոյի հետ կճանապարհվի:

— Պարգևատրե՜լ են,— տխուր ծիծաղեց Ֆրոդոն: — Ավելի լավ է ասես՝ ահավոր պատժի են դատապարտել: Մտածի՛ր, կարելի՞ է արդյոք Մորդոր գնալը, այն էլ Մատանիով հանդերձ, պարգև համարել: Իսկ ես հույս ունեի, թե Մատանին իմ ձեռքից կվերցնեն ու կհաջողվի հանգստանալ Ազատքում:

— Այո, հյուընկալվելն էլֆերի մոտ շատ ավելի հաճելի է, քան Մորդոր քարշ գալ,— համաձայնեց Մերին: — Բայց չէ՞ որ մենք նախանձում ենք ոչ թե քեզ, այլ Սամին: Քանի որ դու ձեռնամուխ ես եղել այդ գործին, մեզ համար սոսկալի պատիժ կլինի, եթե քեզ թույլ տանք մենակ գնալ այնտեղ: Ճանապարհի մի մասը միասին ենք անցել՝ հարկավոր է միասին էլ վերջացնել:

— Ես էլ եմ այդպես գտնում,— միջամտեց Փինը: — Մեզ՝ հոբիթներիս, իրարից բաժանվել չի կարելի: Եթե ինձ բանտում չփակեն, ես անպայման կգնամ Ֆրոդոյի հետ: Չէ՞ որ նա պետք է խելքը գլխին մի ուղեկից ունենա:

— Դրա համար դու բոլորովին հարմար չես,— խոսեց Գանդալֆը՝ պատուհանից դուրս նայելով (Բիլբոն առաջին հարկում էր ապրում): — Բայց դուք չափազանց վաղ սկսեցիք անհանգստանալ, քանի որ դեռևս ոչինչ որոշված չէ:

— Ոչինչ որոշվա՞ծ չէ,— հարցրեց Փինը,— հապա ի՞նչ էիք անում ձեր Խորհրդում:

— Խոսում էինք և լսում,— բացատրեց նրան Բիլբոն: — Յուրաքանչյուրը պատմում էր այն, ինչ գիտեր և իմանում այն, ինչ չգիտեր: Բոլորն իրար լսում էին բերանները բաց: Իմիջայլոց, նույնիսկ ամենագետ Գանդալֆն իր համար անսպասելի լուր լսեց՝ Գոլլումի փախուստի մասին, բայց ցույց չտվեց:

— Սխալվում ես,— առարկեց Գանդալֆը,— այդ նորությունն ինձ հայտնեց Քամիխեղդը: Եթե ուզում ես իմանալ, Խորհրդում բերանները բաց նստած էին Բիլբոն ու Ֆրոդոն, իսկ ես ոչ մի նորություն չլսեցի:

— Թող այդպես լինի,— համաձայնեց Բիլբոն՝ հասկանալով, որ Գանդալֆի հետ վիճելն անօգուտ է,— բայց Խորհրդում ամբողջ օրը խոսեցին ու լսեցին, իսկ որոշեցին միայն Ֆրոդոյի և Սամի մասին: Խեղճե՜ր, նրանց դաժան վիճակ ընկավ... Ի դեպ, նրանք իրենք այդ ընտրեցին: Ես կանխազգում էի, որ այդպես էլ պետք է լինի, եթե ինձ Մորդոր չթողնեն: Բայց կարող եմ որպես գաղտնիք ասել ձեզ, բարեկամներ, որ միայն նրանց չէ վիճակված այդ բախտը: Նրանց հետ մի մեծ խումբ է մեկնելու, հենց որ հետախույզները վերադառնան Ազատք: Նրանք արդեն գնացի՞ն հետախուզության, Գանդալֆ...

— Ոմանք գնացին,— պատասխանեց հրաշագործը: — Մի տասը պատրաստվում է և կմեկնի առավոտյան: Նրանց օգնելու պատրաստակամություն հայտնեցին հետքագետ հյուսիսցիները և հյուսիսային Չարքանտառից Թրանդուիլի էլֆերը: Դուք կուղևորվեք հետախույզների վերադառնալուց հետո, այնպես որ Ֆրոդոն կհասցնի հանգստանալ:

— Իհարկե, ու Մորդոր կհասնենք ձմռանը,— մռայլ ու դժգոհ փնթփնթաց Սամը:

— Ինչ արած,— նկատեց Բիլբոն,— չէ՞ որ այստեղ մասամբ Ֆրոդոն է մեղավոր. ինչու՞ էր սպասում իր ծննդյան օրվան: Իմիջայլոց, նա տարօրինակ ձևով է այն տոնել: Մի՞թե նա մտածում էր, թե ինձ կուրախացնի, երբ այդ օրը իմ տունը տվեց հիմար Քսակ Պարկինսներին: Բայց եղածը եղած է, իրավիճակը թույլ չի տալիս մինչև գարուն սպասել, իսկ մեկնել մինչև հետախույզների վերադառնալը՝ անմտություն է:

<poem>

Երբ աշնան պղտոր արցունքների մեջ

Ցուրտն է խտանում և օդն է սառում,

Ու երբ ձյունաշունչ գիշեր է անվերջ,

Վտանգավոր է ճամփան անտառում:

</poem>

Բայց չհետազոտված ճանապարհն ավելի վտանգավոր է:

— Վախենում եմ, որ Բիլբոն իրավացի է,— ասաց Գանդալֆը: — Մենք պետք է պարզենք, թե Հեծյալները հիմա որտե՞ղ են:

— Ուրեմն նրան ո՞ղջ են մնացել:

— Նրանց ոչնչացնել չես կարող,— պատասխանեց Գանդալֆը,— քանի դեռ նրանց տիրակալը ոչնչացված չէ: Հուսով եմ, նրանք ստիպված են եղել վերադառնալ իրենց տները. առանց ձիերի՝ նրանք մեր աշխարհում անզոր են, բայց դա անպայման պետք է ստուգել: Իսկ առայժմ մոռացիր քո սարսափները, Ֆրոդո: Ես արդեն չգիտեմ, ինձանից օգուտ կլինի՞ թե ոչ, սակայն մտածում եմ, որ քեզ հետ միասին կգամ Մորդոր, քանի որ, ինչպես այստեղ իրավացիորեն ասացին, քեզ խելամիտ ուղեկից է հարկավոր:

Ֆրոդոն չկարողացավ թաքցնել բուռն ուրախությունը, և գոհ Գանդալֆը հանեց գլխարկը, հանդիսավորությամբ խոնարհվեց, բայց միաժամանակ ավելացրեց.

— Նկատի ունեցիր, որ ես միայն մտածում եմ, թե կուղևորվեմ քեզ հետ: Վերջնականապես դեռ ոչինչ չենք որոշել: Հայտնի չէ, թե ինչ կասեն Էլրոնդն ու Արագորնը: Ի դեպ. պետք է Էլրոնդին տեսնեմ: — Գանդալֆը հագավ գլխարկն ու դուրս եկավ:

— Ի՞նչ ես կարծում,— Բիլբոյին հարցրեց Ֆրոդոն,— որքան ժամանակ պետք է սպասեմ:

— Չգիտեմ,— անկեղծորեն խոստովանեց Բիլբոն: — Այստեղ, ախր, ժամանակը համարյա չես զգում: Բայց հետախույզներին դժվար ճանապարհ է սպասում, այնպես որ հազիվ թե շուտ մեկնես: Մինչ այդ մենք կհասցնենք սրտներս ուզածին չափ զրուցել: Իսկ դու չե՞ս ուզում գրքի հարցում ինձ օգնել: Մենք այն կվերջացնենք և քոնը կսկսենք: Ասա, դեռ չե՞ս մտածել, թե քո գիրքն ինչպես պետք է ավարտվի:

— Մտածել եմ,— մռայլ պատասխանեց Ֆրոդոն: — Եվ ոչ մի լավ բան չեմ որոշել:

— Ի՜նչ ես ասում, բարեկամս... — բացականչեց Բիլբոն: — Գրքերը պարտավոր են լավ վերջանալ: Քեզ ինչպե՞ս է դուր գալիս ահա այսպիսի վերջը. դրանից հետո նրանք երբեք չեն բաժանվել և նրանցից երջանիկ աշխարհում ոչ ոք չկար:

— Այո, դա հրաշալի վերջ է,— համաձայնեց Ֆրոդոն: Եվ տխուր ավելացրեց. — Միայն թե ես արդեն դրան չեմ հավատում:

Հոբիթները քննարկեցին կայանալիք ճամփորդությունը ու փորձեցին կռահել, թե Մորդորի ճանապարհին Ֆրոդոյին ինչ փորձանքներ կհանդիպեն: Սակայն Ազատքի հոգեպարար անդորրը շուտով ցրեց նրանց տագնապալի մտքերը: Ապագան առաջվա պես նրանց մռայլ էր թվում և, այնուամենայնիվ, չէր մթագնում ներկան, իսկ կյանքի բերկրանքն ամրապնդում էր վտանգավոր արշավի երջանիկ ավարտի նկատմամբ հավատը: Հոբիթներն ուրախանում էին հյուրընկալ էլֆերի հետ անցկացրած յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր ճաշկերույթի և բուխարու շքեղ դահլիճում հնչող յուրաքանչյուր երգի համար:

Օրերն աննկատ գլորվում էին անցյալի գիրկը, և աշնանը փոխարինելու համար մոտենում էր ձմեռը: Մշուշապատ Լեռներից փչող քամին կամաց-կամաց լցվում էր պաղով, չոր շրշում էին թռչկոտող տերևները և դժգունում էր երկնքի արծաթափայլ լազուրը: Լիալուսնի ճերմակ շողերում գիշերները հազիվ նշմարելի առկայծում էին աստղերը, բայց հարավում, համարյա գետնին կպած, մինչև լուսաբաց փայլում էր Բոսոր աստղը, և լուսնի փայլը չէր կարողանում աղոտացնել այն: Բոսոր աստղը նայում էր Ֆրոդոյի սենյակին որպես մի արյունամած, ամենատես աչք:

Հոբիթները Ազատքում ապրեցին երկու ամիս: Նոյեմբերի վերջին, երբ աշունը վերջանում էր, հետախույզների խմբերն սկսեցին վերադառնալ: Նրանցից ոմանք հետազոտել էին հյուսիսային հողերը՝ Կատաղի գետի վերին հոսանքները, Թրոլյան սարահարթը և Անդուինի ակունքների մոտ գտնվող Մոխրագույն լեռները: Մյուսներն իջել էին Դիվոտ և Մոխրաջուր գետերով մինչև վաղուց ավերված Թարբադ ամրոցը՝ իմանալու համար Անտերունչ հարթավայրում տիրող վիճակը: Երրորդներն անցել էին Մշուշապատ Լեռնաշղթան, գնացել Անդուինի երկարությամբ մինչև Հիրիկների հարթավայրն ու վերադարձել Դիվոտ մի լեռնանցքով, որը կոչվում էր Սևգետյան Հեղեղ: Չորորդներն անցել էին Արևելյան Ուղիով և հետո, զգուշորեն դեպի հարավ շարժվելով, հետազոտել էին Չարքանտառի արևմտյան եզրերը ընդհուպ մինչև Դուլ Գուլդուրի Հմայաթավուտքը: Վերջինը վերադարձան Էլրոնդի որդիները՝ նրանք գնացել էին Անդուինից արևելք, եղել Խլուտում և Գորշ դաշտավայրում, բայց իրենց ճանապարհորդության մասին միայն հորը պատմեցին:

Հետախույզները ոչ մի տեղ Հեծյալներ չէին հայտնաբերել, նույնիսկ ոչինչ չէին լսել նրանց մասին: Հեծյալներին չէին տեսել և Մեծ արծիվները, Ռադագասթ Թուխի հզոր դաշնակիցները: Գոլլումը նույնպես անհետ կորել էր, իսկ հյուսիսում վարգում էին գայլդարձյակների ոհմակները: Դիվոտ գետում Գետանցումի մոտ գտնվել էին երեք խեղդված սև ձիեր, և ևս հինգը՝ քիչ ներքև, ծանծաղուտներում. նույն տեղում, ջրի մեջ, լողում էին քրքրված թիկնոցներ:

— Համենայն դեպս, Դիվոտը ութ Մատանեկիրներին հետյոտն է դարձրել,— դատում էր Գանդալֆը: — Կարելի է հույս ունենալ, որ Ուրվական սպասավորներն ինչ-որ ժամանակով իրենց ուժը կորցրել են ու վերադարձել Մորդոր, որպես անձև ուրվականներ, բայց ես լրիվ համոզված չեմ: Եթե դա իսկապես այդպես է, ապա նրանք մեր արշավին չեն խանգարի, որովհետև դեռևս շուտ չեն հայտնվի նորից: Հասկանալի է, Թշնամին սպասավորներ շատ ունի, բայց նրանք որպեսզի իմանան, թե մենք ուր ենք գնացել, ստիպված կլինեն ծածուկ հասնել Ռիվենդել, ծածուկ, որովհետև դունադանները քնած չեն, և այստեղ փնտրել մեր հետքերը, իսկ մենք կաշխատենք հետքեր չթողնել: Սակայն այլևս դանդաղել չի կարելի, ես գտնում եմ, որ հենց հիմա էլ հարկավոր է գործել:

Էլրոնդը հոբիթներին կանչեց իր մոտ:

— Ժամանակը եկել է,— հայտարարեց նա: — Մատանու Պահապանի գործելու ժամանակն է: Բայց այժմ նա պարտավոր է հիշել, որ ճանապարհին օգնություն չի ստանա՝ մենք շատ հեռու կլինենք նրանից: — Էլրոնդը ուշադիր նայեց Ֆրոդոյին և լուրջ հարցրեց.

— Դու միտքդ չե՞ս փոխել, քանզի ստիպելու իրավունք մենք չունենք:

— Ոչ,— ասաց Ֆրոդոն: — Ես կգնամ Սամի հետ:

— Ես նույնիսկ խորհուրդ չեմ կարող տալ քեզ,— քիչ լռելուց հետո ասաց Էլրոնդը: — Խավարի Վարագույրը օր օրի ծավալվում է, այն տարածվել է համարյա մինչև Մոխրաջուր գետը, իսկ Խավարամած հողերն ինձանից ծածկված են, ես անզոր եմ գուշակելու քո ապագա ուղին և չգիտեմ, թե դու ինչպես պետք է հասնես Մորդոր: Բազում թաքուն ու բացահայտ թշնամիներ կհանդիպեն քեզ ճանապարհին, բայց հիշիր. նույնիսկ Սաուրոնի տիրույթներում Մատանու Պահապանը կարող է բարեկամի հանդիպել: Մենք քո մասին լուր կուղարկենք Իմաստունների խորհրդի բոլոր դաշնակիցներին... Չնայած հայտնի չէ, կկարողանա՞ն անցնել սուրհանդակները այն երկրներով, որոնք պատերազմի մեջ են:

Մենք քեզ համար մի քանի հուսալի ուղեկից կգտնենք, բայց դրանց թիվը պետք է շատ փոքր լինի, քանզի քո արշավի հաջողությունը կախված է միայն արագությունից և գաղտնի լինելուց: Պահապաններն ընդամենը ինը կլինեն, ճիշտ այնքան, որքան Ուրվական-Նազգուլները: Բացի քո հավատարիմ Սամից, քեզ հետ կուղևորվեն Գանդալֆը և գուցե այդ դժվարագույն արշավում ավարտվեն նրա մեծագործությունները:

Մնացած ուղեկիցներին կներկայացնեն ազատ աշխարհի ազատ ժողովուրդները՝ էլֆերը, թզուկները և մարդիկ: Էլֆերից քեզ հետ գնալու ցանկություն է հայտնել Լեգոլասը, թզուկներից՝ Ջիմլին, իսկ մարդկանցից՝ Արագորնը:

— Պանդու՞խտը,— ուրախացած բացականչեց Ֆրոդոն:

— Նա ինքը,— ժպտալով արձագանքեց Արագորնը: — Չէ՞ որ դու իմ ընկերությունից չես հրաժարվի...

— Ես էլ մտածում էի,— որ դու գնում ես գոնդորցիներին օգնելու և չէի համարձակվում խնդրել մեզ հետ ուղևորվել:

— Գնում եմ,— հանգիստ հաստատեց Արագորնը: — Բայց մինչև հարավային հողեր հասնելը մեր ճանապարհը նույնն է, հարյուրավոր լիգեր կհաղթահարենք միասին: Բորոմիրն էլ է ուղևորվում մեզ հետ՝ նա փորձված ճանապարհորդ է և քաջ ռազմիկ:

— Հարկավոր են ևս երկուսը,— նկատեց Էլրոնդը: — Ռիվենդելում բավական ցանկացողներ կգտնվեն...

— Իսկ մե՞նք,— դառնացած բացականչեց Փինը: — Ուրեմն ստացվում է, որ մեզ չեն վերցնելու: Մենք էլ ենք ուզում Ֆրոդոյին ուղեկցել...

— Դուք չեք հասկանում,— պատասխանեց Էլրոնդը,— ուղղակի չեք պատկերացնում, թե ինչպիսի ահավոր վտանգներ են սպառնում Ֆրոդոյին Մորդորի ճանապարհին:

— Դե և Ֆրոդոն էլ ավելին չգիտե, քան նրանք,— անսպասելիորեն հոբիթներին պաշտպանեց Գանդալֆը: — Մեզանից ոչ ոք ինչպես հարկն է չգիտե: Պարզ է, որ եթե մեր համերաշխ հոբիթները հասկանային, թե իրենց ինչ փորձություններ են սպասում, չէին վճռի ճանապարհ ընկնել: Բայց դառնացած կանիծեին իրենց անվճռականությունը, քանզի նրանք Ֆրոդոյի հավատարիմ ընկերներն են: Իսկ այս արշավում նրանց անդավաճան նվիրվածությունը զորեղությունից ու իմաստնությունից կարևոր կլինի: Հուսով եմ, ինձանից լավ գիտես, որ նույնիսկ մեծ դյուցազն Գլորֆինդելը չի կարող մենամարտում հաղթել Թշնամուն կամ ուժով հասնել Օրոդրուին:

— Ճիշտ ես,— դժկամությամբ համաձայնեց Էլրոնդը: — Բայց Հոբիթստանին նույնպես վտանգ է սպառնում, և ահա ես կուզեի, որ մեր հոբիթներն այդ մասին զգուշացնեն իրենց հայրենակիցներին: Եվ բոլոր դեպքերում Փերեգրին Ճագարակը չափազանց երիտասարդ է այդ ճանապարհորդության համար: Ես չեմ կարող նրան թույլ տալ Մորդոր գնալ:

— Այդ դեպքում հրամայիր կալանավորել ինձ, այլապես կփախչեմ,— ասաց Փինը:

Էլրոնդը նայեց նրան ու հառաչեց:

— Ի՜նչ արած, ստիպված ենք քեզ էլ թույլ տալ,— տխուր ժպիտով ասաց նա: — Ուրեմն, Պահապանների ջոկատը լրիվ է: Յոթ օր հետո դուք ճանապարհ կընկնեք:

Էլֆ դարբինները նորից կոփեցին Նարսիլը և նրա սայրին խորհրդանշան դակեցին՝ կիսալուսնի և արևի միջև յոթ աստղ, քանզի Արագորնը՝ Արաթհորնի որդին, Նումենորի թագավորների անմիջական ժառանգը, ճանապարհվում էր պաշտպանելու Գոնդոր տերությունը: Ահեղ տեսք ուներ նորոգված թուրը. ցերեկը, սև պատյանից հանված, արևի տակ փայլատակում էր շիկացածի պես, իսկ լուսնի սառը լույսի տակ ցոլցլում էր մռայլ, սառցային փայլով: Արագորնը նրան նոր անուն տվեց. Անդրիլ, որը նշանակում է «Վերածնված կայծակ»:

Արագորնն ու Գանդալֆը արշավի պատրաստվելով, ուսումնասիրում էին Միջերկրի հին քարտեզները և Էլրոնդի դղյակում հնուց պահպանվող նախորդ Դարաշրջանների տարեգրությունները: Պատահում էր, Ֆրոդոն էլ էր միանում նրանց, բայց ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բիլբոյի հետ՝ վստահելով ուղեկիցների իմաստնությանը:

Երեկոները հոբիթները հավաքվում էին բոլորը միասին, նստում բուխարու հարմարավետ դահլիճում, ունկնդրում էլֆերի հին ավանդությունները, իսկ ցերեկը, քանի դեռ Մերին ու Փինը թափառում էին ձմեռային այգում, Ֆրոդոն ու Սամը նստում էին Բիլբոյի մոտ, ու նա կարդում էր իր բանաստեղծությունները կամ հատվածներ անավարտ գրքից:

Ճանապարհվելու նախորդ օրն առավոտյան Ֆրոդոն մենակ մտավ Բիլբոյի մոտ: Բիլբոն դուռը պինդ ծածկեց, մահճակալի տակից հանեց փայտե սնդուկը, կափարիչը բաց արեց և չափազանց ճմրթված կաշվե պատյանից մի թուր հանեց:

— Քո թուրը կոտրվել է,— ասաց ծեր հոբիթը,— ես պահել եմ, որ տամ նորից կոփելու, բայց ժամանակին չեմ տվել, իսկ հիմա արդեն ուշ է, մեկ օրում թուր չեն նորոգի նույնիսկ Ազատքի հմուտ դարբինները: Ուրեմն գուցե ա՞յս թուրը վերցնես... — Բիլբոն թուրը պատյանից դուրս քաշեց, և սրա ողորկ շեղբից սենյակը լուսավորվեց սառը փայլով: — Սա հաճախ է ինձ փրկել կործանումից, բայց այժմ քեզ ավելի է հարկավոր, քան ինձ:

Ֆրոդոն շնորհակալությամբ թուրն ընդունեց:

— Եվ ահա էլ ինչ եմ ուզում նվիրել քեզ: — Բիլբոն սնդուկից խնամքով հանեց ոչ մեծ, բայց ակնհայտորեն ծանր մի փաթեթ և, երբ նա քանդեց կապոցը, Ֆրոդոն տեսավ փայլատ արծաթե օղերից կռված զրահաշապիկը, բարակ, սակայն հոծ ու ամրապինդ, այն զարդարված էր թափանցիկ գունավոր քարերով, իսկ գոտին շողշողում էր մարգարիտներով:

— Գեղեցիկ է, չէ՞,— ասաց Բիլբոն՝ օղազրահը ձեռքին պատուհանին մոտենալով: — Եվ շատ օգտակար է, կարող ես չկասկածել: Դա ինձ մի ժամանակ Թորինն է նվիրել, դե հիմա հազիվ թե ինձ պետք գա՝ միայն որպես իմ ճանապարհորդության հիշատակ: Ձեռքումդ բավական ծանր է թվում, բայց որ հագնես՝ էլ կշիռը չես զգա:

— Բայց ախր ես... Իմ կարծիքով, դրա մեջ ես մի քիչ տարօրինակ տեսք կունենամ,— ասաց Ֆրոդոն:

— Ես էլ նույնը մտածեցի,— ասաց Բիլբոն,— երբ առաջին անգամ տեսա: Հագիր բաճկոնիդ տակից, և վերջ: Ոչ ոք մեզանից բացի՝ չի իմանա դրա մասին: Այո՛, այո՛ ոչ ոքի մի ասա... Հուսով եմ... — Բիլբոն շուրջը նայեց ու դեպի Ֆրոդոն թեքվելով շշնջաց,— որ այն ոչ մի զենքով խոցել չի լինի, նույնիսկ Սև Հեծյալի դաշույնով:

— Այդ դեպքում կվերցնեմ,— վճռեց Ֆրոդոն: Նա օղազրահը հագավ, ինչպես Բիլբոն խորհուրդ տվեց, բաճկոնի տակից, իսկ վրայից գցեց թիկնոցը, այնպես որ թուրն էլ չէր երևում:

— Ոչ ոք գլխի չի ընկնի,— նկատեց Բիլբոն,— որ դու հուսալի պաշտպանված ես և զինված: Մնում է քեզ բարի ճանապարհ մաղթել... — Նա կտրուկ շրջվեց, նայեց պատուհանից դուրս և ինչ-որ երգ երգեց: Բայց դրանով նա Ֆրոդոյին չխաբեց. Ֆրոդոն տեսավ, որ Բիլբոն խորապես վշտացած է իր հայրենակիցներից բաժանվելու համար:

— Չգիտեմ, քեզ ինչպես հայտնեմ շնորհակալությունս...

— Ա-ա՜, դատարկ բան է,— ասաց Բիլբոն և բարեհոգաբար թփթփացրեց նրա ուսին: — Այ թե ուսե՜ր են... — փնթփնթաց նա՝ օղազրահից ցաված ձեռքը թափահարելով: Փոքր ինչ լռելուց հետո լրջացած ավելացրեց. — Հոբիթները պետք է օգնեն միմյանց: Իսկ մենք նաև ազգականներ ենք: Այնպես որ ինձ շնորհակալություն հայտնելու հարկ չկա... Խոստացիր ինձ արշավի ժամանակ խելամիտ լինել և հիշել հեռավոր, օտար ժողովուրդների սովորությունները, իսկ ես կջանամ ավարտել գիրքը: Գուցեև իմ ժամանակը բավականացնի նաև քո արկածները նկարագրելու համար: — Նա նորից լռեց և մոտեցավ պատուհանին:

Դեկտեմբերյան օրը ցուրտ էր ու մռայլ: Այգու ծառերի մերկ ճյուղերը ճկվել էին արևելյան քամուց, իսկ հեռվում, դաշտավայրի հյուսիսային կողմում գտնվող լեռնալանջերին միալար աղմկում էր սոճու անտառը: Ցածր, գետնամած երկնքով հապշտապ սողում էին թանձր ամպերը:

Պահապանները պատրաստվում էին մեկնել առավոտյան, բայց Էլրոնդը խորհուրդ տվեց դուրս գալ երեկոյան և, գիշերային խավարով պաշտպանված, հեռանալ Ազատքից:

— Սաուրոնը,— ասաց նա,— շատ սպասավորներ ունի՝ չորքոտանի, երկոտանի և նույնիսկ թևավոր: Նազգուլները հաստատ արդեն վերադարձել են տիրոջ մոտ, այնպես որ նա գիտե իրենց պարտության մասին և հիմա կատաղությունից փրփրած իրեն ուտում է: Հյուսիս, իհարկե, լրտեսներ են ուղարկված: Թռչունները, ինչպես հայտնի է, արագ են թռչում, դրա համար էլ զգուշացեք պարզ երկնքից:

Պահապանները ճանապարհի համար միայն թեթև ռազմական հանդերձանք վերցրին՝ նրանց գլխավոր զենքը թաքնվելն էր: Արագորնի՝ սահմանամերձ Խլուտի թափառաշրջիկի կանաչավուն թիկնոցի տակ գոտուց կախված էր Անդրիլը, ուրիշ զենք նա չվերցրեց: Բորոմիրը Անդրիլի նման թուր ուներ, նույնպես Նումենորից, բայց ո՛չ այդքան փառաբանված, մի թեթև վահան ու փող՝ լանջափոկից կախված: Նա փողը փչեց, և հովտի անդորրում ալիք-ալիք տարածվեց թավշյա ուժգին արձագանքը՝ խլացնելով հեռավոր ջրվեժի դղրդյունը, զառիթափի գետի խոխոջյունը և մերկացած ճյուղերի մեջ քամու սուլոցը:

— Թո՛ղ ցրվեն անիծյալ Սաուրոնի դաշնակիցները,— բացականչեց գոնդորցին՝ փողն իջեցնելով:

— Իսկ հիմա եղջերափողդ պահիր, Բորոմիր, դեռ շուտ պետք չի գա քեզ,— ծանրակշիռ ասաց Էլրոնդը: — Հուսով եմ, ինքդ էլ ես հասկանում, թե ինչու:

— Իհարկե հասկանում եմ,— պատասխանեց Բորոմիրը: — Ճանապարհին ես էլ եմ թաքնվելու լրտեսներից: Բայց ռազմիկի հպարտությունս թույլ չի տալիս արշավն սկսել գողի նման թաքնվելով:

Ջիմլին, Պահապանների ջոկատից միակը բացեիբաց հագավ օղազրահը և գոտու մեջ խրեց ռազմական կացինը: Լեգոլասն աղեղ ուներ, նետերով լի կապարճ և գոտուն ամրացրած երկար դաշույն, Ֆրոդոն՝ Ջարդողը, Թորինի օղազրահի մասին որոշեց չասել ուղեկիցներին, մյուս հոբիթները զինված էին դամբանատան սրերով: Գանդալֆը վերցրել էր իր կախարդական գավազանը և էլֆերի կռած Մոլեգին թուրը:

Էլրոնդը նրանց տաք հագուստ տվեց՝ բաճկոններ և մորթե աստառներով թիկնոցներ: Մթերքը, տաք հագուստները և վերմակները կապերով բարձեցին պոնիին՝ դա այն նույն զառամյալ պոնին էր, որ Լեռնամոտից փախչելիս վերցրին իրենց հետ: Բայց հիմա դժվար էր նրան ճանաչել՝ մի տասնհինգ տարով ջահելացած էր երևում: Սամը պնդեց, որ նոր ճանապարհորդության համար վերցնեն իրենց հավատարիմ ծեր օգնականին՝ ասելով, որ Բիլը (նա այդպես էր կոչել պոնիին) կարոտից կսատկի, եթե մնա Ազատքում:

— Ախր դա զարմանալի կենդանի է: Մի երկու ամիս ավելի ապրեինք այստեղ, սա կխոսեր արդեն,— հայտարարեց Սամը: — Դե առանց խոսքի էլ նա ինձ բացատրեց (ո՛չ վատ, քան Փերեգրինը Ազատքի տիրակալին), որ եթե իրեն չբանտարկեն, նա, մեկ է, կվազի մեր հետևից:

Իրոք որ, ծանր բեռնված Բիլի գոհ տեսքից դատելով, թեթև սրտով էր գնում արշավի, ոչ թե Ֆրոդոյի մյուս ուղեկիցների նման, որոնց ընկճում էին ծանր կանխազգացումները, թեև անբեռ էին գնում:

Բուխարու դահլիճում էլֆերին հրաժեշտ տալով, Պահապանները դուրս եկան արևելյան պատշգամբ և այժմ սպասում էին ուշացած Գանդալֆին: Արևելքից լողում էր պաղ աղջամուղջը, բուխարու կրակի տաք ցոլքերը դղյակի պատուհանների ապակիները ոսկեգույն էին ներկել: Բիլբոն մրսում էր, թիկնոցի մեջ փաթաթված կանգնել էր Ֆրոդոյի կողքին ու տխուր լռում էր: Արագորնը գլուխը կախ նստած էր աստիճանների վրա, միայն Էլրոնդն էր կռահում, թե ինչ մտքեր են պաշարել Խլուտի անվախ թափառականին: Սամը, Բիլի ճակատը քորելով, նայում էր դատարկ մթությանը, այնտեղ, որտեղ զառիթափի քարե ալիքների տակ խուլ մռնչում էր մոլեգին Բրուինենը:

— Բիլ, բարեկամս,— մրմնջում էր Սամը,— ինձնով լինի, իզուր մեզ հետ կապվեցիր: Կապրեիր էստեղ քեզ համար ու ցավ չէիր քաշի... Կծամեիր Ազատքի անուշահոտ խոտը... Իսկ հետո էլ, մեկ էլ տեսար գարուն կգար...

Բայց Բիլը ոչինչ չէր պատասխանում հոբիթին...

Սամն ուղղեց պարկը և սկսեց հիշել, թե ամե՞ն ինչ է վերցրել արդյոք. կաթսայիկներ, որ դադարների ժամանակ ուտելիք պատրաստի (իմաստունները հո այդ մասին չե՞ն մտածելու), աղի տուփիկ, (է՛հ, հոգեպահուստը քիչ է), մի քանի զույգ բրդե գուլպա (ճանապարհին գլխավորը ոտքերի տաք լինելն է) և զանազան այլ մանր-մունր բաներ, որ Ֆրոդոն մոռացել է, բայց տեղը տեղին հավաքել է հոգատար Սամը, որպեսզի երբ դրանք հանկարծ պետք գան, հանդիսավոր հպարտությամբ հանձնի տիրոջը(ո՜նց թե մոռացել եք, հապա Սամն ինչի՞ համար է): Դեհ, թվում է, ոչինչ չի մոռացել...

— Բա պարա՜նը,— հանկարծ հիշեց նա: — Էհ, ցրված, պարանը չես վերցրել... Ախր չէ՞ որ երեկ ինքս ինձ ասում էի. «Սամ, անպայման պարան վերցրու, հաստատ ճանապարհին պետք կգա»: Հաստա՛տ: Բա՛յց դե հիմա որտեղի՞ց ճարեմ...

Շուտով պատշգամբում հայտնվեց Գանդալֆը. նրան ուղեկցում էր Ազատքի տիրակալը:

— Այսօր, ոչ բարձր ասաց Էլրոնդը,— Մատանու Պահապանը ճանապարհ է ընկնում դեպի Ճակատագրի Լեռը: Լսեցեք իմ վերջին մաղթանքը: Նա մենակ է պատասխանատու Մատանու ճակատագրի համար և, կամավոր մտնելով այդ բեռի տակ, չպետք է Մատանին դեն նետի ճանապարհին կամ հանձնի Թշնամու սպասավորներին: Նա կարող է ժամանակավորապես վստահել միայն Իմաստունների Խորհրդից մի Իմաստունի կամ ուրիշ Պահապանի, միայն նրանց՝ այն էլ սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Սակայն Պահապանները երդմամբ չեն կապված իրար հետ, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ կանխապես կռահելու, թե ինչ փորձություններ են սպասում ճանապարհին և իրենք մինչև վերջ հասնելու ուժ կունենա՞ն: Հիշեցեք, որքան մոտենաք Մորդորին, այնքան դժվար կլինի նահանջել, այդ պատճառով...

— Ով որ դժվարություններից վախենալով նահանջում է, անվանվում է դավաճան,— նրան ընդհատեց Ջիմլին:

— Իսկ նա, ով երդվում է, առանց իր ուժերը փորձելու և հետո հրաժարվում սեփական երդումից, կոչվում է երդմնազանց,— ասաց Էլրոնդը: — Ավելի լավ է զերծ մնալ թեթևամիտ երդումներից:

— Երգումը թույլին կարող է ամրացնել...

— Բայց կարող է և կոտրել,— առարկեց Էլրոնդը: — Հարկավոր չէ գուշակել հեռավոր ապագան: Գնացեք և թող պահպանի ձեզ մեր երախտապարտությունը... Թող աստղերը պայծառ լուսավորեն ձեր ուղին...

— Բարին ընդ ձեզ, բարի՜ ճանապարհ,— գոռաց Բիլբոն՝ կարկամելով հուզմունքից ու սարսռալով: — Հազիվ թե կարողանաս օրագիր պահել, Ֆրոդո, բարեկամս... բայց երբ վերադառնաս... իսկ ես համոզված եմ, որ դու կվերադառնաս... կպատմես ինձ արկածներդ ու ես անպայման կավարտեմ գիրքը... Միայն թե շուտ վերադարձիր... Ցտեսություն...

Ազատքի տիրակալի հպատակներից շատերը եկան բարի ճանապարհ մաղթելու Պահապաններին: Լսվում էին Ջոկատին բարի ճանապարհ մաղթող էլֆերի մեղմիկ ձայները, ու ոչ ոք չէր ծիծաղում, չէր երգում՝ բավական տխուր էր հրաժեշտը:

Ճամփորդները կամրջակով անցան Բրուինենը, այստեղ, ակունքի մոտ գետը նեղ էր, և սկսեցին բարձրանալ հարավից երկմասված հովիտը (որտեղ հնուց ապրում էին էլֆերը) եզրափակող լեռնալանջը: Բարձրանալով դեպի բլրապատ հովիտը, նրանք հրաժեշտի հայացք գցեցին ուրախ կրակներով փայլփլող Ռիվենդելին՝ Ծովից դեպի արևելք ընկած Վերջին Հանգրվանին և խորացան գիշերային քամոտ խավարի մեջ:

Պահապաններն Ուղիով հասան մինչև գետանցում և կտրուկ շրջվեցին հարավ: Նրանց առջև փռվեց ձորերով կտրտված, հավամրգու թփերով ծածկված քարքարոտ հարթավայրը, որը արևելքից էզերված էր Մշուշապատ Լեռնաշղթայով. եթե նրանք կտրեին-անցնեին լեռնաշղթան, իսկ հետո իջնեին Անդուինի հովիտը, ապա ավելի արագ կհասնեին հարավային հողերին, քանզի Մեծ Գետի հովիտը փառաբանված էր իր բերքառատությամբ և հարմար ճանապարհներով: Բայց հենց այդ պատճառով էլ Սաուրոնի լրտեսները անտարակույս հսկելիս կլինեին գետամերձ ճամփաները, իսկ Անդուինից Մշուշապատ Լեռնաշղթայով անջատված արևմտյան հարթավայրով դեպի հարավ շարժվելով, ճամփորդները հույս ունեին աննկատ մնալ:

Ջոկատի առջևից գնում էր Գանդալֆ Մոխրագույնը, նրանից աջ՝ Արագորնը, որը հիանալի գիտեր արևմտյան հարթավայրերը, այնպես որ մութը նրա համար խանգարող հանգամանք չէր, նրա հետևից քայլում էին մնացած ճամփորդները, իսկ երթը եզրափակում էր էլֆ Լեգոլասը, որը, ինչպես և Չարքանտառի բոլոր էլֆերը, գիշերով տեսնում էր ոչ պակաս, քան ցերեկը: Սկզբում ուղղակի ձանձրալի էր, և Ֆրոդոյի հիշողության մեջ գրեթե ոչինչ չմնաց, բացի արևելյան սառնաշունչ քամուց: Այդ խոնավ, մինչև ոսկորները թափանցող քամին անփոփոխ փչում էր Մշուշապատ Լեռների թիկունքից, այնպես որ Ֆրոդոն, չնայած տաք հագուստին, շարունակ իրեն սառած էր զգում՝ և՛ գիշերը, ճամփին, և՛ ցերեկը, հանգստի ժամանակ: Առավոտները, երբ անթափանցելի խավարը փոխվում էր մոխրագույն, անարև աղջամուղջի, ճամփորդները դադարի տեղ էին գտնում և մտնում փշարմավի փշոտ ճյուղերի տակ: Այդ գետնամած թփուտները, որպես կղզյակներ, սևին էին տալիս հարթավայրում, կամ թաքնվում էին որևէ ձորում: Երեկոյան, հերթական պահակի ձայնից արթնանալով, նրանք թմրած ուտում էին սառը ընթրիքը և քնատ, դողդողալով ճանապարհ ընկնում:

Հոբիթներն այդպիսի ճանապարհորդությունների սովոր չէին, և երբ լուսաբացը մոտենում էր, հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին. թվում էր, թե իրենք չեն շարժվում առաջ, այլ գիշերից գիշեր քայլում էին տեղում: Տաղտուկ, ձորերով կտրտված հարթավայրը փշարմավի ծակծկող թփերի կղզյակներով ձգվում էր հարյուրավոր լիգեր: Սակայն լեռներն ավելի ու ավելի էին մոտենում: Մառախլապատ Լեռնաշղթան թեքվում էր դեպի արևմուտք, և այժմ նրանք գնում էին սարահարթով, որը հատվում էր մթին կիրճերով և բարձր ժայռերի զառիկող պատերով: Ոլոր-մոլոր, վաղուց լքված արահետները հաճախ Պահապաններին փակուղի էին տանում՝ մերթ վարար, փրփրաշատ վտակի վրա կախված քարափ, մերթ դեպի չոր, բայց լայն ու խոր ծերպ, մերթ գահավեժ վայրեջք դեպի անհատակ ճահճուտ:

Տասնչորսերորդ գիշերը եղանակը փոխվեց: Արևելյան քամին կարճ ժամանակով դադարեց, իսկ հետո անփոփոխ փչում էր հյուսիսից: Թանձր ամպերը լուսադեմին ցրվեցին, թափանցիկ օդը սառն ու չոր դարձավ, իսկ Մշուշապատ Լեռների հետևից դուրս եկավ արևը՝ հսկայական, ձմեռային, աղոտ ու պաղ: Ճամփորդները մոտեցան հզոր կաղնիներով պատված բլրաշարին. թվում էր, թե կաղնիների սև բները հնում կերտել են գրանիտից:

Հարավում, Ջոկատի ճանապարհը փակելով, բարձրանում էր վիթխարի լեռնաշղթան հավերժական ձյան արծաթափայլ երեք գագաթներով:

Ֆրոդոն ուշադիր զննում էր լեռները: Անլսելի նրան մոտեցավ Գանդալֆը և, ձեռքը ճակատին հովար անելով, նայեց հեռավոր ձյունապատ լեռնաշղթային:

— Այստեղից սկսվում են Օստրանի կամ, ինչպես մարդիկ են ասում Հոլլինի հողերը,— ձեռքն իջեցնելով ասաց նա Ֆրոդոյին: — Օստրանում և՛ կլիման է ավելի լավ, և՛ հողերն են ավելի բերրի, քան հյուսիսային հարթավայրերում, բայց հիմա մենք ստիպված կլինենք կրկնապատկել զգուշությունը. այստեղ անպայման լրտեսներ կլինեն:

— Մի իսկական արևոտ օրվա համար համաձայն եմ նույնիսկ քառապատկել զգուշությունը... — կնգուղը հետ գցելով, բացականչեց Ֆրոդոն:

— Առջևում լեռներ են,— ասաց Փինը: — Երևի գիշերը թեքվել ենք արևելք:

— Այդպիսի բան չի եղել,— առարկեց Գանդալֆը: — Արևոտ եղանակին ուղղակի ավելի հեռուն է երևում, ահա թե ինչու ես լեռները տեսնում: Մշուշապատ Լեռնաշղթան Օստրանի սահմանների մոտ սահուն թեքվում է հարավ-արևմուտք: Դու, ինչ է, ոչ մի անգամ քարտեզ չէ՞ս նայել Ազատքի տիրակալի մոտ հյուընկալվելու ժամանակ:

— Ո՜նց չեմ նայել,— նեղացավ Փինը: — Նայել եմ, նույնիսկ կարելի է ասել՝ ուսումնասիրել եմ: Բայց տեսողական վատ հիշողություն ունեմ: Իսկ մեր Ֆրոդոն հաստատ բոլորը հիշում է:

— Մեզ ոչ մի քարտեզ հարկավոր չէ,— ասաց հոբիթներին մոտեցած Ջիմլին: Նա հուզված նայում էր հեռավոր լեռներին: — Չէ՞ որ դա իմ նախնիների տիրույթներն են: Ահա առասպելներով պսակված գագաթները՝ ձյունապատ Զիրաքը, Բարազը և Շաթհուրը: Ես դրանք տեսել եմ միայն մեկ անգամ, այն էլ հեռվից, բայց ինձ լավ ծանոթ են: Դրանց բազում առասպելներ են նվիրված, իսկ մեր վարպետները մետաղի և քարի վրա դրանք շատ են պատկերել, այդ լեռները: Որովհետև դրանց ընդերքում, հսկայական անձավներում է գտնվում թզուկների հինավուրց թագավորությունը՝ Քազադ-Դումը կամ էլֆերեն՝ Մորիան, իսկ համընդհամուր լեզվով՝ Սև Անդունդը: Քիչ հեռու բարձրանում է Բարազինբարը, էլֆերեն Քարադհրասը՝ Բոսոր Կոտոշը, իսկ դրա հետևում, դեպի աջ կան ևս երկու գագաթ՝ Զիրաք-Զիգիլը, էլֆերեն Քելեբդիլը՝ արծաթագույն և Բունդուշաթհուրը, էլֆերեն Ֆանուիդոլ՝ Խավարը: Այստեղ անառիկ Մշուշապատ Լեռնաշղթան գոգավորվում է նեղ լեռնանցքով, որտեղով կարելի է անցնել հովիտ, որը հայտնի է Միջերկրի բոլոր թզուկներին: Այդ հովիտը մի քանի անուն ունի. Թզուկների լեզվով՝ Ազանուլբիզար, էլֆերեն՝ Նանդուրիոն, դե իսկ համընդհանուր լեզվով՝ Սևագետք:

— Մեզ հարկավոր է դուրս գալ Ազանուլբիզար,— հայտարարեց Գանդալֆը, երբ թզուկը լռեց: — Բոսորագույն Դարպասով, այդպես են անվանում նրա արևմտյան լանջը, բարձրանալով լեռնանցքը, մենք Սևագետքի ափով կիջնենք հովիտ: Այնտեղ դուք կտեսնեք Հայելու լիճը և նրանից սկիզբ առնող գետակը՝ Արծաթափայլը:

— Անթափանց է Քելեդ-Զարամի ջուրը,— ասաց Ջիմլին,— և սառույցի նման պաղ են Քիբել-Նալի աղբյուրները: Մի՞թե ես այդ երջանիկ բախտն ունեմ՝ տեսնել մեր նվիրական լիճը:

— Եթե ունես էլ, ապա միայն թռուցիկ, բարեկամս,— թզուկին նայելով, խոսեց Գանդալֆը: — Քանի որ մեր ճանապարհն անցնում է Հայելու լճի կողքով, Արծաթափայլով ներքև, Գաղտնի Թավուտի միջով դեպի Մեծ Գետը և հետո... — Նա լռեց:

— Եվ հետ ի՞նչ,— հարցրեց նրան Մերին:

— Եվ հետո՝ շարունակությունը,— պատասխանեց Գանդալֆը,— ճանապարհորդության վերջում... Շատ հեռու գալիքը չգուշակենք: Մեզ հաջողվեց հասնել Օստրան, բայց դա միայն առաջին քայլն է հաղթանակի ճանապարհին: Մենք այստեղ մեկ օր կանգ կառնենք: Օստրանը փառաբանված է իր կենարար կլիմայով, իսկ ուժ հավաքելը մեզ չի խանգարի: Այն երկիրը, ու երբևէ ապրել են էլֆերը, արտակարգ կենարար է մնում, չարությամբ այն թունավորելը հեշտ չէ:

— Ճիշտ է,— Գանդալֆին պաշպանեց Լեգոլասը: — Բայց մեզ, անտառի պապենական բնակիչներիս համար, Օստրանի էլֆերը տարօրինակ ժողովուրդ էին, և արդեն այստեղ նրանց հետքերը չեմ զգում. ծառերն ու խոտերը մեռյալ լռություն են պահպանում: Չնայած... — Լեգոլասը վայրկենապես քարացավ: — Այո, քարերը դեռ հիշում են նրանց մասին: Լսու՞մ եք... Քարերի բողոքը, լսու՞մ եք... «Նրանք մեզ տաշեցին, հավետ պահպանեցին, մեզ շունչ տվեցին ու առմիշտ գնացին»: Նրանք առհավետ գնացին,— ասաց Լեգոլասը: — Վաղուց գտել են Հավերժ Նավահանգիստը:

Բայց ճամփորդները միայն քամու աղմուկն էին լսում:

Փշարմավի թփերով ծածկված հովտում Պահապանները փոքրիկ խարույկ վառեցին, և այս անգամ նախաճաշ-ընթրիքն այնքան էլ աղքատիկ, տաղտկալի ու անհամ չթվաց: Նրանք չէին շտապում պառկել, որովհետև ամբողջ օրը հանգստանալու էին և մի երկար գիշեր անվրդով քնելու էին, իսկ հետո մի խաղաղ ցերեկ էին վայելելու: Միայն Արագորնն իրեն չէր գտնում: Ուտելուց հետո բարձրացավ բլրի գագաթը, երկար նայեց հեռավոր լեռների կողմը ու շատ զգուշությամբ ինչ-որ բանի ականջ դրեց: Հետո իջնելով հովիտ, վարանումով նայեց ճամփորդներին, ասես զարմանալով նրանց ուրախության ու անհոգության վրա:

— Ի՞նչ է պատահել, Պանդուխտ,— հարցրեց նրան Մերին,— մի՞թե ինչ-որ բանի պակաս ես զգում: Գուցե արևելյան քամու՞ն ես կարոտել:

— Առայժմ դեռ ոչ,— քմծիծաղեց Արագորնը: — Բայց ինչ-որ բան ինձ իսկապես չի գոհացնում: Ես Օստրանում եղել եմ և՛ ամռանը, և՛ ձմռանը: Այստեղ որսորդներ չկան, որովհետև բնակիչներ չկան: Դրա համար էլ այստեղ միշտ շատ թռչուններ և զանազան մանր գազանիկներ են եղել: Իսկ հիմա այս ամբողջ երկիրն ամայացել է: Ես զգում եմ, որ շուրջը՝ շատ մեծ տարածության վրա ոչ մի կենդանի արարած չկա: Եվ շատ կուզենայի հասկանալ, թե ինչու:

— Դա իրոք որ այնքան էլ հասկանալի չէ,— համաձայնեց Գանդալֆը: — Բայց հետո ավելացրեց: — Իսկ գուցե մենք խրտնեցրե՞լ ենք կենդանիներին:

— Մենք հո նրանց չե՞նք որսում,— առարկեց Արագորնը: — Եվ ես միշտ Օստրանում ինձ հանգիստ եմ զգացել, իսկ հիմա ինչ-որ տագնապ եմ ապրում:

— Ուրեմն մեզ հարկավոր է զգոն լինել,— իսկույն լրջանալով, նկատեց Գանդալֆը: — Եթե քեզ հետ ճամփորդում է հետքագետը, այն էլ ոչ թե պարզապես հետքագետը, այլ Արագորնն ինքը, ուրեմն պետք է հավատալ նրա զգացողությանը: Կամաց, բարեկամներ,— ասաց հոբիթներին: — Եվ հենց հիմա ժամապահներ նշանակենք:

Այդ օրն առաջին ժամապահը Սամն էր: Բոլորը հանգիստ քնեցին, բայց Արագորնը, ըստ երևույթին, միտք չուներ քնելու: Հենց որ ճամփորդների խոսակցությունները դադարեցին, ծանր, տագնապալի լռություն իջավ, որը նույնիսկ Սամը զգաց: Պարզ լսվում էր քնածների շնչառությունը, իսկ երբ պոնին ոտքը շարժեց, զարմանալի բարձր թխկոց լսվեց: Բավական էր Սամը մի քիչ շարժվեր և լսում էր սեփական հոդերի ճտճոցը: Երկնքում ոչ մի հատիկ ամպ չկար. արևը դանդաղ լողում էր դեպի վեր. մեռյալ լռությունը խորանում էր ու կայունանում: Հետո հարավում, անամպ երկնքում ինչ-որ մութ կետ հայտնվեց, փոքրիկ սև ամպի նման: Քամի չկար, բայց կետը մոտենում էր:

— Դա ի՞նչ է, կարծես ամպի նման չէ,— շշունջով Արագորնին ասաց Սամը: Արագորնն առանց պատասխանելու նայում էր երկնքին. կետը մոտենում էր, արագ մեծանում և շուտով առանձին մասերի բաժանվեց:

— Ախր դրանք թռչուննե՜ր են,— բացականչեց Սամը:

Թռչունները թռչում էին ցածր, ու ոչ թե ուղիղ առաջ, այլ լայն զիգզագներ գծելով, ասես ինչ-որ բան էին փնտրում գետնին:

— Պառկի՛ր և լռի՛ր,— շշնջաց Արագորնը՝ Սամին թփի տակ քաշելով, որովհետև մի քանի հարյուր թռչուն հանկարծ առանձնացան հիմնական երամից ու սրընթաց թռան դեպի այն հովիտը, ուր ճամփորդները տեղավորվել էին հանգստանալու: Թռչունները ագռավների էին նման, բայց լրիվ սև էին ու շատ խոշոր: Երբ սուրում էին հովտի վրայով, նրանց ստվերը վայրկենապես ծածկեց արևը և լռությունը ճեղքեց բարձրահունչ կռկռոցը, որն իսկույն էլ խլացավ թևերի բախյունից:

Հենց թռչուններն աչքից ծածկվեցին, Արագորնը վեր կացավ ու արթնացրեց Գանդալֆին:

— Արևմտյան հարթավայրերում,— մռայլ ասաց նա,— թափառում են սև ագռավների երամները, և դրանցից մեկը հենց նոր անցավ մեր գլխավերևով: Օստրանում սև ագռավներ չեն ապրում, դրանց բները Անտերունչ հարթավայրում են: Չգիտեմ, ինչի համար բարեհաճեցին այստեղ, հնարավոր է, որ միայն սնունդ որոնելու, բայց, իմ կարծիքով, Թշնամին է նրանց այստեղ ուղարկել՝ լրտեսելու նպատակով: Իսկ երկնքում, էլ ավելի բարձրում, գիշակերներ են թռչում, դրանք արդեն հաստատ Սաուրոնին են ծառայում: Ինձ թվում է, պետք է հեռանանք այստեղից, իսկույնևեթ՝ Օստրանին հետևում են:

— Բայց այդ դեպքում,— արձագանքեց Գանդալֆը,— լրտեսները Բոսոր Դարպասն էլ են հսկում, իսկ դա նշանակում է լեռնանցք բարձրանալ չի կարելի: Հետաքրքիր է, ինչպե՞ս ենք մտնելու Սևագետք: Լավ, այդ մասին հետո կմտածենք: Հիմա գլխավորը Մշուշապատ հասնելն է: Դու ճիշտ ես, մենք հարկադրված ենք այսօր հեռանալ այստեղից, այնպես որ հանգստանալ չենք կարող:

— Մեր բախտից էր,— ասաց Արագորնը,— որ մեր փոքրիկ խարույկը մինչև ագռավների գալը հանգած էր: Խարույկից երկար ժամանակ պետք է հրաժարվել:

— Ա՜յ քեզ պատիժ,— բողոքեց Փինը՝ երեկոյան արթնանալով ու Սամից իմանալով, որ չեն գիշերելու, իսկ խարույկ վառելն էլ երկար ժամանակով արգելված է: — Ինչ-որ հիմար ագռավների պատճառով հիմա քուններս առնել էլ չենք կարող: Իսկ ես տաք ընթրիք էի երազում...

— Ինչքան ուզում ես երազիր,— խորհուրդ տվեց Գանդալֆը: — Իսկ ես, օրինակ, երազում եմ տաքանալ ու հանգիստ ծխամորճ ծխել: Բայց գոնե մի բան կարող եմ հաստատ խոստանալ՝ հարավում բոլորս անպայման կտաքանանք:

— Վախենում եմ մեզ համար նույնիսկ շոգ կլինի, ո՛չ միայն տաք: Էհ թող լինի, միայն թե հասնենք Ճակատագրի Լեռանն ու հետ դառնանք տուն: Ես որ ես եմ, մտածել եմ, թե Բոսոր Կոտոշը Ճակատագրի Լեռն է որ կա, մինչև Ջիմլին իր լեզվով տվեց անունը՝ Բարիզա... Բիրազի... Թշնամու լեզուն անգամ չի պտտվի ասի... Կարճ ասած, մենք դեռ չենք հասել: — Սամը աշխարհագրական քարտեզներին չէր հավատում և այս կողմերում բոլոր տարածությունները նրան այնքան վիթխարի էին թվում, որ խճճվել էր:

Ցերեկը Պահապանները թաքնվում էին լեռնագոգում: Մի քանի անգամ նրանք տեսան ագռավներին, բայց վերջիններս կարծես թե նրանց չէին նկատում և երեկոյան չքվեցին: Մի քիչ սպասելով, Պահապաններն ընթրեցին, ճամբարը հավաքեցին ու շարժվեցին հարավ, այնտեղ, ուր մայր մտնող արևի ճառագայթների տակ բոսոր կայծկլտում էր Բարազինբարի գագաթը: Աղջամուղջն արդեն պարուրում էր սարահարթը, և մթնող երկնակամարում մեկը մյուսի հետևից վառվում էին գիշերային աստղերը:

Արագորնը նրանց դուրս բերեց լեռնային արահետ: Ավելի ճիշտ, դա ոչ թե արահետ էր, այլ Օստրանը լեռնանցքի հետ կապող հինավուրց, վաղուց լքված ուղին: Սարերի թիկունքից դուրս լողաց լիալուսինը, և նրա երկնագույն արծաթափայլ լույսի տակ երկու կողմերի վրա գտնվող ժայռերը սև ստվերներ էին գցում գետնին: Ֆրոդոն ավելի ուշադիր նայեց ժայռերին ու տեսավ, որ դրանք ոչ թե ժայռեր են, այլ քարից վարպետորեն կերտված ֆիգուրներ, որոնց արդեն քայքայել էր անողոք ժամանակը: Ջոկատն ամբողջ գիշեր շարժվում էր դեպի հարավ: Լուսադեմին, վաղորդյան մոխրագույն մթնշաղում Ֆրոդոն հանկարծ նայեց երկինք ու նկատեց, ավելի ճիշտ միայն աղոտ զգաց, որ իրենց վերևով անձայն ստվեր անցավ՝ երկնակամարից ընդամենը մի ակնթարթ ջնջելով աստղերի ուրախ կայծերը:

— Դու հիմա երկնքում ոչինչ չնկատեցի՞ր,— հազիվ լսելի հարցրեց նա Արագորնի հետ միասին Ջոկատի առջևից քայլող Գանդալֆին:

— Նկատելը՝ չնկատեցի, բայց զգացի,— ասաց Գանդալֆը: — Մի վայրկյան ասես ավելի մթնեց: Երևի մեր գլխավերևով ամպ անցավ:

— Չափից ավելի արագ անցավ,— ոչ ոքի չդիմելով քրթմնջաց Արագորնը: — Հատկապես այսպիսի անքամի եղանակի համար...

Գիշերն այլևս ոչինչ չպատահեց: Լուսաբացը հստակ էր ու արևոտ, բայց՝ սառը: Քամին նորից արևելքից փչեց:

Եվս երկու գիշեր Ջոկատը քայլեց դեպի Մշուշապատ. ոլոր-մոլոր ճանապարհը մեկ մագլցում էր վեր, մերթ գլորվում լեռնագոգ, բայց նկատելի էր, որ աստիճանաբար բարձրանում է ավելի ու ավելի վեր, և երբ վերջացավ երկրորդ գիշերը, Ջոկատն ընդհուպ մոտեցավ Բարազինբարին, կամ, ինչպես էլֆերն են ասում՝ Քարադհրասին, ձյունածածկ կատարով ու արնակարմիր քարքարոտ լանջերով հսկայական գագաթին, որի վրա ո՛չ անտառներ կային, ո՛չ մարգագետիններ:

Սկսվում էր ամպոտ ու պաղ լուսաբացը, մոխրագույն ամպերը ծածկում էին արևը, քամին փչում էր հյուսիս-արևելքից: Գանդալֆը դեմքով շրջվեց դեպի քամին, օդը հոտոտեց ու ասաց Արագորնին.

— Ձմեռը հասնում է մեր հետևից: Հյուսիսում լեռները համարյա մինչև ստորոտները ծածկված են ձյունով: Վաղը չէ մյուս օրը մենք կբարձրանանք դեպի Բոսոր Դարպասը, և այնտեղ հնարավոր է, որ մեզ նկատեն լրտեսները, բայց ամենավտանգավոր ու խարդախ թշնամին, թերևս, եղանակն է լինելու: Ուրեմն դու ինչ ճանապարհ կընտրեիր, Արագորն:

Ֆրոդոն սարսափահար որսալով այս խոսքերը, հասկացավ, որ վաղուց սկսված խոսակցության շարունակությունն է լսում:

— Ես կարծում եմ, դու ինձանից լավ գիտես, որ մութ աշխարհ տանող բոլոր ճանապարհներն էլ վտանգավոր են,— պատասխանեց Արագորնը: — Բայց մենք պետք է հաղթահարենք այդ ճանապարհը, նշանակում է՝ պետք է հասնենք մինչև Անդուին: Հարավում Մշուշապատն անցնել հնարավոր չէ՝ մինչև դուրս չգաս Ռոհանի հարթավայր: Դու ինքդ պատմեցիր Սարումանի դավաճանության մասին: Մենք չգիտենք, արդյոք Ռոհանը չի՞ պարտվել: Ոչ, ռոհանցիների մոտ գնալ չի կարելի, դրա համար ստիպված ենք լինելու գրոհել լեռնանցքը:

— Մոռացել ես,— նկատեց Գանդալֆը,— որ կա ևս մեկ ճանապարհ, չփորձված ու մութ, բայց, իմ կարծիքով, անցանելի. այն ճանապարհը, որի մասին արդեն խոսել ենք:

— Եվ այլևս այդ մասին խոսել չեմ ուզում,— կտրեց Արագորնը: Բայց, լռելուց հետո, ավելացրեց. — Եվ չեմ խոսի... մինչև վերջնականապես չհամոզվեմ, որ մյուս ճանապարհները բացարձակապես անանցանելի են:

— Մենք հենց այսօր պետք է որոշենք, թե ուր ենք գնում,— հիշեցրեց Գանդալֆն Արագորնին:

— Լավ, համաձայն եմ,— ասաց Արագորնը: — Բեր այդ բոլորը մեկ անգամ էլ քննենք, երբ դուրս գալու ժամանակը գա:

Երեկոյան, մինչ նրանց ուղեկիցներն ընթրում էին, Արագորնն ու Գանդալֆը մի կողմ քաշվեցին և սկսեցին շշուկով զրուցել, խորհրդակցել ինչ-որ բանի մասին՝ երբեմն-երբեմն Բոսոր Կոտոշի զանգվածին նայելով: Նրա լանջերը լերկ էին ու մռայլ, իսկ գագաթները կորչում էին ամպերի մեջ: Շատ անբարեհամբույր տեսք ուներ լեռնանցքը... Սակայն երբ Արագորնն ու Գանդալֆը վերադառնալով հայտարարեցին, որ այս գիշեր հարկավոր է հաղթահարել այն, Ֆրոդոն ուրախացավ: Իհարկե նա չգիտեր, թե ինչ «չփորձված ու մութ» ճանապարհի մասին էր առավոտյան ասում Գանդալֆը Արագորնին, բայց, չգիտես ինչու, նախապես դրանից վախենում էր:

— Կարող է պատահել, որ Բոսոր Դարպասը հսկում են Թշնամու լրտեսները,— ասաց Գանդալֆը: — Եղանակն էլ ինձ լուրջ տագնապ է ներշնչում: Մենք լեռնանցքում կարող ենք փոթորկի մեջ ընկնել: Ստիպված ենք շատ արագ քայլել: Նույնիսկ այդ դեպքում տեղ կհասնենք երկու գիշերվա ընթացքում: Այսօր երեկոյան մութը շուտ կընկնի, դրա համար էլ ճամբարը հավաքելու ժամանակն է, հազիվհազ հասցնենք...

— Թույլ տվեք ես էլ որոշ բան ավելացնեմ,— ասաց սովորաբար լռակյաց Բորոմիրը: — Ես մեծացել եմ Սպիտակ Լեռներից ոչ հեռու և մեկ անգամ չէ, որ եղել եմ մեծ բարձրություններում: Բարձր լեռներում ամառն էլ է ցուրտ, իսկ հիմա մեզ այնտեղ ճքճքան սառնամանք է սպասում: Առանց խարույկի լեռնանցքի մոտ ցրտից կմեռնենք, չէ՞ որ մենք, որքան ես հասկացա, այնտեղ օր պիտի անցկացնենք: Ուրեմն, քանի ներքևում ենք, ավելի շատ չոր խռիվ հավաքենք, որ ամեն մեկս իր հետ մի կապ ցախ վերցնի:

— Իսկ Բիլը երկուսը կվերցնի,— ասաց Սամը: — Դու մեզ հուսախաբ չես անի, ճի՞շտ է, բարեկամս,— հարցրեց նա Բիլին: Պոնին լռեց, բայց բավական տխուր նայեց Սամին:

— Վատ միտք չէ,— համաձայնեց Գանդալֆը,— սակայն պետք է հաստատ հիշենք, որ խարույկ վառում ենք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ իսկապես պետք է ընտրություն կատարել՝ կործանվե՞լ, թե կրակի մոտ տաքանալ:

Սկզբում Ջոկատն արագ էր առաջ ընթանում, բայց մի քանի լիգ հետո լանջը զառիկող դարձավ, իսկ ավերված ուղին վերածվեց ժայռերի սուր կտորներով ծածկված արահետի: Երկինքն ամբողջությամբ ծածկվեց ամպերով, և ճամփորդները պարուրվեցին սև խավարով: Դեմքերն այրում էր սառցի պես կտրող պաղ քամին: Կեսգիշերին հազիվ նկատելի զիգզագաձև արահետը ճամփորդներին դուրս բերեց մի նեղ քիվի վրա. նրանցից աջ, քամու պտույտից զգացվում էր խոր անդունդի դատարկությունը, իսկ ձախից խոյանում էր զառիկող պատը: Նրանք դեռ ճանապարհի քառորդն էլ չէին հաղթահարել:

Շուտով Ֆրոդոն դեմքին զգաց նոսր փաթիլների սառը ծակոցները, իսկ հետո խիտ փաթիլների տարափ սկսվեց: Հանկարծակի թխակապույտ-սպիտակ գույն ստացած մթությունը դարձավ նաև անթափանցելի՝ Արագորնի և Գանդալֆի կռացած կերպարանքները, որոնց Ֆրոդոն ձեռքը մեկներ՝ կհասներ կորան պղտոր մառախուղի մեջ:

— Ախ, իսկի դուրս չի գալիս էս խառնաշփոթությունը,— թիկունքում ֆսֆսում էր Սամը: — Ես սիրում եմ ձնահողմին նայել պատուհանից, առավոտյան, տաք վերմակի տակ պառկած: Թող գոնե Հոբիթստանում լիներ, ա՜յ թե կուրախանային հոբիթները: Իսկ էստեղ մեզ իսկի պետք չի:

Հոբիթստանում ձյան ուժեղ տեղումներ լինում են հազվադեպ, թերևս հյուսիսային սահմանի մոտ, և եթե մի քիչ էլ ձյուն է գալիս, հոբիթները մանուկների պես ուրախանում են: Կենդանի հոբիթներից ոչ ոք (բացի Բիլբոյից) 1311 թվականի հազվագյուտ դաժան ձմեռը չի տեսել, երբ ձյան տակ թաղված Հոբիթստանի վրա հարձակվեցին սպիտակ գայլերի ոհմակները, որոնք այնտեղ էին անցել Բրենդիդուիմ սառած գետի վրայով:

Գանդալֆը կանգ առավ: Ձյան հաստ շերտը ծածկել էր նրա ուսերն ու թիկնոցի գլխանոցը: Արահետի վրա ձյունն արդեն հասնում էր մինչև սրունքները:

— Հենց սրանից էլ ես վախենում էի,— ասաց նա: — Ճիշտ է, ավելի քիչ, քան մնացած բաներից: Հյուսիսցիները ձնահողմերին սովոր են: Բայց հարավային լեռներում ձնահողմերը հազվադեպ երևույթ են, այն էլ շատ բարձր տեղերում: Բայց մենք դեռ չենք հասցրել այդքան բարձրանալ:

— Ուրեմն, կարող է պատահել սա Թշնամու արա՞ծն է,— հարցրեց նրանց մոտեցած Բորոմիրը: — Մեզ մոտ խոսակցություններ են գնում, որ Սև լեռներում նա նույնիսկ եղանակն է տնօրինում: Ճիշտ է, այդ լեռները նրան են պատկանում, իսկ Մշուշապատ Լեռները Մորդորից հեռու են: Բայց Թշնամու հզորությունը գնալով աճում է:

— Այ թե երկար ձեռքեր է աճեցրել, եթե ընդունակ է ձնահողմը հյուսիսային երկրներից նետել հարավային,— ասաց Ջիմլին:

— Ավելի երկար չի էլ լինում,— փնթփնթաց Գանդալֆը:

Մինչ նրանք կանգնած էին, քամին հանդարտվեց, իսկ մի քանի րոպե հետո ձյունն էլ դադարեց: Այդ ժամանակ նրանք նորից առաջ շարժվեցին: Սակայն լռությունը խաբուսիկ դուրս եկավ: Կես քայլ էլ չէին հասցրել անել, երբ նրանց դեմքին փչեց ծակող քամին, հետո նորից հողմը սկսվեց, ձյունը թափվում էր հսկայական փաթիլներով, և շուտով մի կատաղի բուք գալարվեց: Այժմ արդեն հզոր Բորոմիրն էլ էր դժվարությամբ քայլում: Հոբիթները քարշ էին գալիս երթի վերջից, ու բոլորի համար պարզ էր, որ եթե բուքը շարունակվի, նրանք քայլել չեն կարողանա: Ֆրոդոն հազիվ էր ոտքերը փոխում: Սամն ախուվախ անելով, ոտերը քարշ էր տալիս նրանց հետևից: Փինն ու Մերին լուռ շարժվում էին: Ջիմլին էլ էր ուժասպառվել, թեպետ թզուկները հռչակված են իրենց դիմացկունությամբ:

Հանկարծ Ջոկատը տեղում քարացավ, կարծես ճանապարհորդները պայմանավորվել էին կանգ առնել, թեև ոչ ոք ոչ մի բառ չէր ասել: Շուրջը տարօրինակ ձայներ էին հնչում: Հնարավոր է, որ այդ քամին էր ոռնում, բայց նրա թնդուն բազմաձայն վայնասունի մեջ պարզ լսվում էին չար սպառնալիքներ, մոլեգին քրքիջ ու խռպոտ կաղկանձ... Ոչ, քամին չէր կարող այդպես կաղկանձել: Հանկարծ վերևից մի քար գլորվեց, հետո ևս մեկը, հետո էլի... Ճամփորդները սեղմվեցին զառիկող պատին, քարերը դրխկոցով ընկնում էին քիվին, թռչկոտում ու ընկնում սև անդունդը, ժամանակ առ ժամանակ ուժեղ դղրդյուն էր լսվում և վերևից գահավիժում էին հսկայական ժայռաբեկորներ:

— Հարկավոր է վերադառնալ,— ասաց Բորոմիրը: — Ես շատ եմ ընկել լեռնային բքի մեջ և գիտեմ, թե կիրճերում ինչպես է ոռնում քամին... Բայց այժմ մենք բոլորովին էլ քամու ձայն չենք լսում... Դա արդեն թշնամական ուժերի ձայներն են... ու քարերն էլ այստեղ պատահաբար չսկսեցին թափվել:

— Կարծում եմ, ոռնոցը քամունն է,— նկատեց Արագորնը,— բայց Բորոմիրն իրավացի է. շարունակել իսկապես չի կարելի: Իմաստունների Խորհուրդը թշնամիներ շատ ունի, չնայած նրանցից ոչ բոլորն են Սաուրոնի դաշնակիցները:

— Էլֆերը Քարադհրասը Արնածարավ են անվանել Թշնամու հայտնվելուց դեռ շատ առաջ,— մրթմրթաց Ջիմլին:

— Կարևոր չէ, ով է մեզ համար խոչնդոտ ստեղծում,— ասաց Գանդալֆը: — Կարևորն այն է, որ խոչնդոտն այժմ անհաղթահարելի է:

— Ուրեմն, ի՞նչ ենք անելու,— ողբաձայն հարցրեց Փինը: Նա կանգնած էր սառը պատին հենված ու ամբողջ մարմնով դողում էր:

— Տեղում սպասել եղանակի փոխվելուն կամ վերադառնալ,— պատասխանեց Գանդալֆը: — Առաջ գնալն անիմաստ է ու վտանգավոր: Քիչ բարձր, եթե ճիշտ եմ հիշում, արահետը դուրս է գալիս բաց լանջ: այնտեղ քամուց ու քարերից կամ... որևէ նոր հարձակումից չես թաքնվի:

— Վերադառնալն էլ է անիմաստ,— ավելացրեց Արագորնը: — Սարի ստորոտից մինչև այս պատը ոչ մի թաքստոց չկա:

— Թաքստոցի՜ս նայեք,— մրթմրթաց Սամը: Բայց Ֆրոդոյից բացի ոչ ոք չլսեց:

Պահապանները կանգնած էին պատին սեղմված: Հարավային լանջը խրված քիվը զառիկող վեր բարձրանալով, ձգվում էր հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք և առջևում կտրուկ շուռ էր գալիս հարավ, այնպես որ պատը ճամփորդներին պաշտպանում էր հյուսիս-արևելյան սուր քամուց, բայց խելագար փոթորկվող սպիտակավուն բուքը (ձյունն ավելի ու ավելի առատ էր թափվում) մտրակում էր նրանց վերևից ու ներքևից:

Նրանք միմյանց էին հպվել ուսերով, իսկ Բիլ պոնին կանգնած էր հոբիթների առջև՝ պատնեշելով նրանց ձյան մրրիկից, բայց նրա շուրջն արդեն ձնաթումբ էր կուտակվել, ու եթե հոբիթների բարձրահասակ ուղեկիցները չլինեին, շատ արագ ձյունը նրանց գլխովին կծածկեր:

Ֆրոդոյին պարուրեց պաղ նինջը, հետո նա տաքացավ ձնե որջում, և քամու ոռնոցն աստիճանաբար խլացավ՝ փոխվելով բուխարու բոցի գվվոցի, իսկ հետո բուխարու մոտ հայտնվեց Բիլբոն, բայց նրա ձայնի մեջ պարսավանք հնչեց. ''«Հասկանալ չեմ կարող, ինչու՞ վերադարձար... Ինչու՞ ընդհատեցիր կարևոր արշավը մի ամենասովորական ձնահողմի պատճառով»:''

''«Ես ուզում էի հանգստանալ»'',— շշնջաց Ֆրոդոն, բայց Բիլբոն արագորեն բուխարին հանգցնելով, զարմիկին դուրս քշեց տաք բազկաթոռից, և սենյակ սողոսկեց սառնաշունչ մեգը...

— ... Լսու՞մ ես, Գանդալֆ, նրանք ձյան տակ կմնան,— խոսում էր Բիլբոն Բորոմիրի ձայնով, և Ֆրոդոն զգաց, որ ինքը հանված է ձնե տաքուկ որջից ու կախված է օդում: Ու վերջնականապես արթնացավ: — Նրանք կքնեն ու ցրտահարությունից կմեռնեն,— Ֆրոդոյին իջեցնելով, ասաց Բորոմիրը: — Հարկավոր է անհապաղ որևէ միջոց ձեռք առնել:

— Իրավացի ես,— մտահոգ պատասխանեց Գանդալֆը և գրպանից հանեց կաշվե տափաշիշը: — Թող յուրաքանչյուրը մի կում խմի,— ասաց նա՝ տափաշիշը Բորոմիրին տալով: — Սա արտակարգ կենարար ըմպելիք է՝ զվարթեղ, Իմլադրիսի թանկագին պարգևը:

Բուրավետ, քիչ տտիպ հեղուկի կումը ոչ միայն տաքացրեց փայտացած Ֆրոդոյին, այլև վանեց նրան պատած վախը: Մնացած Պահապանները նույնպես աշխուժացան: Սակայն առաջվա պես մոլեգնում էր քամին, իսկ բորանը կարծես թե նույնիսկ ավելի էր ուժեղացել:

— Արդյոք խարույկ չվառե՞նք,— հարցրեց Բորոմիրը: — Երևում է, մենք արդեն երկնտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ կործանվել, կամ խարույկի մոտ տաքանալ:

— Ինչ կա որ, կարելի է,— պատասխանեց Գանդալֆը: — Եթե Սաուրոնի լրտեսներից այստեղ կան, ուրեմն միևնույնն է մեզ արդեն նկատել են:

Պահապանները և փայտ ունեին և կպչան (նրանք կատարել էին Բորոմիրի խորհուրդը), բայց ո՛չ էլֆը, ո՛չ թզուկը, որ դրա վարպետն էին, չկարողացան այնպիսի կայծ առաջացնել, որ վառեր խոնավացած ցախը: Գանդալֆն ստիպված եղավ գործի անցնել: Նա իր գավազանը դրեց ցախի կույտի վրա և հրամայեց. '''նուր են ադրիատ ամմին''': Կանաչ-կապույտ կրակի խուրձը վառ լուսավորեց փոթորկալի մութը, ցախը բռնվեց ու արագ վառվեց: Այժմ կատաղի քամին միայն ավելի էր ուժեղացնում խարույկը:

— Եթե լեռնանցքը հսկում են լրտեսները, ապա ինձ նրանք հաստատ տեսել են,— մռայլ հպարտությամբ նկատեց հրաշագործը: — Ես նրանց ազդանշան տվեցի. «Գանդալֆն այստեղ է», այնպես հասկանալի, որ ոչ ոք չի սխալվի:

Բայց հազիվ թե Պահապանները Գանդալֆին լսեցին: Նրանք երեխաների պես ուրախանում էին կրակով: Այրվող փայտը ուրախ ճարճատում էր, և Պահապանները, ուշադրություն չդարձնելով բքին ու ոտքերի տակ հալվող ձյանը, բոլոր կողմերից շրջապատել էին խարույկը, որպեսզի տաքանան կենարար ջերմությամբ: Նրանց տանջահար, բայց կարմրատակած դեմքերին թռչկոտում էին կրակի ոսկեգույն ցոլքերը, իսկ շուրջը, ասես նրանց բանտարկելով զնդանում, խտանում էր կապտավուն փոթորկածուփ մութը:

Սակայն ցախը շատ արագ վառվեց:

Կրակը հանգչում էր, և մարմրող խարույկի մեջ գցեցին վերջին կապը:

— Ոչինչ, լուսաբացը մոտենում է, գիշերը վերջանում է,— ասաց Արագորնը:

— Գիշերը վերջանում է,— թնփթնփաց Ջիմլին,— այսքան վատ եղանակին լուսաբացն էլ չես նկատի:

Բորոմիրը մի քիչ հեռացավ խարույկից:

— Փոթորիկը կհանդարտվի,— հայտարարեց նա: — Քամին էլ ոնց որ շունչը փչում է:

Ֆրոդոն հոգնած նայում էր խարույկին: Սև մթության միջից ձյան փաթիլներ էին դուրս ճախրում, փայլատակում էին արծաթե աստղիկների պես ու իսկույն էլ կրակի վրա հանգչում, իսկ շուրջն անդադար սուլում էր քամին, ու կուտակվում էին մառախուղի անթափանց քուլաները: Ֆրոդոն քնկոտ փակեց աչքերը, օրորվեց, անջատեց իրար կպած ծանր կոպերն ու հանկարծ նկատեց, որ քամին հանդարտվել է ու ոսկեփայլ ածուխների վրա պտտվում են միայն մի քանի փաթիլ: Նա գլուխը բարձրացրեց ու տեսավ, որ արևելքում սև երկինքը թեթևակի շառագունել է:

Գորշ ամպերի միջից թափանցող արշալույսը տանջահար ճամփորդների առջև բացեց ձյան սավանով ծածկված համր լեռները: Ներքևում երևում էին բարձր ձյունաթմբերի սապատները և դրանց տակ ենթադրվում էր ոլորապտույտ արահետի գոյությունը, բայց ճամփորդներին նոր փոթորիկ սպառնացող ծանր ամպերը հոծ վարագույրով ծածկել էին լեռնանցքի թումբը:

— Բարազինբարը չի հանդարտվել,— խոսեց Ջիմլին: — Եթե մենք համարձակվենք առաջ գնալ, նորից բորանը մեզ վրա կտա: Հարկավոր է վերադառնալ և որքան կարելի է շուտ:

Բոլորը հասկանում էին, որ պետք է վերադառնալ: Բայց ինչպե՞ս: Քիվից մի քանի քայլ այն կողմ արահետի վրա այնպիսի ձնաթմբեր էին բարձրանում, որ հոբիթներն ամբողջ հասակով կթաղվեին դրանց մեջ: Նույնիսկ քիվի վրա, որտեղ կանգնած էին ճամփորդները, ձյան բլուրներ էին բարձրանում, մինչդեռ քիվը քամիներից պատով պաշտպանված էր:

— Գնադալֆը կոլոտիկների համար իր գավազանով ճանապարհ բաց կանի,— ասաց Լեգոլասը: Բորանը էլֆին բոլորովին չէր անհանգստացնում, և նա ամբողջ ջոկատում միակն էր, որ մինչև առավոտ էլ լավ տրամադրության մեջ էր:

— Կամ Լեգոլասը կթռչի երկինք,— արձագանքեց Գանդալֆը,— կցրի ամպերը, որպեսզի արևը ձյունը հալեցնի Ջոկատի համար: Իմ գավազանը վառարան չէ,— ավելացրեց նա,— իսկ ձյունը փոշիացնել հնարավոր չէ:

— Խելոքը չի կարողացել, ուժեղը հաղթահարել է,— միջամտեց Բորոմիրը: — Մեզ մոտ այդպես են ասում: Երբ բուքն սկսվեց,— շարունակեց գոնդորցին,— մենք շրջանցել էինք ա՜յ այն ժայռը,— նա ցույց տվեց մի ժայռաբեկոր, որը ճամփորդներից ծածկում էր արահետը: — Այստեղից մինչև այնտեղ կես լիգ է, ոչ ավելի: Եվ ահա, եթե մեզնից ամենաուժեղը իր վրա վերցնի այդ դժվարությունը, այնտեղից բոլորս հեշտությամբ կիջնենք:

— Հարկավոր է փորձել,— ասաց Արագորնը: — Գոնե երկուսս մի կերպ կանցնենք կես լիգը:

Արագորնը ջոկատում ամենահաղթանդամն էր, բայց թիկնեղ Բորոմիրն ավելի ամուր էր երևում: Նրանք շարժվեցին՝ Բորոմիրն առջևից: Տեղ-տեղ ձյունը նրա ուսերին էր հասնում, և նա խրվում էր ձյան մեջ ինչպես խոփ կամ շատ հոգնած լողորդ:

Լեգոլասը ժպտալով նայեց մարդկանց, հետո շրջվեց դեպի հրաշագործն ու բացականչեց.

— Թող խելքին և ուժին ճարպկությունն օգնական եղիցի:

Իսկ հետո վարժ քայլեց ձյան վրայով, և Ֆրոդոն նկատեց (ասես առաջին անգամ, չնայած այդ մասին առաջ էլ գիտեր), որ էլֆը ծանր ոտնամաններ չուներ, ինչպիսիք հագցրել էին Պահապաններին Իմլադրիսում, իսկ Լեգոլասի թեթև էլֆական կոշիկները համարյա հետք չէին թողնում ձյան վրա:

— Ցտեսություն,— ուրախ գոռաց Գանդալֆին: — Ես կաշխատեմ ձեզ համար արև բերել... — Նա քայլերն արագացրեց և, ասես պարելով, առաջ անցավ դանդաղ մաքառող մարդկանցից. նրանց ձեռքով արեց, զրնգուն ծիծաղեց ու աչքից ծածկվեց արահետի շրջադարձի հետևում:

Մարդիկ դանդաղ առաջ էին շարժվում, Պահապանները լուռ նայում էին նրանց հետևից, մինչև նրանք էլ անհետացան շրջադարձի հետևում: Բարձունքի մոտ քուլայաձև ամպերը խտանում էին, ներքև էին լողում հատուկենտ փաթիլներ:

Անցավ երևի մոտավորապես մեկ ժամ, հոբիթներին թվաց, թե ավելի շատ, և ահա արահետի վրա երևաց էլֆը: Հետո Պահապանները տեսան դանդաղ, դժվարությամբ սարը բարձրացող մարդկանց:

— Ինձ չհաջողվեց արևին գայթակղել և այստեղ բերել,— հոբիթներին աչքով անելով, ասաց Լեգոլասը: — Երանություն է սփռում հարավային հողերին և նրան, ինչպես հասկացա, բոլորովին չի անհանգստացնում այս սարի վրա գտնվող մի քանի ամպիկը: Դրա փոխարեն լավ լուրեր եմ բերել նրանց, ովքեր դժվար են քայլում: Բորոմիրի ասած ժայռի հետևում քամին բավական մեծ ձնակույտ է լցրել, և մեր ռազմիկները՝ ուժեղների ցեղից, պատրաստվում էին խորտակվել այդ պատնեշի առջև, որովհետև արահետն էլ կիրճով է անցնում, իսկ կիրճի ելքը փակված է ձնաթմբով: Դե ես ստիպված եղա բացատրել ուժեղներին, որ նրանք վհատվել են տասը քայլից ոչ լայն ձնե ամրոցի առջև և որ դրա հետևում մեր արահետի վրա մինչև հոբիթների կոճերը հասնող բարձրությամբ ձյուն է նստած:

— Ես այդպես էլ կարծում էի,— փնթփնթաց Ջիմլին: — Իհարկե, Բարազինբարի չար կամքն է այդ անիծյալ բուք ու բորանը քշել մեզ վրա: Բարազինբարը թզուկներին ու էլֆերին չի խղճում...

— Բարեբախտաբար, Բարազինբարը հավանաբար մոռացել է, որ Պահապանների Ջոկատին հարում են նաև մարդիկ,— թզուկին ընդհատեց մոտեցող գոնդորցին: — Առանց պարծենկոտության կասեմ, ոչ թույլ մարդիկ... Մենք հաղթահարեցինք ձնակույտը, ձնաթմբի մեջ նեղ կածան բացեցինք՝ նրանց համար, ովքեր էլֆերի պես թևածել չգիտեն:

— Բայց ախր մենք ինչպե՞ս ենք այնտեղ հասնելու,— Բորոմիրին հարցրեց հուզված Փինը՝ արտահայտելով բոլոր հոբիթներին համակած տագնապալի հարցը:

— Մի՛ անհանգստացիր,— պատասխանեց նրան Բորոմիրը: — Ես հոգնել եմ, բայց դեռ ուժ ունեմ, Արագորնը՝ նույնպես: Մենք ձեզ կտանենք ձնակույտերի մոտ: Եվ դա կսկսենք, պատվելի Փերեգրին, ձեզնից:

Փինը մագլցեց Բորոմիրի մեջքին:

— Պի՛նդ բռնիր,— ասաց Բորոմիրը,— իմ ձեռքերը պետք է ազատ լինեն: — Նա արահետով ներքև իջավ: Նրա հետևից իջավ Արագորնը՝ Մերիին շալակած:

Ձյան մեջ տրորված արահետին նայելով, Փինը հիանում էր մարդկանց ուժով: Նույնիսկ հիմա, հոբիթին շալակած, Բորոմիրը ձեռքերով մեծացնում էր անցումը, որպեսզի մյուսների համար հեշտ լինի: Շուտով նրանք հասան վիթխարի ձնաթմբին, որ մարդու հասակից երկու անգամ բարձր էր և անջրպետում էր նեղ կիրճը: Ձնաթմբի գագաթը սուր էր ու պինդ, ու ձնաթումբն էլ մի ամբողջական զանգված էր թվում՝ մեջտեղից նեղ կածանով հատված: Ձնաթմբի հետևում Մերին, Փինը և Լեգոլասը մնացին մյուսներին սպասելու, իսկ մարդիկ նորից գնացին վերև:

Բորոմիրը կես ժամ հետո վերադարձավ՝ Սամին շալակած, նրանց հետևից քայլում էր Գանդալֆը՝ պոնիի սանձը բռնած, որի վրա նստած էր Ջիմլին, իսկ երթը փակում էր Ֆրոդոյին շալակած Արագորնը:

Հազիվ էր Արագորնը ձնաթումբն անցել, երբ ճամփորդներին խլացրեց որոտալի դղրդյունը և վերևից քարեր թափվեցին՝ ձյան փոշու մրրիկ առաջացնելով, հետո, երբ սպիտակ վարագույրը ցրվեց, Պահապանները տեսան, որ ձնաթմբի միջի իրենց անցումը քարերով խցանվել է:

— Բավական է, Բարազինբար, տեսնում ես՝ գնում ենք, հանգիստ թող մեզ,— աղաչեց Ջիմլին:

Բայց լեռը, թվում էր, ինքն էլ էր հանգստացել, ասես բավարարված եկվորների նահանջով. սկսվող քարավիժումը դադարեց, իսկ լեռնանցքը պատած ամպերը ցրվեցին: Ձյան շերտը ոտքերի տակ գնալով բարակում էր, և շուտով զառիվեր լանջով իջնող ճամփորդները դուրս եկան նույն այն հարթակը, որտեղ երեկ նրանց վրա թափվեցին առաջին փաթիլները:

Առավոտն արդեն դեպի կեսօր էր թեքվում: Հարթակից, որտեղ կանգնած էին հոգնած ճամփորդները, բացվում էին լայնարձակ հեռաստաններ՝ բլուրներ, լճակներ, ծուռումուռ ձորակներ, փշարմավի թփուտներ, անտառակների կղզյակներ... Իսկ ներքևում երևում էր խոր լեռնագոգը, որտեղ նրանք հանգստանում էին նախօրեին:

Ֆրոդոյի ոտքերն անասելի ցավում էին, նա մինչև ոսկորները սառել էր և ուտել էր ուզում, իսկ երբ հիշեց, որ ներքև տանող ճանապարհը տևելու է ևս կես օր, մի վայրկյան աչքերի առաջ մթնեց: Նա փակեց աչքերը, իսկ երբ բացեց՝ զարմանքով նկատեց, որ ինչ-որ սև կետեր է տեսնում: Նա աչքերը տրորեց, կետերը չվերացան. դրանք պտտվում էին թափանցիկ օդում, և Ֆրոդոն որոշեց, որ ինքն սկսել է կուրանալ...

— Նորից Թռչունները,— ասաց Արագորնը, որ նույնպես տեսել էր սև կետերը:

— Այժմ արդեն ոչինչ անել չես կարող,— թռչուններին նայելով, արձագանքեց Գանդալֆը: — Բարեկամնե՞ր են արդյոք, թե Թշնամու լրտեսներ, թե պարզապես անվնաս հավքեր, միևնույնն է, մենք ստիպված ենք իջնել՝ Քարադհրասը գիշերային հյուրեր չի սիրում:

Ճամփորդները սայթաքելով սկսեցին իջնել՝ նրանց հետևից փչում էր սառնաշունչ քամին: Պարզվեց, որ Բոսոր Դարպասը փակ է:

=== Գլուխ չորորդ. Սև Անդունդ ===

Միայն երեկոյան կողմ, ամպամած աղջամուղջին, հոգնած ճամփորդները կանգ առան հանգստի: Բարազինբարի բոսոր զանգվածը ցուրտ էր արտաշնչում ներքև՝ սառը քամի էր փչում: Գանդալֆն իր տափաշիշը փոխանցեց բոլորին, և Պահապանները զվարթեղ ըմպեցին: Ընթրիքից հետո խորհուրդ գումարեցին:

— Այս գիշեր կհանգստանանք,— հայտարարեց Գանդալֆը,— որովհետև լեռնանցքի գրոհը մեզանից յուրաքնչյուրի վրա թանկ նստեց...

— Իսկ հետ ու՞ր կգնանք,— հարցրեց Ֆրոդոն:

— Պահապանները միայն երկու ճանապարհ ունեն,— պատասխանեց Գանդալֆը,— հետ՝ Ազատք, կամ առաջ՝ դեպի Հրամեջ Լեռ:

Երբ Գանդալֆը հիշեցրեց վերադառնալու մասին, Փինի դեմքը պայծառացավ, իսկ Մերին ու Սամը ուրախությունից վեր թռան: Բայց Բորոմիրն ու Արագորնը անտարբեր մնացին, իսկ Ջիմլին ու Լեգոլասը սպասողական լռեցին: Ֆրոդոն հասկացավ, որ բոլոր ճամփորդներն ուզում են, որ առաջինն ինքն արտահայտվի:

— Վերադառնալ,— անվճռական սկսեց Ֆրոդոն, հետո հաղթահարեց անվճռականությունն ու ավելացրեց. — ... մենք կարող ենք, իմ կարծիքով, միայն հաղթանակով: Կամ խայտառակությամբ՝ ընդունելով սեփական պարտությունը: Ես առաջարկում եմ հաղթահարելով արգելքները, առաջ գնալ:

— Ես էլ եմ այդպես մտածում,— պաշտպանեց նրան Գանդալֆը: — Վերադառնալ, նշանակում է ընդունել սեփական պարտությունը, որն անխուսափելիորեն կդառնա Միջերկրի բոլոր ազատ ժողովուրդների կործանումը: Համիշխանության Մատանին կմնա Ռիվենդելում, քանի որ ուրիշ ապաստարան չես գտնի: Թշնամին ժամանակի ընթացքում կիմանա այդ մասին, իր ամբողջ զորքը կշարժի Էլրոնդի դեմ, և վաղ թե ուշ Ռիվենդելը կընկնի, իսկ Թշնամին կդառնա Ամենազոր տիրակալը և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա: Սև Մատանեկիրներն ահազդու հակառակորդներ են, բայց երբ նրանց տերը Մատանին ձեռք բերի, նրանք ուղղակի անպարտելի կդառնան:

— Ես էլ ասում եմ, պետք է առաջ շարժվել,— ծանր հառաչելով կրկնեց Ֆրոդոն: Դու ուրիշ ճանապարհ գիտե՞ս լեռների միջով...

— Գիտեմ, բարեկամս,— պատասխանեց Գանդալֆը: — Բայց դա բավական ծանր ճանապարհ է: Արագորնը դրա մասին նույնիսկ լսել չէր ուզում, քանի դեռ հույս ուներ անցնել լեռնանցքով:

— Եթե դա լեռնանցքից վատն է, ապա իսկապես էլ բավական ծանր ճանապարհ է,— Արագորնին նայելով, բացականչեց Մերին: — Բայց այնուամենայնիվ գոնե մի քիչ պատմիր դրա մասին, որ իմանանք ամենավատթարը:

— Ճանապարհը, որի մասին խոսում եմ, անցնում է Մորիայի քարանձավներով,— ասաց Գանդալֆը:

Ջիմլին հուզված նայեց հրաշագործին, բայց նույնիսկ նրան պատեց սարսափը՝ Լայնարձակ Մորիայի կործանիչ քարանձավների մասին բավական շատ սարսափազդու լեգենդներ են հյուսել:

— Ոչ ոք չգիտե,— նկատեց Արագորնը,— պահպանվե՞լ է արդյոք անցուղին Մորիայի միջով:

— Դրա փոխարեն բոլորը գիտեն,— ավելացրեց Բորոմիրը,— որ Մորիան կոչվում է Սև Անդունդ: Ախր էլ ինչու իջնենք Մորիա... Ինչու գրոհենք անառիկ լեռնանցքները... Եկեք դուրս գանք ռոհանյան դաշտավայր. ռոհանցիները գոնդորցիների վաղեմի դաշնակիցներն են, նրանք կօգնեն մեզ հասնել մինչև Անդուին: Կարելի է նաև Իզեն գետով իջնել, որպեսզի Մորդորի մոտ դուրս գանք հարավից՝ ծովափից:

— Խավարի Վարագույրը տարածվում է,— ասաց Գանդալֆը,— և հիմա ռոհանցիների փոխարեն երաշխավորել չի կարելի: Չէ՞ որ նրանց մոտ դու վաղուց ես եղել: Իսկ գլխավորը. ռոհանյան հարթավայրի ճանապարհին Սարումանի տիրույթները ոչ մի կերպ չես կարղ շրջանցել: Կգա ժամանակը, և ես հաշիվներս կմաքրեմ նրա հետ: Դե իսկ առայժմ Մատանու Պահապանին հարկավոր չէ մոտենալ Իզենգարդին. Սարումանին այրում է համիշխանության տենչը, և նա կփորձի տիրել Մատանուն: Այնպես որ Ռոհանը մեզ համար փակ է:

Այժմ հեռավոր շրջանցող ուղու մասին: Առաջինը՝ այն չափազանց երկար կլինի՝ մենք կծախսենք առնվազն մեկ տարի: Երկրորդը՝ արևմտյան գետերի հովիտներին անպայման հետևելիս կլինեն Սարումանը և Սաուրոնը, իսկ այդ չբնակեցված հարթավայրերում թաքստարան չենք գտնի, քանի որ այնտեղ էլֆեր չկան: Հյուսիս՝ Ազատքի տիրակալի մոտ գնալիս, դու Թշնամու համար սոսկ պատահական ճամփորդ էիր, որի վրա նա ուշադրություն չդարձրեց: Իսկ հիմա դու Մատանու Պահապանների Ջոկատի ռազմիկ ես և քեզ սպառնում է նույն վտանգը, ինչ և Մատանու գլխավոր Պահապանին՝ Ֆրոդոյին: Խորտակիչ վտանգ, որովհետև եթե մեզ հայտնաբերեն... Ի դեպ, վախենում եմ, որ մեզ արդեն հայտնաբերել են Բոսոր Դարպասի մոտերքում: Անհրաժեշտ է թաքնվել լրտեսներից, որպեսզի Թշնամին նորից մեզ աչքից կորցնի. ոչ թե շրջանցել լեռները, ոչ թե գրոհել լեռնանցքները, այլ թաքնվել լեռների ընդերքում, Մորիայի քարանձավներում՝ ահա թե որն է ամենաբանականը: Թշնամին մեզանից այդ չի սպասում:

— Ի՞նչ իմանաս,— Գանդալֆին առարկեց Բորոմիրը: — Բայց մյուս կողմից, եթե նա կռահի, թե մենք որտեղ ենք, ապա այդ թակարդից այլևս դուրս չենք գա: Ասում են, Թշնամին Մորիայում տեր ու տնօրինություն է անում, ինչպես սեփական Սև Դղյակում: Չէ՞ որ Մորիան անվանում են Սև Անդունդ:

— Ամեն լուրի մի հավատա,— ասաց Գանդալֆը: — Մորիայում բոլորովին էլ Թշնամին չէ տեր ու տնօրենը: Ճիշտ է, այնտեղ կարող են օրքեր հանդիպել, սակայն, ես կարծում եմ, այդ չի պատահի. օրքերի հորդաները ջախջախված են Հինգ Զորաց Ճակատամարտում, Մենավոր Լեռան մոտ: Վերջերս լեռնային արծիվներն ինձ հաղորդեցին, որ օրքերը նորից հոսում են դեպի Մշուշապատ... Բայց հուսով եմ, որ Մորիա դեռ չեն թափանցել: Դրա փոխարեն հնարավոր է, որ մենք այնտեղ հանդիպենք Բալինին, իր փոքրաթիվ, բայց խիզախ ջոկատով, և այն ժամանակ օրքերից վախենալու բան չունենք: Ինչ էլ լինի՝ ճանապարհը Մորիայի միջով միակն է, այլ ճանապարհ չունենք:

— Ես քեզ հետ կգամ, Գանդալֆ,— բացականչեց Ջիմլին: — Հին ավանդույթներն ինձ չեն վախեցնում: Բայց սկզբում պետք է փնտրել դարպասը, որը շատ վաղուց կողպ է:

— Հիանալի է ասված, իմ սիրելի Ջիմլի,— թեթև ժպիտով պատասխանեց Գանդալֆը: — Ես կգտնեմ դարպասը և կկարողանամ բաց անել: Դե իսկ արդեն թզուկի հետ մենք հաստատ չենք մոլորվի: Ես մենակ եմ իջել Մորիա, երբ որոնում էի կորած Թրեինին և, ինչպես տեսնում ես, կենդանի եմ դուրս եկել այնտեղից: Ես այն ժամանակ Մորիան միջանցիկ անցումով անցա, Արագորն,— ավելացրեց հրաշագործը Պանդուխտին նայելով:

— Ես էլ մի անգամ իջա Մորիա,— ասաց Արագորնը,— Սևագետքի կողմից: Եվ նույնպես հաջողացրի կենդանի դուրս գալ: բայց երկրորդ անգամ խցկվել չեմ ուզում, չափազանց դառն էր իմ վիճակն այնտեղ:

— Ես առաջին անգամ էլ չեմ ուզում,— մրթմրթաց Փինը:

— Ե՛ս էլ չեմ ուզում,— քրթմնջաց Սամը:

— Դե՜ ոչ ոք էլ չի ուզում,— նկատեց Գանդալֆը: — Սակայն մեզ հարկավոր է ընկնել Սևագետք: Դրա համար էլ հարցնում եմ. Ո՞վ է համաձայն, ոչ թե կուզենա, այլ կհամաձայնվի՝ գնալ Մորիա, որ հետո հասնի Անդուին:

— Ես,— պատրաստակամությամբ բացականչեց Ջիմլին:

— Ե՛ս էլ,— մռայլ ասաց Արագորնը: — Դու լեռնանցքը գրոհելուց չհրաժարվեցիր, չնայած զգուշացրել էիր ինձ, որ կարող ենք կործանվել, և մենք քիչ էր մնում ցրտահարվեինք: Ես կգամ քեզ հետ Մորիա, Գանդալֆ: Բայց հիշիր, ոչ թե մեզ, այլ հատկապես քեզ է Մորիայում մահացու վտանգ սպառնում:

— Իսկ ես,— խոժոռ հայտարարեց Բորոմիրը,— կհամաձայնեմ մտնել այդ Սև Անդունդ միայն բոլոր Պահապանների հետ միասին: Երկու կոլոտիկ չեն ուզում մտնել այնտեղ: Մերին, գլխավոր Պահապան Ֆրոդոն և էլֆ Լեգոլասը դեռ ոչինչ չեն ասել:

— Ես Մորիային դեմ եմ,— ասաց էլֆը:

Բոլորը նայեցին Ֆրոդոյին և Մերիին: Երկու հոբիթը երկար ժամանակ լուռ էին: Լռությունը խզեց Ֆրոդոն:

— Ես վախենում եմ իջնել Մորիա,— ասաց նա: — Բայց և Գանդալֆի խորհուրդը չեմ ուզում մերժել: Բերեք որոշումը հետաձգենք մինչև առավոտ: Հիմա մութ է ու տխուր: Եվ սարսափելի: Լսեցեք, ինչպես է ոռնում քամին...

Ճամփորդները թաքնվեցին փշարմավի ճյուղերի տակ: Նրանք խոսակցությունն ընդհատեցին ու ականջ դրեցին: Քամին սուլում էր մերկ ճյուղերի մեջ և խշխշացնում հավամրգու չորացած ցողունները: բայց այդ խուլ, սուլոցախառն խշխշոցին միաձուլվում էր մի թախծոտ, բեկբեկուն ոռնոց, ասես քամին ոռնում էր լեռնային կիրճում:

Արագորնը երկար ականջ դնելու հարկ չունեցավ:

— Քամի՞ն է,— տեղից վեր թռչելով բացականչեց նա: — Քամին գայլի ձայնով չի ոռնում... Այդ գայլդարձյակներն են նորից անցել Մշուշապատով այս կողմ...

— Երևում է, որսն սկսվել է,— ասաց Գանդալֆը: — Ուրեմն արժե՞ արդյոք որոշումը հետաձգել վաղվան: Եթե մենք նույնիսկ ապրենք մինչև լուսաբաց, ապա, միևնույնն է, Ռոհան հասնել չենք կարողանա:

— Իսկ այդ Մորիան հեռու՞ է,— հարցրեց Բորոմիրը:

— Ուզու՞մ ես իմանալ,— հարցին հարցով պատասխանեց Գանդալֆը,— արդյոք հեռու է այստեղից Արևմտյան Դարպա՞սը... Իմ կարծիքով, մոտ մի տասը լիգ... արծվի համար: Իսկ վերգետնյա ամենակարճ արահետներով կլինի մոտավորապես տասնութ-քսան լիգ:

— Հարկավոր է թաքնվել Մորիայում,— ասաց Բորոմիրը: — Օրքից կվախենաս, իսկ գայլից չես փրկվի:

— Դա այդպես է որ կա,— համաձայնեց Արագորնը՝ ստուգելով, արդյոք թուրը հեշտությա՞մբ է դուրս գալիս պատյանից: — Բայց մյուս կողմից, որտեղ օրքը, այնտեղ էլ գայլը՝ կիրճերում գայլդարձյակներ են, իսկ քարանձավներում օրքերի հորդաներ են:

— Ես Էլրոնդին չլսեցի,— շշնջաց Փինը Սամին,— և՝ իզուր: Դե ինձանից ի՞նչ Պահապան: Այդ ոռնոցից ներսս քարանում է: Կյանքումս երբեք այդպես չեմ վախեցել, իսկի էլ չես ասի, որ Բանդոբրաս Եզան Մռունչը իմ նախնին է:

— Իսկ ես,— ի պատասխան շշնջաց նրան Սամը,— Պանդուխտը որ վեր թռավ, սիրտս փորս ընկավ, ու մինչև հիմա էլ էնտեղ թփրտում է: Դե, բան չկա, մեկ էլ տեսար դուրս պրծանք: Արագորնն ու Բորոմիրը շատ բան տեսած մարդիկ են, Ջիմլին ճարպիկ թզուկ է, դե Լեգոլասն էլ հանաք-մանաք էլֆերից չէ, իսկ ծերուկ Գանդալֆը, նրա մասին էլ խոսք չկա, ասա հրաշագործ ու թող: Չէ, ինձ որ մնա, գայլերը մեզ չեն ուտելու:

Ճամփորդներն ուզում էին գիշերել լեռնագոգում, բայց գայլդարձյակներից պաշտպանվելու նպատակով բարձրացան հարևան բլուրը, որտեղ երեք թե չորս ծուռումուռ կաղնի էին կանգնած՝ խոշոր, մոխրագույն գլաքարից շարված պարսպով շրջապատված: Տեղ-տեղ քարե պարիսպը քանդված էր, և Պահապանները գիտակցելով, որ գիշերային խավարում գայլդարձյակների ոհմակն իրենց կգտնի, հապճեպորեն մի ոչ մեծ խարույկ վառեցին:

Ճամփորդները նստել էին խարույկի շուրջն ու, բացի երկու ժամապահներից, ննջում էին, բայց դա ոչ թե քուն էր, այլ տագնապալի մոռացում: Բիլ պոնին վախից դողում էր, ու քրտինքը վրայից թափվում էր, ասես հենց նոր մի քսան լիգ վազել էր: Ոռնոցն այժմ լսվում էր բոլոր կողմերից, իսկ շուրջը գիշերային սև խավարում չարագույժ փայլում էին զույգ-զույգ կրակներ: Պարսպի քանդված մասում Պահապանները հանկարծ մի մեծ գայլդարձյակ տեսան՝ նա արձանացավ բացվածքում և խռպոտ կաղկանձեց, ասես հարձակման ազդանշան էր տալիս:

Առկայծող մոգական գավազանը բարձրացրած, Գանդալֆը քայլեց գազանին ընդառաջ:

— Է՜յ դու, Սաուրոնի քնձռոտ շուն,— դիտավորյալ ցածրաձայն խոսեց նա: — Քո առջև Գանդալֆն է: Կորիր այստեղից, եթե կաշիդ թանկ է քեզ համար:

Խուլ մռնչյունով գազանը թռավ առաջ. երգեցիկ սուլեց արձակված նետը, կարճ մի կաղկանձով գազանը փլվեց գետնին. նրա կոկորդից դուրս էր ցցվել նետը: Լեգոլասն իսկույն կապարճից հանեց երկրորդ նետը: Բայց չարագույժ կրակների օղակը քայքայվեց: Գանդալֆն ու Արագորնը մոտեցան պարսպին՝ բլրի լանջին արդեն գայլդարձյակներ չկային. առաջնորդին կորցրած ոհմակը նահանջել էր: Ճամփորդների շուրջը լռին մթություն էր:

Կեսգիշերն անցել էր, լուսաբացը մոտենում էր. արևմուտքում, համարյա գետնին կպած, մերթ ծվեն-ծվեն ամպերի մեջ սուզվելով հանգչում, մերթ դժգույն փայլում էր լուսինը: Այդ թույլ, ջղաձիգ բռնկումները անզոր գունատվում էին վաղորդյան մթնշաղում: Հանկարծ բարձր, բազմաձայն ոռնոցը ընդհատեց Ֆրոդոյի անհանգիստ քունը. բլուրն անձայն շրջապատած գայլդարձյակները բոլոր կողմերից գրոհի նետվեցին:

— Ցա՛խ լցրեք խարույկը,— գոռաց Գանդալֆը հոբիթներին: — Սրերը մեկացնե՛լ: Կանգնե՛լ մեջք մեջքի տված:

Թեժացող խարույկի վետվետուն լույսով Ֆրոդոն տեսավ, թե ինչպես մոխրագույն ստվերները անցնում են քարե ցածր ցանկապատից: Արագորնը կայծակնային արագությամբ ցատկեց և մի հսկայական գազան խեղդված կաղկանձով տապալվեց գետնին, սառը փայլեց Բորոմիրի թուրը և թռավ երկրորդ գայլդարձյակի գլուխը, թզուկը տապարով ճեղքեց երրորդին, Լեգոլասին ենտը գետին տապալեց չորորդին, սակայն նորանոր մոխրագույն ստվերներ, ալիք առ ալիք հորձանք տալով, լցվում էին պարսպի վրա:

Ֆրոդոն հուսով նայեց Գանդալֆին: Հրաշագործը, ինչպես հոբիթին թվաց, հանկարծ աճեց մինչև երկինք, շլացուցիչ լույսով բռնկվեց կախարդական գավազանը և, ասես քարակերտ մի հսկա, Գանդալֆը մի վայրկյան անշարժացավ՝ Պահապաններին ծածկելով հարձակվող գայլդարձյակներից: Հետո նա թափով բարձրացրեց կախարդական գավազանը և բլրի վրա որոտաց նզովքը.

— ''Նաուր էն ադրիատ ամմին''...

Կաղնին, դեպի որն ուղղված էր գավազանը, դարձավ կատաղորեն բոցավառվող ջահ, դրանից հետո բռնկվեցին մնացած կաղնիները և բլրի վրա, մարտի դաշտը վառ լուսավորելով, մի վիթխարի կրակե ծաղիկ բացվեց: Կուրացած գայլդարձյակները սարսափահար ընկրկեցին, Պահապանների թրերը կայծեր սփռելով, ասես դրանք քուրայից նոր էին հանել, կոտորում էին շշմած, կարկամած գազաններին, Լեգոլասի բոցկլտուն նետը խոցեց սև գայլդարձյակի սիրտը՝ նա խլացուցիչ ոռնաց ու անշնչացած ընկավ: Նրա մահով ավարտվեց գիշերային մարտը, ողջ մնացած գազանները փախուստի դիմեցին:

Դանդաղ այրվում էին դարավոր կաղնիները, բլրի վրա ծխի քուլաների ամպ էր բարձրանում, դալուկ արևածագի առաջին ճառագայթների հետ մարեցին կաղնիների ածխացած բների վրա խաղացող կրակների վերջին լեզվակները:

— Դե, ի՜նչ էի ասում,— ասաց Սամը Փինին՝ թուրը հոգնած դնելով պատյան: — Ծերուկ Գանդալֆին հում-հում չես ուտի, բկիդ կմնա: Հապա ասա՝ հրաշագոր՜րծ...

Ճամփորդները հայացքով ընդգրկեցին հարթավայրն ու տեսան, որ գայլդարձյակներն անհետացել են: Բայց բլրի լանջին դիակներ էլ չկային. Լեգոլասը լռելյայն հավաքում էր իր նետերը՝ սրանք ընկած էին պարսպից ոչ հեռու: Նա համոզված էր, որ ոչ մի անգամ չի վրիպել և, սակայն, բոլոր նետերը, բացի մեկից (դրա միայն ծայրակալն էր մնացել), անվնաս ընկած էին հավամրգու թփերի մեջ:

— Ես այդպես էլ կարծում էի,— նկատեց Գանդալֆը: — Դրանք գայլդարձյակներ են, ոչ թե սովորական գայլեր, դիակներ չկան, չէ՞... Եկեք շտապ նախաճաշենք և ճամփա ընկնենք:

Այդ օրը եղանակը նորից փոխվեց: Ասես մի հզոր ուժի հրամանով, որն այլևս փոթորկի կարիք չուներ, որովհետև ճամփորդները հրաժարվել էին լեռնանցքից, քամին արագորեն ամպերը ցրեց, իսկ հետո, երբ երկինքը մաքրվեց, դադարեց: Սարերի հետևից դանդաղ դուրս եկավ արևը: Պարզ եղանակին բաց հարթավայրում շարժվող ջոկատը հեռվից էլ երևում էր, իսկ նստել թաքստոցում ու սպասել՝ ճամփորդները չէին կարող:

— Մեզ հարկավոր է լույսով հասնել մինչև Մորիա,— մռայլ լրջությամբ հայտարարեց Գանդալֆը,— այլապես առհասարակ չենք հասնի այնտեղ: Քսան լիգը մեծ տարածություն չէ, բայց Արագորնը չգիտե այստեղի ճանապարհները, դե ես էլ ընդամենը մեկ անգամ եմ եղել այստեղ:

— Դարպասն ա՜յ այնտեղ է,— շարունակեց հրաշագործը՝ գավազանով ցույց տալով դեպի հարավ-արևմուտք, որտեղ վաղորդյան երկնագույն մշուշում երևում էին զառիթափ պատի պես հարթավայր իջնող Մշուշապատի ատամնավոր ուրվագծերը: — Երբ փոթորիկը մեզ լեռնանցքից քշեց, ես թեքվեցի հարավ ու գնացի լեռնաշղթայի երկարությամբ, որպեսզի գոնե մի քիչ մոտենամ Մորիային: Զգում էի, որ այն մեզ պետք կգա... Հուսով եմ, մենք շուտով կգտնենք դարպասը և կհասցնենք մինչև մութն ընկնելը խույս տալ գայլդարձյակներից:

Ջիմլիին առաջ էր մղում անհամբերությունը, և նա քայլում էր առջևից, նրա կողքից գնում էր Գանդալֆը: Մի ժամանակ Մորիայի դարպասի մոտ աղբյուր կար, որից սնվում էր Բարապան, կամ ինչպես էլֆերն էին անվանում՝ Սիրանոն գետը, և Գանդալֆը հույս ուներ գտնել այն, որպեսզի գետափնյա ճանապարհով դուրս գար դարպասի մոտ: Սակայն Բարապա՞նն էր չորացել, թե հրաշագո՞րծն էր սխալ ուղղություն վերցրել, բայց ճանապարհը գտնել չէր հաջողվում: Հրաշագործը շրջվում էր մերթ դեպի արևելք, մերթ դեպի արևմուտք, բայց գետը չկար ու չկար, և բոլորը հասկանում էին, որ եթե ճանապարհը չգտնեն, ապա մինչև երեկո դարպասին չեն հասնի: Անվերջ ձգվում էր ամայի հարթավայրը՝ գորշ, չորացած, ճաքճքած հող, կարմրագորշ գլաքարեր ու խիճ: Շուրջը ոչ թռչուն կար, ոչ գազան: Ճամփորդները հուսահատ քայլում էին Գանդալֆի հետևից և ջանում էին չմտածել, թե ինչ կպատահի իրենց, եթե գիշերը վրա հասնի հենց այս հարթավայրում:

Ջիմլին, որ քիչ հեռացել էր նրանցից, հանկարծ մագլցեց մի գլաքարի վրա ու Գանդալֆին մոտ կանչեց: Հրաշագործի հետևից գնացին բոլոր ճամփորդները: Թզուկը ձեռքով դեպի արևմուտք ցույց տվեց: Այդ կողմ նայելով՝ ճամփորդները տեսան գետի ցամաքած քարքարոտ հունը: Իսկ գետի ափով ձգվում էր ինչ-որ ժամանակ կարմիր քարերով սալարկված ճանապարհը:

— Ահա՛, վերջապե՜ս,— բացականչեց Գանդալֆը: — Հետաքրքիր է, գետի հետ ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ինչ էլ եղած լինի, Սա է Բարապանը, կամ էլֆերեն՝ Սիրանոնը: Առա՛ջ, ընկերներ, մեզ հարկավոր է շտապել...

Հոգնած ճամփորդներն արագացրին քայլերը. նրանց խթանում էր գայլդարձյակներից թաքնվելու հույսը:

Իսկ ժամանակը գնում էր. կեսօրն անցել էր, արևն սկսել էր դեպի մայրամուտ թեքվել: Ճամփորդները կարճատև հանգիստ առան, շուտափույթ կերան և շարունակեցին ճանապարհը: Նրանց դիմաց երևում էին Մշուշապատ Լեռները, բայց ճանապարհը սուզվեց մի խոր ձոր, և այժմ երևում էին միայն դեռևս արևով լուսավորված ձյունապատ պայծառ գագաթները:

Մի քանի ժամ հետո ճանապարհը թեքվեց: Առաջ Պահապանները գնում էին դեպի հարավ և նրանցից ձախ ձգվում էր սարահարթը, իսկ այժմ նրանք կտրուկ արևելք էին թեքվում: Շուտով հունը դեմ առավ տափակ գլխով և հիմքի մոտ փոս ունեցող մի ժայռի: Ժայռից մի ժամանակ ջրվեժ էր գահավիժել, իսկ հիմա հազիվ նկատելի մի առվակ էր օձագալար հոսում:

— Այո, Սիրանոնը ցամաքել է,— ասաց Գանդալֆը: — Բայց մենք, անկասկած, մոտենում ենք դարպասին: Սա մերձմորիական շեմքն է, և դրանից ձախ, եթե չեմ սխալվում, ժայռի մեջ պետք է աստիճաններ փորված լինեն, իսկ ճանապարհը, մի մեծ ոլորան անելուց հետո, դուրս է գալիս սիրանոնյան հովտի հյուսիսային լանջ՝ Շեմքի վերին հատվածքի մոտ: Հովիտը ձգվում է արևելքից դեպի արևմուտք (թզուկներն այն անվանել են Աղբյուրի), և սանդուղքը դուրս է բերում նրա արևմտյան ծայրը, իսկ դիմացը, հովտի արևելյան ծայրին գտնվում է դարպասը և աղբյուր է բխում: Եկեք նայենք, սանդուղքը պահպանվե՞լ է արդյոք:

Նրանք հեշտությամբ գտան աստիճանները, և Ջիմլին, նրանից հետո էլ Գանդալֆն ու Ֆրոդոն, հապշտապ բարձրացան Աղբյուրի հովիտը: Հովտի տեղում սևին էր տալիս լիճը: Մայր մտնող արևը ոսկեզօծել էր երկինքը, բայց փայլատ-սև, ասես մեռած ջրի մեջ չէին արտացոլվում ո՛չ Պահապանները, ո՛չ սարերը, ո՛չ մայրամուտը: Ըստ երևույթին, փլուզումից գետի հունը փակվել էր և այն ջրասույզ էր արել հովիտը: Հովտի վերջում, սև ջրի հետևում, ծանրորեն իրար վրա էին կիտվել ուղղաբերձ ժայռերը՝ չարագույժ, սև, միակտոր: Ոչ թե դարպաս, նույնիսկ բարակ ճեղք չտեսավ Ֆրոդոն այդ ժայռերի մեջ:

— Ահա այդ Մորիական Պատ կոչվածը,— ասաց Գանդալֆը՝ նկատելով, որ Ֆրոդոն զննում է ժայռերը: — Ինչ-որ ժամանակ այդտեղ էր Արևմտյան կամ, ինչպես մարդիկ էին անվանում, Էլֆական Դարպասը, որովհետև ճանապարհը, որով եկանք, Աղբյուրի հովիտը կապում էր Օստրանի հետ: Բայց կարճ ճանապարհը, ինչպես տեսնում ես, ջրասույզ է եղել, և որքան ես հասկացա, մեզանից ոչ ոք չի ուզենա այդ մռայլ լիճն անցնել ծանծաղ տեղերով: Առավել ևս, որ լիճը հավանաբար խորն է:

— Եկեք հետ դառնանք,— առաջարկեց Ջիմլին,— և փորձենք բարձրանալ գլխավոր ճանապարհով: Այսպես թե այնպես ստիպված պետք է լինենք վերադառնալ, նույնիսկ եթե արահետը ջրասույզ եղած չլիներ. Բիլը աստիճաններով բարձրանալ չի կարող:

— Դե հո Բիլին Մորիա չես տանի,— ասաց Գանդալֆը: — Այնտեղ երբեմն այնպիսի նեղ անցումներ են, որ պոնին մտնել չի կարող:

— Բիլը մեղք է,— քրթմնջաց Ֆրոդոն: — Սամն էլ է մեղք: Իսկ նա ի՞նչ է ասելու... Ինչպե՞ս է բաժանվելու իր սիրելուց:

— Այո, մեղք է,— համաձայնեց Գանդալֆը: — Պոնին մեզ շատ նվիրված ու հավատարիմ ծառայել է, իսկ մենք նրան թողնելու ենք բախտի քմահաճույքին: Ախր ես ասում էի՝ մի վերցրեք Բիլին, առաջարկում էի անբեռ դուրս գալ արշավի: Որովհետև ամենասկզբից էլ կասկածում էի, որ ստիպված կլինենք գնալ Մորիայով:

Երեկոյան մայրամուտը հանգչելով դժգունում էր, և երկնքում աստղերը պսպղում էին սառցե փայլով, երբ տանջահար ճամփորդները գլխավոր ճանապարհով արագ բարձրանալով դուրս եկան հովտի հյուսիսային լանջը, Մորիական Պատից մոտավորապես երկու լիգ այն կողմ: Համարյա երկու լիգ լայնությամբ հովիտը ձգվում էր երեք կամ չորս լիգ երկարությամբ, իսկ ժայռերից գոյացած պատնեշի ու ջրի արանքում երևում էր հողի մի նեղ շերտ: Պահապանները լճի երկարությամբ գնացին հարավ՝ այնտեղ, ուր գտնվում էր Մորիայի դարպասը, ավելի ճիշտ, ոչ թե գնացին, այլ համարյա վազեցին, որպեսզի մինչև մութն ընկնելը գտնեն դարպասը:

Հովտի ծայրում, Պատին մոտենալու տեղում նրանց ճանապարհը կտրեց նեղուցը, որը հատում էր լճի ու ափամերձ ժայռերի միջև եղած ցամաքը: Նեղուցի ջուրը մուգ էր ու հոտած, պատված կանաչ ջրոսպով: Նեղուցը նմանվում էր խեղդվածի ձեռքի, որը մահվան հետ գոտեմարտելով կառչել էր ժայռերից: Ջիմլին խրոխտ քայլեց առաջ, ոչ ոք չհասցրեց կանգնեցնել նրան: Նեղուցը ծանծաղ էր, բայց լպրծուն: Սայթաքելով, Ջիմլին քիչ էր մնում ընկներ, սակայն կարողացավ հավասարակշռությունը պահել և շուտով դուրս եկավ չոր տեղ: Նրա հետևից գնացին մնացած ճամփորդները. մտնելով սառը, կանաչավուն ջրի մեջ, Ֆրոդոն նողկանքից ակամա սարսռաց:

Երթը եզրափակող Սամը ափ դուրս բերեց սրթսրթացող պոնիին, Պահապանները լսեցին խուլ ճողփյուն, ասես ջրից հանկարծ ձուկ դուրս թռավ և իսկույն էլ նորից չրմփաց ջրի մեջ: Շուռ գալով նրանք տեսան, որ լճի կենտրոնից շրջանաձև սև ալիքներ են տարածվում, հետո ինչ-որ բլթբլթոց լսվեց, և նորից լռություն տիրեց: Իրիկնային մայրամուտի ոսկեգույն փայլը ծածկվում էր ամպերի հետևում, մթնշաղը թանձրանում էր:

Գանդալֆը շտապ առաջ էր քայլում: Հոբիթները դժվարությամբ էին հասնում նրա հետևից. այժմ նրանք շարժվում էին Մորիական Պատի երկարությամբ՝ ցամաքի քարքարոտ ու նեղ շերտով, որը խճողված էր սուր ժայռաբեկորներով: Ճամփորդներն աշխատում էին չհեռանալ պատից, իրենց պահելու համար, նույնիսկ ձեռքերով կառչում էին պատից, որպեսզի փայլատ-սև, կանաչավուն ջուրը որքան կարելի է հեռու լինի: Երբ նրանք համարյա մեկ լիգ հաղթահարեցին, մթնշաղում անսպասելի ծառեր ուրվագծվեցին: Պատի մոտ երկու հզոր կաղնի էին կանգնած, ծանծաղ ջրի վրա ընկած էին սևացած ճյուղերը, իսկ լճի մեջտեղում, երկու շարքով ձգվում էին կիսափտած բների կմաղքները: Երկու կողմերում կաղնիների շարք ունեցող ճանապարհն այստեղ հավանաբար վերջանում էր: Պատի մոտ աճած ծառերը զարմանալի մեծ ու հին էին երևում: Շեմքի մոտից, Մշուշապատի զառիկող պատի տակ դրանք բարձր չէին թվում, բայց հիմա Ֆրոդոն զարմանքով գիտակցեց, որ երբեք ինքն այդպիսի հզոր ու վիթխարի կաղնիներ չի տեսել. դրանք բարձրանում էին Պահապանների գլխավերևում որպես վիթխարի պահակային աշտարակներ՝ պահպանելով Սարամիջի թագավորության մուտքը:

— Վերջապե՜ս,— ուրախացած բացականչեց Գանդալֆը: — Այստեղ վերջանում է էլֆական ուղին: Թզուկները փորել ու կառուցել, բաց են արել Արևմտյան Դարպասը, որ անարգել առևտուր անեն էլֆերի հետ, իսկ էլֆերն էլ թզուկներին պատկանող Աղբյուրի հովտում տնկել են կաղնիների այս ծառուղին, որպեսզի հավերժացնեն իրենց սերտ բարեկամությունը... Կաղնին Օստրանի խորհրդանիշն է: Քանի որ այն երանելի ժամանակներում Միջերկրի ժողովուրդներն իրար հետ բարեկամություն էին անում, նույնիսկ էլֆերն ու թզուկները կարողանում էին չկռվել:

— Ես երբեք լսած չկամ,— նկատեց Ջիմլին, որ այդ բարեկամությունը թզուկների պատճառով է ընդհատվել:

— Իսկ ես չեմ լսել,— ասաց Լեգոլասը,— որ այդ բարեկամությունն ընդհատվել է էլֆերի պատճառով:

— Ես հաճախ եմ լսել և՛ մեկը, և՛ մյուսը,— սկսվող վեճը դադարեցրեց Գանդալֆը: — Հիմա ժամանակը չէ որոշելու, թե ով է իրավացի: Հուսով եմ, գոնե դուք բարեկամ կմնաք, քանի որ ինձ ձեր օգնությունը շատ է հարկավոր, իսկ միաբան գործել կարող են միայն բարեկամները: Մենք պետք է գտնենք և բացենք դարպասը, քանի դեռ մութը չի ընկել:

— Իսկ դուք,— մնացածներին դառնալով, ասաց նա,— պատրաստվեք անմիջապես մտնել Մորիա, հենց գտնենք ու բաց անենք դարպասը: Չէ որ մենք ստիպված ենք բաժանվել Բիլից, հետևաբար հարկավոր է նրան բեռնաթփել: Տաք հագուստը կարելի է չվերցնել, այն մեզ պետք չի լինելու ո՛չ Մորիայում, ո՛չ էլ հետո, երբ գնանք հարավ: Իսկ սնունդը, և գլխավորը, ջրով լի տափաշշերը, որ մինչև հիմա պոնին էր բերում, հարկավոր է բաժանել բոլոր Պահապաններին:

— Իսկ ինչպե՞ս վարվենք ծերուկ Բիլի հետ,— վախեցած ու վրդովված բացականչեց Սամը: — Առանց նրա ես տեղիցս չեմ շարժվի... Խեղճին բերինք հասցրեցինք չգիտես թե ուր, ու հիմա թողնենք, որ գայլդարձյակներն ուտե՞ն...

— Ախր ես էլ եմ խղճում նրան,— արձագանքեց Գանդալֆը: — Բայց դու, բարեկամս, ստիպված ես ընտրություն կատարել քո տիրոջ և Բիլի միջև: Հասկացիր, երբ մենք դարպասը բացենք, դու նրան չես էլ կարողանա Մորիա քարշ տալ, նա չի մտնի այդ Սև Անդունդը:

— Ինձ հետ կմտնի,— առարկեց Սամը,— ես չեմ թողնի, որ ձեր նզովված դարձյակները հոշոտեն նրան:

— Դե, պետք է ենթադրել, որ գործը հոշոտելուն չի հասնի,— խոսեց Գանդալֆը: Նա փաղաքշանքով շոյեց պոնիի գլուխը, խոնարհվեց նրա վրա ու ցածր ձայնով ասաց. — Դու Ազատքում շատ բան սովորեցիր, Բիլ: Պահպանի՛ր քեզ, երբ վերադառնալու լինես, իսկ պահպանվողին, ինչպես հայտնի է, ճակատագիրն էլ է պահպանում: Մեզանից ոչ ոք չգիտե ինչ է լինելու իր ճակատագիրը, բայց մենք միշտ լավի հույսով ենք ապրում... Ոչ ոք մեզանից չգիտե իր ճակատին գրածը,— կրկնեց հրաշագործը,— դեպի Սամը շրջվելով: — Հույս տածենք, որ Բիլը կենդանի կմնա:

Սամը Գանդալֆին ոչինչ չպատասխանեց: Նա կանգնած էր պոնիի կողքին ու լաց էր լինում: Իսկ պոնին կպավ նրան ու հառաչեց՝ ասես հասկանալով, թե ինչի մասին է խոսքը: Սամն սկսեց պոնիի վրայից իջեցնել բեռը, իսկ մյուս ճամփորդները դասավորում էին փաթեթները՝ իրենց ուսապարկերի մեջ տեղավորելով այն, ինչ հարկավոր էր հետները վերցնել:

Բեռը տեղավորելուց հետո Պահապանները հետ նայեցին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է անում Գանդալֆը: Իսկ նա, թվում էր, ոչինչ էլ չէր անում՝ կանգնել ու սևեռուն նայում էր Պատին, ասես ուզում էր հայացքով ծակել այն: Իսկ Լեգոլասը հպվել էր նրան՝ կարծես ունկնդրելով և աչքերն էլ, չգիտես ինչու, փակ էին: Ջիմլին լուռ հետուառաջ էր քայլում Պատի երկարությամբ՝ տապարի պոչով թխկթխկացնելով այն:

— Դե ահա, մենք պատրաստ ենք Մորիա փախչելու,— ասաց Մերին,— բայց ու՞ր է դարպասը:

— Եթե թզուկների սարքած դարպասը փակված է, ապա տեսնել այն հնարավոր չէ,— զսպված հպարտությամբ պատասխանեց Ջիմլին: — Նույնիսկ վարպետը, որը շինել է դարպասը, նույնիսկ նա չի կարող հետո գտնել, եթե չասի պայմանական խոսքը:

— Այո, բայց Մորիայի Արևմտյան Դարպասը գաղտնի չէր,— նկատեց Գանդալֆը: — Դարպասը սարքել են էլֆ բարեկամների համար, և եթե նրանք մեր ժամանակներում չեն վերափոխել, ապա ով դրա տեղը գիտե, պետք է առանց դժվարության հայտնաբերի ու բաց անի:

Գանդալֆը նորից նայեց պատին: Մեջտեղում, պահակ-կաղնիների արանքում այն անբնական ողորկ էր, և Գանդալֆը կիպ մոտենալով սկսեց ձեռքերով շոշափել ու ինչ-որ անհասկանալի բառեր մրմնջալ: Հետո հեռանալով, հարցրեց իր ուղեկիցներին.

— Իսկ հիմա՞... Հիմա որևէ բան տեսնու՞մ եք...

Պատը լուսավորեց դուրս եկող լուսինը, բայց Պահապանները ոչ մի փոփոխություն չնկատեցին: Իսկ հետո Պատի վրա բարակ, արծաթավուն գծեր նշմարվեցին, դրանք աստիճանաբար սկսեցին պայծառանալ, որոշակի ու հստակ դառնալ, և շուտով զարմացած ուղեկիցների առջև բացվեց մի գեղեցիկ նկար:

Վերևում էլֆերեն տառերից քմահաճորեն հյուսված կամարաձև մակագրությունն էր, որի տակ յոթաստղանի թագն էր, իսկ դրա տակ էլ մուրճ ու զնդան: Կամարաձև մակագրությունը հենվում էր կաղնիների վրա՝ հար և նման նրանց, որ աճել էին պատի մոտ, իսկ կաղնիների միջև փայլում էր ճաճանչափայլ աստղը:

[[Պատկեր:Moria gate image.jpg|400px|center|]]

— Դուրինի՜ խորհրդանշանն է,— բացականչեց Ջիմլին՝ ցույց տալով մուճ-զնդանն ու թագը:

— Եվ Օստրանի նշանը,— ասաց Լեգոլասը:

— Եվ Ֆեանորի աստղը,— ավելացրեց Գանդալֆը՝ դիտելով ճաճանչափայլ աստղը: — Մենք նկարը չէինք տեսնում, որովհետև հին գիշերագիրը, որով ծածկված է Արևմտյան Դարպասը, երևակվում է միայն լուսնի և աստղերի լույսով, Միջերկրի ժողովուրդների կողմից վաղուց մոռացված հին էլֆերեն լեզվի հնչյունների տակ: Ես ինքս էլ դժվարությամբ վերհիշեցի այդ բառերը, որոնք իմ մատների տակ կենդանացրին նկարը:

— Իսկ ի՞նչ է գրված այստեղ,— Գանդալֆին հարցրեց Ֆրոդոն: — Ես կարծես թե հասկանում եմ էլֆական գրերը, բայց այս մակագրությունը կարդալ չեմ կարողանում:

— Զարմանալի ոչինչ չկա,— պատասխանեց Գանդալֆը,— քանի որ դա հին էլֆերեն լեզու է, իսկ Բիլբոն քեզ սովորեցրել է նոր էլֆերենը: Ես հին էլֆերենը հասկանում եմ, բայց այստեղ գրված չէ ամենագլխավորը: Ահա թե ինչ է ասված այստեղ, թարգմանում եմ.

''«Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը, բարեկամ: Ասա և ներս համեցիր»'': Իսկ ներքևում, մանր տառերով գրված է. ''«Ես՝ Նարվիս, ստեղծել եմ այս Դարպասը: Գաղտնաբառը փորագրել է օստրանցի Սելեբրիմբերը»'':

— Իսկ դա ի՞նչ է նշանակում. «Ասա և ներս համեցիր»,— հետաքրքրվեց Մերին, և Ջիմլին շարունակեց.

— Եթե բարեկամ ես, ասա գաղտնաբառը, և դարպասը կբացվի քո առաջ:

— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Գանդալֆը,— որ այդ դարպասը գաղտնաբառին է ենթարկվում: Երբեմն թզուկների սարքած դարպասները բացվում են միայն հատուկ հանգամանքներում, իսկ երբեմն միայն ընտրյալները հատուկ հանգամանքներում կարող են բացել փակը, քանի որ դրանք փականքով են կողպվում: Սա, ինձ թվում է, կողպեք չունի: Սա սարքել են բարեկամների համար և գաղտնի չի համարվել: Դրանք սովորաբար բաց են եղել, և պահակները խաղաղ նստած են եղել ծառերի տակ: Իսկ եթե դարպասը երբեմն փակել են, ապա բացել են գաղտնաբառի հնչյունների տակ. դարպասը մեխանիկական փակ չի ունեցել: Ես այդ մակագրությունը ճի՞շտ եմ հասկացել, Ջիմլի:

— Բացարձակապես ճիշտ,— հաստատեց թզուկը: — Բայց, դժբախտաբար, գաղտնաբառերը մոռացված են: Քանզի Նարվի տոհմը վաղուց հանգել է:

— Մի՞թե դու էլ չգիտես գաղտնաբառը,— ապշահար Գանդալֆին հարցրեց Բորոմիրը:

— Ոչ, չգիտեմ,— պատասխանեց Գանդալֆը:

Պահապանները վախեցած նայեցին հրաշագործին՝ Միայն Արագորնը հանգիստ մնաց, քանի որ նա շատ էր ճանապարհորդել Գանդալֆի հետ և հավատում էր, որ նա կբացի դարպասը:

— Այդ դեպքում մենք ինչու՞ եկանք այստեղ,— տագնապալի ու զայրացած գոռաց Բորոմիրը: — Ասում էիր, որ իջել ես Մորիա, որ անցել ես այստեղով... Եվ չգիտե՞ս որտեղ է մուտքը:

— Ես գիտեմ որտեղ է մուտքը և ձեզ բերել եմ այստեղ,— սառնասիրտ պատասխանեց գոնդորցուն Գանդալֆը, բայց նրա աչքերը պսպղացին ոչ բարի փայլով: — Ես չգիտեմ գաղտնաբառը՝ առայժմ: Հարցնում ես. մենք ինչու՞ եկանք այստեղ: Պատասխանում եմ. որպեսզի մեզ գայլդարձյակները չխժռեն: Բայց դու ինձ մի հարց ևս տվեցիր: Եվ ի պատասխան ստիպված եմ քեզ հարցնել. իմ խոսքերին չե՞ս կասկածում արդյոք, Բորոմիր: — Վերջինս չպատասխանեց և Գանդալֆը մեղմացավ: — Ես Մորիա իջել եմ արևելքից՝ Սևագետքից, այլ ոչ թե այստեղից,— հանդարտ բացատրեց նա: — Արևելքից Արևմտյան Դարպասը բացվում է դեպի ներս, ներսից հարկավոր է թեթևակի սեղմել-հրել, և կբացվի ինչպես սովորական դուռ: Իսկ ով դրա առջև կանգնած է այստեղ, պետք է արտասանի գաղտնաբառը, այլապես Մորիա այստեղից չի մտնի:

— Ուրեմն ի՞նչ պետք է անենք,— հրաշագործին հարցրեց Փինը, ասես այդ լարված խոսակցությունն իսկի չէր էլ եղել:

— Դու՝ գլուխդ դարպասով տուր,— պատասխանեց Գանդալֆը,— մեկ էլ տեսար կոտրեցիր: Իսկ ես կհանգստանամ անմտածված հարցերից և կաշխատեմ հիշել խոսք-բանալին: Կար ժամանակ,— մրթմրթաց հրաշագործը,— երբ դրանք իրենք էին իմ միտը գալիս: Դե հիմա էլ կարծես թե չեմ մոռացել: Արևմտյան Դարպասը ստեղծել են բարեկամների համար, ուրեմն գաղտնաբառը պետք է որ շատ պարզ լինի: Իսկ ո՞ր լեզվով: Ավելի հավանական է՝ էլֆերենով...

Գանդալֆը նորից մոտեցավ պատին և գավազանով հպվեց Ֆեանորի աստղին.

<poem>

''Աննոն էդելեն էդրո դո ամմին,

Ֆէննաս նոգոտրիմ աստո լամմին...''

</poem>

Նա խոսում էր ցածր, բայց զրնգուն: Արծաթավուն նկարը մի քիչ խունացավ, բայց պատը մնաց անփոփոխ:

Հրաշագործն այդ նույն խոսքերը կրկնեց ուրիշ բառակապակցություններում, բայց ոչնչի չհասավ: Մի քանի գաղտնաբառ փորձեց, խոսում էր մեկ ցածր ու դանդաղ, երգեցիկ, մերթ բարձր ու հրամայական, կարգադրության տոնով, արտասանում էր առանձին էլֆերեն բառեր և երկար, տարօրինակ հնչողությամբ արտահայտություններ: Միևնույնն է, ուղղաբերձ ժայռերն անդրդվելի էին մնում, և միայն մութն էր նսեմացնում դրանց ուրվագծերը: Լճից խոնավ քամի էր փչում: Երկնքում նորանոր աստղեր էին փայլում, իսկ դարպասը առաջվա պես փակ էր:

Գանդալֆը կրկին հեռացավ պատից և մոտենալով խիստ հրամայեց.

— ''Էդրո՛''...

Հետո նա կրկնեց այդ բառը՝ Բացվիր, առանց բացառության արևմտյան բոլոր լեզուներով, սակայն նորից ոչնչի չհասավ, զայրացած մի կողմ նետեց իր կախարդական գավազանն ու լուռ նստեց ժայռաբեկորի վրա:

Հենց այդ պահին էլ գիշերային սև լռության մեջ լսվեց գայլդարձյակների հեռավոր ոռնոցը: Տագնապալի խռխռացրեց վախեցած Բիլը, բայց Սամը մոտեցավ նրան, ինչ-որ բան շշնջաց, քորեց ականջի հետևը, և պոնին հանդարտվեց:

— Տե՜ս, հանկարծ վախից չփախչի, պինդ պահիր դրան,— ասաց Բորոմիրը: — Երևում է, նա դեռ պետք է գալու... Եթե մեզ գայլդարձյակներն այստեղ չգտնեն: Անիծյալ ջրափոս... — Բորոմիրը կռացավ, մի քար վերցրեց և նետեց լիճը:

Ջուրը կուլ տվեց նետված քարը խուլ չփչփացնող ճողփյունով, իսկ լիճը ի պատասխան պղպջակներ բաց թողեց, բլթբլթաց և այնտեղ, որտեղ քարը սուզվեց, շրջանաձև ալեկոծվեց:

— Ի՞նչ ես անում, Բորոմիր,— իրար անցավ Ֆրոդոն: — Այստեղ առանց այդ էլ սարսափելի է: — Հոբիթը կծկվեց: — Սա սոսկալի լճակ է... Սա գայլդարձյակներից ահավոր է, Մորիայից զարզանդելի, իսկ դու վրդովվում ես...

— Այստեղից փախչել է պետք,— փնթփնթաց Մերին:

— Գանդալֆը ե՞րբ է բացելու դարպասը,— դողացող ձայնով հարցրեց Փինը:

Իսկ Գանդալֆը, թվում էր, իր ուղեկիցներին չէր նկատում: Նա նստած էր, արմունկները ծնկներին հենած ու գլուխը ձեռքերի ափերի մեջ առած՝ ոչ այն է մտքերի մեջ, ոչ այն է հուսահատության գիրկն ընկած: Նորից լսվեց գայլդարձյակների ոռնոցը: Լճակի երեսին տարածվող շրջանաձև ալեծածանքն ասես լիզում էր քարե ափը: Հանկարծ հրաշագործը ծիծաղելով վեր թռավ՝ վախեցնելով առանց այդ էլ սարսափահար ուղեկիցներին:

— Դե, իհարկե՜,— ուրախ բացականչեց նա: — Եվ ինչպես ես, հիմարս, իսկույն գլխի չընկա... Ի դեպ, բոլոր լուծված հանելուկներն էլ հետո զարմանալի հեշտ են թվում:

Նա վեր կացավ, վստահ մոտեցավ պատին, գավազանը ուղղեց Ֆեանորի աստղի վրա և զրնգուն ձայնով ասաց.

— ''Մելլո՜ն''...

Աստղը բռնկվեց ու իսկույն հանգավ: Պատի մեջ երևացին դարպասի փեղկերը և դանդաղ, բայց անաղմուկ ու սահուն բացվեցին: Սև բացվածքի մեջ, մուտքի հարթակի հետևում աղոտ երևում էին երկու գիրթ սանդուղք՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև:

— Ես կամարի մակագրությունը ճիշտ չհասկացա,— բացատրեց հրաշագործը: — Եվ Ջիմլին էլ էր սխալվել: Այնտեղ բանալի բառը գրված է: Այ այսպես պետք է թարգմանվեր. «Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը՝ բարեկամ»: Երբ ես էլֆերեն ասացի՝ ''մելլոն'', դարպասն իսկույն բացվեց: Մեր խառն ու տագնապալի ժամանակներում այդպիսի պարզությունը խելագարություն է թվում: Համընդհանուր ընկերասիրության օրերն անցան... Սակայն դարպասը բաց է, գնացինք:

Գանդալֆը ներս մտավ բաց դարպասից և այն է, ուզում էր բարձրանալ սանդուղքով՝ ոտքը դրեց առաջին աստիճանին, բայց այստեղ լեռներում պատահող փլուզումների նման, ճամփորդների վրա թափվեցին բազում իրադարձություններ: Ինչ-որ մեկը բռնեց Ֆրոդոյի ոտքը, և նա, ցավից ճչալով, ընկավ: Սարսափից խռխռացող Բիլը սլացավ Մորիական Պատի երկայնքով և վայրկենապես լուծվեց գիշերային մթության մեջ: Սամը նետվեց նրա հետևից, բայց լսելով տիրոջ ցավագին ճիչը, անիծելով, վազեց նրան օգնության: Մնացած ճամփորդները հետ նայեցին և տեսան, որ ջուրը ափի մոտ կատաղի փրփրում է, ասես նրա մեջ, փորձելով քանդվել, դեսուդեն է խփվում մոլեգնած օձերի հոծ կծիկը:

Մեկ օձ, ո՛չ, ո՛չ թե օձ, այլ օձանման լպրծուն, կանաչ մատներով շոշափուկ արդեն ափ էր դուրս եկել, թաքուն մոտեցել Ֆրոդոյին և, նրա ոտքը բռնելով, քարշ էր տալիս գարշահոտ պղպջակավոր ջուրը: Սամն առանց երկար մտածելու հանեց թուրը, զարկեց թույլ լուսարձակող շոշափուկին և այն, գունաթափվելով, անզոր քարացավ, իսկ Ֆրոդոն հապշտապ ոտքի կանգնեց ու, օրորվելով, մտավ բաց դարպասից ներս:

Սամը նույնպես հետ-հետ գնաց դեպի քարանձավը: Եռացող, պղպջակներով ծածկված ջրից դուրս սողացին քսան հատ մատնավոր հրեշներ, իսկ օդը թունավորվեց հեղձուցիչ գարշահոտությամբ:

— Դեպի քարանձա՛վ, սանդուղքով դեպի վե՛ր... արագ... — դեպի լիճը նետվելով գոռաց Գանդալֆը:

Պահապանները, որ մի վայրկյան ահից քարացել էին (Ֆրոդոյին ազատելու նետվել էր միայն Սամը), ուշքի եկան՝ և ճիշտ ժամանակին, երբ Սամն ու Ֆրոդոն, որ վերջից էին գնում, սկսեցին բարձրանալ, իսկ Գանդալֆը հետ-հետ գնալով, մոտեցավ աստիճաններին, գալարվող շոշափուկները սողալով հասան մինչև դարպաս, և մեկը խցկվեց քարանձավից ներս: Գանդալֆը չբարձրացավ վերև: Բայց եթե մտքում փնտրում էր բառը, որը կարող էր փակել դարպասը, ապա իսկույն էլ պարզվեց, որ դրա կարիքը չկա. որսի ծարավ հրեշների բազմությունը ագահորեն կառչեց դարպասի փեղկերից և ահավոր ուժով քաշելով, դրանք փակեց: Քարանձավը սուզվեց սև լռության մեջ՝ միայն թույլ լուսավորվում էին (մգանալով ու անշարժանալով) դարպասի փեղկերի կտրած շոշափուկները, մեկ էլ դրսից խուլ հարվածներ էին լսվում:

Ֆրոդոյի կողքը կանգնած Սամը հեծկլտաց և ուժասպառ նստեց սառը աստիճանին:

— Խեղճ Բիլ,— փնթփնթաց նա: — Սև ագռավներ, բուք ու բորան, գայլդարձյակներ, մատնավոր շոշափուկներ՝ այդքանին ո՞վ կդիմանա: Ես էլ չկարողացա ոչնչով օգնել նրան, ախր ստիպված էի ընտրություն անել. կամ վազել խեղճ Բիլի հետևից, կամ տիրոջս հետ մտնել քարանձավ: Դե, ես էլ, իհարկե, գնացի տիրոջս հետ:

Այդ ընթացքում Գանդալֆը մոտեցավ դարպասին և մոգական գավազանով հարվածեց: Մի վայրկյան գավազանը կուրացուցիչ բռնկվեց, քարանձավը լցվեց դղրդացող թնդյունով, ճամփորդների տակ ցնցվեցին քարե աստիճանները, սակայն դարպասը փակ մնաց:

— Այդպես էլ կա,— ասաց Գանդալֆը: — Դարպասը չի բացվում: Այժմ մենք մեկ ճանապարհ ունենք՝ դեպի արևելք: Ինձ թվում է, որ այդ մոլագար ճանկերը պոկել են վերջին էլֆական կաղնիները՝ փորձելով դրանցով ջարդել դարպասը, որով փլուզում են առաջացրել և մեզ զմռսել Մորիայում: Ափսոս, կաղնիները շատ գեղեցիկ էին:

— Ես սարսափում էի,— խոսեց Ֆրոդոն,— երբ անցնում էինք նեղուցը: Ես հասկացա, որ փորձանքի մեջ ենք ընկնելու: Այդ ի՞նչ էր,— հարցրեց նա Գանդալֆին,— որ ինձ վրա հարձակվեց դարպասի մոտ: Թե՞, քո կարծիքով, դրանք շատ էին...

— Ես ոչ մի անգամ այդպիսի արարածների չեմ հանդիպել,— քիչ լռելուց հետո պատասխանեց Գանդալֆը: — Բայց այդ ձեռքերը, որքան ես հասկացա, մի չարագործ կամք էր դեպի մեզ ուղղում: Ինչ-որ մեկը դուրս սողաց կամ վռնդվեց ամենախոր ստորգետնյա ջրերից: Այնտեղ, անհայտ անդունդներում բազմաթիվ հրեշներ են բնակվում, ավելի ահավոր, քան օրքերը կամ գայլդարձյակները: — Հրաշագործը չավելացրեց, որ անդունդի հրեշը, ըստ երևույթին, հատկապես Ֆրոդոյին էր ուզում որսալ:

— Միայն հրեշներն էին մեզ պակաս,— քթի տակ խռպոտ փնթփնթաց Բորոմիրը: — Ախր ես Սև Անդունդ մտնելուն դեմ էի: Հիմա մեզ ո՞վ կհանի այստեղից: — Բորոմիրը չէր ուզում, որ իրեն լսեին, բայց թնդուն արձագանքն ուժեղացնում էր ձայնը...

— Ես,— արձագանքեց Գանդալֆը: — Եվ Ջիմլին: Ի դեպ, ճանապարհ ընկնելու ժամանակն է: — Նա վեր բարձրացրեց մոգական գավազանը, և այն լուսավորվեց երկնագույն լույսով:

Լուսարձակող գավազանը ձեռքում պահած Գանդալֆն սկսեց բարձրանալ աստիճաններով: Սանդուղքը թեք էր, բայց լայն: Ճանապարհորները երկու հարյուր աստիճան հաշվեցին, իսկ հետո կամարակապ միջանցք տեսան, որը գնում էր խորհրդավոր, մութ հեռուն:

— Եկեք ուտենք,— առաջարկեց Ֆրոդոն: — Հազիվ թե Մորիայում աթոռներ կգտնվեն, իսկ այստեղ կարելի է աստիճանների վրա նստած ուտել: — Նա ազատվել էր սահմռկեցնող սարսափից ու հանկարծ զգաց, որ շատ է սոված:

Ճամփորդներն աստիճանների վրա նստած կերան: Ուտելուց հետո Գանդալֆը հանեց տափաշիշը, և բոլորը երրորդ անգամ զվարթեղ խմեցին:

— Զվարթեղ քիչ է մնացել, բայց մեզ բոլորիս անհրաժեշտ է կազդուրվել,— տափաշիշը պահելով, նկատեց հրաշագործը: — Վախենում եմ,որ մենք այս շշի վերջին կաթիլը կդատարկենք, մինչև Մորիայից կկարողանանք դուրս գալ: Ջուրը նույնպես ստիպված ենք խնայողությամբ օգտագործել՝ Մորիայում շատ աղբյուրներ ու գետակներ կան, բայց քարանձավի ջուրը խմել չի կարելի: Տափաշշերը մեզ կհաջողվի լցնել միայն Մորիայի քարանձավներից դուրս գալուց հետո:

— Իսկ երկա՞ր ենք գնալու,— հարցրեց Ֆրոդոն:

— Երեք կա չորս օր,— ասաց հրաշագործը, եթե որևէ փորձանք չպատահի: Ուղիղ գծով Արևմտյան Դարպասից մինչև Արևելյան Դարպաս մի քառասուն լիգ կլինի: Բայց այստեղ ուղիղ ճանապարհ չկա:

Պահապանները հավաքեցին ուսապարկերն ու մութ միջանցքով գնացին Գանդալֆի հետևից: Նրանք բոլորն ուզում էին շուտ հասնել Սևագետք, բաց երկնքի տակ, և որոշեցին, որ չեն հանգստանալու, թեպետ հոգնածությունից օրորվում էին: Գանդալֆն ափոփոխ գլխավորում էր երթը: Ձախ ձեռքում նա պահում էր իր գավազանը, որը միջանցքի սև մթությունը ցրում էր մինչև երեք քայլ դեպի առաջ, իսկ աջով պահում էր Մոլեգինը: Կողքից գնում էր անխոնջ Ջիմլին, իսկ նրա հետևից Ֆրոդոն՝ մերկացրած Ջարդողը ձեռքին: Ջարդողի և Մոլեգինի շեղբերը չէին լուսարձակում, ուրեմն մոտակայքում օրքեր չկային, որովհետև Նախասկզբնական Դարաշրջանում էլֆերի պատրաստած թրերը տագնապալի առկայծում էին, երբ մոտակայքում օրքեր էին հայտնվում: Ֆրոդոյի հետևից գնում էին հավատարիմ Սամը, Մերին ու Փինը, Լեգոլասն ու Բորոմիրը, իսկ երթը եզրափակում էր լռակյաց Արագորնը:

Երկու կամ երեք սահուն շրջադարձից հետո ճամփորդները նկատեցին, որ թեքությամբ են շարժվում: Շուտով շոգն սկսեց նեղել նրանց, սակայն տոթ չէին զգում, իսկ երբեմն նրանց դեմքին զով էր փչում, որովհետև ինչ-որ օդանցքներից լեռնային թարմ օդ էր թափանցում քարանձավ: Ժամանակ առ ժամանակ մոգական գավազանի լույսով Ֆրոդոն մերթ վեր, մերթ վար տանող սրահներ, սանդուղքներ, ճյուղավորումներ էր տեսնում և տագնապալի հետաքրքրասիրությամբ փորձում էր հասկանալ, թե ինչ ուղենիշներով է առաջնորդվում հրաշագործը:

Ջիմլին, եթե նույնիսկ օգնում էր Գանդալֆին, ապա գլխավորապես հաղթանակի նկատմամբ հավատ ներշնչելով: Նրան չէր ընկճում անթափանց մթությունը, բայց ուղղությունը հրաշագործն ինքն էր ընտրում՝ հազվադեպ խորհրդակցելով թզուկի հետ: Մորիական թագավորության քարանձավների հատակագիծը գլխում պահել չէր կարող նույնիսկ Ջիմլին, չնայած որ նա՝ Գլոինի որդին, Սարամիջի թզուկների ցեղին էր պատկանում: Հրաշագործն էլ ղեկավարվում էր միայն ներքին զգացողությամբ, որովհետև ժամանակին Թրեյնին որոնելիս Մորիան հատել էր արևելքից արևմուտք, իսկ հիմա նրանք գնում էին արևմուտքից արևելք, սակայն ուղղությունն անսխալ էր ընտրել. զգացողությունը ոչ մի անգամ չդավաճանեց նրան:

— Անհանգստանալ պետք չէ,— ասաց Արագորնը:

Միջանցքի ճյուղավորման տեղում կանգնած Գանդալֆը սովորականից երկար խորհրդակցեց Ջիմլիի հետ, և Պահապաններին մի անորոշ անհագստություն տիրեց:

— Անհանգստանալ պետք չէ,— կրկնեց Արագորնը: — Մենք մեկ անգամ չէ, որ միասին զազրելի փորձանքների մեջ ենք ընկել, և նա միշտ ելքը գտել է, իսկ էլֆերից ես լսել եմ նրա շատ ավելի վտանգավոր ու լուրջ ճանապարհորդությունների մասին: Մենք Գանդալֆի հետևից եկել ենք Մորիա, և նա մեզ դուրս կբերի այստեղից, դուրս կբերի, ինչ էլ որ պատահի: Հրաշագործը մթության մեջ ճանապարհն ավելի լավ է գտնում, քան Բերութիել թագուհու կատուները:

Այդպիսի ուղեկցորդը Ջոկատի համար փրկություն էր: Պահապանները չէին հասցրել ջահեր պատրաստել (Մորիայի դարպասի մոտ փախեփախի ժամանակ ոչ ոք այդ մասին, հասկանալի է, չէր մտածել), իսկ առանց լույսի նրանք հեռու գնալ չէին կարող: Նախ՝ միջանցքը ճյուղավորվում էր, երկրորդ՝ նրանց ճանապարհին հաճախակի էին գետակներ, խոր ջրհորներ ու լայն ծերպանցքեր հանդիպում. այդպիսի մի (մոտ երեք քայլ լայնությամբ,սև-անհատակ, թնդուն՝ միջով առու էր հոսում) ճեղքի վրայով Փինին հազիվ համոզոցին, որ թռչի:

— Պարան չկա,— վհատ ինքն իրեն հանդիմանում էր Սամը: — Ախր ես հո գիտեի, որ պետք է գալու...

Ճեղքերը ճանապարհն ավելի ու ավելի հաճախ էին կտրում, և նրանք անասելի դանդաղ էին առաջ շարժվում: Թվում էր, վայրեջքը վերջ չի ունենալու: Հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին, բայց հանգստանալ ոչ ոք չէր ցանկանում: Ֆրոդոն նորից տագնապի մեջ էր: Սկզբում, շոշափուկներից ազատվելուց և զվարթեղ ջրի մի կումից հետո կարծես թե խաղաղվել էր, իսկ հիմա նորից էր վախով համակվում: Թեպետ լիովին բուժվել էր Զավերտի մոտ Սև Հեծյալի հասցրած վերքից, բայց վիրավորվելն անհետևանք չէր անցել: Նա սկսել էր աշխարհն ավելի հստակ ընկալել. նրան հաճախ էր բացվում այն, ինչն ուրիշները սովորաբար չէին նկատում: Նա ուղեկիցներից լավ էր տեսնում մթության մեջ, նրանցից ավելի վստահորեն էր կանխատեսում վտանգը, նրանցից առաջ էր զգում անհաջողությունը: Հրաշագործը, իհարկե, Ֆրոդոյից հեռատես էր: Բայց հիմա Ֆրոդոն՝ Մատանու Պահապանը, շոշափելիորեն զգում էր, որ իրենց շրջապատում են թշնամիները. Մատանին կախված էր նրա վզից և լցվում էր ահեղ, սառը ծանրությամբ՝ անտեսանելի թշնամիների մեծ ջոկատը դարանակալում էր նրանց ինչ-որ տեղ առջևում, իսկ մեկը գաղտնի գալիս էր իրենց հետևից: Սակայն Ֆրոդոն տագնապ չբարձրացրեց, քանզի իր փորձված ուղեկիցներին ավելի էր վստահում, քան ինքն իրեն: Նա ամուր սեղմում էր Ջարդողի կոթը՝ աշխատելով հետ չմնալ Ջիմլիից և Գանդալֆից: Հետաքրքիր է, հրաշագործը գիտե՞ արդյոք թշնամիների մասին...

Պահապաններն իրար հետ համարյա չէին խոսում, իսկ թե նույնիսկ մի երկու բառ էլ փոխանակում էին, ապա ձայներն իջեցնում էին շշուկի: Լռությունը միայն խզվում էր քայլերի խշշոցից, իսկ երբ Գանդալֆը ճանապարհն էր ընտրում, և ճամփորդներն ստիպված կանգնում էին տեղում, համր միջանցքի սև լռության մեջ հնչում էր ջրի մեղմ քչքչոցը: Բայց ինչ-որ ժամանակից սկսած Ֆրոդոն կարծես լսում էր, թե՞ դա նրան թվում էր, հազիվ որսալի մի աղմուկ, որը նման չէր քարանձավային առվի քչքչոցին: Այդ աղմուկը բոբիկ ոտքերի զգույշ քստքստոց էր հիշեցնում: Քստքստոցն ընդհատվում էր, սակայն ոչ միանգամից և լսվում էր ավելի երկար, քան կլսվեր արձագանքը, երբ կանգ էին առնում Պահապաններն իրենք:

Կեսգիշերին մոտ ճամփորդները մտան երեք սև կիսակամար ունեցող դահլիճ, որից հետո երեք միջանցք էր սկսվում, և այստեղ Գանդալֆը լրջորեն մտատանջության մեջ ընկավ: Բոլոր միջանցքներն իրար կից ու զուգահեռ էին, և ընդհանրապես տանում էին դեպի արևելք, բայց ձախը՝ իջնում էր, աջը՝ բարձրանում, իսկ մեջտեղինը հորիզոնական ձգվում էր դեպի հեռուն ու մյուսներից ավելի նեղ էր ու ցածր:

— Ոչ, այս տեղը ես չեմ հիշում, բոլորովին չեմ հիշում,— խոստովանեց հրաշագործը: Նա լուսարձակող գավազանը բարձրացրեց վեր՝ հույս ունենալով կամարների վրա նշաններ հայտնաբերել, որոնք կօգնեին ընտրություն անելու: Պատերին ոչ մի մակագրություն չկար: — Ըստ երևույթին, ես շատ հոգնած եմ,— ասաց նա,— որ կարողանամ որոշել, թե հիմա ուր ենք գնալու: Դե, իմ կարծիքով, ձեզ էլ հանգստանալը չէր խանգարի: Հարկավոր է որոշումը հետաձգել առավոտվան: Չնայած առավոտյան այստեղ ավելի լուսավոր չի լինի: Եվ այնուամենայնիվ առավոտվա գործն աջ է գնում:

Հսկայական սրահի հյուսիսային պատի մեջ ճամփորդները քարե դուռ նկատեցին: Գանդալֆը մոտեցավ դռանը, մի քիչ կողքի կանգնած ձեռքով թեթև սեղմեց այն. կամացուկ ճռռոցով դուռը բացվեց:

— Հե՛տ դարձեք,— գոռաց հրաշագործը, երբ Մերին ու Փինը ուրախ բացականչություններով արագ ներս անցան՝ որոշելով, որ այստեղ ավելի լավ կհանգստանան, քան անդուր սրահի քարե հատակին: — Հետ դարձեք...

Հոբիթները վերադարձան սրահ:

— Մենք չգիտենք այս դուռն ուր է տանում,— բացատրեց նրանց Գանդալֆը: — Առաջինը ես կմտնեմ:

Նա ներս մտավ և, մոգական գավազանով լուսավորելով ցածր առաստաղով փոքր սենյակը, կանչեց դռան հետևում մնացած Պահապաններին:

— Տեսնու՞մ եք,— հարցրեց նա ներս մտած ճամփորդներին՝ գավազանով ցույց տալով կլոր անցքը, որը սևին էր տալիս անձավի կենտրոնում: Անցքի մոտ ընկած էին ժանգոտած շղթաներ և քարե կափարիչի կտորներ:

— Գանդալֆը ձեր փեշը չքաշեր,— հանդիմանալից ասաց Արագորնը Մերիին ու Փինին նայելով,— չլմփալու էիք, աղավնյակներս, ներքև, ու գուցե մինչև հիմա էլ հատակին հասած չլինեիք: Ի երջանկություն մեզ, փորձված ուղեկից ունենք՝ կարիք չկա անհարկի առաջ ընկնել:

— Սա պահականոցն է,— հայտարարեց Ջիմլին: — Այստեղ գիշեր ու ցերեկ ժամապահներ էին նստում ու պահպանում այն երեք միջանցքների մուտքը: Իսկ ջրհորը կափարիչով փակված էր: Ես կարծում եմ, այն շատ խորն է,— թզուկը հեգնանքով նայեց հոբիթներին:

Ջրհորն ասես ձգում էր Փինին: Մինչ Պահապաններն իրենց վերմակները փռում էին սև անցքից որքան կարելի է հեռու, Փինը սողաց ջրհորի եզրը ու, վախը զսպելով, նայեց ներքև: Նրա դեմքին խոնավ զով փչեց: Այնքան էլ չհասկանալով, թե ինչ է ուզում, նա մի քար շոշափեց, նետեց ցած, շունչը պահեց ու ականջ դրեց լռությանը: Սակայն մինչև քարն ընկնելը չկարողացավ շունչը պահել՝ այնքան երկար էր քարն ընկնում ջրհորը: Նա մի քանի անգամ շունչ քաշեց և, վերջապես, լսեց հեռավոր ճողփյունը, որ բազմապատիկ արձագանքեց:

— Դա ի՞նչ էր,— իսկույն զգուշացավ Գանդալֆը: Փինը ստիպված եղավ ամեն ինչ խոստովանել: Հրաշագործը հանգստացավ, բայց Փինին հանդիմանեց: — Մենք խելապակաս հոբիթների զբոսանքի չենք դուրս եկել,— բարկացած խոժոռվելով ասաց Փինին: — Հաջորդ անգամ երբ ձանձրանաս, ավելի լավ է ինքդ թռչես ջրհորի մեջ, որ Ջոկատն ազատես ջահել անականջից: Իսկ այժմ քեզ հավաքիր ու սուս նստիր:

Գանդալֆն ականջ դրեց, ամեն ինչ լուռ էր: Եվ հանկարծ ջրհորի մութ խորքից դուրս թռավ արձագանքից ուժեղացած մի տկտկոց. տըկ-տըկ-տըկ, տըկ-տըկ-տըկ: Չափազանց կասկածելի տարօրինակ մի տկտկոց՝ ասես մեկը ազդանշան էր տալիս: Սակայն շուտով տկտկոցը լռեց, ու պահականոցը սուզվեց մութ լռության մեջ: Գանդալֆի գավազանը հազիվ էր լուսավորում:

— Մենք մուրճի ձայն էինք լսում, հայտարարեց թզուկը,— կամ էլ ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում:

— Երևակայիր, դու ճիշտ ես,— համաձայնեց Գանդալֆը: — Եվ ոչ մի լավ բան դա չի խոստանում մեզ: Հուսով եմ, որ Փինի քարն այստեղ ոչ մի գործ չունի. և այնուամենայնիվ նրա հիմար արարքը կարող է ահավոր փորձանք բերել մեր գլխին: Երբեք նման բաներ չանեք... Իսկ հիմա բոլորը, բացի Փինից, թող քնեն: Փինը որպես մեղքի քավություն՝ ժամապահ է նշանակվում: Բարի գիշեր:

Դժբախտ Փինը, առանց մի խոսք ասելու, գնաց դռան մոտ ու այնտեղ սսկվեց: Պահականոցը թաղվեց մթության մեջ՝ Գանդալֆի գավազանը վերջնականապես հանգավ: Փինը աչքերը ջրհորից չէր կտրում՝ նրան թվում էր, որ անցքից անպայման հրեշ է դուրս սողալու: Նա շատ էր ուզում ջրհորի բերանը փակել, ինչով ուզում է լինի, թեկուզ վերմակով, սակայն սիրտ չէր անում մոտենալ, հետո ինչ, որ Գանդալֆը քնած է...

Իսկ իրականում Գանդալֆը քնած չէր. նա ցավագին վերհիշում էր իր նախորդ ճանապարհորդությունը՝ փորձելով որոշել ուր պետք է գնան իրենք, քանի որ Մորիայում նույնիսկ ամենաչնչին սխալը կարող է վերջանալ Ջոկատի կործանումով: Մեկ ժամ անց հրաշագործը վեր կացավ ու մոտեցավ Փինին:

— Դե լավ, գնա հանգստացիր,— փնթփնթալով ասաց նա: — Միևնույնն է, ինձ քնել չի հաջողվի: Ես այստեղ կմտածեմ և միաժամանակ կհսկեմ: Վաղը մեզ դժվար օր է սպասվում:

— Ես գիտեմ ինչու է այսպես դժվար ինձ համար մտածելը,— դռան մոտ նստելով, քրթմնջաց հրաշագործը: — Ամբողջ հարցը նրանում է, որ ես վաղուց չեմ ծխել: Դե, իհարկե, վերջին ծխամորճը ծխել եմ Բոսոր Դարպասի գրոհի նախորյակին:

Ննջելով, վերջինը՝ ինչ տեսավ Փինը, ձեռքի ափերի մեջ ծխամորճը թաքցնող հրաշագործն էր. կրակը մի ակնթարթ լուսավորեց նրա կոշտուկավոր մատներն ու կեռ քիթը:

Առավոտյան Պահապաններին արթնացրեց Գանդալֆը. նա այդպես էլ ամբողջ գիշեր նստել էր դռան մոտ, դրա փոխարեն՝ ուղեկիցները հիանալի քնել էին:

— Ես որոշել եմ ուր ենք գնալու,— ասաց հրաշագործը: — Մեջտեղի միջանցքը չափազանց նեղ է, դարպաս տանող ճանապարհը պետք է որ լայն լինի: Ձախ միջանցքը շոգ է ու տոթ՝ սա տանում է ներքև, դեպի մորիական հանքեր: Իսկ մեզ հարկավոր է բարձրանալ վերև, և մենք կգնանք աջ միջանցքով:

Ութ ժամ Պահապանները բարձրանում էին, միայն երկու կարճատև դադար տալով: Նրանք տագնապալի ոչինչ չէին լսում և տեսնում էին միայն գավազանի կրակը, որն ուղեցույց աստղի նման անշեղ հանում էր նրանց Սև Անդունդից: Միջանցքի պատերն աստիճանաբար հեռացան իրարից, մթության մեջ առաստաղը համարյա չէր երևում, իսկ հատակը ծածկում էին սալաքարերը: Ճամփորդները դուրս եկան մեծ ճանապարհ, որտեղ ոչ փոսեր կային, ոչ դավաճան ճեղքեր, և նրանք ավելի արագ էին շարժվում, քան երեկ, մանավանդ որ միջանցքը ոչ մի անգամ չճյուղավորվեց:

Ուղիղ գծով, Գանդալֆի կարծիքով, նրանք անցել էին տասնհինգ, իսկ գուցե և տասնյոթ լիգ, բայց ստիպված էին քայլել մոտավորապես ևս քսան-երեսուն լիգ: Միջանցքը թեք բարձրանում էր վեր, և Ֆրոդոյի տրամադրությունն էլ աստիճանաբար բարձրանում էր, սակայն նա դեռ ընկճված էր և ժամանակ առ ժամանակ լսում էր կամ կարծում էր, որ լսում է բոբիկ ոտքերի քստքստոցը:

Պահապանները համառորեն առաջ էին շարժվում, մինչև հոբիթների ուժերն սպառվեցին. բոլորն արդեն սկսեցին գիշերելու տեղի մասին մտմտալ, երբ հանկարծ հայտնվեցին սև դատարկության մեջ: Նրանք չնկատեցին, թե ինչպես դուրս եկան միջանցքից և ընկան մի հսկայական զով քարանձավ: Ճամփորդները հուզված շրջապատեցին Գանդալֆին. նրանց մեջքին տաք զով էր փչում, իսկ քարանձավի օդը զարմանալի թարմ էր:

— Վերջապես,— ուրախացած բացականչեց Գանդալֆը: — Ինչպես երևում է, մենք հասել ենք բնակելի քարանձավներին: Ուրեմն, ես ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հիմա Արևելյան Դարպասից վերև ենք և այստեղ, խորքի հարկաշարքերից հեռու, կարելի է, ինձ թվում է, լույսի տակ հետ նայել:

Գանդալֆը բարձրացրեց մոգական գավազանը, և քարանձավը լուսավորվեց լույսի կուրացուցիչ բռնկումով: Սև մութը մի ակնթարթ նահանջեց, և ճամփորդները տեսան մի հսկայական դահլիճ՝ բարձր, գմբեթաձև առաստաղով, ողորկ, հայելանման սև պատերով և չորս սլաքաձև կամարով, որոնցից այն կողմ ենթադրվում էր չորս միջանցք՝ դեպի արևմուտք (որտեղից դուրս էին եկել ճամփորդները), դեպի արևելք, հարավ և հյուսիս: Ուրիշ ոչինչ չհասցրին տեսնել. կայծակի պես բռնկված գավազանը հանգավ:

— Այո, մենք հասանք բնակելի հարկաշարքերին,— գավազանը հանգցնելով, խոսեց հրաշագործը: — Կացարանները լուսավորելու համար ուղղաբերձ պատերում պատուհան-հորեր են փորված, բայց հիմա գիշեր է, և մենք դրանք չենք տեսնում: Այսօր առաջ գնալ չարժի. բոլորս էլ հոգնած ենք, իսկ խեղճ հոբիթներն ուղղակի ոտքի վրա կանգնել չեն կարողանում: Եթե ես ճիշտ եմ, ապա վաղն առավոտյան ստիպված չենք լինի մթության մեջ արթնանալ: Իսկ այժմ՝ քնել: Վաղվա համար պետք է ուժ հավաքենք: Առայժմ մեզ անշեղորեն ուղեկցում է հաջողությունը, իսկ Արևելյան Դարպասը դեռ հովտում է, ներքևում:

Պահապանները գնացին դեպի արևմտյան կամարը, որովհետև այնտեղից տաք էր գալիս, իսկ քարանձավում պաղ միջանցիկ քամիներ էին խաղում և, վերմակների մեջ փաթաթվելով, կուչ եկան պատերի տակ: Տարօրինակ տեսիլքներ էին հայտնվում հոբիթներին. նրանց թվում էր, որ իրենք անդառնալիորեն մոլորվել են սև միջանցքների լաբիրինթոսում և փորձելով դուրս գալ, հայտնվել են թշնամի խավարի անծայրածիր ծովում: Մորիայի մասին ամենասարսափելի լեգենդներն այնքան ահասարսուռ չէին, որքան իրականությունը: Բայց չէ՞ որ նրանց ոչ մի վատ բան չէր պատահել, և Գանդալֆը գտնում էր, որ իրենց բախտը բերել է...

— Այ քեզ թզուկներ... — քրթմնջում էր Սամը: — Շա՞տ էր պետք էս տեսակ անդունդ փորելը... Ո՞վ գիտե ինչքան թզուկ է աշխատել: Իսկ ինչի՞: Բա մթնում կապրե՞ն... Ուրեմն, դուրս է գալիս ոչ էլ ապրե՞լ են էստեղ...

— Ո՜նց թե չեն ապրել,— վիրավորվեց թզուկը: — Այստեղ Մորիական մեծ թագավորությունն էր: Ամեն տեղ վառ աստղեր էին փայլում, և Մորիան փառաբանված էր ողջ Միջերկրում՝ այդ մասին ասված է մեր ավանդություններում:

Ջիմլին թափով վրայից դեն նետեց վերմակը, ոտքի թռավ ու երգեցիկ արտասանեց՝ քարանձավի թնդուն արձագանքի նվագակցությամբ.

<poem>

Դեռ զարթոնք չկար աշխարհիս վրա,

Երբ մեծ Դուրինը՝ թզուկն առաջին,

Հեռու վանելով իր քունը վերջին,

Բարձրացավ, քայլեց թեթև ու ազատ,

Քնած ժայռերի թիկունքը հասավ,

Եվ լուսնի դեղին, աղոտ լույսի տակ

Տեսավ աշխարհը՝ անանուն ու նոր,

Տեսավ աշխարհը՝ նորելուկ ու տաք:

Նա հող ու ջրին անուններ տվեց,

Եվ գետի, լեռան, դաշտի ու ձորի,

Կիրճի ու լճի անունների մեջ

Մեծ լռությունը շունչ առավ, թևեց:

Բայց ահա ինչպես իրական երազ,

Ջրի հայելի տարածվեց անծայր,

Իսկ ջրի խորքից արտացոլվում էր

Երկնքի գահը՝ աստղերով պայծառ:

Եվ այգաբացը թագավոր օծեց

Այդ պատանյակին՝ ջրերի մոտ ջինջ,

Բայց նրա գահը ափին չէր արդեն,

Գահը շողում էր ջրերի միջից:

Եվ այդ ոսկեզօծ գահադահլիճում

Անմար լույսով էր շողում ամեն ջահ,

Ու չէին կարող թափանցել այնտեղ

Ոչ խավարը, ոչ մշուշները չար:

Ցոլցլուն լույս էր շուրջը ամենուր,

Ջահել լեռների լանջերի առջև,

Հնչում էր երգը միշտ ախորժալուր՝

Դղյակների մեջ լուսավոր ու ջերմ:

Եվ ժողովուրդը՝ Դուրինի թզուկները,

Աշխատում էին անհոգ ու անահ,

Խոր ու անհատնում հանքերում բանում,

Մետաղ ու ալմաստ, մարմար են հանում:

Թզուկներն անտեղյակ, չէին հասկանում,

Թե ինչ չար ուժ է ընդերքում ննջում,

Զենք էին կռում, պաշարներ անում,

Ու այնտեղ երգն էր անվտանգ հնչում:

Թանձր խավարը բարձրացավ մեկեն

Ջահել լեռների լանջերի արջև,

Եվ նրանց թանձր ստվերների տակ

Վաղուց է շքեղ պալատը ննջել:

Բայց ջրի խորքում հանգչում էր արդեն

Աստղազարդ թագը երկնակամարի,

Կարծես սպասում էր, թե երբ կարթնանա

Առաջին արքան՝ արդար ու բարի

</poem>

— Չտեսնվա՛ծ է,— հիացած բացականչեց Սամը: — Ես պետք է սովորեմ ձեր ասքը: Բայց դրանից հետո այստեղի մթությունն ավելի սև է թվում, քան առաջ: Իսկ հետաքրքիր է, ալմաստներ մնացե՞լ են էստեղ...

Ջիմլին լռեց: Ասքը արտասանելուց հետո նա խոսակցությանը չէր ուզում մասնակցել:

— Ալմաստնե՞ր,— հոբիթին հարցրեց Գանդալֆը: — Ոչ, այստեղ թանկագին իրեր չեն մնացել, համանայն դեպս, գոնե բնակելի քարանձավներում. օրքերը վաղուց դրանք թալանել են: Բայց նույնիսկ ամենաագահ օրքերն այժմ չեն իջնում ստորին հարկաշարքեր, հանքահորերն ու նկուղները, քանի որ այստեղ տիրում է հինավուրց սարսափը:

— Իսկ Բալինն ինչու՞ վերադարձավ Մորիա,— հրաշագործին հարցրեց ուշիմ Սամը:

— Առասպելական Միթրիլի համար,— պատասխանեց Գանդալֆը: — Ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, ոչ էլ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, թզուկներին փառք ու պատիվ բերեցին, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: Այն ժամանակներում մորիական արծաթը ոսկուց մի տասը անգամ թանկ արժեր, իսկ հիմա իսկապես անգին է դարձել, որովհետև պարզապես չկա Միջերկրում: Մորիական արծաթի շերտերը գտնվում են ամենախորունկ հարկաշարքերում, սարերի տակով ձգվում են մինչև Բոսոր Կոտոշ և այնտեղից իջնում անմատչելի անդունդներ: Միթրիլը հարստացրեց ու փառաբանեց թզուկներին, սակայն հենց դրանից էլ սկսվեցին նրանց բոլոր դժբախտությունները, քանի որ մետաղի հետևից ընկած՝ նրանք փորում էին երկրի ընդերքը, մինչև որ արթնացրին ընդերքի սարսափը կամ Դուրինի մեծ չարքը: Երբ թզուկները Մորիայից փախան, միթրիլի հանույթին տիրեցին օրքերը, իսկ հետո, չիմանալով մետաղի բոլոր յուրահատկությունները, դրանով տուրք էին վճարում Սև Տիրակալին:

Միթրիլ... Միջերկրի ժողովուրդների երազանքը. կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում, նրանց հինավուրց խորհրդանշանը՝ Ֆեանորի աստղը, որի պատկերը տեսաք դարպասի վրա, պատրաստված է մորիական արծաթից՝ միթրիլից: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է: Հավանաբար դրված է որևէ սնդուկում...

— Միթրիլե օղազրա՞հ,— զարմացավ Ջիմլին: — Այ քեզ իսկապե՜ս թագավորական ընծա...

— Իրավացի ես,— հանգիստ հաստատեց Գանդալֆը: — Այդ օղազրահն ավելի արժե, քան ողջ Հոբիթստանն իր բնակիչներով:

Ֆրոդոն ձեռքը մտցրեց վերնաշապկի տակ և շոյեց օղազրահի սառը օղերը: Նա իրեն զսպել էր և ուղեկիցներին ոչինչ չէր ասել, բայց Գանդալֆի խոսքերից շշմեց: Ուրեմն իր օղազրահի գինը վճարելու համար չէր բավականացնի Հոբիթստանի ողջ հարստությու՞նը... Բիլբոն գիտե՞ր արդյոք այդ մասին: Երևի հաստատ գիտեր: Այո, նա իրեն թագավորական ընծա է նվիրել: Բայց Բիլբոյին ու հեռավոր Հոբիթստանը հիշելով, Ֆրոդոն հիշեց այն օրերը, երբ ինքն իր համար ապրում էր Զառիթափի Պարկուտում ու ո՛չ գիտեր, ո՛չ տեսել, ո՛չ լսել էր Մորիայի, միթրիլի, իսկ գլխավորը՝ Մատանու մասին: Ինչպե՜ս կուզենար անցյալը հետ բերել...

Շուտով հոգնած ճամփորդները քնեցին, և Ֆրոդոն մեն-մենակ մնաց սև մթության հետ՝ նա ժամապահ էր:

Նա նստել էր արևմտյան կամարին սեղմված և ժամանակ առ ժամանակ ակամա նայում էր միջանցքի ներսը: Նրան թվում էր, որ այդ միջանցքով, Մորիայի խորքերից բարձրանալով, քարանձավ է սողոսկում քարացնող վախը. նրա ճակատը պատվում էր սառը քրտինքով, և ճակատը մաքրելիս Ֆրոդոն սարսափով զգաց, որ իր ձեռքը սառցակտոր է հիշեցնում: Ժամապահության երկու ժամվա ընթացքում, որ նրան տարիներ թվացին, ուշադիր լսում էր մեռյալ լռությունը, սակայն բացարձակապես ոչինչ, նույնիսկ բոբիկ ոտքերի քստքստոց չլսեց:

Միաժամանակ նինջը հաղթում էր նրան: Հերթապահության վերջում, երբ նորից միջանցք նայեց, նրան թվաց, որ քարանձավին են մոտենում երկու հազիվ նշմարելի առկայծող կրակներ: Նա սարսռաց, աչքերը փակեց, ու գլուխը թափահարեց: Հետո մի անգամ էլ նայեց միջանցք: Ոչ մի առկայծող կրակ այնտեղ չկար: «Խայտառակություն,— հանդիմանանքով ասաց նա ինքն իրեն,— երևի ուղղակի քնել եմ»:

Նա վեր կացավ ու այլևս չնստեց, մինչև նրան փոխարինեց Լեգոլասը:

Վերմակին հասնելով, նա անմիջապես քնեց և նորից նույն երազը տեսավ. իրեն թվում էր, որ ինքը քայլեր է լսում՝ բոբիկ ներբանների զգուշավոր քստքստոց, և տեսնում երկու առկայծող աչք, ու սրանք մոտենում են... Նա սարսափահար վեր թռավ՝ մոխրագույն լույսը լցվել էր քարանձավը, իսկ նրա ուղեկիցները ցածր ձայնով խոսում էին իրար հետ:

— Բարի լույս,— նրան ասաց Գանդալֆը: — Քանզի աշխարհի վրա լուսավառվում է առավոտը և մեզ բարի լույս է բերում: Մենք հատել ենք Մորիական Թագավորությունը և մինչև երեկո հարկավոր է իջնել դեպի դարպասը, որ վերջապես դուրս գանք Սևագետքի հովիտը:

— Այո, լավ կլիներ,— քրթմնջաց Ջիմլին: — Խավարի մեջ թաղված մեծ Մորիան ուզածդ քաջին կզարզանդեցնի: Եվ երևում է, Բալինը Մորիա չի մտել, թե չէ որևէ հետք կթողներ, չէ՞...

Գանդալֆը որոշեց ցերեկային հանգիստ չտալ:

— Բոլորիս հանգիստ է պետք,— ասաց նա Պահապաններին,— բայց մինչև Հայելու լիճը կեսօրվա ճանապարհ է: Եվ որքան հասկանում եմ, մեզանից ոչ ոք չի ուզում Մորիայում մի գիշեր ևս անցկացնել:

— Ինչը ճիշտ է՝ ճիշտ է,— մրթմրթաց Բորոմիրը: — Ու՞ր ենք գնալու, արևե՞լք:

— Առայժմ չգիտեմ,— պատասխանեց Գանդալֆը: — Ըստ իս, մենք դարպասից բարձր ու հյուսիս ենք գտնվում, բայց այդ ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Սկզբում մեզ հարկավոր է հանգիստ շուրջն ուսումնասիրել: Հյուսիսային կամարն ամենալուսավորն է, եկեք նայենք հյուսիսային միջանցքը: Եթե կարողանանք հասնել մինչև պատուհան, ինձ պարզ կդառնա, թե որտեղ ենք գտնվում, և ես կորոշեմ ուր գնալ: Բայց, ցավոք սրտի, մորիական քարանձավներում պատուհանները, որպես օրենք, շատ բարձր տեղերում են:

Պահապաններն արագ հավաքեցին ճամբարը, և Գանդալֆը նրանց տարավ հյուսիսային միջանցք: Մինջանցքը աջից էր լուսավորվում: Հարյուր-հարյուր հիսուն քայլ անցնելով, նրանք տեսան կիսաբաց դուռ, որի միջով լույս էր ընկնում միջանցք: Դռան հետևում քառակուսի սենյակ հայտնաբերվեց, որի պատուհանը արևելյան պատի մեջ էր բացված: Մթին սովորած ճամփորդները, ակամա աչքները փակելով, կանգ առան շեմին: Հետո զգուշորեն մտան սենյակ: Մոխրասև փոշու գորգով ծածկված ինչ-որ փխրուն բեկորներ տրորելով, ճամփորդները մոտեցան երեք կամ չորս թիզ բարձրությամբ մի քառակուսի քարի, որ այնպես էր տեղադրված սենյակի կենտրոնում, որ առաստաղից կպած փոքրիկ պատուհանից ընկնող լույսը լուսավորում էր սպիտակ մարմարե սալը, որը դրված էր մեծ քարի վրա:

— Չլինի՞ գերեզման ենք գտել,— քրթմնջաց Ֆրոդոն և սոսկալի նախազգացումով կռացավ սալի վրա: Արագորեն նրան մոտեցավ Գանդալֆը:

Սալը ծածկված էր տարօրինակ գաղտնագրերով՝ ռուներով:

[[Պատկեր:Balin.jpg|200px|center|]]

— Դա հին մորիերեն լեզվով է,— սալին նայելով, խոսեց հրաշագործը և ավելացրեց. — Սա շիրմաքար է և վրան փորագրված է.

'''ԲԱԼԻՆ, ՈՐԴԻ ՖՈՒՆԴԻՆԻ, ԹԱԳԱՎՈՐ ՄՈՐԻԱՅԻ'''

— Ուրեմն Բալինը նահատակվել է,— տխուր ասաց Ֆրոդոն:

Ջիմլին կնգուղը քաշեց աչքերին:

=== Գլուխ հինգերորդ. Մորիայի կամուրջը ===

Պահապանները լուռ կանգնած էին գերեզմանի մոտ: Ֆրոդոն վշտալի հիշեց Բալինին, նրա երկարամյա բարեկամությունը Բիլբոյի հետ և թզուկի վաղեմի այցը Հոբիթստան: Այստեղ՝ Մորիայի փոշոտ դամբարանի մոտ, այն հեռավոր ժամանակների խաղաղ կյանքը մի մոռացված կախարդական հեքիաթ էր թվում:

Վերջապես, վհատ կարկամածությունը հաղթահարելով, ճամփորդները ցրվեցին փոշոտ սենյակում՝ հույս ունենալով գտնել որևէ հետք, որը կբացատրեր Բալինի ու նրա խիզախ ջոկատի ճակատագիրը: Պատուհանի տակ, միջանցքի դիմաց, նրանք մի դուռ էլ տեսան: Այժմ, ցերեկային լույսին վարժվելով, նկատեցին, որ իրենց ոտքերի տակ շարունակ ճռճռացող այդ փխրուն բեկորները սպանված ռազմիկների ոսկորներն են, ջարդված սաղավարտներ, ճեղքված վահաններ ու արջնած շեղբերով ծուռ թրեր՝ լեռնային օրքերի սիրած զենքը:

Պատերի մեջ եղած խարաններում փակերը կոտրված կաղնե սնդուկներ կային, որոնք գոտևորված էին ժանգոտված երկաթե բարակ շերտերով: Դրանցից մեկի մոտ, կոտրված կափարիչի տակ Գանդալֆը մի պատռված գիրք տեսավ: Գրքի ստորին ծայրը վառված էր, այն ծակոտված էր թրերով կամ նետերով և ծածկված գորշ բծերով՝ արյունով: Գանդալֆը խնամքով բարձրացրեց գիրքը և զգուշությամբ դրեց Բալինի գերեզմանին: Ֆրոդոն և Ջիմլին մոտեցան հրաշագործին ու նայում էին, թե ինչպես է նա թերթում զանազան գրերով՝ էլֆերեն դեյլերեն և մորիերեն լեզվով խիտ գրված էջերը: Էջերը կոշտ էին ու փշրվող՝ ոսկրի բարակ, նուրբ շերտի նման:

— Որքան ես հասկանում եմ,— ասաց Գանդալֆը,— սա Բալինի արշավանքի տարեգրությունն է: Այն սկսված է երեսուն տարի առաջ, Բալինի ջոկատի Սևագետք մտնելու օրից: Տեսնու՞մ եք, այստեղ գրված է 1/3: Իմ կարծիքով, դա նշանակում է առաջին տարի, էջ երեք: Գրքի առաջին երկու էջը չկա: Եվ ահա թե ինչ հաջողվեց ինձ ընթերցել.

''Մենք ոչնչացրինք օրքերի պահակներին դարպասի մոտ և պահ...'' շարունակությունը կարդալ հնարավոր չէ, էջը արյունոտված է, բայց այստեղ ամեն ինչ պարզ է. ''Պահականոցում... Սակայն պահակները հասցրին տագնապ բարձրացնել, և բազմաթիվ օրքերի մենք...'' երևի ''սպանեցինք... Հայելու լճի ճակատամարտում Ֆլոյնը թշնամիների մի ամբողջ ջոկատ կոտորեց, բայց ինքն էլ մահացու վիրավորվեց թշնամու նետով...'' Երկու տող չկարողացա կարդալ: Շարունակության մեջ ասվում է. ''Օրքերին դուրս վռնդեցինք հյուսիսային թևի քսանմեկերորդ սրահից: Այստեղ...'' չի հասկացվում, բայց հիշվում է ''հանքահոր'' բառը: Եվ վերջապես... ''Բալինն իր խորհրդականների հետ տեղավորվեց Տարեգրության սրահում...''

— Հենց սա է Տարեգրության սրահը,— նայելով սնդուկներին, նկատեց Ջիմլին:

— Շարունակության մեջ մի քանի էջ արյունոտված են, ես հասկացա միայն ''ոսկի, Դուրինի տապարը և սաղավարտ'' բառերը: Հետո... ''Բալինն իրեն հայտարարեց Մորիական կայսրության կայսր:'' Այստեղ վերջանում է առաջին գրառումը և երեք աստղից հետո այլ ձեռագրով գրված է. ''Մենք գտանք իսկական արծաթ...'' Նորից ոչինչ չի հասկացվում, բացի նախավերջին տողից... ''Օյնը ուղևորվեց երրորդ խորքային հարկաշարքի զինապահեստ...'' Նորից արյան կաթիլ... ''արևմուտք...'' և նիզակով խոցած անցքից հետո՝ ''դեպի էլֆական դարպասը:''

Գանդալֆը լուռ թերթում էր տարեգրությունը:

— Մի քանի էջ խիստ վնասված են, այս լույսի տակ դրանք չեն կարդացվի,— երկար լռությունից հետո ասաց նա ճամփորդներին,— բայց երևում է, որ սրանք հապճեպ են գրվել և ամենայն հավանականությամբ տարբեր տարեգիրների կողմից: Հետո մի քանի էջ պոկված է և նշված է V թվանշանը, արշավի սկզբից հինգերորդ տարին: V/1, V2, V/3, V/4... Ոչ, ոչինչ չեմ կարողանում հասկանալ: Իսկ այստե՞ղ... Ահա, սա արդեն ընթեռնելի ձեռագիր է, բայց գրառումը, չգիտես ինչու, էլֆերեն է:

Ջիմլին կիպ մոտեցավ շիրմաքարին և Գանդալֆի թևի տակից նայեց տարեգրությանը:

— Սա Օրիի ձեռագիրն է,— հայտարարեց նա,— որքան գիտեմ, կարևոր հաղորդումները էլֆերեն գրելու սովորություն ուներ:

— Վախենում եմ, այդ կարևոր հաղորդումը շատ ու շատ ողբալի կլինի,— ասաց Գանդալֆը տարեգրությունը զննելով: — Առաջին հստակ բառն այստեղ՝ ''ողբ'': Հետո նորից դժվար է, հետո՝ ... ''րեկ'': Ըստ երևույթին՝ երեկ: Այո, այդպես էլ կա, լսեցեք... ''Երեկ, նոյեմբերի 10-ին, զոհվեց Մորիայի թագավոր Բալինը: Նա իջել էր Հայելու լճի մոտ և նրան նետահարեց ժայռերի մեջ թաքնված օրքը: Թագավորական ջոկատի ռազմիկները ոչնչացրին օրքին, սակայն թշնամիների հսկայական ջոկատը...'' Էջի վերջը պատռված է, իսկ հաջորդ էջն սկսվում է. ... ''Արևելքից Արծաթաջուր գետով''... Այստեղ նորից չորացած արյան կաթիլ է և հետո՝ ... ''հասցրին դարպասը փակել''... հետո պատռված է երևի նետից, բացված, և մի քանի բառ՝ ... ''Դարպասը կպաշտպանեինք, եթե ոչ''... Իսկ ավելի ներքև էջը ածխացած է, այնպես որ մնացել է միայն մի բառ ''հրեշավոր'': Ափսոս էր Բալինը, նա խիզախ մարտիկ էր և ժամանակի ընթացքում մեծ թագավոր կդառնար: Ընդամենը հինգ տարի տևեց նրա թագավորելը: Այստեղ, ինչպես տեսնում եք, տարեգրությունն ընդհատվում է, իսկ պոկված էջերը փնտրելու ժամանակ չկա, և մենք, երևի, երբեք չենք իմանա, թե ինչ պատահեց Բալինի ջոկատին:

— Այո, սա շատ մռայլ տարեգրություն է,— գիրքը թերթելով, եզրակացրեց հրաշագործը: — Ջոկատի ռազմիկներն անկասկած նույնպես զոհվել են տանջալի մահով... Լսեցեք... ''Մենք նահանջելու տեղ չունենք, տեղ չկա... Նրանք գրավել են կամուրջն ու պահականոցը: Լոնին, Ֆրարն ու Նալին ընկան...'' Այստեղ վեց թե յոթ էջ արյունից սոսնձվել են իրար, իսկ այնուհետև խոսքը գնում է Արևմտյան դարպասի մասին: ''Բարապան գետը հեղեղել է հովիտը: Ջուրը բարձրացել է ընդհուպ մինչև դարպասը: Ընդերքի պահակը Օինին քաշեց ջուրը: Նահանջելու տեղ չունենք: Տեղ չկա''... Եվ վերջ, էջի ներքևի ծայրը պոկված է: — Հրաշագործը մտածկոտ գլուխն իջեցրեց: — Ահա, ահա ևս մեկ էջ,— դեպի խորանը քայլելով խոսեց նա և հատակից բարձրացրեց ճմրթված թերթիկը,— այն մինչև կեսն էր գրված: Երևում է սրանով էլ հենց ավարտվել է տարեգիրքը: Լսեք... ''Մենք նահանջելու տեղ չունենք, տեղ չկա... Նրանք ընդերքից մահն են կոչել... Ինչ-որ տեղ խորքերում այնպիսի դղրդյուն է, որ մեկ էլ տեսար գետինն էլ փուլ եկավ: Նրանք մոտենում են''... Սրանք տարեգրության վերջին էջերն են... Այո, կուզենայի հասկանալ, ինչ մասին է խոսում վերջին տարեգիրը: — Հրաշագործը նորից մտքերի մեջ ընկավ և լռեց:

— Մենք նահանջելու տեղ չունենք,— քրթմնջաց Ջիմլին:

Եվ հանկարծ Պահապանների գիտակցությանը հստակորեն հասավ, որ իրենք մտել են դամբարան: Բոլորը, նույնիսկ Գանդալֆը, շփոթվեցին:

— Նրանք երկու ճակատով են մարտնչել,— լարված լռությունը խախտեց Գանդալֆը,— պաշտպանել են և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Դարպասները: Դե, Մորիայում էլ նրանց թշնամին էր հսկում... Շատ բան կտայի իմանալու համար, թե ինչ թշնամի էր դա: Հերոսական, բայց խենթ փորձն անհաջող անցավ: Բալինը և նրա ջոկատը նահատակվել են... Իսկ մենք հիմա պետք է այստեղից հեռանանք: Ջիմլի, վերցրու Բալինի տարեգրությունը, այն հարկավոր է հանձնել Դաինին, չնայած դա շատ կվշտացնի նրան: Խաղաղ քուն քեզ, խիզախ Բալին, Մորիան ապաստանել է քեզ հավիտյանս... Գնացինք, մեզ դժվար ճանապարհ է սպասվում:

— Իսկ հիմա ու՞ր,— հարցրեց Բորոմիրը:

— Սկզբում դեպի հետ,— պատասխանեց Գանդալֆը: Բայց մենք ժամանակն իզուր չենք կորցրել: Այս դամբարանը նախկինում տարեգրության շքասրահն էր, և այժմ ես գիտեմ, թե մենք որտեղ ենք գտնվում. հյուսիսային թևի յոթերորդ հարկաշարքում: Իսկ դարպասն առաջին հարկաշարքում է գտնվում, հարավային թևում: Հիմա մենք կվերադառնանք գմբեթավոր դահլիճ՝ թզուկների մոտ այն կոչվում է քսանմեկերորդ շքասրահ, արևելյան միջանցքով կիջնենք ներքև և թեքվելով հարավ, դուրս կգանք դարպասի մոտ: Ճանապարհ ընկանք... — Գանդալֆն առաջ անցավ...

... Եվ հենց այդ պահին Մորիայի խորքերից նրանց հասավ մի ճարճատուն որոտ՝ ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ո՜-գ, և նրանք ոտքերի տակ զգացին քարե հատակի դողը: Ճամփորդներն առանց պայմանավորվելու նետվեցին դեպի դուռը: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ դղրդացող որոտի ալիքը նորից գլորվեց Մորիայի քարանձավներում և հետո նորից, ու կրկին նորից՝ ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ո-ռ-ո-գ, կարծես լայնարձակ Մորիայի ընդերքը ինչ-որ մեկը դարձրել էր մի հսկայական թմբուկ: Եվ ասես ի պատասխան դղրդոցին՝ ոչ հեռվում փչեց եղջերափողը, և Պահապանները լսեցին ծանր դոփյուն:

— Օրքե՜րն են,— բացականչեց Ջիմլին:

— Նրանք մոտենու՜մ են,— գոռաց Լեգոլասը:

— Ծուղա՜կ,— խռպոտ խոսեց հրաշագործը: — Մեզ բռնեցին, ինչպես մի ժամանակ Բալինի ջոկատի ռազմիկներին: Բայց նրանք առանց ինձ էին... Տեսնենք...

— Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ,— թնդում էր Մորիան, և սենյակի պատերը ցնցվում էին:

— Աշխատեք արևելյան դու՛ռը կողպել,— թուրը մերկացնելով ճչաց Արագորնը: — Հարկավոր է դուրս գալ գմբեթավոր սրահ... Բորոմիրի հետ մենք կգնանք առջևից:

— Մի՛ շտապեք,— Արագորնին կասեցրեց Գանդալֆը: — Առայժմ մեզ հարկավոր չէ կռիվ սկսել: Եկեք արևելյան դռնով նահանջենք:

Նորից զիլ հնչեց փողը: Միաձույլ դոփյունն արագ մոտենում էր: Բոլոր Պահապանները սրերը հանեցին: Մոլեգինը երկնագույն լույս էր արձակում: Ծիածանագույն առկայծում էր փոքրիկ Ջարդողը: Բորոմիրը ծածկեց արևմտյան դուռը:

— Սպասիր,— Գանդալֆը մոտեցավ Բորոմիրին, դուռը կիսաբաց արեց ու բարձր գոռաց. — Ո՞վ է խանգարում Բալինի, Մորիական կայսրության տիրակալի հանգիստը...

Ի պատասխան հնչեցին կտրուկ հրամաններ և բարձր քրքիջ:

— Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ,— թնդում էր խորքից:

Գանդալֆը քիչ կռացավ, դռնից դուրս նայեց, և մի ակնթարթ նրա գավազանը կուրացուցիչ բռնկվեց: Մինչև օրքերը կհասցնեին ուշքի գալ, հրաշագործն արդեն փակեց դուռը, և ոչ մի նետ նրան չդիպավ:

— Այնտեղ ոչ միայն օրքեր են,— ասաց նա ճամփորդներին: — Նրանց հետ են նաև Մորդորի սև օրքերը, որոնք առավել վտանգավոր են: Եվ մի վիթխարի քարանձավային թրոլ, իսկ գուցե և մի քանի, ես չզանազանեցի: Գմբեթավոր դահլիճի մեր ճանապարհը փակ է:

— Իմ կարծիքով, արևելքինն էլ է փակ,— մռայլ գուշակեց Բորոմիրը:

— Այստեղ առայժմ խաղաղ է,— առարկեց արևելյան դռանը մոտեցած Արագորնը: — Դռան հետևում ներքև իջնող սանդուղք կա, այնպես որ գմբեթավոր դահլիճը մեզ կարծես թե պետք էլ չէ, բայց ինձ թվում է, որ նահանջել, չիմանալով թե ուր, շատ վտանգավոր է: Մենք նույնիսկ դուռը փակել չենք կարող, սողնակն այնտեղ կոտրված է և դուռը դեպի ներս է բացվում: Սկզբում հարկավոր է թշնամիներին կանգնեցնել... Նրանք չեն մոռանա տարեգրության շքասրահը,— հետ նայելով, ատամների արանքից նետեց նա,— իսկ նրանցից ոմանք հավիտյան կմնան այստեղ...

Միջանցքում ծանր քայլեր լսվեցին: Բորոմիրը շտապ դռան տակ մտցրեց հինգ կամ վեց կոտրված սրեր ու դրանք սեպերի պես խրեց: Քայլերը լռեցին, ու միջանցքից քարե դռան վրա մի խորտակիչ հարված իջավ, դուռը դիմացավ, բայց թեթև ցնցվեց. հաջորդ հարվածից մի փոքր բացվեց, շեղբ-սեպերը հետ-հետ գնալով, հատակին խոր ակոսներ գծեցին: Երրորդ հարվածն իջավ դռան վրա և արանքից կանաչասև թեփուկներով ծածկված մի հսկայական ձեռք ներս մտավ: Հետո դուռը մի անգամ էլ ցնցվեց, և Պահապանները տեսան սևականաչ մի վիթխարի ոտնաթաթ, որն առանց մատների էր: Սեպերը ճռռացնելով՝ դուռը դանդաղ բացվում էր:

Բորոմիրը սրով հասցրեց ձեռքին, բայց սուրը զրնգալով հետ թռավ (գոնդորցու դաստակը քիչ էր մնում կտրվեր) ու գնաց ընկավ քար կտրած Ֆրոդոյի ոտքերի տակ:

Իսկ Ֆրոդոն իր համար էլ անսպասելի մոլեգին ճչաց՝ «Զարկ», և նետվեց դեպի դուռն ու ամբողջ թափով Ջարդողը խրեց թեփուկապատ ոտնաթաթի մեջ: Պահապաններին խլացրեց սուր ոռնոցը, և հսկայական ոտնաթաթը քաշվեց դռան մյուս կողմը՝ Ֆրոդոն Ջարդողը հազիվ պահեց:

Ջարդողից սալահատակին մի քանի կաթիլ սև արյուն կաթաց: Բորոմիրը նորից փակեց դուռը և դուրս թռած սեպերը խրեց ճեղքերը:

— Ա՜յ քեզ Հոբիթստան... — բացականչեց Արագորնը: — Հոբիթները, ինչպես տեսնում եմ, անխնա են ջարդում: Սքանչելի դաշույն ունես, բարեկամս...

Իսկ դուռն արդեն նորից էր ցնցվում հարվածներից: Եթե այն փայտից լիներ, ապա վաղուց տաշեղների վերածված կլիներ՝ հարձակվողները հարվածում էին մահակներով կամ մուրճերով: Հանկարծ նորից բացվեց: Օդը սղոցեցին նետերի սուլոցները, սակայն դուռը լրիվ չէր բացված, և նետերը, հյուսիսային պատին խփվելով, հազիվ լսելի շրշյունով թափվում էին գետնին: Շատ մոտիկ հնչեց եղջերափողը, և սկսեցին սենյակ խցկվել օրքերը: Ճեղքը նեղ էր, սեպը պահում էր դուռը, և թշնամիները մեկ-մեկ էին անցնում ներս:

Պահապանները չհասցրին թշնամիներին հաշվել՝ մարտը թեժ էր ու կատաղի, սակայն կարճատև: Օրքերը, որոնց համար այդպիսի դիմադրությունն անսպասելի էր, իրար խանգարելով, դոփում էին տեղում: Լեգոլասը երկու օրք նետահարեց: Բալինի գերեզմանի վրա թռած օրքի ոտքերը կտրեց վրա հասած Ջիմլին, երեք օրք Բորոմիրն սպանեց, երկուսին՝ Արագորնը, մեկին՝ Գանդալֆը: Օրքերը հետ-հետ գնացին դեպի դուռն ու ծվծվան ոռնոցներով փախան միջանցք:

Թշնամիները վիրավորել էին միայն Սամին, այն էլ, բարեբախտաբար, թեթև: Նա կարողացել էր ժամանակին հետ թռչել, և օրքի սուրը քերծել էր նրա ուսը, բայց դրանից հետո Սամը, հարձակվելով նրա վրա, խորունկ խոցել էր դամբարանից վերցրած սրով: Սամի շագանակագույն, նեղացած աչքերում մոլեգնում էր կռվատենչ կրակը: Ա՜յ թե կզարմանային նրա ծնողները, եթե հիմա տեսնեին իրենց որդուն:

— Իսկ այժմ նահանջում ենք,— կարգադրեց Գանդալֆը,— քանի դեռ նրանք թրոլին նորից չեն բերել:

Սակայն Պահապանները չհասցրին նահանջել. սենյակ խցկվեց թշնամիների առաջնորդ, Արագորնից քիչ ցածրահասակ մի հսկա օրք, թուխ, լայն ու տափակ դեմքով, ածուխի պես վառվող մանր աչքերով, կճատ քթով ու նեղ ճակատով: Նրա սև օղազրահից շապիկը հասնում էր մինչև ոտնամանների ճիտքերը, գլխին՝ արջնած ու արծաթով դրվագված սաղավարտ: Նա ձախ ձեռքում վահան ուներ, իսկ աջ ձեռքում՝ երկար ու ծանր նիզակ: Մյուս օրքերը հավաքվել էին դռան մոտ, բայց չէին շտապում սենյակ մտնել:

Առաջնորդ օրքը նետվեց դեպի Ֆրոդոն և, Արագորնի սրից վահանով պատսպարվելով, ճարպկորեն անցնելով Բորոմիրի սրի տակից, ահռելի ուժով նետեց նիզակը, որ տարաբախտ Ֆրոդոյին մեխի պատին: Ւհարկե հոբիթը հասցրեց շրջվել ու նիզակը մտավ ոչ թե նրա կուծքը, այլ միթրիլե օղազրահի վրայով սահելով, մտավ կողի մեջ: Սամը մի հարվածով կտրեց թշնամու նիզակը, և Ֆրոդոն անշնչացած սահեց պատով ցած, իսկ օրքն արդեն հափռել էր սև յաթաղանը և ուզում էր դրանով սպանել անպաշտպան Ֆրոդոյին, բայց այդ վայրկյանին ծանր Անդրիլը փայլատակելով իջավ թշնամու սաղավարտին, և նա ջախջախված գլխով ընկավ: Սաղավարտը նրան չփրկեց Վերածնված Կայծակից: Բորոմիրն ու Արագորնը մղվեցին դեպի դուռը, բայց մնացած օրքերը հապտապ նահանջեցին:

— Ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ռ-ո,— ծանր հևաց Մորիան:

— Արա՛գ,— տիրական հրամայեց Գանդալֆը: — Բոլորը դեպի սանդուղքը, այլապես ուշ կլինի:

Արագորնը գրկեց Ֆրոդոյին, սենյակից դուրս հրեց Մերիին ու Փինին և արագորեն անցավ կիսաբաց դռնով: Նրա հետևից դուրս եկան մնացած Պահապանները: Վերջինը սանդուղք դուրս եկավ Լեգոլասը՝ իր հետևից քարշ տալով համառող Ջիմլիին. թզուկը, ասես վտանգը մոռացած, ոչ մի կերպ չէր ուզում գերեզմանից հեռանալ: Բորոմիրը որքան ուժ ուներ դուռը քաշեց, և այն դանդաղ, ճռռալով ծածկվեց, սակայն կողպելու համար ոչինչ չկար:

— Վիրավորված չեմ... Ինքս կգնամ... — շնչահեղձ լինելով, ասաց Ֆրոդոն Արագորնին:

Վերջինս քիչ մնաց հոբիթին գցեր ձեռքից:

— Ուրեմն դու կենդանի՞ ես,— զարմացավ նա:

— Մեռածները չեն խոսում,— փնթփնթաց Գանդալֆը: — Բայց մենք հիմա հրաշքների վրա զարմանալու ժամանակ չունենք: Իջեք և սպասեք ինձ ներքևում, իսկ ես շուտով կհայտնվեմ՝ գնացեք: Դարպասը մոտավորապես երկու լիգ հարավ է: Տեսեք հա՜, առաջին հարկաշարքից ներքև չիջնեք:

— Ես էլ կմնամ,— ասաց Արագորնը:

— Իջիր,— տիրական հրամայեց Գանդալֆը: — Այստեղ սրով ոչինչ չես անի:

Սանդուղքների մոտ պատուհան-հորեր չկային, և նրանք իջնում էին լիակատար մթության մեջ: Ֆրոդոն մեքենայորեն հաշվում էր աստիճանները՝ դրանք ութսունհինգն էին: Հետո աստիճանները վերջացան: Ճամփորդները գլուխները բարձրացրեցին վերև, բայց միայն գավազանի կրակը տեսան: Հավանաբար թշնամիները դեռ ուշքի չէին եկել, և հրաշագործն առաջվա պես կանգնած էր դռան մոտ: Ֆրոդոն դժվարությամբ շնչեց՝ խորը շնչել չէր կարողանում: Նա թուլացած հենվեց Սամի վրա, որը գրկեց տիրոջ ուսերը: Հանկարծակի լսվեց Գանդալֆի ձայնը, բայց Պահապանները խոսքերը զանազանել չկարողացան՝ թնդուն արձագանքը դրանք աղավաղում էր: Խուլ թնդաց ստորգետնյա որոտը, և ճամփորդների ոտքերի տակ հատակը երերաց: Հանկարծ հրաշագործի գավազանը կուրացուցիչ բռնկվեց, մի վայրկյանով ջնջեց մութը և հանգավ: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ՝ հաղթականորեն որոտաց մութը, իսկ հետո ահարկու թնդունը ճայթեց ուղիղ նրանց գլխավերևում: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, Ռ-ռ-ռ-ռ-ո-գ և լռեց: Սանդուղքով թավագլոր ցած նետվեց Գանդալֆը:

— Գնացի՛նք,— ոտքի կանգնելով գոռաց նա: — Սարսափազդու հակառակորդ դեմս ելավ, հազիվ դիմացա: Շտապեք, արագ: Սկզբում ստիպված կլինենք անլույս գնալ, ես ուժ չունեմ, որ գավազանը վառեմ: Ջիմլին ինձ հետ կգա, առջևից: Մեզնից ոչ մի քայլ հետ չմնաք: Առա՛ջ..

Գանդալֆի բացատրություններից ոչինչ չհասկանալով, իսկ նրան հարցուփորձ անել ոչ ոք չէր համարձակվում, Պահապանները հնազանդորեն հետևեցին նրան: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ՝ թնդում էր հեռվում. դղրդյունն այժմ խլացած էր թվում, սակայն լսվում էր ոչ թե ներքևից, այլ ասես գլորվում էր փախստականների հետևից: Հետապնդման ուրիշ ոչ մի նշան չկար՝ շտապող ոտնաձայն, բարձր ոռնոց կամ հատու հրամաններ ճամփորդները չէին լսում: Գանդալֆը քայլում էր ոչ մի կողմ չթեքվելով, թեպետ նրանց հանդիպում էին հատող սրահներ. միջանցքը, որով հիմա նրանք գնում էին, տանում էր դեպի հարկավոր՝ Արևելյան Դարպասի կողմը: Երբեմն նրանց հանդիպում էին գիրթ սանդուղքներ, և հրաշագործը, ներքև չգլորվելու նպատակով, մոգական գավազանով թփթփացնում էր հատակին՝ սովորաբար այդպես կույրերն են քայլում, իսկ գավազանը նա դեռևս վառել չէր կարողանում: Մեկ ժամում նրանք հաղթահարեցին մեկ լիգից ավելի և մի քանի անգամ իջան սանդուղքներով. շուրջը անծայր ու անծագ մթություն էր, բայց ամեն մի քայլն անելուց հետո նրանց մեջ ամրանում էր հավատը, որ իրենց հաջողվեց խուսափել հետապնդումից: Յոթերորդ, ամենաերկար սանդուղքից հետո, Գանդալֆը հոգնած կանգ առավ ու ասաց.

— Ըստ իս, մենք իջել ենք առաջին հարկաշարք: Եթե շարունակենք միջանցքով առաջ շարժվել, այն մեզ կտանի հարավային թև: Ժամանակն է դեպի ձախ, արևելք թեքվելու: Հուսով եմ, որ դարպասն արդեն հեռու չէ: Ես շատ եմ հոգնել: Ինձ հարկավոր է հանգստանալ: Այլապես մինչև դարպաս չեմ հասնի: — Ջիմլին ուսը դեմ տվեց նրան և վերջինս ծանրորեն նստեց աստիճանին:

— Դու նրա՞ն էիր պահում, որ որոտում էր,— հարցրեց Ջիմլին: — Որ ընդերքի՞ց էր ելել:

— Չգիտեմ,— մտածկոտ պատասխանեց Գանդալֆը: — Ես առաջին անգամ էի այդպիսի հակառակորդի հանդիպում և ուրիշ ելք չունեի, քան դուռը չքանդվող նզովքով փակելը: Ես շատ չքանդվող նզովքներ գիտեմ, բայց դրանք գործի դնելու համար ժամանակ է հարկավոր, և դուռը դրանից չի ամրանում, բացել այն չի կարելի, իսկ կոտրել՝ կարելի է: Ես պատրաստվում էի օրքերի և թրոլների դիմավորել: Դռան հետևում լսվում էին դրանց ձայները, բայց թե ինչի մասին էին խոսում՝ չէի հասկանում. դրանց լեզուն շատ դժվար է հասկանալ: Իմիջայլոց, մի բառ հասկացա՝ նրանք ամբողջ ժամանակ կրկնում էին այդ՝ գխաշ կամ թարգմանաբար՝ կրակ: Իսկ հետո օգնության եկավ մի դաշնակից, որից իրենք իսկ խուճապահար վախենում են: Թե նա ով է կամ ինչ է իրենից ներկայացնում, ես չկարողացա հասկանալ, իսկ գլխավորը, չգիտեի՝ հնարավո՞ր է արդյոք հաղթել նրան մենամարտում: Չքանդվող նզովքը նա չեզոքացրեց. չնայած իմ կորովի դիմադրությանը, դուռ սկսեց քիչ-քիչ բացվել: Այն ժամանակ, վերջին ուժերս հավաքելով, ես ասացի արգելիչ հմայախոսքս: Բայց դուռն ընդդիմադիր ուժերի ճնշման տակ կտոր-կտոր եղավ, իսկ չէ՞ որ այն քարից էր: Ես ոչինչ զանազանել չկարողացա, քանի որ սրահում քուլա-քուլա ծուխ էր՝ շիկացած ու մութ, ինչպես քուրայի ծուխը: Ես, բարեբախտաբար, շպրտվեցի ցած, իսկ սենյակի պատերը դղրդոցով փուլ եկան: Մորիական կայսրության թագավոր Բալինի շիրմաքարի վրա դամբանաբլուր բարձրացավ: Հուսով եմ, որ իմ հակառակորդը մնաց փլատակների տակ... Չնայած համոզված չեմ: Այսպես, թե այնպես մենք ժամանակ շահեցինք. փլվածքը մեզ անջրպետեց հետապնդողներից: Այ թե քայքայեց ինձ այդ մենամարտը... Իսկ որ ճնշտն ասենք, դատարկ բան էր, արդեն լավ եմ զգում... Ուրեմն, ի՞նչ էր պատահել Ֆրոդոյին: Խոստովանում եմ, ականջներիս չէի հավատում, որ լսում էի նրա բարալիկ ձայնը: Ինձ էլ թվում էր, թե Արագորնը տանում էր խիզախ, բայց արդեմ մեռած հոբիթին...

— Ես կենդանի եմ, և, իմ կարծիքով, անվնաս: Իմ կրծքին երևի հսկայական կապտուկ կա... Դե դա ոչինչ, շուտով կանցնի:

— Հոբիթները կարողանում են անխնա ջարդել, իսկ իրենք, երևում է, միթրլից են պատրաստված,— փութանցիկ ժպիտով պատասխանեց Արագորնը: — Այժմ հասկանում եմ, թե ինչ վտանգի էի ենթարկում ինձ, երբ գիրուկ Նարկիսի պանդոկում իմ ընկերությունը ստիպմամբ նրանց վզին փաթաթեցի: Այդ օրքը եզանն անգամ երկու կես կաներ...

— Բարեբախտաբար չկարողացավ խոցել,— խոսեց Ֆրոդոն՝ կուրծքը շփելով: — Թեպետ, ինձ թվաց, որ մուրճի ու զնդանի արանքում եմ գտնվում,— ավելացրեց նա: Այլևս հոբիթը ոչինչ չասաց: Իսկապես դժվար էր շնչում:

— Դու հաճախ ես ինձ Բիլբոյին հիշեցնում,— Ֆրոդոյին նայելով, նկատեց Գանդալֆը: — Նա ևս մշտապես զարմացնում էր իր ուղեկիցներին:

Խորհելով Արագորնի ու Գանդալֆի ասածների շուրջը, Ֆրոդոն այդպես էլ չկարողացավ որոշել, նրանք ամեն ի՞նչ էին ասում, ինչ մտածում էին:

Ճամփորդները միջանցքով գնում էին դեպի հարավ: Հանկարծ Ջիմլին տագնապով հարցրեց.

— Դուք լույս տեսնու՞մ եք... Այնտեղ, առաջ նայեք... Իմ կարծիքով, դա հրդեհի արտացոլքեր են:

— Գխաշ,— ակամա քրթմնջաց հրաշագործը: — Հետաքրքիր է, նրանք ի՞նչ նկատի ունեին... Բայց մենք ուրիշ գնալու տեղ չունենք, հարկավոր է քայլել... — Նա առանց կանգ առնելու քայլեց առաջ:

Ջիմլին իրավացի էր: Երեսուն քայլ հետո միջանցքը կտրուկ թեքություն ընդունեց, և ճամփորդները մի ցածրիկ կամար տեսան, որը ներսից լուսավորված էր կրակի շողերով: Միջանցքը լուսավորվեց ու շոգելու աստիճան տաքացավ: Գանդալֆը կանգ առնելու նշան արեց, մտավ կամարից ներս և մի վայրկյան քարացավ՝ նրան լուսավորեցին վարդագույն ճաճանչները:

— Մեզ ճեխ ընդունելություն են պատրաստել,— ջոկատի մոտ վերադառնալով, ասաց նա,— բայց ես այժմ գիտեմ, թե որտեղ ենք գտնվում: Կամարից այն կողմ Բարապանի սրահն է, որի միջով ձգվում է Արևելյան և Արևմտյան դարպասները միացնող գլխավոր ուղին: Կամարից անցնելով՝ կթեքվենք ձախ: Բարապանի սրահը մեզ դուրս կբերի կամրջի մոտ, կհատենք Մորիական խանդակը, կբարձրանանք սանդուղքով և դուրս կգանք Սևագետք... Մինչև դարպաս մնացել է մի կես լիգ, ոչ ավելի: Իսկ հիմա նայեցեք, թե ինչու է մեր բախտը բերել:

Ճամփորդները նայեցին Բարապանի սրահի ներսը: Այն ավելի ընդարձակ էր ու բարձր, քան քսանմեկերորդը: Այդ երկարուկ դահլիճի կենտրոնում երկու շարքով վեր էին ձգվում հզոր ծառերի նմանվող քարե սյուներ: Ծառերի ճյուղերը պահում էին մթնշաղի մեջ կորած առաստաղը: Աջ կողմում, կամարից ոչ հեռու, դահլիճը հատում էր մի լայն ճեղք, որի մեջ մոլեգին վետվետում էր կրակը և ծառասյուների սև բներին դողդողում էին արնակարմիր ցոլքերը: Երբեմն կրակի օձագալար լեզուները կատաղությամբ փաթաթվում էին սյուներին: Ճեղքի վրա ծխի ամպ էր կուտակված:

— Եթե գնաինք գլխավոր ուղիով, ապա մեզ կկոտորեին այդ ճեղքի մոտ,— գլուխն օրորելով, ասաց Գանդալֆը: — Հույս ունենանք, որ բախտներս բերել է, և այս ճեղքը մեր հետապնդողներին հետ կպահի: Սակայն միևնույնն է, ժամանակ կորցնել չի կարելի:

Գանդալֆը դեռ խոսքը չէր վերջացրել, երբ ճամփորդները լսեցին թնդյուն, սպառնացող ճիչեր ու փողի ձայն: Որոտից ցնցվեցին քարե սյուներն ու անզոր մարեցին կրակի լեզուները:

— Իմ հետևի՛ց,— տիրական հրամայեց Գանդալֆը: — Եթե այսօր արևոտ օր է, օրքերը քարանձավներից դուրս գալ չեն համարձակվի: Վերջին մի ճիգ, և մենք փրկված ենք:

Գանդալֆը հապշտապ դուրս եկավ կամարի տակից և վազեց Բարապանի սրահով դեպի արևելք: Դահլիճն ավելի երկար էր, քան կարծում էին Պահապանները, բայց հատակը հարթ էր և վազելը բոլորովին էլ դժվար չէր, եթե չլիներ նրանց հոգնածությունը: Ճեղքի մյուս կողմից սուր ոռնոցներ լսվեցին, օրքերը նկատել էին փախչող ճամփորդներին: Ֆրոդոյի գլխավերևում սուլեց նետը: Բորոմիրը հետ նայեց ու ծիծաղեց:

— Դրանց տես, կատաղե՜լ են,— գոռաց նա: — Ուրիշների համար թակարդ լարելը լա՞վ է:

— Վաղ ես ուրախանում,— նրա խոսքը կտրեց հրաշագործը,— առջևում վտանգավոր ու նեղ կամուրջն է:

Շուտով նրանց առջև բացվեց սև անդունդն ու նեղ, առանց բազրիքների կամրջի կամարը՝ մոտ հիսուն-վաթսուն քայլ երկարությամբ: Թզուկներն այդքան նեղ էին կառուցել, որ Մորիան պաշտպանեն թշնամիներից, եթե նրանք ջարդեն արտաքին դարպասը: Այդտեղով միայն իծաշարուկ կարելի էր գնալ: Վազելով կամրջի մոտ, Գանդալֆը կանգ առավ. նրան շրջապատեցին հևացող Պահապանները:

— Ջիմլին՝ առաջինը,— հրամայեց հրաշագործը: — Նրանից հետո՝ հոբիթները, Լեգոլասն ու մարդիկ:

Մի նետը դիպավ Ֆրոդոյի մեջքին և զրնգոցով հետ թռչելով՝ ընկավ գետնին: Մյուսը ցցվեց հրաշագործի գլխարկի մեջ սև փետուրի պես: Ֆրոդոն ահով հետ նայեց: Ճեղքի մյուս կողմում, կրակի արտացոլքով լուսավորված, իրար գլխի էին հավաքվել օրքերի սև ֆիգուրները՝ այնտեղ մի քանի հարյուր կլինեին: Նրանք թափահարում էին երկար նիզակներն ու սև, բոսոր, ցոլցլացող յաթաղանները: Ավելի ու ավելի բարձր էր ճայթում ընդերքից եկող որոտը՝ ռ-ռ՜-ռ՜-ռ՜-ո-գ, ռ՜-ռ՜-ռ՜-ո-ո՜-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ:

Լեգոլասը կապարճից հանեց նետը, բայց հետ նայելով, վախեցած ճչաց ու ձեռքից գցեց: Ճեղքին էին մոտեցել երկու հսկա թրոլ՝ բերել էին երկար սալաքարեր, որ կամուրջ գցեն: Սակայն ոչ թե թրոլներից էր վախեցել էլֆը, այլ հանկարծ օրքերն իրենք սարսափով ընկրկեցին, և ճամփորդները տեսան մի ահռելի ստվեր, որը պարուրված էր գզուզ, քուլա-քուլա գալարվող ամպով: Զգացվում էր, որ այն կործանիչ զորություն ուներ:

Ամպը մի պահ քարացավ ճեղքի մոտ, և բոսոր կրակն իսկույն դժգունեց, ասես խեղդվեց ծխի ծածկոցից: Իսկ հետո օրքերի հրեշավոր դաշնակիցը հեշտությամբ թռավ կրակե ճեղքի վրայով, և կրակի դժգունող լեզուները ողջույնի գվվոցով վեր խոյացան՝ ծիածանագույն ներկելով խռիվ ամպը: Ամպի միջի սև գունդը խտացավ և վիթխարի մարդու կերպարանք ստացավ, որի աջ ձեռքում կրակե դաշույն էր, իսկ ձախում՝ կրակե խարազան:

— Փախե՜ք,— հուսահատ գոռաց Լեգոլասը,— դա Բալրոգն է... Նրան չես ոչնչացնի... Փախե՜ք...

Թզուկի աչքերը սարսափից սառել էին:

— Ահա թե որն է Դուրինի Մեծ Չարքը,— շշնջաց նա, և տապարը ձեռքից գցելով, երկու ձեռքով երեսը ծածկեց:

— Բալրոգն է,— խռպոտ մրմնջաց Գանդալֆը: — Այժմ հասկանալի է: — Նա հենվեց գավազանին: — Առանց այդ էլ ես մահու չափ հոգնած եմ:

Բալրոգը սրընթաց մոտենում էր Պահապաններին: Թրոլները ճեղքը ծածկեցին սալերով, և օրքերը շարժվեցին Բալրոգի հետևից: Բորոմիրը հուժկու փչեց փողը, և Գոնդորի կանչը, արձագանքելով ուժեղացած, կանգնեցրեց հարձակվող օրքերի հորդաները, նույնիսկ Բալրոգը մի պահ հապաղեց: Բայց արձագանքի անդրադարձները շուտով խլացան, և թշնամիները նորից առաջ շարժվեցին:

— Փախե՛ք, արա՛գ,— հրամայեց Գանդալֆը: — Սանդուղքով բարձրացեք և գնացեք Հայելու լիճ: Այս թշնամին ձեր ուժի բանը չէ: Նույնիսկ ես էլ չեմ կարողանա նրան կանգնեցնել, եթե մարտի մեջ մտնեն օրքերն ու թրոլները: Ես պետք է կամրջի վրա դիմավորեմ նրան: Ճամփորդներն իրար հետևից անցան կամրջով ու կանգնեցին սանդուղքի մոտ՝ անկարող լինելով լքել Գանդալֆին: Իսկ Բորոմիրն ու Արագորնը քարացել էին խանդակի մոտ:

Բալրոգի սև կերպարանքը պարուրած կրակի ցոլքերով մութ ամպը դանդաղ մոտենում էր նեղ կամրջին: Կամրջի մեջտեղում գավազանին հենված, հոգնածությունից կորացած՝ կանգնած էր Գանդալֆը: Բալրոգը նույնպես մի պահ քարացավ, նրա գզուզ թիկնոցը թանձրացավ ու տարածվեց, ինչպես երկու թև, բազմաթիվ պոչերով կրակե խարազանը շուրջը կարմրագույն կայծեր ցրելով վզզաց. բոցավառ, բայց մուգ կրակի շեղբը կեռ թրի ձև ընդունեց: Սակայն Գանդալֆը տեղից չշարժվեց:

— Հեռացի՛ր,— ցածր ասաց նա: Օրքերը լուռ էին: Բարապանի սրահը սուզվել էր ամպրոպին նախորդող չարագույժ լռության մեջ: — Ես հավիտենական արևի սպասավորն եմ,— առաջվա պես ծանր շարունակեց Գանդալֆը,— և Անոր պայծառ տոհմի տիրակալը: Բոսոր մութը քեզ չի օգնի: Ընդերքի հուրը գետնի վրա անզոր է: Դու կամուրջը չես անցնի: Հեռացի՛ր:

Բալրոգը Գանդալֆին ոչինչ չպատասխանեց: Նրա թևերի կրակի ցոլքերը հանգան, բայց յաթաղանը լցվեց բոսոր սևությամբ և խարազանի պոչերը աղոտ լուսավորվեցին: Նա այլեց առաջ և թևերը, հանկարծակի վիթխարի չափերով աճելով՝ խավարով վարագուրվեցին: Սակայն Բալրոգն իսկապես անզոր էր իր սև թևերով պարուրել Գանդալֆի արծաթամոխրավուն կերպարանքը:

Այդ ժամանակ նա իջեցրեց թուլացած թևերը և բարձրացրեց բոսորասև յաթաղանը:

Երկնագույն Մոլեգինը սառը փայլեց:

Ճամփորդներին կուրացրեց բոցի կապտավուն բռնկումը, զրնգոց լսվեց և բոսորագույն յաթաղանը փշուր-փշուր եղավ: Բալրոգը ցնցվեց, շփոթված ընկրկեց, հրաշագուրծն օրորվեց, բայց չնահանջեց:

— Դու չե՛ս անցնի,— խոսեց նա:

Բալրոգը լուռ մղվեց առաջ: Շառաչեց ու խլացուցիչ շրմփաց խարազանը:

— Նա մենակ չի դիմանա,— գոռաց Արագորնը և նեղ կամրջով վազեց հրաշագործի մոտ: — Էլենդի՜լ,— բարձր գոռաց նա: — Ես քեզ հետ եմ, Գանդալֆ, մենք նրան կխորտակե՛նք...

— Գոնդո՜ր,— ահարկու մռնչաց Բորոմիրը և կամրջով սլացավ Արագորնի հետևից:

Իսկ Գանդալֆը բարձրացրեց մոգական գավազանը և, երբ այն փայլատակեց, ինչպես մի փոքրիկ արև, կտրուկ իջեցրեց ցած, ասես գիծ քաշելով ու ջնջելով կամուրջը Բալրոգի առջև: Բռնկվեց արծաթավուն կրակի խուրց: Մոգական գավազանը մեջտեղից կիսվեց, իսկ կամուրջը Բալրոգի հետ միասին փլվեց անդունդը: Խռպոտ ոռնոցով ներքև ընկնելով, Բալրոգը գլխավերևում թափահարեց խարազանը, և խարազանը երկու տակ փաթաթվեց հրաշագործին: Գանդալֆը ձեռքերով կախվեց կամրջից, սակայն չկարողացավ կառչած մնալ և ճչալով «Փախե-ե՜ք», անհետացավ մորիական խորխորատի երախում: Քանդված կամրջի բեկորը, որը նման էր երախից դուրս ցցված լեզվի, թեթև ցնցվում էր առաջացող մթության մեջ:

Լռին մթությունը թավշյա էր դարձել: Սարսափահար ճամփորդներն անխոս կանգնած էին: Առաջինն ուշքի եկան Արագորնն ու Բորոմիրը: Հազիվ էին նրանք հետ եկել սանդուղքի մոտ, երբ կամրջի մնացորդները փլվեցին անդունդը: Մեռյալ լռությունը խախտեց Արագորնը:

— Հարկավոր է գնալ,— ասաց նա ուղեկիցներին: — Սա նրա վերջին կամքն էր: Այսուհետև Ջոկատը ես կառաջնորդեմ:

Չլուսավորված գիրթ սանդուղքի վրա սայթաքելով, ճամփորդները Արագորնի հետևից քարշ էին գալիս դեպի վեր, իսկ Բորոմիրը եզրափակում էր փախստականների երթը:

Սանդուղքը նրանց դուրս բերեց մի թնդուն միջանցք. Արագորնը, առանց հապաղելու, շարժվեց առաջ: Ֆրոդոյի կողքից հեծկլտալով քայլում էր Սամը, դե Ֆրոդոն ինքն էլ անձայն լալիս էր: Խուլ, աստիճանաբար մարող որոտը հազիվ զգալի ցնցում էր հատակը. ռ-ռ՜-ռ-ռ-ո՜գ, ռ-ռ՜-ռ-ո՜-ո-գ, ռ-ռ՜-ո՜-գ, ռ-ո՜-գ...

Առջևում երևաց լուսավորված դահլիճը: Պահապաններն ակամա արագացրին քայլերը: Դահլիճը լուսավորվում էր երկար ու նեղ, հրակնատի նման չորս լուսամուտներով: Միջանցքի դիմաց, որտեղից իրենք դուրս եկան, ճամփորդները քարե դուռ նկատեցին: Բացելով այն, նրան տեսան դարպասը՝ բարձր, կուրացուցիչ փայլող կամարը:

Ավելի ճիշտ, ճամփորդները դարպաս չտեսան՝ այն վաղուց չկար, այլ ելքի մոտ, ստվերում, տեղավորված ժամապահներին՝ հինգ խաղաղ ննջող օրք: Այստեղ Պահապանների հայտնվելուն չէին սպասում: Առաջինը պահակների գլխավորը վեր թռավ և անմիջապես էլ Արագորնից խոցված ընկավ: Մնացած օրքերը սարսափահար փախան: Պահապաններն արագորեն մոտեցան ելքին և իջան քարե հինավուրց աստիճաններով:

Սարսափելի ճանապարհորդությունն ավարտվեց:

Արագորնն առանց հանգստի շարժվում էր առաջ. նա որոշեց իսկույնևեթ հեռանալ դարպասից, որպեսզի օրքերը չկարողանան հասնել Ջոկատին: Ճամփորդների առջև փռված էր Սևագետքի հովիտը: Մշուշապատ Լեռները ծածկել էին արևը, բայց առջևում ոսկեզօծ հովիտն էր, իսկ վերևում կապույտ երկինքն էր՝ սպիտակ ամպերի թեթև խոպոպներով: Օրն արդեն կիսվել էր:

Կանգ առնելով, նրանք հետ նայեցին: Մշուշապատ Լեռնաշղթայի թափանցիկ ստվերում մռայլ սևին էր տալիս հսկայական կամարը: Ինչ-որ տեղ, խոր-խոր հողի տակ հազիվ լսելի գալարվում էր մեռնող որոտը. ռ-ռ-ռ-ռ-՜-գ, ռ-ռ-ո՜-գ, ռ-ռ-ո՜-գ, ռ-ո-գ...

Եվ այստեղ, անզոր լինելով հաղթահարել անհուն վիշտը, Պահապաններն ազատություն տվեցին արցունքներին: Ոմանք կանգնել ու լուռ լաց էին լինում, մյուսները հեկեկալով թավալվում էին գետնին: Հեծկլտում էր նույնիսկ դժնի Բորոմիրը: Մեկ անգամ էլ հազիվ լսելի հառաչեց ընդերքը՝ ռ-ո-գ, և հովտում լռություն տիրեց:

=== Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն ===

Մեր գնալու ժամանակն է,— ասաց Արագորնը:

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%8F%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A8&diff=9743Մատանիների Տիրակալը2015-10-22T15:15:37Z
Հայկ Ափրիկյան:

{{Վերնագիր

|վերնագիր = Մատանիների տիրակալը․ Երկու ամրոց

|հեղինակ = [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]

|թարգմանիչ = [https://www.facebook.com/narek.pogosyan.9/ Նարեկ Պողոսյան]

|խմբագրող = Սեդա Գևորգյան

|աղբյուր =

== Նախաբան ==

Ձեր առջև «Մատանիների տիրակալը» եռագրության երկրորդ տարեգրությունն է: Առաջին տարեգրությունում պատմվում էր այն մասին, թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց, որ Ֆրոդոյի մատանին հենց Համիշխանության Մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր Մատանիները: Պատմվում էր նաև այն մասին, թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակայելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել Մատանին: Մատանու գլխավոր Պահապան նշանակվում է Ֆրոդոն, այնուհետև ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն ու մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի Լեռ, որպեսզի Մատանին ոչնչացնեն լեռան ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով, որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասը՝ Գենդալֆը Մորիայի քարանձավներով առաջնորդում է պահապաններին՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը: Բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև, անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է Պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը: Այնտեղ Պահապանները պետք է որոշեն գնալ արևելք՝ Մորդոր, թե Մինաս Թիրիթ՝ Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու դեմ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր Պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից Մատանին։

Առաջին տարեգրությունը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո Պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ տարեգրությունում կիմանանք Պահապանների հետագա ճակատագիրը:

== ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ ==

=== Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը ===

Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ` խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն, ինչ փնտրում էր:

— Նշանակում է ճիշտ ճանապարհի վրա եմ,— ասաց նա բարձրաձայն,— Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, նա այնտեղ ի՞նչ է տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, նույն ճանապարհով պիտի վերադառնար:

Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առջև կբացվի ինչ-որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակ չկար, բայց նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևն արդեն հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ոչինչ չտեսավ, բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը: Այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ-որ տարօրինակ աղմուկ, որը գալիս էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում փռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ-որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ: Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը. բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:

— Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնություն է կանչում,— բացականչեց Արագորնը և սլացավ աստճաններով ներքև: — Վա՜յ ինձ,— կրկնում էր նա ընթացքում,— դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմն ո՞ւր կորավ:

Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին քիչ էր մնում վազել, բայց, մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ` այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», և ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ մղոն հեռու, մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Վերջինս նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Սակայն Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին ռազմիկի կրծքին ցցված նետերի սև ծայրերը: Բորոմիրը ձեռքի մեջ դեռ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:

Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորձեց ինչ-որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:

— Ես փորձում էի խլել մատանին Ֆրոդոյից,— դժվարությամբ արտաբերեց նա: — Ես ընդունում եմ իմ մեղքը: Բայց ես պատասխան տվեցի դրա համար:

Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով: Նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:

— Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանց չսպանեցին, միայն կապկպեցին:

Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:

— Մնաս բարո՛վ, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Իսկ ես... Ես պարտվեցի:

— Ո՛չ,— չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,— ո՛չ, Բորոմի՛ր, դու հաղթե՛լ ես: Եվ մե՛ծ է քո հաղթանակը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգու՛ն կմնա:

Բորոմիրը թուլացած ժպտաց:

— Պատասխանի՛ր, ու՞ր գնացին օրքերը, Ֆրոդոն նու՞յնպես նրանց հետ է,— հարցրեց Արագորնը:

Սակայն Բորոմիրն արդեն հավիտյան լռել էր:

— Վա՜յ մեզ,— բացականչեց Արագորնը՝ ցնցված մինչև հոգու խորքը: — Դենետորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի՜ դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց, սա նաև իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ինչպե՞ս փրկեմ բռնած գործը:

Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմում էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը. նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան և, դառնությամբ լցված, կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:

— Ավա՜ղ,— բացականչեց նա,— մենք հետապնդում էինք օրքերին և շատերին ոչնչացրեցինք անտառում, բայց ավելի լավ է այստեղ լինեինք: Մենք լսեցինք փողի ձայնը և շտապեցինք այստեղ, բայց, երևում է, ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել: Իսկ դո՞ւ:

— Նա մեռած է,— պատասխանեց Արագորնը: — Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:

— Հոբիթների՞ն,— բացականչեց Ջիմլին,— իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:

— Չգիտեմ,— հոգնած պատասխանեց Արագորնը: — Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Սակայն ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ, Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք հիմա:

— Առաջին հերթին պետք է թաղել Բորոմիրին,— ասաց Լեգոլասը,— հո չե՞նք թողնելու այս գարշելի լեշերի մեջ:

— Միայն թե արագ,— ավելացրեց Ջիմլին: — Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:

— Բայց մենք չգիտենք՝ նրանց հե՞տ է արդյոք պահապանը,— հիշեցրեց Արագորնը,— մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առջև ենք կանգնած:

— Եթե այդպես է, եկեք սկզբում կատարենք մեր գլխավոր պարտքը,— նորից առաջարկեց Լեգոլասը: — Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն կառուցենք:

— Դա երկար և ծանր աշխատանք է,— չհամաձայնեց Ջիմլին: — Այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:

— Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,— որոշեց Արագորնը,— իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետն ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:

Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք միմյանց վրա:

— Տեսե՛ք,— բացականչեց Արագորնը:

Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ, կարմիր քարերով:

— Այս դաշույնները օրքերինը չեն,— հաղթական ասաց նա: — Սրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է. նրանք զինաթափել են գերիներին, բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստված են Արևմտյան Երկրում և դրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է մեր բարեկամներն անզեն են, եթե, իհարկե, ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, թեպետ հույսը շատ փոքր է:

— Իսկ ես գնամ նետերս հավաքեմ,— ասաց Լեգոլասը,— կապարճս դատարկ է:

Շուտով նրա կապարճը լիցքավորվեց անվնաս մնացած նետերով: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:

— Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,— նկատեց նա: — Եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ Մառախլապատ Լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...

Նա ցույց տվեց չորս թխամաշկ և շիլաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դաջված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռունագիր «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:

— Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,— մտամոլոր ասաց Արագորնը: — Կուզենաի իմանալ՝ ի՞նչ են նշանակում այս նշանները:

— «Ս» Սաուրոն,— ենթադրեց Ջիմլին,— հասկանալը դժվար չէ:

— Ո՛չ,— Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,— Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերի ռուները:

— Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել, ո՛չ արտաբերել,— ավելացրեց Արագորնը: — Նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը Բոսոր Աչքն է:

Նա մտախոհվեց և վերջապես ասաց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, բայց, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, սակայն Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:

— Լա՛վ, լա՛վ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,— արագացրեց Ջիմլին: — Գնա՛նք, տանե՛նք Բորոմիրին գետի մոտ:

— Պետք է գուշակել հանելուկները, եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,— առարկեց Արագորնը:

— Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,— կասկածեց թզուկը:

Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ: Ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ՝ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր՝ դեպի Պարտ Գալեն: Մինչև ճամբար մոտ երկու մղոն կլիներ, և բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից չհեռանալ, վերադարձան Արագորնի մոտ:

— Տարօրինակ է,— ասաց Լեգոլասը,— ափին երկու մակույկ կար: Երրորդը չգտանք:

— Օրքերն այնտեղ է՞լ են եղել,— զգաստացավ Արագորնը:

— Օրքերի հետքեր այնտեղ չկան,— պատասխանեց Ջիմլին: — Եվ հետո, եթե նրանք այնտեղ եղած լինեին, ապա բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:

— Երբ վերադառնանք՝ կտեսնեմ ինչումն է բանը,— որոշեց Արագորնը:

Բորոմիրին պառկեցրին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին հետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի շիթերից բաղկացած մի ամպ էր՝ քուլա-քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:

Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում: Մակույկն օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքն արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ: Բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև փոքրիկ կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: Գետն ընդունեց Բորոմիրին, Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս երբեք նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով, սակայն Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որն անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ և, կտրելով մեծ գետը, գիշերային աստղերի լույսի ներքո դուրս եկել անծայրածիր ծով:

Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.

— Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն, հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ո՛չ լեռներից, ո՛չ էլ ծովի ափերից:

Եվ նա սկսեց դանդաղ երգել.

<poem>

Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին,

Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին,

«Թափառակա՛ն քամի, պատմի՛ր, թափառակա՛ն քամի, ասա՛

Դեռ երկա՞ր պիտի սգացող աշարակը նայի արևմուտքին:

Օգնի՛ր գտնել մեծն Բորոմիրին,

Լուսինը դեռ փայլո՞ւմ է նրա ճամփին»:

«Յոթ հորձանուտների միջով է անցել ու գետը հատել

Եվ հյուսիսային մշուշում կորել, այլևս նրան չեմ տեսել,

Միգուցե հյուսիսային քամի՞ն է նրա փողի ձայնը լսել»:

«Աշտարակից արևմուտք եմ նայում, ու իմ սիրտն է լացում,

Նա հատել է անապատները ու կորել անհուն հեռվում,

Արևմտյան ճանապարհներին այլևս ոչ ոքի չեմ տեսնում»:

</poem>

Արագորնին փոխարինելով՝ երգեց Լեգոլասը.

<poem>

Առած իր մեջ աղ ու ավազ Կեսօրի քամին է սուրում,

Կանգնում է դարպասի մոտ ու ձայնն է նրա զրնգուն:

«Ի՞նչ է կատարվում աշխարհում՝ արևի ու լուսնի ներքո,

Ու՞ր է Բորոմիրն արդար, հապաղում է նա,

Ու տխուր եմ ես հիմա»:

«Մի՛ հարցրու քամուց մահկանացուի մասին,

Մի՞թե քիչ ափեր են մնացել ավազի տակին,

Սև ու սպիտակ ափեր, երկնքի և ջրի մրրիկում,

Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ՝ դեպի ծով լողում:

Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա՞ իմանա»:

«Օ՜ Բորոմի՛ր, դեպի ծով ճամփան հարավ է տանում:

Ծովային թռչունների ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած՝

Սպասում էի լուրի, քո մասին, բայց դու այդպես էլ հետ չվերադարձար»:

</poem>

Նորից երգեց Արագորնը.

<poem>

Հյուսիսային քամին թակում է դարպասն արքայական,

Ձայնն է որոտում նրա՝ աղմկոտ ջրվեժի նման:

«Վճիտ ջրերի քամի, խնդրում եմ քեզ, պատասխա՛ն տուր,

Ու՞ր է Բորոմիրն անվախ, վաղուց սպասում ենք գլխիկոր»:

«Եղջերափողը որոտաց անտառում,— պատասխանեց Թոլ Բրանդիրը,—

Շատերն ընկան այդ մարտում, վերջում ընկավ Բորոմիրը,

Վահանը նրա երկուկես եղավ, և կոտրվեց թուրը,

Չկախեց այդպես էլ նա, գլուխն ու հզոր ուսերը:

Նավակում նրան դրեցին, համբուրեցին ճակատը,

Եվ ոսկեգույն անդունդն ընդունեց նրա աճյունը»:

«Աշտարակն այլևս անդունդից այլ կողմ աչքերը չի դարձնի,

Քանի դեռ աշխարհը չի վերացել ու վառվել լուսապսակը ոսկի»:

</poem>

Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:

— Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,— ասաց Ջիմլին,— բայց ես դրա մասին չեմ երգի:

— Ճիշտ կանես,— պատասխանեց Արագորնը: — Երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:

Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, երբ Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետազոտել տարածքը՝ անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:

— Օրքերն այստեղ չեն եղել,— ասաց նա: — Մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:

Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց զննել խոնավ գետինը:

— Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,— նկատեց նա: — Հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ, բայց ե՞րբ է դա կատարվել, չեմ կարող ասել:

— Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,— հարցրեց Ջիմլին:

Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեպարկերը:

— Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում նաև ամենամեծն ու ծանրը,— վերջապես ասաց նա: — Իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը: Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ: Ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է, նա չի լսել: Հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չես ազատվի:

— Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,— շփոթված հարցրեց Ջիմլին: — Տարօրինակ արարք է:

— Տարօրինակ, բայց խիզախ,— առարկեց Արագորնը: — Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր լեռան վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում կայացնել:

— Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է,— ենթադրեց Լեգոլասը:

— Այո՛, փախել է,— պատասխանեց Արագորնը,— բայց դժվար թե օրքերից:

Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:

— Ամեն ինչ արդեն պարզ է,— ասաց Լեգոլասը,— Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեպարկերի անհետացումը:

— Ուրեմն մնում է երկուսից մեկը,— ամփոփեց Ջիմլին,— կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը ու փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ աղոտ է: Թանկարժեք ժամանակն արդեն բաց է թողնված:

— Թողեք մտածեմ,— ասաց Արագորնը,— և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:

Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց.

— Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ: Բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ, քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, այնքան, մինչև հասնենք:

Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը, տարան անտառ, ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին և հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնից մեծ վարպետություն չպահանջվեց արագ գտնելու օրքերի հետքը:

— Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը,— փնթփնթաց Լեգոլասը: — Կարելի է մտածել, թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը, ինչն աճում է ու ձգվում դեպի արևը:

— Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,— նկատեց Արագորնը: — Եվ, ի դեպ՝ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել հետքը չկորցնելու համար:

— Դե ինչ, առա՛ջ,— բացականչեց Ջիմլին,— թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու: Մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:

— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց, առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի և վա՛յ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների ասույթներում: Առա՛ջ, երեք որսորդներ:

Նա առաջ սուրաց ինչպես եղջերուն: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին հետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց-կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին դրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերներն անհետացան քարերի հետևում:

=== Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները ===

Մոտենում էր գիշերը: Հետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը, սակայն երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց-կամաց իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը, և ժայռերը սև ստվերներ էին տարածում:

Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը գնալով բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից հարավ: Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերը ավելի հարթ էին՝ ակոսված ձորերով և նեղ ճեղքերով: Երեք հետապնդողներն ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից՝ վար, դեպի գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:

— Ի՞նչ ես կարծում, որ կողմ են դարձել,— հարցրեց Լեգոլասը,— հյուսի՞ս, որ արագ հասնեն Ֆենգորն և անտառի միջով կարճ ճանապարհով վազեն Իզենգարդ, թե՞ հարավ՝ դեպի Էնտուոշի գետանցումը:

— Ուր էլ վազեն, դեպի գետը հաստատ չեն գնա,— արձագանքեց Արագորնը: — Կարծում եմ մեր թշնամիները չեն համարձակվի երկար զբոսնել Ռոհանի տափաստաններում և կաշխատեն ամենակարճ ճանապարհով թողնել դրանք հետևում, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք հյուսիս:

Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին, որի հատակին՝ քարերի արանքում, տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում՝ լեռան մոխրագույն լանջերը, որոնք սևին էին տալիս մոխրագույն աղջամուղջում: Ճանապարհորդները ևս մեկ մղոն քայլեցին դեպի հյուսիս: Արագորնն անընդհատ կռանալով ուշադիր զննում էր յուրաքանչյուր խոռոչ ու ելուստ: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:

— Մենք արդեն հասել ենք նրանցից մի քանիսին,— շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը: — Տեսե՛ք:

Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվողը իրականում ոչ թե բլուր է, այլ միմյանց վրա թափթփված հինգ օրքերի մարմիններ: Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ դրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծված էր օրքերի մուգ արյունով:

— Եվս մեկ հանելուկ,— մթագնեց Ջիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:

— Ինչ էլ որ եղած լինի, մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Ով սպանում է օրքերին, նա հաստատ մեր դաշնակիցն է: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:

— Ոչ, չկան,— պատասխանեց Արագորնը: — Ռոհիրիմները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ-որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն:

— Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,— հարցրեց Ջիմլին:

— Իրենց թշնամիներին իրենք են հետները բերել,— ասաց Արագորնը: — Բոլոր սպանված օրքերը հյուսիսից են, հեռվից: Սպանվածների մեջ այն անծանոթ զինանշանով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց միջև կռիվ է ծագել: Այս չարագործների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ՝ ճանապարհի ընտրությունից:

— Կամ էլ գերիների պատճառով են վիճել,— ավելացրեց Ջիմլին: — Հուսով եմ հոբիթները այս պատմությունից անվնաս են դուրս եկել:

Արագորնը ուշադիր հետազոտեց տարածքը, բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվեց: Արևելքում երկինքը կամաց-կամաց սկսեց գունատվել, և աստղերը մեկը մյուսի հետևից հանգան: Սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճանապարհորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին, քարերի միջով, իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով, իսկ ափերը ծածկված էին կանաչով:

— Վերջապե՛ս,— բացականչեց Արագորնը,— ահա և հետքը, որը մենք փնտրում էինք: Նրանք գնում են առվի երկայնքով դեպի վեր: Ճիշտ ուղղությամբ ենք գնում, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են այս կողմ:

Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով՝ թռչկոտելով ողորկ քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերն իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների մազերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները հետ դարձան: Գետի այն կողմում բլուրներն արդեն լուսավորվել էին լուսաբացի առաջին ճառագայթներից: Մթագնած գագաթների հետևից երևաց արեգակի բոսոր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Կանաչեցին Ռոհանյան լայնարձակ տափաստանները, ճերմակեցին գետափնյա հովիտներում փռված մշուշները, իսկ հեռու-հեռվում, մի երեսուն լիգ, կամ ավելի այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակեցին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:

— Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր,— բացականչեց Արագորնը,— Երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր: Ա՜խ, եթե ես կարողանայի թեքվել հարավ՝ դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ճանապարհն ինձ այլ կողմ է տանում...

Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր:

Դու լայնարձակ ես՝ լեռներից մինչև ծով,

Օրհնյալ են հողերդ՝ լեռներից մինչև ծով:

Սպիտակ Ծառը լույսով է ողողվել,

Թագավորների շեմքն է լույսով ողողվել:

Դու ուժն ես աշտարակների, ամրոց ես ու գահ,

Որը ոսկուց էլ է պայծառ:

Թագադրված միթրիլե թևերով---------------------------------------(խոսքը գնում է միթրիլե թևերով Գոնդորյան թագի մասին)

Դու նայում ես արևմուռքին:

Ասա՛, կծաղկի՞ դեռ սպիտակ ծառը,

Կլսե՞նք արևմուտքից այդ բարի լուրը:

— Իսկ հիմա գնանք,— ասաց նա՝ աչքերը հառելով արևմուտք, որտեղ փռված էր նրա ճանապարհը:

Ճանապարհը լեռան լանջով կտրուկ իջնում էր վար: Քսան սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված Արևելյան Ռոհանյան Պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում. առջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: (Ռոհանը դա նույն Մուստանգրիմն է, որի մասին պատմվում էր առաջին գրքում):

— Տեսե՛ք,— բացականչեց Լեգոլասը՝ ձեռքը մեկնելով դեպի գունատ երկինքը: — Նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է թռչում: Երևում է հետ է վերադառնում, հյուսիս, և շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:

— Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,— պատասխանեց Արագորնը: — Երևի նա իսկապես շատ բարձր է թռչում: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենայի իմանալ, թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ-որ բան է շարժվում և շատ ավելի մոտ է: Կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված:

— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն ջոկատ է, բայց ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Այն բավականին հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:

— Ինձ թվում է այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,— առույգացավ Ջիմլին: — Եկեք արագ գտնենք վայրեջքի ամենակարճ ճանապարհը:

— Օրքերն արդեն գտել են,— նկատեց Արագորնը:

Եվ ջոկատը շարունակեց հետապնդումը՝ արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում են՝ ինչքան ուժ ունեն: Անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր. ուտելիքի պարկեր, բզկտված սև թիկնոց, չորացած հացի մնացորդներ, ծանր ու հնամաշ կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ, և վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված, մի խորը իջվածք: Ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրց արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:

Վերջին աստիճանը հաղթահարելով՝ ճամփորդները կտրուկ իջան ցած և, ի զարմանս իրենց, մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե այն ինչպես է խուլ խշշում՝ սկսելով իր ճանապարհը դեպի Էնտուոշ գետի հարթավայրը:

Ճանապարհորդներին թվաց, թե ձմեռը մնաց հետևում, ժայռերի և քարերի մեջ: Օդն այստեղ թարմ էր ու տաք, քամին իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում և կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:

— Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,— հիանում էր նա: — Շնչում ու մոռանում ես, որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:

— Մենք թեթև ենք հագնված, և կարող ենք երկաթյա զրահներով օրքերից ավելի արագ վազել,— ասաց Արագորնը: — Գուցեև մեզ հաջողվի կրճատել մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:

Եվ Ճանապարհորդներն իրար հետևից սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց հետևից լայն, կոխկրտված շերտ էին թողել, որը տանում էր դեպի արևմուտք, և գրեթե ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը ճչաց.

— Սպասե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն, շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ-որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:

— Ես ճիշտ էի,— հայտարարեց նա,— հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է՝ Մերին ավելի բարձրահասակ է: Տեսե՛ք:

Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ արևի տակ փայլփլում էր հաճարենու մի փոքրիկ, ասես նոր ծաղկած տերև: Տարօրինակ էր տեսնել այդ տերևը ծառազուրկ հարթավայրում:

— Ախր սա էլֆական թիկնոցի ամրակա՜լն է,— միաժամանակ բացականչեցին Լեգոլասն ու Ջիմլին:

— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:

— Ստացվում է, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,— ցնծաց Ջիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, նշանակում է, անիմաստ չենք վազում:

— Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Վազե՛նք, սիրտս այրվում է, երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես ուր՝ ինչպես գառներին սպանդի...

Արեգակն անցել էր իր ճանապարհի կեսը և դանդաղ թեքվում էր դեպի արևմուտք: Հարավից՝ ծովից, թեթև ամպեր եկան, բայց հարթավայրի քամին ցրեց դրանք: Շուտով արևը հատեց հորիզոնը, և Ճանապարհորդների հետևից դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Սակայն բարեկամները կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի:

Երբ սկսեց մթնել, Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրն ընդամենը երկու անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը, ավելի քան տասներկու լիգ մնացել էր հեռվում:

— Մենք պետք է ծանր ընտրություն կատարենք,— ասաց Արագորնը: — Մնանք այստեղ գիշերե՞նք, թե վազենք այնքան, մինչև ուժասպառ լինենք:

— Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,— ասաց Լեգոլասը:

— Օրքերին, ինչ է, հանգիստ պետք չէ՞,— զարմացավ Ջիմլին:

— Հազվագյուտ օրք չի վախենա բաց հարթավայրից, մանավանդ ցերեկով, արևի լույսի տակ,— առարկեց Լեգոլասը: — Իսկ սրանք չվախեցան: Առավել ևս գիշերը նրանք կանգ չեն առնի:

— Բայց մթության մեջ մենք կարող ենք կորցնել հետքը,— նկատեց Ջիմլին:

— Մինչև հիմա հետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ,— ասաց Լեգոլասը: — Ինչքան որ տեսնում են իմ աչքերը՝ արահետը չի փոխում իր ուղին:

— Գուցեև չկորցնենք արահետը,— միջամտեց Արագորնը,— բայց, ամեն դեպքում, եթե հանկարծ կորցնենք հետքը, ստիպված կլինենք հետ վերադառնալ, իսկ դրա համար երկար ժամանակ կպահանջվի:

— Եվ հետո,— ավելացրեց Ջիմլին,— մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին, ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին հաջողվի փախչե՞լ, կամ նրանց քարշ տան այլ կո՞ղմ: Օրինակ՝ դեպի գետը, կամ արևելք՝ Մորդոր... Մենք կարող ենք չնկատել բաժանվող հետքը և այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:

— Ճիշտ ես,— ասաց Արագորնը,— բայց եթե ես մինչև հիմա անսխալ եմ կարդացել հետքերը, ապա Սպիտակ Ձեռքի զինանշանով օրքերը հաղթել են վեճում, և այժմ չարագործները ամբողջ ոհմակով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:

— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— առարկեց Ջիմլին,— և հետո հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ մեջ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:

— Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք՝ նրանք երկար չեն վազի: Սակայն ինչպես ենք նրանց օգնելու, դժվար է գուշակել: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:

— Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց Ջիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:

— Ես զգուշացնում էի, որ ընտրությունը ծանր է լինելու,— հիշեցրեց Արագորնը: — Եվ այսպես, ի՞նչ ենք որոշում:

— Վերջին խոսքը քոնն է,— ասաց Ջիմլին: —Դու հմուտ որսորդ ես: Որոշիր, և մենք կհնազանդվենք:

— Սիրտս առաջ է թռչում,— ասաց Լեգոլասը,— բայց մենք պետք է միասին մնանք: Ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:

— Իզուր ընտրությունը ինձ վրա թողեցիք,— հառաչեց Արագորնը: — Այն պահից սկսած, երբ մենք հետևում թողեցինք Քարե Հսկաներին, ես անընդհատ սխալվում եմ:

Նա լռեց՝ նայելով հյուսիս-արևմուտքում թանձրացող խավարին:

— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է, կամ ինչ-որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել և շուտ էլ մայր է մտնում:

— Միևնույնն է երկինքն անպամած է,– փնթփնթաց Ջիմլին: –Է՜հ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...

— Տիրուհու նվերը Ֆրոդոյին շատ ավելի է պետք, քան մեզ,— ասաց Արագորնը: — Միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է մատանու պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանում, մեզ բաժին է ընկել միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից անիմաստ ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակը գրեթե չունենք: Թող ամեն մեկն օգտագործի այն առավելագույնս:

Նա պառկեց գետնին ու միանգամից քնեց, քանզի այն ժամանակից ի վեր, երբ առաջնորդեց պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, մինչև հիմա աչք չէր փակել: Սակայն լույսը դեռ չբացված նա արդեն ոտքի վրա էր: Ջիմլին դեռ չէր արթնացել, իսկ Լեգոլասը, ինչպես մատղաշ ծառը անքամի գիշերով, անշարժ, մտահոգ կանգնած, նայում էր հյուսիս:

— Նրանք շատ են հեռացել,— տխուր ասաց նա, շրջվելով դեպի Արագորնը: — Սիրտս ասում է ինձ, որ ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են: Այժմ միայն արծիվը կհասնի նրանց...

— Եվ այնուամենայնիվ մենք կգնանք նրանց հետքերով, ինչքան ուժներս հերիքի,— պատասխանեց Արագորնը և, կռանալով, թափահարեց թզուկի ուսը: — Արթնացի՛ր Ջիմլի, շարժվելու ժամանակն է, հետքը սառչում է:

— Բայց դեռ մութ է: — Թզուկը նստելով տրորեց աչքերը: — Մինչև չլուսանա, նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի, թեկուզ սարի գլուխը բարձրանա:

— Վախենում եմ ես նրանց այլևս ոչ մի տեղից չեմ տեսնի,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ո՛չ սարի գլխից, ո՛չ այստեղից, ո՛չ լուսնի լույսի ներքո, ո՛չ էլ արևի:

— Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,— առարկեց Արագորնը: — Մի՞թե հողը չի տնքում այդ չարագործների սապոգների հարվածներից:

Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ գուցե ուշագնա՞ց է եղել»: Այդ ընթացքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:

— Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,— ասաց նա: — Մի բան հաստատ է, շրջակա մի քանի մղոնի վրա հարթավայրն ամայի է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը հազիվ է լսվում, վախենում եմ, նրանք շատ են հեռացել: Փոխարենը, որքան գնում, ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում... Ինչ-որ ձիեր էին, քառատրոփ արշավով արևմուտք էին սլանում: Բայց, հիմա նրանք, կարծես թե, շրջվել են դեպի հյուսիս և սրընթաց հեռանում են մեզանից: Կուզենայի իմանալ, ի՞նչ է կատարվում այս հողերում:

— Շարժվեցի՛նք,— գոչեց Լեգոլասը:

Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչամոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ Լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով դրա թարմացնող ու կենարար ուժը:

Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս-արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջերը, որոնք, ալիք-ալիք հեռանալով, վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ո՛չ մարդու, ո՛չ գազանի: Սակայն ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որը թաքնված էր մշուշում և այստեղից չէր երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիներն իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում: Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:

Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կանգ առան: Երկու անգամ տասներկու լիգ նրանք թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղեր չկային:

— Գնալով ավելի շատ եմ զղջում կորցրած ժամանակի համար,— հուսահատ ձայնով ասաց Լեգոլասը: — Չարագործ օրքերն այնպես են սլանում, ասես Սաուրոնն ինքն է մտրակով նրանց քշում:

— Նշանակում է, վե՛րջ մեր այսքան ջանքերին ու փայփայած հույսին,— ատամները կրճտացրեց Ջիմլին:

— Հույսին հնարավոր է, բայց ջանքերին ո՛չ,— արձագանքեց Արագորնը: — Հետ չենք դառնա, դա հաստատ: Բայց ինչքա՜ն եմ ես հոգնել... — Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.

— Այստեղ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին էլ չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ-որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ-որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ-որ անտեսանելի արգելքներ տարածում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացելել, որքան սիրտս:

— Իրոք այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Ես զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք, դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր հետևում չէ, այլ առջևում,— ասաց նա:

— Սարումանն է,— ցածրաձայն ասաց Արագորնը: — Դե, նա մեզ չի՛ կարող հետ դարձնել, բայց գիշերել՝ ստիպված ենք: Տեսնու՞մ եք: Լուսինը կրկին թաքնվել է ամպերի հետևում: Իսկ հետքը առաջվա պես հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ ու կրկին առաջ:

Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե, նա առհասարակ քնել էր:

— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցնում էր նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Արթնացե՛ք:

Արագորնն ու Ջիմլին արագ վեր կացան և, առանց ժամանակ կորցնելու, ջոկատը շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր զննեց տրորված տարածքն ու դրա շրջապատը:

— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզր:

— Ո՛չ հյուսիսում, ո՛չ ել արևմուտքում ոչինչ չի երևում, բացի մշուշում կորչող կանաչից,— բողոքեց Ջիմլին: — Գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը: Մեկ էլ տեսար՝ անտառն երևաց:

— Չի երևա,— առարկեց Արագորնը: — Բլուրները դեռ ութ լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս, եթե ճիշտ եմ հիշում, իսկ այնտեղից մինչև անտառեզր կլինի երևի տասնհինգ լիգ:

— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Ջիմլին: — Պարտադիր չէ, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...

Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամներն անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլքի: Ջիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե՛ ճանապարհին, թե՛ աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ՝ ժամանակ առ ժամանակ կռանալով ու զննելով հետքը. նա հույս ուներ արահետում կրկին ինչ-որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին՝ համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային գալեթներով և, եթե կարելի է այդպես ասել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:

— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:

Արագորնն ու Ջիմլին հոգնած հետևեցին նրան: Բլուրը մի փոքր առանձնացած էր մյուսներից: Մինչ նրանք կբարձրանային, արևը վերջնականապես կորավ հորիզոնում և իրիկնային կիսախավարի վարագույրը պարուրեց հարթավայրը: Բարեկամների աչքերի առջև բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ-որ բան էր սևին տալիս թանձրացող մթության մեջ: Մառախլապատ Լեռնաշղթան էր սկսում, որի ստորոտին էլ հենց փռված էր անտառը:

— Ոչինչ չի երևում,— ասաց Ջիմլին: — Ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: Ցրտում է, զգու՞մ եք:

— Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,— պատասխանեց Արագորնը:

— Առավոտյան կողմ քամին ուղղությունը կփոխի և կփչի արևելքից,— խոստացավ Լեգոլասը: — Հանգստանանք, եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի, թե մեզ առավոտյան ինչ կարող է սպասվել: Լուսաբացը հաճախ է անակնկալ լուրեր բերում:

— Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել հետապնդումը սկսելուց հետո, և ի՞նչ օգուտ,— ուսերը թոթվեց Ջիմլին:

Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով՝ նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մե՛կ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մե՛կ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ-որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:

Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մոտ տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքն ուղիղ այնտեղ էր տանում:

Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծյալներ, շատ հեծյալներ: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:

Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Ջիմլին լսում էր խոտերի խշշոցը:

— Հեծյալնե՛ր են,— ոտքի թռչելով բղավեց Արագորնը,: — Հեծյալների մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:

— Ճիշտ է,– հաստատեց Լեգոլասը: — Հարյուր և հինգ հոգի կլինեն: Խարտյաշ մազերով են, իսկ զրահները կայծկլտում են արևի տակ: Նրանց առաջնորդը բարձրահասակ մարդ է:

— Սուր են էլֆերի աչքերը,— ժպտաց Արագորնը:

— Եվ ի՞նչ դժվար բան կա այստեղ,— ուսերը թոթվեց Լեգոլասը: — Նրանք ընդամնեը հինգ լիգ են հեռու այստեղից:

— Հինգ լիգ են հեռու, թե մեկ՝ կարևոր չէ,— ձեռքը թափ տվեց Ջիմլին: — Միևնույնն է բաց դաշտում հանդիպումից չենք խուսափի: Շարժվենք առա՞ջ, թե՞ սպասենք այստեղ:

— Սպասե՛նք,— որոշեց Արագորնը: — Մեր ուժերը սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծյալները մեզանից առա՞ջ են անցել: Նրանք էլ են օրքերի հետքով արշավում, միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ թարմ լուրեր են սպասվում:

— Կամ սուր նիզակներ,— քմծիծաղեց Ջիմլին:

— Ձիերից երեքն առանց հեծյալների են,— ասաց Լեգոլասը,— բայց հոբիթների չեմ տեսնում նրանց հետ:

— Ես չասացի, որ լուրերն անպայման բարի են լինելու,— ասաց Արագորնը: — Սակայն, ինչպիսին էլ որ լինեն՝ սպասել է պետք, մինչև հասնեն:

Բարեկամներն իջան բլրի գագաթից. չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին՝ նրանք, փաթաթվելով թիկնոցների մեջ, նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, և սպասումը գնալով ծանրանում էր: Ջիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:

— Ի՞նչ գիտես այդ հեծյալների մասին Արագո՛րն,— հարցրեց նա: — Գուցե մենք այստեղ նստած սպասում ենք մահվա՞ն:

— Ես եղել եմ Ռոհանում,— պատասխանեց Արագորնը: — Քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են և մեծ սիրտ ունեն: Խիզախ են, բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրց, ինչպես այն ժամանակները, երբ Խավարի վարագույրը դեռ չէր տարածվել Միջերկրում: Բայց ես չգիտեմ, թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչ ընտրություն են կատարել Ռոհիրիմերը: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, թեև արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել Էորլ երիտասարդը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի, Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, և անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ և տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիներն օրքերին չեն խղճում:

— Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,— հիշեց Ջիմլին:

— Բորոմիրը դրան չէր հավատում,— ասաց Արագորնը,— ես՝ նույնպես:

— Շուտով ճշմարտությունը կիմանանք,— կտրեց Լեգոլասը: — Նրանք արդեն մոտիկ են:

Վերջապես նույնիսկ Ջիմլին լսեց հեռվից եկող սմբակների դոփյունը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին, և բլրի հետևից երևացին ոոհանցիները, որոնք, խթանելով իրենց ձիերին, սլանում էին առաջ՝ շրջանցելով բլուրը: Տափաստանը դղրդում էր սմբակների դոփյունից: Շարքը շարքի հետևից անցնում էր ջոկատը ճանապարհորդների առջևով: Հեծյալները ուժեղ, ամրակազմ տեսք ունեին, զինված էին ու զրահապատ, թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը, խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքերին բռնել էին նիզակները: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչերը ծածանվում էին քամուց:

Թեև ժամանակ առ ժամանակ հեծյալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջը, բայց կարծես ոչ մեկը չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոչեց.

— Ի՞նչ նորություններ կան հյուսիսում, Ռո՛հանի հեծյալներ:

Զարմանալի վարպետությամբ հեծյալները կանգնեցրին իրենց նժույգներին և արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծյալները կանգ առան ու նիզակներն ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից: Նրա սաղավարտի հետևի մասում ծածանվում էր ձիու պոչից պատրաստված սպիտակ մազափունջը: Նա առաջ եկավ՝ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:

— Ովքե՞ր եք դուք, և ի՞նչ գործ ունեք այստեղ,— համընդհանուր լեզվով հարցրեց հեծյալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը թզուկին ու էլֆին հիշեցրին Բորոմիրին:

— Ինձ Պանդուխտ են անվանում,— պատասխանեց Արագորնը,— հյուսիսից եմ եկել, օրքերին եմ հետապնդում:

Առաջնորդն իջավ ձիուց՝ նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից, նա մոտեցավ Արագորնին և զարմացած հայացքով ոտքից գլուխ չափչփեց նրան:

— Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ, որ սխալվել եմ... — վերջապես ասաց նա: — Սակայն, ձեզանից ի՞նչ որսորդ: Ո՞վ է հետապնդում օրքերին այսպիսի ջոկատով: Նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում և լավ զինված են: Էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է, որ չեք հանդիպել նրանց, թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ, Պանդուխտ, քո մեջ ինչ-որ տարօրինակ բան կա: — Նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա: — Պանդուխտ... Մի՞թե դա անուն է: Նույնիսկ հագուստդ է տարօրինակ: Որտեղի՞ց հայտնվեցիք: Ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Գուցե դուք էլֆե՞ր եք:

— Ոչ,— պատասխանեց Արագորնը,— մեզանից միայն մեկն է էլֆ՝ Լեգոլասը, հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը անցել է Լոթլորիենով, որի տիրուհին, ի նշան բարեկամության, մեզ ճանապարհել է նվերներով:

Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:

— Ստացվում է, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկե Անտառում,— ասաց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց, եթե դուք եղել եք Լորիենում և ստացել եք կախարդուհու օրհնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ և խաբեության ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:

Ջիմլին վեր կացավ տեղից և տապարը ձեռքին, ոտքերը լայն բացած, կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:

— Սկզբում ասա քո անունը, հեծյա՛լ, և հետո կիմանաս իմը,— հպարտ գոչեց նա:

— Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,— խստացավ ռոհանցին՝ չափելով Ջիմլիին ոտից գլուխ,— բայց թող քո ասա՛ծը լինի: Ես Էոմե՛րն եմ, Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ զորավարը:

— Այդ դեպքում լսի՛ր ինձ, Էոմե՛ր, Էոմունդի՛ որդի,— գոչեց թզուկը: —Ես Ջի՛մլին եմ, Գլոյնի որդին՝ Սարատակի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան, ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն, ինչը չգիտես:

Ռոհանցու աչքերը փայլատակեցին: Շրջափակման օղակն ավելի նեղացավ: Նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդների կրծքերին:

— Ես կթռցնեի քո գլուխը, թզու՛կ, մորուքիդ հետ միասին, եթե դու գոնե մի փոքր բարձրահասակ լինեիր,— ցասումով գոչեց Էոմերը:

— Դու կմեռնես ավելի շուտ, քան թուրդ կհասցնի հարվածե՛լ,— կայծակնային արագությամբ աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը: — Նա մենակ չէ այստեղ:

Էոմերը բարձրացրեց սուրը, և ամեն ինչ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև:

— Ներիր մեզ Էոմե՛ր,— ասաց նա,— եթե դու մեզ ճանաչեիր, ապա կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ո՛չ Ռոհանին, ո՛չ էլ նրա ժողովրդին: Նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:

— Լա՛վ,— պատասխանեց Էոմերը՝ իջեցնելով սուրը,— բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ ինձ քո իսկական անունը:

— Սկզբում ասա թե ու՛մ ես դու հպատակվում,— առարկեց Արագորնը: — Մորդորի Սև Տիրակալին թշնամի՞ ես, թե՞ բարեկամ:

— Ես հպատակվում եմ իմ տիրակալ Ռոհանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,— պատասխանեց Էոմերը: — Մենք չենք հպատակվում Սև Տիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Սակայն եթե դուք նրանից եք փախչում, ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմաններն ապահով չեն: Մեզ անընդհատ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ մեզ հանգի՛ստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչև հիմա: Չե՛նք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև՝ կարևոր չէ բարի, թե չար: Կար ժամանակ, երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականները թող չնեղանան՝ նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛, ո՞վ ես դու, ու՞մ ես հպատակվում, և ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:

— Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,— ասաց Արագորնը,— բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում, և եթե ընտրություն ունենայի, այլ կերպ կվարվեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին պատանդ են վերցրել: Նման իրավիճակում էլ չես մտածում ոտքո՞վ ես, թե՞ ձիով: Սլանում ես առանց հետ նայելու և ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Եվ չես էլ հաշվում շա՞տ են թշնամիներդ, թե՞ քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում նրանց կտրված գլուխները: Չէ՞ որ ես անզեն չեմ:

Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլեց էլֆական պատյանը:

— Էլենդի՛լ,— բարձր ձայնով գոչեց Արագորնը: — Ես Արագո՛րնն եմ, Արաթորնի որդի՛ն: Էլեսսար են նաև ինձ կոչում՝ էլֆական բյուրեղ: Ծնունդով ես Դունադան եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված սուրն է, վերածնված կայծակը: Այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես ինձ, թե՞ թշնամի: Կօգնե՞ս ինձ, թե՞ կխանգարես:

Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի Քարե Հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:

Էոմերն ընկրկեց՝ խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:

— Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,— մրթմրթաց նա: — Ասույթներն ու առասպելները բուսնում են ճանապարհիդ՝ անմիջապես խոտի միջից... Բայց, ասա՛ ինձ, օ՛ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները: Եվ ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը... Շատ օրեր են անցել այն պահից, երբ Բորոմիրը՝ Դենետորի որդին, հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք փոխարինաբար տվել, առանց հեծյալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:

— Ես բերել եմ ձեզ ընտրություն,— պատասխանեց Արագորնը: — Փոխանցիր Թեոդենին՝ Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել՝ կա՛մ Սաուրոնի կողմից, կա՛մ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա պես, և քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Սակայն այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի՝ ես ինքս թագավորին կհանդիպեմ: Իսկ հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր, որ ես հետապնդում եմ օրքերին, որոնք պատանդ են վերցրել մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին:

— Հետապնդելն իմաստ չունի,— ասաց Էոմերը,— օրքերը ոչնչացված են:

— Իսկ մեր ընկերնե՞րը:

— Մենք միայն օրքերի ենք տեսել:

— Բայց դա իսկապես տարօրինակ է,— գոչեց Արագորնը: — Իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին: Մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են: Դուք նրանց երեխաների տեղ կընդունեիք: Ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով, և այս նույն թիկնոցներից են կրում:

— Այնտեղ ո՛չ երեխաներ կային, ո՛չ էլ թզուկներ,— ասաց Էոմերը: — Մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլուխ ու այրել: Մնացորդները դեռ ծխում են:

— Մեր ընկերները ո՛չ թզուկներ են, ո՛չ էլ երեխաներ,— առարկեց Ջիմլին: — Նրանք հոբիթներ են:

— Հոբիթնե՞ր,— զարմացավ Էոմերը,— այդ ի՞նչ ցեղ է: Տարօրինակ անվանում ունեն:

— Անվանումն էլ է տարօրինակ, ժողովուրդն էլ,— համաձայնեց Ջիմլին: — Այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Որքան հասկացա՝ գուշակության բառերն այստեղ էլ են հասել: Այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին: Ուրեմն՝ կոլոտիկները հենց հոբիթներն են:

— Կոլոտիկներ,— քմծիծաղեց Էոմերի կողքին կանգնած ռոհանցին: — Ինչեր ասես որ չես լսի հիմա: Կոլոտիկներն այն փոքրիկ մարդուկներն են՝ հյուսիսային հին հեքիաթներից: Մենք ինչ է, հեքիաթո՞ւմ ենք, թե՞ այնուամենայնիվ գտնվում ենք ռոհանյան հարթավայրում, պայծառ արևի ներքո:

— Լինում է, որ իրարից չես տարբերում,— պատասխանեց Արագորնը: — Մեզանից հետո ապրողներն էլ մեր ժամանակի մասին հեքիաթներ կպատմեն: Դու ասում ես, որ մենք կանգնած ենք հարթավայրում, իսկ հարթավայրի մասին մի՞թե երգեր չկան:

— Ժամանակը չի սպասում տեր իմ,— անհամբեր խոսեց ռոհանցին, ուշադրություն չդարձնելով Արագորնի վրա: — Հարկավոր է շտապել հարավ: Թողնենք այս խելագարներին իրենց զառանցանքներով: Թե՞ կհրամայես կապկպել նրանց և տանել թագավորի մո՞տ:

— Հանգի՛ստ, Էոթա՛յն,— ասաց նրան Էոմերը անցնելով ռոհաներենի,— սպասի՛ր մի քանի րոպե: Գնացե՛ք, հավաքվեք արահետի մոտ ու պատրաստ եղեք: Գնում ենք Էնտուոշի գետանցում:

Էոթայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:

— Տարօրինակ են զրույցներդ Արագո՛րն,— ասաց նա,— բայց ես զգում եմ, որ դու չես խաբում: Մենք՝ ռոհանցիներս, երբեք չենք ստում, այդ պատճառով էլ մեզ հեշտ չէ խաբել: Չնայած ինչ-որ բան թաքցնում ես: Կպատմե՞ս ինձ ձեր ճանապարհորդության իրական նպատակի մասին:

— Մեր ճանապարհորդությունը սկսվել է Իմլադրիսից,— պատասխանեց Արագորնը,— այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Սակայն ջոկատը ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա խոսելու իրավունք չունեմ: Մեր ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:

— Գե՛նդալֆը,— գոչեց Էոմերը,— Ռոհանում Գենդալֆ Մոխրագույնին լավ են ճանաչում: Բայց զգուշացնում եմ, նրա անունը չի օգնի ձեզ ձեռք բերել թագավորի բարեհաճությունը: Գենդալֆը հաճախ էր հյուր գալիս մեզ: Լինում էր նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ: Բայց լինում էր, որ անհետանում էր մի քանի տարով և ամեն անգամ անհանգստացնող լուրեր էր բերում: Դրա համար նրան սկսեցին անվանել Գենդալֆ չարագույժ: Եվ իսկապես, այս ամառվա նրա վերջին այցելությունից հետո անախորժությունները սկսվեցին՝ Սարումանի հետ լեզու չենք գտնում: Առաջ մենք Սարումանին բարեկամ էինք համարում, բայց Գենդալֆը զգուշացրեց, որ Իզենգարդում մեր դեմ պատերազմի են նախապատրաստվում: Նա ասաց, որ բանտարկված է եղել Օրթհանքում և հրաշքով է փրկվել: Խնդրեց, որ օգնենք իրեն, բայց թագավորը մերժեց: Ռոհանում զգուշացիր Գենդալֆի անունը տալուց, թագավորը կատաղած է նրա վրա: Նա մեր երամակից ընտրել տարել է Լուսաչ անունով արքայական նժույգին, որին հեծնել կարող են միայն Ռոհանի տիրակալները: Լուսաչի նախահայրը Էորլ արքայի փառապանծ նժույգն է եղել, որը, ինչպես հայտնի է, հասկանում էր մարդկային լեզուն: Յոթ օր առաջ Լուսաչը վերադարձել է, բայց թագավորը ավելի է կատաղել. նժույգը ոչ մեկին չի թողնում իրեն մոտենալ:

— Փաստորեն Լուսաչը կարողացել է գտնել տան ճանապարհը,— ասաց Արագորնը: — Նա Գենդալֆից բաժանվել է հեռավոր հյուսիսում: Բայց, ավա՜ղ, Գենդալֆը այլևս չի կարողանա հեծել նժույգին: Նա գահավիժեց Մորիայի խավար անդունդն ու հավիտյան հեռացավ աշխարհից:

— Վշտալի լուր է,— ասաց Էոմերը: — Համենայն դեպս ինձ, և ինձ նմանների համար: Սակայն ոչ բոլորն են այդպես մտածում: Թագավորի արքունիքում լինես՝ ինքդ կհամոզվես:

— Այդ լուրն ավելի դառն է, քան դուք՝ ռոհանցիներդ, կարող եք պատկերացնել,— տխուր պատասխանեց Արագորնը: — Կարճ ժամանակ անց դրա ծանրությունը կզգան բոլորը: Նրա մահից հետո ջոկատը ես էի առաջնորդում և տարա նրանց Լոթլորիեն: Այդ հրաշք երկրի մասին խոսելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ այն տեսնել, Էոմե՛ր: Այնպես որ դատարկ զրույցներ այլևս չանես: Հետո մենք լողացինք մեծ գետն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը, և այնտեղ իր մահը գտավ Բորոմիրը: Նրան նետահարեցին այն նույն օրքերը, որոնց դուք քիչ առաջ ոչնչացրել եք:

— Վա՜յ մեզ,— մինչև հոգու խորքը ցնցված բղավեց Էոմերը: — Բորոմիրի մահը չափազանց մեծ կորու՛ստ է Մինաս Թիրիթի և մեզ բոլորիս համար: Նա հզոր ռազմիկ էր, և նրա փառքը թնդում էր ամենուր: Ռոհանում նա հազվադեպ էր լինում: Պաշտպանում էր Գոնդորի արևելյան սահմաննները, բայց ինձ հաջողվել է հանդիպել նրան: Նա ավելի շատ ռոհանցու էր հիշեցնում, քան խստադեմ գոնդորցու: Ափսո՜ս: Բորոմիրը իր ժողովրդի համար մեծ առաջնորդ կդառնար, բայց երևում է, ճակատագիրն այլ կերպ է որոշել... Իսկ ինչու՞ Գոնդորից լուր չի եկել: Ե՞րբ է այդ ամենը կատարվել:

— Չորս օր առաջ,— պատասխանեց Արագորնը: — Հենց այդ երեկո էլ մենք ճանապարհ ընկանք Թոլ Բրանդիրի ստորոտից և հիմա կանգնած ենք այստեղ քո առջև:

— Ինչպես թե... ոտքո՞վ,— չհասկացավ Էոմերը:

— Այո, ինչպես տեսնում ես:

Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:

— Պանդու՜խտ... սխալ են քեզ անվանել, օ՛ Արաթորնի որդի, պետք է Թռչող Ոտքեր անվանեին: Ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Չորս անգամ քսան և հինգ լիգ ոտքով ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ, օ՛ պարոն, ի՞նչ անեմ ես հիմա: Մենք շտապում ենք, պետք է հետ վերադառնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց Սև Տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, թեև արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է: Մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ և չենք դրժի մեր խոստումը՝ առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, և նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ զորավարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, և ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնտուոշի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները՝ իրենց արագավազ ձիերով:

— Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,— դուրս թռավ Ջիմլիի բերանից:

— Ո՛չ, և երբեք էլ չե՛նք վճարի: — Էոմերի աչքերը փայլեցին: — Ինձ է՛լ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի, որ այդքան հեռու են գնացել: Մի քանի տարի առաջ Սև Տիրակալն ուզում էր մեզանից նժույգներ գնել և լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, և հիմա այդ ցեղից գրեթե չի մնացել: Ահա, թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում՝ առանց ներում բեկումի: Սակայն վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից: Նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել, և արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներին, լեռնային ավազակներին և արդեն փակել է Ռոհանյան Լեռնանցքը: Աչքներս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ: Արևմուտքում՝ թշնամիներ, արևելքում՝ թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ: Սարումանը կախարդ է՝ խորամանկ ու հմուտ, և բացի այդ, նա նաև փոխակերպուկ է: Ասում են, հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով և ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի: Ինքդ կհամոզվես, եթե գաս մեզ հետ: Գնա՛նք մեզ հետ, Արագո՛րն: Թե՞ իզուր է հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի այս ժամին:

— Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,— խոստացավ Արագորնը:

— Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամարտ է ընթանում, և վախենում եմ, որ մերոնք չդիմանան: Ես առանց Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել, և արքունիքը հիմա անպաշտպան է մնացել: Բայց ես չէի կարող այլ կերպ վարվել. հետախույզները լուր բերեցին, որ երեք օր առաջ օրքերի մեծ ջոկատ է իջել Արևելյան Պատով, իսկ նրանց վահաններին՝ Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով: Այդ հրեշավոր լուրն իմանալով, ես իմ ջոկատը հավաքեցի ու ճանապարհ ընկա: Երկու օր առաջ, մայրամուտին, Ֆենգորնի անտառեզրին հասանք օրքերի հետևից: Մենք շրջապատեցինք նրանց և, երեկ առավոտյան, հարձակվեցինք: Այդ մարտում ես տասնհինգ ռազմիկ կորցրի և տասներկու ձի: Օրքերն ավելի շատ էին, քան մենք կարծում էինք: Արևելքից նրանց օգնություն էր եկել՝ դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին: Իսկական հսկաներ էին, կրկին Սպիտակ Ձեռքի զինանշանով, կատաղի և ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրինք, չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե՛ հարավում, թե՛ արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ: Մենք ձեզ ձիեր կտանք: Սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն, եթե նրանք ներեն ինձ Ոսկե Անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն, ինչ խոսում են մեր կողմերում: Ուրախ կլինեմ, եթե այդպես չլինի:

— Քո խոսքերը բարի են,— ասաց Արագորնը,— շնորհակալ եմ: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից և գալ քո ետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին, քանի դեռ հույս կա, որ նրանք կգտնվեն:

— Հույս չկա,— ասաց Էոմերը: — Հյուսիսային սահմաններում դու նրանց չես գտնի:

— Բայց նրանք հետևում էլ չեն մնացել: Մենք ճանապարհին՝ Արևելյան Պատից ոչ հեռու, հստակ նշանի հանդիպեցինք և գիտենք, որ նրանցից գոնե մեկը այդ ժամանակ դեռ ողջ էր: Պատից այս կողմ ուրիշ ոչ մի արտառոց բան չի հանդիպել: Արահետը ուղիղ այս կողմ է գալիս, և այլ հետքեր չկան, եթե, իհարկե, հետքագետի իմ վարպետությունն ինձ չի դավաճանել:

— Այդ դեպքում ո՞ւր են նրանք անհետացել:

— Չգիտեմ: Մտածում եմ, որ նրանք սպանված են և այրված օրքերի հետ միասին, բայց դու դա բացառում ես, և ես քեզ հավատում եմ: Կարող եմ եզրակացնել միայն մի բան: Մարտից առաջ նրանք փախել են անտառ: Երևի դա տեղի է ունեցել նախքան օրքերին շրջափակման մեջ վերցնելը: Դու վստա՞հ ես, որ շրջափակումից ոչ ոք դուրս չի պրծել:

— Կարող եմ երդվել, որ ոչ մի օրք չի դուրս եկել շրջափակումից,— ասաց Էոմերը: — Իսկ եթե ինչ-որ մեկը կարողացել է դուրս պրծնել օղակից, ուրեմն նա հաստատ ամենաքիչը էլֆ կախարդ է:

— Մեր բարեկամները հագնված են ինչպես մենք,— նկատեց Արագորնը,— իսկ դուք մեզ չնկատեցիք:

— Այո, ճիշտ է, այդ մասին ես մոռացել էի,— համաձայնեց Էոմերը: — Եվ առհասարակ այսօր այնքան հրաշքներ տեղի ունեցան, որ ես էլ ոչ մի բանում վստահ չեմ: Ինչ ասես չի կատարվում աշխարհում: Թզուկն ու էլֆը ձեռք ձեռքի տված զբոսնում են Ռոհանի դաշտերում, մարդիկ հանդիպում են Լորիենի կախարդուհուն և նրանց հետ ոչինչ չի պատահում: Եվ դա դեռ ամենը չէ. Ռոհան է վերադարձել Էլենդիլի սուրը, որը կոտրվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր նախահայրերը դեռ ոտք չէին դրել այս հողեր: Եվ վերադարձել է վերածնված: Այսպիսի իրավիճակում չգիտես էլ ինչ անես:

— Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,— ասաց Արագորնը: — Չարն ու բարին տեղերով չեն փոխվել. ինչպես առաջ էր՝ այնպես էլ հիմա է, և՛ մարդկանց մոտ, և՛ էլֆերի, և՛ թզուկների: Ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել: Ոսկե անտառում էլ է ամեն ինչ այնպես, ինչպես քո տանը:

— Ճշմարիտ, որ այդպես է,— համաձայնեց Էոմերը: — Ես հավատում եմ քեզ: Սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է, որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են, և օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո չե՞նք կռվելու հարյուրը երեքի դեմ:

— Կարծում եմ ձեր օրենքները գրված են այլ դեպքերի համար,— առարկեց Արագորնը: — Սակայն, արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում և նույնիսկ կռվել եմ Ռոհանի ռազմիկների շարքերում, սակայն ուրիշ անունով: Ճիշտ է, քեզ երբեք չեմ հանդիպել այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ, շատ եմ զրուցել: Թեոդենի, Թենգելի որդու հետ՝ նույնպես:Այն ժամանակներում ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու, ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով, իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու՝ Էոմունդի որդի, կարող ես ընտրել կա՛մ օգնիր մեզ, կա՛մ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր ռազմիկ, այլ շատ ավելի քիչ:

Էոմերը մի քանի վայրկյան լռեց և վերջապես որոշում ընդունեց:

— Երկուսս էլ շտապում ենք: Իմ ջոկատն անհամբեր սպասում է հրամանի, որ ինչքան հնարավոր է արագ հեռանանք այստեղից, իսկ քո հույսը գնալով ավելի եթերային է դառնում: Ես իմ ընտրությունը կատարեցի: Գնա՛ցեք ձեր ճանապարհով և, բացի այդ, ես ձեզ ձիեր էլ կտամ: Միայն մի բան եմ խնդրում, երբ կատարեք ձեր պարտքը, կամ հասկանաք որ ապարդյուն էիք փնտրում, վերադարձրե՛ք ձիերին Էդորաս: Դա թագավորին ապացույց կլինի, որ ես ճիշտ եմ վարվել: Դրանից կարող է կախված լինել իմ պատիվը և, հնարավոր է, նույնիսկ, կյանքը: Ինձ հուսախաբ չանես:

— Չե՛մ անի,— խոստացավ Արագորնը:

Մեծ էր Էոմերի զինակիցների զարմանքը, երբ նա հրամայեց ազատ նժույգներին տալ օտարականներին: Շատերը կասկածամիտ հայացքներ գցեցին, բայց միայն Էոթայնը համարձակվեց բարձրաձայն արտահայտվել.

— Գուցե արժե տալ ձիերին այս օտարականին, որը Գոնդորի տիրակալներից է սերում՝ եթե հավատանք նրա խոսքին, բայց չլսված բան է, որ ռոհանյան նժույգին հեծնի թզուկը:

— Հանգստացիր, այդպիսի բան չի՛ եղել, չի՛ էլ լինի,— արձագանքեց Ջիմլին: — Ես ավելի լավ է ոտքով գնամ, քան բարձրանամ այդ գազանի վրա: Չե՛մ բարձրանա, եթե նույնիսկ ուժով ստիպեն: Ես ոտքով էլ հետ չեմ մնա:

— Կմնաս,— նկատեց Արագորնը: — Մենք ժամանակ չունենք և չենք կարող հետյոտնի արագությամբ ընթանալ:

— Ջիմլի, բարեկամս, մի անհանգստացիր,— հանգստացրեց նրան Լեգոլասը,— մենք երկուսով մի ձիով կգնանք, և դու անհանգստանալու կարիք չես ունենա: Ես կվարեմ ձին:

Արագորնին տարան մեծ, մոխրագույն ձիու մոտ:

— Նրա անունը Հասուֆել է,— ասաց Էոմերը: — Թո՛ղ որ նա քեզ հավատարիմ լինի, և թո՛ղ քո բախտն ավելի բերի, քան նրա նախկին տիրոջ՝ Գարուլֆի բախտը:

Լեգոլասի ձին այնքան էլ մեծ չէր, որքան Արագորնինը, բայց տաքարյուն էր ու ճարպիկ: Անունը Արոդ էր: Լեգոլասը խնդրեց հանել թամբը ձիու վրայից:

— Առանց թամբի էլ յոլա կգնամ,— ասաց նա և մեծ թեթևությամբ թռավ ձիու մեջքին:

Չնայած բոլորի զարմանքին՝ Արոդը հանգիստ հնազանդվեց: Թվում էր, թե նա առանց բառերի հասկանում է իր նոր հեծյալին. էլֆերը հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում կենդանիների հետ: Երբ Ջիմլիին նստեցրին Լեգոլասի հետևում, նա այպես ամուր կառչեց էլֆից, ասես նրա համար ձի հեծնելը նույնքան տհաճ լիներ, որքան Սեմի համար նավակ նստելը:

— Բարի ճանապա՜րհ, ցանկանում եմ գտնեք այն, ինչ փնտրում եք,— բարեմաղթեց Էոմերը: — Ինչքան հնարավոր է շուտ վերադարձեք, և թող մեր սրերը փայլատակեն միասին:

— Ես կվերադառնա՛մ,— գոչեց Արագորնը:

— Ես է՛լ,— խոստացավ Ջիմլին: — Մենք դեռ կզրուցենք Լորիենի տիրուհու մասին, և ես քեզ կսովորեցնեմ ավելի քաղաքավալի լինել:

— Կտեսնենք,— պատասխանեց Էոմերը: — Այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես չեմ զարմանա, եթե դառնամ թզուկի աշակերտը, և նրա տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:

Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Ջիմլին հետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ, որպեսզի հանկարծ չկորցնի հետքը: Նա այնպես էր կորացել, որ այտը դիպչում էր Հասուֆելի պարանոցին: Շուտով նրանք հասան էնտուոշին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի. մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնը իջավ ձիուց, արագորեն հետազոտեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով՝ աշխատելով չտրորել հետքերը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց և սկսեց ուշադիր զննել:

— Շատ բան չես զանազանի,— վերջապես ասաց նա: — Ռոհանցիները զգալիորեն տրորել են հետքերը. երևում է, հետ գալուց խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց դրանցից ոչ մեկը չի տանում հետ՝դեպի Անդուին: Հարկավոր է դանդաղ գնալ և ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են և կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ:

Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան և ծածկեցին արևը: Կամաց-կամաց Ֆենգորնը մոտենում էր, և նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին, ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:

Արդեն երեկո էր, երբ նրանք վերջապես հասան անտառեզրին և առաջին ծառերի միջև հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, իսկ կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ և սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական, ջարդված սաղավարտով գլուխը, որի վրա դեռ զանազանվում էր Սպիտակ Ձեռքի զինանշանը: Քիչ այն կողմ, գետից ոչ հեռու, սևին էր տալիս թարմ հողով ծածկված և տորֆով ամրացված գերեզմանաթումբը՝ վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց, մինչև Արագորնն ու ընկերները հետազոտեցին տարածքն ու շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր, և անտառը պատվում էր մշուշով: Մերիի ու Փինի հետքերը այդպես էլ չգտնվեցին:

— Ամեն ինչ ապարդյուն է,— տխուր ասաց Ջիմլին: — Շատ հանելուկներ ենք գուշակել, ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենում եմ հոբիթների ածխացած ոսկորները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե, իհարկե, այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:

— Իսկ Գենդալֆը կողմ էր,— առարկեց Լեգոլասը:

— Դե, Գենդալֆն առաջինը որոշեց մասնակցել արշավին և առաջինն էլ զոհվեց,— պատասխանեց Ջիմլին: — Սխալվեց այս անգամ իր հաշվարկների մեջ:

— Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով, որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակել,— ասաց Արագորնը,— այլ որովհետև կան գործեր, որոնցից հրաժարվելը պատիվ չի բերում: Նա հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր, որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ: Երևի ես առայժմ այստեղ մնամ և մի քիչ էլ զննեմ: Առավել ևս, որ մինչև լուսաբաց տեղից շարժվել չենք պատրաստվում:

Նրանք ճամբար խփեցին մարտի դաշտից ոչ հեռու բուսնած լայն, տարածված ճյուղերով մի ծառի տակ, որը շագանակենի էր հիշեցնում: Ճյուղերին դեռ պահպանվում էին նախորդ տարվանից մնացած, չորացած ձեռքի մատների պես լայն ու դարչնագույն տերևները, որոնք տխուր սոսափում էին գիշերային քամու յուրաքանչյուր հպումից:

Ջիմլիի ատամները ցրտից չխկչխկում էին: Ընկերներից ամեն մեկն իր հետ միայն մի բարակ ծածկոց էր կրում:

— Եկեք խարույկ վառենք,— առաջարկեց թզուկը: — Ես արդեն ոչ մի բանից չեմ վախենում: Եթե նույնիսկ օրքերը թռչեն դեպի կրակը, ինչպես թիթեռները դեպի լույսը, ինձ համար արդեն միևնույնն է:

— Եթե հոբիթները թափառում են անտառում, խարույկի լույսը նրանց այստեղ կբերեր,— ավելացրեց Լեգոլասը:

— Չես իմանա խարույկի լույսն էլ ում այստեղ կբերի բացի օրքերից ու հոբիթներից,— ասաց Արագորնը: — Մենք երկու լիգ ենք հեռու դավաճան Սարումանի տիրույթները տանող լեռնանցքից: Եվ բացի այդ՝ մենք Ֆենգորնի անտառեզրին ենք գտնվում: Ասում են այստեղի ծառերին դիպչելը վտանգավոր է:

— Բայց, նայի՛ր, Ռոհիրիմները մեծ խարույկ են վառել երեկ և հաստատ մի ծառ չեն տապալել,— առարկեց Ջիմլին: — Գիշերն էլ այստեղ են անցկացրել, և նրանց հետ ոչինչ չի պատահել:

— Ռոհանցիները քանակով ավելի շատ էին, քան մենք,— հիշեցրեց Արագորնը: — Եվ առհասարակ Ֆենգորնի զայրույթը նրանց չի վախեցնում: Նրանք հազվադեպ են այս կողմերում երևում, անտառի խորքն էլ երբեք չեն մտնում: Իսկ մեզ ճանապարհը կարող է դեպի անտառի խորքը տանել, զգու՛յշ եղեք, ծառերին ձեռք չտաք:

— Դրա կարիքը չկա,— ասաց Ջիմլին: — Ռոհանցիները բավականաչափ փայտ են թողել և, բացի այդ, տարածքը լի է գետնին թափթփված չոր ճյուղերով:

Նա գնաց փայտ հավաքելու և քիչ անց արդեն խարույկ վառելու պատրաստություն էր տեսնում: Արագորնը նստեց շագանակենու տակ, մեջքը հենեց ծառի բնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Լեգոլասը միայնակ կանգնած, մարմնով առաջ թեքված նայում էր անտառի անթափանց պատին՝ ասես ինչ-որ հեռավոր ձայներ էր լսում:

Վերջապես թզուկը փոքրիկ, բայց պայծառ խարույկ վառեց, և երեք ընկերները հավաքվեցին խարույկի շուրջը՝ իրենց մարմնով ծածկելով խարույկի լույսը ավելորդ աչքերից: Լեգոլասը պատահաբար բարձրացրեց գլուխը և նայեց խարույկի վրա կռացած երկար ճյուղերին:

— Տեսե՛ք,— զարմացած բացականչեց նա,— կրակի ջերմությունը դուր է գալիս ծառին:

Հնարավոր է՝ նրանց խաբում էին պարող ստվերները, բայց միաժամանակ երեքին էլ թվաց, որ ճյուղերը ճկվել ու ձգվում են դեպի կրակը, իսկ դարչագույն տերևները դողում են ու թեթև խշշոցով հպվում միմյանց: Հանկարծակի լռություն տիրեց, և երեքն էլ իրենց վրա զգացին մթության մեջ տարածված անծանոթ անտառի խորհրդավոր հայացքը: Անտառը հանգիստ շնչում էր խավարում ու թվում էր, թե միայն իրեն հայտնի ինչ-որ գաղտնիք է թաքցնում: Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը:

— Հիշում եմ Սելեբորնը զգուշացնում էր մեզ Ֆենգորնի մասին,— ասաց նա: — Ասում էր, որ անտառի խորքը չգնանք: — Ի՞նչ ես կարծում, ինչու՞, Արագո՛րն: Բորոմիրն էլ էր ինչ-որ ասույթների մասին պատմում: Ինչի՞ մասին է խոսվում այնտեղ:

— Շատ ասույթներ կան Գոնդորում, և ոչ միայն այնտեղ,— պատասխանեց Արագորնը: — Եթե Սելեբորնի խոսքերը չլինեին, ես կհամարեի դրանք դատարկ հնարանքներ, որոնց իրական իմաստը վաղուց արդեն կորստի է մատնված: Ինքս էի ուզում քեզ հարցնել, ճշմարտություն կա՞ արդյոք դրանց մեջ: Բայց եթե նույնիսկ անտառային էլֆը չգիտի, էլ ի՞նչ սպասես մարդուց:

— Դու շատ ես ճանապարհորդել,— առարկեց Լեգելասը,— ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ առաջներում այստեղ բնակվել են Օնոդրիմները, մարդկանց լեզվով՝ էնտերը: Այս անտառը շատ-շատ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:

— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճում է Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառները ինչ-որ տեղ ազգականներ են: Դրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից: Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:

— Չեմ էլ ուզում իմանալ,— հայտարարեց Ջիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:

Բարեկամները վիճակ գցեցին, թե ով է առաջինը գիշերապահ մնալու: Ջիմլին առաջինն էր: Արագորնն ու Լեգոլասը պառկեցին հանգստանալու: Արագորնը շրջվեց դեպի Ջիմլին ու քնկոտ ձայնով ասաց.

— Հիշիր, Ջիմլի, ոչ մի դեպքում ո՛չ ճյուղ, ո՛չ թուփ հանկարծ չկտրես: Եվ աշխատիր անտառ չգնալ ցախ հավաքելու, եթե նույնիսկ խարույկը հանգչի: Ծայրահեղ դեպքում ձայն տուր ինձ:

Այս խոսքերով էլ նա շրջվեց կողքի և քիչ անց արդեն քնած էր մեռածի քնով: Լեգոլասն անշարժ պառկել էր՝ երկար ձեռքերը խաչած կրծքին: Նրա բաց աչքերում խառնվել էին երազն ու գիշերային կիսաիրականությունը, քանզի այդպես են քնում էլֆերը: Ջիմլին նստել էր խարույկի կողքին և մտամոլոր շոշափում էր տապարի շեղբը: Շուրջը լռություն էր տիրում, միայն տերևներն էին առաջվա պես սոսափում գլխավերևում:

Հանկարծ Ջիմլին բարձրացրեց հայացքն ու քարացավ: Խարույկի լույսով լուսավորված տարածքի եզրին, գավազանին հենված, կանգնած էր մի ծերունի՝ փաթաթված երկար թիկնոցով: Լայնեզր գլխարկը ծածկում էր նրա դեմքը: Ջիմլին վեր թռավ, զարմանքից նույնիսկ ճչալ չհասցնելով, թեպետ անմիջապես հասկացավ, որ ընկել են Սարումանի ծուղակը: Թզուկի կտրուկ շարժումներն արթացրին Արագորնին ու Լեգոլասին, որոնք, գլուխները բարձրացնելով, նույնպես նկատեցին անծանոթին: Ծերունին լուռ կանգնած էր ու չէր շարժվում:

— Քեզ ի՞նչ է պետք, հայրիկ,— հարցրեց Արագորնը, կտրուկ ոտքի կանգնելով: — Եթե մրսած ես, մոտեցիր, տաքացիր խարույկի մոտ:

Նա առաջ գնաց, բայց ծերունին անհետացավ, ասես չէր էլ եղել: Մոտակայքում հետքեր չէին երևում, իսկ կրակից հեռու գնալ չհամարձակվեցին. լուսինը վաղուց անհետացել էր, ու շուրջն անթափանց խավար էր տիրում: Հանկարծ Լեգոլասը ճչաց.

— Ձիե՛րը, ձիե՛րը չկան:

Ձիերն անհետ կորել էին: Նրանք պոկել էին գետնի մեջ խրված սեպերն ու կորել անհայտ ուղղությամբ: Ճակատագրի նոր հարվածից ցնցված՝ երեք ընկերները երկար ժամանակ անշարժ ու լուռ կանգնած էին: Նրանք գտնվում էին Ֆենգորնի անտառեզրին, և այդ ամայի վայրում ինչ-որ մեկից օգնության սպասելն անիմաստ էր: Ռոհանցիների բնակավայրերն այստեղից շատ հեռու էին: Մի պահ, կարծես թե, նրանց ականջին հասավ ձիերի հեռավոր խրխնջյունը, և հետո լռություն տիրեց: Լսվում էր միայն տերևների թեթև խշշոցը:

— Եվ այսպես, ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,— վերջապես ասաց Արագորնը: — Ո՛չ հասնել նրանց, ո՛չ էլ գտնել չենք կարող: Ի՜նչ արած, կփորձենք առանց ձիերի յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ: Մենք ոտքով սկսեցինք հետապնդումը, և բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են...

— Ոտքե՞ր,— հոգնած փնթփնթաց Ջիմլին,— ոտքերը քայլելու համար են, բայց կերակրել մեզ նրանք չեն կարող:

Նա ցախ ավելացրեց խարույկին և նստեց կողքին:

— Դեռ բոլորովին վեջերս դու ոչ մի գնով չէիր ցանկանում հեծնել ձիուն,— ծիծաղեց Լեգոլասը: — Եթե այսպես շարունակվի, շուտով հեծյալ էլ կդառնաս:

— Երևում է նման առիթ էլ չի հանդիսանա,— քմծիծաղեց Ջիմլին:

— Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,— ասաց նա մի փոքր լռելուց հետո,— ես մտածում եմ, որ դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ ուղղակի վախեցրել նրանց: Ամեն դեպքում ոչինչ էլ չես կարող անել: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտությունները այսքանով չեն վերջանալու:

— Նկատի կունենամ խոսքդ,— ասաց Արագորնը,— բայց, ծերունու գլխին գլխարկ էր, ոչ թե գլխանոց: Թեպետ, դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Երևի քո ենթադրությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք ցերեկ լինի, թե գիշեր, բայց մեզ մնում է միայն պառկել ու հանգստանալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա: Գիտե՞ս ինչ, Ջիմլի, դու ավելի լավ է պառկիր ու հանգստացիր, իսկ քո փոխարեն ես կհսկեմ: Ես պետք է մի քիչ խորհեմ: Հետո կքնեմ:

Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Ջիմլին, որից հետո վերջապես լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:

=== Գլուխ երրորդ. Ուրուք Հայ ===

Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր, թե լսում է ինչ-որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, և հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...

Նա ուշքի եկավ և հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր և գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը շրջվեց կողքի ու հասկացավ, որ մղձավանջը այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, իսկ կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ-որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ օրքերով:

Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ, և նա կարողացավ երազն ու իրականությունը իրարից տարբերել: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում, և եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է նրանք անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց հետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու-երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:

Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Իրենք սլացան դեպի ճամբար, բայց շատ հեռանալ չհաջողվեց. նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց: Նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, և թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ, Բորոմիրն էր. գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:

«Երևի ինչ-որ ծանր բանով հարվածել են գլխիս,— ենթադրեց հոբիթը: — Հետաքրքիր է, ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրին: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք և ու՞ր են իրենց քարշ տալիս»:

Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտը խառնում էր:

«Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,— մտածեց նա: — Մեկ է, ինձանից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել և նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը, կամ մեկ ուրիշը այդ բեռը կրկին հետ վերադարձնեին: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզանից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:»

Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց և իրենց զզվելի լեզվով ինչ-որ բան կռկռաց հարևանին:

— Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են, դու՛, փոքրաչափի՛կ,— ասաց նա, շրջվելով դեպի Փինը և անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն: — Եվ քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարհին այս ու այնտեղ պառկես: Դեռ կհասցնես փոշմանել, որ ոտքեր ունես:

— Ինձ որ մնար դու կփոշմանեիր, որ ընդանրապես լույս աշխարհ ես եկել,— շարունակեց մյուսը,— ա՜յ թե կճղճղաիր, փոքրիկ առնետ:

Նա կռացավ Փինի վրա և ցուցադրեց դեղնած ժանիքները:

— Հանգստացի՛ր, թե չէ այ սրա համը կտեսնես,— ասաց նա և սկսեց Փինի գլխավերևում տարուբերել սև բռնակով, երկար, ատամնավոր դաշույնը: — Լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկ էլ տեսար միամիտ մոռացա հրամանի մասին: Անիծյա՛լ լինեն այդ իզենգարդցիները: ''Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ'':

Եվ շարունակեց անիծել՝ ատամները կրճտացնելով և թուքը շաղ տալով:

Վախեցած Փինը սսկվեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն, նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը բազմաթիվ ձայներ էին լսվում, և թեև օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընթանում: Ի զարմանս իրեն Փինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում. ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին և ստիպված էին համընդհանուր լեզվով խոսել, որ իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին:

— Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,— բողոքեց ինչ-որ մեկը,– հիմա զվարճանալու ժամանակը չէ:

— Դե, հա, ոչինչ չես կարող անել,— ասաց մյուսը,— բայց ի՞նչն է մեզ խանգարում արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ: Մեկ-երկու ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է, իսկ մենք դեռ ոչինչ չենք որոշել:

— Հրամանը մնում է հրաման,— թավ ձայնով գոռաց երրորդը,— մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղ»: Ահա այդպե՛ս:

— Բայց ինչո՞ւ կենդանի վիճակում,— հարցրեցին միանգամից մի քանի ձայն,— սրանց հետ, ի՞նչ է, զվարճանալն ավելի՞ հետաքրքիր է:

— Դե, չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ-որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆակա՜ն է, ինչ է, ես էլ չգիտեմ: Եվ հետո նրանց պետք է հարցաքննեն:

— Միայն այդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքներս խուզարկենք սրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:

— Ախ, ինչ հետաքրքի՜ր է,— լսվեց ինչ-որ մեկի նոր՝ մինչ այդ չլսված ձայնը, որը չնայած փափուկ էր, բայց ավելի չար, քան մյուսներինը: — Արժի ասածներդ հասցնել նրան՝ ում պետք է: Գերիներին տանջել չի կարելի, խուզարկել՝ առավել ևս: Ինձ այդպես են հրամայել:

— Ինձ էլ,— ասաց թավ ձայնը: — Հենց այդպես էլ հրամայված է. «Գերիներին ձեռք չտա՛լ, տեղ հասցնել անվնաս:»

— Իսկ մենք այդպիսի հրաման չունե՛նք,— առաջին օրքը չէր ուզում հանձնվել: — Մենք լեռներից ենք իջել՝ սրանց սատկացնելու ու վրեժխնդիր լինելու համար, հասկացա՞ր: Սատկացրե՛ք սրանց տղաներ ու հայդա դեպի հյուսիս՝ տուն:

— Ձենդ կտրի՛ր,— թավ ձայնը կտրեց նրա խոսքը: — Ես Ուգլու՛կն եմ, հասկացա՞ր, ե՛ս եմ այստեղ գլխավորը: Ու ես քեզ ասում եմ, որ մենք գնում ենք Իզենգարդ, հետն էլ ամենակարճ ճանապարհով:

— Ես ինչ-որ չեմ հասկանում, էդ երբվանի՞ց Սարումանը Ամենատես Աչքից կարևոր դարձավ,— նորից խոսեց առաջին ձայնը: — Վերադառնանք Լուգբուրզ, տղանե՛ր: Անիմա՛ստ է էստեղ ցցվել:

— Լուգբուրզ դժվար կլինի գնալ,— առարկեց մի նոր ձայն,— պետք է անցնել Մեծ Գետի մյուս ափը, բայց մենք փոքրաքանակ ենք, իսկ Գետի բոլոր անցումները հսկվում են:

— Բայց ես ինչ-որ մի կերպ անցել եմ չէ՞,— առարկեց զզվելի ձայնը: — Այստեղից հյուսիս՝ գետի արևելյան ափին, Թևավոր Նազգուլը մեզ է սպասում:

— Ախ, ահա՜ թե ինչ, ուրեմն դու վերցնում ես գերիներին ու ճողոպրում Լուգբուրզ՝ ստանալով ամբողջ փառքն ու պարգևները, իսկ մենք պետք է դեռ այս ձիաբույծների երկիրը կտրենք-անցնենք ու հետն էլ դատարկ ձեռքերո՞վ: Էլ ի՞նչ կուզեիր: Չէ, էդ մեկը չանցավ, պետք է գնալ միասին: Այս հողերը շատ վտանգավոր են ու լի կեղտոտ ապստամբներով ու ավազակներով:

— Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,— մռնչաց Ուգլուկը: — Ես ձեզանից ոչ մեկին չեմ վստահում, խոզի՛ ճտեր, դուք միայն ձեր գոմում եք քաջ: Մենք որ չլինեինք, հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուք Հա՛յ ենք, իսկական կռվողներ: Այդ մե՛նք նետահարեցինք Մեծ ռազմիկին, մե՛նք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, Սպիտակ Ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված: Դուք մեզ հետ եք եկել այստեղ, մեզ հետ էլ հետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ես: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:

— Դու ավելին ասացիր, քան պետք էր, Ուգլու՛կ,— քմծիծաղեց զզվելի ձայնը: — Տես հա՜, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ-որ մեկին դուր չգալ. կորոշեն, որ էդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են այդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Էդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնա՛կն եմ, և ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց Ամենատես Աչքը առանց ինձ էլ գիտի, թե ինչ կա Սարումանի մտքին և մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտեմ, թե ինչի մսով է սպիտակ ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:

Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով մի օրք: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել, որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:

Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու, նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց և անհետացավ խավարում: Մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը, դիպչելով անգիտակից պառկած Մերիին, սայթաքեց և հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը: Ուգլուկի կողմնակիցները անցան նրա կողքով և մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց, չարագործը այն նույն դեղին ժանիքներով Փինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը:

— Թողն՛ել զենքերը,— մռնչաց Ուգլուկը,— հերիք է ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր-ցերեկ, հասկացա՞ք:

— Պետք է գործի անցնել, քանի դեռ այս աժդահակը հանդարտեցնում է իր ոհմակին,— մտածեց Փինը:

Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը, ճանկռելով նրա ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փինը չէր տեսնում դաշույնը, սակայն հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը:

Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռևս չէին ուզում հնազանդվել: Իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց, և գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փինի ոտքերը շատ ամուր էին կապկպված, բայց ձեռքերը, ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել և ոչ թե մեջքին, այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին, և շունչը պահած պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին, սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավականին սուր էր, իսկ մահացածի ձեռքն ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանը արդեն կտրված էր: Հոբիթը արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց՝ միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, նա կարող էր ակնթարթորեն ազատվել դրանցից: Հանգույցներն անցկացնելով ձեռքերին Փինը պառկեց ու քարացավ՝ ասես տեղից չէր էլ շարժվել:

— Գերիներին ինձ մո՛տ,— հրամայեց Ուգլուկը,— և թողնել հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք՝ ինչ-որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:

Օրքերից մեկը բարձրացնելով Փինին գցեց շալակը՝ գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի, մազոտ վզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:

Որոշ ժամանակ անց նրան կրկին շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին ու նայում էին ներքևում փռված անշարժ, անթափանց մշուշի ծովին: Ինչ-որ տեղից լսվում էր ջրի քչքչոցը:

— Հետախույզները վերադարձան,— հաղորդեց ինչ-որ մեկը:

— Զեկուցե՛ք, ի՞նչ եք տեսել,— խռխռաց Ուգլուկը:

— Ոչ մի կարևոր բան, միայն մի հեծյալ ծլկեց արևմուտք: Ճանապարհն ազատ է:

— Հիմա դեռ ազատ է, իսկ հետո՞: Հիմարնե՛ր, խելքներդ չհասա՞վ նետահարեիք նրան: Նա տագնապ կբարձրացնի, և այդ անիծյալ ձիաբույծները վաղն առավոտյան մեծ ջոկատով այստեղ կլինեն: Ստիպված ենք կրկնապատիկ արագ վազել:

Փինի վրա մեծ ստվեր ընկավ: Ուգլուկն էր:

— Հապա մի նստի՛ր,— հրամայեց նա: — Իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տես հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք: Մենք լավ հնարքներ գիտենք՝ դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուք Հայ կռվողները լա՛վ գիտեն իրենց գործը:

Նա քանդեց Փինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ և ընկավ: Ուգլուկը, բռնելով մազերից, կրկին բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փինի ատամների արանքն ու ինչ-որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ:

— Ու՞ր է մյուսը,— գոռաց Ուգլուկը:

Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիթը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ-որ սև քսուկ վերցնելով, շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց և սկսեց հուսահատ պայքարել:

Օրքերը ծափ զարկեցին ու հռհռացին:

— Դուրը չի գալիս դարմանը,— քրքջում էին նրանք: — Չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ՝ հրամանը կատարելուց հետո:

Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ՝ շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով՝ կոպիտ, բայց արդյունավետ: Այրող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փինի կողքին՝ գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: Հետագայում վերքը լավացավ, սակայն սպին ամբողջ կյանքում մնաց:

— Բարև Փի՛ն,— ասաց Մերին: — Փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:

— Լռե՛լ,— գոռաց Ուգլուկը: — Լեզուդ քե՛զ քաշիր, քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը, որ իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան, նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո այդ նախաճաշից փորներդ չցավի:

Օրքերը սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը քայլում էին ջոկատի հետ միասին, բայց իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց և հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:

— Առա՛ջ,— բղավեց Ուգլուկը: — Դեպի արևմուտք ու մի քիչ հյուսիս: Առջևից կգնա Լուգդուշը, հե՛տ չմնալ:

— Իսկ լուսաբացին ի՞նչ պետք է անենք,— ակնարկեց հյուսիսցիներից մեկը:

— Երկու ո՛տք էլ փոխ առնենք,— նրա խոսքը կտրեց Ուգլուկը: — Իսկ դու ի՞նչ էիր կարծում: Գուցե նստենք խոտին ու սպասենք սպիտակամաշկների՞ն:

— Ախր մենք չե՛նք կարող արևածագից հետո վազել:

— Կվազե՛ք, էն էլ ո՛նց կվազեք,— խոստացավ Ուգլուկը: — Եթե որևէ մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ սպիտակ ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրելի որջը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք: Ապա վազքո՛վ, վազքո՛վ, տխմարնե՛ր, շուտով լույսը կբացվի:

Եվ օրքերի ոհմակը սլացավ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրմշտելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվա՝ վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փինը քարշ էր գալիս ջոկատի վերջից: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել և մտածում էր՝ դեռ երկա՞ր կդիմանա արյոք: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց դրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առջև անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր, թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը և վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր սապոգներով տրորված արահետում:

Քարափից մոտավորապես մեկ մղոն հեռու Ճանապարհը սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում:

— Հե՛յ, այդտեղ առջևում մի քիչ կամա՛ց,— հետևից մռնչաց Ուգլուկը:

Հանկարծակի Փինի գլխում մի միտք փայլատակեց, և նա առանց ժամանակ կորցնելու գործի անցավ: Նա նետվեց դեպի աջ և, շրջանցելով ձեռքերը տարածած հսկիչին, սուզվեց մշուշի մեջ, բայց սայթաքելով, փռվեց խոտերի վրա:

— Կանգնի՛ր,— ոռնաց Ուգլուկը:

Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փինին, և մշուշի միջից բուսնելով, փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը:

«Փախչել չի հաջողվի,— մտածեց Փինը,— բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան:» Նա կապկպված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:

«Երևի մինչև աշխարհի վերջը այստեղ ընկած էլ կմնա,— մտածեց նա: — Եվ ինչու՞ ես դա արեցի: Եթե մերոնք ողջ են, ապա հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:»

Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը հազիվ զսպեց գոռոցը:

— Հերի՛ք է,— գոռաց վրա հասած Ուգլուկը: — Նա դեռ երկար պիտի վազի. մտրակդ օգտագործիր միայն ծայրահեղ դեպքում:

Նա շրջվեց դեպի հոբիթը.

— Իսկ դու չերևակայես, թե դրանով պրծար: Ես ոչինչ չեմ մոռանում ու հատուցման ժամը դեռ կգա: Առաջ ընկի՛ր:

Փինն ու Մերին չէին հիշում, թե ինչպես էին վազել հետագա ճանապարհը: Սարսափելի մղձավանջները փոխարինվում էին մռայլ իրականությամբ և խառնվում միմյանց տանջանքների երկար թունելում, իսկ հետևում մնացած հույսի նշույլը գնալով ավելի էր աղոտանում: Նրանք վազում էին ու վազում՝ աշխատելով հետ չմնալ օրքերից, իսկ հետ մնալու դեպքում մտրակը չարագուշակ սուլոցով այրում էր նրանց ոտքերը: Իսկ եթե սայթաքում էին կամ կանգ առնում, օրքերը բռնում էին նրանց ձեռքերից ու քարշ տալիս խոտի վրայով:

Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց-կամաց չքացավ: Փինի սիրտը նորից սկսեց խառնել և մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին նրա ուսերի մեջ: Նրան բարձրացրեցին և պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ՝ գիշե՞ր է, թե՞ իր աչքերն են խավարել:

Հեռվից ինչ-որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց, և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Կրկին սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարը սկսեց նահանջել, և Փինը ուշքի գալով հասկացավ, որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը, և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առջև ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց. սովից մեռնում էր, սակայն դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ում միսը կարող էր դա լինել:

Վերջացնելով ծամելը Փինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արեգակի առաջին ճառագայթներից:

Օրքերը տաքացած վիճում էին՝ զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ՝ հարավ, մյուսները՝ արևելք:

— Լա՛վ, բավակա՛ն է,— գոռաց Ուգլուկը,— եթե այդպես է՝ նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ինքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից ուրեմն ծլկե՛ք: Ահա՛, այնտե՛ղ է անտառը,— ասաց նա՝ մատը տնկելով դեպի առաջ,— նշան բռնեք ուղիղ այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Եվ արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ-որ մեկն էլ է ուզում գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:

Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին և ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: Հսկայական արարածներ էին՝ ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով և կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:

— Դե՛հ, այժմ զբաղվենք Գրիշնակով ու վերջապես կարգ ու կանոն կտիրի,— հայտարարեց Ուգլուկը:

Բայց նույնիսկ նրա ցեղակից օրքերը սկսեցին երկմտել և անհանգիստ հայացքներ նետել դեպի հարավ:

— Գիտե՛մ, գիտե՛մ,— մռնչաց Ուգլուկը,— անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո և մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Ոչի՛նչ, մենք Ուրուքներ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք դրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտենք:

Փինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերից մի քանիսը մատնացույց անում դեպի արևելք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում. Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով մոտավորապես երեք տասնյակ իր նման ծուռոտն ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա փայլում էր Բոսոր Աչքի զինանշանը:

Ուգլուկը քայլեց նրանց ընդառաջ:

— Հը՞, այդ ինչի՞ վերադարձաք,— խռխռաց նա,— չլինի՞ մտափոխվել եք:

— Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,— իրեն չկորցրեց Գրիշնակը: — Գերիները ո՞ղջ են:

— Ահա՛ թե ինչ,— փնչացրեց Ուգլուկը: — Դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե էլի՞ ինչ-որ բան ես մոռացել: Հիշում եմ շտապում էիր, շնչակտուր չքացար:

— Մի տխմարի ենք էստեղ մոռացել,— խայթեց Գրիշնակը,— բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսոս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը և եկել եմ նրանց օգնության:

— Պահո՜,— հռհռաց Ուգլուկը,— ապրե՛ս: Միայն թե դու ամեն ինչ խառնել ես իրար: Եթե փորոտիքդ թանկ է քեզ համար ու վախենում ես կռվել, պետք է երկու ոտք էլ փոխ առած Լուգբուրզ ծլկեիր: Քո նմանների իսկական տեղն այնտեղ է: Սպիտակամաշկները շուտով կշրջապատեն մեզ: Իսկ ո՞ւր է քո թանկարժեք Նազգուլը: Թե՞ նորից են նրա տակի ձիուն սպանել: Չէ՞: Բա ինչու՞ չես հետդ բերել: Հիմա նա քեզ շա՜տ պետք կգար, եթե իհարկե Նազգուլների մասին զրույցներն ամբողջությամբ կեղտոտ հորինվածք չեն:

— Նազգու՛լ, Նազգու՛լ,— ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը: — Դու խոսում ես մի բանի մասին Ուգլու՛կ, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շա՜տ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: — Եվ նա զայրացած փնչացրեց: — Դու պետք է իմանայիր, որ նրանք Ամենատես Աչքի բիբերն են: Թևավոր նազգուլները դեռ ցույց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի և այլ նպատակների համար:

— Դու ինչ-որ չափից ավելին գիտես քան պետք է,— հեգնեց Ուգլուկը: — Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ այդպես է: Ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները՝ սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքի՛ր, վերցրու՛ տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ձեր հետևից:

Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուք Հայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:

Փինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազմզոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու ետ, առաջ ու ետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից, և հանգիստ, առանց հոգնելու, չափում անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վայրկյանները...

Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար:

— Ա՛յ քեզ ճիճուներ,— ծաղրում էին նրանց իզենգարդցիները,— ի՞նչ է կակղել եք: Այ,թե կխժռեն ձեզ ձիաբույծները, տեսե՛ք, հասե՛լ են արդեն:

Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց, որ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով, սրնըթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացած անհոգ լողորդներին:

Ի զարմանս Փինի, իզենգարդցիները սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է մառախլապատ լեռների հետևն ու տափաստանն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույպես արագացրին ընթացքը: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն ընթացքը չէին դանդաղեցնում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրելու՝ անտառին հասնելու համար:

«Բայց հասցնելու են»,— մտածեց Փինը:

Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձում էին շրջապատել նրանց ու քշել դեպի գետը:

«Տեսնես ի՞նչ ժողովուրդ է այստեղ բնակվում»,— մտածում էր Փինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում քարտեզներ ուսումնասիրելու և Մեծ Աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային ջոկատում: Ու՞մ մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը, ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է, և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավարար չէր փրկվելու համար:

— Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,— հանկարծ վախեցավ Փինը: — Չեմ կարծում, որ այստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվել:

Բայց դրա վրա հույս դնել չէր կարելի: Ավելի մեծ էր հավանականությունը, որ գերիներին նույնպես կոչնչացնեն ոհմակի հետ միասին՝ չտարբերելով նրանց օրքերից:

Հեծյալների շարքերում նկատվում էին նաև աղեղնավորներ, որոնք հմտացած էին ընթացքի ժամանակ նետ արձակելուն: Լարելով աղեղները նրանք սլանում էին առաջ, նշան բռնում, նետահարում ետ մնացած օրքերին և հետո նորից հետ վերադառնում՝ խուսափելով թշնամիների պատասխան ուղարկված նետերից: Օրքերը վայրի կատաղությամբ պատասխան նետերի տարափ էին տեղում, բայց կանգնել չէին համարձակվում: Հեծյալները մի քանի անգամ կրկնեցին այդ հնարքը, և շուտով հոբիթը նկատեց, որ նրանք արդեն հասել են իզենգարդցիներին: Փինի «ձիու» առջևից վազող օրքը հանկարծ ցնցվեց, ընկավ ու անշարժացավ:

Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց դեռ երկու հարյուրից ավելի օրք ողջ էին ու անվնաս: Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառը շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր սաժեն էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր. ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու փախչել անտառ, բայց վերադարձան միայն երեքը:

— Բռնվեցի՜նք,— ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,— ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէ: Եվ ինչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:

— Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,— հրամայեց Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը: — Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին և հսկի՛ր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը, հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորցեն ճղճղալ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիաբույծերի ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:

Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ դաժանությամբ: Փինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում դաշույնները, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:

— Գլուխս չի աշխատում,— շշուկով ասաց Մերին,— հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:

— Գալեթնե՛րը,— հիշեց Փինը,— մենք Լեմբա՛ս ունենք: Ինձ մոտ մի քանի կտոր պիտի լինի: Իսկ քեզ մո՞տ: Նրանք կարծեմ մեզ չեն խուզարկել, միայն մեր սրերն են հափշտակել:

— Հա, իմ գրպաններում էլ պիտի լինի,— պատասխանեց Մերին,— բայց հիմա երևի ամբողջը փշրվել է: Ամեն դեպքում բերանով գրպանիս չեմ հասնի:

— Իսկ ինչու՞ բերանով, իմ...

Այդ պահին Փինը մի լավ հարված ստացավ և հասկացավ, որ վեճը դադարել է, օրքերն էլ ուշադիր են:

Անքամի և ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրաոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում, և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում և ակնթարթորեն կորչում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:

— Արևին են սպասում գարշահոտ մարդուկները,— հայհոյեց Փինին և Մերիին հսկող օրքերից մեկը: — Իսկ մենք ինչու՞ ենք նստել: Հավաքվեի՛նք բոլորով ու հարվածեի՛նք նրանց: Ծերուկ Ուգլուկը լրիվ խելքը թռցրել է, հետաքրքիր է ինչի՞ մասին է նա հիմա մտածում:

— Հիմա կիմանա՛ս,— լսվեց Ուգլուկի մռնչոցը: — Ուրեմն քո կարծիքով Ուգլուկը հիմար է ձևանում ու չգիտի՞ ինչ անել: Սրան տեսե՛ք, հերոս է հայտնվել: Անիծյալ լինե՛ք: Տեսնում եմ ոչնչով չեք տարբերվում հյուսիսցի որդերից ու Լուգբուրզի կապիկներից: Սրանցից ի՞նչ կռվող: Չէ, իմաստ չունի կռվի մեջ խցկվել, հասկացա՞ր: ԿՃղճղան ու ակնթարթորեն կծլկեն, իսկ գարշահոտ ձիաբույծներն այնքան շատ են, որ արագորեն հախներիցս կգան: Ճիշտ է, Հյուսիսցի ապուշները մթության մեջ լավ են տեսնում, բայց պատմում են, որ այս ձիաբույծներն էլ են ավելի լավ տեսնում մնացած մարդուկներից: Բա ձիե՞րը: Նրանք նույնիսկ տեսնում են, թե ինչպես է փչում գիշերային քամին, հասկացա՞ր: Չէ, նրանք մեր հախից կգան: Բայց սրանք մի կարևոր բան դեռ չգիտեն: Մաուխուրն իր տղաների հետ անտառից օգնության է գալիս: Մի քիչ էլ սպասենք ու մերոնք կհարվածեն թիկունքից: Գլուխդ մտա՞վ:

Իզենգարդցիներն այդ լուրը լսելով հանգստացան, բայց մնացած օրքերը դժգոհ մնացին ու շարունակում էին տրտնջալ: Ժամապահներ նշանակվեցին, բայց նրանց մեծ մասը գործը թողած պառկեցին խոտերին: Հանգստանում ու վայելում էին բաղձալի խավարը: Իսկ խավարն իսկապես անթափանց էր: Լուսինը թաքնվել էր խիտ ամպերի ետևում, և Փինը իրենից երկու քայլ այն կողմ ոչինչ չէր տեսնում: Նույնիսկ խարույկների լույսը չէր օգնում, բլուրը թաղվել էր մթության մեջ:

Օրքերին երկար հանգստանալ չհաջողվեց: Հեծյալները չէին պատրաստվում խաղաղ սպասել լուսաբացին: Ճամբարի արևմտյան մասում հանկարծակի տարածված վայնասունը ստիպեց բոլորին վեր ցատկել տեղներից: Մի քանի Ռոհանցիներ անաղմուկ մոտեցել էին բլրի ստորոտին, սողալով բարձրացել լանջն ի վեր, մի քանի օրք սատկացրել և անհետ կորել: Ուգլուկը սլացավ խառնաշփոթը ցրելու:

Մերին ու Փինը նստեցին: Նրանց հսկող իզենգարդցիները գնացել էին Ուգլուկի հետևից և շրջակայքում ոչ ոք չկար: Բայց փախչելու մասին մտածելը դեռ շուտ էր. երկար մազոտ թաթերը բռնեցին նրանց կոկորդից և բարձրացրին վեր: Մթության միջից հայտնվեց Գրիշնակի այլանդակ կերպարանքը, և հոբիթների դեմքին փչեց նրա գարշելի հոտը: Ձեռքերը մտցնելով հագուստի տակ օրքն սկսեց շոշափելով խուզարկել նրանց: Երբ նրա սառն ու զզվելի մատները սահեցին Փինի մեջքի վրայով, հոբիթի ամբողջ մարմնով սարսուռ անցավ:

— Դե՛, իմ ճստիկնե՛ր,— փաղաքշական շշնջաց Գրիշնակը,— ինչպե՞ս եք հանգստանում: Այնքան էլ հարմար չի չէ՞ այստեղ: Մի կողմում մտրակներ ու յաթաղաններ են, մյուսում՝ նիզակներ... Իզուր եք խցկվել այս պատմության մեջ, էսպիսի մեծ գործերը ձեր պես փոքրիկների համար չեն:

Նա շարունակում էր խուզարկել հոբիթներին: Աչքերում առկայծում էր սառը կրակը:

Հանկարծ Փինը հասկացավ: Նրան նույնիսկ թվաց, թե լսում է օրքի մտքերը: «Գրիշնակը գիտի մատանու մասին: Նա ուզում է խլել այն մեզնից, քանի դեռ Ուգլուկն այստեղ չէ: Գուցե նա որոշել է մատանին վերցնել իրե՞ն»: Փինի սիրտը վախից ճմլվեց և նա սկսեց տենդագին մտածել, թե ինչպես օգտագործի ստեղծված իրավիճակն իր օգտին:

— Իզուր ես փնտրում, այդքան հեշտ ''Այն'' չես գտնի,— շշնջաց նա:

— ''Ա՞յն'',— Գրիշնակի մատները դադարեցին շոշափել և խրվեցին Փինի ուսը: — Ի՞նչ ''Այն'', ինչի՞ մասին ես խոսում, ճստիկս:

Փինը մի վայրկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Եվ ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան, իմ սքանչելի՛»:

Գրիշնակի մատները ցնցվեցին:

— Օհօ՛,— համարյա անձայն շշնջաց նա,— ա՛յ թե ինչ նկատի ունես: Շա՜տ վտանգավոր է շատ բան իմանալը, ճստիկնե՛րս, շատ վտանգավոր է:

— Հնարավոր է,— պատասխանեց Մերին, անմիջապես հասկանալով, թե ինչ կա ընկերոջ մտքին: — Շատ վտանգավոր է և ոչ միայն մեզ համար: Չնայած դա քո խնդիրն է: Դու ուզում ես տիրանալ ''Նրան'' այդպես չէ՞: Իսկ ի՞նչ կտաս փոխարենը:

— Տիրանա՞լ, ինչի՞ն,— կեղծ զարմանքով հարցրեց Գրիշնակը: Նրա ձեռքերը ցնցվում էին: — Ինչ կտամ փոխարե՞նը: Ինչպե՞ս, թե ինչ կտամ:

— Հենց այդպես,— հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փինը: — Մթության մեջ դու ոչինչ չես գտնի, եթե մենք քեզ չօգնենք: Ուզու՞մ ես խնայել ուժերդ ու ժամանակդ՝ արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:

— Իմ սիրելի փոքրիկ հիմարիկներ,— խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,— մենք կքամենք ձեր միջից այն ամենը՝ ինչ դուք գիտեք, և կստանանք այն ամենը՝ ինչ դուք ունեք, միայն ժամանակ տվե՛ք: Դուք դեռ կզղջաք, որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի, այնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքներդ կտեսնեք: Շտապելու հարկ էլ չի լինի: Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ ճստիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն այդքան հիմար չէ:

— Չենք էլ կասկածում,— համաձայնեց Մերին,— բայց քո տունը դեռ շատ հեռու է, և դու միևնույնն է ''Այն'' չես ստանա: Եթե նույնիսկ մեզ Իզենգարդ քարշ տաք, մեծ գոբլին Գրիշնակն ''Այն'' երբեք չի տեսնի, ինչպես իր ականջները: Սարումանն ամեն ինչ կվերցնի իրեն, դա պարզից էլ պարզ է: Արագ մտածիր, եթե չես ուզում ձեռնունայն մնալ:

Գրիշնակի համբերությունը սպառվեց: Սարումանի անունը նրան վերջնականապես հունից հանեց: Ժամանակն անցնում էր, իսկ հեռվից լսվող աղմուկը աստճանաբար դադարում էր: Մի քիչ էլ ու կհայտնվի Ուգլուկն իր տղաներով...

— Դե ասե՛ք, ո՞ր մեկիդ մոտ է ''Այն'',— խռխռաց օրքը:

— Գո՛լլում գոլլու՛մ,— արտաբերեց Փինը:

— Կապանքնե՜րը, կապանքները արձակի՛ր,— ավելացրեց Մերին:

Օրքի ձեռքերը ցնցվեցին:

— Զզվելի, փոքրիկ վնասատուներ,— ֆշշացրեց նա,— ուրեմն ոտքներիդ կապե՞րն արձակեմ: Ես ձեր ոսկորնե՛րը հատ-հատ կհաշվեմ, կտոր-կտոր կա՛նեմ, բայց կգտնեմ: Ինչի՞ս են պետք ձեր ոտքերը, ես ինքս ձեզ այստեղից կտանեմ, և ոչ մեկն ինձ չի խանգարի:

Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերանները և ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին, Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների արանքով և, սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր, թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ խարույկ էր ցրում սև մթությունը:

Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած, շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց և արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ-որ բան գոռաց:

Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ, և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել, որ նրանք փախչեն, կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն խոցեց Գրիշնակի աջ ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ՝ բախվելով խավարից հայտնված նժույգին: Հաջորդ վայրկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:

Հոբիթները քարացած պառկած էին այնտեղ, որտեղ նրանց թողել էր Գրիշնակը: Հեծյալին օգնության եկավ ևս մեկը: Նժույգը, կամ տեսնելով, կամ էլ զգալով հոբիթների հոտը, ցատկեց նրանց վրայով, բայց հեծյալը չնկատեց գետնին կուչ եկած էլֆական թիկնոցներով կոլոտիկներին, որոնք, քիչ առաջ ապրած սարսափի ազդեցության տակ, վախենում էին նույիսկ շնչել:

Վերջապես Մերին շարժվեց և ցածրաձայն շշնջաց.

— Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց, մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք:

Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և, առանց երկար մտածելու, որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց, և կարող էին փախչել՝ ուր ուզում էին:

—Է՜հ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կարող էինք փախչել էստեղից,— հոգոց հանեց Մերին: — Ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:

— Խնայիր ուժերդ,— ծիծաղեց Փինը: — Ես արդեն երկար ժամանակ է ուզում եմ ասել քեզ, որ ինձ հաջողվել է ձեռքերս ազատել: Այս հանգույցները միայն աչք խաբելու համար են: Բայց դու ավելի լավ է նախ Լեմբաս ծամիր:

Փինը մի շարժումով ազատվեց կապանքներից և ձեռքը տարավ գրպանը: Բլիթները փշրվել էին ու մանր կտորների վերածվել, բայց տերևները, որոնց մեջ նրանք փաթաթված էին, անվնաս էին մնացել: Հոբիթները սկսեցին ուտել: Լեմբասի համը վաղուց մոռացված հիշողություններ արթնացրեց՝ սիրելի, լուսավոր դեմքեր, ուրախ ծիծաղ և իսկական համեղ ուտելիք: Հոբիթները մտախոհ ծամում էին, ուշադրություն չդարձնելով բլրի կողմից լսվող օրքերի ոռնոցին ու զենքերի զրնգոցին: Առաջինը սթափվեց Փինը:

— Փախչելու ժամանակն է,— ասաց նա: — Բայց, մի վարկյան:

Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և շոշափելով գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:

— Գնացի՛նք,— ասաց Փինը պարանները կտրատելուց հետո: — Մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սողալով գնալ:

Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց, միևնույնն է, նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից և հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները հետ նայեցին:

Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց-կամաց գունատվում էր:

— Պետք է ինչ-որ տեղ թաքնվել,— ասաց Փինը,— թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ, ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի: — Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին — Հո պարաննե՛ր չեն, իսկակա՛ն պողպատալար: Բայց ոտքերս քիչ-քիչ շարժունակ են դառնում: Իսկ դու ինչպե՞ս ես:

Մերին ոտքի կանգնեց:

— Կարծես թե չեմ ընկնում,— ասաց նա: — Լեմբասն ինձ, կարելի է ասել, կենդանացրեց: Պետք է ասեմ, որ ես այդ գալեթներին ավելի եմ վստահում, քան այն օրքային ըմպելիքին: Հետաքրքիր է ինչի՞ց են այն օրքերը պատրաստում: Չնայած, երևի ավելի լավ է չիմանալ... Արի իջնենք ներքև ու թարմ ջուր խմենք, որ մոռանանք դրա համն ու այլևս չհիշենք:

— Միայն թե, ոչ այստեղով,— զգուշացրեց Փինը,— այստեղ ափը զառիվայր է: Արի՛ հետևիցս:

Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը գնալով լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ՝ ուրախ ու անհոգ, և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ-որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր, վայրի տեղանքում, որտեղ, ինչ-որ մեկից օգնություն սպասելն, անիմաստ է:

— Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,— ասում էր Մերին: — Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման այդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել այդ փրչոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ-որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը, թե՞ այդպես էլ կմնա այնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը, վախենում եմ էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիզայքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես, թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես՝ ի տարբերություն քեզ, Ռիվենդելում ժամանակս անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտուոշ գետի ափով, իսկ առջևում Մառախլապատ լեռներն են ու Ֆենգորնի անտառը:

Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ, հսկա ծառերի ստվերում՝ նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:

— Դե ինչ, առա՛ջ պարոն Բրենդիզայք,— ասաց Փինը: — Ի՞սկ, գուցե՞... հետ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ, դա քո սովորած գլխից չի՞ թռել:

— Չի թռել,— համաձայնեց Մերին,— բայց, հիմա, իմ կարծիքով, ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտադաշտ:

Եվ նա քայլեց առաջ ու մտավ հսկայական ծառերի ճյուղերի տակ: Ծառերն այնքան ծեր էին թվում, որ անհնար էր եզրակացնել նրանց տարիքը: Նրանց ճյուղերից, երկար մորուքների պես, կախված քարաքոսը հանգիստ տատանվում էր քամուց: Հոբիթները, երկյուղած հայացքով, վերջին անգամ նայեցին մթին անտառից դուրս: Կիսախավարում նրանք հիշեցնում էին երկու փոքրիկ էլֆերի: Հենց այդպիսի տեսք ունեին առաջնածինները, երբ զարմացած ու վախվորած դուրս էին նայում վայրի անտառից, տեսնելով նորաստեղծ աշխարհի առաջին արևածագը...

Հեռու՜-հեռվում՝ մեծ գետի այն կողմում, շագանակագույն տափաստանների ետևում, սկսվեց ալ կարմիր այգաբացը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները. արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց. պատրաստվում էին հարձակման:

Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրատող ծայրը դանդաղ բարձրացավ աշխարհի վրա, և ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին և արձակեցին իրենց վերջին նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները հետապնդում էին նրանց, հասնում հետևից ու սպանում: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ և չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ՝ ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:

— Հերիք է նայենք,— որոշեց Մերին: — Ուգլուկն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան:

Հոբիթները շրջվեցին և սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի եզրին, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, սուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ՝ խողխողեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները հետապնդելով վերջին փախստականներին ոչնչացրեցին: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում, թշնամիների դիակները հավաքելով իրար վրա, հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ Ուրուք Հայ օրքերի արշավանքը: Ո՛չ Մորդորում, ո՛չ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց, միևնույնն է, խարույկի ծուխը բարձրանալով երկինք, շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:

=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===

Այդ ընթացքում հոբիթները արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին մթին թավուտներում, բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր, դեպի արևմտյան լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց հետևում և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ-որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ՝ օդը չէր հերիքում:

Վերջապես Մերին կանգ առավ:

— Էսպես մենք հեռու չենք գնա,— ասաց նա շնչահեղձ լինելով: — Գոնե մի քիչ թարմ օդ լիներ:

— Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,— ասաց Փինը,— կոկորդս չորացել է:

Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը, և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:

— Հը, դեռ չե՞ս հասցրել մոլորվել,— հետաքրքրվեց Փինը՝ հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին: — Եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտուոշի երկայնքով: Հետո, որ մոլորվենք, ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք:

— Եթե ոտքներս ճանապարհին չդավաճանեն,— ասաց Մերին,— և եթե շնչահեղձ չլինենք:

— Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութ,— ընդունեց Փինը: — Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում, գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է ո՛չ կահույքն են վերադասավորել, ո՛չ ընդանրապես ինչ-որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուրավոր տարիներ են անցել ինչ նա մեռել է, բայց մահից հետո էնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնթիուսը, ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... Բայց այս անտառի համար, ինձ թվում է, մեր տարիները ոչինչ են: Հապա մի նայի՛ր էս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՜րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Եվ ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե, իհարկե, էստեղ գարուն ընդհանրապես լինում է:

— Համենայն դեպս էստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Սև Անտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, էնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ էստեղ ուղղակի մութ է ու ինչ-որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե էստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է էստեղ երկար մնալ ու ապրել:

— Հոբիթներն էլ չեն ապրի,— համաձայնեց Փինը: — Ցանկություն չունեմ զբոսնել այս անտառում: Ի՞նչ ենք մենք էստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է, ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:

— Ի՜նչ խնայողություններ,— պատասխանեց Մերին,— ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց էնտեղ՝ նավակներում:

Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական գալեթները կարող էին բավականացնել երևի մի չորս-հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պինդ ձգած վիճակում:

— Ծածկոցներ էլ չունենք, որ ծածկվենք,— ասաց Մերին: — Որ կողմ էլ շարժվենք, գիշերն ատամներս չխկչխկացնելու ենք:

— Դե լավ, ճանապարհին մի բան կմտածենք,— ձեռքը թափ տվեց Փինը: — Գնանք, առավոտն արդեն երևի վերջանում է:

Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին՝ երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները:

— Նայի՛ր,— ուրախացավ Մերին,— մինչ մենք էստեղ նստած էինք՝ արևը, երևի, թաքնվել էր ամպերի հետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնե՛նք:

Բայց լույսն այնքան էլ մոտ չէր, որքան թվում էր, և հոբիթները բավական երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց մի քարե ժայռ երևաց, որը կա՛մ կտրվածք էր լանջի վրա, կա՛մ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով, բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել և, հեռանալով, թողել իր հիասքանչ փայլը...

Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, և թվում էր, թե ինչ-որ մեկի ձեռքի գործն է, բայց, ամենայն հավանականությամբ, դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:

— Եկ մագլցենք վերև,— ուրախացած առաջարկեց Մերին,— թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:

Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին և վերջին աստիճանը հաղթահարելով հայտվեցին չորացած, ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չեն խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրից դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, որոնց քամին քշում էր անտառի կողմը:

— Քամին փոխվում է,— նկատեց Մերին: — Նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ:

— Հա, ցուրտ է,— համաձայնեց Փինը: — Վախենում եմ, որ այս լավ եղանակը միայն խաբկանք է և, շուտով, ամեն ինչ կրկին գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր, ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերի ներքո: Այն նույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալ:

— Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ,— լսվեց ինչ-որ մեկի տարօրինակ ձայնը: — Դուք շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պե՛տք չէ: Շրջվե՛ք, շրջվե՛ք:

Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն, բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ թրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և, առանց վզի, միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա, թե ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչամոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:

Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:

— Հռում հում,— մրթմրթաց ինչ-որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ, բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ-որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, ապա նոր լսեի՝ առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:

Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:

— Ասա խնդրեմ, ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց նա:

Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, կրկին բացվեցին:

— Հռում, ահա թե ինչ,— դմբդմբաց ցածր բասը,— դե՛, լավ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: Այո՛, այո՛, հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ, բայց, միևնույն ժամանակ, ինձ նաև Ֆենգորն են անվանում և մեկ էլ Ծառմորուս: Թող լինի Ծառմորուս:

— Է՞նտ,— զարմացավ Մերին,— իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:

— Հո՜պ,— ասաց Ծառմորուսը: — Օհո՝, դե արի ու այդքանը մի վայրկյանում բացատրի՛ր: Մի քիչ հանգիստ: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեր: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես, ջահել ժամանակ, անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...

Այժմ, եկեք սովորենք ապրողների ցուցակը:

Սկզբում, անվանենք չորս ազատ ժողովուրդներին:

Էլֆերը՝ ամենահնագույնները, բոլորից,

Թզուկները՝ վարպետները, մթին քարաձավներից,

Էնտերը հողածին, լեռների պես ծեր,

Եվ մարդիկ՝ մահկանացուները, ձիերի վարպետ:

Հըմ, հըմ, հըմ:

Կուղբերը շինարար, թռկոտան այծերը,

Կռվարար վարազները, մեղվաբույծ արջերը,

Վախկոտ նապաստակներն ու սոված գայլերը:

Հըմ, հըմ, հըմ:

Արծիվները բարձունքներում, գոմեշները տափաստաններում,

Բազեներն արագաթև, եղջերուներն անտառներում,

Կարապները ձյունաճերմակ և օձերը սառնարյուն...

— Հռում, հում... հըմ, հու՜մ... Ի՞նչ անենք: Ռում տում, ռում տա տում, ռումտի տա տում... Այո, դա շատ երկար ցուցակ էր, բայց դուք այնտեղ չկայիք:

— Ստացվում է, որ հին ցուցակներն իրենց իրավունք են վերապահել մեր մասին լռե՛լ,— դժգոհեց Մերին: — Եվ հին առասպելներում էլ մենք չկանք: Բայց, միևնույնն է, մենք արդեն երկար ժամանակ է գոյություն ունենք: Մենք հոբիթներ ենք:

— Գուցե, մի տո՞ղ էլ ավելացնեք ցուցակում,— առաջարկեց Փինը:

''Բույներում ապրող փոքրիկ հոբիթները...''

— Մեզ գլխավոր չորսից հետո կավելացնես, մարդկանցից հետո,— ավելացրեց նա,— և ցուցակը ճիշտ կլինի:

— Հը՜մ, դե լավ, վատ չի մտածված,— ասաց Ծառմորուսը,— այդպես էլ կանենք: — Ուրեմն դուք ստորգետնյա որջերո՞ւմ եք ապրում: Լավ է, շատ լավ: Իսկ ո՞վ է ձեզ հոբիթ անվանում: Իմ կարծիքով, էլֆական հնչողություն չունի, իսկ հին բոլոր բառերը, էլֆերից են ծնունդ առել. Միջերկրի առաջին լեզուն նրանք են ստեղծել:

— Մեզ ոչ ոք էլ հոբիթ չի անվանում, մենք, ինքներս ենք մեզ հոբիթ անվանում,— ասաց Փինը:

— Հու՛մ, հըմ... հանգիստ, հանգիստ, ոչ այդքան հապճեպ: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես որ գնա, պատահաբար, ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:

— Բայց մենք մեր անունները չէինք էլ թաքցնում,— զարմացավ Մերին: — Ես, օրինակ, Բրենդիզայքն եմ, Մերիադոք Բրենդիզայքը, բայց ինձ, հաճախ, ուղղակի Մերի են ասում:

— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:

— Հըմ, հըմ... բայց դուք, ոնց տեսնում եմ, լավ հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես ուրեմն, ես կարող եմ Մերի և Փին անվանել ձեզ, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ, ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Առաջին հերթին, դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ, հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով, հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք, ինքներս էլ, միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա: — Հիմա պատմեք ինձ, ի՞նչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, էստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ-որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց, տեսեք հա՜, չշտապեք, հանգի՛ստ:

— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի, իսկ դու ասում ես, հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես կռվում և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:

— Գիտե՜ի, գիտե՜ի և հիմա էլ գիտե՛մ,— պատասխանեց Ծառմորուսը: — Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին: Ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:

— Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: — Նա մեր մեծ բարեկամն էր և առաջնորդը:

— Այդ դեպքում, ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,— ասաց Ծառմուրուսը: — «Ձեզ» հետ, ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ-որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհները համընկնեն: Բայց ինչու՞ եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:

— Է՜հ,— տխուր հոգոց հանեց Փինը,— կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս դրանում չի մասնակցում:

— Հում... հըմ... — դմբդմբաց Ծառմորուսը: — Հըմ... լավ... — Նա լռեց և երկար նայեց հոբիթներին: — Հում, դե, չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... շարունակե՛ք:

— Եթե ուզում ես ավելին իմանալ,— ասաց Մերին,— մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ այն չի կորել և զրուցել: Դու երևի հոգնած կլինես չէ՞ մեզ պահելուց:

— Հըմ, հոգնա՞ծ: Չէ, չեմ հոգնել, ես այդքան էլ հեշտ չեմ հոգնում: Բայց նստել էլ՝ ես երբեք չեմ նստում: Ես այնքան էլ... ըըը, ոնց ասեմ: Ես այնքան էլ «ծալվող» չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... Դուք ինչպե՞ս եք այն անվանում:

— Սա՞ր,— հուշեց Փինը:

— Քի՞վ, ելու՞ստ,— շարունակեց Մերին:

— Սա՞ր, քի՞վ,— մտախոհ կրկնեց Ծառմորուսը: — Հա, կարծես թե սկսում եմ հիշել: Սա՛ր: Բայց, ինչ կարճ անուն է նրա համար, ով կանգնած է այստեղ շա՜տ-շա՜տ վաղուց, դեռ այն ժամանակներից, երբ աշխարհը նոր էր ընդունել իր այժմյան տեսքը: Լա՛վ, թող լինի սար: Իջնենք սարից ու ճամփա ընկնենք:

— Իսկ ու՞ր ենք գնում,— հարցրեց Մերին:

— Իմ տուն, ավելի ճիշտ, իմ տներից մեկը,— պատասխանեց Ծառմորուսը:

— Իսկ այն հեռու՞ է:

— Չգիտեմ, ձեզ համար երևի հա: Իսկ դա կարևո՞ր է:

— Դե, գիտես, մենք մնացել ենք առանց ունեցվածքի,— բացատրեց Մերին: — Եվ ուտելիք էլ, կարելի է ասել, չունենք:

— Օ՛, հըմ, այդ մասին մի անհանգստացեք,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես, իսկ երբ որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների, որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:

Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը սկսեց զգուշորեն և հանդիսավոր իջնել աստիճաններով վար:

Հասնելով գետնին, նա առանց հապաղելու, վստահորեն և ազատ, շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհը ձգվում էր դեպի վերև՝ լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած էին խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև մնացած ամեն ինչի, միայն թե թող գնա իր ճանապարհով: Բայց կային ծառեր, որոնք ցնցվում էին, երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը նույնիսկ ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր, մրթմրթալով և քթի տակ ինչ-որ անվերջանալի երգ երգելով:

Սկզբում հոբիթները սսկվել էին: Տարօրինակ էր, բայց իրենց հանգիստ ու ապահով էին զգում, և հետո շատ բան ունեին մտածելու ու զարմանալու: Բայց, որոշ ժամանակ անց, Փինը արիանալով նորից խոսեց.

— Ծառմորուս, ա՛յ Ծառմորուս, ասա խնդրեմ, ինչու՞ էր Սելեբորնը մեզ զգուշացնում, որ Ֆենգորն չմտնենք: Ասում էր զգուշացեք, թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց:

— Հըմ, ճշմարի՞տ,— դմբդմբաց էնտը: — Դե, եթե դուք էստեղից որոշեիք գնալ էնտեղ և ինձ հարցնեիք, ես էլ երևի նույն խորհուրդը կտայի, զգուշացե՛ք կասեի Լաուրելինդորենանի անտառներում խճճվելուց, թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց: Լաուրելինդորենան, մի ժամանակ այդպես էին էլֆերն այդ երկիրը կոչում, բայց հիմա անունը կարճացել է և դարձել է ուղղակի Լոթլորիեն: Միգուցե ճիշտ են արել, չգիտեմ: Այդ անտառներն այլևս չեն աճում, միայն թոշնում են: Է՜հ, ժամանակ կար, երբ մենք այդ երկրին Երգող Ոսկու Հովիտ էինք անվանում, բայց հիմա այն ուղղակի Անուրջների Ծաղիկ է դարձել: Այո՛, այդ անտառները սովորական չեն և ամեն մեկը չէ, որ կարողանում է այնտեղ թափանցել: Զարմանում եմ, որ կարողացել եք այնտեղից դուրս պրծնել, բայց ավելի շատ զարմանում եմ, թե ոնց եք այնտեղ ընկել: Ինչքան որ հիշում եմ, վերջին ժամանակներս նրանք թափառականներին իրենց երկիր չեն թողնում... Այո, դա սովորական երկիր չէ, թեև, հիմա այնտեղ թախիծ է իջել, և Լոթլորիենից ուրախությունը հեռանում է: Լաուրելինդորենան լինդելերենդոն մալինորելիոն օրնեմալին... (Երգող Ոսկու Հովիտ երկիրը, բազմաթիվ ոսկե ծառերի երկիրը) — դմբդմբաց նա: — Լսել եմ, նրանք դադարել են դուրս գալ մեծ աշխարհ, մեկուսացել են իրենց անտառներում: Հիմա ո՛չ Ոսկե անտառը, ո՛չ էլ այդ երկրի մնացած անտառներն այլևս այն չեն, ինչ Սելեբորնի երիտասարդ տարիներին էին: Չնայած՝ Տաուրելիլոմեա-տումբալեմորնա Տումբալետարեա Լոմեանոր (ծանր ու մեծ անտառ, մութ ու խորունկ հովիտ, անտառապատ խավարոտ երկիր), այդպես էին ասում հնում էլֆերը: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է, բայց կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել են իսկական իրականության կղզիները, և ամեն ինչ մնում է անփոփոխ:

— Այսի՞նքն,— չհասկացավ Փինը,— և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:

— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և, ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում և տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ առհասարակ անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը՝ սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում, առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած՝ հիմա էլ կան:

— Երևի այն հյուսիսային, ծեր անտառի պես հա՞,– ճշտեց Փինը:

— Դե, հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան թավուտներ, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս, մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստիարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք՝ հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե, այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ, կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն Լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ և հզոր: Բա օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:

Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ, սկզբում քթի տակ, հետո, աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:

Թասարինենի մարգագետիններում թափառում էի ես գարնանը, ---------------(Նան-Թասսարիոնը (Թասարինենը) տարածք է Բելերիենդում, Սիրիոն գետի ափին, ներկայում խորտակված ջրի տակ)

Ա՜խ, ինչ բուրավետ էր արթնացող Նան-Թասարիոնը:

Ու ես ասում էի. «դա լավ է, լավ է»:

Հանգստանում էի Օսիրիանդի թեղիների տակ ամռանը, ----------------------(Օսիրիանդ, յոթ գետերի երկիրը: Բելերիենդի խորտակումից հետո նրա մի մասը մնացել է ցամաքում:

Ա՜խ, ինչ քաղցրալուր էին յոթ գետերը խոխոջում: ----------------------------Հետագայում այնտեղ է գտնվել Գիլ-գալադի թագավորությունը)

Ու ես մտածում էի. «ավելի լավ չի՛ լինում»:

Իսկ աշնանը քայլում էի Նելդորետի թղկիների տակ: -------------------------(Նելդորետ (Թաուր-նա-Նելդոր) անտառ Բելերիենդում)

Ա՜խ, ինչ ոսկեգույն էր Թաուր-նա-Նելդորը:

Դա ավելին էր, քան ես սպասում էի:

Ձմռանն էլ զբոսնում էի Դորտոնիոնյան Սոճիների տակ, ------------------------(Դորտոնիոն (Օրոդ-նա-Թհոն) Բելերիենդի հյուսիսային մասը, այստեղ սկզբում ապրել են Էդայնի տոհմի մարդիկ)

Ա՜խ, Օրոդ-նա-Թհոնի սև ու սպիտակ ձմեռը:

Եվ ես չէի կարող չերգել այդ երկնքի տակ:

Բայց այժմ այդ հողերը խորտակվել են ջրի տակ,

Ու զբոսնում եմ հիմա իմ Ֆենգորնի ստվերի տակ:

Ամբարոնէ, Թաուրեմորնէ, Ալդալոմէ,

Որտեղ արմատները շատ խորն են իջնում հողի տակ,

Որտեղ տարիներն են անցել տերևների չափ,

Թաուրեմորնալոմէ...

Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր, և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում երևացին զառիվայր լանջերը. Մշուշապատ Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտն էր սկսվում: Էնտուոշ գետը, կամ, ավելի ճիշտ, դեռ գետակը, աղմուկով ու շառաչյունով, քարից քար թռչկոտելով, վազում էր ընդառաջ: Աջ կողմում սկսվում էր հարթ, կանաչապատ լանջը, որը մթնշաղի մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առաջ բացվում էր երկինքը, որտեղ, ամպերի միջև տարածված լճերում, լողում էին առաջին աստղերը:

Ծառմորուսը գրեթե առանց քայլերը դադաղեցնելու սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Հանկարծակի հոբիթների աչքերի առջև սարը նահանջեց, և մի լայն բացվածք հայտնվեց: Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի աջ և ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, որոնք ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քողարկում ու ծածկում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին ու բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները ասես ողջունելով շրշացին: Մուտքից ներս լայն, հարթ տարածություն էր բացվում: Դա լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ֆուտ բարձրություն ունեին, իսկ նրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը՝ ինչքան մուտքից հեռու, այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու տակ մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում, թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից, մուտքը ծածկելով ջրի բարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ, քարե ավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում, նորից միանում Էնտուոշին:

— Հու՛մ... հասա՛նք,— հայտարարեց Ծառմորուսը: — Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը՝ ավելի ճիշտ անվանման սկիզբը, կհնչի այսպես. «Ակունքահին Սրահ»: Այս վայրն ինձ հոգեհարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք: Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա ընկերները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին, նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:

Էնտը մի քիչ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը երկու մեծ անոթ դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե նրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձերքերը պահեց անոթների վրա, ջուրը սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ գույներով: Անձավը լուսավորվեց և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ, և փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ կանգնած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ, և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձակարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:

— Դե ինչ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,— ասաց Ծառմորուսը: — Դուք երևի ծարավ կլինեք ու հոգնած: Հիմա կթարմանաք:

Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ-որ ըմպելիք վերցրեց և երեք գավաթ լցրեց, մեկը հսկայական էր, մյուս երկուսը՝ փոքր:

— Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,— բացատրեց նա,— բայց դուք կարող եք նստել սեղանին: Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և ոտքները օդում թափահարելով սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում, այն նույն ջրից, որը նրանք առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ-որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:

Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով, թարմացնող, կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների ամբողջ մարմնով, ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը շարժվեցին և միանգամից սկսեցին աճել, վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ և վերջապես իր գավաթը բարձրացնելով դատարկեց պարունակությունը մի երկա՜ր, անվերջանալի թվացող կումով:

—Ահ-հա,— վերջապես արտաշնչեց նա՝ բաժակը դնելով սեղանին: — Հու՛մ, հը՛մ: Դե իսկ հիմա կարելի է զրուցել: Նստեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի:

Աջ կողմում՝ պատի տակ, գետնից երկու ֆուտ բարձրությամբ մի ընդարձակ մահիճ էր դրված՝ առատորեն ծածկված չոր խոտով ու պտերով: Ծառմորուսն իրանը թեթևակի թեքելով դանդաղ իջավ մահճի վրա և ձեռքերը գլխի տակ դնելով ձգվեց ամբողջ մարմնով, նայելով անձավի առաստաղին խաղացող երփներանգ ցոլքերին՝ նման տերևների մեջ թրթռացող արևի ճառագայթների: Մերին ու Փինը տեղավորվեցին նրա կողքին, խոտով լցված բարձերի վրա:

— Դե հիմա պատմե՛ք, միայն թե առանց շտապելու,— ասաց Ծառմորուսը:

Հոբիթներն իրենց պատմությունը սկսեցին ամենասկզբից, սկսած այն օրից, երբ լքեցին Հոբիթստանը: Պատմությունը բավականին խճճված ստացվեց: Նրանք անընդհատ ընդհատում էին միմյանց, խառնում հերթականությունը, և էնտն էլ էր հաճախ ընդհատում պատմողին, խնդրում ետ գնալ ու պատմել ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների մասին, կամ առաջ գնալ և պատմել ավելի ուշ կատարվածները: Մատանու մասին հոբիթները ոչինչ չասացին, ինչպես նաև այն մասին, թե ինչու են ճանապարհ ընկել և ուր են գնում: Դե իսկ էնտն էլ հարցեր չտվեց:

Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, հարցնում էր Սև Հեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Հավերժական անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից և Գալադրիելից: Ծառմորուսը ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրա հարևան երկրները, և հանկարծակի մի տարօրինակ հարց տվեց.

— Իսկ էնտեղ, ձեր կողմերում Էնտերի չե՞ք հանդիպել: Չէ՞: Համոզվա՞ծ եք: Դե... հում... ոչ թե էնտերի այլ... հըմ...էնտերի կանանց:

— Կանա՞նց,— զարմացավ Փինը,— իսկ ի՞նչ տեսք ունեն նրանք, երևի քեզ նմա՞ն են:

— Հըմ... երևի ոչ այնքան... թերևս, արդեն ես էլ չեմ հիշում ինչ տեսք ունեին նրանք,— մի քիչ մտածելուց հետո խոստովանեց Ծառմորուսը: — Բայց ինձ թվում է ձեր երկիրը նրանց դուր կգար, դրա համար էլ հարցրեցի:

Ծեր էնտին հատկապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործերը: Հոբիթները սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:

— Հըմ, հու՛մ,— ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթները սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: — Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց երևում է Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում եմ մեծ փոփոխություններ են սկսվում, բայց վատ կվերջանան դրանք թե լավ՝ կիմանամ իր ժամանակին: Ահ, արմատ ու ոստիկ, ա՛յ քեզ զարմանալի գործ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել է նաև վաղուց մոռացված իննյակը և հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, ներառում է փոքրիկներին իր ջոկատում և արշավի դուրս գալիս, Գալադրիելը ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:

— Իսկ քե՞զ,— հարցրեց Մերին:

— Հում, հըմ, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագայի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը չի կռվում իմ կողմից, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս այն չեն: Թեպետ էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են իմ սրտին, քան մյուսները: Այդ նրանք բուժեցին մեր համրությունը, և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած որ մեր ճանապարհները վաղուց են բաժանվել: Բայց իհարկե աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի և միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում... — Ծառմորուսը խուլ, զզվանքով լի ձայնով դմբդմբաց: — Ո՞նց էին դրանք կոչվում... Ա՜խ հա, օրքերը, օրքերն ու իրենց տերերը: Ես իհարկե անհանգստացա, երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր, և ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե, Մորդորը հեռու է, մտածում էի, մի կերպ յոլա կգնամ: Բայց հիմա քամին փոխվել և արևելքից է փչում, մեկ էլ տեսար՝ եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կասեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ, կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ-որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում, թե ինչպես վարվել Սարումանի հետ:

— Իսկ ինչացու՞ է Էդ Սարումանը,— մեջ ընկավ Փինը,— դու նրա մասին ինչ-որ բան գիտե՞ս:

— Սարումանը հրաշագործ է, դրանով ամեն ինչ ասված է: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից անմիջապես հետո, բայց նավերով եկան, թե այլ կերպ՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շա՜տ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և բնակություն հաստատեց Անգրենոստում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, սակայն հետո նրա փառքը սկսեց աճել: Ասում են, նրան ընտրել են որպես Սպիտակ Խորհրդի գերագույն և, երևի, իզուր էլ ընտրել են: Գուցե նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր ձգվել դեպի չա՞րը: Թեպետ այն ժամանակ նա իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես զրուցել եմ նրա հետ: Կար ժամանակ, երբ նա հաճախ էր թափառում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձանից թույլտվություն էր հարցնում ինչ-որ բան անելուց առաջ և մեծ հետաքրությամբ լսում էր իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, այնպիսի բաների, որ ինքն իրենով գլխի չէր ընկնի, թեև անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում: Չեմ հիշում մի դեպք, որ նա ինձ ինչ-որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ թե դեմք, այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ, ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն, ինչն աճում է ու շնչում, նրան հետքրքիր չէ, եթե իհարկե ինչ-որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Իսկ հիմա արդեն պարզ է, որ նա նաև դավաճա՛ն է: Գարշելի օրքերի հե՛տ է կապվել: Բռում հու՛մ: Ու դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ-որ բան է արել, ինչ-որ մի վտանգավոր բան: Այդ Իզենգարդցիները ավելի շատ մարկանց են նման, քան օրքերի: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում Մեծ Խավարի ժամանակ, արևի լույսը տանել չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերը արևից չեն վախենում, թեև ատում են: Կուզենայի իմանալ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե նա ինչ-որ կերպ խաչասերել է օրքերին ու մարդկա՞նց: Եթե այդպես է, դա մեծ չարագործություն է:

Էնտը ինչ-որ բան դնդնաց, ասես ինչ-որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին:

— Ես էլ զարամանում եմ, թե այդ օրքերն ինչպես են հանդգնել այդպես ազատ զբոսնել իմ անտառում,— շարունակեց նա: — Միայն վերջերս հասկացա, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավականին երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա տխմարներն այստեղ չարագործություններ են կատարում: Անտառի եզրին բազմաթիվ ծառեր են արմատախիլ արել, դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են, գցում և թողնում, որ փտեն, թեև մեծ մասը տանում են Օրթհանք՝ սնուցելու անհագ վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց, երբ դեռ կաղին ու ընկույզ էին: Նրանցից ամեն մեկը իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել: Մինչև հիմա ես լռել եմ, դիմացել, բայց վե՛րջ, հերի՛ք է:

Ծարմորուսը հանկարծակի վեր թռավ տեղից, կանգնեց և ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից-ցից եղավ:

— Ես վե՛րջ կտամ այդ ամենին,— որոտաց նա: — Դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ-որ բանում կօգնեք ինձ և ձեր բարեկամներին: Եթե Սարումանը չչեզոքացվի, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի միջև: Միասին գնում ենք Իզենգարդ:

— Այո՛, մենք կգանք քեզ հետ,— ասաց Մերին,— և կփորձենք օգտակար լինել:

— Իհա՛րկե կգանք,— ոգևորվորվեց Փինը: — Կուզենայի, որ Սպիտակ Ձեռքին գահընկեց անեին: Եթե նույնիսկ ինձանից ոչ մի օգուտ չլինի, ես միևնույնն է կգամ. երբեք չեմ մոռանա Ուգլուկին ու Սարումանին: Մեր զբոսանքն էլ չեմ մոռանա Ռոհանի վայրի հողերում:

— Շատ լավ, շատ լավ,— հավանություն տվեց Ծառմորուսը: — Բայց ես մի քիչ շտապեցի, իսկ շտապել չի կարելի: Պետք չէր այսպես տաքանալ, ավելի լավ է գնամ հովանամ ու մի քիչ մտածեմ: Հեշտ է ասել «հերիք է», բայց միայն դա բավարար չէ գործն առաջ տանելու համար:

Ծեր էնտը դանդաղ ուղղվեց դեպի մուտքը և կանգնեց ջրի շիթերի տակ: Մի քանի րոպե անց նա ծիծաղեց, թափահարեց իրեն և վերադարձավ: Ջրի կաթիլները նրա վրայից ընկնելով գետնին բոցավառվում էին կարմիր ու կանաչ գույներով: Էնտը նորից պառկեց ու լռեց:

Որոշ ժամանակ անց հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր թե ինչ-որ բան է մատների վրա հաշվում:

— Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... Այ, այ, այ... Վերջ: Դժբախտությունն այն է, որ մերոնցից քչերն են մնացել,— ասաց նա շրջվելով դեպի հոբիթները: — Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել. Ֆենգորնը՝ այսինքն ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը: Այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Կաշվակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես ուրեմն, Գանգրատերևն ու Կաշվակեղևը այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես փայտակալել է: Անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է և, պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամբողջովին տերևակալել է, առաջ նա գոնե ձմեռը արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Կաշվակեղևը Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Հաստակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա ցեղակիցներից շատերին, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո Կաշվակեղևը հեռացավ լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ, և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե իհարկե կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավականին դժվար է տեղից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:

— Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք այստեղ,— զարմացավ Փինը,— մի՞թե բոլորը մահացել են:

— Դե, չէ իհարկե,— ասաց Ծառմորուսը: — Իր մահով, այսքան դարերի ընթացքում, ոչ ոք չի մահացել: զոհվելը հա՛, պատահել է զոհվել են, բայց շատերը քուն են մտել ու փայտացել... Թեպետ էնտերը երբեք էլ շատ չեն եղել: Մենք չենք բազմանում, փոքրիկ էնտիկներ՝ ինչպես կասեիք դուք, չկան, արդեն շատ դարեր են անցել, ինչ մեզ մոտ փոքրիկներ չեն ծնվում: Հասկանու՞մ եք, մենք կորցրել ենք մեր կանանց:

— Ա՛յ քեզ դժբախտություն,— մռայլվեց Փինը: — Իսկ ի՞նչ է պատահել նրանց, բոլորը մահացե՞լ են:

— Չեն մահացել,— նեղացավ Ծառմորուսը: — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: — Նա տխուր հոգոց հանեց: — Ես էլ կարծում էի այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե էլֆերը, թե մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, մի՞թե այդ երգերն այլևս չեն հնչում:

— Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,— ասաց Մերին: — Գուցե դու այդ մասին ինչ-որ բա՞ն պատմես կամ երգե՞ս:

— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե, մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան:

— Դա բավականին տարօրինակ և տխուր պատմություն է,— մի քիչ լռելուց հետո սկսեց նա: — Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜, հրաշագեղ Ֆիմբրեթիլ, թեթևոտն Կեչուհի, օ՜ պատանեկության տարիներ... Մենք միասին էինք ապրում և միասին էլ դեգերում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում, զարգանում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին: Նրանց դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախնադարյան անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափված պտուղները: Էլֆերը էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների մեջ, ամռանը ջրային մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը դաշտերում, որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել իրենց հոտի հետ: Նրանք միայն ուզում էին, որ ծառերը լսեն ու ենթարկվեն իրենց: Էնտուհիները հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք էլ կարող էին տեղը փոխել: կամաց-կամաց Էնտերի կանայք այգիներ տնկեցին և տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը, էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ Գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին, և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Եվ երբ Խավարը պարտություն կրեց, մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին՝ ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Եվ ահա մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, ու մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Բայց մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանաց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Այդ տարածքը հիմա մարդիկ անվանում են Շագանակագույն Հարթավայր:

Հիշում եմ այսօրվա պես, իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ օրիորդից, որի հետ ես թափառում էի նախնադարյան անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Եվ ահա մենք հատեցինք Անդուինը և հասնելով մեր կանանց հողերին, աավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմը ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանաց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես էին նրանք գնում դեպի արևելք, երրորդները արևմոուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Մեր փնտրտուքներն ապարդյուն էին: Ա՜խ, ինչպես էինք մենք վշտացել: Սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, կանչում նրանց անուններով: Ինչ չքնաղ անուններ ունեին նրանք... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Հիմա հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր մեծ փնտրտուքի մասին, և այդ երգերից մի քանիսը մարդիկ էլ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և նրանց, և մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ թե նրանք, և թե մենք, կկորցնենք այն ամենը՝ ինչը հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնը ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերը այդ մասին երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը մեծ գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այդ երգը մեր լեզվով երգեինք, այն շա՜տ-շա՜տ երկար կստացվեր: Բայց մենք ագիր գիտենք այն և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.

-ԷՆՏ-

Երբ գարնանը կանաչում են տերևները, և ճյուղերն են հյութալի,

Երբ քայլերը լայն են, շնչառությունը՝ խորը, և քամին է դուրալի,

Երբ արևն է պայծառ շողում ու ջերմացնում վայրի անտառը,

Վերադարձի՛ր ինձ մոտ և ասա, որ չկա իմ երկրից չքնաղը:

-ԷՆՏՈՒՀԻ-

Երբ գարունն է շրջում դաշտերում, և եգիպտացորենն է աճում,

Երբ իմ այգում սպիտակ ձյան պես ծաղիկներն են ծաղկում,

Երբ անձրև է գալիս արևային և բուրմունքով լցնում օդը,

Ես չե՛մ վերադառնա, որովհետև չքնաղ է իմ երկիրը:

-ԷՆՏ-

Երբ ամառն է գալիս անտառ, պայծառ արև, տերև ոսկեգույն,

Սաղարթի տակ՝ թավուտներում, անտառային երազներն են թափառում,

Երբ արևմտյան քամին երգում է անտառում, և քաղցր է նրա ձայնը,

Վերադարձիր ինձ մոտ և ասա, որ չքնաղ է իմ երկիրը:

-ԷՆՏՈՒՀԻ-

Երբ ամառը քաղցրացնում է պտուղները և հատապտուղները վառում,

Երբ դաշտերը դառնում են ոսկեգույն, և բերքահավաք է այգում,

Երբ արևմտյան քամին է կանչում, ու քաղցր է նրա ձայնը,

Ես չեմ վերադառնա քո անտառ, որովհետև չքնաղ է իմ երկիրը:

-ԷՆՏ-

Երբ ձմեռն է գալիս անտառ, և ծառերն են մերկանում,

Թավուտներում մութ է, մռայլ, գիշերը ցերեկից չի տարբերվում,

Եվ երբ քամին սառնաշունչ արևմուտքից անձրև է բերում,

Ես ինքս քեզ կփնտրեմ, առանց քեզ չեմ կարողանում:

-ԷՆՏՈՒՀԻ-

Երբ կգա սառը ձմեռը, այգիները կմեռնեն, երգ ու ծիծաղ կմարի,

Խավարը կտիրի աշխարհին, և մեր չարչարանքը կկորչի,

Կփնտրենք մենք իրար և կհանդիպենք կրկին,

Եվ սառն անձրևի ներքո դեպի արևմուտք կգնանք միասին:

-ԵՐԿՈՒՍՈՎ-

Հեռու երկիր կգնանք միասին արևմտյան ճանապարհով,

Եվ կգտնենք ինչ փնտրում էինք ու կապրենք հանգիստ սրտով:

— Ահա այսպես,— երգը վերջացնելուց և մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: — Էլֆական երգ է, դե պարզ է, տրա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են ու վերջ: Բայց իմաստը ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերը ավելի երկար կարող էին այդ մասին պատմել, եթե ժամանակ ունենային... Դե լավ, ժամանակն է կանգնել ու մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու:

— Հոբիթները պառկած են քնում,— ասաց Մերին: — Մենք, եթե կարելի է, այս մահճին կքնենք:

— Պառկա՞ծ,— զարմացավ էնտը: — Ա՜խ հա, դե իհա՛րկե, հըմ հում: Երգի ազդեցության տակ ընկա, մի պահ ինձ թվաց, թե այն հեռավո՜ր ժամանակներում եմ և խոսում եմ էնտիկների հետ: Դե լավ, որ այդպես է պառկեք ու քնեք, իսկ ես գնամ կանգնեմ ջրի շիթերի տակ: Բարի գիշեր:

Հոբիթները բարձրացան փափուկ մահճի վրա, պառկեցին և ծածկվեցին պտերի տերևներով: Անկողինը փափուկ էր, անուշահոտ ու ջերմ: Անոթների լույսը աստիճանաբար մարեց, ծառերը նույնպես դադարեցին շաղշողալ: Մուտքի մոտ աղոտ երևում էր էնտի ուրվագիծը՝ անշարժ կանգնած և ձերքերը վեր բարձրացրած: Երկինքն աստղազարդ էր, և արծաթափայլ ջրվեժը թափվելով էնտի գլխին ու ուսերին կայծկլտում էր երփներանգ գույներով: Այդ ջրային մեղեդու ներքո էլ հոբիթները քնեցին:

Երբ նրանք արթնացան, արևի շողերն արդեն պայծառ լուսավորում էին լայնարձակ սրահը, թափանցելով անձավի մուտքից ներս: Երկնային բարձունքներում արևմտյան քամին սրնթանց քշում էր ամպերի ծվենները: Ծառմորուսը տարածքում չէր երևում, և հոբիթները որոշեցին լվացվել քարե ավազանում, բայց դեռ չէին հասցրել ավարտել, երբ լսվեց նրա մրթմրթոցը, ապա ծառուղում ինչ-որ բան երգելով հայտնվեց էնտը:

— Հըմ, հում: Բարի լույս Մերի և Փին: Ինչքա՜ն երկար եք դուք քնում, ես արդեն հասցրել եմ մի հազար քայլ քայլել: Հիմա ջուր կխմենք և կգնանք էնտմութ:

Նա հոբիթներին երկու լիքը գավաթ էնտային ըմպելիք լցրեց, բայց այս անգամ ուրիշ սափորից: Ընպելիքի համը նույնպես այլ էր, ավելի խիտ էր և ավելի սնուցող: Մինչ հոբիթները ոտքները թափահարելով խմում էին ըմպելիքը և ուտում էլֆական հացը(ուտում էին ոչ թե այն պատճառով, որ սոված էին, ուղղակի էլ ի՞նչ նախաճաշ առանց ուտելու), Ծառմորուսը, նրանց կողքին կանգնած, ինչ-որ անհասկանալի լեզվով երգ էր քթի տակ երգում՝ նայելով երկնքին: Գուցե էնտերեն էր կամ էլֆերեն:

— Իսկ որտե՞ղ է այդ ձեր էնտմութը,— վերջապես համարձակվեց հարցնել Փինը:

— Հում, ի՞նչ, էնտմու՞թը: — Ծառմորուսը շրջվեց դեպի հոբիթները: — Հարցն այնքան էլ ճիշտ չէ: Էնտմութը ոչ թե ինչ-որ տեղ է՝ ասենք սար կամ բացատ, էնտմութը դա էնտերի հավաքույթ է, խորհուրդ, և պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս էնտերը հազվադեպ են խորհուրդ հրավիրում: Բայց այսօր ինձ հաջողվեց շատերին համոզել, և նրանք խոստացան, որ կգան: Հավաքվելու ենք այնտեղ, որտեղ միշտ հավաքվել ենք՝ Կախարդված հովտում, ինչպես այդ վայրը անվանել են մարդիկ: Այն այստեղից հարավ է գտնվում, պետք է մինչև կեսօր այնտեղ լինենք:

Շուտով նրանք ճանապարհ ընկան: Ծառմորուսը հոբիթներին կրկին նստեցրել էր ձեռքերին: Սրահի մուտքի մոտից նա թեքվեց աջ, անցավ արագահոս գետակի վրայով և գրեթե անտառազուրկ, բարձր լեռների լանջերի երկարությամբ քայլեց դեպի հարավ: Լանջերին տեղ-տեղ կանաչին էին տալիս կեչիները և արոսենիները, իսկ ավելի բարձրադիր գոտիներում սևին էին տալիս սոճիները: Շուտով Ծառմորուսը հեռացավ լեռներից և մտավ անտառի թավուտները: Այդպիսի վիթխարի և հաստաբուն ծառեր հոբիթները ոչ մի տեղ չէին տեսել: Այդ հսկաների սաղարթների տակ շնչելը նորից դժվարացավ, թեպետ հոբիթները շուտով հարմարվեցին և դադարեցին ուշադրություն դարձնել դրան: Էնտը խոսակցություն չէր բացում, միայն անդադար ինչ-որ բան էր դնդնում խուլ բասով. «Բում, բում, ռումբում, բուռուռում, բում, դարար բում, բում, դարար բում», անընդհատ փոխելով ռիթմն ու տոնայնությունը: Ժամանակ առ ժամանակ հոբիթներին թվում էր, թե անտառի խորքից պատասխան մրթմրթոց է լսվում և խուլ, տարօրինակ արձագանք, որը մեկ գալիս էր գետնի տակից, մեկ վերևից՝ սաղարթների միջից, և մեկ էլ հենց ծառերի բների խորքից: Սակայն Ծառմորուսը ոչ կանգնում էր, ոչ էլ այս ու այն կողմ նայում:

Նրանք երկար գնացին: Փինը փորձում էր հաշվել էնտի քայլերը, բայց երեք հազարից հետո հաշիվը խառնեց և ձեռ քաշեց այդ գործից: Հենց այդ ժամանակ էլ Ծառմորուսը դանդաղեցրեց ընթացքը: Վերջապես նա կանգ առավ, հոբիթներին իջեցրեց գետնին, ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեց բերանին և փչեց նրանց մեջ. «Հու՜մ, Հու՜մ»: Անտառը որոտաց նրա ձայնից և կրկնվող արձագանքից: Հեռվից լսվեց նմանատիպ «Հու՜մ, Հու՜մ», բայց դա արդեն պատասխան էր, ոչ թե արձագանք:

Էնտը նորից բարձրացրեց հոբիթներին և շարունակեց քայլել, բայց անընդհատ կանգնում էր, նորից փչում «եղջերափողից», և ամեն նոր կանչից հետո պատասխանը լսվում էր ավելի մոտիկից: Վերջապես առջևում հոբիթներին անծանոթ մշտադալար ծառերի պատ երևաց: Ճյուղերը սկսվում էին հենց արմատներից և ծածկված էին խիտ, մուգ, փշարմավի պես փայլուն տերևներով, բայց առանց փշերի: Ձիթապտղի երանգով խոշոր, փայլուն կոկոններով ծաղկաբույլերը զարդարում էին ճյուղերը:

Ծառմորուսը թեքվեց ձախ և շուտով վիթխարի կենդանի ցանկապատը փակեց ճանապարհը, և միայն մի տրորված կածան էր տանում զառիվայր լանջով ներքև՝ դեպի լայնարձակ շրջանաձև խորունկ հովիտը, շրջապատված դարավոր վթխարի ծառերով, որի լանջերն ու հատակը ծածկված էին կանաչ խոտով: Կենդանի ցանկապատից այն կողմ ծառեր չէին աճում, բացի հովտի հատակին կանգնած երեք բարձրահասակ, գեղեցիկ և արծաթափայլ կեչիներից: Արևելքից ու արևմուտքից ևս երկու կածան էին իջնում հովիտ:

Խորհրդի մի քանի մասնակիցներ ժամանակից շուտ էին եկել, մյուս երկու կածաններով իջնում էին նորերը: Երկու-երեք էնտ գալիս էին Ծառմորուսի հետևից: Հոբիթները զարմացած նայում էին հավաքույթի մասնակիցներին: Նրանք սպասում էին, որ էնտերը նման կլինեն Ծառմորուսին, ինպես հոբիթը հոբիթին, բայց դա այդպես չէր: Նրանք տարբեր էին, ինչպես նույն ծառատեսակի ծառերը, բայց աճած ամեն մեկն իր ձևով: Կային նաև իրարից կատարելապես տարբեր էնտեր, ինչպես ասենք կեչին ու հաճարենին, կաղնին ու եղևնին: Հավաքույթին եկել էին նաև մի քանի սապատավոր, երկար մորուքներով հինավուրց էնտեր, բայց, միևնույնն է զգացվում էր, որ նրանցից ամենատարիքովը Ծառմորուսն է: Մյուսները բարձրահասակ, հզոր, գեղեցիկ, հարթ կեղևով էնտեր էին, որոնք հիշեցնում էին հասուն տարիքի ծառերի, սակայն ոչ պատանիներ, ոչ էլ առավել ևս երեխաներ նրանց մեջ չկային: Հովտի հատակին արդեն մոտ քսան Ֆենգորնի բնակիչներ էին հավաքվել և նույնքան էլ իջնում էին կածաններով:

Սկզբում հոբիթները շշմած էին էնտերի բազմազանությունից: Նրանցից ամեն մեկի կեղևն իր անհատական գույնը ուներ, ձեռքերի ու ոտքերի երկարությունը տարբեր էր, տարբերվում էին հասակով և նույնիսկ ձեռքերի մատների քանակով(երեքից մինչև իննը): Միայն երկուսն էին, որ ինչ-որ չափով նման էին Ծառմորուսին, և ըստ երևույթին պատկանում էին կամ կաղնու ծառատեսակի, կամ հաճարենու: Մյուսները հիշեցնում էին այլ ծառերի: Ոմանք նման էին շագանակենու(մուգ կեղևով և կարճ, հզոր ոտքերով), մյուսները հացենու(բարձրահասակ, մոխրագույն, երկար ոտքերով), երրորդները եղևնու(սրանք ամենաբարձրահասակն էին), իսկ կեչիների, արոսենիների և լորենիների մասին էլ չխոսենք: Բայց երբ էնտերը շրջապատելով Ծառմորուսին, գլուխները կախած սկսեցին ուշադիր զննել օտար հյուրերին ու ցածր, մեղեդային ձայնով դնդնալ, անմիջապես զգացվեց, որ նրանք նման են իրար և բոլորը միևնույն աչքերն ունեն: Ճիշտ է ոչ այնքան խորունկ, որքան Ծառմորուսինը, բայց հավասարապես խոհուն, անշտապողական, հանգիստ, և իհարկե խորքում առկայծող կանաչ կրակով:

Վերջապես բոլորը տեղում էին: Էնտերը լայն շրջանակով հավաքվեցին Ծառմորուսի շուրջը և սկսեցին իրենց տարօրինակ ու անհասկանալի զրույցը: Մեկը սկսում էր դնդնալ, երկրորդը շարունակում էր, մյուսները հավանություն տալով գլխով էին անում, և շուտով մի ամբողջ երգչախմբի որոտ տարածվեց հովտում: Ձայները մեկ աստիճանաբար բարձրանում էին, մեկ իջնում, միևնույն միապաղաղ ռիթմով: Չնայած Փինը ոչ մի բառ չէր հասկանում (էնտերը ամենայն հավանականությամբ իրենց լեզվով էին խոսում), բայց սկզբում նրան դուր էր գալիս այդ հանդիսավոր երգ-զրույցը: Սակայն որոշ ժամանակ անց այդ ամենը նրան ձանձրացրեց, և նա սկսեց լրջորեն անհանգստանալ, որ էնտերը դեռ նույնիսկ չեն հասցրել բարի լույս մաղթել միմյանց: Չէ՞ որ նրանք չեն սիրում շտապել: Ժամանակն անցնում էր, բայց երգը չէր ավարտվում... Իսկ ի՞նչ կլինի, եթե Ծառմորուսը որոշի հաշվառում անցկացնել, հետաքրքիր է քանի՞ օր դրա համար կպահանջվի:

«Կուզենայի իմանալ, էնտերեն ինչպե՞ս կլինի ''այո'' և ''ոչ'' »,— մտածեց նա և լայն հորանջեց:

Դա Ծառմորուսի աչքից չվրիպեց:

— Հըմ, հո, հեյ, Փին,— ասաց նա: Էնտերը լռեցին: — Ես բացարձակապես մոռացել էի, որ դուք շտապ ժողովուրդ եք: Չնայած ու՞մ չի ձանձրացնի անհասկանալի լեզվով զրույցը: Գնացեք զբոսնեք: Ես ձեզ ներկայացրեցի, էնտերը ձեզ ուշադիր զննեցին, համաձայնեցին, որ դուք օրքեր չեք, և որոշեցին ցուցակում մի տող էլ ավելացնել: Առայժմ այդքանն ենք որոշել, բայց ասեմ ձեզ, որ շատ արագ ենք որոշել: Եթե ուզում եք, կարող եք զբոսնել հովտում: Ա՜յ այն լանջին աղբյուր կա, ջուրը շատ լավն է ու մաքուր, կարող եք խմել ու թարմանալ: Իսկ մենք դեռ պետք է մինչև բուն թեմային անցնելը էլի որոշ բաների մասին խոսենք: Ես ժամանակ առ ժամանակ ձեզ կհանդիպեմ և կասեմ, թե ինչպես են գործերը ընթանում:

Նա հոբիթներին իջեցրեց գետնին: Մինչև հեռանալը Մերին ու Փինը խոնարհվեցին և էնտերին խորը գլուխ տվեցին: Դա էնտերին բավականին զվարճացրեց, դատելով նրանց գոհունակություն արտահայտող գվվոցից և աչքերում կայծկլտացող կանաչ կրակից: Բայց շուտով նրանք նորից շրջվեցին և շարունակեցին իրենց անվերջանալի երգը, իսկ հոբիթները թողնելով նրանց, սկսեցին արևմտյան կածանով բարձրանալ վեր: Հասնելով կենդանի ցանկապատին, նրանք անցան նեղ կածանով և հայտվեցին ցանկապատի մյուս կողմում: Առջևում երևում էր ծառերով ծածկված լանջը, իսկ հեռվում՝ անտառածածկ բլուրներից այն կողմ, փայլում էր ձյունաճերմակ լեռան գագաթը: Ձախ կողմում հոբիթների աչքերի առաջ բացվում էր դեպի մոխրագույն հեռուն գնացող անտառը: Հեռու հորիզոնում մի կանաչ շերտ էր երևում, և Մերին հասկացավ, որ դա Ռոհանյան Հարթավայրի սկիզբն է:

— Տեսնես ո՞ր կողմում է Իզենգարդը,— հետաքրքրվեց Փինը:

— Եթե իմանայի որտեղ ենք, գուցե և ասեի,— արձագանքեց Մերին: — Այս լեռը, պետք է մտածել, Մեթեդրեսն է: Իսկ Իզենգարդը, եթե ճիշտ եմ հիշում, փռված է լեռան հովանու ներքո գտնվող խորը կիրճում: Մեթեդրեսի լանջերը դեպի ստորոտ են իջնում պատառաքաղի ատամների պես: հենց այդ ատամներից մեկի արանքում էլ թաքնված է Իզենգարդը: Տեսնու՞մ ես, այնտեղ ինչ-որ մշուշ է երևում: Գուցե դա ոչ թե մշուշ է, այլ ծո՞ւխ:

— Իսկ ի՞նչ տեսք ունի այդ Իզենգարդը,— հարցրեց Փինը: — Էնտերը կարո՞ղ են մոտենալ նրան, թե՞ նույնիսկ փորձելն իմաստ չունի:

— Չգիտեմ,— ասաց Մերին: — Իզենգարդը այսպես ասած օղակ է՝ շրջապատված բլուրներով կամ ժայռերով, իսկ օղակի մեջտեղում կանգնած է գրանիտե բարձր աշտարակը, որը կոչվում է Օրթհանք: Այնտեղ էլ ապրում է Սարումանը: Իզենգարդ կարելի է մտնել միայն դարպասներով, չնայած ես չգիտեմ մի դարպաս կա այնտեղ, թե՞ մի քանի: Դարպասից գետ է հոսում դեպի դուրս. այն սկսվում է ինչ-որ տեղ լեռներում և գալարվում դեպի Ռոհանյան Լեռնանցքը: Ինձ թվում է այդ անառիկ ամրոցը էնտերի ատամների բանը չէ... Բայց, ասեմ քեզ, որ էնտերը այդքան էլ հասարակ չեն, ինչքան թվում են: Տեսքից կարծես թե անվնաս են, նույնիսկ մի քիչ ծիծաղելի են, բայց դա միայն տեսքի՛ց: Նրանք իհարկե տարօրինակ արարածներ են, հանգիստ, համբերատար, շատ դառնություններ են տեսել, դրա համար էլ զարմանալի չէ, որ մի տեսակ տխուր են: Բայց կարծում եմ նրանց հնարավոր է զայրացնել, և եթե դա հանկարծ կատարվի, ես չէի ուզենա հայտնվել նրանց ճանապարհին:

— Թերևս ես հասկանում եմ ինչ նկատի ունես,— գլխով արեց Փինը: — Մի բան է ծեր, խելոք ցուլը, որը խոտին հանգիստ նստած որոճում է, և մեկ այլ բան է, երբ նրան համբերությունից հանեն՝ ոտքերդ փոխ առ ու ծլկիր: Ընդ որում, փոփախությունը կարող է կատարվել մի ակնթարթում: Հետաքրքիր է, կհաջողվի՞ արդյոք Ծառմորուսին նրանց տեղից շարժել: Նա հաստատ կփորձի, բայց վախենում եմ դա այդքան էլ հեշտ չէ, այո՛, շա՛տ դժվար է: Վերցրու թեկուզ հենց Ծառմորուսին, տեսա՞ր ինչպես բորբոքվեց երեկ գիշեր: Բայց նույնքան արագ էլ հանգստացավ...

Հոբիթները մի քիչ էլ կանգնեցին ու հետ դարձան: Էնտերի միալար գվվոցը շարունակվում էր առաջվա պես մեկ իջնել, մեկ բարձրանալ: Երևում էր, որ խորհուրդը դեռ երկար է տևելու: Արևն արդեն բավականաչափ վեր էր բարձրացել: Ճառագայթները թափանցում էին հովիտ, ոսկեզօծելով հանդիպակած լանջը և երեք կեչիների կատարները: Այդ լանջին հոբիթները նկատեցին խոտերի մեջ արծաթին տվող աղբյուրը և, առանց ցած իջնելու հովիտը շրջանցելով, շտապեցին այնտեղ: Ա՜խ ինչ հաճելի էր անշտապ քայլել փափուկ, սառը խոտի վրայով: Շուտով նրանք հասան գետնի տակից բխող աղբյուրին և, խմելով նրա մաքուր, սառնորակ ջրից, նստեցին մամռոտ քարին, նայելով հովտի հատակին խաղացող արևի շերտերին ու ամպերի ստվերներին: Ձայների գվվոցը դեռ կախված էր Կախարդական հովտի գլխին: Հոբիթներին թվում էր, թե իրենք ընկել են ինչ-որ ուրիշ աշխարհ, անսահման օտար այն ամենից, ինչը նրանք տեսել էին մինչև հիմա և ինչին սովոր էին: Լաց լինելու աստիճան ցանկություն առաջացավ տեսնել ընկերների հարազատ դեմքերը և լսել նրանց ձայները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են Ֆրոդոն, Սեմը և Պանդուխտը:

Վերջապես Էնտերի ձայները լռեցին, և քիչ անց հայտնվեց Ծառմորուսը, մեկ այլ էնտի ուղեկցությամբ:

— Հըմ հում, ահա և ես,— ասաց նա: — Երևի հոգնել եք հա՞, անհամբեր եք: Վախենում եմ, որ մի քիչ էլ պետք է համբերեք, ավելի ճիշտ ևս մի այսքան, կամ նույնիսկ ավելի շատ: Կան էնտեր, որոնք Իզենգարդից շատ հեռու են ապրում: Պետք է նրանց հետ ևս քննարկել գործը և, առհասարակ, ես առավոտյան ոչ բոլորին եմ հասցրել տեսնել ու զգուշացնել: Երբ բոլորը տեղյակ կլինեն, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք: Թեպետ, ժամանակը ավելի շատ պետք է խոսելու, բացատրելու համար՝ որոշում մենք արագ ենք կայացնում: Այնպես որ պատրաստ եղեք, այսօր էնտմութը չի վերջանալու: Ըստ երևույթին մենք դեռ մի երկու օր էլ կզրուցենք: Որպեսզի չձանձրանաք, ես ձեզ համար ընկեր եմ բերել: Նա մոտակայքում է ապրում: Նրա էլֆերեն անունը Բրեգալադ է: Նա ասում է, որ արդեն որոշում է կայացրել և քննարկելու էլ ոչինչ չունի: Հըմ, հմ: Նա երևի ամենաշտապողական էնտն է անտառում: Համոզված եմ, որ կընկերանաք նրա հետ: դե՛հ, ցտեսություն: — Եվ Ծառմորուսը հեռացավ:

Բրեգալադը հանդիսավոր և լրջորեն զննում էր հոբիթներին, որոնք էլ իրենց հերթին նայում էին էնտին, մտածելով, թե երբ նա կարտահայտի իր «շտապողականությունը»: Հոբիթների նոր ընկերը բարձրահասակ էր և, ըստ երևույթին, ավելի երիտասարդ սերնդի էնտերից էր: Նրա ձեռքերի կեղևը հարթ էր ու փայլուն, շրթունքները ալ կարմիր էին, մազերը մոխրականաչ: Նա կարողանում էր առանց դժվարության ճկվել յուրաքանչյուր ուղղությամբ՝ ինչպես բարակ ծառն է քամուց ճկվում: Վերջապես էնտը խոսեց: Նրա ձայնը զրնգուն էր՝ ինչպես Ծառմորուսինը, միայն թե ավելի բարակ ու ավելի բարձր:

— Հա, հըմ, բարեկամներս, եկե՛ք գնանք զբոսնենք,— առաջարկեց նա: — Ես Բրեգալադն եմ կամ ձեր լեզվով՝ Արագամիտը: Դա իհարկե մականուն է, ոչ թե անուն: Ինձ այդպես են անվանում այն օրվանից, երբ պատասխանեցի «այո՛» մեր ծերերից մեկին, չհասցնելով մինչև վերջ լսել նրա հարցը: Բայց ես նաև մնացածներից արագ եմ խմում: Պատահում է, որ մինչ նրանք կհասցնեն թրջել մորուքները, ես արդեն շրթունքներս եմ մաքրում: Մի խոսքով, եկե՛ք ինձ հետ:

Նա կռացավ և երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտը ուրախ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր և ջուր ցայում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր՝ լսելով թավուտից եկող, հոբիթներին անհասկանալի, շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և, ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել:

Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո, խիտ կանաչի մեջ ընկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը (էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին՝ մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Կախարդված հովտից լսվում էր էնտերի գվվոցը, միայն թե հիմա այն ասես ավելի հզոր էր ու վճռական: Երբեմն ինչ-որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից և հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադը ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթներն իմացան, որ նա Կաշվակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:

— Իմ հայրենիքում այնքան շատ արոսենիներ կային,— տխուր շշնջում էր Բրեգալադը: — Նրանք աճում էին ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն և անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին (արոսենու պտուղը Անգլիայում ուտելու չի համարվում) և առարկել, ասելով, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթները ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ի՜նչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ-որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Այդ դեպքից հետո ես հաճախ էի գալիս այդտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...

Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե,

Օ արոսենի, մազերդ ճերմակ ծաղիկներով զարդարված,

Օ իմ արոսենի, հիշում եմ կանգնած էիր ամռան պես պայծառ:

Կեղևդ փայլուն էր, տերևդ թեթև, ձայնդ մեղեդային ու փափուկ,

Կանաչ ու կարմիր պսակը գլխիդ, դու շրշում էիր կամացուկ:

Օ արոսենի մեռած, չորացել են քո մազերը և դարձել են մոխրագույն,

Պսակդ ընկել է, և հավիտյան լռել ձայնդ սիրասուն:

Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե...

Եվ հոբիիթները քնեցին Բրեգալադի մեղեդային երգի տակ, որը բոլոր լեզուներով ողբում էր իր արոսենիների մահը:

Հաջորդ օրն առավոտյան նրանք նորից գնացին զբոսնելու և ամբողջ օրն անցկացրին միասին, բայց Բրեգալադի «տանից» հեռու չգնացին: Օրվա մեծ մասը լուռ նստած էին Լանջի հովանու ներքո: Օրը ցրտել էր, սառը քամի էր փչում, ամպերը ծածկել էին երկինքը, և արևը հազվադեպ էր երևում: Էնտմութը դեռ շարունակվում էր, և առաջվա պես լսվում էր էնտերի միալար գվվոցը, մեկ աստիճանաբար բարձրանալով ու հզորանալով, մեկ էլ իջնելով ու խլանալով:

Եկավ երկրորդ գիշերը, իսկ էնտերը երգում ու երգում էին սրընթաց սլացող խիտ ամպերի ներքո, որոնց միջև տարածված երկնքի փոքրիկ պատառիկներում առկայծում էին աստղերը:

Եվ ահա սկսվեց երրորդ առավոտը, գունատ ու քամոտ: Էնտերի երգը հանկարծակի փոխվեց հավանության խլացուցիչ աղմուկի և նորից հանգստացավ: Օրը բացվեց, քամին հանգստացավ, և օդում կախվեց ծանր, լարված սպասումը: Փինն ու Մերին նկատեցին, որ Բրեգալադը քարացած ականջ է դնում, թեև ձայները խուլ էին և ոչինչ հնարավոր չէր հասկանալ:

Կեսօրին ամպերի միջև ընկած ճեղքերը ոսկեզօծվեցին և երկիրը լուսավորվեց արևի ճառագայթներով: Հանկարծակի հոբիթները նկատեցին, որ անսովոր լռություն է տիրում: Ամբողջ անտառը քարացել էր լարված լռությամբ, ասես ականջ էր դնում: Էնտերի գվվոցը կտրվել էր: Բրեգալադը ձգվել էր ամբողջ հասակով և նայում էր Կախարդված հովտի կողմը: Եվ հանկարծակի անտառը թնդաց բարձր և հզոր կանչից. «Ռա՛-հու՛մ-ռա՛»: Ծառերն այնպես տատանվեցին, ասես փոթորիկ սկսվեց: Մի վայրկյան լռությունից հետո լսվեց հնչեղ, հանդիսավոր դոփյուն և նրան հաջորդեց հզոր քայլերգը.

Քայլում ենք թմբուկի հարվածների տակ

Տարամ-դարամ դարան-դա-տա՛մ:

Էնտերի մոտենալուն զուգընթաց երգի ձայնը բարձրանում էր:

Գնում ենք մենք, որ կռիվ տանք

Տարամ-դարամ-դարամ:

Բրեգալադը գրկեց հոբիթներին և շտապեց քայլերթին ընդառաջ: Վերջապես հոբիթները տեսան քայլերթի մասնակիցներին. էնտերը շարք կազմած վիթխարի քայլերով իջնում էին դեպի իրենց: Նրանց առաջնորդում էր Ծառմորուսը, իսկ նրա հետևից գալիս էին ավելի քան հիսուն էնտ: Քայլում էին երկու շարքով և ռիթմի տակ հավասար դոփելով ծափ էին զարկում: Նրանց աչքերը փայլում էին:

— Հում, հում, ահա և մե՛նք, գնու՛մ ենք, գնու՛մ վերջապես,— Բրեգալադին ու հոբիթներին տեսնելով գոչեց Ծառմորուսը: — Դե՛հ, եկեք, միացե՛ք մեզ: Մենք գնում ենք Իզենգա՛րդ:

— Դեպի Իզենգա՛րդ,— միաձայն գոչեցին քայերթի մասնակիցները: — Դեպի Իզենգա՛րդ:

Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,

Թեկուզ քա՛րից է այն, դարպասն էլ փա՛կ,

Պատերազմ ենք գնում շարքո՛վ, երգո՛վ,

Կվերցնենք Իզենգարդը գրոհո՛վ:

Հարազատ ճյուղեր են հիմա ճարճատում,

Իզենգարդի վառարաններում,

Եվ մենք գնում ենք քայլերթով, արագ,

Դարձնելու մահվան երկիրն ավերակ:

Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,

Ճակատագրին ընդառա՛ջ:

Այդպես էին երգում էնտերը, քայլելով դեպի հարավ:

Բրեգալադը փայլատակող աչքերով միացավ քայլերթին և իր տեղը գրավեց Ծառմորուսի կողքին: Ծեր էնտը վերցրեց հոբիթներին, տեղավորեց իր ուսերին, և նրանք հանդիսավոր շարժվեցին առաջ: Հոբիթների սրտիկները թփրտում էր, բայց գլուխները բարձր էին պահում: Նրանք գիտեին, որ վաղ թե ուշ մի բան լինելու է, բայց այսպիսի հանկարծակի փոփոխության չէին սպասում և մինչև հոգու խորքը ցնցված էին: Այդպես է լինում, երբ քանդվում է գետի վրայի ամբարտակը, և ազատված ջուրը գահավիժելով ցած՝ սրբում տանում է իր ճանապարհին հանիպած ամեն ինչ...

— Բայց էնտերը բավականին արագ որոշում ընդունեցին, չէ՞,— համարձակություն հավաքելով հարցրեց Փինը, երբ երգն ավարտվեց, ու միայն ոտքերի դոփյունի ձայնն էր լսվում:

— Ասում ես արա՞գ,— արձագանքեց Ծառմորուսը: — Հում, թերևս դու ճիշտ ես, այո՛, ավելի արագ քան ես սպասում էի: Արդեն շատ դարեր ես չեի տեսել նրանց այսպես զայրացած: Մենք՝ էնտերս չենք սիրում զայրանալ ու շատ հազվադեպ ենք զայրանում և միայն այն դեպքում, երբ զգում ենք, որ մեր ծառերին ու մեզ մեծ վտանգ է սպառնում: Բայց վաղուց արդեն մեզ ոչինչ ու ոչ ոք չի սպառնացել, համենայն դեպս Սաուրոնի և Արևմուտքի մարդկանց պատերազմի ժամանակներից ի վեր: Եվ ահա հայտնվել են օրքերը, աջ ու ձախ ծառեր են տապալում. ռառու՛մ, և վառելիք պատրաստում: Լավ, ասենք վառելիք են պատրաստում, չնայած դա էլ է հանցագործություն, բայց ամեն ինչ չափ ունի... Ահա թե ինչն է մեզ այդպես զայրացրել: Եվ բացի այդ Սարումանը մեր հարևանն է, հարևանը պիտի օգնի քեզ, բայց ահա խնդրեմ՝ նրանց համախոհն է: Հրաշագործներից մենք այլ բան ենք սպասում, նրանք կոչված են պահապանել, այլ ոչ թե քանդել: Այդպիսի դավաճանության համար ոչ էլֆերը, ոչ մարդիկ, և ոչ էլ էնտերը համապատասխան անեծք չունեն: Մա՛հ Սարումանին:

— Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասը,— կասկածանքով հարցրեց Մերին:

— Հում... Իսկ ինչու՞ ոչ: Դու երևի չգիտես, թե ինչքան ենք մենք ուժեղ: Լսե՞լ ես թրոլների մասին: Թրոլները շատ ուժեղ են: Նրանց թշնամին է ստեղծել Մեծ Խավարի տարիներին, մեր պատկերով ու նմանությամբ, ի ծաղր մեզ, ինչպես օրքերին ի ծաղր էլֆերի: Բայց մենք թրոլներից ուժեղ ենք: Մենք պատրաստված ենք Միջերկրի ոսկորներից: Մենք կարող ենք ջարդել քարերը ծառերի արմատների պես, բայց արագ, շատ ավելի արագ, հատկապես եթե մեզ ինչպես հարկն է զայրացնեն: Եթե մեզ կացիններով չտապալեն, չվառեն, կամ ինչ-որ կախարդանքով հախներիցս չգան, որը շատ դժվար է, բայց անհնարին չէ, մենք ջարդուփշուր կանենք Իզենգարդը՝ վերածելով մանր բեկորների:

— Բայց Սարումանը կփորձի դա կանխել, այդպես չէ՞:

— Հըմ: Դե՜, հա՛, իհարկե: Ես այդ մասին բավականին երկար մտածել եմ: Բայց գիտեք ինչ. էնտերից շատերը ինձանից ջահել են շատ ծառային սերունդներ: Նրանք բոլորը հիմա տաքացած են և միայն մի բան են ուզում՝ քարուքանդ անել Իզենգարդը: Հետո իհարկե կհանդարտվեն, կսկսեն ավելի սառը դատել, բայց դա կլինի ոչ շուտ, քան կգա իրիկնային ըմպելիքի ժամանակը: Շատ ըմպելիք կպահանջվի նրանց ծարավը հագեցնելու համար: Բայց հիմա դրա ժամանակը չէ, թող քայլեն առաջ ու երգեն: Ճանապարհը երկար է, խորհելու համար դեռ բավականին ժամանակ կա:

Եվ Ծառմորուսը միացավ երգողներին: Բայց շուտով նրա երգելը վերածվեց մրթմրթոցի, հետո ընդհանրապես լռեց: Փինը նկատեց, որ ծեր էնտի ճակատը կնճռոտվել է: Քիչ անց, երբ նա բարձրացրեց աչքերը, հոբիթն այնտեղ տխրություն տեսավ: Սակայն այդ տխրության մեջ վիշտ չկար, կանաչ կրակը ավելի էր բոցավառվել, բայց կրակի լույսը ասես հեռվից գալուց լիներ, նրա մտքերի մթին խորքերից:

— Իհարկե ամեն ինչ կարող է պատահել բարեկամներ,— դանդաղ ասաց ծեր էնտը: — Հնարավոր է մենք գնում ենք ճակատագրին ընդառաջ, և այս արշավը վերջինն է մեր կյանքում: Բայց եթե մենք մնայինք տանը և անգործության մատնվեինք, վաղ թե ուշ ճակատագիրը մեր դուռն էլ կթակեր: Վրեժ լուծելու ցանկությունը վաղուց է հասունացել մեր սրտերում, այդ պատճառով էլ մենք գնում են Իզենգարդ առանց հապաղելու: Ոչ, մենք չենք շտապել, որոշումը կայացված է ճիշտ ժամանակին: Եթե սա էնտերի վերջին արշավն է, թող որ այն արժանի լինի երգի: Այո՛,— հոգոց հանեց նա: — Գուցե և կզոհվենք, բայց գոնե մյուսներին կօգնենք: Ես իհարկե կնախընտրեի սպասել գուշակված օրվան, երբ կգտնվեին մեր կանայք: Շատ կուզենայի ևս մեկ անգամ հանդիպել Ֆիմբրեթիլին: Սակայն չմոռանանք, որ երգերի, ինչպես և ծառերի պտուղները հասունանում են սահմանված ժամանակին, բայց պատահում է նաև այնպես, որ չորանում են ու անվերադարձ ոչնչանում...

Էնտերը շարունակում էին առաջ ընթանալ: Անցնելով ստորոտի երկայնքով ձգվող նեղ, երկար կիրճի միջով, նրանք սկսեցին բարձրանալ Մշուշապատի լեռնագագաթներից մեկի արևմտյան զառիվայր լանջն ի վեր: Անտառը մնաց ետևում, կեչիների պուրակներ սկսվեցին: Քիչ անց դրանք էլ մնացին հետևում և ձգվեցին դատարկ լանջերը. միայն տեղ-տեղ առանձին աճած սոճիներ էին հանդիպում: Արևը դանդաղ մտավ մթագնած լեռան հետևը: Երեկո էր սկսվում:

Փինը հետ նայեց: Ի՞նչ է կատարվում: Կամ նոր էնտեր էին ավելացել, կամ... Ձանձրալի, դատարկ լանջը ծածկվել էր ծառերով: Բայց ամենազարմանալին այն էր, որ այդ ծառերը շարժվում էին: Մի՞թե Ֆենգորնն արթնացել է հավերժական քնից և ծառերի զորք է ուղարկում պատերազմ: Փինը տրորեց աչքերը, մտածելով, որ դա տեսողական պատրանք է, բայց բարձր ծառերի մոխրագույն ուրվագծերը շարունակում էին շարժվել: Նրանք գալիս էին էնտերի հետևից: Տարօրինակ աղմուկ էր հասնում Փինի ականջներին, նման քամուց սոսափող սաղարթների ձայնի:

Լեռան գագաթը մոտենում էր, բոլոր երգերը լռել էին: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր տիրում. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ և ինչ-որ շրշյուն էր լսվում հետևից, նման բազմաթիվ շշնջացող ձայների: Լեռան գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ-որ տեղ փռված էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:

— Գիշե՛ր է տիրում Իզենգարդում,— գոչեց Ծառմորուսը:

=== Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը ===

— Մինչև ոսկորներս սառել եմ,— ատամները չխկչխկացնելով բողոքեց Ջիմլին և սկսեց ոտքերով դոփել գետնին ու ծափ զարկել, որ տաքանա: Գիշերը վերջանում էր:

Լուսադեմին բարեկամները նախաճաշ պատրաստեցին և որոշեցին ևս մեկ անգամ զննել մարտադաշտը` հուսալով գտնել հոբիթների հետքը:

— Չմոռանաք երեկվա ծերունու մասին,— հիշեցրեց Ջիմլին,— ես շատ ավելի հանգիստ կլինեմ, եթե նրա հետքերը գտնվեն:

— Եվ ի՞նչ կա այդտեղ հանգստացնող,— ուսերը թոթվեց Լեգոլասը:

— Դե՛, եթե քայլում է հողի վրայով ու սովորական հետքեր թողնում, նշանակում է նա ուղղակի մի հասարակ ծերունի է, ուրիշ ոչինչ,— բացատրեց թզուկը:

— Գուցե և դու ճիշտ ես,-համաձայնեց էլֆը,— բայց այստեղ նույնիսկ ծանր սապոգները հետք չեն թողնի: Խոտն այստեղ չափազանց բարձր է ու ճկուն:

— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց Ջիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չգտնի, նույնիսկ հիմա, երբ լույսը բացվել է: Դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում միանգամայն համոզված եմ: Գուցե՞ նա հիմա էլ է մեզ հետևում անտառից:

— Բացառված չէ,— ասաց Արագորնը: — Թեպետ, դժվար թե: Ինձ ձիերն են մտահոգում: Ջիմլի, դու ասացիր, որ նրանց ինչ-որ մեկը վախեցրեց և նրանք փախան: Բայց իմ կարծիքով դա այդպես չէ: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը, քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:

— Ամենևին: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլիներ, կմտածեի, որ ձիերը ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:

— Ինձ էլ այդպես թվաց,— ասաց Արագորնը: — Բայց ես չեմ կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները հետո կլուծենք: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է որքան հնարավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ-որ կերպ հաջողվել է փախչել, ապա նրանք կարող էին թաքնվել միայն անտառում, այլապես նրանց անմիջապես կտեսնեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտադաշտը, իսկ հետո՝ մոխրակույտը: Չնայած դժվար թե մոխիրների մեջ ինչ-որ բան գտնենք, ռոհանցիները չափազանց լավ գիտեն իրենց գործը:

Բարեկամները սկսեցին չորեքթաթ հետազոտել հողը, շոշափոլով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնը դանդաղ հեռացավ մի կողմ: Հետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը, նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ և այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո նա շրջվեց և ձայնեց ընկերներին: Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին Արագորնի մոտ:

— Վերջապե՛ս,— գոչեց հետքագետը, գետնից բարձրացնելով ճմրթված, կիսաչորացած, մեծ շագանակաոսգեգույն տերևը: — Սա լորիենյան մելլորնի տերև է, վրան փշրանքներ կան, տեսնու՞մ եք: Խոտերի մեջ էլ փշրանքներ կան: Իսկ սա ի՞նչ է: Տեսե՛ք, կտրված պարաններ:

— Եվ դանակ, որով կտրատել են պարանները,— ավելացրեց Ջիմլին, դուրս քաշելով մինչև կոթը հողի մեջ խրված ատամնավոր դանակը: Գտնվեց նաև պատյանը:

— Օրքի դանակ է,— որոշեց նա, զզվանքով բռնելով կոթից, որն ուներ այլանդակ, ծուռ աչքերով, հեգնալից քմծիծաղը բերանին գլխի տեսք:

— Ախր սա հանելուկների հանելուկն է,— բացականչեց Լեգոլասը: — Եվ այսպես, ոտ ու ձեռը կապկպված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում՝ բոլորի աչքի առաջ, և օրքի դանակով ազատվում կապանքներից: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապկպված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: Իսկ, եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ, եթե նա ընդհանրապես կապկպված չի եղել, այդ դեպքում այս պարաններն ինչի՞ համար են: Լավ, ենթադրենք նա այս ամենը արել է, բա հետո՞: Աղավնյակն իրենից գոհ նստում է խոտին և առանց շտապելու լեմբաս ծամում: Անմիջապես զգացվում է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Առանց լորիենյան տերևի էլ ամեն ինչ պարզ է: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն թռչել է պետք սովորել:

— Կախարդանք է,— եզրափակեց Ջիմլին: — Այն ծերունին հենց այնպես չէր այստեղ թափառում: Ի՞նչ կասես, Արագո՛րն, գուցե ինչ-որ մի բան կավելացնե՞ս:

— Այո, կփորձեմ,— ժպտաց հետքագետը: — Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, թեև դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել, և, որ նրա ձեռքերը, կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Մի քիչ այն կողմ արյուն է թափված, օրքի արյուն: Եվ բացի այդ հեծյալները ինչ-որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ-որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե, իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականը՝ զգեստավորված է էլֆական թիկնոցով: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեբեռ չի ունեցել, ըստ երևույթին Լեմբասը գրպանում է եղել: Հըմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...

— Բայց ինչպե՞ս է նա կարողացել ձեռքերն ազատել,— տարակուսեց Ջիմլին:

— Ինչը չգիտեմ՝ չեմ կարող ասել,— պատասխանեց Արագորնը: — Չգիտեմ նաև այն, թե ինչու է օրքը նրան քարշ տվել այստեղ, հաստատ ոչ փրկելու նպատակով: Այնուամենայնիվ ամեն ինչ քիչ-քիչ բացահայտվում է: Ես վաղուց եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչու օրքերը Բորոմիրին սպանելուց հետո Մերիին ու Փինին ձեռք չտվեցին: Եվ հետո նրանք հանգիստ կարող էին հարձակվել մեր ճամբարի վրա, բայց նախնտրել են արագ հեռանալ: Գուցե՞ նրանք որոշել են, որ գերեվարել են մատանու պահապանին և նրա ծառային: Չնայած, դժվար... դժվար թե տերերը այդպիսի կարևոր գաղտնիքը վստահեին նրանց: Օրքերը հուսալի արարածներ չեն: Կարծում եմ նրանց ուղղակի հրամայված է եղել ամեն գնով գերեվարել հոբիթներին և հասցնել տեղ կենդանի վիճակում: Դե, իսկ օրքերից մեկը որոշել է մարտից առաջ ծլկել թանկարժեք ավարի հետ միասին: Դավաճանության հոտ է գալիս, բայց դա նրանց արյան մեջ է, զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար ինչ-որ մի հանդուգն օրք որոշել է միայնակ տիրել խոստացված պարգևներին, կամ գուցե այլ պլաններ է ունեցել... Ես այդպես եմ կարծում: Իհարկե, կարելի է և այլ կերպ մեկնաբանել, բայց այնուամենայնիվ մի բան հաստատ գիտենք. մեր ընկերներից մեկին կամ գուցե երկուսին, հաջողվել է փախչել: Մեր խնդիրն է գտնել նրանց և օգնել, ռոհանցիները կսպասեն: Մեր ընկերներից մեկը փախել է անտառ. պետք է մի կողմ դնել կասկածներն ու վախը և գտնել նրան:

— Նույնիսկ չգիտեմ էլ ինչն է ինձ ավելի շատ վախեցնում՝ Ֆե՞նգորնը, թե՞ ոտքով Ռոհան գնալը,— փնթփնթաց Ջմիլին:

— Դե ուրեմն գնում ենք անտառ,— ասաց Արագորնը:

Շուտով նոր, հազիվ նշմարելի հետքեր հայտնաբերվեցին Էնտուոշի ափին և անտառեզրին՝ վիթխարի ծառի հովանու տակ: Բայց հողը չոր էր և մի քանի հազիվ նշմարելի բծերով ոչինչ եզրակացնել հնարավոր չէր:

— Այստեղ հոբիթներ են եղել, ծայրահեղ դեպքում մեկ հոբիթ. նա կանգ է առել, շրջվել, հետ նայել, ապա նորից շրջվել ու վազել անտառի խորքը,— ասաց Արագորնը:

— Նշանակում է ստիպված ենք մտնել Ֆենգորնի թավուտները,— ասաց Ջիմլին: — Միայն թե հեչ սրտովս չի այս անտառը: Մեզ զգուշացրել են այստեղ չմտնել: Լավ կլիներ հետքերը մեկ այլ տեղ տանեին:

— Ինքան էլ որ ինձ վախեցնեն այս անտառի մասին ասույթներով, ես չեմ կարծում, որ այն չարի կացարան է,— առարկեց Լեգոլասը:

Նա թեքվեց առաջ, լայն բացված աչքերով նայեց անտառի կիսախավարին և լարված ականջ դրեց:

— Ո՛չ, այս անտառը չար չէ,— վստահ ասաց նա: — Եթե նույնսկ չարը բնակվում է նրա մեջ, ապա այստեղից բավականին հեռու: Ականջիս հազիվ լսելի արձագանք է հասնում հեռավոր մթին թավուտներից, որտեղ չար սրտով ծառեր են բնակվում: Բայց այստեղ չարություն չի զգացվում, միայն զգուշություն և զայրույթ:

— Դե, նրանք իմ վրա զայրանալու պատճառ չունեն,— ուրախացավ Ջիմլին: — Ես քո անտառին դեռ ոչ մի վնաս չեմ պատճառել:

— Միայն ա՛յդ էր պակաս, որ վնաս պատճառեիր: Բայց իսկապես, այս անտառը ինչ-որ մեկից դաժանորեն վիրավորված է: Այնտեղ՝ խորքում, ինչ-որ բան է հասունանում և շատ շուտով ժայթքելու է: Զգու՞մ եք լարավածությունը: Նույնիսկ շնչելն է դժվար:

— Այո, իսկապես տոթ է,— համաձայնեց թզուկը: — Այստեղ ավելի լուսավոր է քան Չարքանտառում, բայց ինչ-որ շատ հեղձուկ ու փոշոտ է օդը, և ծառերն էլ բորբոսնած են:

— Ֆենգորնը ծեր է, այո՛, շատ ծեր,— հոգոց հանեց էլֆը: — Այստեղ նույնիսկ ես եմ ինձ ջահել զգում՝ առաջին անգամ այն ժամանակվանից, ինչ ճանապարհորդում եմ ձեզ հետ: Չէ՞ որ դուք իմ կողքին իսկապես երեխաներ եք: Այո, նա ծեր է և լի անցյալի հիշողություններով: Խաղաղ ժամանակ լիներ՝ հաճույքով կզբոսնեի այստեղ:

— Չեմ կասկածում,— փնչացրեց Ջիմլին: — Ի վերջո դու անտառային էլֆ ես: Թեպետ բոլոր էլֆերն էլ տարօրինակ ժողովուրդ են: Բայց գիտե՞ս, դու ինձ մի քիչ սփոփեցիր: Եթե Լեգոլասը որոշել է գնալ, ես էլ կգնամ: Միայն թե դու աղեղդ պատրաստ պահիր, իսկ ես՝ տապարս: Ես ծառերին չեմ դիպչի,— շտապ ավելացրեց նա՝ զգուշորեն նայելով ծառին, որի տակ նրանք կանգնած էին: — Բայց եթե երեկվա ծերունին կրկին մեզ հանդիպի, այս անգամ նա ինձ անակնկալի չի բերի: Առա՛ջ:

Եվ նրանք մտան անտառ: Արագորնը փնտրում էր հետքերը և ընտրում ճանապարհը: Հետքեր չկային, և հողը ծածկված էր անցյալ տարվանից մնացած չոր տերևների գորգով, բայց ներքին ձայնը հուշում էր նրան, որ հոբիթները գետից հեռու չեն գնա: Ի վերջո, կրկին անգամ վերադառնալով գետի մոտ, Արագորնը նոր հետքեր հայտնաբերեց: Դա այն նույն վայրն էր, որտեղ Մերին ու Փինը որոշեցին հանգստանալ և ոտքերով ջրին չլմփացնել: Կասկածները վերջնականապես ցրվեցին. հոբիթները երկուսով էին, ընդ որում մեկը ծանրաքաշ, մյուսն ավելի թեթև:

— Լավ նորություններ են,— ասաց Արագորնը,— բայց սրանք արդեն երկու օրվա հետքեր են: Դատելով հետքերից հոբիթները հեռացել են գետից և գնացել թավուտի խորքը:

— Եվ ի՞նչ ենք այդ դեպքում անելու,— մռայլվեց Ջիմլին,— հո ամբողջ անտառը ոտքի տակ չենք տա: Պարենը գրեթե վերջացել է: Եթե շատ երկար փնտրենք նրանց, ապա ոչնչով օգնել չենք կարող, բացառությամբ, գտնվելուց հետո կողքներին նստած միասին սովից մեռնելուց, դրանով էլ ապացուցելով մեր ընկերությունը...

— Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,— ասաց Արագորնը: — Գնացի՛նք:

Շուտով նրանք կանգնած էին Ծառմորուսի քարափի դիմաց և նայում էին անհարթ ու կոպիտ աստիճաններին: Վազող ամպերի միջից երևաց արեգակը, և մի պահ անտառը ճանապարհորդներին թվաց ոչ այնքան մոխրագույն ու մռայլ, որքան սկզբում:

— Եկեք բարձրանանք վերև ու շուրջը նայենք,— առաջարկեց Լեգոլասը: — Այստեղ շնչելու օդ չկա: Լավ կլիներ մի քիչ մաքուր օդ շնչեինք:

Ասվածն արված էր, շուտով էլֆն ու թզուկը արդեն վերևում էին: Արագորնը մնաց ներքևում: Նա աստիճաններն էր հետազոտում:

— Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,— վերջապես ասաց նա: — Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ, ինձ անծանոթ հետքեր: Գուցե՞ վերևից ինչ-որ հուշող բան երևա և հասկանանք, թե հոբիթները որ կողմ են գնացել:

Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միօրինակ ծառերի շարքեր էին իջնում դեպի հարթավայր:

— Մենք ճանապարհորդեցինք շատ երկար պտույտով,— ասաց Լեգոլասը: — Փոխարենը հիմա ամբողջ ջոկատով անվտանգ կանգնած կլինեինք այստեղ: Պետք էր միայն Մեծ Գետով ճանապարհորդության երկրորդ կամ երրորդ օրը թեքվել արևմուտք... Ճիշտ են ասում, որ երբեք չես իմանա ուր կտանի քեզ ճանապարհը:

— Բայց մենք չէինք ուզում Ֆենգորն գալ,— նկատեց Ջիմլին:

— Չէինք ուզում, բայց եկանք և... ծուղակն ընկանք: Նայի՛ր:

— Որտե՞ղ,— զարմացավ Ջիմլին:

— Ներքևում, ծառերի տա՛կ:

— Ոչինչ չե՛մ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատես:

— Սս՛ս, կամա՛ց, նայե՛ք: — Լեգոլասը ձեռքը պարզեց ներքև: — Այնտեղ՝ ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: Ա՜յ այնտեղ, ծառերի տակ:

— Այ հիմա տեսնում եմ,— շշուկով արձագանքեց Ջիմլին: — Նայի՛ր, Արագո՛րն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես զանազանի:

Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ-որ մեկը կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Նա քայլում էր հոգնած, հենվելով ծուռումուռ փայտին, և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կողջունեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր համակել նրանց: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.

— Ու՞ր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն և պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:

Լեգոլասը ուսից իջեցրեց աղեղը, դանդաղ ձգեց աղեղնալարը և նորից բաց թողեց: Թվում էր, թե ինչ-որ մի ուժ է նրան հետ պահում:

— Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ ես սպասում,— կատաղած շշնջաց Ջիմլին:

— Լեգոլասն իրավացի է,— հանգիստ ասաց Արագորնը: — Մենք կարող ենք վախենալ ու կասկածել, դա մեր իրավունքն է, բայց նետահարել անծանոթ ծերունուն, առանց նրա հետ խոսելու և առանց զգուշացնելու, մենք իրավունք չունենք: Սպասենք, տեսնենք ի՞նչ է լինելու:

Այդ ընթացքում ծերունին արագացրեց քայլերը և զարամանալիորեն արագ հասնելով քարափի ստորոտին բարձրացրեց գլուխն ու նայեց վերև: Բարեկամները լուռ նայում էին նրան:

Ծերունին ձայն չէր հանում: Նրա դեմքը չէր երևում, աչքերը ծածկված էին գլխանոցով, իսկ գլխանոցի վրայից հագել էր սրածայր, լայնեզր գլխարկ, որը թանձր ստվեր էր գցում նրա դեմքին: Միայն քթի ծայրն էր երևում և ճերմակած մորուքը, բայց Արագորնին թվաց, թե նրա թաքնված հոնքերի տակից փայլեցին սուր և խորաթափանց աչքերը: Վեջապես ծերունին խախտեց լռությունը:

— Ահա և մենք հանդիպեցինք բարեկամներս,— մեղմ ձայնով խոսեց նա: — Ես ուզում եմ ձեզ հետ զրուցել, կիջնե՞ք, թե՞ ինքս ձեզ մոտ բարձրանամ: — Եվ պատասխանի չսպասելով սկսեց արագ բարձրանալ աստիճաններով:

— Արա՛գ, կանգնեցրու նրան, Լեգոլա՛ս,— ճչաց Ջիմլին:

— Ես կարծեմ ասացի, որ ուզում եմ ձեզ հետ խոսել, ուրիշ ոչինչ,— առանց կանգ առնելու կրկնեց ծերունին: — Ապա մի ցած գցի՛ր աղեղդ, պարոն էլֆ:

Լեգոլասը ցած գցեց աղեղն ու նետերը, և ձեռքերը թուլացած կախվեցին:

— Իսկ դու, պարոն թզուկ, բարի եղիր ձեռքդ հեռու տար տապարից, այն դեռ քեզ պետք չի գա:

Ջիմլին ցնցվեց ու քարացավ, անքթիթ նայելով ծերունուն: Ծերունին թեթևորեն, քարայծի պես ցատկոտելով բարձրանում էր կոպիտ աստիճաններով: Եվ ու՞ր կորավ նրա հոգնածությունը: Երբ նա ոտք դրեց քիվին, մոխրագույն ցնցոտիների տակից ինչ-որ սպիտակ բան փայլփլաց, բայց ընկերները որոշեցին, որ դա իրենց թվաց: Ջիմլին տենդագին օդ կուլ տվեց, և դա լռության մեջ սուլոցի պես հնչեց:

— Կրկնում եմ, սա բավականին հաջող հանդիպում է,— մոտենալով նրանց ասաց ծերունին:

Նա կանգ առավ ընկերներից երկու քայլի վրա, հենվեց գավազանին, թեքվեց առաջ և գլխանոցի տակից սևեռուն նայեց նրանց:

— Եվ ի՞նչ եք անում այս կողմերում: Էլֆ, թզուկ և մարդ, երեքն էլ հագնված էլֆերի պես: Անտարակույս դուք շատ բան կարող էիք պատմել, այսպիսի ընկերակցության հաճախ չես հանդիպի:

— Երևում է բավականին ծանոթ ես այս անտառին,— ասաց Արագորնը,— ճի՞շտ եմ ասում:

— Դե, չէ, այդքան էլ լավ չէ,— պատասխանեց ծերունին: — Ֆենգորնը ճանաչելու համար մի քանի կյանք է պետք ապրել: Բայց ես երբեմն լինում եմ այստեղ:

— Կարելի՞ է իմանալ ինչպես է քո անունը և ինչի՞ մասին ես ուզում մեզ հետ խոսել,— հարցրեց Արագորնը: — Առավոտն արդեն վերջանում է, իսկ մեր գործը չի կարող սպասել:

— Ես արդեն ասացի ինչ ուզում էի,— քմծիծաղեց ծերունին: — Մասնավորապես, ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչն է ձեզ այս կողմերը բերել: Ինչ մնում է իմ անունին... նա երկարատև և ցածրաձայն ծիծաղեց:

Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց դա վախ չէր. այդպես է լինում, երբ հանկարծակի սառը քամի է փչում և դեմքիդ սառցե անձրևի կաթիլներ ցանում:

— Իմ անունը,— վերջացնելով ծիծաղել կրկնեց ծերունին,— մի՞թե դեռ մինչև հիմա չկռահեցիք, չէ՞ որ այն ձեզ ծանոթ է: Այո, այո, կարծում եմ ծանոթ է... լավ, ասացե՛ք, ի՞նչ եք անում այստեղ:

Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:

— Իմ փոխարեն մեկ ուրիշը ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,— գլուխն օրօրեց ծերունին: — Բարեբախտաբար, ես արդեն որոշ բաներ գիտեմ ձեր մասին: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք, շա՛տ եք լսել և ես էլ եմ լսել: Ուրեմն այսպես, նախանցյալ օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում ունեցել: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:

Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի տակ թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան ու վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագած:

— Սա՛րուման,— բղավեց Ջիմլին և տապարը ձեռքին առաջ նետվեց: — Պատասխանի՛ր, որտե՞ղ ես թաքցրել մեր ընկերներին: Ի՞նչ ես արել նրանց: Անմիջապես պատասխանի՛ր, թե չէ գլխարկիդ վրա մի այնպիսի մեծության անցք կբացեմ, որ նույնիսկ հրաշագործի համար դժվար կլինի շտկելը:

Բայց ծերունին ավելի արագ գտնվեց: Նա անմիջապես վեր կացավ տեղից և արագորեն ցատկեց բարձր ժայռաբեկորի վրա: Բոլորին թվաց, թե նա հանկարծակի ահագնացավ: Մոխրագույն ցնցոտիներն ընկան գետնին և փայլփլաց սպիտակ հագուստը: Նա բարձրացրեց գավազանը և Ջիմլիի տապարը զրնգալով ընկավ գետնին: Արագորնի սուրը կրակի պես փայլատակեց, Լեգոլասը բարձր ճչաց և նրա արձակած նետը կայծակի պես բռնկվելով, սլացավ երկիք:

— Միթրանդի՛ր,— բացականչեց նա,— Միթրանդի՛ր:

— Ես ասացի չէ՞, որ սա բավականին հաջող հանդիպում է, Լեգոլա՛ս,— արձագանքեց ծերունին:

Երեքն էլ խոսելու ունակությունը կորցրած նայում էին նրան: Ծերունու մազերը ձյան պես սպիտակ էին, ճերմակ հագուստը փայլում էր արևի տակ, աչքերը կայծկլտում էին թավ հոնքերի տակից արևի ճառագայթների պես: Նրա բարձրացրած ձեռքը մեծ զորություն էր ճառագում: Բարեկամները քար կտրած կանգնել էին, չիմանալով՝ զարմանա՞լ, վախենա՞լ, թե՞ ուրախանալ:

Վերջապես Արագորնը ուշքի եկավ:

— Գե՛նդալֆ,– բացականչեց նա,— այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:

Ջիմլին լուռ ծնկի իջավ և ձեռքերով փակեց աչքերը:

— Գենդալֆ... — կրկնեց ծերունին, ասես վերհիշելով վաղուց մոռացված այդ անունը: — Այո, այդպես էին մի ժամանակ ինձ անվանում:

Նա իջավ ժայռից, վերցրեց մոխրագույն ցնցոտիները և նորից փաթաթվեց դրանց մեջ: Բոլորին թվաց, թե հենց նոր երկնքում շողացող պայծառ արևը հանկարծակի թաքնվեց ամպերի հետևում:

— Այո, կարող եք ինձ առաջվա պես Գենդալֆ անվանել,— ասաց հրաշագործը, և նրա ձայնը հնչեց ինչպես առաջ. դարձավ հին ընկերոջ և առաջնորդի ձայնը: — Վեր կաց, իմ բարի Ջիմլի, դու մեղավոր չես, և դու ինձ չես վնասել: Եվ առհասարակ բարկամներս, ձեր զենքերն անկարող են ինձ վնաս պատճառել: Դե՛, ապա առույգացե՛ք, մենք կրկին հանդիպեցինք: Պատմությունն այլ ընթացք է ստանում: Մեծ փոթորիկ է մոտենում, բայց քամին արդեն փոխել է իր ուղղությունը: — Նա ձեռքը դրեց Ջիմլիի գլխին: Թզուկը բարձրացրեց աչքերը և հանկարծ ուրախ ծիծաղեց:

— Այդ դու՞ ես իսկապես, Գենդալֆ,— բացականչեց նա,— բայց ինչու՞ ես սպիտակ հագուստով:

— Իմ գույնն արդեն սպիտակն է,— պատասխանեց հրաշագործը: — Կարելի է նույնիսկ ասել, որ ես հիմա Սարումանն եմ, ավելի ճիշտ, այն Սարումանը, ինչպիսին, որ նա պետք է լիներ: Բայց դա թող մնա հետո, պատմեք ինձ ձեր մասին: Այն ժամանակից ի վեր, ինչ մենք բաժանվեցինք, ես անցել եմ բոսոր կրակի և խորը ջրերի միջով: Շատ բան եմ մոռացել նրանից, ինչ գիտեի առաջ և շատ բան եմ սովորել նորից՝ ինչը մոռացել էի: Ես տեսնում եմ ամենահեռու հեռուները, բայց, միևնույն ժամանակ, հաճախ չեմ տեսնում այն, ինչը ընկած է ոտքերիս տակ... Դե, պատմե՛ք ձեր մասին:

— Բայց ի՞նչ ես ուզում իմանալ,— հարցրեց Արագորնը: — Քիչ ժամանակ չի պահանջվի պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ Մորիայի կամրջի մոտ, մեր բաժանումից հետո: Գուցե դու՞ սկզբից նորություններ պատմես հոբիթներից: Դու նրանց տեսե՞լ ես: Նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է:

— Ոչ, ես նրանց չեմ տեսել և չեմ փնտրել,— պատասխանեց Գենդալֆը: — Էմին Մուիլի կիրճերը պարուրված էին խավարով, և մինչև արծվի լուր բերելը ես չգիտեի, որ նրանք գերի են ընկել:

— Արծվի՞,— բացականչեց Լեգոլասը,— ես տեսե՛լ եմ այդ արծվին երկնային բարձունքներում: Վերջին անգամ երեք օր առաջ՝ Էմին Մուիլի գլխին:

— Այո,— հաստատեց Գենդալֆը,— դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի ճախրելու մեծ գետի վրայով և նորություններ հայթհայթելու: Գվահիրը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Թեպետ նրան ինչ-որ բան հաջողվել էր տեսնել, դե, իսկ մնացածը ես ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ հասանելիության սահմաններից դուրս, և ես այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Ջոկատի անդամներից էլ ոչ ոք չի կարող: Այն վտանգի մեջ էր և քիչ էր մնում թշնամու ձեռքն ընկներ, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում և պայքարում էի Սև Ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, բայց ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում:

— Նշանակում է դու գիտե՞ս Ֆրոդոյի մասին,— բացականչեց Ջիմլին: — Ինչպե՞ս է նա:

— Դա ես չեմ կարող ասել: Նա փրկվեց մեծ վտանգից, բայց նրա ճանապարհին դեռ շատ վտանգներ կան: Ես միայն գիտեմ, որ նա որոշել է մենակ գնալ Մորդոր և արդեն ճանապարհ է ընկել:

— Նա մենակ չի գնացել,— ասաց Լեգոլասը: — Մենք կարծում ենք, որ Սեմը գնացել է նրա հետ:

— Ահա,՜ թե ինչ,— բացականչեց Գենդալֆը, և նրա աչքերը փայլեցին: Նա թեթևացած ժպտաց: — Իսկապե՞ս: Դա ինձ համար նորություն էր, բայց դա ինձ չի զարմացնում: Դե ինչ, լավ է, շա՛տ լավ: Սիրտս բավականին թեթևացավ: Պատմեք ինձ ամեն ինչ, մոտ նստեք և պատմեք ձեր ճանապարհորդության մասին:

Բարեկամները նստեցին գետնին, Գենդալֆի ոտքերի տակ, և Արագորնը սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին և փակ աչքերով լսում էր: Վերջապես, երբ Արագորնը սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:

— Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչը գիտես, և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,— ցածրաձայն ասաց նա: — Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, զորավարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց, փաստորեն, նա ի վերջո կարողացել է հաղթել ինքն իրեն: Ես ուրախ եմ դրա համար: Մենք իզուր չէ, որ վերցրեցինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը նրանց քարշ են տվել Ֆենգորն և դա ճակատագրական է լինելու նրանց համար: Ամպրոպից էլ չես խուսափի: Այո... Երբեմն մանր քարերը թափվելով լեռնային ձնահոսք են առաջացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ իր ամրոցի պատերից դուրս լինի:

— Մի բանում դու ընդհանրապես չես փոխվել բարեկամս,— ժպտաց Արագորնը: — Դու առաջվա պես հանելուկներով ես խոսում:

— Հանելուկներո՞վ,— արձագանքեց Գենդալֆը,— ո՛չ, ես ուղղակի ինքս ինձ հետ էի խոսում: Հին սովորություն է. որպես զրուցակից ընտրել ներկաներից ամենաիմաստունին: Երիտասարդներին բացատրելը երկար է տևում:

Նա ծիծաղեց, բայց հիմա արդեն նրա ծիծաղը ջերմ էր ու քնքուշ, ինչպես արևի ճառագայթները:

— Նույնիսկ Հնագույն Արևմուտքի երկարակյացների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,— ասաց Արագորնը: — Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:

— Լա՜վ, Ինչպես բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,— մտահոգվեց Գենդալֆը: — Դե լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ ու հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը, և որ այն հոբիթի է վստահված: Նա գիտի քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե որն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ-որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը և ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և նախահարձակ լինել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդի կարիքը կարող է և չլինել: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստուն հիմա՛ր: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունն ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ո՛չ մատանին, ո՛չ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց Ամենատես Աչքը Մորդորի սահմանները չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, և հնարավոր է, նույնիսկ ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև Ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:

— Նշանակում է, Սարումանը դավաճա՞ն չէ,— զարմացավ Ջիմլին:

— Իհարկե դավաճան է,— ասաց Գենդալֆը: — Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչը կատարվեց վերջին ժամանակներս, Իզենգարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Սակայն դավաճանության զենքը միշտ էլ վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ-որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել և հասան ճիշտ ժամանակին: Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև Տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, նա հիմա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...

— Ցավալին միայն այն է, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,— հոգոց հանեց Ջիմլին: — Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ նստած կհետևեինք, թե ինչով է այդ ամենը վերջանալու:

— Ո՛չ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,— չհամաձայնեց Գենդալֆը: — Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի, թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Սակայն նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառի գիտությունից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, իսկ հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:

— Թևավոր Սուրհանդակի՞,— ընդհատեց Լեգոլասը: — Ես լորիենյան աղեղով Սերն Գեբիրի ոլորանի գլխին ինչ-որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ գետի այն կողմը: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է:

— Նետերով նրան չես սպանի,— ասաց Գենդալֆը: — Դու նետահարել ես նրա թռչող ձիուն, միայն այդքանը: Լավ գործ ես արել, բայց հեծյալն արդեն նոր ձի է հեծել: Քանզի դա Նազգուլ է եղել, Ինը Մատանեկիրներից մեկը, և այժմ նրանց ձիերը թռչում են: Շուտով նրանց չարագույժ ստվերը կկախվի մեր բարեկամների վերջին զորքերի գլխին և կծածկի արևը... Բայց նրանց դեռ թույլատրված չէ անցնել Մեծ Գետը, և Սարումանը ոչինչ չգիտի Մատանեկիր Ուրվականների նոր կերպարանքի մասին: Նրա մտքում միայն մատանին է. Եղե՞լ է արդյոք մատանին մարտի դաշտում, և եթե եղել է, ո՞վ է այն վերցրել: Ինչ կպատահի, եթե այն ընկնի Թեոդենի՝ ռոհանցիների առաջնորդի ձեռքը: Իսկ եթե նա ճանաչի մատանին և կարողանա օգտագործե՞լ: Դա շատ վտանգավոր է, և այդ պատճառով էլ նա շտապ վերադարձել է Իզենգարդ, որ կրկնապատկի ու եռապատկի Ռոհանի դեմ հարձակման նախապատրաստվող զորքի քանակը: Բայց վտանգը թաքնված է ոչ թե այնտեղ, որտեղ ուղղված է նրա շիկացած հայացքը, այլ նրա քթի տակ: Նա մոռացել է Ծառմորուսի մասին:

— Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,— ժպտաց Արագորնը: — Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և իզուր ժամանակ կորցրել:

— Մի վայրկյան սպասի՛ր,— ընդհատեց նրան Ջիմլին: — Սկզբում ես ուզում եմ մեկ այլ հարց ճշտել: Գենդալֆ, երեկ գիշեր մենք քեզ ենք տեսե՞լ, թ՞ե Սարումանին:

— Երեկ գիշեր ես այստեղ չեմ եղել,— պատասխանեց Գենդալֆը: — Ըստ երևույթին դուք Սարումանին եք տեսել: Երևում է մենք իսկապես իրար այդքան նման ենք: Ահա թե ինչու էիր սպառնում ծակել իմ գլխարկը: Այդ դեպքում արարքդ ներելի է:

— Լա՛վ, լա՛վ,— ասաց Ջիմլին,— ես ուրախ եմ, որ դա դու չես եղել:

— Այո իմ բարի թզուկ,— կրկին ծիծաղեց Գենդալֆը: — Հաճելի է իմանալ, որ ամեն ինչում չէ, որ սխալվում ես: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից: Բայց ես առհասարակ վիրավորված չեմ ձեր սառը ընդունելությունից: Ինչպես կարող եմ քեզ մեղադրել, եթե ինքս էի ձեզ բոլորիդ անընհատ պնդում, որ եթե գործ ունես թշնամու հետ, ոչ մի բանի և ոչ մեկի մի վստահիր, նույնիսկ սեփական ստվերիդ: Փա՛ռք քեզ Ջիմլի՛, որդի՛ Գլոյնի: Գուցե քեզ դեռ հաջողվի ինձ և Սարումանին միասին տեսնել, այդ ժամանակ էլ կտարբերես:

— Հոբիթների մասին էինք խոսում,— հիշեցրեց Լեգոլասը: — Մենք այդքան ջանք ու եռանդ թափեցինք նրանց գտնելու համար, իսկ դու, երևում է, գիտես, թե որտեղ են Մերին ու Փինը և լռում ես:

— Նրանք Ծառմորուսի և մյուս էնտերի հետ են,— ասաց Գենդալֆը:

— Էնտերի՞,— բացականչեց Արագորնը,— ստացվում է, որ անտառի խորքում ապրող ծառերի պահապան հսկաների մասին հին ասույթները չե՞ն ստում: Նշանակում է էնտերը մինչև հիմա գոյությու՞ն ունեն: Ես կարծում էի, որ նրանք ուղղակի հնագույն ժամանակների խաբուսիկ արձագանք են կամ էլ ռոհանցիների հնարանք:

— Ռոհանցիների հնարա՜նք,— բացականչեց Լեգոլասը: — Չարքանտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեպետ, մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ, եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի... նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ-որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:

— Դե արի ու պատասխանիր,— հոգոց հանեց Գենդալֆը: — Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, Լեգոլա՛ս: Մերիի և Փինի բախտը կարգին բերել է: Նրանք հադիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է եղել. Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից անհանգստացնող լուրեր է լսում: Չորս օր առաջ ես հանդիպել եմ նրան. նա թափառում էր անտառում և, ըստ երևույթին, նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի նրա հետ, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը, և ես ուժասպառ էի եղել թշնամու Աչքի դեմ պայքարում: Նա նույնպես ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:

— Գուցե նա է՞լ է քեզ Սարումանի տեղը դրել,— ենթադրեց Ջիմլին: — Եվ հետո դու նրա մասին այնպես ես խոսում, ասես հին ընկերոջ մասին խոսես, իսկ ես կարծում էի, որ Ֆենգորնը վտանգավոր է և ավելի լավ է հեռու մնալ նրանից:

— Վտանգավո՜ր է, իհարկե,— քմծիծաղեց Գենդալֆը: — Ես էլ եմ վտանգավոր, շատ ավելի վտանգավոր քան դու պատկերացնում ես: Ինձանից վտանգավոր ոչ մեկի դու չես հանդիպի քո ճանապարհին, եթե, իհարկե ձեզ պատանդ չվերցնեն և չտանեն Սև տիրակալի գահի մոտ: Եվ Արագորնն էլ է վտանգավոր, Լեգոլասն էլ: Դու հիմա բոլոր կողմերից շրջապատված ես վտանգավոր, հզոր ռազմիկներով գումարած ես՝ հրաշագործս: Եվ դու էլ ես վտանգավոր Ջի՛մլի, որդի Գլոյնի: Դե, իհարկե, Ֆենգորնը վտանգավոր է և հատկապես վտանգավոր է ամեն տեսակ կացնավորների համար: Ծառմորուսն էլ է սարսափելի վտանգավոր, բայց միևնույն ժամանակ նա իր անտառի բարի և իմաստուն հովիվն է: Նա երկար ժամանակ զսպել է իր զայրույթը, կուլ տվել վիրավորանքը, բայց հիմա նրա համբերության բաժակը լցվել է և թափվելով պռունկներից խորտակել ողջ անտառը: Հոբիթների հայտնվելը և այն, ինչ նրանք պատմել են, դարձել է վերջին կաթիլը: Գետը դուրս է եկել իր ափերից և հիմա նրա հզոր ջրերը սրընթաց սլանում են դեպի Իզենգարդ՝ Սարումանին և նրա փայտահատներին ջրասույզ անելու: Տեղի է ունենալու այն, ինչը տեղի չի ունեցել ավագ դարաշրջանի ժամանակից ի վեր. էնտերը արթնացել են դարավոր քնից և հայտնաբերել, որ իրենք ուժեղ են:

— Եվ ի՞նչ են նրանք պատրաստվում անել,— զարմացած հարցրեց Լեգոլասը:

— Չգիտեմ,— պատասխանեց Գենդալֆը: — Կարծում եմ նրանք էլ դեռ պարզ չգիտեն ինչի են ընդունակ: — Նա լռեց, գլուխը կախեց և խորասուզվեց մտքերի մեջ:

Մյուսները լուռ նայում էին նրան: Ամպի ճեղքից ընկած արևի ճառագայթը լուսավորել էր նրա ձեռքերը և բուռ արած ափերը ասես կենդանի գավաթներ լինեին՝ լցված լույսով: Վերջապես նա բարձրացրեց աչքերը և նայեց արևին:

— Առավոտը վերջանում է,— ասաց նա: — Ճանապարհ ընկնելու ժամանակն է:

— Մենք գնում ենք փնտրելու հոբիթներին և Ծառմորուսի՞ն,— հարցրեց Արագորնը:

—Ո՛չ,— պատասխանեց Գենգալֆը,— մեր ճանապարհն այլ է: Ես ձեզ հույս տվեցի, բայց հույսը դեռ հաղթանակ չէ: Մեզ և մեր բոլոր բարեկամներին ճակատամարտ է սպասվում, և այդ ճակատամարտում միայն մատանին կարող է մեզ հաղթանակի վստահություն ներշնչել: Սիրտս լցված է թախիծով ու մեծ վախով, քանզի առջևում սպասվում են մեծ կորուստներ, և հնարավոր է, որ մենք կորցնենք այն ամենը, ինչ ունենք: Ես Գենդալֆն եմ, Գենդալֆ Ճերմակը, բայց Սև ուժերը դեռ հզոր են:

Նա վեր կացավ և ձեռքի ափով աչքերն արևից պաշտպանելով նայեց արևելք: Թվում էր, թե նա մյուսների հայացքին անհասանելի ինչ-որ բան է տեսնում: Հետո գլուխն օրօրեց և ցածրաձայն ասաց.

— Ոչ, նա դուրս է եկել մեր հասանելիության սահմաններից: Մենք պետք է ուրախ լինենք: Համենայն դեպս մատանին այլևս չի կարող մեզ գայթակղել: Ստիպված ենք գնալ վտանգին ընդառաջ, և հավանականությունը քիչ է, որ կհաղթենք, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ ազատվեցինք ավելի մահացու վտանգից, որի հանդեպ մենք անզոր էինք: — Նա շրջվեց: — Դե, ինչ, Արագո՛րն, Արաթհորնի որդի: Մի՛ զղջա Էմին Մուիլի լանջերին քո կատարած ընտրության համար, ձեր հետապնդումն ապարդուն չէր: Դու հաղթահարել ես սիրտդ կրծող կասկածները, լսել խղճիդ ձայնին և ճիշտ ընտրություն կատարել: Ահա և պարգևը. մեր հանդիպումը կայացավ ճիշտ ժամանակին: Մի քիչ էլ և ուշ կլիներ: Քո ընկերները կատարել են իրենց պարտքը: Այժմ դու պետք է կատարես Էոմերին տված խոստումդ: Հարկավոր է շտապել Էդորաս, Թեոդենին օգնության: Ռոհանը քո կարիքն ունի, և թող քո Անդրիլը կայծակից էլ վա՛ռ փայլատակի մարտի դաշտում: Ռոհանը պատերազմի մեջ է հիմա, բայց Թեոդենի թուլությունը ավելի սարսափելի է, քան պատերազմը:

— Ուրեմն մենք այլևս չե՞նք տեսնի մեր զվարթ հոբիթներին,— հարցրեց Լեգոլասը:

— Ես այդպիսի բան չասացի,— պատասխանեց Գենդալֆը: — Ինչ իմանաս ի՞նչ է սպասվում մեզ առջևում: Գնացեք այնտեղ, որտեղ դուք պետք եք, լցվեք համբերությամբ և մի կորցրեք հույսը: Գնում ենք Էդորա՛ս: Ես էլ եմ գալիս ձեզ հետ:

— Էդորասը հեռու է, և ոտքով գնալը դժվար կլինի՝ ծեր լինե՛ս, թե՛ երիտասարդ,— գլուխն օրօրեց Արագորնը: — Վախենում եմ, որ մինչ մենք հասնենք այնտեղ, պատերազմը ավարտված կլինի:

— Տեսնե՛նք, տեսնե՛նք,— ասաց Գենդալֆը: — Դե, դուք գալի՞ս եք ինձ հետ:

— Այո՛, գալի՛ս ենք,— պատասխանեց Արագորնը: — Բայց կարծում եմ դու այնտեղ մեզանից շուտ կհասնես, եթե ուզես:

Նա վեր կացավ և երկար նայեց Գենդալֆին: Մյուսները լուռ նայում էին նրանց: Արագորնը՝ Արաթհորնի որդին, բարձրահասակ և խստադեմ, ինչպես մի ժայռ, կանգնած էր ձեռքը դրած սրին, նման հնագույն արքայի, որը եկել էր ծովային մշուշի այն կողմից և հանգրվանել Միջերկրի ափերին, որ իշխի մարդկային ցեղին: Բայց նրա դիմաց կանգնած, գավազանին հենված, տարիների ծանրությունից կորացած, ճերմակ լույս ճառագող ծերունին օժտված էր այնպիսի զորությամբ, որի առաջ երկրային արքայի իշխանությունը անզոր էր:

— Մ՞իթե ես ճշմարտությունը չեմ ասում Գենդալֆ, որ դու ամեն դեպքում ավելի արագ կգտնվես ինձանից,— վերջապես ասաց Արագորնը: — Եվ մի բան էլ կասեմ քեզ. դու՝ մեր առաջնորդն ես և մեր ոգու դրոշը: Սև Տիրակալը Իննյակ ունի, իսկ մենք միայն մեկը: Բայց մեր Ճերմակ Հեծյալը զորեղ է նրա Իննյակից: Նա անցել է կրակի միջով, վերադարձել Սև անդունդից, և Մատանեկիր Ուրվականները անզոր են նրա առջև: Մենք կգանք քո հետևից, ուր էլ որ մեզ առաջնորդես:

— Այո՛, այդպես էլ կլինի,— հաստատեց Լեգոլասը,— բայց Գենդա՛լֆ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կատարվեց քեզ հետ Մորիայում: Մի՞թե դու այդպես էլ ոչինչ չես պատմի: Մի քանի րոպե տրամադրիր մեզ և պատմիր, թե ինչպես փրկվեցիր:

— Ես առանց այն էլ շատ ուշացա,— ասաց Գենդալֆը: — Ժամանակը քիչ է, բայց եթե նույնիսկ մի տարի ժամանակ էլ ունենայի, ես ձեզ ամեն ինչ չէի պատմի:

— Այդ դեպքում համառոտ պատմիր գոնե այն, ինչ կարող ես,— Լեգոլասին միացավ Ջիմլին: — Դե՛, պատմի՛ր, Գենդալֆ, ինչպե՞ս կարողացար Բալրոգից ազատվել:

— Դրա անունը մի՛ տուր,— մթագնեց հրաշագործը: — Նրա դեմքի վրայով տառապանքի ստվեր անցավ, և նա երկար լռեց: — Ես երկար ընկա,— վերջապես դանդաղ և դժկամորեն խոսեց նա: — Չափազանց երկար: Նա ընկնում էր ինձ հետ, և նրա կրակը այրում էր ինձ: Ի վերջո նա կմոխրացներ ինձ, բայց մենք հասանք հատակին և մեզ կուլ տվեցին ընդերքի սև ջրերը: Խավարը շրջապատեց մեզ, իսկ ջուրը մահու չափ սառն էր և իմ սիրտը քիչ էր մնում հավիտյան սառցակալեր:

— Խորն է անդունդը Դուրինի կամրջի տակ,և ոչ ոք դեռ չի չափել նրա խորությունը,— կիսաձայն ասաց Ջիմլին:

— Այնուամենայնիվ այդ անդունդը հատակ ունի՝ լույսի և երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: — Եվ ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից պատվել էր սառը լորձով ու նմանվել լպրծուն ու զորեղ վիշապ օձի: Եվ այնտեղ՝ շնչավոր աշխարհի ընդերքում, որտեղ ժամանակ գոյություն չունի, մենք շարունակում էինք կռվել: Նա սեղմում էր ինձ իր օղակների մեջ, իսկ ես հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես նա փախավ և փորձեց թաքնվել մթին թունելներում: Այդ թունելները և անցումները Դուրինի թզուկները չեն փորել օ՛ Ջիմլի, Գլոյնի որդի: Թզուկների փորած ամենախորը թունելներից էլ խորն է այդ ընդերքը, և այդ հավերժական խավարում, լեռների քարե արմատների մեջ անանուն արարածներ են բնակվում, որոնց մասին նույնիսկ Սաուրոնը չգիտի, քանզի նրանք Սև Տիրակալից էլ հին են: Ես եղել եմ այնտեղ, բայց այդ ահասարսուռ վայրի մասին չեմ պատմի, որովհետև չեմ ուզում այդ պատմություններով մթագնել արևի լույսը: Այդ հուսահատության մեջ միակ հույսս իմ թշնամին էր, և ես կրնկակոխ հետապնդում էի նրան: Եվ ընդերքի Չարքը, ուզեր թե չուզեր, դուրս բերեց ինձ Քազադ-Դումի ստորգետնյա անցումները, որոնք նա գիտեր, ինչպես ոչ ոք: Մենք անընդհատ բարձրանում էինք վեր, մինչև որ հասանք Անվերջանալի Սանդուղքին:

— Այդ Սանդուղքն արդեն վաղուց մոռացված է,— հոգոց հանեց Ջիմլին: — Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվել է:

— Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքն ավերված է,— ասաց Գենդալֆը: — Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը և վերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ. Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը): Այնտեղ՝ Քելեբդիլի գագաթին, ձյան մեջ մի միայնակ պատուհան կար, որին հասնել կարելի էր միայն գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ քիվով, նման ամպերից էլ վեր գտնվող արծվի բույնի: Արևը անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին նետվեց պատուհանից ներս, և ես հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ-որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... — Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: — Թեպետ, ի՞նչ կպատմեին նրանք այդ երգում: Եթե ինչ-որ մեկը տեսներ էլ, կմտածեր, որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է. նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի և տաք գոլորշու մեջ, իսկ երկնքից սառույց էր թափվում: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: Նա ընկնելով բարձունքից ջարդեց լեռան լանջը և կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի Ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսի: Մերկ վիճակում ինձ նորից վերադարձրեցին աշխարհ, կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ ես պառկած էի լեռան գագաթին: Ես միայնակ էի և մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից դեպի ներքև ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն՝ անհետացել, իսկ փլուզված Սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Այդպես պառկած ես նայում էի երկնքին. աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգն ու լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա վերցրեց ինձ և տարավ:

— Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,— ասացի ես նրան:

— Բեռ էիր մի ժամանակ,— ասաց նա,— բայց ոչ հիմա: Ասես կարապի փետուր լինես իմ ճանկերում: Արևի ճառագայթներն անցնում են քո միջով: Ես, թերևս, քեզ էլ պետք չեմ. եթե նույնիսկ բացեմ ճանկերս դու չես ընկնի, քամին կվերցնի քեզ իր գիրկն ու կտանի:

— Ո՛չ, բաց մի՛ թող ինձ,— խնդրեցի ես՝ զգալով իմ մեջ վերադարձող կյանքի շունչը: — Ավելի լավ է տար ինձ Լոթլորիեն:

— Տիրուհի Գալադրիելն ինձ այդպես էլ կարգադրել է,— պատասխանեց նա:

Այդպես էլ ես հասա Քարաս Գալադհոն: Պարզվեց, որ դուք վերջերս եք այնտեղից հեռացել: Եվ ես մնացի այնտեղ, այդ հավերժ երիտասարդ երկրում, որտեղ ժամանակը բուժում է և չի ծերացնում: Կամաց-կամաց ես կազդուրվեցի և զգեստավորվեցի սպիտակ հագուստով: Մինչ այնտեղից հեռանալը շատ խորհուրդներ տվեցի, ինքս էլ շատ խորհուրդներ առա, և եկա այստեղ գաղտնի ու անհայտ արահետներով: Ես ձեզ ուղերձ եմ բերել: Ահա թե ինչ են ինձ խնդրել փոխանցել Արագորնին.

Որտե՞ղ են հիմա Դունադանները, Էլեսա՛ր,

Ինչո՞ւ են թափառում քո ազգակիցները հեռուներում անհյուրընկալ:

Մոտենում է ժամը, և կորուսյալներն ի հայտ կգան

Մոխրագույն ջոկատը կգա հյուսիսից և Դունադանները կկանգնեն պաշտպան:

Բայց մութ է քեզ համար ընտրված ճանապարհը,

Ծով տանող ճամփան հսկում են մեռյալները:

Իսկ Լեգոլասին տիրուհին փոխանցել է ահա թե ինչ.

Լեգոլա՛ս, Կանա՛չ տերև անտառում ծնված,

Ապրել ես երկար, բայց զգուշացիր, եթե հանկարծ

Ճայի ճիչ լսես արևաշող ծովի ափերին,

Թող հանգիստ գտնի սիրտդ անտառում, ոչ ավելին:

Գենդալֆը լռեց և փակեց աչքերը:

— Փաստորեն նա ինձ ոչինչ չի՞ փոխանցել,— գլուխը կախեց Ջիմլին:

— Մութ են նրա խոսքերը,— ասաց Լեգոլասը,— ես չկարողացա հասկանալ նրանց նշանակությունը:

— Ինձ համար դա մխիթարանք չէ,— փնթփնթաց Ջիմլին:

— Եվ ի՞նչ ես դու ուզում,— հարցրեց Լեգոլասը: — Գուցե ուզում ես իմանալ, թե ինչ մա՞հ է քեզ սպասվում:

— Այո՛, եթե բացի դրանից նա ուրիշ ոչինչ չունի փոխանցելու:

— Այդ ինչի՞ մասին եք խոսում,— աչքերը բացելով հարցրեց Գենդալֆը: — Այո, ես կարծես հասկանում եմ նրա բառերի նշանակությունը: Ներիր Ջիմլի, ես ուղղակի խորհում էի դրանց իմաստի շուրջ: Քեզ էլ է նա ինչ-որ բան փոխանցել, միայն թե այնտեղ ոչ հանելուկ կա, ոչ էլ մռայլ մտքեր: Ահա թե ինչ է նա փոխանցել քեզ.

«Փոխանցիր իմ ողջույնը Ջիմլիին՝ Գլոյնի որդուն: Որտեղ էլ դու լինես, իմ վարսերի պահապան, իմ մտքերը քեզ հետ են: Բայց մի մոռացիր ավելի ուշադիր նայել ծառին, նախքան կհասցնես հարվածդ»:

— Երջանիկ ժամանակ դու վերադարձար մեզ մոտ Գենդա՛լֆ,— բացականչեց թզուկը և ոտքի ցատկելով, սկսեց տապարը թափահարելով ինչ-որ երգ երգել թզուկների լեզվով: — Սրբազան է այսուհետ Գենդալֆի գլուխը, բայց հաջորդ անգամ ես չեմ վրիպի և իմ հարվածն անողոք կլինի:

— Հաջորդ անգամին քիչ է մնացել,— խոստացավ Գենդալֆը և վեր կացավ: — Խոսակցությունների ժամանակն ավարտվեց բարեկամներս: Ճանապարհ ընկնելու ժամանակն է:

Նա կրկին ուսերին գցեց մոխրագույն թիկնոցը և աստիճաններով իջավ ներքև: Մյուսները հետևեցին նրան: Նրանք արագորեն իջան լանջից, հասան էնտուոշի ափը և ափի երկայնքով դուրս եկան անտառեզր: Մինչև հարթավայր ոչ ոք ոչինչ չխոսեց: Ձիերն առաջվա պես չէին երևում:

— Մեր ձիերը այդպես էլ չվերադարձան,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ստիպված ենք ոտքով գնալ:

— Ոչ, ես ժամանակ չունեմ ոտքով քայլելու,— ասաց Գենդալֆը: Նա ուղղվեց և այնպես ուժգին սուլեց, որ մյուսները զարմացած նայեցին միմյանց. դժվար էր նման բան սպասել սպիտակամորուս ծերունուց: Երեք անգամ սուլեց գենդալֆը, և հանկարծ բոլորին թվաց, թե քամին խրխնջոցի ձայն է բերում: Արագորնը պառկեց և ականջը դրեց գետնին, բայց դեռ մի քանի վայրկյան էլ չէր անցել, երբ բոլորը պարզ լսեցին սմբակների դոփյունը:

— Սա մի ձիու սմբակների ձայն չէ,— ասաց Արագորնը:

— Իհարկե,— հանգիստ հաստատեց Գենդալֆը,— մի նժույգը չի կարող չորս հոգու տանել:

— Նրանք երե՛քն են,— ուշադիր նայելով հարթավայրին գոչեց Լեգելասը: — Տեսե՛ք, այն մեկը Հասուֆելն է, իսկ նրա ետևում՝ իմ Արոդը: Բայց առջևից սլանում է ևս մեկը. ինչ հսկա՜ է, կյանքումս այդպիսի նժույգ չեմ տեսել:

— Եվ չես էլ տեսնի,– ասաց Գենդալֆը: — Դա Լուսաչն է (Shadowfax կամ Sceadu faex, իրականում Գնեդալֆի նժույգի անունը թարգմանաբար նշանակում է մոխրագույն բաշ, Մոխրաբաշ, բայց քանի որ առաջին գրքում թարգմանված է Լուսաչ-Светозар, այլ ոչ թե Մոխրաբաշ-Серогрив, ավելի լավ է թող այդպես էլ մնա): Նա Մեարաս ցեղատեսակի ազնվազարմ նժույգների առաջնորդն է: Այսպիսի մեկ այլ նժույգ չի տեսել նույնիսկ Թեոդենը՝ Ռոհանի թագավորը: Տեսե՛ք, նրա մազը փայլում է ինչպես արծաթը, և վարգում է նա այնքան սահուն, ասես ջրի հոսանք լինի: Նա եկել է իր Ճերմակ Հեծյալի հետևից և այսուհետ մենք անբաժան կլինենք:

Մինչ ծեր հրաշագործը խոսում էր, ներքևում երևաց հսկայական նժույգը և արծաթափայլ բաշը քամուն տված, լայն վարգերով սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Նրա ետևից վազող մյուս երկուսը բավականին հետ էին մնացել: Գենդալֆին տեսնելով Լուսաչը դանդաղեցրեց ընթացքը, բարձր խրխնջաց և տիրոջը մոտենալով դրեց իր հպարտ գլուխը նրա ուսին: Վերջինս քնքշորեն շոյեց նժույգի պարանոցը:

— Հեռու է այստեղից Ռիվենդելը, ընկեր իմ,— ասաց նա,— բայց դու հասար ճի՛շտ ժամանակին: Այժմ մենք կարշավենք միասին, և աշխարհում ոչինչ այլևս մեզ չի՛ բաժանի:

Շուտով մյուս երկու նժույգներն էլ հասան ճանապարհորդներին և ասես հրամանի սպասելով լուռ կանգնեցին մի կողմ:

— Մենք ուղևորվում ենք Մեդուսելդ, ձեր տիրակալի արքունիքը,— ասաց նրանց Գենդալֆը: Նժույգներն ասես հասկանալով կախեցին գլուխները: — Մենք քիչ ժամանակ ունենք և, ձեր թույլտվությամբ, կգնանք ձեր մեջքին նստած: Սլացե՛ք ամբողջ թափով: Հասուֆելը կտանի Արագորնին, Արոդը՝ Լեգոլասին: Ջիմլին կգա ինձ հետ. հուսով եմ՝ Լուսաչի համար ծանր չի լինի կրկնակի բեռը: Իսկ հիմա ջուր խմեք և ճանապարհ ընկնենք:

— Ես սկսում եմ հասկանալ, թե ինչ պատահեց գիշերը,— ասաց Լեգոլասը, թեթևորեն թռչելով Արոդի մեջքին: — Եթե նույնիսկ ինչ-որ մեկը վախեցրել էր մեր ձիերին, միևնույնն է նրանք ուրախությունից էին խրխնջում, որովհետև հանդիպել էին իրենց առաջնորդ Լուսաչին: Դու գիտեի՞ր որ նա մոտակայքում է, Գենդալֆ:

— Գիտեի,— պատասխանեց հրաշագործը: — Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ հիմա նորից արծաթե նետի պես կսլանա հետ:

Գենդալֆը ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ միաժամանակ հետևելով, որ իր ընկերները հետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի գետը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ո՛չ ճանապարհ, ո՛չ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր առանց ընթացքը դանդաղեցնելու:

— Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,– բացատրեց Գենդալֆը: — Այն գտնվում է Սպիտակ Լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը, ճիշտ է, չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքը և կտանի մեզ, ուր որ պետք է:

Երկար ժամանակ նրանք գնում էին հարթավայրով և գետափնյա մարգագետիններով: Որոշ վայրերում խոտը հասնում էր ճանապարհորդների ծնկներին, և նրանց թվում էր, թե իրենք լողում են ալեկոծվող կանաչամոխրագույն ծովում: Երբեմն առջևում հանդիպում էին խոտերի մեջ թաքնված լճակներ, կամ ճանապարհը խցանում էին եղեգնուտները, որոնց տակ թաքնված էին նենգ ճահիճները, բայց Լուսաչը լավ գիտեր ճանապարհը, իսկ մյուս երկուսը անշեղորեն հետևում էին նրան: Արևն աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք. սկսվում էր մայրամուտը: Շուտով ճանապարհորդների աչքերի առաջ բոսոր գունդը սկսեց սուզվել խոտի ծովի մեջ, ալ կարմիր ներկելով երկու հեռավոր լեռների լանջերը: Հորիզոնից ծխի ամպ էր երկինք բարձրանում՝ արնագույն ներկելով առանց այդ էլ կարմիր գունդը: Ասես մայրամուտն այրվելուց լիներ:

— Ա՜յ այնտեղ Ռոհանյան լեռնանցքն է,— ասաց Գենդալֆը ցույց տալով արևմուտք: — Իսկ այնտեղ՝ մի քիչ դեպի հյուսիս, Իզենգարդն է:

— Մեծ ծխի ամպ եմ տեսնում,— ասաց Լեգոլասը: — Ի՞նչ կարող է դա նշանակել:

— Պատերազմ,— կտրուկ պատասխանեց Գենդալֆը: — Առա՛ջ:

=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===

Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին: Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում. հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը, և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին, և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան՝ ցերեկը:

Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Հասուֆելը հոգնած, բայց հպարտ, հետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ՝ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:

Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն աղջամուղջը, և վերջապես Էմին Մուիլի հեռավոր, մթին պատի հետևից երևացին արեգակի առաջին շողերը: Սկսվեց պայծառ և ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծակի Լուսաչը կտրուկ կանգ առավ և բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:

— Տեսե՛ք,— բացականչեց նա,— և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:

Առջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներն էին ձգվում մարգագետինները և, բարձրանալով լանջն ի վեր, կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առջև տարածվել էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովախորշ լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով հողմահար ժայռը, իսկ մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, իսկ նրա հովանու տակ, արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:

— Դե, Լեգոլա՛ս,— ասաց Գենդալֆը,— ասա՛ մեզ, ի՞նչ ես տեսնում այնտեղ:

Լեգոլասը ձեռքը դրեց ճակատին՝ ստվերելով աչքերը առավոտյան արևի ցածր շողերից:

— Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,— սկսեց նա: — Այնտեղ, որտեղ այն դուրս է գալիս կիրճի ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում՝ կանաչ մարգագետնի վրա, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է. երևի ռոհանցիները դեռ քնած են:

— Ամրոցը կոչվում է Էդորաս,— ասաց Գենդալֆը,— իսկ Ոսկե Ապարանքը՝ Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը՝ Թենգելի որդին, ռոհանցիների առաջնորդը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է, բայց, այնուամենայնիվ, զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում և, ինչ էլ մեզ հեռվից թվա, Ռոհիրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք. հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:

Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և, ճանապարհը հատելով, գնում էր դեպի արևելք, միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտուոշին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռիներով: Այս հարավային երկրում դրանց ճյուղերի ծայրերն արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին, գետն անցնում էին ծանծաղուտով՝ դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը թեքվեց դեպի քարերով պատնեշված բլրի ստորոտը և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերն ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:

— Տեսեք ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,— ասաց Գենդալֆը՝ ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները: — Դրանց Հավերժահուշ են ասում կամ այստեղի լեզվով՝ Սիմբելմինե: Այս ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:

— Յոթ գերեզմանաթումբ ձախից և իննը աջից,— հաշվեց Արագորնը:

— Այն ժամանակներից ի վեր, ինչ կառուցվել է Ոսկե ապարանքը, շատ սերունդներ են հեռացել աշխարհից:

— Մեզ մոտ՝ Սև անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ ծառերից թափվել են կարմիր տերևները,— ասաց Լեգոլասը,— Բայց մեզ համար դա մեծ ժամկետ չէ:

— Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,— առարկեց Արագորնը: — Այն ժամանակներից, երբ կառուցում էին այդ ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող նրանց ազգակիցների համար: — Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ-որ երգ երգել Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց մեղեդին նրանց դուր եկավ:

— Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,— ասաց Լեգոլասը: — Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց դրա մեջ ինչ-որ թախիծ կա միայն մահկանացուներին բնորոշ...

— Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,— ասաց Արագորնը,— բայց չգիտեմ, կստացվի՞ արդյոք:

Որտե՞ղ են այժմ նժույգն ու հեծյալը,

Չեմ լսում ձայնը եղջերափողի,

Որտե՞ղ են սաղավարտն ու զրահը

Հպարտ, ոսկեմազ հեծյալի:

Որտե՞ղ է խարույկի բոսոր կրակը,

Չեմ լսում տավիղի ձայնը մեղրածոր,

Որտե՞ղ մնացին գարունն ու ամառը,

Եվ աշունը՝ բերքառատ ու ոսկեշող:

Ինչպես փոթորիկը լեռան գագաթին

Ինչպես քամին դաշտերում,

Հեռացան այդ օրերը, անցան, գնացին

Կորան հեռավոր լեռների մշուշում:

Ո՞վ է հիմա հավաքելու

Մոխիրն այրված անտառների,

Ո՞վ է հետ վերադարձնելու

Տարիներն անդարձ ծովի այն կողմից:

— Վաղուց մոռացված ռոհանցի աշուղը հնում այդպես է երգել Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազնը այստեղ է արշավել հյուսիսից, և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները խարույկի շուրջը նստած երգում են այս երգը:

Լռելյայն գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ շողշողացող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք, տեսնելով ճանապարհորդներին, վեր թռան տեղներից և, նիզակները խաչելով, փակեցին նրանց ճանապարհը:

— Կա՛նգ առեք, օտարականնե՛ր,— գոռացին նրանք իրենց լեզվով: — Ասացե՛ք, ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:

Նրանց աչքերը զարմանք էին արտահայտում, բայց ոչ բարյացակամություն, իսկ Գենդալֆին նրանք առհասարակ թշնամաբար էին նայում:

— Ես հասկանում եմ ձեր լեզուն,— ասաց Գենդալֆը ռոհաներեն,— բայց օտարերկրացիները պարտավոր չեն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:

— Դա Թեոդեն արքայի կամքն է,— պատասխանեց ժամապահներից մեկը: — Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ազգակիցներին և Մունդբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք, տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների: Եվ այդ ազնվազարմ նժույգը, որը երկու հեծյալ է տանում... Եթե իմ աչքերը կախարդված չեն ինչ-որ հմայախոսքերով և ինձ չեն խաբում, ապա ես կասեմ, որ այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր, կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:

— Մենք ուրվականներ չենք,— Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,— և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ին գողացված ձիերին: Սրանք Հասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ զորավարը: Մենք խոստացել էինք հետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք, որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:

Ժամապահի աչքերը մտահոգ տեսք ստացան:

— Էոմերի մասին ես ոչինչ չեմ կարող ասել,— ասաց նա,— բայց եթե դուք ճիշտ եք ասում, ապա, անտարակույս, Թեոդենը գիտի ձեր մասին: Շատ հնարավոր է, որ նա հիմա սպասում է ձեզ: Երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձալեզուն և հայտարարեց թագավորի նոր հրամանը. այսուհետ օտարականների մուտքն Էդորաս արգելվում է:

— Օձալեզու՞ն,— խոսեց Գենդալֆը, ոտից գլուխ չափելով ժամապահին: — Այևս ոչ մի խոսք: Ես եկել եմ խոսելու Ռոհանի թագավորի հետ, ո՛չ թե ինչ-որ Օձալեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին կամ ուղարկիր ինչ-որ մեկին: — Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից, և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:

— Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,— դանդաղ ասաց ժամապահը: — Բայց, ովքե՞ր եք դուք: Եվ ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, սակայն, իմ կարծիքով, այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:

— Դե ինչ, սուր աչք ունես և ճիշտ ես նկատել,— ասաց հրաշագործը: — Քանզի ես Գենդալֆն եմ: Ես վերադարձել եմ և, ինչպես տեսնում ես, հետ եմ բերել ձեր նժույգին: Նայի՛ր, սա Լուսաչն է, նժույգներից լավագույնը, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է՝ Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգորդը: Նա Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Ջիմլին, մեր բարեկամները: Գնա՛, ասա թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքը:

— Տարօրինակ են ձեր անունները, բայց եթե դուք պնդում եք, ես կզեկուցեմ ձեր մասին,— զիջեց ժամապահը: — Սպասեք դարպասի մոտ, մինչև ես կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...

Եվ նա արագ քայլերով հեռացավ՝ թողնելով օտարականներին իր ընկերների հսկողության տակ:

Շուտով նա վերադարձավ:

— Հետևեք ինձ,— ասաց նա: — Թեոդենը թույլ է տալիս ձեզ ներս մտնել, բայց ստիպված եք զենքերը, ներառյալ նաև գավազանը թողնել մուտքի մոտ, դռնապանների հսկողության տակ:

Անհյուրընկալ դռներըը բացվեցին, և ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը՝ շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ, քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ՝ կանաչ մարգագետնի վրա, վեր էր բարձրանում մի ընդարձակ թումբ, որի ստորոտին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այնտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե սանդուղքը տանում էր դեպի դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած սրերը ծնկներին, նստած էին արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ծնկները հասնող պողպատյա զրահները պսպղում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի ելան, հյուրերին թվաց, թե նրանք սովորական մահկանացուներից ավելի բարձրահասակ են:

— Հասանք,— ասաց ուղեկցող ժամապահը: — Դե, ես պետք է վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում և թող Ռոհանի տիրակալը ձեր նկատմամբ բարեհաճ գտնվի:

Նա շրջվեց և արագ հեռացավ: Ճանապարհորդներն աստիճաններով բարձրացան վերև: Թագավորի թիկնապահները լուռ նայում էին նրանց: Երբ Գենդալֆը ոտքը դրեց վերջին աստիճանին, դռնապանները վեր կացան տեղներից և քաղաքավարությամբ ողջունեցին հյուրերին ռոհանցիներին հատուկ ձևով.

— Խաղաղությո՛ւն ձեզ, հեռվից եկած օտարականներ:

Նրանք շրջեցին սրերը բռնակներով դեպի առաջ՝ ի նշան խաղաղության: Բռնակները զարդարված էին կանաչ քարերով և փայլփլում էին արևի տակ: Դռնապաններից մեկը առաջ եկավ և համընդհանուր լեզվով ասաց.

— Ես Համան եմ, Թեոդենի թիկնապահը: Ստիպված եմ խնդրել ձեզ, որ ձեր զենքերը թողնեք այստեղ:

Լեգոլասն իր արծաթե բռնակով դաշույնը, կապարճը և աղեղը տվեց նրան:

— Լավ կհսկես,— ասաց նա: — Այդ զենքերն ինձ նվիրել է Գալադրիելը, Ոսկե Անտառի տիրուհին:

Դռնապանի աչքերը զարմանքից կլորացան: Արագ կռանալով, նա էլֆի զենքերը դրեց պատի տակ և անմիջապես հետ ընկրկեց՝ ասես վախենալով, որ դրանք կխայթեն իրեն:

— Ոչ ոք դրանց չի դիպչի,— հավաստիացրեց նա:

Արագորնը տատանվում էր:

— Դա իմ կամքին հակառակ է,— ասաց նա,— բաժանվել Անդրիլից և դնել այն օտար ձեռքերի մեջ:

— Բայց դա Թեոդենի կամքն է,— առարկեց Համան:

— Չեմ կարծում, որ Թեոդենի, Թենգելի որդու՝ թեև նա Ռոհանի տիրակալն է՝ կամքն օրենք է Արագորնի, Արաթհորնի որդու, Էլենդիլի ժառանգի համար,— գոչեց Արագորնը:

— Այս դղյակի տերը Թեոդենն է, ոչ թե Արագորնը, եթե նույնիսկ նա փոխարիներ Դենեթորին Գոնդորի գահին,— կտրեց Համան՝ փակելով ճանապարհը և սրի շեղբը շրջելով դեպի օտարականները:

— Անիմաստ խոսակցություն է,— նկատեց Գենդալֆը: — Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և որքան էլ անգիտակից թվան նրա հրամանները, ստիպված ենք հնազանդվել:

— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին՝ թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ սուրը Անդրիլը չլիներ:

— Ինչ անուն էլ, որ քո սուրը ունենա, միևնույնն է դու կթողնես այն այստեղ,— ասաց Համան,— եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:

— Իսկ ինչո՞ւ միայնակ,— առաջ գալով խոսեց Ջիմլին՝ ձեռքով շոյելով տապարի սայրը և մռայլ նայելով թիկնապահին ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: — Նա միայնա՛կ չէ:

— Հանգի՛ստ,— տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,— այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: — Նա չարագույժ ծիծաղեց: — Ժամանակը թանկ է: Ընդունիր իմ սուրը, քաջարի՛ Համա, և այն նույնպես լավ կհսկես: Գլամդրինգ է դրա անունը, և կռել են այն էլֆերը դեռ առաջին դարաշրջանում: Ճանապա՛րհ տուր ինձ: Հետևիր ինձ, Արագո՛րն:

Արագորնը դանդաղ արձակեց գոտին և սուրը դրեց պատի տակ:

— Ես այն թողնում եմ այստեղ,— ասաց նա,— բայց արգելու՛մ եմ դիպչել: Տես հա՜, թող ոչ ոք չդիպչի իմ սրին: Այս էլֆական պատյանի տակ թաքցված է մի սուր, որը կոտրվել և կռվել է նորից: Այն առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանում:

— Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,— մի քայլ հետ ընկրկելով, մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: — Կանենք այնպես, ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:

— Դե ինչ,— ասաց Ջիմլին,— այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի կողքին այն իրեն նսեմացած չի զգա: — Եվ նա դրեց իր տապարը պատի տակ՝ Անդրիլի կողքին: — Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:

Սակայն դռնապանը հապաղում էր:

— Գավազանդ նույնպես,— ասաց նա Գենդալֆին: — Ներիր բայց, այն ևս պետք է մնա այստեղ:

— Դա արդեն չեղավ,— ասաց Գենդալֆը: — Մի բան է զգուշությունը, թեկուզ ավելորդ, բայց մեկ այլ բան է անքաղաքավարությունը: Ես ծեր եմ: Եթե դու ինձ գավազանով ներս չթողնես, ապա ես այնքան կնստեմ այստեղ, մինչև Թեոդենն անձամբ բարեհաճի գալ ինձ մոտ:

Արագորնը ծիծաղեց.

— Ամենքի համար էլ դժվար է վստահել օտարին մի բան, որն իր համար թանկ է: Բայց լսիր, մի՞թե դու իսկապես կզրկես կորացած ծերունուն իր միակ հենարանից: Իսկ առանց դրա թույլ չես տա՞ ներս մտնել:

— Հրաշագործի ձեռքին գավազանը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,— առարկեց Համան՝ կասկածանքով զննելով հացենու փայտից պատրաստված գավազանը, որին հենված էր Գենդալֆը: — Բայց նման դեպքերում իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանն ու ներքին ձայնին, ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտնել:

Դռնապանները բարձրացրեցին ծանր փականները, հրեցին փեղկերը, և դուռը ճռռալով բացվեց: Հյուրերը ներս մտան: Լեռնային թարմ, մաքուր օդից հետո դղյակի ներսը կիսամութ և տոթ թվաց ճամփորդներին: Երկար, ընդարձակ դահլիճում, որի առաստաղը պահում էին հզոր սյուները, կիսախավար էր տիրում, և միայն արևմտյան բարձրադիր պատուհաններից էին արևի պայծառ շողերը ներս թափանցում: Որպես ծխնելույզ ծառայող առաստաղին բացված անցքից երևում էր կապույտ երկինքը: Երբ ճամփորդների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք նկատեցին, որ հատակը պատված է գույնզգույն քարերով, որոնց վրա, ոտքերի տակից սկսելով, ճյուղավորվում էին ռունագրերն ու միահյուսվում անհասկանալի նախշերը: Փորագրազարդ, ոսկեզօծ սյուները փայլում էին խամրած ոսկու պես և երփներանգ ցոլքեր տարածում դահլիճում: Պատերին կախված ժամանակի ընթացքում խունացած հսկայական գորգերի վրա, որոնք դահլիճի խորքը գնալով կորչում էին կիսախավարում, պատկերված էին հնագույն հերոսների սխրանքները: Սակայն գորգերից մեկը լուսավորված էր արևի պայծառ լույսով, որի վրա սպիտակ նժույգով երիտասարդ հեծյալ էր պատկերված: Հեծյալը փչում էր իր մեծ եղջերափողը, և նրա խարտյաշ մազերը ծածանվում էին քամուց: Նժույգը գլուխը բարձրացրած խրխնջում էր. նրա ալ կարմիր ռունգերը լայնացել էին ճակատամարտի սպասումից, իսկ սմբակների տակ փոթորկվում էին կանաչ, փրփրաբաշ ալիքները:

— Տեսնու՞մ եք, դա Էորլ Երիտասարդն է հյուսիսից արշավում, շտապում է Քելեբրանթի ճակատամարտին,— ցույց տվեց Արագորնը:

Բարեկամներն անցան սրահի կենտոնում ծխացող օջախի կողքով և կանգ առան: Դահլիճի մյուս ծայրին երեք աստիճաններով բարձր գահավորակի վրա դրված ոսկեզօծ գահին նստած էր զառամյալ, ծերությունից թզուկ թվացող մի ծերունի: Բարակ, ադամանդե մեծ քարով ոսկյա թագի տակից ուսերին էին թափվում խիտ, ալեհեր մազերը, իսկ ճերմակ մորուքը իջնում էր մինչև ծնկները: Բայց նրա աչքերը դեռ այրվում էին պայծառ կրակով և, օտարականներին տեսնելով, ավելի պայծառ բոցավառվեցին: Գահի հետևում կանգնած էր սպիտակ զգեստով մի երիտասարդ կին, իսկ թագավորի ոտքերի տակ՝ աստիճաններին, նստած էր գունատ, բայց իմաստուն դեմքով մի մարդ, որը կիսախուփ կոպերի տակից ուշադիր զննում էր եկվորներին:

Որոշ ժամանակ լռություն էր տիրում: Ծերունին լուռ զննում էր հյուրերին:

Վերջապես Գենդալֆը խախտեց լռությունը.

— Ողջույն քեզ, Թեոդե՛ն, Թենգելի՛ որդի: Ինչպես տեսնում ես, ես վերադարձել եմ, քանզի փոթորիկը մոտենում է, և այս ծանր ժամին բոլոր բարեկամները պետք է համախմբվեն, այլապես մեզ առանձին-առանձին կոչնչացնեն:

Ծերունին դանդաղ վեր կացավ՝ հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մամնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր, բարձրահասակ կեցվածք է ունեցել:

— Քեզ էլ ողջույն, Գենդա՛լֆ,— ասաց նա: — Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել և, երբ Էոմերը բերեց քո մահվան լուրը, ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա դու կրկին բարեհաճել ես, իսկ քո հետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են, քան նրանք, որոնց միջով մենք հիմա անցնում ենք: Ասա՛ ինձ, Գենդալֆ Չարաբաստիկ Ագռավ, ինչի՞ համար պետք է գրկաբաց ընդունեմ քեզ:

Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին:

— Արդարացի են քո խոսքերը, տե՛ր իմ,— ասաց աստիճաններին նստած գունատ մարդը: — Դեռ հինգ օր էլ չի անցել, ինչ արևելյան սահմաններից ստացել ենք քո որդի Թեոդրեդի՝ Ռոհանի երկրորդ զորավարի մահվան ցավալի լուրը: Իսկ Էոմերին վստահել չի կարելի. տվեք նրան ինքնուրույն գործելու հնարավորություն և Ոսկզօծ Ապարանքն անմիջապես կմնա առանց պաշտպանության: Բացի այդ, Գոնդորից քիչ առաջ լուր է եկել, որ Սև Տիրակալը պատրաստվում է պատերազմի: Ահա թե ինչպիսի ծանր ժամանակ է ընտրել այս անտուն թափառաշրջիկը այցելության համար: Եվ իսկապես, ինչու՞ պետք է ողջունենք քեզ, Գե՛նդալֆ Չարաբաստիկ Ագռավ: Լաթսպե՛լ է պետք է քեզ անվանել, Չարագո՛ւյժ, և սուրհանդակին էլ, ինչպես գիտես, ընդունում են իր բերած լուրերին համապատասխան: — Նա մռայլ քմծիծաղ տվեց և, բարձրացնելով ծանր կոպերը, չարությամբ նայեց հյուրերին:

— Իմ բարեկամ Օձալեզու, դու իմաստուն ես համարվում և, անտարակույս, հուսալի թիկունք ես ծառայում քո թագավորին,— հանգիստ պատասխանեց Գենդալֆը,— բայց ամեն ինչ երկու երես ունի: Պատահում է, որ վատ լուրերի հետ միասին, ձեռք ձեռքի տված գալիս է նաև օգնությունը: Ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իրական բարեկամները խաղաղ և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ, երբ մոտենում է վտանգը, նրանք հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն:

— Դա այդպես է,— արձագանքեց Օձալեզուն: — Բայց կան նաև երրորդները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Արդյոք մենք քեզանից օգնություն տեսե՞լ ենք երբևէ, Չարաբաստի՛կ Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել դու հիմա: Հիշում եմ անցյալ անգամ ինքդ օգնության կարիք ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարմանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչի՛ն: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց, երկար մտածելով, շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ինչ-որ չեմ տեսնում այստեղ քո զորքին: Ու՞ր են հեծյալները, նիզակները, զրահները: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն: Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել քո հետևից և վե՛րջ: Թեպետ դու ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք...

— Տեսնում եմ անքաղաքավարի են սկսել դիմավորել քո տանը օտարականներին օ՛ Թեոդեն, Թե՛նգելի որդի,— գոչեց Գենդալֆը: — Մի՞թե քիչ առաջ դռնապանը չներկայացրեց քեզ իմ բարեկամներին: Ռոհիրիմների տիրակալներն այնքան էլ հաճախ չեն պատիվ ունեցել ընդունելու այսպիսի պատվարժան հյուրերի, և զենքները, որ նրանք թողեցին քո դռան շեմին, արժանի են բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենաքաջարի և հզոր դյուցազուններին: Իմ ընկերները մոխրագույն թիկնոցներ են կրում, որովհետև դա է Լոթլորիենի էլֆերի գույնը, որոնք նվիրել են նրանց այդ հագուստները: Այդ թիկնոցները պաշտպանել են նրանց բազմաթիվ վտանգներից և բերել, հասցրել քո տուն:

— Փաստորեն Էոմերը չէր ստում, և դուք իսկապես դաշինքի մեջ եք Ոսկե Անտառի Կախարդուհու հետ,— քմծիծաղեց Օձալեզուն: — Ահա՜ թե ինչ: Զարմանալու ոչինչ չկա, Դուիմորդենում(Լորիենի ռոհաներեն անվանումը) միշտ էլ խաբեյության որոգայթներ են հյուսել:

Ջիմլին մի քայլ առաջ գնաց, բայց Գենդալֆի ձեռքը իջավ նրա ուսին, և նա կանգ առավ:

Դուիմորդենում, Լորիենում

Հազվադեպ է օտարը լինում:

Մահկանացուի աչքից հեռու, թաքնված,

Փայլում է այդ երկիրը ինչպես ադամանդ:

Գալադրիել, Գալադրիել,

Վճիտ են քո երկրի ջրերը,

Սպիտակ են քո երկրի աստղերը:

Կուսական են անտառները

Դուիմորդենի, Լորիենի,

Արդար, մաքուր ու չպղծված

Քան մտքերը մահկանացուների:

Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ, ասես ինչ-որ կախարդանքով կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և հստակ, սառը ձայնով գոչեց.

— Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, օ՛ Գրիմա, Գալմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ որդի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և անտեղի: Դե լռի՛ր և թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես դրա համար չեմ անցել կրակի և մահվան միջով, որ արդարանամ ինչ-որ ստոր, քծնող ծառայի առջև:

Նա բարձրացրեց գավազանը և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակն արագորեն հանգավ և միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ, բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո:

Մթության մեջ լսվեց Օձալեզվի ֆշշոցը.

— Ախր ես զգուշացնում էի, չէ՞, տիրակա՛լ, որ անհրաժեշտ է խլել նրա գավազանը: Բթամիտ և դավաճան Համան խորտակեց մեզ:

Լույսի խուրձ բռնկվեց. բոլորին թվաց, թե կայծակը հարվածեց տանիքին: Հետո լռություն տիրեց: Օձալեզուն բերանքսիվայր ընկած էր հատակին:

— Իսկ այժմ լսի՛ր ինձ, Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,— գոչեց Գենդալֆը,— դու օգնությո՞ւն էիր փնտրում: — Նա բարձրացրեց գավազանը և ցույց տվեց առաստաղի անցքը: Խավարը սկսեց ցրվել և ամպերի հետևից երևաց կապույտ երկինքը: — Արիացի՛ր, Ռոհիրիմների՛ տիրակալ, Սև ստվերը դեռ ամենազոր չէ: Լսի՛ր իմ խոսքերը: Ավելի լավ օգնություն քեզ ոչ ոք չի առաջարկի: Ես պատրաստ եմ դառնալ քո խորհրդատուն, իսկ դու պատրա՞ստ ես լսել իմ խորհուրդները: Սակայն իմ խոսքերը բոլորի ականջների համար չեն: Դո՛ւրս արի տանդ շեմքից և շուրջդ նայիր: Չափազանց երկար ես նստել կիսախավարում, լսելով կեղծ զրույցները, որոնցով ուզում էին շեղել քեզ ճիշտ ճանապարհից:

Թեոդենը դանդաղ ոտքի կանգնեց: Դահլիճը աստիճանաբար լուսավորվում էր: Երիտասարդ կինը բռնեց ծերունու ձեռքը, և թագավորը օրիորդի օգնությամբ անվստահ քայլերով իջավ աստիճաններով ու կաղալով քայլեց դեպի ելքը: Օձալեզուն անշարժ պառկած էր: Մոտենալով դռներին Գենդալֆը բարձր թակեց:

— Բացե՛ք,— բղավեց նա: — Ռոհիրիմների տիրակա՛լն է գալիս:

Դռները ճռռալով բացվեցին և սառը քամին ներխուժեց դահլիճ:

— Կարգադրիր թիկնապահներիդ իջնել ներքև,— ասաց Գենդալֆը Թեոդենին: — Եվ դուք նույնպես հեռացեք կարճ ժամանակով, օրիո՛րդ, թողեք նրան իմ խնամքին:

— Գնա՛, Էովին, դո՛ւստր քրոջ,— ասաց թագավորը: — Վախի և կասկածի ժամանակներն անցան:

Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ: Դռների մոտ նա կանգ առավ և շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ, բարձրահասակ, սպիտակ զգեստով և արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին:

Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը, ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազունի՝ իմաստնացած բազմաթիվ ծանր տարիների դաժան փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ:

— Իսկ հիմա, տիրակա՛լ, շուրջդ նայիր,— ասաց Գենդալֆը: — Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը:

Բլրի բարձունքից աչքերի առաջ բացվում էին Ռոհանի կանաչ հարթավայրերը, որոնք, գետի մոտից սկսվելով, կորչում էին մոխրագույն հեռվում: Քամին քշում էր հեռավոր անձրևների թեք վարագույրները: Արևմուտքում դեռ մոլեգնում էին մռայլ, փոթորկաբեր ամպերը, բայց քամին արդեն հյուսիսից էր փչում, և արևելքից եկած փոթորիկը աստիճանաբար հեռանում էր հարավ՝ դեպի ծովը: Հանկարծակի արևի շողը ճեղքեց ամպերը և ընկավ բլրի վրա: Փայլփլացին անձրևի արծաթե թելերը, իսկ հեռվում բյուրեղապակյա ժապավենի պես կայծկլտաց գետը:

— Այստեղ շա՛տ ավելի լուսավոր է,— գոչեց Թեոդենը:

— Դու իրավացի ես,— ասաց Գենդալֆը: — Եվ տարիներն էլ այնքան չեն ծանրացել քո ուսերին, որքան որոշ բարի կամեցողներ ներշնչում են քեզ: Դե՛ն նետիր այդ ձեռնափայտը:

Սև ձեռնափայտն ընկավ թագավորի ձեռքից և գլորվեց քարերի վրա: Թեոդենը դանդաղ ուղղեց փայտացած, ասես ինչ-որ բեռի տակ կորացած մեջքը, հայացքն ուղղեց դեպի երկինք և նրա աչքերը փայլեցին երկնային կապույտով:

— Մութ էին իմ երազները,— ասաց նա,— բայց այժմ ես արթնացել եմ: Ափսոս, որ ավելի շուտ չես եկել, Գե՛նդալֆ: Վախենում եմ հիմա արդեն ուշ է: Իմ տոհմը վերջին օրերն է ապրում, և այս ապարանքը, որ Բրեգոն է կառուցել Էորլի որդի՝ երկար կանգուն չի մնա: Ռոհանի թագավորների գահը կոչնչանա պատերազմի հրդեհի կրակում: Ի՞նչ անեմ ես հիմա:

— Դու դեռ շա՛տ բան կարող ես անել,— ասաց Գենդալֆը,— բայց, սկզբում, ուղարկիր ինչ-որ մեկին Էոմերի հետևից: Դու նրան կալանքի տակ ես պահում Գրիմայի խորհրդով, որին բոլորը, բացի քեզանից, Օձալեզու են կոչում: Այդպե՞ս է:

— Այդպես է,— պատասխանեց Թեոդենը,— բայց Էոմերը ըմբոստացավ իմ հրամանին և իմ գահի մոտ Գրիմային սպառնաց մահով:

— Կարելի է սիրել քեզ և միևնույն ժամանակ չսիրել Օձալեզվին, առավել ևս նրա խորհուրդները,— առարկեց Գենդալֆը:

— Միգուցե... Բարի՛, ես կկատարեմ քո խնդրանքը: Կանչիր Համային, որպես թիկնապահ նա իրեն լա՜վ արդարացրեց: Տեսնենք որպես հանձնակատար ինչպե՞ս իրեն կդրսևորի: Թող մի մեղավորը բերի մյուսին:

Այդ ամենը նա ասաց խստորեն, բայց, նայելով Գենդալֆին, ժպտաց, և նրա դեմքի տագնապից ու կեղծ խնամքից առաջացած կնճիռները հարթվեցին ու այլևս չհայտնվեցին:

Համան հեռացավ կատարելու հրամանը, իսկ Գենդալֆն ուղեկցեց թագավորին նստարանի մոտ և ինքն էլ նստեց աստիճաններին՝ նրա ոտքերի տակ: Արագորնը և մյուսները կանգնեցին նրանց կողքին:

— Ես ժամանակ չունեմ պատմելու քեզ այն ամենը, ինչը դու պետք է իմանաս,— սկսեց Գենդալֆը,— բայց եթե իմ հույսերը փարատվեն, շուտով ես կկարողանամ պատմել քեզ ողջ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ: Իմացած եղիր, օ՛ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է սպառնում, այնքան մեծ, որքան դու նույնիսկ քո մթին երազներում չես տեսել, որ Օձալեզուն էր քեզ ներշնչում: Սակայն դու քնած չես այլևս: Դու սթափվել ես, օ՛ թագավոր: Գոնդորը և Ռոհանը միայնակ չեն: Թշնամին ավելի ուժեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի:

Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ-որ բան ասաց, բայց նրա խոսքերը բացի թագավորից ոչ ոք չլսեց: Թագավորի աչքերը փայլատակեցին. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով մեկ և շրջվեց դեպի արևելք: Գենդալֆը նույնպես ոտքի ելավ, կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:

— Ճշմարիտ, որ այդպես է,— բարձր և հստակ ձայնով խոսեց Գենդալֆը,— մեր հույսը հիմա այնտեղ է, որտեղ գտնվում է մեր ամենամեծ վախը: Ամեն ինչ մազից է կախված: Բայց, ամեն դեպքում, հույս կա, միայն թե կարողանանք մինչ այդժամ դիմանալ:

Գենդալֆին և Թեոդենին հետևելով՝ մյուսներն էլ իրենց հայացքները դարձրեցին արևելք: Առջևում անծայրածիր տարածություն էր և մոխրագույն մշուշի մեջ թաղված հորիզոն, բայց նրանք մտովի տեղափոխվեցին լեռներից այն կողմ ընկած մահաբեր Խավարի Երկիրը: Որտե՞ղ է հիմա մատանու պահապանը: Եվ իսկապես, ինչքա՜ն բարակ է թելը, որից կախված է ընդհանուր ճակատագիրը: Լեգոլասը լարեց տեսողությունը, և էլֆի սուր աչքերը նկատեցին հեռու՜ հեռավոր գոնդորյան պահակային աշտարակի գագաթին ընկած արևի պայծառ ցոլքը, իսկ աշտարակից այն կողմ՝ աննկարագրելի հեռավորության վրա, հազիվ նկատելի բոսոր կրակի սպառնալի հրացոլքը:

Թեոդենը ծանրացած նստեց նստարանին. ասես ծերունական թուլությունը՝ պայքարելով Գենդալֆի կամքի հետ, հաղթանակ տարավ:

— Ավա՜ղ,— ասաց նա,— չարագույժ օրեր բաժին ընկան ինձ կյանքիս մայրամուտին: Ես էլ հույս ունեի կյանքիս վերջին տարիներն ապրել խաղաղության մեջ, որին արժանացել եմ: Ավա՜ղ քաջարի Բորոմիրին: Ջահելները զոհվում են հերոսի մահով, իսկ ծերերը անիմաստ ձգում են իրենց օրերը և ավելի ծերանում:

Եվ նա հոգնած ձեռքերը դրեց ծնկներին:

— Ձեռքերդ կվերականգնեն իրենց երբեմնի ուժը, երբ կրկին սեղմեն սրիդ բռնակը,— ասաց Գենդալֆը:

Թեոդենը վեր կացավ տեղից և ձեռքը տարավ դեպի ազդրը, բայց սուր չկար այնտեղ:

— Որտե՞ղ է պահել Գրիման իմ սուրը,— քթի տակ փնթփնթաց նա:

— Վերցրու այս մեկը, տիրակա՛լ,— լսվեց ինչ-որ մեկի բարձր ձայնը: — Այն միշտ էլ հավատարմորեն ծառայել է քեզ:

Երկու ռազմիկ անաղմուկ մոտեցել էին նրանց և կանգնել մի քանի քայլ այն կողմ: Նրանցից մեկը Էոմերն էր, առանց սաղավարտի և զրահի: Նա ծնկի իջած բռնել էր առանց պատյանի թրի շեղբից և բռնակը մեկնել Թեոդենին:

— Ի՞նչ է սա նշանակում,— խստորեն հարցրեց թագավորը՝ շրջվելով դեպի Էոմերը: Երկու ռազմիկներն էլ զարմանքից քարացան, ասես չճանաչելով իրենց թագավորին: Նրանց առջև կանգնած էր ալեհեր մազերով, բայց վեհ և փառահեղ մի տղամարդ: Ու՞ր էր կորել այն կորացած ծերունին, որին վերջին ժամանակներս նրանք տեսել էին միայն ձեռնափայտին հենված, կծկված, նստած իր գահին:

— Դա իմ մեղքն է տիրակալ,— դողալով խոսեց Համան: — Իմ հասկանալով, դու ներեցիր և ազատ արձակեցիր Էոմերին, և ես այնքան ուրախացա, որ, երևի, սխալ թույլ տվեցի: Ես որոշեցի, որ նա կրկին Ռոհանի երրորդ զորավարն է, և պետք է կատարել նրա խնդրանքը ու վերադարձնել նրա սուրը:

— Ես սուրը խնդրեցի միայն նրա համար, որ դնեմ քո ոտքերի տակ, տիրակա՛լ,— գոչեց Էոմերը:

Լռություն տիրեց: Թեոդենը ոտից գլուխ չափում էր իր առջև ծնկի իջած Էոմերին: Բոլորն անշարժ կանգնած էին:

— Գուցե սուրդ վերցնե՞ս,— լռությունը խախտեց Գենդալֆը:

Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց սրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքը աչքի առաջ լցվում է ուժով և եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը, և սոլելով ճեղքեց օդը, մի քանի շրջան գծեց իր գլխավերևում: Այնուհետև նա բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր մայրենի լեզվով:

Դե ոտքի՛ ելեք, շու՛տ արեք, Թեոդենի հեծյալներ,

Խավա՛րն է թանձրանում արևելքում,

Եվ մեզ սպասվում են բազում սխրանքներ,

Թամբե՛ք ձիերին, և թող փչե՛ն եղջերափողերը,

Առա՛ջ, Էորլինգնե՛ր:

Թիկնապահները որոշեցին, որ թագավորը կանչում է իրենց և նետվեցին աստիճաններով վեր: Տեսնելով իրենց տիրակալին՝ նրանք ապշած կանգ առան, ապա, մի մարդու պես դնելով իրենց սրերը թագավորի ոտքերի տակ՝ գոչեցին.

— Հրամայի՛ր, թագավո՛ր:

— Ուեստու Թեոդեն հա՛լ (առողջ եղիր, Թեոդե՛ն),— բացականչեց Էոմերը: — Մեծ ուրախություն է մեզ համար տեսնել երբեմնի մեծության զարթոնքը: Դե հիմա թող ինչ-որ մեկը համարձակվի ասել, որ Գենդալֆը միայն չարիք է բերում:

— Հետ վերցրու սուրդ, Էոմե՛ր, քրո՛ջ որդի,— ասաց թագավորը: — Հա՛մա, գնա իմ սրի հետևից, Գրիման է պահպանում այն: Գրիմային նույնպես հետդ բեր: Գե՛նդալֆ, դու ասացիր, որ պատրաստ ես լինել իմ խորհրդատուն, բայց ես քեզանից դեռ ոչ մի խորհուրդ չեմ լսել:

— Դու արդեն դրա կարիքը չունես,— ժպտաց Գենդալֆը: — Իմ խորհուրդն էր՝ վստահել Էոմերին և ոչ թե ստախոս ու խորամանկ Օձալեզվին: Մի կողմ նետիր ափսոսանքն ու վախը, ժամանակն է գործի անցնել: Թող բոլորը, ովքեր կարողանում են թամբին նստել, առանց հապաղելու արշավեն արևմուտք, ինչպես Էոմերն էր ձեզ խորհուրդ տալիս: Պետք է, քանի դեռ ուշ չէ, Սարումանի հարցը լուծել: Եթե մենք չհաղթենք Սարումանին, ապա ամեն ինչ կորած է, իսկ եթե հաղթենք՝ մեզ նոր գործեր են սպասում: Բոլորը, ովքեր մնում են այստեղ՝ ծերերը, կանայք և երեխաները, պետք է թաքնվեն լեռներում. Ռոհիրիմները այնտեղ ապաստարան ունեն՝ հատուկ այսպիսի իրավիճակների համար նախատեսված: Թող մարդիկ ուտելիք վերցնեն իրենց հետ, բայց թույլ չտաս չափից շատ բարձել ձիերին ավելորդ իրերով ու գանձերով: Խոսքը գնում է կյանքի և մահվան մասին:

— Քո խորհուրդն իմ սրտով է,— համաձայնեց Թեոդենը: — Թող ռոհանցիները պատրաստվեն արշավի՛: Իսկ դուք, իմ բարեկամներ... Ճիշտ ասացիր, Գենդալֆ, մենք անքաղաքավարի ենք դարձել: Դուք ամբողջ գիշեր արշավել եք: Հիմա արդեն կեսօր է, իսկ դուք դեռ ոչ քնել եք, ոչ հաց կերել: Հիմա ձեզ համար ննջասենյակներ կպատրաստեն, բայց սկզբում պետք է միասին սեղան նստենք:

— Ոչ, տիրակա՛լ,— առարկեց Արագորնը,— հոգնած ճանապարհորդների համար դեռ վաղ է հանգիստ փնտրել: Ռոհանի ռազմիկները պետք է հենց այսօր ճանապարհ ընկնեն, իսկ մենք՝ սուրը, տապարը և աղեղը, կմիանանք նրանց: Մեր զենքերը չպետք է ծուլորեն պառկած մնան քո ապարանքի դռների տակ: Ես խոստացել եմ Էոմերին, որ կկռվեմ նրա հետ ուս ուսի տված:

— Այդժամ հույս կա, որ հաղթանակը մե՛րը կլինի,— գոչեց Էոմերը:

— Հույս կա,— հաստատեց Գենդալֆը,— բայց Իզենգարդն ամուր է: Եվ բացի այդ՝ ավելի սարսափելի վտանգներ են մոտենում... Մի՛ հապաղիր, Թեոդե՛ն: Մեր արշավանքն սկսելուց անմիջապես հետո տար քո ժողովրդին Դունհորրոյի թաքստոցը, որ լեռներում է:

— Ո՛չ Գենդալֆ, դու, երևի, ինքդ էլ չգիտես, թե ինչ մեծ բուժակ ես: Այն պահից սկսած, երբ դու ինձ բուժեցիր՝ ամեն ինչ փոխվեց: Ես ի՛նքս կառաջնորդեմ իմ զորքին, և եթե ճակատագիրն այդպես որոշի՝ կընկնեմ առաջին շարքերում: Այդժամ իմ քունը հանգիստ կլինի:

— Այդ դեպքում նույնիսկ ռոհանցիների պարտությունը փառավոր կլինի և կարժանանա երգի,— բացականչեց Արագորնը:

Շուրջը կանգնած ռազմիկները զենքերը զարկեցին իրար և գոչեցին.

— Կեցցե՛ թագավորը, առա՛ջ, Էորլինգնե՛ր:

— Բայց չի կարելի առանց առաջնորդի թողնել քո ժողովրդին,— հիշեցրեց Գենդալֆը: — Ո՞վ պետք է կառավարի նրանց քո բացակայության ընթացքում:

–Ես կմտածեմ այդ մասին,– պատասխանեց Թեոդենը: –Իմիջայլոց, ահա և իմ խորհդատուն:

Դռեների մեջ հայտնվեց Համան, իսկ նրա հետևից, երկու ռազմիկների ուղեկցությամբ, Գրիմա Օձալեզուն: Նրա դեմքը մեռելային գունատ էր, արևի տակ հայտնվելով՝ աչքերը թարթում էր կույրի պես: Մոտենալով՝ Համան ծնկի իջավ և Թեոդենին մեկնեց ոսկեզօծ պատյանով ու կանաչ քարերով զարդարված երկար սուրը:

— Ահա քո հնագույն սուրը՝ Հերուգրիմը, օ՛ թագավոր,— ասաց նա: — Այն հայտնաբերվեց Գրիմայի սնդուկում, որի բանալիները նա ոչ մի կերպ չէր ուզում տալ: Այնտեղ այլ իրեր էլ կային, որ վաղուց կորած են համարվում:

— Սու՛տ է,— բղավեց Օձալեզուն: — Տիրակալն ինքն է ինձ տվել իր սուրը՝ պահպանելու համար:

— Եվ հիմա էլ վերցնում է հետ,— ասաց Թեոդենը,— ինչ-որ բան քո սրտով չէ՞:

— Ի՜նչ ես ասում, տիրակա՛լ,— շտապ վրա բերեց Օձալեզուն: — Ես միայն խոնարհաբար հոգ եմ տանում քո գույքի մասին՝ ինչքան կարողանում եմ: Խնայիր ուժերդ, տեր իմ, մի ծանրաբեռնիր քեզ: Թող մեկ ուրիշը զրուցի այս ձանձրացնող հյուրերի հետ: Ուտելիքը շուտով պատրաստ կլինի: Չե՞ք ցանկանում ճաշել:

— Ցանկանում եմ,— պատասխանեց Թեոդենը: — Սեղա՛ն գցեք ինձ և իմ հյուրերի համար, մենք միասին ենք ճաշելու: Զորքը այսօր ևեթ պետք է շարժվի: Ուղարկե՛ք մունետիկներին, թող հավաք հայտարարեն և կանչեն բոլորին, ովքեր մոտակայքում են ապրում: Բոլոր տղամարդիկ և տղաները, ովքեր տիրապետում են զենքին և ի վիճակի են ձի հեծել, թող թամբեն իրենց ձիերին և կեսօրից հետո երկրորդ ժամին հավաքվեն դարպասի մոտ:

— Ա՜խ, տիրակալ,— բացականչեց Օձալեզուն,— հենց դրանից էլ ես վախենում էի: Այս կախարդը կախարդել է քեզ: Մի՞թե դու ոչ մեկին չես թողնի հսկելու քո պապերի կառուցած Ոսկեզօծ ապարանքն ու քո գանձարանը: Մի՞թե թագավորն առանց հսկողության կմնա:

— Կախարդե՞լ է ասում ես,— կրկնեց Թեոդենը: — Իսկ իմ կարծիքով, այս կախարդանքն ավելի օգտակար է, քան քո խորհուրդները: Քո «հոգատարության» պատճառով ես քիչ էր մնում սկսեի չորեքթաթ սողալ: Այստեղ ոչ ոք չի մնալու, և դա քեզ էլ է վերաբերվում: Գրիման կարշավի զորքի հետ: Շտապի՛ր, դու դեռ կհացնես սրիդ վրայի ժանգը մաքրել:

— Ողորմա ինձ, տիրակա՛լ,— գետնին փռվելով տնքաց Օձալեզուն: — Խղճա դժբախտ Գրիմային, ով տվել է քեզ այն ամենը ինչ ունի՝ չխնայելով նույնիսկ սեփական առողջությունը: Մի՛ ուղարկիր ինձ, թող մնամ քեզ հետ: Ես կխնամեմ քեզ մինչև վերջ: Մի՛ վտարիր քո հավատարիմ Գրիմային:

— Կխղճամ,— պատասխանեց Թեոդենը: — Կխղճամ և չեմ վտարի քեզ: Ես իմ հեծյալների հետ գնում եմ պատերազմ: Դու կգաս ինձ հետ և կռվելով իմ կողքին՝ կապացուցես քո հավատարմությունը:

Օձալեզուն հուսահատ նայեց շուրջը կանգնածներին՝ ծուղակն ընկած և որսորդներով շրջապատված գազանի պես, ասես փնտրելով ամենաթույլ օղակը: Հանելով իր երկար, գունատ լեզուն՝ նա տենդագին լպստեց դողացող շրթունքները:

— Նման վճռականություն սպասելի էր Էորլի ժառանգից, ինչքան էլ որ ծեր լինի նա,— վերջապես ասաց նա: — Բայց եթե թագավորի նոր բարեկամները սիրեին նրան, կխղճային ծերունուն: Ես տեսնում եմ, որ ուշացել եմ, և հիմա տիրակալը նոր խորհրդատուներ ունի, որոնց, ինչպես երևում է, թագավորի մահը այնքան չի վշտացնի, որքան Գրիմային: Տեսնում եմ, տիրակա՛լ, քեզ հակառակը համոզել այևս չի ստացվի: Այդ դեպքում, գոնե լսիր իմ վերջին խնդրանքը: Էդորասին կառավարիչ է պետք, հավատարիմ մի մարդ, ով ծանոթ է քո մտքերին և սրբորեն կատարում է քո հրամանները: Վստահի՛ր այդ գործը Գրիմային, քո հավատարիմ և փորձված խորհրդականին: Այդ դեպքում, մինչև քո վերադառնալը, դու հանգիստ կլինես քո ժողովրդի և քո գանձարանի համար: Իսկ ես անհամբեր կսպասեմ քո վերադարձին, որը, ավա՜ղ գրեթե անհույս է:

Էոմերը ծիծաղեց:

— Իսկ եթե քո այդ խնդրանքն էլ մերժեն, այն ժամանակ ի՞նչ կանես հոգատար Օձալեզու: Ինչքա՞ն կնսեմանա, էլ ի՞նչ աշխատանք կհամաձայնես կատարել, միայն թե պատերազմ չգնաս: Բեռնակիր կլինե՞ս: Սնունդ պետք է տարվի լեռներ: Չնայած, կասկածում եմ, որ քեզ ուտելիքի պարկ վստահեն:

— Ոչ, Էոմե՛ր, դու երևի այնքան էլ լավ չես հասկանում, թե ինչ կա այս հոգատար խորհրդականի մտքին,— ասաց Գենդալֆը, սուր և ուշադիր հայացք նետելով Օձալեզվի վրա: — Նա վտանգավոր և խորամանկ խաղ է խաղում հիմա և նույնիսկ մոտ է հաղթանակին: Ինչքան թանկագին ժամանակ եմ ես սրա վրա ծախսում... Պառկե՛լ, խորամանկ օձ,— ճչաց նա հանկարծ ահարկու ձայնով: — Պառկի՛ր և սողա՛: Ասա,՛ վաղու՞ց ես Սարումանին վաճառվել: Ի՞նչ է նա խոստացել փոխարենը: Երբ բոլոր ռազմիկները զոհվեն, դու կստանաս քո բաժին գանձերը և կնոջը, որին ցանկանում ես, այդպես չէ՞: Դու արդեն երկար ժամանակ է քո կիսաբաց կոպերի տակից ուշադիր հետևում ես նրա ամեն մի քայլը:

Էոմերը ձեռքը տարավ սրին:

— Ես գիտե՛ի այդ մասին,— գոչեց նա,— և հենց դրա համար էլ պատրաստ էի սպանել նրան տիրակալի աչքերի առաջ: Բայց չգիտեի, որ նա նաև դավաճա՛ն է: — Եվ նա առաջ գնաց, բայց Գենդալֆը կանգնեցրեց նրան:

— Հանգստացի՛ր, Էովինին այլևս վտանգ չի սպառնում,— ասաց նա: — Իսկ դու, Օձալեզու... Քո իսկական տիրոջը դու բավականին լավ ես ծառայել, և նա քեզ պարտական է հիմա: Բայց Սարումանը մոռացկոտ է և չի սիրում իր պարտքերը վճարել, այնպես որ խորհուրդ եմ տալիս շտապ գնալ նրա մոտ և հիշեցնել քո կատարած ծառայությունների մասին, թե չէ մեկ էլ տեսար՝ մոռացավ, և դու մնացիր ձեռնունայն:

— Ստու՛մ ես,— ֆշշացրեց Օձալեզուն:

— Այդ բառը բավականին հաճախ է դուրս գալիս քո շուրթերից,— ասաց Գենդալֆը: — Ոչ, ես չեմ ստում: Նայիր այս խորամանկ օձին, Թեոդե՛ն: Վտանգավոր է վերցնել նրան քեզ հետ, բայց այստեղ էլ թողնել չի կարելի: Հանուն արդարության նրան պետք է մահապատժի ենթարկել: Բայց նա դավաճան չի ծնվել: Երկար ժամանակ նա հավատարիմ ծառայել է քեզ: Ձի տուր նրան, և թող ուր ուզում է գնա: Դատիր նրան իր ընտրած ճանապարհով:

— Լսու՞մ ես, Գրիմա Օձալեզու,— դիմեց Թեոդենը Գրիմային: — Ընտրի՛ր կամ ուղևորվում ես ինձ հետ պատերազմ և գործով ապացուցում քո հավատարմությունը կամ գնա ուր ուզում ես, բայց եթե նորից հանդիպես իմ ճանապարհին, այդ ժամանակ ինձանից ողորմածութուն չսպասես:

Օձալեզուն դանդաղ ոտքի կանգնեց ու ևս մեկ անգամ հերթով նայեց բոլորին: Վերջում նայեց Թեոդենին, բացեց բերանը, ասես պատրաստվում էր ինչ-որ բան ասել և հանկարծ ամբողջ մարմնով ձգվեց: Ձեռքերը տենդագին դողում էին, իսկ դեմքին այնպիսի չար արտահայտություն էր գծագրվել, որ բոլորն ակամա ընկրկեցին: Նա մերկացրեց ատամները և հանկարծակի թքեց թագավորի ոտքերի տակ, ապա նետվեց աստիճաններով վար:

— Հետևե՛ք նրան,— կարգադրեց Թեոդենը: —Ուշադիր եղեք, որ ոչ մեկին վնաս չպատճառի, բայց ձեռք չտալ և չկանգնեցնել: Եթե ուզենա ձի վերցնել՝ կտաք:

— Իսկ կգտնվի՞ այդպիսի ձի, որը կցանկանա նրան տանել,— կասկածեց Էոմերը:

Թիկնապահներից մեկը վազեց դավաճանի հետևից, իսկ մյուսը գնաց շատրվանի մոտ, սաղավարտով ջուր վերցրեց և վերադառնալով՝ լվաց Օձալեզվի թքից պղծված քարերը:

— Իսկ հիմա, իմ հյուրեր,— ասաց Թեոդենը,— գնանք զրուցենք կարճատև ճաշկերույթի շուրջ:

Հյուրերը Թեոդենի հետևից վերադարձան դահլիճ: Ներքևում արդեն լսվում էր մունետիկների ձայները և մարտական եղջերափողերի կանչերը: Թագավորը հրամայել էր ճանապարհ ընկնել, հենց որ հավաքվեն և զինվեն մոտակա տարածքների բոլոր հեծյալները:

Թագավորական սեղանին Թեոդենի հետ միասին նստեցին նաև Էոմերը և չորս հյուրերը: Էովինը սպասարկում էր թագավորին: Ճաշում էին արագ և լուռ, միայն Թեոդենն էր հարցուփորձ անում Գենդալֆին Սարումանից:

— Ոչ ոք չգիտի, թե երբ նա դավաճան դարձավ,— ասում էր Գենդալֆը: — Սարումանը միշտ չէ սև հոգի ունեցել: Ես չեմ կասկածում, որ ժամանակին նա անկեղծ բարեկամություն է արել Ռոհանի հետ, և նույնիսկ, երբ նրա սիրտը կամաց-կամաց սկսեց լցվել չարությամբ, նա շարունակում էր ձեզ օգտակար բարեկամ համարել: Բայց ամեն դեպքում նա երեկ չէ, որ որոշել է ոչնչացնել ձեզ, թեպետ բարեկամության դիմակը պատռվեց ոչ անմիջապես: Այն ժամանակ Օձալեզուն հեշտությամբ էր կատարում իր խնդիրը, և Սարումանը արագորեն իմանում էր այն ամենը, ինչ դու խոսում էիր և անում: Քանզի սահմանները այն ժամանակ բաց էին, և օտարականները հանգիստ թափառում էին ձեր երկրում: Իսկ Օձալեզուն անընդհատ քո ականջին խորհուրդներ էր շշնջում՝ թունավորելով իր թույնով քո մտքերը, սառեցնելով սիրտդ և թուլացնելով կամքդ: Քո մերձավորները տեսնում էին այդ ամենը, բայց ոչինչ չէին կարողանում անել, քանզի նա քեզ իր ծուղակն էր գցել, և դու կուրորեն հավատում էիր նրան: Հիշու՞մ ես ինչպես էի քեզ զգուշացնում Սարումանի մասին, երբ Օրթհանքից փախչելուց հետո եկել էի այստեղ: Դավաճանը զրկվեց դիմակից, համենայն դեպս այն մարդկանց աչքերում, ովքեր աչք չփակեցին իմ ասածների վրա: Այդ օրվանից Օձալեզվի խաղը բավականին վտանգավոր դարձավ, և նա սկսեց ավելի խորամանկորեն գործել: Նա խոչնդոտներ էր հորինում և բաժանում զորքին՝ ուղարկելով նրանց տարբեր կողմեր: Այո՛, նա կարողանում էր խորամանկորեն խաղալ քո զգացմունքների հետ և հանգամանքներից ելնելով խթանել քո վախը, կասկածները... Հիշու՞մ ես, թե ինչպես էր նա պնդում, որ բոլորը գնան հյուսիսային սահմաններում վայրի բադեր որսալու, իսկ այդ նույն ժամանակ արևմուտքից ձեզ վտանգ էր սպառնում: Այդ նա պահանջեց, որ դու արգելես Էոմերին հետապնդելու օրքերի ջոկատին, և, եթե Էոմերը չհակառակվեր Օձալեզվին, որը խոսում էր քո բերանով, և չոչնչացներ օրքերին, թանկագին ավարը հիմա Իզենգարդում կլիներ: Ճիշտ է, դա այն ավարը չէ, ինչի մասին երազում է Սարումանը, բայց օրքերը գողացել են մեր ջոկատից երկուսին, որոնք տեղյակ են այն գաղտնիքին, որի վրա հենված է մեր հույսը: Այդ գաղտնիքի մասին ես նույնիսկ քեզ հետ չեմ կարող առայժմ բացեիբաց խոսել, օ՛ թագավոր: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ տանջանքների կենթարկվեին գերիները Իզենգարդում, և ինչ կիմանար նրանցից Սարումանը: Մենք բոլորս մեծ վտանգից ենք փրկվել:

— Ես պարտական եմ Էոմերին,— ասաց Թեոդենը: — Տաքարյուն և համարձակ զրույցների հետևում հավատարիմ սիրտ է թաքնված:

— Ավելի լավ է ասես, որ եթե աչքի մեջ շյուղ է ընկնում, երբեմն ճշմարտություն էլ է սուտ թվում,— ասաց Գենդալֆը:

— Այո, իմ աչքերը կուրացել էին,— համաձայնեց Թեոդենը,— բայց ամենից շատ ես քեզ եմ պարտական, Գենդա՛լֆ: Դու կրկին ճիշտ ժամանակին հայտնվեցիր: Մինչ արշավի դուրս գալը ես կուզենաի քեզ պարգևատրել թագավորական ընծայով: Ընտրի՛ր, ինչ ցանկանում ես, իմ գանձերը՝ քո գանձերն են: Միայն չխնդրես ինձանից իմ սուրը:

— Ճիշտ ժամանակին եմ հայտնվել, թե ոչ, ցույց կտա ապագան,— պատասխանեց Գենդալֆը: — Իսկ ինչ մնում է նվերին, տիրակա՛լ, ես կընտրեմ այն, առանց ինչի չեմ կարող յոլա գնալ: Նվիրիր ինձ Լուսաչին: Ես նրան փոխարինաբար էի վերցրել, այդպես էր մեր պայմանավորվածությունը, բայց հիմա ես ուղևորվում եմ մահացու վտանգին ընդառաջ. մեկ արծաթն ընդդեմ ինը սևերի: Ես չեմ ցանկանում վտանգի ենթարկել մի բան, որը ինձ չի պատկանում: Եվ բացի այդ Լուսաչի հետ ինձ կապում է հավատարիմ բարեկամությունը:

— Լավ ընտրություն է,— ասաց Թեոդենը: — Այս անգամ ես հաճույքով տալիս եմ քեզ այն, ինչ դու խնդրում ես, բայց իմացի՛ր, դա անգին պարգև է: Այդպիսի մեկ այլ նժույգ Միջերկրում գոյություն չունի: Նրա մեջ արթնացել են անցյալի հզոր նժույգները, բայց նրա նմաններ այլևս չեն ծնվի: Իսկ ձեզ, իմ թանկագին հյուրեր, առաջարկում եմ իմ զինանոցից զենք ու զրահ ընտրել ձեզ հարմար: Թեպետ դուք սրեր ունեք, բայց մենք ձեզ լավագույն որակի սաղավարտներ և զրահներ կտանք: Իմ նախնիները դրանք նվեր են ստացել գոնդորցիներից: Ընտրեք, քանի դեռ ժամանակ ունենք, և թող դրանք հուսալի պաշտպան լինեն ձեզ:

Զինանոցից զրահներ բերեցին, և շուտով Արագորնն ու Լեգոլասը սպառազինվեցին փայլուն օղազրահներով, ընտրեցին իրենց հարմար սաղավարտներ և շրջանաձև ոսկեզոծ վահաններ, որոնք զարդարված էին կանաչ, կարմիր ու սպիտակ քարերով: Գենդալֆը օղազրահից հրաժարվեց, իսկ Ջիմլիին այն ընդհանրապես պետք չէր: եթե նույնիսկ Էդորասում նրա հասակին համապատասխան ինչ-որ բան գտնվեր, ավելի ամուր չէր լինի, քան Էրեբորում հատուկ թզուկների համար կռված կարճ օղազրահը: Ջիմլին միայն մի կաշվեպատ պողպատյա սաղավարտ վերցրեց, որը ճիշտ և ճիշտ համապատասխան էր նրա կլոր գլխին, և մի ոչ մեծ վահան, որի վրա, կանաչ դաշտում սպիտակ ձի էր նկարված՝ Էորլի տան զինանշանը:

— Թող այն պաշպանի քեզ ճակատամարտի ժամանակ,— ասաց Թեոդենը: — Այդ վահանը պատրաստվել է ինձ համար դեռ Թենգել թագավորի ժամանակ, երբ ես փոքր տղա էի:

Ջիմլին խոնարհվեց:

— Հպա՛րտ եմ, որ նման պատվի եմ արժանացել, Մարկի՛ տիրակալ,— հանդիսավոր ասաց նա,— և կաշխատեմ չխայտառակել քո զինանշանը: Եվ ճշմարիտ, ավելի լավ է ես ձին կրեմ վահանիս վրա, քան նա ինձ իր մեջքին: Ես իմ երկու ոտքը ավելի եմ նախընտրում, քան ձիու չորսը: Բայց ես պետք կգամ, կարող ես չկասկածել:

— Բացառված չէ,— ասաց Թեոդենը:

Նա ոտքի կանգնեց, և Էովինը մի գավաթ գինի ձեռքին մոտեցավ նրան:

— Ֆերթու Թեոդեն Հա՛լ (բարի ճանապարհ, Թեոդեն),— բացականչեց նա: — Խմիր այս գավաթից, օ՛ թագավոր, այս բարի ժամին: Թող հաջողությունը քեզ հետ լինի: Վերադարձիր հաղթանակո՛վ:

Թեոդենը համտեսեց գինին, և Էովինը գավաթը հերթով մատուցեց մյուս հյուրերին: Արագորնի առջև նա հանկարծ կանգ առավ և իր շողշողացող աչքերով նայեց նրան: Արագորնը նայեց նրա չքնաղ դեմքին և պատասխանեց ժպիտով, բայց գավաթն ընդունելուց պատահաբար դիպավ նրա ձեռքին և զգաց, թե ինչպես ցնցվեցին Էոմունդի դստեր մատները:

— Ողջույն Արագո՛րն, Արաթհորնի՛ որդի,— ասաց Էովինը:

— Քեզ էլ ողջույն, Ռո՛հանի արքայադուստր,— պատասխանեց Արագորնը, բայց նրա դեմքը մթագնեց, և ժպիտը մարեց:

Երբ բոլորը խմեցին գինու գավաթից, Թեոդենը վեր կացավ և ուղղվեց դեպի ելքը: Դռների մոտ արդեն հավաքվել և նրան էին սպասում մունետիկները, ռոհանյան իշխանները, զորավարները, ովքեր ապրում էին Էդորասում ու մոտակա բնակավայրերում:

— Լսե՛ք ինձ, Էորլի որդիներ,— դիմեց նա հավաքվածներին: — Ես ուղևորվում եմ արշավի, և հնարավոր է, որ այն վերջինը լինի իմ կյանքում: Ես Ժառանգորդ չունեմ, քանզի իմ միակ որդի Թեոդրեդը զոհվել է մարտում: Այս պահից սկսած իմ ժառանգորդն եմ հայտարարում Էոմերին՝ իմ քրոջ որդուն: Բայց եթե այնպես ստացվի, որ Էոմերը չվերադառնա, ինքներդ թագավոր կընտրեք ձեզ համար: Սակայն հարկավոր է մինչև մեր վերադարձը Էդորասի կառավարիչ նշանակել ինչ-որ մեկին: Ձեզանից ո՞վ կմնա այստեղ՝ հսկելու քաղաքը:

Ոչ ոք ձայն չհանեց:

— Մի՞թե ոչ մեկին չեք առաջարկի: Ու՞մ վստահեմ իմ ժողովրդին:

— Էորլի տոհմին,— բոլորի փոխարեն խոսեց Համան:

— Ես չեմ կարող Էոմերից բաժանվել, և նա ինքն էլ չի համաձայնի բաժանվել ինձանից,— առարկեց թագավորը,— իսկ նա վերջինն է Էորլի տոհմից:

— Ես Էոմերի մասին չեմ խոսում,— պատասխանեց Համան,— և հետո, Էոմերը վերջինը չէ: Էոմերին քույր ունի՝ Էովինը, Էոմունդի դուստրը: Նա քաջ է և ազնիվ, և բոլորը սիրում են նրան: Թո՛ղ Էովինը գլխավորի Էորլի ժողովրդին:

— Թող այդպես լինի,— որոշեց Թեոդենը: — Մունետիկնե՛ր, տեղեկացրեք ժողովրդին այդ մասին:

Թագավորը նստեց Ոսկեզօծ Ապարանքի մուտքի մոտ գտնվող քարե գահին, և Էովինը ծնկի իջնելով նրա դիմաց թուր և թանկարժեք զրահ ընդունեց նրա ձեռքից:

— Մնա՛ս բարով, դու՛ստր քրոջ,— ասաց Թեոդենը: — Մութ է մեր բաժանման ժամը, բայց գուցե դեռ էլի հանդիպենք Ոսկեզօծ Ապարանքում: Իսկ եթե մենք պարտություն կրենք, հիշի՛ր, Դունհորրոյի ամրոցն ամուր է և այնտեղ կարելի է երկար ժամանակ պաշտպանվել:

— Մի ասա այդպես, օ՛ թագավոր— ասաց Էովինը: — Ես կհաշվեմ օրերը՝ մինչև դուք վերադառանք և այդ օրերից ամեն մեկը ինձ մի տարի կթվա:

Եվ այդպես խոսելով, նա նայեց Արագորնին:

— Թագավորը կվերադառնա,— ասաց Արագորնը,— մի՛ վախեցիր: Ճակատագրական պատերազմը մեզ սպասվում Է ոչ թե արևմուտքում, այլ արևելքում:

Թեոդենը ոտքի կանգնեց և Գենդալֆի հետ իջավ աստիճաններով: Մյուսները հետևեցին նրանց: Դարպասի մոտ Արագորնը վերջին անգամ շրջվեց: Ապարանքի մոտ, ամենավերին աստիճանին, միայնակ կանգնած էր Էովինը՝ ձեռքերը դրած սրի բռնակին: Շողշողացող զրահներով և սաղավարտով նա արծաթե արձան էր հիշեցնում:

Ջիմլին տապարն ուսը գցած քայլում էր Լեգոլասի կողքից:

— Վերջապե՛ս շարժվեցինք,— ասաց նա: — Մարդիկ, մինչև գործին անցնելը, շատ են երկար բարակ խոսում, իսկ իմ ձեռքերը քոր են գալիս, տապարս էլ անհամբեր է: Թեպետ չեմ կասկածում, որ ռոհանցիները ուժեղ կռվողներ են, բայց ձիերի վրա կռվել՝ դա ինձ համար չէ: Ինչպե՞ս պետք է կռվեմ ձիու վրա նստած: Չէ, ավելի լավ է կռվեմ իմ սեփական ոտքերի վրա ամուր կանգնած, ոչ թե պարկի պես ճոճվեմ Գենդալֆի թիկունքին:

— Անվտանգ տեղ է,— ծիծաղեց Լեգոլասը,— բայց մի տխրիր: Գենդալֆը կռիվը սկսելուց առաջ քեզ գետնին կիջեցնի, և կարծում եմ, Լուսաչն էլ չի առարկի: Տապարը հեծյալի զենք չէ:

— Դե թզուկներից ի՞նչ հեծյալ,— տապարի սայրը շոյելով փնթփնթաց Ջիմլին: — Ձիու վրայից, երևի, միայն մարդկանց ծոծրակները սափրելն է հարմար, ոչ թե օրքերի գլուխներ թռցնելը:

Դարպասի մոտ մեծ զորք էր հավաքվել: Այնտեղ և՛ ծերեր կային, և՛ երիտասարդներ, հազարից ավելի մարդ էր եկել և բոլորն էլ ձիերին հեծած պատրաստ սպասում էին: Նիզակների պատը երիտասարդ անտառ էր հիշեցնում: Թեոդենին դիմավորեցին բարձր և ուրախ կանչերով, ապա բերեցին թագավորական նժույգին՝ Սպիտակաբաշ անունով: Արագորնին և Լեգոլասին նույնպես նժույգներ տվեցին: Ջիմլին իրեն անհարմարավետ էր զգում և արդեն խոժոռվել էր, երբ Էոմերը մոտեցավ նրան:

— Ողջու՛յն Ջիմլի, որդի՛ Գլոյնի,— դեռ հեռվից կանչեց նա: — Ներիր, որ մինչև հիմա ժամանակ չունեցա քեզանից քաղաքավարության դասեր վերցնելու, բայց, գուցե, թողնենք հետո՞: Խոստանում եմ, որ անքաղաքավարի բառեր Լորիենի տիրուհու մասին ինձանից այլևս չես լսի:

— Համարիր, որ ժամանակավորապես մոռացել եմ մեր վեճի մասին, Էոմունդի՛ որդի,— պատասխանեց Ջիմլին,— բայց եթե քեզ բախտ վիճակվի քո աչքերով տեսնել տիրուհի Գալադրիելին, դու պետք է ընդունես, որ նա աշխարհում ամենագեղեցիկն է: Թե չէ՝ վերջ մեր բարեկամությանը:

— Թող այդպես լինի,— ասաց Էոմերը: — Բայց, մինչ այդ, ներիր ինձ և նստիր իմ թամբին: Գենդալֆը Ռոհանի թագավորի հետ առջևից է գնալու: Հրաբաշը համաձայն է երկու հոգու տանել, վերջին խոսքը քոնն է:

— Համաձայն եմ և շնորհակալ,— պատասխանեց զգացված Ջիմլին,— բայց թող իմ ընկեր Լեգոլասը մեր կողքից արշավի:

— Որոշված է,— ասաց Էոմերը,— Լեգոլասը կարշավի ձախից, Արագորնը՝ աջից, և թող ինչ-որ մեկը փորձի մեզ կանգնեցնե՛լ:

— Ու՞ր է Լուսաչը,— հարցրեց Գենդալֆը:

— Արածում է գետի ափին և ոչ մեկին մոտ չի թողնում,— պատասխանեցին նրան: — Ա՜յ այնտեղ, գետանցումի մոտ արծաթե ստվեր է երևում: Այդ նա է:

Գենդալֆը սուլեց և անունով կանչեց նժույգին: Լուսաչը թափահարեց բաշը, խրխնջաց և նետի պես սլացավ տիրոջ մոտ:

— Եթե արևմտյան քամին մարմին ունենար, նա այս նժույգին նման կլիներ,— հիացած գոչեց Էոմերը, երբ Լուսաչը մոտեցավ տիրոջը և գլուխը դրեց նրա ուսին:

— Երևում է նվերն արդեն վաղուց քեզ է պատկանում,— ժպիտը մորուքի մեջ թաքցնելով ասաց Թեոդենը: — Լսե՛ք բոլորդ: Այսուհետ, իմ բարեկամ Գենդալֆ Մոխրագույն Թիկնոցին՝ իմաստուններից ամենաիմաստունին, հայտարարում եմ Ռոհանի պատվարժան հյուր և Էեորլինգների առաջնորդ: Այդպես կլինի, քանի դեռ էորլի որդիներն իշխում են Ռոհանում: Եվ որպես պարգև՝ թագավորը նվիրում է նրան Լուսաչին, ամենաազնվազարմ նշույգին:

— Շնորհակալ եմ քեզ, թագավո՛ր Թեոդեն,— արձագանքեց Գենդալֆը: — Նա մի կողմ նետեց մոխրագույն թիկնոցն ու գլխարկը և ցատկեց նժույգի վրա: Հրաշագործը ոչ զրահ ուներ, ոչ սաղավարտ. ձյունաճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը փայլում էր կուրացուցիչ ճերմակությամբ:

— Մեզ հետ է մեր Սպիտակ Ձիավո՛րը,— բացականչեց Արագորնը, և բոլորը միացան նրա կանչին.

— Կեցցե՛ն թագավորը և Սպիտակ Ձիավորը, առա՛ջ, Էորլինգնե՛ր:

Շեփորները կանչեցին, նժույգները ծառս եղան, նիզակները զարկվեցին վահաններին: Վերջապես թագավորը բարձրացրեց ձեռքը, և Ռոհիրիմների վերջին զորքը քամու պես արշավեց արևմուտք:

Էովինը, երկար ժամանակ ապարանքի մուտքի մոտ անշարժ կանգնած, հետևում էր նիզակների ծայրերից անդրադարձող ոսկեգույն ցոլքերին:

=== Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք ===

Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին՝ լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մեգով: Ճանապարհը մեկ բարձրանալով, մեկ իջնելով ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր:

Զորքն ամբողջ թափով սլանում էր առաջ, քանզի ժամանակ քիչ էր մնում: Վախենալով ուշանալ՝ հեծյալները արշավում էին գրեթե առանց կանգ առնելու: Ռոհանյան նժույգները Միջերկրում փառաբանված էին իրենց տոկունությամբ և արագավազությամբ, բայց ճանապարհը երկար էր. Էդորասից մինչև Իզենի գետանցում, որտեղ Թեոդենը հույս ունել միանալ Սարումանի բանակի ճնշմանը դիմակայող զորքին, ուղիղ գծով քառասուն լիգ կլիներ:

Եկավ գիշերը և հարթավայրը թաղվեց մթության մեջ: Վերջապես թագավորը կանգ առնելու հրաման տվեց: Արդեն հինգ ժամ էր անցել, ինչ նրանք դուրս էին եկել Էդորասից, և հետևում շատ լիգեր էին մնացել, բայց զորքը դեռևս ճանապարհի կեսն էր անցել: Ռոհանցիները լայն շրջանով ճամբար խփեցին բաց երկնքի տակ՝ աստղերի և լուսնի գունատ լույսի ներքո: Խարույկներ որոշեցին չվառել. վտանգը մոտ էր և ամեն ինչ սպասելի էր: Ճամբարը բոլոր կողմերից շրջապատվեց ժամապահ հեծյալներով, և հետախույզներ ուղարկվեցին առաջ: Բայց գիշերային ճնշող ժամերը անցան խաղաղ, և հնչեցին առավոտն ազդարարող եղջերափողերը: Մեկ ժամ էլ չէր անցել, երբ զորքը շարժվեց առաջ:

Երկինքն առաջվա պես մաքուր էր, բայց օդը լցվել էր ծանրությամբ: Տարվա այս եղանակի համար, ինչ-որ չափից ավելի տոթ էր: Ծագող արևը թույլ լուսավորում էր վաղորդյան մեգի միջով, բայց հորիզոնում դեռ փոթորկվում էր խավարը: Թվում էր, թե արևելքից փոթորիկ է մոտենում: Հեռվում, հյուսիս արևելքից դեպի Մշուշապատ Լեռների ստորոտն էր գալարվում թանձր մառախուղը:

Գենդալֆը շրջվեց դեպի կողք կողքի ընթացող Լեգոլասն ու Էոմերը:

— Ինձ էլֆական աչքեր են պետք, Լեգոլա՛ս: Ապա մի նայիր այնտեղ, դու մեկ լիգի վրա տարբերում ես իրարից ճնճղուկին և դեղձանիկին: Ի՞նչ է կատարվում Իզենգարդի պարիսպների տակ:

— Մինչև Իզենգարդ դեռ շատ լիգեր կան,— պատասխանեց Լեգոլասը ձեռքով աչքերին հովար անելով: — Շրջապատող լանջերը պատված են խիտ մշուշով, որի մեջ ինչ-որ բան է շարժվում, բայց թե ինչ է դա, անհասկանալի է: Տարօրինակ մշուշ է: Թեպետ, դա ո՛չ մշուշ է, ո՛չ էլ ծուխ, ավելի շատ թանձր ստվեր է հիշեցնում, որի ծագումն ինձ անհայտ է: Այնպիսի զգացողություն է, ասես այդ ստվերը տարածում է ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան... կարելի է մտածել, որ հովիտը շրջապատվել է անծայրածիր անտառի կիսախավարով: Բայց ստվերը տեղում կանգնած չի մնում, այլ լանջերն ի վար դանդաղ սողում է ներքև գետի երկայնքով...

— Իսկ մեզ կրնկակոխ հետապնդում է մորդորյան փոթորիկը,— ասաց Գենդալֆը: — Գիշերը ծանր է լինելու:

Տոթը գնալով ծանրանում էր: Կեսօրին սև ամպերը հասան զորքին: Երկինքը սրընթաց պատվեց մռայլ վարագույրով, և շուտով զորքի առջևում կուրացուցիչ լուսարձակեց նրա փոթորկվող ծայրը: Արևի արնակարմիր սկավառակը, խորտակվելով խտացող մշուշում, իր վերջին շողերով լուսավորեց Եռագագաթ Թրայհիրնի զառիվայր լանջերը՝ մուգ ոսկեգույն ցոլքով անդրադառնալով նիզակների և զրահների վրա: Այդ երեք գագաթները խոսում էին այն մասին, որ զորքը մոտեցել է Սպիտակ Լեռների վերջին՝ ամենահյուսիսային գագաթներին: Մայրամուտն արդեն վերջանում էր, երբ հորիզոնում մի փոքրիկ սև կետ երևաց. ինչ-որ հեծյալ էր շտապում զորքին ընդառաջ: Առաջապահ ջոկատը կանգ առավ:

Երբ հեծյալը մոտեցավ, երևաց, որ նա մի հոգնած ռազմիկ է, ջարդված սաղավարտով և ճեղքված վահանով: Նա դանդաղ իջավ ձիուց և շունչը տեղը բերելով խռպոտ ձայնով խոսեց.

— Էոմերը ձեզ հե՞տ է: Վերջապե՛ս: Բայց դու ուշացել ես, Էոմե՛ր, և դուք չափազանց քիչ եք: Այն ժամանակվանից, ինչ Թեոդրեդն ընկավ, հաջողությունը թիկունք է դարձրել մեզ: Երեկ մեզ ստիպեցին նահանջել Իզենի այս ափը և մենք ծանր կորուստներ կրեցինք: Շատերը զոհվեցին գետանցումի վրա: Գիշերը թշնամին համալրվեց մեծաքանակ թարմ ուժերով. երևի Իզենգարդում ոչ մի զինվոր չի մնացել: Որպես հավելում, Սարումանը մեր դեմ զինել է նաև վայրի լեռնեցիներին և Դունլենդի գետամերձ հովվական ցեղերին: Թշնամին ավելի շուտ քանակով է հաղթանակ տանում, քան ուժով: Նրանք գրոհով ճեղքեցին մեր պաշտպանությունը: Վեսթֆոլդցի Էրքենբրանդը հավաքեց, ում կարողացավ և պատսպարվեց Հելմյան Իջվածքիի ամրոցում, իսկ մնացածները ցրվեցին հարթավայրով մեկ: Որտե՞ղ է Էոմերը: Ասացեք նրան, որ հույս չկա, թող վերադառնա Էորաս, քանի դեռ Իզենգարդի գայլերը այստեղ չեն հասել:

Մինչ այդ պահը Թեոդենը, իր թիկնապահների թիկունքում թաքնված, լուռ լսում էր, բայց երբ հեծյալն ավարտեց իր խոսքը, նա առաջ եկավ:

— Ապա մի մոտ եկ, Քեո՛րլ,— ասաց նա: — Ես այստեղ եմ, ոչ թե Էդորասում, և ինչպես տեսնում ես, զորքը ես եմ ղեկավարում: Էորլինգների վերջին զորքն է դուրս եկել արշավի և առանց կռվի հետ չի վերադառնա:

Ռազմիկի դեմքը զարմանքից և ուրախությունից լուսավորվեց: Նա հպարտորեն ուղղվեց, ապա ծնկի իջավ և իր մերկացրած սուրը մեկնեց թագավորին:

— Հրամայի՛ր, տիրակա՛լ,— գոչեց նա,— և ներիր ինձ: Ես կարծում էի...

— Որ ես կորացած, ինչպես ծառը ձյան ծանրության տակ, նստած եմ Մեդուսելդում իմ գահի՞ն: Այո, այդպես էր, երբ դու լքեցիր Էդորասը, բայց արևմտյան քամին թափ տվեց ծառի վրայի ձյունը: Այս ռազմիկին թարմ նժույգ տվե՛ք: Առա՜ջ, գնում ենք Էրքենբրանդին օգնությա՛ն:

Այդ ընթացքում Գենդալֆն առաջ ընկած նայում էր Իզենգարդի կողմը՝ երբեմն շրջվելով ու նայելով մայրամուտին:

— Առաջնորդի՛ր զորքիդ Հելմյան Իջվածք, Թեոդե՛ն,— վերադառնալով գոչեց նա: — Չմոտենաս գետանցումին և երկար չմնաս հարթավայրում: Ես պետք է կարճ ժամանակով լքեմ քեզ: Լուսաչը հուսախաբ չի անի, ինձ շտապ գործեր են սպասում: — Նա շրջվեց դեպի Արագորնն ու էոմերը: — Պահպանե՛ք թագավորին: Կհանդիպենք Հորնբուրգի դարպասի մոտ: Հաջողությու՜ն:

Նա ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ, ինչպես աղեղից բաց թողնված նետը. առկայծեց արծաթե ցոլքը, փչեց քամին, և նա անհետացավ տեսողությունից: Թագավորի նժույգը՝ Սպիտակաբաշը, ծառս եղավ և խռպոտ խրխնջաց, պատրաստ հետևելու Լուսաչին, բայց ո՞վ կարող է հասնել Լուսաչի հետևից, բացի արագաթև թռչունից:

— Եվ ինչպե՞ս դա հասկանալ,— Համային հարցրեց թագավորի թիկնապահներից մեկը:

— Գենդալֆ Մոխրագույնը ինչ-որ տեղ է շտապում,— պատասխանեց Համան: — Նա միշտ էլ անսպասելի է հայտնվում և անսպասելի էլ անհետանում:

— Օձալեզուն անմիջապես կբացատրեր նրա անհետացման պատճառը, եթե այստեղ լիներ,— ասաց թիկնապահը:

— Չեմ կասկածում,— արձագանքեց Համան,— բայց ես, ավելի լավ է սպասեմ Գենդալֆի վերադարձին:

— Սպասիր, սպասիր, գուցե և վերադառնա,— փնթփնթաց թիկնապահը:

Լքելով գետանցում տանող ճանապարհը, զորքը շրջվեց և արշավեց դեպի հարավ: Սկսվեց գիշերը, սակայն ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆոլդյան Հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ վերջանում էր նեղ կիրճով: Տեղի բնակիչները այդ կիրճն անվանում էին Հելմյան Իջվածք՝ ի պատիվ հնագույն դյուցազնի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ ժայռերի պատով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի բերանին՝ Հելմյան ամրոցի դարպասի դիմաց, վեր էր խոյանում մի ժայռ, որը քարե հնագույն պարսպով միանում էր լեռնաշղթայի հյուսիսային զառիվայր լանջին: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված՝ շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ բերդը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ(եղջերափող+ամրոց), քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակներից մոռացված զորքը... Կիրճի մուտքը փակում էր դեպի հարավ ձգվող և լեռնաշղթայի հարավային լանջին միացող քարե պարիսպը: Պարսպի միջով քարե խողովակ էր գցված, որի միջով դեպի հովիտ էր հոսում Հելմյան գետակը և, բաժանելով կանաչ մարգագետինը երկու մասի, վազում էր դեպի Հելմյան հողապատնեշը, իսկ այնտեղից իջնում էր ներքև դեպի Վեսթֆոլդյան հովիտը: Հենց այդ կիրճում էլ թաքնվել էին Վեսթֆոլդի՝ ռոհանի սահմանամերձ գավառի, տիրակալ Էրքենբրանդի վերջին ռազմիկները: Երբ փոթորկաբեր ամպերը սկսեցին մոտենալ, այդ իմաստուն ռազմիկը թարմացրեց ամրոցի պատերը և Հորնբուրգը կրկին հզոր ու անառիկ բերդ դարձավ:

Ռոհանցիները դեռ չէին հասել կիրճի բերանին, երբ նրանց ականջներին հասան ինչ-որ ճչոցներ, որոնց հաջորդեց եղջերափողի ձայնը: Հետախույզները տագնապ էին բարձրացրել: Մթության մեջ լսվեց նետերի սուլոցը: Հետախուզներից մեկը, հասնելով զորքին, կանգնեցրեց ձիուն և զեկուցեց թագավորին, որ տափաստանում թափառում են գայլերին հեծած օրքերը, իսկ օրքերի և վայրի լեռնեցիների հսկայական զորքը անցել է գետանցումը և, ըստ երևույթին, շարժվում է դեպի Հելմյան Իջվածք:

— Նահանջի ժամանակ մեր ռազմիկներից շատերն են այնտեղ զոհվել,— ասաց նա: — Մենք տեսանք նրանց դիակները: Բացի այդ հարթավայրում ցրված բազմաթիվ ջոկատներ կան, որոնց ոչ ոք չի առաջնորդում: Էրքենբրանդից դեռևս նորություն չկա: Ամենայն հավանականությամբ նա զոհվել է, իսկ եթե ոչ, ապա Հորնբուրգի դարպասին էլ դժվար հասնի:

— Իսկ Գենդալֆին չե՞ք տեսել,— հարցրեց Թեոդենը:

— Տեսել ենք, տիրակալ: Շատերն են տեսել վիթխարի նժույգին հեծած մրրիկի պես այս ու այն կողմ սլացող ալեհեր ծերունուն: Ոմանք նրան Սարումանի տեղն են դրել: Նա սլացել է դեպի Իզենգարդ: Ասում են դրանից մեկ օր առաջ Օձալեզվին էլ են տեսել՝ օրքերի ուղեկցությամբ հյուսիս արշավելուց:

— Օձալեզվի բախտը չի բերի, եթե Գենդալֆը հասնի նրան,— քմծիծաղեց Թեոդենը: — Եվ այսպես, իմ երկու խորհրդականներն էլ ինձ լքեցին, և՛ հինը, և՛ նորը: Սակայն մեր հետագա անելիքը պարզից էլ պարզ է. անկախ նրանից վերադարձել է Էրքենբրանդը թե ոչ, պետք է գնալ Հելմյան ամրոց, ինչպես խորհուրդ էր տալիս Գենդալֆը: Թշնամու ուժերի քանակը հայտնի՞ է:

— Այո՛, անթիվ-անհամար են,— հոգոց հանեց հետախույզը: — Իհարկե, երբ նահանջում ես, աչքիդ թշնամու մեկ զինվորը երկուսն է երևում, բայց ես խոսել եմ քաջարի ու անվախ մարդկանց հետ, և նրանք ասում են, որ թշնամու ուժերը մի քանի անգամ գերազանցում են մերոնց:

— Դե ուրեմն շտապենք,— ասաց Էոմերը: — Եթե մեր և Հորնբուրգի միջև թշնամական հրոսակախմբներ կան, ապա հարկավոր է արագ ճեղքել-անցնել նրանց միջով: Հելմյան Իջվածքում քարանձավներ կան, որտեղ կարող են հազարավոր ռազմիկներ թաքնվել, իսկ այդ քարանձավներից, կարելի է գաղտնի անցումներով նահանջել լեռներ:

— Գաղտնի անցումներին չի կարելի վստահել,— առարկեց թագավորը,— Սարումանը վաղուցվանից հետևում է այս հողերին: Բայց բերդում երկար դիմանալ հնարավոր է: Առա՛ջ:

Այժմ Արագորնը, Լեգոլասը և Էոմերը գնում էին զորքի առջևից: Ճանապարհը մթության միջով տանում էր դեպի վեր, և, որքան խավարը թանձրանում էր, այնքան դանդաղ էր ընթանում զորքը: Ճանապարհին օրքերի մանր ջոկատներ էին հանդիպում, բայց, ռոհանցիներին տեսնելով, անմիջապես փախուստի էին դիմում՝ խուսափելով բախումից:

— Վախենում եմ լուրը, որ թագավորն ինքն է առաջնորդում զորքին, շուտով կհասնի Սարումանին կամ նրան, ով առաջնորդում է նրա հրոսակներին,— նկատեց Էոմերը:

Թիկունքում որոտը աստիճանաբար բարձրանում էր: Քամին հեռվից ինչ-որ անհասկանալի, խռպոտ երգեցողության ձայներ էր բերում: Կիրճով բավականին վեր բարձրանալով՝ հեծյալները կանգ առան և շրջվեցին հետ: Ներքևում առկայծում էին անթիվ-անհամար ջահերի մանր կրակները: Ջահերի մի մասը անկանոն ցրված էր հարթավայրով մեկ, ասես հարթավայրը հանկարծակի պատված լիներ կարմիր ծաղիկներով, իսկ մյուս մասը ոլորապտույտ գալարներով սողում էր դեպի վեր: Երբեմն մշուշում այստեղ-այնտեղ ինչ-որ բան էր բռնկվում:

— Մեծ զորք է մեզ կրնկակոխ հետևում,— ասաց Արագորնը:

— Նրանք կրակ են իրենց հետ բերում և այրում են այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին,— գոչեց Թեոդենը: — Խոտի դեզերը, խրճիթները, ծառերը... Հարուստ հովիտ էր և շատ մարդիկ էին ապրում այստեղ: Ավա՜ղ իմ ժողովրդին:

— Ա՜խ, եթե հիմա ցերեկ լիներ,— բացականչեց Արագորնը,— մենք լեռներից հեղեղի պես կգահավիժեինք նրանց վրա: Ինձ վշտացնում է այն փաստը, որ մենք փախչում ենք:

— Քիչ է մնացել փախչելուն,— նկատեց Էոմերը,— Հելմյան հողապատնեշն արդեն մոտ է: Այնտեղ կիրճով մեկ տարածվող հին խրամուղի կա՝ շրջապատված հուսալի պատնեշով: Իսկ այնտեղից մինչև Հորնբուրգի դարպասը մեկ լիգից ավելի չի լինի: Հասնենք հողապատնեշին՝ կշրջվենք և մարտի կբռնվենք:

— Ոչ,— ասաց Թեոդենը: — Մենք չենք կարող պաշտպանել հողապատնեշը՝ զորքը փոքր է: Այն ձգվում է կիրճով մեկ, իսկ անցումը բավականին լայն է:

— Դե, եթե գործերն այդքան վատ են, այնտեղ միայն վերջապահ ջոկատ կթողնենք,— առաջարկեց Էոմերը:

Երբ վերջապես զորքը հասավ Հողապատնեշին, երկնքում ո՛չ աստղեր կային, ո՛չ էլ լուսինն էր լուսավորում: Լայն անցումով դեպի հովիտ էր հոսում գետակը, իսկ նրա երկայնքով ձգվում էր Հորնբուրգ տանող ճանապարհը: Խրամուղու մթին իջվածքի հետևում հանկարծակի երևաց Արգելապատնեշի հսկայական սև ստվերը, որի մյուս կողմից լսվեց ժամապահի կանչը:

— Դիմավորե՛ք Թագավոր Թեոդենին և նրա զորքին,— պատասխանեց Էոմերը: — Ձեզ հետ խոսում է Էոմերը՝ Էոմունդի որդին:

— Հիանա՜լի նորություններ են,— ուրախացավ ժամապահը,— նման բան մենք նույնիսկ հուսալ չէինք համարձակվում: Շտապե՛ք, թշնամին մոտենում է:

Զորքն անցավ հողապատնեշը և կանգ առավ գետակի կողքին՝ հարթ լանջի վրա: Ի ուրախություն բոլորի, պարզվեց, որ Էրքենբրանդը դարպասը պաշտպանելու համար բավականաչափ ռազմիկներ է թողել կիրճում, և բացի այդ, հարթավայրում ցրված հեծյալներից շատերը հասցրել են նահաջել բերդ:

— Հորնբուրգում, թերևս, հազարից ավելի զենքին տիրապետող հետյոտն ռազմիկներ կգտնվեն,— զեկուցեց Հողապատնեշը պահպանող ջոկատի հրամանատար ծեր Գամլինգը: — Բայց մեծամասնությունը՝ ինչպես ես, արդեն շատ ձմեռներ են տեսել, իսկ մյուսների՝ ինչպես իմ թոռան, շրթունքների վրայի կաթը դեռ չի չորացել: Ի՞նչ է պատահել Էրքենբրանդին: Երեկ մեզ լուրեր հասան, որ նա Վեսթֆոլդի լավագույն հեծյալների ջոկատի հետ նահանջում է Հելմյան Իջվածք, բայց նա այդպես էլ չհայտնվեց:

— Վախենում եմ նա այլևս չի հայտնվի,— գլուխն օրօրեց Էոմերը: — Հետախույզները նրան չեն տեսել, իսկ թշնամու զորքը լցրել է ամբողջ հովիտը:

— Այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ Էրքենբրանդին կհաջողվի փրկվել,— ասաց Թեոդենը: — Նա իսկական հերոս է: Նրա մեջ նորից վերածնվել է Հելմ Երկաթյա Ձեռքը... Բայց մենք չենք կարող նրան այստեղ սպասել, հարկավոր է ամրապնդվել բերդում: Դուք սննդի բավականաչափ պաշարներ ունե՞ք: Մենք պաշարման չենք նախապատրաստվել՝ մտածելով, որ մարտի ենք գնում:

— Վեսթֆոլդի բնակչության երեք քարորդը՝ ծերերը, կանայք և երեխաները, ապաստան են գտել կիրճի քարանձավներում,— պատասխանեց Գամլինգը: — Բայց, միևնույնն է, պաշարները երկար ժամանակ կբավականացնեն. նրանք այստեղ են բերել իրենց անասուններին և նույնիսկ նրանց կերը:

— Բավականին խելամիտ են,— հավանություն տվեց Էոմերը: — Թշնամիները այրում և ոչնչացնում են իրենց ճանապարհին ամեն ինչ:

— Հելմյան ամրոցը թալանելը շատ ավելի դժվար է, դա նրանց վրա բավականին թանկ կնստի,— հառաչեց Գամլինգը:

Զորքը շարժվեց առաջ: Բոլորն իջան ձիերից, երկար շղթայով ձիերի սանձերից բռնած անցան գետը և Հորնբուրգի դարպասով մտան ամրոց: Ներսում նրանց դիմավորեցին համընդհանուր ուրախությամբ և նոր հույսով: Հիմա արդեն Հորնբուրգը բավականաչափ պաշտպաններ ուներ:

Էոմերն իր ջոկատներին արագ նախապատրաստեց մարտի: Թագավորն իր շքախմբի և հարյուրից ավելի Վեսթֆոլդցիների հետ մնաց պաշտպանելու Հորնբուրգը, իսկ մնացած բոլորին Էոմերը տեղակայեց պարսպի վրա և աշտարակի մոտ, որտեղ սպասվում էր գլխավոր հարվածը: Ձիերին տարան կիրճի խորքը, նրանց հսկելու համար թողնելով միայն մի քանի պահակ: Իջվածքը պաշտպանող պարիսպը քսան ֆուտ բարձրություն ուներ և այնքան լայն էր, որ չորս ռազմիկ ուս ուսի տված կարող էին հանգիստ տեղավորվել: Պարսպի ատամնավոր եզրապատը թաքցնում էր ռազմիկներին անցանկալի աչքերից, և միայն ամենաբարձրահասակները կարող էին նայել ատամների արանքից: Պարսպի վրա այստեղ-այնտեղ սևին էին տալիս հրակնատները, իսկ ներսի կողմից ամրոցի բակ իջնելու համար սանդուղք էր ամրացված: Երեք այդպիսի սանդուղքներ էլ ամրացված էին դրսի կողմից: Սակայն ամրոցի արտաքին պատը կատարելապես հարթ էր, և վիթխարի քարերը այնքան վարպետորեն էին միմյանց վրա դրված, որ նույնիսկ ամենաճարպիկ մարդը չէր կարող փոքրիկ ճեղք գտնել ոտքը դնելու համար: Եվ բացի այդ պարիսպը մի փոքր թեքությամբ կախվում էր կիրճի վրա, ինչպես ծովափնյա ժայռը, որի վրա բարձրանալ հնարավոր չէ:

Ջիմլին կանգնած էր հենված եզրապատին, իսկ Լեգոլասը նստել էր եզրապատի ատամների միջև և աղեղը ստուգելով նայում էր խավարին:

— Այստեղ ինձ դուր է գալիս,— ասաց թզուկը ոտքերով դոփելով քարերին: — Ինչքան լեռներին մոտ, այնքան սիրտս ավելի թեթև է: Գերազա՛նց ժայռեր են: Այս հողն ամուր ոսկորներ ունի. ես դա զգացի դեռ այն ժամանակ, երբ մենք իջանք ձիերից: Էհ, տվեք ինձ մի տարի ժամանակ ու հարյուր թզուկ, և մենք այս ամրոցը այնպիսի բերդի կվերածենք, որ զորքերը կփշրվեն նրա պատերին, ինչպես ալիքներն են փշրվում հարվածելով ծովափնյա ժայռերին:

— Հավատում եմ,— արձագանքեց Լեգոլասը,— և դա զարմանալի չէ: Դուք՝ թզուկներդ, տարօրինակ ժողովուրդ եք: Իսկ ինձ այս տեղը ճիշտն ասած բոլորովին դուր չի գալիս: Նույնիսկ արևածագն ինձ հակառակը չի ապացուցի: Բայց դու ինձ մխիթարեցիր, Ջիմլի՛, և ես ուրախ եմ, որ իմ կողքին ամուր, հաստ ոտքերով, մարտական տապարը ձեռքին թզուկ է կանգնած: Ափսոս, որ դու մենակ ես և քո ցեղակիցներից ուրիշ ոչ ոք չկա այստեղ: Բայց ավելի լավ կլիներ, եթե Չարքանտառից հարյուր էլֆ նետաձիգ լինեին այստեղ: Մենք նրանց կարիքը շատ ենք զգալու: Ռոհիրիմները վատ նետաձիգներ չեն, բայց նրանց մեջ քիչ են անվրեպ նշանառուները, շատ քիչ են:

— Նետ արձակելու համար հիմա բավականին մութ է,— առարկեց Ջիմլին,— և առհասարակ հիմա քնելու ժամ է: Ազնիվ խոսք, այսպիսի քնկոտ թզուկ՝ ինչպիսին ես եմ, դեռ աշխարհը չի տեսել: Հեծյալ լինելը հեշտ գործ չէ... բայց իմ տապարը պատրաստ է մարտի, տվեք ինձ տասնյակ օրք և իմ քնկոտությունից հետք չի մնա:

Ժամանակը դանդաղ էր անցնում: Ներքևում՝ հովտում, դեռ այրվում էին հրդեհված բնակավայրերը: Այժմ Իզենգարդյան զորքը անաղմուկ էր մոտենում, և միայն հովտում կրակե օձերի պես գալարվող ջահերի լույսն էր մատնում նրանց:

Հանկարծակի հողապատնեշի մոտից սահմռկեցուցիչ ոռնոց լսվեց, որին հաջորդեց ռոհանցիների կատաղի մարտական ճիչը: Անցումի մոտ մի պահ կուտակվեցին բոցավառվող ջահերը, բայց հաջորդ ակնթարթին ցրիվ եկան այս ու այն կողմ և չքացան: Լսվեցին գետափնյա մարգագետնով դեպի Հորնբուրգ սլացող հեծյալների ձայները. վերջապահ ջոկատը գրեթե առանց կորուստ կրելու նահանջեց դարպասից ներս:

— Գրոհում են պատնե՛շը,— ճչացին նրանք: — Մենք արձակեցինք բոլոր նետերը, խրամուղին և անցումը խցանված են օրքերի դիակներով: Բայց դա նրանց երկար չի կասեցնի, կիրճի երկայնքով մեկ մրջյունների պես մագլցում են պատնեշի վրա: Սակայն մենք նրանց լավ դաս տվեցինք, և ջահերով գրոհել այլևս չեն համարձակվի:

Կեսգիշերն անցավ: Անթափանց խավար էր տիրում: Անշարժ, հեղձուկ օդը ամպրոպ էր կանխագուշակում: Հանկարծակի կուրացուցիչ բռնկումը լուսավորեց ամպերը, և արևելքում հսկայական ճյուղավորված կայծակը հարվածեց բլուրներին: Մի ակնթարթ տարածքը լուսավորվեց, և պարսպի վրա գտնվողները տեսան, որ պատնեշն ու մինչև պարիսպ ընկած տարածքը հեղեղված են սև զորքով, որոնց մի մասը կարճահասակ, լայնաթիկունք օրքեր են, մյուսները՝ բարձրահասակ, մռայլ տեսքով, ածուխի պես սև վահաններով և բարձր սաղավարտներով մարտիկներ: Պատնեշի վրա շարունակ նորերն էին հայտնվում և սև գետի պես հոսելով խրամուղու անցումով, հեղեղում էին կիրճը:

Լսվեց ամպրոպի որոտը և սկսվեց տեղատարափ անձրևը: Մեկ այլ անձրև, այս անգամ արդեն նետերի, փլվեց պարիսպներին: Նետերը զրնգալով խփվելով քարերին անդրադառնում էին և կայծեր արձակում, բայց նրանցից մի քանիսը հասան իրենց նշանակետին: Այդպես սկսվեց Հելմյան Կիրճի գրոհը, բայց ամրոցը չընդունեց մարտահրավերը և պատասխան ոչ մի նետ չարձակեց: Հարձակվողները շփոթվելով պարիսպների և քարերի ահեղ լռությունից տատանվեցին: Բայց կայծակները իրար հետևից ճեղքում էին խավարի վարագույրը, և օրքերը առույգանալով ոռնացին, նիզակներն ու յաթաղաները թափահարեցին ու նետերի տարափ տեղացին պարսպի վրա կանգնած ռազմիկների վրա: Ռոհանցիները զարմացած նայում էին չարագույժ սև փոթորկից ալեկոծվող հովտին, որտեղ, ասես ցորենի արտում քամու պոռթկումից, տարուբերվում էին պողպատյա մահաբեր ցողունները: Հնչեցին պղնձե շեփորները, և օրքերն անցան հարձակման: Մի մասը հեղեղեցին պարիսպը, իսկ մյուսները՝ ամենաբարձրահասակները, Դունլենդի վայրի լեռնեցիների հետ նետվեցին դեպի Հորնբուրգի դարպասը: Փայլատակեց կայծակը, և նրանց սաղավարտներին ու վահաններին մի պահ երևաց մահացու գունատ Ճերմակ Ձեռքը: Թշնամիներն արագորեն հաղթահարեցին թեքությունը և հասան դարպասին:

Այս անգամ ամրոցը պատասխանեց: Նետերի տարափ և քարերի կարկուտ տեղաց հարձակվողների գլխին: Թշնամիների շարքերը ցնցվեցին և ցաքուցրիվ եղան, բայց անմիջապես հավաքվելով նորից հարձակվեցին դարպասի վրա, հետո նորից ցրվեցին, նորից հարձակվեցին, և հարձակվողների սև ալիքը մակընթացության ալիքի պես ամեն անգամ համառորեն ավելի էր բարձրանում: Կրկին հնչեցին շեփորները, և դունլենդցիները վայրի մռնչյունով անցան հարձակման: Նրանք հսկայական վահանները գլխավերևում պահած, պաշտպանվելով նետերից ու քարերից, երկու երկաթապատ գերան էին քարշ տալիս դարպասի մոտ, իսկ օրք նետաձիգները թաքնվելով նրանց թիկունքում պարիսպների վրա նետերի անձրև էին տեղում: Այս անգամ թշնամու ջոկատը վստահորեն հասավ դարպասին, և բաբանները խլացուցիչ որոտով հարվածեցին դարպասաճաղերին: Եթե պարսպի գլխից նետված քարերը հասնում էին իրենց նշանակետին, և թշնամիներից ինչ-որ մեկն ընկնում էր, ապա նրա տեղն անմիջապես զբաղեցնում էին երկու նորերը և հզոր բաբանները կրկին թափ հավաքելով ավելի ուժեղ էին հարվածում դարպասին:

Էոմերն ու Արագորնը կանգնած էին պարսպի վրա: Թշնամիների ռազմատենչ բղավոցների և բաբանների խուլ հարվածների ձայնը հասնում էր նրանց ականջներին: Երբ հերթական կայծակը լուսավորեց տարածքը, նրանք հասկացան, որ դարպասին մեծ վտանգ է սպառնում:

— Առա՜ջ,— ճչաց Արագորնը,— եկել է ժամանակը միասին մերկացնելու սրերը, Էոմե՛ր:

Նրանք նետվեցին աստիճաններով ներքև՝ ամրոցի բակը, ճանապարհին ևս մի քանի քաջարի ռազմիկ վերցնելով իրենց հետ: Պարսպի արևմտյան կողմում, այնտեղ, որտեղ պատը միանում էր լեռան ելուստին, գաղտնի դուռ էր բացվում դեպի կիրճ: Դռան մյուս կողմում, պարսպի երկայնքով անդունդի վրա կախված նեղ գոգավորություն էր սկսվում, որը տանում էր դեպի դարպասը: Էոմերն ու Արագորնը առաջինը անցան դռնով, իսկ մյուսները հետևեցին նրանց: Երկու մերկացած սրերը փայլատակեցին միասին:

— Գութվա՛յն,— բացականչեց Էոմերը,— Գութվայն և Ռոհա՛ն:

— Անդրի՛լ,— արձագանքեց Արագորնը,— Անդրիլ և Դունադա՛ն:

Եվ նրանք մխրճվեցին թշնամու ջոկատի մեջ: Անդրիլը փայլատակում էր սպիտակ կրակով և սարսափազդու հարվածներ հասցնում:

— Անդրիլը՛, Անդրի՛լն է անցել հարձակման,— բացականչեցին պարսպի վրայից: — Սուրը, որ կոտրվել էր, կռվե՛լ է կրկին:

Թշնամիները թիկունքից հարվածի չէին սպասում: Նրանք սարսափահար գցեցին բաբանները և սկսեցին պաշտպանվել, բայց շուտով վահանների սև պատը, ասես կայծակի հարվածից, ցրիվ եկավ, և թշնամիները խուճապահար փախուստի դիմեցին: Մի մասը հասցրեցին փախչել, մյուսները խոցված ընկան գետնին, իսկ երրորդներին նետեցին անդունդը: Օրք նետաձիգները հապշտապ, առանց նշան բռնելու արձակեցին իրենց վերջին նետերը և նույնպես փախուստի դիմեցին:

Էոմերն ու Արագորնը որոշ ժամանակ մնացին դարպասի մոտ: Ամպրոպը դեռ շարունակվում էր, և կայծակները առաջվա պես լուսավորում էին երկինքը, բայց որոտը արդեն հեռվից էր գալիս՝ հարավային լեռնագագաթների կողմից: Հյուսիսից կրկին սառը քամի փչեց: Գլխավերևում սլացող մթագնած ամպերից միայն ծվեններ մնացին, և երկնքում փայլեցին աստղերը: Շուտով արևմուտքում երևաց նաև դեղին լուսինը և լուսավորեց կիրճի լանջերը:

— Ճիշտ ժամանակին հասանք,— ասաց Արագորնը, զննելով դարպասը: Հսկայական երկաթյա ճաղերը ծռվել էին, փականները տեղաշարժվել, ճաղերից մի քանիսը նույնիսկ ճաքճքել էին:

— Այո, բայց այստեղ երկար մնալ չի կարելի,— ասաց Էոմերը: — Նայի՛ր: — Նա ձեռքը պարզեց պատնեշի կողմը: Գետի այն կողմում մարդկանց և օրքերի ամբոխը նորից էր հավաքվում: Լսվեց նետերի սուլոցը և մի քանիսը զրնգալով հարվածեցին քարերին: — Գնա՛նք, հարկավոր է դարպասը ներսի կողմից ամրացնել գերաններով և քարերով զմռսել: Արագացնե՛նք:

Նրանք սլացան հետ: Այդ ընթացքում երկու տասնյակ օրք, որոնք թաքնվել էին իրենց ցեղակիցների դիակների տակ, անաղմուկ ոտքի ելան և հետևեցին նրանց: Օրքերից երկուսը կախվեցին Էոմերի ոտքերից, տապալեցին գետնին և հաջորդ վայրկյանին նստելով նրա վրա մերկացրեցին յաթաղանները: Բայց այդ պահին խավարից դուրս թռավ մինչ այդ ոչ մեկի կողմից չնկատված փոքրիկ, սև կերպարանքը, և հնչեց խռպոտ ճիչը. «Բարու՛կ Քազադ, Քազադ այ-մենու՛», և երկու անգամ փայլատակեց տապարը: Երկու գլխատված թշնամի փլվեցին գետնին, մնացածները փախան:

Արագորնը վատ բան կանխազգալով վերադարձավ, բայց Էոմերն արդեն ոտքի վրա էր:

Դուռը փակեցին, դարպասը ներսի կողմից ամրացրեցին գերաններով և քարերով զմռսեցին: Վերջապես, երբ գործն ավարտեցին, Էոմերը շրջվեց դեպի իր փրկիչը:

— Շնորհակալ եմ քեզ, Ջի՛մլի, Գլոյնի՛ որդի,— ասաց նա: — Ես չգիտեի, որ դու եկել ես մեզ հետ: Ճիշտ են ասում, որ անկոչ հյուրն ամենաթանկագինն է: Ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ:

— Ուղղակի որոշեցի գալ ձեր հետևից, որ չքնեմ,— համեստորեն պատասխանեց թզուկը,— բայց հետո տեսա լեռնեցիներին և հասկացա, որ ինձ համար նրանք չափից ավելի բարձրահասակ են: Դե, հետո նստեցի քարերին և սկսեցի նայել, թե ինչպես եք սրերով աշխատում:

— Դժվար է լինելու ինձ համար վերադարձնել պարտքդ,— ասաց Էոմերը:

— Մինչև լուսաբաց բավականին ժամանակ կա, դեռ կհասցնես,— ծիծաղեց թզուկը: — Բայց ես առանց այդ էլ գոհ եմ, իմ տապարը Մորիայից այս կողմ բացի փայտից ուրիշ ոչինչ չէր կտրել:

— Արդեն երկու,— պարծեցավ Ջիմլին, շոյելով տապարի սայրը: Նա վերադարձել էր պարսպի վրա, որտեղ նրան սպասում էր Լեգոլասը:

— Ընդամե՞նը,— արձագանքեց Էլֆը: — Իսկ իմ հաշիվը շատ ավելին է: Գնամ նետերս հավաքեմ, կապարճիս մեջ նետ չի մնացել: Իմ հաշվին արդեն երկու տասնյակ սպանվածներ կան: Բայց դրանք ընդամենը տերևներ են, իսկ անտառը դեռ կանգնած է...

Երկինքն արագորեն մաքրվում էր: Մայր մտնող լուսինը վառ լուսավորում էր, բայց լույսը ռոհանցիներին հույս չպարգևեց: Թշնամիների հորդաները աչքերի առաջ բազմապատկվում էին, ջոկատը ջոկատի հետևից հեղեղելով կիրճը: Դարպասի մոտ դուրս գալը կարճ ժամանակով նրանց հետ շպրտեց, բայց շուտով թշնամիներն ավելի կատաղի գրոհի անցան: Իզենգարդյան ամբոխը պարիսպների տակ մռնչում ու ալեկոծվում էր ինչպես փոթորկոտ ծովը: Օրքերն ու վայրի լեռնեցիները մոլեգնած հարձակվում էին պարսպի ամբողջ երկարությամբ, կեռմաններով պարաններ նետում, որոնք կառչում էին եզրապատի ատամներից: Ռոհանցիները չէին հասցնում կտրատել դրանք: Շուտով պարիսպը ծածկվեց հարյուրավոր երկար սանդուղքներով, որոնց մեծամասնությունը անմիջապես էլ փլվեց ներքև և ջարդվեց քարերի վրա, բայց ընկածների փոխարեն անընդհատ նորերն էին բուսնում: Օրքերը մագլցում էին դրանց վրա, ինչպես հարավային անտառների կապիկները: Պարիսպների տակ, ինչպես անապատում փոթորկի ժամանակ, դիակների և վիրավորների նորանոր բլուրներ էին աճում: Սարսափելի ավազաբլուրները բարձրանում ու բարձրանում էին, բայց թշնամիների հրոսակները առաջվա պես անընդհատ ավելանում էին:

Ռոհանցիները զգում էին, որ իրեց ուժերը սպառվելու վրա են: Նրանց կապարճները դատարկվել էին, տեգերն ու նիզակները վերջացել, սրերը բթացել, վահանները ճաքճքել: Երեք անգամ Էոմերն ու Արագորնը մի քանի քաջարի ռազմիկների հետ դուրս եկան դարպասի մոտ, երեք անգամ թշնամիների գլխավերևում փայլատակեց Անդրիլը, երեք անգամ թշնամիները Հելմյան դարպասի մոտից հետ շպրտվեցին...

Հանկարծակի պաշարվածների թիկունքում աղմուկ և բղավոցներ լսվեցին: Օրքերը ճարպկորեն, առնետների պես անաղմուկ անցել էին պարսպի միջով անցնող խողովակով, լուռ նստել ժայռերի ստվերում, մինչև բոլոր ռազմիկները նետվեն պարիսպների վրա` կասեցնելու հերթական ավելի կատաղի գրոհը, ապա դուրս եկել թաքստոցից և վազել թիկունք: Նրանցից առաջինները արդեն հասել էին ձիերին պահպանող ջոկատին և մարտի մեջ մտել:

Ջիմլին ցած նետվեց պարսպի վրայից` ցնցելով ժայռերը կատաղի կանչով. «Քազադ, Քազադ», և վազելով կիրճի խորքը գործի դրեց իր տապարը:

— Այա-օ՜յ,— ճչում էր նա,— օրքերը թափանցել են կի՜րճ, այա-օ՜յ, Լեգոլա՜ս, այստե՜ղ երկուսիս էլ կբավականացնի, Լեգոլա՜ս, Քազադ այ-մենու՜:

Ծեր Գամլինգը, որը աշտարակից հետևում էր ճակատամարտին, ընդհանուր աղմուկի միջից լսեց թզուկի կանչը և հասկացավ, որ գործերը վատ են:

— Օրքերը թափանցել են նե՛րս,— ճչաց նա,— Հե՛լմ, Հե՛լմ, առա՛ջ, Հելմի պաշտպաններ: — Եվ այդպես կանչելով նա աստիճաններով ցած նետվեց, ճանապարհին վեսթֆոլդցիների ջոկատ հավաքելով:

Գամլինգի ջոկատն այնպես կատաղի և անսպասելի հարձակվեց օրքերի վրա, որ նրանք չկարողացան դիմակայել: Շուտով նրանք թշնամիներին քշեցին դեպի ժայռերով շրջապատված անկյունը, և շատերն այնտեղ իրենց մահը գտան, իսկ ողջ մնացածները ոռնալով փախան Իջվածքի խորքը, որտեղ նրանց դիմավորեցին գաղտնի քարանձավները հսկող ռազմիկների սրերը:

— Քսանմե՛կ,— բացականչեց Ջիմլին, տապալելով վերջին օրքին: — Ահա և մենք հավասարվեցինք իմ ընկեր Լեգոլասին:

— Հարկավոր է փակել այդ առնետների անցքը,— փնթփնթաց Գամլինգը: — Ինձ ասել են, որ եթե գործ ունես քարի հետ, դիմիր թզուկի օգնությանը: Օգնի՛ր մեզ, բարի՛ Ջիմլի:

— Մարտական տապարով քար չես տաշի,— նկատեց Ջիմլին,— եղունգներով՝ նույնպես: Լավ, կփորձեմ անել, ինչ կարող եմ:

Ջիմլիի խորհրդով վեսթֆոլդցի ռազմիկները ոչ մեծ գլաքարերով և ժայռաբեկորներով զմռսեցին խողովակը` ջրի համար թողնելով միայն մի փոքր ճեղք: Անձրևից հետո վարարած հոսանքը արագ կուտակվեց ելքի մոտ, և ժայռերի միջև աստճանաբար լճակ գոյացավ:

— Վերևում չոր է,— ասաց Ջիմլին,— գնանք, Գամլինգ, տեսնենք ինչպես են ընթանում գործերը պարսպի վրա:

Լեգոլասը, Արագորնի և Էոմերի հետ կանգնած, մաքրում էր իր երկար դաշույնը: Ճակատամարտը կարճ ժամանակով դադարել էր, անհաջող գրոհից հետո թշնամիները հետ էին քաշվել:

— Քսանմե՛կ,— հայտարարեց Ջիմլին:

— Վատ չէ,— ասաց Լեգոլասը,— բայց իմ հաշվին արդեն երկու դյուժին սպանված թշնամի կա: Ստիպված եղա, ինչպես տեսնում ես, դաշույնով աշխատել:

Էոմերն ու Արագորնը կանգնած էին, հոգնած հենված սրերին: Ձախ կողմից՝ պարսպի տակից, ճչոցներ, որոտ ու շառաչյուն լսվեց, և ճակատամարտը վերսկսվեց: Սակայն Հորնբուրգը, ինչպես ժայռը փոթորկվող ծովում, առաջվա պես անսասան կանգնած էր: Դարպասից մի կույտ երկաթի ջարդոն էր մնացել, բայց գերաններից և քարերից պատրաստված արգելապատնեշը դեռ ոչ մի օրք չէր հաղթահարել:

Արագորնը նայեց գունատ աստղերին, մայր մտնող լուսնին և ասաց.

— Այս գիշերը երկար է, ինչպես տարիները: Ինչու՞ է լուսաբացն այսպես հապաղում:

— Լուսաբացն արդեն մոտ է,— պատասխանեց նրա կողքին կանգնած Գամլինգը,— բայց, վախենում եմ, այն մեզ պաշարումից չի ազատի:

— Այգաբացը միշտ էլ հույս է բերում մարդկանց,— առարկեց Արագորնը:

— Այս իզենգարդյան զորքին` Սարումանի չար կախարդանքով աճեցված կիսամարդկանց և կիսաօրքերին, արևի լույսը չի վախեցնի,— գլուխն օրօրեց Գամլինգը: — Իսկ վայրի լեռնեցիներին` առավել ևս: Լսու՞մ եք, թե ինչ են նրանք բղավում:

— Լսելը` լսում ենք,— արձագանքեց Էոմերը,— բայց նրանց բղավոցներն իմ ականջին հասկանալի չեն, և ավելի շատ գազանի ոռնոց են հիշեցնում, քան մարդու խոսք:

— Լեռնեցիները Դունլենդի լեզվով են բղավում,— ասաց Գամլինգը: — Ես գիտեմ այդ լեզուն, թեև այն շատ հին է: Մի ժամանակ Մարկի արևմտյան հովիտներում ապրող բոլոր մարդիկ այդ լեզվով էին խոսում: Ականջ դրե՛ք: Նրանք խորը ատելություն են տածում մեր նկատմամբ և ուրախ են. կարծում են, որ մեր պարտությունն արդեն անխուսափելի է: Նրանք գոռում են. «Որտե՞ղ է ձեր թագավորը, թագավորին այստե՛ղ բերեք: Մա՛հ Ֆորգոյլներին, թող կորչե՛ն շիկամազերը: Մա՛հ հյուսիսից եկած զավթիչներին»: Տեսնու՞մ եք ինչ անուններով են նրանք մեզ պատվում: Նրանք դեռ չեն մոռացել հին վիրավորանքը, երբ հինգ հարյուր տարի առաջ Գոնդորը ռոհանյան հարթավայրերը տվեց Էորլ Երիտասարդին և դաշինք կնքեց նրա հետ, ոչ թե դունլենդցիների: Իսկ Սարումանը բորբոքել է այդ հին վիրավորանքը, և հիմա կատաղած լեռնեցիներին էլ չես հանգստացնի: Նրանք չեն նահանջի ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը, մինչև Թեոդենին գերի չվերցնեն կամ չզոհվեն:

— Եվ այնուամենայնիվ այգաբացը հույս է բերում,— ասաց Արագորնը: — Իսկ ճի՞շտ են ասում, որ Հորնբուրգը երբեք թշնամիների ձեռքը չի ընկել և չի ընկնի, քանի դեռ նրա պաշտպանները ողջ են:

— Այո, աշուղներն այդպես են երգում,— հաստատեց Էոմերը:

— Դե ուրեմն մե՛նք էլ լինենք արժանի պաշտպաններ և չկորցնենք հույսը,— գոչեց Արագորնը:

Նա դեռ չէր հասցրել ավարտել խոսքը, երբ նորից հնչեցին շեփորները: Կիրճը թնդաց պայթյունի որոտից. ներքևում փայլատակեց կրակը, և ծխի թանձր ամպ բարձրացավ երկինք: Պարիսպը փլվեց, և ազատություն ստացած ջուրը թշշալով ու փրփրելով դուրս վազեց պատի վրա առաջացած վիթխարի անցքից, որտեղ արդեն կուտակվել էին օրքերի սև հրոսակները:

— Անիծյալ Սարումանի կախարդա՛նքն է,— ճչաց Արագորնը,— մինչ մենք այստեղ զրուցում էինք, նրանք կրկին թափանցեցին խողովակի մեջ և Օրթհանքի կախարդական կրակով պայթեցրին պարիսպը: Էլենդի՜լ, Էլենդի՜լ,— և նա նետվեց ներքև:

Այդ նույն ակնթարթին օրքերը կրկին սանդուղքներ մոտեցրին պարիսպներին և հարյուրներով սկսեցին մագլցել պատին: Վերջին գրոհը սև ալիքի պես սրբեց տարավ բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել էին պարիսպների վրա: Պաշտպանների մի մասը, պայքարելով լուրաքանչյուր թիզի համար, նահանջեց դեպի քարանձավները, իսկ մյուս մասն ապաստան գտավ ամրոցում:

Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա, փայլատակող Անդրիլը ձեռքին, կանգնած էր Արագորնը: Օրքերը, սարսափով համակված, չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները, մեկիկ-մեկիկ ճանապարհ հարթելով թշնամու միջով, հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանին, մի ոտքի վրա ծնկի իջած, քարացել էր Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին` պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին:

— Բոլորն արդեն անվտանգ տեղում են, Արագո՛րն,— կանչեց նա: — Բարձրացի՛ր դարպասի մոտ:

Արագորնը շրջվեց ու վազեց վերև, բայց հոգնածությունից ոտքերը ծալվեցին և նա սայթաքեց: Օրքերը, ուրախ ոռնոցով թաթերն առաջ պարզած, նետվեցին նրա հետևից: Ամենաառաջինը մեռած ընկավ աստիճաններին. Լեգոլասի վերջին նետը մխրճվեց նրա կոկորդը: Մյուսները ցատկեցին նրա դիակի վրայով և շարունակեցին վեր բարձրանալ, բայց վերևից ինչ-որ մեկը վիթխարի քար գլորեց, որը սրբեց տարավ բոլորին: Դարպասը շառաչյունով փակվեց Արագորնի հետևից:

— Վատ են գործերը, բարեկամներս,— ճակատի քրտինքը մաքրելով ասաց նա:

— Իրավացի ես,— պատասխանեց Լեգոլասը,— բայց դու մեզ հետ ես, և ամեն ինչ դեռ կորած չէ: Իսկ ու՞ր է Ջիմլին:

— Չգիտեմ,— արձագանքեց Արագորնը: — Վերջին անգամ տեսել եմ բակում՝ պարսպի մոտ, բայց հետո ես կորցրեցի նրան իմ տեսողությունից:

— Վա՜յ վա՜յ վա՜յ, վատ նորություններ են,— վշտացավ Լեգոլասը:

— Ջիմլին ուժեղ և քաջարի մարտիկ է,— հանգստացրեց նրան Արագորնը: — Հուսանք նրան հաջողվել է նահանջել քարանձավներ: Այնտեղ ավելի անվտանգ է, քան այստեղ՝ ամրոցում: Իսկ քարանձավներում թզուկներն իրենց զգում են, ինչպես տանը:

— Հուսանք,— հոգոց հանեց Լեգոլասը: — Բայց ես կնախընտրեի տեսնել նրան այստեղ, մեզ հետ: Իմիջայլոց, կիմանար նաև, որ իմ հաշիվն արդեն հասել է երեսունիննի:

— Եթե նա կարողանա ճեղքել օրքերի հորդան և հասնել քարանձավներին, ապա դու հաստատ պարտություն կկրես,— ծիծաղեց Արագորնը: — Երբեք մտքովս չէր անցնի, որ տապարով կարելի է այդպես հմտորեն աշխատել:

— Գնամ նետեր փնտրեմ,— ասաց Լեգոլասը: — Ա՜խ, երբ է այս գիշերը վերջանալու: Ինձ ցերեկային լույս է հարկավոր ավելի լավ նշան բռնելու համար:

Արագորնը գնաց աշտարակ: Այնտեղ նրան մտահոգիչ լուր հաղորդեցին. Էոմերն աշտարակում չէր:

— Ոչ, նա այստեղ չի եկել,— նրա հարցին պատասխանեց վեսթֆոլդցի ռազմիկներից մեկը: — Վերջին անգամ նրան տեսել եմ դարպասի մոտ: Նրա հետ մի քանի ռազմիկներ կային, Գամլինգը և թզուկը: Բայց ինձ չհաջողվեց մոտենալ նրանց:

Արագորնը բարձրացավ վերին սենյակները: Նեղ պատուհանի բացվածքում սևին էր տալիս թագավորի ուրվագիծը: Թեոդենը նայում էր ներքև՝ հովտին:

— Ինչպե՞ս են գործերը, Արագո՛րն,— հարցրեց նա:

— Կիրճը պաշտպանող պարիսպը թշնամիների ձեռքին է, տիրակա՛լ: Պաշտպանությունը ճեղքված է, բայց շատերին հաջողվեց նահանջել այստեղ՝ աշտարակ:

— Իսկ Էոմե՞րը:

— Ոչ, Էոմերն այստեղ չէ: Սակայն շատերը նահանջեցին դեպի քարաձավներ, և ասում են, որ Էոմերն էլ է նրանց հետ եղել: Այնտեղ, որտեղ կիրճը նեղանում է, նրանք կարող էին հետ շպրտել թշնամուն և թաքնվել քարանձավներում: Բայց երկար նրանք կդիմանան այնտեղ թե ոչ, չեմ կարող ասել:

— Ամեն դեպքում մեզանից երկար կդիմանան: Այնտեղ բավականաչափ պարեն կա և օդն էլ թարմ է. ժայռերի մեջ օդանցքներ կան բացված: Եթե մուտքը լավ հսկեն, ոչ ոք չի կարողանա թափանցել ներս, այնպես որ կարող ես հանգիստ լինել. նրանք երկար կդիմանան:

— Օրքերին Օրթհանքում ինչ-որ կախարդական զենքով են զինել,— ասաց Արագորնը: — Կործանիչ կրակով, որը ոչնչացնում է իր ճանապարհին ամեն ինչ: Նրանք այդ կրակի օգնությամբ գրավեցին պարիսպը, այլապես մենք պարիսպը նրանց չէինք հանձնի: Եթե նույնիսկ թշնամիները չկարողանան թափանցել քարանձավներ, նրանք կպայթեցնեն մուտքերը և բոլորին կփակեն ներսում... Մի խոսքով, ոչինչ չենք կարող անել, մեզ մնում է միայն մտածել ամրոցի պաշտպանության մասին:

— Շունչս կտրվում է այս բանտում,— հոգոց հանեց թագավորը: — Եթե ես կարողանայի նժույգին հեծած, նիզակը ձեռքիս, դուրս գալ բաց դաշտ՝ հետևիցս տանելով իմ ռազմիկներին, գուցե նորից զգայի ճակատամարտի բերկրանքը և փառավոր վերջաբանի արժանանայի: Իսկ այստեղ ես անզոր եմ:

— Դու գտնվում ես Ռոհանի ամենաանառիկ ամրոցում,— հիշեցրեց Արագորնը: — Այստեղ մենք շատ ավելի լավ ենք պաշտպանված, քան Էդորասում կամ նույնիսկ Դունհորրոյի թաքսոցում, որ լեռներում է:

— Այո, Հորնբուրգը ոչ մի անգամ թշնամու ձեռքը չի ընկել,— ասաց Թեոդենը,— բայց այս անգամ ես դրանում համոզված չեմ: Աշխարհը փոխվում է, և դարավոր ամրոցները փոշիանում են աչքի առաջ: Եվ առհասարակ, ոչ մի ամրոց չի կարող դիմակայել այս մոլագար ատելությամբ լցված հսկայական զորքին: Եթե իմանայի, որ Իզենգարդն այսքան հզորացել է, գուցե և չշտապեի ուժերս չափել Սարումանի հետ, ինչքան էլ որ կուրորեն հավատայի Գենդալֆի խոսքին: Հիմա նրա խորհուրդները այնքան էլ իմաստուն չեն թվում, որքան այն ժամանակ Էդորասում, առավոտյան արևի շողերի ներքո:

— Ժամանակից շուտ Գենդալֆի խորհուրդների մասին մի դատիր, տիրակա՛լ,— առարկեց Արագորնը:

— Վերջը մոտ է,— ասաց Թեոդենը: — Բայց ես չեմ ուզում մնալ այստեղ և սպասել մահվան, ինչպես ծուղակն ընկած ծեր փորսուղը: Սպիտակաբաշը, Հասուֆելը և իմ թիկնազորի մյուս նժույգները բակում մեզ են սպասում: Լուսադեմին ես կհրամայեմ փչել Հելմի մեծ եղջերափողը և կարշավեմ թշնամուն ընդառաջ: Դու կարշավե՞ս ինձ հետ, Արաթհորնի որդի: Գուցե դեռ մեզ հաջողվի ճեղքել նրանց պաշտպանությունը և դուրս գալ պաշարումից, իսկ եթե ոչ, կզոհվենք մարտում և կարժանանանք երգի, եթե իհարկե մինչ այդժամ կմնա ինչ-որ մեկը, որ երգի մեր մասին...

— Ես կարշավեմ քեզ հետ, Թագավոր,— պատասխանեց Արագորնը:

Բաժանվելով Թեոդենից, նա դուրս եկավ ամրոցից, բարձրացավ արտաքին պատի վրա և, ամրոցի շուրջը պտույտ կատարելով, հանգստացրեց ռազմիկներին՝ օգնելով նրանց հետ մղել ամենակատաղի գրոհները: Լեգոլասը կրնկակոխ հետևում էր նրան: Ներքևում ժամանակ առ ժամանակ խլացուցիչ որոտով կրակ էր բռնկվում, և ժայռերը ցնցվում էին ուժգին պայթյուններից: Օրքերը կրկին ու կրկին պատերին էին նետում կեռմաններով պարանները, մոտեցնում սանդուղքները, կրկին ու կրկին փորձում մագլցել պատի վրա, իսկ ռոհանցիները ցած էին նետում նրանց, և այդպես անվերջ... Հայտնվելով գլխավոր դարպասի գլխին, Արագորնը, ուշադրություն չդարձնելով նետերի ու տեգերի անձրևին, կանգ առավ և նայեց հեռուն: Արևելքում երկինքը փոքր ինչ գունատվել էր. սկսվում էր լուսաբացը:

Արագորնը ափն առաջ պարզած բարձրացրեց ձեռքը՝ ի նշան բանակցությունների:

— Իջի՛ր ցած, արի՛ այստեղ,— ծաղրանքով ոռնացին օրքերը: — Եթե ուզում ես բանակցել՝ իջիր մեզ մոտ: Եվ չմոռանաս հետդ բերել թագավորին: Մենք Ուրուք Հայ անպարտելի մարտիկներ ենք և, միևնույնն է, դուրս կհանենք քո տիրակալիկին իր որջից: Ավելի լավ է իր կամքով գա: Դե շուտ արա, բե՛ր թագավորին, թաքնվելը նրան չի՛ փրկի:

— Թագավորն ինքն է որոշում՝ դուրս գա, թե մնա ամրոցում,— պատասխանեց Արագորնը:

— Եթե այդպես է, դու՞ ինչու ես ցատկել այդտեղ: Քեզ ի՞նչ է պետք: Ուզում ես հաշվել, թե որքան ենք մնացե՞լ: Մենք Ուրուք Հա՛յ ենք, մեզ թիվ ու քանակ չկա՛:

— Ես դուրս եմ եկել լուսաբացը դիմավորելու,— ասաց Արագորնը:

— Իսկ մեզ ի՞նչ քո լուսաբացը: Մենք Ուրուք Հա՛յ ենք, մենք կռվում ենք և՛ ցերեկը, և՛ գիշերը, մեզ ո՛չ արևն է վախեցնում, ո՛չ ամպրոպը: Մենք եկել ենք սպանելու, և կարևոր չէ, արևն է երկնքում կախված, թե լուսինը: Ինչի՞դ է պետք լուսաբացը:

— Չես կարող իմանալ, թե ինչ կբերի նոր օրն իր հետ,— պատասխանեց Արագորնը: — Ավելի լավ է, քանի շուտ է հեռացեք այստեղից, թե չէ մեկ էլ տեսար ճակատագիրը երես թեքեց ձեզանից:

— Իջիր պատի վրայից, թե չէ կնետահարե՛նք,— գոռացին ի պատասխան: — Բանակցողի՛ս նայեք: Ասելիք չունե՛ս, ուղղակի ժամանակ ես ձգում, կորի՛ր:

— Եվ այնուամենայնիվ ես ձեզ ինչ-որ բան կասեմ,— հանգիստ ասաց Արագորնը: — Մինչև հիմա դեռ ոչ մեկին չի հաջողվել գրոհով վերցնել այս բերդը: Հեռացեք: Եթե ոչ, գթության չսպասեք: Ձեզանից ոչ մեկը այստեղից ողջ չի հեռանալու, նույնիսկ սուրհանդակ չի մնալու, որ պատմի, թե ինչ կատարվեց: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում:

Այնպես վստահ և տիրական էր խոսում Արագորնը, միայնակ կանգնած ջարդված դարպասի գլխին, թշնամու անհամար հրոսակներին դեմ հանդիման, որ լեռնեցիներից շատերը զգուշավոր նայեցին ձորի ուղղությամբ, իսկ մյուսները՝ հայացքները հառեցին երկինք: Բայց օրքերը միայն չարությամբ հռհռացին և պատի վրա նետերի ու տեգերի տարափ տեղացին: Սակայն Արագորնն արդեն իջել էր պատից:

Խլացուցիչ դղրդյուն լսվեց, և կրակի լեզուներ խոյացան երկինք: Դարպասի կամարը, որի վրա քիչ առաջ կանգնած էր Արագորնը, փլուզվեց, և փոշու թանձր ամպը պարուրեց տարածքը: Պայթյունի ալիքից պաշտպանական ամրությունը ցրիվ եկավ այս ու այն կողմ: Արագորնը նետվեց ամրոց՝ թագավորի մոտ:

Օրքերը ուրախացած ոռնացին՝ պատրաստվելով պատի վրա առաջացած բացվածքից ներխուժել ամրոցի բակը, բայց հանկարծ նրանց թիկունքից խուլ աղմուկ լսվեց, նման մոտեցող փոթորկի ձայնի: Թշնամու զորքը, ուշադրությամբ ականջ դնելով, քարացավ: Վերջին շարքերից հարյուրավոր ձայներ գոռացին, որ լուսաբացն իր հետ իսկապես ինչ-որ տարօրինակ բան է բերում: Եվ այդ պահին աշտարակի գլխից անսպասելի ու սարսափազդու հնչեց Հելմի մեծ եղջերափողը:

Թշնամիները երերացին: Օրքերից շատերը փլվեցին գետնին և թաթերով փակեցին ականջները: Կիրճը պատասխանեց հզոր արձագանքով. ասես անտեսանելի փողհարները յուրաքանչյուր ժայռի և քարափի գլխից ընդունում էին մարտակոչը: Ամրոցի պաշտպանները ուրախ զարմանքով բարձրացրեցին գլուխները և ականջ դրեցին անվերջանալի արձագանքին: Եղջերափողի կանչը բազմապատկվում ու բազմապատկվում էր՝ տարածվելով շրջակա լեռներում, և նրան պատասխանում էին նորանոր եղջերափողերի ձայներ՝ հնչեղ ու ահարկու:

— Հե՛լմ, Հե՛լմ,— աղաղակեցին ռոհանցիները,— Հ՛ելմն է արթնացել հավերժական քնից և եկել մեզ օգնության: Կեցցե՛ն Հելմը և թագավոր Թեոդե՜նը:

Եվ այդ պահին զարմացած զորքի առջև հայտնվեց թագավորը: Նրա նժույգը ճերմակ էր, ինչպես ձյունը, մի ձեռքին փայլում էր ոսկեզօծ վահանը, իսկ մյուս ձեռքին՝ արծաթափայլ նիզակը: Թագավորի աջ կողմից ընթանում էր Արագորնը՝ Էլենդիլի ժառանգը, իսկ նրանց հետևից գալիս էին Էորլի տոհմի բարձրաստիճան իշխանները: Գիշերը նահանջեց՝ իր տեղը զիջելով լուսաբացին:

— Առա՜ջ, Էորլի՛ որդիներ:

Այդ մարտակոչը շուրթերին, թագավորի հեծելազորը, աղմուկով և դղրդյունով, հեղեղի պես փլվեց թշնամիների գլխին: Մրրիկի պես ցաք ու ցրիվ տալով իրենց ճանապարհին ամեն ինչ, սլացան նրանք դարպասից մինչև գետը՝ տրորելով և ջախջախելով թշնամուն, ինչպես քամին խոտին: Կիրճի կողմից բարձր աղաղակներ լսվեցին. ողջ մնացած ռազմիկներն էին դուրս եկել քարանձավներից և մխրճվել թշնամու զորքի մեջ: Հորնբուրգի բոլոր պաշտպանները, ովքեր ընդունակ էին զենք բռնել, դուրս էին եկել մարտի: Լեռներում դեռ հնչում էր եղջերափողերի արձագանքը:

Թագավորն իր ասպետների հետ սլանում էր առաջ: Ո՛չ թշնամու լավագույն զինվորները, ո՛չ հաղթանդամ լեռնեցիները, ո՛չ էլ նրանց հրամանատարները չկարողացան դիմակայել թագավորին ու նրա շքախմբին: Նրանք բոլորը ընկնում էին գլխատված կամ խողխողված, կամ փախչում առանց հետ նայելու: Թիկունքով շրջվելով նիզակներին և սրերին, թշնամիները փախչում էին գոռալով ու ոռնալով, քանզի նոր օրվա այգաբացը մեծ սարսափի և տարակուսանքի մեջ էր գցել նրանց:

Այդպես դուրս եկավ Հելմյան ամրոցից Թեոդեն արքան, այդպես ճանապարհ հարթեց նա թշնամիների զորքի միջով մինչև հողապատնեշ: Հողապատնեշի մոտ նրանք կանգ առան արևածագի շողերի ներքո, փայլատակող զրահներով ու զենքերով, և քարացան՝ նայելով ներքև՝ հովտին, որն անճանաչելիորեն փոխվել էր:

Այնտեղ, որտեղ երեկ կանաչ ալիքների պես տարածվում էին բլուրները, սևին էր տալիս խիտ անտառը: Հսկա ծառերը, մերկ ու լուռ, սպիտակավուն սաղարթներով, ճյուղերը միմյանց հյուսած և արմատները կանաչ խոտերի մեջ տարածած, շարք առ շարք անշարժ կանգնած էին: Ծառերի տակ թագավորում էր խավարը: Այդ անանուն անտառի եզրից մինչև հողապատնեշ կլիներ ընդամենը մի երեք հարյուր սաժեն, որտեղ էլ կուտակվել էր Սարումանի վիթխարի զորքը: Իզենգարդցիները հայտնվել էին երկու կրակի միջև. մի կողմից ահեղ թագավորն էր, մյուս կողմից ահարկու անտառը: Հելմյան ամրոցից մինչև հողապատնեշ ամբողջ տարածքը դատարկվել էր, բայց հողապատնեշից ներքև՝ թվում էր, թե սև ճանճերի հսկայական պարս է բզզում ու գալարվում այս ու այն կողմ: Զուր էին օրքերը ջանք թափում մագլցել կիրճը շրջապատող լանջերին. արևելյան լեռները չափազանց կտրուկ էին, իսկ արևմուտքից մոտենում էր անխուսափելի մահը:

Հանկարծակի բլրի կատարին, ասես մի աստղ ծագող արևի շողերի ներքո, երևաց փայլատակող սպիտակ հագուստով հեծյալը: Հնչեցին եղջերափողերը: Սպիտակ ձիավորի հետևում բուսնեցին հազարից ավելի հետյոտն ռազմիկներ, և այդ հազարանոց զորքը մերկացրած սրերով գահավիժեց լանջն ի վար: Զորքի առջևից սլանում էր բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, կարմիր վահանը ձեռքին զորեղ մի դյուցազն:

— Էրքենբրա՛նդ,— միաձայն գոռացին ռոհանցիները,— Էրքենբրա՛նդ:

— Տեսե՛ք, Սպիտակ Ձիավո՛րը,— բացականչեց Արագորնը,— Գենդալֆը մեզ հե՛տ է կրկին:

— Միթրանդի՛ր, Միթրանդի՛ր,— Արագորնին միացավ Լեգոլասը: — Այ սա իսկապես կախարդա՜նք է: Արա՛գ, ես ուզում եմ տեսնել այդ անտառը, քանի դեռ կախարդանքը չի ցրվել:

Իզենգարդի հրոսակները ոռնալով ու բղավելով գալարվում էին երկու կրակի արանքում: Աշտարակից կրկին հնչեց եղջերափողի ձայնը, և թագավորի հեծելազորն անցնելով հողապատնեշի անցումը, քառատրոփ արշավով սլացավ հարձակման: Բլուրների լանջերից հեղեղի պես ցած էին գահավիժում Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդի ռազմիկները, իսկ առջևից, ինչպես թեթևոտն եղնիկը, սմբակներով հազիվ դիպչելով գետնին, լանջի վրայով թռչում էր Լուսաչը: Սպիտակ Ձիավորի ահեղ տեսքից թշնամիները վերջնականապես խելագարվեցին: Լեռնեցիները գլուխները կորցրած բերանքսիվայր փռվեցին գետնին, օրքերը բղավելով ցած գցեցին նիզակներն ու դաշույնները և իրար գլուխ ջարդելով փախուստի դիմեցին: Անհամար զորքը աչքի առաջ ցրվում էր, ինչպես քամուց քշվող սև ծխի ամպը: Սարսափից խելագարված օրքերը փրկություն որոնելով թաքնվեցին ծառերի տակ՝ մթին անտառի մռայլ խավարում, բայց այնտեղից դուրս գալ նրանցից ոչ մեկին այլևս չհաջողվեց:

=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===

Այդպես գարնանային պարզկա առավոտյան, Հելմյան գետակի ափին՝ կանաչ մարգագետնում, կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին Ռոհիրիմները: Բայց զարմանքն ավելի մեծ էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայացքները հառեցին կախարդական անտառին:

Հանկարծակի հաղթական ճիչեր լսվեցին, և կիրճից երևացին քարանձավներից դուրս եկած ռազմիկները, որոնց հետ էին նաև ծեր Գամլինգը, Էոմունդի որդի Էոմերը և թզուկ Ջիմլին: Ջիմլիի գլխին սաղավարտ չկար և գլուխը փաթաթված էր արյունոտ լաթի կտորով, բայց ձայնն առաջվա պես հնչում էր առույգ ու բարձր:

— Քառասուներկու, թանկագի՛ն ընկեր Լեգոլաս,— դեռ հեռվից ձայնեց նա: — Ավա՜ղ, իմ տապարի սայրը բթացել է. վերջին օրքը պողպատյա օձիք ուներ:

— Դու ինձանից մեկով առաջ ես անցել,— արձագանքեց Լեգոլասը,— բայց ես չեմ տխրում: Կարևորը՝ դու ողջ-առողջ ես և կարողանում ես ոտքի վրա կանգնած մնալ:

— Ողջու՛յն, քրո՛ջ որդի,— գոչեց Թեոդենը,— ուրախ եմ քեզ ողջ և անվնաս տեսնել:

— Քե՛զ էլ ողջույն, Ռոհիրիմների՛ թագավոր,— պատասխանեց Էոմերը խոնարհվելով: — Ինչպես տեսնում ես, գիշերը վերջացավ և եկավ նոր օրը, թեև այն իր հետ բավականին տարօրինակ բաներ բերեց...

Նա կրկին շրջվեց և զարմացած հայացքով նայեց անտառին, ապա՝ Գենդալֆին:

— Դու կրկին անսպասելի հայտնվեցիր օրհասական ժամին, երբ քեզ այլևս ոչ մեկ չէր սպասում,— գոչեց նա:

— Ինչպես թե չէիք սպասում,— հոնքերը վեր բարձրացրեց Գենդալֆը: — Չէ՞ որ ես ասացի ձեզ, որ կվերադառնամ և, նույնիսկ, հանդիպման վայրը նշեցի:

— Բայց դու ժամ չնշեցիր և չասացիր, թե դա ինչպես տեղի կունենա: Տարօրինակ օգնություն ես բերել դու մեզ, Գե՛նդալֆ Ճերմակ: Դու իսկապես մեծ հրաշագործ ես:

— Գուցե և այդպես է,— պատասխանեց Գենդալֆը,— բայց ես դեռ ոչ մի հրաշագործություն չեմ արել: Ես միայն ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդ եմ տվել և օգտվել եմ Լուսաչի արագությունից, իսկ հաղթանակի համար դուք պարտական եք ձեր քաջությանը և Վեսթֆոլդցի ռազմիկների տոկունությանը. նրանք ամբողջ գիշեր առանց կանգառի քայլել են:

Բայց բոլորը շարունակում էին համր զարմանքով նայել Գենդալֆին և, ժամանակ առ ժամանակ աչքները տրորելով, հայացք նետել անտառի վրա: Մի՞թե Գենդալֆը ոչինչ չի տեսնում:

Գենդալֆը զվարթ ծիծաղեց:

— Ա՜խ դուք ծառերին նկատի ունեք,— ասաց նա: — Մի անհանգստացեք, ես տեսնում եմ դրանց նույնքան պարզ, որքան դուք, սակայն ես կապ չունեմ դրանց հետ: Նույնիսկ իմաստունները չեն կարող հրամայել անտառին: Ուղղակի ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան ես մտածել էի և ավելի հաջող, քան ես կարող էի հուսալ:

— Այդ դեպքում, եթե ոչ քո, ապա ու՞մ կախարդանքն է դա,— հարցրեց Թեոդենը: — Հաստատ ոչ Սարումանինը... Մի՞թե գործին ինչ-որ երրորդ հրաշագործ կա խառնված, որի մասին մենք ոչինչ չգիտենք:

— Կախարդանքն այստեղ կապ չունի,— ասաց Գենդալֆը: — Ոտքի է ելել ավելի հինավուրց ու զորեղ մի ուժ, որը հայտնվել է Միջերկրում ավելի վաղ, քան հնչել են էլֆերի առաջին երգերը, և երկաթին է հարվածել առաջին մուրճը:

Երբ դեռ երկաթը չէր հայտնաբերվել,

Եվ կացինը ծառ չէր կտրել,

Երբ դեռ երիտասարդ լեռներ էին

Լուսնի լույսի տակ,

Երբ մատանիները դեռ չէին կռվել,

Եվ չարը դեռ չէր ծնվել,

Թափառում էին նրանք անտառում

Ծառերի սաղարթների տակ:

— Եվ ո՞րն է քո հանելուկի պատասխանը,— հարցրեց Թեոդենը:

— Եթե ուզում ես իմանալ պատասխանը, ստիպված ես ինձ հետ գալ Իզենգարդ,— պատասխանեց Գենդալֆը:

— Իզենգա՞րդ,— միաձայն բղավեցին բոլորը:

— Այո՛, Իզենգարդ,— կրկնեց Գենդալֆը: — Ես գնում եմ այնտեղ, և ցանկացողները կարող են գալ ինձ հետ: Այնտեղ մենք բավականին հետաքրքիր բաների ականատես կլինենք:

— Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, ինչ-որ հմայքով բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,— խոժոռվեց Թեոդենը:

— Եվ այնուամենայնիվ, ես գնում եմ Իզենգարդ,— անվրդով կրկնեց Գենդալֆը: — Ճիշտ է, կարճ ժամանակով՝ արևելքում թանձրանում է խավարը: Սպասիր ինձ Էդորասում, թագավո՛ր, լուսինը դեռ չբոլորած ես այնտեղ կլինեմ:

— Ոչ,— պատասխանեց Թեոդենը: — Լուսաբացից առաջ՝ սև ժամին, ես թերագնահատեցի քեզ և կասկածեցի քեզ, բայց հիմա մենք էլ չենք բաժանվի: Ես կգամ քեզ հետ, եթե դա է քո խորհուրդը:

— Ես պետք է խոսեմ Սարումանի հետ և, ինչքան հնարավոր է, շտապ,— բացատրեց Գենգալֆը: — Սարումանը քեզ շատ չարիք է պատճառել, թագավո՛ր, և ես ուզում եմ, որ դու ներկա լինես այդ զրույցին: Բայց եթե գնում ենք, ապա ինչքան արագ ճանապարհ ընկնենք, այնքան լավ:

— Իմ ռազմիկները ճակատամարտում հոգնել են,— ասաց Թեոդենը,— և, ճիշտ ասած, ես էլ եմ հոգնել: Մենք երկար ճանապարհ ենք անցել և անքուն գիշեր անցկացրել: Ավա՜ղ, բայց ես ծեր եմ, և Օձալեզուն դրանում մեղավոր չէ: Դա հիվանդություն է, որը նույնիսկ Գենդալֆը չի կարող բուժել:

— Այդ դեպքում բոլորը, ովքեր գալու են մեզ հետ, թող հիմա հանգստանան,— համաձայնեց Գենդալֆը: — Մթնշաղին ճանապարհ կընկնենք: Ճիշտն ասած, ավելի լավ, թող մեր արշավը ինչքան հնարավոր է գաղտնի մնա: Բայց շատ մարդ չվերցնես հետդ, Թեոդեն, մենք գնում են ոչ թե կռվելու, այլ բանակցելու:

Թագավորը մի քանի հեծյալ ընտրեց, որոնք ճակատամարտում անվնաս էին մնացել, կարգադրեց նրանց ընտրել ամենաարագավազ ձիերին և շտապել Ռոհանի բոլոր ծայրերն ու հաղորդել բոլորին հաղթանակի լուրը: Բոլորին՝ և՛ ծերերին, և՛ երիտասարդներին, կարգադրված էր շտապել Էդորաս. լիալուսնից երկու օր հետո բոլոր ռոհանցիները, ովքեր ընդունակ էին զենք կրելու, պետք է ներկայանային զորահավաքին: Թագավորն իր հետ Իզենգարդ գնալու համար ընտրեց Էոմերին և իր թիկնապահներից քսան հոգու: Գենդալֆի հետ գնալու ցանկություն հայտնեցին նաև Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին: Չնայած վնասվածքին՝ թզուկը չցանկացավ մնալ:

— Հարվածն այնքան էլ ուժեղ չէր,— ասաց նա: — Սաղավարտը պաշտպանեց ինձ: Ո՛չ, դատարկ քերծվածքի պատճառով ես այստեղ չեմ մնա:

— Քանի դեռ հանգստանում ենք, ես կզբաղվեմ քո վերքով,— ասաց Արագորնը:

Թագավորը վերադարձավ Հորնբուրգ և քնեց խաղաղ քնով, ինչպես չէր քնել երկար տարիներ: Թիկնապահները նույնպես գնացին հանգստանալու: Մնացած բոլորը, բացառությամբ վիրավորները, գնացին հողին հանձնելու զոհվածների մարմինները:

Ոչ մի օրք կենդանի չէր մնացել: Ամբողջ մարտի դաշտը ծածկված էր նրանց անհաշիվ դիակներով: Բայց լեռնեցիներից շատերը գերի էին հանձնվել. նրանք մահու չափ վախեցած էին և ներում էին աղերսում: Ռոհանցիները խլեցին նրանց զենքերը և ուղարկեցին աշխատելու:

— Օգնեք վերականգնել այն ամենը, ինչն ինքներդ եք քանդել օրքերի հետ,— ասաց նրանց Էրքենբրանդը,— և երդում տվեք, որ այլևս երբեք զենքը ձեռքներիդ չեք անցնի Իզենի գետանցումը և օգնություն չեք ցուցաբերի մարդկային ցեղի թշնամիներին: Հետո կարող եք գնալ ձեր երկիրը: Սարումանը ձեզ իր խաբեության ծուղակն է գցել: Ձեզանից շատերը կյանքով հատուցեցին նրա ստերին հավատալու համար, բայց եթե դուք հաղթեիք, ապա, միևնույնն է, ավելի թանկ կվճարեիք:

Լեռնեցիները չէին հավատում իրենց ականջներին. Սարումանը հավաստիացրել էր նրանց, որ ռոհանցիները դաժան են և իրենց գերիներին ողջ-ողջ այրում են:

Հորնբուրգի դիմացի դաշտում երկու դամբանաբլուր վեր բարձրացան, որոնցից մեկի տակ իրենց հանգիստը գտան զոհված Վեսթֆոլդցիների մարմինները, իսկ մյուսի տակ՝ Էդորասցիների: Համային՝ թագավորի գլխավոր թիկնապահին, որը զոհվել էր պաշտպանելով դարպասը, թաղեցին առանձին՝ պարսպի տակ:

Օրքերի դիակները հավաքեցին և անտառի եզրին կիտեցին իրար վրա: Հսկայական բլուր բարձրացավ և ռոհանցիները անհանգստացան. այդքան մեծ քանակության դիակները ո՛չ հնարավոր էր հողին հանձնել, ո՛չ վառել: Խարույկ վառելու համար բավականաչափ փայտ չկար, իսկ խորհրդավոր անտառին, եթե նույնիսկ Գենդալֆը զգուշացրած էլ չլիներ, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ:

— Թողեք այնպես, ինչպես կա,— ասաց Գենդալֆը: — Առավոտյան, իմ կարծիքով, ամեն ինչ կհարթվի:

Երեկոյան մոտ թագավորն ու նրա ջոկատը ճանապարհի պատրաստություն տեսան: Հուղարկավորությունը դեռ չէր ավարտվել: Թագավորը սգաց Համայի մահը և առաջինը մի բուռ հող լցրեց նրա գերեզմանին:

— Սարումանն իսկապես մեծ վիշտ պատճառեց ինձ և իմ ժողովրդին,— գոչեց նա: — Ես երբե՛ք դա չեմ մոռանա, և երբ մենք հանդիպենք, կհիշեցնեմ նրան այդ մասին:

Արևն արդեն մտնում էր կիրճի արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ վերջապես Թեոդենը Գենդալֆի և մյուսների հետ ճանապարհ ընկավ: Նրանց ճանապարհելու էին եկել ռոհանի հեծյալները, վեսթֆոլդցիները, ծերերն ու երիտասարդները, կանայք և երեխաները, թե՛ ճակատամարտի մասնակիցները, թե՛ քարանձավներում թաքնվածնները: Բոլորը հնչեղ, բարձր ձայնով երգեցին հաղթանակի հիմնը և լռեցին՝ սարսափով նայելով խորհրդավոր ծառերին:

Ջոկատը մոտեցավ անտառի եզրին և կանգ առավ: Ո՛չ մարդիկ, ո՛չ էլ ձիերը չէին համարձակվում մտնել անտառ: Նրանց առջև փռված էր մշուշի մեջ թաված ծառերի ահարկու մոխրագույն պատը, որոնց երկար ճյուղերը տարածվել էին ինչ-որ մեկին ճանկելու պատրաստ ձեռքերի պես: Արմատները նման էին ինչ-որ անհայտ հրեշի շոշափուկների, իսկ դրանց տակ սև անցքեր էին երևում: Սակայն Գենդալֆն առանց տատանվելու շարժվեց առաջ, և մյուսները հետևեցին նրան: Այնտեղ, որտեղ Հորնբուրգ տանող ճանապարհը սուզվում էր անտառ, ծառերի շարքն այնքան էլ խիտ չէր, և ճյուղերի արանքից լույս էր թափանցում: Շուտով հեծյալները զարմանքով հայտնաբերեցին, որ ճանապարհը շարունակում է առաջ գնալ, իսկ նրա կողքով առաջվա պես հոսում է Հելմյան գետակը: Գլխավերևում երկնքի նեղ շերտ էր երևում՝ լցված ոսկեգույն լույսով, բայց, ճանապարհի եզրից այն կողմ, ծառերը թաղվում էին մթության մեջ, որը մի քանի քայլ այն կողմ գնալով խտանում և վերածվում էր անթափանց խավարի, որտեղ ինչ-որ բան էր ճռռում, տնքում ու տրտնջում: Հեռվից խուլ ճիչեր էին լսվում, անխոս հեծեծանք և անհասկանալի ձայներ... Բայց ո՛չ օրքեր, ո՛չ էլ այլ արարածներ ճանապարհին չհանդիպեցին:

Լեգոլասն ու Ջիմլին ընթանում էին միասին՝ աշխատելով Գենդալֆից հետ չմնալ, որովհետև թզուկը վախենում էր անտառից:

— Այստեղ տոթ է,— Գենդալֆին ասաց Լեգոլասը: — Ես մաշկով զգում եմ, թե ինչքան մեծ է այս անտառի զայրույթը: Զգու՞մ ես ինչպես է օդը տատանվում:

— Զգում եմ,– պատասխանեց հրաշագործը:

— Իսկ ի՞նչ պատահեց այդ չարաբաստիկ օրքերին,— հարցրեց Լեգոլասը:

— Այդ մասին, կարծում եմ, ոչ ոք երբևէ ոչինչ չի իմանա,— պատասխանեց Գենդալֆը:

Որոշ ժամանակ նրանք ընթանում էին լուռ: Լեգոլասն անընդհատ աջ ու ձախ էր նայում և մի անգամ նույնիսկ ցանկացավ կանգնեցնել ձիուն, որ ականջ դնի անտառի շշունջին, բայց Ջիմլին չհամաձայնեց:

— Այսպիսի տարօրինակ ծառեր կյանքումս չեմ տեսել,— զարմանում էր էլֆը: — Ախր ես բազմաթիվ զորեղ կաղնիներ եմ տեսել, հետևել դրանց՝ կաղինից մինչև խոր ծերություն... Կուզենայի թափառել այստեղ: Այս ծառերը կարողանում են միմյանց հետ զրուցել իրենց ուրույն ձևով. գուցե ժամանակի ընթացքում սովորեի հասկանալ դրանց լեզուն:

— Միայն ոչ դա,— վախեցավ Ջիմլին: — Ավելի լավ է արի այս ծառերին հանգիստ թողնենք: Ես այսպես էլ եմ նրանց հասկանում: Նրանք խորը ատելություն են տածում բոլոր երկոտանիների նկատմամբ և հիմա զրուցում են միայն մի բանի մասին. ինչ տարբերակով ճզմեն ու խեղդեն մեզ, որ ավելի ճիշտ լինի:

— Սխալվում ես, ոչ բոլորին համատարած,— առարկեց Լեգոլասը: — Նրանք ատում են միայն օրքերին: Բան այն է, որ ծառերն այս կողմերից չեն: Իմ կարծիքով նրանք Ֆենգորնի խորքերից են եկել և էլֆերի ու մարդկանց մասին շատ քիչ բան գիտեն: Այո, Ջիմլի, ահա թե որտեղից են նրանք. ինձ այդպես է թվում:

— Դե հա, Ֆենգորնը Միջերկրի բոլոր անտառներից ամենավտանգավորն է,— փնթփնթաց Ջիմլին: — Ճիշտ է, նրանք մեզ շատ են օգնել, և ես, կարծես թե, պետք է երախտապարտ լինեմ նրանց, բայց սիրել նրանց... Չէ, ազատեք: Հիացիր նրանցով ինչքան ուզում ես, բայց ես այս կողմերում շատ ավելի մեծ հրաշալիքի եմ հանդիպել: Բոլոր ժամանակների ծառերն ու անտառները կտայի դրանց համար: Մինչև հիմա հիացմունքս չի անցնում: Մարդիկ տարօրինակ արարածներ են, Լեգոլա՛ս: Ամբողջ հյուսիսում նման հրաշալիք գոյություն չունի, և դրանք պատկանւմ են մարդկանց: Իսկ ի՞նչպես են նրանք անվանում դրանց. «Քարանձավնե՜ր»: Քարանձավներ, որոնք պատերազմի օրերին որպես ապաստարան են ծառայում, իսկ խաղաղ օրերին հացահատիկի շտեմարան: Թանկագին Լեգոլաս, արդյոք գիտե՞ս, թե ինչ լայնարձակ, հիասքանչ սրահներ են թաքնված Հելմյան Իջվածքը շրջապատող լեռների ընդերքում: Եթե թզուկները դրանց մասին իմանային՝ անվերջանալի շարքերով կհոսեին այստեղ՝ տեսնելու այդ քարանձավները. այո՛, այո՛, և մուտքի համար կվճարեին մաքուր ոսկով:

— Իսկ ես ոսկի չեմ խնայի դուրս գալու համար, եթե պատահաբար այնտեղ ընկնեմ,— հայտարարեց Լեգոլասը:

— Դու չես տեսել այդ քարանձավները, այդ պատճառով էլ ներում եմ հիմար կատակդ,— ասաց Ջիմլին: — Մի՞թե Չարքանտառի էլֆերի ստորգետնյա ապարանքը հրաշալի չէ, որն, ի դեպ, թզուկներն են օգնել կառուցել: Դե, ուրեմն իմացիր, այդ ապարանքն ընդամենը մի խղճուկ որջ է այստեղի քարանձավների համեմատությամբ: Ինչե՜ր արժեն միայն այն վիթխարի սրահները, որտեղ մշտապես հնչում է երփներանգ շիթերի հանգիստ մեղեդին, կամ հավերժական կաթոցքը լճերի գլխին, որոնք չքնաղ են, ինչպես Քելեդ-Զարամը՝ աստղերի լույսի ներքո... Իսկ երբ վառում են կանթեղները, և մարդիկ քայլում են արձագանքող սրահների ավազե հատակի վրայով, Լեգոլաս, ողորկ պատերի վրա սկսում են կայծկլտալ ադամանդները, լեռնային բյուրեղները և թանկարժեք հանքաքարերի երակները: Այնուհետև, երբ լույսը տաքացնում է մարմարի շերտերը, ծալքերը սկսում են փայլել ու խորհրդավոր լույս արձակել՝ կիսաթափանցիկ, ինչպես տիրուհի Գալադրիելի ձեռքերը: Բա ոլորաձև սյուները, Լեգոլաս, որոնց վրա հենված են սրահի կամարները... Սպիտակ, մանուշակագույն, վարդագույն ինչպես այգաբացը... Այդ տարօրինակ սյուները աճում են գույնզգույն հատակից և բարձրանում վեր՝ միանալու առաստաղից կախված կայծկլտացող շթաքարերին, այդ սառցե բյուրեղներին, թևերին, սառցակալած ամպերին, հարվածելու պատրաստ նիզակներին, գլխիվայր շրջված պալատի աշտարակներին, որոնք անդրադառնում են սառույցի բարակ շերտով ծածկված անշարժ լճերի մակերևույթին... Իսկ մակերևույթի սառցե հայելու մեջ զարմանահրաշ տեսիլքներ են երևում, քաղաքներ են ուրվագծվում, որոնք նույնիսկ Դուրինը չի տեսել իր երազներում: Պարզորոշ երևում են դրանց փողոցները, հեռուն գնացող սյունազարդ կամարները, որոնք ներքև իջնելով կորչում են սև անդունդում, որտեղ լույսը չի կարողանում թափանցել: Հանկարծ՝ կա՛թ, ընկնում է արծաթե կաթիլը. մակերևույթի հայելին կնճռոտում են տարածվող շրջանաձև ալիքները, աշտարակները ճկվում ու տատանվում են, ինչպես ջրիմուռները և կորալները ծովային քարաձավներում: Հետո գալիս է երեկոն, տեսիլքները թարթում են ու կորչում, և ամեն ինչ սուզվում է մթության մեջ. ջահերը տեղափոխվում են հաջորդ սրահ և սկսվում է հաջորդ զարմանահրաշ տեսիլքը: Իսկ սրահներն անհաշիվ են, Լեգոլաս, դահլիճը փոխարինում է դահլիճին, գմբեթը՝ գմբեթին, հետո աստիճաններ են սկսվում, որոնք տանում են դեպի ոլորապտույտ անցումները, իսկ դրանք ձգվում են դեպի լեռների սիրտը... Քրանձավնե՛ր: Ոչ թե քարանձավներ, այլ Հելմյան Իջվածքի ստորգետնյա պալատնե՛ր: Օրհնյալ է ուղին, որ բերեց ինձ այս կողմերը, և ես հնարավորություն ունեցա տեսնելու այդ պալատները: Լաց էի լինում, երբ հեռանում էի այնտեղից...

— Դե որ այդպես է, թանկագին Ջիմլի,— ժպտաց Լեգոլասը,— մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:

— Դու ոչինչ չես հասկանում,— նեղացավ Ջիմլին: — Ոչ մի թզուկի սիրտ անտարբեր չի մնա նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չէիր գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ-այնտեղ՝ երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր պոկելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես միայն նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: Ամեն տեղ կշողշողային լույսերը, ինչպես մի ժամանակ Քազադ-Դումում, իսկ խավարը, որ թագավորում է այնտեղ այդ լեռների ստեղծման օրվանից, կնահանջեր և կվերադառնար միայն այն ժամանակ, երբ մենք ցանկանայինք հանգստանալ...

— Դու ինձ զարմացրիր, Ջիմլի,— խոստովանեց Լեգոլասը: — Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես պերճապոս լինել: Նույնիսկ սկսում եմ ափսոսալ, որ չեմ տեսել այդ քարանձավները: Գիտե՞ս ինչ, արի պայման կապենք: Եթե երկուսս էլ ողջ մնանք, որը քիչ հավանական է, ապա կճանապարհորդենք միասին: Դու կթափառես ինձ հետ Ֆենգորնի անտառում, իսկ ես՝ քեզ հետ, Հելմյան Իջվածքի քարանձավներում: Համաձա՞յն ես:

— Ճիշտն ասած ես Ֆենգորնը շատ հեռվից կշրջանցեի, բայց, լավ, թող քո ասածը լինի: Սակայն խոստացիր, որ Ֆենգորնից հետո մենք անհապաղ կայցելենք քարանձավներ, և դու կկիսես ինձ հետ իմ հիացմունքը:

— Որոշված է,— հավանություն տվեց Լեգոլասը: — Բայց ավա՜ղ, մենք առաժմ պետք է մոռանանք և՛ Ֆենգորնի, և՛ քարանձավների մասին: Նայի՛ր, անտառն արդեն վերջանում է: Մինչև Իզենգարդ դեռ շա՞տ ճանապարհ կա, Գենդալֆ:

— Մոտ տասնհինգ լիգ, եթե հաշվենք ուղիղ գծով, ինչպես թռչում են Սարումանի ագռավները: Կիրճի բերանից միչև գետանցում՝ հինգ լիգ, իսկ այնտեղից մինչև Իզենգարդի դարպասը՝ տասը: Բայց ամբողջ գիշեր գնալու անհրաժեշտություն չկա: Կգիշերենք, կհանգստանանք:

— Իսկ ի՞նչ է սպասվում մեզ ճանապարհի վերջում,— հարցրեց Ջիմլին: — Դու, իհարկե, արդեն նախապես գիտես, իսկ ես նույնիսկ չեմ էլ կռահում:

— Ոչ, ես ինքս էլ ոչինչ չգիտեմ,— պատասխանեց հրածագործը: — Ես անցյալ գիշեր եմ այնտեղ եղել, իսկ այս ընթացքում շատ բան կարող է կատարված լինել: Բայց, կարծում եմ, որ անիմաստ չենք գնում, և դու չես բողոքի, թեև դրա պատճառով ստիպված եղար լքել Ալգարոնդի փայլփլուն քարանձավները:

Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք՝ դեպի Իզենի գետանցում: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց.

— Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ-որ մեկը ճյուղերի միջից մեզ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել:

Մյուսները, նրա գոռոցից անհանգստացած, կանգ առան և նույնպես շրջվեցին: Լեգոլասն արդեն ուզում էր հետ սլանալ, բայց Ջիմլին թույլ չտվեց:

— Կանգնի՛ր,– ճչաց նա,— եթե դու խելագարվել ես, դա քո գործն է, բայց սկզբում թույլ տուր իջնեմ, ես ոչ մի աչքեր տեսնելու ցանկություն չունե՛մ:

— Մի շտապի՛ր, Լեգոլաս,— էլֆին հանգստացրեց Գենդալֆը: — Հիմա դրա ժամանակը չէ, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:

Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես թրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչամոխրագույն մորուքներ: Հագներին ինչ-որ պիրկ, մոխրաշագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, ա՞յլ կեղև: Տարօրինակ արարածները հանգիստ և լրջորեն հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու, նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին՝ մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը, և հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ հափշտակեցին սրերը:

— Թողեք զենքերը,— ասաց Գենդալֆը,— դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, մենք նրանց ընդհանրապես հետաքրքիր չենք:

Երևում է Գենդալֆը գիտեր, թե ինչ է ասում: Հսկաները, նույնիսկ հայացքի չարժանացնելով մարդկանց, մտան անտառ և անհետացան տեսադաշտից:

— Հովիվնե՛ր,— ուշքի գալով խոսեց Թեոդենը,— իսկ ու՞ր է նրանց նախիրը: Ովքե՞ր են նրանք, Գենդալֆ: Երևում է, դու նրանց մասին ինչ-որ բան գիտես:

— Նրանք ծառերի հովիվներն են,— պատասխանեց հրաշագործը: — Մի՞թե դու մոռացել ես հեքիաթները, որ պատմում են ձեզ մոտ երեկոները խարույկի շուրջ: Հարցրու ձեր երեխաներին: Նրանք հեշտությամբ կգտնեն ճիշտ պատասխանը հնագույն առասպելների խճճված ցանցում և կպատասխանեն քո հարցին: Դու տեսար Ֆենգորնյան անտառի էնտերին, թագավոր: Ձեր լեզվով այդ անտառը Էնտվուդ է կոչվում: Դուք՝ ռոհանցիներդ, էնտերի համար ընդամենը վաղանցիկ ստվեր եք: Տարիները, որոնք անցել են Էորլ Երիտասարդից մինչև ծերունի Թեոդեն, նրանց համար ոչինչ են, իսկ քո փառավոր նախնիների կատարած բոլոր գործերն ու սխրագործությունները՝ քիչ կարևորություն ունեցող ակնթարթ:

Թագավորը երկար ժամանակ լռում էր:

— Էնտե՛ր,— վերջապես խոսեց նա: — Իսկապես, եթե ավելի ուշադիր նայես առասպելների մշուշին, ծառերի այս հրաշքը մի քիչ ավելի բացատրելի կդառնա: Տարօրինակ ժամանակներ են հիմա: Մենք դարերով արածացրել ենք մեր նախիրները, հողագործությամբ զբաղվել, տներ կառուցել, զենքեր կռել, օգնել գոնդորցիներին մարտեր մղել Մինաս Թիրիթի թշնամիների դեմ՝ համարելով այդ ամենը սովորական մարդկային կյանք: Մեզ թվում էր, թե բոլորն են այդպես ապրում և մեզ քիչ էր հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններից դուրս: Այդ մասին, ճիշտ է, պատմում էին հնագույն երգերը, բայց մենք արագ մոռանում էինք դրանք, կամ երգում էինք միայն մեր երեխաների համար, հենց այնպես, սովորության համաձայն: Եվ ահա, չափազանց անսպասելի, այդ երգերն իրականություն են դառնում:

— Դու պետք է, որ ուրախ լինես դրա համար, թագավոր Թեոդեն,— ասաց Գենդալֆը: — Ինչպես տեսնում ես ոչ միայն մարդկանց կյանքին է վտանգ սպառնում: Վտանգի մեջ են հայտնվել նաև այլ արարածներ, այդ թվում նրանք, ում դուք հեքիաթ էիք համարում: Դուք մենակ չեք, դուք դաշնակիցներ ունեք, թեև ոչինչ չգիտեք նրանց մասին:

— Նույնիսկ չգիտեմ, ուրախանա՞մ, թե՞ տխրեմ,— պատասխանեց Թեոդենը: — Եթե նույնիսկ մենք հաղթենք, ինձ թվում է Միջերկիրը պատերազմի կրակում կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից:

— Հուսանք, որ չի զրկվի,— ասաց Գենդալֆը: — Թեպետ սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը:

Անտառն ու կիրճը թողնելով հետևում՝ ջոկատն ուղղություն վերցրեց դեպի գետանցում: Լեգոլասը, հաղթահարելով մնալու ցանկությունը, հետևեց մյուսներին: Արևն արդեն մայր էր մտել, բայց, երբ նրանք դուրս եկան լեռների ստվերից և թեքվեցին արևմուտք՝ Ռոհանյան Լեռնանցքի կողմը, տեսան, որ երկինքն այնտեղ դեռ ներկված է մայրամուտի գույնով, իսկ ամպերը վառվում են բոսոր կրակով: Բոսորագույն երկնքի ֆոնին սև թռչուններ էին պտույտներ գործում, որոնցից մի քանիսը, աղիողորմ ճիչեր արձակելով, թռան-անցան ջոկատի գլխավերևով. վերադառնում էին իրենց լեռնային բները:

— Գիշակերները փառավոր խնջույք են արել,— նկատեց Էոմերը:

Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ, սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մերթ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով՝ անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների արանքով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ:

Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և, հայտնվելով հակառակ ափին, բարձրանում էր բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և դրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզյակը, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը լսելի էր դեռ հեռվից, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը:

— Այս ի՞նչ տարօրինակ պատկեր է,— զարմացավ Էոմերը,— ի՞նչ է կատարվել գետի հետ: Սարումանը ոչնչացրել է հնարավոր ամեն ինչ, մի՞թե նույնիսկ Իզենը չի խնայել:

— Երևում է այդպես է,— պատասխանեց Գենդալֆը:

— Ավա՜ղ,— գոչեց Թեոդենը,— մի՞թե մենք գնալու ենք այն նույն ճանապարհով, որտեղ վայրի գազանները հոշոտում են Մարկի քաջարի ռազմիկների մարմինները:

— Այո, գնալու ենք հենց այդ ճանապարհով,— պատասխանեց Գենդալֆը: — Ես հասկանում եմ քո վիշտը, թագավոր, բայց շրջակա լեռների գայլերը չեն հոշոտել քո ռազմիկներին: Նրանք հիմա լափում են իրենց ընկերների՝ օրքերի դիակները: Դե, այդպիսին է նրանց ընկերությունը: Առա՛ջ:

Ջոկատն իջավ գետի ափը: Գայլերը, տեսնելով նրանց, դադարեցին ոռնալ և թաքնվեցին՝ սարսափած Գենդալֆի ու նրա նժույգի, լուսնի շողերով լուսավորված, արծաթափայլ, ահեղ տեսքից: Հեծյալները հասան կղզյակին, որտեղ քիչ առաջ ոռնում էին գայլերը: Ափից մթության մեջ կայծկլտացող աչքեր էին հետևում նրանց:

— Տեսե՛ք,— ցույց տվեց Գենդալֆը,— մեր բարեկամները վատ չեն աշխատել:

Կզյակի մեջտեղում քարերով շրջապատված և վրան նիզակներ խրված մի դամբանաբլուր էր վեր բարձրանում:

— Այստեղ իրենց հանգիստն են գտել գետանցումի մարտի ժամանակ զոհված ռոհանցի ռազմիկները,— ասաց Գենդալֆը:

— Թո՛ղ հողը թեթև լինի նրանց գլխին,— գոչեց Էոմերը: — Ժամանակի ընթացքում նիզակներն ու թրերը կոչնչանան, բայց այս դամբանաբլուրը հավերժ կանգուն կմնա՝ հսկելու Իզենի գետանցումը:

— Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,— հարցրեց Թեոդենը: — Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:

— Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ-որ մեկին,— պատասխանեց Գենդալֆը: — Ես սլանում էի մեծ արագությամբ և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից, ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին, ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության ներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով, որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ, ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:

— Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,— ասաց Թեոդենը,— թեկուզ՝ կարճ ժամանակով:

Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին՝ ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով՝ նրա հետ թեքվելով սկզբում արևելք, հետո՝ հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: Ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: Ջոկատը կանգ առավ գիշերելու. թագավորը հոգնել էր: Նրանք բավականին մոտ էին Մառախլապատ Լեռների ստորոտին, և Նան Կուրունիրը շրջապատող լեռնալանջերն արդեն ձգվում էին նրանց ընդառաջ: Հովիտն ընկղմված էր թանձր խավարի մեջ: Լուսինը թեքվել էր արևմուտք և կորել լեռների հետևում, բայց նրա վերջին շողերը դեռ լուսավորում էին երկինքը: Խավարի մեջ թաղված հովտից դեպի երկինք էր բարձրանում հսկայական ծխի սյունը և, լուսնի շողերից լուսավորվելով, քուլա-քուլա տարածվում աստղազարդ երկնքում:

— Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,— հարցրեց Արագորնը: — Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:

— Վերջին ժամանակներս այս հովտից մշտապես ծուխ է բարձրանում,— ասաց Էոմերը,— բայց նման բան, թերևս, ես էլ չեմ տեսել: Սակայն այն ավելի շատ գոլորշու է նման, քան ծխի: Սարոմանն ինչ-որ նորություն է մեզ համար նախապատրաստում: Գուցե եռացրել է Իզենի ջրերը, և այդ պատճառով էլ հունը դատա՞րկ է:

— Ամեն ինչ հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ:

Ջոկատը ճամբար խփեց Իզենի լուռ, դատարկ հունի ափին: Ով կարող էր քնել՝ քնեց: Սակայն գիշերվա կեսին ժամապահների ճիչը արթնացրեց բոլորին: Լուսին չկար, գլխավերևում առկայծում էին աստղերը, իսկ գետանցումի կողմից ինչ-որ սև, գիշերվա խավարից էլ սև ամպ էր սողում գետի երկու ափերով՝ դանդաղ մոտենալով ճամբարին:

— Տեղից չշարժվե՛ք,— հրամայեց Գենդալֆը: — Զենքերին ձեռք չտալ, սպասե՛ք, հիմա կանցնի:

Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ-որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց և, ասես ի պատասխան, հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևաց, բայց, վերջ ի վերջո, խավարը ցրվեց, և սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ դեպի հյուսիս և կորավ լեռներում:

Իսկ հարավում՝ Հելմյան Իջվածքում, կեսգիշերից հետո ուժգին աղմուկ բարձրացավ, ասես կիրճով փոթորիկ անցավ: Հողը դղրդաց: Բոլորին պատեց սարսափը և մինչև լուսաբաց ոչ ոք չհամարձակվեց ամրոցից դուրս գալ: Առավոտյան մի քանի համարձակներ դուրս եկան ամրոցից և ապշած քարացան. սպանված օրքերը չքացել էին: Չքացել էին նաև ծառերը: Կիրճի ներքևամասում խոտն այնպես էր տրորված, ասես ինչ-որ հսկաներ ամբողջ գիշեր այդտեղով քշել էին իրենց նախիրները: Իսկ հողապատնեշից մեկ մղոն ներքև սևին էր տալիս թարմ հողով ծածկված մի վիթխարի փոս, որի վրա քարերի թումբ էր վեր խոյանում: Մարդիկ որոշեցին, որ այդ փոսում թաղված են սպանված օրքերը: Բայց թե ու՞ր կորան անտառ փախած անհամար հրոսակները՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ: Հետագայում քարերի թմբին երբևէ ոչ մի մարդու ոտք չդիպավ, և այնտեղ այլևս խոտ չէր աճում: Այդ վայրն անվանեցին Մեռյալ Գերեզմանաթումբ: Իսկ տարօրինակ ծառերն ինչպես հայտնվել էին, այնպես էլ հեռացան, կրկին վերադարձան Ֆենգորնի մթին թավուտները և նրանց այլևս երբեք կիրճում չտեսան: Այդպես նրանք վրեժ լուծեցին օրքերից:

Այդ գիշեր ո՛չ թագավորը, ո՛չ մյուսները այլևս չքնեցին, բայց գիշերն անցավ խաղաղ, և միայն առավոտյան կողմ Իզենը հանկարծակի կենդանացավ: Ջուրը ողողեց դատարկ հունը, և գետն սկսեց առաջվա պես աղմկել՝ փրփրելով ու եռ գալով: Լուսադեմին ջոկատը կրկին շարժվեց առաջ: Սկսվեց գունատ, գորշ օրը: Մշուշը պատել էր երկինքը, որտեղ, արևելքում ինչ-որ տեղ, ծագում էր անտեսանելի արևը: Մառախուղից ծանրացած խոնավ օդը հագեցած էր գարշահոտությամբ: Ընթանում էին դանդաղ, այժմ արդեն լայն, չոր և խնամված ճանապարհով: Ձախ կողմում՝ մշուշի միջից, աղոտ երևում էր երկար լեռնաշղթան: Վերջապես ջոկատը մտավ Նան Կուրունիր՝ Կախարդական հովիտ, որի միակ մուտքը հարավից էր: Մի ժամանակ դա կանաչապատ, գեղեցիկ հովիտ էր, որի միջով, սնուցվելով աղբյուրների, անձրևաջրերի և լեռնային հոսքերի ջրերից, հոսում էր հորդառատ Իզենը, և ամբողջ հովիտը ծաղկունք էր ապրում:

Սակայն դա վաղուց էր: Իզենգարդի պատերի տակ մինչև հիմա էլ Սարումանի ստրուկների կողմից մշակվող փոքրիկ հողակտորներ էին պահպանվում, բայց հովտի մեծ մասը վեր էր ածվել ամայի անապատի՝ ծածկված տատասկներով ու փշերով: Լանջերին տարածվել էին մոշի թփուտները, որոնց խիտ ծածկույթի տակ բնակություն էին հաստատել փոքրիկ գազանիկները: Ծառեր չկային, սակայն փտող խոտի մեջ այստեղ-այնտեղ երևում էին այրված կոճղեր՝ առաջվա թավուտների մնացորդները: Տխուր լռությունը խախտում էր միայն քարքարոտ հունի մեջ շառաչող Իզենը: Հողի վրայով լողում էին գոլորշու մռայլ ամպերը և գնում, հավաքվում շրջակա ձորերում: Ջոկատը լուռ առաջ էր ընթանում: Շատերի սիրտը կրծում էր կասկածը. ինչի՞ համար նրանք այստեղ եկան, ի՞նչ է նրանց սպասվում ճանապարհի վերջում:

Մի քանի մղոն գնալով ճաանապարհը վերածվեց լայն, սալարկված ուղու: Մեծ, հարթ քարերն այնպես սերտորեն էին միմյանց կողքի շարված, որ նրանց միջև ընկած ճեղքերում չէր աճում ոչ մի ցողուն: Ուղու երկու կողմերով ձգվում էին խորը ջրատարները՝ մինչև պռունկները լցված կարկաչող ջրով: Վերջապես առջևում, մառախուղի միջից, անսպասելի մի հսկայական սյուն հայտնվեց, որի սև պատվանդանին սպիտակ ներկված մեծ քարե ձեռք էր տեղադրված: Ձեռքի ցուցամատը ցույց էր տալիս դեպի հյուսիս: Պարզ դարձավ, որ Իզենգարդի դարպասն արդեն մոտ է: Թեև մշուշի միջից ոչինչ չէր երևում, հեծյալների սրտերը լցվեցին ճնշող ծանրությամբ:

Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտնվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել:

Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը՝ դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ՝ հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի կամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: Մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ դրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների քչքչոցըը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով ծառերի փոխարեն շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված միմյանց ծանր շղթաներով:

Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից պատերի մեջ բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում պատերի վրա սևին էին տալիս անթիվ-անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քուլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց, ամեն դեպքում, դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կա՛մ պատահականորեն, կա՛մ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:

Իզենգարդն իսկապես անառիկ ամրոց էր, բայց մի ժամանակ այն նաև գեղեցիկ էր: Այնտեղ առաջներում ապրում էին Գոնդորի արևմտյան սահմանները պահպանող ազնվազարմ իշխաններն ու տիրակալները, և իմաստունները, որոնք ուսումնասիրում էին աստղերը: Սակայն Սարումանը կամաց-կամաց վերափոխեց աշտարակը՝ հարմարեցնելով իր փոփոխական պլաններին, և, ինչպես նրան թվում էր, բավականին կատարելագործեց՝ անդադար կահավորելով նորանոր սարքերով, և անկեղծորեն մտածում էր, որ աշտարակի կառուցման փառքը պատկանում է միայն և միայն իրեն: Բայց նա սխալվում էր. բոլոր խելացի մտահղացումներըը և բազմաթիվ գյուտերը, հանուն որոնց նա թողել էր իր երբեմնի իմաստությունը, սկզբից միչև վերջ գալիս էին Մորդորից: Սարումանը հասել էր միայն մի բանի՝ ստեղծել էր փոքրացված պատճեն՝ ստրկական շողոքորթությամբ կրկնելով հսկայական Բարադ-դուրր՝ Սև Ամրոցը, իր վիթխարի պատնեշներով, զինանոցներով, բանտախցերով և հրեշավոր հրե ընդերքով, որի Սև տիրակալը՝ պաշտպանված աներևակայելի քանակության զորքով և անառիկ պարիսպներով, իր հզորության գագաթնակետին, միայն չարամտորեն ծիծաղում էր իր մրցակցի շողոքորթության վրա և սպասում իր ժամին:

Այդպես էին նկարագրում խոսակցությունները Սարումանի ամրոցը: Խոսակցությունները, որովհետև վերջին սերնդի ռոհանցիներից ոչ մեկը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրանցից ինչ-որ մեկը թափանցել ամրոցի դարպասից ներս, բացառությամբ երևի Օձալեզվի ու նրա նման մի քանիսի: Բայց այդպիսինները Իզենգարդ էին թափանցում գաղտնի և իրենց տեսածի մասին ոչինչ չէին խոսում:

Գենդալֆն առաջինը անցավ Սպիտակ ձեռքով քարե սյան կողքով: Միայն այդ ժամանակ հեծյալները մեծ զարմանքով նկատեցին, որ ձեռքը, ինչպես թվում էր սկզբում, ամբողջությամբ սպիտակ չէ, այլ ասես ծածկված լինի չորացած արյան բծերով, իսկ ավելի ուշադիր նայելով հասկացան, որ եղունգները ներկված են կարմիր գույնով: Սակայն Գենդալֆն առաջվա պես հանգիստ շարժվեց առաջ, և վերջապես մյուսները վախը սրտներում հետևեցին նրան: Բոլորը սկսեցին ակամա կասկածել, որ հովտում ջրհեղեղ է տեղի ունեցել. տարածքն ամբողջությամբ ծածկված էր պղտոր ջրափոսերով, իսկ քարերի մեջ խոխոջում էին առվակները:

Վերջապես Գենդալֆը կանգ առավ և նշան արեց իր ուղեկիցներին մոտենալ: Պարզ դարձավ, որ առջևում մշուշն աստիճանաբար ցրվում է: Երևաց գունատ արևը: Կեսօրն անց էր: Նրանց առջևում Իզենգարդի դարպասն էր:

Ավելի ճիշտ կլինի ասել դարպաս այլևս գոյություն չուներ: Ճաքճքված ու ծռմռված դռներն ընկած էին գետնին, իսկ շուրջը թափթփված էին բազմաթիվ քարերի սուր բեկորները: Դարպասի կամարն անվնաս էր մնացել, բայց կամարի հետևում դատարկություն էր. թունելի տանիքը փլվել էր, իսկ պատերը կիսով չափ քանդվել էին ու պատվել հսկայական ճեղքերով: Պահապան աշտարակները հօդս էին ցնդել: Եթե Մեծ ծովը թափեր իր զայրույթը Իզենգարդի վրա, նույնիսկ նա իրենից հետո այդքան մեծ ավերակներ չէր թողնի:

Ժայռերի օղակով շրջապատված կաթսան ողողված էր թշշացող, պղպջակներ արձակող ջրով, իսկ գոլորշու ամպը պարուրել էր ամբողջ տարածքը: Այդ տաք կաթսայում ճոճվելով լողում էին գերաններ, արկղեր, սաղավարտներ և էլի ինչ-որ ճմլված բեկորներ: Ոլորված, ծռմռված սյուները, որոնցից մի քանիսը ջարդվել էին, դեռ ցցված էին ջրի երեսին, սակայն բոլոր ուղիները ջրասույզ էին եղել: Հեռվում, գոլորշու ամպով պարուրված, վեր էր խոյանում միայնակ քարե կղզին՝ Օրթհանքը, առաջվա պես բարձր ու սև: Աշտարակին, որի ստորոտին էին զարնվում պղտոր ալիքները, հեղեղը ոչ մի վնաս չէր պատճառել:

Թագավորն ու նրա թիկնապահները լուռ զամանքով նայում էին՝ չհավատալով իրենց տեսածին: Պարզ էր, որ Սարումանի իշխանության վերջը եկել էր, բայց թե ինչպե՞ս էր դա տեղի ունեցել՝ անհայտ էր: Ավելի ուշադիր դիտելով ավերակները, հանկարծ նրանք ծռմռված դռների մոտ՝ փլատակների կույտի վրա, նկատեցին երկու փոքրիկների: Երկուսն էլ մոխրագույն էին հագած, որի շնորհիվ նրանց քարերից զանազանելը գրեթե անհնար էր: Նրանց շուրջը թափթփված էին շշեր, բաժակներ ու ամաններ. երևում էր, որ տարօրինակ դռնապանները քիչ առաջ տեղը տեղին ճաշել են և հիմա, այդ գործից հոգնած, պառկած հանգստանում են: Նրանցից մեկը, դատելով ամեն ինչից, ննջում էր, իսկ մյուսը պառկել էր ոտը ոտին գցած, ձեռքերը դրած գլխի տակ և բերանից կապտավուն ծխի օղակներ էր բաց թողնում:

Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն, մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին: Նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիցների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին՝ նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.

— Բարի գալուստ Իզենգարդ, Ողորմած տիրակալներ: Մենք այստեղ դռնապանների դեր ենք կատարում: Ես Մերիադոքն եմ, Սարադոքի որդին, իսկ իմ զինակից ընկերը, որին ավա՜ղ հաղթել է հոգնածությունը,— այդտեղ նա իր ընկերոջը մի լավ քացի տվեց,— Փերեգրինն է՝ Փալադինի որդին, փառապանծ Տուկի տոհմից: Մեր տունն այստեղից հեռու է, հյուսիսում: Ամրոցի տերը՝ Սարումանը, իր աշտարակում է: Այս պահին նա գաղտնի ժողով է անում ոմն Օձալեզվի հետ և խորապես ափսոսում է, որ զրկված է նման բարձրաստիճան հյուրերին անձամբ դիմավորելու հնարավորությունից:

— Այդ էր պակաս, կդիմավորեր, բա ինչ,— ծիծաղեց Գենդալֆը: — Ուրեմն Սարումա՞նն է կարգադրել ձեզ հսկել ջարդված դարպասն ու դիմավորել հյուրերին, եթե իհարկե ուժ կունենաս կտրվելու շշից ու ափսեից:

— Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,— լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: — Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:

— Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,— այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց Ջիմլին: — Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր: Ա՛յ թե վազեցինք մենք ձեր պատճառով երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք պատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք, պարզվում է, այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխու՜մ եք: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:

— Լավ ես ասում, Ջիմլի,— ծիծաղեց Լեգոլասը: — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:

— Վազելը հա, լավ վազում եք, բայց վազելով խելք չես հավաքի,— մի աչքը բացելով արձագանքեց Փինը: — Հաղթողները, ինչպես տեսնում եք, նստած են գրաված ամրոցի դարպասի դիմաց և օգտվում են նրա բարիքներից: Իսկ դու դեռ հարցնում ես, թե որտեղի՞ց մեզ այս համեստ, բայց արդար քրտինքով վաստակած ավարը:

— Արդար քրտինքո՞վ,— բացականչեց Ջիմլին: — Կյանքումս չե՛մ հավատա:

Հեծյալները ծիծաղեցին:

— Կասկած չկա, մենք հին ընկերների հանդիպման ականատեսներ ենք,— ասաց Թեոդենը: — Ուրեմն այդ նրա՞նք են ձեր կորած ընկերները, Գենդալֆ: Երևում է վերջին ժամանակներս մեր ճակատագիրն է ամեն քայլափոխի հանդիպել նոր հրաշքի: Այն պահից, երբ ես լքեցի իմ ապարանքը, չի եղել մի օր, որ չզարմանամ: Եվ ահա իմ առջև ևս մեկ հեքիաթային ժողովուրդ է կանգնած: Դուք երևի կոլոտիկներ եք, հա՞, կամ, ինչպես մեզ մոտ են ասում, հոլբիտլաններ:

— Հոբիթներ, տիրակա՛լ, քո թույլտվությամբ,— ասաց Մերին:

— Հոբիթներ,— կրկնեց Թեոդենը: — Ձեր լեզուն զարմանալիորեն փոխվել է: Սակայն այդպես էլ է լավ հնչում, թող լինի հոբիթներ: Պետք է ասեմ, որ առասպելները զիջում են իրականությանը:

Մերին խոնարհվեց: Փինը վեր կացավ և հետևեց նրա օրինակին:

— Դու իսկապես մեծահոգի ես, տիրակալ,— ասաց նա: — Համենայն դեպս, ես հուսով եմ, որ քո խոսքերը ճիշտ հասկացա: Սակայն դու նույնպես մեզ զարմացրիր: Մենք շատ երկրներում ենք եղել, բայց դու առաջինն ես, ով լսել է հոբիթների մասին:

— Բանն այն է, որ իմ ժողովուրդն այստեղ է եկել հյուսիսից,— պատասխանեց Թեոդենը: — Սակայն ես ձեզ չեմ խաբի, մենք էլ գրեթե ոչինչ չգիտենք հոբիթների մասին: Ճիշտ է, հեքիաթներում հիշատակվում է կոլոտիկների ցեղի մասին, որոնք ապրում են աշխարհի ծայրին, լեռներից ու գետերից այն կողմ, ավազաբլուրների մեջ կառուցված որջերում, բայց ձեր կատարած գործերի մասին առասպելները լռում են: Ինչպես ասվում է հեքիաթներում, հոբիթները սխրանքների չեն ձգտում, խուսափում են մարդկանցից, կարողանում են արագ ու անաղմուկ թաքնվել: Մեկ էլ թռչունների պես ճռվողել: Սակայն, դատելով ամեն ինչից, ձեր մասին ավելի շատ բան կարելի է պատմել:

— Այո, տիրակալ, կարելի է,— հաստատեց Մերին:

— Օրինակ,— ասաց Թեոդենը,— ես չգիտեի, որ հոբիթները կարողանում են բերանից ծուխ բաց թողնել:

— Զարմանալու ոչինչ չկա,— հաճույքով սկսեց պատմել Մերին: — Ծուխ բաց թողնելու արվեստը հոբիթները սովորել են բոլորովին վերջերս, մի քանի սերունդ առաջ: Առաջին անգամ ծխելու խոտ իր այգում աճեցրել է Թոբոլդ Զուռնաչը Խորահովտից, որ Հոբիթստանի հարավային մասում է: Հոբիթների տարեգրությամբ դա տեղի է ունեցել հազար յութանասուն թվականին: Իսկ առաջին անգամ Ծերուկ Թոբին այդ խոտը գտել է...

— Զգույշ եղիր, թագավոր,— միջամտեց Գենդալֆը: — Հոբիթներին միայն թույլ տուր՝ նրանք նույնիսկ ավերակների մեջ նստած կարող են ժամերով քննարկել քեֆեր և ուրախություններ, կամ պատմել չնչին դեպքեր իրենց հայրերի, պապերի, ապուպապերի կյանքից, ընդհուպ մինչև իններորդ պորտ: Տվեք նրանց կամք՝ և դուք կորած եք, եթե, իհարկե, նրանք ոգևորվեն ձեր համբերատար տեսքից: Հետո՛ կլսենք ծխելու խոտի մասին պատմությունը: Որտե՞ղ է Ծառմորուսը, Մերի:

— Երևի Կաթսայի հյուսիսային մասում,— պատասխանեց Մերին: — Նա գնաց ջուր խմելու՝ մաքուր ջուր, այդպես ասաց: Էնտերը գրեթե բոլորն այնտեղ են, վերջացնում են մնացած մի քանի գործերը:

Մերին ցույց տվեց ծխացող լճի ուղղությամբ: Նրանք ականջ դրեցին. և իսկապես, այդ կողմից ինչ-որ խուլ դղրդյուն էր գալիս, նման հեղեղի ձայնի: Հու՜մ, հու՜մ, լսվում էր մյուս ափից: Թվում էր, թե այնտեղ հադիսավոր փչում են եղջերափողերը:

— Իսկ Օրթհանքը, երևի, մնացել է առանց հսկողությա՞ն,— հարցրեց Գենդալֆը:

— Բա ջուրն ինչի՞ համար է էնտեղ ծփում,— արձագանքեց Մերին: — Բացի այդ Արագամիտն ու մի քանի էնտեր հսկում են աշտարակը: Հսկում են, էն էլ ո՛նց: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ ջրից դուրս ցցված ոչ բոլոր սյուներն են Սարումանին պատկանում: Արագամիտն իմ կարծիքով ա՜յ էնտեղ է՝ աշտարակի տակ, աստճանների մոտ:

— Այո, ճիշտ ես, այնտեղ բարձրահասակ, գորշ էնտ է կանգնած,— հաստատեց Լեգոլասը: — Ձեռքերը կախած անշարժ կանգնած է, սովորական ծառից չես տարբերի:

— Իմիջայլոց կեսօրն անց է, բայց մենք առավոտից բերաններս մի փշուր անգամ չենք դրել,— ասաց Գենդալֆը: — Սակայն ես պետք է նախ մի քանի խոսք փոխանակեմ Ծառմորուսի հետ: Նա ոչինչ չի՞ խնդրել ինձ փոխանցել, թե՞ ուտելով տարված մոռացել եք:

— Էդ ինչու էդպես,— ասաց Մերին: — Շատ լավ էլ փոխանցել է: Ես արդեն հասել էի դրան, բայց ինձ շեղեցին կողմնակի զրույցներով: Ծառմորուսը խնդրել է փոխանցել ձեզ, որ եթե Ռոհանի տիրակալն ու Գենդալֆը բարեհաճեն գալ հյուսիսային պատի մոտ, ապա առանց դժվարության կգտնեն իրեն, իսկ ինքը շատ ուրախ կլինի հանդիպել նրանց: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ հյուրերն էնտեղ միայն Ծառմորուսին չեն գտնի: էնտեղ ձեզ սպասվում է համեղ ճաշկերույթ, որի պարագաները ավերակների մեջ փնտրել-գտել են ձեր խոնարհ ծառաները: — Եվ նա կրկին խոնարհվեց:

— Այ դա արդեն լա՜վ է,— ծիծաղեց Գենդալֆը: — Դե ինչ, թագավոր Թեոդեն, կգա՞ս ինձ հետ Ծառմորուսի մոտ: Ճիշտ է, պետք է շրջանցենք լիճը, բայց դա հեռու չէ: Երբ դու տեսնես Ծառմորուսին, քեզ համար շատ բան հասկանալի կդառնա: Քանզի Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, ապրող էնտերից ամենածերը և էնտերի ցեղի առաջնորդը: Նրա շուրթերից դու կլսես Միջերկրի ամենահին լեզուն:

— Այո, կգամ,— պատասխանեց Թեոդենը: — Ցտեսությու՛ն, պարոնայք հոբիթնե՛ր: Հուսով եմ տեսնել ձեզ իմ ապարանքում: Ես կնստեցնեմ ձեզ իմ կողքին, և դուք կպատմեք ինչի մասին որ ուզեք: Օրինակ՝ ձեր նախնիների մասին, Թոբոլդի և նրա ծխելու խոտի մասին, թեկուզ՝ առավոտից իրիկուն: Հաջողությու՛ն:

Հոբիթները խորը գլուխ տվեցին:

— Ահա թե ինչպիսին է Ռոհանի տիրակալը,— ցածրաձայն ասաց Փինը: — Տեսար դու: Քաղաքավարի ծերունի է:

=== Գլուխ իններորդ. Փլատակներ ===

Գենդալֆն ու Թագավորը թիկնապահների հետ գնացին շրջանցելու Իզենգարդի ավերակները: Ջիմլին, Արագորնը և Լեգոլասը մնացին հոբիթների հետ: Հասուֆելին ու Արոդին թողեցին արածելու, իսկ իրենք նստեցին քարերի վրա՝ հոբիթների կողքին:

— Դե ինչ, հետապնդումը վերջացավ, աղավնյակներս, և մենք կրկին հանդիպեցինք, բայց թե ինչպես եք դուք այստեղ հայտնվել, ինձ համար անհայտ է,— ասաց Արագորնը:

— Այո,— շարունակեց Լեգոլասը,— մինչդեռ աշխարհի մեծամեծերը քննարկում են մեծ գործերը, վատ չէր լինի, որ մենք՝ որսորդներս, ստանայինք մեզ հուզող հարցերի պատասխանը: Մենք ձեր հետքով մինչև Ֆենգորնի անտառ վազել ենք, բայց բաներ կան, որ մինչև հիմա մեզ համար հանելուկ են, և մենք կուզենայինք իմանալ, թե ինչ է եղել իրականում:

— Մեզ էլ չէր խանգարի որոշ հարցեր ճշտել,— ասաց Մերին: — Ճիշտ է, Ծառմորուսը որոշ բաներ մեզ պատմել է, բայց դա բավական չէ: Հիմա ձեր հերթն է:

— Մեր հե՞րթն է,— վրդովվեց Լեգոլասը: — Ո՞վ էր ում հետապնդում: Մենք՝ ձե՛զ: Այնպես, որ դու՛ք էլ սկսեք առաջինը պատմել:

— Առաջինը, բայց հետո,— առարկեց Ջիմլին: — Ուտելուց հետո պատմությունն ավելի լավ կընթանա: Գլուխս ցավում է սովից, իսկ արևն էլ արդեն թեքվել է արևմուտք: Դուք կարող եք քավել ձեր մեղքը, անբաննե՛ր: Դե, ո՞ւր է ձեր ավարը: Գլու՛խ էիք գովում: Հյուրասիրությունը ձեր պարտքի մի մասը կհատուցի:

— Հիմա մենք քեզ կառույգացնենք,— խոստացավ Փինը: — Ուզում եք այստե՞ղ ճաշել, թե՞ հարմարավետության համար Սարումանի նախկին պահակատանը, ա՜յ այնտեղ, կամարի տակ: Մենք ստիպված եղանք այստեղ ճաշել, որովհետև այլ ընտրություն չունեիք՝ պետք է դիմավորեինք ձեզ: Դե մենք էլ աչքներս չորս արած սպասում էինք, որ հանկարծ բաց չթողնենք...

— Հմ, ոչ թե չորս արած, այլ կես, քնկոտնե՛ր,— ուղղեց Ջիմլին: — Ինչ մնում է այդ օրքերի որջին, ես այնտեղ գնալ չեմ ցանկանում: Եվ նրանց ուտելիքի մնացորդներին էլ ձեռք չեմ տա:

— Քեզ ոչ ոք չի խնդրում ձեռք տալ օրքերի ուտելիքին,— ծիծաղեց Մերին: — Օրքերի ուտելիքից՝ շնորհակակալությու՛ն, մենք էլ ենք կուշտ, և մինչև կյանքներիս վերջը էլ չենք ցանկանա: Բայց Իզենգարդում, բացի օրքերից, այլ ժողովուրդներ էլ են բնակվել: Հասկանում ես, Սարումանի խելքը հերիքել է չվստահել օրքերին: Դարպասի հսկողությունը նա միայն մարդկանց էր վստահում և, ըստ երևույթին, ամենահավատարիմ մարդկանց: Համենայն դեպս, Սարումանը բարեհաճ էր նրանց նկատմամբ և լավ էլ կերակրում էր:

— Եվ ծխելու խոտ էլ էր տալիս, հա՞,— չարախնդորեն հարցրեց Ջիմլին:

— Չէ, էդ մեկը դժվար թե,— ծիծաղեց Մերին: — Բայց դա ուրիշ պատմություն է: Այդ մասին՝ ուտելուց հետո:

— Դեհ, համոզեցիք, գնացինք ճաշելու,— տեղից վեր կացավ թզուկը:

Երեքն էլ հոբիթների հետևից անցան կամարի տակով, թեքվեցին ձախ և, բարձրանալով անվնաս մնացած աստիճաններով, մտան պահակատուն: Դռների մյուս կողմում լայն, հարմարավետ սենյակ հայտնաբերվեց, որի հակառակ պատին ևս երկու՝ ավելի փոքր, դռներ կային, իսկ կողքի պատին՝ բուխարի: Ժայռափոր սենյակի լուսամուտները բացվում էին դեպի թունել, և, ըստ երևույթին, մի ժամանակ այստեղ մթություն էր տիրել, բայց հիմա փլուզված տանիքից պայծառ լույս էր ներս թափանցում: Բուխարու մեջ կրակ էր բոցկլտում:

— Ես եմ վառել,— ասաց Փինը: — Որոշեցի, որ կրակը չէր խանգարի, նամանավանդ, որ դրսում մառախուղ է: Միայն թե մեր գտած վառելիքն այնքան էլ շատ չի, և փայտն էլ թաց է: Ինքներդ եք հասկանում, չոր ոչինչ չես գտնի այստեղ: Շնորհակալություն՝ ծխնելույզը լավ է քաշում, խողովակը բարձր է, ըստ երևույթին դուրս է գալիս ինչ-որ տեղ սարերում: Մի խոսքով, կրակը, ինչպես տեսնում եք, վառվում է: Հիմա ձեզ համար կարմրահաց կպատրաստեմ: Հացը, ցավոք սրտի, երեք-չորս օրվա է և արդեն չորացել է:

Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին տեղավորվեցին երկար սեղանի մոտ, իսկ հոբիթները չքացան ներսի դռներից մեկի հետևում:

— Այնտեղ նրանց մթերանոցն էր,— բացատրեց Փինը, երբ նրանք վերադարձան բեռնված ամաններով, գավաթներով, դանակներով և սննդի այլ պարագաներով: — Բարեբախտաբար ջուրն այնտեղ չի հասել:

— Կարող ես քիթդ չցցել, պարոն Ջիմլի: —Մերին ուրախ թփթփացրեց թզուկի ուսին: — Սա քեզ համար օրքի լափ չէ, այլ ամենաիսկական մարդասնունդ, ինչպես կասեր Ծառմորուսը: Ի՞նչ կխմեք՝ գինի՞, թե՞ գարեջուր: Այստեղ գարեջրի տակառիկ կա և, պետք է ասեմ, վատ գարեջուր չի: Իսկ սա բարձր որակի աղ դրած խոզի միս է: Տապակած բեկոն կցանկանաի՞ք համտեսել: Ափսոս միայն, համեմունքներ չունենք, վերջին օրերին սննդի առաքումը գրեթե ընդհատվել է: Բացի մսեղենից կարող եմ առաջարկել միայն հաց, կարագ ու մեղր: Գո՞հ եք:

— Այ թե հոբիթներ եմ ասել,— ծիծաղեց Ջիմլին,— համարեք, որ ձեր պարտքը բավականին կրճատվեց:

Շուտով երեքն էլ զբաղված էին ուտելով: Հոբիթները, որքան էլ տարօրինակ թվա, նստեցին նրանց կողքին և հետևեցին նրանց օրինակին:

— Ուզես, թե չուզես, պետք է ընկերակցես հյուրերին,— հոգոց հանեցին նրանք:

—Ա՜խ, ինչ հյուրընկալ տանտերե՜ր են,— ծիծաղեց Լեգոլասը: — Սակայն ես կասկածում եմ, որ եթե մենք չլինեինք, դուք ինքներդ ձեզ էլ վատ չէիք ընկերակցի, հետո ինչ, որ նոր եք ճաշել:

— Հա, իսկ ինչի՞ չէ որ,— համեստորեն պատասխանեց Փինը: — Օրքերը քիչ էր մնում մեզ սովից սպանեին, դե մինչ այդ էլ, պետք է ասեմ, առատ չէինք սնվում: Վաղուցվանից ուզածերիս պես չենք սնվել:

— Սովածացել են խեղճերը... Բայց ձեր վրայից չի երևում, որ սոված եք մնացել,— նկատեց Արագորնը: — Տեսքից փթթում եք:

— Ես էլ եմ այդ ասում,— համաձայնեց Ջիմլին, գարեջրի գավաթից մի կում անելով: — Սկսենք նրանից, որ ձեր գանգուրները, մեր բաժանումից հետո, կրկնակի երկարել ու փարթամացել են: Եվ դուք ինքներդ էլ, հիշում եմ, ավելի կարճ էիք: Մի քիչ աճել եք, թեև ձեր հասակում էլ չեն աճում... — Այդ ձեր Ծառմորուսը, երևում է, ձեզ սոված չի պահել:

— Այո, թերևս, սոված չենք մնացել,— համաձայնեց Մերին: — Բայց էնտերը՝ նրանք մենակ խմում են, երբեմն չէր խանգարի նաև ուտել: Չեմ վիճում, Ծառմուրուսի ըմպելիքները կշտացնող են, էլֆերի Լեմբասը՝ նույնպես, բայց մեկ-մեկ հարկավոր է ճաշացանկը փոխել:

— Ուրեմն դուք խմե՞լ եք էնտերի ջրից,— բացականչեց Լեգոլասը: — Ամեն ինչ հասկանալի է, նշանակում է Ջիմլին ճի՛շտ է նկատել: Մենք շատ երգեր ունենք Ֆենգորնյան հրաշալի աղբյուրների մասին:

— Այդ անտառի մասին շատ են զարմանալի բաներ պատմում,— հաստատեց Արագորնը,— բայց ես երբեք չեմ եղել նրա խորքերում: Պատմե՛ք մեզ Ֆենգորնի և էնտերի մասին:

— Էնտերի՞,— մտածկոտ ձգեց Փինը: — Էնտերը... Դե, առաջին հերթին, էնտերը տարբեր են լինում, բայց նրանց աչքերը... դե, արտասովոր են: — Նա բառեր փնտրեց, հետո ձեռքը թափ տվեց: — Դե ի՞նչ ասեմ,— նորից սկսեց նա,— դուք ինքներդ էլ տեսել եք արդեն նրանց, թեպետ, հեռվից: Համենայն դեպս նրանք հաստատ ձեզ տեսել են և տեղեկացրել են Ծառմորուսին: Լավ, դեռ էլի կտեսնեք նրանց և այդ ժամանակ էլ ինքներդ կորոշեք, թե ինչպիսին են նրանք:

— Մի րոպե,— ընդհատեց Ջիմլին,— մենք կեսերից սկսեցինք: Եկեք ամեն ինչ հերթով պատմեք: Սկսեք այն օրվանից, երբ մեր Եղբայրությունը փլուզվեց:

— Կպատմենք, կպատմենք, միայն ժամանակը հերիքի,— հավաստիացրեց Մերին: — Բայց սկզբում, եթե դուք կշտացել եք, լցրեք ձեր ծխամորճները, իսկ ես կրակ կբերեմ: Եկեք կարճ ժամանակով պատկերացնենք, թե Հոբիթստանում ենք, կամ ծայրահեղ դեպքում՝ Ազատքում:

Նա գրպանից կաշվե քսակ հանեց՝ լցված ծխախոտով:

— Ծխելու խոտ ինչքան ուզես կա,— ասաց նա: -Քանի դեռ բարի ենք՝ լցրեք գրպաններդ: Այսօր առավոտյան ես ու Փինը փրկարարական աշխատանքներ էինք կատարում՝ ինչ ասես այստեղ չի լողում: Ահա և Փինը երկու տակառիկ որսաց, երևի ինչ-որ ստորգետնյա նկուղից էին դուրս լողացել: Դե մենք էլ չամաչեցինք, բացեցինք, իսկ այնտեղ՝ առաջին կարգի ծխելու խոտ և առհասարակ չթրջված:

Ջիմլին մի պտղունց խոտ վերցրեց, ձեռքի մեջ տրորեց ու հոտոտեց:

— Ե՛վ հոտն է լավը, և՛ շոշափելն է հաճելի,— ասաց նա:

— Ի՞նչ հաճելի, ախր սա լավից էլ լավն է,— վրդովվեց Մերին: — Իմ թանկագին Ջիմլի, տերևները՝ Խորահովտից են: Այդ տակառիկների վրա խարանված էր Զուռնաչների ընտանեկան նշանը: Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես է այստեղ հայտնվել Խորահովտի բերքը: Երևի Սարումանը դրանք իր համար էր պահում: Չգիտեի, որ մեր ապրանքները այսքան հեռու են առաքվում: Դե ինչ, փորձե՞նք:

— Մեծ ուրախությամբ, եթե ծխամորճ ունենայի,— հառաչեց Ջիմլին: — Ես այն կորցրել եմ դեռ Մորիայում, եթե ոչ ավելի շուտ: Իսկ ծխամորճ չե՞ք որսացել:

— Ավա՜ղ,— ասաց Մերին,— չենք որսացել: Ինչ–ինչ, բայց ծխամորճ չենք գտել, նույնիսկ այստեղ՝ մառանում: Երևում է Սարումանը մենակ է զվարճացել և ոչ մեկի հետ չի կիսվել: Իհարկե կարելի է գնալ Օրթհանքի դուռը թակել ու ծխամորճ խնդրել, բայց, երևի չարժի: Եթե ընկերություն է, ուրեմն ընկերություն է՝ մի ծխամորճով երկուսով յոլա կգնանք:

— Սպասիր, սպասիր,— ասաց նրան Փինը: — Նա ձեռքը մտցրեց ծոցագրպանը և այնտեղից փոքրիկ տոպրակ հանեց՝ քուղով կապված: — Այս գանձերը ես սրտիս մոտ եմ կրում, դրանք ինձ համար մատանուց էլ թանկ են: Ահա նրանցից մեկը՝ իմ հին ծխամորճը: Իսկ սա էլ մյուսը. տեսեք, գրեթե նոր է: Միջերկրի կեսը հետս շրջել են, իսկ ես հա մտածում էի. «Եվ ինչու՞ եմ սրանք հետս քարշ տալիս»: Մտքովս էլ չէր անցնում, որ այսքան հեռու վայրերում ծխելու խոտ կգտնեմ, երբ իմը վերջանա: Դե, ինչպես տեսնում եք՝ պետք եկան: — Եվ նա թզուկին մեկնեց հաստ գլխով ու կարճ ծայրով ծխամորճը: — Պարտքս տվեցի՞:

— Պա՞րտքդ,— բացականչեց Ջիմլին,— օ՜ հոբիթներից ազնվագույնդ, այժմ ես ինքս եմ քեզ պարտական:

— Դուք ինչպես կուզեք, իսկ ես գնամ թարմ օդ շնչեմ,— ասաց Լեգոլասը: — Այնտեղ և՛ քամին է զով, և՛ երկինք կա գլխավերևում:

— Մենք էլ ենք գալիս,— ոտքի կանգնեց Արագորնը:

Նրանք դուրս եկան պահակատնից և նստեցին դարպասի մոտ, քարերի վրա: Այստեղից տեսարան էր բացվում դեպի ներքևում փռված հովիտը. մշուշը աստիճանաբար ցրվում էր:

— Դե, իսկ այժմ կարող ենք հանգստանալ,— ասաց Արագորնը,— շտապելու տեղ չունենք: Նստենք ավերակների մեջ և ամեն ինչ մանրամասն քննարկենք՝ ինչպես կասեր Գենդալֆը, որն ավա՜ղ, չի կարող հիմա մեզ միանալ: Չեմ էլ հիշում վերջին անգամ երբ եմ այսպես հոգնել:

Նա փաթաթվեց մոխրագույն թիկնոցի մեջ՝ թաքցնելով օղազրահը, երկար ոտքերը մեկնեց առաջ, պառկեց մեջքի վրա և բերանից ծխի բարակ շիթ բաց թողեց:

— Աչքերիս չեմ հավատում,— ձեռքերը տարածեց Փինը,— հետքագետ Պանդուխտն է վերադարձել:

— Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել,— ասաց Արագորնը: — Ես և՛ Պանդուխտ եմ, և՛ Դունադան՝ գոնդորի ռազմիկ և հյուսիսցի հետքագետ:

Որոշ ժամանակ նրանք լուռ ծխում էին: Հարավային լեռնագագաթների գլխավերևով լողում էին բարձր, սպիտակ ամպերը, որոնց արանքից հովտի վրա էին ընկել արևի թեք ճառագայթները: Լեգոլասը, անշարժ պառած, անթարթ աչքերով նայում էր արևին ու կիսաձայն ինչ-որ բան երգում: Որոշ ժամանակ անց նա վեր կացավ և նստեց:

— Լավ, հերիք պառկենք,— ասաց նա: — Ժամանակն անցնում է, մշուշը վաղուց ցրվել է, երկինքն էլ պարզ է: Միայն դու՛ք եք ծխով շրջապատված: Զարմանալի ժողովուրդ եք: Ու՞ր է խոստացված պատմությունը:

— Իմ պատմությունը սկսվում է խավարում,— ասաց Փինը: — Արթնանում եմ՝ տեսնում պառկած եմ, կապկպված ձեռքերով ու ոտքերով, իսկ շուրջս օրքեր են... Մի վարկյա՛ն, այսօր ի՞նչ օր է:

— Հոբիթական օրացույցով մարտի հինգն է,— արձագանքեց Արագորնը:

Փինը սկսեց մատների վրա հաշվել.

— Ընդամենը ինը օր առաջ... Իսկ թվում է, թե մի արդեն տարի անցել է, և չնայած այդ այդ օրերի կեսն ասես սարսափելի երազ լիներ, առաջին երեք օրը ես լավ եմ հիշում: Եթե մոռանամ, Մերին ինձ կուղղի, միայն թե կներեք, բայց առանց մանրամասների՝ մտրակները, կեղտը, գարշահոտությունը և նման բաները ավելի լավ կլինի չհիշել:

Եվ Փինը պատմեց բարեկամներին Բորոմիրի վերջին մարտի մասին, Էմին Մուիլից Ֆենգորն արշավի մասին, իսկ նրանք լսում էին ու գլխով անում, երբ պատմությունը համընկնում էր իրենց գուշակությունների հետ:

— Ահա և գանձերը, որ գցել էիք ճանապարհին,— ասաց Արագորնը: — Կարող եք ուրախանալ. դրանք չեն կորել:

Նա քանդեց գոտին և վրայից հանեց երկու դաշույն՝ իրենց պատյաններով:

— Այ քեզ բա՜ն,— ուրախացավ Մերին,— ինչ-ինչ, բայց դրանք նորից տեսնելու հույս չունեի: Իմիջայլոց իմ դաշույնը հացրել է թաթախվել ինչ-որ մեկի արյան մեջ: Բայց հետո Ուգլուկը միջամտեց ու մեր զենքերը խլեց ձեռքներիցս: Այ թե կրճտացնում էր ատամները այդ դաշույնների տեսքից: Արդեն մտածում էի, որ վերջս եկել է, բայց նա միայն մի կողմ նետեց դրանք՝ ասես դրանք վառվող ածուխ լինեին:

— Սա էլ քո ամրակալը, Փին,— ասաց Արագորնը: — Ես այն լավ եմ պահել, չէ՞ որ այն անգին է:

— Թե չէ ես չգիտեմ,— պատասխանեց Փինը: — Սիրտս կսկծում էր դրանից բաժանվելիս, բայց ի՞նչ կարող էի անել: Այլ տարբերակ չունեի:

— Ճիշտ ես արել,— ասաց Արագորնը,— ով չի կարողանում անհրաժեշտ ժամին բաժանվել իր գանձերից, իր համար դրանք բեռ են դառնում: Խելացի ես վարվել:

— Լավ, իսկ ինչպե՞ս եք կարողացել կապանքներից ազատվել,— հարցրեց Ջիմլին: — Ա՜յ թե գործ եք արել: Բախտներդ բերել է, իհարկե, բայց, ինչպես ասում են, ամեն բախտավոր չի, որ շահում է: Երկու ձեռքով կառչել եք բախտից ու բաց չեք թողել: Կեցցե՛ք:

— Կառչելը կառչել են, բայց հետքեր չեն թողել,— ասաց Լեգոլասը: — Ա՛յ թե հանելուկի առաջ կանգնեցրիք: Ես արդեն մտածում էի, որ թևեր եք աճեցրել:

— Ավաղ, ոչ,— հոգոց հանեց Փինը: — Ուղղակի Դուք Գրիշնակի մասին չգիտեք: — Նրա մարմնով դող անցավ, և նա լռեց: Ամենաասարսափելի պահերի մասին պատմում էր Մերին՝ խուզարկության, Գրիշնակի տաք ու գարշահոտ շնչառության, երկաթյա աքցանների պես ամուր, մազոտ թաթերի մասին:

— Ինձ անհանգստացնում են այդ մորդորցի, կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, լուգբուրզցի օրքերը,— մտածկոտ ասաց Արագորնը: — Նրանց խոսքերից դուրս է գալիս, որ Սև Տիրակալն ու նրա սպասավորները դեռ այդ ժամանակ շատ բան են իմացել: Եվ բացի այդ, Գրիշնակը, դատելով ձեր պատմածից, հասցրել է տեղեկակություն ուղարկել իզենգարդցիների հետ արյունալի բախման մասին գետի այն կողմ, և այժմ նրա Ամենատես Աչքը հետևում է Իզենգարդին: Սակայն Սարումանը առանց այդ էլ հայտնվեց ծուղակում, որը, ի դեպ, ինքն էլ լարել էր:

— Դե, հա, ով էլ հաղթի, Սարումանին լավ բան չի սպասվում,— ասաց Մերին: — Նրա գործերը լավ չեն ընթանում այն պահից, երբ նա իր օրքերին ուղարկեց Ռոհան:

— Իմիջայլոց մենք տեսել ենք այդ ծեր սրիկային,— ասաց Ջիմլին: — Ֆենգորնի անտառեզրին, եթե հավատանք Գենդալֆին: Նա ասում է որ դա կարող էր լինել միայն Սարումանը:

— Իսկ դա ե՞րբ է եղել,— հարցրեց Փինը:

— Հինգ գիշեր առաջ,— պատասխանեց Արագորնը:

— Սպասեք... Հինգ գիշեր առա՞ջ: Էդ նշանակում է, որ մենք մոտենում ենք պատմության այն մասին, որը դուք դեռ չգիտեք: Ծառմորուսին մենք հանդիպեցինք առավոտյան, մարտից հետո: Երեկոյան գիշերեցինք Ակունքային Սրահում՝ դա նրա տներից մեկն է, իսկ հաջորդ օրը գնացինք Էնտմութ, բայց դա ոչ թե վայր է, այլ էնտերի հավաքույթ, և, ճիշտն ասած, ավելի արտասովոր բան կյանքումս չէի տեսել: Այն շարունակվեց ամբողջ օրը և էլի երկու օր, իսկ մենք գիշերում էինք Արագամիտ անունով Էնտի մոտ: Իսկ երրորդ օրը երեկոյան նրանք համաձայնության եկան ու ժայթքեցին... Ա՜յ թե տեսարան էր: Անտառը քարացավ, ոնց որ ամպրոպ կուտակեր, ու հետո պայթեց: Ա՜խ, միայն լսեիք նրանց քայլերթի երգը:

— Եթե Սարումանն այդ երգը լսեր, հիմա նա այստեղից հարյուր լիգ հեռու կլիներ, ընդ որում, ամբողջ ճանապարհը կվազեր առանց հետ նայելու,— ավելացրեց Փինը:

Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,

Թեկուզ քա՛րից է այն, դարպասն էլ փա՛կ,

Պատերազմ ենք գնում շարքո՛վ, երգո՛վ,

Կվերցնենք Իզենգարդը գրոհո՛վ:

— Դա, իհարկե, միայն սկիզբն է: Երգը երկար էր, թեպետ վերջում արդեն բառեր էլ չկար, մենակ փողերն էին հնչում ու թմբուկները որոտում: Ախր շա՜տ լավ էր նրանց մոտ ստացվում: Ճիշտ է, սկզբում մտածեցի, որ նրանք ուղղակի աղմկում են, բայց հիմա գիտեմ. նրանք հենց այնպես չեն աղմկում:

— Մթնում էր, երբ մենք հասանք լեռան գագաթը,— շարունակեց Մերին: — Նան Կուրունիրը փռված էր ներքևում: Հենց այդ ժամանակ էլ ինձ առաջին անգամ թվաց, թե Անտառը գալիս է մեր հետևից: Դե, մտածում եմ, քնած եմ ու էնտային երազներ եմ տեսնում: Բայց ոչ, Փինը նույնպես նկատել էր: Մենք երկուսս էլ կարգին վախեցանք, բայց ինչում էր բանը՝ իմացանք հետո:

Պարզվեց դրանք հուորններ էին՝ այդպես են էնտերը կոչում նրանց «կարճ լեզվով»: Ծառմորուսից նրանց մասին ոչինչ չես կորզի, բայց ես կարծում եմ, որ նրանք կարծես թե նույն էնտերն են, միայն թե փայտացած, ծառի նմանված, համենայն դեպս, տեսքից չես տարբերի: Նրանց կարելի է հանդիպել որտեղ ասես, նույնիսկ անտառեզրին: Իրենց համար լուռ կանգնած դիտում են, ծառերին հետևում, իսկ անտառի խորքերում՝ ամենամութ թավուտներում, դրանցից, երևի, հազարներով կլինեն:

Նրանք սարսափելի ուժ ունեն, և կարողանում են պարուրել իրենց շուրջը խավարով, դրա համար էլ չես նկատի, որ շարժվում են: Բայց նրանք, էն էլ ոնց են շարժվում, նամանավանդ, եթե զայրանան: Կանգնած ես քեզ համար, նայում ես երկնքին, քամու շրշոցն ես լսում, մեկ էլ հո՛պ՝ կանգնած ես անտառում, և բոլոր կողմերից դեպի քեզ են ձգվում հսկայական ճյուղերը... Իմիջայլոց, նրանք խոսել գիտեն և խոսում են էնտերի հետ, այդ պատճառով էլ, ինչպես ասաց Ծառմորուսը, նրանց հուորն են անվանում: Բայց առհասարակ նրանք տարօրինակ են ու վայրի: Ես, օրինակ, չեի ցանկանա մենակ՝ առանց իսկական էնտերի, հանդիպել նրանց: Մի խոսքով, կեսգիշերին հյուսիսային կողմից իջնում ենք Կախարդական հովիտ՝ առջևում էնտերն են, հետևում՝ հուորնների մթին պատը: Մենք նրանց, իհարկե, չէինք տեսնում, բայց շուրջը այնպիսի ճռռոց ու ճայթյուն էր տարածվել, թեկուզ ականջներդ փակիր: Մութ, ամպամած գիշեր էր: Հուորններն արդեն այնքան էին տաքացել, որ աղմկում էին՝ ասես անտառում փոթորիկ լիներ: Լուսինն այդպես էլ ամպերի հետևից չերևաց, և շուտով, կեսգիշերից մեկ ժամ անց, հովտի հյուսիսային լանջը պատվեց խիտ անտառով: Մոտակայքում ոչ ոք չկար՝ ո՛չ թշնամի, ո՛չ բարեկամ: Միայն աշտարակի վերին պատուհանն էր լուսարձակում ու վերջ: Ծառմորուսը մի քանի էնտերի հետ առաջացավ դարպասին ավելի մոտ ու դարան մտավ: Ես ու Փինը նստած էինք նրա ուսերին և զգում էինք, ինչպես է նա լարվել: Սակայն էնտերը՝ նրանք, եթե նույնիսկ չափազանց լարված են, միևնույնն է շատ զգույշ ու համբերատար են: Նրանք քարացել էին, ինչպես արձանները, միայն շնչում էին ու ականջ դնում: Հանկարծ շուրջը հո որո՛տ չբարձրացավ: Հնչեցին շեփորները, Իզենգարդի պատերով դող անցավ: Մենք արդեն մտածում էինք. «վերջ, մեզ նկատեցին, հիմա կռիվը կսկսվի»: Բայց բանը դրանում չէր: Սարումանի զորքն էր դուրս գալիս արշավանքի: Ես գրեթե ոչինչ չգիտեմ ո՛չ այդ ճակատամարտի մասին, ո՛չ էլ ռոհանցի հեծյալների մասին, բայց ամեն ինչ պարզ էր. Սարումանն ուզում էր մի հարվածով թագավորի և նրա զորքի հարցը վերջնականապես լուծել: Նա բառիս բուն իմաստով դատարկեց ամրոցը: Ես տեսնում էի, թե ինչպես են օրքերը շարքերով դուրս գալիս. սև պողպատե հրոսակներ, հետո գայդարձյակներին հեծած ջոկատներ: Հետո մարդիկ՝ էլի անթիվ անհամար, ջահերի լույսի տակ երևում էին նրանց դեմքերը: Սովորական մարդիկ էին, բարձրահասակ, թուխ մազերով, մռայլ, բայց ոչ չար: Հետո երևացին մյուսները... Այ դրանք արդեն սարսափելի էին: Հասակով՝ մարդ են, բայց տեսքից գոբլինի են նման. շիլաչք, ժանիքները մերկացրած, իրենք էլ չարացած: Եվ գիտե՞ք ինչ: Աչքերիս առաջ միանգամից այն լեռնամոտցի հարավցին կանգնեց: Միայն թե նա, այնուամենայնիվ, այդքան էլ շատ չէր օրքի նման, որքան սրանք:

— Ես էլ նրան հիշեցի,— ասաց Արագորնը: — Հելմյան Իջվածքում այդ կիսաօրքերից շատ ենք տեսել: Այժմ հասկանալի է. այդ հարավցին Սարումանի լրտեսն էր, բայց նա Սև Հեծյալների հետ դավադրության մեջ էր, թե հավատարիմ էր իր տիրոջը՝ դժվար է ասել: Այդ տականքները՝ երբեք չես հասկանա, թե երբ են միմյանց հավատարիմ, և երբ են իրար խաբում...

— Կարճ ասած, նրանք բոլորը միասին կլինեին ամենաքիչը տաս հազար,— շարունակեց Մերին: — Մեկ ժամ պահանջվեց, որ դարպասից դուրս գան: Մի մասը շարժվեց դեպի Գետանցում, մյուսները՝ ուղիղ արևելք. այնտեղ կամուջ կա, այստեղից մեկ լիգ հեռավորության վրա, որտեղ գետը մտնում է խորունկ կիրճը: Եթե ամբողջ հասակով կանգնեք՝ կերևա: Այսպես ուրեմն, զորքը բաժանվեց և ամենքը գնացին իրենց ճանապարհով՝ խռպոտ երգելով ու բարձր հռհռալով: Էհ, մտածեցի ես, ռոհանցիների բանը, թերևս, բուրդ է լինելու: Բայց Ծառմորուսը նույնիսկ մորուքը չշարժեց: Նա ասաց. «Դրանց հետ ես գործ չունեմ, այս գիշեր իմ տեղը Իզենգարդում է: Տեսնենք ամու՞ր են այդոք այստեղի քարերը»:

Անթափանց մթության մեջ ոչինչ զանազանել հնարավոր չեր, բայց ինձ թվաց, թե հենց դարպասը փակվեց, հուորնները շարժվեցին զորքի հետևից: Երևում է նրանց գործը հենց օրքերի հետ էր: Առավոտյան նրանք արդեն բավականին հեռու էին, և միայն հովտի բերանին դեռ ինչ-որ մութ ամպ էր երևում:

Հենց որ Սարումանի զորքը հեռացավ, եկավ մեր հերթը: Ծառմորուսը մեզ իջեցրեց գետնին, մոտեցավ դարպասին ու սկսեց հարվածել դռներին՝ թե, հե՛յ, Սարումա՛ն, դու՛րս արի: Վերևից նետերի ու քարերի կարկուտ տեղաց: Դե, նետերը էնտերի համար ոչինչ են, միայն թեթև ծակում են՝ ինչպես ճանճի խայթոցը, և հունից հանում: Էնտին կարելի է ասեղնաբարձիկի պես ծակծկել թունավոր նետերով, իսկ նա իսկի չի էլ նկատի: Թույնը նրանց չի վնասում, դե իսկ կաշին էլ ծառի կեղևից հաստ է: Երևի միայն, եթե ամբողջ ուժով հարվածես կացնով... Այ կացիններ նրանք չեն սիրում: Սակայն շատ փայտահատներ կպահանջվեն մեկ էնտին տապալելու համար, որովհետև մեկ անգամ հարվածելուց հետո ողջ հաստատ չես մնա: Նրանց ձեռքերը այնքան ուժեղ են, որ պողպատը ճկում են, ինչպես բարակ ոստը: Այսպես ուրեմն, երբ Ծառմորուսին ծակծկեցին առաջին նետերը, նա զայրացավ ու սկսեց մի քիչ «շտապել», ինչպես ինքն է ասում: Այսպես գոռաց. «Հռու՜մ, հու՜մ», և, չգիտես որտեղից, մի դյուժին էնտ հասան օգնության: Իսկ զայրացած էնտը՝ դա արդեն կատակ բան չէ: Նրանք հարձակվեցին ժայռի վրա, ձեռքները խրեցին քարերի մեջ ու սկսեցին շերտ առ շերտ փշրել հա փշրել, ոնց որ հացի կեղև: Սովորաբար ծառերն այդ աշխատանքը կատարում են հարյուր տարում, իսկ այստեղ, աչքներս չթարթած, գործն արդեն ավարտված էր: Էնտերը հրում էին, քաշում, պոկում, ցնցում, հարվածում, և հինգ րոպե անց՝ բու՛մ, բա՛խ, թրա՛խ, դարպասի հսկայական դռները փլվեցին գետնին: Հո դղրդյու՛ն չէր բարձրացել... Մյուս էնտերը թափվեցին պատերի վրա ու սկսեցին քանդել՝ ինչպես նապաստակն է բույն փորում ավազի մեջ: Չգիտեմ ինչ էր այդ ամենի մասին մտածում Սարումանը, բայց ամենայն հավանականությամբ, նա չգիտեր ինչ անել: Վերջին ժամանակներս, ինչպես ես հասկացա, նրա մոգական ուժը նվազել է, և հետո կասկածում եմ, որ վախեցել էր: Դե, ո՞վ լինի, որ չվախենա. փախչելու տեղ չկա, ստրուկներ չկան, երկաթյա անիվներն ու սարքերը ոչ ոք չի հսկում, իսկ նա՝ առանց այդ ամենի, ոնց որ առանց ձեռքերի ու ոտքերի... Այո, ծերուկ Գենդալֆը բոլորովին ուրիշ է: Եվ ինչու՞ է Սարումանը այդպես փառաբանված: Ուղղակի ժամանակին նրա խորամանկությունը հերիքել է ամրապնդվել Իզենգարդում, քանի դեռ ուրիշները չեն զբաղեցրել այն, ահա և բոլորը որոշել են, որ նա չափից դուրս խելացի է:

— Դա այդպես չէ,— առարկեց Արագորնը: — Կար ժամանակ, երբ Սարումանն իսկապես մեծ իմաստուն էր և արժանի իր փառքին: Նրա գիտելիքները շատ խորն էին, միտքը ճկուն, ձեռքերը հմուտ, և ամենակարևորը՝ կարողանում էր տիրել ուրիշների մտքերին: Նա կարողանում էր համոզել նույնիսկ ամենաիմաստուններին, իսկ սովորական մարդկանց կարող էր առանց դժվարության վախեցնել: Այդ ունակությունը նա չի կորցրել, նույնիսկ հիմա, երբ պարտություն է կրել: Շատ քչերը Միջերկրում կարող են դիմակայել նրա խոսքերին, երբ նրա հետ միայնակ մնան: Գենդալֆը, Էլրոնդը և Գալադրիելը, իհարկե, չէին հնազանդվի նրա կամքին, մանավանդ հիմա, երբ նրա չարագործությունները տեսանելի են դարձել բոլորին: Սակայն Միջերկրում քիչ են նրանց նմանները:

— Էնտերի մասին կարող եք չանհանգստանալ,— ասաց Փինը: — Մի անգամ Սարումանին հաջողվել է նրանց խաբել, բայց դա նրան այլևս չի հաջողվի: Սարումանն առհասարակ էնտերից բան չի հասկանում, և մեծ սխալ թույլ տվեց, երբ իր ծրագրերում նրանց հաշվի չառավ: Նրա ծրագրերում էնտերը տեղ չունեն, իսկ վերանայելու համար արդեն չափազանց ուշ է. այժմ նրանք գործի են անցել: Մի խոսքով, երբ մենք հայտնվեցինք Իզենգարդում, ամրոցում մնացած Սարումանյան առնետները փորձեցին ծլկել հանդիպած յուրաքանչյուր ճեղքով: Էնտերը մարդկանց բռնեցին, հարցաքննեցին ու բաց թողեցին: Նրանք երեք դյուժինից ավելի չէին լինի, համենայն դեպս, մենք այդքան հաշվեցինք: Դե, իսկ օրքերից դժվար ինչ-որ մեկին հաջողված լինի ծլկել. էնտերից գուցե և հաջողվել է, բայց հուորններից՝ բացառված է: Իսկ նրանք այդ ժամանակ դեռ բոլորը չէ, որ լքել էին հովիտը, և Իզենգարդը դեռևս սերտորեն շրջափակված էր:

Երբ հարավային պատի մեծ մասը վերածվեց մանր քարաբեկորների, կայազորի վերջին մնացորդներն արդեն փախել էին, և Սարումանը մնացել էր միայնակ: Այդ ժամանակ նա ինքն էլ որոշեց ծլկել: Երևի այդ ամբողջ ընթացքում կանգնած էր դարպասի մոտ, ճանապարհում էր իր շքեղ զորքին: Երբ էնտերը թափանցեցին դարպասից ներս, նա ստիպված եղավ խուճապահար փախչել: Սկզբում նրան չէին նկատել, սակայն հետո երկինքը մաքրվեց, փայլեցին աստղերը, իսկ էնտերին աստղերի լույսն էլ բավական է: Արագամիտը նկատեց նրան ու հո չի՛ գոռում. «ծառասպա՛նը, ծառասպա՛նը»: Նա առհասարակ բարի էնտ է, սակայն կատաղի ատելությամբ ատում է Սարումանին. վերջինիս օրքերը կացիններով տապալել են նրա սիրելի արոսենիները: Այսպես ուրեմն, Արագամիտը նետվեց Սարումանի հետևից, իսկ վազում է նա, եթե պետք է, քամուց էլ արագ: Այդ պահին ես էլ հեռվում մի գունատ կերպարանք նկատեցի. նա վազում էր մի սյունից մյուսը և արդեն հասել էր աշտարակի աստիճաններին: Եվս մի ակնթարթ՝ և Արագամիտը կխեղդեր նրան: Սարումանին հաջողվեց սահել դռներից ներս:

Փակվելով Օրթհանքում, նա անմիջապես գործի գցեց իր թանկագին սարքերը, իսկ այդ ժամանակ Իզենգարդն արդեն լի էր էնտերով: Ոմանք վազել էին Արագամիտի հետևից, մյուսները ներս էին թափանցել արևելքից ու հյուսիսից՝ ոչնչացնելով ամեն ինչ: Եվ հանկարծ հորերից ու նկուղներից կրակ ու թունավոր ծուխ ժայթքեց: Մի քանի էնտ ուժեղ այրվածքներ ստացան և նույնիսկ պատվեցին խանձողներով, իսկ նրանցից մեկը, եթե չեմ սխալվում, Հաճարոսկր էր անունը, բարձրահասակ գեղեցիկ էնտ էր, ընկավ ինչ-որ հեղուկ կրակի շիթի մեջ և ջահի պես բոցավառվեց: Ա՛յ թե սարսափելի էր:

Այստեղ էնտերն իսկապես կատաղությունից խելագարվեցին: Ես էլ՝ հիմարս, մտածում էի, որ նրանք արդեն կարգին կատաղած են, էլ տեղ չկա: Բայց միայն տեսնեիք, թե ինչ կատարվեց: Կաթսան բառիս բուն իմաստով սկսեց եռ գալ: Էնտերն այնպես էին մռնչում, սուլում, գոռում, որ միայն այդ աղմուկից քարերը սկսեցին ճեղքվել ու փուլ գալ: Ես ու Մերին թաքնվել էինք ինչ-որ խոռոչում և թիկնոցներով փակել ականջներս:

Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին: Էտերը ձողիկների պես պոկում էին սյուները, հորերը արագորեն լցնում քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէր պատճառում:

Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա կվնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ-որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերն ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե, ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերին չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռելային լռություն տիրեց: Այդ պահին աշտարակի վերին պատուհանից չարախինդ ծիծաղ լսվեց, որը էնտերի վրա անդրադարձավ տարօրինակ կերպով. հենց նոր կատաղությունից եռ էին գալիս, և հանկարծ մի ակնթարթում դարձան մռայլ, սառնարյուն ու հանգիստ. վերադարձան դարպասի մոտ, շրջապատեցին Ծառմորուսին ու քարացան: Վերջինս սկսեց ինչ-որ բան խոսել իրենց լեզվով, և, ես այնպես հասկացա, որ նա բացատրում էր իր ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, վաղուց էր ձևավորվել նրա գլխում: Էնտերը լսեցին նրան, հետո լուռ անհետացան մոխրագույն աղջամուղջում: Արդեն լուսանում էր: Երևի աշտարակի մոտ ժամապահներ էին մնացել, բայց նրանք, ըստ երևույթին, թաքնվել էին ստվերում և քարացել, այնպես, որ մենք նրանց չէինք նկատում: Մնացած բոլորը գնացին հյուսիս՝ հովտի հեռավոր ծայրը, և ասես չքացան. այդ օրն այլևս նրանց չտեսանք: Նրանք զբաղված էին ինչ-որ գործով, բայց ինչ գործով՝ անհայտ էր: Մենք մնացինք միայնակ: Երկար, տաղտկալի ու մռայլ օր էր. թափառում էինք կաթսայում, աշխատելով հեռու մնալ Օրթհանքի պատուհաններից՝ ախր շատ սպառնալի տեսք ունեին դրանք: Իսկ հետո բավական երկար ժամանակ վատնեցինք ուտելիք փնտրելու վրա, բայց ոչինչ չգտնելով, նստեցինք մի հանգիստ տեղ և սկսեցինք զրուցել՝ գուշակելով, թե ինչպես են ընթանում գործերը Ռոհանում, և որտեղ են հիմա մեր ջոկատի մյուս անդամները: Երբեմն հեռվից՝ լեռներից, դղրդյուն էր լսվում, քարեր էին թափվում, և հնչեղ արձանգանքը տարածվում էր հովտում: Կեսօրից հետո գնացինք նայելու, թե ինչ է կատարվում: Հովտի բերանին՝ լանջի վրա, տարածվել էր հուորնների մութ անտառը: Հյուսիսային կողմում նույնպես նրանց հանդիպեցինք, բայց մոտենալ չհամարձակվեցինք, միայն հեռվից լսում էինք նրանց մթին պատի միջից եկող ճայթյունն ու որոտը: Հետո պարզվեց, որ էնտերը հուորնների հետ գետի համար նոր հուն են փորում, պատնեշներ կառուցում, ջրամբարներ: Նրանք ուզում էին Իզենի և մոտակա բոլոր աղբյուրների ու առուների ջրերը բաց թողնել նոր հունով: Մենք չխանգարեցինք նրանց և վերադարձանք դարպասի մոտ, իսկ մթնշաղին Ծառմորուսը եկավ մեզ այցելության: Նա ինչ-որ բան էր դնդնում քթի տակ և, ըստ երևույթին, գոհ էր: Մոտենալով մեզ, նա ձգվեց, տարածեց իր երկար ձեռքերը և խորը շունչ քաշեց: Ես հարցրեցի նրան, չի՞ հոգնել արդյոք: «Հոգնե՞լ,— կրկնեց նա,— թերևս, կա մի քիչ... Փայտացել եմ մի փոքր: Ա՛յ թե հիմա մի քիչ Էնտուոշի ջրից լիներ, հո չէի խմի: Փառավոր աշխատանք ենք կատարել. այսօրվա մեջ ավելի շատ քար ենք ջարդել ու հող փորել, քան վերջին հարյուր տարիների ընթացքում: Բայց հիմա գրեթե ամեն ինչ ավարտված է: Երբ գիշերը գա, հեռու կմնաք դարպասից, և այդ... ինչպես էր... թունելի՛ց: Այնտեղով ջուր է հոսելու՝ սկզբում շատ կեղտոտ ու պղտոր, մինչև սրբի, տանի Սարումանի ողջ աղբը և տարածքը մաքրվի: Իսկ հետո Իզենը նորից բաց կթողնենք հին հունով, թող հոսի ինչպես առաջ»: Ծառմորուսը վերջացրեց և սկսեց պատերից քարաբեկորներ պոկելով զվարճանալ: Ես ու Մերին սկսեցինք գիշերելու հարմար տեղ փնտրել, որ հա՛մ փորձանքից հեռու լինենք, հա՛մ մի քիչ քնենք: Այստեղ էլ կատարվեց ամենաանսպասելին. ճանապարհից ձիու սմբակների դոփյուն լսվեց: Ինչ-որ հեծյալ էր սրընթաց մոտենում դարպասին: Մենք մտանք քարերի հետևը, իսկ Ծառմորուսը թաքնվեց կամարի տակ՝ ստվերում: Եվ ահա դարպասին է մոտենում մի հսկայական նժույգ, ոչ թե նժույգ, այլ ինչ-որ արծաթե բռնկում: Արդեն մթնել էր, բայց մենք կարողացանք տեսնել հեծյալի դեմքը. այն՝ թվում էր, թե լույս է ճառագում: Հեծյալը սպիտակ հագուստով էր: Ես նստեցի ու բերանս բաց նրան էի նայում: Ուզում էի կանչել՝ լեզուս չէր ենթարկվում: Սակայն կանչելու հարկ չեղավ: Հեծյալը կանգ առավ մեր կողքին և սկսեց ոտքից գլուխ չափել մեզ: Այստեղ ես վերջապես արտաբերեցի. «Գենդա՛լֆ»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ պատասխանեց: Կարծում եք ասաց. «Բարև Փին, ի՞նչ հաճելի անակնկալ է»: Հմ, Է՜լ ինչ կուզեիք: Վրաս այնպես գոռաց. «Վե՛ր կաց, Տու՛կ, անբա՛նի մեկը: Որտե՞ղ գտնեմ Ծառմորուսին այս թոհուբոհի մեջ, ամպրո՛պը ձեզ տանի: Գտե՛ք նրան, արա՛գ:»

Ծառմորուսը լսեց նրա ձայնը և առաջ եկավ: Տարօրինակ հանդիպում էր: Թվում էր, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսն առհասարակ չզարմացան, և դա ինձ զարմացրեց երևի ամենից շատ: Գենդալֆն ակնհայտորեն գիտեր, որ այստեղ հանդիպելու է Ծառմորուսին, իսկ վերջինս էլ, ըստ երևույթին, հենց դրա համար էլ եկել էր դարպասի մոտ, որ դիմավորի նրան: Ախր մենք ծեր էնտին պատմել էինք, թե ինչպես նա զոհվեց Մորիայի խորխորատներում: Ես անմիջապես հիշեցի, թե ինչպես նա այն ժամանակ տարօրինակ կերպով մեզ նայեց: Պետք է ենթադրել, որ այն ժամանակ նա արդեն հասցրել էր հանդիպել Գենդալֆին կամ ինչ-որ բան իմացել, բայց մեզ այդ մասին պատմել չցանկացավ: Դե, այդպիսին է նրա կարգախոսը. «Մի՛ շտապիր»: Իմիջայլոց ոչ ոքի, նույնիսկ էլֆերի, մոտ ընդունված չէ խոսել Գենդալֆի ու նրա գործերի մասին, երբ նա մոտակայքում չէ: «Հու՛մ, Գենդալֆ,— ասաց Ծառմորուսը,— ես ուրախ եմ որ դու եկար: Ջրի, անտառի, արմատների, քարերի հետ ինքս էլ գլուխ կհանեմ, բայց ինչպե՞ս վարվել հրաշագործի հետ: Չգիտեմ ինչ անեմ»: — «Ծառմորու՛ս,— ասաց Գենդալֆը,— ինձ քո օգնությունն է պետք: Դու շատ բան ես հասցրել անել, բայց ավելի շատ է պետք անել: Ինձ հարկավոր է ինչ-որ մի բան անել օրքերի տասը հազարանոց զորքի հետ»:

Նրանք հեռացան խորհրդակցելու: Երևի Ծառմորուսն այդ ամենը համարեց չափազանց «արագ», բայց Գենդալֆն իրոք շատ էր շտապում: Նա դեռ քայլելու ընթացքում սկսեց խոսել, բայց շուտով նրանց ձայները մարեցին: Շատ կարճ զրուցեցին, ամենաշատը քառորդ ժամ: Հետո վերադարձան: Երևում է Գենդալֆի սիրտը թեթևացել էր: Մի քիչ պայծառացել էր և նույնիսկ ասաց, որ ուրախ է մեզ տեսնել: «Լսիր Գենդա՛լֆ,— բացականչեցի ես,— որտեղ էիր կորել: Չե՞ս տեսել մյուսներին»: — «Ես որտեղ որ էի, հիմա այնտեղ չեմ,— պատասխանեց նա գենդալֆյան ոճով: — Այո, մյուսներից ոմանց, ես, թերևս, տեսել եմ: Բայց հիմա պատմելու ժամանակը չէ: Ծանր գիշեր է լինելու, այնպես որ ես պետք է շտապեմ: Հնարավոր է, սակայն, առավոտն ուրախալի լինի, և այդ ժամանակ էլ մենք կրկին կհանդիպենք: Իսկ առայժմ զգույշ եղեք և հեռու մնացեք Օրթհանքից: Ցտեսությու՛ն»:

Երբ նա հեռացավ, Ծառմորուսը մտահոգ տեսք ընդունեց և սկսեց խորհել: Ըստ երևույթին նա միանգամից շատ բան էր իմացել Գենդալֆից և հիմա նստած դանդաղ մարսում էր: Որոշ ժամանակ անց նայեց մեզ և ասաց. «Հըմ, այո, պարզվում է դուք այնքան էլ շտապիկներ չեք: Այնքան էլ շատ բան չէիք պատմել, որքան գիտեիք, և պատմել եք ճիշտ այնքան, որքան պետք է եղել: Հըմ, այո, լուրերի մի ամբողջ դեզ, և դրանցից գլուխդ չես ազատի: Ահա քեզ, Ծառմորուս, ևս մի կույտ գործ»:

Սակայն մինչ նա կհեռանար, մենք նրանից որոշ բաներ դուրս քաշեցինք, թեև, այդ լուրերը մեզ չուրախացրին: Վշտացանք, ճիշտ է, միայն ձեր երեքի պատճառով, իսկ Ֆրոդոյի, Սեմի և խեղճ Բորոմիրի մասին նույնիսկ մտածել մոռացանք: Պարզվում է, ձեզ մեծ ճակատամարտ էր սպասվում, և պարզ չէր, այնտեղից ողջ կվերադառնա՞ք արդյոք:

«Ոչինչ, հուորնները կօգնեն»,— ասաց Ծառմորուսը: Հետո նա գնաց և մինչև առավոտ նրան այլևս չտեսանք...

Մութ գիշեր էր: Տեղավորվել էինք խճքարերի մի մեծ կույտի վրա, իսկ շուրջը բացարձակ խավար էր, ոչինչ զանազանել հնարավոր չէր: Ասես ծածկված լինեինք մշուշե խիտ ծածկոցով: Օդը հեղձուկ էր, շուրջն ամեն ինչ ճարճատում էր, շրշում, փնթփնթում... Ըստ երևույթին հարյուրավոր հուորններ էին անցնում մեր կողքով՝ շտապում էին ձեզ օգնության: Կեսգիշերին մոտ հարավից ամրոպի որոտ լսվեց. Ռոհանի գլխին կայծակներ էին փայլատակում՝ մի ակնթարթ ցրելով խավարը, և ցուցադրելով հեռավոր, սև ու սպիտակ գագաթները: Մեզ մոտ՝ լեռներում, նույնպես ամպրոպ էր որոտում, սակայն բոլորովին այլ կերպ, և հովիտը լցվում էր արձագանքով:

Կեսգիշերից հետո էնտերը քանդեցին իրենց ամբարտակները, և հավաքված ջուրը հյուսիսային պատի վրայի խոռոչից սկսեց լցվել Իզենգարդ: Հուորնները հեռացան, նրանց խավարը ցրվեց, և ապրոպը նույպես աստիճանաբար մարեց հեռվում: Լուսինն արդեն թեքվում էր դեպի արևմտյան գագաթը:

Իզենգարդն սկսեց աստիճանաբար լցվել ջրով, սև, պղտոր առուները տարածվեցին ամբողջ կաթսայով մեկ՝ վերածվելով լճակների, որոնք փայլում էին լուսնի լույսի ներքո: Ջուրն անընդհատ նոր հորեր կամ նկուղներ էր գտնում, և այնտեղից խլացուցիչ թշշոցով սկսում էր գոլորշու սպիտակ քուլաներ բարձրանալ: Երբեմն խորքերում ինչ-որ բան էր դղրդում, և կրակ էր դուրս ժայթքում: Շուտով Օրթհանքը պարուրվեց գոլորշու վիթխարի ամպով և նմանվեց ամպերով շրջապատված բարձրադիր լեռան գագաթի, որը ներքևից լուսավորվել էր բոսորագույն բռնկումներով, իսկ վերևից՝ լուսնի շողերով: Իսկ ջուրը լցվում էր հա լցվում: Իզենգարդը եռում էր, ինչպես կաթսայով կրակի վրա դրված արգանակը:

— Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան Կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպեր էին կուտակվել,— ասաց Արագորնը: — Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զգուգընթաց ինչ-որ չար կախարդանքի է նախապատրաստվում:

— Միայն ոչ նա,— ծիծաղեց Փինը: — Նա նստած էր իր աշտարակում և երևի խեղդվում էր ծխից: Ըստ երևույթին ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես, երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և որ թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար, մթերանոցում ևս մեկ դուռ գտնվեց, իսկ դռան հետևում՝ պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: Խիտ մառախուղը կախվել էր Իզենգարդի գլխին և ասես մոտ մեկ լիգ բարձրությամբ վիթխարի սունկ լիներ: Երեկոյան արևելյան գագաթների գլխին ծիածան հայտվեց, որից հետո լանջերում մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ մայրամուտը չէր երևում: Հետո ամեն ինչ լռեց, և միայն հեռվից լսվում էր գայլերի թախծոտ ոռնոցը: Դե, իսկ գիշերը էնտերը փակեցին ջրի ճամփան և բաց թողեցին Իզենի ջրերը հին հունով: Այդպես էլ ամեն ինչ վերջացավ:

Ջուրը սկսեց աստիճանաբար իջնել. երևի գետնի տակ՝ նկուղներում, արտահոսքի ինչ-որ ուղիներ կան: Է՜հ, հեչ չեմ նախանձում Սարումանին, որ պատուհանից էլ նայես, ոչինչ չես տեսնի, բացի աղբից ու ցեխից... Ճիշտն ասած մենք էլ էինք տխրել, շուրջը բացարձակ ամայություն էր՝ ոչ մի շնչավոր արարած: Ո՛չ էնտ կար մոտակայքում, ո՛չ նորություններ: Ամբողջ գիշեր նստած էինք կամարի վրա. ցուրտ էր ու խոնավ, նույնիսկ քնել չկարողացանք: Մեզ մի զգացում էր համակել, որ շուտով ինչ-որ բան է լինելու: Ախր Սարումանը դեռ նստած էր իր աշտարակում: Եվ իսկապես գիշերն ինչ-որ աղմուկ բարձրացավ, ասես հովտում ուժեղ քամի սկսվեց: Երևի հարավ գնացած էնտերն ու հուորններն էին վերադառնում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին գնալ, բայց ու՞ր՝ մի հարցրեք, չգիտեմ ու վերջ: Սկսվեց խոնավ ու մառախլապատ առավոտը: Մենք իջանք ներքև, թափառեցինք՝ ոչ մի շնչավոր արարած... Դե, ահա և ամբողջ պատմությունը: Այդ ամենից հետո այժմ այստեղ հանգիստ է ու խաղաղ: Իսկ ամենակարևորը, քանի որ Գենդալֆը եկել է, այստեղ բոլորովին անվտանգ է: Ա՜խ, այնպես կքնեի...

Լռեցին: Ջիմլին նորից լցրեց իր ծխամորճը:

— Մի բան ինձ համար դեռևս հանելուկ է,— վառելով ծխամորճը և ծուխ բաց թողնելով խոսեց նա: — Օձալեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել:

— Ախ, հա, մոռացա պատմել,— մտաբերեց Փինը: — Այսօր առավոտյան բարեհաճեց: Հազիվ էինք հասցրել կրակ վառել ու նախաճաշել, մեկ էլ հանկարծ հայտնվեց Ծառմորուսը: Պահակատանը նստած լսում ենք, թե ինչպես է նա դարպասի մոտ դնդնում ու կանչում մեզ անուններով: «Եկել եմ տեսնեմ ինչպես եք,— ասում է,— և ձեզ համար նորություններ եմ բերել: Հուորններն են վերադարձել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Այո, այո, ուղղակի հրաշալի: — Ծիծաղում է ու ձեռքերով խփում ազդրերին: — Իզենգարդյան փայտահատների հարցը լուծված է,— ասում է,— վե՛րջ օրքերի կացիններին: Մեզ մոտ հարավից հյուրեր են գալիս և շուտով այստեղ կլինեն: Նրանցից մի քանիսին, թերևս, ուրախ կլինեք տեսնել»:

Նա դեռ չէր հասցրել վերջացնել, երբ ճանապարհից սմբակների դոփյուն լսվեց: Մենք նետվեցինք դարպասի մոտ և աչքներս հառեցինք մառախուղին. մտածում ենք հիմա կհայտնվի Գենդալֆը՝ Պանդուխտի և հաղթանակած զորքի ուղեկցությամբ, բայց... Մառախուղի միջից մի հեծյալ հայտնվեց՝ պառավ, տանջված ձիով, և ինքն էլ տեսքից բավական անհրապույր: Տեսնելով ջարդուխուրդ եղած դարպասը և մնացած ամեն ինչը, նա բացեց բերանը և զարմանքից կանաչեց: Այնպես էր ցնցված տեսածից, որ սկզբում չնկատեց մեզ: Երբ վերջապես նրա հայացքն ընկավ մեզ վրա, նա ճչաց և ասպանդակեց ձիուն, որ ծլկի, բայց Ծառմորուսը երկու-երեք քայլ արեց, մեկնեց իր երկար ձեռքը և պոկեց նրան թամբի վրայից: Ձին սարսափահար սլացավ մի կողմի վրա, իսկ անծանոթը վախից քիչ էր մնում լեզուն կուլ տա: Ծառմորուսը բաց թողեց նրան, և նա անմիջապես ընկավ գետնին: Սողում է ու ասում. «Ես,— ասում է,— Գրիման եմ, թագավոր Թեոդենի բարեկամն ու խորհրդատուն: Ինձ,— ասում է,— Թեոդենն է ուղարկել Սարումանի մոտ անհետաձգելի լուրերով: Ոչ ոք չհամարձակվեց գալ,— ասում է,— հարթավայրով մեկ վխտում են չարագործ օրքերը: Դե ահա ինձ ուղարկեցին: Սարսափելի զրկանքներ քաշեցի,— ասում է,— մահու չափ հոգնել եմ, մեկ օր է՝ սոված եմ: Գայլերն ընկել էին իմ հետևից,— ասում է,— դեպի հյուսիս մեծ շրջադարձ կատարեցի»: Բայց ես նկատեցի, թե ինչպես է նա խեթ-խեթ նայում Ծառմորուսին ու մտածում եմ. «խաբում է»: Իսկ Ծառմորուսը ուշադիր և երկար-երկար նրան նայեց՝ ինչպես միայն ինքն է կարող, և սա քիչ մնաց գետինը մտնի: Հետո Ծառմորուսն ասում է. «Հըմ, հըմ, ես քեզ վաղուց եմ սպասում, սիրելիդ իմ Օձալեզու»: Սա վերջնականապես սփրթնեց և սպասում է, թե հետո ինչ է լինելու, իսկ Ծառմորուսը թե. «Գենդալֆն արդեն եղել է այստեղ, այնպես որ ես գիտեմ քո մասին ինչ պետք է, և գիտեմ, թե քեզ հետ ինչպես վարվեմ: Գենդալֆն ասաց, որ բոլոր առնետները նույն թակարդում լինեն: Այդպես էլ կանեմ: Դե, արագացրու: Իզենգարդի տերը հիմա ես եմ, իսկ Սարումանը փակված է իր աշտարակում: Գնա նրա մոտ, անհապաղ լուրերդ էլ կհայտնես»:

«Թո՛ղ ինձ, ի՛նքս կգնամ,— ճչաց Օձալեզուն: — Ճանապարհը գիտե՛մ:»

«Առաջ գիտեիր, էդ իհարկե,— ասաց Ծառմորուսը,— բայց հիմա այստեղ շատ բան է փոխվել: Թեպետ, գնա, ինքդ համոզվիր»:

Օձալեզուն կաղալով շտապեց դարպասից ներս, մենք էլ՝ նրա հետևից: Անցավ թունելը, նայեց շուրջը, տեսավ պարիսպների և Օրթհանքի միջև ընկած ճահիճը, ապա շրջվեց ու հետ վերադարձավ:

«Թո՛ղ հեռանամ,— սկսեց խնդրել նա,— թո՛ղ հեռանամ: Իմ լուրերն այլևս անիմաստ են»:

«Ինչը ճիշտ է, ճիշտ է,— ասաց Ծառմորուսը,— բայց դու ստիպված ես ընտրել. կամ դու կմնաս ինձ հետ և մենք կսպասենք քո թագավորին ու Գենդալֆին, կամ մտիր ջուրը: Ընտրի՛ր»:

Օձալեզուն թագավորի անունը լսեց ու վախից ցնցվեց: Որոշեց մտնել ջուրը, բայց վերջին պահին փոշմանեց:

«Ես լողալ չգիտեմ»,— վնգստաց նա:

«Այնտեղ խորը չէ,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ջուրը, ճիշտ է, կեղտոտ է, բայց դա քեզ չի վնասի»:

Տարբերակ չկար, ստիպված էր ջուրը մտնել: Շուտով ջուրը հասավ նրա կզակին, հետո մենք տեսանք, որ նա լողում է՝ կառչած ինչ-որ փայտից կամ տակառիկից: Ծառմորուսը ուղեկցում էր նրան:

«Հասավ մի կերպ,— վերադառնալով ասաց նա: — Տեսա, թե ինչպես է սողում աստիճաններով, իսկը թրջված առնետ: Աշտարակում ինչպես նստած էին, այնպես էլ մնացել են նստած. դռան հետևից ձեռք հայտնվեց և քաշեց նրան ներս: Հույս ունեմ ընդունելությունը ջերմ էր, իր ծառայություններին համապատասխան: Իսկ ես գնամ լվացվեմ, մաքրվեմ այս խյուսից: Եթե ինչ-որ մեկը ինձ հարցնի՝ ես հյուսիսային մասում եմ, թե չէ այստեղ մաքուր ջուր չես գտնի. ոչ հնարավոր է խմել, ոչ լվացվել, իսկ էնտը առանց դրա չի կարող: Իսկ դուք, փոքրիկներ, ոչ մի տեղ չգնաք, մնացեք այստեղ և դարպասը հսկեք: Նկատի ունեցեք, այստեղ է գալիս նաև Ռոհանյան Արոտավայրերի տիրակալը: Նրան կընդունեք, ինչպես ձեզ մոտ ընդունված է, առավել ևս, նա այստեղ է գալիս հաղթանակած. նրա զորքը քիչ առաջ օրքերի դեմ մեծ ճակատամարտում հաղթանակ է տարել: Մտքովս անցնում է, որ դուք նրան ավելի լավ կդիմավորեք, քան անտառային էնտը: Շատ տիրակալներ է ունեցել ռոհանյան կանաչ հարթավայրը, բայց ես ոչ միայն նրանց լեզուն չգիտեմ, այլ նույնիսկ անուններն եմ մոռացել: Նրանց, երևի, մարդասնունդ պետք կլինի: Հոգ տարեք այդ մասին, փնտրեք, փորձեք թագավորին արժանի սնունդ գտնել, եթե դա, իհարկե, հնարավոր է»: Դե, մենք էլ արեցինք, ինչ կարողացանք: Ահա և ամբողջ պատմությունը: Սակայն ես կուզենաի իմանալ, թե ով է այդ Օձալեզուն: Նա իսկապե՞ս թագավորի խորհրդատուն է եղել:

— Եղել է,— հաստատեց Արագորնը: — Բայց, միևնույն ժամանակ, նա նաև Սարումանի լրտեսն էր, նրա ծառան: Սակայն ճակատագիրը նրան չխնայեց. տեսնել փլատակները այն մեծության, որին նա համարում էր հզոր և անպարտելի՝ արդեն ինքնին ծանր պատիժ է: Բայց, վախենում եմ, նրա համար ամենավատը դեռ առջևում է:

— Այո, հազիվ թե Ծառմորուսը բարությունից ելնելով նրան ուղարկեց Օրթհանք,— ասաց Մերին: — Նա շատ մռայլ էր ծիծաղում, երբ գնում էր լվացվելու ու ջուր խմելու: Նա գնաց, իսկ մենք անցանք գործի: Հարկավոր է քրքրել բոլոր նկուղները և ջրից որսալ այն ամենը՝ ինչը ուտելու համար պիտանի էր: Մենք երկու-երեք մառան գտանք՝ ջուրը, բարեբախտաբար, դրանց չեր հասել: Եվ հանկարծ ան քեզ՝ մի քանի էնտ հայտնվեցին Ծառմորուսից և տարան գրեթե ամեն ինչ:

«Մեզ,— ասում են,— մարդասնունդ է հարկավոր քսանհինգ մարդու համար»: Նրանք ինչ-որ կեերպ կարողացել էին իմանալ ձեր քանակը, մինչ դուք ճանապարհին էիք: Ձեզ՝ երեքիդ, երևում է նույնպես ներառել էին թագավորի շքախմբում: Բայց դուք մի անհանգստացեք՝ դուք ոչինչ չեք կորցրել: Հավատացնում եմ ձեզ, մենք մեզ չենք նեղացրել, ընդհակառակը՝ էնտերը նրանց համար խմիչք չտարան:

«Ի՞նչ են խմելու»,— հարցնում եմ նրանց:

«Պարզ է թե ինչ,— պատասխանում են,— Իզենի ջուրը և՛ էնտերին կբավականացնի, և՛ մարդկանց»: Ես, իհարկե, կարծում եմ, որ էնտերը հասցրել են իրենց հատուկ ջրից ինչ-որ խմելիք պատրաստել: Այ, կտեսնեք, Գենդալֆը հիմա կվերադառնա գանգուր մորուքով: Մի խոսքով, երբ նրանք գնացին, մենք զգացինք, որ կարգին հոգնել ու սովածացել ենք: Բայց բողոքելը անխելքություն կլիներ. մեր չարչարանքները առատորեն վարձատրվեցին: Մինչ մենք մարդասնունդ գտնելու համար քրքրում էինք ամեն անկյուն, Փինը իսկական գանձ հայտնաբերեց՝ Զուռնաչների ապրանքանիշով տակառիկներ: «Ծխելու խոտը՝ դա նույնիսկ սննդից էլ հրաշալի է»,— հայտարարեց նա: Ահա՛ և ամբողջ պատմությունը:

— Այո, այժմ ամեն ինչ հասկանալի է,— հավանություն տվեց Ջիմլին:

— Բացառությամբ մի բանի,— մտահոգ ասաց Արագորնը,— ինչպե՞ս է Խորահովտի ծխելու խոտը հայտնվել Իզենգարդում: Այդ մեկը ես բոլորովին չեմ հասկանում: Ես առաջին անգամ եմ Իզենգարդում, բայց շատ եմ թափառել այս կողմերում և լավ գիտեմ Ռոհանի ու Հոբիթստանի միջև ընկած հողերը: Արդեն շատ տարիներ այդ ամայի հողերով ո՛չ առևտրական, ո՛չ սովորական ճանապարհներ չեն անցնում: Վախենում եմ Սարումանը Հոբիթստանում ինչ-որ մեկի հետ գաղտնի կապեր է պահպանում: Օձալեզուներ միայն թագավորի արքունիքում չեն հանդիպում... Տակառիկների վրա տարեթիվ կա՞ր:

— Կար,— ասաց Փինը: — Հազար չորս հարյուր տասնյոթ թվականի բերք է, այսինքն, անցյալ տարվա... ոչ, կներեք, նախանցյալ տարվա: Ի դեպ, լավ տարի էր:

— Դե, ինչ չարագործություններ էլ նա կատարած լինի, այդ ամենն արդեն անցյալում է,— ասաց Արագորնը: — Իսկ եթե ոչ, մենք, միևնույնն է, շատ հեռու ենք և ոչնչով չենք կարող օգնել: Միայն թե չմոռանանք այդ մասին ասել Գենդալֆին, թեև մեծ գործերի համեմատությամբ, առաջին հայացքից, դա կարող է մանրուք թվալ...

— Հետաքրքիիր է, այդ ինչ մեծ գործեր են նրան այսքան ուշացնում,— միջամտեց Մերին: — Կեսօրն անց է, շուտով օրը կվերջանա: Գուցե գնանք զբոսնե՞նք: Չե՞ս ուզում տեսնել Իզենգարդը, Պանդուխտ: Միայն թե այն հիմա անշուք տեսք ունի:

=== Գլուխ տասը. Սարումանի Ձայնը ===

Բարեկամներն անցան քանդված թունելով, բարձրացան քարերի կույտի վրա և նրանց աչքերի առջև հայտնվեց Օրթհանքի սև զանգվածը, որի պատուհան հրակնատները մռայլ ու սպառնալից հսկում էին ավերված ամրոցը: Ջուրը գրեթե ամբողջովին իջել էր: Այստեղ և այնտեղ դեռևս պղտոր ջրափոս էին մնացել՝ ծածկված փրփուրով և աղբով, բայց հսկայական կաթսայի մեծ մասն արդեն ձերբազատվել էր ջրից: Ամբողջ հատակը ծածկված էր տիղմով, այստեղ ու այնտեղ սևին էին տալիս հորանցքերը և ծուռումուռ սյուները: Եզրերը պատված էին ինչ-որ մանր բեկորներով, նման ծովափնյա խճաքարերի: Կաթսայի բերանից կանաչ, խիտ բուսականությամբ ծածկված հովիտ էր սկսվում, որը բարձրանում էր դեպի երկու գագաթների միջև ընկած կիրճը: Հակառակ կողմում բարեկամները հեծյալների նկատեցին, որոնք շարժվում էին դեպի Օրթհանք:

— Գենդալֆն է Թեոդենի և շքախմբի հետ,— ասաց Լեգոլասը: — Եկեք գնանք նրանց ընդառաջ:

— Միայն թե զգույշ եղեք,— ասաց Մերին,— սալաքարերը հեռացել են իրարից, մեկ էլ տեսար գահավիժեցիք ինչ-որ անհատակ հորի մեջ:

Բարեկամները շարժվեցին առաջ՝ զգուշորեն ստուգելով դարպասից դեպի Օրթհանք ձգվող նախկին ճանապարհի յուրաքանչյուր սալաքարը: Հեծյալները նկատեցին նրանց և կանգ առան՝ սպասելով նրանց ժայռի ստվերում: Գենդալֆը շարժվեց առաջ՝ նրանց դիմավորելու:

— Մենք Ծառմորուսի հետ բավականին հետաքրքիր զրույց ունեցանք և ապագայի համար որոշ պլաններ քննարկեցինք,— հասնելով բարեկամներին ասաց նա: — Բացի այդ մենք վերջապես մի փոքր հանգստացանք: Ժամանակն է կրկին ճանապարհ ընկնելու: Հուսով եմ, բարեկամներս, որ դուք է՞լ եք հանգստացել և սնվել:

— Իհարկե,— պատասխանեց Մերին: — Ի դեպ, մեր զրույցն սկսվեց և ավարտվեց ծխամորճով: Մենք հիմա, կարելի է ասել, Սարումանի վրա այնքան էլ բարկացած չենք:

— Ճշմարի՞տ,— ասաց Գենդալֆը: — Իսկ ես դեռ բարկացած եմ, հատկապես, որ մենք նրա հետ շուտով զրույց ենք ունենալու: Դա վտանգավոր է, և հնարավոր է նույնիսկ անիմաստ, բայց՝ անխուսափելի: Ով ուզում է, կարող է գալ ինձ հետ, սակայն զգուշության մասին չմոռանաք. Սարումանը կատակել չի սիրում, նկատի ունեցեք:

— Ես կգամ քեզ հետ,— ասաց Ջիմլին: — Ուզում եմ տեսնել Սարումանին և ստուգել՝ իսկապե՞ս դուք այդքան նման եք:

— Ինչպե՞ս ես ստուգելու, թանկագին թզուկ,— հարցրեց Գենդալֆը: — Եթե Սարումանը ցանկանա, ապա հեշտությամբ կնմանվի ինձ: Կարծում ես կկարողանա՞ս դիմադրել նրա կամքին: Լավ, այնտեղ պարզ կլինի: Գուցե համեստությունը թույլ չտա նրան երևալ այսքան բազմազան հյուրերի աչքին: Թեպետ, էնտերին զգուշացրել եմ, որ տարածքում չերևան, այնպես որ, հուսով եմ, նա ռիսկի կդիմի:

— Իսկ ի՞նչ վտանգավոր բան կա այստեղ,— զարմացավ Փինը: — Նա, ինչ է, կրա՞կ կտեղա մեզ վրա, թե՞ կկախարդի հեռվից:

— Վերջինը, ամենայն հավանականությամբ,— ասաց Գենդալֆը: — Եթե դուք զգույշ չլինեք, նա կօգտվի ձեր թեթևամտությունից: Ոչ ոք չգիտի, թե ինչ զենքեր ունի նա դեռ և ինչ ուժեր կցանկանա գործածել: Ծուղակն ընկած գազանը միշտ էլ վտանգավոր է, իսկ Սարումանն օժտված է այնպիսի զորությամբ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Զգուշացե՛ք նրա ձայնից:

Այդպես նրանք մոտեցան Օրթհանքին: Աշտարակն ամբողջությամբ սև էր ու մի փոքր փայլուն, ինչպես քարը անձրևից հետո: Այն սրածայր, ասես նոր սրված, եզրեր ուներ: Մի քանի քերծվածքները և ստորոտին թափված մանր բեկորները հիշեցնում էին էնտերի անզոր զայրույթի մասին: Աջ կողմում՝ սյուների միջև, մի մեծ դուռ կար, իսկ դռան գլխին՝ երկաթյա ճաղերով պատշգամբ: Դեպի մուտքը տանող քսանյոթ աստիճանները ինչ-որ անհայտ կերպով կերտված էին նույն սև քարից, որից պատրաստված էր աշտարակը: Այլ մուտքեր չկային, բացառությամբ բարձր ու նեղ պատուհանների՝ թաքնված խորը խորշերում:

Մոտենալով աստիճաններին՝ Գենդալֆն ու Թեոդենը իջան ձիերից:

— Ես բարձրանում եմ դռների մոտ,— ասաց Գենդալֆը: — Ես եղել եմ Օրթհանքում և Սարումանի խարդավանքներն ինձ անակնկալի չեն բերի:

— Ես կբարձրանամ քեզ հետ,— ասաց թագավորը: — Ես ծեր եմ, և ինձ այլևս ոչինչ չի սարսափեցնում: Ուզում եմ խոսել ինձ այդքան չարություն պատճառած թշնամուս հետ: Էոմերը կգա ինձ հետ. նա կօգնի ինձ, եթե հանկարծ իմ ծեր ոտքերը որոշեն չենթարկվել:

— Թող այդպես լինի,— ասաց Գենդալֆը: — Ինձ հետ կգա Արագորնը: Մյուսները թող սպասեն այստեղ: Նրանք այստեղից էլ ամեն ինչ կտեսնեն և կլսեն:

— Ոչ,— առարկեց Ջիմլին,— ես և Լեգոլասը համաձայն չենք լինել ուղղակի դիտորդներ: Մենք այստեղ միակ ներկայացուցիչներն ենք մեր ցեղերի և ուզում ենք ներկա լինել:

— Լավ, հետևեք մեզ,— ասաց Գենդալֆը և Թեոդենի հետ աստիճաններով դանդաղ վեր բարձրացավ:

Ռոհանցի հեծյալները, որոնք հավաքվել էին աստիճանների երկու կողմերում, անհանգիստ հայացներ էին նետում հսկայական աշտարակի վրա՝ մտահոգվելով իրենց տիրակալի համար: Մերին ու Փինը նստեցին առաջին աստիճանների վրա: Երկուսն էլ իրենց անհարմար ու ավելորդ էին զգում և փոքր ինչ վախենում էին:

— Էստեղից մինչև դարպաս, երևի, կես լիգ պետք է վազել ցեխերի միջով,— մրթմրթաց Փինը: — Լավ կլիներ սուսուփուս ծլկեինք ու թաքնվեինք պահակատանը: Եվ ինչու՞ մենք էստեղ խցկվեցինք: Ու՞մ ենք մենք էստեղ պետք:

Գենդալֆը մոտեցավ Օրթհանքի դռանը և գավազանով բարձր թակեց: Դուռը պատասխանեց խուլ արձագանքով:

— Սարումա՛ն,— բարձր և տիրական կանչեց Գենդալֆը,— դուրս արի՛:

Մի քանի վայրկյան ամեն ինչ լուռ էր: Վերջապես պատշգամբում մի պատուհան բացվեց, բայց սև բացվածքում դատարկություն էր:

— Ո՞վ է,— հարցրեցին այնտեղից,— ի՞նչ է ձեզ պետք:

Թեոդենը ցնցվեց և գլուխը բարձրացրեց:

— Ես ճանաչում եմ այս ձայնը,— ասաց նա: — Անիծյալ լինի այն օրը, երբ առաջին անգամ լսեցի այն:

— Գնա՛ և կանչի՛ր Սարումանին, եթե հիմա դու նրա կամակատարն ես, Գրիմա Օձալեզու,— կարգադրեց Գենդալֆը: — Արագացրու՛, մենք ավելորդ ժամանակ չունենք:

Պատուհանը փակվեց: Նրանք սպասում էին: Հանկարծ աշտարակից մեկ այլ ձայն լսվեց՝ ցածր, թավշյա, և առաջին իսկ հնչյունից հմայող: Նրանք, ովքեր առանց անհրաժեշտ զգուշության լսում էին այդ ձայնը, հետագայում չէին կարողանում ոչինչ կրկնել իրենց լսածից, իսկ եթե ինչ-որ մեկն էլ կարողանում էր, ապա զարմանում էր, թե որքան քիչ ուժ կա այդ նույն բառերում, երբ դրանք լսվում են մեկ այլ մարդու շուրթերից: Հիշողության մեջ հիմնականում անբացատրելի հրճվանք էր պահպանվում, և այն ամենը, ինչ ասում էր այդ ձայնը, այնքան իմաստուն ու անվիճելի էր թվում, որ լսողի սրտում ցանկություն էր առաջանում արագորեն, առանց մտածելու համաձայնվել այդ ձայնի հետ, որպեսզի նույնքան իմաստուն թվա: Այդ ձայնից հետո մյուսների ձայները, ովքեր կանգնած էին մոտակայքում, թվում էին կոպիտ, անշնորք և ծիծաղելի, իսկ եթե նաև հակառակվում էին Սարումանին, հմայվածները վիճողի նկատմամբ լցվում էին զայրույթով: Ոմանց վրա կախարդանքն ազդում էր միայն այն դեպքում, երբ ձայնը դիմում էր հենց իրենց, իսկ երբ Սարումանը դիմում էր մեկ ուրիշին, նրանք անմիջապես սթափվում էին ու սկսում քմծիծաղել աճպարարի հնարքը բացահայտած մարդու պես: Սակայն շատերին կախարդում էր ոչ թե նրա խոսքերի իմաստը, այլ հենց ձայնի հնչողությունը, և այդպիսինների համար կարևոր չէր, թե ում է դիմում ձայնը: Նրանք հավետ ընկնում էին հմայքի տակ և, որտեղ էլ լինեին, նրանց ականջների մեջ անընդմեջ լսում էր այդ քնքուշ ձայնը, որը բացատրում էր նրանց, համոզում, դրդում: Սարումանին ոչ ոք չէր կարող անտարբերությամբ լսել, ոչ մեկ չէր կարող անտեսել նրա խնդրանքը կամ հակառակվել նրա կամքին՝ առանց իր ողջ կամքն ու միտքը լարելու:

— Դե, ի՞նչ է պատահել,— հանդիմանանքով հարցրեց ձայնը: — Ինչու՞ եք ինձ անհանգստացնում: Ինչու՞ գիշեր-ցերեկ հանգիստ չեք տալիս:

Դա կարծես մի բարեսիրտ, խաղաղ մարդու ձայն լիներ, որն անկեղծորեն տխրել էր պատճառված վիրավորանքից, որին արժանի չէր:

Բոլորը ցնցվեցին՝ բարձրացնելով հայացքները: Ոչ ոք չէր լսել, թե ինչպես էր Սարումանը հայտնվել պատշգամբում: Ճաղերի հետևում մի ծերունի էր կանգնած և վերևից նայում էր նրանց: Նա փաթաթված էր մի ընդարձակ թիկնոցի մեջ, որի գույնը դժվար էր որոշել, քանզի բավական էր միայն աչքերը թարթել, և գույնը փոխվում էր: Ծերունին երկար դեմք ուներ, բարձր ճակատ և խորը, սև, անհատակ աչքեր: Նրա հայացքը ջերմ էր, խորաթափանց և փոքր ինչ հոգնած: Սպիտակ մազերի և մորուքի մեջ դեռ սև մազեր էին պահպանվում՝ հատկապես շրթունքների շրջանում:

— Նման է, բայց ոչ այնքան,— քրթմնջաց Ջիմլին:

— Դե ինչ, եկեք խոսենք,— շարունակեց փափուկ ձայնը: — Ձեզանից առնվազն երկուսին ես գիտեմ անունով: Գենդալֆին ես շատ լավ եմ ճանաչում՝ հազիվ թե նա եկած լինի օգնություն կամ խորհուրդ ստանալու: Բայց դու, Թեոդեն, Էորլի փառապանծ տոհմի ազնիվ ժառանգ, եռակի փառաբանված Թենգելի արժանի որդի, ինչու՞ խաղաղությամբ չես եկել: Ես վաղուց էի ցանկանում տեսնել քեզ, օ՛ արևմտյան թագավորներից հզորագույնդ: Երբեք այդքան եռանդագին չեմ ձգտել հանդիպել քեզ, որքան վերջին տարիներին: Հույս ունեի հետ պահել քեզ անխոհեմ խորհուրդներից, որոնց դու այդպես կուրորեն հետևում էիր: Մի՞թե ես ուշացել եմ: Չնայած վիրավորանքներին, որ ավա՜ղ, պատճառել են ինձ ռոհանցիները, ես քեզ օգնություն եմ առաջարկում, քանզի ճանապարհի վերջում, որը դու ընտրել ես, քեզ անխուսափելի մահ է սպասվում: Անկեղծորեն, միայն ես կարող եմ քեզ փրկության ձեռք մեկնել:

Թեոդենը բացեց բերանը, ասես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը քարացան նրա շուրթերին: Նա բարձրացրեց աչքերը և նայեց Սարումանին, որը կռացել էր ճաղերի վրա և թագավորին հառել իր սև, խորաթափանց աչքերը, ապա նայեց Գենդալֆին: Ըստ երևույթին, թագավորին տանջում էին կասկածները: Գենդալֆը կանգնած էր լուռ, ասես չէր նկատում, թե ինչ է տեղի ունենում: Կարելի էր մտածել, թե նա ինչ-որ ազդանշանի է սպասում, որը դեռ չկա:

Հմայված հեծյալերը ձիերի վրա անհանգիստ շարժումներ արեցին, շշուկով հավանութուն տվեցին Սարումանի խոսքերին և կրկին լռեցին: Դեռ ոչ մի անգամ, մտածում էին նրանք, Գենդալֆը այդպես քաղաքավարի և հարգանքով չէր խոսել իրենց տիրակալի հետ: Ինչպե՞ս էր նա համարձակվում այդպես կոպիտ և անհարգալիր խոսել թագավորի հետ: Այդ հասարակ մարդկանց սրտերը լցվեցին մեծ վախով. իսկ եթե Գենդալֆն իսկապես Ռոհանին սխալ ուղղությա՞մբ է տանում, և բոլորին սպասվում է անփառունակ վերջաբա՞ն: Իսկ Սարումանը փրկության ճանապարհ է առաջարկում և նրա խոսքերը լցված են լույսով:

Ծանր լռություն տիրեց: Հանկարծակի լռությունը խախտեց թզուկ Ջիմլին:

— Այս կախարդի խոսքերում ամեն ինչ գլխիվայր է շրջված,— գոչեց նա՝ ամուր սեղմելով տապարի կոթը: — Այս օրթհանքյան խաբեբայի լեզվով փրկել՝ նշանակում է սպանել, իսկ օգնություն՝ նշանակում է դավաճանություն: Բոլորին ամեն ինչ պարզ է, միայն թե մենք այստեղ չենք եկել նրանից օգնություն և փրկություն խնդրելու:

— Հանգի՛ստ,— ասաց Սարումանը, և մի ակնթարթ նրա ձայնը կորցրեց իր հմայքը, իսկ աչքերը կայծկլտացին: Ես հիմա քեզ հետ չեմ խոսում, օ՛ Ջիմլի, որդի Գլոյնի: Քո տունը այստեղից շատ հեռու է, և այս երկրի խնդրները քեզ չեն վերաբերվում: Սակայն ես գիտեմ, որ դու քո կամքով չես ներքաշվել Ռոհանի գործերի մեջ և չեմ մեղադրում քեզ: Ի դեպ, չեմ կասկածում, որ դու կռվել ես քաջաբար: Բայց խնդրում եմ քեզ, թույլ տուր սկզբում խոսել իմ հարևան և երբեմնի ընկեր Ռոհանի թագավորի հետ: Ի՞նչ կասես, թագավոր Թեոդեն, ուզու՞մ ես խաղաղություն կնքել ինձ հետ: Կընդունե՞ս իմ օգնությունը, որը հիմնված է դարավոր իմաստնության վրա: Կմիավորվե՞նք արդյոք մենք Սև Ստվերի դեմ, կօգնե՞նք արդյոք միմյանց շտկելու չարիքը, որ իր հետ բերեց պատերազմը: Մոռանա՛նք փոխադարձ վիրավորանքները, և թող մեր հողերը ծաղկեն առաջվանից ավելի փարթա՛մ:

Թեոդենը լռում էր: Նայելով նրա դեմքին ոչ ոք չէր կարող ասել՝ կասկածնե՞րն էին նրան տանջում, թե՞ զայրույթը: Էոմերը չդիմացավ:

— Լսի՛ր ինձ, տիրակա՛լ,— գոչեց նա,— ահա և վտանգը, որի մասին զգուշացնում էր Գենդալֆը: Մի՞թե մենք այդքան թանկ գնով հաղթանակ տարանք միայն նրա համար, որ բերաններս բաց լսենք թունավոր լեզվին մեղր քսած այս ծեր խաբեբայի զրույցները: Այսպես կխոսեր շներով շրջապատված գայլը, եթե հանկարծ խոսելու ունակություն ձեռք բերեր: Ախր ինչո՞վ կարող է նա քեզ օգնել: Ուղղակի ուզում է ամեն գնով խուսափել արժանի պատժից, ահա և ամենը: Մի՞թե դու բանակցությունների մեջ կմտնես այս դավաճանի և մարդասպանի հետ: Հիշի՛ր Թեոդրեդին, հիշի՛ր Գետանցումը, հիշի՛ր Համայի գերեզմանը, որ Հելմյան Իջվածքում է:

— Թունավոր լեզվի՞ն: Արդյոք այդ դու՞ չես ուզում խայթել թիկունքից, օձի՛ ճուտ,— չկարողացավ չարությունը զսպել Սարումանը: — Սակայն արի չվիճենք Էոմե՛ր, որդի՛ Էոմունդի: — Սարումանի ձայնը կրկին փափկեց: — Ամեն մեկին մի բան է տրված: Դու քաջարի դյուցազն ես, փառք ու պատիվ քեզ: Տիրակալիդ հրամանով սպանիր առանց խղճալու, դա է քո փառավոր ճակատագիրը, բայց մի խառնվիր պետական գործերին, որոնցից բան չես հասկանում: Բայց եթե քեզ վիճակված է ժառանգել գահը, ապա բարեկամներ ընտրելուց խելամիտ եղիր: Սարումանի բարեկամությունը և Օրթհանքի իշխանությունը մերժելը խելամիտ արարք չէ: Դրանից չի կարելի հրաժարվել, նույնիսկ եթե անցյալում մեր միջև թյուրիմացություններ են եղել: Մեկ ճակատամարտում հաղթանակ տանել դեռ չի նշանակում պատերազմում հաղթել: Այո, դուք հաղթանակ տարաք, բայց շատ կասկածելի դաշնակցի օգնությամբ, որի վրա հույս դնել այլևս չեք կարող: Անտառային այդ արարածները հուսալի դաշնակիցներ չեն: Ի՞նչ իմանաս, գուցե մի օր էլ դուք հայտնվեք անտառի ստվերում, քանզի նրանք ատում են մարդկանց: Թագավոր Թեոդեն, մի՞թե ես մարդասպանի անուն եմ վաստակել միայն այն պատճառով, որ արդար մարտում զոհվել են քո քաջարի ռազմիկները: Երբ պատերազմ է սկսվում, թեև ես պատերազմ չէի ուզում, զոհերն անխուսափելի են: Եթե դու շարունակես ինձ մարդասպան անվանել, ապա ես կպատասխանեմ քեզ, որ այդ դեպքում Էորլի ողջ տոոհմը ոտքից գլուխ թաթախված է արյան մեջ, քանզի ձեր վարած պատերազմների հաշիվը վաղուց խառնվել է, և մեկ անգամ չի եղել, որ դուք եք առաջինը հարձակվել ձեր անհնազանդ ու համարձակ հարևանների վրա: Սակայն հաղթելուց հետո խաղաղություն եք կնքել նրանց հետ, քանզի ավելի լավ է վատ խաղաղություն, քան վեճ ու կռիվ: Եվ այսպես, խոսքը քոնն է, թագավոր Թեոդեն, խաղաղության դաշի՞նք կնքենք և կրկին դառնա՞նք բարեկամներ: Դա միայն մենք կարող ենք որոշել, ուրիշ ոչ մեկ:

— Այո՛, մենք խաղաղություն ենք ուզում,— վերջապես դժվարությամբ և խռպոտ ձայնով խոսեց Թեոդենը: Ռոհանցիները ցնծացին ուրախ բացականչություններով, բայց թագավորը բարձրացրեց ձեռքը և արդեն մաքուր ձայնով շարունակեց. — այո, մենք խաղաղություն ենք ուզում և խաղաղություն կտիրի, երբ ոչնչացնենք այն ամենը, ինչը ստեղծել եք դու և քո Սև Տիրակալը: Դու ստախոս ես, Սարուման, իսկ սուտը սրտեր է ապականում: Դու ինձ օգնության ձեռք ես մեկնում, բայց ձեռքի փոխարեն ես տեսնում եմ մորդորյան ճիրան՝ երկար և սուր: Պատերազմն սկսվել է քո պատճառով. եթե նույնիսկ տասնապատիկ իմաստուն լինիր, դա պատճառ չէ, և դու իրավունք չունես ինձանից և իմ ժողովրդից ստրկական հնազանդություն պահանջելու: Իսկ եթե պատերազմը դու չես սկսել, միևնույնն է, այդ քո օրքերն են հրդեհել Վեսթֆոլդը և խեղդամահ արել երեխաներին, այդ նրանք են կտոր-կտոր արել Համայի անշունչ մարմինը Հորնբուրգի դարպասի տակ: Ո՛չ, խաղաղություն կտիրի միայն այն ժամանակ, երբ քո մարմինը կախված կլինի հենց այդ ճաղերից և համեղ պատառ կդառնա քո իսկ ագռավների համար: Ահա Էորլի տան դատավճիռը: Գուցեև ես արժանի չեմ իմ նախնիներին, սակայն քո ստրուկը երբեք չե՛մ դառնա: Քծնիր և դավաճանիր ուրիշներին, թեպետ, վախենում եմ, որ ձայնդ այլևս նախկին զորությունը չունի:

Ռոհանցիները, ասես արթնանալով քնից, զարմանքով նայեցին Թեոդենին: Սարումանի երգեցիկ ձայնից հետո թագավորի ձայնը նրանց ագռավի կռկռոց էր հիշեցնում: Բայց Սարումանը կորցրեց ինքնատիրապետումը, չկարողացավ զսպել կատաղությունը և, գավազանը մեկնած, կտրուկ առաջ թեքվեց ճաղերի վրայով, ասես ուզում էր հարվածել թագավորին: Շատերին նույնիսկ թվաց, թե նա մի ակնթարթ նմանվեց խայթելու պատրաստ օձի:

— Ա՜խ կախված,— ֆշշացրեց նա, և բոլորը ցնցվեցին նրա զայրույթից աաղավաղված ձայնի փոփոխությունից: — Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները անասունի պես հարբած կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ: Այդ դու՛ պետք է օրորվես պարանից կախված: Բայց ոչինչ, օղակն արդեն ձգվում է: Նա, ով ձգում է այդ օղակը, չի շտապում, սակայն այն, թեև դանդաղ, բայց ամուր սեղմվում է: Խեղդվե՛ք, եթե դա է քո կամքը: — Սարումանի ձայնը փոխվեց, կախարդը աստիճանաբար տիրապետեց իրեն: — Չգիտեմ, ճիշտն ասած, ինչի համար եմ խոսքեր շռայլում, որտեղի՞ց ինձ այսքան համբերություն: Դու էլ չես ինձ պետք, ձիապան Թեոդեն, դու, և քո վախկոտ զորքը, որը փախչում է մարտի դաշտից նույնքան արագ, որքան հարձակվում է: Շատ ջրեր են հոսել այն պահից, երբ ես առաջին անգամ առաջարկեցի քեզ դառնալ իմ դաշնակիցը, թեև դու արժանի չէիր այդ պատվին ո՛չ խելքով, ո՛չ քաջությամբ: Այսօր ես կրկնեցի իմ առաջարկը, որպեսզի նրանք, ում դու տանում ես մահվան ընդառաջ, հասկանան վերջապես, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնած: Դու պատասխանեցիր ինձ պարծենկոտ չարամտությամբ: Ի՜նչ արած, թող այդպե՛ս լինի: Կորե՛ք ձեր խրճիթները:

-Բայց դու՛, Գե՛նդալֆ, ամենից շատ ես վշտանում եմ քո պատճառով և, ներիր, ամաչում եմ քո փոխարեն: Ու՞մ հետ ես դու ինձ մոտ եկել: Չէ՞ որ դու հպարտ ես, Գենդալֆ, և հպարտանալու իրավունք ունես. մտքերդ ազնիվ են, աչքերդ սրատես և խորաթափանց: Կլսե՞ս իմ խորհուրդը:

Գենդալֆը շարժվեց և բարձրացրեց հայացքը:

— Մեր վերջին հանդիպման ժամանակ դու ինչ-որ բա՞ն ես մոռացել ինձ ասել,— հարցրեց նա: — Կամ, գուցե, ուզում ես հե՞տ վերցնել խոսքերդ:

Սարումանը լռեց:

— Հե՞տ վերցնել խոսքերս,— մտահոգ ու զարմացած կրկնեց նա: — Ինչու՞ հետ վերցնեմ: Քեզ համար անհանգստանալով, քո մասին հոգ տանելով, փորձում էի օգնել քեզ իմաստուն խորհուրդներով, բայց դու չէիր ուզում ինձ լսել: Դու հպարտ ես և չես սիրում, երբ քեզ խորհուրդներ են տալիս, բայց ես քեզ չեմ դատապարտում, չէ՞ որ դու իմաստուն ես: Թեև այն ժամանակ, իմ կարծիքով, դու սխալվեցիր: Դու չուզեցար ինձ հասկանալ, իսկ ես բոլորովին այլ բան էի ուզում: Ես, ուղղակի, այնպես էի ուզում քեզ դարձի բերել ճիշտ ուղու վրա, որ կորցրեցի համբերությունս... Հավատա, ես զղջում եմ կատարվածի համար և թշնամանք չեմ տածում քո հանդեպ: Նույնիսկ հիմա, թեև դու այստեղ ես եկել մի խումբ անգրագետ վայրենիների ուղեկցությամբ, ես պատրաստ եմ գրկել քեզ: Մի՞թե մենք կարող ենք վիճել, չէ՞ որ մենք միևնույն հնագույն եղբայրության, Միջերկրի իմաստունների խորհրդի անդամ ենք: Մեր բարեկամությունը երկուսիս էլ ձեռնտու է: Մենք դեռ շատ բան կարող էինք անել միասին: Թողնենք անիմաստ վեճերը, հասկանանք միմյանց և չներգրավենք կողմնակի անձանց մեր գործերին: Թո՛ղ մեր որոշումները օրենք լինեն նրանց համար: Մի խոսքով, ես պատրաստ եմ մոռանալ անցյալը և ընդունել քեզ: Հանուն ընդհանուր բարորության, զսպի՛ր հպարտությունդ, լսի՛ր իմ խորհուրդը: Բարձրացիր ինձ մո՛տ:

Այնքան զորություն և գայթակղություն կար այդ վերջին փորձի մեջ, որ ներկաները, լսածից ցնցված, լուռ քարացել էին: Այս անգամ կախարդական ձայնը բոլորովին այլ ազդեցություն ունեցավ: Նրանք լսում էին, թե ինչպես է բարի, մեծահոգի թագավորը հոգնած նկատողություն անում անհնազանդ, բայց դեռ իր սրտին սիրելի իշխանավորներին, և նույնիսկ նրա շուրթերից հնչող այդ կշտամբանքները թվում էին ողորմած բարություն: Նրանք իրենց ավելորդ էին զգում, ինչպես երեխաները, որոնք մեղավոր տեսքով ականջ են դնում մեծերի զրույցին՝ փորձելով իրենց համար հասկանալի բառեր գտնել այդ զրույցից և գուշակել, թե ինչ պատիժ է իրենց սպասվում և ինչ ճակատագիր է իրենց համար որոշվում: Այո, այդ երկու իմաստուններն ավելի ազնվածին են, քան բոլոր մահկանացու թագավորները: Իհարկե, նրանք կհասկանան միմյանց: Հիմա Գենդալֆը կբարձրանա աշտարակ, և այնտեղ՝ Օրթհանքի վերին սենյակներում, երկու ճերմակահեր կախարդները կզրուցեն հասարակ մտքին անհասկանալի բաների մասին, իսկ մնացած բոլորը կմնան փակ դռների մոտ՝ սպասելով պատժի և հետագա կարգադրությունների: Նույնիսկ Թեոդենը, մի պահ կասկածով լցված, ակամա մտածեց. «Այո, նա կդավաճանի և կլքի մեզ, մենք կորած ենք»:

Սակայն Գենդալֆը միայն ծիծաղեց: Պատրանքը ցրվեց, ինչպես ծխի ամպը:

— Ա՜խ, Սարումա՛ն, Սարումա՛ն,— շարունակելով ծիծաղել ասաց նա: — Ոչ, Սարուման, դու բաց թողեցիր քո հնարավորությունը: Դու պետք է ծաղրածու լինեիր, հարգելիս, վաստակեիր քո հացը կրկնօրինակելով արքայական խորհրդականներին, և մեծ հաջողություն կունենաիր արքունիքում: Հասկանա՞նք, ասում ես, միմյանց: Վախենում եմ, դու ինձ այլևս չես հասկանա, Սարումա՛ն: Դե, իսկ ես քեզ չափազանց լավ եմ հասկանում: Ես հիշում եմ քո խոսքերը շատ ավելի լավ, քան դու կարծում ես, դե, գործերի մասին էլ չխոսեմ: Իմ վերջին այցելության ժամանակ դու Մորդորի բանտապանն էիր, որտեղ էլ ուզում էիր ինձ ուղարկել: Ո՛չ, չես խաբի: Հյուրին, որ մի անգամ փախել է տանիքով, կրկին դռնով մտնել այլևս չես համոզի: Թերևս, ես չեմ բարձրանա: Սակայն դու ևս վերջին անգամ լսիր ինձ, Սարումա՛ն: Գուցե ի՞նքդ իջնես ինձ մոտ: Ինչպես տեսնում ես, քո անմատչելի Իզենգարդը ավերակ է դարձել: Գուցե քո մյուս հույսերը ևս նույն ճակատագրի՞ն արժանանան: Ավելի լավ չէ՞ թողնել դրանք: Սթափվիր և շուրջդ նայիր, Սարումա՛ն: Մի խոսքով, չե՞ս կարծում, որ պետք է իջնես:

Սարումանի դեմքի վրայով ստվեր անցավ, և նա մահացու գունատվեց: Դեմքից կարելի էր գուշակել, որ նրան տանջում են կասկածները. ծանր էր մնալ աշտարակում, բայց և վախենում էր լքել ապաստանը: Մի ակնթարթ նա տատանվում էր, և բոլորը շնչերը պահած սպասում էին: Վերջապես չարագործը խոսեց, և նրա ձայնը հնչեց սառը ու սուր. հպարտությունը և ատելությունը հաղթեցին:

— Իջնե՞մ, ե՞ս,— ծաղրալից քմծիծաղով հարցրեց նա: — Իջնեմ և անզեն հանձնվեմ զինված ավազակների ողորմածությանը, որ ավելի լա՞վ լսեմ նրանց: Ես այստեղից էլ եմ լավ լսում, շնորհակալ եմ: Ես այնքան էլ հիմար չեմ, որ հավատամ քեզ, Գենդալֆ: Կարծում ես չգիտե՞մ, թե որտեղ են թաքնված անտառային վայրի չարքերը, որ սպաում են քո հրամանին...

— Դավաճանի աչքին ամենուր ծուղակներ են երևում,— հոգնած պատասխանեց Գենդալֆը,— բայց դու կարող ես չվախենալ սեփական կաշվիդ համար: Քեզ ոչ ոք չի դիպչի: Եթե դու իսկապես ինձ հասկանայիր, ինչպես պարծենում ես, ապա չէիր վախենա: Ընդհակառակը, ես կարող եմ պաշտպանել քեզ: Վերջին հնարավորությունն է քեզ տրվում, Սարումա՛ն: Լքիր Օրթհանքը սեփական կամքով՝ և դու ազատ ես:

— Վատ չի հնչում,— քմծիծաղեց Սարումանը: — Գենդալֆ Մոխրագույնը, ինչպես միշտ, քաղաքավարի է և ներողամիտ: Իհարկե, առանց ինձ Օրթհանքում քեզ ավելի հարմար կզգաս, բայց այդ ինչու՞ ես պետք է հեռանամ սեփական տանից: Եվ ի՞նչ է նշանակում «ազատ ես»: Ազատ եմ որոշակի պայմաններո՞վ:

— Քեզ, երևի, պատուհաններից երևում է, թե ինչու լքես Օրթհանքը,— արձագանքեց Գենդալֆը: — Եթե լավ մտածես, էլի պատճառներ կգտնես. քո հրոսակները ոչնչացված են, հարևաններիդ համար այժմ թշնամի ես, իսկ նոր տիրոջդ խաբել ես, կամ փորձել ես խաբել: Իմացած եղիր, եթե նա հայացքը դարձնի այս կողմ՝ դա կլինի մոխրացնող հայացք: Ասելով «Ազատ ես», ես նկատի ունեմ, որ իսկապես ազատ ես. առանց պարտավորությունների, առանց հսկողության, առանց շղթաների: Գնա, ուր ցանկանում ես, նույնիսկ Մորդոր, եթե ուզում ես, միայն թե մի պայմանով. դու կտաս ինձ Օրթհանքի բանալին և քո գավազանը: Հետագայում, եթե արժանի լինես, կրկին հետ կստանաս. դրանք վերցվում են որպես երաշխիք:

Սարումանի դեմքը կատաղությունից աղավաղվեց ու սևացավ, աչքերը բոցկլտացին կարմիր կրակով: Նա խելագարի պես հռհռաց:

— Հետագայու՞մ,— ճչաց նա և, չկարողանալով իրեն զսպել, սկսեց ծղրտալ,— հետագայու՞մ: Հետագայում այդ ե՞րբ: Երբ կստանաս Բարադ Դուրի բանալիները, բոլոր յոթ արքաների թագերը և հինգ հրաշագործների գավազաննե՞րը: Ինչպիսի՜ համեստություն: Այդ ժամանակ իմ օգնությունը դժվար թե քեզ պետք լինի: Ո՛չ, ես ավելի՛ կարևոր գործեր ունեմ: Հեռացի՛ր այստեղից, հիմար մի՛ եղիր: Գնա՛ հանգստացիր, հետո կխոսենք, ժամանակ դեռ կա: Եթե հանկարծ քեզ պետք լինեմ, կարող ես գալ, միայն թե առանց այս ավազակների ամբոխի և այդ խղճուկ արարածների, որ կախված են պոչիցդ: Ցտեսությու՛ն:

Նա շրջվեց և անհետացավ դռան մթին բացվածքում:

— Վերադարձի՛ր, Սարումա՛ն,— տիրական ձայնով գոչեց Գենդալֆը:

Ի զարմանս բոլորի, Սարումանը դանդաղ, ասես իր կամքին հակառակ, շրջվեց ու վերադարձավ պատշգամբ: Դժվարությամբ շունչը տեղը բերելով՝ նա հենվեց ճաղերին: Նրա աջ ձեռքը աքցանի պես ամուր սեղմում էր մեծ, սև գավազանը:

— Քեզ ոչ ոք թույլ չտվեց հեռանալ,— խստորեն ասաց Գենդալֆը: — Ես դեռ չեմ վերջացրել խոսքս: Տեսնում եմ առաջվա իմաստությունը այևս չունես: Ցավում եմ քեզ համար: Դու կարող էիր հաղթահարել չարությունդ, թողնել խելագար ծրագրերդ և բարի գործեր անել, բայց ընտրեցիր՝ մնալ աշտարակում և կրծել թակարդը, որը ինքդ ես լարել: Ի՜նչ արած, մնա այդտեղ, բայց զգուշացնում եմ. այդտեղից այլևս դուրս չես գա, եթե, իհարկե, արևելքից դեպի Օրթհանք չձգվի սև ձեռքը: Լսի՛ր, Սարումա՛ն,— գոչեց նա, և նրա ձայնը հնչեց բարձր ու տիրական,— լսի՛ր և ականջիդ օղ արա: Ես այլևս այն Գենդալֆ Մոխրագույնը չեմ, որին դու մի ժամանակ դավաճանեցիր: Ես Գենդալֆ Ճերմակն եմ. ես անցել եմ մահվան միջով և վերադարձել: Իսկ դու այսուհետ անգույն ես, և ես քեզ վտարում եմ իմաստունների Լուսավոր Խորհրդից: — Նա բարձրացրեց ձեռքը և բարձր ու խիստ ձայնով գոչեց. — Սարումա՛ն, դու զրկվա՛ծ ես գավազանից:

Ճայթյուն լսվեց. գավազանը Սարումանի ձեռքում երկու մասի բաժանվեց: Գավազանի գլխիկն ընկավ Գենդալֆի ոտքերի տակ:

— Հիմա կարող ես գնա՛լ,— գոչեց Գենդալֆը:

Սարումանը ճչաց, օրորվեց, ընկավ և սողալով չքացավ կիսախավարում: Նույն ակնթարթին վերևից նետված ինչ որ ծանր, փայլուն մի բան բախվեց պատշգամբի ճաղերին և, անդրադառնալով, գրեթե Գենդալֆի գլխին դիպչելով, ընկավ աստիճանների վրա: Ճաղերը զրնգացին հարվածից և ծռվեցին, իսկ աստիճանը, կայծեր արձակելով, ճեղքվեց: Սակայն նետված առարկան անվնաս մնաց. այն գլորվեց աստիճաններով ներքև: Դա ինչ-որ բյուրեղապակյա գունդ էր՝ խորքում բոսորագույն կրակով: Փինը նետվեց առաջ և, մինչ այն կհայտնվեր ջրում, հասցրեց բռնել:

— Վախկոտ սրիկա՛,— ճչաց Էոմերը:

— Դա Սարումանը չէր,— գլուխն օրորեց Գենդալֆը: — Գունդն ընկավ վերևի պատուհանից: Երևում է, Օձալեզուն էր մեզ հրաժեշտ տալիս, բայց՝ անհաջող:

— Անհաջող, որովհետև չկարողացավ որոշել, թե ում է ավելի շատ ատում՝ քեզ, թե Սարումանին,— ենթադրեց Արագորնը:

— Հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Այդ երկուսը դժվար թե միմյանց համար դժբախտության մխիթարանք դառնան: Վախենում եմ, որ իրար կոկորդ կկրծեն: Թեպետ, արդար պատիժ է: Եթե Օձալեզուն կենդանի դուրս պրծնի Օրթհանքից, նրա բախտը կբերի, թեև նա արժանի չէ դրան... Սպասիր, բարեկամս, ապա ինձ տուր այդ գունդը, ո՞վ քեզ թույլ տվեց ձեռք տալ դրան,— բացականչեց նա՝ կտրուկ շրջվելով և տեսնելով Փինին, որը դանդաղ բարձրանում էր աստիճաններով՝ ձեռքին ինչ-որ մի ծանր բան: Նա վազեց Փինին ընդառաջ և, հոբիթի ձեռքից վերցնելով մուգ գունդը, փաթաթեց իր թիկնոցի մեջ: — Ես ինքս հոգ կտանեմ սրա մասին,— ասաց նա: — Հըմ, այո, թերևս, Սարումանը մեկ այլ բան կնախընտրեր ինձ վրա նետել:

— Նրա մոտ բացի դա նետելու հարմար էլի ինչ-որ բաներ կգտնվեն,— նկատեց Ջիմլին: — Ավելի լավ է հեռանանք այստեղից, եթե խոսակցությունն ավարտված է:

— Խոսակցությունն ավարտված է,— ասաց Գենդալֆը: — Գնա՛նք:

Նրանք շրջվեցին և իջան աստիճաններով: Ռոհանցիները ցնծագին ողջունեցին թագավորին և Գենդալֆին: Սարումանի կախարդանքը ցրվել էր. բոլորը տեսել էին, թե ինչպես Գենդալֆի կարգադրությամբ Սարումանը վերադարձավ պատշգամբ, ապա խայտառակված, սողալով հեռացավ:

— Ահա և վերջ,— ասաց Գենդալֆը: — Այժմ հարկավոր է տեսնել Ծառմորուսին և պատմել նրան մեր զրույցի մասին:

— Իսկ ինչ է, կարծում ես նա չգիտի՞ այդ մասին,— զարմացավ Մերին: — Մի՞թե դու այլ բան էիր սպասում:

— Թերևս, չէի սպասում,— համաձայնեց հրաշագործը: — Չնայած, մի պահ քիչ էր մնում համաձայնվեր... Ես ստպված էի գնալ դրան՝ մասամբ խղճահարությունից դրդված, մասամբ էլ... Հարկավոր էր ցույց տալ Սարումանին, որ նրա ձայնը կորցրել է նախկին ուժը: Չի կարելի միաժամանակ լինել և՛ խորհրդական, և՛ բռնակալ: Եթե գաղտնիքը բացահայտվում է, այն այլևս հնարավոր չէ ստերով թաքցնել: Սարումանը ծուղակն ընկավ. նա փորձեց առանձին-առանձին գայթակղել իր զոհերին միմյանց ներկայությամբ: Նրան ընտրության հնարավորություն տրվեց, և դա արդար ընտրություն էր: Ես առաջարկեցի նրան հրաժարվել Մորդորի հետ համագործակցությունից, հրաժարվել նախկին ծրագրերից և ուղղվել, շտկել իր կատարածը: Նա բոլորից լավ գիտի, թե ինչի կարիք ունենք մենք, և կարող էր մեզ լավ օգնություն ցուցաբերել, սակայն նախընտրեց իր անզոր չարությունը և Օրթհանքի հուսալի պատերը: Չի ցանկանում օգնել, ուզում է միայն հրամայե՛լ: Նրա գլխին արդեն կախվել է Մորդորի սարսափելի ստվերը, իսկ նա դեռ հույս ունի կասեցնել փոթորիկը: Դժբախտ հիմա՛ր: Եթե Մորդորից ուժեր ուղարկվեն այստեղ, Իզենգարդը մի ակնթարթում հողին կհավասարվի: Այդ մենք չենք կարողանում քանդել Օրթհանքը, բայց Սաուրոնը... Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է նա անել:

— Իսկ եթե Սաուրոնը պարտություն կրի, այն ժամանակ ի՞նչ ես պատրաստվում անել Սարումանի հետ,— հարցրեց Փինը:

— Ե՞ս: Ոչինչ էլ չեմ պատրաստվում անել,— պատասխանեց Գենդալֆը: — Ինձ նրա նկատմամբ իշխանություն պետք չէ: Իսկ թե ինչ կկատարվի նրա հետ, դա ես չեմ կարող ասել: Իհարկե, ցավալի է, որ անցյալում բարի և զորեղ ուժը հիմա խեղդվում է այդ աշտարակում... Իսկ այ մեր գործերը վատ չեն ընթանում: Երբեք չես կարող գուշակել, թե ճակատագիրն ինչ անակնկալ կմատուցի. ատելությունն առաջին հերթին ինքն իրեն է խժռում: Նույնիսկ եթե կարողանայինք թափանցել Օրթհանք, երևի ավելի մեծ գանձ չէինք գտնի, քան գունդը, որը մեզ վրա նետեց Օձալեզուն:

Այդ պահին աշտարակի պատուհանից հուսահատ ճիչ լսվեց և կտրուկ կտրվեց:

— Երևում է, Սարումանն ինձ հետ համաձայն է,— եզրակացրեց Գենդալֆը:

Նրանք շարժվեցին դեպի ավերված դարպասը և հազիվ էին դուրս եկել կամարի տակից, երբ քարերի հետևից հայտնվեց Ծառմորուսը, իսկ նրա հետևից՝ ևս երկու տասնյակ էնտ: Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին զարմացած նայում էին նրանց:

— Իմիջայլոց, ահա և իմ երեք բարեկամները, Ծառմորուս,— ասաց Գենդալֆը: — Ես քեզ պատմել եմ նրանց մասին, հիշու՞մ ես:

Եվ նա հերթով ներկայացրեց նրանց: Ծեր էնտը երկար և ուշադիր զննեց նրանց, ապա հերթով ողջունեց: Լեգոլասին նա հատուկ վերաբերմունք ցույց տվեց:

— Իմ բարեկամ էլֆ, ասում են, դու հեռվի՞ց ես եկել, Չարքանտառի թավուտների՞ց: Մի ժամանակ դա շատ մեծ անտառ էր:

— Այն հիմա էլ է մեծ,— պատասխանեց Լեգոլասը,— թեև ոչ այնքան, որ մենք՝ բնակիչներս, հոգնենք ծառերի հետ շփվելուց: Ես երազում եմ թափառել Ֆենգորնի անտառում: Չէ՞ որ ես միայն անտառեզրին եմ հասցրել լինել և ցավում եմ, որ այդքան արագ լքեցի ձեր անտառը:

Ծառմուրոսի աչքերը փայլեցին հրճվանքից:

— Հուսով եմ, քո երազանքը կիրականանա ավելի վաղ, քան այս լեռները կհասցնեն ծերանալ,— հանդիսավոր ասաց նա:

— Այո, ես կուզենայի, որ այն շուտ իրականանար,— խոնարհվելով բացականչեց Լեգոլասը: — Ես իմ ընկերոջ հետ պայման եմ կնքել. Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մենք երկուսով կայցելենք Ֆենգորն՝ քո թույլտվությամբ, իհարկե:

— Էլֆերը միշտ էլ ցանկալի հյուրեր են մեզ համար,— ասաց Ծառմորուսը:

— Խոսքն էլֆի մասին չէ,— նկատեց Լեգոլասը,— այլ Ջիմլիի՝ Գլոյնի որդու:

Ջիմլին մինչև գետին խոնարհվեց, և նրա տապարը, սահելով գոտու արանքից, զրնգալով ընկավ քարերի վրա:

— Հում, հըմ, այ քեզ բան,— ասաց Ծառմորուսը՝ կասկածանքով նայելով Ջիմլիին,— թզուկ, և այն էլ տապարո՞վ: Չգիտեմ, չգիտեմ: Էլֆերին մենք սիրում ենք, բայց դժվար բան ես խնդրում, թանկագին Լեգոլաս: Հըմ, հում, այս ի՞նչ արտասովոր ընկերություն է:

— Գուցեև արտասովոր է ինչ-որ մեկի համար,— ասաց Լեգոլասը,— բայց քանի դեռ Ջիմլին ողջ է, առանց նրա ես Ֆենգորն ոտք չեմ դնի: Իմացած եղիր, օ Ֆենգորն, Ֆենգորնյան անտառի տիրակալ, որ իմ ընկերոջ տապարը նախատեսված է ոչ թե ծառ, այլ օրքերի գլուխներ կտրելու համար: Հորնբուրգի մարտի ժամանակ նա քառասուներկու օրք տապալեց:

— Հում, դե լավ,— ասաց Ծառմորուսը,— դա իմ սրտով է, հաճելի է լսել: Լավ, ինչ կլինի՝ կլինի, պետք չէ շտապել դեպքերին ընդառաջ: Մանավանդ, որ արդեն բաժանվելու ժամանակն է: Օրը թեքվում է դեպի երեկո, իսկ Գենդալֆն ասաց, որ պետք է մինչև մութն ընկնելը ճանապարհ ընկնեք: Ռոհանի թագավորը նույնպես շտապում է իր տուն:

— Այո, մենք պետք է անհապաղ ճամփա ընկնենք,— հաստատեց Գանդալֆը: — Իմիջայլոց, վախենում եմ, որ դռնապաններիդ ստիպված ենք վերցնել մեզ հետ: Դու առանց նրանց էլ յոլա կգնաս:

— Գնալը՝ կգնամ,— հոգոց հանեց Ծառմորուսը,— բայց կկարոտեմ նրանց: Մենք շատ արագ, այսպես ասած՝ շտապելով բարեկամացանք, որը ինձ համար էլ է զարմանալի. երևում է, մանկության գիրկն եմ ընկնում, շտապողական եմ դառնում... Բայց աշխարհում արդեն երկար ժամանակ է ոչ մի նոր բան չի հայտնվել՝ ո՛չ արևի տակ, ո՛չ լուսնի: Եվ հանկարծ ա՛յ քեզ: Ոչ, ով-ով, բայց նրանք իմ հիշողության մեջ կմնան: Ես արդեն ավելացրել եմ նրանց ցուցակում, կկարգադրեմ էնտերին սովորել.

Էնտերը հողածին, լեռների պես ծեր,

Հսկայաքայլ, ջուր խմող,

Հոբիթները ընդմիշտ սոված,

Զվարթ, փոքրիկ ժողովուրդ:

— Այդ երկու ցեղերը այսուհետ բարեկամ կլինեն, և այդպես կլինի, քանի դեռ ծառերիի վրա տերևներ են աճում: Բարի ճանապա՜րհ: Եթե ձեր սքանչելի Հոբիթստանում լուրեր իմանաք, ինձ տեղյակ պահեք: Գլխի եք ընկնում չէ՞ ինչի մասին եմ խոսում: Մեկ էլ տեսար իսկապես հանդիպեցիք մեր կանանց, կամ լսեցիք նրանց մասին: Եվ դուք ինքներդ էլ ժամանակ առ ժամանակ այցելե՛ք:

— Անպայման,— մեկ ձայնով պատասխանեցին Մերին ու Փինը և արագ շրջվեցին:

Ծառմորուսը երկար նայեց նրանց և մտահոգ գլուխն օրորեց: Ապա Գենդալֆին ասաց.

— Ուրեմն, Սարումանը վախեցա՞վ դուրս գալ: Ես այդպես էլ գիտեի: Նրա սիրտը փտել է, ինչպես հուորնի ներսը: Չնայած, եթե ես էլ պարտություն կրեի, և իմ բոլոր ծառերը ոչնչացված լինեին, ես էլ կթաքնվեի իմ ապաստանում և դուրս չէի գա:

— Իզուր ես համեմատում,— առարկեց Գենդալֆը: — Չէ՞ որ դու չես պատրաստվում ամբողջ աշխարհը լցնել քո ծառերով, ի վնաս բոլոր մյուս շնչավորների: Իսկ Սարումանը նախընտրեց հոգում պահպանել սև ատելությունը բոլորի նկատմամբ և նոր ցանցեր հյուսել: Օրթհանքի բանալին ձեռքից չես խլի, բայց նրան այնտեղից դուրս թողնել չի կարելի:

— Մի անհանգստացիր, էնտերն այդ մասին հոգ կտանեն,— խոստացավ Ծառմորուսը: — Առանց իմ թույլտվության նա մի քայլ էլ չի անի: Մենք գիշեր-ցերեկ կհսկենք Իզենգարդը:

— Հենց այդ մասին էլ ուզում էի քեզ խնդրել,— ասաց Գենդալֆը: Գոնե մի հոգս կպակասի: Այժմ ես կրող եմ հանգիստ հեռանալ և զբաղվել այլ գործերով: Միայն թե շրջահայաց եղեք: Ջուրը իջել է, և վախենում եմ, որ միայն աշտարակի շուրջը պահապաններ կանգնեցնելը բավարար չէ: Շատ հնարավոր է, որ ամրոցում ստորգետնյա խոր թունելներ լինեն: Սարումանն անկասկած կփորձի օգտվել դրանցից: Երևի արժե ևս մեկ անգամ ջրասույզ անել Իզենգարդը, թող այն վերածվի լճի, քանի դեռ բոլոր անցումները չեք գտել: Հարկավոր է ջրասույզ անել բոլոր ստորգետնյա թունելները, հորերը, քարանձավները: Միայն այդ դեպքում Սարումանը ստիպված կլինի հարմարվել իր ճակատագրին: Թող նստի աշտարակում ու պատուհանից նայի:

— Թո՛ղ այդ գործը էնտերին,— ասաց Ծառմորուսը:-Մենք կսանրենք ամբողջ հովիտը և կնայենք յուրաքանչյուր քարի տակ: Հետո այստեղ Ֆենգորնի խորքերից հինավուրց, վայրի ծառեր կբերենք: Մենք այս վայրը կանվանենք Պահապան Անտառ: Առանց մեր թույլտվության նույնիսկ սկյուռիկը այստեղ չի մտնի, կարող ես հանգիստ լինել: Քանի տարի, որ նա տանջել է էնտերին, յոթ անգամ այդքան տարի մենք կհսկենք նրան և չե՛նք հոգնի:

=== Գլուխ տասնմեկ. Փալանթիր ===

Արևն արդեն մտնում էր արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ Գենդալֆը, նրա ուղեկիցները և թագավորն իր հեծյալներով լքեցին Իզենգարդը: Գենդալֆն իր հետևում նստեցրել էր Մերիին, իսկ Արագորնը՝ Փինին: Թագավորական շքախմբի երկու հեծյալներ քառատրոփ արշավով սլացան առաջ և կորան տեսադաշտից, իսկ մնացածները՝ վարգում էին առանց շտապելու:

Էնտերը հավաքվել էին դարպասի մոտ, բարձրացրել երկար ձեռքերը և արձանների պես քարացել: Ճանապարհի ոլորանին Մերին ու Փինը, ասես հրամանով, շրջվեցին: Երկինքը դեռ լուսավոր էր, բայց լեռնալանջերի ստվերներն արդեն ծածկել էին Իզենգարդը, և մոխրագույն ավերակները դանդաղ սուզվում էին մթության մեջ: Էնտերը գնացել էին, պարիսպների մոտ մնացել էր միայն Ծառմորուսը: Հեռվից նա նման էր կտրված կատարով չորացած ծառի, և հոբիթները հիշեցին, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին նրան Ֆենգորնի անտառեզրից ոչ հեռու՝ արևավառ ժայռի գլխին:

Առջևում երևաց Սպիտակ Ձեռքով սյունը. այն դեռ պահպանվում էր, բայց Ձեռքը, մանր բեկերների բաժանված, ընկած էր գետնին: Ճանապարհի անմիջապես մեջտեղում, կիսախավարում սպիտակին էր տալիս Ձեռքի ցուցամատը, որի եղունգը այժմ արդեն սև էր թվում:

— Էնտերը ոչինչ բաց չեն թողել,— նկատեց Գենդալֆը:

Ջոկատը շարունակեց առաջ ընթանալ: Մթնշաղը խտանում էր:

— Դեռ երկա՞ր պիտի գնանք, Գենդալֆ,— երկար լռությունից հետո խոսեց Մերին: -Չգիտեմ դու ինչ ես մտածում «պոչիցդ կախված խղճուկ արարածի մասին», որը բռնվել է քո թիկնոցից, բայց պետք է ասեմ, որ այդ «խղճուկ արարածը» հոգնել է և ուզում է հանգստանալ:

— Փաստորեն լսել ես և նույնիսկ վիրավորվել,— խոժոռվեց Գենդալֆը:-Մոռացի՛ր այդ մասին և այլևս չհիշատակես: Ասա շնորհակալություն, որ Սարումանը չզբաղվեց ձեզանով: Նա ձեր վրա աչք էր դրել և ամբողջ ընթացքում խեթ-խեթ նայում էր: Եթե ուզում ես, կարող ես նույնիսկ հպարտանալ. հիմա նա միայն քո և Փինի մասին է մտածում: Մասնավորապես՝ ովքեր եք դուք, որտեղից եք հայտնվել, ինչ է ձեզ հայտնի, ձեզ են պատանդ վերցրե՞լ, թե՞ ոչ, և եթե ձեզ են վերցրել, ինչպես եք դուք փրկվել, այն դեպքում, երբ բոլոր օրքերը ոչնչացված են: Ահա այդպիսի մանր հանելուկներ են տանջում մեծն Սարումանին: Այնպես որ, թանկագին Մերիադոք, ուրախ եղիր, որ վիրավորանքով պրծար:

— Զգացված եմ,— ասաց Մերին,— բայց իմ կարծիքով, քո թիկունքում ճոճվելն ավելի մեծ պատիվ է, թեկուզ միայն այն պատճառով, որ կարող եմ կրկնել հարցս. դեռ երկա՞ր ենք գնալու:

— Ա՛յ քեզ անհամբեր հոբիթ,— ծիծաղեց Գենդալֆը: — Թերևս ամեն հրաշագործի վրա պետք է մեկական հոբիթ նշանակել, որպեսզի նրանք հետևեն իրենց խոսքերին: Ներիր, որ քեզ առանց պատասխանի թողեցի: Առանձնակի շտապելու հարկ չկա. մի քանի ժամ կգնանք, մինչև դուրս գանք հովտից: Այնտեղ էլ կանգ կառնենք: Իսկ առավոտյան քառատրոփ կսլանանք: Սկզբում մենք որոշել էինք միանգամից Էդորաս գնալ, բայց հետո պլանները փոխվեցին: Սուրհանդակներ ուղարկվեցին Հելմյան Իջվածք, որ կզգուշացնեն, որ առավոտյան թագավորը ժամանելու է այնտեղ, իսկ այնտեղից՝ նոր ռազմիկներ հավաքագրելով, շարժվելու է լեռնային արահետներով դեպի Դունհորոյի թաքստոցը: Այսուհետ բաց երկնքի տակ, առանց թաքնվելու, վտանգավոր է գնալ նույնիսկ գիշերը: Կգնան երկու-երեք հոգուց բաղկացած խմբերով:

— Մեկ քեզանից բառ անգամ չես լսի, մեկ էլ՝ ստացիր մեկ դյուժին,— ծիծաղեց Մերին: — Ախր ես միայն հարցրեցի, երկա՞ր ենք դեռ գնալու: Որտեղի՞ց իմանամ, թե ինչ է այդ Հելմյան Իջվածքը, էլ չասեմ մյուսների մասին: Ես այստեղ ոչ մի բանի տեղ չգիտեմ:

— Եթե ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում, ուրեմն՝ սովորի՛ր: Իսկ ինձ այլևս մի անհանգստացրու, ես պետք է խորհեմ:

— Լավ-լավ, հենց նստենք խարույկի շուրջ, կկպչեմ Պանդուխտից, նա քո պես զայրացկոտ չէ: Միայն ասա, ինչու պետք է թաքնվենք, մի՞թե մենք չհաղթեցինք ճակատամարտում:

— Հաղթելը հաղթեցինք, բայց դա միայն սկիզբն է: Եվ բացի այդ, հաղթանակի պատճառով մենք հիմա ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան առաջ: Իզենգարդն ու Մորդորը ինչ-որ կերպ կապված են իրար, թեև միչև հիմա չգիտեմ, թե ինչպես են այդքան արագ փոխանակվում նորություններով: Ինչ-որ բաներ գուշակում եմ, բայց վստահ չեմ, ճի՞շտ եմ արդյոք... Այժմ Բարադ-Դուրի Աչքը կրկնակի ուշադրությամբ է զննում Կախարդական Հովիտը և Ռոհանյան հարթավայրը: Ինչքան քիչ բան տեսնի, այնքան լավ:

Ոլորապտույտ ճանապարհը առանց շտապելու մոտենում էր հովտի բերանին: Իզենի ջրերի աղմուկը մեկ մոտենում էր, մեկ՝ հեռանում: Սարերից իջավ գիշերը: Մառախուղը ամբողջությամբ ցրվեց, փչեց սառը քամին: Արևելքում փայլեց լուսինը: Աջակողմյան լեռները հետզհետե վերածվեցին մերկ բլուրների: Առջևում փռված էր անծայրածիր, մոխրագույն հարթավայրը:

Վերջապես Ջոկատը, թեքվեց աջ և անցնելով մեկ ու կես լիգ փափուկ խոտով ծածկված գորգի վրայով, կանգ առավ կանաչապատ կիրճում, Դոլ-Բարենի՝ Մշուշապատ Լեռնաշխթայի վերջին գագաթի, հովանու ներքո, որի գագաթը ծածկված էր հավամրգու խիտ թփերով: Կիրճի լանջերը պատված էին նախորդ տարվանից մնացած ձարխոտով, բայց բուրավետ հողը արդեն ծածկվել էր գարնանային խիտ, կանաչ բուսականությամբ: Հեծյալները ճամբար խփեցին կիրճի եզրին աճած ալոճենու թփուտների մոտ: Մինչև կեսգիշեր դեռ երկու ժամ կար: Խարույկ վառեցին մի մեծ, ծառի պես տարածված մասուրի թփի արմատների տակ, որը թեև ծեր էր ու կարծրացած, բայց՝ ամուր. ճյուղերի ծայրերին արդեն ուռչում էին պտուղները:

Ժամապահներ նշանակվեցին, իսկ մյուսները ընթրեցին, փաթաթվեցին թիկնոցների, ծածկոցների մեջ և քնեցին: Հոբիթները տեղավորվեցին անկյունում, ձարխոտի տերևների կույտի վրա: Մերիի քունը տանում էր, բայց Փինի քունը, չգիտես ինչու, փախել էր: Նա անընդհատ շուռումուռ էր գալիս ու ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել, իսկ ձարխոտի տերևները նրա տակ խշշում էին ու ճարճատում:

Մերին չդիմացավ:

— Ի՞նչ ես ջարդվում,— հարցրեց նա,— չլինի՞ մրջնանոցի վրա ես պառկել:

— Չէ, ուղղակի անհարմար է,— արձագանքեց Փինը: — Փորձում եմ հիշել, թե երբ եմ վերջին անգամ փափուկ անկողնում քնել:

Մերին հորանջեց:

— Մատներիդ վրա հաշվիր,— խորհուրդ տվեց նա: — Երկար մտածելու ի՞նչ կա, Լորիենից էս կողմ չես քնել:

— Չէ, չէ, նկատի ունեմ իսկական անկողին իսկական ննջարանում:

— Ուրեմն Ազատքից էս կողմ,— փնթփնթաց Մերին: — Իսկ ես այսօր որտեղ ասես պատրաստ եմ քնել:

— Դե քեզ ինչ կա, Մերի,— մի քիչ լռելուց հետո նորից խոսեց Փինը,— դու Գենդալֆի հետ էիր գալիս:

— Ու ի՞նչ:

— Դե, նրանից շատ բան իմացած կլինես... Թարմ նորություններ:

— Իհարկե, սովորականից էլ շատ: Բայց դու ամեն ինչ լսել ես. մենք ձեր կողքից էինք ընթանում ու բարձր էինք խոսում: Եթե որոշել ես էլի ինչ-որ բան կորզել նրանից, վաղը կարող ես նրա հետ գնալ, եթե իհարկե նա դեմ չլինի:

— Իսկապե՞ս: Հրաշալի է: Իսկ նա առաջվա պես քչախո՞ս է: Չի փոխվել, չէ՞:

— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:

— Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց Փինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում:

— Ըհը,— ասաց Մերին,— ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, Փին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»:

— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:

— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիզայքներին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշե՞լ ես տեղը հանել: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:

— Ենթադրենք, իսկ ի՞նչ վատ բան կա էդտեղ: Ես միայն ասացի, որ ուզում եմ նայել էդ գնդին, բայց կնայե՛ս, ո՛նց չէ: Գենդալֆն էնպես է նստել վրան, ասես հավը՝ ձվի վրա: Դու էլ էդտեղից. չի կարելի հա չի կարելի, քնիր հա քնիր: Ապրե՛ս:

— Խնդրեմ, ասաց Մերին: — Կներես, աղավնյակս, բայց մի կերպ դիմացիր մինչև առավոտ: Կարթնանանք, կնախաճաշենք՝ էն ժամանակ կտեսնես, թե ինչ հետաքրքրասերն եմ: Երկուսով Գենդալֆի հախից կգանք: Բայց հիմա էլ չեմ կարողանում, մինչև ականջներս հորանջում եմ: Բարի գիշե՛ր:

Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:

Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:

Գրեթե առանց շնչելու, Փինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:

«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:

Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց լուսինը:

Փինը նստել էր ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամվել էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթե սև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի հայացքը գամեց իր վրա այնպիսի անդիմադրելի ուժով, որ հոբիթն այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ո՛չ ուղղվել, ո՛չ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի ձայնով ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ:

Նրա հուսահատ, սարսափազդու ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր:

— Ա՜խ դու փոքրիկ գող,— գոչեց Գենդալֆը, արագորեն թիկնոցով ծածկելով բյուրեղյա գունդը: — Էհ, Փին, որ փորձանք չլինի, դու կաս ու կաս: — Նա ծնկի իջավ հոբիթի կողքին: Փինը պառկած էր քարացած, նրա բաց աչքերը անշարժ նայում էին երկնքին: — Ա՛յ քեզ շրջադարձ: Տեսնես ի՞նչ փորձանք է գլխին բերել, և ինչպե՞ս կանդրադառնա այն մեզ վրա:

Հրաշագործի դեմքը մռայլվեց: Նա բռնեց Փինի ձեռքը, ականջ դրեց նրա շնչառությանը, հետո ձեռքը դրեց նրա ճակատին: Հոբիթի մարմնով դող անցավ, և նրա աչքերը փակվեցին: Նա կրկին ճչաց, նստեց ու հայացքը հառեց իր վրա կռացած լուսնի լույսից գունատ դեմքերին:

— Այդ խաղալիքը քեզ համա՛ր չէ, Սարումա՛ն,— զիլ ու անկենդան ձայնով ճչաց նա: — Ես անմիջապես դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր:

Հոբիթը վեր թռավ և ուզում էր փախչել, բայց Գենդալֆը ամուր ու նրբորեն բռնեց նրան:

— Փերեգրի՛ն Տուկ,— գոչեց նա,— վերադարձի՛ր:

Հոբիթը հանգստանալով բռնվեց հրաշագործի ամուր և հուսալի ձեռքից:

— Գե՛նդալֆ,— բացականչեց նա,— Գե՛նդալֆ, ների՛ր ինձ:

— Ներե՞մ,— խոժոռվեց հրաշագործը: — սկզբում ասա, ինչի՞ համար:

— Ես ձեռքիդ տակից տարա գունդը և նայեցի նրա մեջ,— կմկմալով ասաց Փինը: — Եվ այնքան սարսափազդու բաներ տեսա, որ սիրտս վախից կանգնեց: Ուզում էի փախչել, բայց կտրվել հնարավոր չէր: Հետո հայտնվեց Նա... Եվ սկսեց ինձ հարցաքննել: Էնպես էր նայում վրաս... ու... ու էլ բան չեմ հիշում:

— Չէ, այդպես չեղավ,— խոժոռվեց Գենդալֆը: — Ի՞նչ ես տեսել, ինչի՞ մասին էր նա հարցնում, ի՞նչ ես դու նրան ասել:

Հոբիթը փակեց աչքերը և ցնցվեց, բայց ոչ մի խոսք չասաց: Բոլորը լուռ նայում էին նրան, բացի Մերիից՝ վերջինս շրջվեց: Գենդալֆը բարձրացրեց հոնքերը:

— Խոսի՛ր,— հրամայեց նա:

Փինը խոսեց՝ սկզբում դանդաղ, կմկմալով, հետո աստիճանաբար նրա ձայնը սկսեց պարզվել ու հնչեց ավելի հստակ:

— Ես տեսա սև երկինք և ամրոցի բարձր, ատամնավոր պարիսպներ,— ասաց նա: — Եվ վերևում փոքրիկ աստղեր: Ինձ թվաց, թե ընկել եմ ինչ-որ հեռավոր երկիր և տեսնում եմ այն, ինչը եղել է շա՜տ վաղուց, բայց տեսնում եմ պարզ ու հստակ: Հանկարծ աստղերը սկսեցին հանգչել և նորից առկայծել: Ես հասկացա, որ աստղերի լույսը հանգցնում են ինչ-որ թևավոր հրեշներ. թվում էր, թե հսկայական չղջիկներ են թևածում աշտարակի շուրջը: Կարծում եմ, նրանք ինն էին: Հանկարծ մեկը թռավ ուղիղ դեպի ինձ և սկսեց մեծանալ: Ա՝խ, ինչ սարսափազդու էր նրա... Ոչ, ոչ, մի՛ ստիպեք ինձ այդ մասին պատմել... Ես փորձեցի գցել գունդը ու փախչել, որովհետև թվում էր, թե նա հիմա դուրս կգա գնդի միջից և կնետվի ինձ վրա: Բայց այն միայն ծածկեց ամբողջ երկինքը ու կորավ: Հետո հայտնվեց Նա: Նա չէր խոսում, բայց ես ամեն ինչ հասկանում էի:

«Փաստորեն դու վերադարձար: Ինչու՞ էիր այսքան երկար ժամանակ լռում»:

— Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ ժամանակ նա հարցրեց. «Ո՞վ ես դու»: Ես շարունակում էի լռել: Նա սկսեց ինձ տանջել և, երբ այլևս հնարավոր չէր դիմանալ, ասացի. «Հոբիթ եմ»: Ինձ թվում է դա օգնեց նրան ինձ տեսնել: Նա նայեց վրաս ու սկսեց հռհռալ: Դա ուղղակի անտանելի էր, ասես ինձ դաշույններով ծակծկեցին: Փորձում էի ազատվել, բայց նա չէր թողնում: «Սպասի՛ր,— ասաց նա,— շուտով կրկին կտեսնվենք: Իսկ առայժմ ասա Սարումանին, որ այդ խաղալիքը նրա համար չէ: Ես հենց հիմա դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր:» Եվ նորից չարությամբ հռհռաց: Ինձ թվաց, թե հիմա մանր կտորների կբաժանվեմ: Մահից էլ սարսափելի էր... Ո՛չ, ո՛չ, այլևս չե՛մ կարող, այլևս ոչինչ չե՛մ հիշում:

— Նայիր աչքերիս մե՛ջ,— հրամայեց Գենդալֆը:

Փինը հնազանդվեց և նայեց նրա աչքերի մեջ: Հրաշագործը որոշ ժամանակ լուռ զննում էր հոբիթին: Վերջապես Գենդալֆի դեմքը մեղմացավ, և վրայով ժպիտի ստվեր սահեց: Նա շոյեց Փինի գլուխը:

— Լավ,— ասաց նա,— կարող ես էլ չխոսել: Քեզ հետ ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Աչքերդ, տեսնում եմ, չեն խաբում, իսկ ստից ես վախենում էի ամենից շատ: Դու, իհարկե, հիմար ես, Փերեգրին Տուկ, բայց ազնիվ հիմար ես: Քո փոխարեն ավելի խելացի մեկը լիներ, նա գուցե, ամեն ինչ փչացներ: Սակայն նկատի ունեցի՛ր. քեզ և քո ընկերներին փրկեց երջանիկ պատահականությունը, բայց չկարծես, թե ամեն անգամ բախտդ կբերի: Եթե նա քեզ ինչպես հարկն է հարցաքններ, դու չէիր դիմանա տանջանքին և կպատմեիր նրան ամենը, ինչ գիտես և կկործանեիր մեզ բոլորիս: Բայց նա, բարեբախտաբար շտապել է: Հասկանում ես, նրան ավելի շատ ոչ թե տեղեկություններն են հետաքրքրել, այլ դու՝ ինքդ, և որոշել է անհապաղ ստանալ քեզ և առանց շտապելու հարցաքննել Սև Ամրոցում: Ի՞նչ ես դողում: Քիթդ խոթել ես հրաշագործների գործերի մե՞ջ: Ուրեմն ամեն ինչի պատրաստ եղի՛ր: Լավ, լավ, ես ներում եմ քեզ: Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, որքան սպասում էի:

Նա խնամքով բարցրացրեց հոբիթին և տարավ, պառկեցրեց ձարխոտե անկողնում: Մերին հետևեց նրանց և նստեց Փինի կողքին:

— Պառկիր, հանգստացիր և փորձիր քնել, Փին,— ասաց Գենդալֆը: — Եվ այսուհետ ավելի շատ վստահիր ինձ: Իսկ, եթե նորից ձեռքերդ քոս ընկնեն, միանգամից ասա, այդ հիվանդությունը հեշտ է բուժել: Եվ հանկարծ մտքովդ չանցնի՛ ձեռքիս տակ կրկին գլաքար դնես: Առայժմ մնացեք երկուսով, դա ձեզ օգտակար կլինի:

Հրաշագործը վերադարձավ մնացածների մոտ. նրանք, Օրթհանքի Քարի շուրջը հավաքված, կանգնած էին մռայլ ու տագնապահար:

— Փորձանքը եկավ կեսգիշերին և մեզ անակնկալի բերեց,— ասաց հրաշագործը: — Հրաշքով փրկվեցինք:

— Իսկ հոբի՞թը, ինչպե՞ս է Փինը,— հարցրեց Արագորնը:

— Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի,— պատասխանեց Գենդալֆը: — Նրա հետ երկար չեն խոսել, իսկ հոբիթները զարմանալի դիմացկուն ժողովուրդ են: Ապրած սարսափի հիշողությունը նույնպես, կարծում եմ, արագ կանցնի: Այո, թերևս, շատ արագ: Արագորն, կվերցնե՞ս պահպանելու Օրթհանքի Քարը: Ճիշտ է, այն պահպանելը վտանգավոր է, բայց...

— Նայած ում համար,— առարկեց Արագորնը: — Այս Քարն օրինական տեր ունի, որի համար այն այնքան էլ վտանգավոր չէ: Քանզի այժմ հայտնի է, որ դա Օրթհանքի փալանթիրն է՝ Էլենդիլի գանձարանից, և այն Օրթհանքում տեղադրել են Գոնդորի իշխանները: Ճակատագրական ժամը մոտենում է և իմ Քարն ինձ պետք կգա:

Գենդալֆը նայեց Արագորնին և հանկարծ, ի զարմանս բոլորի, խորը գլուխ տալով, թիկնոցով փաթաթված Քարը մեկնեց Արագորնին:

— Ընդունիր այն, տիրակա՛լ,,— ասաց նա,— և թող այն երաշխիք լինի մնացած գանձերի, որոնք կվերադարձվեն քեզ ապագայում: Բայց թույլ տուր ամեն դեպքում խորհուրդ տալ քեզ. մի՛ օգտագործիր այն, քանի դեռ ժամանակը չի եկել: Զգու՛յշ եղիր:

— Ես այսքան ժամանակ երբևէ եղե՞լ եմ անզգույշ կամ շտապողական,— հարցրեց Արագորնը:

— Երբեք,— ասաց Գենդալֆը: — Եվ չնահանջես ճանապարհի վերջում: Ամեն դեպքում գաղտնի պահիր այն: Եվ թող բոլոր ներկաները նույնպես իմանան. ոչ ոք, և հատկապես հոբիթ Փերեգրին Տուկը, չպետք է իմանա, թե որտեղ է պահված Քարը: Փինի դժբախտությունն այն է, որ նա դեռ Իզենգարդում բռնեց այդ Քարը, իսկ դա թույլ տալ չէր կարելի: Ես պետք է առաջ անցնեի Փինից և ինքս վերցնեի Քարը: Սակայն ես զբաղված էի Սարումանով, և անմիջապես չհասկացա, թե դա ինչ Քար է: Իսկ հետո, երբ ես խորհում էի այդ հանելուկի շուրջ, ինձ հաղթահարեց հոգնածությունը և ես ինձ համար աննկատ քնեցի: Բայց այժմ ամեն ինչ պարզ է:

— Այո, կասկած չի կարող լինել,— հաստատեց Արագորնը: — Այժմ մենք գիտենք, թե ինչպես էին հաղորդակցվում Իզենգարդն ու Մորդորը: Մի գաղտնիք պակասեց:

— Տարօրինակ զորություն ունեն մեր թշնամիները, բայց նրանց թուլությունները ևս տարօրինակ են,— ասաց Թեոդենը: Իզուր չէին հնում ասում. «չարը խժռում է ինքն իրեն»:

— Շատ հաճախ այդպես էլ լինում է,— հաստատեց Գենդալֆը: — Բայց այս անգամ մեր բախտը աներևակայելի բերեց: Հոբիթի արարքը, ըստ երևույթին, փրկեց ինձ հրեշավոր սխալից: Ախր ես արդեն ուզում էի ինքս փորձարկել Քարը, ստուգել, թե այն ինչի է ընդունակ: Եթե ես անեի դա՝ ստիպված կլինեի մրցակցել մեծագույն կախարդի մոգության դեմ, իսկ ես դեռ պատրաստ չեմ նման փորձության, և կարող է պատահել, որ այն առհասարակ ինձ համար չէ: Եթե նույնիսկ ուժերս բավականացնեին, և ես չընկնեի նրա իշխանության տակ, միևնույնն է, նա կտեսներ ինձ, իսկ դա մեզ համար մահին հավասար է՝ քանի դեռ ժամանակը չի եկել բացեիբաց մարտնչելու:

— Իմ կարծիքով ժամանակն արդեն եկել է,— ասաց Արագորնը:

— Դեռ ոչ,— առարկեց Գենդալֆը: — Քանի դեռ թշնամին շփոթմունքի մեջ է, մենք պետք է օգտվենք դրանից: Նա հիմա կարծում է, որ Քարը Օրթհանքում է. իսկ ինչու՞ ոչ: Այսինքն, այտեղ է բանտարկված նաև հոբիթը, և Սարումանը, նրան տանջելու համար, ստիպել է նայել կախարդական Քարին: Նա տեսել է հոբիթին և լսել նրա ձայնը, և հիմա անհամբեր սպասում է, թե երբ պատանդին կտեղափոխեն Սև Ամրոց: Քանի դեռ սխալմունքը չի բացահայտվել, պետք է օգտագործել այդ ժամանակը: Մենք առանց այդ էլ երկար հանգստացանք, հարկավոր է շտապել: Իզենգարդի շրջակայքում երկար մնալ չի կարելի: Ես կարշավեմ առաջ և ինձ հետ կվերցնեմ Փերեգրին Տուկին: Դա նրա համար ավելի օգտակար կլինի, քան անքուն պառկելն ու մտածելը:

— Ինձ հետ կմնան Էոմերը և տասը թիկնապահներ,— որոշեց թագավորը: — Այգաբացին առաջ կշարժվենք: Մյուսները Թող Արագորնի հետ սլանան առաջ:

— Քո կամքն է, տիրակալ,— ասաց Գենդալֆը,— բայց գնացեք լեռներ՝ Հելմյան Իջվածք:

Այդ պահին նրանց ծածկեց հսկայական ստվերը, և լուսինը հանկարծ հանգավ: Թիկնապահները ճչալով փռվեցին գետնին՝ ձեռքերով ծածկելով գլուխները: Բոլորին պատեց կույր սարսափը և մահվան սարսուռը: Սարսափահար նայելով վերև, նրանք տեսան, որ վիթխարի թևավոր հրեշը սև ամպի պես մի պահ ծածկեց լուսինը: Նա շրջան գծեց և հողմի պես սլացավ հյուսիս՝ ճանապարհին կուլ տալով աստղերին: Միջերկրի ոչ մի քամի չէր կարող հասնել նրա հետևից:

Բոլորը քարացել էին: Գենդալֆը կանգնած, լարված սեղմած բռունցքները, հայացքով ուղեկցում էր հրեշին:

— Նա՛զգուլ,— բացականչեց նա վերջապես,— Մորդորի սուրհանդա՛կը: Փոթորիկը մոտենու՛մ է, Նազգուլը հատել է Մեծ Գե՛տը: Արա՛գ: Արշավե՛ք, արշավե՛ք, մի՛ սպասեք լուսաբացին: Եվ մի՛ սպասեք նրանց, ովքեր հապաղում են: Արա՛գ:

Նա նետվեց առաջ՝ ճանապարհին կանչելով Լուսաչին: Արագորնը շտապեց նրա հետևից: Վազելով հոբիթների մոտ, Գենդալֆն առանց բացատրության բարձրացրեց Փինին ձեռքերի վրա:

— Այս անգամ ինձ հետ կգաս,— ասաց նա: — Կտեսնես, թե ինչպես է սլանում Լուսաչը:

Լուսաչն արդեն սպասում էր նրան: Գենդալֆն ուսին գցեց իր ոչ մեծ տոոպրակը, թռավ Լուսաչի մեջքին և ընդունեց Արագորնից ծածկոցի և թիկնոցի մեջ փաթաթված Փինին:

— Մնաք բարո՛վ, չհապաղե՛ք,— բղավեց նա: — Սլացի՛ր, Լուսա՛չ:

Գեղեցիկ նժույգը թափահարեց գլուխը, նրա ծածանվող պոչը շողշողաց լուսնի լույսի տակ: Նա պոկվեց տեղից, թռչելով գետնի վրայով և սլացավ, ինչպես հյուսիսային քամին լեռներից:

— Հիանալի՛ գիշեր էր, փառավորապես հանգստացա՛նք,— Արագորնին ասաց բարկացած Մերին: — Զարմանու՛մ եմ ոմանց բախտի վրա: Տեսա՛ր դու, քունը չէ՛ր տանում՝ չքնեց, ուզում էր գնալ Գենդալֆի հետ՝ խնդրե՛մ: Եվ այն դեպքում, երբ արժեր նրան քարի վերածել ու ընդմիշտ թողնել այստեղ, որ հետագա սերունդներին զգուշացում լինի:

— Իսկ, եթե Փինի փոխարեն դու վերցնեիր Օրթհանքի Քարը, կարծում ես, քեզ ավելի լա՞վ կպահեիր,— հարցրեց Արագորնը: — Կասկածում եմ, ոչինչ հաստատ հնարավոր չէ ասել: Մի խոսքով քո բախտը չբերեց. ստիպված ես գալ ինձ հետ: Գնա հավաքվիր, և եթե Փինը ինչ-որ բան մոռացել է, վերցրու հետդ: Շու՛տ արա:

Լուսաչը սլանում էր մութ հարթավայրով, և կարիք չկար նրան ո՛չ ուղղորդելու, ո՛չ վարելու: Դեռ մի ժամ էլ չէր անցել, երբ նրանք արդեն հատեցին Իզենի գետանցումը: Դամբանաբլրի մոխրագույն ստվերը և նիզակների սառը փայլը մնացին հետևում:

Փինը քիչ-քիչ ուշքի էր գալիս: Նա տաքացել էր, թեև դեմքին սառը, սուր քամի էր փչում: Իսկ կարևորը՝ Գենդալֆը կողքին էր: Սարսափազդու Քարը և լուսինը ծածկող հրեշավոր ստվերը մնացել էին հետևում, լեռնային մշուշում և վերածվել վատ երազի, որի ազդեցությունն անցել էր: Նա ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց:

— Ես չգիտեի, որ դու առանց թամբի ես արշավում, Գենդալֆ,— ասաց նա:

— Առհասարակ ես էլֆերի պես չեմ արշավում,— պատասխանեց Գենդալֆը: — Բայց Լուսաչը լծասարք չի հանդուրժում. նա կա՛մ համաձայն է քեզ տանել, կա՛մ ոչ: Իսկ եթե նա վերցնում է քեզ, ապա հոգ է տանում, որ չընկնես: Եվ չես ընկնի, եթե ինքդ չուզենաս:

— Իսկ ի՞նչ արագությամբ է նա սլանում,— հարցրեց Փինը: — Դատելով քամուց, կարելի է եզրակացնել, որ շատ արագ, բայց այնքան սահուն ենք ընդանում, որ առհասարակ չի զգացվում:

— Նա հիմա ամենաարագավազ ձիուց էլ արագ է սլանում,— պատասխանեց Գենդալֆը,— բայց դա Լուսաչի համար հեչ բան է: Ուղղակի մենք հիմա բարձրանում ենք և հարթավայրն էլ անհարթ է: Ահա՛ և Սպիտակ Լեռները: Տես, ինչ պարզ են երևում աստղերի ֆոնին: Տեսնու՞մ ես երեք գագաթները, որ ասես երեք եղջյուր լինեն: Դա Թրայհրինի եռաժանին է: Շուտով կհասնենք ճամփաբաժանին, և դու կտեսնես Հելմյան կիրճը, որտեղ երկու գիշեր առաջ տեղի ունեցավ ճակատամարտը:

Փինը կարճ ժամանակով լռեց: Նա լսում էր, թե ինչպես է Գենդալֆը քթի տակ ինչ-որ երգերի պատառիկներ երգում անծանոթ լեզուներով: Մղոնը մղոնի հետևից մնում էին հետևում: Վերջապես հոբիթը հանդիպակած քամու աղմուկի միջից զանազանեց հերթական, արդեն հասկանալի, երգի բառերը.

Մեծ արքաներ և մեծ նավեր

Երեք անգամ երեք,

Ի՞նչ են բերել նավերով նրանք

Անդրծովյան հեռավոր երկրից:

Յոթ աստղ և յոթ քար

Եվ մեկ սպիտակ ծառ...

— Ինչի՞ մասին ես երգում, Գենդալֆ,— հարցրեց Փինը:

— Փորձում եմ հիշել հինավուրց երգերը,— պատասխանեց հրաշագործը: — Այդ երգերում պահպանվում են հնագույն ավանդությունները: Հոբիթները, երևի, վաղուց մոռացել են դրանք, նույնիսկ այն մի քանի հատվածները, որ գիտեին...

— Ոչ բոլորն ենք մոռացել,— առարկեց Փինը: — Մենք, իմիջայլոց, սեփական երգեր էլ ունենք, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն: Թեպետ այդ մեկը ես երբեք չէի լսել: ինչի՞ մասին է այտեղ երգվում: Յոթ աստղ, յոթ քար...

— Հնագույն արքաների փալանթիրների մասին,— պատասխանեց հրաշագործը:

— Փալանթիրնե՞ր: Իսկ ի՞նչ է փալանթիրը:

— Փալանթիր՝ նշանակում է «հեռատես»: Օրթհանքի Քարը դրանցից մեկն է:

— Դուրս է գալիս... որ այն բոլորովին էլ թշնամի՞ն չի ստեղծել:

— Ոչ, թշնամին չի ստեղծել,— ասաց հրաշագործը: — Եվ ոչ էլ Սարումանը: Նման հմտություն հասանելի չէ ո՛չ Սաուրոնին, ո՛չ էլ Սարումանին: Փալանթիրները բերվել են Միջերկիր հեռավոր Էլդեմար երկրից, որը գտնվում է արևմուտքում՝ արևից էլ այն կողմ: Այդ Քարերը ստեղծել են Նոլդոր էլֆերը կամ հնարավոր է, նույնիսկ, Ֆեանորն ինքը: Դա շատ վաղուց է եղել, այնքան վաղուց, որ տարիների հաշիվը մոռացվել է... Սակայն չկա մի այնպիսի բան, որ Սաուրոնը չկարողանա օգտագործել իր չար նպատակների համար: Հենց այդ պատճառով էլ Սարումանը բռնվել է: Փալանթիրն է կործանել նրան: Օգտագործել իրը, որի մեջ ավելի մեծ իմաստություն է դրված, քան քո սեփականն է, միշտ էլ կործանարար է: Բայց նա ինքն է մեղավոր: Հիմա՛ր: Նա թաքցրել է Քարը և օգտագործել իր սեփական նպատակների համար: Խորհրդում էլ ոչ մի անգամ Փալանթիրների մասին բառ անգամ չի ասել: Իսկ մենք ժամանակ չունեինք մտածելու Գոնդորի Փալանթիրների մասին, և այն մասին, թե ինչ ճակատագրի են արժանացել դրանք այդ թագավորությունը ցնցած ավերիչ պատերազմների ժամանակ: Մարդկանց հիշողության մեջ էլ չեն դրանք պահպանվել. նույնիսկ Գոնդորում շատ քչերն են հիշում դրանց մասին, իսկ Արնորի դունադանների գլխում պահպանվել է միայն այդ միակ երգը:

— Իսկ ինչպե՞ս էին անցյալի մարդիկ օգտագործում այդ Փալանթիրները,— հարցրեց Փինը, զարմացած, որ իր բոլոր հարցերին պատասխանում են և մտածելով, թե որքան երկար կտևի Գենդալֆի այդ տրամադրությունը:

— Դրանց օգնությամբ նրանք տեսնում էին, թե ինչ է կատարվում հեռվում և կարողանում էին մտովի խոսել միմյանց հետ,— ասաց Գենդալֆը: — Փալանթիրների շնորհիվ էր, որ նրանց հաջողվեց այդքան երկար պահպանել Գոնդորի ամբողջականությունը: Փալանթիրները տեղադրված էին Մինաս Անորում, Մինաս Իթիլում և Օրթհանքում: Սակայն բոլորը ենթարկվում էին գլխավոր փալանթիրին. այն գտնվում էր Օսգիլիաթում՝ Աստղային Գմբեթի տակ, որը հիմա ավերված է: Մնացած երեքը պահպանվում էին հեռավոր հյուսիսում: Էլրոնդի տանը պատմում են, որ դրանցից մեկը գտնվում էր Անումինասում, մյուսը՝ Ամոն Սուլում, և երրորդը՝ Էլենդիլի Քարը, Աշտարակների Բլուրներում, որտեղից երևում են Միտլոնդ գետը և մոխրագույն նավերը, որ գտնվում են Լունի ծովածոցում: Փալանթիրները կարողանում էին ազատ կապ հաստատել միմյանց հետ, ընդ որում բոլոր գոնդորյան Քարերը բաց էին Օսգիլիաթի հայացքի համար: Եվ ահա, պարզվում է, որ միայն Օրթհանքն է դիմացել ժամանակի ճնշմանը և իզենգարդյան աշտարակի Քարը երբեք չի լքել իր ապաստանը: Սակայն ի՞նչ կարող էր ցույց տալ այդ Քարն իր տիրոջը, եթե մյուսների հետ կապը կտրված էր: Երևի միայն վաղեմի օրերի իրադարձություններ, ճիշտ է, էլի վատ չէ, բայց, երևում է, Սարումանին դա բավարար չէր: Նա օր-օրի ավելի հեռու էր դիտում, մինչև որ վերջապես հայացքն ընկավ Բարադ-Դուրի վրա: Այդտեղ էլ նա բռնվեց: Ո՜վ գիտի, թե որտեղ են այժմ Արնորի և Գոնդորի Քարերը, հողի տա՞կ են թաքնված, թե՞ ծովի ջրերի խորքում: Բայց, բոլոր դեպքերում, դրանցից մեկն ընկել է Սաուրոնի ձեռքը և դարձել նրա զենքը: Ինձ թվում է, դա Մինաս Իթիլի Քարն է, քանզի այդ ամրոցը նա վաղուց է գրավել և դարձրել չարի կացարան՝ այն հիմա անվանվում է Մինաս Մորգուլ: Դժվար չէ հասկանալ, թե ինչպես է գերվել և շղթայվել Սարումանի թափառող հայացքը, և ինչպես են այդ պահից սկսած վախեցրել ու ահաբեկել նրան: Օրը օրի վրա, տարին տարու վրա Սաուրոնը մե՛կ համոզելով, մե՛կ սպառնալով սկսել է կառավարել Սարումանին. գիշատիչը հայտնվել է մեկ այլ գիշատչի ճանկերում... Այժմ Օրթհանքի Քարը դարձել է Բարադ-Դուրի կախարդական հայելին. յուրաքանչյուր ոք, ով կնայի դրա մեջ, անմիջապես կտեղափոխվի ուղիղ Սև Ամրոց և կտեսնի միայն այն, ինչը կուզենա է Սև Տիրակալը, եթե, իհարկե, օժտված չէ երկաթյա կամքով: Իսկ ինչպե՜ս է այն դեպի իրեն ձգում: Ես ինքս եմ դա զգացել: Այն հիմա էլ է ինձ հրապուրում. ուզում եմ փորձել ուժերս, ստուգել, կարո՞ղ եմ արդյոք ազատել փալանթիրը Սաուրոնի իշխանությունից և ուղղել հայացքս՝ որտեղ կուզենամ: Ես կտեսնեի հիասքանչ Թիրիոնը՝ կորած անհուն ծովի ալիքների և ժամանակի մշուշում, կտեսնեի Ֆեանորի անհավատալի գործերը, կփորձեի թափանցել նրա անըմբռնելի մտքերի մեջ, գուցե նույնիսկ տեսնեի նրան աշխատանքի ժամանակ, երբ Ոսկե և Սպիտակ ծառերը ծածկված էին ծաղիկներով...

Գենդալֆը հոգոց հանեց և լռեց:

— Ափսոս, որ այդ մասին ես ոչինչ չգիտեի,— ասաց Փինը: — Իրոք, չէի հասկանում, թե ինչ եմ անում...

— Լավ էլ հասկանում էիր,— ասաց Գենդալֆը: — Գիտեիր, որ վատ ու հիմար բան ես անում և ինքդ էլ քեզ զգուշացնում էիր այդ մասին, բայց չլսեցիր ներքին ձայնիդ: Իսկ ես քեզ այն ժամանակ չզգուշացրեցի, որովհետև միայն հիմա, ճանապարհին խորհելով, այդ ամենը հասկացա: Սակայն, նույնիսկ, եթե ես քեզ զգուշացնեի, կարծում ես, դա քեզ կկասեցնե՞ր: Բոլորովին էլ ո՛չ: Քանզի դժվար է հավատալ, որ կրակն այրում է, քանի դեռ ձեռքդ չես պահել կրակի վրա: Իսկ հիմա, երբ արդեն այրվել ես, նախքան ձեռքդ կրակին տանելը ավելի երկար կմտածես:

— Ինչի՜ մասին ես խոսում,— վախեցավ Փինը,— առջևս դիր բոլոր յոթ Քարերը, և ես կփակեմ աչքերս ու ձեռքերս կխոթեմ գրպաններս:

— Ուրախ եմ լսել,— ասաց Գենդալֆը,— հենց դրա համար էլ պատմում էի այդ ամենը:

— Հա, մեկ էլ ուզում էի իմանալ... — սկսեց Փինը:

— Ողորմա՜,— բացականչեց Գենդալֆը: — Եթե բավարարեմ քո հետաքրքրասիրությունը պատմություններով, ապա մնացած օրերս ստպված կլինեմ անդադար խոսելով անցկացնել: Դե, Է՞լ ինչ ես ուզում իմանալ:

— Ե՞ս: Բոլոր աստղերի անունները, բոլոր արարածների անունները, Միջերկիր աշխարհի պատմությունը, անդրծովյան երկրների պատմությունը,— ծիծաղեց Փինը: — Բայց ես չեմ շտապում, կարող եմ սպասել: Այն սև ամպի մասին էի ուզում հարցնել, որ ծածկեց լուսինը... Դու բղավեցիր. «Մորդորի Սուրհանդա՛կը»: Դա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ էր նրան պետք Իզենգարդում:

— Դա թևավոր Սև հեծյալ էր, Նազգուլ,— պատասխանեց Գենդալֆը: — Ի՞նչ էր պետք: Դե, օրինակ տանել քեզ իր հետ Սև Ամրոց:

— Բայց նա իմ հետևից չէր չէ՞ թռչում,— սարսռաց Փինը: — Չէ՞ որ նա դեռ չէր կարող իմանալ, որ ես...

— Իհարկե չէր կարող,— հաստատեց Գենդալֆը: — Ուղիղ գծով Օրթհանքից Բարադ-Դուր կլինի երկու հարյուր լիգ: Նույնիսկ նազգուլին այդ տարածությունը թռչելու համար առնվազն երեք-չորս ժամ է անհրաժեշտ: Սակայն Սարումանը, իհարկե, օրքերի ջոկատն ուղարկելուց հետո նայել է Քարին՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում գործերը, և թշնամին, երևի, կարդացել է նրա մտքերը և իմացել ավելի շատ, քան Սարումանը կուզենար: Սուրհանդակը թռչում էր իմանալու, թե ինչով է զբաղված Սարումանը: Բայց դա չի նշանակում, որ քո հետևից չեն գա: Կգա՛ն, մի՛ կասկածիր: Կգան, և շատ շուտով: Եվ Սարումանը կհայտնվի ծուղակում: Գերուն հանձնել նա չի կարող, փալանթիր այլևս չունի: Նշանակում է նա կտրված է աշխարհից, և կարևորը՝ Սաուրոնի հարցերը անպատասխան կմնան: Սաուրոնը, բնականաբար, կորոշի, որ Սարումանը թաքցնում է գերուն և դիտմաբ չի նայում Քարին: Իսկ Նազգուլի առջև արդարանալ՝ անիմաստ գործ է: Իզենգարդը, ճիշտ է, ավերված է, բայց հետո ի՞նչ: Տերը դեռ ողջ է և իր համար նստած է աշտարակում: Մի խոսքով, ցանկանում է Սարումանը թե՝ ոչ, Սաուրոնի աչքերում նա կդառնա ապստամբ և անհնազանդ: Սակայն նա հրաժարվեց մեր օգնությունից, իսկ կարող էր մի ակնթարթում ազատվել բոլոր անախորժություններից: Թե ինչ է նա հիմա անելու, դա մեծ առեղծված է: Կարծում եմ, սակայն, որ քանի դեռ նա մնում է Օրթհանքում, նույնիսկ Ինյակը չի կարող նրա հախից գալ: Ըստ երևույթին, նա հույս ունի դիմադրել: Նա նույնիսկ կարող է Նազգուլ գերի վերցնել կամ գոնե սպանել նրա տակի թևավոր հրեշին... Եթե դա նրա մոտ ստացվի, թող ռոհանցիները ավելի լավ հսկեն իրենց ձիերին: Բայց ինչով կավարտվի այդ ամենը մեզ համար, չեմ կարող ասել: Բացառված չէ, որ զայրույթը կստիպի Սաուրոնին հետաձգել Սարումանի հետ հաշիվները մաքրելը: Նա կարող է Սարումանից իմանալ, որ ես եղել եմ Իզենգարդում և կանգնած եմ եղել Օրթհանքի աստիճաններին, իսկ իմ հետևում կանգնած են եղել նրան այդքան հետաքրքիր հոբիթները: Գուցե նա իմանա նաև, որ հայտնվել է Էլենդիլի ժառանգը և կանգնած է եղել իմ կողքին: Եթե ռոհանյան զրահները չեն շփոթեցրել Օձալեզվին, նա կհիշի, թե ով է Արագորնը և ինչ պահանջներ է նա ներկայացնում: Հենց դրանից էլ ամենաշատը վախենում եմ: Եվ ահա մենք փախչում ենք վտանգից, թեպետ, ճիշտն ասած, ավելի մեծ վտանգին ընդառաջ: Քանզի Լուսաչը տանում է մեզ Խավարի Երկիր, Փերեգրի՛ն Տուկ:

Փինը չպատասխանեց, միայն ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ, ասես նրան պատեց հանկարծակի ցուրտը: Շուրջը միայն անծայրածիր մոխրագույն հարթավայր էր:

— Տեսնու՞մ ես,— ցույց տվեց Գենդալֆը: — Մենք մոտենում ենք Վեսթֆոլդի հովիտներին: Լուսաչը դուրս է եկել ուղի և հիմա սլանում է ուղիղ արևմուտք: Ա՜յ այն մուգ բիծը Արևմտյան Կիրճի մուտքն է. եթե թեքվեինք այնտեղ, կարող էինք այցելել Ագլարոնդ՝ Փայլփլուն Քարանձավներ: Բայց դրանց մասին ինձ հարցեր չտաս. հարցրու Ջիմլիին, երբ կրկին հանդիպես նրան, և կիմանաս այդ ժամանակ, թե ինչ երկար պատասխաններ են ունենում կարճ հարցերը: Սակայն այդ Քարաձավներն այս անգամ դու չես տեսնի. մեր ճանապարհորդության նպատակն այլ է: Շուտով դրանք կմնան հեռու՜ հետևում:

— Ինչպես թե, իսկ ես մտածում էի, որ մենք գնում ենք Հելմյան Իջվածք,— զարմացավ Փինը: — Եվ ու՞ր ենք մենք գնում այդ դեպքում:

— Մինաս Թիրիթ, քանի դեռ պատերազմի ալիքները չեն շրջապատել այն:

— Օհո, իսկ այն հեռու՞ է:

— Հեռու է,— պատասխանեց Գենդալֆը: — Երեք անգամ ավելի հեռու է, քան Թեոդեն թագավորի Ոսկե Ապարանքը, իսկ մինչև այնտեղ հարյուր հիսուն լիգ կլինի, եթե թռչես Մորդորի սուրհանդակի պես ուղիղ գծով: Լուսաչի ճանապարհն ավելի երկար է, բայց կտեսնենք, թե ով առաջինը կհասնի: Մենք մինչև առավոտ կսլանանք, իսկ հետո կհանգստանանք ինչ-որ տեղ լեռներում՝ հանգստանալ պետք է նույնիսկ Լուսաչին: Լավ կլիներ մինչ այդժամ հասնեինք Էդորաս: Փորձիր քնել: Երբ արթնանաս՝ կտեսնես արևի առաջին ճառագայթների ցոլքը Էորլի տան ոսկեզօծ տանիքին: Եվս երկու օր անց մեզ կծածկի Մինդոլուին լեռան մանուշակագույն ստվերը և լուսաբացը կդիմավորենք Դենեթորի մեծ ամրոցի սպիտակ պարիսպների տակ:

— Սլացի՛ր, Լուսա՛չ, սլացիր, իմ հավատարի՛մ ընկեր, ինչպես դեռ երբեք չես սլացել: Դու այս մարգագետիններում ես մեծացել և ճանաչում ես այստեղ յուրաքանչուր քար: Առա՜ջ, ամբողջ հույսը քո վրա է:

Լուսաչը թափահարեց գլուխը, բարձր խրխնջաց, ասես լսեց մարտական եղջերափողի կանչը, և այնպես նետվեց առաջ, որ սմբակների տակից կայծեր թռան, և գիշերվա խավարը նահանջեց նրա առջև:

Փինն աստիճանաբար ընկղմվում էր քնի մեջ, և նրան թվում էր, թե նժույգն անշարժ է, ինչպես քարե արձանը, իսկ սմբակների տակով, քամու աղմուկի և սուլոցի ուղեկցությամբ, սլանում է հողը:

== ԳԻՐՔ ՉՈՐՈՐԴ ==

=== Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը ===

— Հայտնվել ենք փակուղում, տեր ի՛մ,— ասաց Սեմ Գեմջին: Նա, անհույս կորացած, կանգնած էր Ֆրոդոյի կողքին և լայն բացված աչքերով նայում էր խավարին:

Երրորդ անգամ էր արդեն մթնում, ինչ նրանք փախել էին ընկերներից, եթե իհարկե չէին խառնել հաշիվը՝ առանց դադարի մագլցելով Էմին Մուիլի բարձրավանդակի քարքարոտ լանջերով ու քարափներով: Երբեմն նրանք դեմ էին առնում պատնեշի և ստիպված էին լինում վերադառնալ իրենց հետքերով, իսկ երբեմն էլ հայտնաբերում էին, որ շրջան գծելով դուրս են եկել այնտեղ, որտեղ եղել էին մի քանի ժամ առաջ:Եվ այնուհանդերձ Սեմն ու Ֆրոդոն անշեղորեն շարժվում էին դեպի արևելք՝ աշխատելով հնարավորինս չհեռանալ քարերի և ժայռերի այդ տարօրինակ լաբիրինթոսի արտաքին եզրից: Լեռների մռայլ և անառիկ պատը ամենուրեք ուղղահայաց կախվում էր ներքև: Ստորոտում, ժայռաբեկերների ու խճաքարերի կույտերից այն կողմ, տարածվում էր կանաչամանուշակագույն տաղտկալի ճահճուտը, մեռած ու անշարժ: Նույնիսկ թռչուններ չկային այնտեղ:

Հոբիթները կանգնած էին բարձր, լերկ ու ձանձրալի քարափի եզրին, որի ստորոտը կորչում էր մշուշում, իսկ նրանց հետևում վեր էր խոյանում ամպերով պարուրված հողմահար ժայռերի քաոսը: Արևելքից սառը քամի էր փչում: Գիշեր էր իջնում ճահճուտի վրա. պղտոր-կանաչ գույնը գույնը փոխվում էր մոխրաշագանակագույնի: Աջակողմյան հեռվում անանցանելի մշուշ էր, բայց ցերեկը, երբ երևում էր արեգակը, այնտեղ փայլում էր Անդուինի ժապավենը: Սակայն հոբիթները չէին նայում ո՛չ Գետից այն կողմ, ո՛չ Գոնդորի ուղղությամբ, թեև այնտեղ ինչ-որ տեղ գտնվում էին նրանց բարեկամները: Նրանք նայում էին բոլորովին այլ կողմ՝ այնտեղ, որտեղից մոտենում էր փոթորկալից գիշերը, որտեղ տարածվում էր հեռավոր լեռների մութ գիծը, նման անշարժ ծխի քուլաների: Ժամանակ առ ժամանակ այնտեղ՝ երկնքի ու երկրի սահմանին, ինչ-որ բոսորագույն բռնկումներ էին երևում:

— Փակուղում... — հոգոց հանեց Սեմը: — Առջևում տարածող այդ երկիրը Միջերկրի միակ վայրն է, որտեղ ես բոլորովին չեմ ուզում գնալ, բայց ահա քեզ խնդրեմ՝ մեզ հենց էնտեղ է պետք: Պետքը պետք է, բայց ոնց պտտվում ես, ճամփա չկա: Երևում է, մենք առհասարակ սխալ ուղղությամբ ենք շարժվել: Ներքև իջնելու հնար չկա, իսկ եթե իջնես էլ՝ մինչև ականջներդ կխրվես դժվարանցանելի ճահճուտում: Թու՛, բա հոտը, զգու՞մ եք: — Եվ քիթը ֆսֆսացրեց:

— Հա, զգում եմ,— արձագանքեց Ֆրոդոն, բայց տեղից չշարժվեց: Նրա հայացքը գամված էր հորիզոնի մութ գծին, որտեղ մերթ ընդ մերթ բռնկվում էր բոսոր կրակը:

— Մորդոր,— կիսաձայն քրթմնջաց նա: — Եթե ստիպված եմ այնտեղ գնալ, ապա ի՞նչ իմաստ ունի ձգելը: Ինչքան արագ հասնենք, այնքան շուտ կվերջացնենք:

Նա ցնցվեց: Քամին թափանցում էր մինչև ոսկորները, բայց թարմություն չկար դրա մեջ, միայն խիտ, ծանր գարշահոտություն:

— Դե լավ,— վերջապես հայացքը շրջելով ասաց Ֆրոդոն: — Փակուղին՝ փակուղի, բայց գիշերն այստեղ մնալ չի կարելի: Արի հարմար, անքամի տեղ գտնենք և գիշերենք: Իսկ առավոտյան մեկ էլ տեսար դուրս պրծանք:

— Դուրս կպրծնենք, ոնց չէ,— փնթփնթաց Սեմը,— ու էնպես տեղ կընկնենք, որտեղից առհասարակ էլ դուրս չենք գա: Սխալ ճանապարհով ենք գնում, ահա թե ինչ:

— Ոչ, կարծում եմ ճանապարհ կգտնվի,— ասաց Ֆրոդոն: — Եթե ինձ վիճակված է ընկնել խավարի տիրույթ, ապա ինչ էլ լինի, ճանապարհ կգտնվի: Այլ հարց է՝ դա ինչ ճանապարհ կլինի չա՞ր, թե՞ բարի: Մեր հույսն արագության վրա է, հապաղելը հավասար է մահվան: Իսկ մենք՝ ահա խնդրեմ, նորից ենք խրվել: Գուցե Սև Ամրոցի չար կա՞մքն է մեզ հակառակվում: Էհ, ինչ էլ անեմ ես՝ հիմարս, ամեն ինչ թարս է ստացվում. պետք էր վաղուց հեռանալ ջոկատից, դեռ հյուսիսում: Կշրջանցեինք Էմին Մուիլը և հարթ, չոր հարթավայրով կգնայինք արևելք Ճակատամարտի Դաշտով, իսկ այնտեղից Մորդորն արդեն հեռու չէ: Իսկ հիմա հետդարձի ճանապարհ այլևս չենք գտնի, և բացի այդ, Գետի ափերին վխտում են օրքերը: Ամեն մի կորցրած օրը հաշիվ է, իսկ մենք հա պտտվում ենք... Գիտես, Սեմ, ես հոգնել եմ, ազնիվ խոսք: Հոգնել եմ ու չգիտեմ ինչ անենք: Ուտելիք գոնե ունե՞նք:

— Հա, բայց միայն էդ, ինչ էին դրանք... գալեթներից, տեր իմ: Ուրիշ բան չունենք: Բայց բավականաչափ պաշար ունենք: Երբ առաջին անգամ փորձեցի դրանք, մտածում էի, որ դրանցից հետո էլ ուրիշ բան չեմ ուզի: Իսկ հիմա ուզում եմ: Հիմա, որ մի կտոր սովորական հաց լիներ ու մի գավաթ կամ թեկուզ կես գավաթ գարեջուր՝ այ դա ուրի՜շ բան: Հետս կաթսա ու թավա եմ վերցրել, բայց օգու՞տը: Էստեղ ոչ կրակ կվառես, ոչ էլ սարքելու բան կա: Իսկի խոտ չես գտնի, որ եփես:

Նրանք հեռացան քարափի եզրից և իջան քարքարոտ ձորակը: Մայր մտնող արևը կորել էր ամպերի հետևում, և գիշերը շուտ եկավ: Շատ վատ քնեցին. ցուրտը խանգարում էր, և նրանք անընդհատ շուռումուռ էին գալիս մի կողքից մյուսը վիթխարի ժայռերով շրջապատված իրենց քարե ապաստանում: Սակայն այդ քարերը պաշտպանում էին նրանց արևելյան քամուց:

— Դուք դրանք այևս չե՞ք տեսել, տեր իմ,— հարցրեց Սեմը, երբ նրանք, մոխրագույն աղջամուղջում նստած, առավոտյան ցրտից դողալով, ծամում էին էլֆական գալեթները:

— Ոչ,— ասաց Ֆրոդոն,— ես արդեն երկու գիշեր է ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել:

— Ես էլ,— ասաց Սեմը: — Բ՛ռռ, ա՛յ թե վախեցրին ինձ էդ աչքերը: Գուցե մենք վերջապես ազատվեցի՞նք այդ նողկալի արարածից: Գոլլում... Ա՛յ թե ձեռքս կընկնի, գո՛լլում ցույց կտամ դրան:

— Հուսով եմ բանը դրան չի հասնի,— ասաց Ֆրոդոն: — Չգիտեմ, թե ինչպես է հետևել, բայց այժմ, երևում է, կորցրել է հետքը: Չոր քարերի ոչ միայն հետք՝ հոտ էլ չի մնա, թեպետ շան հոտառություն ունի նա...

— Լավ կլինի, եթե կորցրած լինի,— հոգոց հանեց Սեմը,— բայց ավելի լավ կլիներ, եթե նրանից առհասարակ ազատվեինք:

— Համամիտ եմ,— ասաց Ֆրոդոն,— առանց նրա էլ յոլա կգնանք: Բայց հիմա ինձ այլ բան է անհանգստացնում: Հարկավոր է ինչքան հնարավոր է արագ իջնել այս լեռներից: Զզվու՛մ եմ արդեն. արևելքից նայում են, փնտրում, իսկ մենք, ոնց որ հատուկ, կանգնել ենք քարափի գլխին, այնինչ մեր և խավարի միջև, որ փռված է այնտեղ, ոչինչ չկա, միայն մեռյալ ճահիճներ: Իսկ դրանցից այն կողմ՝ Աչքը... Գնա՛նք, արա՛գ, այսօր մենք անպայման պետք է իջնե՛նք այստեղից:

Բայց օրն անցավ, եկավ երեկոն, իսկ նրանք առաջվա պես պտտվում էին վերևում. ներքև ճանապարհ չկար ու չկար: Երբեմն քարե անապատի լռության միջից թվում էր, թե բոբիկ ոտքերի քստքստոց է գալիս կամ ընկնող քարերի ձայն: Հոբիթները կանգնում էին ու լարում լսողությունը՝ ոչ մի ձայն, միայն քամին էր հառաչում՝ հարվածելով ժայռերին, բայց նույնիսկ այդ ձայնը հիշեցնում էր նրանց, թե ինչպես էր նա ատամների արանքից սուլոցով ներս քաշում օդը:

Լեռնաշխթայի արտաքին պատը, որտեղով նրանք գնում էին ամբողջ օրը, աստիճանաբար թեքվում էր հյուսիս: Եզրի երկայնքով ձգվում էր հողմահար, բայց բավականաչափ լայն քիվը՝ ծածկված մանր ճեղքերով: Ճեղքերը գնալով ավելի հաճախ էին հանդիպում, ավելի խորն էին դառնում, և Ֆրոդոն ու Սեմը դրանք շրջանցելու համար աստիճանաբար հեռանում էին դեպի ձախ՝ լեռնաշղթայի խորքը՝ մղոնը մղոնի հետևից աննկատ իջնելով գագաթից:

Վերջապես ստիպված եղան կանգ առնել: Պատը կտրուկ թեքվում էր դեպի գետը, իսկ առջում սևին էր տալիս մի նոր ճեղք, որը մինչ այդ պատահած բոլոր ճեղքերից ամենախորն էր: Ճեղքի մյուս կողմում ժայռը կտրուկ բարձրանում էր վեր: Այդ մոխրագույն,ուղղհայաց պատը ասես կտրված լիներ հսկայական կացնով: Դեպի առաջ ճանապարհ չկար, մնում էր ընտրել՝ աջ գնա՞լ, թե՞ ձախ: Գնալ ձախ՝ նշանակում էր դժվարին վերելք բարձրանալ և նորից մտնել քարե լաբիրինթոսի խորքը, իսկ աջ գնալով դուրս էին գալիս անդունդի եզրը:

— Ստիպված ենք իջնել ներքև և թեքվել աջ, Սեմ,— ասաց Ֆրոդոն: — Տեսնենք այդ ձորը մեզ ուր դուրս կբերի:

— Անդունդի եզրը,— մռայլ արձագանքեց Սեմը:

Ճեղքն ավելի երկար ու խորն էր, քան թվում էր սկզբում: Շուտով հոբիթները թերաճ, ծուռումուռ ծառերի հանդիպեցին. հիմնականում գաճաճ կեչիներ էին, և հազվադեպ՝ սոճիներ: Մեծ մասը չորացած էին, մեռած՝ արևելյան քամին անգթորեն քայքայել էր: Ըստ երևույթին մի ժամանակ, երբ եղանակը ավելի մեղմ էր, այստեղ անտառ էր եղել՝ չորացած կոճղերը ցցված էին մինչև անդունդի եզրը: Ձորի հատակը ծածկված էր մանր քարերով և կտրուկ իջնում էր ներքև: Երբ վերջապես հոբիթները հասան անդունդի եզրին, Ֆրոդոն պառկեց փորի վրա և նայեց ներքև:

— Հապա նայի՛ր,— ասաց նա,— կարգին իջել ենք: Իսկ գուցե ժայռե՞րն են իջել: Ինձ թվում է գործներս բավականին հեշտացավ:

Սեմը ծնկի իջավ նրա կողքին և դժկամությամբ նայեց ներքև: Հետո խեթ-խեթ նայեց ձախ կողմում վեր խոյացող ժայռին:

— Հեշտացավ, բա ո՜նց,— մրթմրթաց նա: — Երևի իջնելն ավելի հեշտ կլինի, քան բարձրանալը: Թռչել չգիտես՝ ցատկիր:

— Ցատկելու համար շատ է բարձր,— ասաց Ֆրոդոն: Նա հայացքով չափեց բարձրությունը: — Տասնութ սաժեն կլինի, ոչ ավելի:

— Կցատկենք,— հավատացրեց Սեմը: — Ա՜խ, տանել չեմ կարողանում նայել ներքև էսպիսի բարձրոււթյունից: Բայց նայելը, այնուամենայնիվ, իջնելուց հեշտ է:

— Ամեն դեպքում իջնել պետք է,— որոշեց Ֆրոդոն: — Համենայն դեպս արժե փորձել: Նայիր, ժայռն էլ է այստեղ ուրիշ, հարթ է ու ճեղքապատ:

Եվ իսկապես պատն այստեղ առաջվա պես ուղղաձիգ չէր: Հիմա այն ավելի շատ փլուզված հիմքով հողապատնեշ էր հիշեցնում, և ամբողջ մակերևույթը ծածկված էր ճեղքերով ու ծալքերով, որոնք տեղ-տեղ նման էին անհարթ աստիճանների:

— Եթե իջնում ենք, բեր ժամանակ չկորցնենք,— ասա Ֆրոդոն: — Շուտ է մթնում և, ինձ թվում է, շուտով ամպրոպ է լինելու:

Հեռավոր լեռները պարուրած աղոտ մշուշը, հետզհետե խտանալով, վերածվեց թանձր խավարի և սողաց դեպի արևմուտք: Ուժեղացող քամին իր հետ ամպրոպի որոտ բերեց: Ֆրոդոն հոտոտեց օդը, կասկածանքով նայեց երկնքին, կապեց գոտին թիկնոցի վրայից, ուղղեց մեջքից կախված տոպրակն ու քայլեց դեպի անդունդի եզրը:

— Պետք է փորձել,— ասաց նա:

— Որ էդպես է՝ լավ,— մռայլ համաձայնեց Սեմը: — Միայն թե առաջինը ես կփորձեմ:

— Դու՞,— զարմացավ Ֆրոդոն: — Այդ ի՞նչ ճանճ քեզ կծեց: Քիչ առաջ լսել էլ չէիր ուզում այդ մասին: Արագ ես կարծիքդ փոխում:

— Ոչ մի բան էլ չեմ փոխում,— առարկեց Սեմը: — Ուղղակի կարծում եմ, տեր իմ, որ առաջ պետք է իջնի նա, ով առաջինն է սայթաքում: Թե չէ մեկ էլ տեսար ընկա ձեր գլխին: Հա՛մ ես կզոհվեմ, հա՛մ էլ ձեզ հետս քարշ կտամ:

Եվ մինչ Ֆրոդոն կհասցներ աչքերը թարթել, Սեմը նստեց, ոտքերը կախեց, շրջվեց փորի վրա ու կախվեց ներքև՝ փորձելով որևէ ելուստ գտնել ոտքը դնելու համար:

— Կանգնի՛ր, Սե՛մ, հիմարի՛ մեկը,— ճչաց Ֆրոդոն: — Կընկնես կջարդվես, գոնե սկզբում նայիր ուր ես նետվում: Հե՛տ արի: — Նա բռնեց Սեմի թևատակերից և բարձրաձրեց նրան վերև: — Սպասիր մի փոքր, շտապելու հարկ չկա: Նա պառկեց փորի վրա ու նայեց ներքև, բայց շատ բան չտեսավ. մթնում էր, թեև արևը դեռ մայր չէր մտել: — Այո, կարծում եմ կհաղթահարենք այս վայրեջքը,— մի փոքր լռելուց հետո ասաց նա: — Ես՝ հաստատ կհաղթահարեմ: Դու էլ, եթե քեզ հիմարի տեղ չդնես: Անշտապ ու զգուշորեն իջիր իմ հետևից:

— Ինքներդ ձեզ առույգացնու՞մ եք,— ասաց Սեմը: — Ախր ներքևում ոչինչ չի երևում: Իսկ եթե կեսն իջնենք ու ոտք դնելու տեղ էլ չլինի՞:

— Հետ կվերադառնանք,— առաջարկեց Ֆրոդոն:

— Ասելը հեշտ է,— առարկեց Սեմը: — Իմ կարծիքով ավելի լավ է սպասել մինչև առավոտ: Գոնե լույս կլինի:

— Ոչ մի դեպքու՛մ,— բարկացավ Ֆրոդոն: — Ինձ համար ամեն ժամը, ամեն րոպեն թա՛նկ է: Ես իջնու՛մ եմ: Իսկ դու խելոք նստիր մինչև հետ կգամ կամ կկանչեմ:

Մատներով կառչելով քարե ելուստից, նա սկսեց զգուշորեն սողալ պատի վրայով, կախվեց ձեռքերի վրա և շոշափելով ոտքերի համար հենակետ գտավ:

— Առաջին քայլն արված է,— հայտարարեց նա,— այստեղ հատակ կա. ձգվում է դեպի աջ ու լայնանում: Կարելի է կանգնել առանց ձեռքերով բռնվելու: Հիմա... — Բայց այդտեղ նրա ձայնը կտրվեց:

Արևելքից սրընթաց եկող խավարը մի ակնթարթում պատեց ողջ երկնակամարը: Գլխավերևում ճայթեց ամպրոպը, և կուրացուցիչ կայծակը հարվածեց ժայռերին: Սրընթաց փչեց կատաղած քամին՝ իր հետ բերելով մի երկարաձիգ, սահմռկեցնող ոռնոց՝ այն նույն ոռնոցը, որ լսել էին Հոբիթստանում: Նույնիսկ այնտեղ՝ հարազատ անտառներում, հոբիթների արյունը սառավ երակնեում, իսկ այստեղ՝ տանից հեռու, ամայի լեռներում, այդ ոռնոցը հարյուրապատիկ սարսափելի թվաց և խոցեց նրանց սրտերը սարսափի և հուսահատության սառցե շեղբով: Երկու հոբիթի շունչն էլ կտրվեց, սրտերը դադարեցին բաբախել: Սեմը բերանքսիվայր ընկավ գետնին, Ֆրոդոն ակամա թուլացրեց մատները և ձեռքերով փակեց ականջները: Բայց կտրուկ շարժումից օրորվեց, սայթաքեց և սրտաճմլիկ ճիչ արձակելով սահեց ներքև:

Սեմը լսեց Ֆրոդոյի ճիչը և, ինքն իրեն հաղթահարելով, սողաց դեպի եզրը:

— Տե՜ր իմ,— կանչեց նա,— տե՜ր իմ:

Պատասխան չկար: Սեմը նկատեց, որ ամբողջ մարմնով դողում է: Դողը հաղթահարելով, նա խորը շունչ քաշեց և նորից կանչեց.

— Տե՜ր իմ:

Քամին հափշտակեց նրա ճիչը և տարավ լեռների խորքը: Բայց այդ պահին Սեմի ականջներին հասավ թույլ, հազիվ լսելի պատասխանը.

— Ես այստեղ եմ, այստե՜ղ: Միայն թե ոչինչ չեմ տեսնում:

Սեմը հազիվ էր լսում Ֆրոդոյի ձայնը, բայց Ֆրոդոն, ինչպես շուտով պարզվեց, այնքան էլ հեռու չէր սահել: Նա չէր ընկել, միայն սահել էր փորի վրա՝ բարեբախտաբար ժայռը հարթ էր, իսկ քամին թիկունքից էր փչում, և հայտնվել էր ավելի լայն ելուստի վրա: Նրա սիրտը կատաղի բաբախում էր: Ավելի հարմար տեղավորվելով՝ նա դեմքով սեղմվեց սառը քարին: Շուրջը սևից էլ սև էր. կամ խավարն էր խտացել, կամ աչքերն էին դադարել տեսնել: «Գուցե կուրացե՞լ եմ»,— վախեցավ Ֆրոդոն և փորձեց շունչը տեղը բերել:

— Վերադարձե՜ք, վերադարձե՜ք,— անթափանց մթությունից լսվեց Սեմի վախեցած ձայնը:

— Չե՛մ կարող,— արձագանքեց Ֆրոդոն,— ես ոչինչ չեմ տեսնում: Այստեղ բռնվելու տեղ էլ չկա, հազիվ եմ շարժվում:

— Ո՞նց օգնեմ ձեզ, տեր իմ, ո՞նց օգնեմ,— գոռաց Սեմը՝ կախվելով անդունդի վրա: Էդ ինչու՞ տերը ոչինչ չի տեսնում: Դե հա, մութ է, իհարկե, բայց ոչ այնքան, որ ոչինչ չերևա: Նա Ֆրոդոյին տեսնում էր. միայնակ մոխրագույն կերպարանք՝ տարածված ժայռի վրա: Երևալը երևում է, բայց ո՞նց հասնի նրան:

Կրկին որոտաց ամպրոպը, և սառցե անձրև ու կարկուտ տեղաց: Քարափը մի ակնթարթում ծածկվեց գորշ վարագույրով:

— Հիմա կիջնեմ ձեզ մո՛տ,— գոռաց Սեմը, թեև գաղափար չուներ, թե իջնելուց հետո ինչով կարող է օգնել տիրոջը:

— Ո՛չ, ո՛չ, սպասի՛ր,— ճչաց Ֆրոդոն: Նրա ձայնն ամրացավ: — Ես հիմա ուշքի կգամ, արդեն լավ եմ: Մի՛ շտապիր: Միևնույնն է, առանց պարանի ոչինչ չի ստացվի:

— Պարա՜ն,— ուրախությունից թեթևացած բացականչեց Սեմը: — Ա՜խ դու հիմար: Քեզ կախե՛լ է պետք այդ պարանից՝ մյուս հիմարներին ի տե՛ս: Դու դատարկագլուխ հիմար ես, Սեմ Գեմջի, ինչպես կասեր իմ ծերուկը: Պարա՛ն...

— Հերի՛ք է հիմարություններ դուրս տաս,— ճչաց Ֆրոդոն՝ չիմանալով բարկանա՞, թե՞ ծիծաղի: — Քո ծերուկն այստեղ ի՞նչ կապ ունի: Ուզում ես ասել, որ գրպանումդ պարա՞ն կա: Դրա համա՞ր ես ինքդ քեզ հայհոյում: Այդ դեպքում գտի՛ր այն ու գցիր այստե՛ղ:

— Ոչ թե գրպանում, տեր իմ, այլ տոպրակում: Այ քեզ բան, հարյուրավոր մղոններ քարշ եմ տվել հետս, բայց հենց պետք եկավ, մոռացա:

— Դե ուրեմն դադարիր խոսել ու ծայրը գցիր ինձ:

Սեմը մի ակնթարթում քանդեց տոպրակի բերանը և սկսեց փնտրել: Հատակին իսկապես մի կծիկ թավշյա մոխրագույն լորիենյան պարան գտնվեց: Սեմը պարանի ծայրը նետեց տիրոջը: Ֆրոդոյի աչքերը պատած խավարի վարագույրը հետզհետե նահանջում էր, տեսողությունը կամաց-կամաց վերականգնվում էր: Նա հստակ տեսավ պարանի ծայրը. այն օրորվում էր քամուց, և Ֆրոդոյին թվաց, թե արծաթավուն լույս է ճառագում: Գլուխը դադարեց պտտվել: Պարանի ծայրը բռնելով, հոբիթն այն փաթաթեց մարմնի շուրջը և երկու ձեռքերով ամուր կառչեց:

Սեմը հետ գնաց, ոտքերով հենվեց կոճղին և սկսեց ձգել: Մե՛կ ձգվելով, մե՛կ ոտքերով ժառի վրայով մագլցելով, Ֆրոդոն բարձրացավ վերև և անուժ փլվեց քարերի վրա:

Ամպրոպի որոտը հեռացել էր, բայց անձրևը թափվում էր առաջվա պես: Հոբիթները սողացին ձորի խորքը և թաքնվեցին քարերի հովանու տակ, սակայն դա նրանց այնքան էլ չօգնեց: Ձորի հատակով արդեն առուներ էին հոսում, որոնք շուտով հավաքվելով փրփրուն հոսանք դարձան: Հոսանքը անդունդի եզրից ջրվեժի պես թափվում էր ցած:

— Ես այնտեղ կա՛մ կխեղդվեի, կա՛մ հոսանքն ինձ ուղղակի կքշեր ներքև,— ասաց Ֆրոդոն: — Հրաշք է, որ պարան գտնվեց:

— Հրաշք կլիներ, եթե ես՝ ցրվածս, ավելի շուտ հիշեի դրա մասին,— փնչացրեց Սեմը: — Ախր երբ հեռանում էինք էլֆերի երկրից, նրանք ամեն նավակում երեքական կծիկ պարան դրեցին: Հիշու՞մ եք, տեր իմ: Նրանց պարանը ինձ շատ դուր եկավ, և ես կծիկներից մեկը գցեցի տոպրակս: Թվում է, թե հարյուր տարի է անցել: «Մեկ անգամ չէ, որ պետք կգան» — էդպես ասաց ինձ այն ժամանակ Հալդիրը: Կամ մեկ ուրիշը, չեմ հիշում: Եվ նա իրավացի էր:

— Ափսոս մտքովս չի անցել մի կծիկ էլ ես վերցնեի,— ասաց Ֆրոդոն: — Թեպետ այնպես արագ փախանք, որ մտածելու ժամանակ էլ չունեցանք: — Էհ, մի կծիկ էլ լիներ, հիմա հեշտությամբ կիջնեինք ներքև: Ապա ստուգիր, Սեմ, ինչքա՞ն է երկարությունը:

Սեմը սկսեց պարանը փաթաթել արմունկին:

— Հինգ, տաս, քսան, երեսուն... քառասուն կանգունից պակաս չի լինի,— ասաց նա:

— Չի՛ կարող պատահել,— ուրախացավ Ֆրոդոն:

— Չի՞ կարող,— կրկնեց Սեմը: — Զարմանալի ժողովուրդ են էլֆերը: Տեսքից պարանը կարծես թե բարակ է, բայց հո՛ ամուր չէ: Ու փափու՜կ-փափու՜կ: Պստլիկ կծիկ ու տեղ էլ չի՛ զբաղեցնում: Զարմանալի ժողովուրդ են, ճիշտ եմ ասում:

— Քառասուն կանգուն... — հաշվում էր, Ֆրոդոն: — Պետք է, որ հերիքի: Եթե մինչև գիշերը գալը ամպրոպը վերջանա, թերևս, կփորձեմ իջնել:

— Անձրևն արդեն համարյա կտրվում է,— նկատեց Սեմը: — Բայց պարոն Ֆրոդո, արժե՞ արդյոք ռիսկի դիմել այս մթության մեջ: Իսկ այն ոռնոցը, ինչ է, մոռացե՞լ եք: Մինչև հիմա դեռ ականջներիս մեջ է: Հաստատ Սև Հեծյալ էր... Շնորհակալություն՝ թռչել չգիտեն: Իսկ գուցե սովորե՞լ են: Եկեք ավելի լավ է մինչև առավոտ մնանք այս փոսում:

— Իսկ ես կարծում եմ, որ այստեղ ոչ մի րոպե չի կարելի մնալ,— ասաց Ֆրոդոն: — Ճահիճների հետևից Սև Երկիրն է ուշադիր հետևում, իսկ մենք կանգնած ենք այստեղ ի տես:

Այս խոսքերով էլ նա վեր կացավ ու վճռականորեն գնաց դեպի անդունդի եզրը: Արևելքում երկինքը աստիճանաբար մաքրվում էր: Երկնքով լողում էին ծանր, խոնավությամբ հագեցած ամպերի վերջին ծվենները: Նույնիսկ Էմին Մուիլի գլխին կուտակված փոթորիկը, որտեղ հապաղում էր Սաուրոնի մութ միտքը, կամաց-կամաց շրջվեց արևմուտք և փլվեց Անդուինի հովտի գլխին՝ պարուրելով Մինաս Թիրիթը մռայլ, չարագույժ խավարով: Հետո դանդաղ սահեց Գոնդորի վրայով դեպի Ռոհանի հարթավայրը և մթնեցրեց մայրամուտը ռոհանցի հեծյալների աչքերի առջև, որոնք սլանում էին այդ պահին դեպի հարավ: Բայց այստեղ, գարշահոտ ճահիճների և քարե անապատի գլխին, կրկին երևաց մուգ կապույտ երկինքը, և շուտով այնտեղ առկայծեցին մի քանի գունատ աստղեր՝ ասես փոքրիկ սպիտակ անցքեր լուսնի վրա գցված ծածկոցի վրա:

— Ի՜նչ լավ է նորից տեսնել,— բացականչեց Ֆրոդոն՝ ամբողջ կրծքով խորը շնչելով: — Ես էլ մի պահ մտածեցի, թե կուրացել եմ՝ կայծակից կամ ավելի վատ բանից: Ոչինչ չէի տեսնում, ու մեկ էլ հանկարծ տեսա այդ մոխրագույն պարանի ծայրը: Ինձ նույնիսկ թվաց, թե այն լուսարձակում է:

— Իսկապես, մթության մեջ պարանն ասես արծաթից լինի,— հաստատեց Սեմը: — Առաջ ես դա չէի նկատել: Չնայած որտեղի՞ց պետք է նկատած լինեի, եթե տոպրակիս հատակին մինչև հիմա ընկած էր: Եթե դուք այդպես պնդում եք, որ մենք այսօր իջնենք, ապա ասեք ինձ, ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել պարանը: Քառասուն կանգունը, ըստ երևույթին, տասնութ սաժեն կլինի: Պետք է, որ հերիքի, եթե ճիշտ եք հաշվել բարձրությունը:

— Կապիր կոճղից, Սեմ,— մի փոքր մտածելուց հետո կարգադրեց Ֆրոդոն: — Այս անգամ թող քո ասածով լինի, կիջնես առաջինը: Ես քեզ կիջեցնեմ, բայց չմոռանաս. հրվիր ժայռից ոտքերով ու ձեռքերով: Եթե մեկ-երկու անգամ ինչ-որ ելուստ գտնես, կանգնես վրան ու թողնես, որ մի փոքր հանգստանամ, դա միայն կօգնի գործին: Հասնես հատակին, պարանն ինձ կտաս՝ ու ես քո հետևից: Ես արդեն լավ եմ ինձ զգում:

— Ինչպես կասեք,— մռայլ ասաց Սեմը: — Լավ, ինչ լինելու է, թող լինի:

Նա պարանը կապեց կոճղից, մյուս ծայրը փաթաթեց գոտկատեղին, շրջվեց ու դժկամությամբ սողաց դեպի անդունդը:

Պարզվեց, որ իջնելն այնքան էլ սարսափելի չէր, որքան նրան թվում էր: Պարանն ինչ-որ վստահություն էր ներշնչում Սեմին, թեև, ամեն անգամ ներքև նայելուց, նա վախեցած փակում էր աչքերը: Միայն մի դժվարին տեղ հանդիպեց. ժայռը բոլորովին հարթ էր և, Սեմը հենվելու տեղ չգտնելով, ամբողջ ծանրությամբ կախվեց պարանից: Սակայն Ֆրոդոն ուշադիր էր. նա դանդաղ ու հավասարաչափ բաց էր թողնում պարանը, և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Ամենից շատ Սեմը վախենում էր, որ պարանը կավարտվի, իսկ թռչելու համար դեռ բարձր կլինի: Բայց երբ նա ոտքի կանգնեց ու բղավեց. «հասե՛լ եմ», Ֆրոդոյի ձեռքին դեռ բավականին մեծ կտոր պարան էր մնացել: Սեմի ձայնը գերազանց լսվում էր, բայց նրան տեսնել հնարավոր չէր. էլֆական մոխրագույն թիկնոցը լուծվել էր մթնշաղում:

Ֆրոդոյի վայրեջքն ավելի երկար տևեց: Նա պարանը փաթաթեց մարմնի շուրջը, ստուգեց, ամուր է արդյոք այն կապված կոճղից, կարճացրեց՝ եթե ինչ-որ բան լինի, կկախվի օդում, ոչ թե կծեփվի գետնին, և սկսեց իջնել: Նա չէր ուզում ռիսկի դիմել և աշխատում էր օգտագործել ամեն մի ելուստ՝ ի տարբերություն Սեմի, Ֆրոդոն այնքան էլ չէր վստահում այդ բարակ մոխրագույն լարին: Սակայն երկու անգամ, միևնույնն է, ստիպված եղավ վստահել. ժայռը բոլորովին հարթ էր, և նույնիսկ նրա հոբիթական ճարպիկ մատները ճեղք անգամ չգտան կառչելու համար: Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և շուտով Ֆրոդոն արդեն կանգնած էր Սեմի կողքին:

— Ուռա՛,— թեթևացած բացականչեց նա,— իջա՛նք վերջապես: Մնաս բարո՜վ, Էմին Մուիլ: Լավ, բա հետո՞: Էհ, այ կտեսնես, մենք դեռ կարոտով ենք հիշելու այս քարերը, երբ ոտքներիս տակ սկսի ճողփալ:

Սեմը չպատասխանեց. նա նայում էր քարափին, որտեղից իջել էին:

— Ցրվածի՛ մեկը,— դժգոհում էր նա,— ուռա՛ծ գլուխ: Իմ պարա՜նը: Ախր այն կապված է վերևում՝ կոճղից, իսկ մենք ահա՛ թե որտեղ ենք: Էհ, փառավոր սանդուղք թողեցինք այդ չարագործ Գոլլումի համար: Միայն ցուցանակն է բացակայում. «Հոբիթները գնացել են ա՜յ այն ուղղությամբ»: Էդպես էլ գիտեի, որ մի բան թարս է գնալու. ախր շա՜տ հեշտ իջանք:

— Դե,— ասաց Ֆրոդոն,— եթե կարողանաս հնարել, թե ինչպես կարելի է իջնել սարից, իսկ հետո պարանը արձակել ու վերցնել հետդ, ապա ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել «ուռած գլուխն» ու մնացած մականունները. է՞լ ինչպես էր քեզ պատվում ծերուկդ: Բարձրացիր վերև, արձակիր ու իջիր, եթե ուզում ես, իսկ ես՝ կնայեմ:

Սեմը ծոծրակը քորեց:

— Չէ, չգիտեմ, թե ինչպես կարելի է դա անել, ներեցեք,— խոստովանեց նա: — Ուղղակի ափսոս է պարանը, ձեռքս չի գնում թողնել էստեղ: — Նա նրբորեն ձգեց այն: — Դժվար է բաժանվել էլֆերի նվերից: Իսկ եթե հանկարծ Գալադրիելն ի՞նքը հյուսած լինի մեզ համար: Գալադրիել...

Սեմը վշտացած օրորեց գլուխը, լռեց, նայեց վերև ու, ասես հրաժեշտ տալով, վերջին անգամ քաշեց պարանի ծայրից:

Ի զարմանս հոբիթների, պարանը արձակվեց կոճղից: Անսպասելիությունից Սեմն ընկավ մեջքի վրա, իսկ պարանի փափուկ օղակները ոտքից գլուխ ծածկեցին նրան: Ֆրոդոն չկարողացավ ծիծաղը զսպել:

— Հետաքրքիր է, ո՞վ է հանգույցը կապել,— հարցրեց նա: — Դեռ շնորհակալություն, որ ավելի շուտ չարձակվեց: Ես էլ հանգիստ կախվել էի. մտածում եմ, Սեմը հուսախաբ չի անի:

— Ես, իհարկե սար մագլցելու վարպետ չեմ, տեր իմ,— նեղացած ասաց Սեմը,— բայց պարաններից ու հանգույցներից, ներողություն ենք խնդրում: Դա, ձեր թույլտվությամբ, մեր ընտանեկան արհեստն է: Վերցնենք թեկուզ իմ նախապապին. նա, իսկ հետո էլ հորեղբայր Էնդին, դե, իմ ծերուկի ավագ եղբայրը, երկար տարիներ պարանի արտադրամաս ունեին: Եվ ո՛չ Հոբիթստանում, ո՛չ մեկ ուրիշ տեղ ինձանից լավ պարան կապող չեք գտնի:

— Դե, այդ դեպքում, երևի, պարանը կտրվե՞լ է: Ինչ-որ սուր ելուստի հետ շփումից:

— Էդպիսի բան չկա՛,— ավելի վիրավորվեց Սեմը: Նա կռացավ և հետազոտեց պարանի ծայրը: — Չի կտրվել, տեսե՛ք, նույնիսկ վնասված չէ:

— Դե ուրեմն հանգույցն է արձակվել,— պնդեց Ֆրոդոն:

Սեմը գլուխն օրորեց և չպատասխանեց: Նա մտախոհ շոշափում էր պարանը:

— Մտածեք ինչ ուզում եք, պարոն Ֆրոդո,— վերջապես ասաց նա,— բայց ես կարծում եմ այն ինքն իրեն արձակվեց, երբ ես կանչեցի:

Նա ճարպկորեն փաթաթեց պարանը և խնամքով տեղավորեց ուղեպարկի մեջ:

— Թող այդպես լինի,— համաձայնեց Ֆրոդոն,— կարևորն այն է, որ մենք նորից պարան ունենք: Եկ ավելի լավ է մտածենք, թե ինչ պետք է անենք: Շուտով Գիշերը կսկսվի: Տես ի՜նչ աստղեր են, լուսնի մասին էլ չեմ խոսում:

— Նայում ես, ու սիրտդ ուրախանում է, չէ՞,— նայելով երկնքին ասաց Սեմը: — Դրանց մեջ ինչ-որ էլֆական բան կա: Եվ լուսինն էլ է մեծացել այս երկու օրվա ընթացքում, որ թաքնված էր ամպերի հետևում: Հո չի՜ փայլում:

— Այո, բայց լիալուսնին դեռ մի քանի օր կա: Կարծում եմ, չարժե հիմա խցկվել ճահճուտը, թե չէ մեկ էլ տեսար խրվեցինք...

Այդպես, մթնշաղի քողի տակ, հոբիթները սկսեցին իրենց ճանապարհորդության նոր փուլը: Որոշ տարածություն քայլելով՝ Սեմը շրջվեց: Անդունդի եզրին սևին էր տալիս ձորի բերանը, որտեղից նրանք իջել էին:

— Լավ է, որ պարանն էնտեղ կախված չմնաց,— ասաց նա: — Բարդ խնդրի առջև կանգնեցրինք էդ լպրծունին, դե թող հիմա մտածի, թե ուր ենք կորել: Տեսնենք ոնց է իր լպրծուն թաթերով թռչկոտելու ելուստից ելուստ:

Նրանք հեռացան քարափի ստորոտից և սկսեցին իջնել կտրուկ զառիթափով՝ շրջանցելով ժայռաբեկորները և առաջանալով քիչ առաջ տեղացած հեղեղից լպրծուն քարերի վրայով: Սակայն դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ ճանապարհը փակեց մի նոր ճեղք: Այն այնքան էլ լայն չէր, բայց մթության մեջ վրայով թռչել չարժեր: Խորքում խոխոջում էր առվակը: Ձախ կողմում ճեղքը շրջադարձ էր կատարում դեպի հյուսիս, և նորից գնում դեպի լեռները՝ փակելով ճանապարհը: Մինչև առավոտ ճանապարհը շարունակելն իմաստ չուներ:

— Չգնա՞նք ժայռերի երկայնքով դեպի հարավ,— առաջարկեց Սեմը: — Գուցե ինչ-որ չոր որջ կամ քարանձավ գտնենք:

— Գնանք,— համաձայնեց Ֆրոդոն: — Ես հոգնել եմ և այլևս ուժ չունեմ թափառել այս քարերի մեջ, թեպետ հապաղել էլ չեմ ուզում: Էհ, գոնե արահետ գտնեինք՝ մինչև ուժերս սպառվելը կգնայի ու կգնայի...

Էմին Մուիլի քարքարոտ ստորոտով գնալը նույնքան դժվար դուրս եկավ, որքան վերևում: Սեմն այդպես էլ ո՛չ որջ գտավ, որտեղ կարելի էր հանգստանալ, ո՛չ քարանձավ՝ միայն լերկ քարե պատ, իսկ գլխին մռայլ ժայռեր՝ մեկը մյուսից բարձր և ուղղաձիգ: Վերջապես, բոլորովին ուժասպառ, հոբիթները տեղավորվեցին քարափից ոչ հեռու մի վիթխարի քարի մոտ: Նստեցին կողք կողքի, տաքանալու համար սեղմվեցին միմյանց, և քունը կամաց-կամաց սկսեց հաղթահարել նրանց՝ պայքարելու ուժ չկար: Գլխավերևում լողում էր պայծառ լուսինը, որի սպիտակավուն լույսի ներքո փայլում էին սառը, խոժոռ ժայռերը: Մոխրագույն կիսախավարում քարերի լաբիրինթոսը սև ստվերներ էր տարածում:

— Լավ,— ասաց Ֆրոդոն, վեր կենալով ու ավելի պինդ փաթաթվելով թիկնուցի մեջ,— վերցրու իմ ծածկոցը ու քնիր, իսկ ես կմնամ պահակ: Կթափառեմ մի քիչ...

Հանկարծ նա քարացավ և, կռանալով՝ բռնեց Սեմի ձեռքը:

— Այն ի՞նչ է,— շշնջաց նա,— նայի՛ր, այնտե՛ղ, քարափի՛ն:

Սեմը նայեց նշված ուղղությամբ ու ցածր սուլեց.

— Բարև ձեզ,— ասաց նա,— չհասցրեցինք ձանձրանալ, կրկին հայտնվեց: Ախր դա Գոլլու՛մն է: Ես էլ, հիմարս, մտածում էի, վե՛րջ խաբեցինք, էլ չի իջնի: Չէ, դուք մենակ նայեք դրան. սարդը քեզ օրինակ:

Ուղղաձիգ և, ինչպես թվում էր գունատ լուսնի լույսի տակ, գրեթե հարթ պատի վրայով, բարակ վերջույթները քարի վրա տարածած, ինչ-որ փոքրիկ, սև ստվեր էր սողում: Երևում է այդ արարածի ճկուն, կառչուն մատները պատի վրա ինչ-որ ճեղքեր ու ելուստներ էին գտնում, որոնք հոբիթները նույնիսկ չէին տեսնում, ինչ մնաց կառչեին դրանցից, բայց հեռվից թվում էր, թե արարածը սողում է միջատների պես՝ կպչուն ոտքերի օգնությամբ: Արարածը շարժվում էր գլխիվայր, և ասես հոտոտում էր ճանապարհը: Ժամանակ առ ժամանակ նա գլուխը դանդաղ բարձրանում էր և պտտում աջ ու ձախ, իսկ աչքերը գունատ կրակով առկայծում էին մթության մեջ: Երբեմն արարածը խեթ-խեթ նայում էր լուսնին և անմիջապես կկոցում աչքերը:

— Կարծում եք, տեսնու՞մ է մեզ,— շշնջաց Սեմը:

— Չգիտեմ,— ցածր պատասխանեց Ֆրոդոն,— բայց կարծում եմ, որ՝ ոչ: Էլֆական թինոցները մթության մեջ նույնիսկ բարեկամների աչքից են քողարկում: Ես՝ օրինակ, ստվերում երկու քայլի վրա քեզ չեմ տեսնում: Բացի այդ լսել եմ, որ նա լույս չի սիրում՝ ո՛չ լուսնի, ո՛չ արևի:

— Բա ինչո՞ւ է էդ դեպքում հենց էս կողմ սողում:

— Կամա՛ց, Սե՛մ,— շշնջաց Ֆրոդոն: — Գուցե նա մեր հո՞տն է առել: Եվ լսում է, կարծես թե նա, էլֆերից ոչ վատ: Երևի ինչ-որ բան լսել է: Օրինակ՝ մեր ձայները: Ախր իջնելուց էնպես էինք գոռում... Եվ քիչ առաջ էլ շշուկով չէինք խոսում:

— Դե, նա ինձ արդեն զզվեցրերց,— ասաց Սեմը: — Մինչև հիմա դիմացել եմ, բայց հերիք է: Ուզում եմ նրան մի քանի փաղաքշական խոսք ասել, մանավանդ որ, նրանից փախչել, երևում է, չի ստացվի:

Եվ գլխին քաշելով մոխրագույն գլխանոցը, Սեմը սողաց դեպի քարափը:

— Զգո՛ւյշ,— հետևելով նրան շշնջաց Ֆրոդոն,— չվախեցնե՛ս նրան: Նա ավելի վտանգավոր է, քան թվում է:

Սև արարածն արդեն իջել էր ճանապարհի երեք քառորդը, և տասնինգ ֆուտից պակաս էր մնում մինչև քարափի ստորոտը: Հոբիթները, դարան մտած քարաբեկորի հետևում, ուշադիր հետևում էին Գոլլումին: Վերջինս, ըստ երևույթին կա՛մ հայտնվել էր փակուղում, կա՛մ ինչ-որ բանից անհանգստացել էր: Լսվեց նրա ֆսֆսոցը, հետո նա չարությամբ ֆշշացրեց՝ ասես հայհոյեց, բարձրացրեց գլուխն ու, հոբիթներին թվաց, թե թքեց: Այնուհետև կրկին շարժվեց առաջ: Եվ լսվեց նրա խռպոտ, ճռճռան ձայնը:

— Ախ, սսս, զգույշշ, իմ սքանչելի: Շտապեսսս՝ վիզդ կկոտրեսսս: Մենք չչենք ուզում մեր վիզը կոտրել, չէ՞, սսքանչելի: Չէ, չե՛նք ուզում, գո՛լլում, գո՛լլում: — Նա կրկին բարձրացրեց աչքերը, նայեց լուսնին և կկոցեց: — Մենք ատու՛մ ենք այն,— ֆշշացրեց նա,— զզվելի՛, զզվելի վախկոտ լույսսսսս: Այն լրտեսում է մեզ, իմ սքանչելի, խցկվում է մեր աչքերի մե՛ջ:

Որքան նա իջնում էր ներքև, այնքան նրա խռպոտ ձայնը ավելի հստակ էր հնչում.

— Որտե՞ղ է այն, որտե՞ղ է իմ սքանչելին: Այն մե՛ր Սքանչելին է, մե՛րը, մենք հե՛տ ենք ուզում այն: Գողե՛ր, գողե՛ր, կեղտոտ փոքրիկ գողե՛ր: Որտե՞ղ ենք նրանք, որտե՞ղ է իմ աքանչելին, ստորնե՛ր, ատելինե՛ր:

— Երևում է չգիտի հա՞, որ մենք էստեղ ենք,— շշնջաց Սեմը: — Իսկ ի՞նչն է նա անվանում Սքանչելի, երևի...

— Սսսս,— շշնջաց Ֆրոդոն,— նա արդեն մոտ է, կլսի՛:

Եվ իսկապես, Գոլլումը հանկարծ կտրուկ կանգ առավ, և նրա մեծ գլուխը պտտվեց այս ու այն կողմ՝ ասես ականջ էր դնում:

Սեմը զսպեց իրեն, թեև ձեռքերը դողում էին: Նա զայրույթով ու զզվանքով զննում էր չարաբախտ արարածին: Գոլլումը կրկին սողաց՝ ինչ-որ բան քթի տակ շշնջալով ու ֆշշացնելով:

Ի վերջո նա կախվեց հոբիթների գլխավերևում, գետնից տասներկու ֆուտ բարձրության վրա: Ժայռն այստեղ կախված էր ու հարթ, և նույնսկ Գոլլումը կառչելու տեղ չգտավ: Նա փորձեց շրջվել ոտքերով ներքև և թռչել, բայց չկարողացավ կառչած մնալ և, սուր ճիչ արձակելով, ընկավ՝ սարդի պես ձեռքերը սեղմելով մարմնին:

Սեմը դուրս թռավ թաքստոցից, երկու ցատկով հասավ Գոլլումին և, մինչ վերջինս կհասցներ ուշքի գալ, նստեց նրա վրա: Սակայն նույնիսկ անակնկալի եկած Գոլլումն իրեն չկորցրեց: Սեմը դեռ չէր հասցրել թշնամուն ինչպես հարկն է սեղմել գետնին, երբ վերջինիս ճկուն ձեռքերն ու ոտքերը փաթաթվեցին հոբիթին և սեղմեցին նրան, թույլ չտալով շարժվել: Կպչուն մատները շոշափեցին կոկորդը, սուր ատամները խրվեցին ուսը: Սեմը միայն հասցրեց գլխով ուժեղ հարվածել Գոլլումի դեմքին: Գոլլումը ֆշշացրեց ու թքեց, բայց ձեռքերը բաց չթողեց:

Եթե Սեմը մենակ լիներ, ամեն ինչ վատ կվերջանար: Բայց Ֆրոդոն, Ջարդողը պատյանից դուրս քաշելով, նետվեց օգնության: Նա բռնեց Գոլլումի նոսր, յուղոտ մազերից և գլուխը շրջեց այնպես, որ նրա չարությամբ լցված գունատ աչքերը նայեն երկնքին:

— Բա՛ց թող նրան, Գոլլում,— հրամայեց Ֆրոդոն: — Սա Ջարդողն է և այն շա՛տ սուր է: Դու արդեն մի անգամ տեսել ես այն: Բա՛ց թող, թե չէ կոկորդդ կկտրե՛մ:

Գոլլումը թուլացավ և կակղամորթի պես բացվեց: Սեմը ոտքի կանգնեց, շփեց վնասված ուսը և բարկացած նայեց անօգնական թշնամուն, բայց ձեռքը չբարձրացավ հարվածել նրան՝ հակառակորդը խղճալի նվնվում էր ու սողում նրա ոտքերի առաջ:

— Պետք չէ մեզ նեղացնել: Թույլ մի տուր նրանց նեղացնել մեզ, իմ սքանչելի: Փոքրիկ, բարի հոբիթները մեզ չեն նեղացնի չէ՞: Մենք ոչ մի վատ բան չէինք ուզում անել: Մենք մեզ համար գնում էինք, իսկ նրանք նետվեցին մեզ վրա, ինչպես կատուն՝ խեղճ մկան: Մենք այնքան միայնակ ենք, գո՛լլում: Եթե նրանք բարի լինեն, մենք էլ խելոք-խելոք կլինենք, ճի՞շտ է, իմ սքանչելի:

— Եվ ի՞նչ անենք նրա հետ,— հարցրեց Սեմը: — Իմ կարծիքն է՝ պինդ կապե՛լ նրան, որ էլ մեր հետևից չկարողանա՛ քարշ գալ:

— Դա կսսսպանի մեզ, կսպանի, կսպանի,— վնգստաց Գոլլումը: — Դաժա՛ն հոբիթսներ: Նրանք ուզում են կապել մեզզ և թողնել այսստեղ, սսառը քարերի վրա, գո՛լլում, գո՛լլում:

— Ոչ, ասաց Ֆրոդոն,— եթե սպանել, ապա միանգամից: Բայց հիմա նրան սպանելը մեզ պատիվ չի բերի: Խղճու՛կ արարած: Ախր նա մեզ դեռ ոչ մի վնաս չի տվել:

— Ո՞նց չի տվել,— զարմացավ Սեմը, ուսը շփելով: — Ուղղակի չհասցրեց, բայց պատրաստվում էր: Սպասեք, դեռ կհասցնի: Քնած ժամանակ կխեղդի մեզ, ահա թե ինչ կա նրա մտքին:

— Երևի դու ճիշտ ես,— ասաց Ֆրոդոն,— բայց մտադրության համար չեն սպանում:

Նա մտածմունքի մեջ ընկավ: Գուլլումն անշարժ պառկած էր, նույնիսկ չէր նվնվում: Սեմը, պարտված հակառակորդի գլխավերևում կանգնած, բարկացած աչքերով չափչփում էր նրան: Ֆրոդոյին հանկարծ թվաց, թե նրա ականջներում ցածր, բայց հստակ հնչեցին անցյալի ձայները.

«Ի՜նչ ափսոս է, որ Բիլբոն այդ սրկային չի դաշունահարել այն ժամանակ, երբ այդքան հարմար առիթ կար»:

«Ասում ես՝ ափսո՞ս: Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը. առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի»:

«Իսկ ես չեմ խղճում Գոլլումին, բոլորովին չեմ խղճում: Նա արժանի՛ է մահվան»:

«Արժանին՝ արժանի է, խոսք չկա: Եվ նա, և շատ ուրիշներ, որ ապրում են մինչև հիմա: Իսկ հապա մի հաշվիր այնպիսիններին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են: Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույնն ստանա: Քանի ու ոչ՝ ուրեմն մի շտապիր ոչ ոքի մահվան դատապարտել, քանզի նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել»:

— Դու ճիշտ ես, թող քո ասածը լինի,— սուրն իջեցնելով, բարձրաձայն ասաց նա: — Թեև ես վախենում եմ, բայց ձեռք չեմ տա նրան: Քանզի երբ հանդիպեցի նրան երես առ երես, սիրտս լցվեց խղճահարությամբ:

Սեմը զարմացած նայեց տիրոջը, որը խոսում էր կամ ինքն իր հետ, կամ՝ ինչ որ աներևույթ մեկի: Գոլլումը բարձրացրեց գլուխը:

— Այ-յո, այո, մենք խեղճ ենք, խեղճ ենք ու դժբախտ, իմ սքանչելի,— վնգստաց նա: — Վատ ենք մենք ապրում, վատ: Բարի հոբիթսները չեն սսպանի մեզզզ, չ-չեն սպանի:

— Ոչ, չեն սպանի,— ասաց Ֆրոդոն: — Բայց բաց էլ չեն թողնի: Քո մեջ մեծ չարություն ու խորամանկություն կա, Գոլլում: Ստիպված ես գալ մեզ հետ, դե իսկ մենք քեզ կհետևենք: Բայց դու պետք է օգնես մեզ՝ բարությանը պատասխանում են բարությամբ: Չէ՞ որ մենք քեզ խղճացինք:

—Այո, այոսսս, մենք համաձայն ենք,— բացականչեց Գոլլումն ու նստեց: — Բարի հոբիթսներ: Մենք կգնանք նրանց հետ և մթության մեջ անկատելի արահետներ կփնտրենք նրանց համար, այո: Իսկ ու՞ր են գնում հոբիթսները այս սառը, քարե երկրով: Մեզ հետաքրքիր է, շշատ հետաքրքիր է, չէ՞ իմ սքանչելի:

Նա նայեց հոբիթներին, և նրա գունատ աչքերում կայծկլտաց խորամանկ, ագահ կրակը:

Սեմը կատաղած նայեց նրան, բայց զսպելով իրեն, սեղմեց ատամները. նա զգում էր, որ խանգարել չի կարելի, տերն ինչ-որ մտահղացում ունի: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյի պատասխանը նրան շատ զարմացրեց:

Ֆրոդոն նայեց ուղիղ Գոլլումի աչքերի մեջ, վերջինս խառնված փախցրեց հայացքը:

— Դու գիտես, թե ուր ենք մենք գնում, Սմեագորլ,— ցածր, բայց խստորեն ասաց նա: — Եթե չգիտես էլ, ապա կռահում ես: Մենք գնում ենք Մորդոր, դա առանց այդ էլ պարզ է: Դու գիտես ճանապարհը, այդպես չէ՞:

— Ախ, սսս,— սուլեց Գոլլումը, փակելով ականջները, ասես Ֆրոդոյի ասածները ցավեցրին նրա ականջները: — Մենք կռահում էինք, այո, մենք կռահում էինք: Մենք չենք ուզում, որ հոբիթսները այնտեղ գնան, ճի՞շտ է, սքանչելի: Ինչի՞ համար են բարի հոբիթսները այնտեղ գնում: Այնտեղ մոխիր է ու փոշի, կոկորդդ չորանում է, իսկ ջուր չկա, այնտեղ ամենուր փոսեր են փորված և վխտում են օրքերը, շշատ, շշատ օրքեր: Հոբիթսները լավն են, պետք չէ այնտ-տեղ գնալ:

— Ուրեմն դու այնտեղ եղե՞լ ես,— կտրուկ հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու կամքիդ հակառակ ուզում ես այնտե՞ղ վերադառնալ:

— Այո, այո, ո՛չչ,— ծղրտաց Գոլլումը: — Դա պատահաբար ստացվեց, ճի՞շտ է, սքանչելի: Այո, այո, պատահաբար: Նորից մենք չենք ուզում, ոչ, ոչ: — Հանկարծ նրա ձայնն անճանաչելիորեն փոխվեց. նա սկսեց հեծկլտալ, խեղդվել և դիմել անհայտ մեկին: — Թողե՛ք ինձ, գո՛լլում, գո՛լլում: Ցավու՛մ է: Իմ խեղճ թաթեր, գո՛լլում: Ես, մենք, ոչ, ես չե՛մ ուզում վերադառնալ, ես չե՛մ կարող գտնել այն: Ես հոգնե՛լ եմ: Ես, մենք չենք կարող գտնել այն, գո՛լլում, գո՛լլում, այն ոչ մի տեղ չկա: Նրանք հսկում են, նրանք երբեք չեն քնում: Թզուկները, մարդիկ, էլֆերը, ահարկու էլֆերն իրենց վառվող աչքերով շատ հեռու են տեսնում: Չեմ կարող այն գտնել, ախխ: —Նա վեր թռավ և շրջվելով դեպի արևելք, իր նիհար, ոսկրոտ բռունցքով սպառնաց ինչ-որ մեկին: — Մենք չե՛նք փնտրի այն,— գոռաց նա,— քեզ համար՝ չե՛նք փնտրի: — Եվ կրկին թուլանալով, կպավ գետնին: — Գո՛լլումմ գո՛լլում, մի՛ նայիր մեզ, հեռացի՛ր, գնա քնի՛ր:

— Նա քո ասելով չի գնա, Սմեագորլ, և ո՛չ էլ կքնի,— ասաց Ֆրոդոն: — Բայց եթե դու իսկապես ուզում ես նրանից ազատվել, պետք է ինձ օգնես: Դու պետք է ցույց տաս ինձ նրա մոտ տանող ճանապարհը: Միայն մինչև դարպասը, ներս կարող ես չմտնել:

Գոլլումը կրկին նստեց և կիսախուփ աչքերի տակից նայեց Ֆրոդոյին:

— Նա այնտեղ է,— ծղրտաց նա,— նա միշտ էլ այնտեղ է: Օրքերը կուղեկցեն: Այստեղ՝ Գետի արևելյան ափին, նրանք վխտում են հազարներով: Մի՛ խնդրիր Սմեագորլին, խեղճ, խե՛ղճ Սմեագորլ: Նա հեռացել է, վաղուց հեռացել է: Նրանից խլել են Սքանչելին և Սմեագորլը կորել է:

— Եթե դու գաս մեզ հետ, գուցե նա գտնվի,— ասաց Ֆրոդոն:

— Ո՛չ, ո՛չ, երբե՛ք,— վշտացած արձագանքեց Գոլլումը,— նրա Սքանչելին կորել է:

— Վեր կա՛ց,— կարգադրեց Ֆրոդոն:

Գոլլումը վեր կացավ և մեջքով սեղմվեց պատին:

— Պատասխանի՛ր,— ասաց Ֆրոդոն,— քեզ համար ցերեկն է հեշտ փնտրե՞լ ճանապարհը, թե՞ գիշերը: Մենք հոգնել ենք, բայց եթե դու ընտրես գիշերը, մենք հենց հիմա ճանապարհ կընկնենք:

— Մեծ լույսը ցավեցնում է մեր աչքերը,— բողոքեց Գոլլումը: — Սպիտակ դեմքը երկնքում է, մենք հիմա չենք գնա, ոչ: Պետք է սպասել: Շ-շուտով, շուտով այն կկորչի սարրերի հետևում, այո: Առայժմ մի քիչ հանգստացեք, բարի հոբիթսներ:

— Այդ դեպքում նստիր,— ասաց Ֆրոդոն,— և չփորձե՛ս ծլկել:

Հոբիթները նստեցին Գոլլումի աջ և ձախ կողմերում, հենվեցին պատին և ոտքները մեկնեցին: Սեմն ու Ֆրոդոն պայմանավորվելու ոչինչ չունեին. երկուսն էլ հասկանում էին որ քնել չէր կարելի:

Լուսինը հանգիստ լողում էր իր ճանապարհով: Ժայռերի երկար ստվերները ձգվեցին հովտով մեկ, և տարածքը մթնեց: Երկինքը գնալով լցվում էր վառ փայլող աստղերով: Ոչ ոք չէր շարժվում: Գոլլումը նստել էր՝ դունչը հենած ծնկներին և ձեռքերն ու ոտքերը տարածել գետնին: Աչքերը փակ էին, բայց զգացում էր, որ ամբողջ մարմնով լարված է. ըստ երևույթին ականջները սրած սպասում էր:

Ֆրոդոն թաքուն նայեց Սեմին: Նրանց աչքերը հանդիպեցին, և երկուսն էլ առանց խոսքերի միմյանց հասկացան: Երկուսն էլ միաժամանակ թուլացան, հետ գցեցին գլուխները և փակեցին աչքերը: Լռոթյան մեջ լսվում էր նրանց համաչափ շնչառությունը: Գոլլումի ձեռքերը դողացին: Նա գլուխը գրեթե աննկատ թեքեց ձախ, հետո՝ աջ, ապա բացեց սկզբում մի աչքը, հետո՝ մյուս: Հոբիթները ոչ մի շարժում չարեցին: Հանկարծ Գոլլումը զարմանալի ճարպկությամբ վեր ցատկեց տեղից և նետվեց խավարի գիրկը, ինչպես գորտը կամ մորեխը: Բայց Ֆրոդոն ու Սեմը հենց դրան էլ սպասում էին: Գոլլումը երկու ցատկ էլ չհասցրեց կատարել, երբ Սեմը հետևից թռավ նրա մեջքին, իսկ Ֆրոդոն բռնեց ոտքից և գցեց նրան գետնին:

— Ահա և քո պարանը մեկ անգամ էլ պետք եկավ, Սեմ,— ատամների արանքից ասաց Ֆրոդոն:

Սեմն արագ ուղեպարկից հանեց պարանը:

— Այդ ու՞ր էիր շտապում սառը, կոշտ քարերի վրայով, պարոն Գոլլում,— հետաքրքրվեց նա: — Մեզ հետաքրքիր է շա՜տ-շա՜տ: Քո բարեկամ օրքերի՞ն էիր ուզում այցելել: Ախ դու կեղտոտ, խաբեբա՛ արարած: Այս պարանով ոչ թե ոտքդ, այլ վիզդ է պետք կապել ու շատ ամուր:

Գոլլումը հանգիստ պառկած էր, ասես քիչ առաջ ինքը չէր փորձում փախչել: Նա չպատասխանեց Սեմին, միայն ատելությամբ լի հայացք նետեց նրա վրա:

— Մեզ միայն պետք է, որ նա չկարողանա փախչել,— ասաց Ֆրոդոն: — Ոտքերը մի կապիր, նա պետք է քայլի: Ձեռքերը նույնպես, նա չորեքթաթ էլ է վազում: Կապիր միայն մի ոտքը և պարանի ծայրը պահիր ձեռքիդ:

Մինչ Սեմը կապում էր, Ֆրոդոն հսկում էր Գոլլումին: Արդյունքն անսպասելի էր. Գոլլումը հանկարծ սկսեց սրտաճմլիկ վնգստալ և թավալվել գետնին՝ փորձելով ատամներով հասնել հանգույցին և կրծել այն: Ի վերջո ստիպված եղան հավատալ, որ Գոլլումն չի ձևացնում: Ֆրոդոն ստուգեց՝ հո ամու՞ր չի կապված: Բայց հանգույցն այստեղ ակնհայտորեն կապ չուներ: Սեմն ավելի բարի դուրս եկավ, քան նրա զրույցները:

— Ինչու՞մն է բանը,— հարցրեց նա Գոլլումին: — Ուզում էիր փախչել, մենք էլ քեզ կապեցինք, բայց ցավ պատճառել բոլորովին չէինք ուզում:

— Ցավու՛մ է, ցավու՛մ է,— սուլում էր Գոլլումը: — Այն սառեցնու՛մ է, այն կծու՛մ է: Անիծյալ էլֆերն են հյուսել այն: Չա՛ր, դաժա՛ն հոբիթսներ: Ահա՛ թե ինչու էինք մենք ուզում փախչել, իմ սքանչելի, ահա՛ թե ինչու: Մենք կռահում էինք, որ նրանք մեզ կտանջեն: Նրանք էլֆերի հե՛տ են շփվում, սարսափազդու և սրատես էլֆերի՛: Հանե՛ք այն, հանե՛ք, ցավու՛մ է:

— Ոչ, չեմ հանի,— ասաց Ֆրոդոն: — Եթե միայն... — Նա մի վայրկյան մտածեց,— եթե միայն դու այնպիսի խոստում տաս, որ ես հավատամ:

— Երդվում ենք, երդվում ենք, որ լսող կլինենք, այո, այո-սսս,— տնքում էր Գոլլումը, շարունակելով ոտքը բռնած գալարվել: — Ցավո՛ւմ է, հանե՛ք այն:

— Երդվու՞մ ես,— հարցրեց Ֆրոդոն:

— Սմեագորլը երդվում է,— հանկարծ պարզ ձայնով ասաց Գոլլումն ու տարօրինիակ, փայլող աչքերով նայեց Ֆրոդոյին: — Սմեագորլը երդվում է Սքանչելիի վրա:

Ֆրոդոն ուղղվեց, և նրա խոսքերն ու խիստ ձայնը կրկին զարմացրին Սեմին:

— Սքանչելիի վրա՞,— ասաց նա,— և դու դեռ համարձակվու՞մ ես: Լա՛վ մտածիր:

''Իսկ այս մեկը՝ Ամենազորը, կտիրի մյուսներին''

''Բոլորին սև շղթաներով կկապի երկրում մթին:''

— Դու հասկանու՞մ ես, թե ինչ է քեզ սպառնում, Սմեագորլ: Իմացած եղիր, այդ երդումը քեզ ամուր կկապի: Բայց սքանչելին քեզանից նենգ է: Այն կարող է դավաճանել քեզ: Զգուշացի՛ր:

Գոլլումը կծկվեց և փակեց ականջները:

— Սքանչելիի վրա՛, Սքանչելիի վրա՛,— կրկնեց նա:

— Երդվում ես, որ ի՞նչ կանես,— հարցրեց Ֆրոդոն:

— Որ լսող կլինեմ, Սեմագորլը լսող կլինի ու խելոք,— հայտարարեց Գոլլումը:

Նա սողաց Ֆրոդոյի ոտքերի մոտ և դողդողալով, ասես սեփական խոսքերից մահացու վախենալով, խռպոտ շշնջաց.

— Սմեագորլը երդվում է, որ երբեք, երբեք չի տա այն Նրան: Նա չի ստանա այն, երբե՛ք: Սմեագորլը կփրկի Սքանչելին, միայն թե թողեք, որ նա երդվի Սքանչելիի վրա:

— Ոչ, չեմ թողնի,— կտրեց Ֆրոդոն՝ խղճահարությամբ, բայց խստորեն նայելով Գոլլումին: — Դու հույս ունես տեսնել և շոշափել ''Այն'', թեև գերազանց գիտես, որ միայն ''Նրա'' տեսքից կկորցնես քեզ: Երդվիր Սքանչելիով, այլ ոչ թե Սքանչելիի վրա, եթե իրոք որոշել ես երդվել: Քանզի դու գիտես, թե որտեղ է ''Այն'': Այո, Սմեագորլ, լավ գիտես: ''Այն''՝ քո առջև է:

Մի ակնթարթ Սեմին թվաց, թե տերը աճեց, իսկ Գոլլումը փոքրացավ ու ավելի խղճալի դարձավ: Ֆրոդոն՝ ահեղ մի ստվեր հզոր տիրակալի, որը թաքցնում էր իր կուրացուցիչ փայլը մոխրագույն հանդերձանքի տակ, և նրա ոտքերի տակ՝ ինչ-որ խղճուկ շնիկ: Սակայն այդ երկուսը ինչ-որ իմաստով ազգականներ լինեին ասես և առանց բառերի հասկանում էին միմյանց: Հանկարծ Գոլլումը վեր թռավ և շան պես սկսեց ցատկոտել Ֆրոդոյի շուրջը, գրկել նրա ոտքերը:

— Վե՛րջ տուր,— հրամայեց Ֆրոդոն: — Երդվի՛ր:

— Մենք երդվում ենք, այո, այո, ես երդվու՛մ եմ,— արձագանքեց Գոլլումը: — Երդվում եմ հավատարիմ լինել Սքանչելիի տիրոջը: Տերը լավն է, Սմեագորլը խելոք կլինի, գո՛լլում, գո՛լլում: — Եվ նա հանկարծ կրկին լաց եղավ և ձգվեց դեպի պարանը՝ փորձելով կրծել այն:

— Արձակիր պարանը, Սեմ,— կարգադրեց Ֆրոդոն:

Սեմը դժկամությամբ հնազանդվեց: Գոլլումը անմիջապես վեր թռավ և սկսեց ցատկոտել նրանց շուրջը, նման ծեծված մի շան, որին տերը ներել էր և շոյել գլուխը: Այդ պահից սկսած Գոլլումի մեջ փոփոխություն սկսվեց: Նա գրեթե դադարեց ֆշշացնել ու նվնվալ, դադարեց դիմել միայն ինքն իրեն ու իր սքանչելուն և այդ պատվին արժանացրեց նաև հոբիթներին: Նա կծկվում էր ու ցնցվում նրանց անսպասելի շարժումներից, վախենում էր մոտ գնալ և մահու չափ վախենում էր դիպչել էլֆական թիկնոցներին, բայց ընդհանուր առմամբ իրեն բարեկամաբար էր պահում: Նա կաշվից դուրս էր գալիս, որ ինչ-որ բանում ծառայի տիրոջը և քծնում էր նրան: Երբ տերը ինչ-որ կատակ էր անում՝ նա ծիծաղից ցնցվում էր, երբ բարի խոսք էր ասում՝ ցատկոտում էր ու ցնծում, իսկ երբ կշտամբում էր նրան՝ սկսում էր լաց լինել ու նվնվալ: Սեմը գեթե չէր խոսում նրա հետ և ոչ մի բանում նրան չէր վստահում. նոր Գոլլումը՝ Գոլլում-Սմեագորլը, նրան ավելի քիչ էր դուր գալիս և ավելի կասկածելի էր, քան հինը:

— Լավ Գոլլում կամ ինչ է այժմ քո անունը,— ասաց նա: — Գնա՛նք: Լուսինը թաքնվել է, գիշերն արդեն ավարտվում է: Ժամանակն է ճանապարհ ընկնել:

— Այո, այո,— անմիջապես համաձայնեց Գոլլումը: — Ճահիճների միջով միայն մի ճանապարհ կա, և այդ ե՛ս եմ այն գտել: Օրքերն այնտեղ չեն գնում, նրանք չգիտեն այդ ճանապարհը: Օրքերը վախենում են ճահիճներից, նրանց շրջանցում են դրանք շատ-շատ հեռվից: Ձեր բախտը բերել է, շատ է բերել, որ դուք այստեղ եք ընկել: Եվ լավ է, որ հանդիպել եք Սմեագորլին, այո: Սմեագորլը ձեզ կուղեկցի, հետևեք Սմեագորլին:

Նա վազեց առաջ և շրջվեց՝ հարցական նայելով հոբիթներին, ինչպես շունը, որը կանչում է տերերին զբոսնելու:

— Սպասի՛ր,— բղավեց Սեմը,— շատ հեռու մի գնա, հասկացա՞ր: Ես քո հետևից կրնկակող գալիս եմ և եթե ինչ՝ պարանը ձեռքիս է:

— Ոչ, ոչ,— վախեցավ Գոլլումը,— Սմեագորլը չի փախչի, Սմեագորլը երդում է տվել:

Խոր գիշեր էր, երբ նրանք աստղերի պայծառ լույսի ներքո ճանապարհ ընկան: Գոլլումը տարավ նրանց հետ՝ դեպի հյուսիս, բայց շուտով կտրուկ թեքվեց աջ և, հետևում թողնելով Էմին Մուիլի ուղղաձիգ պատերը, քարակույտերի միջով իջավ ներքև՝ ուղիղ դեպի մեծ ճահճուտը: Երեք ստվերները արագ և անաղմուկ չքացան գիշերվա խավարում: Մորդորի դարպասի առջև փռված հսկայական ճահճային անապատում թագավորում էր մռայլ լռությունը:

=== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ===

Գոլլումն ընթանում էր հավասարաչափ արագ և՛ երկու ոտքով, և՛ չորեքթաթ, վիզն առաջ պարզած ու գլուխը տնկած: Ֆրոդոն ու Սեմը հազիվ էին հասնում նրա հետևից, բայց նա, երևում է, միտքը փոխել էր և ծլկել չէր պատրաստվում: Երբ նրանք հետ էին մնում, նա կանգ էր առնում, շրջվում ու սպասում հոբիթներին: Շուտով նրանք հասան ճեղքվածքին, որն արդեն մեկ անգամ արգելափակել էր Ֆրոդոյի և Սեմի ճանապարհը, սակայն այս անգամ արդեն ճահիճների մոտ:

— Այս կո՛ղմ,— կանչեց Գոլլումը,— այստեղ ներքևում արահետ կա, այո՛, այո՛: Մենք այդ արարետով կգնանք-կգնանք ա՜յ այնտեղ: — Նա ձեռքը թափ տվեց ճահճուտի ուղղությոամբ:

Գիշերային թարմ զեփյուռի հետ խառնված ծանր գարշահոտություն փչեց ճամփորդների դեմքին: Գոլլումը հետազոտեց ճեղքվածքի եզրը և վերջապես կանչեց հոբիթներին.

— Այստե՛ղ, այստեղով հեշտությամբ կարելի է իջնել: Սմեագորլը մի անգամ իջել է, այո: Ես եղել եմ այստեղ, երբ թաքնվում էի օրքերից:

Հոբիթները իջան նրա հետևից մշուշի մեջ՝ պարզվեց, իսկապես հեշտ էր: Տասներկու ֆուտ լայնությամբ և տասնհինգ ֆուտ խորությամբ իջվածքը Էմին Մուիլի լանջերից իջնող և ճահճուտը սնուցող անհաշիվ առուներից մեկի հունն էր: Գոլլումը թեքվեց աջ և, ակնհայտ հաճույքով չլմփացնելով, սկսեց գնալ առվակի քարե հատակով: Ջուրը նրան դուր էր գալիս. նա կամացուկ ծիծաղում էր և նույնիսկ քթի տակ երգի պես ինչ-որ մի բան դնդնում.

<poem>

Կոշտ, քարքարոտ հողերը

Կծում են մեր ձեռքերը,

Խայթում են մեր ոտքերը:

Ժայռերն ու քարերը

Մերկ են, ինչպես ծեր ոսկորները

Բայց կրծելն իմաստ չունի

Ատամներս կջարդվի:

Իսկ թաց ու փափուկ առուն

Շոյում է մեր հոգնած ոտքերը

Եվ մենք ուրախանում ենք...

</poem>

— Հա՛, հա՛: Եվ ինչի՞ համար ենք մենք ուրախանում,— հարցրեց նա՝ խեթ-խեթ նայելով հոբիթներին: — Հիմա կասենք, թե ինչի համար: Այն ժամանակ նա կռահեց, հավետ ատելի Պարկինսը: — Նրա աչքերը չարությամբ կայծկլտացին մթության մեջ, և դա Սեմի աչքից չվրիպեց:

Գոլլումը շարունակեց.

<poem>

Ապրում է, բայց չի շնչում,

Ականջ չունի, չի լսում:

Մահվան պես սառն է նա,

Չի զնգզնգում զրահը նրա:

խմում է, խմում՝ չի հագենում,

Թպրտում է նա ցամաքում:

Կղզին սար է նրա համար,

Աղբյուրը՝ քամու պոռթկում:

Փայլոմ է նա, առկայծում,

Տեսնում եմ ու ուրախանում:

Համեղ ձկնիկ, լողա, լողա,

Արի մեզ մոտ հյութեղ պատառ:

</poem>

Գոլլումի երգն անհանգստացրեց Սեմին, և նա կրկին հիշեց այն, ինչն անհանգստացնում էր նրան դեռ այն պահից սկսած, երբ Ֆրոդոն որոշեց Գոլլումին վերցնել որպես ուղեկցող: Հետաքրքիր է, ինչո՞վ պետք է նա սնվի: Սեմը կռահում էր, որ տերը այդ մասին չի մտածել: Եվ առհասարակ՝ ինչո՞վ է Գոլլումը սնվել իր միայնակ թափառումների ժամանակ: «Վատ է սնվել,— մտածեց Սեմը,— անմիջապես երևում է, որ սոված է մնացել: Իսկ եթե ձուկ չբռնվի, գուցե նա չզզվի և փորձի հոբիթի մի՞ս համտեսել: Կքնենք՝ ու հա՛մփ, երկուսիս էլ կուտի: Դե, Սեմ Գեմջի, ուշադիր եղիր, ամբողջ հույսը քո վրա է:»

Նրանք երկար քայլեցին մութ, ոլորուն ճեղքվածքի հատակով, այնքան երկար, որ հոգնած հոբիթներին թվաց, թե ճահիճներին երբեք չեն հասնի: Ճեղքվածքը շրջադարձ կատարեց դեպի արևելք, լայնացավ և դարձավ ոչ այնքան խորը: Վերջապես երկինքը գունատվեց և մոխրագույն երանգ ստացավ: Գոլլումը հոգնածության նշաններ չէր ցուցաբերում, բայց այնուամենայնիվ բարձրացրեց գլուխը, նայեց երկնքին և կանգ առավ:

— Շուտով օրը կսկսվի,— անձայն շշնջաց նա, ասես օրը կարող էր լսել ու հարձակվել նրա վրա: — Սմեագորլը կթաքնվի այստեղ, ես կթաքնվեմ, և Դեղին Դեմքը ինձ չի նկատի:

— Իսկ մենք ուրախ կլինեինք տեսնել արեգակը,— հոգոց հանեց Ֆրոդոն,— բայց մենք այնպես ենք հոգնել, որ ուժ չկա վերև բարձրանալու:

— Պետք չէ ուրախանալ Դեղին Դեմքի համար,— նեղացավ Գոլլումը: — Այն մեզ կմատնի: Խելացի, բարի հոբիթսները կթաքնվեն Սմեագորլի հետ: Շուրջը օրքեր և այլ գարշելի արարածներ են վխտում: Նրանք շատ հեռու են տեսնում: Մնացեք այստեղ և թաքնվեք Սմեագորլի հետ:

Նրանք տեղավորվեցին ճեղքվածքի կտրուկ լանջի տակ, որն այստեղ արդեն սովորական մարդու հասակին էր: Առուն հոսում էր մյուս լանջի տակով, ոտքերի տակ չոր էր: Ֆրոդոն ու Սեմը նստեցին մեծ, հարթ քարի վրա և հոգնած փլվեցին լանջին: Գոլլումը, ոտքերով չլմփացնելով, զբոսնում էր առվի մեջ:

— Հարկավոր է նախաճաշել,— ասաց Ֆրոդոն: — Սմեագորլ, դու սովա՞ծ ես: Մենք էլ գրեթե ոչինչ չունենք, բայց եղածը կկիսենք:

«Սոված» բառը լսելով՝ Գոլլումի խոշոր աչքերը հյուծված դեմքի վրա ավելի որոշակի ընդգծվեցին և փայլեցին կանաչ կրակով: Նա նույնիսկ մի ակնթարթ խոսեց հին, գոլլումյան ֆսֆսացող ձայնով.

— Մենք սովածացել ենք, շատ ենք սովածացել, իմ սքանչելի: Իսկ ի՞նչ են նրանք ուտում: Հյութալի ձկնի՞կ: — Նա սուր, դեղին ատամների արանքից դուրս հանեց երկար լեզուն ու ագահորեն լպստեց անգույն շրթունքները:

— Ոչ, մենք ձուկ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Միայն սա,— նա մի կտոր լեմբաս ցույց տվեց,— և մեկ էլ ջուր, եթե այստեղի ջուրը կարելի է խմել:

— Այո, այո-սսս, ջուրը մաքուր է,— պատասխանեց Գոլլումը: — Խմեք, խմեք, քանի դեռ կարելի է: Բայց այդ ի՞նչ է նրանց ձեռքին, իմ սքանչելի: Այն համե՞ղ է, այն խրխրթա՞ն է:

Ֆրոդոն տերևով փաթաթված գալեթից մի կտոր կոտրեց և տերևի հետ միասին տվեց Գոլլումին: Գոլլումը հոտոտեց տերևը, և նրա դեմքը զզվանքից ու չարությունից ծամածռվեց:

— Սմեագորլը գիտի՛ այս հոտը,— ֆշշացրեց նա: — Այս տերևները էլֆերի երկրի՛ց են: Թու՛, գարշելի հո՛տ ունեն: Սմեագորլը մագլցել է այդ ծառերի վրա, և այդ հոտը կպել է նրա ձեռքերին ու ոտքերին, իմ խեղճ ձեռքերի՛ն, իմ սիրելի ոտքերի՛ն: — Նա մի կողմ նետեց տերևը, Լեմբասից կծեց մի կտոր, ծամեց, ապա թքեց ու հազաց: — Ախխխ, ոչ, ոչ,— թքոտելով բղավեց նա,— խեղճ Սմեագորլը ձեր պատճառով քիչ էր մնում խեղդվեր: Փոշի՛ և մոխի՛ր, մենք չենք կարող ուտել այն: Սմեագորլը ստիպված կլինի սոված մնալ: Բայց նա չի նեղանում, ոչ, ոչ: Հոբիթսները բարի են, Սմեագորլը խոստացել է: Նա սոված կմնա: Հոբիթսների ուտելիքը Սմեագորլը չի կարող ուտել: Խեղճ, խե՛ղճ Սմեագորլ:

— Ափսոս,— ասաց Ֆրոդոն,— բայց ես ոչնչով չեմ կարող քեզ օգնել: Այս սնունդը, կարծում եմ, քեզ միայն օգուտ կտար, եթե դու ինքդ քեզ հաղթահարեիր: Սակայն, կարծում եմ, դեռևս չարժե նույնիսկ փորձել:

Հոբիթները լուռ ուտում էին իրենց գալեթները: Սեմը նկատեց, որ դրանք ավելի համեղ են դարձել. Գոլլումը նրան հիշեցրեց, թե ինչ համեղ և հիանալի ուտելիք է Լեմբասը, բայց նաև փչացրեց Սեմի ախորժակը՝ աչքերով ուղեկցելով յուրաքանչյուր կտորը, ինչպես տիրոջից համեղ պատառի սպասող շունը: Միայն այն ժամանակ, երբ հոբիթները ուտելը վերջացրին ու պառկեցին հանգստանալու, Գոլլումը, ըստ երևույթին, համոզվեց, որ ոչ մի համեղ բան իրենից չեն թաքցնում, հեռացավ մի քանի քայլ այն կողմ, նստեց ու սկսեց թնկթնկալ:

— Տե՛ր իմ,— բարձրաձայն կանչեց Սեմը. նրա համար միևնույնն էր, լսում է Գոլլումը, թե ոչ: — Հարկավոր է քնել, տեր իմ, բայց երկուսս էլ միաժամանակ չենք կարող՝ տես ինչ սոված աչքերով է այդ ավազակը մեզ նայում: Հետո ի՞նչ, որ նա «խոստացել է»: Գոլլում է նա, թե Սմեագոլլում՝ դրանից սովորությունները չեն փոխվում: Դուք հիմա քնեք, տեր իմ, իսկ ես ձեզ կարթնացնեմ, երբ էլ չկարողանամ ինձ զսպել: Քանի դեռ նա մեզ հետ է և ձեռքերն էլ ազատ են, կքնենք հերթափոխով, ինչպես առաջ:

— Երևի դու ճիշտ ես, Սեմ,— բացահայտ և առանց ձայնը ցածրացնելու ասաց Ֆրոդոն: — Նա իսկապես փոխվել է, բայց ինչպես և որքան՝ դեռ հայտնի չէ: Սակայն, իմ կարծիքով, մենք առայժմ վախենալու ոչինչ չունենք: Լավ, եթե ուզում ես, կհանգստանանք հերթով: Երկու ժամից ինձ արթնացրու:

Ֆրոդոն այնքան հոգնած էր, որ վերջին խոսքից անմիջապես հետո գլուխը կախեց կրծքին ու քնեց: Իսկ Գոլլումը, ըստ երևույթին, մոռացել էր իր վախերը և փախչելու միտք չուներ: Նա կծկվեց ու քնեց, ասես ոչինչ չէր եղել և, չնայած նրան, որ կասկածելի սուլում էր ատամների արանքից, քարի պես անշարժ պառկած էր: Սեմը, մի փոքր նստելով նրանց կողքին, հանկարծ վախեցավ, որ, քնածների համաչափ շնչառությունը լսելով, ինքն էլ կքնի: Նա վեր կացավ, մոտեցավ Գոլլումին և թեթև հրեց նրան: Գոլլումի ձեռքերը բացվեցին, մատները ցնցվեցին՝ և ուրիշ ոչինչ: Սեմը կռացավ և նրա ականջին շշնջաց. «համեղ ձկնիկ»,— բայց Գոլլումը նույնիսկ ականջը չշարժեց և շարունակեց առաջվա պես սուլել:

Սեմը ծոծրակը քորեց:

— Երևում է իսկապես քնած է,— մրթմրթաց նա: — Եթե ես նրա նման լինեի, այս լպրծունը այլևս չէր արթնանա...

Նա հոգոց հանեց, քշեց գլխում ծագած գայթակղիչ մտքերը, որ սուրն այստեղ է, պարանի համար էլ հեռու գնալ պետք չէ, ապա գնաց ու նստեց տիրոջ կողքին:

Երբ նա աչքերը բացեց, գլխավերևում երկինքը չափից ավելի աղոտ թվաց: Նախաճաշի ժամանակ շատ ավելի լուսավոր էր: Սեմը տեղից վեր թռավ և հասկացավ, որ եթե ինքը այսպես առույգ է ու սոված, նշանակում է ամբողջ օրը քնել է՝ երևի ինը ժամից ոչ պակաս: Ֆրոդոն դեռ չէր արթնացել, իսկ Գոլլումը մոտակայքում չէր երևում: Սեմն արդեն ուզում էր կշտամբել ինքն իրեն և սկսեց հիշել բոլոր այն անբարեհաճ մականունները, որոնցով, կատարելով իր հայրական պարտքը, պարգևատրում էր նրան Ծերուկ Գեմջին, բայց հետո հասկացավ, որ տերը ճիշտ էր. ոչ ոքից պաշտպանվելու հարկ չկար՝ Գոլլումն անհետացել էր և նրանք երկուսն էլ ողջ էին. ոչ ոք նրանց քնի մեջ չէր խեղդել:

— Ու՞ր է այդ անպիտանը,— բարձրաձայն հարցրեց Սեմը, փոքր ինչ խղճի խայթ զգալով իր կասկածանքի համար: — Տեսնես որտե՞ղ է քարշ գալիս:

— Ոչ հեռու, ոչ հեռու,— վերևից պատասխանեց ձայնը:

Սեմը նայեց վերև: Իրիկնային երկնքի ֆոնին գծագրվեց Գոլլումի մեծ գլուխն ու ցցված ականջները:

— Հեյ, ի՞նչ ես անում այդտեղ,— հարցրեց Սեմը: Ծանոթ կերպարանքի տեսքից նրա կասկածամտությունն անմիջապես վերադարձավ:

— Սմեագորլը սոված է,— ասաց Գոլլումը: — Նա շուտով կվերադառնա:

— Հապա իջի՛ր էդտեղից, ու՞մ եմ ասում,— գոռաց նրա վրա Սեմը:

Սակայն Գոլլումն արդեն անհետացել էր: Սեմի ճչոցներից Ֆրոդոն արթնացավ և աչքերը տրորելով նստեց:

— Բարև,— ասաց նա,— ի՞նչ է պատահել: Ժամը քանի՞սն է:

— Դեռ չգիտեմ,— պատասխանեց Սեմը,— բայց արևը, կարծես թե, մայր է մտել: Իսկ Գոլլումը ծլկեց: Ասաց՝ սոված է:

— Մի անհագստացիր,— ասաց Ֆրոդոն,— կվերադառնա, այ կտեսնես: Դա անխուսափելի է: Որոշ ժամանակ երդումը նրան կպահի, և բացի այդ՝ իր Սքանչելուց էլ չի կարող բաժանվել:

Ֆրոդոն ավելի հանգստացավ, երբ իմացավ, որ մի ամբողջ օր խաղաղ քնել են սոված և չկապված Գոլլումի կողքին:

— Զուր մի հիշիր ծերուկիդ,— ասաց նա Սեմին: — Հազիվ էիր ոտքի վրա մնում, իսկ հիմա հանգստացել ես: Համաձայնվիր, որ ամեն ինչ լավ ստացվեց, և երկուսս էլ հիանալի հանգստացանք: Առջևում դժվար ճանապարհ է, ավելի դժվար, քան մինչև հիմա:

— Ուտելիքի գործը վատ է,— նկատեց Սեմը: — Մոտավորապես որքա՞ն ժամանակ կպահանջվի գործն ավարտին հասցնելու համար: Իսկ հետո, երբ ավարտին հասցնենք, ի՞նչ պետք է անենք: Բան չեմ ասում, այս ճանապարհային գալեթները, իհարկե, հիանալի են, շնորհակալություն էլֆ հացթուխներին, բայց միևնույնն է, դրանցով, կոպիտ ասած, ստամոքսդ չես լցնի: Եվ հետո մի դժբախտություն էլ կա. ինչքան շատ ենք ուտում, էնքան քիչ է մնում: Եթե գոտիներս պինդ ձգենք, երևի երեք շաբաթ կբավականացնի: Վերջին ժամանակներս չափն անցանք: Եվ իզուր:

— Ես չգիտեմ, թե ինչքան ժամանակ է հարկավոր,— պատասխանեց Ֆրոդոն: — Մենք չափազանց երկար թափառեցինք լեռներում: Բայց ահա, թե ինչ կասեմ քեզ, Սեմ Գեմջի, իմ թանկագի՛ն հոբիթ, իմ ամենալա՛վ ընկեր: Պետք չէ մտածել, թե ինչ կլինի հետո, երբ, ինչպես դու ես ասում, գործն ավարտին հասցնենք: Հույսը շատ աղոտ է, բայց եթե հանկարծ մեզ հաջողվի ավարտին հասցնել, ո՞վ գիտի, թե դրանից հետո ի՜նչ կլինի: Պատկերացրու՝ համիշխանության մատանին ընկնում է կրակի մեջ, իսկ մենք երկու քայլի վրա ենք: Ի՞նչ ես կարծում, ուտելիքի մասին մտածելու ժամանակ կունենա՞ս: Կասկածում եմ, որ դրանից հետո մեզ ուտելիք պետք կլինի: Չէ, կարծում եմ ինչ-որ մի կերպ քարշ կգանք մինչև Ճակատագրի Լեռ և ամեն ինչ կավարտվի: Ավելին, ինձ թվում է նույնիսկ դա իմ ուժերից վեր է:

Սեմը լուռ գլխով արեց, բռնեց տիրոջ ձեռքը, կռացավ, սակայն չհամբուրեց՝ միայն մի քանի կաթիլ արտասուք թափեց: Հետո շրջվեց, թևքով սրբեց աչքերը, վեր կացավ և սկսեց հետ ու առաջ գնալ՝ փորձելով քթի տակ ինչ-որ մեղեդի սուլել, ապա խեղդված ձայնով ասաց.

— Եվ ու՞ր կորավ այդ չարագործը:

Գոլլումն իրեն սպասեցնել չտվեց. անձայն, գաղտագողի մոտեցավ և բուսնեց նրանց դիմաց: Նա թուքը շաղ տալով ինչ-որ բան էր ծամում: Ձեռքերն ու դեմքը ծածկված էին սև ցեխով: Թե ինչ էր ծամում, հոբիթները չհետաքրքրվեցին:

«Բզեզներ, ճիճուներ, և ինչ-որ տզրուկներ, երևի,— մտածեց Սեմը: — Բ՛ռռ, զզվելի արարած: Խղճուկ թափառաշրջիկ»:

Գոլլումը նույնպես ոչինչ չասաց, մինչև որ չլվացվեց ու մի կուշտ ջուր չխմեց: Հետո շրթունքները լիզելով մոտեցավ նրանց:

— Այ հիմա ուրիշ բան,— ասաց նա: — Հանգստացա՞ք: Պատրա՞ստ եք շարունակել ճանապարհը: Բարի հոբիթսները քաղցր քնեցին: Հիմա արդեն հավատու՞մ եք Սմեագորլին: Դե լավ է, շատ-շատ լավ է:

Շարունակեցին ճանապարհը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ օրը: Ճեղքվածքը գնալով ավելի հարթ ու մակերեսային էր դառնում, իսկ հատակը՝ ավելի ուղիղ: Լանջերը գնալով վեր էին ածվում սովորական ափերի: Գիշերը վերջանում էր, բայց լուսինն ու ամպերը կորել էին ամպերի հետևում, և միայն օդում տարածվող մոխրագույն կիսախավարից կարելի էր կռահել, որ լուսանում է:

Վաղ առավոտյան, ցրտից դողալով, նրանք հասան առվի բերանին: Ափերը վերածվեցին մամռոտ թմբերի: Առուն, խոխոջալով, շրջանցում էր վերջին քարակույտերը և կորչում գորշ ճահճուտում: Չոր եղեգները շրշում ու ճարճատում էին, թեև օդում քամի չկար:

Առջևում, աղոտ մթնշաղում, տարածում էին անծայրածիր ճահիճները: Սև, փտած ջրի վրա լողում էին գոլորշու ամպերը: Կանգնած օդը հագեցած էր ծանր գարշահոտությամբ: Հարավում՝ հեռու՜-հեռվու՜մ, երևում էին Մորդորի ժայռոտ պարիսպները՝ ասես սև, փոթորկաբեր ամպերի պատ մշուշոտ ծովի վրա:

Հոբիթները հիմա ամբողջությամբ գտնվում էին Գոլլումի ձեռքում: Նրանք չգիտեին, և այդ մշուշի մեջ չէին էլ կարող զանազանել, որ, ըստ էության, գտնվում են Ճահճուտի հյուսիսային ծայրին: Եթե հոբիթներն այդ տարածքն ավելի լավ իմանային, նրանք կարող էին մի քանի օր զոհաբերելով հետ վերադառնալ, շրջանցել ճահճուտը և, գնալով դեպի հյուսիս, պինդ չոր ճանապարհներով հասնել Դագորլադի ամայի հարթավայրը, որտեղ, Մորդորի դարպասի դիմաց, հին ժամանակներում մեծ ճակատամարտ էր տեղի ունեցել: Թեպետ, այդ ճանապարհով նրանք դժվար թե տեղ հասնեին. ամայի, քարքարոտ անապատում թաքնվելու տեղ չկար, և բացի այդ այնտեղով գիշեր-ցերեկ տեղաշարժվում էին օրքերն ու Սաուրոնի մյուս կամակատարները: Նույնիսկ լորիենյան թիկնոցները հոբիթներին չէին փրկի:

— Դե, ո՞ր կողմ ենք գնում, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն: — Պարտադիր պետք է գնանք այս գարշահոտ ճահճուտո՞վ:

— Պարտադիր չէ, պարտադիր չէ,— ասաց Գոլլումը: — Հոբիթսները կարող են ավելի արագ հասնել սև լեռներին և պատվել Նրան իրենց ներկայությամբ: Մի քիչ հետ, մի քիչ կողք,— նա իր ցամաքած ձեռքն ուղղեց դեպի հյուսիս-արևելք,— և հոբիթսները դուրս կգան չոր, պինդ ճանապարհի վրա, իսկ այնտեղի բոլոր ճանապարհները տանում են միայն մի ուղղությամբ՝ Նրա մոտ, այո, այո: Եվ Ինքը գիշեր-ցերեկ հսկում է դրանք: Այնտեղ վխտում են օրքերը և շատ ուրախ կլինեն հյուրերի համար: Կբռնեն ու քարշ կտան ուղիղ Նրա մոտ: Հենց այնտեղ էլ Ինքը մի ժամանակ նկատեց Սմեագորլին, և նրան բռնեցին: — Գոլլումի մարմնով դող անցավ: — Բայց այդ ժամանակվանից Սմեագորլը շատ բան է սովորել, այո, այո, նա աչքեր ունի, և ոտքերն ու քիթն էլ զուր տեղը չեն: Ես հիմա այլ ճանապարհներ գիտեմ: Դժվար՝ այո, ոչ այնքան կարճ՝ այո, բայց՝ ավելի ապահով: Այնտեղ Ինքը ձեզ չի տեսնի: Եկեք Սմեագորլի հետևից: Սմեագորլը ձեզ կտանի ճահիճների միջով, որտեղ խիտ մառախուղ է, լավ մառախուղ: Եկեք Սմեագորլի հետևից, և այդ ժամանակ, հնարավոր է, որ կհասցնեք շատ հեռու գնալ, մինչ Ինքը կնկատի ու կբռնի ձեզ:

Անքամի և ամպամած առավոտ էր: Ճահիճների գլխին ծանրացել էր գարշահոտ մշուշը: Խիտ, ցածր ամպերը ծածկել էին ամբողջ երկինքը: Գոլլումն ուրախանում էր, որ արև չկա և շտապեցնում էր հոբիթներին: Հազիվ մի փոքր հանգստանալով՝ նրանք կրկին ճանապարհ ընկան և շուտով սուզվեցին անթափանց մշուշի մեջ: Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մորդորի սև լեռները կորան տեսողությունից: Քայլում էին մեկը մյուսի հետևից՝ Գոլլումը, Սեմը, Ֆրոդոն:

Ամենից շատ հոգնել էր Ֆրոդոն, և ինչքան էլ նրանք դանդաղ գնային, միևնույնն է, նա հետ էր մնում: Շուտով պարզվեց, որ ճահճուտը համատարած չէ: Այն բաղկացած էր մանր ջրափոսերի շղթաներից, խոնավ ջրիմուռերից և պղտոր առուներից, որոնց միջով ձգվում էր ոլորապտույտ արահետը, որը փորձառու ուղեկիցը կարող էր հեշտությամբ գտնել: Գոլլումը բավականաչափ փորձ ուներ, սակայն այստեղ պահանջվում էր նրա ողջ հմտությունը: Նա հոտոտում էր, գլուխը պտտում այս ու այն կողմ և քթի տակ անընդհատ ինչ-որ բան փնթփնթում: Երբեմն նա բարձրացնում էր ձեռքը, նշան անում հոբիթներին կանգ առնել, իսկ ինքը չորեքթաթ սողում էր առաջ, ստուգում՝ շատ խորը չէ արդյոք, երբեմն էլ ականջը դնում էր գետնին ու լսում:

Շուրջն ամեն ինչ միօրինակ ու ձանձրալի էր: Այդ լքված վայրում դեռևս թագավորում էր ցուրտ ձմեռը: Կանաչ ընդհանրապես չկար՝ միայն մանուշակագույն, փրփակալած ջրիմուռեր, որոնք օրորվում էին պղտոր, մռայլ ջրերի վրա: Տեղ-տեղ մառախուղի միջից ուրվագծվում էին չոր խոտերի փնջեր և եղեգի փտած ցողուններ՝ հին, մոռացված ամառվա խղճուկ ուրվականներ:

Կեսօրին թեթևակի պայծառացավ, մառախուղը բարձրացավ, նոսրացավ և թափանցիկ դարձավ: Ինչ-որ տեղ, խիտ մշուշի գլխին, ջինջ, լազուր երկնքում փայլում էր պայծառ արեգակը, սակայն այստեղ՝ ներքևում, հաստ գոլորշու ամպի միջից երևում էր միայն նրա դժգույն ուրվականը: Այն չէր տաքացնում, չէր գունավորում ճահիճների այդ մեռյալ աշխարհը, բայց, միևնույնն է, Գոլլումը ցնցվում էր ու տրտնջում: Վերջապես նա հայտարարեց, որ գնալ այլևս հնարավոր չէ: Ասես հետապնդվող փոքրիկ գազանիկներ, նրանք կծկվեցին եղեգների խիտ մացառուտի եզրին: Խոր լռություն էր տիրում, միայն չորացած խոտերի ու եղեգների անգույն ցողուններն էին երբեմն շրշում՝ անշարժ օդում տարածվող աննկատելի, մեղմ քամուց:

— Գոնե մի թռչնակ լիներ,— տխուր ասաց Սեմը:

— Այստեղ թռչուններ չկան,— ասաց Գոլլումը: — Համեղ թռչնակներ... — Նա լիզեց շրթունքները: — Օձեր, ճիճուներ, տզրուկներ, ջրում ապրող անհամ, զզվելի արարածներ՝ այո, թռչնակներ՝ ոչ: — Նա հառաչեց:

Սեմը զզվանքով նայեց նրան:

Այդպես անցավ Գոլլումի հետ ճանապարհորդության երրորդ օրը: Մինչդեռ այլ, երջանիկ ու լուսավոր երկրներում կերկարեին իրիկնային ստվերները՝ նրանք կրկին ճանապարհ ընկան: Հազվադեպ էին կանգ առնում, բայց ոչ թե հանգստանալու համար, այլ Գոլլումի պատճառով. նա առաջ էր ընթանում չափազանց դանդաղ, ավելի ուշադիր ընտրում ճանապարհը և հաճախ շփոթված կանգ առնում: Նրանք հասել էին Մեռյալ ճահճուտների ամենախորքը, և այնտեղ շատ մութ էր ու մռայլ:

Առաջ էին ընթանում իծաշարուկով, դանդաղ, կորացած, աչքները չկտրելով Գոլլումից և ճշգրտությամբ կրկնելով նրա շարժումները: Ջրափոսերը վերածվեցին լճերի, և չոր հող գտնելը, որտեղ ոտքերը մինչև ծնկները չէին խրվում բլթացող ցեխի մեջ, գնալով ավելի էր դժվարանում: Սակայն հոբիթները, բարեբախտաբար թեթև էին, այլապես նրանցից ոչ մեկը կենդանի դուրս չէր պրծնի ճահճուտից:

Շուտով այնքան մթնեց, որ թվում էր, թե օդն էլ է սևացել ու խտացել, իսկ շնչելը՝ դժվարացել: Երբ հայտնվեցին կրակները, Սեմը տրորեց աչքերը՝ մտածելով, որ խելագարվում է: Առաջին լույսը նա տեսավ պատահաբար, աչքի ծայրով՝ գունատ, լուսավոր կետ, որը առկայծեց մի պահ ու արագ հանգավ: Բայց շուտով հայտնվեցին էլի ու էլի՝ մի մասը հիշեցնում էին ծխի լուսավոր շիթեր, մյուսները՝ կրակի մութ լեզուներ, նման անտեսանելի մոմերի պարող կրակների: Կրակներից մի քանիսը թռչկոտում էին ու դողում, ասես անտեսանելի ձեռքերը փորձում էին դրանք փաթաթել ուրվականային ծածկոցով: Բայց ինչու՞ են լռում Ֆրոդոն ու Գոլլումը: Ի վերջո Սեմը չդիմացավ:

— Ի՞նչ է կատարվում, Գոլլում,— շշնջաց նա: — Ի՞նչ կրակներ են սրանք: Տես, մենք ամբողջովին շրջապատված ենք, գուցե սա ծուղա՞կ է: Որտեղի՞ց սրանք հայտնվեցին:

Գոլլումը բարձրացրեց գլուխը: Նա սողում էր չորեքթաթ՝ շոշափելով և հոտոտելով սև ցեխը:

— Շրջապատել են, այո,— շշնջաց նա ի պատասխան: — Գայթակղում են մեզ: Դրանք հուղարկավորության կրակներ են, այրվում են մեռելների գլխին, այո, այո: Ուշադրություն մի դարձրու, մի՛ նայիր դրանց: Թող իրենց համար այրվեն: Ո՞ւր է տերը:

Սեմը շրջվեց: Ֆրոդոն կրկին հետ էր մնացել ու նույնիսկ չէր երևում: Սեմը մի քանի քայլ հետ վերադարձավ՝ չհամարձակվելով շատ հեռու գնալ, և ցածր, բարակ ձայնով կանչեց տիրոջը: Եվ հանկարծ նա նկատեց Ֆրոդոյին. վերջինս կանգնած էր անշարժ, մտքերի մեջ խորասուզված և անքթիթ նայում էր կրակներին: Անօգնական կախված ձեռքերից ջուր և ցեխ էր կաթկթում:

— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Մի նայեք դրանց: Գոլլումն ասում է, որ չի կարելի նայել: Եկեք ավելի լավ է հետ չմնանք: Հարկավոր է արագ հեռանալ այս անիծյալ տեղից... Եթե դա հնարավոր է, իհարկե:

— Լավ,— պատասխանեց Ֆրոդոն, ասես քնից արթնանալով: — Գնա՛նք:

Սեմը շրջվեց և շտապեց հասնել Գոլլումին, բայց անզգույշ շարժում անելով սայթաքեց, կառչեց ինչ-որ լպրծուն արմատից և ընկավ: Ձեռքերը խրվեցին գարշահոտ տիղմի մեջ, և քիչ էր մնում գլխովին սուզվեր: Հազիվ լսելի ֆշշոց լսվեց, Սեմի դեմքին փչեց անտանելի գարշահոտությունը, լույսերն առկայծեցին, պարեցին և սկսեցին մոտենալ: Մի պահ Սեմին ջրի մակերևույթը դեպի խորքը տանող սև պատուհան թվաց, որի մեջ նայելով, նա մի կերպ ձեռքերը ջրից դուրս հանեց և վախեցած ճչալով հետ նահանջեց:

— Ջրի տակ մեռելնե՛ր են,— սարսափահար ճչաց նա: — Շա՜տ-շա՜տ դեմքեր, մեռելայի՛ն դեմքեր:

— Այո, այո, Մեռյալ Ճահիճներ, այդպես են սրանք կոչվում,— չարությամբ քմծիծաղ տվեց Գոլլումը: — Երբ վառվում են կրակները, ջրի մեջ նայել չի կարելի:

— Ովքե՞ր են նրանք,— դեռ վախից դողալով Ֆրոդոյին հարցրեց Սեմը: — Որտեղի՞ց հայտնվեցին:

— Չգիտեմ,— քնկոտ ձայնով ասաց Ֆրոդոն: Թվում էր, թե նա դեռ վերջնականապես չի սթափվել: — Ես էլ տեսա նրանց: Նրանք հայտնվեցին, երբ վառվեցին կրակները: Նրանք պառկած են ջրի սև խորքում և նայում են իրենց մեռած աչքերով: Չար, սարսափազդու դեմքեր, բայց կան նաև ուրիշներ՝ տխուր ու ազնվածին: Մեռելներից շատերը գեղեցիկ ու հպարտ դեմքեր ունեն, արծաթավուն մազեր, իսկ մազերի մեջ՝ ջրիմուռեր... Բայց նրանք բոլորը մեռած են, ամբողջությամբ փտած և անդրշիրիմյան լույս են արձակում: — Ֆրոդոն ձեռքերով փակեց աչքերը: — Չգիտեմ ովքեր են նրանք, բայց ինձ թվաց, թե տեսնում եմ մարդկանց ու էլֆերի: Եվ օրքերի նրանց կողքին:

— Այո, այո,— ասաց Գոլլումը: — Բոլորը մեռած են, բոլորը փտած են՝ էլֆերը, օրքերը, մարդիկ: Դրա համար էլ ճահճուտն անվանվում է Մեռյալ: Այստեղ մեծ ճակատամարտ է տեղի ունեցել, փոքրիկ Սմեագորլին այդ մասին պատել են, ինձ տատիկս է պատմել, երբ դեռ Սքանչելին չէր գտնվել: Մե՛ծ ճակատամարտ է եղել: Բարձրահասակ մարդիկ մեծ սրերով, սարսափելի էլֆերն ու ոռնացող օրքերը կռվել են այս հարթավայրում շատ օրեր, շատ ամիսներ, Սև Դարպասի մոտ: Հետո հայտնվել են ճահիճները, մեծացել ու կուլ են տվել սպանված ռազմիկների մարմինները:

— Բայց այդ ճակատամարտը շատ դարեր առաջ է եղել,— կասկածեց Սեմը: — Այդ մեռելներից միայն ոսկորներ պետք է մնացած լինեին, իսկ մենք տեսանք նրանց դեմքերը: Դա ի՞նչ կարող է լինել: Չար կախարդա՞նք:

— Չգիտեմ, չգիտեմ, Սմեագորլը չգիտի,— պատասխանեց Գոլլումը: — Նրանց չես կարող հասնել, շոշափել, ոչ: Մենք մի անգամ փորձել ենք, չէ՞, իմ սքանչելի: Այո, ես մի անգամ փորձել եմ: Աչքը նրանց տեսնում է, բայց ատամը չի բռնում, իմ սքանչելի: Ոչ, իմ սքանչելի, նրանք մեռած են, նրանք տեսիլքներ են:

Սեմը մռայլ ու զզվանքով լի հայացքով նայեց Գոլլումին՝ հասկանալով թե ինչու էր նա ուզում շոշափել մեռելներին:

— Դե, ես մինչև կոկորդս կուշտ եմ էդ մեռելներից,— փնթփնթաց նա: — Հարկավոր է էստեղից հեռանալ, և ինչքան հնարավոր է՝ արագ:

— Այո, այո, արագ, ինչքան հնարավոր է արագ,— գլխով արեց Գոլլումը: — Բայց շտապել չի կարելի: Հարկավոր է գնալ արագ, բայց զգույշ, թե չէ հոբիթսները կսուզվեն մեռելների մոտ և իրենց սեփական փոքրիկ կրակները կվառեն: Հետևե՛ք Սմեագորլին, մի՛ նայեք կրակներին:

Նա սողաց դեպի աջ՝ արահետ փնտրելով լճակը շրջանցելու համար: Հոբիթներն աշխատում էին հետ չմնալ նրանից, ակամա կրկնելով Գոլլումի շարժումները և, մինչև գետին կռացած, սողում էին նրա հետևից: «Մի քիչ էլ, ու մենք կվերածվենք ևս երկու փոքրիկ Գոլումների, այո, այո, իմ սքանչելի,— մտածեց Սեմը»:

Վերջապես արահետ գտնվեց, և նրանք մե՛կ սողալով, մե՛կ ճումբից ճումբ թռչկոտելով առաջ շարժվեցին ճահճուտի միջով: Մի քանի անգամ նահանջեցին, մի քանի անգամ խրվեցին ցեխի մեջ՝ գարշահոտ, ինչպես կեղտաջրերի հորը, և շուտով երեքն էլ մինչև կոկորդները ծածկվեցին լպրծուն, զզվելի տիղմով ու նրանց վրայից գարշահոտություն փչեց:

Ուշ գիշերով, լուսաբացին մոտ, նրանք վերջապես ոտքերի տակ ավելի չոր հող զգացին: Գոլլումը ֆշշացնում էր ու անընդհատ քթի տակ փնթփնթում, բայց գոհ տեսք ուներ: Միայն իրեն հայտնի ինչ-որ նշաններով կա՛մ հոտառությամբ, կա՛մ իր արտասովոր հիշողությամբ, նա, ըստ երևույթին, հասկացել էր, որ այժմ գտնվում են անվտանգ տեղում և հիմա վստահ էր ու գիտեր, թե ուր գնալ:

— Դե, իսկ հիմա առա՛ջ,— հրամայեց նա: — Խելացի՛, քա՛ջ հոբիթսներ: Նրանք շա՜տ-շա՜տ հոգնել են, իմ սքանչելի, ու մենք էլ ենք հոգնել: Բայց հարկավոր է արագ հեռանալ այստեղից, տանել տիրոջը չար կրակներից հեռու, այո, այո, հեռու:

Այս խոսքերով էլ նա նետվեց առաջ և գրեթե վազելով սկսեց գնալ եղեգնուտը երկու մասի բաժանող հողի բարակ շերտի վրայով: Հոբիթները սայթաքելով շտապեցին նրա հետևից: Բայց հանկարծ Գոլլումը նորից կանգ առավ, հոտոտեց և անհանգստացած ֆշշացրեց՝ երևում է կրկին ինչ-որ բանից դժգոհ էր:

— Ի՞նչ է պատահել,— փնթփնթալով վրա հասավ Սեմը: Նրան թվաց, թե Գոլլումը զզվանքով փնչացնում է: — Ի՞նչ ես էդպես հոտոտում: Ես գարշահոտությունից քիթս եմ սեղմել, որ աչքերս ճակատս չթռչեն: Քո վրայից էլ է գարշելի հոտ գալիս, տիրոջ վրայից էլ: Էստեղ ամեն մի ցողուն գարշելի հոտ է արձակում:

— Այո, այո, և Սեմի վրայից էլ պակաս հոտ չի գալիս,— արձագանքեց Գոլլումը: — Խեղճ Սմեագորլի համար հոտոտելը դժվար է, բայց հնազանդ Սմեագորլը դիմանում է: Նա ուզում է օգնել բարի տիրոջը: Բայց գարշահոտությունը ոչինչ, ոչինչ: Օդում ինչ-որ բան այն չէ: Սմեագորլը զգում է, և դա նրան հեչ դուր չի գալիս:

Նա կրկին շարժվեց առաջ, սակայն գնալով ավելի էր անհանգստանում, անընդհատ կանգնում էր, վիզը ձգում ու ականջ դնում: Սկզբում հոբիթները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում: Եվ հանկարծ երեքն էլ միանգամից քարացան ու ականջները սրեցին: Ֆրոդոյի ու Սեմի ականջին հասավ հեռվից եկող երկարաձիգ, կատաղի ու սահմռկեցուցիչ ոռնոցը: Հոբիթները ցնցվեցին ու միաժամանակ զգացին, թե ինչպես օդը տատանվեց ու մահացու սառնություն փչեց: Հետո լսվեց մոտեցող քամու ձայնը: Կրակները տատանվեցին, գունատվեցին ու մարեցին:

Գոլլումը չէր շարժվում: Նա կանգնած դողում էր ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթում: Քամին մռնչոցով ու սուլոցով փլվեց ճահիճների գլխին, պատառոտեց մշուշի անթափանց ծածկոցը, և շուտով երկնային բարձունքներում երևացին ամպերն ու լուսինը:

Լուսնի տեսքից հոբիթները մի ակնթարթ ուրախացան, բայց Գոլլումը սեղմվեց գետնին՝ բոլոր անեծքներով անիծելով ատելի Սպիտակ Դեմքին: Ֆրոդուն ու Սեմը նայում էին երկնքին, ագահորեն կուլ տալիս թարմ օդը: Հանկարծ նրանք տեսան այն, ինչից այդքան վախենում էր Գոլլումը: Անիծված լեռների կողմից մի փոքրիկ, սև ամպ էր սրընթաց մոտենում՝ Մորդորի սև խավարից անջատված մի մութ ստվեր, հսկայական, սարսափազդու թևավոր մի արարած: Սահմռկեցուցիչ ճիչ արձակելով, այն մի պահ ծածկեց լուսինը և, առաջ անցնելով քամուց, սլացավ արևմուտք:

Հոբիթները բերանքսիվայր ընկան և անօգնական սեղմվեցին սառը գետնին: Անդրշիրիմյան սարսափազդու ուրվականը վերադարձավ: Այժմ նա ավելի ցածր էր թռչում, ուղիղ նրանց գլխավերևով՝ վիթխարի թևերի հարվածներով ցրելով գարշահոտ մշուշը: Մահացու սարսափ սփռելով, նա կրկին սլացավ Մորդոր՝ հետապնդվելով Սաուրոնի զայրույթով: Քամին մռնչալով սուրաց նրա հետևից, և մեկ րոպե անց մերկացած ճահիճների վրա լռություն իջավ: Առջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվում էր լուսնի անհամաչափ լույսով լուսավորված մերկ անապատը, իսկ հեռվում սպառնալից վեր էին խոյանում Խավարի Լեռները:

Սեմն ու Ֆրոդոն աչքները տրորելով ոտքի կանգնեցին, նման երեխաների, որոնք սթափվել են տհաճ երազից և հայտնաբերել, որ շուրջը սովորական մթություն է, և ամեն ինչ խաղաղ է: Բայց Գոլլումը, ասես շանթահար, անշարժ պառկած էր: Հոբիթները դժվարությամբ ոտքի կանգնեցրին նրան, բայց նա ոչ մի կերպ չէր ուզում նայել վերև և կրկին ընկավ ծնկների վրա՝ գլուխը ծածկելով մեծ, հարթ ափերով:

— Ուրվականնե՛րը,— տնքաց նա,— Թևավոր ուրվականնե՛րը: Սքանչելիի ծառանե՛րը: Նրանք ամեն ինչ տեսնում են, ամեն, ամե՛ն ինչ: Նրանցից չես թաքնվի: Անիծյա՛լ լինի Սպիտակ Դեմքը: Նրանք ամեն ինչ կպատմեն Նրան: Նա կտեսնի մեզ, կճանաչի մեզ, գո՛լլում, գո՛լլում, գո՛լլում:

Եվ միայն այն ժամանակ, երբ լուսինը մտավ հեռավոր Թոլ Բրանդիրի հետևը, Գոլլումը վերջապես համաձայնեց վեր կենալ և շարունակել ճանապարհը:

Այդ ժամանակից ի վեր Սեմը սկսեց նկատել, որ Գոլլումը կրկին փոխվում է: Նա ավելի շատ էր քծնում հոբիթներին՝ ցույց տալով նրանց իր անսահման նվիրվածությունը, բայց Սեմին անհանգստացնում էր նրա տարօրինակ հայացքը, երբ նա գաղտնի նայում էր իրենց և հատկապես՝ Ֆրոդոյին: Եվ բացի այդ, գնալով ավելի հաճախակի էր վերադառնում իր հին, գոլլումյան խոսելաոճին: Սակայն Սեմին ավելի շատ մտահոգում էր Ֆրոդոն: Նա չափազանց հոգնած տեսք ուներ, սպառվելու աստիճան հոգնած ու հյուծված: Ֆրոդոն այդ մասին ոչինչ չէր խոսում, նա առհասարակ գրեթե ոչինչ չէր խոսում և ոչ մի բանից չէր դժգոհում, սակայն քայլում էր կորացած, ասես ինչ-որ անտանելի բեռի տակ կռացած և թվում էր, թե այդ բեռը գնալով ավելի է ծանրանում: Սեմն անընդհատ խնդրում էր Գոլլումին կանգ առնել ու սպասել տիրոջը:

Եվ իսկապես, Մորդորի դարպասին մոտենալուն զուգընթաց Ֆրոդոյի պարանոցից կախված Մատանին գնալով ծանրանում էր, կորացնում նրան ու սեղմում գետնին: Բայց Ֆրոդոյին ավելի շատ անհանգստացնում էր Աչքը. այդ նրա, այլ ոչ թե մատանու պատճառով էր Ֆրոդոն կծկվում ու գլուխը քաշում ուսերի մեջ: Նա ինքն իր մեջ Աչք էր անվանում ուժասպառ անող զգացողությունը, որ իրեն փնտրում է թշնամական սարսափազդու կամքը, որի համար ոչինչ են բոլոր երկնային ու երկրային արգելքները՝ մշուշ, ամպեր, ժայռեր, որը ուր որ է կգտնի, կբացահայտի ու կմոխրացնի իր ոչնչացնող հայացքով: Այդ հայացքից թաքնվել հնարավոր չէ, վերջին պատնեշները դարձել են բարակ և անհուսալի: Ֆրոդոն ճշգրիտ գիտեր, թե որտեղ է ակունքը այդ մահացու կամքի, գիտեր այնպես, ինչպես փակ աչքերով զգում ես, թե որտեղից են ընկնում կիզիչ արևի ճառագայթները: Մահացու ճառագայթը այրում էր նրա դեմքը, այդ պատճառով էլ Ֆրոդոն կախում էր գլուխը:

Գոլլումը նույնպես, դատելով ամեն ինչից, դրա նման ինչ-որ մի բան էր զգում: Բայց ինչ էր կատարվում նրա չորացած սրտում, ինչն էր նրան ավելի շատ տանջում՝ մշտապես փնտրող Աչքը, Մատանու հանդեպ տածած կարոտը, որը ստանալու համար պետք էր միայն ձեռքը մեկնել, թե նվաստացուցիչ խոստումը, որ տվել էր ոչ այնքան իր սեփական կամքով, որքան սառը պողպատի հանդեպ տածած վախից՝ դա հոբիթները չգիտեին: Չնյայած Ֆրոդոն այդ մասին չէր էլ մտածում, իսկ Սեմը հիմնականում մտածում էր տիրոջ մասին՝ գրեթե չնկատելով իր մտավախությունները: Այժմ նա քայլում էր Ֆրոդոյի հետևից և ոչ մի վայրկյան չէր կորցնում նրան իր տեսողությունից. օգնում էր, երբ նա սայթաքում էր և փորձում ուրախացնել անփույթ կատակներով:

Երբ լույսը բացվեց, հոբիթներն ապշեցին՝ տեսնելով, թե ինչքան են մոտեցել ու մեծացել չարագուշակ լեռները: Այժմ Մորդորի պարիսպները բոլորովին այլ տեսք ունեին: Դա արդեն ոչ թե պարզապես հորիզոնում երևացող, իր մեջ անորոշ սպառնալիք թաքցնող ամպերի պատ էր, այլ հսկայական սև աշտարակների շարք, որոնք մռայլ հսկում էին առջևում տարածված ամայի տեղանքը: Ճահիճները վերջացան, բայց շուրջը դեռ սևին էին տալիս տորֆապատ բծերն ու ձգվում էին ցեխապատ, ճաքճքած հողերը: Առջևում սկսվում էին երկար, հարթ լանջեր՝ մերկ ու ամայի, իսկ ավելի վեր՝ Մորդորի դարպասի դիմաց, տարածվում էր մեռյալ անապատը:

Քանի դեռ շարունակվում էր մոխրագույն, մռայլ օրը, Հոբիթներն ու Գոլլումը որդերի պես կծկվել էին մի մեծ, սև քարի տակ՝ թաքնվելով Թևավոր Սարսափի դաժան, սրատես աչքերից: Ճանապարհորդության մնացած մասն անցավ վախի մթնոլորտում: Հոբիթների հիշողության մեջ ոչինչ էր մնացել, բացի շարունակ աճող վախից, և ոչնչով հնարավոր չէր սփոփվել ու հանգստանալ: Երկու գիշեր նրանք քարշ էին գալիս այդ տաղտկալի, անճանապարհ տեղանքով: Օդն այստեղ չոր էր, հագեցած դառնությամբ, շնչելը դժվարանում էր, կոկորդը չորանում էր:

Գոլլումի հետ ճանապարհորդության հինգերորդ առավոտյան նրանք կրկին կանգ առան: Առջևում, մոխրագույն մշուշում, վեր էին խոյանում հսկայական լեռները, որոնց գագաթները թաղված էին ամպերի մեջ: Լեռների ստորոտն ամրացված էր հզոր, անառիկ ժայռերով ու հողմահար բլուրների երկար շղթաներով, որոնցից ամենամոտին հասնելու համար դեռ տասներկու մղոն պետք էր քայլել: Ֆրոդոն նայեց շուրջն ու սարսափեց: Իհարկե նողկալի էին Մեռյալ Ճահիճներն ու չորացած անապատը, բայց հարյուր անգամ ավելի հրեշավոր էր այն, ինչը բացվում էր նրա աչքերի արջև լուսաբացի շողերի ներքո: Ինչքան էլ տհաճ լինեին Մեռյալ Ճահիճները, այնտեղ գոնե գարունը կարողանում էր թափանցել, պարուրել կանաչավուն շղարշով, իսկ այստեղ՝ ո՛չ գարուն, ո՛չ ամառ չէր կարող լինել: Այստեղ կենդանության ոչ մի նշույլ չկար, նույնիսկ կեղտով սնվող բորբոս չկար: Ամեն տեղ ծխում էին մոխրով ծածկված կամ սպիտակավուն ցեխով լցված փոսերը, և թվում էր, թե այդ ամենը լեռներն են փսխել: Ցերեկային լույսը, ասես չուզենալով, լուսավորում էր անվերջանալի շարքերով ձգվող քարակույտերի դամբանաբլուրներն ու այրված, մոխրացած հողերը՝ ասես գերեզմանոց առանց մեռելների:

Այդպիսին էր Մորդորի առջև տարածված անապատը՝ ստրուկների չարքաշ աշխատանքի հավերժ հուշարձան, որը կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ չարի բոլոր գործերը մոխիր կդառնան: Ոչինչ և ոչ ոք չէր կարող բուժել այդ պղծված վայրը: Միայն Մեծ Ծովի ալիքները կաող էին ծածկել այն տեսողությունից և մոռացության մատնել:

— Սիրտս խառնում է,— ասաց Սեմը:

Ֆրոդոն ոչինչ չասաց: Նրանք հապաղում էին՝ ասես չցանկանալով խորասուզվել քնի մեջ, որտեղ նրանց սպասվում են ծանր մղձավանջներ, թեև քաջ գիտեին, որ դեպի առավոտ տանող միակ ճանապարհը անցնում է այդ մղձավանջների միջով: Գնալով ավելի էր լուսանում: Փոսերն ու այրված հողն արդեն երևում էին սարսափելի պարզությամբ: Ամպերի և երկար ծխի շերտերի արանքում երևաց արեգակը, բայց այստեղ նույնիսկ արևի ճառագայթներն էին պղծված: Այս անգամ բացվող օրը հոբիթներին չսփոփեց. լույսը նրանց չէր օգնում, այլ թվում էր, թե ծառայում է թշնամուն՝ լուսավորելով նրանց իրենց ողջ անօգնականությամբ՝ փոքրիկ, ծվծվան արարածներ, մոլորված Սև Տիրակալի ծխացող մոխրակույտերում:

Հոգնածությունից ուժասպառ եղած, նրանք սկսեցին հանգստանալու տեղ փնտրել: Նստեցին մոխրապատ բլուրի հովանու տակ, բայց բլուրը հեղձուցիչ ծուխ էր արձակում, և շուտով երեքն էլ սկսեցին հազալ ու շնչահեղձ լինել: Առաջինը չդիմացավ Գոլլումը: Թքոտելով և անեծքներ թափելով, նա վեր կացավ և, առանց հոբիթներին նայելու, չորեքթաթ սողաց հեռու: Սեմն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, և շուտով մի մեծ, շրջանաձև փոս հայտնաբերվեց՝ Մորդորի կողմից քողարկված լեռան երկայնքով ձգվող հողապատնեշով: Փոսի մեջ ցուրտ էր ու տհաճ, հատակը ծածկված էր խիտ, գարշահոտ, յուղալի ցեխով: Այդ գարշելի փոսում էլ նրանք որոշեցին թաքնվել՝ հուսալով, որ այդտեղ Ամենատես Աչքը նրանց չի գտնի:

Օրը դանդաղ էր անցնում: Հոբիթները ծարավից թուլացել էին, բայց թույլ տվեցին իրենց միայն թրջել բերանները՝ վերջին անգամ տափաշշերը լցրել էին քարքարոտ կիրճի առվից, որը հիմա նրանց քաղցր տեսիլք էր թվում: Որոշեցին քնել հերթով: Սկզբում, չնայած հոգնածությանը, հոբիթներից ոչ մեկի քունը չէր տանում, բայց, երբ արևը թաքնվեց հսկայական ամպի հետևում, Սեմը ննջեց: Ֆրոդոն սկսեց հերթապահել: Նա պառկեց մեջքի վրա, բայց դրանից նրա ''բեռը'' չթեթևացավ: Այդպես պառկած նա նայում էր մշուշոտ երկնքին, և նրա աչքերի առջևով անցնում էին տարօրինակ, ուրվականային տեսիլքներ՝ սլանում էին սև ձիավորներ, անցյալի մշուշից դուրս էին լողում ծանոթ դեմքեր... Ֆրոդոն կորցրեց ժամանակի զգացողությունը, իրականությունը խառնվեց անուրջներին, և նա մոռացության գիրկն ընկավ:

Սեմը բացեց աչքերը. նրան թվաց, թե տերը կանչում է իրեն: Արդեն երեկո էր: Ֆրոդոն, սակայն, Սեմին կանչել չէր կարող. նա այնքան խորն էր քնել, որ, ներքև սահելով, գրեթե հասել էր փոսի հատակին: Գոլլումը նստած էր տիրոջ կողքին: Սեմին մի պահ թվաց, թե Գոլլումն ուզում է արթնացնել Ֆրոդոյին, բայց ոչ, նա խոսում էր ինքն իր հետ: Սմեագորլը վիճում էր ինչ-որ մեկի հետ, որը խոսում էր նրա ձայնով՝ սուլելով ու ֆշշացնելով: Նրա աչքերն առկայծում էին մե՛կ սպիտակ, մե՛կ կանաչ կրակով:

— Սմեագորլը խոստացել է,— ասում էր առաջինը:

— Այո-այո, իմ սքանչելի,— պատասխանում էր երկրորդը,— մենք խոստացել ենք պահպանել մեր Սքանչելին և չտալ Նրան, ոչ: Բայց Սքանչելին գնում է ուղիղ Նրա մոտ, այո, ամեն քայլափոխի ավելի՛ է մոտենու՛մ: Ի՞նչ է պ-պատրասվում անել հոբիթսը մեր Սքանչելիի հետ: Մեզ հետաքրքիր է, շշշատ հետաքրքիր է:

— Ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող անել: Այն տիրոջ մոտ է: Սմեագորլը խոստացել է օգնել տիրոջը:

— Այո-այո, օգնել մեր Սքանչելիի տիրոջը: Իսկ եթե մե՞նք դառնանք Սքանչելիի տերը: Մենք կօգնենք ինքներս մեզ և կկատարենք խոստումը:

— Բայց Սմեագորլը խոստացել է շա՜տ-շա՜տ լսող լինել: Հոբիթսը բարի՛ է, նա Սմեագորլի ոտքն ազատեց չար պարանից: Նա ինձ հետ քնքշորեն է խոսում:

— Սմեագորլը խոստացել է լսո՞ղ լինել, հա՞, իմ սքանչելի: Դե արի լս-սող լինենք ու ձկան պես խելոք, բայց ոչ թե հոբիթսների հետ, քաղցրիկս, այլ ինքներս մեզ: Բարի հոբիթսին մենք ոչ մի վատ բան չենք անի, ոչ, իհարկե ոչ:

— Բայց Սքանչելին լսել է մեր երդումը,— առարկեց Սմեագորլի ձայնը:

— Ուրեմն վերցրու Այն մեզ,— պատասխանեց մյուս ձայնը,— և ինքդ դարձիր Սքանչելիի տերը: Իսկ մյուս՝ զզվելի հոբիթսը, որ շարունակ մեզ կասկածում է, դեռ կսողա մեր առջև, կսողա ու կքծնի, գո՛լլում:

— Իսկ բարի հոբի՞թսը:

— Ոչ, նրան չենք դիպչի: Եթե մենք չենք ուզում, կարող ենք չստիպել նրան սողալ: Բայց, մյուս կողմից, նա Պարկինս է, իմ սքանչելի, այո՛, այո՛, Բե՛գինս: Այդ Բե՛գինսը գողացավ Այն մեզանից: Նա գտավ Սքանչելիին և մեզ չասեց, այո՛, ոչինչ չասեց: Մենք ատու՛մ ենք Պարկինսներին:

— Ո՛չ, ո՛չ այս Պարկինսին:

— Բոլոր Պարկինսներն ատելի՛ են: Բոլորը, ովքեր տիրում են Սքանչելիին: Այն պետք է մե՛րը լինի:

— Բայց Ինքը կտեսնի, Ինքը կիմանա: Նա կխլի Սքանչելին մեզանից:

— Ինքն առանց այդ էլ ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի: Նա լսսել է մեր հիմար խոսսստումները և գիտի, որ չ-չենք կատարել իր հրամանը, այո: Հարկավոր է խլել Սքանչելին: Ուրվականներն ամեն տեղ փնտրում են: Խլե՛լ:

— Բայց Նրան չտա՛լ:

— Իհարկե չտալ, քաղցրիկսսս: Ինքդ մտածիր. երբ Սքանչելին մերը լինի, մենք կարող ենք փախչել նույնիսկ Նրանից, հը՞մ: Մենք ուժեղ կլինենք, ավելի ուժեղ, քան Որվականները: Տիրակալ Սմեագո՞րլ, մեծն Գոլլու՞մ: Գոլլում Մեծագու՛յն: Ամեն օր ձկնիկ կուտենք, օրը երեք անգամ, թարմ, համեղ, հենց ծովից: Ամենասքանչելի՛ Գոլլում: Հարկավոր է խլե՛լ Այն: Խլե՛լ, խլե՛լ, խլե՛լ:

— Բայց նրանք երկուսով են: Արագ կարթնանան ու կսպանեն մեզ,— վնգստաց Սմեագորլը՝ գործադրելով վերջին ջանքերը: — Ոչ հիմա: Դեռ շուտ է: Հետո:

— Մենք կարոտե՛լ ենք, ուզու՛մ ենք, բայց... — Այստեղ երկար լռություն տիրեց՝ ըստ երևույթին երկրորդը մտածում էր: — Ասում ես, հետո՞: Թերևս... Գուցե, Նա՞ մեզ կօգնի: Այո, հաստատ կօգնի, այո:

— Ո՛չ, ո՛չ, այդպես չի՛ կարելի,— վնգստաց Սմեագորլը:

— Այո-այո, մենք էլ ուժ չունենք դիմանալու, ուժ չունե՛նք:

Ամեն անգամ, երբ խոսում էր երկրորդ ձայնը, Գոլլումի երկար թաթը դանդաղ սողում էր դեպի Ֆրոդոն, բայց, երբ սկսում էր խոսել Սմեագորլը, կտրուկ հետ էր քաշվում: Վերջապես երկու թաթն էլ, դողալով ու ցնցվելով, ձգվեցին դեպի Ֆրոդոյի կոկորդը:

Սեմն անշարժ պառկած ուշադիր լսում էր՝ կիսաբաց կոպերի արանքից հետևելով Գոլլումի յուրաքանրյուր շարժումին: Ա՛յ քեզ բան: Ինքն էլ հիմարաբար մտածում էր, թե Գոլլումը սոված է, դրա համար էլ վտանգավոր է՝ մեկ էլ տեսար խժռեց, չհասցրեցիր նույնիսկ ուշքի գալ: Այժմ նա հասկանում էր, որ ամեն ինչ շատ ավելի սարսափելի է: Մատանին անդիմադրելի ուժով ձգում էր Գոլլումին: ''Ինքը''՝ դա, իհարկե, Սև Տիրակալն է, բայց ո՞վ է ''Նա'', որի մասին հիշատակվեց վերջում: Երևի չարագործ Գոլլումն իր թափառումների ժամանակ ընկերացել է ինչ-որ մի գարշելի արարածի հետ: Բայց Սեմը երկար չմտածեց այդ մասին. իրավիճակը գնալով ավելի վտանգավոր էր դառնում, ժամանակն էր միջամտել: Նրա ձեռքերն ու ոտքերը ասես արճիճով լցված լինեին, բայց, այնուամենայնիվ, նա դժվարությամբ վեր կացավ ու նստեց: Ինչ-որ բան Սեմին հուշում էր, որ հարկավոր է զգույշ լինել և ձևացնել, թե ոչինչ չի լսել: Նա բարձրաձայն հոգոց հանեց, հորանջեց և քնկոտ ձայնով հարցրեց.

— Հե՛յ, ժամը քանի՞սն է:

Գոլլումը ֆշշացրեց, սպառնալից կեցվածք ընդունեց, բայց անմիջապես էլ թուլացավ, կպավ գետնին և չորեքթաթ սողաց վերև:

— Բարի՛ հոբիթսներ: Բարի Սեմ,— վերևից ասաց նա: — Քնկոտների մեկն եք դուք, այո, քնկոտների մեկը: Միայն հնազանդ Սմեագորլն էր հսկում: Արդեն իրիկուն է, մութն ընկնում է: Ժամանակն է գնալ:

— «Հըմ, իհարկե ժամանակն է,— մտածեց Սեմը,— ժամանակն է քեզանից ազատվե՛լ:» Բայց անմիջապես էլ գլուխն աշխատեցրեց ու հասկացավ, որ ավելի ճիշտ կլինի Գոլլումին տեսադաշտում պահել:

— Ե՛ս քո ինչն եմ ասել, լավ կլիներ խեղդվեիր, պրծնեինք,— փնթփնթաց նա, սողաց ներքև և արթնացրեց Ֆրոդոյին:

Տարօրինակ էր, բայց Ֆրոդոն արթնացավ թարմացած, հանգստացած: Նա լավ երազ էր տեսել: Սև ստվերը կարճ ժամանակով նահանջել էր, և այստեղ, այս հիվանդ, այլանդակ երկրում, նրան բարի տեսլքներ էին այցելել: Հիշողության մեջ ոչինչ չէր մնացել, բայց սիրտը ջերմացել էր, հոգին թեթևացել, և ''Բեռն'' էլ այնքան չէր ճնշում: Գոլլումը ողջունեց ֆրոդոյին, ինչպես շունը տիրոջը: Նա հրճվանքով թռչկոտում էր Ֆրոդոյի շուրջը, ճտտացնում երկար մատները և շոյում Ֆրոդոյի ծնկները: Վերջինս ժպտաց նրան:

— Լավ, լավ,— ասաց նա: — Ապրես, Սմեագորլ, դու հուսալի ուղեկից ես, հավատարիմ ծառայեցիր մեզ: Մենք արդեն գրեթե հասել ենք, մնում է վերջին քայլը: Տար մեզ դարպասի մոտ, և քեզանից էլ ոչինչ չեմ պահանջի: Տար դարպասի մոտ՝ և կարող ես գնալ, ուր ուզում ես, միայն թե ոչ մեր թշնամիների մոտ:

— Դարպասի մո՞տ: — Գոլլումը զարմանքից ու վախից նույնիսկ ծղրտաց: — Տերն ասում է, տար դարպասի մո՞տ: Այո, այդպես էլ ասաց, իսկ հնազանդ Սմեագորլը անում է այն ամենը, ինչ կարգադրում է տերը, այո-այո: Այ հիմա մոտիկ կգնանք և, տերը, գուցե, միտքը կփոխի: Ոչ մի լավ բան չկա դարպասի մոտ, ոչ մի լավ բան:

— Լա՛վ, լա՛վ, մոռացա՛նք քեզ հարցնել,— նրա խոսքը կտրեց Սեմը: — Գնա՛նք, ավարտե՛նք սկսած գործը:

Մթնում էր: Նրանք դուրս եկան փոսից և դանդաղ շարժվեցին առաջ: Բայց դեռ չէին հասցրել մի քանի քայլ անել, երբ նրանց կրկին պատեց սարսափը՝ այն նույն սարսափը, որ զգացել էին առաջ, երբ նրանց գլխավերևով փոթորկի պես անցավ Թևավոր Ուրվականը: Նրանք ընկան գարշահոտ հողին և քարացան, բայց այս անգամ երկինքը չմթագնեց. երևում է, Բարադ-Դուրի չարագուշակ սուրհանդակը բարձր էր թռչում: Փոքր ինչ սպասելով, Գոլլումը վերջապես վեր կացավ և, ցնցվելով ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով, գաղտագողի սողաց առաջ:

Կեսգիշերից մոտավորապես մեկ ժամ անց սարսափը կրկին մեխեց նրանց գետնին, բայց այս անգամ սարսափի աղբյուրն ավելի հեռու էր, ավելի բարձր. Ուրվականը ամպերից էլ բարձր էր թռչում և փոթորկի պես սլացավ արևմուտք:

Այս անգամ Գոլլումը վախից բոլորովին ուժասպառ էր եղել: Նա ցնցվում էր ու նվնվում, որ ամեն ինչ վերջացած է, իրենց նկատել են, և հիմա թշնամին ամեն ինչ գիտի:

— Երեք անգա՛մ,— վնգստաց նա,— երե՛ք: Նրանք զգու՛մ են, զգու՛մ են Սքանչելիին, նրանք Սքանչելիի սպասավորներն են... Այլևս գնալ չի կարելի: Կբռնե՛ն մեզ, կբռնեեեն...

Համոզելն ու ջերմ խոսքերը օգուտ չտվեցին: Միայն այն ժամանակ, երբ Ֆրոդոն ստիպված ձեռքը տարավ սրին և բարկացած բղավեց նրա վրա, Գոլլումը վեր կացավ և ծեծված շան պես սողաց առաջ:

Այդպես, մինչև երկար ու տառապալից գիշերվա ավարտն ու ահարկու լուսաբացի գալը, քայլում էին նրանք, լուռ՝ ոչինչ չտեսնելով և չլսելով: Միայն քամին էր չարագուշակ սուլում նրանց ականջներում:

=== Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է ===

Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում՝ գունատ երկնքի ֆոնին, սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:

Արևմուտքից Մորդորը պաշտպաված է Էֆել Դուաթի մռայլ լեռնաշղթայով կամ Մթամած Լեռներով, իսկ հյուսիսով ձգվում է մոխրագույն, սրածայր գագաթներով ու մերկ լանջերով Էրեդ Լիթուին: Միասին նրանք մեծ և անառիկ պատ են ստեղծում, որի տակ փռված են այրված, մռայլ տափաստաններ Լիթլեդը և Գորգորոթը, իսկ նրանց միջև ծփում են Նուրնենի՝ ներքին ծովի, դառնահամ ջրերը: Հյուսիս-արևմուտքում այդ երկու լեռնաշղթաները մոտենում են միմյանց և գրեթե հատվում՝ մեջտեղում թողնելով միայն մի նեղ, խորը կիրճ: Դա Քիրիթ Գորգորն է՝ Ուրվականների Կիրճը, թշնամու երկիր տանող միակ ուղին: Կիրճը երկու կողմերից շրջապատված է բարձր, հզոր ժայռերով, իսկ մոտքի մոտ՝ աջ և ձախ կողմերում, սև, ուղղաձիգ, լերկ քարափների գլխին վեր են խոյանում երկու վիթխարի աշտարակներ, որոնք անվանվում են Մորդորի Ժանիքներ: Դրանք կառուցվել են հին ժամանակներում՝ Սաուրոնի պարտությունից հետո, երբ Գոնդորը փառքի և հզորության գագաթնակետին էր: Երբ Սև Տիրակալը պարտություն կրեց և փախուստի դիմեց, Գոնդորցիները կառուցեցին այդ աշտարակները, որպեսզի նա այլևս չհամարձակվի վերադառնալ իր հին տիրույթները: Սակայն Գոնդորի իշխանությունը հետզհետե թուլացավ, մարդիկ դարձան անհոգ, և երկար ժամանակ պահապան աշտարակները դատարկության և մոռացության էին մատնված: Հետո Սաուրոնը վերադարձավ, աշտարակները վերակառուցվեցին և լցվեցին մինչև ատամները զինված զորքով, և հազարավոր անքուն աչքեր պատուհան-հրակնատներից գիշեր-ցերեկ նայում էին հյուսիս, արևելք և արևմուտք:

Հետագայում Սև Տիրակալը կիրճն արգելափակեց հզոր, քարե պարսպով, և մեծ, երկաթյա դարպասով: Պարսպի ատամնավոր գագաթին օր ու գիշեր հետ ու առաջ էին քայլում ժամապահները: Կիրճը շրջապատող ժայռերի ստորոտում հայրուրավոր քարանձավներ փորվեցին ու անցումներ բացվեցին: Այնտեղ վխտում էին ռազմատենչ մրջյունների պես մշտապես մարտի պատրաստ օրքերը: Անցնել Մորդորի կծող ժանիքների մոտով կարող էին միայն նրանք, ովքեր կանչված էին Սաուրոնի կողմից կամ նրանք, ովքեր գիտեին Մորանոնը (Սև Դարպասը) բացող գաղտնաբառը:

Սեմն ու Ֆրոդոն համր հուսահատությամբ նայում էին աշտարակներին ու պարսպին: Նույնիսկ հեռվից, վաղորդյան աղոտ լույսի ներքո, երևում էին պարսպի գլխին կանգնած ժամապահներն ու դարպասը հսկող պահակները: Հոբիթները դուրս էին նայում Էֆել Դուաթի ամենահյուսիսային լեռան ստվերում թաքնված քարե խոռոչից: Նրանց թաքստոցից մինչև Մոտակա աշտարակը ագռավի թռիչքով կլիներ մոտավորապես հարյուր սաժեն: Աշտարակի գլխից ծուխ էր բարձրանում՝ թվում էր, թե խորքում՝ լեռան ընդերքում, կրակ է բոցկլտում:

Օրը բացվեց: Անկյանք ժայռերի հետևից երևաց գունատ, դեղին արևը: Հանկարծակի պահապան աշտարակները թնդացին բազմաթիվ շեփորների ձայնից: Բոլոր կողմերից, լեռներից ու կիրճերից, պատասխանեցին անտեսանելի զորանոցներն ու պահապան դիրքերը, Բարադ-Դուրի խորքերում որոտացին թմբուկները, հնչեցին եղջերափողերը, և տափաստանով մեկ տարածվեց չարագույժ արձագանքը: Մորդորում սկսվեց անմխիթար սարսափով և ծանր աշխատանքով հագեցած նոր օրը: Գիշերային ժամապահներին փոխարինեցին նորերը՝ առույգ, վայրագ ու սրատես: Վիթխարի դարպասը աղոտ, մետաղյա փայլ էր արձակում:

— Ահա խնդրեմ,— ասաց Սեմը,— դարպասի մոտ ենք: Միայն թե ինձ թվում է, որ նրանք մեզ ներս չեն հրավիրի: Այ թե հիմա ծերուկիս ձեռքն ընկնեի... Կգտներ, թե ինչ ասել: Եվ իսկապես, քանի՜-քանի՜ անգամ է ասել ինձ. «Հիշիր, Սեմ, քիթդ մի խոթիր էնտեղ, որտեղ քեզ չեն հրավիրում»: Ափսոս, որ էլ չեմ լսի նրա ձայնը. կասկածում եմ, որ երբևէ կտեսնեմ նրան: Էհ... հաճույքով կլսեի նրան, թեկուզ ամբողջ օրը բարկացած փնթփնթար, կնստեի ու կլսեի: Սիրում էր կրկնել. «Ասում էի չէ՞ քեզ, Սեմ...»: Կուզենայի ևս մեկ անգամ տեսնել նրան, բայց նախ մի լավ կլվացվեի, թե չէ չէր ճանաչի... Դե ի՞նչ: կարծում եմ նույնիսկ իմաստ չունի հարցնել «Իսկ հիմա ու՞ր»: Ախր գնալու տեղ չկա, եթե, իհարկե, չենք պատրաստվում գնալ օրքերին խորը գլուխ տալ և խնդրել, որ մեզ ներս ուղեկցեն:

— Ո՛չ, ո՛չ, պետք չէ գնալ օրքերի մոտ,— վախեցավ Գոլլումը: — Գնալ այլևս չի կարելի: Սմեագորլն այդպես էլ ասում էր. կհասնենք դարպասին՝ կտեսնենք: Ահա և տեսնում ենք: Այո-այո, իմ սքանչելի, նայում ենք ու տեսնում: Սմեագորլը գիտեր, որ հոբիթներն այստեղով չեն անցնի, օ՜ այո, Սմեագորլը դա գիտեր:

— Էդ դեպքում ինչու՞ մեզ էստեղ բերեցիր, չա՛րը քեզ տանի,— բարկացած հարցրեց Սեմը, թեև հարցը, իհարկե հիմար էր և անարդար:

— Որովհետև տերն էր այդպես կարգադրել: Տերն ասաց. տար մեզ դարպասի մոտ: Եվ Սմեագորլը հնազանդվեց: Տերն ավելի լավ գիտի, նա իմաստուն է:

— Այո, ես եմ կարգադրել,— հաստատեց Ֆրոդոն: Նա մռայլ, խիստ և վճռական տեսք ուներ: Կեղտոտ էր, հյուծված ու մահացու հոգնած, սակայն կանգնած էր ուղիղ, վճռական, և աչքերը պարզվել էին: — Կարգադրել եմ, որովհետև ինձ ասված է գնալ Մորդոր, իսկ այնտեղ տանող այլ ճանապարհ ես չգիտեմ: Նշանակում է պետք է գնամ այս ճանապարհով: Եվ չեմ խնդում որևէ մեկին ինձ ուղեկցել:

— Ո՛չ, ո՛չ, տե՛ր, չի՛ կարելի,— բղավեց Գոլլումը, գլուխը կորցրած կառչելով Ֆրոդոյից: — Չի՛ կարելի այս ճանապարհով, չի՛ կարելի: Պետք չէ՛ տալ Սքանչելին Նրան: Նա մեզ բոլորիս կխժռի, ամբողջ աշխարհը կխժռի, եթե Սքանչելին ստանա: Պահիր Սքանչելին քեզ, բարի տեր, խղճա Սմեագորլին: Մի տուր Սքանչելին նրան: Իսկ ավելի լավ է՝ հեռացիր, գնա ավելի լավ, պայծառ երկրներ, իսկ Սքանչելին վերադարձրու խեղճ Սմեագորլին, հա՞: Սմեագորլը կթաքցնի այն ապահով տեղում, նա շա՜տ-շա՜տ բարի գործեր կանի, հատկապես բարի հոբիթսների համար: Իսկ հոբիթսները կգնան տուն: Պետք չէ՛ գնալ դարպասի մոտ:

— Ինձ ասված է գնալ Մորդոր՝ նշանակում է, այդպես է պետք,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն պետք է ներս մտնել դարպասով: Ինչ լինելու է, թող լինի:

Սեմը ոչինչ չասաց: Ինչ իմաստ ունի լեզվին զոռ տալը. առանց այդ էլ տիրոջ դեմքին ամեն ինչ գրված է: Անկեղծ ասած նա հենց սկզբից էլ հաջողության հասնելու հույս չուներ: Սակայն Սեմը կենսուրախ հոբիթ էր, և քանի դեռ հուսահատվելը հնարավոր էր հետաձգել, նա չէր շտապում: Այս անգամ որևէ ելք կարծես թե չէր երևում, բայց հետո ինչ. նա տիրոջ հետ է, և այսքան երկար ճանապարհ են միասին անցել, հո անտեղի չկպավ նրա պոչից, որ հիմա մենակ թողնի: Ո՛չ, տերը միայնակ Մորդոր չի գնա: Սեմը կգնա նրա հետ: Եվ բացի այդ՝ չկա չարիք առանց բարիքի. գոնե Գոլլումից կազատվեն:

Բայց Գոլլումն ակնհայտ չէր ուզում, որ իրենից ազատվեն: Նա ծնկի էր իջել Ֆրոդոյի դիմաց, վնգստում ու ձեռքերն էր կոտրատում:

— Այստեղով հնարավոր չէ անցնել, տե՛ր,— պաղատագին վնգստում էր նա: — Մեկ այլ ճանապարհ էլ կա: Այո, այո, բոլորովին այլ ճանապարհ՝ մութ, գաղտնի, աննկատ: Բայց Սմեագորլը գիտի, Սմեագորլը ցույց կտա դրա տեղը:

— Այլ ճանապա՞րհ,— կասկածանքով հարցրեց Ֆրոդոն՝ սևեռուն նայելով ոտքերի տակ դողդողացող Գոլլումին:

— Այո-այո-սսս, բոլորովին այլ: Սմեագորլն է գտել այն: Եկեք գնանք տեսնենք, գուցե այն հիմա էլ կա:

— Նախկինում դու դրա մասին ոչինչ չես ասել:

— Ոչ, բայց տերն էլ չի հարցրել: Տերը չի ասել, թե ինչ է ուզում անել: Նա ոչնինչ չի ասել խեղճ Սմեագորլին: Նա ասաց. Սմեագորլ, տար ինձ դարպասի մոտ՝ և հաջողություն: Սմեագորլը կարող է հիմա փախչել հեռու ու լավ լինել: Բայց այժմ տերն ասում է. ես որոշել եմ Մորդոր մտնել դարպասով: Սմեագորլը վախենում է. նա չի ուզում կորցնել բարի տիրոջը: Եվ նա խոստացել է, տերը ստիպել է նրան երդվել, և նա երդվել է, որ կփրկի Սքանչելին: Բայց հիմա տերը կընկնի Նրա ձեռքը, եթե այստեղով գնա: Ինքը կխլի այն տիրոջ ձեռքից ու կհագնի իր սև մատին: Սմեագորլն ուզում է փրկել և՛ տիրոջը, և՛ Սքանչելին, ահա և նա հիշեց մյուս ճանապարհի մասին: Նա մի անգամ գնացել է այդ ճանապարհով: Տերը բարի է: Սմեագորլը լավն է, հնազանդ է, նա ուզում է օգնել:

Սեմը խոժոռվեց: Եթե նա կարողանար հայացքով շաղափել Գոլլումին, ապա վերջինս վաղուց մաղի պես ծակծկված կլիներ: Նրա համար այդ ամենը չափից դուրս կասկածելի էր: Գոլլումը կարծես թե չէր ձևացնում, իսկապես անհանգստացած էր և ամեն գնով փորձում էր օգնել Ֆրոդոյին: Բայց Սեմը հիշում էր, թե նա ինչպես էր ինքն իր հետ խոսում և չէր կարողանում հավատալ, որ մեկ շաբաթ առաջ հարություն առած հին, բարի Սմեագորլը վեճում այդքան հեշտ հաղթանակ է տարել: Ամեն դեպքում վերջին խոսքը Գոլլումն ասաց, ոչ թե՝ Սմեագորլը: Շատ հավանական է, մտածում էր Սեմը, որ Սմեագորլն ու Գոլլումը (կամ, ինչպես ինքն էր իր մեջ նրանց անվանում՝ Լպրծունն ու Գարշելին) հաշտվել ու համաձայնության են եկել: Երկուսն էլ հավասարապես չէին ուզում, որ Ֆրոդոյին գերի վերցնեն ու Մատանին ընկնի թշնամու ձեռքը, այլ գերադասում էին, որ Ֆրոդոն մնա տեսադաշտում՝ համենայն դեպս, քանի դեռ Գարշելին հույս ունի հետ ստանալ իր Սքանչելին: Ինչ վերաբերում է մյուս ճանապարհին՝ Սեմը դրա գոյությանն այնքան էլ չէր հավատում:

«Շնորհակալություն գոնե, երկուսն էլ չգիտեն, թե ինչու է տերը Մորդոր գնում,— մտածեց Սեմը: — Փորձանքից չէինք խուսափի, եթե իմանային, որ Ֆրոդոն պատրաստվում է ոչնչացնել իրենց Սքանչելին: Գարշելին մահու չափ վախենում է թշնամուց. նրան, կարծես թե, ազատ են արձակել պայմանով: Նա մեզ առանց աչքը թարթելու կմատնի՝ միայն թե թշնամին չմտածի, որ ինքը մեզ օգնում է: Իսկ եթե իմանա, որ ուզում ենք իր Սքանչելին ոչնչացնել՝ ոչ մի բանի առաջ կանգ չի առնի: Համենայն դեպս ես էդպես եմ հասկանում: Հույս ունեմ, որ Ֆրոդոն նրա հետ զգույշ կլինի: Ճիշտ է տերն իմաստուն է, բայց սիրտը շատ բարի է, և թե ինչպես կվարվի՝ ոչ մի Գեմջի չի կարող գուշակել»:

Ֆրոդոն Գոլլումին անմիջապես չպատասխանեց: Մինչդեռ Սեմը խորհում էր ու կասկածում, նա նայում էր Քիրիթ Գորգորի սև ժայռերին: Ճեղքը, որտեղ նրանք թաքնվել էին, գտնվում էր մի ոչ մեծ բլրի լանջին՝ կախված ձորի բերանին, որի մյուս կողմում արևմտյան պահապան աշտարակն էր: Լուսաբացի շողերի ներքո հստակ երևում էին դեպի Մորդորի դարպասը տանող փոշոտ ճանապարհները: Մեկը շրջադարձ էր կատարում դեպի հյուսիս, մյուսը գնում էր արևմուտք և կորչում Էրեդ Լիթուիի ստորոտը պարուրած մշուշում, իսկ երրորդը շրջանցում էր աշտարակը, սուզվում ձորը, դուրս գալիս և անցնում հոբիթների թաքստոցի կողքով: Ապա շրջադարձ էր կատարում դեպի Էֆել Դուաթի արևմտյան լանջերը, կորչում Մթամած լեռների լանջերը պարուրած խիտ ստվերում և, աչքի համար արդեն հազիվ նկատելի, հայտնվում Անդուինի ափերից ոչ հեռու՝ լեռների և գետի միջև:

Ուշադիր նայելով, Ֆրոդոն նկատեց, որ Դրագորլադյան հարթավայրում ինչ-որ աշխուժություն է տիրում: Թվում էր, թե այնտեղ, ճահճուտն ու ամայի հողերը պատած մշուշի քողի տակ, հսկայական զորք է շարժվում: Մշուշի մեջ ժամանակ առ ժամանակ փայլփլում էին նիզակներ և սաղավարտներ, ճանապարհներով տարբեր կողմերից մոտենում էին հեծյալների ջոկատներ: Ֆրոդոն հիշեց ընդամենը մի քանի օր առաջ Ամոն Հենի գագաթին իրեն այցելած տեսիլքը. թվում էր, թե տարիներ են անցել: Եվ հանկարծ հասկացավ, որ հույսը, որը մի ակնթարթ ջերմացրեց նրա սիրտը, ունայն էր: Հնչում էին շեփորները, բայց դրանք մարտի չէին կանչում, այլ ողջունում էին: Այդ գոնդորցի ռազմիկների ուրվականները չէին Սև Տիրակալից վրեժխնդիր լինելու համար դուրս եկել փառքով պսակված հին գերեզմաններից: Ոչ, դրանք այլ ռասայի մարդիկ էին, որոնք Սև Տիրակալի կոչով եկել էին հեռավոր Արևմուտքից: Գիշերել էին դարպասից ոչ հեռու և այժմ շտապում էին միանալ Մորդորի անդադար մեծացող հզոր բանակին: Եվ հանկարծ Ֆրոդոն հասկացավ, որ միայնակ կանգնած է անհամար թշնամիների դիմաց, և ամեն վայրկյան կարող են իրեն նկատել: Նա արագորեն գլխին քաշեց մոխրագույն գլխանոցը, արագ իջավ քարե խոռոչի մեջ և դիմեց Գոլլումին:

— Սմեագորլ,— ասաց նա,— ես մի անգամ էլ եմ վստահում քեզ: Երևում է, այդպես է պետք: Ըստ երևույթին դա իմ ճակատագիրն է՝ օգնություն ստանալ նրանից, ումից ամենաքիչն էի սպասում, իսկ քո ճակատագիրն է օգնել ինձ, թեև այդքան ժամանակ հետապնդում էիր մեզ չար միտումներով: Մինչև հիմա դու պահել ես քո խոստումը և արժանի ես միայն շնորհակալության: Եվ իսկապես,— ավելացրեց նա՝ նայելով Սեմին,— երկու անգամ մենք ամբողջությամբ քո ձեռքում ենք եղել, բայց դու մեզ ոչ մի վնաս չես պատճառել: Եվ դու չես տրվել գայթակղությանը գողանալ ինձանից այն, ինչն այդքան տենչում ես: Տե՛ս, հուսախաբ չանես երրորդ անգամ: Եվ հիշի՛ր, Սմեագորլ, դու մեծ վտանգի մեջ ես:

— Այո-այո, տե՛ր,— գլխով արեց Գոլլումը,— սարսափելի վտանգի մեջ: Սմեագորլի ծնկները վախից դողում են, բայց նա չի փախչում: Նա պետք է օգնի տիրոջը:

— Ես այն վտանգը նկատի չունեմ, որը մեզ բոլորիս է սպառնում,— ասաց Ֆրոդոն: — Շատ ավելի մեծ սպառնալիք է կախվել քո գլխին: Դու երդվել ես Սքանչելիով, ինչպես ինքդ ես անվանում՝ չեմ ասի ինչը: Չմոռանա՛ս այդ մասին: Սքանչելին հիշում է քո երդումը, բայց միևնույն ժամանակ այն կփորձի նենգաբար աղավաղել քո մտքերը, որ դու դրժես քո խոստումը: Այն արդեն փորձում է քեզ հրապուրել: Հենց նոր հիմարաբար ինքդ քեզ բացահայտեցիր: Դու ասացիր. «Վերադարձրու Սքանչելին Սմեագորլին»: Այլևս երբե՛ք չկրկնես այդ խոսքերը: Գլխիցդ ցրի՛ր այդ մասին բոլոր մտքերը: Դու էլ երբեք այն հետ չես ստանա: Իսկ եթե չդիմանաս գայթակղությանը՝ դու կորած ես: Դու էլ երբեք այն հետ չես ստանա, Սմեագորլ, բայց եթե այլ ելք չլինի, ես կհագնեմ քո Սքանչելին, իսկ այն արդեն վաղուց ենթարկել է քեզ իրեն: Ես կհագնեմ Սքանչելին և կսկսեմ հրամայել քեզ, իսկ դու ստիպված կլինես հնազանդվել, եթե նույնիսկ հրամայեմ քարափից ցած թռչել կամ նետվել կրակի մեջ: Զգուշացի՛ր, որովհետև հենց այդպիսին է լինելու իմ հրամանը: Զգուշացի՛ր, Սմեագո՛րլ:

Սեմը գուհունակությամբ և տարակուսանքով նայեց Ֆրոդոյին. նա տիրոջը այդպիսին երբեք չէր տեսել, և այդպիսի խոսքեր էլ երբեք չէր լսել նրանից: Նա էլ միշտ մտածում էր, որ սիրելի պարոն Ֆրոդոն չափազանց բարի է ու մի քիչ էլ կույր: Սակայն դա չէր խանգարում Սեմին հավատալ, որ նա, միևնույնն է, ամենախելացին է աշխարհում (բացառությամբ, թերևս, ծեր պարոն Բիլբոյի և Գենդալֆի): Երևում է, Գոլլումն էլ էր այդպես մտածում՝ թեև նրան դա ներելի էր, նա ընդամենը մեկ շաբաթ էր, որ ճանաչում էր Ֆրոդոյին: Նա նույնպես պարոն Ֆրոդոյի բարությունը շփոթում էր կուրության հետ, և այժմ նրա խոսքերից ապշել ու սարսափահար էր եղել: Նա փռվեց Ֆրոդոյի ոտքերի տակ և հազիվ երկու բառ կարողացավ արտասանել. «Բարի տեր, բարի տեր»:

Ֆրոդոն մի փոքր սպասեց, որ Գոլլումը հանգստանա, ապա արդեն ավելի փափուկ տոնով ասաց.

— Դե ինչ, Գոլլում կամ Սմեագորլ՝ եթե քեզ այդպես է դուր գալիս, պատմիր, այդ ի՞նչ այլ ճանապարհ է, բացատրիր, ինչո՞վ է այն ավելի ապահով սրանից: Միայն թե արագ, ես շտապում եմ:

Բայց Գոլլումն անմխիթար վիճակում էր. Ֆրոդոյի սպառնալիքները նրան ահավոր ընկճել էին: Նրանից ինչ-որ բան իմանալը գրեթե անհնար էր՝ նա անվերջ մրթմրթում էր, սուլում, սողում հոբիթների ոտքերի տակ և խնդրում նրանց, որ խղճան «դժբախտ Սմեագորլին»: Ի վերջո նա մի փոքր հանգստացավ, և Ֆրոդոն մի կերպ կարողացավ հասկանալ հետևյալը. եթե գնաս հարավային ճանապարհով՝ Էֆել Դուաթի երկայնքով, ապա վաղ թե ուշ կհասնես խիտ ծառերով շրջապատված խաչմերուկին: Աջ գնաս՝ կհասնես Օսգիլիաթին և Անդուինի վրայի կամուրջին, ուղիղ՝ կընկնես հարավային երկրներ:

— Ուղիղ, ուղիղ, անընդհատ ուղիղ,— ասում էր Գոլլումը: — Մենք այդ ճանապարհով երբեք չենք գնացել, բայց ասում են, որ եթե հարյուր լիգ գնաս, ապա կտեսնես Մեծ Ջուրը, որը երբեք հանգիստ չունի: Այնտեղ շա՜տ-շա՜տ ձուկ կա և մեծ թռչուններ, որոնք ձուկ են ուտում: Համե՛ղ թռչուններ: Մենք այնտեղ երբեք չենք եղել: Շատ ափսոս: Բայց դա դեռ ամենը չէ: Հետո, ասում են, բոլորովին այլ երկրներ են սկսվում, բայց այնտեղ Դեղին Դեմքը ուժեղ կծում է, ամպեր էլ գրեթե չկան: Իսկ մարդիկ սև դեմքեր ունեն ու սարսափելի չար են: Մենք այնտեղ չենք ուզում գնալ:

— Չենք ուզում, չենք ուզում,— հաստատեց Ֆրոդոն,— և չենք էլ գնա: Իսկ ու՞ր է տանում երրորդ ճանապարհը:

— Այո-այո, երրորդ ճանապարհ էլ կա,— ասաց Գոլլումը,— ճանապարհ դեպի աջ: Այն միանգամից սկսում է բարձրանալ, անընդհատ վեր ու վեր, մե՛կ ուղիղ, մե՛կ ոլորաններով, դեպի բարձունքի սև ստվերները: Հետո շրջանցում է սև ժայռը և՝ տեսնում ես, անմիջապես տեսնում ես այն հենց քո դիմաց, այո: Եվ ուզում ես շտապ թաքնվել ինչ-որ մի տեղ, օ՜ այո:

— Ու ի՞նչ ես տեսնում: Ի՞նչ է հենց քո դիմաց:

— Հին ամրոց, շա՜տ հին, իսկ այժմ նաև շատ սարսափելի: Մենք շատ հեքիաթներ ենք լսել հարավից այդ ամրոցի մասին, երբ Սմեագորլը դեռ փոքրիկ էր: Այո-այո, երեկոները նստում էին Մեծ Գետի ափին, ուռիների տակ և հեքիաթներ պատմում: Եվ Գետն էլ էր ժամանակ ջահել, գո՛լլում, գո՛լլում:

Նա հեծկլտաց և սկսեց մրմնջալ: Հոբիթները համբերատար սպասում էին:

— Հա, հարավի հեքիաթները,— վերջապես շարունակեց Գոլլումը,— բարձրահասակ, հստակ աչքերով մարդկանց մասին, նրանց քարե տների մասին, սարերի պես բարձր, արծաթե թագով թագավորի և Սպիտակ Ծառի մասին: Հրաշալի հեքիաթներ են: Մարդիկ աշտարակներ են կառուցել մինչև երկինք, որոնցից ամենաբարձրը արծաթասպիտակավուն էր: Այդ աշտարակում պահվում էր Լուսնաքարը, իսկ աշտարակի շուրջը բարձր, սպիտակ պարիսպներ էին:

— Դա երևի Մինաս Իթիլն է, Ծագող Լուսնի ամրոցը, որը կառուցել է Իսիլդուրը՝ Էլենդիլի որդին,— ասաց Ֆրոդոն: — Այդ նա է կտրել Թշնամու մատը:

— Այո-այո, նրա սև ձեռքի վրա միայն չորս մատ կա,— ցնցվելով, հաստատեց Գոլլումը: — Բայց նրան չորսն էլ է լիովին բավարար: Նա ատում է Իսիլդուրի ամրոցը:

— Իսկ կա՞ մի բան, որը նա չի ատում,— հոգոց հանեց Ֆրոդոն: — Բայց մեր ինչի՞ն է պետք Ծագող Լուսնի Ամրոցը:

— Ամրոցը, տեր, ինչպես կար, այնպես էլ մնում է: Մեծ աշտարակ, սպիտակ տներ և ամրոցը շրջապատող պարիսպներ՝ միայն թե ամրոցը վատն է դարձել, տգեղ: Ինքը այն գրավել է շա՜տ վաղուց, և հիմա այնտեղ սարսափելի-սարսափելի է: Ով տեսնում է այն, ուզում է սողալ հեռու ու թաքնվել դրա ստվերից: Բայց տերը ստիպված է գնալ այդ ճանապարհով, որովհետև այլ ճանապարհ չկա: Լեռներն այնտեղ այնքան էլ բարձր չեն, հին ճանապարհը բարձրանում է լեռների գագաթը՝ մինչև մութ անցումը, իսկ հետո ներքև, ներքև, դեպի Գորգորոթ: — Գոլլումը վերջին բառերն ասաց շշունջով և դողդողալով:

— Ու ի՞նչ օգուտ մեզ դրանից,— միջամտեց Սեմը: — Թշնամին, կարծում եմ, իր չորս մատի պես գիտի այդ լեռները, և այդ ճանապարհը հսկում է ճիշտ այնպես, ինչպես այս մեկը: Վերջիվերջո աշտարակը դատարկ չէ, չէ՞, երևի:

— Օ՜, ոչ, այն դատարկ չէ,— շշնջաց Գոլլումը: — Թվում է, թե դատարկ է, բայց դատարկ չէ, ոչ: Այնտեղ շա՜տ սարսափելի արարածներ են ապրում: Օրքեր, այո, օրքեր, նրանք ամենուր են, բայց նաև ուրիշներ, օրքերից սարսափելի, շատ ավելի սարսափելի: Ճանապարհը գնում է պատերի տակով և մտնում դարպասից ներս: Եվ նրանք ներսից հետևում են ճանապարհին՝ նրանք, Լուռ Դիտորդները:

— Շնորհակալություն խորհրդի համար,— ասաց Սեմը: — Մենք, նշանակում է, պետք է չգիտեմ քանի լիգ քարշ գանք դեպի հարավ և հայտնվենք էլ ավելի վատ ծուղակում, քան ա՞յս է:

— Ոչ, ոչ,— բողոքեց Գոլլումը,— թող հոբիթները մտածեն, թող նրանք փորձեն գլխի ընկնել: Ինքը այնտեղից հարձակման չի սպասում: Նրա աչքն ամենուր թափանցում է, բայց մի ուղղությամբ նայում է հաճախակի, իսկ մյուս ուղղությամբ՝ հազվադեպ: Նա չի կարող միաժամանակ ամեն ինչ տեսնել: Նա վաղուց գրավել է Մթամած Լեռներից մինչև Գետն ընկած հողերը, հսկում է բոլոր կամուրջները և մտածում է, որ Լուսնային Ամրոց կարելի է թափանցել միայն կամուրջները գրոհելով կամ նավակներով, իսկ նավակները չես թաքցնի, նա կտեսնի դրանք:

— Որտեղից գիտես, թե Ինքը ինչ է մտածում և ուր է նայում,— հարցրեց Սեմը: — Վերջերս նրա հետ զրուցե՞լ ես, ինչ է: Թե՞ օրքերի հետ ես հասցրել փսփսալ:

— Վատ հոբիթ, հիմար,— վիրավորվեց Գոլլումը և, զայրացած աչքերը փայլեցնելով Սեմի վրա, կրկին շրջվեց դեպի Ֆրոդոն: — Սմեագորլը խոսել է օրքերի հետ, իհարկե, խոսել է, բայց այն ժամանակ նա դեռ չէր հանդիպել տիրոջը: Նա շատերի հետ է խոսել և հարցուփորձ արել, շատ տեղերում է եղել: Եվ հիմա կրկնում է, ինչ որ նրան ասել են: Ինքը հյուսիսից է վտանգի սպասում, նշանակում է, որ մեզ համար սա ամենավտանգավոր ճանապարհն է: Շուտով նա դուրս կգա Սև Դարպասից, շատ շուտով՝ նրա հսկա զորքը կարող է դուրս գալ միայն Դարպասով: Իսկ արևմուտքից նա հարձակման չի սպասում: Եվ հետո, այնտեղ հսկում են Լուռ Դիտորդները:

— Ընտիր է, այլ կերպ չես ասի,— փնթփնթաց Սեմը՝ չցանկանալով հավատալ: — Փաստորեն գնում ենք էնտեղ, ծեծում ենք դարպասն ու հարցնում. «Ներեցեք խնդեմ, մենք ճի՞շտ ենք Մորդոր գնում»: Թե՞ նրանք այնքան լուռ են, որ չեն պատասխանի: Իմաստը ո՞րն է: Ավելի լավ չէ՞ բախտներս էստեղ փորձենք: Համենայն դեպս, անիմաստ տեղը այդքան ճանապարհ չենք գնա:

— Պետք չէ կատակել,— ֆշշացրեց Գոլլումը: — Ծիծաղելի չէ, բոլորովին ծիծաղելի չէ: Մորդոր գնալու կարիք ընդհանրապես չկա, բայց քանի որ տերն ասում է. «ես պետք է գնամ, հարկավոր է գնալ», նշանակում է, հարկավոր է ինչ-որ բան անել, փորձել: Սակայն սարսափելի ամրոց գնալու կարիք չկա, ոչ, իհարկե ոչ: Սմեագորլը կօգնի տիրոջը, այո, խելոք, հնազանդ Սմեագորլը կօգնի, թեև Սմեագորլին չեն ասում, թե ինչի համար է տերը գնում Մորդոր: Սմեագորլը միշտ էլ օգնում է: Նա գիտի, այդ նա է գտել, միայն նա գիտի:

— Եվ ի՞նչ ես այնտեղ գտել,— հարցրեց Ֆրոդոն: Գոլլումը կպավ նրա ոտքերին և ֆշացրեց.

— Արահետ, փոքրիկ արահետ: Այն տանում է լեռներ, հետո սկսվում է սանդուղքը երկար, նեղ սանդուղքը: Մեկ սանդուղք, երկու, երեք, իսկ հետո,— այստեղ նա սկսեց շշնջալ գրեթե անլսելի,— անցում, մու՜թ-մու՜թ անցում, որին հաջորդում է փոքրիկ, նեղ կիրճը և էլի մեկ արահետ: Այդ արահետով մի անգամ Սմեագորլը փրկվել է խավարից, բայց դա շատ տարիներ առաջ էր: Գուցե արահետն այլևս չկա, իսկ գուցեև կա, գուցեև կա...

— Էհ, հեչ սրտովս չի այդ ամենը, հեչ սրտովս չի,— ասաց Սեմը: — Ինչ-որ չափից ավելի հեշտ է ամեն ինչ: Եթե այդ արահետը դեռ կա, ապա հաստատ այն նույնպես հսկում են: Այն ժամանակ հսկվու՞մ էր, Գոլլում: — Այդ պահին նրան թվաց, որ Գոլլումի աչքերն առկայծեցին կանաչ կրակով: Գոլլումը քթի տակ ինչ-որ փնթփնթաց, բայց բարձրաձայն ոչինչ չասաց:

— Հսկու՞մ են թե ոչ,— խստորեն հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու իսկապես փրկվե՞լ ես խավարից, Սմեագորլ, թե՞ քեզ պարզապես բաց են թողել և հանձնարարություն տվել: Այդպես էր կարծում Արագորնը՝ նա, ով մի քանի տարի առաջ գտավ քեզ Մեռյալ Ճահիճների մոտակայքում:

— Ս-սու՛տ է,— ֆշշացրեց Գոլլումը: Արագորնի անունը լսելով նա կատաղեց, և աչքերը չարագուշակ փայլեցին: — Նա զրպարտե՛լ է ինձ, այո՛, զրպարտե՛լ է: Ես ի՛նքս եմ փախել, ի՛նքս, մենա՛կ: Այո, ինձ հրամայված էր փնտրել Սքանչելին, և ես փնտրում էի այն, իհարկե, բա էլ ո՞նց: Բայց Սևի համար չէի փնտրում, ոչ: Սքանչելին՝ մերն է, այո, այն իմն է եղել: Ինքս եմ փախել ձեզ ասում եմ:

Ֆրոդոն չգիտես ինչու համոզված էր, որ Գոլլումն այս անգամ գրեթե չի ստում, որ նա իսկապես գտել է Մորդորից դուրս գալու ելքը՝ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության: Համենայն դեպս Ֆրոդոն նկատեց, որ Գոլլումն ասաց «ես», այլ ոչ թե «մենք», իսկ դա մոռացված ազնվության ու ճշտախոսության հազվադեպ բռնկումների ժամանակ էր տեղի ունենում: Եվ այնուամենայնիվ, թեկուզ Գոլլումը չէր ստում, Ֆրոդոն գիտեր, որ չի կարելի մոռանալ Թշնամու նենգության մասին: Գոլլումի այդ «փրկությունը» շատ հավանական է, որ կատարվել էր Սաուրոնի իմացությամբ և թույտվությամբ: Եվ Գոլլումն էլ, հստակ երևում էր, որ ինչ-որ բան թաքցնում է:

— Մի անգամ էլ եմ քեզ հարցնում,— ասաց Ֆրոդոն,— հսկու՞մ են այդ արահետը, թե՝ ոչ:

Սակայն Արագորնի անունը Գոլլումին գցեց ամենամռայլ տրամադրության մեջ: Նրա համար վիրավորական էր, որ իր խոսքերը կասկածի տակ են դնում, կրկնակի վիրավորական էր, որովհետև մոլի ստախոսը կյանքում մի անգամ ճիշտ էր խոսացել՝ դե, գրեթե ճիշտ, և իրեն չէին հավատում:

— Հսկու՞մ են թե ոչ,— կրկնեց Ֆրոդոն:

— Այո-այո Գուցե և հսկում են,— մռայլ փնթփնթաց Գոլլումը: — Այս երկրում ամեն ինչ հսկողության տակ է: Տերը պետք է փորձի գնալ այդ ճանապարհով կամ էլ թող գնա տուն: Այլ ճանապարհ չկա:

Այլև ոչ մի խոսք նրանից չկարողացան դուրս քաշել: Այդ լեռնային անցումի անունը նա չգիտեր կամ ուղղակի չուզեցավ ասել:

Իսկ կոչվում էր այն Քիրիթ Ունգոլ, և այդ անունը շատերի մոտ էր սարսափ առաջացնում: Արագորնը, երևի, անմիջապես կբացատրեր նրանց, թե ինչ է դա նշանակում, իսկ Գենդալֆը ճիշտ ժամանակին կզգուշացներ նրանց, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը նրանց հետ չէր, նրանք երկուսն էլ կանգնած էին Իզենգարդի փլատակների մեջտեղում՝ Օրթհանքի աստիճաններին, և Գենդալֆը, ժամանակ կորցնելով, գալիս էր դավաճան Սարումանի հախից: Սակայն, նույնիսկ այն ժամանակ, երբ արտասանվեց դատավճիռը, երբ փալանթիրը կայծերի խուրձ սփռելով ճեղքեց գրանիտե աստիճանները, Գենդալֆը հիշում էր Ֆրոդոյի ու Սեմի մասին և մտովի փնտրում նրանց, որպեսզի խրախուսի և հուսադրի:

Հնարավոր է Ֆրոդոն, ինքն էլ չգիտակցելով, զգաց այդ անտեսանելի աջակցությունը, ինչպես եղել էր առաջ՝ Ամոն Հենի գագաթին, թեպետև նա մտածում էր, որ Մորիայի սև անդունդը կուլ է տվել Գենդալֆին: Նա երկար ժամանակ լուռ նստած, գլուխը կախ վերհիշում էր այն ամենը, ինչ լսել էր Գենդալֆից, սակայն ապարդյուն՝ այս իրավիճակին հարմար խորհուրդ հրաշագործը, կարծես թե, չէր տվել: Ավա՜ղ, ճակատագիրը չափազանց շուտ զրկեց նրանց իմաստուն առաջնորդից և խորհրդատուից: Սև Երկիրն այն ժամանակ դեռ այնքա՜ն հեռու էր: Ինչպես այնտեղ թափանցել, այդ մասին Գենդալֆը երբևէ ոչինչ չէր ասել: Իսկ գուցե նա ինքն է՞լ չգիտեր: Մի ժամանակ նա թափանցել էր Դուլ Գուլդուր՝ թշնամու հյուսիսային ամրոցը, բայց եղե՞լ էր արդյոք Մորդորում, Բարադ-Դուրում և Հրամեջ Լեռան մոտ Սաուրոնի վերադարձից հետո: Դժվար թե: Նշանակում է նա՝ հոբիթստանցի կոլոտիկը, հասարակ հոբիթը հեռավոր, խաղաղ գյուղից, պետք է հրաշագործերից և դյուցազուններից ավելի համարձակ ու խելացի գտնվի և փորձի գտնել ճանապարհը, որով չէին համարձակվի գնալ նույնիսկ նրանք: Չար վիճակ է ընկել իրեն: Սակայն նա ինքն ընտրեց իր ճակատագիրը, նստած իր հարմարավետ հյուրասենյակում, անցյալ տարվա այն հիշարժան գարնանը՝ հեռավոր ու արտասովոր, որն այժմ ասես աշխարհի պատանեկության մասին գրքից մի գլուխ լիներ, այն ժամանակների մասին, երբ ծաղկում էին Ոսկե և Արծաթե Ծառերը... Ծանր ընտրություն էր սպասվում: Ո՞ր ճանապարհով գնալ: Իսկ եթե երկու ճանապարհներն էլ տանում են դեպի սարսափելի մահ՝ ապա հարց է առաջանում, ի՞նչ օգուտ ընտրությունից:

Օրը շարունակվում էր: Մոխրագույն խոռոչի վրա, որտեղ թաքնվել էին երեք ճանապարհորդները, խոր լռություն էր իջել: Լռությունը գրեթե առարկայական էր՝ թվում էր, թե այն խիտ վերմակի պես պարուրում ու բաժանում էր նրանց մնացյալ աշխարհից: Վերևում երևում էր մշուշի շերտերով ակոսված, անսահման հեռու, բարձր, դժգույն երկինքը: Օդի անշարժ շերտերը երկնքի և երկրի միջև թվում էր, թե հագեցած են ծանր, ճնշող մտքերով:

Երկնքի բարձունքներում թռչող ոչ մի արծիվ չէր կարող տարբերել մոխրագույն թիկնոցների մեջ փաթաթված լուռ, անշարժ հոբիթներին: Գուցե նա կարողանար տեսնել գետնին տարածված Գոլլումին. ոչ ավել, ոչ պակաս սովից մեռած մարդկային երեխայի դիակ, ցնցոտիներով հազիվ ծածկված, միայն կաշի ու ոսկոր... «Դրա համար նույնիսկ չարժե իջնել»,— կմտածեր, երևի, արծիվը:

Ֆրոդոն նստել էր՝ դունչը հենած ծնկներին, իսկ Սեմը ձեռքերը գլխի տակ դրած, գլխանոցը աչքերին քաշած պառկել էր մեջքի վրա և նայում էր դատարկ, ամայի երկնքին: Երկար ժամանակ երկինքը դատարկ էր, բայց հանկարծ Սեմին թվաց, թե այնտեղ ինչ-որ ստվեր է պտույտներ գործում՝ սև թռչու՞ն, թե՞ ինչ-որ չտեսնված թևավոր արարած: Պտտվեց, պտտվեց, մի պահ քարացավ խոռոչի գլխին և կորավ: Նրա հետևից հայտնվեցին էլի երկուսը, իսկ հետո նաև երրորդը: Սեմը միայն փոքրիկ, սև բծեր էր տեսնում, բայց չգիտես ինչու գիտեր, որ իրականում դրանք հսկայական թևերով վիթխարի հրեշներ են: Նա կծկվեց՝ թաքցնելով դեմքը: Նրան պարուրեց այն նույն վախը, որը նա զգում էր Սև Հեծյալների մոտենալուն զուգընթաց՝ սահմռկեցուցիչ ոռնոցով քարացնող, ուժասպառ անող, քամու թևերով թռչող սարսափ և լուսինը ծածկող սև ստվեր: Այս անգամ, սակայն, սարսափն առաջվա պես չկոտրեց հոբիթների կամքը և չսառեցրեց նրանց հոգին՝ աղբյուրը հեռու էր: Բայց այնուամենայնիվ այն զգացվում էր, և Ֆրոդոն նույնպես զգաց: Նրա մտքերն ընդհատվեցին, հոբիթը ցնցվեց, բայց գլուխը չբարձրացրեց: Գոլլումը վայրկենապես սարդի պես կուչ եկավ: Թևավոր ստվերները մի քանի պտույտ գործեցին և կտրուկ իջնելով, սրընթաց վերադարձան իրենց Մորդորը: Սեմը թեթևացած շունչ քաշեց:

— Նորից Հեծյալները, և նորից երկնքում,— շշնջաց նա: — Էս անգամ ես նրանց պարզ տեսա: Ի՞նչ եք կարծում, նրանք կարո՞ղ են մեզ տեսնել, այն էլ այդպիսի բարձրությունից: Այն Սև Հեծյալները, դե, որ նախկինում էին, ցերեկը կարծես թե վատ էին տեսնում, չէ՞:

— Կարծես թե այո,— ասաց Ֆրոդոն,— բայց փոխարենը ձիերն էին լավ տեսնում: Իսկ այս թևավոր արարածները, հավանական է, ցանկացած գիշակեր թռչունից էլ լավ են տեսնում: Իրականում հենց գիշակերի էլ նման են, միայն թե շատ մեծ են: Նրանք ինչ-որ բան են փնտրում: Թշնամին զգոնացել է:

Սարսափի զգացողությունը չքացավ, բայց և լռության գմբեթն էլ ասես չէր էլ եղել. քիչ առաջ հոբիթները կտրված էին ամբողջ աշխարհից, ասես թաքնված լինեին անտեսանելի, ապահով կղզյակում, իսկ հիմա զգում էին, որ կրկին խոցելի են բոլոր կողմերից: Անհանգստության զգացումը վերադարձավ, իսկ Ֆրոդոն դեռևս ոչինչ չէր որոշել: Նրա աչքերը փակ էին. նա կա՛մ ննջում էր, կա՛մ խորհրդակցում ինքն իր հետ՝ սպասելով սրտի կամ հիշողության խորհրդին: Վերջապես նա շարժվեց ու ոտքի կանգնեց. թվում էր, թե պատրաստվում է հայտարարել իր որոշումը: Բայց նա ասաց.

— Լսու՞մ եք: Այս ի՞նչ է:

Վախենալու առիթ կար, նոր փորձանք էր մոտենում: Հստակ երգեցողություն և խռպոտ ճիչեր էին լսվում՝ սկզբում հեռվից, ապա ավելի ու ավելի մոտիկից: Բոլորի գլխում նույն միտքը փայլատակեց. Սև Թևերը նկատել են իրենց և զինված մարտիկներ ուղարկել: Թեև նրանք շատ արագ հայտնվեցին, բայց դա ոչ ոքի չզարմացրեց. Սաուրոնի սարսափելի սպասավորների համար, թվում էր, անկարելի ոչինչ չկա: Հոբիթներն ու Գոլլումը կպան գետնին ու ականջ դրեցին: Զենքերի շաչունն ու ձայներն արդեն լսվում էին շատ մոտիկից: Ֆրոդոն ու Սեմը ձեռքները տարան սրերին. նահանջելու տեղ չկար:

Գոլլումը սարդի պես սողաց դեպի խոռոչի եզրը, առանց գլուխը դուրս հանելու զգուշությամբ դուրս նայեց երկու քարերի արանքից և քարացավ՝ անշարժ, անձայն: Այդ ընթացքում ձայները սկսեցին հեռանալ, թուլանալ և վերջապես լռեցին: Մորանոնի պարսպի վրայից լսվեց եղջերափողի ձայնը: Գոլլումն անձայն վերադարձավ:

— Նորից մարդիկ են Մորդոր գնում,— ցածրաձայն ասաց նա,— սև դեմքերով մարդիկ: Մենք առաջ այդպիսի մարդկանց չենք տեսել, ոչ: Սմեագորլը չի տեսել այդպիսի դաժան մարդկանց: Նրանք սև աչքեր ունեն և երկար, սև մազեր, իսկ ականջներին՝ ոսկե օղակներ: Այո, այո, շատ ոսկի կա նրանց վրա, սիրուն ոսկի: Մի քանիսի այտերը կարմիր են ներկված: Կարմիր թիկնոցներով, կարմիր դրոշներով և նիզակների ծայրակալներն էլ են կարմիր: Իսկ վահանները կլոր են, դեղին ու սև, մեջտեղում՝ մեծ, սուր փշեր: Վատ մարդիկ են: Անմիջապես երևում է, որ չար են ու դաժան: Իսկը օրքեր, միայն թե ավելի բարձրահասակ: Սմեագորլը կարծում է, որ նրանք հարավից են, Մեծ Գետի բերանի երկրներից. նրանք հարավային ճանապարհով էին գալիս: Գնացին Սև Դարպասի կողմը, բայց հնարավոր է, որ նրանց հետևից էլի կգան: Անընդհատ մարդիկ են գնում Մորդոր: Մի օր նրանք բոլորը կհայտնվեն այնտեղ, և ոչ մեկ չի մնա:

— Իսկ նրանց հետ օլիֆանթներ չկա՞յին,— հետաքրքրվեց Սեմը, մոռանալով ամեն տեսակ վախ:

— Ոչ, ոչ մի օլիֆանթ էլ չկար... Իսկ ովքե՞ր են օլիֆանտները,— հարցրեց Գոլլումը:

Սեմը վեր կացավ, ձեռքերը դրեց մեջքին (նա միշտ այդպես էր անում, երբ «բանաստեղծություն էր ասում») և սկսեց.

<poem>

Ես գորշ եմ, ինչպես մուկը,

Եվ մեծ, ինչպես տունը:

Քիթս նման է օձի,

Իսկ ոտքերս սյուների:

Սիրում եմ խոտի վրա պառկել

Ու մեծ ծառեր տապալել:

Մեծ եղջյուրներ բերանիս

Ես գալիս եմ հարավից,

Ականջներով ծափ տալիս

Ցնցվում է հողը տակիս:

Թափառում եմ հազար տարի,

Թափառում եմ հարյուր դար,

Քնելու երբեք չեմ պառկում,

Ու ապրում եմ շատ երկար:

Օլիֆանթ եմ կոչվում ես,

Իմաստուն, հսկա և ծեր,

հարավում եմ ապրում ես,

Կենդանին եմ ամենամեծ:

Եթե մի անգամ ինձ տեսել ես՝

Կուզենաս տեսնել կրկին,

Եթե երբեք չես տեսել,

Չես հավատա, որ ես կամ:

Օլիֆանթ եմ ես կոչվում,

Եվ ես երբեք չեմ ստում:

</poem>

— Ահա էսպիսի բանաստեղծություն եմ լսել մեր Հոբիթստանում,— վերջացնելով, ասաց Սեմը: — Գուցե այդ ամենը հիմարություն է, իսկ գուցեև ոչ: Մենք էլ շատ հեքիաթներ և պատմություններ ունենք, այդ թվում նաև հարավային երկրների մասին: Եղել է, որ հին ժամանակներում հոբիթները երբեմն ճանապարհորդել են: Շատերն անհետ կորել են, իսկ վերադարձողների պատմածներին ոչ ոք չի հավատացել: Ինչպես ասում են. մի բան է՝ «նորություններ Լեռնամոտից», որոնց ոչ ոք չի հավատում, և այլ բան է «Լուրեր են պտտվում Հոբիթստանում»: Բայց ես հաճախ եմ պատմություններ լսել հարավում ապրող Աժդահաների մասին: Մեզ մոտ նրանց թխադեմ են ասում, և մարտնչում են նրանք իբրև թե օլիֆանթների վրա նստած: Օլիֆանթներն իրենց մեջքին տներ ու աշտարակներ են տանում և ծառեր ու քարեր են միմյանց վրա նետում: Երբ ասացիր, որ կարմիր ներկված այտերով, ոսկե օղակներով հարավի մարդկանց տեսար, միանգամից բերանիցս թռավ. «Իսկ օլիֆանթներ չկա՞յին նրանց հետ», որովհետև եթե լինեին, ապա ես հաստատ նրան տեսնելու համար քիթս դուրս կհանեի: Բայց, հնարավոր է, որ այդպիսի կենդանիներ առհասարակ աշխարհում գոյություն չունեն... — Նա հոգոց հանեց:

— Ոչ, օլիֆանթներ չկային,— կրկնեց Գոլլումը: — Սմեագորլը դրանց մասին երբեք չի լսել և տեսնել էլ չի ուզում: Սմեագորլը չի ուզում, որ այդպիսի գազաններ լինեն աշխարհում: Նա ուզում է շուտ հեռանալ այստեղից և ավելի լավ տեղ թաքնվել: Սմեագորլն ուզում է, որ տերը հեռանա այստեղից: Բարի տերը կգա Սմեագորլի հետ, չէ՞:

Ֆրոդոն վեր կացավ: Նա չկարողացավ ծիծաղը զսպել, երբ Սեմը սկսեց օլիֆանթի մասին հին, մանկական բանաստեղծություն ասել, և ծիծաղն օգնեց նրան որոշում ընդունել:

— Էհ, ա՛յ թե օլիֆանթների հազարանոց զորք ունենայինք, զորքի արջևում ճերմակ օլիֆանթ, և Գենդալֆն էլ վրան,— բացականչեց նա: Այդ ժամանակ, երևի, հեշտությամբ կնեխուժեինք այս մռայլ երկիրը: Բայց մենք օլիֆանթներ չունենք, ունենք միայն հոգնած ոտքեր, և ամբողջ հույսը դրանց վրա է: Դե լավ, Սմեագորլ, երեքը հաջողակ թիվ է, երրորդ անգամ գուցե բախտներս ավելի շատ բերի: Ես կգամ քեզ հետ:

— Լավ տեր, խելացի տեր, բարի տեր,— ուրախացած բացականչեց Գոլլումը, գրկելով Ֆրոդոյի ոտքերը: — Ամենալա՛վ տեր: Հանգստացեք, բարի հոբիթներ, թաքնվեք քարերի ստվերում ու հանգստացեք, մինչև Դեղին Դեմքը հեռանա: Կհեռանա, ու արագ-արագ կգնանք: Կվազենք արագ ու անաղմուկ, ինչպես ստվերները:

=== Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված ===

Օրվա մնացած մասը հանգստանում էին, թաքնվելով արևի լույսից, և միայն այն ժամանակ, երբ ստվերները երկարեցին ու խոռոչը թաղվեց մթնշաղի մեջ, հոբիթներն աղքատիկ ընթրիք արեցին, մի քանի կում ջուր խմեցին և ճանապարհ ընկնելու պատրաստություն տեսան: Գոլլումը գալեթների տեսքից դեմքը կնճռոտեց, բայց ջրից չհրաժարվեց:

— Շուտով մի կուշտ կխմենք,— շրթունքները լպստելով հուսադրեց նա: — Այնտեղ, ուր գնում ենք, լեռներից լավ ջուր է հոսում դեպի Մեծ Գետը, համեղ ջուր, այո: Գուցե այնտեղ Սմեագորլն ուտելիք էլ գտնի: Նա շատ է սովածացել, այո, շատ, գո՛լլում: — Նա իր մեծ, հարթ թաթերը դրեց նիհարած փորին, և աչքերն առկայծեցին կանաչ կրակով:

Մթնշաղն արդեն խտանում էր, երբ նրանք սողալով դուրս եկան խոռոչից և ճանապարհ ընկան: Երեք աղոտ ստվերներ ցոլացին խոռոչի եզրին և ուրվականների պես լուծվեցին ճամփեզրի քարերին: Լիալուսնին ընդամենը երեք օր էր մնացել, բայց լուսինը գրեթե մինչև կեսգիշեր թաքնված էր սարերի հետևում, այնպես, որ ստիպված էին գնալ լիակատար մթության մեջ: Մորդորի ժանիքներից մեկի գլխին կարմիր լույս էր առկայծում, որից բացի ուրիշ ոչինչ չէր հիշեցնում Մորանոնի աչալուրջ պահակների մասին:

Այդ կարմիր աչքը ասես հետապնդում էր փախստականներին, մինչ նրանք, սայթաքելով քարերի մեջ, շտապում էին հեռանալ այդ չարագուշակ վայրից: Ճանապարհ դուրս գալ չէին համարձակվում և աշխատում էին, ինչքան հնարավոր է, ճամփեզրից չհեռանալ: Վերջապես կեսգիշերն անց, երբ նրանք արդեն բավականին հոգնել էին (միայն մի անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով), աչքը վերածվեց փոքրիկ կարմիր կետի և շուտով անհետացավ. դա նշանակում էր, որ նրանք շրջանցել էին ամենահյուսիսային ժայռերն ու շրջվել դեպի հարավ:

Տարօրինակ թեթևություն զգալով, ճամփորդները կրկին նստեցին հանգստանալու՝ շատ կարճ ժամանակով: Գոլլումն անընդհատ շտապեցնում էր նրանց: Ըստ նրա հաշվարկների, Մորանոնից մինչև Օսգիլիաթի մոտակայքում գտնվող խաչմերուկը մնում էր մոտ երեսուն լիգ, և նա ուզում էր հաղթահարել այդ տարածությունը չորս գիշերվա ընթացքում: Այդ պատճառով էլ հոբիթները, հաղթահարելով հոգնածությունը, կրկին ճանապարհ ընկան և գնացին այնքան ժամանակ, մինչև լուսաբացը սկսեց տարածվել մոխրագույն, անկյանք անապատի վրա: Գրեթե ութ լիգ հաղթահարված էր, բայց հոբիթները ուժասպառ էին եղել, չնայած ռիսկի դիմել էլ պետք չէր:

Լույսը բացվեց, և հոբիթները տեսան, որ հողն այստեղ այնքան էլ պատռված ու ճանկռոտված չէ, որքան Մորդորի Դարպասի մոտակայքում: Ձախ կողմում առաջվա պես սպառնալի վեր էին խոյանում լեռները, բայց ճանապարհը, որն առավոտյան լուսի տակ արդեն լավ երևում էր, ավելի ու ավելի էր հեռանում լեռների սև ստորոտից՝ իր տեղը զիջելով հարթ լանջերին, որոնք, ասես մութ ամպերով պարուրված, ամբողջությամբ ծածկված էին մռայլ անտառներով: Ճանապարհի մյուս կողմում, որտեղով քայլում էին հոբիթները, տարածվում էր վայրի, բլրաշատ տափաստանը՝ ծածկված հոնի, ավելի, հավամրգու և այլ անծանոթ թփուտներով: Այստեղ և այնտեղ ցցված էին մի քանի սոճիներ: Գրեթե մոռանալով հոգնածության մասին, հոբիթերը կրկին առույգացան ու հոգով արիացան. ամբողջ կրծքով շնչում էին թարմ, բուրումնավետ օդը, որը հիշեցնում էր նրանց հեռավոր Հյուսիսային Երկրամասը: Ի՜նչ հրաշալի էր ժամանակավոր ազատվել սարսափից և հայտնվել այս տեղանքում, որը դեռ բոլորովին վերջերս էր հայտնվել Սև Տիրակալի հպատակության տակ և դեռ չէր հասցրել ամայանալ: Բայց հոբիթները չէին մոռացել վտանգի մասին, գիտեին, որ Սև Դարպասն ու աշտարակ ժանիքները դեռ մոտ են, թեև լեռների մռայլ զանգվածը ծածկել էր դրանք տեսողությունից: Հարկավոր էր հուսալի ապաստան գտնել, որտեղ նրանք կարող էին թաքնվել անցանկալի աչքերից և սպասել մութն ընկնելուն:

Օրն անցավ անհանգիստ: Հոբիթները պառկել էին հավամրգու թփերի մեջ և հաշվում էին մեկը մյուսից տաղտկալի, իրարից ոչնչով չտարբերվող ցերեկային ժամերը: Լեռների ստվերը դեռ ընկնում էր նրանց վրա, արևն էլ թաքնվել էր գորշ ամպերի հետևում: Ֆրոդոյին մի քանի անգամ հաջողվեց քնել խորը, խաղաղ քնով՝ այժմ նա կա՛մ լիովին վստահում էր Գոլլումին, կա՛մ նրան հետևելու համար չափազանց հոգնած էր: Բայց Սեմը ննջում էր մի աչքը բաց. հետո ինչ, որ Գոլլումը, թեև երբեմն ցնցվում է, բայց շնթռած է մեռածի պես, ստորը: Այդպիսի երազների համար գլուխը թռցնելն էլ քիչ է (նա ինչ-որ գոլլումային ծածուկ երազներ է տեսնում): Սակայն, հնարավոր է նաև, որ անքնության պատճառը սովն էր. Սեմը լրջորեն սկսել էր կարոտել տնական տաք, ախորժելի ուտելիքը:

Երբ ստվերները միմյանց խառնվելով վերածվեցին մոխրագույն մթնշաղի, նրանք կրկին ճանապարհ ընկան: Շուտով Գոլլումը համարձակվեց դուրս գալ ճանապարհ, և այժմ նրանք գնում էին ավելի արագ, թեև ոչ առանց վախի: Գնում էին ամբողջ էությամբ լսողություն դարձած՝ յուրաքանչյուր պահի առջևից կամ հետևից սպասելով սմբակների դոփյունի և ծանր կոշիկների հարվածների: Սակայն ո՛չ հեծյալներ, ո՛չ հետիոտն զինվորներ չհայտնվեցին. գիշերն անցավ խաղաղ: Ճանապարհը կառուցվել էր վաղուց մոռացված ժամանակներում: Մորանոնի մոտ, երևում է, վերանորոգել էին, բայց Դարպասից երեսուն լիգ այն կողմ այն ծածկված էր խիտ բուսականությամբ՝ վայրի բնությունն իր գործը արել էր: Սակայն մարդկային աշխատանքի հետքերը դեռ չէին վերացել. սալահատակի հին քարերը դեռ պառկած էին իրենց տեղերում, և ճանապարհը ուղիղ գծով ձգվում էր դեպի հարավ-արևմուտք՝ հատելով ու երկու մասի բաժանելով իր առջև հայտնված բլուրները և անցնելով առուների վրա գցված հինավուրց, քարե լայն կամուրջների վրայով: Բայց շուտով կառուցապատման բոլոր հետքերն աստիճանաբար անհետացան, և միայն երբեմն-երբեմն ճամփեզրին թփերի արանքից կոտրված սյուն էր երևում կամ ոտքերի տակ՝ ճաքճքած, մամուռով պատված սալաքար: Ճամփեզրը և, հետզհետե, նաև ճանապարհը ծածկվեցին հավամրգու թփերով, պտերով ու մատղաշ ծառերով, և ի վերջո ուղին վերածվեց լքված երկրամասի ամայի ճանապարհահատվածի, սակայն այն ևս առաջվա պես ուղիղ, առանց գալարվելու, տանում էր նրանց դեպի նպատակադրված կետը ամենակարճ երթուղով:

Այդպես նրանք հասան հյուսիսային եզրը մի երկրի, որը մարդիկ մի ժամանակ կոչում էին Իթիլիեն՝ երանելի երկիր, զառիվայր լանջերով մագլցող անտառներով և շառաչող ջրվեժներով: Զարմանահրաշ գիշեր էր, լուսինը գրեթե բոլորել էր, երկինքն աստղազարդ էր, և օդը գնալով ավելի բուրավետ էր դառնում: Սակայն դա Գոլլումին ակնհայտ դուր չէր գալիս. նա փնչացնում էր ու դժգոհ փնթփնթում: Լուսաբացի առաջին շողերի հետ փոքրիկ ջոկատը կրկին կանգ առավ:

Ճանապարհը, հատելով քարքարոտ ժայռը, անցնում էր խորը, երկար կիրճով, որի լանջերը մեջտեղում բոլորովին ուղղաձիգ էին դառնում: Կիրճի վերջնամասում հոբիթները մագլցեցին արևմտյան լանջին և շուրջը նայեցին:

Երբ վերջնականապես լուսացավ, նրանք տեսան, որ լեռները տեղաշարժվել են ու լայն աղեղով նահանջել արևելք: Արևմտյան կողմում սահուն ներքև էին իջնում միգապատ նուրբ լանջերը: Ամենուրեք ցրված էին ոչ մեծ պուրակներ՝ միմյանցից առանձնացված ընդարձակ բացատներով: Բացի խեժաբույր եղևնիներից, մայրիներից և նոճիներից կային նաև այլ փշատերև ծառեր, որոնց մասին Հոբիթստանում չէին լսել, իսկ պայծառ լույսով ողողված մարգագետինները լի էին անուշահոտ խոտերով ու թփերով:

Ռիվենդելը և հարազատ Հոբիթստանը արդեն շատ վաղուց մնացել էին հեռու հյուսիսում, բայց ողջ ճանապարհորդության ընթացքում միայն այստեղ հոբիթները զգացին գարնան զարթոնքը: Գարնան շունչը զգացվում էր ամենուրեք. մամուռի և տորֆի շերտերը ծածկվել էին մատղաշ ծիլերով, կվենիները կանաչել էին, խոտի միջից դուրս էին նայում զարմացած ծաղիկները և երգում էին թռչունները: Իթիլիենը՝ Գոնդորի լքված, վայրի պարտեզը, նույնիսկ այժմ դեռ պահպանում էր առաջվա հմայքը՝ ասես գզգզված, բայց դեռ գեղեցիկ անտառային հավերժահարս:

Իթիլիենից Հարավ և արևմուտք տարածվում էր Անդուինի տաք, արևոտ հովիտը: Արևելյան քամիներից այս տարածաշրջանը, առանց արևի ճառագայթների ճամփան փակելու, պահպանում էր Էֆել Դուաթի լեռնաշղթան, հյուսիսից պաշտպանում էին Էմին Մուիլի լանջերը, բայց հարավից Իթիլիենը ամբողջովին բաց էր ջերմ, խոնավ ծովային քամիների համար: Այստեղ մեծ քանակությամբ դեռևս հնագույն ժամանակներում տնկված հսկա ծառեր էին պահպանվել, որոնց մասին հիմա ոչ ոք հոգ չէր տանում, և դրանք դանդաղ ծերանում էին՝ շրջապատված իրենց բազմաթիվ երիրտասարդ ու անխոհեմ սերունդներով: Խիտ շարքերով տարածվում էին անուշաբույր կարմրանները, ձիթենիներն ու դափնիները, հադիպում էին գիհու և մրտենու թփուտներ: Խոտածածկ սալաքարերի վրա տարածվել էին ուրցի կոշտ թփերը, եղեսպակը ծաղկել էր կապույտ, կարմիր ու գունատ-կանաչ ծաղիկներով, գանգրանում էր մաղադանոսը, առաջին ծիլերն էր արձակում անուշահոտ վայրի սուսամբարը: Կային նաև այլ բույսեր, որոնց մասին Սեմն ընդհանրապես գաղափար չուներ: Քարափներն ու քարքարոտ լանջերը պատվել էին քարկոտրուկներով ու թանթռնիկներով, բացատներում արթնացել էին կովածաղիկները, գլխով էին անում կիսաբաց կոկոններով շուշաններն ու նարցիսները, և խիտ, փարթամ-կանաչ խոտով էին շրջապատվել լճակները, որտեղ հանգստանում էին լեռնային առուների սառնորակ ջրերը դեպի Անդուին ճանապարհին:

Ճամփորդները լքեցին ճանապարհը, լանջով իջան ներքև և գլխովին սուզվեցին բուրավետ խոտերի ու թփերի մեջ: Գոլլումը հազում էր ու թքոտում, իսկ հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով, և հանկարծ Սեմը ծիծաղեց, բայց ուրախությունից, այլ ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էր: Նրանք իջան արագահոս առվի երկայնքով և շուտով հասան մի լեռնային լճակի մոտ, որը հնում քարե ավազան էր եղել: Այժմ դրա կիսաքանդ պատերը ծածկված էին մամուռով և մասուրի թփերով: Ավազանի շուրջը շարքերով տարածվել էին հիրիկները, իսկ ջրի մութ, թեթև ալիքներից առկայծող մակերևույթին տատանվում էին ջրաշուշանները: Լճակը խորն էր ու վճիտ. ձվաձև քարե ավազանի մյուս կողմում, հազիվ լսելի խոխոջյունով, ջուրը հոսում էր ավազանից դուրս:

Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. ինչքան էլ, որ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին ու նոր վերքերով՝ հնադարայան ճակատամարտերի և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքերով: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այն կողմ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը: Սեմը հետախուզում էր լճակի մյուս ափը և այնքան էր տարվել անծանոթ ծառերն ու թփերը զննելով, որ մոռացել էր Մորդորի մասին: Բայց Մորդորն ինքը հիշեցրեց իր մասին և Սեմը հասկացավ, որ վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Նա դեմ առավ այրված խոտերի շրջանաձև մի հատվածի, որի մեջտեղում մոխրացած ոսկորների ու կմախքների կույտ էր վեր բարձրանում: Կանաչն արդեն հասցրել էր դրանց վրա տարածել իր ծածկոցը, և բաղեղի ու հավամրգու արագ ճյուղավորվող ծիլերը կամաց-կամաց մոտենում էին այդ հրեշավոր խնջույքի սարսափելի ականատեսներին, սակայն խարույկի հետքերը թարմ էին: Սեմը շտապեց վերադառնալ մյուսների մոտ, բայց իր բացահայտման մասին նրանց ոչինչ չասաց. ա՛յդ էր պակաս միայն, որ սոված Գոլլումը վազեր խառնշտելու և կրծոտելու մեռած ոսկորները:

— Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ` ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ:

Լճակից փոքր ինչ վերև նրանք նախորդ տարվա ձարխոտի մուգ-շագանակագույն խիտ մացառուտներ հայտնաբերեցին: Ձարխոտի շերտից վերև սկսվում էր դափնիների պուրակը, իսկ բլրի գլուխը պսակված էր մայրիներով: Այստեղ էլ որոշեցին անցկացնել օրը, որը, իմիջայլոց, խոստանում էր լինել պարզ ու արևոտ: Ի՜նչ լավ կլիներ այդպիսի մի օր զբոսնել Իթիլիենի պուրակներում ու բացատներում: Բայց, թեև օրքերը տանել չեն կարողանում արևի լույսը, անտառում բավարար քանակությամբ թաքստեցներ ու մթին վայրեր կային, որտեղ նրանք կարող էին թաքնվել և հսկողություն իրականացնել: Եվ ոչ միայն օրքերը. այստեղ այլ աչքեր էլ կարող էին լինել՝ Սաուրոնը շատ կամակատարներ ունի: Եվ Գոլլումն էլ ոչ մի դեպքում տեղից չի շարժվի, քանի դեռ երկնքում փայլում է Դեղին Դեմքը, իսկ այն ահա ուր որ է դուրս կգա Էֆել Դուաթի մթին լանջերի հետևից և կսկսի, ի հեճուկս Գոլլումի, լուսավորել ու տաքացնել:

Սեմը քայլում էր ու խորհում ուտելիքի մասին: Այժմ, երբ անհաղթահարելի Դարպասը մնացել էր հետևում, և հորիզոնում կրկին փայլում էր հույսը, նա բոլորովին մտադիր չէր ապրուստի հարցը վստահել ճակատագրին, թեև, ինչպես երևում էր, Ֆրոդոն հենց այդպես էլ արել էր: Ինչ կլինի իրենց հետ, եթե գործը հաջողվի ավարտին հասցնել: Ամեն դեպքում էլֆական գալեթները հարկավոր է պահել սև օրվա համար՝ դա Սեմի համար ակնհայտ էր: Մի անգամ նա հաշվեց, որ դրանք երեք շաբաթից ավելի չեն կբավականացնի: Այդ օրվանից արդեն անցել էր վեց օր:

«Դժվար թե մենք այդ ժամանակահատվածում հասնենք Հրամեջ Լեռանը, եթե միայն բախտներս չբերի,— մտածում էր Սեմը: — Իսկ հետո՞ ինչ կլինի: Բա որ ուզենանք վերադառնա՞լ: Իսկ ինչու՞ ոչ»:

Եվ բացի այդ, գիշերային զբոսանքից և լվացվել-ջուր խմելուց հետո նրան տանջում էր սովորականից ավելի անտանելի քաղցը: Հագեցնել այն կարող էր միայն ընթրիքը Պարկուտի Զառիթափ-Նրբանցքի հին տան խոհանոցի կրակի կողքին... Հանկարծ նա հասկացավ ու շրջվեց դեպի Գոլլումը, որն արդեն չորեքթաթ հոտոտելով պատրաստվում էր չքանալ մի կողմի վրա իր գործերով:

— Հեյ, Գոլլում,— կանչեց Սեմը,— այդ ու՞ր ես պատրաստվում գնալ: Որս անելու՞: Ահա թե ինչ, ծեր հոտոտան. դու մեր ուտելիքից քիթդ ես կնճռոտում, և ինձ էլ է այն արդեն ձանձրացրել, իսկ դու, վերջերս, ինչքան, որ հիշում եմ, միշտ պատրաստ ես ծառայելու: Միգուցե ինչ-որ ուտելիք գտնե՞ս սոված հոբիթի ատամին հարմար:

— Հնարավոր է և գտնեմ, շատ հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը: — Սմեագորլը միշտ էլ օգնում է, երբ նրան խնդրում են... Երբ խնդրում են քնքշորեն:

— Լավ,— ասաց Սեմը: — Դե ուրեմն ես քեզ քնքշորեն խնդրում եմ: Իսկ եթե դա քիչ է, ապա խոնարհաբար եմ խնդրում:

Գոլլումը չքացավ: Ֆրոդոն մի քանի կտոր Լեմբաս կերավ, ավելի խորը թաղվեց ձարխոտի մեջ և քնեց: Սեմը նայեց նրան: Դեռ նոր-նոր էր լուսանում, բայց տիրոջ դեմքն ու հոգնած, գետնին տարածված ձեռքերը պարզ երևում էին: Նա հանկարծ հիշեց, թե ինչպես էր Ֆրոդոն քնում ու քնում Էլրոնդի տանը և ինքը ժամերով նայում էր նրան: Այդ օրերին, վիրավոր տիրոջ անկողնու մոտ հերթապահելու ժամանակ, Սեմը նկատում էր, որ ժամանակ առ ժամանակ Ֆրոդոն ասես լուսարձակում է ներսից: Հիմա արդեն հաստատ լուսարձակում էր, և լույսը ավելի պայծառ էր: Ո՛չ վախ, ո՛չ մտահոգություն չկար Ֆրոդոյի գեղեցիկ, բայց ծերացած դեմքին, սակայն թվում էր, ոչ թե ամիսներ, այլ շատ տարիներ են անցել: Ասես ժամանակի փորագրիչը երկար ու հմտորեն աշխատել էր նրա դեմքի վրա, և ահա աշխատանքի արդյունքը երևում է ու՝ թեև Ֆրոդոյի դիմագծերը չէին փոխվել, բայց դեմքը ծածկվել էր անհաշիվ մանր կնճիռներով: Սեմ Գեմջին, ճիշտ է, չէր խորհում այդպիսի խորաթափանց բառերով. նա միայն գլուխն օրորեց ու մրթմրթաց.

— Դե ինչ ասես էստեղ, սիրում եմ նրան և վերջ: Նա հենց այդպիսին է որ կա, այո... նույնիսկ մի քիչ լուսարձակում է: Էլ ինչ էդտեղ... Սիրում եմ՝ ահա և ողջ պատմությունը:

Գոլլումն աննկատելի վերադարձավ, գաղտագողի նայեց Սեմի թիկունքից, բայց տեսնելով Ֆրոդոյի դեմքը, փակեց աչքերը և լուռ սողաց հեռու: Սեմը մոտեցավ նրան: Գոլլումն ինչ-որ բան էր ծամում և անորոշ փնթփնթում քթի տակ: Նրա առջև ընկած էին երկու ոչ մեծ ճագար, և նա ագահորեն նայում էր դրանց:

— Սմեագորլը միշտ էլ օգնում է,— ասաց նա: — Նա ճագարներ է բերել, համեղ ճագարներ: Բայց տերը քնել է, և գուցե Սեմը նու՞յնպես ցանկանում է քնել: Գուցե նա հիմա ճագարներին էլ չի՞ ուզում: Սմեագորլը շատ է չարչարվել, որ օգնի, բայց ճագարները մեկ րոպեում չեն բռնվում:

Սեմը, սակայն դեմ չէր ճագարներին՝ մանավանդ եփված վիճակում, և այդպես էլ ասաց Գոլլումին: Բոլոր հոբիթներն էլ, անշուշտ, եփել-թափելուց լավ են՝ նրանց դա սովորեցնում են ավելի շուտ, քան կարդալը (որը, պատահում է, որ չեն էլ սովորեցնում), իսկ Սեմը այդ գործում վարպետ էր համարվում նույնիսկ հոբիթների շրջանում: Երբ հարմար առիթ էր լինում, նա միշտ էլ ինչ-որ բան էր պատրաստում և կերակրում ջոկատի անդամներին: Իսկ երբ ջոկատը ցրվեց, լավատեսորեն տրամադրված Սեմը չցանկացավ բաժանվել իր գլխավոր ունեցվածքից. աբեթից, կայծքարից, երկու փոքրիկ կաթսաներից՝ մեկը մյուսի մեջ, փայտյա գդալից, երկճյուղ պատառաքաղից և մի քանի շամփուրից: Իսկ ավելի խորը և ավելի խնամքով թաքցված էր փայտյա տուփի մեջ պահված գլխավոր և անփոխարիելի գանձը՝ մի բուռ աղ: Մնում էր միայն խարույկ վառել և էլի որոշ բաներ հայթայթել: Այդ ուղղությամբ խորհելով, Սեմը հանեց դանակը, մաքրեց, սրեց և սկսեց մաշկել ճագարներին: Նա չէր ցանկանում նույնիսկ մեկ ակնթարթ առանց հսկողության թողնել քնած Ֆրոդոյին:

— Լսիր, Գոլլում,— ասաց նա,— ես քեզ համար ևս մեկ գործ ունեմ: Հապա գնա ու այս կաթսաներով ջուր բեր:

— Սմեագորլը կգնա ջուր բերելու, եթե նրան խնդրում են,— համաձայնեց Գոլլումը: — Բայց հոբիթի ինչի՞ն է պետք այդքան ջուրը: Նա արդեն լվացվել է և կուշտ խմել:

— Էդպես է պետք,— ասաց Սեմը,— եթե չես կարողանում գլխի ընկնել, շուտով կտեսնես: Եվ ինչքան արագ բերես ջուրը, այնքան շուտ կտեսնես: Միայն թե կաթսաները չվնասես, էդ գոլլումային գլխովդ պատասխանատու ես դրանց համար, լսեցի՞ր:

Գոլլումը գնաց: Մինչ նա ջուր կբերեր, Սեմը կրկին մոտեցավ Ֆրոդոյին և նայեց նրան: Ֆրոդոն առաջվա պես խաղաղ քնած էր, բայց այս անգամ Սեմին առանձնապես ցնցեց նրա դեմքի նիհարությունը:

— Շա՜տ է հյուծվել,— հառաչելով ասաց նա,— կաշին ու ոսկորն է մնացել: Ոնց որ հեչ հոբիթ չլինի: Դե լավ, հենց ճագարներին պատրաստեմ՝ անմիջապես կարթնացնեմ նրան:

Սեմը չոր ձարխոտ հավաքեց և բարձրացավ բլրի գլուխը ցախ բերելու: Նա մայրու կոտրված ճյուղ գտավ, որը երկար ժամանակ կբավականացներ: Հետո վերադարձավ, լանջի վրա փոս փորեց, ճյուղը մասնատեց, դասավորեց փոսի մեջ և արագորեն խարույկ վառեց: Խարույկը գրեթե չէր ծխում և մայրու քաղցր բուրմունք էր տարածում: Երբ Գոլլումը քթի տակ փնթփնթալով վերադարձավ, զգուշորեն բերելով ջրով լի կաթսաները, Սեմն արդեն հաստ ճյուղեր էր ավելացնում կրակին ու պաշտպանում այն քամուց:

Կաթսաները դնելով գետնին, Գոլլումը հանկարծ տեսավ, թե ինչով է զբաղված Սեմը և, բարկացած ու միևնույն ժամանակ մահու չափ վախեցած, սուր ճիչ արձակեց:

— Ա՜խ, ոչ-սսս,— բացականչեց նա,— հիմա՛ր հոբիթներ, անմիտ, այո՛, անմի՛տ: Նրանք չպետք է այդ անեն:

— Ի՞նչ չպետք է անեն,— զարմացած գլուխը բարձրացրեց Սեմը:

— Չպետք է զզվելի կարմիր լեզուներին բաց թողնեն,— ֆշշացրեց Գոլլումը: -Կրակ, կրակ չի՛ կարելի, այն վտանգավո՛ր է: Այն կծու՛մ է, այն այրու՛մ է, այն մեզ կմատնի թշնամիներին, այո-այո, թշնամիների՛ն:

— Դե, ես էդպես չեմ կարծում,— ասաց Սեմը: — Չի մատնի, եթե խոնավ ճյուղեր խարույկի մեջ չգցենք: Ամեն դեպքում ես պատրաստ եմ ռիսկի դիմել, որովհետև ուզում եմ եփել այս ճագարներին:

— Եփել ճագարների՞ն,— հուսահատ բղավեց Գոլլումը: — փչացնել միսը, հիանալի միսը, որը հայթայթել և հիմար հոբիթին է տվել Սմեագո՞րլը: Ինչի՞ համար: Ինչի՞ համար, անմի՛տ հոբիթ: Ճագարները երիտասարդ են, հյութալի, համեղ: Ուտե՛լ նրանց: Կե՛ր նրանց, կե՛ր հենց այդպես:

Եվ Գոլլումը հափշտակեց արդեն մաշկած ու խարույկի կողքին դրված նապաստակներից մեկը:

— Դե-դե, թաթդ քեզ քաշի՛ր,— կասեցրեց նրան Սեմը: — Ճաշակին ընկեր չկա: Դու հրեն մեր գալեթներից քիթդ ես կնճռոտում, իսկ ես հում միս չեմ կարող բերանս տանել: Դու ճագարներին ինձ ես տվել, իսկ մնացածն արդեն իմ գործն է: Կուզեմ՝ կեփեմ, չեմ ուզի՝ չեմ եփի: Բայց այնուամենայնիվ որոշել եմ եփել: Չես ուզում տեսնել՝ շրջվիր: Գնա քո համար էլի բռնիր ու ինչ ուզում ես արա, միայն իմ աչքից հեռու: Դու խարույկը չես տեսնի, ես էլ՝ քեզ, և երկուսիս համար էլ լավ կլինի: Հանգիստ եղիր, ուշադիր կլինեմ, որ ծուխ չարձակի:

Գոլլումը փնթփնթալով սողաց ու կորավ ձարխոտի մեջ, իսկ Սեմն անցավ գործի:

— Ի՞նչ է անհրաժեշտ հոբիթին ճագար պատրաստելու համար,— հարցրեց նա ինքն իրեն: — Հոտավետ խոտեր, արմատներ և հատկապես կարտոֆիլ: Իսկ հացի մասին ավելի լավ կլինի չհիշել: Դե, կանաչեղենի համար, թերևս, հեռու գնալ պետք չէ: Գո՛լլում,— ցածրաձայն կանչեց նա,— բարի եղիր, մի ծառայություն էլ մատուցիր:

Գոլլումը գլուխը դուրս հանեց թփերի միջից:

— Մի քանի հատ դափնու տերև պոկիր, մի պտղունց ուրց և մի ցողուն եղեսպակ: Միայն թե արագ, քանի դեռ ջուրը չի եռացել:

— Ո՛չ,— ասաց Գոլլումը,— Սմեագորլը նեղացած է: Եվ Սմեագորլը չի սիրում գարշելի խոտեր: Նա խոտեր ու արմատներ չի ուտում ոչ, իմ սքանչելի, միայն եթե շա՜տ-շատ սոված է լինում, ու մեկ էլ երբ հիվանդանում է, խեղճ, խեղճ Սմեագորլ:

— Եթե խեղճ Սմեագորլը հենց հիմա չհնազանդվի, ապա ջուրը կտաքանա ու շատ ուժեղ կկծի նրան,— սպառնաց Սեմը: — Չար Սեմը նրա քիթը կմտցնի եռացող ջրի մեջ, այո, իմ սքանչելի: Եթե հիմա տարվա այլ եղանակ լիներ, ես նրան կուղարկեի շաղգամ, գազար և կարտոֆիլ բերելու, այո: Գրազ կգամ, որ էստեղ շատ արմատապտուղներ են աճում: Էհ, ա՛յ թե հիմա կես դյուժին կարտոֆիլ լիներ:

— Ոչ, ոչ, Սմեագորլը ոչ մի տեղ չի գնա, իմ սքանչելի,— ֆշշացրեց Գոլլումը: — Նա վախենում է գնալ, և նա շատ հոգնած է, իսկ հոբիթը վատն է, հոբիթը շատ-շատ վատն է ու չար: Սմեագորլը չի փորփրի հողը, չի փնտրի շաղգամ ու գազար: Եվ ոչ էլ կարտոխիլ: Իսկ ի՞նչ է կարտոխիլը, հը՞մ, իմ սքանչելի:

— Կար-տո-ֆիլ,— ուղղեց Սեմը: — Կարտոֆիլն իմ ծերուկի ամենամեծ ուրախությունն է և դատարկ փորը լցնելու հիանալի միջոց: Բայց հիմա կարող ես իզուր չփնտրել, միևնույնն է չես գտնի: Դու ավելի լավ է գնա խոտեր հավաքիր, ու ես քեզ լավ կվերաբերվեմ: Իսկ եթե դու ինձ լսես ու նոր կյանք սկսես, ապա ես մի օր քեզ համար իսկական կարտոֆիլ կպատրաստեմ: Խորոված ձուկ ու տապակած կարտոֆիլ Ս. Գեմջիի բանաձևով՝ նույնիսկ դու չես հրաժարվի:

— Ոչ, ոչ, կհրաժարվենք: Չի կարելի փչացնել հյութալի ձուկը: Ավելի լավ է հիմա ինձ հում ձուկ տուր, իսկ գարշելի կարտոֆիլը կարող ես քեզ պահել:

— Էհ, դու անուղղելի ես,— ձեռքը թափ տվեց Սեմը: — Գնա քնիր:

Ի վերջո նա առանց Գոլլումի էլ գործը գլուխ բերեց՝ բարեբախտաբար շատ հեռանալու կարիք չկար և Սեմը, առանց Ֆրոդոյին տեսադաշտից կորցնելու, հավաքեց բորոր անհրաժեշտ խոտերն ու տերևները: Հետո վերադարձավ, նստեց կրակի մոտ, խարույկի մեջ ցախ գցեց ու սկսեց խորհել՝ սպասելով ջրի եռալուն: Օրը բացվեց, տաքացավ, խոտերի վրայի շաղը չորացավ: Շուտով խոտերով համեմված ճագարները հայտնվեցին կաթսայի մեջ, բայց ժամանակը դանդաղ էր անցնում, և Սեմը քիչ մնաց ննջեր: Մոտավորապես մեկ ժամ Սեմն անցկացրեց կաթսայի մոտ՝ ժամանակ առ ժամանակ պատառաքաղով ստուգելով միսը և համտեսելով արգանակը:

Երբ ամեն ինչ պատրաստ էր, նա վերցրեց կաթսան կրակի վրայից և գնաց տիրոջն արթնացնելու: Ֆրոդոն բացեց աչքերը, տեսավ իր վրա կռացած Սեմին և վերջնականապես արթնացավ՝ կտրվելով խաղաղ, հաճելի երազներից:

— Բարև Սեմ,— ասաց նա,— ինչու՞ քնած չես: Ինչ-որ բա՞ն է պատահել: Ժամը քանի՞սն է:

— Արդեն երկու ժամ է լուսացել է,— պատասխանեց Սեմը: — Մեր հոբիթականով ութն անց կես կլինի: Ամեն ինչ կարգին է, բայց ոչ այնքան, որովհետև ո՛չ կարտոֆիլ ունեմ, ո՛չ սոխ: Մսով արգանակ եմ պատրաստել, պարոն Ֆրոդո, գնանք նախաճաշեք: Միայն թե ստիպված եք, երևի, բաժակով: Կամ կարելի է նաև հենց կաթսայից: Շատ ափսոս, որ ափսեներ չեմ վերցրել հետս:

Ֆրոդոն հորանջեց և ամբողջ մարմնով ձգվեց:

— Ավելի լավ կլիներ քնեիր, Սեմ,— ասաց նա,— այստեղ խարույկ վառելը վտանգավոր է: Բայց ես, իրոք, ահավոր սոված եմ: Հմմ, ի՜նչ ախորժելի հոտ է տարածվել: Այդ ի՞նչ ես եփել:

— Սմեագորլի նվերն է,— բացատրեց Սեմը,— երկու ճագար: Բայց հիմա երևի փոշմանել ու եղունգներն է կրծում: Մեջը բացի մսից ոչինչ չկա, շնորհակալություն գոնե, որ համեմունք գտնվեց:

Նրանք ավելի հարմար տեղավորվեցին և սկսեցին խփշտել արգանակը հենց կաթսայից՝ փոխանցելով միմյանց գդալն ու պատառաքաղը: Եվ բացի այդ մեկ գալեթ կիսեցին ու կերան՝ մի խոսքով լավ խնջույք արեցին:

— Ֆյու-ու, Գոլլում,— սուլելով, կանչեց Սեմը,— արի էստեղ: Միտքդ փոխիր, քանի դեռ ուշ չէ: Չե՞ս ուզում եփված ճագարի միս համտեսել: Էստեղ դեռ բավականին մնացել է:

Սակայն պատասխան չկար:

— Ի՜նչ արած, ստիպված ենք ամբողջն ուտել,— հոգոց հանեց Սեմը: — Կարծում եմ նա իրեն չի նեղացնի. երևի գնացել է իր համար որս անելու:

— Ու հետո դու կգնաս քնելու,— ասաց Ֆրոդոն:

— Ես, հա, կքնեմ, բայց դուք չքնեք, տեր իմ,— խնդրեց Սեմը: — Նրա հետ հարկավոր է զգույշ լինել: Համենայն դեպս նրա մեջ դեռ Գարշելիից շատ բան կա, դե, դուք ինձ հասկացաք, հին Գոլլում-չարագործից, նկատի ունեմ: Եվ Գարշելին գնալով ուժեղանում է, հիշեք էս խոսքս: Սկզբում, համոզված եղեք, կփորձի խեղդել ինձ: Վատ ենք մենք նրա հետ յոլա գնում, Սեմը նրան դուր չի գալիս, այո-սսս, իմ սքանչելի, բոլորովին դուր չի գալիս:

Նրանք կերան ամբողջը, և Սեմը իջավ ներքև՝ լվանալու կաթսաները: Լվացրեց, վերջացրեց, վեր կացավ և նայեց բլրին: Այդ պահին արևը դուրս լողաց լեռները պարուրած մշուշից և իր պայծառ ճառագայթներով ոսկեզօծեց շրջակա ծառերն ու բացատները: Հենց այդ ժամանակ Սեմը նկատեց, որ լանջի վրայից բարակ, մոխրագույն ծուխ է բարձրանում դեպի երկինք՝ արևի ճառագայթների պատճառով հստակ տեսանելի: Սեմը ցնցվեց՝ հասկանալով, որ դա իր խարույկի ծուխն է, որը մոռացել էր հանգցնել:

— Ընտիր է, խոսք չկա, թափթփվածի մեկը,— քրթմնջաց նա և վազքով հետ դարձավ, բայց հանկարծ կանգ առավ և ականջները սրեց: Ինչ որ մեկը սուլե՞ց, թե՞ թվաց: Իսկ գուցե ինչ-որ անծանոթ թռչու՞ն էր: Բայց եթե իսկապես սուլեցին, ապա ոչ այնտեղից, որտեղ Ֆրոդոն է: Այդ պահին լսվեց պատասխան սուլոցը, բայց արդեն բոլորովին այլ տեղից: Սեմը սլացավ վերև:

Պարզվեց, փոքր ճյուղերից մեկը, այվելով, հասել էր ձարխոտին, հրկիզել, իսկ ձարխոտը մոխրացրել էր շրջակա խոտը: Սեմը շտապ կոխկրտեց կրակը, ցրեց մոխիրը, խարույկի հետքերը ծածկեց տորֆով և անաղմուկ սողաց Ֆրոդոյի ուղղությամբ:

— Լսեցի՞ք,— շշնջաց նա Ֆրոդոյին,— մեկը սուլեց, մյուսը պատասխանեց: Մեկ րոպե առաջ: Ես, իհարկե, հուսով եմ, որ դա թռչուն էր, բայց կարծում եմ, որ հատուկ էին թռչունի նմանակում: Վախենում եմ նույնիսկ ասել, բայց իմ խարուկը ծխում էր: Եթե իմ պատճառով փորձանքի մեջ ընկնենք՝ երբեք դա ինձ չեմ ների, թեև, կարող է պատահել, որ մեզ անմիջապես սպանեն ու դրա կարիքը չլինի:

— Շ-շշշ,— շշնջաց Ֆրոդոն: — Կարծես թե ձայներ են:

Հոբիթներն ակնթարթորեն կապեցին ուղեպարկերը, ավելի խորը թաքնվեցին ձարխոտի մեջ և, ականջները սրած, քարացան: Արդեն կասկած չկար, որ դրաք ձայներ են. ցածր, զգույշ, բայց շատ մոտիկ, ավելին՝ գնալով մոտենում էին: Հանկարծ գրեթե հոբիթների մոտ լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

— Ահա՛ խարույկի հետքը: Ծուխն այստեղից էր բարձրանում: Նա հեռու փախչել չէր կարող. ըստ ևրևույթին, թաքնվել է պտերի մեջ: Հիմա մենք նրան կբռնենք, ինչպես ծուղակն ընկած ճագարին, և կպարզենք, թե ով է ու որտեղից է:

— Եվ կիմանանք, ինչ որ հնարավոր է,— արձագանքեց մեկ այլ ձայն:

Չորս մարդ տարբեր կողմերից մտան մացառուտի մեջ: Փախչելու տեղ չկար, իսկ թաքնվելն անիմաստ էր. Ֆրոդոն ու Սեմը ոտքի ցատկեցին, մեջք-մեջքի տվեցին և հափշտակեցին սրերը:

Այն, ինչ տեսան, նրանց շատ զարմացրեց, բայց հետապնդողներն ավելի զարմացած էին: Չորս բարձրահասակ ռազմիկներ ապշած նայում էին հոբիթներին: Նրանցից երկուսը ձեռքերին բռնած ունեին փայլուն ծայրերով նիզակներ, իսկ մյուս երկուսը՝ գրեթե մարդու հասակի աղեղներ, իսկ ուսերին կապարճներ՝ լիցքավորված կանաչ փետուրներով նետերով: Բոլորի գոտիներից սրեր էին կախված: Հագել էին նրանք կանաչադարչնագույն հանդերձներ՝ ըստ երևույթին այդ գույնը քողարկում էր նրանց անցանկալի աչքերից: Նույն գույնի էին նաև ձեռնոցները, գլխանոցները և դեմքերի դիմակները: Երևում էին միայն աչքերը՝ պարզ ու պայծառ: Ֆրոդոն անմիջապես հիշեց Բորոմիրին. այդ մարդիկ նման էին նրան հասակով, պահվածքով և խոսելավոճով:

— Ինչ փնտրում էինք՝ չգտանք,— ասաց մեկը: — Բայց, այդ դեպքում ի՞նչ ենք գտել:

— Նրանք օրքեր չեն,— ասաց մյուսը, բաց թողնելով սրի բռնակը: Նա ձեռքը տարել էր սրին՝ տեսնելով Ջարդողը Ֆրոդոյի ձեռքին:

— Էլֆե՞ր են,— անվստահ ենթադրեց երրորդը:

— Ոչ, էլֆեր չեն,— բացառեց չորորդը, ամենաբարձրահասակը և, դատելով ամեն ինչից, չորսից գլխավորը: — Էլֆերը վերջերս Իթիլիեն չեն գալիս՝ շրջանցում են: Բացի այդ, ինչպես հայտնի է, էլֆերը գեղեցիկ ժողովուրդ են:

— Երևում է մեր գեղեցկությամբ ձեզ չզարմացրինք,— ասաց Սեմը: — Շնորհակալություն բարի խոսքերի համար: Իսկ դուք, երբ դադարեք քննարկել մեր արտաքինը, շնորհ կանե՞ք ներկայանալ և բացատրել, թե ինչու խանգարեցիք երկու հոգնած ճանապարհորդների հանգիստը:

Բարձրահասակ ռազմիկը մռայլ ծիծաղեց:

— Ես Ֆարամիրն եմ, Գոնդորի զորավարը,— ասաց նա: — Թափառականներ այս կողմերում չեն լինում, միայն ծառաներ՝ մութ կամ լուսավոր ուժերի:

— Այնուամենայնիվ մենք ոչ մեկին չենք ծառայում,— առարկեց Ֆրոդոն: — Անկախ նրանից, թե ինչ է մտածում զորավար Ֆարամիրը, մենք՝ սովորական ճանապարհորդներ ենք, և ուրիշ ոչինչ:

— Այդ դեպքում արագ պատասխանեք, ովքեր եք դուք և ուր եք գնում,— գոչեց Ֆարամիրը: — Մենք ժամանակ չունենք հանելուկներ լուծելու և բանակցություններ վարելու: Եվ ու՞ր է ձեր երրորդ ընկերը:

— Երրո՞րդ:

— Նա վազվզում էր այնտեղ, լճակի մոտ: Բավականին անհրապույր տեսք ուներ, օրք-լրտեսի էր նման կամ գուցե նրանց օգնականն էր: Աղվեսի պես խորամանկ էր, ինչ-որ հրաշքով կարողացավ ծլկել:

— Չգիտեմ, թե որտեղ կարող է նա լինել,— ասաց Ֆրոդոն: — Նա մեր պատահական ուղեկիցն է, ես նրա համար պատասխանատու չեմ: Բայց եթե ձեր ձեռքն ընկնի, խնայեք նրան. բերեք կամ ուղարկեք մեզ մոտ: Դա մի թշվառ, ողորմելի արարած է, բայց այնպես է ստացվել, որ այժմ գտնվում է իմ խնամքի տակ: Ինչ վերաբերվում է մեզ՝ մենք հոբիթներ ենք հեռավոր Հոբիթստանից, որը գտնվում է այստեղից հյուսիս-արևմուտք, լեռներից ու արագահոս գետերից այն կողմ: Ես Ֆրոդոն եմ, Դրոգոյի որդին, իսկ սա՝ Սեմուայսն է, Հեմֆասթի որդին, շատ արժանապատիվ մի հոբիթ, որին ես վերցրել եմ ինձ մոտ ծառայության: Մենք եկել ենք հեռվից՝ Ռիվենդելից, որը հայտնի է նաև որպես Իմլադրիս:

Այստեղ Ֆարամիրը զգաստացավ և սկսեց ավելի ուշադիր լսել:

Ֆրոդոն շարունակեց.

— Մեզ հետ ևս յոթ հոգի կային. մեկը զոհվեց Մորիայում, իսկ մյուսներից բաժանվեցինք Պարտ Գալենում, որ Ռաուրոս ջրվեժի մոտ է: Այդ վեցից երկուսը մեր ցեղակիցներն են, ինչպես նաև թզուկ, էլֆ և երկու մարդ՝ Արագորնն ու Բորոմիրը: Վերջինս ծնունդով Մինաս Թիրիթից էր, որ հարավում է:

— Բորոմի՛րը,— բացականչեցին չորսն էլ միաժամանակ:

— Բորոմի՞րը, Փոխարքա Դենեթորի որդի՞ն,— կրկնեց Ֆարամիրը, և նրա դեմքը տարօրինակ կերպով խստացավ: — Նշանակում է, դուք ճանապարհորդել եք Բորոմիրի հե՞տ: Շատ կարևոր նորություն է, եթե, իհարկե, դուք չեք ստում: Ուրեմն գիտեցեք, փոքրիկ ճանապարհորդներ, որ Բորոմիրը՝ Դենեթորի որդին, Սպիտակ Աշտարակի գերագույն պահապանն էր և մեր գլխավոր զորահրամանատարը: Վատ են մեր գործերն առանց նրա: Ինչպե՞ս հայտնվեցիք Բորոմիրի հետ միևնույն ջոկատում: Արագ պատասխանեք, արևն արդեն բարձրանում է:

— Դու լսե՞լ ես առեղծվածային բառերը, որոնց պատասխանը ստանալու համար Բորոմիրը եկել էր Ռիվենդել,— հարցին հարցով պատասխանեց Ֆրոդոն:

<poem>

''Եվ Իմլադրիսում նորից են կռում''

''Կոտրված Սուրն առաջնորդի...''

</poem>

— Այո, այդ բառերն ինձ հայտնի են,— զարմացած պատասխանեց Ֆարամիրը: — Դա նշան է, որ դուք չեք ստում:

— Ուրեմն այսպես, Կոտրված Սուրը պատկանում էր Արագորնին, որի մասին ես հիշատակեցի,— շարունակեց Ֆրոդոն,— իսկ մենք՝ կոլոտիկներ ենք, որոնց մասին խոսվում էր գուշակության մեջ:

— Այդ մեկը ես տեսնում եմ,— մտահոգ ասաց Ֆարամիրը: — Ավելի ճիշտ տեսնում եմ, որ կարող է և այդպես լինել: Իսկ Իսիլդուրի Անեծքը, դա ի՞նչ է:

— Դա առայժմ գաղտնի է,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ժամանակի ընթացքում, հավանաբար, կբացահայտվի:

— Դուք պետք է մեզ շատ բան պարզաբանեք,— ասաց Ֆարամիրը: — Մենք պետք է իմանանք, թե ինչն է ձեզ ստիպել այդքան երկար ճանապարհ կտրել և հայտնվել մի երկրում, որի գլխին կախվել է ստվերը: — Նա գլխով արեց դեպի լեռները: — Սակայն ոչ հիմա: Մեզ այլ գործեր են սպասվում: Արդյոք գիտե՞իք, որ մահացու վտանգ էր ձեզ սպառնում: Դուք հեռու չէիք գնա՝ ո՛չ ճանապարհով, ո՛չ էլ շրջակա անտառներով: Այսօր այստեղ մեծ սպանդ է տեղի ունենալու: Արդյունքում՝ կա՛մ մահ, կա՛մ հապշտապ նահանջ դեպի Անդուին: Ես ձեզ կթողնեմ երկու ռազմիկների հսկողության տակ: Այդպես ավելի լավ կլինի և՛ ձեզ համար, և՛ ինձ համար: Իմաստունը չի վստահի առաջին պատահածին՝ հատկապես այս հողերում: Եթե ես վերադառնամ, կշարունակենք մեր զրույցը:

— Հաջողությու՛ն քեզ,— ասաց Ֆրոդոն, խոնարհվելով: — Մտածիր իմ մասին, ինչ ուզում ես, բայց ես բարեկամ եմ բոլորին, ովքեր պայքարում են Ընդհանուր Թշնամու դեմ: Մենք կգայինք քեզ հետ, բայց քիչ հավանական է, որ նման հզոր և ամրակազմ ռազմիկներին անհրաժեշտ լինի կոլոտիկների օգնությունը: Թող փայլատակե՛ն ձեր սրերը:

— Ինչ ուզում ես ասա, բայց կոլոտիկները քաղաքավարի ժողովուրդ են,— քմծիծաղեց Ֆարամիրը: — Հաջողությու՛ն:

Հոբիթները կրկին նստեցին ձարխոտի վրա՝ միմյանց հետ չկիսվելով իրեն մտքերն ու կասկածները: Երկու ռազմիկներ մնացին կանգնած հոբիթներից ոչ հեռու, դափնու արևից թրթռացող ստվերում: Նրանք երբեմն հանում էին դիմակները, քանի որ օրը շոգ էր, և Ֆրոդոն կարողանում էր ավելի լավ զննել նրանց: Գեղեցիկ մարդիկ էին, սպիտակամաշկ, սև մազերով, մոխրագույն աչքերով, իսկ դեմքերը հպարտ էին ու թախծոտ: Ռազմիկները ցածրաձայն զրուցում էին՝ սկզբում համընդհանուր լեզվով, օգտագործելով, սակայն, հնացած բառեր և արտահայտություններ, իսկ հետո՝ անծանոթ լեզվով: Որոշ ժամանակ լսելով, Ֆրոդոն զարմացած գիտակցեց, որ նրանք խոսում են էլֆերեն կամ, համենայն հեպս, էլֆերենին շատ նման լեզվով: Նա սկսեց ուշադիր զննել ռազմիկներին, քանզի հասկացավ, որ նրանք հարավի Դունադաններ են, Արևմտյան Ասպետների հետնորդներ:

Վերջապես Ֆրոդոն որոշեց խոսել նրանց հետ, բայց ռազմիկները պատասխանում էին դժկամությամբ և զգուշությամբ: Ներկայացան նրանք որպես Մաբլունգ և Դամրոդ, գոնդորցի ռամիկներ և իթիլիենյան հետքագետներ, քանզի նրանց նախնիներն ապրել էին Իթիլիենում, երբ այն դեռ գրավված չէր: Հենց այդպիսի մարդկանցից էր Դենեթորը հետախույզներ ընտրում, և նրանք գաղտնի անցնում էին Անդուինի մյուս ափը (ինչպես և որտեղ՝ ռազմիկները չասացին), որպեսզի հանկարծակի հարձակումներով ջարդուփշուր անեն ու սարսափի մեջ պահեն Էֆել Դուաթի և Մեծ Գետի միջև թափառող օրքերին և Սաուրոնի այլ սպասավորներին:

— Այստեղից մինչև Մեծ Գետի արևելյան ափը տասը լիգ կլինի,— ասաց Մաբլունգը: — Այսքան հեռու մենք հազվադեպ ենք գալիս: Բայց այսօր հատուկ դեպք է. ծուղակ ենք պատրաստում Հարադից եկած մարդկանց համար, անիծյա՛լ լինեն նրանք:

— Անիծյալ լինեն այդ հարավցիները,— կրկնեց Դամրոդը: — Ասում են Գոնդորը մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ է եղել Հարադի թագավորությունների հետ, թեև բարեկամություն նրանց հետ երբեք չի եղել: Այդ ժամանակներում Գոնդորի սահմանները տարածվում էին շատ հեռու, մինչև Անգուինի գետաբերանը, և Ումբարը՝ Հարավցիների մեզ ամենամոտ թագավորությունը, եղել է մեր հպատակության տակ: Շատ ջրեր են հոսել և շատ սերունդներ են փոխվել այդ ժամանակից ի վեր: Երկար ժամանակ նրանցից ոչ մի տեղեկություն չունեինք: Միայն վերջերս իմացանք, որ Սաուրոնը գայթակղել է նրանց խոստումներով, և նրանք անցել են թշնամու կողմը՝ ավելի ճիշտ կրկին անցել են թշնամու կողմը, քանզի նրանք, ինչպես և շատ արևմտյան ցեղեր, միշտ էլ մեծ պատրաստակամությամբ էին հնազանդվում նրան: Ավա՜ղ, Գոնդորի օրերը հաշված են և Մինաս Թիրիթի պարիսպները երկար կանգուն չեն մնա, քանզի թշնամու չարությունն ու զորությունն անսահման է:

— Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում և թշնամու չարագործություններն անպատիժ չենք թողնում,— ավելացրեց Մաբլունգը: — Անիծյալ հարավցիները գնում են մեր հինավուրց ճանապարհներով և միանում Սև Ամրոցի բանակին: Մենք իմացանք, որ նրանք գնալով ավելի ու ավելի են մոռանում զգուշության մասին, վստահ լինելով, որ իրենց նոր տերն անպարտելի է և նրա լեռների ստվերներն ավելի քան բավարար են իրենց պաշպանելու համար: Բայց մենք այսօր լավ դաս կտանք նրանց: Մի քանի օր առաջ մեզ տեղեկացրին, որ նրանց զորքն արդեն շատ մոտ է և, մեր հաշվարկով, նրանց առաջապահ ջոկատն այստեղ կլինի մինչև կեսօր: Այստեղ՝ վերևում, որտեղ ճանապարհն անցնում է ճեղքվածքի վրայով: Ճանապարհը, հա անցնում է, բայց նրանք չեն անցնի: Ֆարամիրը նրանց չի թողնի. այժմ նա մեր մշտական առաջնորդն է և, նույնիսկ ամենամահաբեր մարտերում նա միշտ էլ առաջին շարքերում է: Բայց առայժմ մահը նրան շրջանցում է. ճակատագիրը, երևի, խնայում է նրան այլ նպատակների համար:

Խոսակցությունը դադարեց՝ իր տեղը զիջելով լարված լռությանը: Բոլորը քարացած լսում էին: Սեմը դուրս նայեց իր ձարխոտե թաքստոցից և հոբիթային սրատես աչքերով տեսավ, որ ծառերի արանքում ռազմիկներ են երևում՝ շատ ռազմիկներ: Մեկ առ մեկ, մեկը մյուսի հետևից, բարձրանոմ էին նրանք լանջն ի վեր՝ թաքնվելով ծառերի և թփուտների ստվերում, երբեմն սողալով, երբեմն վազելով, բայց գրեթե աննկատելի՝ շնորհիվ իրենց կանաչադարչնագույն հանդերձների: Նրանք բոլորը գլխանոցներով, դիմակներով ու ձեռնոցներով էին և զինված էին ճիշտ այնպես, ինչպես Ֆարամիրն ու նրա ուղեկիցները: Անցան ու անհետացան բլրի հետևում: Արևն ավելի բարձրացավ, ստվերները կրճատվեցին:

«Եվ ու՞ր կորավ այդ անիծյալ Գոլլումը,— մտածեց Սեմը, ավելի խորը թաքնվելով ձարխոտի մեջ: — Եթե օրքի տեղ դնեն՝ նրանից թաց տեղ էլ չի մնա: Եվ Դեղին Դեմքն էլ, կարծես թե, որոշել է թշվառին այրել... Լավ, նրա հախից էդքան հեշտ չես գա, կարծում եմ ինքն իր մասին հոգ կտանի»:

Սեմը պառկեց Ֆրոդոյի կողքին, ննջեց՝ և արթնացավ եղջերափողերի հեռավոր ձայներից: Արթնացավ, նստեց ու շուրջը նայեց: Արևն անխնա այրում էր: Պահապան ռազմիկները կանգնած էին ծառերի ստվրում և լարված լսում էին: Հանկարծ եղջերափողերը ավելի բարձր հնչեցին: Կասկած չկար՝ ձայները գալիս էին վերևից: Մարտակոչ և վայրի աղաղակներ հասան Սեմի ականջներին, բայց՝ խուլ, ասես ձայները գալիս էին ինչ-որ քարանձավի միջից: Հանկարծ մարտի ձայները որոտացին ուղիղ նրանց գլխավերևում: Ճռնչաց պողպատը, սրերը զրնգոցով խրվեցին երկաթյա սաղավարտների մեջ, նիզակները հարվածեցին վահաններին, ճիչերը խառնվեցին հուսահատ ոռնոցներին, և հնչեց բարձր կոչը. Գո՛նդոր, Գո՛նդոր:

— Ասես հարյուր դարբիններ մուրճերով հարվածելուց լինեն զնդաններին,— ասաց Սեմը Ֆրոդոյին: — Լավ կլիներ նրանց ասել, որ էլ չմոտենան, ես էսպես էլ եմ լավ լսում, շնորհակալությու՛ն:

Բայց աղմուկը մոտենում էր:

— Գալի՛ս են,— բղավեց Դամրոդը,— տեսե՛ք, ոմանց հաջողվել է անցնե՛լ: Նրանք վազու՛մ են, տեսե՛ք: Մերոնք կրկնկակոխ հետևու՛մ են, և ամենաառջևում Ֆարամի՛րն է:

Սեմը, հետաքրքրասիրությունից այրվելով, միացավ հսկողներին: Նա բարձրացավ դափնու ամենաստորին ճյուղին և տեսավ լանջով ներքև վազող թխամաշկ, կարմիր հանդերձներով մարդկանց. կանաչ հանդերձներով ռազմիկները հասնում էին նրանց հետևից և հենց ընթացքից հարվածում սրերով: Նետերը սուլոցով ճեղքում էին օդը: Հանկարծ թաքստոցի վերևից, փոքրիկ բլրակի վրայից, ճյուղերը կոտրելով, նրանց գլխին փլվեց մի մարդ և քիչ մնաց տրորեր Ֆրոդոյին՝ բերանքսիվայր փռվելով նրանից մի քանի ֆուտ այն կողմ: Ոսկե վզնոցի տակից երևում էին պարանոցին ցցված կանաչափետուր նետերը, կարմիր թիկնոցը պատառոտված էր, պղնձե օղազրահը տեղ-տեղ խրվել էր մարմնի մեջ, տեղ-տեղ՝ պատռվել, իսկ ոսկեզօծ թելերով հյուսված մորուքը ներծծված էր արյունով: Նրա շագանակագույն ձեռքը դեռ սեղմում էր կոտրված սրի բռնակը:

Այդպես Սեմն առաջին անգամ տեսավ, թե ինչպիսի կատաղությամբ են մարդիկ կռվում միմյանց հետ, և դա նրան բոլորովին դուր չեկավ: Նա ուրախ էր, որ գոնե չի տեսնում չի տեսնում մահացածի դեմքը: «Տեսնես ինչպե՞ս էր նրա անունը,— մտածում էր նա,— որտեղի՞ց էր եկել, չա՞ր էր արդյոք նրա սիտը, թե խաբեությամբ ու սպառնալով էին ուղարկել նրան հեռավոր երկրներ: Գուցե նա բոլորովին էլ չէր ուզում կռվել, այլ ուզում էր խաղաղ կյանք վարել»: Այդ մտքերը մի ակնթարթ փայլատակեցին Սեմի գլխում, բայց իսկույն էլ ցնդեցին, քանզի հազիվ էր Մաբլունգը քայլ արել դեպի նահատակը, երբ հանկարծ նոր, շատ ավելի բարձր աղմուկ բարձրացավ՝ ճչում էին, գոռում ու սարսափահար ոռնում: Հաջորդ ակնթարթին եղջերափողի ձայնը կամ, ավելի ճիշտ՝ մռնչյունը խլացրեց մնացած աղմուկը, ապա հողը ցնցվեց սարսափելի դղրդյունից՝ ասես լանջն ի վար ծանր գերաններ էին գլորվում:

— Զգուշացի՛ր, զգուշացի՛ր,— գոռաց Դամրոդն ընկերոջը: — Վալարնե՛րը մեզ պահապան, մումա՛կը, մումա՛կը:

Ի զարմանք, ի սարսափ և ի անասելի ուրախություն Սեմի, ծառերի հետևից, ջարդելով ու դեսուդեն նետելով դրանք, հայտնվեց մի վիթխարի գազան: Ցրիվ տալով արգելքները, հրեշը սլացավ լանջն ի վար: Հսկայական, ինչպես տունը՝ ոչ, ավելի մեծ, նա Սեմին մոխրագույն կաշվով կենդանի սար թվաց: Ճիշտ է, վախից աչքիդ մեկը երկուսն է երևում, բայց հարադյան մումակն իսկապես աննախադեպ մեծության հրեշ էր, որից այժմ Միջերկրում այլևս չես հանդիպի: Նրա հեռավոր ժառանգները մինչև հիմա էլ շարունակում են թափառել աշխարհում, բայց դրանք գաճաճներ են իրենց վեհապանծ նախնիների համեմատությամբ: Հրեշը սլանում էր ուղիղ ռազմիկների ու հոբիթների ուղղությամբ, բայց վերջին պահին թեքվեց այլ կողմ և հողը դղրդացնելով անցավ նրանց մոտով: Ոտքերը ասես ծառեր լինեին, ականջները ծածանվում էին հսկայական առագաստների պես, երկար կնճիթը ցցվել և օրորվում էր խայթելու պատրաստ օձի պես, իսկ փոքրիկ կարմիր աչքերը վառվում էին ատելության կրակով: Դեպի վեր ոլորված, ոսկեզօծ ժապավեններով զարդարված եղջերանման ժանիքներից արյուն էր կաթում: Վրան գցված ոսկեկարմիր ծածկոցը ծվեն-ծվեն էր եղել, սապատավոր մեջքին դեռ երևում էին փոքրիկ աշտարակի մնացորդները, որը, ըստ երևույթին, շրջվել էր, երբ գազանը սլացել էր ծառերի միջով: Հրեշի պարանոցից, վերջին ուժերը լարելով, կառչել էր մի մարդ: Ներքևից նա շատ փոքրիկ էր թվում, բայց իր ցեղակիցների մեջ, երևի, աժդահա էր համարվում:

Գազանը կատաղությունից կուրացած սլացավ առաջ, ջուր ցայտեցնելով անցավ քարե ավազանի միջով և շարունակեց ճանապարհը՝ ջարդելով ճանապարհին հանդիպած ծառերը: Նետերը միայն քերծում էին նրա կաշին և, առանց վնաս պատճառելու, սահում ներքև: Հարավցիներն ու գոնդորցիները փախչում էին նրա առջևից, իսկ ով չէր հասցնում, գազանը կնճիթով բռնում էր նրանց, բարձրացնում վեր և շպրտում գետնին: Շուտով, վերջին անգամ շեփորահարելով, նա կորավ տեսադաշտից: Թե ինչ պատահեց նրա հետ հետագայում, Սեմն այդպես էլ չիմացավ: Գուցե նա, մինչ օտար երկրներում ոչնչանալը, դեռ երկար թափառեց ազատության մեջ, իսկ գուցե կույր կատաղությամբ համակված ընկավ ճանապարհին հանդիպած խորը փոսը կամ հնարավոր է, հասավ Մեծ Գետին և հավիտյանս անհետացավ նրա ջրերում:

Սեմը հիացած շունչը տեղը բերեց:

— Դա Օ՛լիֆանթ էր,— բացականչեց նա: — Նշանակում է օլիֆանթներ կան, և ես հենց նոր մեկին տեսա: Ա՜յ սա կյանք է: Տանը ո՛չ ոք չի հավատա: Դե, եթե ամեն ինչ վեջացավ, ես գնացի քնելու:

— Քնիր, քանի դեռ կարող ես,— ասաց Մաբլունգը,— բայց շուտով հրամանատարը կվերադառնա, եթե դեռ ողջ է, և մենք առանց հապաղելու ճանապարհ կընկնենք: Երբ մեր հաղթանակի լուրը հասնի թշնամուն, մեր հետևից հետապնդողներ կուղարկեն:

— Միայն թե հեռանալուց չաղմկեք,— քնկոտ ձայնով ասաց Սեմը: — Կարիք չկա խանգարել իմ քունը, ամբողջ գիշեր ճանապարհին եմ եղել:

Մաբլունգը ծիծաղեց:

— Չեմ կարծում, որ հրամանատարը ձեզ այստեղ կթողնի, պարոն Սեմուայս,— ասաց նա: — Թեպետ, ինքներդ կտեսնեք:

=== Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք ===

Սեմին թվաց, թե իրեն երկու րոպե էլ չթողեցին քնել: Մինչդեռ նա արթնացել էր երեք ժամ անց, և արևն արդեն վաղուց հատել էր կեսօրը: Ֆարամիրը վերադարձել էր՝ իր հետ բերելով շատ-շատ ռազմիկներ. բոլոր ողջ մնացածները հավաքվել էին բլրի լանջին՝ ընդհանուր հաշվով երկու կամ երեք հարյուր: Ռազմիկները նստել էին լայն կիսաշրջանով: Կենտրոնում նստած էր Ֆարամիրը, իսկ նրա դիմաց կանգնած էր Ֆրոդոն: Այդ ամենը տարօրինակ կերպով հիշեցնում էր գերու հարցաքննություն:

Սեմն աննկատելի դուրս եկավ պտերի միջից ու տեղավորվեց կիսաշրջանի եզրին՝ այդտեղից ամեն ինչ լսվում ու երևում էր: Ականջները սրելով, նա սկսեց լարված նայել Ֆրոդոյին ու Ֆարամիրին՝ պատրաստ յուրաքանչյուր պահի շտապել տիրոջն օգնության: Դիմակն այլևս չէր ծածկում Ֆարամիրի խիստ ու տիրական դեմքը. նրա Ֆրոդոյին ուղղված մոխրագույն, պողպատյա աչքերը սուր էին, խորաթափանց ու մտախոհ:

Շուտով Սեմը հասկացավ, որ Ֆարամիրի համար կասկածելի են Ֆրոդոյի պատմության բացթողումները, որոնց պատճառով պարզ չէր, թե ինչ պատճառով է նա ջոկատի հետ դուրս եկել Ռիվենդելից, ինչու է բաժանվել Բորոմիրից և ուր է գնում այժմ: Իսկ ամենաշատը նա հետաքրքրվում էր Իսիլդուրի Անեծքով. նա անընդհատ խոսք էր բացում այդ մասին և երևում էր, որ հասկացել է, որ ամենակարևորը իրենից թաքցնում են:

— Իսիլդուրի Անեծքը Գոնդոր է բերելու կոլոտիկը, եթե հավատանք գուշակությանը,— ասաց նա: — Եթե կոլոտիկը համարձակություն է ունեցել իր վրա վերցնել Իսիլդուրի անեծքը, և եթե դու հենց այդ կոլոտիկն ես, նշանակում է, քեզ հայտնի է, թե դա ինչ Անեծք է, և դու այն ցույց ես տվել Խորհրդին, որի մասին ասում ես, իսկ Բորոմիրը տեսել է այն: Այդպե՞ս է, թե՞ ոչ:

Ֆրոդոն չպատասխանեց:

— Նշանակում է, այդպես է,— որոշեց Ֆարամիրը: — Դու ծածկամտում ես, սակայն այն ամենը, ինչ վերաբերվում է Բորոմիրին, վերաբերվում է նաև ինձ: Ըստ հնագույն ասույթների, Իսիլդուրին խոցել է օրքի նետը, բայց այդպիսի նետեր շատ կան, և Բորոմիրը միայն կծիծաղեր, եթե նրան սովորական նետ ցույց տային ու հայտարարեին, որ դա Իսիլդուրի Անեծքն է: Եվ ի՞նչ է դա: Դու եղել ես դրա պահապա՞նը: Դու ասում ես, որ այն գաղտնի է: Գուցե ի՞նքդ ես որոշել թաքցնել:

— Ոչ, ես չեմ որոշել,— պատասխանեց Ֆրոդոն: — Այն ինձ չի պատկանում, չի պատկանում նաև մահկանացուներից ոչ մեկին, ո՛չ ամենամեծերին, ո՛չ էլ առավել աննշաններին: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ կա, ով իրավունք ունի ժառանգել այն, ապա դա Արագորնն է, Արաթհորնի որդին, որի մասին արդեն ասել եմ: Մորիայից մինչև Ռաուրոս նա մեր ջոկատի առաջնորդն էր:

— Իսկ ինչու՞ նա, այլ ոչ թե Բորոմիրը, իշխանը ամրոցի, որը հիմնել են Էլենդիլի որդիները:

— Որովհետև Արագորնը Իսիլդուրի, Էլենդիլի որդու անմիջական ժառանգն է: Էլենդիլին է պատկանում սուրը, որը հիմա նա կրում է:

Զարմանքի գվվոց անցավ հավաքվածների շարքերով: Լսվեցին բացականչություններ.

— Էլենդիլի սու՛րը, Մինաս Թիրիթ է գալիս Էլենդիլի սու՛րը: Բարի՛ լուրեր են:

Սակայն Ֆարամիրը նույնիսկ հոնքը չշարժեց:

— Գուցեև այդպես է,— ասաց նա,— բայց նման մեծ պահանջները պետք է նաև ապացուցել: Եթե այդ Արագորնը ժամանի Մինաս Թիրիթ, նրանից անվիճարկելի ապացույցներ կպահանջեն: Մենք վեց օր առաջ ենք քաղաքը լքել, բայց դեռևս Մինաս Թիրիթ չի ժամանել ո՛չ նա, ո՛չ էլ ձեր ջոկատից մեկ ուրիշը:

— Բորոմիրն ընդունեց Արագորնի իրավունքները,— ասաց Ֆրոդոն: — Նշանակում է, նա հիմնավոր պատճառներ ուներ: Եթե նա այստեղ լիներ, ապա կպատասխաներ քո բոլոր հարցերին: Մի քանի օր առաջ մենք բաժանվեցինք նրանից Ռաուրոսի մոտ, և նա պատրաստվում էր այնտեղից ուղիղ Մինաս Թիրիթ գնալ, այնպես որ, տուն վերադառնալով, դու ամեն ինչ կիմանաս: Բորոմիրին, ինչպես նաև ջոկատում բոլորին հայտնի էր իմ այնտեղ գտնվելու պատճառը, որովհետև այդ մասին Խորհրդում հայտարարեց Էլրոնդը՝ Իմլադրիսի տիրակալը: Էլրոնդի հանձնարարությունն է բերել ինձ այստեղ, բայց ես իրավունք չունեմ խոսել այդ մասին ոչ մեկի հետ, բացի ջոկատի անդամներից: Կարող եմ միայն ասել, որ նրանք, ովքեր կռվում են թշնամու դեմ, չպետք է իմ ճանապարհին կանգնեն:

Թեև Ֆրոդոյի սիրտը կրծում էր վախը, բայց նա խոսում էր արժանապատվորեն, և Սեմը մտքում հավանություն էր տալիս դրան: Սակայն Ֆարամիրը բավարարված չէր:

— Այսպե՛ս,— ասաց նա: — Ուրեմն դու խորհուրդ ես տալիս ինձ չմիջամտել ուրիշների գործերի մեջ, վերադառնալ տուն և թողնել քեզ գնալ քո ուզած ուղղությա՞մբ: Բորոմիրը, իբր, կվերադառնա ու ամեն ինչ կբացատրի: Կվերադառնա՞, ասում ես: Դու Բորոմիրի ընկե՞րն էիր:

Ֆրոդոն անմիջապես հիշեց, թե ինչպես Բորոմիրը հարձակվեց իր վրա և մի փոքր ուշացրեց պատասխանը: Ֆարամիրի հայացքը խստացավ:

— Բորոմիրը ջոկատի արժանի անդամն էր, և մենք միասին շատ դժվարություններ ենք կրել,— վերջապես ասաց նա: — Այո նա իմ ընկերն էր, ամենայն դեպս իմ կողմից այդպես էր:

Ֆարամիրը մռայլ ժպտաց.

— Եվ դու կտխրե՞իր՝ իմանալով, որ նա զոհվել է:

— Իհարկե կտխրեի,— հանկարծակիի եկած պատասխանեց Ֆրոդոն: Նա նայեց Ֆարամիրի աչքերին և շփոթվեց: — Զոհվե՞լ է: Ուզում ես ասել, որ նա մեռած է և դու այդ մասին ամենասկզբից էլ գիտե՞իր: Թե՞ պարզապես փորձում ես ինձ դատարկ խոսքերով: Ուզում ես խաբեությամբ ինձանից խո՞սք քաշել:

— Ես նույնիսկ օրքից խաբեությամբ խոսք չեմ քաշի,— պատասխանեց Ֆարամիրը:

— Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս է նա զոհվել, որտեղի՞ց գիտես այդ մասին: Չէ՞ որ ինքդ ասացիր, որ մեր ջոկատից ոչ մեկը Մինաս Թիրիթ չի ժամանել:

— Թե ինչպես է նա զոհվել, այդ մասին ես հույս ունեի իմանալ նրա ընկերոջից և ուղեկցից:

— Բայց երբ մենք բաժանվեցինք, նա ողջ և առողջ էր: Եվ, որքանով որ ինձ հայտնի է, հիմա էլ է ողջ: Թեպետ, մահը այժմ դարանակալում է ամեն քայլափոխի:

— Այո, ամեն քայլափոխի,— հաստատեց Ֆարամիրը: — Եվ ամենից վտանգավորը՝ դավաճանությունն է:

Սեմը լսեց, լսեց՝ և այնպես բարկացավ, որ բոլորովին կորցրեց համբերությունը: Ֆարամիրի վերջին խոսքերը նրան հունից հանեցին. նա ցատկեց տեղից, վազեց կիսաշրջանի կենտրոնը և դիմեց տիրոջը.

— Ներող եղեք, տեր իմ,— ասաց նա,— բայց ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Նա ոչ մի իրավունք չունի ձեզ հետ էդպես խոսել, մանավանդ այն ամենից հետո, ինչի միջով դուք անցաք հանուն իրենց իսկ՝ անշնորհակալ հսկաների:

— Ահա թե ինչ, հրամանատա՛ր,— նա կանգնեց Ֆարամիրի առջև, ձեռքերը գոտկատեղին, այն նույն տեսքով, որով նախատում էր փոքրիկ հոբիթներին, երբ նրանք չէին կարողանում ինչպես հարկն է բացատրել, թե ինչ են անում ուրիշի այգում: Դժգոհության ձայներ լսվեցին, սակայն ռազմիկների մեծ մասը չկարողացան զսպել ժպիտները. ախր շատ զվարճալի էր՝ տեսնել փոքրիկ կատաղած հոբիթին, որը ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտկատեղին կանգնել էր իրենց խստադեմ առաջնորդի դիմաց՝ նման բան ամեն օր չես տեսնի:

— Ահա թե ինչ կասեմ քեզ,— շարունակեց Սեմը: — Այդ ի՞նչ ես ուզում դրանով ասել: Վերջացրու հեռվից մոտիկանալ ու պա՛րզ խոսիր, թե չէ մինչ դու էստեղ անիմաստ պրպտումներով ես զբաղված, օրքերը կգան մեզ կշրջապատեն ու հախներիցս կգան: Եթե դու կարծում ես, որ իմ տերը սպանել է ձեր Բորոմիրին ու փախել, ապա անկեղծ ասած չգիտեմ, թե որտեղ է քո գլուխը, թեկուզ սպանիր: Եվ չմոռանաս ասել, թե ինչ ես պատրաստվում անել մեզ հետ: Ցավալի է, ի դեպ, որ ոմանք բառերով թշնամու գլխավոր հակառակորդներն են, բայց ուրիշների ճանապարհին խոչնդոտ են հանդիսանում, թեև նրանք պայքարում են իրենցից ոչ պակաս: Ա՛յ թե թշնամին կուրախանար, որ քեզ տեսներ. կմտածեր, որ նոր դաշնակից է գտել:

— Հանգի՛ստ,— առանց որևէ զայրույթի ասաց Ֆարամիրը: — Մի խանգարիր տիրոջդ խոսել, նա քեզանից անհամեմատ խելացի է: Ես առանց քեզ էլ գիտեմ, որ այստեղ մնալը վտանգավոր է, սակայն ուզում եմ արդար որոշում ընդունել, մանավանդ, որ խնդիրը բարդ է: Եթե ես գործեի նույն շտապողականությամբ, ինչ որ դու, ապա վաղուց հրամայած կլինեի ձեզ սպանել, քանզի ինձ խստորեն կարգադրված է սպանել բոլորին, ովքեր թափառում են այստեղ առանց Գոնդորի տիրակալի թույտվության: Սակայն ես առանց ծայրահեղ անհրաժեշտության չեմ սպանում ոչ մի կենդանի արարածի, և անհրաժեշտության դեպքում էլ մեծ դժկամությամբ եմ այդ քայլին դիմում: Եվ անիմաստ պրպտումներով էլ չեմ զբաղված, համոզված եղիր: Նստիր տիրոջդ կողքին և լռի՛ր:

Սեմը կարմրած դեմքով ծանրորեն իջավ գետնին: Ֆարամիրը կրկին դիմեց Ֆրոդոյին.

— Դու հարցրեցիր, թե որտեղից ես գիտեմ, որ Դենեթորի որդին զոհվել է: Վատ լուրերը թևավոր են: Իսկ գիշերը, ինչպես ասում են, հարազատ սրտերը միմյանց զգում են և մտովի լուրեր ուղարկում: Բորոմիրն իմ հարազատ եղբայրն է: — Նրա հայացքը վշտից մռայլվեց: — Պատասխանիր, դու նրա հանդերձանքից ինչ-որ բան հիշու՞մ ես:

Ֆրոդոն կրկին ուշացրեց պատասխանը՝ վախենալով նոր ծուղակից և փորձելով հասկանալ, թե ինչով կարող է այդ ամենը վերջանալ: Նա գրեթե հրաշքով կարողացավ փրկել մատանին ագահությունից ու մեծամտությունից կուրացած Բորոմիրից, բայց ինչպես կարելի էր այն պահպանել գտնվելով հզոր դյուցազունների շրջապատման մեջ՝ գաղափար անգամ չուներ: Ֆրոդոն, սակայն, սրտով զգում էր, որ Դենեթորի կրտսեր որդին ավելի շրջահայաց, խելամիտ և հուսալի է, քան իր մեծ եղբայրը:

— Այո, ես հիշում եմ Բորոմիրի եղջերափողը,— ասաց նա:

— Ճիշտ է,— ասաց Ֆարամիրը,— նշանակում է դու իսկապես հանդիպել ես իմ եղբորը: Փորձիր հիշել այդ եղջերափողը, պատկերացրու այն աչքերիդ առջև. դա մեծ եղջերափող էր, բերված արևելքից, պատրաստված էր վայրի գոմեշի եղջյուրից, արծաթով շրջանակված և զարդարված հնագույն ռունագրերով: Շատ սերունդներ՝ համաձայն ավանդույթի, այդ եղջերափողը ժառանգել է ավագ որդին, և կա համոզմունք, որ եթե նա ճակատագրական ժամին Գոնդորի հնագույն սահմանների տարածքում փչի եղջերեփողը, ապա նրա կոչը ամենուր լսելի կլինի:

— Իթիլիեն մեկնելուց հինգ օր առաջ, իսկ այս պահից սկսած տասնմեկ օր առաջ ես լսել եմ այդ կոչը: Այն գալիս էր հյուսիսից, բայց ձայնը շատ թույլ էր, ասես ականջիս էր հասնում ոչ թե ձայնը, այլ հեռավոր, թվացյալ արձագանքը: Ես ու հայրս դա վատ նախանշան համարեցինք, քանզի այն պահից սկսած, երբ Բորոմիրը մեկնեց հեռավոր Իմլադրիս, մենք ոչ մի լուր չէինք ստացել նրանից և ոչ մի սահմանապահ նրան չէր տեսել: Իսկ դրանից երեք օր հետո ինձ հետ շատ արտասովոր բան կատարվեց: Մշուշոտ գիշերով, գունատ լուսնի լույսի ներքո նստած էի ես Անդուինի ափին, նայում էի ջրերի դանդաղ հոսքին ու լսում եղեգների տխուր սոսափյունը: Պետք է ասեմ, որ մենք մշտական հսկողություն ենք իրականացնում գետի ափին՝ Օսգիլիաթի մոտակայքում, որովհետև թշնամիներն անցնում են գետը և ավազակային հարձակումներ կատարում մեր հողի վրա: Այդ օրն իմ հերթն էր, բայց կեսգիշերյան այդ ժամին ամեն ինչ հանգիստ էր ու լուռ: Եվ հանկարծ՝ եթե, իհարկե դա պատրանք չէր, ես մի օտարերկյա արծաթավուն նավակ տեսա ջրի վրա՝ բարձր, սանրավոր քթով: Այն լողում էր ինքն իրեն: Ես ցնցվեցի, քանզի նավակը շրջապատված էր դժգույն լույսով, բայց այնուամենայնիվ վեր կացա, գնացի դեպի ափ և մտա ջուրը՝ ասես այդ նավակը ձգում էր ինձ ինչ-որ անհայտ ուժով: Այն շրջվեց դեպի իմ կողմը, մոտեցավ և դանդաղ անցավ իմ կողքով, բայց ես չհամարձակվեցի դիպչել նրան: Նավակը ծանր էր բեռնված ու խորն էր իջել ջրի մեջ, և երբ անցավ իմ կողքով, ինձ թվաց, թե մինչև եզրերը լցված է թափանցիկ, լուսարձակող ջրով, իսկ հատակին՝ ջրի մեջ ընկղմված, խաղաղ քնով հանգչում էր մի ռազմիկ: Մարմինն ամբողջովին ծածկված էր վերքերով, կոտրված սուրը դրված էր ծնկներին: Դա իմ եղբայրն էր՝ Բորոմիրը, և նա մեռած էր: Ես ճանաչեցի նրա սուրն ու զրահները, նրա սիրելի դեմքը... Միայն եղջերափողն էր պակասում, և կար մի իր, որը նորություն էր ինձ համար՝ ոսկե տերևներից հյուսված հրաշալի գեղեցկության մի գոտի: «Բորոմի՛ր,— բացականչեցի ես,— որտե՞ղ է քո եղջերափողը, այդ ու՞ր ես լողում, Բորոմի՛ր:» Բայց արդեն ուշ էր. նավակը հեռացավ, վերջին անգամ առկայծեց գիշերվա խավարում և կորավ տեսողությունից: Չգիտեմ երազ էր դա, թե իրականություն, սական արթնացում չհաջորդեց: Այդ օրվանից ես վստահ եմ, որ իմ եղբայրը զոհվել է, և Մեծ Գետը տանում է նրա մարմինը դեպի ծով:

— Ավա՜ղ,— ասաց Ֆրոդոն,— ես հենց այդպիսին էլ հիշում եմ Բորոմիրին: Ոսկե գոտին նրան նվիրել էր տիրուհի Գալադրիելը: Այս մոխրագույն թիկնոցներն էլ է նա է նվիրել: Ահա և ամրակալը, որը նույնպես Լորիենից է:

Նա Ֆարամիրին ցույց տվեց պարանոցի մոտ ամրացված արծաթականաչավուն ամրակալը: Ֆարամիրը ուշադիր զննեց այն:

— Գեղեցիկ ամրակալ է,— ասաց նա: — Այո, այն պատրաստված է նույն վարպետությամբ, ինչ որ գոտին: Նշանակում է ձեր ճանապարհն անցել է Լորիենո՞վ: Հնում այդ երկրամասն անվանվում էր Լաուրելինդորենան, բայց ահա արդեն շատ սերունդներ այնտեղ ոչ մի մարդ ոտք չի դրել: — Ֆարամիրի ձայնը փափկեց, և նա նոր զարմանքով նայեց Ֆրոդոյին: — Դե ինչ, այժմ շատ բան արդեն հասկանալի է, ինչը սկզբում տարօրինակ էր թվում: Էլի ինչ-որ բան չե՞ս պատմի: Քանզի ցավալի է մտածել, որ Բորոմիրը զոհվել է մենակ՝ գտնվելով հայրենի հողին այդքան մոտ:

— Ոչինչով չեմ կարող սփոփել քեզ,— ասաց Ֆրոդոն,— բայց քո պատմությունն ինձ սարսափելի է թվում: Երևի վատ նշան է: Քեզ տեսիլք է այցելել` չար ճակատագրի ուրվականը՝ անցյալի, իսկ գուցեև՝ ապագայի: Իսկ գուցե դա պարզապես թշնամական խաբուսիկ կախարդա՞նք է: Մեռյալ Ճահաիճներում ես փառապանծ ռազմիկների պատկերներ տեսա ջրի տակ, սակայն դա, երևի, թշնամու չար կախարդանքն էր:

— Ոչ, թշնամին այստեղ կապ չունի,— առարկեց Ֆարամիրը: — Նրա կախարդանքից սիրտդ լցնում է զզվանքով, իսկ ես զգացի միայն վիշտ ու կարեկցանք:

— Բայց ինչպե՞ս կարող էր նման բան կատարվել իրականում,— հարցրեց Ֆրոդոն: — Ոչ մի նավակ չի կարող անվնաս անցնել Թոլ Բրանդիրի ջրվեժը: Բացի այդ, Բորոմիրը մտադիր էր հայրենիք վերադառնալ Էնտուոշ գետով և ռոհանյան հարթավայրով: Արդյոք հնարավո՞ր է, որ մակույկն անցնի փրփրուն ջրվեժի հորձանուով և չսուզվի, այլ միայն լցվի ջրով:

— Չգիտեմ,— ասաց Ֆարամիրը: — Իսկ դա ի՞նչ նավակ է, որտեղի՞ց է:

— Լորիենից,— պատասխանեց Ֆրոդոն: — Այդպիսի երեք նավակներով մենք իջանք Անդուինի հոսանքն ի վար մինչև ջրվեժը: Դրանք նույնպես էլֆական են:

— Դուք եղել եք Թաքնված երկրում,— ասաց Ֆարամիրը,— բայց, ինձ թվում է, այդպես էլ չեք հասկացել, թե որքան հզոր է այդ երկրի կախարդանքը: Նրանք, ովքեր տեսել են Ոսկե Անտառի թովիչ տիրուհուն, չպետք է զարմանան, եթե հետևանքներ լինեն: Մահկանացուների համար վտանգավոր է լքել մեր իրական աշխարհը. վերադարձից հետո նրանք այլևս այն չեն լինի, ինչ որ առաջ էին: Այդպես է ասվում ասույթներում: Բորոմիր, օ՛ Բորոմիր,— բացականչեց նա,— ի՞նչ է ասել քեզ տիրուհին, որի նկատմամբ մահն իշխանություն չունի: Ի՞նչ է տեսել նա քո աչքերում, ի՞նչ է արթնացրել քո սրտում, ինչու՞ ես գնացել Լաուրելինդորենան, ինչու՞ չես վերադարձել քո ճանապարհով, սլացել ռոհանյան նժույգին հեծած ու վաղ առավոտյան ոտք դրել հայրենի շեմ:

Նա կրկին շջվեց դեպի Ֆրոդոն և մեղմացավ.

— Եվ այդ բոլոր հարցերին դու, երևի, կարող ես պատասխանել, Ֆրոդո, որդի Դրոգոյի: Բայց ո՛չ այստեղ, և ո՛չ հիմա: Սակայն, որպեսզի դու չմտածես, որ ինձ ուղղակի տեսիլք է այցելել, իմացիր, որ Բորոմիրի եղջերափողը վերադարձել է իրականում, բայց տապարով կամ սրով երկու մասի բաժանված: Կտորները գտնվել են առանձին-առանձին. մեկը գտել են շամբուտում Գոնդորի հյուսիսային սահմանի պահապանները՝ Էնտվեյի գետաբերանից ներքև, մյուսը լողում էր Անդուինի հոսանքն ի վար՝ այն գտել է մի լողորդ: Տարօրինակ զուգադիպություններ են, սակայն, ինչպես ասում են, մահը չես կարող թաքցնել: Եվ ահա ավագ որդուն պատկանող եղջերափողի երկու կտորները հայտնվել են Դենեթորի ծնկներին: Այժմ նա իր բարձր գահին նստած սպասում է սոսկալի լուրերի: Դու չե՞ս խոսի այն մասին, թե ինչպես է երկու մասի բաժանվել եղջերափողը:

— Չեմ խոսի այն մասին, ինչը չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Սակայն, եթե դու չես սխալվում քո հաշվարկներում, ապա ձայնը լսել ես այն նույն օրը, երբ մենք բաժանվեցինք, երբ ես ու իմ ծառան լքեցինք ջոկատը: Քո պատմությունից իմ սիրտը լցվում է սարսափով: Եթե Բորոմիրն ընկել է փորձանքի մեջ և սպանվել, ապա վախենում եմ, որ մնացած իմ ուղեկիցներն էլ են զոհվել՝ և՛ ընկերները, և՛ ցեղակիցները: Գուցե դու դադարե՞ս ինձ կասկածել և թողնես գնամ իմ ճանապարհո՞վ: Ես հոգնել եմ, ինձ տանջում է վիշտը և կրծում սարսափը: Բայց ինչ-որ բան կա, որ ես պետք է անեմ կամ գոնե փորձեմ անել, նախքան ինձ կսպանեն ինչպես նրանց: Եթե մեր ջոկատից մնացել ենք միայն մենք՝ երկու կոլոտիկներս, ապա առավել ևս հարկավոր է շտապել: Վերադարձիր քո երկիր, օ՜ Ֆարամիր, Գոնդորի քաջարի զորավար, պաշտպանիր այն մինչև արյան վերջին կաթիլը, իսկ ինձ թույլ տուր գնալ իմ ճակատագրին ընդառաջ:

— Քո խոսքերի մեջ քիչ մխիթարություն կա ինձ համար,— ասաց Ֆարամիրը,— սակայն իզուր ես դու վախենում ու ընկճվում: Եթե ոչ Լորիենի էլֆերը, ո՞վ է այդ դեպքում հանդերձել Բորոմիրին վերջին ուղևորության: Հաստատ ոչ օրքերը, լրտեսները Թշնամու՝ թո՛ղ չհնչի նրա անունը: Նշանակում է ոչ բոլորն են սպանվել: Բայց անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մեր հյուսիսային սահմանի մերձակայքում, դու, Ֆրոդո, մաքրվեցիր կասկածներից: Տարիների փորձությունները սովորեցրել են ինձ ճանաչել մարդկանց իրենց դեմքերով ու զրույցներով, այնպես որ, կարծում եմ, որ կոլոտիկների հարցում էլ չեմ սխալվում: Թեպետ,— այստեղ նա վերջապես ժպտաց,— քո մեջ ինչ-որ տարօրինակ բան կա, Ֆրոդո, հնարավոր է, էլֆական: Եվ մեր զրույցն էլ շատ ավելի կարևոր է, քան ինձ թվում էր սկզբում: Համաձայն մեր օրենքների, ես պարտավոր եմ տանել ձեզ Մինաս Թիրիթ, Դենեթորի գահ մոտ: Ըստ արդարության, ես արժանի կլինեմ մահապատժի, եթե գործեմ ի վնաս իմ ժողովրդի: Այդ պատճառով էլ չեմ ուզում շտապ որոշում ընդունել: Իսկ հիմա հարկավոր է այստեղից անհապաղ հեռանալ:

Նա թեթևորեն ոտքի ցատկեց և արագ հրահանգներ տվեց: Ռազմիկները մի ակնթարթում մանր ջոկատների բաժանվեցին և արագ անհետացան ծառերի ու ժայռերի ստվերում: Շուտով մնացին միայն Մաբլունգն ու Դամրոդը:

— Դուք, Ֆրոդո և Սեմուայս, կգաք իմ թիկնապաների և ինձ հետ,— ասաց Ֆարամիրը: — Միևնույնն է դեպի հարավ ճանապարհը ձեզ համար առայժմ փակ է: Այսօրվա ծուղակից հետո այն կրկնակի ուշադրությամբ կհսկեն: Բայց դուք առանց այդ էլ այսօր հեռու չէիք գնա՝ հազիվ եք ոտքի վրա մնում: Մենք էլ ենք հոգնել: Այստեղից տասը մղոն հեռու մենք գաղտնի ապաստարան ունենք և հիմա ուղևորվում ենք այնտեղ: Օրքերը և թշնամու լրտեսները դեռևս չեն հայտնաբերել այն, բայց, եթե նույնիսկ հայտնաբերեն, հեշտությամբ այն չեն գրավի, ինչպիսի զորք էլ որ ուղարկեն: Այնտեղ մենք կհանգստանանք, իսկ մեզ հետ էլ՝ դուք: Իսկ առավոռյան ես կորոշեմ ինչպես վարվել ձեզ հետ, որ և՛ ինձ համար լավ լինի, և՛ ձեզ համար:

Ֆրոդոյին մնում էր միայն ընդունել նրա առաջարկ-հրամանը: Եվ իրոք, գոնդորցիների հարձակումից հետո Իթիլիենով գնալը չափազանց վտանգավոր էր:

Նրանք անմիջապես ճանապարհը ընկան. առջևում՝ Մաբլունգն ու Դամրոդը, իսկ նրանց հետևից՝ Ֆարամիրն ու հոբիթները: Շրջնացելով լճակը, որտեղ հոբիթները առավոտյան լվացվել էին, նրանք անցան առվի վրայով, բարձրացան կտրուկ բլրի գլուխը և, հայտնվելով կանաչ ծառերի ստվերում, սկսեցին ինջնել հարթ լանջով ներքև ու ներքև: Ֆարամիրը քայլում էր արագ՝ հարմարվելով, սակայն, հոբիթների քայլքին և ցածրաձայն շարունակում զրույցը:

— Մեր զրույցն ընդհատվեց,— ասում էր նա,— բայց ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես հիշեցրեց ինձ պարոն Սեմուայսը, ժամանակ չունենք, այլ նաև որպեսզի ավելորդ ականջներ մեզ չլսեն, քանզի բաներ կան, որոնք բացեիբաց քննարկելու կարիք չկա: Ահա թե ինչու ես սկսեցի հարցեր տալ իմ եղբոր և նրա ճակատագրի մասին՝ շրջանցելով Իսիլդուր Անեծքը: Դու շատ բաների մասին լռեցիր, Ֆրոդո:

— Ես ոչ մի բառ չեմ ստել, թեև ողջ ճշմարտությունն էլ չեմ պատմել,— արձագանքեց Ֆրոդոն: — Պատմել եմ այնքան, որքան ինձ թույատրված է:

— Ես քեզ չեմ կշտամբում,— ասաց Ֆարամիրը: — Դու պատվով դուրս եկար դժվար փորձությունից, և քեզ շատ խելացի ու ճիշտ պահեցիր: Սակայն ես տեսնում եմ նաև, թե ինչ կա քո խոսքերի հետևում: Բորոմիրի հետ դուք ընկերներ չեք եղել՝ համենայն դեպս բաժանվել եք ոչ որպես բարեկամներ: Նա, երևում է, նեղացրել է՝ և՛ քեզ, և՛ պարոն Սեմուայսին: Ես շատ էի սիրում իմ եղբորը և ուրախ կլինեմ նրա մահվան վրեժը լուծել, բայց ես նաև գիտեի նրան, ինչպես ոչ ոք: Ըստ երևույթին դա տեղի է ունեցել Իսիլդուրի անեծքի պատճառով. պատրաստ եմ գրազ գալ, որ դրա պատճառով է ձեր ջոկատը ցրվել: Ինձ համար պարզ է, որ դա ինչ-որ հզոր թալիսման է, և այն տարաձայնություններ է ստեղծում համախոհների միջև՝ եթե հավատանք հնագույն ասույթներին: Ճի՞շտ գուշակեցի:

— Ճիշտ է, բայց ոչ այնքան,— ասաց Ֆրոդոն: — Տարաձայնություններ մեր ջոկատում չեն եղել, միայն կասկած՝ ինչ ճանապարհ ընտրել և ուր գնալ Էմին Մույլից: Իսկ հնագույն ասույթները, եթե խոսքը դրան հասավ, սովորեցնում են մեզ անմտածված զրույցներ չանել, երբ խոսքը գնում է... թալիսմանների մասին:

— Այդպես էլ մտածում էի. նշանակում է տարաձայնություններ եղել են միայն Բորոմիրի հետ: Նա ուզեցել է թալիսմանը հասցնել Միաս Թիրիթ: Ի՜նչ ցավալի է ճակատագիրը դասավորվել. Դու, որ վերջինն ես տեսել նրան, չես կարող խոսել տվածդ երդման պատճառով, և չես կարող պատմել ինձ ամենակարևորը՝ թե ինչ է եղել նրա սրտում մահից առաջ: Սխալվել է նա, թե ոչ, բայց վստահ եմ, որ մահացել է պատվով և հաղթահարել ինքն իրեն: Նրա դեմքը մահից հետո ավելի գեղեցիկ էր այն էլֆական նավակում, քան կենդանության օրոք: Ներիր ինձ, Ֆրոդո, որ այդպես համառորեն փորձում էի խոսք քաշել քեզանից Իսիլդուրի Անեծքի մասին: Ո՛չ դրա ժամանակն էր, ո՛չ էլ տեղը, բայց ես չհասցրեցի այդքանը հասկանալ. մարտը ծանր էր, և ինձ այլ մտքեր էին զբաղեցնում: Բայց հենց հասկացա, անմիջապես խոսակցությունը շրջեցի այլ կողմ: Քանզի մեր քաղաքի իշխանները, այսինքն մենք, պահպանում են հնագույն իմաստնությունները, որոնց մասին Գոնդորի սահմաններից դուրս ոչ ոք չգիտի: Մենք չենք պատկանում Էլենդիլի տոհմին, սակայն մեր երակներում էլ է նումենորյան արյուն հոսում: Մենք Մարդիլի տոհմից ենք, որին պատերազմ գնալուց առաջ փոխարքա նշանակեց Էարնուր արքան՝ վերջին արքան Անարիոնի տոհմից: Նա ժառանգներ չուներ, և մի օր պատերազմից չվերադարձավ: Այդ օրվանից արդեն շատ դարեր մեզ մոտ իշխում են փոխարքաները: Ես հիշում եմ, թե ինչպես էր դեռ պատանի ժամանակ Բորոմիրն ամբողջ ժամանակ նեղվում էր, որ մեր հայրը թագավոր չէ, երբ մենք միասին ուսումնասիրում էինք մեր երկրի տարեգրությունը և մեր նախնիների պատմությունը: «Եվ քանի՞ հարյուր տարի է անհրաժեշտ, որ փոխարքան դառնա արքա, եթե թագավորը չի վերադառնում»,— հարցնում էր նա: «Այլ երկրներում, որտեղ թագավորների տոհմն այնքան էլ ազնվածին չէ, մի քանի տարին էլ կբավարարեր,— պատասխանում էր նրան մեր հայրը,— բայց Գոնդորում տասը հազար տարին էլ բավական չէ:» Ավա՜ղ, խեղճ Բորոմիր: Այդ ամենը քեզ ինչ-որ բան ասու՞մ է նրա մասին:

— Ասում է,— պատասխանեց Ֆրոդոն,— սակայն նա միշտ էլ հարգանքով էր վերաբերվում Արագորնին:

— Դա անկասկած,— ասաց Ֆարամիրը: — Եթե նա ընդունել է գահի նկատմամբ նրա իրավունքը, նշանակում է, ճանաչել է նրան որպես իր թագավոր: Բայց բանը չի հասել ամենադժվարին փորձություններին: Ով գիտի, թե ինչ կկատարվեր, եթե նրանք վերադառնային Մինաս Թիրիթ, գուցե պատերազմը վերածեր նրանց հակառակորդների... Սակայն թողնենք դա: Ես ասացի, որ Դենեթորի տոհմը պահպանում է հնագույն իմաստնություններն ու ավանդույթները: Մեր գանձարանում հին գրքեր ու բազմալեզու գրեր են պահպանվում՝ գրված հնամաշ մագաղաթների, քարե սալիկների, ոսկե և արծաթե թիթեղների վրա: Դրանցից շատերը մեզ մոտ այլևս ոչ ոք կարդալ չի կարող, իսկ մնացածներին այնքան վաղուց ձեռք չեն տվել, որ ամբողջովին կորել են փոշու մեջ: Բայց ես ուսունասիրել եմ դրանք և որոշ բաներ գիտեմ: Այդ գանձերի պատճառով մեզ երբեմն այցելում էր Մոխրագույն Թափառականը. առաջին անգամ ես նրան տեսել եմ դեռ երեխա ժամանակ, բայց դրանից հետո նա էլի է այցելել մեզ երկու կամ երեք անգամ:

— Մոխրագույն Թափառակա՞նը,— ընդհատեց նրան Ֆրոդոն: — Իսկ ինչպե՞ս է նրա անունը:

— Մենք, ինչպես էլֆերը, նրան Միթրանդիր էինք անվանում,— ասաց Ֆարամիրը: — Եվ դա, կարծես թե, նրա սրտով էր: «Տարբեր երկրներում ինձ տարբեր կերպ են կոչում,— ասում էր նա: — Էլֆերի համար ես Միթրանդիր եմ, թզուկների համար՝ Տարկուն: Մոռացված արևմտյան երկրներում՝ իմ հեռավոր երիտասարդության օրերին, ինձ կոչում էին Օլորին, հարավում ճանաչում են որպես Ինկանուս, հյուսիսում՝ Գենդալֆ: Իսկ արևելքում երբեք չեմ լինում»։

— Գե՛նդալֆը,— բացականչեց Ֆրոդոն: — Այդպես էլ գուշակում էի: Գենդալֆ Մոխրագույնը մեր բարեկամն էր, մեր անգնահատելի խորհրդատուն և ջոկատի առաջնորդը: Նա զոհվեց Մորիայում:

— Միթրանդիրը զոհվե՜լ է,— բացականչեց Ֆարամիրը,— իրոք որ չար ճակատագիր է ձեզ բաժին ընկել: Հավատս չի գալիս, որ նման մեծ իմաստունը՝ դժվարին ժամանակների մեր հավատարիմ օգնականը, կարող էր զոհվել: Ինչպիսի՜ իմաստունից զրկվեց աշխարհը, որքա՜ն գիտելիքներ նա տարավ իր հետ... Բայց դու վստա՞հ ես, որ նա զոհվել է: Գուցե նա լքել է ձեզ այլ անհետաձգելի գործերի պատճառո՞վ:

— Վստահ եմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ես տեսա, թե ինչպես նրան կուլ տվեց անհատակ անդունդը:

— Երևի սարսափելի պատմություններով են հղի քո խոսքերը,— ասաց Ֆարամիրը: — Սոսկալի է այն, ինչ կատարվել է: Գուցե երեկոյան ավելի՞ հանգամանորեն պատմես: Այժմ ես հասկանում եմ, որ Միթրանդիրը ոչ միայն մեծ իմաստուն էր ու գրքերի գիտակ, այլ նաև ճակատագրեր տնորինող էր՝ նրա մասնակցությամբ էին կատարվում մեր օրերի բոլոր հերոսական գործողությունները: Եթե նա Գոնդորում լիներ, երբ ես ու եղբայրս գիշերը մարգարեական երազ տեսանք, հավանաբար, կբացատրեր մեզ այդ խոսքերի իմաստը, և Ազատք սուրհանդակ ուղարկելու կարիք չէր լինի: Բայց հնարավոր է և չէր բացատրի, և Բորոմիրը, միևնույնն է ճակատագրից չէր խուսափի: Միթրանդիրը երբեք չէր խոսում մեզ հետ ապագայի մասին և չէր պատմում իր պլանների մասին: Դենեթորի թույտվությամբ՝ չգիտեմ, թե դա ինչպես էր նրան հաջողվել՝ նա թափանցել էր մեր գանձարան, և այնտեղ ես օգտվեցի նրա գիտելիքների հազիվհազ մի փոքր բացված շտեմարանից, բայց շատ քիչ՝ նա ժլատ ուսուցիչ էր: Ամենից շատ նրան հետաքրքրում էին դրագոլադյան հարթավայրում տեղի ունեցած մեծ ճակատամարտի և Գոնդորի ստեղծման մասին տարեգությունները, երբ պարտություն կրեց և գահնկեց արվեց նա, ում անունը ես չեմ տա: Նա քրքրում էր հնագույն ձեռագրերը և շատ բաների մասին մեզ հարցուփորձ անում: Անընդհատ հարցնում էր Իսիլդուրի մասին, թեև մենք նրա մասին այնքան էլ շատ բան չգիտենք: Ոչ ոք հաստատ չգիտի, թե նա ինչպես է զոհվել:

Ֆարամիրը ձայնն իջեցրեց և սկսեց խոսել շշուկով.

— Սակայն ես որոշ բաներ իմացա, որոշ բաներ էլ կռահեցի, թեև իմ կռահումները խիստ գաղտնի եմ պահում: Եվ իմացա ահա թե ինչ. Իսիլդուրը ձեռք է բերել ինչ-որ հույժ կարևոր իր, որը պատկանել է թշնամուն, թող չհնչի նրա անունը, և Գոնդորից հեռանալուց այն վերցրել է իր հետ: Այդ օրվանից նրան այլևս մահկանացուներից ոչ ոք չի տեսել: Եվ ինձ թվում է, որ ես հասկանում եմ, թե ինչ էր փնտրում Միթրանդիրը: Սակայն այն ժամանակ ես մտածում էի, որ նա ուղղակի սիրում է հինը ուսումնասիրել և այդ փնտրտուքները միայն հետաքրքրասիրության հետևանք են: Բայց երբ մենք փորձեցինք հասկանալ խորհրդավոր մարգարեության խոսքերի իմաստը, ես եկա այն եզրակացության, որ Իսիլդուրի Անեծքը հենց այդ իրն է: Ասույթներից մեկում ասվում է, որ Իսիլդուրն ընկել է ծուղակը և զոհվել օրքի նետից: Միայն և միայն դա ես կարողացա իմանալ Միթրանդիրից: Չգիտեմ թե դա ինչ իր է և ինչի համար է պետք եկել Իսիլդուրին. ըստ երևույթին թշնամու ինչ-որ հզոր զենք է, բայց, դատելով ամեն ինչից, շատ վտանգավոր: Եվ եթե այն ճակատամարտում հաջողություն է խոստանում, ապա անշուշտ հպարտ, անվախ, բայց հաճախ անխոհեմ Բորոմիրը, որ երազում էր Մինաս Թիրիթի հաղթանակի և իր սեփական ռազմական փառքի մասին, հաստատ կցանկանար տիրապետել այդ զենքին: Ավա՜ղ, չար ժամի նա գնաց Ռիվենդել: Ե՛վ հայրս, և՛ մեծերի խորհուրդը ինձ ընտրեցին Ռիվենդել գնալու համար, բայց նա իրենը պնդեց՝ պատճառաբանելով, որ ինքը մեծն է, որ ավելի փորձառու է և ավելի ուժեղ (և դա իրոք այդպես է): Սակայն պետք չէ ինձանից վախենալ, Ֆրոդո: Եթե ես այդ իրը գտնեի ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար, եթե նույնիսկ Մինաս Թիրիթին ոչնչացում սպառնար, իսկ փրկությունը կայանար իմ ձեռքում գտնվող այդ զենքի մեջ: Ո՛չ հանուն իմ երկրի բարօրության, ո՛չ էլ հանուն սեփական փառքի ես չէի վերցնի Սև Տիրակալի զենքը: Այդպիսի գնով ձեռք բերված հաղթանակն ինձ պետք չէ, Ֆրոդո, որդի Դրոգոյի:

— Խորհուրդը նույնպես այդպես որոշեց,— ասաց Ֆրոդոն: — Եվ ինձ էլ պետք չէ: Ու առհասարակ եթե իմ կամքով լիներ, ապա ես հեռու կմնայի այդ ամենից:

— Ինչ մնում է ինձ,— ասաց Ֆարամիրը,— ես երազում եմ, որ կրկին ծաղկի Սպիտակ Ծառը, որ Մինաս Թիրիթ վերադառնա արծաթե թագը, և նրա հետ՝ խաղաղությունը: Կուզենայի տեսնել Մինաս Թիրիթը՝ ոչ, Մինաս Անորը այնպիսին, ինչպիսին հին ժամանակներում էր՝ լուսավոր, բարձր ու հրաշագեղ, ինչպես թագուհիների թագուհին, որի առաջ խամրում են մնացած բոլորը: Հրաշագեղ, բայց ոչ ահեղ՝ շրջապատված ստրուկներով, նույնիսկ եթե ստրուկները կամավոր են շղթայված և գոհ են իրենց տիրուհուց: Պատերազմն անխուսափելի է. մենք պետք է պաշտպանենք ապրելու մեր իրավունքը, քանզի թշնամին ձգտում է կուլ տալ ամեն ինչ և բոլորին: Սակայն իմ սրտով չեն ո՛չ սուր թրերի փայլը, ո՛չ արագընթաց նետերի սուլոցը, ո՛չ էլ փառքը մեծ զորավարի: Բայց այդ ամենն անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք այն, ինչը սիրում ենք՝ նումենորցիների հիմնած հրաշաքեղ քաղաքը: Ես սիրում եմ այդ քաղաքն իր անցյալի համար, իր հիշողության համար, իմաստության ու գեղեցկության համար: Ուզում եմ, որ սիրեն իմ երկիրը, այլ ոչ թե վախենան, և հարգեն, ինչպես հարգում են ճերմակահեր իմաստունին: Այնպես որ մի վախեցիր ինձանից: Ես չեմ ստիպի քեզ պատմել այն ամենը, ինչ գիտես, նույնիսկ չեմ փորձի իմանալ՝ ճիշտ են արդյոք իմ կռահումները: Եթե միայն դու ինքդ չվստահես ինձ. այդ դեպքում կփորձեմ օգնել քեզ խորհուրդներով և, հնարավոր է նաև, գործով:

Ֆրոդոն ոչինչ չպատասխանեց: Նա հազիվ էր զսպում իրեն, որ չտրվի ցանկությանը՝ բացվել այդ խստադեմ, բայց դեռ երիտասարդ ռազմիկի առջև, որն այնքա՜ն իմաստուն ու մեծահոգի էր թվում: Որքա՛ն պետք կգային խորհուրդները, նրա օգնությունը... Բայց ինչ-որ բան նրան հետ էր պահում: Նրա սիրտը լցված էր վախով ու տագնապով, չէ՞ որ եթե իրոք ինը պահապաններից ողջ են մնացել միայն ինքն ու Սեմը, ապա ամեն ինչի համար պատասխանատու են միայն իրենք: Ավելորդ կասկածամտությունն ավելի գերադասելի է, քան կույր վստահությունը: Բորոմիրի և մատանու ազդեցության տակ նրա սարսափելի վերափոխման մասին հիշողությունները դեռ թարմ էին, հատկապես երբ Ֆրոդոն նայում էր Ֆարամիրին և լսում նրա ձայնը: Եղբայրներն այնքա՜ն տարբեր էին իրարից և, միևնույն ժամանակ, սարսափելի նման:

Շարունակությունը նրանք քայլում էին լուռ, անաղմուկ, գրեթե աննկատելի հինավուրց ծառերի մոխրականաչ ստվերում, որոնց սաղարթներում երգում էին թռչնակները, և փայլում էին արևի տակ Իթիլիենի մշտադալար անտառների հարթ տերևները:

Սեմը չէր խառնվում խոսակցությանը, սակայն աշխատում էր ոչ մի բառ բաց չթողնել, բայց միևնույն ժամանակ նրա հոբիթական զգայուն լսողությունից չէր խուսափում շրջապատող անտառի ոչ մի շրշյուն: Գոլլումի մասին ոչ ոք այլևս չէր հիշում, և նա ուրախ էր դրա համար, թեև գիտակցում էր, որ Լպրծունից այդքան հեշտ չեն ազատվի: Շուտով նա նկատեց, որ իրենք անտառում մենակ չեն. բացի առջևում մերթ ընդ մերթ երևացող Դամրոդից ու Մաբլունգից, շուրջը նաև այլ ռազմիկներ կային, որոնք, արագ և անաղմուկ սահելով ծառերի միջով, շտապում էին դեպի նշանակված վայրը:

Հանկարծ ասես ինչ-որ մեկի հայացքը ծակեց նրա թիկունքը: Սեմը շրջվեց: Ծառերից մեկի հետևին ինչ-որ փոքրիկ, մութ կերպարանք ցոլաց: Սեմն ուզում էր բացել բերանը, որ հայտնի մյուսներին, բայց մտածեց ու ձեռքը թափ տվեց:

«Երևի թվաց,— ասաց նա ինքն իրեն: — Եվ կարիք էլ չկա հիշեցնել էդ անպիտանի մասին, եթե նրանք նախընտրում են չհիշել: Էհ, ես ինքս էլ շատ բան կտայի, միայն թե նրա մասին այլևս չհիշեի»:

Վերջապես անտառը նոսրացավ և լանջն ավելի կտրուկ դարձավ: Նրանք թեքվեցին աջ, և քիչ անց առջևում լսվեց գետակի խոխոջյունը: Դա այն նույն առվակն էր, որը լցվում էր քարե ավազանը և թափվում մյուս կողմից: Այժմ այն վերածվել էր արագ հոսքի, որի քարե հունը ձգվում էր տոսախի և փշարմավի ճյուղերով ստվերված նեղ, խորը կիրճի հատակով: Արևմուտքում երևում էին ոսկեգույն մեգով պարուրված գետափնյա մարգագետիններն ու հովիտները, և մայր մտնող արևի ճառագայթների տակ փայլում էին Անդուինի լայնատարած ջրերը:

— Իսկ այժմ, ցավոք, ես ստիպված եմ անքաղաքավարի լինել,— ասսաց Ֆարամիրը: — Հուսով եմ, դա ինձ կներեք. ես առանց այդ էլ արդեն շատ հրամաններ եմ խախտել՝ չեմ սպանել ձեզ և չեմ կապել: Օրենքը մեկն է բոլորի համար. ոչ ոք, նույնիսկ ռոհանցիները՝ մեր դաշնակիցները չպետք է տեսնեն գաղտնի արահետը, որտեղով ձեզ պետք է տանեմ: Ստիպված ենք կապել ձեր աչքերը:

— Արա ինչպես գիտես,— ասաց Ֆրոդոն,— էլֆերը նույնպես կապում են օտարականների աչքերը, եթե այդ է պահանջում անհրաժեշտությունը: Կապված աչքերով ենք մենք մուտք գործել հրաշագեղ Լոթլորիեն: Թզուկ Ջիմլիին դա դուր չեկավ, բայց հոբիթներն առանձնապես չառարկեցին:

— Նույնպիսի հրաշագեղ վայր ես ձեզ չեմ խոստանում,— ասաց Ֆարամիրը,— սակայն ուրախ եմ, որ համաձայնեցիք. չէի ուզենա ստիպել ձեզ:

Նա կամացուկ կանչեց՝ և ակնթարթորեն ծառերի հետևից հայտնվեցին Մաբլունգն ու Դամրոդը:

— Կապեք մեր հյուրերի աչքերը,— կարգադրեց Ֆարամիրը: — Բայց աշխատեք, որ դա նրանց անհարմարություն չպատճառի: Ձեռքերը կապել պարտադիր չէ. նրանք խոստանում են, որ չեն փորձի գուղունի նայել: Ես հավատում եմ նրանց և կթողնեի, որ պարզապես գնային փակ աչքերով, բայց նրանք կարող են սայթաքել և պատահաբար բացել: Ի դեպ՝ ուշադիր եղեք, որ չսայթաքեն:

Թիկնապահները կապեցին հոբիթների աչքերը կանաչ շարֆերով և գլխանոցները կիպ քաշեցին նրանց աչքերին: Նրանցից մեկը բռնեց Ֆրոդոյի ձեռքը, մյուսը՝ Սեմի: Զբոսանքն արևոտ Իթիլիենով Ֆրոդոյի և Սեմի համար վերջացավ ճամփորդությամբ խավարի մեջ, և թե ուր էին նրանց տանում, մնում էր միայն գուշակել: Շուտով արահետը կտրուկ իջավ ներքև, մտավ ինչ-որ անցում և այնքան նեղացավ, որ ստիպված էին գնալ իծաշարուկ՝ քսվելով քարե պատերին: Թիկնապահները քայլում էին հոբիթների հետևից՝ ձեռքները դրած նրանց ուսերին, և ուղորդում էին նրանց, երբ ճանապարհը թեքվում էր այլ կողմ: Տեղ-տեղ փակ աչքերով գնալը անհնար էր դառնում. այդ ժամանակ հոբիթներին գրկում էին, տանում որոշ ժամանակ, ապա նորից իջեցնում գետնին: Աջ կողմից լսվում էր աստիճանաբար ուժեղացող ջրի ձայնը: Որոշ ժամանակ անց երթը դադարեցվեց: Մաբլունգն ու Դամրոդը մի քանի անգամ պտտեցին հոբիթներին, և վերջիններս վերջնականապես դադարեցին հասկանալ, թե որտեղ է հյուսիսը, և որտեղ հարավը: Սկսվեց վերջին, կարճ վերելքը: Ցրտեց, ջրի աղմուկը հեռացավ: Հոբիթներին կրկին գրկեցին և տարան ներքև երկար-երկար աստիճաններով, որոնք շուտով թեքվեցին դեպի ժայռի անկյունը: Հանկարծ նրանց խլացրեց ջրի աղմուկը: Թվում էր, ջուրն այժմ շրջապատում է նրանց բոլոր կողմերից. այն թափվում էր ներքև, ցայտում քարերի վրա և ողողում նրանց այտերն ու ձեռքերը հազարավոր մանր կաթիլներով: Հոբիթներին նորից դրեցին գետնին, և որոշ ժամանակ նրանք կանգնած էին լուռ, աչքները փակ, շփոթված և վախեցած: Թիկունքից լսվեց Ֆարամիրի ձայնը.

— Արձակեք աչքակապերը:

Գլխանոցները հետ գցվեցին, շարֆերն արձակվեցին, և հոբիթներն անակնկալի եկած, թարթեցին աչքերը:

Նրանք կանգնած էին հարթ, թաց ու լպրծուն քարերի վրա: Հետևում սևին էր տալիս ժայռի մեջ փորված խորդուբորդ կամարը, իսկ առջևում՝ հենց նրանց դիմաց, կայծկլտում էր ջրի բարակ վարագույրը: Մայր մտնող արևի ճառագայթներն ընկնում էին ուղիղ թափանցիկ շիթերի վրա, և կարմիր լույսը, բեկվելով, ցրվում էր անհամար, բազմագույն կայծերով: Թվում էր, թե նրանք հայտնվել են էլֆական ամրոցում և կանգնած են պատուհանի մոտ, իսկ նրանց առջև վարագույր է՝ պատրաստված ոսկե և արծաթե թելերից, սուտակներից, շափյուղաներից ու մեղեսիկներից, և այդ ամենը ասես այրվում է բոսոր կրակով:

— Ահա և պարգևը ձեր համբերության համար,— ասաց Ֆարամիրը: — Տեղ ենք հասել ճիշտ ժամանակին. արևը մայր է մտնում: Ձեր առջև Մայրամուտի Պատուհանն է՝ Հեննեթ Աննունը, Իթիլիենի՝ շողշողացող ջրերի երկրի ամենագեղեցիկ ջրվեժը: Օտարներից շատ քչերն են տեսել այն: Բայց ավա՜ղ, Մայրամուտի պատուհանին արժանի պալատ այստեղ չկա: Գնա՛նք, ինքներդ կտեսնեք:

Նրա վերջին բառերի հետ արևը մայր մտավ, կրակը հանգավ, և ջրե վարագույրը խամրեց: Նրանք անցան խորդուբորդ կամարի տակով և հայտնվեցին անհարթ առաստաղով մեծ, ժայռափոր սրահում: Ջահերի աղոտ ցոլքերը խաղում էին սրահի պատերին: Արդեն շատ մարդիկ էին սրահում հավաքվել, բայց մութ, նեղ անցումի միջից հայտնվում էին նորերը՝ երկու-երկու, երեք-երեք: Երբ հոբիթների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք տեսան, որ քարաձավը շատ ավելի մեծ է, քան թվում էր սկզբում, և այնտեղ զենքի և սննդի խոշոր պաշարներ կան կուտակած:

— Ահա և մեր ապաստարանը,— ասաց Ֆարամիրը: — Շքեղ չէ, բայց գիշերը կքնեք հանգիստ ու անվտանգ: Չոր է, ուտելիք ինչքան ուզես կա, ինչը փոխհատուցում է կրակի պակասը: Մի ժամանակ գետը հոսել է կամարի տակով, բայց հնագույն վարպետները հունը փոխել են, բարձրացրել, և այժմ ջրվեժը թափվում է կրկնակի բարձրությունից: Անձավի բոլոր անցքերը փակված են՝ ո՛չ ջուր, ո՛չ անկոչ հյուրեր այստեղ չեն կարող թափանցել: Այստեղից դուրս գալու երկու ճանապարհ կա միայն. մեկով դուք եկաք փակ աչքերով, և մյուսը տանում է ջրե պատուհանով ներքև, խորը լճի մեջ, որի հատակը ծածկված է սուր քարերով: Հանգստացեք, մինչև բոլորը վերադառնան: Շուտով ընթրիքի ժամն է:

Հոբիթներին տարան անձավի անկյունը, որտեղ ցածր մահիճ էր դրված: Մարդիկ արագ, առանց իրարանցումի և վեճերի պատրաստվում էին ընթրիքի: Պատերի տակից բերեցին սեղաներեսները, դրեցին սրահի մեջտեղում դրված իշոտնուկների վրա և արագորեն շարեցին սպասքը՝ մեծամասամբ հասարակ, բայց որակյալ ու գեղեցիկ. ափսեներ, բաժակներ, սկուտեղներ՝ մի մասը պատրաստված կավից և ջնարակված, իսկ մյուս մասը՝ տոսախափայտից, ողորկ, փայլուն: Այստեղ և այնտեղ փայլում էին բրոնզե գավաթները, իսկ կենտրոնական սեղանի վրա, որտեղ պետք է նստեր Ֆարամիրը, արծաթե գավաթ դրեցին: Ֆարամիրը քայլում էր սրահում և ցածրաձայն հարցուփորձ անում նորեկներին: Ոմանք ուղարկված էին հետապնդելու հարավցիների ջախջախված ջոկատը, իսկ մյուսները՝ ամենավերջում եկածները, մնացել էին ճանապարհը հսկելու և տեսնելու, թե ինչ է կատարվում: Հարավցիներից ոչ ոք չէր փրկվել, բացի հսկայական մումակից՝ նրան չէին հետևել: Ճանապարհներին լռություն էր տիրում, նույնիսկ օրք-լրտեսներն չկային:

— Դու նու՞յնպես ոչինչ չես տեսել և չես լսել, Անբորն,— հարցրեց Ֆարամիրը վերջին ներս մտնողին:

— Թերևս, ոչ, առաջնորդ,— պատասխանեց վերջինս: — Օրքերն ինչ-որ տեղ թաքնվել են: Սակայն, եթե ինձ չի թվացել, ես ինչ-որ արտասովոր արարածի հանդիպեցի: Արդեն մթնշաղ էր, իսկ մթության մեջ ամեն ինչ ավելի մեծ է թվում, քան կա իրականում: Երևի, դա ուղղակի սկյուռ էր:

Սեմը սրեց ականջները:

— Բայց եթե սկյուռ էր, ապա ամբողջովին սև և առանց պոչի: Ստվերի պես սահեց ու թաքնվեց ծառի հետևում: Հետո նայում եմ, մագլցում է վերև: Քեզ դուր չի գալիս, երբ առանց պատճառի սպանում են գազաններին, այդ պատճառով էլ ես չնետահարեցի նրան: Բացի այդ, մութ էր, իսկ այդ գազանիկն ակնթարթորեն թաքնվեց տերևների մեջ: Ես, ճիշտ է, մի փոքր էլ կանգնեցի՝ ամեն դեպքում այդ կենդանին ինձ կասկածելի թվաց՝ իսկ հետո, երբ վերջապես որոշեցի հեռանալ, ինձ թվաց, թե վերևից ֆշշոց է գալիս: Բայց ոչ, թերևս, դա սկյուռ էր, ուղղակի սովորականից մեծ: Հնարավոր է, գազանները փախչում են թշնամուց, թող չհնչի նրա անունը, և Չարքանտառից գալիս են մեզ մոտ: Ասում են, այնտեղ սև սկյուռիկներ կան:

— Չի բացառվում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն, եթե դու ճիշտ ես, դա վատ նշան է: Մեզ այստեղ Չարքանտառից փախստականներ պետք չեն: Այդ էր միայն պակասում:

Սեմին թվաց, որ վերջին բառերն ասելով, Ֆարամիրը նայեց իրենց, բայց նա մտածեց, որ ավելի լավ է լռել: Հոբիթները պառկել էին կողք կողքի, նայում էին ջահերի ցոլքերին և սրահում քայլող ու ցածրաձայն զրուցող մարդկանց: Հետո Ֆրոդոն աննկատելի քնեց:

Սեմը ինքն իրեն համոզում էր չքնել: «Արի ու իմացիր,— մտածում էր նա,— Մարդկանց գործը դժվար է: Իզուր չեն ասում. լեզվից մեղր է կաթում, սրտից՝ թույն: — Նա մինչև ականջները հորանջեց: — Էհ, որ մի շաբաթ քնեի՝ կարգին կթարմանայի... Բայց ենթադրենք չքնեցի՝ ի՞նչ կարող եմ անել, եթե ինչ-որ բան լինի: Միևնույնն է, էստեղ շատ հսկաներ կան մի հոբիթի համար... Եվ այնուամենայնիվ չքնես, Սեմ Գեմջի, չհամարձավկե՛ս քնել»:

Եվ չհամարձակվեց: Դռան բացվածքը մթագնեց, մոխրագույն ջրե վարագույրը կորավ մթության մեջ: Բայց թափվող ջրի միօրինակ աղմուկը չդադարեց ո՛չ երեկոյան, ո՛չ գիշերը, ո՛չ առավոտյան: Ջրի ձայնը օրոր էր ասում, և Սեմը, չկարողանալով այլևս իրեն զսպել, բռունցքներով կատաղորեն տրորեց աչքերը:

Նոր ջահեր վառվեցին: Մի տակառիկ գինի գլորելով բերեցին, բացեցին սննդի արկղերը և ջրվեժից ջուր բերեցին: Լվացվեցին: Ֆարամիրի առջև պղնձե կոնք դրեցին, սպիտակ սրբիչ բերեցին, և նա սկսեց լվացվել:

— Արթնացրեք հյուրերին,— կարգադրեց նա,— և ջուր տվեք նրանց լվացվելու համար: Ընթրիքի ժամանակն է:

Ֆրոդոն նստեց, հորանջեց ու ձգվեց: Սեմը տարակուսած նայում էր բարձրահասակ ռազմիկին, որը ջրով լի կոնքը ձեռքին խոնարհվել էր նրա առաջ:

— Դրեք գետնին, եթե կարելի է, պարո՛ն,— վերջապես ասաց նա: — Այդպես և՛ ինձ, և՛ ձեզ ավելի հարմար կլինի:

Ի զարմանս և ուրախություն շրջապատողների, նա գլուխը մտցրեց կոնքի մեջ և, փնչացնելով, ջուր շփեց պարանոցին ու ականջներին:

— Ձեզ մոտ մի՞շտ են ընթրիքից առաջ լվանում գլուխը,— Հարցրեց հոբիթներին սպասարկող ռազմիկը:

— Ոչ, սովորաբար մենք դա անում ենք նախաճաշից առաջ,— պատասխանեց Սեմը: — Բայց եթե երկար ժամանակ չես քնել, սառը ջուր ցանիր գլխիդ՝ և կթարմանաս, ինչպես տերևները անձրևից: Ֆ-ֆու-ու՛: Այ հիմա երևի ուժերս կբավականացնեն, որ ընթրիքի ժամանակ չքնեմ:

Հոբիթներին տարան և նստեցրին Ֆարամիրի կողքին, կաշվապատ տակառիկների վրա՝ ավելի բարձր, քան նստարանները, որոնց վրա նստած էին ռազմիկները: Հանկարծ բոլորը ոտքի կանգնեցին, դեմքով շրջվեցին դեպի դեպի արևմուտք, և մեկ րոպե լռություն տիրեց: Ֆարամիրը հոբիթներին նշան արեց նույն կերպ վարվել:

— Ճաշկերույթից առաջ,— նստելով, ասաց Ֆարամիրը,— մենք ուղղում ենք մեր հայացքները դեպի անհետացած Նումենորը, դեպի Օրհնյալ Երկիրը՝ էլֆերի ծննդավայրը, և ավելի հեռու, դեպի Նախասկզբնական աշխարհը, որ հավերժական է: Դուք այդպիսի սովորույթ չունե՞ք:

— Ոչ,— գլուխն օրորեց Ֆրոդոն՝ իրեն անկիրթ ու տգետ զգալով: — Բայց մեզ մոտ ճաշից առաջ հյուրերը խոնարհվում ու գլուխ են տալիս տան տիրոջը, իսկ ճաշից հետո շնորհակալություն հայտնում:

— Դա մեզ մոտ էլ է ընդունված,— ասաց Ֆարամիրը:

Երկարատև թափառական կյանքից հետո, սոված ու սառած աստղերի տակ գիշերելուց հետո գոնդորցիների ընթրիքը իսկական խնջույք թվաց հոբիթներին. սառը, անուշահոտ ոսկեգույն գինի, հաց ու կարագ, տավարի միս, չորացրած մրգեր ու թարմ պանիր, և որպես հավելում՝ մաքուր ձեռքեր, ափսեներ ու դանակներ: Ֆրոդոն ու Սեմը չհրաժարվեցին ոչ մի բանից. աշխուժորեն կերան այն ամենը, ինչ առաջարկեցին և չհրաժարվեցին ո՛չ երկրորդ մասնաբաժնից, ո՛չ երրորդ: Գինին տաքացրեց նրանց հոգնած մարմինները. հոբիթները զվաարթացան, թեթևացան, և նրանց հոգում հանգստություն տիրեց՝ առաջին անգամ Լոթլորիենը լքելուց հետո: Երբ ընթրիքն ավարտվեց, Ֆարամիրը նրանց տարավ դեպի անցավի խորքում գտնվող վարագույրով կիսածածկված խորշը: Այնտեղ բազկաթոռ և երկու փոքրիկ աթոռ բերեցին: Խորշում փոքրիկ կավե ճրագ էր վառվում:

— Շուտով դուք երևի քնել կուզենաք,— ասաց Ֆարամիրը,— հատկապես պատվարժան Սեմուայսը. նա մինչև ընթրիքի սկսվելը ոչ մի րոպե աչք չփակեց: Կա՛մ վախենում էր, որ քնելուց հետո ախորժակը կբթանա, կա՛մ տիրոջն էր պահպանում ինձանից: Սակայն առատ ընթրիքից հետո անմիջապես քնելը վնասակար է, հատկապես, եթե մինչ այդ երկար ժամանակ վատ ես սնվել: Եկեք այժմ զրուցենք: Դուք, ըստ երևույթին, Ռիվենդելից հեռանալուց հետո բազում արկածներ եք ունեցել և պատմելու շատ բան կունենաք: Եվ կարծում եմ, որ չի խանգարի ավելի մոտիկից ծանոթանալ երկրին, որտեղ այժմ դուք գտնվում եք: Պատմեք ինձ իմ եղբայր Բորոմիրի, ծերուկ Միթրանդիրի և Լորիենի զարմանահրաշ ժողովրդի մասին:

Ֆրոդոյի քունը փախել էր, և նա զրուցելուն բոլորովին դեմ չէր: Բայց, թեև համեղ սննդից ու գինուց նրա լեզուն բացվել էր, նա, միևնույնն է, զգոնությունը չէր կորցրել: Սեմը բարեհամբույր ժպտում էր և քթի տակ մռմռում իր համար, բայց սկզբում սահմանափակվում էր լսողի դերով և միայն երբեմն գլխով էր անում ու հաստատում:

Ֆրոդոն Ֆարամիրին բազում պատմություններ պատմեց՝ խնամքով շրջանցելով մատանին և արշավի իրական նպատակը, փոխարենը, սակայն, նկարագրեց Բորոմիրի քաջությունը և նրա բոլոր սխրանքները՝ մարտը գայլդարձյակների հետ, Քարադրասի ձյուների մեջ նրա ցուցաբերած արիությունն ու տոկունությունը, մարտը Մորիայի քարանձավներում, որտեղ զոհվեց Գենդալֆը: Կամրջի մոտ տեղի ունեցած մարտի պատմությունը ցնցեց Ֆարամիրին:

— Հավանաբար Բորոմիրի սրտով չի եղել փախչել օրքերից,— ասաց նա: — Նրան չէր կանգնեցնի նույնիսկ այդ հրե չարքը՝ Բալրո՞գ նրան անվանեցիր: Ես վստահ եմ. նույնիսկ եթե վերջինն է հեռացել մարտի դաշտից, միևնույնն է, ահավոր դժգոհ է մնացել մարտի արյունքից:

— Նա վերջինն է հեռացել,— հաստատեց Ֆրոդոն: — Արագորնը գնում էր առջևից. միայն նա գիտեր ճանապարհը Գենդալֆից բացի: Եթե մեզ՝ կոլոտիկներիս պաշտպանելու հարկ չլիներ, ո՛չ Բորոմիրը, ո՛չ Արագորնը ոչ մի դեպքում չէին նահանջի:

— Գուցե ավելի լավ կլիներ իմ եղբայրը զոհվեր Միթրանդիրի հետ Կամրջի վրա և խուսափեր Ռաուրոսի մոտ չար ճակատագրի հետ հանդիպումից,— հոգոց հանեց Ֆարամիրը:

— Գուցե... Բայց պատմիր, ինչպես խոստացել էիր, ձեր մասին,— ասաց Ֆրոդոն՝ զգուշանալով զրույցի վտանգավոր շրջադարձից: — Հաճույքով կլսեի Մինաս Իթիլի և Օսգիլիաթի մասին, անպարտելի Մինաս Թիրիթի մասին: Ինչո՞վ կվերջանա պատրազմը: Հույս կա՞, որ քաղաքը կանգուն կմնա:

— Հու՞յս,— կրկնեց Ֆարամիրը: — Հույսը մենք վաղուց ենք կորցրել: Վերականգնել այն կարող է, երևի, Էլենդիլի սուրը, բայց չեմ կարծում, որ այդ փառապանծ սուրն ինչ որ բան կփոխի՝ երևի միայն կհետաձգի պարտության սև օրը: Եվ այդ օրը շուտով կգա, եթե միայն մենք մարդկանցից կամ էլֆերից անակնկալ օգնություն չստանանք: Քանզի թշնամին գնալով հզորանում է, իսկ մենք՝ թուլանում: Մեր ժողովուրդն անկում է ապրում, այս աշնանից հետո գարուն չի հաջորդի:

Մի ժամանակ նումենորցիները բնակություն էին հաստատել Մեծ Հողի բոլոր ափերին, բայց նրանցից շատերը տրվեցին չարին, և նրանց թագավորությունն աստիճանաբար ոչնչացավ: Շատերը նվիրվեցին Խավարի գործերին և հրապուրվեցին սև մոգությամբ, իսկ մյուսները մատնվեցին ծուլության, սկսեցին վիճել, պատերազմել իրար մեջ, մինչև բոլորովին ուժասպառ եղան, և նրանց արնաքամ հողերը գրավեցին վայրենիները:

Սակայն ավանդույթը ոչինչ չի ասում այն մասին, որ Գոնդորը երբևէ զբաղվել է սև մոգությամբ, և թշնամուն, թող չհնչի նրա անունը, մեզ մոտ չեն մեծարել: Հնագույն Արւմուտքի իմաստնությունն գեղեցկությունը դարեր շարունակ պահպանվել է Էլենդիլի թագավորությունում և ապրում է այնտեղ մինչև հիմա: Բայց հպարտությունը պառակտեց Գոնդորը. տիրակալներն աստիճանաբար կորցրեցին մտքի սթափությունն ու որոշեցին, որ Թշնամին հեռացել է ընդմիշտ, այնինչ նա միայն արտաքսված էր, բայց ոչ ոչնչացված:

Մահը միշտ էլ շրջել է մեր մեջ, քանզի նումենորցիները հավերժական կյանք էին տենչում, ինչպես այն հնագույն ժամանակներում, երբ կորցրեցին իրենց թագավորությունը՝ հավերժական կյանք, որում ամեն ինչ անփոփոխ կմնար: Թագավորները բնակիչների տներից շքեղ դամբարաններ էին կառուցում, իսկ հին մագաղաթների վրա գրված նախնիների անուններն ավելի հաճելի էին նրանց ականջին, քան իրենց ժառանգների անունները: Անժառանգ տիրակալները հնացող պալատներում նստած խորհում էին իրենց ծագումնաբանության հանելուկների մասին, զառամյալ երեցները գաղտնի սենյակներում խորհրդավոր էլիքսիրներ էին պատրաստում, բարձրանում էին սառը աշտարակների գլուխը և հարցեր տալիս աստղերին: Եվ այդպես առանց ժառանգ թողնելու մահացավ վերջին թագավորը Անարիոնի տոհմից:

Փոխարքաներն ավելի հաջողակ ու հեռատես դուրս եկան: Նրանց իմաստնությունը առաջին հերթին կայացավ նրանում, որ կարողացան համախմբել մեր ժողովրդին և բարեկամություն հաստատել ափամերձ ցեղերի և Էրեդ Նիմրիսի տոկուն լեռնեցիների հետ՝ համալրելով նրանցով իրենց բանակները: Բացի այդ, նրանք դաշինք կնքեցին հպարտ հյուսիսցիների հետ, որոնք անհանգստացնում էին մեզ իրենց ասպատակություններով: Այդ մարդիկ կատաղի են ու ռազմատենչ, բայց մեզ հեռավոր ազգականներ են գալիս, ի տարբերություն արևելքի վայրի քոչվորների և դաժան հարադցիների:

Քիրիոնի՝ տասներկուերորդ փոխարքայի օրոք (իմ հայրը քսանվեցերորդն է) նրանք մեզ օգնության հասան Քելեբրանթի ճակատամարտում և ջախջախեցին մեր հյուսիսային նահանգների վրա հարձակված թշնամիներին: Դրա համար էլ մենք Քելենարդոնի մինչ այդ գրեթե անմարդաբնակ հարթավայրը տվեցինք նրանց, և այդ օրվանից այն սկսեց կոչվել Ռոհանյան հարթավայր: Մենք այդ ժողովրդին անվանում ենք Ռոհիրիմներ, երամակների տերեր: Նրանք դարձան մեր դաշնակիցները և ապացուցեցին իրենց հավատարմությունը՝ դժվարին պահին մշտապես օգնության հասնելով և պահպանելով մեր հյուսիսային սահմանները ընդհուպ մինչև Ռոհանյան Լեռնանցքը: Նրանք ծանոթացան մեր ավանդույթների հետ, ընդօրինակեցին մեր սովորույթները և սովորեցին այն ամենը, ինչ ցանկացան: Անհրաժեշտության դեպքում նրանց տիրակալները խոսում են մեր լեզվով, բայց հիմնականում Ռոհիրիմները պահպանում են իրենց նախնիների սովորույթները, հավատարիմ են իրենց ավանդույթներին և խոսում են իրեն հյուսիսային բարբառով: Մենք սիրեցինք այդ ոսկեմազ, ամրակազմ ու պայծառ աչքերով ժողովրդին, այդ բարձրահասակ այրերին, և նրանց արիությամբ չզիջող սլացիկ աղջիկներին: Նրանq մեջ մենք տեսնում ենք Ավագ Դարաշրջանի արտացոլքը, երբ մարդկային ցեղը դեռ երիտասարդ էր: Ավանդույթների պահպաններն ասում են, որ մենք նրանց հետ պատկանում ենք միևնույն հնագույն տոհմին, որից առաջացել են նումենորցիները, բայց նրանք չեն սերում, ինչպես մենք, էլֆերի բարեկամ Հադոր Ոսկեհերից, այլ՝ նրա որդիներից, որոնք Երկրորդ Դարաշրջանի սկզբին չարձագանքեցին կոչին և չլողացին արևմուտք՝ Նումենոր: Ըստ մեր ավանդության, մարդկային ցեղը բաժանվում է երեք խմբի. Բարձրագույն՝ Արևմուտքի մարդիկ կամ նումենորցիները, Միջին՝ Մթնշաղի Մարդիկ, այսինքն ռոհանցիներն ու հյուսիսում ապրող նրանց ազգակիցները և Պարզունակ՝ Խավարի Մարդիկ: Այժմ, սակայն, ռոհանցիները շատ բաներով նմանվել են մեզ. արհեստներում հմտացել են, շարժուձևը փափկել է, դարձել են բարեկիրթ, իսկ մենք, ընդհակառակը, նմանվել ենք նրանց և այժմ Բարձրագույն կոչվելու իրավունք, թերևս, չունենք: Մենք հավասարվել ենք Միջին Ժողովրդին, դարձել Մթնշաղի մարդիկ, թեև պահպանում ենք Բարձրագույն օրերի հիշողությունը... Քանզի մենք, ինչպես ռոհանցիները, բարձր ենք գնահատում ռազմական քաջությունն ու սխրագործությունները. ճիշտ է, մեզ մոտ դեռևս կարծում են, որ ռազմիկը բացի կռվելուց պետք է այլ բաներ էլ իմանա, սակայն, միևնույնն է, ռազմական արվեստը բարձր է գնահահատվում մնացած ամեն ինչից: Այդ է պահանջում ժամանակը: Այդ պատճառով էլ իր քաջության համար Բորոմիրը համարվում էր Գոնդորի ամենապատվավոր մարդկանցից մեկը: Եվ նա իսկապես քաջ զորավար էր: Շատ վաղուցվանից Մինաս Թիրիթի տիրակալները այդպիսի կոփված, հզոր և անվեհեր ժառանգորդ չեն ունեցել: Ոչ ոք չէր կարող փչել Մեծ եղջերափողն այնպես, ինչպես Բորոմիրը...

Ֆարամիրը հոգոց հանեց ու լռեց:

— Դուք համարյա ոչինչ չասացիք էլֆերի մասին, պարոն,— քաջություն հավաքելով ասաց Սեմը: Նա նկատեց, որ Ֆարամիրը էլֆերի մասին մեծ հարգանքով է խոսում, և դա ավելին էր Սեմի համար, քան նրա քաղաքավարությունը, բարյացակամությունը, համեղ ընթրիքն ու որակյալ գինին: Դրանով նա շահեց Սեմի վստահությունը և որոշակի ցրեց նրա կասկածները:

— Այո, իսկապես,— ասաց Ֆարամիրը,— բայց ես էլֆերի մասին շատ բան չգիտեմ: Պետք է ասեմ, որ դու, առանց իմանալու, անդրադարձար մեր բնավորության գծերից մեկին, որը շատ է փոխվել նումենորցիներից միջերկրացիներ դառնալուց հետո: Եթե դու Միթրանդիրի ուղեկիցն ես եղել և զրուցել ես Էլրոնդի հետ, պիտի որ իմանաս, որ նումենորցիների նախնիները՝ Էդաին մարդիկ, առաջին պատերազմներում էլֆերի հետ կողք կողքի կռվել են Խավարի դեմ: Որպես պարգև նրանք ստացել են Միջծովյան թագավորությունը, որտեղից երևում են Օրհնյալ երկրի ափերը: Սակայն երբ Խավարի վարագույրը տարածվեց Միջերկրում, Թշնամու խարդավանքները պառակտեցին էլֆերին ու մարդկանց, և ժամանակի ընթացքում նրանք ավելի հեռացան իրարից, գնացին ամենքն իրենց ճանապարհով: Այժմ մարդիկ վախենում են էլֆերից և չեն վստահում նրանց, չնայած նրան, որ քիչ բան գիտեն Էլդար ժողովրդի մասին: Եվ մենք էլ՝ գոնդորցիներս, որոշակի ժամանակից սկսած այդ հարցում նմանվել ենք ռոհանցիներին, քանզի նրանք, չնայած Սև Տիրակալին թշնամի լինելուն, խուսափում են էլֆերից և Ոսկե Անտառի մասին խոսում են վախով: Սակայն մեր մեջ դեռ հանդիպում են համարձակներ, ովքեր բարեկամություն են անում էլֆերի հետ: Նրանցից ոմանք գաղտնի լքում են Գոնդորը և հեռանում Լորիեն. ճիշտ է, վերադառնում են նրանք հազվադեպ... Ինչ վերաբերվում է ինձ, ես Լորիենի բնակիչների հետ հանդիպում չեմ փնտրում. ինձ թվում է մեր օրերում Առաջանածինների հետ շփվելը մահկանացուների համար վտանգավոր է: Այնուամենայնիվ ես նախանձում եմ ձեզ, որ տեսել եք Ճերմակ Տիրուհուն և զրուցել նրա հետ:

— Լորիենի տիրուհի՜ն, Գալադիե՜լը,— երազկոտ բացականչեց Սեմը: — Ա՛յ թե տեսնեիք նրան, պարո՛ն, աչք կտրել չի լինում: Ես մի սովորական հոբիթ եմ և զբաղվում եմ այգեգործությամբ, իսկ գլխիցդ վերև, ինչպես ասում են, չես թռչի, և բանաստեղծությունների մասով, ինքներդ եք հասկանում, էնքան էլ լավ չեմ՝ էնպես, ինչ-որ ծիծաղելի բան երբեմն, բայց իսկական բանաստեղծություն՝ էդ մեկը չէ: Դրա համար էլ չեմ կարող նկարագրել, թե ինչպիսին է նա: Էստեղ երգ է հարկավոր: Ձեզ Պանդուխտն է պետք, դե, Արագորնը կամ ծեր պարոն Բիլբոն. այ նրանք հեշտությամբ կնկարագրեին: Բայց ես էլ այնուամենայնիվ նրա մասին մեծ ուրախությամբ երգ կհորինեի: Նա այնքան գեղեցի՜կ է, այնքան չքնաղ... Գիտեք, երբեմն նման է մեծ, ծաղկած ծառի, երբեմն էլ փոքրիկ, քամուց օրորվող ճերմակ նարցիսի: Ադամանդից կարծր և լուսնի լույսից փափուկ՝ ահա թե ինչպիսին է նա: Ջերմ է արևի ճառագայթների պես և սառն է, ինչպես աստղազարդ գիշերը: Հպարտ, վեհապանծ, ինչպես ձյունապատ լեռները, իսկ խնդուն է, ինչպես երիցուկների ծաղկեպսակը գլխին սովորական աղջնակը: Տեսնում եք, էսքան անհեթեթություններ ասացի, բայց ապարդյուն:

— Այո, երևում է նա իսկապես հմայիչ է,— ասաց Ֆարամիրը: — Մահացու է այդ հմայքը:

— Չեի ասի որ մահացու է,— առարկեց Սեմը: — Իմ կարծիքով հենց մարդիկ են Լորիեն բերում իրենց կործանումը: Բերում են ու զարմանում, թե էս ինչպե՞ս ստացվեց, հաստատ կախարդե՛լ են: Տիրուհին, իհարկե, վտանգավոր է, և էն էլ ինչքան, թեկուզ այն պատճառով, որ նրա մեջ շա՜տ մեծ ուժ կա: Կարելի է ջարդուփշուր լինել՝ բախվելով էդ ուժին, ինչպես նավը՝ ժայռին, կամ խորտակվել, ինչպես հոբիթը՝ գետում: Սակայն ո՛չ ժայռը, ո՛չ գետը մեղավոր չեն, ճի՞շտ է: Իսկ Բորո...

Սեմը շփոթվեց, կմկմաց և կարմրեց:

— Դեհ, «Իսկ Բորոմիրը»... ա՞յդ էիր ուզում ուզում ասեիր,— հարցրեց Ֆարամիրը: — Շարունակի՛ր, նա է՞լ էր իր կործանումը Լորիեն բերել:

— Այո, տեր իմ, իհարկե ներող եղեք, բայց բերել էր, թեև ձեր եղբայրը հրաշալի մարդ էր, եթե ինձ կարելի է նրա մասին դատել: Բայց դուք, մի խոսքով, ինքներդ էլ արդեն կռահեցիք: Ես հենց ամենասկզբից՝ Ազատքից սկսած հետևում էի Բորոմիրին: Միայն թե չմտածեք, թե ես նրան չԷի վստահում կամ նրա վատն էի ցանկանում, ուղղակի ես, ինքներդ եք հասկանում, տիրոջս պետք է պահպանեի, և ահա թե ինչ ձեզ կասեմ. հենց Լորիենում Բորոմիրն առաջին անգամ վերջնականապես հասկացավ ինքն իրեն, իսկ ես վաղուց էի դա հասկացել: Հասկացավ, թե ինչ է ինքն ուզում: Իսկ նա հենց առաջին ակնթարթից ցանկացավ Թշնամու Մատանին:

— Սե՛մ,— սարսափահար բացականչեց Ֆրոդոն: Նա մտքերի մեջ էր ընկել և սթափվեց չափազանց ուշ:

— Փրկե՛ք ինձ,— գոռաց Սեմը՝ սպիտակելով ինչպես կավիճը, ապա կարմրելով մինչև մազերի ծայրը: — Նորից դու՛րս տվեցի: Քանի անգամ է ծերուկս ասել. «Բերանդ մեծ բացելու դեպքում ոտքովդ փակի՛ր»: Եվ ճի՛շտ էր ասում: Ա՜խ, չարն ինձ տանի, այս ի՜նչ արեցի:

— Լսեցեք ինձ, պարո՛ն,— դիմեց նա Ֆարամիրին՝ հավաքելով իր ողջ քաջությունը: — Դուք իրավունք չունեք նեղացնելու տիրոջը, նա մեղավոր չէ, որ իր ծառան ապուշ է: Դուք էնքան լավ էիք խոսում, հատկապես էլֆերի մասին, դե, ես էլ բերանս չափից ավելի բացեցի: Սակայն, ինչպես ասում են, խոսքը պետք է գործով ապացուցել: Էնպես որ գործով ցույց տվեք: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա:

— Այոոո՜, երևում է ստիպված եմ ցույց տալ,— տարօրինակ ժպիտը շուրթերին դանդաղ ու ցածր ձայնով ասաց Ֆարամիրը: — Հըմ... Ահա և բոլոր հանելուկների պատասխանը: Համիշխանության Մատանին, որը համարվում էր ընդմիշտ կորած, գտնվել է: Ուրեմն Բորոմիրը փորձել է ուժով խլել այն ձեզանից, իսկ դուք փախե՞լ եք: Փախել եք ու եկել ուղիղ ինձ մոտ: Լքված երկիր, երկու կոլոտիկ, զորք իմ հրամանատարության տակ և իմ առջև՝ Մատանիների Մատանին: Դեհ, ցույց տուր քեզ գործի մեջ, Ֆարամի՛ր, Գո՛նդորի զորավար: Հը՛մ:

Նա կանգնեց ողջ հասակով մեկ՝ խիստ ու տիրական, և նրա մոխրագույն աչքերը փայլատակեցին: Ֆրոդոն ու Սեմը վեր թռան աթոռներից և մեջքով սեղմվեցին պատին՝ ջղաձգորեն շոշափելով սրերի բռնակները: Լիակատար լռություն տիրեց. բոլորը լուռ ու զարմացած նայում էին նրանց: Բայց Ֆարամիրը կրկին նստեց բազկաթոռին, կամացուկ ծիծաղեց, և հանկարծ նորից խոժոռվեց:

— Խե՛ղճ Բորոմիր, ինչպիսի՛ ծանր փորձության միջով է նա անցել,— գոչեց նա: — Որքան վիշտ պատճառեցիք դուք ինձ, երկու թափառականներդ հեռավոր երկրից, որ կրում եք ձեզ հետ կործանումը մարդկության... Սակայն ես դատում եմ հոբիթների մասին ավելի ճիշտ, քան դուք՝ մարդկանց: Մենք՝ գոնդորցիներս, միշտ ասում ենք ճշմարտոթյունը: Մենք հազվադեպ ենք պարծենում և պահում ենք մեր խոստումը նույնիսկ մահվան սպառնալիքի տակ: «Եթե տեսնեի այդ իրը ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար»՝ այդպիսին էին իմ խոսքերը: Ուստի, եթե նույնիսկ այժմ այն ցանկանամ՝ չէ՞ որ ես չգիտեի, թե խոսքն ինչի մասին է՝ ասածս ինձ համար հավասար է երդման, իսկ երդումը չի կարելի խախտել: Սակայն ես չեմ փափագում այն: Գուցե այն պատճառով, որ լավ գիտեմ. «Փորձանքներ կան, որոնցից ավելի լավ է հեռու մնալ»: Հանգստացեք և նստեք: Իսկ դու մխիթարվիր, Սեմուայս: Թեև դու բերանիցդ թռցրիր, բայց դա, իմ կարծիքով, նախանշված էր ճակատագրով: Դու հավատարիմ և նվիրված սիրտ ունես՝ այն ավելի հեռատես է, քան քո աչքերը: Եվ այս անգամ էլ քեզ հուսախաբ չարեց: Հնարավոր է դու նույնիսկ օգնեցիր քո սիրելի տիրոջը. կաշխատեմ անել ինձանից կախված ամեն ինչ, որ քո բերանմացությունը ծառայի նրա օգտին: Դեհ, մխիթարվիր: Սակայն այլևս Դրա մասին բարձրաձայն չխոսես: Թող այսօրվա վրիպումն առաջինն ու վերջինը լինի:

Հոբիթները կրկին նստեցին աթոռներին և լռեցին: Ռազմիկները վերադարձան իրենց զրույցին և գինուն՝ որոշելով, որ իրենց հրամանատարը պարզապես անզգույշ կատակ արեց և վախեցրեց փոքրիկներին, բայց այժմ ամեն ինչ անցած է:

— Վերջապես մենք հասկացանք իրար, Ֆրոդո,— ասաց Ֆարամիրը: — Եթե դու, ինքդ չուզենալով, վերցրել ես այդ իրը ուրիշների խնդրանքով, ապա ընդունիր իմ հարգանքն ու կարեկցանքը: Եվ ես զարմանում եմ քո վրա. այդպիսի զենք ես կրում և նույնիսկ չես փորձում կիրառել դրա զորությունը: Դուք իմ առջև նոր աշխարհ եք բացում, որի մասին ես ոչինչ չգիտեի: Եթե բոլոր կոլոտիկները նման են ձեզ՝ երկուսիդ, ապա հավանաբար ձեր երկրում խաղաղություն և բարգավաճություն է տիրում: Եվ այգեպաններն էլ մեծ հարգանք են այնտեղ վայելում:

— Ամեն ինչ չէ, որ մեզ մոտ լավ է,— պատասխանեց Ֆրոդոն,— բայց այգեպաններն իրոք հարգված են:

— Եվ այնուամենայնիվ, կարծում եմ, նույնիսկ այնտեղ՝ ձեր այգիների ստվերում, դուք երբեմն հոգնում եք, ինչպես բոլորը, ում վրա շողում է այս աշխարհի արևը: Իսկ այստեղ դուք տանից հեռու եք և ճանապարհից հոգնած: Այսօրվա համար բավական է: Երկուսդ էլ հանգիստ քնեք, եթե կարող եք: Մի՛ վախեցեք: Ես չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ դիպչել դրան, չեմ ուզում իմանալ դրա մասին ավելին, քան գիտեմ՝ իմացածս ինձ բավական է: Վտանգը շատ մեծ է. նոր գայթակղությունը կարող է իմ ուժերից վեր լինել, և հնարավոր է ես ավելի թույլ գտնվեմ, քան Ֆրոդոն՝ Դրոգոյի որդին: Գնացեք հանգստացեք, բայց նախ ասեք ինձ, եթե դա ձեր կամքին դեմ չէ, ու՞ր եք գնում և ի՞նչ եք պատրաստվում անել: Քանզի ես պետք է արթուն մնամ և խորհեմ: Առավոտյան մենք կբաժանվենք և կգնանք ամենքս մեր ճանապարհով:

Ապրած ցնցումներից ու վախից Ֆրոդոն ամբողջ մարմնով դողում էր: Հոգնածությունն ամպի պես պարուրել էր նրան. ո՛չ խորամանկել, ո՛չ պայքարել նա այևս ի վիճակի չէր:

— Ես Մորդոր գնալու ճանապարհ եմ փնտրում,— հազիվ լսելի արտաբերեց նա,— ճանապարհ դեպի Գորգորոթ, դեպի Հրամեջ Լեռը՝ գցելու այն Ճակատագրի Անդունդը: Այդպես է կարգադրել Գենդալֆը: Բայց ինձ թվում է, ես այնտեղ երբեք չեմ հասնի:

Ֆարամիրն անասելի զարմացած նայում էր հոբիթին: Հետո նրբորեն բռնեց նրան, երբ հանկարծ վերջինս օրօրվեց, հոգատարությամբ գրկեց, տարավ պառկեցրեց մահճի վրա և ջերմ ծածկեց: Ֆրոդոն իսկույն ընկավ խոր քնի մեջ:

Կողքին մեկ այլ մահճակալ էր դրված ծառայի համար: Սեմը մի փոքր մտածեց, ապա, մինչև գետին խոնարհվելով, դիմեց Ֆարամիրին.

— Բարի գիշեր, զորավար տեր իմ: Դուք գործով ապացուցեցիք:

— Ապացուցեցի՞— կրկնեց Ֆարամիրը:

— Այո, տեր իմ, և հրաշալի ապացուցեցիք, ամենաբարձր հատկանիշներով:

Ֆարամիրը ժպտաց:

— Ծառայի համար դու շատ հանդուգն ես, պատվարժան Սեմուայս: Բայց ոչ. լսել գովասանք նրա շուրթերից, ով ինքն է արժանի գովասանքի՝ ամենամեծ պարգևն է: Բայց ես դեռ չեմ արժանացել դրան, քանզի հենց սկսզբից էլ մտադիր էի այդպես վարվել:

— Հիշու՞մ եք, դուք ասացիք իմ տիրոջը, որ նրա մեջ ինչ-որ էլֆական բան կա,— ասաց Սեմը: — Դա և՛ ճիշտ է, և՛ այդպես է: Իսկ ես ձեզ կասեմ, որ դուք ինչ-որ բանով նման եք, երևի, Գենդալֆին, հրաշագործներին:

— Ահա թե ինչ,— ասաց Ֆարամիրը: — Երևի նումենորյան արյան ազդեցությունն ես զգում: Բարի գիշեր:

=== Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը ===

Ֆրոդոն արթնացավ, և տեսնելով իր վրա խոնարհված Ֆարամիրին, վախեցած նստեց ու ընկրկեց:

— Վախենալ պետք չէ,— ասաց Ֆարամիրը:

— Իսկ ինչ է, արդեն առավո՞տ է,— հորանջելով, հարցրեց Ֆրոդոն:

— Դեռ ոչ, բայց գիշերն արդեն ավարտվում է, և լուսինը շուտով մայր կմտնի: Չե՞ս ուզում տեսնել: Բացի դրանից, ես շտապ ուզում եմ քեզ հետ խորհրդակցել: Ներիր, որ ստիպված եղա արթնացնել քեզ, բայց դա կարևոր է: Կգա՞ս:

— Կգամ,— արձագանքեց Ֆրոդոն և, դուրս սողալով տաք ծածկոցի ու մորթիների տակից, ցրտից դողաց՝ քարե սրահում կրակ չէին վառել: Լռության մեջ ջրվեժը սովորականից ավելի բարձր էր աղմկում: Ֆրոդոն վրան գցեց թիկնոցը և հետևեց Ֆարամիրին:

Սեմն իսկույն արթնացավ՝ ասես ինչ-որ վտանգի զգացումից դրդված, տեսավ տիրոջ դատարկ մահիճը և ոտքի ցատկեց: Կամարի աղոտ, սպիտակավուն լույսով ողողված բացվածքում երկու մութ կերպարանք երևացին՝ մեկը փոքրիկ, մյուսը բարձրահասակ: Նա շտապեց նրանց հետևից՝ անցնելով պատերի տակ գցված ներքնակների վրա քնած ռազմիկների կողքով, հասավ կամարին և տեսավ, որ ջրե վարագույրը դարձել է շողշողուն մետաքսե ծածկոց, դրվագված արծաթով, զարդարված մարգարիտներով և ներծծված լուսնի լույսով: Բայց Սեմը հիանալու ժամանակ չուներ. նա շրջվեց ու վազեց տիրոջ հետևից, որն անհետացավ կողմնային միջանցքի սև բացվածքում: Մութ միջանցքի մյուս կողմում թաց քարե աստիճաններ սկսվեցին. բարձրանալով աստիճաններով՝ Սեմը հայտնվեց մի փոքրիկ քարե սենյակում: Վերևից նեղ, երկար ճեղքից լույս էր թափանցում. այնտեղ գունատ առկայծում էր երկինքը: Աստիճանները դարձան երկուսը. մեկը տանում էր ուղիղ, ըստ երևույթին դեպի գետի բարձրադիր ափը, մյուսը՝ թեքվում էր ձախ: Այդ կողմ էլ թեքվեց Ֆարամիրը: Աստիճանները կտրուկ բարձրանում էին վեր:

Վերջապես դուրս լողացին խավարից և հայտնվեցին մի ընդարձակ, անցանկապատ հարթակում: Աջ կողմում խլացուցիչ աղմուկով սանդղավանդից սանդղավանդ էր թափվում լեռնային գետակը և, գահավիժելով ներքև, փրփրուն շիթերով լցվում էր ողորկ պատերով ջրատարի մեջ: Այնուհետև խլթխլթալով սրընթաց սլանում էր հարթակի մոտով և, հասնելով ժայռի եզրին, գահավիժում էր անդունդը: Այնտեղ՝ անդունդի եզրին, ժամապահ էր կանգնած և անշարժ նայում էր ներքև: Ֆրոդոն մի կերպ հայացքը կտրեց ոտքերի մոտ եռացող փրփրուն ջրից և նայեց շուրջը: Սառած աշխարհը քարացել էր լուսաբացի սպասումով: Արևմուտքում դեպի հորիզոն էր սահում կլոր սպիտակ լուսինը: Ներքևում լայնարձակ հովիտը թաղվել էր մշուշի մեջ, որի խիտ ծածկոցի տակ ինչ-որ տեղ գլորվում էին Անդուինի մութ ջրերը: Գետի մյուս կողմում խավարի միջից վեր էին բարձրանում ուրվականային լույսով փայլող Էրեդ Նիմրիսի՝ Գոնդորի Սպիտակ Լեռների հավերժական ձյունով ծածկված սրածայր գագաթները: Որոշ ժամանակ Ֆրոդոն բարձր հարթակի վրա կանգնած նայում էր և հանկարծ սարսռաց՝ մտածելով անծայրածիր գիշերային տարածության մեջ կորած իր երբեմնի ուղեկիցների մասին: Որտե՞ղ են հիմա նրանք, քնա՞ծ են արդյոք, թե՞ քայլում են ինչ-որ անհայտ ճանապարհով՝ եթե միայն մշուշը չի պարուրում նրանց մեռած, փայտացած մարմինները... Ինչու՞ արթնացրին իրեն հաճելի մոռացումից, ինչի՞ համար բերեցին այստեղ: Ի՜նչ լավ էր քնել ու ոչինչ չհիշել:

Սեմը նույնպես չէր կարողանում պատասխանել այդ հարցին և, այլևս չկարողանալով իրեն զսպել, շշնջաց Ֆրոդոյի ականջին.

— Հազվագյուտ տեսարան է, տեր իմ, խոսք չկա, մենակ թե սարսափելի ցուրտ է, մինչև ոսկորներս թափանցում է: Ի՞նչ է կատարվում:

Բայց Ֆարամիրը լսեց նրա ասածը և պատասխանեց.

— Լուսնամոտ է Գոնդորի վրա: Չքնաղ Իթիլը, լքելով Միջերկիրը, վերջին հայացքն է գցում ալեհեր Մինդոլուինի վրա: Հանուն այսպիսի տեսարանի արժե և մի փոքր սառչել: Բայց ես ձեզ այլ նպատակով եմ այստեղ բերել: Իսկ քեզ՝ Սեմուայս, ես առհասարակ չեմ կանչել, ուստի դու արժանի ես դրան՝ զգոնությունը լավ է չափավոր: Ոչինչ, երբ վերադառնանք, մի կում գինին կշտկի այդ հարցը: Ապա մի նայե՛ք ներքև:

Նա մոտեցավ լուռ ժամապահին և կանգնեց անդունդի եզրին: Ֆրոդոն հետևեց նրան: Սեմը հապաղեց. նա առանց այդ էլ իրեն անհարմար էր զգում լպրծուն քարերի վրա, և դեռ մի բան էլ այդպիսի բարձրության վրա:

Ֆարամիրն ու Ֆրոդոն նայեցին ներքև: Ներքևում ջրվեժի փրփրուն ճերմակ շիթերը թափվում էին եռացող ավազանի մեջ, մութ շրջապտույտներով տարածվում ձվաձև լճակի մակերևույթին, ապա ջուրը նեղ ջրատարով թշշալով վազում էր դեպի թեքավուն հովիտը, որտեղ և աստիճանաբար հանգստանում էր: Լուսնի թեք լույսը դեռ ընկնում էր ջրվեժի ստորոտին և փայլում անհանգիստ լճակի մակերևույթին: Հանկարծ Ֆրոդոն մոտակա ափին ինչ-որ փոքրիկ մութ կերպարանք նկատեց: Բայց փոքրիկ կերպարանքը, ասես զգալով հոբիթի հայացքը, անմիջապես սուզվեց և չքացավ սև ջրի մեջ՝ ճեղքելով այն ինչպես նետը կամ վերևից նետված քարը:

Ֆարամիրը շրջվեց դեպի ժամապահը.

— Հիմա՞ ինչ կասես, Անբորն: Սկյու՞ռ է կամ, գուցե ալկիո՞ն: Չարքանտառի լճերում սև ալկիոններ հանդիպու՞մ են: Եվ գիշերը ընդ որում:

— Չգիտեմ, թե սա ինչ արարած է, բայց թռչուն չէ հաստատ,— պատասխանեց Անբորնը: — Չորս վերջույթ ունի, սուզվում է մարդու նման և բավականին հմտորեն: Ի՞նչ է նրան այստեղ պետք: Ճանապարհ վարագույրի միջով դեպի մեր կացարա՞ն: Երևում է մեզ ի վերջո հայտնաբերել են: Ինձ մոտ աղեղ կա, և բացի դրանից, ևս չորս նետաձիգի կարգադրել եմ շրջապատել լճակը: Սպասում ենք քո հրամանին, առաջնո՛րդ:

— Դե ինչ, նետահարե՞նք,— հարցրեց Ֆարամիրը՝ արագ շրջվելով դեպի Ֆրոդոն:

Ֆրոդոն մի վայրկյան հապաղեց:

— Ոչ,— ասաց նա,— պետք չէ, խնդրում եմ ձեզ, մի նետահարեք:

Սեմը քիչ էր մնում առաջ ընկներ տիրոջից և բղավեր «այո՛», բայց չհամարձակվեց: Նա ոչինչ չէր տեսնում հետևից, բայց անմիջապես հասկացավ թե ում մասին է խոսքը:

— Ուրեմն, այդ արարածը ծանո՞թ է քեզ,— հարցրեց Ֆարամիրը: — Այդ դեպքում բացատրիր, ինչու՞ պետք է խնայեմ նրան: Մեր ամբողջ զրույցի ընթացքում դու ոչ մի անգամ չհիշատակեցիր քո տարօրինակ ուղեկցին, և ես որոշեցի հարցեր չտալ, միայն կարգադրեցի բռնել նրան և բերել այստեղ: Ուղարկեցի իմ լավագույն որսորդներին, բայց նա այնպես ճարպկորեն խույս տվեց նրանցից, որ ոչ ոք չհասցրեց տեսնել, բացի Անբորնից՝ նա տեսել էր նրան երեկ երեկոյան: Բայց այժմ ձեր ուղեկիցի գործած մեղքն ավելի լուրջ է, քան Իթիլիենի սարերում ճագար բռնելը: Նա համարձակվել է թափանցել Հեննեթ Աննուն, իսկ դրա համար հատուցում են կյանքով: Իսկապես զարմանում եմ նրա վրա. այդպես ճարպիկ է խորամանկ, բայց լողում է լճակում ուղիղ մեր պատուհանի տակ: Գուցե նա մտածում է, որ մարդիկ գիշերը քնած են, ոչինչ չեն տեսնում և ժամապահներ էլ չե՞ն թողնում: Ինչպե՞ս բացատրել նրա պահվածքը:

— Քո հարցը միանգամից երկու պատասխան ունի,— ասաց Ֆրոդոն: — Նախ՝ նա մարդկանց մասին քիչ բան գիտի և, չնայած իր խորամանկությանը, բացարձակ գաղափար չունի, որ իրեն հետևում են, քանզի ձեր ապաստարանը շատ լավ է քողարկված: Երկրորդ՝ նրան այստեղ է ձգում ամենակուլ ցանկությունը, որն ավելի ուժեղ է նրա մեջ, քան զգուշությունը:

— Ուրեմն, նրան ինչ-որ բա՞ն է ձգում դեպի այստեղ,— ձայնը ցածրացնելով հարցրեց Ֆարամիրը: — Նա ինչ է, գիտի՞ քո գաղտնիքի մասին:

— Այո, գիտի: Այն երկար տարիներ նրան է պատկանել:

— Նրա՞ն: — Ֆարամիրը հազիվ զսպեց զարմանքի բացականչությունը: — Ես էլ կարծում էի, թե բոլոր հանելուկներն անցյալում են: Ուրեմն, նա այստեղ է եկել այդ իրի հետևի՞ց:

— Հնարավոր է: Այն շատ թանկ է նրա համար: Բայց հիմա այլ բան է նրան ձգում:

— Եվ ի՞նչ է նա փնտրում:

— Ձկնիկ,— պատասխանեց Ֆրոդոն: — Տեսե՛ք:

Նրանք կրկին հայացքներն ուղղեցին ներքև՝ լճակին: Հեռավոր ափին, որտեղ ընկնում էր ժայռի ստվերը, ջրից դուրս լողաց արարածի սև գլուխը: Ինչ որ բան արծաթին տվեց, ջրի վրայով օղակներ վազեցին: Արարածը լողաց դեպի ափ, գորտի ճարպկությամբ դուրս ցատկեց ջրից, նստեց և ատամները խրեց ինչ-որ արծաթավուն բանի մեջ, որը պսպղում էր ժայռերի հետևն անցնող լուսնի վերջին շողերից:

Ֆարամիրը ցածրաձայն ծիծաղեց:

— Իսկապես ձկնիկ է,— ասաց նա: — Դե, դա այնքան էլ սարսափելի չէ: Ասենք, Հեննեթ Աննունի լճակի ձուկը նրա վրա շատ թանկ կնստի:

— Նա իմ նշանառության տակ է,— ասաց Անբորնը: — Նետահարե՞մ, թե ոչ: Անկոչ հյուրերին այստեղ միայն մի բան է սպասվում՝ մահ:

— Սպասիր, Անբորն,— կանգնեցրեց նրան Ֆարամիրը: — Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Ի՞նչ կասես, Ֆրոդո, ինչու՞ պետք է նրան խնայենք:

— Նա ուղղակի մի խղճուկ ու սովահար արարած է,— պատասխանեց Ֆրոդոն: — Եվ չգիտի, թե ինչ է իրեն սպառնում: Արդեն միայն դրա համար Գենդալֆը՝ ձեր ասած Միթրանդիրը, կխնդրեր ձեզ չսպանել նրան: Բայց նա նաև այլ պատճառներ ուներ: Էլֆերին էլ էր արգելել սպանել նրան. հաստատ չգիտեմ, թե ինչու, իսկ կռահումներիս մասին ավելի լավ է լռեմ: Գլխավորը՝ այս արարածն անմիջական առնչություն ունի իմ հանձնարարության հետ: Նախքան ձեզ հանդիպելը նա մեր ուղեկցորդն էր:

— Ձեր ուղեկցո՞րդը,— կրկնց Ֆարամիրը,— ա՛յ քեզ տարօրինակ նորություն: Ամեն ինչ գնալով ավելի է բարդանում: Ես շատ բան եմ պատրաստ անել քեզ համար, Ֆրոդո, բայց սա արդեն չափազանց է. թողնել այս լպրծուն չարագործին հանգիստ հեռանալ, որպեսզի հետո կրկին ձեզ միանա, եթե, իհարկե, ցանականա կամ ընկնի օրքերի ձեռքը և պատմի բոլորը, ինչ գիտի՞: Ոչ, հարկավոր է նրան սպանել կամ գոնե բռնել: Բռնել և անմիջապես սպանել: Բայց ինչպե՞ս բռնել այդ լպրծունին, ինչպե՞ս չեզոքացնել առանց սրընթաց նետի:

— Թույլ տուր ես իջնեմ և կամացուկ մոտենամ նրան,— առաջարկեց Ֆրոդոն: — Իսկ դուք աղեղները ձգեք և պատրաստ եղեք. եթե նրան բաց թողնեմ, կարող եք ինձ նետահարել: Խոստանում եմ, որ չեմ փախչի:

— Գնա, բայց արա՛գ,— ասաց Ֆարամիրը,— եթե նրա բախտը բերի և ողջ մնա այսօր, ապա ամբողջ կյանքում պարտավոր կլինի քեզ հավատարմորեն ծառայել: Անմբորն, ուղեկիր Ֆրոդոյին լճակի ափը, միայն թե շատ զգույշ. այդ արարածը սուր աչքեր և ականջներ ունի: Տուր ինձ աղեղդ:

Անբորնն ինչ-որ բան փնթփնթաց, բայց հնազանդվեց և հոբիթի հետ պարուրաձև աստիճաններով իջավ ներքև, իսկ այնտեղից՝ մյուս աստիճաններով կրկին վերև, և վերջապես հայտնվեցին նեղ ելքի մոտ, որը քողարկված էր խիտ թփուտներով: Ֆրոդոն զգուշությամբ մի կողմ հրեց ճյուղերը և հայտնվեց ուղղակիորեն լճի ափին: Մթնել էր, լճակի մակերևույթը սևացել, խամրել էին նաև ջրվեժի շիթերը՝ այժմ դրանք արտացոլում էին միայն երկնքի արևմտյան կողմի աղոտ լուսավորված հատվածը, որտեղ անհետացել էր լուսինը: Գոլլումը ոչ մի տեղ չէր երևում: Ֆրոդոն մի քանի քայլ առաջ գնաց: Անբորնը անձայն հետևեց նրան:

— Գնա՛,— շշնջաց նա Ֆրոդոյի ականջին: — Միայն թե զգույշ. աջ կողմում զառիթափ է: Եթե սայթաքես՝ երևի միայն ձկնորս ընկերդ քեզ կկարողանա օգնել: Եվ չմոռանաս, որ նետաձիգները զգոն հետևում են, թեև դու նրանց չես տեսնում:

Ֆրոդոն չորեքթաթ՝ Գոլլումի պես սողալով շարժվեց առաջ: Ափի քարերը հարթ էին, բայց խոնավ ու լպրծուն: Ֆրոդոն կանգ առավ ու ականջ դրեց: Սկզբում նրա ականջին էր հասնում միայն ջրվեժի աղմուկը, հետո, սակայն, մթության միջից սուլոց ու փնթփնթոց լսվեց.

— Ձկնիկ, համեղ ձկնիկ: Սպիտակ Դեմքը կորավ, իմ սքանչելի, վերջապես կորավ, այո-սսս: Կարելի է հանգիսստ ձկնիկ ուտել: Ա՜խ ոչ, ոչ հանգիստ, սսքանչելի: Կորա՛վ մեր Սքանչելին, այո՛, կորա՛վ: Գարշելի, ստո՛ր հոբիթսներ: Լքեցին մեզզ, գո՛լլում, այո, լքեցցին: Եվ Սքանչելին տարան իրենց հետ: Խեղճ Սմեագորլը մնաց մեն-մենակ: Սսքանչելին չկա: Գարշելի՛ մարդիկ: Ուզում են գողանալ իմ Սքանչելին: Ատելի՛ գողեր, մենք ատու՛մ ենք նրանց, այո՛: Ձկնիկը լավն է, համեղ, կուտենք ու կուժեղանանք: Աչքերը հեռու կտեսնեն, մատները կդառնան կառչուն, այո-սսս: Մենք նրանց բոլորին կխեղդենք, սքանչելի, այո-այո, կխեղդենք: Լավ ձկնիկ, համե՛ղ ձկնիկ...

Եվ այդպես փնթփնթոցը շարունակվում էր գրեթե առանց դադարի, ինչպես ջրվեժի աղմուկը՝ ընդհատվելով միայն ուտելու ընթացքում արձակած ճպճպոցով ու խլթխլոցով: Ֆրոդոն ցնցվեց զզվանքից ու խղճահարությունից: Գոնե նա լռեր, գոնե այլևս երբեք ինքը չլսեր այդ ձայնը: Անբորնը երկու քայլի վրա է, կարելի է հետ սողալ և ասել նրան. թող նետահարեն: Երևի չեն վրիպի. Գոլլումը ագահորեն ձուկ է կրծում և մոռացել է զգուշության մասին: Մեկ անվրեպ նետ, և Ֆրոդոն այլևս երբեք չի լսի այդ սղոցող նվնվոցը: Բայց ոչ, չի կարելի, Գոլլումն իրավասու է ապավինել իրեն: Ծառան իրավունք ունի ապավինել տիրոջը, լինել նրա հովանավորության տակ: Առանց Գոլլումի իրենք վաղուց պառկած կլինեին Մեռյալ Ճահիճների հատակին: Բացի դրանից, Ֆրոդոն բնազդորեն զգում էր, որ Գենդալֆը հավանություն չէր տա այդ սպանությանը:

— Սմեագո՛րլ,— ցածրաձայն կանչեց նա:

— Ձկնիկ, համեղ ձկնիկ,— ֆսֆում էր ձայնը:

— Սմեագո՛րլ,— ավելի բարձր կանչեց Ֆրոդոն:

Ձայնը լռեց:

— Սմեագորլ, տերը վերադարձել է, նա փնտրում է քեզ: Տերն այստեղ է: Արի այստեղ, Սմեա՛գորլ:

Պատասխանի փոխարեն ցածր սուլոց լսվեց, ասես Գոլլումը փորձում էր հանգստացնել շնչառությունը:

— Արի այստեղ, Սմեագո՛րլ,— կրկնեց Ֆրոդոն: — Այդտեղ վտանգավոր է: Եթե մարդիկ գտնեն քեզ, վերջդ կտան: Շուտ արի այստեղ, եթե չես ուզում մեռնել: Արի՛, տերն այստե՛ղ է:

— Ո՛չ,— ասաց ձայնը: — Չա՛ր տեր: Լքեց խեղճ Սմեագորլին ու իր համար նոր բարեկամներ ճարեց: Թող տերն սպասի: Սմեագորլը զբաղված է:

— Մենք ժամանակ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Ձուկը վերցրու հետդ: Գնա՛նք:

— Ո՛չ: Սմեագորլը պիտի ուտի վերջացնի կիսատ մնացած ձկնիկին:

— Սմեագո՛րլ,— հուսահատված ճչաց Ֆրոդոն,— Սքանչելին կբարկանա: Ա՛յ հիմա կվերցնեմ ու կասեմ. թո՛ղ փուշը մնա Սմեագորլի կոկորդում ու նա խեղդվի: Սմեագորլը կխեղդվի ու այլևս չի ուտի ձկնիկ: Արի՛, Սքանչելին սպասու՛մ է:

Չարացած ֆշշոց լսվեց: Գոլլումը չորեքթաթ դուրս սողաց մթության միջից՝ ճիշտ և ճիշտ անկարգ շան նման, երբ նրան կանչում է տերը: Ատամների արաքից դուրս էր ցցվել կիսակերած ձկան պոչը, իսկ ձեռքին բռնել էր մեկ ուրիշը՝ դեռ անվնաս: Նա մոտեցավ Ֆրոդոյին և, աչքերը փայլեցնելով, հոտոտեց նրան: Հետո բերանից հանեց ձկան մնացորդը և ուղղվեց:

— Լա՛վ տեր,— շշնջաց նա: — Բարի հոբիթս, վերադարձել է խեղճ Սմեագորլի մոտ: Սմեագորլը հնազանդ է, հենց կանչեցին՝ անմիջապես եկավ: Գնանք այստեղից արագ-արագ, գնանք, հա՞: Թաքնվենք ծառերի հետևում, քանի դեմքերը կորել են: Այո-այո, գնա՛նք, արա՛գ:

— Այո, շուտով կգնանք,— ասաց Ֆրոդոն: — Բայց ոչ հիմա: Ես կգամ քեզ հետ, ինչպես խոստացել էի: Եվ նորից եմ խոստանում: Բայց հետո: Հիմա վտանգավոր է: Ես կփրկեմ քեզ, բայց դու պետք է ինձ հավատաս:

— Հավատալ տիրո՞ջը,— զգուշացավ Գոլլումը: — Ինչի՞ համար: Ինչու՞ միանգամից չգնալ: Իսկ ու՞ր է կորել մյուս՝ կոպիտ, զզվելի հոբիթը: Որտե՞ղ է նա:

— Այնտեղ՝ վերևում,— պատասխանեց Ֆրոդոն՝ ձեռքը մեկնելով ջրվեժի կողմը: — Ես առանց նրա չեմ գա: Գնանք, վերադառնանք նրա մոտ:

Հոբիթն իրեն վատ զգաց: Չափից ավելի նենգաբար չի՞ նա խաբում խեղճին: Նա, իհարկե, չէր վախենում, որ Ֆարամիրը կհրամայի սպանել Գոլլումին, բայց կռահում էր, որ կկապեն խեղճին և վատ կվերաբերվեն նրա հետ: Ֆրոդոն չէր ուզում մատնել Գոլլումին, առավել ևս, որ վերջինս դավաճանության մեծ փորձ ուներ: Ինչպես նրան հետո բացատրել, մի՞թե նա կհավատա, որ Ֆրոդոն փրկել է իր կյանքը և, որ այլ կերպ չէր կարող փրկել: Լավ կլիներ չկորցնել վստահությունը, բայց ինչպե՞ս:

— Դե, Սմեագորլ, գնանք,— ասաց նա: — Այլապես Սքանչելին կբարկանա: Մենք կգնանք գետով վերև: Դե, արագացրու: Դու կգնաս առջևից, ես՝ հետևից:

Գոլլումը սողաց առաջ լճակի եզրով, կասկածանքով հոտոտեց, կանգ առավ և գլուխը բարձրացրեց:

— Այստեղ ինչ-որ մեկը կա՛,— ֆսֆսաց նա: — Բայց ոչ հոբիթ: Ուրի՛շ մեկը:

Նա հետ դարձավ: Ուռուցիկ աչքերում առկայծեց կանաչ կրակը:

— Տերը խաբու՛մ է: Չա՛ր տեր, ատելի՛ դավաճան: — Նա թքեց Ֆրոդոյի վրա. կառչուն, գունատ մատները երկարեցին դեպի հոբիթի կոկորդը:

Այդ պահին Ֆրոդոյի հետևում բուսնեց Անբորնի սև կերպարանքը. նրա ամուր ձեռքը կառչեց Գոլլումի կոկորդից և մեխեց նրան գետնին: Գոլլումը գալարվեց, թաց ու լպրծուն ինչպես օձաձուկը, և փորձեց ազատվել՝ ճանկռելով ու կծելով ինչպես կատուն: Բայց խավարի միջից ևս երկու մարդ բուսնեցին:

— Ապա հանգստացի՛ր,— հրամայեց նրանցից մեկը: — Այլապես նետերով այնպես կծակծկենք, որ նմանվես ոզնու:

Գոլլումը թուլացավ, վնգստաց ու թնկթնկաց: Նրան անմիջապես ամուր կապեցին:

— Պետք չէ այդքան ամուր,— անհանգստացավ Ֆրոդոն,— նա ձեզ պես ուժեղ չէ: Ցավ մի պատճառեք նրան, և նա կհանդարտվի: Սմեագո՛րլ, նրանք քեզ չեն նեղացնի: Ես կգամ քեզ հետ, և ամեն ինչ լավ կլինի, կյանքովս եմ երաշխավորում: Հավատա՛ տիրոջը:

Գոլլումը շրջվեց և թքեց նրա վրա: Ռազմիկները պարկ հագցրին դժբախտ ձկնորսի գլխին, ապա բարձրացրին և տարան:

Ֆրոդոն քայլեց նրանց հետևից, ընկճված ու վշտացած՝ իրեն վերջին սրիկա զգալով: Վերադարձան նույն ճանապարհով, իջան աստիճաններով և կրկին հայտնվեցին քարե սրահում, որտեղ արդեն երկու կամ երեք ջահ էին վառվում: Սեմն արդեն այնտեղ էր. նա դիմավորեց նրանց և ոչ բարի հայացքով նայեց պարկին:

— Բռնեցի՞ն աղավնյակին,— հարցրեց նա Ֆրոդոյին:

— Այո: Ոչ, ավելի ճիշտ չբռնեցին. նա ինքը եկավ ինձ մոտ, որովհետև հավատաց իմ խոսքերին: Ես չէի ուզում, որ նրան կապեն, առավել ևս այդքան ամուր: Հուսով եմ, ամեն ինչ լավ կվերջանա, բայց ես ամաչում եմ իմ արածից:

— Ինձ էլ դուր չեկավ,— հոգոց հանեց Սեմը,— բայց էնտեղ որտեղ էդ չարագործի մատը խառն է, ամեն ինչ միշտ թարս ու շիտակ է ստացվում:

Այդ պահին ռազմիկներից մեկը մոտեցավ նրանց և գլխով արեց դեպի խորշը՝ հրավիրելով նրանց Ֆարամիրի մոտ: Ֆարամիրը նստած էր հին տեղում. նրա գլխավերևում ամրացրած ջահը կրկին վառել էին: Նա հոբիթներին մատնացույց արեց աթոռակները:

— Գինի բերեք հյուրերի համար,— կարգադրեց նա: — Եվ գերուն էլ այստեղ բերեք:

Գինի բերեցին, հետո Գոլլումին գրկած հայտնվեց Անբորնը: Նա պարկի միջից դուրս քաշեց Գոլլումին, դրեց գետնին և կանգնեց նրա հետևում՝ ձեռքերը դնելով ուսերին: Վերջինս աչքերն էր կկոցում՝ թաքցնելով հայացքում առկայծող չարությունը գունատ ու ուռած կոպերի տակ: Խղճալի տեսք ուներ նա. մատներից ջուր էր կաթում, բերանից ձկան հոտ էր փչում (ձկներից մեկը դեռ սեղմում էր ձեռքի մեջ), թաց, նոսր մազերը կպել էին ճակատից և ասես չորացած ջրիմուռեր լինեին, իսկ քթից ծլունք էր կաթում:

— Արձակե՛ք մեզզզ, արձակե՛ք,— պահանջում էր նա,— պարանը ցավեցնում է մեզզզ, այո, ցավեցնում է, իսկ մենք ոչ մի վատ բան չե՛նք արել:

— Ոչ մի վատ բա՞ն,— հարցրեց Ֆարամիրը՝ սևեռուն նայելով իր առջև կանգնած խղճալի արարածին: Նրա դեմքն անփոփոխ էր՝ ո՛չ զայրույթ, ո՛չ խղճահարություն, ո՛չ զարմանք չկար հայացքի մեջ: — Վստա՞հ ես: Մի՞թե դու երբեք չես արել մի բան, որի համար արժեր քեզ կապել կամ ավելի խիստ պատժել: Թեպետ այդ մասին, բարեբախտաբար, ես չէ, որ պիտի դատեմ: Բայց այս գիշեր դու արժանացել ես մահվան, քանզի մեր լճակից ձուկ բռնելու համար հատուցում են կյանքով:

Գոլլումը ցած գցեց ձուկը:

— Մենք չենք ուզում ձկնիկ,— ասաց նա:

— Ձկան պատճառով չէ, որ պիտի հատուցես,— ասաց Ֆարամիրը: — Բոլորը, ովքեր հանդգնում են թափանցել այստեղ և տեսնել արգելված լճակը, հատուցում են կյանքով: Ես քեզ գթացի միայն Ֆրոդոյի պատճառով, որովհետև նա պնդում է, որ ինչ-որ բանով պարտական է քեզ: Բայց ես եմ այստեղ որոշում, և դու պետք է արդարանաս իմ առաջ: Ասա տեսնեմ ի՞նչ է քո անունը, որտեղի՞ց ես, ու՞ր ես գնում, ի՞նչ ես փնտրում:

— Մենք կորել ենք, կորել ենք,— տնքաց Գոլլումը: — Մենք անուն չունենք: Ոչինչ չենք փնտրում: Սքանչելին չկա, ոչինչ չկա: Ամեն ինչ դատարկ է, դատարկ ու սոված: Մենք շատ սոված ենք, այո, սոված ենք: Երկու գարշելի, փոքրիկ ու փշոտ ձկնկների պատճառով նրանք ասում են. պետք է կյանքով հատուցես: Իմաստուն են նրանք և արդար, օ այո՛, շա՜տ արդար:

— Գուցե իմաստնությամբ չենք փայլում,— ասաց Ֆարամիրը,— բայց արդարությունը հարգում ենք և կվարվենք արդար, ինչպես հուշում է մեզ մեր համեստ իմաստնությունը: Արձակիր նրա կապանքները, Ֆրոդո:

Ֆարամիրը գոտու տակից դուրս քաշեց դանակը և տվեց Ֆրոդոյին: Գոլլումը, ճիշտ չհասկանալով ասվածը, ճչաց ու փռվեց գետնին:

— Դե, դե, Սմեագորլ, ի՞նչ ես անում,— բացականչեց Ֆրոդոն: — Վստահիր ինձ, ես քեզ չեմ լքի: Հարցերին ճիշտը պատասխանիր, դրանից դու միայն կշահես:

Նա կտրատեց Գոլլումի դաստակներին ու կոճերին կապված պարանները և օգնեց նրան ոտքի կանգնել:

— Մոտեցի՛ր,— հրամայեց Ֆարամիրը,— նայի՛ր ուղիղ աչքերիս մեջ: Քեզ ծանո՞թ է այս տեղանքի անունը: Նախկինում այստեղ եղե՞լ ես:

Գոլլումը դանդաղ, չուզենալով բարձրացրեց գունատ աչքերը և նայեց Ֆարամիրն: Նրա հայացքը հանդիպեց գոնդորցի ռազմիկի սևեռուն ու պարզ հայացքին: Լռություն տիրեց: Վերջապես Գոլլումն իջեցրեց գլուխը և նստեց գետնին՝ դողալով ամբողջ մարմնով:

— Մենք ոչինչ չգիտենք ու չենք ուզում իմանալ,— վնգստաց նա: Երբեք այստեղ չենք եղել: Երբեք այստեղ չենք վերադառնա:

— Քո հոգում շատ փակ դռներ ու պատուհաններ կան, իսկ դրանց հետևում մութ է, ինչպես նկուղում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն ես զգում եմ, որ հիմա դու անկեղծ ես: Ավելի լավ քեզ համար: Ինչո՞վ կարող ես երդվել, որ էլ երբեք չես վերադառնա այստեղ և ոչ մի կենդանի արարածի չես պատմի այս վայրի մասին:

— Տերը գիտի թե ինչով,— պատասխանեց Գոլլումը՝ խեթ նայելով Ֆրոդոյին: — Այո, այո, գիտի: Մենք երդում կտանք տիրոջը, եթե նա մեզ փրկի: Մենք կերդվենք Սքանչելիով, այո-սսս:

Նա սողաց Ֆրոդոյի ոտքերի մոտ ու վնգստաց.

— Փրկիր մեզ, բա՛րի տեր, Սմեագորլը երդվում է Սքանչելիով, նա էլ երբե՛ք, երբե՛ք այստեղ չի վերադառնա: Նա ոչ մեկին չի պատմի, իմ սքանչելի, ո՛չ մեկին, երբե՛ք:

— Դու նրան հավատու՞մ ես,— հարցրեց Ֆարամիրը:

— Այո,— ասաց Ֆրոդոն: — Եվ դու ստիպված ես կա՛մ հավատալ, կա՛մ ի կատար ածել ձեր երկրի օրենքըը: Դրանից առավել ոչնչի չես հասնի: Բայց ես խոստացա, որ եթե նա մոտենա ինձ, ապա նրա հետ ոչինչ չի պատահի: Եվ չէի ուզենա խոստումս դրժել:

Ֆարամիրը մի պահ մտածմունքի մեջ ընկավ:

— Լավ,— վերջապես ասաց նա,— հանձնում եմ քեզ տիրոջդ՝ Ֆրոդոյին, Դրոգոյի որդուն: Թող նա հայտարարի, թե ինչ է մտադիր անել քեզ հետ:

— Սկզբում ինքդ ասա ինձ, զորավար Ֆարամիր,— ասաց Ֆրոդոն խոնարհվելով,— ի՞նչ որոշում ես կայացրել նշված Ֆրոդոյի հետ կապված: Քանի դեռ դու վերջնական որոշում չես ընդունել, Ֆրոդոն չի կարող տնօրինել ո՛չ իր, ո՛չ իր ուղեկիցների ճակատագրերը: Դու քո որոշումը թողեցիր վաղվան, և ահա արդեն լույսը բացվում է...

— Այդ դեպքում ես կհայտարարեմ իմ որոշումը,— ասաց Ֆարամիրը: — Եվ այսպես, Ֆրոդո, իշխանությամբ ինձ շնորհված, հայտարարում եմ, որ Գոնդորի հնագույն սահմանների տարածքում կարող ես գնալ, ուր ցանկանաս՝ դու ազատ ես: Միայն մեկ բացառությամբ. ո՛չ դու, ո՛չ քո ուղեկիցները չպետք է վերադառնաք այստեղ, որտեղ հիմա կանգնած եք, առանց հատուկ հրավերի: Սույն վճիռը ուժի մեջ է մեկ տարի և մեկ օր, ապա կորցնում է իր ուժը, եթե մինչև նշված ժամանակի լրանալը չբարեհաճես Մինաս Թիրիթ ու չներկայանաս տիրակալին և փոխարքային: Իսկ եթե ներկայանաս՝ ես կխնդրեմ նրա թույլտվությունը երկարաձգելու քո իրավունքը և դարձնելու այն ցմահ: Մինչ այդ ամեն ոք, ում դու կվերցնես քո խնամքի տակ, կստանա իմ հովանավորությունը, և Գոնդարի վահանը կլինի նրա պահապանը: Բավարարվա՞ծ ես արդյոք դու:

Ֆրոդոն մինչև գետին խոնարհվեց:

— Բավարարված եմ,— ասաց նա,— և պատրաստ եմ ծառայել քեզ, եթե միայն իմ ծառայությունը ինչ-որ արժեք ունի նման ազնվաբարո և խիզախ զորավարի աչքերում:

— Ունի և շատ,— պատասխանեց Ֆարամիրը: — Իսկ հիմա պատասխանիր. վերցնու՞մ ես արդյոք դու քո խնամքի տակ Սմեագորլ անունը կրող այս արարածին:

— Այո, վերցնում եմ վերոնշյալ Սմեագորլին իմ խնամքի տակ,— հաստատեց Ֆրոդոն:

Սեմը բարձրաձայն հոգոց հանեց, բայց ոչ այն պատճառով, որ նրան ձանձրացրին չափից ավելի հաճոյախոսությունները՝ ոչ, նա, ինչպես և ցանկացած հոբիթ, հավանություն էր տալիս նման արարողություններին: Ճիշտն ասած, Հոբիթստանում այդպիսի խոսակցությունը երեք անգամ ավելի շատ խոսքեր ու խոնարհումներ կպահանջեր:

— Այսուհետ հիշիր,— ասաց Ֆարամիրը, դիմելով Գոլլումին,— քո վրա ծանրացած է մահվան դատավճիռը, բայց քանի դեռ դու ուղեկցում ես Ֆրոդոյին, մեր կողմից քեզ ոչինչ չի սպառնում: Սակայն եթե գոնդորցիները մեր հողերում տեսնեն քեզ առանց Ֆրոդոյի, ապա վճիռն ի կատար կածվի: Եվ թող արագ ու չար մահի արժանանաս, լինի դա Գոնդորում, թե նրա սահմաններից դուրս, եթե չարաշահես տիրոջդ վստահությունը: Իսկ այժմ պատասխանի՛ր. ու՞ր եք դուք գնում: Ֆրոդոն ասաց, որ դու իր ուղեկցորդն ես եղել: Ու՞ր էիր նրան տանում:

Գոլլումը պատասխան չտվեց:

— Չպատասխանել չի ստացվի,— խոժոռվեց Ֆարամիրը: — Պատասխանիր, այլապես կզրկեմ քեզ ողորմածությունից, և պատիժն ավելի խիստ կլինի:

Գոլլումը շարունակում էր լռել:

— Ես կպատասխանեմ նրա փոխարեն,— միջամտեց Ֆրոդոն: — Նա, իմ խնդրանքով, մեզ տարավ Սև Դարպասի մոտ, բայց պարզվեց, որ Դարպասով անցնելն անհնար է:

— Սև երկրում չհսկվող դարպասներ չկան,— ասաց Ֆարամիրը:

— Համոզվելով, որ անցնել հնարավոր չէ, մենք շրջվեցինք ու շարժվեցինք Հարավային ճանապարհով,— շարունակեց Ֆրոդոն,— քանզի Գոլլումն ասաց, որ այնտեղ՝ Մինաս Իթիլի մոտակայքում, ևս մեկ արահետ կա:

— Մինաս Մորգուլի,— ուղղեց Ֆարամիրը:

— Ամբողջը չհասկացա,— ասաց Ֆրոդոն,— բայց, կարծես թե, հին ամրոցի հյուսիսային կողմից արահետ է բարձրանում դեպի լեռներ: Այդ արահետը տանում է լեռնանցք, իսկ այնտեղից՝ ներքև... դե... մյուս կողմը:

— Իսկ դու գիտե՞ս, թե ինչպես է կոչվում այդ լեռնացքը:

— Ոչ,— պատասխանեց Ֆրոդոն:

— Ուրեմն, իմացիր. կոչվում է այն Քիրիթ Ունգոլ:

Գոլլումը սուլոցով ներս քաշեց օդը և քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց:

— Այդպե՞ս է,— հարցրեց Ֆարամիրը՝ շրջվելով դեպի նա:

— Ո՛չ,— բղավեց Գոլլումը և հանկարծ կարճ ճիչ արձակեց, ասես նրան դաշույնով ծակեցին. — այո, այո, մենք լսել ենք այդ անունը: Բայց մեր ինչի՞ն է պետք իմանալ այդ անունը: Տերն ասաց, որ իրեն հարկավոր է թափանցել այնտեղ: Եվ եթե կա արահետ, նշանակում է, պետք է փորձել: Այլևս ոչ մի տեղով անցնել չի լինի, ոչ, այլ արահետ չկա:

— Չկա՞,— հարցրեց Ֆարամիրը: — Որտեղի՞ց գիտես: Չէ՞ որ ոչ ոք երբևէ չի ուսումնասիրել մռայլ երկրի սահմանները:

Նա երկար ու մտախոհ նայեց Գոլլումին: Վերջապես ասաց.

— Տար նրան այստեղից, Անբորն: Մեղմ եղիր հետը, բայց աչքդ չկտրես: Իսկ դու, Սմեագորլ, մտքովդ չանցկացնես սուզվել լիճը. այնտեղ շատ սուր քարեր կան, և դու կզոհվես ժամանակից շուտ: Գնա և ձուկդ վերցրու հետդ:

Գոլլումը երեքտակված քարշ եկավ դեպի ելքը: Անբորնը հետևեց նրան, դուրս եկավ խորշից և քաշեց վարագույրը:

— Ֆրոդո, իմ կարծիքով քո որոշումը խելամիտ չէ,— ասաց Ֆարամիրը: — Ավելի լավ է բաժանվես այդ արարածից: Չար և անհուսալի արարած է դա:

— Դե, ոչ բոլորովին անհուսալի,— առարկեց Ֆրոդոն:

— Գուցեև ոչ բոլորովին,— համաձայնեց Ֆարամիրը,— բայց չարը քայքայել է նրա ներսը, ինչպես ժանգը: Ճանապարհը նրա ուղեկցությամբ լավ բանի չի հանգեցնի: Բաժանվիր նրանից, և ես ուղեկցորդներ կնշանակեմ ու թույլ կտամ նրան լքել Գոնդորի սահմանները յուրաքանչյուր ուղղությամբ՝ դա կարող է ընտրել ինքը:

— Նա չի համաձայնի,— ասաց Ֆրոդոն,— քարշ կգա իմ հետքերով, ինչպես վաղուց է քարշ գալիս: Եվ վերջապես, ես նրան խոստացել եմ իմ պաշտպանությունը և ասել, որ չեմ լքի իրեն. ես խոստացել եմ գնալ նրա հետ, ինչ ճանապարհ էլ նա ընտրի: Մի՞թե խորհուրդ ես տալիս ինձ բռնել դավաճանության ուղին:

— Ոչ,— ասաց Ֆարամիրը,— բայց սիրտս չի ուզում, որ գնաս նրա հետ: Իհարկե մի բան է՝ դրժել սեփական խոսքը, այլ բան է՝ խորհուրդ տալ նունը բարեկամիդ, որը կուրորեն քայլում է անդունդի եզրով... Բայց դու ճիշտ ես. եթե նա, միևնույնն է, քարշ է գալու քո հետևից, ապա ավելի լավ է աչքի առաջ լինի: Սակայն ես վստահ եմ, որ չարժե նրա հետ գնալ Քիրիթ Ունգոլով: Նա քեզ չի ասել բոլորը, ինչ գիտի՝ ես դա կարդացի նրա աչքերում: Մի՛ գնա Քիրիթ Ունգոլ:

— Այդ դեպքում ու՞ր գնամ,— հարցրեց Ֆրոդոն,— վերադառնամ Սև Դարպասի մոտ և հանձնվեմ պահակների ողորմածությա՞նը: Դու ինչ որ բա՞ն գիտես այդ լեռնանցքի մասին: Ինչու՞ է այդ անունը այդպիսի սարսափ տարածում:

— Ստույգ ոչինչ չգիտեմ,— պատասխանեց Ֆարամիրը: — Գոնդորցիները վաղուց արդեն Հարավային Ուղուց այն կողմ չեն գնում, էլ չեմ խոսում Մթամած Լեռների մասին: Ծերունական ասույթներ և հեքիաթներ՝ ահա այն ամենը ինչի վրա կարելի է հիմնվել: Բայց մարդկանց հիշողության մեջ մնացած բոլոր ասույթներում ասվում է, որ լեռնացքը Մինաս Մորգուլի վերևում ինչ-որ անհայտ սարսափ է թաքցնում: Քիրիթ Ունգոլ անունը լսելուց մեր երեցներն ու ավանդույթների գիտակները գունատվում են ու լռում: Մինաս Մորգուլի հովիտը վաղուց է ընկել Մութ Ուժերի ձեռքը, և նույնիսկ այն ժամանակ, երբ Թշնամին արտաքսված էր, իսկ Իթիլիենը, գրեթե ամբողջովին պատկանում էր մեզ, այդ հրեշավոր հովիտը ահ ու սարսափ էր տարածում: Ինչպես քեզ հայտնի է, մի ժամանակ այդ սարսափելի ամրոցը հպարտ ու գեղեցիկ է եղել ու կոչվել է Մինաս Իթիլ և համարվել է Մինաս Թիրիթի երկվորյակ քույրը: Բայց հետո այն նվաճել են չար մարդիկ՝ Թշնամու նախկին հպատակները, որոնք նրա արտաքսումից հետո, չունենալով հող ու տիրակալ, երկար ժամանակ ավազակությամբ ու թալանով էին զբաղվում: Ասում են, այդ մարդանց առաջնորդները Չարի կողմից ստրկացված նումենորցիներ են եղել: Թշնամին նրանց հզոր Մատանիներ է տվել, և Մատանիները կուլ են տվել նրանց՝ դարձնելով կենդանի ուրվականներ, չար ու ահարկու: Նրանք Մինաս Իթիլը դարձրել են իրենց բնակատեղին՝ պարուրելով ամրոցը և շրջակա հովիտը ունայնությամբ: Թվում էր, թե ամրոցը դատարկ է, բայց դա միայն թվում էր, քանզի այնտեղ բնակություն էր հաստատել անմարմին սարսափը: Ինն էին նրանք՝ այդ ուրվականները: Եվ ահա, երբ նրանց տիրակալի վերադարձը, որը գաղտնի նախապատրաստում էին, դարձավ իրականություն, նրանք անչափ հզորացան: Սարսափի կացարանի դռները բացվեցին, և Ինը Հեծյալները դուրս եկան աշխարհ, և մենք չկարողացանք կասեցնել նրանց: Մի՛ մոտեցիր նրանց որջին: Քեզ կնկատեն: Այդ ամրոցն անքուն չարի կացարան է՝ լցված մշտապես արթուն անկոպ աչքերով: Մի՛ գնա այդ ճանապարհով:

— Իսկ ո՞ր ճանապարհով կհրամայես գնալ,— հարցրեց Ֆրոդոն: — Չէ՞ որ դու ասացիր, որ չես կարող ինքդ տանել ինձ լեռներ, առավել ևս՝ անցկացնել մյուս կողմը: Իսկ ես պետք է անցնեմ այդ լեռների մյուս կողմը, քանզի հանդիսավոր խոստում եմ տվել Խորհրդի առջև, որ կգտնեմ այնտեղ տանող ճանապարհը կամ կզոհվեմ: Իսկ եթե վախենամ սոսկալի ճակատագրից ու ճանապարհի կեսից նահանջեմ, ապա ու՞ր կգնամ, ինչպե՞ս երևամ մարդկանց ու էլֆերի աչքերին: Մի՞թե դու ուզում ես, որ ես մեկնեմ Գոնդոր և այնտեղ տանեմ այս իրը, որին տիրանալու մոլուցքը խելագարության հասցրեց քո եղբորը: Ի՞նչ կախարդանքով կպարուրի այն Մինաս Թիրիթը: Մի՞թե ամեն ինչ կավարտվի նրանով, որ կունենանք ոչ թե մեկ, այլ երկու Մինաս Մորգուլ: Եվ կժպտան նրանք միմյանց Գետի երկու կողմերից, իսկ նրանց միջև կտարածվի մեռյալ հողը, լքված, քայքայված...

— Ոչ, ես դա չեմ ուզում,— ասաց Ֆարամիրը:

— Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս անել այդ դեպքում:

— Չգիտեմ: Բայց ցավալի է ինձ համար միտքը, որ դու գնում ես մահին կամ խոշտանգումներին ընդառաջ: Եվ չեմ կարծում, որ Միթրանդիրը քեզ համար կընտրեր հենց այդ ճանապարհը:

— Բայց Միթրանդիրն այստեղ չէ, և ես ստիպված եմ ինքս ընտրել: Իսկ այլ ուղի գտնելու ժամանակ չունեմ...

— Ճակատագրական ընտրություն է և անհուսալի նախաձեռնություն,— ասաց Ֆարամիրը: — Ի՜նչ արած, թող այդպես լինի: Բայց լսիր ինձ գոնե այս հարցում. զգուշացիր քո ուղեկցորդից, Սմեագորլից: Նրա խղճի վրա մեկ սպանություն չէ, որ ծանրացած է: Ես դա կարդացի նրա աչքերում: — Նա հառաչեց: — Դե ինչ, մենք հանդիպեցինք և այժմ բաժանվում ենք, Ֆրոդո, որդի Դրոգոյի: Դու կարիք չունես մխիթարանքի խոսքերի, և դժվար թե մենք էլ երբևէ հանդիպենք այս աշխարհում: Թող իմ օրհնությունն ուղեկցի և՛ քեզ, և՛ քո ցեղակիցներին: Իսկ այժմ մի քիչ հանգստացիր, մինչ քեզ համար ճանապարհային սնունդ կպատրաստեն: Կուզենայի իմանալ, թե ինչպես է ստացվել, որ այդ լպրծուն արարածը երկար տարիներ տիրել է իրին, որի մասին խոսում էինք, և ինչպես է այն կորցրել... Բայց էլ չեմ ուզում քեզ անհանգստացնել: Եթե դու, անկախ ամեն ինչից, վերադառնաս մահվան խավարից ապրողների աշխարհ, ապա մենք կնստենք ամրոցի ճերմակ պատին՝ արևի տակ, ժպիտով կհիշենք անցյալի դժբախտությունները՝ և դու կպատմես ինձ այդ մասին: Իսկ մինչ այդ անհայտ ժամանակի կամ ինչ-որ այլ ժամանակի գալը, որը տեսանելի չէ նույնիսկ Նումենորի Հեռատես Քարերին՝ մնաս բարով:

Ֆարամիրը վեր կացավ, խորը գլուխ տվեց Ֆրոդոյին, բացեց վարագույրը և դուրս եկավ:

=== Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ ===

Ֆրոդոն ու Սեմը վերադարձան իրենց անկյունը և պառկեցին հանգստանալու: Մարդիկ արդեն արթնանում էին. սկսվում էր հոգսերով հագեցած նոր օրը: Շուտով լվացվելու համար ջուր բերեցին, հետո հոբիթներին ուղեկցեցին երեք հոգու համար բացված սեղանի մոտ, որտեղ արդեն նստած էր Ֆարամիրը: Նա ամբողջ օրը չէր քնել, չէր հանգստացել մարտից հետո, բայց ասես բնավ էլ չէր հոգնել: Նախաճաշեցին և անմիջապես վեր կացան:

— Սովը չի տանջի ձեզ ճանապարհին,— ասաց Ֆարամիրը: — Դուք քիչ սնունդ ունեիք, ուստի ես կարգադրել եմ ձեր տոպրակներում լրացուցիչ պաշար դնել: Ծարավից չեք պապակվի՝ Իթիլիենը ջրով հարուստ է, բայց զգուշացեք Իմլադ Մորգուլից՝ Ապրող Մահվան հովտից հոսող առուներից ջուր խմելուց: Եվ մի բան էլ. իմ հետախույզները վրադարձել են, նույնիսկ նրանք, ովքեր հասել են մինչև Մորանոն: Եվ բոլորը զեկուցում են, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Տարացքը դատարկվել է, Ճանապարհներն ամայի են: Քայլերի ձայն չի լսվում, եղջերափող չի փչում, աղեղնալար չի ծնգում: Սև երկրի վրա, թող չհնչի նրա անունը, լռություն է իջել: Չգիտեմ, թե ինչ է նախագուշագում այդ լռությունը, բայց, կարծում եմ՝ հանգուցալուծումը չի ուշանա: Մեծ փոթորիկ է մոտենում: Շտապեք, քանի դեռ կարող եք: Եթե պատրաստ եք՝ գնանք, շուտով արևը դուրս կգա Մթամած Լեռների հետվից:

Հոբիթներին հանձնեցին ծանրացած տոպրակները և երկու ամուր, երկաթյա ծայրակալերով, փայլեցված փայտյա ցուպեր, որոնց քանդակված բռնակների միջով կաշվե օղակներ էին անցկացված:

— Ավելի արժանի նվերներ չգտնվեցին,— ասաց Ֆարամիրը,— վերցրեք գոնե այս ցուպերը: Լեռներում ու անճանապարհ վայրերում սրանք անփոխարինելի են: Էրեդ Նիմրիսի լեռնեցիները նույնպես սրանցից են օգտագործում՝ ճիշտ է ձեր ցուպերը սովորականից կարճ են. դրանք կտրվել են ձեր հասակին համապատասխան և նորից մետաղապատվել: Պատրաստված են լեբետրոնի ամուր փայտից. այդ փայտը սիրված է գոնդորցի ատաղձագործների կողմից և կա համոզմունք, իբր այդ փայտի մեջ կախարդական ուժ կա, որը օգնում է գտնել այն, ինչ փնտրում ես և բարհաջող վերադառնալ: Թո՛ղ որ պահպանվի այդ հրաշք ուժը նույնիսկ չարագույժ խավարի երկրում:

Հոբիթները մինչև գետին խոնարհվեցին:

— Օ՜ հյուրընկալ տեր,— ասաց Ֆրոդոն,— Էլրոնդ Կիսաէլֆը կանխագուշակել էր ինձ, որ ճանապարհին ես բարեկամի կհանդիպեմ նույնիսկ ամենաանհավանական վայրում: Եվ իսկապես, ես հույս բոլորովին չունեի հանդիպել նման հյուրընկալի և բարեկամի: Մեր հանդիպումը նույնիսկ չարիքն է վերածում մեծագույն բարիքի:

Մեկնելու նախապատրաստումներն ավարտվեցին: Ինչ որ անկյունից կամ գաղտնի հորից դուրս բերեցին Գոլլումին. նա ինքնագոհ տեսք ուներ և այնպես խղճալի չէր, ինչպես երեկ, սակայն ջանում էր Ֆրոդոյից չհեռանալ և խուսափում էր Ֆարամիրի հայացքից:

— Ձեր ուղկցի աչքերը մենք կփակենք,— ասաց Ֆարամիրը,— բայց դու և քո ծառա Սեմուայսը կարող եք այդպես գալ, եթե ցանկանում եք:

Բայց երբ աչքակապը ձեռքին մոտեցան Գոլլումին, նա ծղրտաց, խույս տվեց և կառչեց Ֆրոդոյից: Վերջինս ասաց.

— Երեքիս աչքերն էլ կապեք, և առաջինը՝ իմ. գուցե այդ ժամանակ նա հասկանա, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն նեղացնել:

Այդպես էլ արեցին: Այնուհետև աստիճաններով և անցումներով հոբիթներին դուրս բերեցին Հեննեթ Աննունի քարանձավից, և շուտով նրանց դեմքերին փչեց առավոտյան անուշահոտ ու թարմ օդը: Մի որոշ ժամանակ ևս գնացին փակ աչքերով, իջան սարի ստորոտը, և վերջապես Ֆարամիրի ձայնը կարգադրեց հանել աչքակապերը:

Նրանք կրկին կանգնած էին անտառի սաղարթի տակ, և գլխավերևում շրշում էին տերևները: Ջրի աղմուկը դադարել էր. ջրվեժը և կիրճը, որտեղով վազում էր գետակը, թաքնվել էին սարի հարավային լանջի հետևում: Արևմտյան կողմում ծառերի բների արանքից լույս էր թափանցում, ասես հողն այդտեղ հանկարծակի ավարտվում էր ու սկսվում էր երկինքը:

— Այստեղ մեր ուղիները բաժանվում են,— ասաց Ֆարամիրը: — Լսեք իմ խորհուրդը և առայժմ մի թեքվեք դեպի արևելք: Գնացեք ուղիղ և դեռ երկար ժամանակ անտառը ձեզ կքողարկի: Շուտով վայրեջք կսկսվի դեպի լայնարձակ հովիտը տեղ-տեղ կտրուկ, տեղ-տեղ՝ հարթ: Աշխատեք անտառի ծածկույթից դուրս չգալ: Կարծում եմ սկզբնական շրջանում կարող եք գնալ նույնիսկ ցերեկը. ամենուր կեղծ խաղաղություն է տիրում, այնպես, որ առայժմ ձեզ ոչինչ չի սպառնում: Օգտվե՛ք դրանից:

Նա գրկեց հոբիթներին, իր երկրի սովորության համաձայն ձեռքերը դրեց նրանց ուսերին և, կռանալով, համբուրեց ճակատները:

— Մնաք բարով,— ասաց նա,— գնացեք, և թո՛ղ որ բոլոր բարի մարդկանց կամքը ձեզ հետ լինի:

Հոբիթներն ի պատասխան մինչև գետին խոնարհվեցին: Ֆարամիրը շրջվեց և առանց հետ նայելու հեռացավ այնտեղ, որտեղ սպասում էին երկու թիկնապահները: Հոբիթներն աչքներն էլ չհասցրին թարթել, երբ երեք ռազմիկներն անհետացան ծառերի հետևում ու կորան անտառում: Այնտեղ, որտեղ հենց նոր կանգնած էր Ֆարամիրը, դատարկություն էր տիրում, և թվում էր, թե այն ամենը, ինչ կատարվել էր, ուղղակի երազ էր:

Ֆրոդոն հառաչեց և շրջվեց դեպի հարավ: Գոլլումը փորփրում էր մամուռը արմատների տակ՝ ցուցադրելով իր արհամարանքը բոլոր տեսակի հրաժեշտի արարողությունների նկատմաբ:

«Էլի սոված է,— մտածեց Սեմը: — Էհ, նորից ամեն ինչ սկզբից»:

— Գնացի՞ն վերջապես,— հարցրեց Գոլլումը: — Գարշելի՛, չա՛ր մարդիկ: Սմեագորլի վիզը մինչև հիմա ցավում է, այո: Գնա՛նք այստեղից:

— Գնալը՝ գնանք,— ասաց Ֆրոդոն,— բայց եթե դրանից բացի ուրիշ ոչինչ չես կարող ասել նրանց մասին, ովքեր խղճացին քեզ և ազատ արձակեցին, ապա ավելի լավ է լռի՛ր:

— Բարի տեր,— ասաց Գոլլումը,— մի՞թե Սմեագորլը չի կարող կատակել: Նա միշտ էլ ներում է բոլորին, այո, այո, և տիրոջ ստերն էլ ներեց: Տերը բարի է, և Սմեագորլն էլ հնազանդ է:

Ֆրոդոն ու Սեմը չպատասխանեցին: Ուսերին գցելով փոքրիկ պարկերը, նրանք վերցրին ցուպերը և քայլեցին առաջ իթիլիենյան անտառի թավուտներով: Օրվա ընթացքում հանգստացան միայն երկու անգամ և կերան Ֆարամիրի տված սնունդը՝ չորացրած մրգեր և աղ դրած միս: Այդ պաշարները պետք է երկար ժամանակ բավարարեին: Հայտնաբերվեց նաև հաց, բայց միայն այնքան, որ չհասցներ չորանալ: Գոլլումն ուտելիքից հրաժարվեց:

Արևը, շարունակելով մնալ անտեսանելի, բարձրացավ վերև, անցավ կեսօրը և արդեն սկսում էր թեքվել դեպի մայրամուտ՝ իր թեք ճառագայթներով թեթև ոսկեզօծելով խոտը և ծառերի սաղարթները: Շուրջը կանաչ կիսախավար ու խոր լռություն էր տիրում: Նույնիսկ թռչուններ չկային. նրանք բոլորը կա՛մ թռել էին հեռու, կա՛մ կորցրել երգելու ունակությունը:

Լուռ անտառում արագ մթնում էր, և ճամփորդները գրեթե ուժասպառ կանգ առան՝ չսպասելով գիշերվա գալուն: Հեննեթ Աննունը յոթ լիգ մնացել էր հետևում: Ֆրոդոն անմիջապես պառկեց մամռոտ գետնին ծեր ծառի տակ և առանց արթնանալու քնեց ամբողջ գիշեր: Սեմը պառկել էր տիրոջ կողքին, բայց հանգիստ քնել չէր կարող. նա շարունակ բարձրացնում էր գլուխը և ականջ դնում, բայց Գոլլումը մոտակայքում չէր երևում՝ նա չքացավ, հենց հոբիթները պառկեցին գիշերելու ու այդպես էլ չերևաց: Քնել էր արդյոք նա մոտակայքում մի մեկուսի փոսի մեջ, թե ամբողջ գիշեր առանց աչք փակելու մտածել էր սնունդ հայթհայթելու մասին՝ հոբիթներն այպես էլ չիմացան: Նա վերադարձավ միայն լուսաբացի առաջին շողերի հետ և արթնացրեց քնածներին:

— Հարկավոր է արթնանալ, այո, նրանք պետք է վեր կենան,— ասաց նա: — Դեռ երկար պետք է գնանք հարավ, հետո՝ արևելք: Հոբիթսները պետք է է շտապեն:

Երկրորդ օրը գրեթե ոչնչով չէր տարբերվում իր նախորդից՝ միայն լռությունն էր թվում ավելի խորը: Օդը ծառերի տակ ծանրացել էր, գնալով շնչելը դժվարանում էր: Երևալով, փոթորիկ էր մոտենում: Գոլլումը շարունակ կանգ էր առնում, հոտոտում օդը, ինչ-որ բան փնթփնթում և ստիպում հոբիթներին արագացնել քայլերը:

Երեկոյան մոտ՝ երկրորդ դադարից քիչ անց, անտառը նոսրացավ: Ծառերը դարձան ավելի բարձր և միմյանցից ավելի հեռու: Դեռ նոր-նոր զմրուխտեշագանակագույն բողբոջներով ծածկված հաստ բներով հսկայական փշարմավները մռայլ ու հանդիսավոր վեր էին բարձրանում լայնարձակ բացատներում, որտեղ մոտալուտ գիշերվա սպասումով արդեն փակվել էին ծիծեռնախոտի և հողմածաղկի սպիտակ և երկնագույն ծաղիկները, անտառային բացատներն ամբողջությամբ ծածկված էին հակինթների խիտ տերևներով, որոնց մեջ արդեն երևում էին հասունացող ծաղկաբույլերը: Շուրջը ո՛չ գազաններ կային, ո՛չ թռչուններ, բայց Գոլլումը վախենում էր բաց տարածքներից, ուստի նրանք հատում էին բացատերը վազքով՝ աշխատելով դուրս չգալ ծառերի ստվերներից:

Արդեն մթնշաղ էր, երբ հոբիթերը հասան անտառեզրին և նստեցին մի ծեր, սապատավոր ծառի տակ, որի օձանման արմատները ցցվել էին սորուն զառիթափի գլխին: Ներքևում փռված էր մռայլ մշուշով պարուրված խորունկ հովիտը, որի մյուս կողմում նորից խտանում ու դեպի հարավ էր ձգվում երեկոյան աղոտ լույսից մոխրակապույտ անտառը: Աջակողմյան հեռվում մայրամուտը բոսորագույն էր ներկել գոնդորյան լեռների գագաթները: Ձախ կողմում խտանում էր մութը՝ այնտեղ, ինչպես հրեշավոր աշտարակների շարք, վեր էին խոյանում Մորդորի պատերը: Մթության մեջ սկսվում էր հովիտը, որը, ավելի ու ավելի ընդլայնվելով, իջնում էր դեպի Անդուինը: Հովտի հատակով գլորվում էր արագահոս գետակը՝ իր խոխոջյունով խախտելով խոր լռությունը: Մոտակա ափի երկայնքով ձգվում էր ճանապարհի սպիտակավուն ժապավենը և կորչում սառը մշուշի մեջ, որտեղ մայրամուտի շողերը չէին թափանցում: Ֆրոդոյին թվաց, թե այնտեղ՝ մթության մեջ, զանազանվում են հնագույն քաղաքի հազիվ նկատելի ուրվագծերը՝ կիսաքանդված հսկա աշտարակների մշուշի մեջ լողացող սրաձողերը...

Նա շրջվեց դեպի Գոլլումը.

— Դու գիտե՞ս, թե մենք որտեղ ենք գտնվում:

— Այո, տեր: Վտանգավոր վայրեր են: Այդ ճանապարհը Լուսնային Ամրոցից իջնում է դեպի Գետի ափին գտնվող ավերված քաղաքը, այո: Վատ վայր է, շա՜տ վատ, այնտեղ անհաշիվ օրքեր են վխտում: Պե՛տք չէր լսել մարդկանց: Հոբիթները հեռացել են ճիշտ ճանապարհից, շատ են հեռացել: Հիմա հարկավոր է գնալ արևելք, ա՜յ այնտեղ, վերև: — Նա ոսկրոտ ձեռքը թափահարեց մթին լեռնագագաթների ուղղությամբ: — Բայց ճանապարհով գնալ չի կարելի, ո՛չ: Այն հսկում են ամրոցից ուղարկված չար մարդիկ:

Ֆրոդոն նայեց Ճանապարհին: Այն ամայի էր, ոչ մի շարժում չկար, թվում էր վաղուց լքված և տանում էր դեպի մշուշապատ քաղաքի ավերակները: Սակայն օդում անորոշ սպառնալիք էր զգացվում, ասես իրոք այդ ճանապարհով գնում-գալիս էին աչքի համար անտեսանելի ինչ-որ արարածներ: Եվս մեկ անգամ նայելով խավարի մեջ սուզվող հեռավոր սրաձողերին, Ֆրոդոն ցնցվեց: Մորգուլդուինի՝ Ուրվականների հովտից հոսող թունավոր գետակի շառաչյունը նրան սառն ու անողոք թվաց:

— Ի՞նչ անենք հիմա,— հարցրեց նա: — Այսօր երկար ճանապարհ ենք կտրել: Հարկավոր է անտառում տեղ գտնել, որտեղ կարելի է թաքնվել...

— Գիշերը թաքնվելու կարիք չկա, գիշերն առանց այդ էլ մութ է,— արձագնաքեց Գոլլումը: — Այժմ հոբիթները պետք է ցերեկը թաքնվեն, այո-այո, միայն ցերեկը:

— Դե լավ, լավ,— փնթփնթաց Սեմը,— հանգստանալ, մեկ է, պետք է, թեկուզ մինչև կեսգիշեր, հետո նոր կարելի է և գնալ, եթե դու իրոք ճանապարհը գիտես:

Գոլլումը դժկամությամբ համաձայնեց, և նրանք սկսեցին բարձրանալ լանջն ի վեր՝ փնտրելով, թե որտեղ կարելի է գիշերել: Նա վախենում էր գիշերել գետնին՝ չափազանց մոտ էր ահարկու ճանապարհը: Ոչ մեծ փնտրտուքներից հետո որոշեցին մագլցել մի մեծ կաղնու վրա և թաքնվել հսկայական ճյուղերի արանքում: Այդ ծառի վրա նրանց նկատելն անհնարին էր. գիշերվա գալու հետ սաղարթի տակ անթափանց մթություն տիրեց: Ֆրոդոն ու Սեմը չորացրած մրգեր ու հաց կերան, ապա վրայից ջուր խմեցին, իսկ Գոլլումն անմիջապես կծկվեց ու քնեց: Բայց հոբիթներն այդպես էլ աչք չփակեցին:

Գոլլումն արթնացավ, ըստ երևույթին, կեսգիշերին: Հոբիթներն առաջինը նրա գունատ կրակով վառվող աչքերը տեսան: Նա ականջ էր դնում ու հոտոտում. հոբիթները վաղուց նկատել էին, որ այդպես է նա որոշում ժամանակը, հատկապես գիշերը:

— Դե, հանգստացե՞լ ենք, լավ քնե՞լ ենք,— վերջապես հարցրեց նա: — Հարկավոր է գնա՛լ:

— Ո՛չ հանգստացել ենք, ո՛չ էլ քնել,— փնթփնաց Սեմը: — Բայց եթե հարկավոր է, ուրեմն գնանք:

Աչքները չթարթած, Գոլլումը հայտնվեց ներքևում՝ վայրեջք կատարելով միանգամից չորս թաթի վրա: Հոբիթները դանդաղ իջան նրա հետևից: Հասնելով գետնին՝ նրան անմիջապես, առանց ժամանակ կորցնելու Գոլլումի հետևից քայլեցին վերև՝ մթին լանջն ի վեր: Այնքան մութ էր, որ նրանք ոչինչ չէին տեսնում իրենց առջև և երբեմն բախվում էին ծառերի բներին: Սկսվեցին փոսեր, բլրակներ, գնալը դժվարացավ, բայց Գոլլումին դա առհասարակ չէր անհանգստացնում: Նա վստահորեն տանում էր հոբիթներին մոշի թփուտների արանքով, մերթ շրջանցելով մութ փոսերն ու խոռոչները, մերթ իջնելով թփուտաշատ ձորակների մեջ, որոնց հակառակ լանջերն ավելի բարձր էին ու կտրուկ, և այդպիսով նրանք շարունակ բարձրանում էին: Առաջին կանգառի ժամանակ հետ նայելով՝ նրանք տեսան, որ անտառը մնացել է հեռու ներքևում. այն ասես հսկայական խիտ ստվեր լիներ, խտացած մթություն: Արևմուտքում դեռևս մի քանի աղոտ աստղեր էին առկայծում, բայց արևելքից, կուլ տալով իր ճանապարհին ամեն ինչ, անթափանց խավար էր մոտենում: Մի պահ մոտեցող խավարի միջից դուրս լողաց մայր մտնող լուսինը, բայց այն պղտոր-դեղին էր ու չարագուշակ:

Վերջապես Գոլլումը շրջվեց դեպի հոբիթները:

— Շուտով լույսը կբացվի,— ասաց նա: — Հոբիթները պետք է շտապեն: Ցերեկով չի կարելի մնալ բաց տարածքում, այստեղ չի կարելի մնալ: Արա՛գ:

Նա արագացրեց քայլերը: Հոբիթները, վերջին ուժերը հավաքելով, քարշ եկան նրա հետևից: Շուտով զառիվայր վերելք սկսվեց. լանջը ծածկված էր խոպանուկի, հապալասի և մամխի անանցանելի թփուտներով, թեև տեղ-տեղ հանդիպում էին նաև մոխրացած բացատներ՝ վերջերս տեղի ունեցած հրդեհների հետքեր: Որքան մոտենում էին գագաթին, այնքան ավելի էին շատանում խոպանուկի թփուտները: Ծեր և բարձր այդ թփերը, ներքևամասում մերկացած ու հյուծված, վերևում խիտ ճյուղավորված էին ու ծածկված դեղին ծաղիկներով, որոնք թույլ բույր էին արձակում և ասես լուսարձակում էին մթության մեջ: Հոբիթները քայլում էին փշոտ ու մամռոտ գորգի վրայով և գրեթե առանց կռանալու անցնում թփերի միջով՝ փշերը բարձր էին աճած և չէին խանգարում: Բլրի գագաթին նրանք կանգ առան և սողոսկեցին խոպանուկի թփուտի տակ, որի ճյուղերը կռացել էին մինչև գետին: Խոպանուկի ճյուղերը միահյուսվել էին մասուրի չորացած ճյուղերի հետ՝ ձևավորելով տաղավարի պես մի բան, որի համար որպես հեծաններ ծառայում էին խոպանուկի չոր ճյուղերը, իսկ որպես տանիք՝ մատղաշ ընձյուղներն ու գարնանային առաջին տերևները: Հայտնվելով «տաղավարի» ներսում, ճամփորդները հոգնած պառկեցին գետնին՝ ուժ չունենալով մտածել նույնիսկ ուտելու մասին: Ճյուղերի արանքից երևում էր, որ գիշերը կամաց նահանջում է:

Բայց մեռյալ, գորշ մթնշաղը այդպես էլ օր չդարձավ: Արևելքում ցածր ամպերի տակ քարացել էր աղոտ կարմիր հրացոլքը, որը դժվար էր արշալույս անվանել: Էֆել Դուաթի խոժոռ ժայռերը նայում էին լայնարձակ, քարքարոտ հովտին: Գիշերը, չցանկանալով իր տեղը զիջել լուսաբացին, սև, անձև մշուշով պարուրել էր լեռների ստորոտները, բայց ատամնավոր գագաթները, սուր և ահարկու, հստակ ուրվագծվում էին կարմիր հրացոլքի ֆոնին: Աջ կողմում դեպի արևմուտք էր ձգվում խավարի մեջ սուզված սև ու մռայլ երկար լեռնաշղթան:

— Իսկ հիմա՞ ուր,— հարցրեց Ֆրոդոն: — Ա՜յ այնտեղ, այն սև բլրի հետևում, դա ինչ է, Մորգուլի հովտի մո՞ւտքն է:

— Իմ կարծիքով դեռ վաղ է որոշել,— ասաց Սեմը: — Հուսով եմ մինչև օրվա վերջ, եթե, իհարկե, սա օր է, էստեղից չենք շարժվի:

— Հնարավոր է, հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը,— բայց պառկել չի կարելի, հարկավոր է շտապել, հարկավոր է շտապ հասնել խաչմերուկին, այո-այո, խաչմերուկին: Տերը ճիշտ է, նա տեսնում է, ուր պետք է գնալ, այո, այնտեղ պետք է գնալ:

Մորդորի վրայի կարմիր հրացոլքը մարեց: Մթնշաղը խտացավ: Արևելքից խիտ մշուշ էր քուլա-քուլա սողում՝ պարուրելով հովիտը: Ֆրոդոն ու Սեմը հաց կերան ու պառկեցին, բայց Գոլլումը չէր ուզում հանգստանալ: Նա կրկին հրաժարվեց հոբիթների ուտելիքից. միայն մի քանի կում ջուր խմեց, քթի տակ փնթփնթալով դուրս սողաց թփուտի տակից և շուտով կորավ տեսողությունից:

— Երևի գնաց որս անելու, հորանջելով ասաց Սեմը:

Այս անգամ առաջինը քնելու հերթը նրանն էր, և նա անմիջապես օգտվեց դրանից: Երազում նա տեսավ, իբր քայլում է Պարկուտի այգում և ինչ-որ բան փնտրում, իսկ մեջքին պարկ է կախված՝ այնքան ծանր, որ ծանրությունից կորացել է ու չի կարողանում ուղղվել: Այգին չգիտես ինչու ամբողջովին լցվել է մոլախոտերով, իսկ ներքևի ցանկապատի մոտի ծաղկաթմբերը ծածկվել են փշերով ու պտերով: «Ահագին գործ կա անելու, իսկ ես հակառակի պես էնպես եմ հոգնել... — ասաց նա քթի տակ և հանկարծ հիշեց, թե ինչ էր փնտրում: — Ծխամո՜րճ,— բարձրաձայն բացականչեց նա և արթնացավ:»

— Այ քեզ հիմար,— նախատեց նա ինքն իրեն՝ բացելով աչքերը և զարմանալով, թե այդ ինչու է պառկած ցանկապատի տակ: Հետո հասկացավ, որ ծխամորճը փնտրել պետք չէ՝ այն պարկի մեջ է, բայց նախ՝ ծխելու խոտ չկա, և հետո՝ ինքը հարյուրավոր մղոններ հեռու է Պարկուտից: Նա նստեց: Այդ ինչու՞ տերն իրեն չի արթնացրել: Ոնց որ երեկո՞ է արդեն:

— Էդ դուք էդպես էլ չե՞ք քնել, տեր իմ,— հարցրեց նա վախեցած: — Ժամը քանի՞սն է: Ոնց որ արդեն ուշ է:

— Ոչ, ուշ չէ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ուղղակի այսօր չգիտես ինչու չի լուսանում, այլ հակառակը՝ մթնում ու մթնում է: Իմ կարծիքով դեռ կեսօր էլ չկա: Դու ընդամենը երեք ժամ ես քնել:

— Հետաքրքիր է, էդ ինչու է էդպես,— զարմացավ Սեմը: — Կարող է պատահել փոթորի՞կ է մոտենում: Էդ դեպքում մեր գործը վատից էլ վատ է: Լավ կլիներ մի ավելի խորը որջ գտնեինք, թե չէ ոնց որ ցանկապատի տակ պառկած լինենք: — Նա ականջ դրեց: — Այդ ինչ է, ամպրո՞պ, թմբուկնե՞ր, թե՞ էլ ինչ կարող է լինել:

— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Վաղուցվանից է որոտում: Երբեմն այնպես է թնդում, որ գետինը դղրդում է: Երբեմն էլ թվում է, թե ուղղակի օդն է զրնգում ականջներումս...

Սեմը շուրջը նայեց:

— Իսկ Գո՞լլումն ուր է,— հարցրեց նա,— մի՞թե դեռ չի երևացել:

— Չէ, չի երևացել,— պատասխանեց Ֆրոդոն: — Ոչ տեսել եմ, ոչ լսել:

— Դե լավ, մեծ կորուստ չէ,— ասաց Սեմը: — Էդպիսի ավելորդ բեռ, որից կուզենայի ժամ առաջ ազատվել, դեռ երբեք չէի վերցրել հետս: Էդ նրան իսկի նման չէ՝ հարյուր մղոն հետներս քարշ գա, իսկ հետո վերցնի ու կորչի, և էն ժամանակ, երբ իրոք պետք է: Չնայած պետք է թե ոչ՝ դա դեռ հարց է:

— Դու էլի մոռացար ճահիճները,— հանդիմանեց Ֆրոդոն: — Հուսով եմ, նրա հետ ոչինչ չի պատահել:

— Իսկ ես հուսով եմ, որ նա ինչ-որ գարշելի բան չի ծրագրում,— փնթփնթաց Սեմը: — Կամ գոնե չի ընկել ուրիշի ձեռքը: Թե չէ վիճակներս լավ չի լինի:

Այդ պահին կրկին տարածվեց տարօրինակ որոտը, բայց ավելի մոտիկ և ավելի բարձր: Հողը ոտքերի տակ դղրդաց:

— Մեր վիճակն արդեն լավ չէ,— նկատեց Ֆրոդոն: — Վախենում եմ, մեր ճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին:

— Գուցե և էդպես է,— համաձայնեց Սեմը,— բայց ինչպես ասում էր իմ ծերուկը. «Քանի դեռ ողջ ես, հույսդ մի կորցրու»: Եվ հետո էլ սովորաբար ավելացնում էր. «Իսկ եթե դեռ ողջ ես, ուրեմն ուտել էլ կուզենաս»: Հաց կերեք, տեր իմ, ու քնեք:

— Մութ է, թե լույս, կեսօրը՝ կեսօր է ու արդեն վերջանում է,— ասաց Սեմն ինքն իրեն: Նա դուրս էր նայում թաքստոցից և տեսնում միևնույն մթամած ու առանց ստվերների աշխարհը: Շրջապատող ամեն ինչ գնալով ավելի ու ավելի էր սուզվում անգույն, անթափանց մշուշի մեջ: Հեղձուկ էր և միևնույն ժամանակ ցուրտ: Ֆրոդոն անհանգիստ շուռումուռ էր գալիս ու քնի մեջ փնթփնթում: Երկու անգամ Սեմին թվաց, որ տերը կանչում է Գենդալֆին: Ժամանակը դարձավ անվերջություն... Եվ հանկարծ հետևում ֆշշոց լսվեց: Սեմը շրջվեց ու տեսավ չորեքթաթ քարացած Գոլլումին. նրա աչքերը փայլում էին:

— Արթնացե՛ք, արթնացե՛ք, ծույլիկներ,— շշնջաց նա: — Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք, հապաղել չի կարելի: Հարկավոր է գնալ, այո՛, հե՛նց հիմա գնալ: Հապաղել չի՛ կարելի:

Սեմը զարմացած նայեց նրան: Գոլլումն ամբողջ մարմնով դողում էր կա՛մ վախից, կա՛մ հուզմունքից:

— Հենց հիմա՞: Քեզ ի՞նչ պատահեց: Դեռ շուտ է, նույնիսկ ընթրիքի ժամը չի եկել՝ պարկեշտ երկրներում, իհարկե, որտեղ ընթրում են ճիշտ ժամին:

— Հիմա՛ր հոբիթ, անխելք,— ֆշշացրեց Գոլլումը: — Պարկեշտ երկրները հեռու են, իսկ մենք՝ այստեղ ենք: Ժամանակը գնում է, ժամանակը վազում է, հետո ուշ կլինի: Հապաղել չի՛ կարելի, հարկավոր է գնա՛լ: Արթնացի՛ր, տե՛ր, արթնացի՛ր:

Եվ նա ցնցեց Ֆրոդոյի ուսը և այնպես ուժգին, որ վերջինս, վեր թռչելով, ակամա բռնեց Գոլլումի ձեռքը՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Գոլլումը կտրուկ ազատվեց ու ընկրկեց:

— Հոբիթները չպետք է հիմար լինեն,— ֆշշացրեց նա: — Հապաղել չի՛ կարելի, հարկավոր է գնա՛լ:

Այլևս ոչինչ նրանից իմանալ չհաջողվեց: Որտեղ էր կորել նա, և ինչու էր պետք շտապել՝ մնաց հարցական: Սեմը համակվեց ամենամռայլ կասկածներով և չէր թաքցնում այդ, բայց ինչ էր մտածում տերը՝ անհնար էր գուշակել: Ֆրոդոն միայն հառաչեց, ուղեպարկը գցեց ուսին և Գոլլումի հետևից խորացավ թանձրացող մթության մեջ: Գոլլումը վստահորեն իջավ լանջով ներքև՝ փորձելով որտեղ հնարավոր է մնալ ստվերում, իսկ բաց տարածություններն անցնել վազելով: Բայց այնպիսի խավար էր տիրում, որ ամենասրատես գազանն անգամ չէր նկատի նրանց, մանավանդ մոխրագույն թիկնոցներով ու կիպ քաշած գլխանոցներով: Գազանը նաև ոչինչ չէր լսի, քանի որ նրանք քայլում էին բոլորովին անաղմուկ: Այդպես նրանք անհետացան ստվերների մեջ, և ո՛չ ճյուղ նրանց ոտքի տակ ճարճատեց, ո՛չ տերև խշշաց:

Մոտ մեկ ժամ նրանք գնում էին առաջ խորը լռության մեջ, որը երբեմն խախտվում էր անորոշ դղրդյունով, նման հեռավոր ամպրոպի կամ թմբկահարության ձայնի: Փոքր ինչ իջնելով, նրանք թեքվեցին և սկսեցին գնալ դեպի հարավ՝ չշեղվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ, որքան որ թույլ էր տալիս խորդուբորդ լանջը: Վերջապես հեռվում փոքրիկ ու մթին պուրակ երևաց: Մոտենալով, հոբիթները հասկացան, որ հեռավորություն խաբում էր նրանց. իրականում պուրակի ծառերը չափազանց մեծ էին ու ծեր: Դրանց բները կարծես իսկական աշտարակներ լինեին, բայց կատարները մեռած էին կա՛մ փոթորիկն էր պատառոտել, կա՛մ կայծակը մոխրացրել: Սակայն փոթորիկը չէր կարողացել արմատախիլ անել հողի ընդերքում թաղված դարավոր արմատները:

— Խաչմերուկը, այո, այո, խաչմերուկը,— շշնջաց Գոլլումը: Դա առաջին բառն էր, որ նա ասաց ճանապարհ դուրս գալուց հետո: — Մենք այնտեղ պիտի գնանք:

Թեքվելով ձախ, նա տարավ հոբիթներին լանջն ի վեր՝ և նրանք անսպասելիորեն հայտնվեցին ճանապարհի վրա: Դա նույն Հարավային Ուղին էր, որը շրջանցելով լեռների ստորոտները, այժմ ձգվում էր ուղիղ դեպի խաչմերուկը և անհետանում հսկայական ծառերի օղակում:

— Այլ ճանապարհ չկա,— շշնջաց Գոլլումը: — Չենք կարող այստեղ շրջանցել, միայն՝ ճանապարհով: Պետք է գնալ խաչմերուկ: Արա՛գ, ոչինչ մի՛ խոսեք:

Գաղտագողի, ասես լրտեսներ թշնամու թիկունքում, նրանք դուրս եկան Ուղի և, ինչպես անշշուկ վայրի կատուները որսի ժամանակ, սկսեցին գնալ քարքարոտ ճամփեզրով: Վերջապես նրանք հասան ծառերին, որոնք ասես ավերված, փլված տանիքով սրահի սյունաշարք լինեին մռայլ երկնքի տակ: Ծառերի ճյուղերը միահյուսվել էին՝ ինչպես հսկայական կամարներ: Շրջանի կենտրոնում հատվում էին չորս ուղիներ: Մորանոնյան ուղին, բերելով ճամփորդներին խաչմերուկ, շարունակում էր իր ճանապարհը դեպի հարավ. մյուսը, որը գալիս էր հինավուրց Օսգիլիաթից, հատում էր խաչմերուկը և, դուրս գալով ծառերի օղակից, կորչում էր խավարում, որը պարուրել էր արևելյան հողերը: Հենց այնտեղ էլ հարկավոր էր գնալ:

Մի ակնթարթ վախեցած շուրջը նայելով, Ֆրոդոն հանկարծակի ցնցվեց. մթության մեջ լույս փայլատակեց: Սեմի դեմքը լուսավորվեց հեռավոր հրացոլքից: Արագ շրջվելով դեպի լույսի աղբյուրը, Ֆրոդոն հասկացավ, որ նայում է Օսգիլիաթ տանող ճանապարհին: Ուղիղ, ինչպես ձգված ժապավեն, այն իջնում էր լանջով ներքև և կորչում հեռվում: Այնտեղ՝ արևմուտքում, ստվերում թաղված տրտում Գոնդորից այն կողմ, արևը դուրս էր եկել աշխարհը պարուրած մութ ծածկոցի տակից և, վառվելով ահեղ կրակով, իջնում էր ծովի վրա, որին խավարը դեռ չէր դիպել: Արևի ճառագայթը մի ակնթարթ լուսավորեց խաչմերուկի կենտրոնում գտնվող վիթխարի նստած մարդու քանդակը, փառահեղ, ինչպես Անդուինի հսկաները: Ժամանակը քայքայել էր արձանը, բայց այն նաև վերջերս խեղել և այլանդակել էին: Գլուխը կոտրել էին, գլխի փոխարեն կլոր քար տեղադրել և վրան կոպիտ ու ծաղրական դեմք նկարել ճակատին միակ մեծ ու կարմիր աչքով: Արձանի ծնկները, շքեղ գահը և պատվանդանը ծածկված էին անիմաստ խզբզոցներով և զզվելի նշաններով, որոնք օգտագործում էին Մորդորի ստրուկները:

Եվ հանկարծ վերջին ճառագայթները լուսավորեցին քարե թագավորի գլուխը, որն ընկած էր ճամփեզրին:

— Նայիր՛, Սե՛մ,— բացականչեց Ֆրոդոն՝ զարմանքից մոռանալով զգուշության մասին,— նայի՛ր, արքան կրկին թագ ունի՛:

Ակնախոռոչները դատարկ էին, իսկ քարե մորուքը՝ կիսով չափ ջարդված, բայց արքայի բարձր ու խրոխտ ճակատն առաջվա պես զարդարում էր արծաթե և ոսկե թագը: Ասես ի նշան հարգանքի, այն պարուրել էին անհայտ ծաղիկների փոքրիկ, սպիտակ աստղիկների նման գլխիկները, իսկ քարե գանգուրների մեջ տարածվել էին թանթռնիկի դեղին ծաղիկները:

— Նրանք չե՛ն կարող հավերժ հաղթել,— բացականչեց Ֆրոդոն:

Բայց այդ պահին արևի ճառագայթները չքացան. արևը մայր մտավ, ասես ինչ-որ մեկը փչեց հանգցրեց աշխարհի ծայրին գտնվող ջահը, և գիշերային խավարը դարձավ ավելի սև:

=== Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները ===

Գոլլումը կախվեց Ֆրոդոյի թիկնոցից՝ ցնցվելով վախից ու անհամբերությունից:

— Հարկավոր է գնա՛լ,— ֆշշացրեց նա,— այստեղ չի՛ կարելի կանգնել: Արա՛գ:

Ֆրոդոն չուզենալով շրջվեց թիկունքով դեպի արևմուտք և իր ուղեկցորդի հետևից դուրս եկավ ծառերի օղակից այն ճանապարհով, որը տանում էր լեռներ: Սկզբում ճանապարհը գնում էր ուղիղ, բայց շուտով սկսեց թեքվել հարավ՝ դեպի հսկայական ժայռի ստորոտը: Ճանապարհը սուզվում էր առջևում փռված անթափանց խավարի մեջ և, կրկին թեքվելով դեպի արևմուտք, կտրուկ բարձրանում էր վեր:

Ֆրոդոն ու Սեմը առաջ էին ընթանում ծանր սրտով՝ ուժ չունենալով մտածել վերահաս վտանգի մասին: Ֆրոդոն քայլում էր կորացած. բեռը կրկին ճնշում էր նրան և կքում գետնին: Իթիլիենում նա գրեթե մոռացել էր դրա մասին, բայց, հենց որ նրանք անցան խաչմերուկը, այն կրկին սկսեց ծանրանալ և տանջել նրան: Ամեն քայլափոխին գնալն ավելի էր դժվարանում: Հասկանալով, որ ճանապարհը սկսում է բարձրանալ, նա բարձրացրեց հոգնած աչքերը՝ և հանկարծ տեսավ այն, ինչի մասին զգուշացնում էր Գոլլումը՝ Մատանեկիր Ուրվականների ամրոցը: Հոբիթը ցնցվեց ու նետվեց ճամփեզրին գտնվող քարերի հետևը:

Մթին, երկար ու նեղ հովիտը մխրճվում էր լեռների մեջ: Հովտի հեռավոր ծայրին՝ բարձր, Ժայռոտ գահին, կառուցված ասես Էֆել Դուաթի սև ծնկներին, վեր էին խոյանում Մինաս Մորգուլ ամրոցի աշտարակն ու պարիսպները: Շուրջն ամեն ինչ և՛ երկինքը, և՛ հողը կուլ էր տվել անթափանց մութը, սակայն ամրոցը լուսարձակում էր: Բայց ոչ լուսնի լույսով, որով մի ժամանակ լցված էին Մինաս Իթիլի մարմարե պատերը և լուսավորում էին շրջակա լեռները: Ոչ, այժմ ամրոցը դժգույն էր, բայց ոչ այնպիսին, ինչպիսին լինում է լուսինը, երբ հիվանդ ու դալուկ դանդաղ մտնում է ստվերի մեջ՝ մոտալուտ խավարումի սպասումով: Երևի այդ պատերի փայլն ավելի շատ հիշեցնում էր ֆոսֆորացած նեխող աղբանոց կամ ճահճային կրակ նահատակի վրա, կրակ, որը այրում է, բայց բացի իրենից ոչինչ չի լուսավորում: Ամրոցի պատերի ու աշտարակի մեջ փորված անհամար պատուհաններն ասես սև խոռոչներ լինեին դեպի դատարկություն, իսկ աշտարակի գմբեթը դանդաղ պտտվում էր՝ սկզբում մի կողմի վրա, ապա՝ մյուս, ինչպես երախը բաց հրեշավոր ուրվականի գլուխ: Երեք ճամփորդները կծկվեցին ու մի ակնթնարթ քարացան ասես կախարդված՝ չկարողանալով հայացքները կտրել աշտարակից: Առաջինը սթափվեց Գոլլումը: Նա լուռ կառչեց հոբիթների թիկնոցներից և քարշ տվեց նրանց առաջ: Յուրաքանչյուր քայլը տանջալի էր ու դժվար, ժամանակն ասես դանդաղեցրել էր իր ընթացքը և, մինչ ոտքը, կտրվելով գետնից, կրկին իջնում էր գետնին, հոբիթներին թվում էր, թե անցնում են ոչ թե վայրկյաններ, այլ՝ րոպեներ, տանջալի ու անվերջանալի:

Այդպես նրանք վերջապես հասան սպիտակ, կամարակապ կամրջին: Կամրջի մոտ ճանապարհն աղոտ լուսարձակում էր: Այն անցնում էր հոսքի վրայով և գնում դեպի ամրոցի սև երախի նման դարպասը: Գետակի ափերին տարածվել էին մշուշի մեջ թաղված լայնարձակ մարգագետիններ, որոնք ամբողջությամբ ծածկված էին դալուկ լույս արձակող ծաղիկներով: Դրանք լուսարձակում էին իրենց ուրույն ձևով, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ սարսափելի, ծնված ասես մղձավանջից, և թույլ, բայց գերեզմանային նեխահոտ էին տարածում: Կամուրջը տանում էր մարգագետնից մարգագետին. մուտքը հսկում էին քարից վարպետորեն քանդակված անհայտ հրեշների արձաններ՝ կես գազան, կես մարդ, սարսափելի իրենց անբնականությամբ: Ջուրը հոսում էր անաղմուկ՝ պարուրելով կամուրջը սպիտակ գոլորշով, բայց գոլորշին չէր այրում, այլ ընդհակառակը՝ մահացու սառնություն էր տարածում:

Հողը փախավ Ֆրոդոյի ոտքերի տակից, հոբիթի բանականությունը մթագնեց: Հանկարծ, ասես ինչ-որ մեկը հրեց նրան, ձեռքերով օդը որսալով նա նետվեց դեպի կամուրջը: Հոբիթի գլուխն անօգնական տարուբերվում էր: Սեմն ու Գոլլումը նետվեցին նրա հետևից: Սեմը հասնելով տիրոջ հետևից բռնեց նրան հենց այն պահին, երբ վերջինս սայթաքեց և քիչ էր մնում ընկներ կամրջի շեմին:

— Ո՛չ այնտեղ, ո՛չ այնտեղ,— շշնջաց Գոլլումը, բայց նրա ձայնը լռության մեջ սուլոցից էլ բարձր հնչեց: Գոլլումը սարսափահար ընկավ գետնին և կծկվեց:

— Տե՛ր իմ,— շնչեց Սեմը հենց տիրոջ ականջի մեջ,— վերադարձե՛ք: Հե՛տ դարձեք, այնտեղ չի՛ կարելի, Գոլլումն ասում է, որ մենք մյուս կողմ պիտի գնանք: Այս անգամ նույնիսկ ես նրա հետ համաձայն եմ:

Ֆրոդոն ձեռքով շփեց ճակատը և հայացքը դանդաղ հեռացրեց ամրոցից: Լուսարձակող ամրոցը ձգում էր նրան դեպի իրեն, և նա դժվարությամբ էր զսպում աղոտ առկայծող ճանապարհով դեպի դարպասը նետվելու անհագ ցանկությունը: Վերջապես վերջին ջանքերը գործադրելով նա շրջվեց, բայց Մատանին չհնազանդվեց՝ ծանրորեն ձգելով Ֆրոդոյի վզից կախված շղթան ու քաշելով նրան դեպի կամուրջը: Երբ հոբիթը շրջվեց, նա ասես մի ակնթարթ կուրացավ և աչքերի առջև անթափանց խավար տիրեց: Գոլլումը վախեցած գազանի պես գետնին կպած սողալով հեռանում էր, և արդեն գրեթե կորել մթության մեջ: Սեմն օգնելով և ուղղորդելով սայթաքող տիրոջը, շտապեց նրա հետևից: Գետի ափից ոչ հեռու՝ ժայռի մեջ, խոռոչ էր սևին տալիս. Գոլլումը սուզվեց դրա մեջ: Սեմը, գնալով նրա հետևից, հայտնաբերեց որ մյուս կողմում նեղ արահետ է սկսվում: Ճանապարհի մոտ այն նույնպես լուսարձակում էր, բայց, անցնելով մեռելային ծաղիկներով մարգագետինները, այն կամաց սևանալով ոլորապտույտ բարձրանում էր հովտի հյուսիսային լանջը: Հոբիթները բարձրանում էին միասին. Գոլլումը կորչում էր առջևում և երբեմն վերադառնում, որպեսզի շտապեցնի նրանց: Նրա աչքերը վառվում էին դժգույն-կանաչ կրակով՝ գուցե արտացոլում էին Մինաս Մորգուլի մեռելային լույսը կամ գուցե ի պատասխան Մորգուլին բռնկվել էին սեփական ահարկու կրակով: Ֆրոդոն ու Սեմը շարունակ երկակի նշանառության տակ էին զգում իրենց. առջևում Գոլլումի ահարկու հայացքն էր, իսկ, երբ վախվորած հետ էին նայում, տեսնում էին աշտարակի դատարկ պատուհանները, որոնք, թվում էր, անքթիթ և ուշադիր հետևում են:

Այդպես բարձրանում էին նրանք դանդաղ ու դժվարությամբ, և միայն այն ժամանակ, երբ նեխած գոլորշիները մնացին հեռու ներքևում, շնչելը հեշտացավ և աչքերի առաջ պարզվեց: Բայց հիմա էլ ձեռքերն ու ոտքերն էին նվվում անասելի հոգնածությունից, ասես հոբիթները ծանր բեռի տակ կքված ամբողջ գիշեր քայլել էին կամ թիավարել հոսանքին հակառակ: Ճանապարհը շարունակելու ուժ չկար. ստիպված եղան կանգ առնել և հանգստանալ:

Ֆրոդոն առաջինը կանգ առավ և անուժ փռվեց քարերին: Նրանք գտնվում էին լերկ ժայռի կատարին: Այդտեղից արահետը շարունակվում էր անդունդի վրա կախված քիվի վրայով, շրջանցում հովիտը և, կտրուկ բարձրանալով գրեթե ուղղաձիգ լանջն ի վեր, կորչում էր խավարում:

— Ես պետք է մի փոքր հանգստանամ, Սեմ,— հազիվ լսելի շշնջաց Ֆրոդոն: — Չեմ կարող բառերով արտահայտել, Սեմ, իմ ընկեր, թե որքան ծանր է Այն: Չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք շարունակել Այն տանել: Հիմա ես պետք է հանգստանամ, այլապես այնտեղով չեմ անցնի: — Եվ նա ցույց տվեց անդունդի եզրով ձգվող նեղ արահետը:

— Սսսս՛, սսսս՛,— ֆշշաց Գոլլումը՝ արագ վերադառնալով հոբիթների մոտ: — Սսսս՛: — Նա մատը սեղմեց շուրթերին, կատաղորեն թափահարեց գլուխը ու քաշեց Ֆրոդոյի թևից՝ ցույց տալով արահետը և նշաններով հասկացնելով, որ պետք է շտապել, բայց Ֆրոդոն նունիսկ շարժվել չէր կարող:

— Մի փոքր էլ սպասիր,— կրկնեց նա,— մի փոքր էլ:

Հոգնածությունը ճնշում էր նրան ինչպես քարը, բայց դա պարզապես հոգնածություն չէր. նրա մարմինն ու հոգին ուժաթափ էին եղել, ասես ինչ-որ անհայտ կախարդանքի շնորհիվ:

— Ես պետք է հանգստանամ,— ևս մեկ անգամ կրկնեց նա:

Ֆրոդոյի պատասխանը Գոլլումին հունից հանեց: Վախից նա դադարեց բացատրվել նշաններով և, ասես վախենալով անտեսանելի ականջներից, բերանը ձեռքով փակեց ու շշնջաց.

— Միայն թե ոչ այստեղ, ո՛չ, ո՛չ: Այստեղ չի՛ կարելի հանգստանալ, հիմարներ: Մեզ կտեսնեն, մեզ կամրջից կտեսնեն: Գնա՛նք այստեղից, արա՛գ, դեպի վե՛ր:

— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Նա նորից ճիշտ է ասում, այստեղ չի կարելի մնալ:

— Լավ,— թույլ ձայնով արձագանքեց Ֆրոդոն, ասես քնի մեջ,— կփորձեմ:

Եվ դժվարությամբ ոտքի կանգնեց:

Բայց արդեն ուշ էր: Ժայռը ոտքերի տակ ցնցվեց: Հզոր դղրդյունը, շատ ավելի հզոր, քան նրանք լսել էին առաջ, տարածվեց ստորգետնյա խորքերում և արձագանքեց լեռներում: Հանկարծ հյուսիս-արևելքում երկինքը լուսավորվեց կուրացուցիչ կրակե բռնկումից, և ցածր ամպերը բոսորագույն ներկվեցին: Այդ քարացած, մեռելային սառը լույսով ողողված հովտում կարմիր բռնկումը հրեշավոր դաժան ու կուրացուցիչ թվաց: Գորգորոթի բարձրավանդակի լեռների քարե ատամնավոր գագաթները սև շեղբերի պես մխրճվեցին արյունաթաթախ երկնքի մեջ: Որոտաց ամպրոպը:

Եվ Մինաս Մորգուլը պատասխանեց: Աշտարակից ու մոտակա բլուրներից երկինք խոյացան մեռելային-կանաչ կայծակներ և կապույտ կրակի ճյուղավորված նիզակներ: Հողը տնքաց: Ամրոցից, ասես ամպրոպին ի պատասխան, վայրի ոռնոց լսվեց: Այդ ոռնոցը, խառնվելով սուր, գիշակեր թռչունների ծղրտոցներ հիշեցնող աղմուկին և կատաղությունից ու սարսափից խելակորույս ձիերի զիլ խրխնջոցին, սառեցրեց արյունը երակներում, բայց ամեն ինչ խլացրեց ականջ ծակող սահմռկեցնող զիլ ճիչը, որը գնալով դարձավ ավելի ու ավելի ծակող, մինչև որ հասավ լսելիության ամենավերին սահմանագծին: Հոբիթները ջղաձգորեն փռվեցին գետնին ու ձեռքերով փակեցին ականջները: Ճիչը փոխարինվեց երկար, չարագույժ կաղկանձով՝ և հանկարծ կտրվեց: Ֆրոդոն դանդաղ բարձրացրեց գլուխը: Նեղ հովտի մյուս ծայրում գրեթե աչքերի մակարդակին սպիտակին էին տալիս մահաբեր ամրոցի պարիսպները, բայց այժմ ամրոցի դարպասը՝ հրեշավոր, ֆոսֆորափայլ ատամներով երախը, լայն բացված էր: Այնտեղից զորք էր դուրս գալիս:

Զինվորները բոլորը սև զրահներով էին՝ սև, ինչպես գիշերը: Աղոտ լուսարձակող պատերի ու ճանապարհի ֆոնին նրանք հրաշալի երևում էին՝ շարք առ շարք, արագ ու անաղմուկ դուրս էին հորդում դարպասից, և թվում էր, որ վերջ չի լինի նրանց: Առջևից ընթանում էր հեծելազորը, որը գլխավորում էր սևազգեստ մի հեծյալ. նա զգալիորեն բարձրահասակ էր բոլորից: Հեծյալի գլխին, գլխանոցով կիսաքողարկված, մահացու փայլով առկայծում էր թագանման սաղավարտը: Ահա հեծյալը մոտեցավ կամրջին... Ֆրոդոն կախարդված նայում էր՝ չկարողանալով ո՛չ աչքերը թարթել, ո՛չ հայացքը հեռացնել: Չէ՞ որ դա Ինը Մատանեկիրների գլխավորն էր: Մի՞թե նա վերադարձել է երկիր, որպեսզի ճակատամարտի տանի իր զարհուրելի զորքին: Այո, այդ նա էր՝ սարսափազդու, չորացած, մեռած թագավորը, որի սառցե ձեռքը մի ժամանակ Ֆրոդոյի ուսն էր խրել մահացու դաշույնը: Հին վերքը ցավից բաբախեց, սիրտը լցվեց անտանելի սառցե սառնությամբ:

Եվ մինչդեռ Ֆրոդոն փայտացած, վախից քարացած կանգնած էր, Հեծյալը, հասնելով կամրջին, հանկարծ կանգ առավ: Կանգ առավ նաև զորքը: Մեռյալ լռություն տիրեց: Մի՞թե Ուրվական Արքան լսեց Մատանու կանչը: Գուցե նա վարանեց այն պատճառով, որ այլ զորություն զգաց իր հովտու՞մ: Վախով պսակված սև գլուխը անտեսանելի աչքերով ծակելով խավարը թեքվեց մի կողմ, ապա՝ մյուս: Ֆրոդոն քարացել էր, ինչպես օձի հայացքից հմայված թռչունը: Նրա ականջներում համառորեն, քան երբևէ, հնչում էր հրամանը՝ հագնել Մատանին: Բայց այս անգամ նա բոլորովին չէր ուզում հնազանդվել: Գիտեր, որ Մատանին միայն իրեն կմատնի. նաև գիտեր, որ նույնիսկ եթե Մատանին հագնի մատին՝ ինքն այդքան ուժ չունի Մորգուլի տիրակալի դեմ պայքարելու: Մահացու վախը շղթայել էր Ֆրոդոյի կամքը, բայց, միևնույնն է, հոբիթը չէր արձագանքում ուրվականի հրամանին: Նա միայն զգում էր, որ հզոր, օտար ուժը ճնշում է իրեն, տիրում է իր ձեռքին, և ինքը, փայտացած, ասես այդ ամենն իր հետ չի կատարվում, առանց տեսնելու զգում է, որ իր ձեռքը, այլ կամքով առաջնորդվելով, սողում է դեպի շղթան, որից կախված է Մատանին: Բայց այդ պահին արթնացավ նրա սեփական կամքը՝ և ստիպեց ձեռքին հնազանդվել: Մատանու փոխարեն մատներն ինչ-որ կարծր, սառը բան սեղմեցին՝ Գալադրիելի բյուրեղապակե անոթը, որը նա մշտապես պահում էր սրտի մոտ և գրեթե մոռացել էր դրա գոյության մասին: Հենց որ ձեռքը դիպավ անոթին, Մատանին հագնելու ցանկությունն ակնթարթորեն չքացավ, ասես չէր էլ եղել: Ֆրոդոն շունչը տեղը բերեց և ուժասպառ գլուխը կախեց կրծքին:

Նույն ակնթարթին Ուրվական Արքան շրջվեց, խթանեց ձիուն անցավ կամուրջը: Սև զորաբանակը շարժվեց նրա հետևից: Հնարավոր է, էլֆական թիկնոցը պաշտպանեց նրա անտեսանելի հայացքից կամ գուցե փոքրիկ թշնամու կամքը, անհայտ աջակցություն ստանալով, կարողացավ կարողացավ շեղել Նազգուլի միտքը: Բայց նա նաև շտապում էր: Ժամը եկել էր. Կախարդ արքան, հետևելով իր ամենազոր տիրակալի հրամանին, առաջնորդում էր զորաբանակը դեպի արևմուտք:

Շուտով նրա ահարկու սև ստվերը կորավ ճանապարհը պարուրող խավարի մեջ, իսկ սև շարքերը դեռ անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Իսիլդուրի իշխանության տարիներից այս կողմ դեռևս այդպիսի հսկայական զորաբանակ չէր դուրս եկել այդ հովտից, այդպիսի սարսափելի ու ահեղ զորագնդեր երբևէ չէին անցել Անդուինը: Եվ այնուամենայնիվ դա միայն մեկն էր Մորդորի բազմաթիվ զորքերից և նույնիսկ ոչ ամենամեծը:

Ֆրոդոն սթափվեց ու շարժվեց: Եվ հանկարծ հիշեց Ֆարամիրին:

«Ահա և փոթորիկն սկսվեց,— մտածեց նա: — Պողպատե ամպը սլանում է դեպի Օսգիլիաթ: Կհասցնի՞ արդյոք Ֆարամիրը ժամանակին անցնել Գետը: Նա կռահում էր, որ ճակատագրական ժամը հեռու չէ, բայց արդյո՞ք անակնկալի չեն բերի նրան: Գոնդորցիները կկարողանա՞ն արդյոք գետանցոււմները պաշպանել, երբ Ուրվական Արքան ինքն է մոտենում դրանց: Չէ որ դա Մորդարի միակ զորաբանակը չէ: Դրան կհետևեն մյուսները... Ես ուշացա, ամեն ինչ կորած է: Չպետք է դանդաղեի ճանապարհին: Նույնիսկ եթե հաջողվի իրականացնել այն, ինչի համար ինձ այստեղ են ուղարկել, միևնույնն է, ոչ ոք այդ մասին երբևէ չի իմանա: Ամեն ինչ իզուր է»:

Նա նստել էր վշտից ուժասպառ, և դեմքի վրայով հոսում էին արցունքները, իսկ Մորդորյան հրոսակները անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Հանկարծ ինչ-որ հեռու տեղից, ասես Հոբիթստանում արևոտ առավոտյան, երբ արդեն ժամն է արթնանալու և բացվում են դռները, լսվեց Սեմի ձայնը.

— Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, արթնացե՛ք:

Եթե նա ավելացներ. «Նախաճաշը սառչում է», Ֆրոդոն բոլորովին չէր զարմանա: Բայց Սեմն այլ բան էր ուզում ասել:

— Արթնացեք, տեր իմ,— կրկնեց նա: — Նրանք անցան:

Մինաս Մորգուլի դարպասը շառաչելով փակվեց: Վերջին նիզակներն անհետացան խավարում: Աշտարակն առաջվա պես սպառնալի հսկում էր հովիտը, բայց աչքի առաջ խամրում էր՝ լույսերը գնալով մարում էին և ամրոցը կրկին պարուրվում էր մռայլ խավարով: Կրկին տիրեց նախկին լռությունը, որը, սակայն, աչալուրջ էր. առաջվա պես բոլոր սև խոռոչներից նայում էին անքուն աչքերը:

— Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, նրանք հեռացան: Եվ մենք էլ լավ կլինի շարժվենք տեղից: Էստեղ դեռ ոմանք մնացել են, ոմանք՝ աչքերով, եթե, իհարկե, դրանք աչքերով են տեսնում, հասկանու՞մ եք: Որքան երկար էստեղ մնանք, էնքան արագ մեզ կգտնեն: Գնանք, պարոն Ֆրոդո, հեռանանք էստեղից:

Ֆրոդոն նայեց Սեմին և վեր կացավ: Հույսը չէր վերադարձել, բայց թուլությունն անցել էր: Նա նույնիսկ մռայլ ժպտաց. չնայած ամեն ինչին, հանկարծ հասկացավ, որ պետք է վերջին ջանքերը գործադրի և կատարի իր պարտքը, իսկ կիմանան այդ մասին Ֆարամիրը, Արագորնը, Էլրոնդը, Գալադրիելը կամ Գենդալֆը՝ դա արդեն իրեն չի վերաբերվում: Նա մի ձեռքում բռնել էր ցուպը, մյուս ձեռքում՝ լուսարձակող անոթը: Նկատելով, որ մատների արանքից լույս է թափանցում, նա կրկին թաքցրեց անոթը կրծքի տակ և թիկունքով շրջվեց դեպի Մորգուլյան ամրոցը՝ հազիվ նկատելի, գորշ ու խավարած: Նա պատրաստ էր շարունակել ճանապարհը:

Տեսնելով, որ Մինաս Մորգուլի դարպասը բացվում է, Գոլլումը լքել էր հոբիթներին ու թաքնվել խավարում: Այժմ, երբ ամեն ինչ վերջացավ, նա սողալով հետ վերադարձավ. ձեռքերը դողում էին, ատամները՝ չխկչխկում:

— Հիմարնե՛ր, տխմարնե՛ր,— ֆշշացրեց նա,— չի՛ կարելի հապաղել: Թող նրանք չմտածեն, թե պրծան: Վտանգը չի հեռացել, շտապե՛ք:

Հոբիթներն առանց պատասխանելու նրա հետևից բարձրացան անդունդի եզրով ձգվող կտրուկ արահետով: Այդ վերելքը սարսափելի էր ու չափազանց դժվար նույնիսկ քիչ առաջ կրած սարսափներից հետո, բայց, բարեբախտաբար, այն կարճ տևեց: Արահետը շրջանցեց անդունդը, և հանկարծակի առջևում մի ճեղքվածք բացվեց: Այդպես նրանք հասան Գոլլումի խոստացած առաջին սանդուղքին: Այնպիսի մթություն էր տիրում, որ հոբիթները չէին տեսնում իրենց առաջ մեկնած ձեռքերը, միայն մի քանի ֆուտ այն կողմ աղոտ կրակով առկայծում էին Գոլլումի աչքերը:

— Զգույշ,— վերևից շշնջաց Գոլլումը,— այստեղ աստիճաններ են, շատ, շատ աստճաններ: Պետք է զգույշ լինել:

Եվ իրոք, զգուշության մասին հարկավոր էր հոգ տանել: Երկու կողմերից ձգվում էին քարե պատերը, և հոբիթները թեթևացած շունչ էին քաշում՝ մտածելով, որ գնալը հեշտացավ, բայց սանդուղքը գրեթե ոուղղաձիգ էր, և որքան վերև էին բարձրանում, այնքան ավելի էին զգուշանում թիկունքում փռված սև անդունդից: Վերևում աստիճանները նեղ էին ու անհարթ, մաշված էին ու սայթաքուն, իսկ երբեմն էլ պարզապես փշրվում էին ոտքերի տակ: Հոբիթները համառորեն բարձրանում էին վեր՝ հուսահատ կառչելով վերևի աստիճաններից ընդդարմացած ձեռքերով ու ստիպում նվվացող ծնկներին ծալվել և ուղղվել, իսկ սանդուղքը գնալով ավելի խորն էր մխրճվում լեռան մեջ, և ավելի ու ավելի էին բարձրանում պատերը գլխավերևում:

Ի վերջո, երբ ուժերը վերջնականապես սպառվեցին, և հոբիթները արդեն պատրաստ էին հանձնվել, վերևում կրկին առկայծեցին Գոլլումի աչքերը:

— Բարձրացանք,— շշնջաց նա: — Առաջին սանդուղքը վերջացավ: Բավականին բարձր մագլցեցին խելացի հոբիթները: Մի քանի աստիճան էլ՝ ու վերջ: Օ՛ այո:

Սայթաքելով ու ծանր շնչելով՝ Սեմը, իսկ նրա հետևից էլ Ֆրոդոն, սողալով հասան վերջին աստիճանին ու նստեցին վրան՝ ձեռքերով շփելով ծնկներն ու սրունքները: Առջևում մութ անցում էր սկսվում, որը նույնպես վերև էր տանում, բայց արդեն ոչ այնքան կտրուկ ու առանց աստիճանների:

Գոլլումը թույլ չտվեց հոբիթներին երկար հանգստանալ:

— Դեռ մի սանդուղք էլ կա,— ասաց նա: — Շատ ավելի երկար: Այդ մեկն էլ բարձրանանք՝ ու այն ժամանակ կհանգստանաք: Այստեղ դեռ շուտ է:

Սեմը տնքաց:

— Երկա՞ր, ասում ես,— հարցրեց նա:

— Այո, այո, երկար: Սակայն ավելի հեշտ: Հոբիթները մագլցեցին ուղիղ սանդուղքով, իսկ հիմա ոլորունն է սկսվում:

— Իսկ հետո՞,— հարցրեց Սեմը:

— Հետո կտեսնենք,— ցածր պատասխանեց Գոլլումը: — Օ այո, կտեսնենք:

— Դու ոնց որ ասում էիր, որ հետո թունել է սկսվում, էդպես չէ՞,— շարունակեց Սեմը: — Մութ-մութ թունե՞լ:

— Այո-այո, թունել,— ասաց Գոլլումը,— բայց սկզբում հոբիթները կհանգստանան: Երբ հոբիթները հասնեն այնտեղ, նրանք կտեսնեն այն հենց իրենց դիմաց: Եթե կարողանան բարձրանալ, իհարկե, դա ամենավերևն է, օ այո:

Ֆրոդոն սարսռաց: Բարձրանալուց նա քրտնել էր, իսկ հիմա սկսեց մրսել. հագուստը կպել էր մարմնին, մութ անցումում խաղում էր անտեսանելի բարձունքներից փչող միջանցուկ քամին: Նա կանգնեց ու թափահարեց իրեն:

— Լավ, գնա՛նք,— ասաց նա: — Իմաստ չունի այստեղ մնալ:

Անցումը, թվում էր, վերջ չունի: Ճամփորդների դեմքին փչող սառը, միջանցուկ քամին շուտով վերածվեց ուժգին քամու: Երևում է, լեռներն իրենց մահացու շնչով ուզում էին կոտրել հոբիթների կամքը, փորձում էին ամեն գնով փակել նրանց ճանապարհը դեպի իրենց գաղտնիքները՝ աշխատելով քշել նրանց հետ ու նետել մութ վիհը: Վերջապես Սեմն ու Ֆրոդոն, աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափելով, հասկացան, որ անցումն ավարտվել է: Որևէ բան տեսնելը գրեթե անհնար էր: Այստեղ ու այնտեղ խավարից դուրս էին լողում անդեմ զանգվածներ ու անորոշ գորշ ստվերներ: Ժամանակ առ ժամանակ ցածր ամպերը լուսավորվում էին բոսորագույն աղոտ հրացոլքով, և մի ակնթարթ երևում էին աջ կողմում ու առջևում քարացած սրածայր ժայռերը՝ ոչ ավել ոչ պակաս երկինքը պահող հսկայական սյուներ: Հոբիթներն ու Գոլլումն արդեն հայրուրավոր ֆուտեր բարձրացել էին և գտնվում էին լայն խորշում: Ձախ կողմում ապառաժ էր, աջ կողմում՝ անդունդ:

Գոլլումը կպավ ժայռին ու շարունակեց առաջ գնալ: Վերելքն ավարտվել էր, բայց քարուքանդ արահետով խավարի մեջ առաջ գնալն առաջվա պես վտանգավոր էր. բացի այդ, արահետը տեղ-տեղ խցանված էր թափված քարաբեկորներով: Ստիպված էին գնալ դանդաղ ու չափազանց զգույշ: Թե որքան ժամանակ էր անցել, ինչ նրանք մտել էին Մորգուլյան հովիտ, ո՛չ Սեմը, ո՛չ Ֆրոդոն չէին կարողանում գուշակել: Անվերջանալի գիշերը, թվում էր, չի վերջանալու:

Վերջապես առջևում քարե պատ հայտնվեց, և նոր սանդուղք սկսվեց: Կրկին կարճատև դադար, ու կրկին վերելք՝ երկար, հոգնեցուցիչ: Բայց այս անգամ աստիճանները ժայռերի մեջ չէին մխրճվում. լեռան թեքություն այնքան էլ կտրուկ չէր, և սանդուղքը բարձրանում էր լանջի վրայով՝ օձի պես գալարվելով մեկ աջ, մեկ՝ ձախ: Հերթական անգամ, երբ աստիճանները բավական շատ աջ գնացին, ճամփորդները հայտնվեցին անդունդի եզրին, և ներքևում երևաց Մորգուլի կիրճը: Այնտեղ՝ հատակին, լուսատիտիկների երկար թելի պես առկայծում էր ուրվական ճանապարհը, որ մեռյալ քաղաքից տանում էր դեպի Անանուն Լեռնանցք: Ֆրոդոն շտապ շրջեց հայացքը:

Իսկ արահետ-սանդուղքն անընդհատ բարձրանում էր, ոլորվում, ձգվում, մինչև որ վերջապես հոբիթներին դուրս բերեց մի նոր մակարդակի վրա, որտեղ արահետը վերջնականապես լքում էր գլխավոր անցումը և նեղ, կողմնային խորշով բարձրանում դեպի Էֆել Դուաթի բարձունքները: Երկու կողմերում աղոտ զանազանվում էին բարձր, քարե սյուներ և ատամնավոր գագաթներ, իսկ դրանց միջև սևին էին տալիս ճեղքվածքներն ու խորխորատները, որտեղ անհաշիվ ձմեռները դարերով կրծել ու փշրել էին երբեք արևի երես չտեսած քարերը: Կարմիր հրացոլքը գնալով պայծառանում էր, բայց անհնար էր հասկանալ՝ լուսաբա՞ց էր արդյոք սկսվում Խավարի Երկրում, թե՞ Գորգորոթի սարսափազդու բարձրավանդակում մոլեգնող հրդեների հրացոլքն էր՝ Սաուրոնի չար գործերի հետևանքը: Նայելով վերև, Ֆրոդոն տեսավ (ճիշտ է, դեռ շատ հեռու) ճանապարհի վերջը՝ ամենաբարձր գագաթը կարմիր երկնքում, որն ակոսված էր երկու սրածայր ժայռերի արանքում գտնվող նեղ կիրճով:

Ֆրոդոն կանգ առավ ու ավելի ուշադիր նայեց: Ձախ ժայռն ավելի բարձր էր ու ավելի նեղ, բայց տարօրինակն այն էր, որ այնտեղ կարմիր կրակ էր առկայծում՝ գուցե՞ բոսոր երկինքն էր երևում ինչ-որ ճեղքից: Բայց ոչ, դա աշտարակ էր, սև աշտարակ՝ կառուցված այնտեղ անցումը հսկելու համար: Ֆրոդոն դիպավ Սեմի ձեռքին ու ցույց տվեց վերև:

— Օհո, բարև ձեզ,— սուլեց Սեմը և նայեց Գոլլումին: — Ստացվում է, որ քո գաղտնի անցումը այնուամենայնիվ հսկու՞մ են: Հապա մի խոստովանիր, դու այդ մասին գիտեի՞ր:

— Այստեղ բոլոր ճանապարհներն էլ հսկվում են,— հանգիստ պատասխանեց Գոլլումը: — Առանց դրա ինչպե՞ս կլիներ: Բայց հոբիթներն ինչ-որ կերպ ուզում են չէ՞ անցնել, նշանակում է, պետք է փորձել: Այստեղ, գուցե, ավելի վատ են հսկում: Գուցե բոլորը գնացել են մեծ պատերազմի: Այո, հնարավոր է և գնացել են, շա՜տ հնարավոր է:

— Գուցե, գուցե... — մռայլ փնչացրեց Սեմը: — Լավ, անցումը դեռ հեռու է: Դեռ պետք է բարձրանալ ու բարձրանալ: Ու հետո նոր թունելը: Լավ կլիներ հանգստանայիք, տեր իմ: Չգիտեմ գիշեր է հիմա, թե ցերեկ, բայց արդեն շատ ժամեր մենք առանց դադարի քարշ ենք գալիս...

— Այո, հանգստանալ պետք է,— համաձայնեց Ֆրոդոն: — Եկեք միայն թաքնվենք քամուց: Հարկավոր է ուժ հավաքել վերջին անգամվա համար:

Ֆրոդոյին իսկապես թվում էր, որ ճանապարհը գրեթե ավարտված է: Լեռան մյուս կողմում սպասվող սարսափները, գործը, որ պետք է ավարտին հասցվեր՝ այդ ամենը դեռ շատ հեռու էր թվում և չէր անհանգստացնում նրան: Նա միայն մտածում էր, թե ինչպես խաբել պահակներին և հաղթահարել անառիկ անցումը: Գլխավորը՝ կատարել այդ անհնարին քայլը, իսկ այնտեղ մի բան կլինի, ինչ-որ կերպ ամեն ինչ կդասավորվի: Համենայն դեպս այդպես էր նրան թվում այդ մութ ժամին Քիրիթ Ունգոլի մոտակայքում, երբ նրանք, վերջնականապես սպառված, քարշ էին գալիս քարե ստվերների մեջ:

Սուր քարերի արանքում փոքրիկ խորշ գտնվեց: Ֆրոդոն ու Սեմը մտան այնտեղ և խորքում տեղավորվեցին: Գոլլումը կծկվեց ելքի մոտ: Հարմար տեղավորվելով՝ հոբիթներն ընթրեցին: Դա, ըստ երևույթին, վերջին ընթրիքն էր Խավարի Երկիր իջնելուց առաջ: Ով գիտի, գուցե և վերջինը կյանքում... Հոբիթները կերան գոնդորական հացը, կոտրեցին էլֆական գալեթից մեկական կտոր և ջուր խմեցին: Բայց ջուրը հարկավոր էր խնայել, և հոբիթները միայն բերանները թրջեցին:

— Չեմ պատկերացնում, որտեղի՞ց պետք է ջուր ճարենք,— անհանգստանում էր Սեմը: — Օրքերը ջուր խմու՞մ են, թե՞ ոնց:

— Խմելը՝ խմում են,— ասաց Ֆրոդոն,— բայց իմաստ չունի այդ մասին նույնիսկ խոսել: Նրանց խմիչքը մեզ համար չէ:

— Ուրեմն, հարկավոր է անպայման ջուր լցնել տափաշշերը,— որոշեց Սեմը: — Առայժմ, սակայն, ոչ մի տեղ քչքչոց կամ կաթոց չեմ լսել: Իմիջայլոց, Ֆարամիրն ասում էր, որ Մորգուլյան հովտում կարծես թե ջուրը թունավորված է և խմել չի կարելի:

— Նա ասաց. «Չխմեք Իմլադ Մորգուլից հոսող ջուրը»,— առարկեց Ֆրոդոն,— իսկ մենք արդեն դուրս ենք եկել հովտի գլուխը, ու եթե առվակ հանդիպենք, ապա խնդրեմ:

— Մեկ է, եթե էդպիսի առվակ գտնվեր, ես չէի համարձակվի էնտեղից ջուր խմել,— ասաց Սեմը: — Դե, եթե միայն ծարավից մեռնելուց լինեմ: Դուրս չի գալիս էս տեղերը: — Նա հոտոտեց օդը: — Տարօրինակ հոտ է գալիս, զգու՞մ եք: Ծանր հոտ է ինչ-որ: Էհ, դուրս չի գալիս էստեղ:

— Ինձ այստեղ ոչինչ դուր չի գալիս,— արձագանքեց Ֆրոդոն: — Ո՛չ ժայռերը, ո՛չ հողը, ո՛չ ջուրը, ո՛չ էլ օդը: Այստեղ ամեն ինչ պղծված է, անիծված: Բայց ինչ կարող ես անել, մեր ճամփան այստեղով է գնում:

— Էդ մեկը ճիշտ է,— գլխով արեց Սեմը: — Նախօրոք իմանայինք ուր ենք գնում, հիմա դժվար թե էստեղ նստած լինեինք: Բայց երևի միշտ էլ էդպես է լինում: Վերցնենք բոլոր մեծ գործերը, որոնց մասին խոսվում է հին հեքիաթներում ու ասքերում, դե, արկածները, էդպես եմ ես դրանք անվանում: Առաջ մտածում էի որ բոլոր հայտնի հերոսներն իրենք են իրենց գլխին արկածներ բերում, ման են գալիս ու փնտրում՝ չկա՞ արդյոք որևէ տեղ որևէ արկած: Դե նրանք սովորական ժողովուրդ չեն, իսկ կյանքը ձանձրալի է, ահա և ճամփա են ընկնում իրենց գլխին արկածներ փնտրելու՝ հենց էնպես, հաճույքի համար: Բայց հիմա երկար մտածեցի ու հասկացա, որ էն հեքիաթներում, դե, որ ամենալավն են, որ իսկականից մինչև հոգուդ խորքը մտնում են, իրականում էդպես չէ: Էսպես, որ նայում ես, հա, իբր հեքիաթային մարդիկ ուղղակի վերցրել ու գնացել են էդ ճամփով, ոնց որ դուք ասացիք. մեր ճամփան էլ էստեղով է գնում: Բայց ես մտածում եմ, որ նրանք շատ անգամ կարող էին հրաժարվել ու թողնել գնալ տուն, ինչպես և մենք, բայց ոչ ոք չի նահանջել: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ նահանջել է՝ նրանց մասին մենք ոչինչ չգիտենք, որովհետև հեքիաթները նրանց մասին չեն: Հեքիաթները պատմում են մենակ նրանց մասին, ովքեր չեն նահանջել ու հայտնվել են ոչ էնտեղ, որտեղ կուզենային հայտնվել: Ու պետք է ասեմ, որ ոչ բոլորն են երջանիկ ավարտել: Համենայն դեպս, որ էդ հերոսներին հարցնես, էդպես չեն ասի, որ ամեն ինչ լավ է: Թեկուզ հենց ծեր պարոն Բիլբոն. վերադարձավ տուն, սկսեց ապրել իր համար, նայում ես՝ ամեն ինչ լավ է, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ փոխվել է, էլ էն չէ, հասկանու՞մ եք: Բայց, իհարկե, ավելի լավ է հենց էդպիսի լավ ավարտով հեքիաթի մեջ ընկնել, թեև կարող է պատահել, որ դա հեքիաթներից ամենալավը չէ: Իսկ մենք, հետաքրքիր է, ի՞նչ հեքիաթի մեջ ենք ընկել:

— Այո, հետաքրքիր է,— համաձայնեց Ֆրոդոն: — Բայց ես դա չգիտեմ: Իսկական հեքիաթում, երևի, այդպես էլ լինում է: Վերցրու յուրաքանչյուր ասք, որ սիրում ես: Դու, հնարավոր է, գիտես կամ կռահում ես, ինչով այն կվերջանա, բայց հերոսները հո չգիտեն: Եվ դու չես էլ ուզում, որ նրանք իմանան:

— Իհարկե, տեր իմ, չես ուզում: Թեկուզ հենց Բերենը. նա մտքով էլ չէր անցկացնում, որ իրեն վիճակված է հասնել Թանգորոդրիմ ու պոկել Սիլմարիլը Երկաթե Թագի վրայից, բայց՝ արեց: Ու էն էլ ասեմ, որ էնտեղ հազարապատիկ ավելի սարսափելի էր, քան էստեղ: Բայց նրա մասին հեքիաթը երկար-երկար է, էնտեղ և՛ ուրախություն կա, և՛ տխրություն, իսկ վերջում, նայում ես, ոչ մեկը, ոչ մյուսը... Իսկ Սիրմարիլը վերջ ի վերջո Էարենդիլիլը ստացավ: Իսկ հետո... Օհ, տեր իմ, ախր ես էդ մասին ո՛չ մի անգամ չէի մտածել. չէ՞ որ էդ Սիրմարիլի մի մասնիկն էլ մեզ մոտ է, էդ բյուրեղապակե անոթում, որ տիրուհին է ձեզ տվել... Ահա՛ քեզ խնդրեմ, մենք, պարզվում է, էդ նույն հեքիաթում ենք, ու այն շարունակվում է: Փաստորեն էդ բոլոր հեքիաթները երբեք չե՞ն ավարտվում:

— Այո, Սեմ, չեն ավարտվում,— պատասխանեց Ֆրոդոն: — Միայն հերոսներն են փոխվում. գալիս են, ավարտում իրենց գործը, գնում, իսկ հեքիաթը շարունակվում է: Մեր պատմությունն էլ վաղ թե ուշ կավարտվի:

— Ու էդ ժամանակ կկարողանանք հանգստանալ ու քնել,— ասաց Սեմն ու մռայլ ծիծաղեց: — Ախր լուրջ եմ ասում, տեր իմ. քնել, հանգստանալ, իսկ հետո վեր կենալ ու գնալ այգում աշխատելու: Ինձ, իրականում հենց էդ է մենակ պետք, իսկ հերոսություն անել՝ էդ թող ուրիշներն անեն, ես ուր, հերոսությունն ուր: Իսկ ընդհանրապես հետաքրքիր է, մենք հեքիաթի կամ երգի մեջ կհայտնվե՞նք: Դե, արդեն ընկել ենք, էդ պարզ է, ուրիշ բան նկատի ունեմ. էն որ երեկոները բուխարում մոտ նստած պատմում են: Գուցե մեր մասին է՞լ պատմեն, կամ շատ-շատ տարիներ հետո մեծ, հաստ, կարմիր ու սև տառերով գրքից կարդա՞ն: Հայրը կասի. «Իսկ հիմա եկեք լսենք Պահապան Ֆրոդոյի ու Մատանու պատմությունը» Եվ երեխաները կուրախանան. «Օ՜հ, այո, դա մեր ամենասիրած պատմություններից մեկն է: Իսկ Ֆրոդոն շատ քաջ էր, չէ՞, հայրիկ»: — «Այո, տղաս, Ֆրոդոն Հոբիթստանի պատմության մեջ ամենահաճանաչված հոբիթն է եղել, իսկ դա հանա՛ք բան չէ»:

— Հաստա՛տ հանաք բան չէ,— ամբողջ սրտով ուրախ ու զրնգուն ծիծաղեց Ֆրոդոն: Շա՜տ-շատ վաղուցվանից այդպիսի զրնգուն ծիծաղ չէր լսվել այս կողմերում, համենայն դեպս Մինչև Միջերկրում Սաուրոնի հայտնվելը: Սեմին հանկարծ թվաց, որ քարերն ուշադիր լսում են, իսկ ժայռերը շարժվում ու կռանում են իրենց վրա: Բայց Ֆրոդոն ոչինչ չէր նկատում և շարունակում էր ծիծաղել:

— Ախ, Սեմ,— արցունքները մաքրելով ասաց նա,— լսում եմ քեզ ու այնպես եմ ուրախանում, ասես մեր մասին արդեն գրել են գրքում: Բայց դու մոռացար մյուս գլխավոր հերոսի՝ Սեմուայս Անկոտրումի մասին: «Հայրիկ, ես Սեմի մասին էլ եմ ուզում լսել: Ինչու՞ նրա մասին չես պատմում, ես սիրում եմ նրա զրույցները, դրանք այնքան ծիծաղելի են... Ֆրոդոն առանց Սեմի հեռու չէր գնա, չէ՞, հայրիկ»:

— Էհ, տեր իմ,— նեղացավ Սեմը,— ես լուրջ եմ բան եմ ասում, իսկ դուք վրաս ծիծաղում եք:

— Ես էլ եմ լուրջ ասում,— առարկեց Ֆրոդոն,— ավելի լուրջ չի լինում: Միայն թե մեր հեքիաթը դեռ չի վերջացել, Սեմ, մենք հասել ենք ամենամռայլ գլխին: Ամենայն հավանականությամբ կգտնվեն այնպիսինները, որ կասեն. «Հայրիկ, գիրքը փակիր, էլ մի կարդա, շարունակությունը չենք ուզում լսել»:

— Հնարավոր է,— ասաց Սեմը,— բայց ես նրանց փոխարեն էդպես չէի ասի: Երբ ամեն ինչ արդեն գրված է, ու հեքիաթը պատրաստ է, էնտեղ թեկուզ Գոլլումին ավելացրու, ինչ-որ մեկին նա էլ լավը կթվա: Ախր նա մեր կողքին է անընդհատ, ոչ թե նրանց... Չէ՞ որ նա էլ է սիրել մի ժամանակ հեքիաթներ լսել՝ եթե իրեն հավատանք: Հետաքրքիր է, նա իրեն հերո՞ս է համարում, թե՞ չարագործ: Հե՛յ, Գոլլում,— կանչեց նա,— ուզու՞մ ես հերոս լինել... Էս ու՞ր նորից կորավ:

Ո՛չ ելքի մոտ, ո՛չ էլ մոտակայքում Գոլլումը չէր երևում: Ուտելուն նա չմասնակցեց, միայն, ինչպես միշտ, մի քիչ ջուր խմեց ու կծկվեց, որ քնի: Առաջ երբ կորչում էր, հոբիթները չէին անհանգստանում, մտածում էին որ գնում է որս անելու: Եվ ահա նորից է կորել, բայց հիմա՞ ուր է գնացել:

— Ինձ դուր չի գալիս, որ նա էսպես, առանց մի խոսք ասելու կորչում է,— մռայլվեց Սեմը: — Արի ու հասկացիր, թե ինչ կա մտքին: Մանավանդ հիմա, ախր էստեղ ուտելու բան չկա, ի՞նչ պետք է նա գտնի: Համեղ քա՞ր: Էստեղ նույնիսկ մամուռ չի աճում:

— Հանգիստ թող նրան,— ասաց Ֆրոդոն: — Քեզ համար ի՞նչ տարբերություն: Առանց նրա մենք այսքան հեռու չէինք գնա ու անցումն էլ երբեք չէինք գտնի: Ինչպես որ կա, էնպես էլ ընդունիր՝ եթե նույնիսկ երկակի խաղ է խաղում, ոչինչ չենք կարող անել:

— Ճիշտ եք ասում, բայց ես ավելի հանգիստ եմ, երբ նա աչքիս առաջ է,— չէր հանգստանում Սեմը: — Մանավանդ, եթե երկակի խաղ է խաղում: Հիշու՞մ եք, ոնց նա հրաժարվեց պատասխանել, հսկու՞մ են անցումը, թե՞ ոչ: Եվ ահա խնդրեմ, հրեն աշտարակը: Հնարավոր է դատարկ է, հնարավոր է՝ ոչ: Գուցե նա նրանց մո՞տ է գնացել. դե նրանց, ովքեր աշտարակում նստած են օրքերի կամ չգիտեմ էլ ում...

— Չէ, չեմ կարծում,— ասաց Ֆրոդոն,— եթե նույնիսկ մտքին վատ բան կա՝ և երևում է, այդպես էլ կա, դու, միևնույնն է, սխալվում ես: Ո՛չ օրքերին, ո՛չ էլ Սաուրոնի մյուս սպասավորներին նա չի բերի: Այլապես ինչու՞ պետք է նա այսքան երկար սպասեր, բերեր հասցներ այստեղ, նամանավանդ, որ այդքան վախենում է այս երկրից: Հարյուր անգամ կարող էր մեզ մատնել մեր հանդիպելու պահից սկսած... Ոչ, եթե ինչ-որ բան էլ մտածել է, ապա հույսը դրել է իր վրա ու կանի իր ձևով՝ սուսիկ-փուսիկ:

— Դե լավ, երևի դուք ճիշտ եք, տեր իմ,— ասաց Սեմը: — Բայց, եթե էդպես է, դրա մեջ ուրախանալու բան չկա: Նա ինձ, չեմ կասկածում, փտած փորոտիքի համար էլ կմատնի օրքերին: Բայց ես ախր մոռացել եմ. Բա Սքանչելի՛ն: Չէ, հենց սկզբից էլ նրա ճակատին գրված էր. «Տվեք Սքանչելին խեղճ Սմեագորլին»: Ու եթե մտքում մի բան կա, ապա հաստատ էդ ուղղությամբ: Բայց ինչու՞ նա մեզ էստեղ բերեց: Չէ, ավելի պարզ հարց տվեք, Էդ մեկը չգիտեմ:

— Դե նա, երևի, ինքն էլ չգիտի ինչու,— ասաց Ֆրոդոն: — Գլխում այնպիսի խառնաշփոթ է, որ դժվար, թե այնտեղ ինչ-որ հստակ պլան հասունանա: Կարծում եմ, նրա գլուխը հիմնականում զբաղված է իր Սքանչելին Թշնամուց փրկելու մտքերով, պահպանում է այն, քանի դեռ կարողանում է: Եթե Թշնամին ստանա Մատանին, Գոլլումի համար ամեն ինչ կվերջանա: Մյուս կողմից էլ ժամանակ է ձգում ու սպասում հարմար պահի:

— Դե ես էդպես էլ ասում էի՝ Լպրծունն ու Գարշելին,— գլխով արեց Սեմը: — Ինչքան մոտենում ենք թշնամական հողերին, էնքան Գարշելին ավելի է գլուխ բարձրացնում: Հիշեք իմ խոսքը. հենց որ հասնենք անցումին, նա իր Սքանչելին էդտեղից էն կողմ էդպես հանգիստ բաց չի թողնի, անպայման ինչ-որ մի բան կհնարի:

— Անցումին դեռ պետք է հասնել,— նկատեց Ֆրոդոն:

— Ճիշտ է չենք հասել, ու հենց դրա համար հիմա պետք է ավելի ուշադիր լինել: Հենց քնեցինք, Գարշելին հո էստեղ է ու էստեղ: Դե ես էդ իմ մասին եմ ասում, իսկ դուք, տեր իմ, կարող եք հանգիստ քնել, կուրախացնեք ինձ: Ես ձեզ կհսկեմ: Մենակ մոտ նստեք ու մի անհանգստացեք, հիմա ես ձեզ կգրկեմ՝ ու հապա թող մեկը առանց ձեր հավատարիմ Սեմի իմացության համարձակվի ձեզ դիպչե՛լ:

— Քնել,— ասաց Ֆրոդոն ու հառաչեց, նման մի ճամփորդի, ով անապատում զովաշունչ կանաչ միրաժ է տեսնում: — Այո, թերևս, հաճույքով կքնեմ... Նույնիսկ այստեղ:

— Քնեք, տեր իմ, դրեք ձեր գլուխն իմ ծնկներին ու քնեք:

Այդպես էլ գտավ նրանց Գոլլումը, երբ մի քանի ժամ հետո վերադարձավ. նա դուրս սողաց առջևում խտացած խավարից ու սողեսող մոտեցավ քնածներին: Սեմը նստած էր, հենված ժայռին ու ծանր շնչում էր քնի մեջ, իսկ խորը քնած Ֆրոդոն պառկած էր գլուխը նրա ծնկներին դրած: Սեմի թուխ ձեռքը ծածկում էր Ֆրոդոյի գունատ ճակատը, մյուս ձեռքը նա դրել էր տիրոջ կրծքին: Երկուսի դեմքերն էլ խաղաղ էին ու անվրդով:

Գոլլումը նայեց նրանց, և հանկարծ նրա նիհար, սոված դեմքին տարօրինակ արտահայտություն հայտնվեց: Աչքերի գիշատիչ կրակը հանգավ. դրանք խամրեցին գունաթափվեցին և դարձան ծեր ու հոգնած: Հանկարծ նա ցնցվեց, ասես ցավից, ապա շրջվեց, նայեց անցումի կողմը և գլուխն օրորեց. թվում էր, նրա մտքում ինչ-որ ներքին վեճ է ընթանում: Հետո մոտեցավ ու դողացող ձեռքով նրբորեն դիպավ Ֆրոդոյի ծնկին՝ ավելի շուտ ոչ թե դիպավ, այլ շոյեց: Եթե քնածներն այդ պահին նրան տեսնեին, կմտածեին, որ իրենց առջև զառամյալ, հյուծված, տարիքն անցած մի անծանոթ հոբիթ է, ով վաղուց կորցրել է իր հարազատներին ու ընկերներին, ընդմիշտ բաժանվել իր մանկության տարիների թարմ մարգագետիններից ու զրնգուն առվակներից և վերածվել սովահար, խղճալի ու թշվառ մի ծերունու...

Գոլլումի հպումներից Ֆրոդոն շարժվեց ու կամացուկ ճչաց քնի մեջ: Սեմը նույն վայրկյանին արթնացավ, տեսավ Գոլլումին ու մի բան հասկացավ՝ որ վերջինս «ձեռք է տալիս» տիրոջը:

— Հե՛յ, դու,— խստորեն ասաց նա,— էդ ի՞նչ ես անում:

— Ոչինչ, ոչինչ,— ցածր արձագնաքեց Գոլլումը: — Տերը բարի է:

— Բարին՝ բարի է, առանց քեզ էլ գիտեմ,— ասաց Սեմը: — Դու ավելի լավ է ասա տեսնեմ որտե՞ղ էիր քարշ գալիս, ի՞նչ նենգ պլան էիր մշակում, ստոր, ծե՛ր չարագործ:

Գոլլումն ընկրկեց. ծանր կոպերի տակ բռնկվեցին կանաչ կրակները: Այժմ նա արդեն սարդ էր հիշեցնում, ոչ թե ծեր հոբիթ՝ չորեքթաթ, ոտքերը չռած, գլուխը ներս քաշած, իսկ աչքերը գրեթե դուրս էին եկել ակնախնձորներից: Կարճատև ակնթնարթն անցավ, անվերադարձ հեռացավ:

— Նենգ, ստոր,— Ֆշշացրեց նա,— հոբիթներն այնքան քաղաքավարի են միշտ, այո-սսս: Լա՛վ հոբիթսներ: Սմեագորլը տանում է նրան գաղտնի արահետներով, որոնց մասին ոչ ոք, բացի նրանից, չգիտի: Նա հոգնած է, ծարավ, այո, ծարավ, բայց գնում է, փնտրում, ճամփան գտնում, իսկ հոբիթսները նրան նենգ ու ստոր են անվանում: Շատ լավ ընկերներ ունի նա, այո, իմ սքանչելի, շատ լավ:

Սեմը փոքր ինչ զղջաց ասածների համար, բայց նրա ասածներին չհավատաց:

— Դե լավ,— ասաց նա,— ներող եղիր: Ուղղակի դու ինձ արթնացրիր, հասկանու՞մ ես: Իսկ ես չպետք է քնեի, դրա համար էլ տաքացա մի քիչ: Պարոն Ֆրոդոն շատ է հոգնել: Համոզեցի նրան, որ քնի, ասացի, որ կհսկեմ, բայց տես թե ինչ ստացվեց: Ներիր: Իսկ դու ու՞ր էիր կորել:

— Քարշ էի գալիս ու ստոր պլան մշակում,— պատասխանեց Գոլլումը: Աչքերի կանաչ կրակը չմարեց:

— Դե, ինչպես կուզես,— ասաց Սեմը,— քո գործն է: Համենայն դեպս էնքան էլ հեռու չեմ ճշմարտությունից: Լավ, ժամանակն է երեքով գնանք քարշ գալու: Ժամը քանի՞սն է: Օրը փոխվե՞լ է, թե՞ դեռ ոչ:

— Փոխվել է,— նետեց Գոլլումը: — Երբ հոբիթները քնում էին, արդեն փոխվել էր: Այստեղ չի կարելի քնել, շատ վտանգավոր է, բայց հիմար հոբիթները քնել էին: Իսկ խեղճ Սմեագորլը հսկում էր նրանց ու ստոր պլան մշակում:

— Ի՞նչ ես կպել էդ բառից, հերի՛ք է, բեր մոռանանք,— բարկացավ Սեմը: — Ավելի լավ է ես տիրոջն արթնացնեմ:

Նա քնքշորեն հետ գցեց Ֆրոդոյի ճակատին ընկած մազերը և, կռանալով, կամացուկ ասաց.

— Արթնացեք, տեր իմ, ժամանակն է:

Ֆրոդոն շարժվեց, բացեց աչքերը և, տեսնելով իր վրա կռացած Սեմի դեմքը, ժպտաց:

— Շուտ չե՞ս արթնացնում, Սեմ,— հարցրեց նա: — Դեռ մութ է ախր:

— Էստեղ միշտ էլ մութ է, տեր իմ,— ասաց Սեմը: — Գոլլումն է վերադարձել, ասում է արդեն օրը փոխվել է, գնալու ժամանակն է: Վերջին անգամն է:

Ֆրոդոն խորը շունչ քաշեց ու նստեց:

— Վերջին անգա՞մն է, ասում ես: Դե լավ: Բարև, Սմեագորլ: Ուտելու բան գտա՞ր քեզ համար: Հանգստացա՞ր:

— Սմեագորլը ժամանակ չունի ուտելիք փնտրելու, հանգստանալու,— պատասխանեց Գոլլումը: — Նա քարշ է գալիս ու ստորություն անում:

— Ինչու՞ ես ինքդ քեզ վիրավորում, Սմեագորլ,— զարմացավ Ֆրոդոն: — Եթե նույնիսկ արժանի ես, միևնույնն է, խելամիտ չէ:

— Սմեագորլն ինքն իրեն չի վիրավորում,— պատասխանեց Գոլլումը: — Այդ բարի պարոն Սեմն է նրան վիրավորում, նա խելացի հոբիթ է, ամեն ինչ գիտի:

Ֆրոդոն նայեց Սեմին:

— Այո, տեր իմ, եղել է նման բան,— խոստովանեց Սեմը: — Ճիշտն ասած լեզվիցս թռավ, բայց հասկանում եք, արթնանում եմ, իսկ նա ձեզ ձեռք է տալիս: Արդեն ներողություն եմ խնդրել, բայց, երևում է, իզուր:

— Ժամանակ եք գտել վիճելու,— հանդիմանեց Ֆրոդոն: — Եկեք հաշտվենք ու մոռանանք այդ մասին: Ահա թե ինչ, Սմեագորլ. կարծես թե ժամանակը եկել է, դու քո խոստումը կատարեցիր: Շարունակությունն ինքներս էլ կգնանք, ճի՞շտ է: Ուր գնալ, հասկանալի է, անցումն արդեն երևում է, և եթե ուրիշ ինչ-որ արտառոց բան չկա, նշանակում է, դու քո գործն արել ես: Կարող ես վերադառնալ և գնալ այնտեղ, որտեղ կարելի է ուտել ու հանգստանալ, որտեղ թշնամու սպասավորները քեզ չեն բռնի: Օրը կգա, և ես քեզ վարձահատույց կլինեմ՝ ես կամ մեկ ուրիշը, ով ինձ հիշում է:

— Ոչ, ոչ, ոչ, դեռ ոչ,— վախեցած ճչաց Գոլլումը: — Հոբիթները չեն կարող ճանապարհը գտնել, ոչ: Առջևում թունելն է, Սմեագորլը պետք է գնա նրանց հետ: Ոչ ուտել, ոչ քնել նրան դեռ չի կարելի, ոչ, դեռ ոչ:

=== Գլուխ իներորդ. Շելոբի որջը ===

Գուցե իսկապես ցերեկ էր, ինչպես հավատացնում էր Գոլլումը, բայց հոբիթների համար այն գրեթե ոչնչով չէր տարբերվում գիշերից. երևի միայն ծանր երկինքը գլխավերևում արդեն այնքան էլ անթափանց սև չէր թվում: Այժմ այն ավելի շատ ծխից հյուսված ցածր տանիք էր հիշեցնում: Համատարած խավարի փոխարեն, որը դեռ պահպանվում էր ճեղքերում ու ձորերում, Մութ Երկիրը պարուրված էր մոխրագույն, մառախլապատ մթնշաղով: Հոբիթները ձեռք ձեռքի տված քայլում էին Գոլլումի հետևից նեղ, երկար իջվածքի հատակով, որի երկու կողմերում, ցցված էին կոպիտ արձաններ հիշեցնող վիթխարի քարաբեկորներ ու սյուներ: Շուրջը խոր լռություն էր տիրում: Առջևում՝ մոտ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր հսկայական ժայռի մոխրագույն կտրվածքը՝ ուղղաձիգ ու բարձր: Այն աստիճանաբար մոտենում էր, մեծանում, մինչև որ վերջապես սև պատի պես ծածկեց ամբողջ աշխարհը: Ժայռի ստորոտը թաղված էր խիտ ստվերի մեջ: Սեմը հոտոտեց օդը և կնճռոտեց դեմքը:

— Թու՛, հո հոտ չէ,— փնթփնթաց նա,— ուղղակի սպանում է:

Ճամփորդները շարունակեցին առաջ գնալ, և շուտով ժայռի ստվերը ծածկեց նրանց: Քիչ անց պատի մեջտեղում ուրվագծվեց թունելի սև բերանը:

— Ահա այն՝ թունելի մուտքը,— ցածր ասաց Գոլլումը: — Այստեղից սկսվում է անցումը:

Նա չասաց, թե ինչպես էր կոչվում այդ անցումը: Իսկ կոչվում էր այն Թորեք Ունգոլ կամ Շելոբի որջը: Նողկալի հոտը փչում էր հենց այնտեղից: Բայց դա նման չէր այն թեթև նեխահոտին, որ արձակում էին Մորգուլի մարգագետինները, ո՛չ, դա խիտ, ուժեղ գարշահոտ էր, ասես ներսում մի այնպիսի հրեշավոր գարշանքի կույտ էր նեխում, որը նույնիսկ անուն չունի:

— Այլ կերպ հնարավոր չէ՞ անցնել, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն:

— Ոչ-ոչ,— արձագանքեց Գոլլումը,— միայն այստեղով:

— Ուզում ես ասել, որ դու եղե՞լ ես էս անցքի մեջ,— հարցրեց Սեմը: — Թու՛: Դե հա, քեզ համար գարշահոտությունն ի՜նչ խոչընդոտ է որ...

Գոլլումի աչքերը չարագուշակ փայլատակեցին:

— Նա չգիտի, թե ինչն է մեզ համար խոչընդոտ, ճի՞շտ է, իմ սքանչելի: Ոչ, իհարկե չգիտի: Ուղղակի Սմեագորլը համբերատար է, այո-սսս: Այո, նա եղել է այստեղ, անցել է դրա միջով մի կողմից մյուսը, այո: Այլ ճանապարհ չկա:

— Իսկ ի՞նչն է էնտեղ էսպիսի նողկալի հոտ արձակում,— հարցրեց Սեմը: — Ասես... Ոչ, ավելի լավ է ոչինչ չասեմ: Հավանաբար օրքերի ինչ-որ աղբանոց է, որտեղ նրանք մի հարյուր տարի չեմ ասի, թե ինչ աղբ են կուտակել:

— Օրքերի է, թե ոչ, ոչինչ չենք կարող անել,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն մեզ այստեղ է պետք:

Հոբիթները խորը շունչ քաշեցին և մտան ներս: Մի քանի քայլ հետո նրանց կլանեց զարհուրելի անթափանց խավարը: Մորիայից հետո հոբիթներն այդպիսի մթության մեջ չէին հայտնվել, թեև այստեղ, եթե միայն դա հնարավոր է, խավարն ավելի սև ու խիտ էր թվում: Մորիայում գոնե միջանցուկ քամիներ կային, քայլերն արձագանքում էին ու տարածության զգացում ստեղծում, իսկ այստեղ ոչինչ չկար, բացի ծանր գարշահոտությամբ հագեցած խավարից, որում խլանում էր ցանկացած ձայն: Նրանք դանդաղ գնում էին սև, խիտ մշուշի միջով, որն ասես առաջանում էր հենց խավարից, և երբ հոբիթները փորձում էին շունչ քաշել, այդ գարշահոտ մշուշը ոչ միայն նրանց աչքերն էր կուրացնում, այլև հոգին. այն ջնջում էր գույների, ձևերի և լույսի մասին բոլոր հիշողությունները: Միայն հավերժական գիշեր, որը միշտ եղել է ու կլինի, և չկա ուրիշ ոչինչ, բացի գիշերից:

Բոլոր զգայարաններից մնացել էր միայն շոշափելիքը, և շուտով նրանց ձեռքերի մատներն ու ոտնաթաթերը ցավագին զգայնություն ձեռք բերեցին: Ի զարմանս հոբիթների, պարզվեց, որ պատերը ողորկ են ու հարթ: Հատակը, բացառությամբ հազվադեպ հանդիպող կարճ աստիճանների, նույնպես հարթ էր և հաստատուն թեքությամբ բարձրանում էր: Դա բավական լայն, բարձր կամարներով թունել էր: Սեմն ու Ֆրոդոն գնում էին կողք կողքի, ձեռքները լայն պարզած՝ աշխատելով դիպչել թունելի պատերին, բայց շուտով կորցրին իրար և միմյանց դիպչել այլևս չէին կարողանում:

Գոլլումն առաջինն էր մտել թունել, և թվում էր, թե ամբողջ ժամանակ գնում է մի քանի քայլ առջևից: Սկզբում հոբիթները լսում էին նրա սուլող շնչառությունն ու հևոցը, բայց որոշ ժամանակ անց նրանց բոլոր զգայարանները բթացան՝ նույնիսկ շոշափելիքն ու լսողությունը: Անհավանական ջանքեր գործադրելով, հոբիթներն առաջ էին գնում՝ գործի դնելով իրենց ողջ կամքը, այն նույն կամքը, որը նրանց բերեց թունել և, որն էլ առաջ էր մղում նրանց, որպեսզի դուրս բերի այնտեղից:

Երևի շուտով՝ երևի, որովհետև ժամանակն ու հեռավորությունը դադարել էին գոյություն ունենալ՝ Սեմն աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափեց և հասկացավ, որ կողմնային միջանցք է սկսվում: Այնտեղի օդն այնքան էլ ծանր չէր, և մի պահ նույնիսկ թվաց, թե թեթև քամի է փչում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին առաջ գնալ:

— Էստեղ էլի անցումներ կան,— մեծ դժվարությամբ շշնջաց Սեմը: — Ահա թե որտեղ են օրքերն ապրում՝ ուրախանում:

Շուտով ևս երեք կամ չորս կողմնային միջանցքներ հանդիպեցին սկզբում աջ կողմում, հետո՝ ձախ, որտեղով գնում էր Ֆրոդոն: Դրանք ավելի լայն էին, բայց հոբիթները շարունակում էին գնալ ուղիղ՝ գլխավոր անցումը ոչ մի կողմ չէր թեքվում և անընդհատ բարձրանում էր: Բայց ինչու՞ այն ոչ մի կերպ չի ավարտվում, դեռ որքա՞ն պետք է դիմանալ, կբավականացնի՞ արդյոք նրանց կամքը մինչև վերջ: Որքան բարձրանում էին, այնքան շնչելը դժվարանում էր, և հոբիթներին երբեմն թվում էր, թե օդը դարձել է թանձր, շոշափելի ժելե: Նրանց գլուխները ժամանակ առ ժամանակ դիպչում էին առաստաղից կախված ինչ-որ շոշափուկների կամ գուցե բույսերի, իսկ գարշահոտությունը գնալով ուժեղանում էր: Հոբիթներին թվում էր, թե բոլոր զգայարաններից մնացել է միայն հոտառությունը՝ և միայն այն պատճառով, որ իրենք տառապեն: Մեկ ժամ, երկու ժամ, երեք՝ որքա՞ն ժամանակ է, ինչ նրանք գտնվում են այս անցքում: Մի քանի օ՞ր: Իսկ գուցե շաբա՞թ: Սեմը հեռացավ պատից, գտավ Ֆրոդոյի ձեռքը, և նրանք ձեռք ձեռքի տված շարունակեցին գնալ:

Հանկարծ Ֆրոդոն (նա դեռ բռնած էր ձախ պատից) դատարկություն շոշափեց և քիչ էր մնում ընկներ. հերթական կողմնային միջանցքը մինչ այդ հանդիպածներից ամենալայնն էր: Այնտեղից այնպիսի գարշահոտություն էր փչում և այնքան մեծ էր զգացումը, որ այնտեղ ինչ-որ հրեշավոր չարություն կա թաքնված, որ Ֆրոդոն քիչ մնաց կորցներ գիտակցությունը: Սեմը նույնպես չդիմացավ, սայթաքեց և ձեռքերն առաջ պարզած ընկավ: Հաղթահարելով սրտխառնոցն ու վախը, Ֆրոդոն ճանկեց Սեմի ձեռքը:

— Վե՛ր կաց,— հազիվ լսելի ու խռպոտ շշնջաց նա,— և՛ գարշահոտության, և՛ վտանգի աղբյուրն այստեղ է թաքնված: Առա՛ջ, արա՛գ:

Հավաքելով ուժերի վերջին մնացորդները, նա թափահարեց Սեմին, ոտքի կանգնեցրեց նրան ու առաջ նետվեց: Սեմը սայթաքելով քայլում էր նրա կողքից. մեկ քայլ, երկու քայլ, երեք, վեց... Ըստ երևույթին սարսափելի անցումը մնաց հետևում, որովհետև հանկարծ քայլելը հեշտացավ՝ ասես անտեսանելի թշնամական կամքը մի ակնթարթ բաց թողեց նրանց: Դեռևս իրար ձեռք բռնած՝ հոբիթները շարունակեցին գնալ, բայց դեռ չէին հասցրել տասը քայլ էլ անել, երբ հանդիպեցին նոր դժվարության: Թունելը դարձյալ ճյուղավորվում էր և մթության մեջ հնարավոր չէր որոշել, թե ո՛րն է ավելի լայն, ո՛րն է թեքվում, ո՛րն է գնում ուղիղ: Ուր գնալ՝ ա՞ջ, թե՞ ձախ: Երկուսն էլ հասկանում էին, որ սխալ ընտրությունը նշանակում է մահ:

— Ու՞ր կորավ Գոլլումը,— շնչակտուր շշնջաց Սեմը,— ինչու՞ նա մեզ չսպասեց:

— Սմեագո՛րլ,— փորձեց կանչել Ֆրոդոն,— Սմեագո՛րլ: — Բայց նրա ձայնն ընդհատվեց և արտասանած անունը քարացավ շուրթերին: Պատասխան չկար՝ օդն անշարժ էր ու անարձագանք:

— Իմ կարծիքով էս անգամ վերջնականապես ծլկեց,— փնչացրեց Սեմը: — Տեղ հասցրեց, շնորհակալությու՛ն. ա՛յ թե ուր էր նա մեզ բերում, պարզվում է: Դեհ, Գոլլում, ձեռքս ընկար՝ գլու՛խդ թռցնելու եմ:

Վերջապես նրանք շոշափելով հայտնաբերեցին, որ դեպի ձախ ճանապարհ չկա. այն կամ զմռսված էր քարերով կամ ավարտվում էր փակուղով:

— Ձախ հնարավոր չէ գնալ,— ասաց Ֆրոդոն: — Նշանակում է՝ ինչ էլ, որ մեզ այնտեղ սպասելիս լինի, ստիպված ենք գնալ աջ անցումով:

— Մենակ թե արագ,— ճչաց Սեմը,— էստեղ ինչ-որ մեկը կա, Գոլլումից շատ ավելի սարսափելի ինչ-որ մեկը: Ես թիկունքով զգում եմ նրա հայացքը:

Հազիվ էին մի քանի քայլ առաջ գնացել, երբ հետևում ինչ-որ քլթքլթոց լսվեց, հանկարծակի ու սարսափելի՝ հատկապես ստորգետնյա ծանր լռության մեջ, որն ավարտվեց երկար ու թունավոր սուլոցով: Հոբիթները սարսափահար շրջվեցին, բայց ոչինչ չտեսան: Նրանք քարացան անհայտ սպառնալիքի սպասումով:

— Ծուղա՛կ է,— շշնջաց Սեմը՝ ձեռքը դնելով սրի կոթին: Նա հիշեց Մառախլապատ Գերեզմանոցը, որտեղ ձեռք էր բերել այդ թուրը. այնտեղ նույնպես մութ էր:

«Էհ, ա՛յ թե ծերուկ Թոմն էստեղ լիներ»,— մտածեց նա:

Բայց Թոմը հեռու էր, իսկ խավարը շրջապատում էր նրան բոլոր կողմերից: Զայրույթի ու մութ հուսահատության ճիրանները սեղմեցին նրա սիրտը: Եվ հանկարծ նրան թվաց, որ ինքը լույս է տեսնում: Բայց դա իրական լույս չէր, այլ ներքին լույս. այն ճառագում էր հոբիթի ներսում: Լույսն անասելի պայծառ էր՝ ինչպես արևի լույսը բանտարկյալի աչքերի համար, որը երկար ժամանակ նստած է եղել ստորգետնյա զնդանում: Այն հանկարծ գունավորվեց, դարձավ կանաչ, ոսկեգույն, արծաթագույն, ապա կուրացրեց շլացուցիչ ճերմակությամբ... Ինչ-որ տեղ հեռվում, ասես էլֆական նկարի մեջ, Սեմը տեսավ տիրուհի Գալադրիելին՝ կանգնած լորիենյան խոտի վրա նվերները ձեռքին: «Իսկ քեզ, Մատանու Պահապան,— լսեց նա հեռավոր, բայց հստակ ձայնը,— վերջում եմ ընծա տալիս»:

Քլթքլթացող սուլոցը գնալով ավելի մոտիկից էր լսվում, ասես անշտապ, բայց անշեղորեն, սաստիկ գարշահոտություն տարածելով, հոբիթներին էր մոտենում ինչ-որ ահռելի հատվածոտանի արարած:

— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— կրկին խոսալու ունակություն ձեռք բերելով՝ ճչաց Սեմը,— տիրուհու նվե՛րը: Ապակե աստղի՛կը: Հիշու՞մ եք. «Որքան սև է խավարը, այնքան ավելի պայծառ է այն լուսավորում»: Ապակե աստղի՛կը:

— Աստղի՞կը,— մրթմրթաց Ֆրոդոն ասես քնի մեջ՝ առանց հասկանալու: — Ա՜խ, այո՛, աստղիկը: Ինչպես կարող էի մոռանալ դրա մասին: «Երբ մնացած բոլոր լույսերը մարեն, այն խավարի մեջ քեզ ճանապարհ ցույց կտա»: Իսկապես, միակ փրկությունը դրա մեջ է: Ահա այն խավարը, և թո՛ղ որ վառվի լու՛յսը:

Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը և ծոցագրպանից դանդաղ դուրս քաշեց Գալադրիելի անոթը: Սկզբում այն հազիվ էր առկայծում, ինչպես նոր ծագող աստղը մշուշոտ երկնքում, բայց հետո պայծառ լուսավորվեց և վերջապես բոցավառվեց պայծառ, արծաթավուն կրակով: Եվ վառվե՛ց անմար լույսը, ասես Էարենդիլն ինքն էր վերջին Սիրմարիլը ճակատին մայրամուտի արահետներով երկնքից իջել թունել: Խավարը նահանջեց դեպի թունելի պատերը, և այժմ անոթը, թվում էր, շողշողում է բյուրեղապակյա գնդի մեջտեղում ու Ֆրոդոյի ձեռքի վրա ճերմակ կայծերի խուրձ սփռում:

Ֆրոդոն ապշած նայում էր զարմանահրաշ նվերին, որը երկար ժամանակ կրել էր կրծքի տակ՝ չիմանալով դրա իսկական արժեքը: Նա գրեթե մոռացել էր այդ նվերի մասին և հիշեց միայն մորգուլյան հովտում, բայց չօգտագործեց՝ վախենալով, որ այն ազդանշան կլինի թշնամիների համար:

— ''Այա Էարենդիլ Էլենիոն Անկալի՛մա'',— բացականչեց նա՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ են նշանակում և այդ բառերը և որտեղից հայտնվեցին իր շուրթերին, քանզի թվում էր, թե այդ բառերն արտասանում է մեկ այլ ձայն՝ զրնգուն ու հստակ, որը չի խլանում թունելի խավարում:

Բայց կան նաև այլ ուժեր` թաքնված Միջերկրի մթին խորքերում, գիշերային ուժեր, չարագույժ, հինավուրց ու հզոր: Այդ խավարածին հրեշը, որ մոտենում էր հոբիթներին, անհիշելի ժամանակներում արդեն լսել էր այդ կոչը հենց էլֆերից, լսել էր ու չէր վախեցել: Ի՞նչը կարող էր կանգնեցնել նրան հիմա: Եվ Ֆրոդոն զգաց խավարի մեջ տարածվող նրա կատարյալ, մահացու չարությունը, մարմնով զգաց նրա զննող, անողոք հայացքը: Ոչ հեռու՝ կողմնային անցումի մոտ, որտեղ նրանք քիչ էր մնում կորցնեին գիտակցությունը, մթության մեջ աչքեր հայտնվեցին՝ ավելի ճիշտ մանր աչքերի երկու կուտակում, յուրաքանչյուրը կազմված մի քանի բիբերից: Սպառնալիքը տեսանելի կերպարանք ձեռք բերեց: Ապակե աստղիկի լույսն արտացոլվեց հրեշի աչքերում՝ փշրվելով հազարավոր լուսաբեկորների, իսկ այդ հազարավոր չարագուշակ բիբերի խորքերում վառվեցին սեփական, մահացու գունատ կրակները: Հրեշավոր ու նողկալի էին այդ արարածի աչքերը, որոնք ծուղակն ընկած որսի տեսքից լցվել էին չար ու գիշատիչ հրճվանքով:

Ֆրոդոն ու Սեմը, սառը սարսափով համակված, սարսռալով նահանջեցին՝ հայացքները չկտրելով այդ անթարթ, մահաբեր աչքերից, որոնք դանդաղ մոտենում էին: Ֆրոդոյի ձեռքը դողաց, և նա դանդաղ իջեցրեց անոթը: Եվ հանկարծ հանգստություն տիրեց հոբիթներին, ասես քարացնող սարսափը մի պահ նահանջեց: Հոբիթները շրջվեցին ու խուճապահար սկսեցին վազել, բայց աչքերն ուղղակի որոշել էին զվարճանալ զոհերի հոգեվարքի թպրտոցով՝ վազելու ընթացքում հետ նայելով Ֆրոդոն սարսափահար տեսավ, որ դրանք մեծ ցատկերով արագորեն մոտենում են: Եվ նա զգաց, թե ինչպես է իրեն հետզհետե պարուրում մահվան անտանելի հոտը:

— Կանգնի՛ր, Սե՛մ, կանգնի՛ր,— հուսահատված բղավեց նա: — Փախչելն անիմաստ է:

Աչքերն անշտապ մոտենում էին:

— Գալա՛դրիել,— բացականչեց Ֆրոդոն և մեծ չարչարանքով կրկին անոթը բարձրացրեց վեր: Աչքերը կանգ առան և մի պահ թեքվեցին այլ կողմ, ասես համակվեցին ինչ-որ կասկածով: Ֆրոդոյի սիրտը բոցկլտաց: Չհասկանալով, թե ինչ է անում, լցված քաջությամբ կա՛մ հուսահատությամբ, կա՛մ, հնարավոր է, խելագարությամբ՝ նա ձախ ձեռքով բռնեց անոթը, իսկ աջով՝ մերկացրեց թուրը: Սուր և հուսալի էլֆական պողպատը շողշողաց ապակե աստղիկի արծաթավուն լույսի տակ՝ բոցավառվելով կապույտ կրակով: Մի ձեռքին աստղիկը, իսկ մյուսում՝ թուրը, Ֆրոդո Պարկինսը՝ փոքրիկ հոբիթը փոքրիկ Հոբիթստանից, հաստատուն քայլերով գնաց սարսափազդու աչքերին ընդառաջ:

Եվ աչքերը տատանվեցին: Որքան լույսը մոտենում էր, այնքան ավելի հստակ էր դրանց մեջ շփոթություն կարդացվում: Ի վերջո աչքերը խամրեցին ու ընկրկեցին այդ ատելի ու աննախադեպ լույսից: Ո՛չ արևի, ո՛չ լուսնի և ո՛չ էլ աստղերի լույսը չէր թափանցում այդ որջը, բայց ահա այս անգամ աստղն ինքն էր իջել լեռների ընդերքը և մոտենում էր... Եվ աչքերը տատանվում էին... Մեկը մյուսի հետևից դրանք հանգան, ապա այնտեղ, որտեղ լույսը չէր հասնում, շրշոց լսվեց: Մի ակնթարթ հակառակ ուղղությամբ շրջվող հսկայական սև ստվեր երևաց: Աչքերն անհետացան:

— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— բղավում էր Սեմը: Նա մերկացրած թուրը ձեռքին պատրաստ պահած քայլում էր Ֆրոդոյի հետևից: — Կեցցե՛ն աստղերը: Փա՛ռք ու պատիվ մեզ: Եթե էլֆերն իմանային, հաստա՛տ էս մասին երգ կհնարեին: Լավ կլիներ ողջ մնալ և պատմել էլֆերին, իսկ հետո նստել ու լսել, թե ինչպես են մեր մասին երգում: Բայց էլ մի՛ գնացեք առաջ, տե՛ր իմ: Պետք չէ գնալ դրանց որջը: Հիմա՝ կամ երբե՛ք: Եկեք արա՛գ հեռանանք էս նողկալի անցքից:

Նրանք շրջվեցին ու շարունակեցին գնալ, ապա սկսեցին վազել: Թունելը կտրուկ բարձրանում էր, և գարշահոտ ամպը, որով լցված էր որջը, արագորեն նոսրանում էր: Հոբիթների ոտքերը կրկին լցվեցին ուժով, սրտերը թեթևացան: Սակայն թունելը պահպանող արարածի չարությունը չէր մեղմանում: Մի ակնթարթ կուրացած, բայց դեռ չպարտված այդ հրեշը թաքնված էր ինչ-որ տեղ հետևում և չէր պատրաստվում հոբիթներին կենդանի բաց թողնել: Վերջապես սառը, թույլ քամի փչեց: Ահա՛ և թունելի վերջը: Հասա՛ն: Հոբիթները շնչակտուր նետվեցին առաջ՝ հույս ունենալով կրկին երկինք տեսնել գլխավերևում, սակայն, հարվածելով ինչ-որ առաձգական բանի, շպրտվեցին հետ: Անցումի ելքը փակ էր, բայց խոչնդոտը ոչ թե քարից էր, այլ ինչ-որ փափուկ ու առաձգական նյութից: Այն ո՛չ կտրվում էր, ո՛չ ձգվում և անցնել հնարավոր չէր: Օդն անցնում էր այդ պատնեշի միջով, իսկ լույսը՝ ոչ: Հոբիթները մի անգամ էլ փորձեցին ճեղքել այն՝ ու կրկին հետ շպրտվեցին:

Անոթը բարձրացնելով վերև, Ֆրոդոն իր առջև մոխրագույն թաղանթ տեսավ: Այն կլանում էր աստղային անոթի լույսը և չէր լուսավորվում. թվում էր թե դա ստվեր է՝ ստվեր, որը գոյություն ունի անկախ լույսից, և հետևաբար լույսն անկարող էր ցրել այն: Հոբիթներն ուշադիր նայելով հասկացան, որ դա սարդոստայն հիշեցնող հյուսվածք է, միայն թե սովորական սարդոստայնից ավելի խիտ ու յուրաքանչյուր թելը պարանի հաստությամբ:

Սեմը մռայլ ծիծաղեց:

— Սարդոստա՛յն է,— բացականչեց նա: — Ընդամենը սարդոստա՞յն: Հըմ... Բայց հո՛ սարդ չի գործողը: Արա՛գ, եկեք կտրատե՛նք այն:

Նա բարձրացրեց թուրը և ցասումով հարվածեց թաղանթին, բայց այն անվնաս մնաց. միայն աղեղնալարի պես տատանվեց և վերադարձավ նախկին տեղը՝ հետ շպրտելով Սեմի ձեռքը: Հոբիթը երեք անգամ ամբողջ ուժով հարվածեց, և վերջապես անհամար թելերից մեկը կտրվեց: Այն սուլելով ցատկոտեց օդում և մտրակի պես հարվածեց Սեմի ձեռքին: Սեմը ցավից ճչաց, հետ ցատկեց ու վնասված ձեռքը մոտեցրեց բերանին՝ փչելու:

— Էս տեմպերով մի շաբաթում էլ չենք վերջացնի,— ընկճված ասաց նա: — Ի՞նչ անենք: Աչքերը դեռ չե՞ն երևում:

— Ոչ, դեռ չեն երևում,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ես դեռևս զգում եմ դրանց հայացքը. եթե նույնիսկ այս պահին ինձ չեն նայում, ապա հաստատ մտածում են իմ մասին: Երևի ինչ-որ չար բան են ծրագրում: Եթե հանկարծ աստղիկի լույսը թուլանա կամ հանգչի, կրկին կհայտնվեն ու վայրկենապես կհարձակվեն:

— Թակարդն ընկանք վերջը,— դառնացած ասաց Սեմը՝ կատաղությունից մոռանալով հոգնածության ու հուսահատության մասին: — Ճիշտ ինչպես մոծակները ցանցում: Թող սատկի՛ էդ Գոլլումը: Ֆարամիրը նրան շուտափույթ ու չար մահ խոստացավ. ցանկանում եմ, որ հե՛նց էդպես էլ լինի:

— Մեզ դա հիմա չի օգնի,— ասաց Ֆրոդոն: — Սպասի՛ր, հապա արի տեսնենք՝ ինչի է ընդունակ Ջարդողը: Սա էլֆական թուր է ի վերջո, իսկ Բելերիենդի մթին խորքերում, որտեղ այն կռել են, այս տիպի սարդոստայն հաստատ եղել է: Ուշադիր հետևիր աչքերին ու հարկ եղած դեպքում հեռու քշիր դրանց: Ահա, վերցրու՛ աստղիկը: Մի՛ վախեցիր, բարձր պահիր այն ու զգոն եղիր:

Ֆրոդոն մոտ գնաց, ամբողջ ուժով հարվածեց խիտ, մոխրագույն թաղանթին և անմիջապես հետ ցատկեց: Երկնագույն լուսարձակող սրի շեղբը հեշտությամբ կտրեց սարդոստայնը՝ ինչպես մանգաղի սայրը՝ խոտը: Սարդոստայնի թելերը սուլելով ցատկոտեցին, պարուրաձև ոլորվեցին՝ ու անօգնական կախվեցին: Սկզբի համար վատ չէր:

Ֆրոդոն իրար հետևից հարվածներ տեղաց, մինչև որ վերջապես կտրեց բոլոր այն թելերը, որոնց կարողացավ հասնել: Վերևի մասում մնացած սարդոստայնը տարուբերվում էր, ինչպես վարագույրը՝ քամուց: Ճանապարհն ազատ էր:

— Գնացի՛նք,— գոռաց Ֆրոդոն,— արա՛գ, ար՛ագ:

Նրանք եղան մահվան ատամների արանքում ու դո՛ւրս պրծան այնտեղից: Ֆրոդոյին վայրի ուրախություն պատեց, գլուխը պտտվում էր, ասես մի լավ գավաթ գինուց: Նա բարձր ճչալով դուրս թռավ թունելից: Որջը պարուրած գարշահոտ խավարից հետո սև երկիրն արևաշող վայր թվաց: Սակայն մռայլ օրն արդեն վերջանում էր. արյունոտ մայրամուտն ավարտվել էր ու Մորդորի վրա գորշ մթնշաղ էր իջել: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյին թվում էր, թե լեռան գագաթի հետևում շողում է հույսի լուսաբացը: Իսկ գագաթն այնքա՜ն մոտ էր: Եվս մի փոքր և ահա այն՝ Քիրիթ Ունգոլի լեռնանցքը, ճեղքվածքը լեռան սև գագաթին երկու սրածայր ժայռերի արանքում: Ցատկ դեպի առաջ, կարճ վազք, և մյուս կողմում են:

— Լեռնա՛նցքը, Սե՛մ,— գոռաց Ֆրոդոն, չնկատելով, թե ինչ զիլ ու անկաշկանդ է հնչում իր ձայնը՝ ազատվելով թունելի խեղդող մշուշից,— լեռնա՛նցքը, վազե՛նք: Երկու-երեք րոպե՝ և մենք այնտե՛ղ ենք: Կանցնե՛նք, հապա մի թող փորձեն կանգնեցնե՛լ:

Սեմն ինչքան ուժ ուներ, շտապեց տիրոջ հետևից, բայց՝ թեև ազատության մեջ գտնվելու ուրախությունը նրան էլ էր համակել, նա զգուշությունը չէր կորցրել և անընդատ շրջվում ու նայում էր թունելի սև բերանին՝ վախենալով, որ աչքերը կամ դրանց սարսափելի տերը դուրս կթռչեն այնտեղից ու կսկսեն հետապնդել: Սակայն նրանք վատ էին ճանաչում Շելոբին և չգիտեին, թե որքան է նա խորամանկ: Նրա որջը շատ ելքեր ուներ:

Նա վաղուց էր ապրում էր այդտեղ՝ սարդի կերպարանքով այդ չարի ծնունդը: Մի ժամանակ դրա նմաններն ապրում էին հնագույն արևմուտքում՝ էլֆերի երկրում, որը կուլ տվեցին ծովի ալիքները: Այդպիսի մեկ այլ հրեշի հետ էր կռվել Բերենը Դորիաթի Սարսափի լեռներում և, իջնելով լեռներից, տեսել լուսնի շողերի ներքո կանաչ մարգագետնում խնդակաթի ծաղիկների մեջ պարող Լութիենին:

Ոչ ոք չգիտե, թե ինչպես է Շելոբը փրկվել ոչնչացող այդ երկրից ու հայտնվել Մորդորում, քանզի այդ սև օրերի մասին շատ քիչ հիշողություններ ու ավանդություններ են պահպանվել: Սակայն նա այստեղ էր հայտնվել շատ ավելի առաջ, քան Սաուրոնը, շատ ավելի առաջ, քան առաջին քարը կդրվեր Բարադ-Դուրի հիմքում: Նա չէր ճանաչում ոչ մի տիրակալ, սնվում էր մարդկանց ու էլֆերի արյունով և անդադար գիրանում ու ճարպակալում՝ մտածելով նորանոր արյունալի խնջույքների մասին ու մթին սարդոստայն գործելով ողջ աշխարհի համար, քանզի բոլոր կենդանի արարածները նրա համար դեռ չկերված ուտելիք էին, իսկ խավարը՝ նրա փսխունքն էր: Նրա անհաշիվ սերունդները՝ այն արուների վիժվածքները, որոնց ինքն էր ծնել մի ժամանակ ու ինքն էլ խժռել զուգավորումից հետո, սարեսար, հովտեհովիտ տարածվելով էֆել Դուաթից հասել էին մինչև Չարքանտառ ու Դուլ Գուլդուր: Սակայն ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ, Մեծն Շելոբի, Ունգոլիանթի վերջին զավակի, որին նա թողել էր որպես հրաժեշտի նվեր դժբախտ աշխարհին:

Տարիներ առաջ նրան հադիպեց ամեն մութ տեղ քիթը խոթող Գոլլում-Սեմագորլը, և դեռ այդ ժամանակ՝ այն վաղեմի օրերին, ծնկի իջավ նրա առջև ու ընդունեց նրան որպես իր տիրուհի: Այդ օրվանից նրա չարության մռայլ ստվերը կախվեց Գոլլումի գլխին ու դարձավ վերջինիս բոլոր թափառումների մշտական ուղեկիցը՝ հուսալիորեն պաշտպանելով նրան լույսից ու զղջումից: Եվ Գոլլումը խոստացավ նրան ուտելիք բերել: Սակայն նրանց ցանկությունները տարբեր էին. նրան չէին հետաքրքրում աշտարակները, մատանիները և մտքի ու ձեռքերի շնորհիվ ստեղծված այլ իրերը: Նա ծարավի էր միայն մի բանի՝ սպանել բոլոր ապրող արարածներին, խմել նրանց կենարար հյութը և ուռչել այնքան, մինչև որ լեռներն այլև չկարողանան իրեն պահել և նույնիսկ խավարի համար նեղություն լինի իրեն տեղավորելը:

Սակայն այդ ցանկությունը կատարվելուն դեռ շատ ժամանակ կար: Ահա արդեն երկար տարիներ նա սոված տոչորվում էր իր որջում, որովհետև Սաուրոնի զորությունը գնալով աճում էր, և լույսն ու կենդանի արարածներն այլևս չէին թափանցում նրա տիրույթներ: Հովտում գտնվող քաղաքն ավերակ էր դարձել, և վաղուց արդեն ո՛չ էլֆ, ո՛չ մարդ չէր մոտեցել նրա որջին: Միայն չարաբախտ օրքեր՝ տհաճ ու կոպիտ ուտելիք: Սակայն Շելոբը չէր կարող չսնվել, և որքան էլ օրքերը նրա որջը շրջանցող նորանոր ոլորուն միջանցքներ էին փորում, նա, միևնույնն է, միշտ էլ հաջողացնում էր մի որևէ անբախտ օրքի իր ցանցը գցել: Սակայն նա արդեն երկար ժամանակ համեղ պատառի կարոտ էր, և ահա Գոլլումը կատարել էր իր խոստումը:

«Կտեսնենք, այո, դեռ կտեսնենք,— Էմին Մուիլից մինչև Մորգուլյան հովիտ վտանգավոր ճանապարհորդության ընթացքում հաճախ էր ինքն իրեն ասում Գոլլումը, երբ նրան տիրում էին չար մտքերը: — Հասնենք այնտեղ՝ կտեսնենք: Եթե այնպես պատահի, որ նա ոսկորներն ու լաթերը դեն նետի, մենք կգտնենք այն: Օ այո, մենք կգտնենք այն, հետ կստանանք մեր Սքանչելին, և դա նրա նվերը կլինի խեղճ Սմեագորլին այդպիսի համեղ սնունդ բերելու համար: Եվ մենք կփրկենք Սքանչելին, այո, կփրկենք, ինչպես խոստացել էինք: Իսկ հետո, երբ Սքանչելին մերը կլինի, մենք նրան... ցույց կտա՛նք: Մենք նրա հետ հաշիվներս կմաքրենք, իմ սքանչելի: Մենք հետո բոլորի հե՛տ հաշիվներս կմաքրենք»:

Այդպիսի մտքեր էին հասունանում նրա հոգու մթին անկյուններում: Եվ նա, հույս ունենալով թաքցնել մտացածը, նույնիսկ Շելոբից, կրկին եկավ նրա մոտ ու խոնարհվեց նրա առջև, մինչ հոբիթները խաղաղ քնած էին:

Ինչ վերաբերվում է Սաուրոնին, նա գիտեր Շելոբի և նրա որջի մասին: Նրան հաճելի էր այդ արարածի անվերահսկելի չարությունը, հաճելի էր և օգտակար՝ դեպի Մորդոր տանող այդ հինավուրց ճանապարհի համար ավելի լավ պահապան, քան Շելոբն էր, նա, թերևս, չէր կարող գտնել: Օրքերն իհարկե, օգտակար ստրուկներ են, բայց նա օրքեր շատ ուներ: Թող Շելոբը սնվի նրանցով ու սպասելի ավելի լավ ժամանակների: Եվ ինչպես տերն է համեղ պատառներ նետում իր կատվի առաջ («կատվիկս». այդպես էր նա անվանում նրան, բայց Շելոբը նրան էլ էր արհամարհում), այդպես էլ Սաուրոնն էր կերակրում նրան՝ խոշտանգելուց հետո նրա մոտ երբեմն գերիներ ուղարկելով: Գերուն բերում, գցում էին նրա որջը, իսկ հետո զեկուցում Սաուրոնին, թե ինչ խաղ է այս անգամ խաղացել Շելոբը:

Այդպես ապրում էին նրանք ամեն մեկն իր համար, իրենք իրենցից գոհ՝ չվախենալով ոչ մեկի հարձակումից ու զայրույթից և հավասարապես ատելով ողջ աշխարհը: Դեռ երբեք ոչ մի զոհ դուրս չէր պրծել Շելոբի հյուսած ցանցերից: Եվ սարսափելի էր այժմ նրա քաղցած զայրույթը:

Խեղճ Սեմը ոչինչ չգիտեր այդ հրեշավոր չարության մասին, բայց շարունակ աճող վախով զգում էր, որ անտեսանելի մահացու սպառնալիք է կախվում իրենց գլխին: Ի վերջո վախն այնքան ուժգնացավ, որ նա, այլևս չկարողանալով վազել, անցավ քայլքի. ոտքերն այլևս չէին ենթարկվում: Սարսափը շրջապատել էր նրանց բոլոր կողմերից: Առջևում՝ լեռնացնքում, թշնամիներն էին, իսկ տերը՝ որտե՞ղ է նրա գլուխը՝ ամեն ինչի մասին մոռացած վազում էր ուղիղ նրանց ընդառաջ: Հայացքը կտրելով սև քարանձավից ու ձախ կողմում փռված թանձր մշուշից, Սեմը կրկին նայեց առաջ՝ և խուճապի մեջ ընկավ: Նախ՝ Ֆրոդոյի մերկացրած սրի շեղբն այրվում էր վառ երկնագույն կրակով, և հետո՝ թեև երկինքը լեռնանցքի գլխին վաղուց խավարել էր, աշտարակում կարմիր կրակ էր առկայծում:

— Օրքերն են,— փնչացրեց Սեմը: — Կանցնենք, բա ոնց չենք անցնի: Ախր օրքերն ուղղակի վխտում են էստեղ, էլ չասեմ, որ այլ տականքներ էլ կլինեն:

Հիշելով զգուշության մասին, որը ճամփորդության ընթացքում դարձել էր նրա բնավորության գլխավոր գծերից մեկը՝ նա ձեռքով ծածկեց թանկագին անոթը: Ձեռքը լցվեց կենդանի արյան տաք գույնով: Լույսը կարող էր մատնել նրանց, և Սեմը, թաքցնելով անոթը ծոցագրպանում, թիկնոցի փեշերը վրա բերեց: Այնուհետև նա արագացրեց քայլերը. հարկավոր էր հասնել տիրոջը: Բայց տերն արագ էր վազում: Նրանց արդեն առնվազն քսան քայլ տարածություն էր բաժանում, իսկ Ֆրոդոն շարունակում էր սլանալ ամբողջ թափով՝ ուր որ է նա կձուլվի մոխրագույն մշուշին ու կկորչի, ինչպես ստվերը՝ ստվերների մեջ...

Հազիվ էր Սեմը թաքցրել լուսարձակող անոթը, երբ հայտնվեց Նա: Առջևում, ձախ կողմում ցցված ժայռի ստվերում թաքնված սև անցքից հանկարծակի դուրս սողաց անտանելի այլանդակ մի հրեշ: Այդպիսի հրեշ հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ ամենասարսափելի մղձավանջում: Այդ արարածը նման էր սարդի, բայց ավելի մեծ էր, քան ցանկացած գիշատիչ գազան և, որ ամենակարևորն է, շատ ավելի սարսափելի, քանզի նրա աչքերը նայում էին անողոքաբար ու դաժանաբար: Դրանք այն նույն հրեշավոր աչքերն էին՝ ավելի ճիշտ, աչքերի բազմությունը, ու կրկին այրվում էին ահարկու կրակով: Նրա պոզավոր գլուխը ցցված էր կարճ, անշարժ վզի վրա, իսկ հսկայական, անասելի չափերի ուռած մարմինը ճոճվում էր ընթացքի ժամանակ ու հարվածում երկար ոտքերին: Սև մեջքը ծածկված էր մանուշակագույն բծերով, իսկ սպիտակավուն փորը աղոտ լուսարձակում էր: Մարդակերպ հրեշի ոտքերը ծալվում էին մարմնի վերևում և ծածկված էին պողպատյա ասեղներ հիշեցնող կոշտ մազերով: Յուրաքանչյուր ոտքն ավարտվում էր սուր ճիրանով:

Քարշ տալով հսկայական, փափուկ փորը և ծալված վերջույթները որջից դուրս եկող մյուս ելքի միջով Շելոբը մե՛րթ վազելով, մե՛րթ մեծ թռիչքներ գործելով սոսկալի արագությամբ սլացավ առաջ՝ ոտքերը ճրթճրթացնելով: Սեմը հայտնվեց հետևում, Ֆրոդոն՝ առջևում, իսկ Շելոբը՝ մեջտեղում: Հնարավոր է՝ նա չնկատեց Սեմին կամ նկատելով, որ լուսարձակող անոթը նրա ձեռքին է, որոշեց առայժմ ձեռք չտալ և կենտրոնացավ Ֆրոդոյի վրա, որը ոչինչ չնկատելով ու ոչինչ չզգալով գլուխը կորցրած վազում էր: Սակայն Շելոբն ավելի արագաշարժ էր: Եվս մի քանի ցատկ՝ և նա կհասներ Ֆրոդոյին:

Սեմը շունչ հավաքեց և ինչքան ուժ ուներ գոռաց.

— Շրջվե՛ք, տե՛ր իմ, հե՛տ նայեք, ես... — Բայց նրա ճիչն ընդհատվեց:

Երկար, կպչուն ձեռքը փակեց նրա բերանը, իսկ մյուս ձեռքը փաթաթվեց նրա պարանոցին: Սեմին ոտք գցեցին, և նա, հավասարակշռությունը կորցնելով, փռվեց գետնին ու հայտնվեց հակառակորդի գրկում:

— Բռնվե՛ց,— ֆշշացրեց Գոլլումը նրա ականջին,— վերջապես նա մեր ձեռքն ընկավ, գարշելի, ատելի հոբիթսը, այո-սսս, իմ սքանչելի: Մենք կխեղդենք սրան, իսկ նրան կհասնի մյուսը: Մենք նրան ձեռք չենք տա, թող նրան Շելոբը, իսկ Սմեագորլը կպահի երդումը և ձեռք չի տա տիրոջը, ոչ-ոչ, ձեռք չի տա: Փոխարենը նա կզբաղվի քեզանով, ստո՛ր, ծե՛ր չարագործ: — Եվ նա թքեց Սեմի ծոծրակին:

Անսպասելի դավաճանությունից ու խոչընդոտից անակնկալի եկած, հասկանալով, որ տերն ահա ուր որ է կզոհվի, Սեմն այնպես փրփրեց, որ նույնիսկ Գոլլումն ապշեց: Նա Սեմին դանդաղաշարժ ու հիմար հոբիթ էր համարում, և նման ճարպկություն նրանից բոլորովին չէր սպասում: Այդպիսի ամուր սեղմումից նույնիսկ ինքը չէր կարող այդքան արագ ու ճարպկորեն ազատվել: Սեմն ազատվեց բերանը սեղմող ձեռքից և մղվեց սկզբում առաջ, հետո՝ հետ՝ փորձելով ազատվել պարանոցին փաթաթված երկրորդ ձեռքից: Նրա աջ ձեռքում թուրն էր, իսկ ձախ ձեռքից կաշվե հանգույցով կախված էր Ֆարամիրի տված գավազանը: Սեմը շրջվելու և թշնամուն թրով հարվածելու հուսահատ փորձ արեց, բայց Գոլլումն ավելի արագ գտնվեց. նա անմիջապես բռնեց Սեմի դաստակից ու սկսեց թևը ոլորել: Գոլլումի մատներն աքցանի պես ամուր էին: Ի վերջո Սեմը ցավից ճչաց ու ցած գցեց թուրը: Այդ ընթացքում Գոլլումի մյուս ձեռքը գնալով ավելի ամուր էր սեղմում նրա կոկորդը...

Սեմը, հավաքելով վերջին ուժերը, կտրուկ ցատկեց առաջ, ոտքի կանգնեց՝ և անսպասելի ընկավ մեջքի վրա:

Նույնիսկ այդ հասարակ հնարքը Գոլլումին անակնկալի բերեց, և նա տապալվեց գետնին: Սեմն իր ողջ ծանրությամբ փլվեց նրա փորին: Գոլլումը չարացած ֆշշացրեց, և մի ակնթարթ Սեմի կոկորդը սեղմող ձեռքը թուլացավ, սակայն հոբիթի աջ ձեռքը նա այդպես էլ բաց չթողեց:

Սեմը կտրուկ առաջ նետվեց, ոտքի կանգնեց, պտտվեց աջ, ազատվեց պարանոցին փաթաթված ձեռքից և, մի կողմ հրելով դեռ իր աջ ձեռքից կախված Գոլլումին, ամբողջ ուժով գավազանով խփեց նրա դաստակին: Գոլլումը խղճալի ոռնոցով բաց թողեց Սեմի ձեռքը: Հոբիթը հարձակման անցավ ու ևս մեկ ջախջախիչ հարված հասցրեց: Սակայն Գոլլումը հասցրեց շրջվել և հարվածը գլխի փոխարեն իջավ նրա մեջքին. գավազանը ճարճատյունով կոտրվեց: Գոլլումին այդքանը լիովին բավական էր: Նա սովոր էր հարձակվել հետևից և հազվադեպ էր ձախողվում: Բայց այս անգամ նրան դավաճանեց սեփական չարությունը. հարկավոր էր նախ երկու ձեռքով կառչել հակառակորդի կոկորդից ու հետո նոր չարախնդալ: Որքան հրաշալի էր նա ամեն ինչ պլանավորել, և ինչպես ամեն ինչ թարս գնաց այն պահից սկսած, երբ մթության մեջ հանկարծ վառվեց զզվելի լույսը:

Այժմ նա կանգնած էր ուժով իրեն գրեթե հավասար կատաղած թշնամու առջև և իսկական կռվել բոլորովին չէր ցանկանում: Սուլոցով օդը ճեղքեց գետնից բարձրացված թուրը. Գոլլումն ավելի խղճալի ոռնաց, ընկրկեց, իջավ չորեքթաթ և, գորտի պես ցատկոտելով, սլացավ դեպի քարանձավ:

Սեմը թուրը ձեռքին վազեց նրա հետևից: Մի ակնթարթ Գոլլումին սպանելու կատաղի ցանկությամբ համակված նա մոռացավ ամեն ինչ, բայց, երբ երեսին փչեց թունելի սև գարշահոտը, հոբիթին ասես ամպրոպ հարվածեց. նա բոլորովին մոռացել էր Ֆրոդոյի և հրեշի մասին: Կտրուկ շրջվելով՝ նա կայծակնային արագությամբ սլացավ արահետով վեր՝ բարձր կանչելով տիրոջը: Բայց արդեն ուշ էր: Գոլլումի պլանն այնուամենայնիվ ամբողջությամբ չէր ձախողվել:

=== Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը ===

Ֆրոդոն պառկած էր մեջքի վրա, իսկ պիղծ արարածը՝ կռացած նրա վրա, այնքան էր տարված իր զոհով, որ չէր նկատում Սեմին ու չէր լսում նրա բղավոցները, մինչև որ վերջինս բոլորովին չմոտեցավ: Սեմը նկատեց, որ տերը ոտքից գլուխ պարուրված է սարդոստայնով, իսկ հրեշն արդեն բարձրացնում է նրան առջևի հսկայական ոտքերով՝ պատրաստվելով քարշ տալ դեպի իր որջը: Ֆրոդոյի կողքին ընկած էր լուսարձակող էլֆական սուրը, որը նա այդպես էլ չէր կարողացել գործի դնել: Սեմը երկար-բարակ չմտածեց, թե ինչն է իրեն առաջ մղում՝ քաջությու՞նը, հավատարմությու՞նը, թե՞ պարզապես խելագար կատաղությունը. նա ձախ ձեռքով գետնից սրընթաց բարձրացրեց Ֆրոդոյի թուրրը և վայրի ճիչով նետվեց հարձակման: Արտասովոր տեսարան էր, աննախադեպ նույնիսկ գիշատիչ կենդանիների վայրի աշխարհում, որտեղ հաճախ է պատահում այնպես, որ հուսահատված կենդանին, զինված միայն փոքրիկ ատամներով, անձնուրաց պաշտպանում է իր վիրավոր ընկերուհուն՝ հարձակվելով նրա վրա կռացած մեծ ու հաստակաշի գազանի վրա:

Անհանգստացած հոբիթի բարակ ձայնից, Շելոբը, սթափվելով ասես արյունալի խնջույքի մասին քաղցր մտքերից, դանդաղորեն իր սպանիչ չարությամբ լցված աչքերն ուղղեց դեպի Սեմը: Բայց մինչ նա կհասկանար, որ իր վրա հարձակվում են, և այն էլ այնպիսի կատաղությամբ, ինչպիսին չի հանդիպել երբևէ իր ապրած կյանքի անհամար տարիների ընթացքում, փայլփլուն թուրը խրվեց նրա ոտքը և կտրեց ճիրանը: Սեմը ցատկեց առաջ, սահեց սարդի ոտքերի արանքով և, արագորեն դուրս գալով մյուս կողմից, թուրը խրեց նրա աչքակուտակումներից մեջ՝ բարեբախտաբար Շելոբն այդ պահին գլուխը կախել էր: Ամենամեծ աչքերից մեկը խամրեց:

Փոքրիկ, խղճուկ գազանիկը թաքնվեց սարդի փորի տակ: Գազազած հրեշը ոչ մի կերպ չէր կարողանում խոցել նրան ո՛չ խայթով, ո՛չ ճիրաններով: Սարդի հսկայական փորը ճոճվում էր Սեմի գլխավերևում և սարսափելի գարշահոտություն արձակում: Հոբիթը քիչ էր մնում գիտակցությունը կորցներ, սակայն զսպեց իրեն և, թափ հավաքելով, թրատեց հրեշի փորը:

Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել, բազմաթիվ նողկալի շերտեր աճեցրել: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր թուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական թրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:

Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ո՛չ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը, այն մարմինը, որը նա այդքան սիրում ու պահպանում էր: Դող անցավ սարդի մարմնով: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում: Աչքերը պատած մշուշի միջով նա տեսավ Ֆրոդոյի դեմքը և թափ տվեց իրեն, որպեսզի հաղթահարի սրտխառնոցը և չկորցնի գիտակցությունը: Հետո դանդաղ բարձրացրեց գլուխը և տեսավ հրեշին իրենից մի քանի քայլ հեռավորաթյան վրա: Հրեշը նայում էր հոբիթին. վիրավոր աչքից կանաչ հեղուկ էր ծորում, իսկ ծնոտներից թունավոր լորձ էր կախված: Նա չռեց դողացող ոտքերը, մարմնով կպավ գետնին և պատրաստվեց թռիչքի. ցա՛ծ գցել ու մահացու խոցե՛լ, ոչ միայն թունավորել, այլև սպանե՛լ, բզկտե՛լ իրեն այդպիսի ցավ պատճառած ըմբոստ արարածին:

Սեմը գետնին կուչ եկած նայում և իր մահն էր կարդում նրա աչքերում: Եվ հանկարծ, ասես նորից լսելով հեռավոր ձայնը և հասկանալով, թե ինչ պետք է անի, նա ձախ ձեռքով շոշափեց կուրծքը և գտավ այն, ինչ փնտրում էր՝ սառը, ամուր և այդ ուրվականային աշխարհում այդքան հուսալի Գալադրիելի անոթը:

— Գալա՛դրիել,— ասաց նա թույլ ձայնով և լսեց սիրելի Հոբիթստանի անտառներում աստղազարդ երկնքի տակ թափառող էլֆերի հեռավոր, բայց զրնգուն ձայները, լսեց ասես երազում ունկնդրած նրանց երգերը, Էլրոնդի բուխարու դահլիճում հնչած ցաղցրալուր մեղեդիները...

Գիլթոնիել ա Էլբերե՛թ:

Նրա լեզուն ազատվեց, ձայնը բացվեց, և Սեմը բացականչեց իրեն անծանոթ լեզվով.

<poem>

Ա, Էլբերեթ Գիլթոնիել

օ մենել փալան-դիրիել,

լե նելլոն սի դինգուրտո՛ս

Աթիրո նին, Ֆանուլիո՛ս:

</poem>

Եվ ոտքի կանգնեց հոբիթ Սեմուայսը՝ Հեմֆասթի որդին:

— Հապա մի արի էստեղ, գարշա՛նք,— ճչաց նա: — Դու կծել ես իմ տիրոջը, պիղծ արարած, և թա՛նկ կհատուցես դրա համար: Մենք կշարունակենք մեր ճանապարհը, բայց սկզբում ես քո հախից կգա՛մ: Արի՛, արի էստե՛ղ, էլի ես հա՞ ուզում:

Բռնկվելով ասես Սեմի անկոտրում ոգուց՝ անոթը ջահի պես բոցավառվեց նրա ձեռքում, շողշողաց ինչպես ընկնող աստղը՝ ցրելով խավարը իր կուրացուցիչ ճառագայթներուվ: Շելոբն այդպիսի ահեղ երկնային կրակ երբեք չէր տեսել: Ճառագայթներն այրում էին վիրավոր աչքը և անտանելի ցավ պատճառում, մյուս աչքը, թվում էր նրան, թե կուրացել է: Նա նահանջեց, նստեց հետևի ոտքերի վրա և սկսեց անօգնական թափահարել առջևի ոտքերը՝ փորձելով պաշտպանվել այրող լույսից: Սարդի աչքերը բզկտում էին ներքին կայծակները, միտքը հոգևարքի մեջ էր: Թաքցնելով հաշմված գլուխը՝ նա շրջվեց ու դանդաղ, ճիրաններով կառչելով քարերից, սողաց դեպի թունելի սև անցքը:

Սեմը հետևեց նրան: Նա հարբածի պես օրորվում էր, բայց շարունակում էր գնալ: Պարտված Շելոբը վախից դողալով շտապ հեռանում էր՝ աշխատելով որքան հնարավոր է արագ ազատվել թշնամուց: Վերջապես նա հասավ որջի բերանին և, քարերի վրա դեղնակարմիր լորձի հետքեր թողնելով, ծանր մարմինը խցկեց ներս: Սեմը հասցրեց ևս մեկ անգամ թրով հարվածել նրա հետևի ոտքերին: Եվ անզգայացած ընկավ:

Շելոբն անհետացավ: Թե ինչ պատահեց նրան հետագայում, քանի տարի պառկեց նա իր որջում՝ բուժելով վերքերը փրկարար խավարով, աճեցին արդյոք նորից նրա աչք-ողկույզները, ե՞րբ սովը դուրս քշեց նրան որջից և ստիպեց կրկին սարդոստայններ հյուսել Մթամած Լեռների կիրճերում ու ձորերում, այդ մասին տարեգրությունները լռում են:

Սեմը մնաց մենակ: Մթնշաղն արդեն խտանում էր անիծյալ երկրում, երբ նա ուշքի եկավ ու հոգնած ոտքերը քարշ տալով վերջապես հասավ այնտեղ, որտեղ անշարժ պառկած էր տերը:

— Տեր իմ, սիրելի տեր իմ,— կանչեց նա, բայց տերը չպատասխանեց:

Երբ Ֆրոդոն սլանում էր առաջ, ուրախանալով ազատությամբ, Շելոբը հսկայական ցատկերով հասել էր նրա հետևից և մեկ արագ հարվածով խայթել նրա պարանոցը: Այժմ նա պառկած էր անշարժ, անզգա, մահացու գունատ, ոչինչ չէր տեսնում ու չէր լսում:

— Տե՛ր իմ, սիրելի՛ տեր իմ,— կրկին կանչեց Սեմը և երկար-երկար սպասեց պատասխանի:

Պատասխան չկար:

Նա արագ կտրատեց Ֆրոդոյի մարմինը պարուրած սարդոստայնը, ականջը դրեց տիրոջ կրծքին, հետո բերանին, բայց կենդանության ոչ մի նշան չհայտնաբերեց. Ֆրոդոյի սիրտը չէր բաբախում, շուրթերը քարացել էին: Սեմը երկար շփեց տիրոջ սառած ձեռքերն ու ոտքերը, հետո ձեռքը դրեց նրա ճակատին:

— Ֆրոդո, պարո՛ն Ֆրոդո, տեր իմ,— թախանձեց նա,— մենակ մի՛ թողեք ինձ: Այդ ես եմ, ձեր Սեմը, պատասխանեք, մի՛ գնացեք առանց ինձ էնտեղ, ուր ես չեմ կարող գալ ձեզ հետ: Արթնացեք, թանկագին տեր իմ, պարոն Ֆրոդո, արթնացեք, խնդրու՛մ եմ:

Սեմը կատաղեց: Նա վեր թռավ տեղից և թուրն անկանոն տարուբերելով օդում սկսեց խելագարի պես վազվզել տիրոջ մարմնի շուրջը՝ ջարդելով քարերն ու անիծելով ողջ աշխարհը: Հետո հանգստացավ, կռացավ Ֆրոդոյի վրա, երկար նայեց նրա գունատ դեմքին՝ և հանկարծ հասկացավ, որ տեսնում է այն, ինչը մի ժամանակ տեսել էր Գալադրիելի հայելու մեջ. մահացու գունատ Ֆրոդոն ամուր քնած է հսկայական սև ժայռի տակ: Համենայն դեպս այն ժամանակ նա մտածեց, որ տերը քնած է, բայց իրականում...

— Նա մահացել է,— ասաց Սեմը: — Այն ժամանակ հայելու մեջ տերը քնած չէր: Նա մեռա՛ծ էր:

Այդ խոսքերն ասես թույն ավելացրին Ֆրոդոյի արյան մեջ, և Սեմին թվաց, թե նրա դեմքն աստիճանաբար կանաչում է:

Սև հուսահատություն պատեց Սեմին: Նա կռացավ, ճակատը հենեց գետնին ու մոխրագույն գլխանոցը քաշեց գլխին. հոբիթի սրտում գիշեր տիրեց, և նա ընկավ մոռացության գիրկը:

Երբ վերջապես սև մութը նահանջեց, Սեմը բարձրացրեց գլուխն ու հասկացավ, որ դեռ գիշեր է: Բայց քանի րոպե կամ ժամ էր անցկացրել մոռացության մեջ, նա չգիտեր: Պառկած էր նա նույն տեղում, և կողքին էլ առաջվա պես պառկած էր մեռած Ֆրոդոն: Լեռները չէին փլուզվել, գետինը չէր ճեղքվել, քարերը չէին վերածվել փոշու:

— Ի՞նչ անեմ ես հիմա, ի՞նչ անեմ,— տնքաց նա: — Ուրեմն էս ամբողջ ճանապարհը, որ անցանք միասին, իզու՞ր էր:

Եվ հանկարծ նա հիշեց իր սեփական բառերը, որ ասել էր դեռ ճանապարհորդության սկզբում, այն ժամանակ ինքն էլ մինչև վերջ չհասկանալով դրանց իմաստը. «Ես, ախր, անպայման ձեզ պետք կգամ, և ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում․․․ Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում...»:

— Բայց ախր ի՞նչ կարող եմ ես անել: Թողնեմ նրա անշունչ մարմինն էստեղ, սարի գլխին, առանց թաղելու և վերադառնամ տու՞ն: Թե՞ շարունակեմ գնալ: Գնա՞լ,— կրկնեց նա և անաորոշոթյունից վախեցած ցնցվեց: — Ինչպե՞ս թե՝ գնալ: Ես, ուրեմն, շարունակեմ գնալ, իսկ նրան ինչ է, թողնեմ էստե՞ղ:

Միայն այդ ժամանակ Սեմը վերջապես լաց եղավ: Արցունքն աչքերին նա կռացավ Ֆրոդոյի վրա, սառած ձեռքերը խաչեց կրծքին, ծածկեց նրան թիկնոցով, ապա մի կողմում դրեց իր թուրը, մյուս կողմում՝ Ֆարամիրի նվիրած գավազանը:

— Եթե ես պետք շարունակեմ գնալ,— ասաց նա բարձրաձայն,— ուրեմն ստիպված եմ վերցնել ձեր թուրը, պարոն Ֆրոդո, մեծահոգաբար ներող եղեք: Փոխարենը ձեզ մոտ կթողնեմ իմը, ահա էստեղ, ձեր կողքին՝ ինչպես գերեզմանոցի այն մեռած թագավորի կողքին էր դրված: Եվ միթրիլե օղազրահն էլ եմ թողնում ձեզ՝ ծեր պարոն Բիլբոյի նվերը: Մեկ էլ ձեր ապակե աստղիկը տեր իմ. դուք ինքներդ եք դա տվել ինձ, և այն ինձ դեռ շատ պետք կգա՝ խավարն ախր էստեղ ամենուր է, և ես նրանից ոչ մի կերպ չեմ կարող ազատվել: Ես այդ նվերին արժանի չեմ. տիրուհի Գալադրիելն այն ձեզ է նվիրել, բայց նա, երևի, կհասկանա: Իսկ դուք, գոնե դուք ինձ հասկանու՞մ եք, տեր իմ: Եթե ես պետք է շարունակեմ...

Բայց հենց այդպես թողնել հեռանալը նրա ուժերից վեր էր: Ծնկի գալով՝ նա բռնեց տիրոջ ձեռքը և ոչ մի կերպ չէր կարողանում բաց թողնել: Ժամանակն անցնում էր, իսկ նա հապաղում էր ու չէր կարողանում որոշել: Սկզբում նա փորձեց հավաքել ուժերը և կենտրոնանալ վրեժի վրա: Այո, վճռականությունը չէր հերիքում, բայց հարկավոր էր միայնակ ճանապարհ ընկնել: Պետք է գտնել Գոլլումին ու վրեժխնդիր լինել: Ինքը կանգ չի առնի, կանցնի ցանկացած արահետով, ոտքի տակ կտա ողջ Միջերկիրը, չի ուտի, չի խմի, մինչև չգտնի Գոլլումին ու չսպանի նրան... Բայց չէ՞ որ ինքը դրա համար չէ գնացել տիրոջ հետևից, և չարժե հանուն դրա լքել նրա մարմինը: Սպանությամբ տիրոջը չես վերադարձնի: Ոչ, տիրոջն այլևս ոչնչով չես վերադարձնի: Ուրեմն, ավելի լավ է մեռնել նրա հետ... Բայց չէ՞ որ մահվան ճանապարհներում էլ են մենակ թափառում...

Սեմը նայեց վառ երկնագույն լուսարձակող թրի շեղբին: Մտածեց լեռնային խորխորատների մասին, սև անդունդի մասին դեպի անհատակ ոչինչ, որի եզրով իրենք եկել-հասել էին այստեղ... Ո՛չ, դա ելք չէ: Դա նշանակում է բոլորովին ոչինչ չանել, ավելի ճիշտ անել ավելի քիչ, քան ոչինչ: Միևնույնն է, Ֆրոդոն կմնա այստեղ պառկած, ու ոչ ոք չի սգա նրա մահը: Ոչ, ինքը դրա համար չի եկել-հասել էստեղ:

— Բա էդ դեպքում ի՞նչ անել,— կրկին բացականչեց նա: Եվ հանկարծ հասկացավ, որ պատասխանը պարզ է, բայց դաժան. խոստացել է օգտակար լինել՝ ուրեմն պետք է գնալ մինչև վերջ: Կատարել հանձնարարությունը նրա փոխարեն՝ ահա քո ճանապարհը: Նույնպես միայնակ ու ամենից սարսափելի:

— Էդ ինչպես՞, ես, ուրեմն, մենակ պետք է գնամ Ճակատագրի լեռ ու ամեն ինչ ավարտե՞մ: — Նա սարսափից դողաց, բայց վճռականությունն արդեն ամրապնդվում էր: — Բայց էդ դեպքում ստիպված կլինեմ վերցնել նրանից Մատանին... Ե՞ս, նրանի՞ց: Բայց ախր Խորհուրդը նրան է Պահապան նշանակել:

Պատասխանը չուշացավ.

«Խորհուրդը նշանակել է նրան գլխավոր Պահապան և ուղեկիցներ տվել, որպեսզի նրանք օգնեն նրան գործն ավարտին հասցնել: Դու՝ Պահապաններից վերջինն ես, բացի քեզանից էլ ոչ ոք չի մնացել ջոկատից. էնպես որ գործն ավարտին հասցրու»:

— Ինչու՞ է էդպես պետք, որ ես լինեմ վերջինը,— տնքաց նա: — Թող ուրիշը մնար, օրինակ՝ ծերուկ Գենդալֆը կամ մեկ ուրիշը... Ինչու՞ պետք է ամեն ինչ ինքս որոշեմ, ես հաստատ մի բան կխառնեմ. իզուր քիթս խոթում եմ, ինձանից ի՞նչ Մատանու Պահապան:

«Դու ոչինչ չես որոշում, քո փոխարեն ճակատագիրն արդեն որոշել է: Ինչ վերաբերվում է նրան, որ դու որպես Պահապան պիտանի չես, ապա, եթե ճիշտը խոսենք, Ֆրոդոն ու Բիլբոն էլ չէին այդ դերին հարմար... Եվ նրանք նույնպես չէին ընտրել, ուղղակի այդպես էր ստացվել»:

— Լավ, նշանակում է ուզեմ, թե չուզեմ, պետք է ամեն ինչ ինքս որոշեմ: Կխառնեմ, իհարկե, մի բան, էդ՝ հաստատ. որ Սեմ Գեմջին ամեն ինչ ճի՞շտ անի ու չխայտառակվի՞: Չէ, էդպես չի լինում: Մի՛ րոպե: Թողեք մտածեմ: Եթե մեզ էստեղ գտնեն կամ ոչ թե մեզ, այլ տիրոջը ու նրա մոտ՝ էդ իրը, ապա այն անմիջապես կընկնի Թշնամու ձեռքը և ամեն ինչի վերջը կգա՝ և՛ Լորիենի, և՛ Ռիվենդելի, և՛ Հոբիթստանի, և՛ ամեն-ամեն ինչի: Սրա՛ն տեսեք, մտածելու ժամանակ է գտել. մտածելու ժամանակ չկա, պատերազմն սկսված է և, երևում է, առանց Մատանու էլ ամեն ինչ Թշնամու ուզածով է ընթանում: Մատանու հետ վերադառնալ ու նորից խորհուրդ հարցնել այլևս չի ստացվի: Չէ՜, Սեմ Գեմջի կա՛մ նստիր էստեղ տիրոջդ կողքին ու սպասիր, մինչև գան ու վերջդ տան, իսկ Մատանին՝ վերցնեն, կա՛մ ինքդ վերցրու այն ու երկու ոտքդ էլ փոխ առ:

Սեմը խորը շունչ քաշեց.

— Ուրեմն, որոշված է. վերցնում եմ:

Նա կռացավ Ֆրոդոյի վրա, նրբորեն արձակեց թիկնոցի ամրակալը, ձեռքը մտցրեց վերնաշապիկի տակ, մյուս ձեռքով բարձրացրեց տիրոջ գլուխը, համբուրեց սառը ճակատը և զգուշորեն պարանոցից հանեց շղթան: Այնուհետև կրկին տիրոջ գլուխը զգուշորեն իջեցրեց քարին: Ֆրոդոյի քարացած դեմքը չփոխվեց, և դա ամենից շատ համոզեց Սեմին, որ տերն իսկապես մահացել է, և հանձնարարությունն այլևս նրան չի վերաբերվում:

— Մնաս բարով, թանկագին տեր իմ,— ցածր ասաց նա: — Ներիր քո Սեմին: Նա անպայման կվերադառնա էստեղ, այ միայն ավարտին հասցնի քո գործը... Եթե միայն կարողանա: Այդ ժամանակ նա էլ ձեզ չի լքի: Իսկ մինչ այդ քնեք խաղաղությամբ և սպասեք ինձ: Միայն, թե թշնամու գիշակերնեը չհայտնվեն էստեղ: Եթե Տիրուհին կարողանար ինձ լսել ու կատարել իմ ցանկությունը, ապա ես նրանից կխնդրեի միայն մի բան՝ վերադառնալ էստեղ ու գտնել ձեզ նույն տեղում: Ցտեսությո՛ւն:

Կռանալով՝ Սեմը շղթան անցկացրեց վզին, և Մատանին անմիջապես խոնարհեց նրա գլուխը ներքև, ասես ոչ թե ոսկե օղակ էր կախված նրա պարանոցից, այլ ծանր քար: Քիչ-քիչ, կա՛մ հարմարվելով ծանրությանը, կա՛մ նոր ուժեր ձեռք բերելով, Սեմը դանդաղորեն ուղղվեց, մեծ դժվարությամբ ոտքի կանգնեց ու հասկացավ, որ այնուամենայնիվ կարող է կրել այդ բեռը: Նա բարձրացրեց անոթն ու ևս մեկ անգամ նայեց տիրոջը: Տիրուհու նվերը մեղմ լույս էր արձակում, ինչպես իրիկնային աստղը ամառային երեկոյան, և այդ լույսի տակ Ֆրոդոյի դեմքն այևս մեռելային գունատ չէր թվում, այժմ այն ուղղակի գունատ էր, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու էլֆական տեսք ուներ: Այդ վերջին դառը մխիթարանքով սփոփվելվ՝ Սեմը շրջվեց, թաքցրեց անոթը կրծքի տակ ու քայլեց դեպի թանձրացող խավարը:

Հեռու գնալ պետք չէր: Թունելը մնացել էր հետևում. մինչև լեռնային անցում մնում էր ընդամենը մի քանի հարյուր քայլ: Չնայած մթնշաղին՝ Սեմը դեռևս տեսնում էր արահետը՝ լայն, ժամանակի ընթացքում լավ տրորված, այն նրբորեն բարձրանում էր երկու ժայռերի արանքով և վերածվում երկար աստիճանների: Պահակային աշտարակը վեր էր խոյանում ուղիղ Սեմի դիմաց՝ սև, ընդամենը մեկ կարմիր աչքով: Շուտով աշտարակի ստվերը ծածկեց հոբիթին: Սեմը բարեհաջող բարձրացավ աստիճաններով և վերջապես հասավ լեռնացքին:

— Որոշել եմ՝ պրծավ գնաց,— կրկնեց նա ինքն իրեն:

Բայց դա այդպես չէր: Ամեն ինչ ծանրութեթև անելով՝ նա հանգել էր այդ որոշմանը, բայց ամեն քայլափոխի սիրտն ընդդիմանում էր՝ այդ ամենը դեմ էր նրա էությանը:

— Իսկ, եթե հանկարծ ինչ-որ բան խառնե՞լ եմ,— մրմնջաց նա: — Բայց ուրիշ ի՞նչ պետք է անեի:

Լեռնանցքի ուղղաձիգ պատերը սերտորեն շրջապատեցին հոբիթին, բայց, մինչ գագաթը բարձրանալը և դեպի թշնամու երկիր տանող ճանապարհի վրա դուրս գալը, նա վերջին անգամ շրջվեց, նայեց ներքև՝ ներքևում փռված քարե անապատին, որտեղ խորտակվել էր նրա կյանքը, և քարացավ՝ փորձելով ազատվել տանջալի կասկածներից: Թունելի մուտքը, որը դեռ զանազանվում էր թանձրացող մթնշաղում, ասես փոքրիկ սև կետ լիներ: Սեմին թվաց, թե նա տեսնում է կամ ավելի շուտ կռահում է այն տեղը, որտեղ պառկած էր Ֆրոդոն. թվում էր, թե այնտեղ գետնին ինչ-որ բան է լուսարձակում, բայց, հնարավոր է, ուղղակի արցունքներն էին նրա աչքերը շղարշում:

— Մենակ մեկ ցանկություն ունեմ, ուրիշ ոչինչ,— հառաչեց նա,— վերադառնամ ու գտնեմ նրան էնտեղ, որտեղ թողել եմ:

Վերջապես նա շրջվեց և չցանկանալով մի քանի քայլ արեց դեպի առաջ՝ ամենադժվար քայլերը ապրած ողջ կյանքում: Քայլ, ևս մեկ քայլ... Հիմա կսկսվի վայրեջքը ու, հնարավոր է, նա այլևս երբեք չի տեսնի այդ վայրը... Եվ հանկարծ ձայներ ու բղավոցներ լսվեցին: Սեմը քարացավ: Օրքե՛րը: Ձայներն ամենուրեք էին՝ և՛ առջևում, և՛ հետևում: Ոտքերի դոփյուն, ճչոցներ. ինչ-որ տեղից օրքեր էին մոտենում, ըստ երևույթին աշտարակից էին դուրս գալիս: Բայց ախր հետևից նույնպես ձայներ են լսվում: Սեմն արագ շրջվեց: Ներքևում կրակներ էին երևում, որոնք առվի պես դուրս էին հորդում թունելից: Ահա և հետապնդումն սկսվեց. ուրեմն աշտարակի լույսը հենց այնպես չէր վառվում: Սեմը հայտնվեց երկու կրակի արանքում:

Արջևում արդեն շատ մոտ առկայծում էին ջահերն ու լսվում էր պողպատի շաչյունը: Հիմա նրան կտեսնե՛ն: Շատ երկար նա որոշում ընդունեց, և ի՞նչ օգուտ այժմ այդ որոշումից: Ու՞ր գնա, ինչպե՞ս փրկվի հիմա, և ամենակարևորը՝ ինչպե՞ս փրկի Մատանին: Մատանի՛ն: Մտածելու ժամանակ չկար: Չհասցնելով մտածել հետևանքների մասին՝ նա պարանոցից հանեց շղթան ու ձեռքի մեջ առավ Մատանին: Անցումում, ուղիղ Սեմի դիմաց հայտնվեց առաջին օրքը: Սեմը Մատանին հագավ մատին:

Աշխարհը փոխվեց, և յուրաքանչյուր ակնթարթը լցվեց մտքերով, որոնք նախկինում Սեմի գլխում չէին հայտնվի նույնիսկ մեկ ժամվա ընթացքում: Լսողությունը սրվեց, իսկ տեսողությունը՝ մշուշվեց, բայց ոչ այնպես, ինչպես Շելոբի որջում: Շրջապատող առարկաները չթաղվեցին խավարում, սակայն դրանց ուրվագծերը մշուշվեցին ու լողացին: Շուրջն ամեն ինչ դարձավ մոխրագույն, և այդ մոխրագույն մշուշում միայնակ կանգնած Սեմը նմանվեց սև քարի: Ձախ ձեռքին հագած Մատանին վառվում էր ինչպես շիկացած ոսկին: Սեմն իրեն անտեսանելի չէր զգում. ընդհակառակը, նրան թվում էր, թե ինքը տեսանելի է ու խոցելի ինչպես երբեք, և գիտեր, որ Ամենատես Աչքը անընդհատ փնտրում է իրեն:

Նա լսում էր, թե ինպես են ճեղքվում քարերը լեռներում, ինչպես է կարկաչում ջուրը հեռավոր Մորգուլի հովտում, ինչպես է հեծեծում ու պղպջակներ թողնում չարաբախտ Շելոբը՝ մոլորված իր սեփական որջում, լսում էր աշտարակի ստորգետնյա խորքերում շղթայված բանտարկյալների տնքոցները, թունելից դուրս հորդող օրքերի բղավոցները և աշտարակից եկածների խլացուցիչ ժխորը: Սեմը սեղմվեց ժայռին: Օրքերը շարք առ շարք անցնում էին նրա կողքով: Նրանք նման էին ուրվականային տեսիլքների՝ մոխրագույն, մշուշապատ, աղավաղված ստվերներ, իսկ ձեռքերին՝ աղոտ ցոլցլացող ջահեր: Սեմն ապարդյուն ճեղք էր փնտրում, որտեղ կարելի էր թաքնվել ու լարված լսում:

Թունելից դուրս եկող օրքերն ու աշտարակից եկողները հանդիպեցին և ոռնալով նետվեցին միմյանց ընդառաջ: Սեմը հիանալի լսում էր նրանց և ամեն ինչ հասկանում: Ըստ երևույթին Մատանին իրեն կրողին օժտել էր ուրիշ լեզուներ հասկանալու ունակությամբ կամ գուցե օգնում էր հասկանալ միայն Սաուրոնի կամակատարների լեզուն... Մի խոսքով, ինչպես էլ, որ լիներ, Սեմը հասկացավ, որ բավական է ինքը ուզենա՝ և հիանալի ամեն ինչ հասկանում է: Երևում է, Լեռանը մոտենալուն զուգընթաց, որտեղ այն կռել էին, Մատանու հզորությունը գնալով աճում էր, թեև համարձակություն այն չէր տալիս՝ Սեմը միայն մտածում էր, թե որտեղ կարելի է թաքնվել ու սպասել, մինչև որ ամեն ինչ հանգստանա, և լարված ականջ էր դնում: Հեռվից էին գալիս ձայները, թե՝ մոտիկից, նա չգիտեր, բայց թվում էր, թե դրանք հնչում են ուղղակիորեն ականջների մեջ:

— Տե՛ս է, Գորբա՛գն է բարեհաճել: Ի՞նչ ես կորցրել էստեղ, չլինի՞ պատերազմից ձանձրացել ես:

— Հրաման եմ կատարում, տխմա՛ր: Իսկ դու՞, Շագրատ, դու ու՞ր ես գնում: Ձանձրացե՞լ ես ճարպակալելուց: Կռվե՞լ ես ուզում:

— Մենք հանձնարարություն ենք բերում ձեզ վերևից, էնպես որ ռեխդ փակիր: Էստեղ՝ անցումում, ես եմ հրամայում, իսկ լեզուդ քեզ քաշիր: Ի՞նչ հրաման ես կատարում:

— Ոչ մի:

— Հե՛յ, հե՛յ, հո՛յ:

Ներքևից եկող ժխորն ընդհատեց հրամանատարների զրույցը՝ օրքերն ինչ-որ բան էին հայտնաբերել ու շտապում էին այնտեղ: Մյուսները վազեցին նրանց հետևից:

— Հե՛յ, հե՛յ, օհո՛, էստեղ ինչ-որ բան կա, հենց ճանապարհի վրա: Լրտե՛ս, լրտե՛ս:

Խռպոտ մռնչացին եղջերափողերը. օրքերն ուրախացած ոռնացին:

Այդ լուրը Սեմին այնպես ցնցեց, որ նա անմիջապես սթափվեց ու մոռացավ իր բոլոր վախերը: Գտան տիրոջը, գարշելիները: Ի՞նչ կանեն նրանք նրա հետ: Նա օրքերի մասին այնպիսի պատմություններ էր լսել, որ երակներում արյունը սառել էր: Ո՛չ, նման բան թույլ տալ չի՛ կարելի: Սեմը վեր թռավ տեղից: Նա անմիջապես մոռացավ հանձնարարության մասին: Կորչի՛ ամեն ինչ, իր բոլոր փաստարկներն ունայն են: Կասկածներն ու մտավախությունները չքացան, ասես չէին եղել: Այժմ նա գիտեր, թե որտեղ է իր տեղը՝ տիրոջ կողքին, կենդանի կամ մեռած, թեև ինչպես պետք է օգներ նրան, պատկերացում անգամ չուներ: Նա իջավ աստիճաններով ներքև ու արահետով սլացավ դեպի Ֆրոդոն:

«Որքա՞ն կլինեն նրանք,— մտածում էր նա: — Աշտարակից առնվազն երեսուն կամ քառասուն իջան, երկու էդքան էլ երևի ներքևից եկան: Քանիսի՞ն կհասցնեմ կոչնչացնել, նախքան նրանք ինձ կբռնեն: Եթե թուրը հանեմ, նրանք անմիջապես կնկատեն երկնագույն շեղբը և, վաղ, թե ուշ, հախիցս կգան: Հետաքրքիր է, գոնե երգի մեջ կհայտնվ՞եմ: Երգ Սեմուայսի մասին, ով ընկավ կեռնային անցումի մարտում՝ պաշտպանելով տիրոջ մարմինը թշնամիներից: Ո՛չ, ի՞նչ երգ, ոչ մի երգ էլ չի լինի: Մատանին կգտնվի, և երգեր էլ ընհանրապես չեն լինի: Չի լինի՝ չի լինի: Ես ուրիշ տարբերակ չունեմ, իմ տեղը՝ տիրոջ կողքին է: Նրանք պետք է հասկանան՝ Էլրոնդը, և՛ Խորհուրդը, և՛ բոլոր-բոլոր իմաստուն տիրակալներն ու տիրուհիները: Նրանց ծրագրերը ձախողվեցին. ինձանից Մատանու Պահապան դուրս չի գա՝ առաց պարոն Ֆրոդոյի՝ կներեք, չի՛ ստացվում:

Օրքերն արդեն կորել էին տեսողությունից: Սեմը ժամանակ չէր ունեցել մտածելու իր մասին, ու հիմա հանկարծ զգաց, որ սարսափելի հոգնած է և ուժերը սպառվելու վրա են: Ոտքերը հրաժարվում էին ենթարկվել: Նա չափազանց դանդաղ էր գնում, ու թվում էր, թե արահետը վերջ չունի: Ախր ու՞ր կորան դրանք և ինչո՞ւ է շուրջը միայն մառախուղ:

Ահա՛ նրանք: Հեռու են սակայն... Հավաքվել են շուրջը, իսկ ոմանք կռացած շան պես հետքերն են հոտոտում... Սեմը փորձեց ավելի արագ վազել:

«Շու՛տ արա, Սե՛մ, շու՛տ արա,— ինքն իրեն շտապեցնում էր նա: — Նորից ուշանալու ես»:

Նա շոշափեց թրի բռնակը:

«Հիմա կհանեմ թուրը և...»

Վայրի ոռնալով ու քրքջալով օրքերն ինչ-որ ծանր բան էին բարձրացնում գետնից.

— Մեկ, երկու, վերցրեցի՛նք: Հե՛յ դու, հո՛պ, հո՛պ:

Եվ հնչեց հրամանը.

— Առա՛ջ, գնում ենք կարճ ճանապարհով: Ուղի՛ղ դեպի ներքին դարպասը: Էսօր, երևում է, Շելոբն էլ դուրս չի գա, կարող եք չցնցվե՛լ:

Ոհմակը սլացավ առաջ: Մեջտեղում գտնվող չորսն ուսերին դրած տանում էին մարմինը:

— Հե՛յ, հո՛յ:

Նրանք տարա՛ն տիրոջը: Չափազանց ու՛շ է: Այնուամենայնիվ, Սեմը սայթաքելով վազում էր նրանց հետևից: Օրքերն իրար հրմշտելով մեկը մյուսի հետևից չքացան թունելում. սկզբում մարմինը տանող չորսը, ապա՝ մյուսները: Սեմը դուրս քաշեց թուրը, և շեղբը փայլատակեց երկնագույն կրակով, բայց ոչ ոք նրա ուղղությամբ չնայեց: Վերջապես, երբ նա շնչակտուր հասավ թունելի բերանին, վերջին օրքն արդեն անհետացել էր սև խոռաչում:

Սեմը կանգ առավ, սիրտը բռնեց և շունչը տեղը բերեց: Ապա թևքով սրբեց դեմքի վրայի կեղտը, քրտինքն ու արցունքները:

— Թող որ սատկեք, անիծյա՛լ թշվառներ,— ճչաց նա և սուզվեց գարշահոտ խավարի մեջ:

Այս անգամ նրան թվաց, որ թունելում այնքան էլ մութ չէ: Ուղղակի ավելի խիտ մառախուղի մեջ հայտնվեց՝ ուրիշ ոչինչ: Ուժերը րոպե առ րոպե լքում էին նրան, բայց ամրապնդվում էր կամքը: Ջահերը, թվում էր, տատանվում են բավական մոտ, բայց Սեմը, որքան չարչարվում էր, նրանց հասնել չէր կարողանում: Ստորգետնյա անցումներում օրքերը շատ արագ են տեղաշարժվում, իսկ այս թունելը նրանք հիանալի գիտեին՝ չնայած Շելոբի հանդեպ տածած վախին, նրանք հաճախ էին ստիպված լինում օգտագործել այդ ճանապարհը, որովհետև դա Մեռյալ քաղաքից դեպի Սև երկիր տանող ամենակարճ ուղին էր: Ոչ ոք չգիտեր, թե երբ են փորել թունելը և ծավալուն կլոր փոսը, որտեղ դարեր շարունակ ապրում էր Շելոբը: Բայց օրքերը շատ շրջանցող ուղիներ էին փորել, որպեսզի սարդի ճանկը չընկնեն, որովհետև հրաման տանել-բերելու համար օրվա մեջ մի քանի անգամ ստիպված էին լինում անցնել այդ ճանապարհով: Բայց հիմա օրքերը չէին պատրաստվում գնալ լեռան խորքը: Նրանք շտապում էին դեպի կողմնային անցումը, որը տանում էր դեպի պահակային աշտարակ: Ուրախացած գտածոյի համար, նրանք ցնծում էին օրքերին հատուկ ձևով՝ հենց վազքի ժամանակ գոռալով և գզվրտվելով: Սեմը լսում էր նրանց կոպիտ ձայները, որոնք խլանում էին ստորգետնյա գաղջ օդում: Ամենից բարձր ու մոտիկ լսվում էին երկու ձայն, որոնք պատկանում էին հրամանատարներին՝ երևում է, նրանք գնում էին ջոկատի վերջից:

— Լռեցրու տականքներիդ, Շագրատ,— փնթփնթաց առաջին ձայնը,— թե չէ հիմա Շելոբը կհայտնվի:

— Մի՛ ցնցվիր, Գորբագ,— պատասխանեց մյուսը,— քո տխմարները պակաս չեն աղմկում: Թող տղաներն ուրախանան, Շելոբն էսօր էլ չի հայտնվի: Ցցի վրա է նստել, թե ինչ է արել, չգիտեմ, մխիթարելու էլ չեմ վազի: Չտեսա՞ր նրա անիծյալ որջի շուրջը թափված լպրծուն գարշանքը: Չթողնես տղաներն ուրախանան՝ հետո հարյուր անգամ փոշմանելու ես: Թող ուրախանան: Հաջող օր էր, Լուգբուրզում գոհ կմնան:

— Դե լավ հա՛. Լուգբուրզում... Տեսար դու, ինչ-որ էլֆ փոքրաչափիկ ենք գտել: Էդքան վտանգավո՞ր է, ի՞նչ է:

— Չգիտեմ, ուշադիր նայել է պետք:

— Օհո՛, ուրեմն, քեզ իսկի չեն էլ բացատրել հա՞, թե ինչ են փնտրում: Դե հա, նրանք երբեք էլ մեզ ամբողջը չեն բացատրում, էդպես չէ՞: Ո՞վ ենք մենք՝ հիմարներս, որ իմանանք: Որպես գաղտնիք քեզ ասեմ, որ էնտեղ՝ վերևում էլ են սխալվում, նույնիսկ ամենագլխավորները:

— Ս-ս, Գորբա՛գ,— Շագրատն այնքան իջեցրեց ձայնը, որ Սեմը, չնայած իր սրված լսողությանը, հազիվ էր լսում նրա շշնջոցը: — Սխալվում են, էդ հա, բայց փոխարենը նրանք ամեն տեղ աչքեր ու ականջներ ունեն: Գլուխս կտրել կտամ, եթե իմ տղաների մեջ չլինեն էնպիսինները, ովքեր աշխատում են նրանց համար: Իմիջայլոց, նրանք ինչ-որ բանով մտահոգված են, էդ հաստատ: Ինքդ ես ասում, որ Նազգուլն անհանգիստ է, իսկ ես գիտեմ, Լուգբուրզում նույնպես խառնաշփոթ է: Ինչ-որ մեկը քիչ էր մնում անցնի:

— Քիչ էր մնում անցնի՞, ասում ես,— տարակուսած կրկնեց Գորբագը:

— Հա, բայց էդ մասին՝ հետո,— կտրեց Շագրատը: — Սպասի՛ր, հիմա կհասնենք ստորին միջանցք, էնտեղ հարմար անկյուն կա. տղաները թող գնան, իսկ մենք կնստենք, կխոսենք:

Շուտով ջահերը կորան տեսադաշտից: Թունելում դղրդոց բարձրացավ, ապա խուլ հարված լսվեց: Սեմը նետվեց առաջ:

Պարզվեց, որ օրքերը մտել են այն նույն անցումը, որն ավարտվում էր փակուղով: Նա շտապեց այնտեղ՝ և հայտնաբերեց, որ այն առաջվա պես փակ է:

Ճանապարհն արգելափակում էր մի հսկայական քար, բայց օրքերն ինչ-որ կերպ շրջանցել էին այն՝ այժմ նրանց ձայները լսվում էին քարի մյուս կողմից: Նրանք մանր վազքով հեռանում էին դեպի լեռան խորքը՝ տանելով իրենց հետ Ֆրոդոյի մարմինը, իսկ Սեմը ոչ մի կերպ չէր կարողանում հետևել նրանց... Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ինչ կանեին նրանք տիրոջ հետ: Հոբիթը կրծքով ընկավ քարի վրա և սկսեց հրել, բայց ոչինչ չսացվեց: Եվ հանկարծ մյուս կողմից, հենց քարի հետևից (համենայն դեպս այդպես թվաց Սեմին) լսվեցին առաջնորդ օրքերի ձայները, և Սեմը սրեց ականջները՝ հույս ունենալով ինչ-որ կարևոր բան լսել: Գուցե Գորբագը ցանկանա վերադառնա՞լ. չէ՞ որ նա Մինաս Մորգուլից է: Այդ ժամանակ, գուցե, ստացվի սողոսկել ներս:

— Չէ, չգիտեմ,— ասաց Գորբագի ձայնը: — Սովորաբար հրամանները թռչունից արագ են տեղ հասնում, բայց ինչպես՝ չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվել: Բ՛ռռռ. էդ Նազգուլների տեսքից ծնկներս դողում են: Նայում են քեզ՝ թվում է, թե կաշիդ քերթում են: Մեկ-երկու ու առանց մաշկի էն աշխարհ կուղարկեն: Բայց Նա նրանց համար ոչինչ չի խնայում, էնպես, որ բողոքես, չբողոքես՝ արդյունքի չես հասնի. դրա համար ավելի լավ է լռես: Չէ, ամրոցում ծառայելը՝ կատակ բան չէ, հավատա ինձ:

— Էստեղ փորձիր ծառայել, Շելոբի հետ գրկախառնված,— քմծիծաղեց Շագրատը:

— Որ ինձ մնար, նրանցից էլ, Շելոբից էլ, ինչքան հեռու, էնքան լավ: Բայց ինչ կարող ես անել. Պատերազմ է: Երևի պատերազմից հետո լավ կլինի:

— Ասում են պատերազմը հաջող է ընթանում:

— Շատ բան են ասում,— փնթնփթնաց Գորբագը: — Կապրենք՝ կտեսնենք: Բայց, եթե իսկապես ամեն ինչ լավ ընթանա, աշխարհն ավելի ընդարձակ կդառնա: Ինչ կասես, չարժե՞ մի երկու տասնյակ հավատարիմ տղաների հետ ծլկե՞լ: Տաք տեղ կգտնենք, որտեղ որսը շատ է, իսկ հրամանատարներ չկան, հը՞մ:

— Էհ,— հառաչեց Շագրատը,— կհիշեինք հին օրերը:

— Հա, բայց հիմա դրա մասին մտածելն անիմաստ է: Մի բան էն չէ, ես հոտառությամբ զգում եմ: Ասում եմ քեզ. նույնիսկ ամենագլխավորները,— Գորբագը կրկին իջեցրեց ձայնը,— չնայած ինչու մենակ նրանք, նույնիսկ Նա էլ է սխալվում: Ասում ես՝ ինչ-որ մեկը քիչ էր մնում անցնի: Իսկ ես կասեմ, որ ինչ-որ մեկը ոչ թե քիչ էր մնում անցնի, այլ անցել է: Ու հիմա մենք պետք է աչքներս չորս անենք: Խեղճ Ուրուքներին էդքան տանջում են, բայց մի փոքրիկ շնորհակալության էլ չեն արժանանում: Օգտվում են նրանից, որ թշնամիները սիրում են մեզ էնքան, որքան Նրան, ու եթե Նրա վերջը գա, ապա մերն էլ կգա: Սպասիր, իսկ դու ե՞րբ ես դուրս գալու հրաման ստացել:

— Մի ժամ առաջ: Մենք համարյա էդ ժամանակ էլ հանդիպեցինք: Հրամանն էսպիսին էր. «Նազգուլն անհանգիստ է: Աստիճանների վրա հնարավոր են լրտեսներ: Կրկնապատկել զգոնությունը: Պահակներ կարգել աստիճանների մոտ»: Դե ես էլ հրահանգեցի՝ ու վազեցինք:

— Վատ են գործերը,— ասաց Գորբագը: — Տե՛ս. մեր Լուռ Դիտորդները դեռ երկու օր առաջ էին անհանգիստ, էդ ես հաստատ գիտեմ: Բայց ինձ ու տղաներին միայն հաջորդ օրն ուղարկեցին աստիճանների մոտ, ու Լուգբուրզ էլ լուր չեն ուղարկել: Գլխավոր Նազգուլը զորքով արշավում է արևմուտք, Մեծ ազդանշանի հետ կապված հոգսերն էլ հերիք են: Ասում են, Լուգբուրզից հրամայել են մանրուքներով չանհանգստացնել:

— Դե հա, Աչքն էլ էս կողմերում չի պրպտում,— նկատեց Շագրատը: — Ասում են Արևմուտքում թեժ մարտեր են ընթանում:

— Իսկ դու ի՞նչ էիր կարծում,— խռխռաց Գորբագը: — Իսկ թշնամիներն էդ ընթացքում խառնաշփոթից օգտվելով հասել են աստիճաններին: Իմիջայլոց, իսկ դու ինչո՞վ էիր զբաղված: Հատուկ հրամանի՞ էիր սպասում: Ո՞վ պիտի քո փոխարեն հսկի վերին կիրճն ու անցումը:

— Ձենդ կտրի՛ր, մտածո՜ղ է հայտնվել: Պետք չէ՛ ինձ սովորեցնել: Մենք առանց այդ էլ ամբողջ գիշեր աչք չենք փակել: Արտասովոր բաներ էին կատարվում:

— Արտասովո՞ր:

— Այո՛, արտասովոր: Լույս էր առկայծում, ճիչեր էին լսվում ու էդպիսի բաներ: Բայց Շելոբն էլ քնած չէր: Տղաները տեսել են նրան Տափուկի հետ:

— Տափուկի՞: Էդ ո՞վ է:

— Տեսած կլինես. նիհար, մի քիչ սևուկ, նույնպես սարդի է նման կամ սոված գորտի: Նա առաջին անգամ մեզ մոտ դեռ տարիներ առաջ էր բարեհաճել: Բայց նրան թույլ տվեցին հեռանալ, ճիշտ եմ ասում. Լուգբուրզից մեզ հրաման եկավ չդիպչել նրան: Հետո էլի մեկ կամ երկու անգամ տեսել ենք աստիճանների վրա, բայց ձեռք չենք տվել: Նա ինչ-որ պայմանավորվածություն ունի ձերդ գերազանցություն Շելոբի հետ: Նիհար է երևի ու անհամ, երևում է, դուրը չի եկել՝ ախր նա թքած ունի վերևից եկող հրամանների վրա: Դե իսկ ձեր հովտում հո չե՜ն հսկում. նա էս խառնաշփոթից դեռ մեկ օր առաջ էր էստեղ հայտնվել: Հետո մի անգամ էլ են նրան տեսել երեկ երեկոյան: Տղաներն ասացին, որ ձերդ գերազանցությունը զվարճանում է: Դե ես էլ մտածեցի. լավ է անում, ու հանգստացանք: Ու էդտեղ՝ հրամանը եկավ: Մտածեցի, երևի Տափուկը նրա համար ինչ-որ կենդանի է բերել կամ դուք եք գերի նվեր ուղարկել: Ես նրա խաղերին չեմ խառնվում. եթե Շելոբը դուրս է եկել որսի՝ նրանից ոչ ոք չի ազատվի:

— Ոչ ո՞ք: Աչքերդ լայն բացի՛ր: Ասու՛մ եմ քեզ. ինչ-որ մեկը աստիճաններով բարեհաճել է էստեղ ու քո Շելոբի քթի տակով հանգիստ անցել, հասկացա՞ր: Պատռել է նրա սարդոստայնը ու դուրս եկել որջից: Ուղեղդ աշխատեցրու, էդ քեզ համար կատակ բան չէ:

— Բայց ի վերջո նրա ճանկն է ընկել, չէ՞:

— Ճա՞նկն է ընկել: Ո՞վ է ընկել: Էս փոքրաչափի՞կը: Խե՛լք հավաքիր: Եթե նա մենակ լիներ, ապա վաղուց կախված կլիներ Շելոբի մառանում, ու եթե Լուգբուրզից պահանջեին, դու նրան հարցաքննելու համար ստիպված կլինեիր մտնել էնտեղ: Համարիր, բախտդ բերել է: Բայց նա մենակ չի եղել, ահա՛ թե ինչ:

Այստեղ Սեմն սկսեց ավելի ուշադիր լսել և ականջը դիպցրեց քարին:

— Ո՞վ է ազատել նրան Շելոբի փաթույթներից, հը՞մ, Շագրատ: Նա, ով պատռել է ելքը արգելափակող սարդոստայնը, պարզ չէ՞: Իսկ ո՞վ է ծակել ձերդ գերազանցությանը: Կարծում եմ էլի նա: Դե, իսկ ու՞ր է նա հիմա: Ո՞ւր է նա հիմա, Շագրա՛տ:

Շագրատը չպատասխանեց:

— Դե, դե, աշխատեցրու գլուխդ, գործը լուրջ է: Դեռ ոչ մեկին չէր հաջողվել էդպես հանգիստ ծակել Շելոբին, դու էդ ինձանից լավ գիտես: Իսկ նա կարողացել է: Դե մենք դրա պատճառով չենք վշտանա, իհարկե, բայց հապա մտածիր. էստեղ մոտակայքում մի հաղթանդամ ապստամբ է թափառում, չափազանց վտանգավոր, Մեծ Պաշարման ժամանակներից էս կողմ էդպիսի բան չի եղել: Մի խոսքով ինչ-որ մեկին բաց ենք թողել:

— Բայց ո՞վ է նա, քո կարծիքով,— հարցրեց Շագրատը:

— Դատելով ամեն ինչից, բարեկամ Շագրատ, դա մի հզոր ռազմիկ է, ամենայն հավանականությամբ էլֆ՝ ամեն դեպքում նրա թուրը էլֆական է, էդ հաստատ, իսկ գուցեև կացին էլ ունի: Ու հիմա նա հանգիստ շրջում է քո տարածքում, իսկ դու էդ մասին գաղափար էլ չունես: Իրոք, որ զվարճալի է:

Գորբագը թքեց: Սեմը մռայլ ժպտաց՝ նկարագրությամբ ճանաչելով իրեն:

— Դե լավ, վերջացրու, հերիք է երևակայությանդ զոռ տաս, աչքիդ մենակ վատ բաներ են երևում,— հանգստացնող տոնով խոսեց Շագրատը: — Մի չափազանցեցրու, հնարավոր է, ամեն ինչ շատ ավելի պարզ է: Իմ պահակներն աչալուրջ կանգնած են, տարածքն էլ հսկվում է: Ես չեմ կարող միաժամանակ ամեն ինչի մասին մտածել: Եթե նույնիսկ նրանք երկուսն են, հարկավոր է նախ զբաղվել նրանով, որին բռնել ենք: Մյուսով հետո կզբաղվենք:

— Իմ կարծիքով էդ փոքրիկից շատ բան չես իմանա,— քմծիծաղեց Գորբագը: — Երևի, իսկի արժեք չունի, ուղղակի ուշադրություն շեղելու համար է: Երևում է, հաղթանդամ ռազմիկի համար նա էնքան էլ թանկ չի եղել, որ թողել է էնտեղ քարերի մեջ ու հեռացել: Դե, էլֆերն էդպիսին են:

— Լա՛վ: Տեղու՛մ կպարզաբանենք: Հերիք է խոսենք: Գնանք գերու հարցերը լուծենք:

— Իսկ դու ի՞նչ ես պատրաստվում անել նրա հետ: Մի մոռացիր, որ առաջինը ես եմ նրան տեսել: Եթե պետք է զվարճանանք, ապա առաջինը մենք ենք:

— Հանգստացի՛ր,— խռխռաց Շագրատը,— ինձ հրաման է տրված, և այն խախտել ոչ ոքի չի թույլատրվում՝ իմ և քո գլուխներն առաջինը կթռչեն: Սահմանը խախտած յուրաքանչյուր օտարականի հրամայված է տանել աշտարակ, մերկացնել, այնուհետև մանրամասն ցուցակ կազմել այն ամենի, ինչ գտնվել է նրա մոտ՝ հագուստ, զենք, մատանիներ, զարդեր և այլն, իսկ ցուցակն անհապաղ ուղարկել Լուգբուրզ և միայն Լուգբուրզ: Գերուն մատով չկպչել, աչքի լույսի պես պահպանել, մինչև Նա նրա հետևից մեկին ուղարկի կամ անձամբ բարեհաճի: Եթե նրա հետ ինչ-որ բան պատահի՝ պահակներին սպասվում է խոշտանգում ու մահ: Հրահանգները պարզ են, ինձ մնում է այն կատարել:

— Իսկ մերկացնել՝ էդ ինչպե՞ս,— հարցրեց Գորբագը: — Ատամները նու՞նպես հանել, եղունգները, մազերը, հը՞մ:

— Հիմար-հիմար մի՛ դուրս տուր: Գերուն պետք է անվնաս հասցնել Լուգբուրզ:

— Դե, էդ մեկը դժվար թե,— հռհռաց Գորբագը: — Նա առանց այդ էլ արդեն սատկած է: Լուգբուրզի ինչի՞ն է պետք էս լեշը: Նրանք, ինչ է, լեշերի պակա՞ս ունեն:

— Տխմա՛ր,— մռնչաց Շագրատը,— լեզվիդ զոռ տալու փոխարեն ավելի լավ է լսես նրանց, ովքեր քեզանից ավելի շատ բան գիտեն: Ինքդ շուտով կդառնաս Շելոբի ընթրիքը, եթե էդպես շարունակես: Լե՜շ: Դու ոչինչ չգիտես ձերդ մեծության մասին: Եթե նա զոհի մարմինը պատում է սարդոստայնով, նշանակաում է, պատրաստվում է տանել իր որջը և համտեսել: Իսկ լեշով նա չի սնվում և սառած արյուն էլ չի խմում: Էնպես, որ էս փոքրիկը մեռած չէ:

— Սեմն օրորվեց և կառչեց քարից, որպեսզի չընկնի: Նրան թվաց, թե սև որջը շրջվում է գլխիվայր: Նա այնպես էր ցնցված, որ քիչ էր մնում կորցնի գիտակցությունը: Ուշքի գալով՝ նա հստակ լսեց իր ներքին ձայնը. «Էհ, հիմար ես դու, ախր նա մեռած չէ, և հոգուդ խորքում դու դա գիտեիր: Ուռած գլուխ ես դու, Սեմուայս: Քո դժբախտությունն այն է, որ կորցրել էիր հույսդ կամ, ավելի ճիշտ, հենց սկզբից էլ ոչ մի բանի հույս չունեիր: Եվ ի՞նչ անել հիմա»:

Ոչինչ հնարավոր չէր անել: Մնում էր միայն ավելի ամուր կառչել քարից և լսել օրքերի զզվելի ձայները:

— Չգիտես՝ իմացիր,— շարունակեց Շագրատը,— Շելոբը մի քանի թույն ունի: Երբ նա որս է անում, խայթում է զոհի վիզը, որպեսզի նա թուլանա ու չկարողանա իրեն պաշպանել: Հետո փաթաթում է սարդոստայնի մեջ ու հանգիստ վայելում: Հիշու՞մ ես ծերուկ Ուֆթաքին: Նա հանկարծ կորավ. մի քանի օր էր՝ չկար: Ու մեկ էլ մի օր տեսնում ենք՝ կախված օրորվում է քարաձավի անկյունում ու պլշած նայում: Հո չէ՜ինք հռհռում: Երևի Շելոբը կախել էր նրան ու մոռացել: Բայց մենք նրան չազատեցինք՝ նրա գործերի մեջ ավելի լավ է քիթդ չխոթես: Մի խոսքով, մի քանի ժամից էս փոքրիկ տխմարն ուշքի կգա: Դե, մի քիչ սիրտը կխառնի, հետո կանցնի, ու մինչև Լուգբուրզում հայտնվելը իրեն լավ կզգա: Հիշողությունը, իհարկե, միանգամից չի վերականգնվի. չի հասկանա, թե ուր է ընկել և ինչ է իր հետ կատարվել:

— Ու գլխավորը, թե ինչ է իրեն սպասվում,— հռհռաց Գորբագը: — Բայց մենք նրան այդ մասին մի քանի հետաքրքիր պատմություն կպատմենք, եթե մնացած ամեն ինչը արգելված է: Չեմ կարծում, որ նա երբևէ եղած լինի Լուգբուրզում, էնպես որ թող նախապատրաստվի, թե չէ վախից կմեռնի: Դրանով էլ կարելի է լավ զվարճանալ: Ինչպես շուտ չէի մտածել:

— Զվարճանալու մասին մոռացիր, ո՛չ մի զվարճանք,— փնչացրեց Շագրատը: — Եթե նա խելքը թռցնի, համարիր, մեր գլուխները թռած են:

— Լավ, լավ, մի՛ ցնցվիր: Բայց ես քո փոխարեն սկզբում մյուսին, աժդահային կգտնեի ու հետո նոր Լուգբուրզ լուր կուղարկեի: Էնտեղ հաստատ դժգոհ կմնան, որ ձագին բռնել ես, իսկ կատվին բաց թողել:

Ձայներն սկսեցին հեռանալ, ոտնաձայները լռեցին: Սեմը վերջապես ուշքի եկավ ցնցումից: Նրան կատաղի զայրույթ պատեց:

— Ամեն ինչ խառնեցի՛,— գոռաց նա: — Էդպես էլ գիտեի, որ խառնելու եմ: Այժմ տերը նրանց ձեռքին է: Ստո՛ր արարածներ: Ախր մի բան պետք է հիշեի. ոչ մի դեպքում չլքել տիրոջը, ո՛չ մի դեպքում: Ահա և չպետք է լքեի: Միայն թե տերը ների ինձ: Այժմ պետք է գտնել նրան ցանկացած գնով. ոնց ուզում ես գտիր, թեկուզ կաշվիցդ դուրս արիր, բայց գտիր:

Սեմը կրկին մերկացրեց թուրը և սկսեց կոթով հարվածել քարին: Այն միայն պատասխանեց խուլ արձագանքով, բայց թուրն այնպես պայծառ փայլատակեց, որ Սեմն սկսեց որոշ բաներ զանազանել: Ի զարմանս իրեն, նա նկատեց, որ իր առջև ոչ թե սովորական քար է, այլ իր հասակից բարձր քարե դուռ: Քարի վերին եզրի և առաստաղի կամարի միջև դատարկություն էր. դուռը, ըստ երևույթին, պետք էր միայն Շելոբից պաշտպանվելու համար և փակվում էր մյուս կողմից ինչ-որ խորամանկ փականով, որը բացել սարդը չէր կարող:

Ուժ հավաքելով՝ Սեմը ցատկեց, կախվեց դռան վերին եզրից, ձգվեց, խցվեց վերևում գտնվող ճեղքի մեջ, թռավ ցած և փայլատակող թուրը ձեռքին սլացավ ոլորուն միջանցքով: Իմանալով, որ տերը ողջ է, նա բոլորովին մոռացավ իր հոգնածության մասին: Առջևում ոչինչ չէր երևում. միջանցքը շարունակ պտույտներ էր գուրծում, սակայն, ըստ երևույթին, նա հասնում էր օրքերին՝ երկու ձայները լսվում են շատ մոտիկից:

— Ինչպես ասացի՝ էնպես էլ կանեմ,— բարկացած կտրեց Շագրատը,— կփակեմ նրան ամենավերևում գտնվող գաղտնի խցում:

— Բայց ինչու՞,— փնչացրեց Գորբագը,— ներքևում ինչ է, հուսալի խցեր չունե՞ս:

— Ասացի չէ՞, նրա գլխից մազ անգամ չպիտի պակասի,— պատասխանեց Շագրատը: — Հասկացա՞ր, թե՞ ոչ: Նրան ձեռք տալ չի կարելի, իսկ ես իմ տղաներից ոչ բոլորին եմ վստահում: Քո տխմարներին առավել ևս չեմ վստահում: Նույնիսկ քեզ չեմ վստահում՝ մեկ էլ տեսար որոշեցիր զվարճանալ: Ես նրա համար պատասխանատու եմ. նա կգնա էնտեղ, որտեղ ես կասեմ, իսկ եթե փորձես հակառակվել, քեզ էնտեղ չեմ թողնի: Ասացի ամենավերևի խուցը և վերջ: Էնտեղ նրան ոչ ոք չի դիպչի:

— Ոչ ո՞ք,— բղավեց Սեմը: — Դուք մոռացա՛ք էլֆ հաղթանդամ ռազմիկին, որ շրջում է ձեր քթի տակ:

Այս խոսքերով նա դուրս թռավ միջանցքի վերջին ոլորանից, բայց հայտնաբերեց, որ սխալ է հաշվարկել հեռավորությունը: Կա՛մ թունելն էր այդպես խորամանկորեն կառուցված կա՛մ սրված լսողությունը խաբեց նրան: Օրքերը դեռ բավական հեռու էին: Այժմ, սակայն, Սեմը հստակ տեսնում էր նրանց կարճլիկ, գետնահար ուրվագծերը բոսորագույն երկնքի ֆոնին: Միջանցքը դադարեց թեքումներ կատարել և սկսեց նրբորեն բարձրանալ: Հեռվում երևաց երկփեղկ դարպասը լայն բացված դռներով, որը, ըստ երևույթին, տանում էր դեպի աշտարակի ստորգետնյա հարկեր: Գերուն տանող օրքերն արդեն վաղուց անցել էին դարպասից ներս, իսկ Գորբագն ու Շագրատը գնտվում էին երկու քայլի վրա:

Սեմը լսեց օրքերի խռպոտ ձայները. նրանք սկսեցին երգել: Թնդացին եղջերափողերը, հնչեց գոնգը, և աներևակայելի աղմուկ բարձրացավ: Գորբագն ու Շագրատն անցան շեմը:

Սեմը թափահարեց Ջարդողը և ամբողջ ուժով սկսեց բղավել, բայց նրա բարալիկ ձայնը խլացավ աղմուկի մեջ: Ոչ ոք հոբիթին չնկատեց:

Դարպասի դռները շառաչյունով փակվեցին: Զրգնացին ծանր, երկաթյա փականները: Սեմն ընթացքից բախվեց բրոնզե դռանը և անգիտակից ընկավ գետնին: Նա մնաց դարպասի մյուս կողմում՝ լիակատար մթության մեջ: Ֆրոդոն ողջ էր, բայց գտնվում էր թշնամու ձեռքում:

''Այստեղ ավարտվում է Համիշխանության Մատանու համար մղված Մեծ Ճակատամարտի երկրորդ տարեգրությունը''

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%C2%AB%D5%8A%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%C2%BB&diff=9742«Պահապանները»2015-10-22T15:15:27Z
Հայկ Ափրիկյան:

[[Պատկեր:Պահապանները.png|200px|thumb|right|Պահապանները]]

Հեղինակ՝ [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]

«Արեւիկ» հրատարակչություն

Երեւան

1989

Թարգմանիչ՝

Էմմա Մակարյան

Կարդալ առցանց՝ [[Պահապանները]]

Գրական֊գեղարվեստական հրատարակություն

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Հեքիաթ֊վիպակ

Դպրոցական միջին եւ բարձր տարիքի համար

Խմբագրության վարիչ՝ Գ․ Ս․ Օհանյան

Խմբագիր՝ Ջ․ Մ․ Ղազարյան

Նկարիչ՝ Տ․ Ս․ Մանգասարյան

Գեղ․ խմբագիր՝ Խ․ Զ․ Հակոբյան

Տեխ․ խմբագիր՝ Ա․ Վ․ Հովհաննիսյան

Վերստուգող սրբագրիչ՝ Ա․ Ս․ Համզյան

Հանձնված է շարվածքի 23.08.89 թ․։

Ստորագրված է տպագրության 09.12.89թ․։

Չափսը՝ 60x84 1/16։

Թուղթ՝ տպագր․ №2։

Տառատեսակ՝ «Գրքի սովորական»։

Տպագրություն՝ բարձր։

26,04 պայմ. տպ. մամ., 24,73 հրատ․ մամ․։

Տպաքանաք՝ 20000։

Պատվեր՝ 2455։

Գինը՝ 1ռ․ 10 կոպ․

«Արեւիկ» հրատարակչություն, Երևան ― 9, Տերյան 91։

ՀԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի

և գրքի առեւտրի գործերի պետական կոմիտեի

№1 տպարան

Երևան, Ալավերդյան փող․ №65։

[[Կատեգորիա:«Արեւիկ» հրատարակչություն]]

[[Կատեգորիա: 1989]]

[[Կատեգորիա: Երեւան]]

[[Կատեգորիա:Գրքեր]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%C2%AB%D5%80%D5%B8%D5%A2%D5%AB%D5%BF_%D5%AF%D5%A1%D5%B4_%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B6_%D5%B8%D6%82_%D5%A3%D5%A1%D5%AC%D5%A8%C2%BB&diff=9741«Հոբիտ կամ գնալն ու գալը»2015-10-22T15:14:02Z
Հայկ Ափրիկյան:

[[Պատկեր:Հոբիտ-շապիկ.jpeg|200px|thumb|right|Հոբիտ կամ գնալն ու գալը]]

Հեղինակ՝ [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]

Կարդալ առցանց՝

*[[Հոբիտ_կամ_գնալն_ու_գալը]]

Ներբեռնել՝

[http://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:EPubPrint&page=%D5%80%D5%B8%D5%A2%D5%AB%D5%BF_%D5%AF%D5%A1%D5%B4_%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B6_%D5%B8%D6%82_%D5%A3%D5%A1%D5%AC%D5%A8 epub] նիշք

Թարգմանիչ՝

Էմմա Մակարյան

«Սովետական գրող» հրատարակչություն

Երեւան

1984

Գրադարանային մատենաշար

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

ՀՈԲԻԹ ԿԱՄ ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ

Հեքիաթ֊վիպակ

Դպրոցական միջին տարիքի համար

Խմբագիր՝ Շ․ Ա․ Գրիգորյան

Նկարիչ՝ Մ․ Բելոմինսկի

Գեղ․ խմբագիր՝ Վ․ Գ․ Հարությունյան

Տեխ․ խմբագիր՝ Ս․ Մ․ Սիմոնյան

Վերստուգող սրբագրիչ՝ Հ․ Ն․ Զորյան

Հանձնված է շարվածքի 25.07.84 թ․։

Ստորագրված է տպագրության 29.10.84թ․։

Չափսը՝ 84x108 1/32։

Թուղթ՝ տպագր․ №1։

Տառատեսակ՝ «Նորք»։

Տպագրություն՝ բարձր։

15,96 պայմ. տպ. մամ., 16,26 պայմ․ ներկ․ թերթ․, 13,75 հրատ․ մամ․։

Տպաքանաք՝ 30000։

Պատվեր՝ 2121։

Գինը՝ 65 կոպ․

«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան ― 9, Տերյան 91։

ՀՍՀՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի

և գրքի առեւտրի գործերի պետական կոմիտեի

№1 տպարան

Երևան, Ալավերդյան փող․ №65։

[[Category: «Սովետական գրող»]]

[[Category: 1984]]

[[Category: Երեւան]]

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:«Սովետական գրող»]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%8B%D5%B8%D5%B6_%D5%8C%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A4_%D5%8C%D5%B8%D6%82%D5%A5%D5%AC_%D4%B9%D5%B8%D5%AC%D6%84%D5%AB%D5%B6&diff=9740Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին2015-10-22T15:13:51Z
Հայկ Ափրիկյան:

{{Հեղինակ

|լրիվ անուն = Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

|դասակարգում = Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

|սկզբնատառ = Թ

|ծնվել է = 1892

|մահացել է = 1973

{{DEFAULTSORT:Թոլքին, Ջոն Ռոնալդ Ռուել}}

==Գրքեր==

*[[«Հոբիտ կամ գնալն ու գալը»]] ֊ գրքի էջ

**[[Հոբիտ կամ գնալն ու գալը]] ֊ կարդալ առցանց

*[[«Պահապանները»]]֊ գրքի էջ

**[[Պահապանները]] ֊ կարդալ առցանց

*[[Մատանիների տիրակալը]] ֊ կարդալ առցանց

[[Կատեգորիա:Հեղինակներ-Թ|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%8B%D5%B8%D5%B6_%D5%8C%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A4_%D5%8C%D5%B8%D6%82%D5%A5%D5%AC_%D5%8F%D5%B8%D5%AC%D5%AF%D5%AB%D5%B6&diff=9739Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին2015-10-22T15:12:40Z
Հայկ Ափրիկյան: Հայկ Ափրիկյան տեղափոխեց էջը «Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին»-ից «Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին»: Անգլերենում Էոլքին է, ինչպեսև վերջին թարգմանությ...

#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D5%8B%D5%B8%D5%B6_%D5%8C%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A4_%D5%8C%D5%B8%D6%82%D5%A5%D5%AC_%D4%B9%D5%B8%D5%AC%D6%84%D5%AB%D5%B6&diff=9738Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին2015-10-22T15:12:39Z
Հայկ Ափրիկյան: Հայկ Ափրիկյան տեղափոխեց էջը «Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին»-ից «Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին»: Անգլերենում Էոլքին է, ինչպեսև վերջին թարգմանությ...

{{Հեղինակ

|լրիվ անուն = Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին

|դասակարգում = Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին

|սկզբնատառ = Տ

|ծնվել է = 1892

|մահացել է = 1973

{{DEFAULTSORT:Տոլկին, Ջոն Ռոնալդ Ռուել}}

==Գրքեր==

*[[«Հոբիտ կամ գնալն ու գալը»]] ֊ գրքի էջ

**[[Հոբիտ կամ գնալն ու գալը]] ֊ կարդալ առցանց

*[[«Պահապանները»]]֊ գրքի էջ

**[[Պահապանները]] ֊ կարդալ առցանց

*[[Մատանիների տիրակալը]] ֊ կարդալ առցանց

[[Կատեգորիա:Հեղինակներ-Տ|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D4%B2%D5%A1%D5%BD%D6%84%D5%A8%D6%80%D5%BE%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8&diff=9684Բասքըրվիլների շունը2015-09-25T14:44:55Z
Հայկ Ափրիկյան:

{{Վերնագիր

|վերնագիր = Բասքըրվիլների շունը

|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Խ․ Հրաչյան (ռուսերենից)

|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

Բասքըրվիլների շունը

==Գլուխ I Միստր Շերլոկ Հոլմսը==

Միստր Շերլոկ Հոլմսը նախաճաշում էր։ Սովորաբար նա բավական ուշ էր արթնանում, եթե չհաշվենք այն հաճախակի դեպքերը, երբ ամենևին չէր քնում։ Ես կանգնած էի բուխարիկի մոտ, գորգի վրա, և ձեռքերիս մեջ շուռումուռ էի տալիս այն ձեռնափայտը, որը մոռացել էր երեկվա մեր այցելուն։ Դա գլխիկավոր, գեղեցիկ մի ձեռնափայտ էր, մեկը նրանցից, որ անվանում են «ծանրակշիռ ապացույց»։ Գլխիկից քիչ ներքև հագցված էր արծաթե դյույմաչափ լայնության մի օղակ, որի վրա փորագրված էր․ «Ջեյմս Մորտիմերին, Ա․ Վ․ Թ․ Ը․ Չ․ Կ․ Ա․֊ի ընկերներից» և տարեթիվը՝ «1884»։ Առաջներում այդպիսի պատկառելի, ծանր, հուսալի ձեռնափայտերով քայլում էին հարգարժան տնային բժիշկները։

― Դե, Ուոթսն, ի՞նչ կասեք այդ ձեռնափայտի մասին։

Հոլմսը նստած էր թիկունքով դեպի ինձ, և ես կարծում էի, թե չի նկատում իմ շարժումները։

― Ի՞նչ գիտեք ես ինչով եմ զբաղված։ Կարելի է կարծել, որ աչքեր ունեք ձեր ծոծրակին։

― Ւնչ֊որ չունեմ՝ չունեմ․ դրա փոխարեն իմ առաջ դրված է մաքրած, փայլուն արծաթե սրճամանը, ― պատասխանեց նա։ ― Չէ, իսկապես, Ուոթսն, ի՞նչ կասեք այցելուի ձեռնափայտի մասին։ Մենք ձեռքից բաց թողեցինք նրան և չգիտենք ինչու էր եկել։ Եվ քանի որ բախտներս այդպես չբերեց, հարկ է հատուկ ուշադրություն դարձնել այս պատահական հուշանվերին։ Զննեք ձեռնափայտը և փորձեք վերականգնել տիրոջ պատկերը, իսկ ես կլսեմ ձեզ։

― Ըստ իս, ― սկսեցի ես, ջանալով ուժերիս ներածին չափ հետևել բարեկամիս մեթոդին, ― այդ դոկտոր Մորտիմերը միջին տարիքի հաջողակ բժիշկ է, ըստ որում՝ հարգված ամենքից, քանի որ ընկերները այդպիսի ուշադրության են արժանացրել նրան։

― Լա՜վ է, ― ասաց միստր Հոլմսը։ ― Հիանալի։

― Բացի դրանից, կարծում եմ, որ նա գյուղական բժիշկ է, հետևաբար ստիպված է երկար քայլել։

― Այդ ինչի՞ց է երևում։

― Նախկինում ոչ այնքան էլ վատ ձեռնափայտը այնքան է գուլացել, որ այն դժվար է պատկերացնել քաղաքային բժշկի ձեռքին։ Երկաթյա հաստ ծայրապանակը բոլորովին մաշվել է, ըստ երևույթին դոկտոր Մորտիմերը շատ մղոններ է կտրել֊անցել դրանով։

― Հույժ խելամիտ դատողություն է, ― ասաց Հոլմսը։

― Եվ հետո մակագրությունը՝ «Չ․ Կ․ Ա֊ի ընկերներից»։ Ես գտնում եմ՝ «Ա» տառը նշանակում է ակումբ, ամենից հավանականը՝ որսորդական, որի անդամներին նա բժշկական օգնություն է ցույց տվել, արժանանալով այս համեստ նվերին։

― Ուոթսն, դուք գերազանցեցիք ինքներդ ձեզ, ― ասաց Հոլմսը, ետ ընկնելով աթոռի թիկնակին ու ծխախոտ վառելով։ ― Չեմ կարող չնշել, որ ձեզ հատուկ սիրալիրությամբ նկարագրելով իմ համեստ ծառայությունները, դուք սովորաբար թերագնահատում եք ձեր կարողությունները։ Եթե լույսը անձամբ ձեզանից չի բխում, ապա, համենայն դեպս, դուք լույսի հաղորդիչն եք։ Քի՞չ են այն մարդիկ, որոնք տաղանդով չեն փայլում, բայց օժտված եմ ուրիշների մեջ այն բորբոքելու արտակարգ ընդունակությամբ։ Ես անչափ պարտական եմ ձեզ, բարեկամս։

Առաջին անգամ էի Հոլմսից այդպիսի խոստովանություն լսում, և, պիտի ասեմ, որ նրա խոսքերը հաճույք պատճառեցին ինձ։ Ես հիանում էի նրանով, ուստի նրա անտարբերությունը իր աշխատանքի մեթոդները հրապարակ հանելու իմ փորձերի նկատմամբ շատ անգամ էր վիրավորել իմ ինքնասիրությունը։ Բացի դրանից, ես հպարտ էի, որ ինձ հաջողվել էր ոչ միայն տիրապետել Հոլմսի մեթոդին, այլև կիռարել այն իրականում, դրանով իսկ արժանանալով բարեկամիս գովեստին։

Հոլմսը ձեռնափայտը վերցրեց ձեռքիցս և մի քանի րոպե տնտղեց անզեն աչքով։ Ապա, ակնհայտորեն հետաքրքրված ինչ֊որ բանով, ծխախոտը մի կողմ դրեց, մոտեցավ պատուհանին ու նորից սկսեց զննել ձեռնափայտը, բայց արդեն խոշորացույցով։

― Մեծ բան չէ, բայց և այնպես հետաքրքիր է, ― ասաց նա՝ վերադառնալով բազմոցի անկյունի իր սիրած տեղը։ ― Այստեղ որոշ տեղեկություններ կան, անշուշտ, և դրանք հիմք կծառայեն որոշ եզրակացությունների համար։

― Մի՞թե որևէ բան վրիպել է ինձանից, ― ոչ առանց ինքնագոհության հարցրի ես։ ― Հուսով եմ, որևէ լուրջ բան բաց չեմ թողել։

― Ավա՜ղ, սիրելիդ իմ Ուոթսն, ձեր եզրակացությունների մեծ մասը սխալ է։ Երբ ես ասացի, որ դուք ինձ համար լավ խթան եք հանդիսանում, անկեղծ ասած, դա պետք էր այսպես հասկանալ․ ձեր սխալները երբեմն օգնում են ինձ ճիշտ ճանապարհ գտնելու։ Բայց այժմ դուք այնքան էլ չէիք սխալվում։ Այդ մարդը, անկասկած, քաղաքում չի աշխատում և ստիպված է ոտքով երկար ճամփաներ կտրել։

― Ուրեմն, ես ճիշտ էի։

― Այս հարցում՝ այո։

― Բայց մի՞թե դա բոլորը չէ։

― Ո՛չ, ոչ, սիրելիդ իմ Ուոթսն, բոլորը չէ, ամենևին ոչ բոլորը։ Այսպես, օրինակ, ես կասեի, որ բժիշկն այդպիսի նվեր կարող է ստանալ ավելի շուտ որևէ ամբուլատորիաից, և ոչ թե որսորդական ակումբից, իսկ երբ ամբուլատորիայի առջևում գրված եմ «Չ․Կ․» տառերը, ապա «Չերինգ֊կրոսյան» անվանումը ծագում է ինքնաբերաբար։

― Ամեն ինչ հանգում է նման մեկնության։ Եվ եթե մենք իմ ենթադրությունը ընդունենք իբրև նախնական վարկած, ապա լրացուցիչ տվյալներ կունենանք մեր այցելուի անձնավորությանը որոշելու։

― Լավ, ենթադրենք «Չ․ Կ․ Ա․» տառերը նշանակում են «Չերինգ֊կրոսյան ամբուլատորիա»։ Դրանից հետագա ինչպիսի՞ հետևություններ կարելի է անել։

― Իսկ ձեր մտքով ոչինչ չի՞ անցնում։ Դուք հո ծանոթ եք իմ մեթոդին։ Փորձեք կիռարել այն։

― Հետևությունն ակնհայտ է․ գյուղ գնալուց առաջ այդ մարդն աշխատել է Լոնդոնում։

― Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք մի քիչ էլ առաջ գնանք։ Նայեք դրան ահա այս տեսանկյունից․ ինչո՞ւ են նվեր տվել նրան։ Ե՞րբ են ընկերները հարմար գտել ի նշան բարեհաճության այս ձեռնափայտը նվիրել նրան։ Անկասկած այն ժամանակ, երբ դոկտոր Մորտիմերը հեռացել է ամբուլատորիայից, որոշելով զբաղվել մասնավոր պրակտիկայով։ Նրան նվեր են մատուցել՝ սա մեզ հայտնի է։ Ենթադրվում է, որ ամբուլատորիայի աշխատանքը նա փոխել է գյուղական պտակտիկայի հետ։ Արդյոք մեր հետևությունները անչափ հանդուգն չե՞ն լինի, եթե ասենք, որ նվերն արվել է հենց այդ կապակցությամբ։

― Դա շատ հավանական է։

― Այժմ նշենք, որ նա չէր կարող ամբուլատորիայի խորհրդատուների հաստիքում լինել, քանզի դա թույլատրվում է միայն պատկառելի լոնդոնյան պրակտիկա ունեցող բժշկին, իսկ այդպիսի բժիշկը հազիվ թե հեռանար քաղաքից։ Այդ դեպքում ո՛վ է նա։ Եթե նա աշխատում էր այնտեղ առանց հաստիքային խորհրդատու լինելու, նշանակում է նրան հատկացված էր ամբուլատորիային կից ապրող խնամարկուի համեստ մի պաշտոն, այսինքն, փոքր ինչ ավելի բարձր, քան պրակտիկանտի պաշտոնը։ Եվ նա հեռացել է այնտեղից հինգ տարի առաջ՝ նայեցեք ձեռնափայտի վրայի տարեթվին։ Այսպիսով, սիրելիդ իմ Ուսթսն, ձեր հասակն առած, պատկառելի տնային բժիշկը անհետացավ, փոխարենը մեր առջև հայտնվեց երեսունին մոտ, հույժ համակրելի մի երիտասարդ, ոչ փառասեր, ցրված, քնքշորեն սիրող իր շանը, որը իմ մտավոր հաշիվներով թերյերից մեծ է, բայց մաստիֆից փոքր։

Ես անվստահորեն ծիծաղեցի, իսկ Շերլոկ Հոլմսը ետ ընկավ բազմոցի թիկնակին՝ դեպի առաստաղ բաց թողնելով օդում սահուն կերպով օրորվող ծխի փոքրիկ օղակներ։

― Ինչ վերաբերում է վերջին կետին, ապա այդտեղ ոչ մի կերպ չի կարելի ձեզ ստուգել, ― ասացի ես, ― բայց այդ մարդու տարիքի ու կարիերայի մասին որոշ տեղեկություններ հիմա կգտնենք։

Ես իմ փոքրիկ գրադարակից վերցրի բժշկական տեղեկատուն և գտա հարկավոր ազգանունը։ Այնտեղ կային մի քանի Մորտիմերներ, բայց ես իսկույն գտա մեր այցելուին ու բարձրաձայն կարդացի այն ամենը, ինչ վերաբերում էր նրան։

«Մորտիմեր Ջեյմս, 1882 թվականից անդամ վիրաբույժների թագավորական ընկերության։ Գրիմպեն, Դարթմուր, Դևոնշիրի կոմսություն։ 1882֊ից մինչև 1884 թվական Չերինգկրոսյան ամբուլատորիայի խնամարկու։ Համեմատական ախտաբանության գծով արժանացել է Ջեկսոնի մրցանակին՝ «Արդյո՞ք չպետք է հիվանդությունները համարել ատավիստական կարգի երևույթներ» աշխատության համար։ Շվեդական ախտաբանական ընկերության թղթակից անդամ։ Հեղինակ «Անկանոն ատավիզմի երևույթները» (Լանցետ,1882), «Արդյոք առաջադիմո՞ւմ ենք մենք» (Հոգեբանության լրաբեր»․շ, մարտ, 1883)։ Դրիմպեն, Թորսլի և Հայ֊Բեռոու ծխերի գյուղական բժիշկ»։

― Որսորդական ակումբի մասին ոչ մի խոսք, Ուոթսն, ― խորամանկ ժպիտով ասաց Հոլմսը, ― փոխարենը՝ իսկապես գյուղական բժիշկ, ինչպես որ նրբին կերպով նկատել էիք դուք։ Իմ հետևությունները ճիշտ են։ Իսկ ինչ վերաբերում է ածականներին, ապա, եթե չեմ սխալվում, ես գործածեցի հետևյալները՝ համակրելի, ոչ փառասեր ու ցրված։ Դե, ես արդեն փորձով գիտեմ միայն համակրելի մարդիկ են հրաժեշտի նվերներ ստանում, միայն ամենից անփառասերներն են լոնդոնյան աշխատանքը փոխում գյուղականի հետ և միայն ցրվածներն են ընդունակ այցեքարտի փոխարեն իրենց ձեռնափայտը թողնել ձեզ մոտ՝ մեկ ժամից ավելի սպասելով հյուրասրահում։

― Իսկ շո՞ւնը։

― Վարժեցված է տիրոջ ետևից փաթեթ տանելու։ Այս ձեռնափայտը թեթև չէ․ շունը վերցրել է այն մեջտեղից և ատամներով ամուր սեղմել, որոնց հետքերը պարզ երևում են։ Դատելով հետքերի միջև եղած տարածությունից, թեյրերի համար ծնոտները շատ լայն են, իսկ մաստիֆի համար՝ նեղ։ Հավանական է, որ․․․ Աստվա՜ծ իմ, դե իհարկե, խուճուճ սպանիել է։

Այդ ասելիս, Հոլմսը սկզբում գնում֊գալիս էր սենյակում, ապա կանգ առավ պատուհանի մոտ։ Նրա վերջին խոսքերում այնպիսի համոզմունք հնչեց, որ ես տարակուսանքով նայեցի նրան։

― Լսեցեք, բարեկամս, ինչո՞ւ եք այդպես համոզված։

― Այն պարզ պատճառով, որ շանը տեսնում եմ մեր դռան մոտ։ Ահա և նրա տիրոջ զանգը։ Ուոթսն, խնդրում եմ չհեռանաք։ Չէ որ դուք նրա հետ գործընկեր եք, ձեր ներկայությունը կօգնի ինձ։ Ահա ճակատագրական րոպեն, Ուոթսն։ Դուք լսում եք սանդուղքի վրա քայլերի ձայն, այդ քայլերը ներխուժում են ձեր կյանքի մեջ, սակայն ի՞նչ են բերում իրենց հետ՝ բարի՞ք, թե՞ չարիք, անհայտ է։ Գիտության այր դոկտոր Ջեյմս Մորտիմերը խիստ բարձրահասակ, նիհար մարդ էր։ Երկար քիթը կտուցի նման դուրս էր ցցվել իրար մոտ դրված գորշ աչքերի միջից, որոնք ոսկեշրջանակ ակնոցի տակից պայծառ շողում էին։ Հագնված էր, ինչպես վայել է իր մասնագիտության տեր մարդուն, բայց որոշ անփությությամբ՝ խիատ մաշված պիջակ, չմռթված տաբատ։ Չնայած երիտասարդ տարիքին, արդեն կորացած էր։ Պարանոցը տարօրինակ կերպով դուրս էր ձգում, բայրացակամորեն զննելով մեզ։ Սենյակ մտնելուն պես, մեր հյուրն անմիջապես հայացքը հառեց Հոլմսի մոտ գտնվող ձեռնափայտին, ապա ուրախ բացականչությամբ առաջ նետվեց։

― Ի՜նչ երջանկություն։ Իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, թե որտեղ եմ թողել՝ այստե՞ղ, թե շոգենավային ընկերությունում։ Կորցնել այդպիսի ի՜րը։ Դա պարզապես սարսափելի բան կլիներ։

― Նվե՞ր է, ― հարցրեց Հոլմսը։

― Այո, սըր։

― Չերինգկրոսյան ամբուլատորիաիյի՞ց։

― Այո՛, այնտեղի իմ ընկերներից, հարսանիքիս օրվա առթիվ։

― Ա՛յ, ա՛յ, ի՜նչ ցավալի է, ― գլուխն օրորելով ասաց Հոլմսը։

― Ի՞նչն է ցավալի։

― Միայն այն, որ դուք խախտեցիք մեր եզրահանգումների ընթացքը։ Ուրեմն, հարսանեկան նվեր։

― Այո՛, սըր։ Ես ամուսնացա և թողեցի ամբուլատորիան, դրա հետ էլ խորհրդատուի պաշտոն ստանալու բոլոր հույսերս։ Պետք էր սեփական տուն գնել։

― Դե, տեսնում եք, մենք այնքան էլ չենք սխալվել, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ հիմա, դոկտոր Ջեյմս Մորտիմեր․․․

― Ի՜նչ եք ասում, ես դոկտորական աստիճան չունեմ, սոսկ վիրաբույժների թագավորական ընկերության համեստ անդամ։

― Եվ, ըստ երևույթին, գիտական խառնվածքի տեր մարդ։

― Միստր Հոլմս, ես միայն որոշ առնչություն ունեմ գիտության հետ, այսպես ասած, գիտելիքների անծայրածիր օվկիանոսի ափին խեցիներ եմ հավաքում։ Եթե չեմ սխալվում, պատիվ ունեմ խոսելու միստր Շերլոկ Հոլմսի հետ և ոչ թե․․․

― Ո՛չ, դոկտոր Ուոթսնը ահա սա է՝ կանգնած ձեր առաջ։

― Շատ ուրախ եմ ծանոթանալ, սըր։ Ձեր անունը հաճախ է հիշվում ձեր բարեկամի անվան կողքին։ Միստր Հոլմս, դուք արտակարգ կերպով հետաքրքրում եք ինձ։ Երբեք չէի սպասի, որ դուք այդպիսի երկարավուն գանգ կունենաք և այսպես ուժեղ զարգացած վերհոնքյան աղեղներ։ Թույլ տվեք շոշափել ձեր գագաթոսկրի կարը։ Ձեր գանգի պատճենը, սըր, կարող էր ամեն մի մարդաբանական թանգարանի զարդը հանդիսանալ, մինչև օրիգինսլի ստացվելը։ Շողոքորթություն չհամարեք, բայց ես պարզապես նախանձում եմ այսպիսի գանգին։

Շերլոկ Հոլմսը մեր տարօրինակ հյուրին նստեցրեց բազկաթոռին։

― Ըստ երևույթին, մենք երկուսով էլ մեր գործի էնտուզիաստներ ենք, սըր, ― ասաց նա։ ― Դատելով ձեր ցուցամատից, դուք նախընտրում եք ինքներդ լցնել ծխախոտները։ Մի քաշվեք, ծխեք։

Դոկտոր Մորտիմերը հանեց գրպանից ծխախոտը և զարմանալի ճարպկությամբ լցրեց։ Նրա երկար, քիչ դողացող մատները շարժվում էին անհանգիստ ու փութով, ինչպես միջատի շոշափուկները։

Հոլմսը նստել էր լուռ, բայց այն արագ, թռուցիկ հայացքները, որ նա նետում էր մեր զբաղված զրուցակցի վրա, պարզ վկայում էին, որ այդ մարդը շատ է հետաքրքրում Հոլմսին։

― Ես կարծում եմ, սըր, ― վերջապես խոսեց նա, ― որ դուք մեր երեկվա ու այսօրվա այցելությամբ պատիվ եք արել ինձ ոչ միայն ի սեր իմ գանգի հետազոտության։

― Ո՛չ, սըր, իհարկե, ո՛չ։ Ճշմարիտ, ես երջանիկ եմ, որ ինձ այդպիսի հնարավորություն տրվեց, բայց միստր Հոլմս, ես ձեր մոտ եմ եկել ամենևին էլ ոչ այդ պատճառով։ Ես բնավ պրակտիկ խառնվածքի տեր մարդ չեմ, բայց ահա հանկարծ իմ առջև ծառացել է արտակարգ լուրջ ու արտակարգ տարօրինակ մի խնդիր։ Ձեզ համարելով մեծությամբ երկրորդ եվրոպական փորձագետը․․․

― Ահա թե ի՜նչ, սըր։ Թույլ տվեք հետաքրքրվել, իսկ ո՞վ պատիվ ունի առաջինը լինելու, ― բավական խիստ տոնով հարցրեց Հոլմսը։

― Պարոն Բերտիլյոնի<ref>Բերտիլյոն Ա․ (1853-1914) ― ֆրանսիացի գիտնական մարդաբան</ref> աշխատությունները բավական մեծ հարգանք են վայելում գիտական մտածողության տեր մարդկանց մոտ։

― Ուրեմն, ինչո՞ւ հենց նրան էլ չդիմեիք։

― Սըր, ես ասացի՝ «գիտական մտածողության տեր», բայց իբրև պրակտիկ դուք ձեզ հավասարը չունեք, այդ բոլորն են ընդունում։ Հուսով եմ, սըր, ես ինձ թույլ չտվեցի որևէ ավելորդ․․․

― Այնպես, փոքր֊ինչ միայն, ― պատասխանեց Հոլմսը։ ― Սակայն, դոկտոր Մորտիմեր, ես կարծում եմ, որ դուք միանգամայն ճիշտ կվարվեք, եթե առանց հետագա շեղումների անմիջապես պատմեք, թե այդ ինչ գործ է, որի լուծման համար պահանջվում է իմ օգնությունը։

==Գլուխ II Բակերվիլների տոհմի անեծքը==

― Գրպանումս մի ձեռագիր կա, ― ասաց դոկտոր Ջեյմս Մորտիմերը։

― Ես այդ նկատեցի ձեր ներս գալուն պես, ― ասաց Հոլմսը։

― Ձեռագիրը շատ հին է։

― Տասնութերորդ դարասկզբի, եթե միայն կեղծ չէ։

― Ի՞նչ գիտեք, սըր։

― Խոսելով ինձ հետ, դուք շարունակ ցույց էիք տալիս այդ ձեռագրի ծայրը՝ երկու դյույմ լայնությամբ։ Վատ է այն փորձագետը, որը չի կարող փաստատղթի տարեթիվը որոշել մեկ֊երկու տասնամյակի ճշտությամբ։ Դուք թերևս կարդացել եք այդ հարցին վերաբերող իմ ոչ մեծ աշխատությունը։ Ձեր ձեռագիրը ես թվագրում եմ հազար յոթ հայրյուր երեսուն թվականով։

― Ճիշտ տարեթիվը հազար յոթ հարյուր քառասուներկուսն է։ ― Դոկտոր Մորտիմերը պիջակի կողքի գրպանից հանեց ձեռագիրը։ ― Այս ընտանեկան մասունքը պահպանության է տրվել ինձ սըր Չարլզ Բասքըրվիլի կողմից, որի անակնկալ ու ողբերգական մահը երեք ամիս առաջ այնպես ցնցեց ողջ Դևոնշիրը։ Ես ինձ համարում էի ոչ միայն սըր Չարլզի բժիշկը, այլև անձնական բարեկամը։ Դա մի տիրական, խելացի, հույժ պրակտիկ ու ամենևին ոչ ֆանտազյոր մարդ էր, ինչպիսին է ձեր խոնարհ ծառան։ Եվ, այնուամենայնիվ, նա այս փաստաթղթին վերաբերվում էր շատ լուրջ և նախապատրաստված այն վախճանին, որ ունեցավ։

Հոլմսը ձեռքը պարզեց, վերցրեց ձեռագիրը և ուղղեց ծնկների վրա։

― Ուոթսն, ուշադրություն դարձրեք «դ» տառի ձևին։ Սա այն առանձնահատկություններից մեկն է, որ օգնեց որոշելու փաստաթղթի տարեթիվը։

Ես նրա ուսի վրայով նայեցի կիսաջնջված տողերով դեղնած թերթերին։ Էջի վերևում գրված էր․ «Բասքըրվիլ֊հոլլ», իսկ ներքևում խոշոր, մեծ֊մեծ թվերով․ «1742»։

― Ըստ երևույթին, սա ինչ֊որ գրառում է։

― Այո, մի ավանդության գրառում, որ ապրում է Բասքըրվիլների տոհմում։

― Բայց, որքան ես հասկացա, դուք եկել եք ինձ հետ խորհրդակցելու ավելի պրակտիկ ու ավելի մեր ժամանակներին մոտիկ հարցով։

― Այո՛, հրատապ հարցով։ Այդ հարցն անհետաձգելի է, այն պետք է լուծել օրերի ընթացքում։ Ձեռագիրը շատ կարճ է և անմիջական կապ ունի գործի հետ։ Ձեր թույլտվությամբ ես կկարդամ այն։

Մեջքով հենվելով բազկաթոռի թիկնակին, Հոլմսը մատների ծայրերը միակցեց ու ճակատագրին լիովին հնազանդ տեսքով փակեց աչքերը։ Դոկտոր Մորտիմերը շրջվեց դեպի լույսը, և սկսեց բարձր, ճռճռան ձայնով կարդալ հին ժամանակների հետևյալ հետաքրքրական պատմությունը։

«Բասքըրվիլների շան մասին շատ տեղեկություններ կան, սակայն, լինելով Հուգո Բասքըրվիլի անմիջական հետնորդը և այդ շան մասին լսած լինելով հորիցս, իսկ նա՝ իմ պապից, ես որոշեցի գրել սույն պատմությունը, որի իսկությանը չի կարելի կասկածել։ Եվ ես կամենում եմ, զավակներս, որ դուք հաստատապես հավատաք, որ մեր մեղքերի համար մեզ պատժող բարձրագույն դատավորը կարող է և թողություն շնորհել իրեն հատուկ գթասրտությամբ, և որ չկա այնպիսի ծանր անեծք, որը հնարավոր չլիներ քավել աղոթքով ու ապաշխարությամբ։ Դե, ուրեմն, մոռացության տվեք անցյալի սարսափելի պտուղները, բայց զգուշացեք մեղանչել ապագայում, որպեսզի, ի կործանումն բոլորիս, նորից ազատություն չտաք մութ կրքերին, որոնք այդքան աղետներ բերին մեր ամբողջ տոհմին։

Իմացած լինեք, որ Մեծ խռովության ժամանակներում (այս պատմությունը, գրված լորդ Քլարենդոնի՝ գիտուն մի այրի կողմից, ես ամեն կերպ խորհուրդ կտայի կարդալ) Բասքըրվիլ կալվածքի տերը Հուգոն էր՝ նույն տոհմից, և այդ Հուգոյին ամենայն իրավամբ կարելի է սանձարձակ, անօրեն ու անաստված մարդ համարել։ Հարևանները նրա բոլոր մեղքերը կներեին, քանզի մեր կողմերում երբեք սրբեր չեն եղել, բայց Հուգոյի բնավորությունը հակված էր անխոհեմ ու դաժան կատակների, որը և նրա անունը ասելիք դարձրեց ողջ Դևոնում։ Պատահեց այնպես, որ այդ Հուգոն սիրեց (եթե միայն նրա մութ կիրքը կարելի է այդ մաքուր անունով կոչել) մի ֆերմերի աղջկա, որի հողերը գտնվում էին Բասքըրվիլների կալվածքի հարևանությամբ։ Բայց դեռահաս աղջիկը, որ հայտնի էր իր համեստությամբ ու առաքինությամբ, սոսկում էր հենց միայն նրա անունից և ամեն կերպ խուսափում էր նրան հանդիպելուց։ Եվ ահա մի անգամ, սուրբ Միքայելի տոնին, Հուգո Բասքըրվիլը ընտրեց իր ընկերներից վեց հոգու՝ ամենասանձարձակներին ու կատաղիներին, գաղտագողի մոտեցավ ֆերմային և, իմանալով, որ օրիորդի հայրն ու եղբայրները բացակայում են տանից, փախցրեց նրան։ Վերադառնալով Բասքըրվիլ֊հոլլ, նա գերուհուն թաքցրեց վերին սենյակներից մեկում, իսկ ինքը, ըստ իր սովորության, սկսեց կոնծաբանել ընկերների հետ։ Դժբախտ օրիորդը քիչ էր մնում խելագարվի, լսելով ներքևից եկող երգերը, գոռգոռոցներն ու սարսափելի հիշոցները, քանզի Հուգո Բասքըրվիլին ճանաչողների վկայությամբ հարբած վիճակում նա այնքան անզուսպ էր, որ թվում էր, թե նմանօրինակ սրբապիղծ խոսքերը կարող են մոխրացնել շուրթերը դրանցով պղծող մարդուն։ Վախն օրիորդին հասցրեց այն բանին, որ նա համարձակվեց մի արարքի, որից նույնիսկ ամենաճարպիկ ու խիզախ տղամարդը կհրաժարվեր, այն է՝ ելավ քիվի վրա, իջավ ցած, կառչելով բաղեղներից, որոնք մինչև հիմա էլ պատում են ամրոցի հարավային պարիսպը, և ճահիճների միջով փախավ դեպի հայրական տուն, որը գտնվում էր Բասքըրվիլների կալվածքից երեք մղոնի վրա։

Որոշ ժամանակ անց Հուգոն թողեց հյուրերին՝ իր գերուհուն ուտելիք ու խմելիք տանելու մտադրությամբ, գուցե և մտքում ավելի վատ բան կար, սակայն տեսավ, որ վանդակը դատարկ է, թռչնակը թռել գնացել է։ Եվ այն ժամանակ սատանան կուրացրեց նրան, քանզի, ներս ընկնելով խրախճանքի սրահը, նա թռավ սեղանի վրա, ցիրուցան արեց ափսեներն ու տափաշշերը և ի լուր ամենքի երդվեց մարմինն ու հոգին հանձնել չար ուժերին, միայն թե փախստականին ետ բերի։ Ու մինչ սեղանակիցները կանգնել էին ցնցված նրա եռացող կատաղությունից, նրանցից մեկը, ամենախիզախը կամ ամենահարբածը, գոռաց, որ անհրաժեշտ է շներին բաց թողնել հետքերով։ Լսելով այդ խոսքերը, Հուգոն դուրս վազեց ամրոցից, հրամայեց ախոռապանին թամբել իր սևաթույր զամբիկին ու արձակել շներին և, տալով նրանց հոտոտելու օրիորդի ցած գցած քողը, արշավեց բարձր հաչող շների ոհմակի հետևից լուսնի լույսով ողողված ճահճի միջով։

Սեղանակիցները որոշ ժամանակ կանգնած էին լուռ, մեկեն գլխի չընկնելով, թե այդ իրարանցումն ինչից սկսվեց։ Բայց ահա գինու գոլորշիներով մշուշված նրանց գիտակցությանը հասավ, թե ինչ սև գործ է կատարվելու տորֆաճահիճների մեջ։ Այնժամ բոլորը գոռգոռացին․ մեկը ձի էր պահանջում, մյուսը՝ ատրճանակ, երրորդը՝ ևս մի տափաշիշ գինի։ Հետո, փոքր֊ինչ խելքի գալով, բոլորը միասին, թվով տասներեք հոգի, հեծան ձիերն ու միացան Հուգո Բասքըրվիլին։ Պայծառ լուսնկա էր, հետապնդողները միաշարք արշավում էին այն ճանապարհով, որով, ըստ իրենց, պիտի օրիորդը փախչեր, եթե մտադիր էր հասնել հայրական տուն։

Անցնելով մեկ կամ երկու մղոն, նրանք հանդիպեցին մի հովվի ու հարցրին, թե արդյոք հետապնդում չի՞ տեսել։ Իսկ նա ինչպես պատմում են, սկզբից վախից չկարողացավ մի խոսք ասել, բայց հետո այնուամենայնիվ խոստովանեց, որ տեսել է դժբախտ աղջկան, որի հետքերով սլանում էին շները։ «Բայց ես մի ուրիշ բան էլ տեսա, ― ավելացրեց նա։ ― Հուգո Բասքըրվիլը սրարշավ անցավ իմ մոտով, նստած իր սևաթույր զամբիկին, իսկ նրան լուռ հետապնդում էր մի շուն, և աստված չանի, որ մեկ էլ այդպիսի զարհուրանք տեսնեմ իմ ետևում»։

Հարբած սքվայրները հայհոյեցին հովվին ու արշավեցին առաջ։ Բայց հանկարծ նրանց մարմնով սարսուռ անցավ, քանզի լսեցին սմբակների դոփյուն, որից հետո ամբողջովին փրփրակալած սևաթույր զամբիկը սուրաց նրանց մոտով առանց հեծյալի ու սանձերը ցած թողած։ Անառակ զվարճասերները սարսափահար թափվեցին իրար գլխի, բայց այնուամենայնիվ շարունակեցին ճամփան, չնայած ամեն մեկը, եթե մենակ լիներ, առանց ընկերների, ուրախությամբ ետ կդառնար։ Դանդաղ առաջ էին գնում և վերջապես նկատեցին շներին։ Հնուց ի վեր ազնվացեղությամբ ու կատաղությամբ հռչակված ողջ ոհմակը խղճալիորեն վնգստում էր, սեղմված խոր խանդակի եզրին, մի քանիսը գողեգող քաշվել էին մի կողմ, իսկ մյուսները, մազերը ցցած ու աչքերը փայլեցնելով, աշխատում էին ներս ընկնել առջևում բացվող նեղ ծերպից։

Ձիավորները կանգնեցին, ինչպես կարելի է ենթադրել՝ շատ ավելի զգաստացած, քան ճամփա ընկնելիս։ Մեծամասնությունը չէր համարձակվում մի քայլ անգամ առաջ գցել, բայց ամենահամարձակներից կամ ամենահարբածներից երեքը ձիերն ուղղեցին դեպի հեղեղատի խորքը։ Նրանց հայացքի առջև բացվեց մի բացատ անհիշելի ժամանակներից այդտեղ կանգնեցված քարե երկու մեծ սյուներով։ Հիմա էլ են այդպիսի սյուներ հանդիպում ճահիճներում։ Լուսինը պայծառ լուսավորում էր բացատը, որի կենտրոնում պառկած էր վախից ու ուժասպառությունից մեռած խեղճ աղջիկը։ Բայց երեք անհոգ խրախճանասերները նրա անկենդան մարմնի և կողքին ընկած Հուգո Բասքըրվիլի տեսքից չէ, որ զգացին, թե ինչպես էին իրենց գլխի մազերը շարժվում։ Ո՛չ։ Հուգոյի գլխավերևում կանգնած էր գարշելի մի հրեշ՝ սև գույնի վիթխարի մի գազան, տեսքով շան նման, բայց շատ ավելի խոշոր ու բարձր այն բոլոր շներից, որ երբևէ մահկանացուն տեսել է։ Եվ այդ հրեշը նրանց աչքի առաջ քրքրում էր Հուգո Բասքըրվիլի կոկորդը։ Արյունոտ մռութը դարձնելով նրանց, նա փայլեցրեց վառվող աչքերը։ Այնժամ նրանք վախից խենթացած ճչացին և, շարունակելով բղավել, ամբողջ թափով սլացան ճահիճների միջով։ Նրանցից մեկը, ասում են, մեռավ հենց նույն գիշերը, իսկ մյուս երկուսը մինչև իրենց օրերի վերջը չկարողացամ ապաքինվել այդ ծանր ցնցումից։

Այսպիսին է, զավակներս, ավանդությունը շան մասին, որ այդ ժամանակներից սկսած այնքան դժբախտություններ է բերել մեր տոհմի գլխին։ Եվ եթե ես որոշեցի գրի առնել այն, ապա միայն այն հույսով, որ իմացած բանը մեզ ավելի քիչ է սարսափեցնում, քան թերասույթներն ու հորինած բաները։

Կարիք կա՞ ժխտելու, որ մեր տոհմից շատերը մեռել են հանկարծակի, սարսափելի ու առեղծվածային մահով։ Դե, ուրեմն, թող նախախնամությունը չլքի մեզ իր անխոս ողորմածությամբ, քանզի նա չի պատուհասի երրորդ ու չորրորդ սերնդից հետո եկած անմեղներին, որոնց սպասում է վրեժխնդրությունը, ինչպես ասված է ավետարանում։ Եվ սույն ավանդությունը ես հանձնում եմ ձեզ, զավակներս, ու թախանձում՝ զգուշացե՛ք գիշեր ժամանակ ճահիճներ դուրս գալուց, երբ չար ուժերն են միայնակ տնօրինում։

(Գրված է Հուգո Բասքըրվիլի ձեռքով իր որդիներ Ռոջերի ու Ջոնի համար։ Պատվիրում եմ նրանց այս ամենը գաղտնի պահել իրենց քրոջից՝ Էլիզաբեթից)»։

Կարդալով այս տարօրինակ պատմությունը, դոկտոր Մորտիմերը ակնոցը հրեց ճակատին ու աչքերը սևեռեց Շերլոկ Հոլմսի վրա։ Վերջինս հորանջեց ու ծխախոտի մնացորդը նետեց բուխարիկ։

― Հետո՞ ինչ, ― ասաց նա։

― Ձեր կարծիքով սա հետաքրքիր չէ՞։

― Հետաքրքիր է հեքիաթի սիրահարների համար։

Դոկտոր Մորտիմերը քառածալ մի լրագիր հանեց գրպանից։

― Լավ, միստր Հոլմս։ Հիմա մենք ձեզ կծանոթացնենք ավելի ժամանակակից նյութի հետ։ Ահա «Դևոնշիրի քրոնիկ» թերթի այս տարվա հունիսի տասնչորսի համարը։ Այստեղ, զետեղված է հավաստի փաստերի կարճ մի հաշվետվություն՝ կապված սըր Չարզ Բասքըրվիլի մի քանի օր առաջ տեղի ունեցած մահավան հետ։

Բարեկամս փոքր֊ինչ առաջ թեքվեց, հայացքը մեկեն լրջացավ։ Ակնոցն ուղղելով, դոկտոր Մորտիմերն սկսեց․

«Լիբերալների կուսակցությունից մոտալուտ ընտրությունների հիմնական թեկնածու սըր Չարլզ Բասքըրվիլի անակնկալ մահը շատ ծանր տպավորություն թողեց ողջ Միջին Դևոնշիրի վրա։ Չնայած սըր Չարլզը համեմատաբար վերջերս էր հաստատվել Բասքըրվիլ֊հոլլում, սակայն հասցրեց իր սիրալիրությամբ շահել բոլոր նրանց սերն ու հարգանքը, ում վիճակվել էր գործ ունենալ նրա հետ։ Մեր օրերում, նորահարուստների տիրապետության օրոք, հաճելի է գիտենալ, որ լավագույն ժամանակներ տեսած տոհմի շառավիղը կարողացավ սեփական ձեռքերով կարողություն դիզել, օգտագործելով այն իր անվան երբեմնի վեհության վերականգնմանը։ Ինչպես հայտնի է, սըր Չարլզը Հարավային Աֆրիկայում հույժ շահավետ գործարքներ էր կնքել։ Հակառակ այն մարդկանց, ովքեր կանգ չեն առնում, մինչև ճակատագրի անիվը չի շրջվում իրենց դեմ, նա, իրեն հատուկ զգաստությամբ, իրացրեց իր եկամուտները և վերադարձավ Անգլիա պատկառելի կապիտալով։ Սըր Չարլզը ընդամենը երկու տարի առաջ բնակություն հաստատեց Բասքըրվիլ֊հոլլում, սակայն կալվածքի վերականգնման ու տարբեր բարելավումների լուրերը, որ ընդհատվեցին նրա մահով, տարածվել էին ամենուրեք։ Անզավակ լինելով, նա շատ անգամ էր հայտնել իր մտադրությունը դեչևս կենդանության ժամանակ բարերարություն անել հայրենակիցներին, և այստեղի բնակիչներից շատերը անձամբ առիթ ունեն սգալու նրա անժամանակ մահը։ Մեր թերթի էջերում բազմիցս հիշատակվել են սըր Չարլզի շռայլ նվիրաբերումները բարեգործական պետքերի համար ինչպես տեղական, այնպես էլ ողջ կոմսության մասշտաբով։

Չի կարելի ասել, թե հետաքննությանը լիովին հաջողվեց պարզել սըր Չարլզ Բասքըրվիլի մահվան հանգամանքները, չնայած, այնուամենայնիվ, վերջ տրվեց տեղական պարապ լուրերին։ Մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, որ մահը հետևել է ոչ բնական պատճառներից։ Սըր Չարլզը ամուրի էր և, եթե կարելի է այդպես արտահայտվել, տարօրինակություններ ունեցող մարդ։ Չնայած իր կարողությանը, ապրում էր խիստ համեստ․ Բասքըրվիլ֊հոլլի տնային ծառայողների ողջ հաստիքը բաղկացած էր Բերիմոռ ամուսնական զույգից։ Ամուսինը ծառայապետի պարտականություններ էր կատարում, կինը՝ տնտեսուհու։ Իրենց ցուցմունքներում, որոնք համընկնում են հանգուցյալի մոտիկ բաստրկամների ցուցմունքներին, Բերիմոռները նշել են, որ սըր Չարլզի առողջական վիճակը նկատելիորեն վատացել էր վերջին ժամանակներս։ Նրանց ասելով, նա տառապում էր սրտի հիվանդությամբ, որի մասին վկայում էին դեմքի գույնի կտրուկ փոփոխությունները, շնչարգելությունը և ընկճված տրամադրությունը։ Այդ ամենն իր ցուցմունքներում հաստատեց դոկտոր Ջեյմս Մորտիմերը՝ հանգուցյալի տնային բժիշկն ու մոտ բարեկամը։

Փաստական տեսակետից ամեն ինչ անչափ պարզ էր։ Սըր Չարլզ Բասքըրվիլը սովորություն ուներ քնից առաջ զբոսնել Բասքըրվիլ֊հոլլի նշանավոր կարմրածառի ծառուղում։ Բերիմոռ ամուսինները վկայում են, որ նա երբեք չէր դավաճանում այդ սովորությանը։ Հունիսի չորսին սըր Չարլզը հայտնեց, որ որոշել է հետևյալ օրը մեկնել Լոնդոն և հրամայեց Բերիմոռին պատրաստել իր իրերը, իսկ երեկոյան, ինչպես միշտ, դուրս եկավ զբոսանքի, որի ժամանակ միշտ սիգար էր ծխում։ Սըր Չարլզը այլևս տուն չվերադարձավ։ Կեսգիշերին, տեսնելով, որ հոլլի դուռը դեռ բաց է, Բերիմոռը անհանգստացավ, վառեց լամպը և գնաց տիրոջը փնտրելու։ Այս օրը եղանակը խոնավ էր, և սըր Չարլզի ոտնահետքերը պարզ երևում էին ծառուղում։ Այդ ծառուղու կենտրոնում մի դռնակ կա, որը տանում է դեպի տորֆային ճահիճները։ Դատելով որոշ տվյալներից, սըր Չարզը մի քանի րոպե կանգ էր առել նրա մոտ, ապա շարունակել ճանապարհը։ Ծառուղու ծայրում հայտնաբերվում է նրա դիակը։

Այստեղ մնում է չպարզված մի հանգամանք։ Բերիմոռի վկայությամբ, հենց որ սըր Չարլզը հեռացել է դռնակից, նրա ոտնահետքերի բնույթը փոխվել է․ ըստ երևույթին, հետո նա քայլել է ոտքի ծայրերի վրա։ Այդ ժամանակ ծառուղուց ոչ հեռու, ճահճի միջով անցնելիս է եղել Մերֆի անունով գնչու֊փերեզակը։ Նա լսել է ճիչեր, բայց չի կարողացել որոշել, թե դրանք որ կողմից են գալիս, որովհետև, իր խոստովանությամբ, թունդ հարբած է եղել։ Սըր Չարլզի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չի հայտնաբերված։ Ճիշտ է, բժշկական փորձագիտությունը նշում է հանգուցյալի դեմքի փոփոխությունը անճանաչելիության աստիճան․ սկզբում դոկտոր Մորտիմերը նույնիսկ չէր հավատում, որ նրա առջև պառկած էր իր բարեկամն ու պացիենտը։ Բայց նման երևույթը հաճախ է ուղեկցում խեղդվելուց ու սրտի գործունեության անկումից առաջացող մահը։ Այդ բանը հաստատվեց հերձման արդյունքով, որը տվեց սրտի հին, օրգանական արատի լրիվ պատկերը։ Հենվելով բժշկական փորձագիտության տվյալների վրա, հետաքննությունը հանգեց մահվան հանկարծահաս տեսակետին, որը զգալիորեն թեթևացնում է գործի վիճակը, քանզի ցանկալի է, որ սըր Չարլզի ժառանգորդը բնակություն հաստատի Բասքըրվիլ֊հոլլում և շարունակի նախորդի օգտաշատ ձեռնարկումները, որոնք ընդհատվեցին այդպիսի ողբերգական վախճանով։ Եթե քննիչի պրոզաիկորեն ճշգրիտ եզրակացությունները վերջ չդնեին սըր Չարլզի մահվան հետ կապված ռոմանտիկ վարկածներին, որոնք բերնեբերան էին անցնում ողջ կոմսությունում, ապա Բասքըրվիլ֊հոլլը դժվար թե տեր գտներ։ Ինչպես ասում են, սըր Չարլզի մոտիկ ազգականը միստր Հենրի Բասքըրվիլն է (եթե ողջ է), հանգուցյալի միջնեկ եղբոր որդին։ Մեր վերջին տեղեկությունների համաձայն, այդ երիտասարդը գտնվում է Ամերիկայում։ Այժմ միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի գտնեն նրան ու հայտնեն ստացած մեծ ժառանգության մասին»։

Դոկտոր Մորտիմերը ծալեց թերթն ու դրեց գրպանը։

― Միստր Հոլմս, ահա այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզ Բասքըրվիլի մահվան մասին։

― Դուք ինձ ծանոթացրիք մի գործի հետ, որը, անկասկած, զուրկ չէ որոշ հետաքրքրությունից, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Դրա համար ես անչափ երախտապարտ եմ ձեզ։ Ժամանակին ես առիթ ունեցել եմ թերթերում կարդալու այդ մասին, բայց այնքան էի զբաղված վատիկանյան զարդաքանդակ քարերի գործով և այնպես էի ջանում ծառայություն մատուցել պապին, որ մի շարք հետաքրքրական գործեր բաց թողի Անգլիայում։ Ուրեմն, ա՞յդ է այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզի մահվան մասին։

― Այո՛։

― Այժմ ծանոթացրեք ինձ այն փաստերին, որոնք մամուլ չեն թափանցել։ ― Նա թիկնեց բազկաթոռին ու մատների ծայրերն իրար միացրեց, խիստ ու անաչառ դատավորի տեսք ընդունելով։

― Այս մասին ես դեռ ոչ ոքի հետ առիթ չեմ ունեցել խոսելու, ― ակնհայտ հուզմունքով սկսեց դոկտոր Մորտիմերը։ Հետաքննության ժամանակ ես շատ բաների մասին լռեցի այն պարզ պատճառով, որ գիտության մարդու համար անհարմար է պաշտպանել սնոտիապաշտությունից ծնված լուրերը։ Եվ ես գտնում եմ, որ թերթն իրավացի է․ խորացնել Բասքըրվիլ֊հոլլի առանց այդ էլ մռայլ համբավը, նշանակում է կալվածքն անտերության մատնել։ Առաջնորդվելով այդ նկատառումներով, ես գերադասեցի որոշ բաների մասին լռել, քանզի, միևնույն է, ավելորդ անկեղծությունը օգտուտ չէր բերի։ Բայց ձեզ հետ կարող եմ առանց քաշվելու խոսել։

Տորֆային ճահիճները բավական ամայի վայրեր են, ուստի, քիչ թե շատ մոտ հարևաններն աշխատում են հաճախ հանդիպել իրար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բավական ժամանակ էի անցկացնում սըր Չարլզ Բասքըրվիլի ընկերակցությամբ։ Եթե չհաշվենք Լեֆտեր֊հոլլում ապրող միստր Ֆրեկլենդին ու բնախույզ միստր Սթեփլտոնին, մեր կողմերում շատ մղոնների վրա ոչ մի կրթված մարդու չես հանդիպի։ Սըր Չարլզը սիրում էր առանձնություն, բայց նրա հիվանդությունը մեզ մոտեցրեց, իսկ ընդհանուր հետաքրքրություններն ավելի ամրացրին այդ կապը։ Հարավային Աֆրիկայից նա գիտական հույժ արժեքավոր նյութեր էր բերել, և մենք միասին շատ հաճելի երեկոներ էինք անցկացնում, քննարկելով բուշմենների ու հոտենտոտների համեմատական անատոմիան։

Վերջին ժամանակներն ինձ համար գնալով ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ սըր Չարլզի նյարդերը ծայրահեղորեն լարված են։ Նա հավատում էր այն լեգենդին, որ ես կարդացի ձեզ և, զբոսնելով իր տիրույթներում, չէր համարձակվում գիշերով դուրս գալ ճահիճների կողմը։ Միստր Հոլմս, սա կարող է ձեզ անհեթեթություն թվալ, բայց սըր Չարլզը հաստատ համոզված էր, որ սարսափելի անեծք է կախված իր տոհմի գլխին։ Եվ իսկապես, այն օրինակները, որ նա բերում էր իր ընտանիքի անցյալից, մխիթարական չէին։ Նրան հանգիստ չէր տալիս ինչ֊որ ուրվականային էակի սևեռուն գաղափարը, և նա մի գլուխ հարցնում էր ինձ, թե արդյոք որևէ տարօրինակ բան չե՞մ տեսել հիվանդներին այցի գնալիս, շան հաչոց չե՞մ լսել։ Վերջին հարցը սըր Չարլզը հատկապես հաճախ էր տալիս, և այդ պահին նրա ձայնը հուզմունքից դողում էր։

Հիշում եմ, ինչպես հիմա, ողբերգական դեպքից մի երեք շաբաթ առաջ երեկոյան կողմը ես մոտեցա Բասքըրվիլ֊հոլլին։ Սըր Չարլզը կանգնած էր տան դռան առաջ։ Ես իջա կառքից և, մոտենալով նրան, հանկարծ նկատեցի, որ նա իմ ուսի վրայով նայում է ինչ֊որ տեղ՝ աչքերի մեջ ծայրահեղ սարսափի արտահայտություն։ Ես կտրուկ շրջվեցի ու հասցրի ծառուղու ծայրին լոկ անցողակի տեսնել ինչ֊որ կենդանի՝ խոշոր, սև հորթի չափ։ Սըր Չարլզն այնպես էր հուզված ու ահաբեկված, որ ես ստիպված գնացի այնտեղ, ուր կենդանին երևացել էր և ստուգել, թե ո՞ւր կորավ նա։ Բայց այնտեղ ոչինչ չկար։

Այդ դեպքը շատ ծանր տպավորություն թողեց բարեկամիս վրա։ Ամբողջ երեկոն ես նրա հետ անցկացրի, և հենց այդ ժամանակ էլ, որոշելով բացատրել իր տագնապի պատճառը, նա խնդրեց պահպանել այս ձեռագիրը, որը հարմար համարեցի ամենից առաջ ծանոթացնել ձեզ։ Այս ոչ էական դեպքի մասին ես հիշատակեցի միայն այն պատճառով, քանզի դա որոշ նշանակություն ունեցավ հետագա ողբերգության մեջ։ Բայց այն ժամանակ այդ ամենն ինձ զուտ անմտություն թվաց, որը ոչ մի կերպ չէր արդարացնում բարեկամիս հուզմունքը։

Իմ խորհրդով սըր Չարլզը պատրաստվեց մեկնել Լոնդոն։ Նրա սիրտը կարգին վիճակում չէր, իսկ ոչ մի րոպե հանգիստ չտվող վախը ակնհայտորեն ազդում էր առողջության վրա, չնայած այդ վախի պատճառները, ըստ իս, պարզապես մտացածին էին։ Ես հուսով էի, որ քաղաքային կյանքի մի քանի ամիսները կթարմացնեն սըր Չարլզին, և նա կվերադառնա նոր մարդ դարձած։ Նույն կարծիքի էր նաև միստր Ստեփլտոնը, որը մշտապես մեծ հոգատարություն էր հանդես բերում մեր ընդհանուր բարեկամի նկատմամբ։ Եվ ահա հենց ամենավերջին պահին կատարվեց այդ սարսափելի դժբախտությունը։

Գիշերը գտնելով սըր Չարլզի դին, ծառայապետ Բերիմոռը ձիով անհապաղ ինձ մոտ ճամփեց ախոռապան Փերկինսին։ Այդ ուշ ժամին ես աշխատում էի, ուստի շատ շուտ, ամենաշատը մի ժամում, հասա Բասքըրվիլ֊հոլլ։ Հետաքննության հիշատակած բոլոր փաստերը անձամբ ստուգեցի ու համադրեցի իրար հետ։ Սըր Չարլզի հետքերով անցա կարմրածառի ողջ ծառուղին, զննեցի դռնակի մոտ այն տեղը, ուր նա ըստ երևույթին, կանգ էր առել, ուշադրություն դարձրի նրա ոտնահետքերի փոխված բնույթին, համոզվեցի, որ, բացի դրանցից, փափուկ մանրախճի վրա երևում են միայն Բերիմոռի հետքերը և, վերջապես, մանրամասն զննեցի մարմինը, որին մինչև իմ գալը ոչ ոք ձեռք չէր տվել։ Սըր Չարլզը պառկած էր երեսնիվայր, ձեռքերը տարածած, մատները խրած հողի մեջ, ջղաձգումն այնպես էր աղավաղել դեմքը, որ նրա դիակը մեկեն չճանաչեցի։ Նրա վրա ֆիզիկական վնասվածքներ չկային։ Սակայն Բերիմոռը հետաքննությանը սխալ ցուցմունքներ էր տվել։ Նրա ասելով, մարմնի մոտ, գետնի վրա ոչ մի հետք չկար։ Նա պարզապես չէր նկատել դրանք, իսկ ես նկատեցի։ Սըր Չարլզից ոչ մեծ հեռավորության վրա երևում էին միանգամայն թարմ ու որոշակի․․․

― Հետքե՞ր։

― Հետքեր։

― Տղամարդո՞ւ, թե կնոջ։

Դոկտոր Մորտիմերը մի տեսակ տարօրինակ նայեց մեզ ու համարյա շշուկով պատասխանեց․

― Միստր Հոլմս, դրանք հսկայական շան թաթերի հետքեր էին։

==Գլուխ III Խնդիրը==

Խոստովանում եմ, այդ խոսքերը լսելիս մարմնովս սարսուռ անցավ։ Դատելով այն բանից, թե դոկտորի ձայնը ինչպես էր դողում, նա ինքն էլ էր խորապես հուզված իր պատմածով։ Հոլմսը ամբողջ մարմնով առաջ ընկավ, նրա աչքերում չոր, ծակող կայծեր բռնկեցին՝ արթնացող հետաքրքրության ստույգ նշան։

― Դուք ինքնե՞րդ տեսաք։

― Ճիշտ այնպես, ինչպես տեսնում եմ ձեզ։

― Եվ ոչինչ չասացի՞ք այդ մասին։

― Իսկ ինչո՞ւ։

― Մի՞թե այդ հետքերը բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի տեսել։

― Դրանք գտնվում էին դիակից մի երեսուն քայլի վրա, ուստի, հավանաբար, ոչ ոք դրանց վրա ուշադրություն չի դարձրել։ Ինքս էլ, թերևս, ոչինչ չնկատեի, եթե չհիշեի լեգենդը։

― Ճահճուտում, երևի, գամփռներ շատ կան։

― Անշուշտ։ Բայց դա գամփռ չէր։

― Ասում եք, հետքերը շա՞տ էին մեծ։

― Հսկայական։

― Բայց չէի՞ն դիպել սըր Չարլզի մարմնին։

― Ոչ։

― Այդ ժամանակ ինչպիսի՞ եղանակ էր։

― Խոնավ, ցուրտ։

― Բայց անձրև չկա՞ր։

― Ոչ։

― Իսկ այդ ծառուղին իրենից ի՞նչ է ներկայացնում։

― Կողքերին խիտ աճած ծեր կարմրածառերի կանաչ բարձր ցանկապատ է, մեջտեղում՝ ութ ոտնաչափ լայնությամբ ծառուղի։

― Իսկ թփուտի ու ծառուղու միջև որևէ բան կա՞։

― Այո, երկու կողմից վեց ոտնաչափ լայնության ճիմի շերտ։

― Եթե ճիշտ հասկացա ձեզ, ծառուղում դռնա՞կ կա։

― Այո, և այդ դռնակը տանում է ճահճուտ։

― Իսկ ուրիշ ելքեր չկա՞ն։

― Ոչ։

― Հետևաբար, կարմրածառի ծառուղի կարելի է ընկնել կամ ուղիղ տանից, կամ ճահճուտ տանող դռնակի՞ց։

― Կա ևս մի ելք՝ հեռավոր ծայրում գտնվող տաղավարի միջով։

― Սըր Չարլզը հասե՞լ էր այնտեղ։

― Ոչ, նա ընկած էր այնտեղից հիսուն քայլի վրա։

― Դոկտոր Մորտիմեր, այժմ բարի եղեք պատասխանել մի շատ կարևոր հարցի․ ձեր նկատած հետքերը խոտի վրա չէին, այլ արահետի՞։

― Սովորաբար խոտերի վրա հետքերը չեն երևում։

― Դրանք հենց այն կողմի վրա էին, ինչ և դռնա՞կը։

― Այո, ամենածայրում, դռնակի մոտ։

― Անչափ հետաքրքիր է։ Եվս մի հարց՝ դռնակը ծածկա՞ծ էր։

― Ոչ միայն ծածկած, այլև կողպած կախովի կողպեքով։

― Դռնակը ի՞նչ բարձրության է։

― Մոտ չորս ոտնաչափ։

― Ուրեմն կարելի է մագլցե՞լ դրա վրայով։

― Այո։

― Ւսկ դռնակի մոտ որևէ բան չի՞ հայտնաբերված։

― Ոչ, առանձնապես ոչինչ։

― Աստվա՜ծ իմ, ոչ ոք այնտեղ չի՞ նայել։

― Ոչ, ես ինքս եմ նայել։

― Եվ ոչինչ չե՞ք գտել։

― Այնտեղ որևէ բան ջոկելը դժվար էր։ Ըստ երևույթին, սըր Չարլզը մի հինգ֊տասը րոպե կանգ էր առել դռնակի մոտ։

― Ինչու եք այդպես կարծում։

― Որովհետև նրա սիգարի մոխիրը երկու անգամ թափվել էր ցած։

― Հիանալի՜ է։ Ահա այդպիսի օգնականն է վայել մեզ։ Այդպես չէ՞, Ուոթսն։ Դե, իսկ հետքե՞րը։

― Մանրախիճը ծածկված էր նրա հետքերով։ Ուրիշ հետքեր չեմ նկատել։

Շերլոկ Հոլմսը ափն անհամբերությունից զարկեց ծնկին։

― Ա՛խ, եթե ես այնտեղ լինեի, ― բացականչեց նա։ ― Ւնչպես երևում է, սա անչափ հետաքրքիր գործ է։ Ինչպիսի՜ հարուստ հնարավորություններ գիտական լուրջ հետազոտության համար։ Մանրախիճը այնպիսի էջ է, որի վրա կարող ես այնքան շատ բան կարդալ։ Իսկ այժմ ամեն ինչ լվացվել է անձրևից, տրորվել հետաքրքրասեր ֆերմերների կոշիկների տակ։ Ա՛խ, դոկտոր Մորտիմեր, դոկտոր Մորտիմեր։ Ինչո՞ւ իսկույն չկանչեցիք ինձ։ Ինչպիսի՜ մեղք ձեր խղճի վրա։

― Միստր Հոլմս, ես չէի կարող դիմել ձեզ․ չէ՞ որ այդ դեպքում պետք է հրապարակեի այս բոլոր փաստերը, իսկ ես արդեն ասացի, թե ինչն էր ինձ ետ պահում այդ քայլից։ Բացի դրանից․․․ բացի դրանից․․․

― Ի՞նչ եք տատանվում։

― Կա այնպիսի մի բնագավառ, որտեղ անզոր է ամենախորաթափանց ու ամենափորձված խուզարկուն անգամ։

― Դուք ակնարկում եք, որ մենք գործ ունենք գերբնական ուժերի հե՞տ։

― Ես այդ չեմ ուզում ասել․․․

― «Չեմ ուզում ասել, բայց «մտածում եմ»։

― Միստր Հոլմս, այն պահից, ինչ այս դժբախտությունը պատահեց, ինձ մի շարք դեպքեր են պատմել, որոնք դժվար է կապակցել իրերի բնական ընթացքի հետ։

― Օրինա՞կ։

― Ես պարզեցի, որ տեղացիներից ոմանք սըր Չարլզի ողբերգական մահից դեռևս շատ առաջ ճահճուտներում տեսել էին ինչ֊որ տարօրինակ մի արարած, որը ճշտորեն համապատասխանում էր Բասքըրվիլյան դևի նկարագրությանը և նման չէր գիտությանը հայտնի ոչ մի կենդանու։ Բոլոր նրան տեսնողները միաբերան հաստատում էին, որ դա անասելի մեծության, լույս արձակող, սարսափազդու մի տեսիլք էր։ Ես հարցուփորձ արի այդ մարդկանց։ Դրանք երեք հոգի էին․ մեր հարևանը՝ հույժ զգաստ հայացքների տեր մի մարդ, այստեղի դարբինը և մի ֆերմեր։ Բոլորն էլ պատմում էին հրեշավոր ուրվականի մասին։ Համարյա բառ առ բառ նկարագրելով այն շանը, որի մասին խոսվում է լեգենդում։ Հավատացեք, միստր Հոլմս, մեր ողջ շրջանում սարսափ է տիրում, ոչ ոք չի համարձակվում գիշերով ճահճուտ դուրս գալ, բացի ամենահանդուգն կտրիչներից։

― Եվ դուք, գիտության մարդ, հավատում եք, որ դա գեբնական երևո՞ւյթ է։

― Ինքս էլ չգիտեմ, ինչին հավատալ։

Հոլմսը թոթվեց ուսերը։

― Մինչև այժմ իմ խուզարկուական գործունեությունը ընթանում էր այս աշխարհի սահմաններում, ― ասաց նա։ ― Չարի դեմ ես պայքարում եմ իմ համեստ ուժերի ու հնարավորությունների ներածին չափով։ Սակայն ճակատել հենց իր՝ չարի նախահոր դեմ, թերևս, անձնապաստանություն կլիներ իմ կողմից։ Բայց դուք չեք ժխտի, որ մանրախճի վրայի ոտնահետքերը միանգամայն իրական են։

― Չի կարելի ժխտել շան իրական լինելը, որի մասին ավանդության մեջ ասվում է, որ կարողացել է մարդուն պատառոտել։ Եվ, այնուամենայնիվ, նրանում ինչ֊որ դիվային բան կա։

― Դոկտոր Մորտիմեր, տեսնում եմ, որ դուք վերջնականապես անցաք միստիկների կողմը։ Այդ դեպքում ասացեք ահա թե ինչ․ եթե դուք այդ համոզմանն եք, էլ ինչո՞ւ եք դիմում ինձ։ Դուք ասում եք, որ սըր Չարլզի մահվան հանգամանքները հետաքննելն անօգուտ է և միաժամանակ խնդրում եք զբաղվել դրանով։

― Ես ձեզանից այդպիսի բան չեմ խնդրել։

― Այդ դեպքում ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։

― Խորհրդով։ Ասացեք, ինչպե՞ս պետք է վարվեմ սըր Հենրի Բասքըրվիլի հետ, որը ժամանելու է Վաթերլոոյի կայարան, ― դոկտոր Մորտիմերը նայեց ժամացույցին, ― ուղիղ մեկ ժամ տասնհինգ րոպեից։

― Ժառանգորդը հենց դա՞ է։

― Այո, սըր Չարլզի մահից հետո մենք տեղեկություններ հավաքեցինք նրա մասին և պարզեցինք, որ նա Կանադայում է ու վարում է իր ֆերմայի գործերը։ Դատելով կարծիքներից, դա մի հիանալի, արժանավոր երիտասարդ է։ Ես այժմ խոսում եմ ոչ թե որպես բժիշկ, այլ որպես վստահված անձ և սըր Չարլզի կտակակատար։

― Ժառանգության ուրիշ հավակնորդներ չկա՞ն։

― Ոչ։ Մյուս միակ ազգականը, որի մասին մեզ հաջողվեց ինչ֊որ բան իմանալ, Ռոջեր Բասքըրվիլն է՝ դժբախտ սըր Չարլզի կրտսեր եղբայրը։ Եղբայրները երեքն էին։ Միչնեկը, որ մահացել է ջահել հասակում, այս Հենրիի հայրն է։ Կրտսերը՝ Ռոջերը, ընտանիքում համարվում էր քոսոտ ոչխար։ Նա ժառանգել էր Բասքըրվիլյան դեսպոտիզմը և ջրի երկու կաթիլի պես նման էր Հուգո Բասքըրվիլի ընըտանեկան նկարին։ Անգլիայում Ռոջերը յոլա չգնաց և հարկադրված էր թաքնվել Կենտրոնական Ամերիկայում, որտեղ և մեռավ 1876 թվականին, դեղնախտից։ Հարրին Բասքըրվիլների վերջին շառավիղն է։ Մեկ ժամ հինգ րոպեից հետո ես պետք է նրան դիմավորեմ Վաթերլոոյի կայարանում։ Նա հեռագրով տեղեկացրել է ինձ, որ այսօր առավոտյան ժամանելու է Սաութհեմպտոն։ Այսպես, ուրեմն, միստր Հոլմս, խորհուրդ տվեք, թե ինչպե՞ս վարվեմ։

― Իսկ ինչո՞ւ նա անմիջապես չմեկնի իր տոհմական կալվածքը։

― Այո, այդպիսի որոշումը միանգամայն բնական է։ Բայց հիշեցեք, բոլոր Բասքըրվիլները, որոնք ապրել են այնտեղ, ողբերգական վախճան են ունեցել։ Համոզված եմ, որ եթե սըր Չարլզը հնարավորություն ունենար մահից առաջ խոսելու ինձ հետ, թույլ չէր տա իր տոհմի վերջին շառավիղին բերել այդ սարսափելի վայրը։ Միաժամանակ չի կարելի ժխտել, որ մեր ողջ դժգույն, աղքատիկ շրջանի բարեկեցությունը կախված է այն բանից, թե արդյոք սըր Հենրին կհամաձայնի՞ ապրել իր կալվածքում, թե ոչ։ Եթե Բասքըրվիլ֊հոլլը ամայանա, սըր Չարլզի բոլոր ձեռնարկումները հօդս կցնդեն։ Ես վախենում եմ տեղական գործերում իմ անձնական շահագրգռվածությունը գլուխ բարձրացնի իմ մեջ, ուստի դիմում եմ ձեր խորհրդին։

Հոլմսը մտքերի մեջ ընկավ։

― Երկու խոսքով ասած՝ իրադրությունն այսպիսին է, ― վերջապես խոսեց նա։ ― Դուք գտնում եք, որ մի չար ուժ Դարթմուրը վտանգավոր վայր է դարձնում Բասքըրվիլների համար։ Ես ձեզ ճի՞շտ եմ հասկացել։

― Համենայն դեպս, որոշ պատճառներ կան այդպիսի երկյուղի համար։

― Այդպես։ Բայց եթե գերբնական ուժերի ձեր տեսությունը ճիշտ է, ուրեմն դրանք կարող են երիտասարդին կործանել ոչ միայն Դևոնշիրում, այլև Լոնդոնում։ Դժվար է սատանային պատկերացնել այդքան նեղ տեղային իշխանությամբ։ Չէ որ նա որևէ ծխական վարչության անդամ չէ։

― Միստր Հոլմս, եթե դուք անձամբ դեմ առնեիք այս ամենին, այդպես չէիք կատակի։ Ուրեմն, ձեր կարծիքով, երիտասարդի համար տարբերություն չկա՝ Լոնդոնո՞ւմ ապրել, թե Դևոնշիրում։ Հիսուն րոպեից հետո նա այստեղ կլինի։ Խորհուրդ տվեք՝ ի՞նչ անել։

― Խորհուրդ եմ տալիս, սըր, կառք կանչել, վերցնել հետներդ ձեր սպանիելին, որը չանգռոտում է շքամուտքի դուռը, և գնալ կայարան՝ սըր Հենրի Բասքըրվիլին դիմավորելու։

― Իսկ հետո՞։

― Հետո կսպասեք, մինչև ես կմշակեմ հետագա գործողությունների ծրագիրը, իսկ մինչ այդ ոչինչ չասեք նրան։

― Դրա համար որքա՞ն ժամանակ է հարկավոր ձեզ։

― Մեկ օր։ Դոկտոր Մորտիմեր, դուք ինձ հույժ պարտավորեցրած կլինեք, եթե վաղն առավոտյան ժամը տասին այստեղ գաք, հետներդ բերելով սըր Հենրի Բասքըրվիլին։ Ես պետք է ծանոթանամ նրա հետ։

― Լավ, միստր Հոլմս։

Նա տեսակցության ամսաթիվն ու ժամը գրեց բազկապանին և էլի նույն ցրվածությամբ նայելով շուրջը, արագ դուրս գնաց սենյակից։

Հոլմսը հարթակից ձայն տվեց նրան․

― Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր․ ասում եք ուրվականը առաջներում է՞լ է երևացել ճահճուտում։

― Այո, այդ մասին պատմել են երեք հոգի։

― Իսկ սըր Չարլզի մահից հետո այդպիսի բան եղե՞լ է։

― Չգիտեմ։ Չեմ լսել։

― Շնորհակալ եմ։ Հաջողություն։

Հոլմսը նստեց իր տեղը բազմոցի անկյունում ու ժպտաց այն հանգիստ, գահունակ ժպիտով, որը միշտ հայտնվում էր նրա դեմքին, երբ առջևում իրեն արժանի խնդիր էր ծառանում։

― Ուոթսն, գնո՞ւմ եք։

― Այո, եթե ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել։

― Ոչ, բարեկամս, ես դիմում եմ ձեր օգնությանը, երբ հարկ է լինում գործի անցնել։ Բայց ի՜նչ հոյակապ գործ է։ Շատ կողմերով ուղղակի արտակարգ։ Երբ անցնելու լինեք Բրեդլիի մոտով, խնդրեցեք նրան մեկ ֆունտ ամենաթունդ ծխախոտ ուղարկի ինձ։ Նախապես շնորհակալ եմ։ Աշխատեցեք մինչև երեկո չվերադառնալ։ Այն ժամանակ մենք ձեզ հետ հաճույքով կարծիքներ կփոխանակենք այն արտակարգ հետաքրքիր խնդրի շուրջ, որը այս առավոտ տվին մեզ։

Առանձնությունն ու հանգիստը անհրաժեշտ էին բարեկամիս լարված մտավոր աշխատանքի ժամերին, երբ նա ծանրութեթև էր անում գործի բոլոր չնչին մանրամասները, իրար ետևից տարբեր վարկածներ առաջադրում, համեմատում դրանք ու որոշում, թե ո՛ր հաղորդումներն են էական և որոնք կարելի է մի կողմ դնել։ Այդ պատճառով ես ամբողջ օրն անցկացրի ակումբում և Բեյքր֊ստրիտ վերադարձա երեկոյան, ժամը իննի մոտերքը։

Ես բացեցի հյուրասենյակի դուռը ու վախեցա՝ արդյոք հրդեհ չէ՞ մեզ մոտ․ սենյակում այնպիսի ծուխ էր կանգնած, որ լամպի լույսը հազիվ էր նշմարվում։ Բայց իմ երկյուղն ավելորդ էր․ քթիս զարկեց ամենաթունդ, էժանագին ծխախոտի կծու հոտը, որից կոկորդս քերվեց։ Ծխի վարագույրի միջից հազիվ նկատեցի բազկաթոռում հարմար տեղավորված Հոլմսին։ Նա խալաթով էր․ ատամների մեջ պահում էր կավե մուգ ծխամորճը։ Շուրջը փռված էին թղթի ինչ֊որ փաթեթներ։

― Մրսե՞լ եք, Ուոթսն, ― հարցրեց նա։

― Ոչ, պարզապես շունչս կտրվեց այս թունավոր խունկերից։

― Այո, դուք, կարծես, իրավացի եք․ այստեղ մի քիչ ծխած է։

― Ի՜նչ մի քիչ։ Օդ չկա շնչելու։

― Այդ դեպքում բացեք պատուհանը։ Տեսնում եմ՝ ամբողջ օրը նստած եք եղել ակումբում։

― Հոլմս, թանկագի՜նս․․․

― Ճի՞շտ է։

― Իհարկե, ճիշտ է, բայց դուք ինչպե՞ս․․․

Նա ծիծաղեց․ նայելով իմ շփոթված կերպարանքին։

― Ձեր միամտությունը պարզապես սքանչելի է, Ուսթսն։ Եթե իմանայիք՝ որքա՜ն հաճելի է իմ համեստ ուժերը ձեզ վրա փորձել․․․ Ջենտլմենը տանից դուրս է գալիս անձրևոտ, զզվելի եղանակին։ Երեկոյան վերադառնում է մաքուր, առանց որևէ բծի։ Առաջվա պես ցիլինդրն ու կոշիկները պսպղում են։ Հետևաբար, ամբողջ օրը նստած է եղել որևէ տեղում։ Նա մոտ բարեկամներ չունի։ Ուրեմն, որտե՞ղ է եղել։ Մի՞թե պարզ չէ։

― Այո, միանգամայն պարզ է։

― Աշխարհը լի է նման պարզություններով, բայց ոչ ոք դրանք չի նկատում։ Ինչ եք կարծում, ես որտե՞ղ եմ եղել։

― Նույնպես ամբողջ օրը նստած եք եղել։

― Ահա և սխալվեցիք։ Ես եղել եմ Դևոնշիրում։

― Մտովի՞։

― Միանգամայն ճիշտ է։ Մարմինս մնացել էր այստեղ, բազկաթոռում, և, որքան էլ ցավալի է, հասցրել է օրվա ընթացքում երկու մեծ սրճաման սուրճ խմել ու անհավատալի քանակությամբ ծխախոտ ծխել։ Հենց որ դուք գնացիք, ես մարդ ճամփեցի Ստենֆորդի մոտ դարթմուրյան ճահիճների քարտեզի ետևից, և իմ ոգին ամբողջ օրը թափառում էր նրանց մեջ։ Այժմ հուսով եմ, որ ինչպես հարկն է գիտեմ այդ վայրերը։

― Խոշո՞ր մասշտաբի քարտեզ է։

― Այո, շատ խոշոր։ ― Նա բացեց այդ քարտեզի մի բաժինը և դրեց ծնկներին։ ― Ահա հենց այն շրջանը, որ հետաքրքրում է մեզ։ Մեջտեղում Բասքըրվիլ֊հոլլն է։

― Շրջապատված անտառո՞վ։

― Միանգամայն ճիշտ է։ Այստեղ կարմրածառի ծառուղին չի նշված, բայց կարծում եմ այն ձգվում է աջից, ճահիճներին զուգահեռ։ Ահա այս շինությունների փոքրիկ խումբը հենց այն Գրիմպեն գյուղակն է, որտեղ գտնվում է մեր բարեկամ դոկտոր Մորտիմերի շտաբ֊կայանը։ Ինչպես տեսնում եք, հինգ մղոն շրջագծով հազվադեպ են բնակավայրեր հանդիպում։ Ահա սա Լեֆտեր֊հոլլն է, որի մասին դոկտորը հիշատակեց։ Այստեղ, հավանաբար, բնախույզ Ստեփլտոնի տունն է, եթե նրա ազգանունը ճիշտ եմ հիշում։ Ահա սրանք երկու ֆերմաներն են՝ «Քարե սյուները» և «Հոտած ճահիճը»․ նրանցից տասնչորս մղոնի վրա պրինսթաունյան տաժանակրային բանտն է։ Իսկ այս զատ֊զատ կետերի միջև ու նրանց շուրջը փռված են կենսազուրկ, մռայլ ճահիճները։ Ահա այն թատերաբեմը, որտեղ խաղացվել է այդ ողբերգությունը, որը, թերևս, մեկ անգամ էլ խաղացվի մեր աչքերի առաջ։

― Այո, վայրի տեղեր են։

― Բեմը ավելի լավ չէր էլ կարող ձևավորվել։ Եթե սատանան իսկապես ցանկացել է խառնվել մարդկային գործերին․․․

― Ուրեմն դուք է՞լ եք հակված այդ ամենի մեջ գերբնական բան տեսնելու։

― Իսկ մի՞թե սատանայի գործակիցները չեն կարող մարմնավորվել։ Ամենից առաջ պետք է լուծել երկու հարց։ Առաջին՝ արդյոք այստեղ ոճրագործություն կատարվե՞լ է։ Երկրորդ՝ ո՞րն է այդ ոճրագործությունը և ի՞նչպես է կատարվել։ Իհարկե, եթե դոկտոր Մորտիմերը իրավացի է իր կասկածներում, և մենք գործ ունենք այնպիսի ուժերի հետ, որոնք չեն ենթարկվում բնության օրենքներին, ապա մնում է զենքերը վայր դնել։ Բայց դրանով հանգստանալուց առաջ պետք է մինչև վերջ փորձել մյուս վարկածները։ Եկեք պատուհանը փակենք, եթե չեք առարկում։ Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց, ըստ իս, ծխախոտի ծխի խտացումը նպաստում է մտքի կենտրոնացմանը։ Ես դեռ չեմ հասել այնտեղ, որ խորհրդածությունների ժամանակ փակվեմ արկղի մեջ, բայց իմ տեսության տրամաբանական եզրակացությունը հենց այդ է որ կա։ Դե ինչ, դուք հասցրե՞լ եք մտածել այս գործի մասին։

― Ամբողջ օրը մտքիցս չի հեռացել։

― Եվ ի՞նչ եզրակացության եք հանգել։

― Խճողված պատմություն է։

― Այո, հույժ ինքնատիպ պատմություն։ Հատկապես որոշ մանրամասնություններ։ Օրինակ, հետքերի փոխված բնույթը։ Դա ինչպե՞ս եք բացատրում։

― Մորտիմերն ասում էր, իբր սըր Չարլզը ծառուղու այդ հատվածն անցել է ոտքի մատների վրա։

― Նա կրկնեց միայն հետաքննության ժամանակ ասված ինչ֊որ ապուշի խոսքերը։ Մարդ ինչո՞ւ պետք է ծառուղով ոտքի մատների վրա քայլի։

― Հապա բանն ի՞նչ է։

― Նա վազե՜լ է, Ուոթսն։ Վազել է, որքան ոտքերում ուժ է ունեցել, որպեսզի փրկվի։ Այնպես է վազել, որ սիրտը չի դիմացել, և վազելու պահին էլ մեռած ցած է տապալվել։

― Որպեսզի փրկվի՞։ Բայց ումի՞ց։

― Ամբողջ խնդիրն էլ հենց այդ է։ Դատելով որոշ տվյալներից, Չարլզ Բասքըրվիլը վախից գլուխը կորցրել է դեռևս փախուստից առաջ։

― Ինչո՞ւ եք այդպես կարծում։

― Այն, ինչը նրան այդպես վախեցրել է, շարժվել է նրա վրա ճահճուտից։ Եթե չեմ սխալվում, ― իսկ ըստ երևույթին հենց այնպես էլ եղել է, ինչպես ենթադրում եմ, ― ապա միայն խելագարը կարող է վազել ոչ թե դեպի տուն, այլ հակառակ կողմը։ Հետաքննության ժամանակ գնչուն ցուցմունք է տվել, որ սըր Չարլզը օգնություն էր կանչում, սակայն վազում էր այն ուղղությամբ, որտեղից ամենից քիչ կարող էր օգնություն սպասել։ Հետո, ևս մի հանելուկ․ այդ գիշեր նա ո՞ւմ էր սպասում, և ինչո՞ւ պիտի տեսակցությունը տեղի ունենար ծառուղում և ոչ թե տանը։

― Կարծուն եք նա մեկին սպասո՞ւմ էր։

― Ինքներդ դատեցեք․ հիվանդ, ծեր մարդը երեկոյան դուրս է գալիս զբոսանքի՝ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Բայց չէ՞ որ այդ օրը խոնավ էր, ցուրտ։ Ուրեմն, ինչո՞ւ պետք է հենց այնպես կանգներ դռնակի մոտ հինգ, գուցե և տասը րոպե, ինչպես հաստատում է դոկտոր Մորտիմերը, որը ուշադրություն է դարձրել սիգարի մոխրին։ Ի միջի այլոց, որքան էլ տարօրինակ է, բայց չի կարելի ժխտել, որ նա լավ դիտողականություն ունի։

― Սըր Չարլզը ամեն երեկո էր այդպիսի զբոսանք կատարում։

― Եվ ամեն երեկո կանգ էր առնում դռնակի մո՞տ։ Հազիվ թե։ Ընդհակառակը, տեղեկություններ կան, որ սըր Չարլզը ձգտում էր հեռու մնալ ճահիճներից։ Իսկ այդ գիշեր նա այնտեղ ինչ֊որ մեկին սպասել է։ Եվ դա եղել է նրա ենթադրյալ Լոնդոն մեկնելու նախօրյակին։ Տեսնո՞ւմ եք, Ուոտսն, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում օղակ առ օղակ։ Իսկ հիմա բարի եղեք ինձ տալ այդ ջութակը, և մենք այս գործին վերաբերող հոգսերը կհետաձգենք, հուսալով, որ դոկտոր Մորտիմերի և սըր Հենրի Բասքըրվիլի վաղվա այցելությունը մտմտալու նոր սնունդ կտա մեզ։

==Գլուխ IV Սըր Հենրի Բասքըրվիլը==

Մենք վաղ նախաճաշեցինք, և Հոլմսը խալաթը հագնելով պատրաստվեց այցելուներին ընդունելու։ Մեր հաճախորդները ոչ մի վայրկյան չուշացան․ հենց որ ժամացույցը զարկեց տասը, դոկտոր Մորտիմերը ներս մտավ երիտասարդ բարոնետի ուղեկցությամբ։ Վերջինս երեսունին մոտ, ոչ բարձրահասակ, թիկնեղ, ամրակազմ երիտասարդ էր։ Նա թողնում էր շատ աշխույժ, առողջ մարդու տպավորություն։ Դեմքի արտահայտությունը համառ թվաց ինձ․ խաժ աչքերը հանդուգն նայում էին մեզ թավ, մուգ հոնքերի տակից։ Սպորտային ձևվածքի դարչնագույն կոստյումը և թուխ, հողմահար մաշկը վկայում էին, որ նա ամենևին էլ նստակյաց ու փափկասուն մարդ չէ, միաժամանակ հանգիստ, վստահ կեցվածքը վկայում էր նրա իսկական ջենտլմեն լինելը։

― Սըր Հենրի Բասքըրվիլ, ― ներկայացրեց դոկտոր Մորտիմերը։

― Այո, նա ինքը, ― ասաց բարոնետը։ Եվ ամենահետաքրքրականն այն է, միստր Հոլմս, որ եթե իմ բարեկամը չառաջարկեր այցելել ձեզ, ես պիտի ձեզ մոտ գայի սեփական նախաձեռնությամբ։ Ասում են, դուք կարողանում եք լուծել ամենատարբեր ռեբուսներ, իսկ ես հենց այս առավոտ բախվեցի այնպիսի մի հանելուկի, որը անկարող եմ լուծել։

― Նստեցեք, սըր Հենրի։ Եթե ես ձեզ ճիշտ հասկացա, ապա Լոնդոն ժամանելիս ձեզ հետ ինչ֊որ արտակարգ բա՞ն է կատարվել։

― Ես դրան մի առանձին ուշադրություն չէի դարձնի, միստր Հոլմս։ Ըստ երևույթին, ինչ֊որ մեկը որոշել էր կատակել ինձ հետ։ Բայց այս առավոտ ես ստացա ահա այս նամակը, եթե միայն սա արժանի է նման ուշադրության։

Նա սեղանին դրեց մի ծրար, և մենք սկսեցինք զննել այն։ Դա ամենասովորական գորշ թղթե ծրար էր։ Հասցեն՝ «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասքըրվիլին», ― գրված էր խոշոր տպատառերով, փոստային կնիքի վրա՝ «Չերինգ֊կրոսս» և ուղարկման ամսաթիվը՝ նախորդ օրվա երեկոն։

― Որևէ մեկը գիտե՞ր, որ դուք իջևանելու եք «Նորթումբերլենդ» հյուրանոցում, ― հարցրեց Հոլմսը, քննախույզ մի հայացք նետելով մեր հյուրի վրա։

― Ոչ ոք չգիտեր։ Ես որոշեցի որտեղ եմ իջևանելու դոկտոր Մորտիմերին հանդիպելուց հետո միայն։

― Բայց, հավանաբար, դոկտոր Մորտիմերն ինքն է՞լ է այնտեղ իջևանել։

― Ո՛չ, ես ապրում եմ ծանոթներիս մոտ, ― ասաց դոկտորը։ ― Ոչ ոք չէր կարող իմանալ, որ մենք գնալու ենք այդ հյուրանոցը։

― Հը՜մ, ուրեմն, ինչ֊որ մեկը խիստ հետաքրքրվում է ձեր տեղաշարժումներով։

Հոլմսը ծրարից հանեց քառածալ թուղթը, բացեց ու դրեց սեղանին։ Էջի մեջտեղում միայն մի նախադասություն կար՝ կազմված սոսնձով իրար կպցրած տպագիր բառերից։ «Եթե ողջամտությունն ու կյանքը թանկ են ձեզ համար, հեռու մնացեք տորֆային ճահիճներից»։ «Տորֆային Ճահիճներից» բառերը ձեռագիր էին, գրված թանաքով։

― Այսպես ահա, միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրի Բասքըրվիլը, ― գուցե դուք կբացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում, և ո՞վ է այդպես հետաքրքրվում իմ գործերով։

― Դոկոտոր Մորտիմեր, իսկ դո՞ւք ինչ կասեք։ Այս անգամ կարծես ոչ մի գերբնական բան չկա այստեղ։

― Այո, սըր, բայց գուցե նամակն ուղարկել է մի մարդ, որը համոզված է, որ ամբողջ այս պատմությունը լիովին գերբնական է։

― Ի՞նչ պատմություն, ― կտրուկ հարցրեց սըր Հենրին։ ― Ջենտլմեններ, ըստ երևութին դուք իմ գործերին ավելի լավ եք ծանոթ, քան ես։

― Մենք ամեն ինչ կպատմենք ձեզ, սըր Հենրի։ Առանց դրա դուք այստեղից չեք հեռանա, հավատացեք իմ խոսքին, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Իսկ հիմա եկեք զբաղվենք այս հույժ հետաքրքրական փաստաթղթով, որը պատրաստվել է ու փոստարկղ գցվել երեկ երեկոյան։ Ուոթսն, մենք երեկվա «Թայմսը» ունե՞նք։

― Ահա այնտեղ, անկյունում դրված է։

― Բարի եղեք, խնդրեմ, տալ ինձ այն էջը, որտեղ առաջնորդողն է։

Նա արագ աչքի անցկացրեց այն․ «Առևտրի ազատությունը․․․»։ Հիանալի առաջնորդող է։ Թույլ տվեք բարձրաձայն կարդալ մի պարբերություն։ «Եթե որևէ մեկն աշխատի ներշնչել ձեզ, որ արդյունաբերության այն ճյուղը, որով դուք անձամբ հետաքրքրվում եք, գտնվում է պրոտեկցիոն տարիֆների հովանավորության ներքո, հեռու մնացեք այդպիսի մարդուց, քանզի ողջամտությունը պետք է ձեզ հուշի, որ նմանօրինակ սիստեմը վերջ ի վերջո կքայքայի մեր արտահանությունը և կխախտի մեր կղզու նորմալ կյանքը, որի շահերը թանկ են բոլորիս համար»։ Ի՞նչ կասեք սրան, Ուոթսն, ― բացականչեց Հոլմսը, ուրախ շփելով ձեռքերը։ ― Փայլո՜ւն միտք է, այնպես չէ՞։

Դոկտոր Մորտիմերը նայեց Հոլմսին, ինչպես հոգատար բժիշկները նայում են ծանր հիվանդ պացիենտներին, իսկ սըր Հենրի Բասքըրվիլը իր խաժ աչքերի տարակուսալի հայացքը հառեց ինձ վրա։

― Ես այնքան էլ գլուխ չեմ հանում տարիֆային քաղաքականությունից, ― ասաց նա, ― բայց ինձ թվում է, որ մենք փոքր֊ինչ շեղվեցինք մեր թեմայից։

― Ընդհակառակը, սըր Հենրի, մենք գնում ենք թարմ հետքերով։ Ուոթսնը ձեզանից ավելի լավ է ծանոթ իմ մեթոդին, բայց վախենամ կարդացած հատվածի իմաստը սպրդեց անգամ նրանից։

― Այո՛, խոստովանում եմ, ես ոչ մի կապ չեմ տեսնում դրա ու նամակի միջև։

― Իսկ այդ կապը, թանկագին Ուոթսն, այնքան սերտ է, որ ըստ էության մեկը թխված է մյուսից։ «Եթե», «ձեզ», «հեռու մնացեք», «ողջամտություն», «կյանք», «թանկ են»։ Մի՞թե չեք կռահում, թե այս բառերը որտեղից են վերցված։

― Ա՛խ, գրո՜ղը տանի, ― բացականչեց սըր Հենրին։ ― Իհարկե, դուք իրավացի եք։ Ինչպիսի՜ փայլուն կռահում։

― Եթե դեռևս տարակուսում եք, ապա նայեցեք խնդրեմ «հեռու մնացեք» բառերին՝ դրանք կտրված են միասին։

― Հապա՛․․․ Այո, իսկապես։

― Գիտեք, միստր Հոլմս, ես նույնիսկ չէի պատկերացնում, թե այդպիսի բաները հնարավոր են, ― ասաց դոկտոր Մորտիմերը՝ զարմանքով նայելով բարեկամիս։ ― Կռահել, որ բառերը կտրված են լրագրային տեքստից՝ դա էլի ոչինչ։ Բայց անսխալ ցույց տալ թերթը, ի՜նչ եմ ասում, ցույց տալ այն հոդվածը, որից դրանք վերցված են, դա վեր է ամեն մի պատկերացումից։ Դուք ինչպե՞ս կռահեցիք։

― Դոկտոր, ես կարծում եմ, որ դուք նեգրի գանգը կարող եք տարբերել էկսիմոսի գանգից։

― Իհարկե, կարող եմ։

― Ինչպե՞ս։

― Բայց ախր դա իմ սիրած թեման է։ Ակնհայտ է մեկի ու մյուսի տարբերությունը։ Վերհոնքյան աղեղներ, դիմային անկյուն, ծնոտի կարռուցվածք։

― Ես էլ ունեմ իմ սիրած թեման։ Ըստ իս, «Թայմսի» առաջնորդողների շպոններով բորգեսի<ref>Բորգես ― տպագրական տառատեսակ։ Շպոններ ― մետաղյա թեթև շերտիկներ, օգտագործվում են շարվածքի տողերի միջև հեռավորությունը մեծացնելու համար</ref> և երեկոյան էժանագին թերթիկների աղոտ տառերի միջև տարբերությունը պակաս ակնհայտ չէ, քան ձեր նեգրերի ու էսկիմոսների միջև եղած տարբերությունը։ Տառերի իմացությունը խուզարկուին առաջադրվող ամենատարրական պահանջներից մեկն է, չնայած, պիտի խոստովանեմ, որ պատանեկության օրերում ես մի անգամ «Լեդի Մերկուրիոսը» շփոթեցի «Առավոտյան լուրերի» հետ։ Բայց «Թայմսի» առաջնորդողը ոչ մեկի հետ շփոթել չի կարելի, և այս բառերը կարող էին կտրված լինել միայն այնտեղից։ Իսկ քանի որ նամակն ուղարկված է երեկ, ամեն ինչ հուշում էր, որ նախ պետք էր նայել երեկվա համարը։

― Միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրին, ― ուրեմն, այս նամակն ինչ֊որ մեկը կազմել է, կտրելով մկրատով․․․

― Մատնահարդարման մկրատով, ― ընդհատեց նրան Հոլմսը։ ― Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչ կարճ ծայրեր ունեն դրանք․ «հեռու մնացեք» բառերը կտրելիս հարկ է եղել երկու կտրվածք անել։

― Միանգամայն ճիշտ է։ Ինչ֊որ մեկն այդ բառերը փոքրիկ մկրատով կտրել ու սոսնձել է է թղթին․․․

― Արաբական խեժով, ― հուշեց Հոլմսը։

― ․․․ և դրանք սոսնձել է թղթին արաբական խեժով։ Բայց այդ դեպքում «տորֆային ճահճուտը» բառերն ինչո՞ւ են ձեռքով գրված։

― Որովհետև նամակի հեղինակը դրանք թերթում չի գտել։ Մյուս բոլոր բառերը բավական սովորական են, դրանց կարելի է հանդիպել ուզած տեքստում, իսկ սրանք համեմատաբար հազվադեպ են պատահում։

― Միանգամայն ճշմարտանման բացատրություն։ Միստր Հոլմս, ուրիշ էլ ի՞նչ հաջողվեց ձեզ կարդալ այստեղ։

― Որոշ բան հաջողվեց, չնայած հեղինակը ջանք չի խնայել, որպեսզի ոչնչացնի ամենաչնչին հանցանշանները։ Ինչպես ինքներդ էլ կարող եք համոզվել, հասցեն գրված է խոշոր տպատառերով։ Բայց «Թայմսի» նման թերթը հազվադեպ է հասարակ մարդկանց ձեռքն ընկնում։ Հետևաբար, այստեղից հետևում է, որ նամակը կազմել է կրթված մի մարդ, որն ուզում է անկիրթ երևալ ու դիտմամբ փոխել է ձեռագիրը, ըստ երևույթին վախենալով ճանաչվելուց, եթե ոչ հիմա, ապա հետագայում։ Բացի դրանից, ուշադրություն դարձրեք, որ բառերը անհավասար են սոսնձված, մի մասը բարձրացել է տողից վերև։ Օրինակ, «կյանք» բառը բոլորովին իր տեղում չէ։ Սա ցույց է տալիս հեղինակի անփութությունը, գուցե և հուզմունքը կամ շտապողականությունը, քանի որ այդ մարդը դժվար թե անփույթ գտնվեր այդպիսի, ըստ էության, լուրջ գործում։ Եթե նա իսկապես շտապել է, ապա հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ։ Չէ որ երեկ գրված նամակը այսպես թե այնպես պետք է սըր Հենրիին հասներ հյուրանոցում։ Գուցե հեղինակը վախեցել է ինչ֊որ խոչընդոտից։ Բայց ո՞ւմ կողմից։

― Մենք կարծես ընկնում ենք ենթադրությունների բնագավառը, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։

― Ավելի լավ է ասեք՝ այն բնագավառը, որտեղ ծանրութեթև են արվում բոլոր հնարավորությունները, որպեսզի դրանցից ընտրվեն ամենաարժանահավատները։ Այսպիսին է երևակայության ուժի գիտական օգտագործումը, որը մասնագետների մոտ միշտ էլ գործում է նյութական հաստատուն հիմքի վրա։ Դուք սա, իհարկե, զուտ ենթադրություն կհամարեք, բայց ես համարյա համոզված եմ, որ հասցեն գրված է որևէ հյուրանոցում։

― Ինչո՞ւ եք այդպես կարծում։

― Ծրարն ավելի ուշադիր զննեք և կտեսնեք, որ գրենական պիտույքների հարցում գրողի բախտը չի բերել։ Գրչածայրը երկու անգամ դեմ է առել նույն բառի վրա, և նա ստիպված գրիչը երեք անգամ թաթախել է թանաքամանի մեջ՝ այդպիսի մի կարճ հասցե գրելու համար։ Ուրեմն, թանաքը քիչ է եղել, հատակին միայն։ Սեփական թանաք֊գրիչը հազվադեպ է այդպիսի վիճակի հասցվում, իսկ որպեսզի թե՛մեկը, թե՛ մյուսը հրաժարվեն ծառայելուց՝ այդ արդեն բացառիկ դեպք է։ Սակայն, ինչպես գիտեք, հյուրանոցներում գրեթե որիշ տեսակ գրիչներ ու թանաքամաններ չեն լինում։ Այո՛, ես համարյա առանց տատանվելու կասեմ, որ եթե մեզ հաջողվեր ստուգել Չերինգ֊կրոսի մոտակայքում գտնվող բոլոր հյուրանոցների թղթի զամբյուղները և հայտնաբերել «Թայմսի» առաջնորդողի կտրատված մնացորդները, իսկույն կգտնեինք այս տարօրինակ ուղերձի հեղինակին․․․ Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, այս ի՞նչ բան է։

Նա սկսեց ուշադիր դիտել էջը, որի վրա սոսնձված էին բառերը, պահելով այն աչքերից մեկ֊երկու դյույմ հեռավորության վրա։

― Դե ի՞նչ։

― Չէ, ոչինչ, ― ասաց Հոլմսը և նամակը դրեց սեղանին։ ― Թուղթը բոլորովին հարթ է, նույնիսկ առանց ջրանիշների։ Չէ, մենք այս հետաքրքիր նամակից քամեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր։ Իսկ այժմ, սըր Հենրի, պատմեցեք, թե Լոնդոն ժամանելու պահից որևէ արտակարգ բան չի՞ պատահել ձեզ հետ։

― Դե ոչ, միստր Հոլմս, կարծես առանձին ոչ մի բան։

― Ոչ ոք ձեզ չի՞ դարանակալել, չի՞ հետևել։

― Ես կարծես ընկել եմ ինչ֊որ դետեկտիվ վեպի մեջ, ― ասաց մեր հյուրը։ ― Ո՞ւմ խելքին պետք է փչի հետամտել ինձ։

― Սպասեցեք, մենք կխոսենք նաև այդ մասին։ Իսկ առայժմ մտածեցեք՝ մի՞թե որևէ պատմելու բան չունեք։

― Նայած թե ինչը արժանի կհամարեիք ձեր ուշադրությանը։

― Այն ամենը, ինչ որևէ կերպ դուրս է մնում կյանքի սովորական շրջանակներից։

Սըր Հենրին ժպտաց։

― Համարյա ամբողջ մանկությունս ու պատանեկությունս անցել է Միացյալ Նահանգներում ու Կանադայում, այդ պատճառով էլ անգլիական կենցաղը դեռևս նորություն է ինձ համար։ Սակայն դժվար թե ձեզ մոտ նորմալ համարվի այն, երբ հանկարծ մարդու կոշիկի թայը կորչում է։

― Դուք կորցրել եք կոշիկի մի թա՞յը։

― Բարեկա՛մս, ― բացականչեց դոկտոր Մորտիմերը, ձեր կոշիկը պարզապես մի տեղ խցկել են, կգտնվի։ Արժե՞ միստր Հոլմսին անհանգստացնել այդպիսի մանրուքներով։

― Բայց նա հարցնում է, թե որևէ տարօրինակ բան չի՞ պատահել ինձ հետ։

― Միանգամայն ճիշտ է, ― ասաց Հոլմսը, ― ինձ հետաքրքրում է ամեն մի մանրուք, որքան էլ անհեթեթ լինի։ Ուրեմն, դուք կորցրել եք կոշիկի թայը։

― Այո՛, բայց գուցե իսկապես մի տեղ խցկել են այն։ Երեկ երեկոյան ես կոշիկներս դրեցի դռան ետևը, իսկ առավոտյան այնտեղ միայն մի թայն էր։ Ինձ այնպես էլ չհաջողվեց միջանցքի աշխատողից խելացի պատասխան ստանալ։ Ամենացավալին այն է, որ ես դրանք գնել էի ընդամենը նախօրյակին, Սթրենդում, և նույնիսկ դեռ չէի հագել։

― Դուք նոր կոշիկները տվել էիք մաքրմա՞ն։ Ինչո՞ւ։

― Դրանք բաց դարչնագույն էին։ Ես պատվիրեցի մաքրել մուգ քսուկով։

― Ուրեմն, Լոնդոն գալուն պես անմիջապես գնացիք կոշի՞կ գնելու։

― Ես ընդհանրապես շրջում էի խանութներում։ Դոկտոր Մորտիմերն ընկերակցում էր ինձ։ Բանն այն է, որ եթե մարդուս վիճակված է մեծ կալվածքի տեր դառնալ, ապա ուրեմն նա պետք է նաև հագնվի ըստ պատշաճի, իսկ ես, ապրելով արևմուտքում, այնքան էլ կարևորություն չէի տալիս իմ հարդարանքին։ Այլ բաների թվում գնեցի նաև այդ կոշիկները՝ վեց դոլար արժողությամբ։ Եվ ահա, այնպես էլ չհաջողվեց դրանք հագնել։

― Եթե դա գողություն է, ապա բավական անմիտ, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Ճիշտն ասած, ես համաձայն են դոկտոր Մորտիմերի հետ՝ ձեր կոշիկը շուտով կգտնվի։

― Իսկ այժմ, ջենտլմեններ, ― վճռականորեն խոսեց բարոնետը, ― հերիք է դատողություններ անել այն մասին, ինչը ես մինչև հիմա էլ կարգին չգիտեմ։ Ժամն է կատարելու ձեր խոստումն ու բացատրելու, թե այս խոսակցություններն ինչի՞ համար են։

― Օրինական պահանջ է, ― համաձայնեց Հոլմսը։ ― Դոկտոր Մորտիմեր, կարծում եմ դուք ինքներդ պետք է ամեն ինչ պատմեք սըր Հենրիին, ինչպես պատմեցիք մեզ։

Քաջալերված այդ խնդրանքից, մեր գիտնական բարեկամը հանեց գրպանից ձեռագիրն ու լրագիրը և բառ առ բառ կրկնեց իր երեկվա պատմությունը։ Սըր Հենրին լսում էր խորին ուշադրությամբ, մերթ ընդ մերթ զարմացական բացականչություններով ընդհատելով դոկտորին։

― Այո, լա՜վ ժառանգություն է բաժին ընկել ինձ, ― ասաց նա, երբ երկարաշունչ պատմությունն ավարտվեց։ ― Իհարկե, շան մասին ես լսել էի դեռևս մանկական տարիներից։ Այդ լեգենդը սիրում էին պատմել մեր ընտանիքում, չնայած մինչև հիմա էլ ես ոչ մի նշանակություն չեմ տալիս դրան։ Իսկ ինչ վերաբերում է հորեղբորս մահվան, ապա գլխումս ամեն ինչ այնպես է խառնվել, որ դեռ ոչինչ չեմ կարող հասկանալ։ Ասենք, իմ կարծիքով դուք ինքներդ էլ չգիտեք, ում պետք է դիմել՝ քահանայի՞, թե ոստիկանի։

― Միանգամայն ճիշտ է։

― Հիմա էլ այս նամակը։ Ըստ երևույթին, սա որևէ կապ ունի իրադարձությունների ընդհանուր ընթացքի հետ։

― Այո, դատելով սրանով, ինչ֊որ մեկը մեզանից շատ ավելի լավ գիտե, թե ինչ է կատարվում տորֆային ճահիճներում, ― ասաց դոկտոր Մորտիմերը։

― Եվ այդ «ինչ֊որ մեկը», ըստ երևույթին, բարեհաճ է ձեր նկատմամբ, քանի որ նախազգուշացնում է վտանգի մասին, ― ասաց Հոլմսը։

― Իսկ գուցե ընդհակառակը՝ ինչ֊որ մեկին շահավետ է վախեցնել Բասքըրվիլ֊հոլլից։

― Դա էլ չի բացառվում․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք անչափ պարտավորեցրիք ինձ, այսպիսի հետաքրքիր ու դժվարին խնդիր առաջադրելով։ Սըր Հենրի, իսկ այժմ պետք է ըստ էության որոշել՝ կարո՞ղ եք մեկնել Բասքըրվիլ֊հոլլ, թե ոչ։

― Իսկ ինչո՞ւ չպիտի մեկնեմ։

― Ըստ երևույթին, դա անվտանգ չէ։

― Այդ վտանգը որտեղի՞ց է գալիս՝ մեր ընտանեկան խրտվիլակի՞ց, թե մարդկանցից։

― Հենց դա էլ մենք պիտի պարզենք։

― Ինչ էլ որ լինի, իմ պատասխանն այս է․ ո՛չ դժոխային ուժերը, ո՛չ էլ մարդկային խարդավանքները չեն կարող ինձ այստեղ պահել։ Ես կմեկնեմ իմ նախնիների տունը։ Որոշված է վերջնականապես։ ― Նրա մուգ հոնքերը հավասարվեցին, թուխ դեմքը կարմրատակեց։ Բասքըրվիլյան անհնազանդությունն իրեն ակնհայտորեն զգացնել տվեց նաև տոհմի այս վերջին շառավղի մեջ։ ― Ես դեռևս ժամանակ չեմ ունեցել կշռադատելու այն ամենը, ինչ այստեղ ձեզանից լսեցի։ Այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ մեկեն յուրացնել ու որոշել հետագա անելիքը։ Կուզենայի գոնե մի ժամ առանձին մնալ ու ամեն ինչի մասին մտածել։ Գիտեք ինչ, միստր Հոլմս, հիմա տասնմեկն անց է կես, և ես ուղիղ կգնամ հյուրանոց։ Ի՞նչ կլինի, եթե դուք և ձեր բարեկամ դոկտոր Ուոթսնը ժամը երկուսի մոտերքը գաք մեզ մոտ նախաճաշելու։ Մինչ այդ ես այնուամենայնիվ մի բան կորոշեմ։

― Ուոթսն, ձեզ հարմա՞ր է։

― Լիովին։

― Այդ դեպքում մենք կգանք։ Կառք կանչե՞մ ձեզ համար։

― Ո՛չ, ավելի լավ է քայլեմ․ մի փոքր ուշքի կգամ մեր այս խոսակցությունից հետո։

― Ես հաճույքով կմիանամ ձեզ, ― ասաց նրա ուղեկիցը։

― Ուրեմն, ժամը երկուսին կտեսնվենք։ Մինչ նոր հանդիպում, հաջողություն։

Մենք լսեցինք, թե ինչպես մեր այցելուները աստիճաններով իջան ներքև ու ետևներից ծածկեցին մուտքի դուռը։ Հոլմսը մի ակնթարթում կերպարանափոխվեց․ նրա նվաղկոտությունից հետք անգամ չմնաց, նա նորից դարձավ գոծողության մարդ։

― Հագնվե՛ք, Ուոթսն, շո՛ւտ։ Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։

Ընթացքի մեջ հանելով խալաթը, նա արագ մտավ իր սենյակն ու երկու֊երեք րոպեից հետո վերադարձավ արդեն սերթուկով։ Մենք աստիճաններով վազեցինք ցած, փողոց։ Դոկտոր Մորտիմերն ու Բասքըրվիլը դեռ երևում էին առջևում, երկու հարյուր քայլի վրա։ Նրանք քայլում էին Օքսվորդ֊ստրիտի ուղղությամբ։

― Հասնե՞նք նրանց։

― Ոչ մի դեպքում, բարեկամ։ Եթե դուք ինձ հետ չեք ձանձրանում, ապա ես ձեզ հետ՝ առավել ևս։ Մեր բարեկամներն իրավացի են՝ այսպիսի առավոտյան զբոսնելը միայն հաճույք է։

Նա քայլերն արագացրեց, և մեր ու մեր քիչ առաջվա այցելուների միջև տարածությունն աստիճանաբար կիսով չափ կրճատվեց։ Շարունակելով պահպանել այդ հեռավորությունը, մենք նրանց ետևից թեքվեցինք Օքսվորդ֊ստրիտ, հետո՝ Ռիջենթ֊ստրիտ։ Խանութներից մեկի մոտ սըր Հենրին ու դոկտոր Մորտիմերը կանգ առան՝ դիտելով ցուցափեղկը։ Հոլմսը նույնպես կանգ առավ։ Մի վայրկյան անց նա գոհունակությամբ քմծիծաղեց և, հետևելով նրա ուշադիր հայացքին, ես նկատեցի, որ փողոցի մյուս կողմում կանգնած կառքը, որի պատուհանից երևում էր ուղևորը, դանդաղ առաջ շարժվեց։

― Այ հենց նա էլ մեզ պետք է, Ուոթսն։ Գնանք։ Աշխատենք գոնե մի լավ զննել այդ մարդուն։

Հենց այդ պահին, կառքի կողքի պատուհանում երևաց ու կորավ մի խիտ սև մորուք, և ինչ֊որ մեկի աչքերը շեշտակի հայացքով չափեցին մեզ․ դրանից հետո անմիջապես բացվեց վերևի պատուհանիկը, ուղևորն ինչ֊որ բան գոռաց կառապանին, և կառքը սրընթաց սլացավ Ռիջենտ֊ստրիտով։ Հոլմսը շուրջը նայեց, ազատ կառք փնտրելով, բայց իզուր՝ ազատ կառք չկար։ Այդ ժամանակ նա նետվեց փողոցային երթևեկության ամենաբանուկ տեղը, կառքի ետևից, որը արագորեն անհետացավ մեր աչքից։

― Ա՛խ, գրո՛ղը տանի, ― սրտնեղությունից գունատված, հազիվ արտաբերեց նա, դուրս գալով երթևեկության հոսանքից։ ― Այ թե բախտներս չբերե՜ց։ Ամեն ինչում ինքս եմ մեղավոր։ Ուոթսն, Ո՛ւոթսն, եթե գոնե մի կաթիլ օրինավորություն ունեք, իմ այս անփութությունը կգրանցեք ձեր տարեգրության մեջ հաջողությունների կողքին։

― Ի՞նչ մարդ էր դա։

― Պատկերացում չունեմ։

― Լրտե՞ս։

― Այո, երևում է՝ ինչ֊որ մեկը Լոնդոն գալու պահից հետևում է Բասքըրվիլին։ Այլապես որտեղի՞ց է հայտնի, որ նա իջևանել է «Նորթումբերլենդ» հյուրանոցում։ Ես մտածում էի այսպես․ եթե նրան հետևել են առաջին օրը, ապա կհետևեն նաև հետագայում։ Դուք, հավանաբար, ուշադրություն դարձրիք, որ ես երկու անգամ մոտեցա պատուհանին, երբ դոկտոր Մորտիմերը կարդում էր իր լեգենդը։

― Այո, հիշում եմ։

― Ինձ հետաքրքրում էր, թե արդյոք որևէ մեկը չի՞ թրևում տան շուրջը, բայց ոչ մի կասկածելի մարդ չտեսա։ Մենք գործ ունենք խելացի անձնավորության հետ, Ուոթսն։ Այս ամենը շատ լուրջ է, և չնայած ինձ համար պարզ չէ, թե ինչ ուժեր են գործում այստեղ՝ բարի, թե չար, այնուամենայնիվ, շարունակ զգում եմ ինչ֊որ մեկի կողմնակի միջամտությունը, ինչ֊որ մեկի ճշգրիտ հաշվարկները։ Երբ մեր նոր բարեկամները հեռացան, ես անմիջապես նետվեցի նրանց ետևից, հուսալով հենց այդտեղ էլ որսալ նրանց անորսալի ստվերը։ Իսկ այդ խորամանկը չէր համարձակվել ոտքով գալ ու կառք էր վերցրել, որպեսզի հարկ եղած դեպքում հետևի նրանց կամ հասնի, միաժամանակ աննկատ մնալով։ Նրա հնարն ունի նաև այն առավելությունը, որ եթե մեր բարեկամները ևս կառք նստեին, նա աչքից չէր կորցնի նրանց։ Բայց այնուամենայնիվ այդ հնարը խոցելի մի տեղ ունի։

― Կառապա՞նը։

― Հենց նա։

― Ափսոս կառքի համարը չնկատեցինք։

― Սիրելիդ իմ Ուոթսն, ճիշտ է, այս անգամ ես պարծենալու բան չունեմ, բայց մի՞թե մի վայրկյան անգամ կասկածում եք, որ ես համարը չեմ նկատել։ Խնդրեմ՝ երկու հազար յոթ հարյուր չորս։ Ասենք, հիմա դա մեզ պետք չէ։

― Չեմ հասկանում, թե դուք ուրիշ ի՞նչ կարող էիք անել։

― Տեսնելով նրան, ես պետք է իսկույն թեքվեի հակառակ կողմը, անշտապ կառք վերցնեի ու պատկառելի հեռավորությամբ հետևեի առաջինին։ Իսկ ավելի լավ կլիներ ուղիղ հյուրանոց գնալ ու այնտեղ սպասել հետագա իրադարձություններին։ Այդ խորհրդավոր անծանոթը Բասքըրվիլին կուղեկցեր մինչև դուռը, և մենք հենց իր հնարի օգնությամբ կարող էինք հետևել, թե հետո ուր է գնում։ Իսկ հիմա մեր հակառակորդը ապշեցուցիչ ճարպկությամբ օգտվեց իմ անտեղի շտապողականությունից, որը լիովին մատնեց մեզ, ու ես հետքը կորցրի։

Այս խոսակցության միջոցին մենք դանդաղ քայլում էինք Ռիջենթ֊ստրիտով, արդեն առջևում չտեսնելով դոկտոր Մորտիմերին և իր ուղեկցին։

― Հիմա ոչ մի իմաստ չունի հետևել նրանց, ― ասաց Հոլմսը։ ― Նրանց ստվերը չքացավ ու այլևս չի հայտնվի։ Պետք է տեսնել, թե մենք ինչ հաղթաթղթեր ունենք ու համարձակորեն օգտագործենք դրանք։ Մի լավ տնտղեցի՞ր կառքում նստած մարդու դեմքը։

― Դեմքը՝ ոչ, բայց մորուքը տեսա։

― Ես նույնպես․․․ իսկ այստեղից հետևում է, որ մորուքը, ամենայն հավանականությամբ, կեղծ էր։ Երբ խելոք մարդը մտնում է այսպիսի համարձակ, հատուկ զգուշություն պահանջող ձեռնարկության մեջ, մորուքը նրան հարկավոր է քողարկման համար։ Մտնենք այստեղ, Ուոթսն։

Հոլմսը մտավ այդ շրջանի առաքման գրասենյակներից մեկը, որի պետը նրան գրկաբաց ընդունեց։

― Օհո՜, Ուիլսն, տեսնում եմ, չեք մոռացել իմ օգնությունը այն փոքրիկ գործում։

― Ի՜նչ եք ասում, սըր, մի՞թե դա կմոռացվի։ Ես ձեզ եմ պարտական իմ ազնիվ անունը, գուցե և կյանքը։

― Չափազանցում եք, բարեկամս։ Ի դեպ, Ուիլսն, որքան հիշում եմ, ձեզ մոտ Քարթրայթ անունով մի տղա կար, որը մեծ խելամտություն հանդես բերեց ձեր գոծի հետաքննության ժամանակ։

― Այո, սըր, նա հիմա էլ ինձ մոտ է աշխատում։

― Չի՞ կարելի արդյոք կանչել նրան։ Շնորհակալ եմ։ Եվ էլի մի բան․ բարի եղեք մանրել այս հինգ ֆունտը։

Պետի կանչին ներկայացավ տասնչորսամյա մի պատանի՝ աշխույժ, խելացի դեմքով։ Նա կանգնեց մեր առաջ՝ խորին պատկառանքով նայելով նշանավոր խուզարկուին։

― Տվեք ինձ «Հյուրանոցների ուղեցույցը», ― ասաց Հոլմսը։ ― Շնորհակալ եմ։ Նայիր, Քարթրայթ, ահա սրանք Չերինգ֊կրոսի շրջանի քսաներեք հյուրանոցների անուններն են։ Տեսնո՞ւմ ես։

― Այո, սըր։

― Դու հերթով կշրջես բոլոր հյուրանոցները։

― Լսում եմ, սըր։

― Ու նախ բարապաններին մեկական շիլինգ կտաս։ Ահա քեզ քսաներեք շիլինգ։

― Լսում եմ, սըր։

― Կասես, որ քեզ անհրաժեշտ է նայել երեկվա զամբյուղներից թափված աղբը։ Կբացատրես այսպես․ մի շատ կարևոր հեռագիր սխալմամբ ուղարկել են ոչ այն հասցեով, և քեզ պատվիրել են գտնել այն։ Պա՞րզ է։

― Այո, սըր։

― Բայց իրականում դու պետք է փնտրես «Թայմս» թերթի այն էջը, որը մի քանի տեղից մկրատով կտրատված է։ Ահա «Թայմսի» համարը, իսկ հարկավոր է այս էջը։ Կարո՞ղ ես սա տարբերել մյուսներից։

― Այո, սըր։

― Իհարկե, բարապանները քեզ կուղարկեն միջանցքի սպասավորների մոտ։ Նրանց էլ մեկական շիլինգ կտաս։ Ահա քեզ ևս քսաներեք շիլինգ։ Քսաներեք դեպքից քսանում, հավանաբար պարզվի, որ աղբը զամբյուղից դուրս են թափել կամ այրել են։ Բայց մնացած երեք հյուրանոցում քեզ ցույց կտան թղթերի կույտերը, որոնց մեջ էլ կփնտրես այս էջը։ Հաջողության հավանականությունը շատ քիչ է։ Համենայն դեպս, տալիս եմ ևս տասը շիլինգ։ Երեկոյան հեռագրիր ինձ Բեյքր֊ստրիտ, թե գործերդ ինչպես են․․․ Իսկ հիմա, Ուոթսն, մնում է հեռագրով հարցում անել երկու հազար յոթ հարյուր չորս համարի կառապանի մասին, որից հետո կմտնենք Բոնդ֊ստրիտի որևէ պատկերասրահ ու մինչև նախաճաշի ժամը կանցկացնենք այնտեղ։

==Գլուխ V Երեք կտրված թել==

Շերլոկ Հոլմսը զարմանալի ընդունակություն ուներ՝ անջատվել գործերի մասին մտածելուց։ Նա ամբողջովին տարվեց ժամանակակից բելգիական նկարիչների աշխատանքներով և երկու ժամ, ըստ երևույթին, ոչ մի անգամ չհիշեց այն տարօրինակ պատմության մասին, որի մեջ հանգամանքների բերումով ներգրավվել էինք նաև մենք։ Պատկերասրահից մինչև «Նորթումբերլենդ» ամբողջ ճանապարհին նա խոսում էր միայն գեղանկարչության մասին, չնայած այդ մարզում նրա ըմբռնումները ծայրաստիճան պարզունակ էին։

― Սըր Հենրի Բասքըրվիլը վերևում սպասում է ձեզ, ― զեկուցեց նախասրահի հերթապահը։ ― Նա խնդրեց հյուրերին իսկույն իր մոտ տանել։

― Թույլ կտա՞ք նայել ձեր կենվորների ցուցակը, ― հարցրեց Հոլմսը։

― Խնդրեմ, սըր։

«Բակերվիլ» ազգանունից հետո մատյանում կար ևս երկու գրանցում․ «Թեոֆիլիուս Ջոնսոն, ընտանյոք հանդերձ, Նյուքասլից» և միսիս Օլդմոռ՝ աղախնի հետ, Էլտոնից»։

― Արդյոք սա այն Ջոնսոնը չէ՞, որին ես մի ժամանակ ճանաչում էի, ― հարցրեց Հոլմսը հերթապահին։ ― Նա փաստաբան է, ալեհեր և փոքր֊ինչ կաղում է։

― Ոչ սըր, միստր Ջոնսոնը ածխահանքերի տեր է, դեռևս ոչ ծեր ջենտլմեն , ձեր տարիքի։

― Համոզվա՞ծ եք, որ նա փաստաբան չէ։

― Համոզված եմ, սըր։ Միստր Ջոնսոնը մեր հաճախակի հյուրն է, առաջին տարին չէ, որ մենք ճանաչում ենք նրան։

― Այո՞։ Դե, չեմ վիճում։ Միսիս Օլդմոռ․․․ Ինչ֊որ տեղ լսել եմ այս ազգանունը։ Ներեցեք հետաքրքրասիրությանս համար, բայց երբեմն այնպես է պատահում, որ փնտրում ես մի ծանոթի, գտնում ես մեկ ուրիշին։

― Միսիս Օլդմոռը վատառողջ կին է, սըր։ Նրա ամուսինը մի ժամանակ եղել է Գլոստերի քաղաքագլուխը։ Քաղաք գալիս, նա իջևանում է միայն մեզ մոտ։

― Շնորհակալ եմ։ Հավանաբար, ես նրան շփոթում եմ մեկ ուրիշ լեդիի հետ․․․ Ուոթսն, ― կիսաձայն շարունակեց Հոլմսը, ― այս հարցերը մեզ օգնեցին պարզել մի շատ կարևոր փաստ՝ մեր բարեկամներով այդքան հետաքրքրվող մարդիկ այստեղ չեն իջևանել։ Նշանակում է, ջանասիրությամբ հետևելով Հենրիի յուրաքանչյուր քայլին, ինչում արդեն համոզվեցինք, նրանք նույնպիսի ջանասիրությամբ խուսափում են երևալ նրա աչքին։ Իսկ սա շատ բան է ասում։

― Ինչի՞ մասին։

― Դե, թեկուզ այն, որ․․․ ― Հելլո՜։ Բարեկամս, ի՞նչ է պատահել։

Մենք բարձրացանք վերին հարթակը ու դեմ առանք սըր Հենրի Բասքըրվիլին։ Նա դուրս վազեց սանդուղքի վրա, բարկությունից ամբողջովին կարմիր կտրած, ձեռքին բռնած հին, փոշոտ կոշիկը։ Կատաղությունից լեզուն նույնիսկ փաթ էր ընկնում, և երբ վերջապես կարողացավ խոսել, ապա մեկեն անցավ ամերիկյան ակցենտի, որ առավոտյան չէինք նկատել։

― Ինձ ո՞ւմ տեղն են դնում այստեղ, հիմարի՞, ― գոչեց սըր Հենրին։ ― Թույլ չե՛մ տա կատակել ինձ հետ։ Եթե այդ կոճղի կտորը կոշիկս չգտնի, սկանդալ կսարքեմ։ Ես էլ հումորի զգացում ունեմ, միստր Հոլմս, բայց այս անգամ այստեղի կատակասերները մի փոքր չափն անցել են։

― Դեռ ձեր կորցրա՞ծն եք փնտրում։

― Այո, փնտրում եմ ու մինչև չգտնեմ, չեմ հանգստանա։

― Բայց կարծեմ դուք խոսում էիք բաց դարչնագույն կոշիկի մասին։

― Այո, սըր, իսկ այժմ նույն պատմությունը սևի հետ է։

― Ինչպես, մի՞թե այս անգամ էլ․․․

― Ճիշտ այդպես։ Ես ընդամենը երեք զույգ կոշիկ ունեի՝ նոր, բաց դարչնագույն, հին՝ սև ու լաքե, որոնք այժմ հագիս են։ Երեկ երեկոյան կորավ դարչնագույն կոշիկի թայը, իսկ այսօր տարել են նաև սևը․․․ Դե, գտա՞ք։ Պատասխանեցեք, վերջապես, ի՞նչ եք աչքներդ չռել վրաս։

Հարթակին երևաց հուզված գերմանացի սպասավորը։

― Ոչ, սըր, ես բոլորին հարցրի․ ոչ ոք ոչինչ չգիտի։

― Ուրեմն, լսեք․ կամ դուք մինչև երեկո կգտնեք կոշիկս, կամ ես կգնամ կառավարչի մոտ ու կհայտնեմ, որ անհապաղ հեռանում եմ այստեղից։

― Կոշիկը կգտնվի, սըր․․․ Խոստանում եմ, որ կգտնվի։ Մի րոպե համբերություն, սըր։

― Նկատի ունեցեք՝ սա վերջին անգամն է։ Ես այլևս թույլ չեմ տա, որ ինձ կողոպտեն ձեր գողերի որջում․․․ Միստր Հոլմս, ներեցեք, խնդրեմ, որ ձեզ անհանգստացնում եմ այսպիսի դատարկ բաներով։

― Իսկ այդ դատարկ բաներն արժանի են անհանգստության։

― Դուք արդեն շատ լուրջ եք մոտենում դրանց։

― Իսկ դուք ինքներդ ինչպե՞ս կբացատրեք դա։

― Ես նույնիսկ չեմ փորձում բացատրել։ Երբեք կյանքումս սրանից ավելի անհեթեթ ու ավելի տարօրինակ բան չի պատահել ինձ։

― Ավելի տարօրինա՞կ․․․ Այո, թերևս այդպես է, ― մտախոհ ասաց Հոլմսը։

― Իսկ դուք ի՞նչ կասեք այս մասին։

― Ես, իսկապես, դեռ ոչինչ չեմ հասկանում։ Խիստ խճճված պատմություն է, սըր Հենրի։ Եթե սա կապելու լինենք ձեր հորեղբոր մահվան հետ, ապա դա կլինի, թերևս, ամենաբարդը այն հինգ հարյուր լուրջ գործերից, որ ինձ հաջողվել է բացահայտել։ Բայց իմ ձեռքում կան ուրիշ թելեր, որոնցից մեկնումեկը պետք է որ անպայման մեզ հասցնի հանելուկի լուծմանը։ Մենք կարող ենք ավելորդ ժամանակ կորցնել՝ կառչելով ոչ այն թելից, որ պետք էր, բայց վաղ թե ուշ կգտնենք նաև անհրաժեշտը։

Նախաճաշը խիստ հաճելի անցավ, մենք միայն հարևանցիորեն անդրադարձանք այն հարցերին, որոնք բոլորիս ի մի էին բերել։ Հոլմսը միայն այնժամ հետաքրքրվեց Բասքըրվիլի հետագա ծրագրերով, երբ մենք մտանք նրա համարը։

― Ես կգնամ Բասքըրվիլ֊հոլլ։

― Ե՞րբ։

― Շաբաթվա վերջում։

― Ձեր որոշումը ես ճիշտ եմ համարում, ― ասաց Հոլմսը։ ― Հիմա արդեն ես ոչ մի կասկած չունեմ, որ Լոնդոնում հետևում են ձեզ։ Բայց այսպիսի մեծ քաղաքում դժվար է պարզել, թե դրանք ինչ մարդիկ են և ինչ են ուզում ձեզանից։ Եթե նրանք գործում են վատ մտադրությամբ, ձեզ այնպիսի վտանգ է սպառնում, որ մենք անզոր կլինենք կանխել․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք գիտե՞ք, որ այսօր առավոտյան, երբ դուրս եկաք իմ մոտից, ձեզ հետևում էին։

Դոկտոր Մորտիմերը վեր թռավ տեղից։

― Հետևո՞ւմ էին։ Ովքե՞ր։

― Ահա այդ, դժբախտաբար, չեմ կարող ասել։ Դարթմուրի ձեր հարևանների կամ ծանոթների մեջ կա՞ լայն, սև մորուքով որևէ մեկը։

― Ոչ․․․ Սակայն սպասեք։ Դե իհարկե․․․ Սըր Չարլիի ծառայապետը՝ Բերիմոռը սև, լայնատարած մորուք ունի։

― Հը՜մ․․․ Իսկ հիմա նա որտե՞ղ է։

― Բասքըրվիլ֊հոլլում։ Տունը թողնված է նրա հոգածությանը։

― Պետք է ստուգել՝ իսկապե՞ս նա այնտեղ է, թե Լոնդոնում։

― Ինչպե՞ս անել այդ։

― Հեռագրային մի բլանկ տվեք ինձ։ «Պատրա՞ստ եք սըր, Հենրիին ընդունելու»։ Հասցեն․ «Բասքըրվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին»։ Որտե՞ղ է այնտեղ ձեր մոտակա հեռագրատունը։ Գրիմպենո՞ւմ։ Հինալի՜ է։ Երկրորդ մի հեռագիր կուղարկենք Գրիմպեն, գրասենյակի պետի անունով․ «Խնդրվում է Բեիմոռին հասցեագրված հեռագիրը հանձնել անձամբ իրեն։ Բացակայության դեպքում ետ ուղարկեցեք «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասքըրվիլին»։ Ահա այսպես։ Երեկոյան կիմանանք՝ արդյոք Բերիմոռը Դևոնշիրո՞ւմ է, թե ոչ։

― Հիանալի է, ― ասաց Բասքըրվիլը։ ― Ի դեպ, դոկտոր Մորտիմեր, այդ Բերիմոռն ի՞նչ է ներկայացնում իրենից։

― Նա կալվածքի հանգուցյալ կառավարչի որդին է։ Բերիմոռների արդեն չորրորդ սերունդը, որը ապրում է Բասքըրվիլ֊հոլլում։ Որքան գիտեմ, նա և իր կինը լիովին հարգարժան մարդիկ են։

― Բայց և այնպես, ― ասաց սըր Հենրին, ― ինձ համար լիովին պարզ է, որ երբ Բասքըրվիլ֊հոլլը մնում է առանց տիրոջ, այդ մարդիկ այնտեղ ապրում են իրենց համար ուրախ֊զվարթ, առանց հոգս ու ցավի։

― Այո, ճշմարիտ է։

― Բերիմոռը սըր Չարլզի կտակով որևէ բան ստացե՞լ է, ― հացրեց Հոլմսը։

― Նրան էլ, կնոջն էլ կտակվել է հինգհարյուրական ֆունտ։

― Հը՜մ․․․ Իսկ նրանք ավելի վաղ գիտեի՞ն այդ մասին։

― Այո։ Սըր Չարլզը սիրում էր խոսել իր որոշումների մասին՝ մահվան պարագայում։

― Հետաքրքիր փաստ է։

― Հուսով եմ, որ դուք չեք սկսի կասկածել բոլոր նրանց, ովքեր կտակով բան են ստացել սըր Չարլզից, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Ինձ նույնպես հազար ֆունտ է թողել։

― Ահա թե ի՜նչ։ Իսկ ուրիշ էլ ո՞ւմ։

― Կտակում նշված էին բազմաթիվ մանր գումարներ տարբեր անձանց և խոշոր նվիրատվություններ՝ բարեգործական նպատակներով։ Իսկ ողջ ժառանգությունը մնացել է սըր Հենրիին։

― Իսկ ի՞նչ գումարով է արտահայտվում այն։

― Յոթ հարյուր քառասուն հազար ֆունտ։

Հոլմսը զարմացած վեր բարձրացրեց հոնքերը։

― Ես չէի էլ պատկերացնում, որ խոսքը այդպիսի հսկայական կապիտալի մասին է, ― ասաց նա։

― Սըր Չարլզը համարվում էր հարուստ մարդ, բայց նրա հարստության ճշմարիտ չափերը պարզվեցին միայն այն բանից հետո, երբ մենք ծանոթացանք արժեթղթերի հետ։ Ժառանգության ընդհանուր գումարը հասնում է մեկ միլիոնի։

― Աստվա՜ծ իմ։ Իսկապես, ի սեր նման վիթխարի խաղչեքի արժե համարձակ խաղի մեջ մտնել։ Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր։ Ենթադրենք, թե մեր երիտասարդ բարեկամին մի բան պատահի․․․ Հաճելի վարկած չէ, բայց դուք ինձ ներեցեք։ Այդ դեպքում ո՞վ է ժառանգելու կալվածքը։

― Քանի որ սըր Չարլզի կրտսեր եղբայրը՝ սըր Ռոջերը մահացել է ամուրի, Բասքըրվիլ֊հոլլը կանցնի հեռավոր ազգականներին՝ Դեսմոնդներին։ Ջեյմս Դեսմոնդը արդեն երիտասարդ չէ։ Նա հոգևորական է և բնակվում է Վեստմոռլենդում։

― Շնորհակալ եմ ձեզանից։ Բոլոր այս մանրամասները արտակարգ հետաքրքիր են։ Իսկ դուք առիթ ունեցե՞լ եք հանդիպելու Ջեյմս Դեսմոնդին։

― Այո, նա մի անգամ եկավ սըր Չարլզի մոտ։ Նա հույժ հարգարժան արտաքինով ու անբասիր ապրելակերպի մի մարդ է։ Հիշում եմ, որ սըր Չարլզը կամենում էր ապահովել նրան, բայց նա կտրականապես հրաժարվեց, չնայած բոլոր հորդորներին։

― Եվ այդպիսի համեստ մարդը կարող է ժառանգել սըր Չարլզի ողջ կարողությո՞ւնը։

― Նրան կանցներ միայն կալվածքը, քանի որ այն տոհմական է համարվում, իսկ դրամը նա կստանար միայն այն դեպքում, եթե այժմյան տերը չտնօրինի դա որևէ այլ եղանակով, որը լիովին հնարավոր է, քանզի սըր Հենրին ազատ է ժառանգության հետ վարվելու ըստ իր անձնական հայեցողության։

― Իսկ դուք կտակն արդեն կազմե՞լ եք, սըր Հենրի։

Ոչ, միստր Հոլմս, դրա ժամանակը չէր։ Չէ՞ որ ես միայն երեկ եմ իմացել գործերի վիճակի մասին։ Բայց և այնպես, գտնում եմ, որ դրամը չի կարելի անջատել կալվածքից ու տիտղոսից։ Ճիշտ նույնպիսի կարծիքի էր նաև դժբախտ հորեղբայրս։ Մի՞թե Բասքըրվիլ֊հոլլի տերը կարող է իր տոհմի անցյալի փառքը վերականգնել, եթե դրա համար միջոցներ չունենա։ Ո՛չ, որտեղ տունն է ու հողը, այնտեղ էլ պիտի լինի դրամը։

― Միանգամայն ճիշտ է։ Եվ այսպես, սըր Հենրի, ես ևս գտնում եմ, որ դուք առանց ձգձգումների պետք է մեկնեք Դեվոնշիր, բայց մի վերապահությամբ․ ոչ մի դեպքում չպետք է մենակ մեկնեք։

― Դոկտոր Մորտիմերը վերադառնում է ինձ հետ։

― Բայց պրակտիկան շատ ժամանակ է խլում դոկտոր Մորտիմերից, և հետո նա ապրելու է Բասքըրվիլ֊հոլլից մի քանի մղոնի վրա։ Ոչ, դոկտորը իր ողջ ցանկությամբ հանդերձ ձեզ օգնել չի կարող։ Դուք պետք է ձեզ հետ վերցնեք հավատարիմ այնպիսի մեկին, սըր Հենրի, որը մշտապես ձեզ հետ լինի։

― Միստր Հոլմս, մի՞թե կհամաձայնեք ինքներդ գալ։

― Եթե գործը ճգնաժամային բնույթ ստանա, ես որևէ կերպ կհասնեմ ձեզ, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ իմ ծավալուն պրակտիկան ու մշտական հարցումները, որ ամեն կողմից տեղում են գլխիս, թույլ չեն տալիս անորոշ ժամանակով մեկնել Լոնդոնից։ Հիմա, օրինակ, Անգլիայի ամենահարգարժան դեմքերից մեկը գտնվում է շանտաժիստի ձեռքում, և միայն ես կարող եմ կանխել սպառնացող աղետը։ Ո՛չ, ես ոչ մի կերպ չեմ կարող մեկնել Դարթմուր։

― Իսկ ձեր փոխարեն ո՞ւմ խորհուրդ կտայիք։

Հոլմսը ձեռքը դրեց ուսիս։

― Եթե բարեկամս համաձայնի, ապա ահա մի մարդ, որին կարելի է ծանր պահին վստահել։ Ես այդ բանում համոզվել եմ սեփական փորձով։

Այդ առաջարկը ձյան հյուսի պես փլվեց գլխիս, բայց Բասքըրվիլն արդեն ջերմորեն թոթվում էր ձեռքս, չսպասելով իմ պատասխանին։

― Որքա՜ն սիրալիր եք, դոկտոր Ուոթսն, ― բացականչեց նա։ ― Դուք հո տեսնում եք, թե ես ինչպիսի դրության մեջ եմ, իսկ գործի հանգամանքները ծանոթ են ձեզ ինձանից ոչ վատ։ Եթե դուք գաք Բասքըրվիլ֊հոլլ ու ապրեք ինձ հետ, ես այդ երբեք չեմ մոռանա։

Արկածները միշտ էլ ինձ համար ինչ֊որ հատուկ հմայք են ունեցել, իսկ Հոլմսի խոսքերը և այն աշխուժությունը, որով բարոնետը արձագանքեց նրա առաջարկությանը, անչափ շոյեցին ինքնասիրությունս։

― Ես հաճույքով կգամ Բասքըրվիլ֊հոլլ և չեմ ափսոսա ժամանակը, ― պատասխանեցի ես։

― Դուք մանրամասն հաշվետվություններ կուղարկեք ինձ, ― ասաց Հոլմսը։ ― Ամենավտանգավոր պահին, ― իսկ դա անպայման վրա կհասնի, ― ես կղեկավարեմ ձեր գործողությունները։ Կարծում եմ՝ մեկնումը կարելի է նշանակել շաբաթ օրը։

― Դա ձեզ հարմա՞ր է, դոկտոր Ուոթսն։

― Լիովին։

― Ուրեմն, եթե փոփոխություն չլինի, մեկնում ենք շաբաթ օրը տասն անց կեսի գնացքով, Պադինգտոնի կայարաից։

Վեր կացանք, պատրաստվելով հրաժեշտ տալ, երբ հանկարծ սըր Հենրին բացականչեց, հաղթական տեսքով պահարանի տակից դուրս հանելով բաց դարչնագույն կոշիկի թայը։

― Ահա՜ իմ կորուստը։

― Թող մյուս հանելուկներն էլ այսպես հեշտ լուծվեն, ― ասաց Հոլմսը։

― Բայց, այնուամենայնիվ, սա շատ տարօրինակ է, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։ ― Ես դեռ նախաճաշից առաջ խուզարկել եմ ամբողջ սենյակը։

― Ես էլ, ― ասաց Բասքըրվիլը։ ― Բոլոր անկյունները տակն ու վրա արի, կոշիկը ոչ մի տեղ չկար։

― Ուրեմն, մեր նախաճաշելու ժամանակ միջանցքի սպասավորն է դրել այդտեղ։

Ուղարկեցին գերմանացու ետևից, բայց նա ոչինչ ասել չկարողացավ, հետագա հարցումներն էլ իզուր անցան։ Այդպիսով, արագորեն իրար հաջորդող ու ակնհայտորեն անհեթեթ այդ հանելուկների շարանին ավելացավ ևս մեկը։ Չխոսելով արդեն սըր Չարլզի ողբերգական մահվան մասին, մեր առջև ձգվում էր անբացատրելի դեպքերի ամբողջ մի շղթա, դեպքեր, որոնք կատարվել էին ընդամենը երկու օրվա ընթացքում․ լրագրի կտրտվածքներից կազմված նամակը, կառքի մորուքավոր անծանոթը, սկզբում նոր, դարչնագույն, ապա հին, սև կոշիկների կորուստը և այժմ դարչնագույնի երևան գալը։

Բեյքր֊ստրիտի ճանապարհին Հոլմսը լուռ նստած էր կառքում․ դատելով նրա կիսված հոնքերից ու լարված հայացքից, փորձում էր, ինչպես և ես, ի մի բերել այդ բոլոր տարօրինակ և, ասես, անհարիր փաստերը։ Ամբողջ օրն ու երեկոն նա անցկացրեց իր աշխատասենյակում՝ ընկղմված ծխի խիտ քուլաների ու մտածմունքների մեջ։

Ճաշից առաջ երկու հեռագիր հանձնեցին մեզ։ Առաջինում ասված էր․

«Շրջեցի քսաներեք հյուրանոցներ դժբախտաբար «Թայմսի» կտրտված համար չգտա Քարթրայթ»։

― Ահա և մեկեն երկու թել կտրվեց, Ուոթսն։ Չկա ավելի լավ բան, քան այն գործերը, երբ ասես բոլորը խոսքները մեկ են արել քո դեմ։ Հենց այդ ժամանակ էլ սկսում ես տաքանալ։ Ինչ արած, գնանք երրորդ հետքով։

― Դուք դեռևս պահեստում ունեք նաև կառապանին։

― Միանգամայն ճիշտ է։ Գրանցումների գրասենյակում ես հարցրել եմ նրա ազգանունն ու հասցեն և ամենևին չեմ զարմանա, եթե հենց հիմա այնտեղից պատասխան ստանանք։

Ղողանջող զանգը ազդարարեց այն մասին, ինչը նույնիսկ գերազանցեց Հոլմսի բոլոր սպասելիքները․ աշխատասենյակի դռան մեջ հայտնվեց բարձրահասակ մի տղամարդ, ըստ երևույթին, հենց ինքը կառապանը։

― Գրասենյակում ինձ ասացին, որ էս հասցեով հարցրել են երկու հազար յոթ հարյուր չորս համարի կառքի կառապանին, ― սկսեց նա։ ― Ես արդեն յոթերորդ տարին է, ինչ աշխատում եմ, և մինչև հիմա ոչ մի բողոք չեմ լսել։ Արի, մտածեցի, ինքս գնամ, թող երեսիս ասեն, թե ինչում եմ մեղավոր։

― Դուք ոչ մի բանում մեղավոր չեք, սիրելիս, ― ասաց Հոլմսը։ ― Ընդհակառակը, ես ձեզ կես սովերեն կվճարեմ, միայն ճիշտ պատասխանեցեք իմ հարցին։

― Մարդ էնպես էլ չի իմանում՝ որտեղ կկորցնի, որտեղ կգտնի, ― քմծիծաղեց կառապանը։ ― Սըր, իսկ ի՞նչ եք ուզում։

― Ամենից առաջ ձեր ազգանունն ու հասցեն, եթե նորից հարկավոր կլինեք ինձ։

― Ջոն Քլեյթոն, Բոռոուում, Թարպի֊ստրիտ, համար երեք։ Կառքը կանգնում է Շիպլի֊Յարդում, Վաթերլոոյի կայարանի մոտ։

Շերլոկ Հոլմսը գրեց այդ ամենը։

― Իսկ հիմա, Քլեյթոն, պատմեցեք ձեր ուղևորի մասին, որը այսօր առավոտյան ժամը տասին հսկում էր այս տունը, իսկ հետո Ռիջենտ֊ստրիտով հետևեց երկու ջենտլմենների։

Կառապանը զարմանքով նայեց Հոլմսին և, ըստ երևույթին, մի փոքր վարանեց։

― Ի՞նչ պատմեմ, երբ դուք ինձանից էլ լավ գիտեք, ― պատասխանեց նա։ ― Իմ ուղևորն ասաց, որ ինքը խուզարկու է ու պատվիրեց ճշատախոսել այդ մասին։

― Դե ահա թե ինչ սիրելիս, այստեղ խնդիրը շատ լուրջ է, և եթե սկսեք որևէ բան թաքցնել, ապա կարող եք տհաճ պատմության մեջ ընկնել։ Ուրեմն, նա իրեն խուզարկո՞ւ անվանեց։

― Այո, սըր։

― Իսկ ե՞րբ հայտնեց այդ մասին։

― Երբ վճարում էր։

― Իսկ էլի որևէ բան ասա՞ծ։

― Ասաց իր ազգանունը։

Հոլմսը հաղթական մի հայացք նետեց ինձ վրա։

― Ի՞ր ազգանունը։ Բավական անզգույշ քայլ է նրա կողմից։ Ուրեմն, ի՞նչ էր նրա անունը։

― Նրան կոչում են միստր Շերլոկ Հոլմս, ― ասաց կառապանը։

Կառապանի պատասխանը տառացիորեն շանթահարեց բարեկամիս։ Կյանքումս նրան այդպիսի շփոթված վիճակում չէի տեսել։ Մի երկու րոպե նա չէր կարողանում որևէ բառ արտասանել, ապա բարձրաձայն քրքջաց։

― Հարվա՜ծ, Ուոթսն։ Դիպուկ հարված, ― ասաց նա։ ― Սուսերն այնպիսի հակառակորդի ձեռքում է, որն ինձ չի զիջում ո՛չ արագության, ո՛չ ճշգրտության մեջ։ Այս անգամ նա ինձ մատի վրա խաղացրեց։ Ուրեմն, նրան կոչում են Շերլոկ Հոլմս, այո՞։

― Այո՛, սըր, նա ինձ այդպես ասաց։

― Հոյակա՜պ է։ Հիմա պատմեք, թե այդ ուղևորին որտե՞ղ վերցրեիք և հետո ի՞նչ եղավ։

― Նա ինձ ձեն տվեց առավոտը ինն անց կեսին, Թրաֆալգար պուրակի մոտ։ Ասաց՝ ես խուզարկու եմ և երկու գինեյ խոստացավ, թե որ ճշտորեն կատարեմ հրամանները ու ոչ մի բանի մասին չհարցնեմ։ Դե ինչ, էդպիսի փողից չեն հրաժարվում։ Ես նրան տարա «Նորթումբերլեն» հյուրանոցի մոտ ու կանգնեցի։ Հետո էնտեղից դուրս եկան երկու ջենտլմեն, բորսայից կառք կանչեցին ու եկան էս կողմերը, ձեր փողոցը։

― Ահա հենց այս տան մո՞տ, ― հարցրեց Հոլմսը։

― Կարող է պատահել, էդ արդեն իմ ուղևորից պիտի հարցնել, նա ավելի լավ գիտի։ Նա ինձ պատվիրեց կանգնել մոտավորապես թաղամասի մեջտեղում, ու մենք էնտեղ էլի մոտ մի ժամ ու կես սպասեցինք։ Հետո էն երկու ջենտլմենները անցան մեր մոտով, ու մենք նրանց ետևից շարժվեցինք։ Բեյքր ստրիտով, թեքվեցինք դեպի․․․

― Ես այդ գիտեմ, ― ասաց Հոլմսը։

― Իսկ երբ դուրս եկանք Ռիջենթ֊ստրիտ, նա բարձրացրեց վերևի լուսամուտն ու ձեն տվեց․ «Քշեք Վաթերլոոյի կայարան»։ Ես մտրակեցի իմ զամբիկին, ու տասը րոպեից մենք տեղ հասանք։ Էդտեղ նա տվեց ինձ երկու գինեյ, չխաբեց, ու գնաց դեպի կայարան։ Իսկ վերջում շուռ եկավ ու ասաց․ «Երևի ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ում էիք տանում։ Շերլոկ Հոլմսին»։ Ահա թե էդ բոլորը ոնց եղավ։

― Այդպես, հասկանում եմ։ Եվ այլևս նրան չե՞ք տեսել։

― Չէ, էլ չեմ տեսել։

― Իսկ հիմա նկարագրեք այդ միստր Շերլոկ Հոլմսի արտաքինը։

Կառապանը ծոծրակը քորեց։

― Էդ էնքան էլ հեշտ բան չի։ Նա կլիներ էսպես քառասունի մոտ, միջահասակ, մի քիչ ձեզնից ցածր, սըր։ Մաքուր հագնված, սև, լեն մորուքով, իսկ երեսը գունատ։ Էլ ուրիշ բան չեմ կարող ասել։

― Աչքերն ի՞նչ գույնի էին։

― Այ, էդ մեկը չեմ նկատել։

― Ուրիշ ոչինչ չե՞ք հիշում։

― Չէ, սըր։

― Դե լավ, ահա ձեր կես սովերենը։ Իսկ մյուս կեսը կստանաք, եթե այդ մարդու մասին էլի որևէ բան իմանաք։ Հաջողություն։

― Բարի առողջություն, սըր։ Շնորհակալ եմ։

Ջոն Քլեյթոնը խնդմնդալով դուրս գնաց, իսկ Հոլմսը թոթվեց ուսերն ու հիասթափված ժպիտով դարձավ ինձ․

― Երրորդ թելն էլ չդիմացավ, ― ասաց նա։ ― Այժմ բարի եղեք ամեն ինչ սկսել սկզբից։ Այ քեզ խորամանկ սատանա՜։ Իմացել է մեր տան համարը, իմացել է, որ սըր Հենրի Բասքըրվիլը եկել է այստեղ խորհրդի, նկատել է ինձ Ռիջենթ֊ստրիտում, գլխի է ընկել, որ կառքի համարը նշված է և որ կառապանին կփնտրեն֊կգտնեն ու որոշել է ձեռ առնել ինձ։ Լավ հիշեցեք խոսքս, Ուոթսն, այս անգամ մենք գործ ունենք արժանավոր հակառակորդի հետ։ Լոնդոնում ես պարտություն կրեցի։ Հույս ունենանք, որ Դևոնշիրում դուք կորցրածը ետ կբերեք։ Բայց և այնպես ինձ շատ է անհանգստացնում այս բանը։

― Ի՞նչը։

― Ձեր մեկնումը։ Շատ վատ գործ է, Ուոթսն։ Վատ ու վտանգավոր։ Եվ որքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի քիչ է դուր գալիս ինձ։ Ծիծաղեցե՛ք, բարեկամս, ծիծաղեցե՛ք, բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք ողջ֊առողջ վերադառնաք Բեյքր֊ստրիտ։

==Գլուխ VI Բասքըրվիլ֊հոլլ==

Սըր Հենրի Բասքըրվիլն ու դոկտոր Մորտիմերը իրենց բոլոր գործերն ավարտեցին նշանակված օրը, և մենք, ինչպես պայմանավորված էր, մեկնեցինք Դևոնշիր։ Ուղեկցելով ինձ կայարան՝ Շերլոկ Հոլմսը ամբողջ ճանապարհին ողջերթի ցուցմունքներ ու խորհուրդներ էր տալիս։

Ես ձեզ չեմ ասի, թե ում եմ կասկածում և ինչպիսի ենթադրություններ ունեմ, Ուոթսն, որպեսզի ձեզ մոտ կանխակալ կարծիք չստեղծվի, ― ասաց նա։ Ինձ մանրակրկիտ շարադրված փաստեր են հարկավոր, որոնք ես ինքս կհամադրեմ։

― Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ― հարցրի ես։

― Այն ամենը, ինչ այս կամ այն կերպ առնչվում է այդ գործին, հատկապես երիտասարդ Բասքըրվիլի և նրա հարևանների հարաբերությունները, իսկ եթե որևէ նոր բան իմանաք սըր Չարլզի մահվան մասին, ապա դա էլ նշեք։ Վերջին օրերի ընթացքում ես որոշ տեղեկություններ հավաքել եմ, բայց դժբախտաբար, արդյունքներով չեմ կարող պարծենալ։ Ինձ հաջողվեց պարզել միայն մի բան․ մերձավոր ժառանգորդը՝ միստր Ջեյմս Դեսմոնդը, իսկապես, հիանալի մարդ է՝ հույժ պատկառելի տարիքի, այնպես որ սրանք նրա դավերը չեն։ Կարծում եմ, որ մենք հետագայում կարող ենք վստահորեն չզբաղվել նրանով։ Ուրեմն, մնում են միայն այն մարդիկ, որոնք սըր Հենրիի անմիջական շրջապատն են ներկայացնում։

― Իսկ ավելի լավ չի՞ լինի միանգամից ազատվել Բերիմոռներ զույգից։

― Ո՛չ մի դեպքում։ Ավելի կոպիտ սխալ դժվար է թույլ տալ։ Եթե նրանք ոչնչում մեղավոր չեն, դա դաժան անարդարություն կլինի, իսկ եթե մեղավոր են, ապա հետո նրանց չես գտնի։ Ո՛չ, ո՛չ։ Թող այդպես էլ կասկածի տակ մնան։ Հետո, եթե չեմ սխալվում, այնտեղ մի ձիապան կա, երկու ֆերմեր, մեր բարեկամ դոկտոր Մորտիմերը, ըստ երևույթին, անբասիր ազնվության տեր մի մարդ, և նրա կինը, որի մասին մեզ ոչինչ հայտնի չէ։ Չմոռանաք նաև բնախույզ Սթեփլտոնին քրոջ հետ, որը, ինչպես ասում են, հույժ հմայիչ երիտասարդ կին է։ Հետո գալիս են միստր Ֆրեկլենդը Լեֆթեր֊հոլլից՝ նույնպես անծանոթ անձնավորություն է, և երկու֊երեք ուրիշ հարևաններ։ Ահա այն մարդիկ, որոնք պետք է գտնվեն ձեր հսկողության տակ։

― Կջանամ չխայտառակվել։

― Զենք վերցրե՞լ եք։

― Այո՛, կարծում եմ, այն ավելորդ չի լինի։

― Անկասկած։ Ատրճանակը պահեք ձեզ մոտ գիշեր֊ցերեկ՝ և ոչ մի վայրկյան չթուլացնելով զգոնությունը։

Մեր բարեկամներն արդեն հասցրել էին առաջին կարգի տոմսեր ձեռք բերել և կառամատույցում մեզ էին սպասում։

― Ո՛չ, ո՛չ մի նոր բան, ― ասաց դոկտոր Մորտիմերը, պատասխանելով բարեկամիս հարցին։ ― Կարող եմ միայն երդվել, որ վերջին երկու օրը մեզ չեն հետևել։ Մենք ամբողջ ժամանակ հիշում էինք այդ մասին, և մեր ուշադրությունից ոչ ոք չէր կարող վրիպել։

― Հուսով եմ, որ դուք այս օրերին անբաժան էիք։

― Այո, բացառությամբ երեկվանից։ Ինձ մոտ այդպես է ընդունված՝ քաղաք գալուն պես ամբողջ մի օր նվիրել հետաքրքրություններիս, և երեկ ես վիրաբուժական քոլեջի թանգարանում էի։

― Իսկ ես գնացի այգի՝ աչք ածելու զբոսնողներին, ― ասաց Բասքըրվիլը։ ― Ամեն ինչ բարեհաջող անցավ։

― Այնուամենայնիվ, դա ձեր կողմից անխոհեմ քայլ է, ― խոժոռվելով ասաց Հոլմսը և գլուխն օրորեց։ Սըր Հենրի, ես ձեզ խնդրում եմ դուրս չգալ առանց ուղեկցորդի, այլապես փորձանքի կգաք։ Ձեր մյուս կոշիկը գտա՞ք։

― Ոչ սըր, այն անհետ կորավ։

― Ահա թե ի՜նչ։ Հետաքրքի՜ր է։ Դե, հաջողություն, ― ավելացրեց նա, երբ գնացքը շարժվեց։ ― Սըր Հենրի, հիշեցեք տարօրինակ ավանդության հրահանգները, որ դոկտոր Մորտիմերը կարդաց մեզ, և զգուշացեք գիշերով դուրս գալ տորֆային ճահիճները, երբ չար ուժերն են տեր ու տնօրինություն անում։

Ես դուրս նայեցի պատուհանից ու հեռվում նկատեցի Հոլմսի բարձր, նիհարավուն կերպարանքը։ Նա անշարժ կանգնած էր կառամատույցում և նայում էր հեռացող գնացքի ետևից։

Մենք շատ արագ էին ընթանում, և ես ինձ շատ լավ էի զգում։ Զննում էի իմ ուղեկիցներին և զվարճանում դոկտոր Մորտիմերի սպանիելով։ Երկու֊երեք ժամից հետո երկաթգծի երկայնքով ձգվող հողը մուգ շագանակագույնից փոխվեց կարմրի, աղյուսն իր տեղը զիջեց գրանիտին, իսկ ցանկապատված փարթամ մարգագետինները, ուր շեկ կովերը պոկոտում էին հյութալի խոտը, վկայում էին այն մասին, որ կլիման այս տեղերում, օդի խոնավությամբ հանդերձ, զգալիորեն ավելի լավ է, քան արևելքում։

Երիտասարդ Բասքըրվիլը չէր հեռանում պատուհանից և ուրախ բացականչություններ էր արձակում հարազատ դևոնշիրյան բնանակարների տեսարանից։

― Ո՜ւր ասես, որ չեմ եղել այստեղից հեռանալուց հետո, դոկտոր Ուոթսն, ― ասաց նա։ ― Բայց և այնպես, այս վայրերը ոչ մեկի հետ չեմ համեմատի։

― Ցույց տվեք մեզ այնպիսի դևոնշիրցու, որ չի հիանում իր Դևոնշիրով։

― Այստեղ բանը միայն Դևոնշիրը չէ, այլև մարդիկ, որոնք բնակվում են այնտեղ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Միայն մի հայացքը մեր բարեկամի կլոր գանգին բավական է, որպեսզի հայտնաբերենք նրա կելտական ծագումը՝ իր խանդավառ ու բուռն զգացմունքներով հանդերձ։ Հանգուցյալ սըր Չարլզը գանգի միանգամայն հազվագյուտ կառուցվածք ուներ՝ կիսով չափ գալլական, կիսով չափ՝ իբերիական։ Սըր Հենրի, բայց ախր դուք, կարծեմ, մանկությունից չեք տեսել Բասքըրվիլ֊հոլլը։

― Ես այն երբեք չեմ տեսել, որովհետև մենք ապրում էինք մի փոքրիկ քոթեջում, հարավային ծովափին։ Երբ հայրս մեռավ, ես տասներեքի մեջ էի և անմիջապես մեկնեցի Ամերիկայի մեր բարեկամների մոտ։ Այս տեղերը ինձ համար գրեթե նույնքան նոր են, որքան և դոկտոր Ուոթսնի, և ես պարզապես չեմ դիմանում, թե վերջապես ե՞րբ են երևալու տորֆային ճահիճները։

― Ահա թե ի՜նչ։ Այդ դեպքում ձեր ցանկությունը կատարված է, կարող եք հիանալ նրանցով, ասաց դոկտոր Մորտիմերը՝ ցույց տալով պատուհանից դուրս։

Հեռվում, արոտավայրերի կանաչ քառակուսիներից այն կողմ, ասես երազի ֆանտաստիկ տեսիլ, երևաց ատամնավոր գագաթով տրտում, գորշ մի բլուր։ Բասքըրվիլը նայում էր շարունակ, և այդ ծարավ հայացքը խոսում էր այն մասին, թե նրա համար որքան շատ բան է նշանակում առաջին ծանոթությունը այն մռայլ երկրամասի հետ, որտեղ իրեն արյունակից մարդիկ իշխում էին այդքան երկար ժամանակ և իրենցից հետո այդքան խոր հետքեր են թողել։ Սպորտային կոստյումով և ակնհայտ ամերիկյան արտասանությամբ այդ երիտասարդը նստել էր կողքիս անհրապույր երկաթուղային վագոնում և, այնուամենայնիվ, նայելով նրա թուխ, արտահայտիչ դեմքին, ես նրա մեջ տեսնում էի այն անսանձ ու տիրական մարդկանց ճշմարիտ շառավղին։ Թավ հոնքերը, նուրբ ռունգերն ու մեծ֊մեծ խաժ աչքերը վկայում էին նրա հպարտության, խիզախության և ուժի մասին։ Եթե անհրապույր տորֆային ճահիճները մեզ դեմ առ դեմ կանգնեցնեն դժվարին ու վտանգավոր խնդրի հետ, ապա հանուն այդպիսի մարդու կարելի է շատ բան անել, որովհետև նա համարձակորեն քեզ հետ կկիսի ամեն մի վտանգ։

Գնացքը կանգ առավ փոքրիկ, խուլ մի կայարանում, և մենք դուրս եկանք վագոնից։ Ցածրիկ, սպիտակ ցանկապատի ետևում կանգնած էր երկու ամրակազմ ձիուկներ լծած կառքը։ Ըստ երևույթին մեր գալուստը այստեղ մեծ իրադարձություն էր, քանի որ թե՛ կայարանի պետը, թե՛ բեռնակիրները շրջապատեցին մեզ՝ առաջարկելով իրենց ծառայությունը։ Դա համակրելի գյուղական բնակավայր էր, բայց, ի զարմանս ինձ, կառամատույցի ելքի մոտ տեսա մուգ համազգեստով երկու զինվորի, որոնք կանգնած էին՝ հենված կարաբիններին և ակնապիշ նայում էին մեզ։ Կառապանը, անճոռնի մի տղա՝ սուր դեմքով, հանեց գլխարկը, ողջունելով սըր Հենրի Բասքըրվիլին, և մի քանի րոպե հետո մենք արդեն սլանում էինք լայն սպիտակ ճանապարհով։ Նրա երկու կողմում տարածվում էին արոտավայրերի կանաչ լանջերը, սրածայր տանիքներով տնակները նայում էին խիտ սաղարթի միջից, բայց առջևում, այդ խաղաղ, արևով ողողված վայրերից այն կողմ, երեկոյան երկնքի հորիզոնում սևին տալով, նշմարվում էր չարագուշակ բլուրների սուր գագաթներով ընդհատվող տորֆային ճահիճների մռայլ գիծը։

Կառքը թեքվեց կողքի ճանապարհը, և մենք սկսեցինք վեր բարձրանալ խոր անվահետքերով։ Դրանք բացվել էին հարյուրամյակներ առաջ՝ բարձր թմբերի միջև, որոնց վրա աճել էին մսեղ ձիաձետն ու խոնավ մամուռը։ Բրոնզի փայլ արձակող ձարխոոտերն ու մոշի տերևները պսպղում էին մայր մտնող արևի ճառագայթներից։ Շարունակելով վերելքը, մենք անցանք քարե նեղ կամրջակով։ Աղմկոտ գետակն արագ թռչում էր գորշ գլաքարերի միջով, փրփուր թքելով նրանց երեսին։ Ե՛վ ճանապարհը, և՛ գետակը ոլորվում էին խիտ կաղնիներով ու սոճիներով ծածկված դաշտավայրով։

Ճամփի յուրաքանչյուր ոլորանում Բասքըրվիլը հիացական բացականչություններ էր արձակում, հետաքրքրությամբ դիտելով շուրջը և անհամար հարցեր տեղալով մեր գլխին։ Նրա կարծիքով այստեղ ամեն ինչ հրաշալի էր, բայց ես չէի կարողանում ազատվել տխրությունից, որով համակել էին ինձ աշնան պարզորոշ հետքերը կրող արոտավայրերն ու բլրակները։ Դեղին տերևները թափվում էին ցած և, ճախրելով, գորգով ծածկում արահետները։ Մեր կառքի անիվների թխկթխկոցը կամաց֊կամաց մարեց, կորավ փտող խոտերի խիտ շերտում։ «Բնությունը թախծալի ընծաներ է նետում Բասքըրվիլ֊հոլլի նոր տիրոջ ոտքերի տակ», ― մտածեցի ես։

― Նայե՜ք, ― հանկարծ բացականչեց դոկտոր Մորտիմերը։ ― Այդ ի՞նչ է։

Մեր առջև բարձրանում էր հավամրգի թփերով ծածկված թեք մի բլրակ՝ ի նշան տորֆային ճահիճների մոտիկության։ Այդ բլրակի գագաթին, ասես պատվանդանին կանգնած ձիու արձան, պարզ գծագրվում էր հրացանը պատրաստ պահած մի հեծյալ։ Նա դիտում էր ճանապարհը, որով մենք գնում էինք։

― Փերկինս, սա ի՞նչ է նշանակում, ― հարցրեց Դոկտոր Մորտիմերը։

Մեր կառապանը նստիքի վրա շրջվեց։

― Պրինսթաունի բանտից բանտարկյալ է փախել, սըր։ Ահա արդեն երրորդ օրն է, ինչ նրան փնտրում են։ Պահակներ են կարգել բոլոր ճանապարհներին, բոլոր կայարաններում, բայց առայժմ ապարդյուն։ Էստեղի ժողովուրդը շատ դժգոհ է դրանից, սըր։

― Ինչո՞ւ։ Չէ որ նրան, ով հետքը ցույց կտա, հինգ ֆունտ պարգև է սպասում։

― Էդ էդպես է, սըր, միայն թե հինգ ֆունտի վրա հույս դնելը զուր է, իսկ որ նա կոկորդդ կկտրի՝ էդ ավելի ստույգ է։ Էդպիսի մարդը ոչ մի բանի առաջ չի կանգնի, էդ հո մանր֊մունր գող չի։

― Իսկ ո՞վ է նա։

― Սելգենը, որը մարդ է սպանել Նոթինգհիլում։

Ես լավ էի հիշում Սելգենի գործը, որովհետև ժամանակին Շերլոկ Հոլմսը զբաղվել էր դրանով՝ հետաքրքրվելով այն դաժանությամբ, որով կատարվել էր սպանությունը, և աննպատակ գազանության կնիքով, որ հատուկ էր այդ հրեշի բոլոր գործողություններին։ Ոճրագործությունն այնքան հրեշավոր էր, որ դատավորների մոտ կասկած առաջացավ Սելգենի առողջ բանականության մասին, ուստի մահապատիժը փոխարինեցին բանտով։

Կառքը բարձրացավ բլրակի վրա, և մեր առջև փռվեցին տորֆային ճահիճների հսկայական տարածությունները՝ տեղ֊տեղ երևացող ժայռաբեկորների դոլմեններով<ref>Դոլմեններ ― քարե դարի դամբարաններ</ref> ու քարե սյուներով։ Այնտեղից փչող սառը քամին թափանցեց մինչև մեր ոսկորները։ Այնտեղ, այդ ճահիճների մռայլ հարթության վրա, մարդակերպ սատանան վայրի գազանի պես պառկել էր իր որջում, սրտում փայփայելով ատելությունը մարդկանց հանդեպ, որոնք իրեն վտարել էին իրենց հասարակությունից։ Միայն այդ էր պակասում, որպեսզի խորացվեր այն մռայլությունը, որ թաքնված էր մեր առջև փռված լերկ անապատում, սրընթաց քամու և մթնող երկնքի մեջ։ Նույնիսկ Բասքըրվիլը լռեց ու ավելի կիպ փաթաթվեց վերարկուով։

Արգավանդ վայրերը մնացին ետևում և մեզնից ցած։ Ետ նայեցինք՝ մայր մտնող արևի շողերը վազող առվակները վերածել էին ոսկե ժապավենների և վառվում էին հերկած հողի ակոսներում ու խիտ մացառուտներում։ Ճանապարհը, որ հսկայական գլաքարերով կտրում֊անցնում էր կարմրա֊ձիթագույն ոլորանները, դառնում էր ավելի ու ավելի լքված ու անհրապույր։ Ժամանակ առ ժամանակ մեր առջև հայտնվում էին քարե ցանկապատներով քոթեջներ, որոնց ժլատ ուրվագծերը նույնիսկ բաղեղը չէր մեղմացնում։ Իսկ հետո մեր աչքի առջև բացվեց խոր ափսեի նման հարթավայրը՝ դարեր շարունակ այնտեղ փոթորկվող քամուց արմատախիլ արված ու թեքված աղքատիկ կաղնիներով ու սոճիներով։ Ծառերից վեր բարձրանում էին երկու բարձր, նեղ աշտարակներ։ Մեր կառապանը մտրակով ցույց տվեց դրանք։

― Բասքըրվիլ հոլլ, ― ասաց նա։

Կալվածքի տերը հասակով մեկ կանգնեց կառքում, այտերը կարմրեցին, աչքերը բռնկվեցին կրակով։ Մի քանի րոպեից մենք մոտեցանք զարդանախշ չուգունե դարպասներին՝ երկու մամռապատ սյուներով, որոնք պսակվում էին վարազների գլուխներով՝ Բասքըրվիլների գերբով։ Դռնապանի քարե տնակը խարխուլ էր, մերկացած փայտամածով, բայց նրա առջևում բարձրանում էր մի նոր, դեռևս անավարտ շինություն՝ սըր Չարլզի հարավաֆրիկյան ոսկու առաջին արգասիքը։

Դարպասի ետևում երկշարք ձվում էին հին, բարձր ծառեր․ նրանց ճյուղերը մեր գլխավերևում միահյուսվել էին՝ կիսախավար կամար կապելով։ Անիվների թխկթխկոցը նորից սուզվեց տերևների խշրտոցի մեջ։ Բասքըրվիլը ցնցվեց, դիտելով երկար, մութ ծառուղու բացվածքը, որի վերջում երևում էին տան խաբուսիկ ուրվագծերը։

― Դա այստե՞ղ է պատահել, ― կամացուք հարցրեց նա։

― Ո՛չ, ո՛չ, կարմրածառի ծառուղում։ Դա տան մյուս կողմում է։

Երիտասարդ ժառանգը մի մռայլ հայացք գցեց իր շուրջը։

― Ինձ բնավ չի զարմացնում, որ, ապրելով այստեղ, հորեղբայրս շարունակ սպասել է ինչ֊որ աղետի, ― ասաց նա։ ― Այստեղ ով ասես կհամակվի վախով։ Սպասեցեք, կես տարի չանցած ես այստեղ էլեկտրականություն կանցկացնեմ, և դուք չեք ճանաչի այս վայրերը։ Մուտքի մոտ կվառվեն Էդիսոնի ու Սվանի<ref>Սվան ― էլեկտրական լամպի գյուտարարներից մեկը</ref> լապտերները՝ յուրաքանչյուրը հազար մոմանոց։

Ծառուղու ետևում բացվեց լայն սիգամարգը։ Շրջանցելով այն, մենք մոտեցանք տանը։ Աղջամուղջի մեջ ես նկատեցի միայն զանգվածեղ ճակատամասը և տեռասը։ Ամեն ինչ պատած էր բաղեղով, որից ազատ էին միայն պատուհանների խոռոչներն ու ձվաձև զինանշանները։ Երկու հինավուրց ատամավոր հրակնատներով աշտարակները վեր էին խոյանում շինության այդ մասի վրա։ Աջից ու ձախից դրանց միանում էին հետագայում կառուցված սև գրանիտե երկու թեևերը։ Բազմաթիվ պատուհաններից աղոտ լույսը ծորում էր, ընկնում սիգամարգի վրա, բարձր ծխնելույզներով սրածայր թեք տանիքին կանգնած էր սև ծխի սյունը։

― Բարի գալուստ, սըր Հենրի։ Բարի եք եկել Բասքըրվիլ֊հոլլ։

Բարձրահասակ մի մարդ դուրս եկավ տեռասի ստվերից ու բացեց կառքի դռնակը։ Հոլլի լուսավորված դռնի մեջ երևաց մի կնոջ ուրվանակար։ Նա նույնպես մոտեցավ մեզ ու օգնեց տղամարդուն ճամպրուկները իջեցնելու։

― Սըր Հենրի, դուք չե՞ք առարկի, եթե ես ուղղակի տուն գնամ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Կինս ինձ է սպասում։

― Մնացեք մեզ հետ ճաշելու։

― Ոչ, իսկապես չեմ կարող։ Հավանաբար, շատ էլ գործեր կուտակված կլինեն։ Ես ինքս հաճույքով տունը ցույց կտայի ձեզ, բայց այդ բանը Բերիմոռը ինձանից լավ կանի․ նա հիանալի ուղեցույց է։ Ողջ եղեք։ Եվ հիշեցեք․ երբ էլ պետք լինեմ, գիշեր, թե ցերեկ, չքաշվեք մարդ ուղարկել իմ ետևից։

Անիվների ձայնը կամաց֊կամաց լռեց ծառուղու խորքում, ծանր դուռը փակվեց մեր ետևից։

Հոլլը, որտեղ մենք հայտնվեցինք, շատ գեղեցիկ էր՝ ընդարձակ, բարձր, ժամանակի ընթացքում սևացած կաղնե հաստ գերաններով։ Չուգունե ցանցավոր հինավուրց բուխարիկում ճարճատում ու թշշում էին փայտերը։ Երկար ճամփին արդեն մրսած, ես և սըր Բասքըրվիլը ձեռքներս պարզեցինք կրակին։ Հետո սկսեցինք զննել հոլլի կաղնե երեսպատումը, բարձր, նեղ լուսամուտը՝ գունավոր ապակիներով, եղջերուների գլուխներն ու պատերի զինանշանները, որոնք աղոտ նշմարվում էին ջահի ոչ պայծառ լույսի տակ։

― Ես հենց այսպես էլ պատկերացնում էի այս ամենը, ― ասաց սըր Հենրին։ ― Իսկական տոհմական բույն, ճիշտ չէ՞։ Պատկերացրեք միայն, չէ՞ որ իմ նախնիները ապրել են այս տանը հինգ դարերի ընթացքում։ Հենց որ հիշում ես այդ մասին, ակամայից հանդիսավոր տրամադրության մեջ ես ընկնում։

Նրա թուխ դեմքը վառվում էր տղայական հիացմունքով։ Նա կանգնել էր ջահից ընկնող լույսի օղակում, իսկ երկար ստվերներն ընկել էին պատերին և սև վարագույրների պես թանձրացել նրա գլխին։

Բերիմոռը ճամպրուկները տարավ սենյակները և, վերադառնալով, հարգալից խոնարհվեց մեր առջև, ինչպես վայել էր լավ վարժեցված ծառային։ Նա անթերի արտաքին ուներ՝ բարձրահասակ, ներկայանալի, լայնատարած սև մորուքով, որ ընդգծում էր գունատ, բարետես դեմքը։

― Կհրամայեք ճաշը մատուցե՞լ, սըր։

― Իսկ պատրա՞ստ է։

― Մի քանի րոպեից, սըր։ Տաք ջուրը ձեր սենյակներում է։ Ես և կինս երջանիկ կլինենք, սըր Հենրի, սկզբնական շրջանում մնալ այստեղ, բայց երևի նոր կարգերի օրոք ձեզ մեծ հաստիք կպահանջվի։

― Ի՞նչ նոր կարգեր։

― Ուզում եմ ասել, որ սըր Չարլզը մենավոր կյանք էր վարում, և մենք երկուսով լիովին կարողանում էինք սպասարկել նրան, իսկ դուք, սըր, հավանաբար, ավելի ազատ կապրեք, և հարկ կլինի ամեն ինչ կարգավորել նորովի։

― Ուրեմն, դուք և ձեր կինը ուզում եք վերջնահաշի՞վ ստանալ։

― Եթե միայն դա ձեզ որևէ անհանգստություն չի պատճառի։

― Բայց չէ՞որ ձեր նախնիները մի քանի սերունդների ընթացքում ապրել են Բասքըրվիլ֊հոլլում։ Ես ամենևին չէի ցանկանա իմ առաջին իսկ քայլերից խզել ընտանեկան հինավուրց կապերը։

Ես ծառայապետի գունատ դեմքին հուզմունքի հետքեր նկատեցի։

― Ինձ ու կնոջս համար դա նույնպես հեշտ չէ, սըր։ Բայց, ճիշտն ասած, մենք շատ կապված էինք սըր Չարլզին և մինչև հիմա ոչ մի կերպ չենք կարողանում ուշքի գալ նրա մահից հետո։ Մեզ համար ծանր է այստեղ մնալը։ Այլևս չենք կարող այնպես զգալ մեզ Բասկերցիլ֊հոլլում, ինչպես առաջ։

― Եվ ի՞նչ եք պատրաստվում անել։

― Ես հուսով եմ, սըր, որ մեզ կհաջողվի որևէ գործ ձեռնարկել։ Չէ որ սըր Չարլզը մեզ չի մոռացել իր առատաձեռնությամբ։ Իսկ այժմ թույլ տվեք ցույց տալ ձեր սենյակները։

Հնամենի հոլլի վերևում ճաղերով շրջափակված վերնասրահն էր, դեպի որը տանում էր երկկողմանի սանդուղքը։ Այդտեղից ամբողջ շենքի երկարությամբ ձգվում էին երկու երկար միջանցքներ, որոնց վրա բացվում էին բոլոր ննջասենյակները։ Իմը Բասքըրվիլի հետ նույն թևում է, համարյա դուռը դռան։ Այդ սենյակներն ավելի ժամանակակից էին, քան տան կենտրոնական մասը, իսկ լուսավոր պաստառներն ու բազում վառվող մոմերը անմիջապես մեղմեցին այն ծանր տպավորությունը, որ ստեղծվել էր Բասքըրվիլ֊հոլլ գալուն պես։

Սակայն ներքևի հարկում գտնվող ճաշասենյակն ապշեցրեց մեզ իր մռայլ տեսքով։ Դա երկարավուն մի սենյակ էր՝ տնտեսական սեղանի համար փայտամածով, մի աստիճանով բաժանված այն մասից, որտեղ պետք է նստեին ցածր կոչման անձինք։ Հեռավոր ծայրում մենեստրելների դասերն էին։ Մեր գլխավերևում սևին էին տալիս հսկայական գերանները, որոնց ետևում երևում էր ծխապատ առաստաղը։ Շատ հնարավոր է, որ բոցավառ ջահերը, հինավուրց քեֆերի գունեղ ու կատաղի զվարճությունները մեղմել էին այդ սենյակի մռայլությունը, բայց այժմ, երբ այդտեղ լուսամփոփավոր միակ լամպի տակ նստել էինք երկու ջենտլմեն՝ ամբողջովին սևեր հագած, նրանց ձայները հնչում էին խուլ, և տրամադրությունները մի փոքր ընկած էին։ Նախնիների երկար շարանը ամենատարբեր հագուստներով սկսաց Եղիսաբեթ թագուհու դարաշրջանի ազնվատոհմիկից և վերջացրաց ռեգենտության ժամանակների պճնամոլով, պատերից նայում էին մեզ՝ ճնշելով մեզ իրենց լռությամբ։ Սեղանի բոլոր խոսակցությունը կարծես չէր ստացվում, և ես թեթևություն զգացի, երբ, ճաշն ավարտելով, մենք անցանք բիլիարդանոց՝ ծխելու, որը լիովին ժամանակակից մի սենյակ էր։

― Ինչ ասեմ, իրադրությունը այնքան էլ ուրախալի չէ, ― ասաց սըր Հենրին։ ― Իհարկե, այս ամենին կարելի է համակերպվել, բայց ես ինձ հիմա այնքան էլ լավ չեմ զգում։ Զարմանալի չէ, որ հորեղբայրս նյարդայնացել է, մենակ ապրելով այսպիսի տանը։ Դե ինչ, եկեք առանձնանանք։ Գուցե առավոտյան մեզ այստեղ այնքան էլ թախծալի չթվա։

Քնելուց առաջ ես բացեցի վարագույրն ու նայեցի պատուհանից դուրս։ Պատուհանը նայում էր շքամուտքի առջևի սիգամարգին, որից այն կողմ, քամուց օրորվելով, տնքում էին բարձր ծառերը։ Արագասահ ամպերի լուսածերպից երևաց լուսինը։ Նրա սառը փայլի մեջ, ծառերից այն կողմ նշմարվեց ժայռերի անհավասար պատն ու մռայլ ճահիճների երկար շղթան։ Ես ծածկեցի վարագույրը, համոզվելով, որ Բասքըրվիլ֊հոլլից ստացած իմ վերջին տպավորությունը ոչնչով չի հակասում առաջինին։

Բայց պարզվեց, որ դա վերջինը չէ։ Չնայած հոգնածությանս, այնուամենայնիվ չկարողացա քնել և, կողքից կողք շուռ գալով, իզուր ջանում էի քնել։ Ինչ֊որ տեղ հեռվում ժամացույցը զարկում էր յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ, և այլևս ոչինչ չէր խախտում տանը թագավորող մեռյալ լռությունը։ Եվ հանկարծ խոր կեսգիշերին լսողությանս հասավ պարզորոշ մի ձայն, որի բնույթին կասկածել չէր կարելի։ Դա հեկեկանք էր, խլացած, ջղաձիգ հեծկլտոցները մի կնոջ, որի սիրտը վշտից կտոր֊կտոր էր լինում։ Ես մի փոքր բարձրացա մահճակալից և սկսեցի լարված լսել։ Լացը գալիս էր մոտիկից, տան ներսից։ Ես սպասեցի մի կես ժամ, ամբողջ էությամբ ուշադրություն դարձաց, բայց այլևս ոչինչ չլսեցի, բացի ժամացույցի զարկերից ու պատերին փաթաթված բաղեղի շրշյունից։

==Գլուխ VII Սթեփլտոնները Մերիփիթ֊հաուսից==

Առավոտի թարմ հրապույրը մեր հիշողությունից ջնջեց այն ճնշող տպավորությունը, որ մնացել էր երկուսիս մեջ Բասքըրվիլ֊հոլլի հետ ծանոթությունից հետո։ Երբ սըր Հենրիի հետ նստեցինք նախաճաշելու, արևի պայծառ լույսը արդեն ներս էր հորդում գունավոր զինանշաններ ունեցող նեղ ապակիների միջից, հատակին երփներանգ բծեր նետելով։ Մուգ կաղնե շրջակարերը բրոնզի փայլ էին արձակում, և այժմ մեզ համար դժվար էր պատկերացնել, որ ընդամենը նախորդ երեկոյան այս սենյակը այնպիսի տրտմությամբ համակեց մեզ։

― Այստեղ տունը մեղք չունի, հավանաբար, մենք ինքներս ենք ամեն ինչում մեղավոր, ― ասաց բարոնետը։ ― Հոգնել էինք ճանապարհից, սառել, ահա և ամեն ինչ մռայլ լույսով էր երևում։ Իսկ գիշերվա ընթացքում հանգստացանք, մեզ հիանալի ենք զգում, և շուրջներս նույնպես ուրախ է։

― Սակայն չպետք է ամեն ինչ մեր տրամադրությանը վերագրել, ― պատասխանեցի ես։ ― Ասացեք, օրինակ, մի՞թե դուք գիշերը ինչ֊որ մեկի լացի ձայնը չլսեցիք, ըստ իս՝ կանացի լացի ձայն։

― Գիտեք, ես նույնպես ինչ֊որ նման բան զգացի նիրհի մեջ։ Երկար ականջ էի դնում, հետո որոշեցի, որ դա երազում էր։

― Ոչ, ես ամեն ինչ պարզ լսեցի և համոզված եմ, որ կին էր լաց լինում։

― Հարկավոր է իսկույն խոսել Բերիմոռի հետ։

Նա զանգով կանչեց ծառայապետին և դիմեց նրան բացատրության համար։ Ինձ թվաց, թե Բերիմոռի գունատ դեմքն ավելի գունատվեց, երբ լսեց տիրոջ հարցը։

― Տանը ընդամենը երկու կին կա, սըր Հենրի, ― պատասխանեց Բերիմոռը։ ― Մեկը աման լվացողն է, որը քնում է մյուս թևում, երկրորդը՝ իմ կինն է, բայց հավատացնում եմ ձեզ, որ նա լաց չի եղել։

Եվ այնուամենայնիվ նա մեզ ճիշտ չասաց, որովհետև նախաճաշից հետո, միջանցքում, պայծառ լույսի տակ ես դեմ առ դեմ հանդիպեցի միսիս Բերիմոռին։ Դա բարձրահասակ, իրեն շատ հանգիստ պահող մի կին էր՝ դեմքի խոշոր գծերով ու խիստ սեղմած շրթունքներով։ Սակայն կարմիր, ուռած կոպերով աչքերը մատնեցին նրան։ Ուրեմն, հենց նա էլ գիշերը լաց էր եղել, իսկ եթե այդպես է, ամուսինը չէր կարող այդ մասին չիմանալ։ Եվ այնուամենայնիվ չվախեցավ, որ իրեն կարող էին մերկացնել ատի մեջ։ Ինչո՞ւ։ Եվ ինչո՞ւ էր կինը այդպես դառնորեն հեկեկում։

Ինչ֊որ խորհրդավոր ու մռայլ բան էր զգացվում այդ գունատ, բարետես, սևամորուք մարդու մեջ։ Նա առաջինն է հայտնաբերել սըր Չարլզի դիակը և ծերունի Բասքըրվիլի մահվան հանգամանքները մեզ հայտնի էին միայն նրա խոսքերից։ Մի՞թե մենք Բերիմոռին էինք տեսել կառքի մեջ Ռիջենթ֊ստրիտում։ Համենայն դեպս, մորուքը ճիշտ այդպիսին էր։ Կառապանը խոսում էր միջահասակ մարդու մասին, բայց այդ տպավորությունը կարող էր սխալ լինել։ Ինչպե՞ս իմանալ ճշմարտությունը։ Ամենից առաջ պետք է, իհարկե, տեսնել Գրիմպենի փոստային գրասենյակի պետին ու իմանալ, թե արդյոք մեր հեռագիրը հանձնվե՞լ է Բերիմոռին անձամբ։ Ամեն դեպքում ես գոնե մի բան կունենամ հաղորդելու Շերլոկ Հոլմսին։

Սըր Հենրին նախաճաշից հետո զբաղվեց իր գործարար թղթերով, և ես լիովին կարող էի տնօրինել ժամանակս։ Չորս մղոն անցնելով ճահիճների երկայնքով ձգվող բարեկարգ ճամփով, ես դուրս եկա փոքրիկ, խղճուկ գյուղակի մոտ, որտեղ ամենից առաջ աչքի էին ընկնում մյուսներից ավելի հաստատուն երկու շինություն՝ հյուրանոցն ու դոկտոր Մորտիմերի տունը։ Փոստային գրասենյակի պետը, որ նաև տեղի խանութպանն էր, հիշեց մեր հեռագիրը։

― Իհարկե, սըր, ― ասաց նա, ― ես այն հասցրի միստր Բերիմոռին, ինչպես և պատվիրված էր։

― Իսկ ո՞վ տարավ։

― Տղաս։ Ջեյմս, դու հո հեռագիրը հասցրի՞ր Բասքըրվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին։

― Այո, հայրիկ։

― Եվ հանձնեցիր անձամբ իրե՞ն, ― հարցրի ես։

― Ոչ, միստր Բերիմոռը ձեղնահարկում էր, և ես հեռագիրը տվեցի նրա կնոջը, իսկ նա խոստացավ իսկույն հանձնել նրան։

― Իսկ իրեն՝ միստր Բերիմոռին տեսա՞ր։

― Չէ, սըր, ախր ասում եմ, որ նա ձեղնահարկում էր։

― Ի՞նչ գիտես որտեղ էր, եթե ինքդ չես տեսել։

― Դե կինը պետք է որ իմանար, թե որտեղ է նա, գրգռված ասաց փոստապետը։ ― Չէ՞ որ հեռագիրը հանձնված է։ Իսկ եթե որևէ սխալ է տեղի ունեցել, թող միստր Բերիմոռն ինքը բողոքի։

Հարցումները շարունակել անիմաստ էր, բայց ինձ համար պարզվեց, որ Հոլմսի խորամանկ հնարքը ոչ մի բանի չհասցրեց, և մենք այդպես էլ չենք իմանա՝ Բերիմոռը մեկնե՞լ է Լոնդոն, թե ոչ։ Ասենք թե մեկնել է։ Ասենք թե վերջինն է սըր Չարլզին կենդանի տեսել, առաջինն է հետևել ժառանգորդին, հենց որ նա վերադարձել է Անգլիա։ Սրանից ի՞նչ է հետևում․ արդյոք Բերիմոռը գործում է ինչ֊որ մեկի դրդմա՞մբ, թե անձնական նենգ պլաններ ունի։ Ի՞նչ իմաստ ունի Բասքըրվիլներին հետապնդելը։ Հիշեցի լրագրերից կտրտված բառերով կազմված տարօրինակ նախազգուշացումը։ Մի՞թե դա Բերիմոռի գործն է։ Իսկ գուցե դա ուղարկված է մեկ ուրիշի կողմից, որը ցանկանում է խանգարել նրան։ Այս ամենի միակ ճշմարտանման բացատրությունը տվեց սըր Հենրին, ասելով, որ եթե հաջողվի Բասքըրվիլներին հեռու պահել տոհմական կալվածքից, ապա Բերիմոռ ամուսիններն իրենց անհոգ գոյությունը կպահպանեն մինչև կյանքների վերջը։ Բայց մի՞թե դա ինչ֊որ չափով արդարացնում է այն խոր ու նուրբ դավադրությունը, որն անտանելի ցանցով պարուրում է երիտասարդ բարոնետին։ Հոլմսն ինքը խոստովանեց, որ իր բոլոր սենսացիոն հետաքննությունների մեջ այս գործը ամենախճողվածն է ու բարդը։

Վերադառնալով ամայի, կիսամութ ճամփով, ես աղոթում էի աստծուն, որ բարեկամս որքան կարելի է շուտ ազատվի և, այստեղ գալով, ինձնից վերցնի այս ծանր պարտականությունը։

Իմ մտածմունքները հանկարծ ընդհատվեցին ետևից եկող արագ քայլերի ձայնից։ Ինչ֊որ մեկը կանչեց ինձ անունով։ Ես շրջվեցի՝ սպասելով տեսնել դոկտոր Մորտիմերին, բայց, ի զարմանս իմ, ետևիցս շտապում էր մի ոչ բարձրահասակ, նիհարավուն, շիկահեր մարդ՝ մոտ երեսսունհինգ֊քառասուն տարեկան, մաքուր սափրված, փոքր֊ինչ թթված դեմքով և նեղ ու երկարավուն կզակով։ Նա հագել էր գորշ կոստյում, գլխին ուներ ծղոտե գլխարկ։ Ուսից կախված էր բուսաբանական թիթեղյա մի արկղիկ, իսկ ձեռքին ուներ կոթավոր կանաչ ցանց՝ թիթեռ բռնելու համար։

― Ներեցեք համարձակությանս, դոկտոր Ուոթսն, ― դեռևս շունչը ետ չբերած՝ խոսեց անծանոթը։ ― Մենք այստեղ անմիջական ժողովուրդ ենք ու չենք սպասում պաշտոնական ծանոթության։ Դուք, գուցե, լսել եք իմ մասին մեր ընդհանուր բարեկամ դոկտոր Մորտիմերից։ Ես Սթեփլտոնն եմ Մերիփիթ֊հաուսից։

― Ձեզ դժվար չէ ճանաչել արկղիկից ու ցանցից, ― ասացի ես, քանի որ ինձ հայտնի էր, որ միստր Սթեփլտոնը բնսխույզ է։ ― Բայց դուք ինչպե՞ս գլխի ընկաք, թե ես ով եմ։

― Ես նստած էի Մորտիմերի մոտ և նա իր ընդունարանի պատուհանից ցույց տվեց ձեզ, երբ դուք անցաք մեր մոտից։ Մենք նույն կողմն ենք գնում, և ես որոշեցի հասնել ձեզ ու անձամբ ներկայանալ։ Հուսով եմ, որ սըր Հենրին այնքան էլ չի հոգնել երկար ճամբորդությունից հետո։

― Ոչ, շնորհակալ եմ, նա իրեն լավ է զգում։

― Մենք բոլորս վախենում էինք, որ սըր Չարլզի ցավալի մահից հետո նոր բարոնետը չի ցանկանա ապրել այստեղ։ Դժվար է ունևոր մարդուց պահանջել, որ նա իրեն ողջ֊ողջ թաղի այսպիսի խուլ վայրում, բայց ինքներդ էլ հասկանում եք, թե որքան կարևոր է նրա ներկայությունը մեր ամբողջ շրջանի համար։ Ես կարծում եմ, որ այդ պատմությունը սըր Հենրիին սնահավատ վախ չի՞ ներշնչել։

― Ոչ, չեմ կարծում։

― Դուք, իհարկե, գիտեք ավանդությունը հրեշավոր շան մասին, որն իբր թե հետապնդում է Բասքըրվիլների տոհմին։

― Այո, գիտեմ։

― Ի՜նչ աստիճանի սնահավատ ժողովուրդ են այստեղի ֆերմերները։ Պարզապես ապշեցուցիչ է։ Ախր նրանք բոլորը համարյա պատրաստ են երդվել, որ ճահիճներում տեսել են այդ հրեշին։ Սթեփլտոնը խոսում էր ժպտալով, բայց ես նրա աչքերում կարդացի, որ նա շատ ավելի լուրջ է վերաբերվում իր խոսքերին։ ― Ավանդությունն ամբողջովին տիրել էր սըր Չարլզի երևակայությանը, և հենց դա էլ հասցրեց ողբերգական վախճանի։

― Ի՞նչ կերպ։

― Երբ մարդու նյարդերն այդպես լարված են, ամեն մի շան հայտնվելը կարող է կործանարար ազդեցություն ունենալ նրա հիվանդ սրտի վրա։ Ինձ թվում է, որ այդ երեկո սըր Չարլզը իսկապես նման մի բան էր տեսել կարմրածառերի ծառուղում։ Ես շատ էի սիրում ծերունուն և, իմանալով նրա հիվանդության մասին, սպասում էի որևէ դժբախտության։

― Որտեղի՞ց գիտեիք, որ նրա սիրտը հիվանդ է։

― Իմ բարեկամ Մորտիմերից։

― Հետևաբար, կարծում եք, որ սըր Չարլզի վրա հարձակվել է ինչ֊որ շուն, և նա մեռել է վախի՞ց։

― Գուցե դուք ավելի ստո՞ւյգ տեղեկություններ ունեք։

― Ոչ, ես դեռ որոշակի եզրակացության չեմ հանգել։

― Իսկ միստր Շերլոկ Հո՞լմսը։

Մի պահ շունչս բռնվեց այդ խոսքերից, բայց խոսակցիս հանգիստ դեմքն ու անդրդվելի հայացքն ասում էին, որ նա չէր էլ մտածում իր հարցով ինձ հանկարծակիի բերել։

― Դոկտոր Ուոթսն, ինչո՞ւ ձևացնենք, թե իբր մենք ձեզ չենք ճանաչում, ― ասաց նա։ ― Հռչակավոր խուզարկուի մասին լուրերը մեր կողմերն էլ են հասել, իսկ մի՞թե դուք կարող եք փառաբանել նրան, ինքներդ մնալով ստվերում։ Մորտիմերը չժխտեց, որ դուք հենց այն դոկտոր Ուոթսնն եք։ Իսկ եթե դուք հայտնվել եք այստեղ, նշանակում է միստր Շերլոկ Հոլմսը հետաքրքրվել է այս գործով, և ինձ համար, իհարկե, ցանկալի է իմանալ նրա տեսակետը։

― Ավա՜ղ, ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել։

― Այդ դեպքում թույլ տվեք հարցնել․ արդյոք նա պատիվ չի՞ անի մեզ իր այցելությամբ։

― Հիմա նա չի կարող հեռանալ Լոնդոնից․ ուրիշ գործեր ունի։

― Ի՜նչ ցավալի է։ Նա կարող էր լույս սփռել այն բանի վրա, ինչը բոլորի համար մթությամբ է պարուրված։ Բայց դուք էլ հետաքննություն եք վարում, դոկտոր Ուոթսն, և եթե ես ի վիճակի եմ ինչ֊որ բանով աջակցել ձեզ, տնօրինեցեք ինչպես կամենաք։ Ինձ համար բավական կլիներ ձեր միայն մի ակնարկը, թե ում եք կասկածում, ինչպես եք մտադիր սկսել գործը, ու, թերևս, հենց հիմա ես արդեն կարող էի օգնել ձեզ խորհրդով կամ տեղեկությամբ։

― Հավատացնում եմ, ես պարզապես հյուր եմ եկել բարեկամիս՝ սըր Հենրիին, և ոչ մի օգնություն հարկավոր չէ ինձ։

― Հրաշալի՜ է, ― բացականչեց Սթեփլտոնը։ ― Դուք շատ ճիշտ եք վարվում․ ամենից առաջ զգուշություն։ Ես լիովին արժանի էի այդպիսի շշպռանքի իմ աներեսության համար և խոստանում եմ այլևս այդ հարցը չշոշափել։

Մենք մոտեցանք այն տեղին, ուր ճանապարհից աջ սկսվում էր նեղ ժապավենով ճահիճներում ոլորվող խոտածածկ արահետը։ Ձախից բարձրանում էր թեք, գլաքարերով պատած բլուրը, որտեղ հին ժամանակներում գրանիտ էին մշակում։ Այդ բլրի մեզ դարձած կողմը մի ուղղաձիգ զառիթափ էր՝ ծածկված խիտ հավամրգով ու մոշով։ Հեռվում, հորիզոնի վրա, բարձրանում էին գորշ ծխի քուլաները։

Այս արահետով Մերիփիթ֊հաուսը այնքան էլ հեռու չէ, ― ասաց Սթեփլտոնը։ ― Մի ժամ ժամանակ զոհաբերեք և ես հաճույքով ձեզ կներկայացնեմ քրոջս։

Մի պահ մտածեցի, որ ես պետք է սըր Հենրիի մոտ լինեմ, բայց հետո հիշեցի նրա սեղանին կիտված հաշիվներն ու թղթերը։ Այդտեղ ես նրան ոչնչով չէի կարող օգնել։ Իսկ Հոլմսը խնդրեց ծանոթանալ Բասքըրվիլլ֊հոլլի հարևանությամբ ապրող մարդկանց հետ։ Ես ընդունեցի Սթեփլտոնի հրավերը, և մենք թեքվեցինք աջ։

― Հիանալի տեղեր են, ― ասաց նա՝ նայելով կանաչ բլուրների ալիքաձև գծին, բլուրներ, որոնց վրա լեռնակոհակների պես վեր էին խոյանում գրանիտե թմբերի ֆանտաստիկ շարքերը։ ― Այս ճահիճները երբեք ձեզ չեն ձանձրացնի։ Իսկ որքա՜ն գաղտնիքներ են թաքցնում՝ անսահման, ամայի, հանելուկային։

― Դուք լա՞վ գիտեք այս ճահիճները։

― Ախր ես ընդամենը երկրորդ տարին եմ այստեղ։ Տեղացի հնաբնակները, թերևս, ինձ նորեկ անվանեն։ Մենք տեղափոխվեցինք այստեղ սըր Չարլզի գալուց անմիջապես հետո, բայց ես, իմ կոչման համաձայն, արդեն հետազոտել եմ ամեն մի անկյուն։ Համարձակվում եմ ասել, որ այժմ քիչ կան այնպիսի մարդիկ, որ ինձանից լավ իմանան տորֆային ճահիճները։

― Իսկ մի՞թե դա այդքան դժվար գործ է։

― Շատ դժվար։ Ահա, օրինակ, նայեցեք այն հարթավայրին՝ տեղ֊տեղ վեր բարձրացող քմահաճ բլուրներով։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա նշանավոր։

― Նրա վրայով հարմար է քառատրոփ արշավել։

― Ձեր փոխարեն ամեն մեկն էլ այդպես կասեր, մինչդեռ այդ սխալը շատերի մահվան պատճառ է հանդիսացել։ Տեսնո՞ւմ եք, թե որքան վառ կանաչ բացատներ կան այնտեղ։

― Այո, հավանաբար, դրանք այն տեղերն են, որտեղ հողն ավելի լավ է։

Սթեփլտոնը ծիծաղեց։

― Ձեր արջևում հսկայական Գրիմպենյան ճահճուտն է, ― ասաց նա։ ― Բավական է մարդ կամ կենդանի ընկնի այդ ճահճուտը՝ մի անզգույշ քայլ, և ամեն ինչ վերջացած է։ Ես հենց երեկ տեսա, թե ինչպես մեկի պոնին ընկել էր այնտեղ, և, իհարկե, զոհվեց։ Նրա գլուխը երկար ժամանակ բարձրանում էր ճահճուտի վրա, նա անդադար ձգում էր պարանոցը՝ ջանալով դուրս պրծնել, բայց վերջ ի վերջո ճահիճը խեղճին ներս քաշեց։ Այնտեղ նույնիսկ երաշտի ժամանակ վտանգավոր է գնալ, իսկ աշնանային անձրևներից հետո դա լրիվ կործարանար տեղ է։ Եվ այնուամենայնիվ, ես շատ անգամներ եմ հասել Գրիմպենյան ճահճուտի հենց կենտրոն ու անվնաս վերադարձել։ Նայեցեք, ևս մի դժբախտ պոնի։

Կանաչ ճահճուտում թավալվում ու զարկվում էր ինչ֊որ մութ բան։ Հետո մացառների վրա ուրվագծվեց տանջալիորեն ձգված մի պարանոց, և ահավոր խրխինջը տարածվեց ճահիճներում։ Սարսափից քարացա, բայց իմ ուղեկիցը, ըստ երևույթին, ավելի ամուր նյարդեր ուներ։

― Վերջացավ, ― ասաց նա։ ― Ներծծեց։ Երկրորդը երկու օրում միայն իմ աչքի առջև։ Իսկ էլի քանիսն են զոհվել։ Նրանք ինչպես որ հայտնվում են այնտեղ երաշտի ժամանակ, այդպես էլ մնում են մինչև աշուն։ Եվ հաճախ ոչնչանում են։ Այո, Գրիմպեսյան ճահճուտը սարսափելի տեղ է։

― Եվ դուք այնուամենայնիվ հասնո՞ւմ եք այնտեղ։

― Այո, այնտեղ երկու֊երեք արահետ կա, որոնցով ճարպիկ մարդը կարող է անցնել։ Ես գտել եմ դրանք։

― Բայց ինչո՞ւ եք այդպիսի վտանգավոր տեղ գնում։

― Այ, տեսնում եք հեռվում ահա այն բլուրները։ Դրանք իսկական կղզյակներ են անանց ճահճուտում, որը քիչ֊քիչ շրջապատել է նրանց բոլոր կողմերից։ Կարողանաք հասնել այնտեղ, և ինչպիսի՜ հազվագյուտ բույսեր, ի՜նչ թիթեռներ կգտնեք։

― Դե ինչ, երբևէ կփորձեմ։

Սթոփլտոնը զարմանքով նայեց ինձ։

― Ի սեր աստծո, հանեք ձեր գլխից այդ միտքը, ― ասաց նա։ ― Ձեր մահը կծանրանա իմ խղճի վրա։ Ետ վերադառնալ չեք կարող, հավատացեք ինձ։ Ես ինքս էլ համարձակվում եմ այնտեղ գնալ, որովհետև նշանների բարդ սիստեմ ունեմ։

― Սպասեցե՛ք, ― բացականչեցի ես։ ― Այդ ի՞նչ է։

Ոչ բարձր, երկարաձիգ ու անասելի թախծոտ մի ոռնոց տարածվեց ճահիճների վրա։ Օդը լցվեց դրանով, բայց որտեղից էր գալիս՝ անհնար էր որոշել։ Սկսվելով իբրև անլսելի տնքոց, այդ ձայնը հետզհետե փոխվում էր խուլ ոռնոցի ու նորից ցածրանում մինչև սրտաճմլիկ հեծեծանքը։ Սթեփլտոնը մի տեսակ տարօրինակ նայեց ինձ։

― Խորհրդավոր տեղեր են, այս ճահիճները, ― ասաց նա։

― Այդ ի՞նչ էր։

― Ֆերմերներն ասում են, որ Բասքըրվիլների շունն է այդպես ոռնում, երբ փնտրում է իր զոհին։ Ես առաջ էլ էի լսել այդ ոռնոցը, բայց այսօր մի տեսակ շատ բարձր էր։

Վախից սառելով՝ ես նայեցի ընդարձակ, դեպի հորիզոն ձգվող հարթավայրը, որ ծածկված էր կանաչ ճիմերով։ Ո՛չ խշշոց, ո՛չ կյանքի ամենաչնչին նշան, միայն երկու ագռավ բարձր կռավում էին՝ նստած մեր ետևի քարե սյունին։

― Դուք հո կրթված մարդ եք, ձեզ չի կարելի խաբել այդպիսի անհեթեթություններով, ― ասացի ես։ ― Ինչպե՞ս եք բացատրում այդ ոռնոցը։

― Ճահճուտը երբեմն խիստ տարօրինակ ձայներ է արձակում։ Ո՛չ այն է տիղմն է նստում, ո՛չ այն է ջուրն է բարձրանում վերև, ո՛չ այն է էլի ինչ֊որ բան, ո՞վ է հասկանում։

― Ո՛չ, ո՛չ։ Դա կենդանի արարածի ձայն էր։

― Գուցե։ Դուք երբևէ լսե՞լ եք, թե ինչպես է ճչում ջրցուլը։

― Ոչ, չի պատահել։

― Այժմ Անգլիայում այդ թռչունը խիստ հազվադեպ է պատահում, ըստ էության համարյա վերացել է, բայց այսպիսի ճահճուտներում ամեն ինչ հնարավոր է։ Ես բնավ չէի զարմանա, եթե պարզվեր, որ մենք լսեցինք այդ տեսակի վերջին ներկյացուցիչներից մեկի ձայնը։

― Կյանքումս ավելի տարօրինակ ու ահավոր ձայն չեմ լսել։

― Ինչ ասել կուզի, խորհրդավոր վայրեր են։ Նայեցեք այն բլրին։ Ձեր կարծիքով այդ ի՞նչ է։

Թեք լանջը ծածկված էր կարծես գորշ քարերի օղակներով։ Ես հաշվեցի մոտ քսան հատ։

― Ի՞նչ են դրանք։ Փարախնե՞ր։

― Ո՛չ, դրանք մեր հարգելի նախապապերի կացարաններն են։ Նախապատմական մարդը խիտ բնակեցրել է տորֆային ճահիճները, և քանի որ նրանցից հետո այստեղ ոչ ոք չի ապրել, ապա այս աղջ տնային հարմարությունը մնացել է անվնաս ու անձեռնմխելի։ Միայն տանիքներն են հանված։ Ցանկության դեպքում կարելի է գալ այստեղ և տեսնել օջախն ու մահիճը։

― Ախր, դա ամբողջ մի քաղաք է։ Իսկ ե՞րբ է այն բնակելի եղել։

― Նեոլիթյան մարդու<ref>Նեոլիթայն մարդ ― վաղ քարե դարի մարդը, որի կուլտուրան բնութագրվում է հղկված քարե արտադրանքներով։</ref> օրոք, ճշգրիտ ժամանակաշրջանը չի որոշված։

― Իսկ ինչո՞վ է զբաղվում այդ մարդը։

― Հոտեր էր արածացնում, հենց այստեղ, լանջերին, իսկ երբ քարե կացինն սկսեց իր տեղը զիջել բրոնզե լախտին, սովորեց անագ մշակել։ Տեսնո՞ւմ եք ահա այն խանդակը հանդիպակաց բլրի վրա։ Այդ նրա աշխատանքի հետքերն են։ Այո, դոկտոր Ուոթսն, դուք շատ հետաքրքիր բաներ կգտնեք մեր ճահիճներում։ Ա՛խ, ներեցեք, խնդրեմ։ Սա, հավանորեն, Cyclopides է։

Մեր մոտով թռավ֊անցավ մի փոքրիկ թիթեռնիկ, և Ստեփլտոնը ապշեցուցիչ արագությամբ ու ճարպկությամբ նետվեց նրա ետևից։ Ես սարսափով նկատեցի, որ թիթեռնիկը սլացավ ուղիղ դեպի ճահճուտը, բայց իմ նոր ծանոթը, ասես ոչինչ չէր պատահել, ցատկում էր մի թմբից մյուսն ու թափահարում էր կանաչ ցանցորսիկը։ Գորշ կոստյումն ու պոռթկուն շարժումները նրան ինչ֊որ վիթխարի թիթեռի տեսք էին տալիս։ Ես կանգնել ու նայում էի նրան հիացմունքի ու վախի խառը զգացումով․ ինձ շարունակ թվում էր, որ ահա նա ուր որ է կսայթաքի ու կթաղվի դավաճան ճահճուտը։ Հանկարծ իմ ետևում լսվեցին ինչ֊որ մեկի քայլերը։ Ես շրջվեցի ու համարյա կողքիս տեսա մի կնոջ։ Նա հայտնվեց այն կողմից, ուր ծուխ էր երևում, ցույց տալով Մերիփիթ֊հաուսի մոտիկությունը։ Բայց ավելի շուտ նրան նկատել չէի կարող, քանզի արահետը, որով նա գալիս էր, իջնում էր ներքև։

Ես կասկած չունեի, որ դա միսս Սթեփլտոնն է, քանի որ դժվար թե այս կողմերում ուրիշ կանայք պատահեին։ Բացի դրանից, նրա մասին ինձ ասել էին որպես գեղեցկուհու, իսկ արահետով եկող կինը իսկապես ապշեցնում էր իր անսովոր գեղեցկությամբ։ Քրոջ ու եղբոր միջև ավելի մեծ տարբերություն դժվար էր պատկերացնել։ Եղբայրը մոխրագույն աչքերով դժգույն շիկահեր էր, քույրը՝ նրբագեղ, բարեկազմ, բարձրահասկ մի թխահեր։ Այդպիսի կրակոտ թխահեր կանանց Անգլիայում չէի պատահել։ Նրա նուրբ, հպարտ դիմագծերը այնքան կանոնավոր էին, որ դեմքը կարող էր անկենդան թվալ, եթե չլինեին արտահայտիչ բերանն ու հրաշալի տամուկ աչքերի սուր հայացքը։ Իդեալական կազմվածքը, շքեղ հագուստը՝ որքա՜ն տարօրինակ էր այդպիսի էակին տեսնել տորֆային ճահիճների մեջ ոլորվող ամայի արահետի վրա։ Երբ ես շրջվեցի, այդ կնոջ հայցացքն ուղղված էր Ստեփլտոնի վրա, բայց նա իսկույն արագացրեց քայլերն ու մոտեցավ ինձ։ Ես բարձրացրի գլխարկս, արդեն պատրաստվելով բացատրել իմ ներկայությունն այստեղ, երբ հանկարծ նրա խոսքերն իմ միտքը ուղղեցին բոլորովին ուրիշ կողմ։

― Հեռացե՛ք այստեղից, ― ասաց նա, ― անմիջապես մեկնեք Լոնդոն։

Ի պատասխան ես միայն շշմած հայացքս հառեցի նրան։ Նա փայլեցրեց աչքերն ու անհամբերությամբ ոտքով դոփեց։

― Ինչո՞ւ մեկնեմ, ― հարցրի ես։

― Բացատրություն մի պահանջեք։ ― Նա խոսում էր կամաց, արագ ու փոքր֊ինչ ղատասում էր։ ― Աստծո սիրույն, լսեցեք ինձ։ Մեկնեցե՛ք, և որպեսզի այլևս ձեր ոտքն այստեղ չդիպչի։

― Բայց ես նոր եմ միայն եկել։

― Աստվա՜ իմ, ― բացականչեց նա, ― մի՞թե չեք հասկանում, որ ես ձեր բարին եմ ցանկանում։ Մեկնեցեք Լոնդոն։ Այսօր ևեթ։ Ձեզ այստեղ մնալ չի կարելի։ Ս՜֊ս։ Եղբայրս գալիս է։ Ոչ մի խոսք չասեք նրան․․․ Բարի եղեք, պոկեք ինձ համար ահա այն խոլորձը։ Այստեղ մեզ մոտ շատ խոլորձ կա, բայց դուք մի փոքր ուշացել եք, աշնան դեմ նրանք սկսում են թառամել, և այստեղի բնությունը կորցնում է իր գեղեցկությունը։

Սթեփլտոնը թողեց թիթեռնիկի հետապնդումը և մոտեցավ մեզ՝ ամբողջովին կարմրատակած ու շնչակտուր։

― Ա՜խ, այդ դո՞ւ ես, Բերիլ, ― ասաց նա, և ես այդ ողջյունի մեջ մի առանձին ջերմություն զգացի։

― Այդ ինչպե՜ս ես տաքացել, Ջեկ։

― Այո, ես ընկա մի հրաշալի Cyclopides֊ի ետևից։ Ուշ աշնանն այստեղ դրանց հաճախ չես պատահի։ Բայց ափսոս, չկարողացա բռնել։

Նա խոսում էր հանգիստ֊անփույթ տոնով, միաժամանակ իր մոխրագույն մանրիկ աչքերը քրոջից դարձնում ինձ վրա։

― Դուք, կարծես, արդեն ծանոթացե՞լ եք։

― Այո, ես սըր Հենրիին ասում էի, որ հիմա արդեն ուշ է մեր ճահիճների գեղեցկությամբ հիանալ՝ խոլորձները թոշնում են։

― Ի՞նչ։ Ինչ ես կարծում, ո՞վ է կանգնած քո առջև։

― Սըր Հենրի Բասքըրվիլը։

― Ո՛չ, ո՛չ, ― ասացի ես, ― ուրիշի տիտղոսով ինձ մի մեծարեք։ Ես ընդամենը սըր Հենրիի բարեկամն եմ, դոկտոր Ուոթսնը։

Սրտնեղության կարմիրը պատեց նրա արտահայտիչ դեմքը։

― Ուրեմն, մենք խոսում էինք առանց իրար հասկանալու, ― ասաց նա։

― Այո, այնքան էլ շատ ժամանակ չունեիք խոսելու, ― նկատեց Սթեփլտոնը՝ շարունակելով քննախույզ նայել քրոջը։

― Ես դոկտոր Ուոթսնին մեր հարևանի տեղը դրեցի, ― ասաց կինը։ ― Իսկ նրա համար, երևի, բոլորովին միևնույն է՝ ծաղկում են հիմա խոլորձները, թե ոչ։ Բայց դուք, այդուհանդերձ, կանցնե՞ք մեզ մոտ՝ Մերիփիթ֊հաուս։

Մի քանի րոպեից մենք մոտեցանք մռայլ տեսքով մի ֆերմայի, որը, հավանաբար, հեռավոր ժամանակներում ծառայել էր որևէ ունևոր անասնապահի համար իբրև կացարան, իսկ հետո վերակառուցվել էր ավելի ժամանակակից ոճով։ Ֆերման շրջապատում էր փոքրիկ պարտեզը․ ծառերը այդտեղ, ինչպես և ճահիճներում, ցածրիկ էին, վտիտ։ Լքվածություն ու տխրություն էր համակում մարդու։ Դուռը բացող ծառան սազական էր տանը՝ ծեր, ամբողջովին կնճռապատ, դեղնած սերթուկով։ Սակայն սենյակները զարմացրին ինձ իրենց չափերով ու նրբագեղ կահավորությամբ․ վերջինս, երևի, պետք էր վերագրել տիրուհու ճաշակին։ Պատուհանից նայեցի անծայրածիր, գրանիտե գլաքարերով լցված ճահիճներին, որոնք ձգվում էին մինչև հեռվում հազիվ նշմարվող հորիզոնի գիծը, ու մտածեցի․ «Ի՞նչն է այս կրթված մարդուն ու նրա գեղեցկուհի քրոջը բերել այս խուլ վայրերը»։

― Բնակության համար տարօրինակ տեղ ենք ընտրել, այնպես չէ՞, ― ասաց Սթեփլտոնը՝ ասես պատասխանելով իմ մտքերին։ ― Բայց և այնպես, այստեղ մեզ համար լավ է, այնպես չէ՞, Բերիլ։

― Այո, շատ լավ է, ― պատասխանեց նա, բայց նրա խոսքերը մի տեսակ անհամոզիչ հնչեցին։

― Ես դպրոց ունեի հյուսիսային կոմսություններից մեկում, ― ասաց Սթեփլտոնը։ ― Իմ խառնվածքի մարդու համար այդպիսի աշխատանքը չորուցամաք է, անհետաքրքիր, բայց ինձ հրապուրում էր երիտասարդության հետ սերտ մոտիկությունը։ Ինչպչսի՜ երջանկություն է որևէ բան տալ նրանց քեզանից, քո գաղափարներից, տեսնել, թե աչքիդ առաջ ինչպես են ձևավորվում պատանի մտքերը։ Բայց ճակատագիրը շուռ եկավ մեր դեմ։ Դպրոցում համաճարակ բռնկվեց․ երեք տղա մահացան։ Մեզ այնպես էլ չհաջողվեց այդ հարվածից հետո գործը շտկել, իմ կապիտալի մեծ մասը անվերադարձ կորավ։ Բայց և այնպես, եթե բաժանված չլինեի իմ թանկագին երեխաներից, կուրախանայի այդ անհաջողությամբ, քանզի բուսաբանության ու կենդանաբանության նկատմամբ ինձ պես մոլություն ունեցող մարդն այստեղ աշխատանքի անսպառ աղբյուր ունի։ Հետո, քույրս էլ բնության պակաս սիրահար չէ։ Դոկտոր Ուոթսն, այս խոստովանության մեղավորը ինքներդ եք․ ո՞վ էր ձեզ ասում այդպիսի տխուր հայացք հառել մեր ճահիճներին։

― Այո, չեմ ժխտում, ինձ իսկապես թվում է, որ այստեղ ապրելը ձանձրալի է ոչ այնքան ձեզ, որքան ձեր քրոջ համար։

― Ոչ, ես չեմ ձանձրանում, ― արագ պատասխանեց քույրը։

― Մենք զբաղված ենք գիտական աշխատանքով, ունենք մեծ գրադարան ու շատ հետաքրքիր հարևաններ։ Դոկտոր Մորտիմերը իր բնագավառում շատ կարդացած մարդ է, դժբախտ սըր Չարլզը՝ նույնպես հիանալի զրուցակից։ Մենք նրա հետ շատ մտերիմ էինք, և ես նույնիսկ չեմ կարող ասել, թե այդ կորուստը որքան ծանր է մեզ համար։ Իսկ ի՞նչ կասեք, եթե ես այսօր այցելեմ սըր Հենրիին։ Դա նրան չի՞ խանգարի։

― Ես համոզված եմ, որ նա շատ ուրախ կլինի ծանոթանալ ձեզ հետ։

― Այդ դեպքում բարի եղեք նախազգուշացնել նրան։ Գուցե մեզ հաջողվի օգնել նրան սկզբնական շրջանում, քանի դեռ չի հարմարվել նոր տեղին․․․ Իսկ հիմա, դոկտոր Ուոթսն, եկեք վերև բարձրանանք, ես ձեզ ցույց կտամ իմ թեփաթևավորների հավաքածուն։ Համարձակվում եմ ասել, որ Անգլիայի այս մասում դուք ավելի ամբողջական հավաքածու չեք գտնի։ Իսկ երբ վերջացնենք, նախաճաշն էլ պատրաստ կլինի։

Բայց ես շտապում էի հովանավորյալիս՝ սըր Հենրիի մոտ։ Մռայլ ճահիճները, դժբախտ պոնիի վախճանը, հանելուկային ոռնոցը, որն ինչ֊որ կապի մեջ էր մտնում Բասքըրվիլների տոհմում գոյություն ունեցող մռայլ ավանդության հետ․ այդ ամենը տխրությամբ էր համակել ինձ։ Իսկ այդ շատ թե քիչ անորոշ տպավորություններին ավելացան նաև միսս Սթեփլտոնի միանգամայն պարզորոշ խոսքերը, որոնք այնպիսի համոզիչ վստահությամբ ասվեցին, որ ես չէի կարող կասկածել դրանց լրջությանն ու խորությանը։ Ես հրաժարվեցի նախաճաշի համառ հրավերքներից և նույն արահետով ուղևորվեցի տուն։

Սակայն, բացի այդ արահետից, այստեղ, ըստ երևույթին, կար և մի ուրիշ, ավելի կարճ ուղի, քանզի դեռ ճամփա չէի ընկել, երբ իմ առջև տեսա միսս Սթեփլտոնին։ Այտերի վառվող կարմրությունը ավելի մեծ հմայք էր տալիս նրան։ Նա նստած էր ճամփեզրի քարին՝ ծանր շնչելով ու ձեռքը կրծքին սեղմած։

― Ես ուզում էի հասնել ձեզ, դոկտոր Ուոթսն, և ամբողջ ճանապարհը վազել եմ, ― խոսեց նա։ ― Չհասցրի նույնիսկ գլխարկս դնել։ Ես չեմ ուշանա, թե չէ եղբայրս կարող է նկատել իմ բացակայությունը։ Ուզում եմ միայն ներողություն խնդրել իմ հիմար սխալի համար․ չէ՞ որ ես ձեզ սըր Հենրիի տեղը դրեցի։ Խնդրում եմ մոռանաք այն ամենը, ինչ ասացի։ Դա ոչ մի կապ չունի ձեզ հետ։

― Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, միսս Սթեփլտոն։ Իմ բարեկամ սըր Հենրիի ճակատագիրը շատ է հետաքրքրում ինձ։ Ասացեք, ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ նա մեկնի Լոնդոն։

― Կանացի քմահաճույք, դոկտոր Ուոթսն։ Երբ մենք ավելի մոտիկից ծանոթանանք, դուք կհամոզվեք, որ ես միշտ չէ, որ կարող եմ բացատրել իմ խոսքերն ու արարքները։

― Ո՛չ, ո՛չ։ Ես հիշում եմ, թե ինչ հուզված ձայն ունեիք, հիշում եմ ձեր աչքերը։ Միսս Սթեփլտոն, անկեղծ եղեք ինձ հետ, խնդրում եմ։ Հենց որ ես հայտնվեցի այստեղ, իսկույն զգացի, որ շուրջս ինչ֊որ ուրվականներ են հավաքվում։ Կարծես քայլում ես Գրիմպենյան ճահճուտի վրայով․ ուր որ է կթաղվես այդ կանաչ մարգագետիններից մեկի մեջ, և ոչ ոք քեզ չի օգնի այնտեղից դուրս գալու։ Բացատրեցեք, թե ի՞նչ էիք ակնարկում, և ես ձեր նախազգուշացումը կհաղորդեմ սըր Հենրիին։

Անվճռականության ստվեր անցավ միսս Սթեփլտոնի դեմքի վրայով, բայց, մի վայրկայն էլ չանցած, նրա հայացքը նորից խստացավ, և նա պատասխանեց․

― Դուք իմ խոսքերին չափազանց մեծ նշանակություն եք տալիս, դոկտոր Ուոթսն։ Սըր Չարլզի մահը ցնցել է ինձ ու եղբորս։ Մենք հաճախ էինք հանդիպում հանգուցյալի հետ, որովհետև նրա սիրած զբոսանքը ահա այս արահետով էր, որը տանում է դեպի մեր տուն։ Բասքըրվիլների տոհմի վրա ծանրացած անեծքի ավանդությունը տանջում էր սըր Չարլզին, և երբ աղետը պայթեց, ես հասկացա, որ նրա երկյուղները հիմնավոր էին։ Այժմ ինձ շատ է անհանգստացնում սըր Չարլզի ժառանգի գալուստը, և ես հարկ եմ համարում նախազգուշացնել այն վտանգի մասին, որ սպառնում է նրան։ Ահա և բոլորը, ուրիշ ոչինչ չեմ ուզում ասել։

― Բայց ձեր կարծիքով, ո՞րն է այդ վտանգը։

― Դուք գիտե՞ք շան ավանդությունը։

― Ես այդ անմտությանը չեմ հավատում։

― Իսկ ես հավատում եմ։ Եթե դուք թեկուզ որևէ ազդեցություն ունեք սըր Հենրիի վրա, տարեք նրան այստեղից։ Սա ճակատագրական վայր է Բասքըրվիլների համար։ Աշխարհը մեծ է։ Ինչո՞ւ պետք է սըր Հենրին ապրի հենց այստեղ, ուր նրան վտանգ է սպառնում։

― Ահա հենց դրա համար էլ նա որոշել է ապրել այստեղ։ Այդպես է նրա բնավորությունը, և եթե դուք ավելի պարզ չարտահայտվեք, դժվար թե ինձ հաջողվի տանել նրան այստեղից։

― Ես ձեզ ավելի որոշակի տեղեկություններ տալ չեմ կարող, քանի որ այդպիսիք չունեմ։

― Այդ դեպքում, միսս Սթեփլտոն, թույլ տվեք ևս մեկ հարց տալ ձեզ։ Եթե դա այն ամենն է, ինչ պետք է ասեիք ինձ, ուրեմն, ինչո՞ւ էիք վախենում, որ հանկարծ ձեր եղբայրը կարող է լսել ձեզ։ Ըստ իս, այստեղ չկա մի այնպիսի բան, որ կարող էր դուր չգալ նրան կամ մեկ ուրիշին։

― Եղբայրս շատ է ուզում, որ Բասքըրվիլ֊հոլլը չամայանա, դա կվնասի աղքատ մարդկանց, որոնք ապրում են այստեղ՝ ճահիճներում։ Նա սաստիկ կբարկանա ինձ վրա, եթե իմանա, որ ես որևէ կերպ ձգտում եմ ազդել սըր Հենրիի վրա։ Բայց ես կատարեցի իմ պարտքը և այլևս ոչ մի խոսք չեմ ասի։ Իսկ հիմա ես պետք է գնամ, թե չէ նա կնկատի իմ բացակայությունը և կկասկածի, որ խոսել եմ ձեզ հետ։ Մնաք բարով։

Նա շուռ եկավ ու շուտով անհետացավ գլաքարերի մեջ, իսկ ես, համակված ինչ֊որ անորոշ վախով, քայլերս ուղղեցի դեպի Բասքըրվիլ֊հոլլ։

==Գլուխ VIII Դոկտոր Ուոթսնի առաջին հաշվետվությունը==

Սկսած այսօրվանից ես դեպքերի ընթացքը կշարադրեմ միստր Շերլոկ Հոլմսին ուղղված իմ նամակներով, որոնք այժմ դրված են առջևս, սեղանի վրա։ Դրանք պահպանվել են ամբողջությամբ, եթե չհաշվենք մի կորած թերթը, և իմ բոլոր մտքերն ու կասկածները կհաղորդեն ավելի ճշգրիտ, քան կարող էի անել ինքս՝ հույս դնելով միայն հիշողությանս վրա, չնայած այնտեղից դեռ չեն ջնջվել այն օրերի ողբերգական դեպքերը։

Բասքըրվիլ֊հոլլ, 13 հոկտեմբերի

Թանկգին Հոլմս․

Իմ նախորդ նամակներից ու հեռագրերից դուք գիտեք այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին ժամանակներս աշխարհի այս ամենախուլ անկյունում։ Ինչքան երկար ես ապրում այստեղ, այնքան ավելի ու ավելի է հոգուդ մեջ ներծծվում այս ճահիճների, այս անծայրածիր տարածությունների վհատությունը, որոնք, սակայն, զուրկ չեն ինչ֊որ մռայլ հմայքից։ Հերիք է ոտք դնես այստեղ, և զգում ես, որ ժամանակակից Անգլիան մնաց ետևում, իսկ նրա փոխարեն տեսնում ես շուրջդ նախապատմական մարդու կացարանի ու աշխատանքի հետքերը միայն։ Այդ վաղուց անհետացած ցեղը հիշեցնում է իրեն ամենուրեք․ ահա նրա քարանձավները, ահա գերեզմանները, ահա վիթխարի քարաբեկորները, որոնք մնացել են այնտեղ, ուր, հավանաբար, եղել են նրա կռատները։ Դիտելով պարզ գործիքներով փորված բլրալանջերը, որտեղ մթին են տալիս այդ քարանձավները, մոռանում ես, թե որ դարում ես ապրում, և եթե հանկարծ դրանցից մեկի ցածրիկ կամարի տակ հայտնվեր գազանի մորթի հագած մազոտ մի արարած և աղեղի մեջ դներ կայծքարի սայրով նետը, կզգայիք, որ նրա ներկայությունն այդտեղ ավելի տեղին է, քան ձերը։ Ամենատարօրինակն այն է, որ այդ մարդիկ այսպես խիտ բնակեցրել են այս անբերի տեղերը։ Ես երկրաբան չեմ, բայց, ըստ իս, դա բոլորովին էլ ռազմատենչ ցեղ չի եղել, այլ ավելի շուտ ճնշված ցեղ, որը բավարարվել է նրանով, ինչից ուրիշները հրաժարվել են։

Սակայն այս ամենը ոչ մի կապ չունի իմ այստեղ գալու հետ և, հավանաբար, բոլորովին հետաքրքիր չէ այնպիսի հույժ պրակտիկ մարդուն, որպիսին դուք եք։ Ես մինչև հիմա չեմ կարող մոռանալ ձեր անտարբերությունը այն հարցին՝ արև՞ն է երկրի շուրջը պտտվում, թե՝ երկիրը արևի։ Ուրեմն, եկեք անցնենք այն փաստերին, որոնք անմիջական կապ ունեն սըր Հենրի Բասքըրվիլի հետ։

Վերջին մի քանի օրերը դուք ինձանից ոչ մի լուր չեք ստացել այն պարզ պատճառով, որ ես պատմելու բան չունեի։ Բայց հետո տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք, որի մասին ձեզ կզեկուցեմ իր ժամանակին, իսկ այժմ քննենք մեր գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։ Այդ հանգամանքներից մեկը, հույժ էական, չնայած ես իմ նամակներում համարյա չեմ հիշատակել նրա մասին, ճահիճներում թաքնվող տաժանակիր աքսորականն է։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նա հեռացել է այս տեղերից՝ հուրախություն միայնակ ֆերմաների բնակիչների։ Նրա փախուստից անցել է երկու շաբաթ, և այդ ժամանակից նրա մասին ձեն֊ձուն չկա։ Դժվար է պատկերացնել, որ մարդ այսքան ժամանակ կարող է ապրել ճահիճներում։ Ճիշտ է, թաքնվելու տեղ կա․ քարանձավներից յուրաքանչյուրը կարող էր ապաստան ծառայել նրան։ Բայց ախր առանց սնունդի չես կարող ապրել, եթե միայն ոչխարներ չբռնես ու չմորթես։ Չէ, աքսորականն անշուշտ հեռացել է այս վայրերից, ուստի հեռավոր ֆերմաների բնակիչներն այժմ հանգիստ են քնում։

Մենք՝ Բասքըրվիլ֊հոլլում ապրող չորս առողջ, ուժեղ տղամարդիկս, հարկ եղած դեպքում կարող ենք պաշտպանել մեզ, բայց խոստովանում եմ՝ Սթեփլտոնների մասին մտածելիս, ես անհանգստանում եմ։ Մոտ հարևաններ չունեն, այնպես որ չեն կարող հույս դնել որևէ մեկի օգնության վրա։ Աղախինը, ծեր ծառան, քույրն ու եղբայրը, վերջինս, հավանաբար, շատ էլ ուժեղ մարդ չէ, ահա և Մերիփիթ֊հաուսի բոլոր բնակիչները։ Նրանք լրիվ անօգնական կլինեն այդ նոթինգհիլյան մարդասպանի ձեռքում, եթե նա թափանցի նրանց տուն։ Մենք սըր Հենրիի հետ շատ էինք անհանգստանում նրանց համար և նույնիսկ ուզում էինք, որ ձիապան Փերկինսը գիշերի Մերիփիթ֊հաուսում, բայց Սթեփլտոնը այդ մասին լսել անգամ չուզեց։

Բանն այն է, որ մեր բարեկամ բարոնետն սկսում է խիստ հետաքրքրություն ցուցաբերել իր գեղեցկուհի հարևանուհու նկատմամբ։ Ասենք, դա զարմանալի էլ չէ, որովհետև նա կենդանի, գործարար մարդ է, ձանձրանում է այդպիսի խուլ վայրում, իսկ Բերիլը, պետք է խոստովանել, հմայիչ ու գեղեցիկ կին է։ Նրա մեջ ինչ֊որ էկզոտիկ կրակոտություն կա, ի հակաադրություն իր սառնարյուն ու բոլորովին անկիրք եղբոր։ Միաժամանակ Սթեփլտոնի մեջ զգացվում է թաքնված մի կրակ։ Դատելով ամեն ինչից, նա քրոջ վրա մեծ ազդոցություն ունի․ ես շատ անգամներ եմ որսացել նրա այն հայացքները, որ նա խոսակցության ժամանակ նետում է եղբոր վրա, կարծես սպասելով իր խոսքերի հավանությանը։ Ուզում եմ հավատալ, որ նրանք հաշտ են իրար հետ։ Աչքերի այդպիսի չոր փայլը և բարակ, սեղմված շրթունքները հաճախ խոսում են հաստատակամ, գուցե նաև դաժան բնավորության մասին։ Համենայն դեպս, այդ բնագետը հետաքրքիր տիպ է, և դուք անպատճառ կհետաքրքրվեք նրանով։

Հենց նույն օրը նա այցի եկավ սըր Հենրիին, իսկ հաջորդ առավոտյան մեզ տարավ այնտեղ, ուր տեղի էր ունեցել անառակ Հուգոյի հետ կախված դեպքը։ Մենք մի քանի մղոն մտանք ճահիճների խորքը ու հայտնվեցինք ոչ մեծ մի դաշտում, այնքան մռայլ, որ հենց ինքնին կարող էր նպաստել նման լեգենդի ստեղծմանը։ Փշրվող քարե սյուների միջև ընկած նեղ անցուղին մեզ դուրս բերեց ճահճուտով ծածակված մի բաց մարգագետնիկ։ Նրա մեջտեղում ընկած էին վերևից նեղացող և ինչ֊որ հրեշի վիթխարի փտած ժանիքներ հիշեցնող երկու հսկայական քարեր։ Այստեղ ամեն ինչ ճշտորեն համընկնում էր այն տեսարանի նկարագրությանը, ուր խաղացվել է այդ վաղեմի ողբերգությունը։ Սըր Հենրին հետաքրքրությամբ շուրջն էր նայում ու մի գլուխ հարցնում Սթեփլտոնին՝ մի՞թե նա հավատում է մարդկային գործերում գերբնական ուժերի միջամտությանը։ Նրա տոնն անփույթ էր, բայց, ըստ երևույթին, շատ լուրջ էր վերաբերվում այդ ամենին։ Սթեփլտոնը պատասխանում էր զուսպ, շատ բան թերասելով ու պարզապես խնայելով երիտասարդ բարոնետին։ Նա մեզ պատմեց մի քանի նմանօրինակ դեպքեր, երբ ընտանիքները սերնդեսերունդ իրնց վրա զգում էին ինչ֊որ չար ուժերի ազդեցությունը, և բոլոր այդ պատմություններից հետո մեզ մոտ այն տպավորությունն ստեղծվեծ, որ Սթեփլտոնը այստեղի շատ բնակիչների հետ միասին հավատում է Բասքըրվիլների շան ավանդությանը։

Վերադարձի ճամփին մտանք Մերիփիթ֊հաուս՝ նախաճաշելու։ Հենց այդ ժամանակ էլ սըր Հենրին ծանոթացավ միսս Սթեփլտոնի հետ։ Առաջին իսկ հանդիպումից նա հրապուրվեց նրանով, և հազիվ թե ես սխալված լինեմ, եթե ասեմ, որ այդ զգացմունքը փոխադարձ է։ Երբ տուն էինք վերադառնում, նա մի գլուխ նրա մասին էր խոսում, և այդ պահից համարյա օր չի անցնում, որ մենք չհանդիպենք Սթեփլտոններին։ Այսօր նրանք մեզ մոտ են ճաշում, իսկ սըր Հենրին արդեն խսում է եկող շաբաթ նրանց այցելելու մասին։

Թվում է, թե Սթեփլտոնը քրոջ համար ավելի լավ ամուսին երազել իսկ չէր կարող, և, այնուամենայնիվ, ես շատ անգամներ եմ նկատել, որ նա խոժոռվում է, երբ սըր Հենրին ուշադրություն է դարձնում քրոջը։ Ըստ երևույթին, Սթեփլտոնը շատ է կապված Բերիլին, և նրա համար տխուր կլինի մենակ, բայց ախր դա եսասիրության գագաթնակետն է՝ արգելք լինել այդպիսի փայլուն միությանը։ Եվ այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ․ Սթեփլտոնը պարզապես չի ուզում, որ այդ մտերմությունը փոխվի սիրո, և, ինչպես նկատել եմ, ամեն կերպ աշխատում է նրանց առանձին չթողնել։ Ի դեպ, եթե գործը բարդանա նաև սիրավեպով, ապա ձեր ցուցումը՝ աչք չհեռացնել սըր Հենրիից, համարյա անիրագործելի կդառնա։ Իսկ եթե ես խստորեն հետևեմ ինձ տրված ցուցումին, մտածեցեք, թե ինչպես կխարխլի իմ հեղինակությունն այստեղ։

Օրերս, ավելի ճիշտ հինգշաբթի օրը, մեզ մոտ նախաճաշում էր դոկտոր Մորտիմերը։ Նա գերեզմանաթմբի պեղումներ էր կատարում Երկար ցածրադաշտում։ Նախապատմական մարդու գանգ է գտել այնտեղ, որը աննկարագրելի ցնծություն է պատճառում նրան։ Իր գործի մեկ ուրիշ այդպիսի էնտուզիաստ երևի չգտնես։ Նախաճաշից հետո հայտնվեցին Սթեփլտոնները, և, սըր Հենրիի խնդրանքով, դոկտորը մեզ բոլորիս առաջնորդեց կարմրածառի ծառուղին, ցույց տալու, թե ամեն ինչ ինչպես էր եղել այն ճակատագրական գիշերը։ Այդ ծառուղին երկար է, կիսամութ, երկու կողմից համատարած պարսպի պես ձգվում են խուզված կարմրածառերն ու ճիմի նեղ շերտերը։ Նրա հեռավոր ծայրում գտնվում է կիսաքանդ տաղավարը։ Հենց մեջտեղում ճահիճ տանող դռնակն է, որի մոտ ծերուկ Բասքըրվիլը թափ է տվել սիգարի մոխիրը։ Դռնակը փայտից է, սպիտակ ներկված ու փակված սողնակով, նրա ետևում փռված են անսահման ճահիճները։ Հիշեցի ձեր տեսությունը այստեղ կատարված ողբերգության առիթով ու փորձեցի պատկերացնել, թե այդ բոլորն ինչպես է եղել։ Դռնակի մոտ կանգնած, Բասքըրվիլը տեսել է ինչ֊որ բան, որը մոտենում էր ճահիճների կողմից և այնպես է վախեցել, որ գլուխը կորցրել է, սկսել է վազել ու վազել է այնքան, որ ուժասպառությունից ու սարսափից ցած է ընկել։ Նա վազել է երկար, մութ ծառուղով։ Բայց ո՞վ է նրան փախուստի մատնել։ Ճահիճների կողմից եկող որևէ գա՞մփռ, թե ոըրվականային մի շուն՝ վիթխարի, սև, անմռունչ։ Իսկ գուցե դա մարդկայի՞ն ձեռքի գործ է։ Գուցե գունատ, զգուշավոր Բերիմոռն ավելի շատ բան գիտե, քան ասում է։ Մշուշ ու լիակատար անորոշություն։ Եվ, այնուամենայնիվ, այդ ամենի ետևում աննահանջ ստվերի պես կանգնած է ոճրագործությունը։

Վերջին անգամ, ձեզ գրելուց ի վեր, ինձ հաջողվեց ծանոթանալ մեր հարևաններից ևս մեկի՝ միստր Ֆրեկլենդի հետ, որն ապրում է մեզնից հարավ չորս մղոնի վրա, Լեֆտեր֊հոլլում։ Դա մի ծերունի է, ալեհեր, կարմրադեմ ու շատ մաղձոտ։ Միստր Ֆրեկլենդը ցնորված է բրիտանական օրենսդրության հարցում և ամբողջ մի կարողություն տվել է քամուն ամեն տեսակ դատերի վրա։ Նա դատվում է բացառապես հանուն իր հաճույքի՝ հանդես գալով մեկ հայցվորի, մեկ պատասխանողի դերում, իսկ այդպիսի զվարճությունները, ինչպես գիտեք, էժան չեն նստում։ Հանկարծ նրա խելքին կփչի արգելել երթևեկությունն իր տիրույթի մոտով՝ թող ծխական խորհուրդն ապացուցի, որ դա ճիշտ չէ։ Հետո սեփական ձեռքով կջարդի ինչ֊որ մեկի դռնակն ու կասի, որ այդտեղ դարեր շարունակ ճանապարհ է եղել, թող տերը դատի տա նրան ուրիշի սահմանները խախտելու համար։ Նա անգիր գիտե հնագույն համայնքի իրավունքը և իր գիտելիքները կիրառում է մի դեպքում հարևան Ֆերվորսի գյուղակի շահերից ելնելով, մյուս դեպքում ի վնաս նրա։ Այնպես որ գյուղակի բնակիչները փոխնփոխ մեկ ցնծությամբ տանում են նրան փողոցներով, մեկ հանձնում սիմվոլիկ հրկիզման։ Ասում են, իբր, հիմա միստր Ֆրեկլենդի ձեռքին յոթ դատ կա, որոնք, ամենայն հավանականությամբ, կկլանեն նրա կարողության մնացորդները, և նա, այդպիսով, զրկվելով իր խայթից, կդառնա լիովին անվնաս, խաղաղ մի ծերուկ։ Մյուս բոլոր դեպքերում նա մեղմ, բարեհոգի մարդ է, և ես նրա մասին հիշատակում եմ լոկ այն պատճառով, որ դուք պահանջում եք մեր բոլոր հարևանների նկարագրությունը։

Այժմ միստր Ֆրեկլենդը իր համար մի շատ տարօրինակ զբաղմունք է գտել։ Լինելով սիրող֊աստղագետ և ունենալով հրաշալի մի հեռադիտակ՝ նա օրերով պառկում է իր տան տանիքին և դիտում ճահիճները՝ հուսալով գտնել փախած աքսորականին։ Եթե միստր Ֆրեկլենդն իր անսպառ եռանդն օգտագործեր միայն դրա վրա, ապա ամեն ինչ հիանալի կլիներ, սակայն լուրեր են պտտվում, որ նա իբր պատրաստվում է պատասխանատվության կանչել դոկտոր Մորտիմերին, որն ինչ֊որ գերեզման է քանդել՝ առանց մոտ ազգականների համաձայնության։ Ինչպես կռահում եք, խոսքը վերաբերում է նեոլիթյան մարդու գանգին, որ հայտնաբերված է Երկար ցածրադաշտի գերեզմանաթմբի պեղումների ժամանակ։ Այո, միստր Ֆրեկլենդը որոշ բազմազանություն է մտցնում մեր կյանքում, իսկ այժմ դա մեզ համար խիստ անհրաժեշտ է։

Այժմ, հաղորդելով ձեզ այս ամենը, ինչ կարելի էր՝ փախած աքսորականի, Սթեփլտոնների, դոկտոր Մորտիմերի ու միստր Ֆրեկլենդի մասին Լեֆտեր֊հոլլից, ես կանցնեմ ամենակարևոր կետին ու կպատմեմ Բերիմոռների մասին, մասնավորապես այն տարօրինակ դեպքերի, որոնք կատարվեցին այս գիշեր։

Սկսեմ Լոնդոնից ուղարկած ձեր հեռագրից, որով պետք է համոզվեինք, թե այդ օրը Բերիմոռը տանն էր եղել։ Դուք արդեն գիտեք փոստապետի հետ իմ զրույցի մասին, որից պարզվեց, որ մեր ստուգումը ոչ մի արդյունք չտվեց և մենք այնպես էլ չստացանք մեզ անհրաժեշտ տեղեկությունները։

Ես սըր Հենրիին պատմեցի իմ անհաջողության մասին, և նա, իրեն հատուկ անմիջականությամբ, անմիջապես կանչեց Բերիմոռին ու հարցրեց հեռագրի մասին։ Բերիմոռն ասաց, որ հեռագիրն ստացվել է։

― Տղան հեռագիրը տվեց ձեր ձե՞ռքը, ― հարցրեց սըր Հենրին։

Բերիմոռը զարմացած նայեց նրան ու մի րոպե մտածեց։

― Ոչ, ― ասաց նա, ― ես այդ ժամանակ ձեղնահարկում էի, և հեռագիրը կինս բերեց։

― Իսկ պատասխանն ինքնե՞րդ գրեցիք։

― Ոչ, ես ասացի կնոջս ինչպես պատասխանել, նա իջավ ներքև ու գրեց։

Երեկոյան Բերիմոռը սեփական նախաձեռնությամբ նորից վերադարձավ այդ թեմային։

― Սըր Հենրի, ես լավ չհասկացա, թե դուք ինչո՞ւ էիք հարձուփորձում այն հեռագրի մասին, ― ասաց նա։ ― Մի՞թե ես մեղանչել եմ ինչ֊որ բանում ու կորցրել ձեր վստահությունը։

Սըր Հենրին ջանաց հավաստիացնել Բերիմոռին, որ դա այդպես չէ, և, որպեսզի վերջնականապես հանգստացնի նրան, բավական շատ նվերներ տվեց իր հին իրերից, քանի որ Լոնդոնում կատարած գնումներն արդեն հասել էին Բասքըրվիլ֊հոլլ։

Ինձ շատ է հետաքրքրում միսիս Բերիմոռը։ Նա շատ պատկառելի, հարգարժան կին է՝ պուրիտանական հակումներով, և, ըստ երևույթին, ոչ այնքան էլ խելոք։ Թվում է, թե ավելի անվրդով էակ դժվար է պատկերացնել, բայց դուք արդեն գիտեք, որ առաջին գիշերը ես լսեցի նրա դառն հեկեկանքը, և այդ օրվանից շատ անգամներ եմ արցունքի հետքեր նկատել նրա դեմքին։ Ինչ֊որ ծանր վիշտ է կրծում այդ կնոջը։ Երբեմն մտքովս անցնում է, թե գուցե դա անմաքուր խղճի տառապանքներից է։ Իսկ հետո ես սկսում եմ Բերիմոռի մեջ կասկածել տնային բռնակալի։ Ինձ միշտ թվացել է, որ նա կասկածելի, տարօրինակ անձնավորություն է, իսկ անցած գիշերվա դեպքերը վերջնականապես ուժեղացրին կասկածներս։ Սակայն այդ պատահարն ինքնին այնքան էլ կարևոր չէ։ Դուք, հավանաբար, հիշում եք, որ ես այնքան էլ խոր չեմ քնում, իսկ այստեղ՝ Բասքըրվիլ֊հոլլում, երբ ամբողջ ժամանակ հարկ է զգույշ լինել, քունս առանձնապես զգայուն է։ Երեկ գիշեր, մոտ ժամը երկուսին, ես գողունի քայլեր լսեցի սենյակիս մոտ։ Վեր կացա, բացեցի դուռն ու նայեցի միջանցք։ Ինչ֊որ մեկի երկար, սև ստվերը սահեց այնտեղով։ Ստվերն ընկնում էր մի մարդուց, որը կամացուկ անցնում էր միջանցքով՝ մոմը ձեռքին։ Նա ներքնաշապիկով էր, տաբատով, ոտաբոբիկ։ Ես նշմարեցի նրա աղոտ ուրվագիծը միայն։ Բայց հասակից կռահեցի, որ դա Բերիմոռն է։ Նա քայլում էր անձայն, դանդաղ, և նրա յուրաքանչյուր շարժման մեջ ինչ֊որ գողային, զգուշացող բան կար։

Դուք իմ նամակներից արդեն գիտեք, որ երկու միջանցքները հատվում են սրահով, որը շրջապատում է հոլլը։ Ես սպասեցի, մինչև Բերիմոռը ծածկվեց աչքիցս, և շարժվեցի նրա ետևից։ Երբ մտա սրահ, նա արդեն միջանցքի հեռավոր ծայրում էր։ Հետո սենյակներից մեկի բաց դռնից լույս շողաց, ուրեմն, նա մտավ այնտեղ։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ սենյակներն անբնակ են, այնտեղ նույնիսկ կահույք չկա, հետևաբար, Բերիմոռի վարմունքը բոլորովին հանելուկային էր։ Նա կանգնել էր այնտեղ, ըստ երևույթին անշարժ, որովհետև մոմի բոցը չէր թրթռում։ Աշխատելով քայլել որքան կարելի է անձայն՝ ես անցա ամբողջ միջանցքը և կողափայտի ետևից նայեցի բաց դռնից ներս։

Բերիմոռը կանգնել էր լուսամուտի մոտ, մոմը մոտեցրած ապակուն։ Ես տեսնում էի նրա կիսադեմը՝ լարվածության մեջ քարացած դեմքը, դեպի ճահիճների անթափանց խավարն ուղղված հայացքը։ Մի քանի րոպե նա անքթիթ նայում էր պատուհանից դուրս, հետո կամացուկ տնքաց ու անհամբեր շարժումով հանգցրեց մոմը։ Ես անմիջապես վերադարձա սենյակս և շուտով դռան ետևից լսեցի նույն գաղտագողի քայլերը։ Երկար ժամանակ անցնելուց հետո, թույլ քնի միջից ինձ հասավ, թե ինչպես ինչ֊որ տեղ բանալի պտտեցին կողպեքի մեջ, բայց թե ո՞րտեղից էր գալիս այդ ձայնը՝ դժվար էր որոշել։

Թե այս բոլորն ինչ է նշանակում, չգիտեմ, բայց այս մռայլ տանը ինչ֊որ գաղտնի գործեր են կատարվում, որոնց էությանը մենք վաղ թե ուշ հասու կլինենք։ Չեմ ուզում ձեզ անհանգստություն պատճառել սեփական տեսություններիս շարադրմամբ, քանզի դուք խնդրել եք հաղորդել միայն փաստեր։ Այսօր առավոտյան ես երկար խոսեցի սըր Հենրիի հետ, և մենք գործողության պլան մշակեցինք՝ նկատի ունենալով իմ գիշրային դիտումները։ Բայց ես կլռեմ այդ մասին մինչև հաջորդ նամակս, որը դրանից միայն կշահի։

==Գլուխ IX Դոկտոր Ուոթսնի երկրորդ հաշվետվությունը==

Թանկագին Հոլմս․

Եթե այստեղ գալու սկզբնական շրջանում ձեր դեսպանը նորություններով ձեզ երես չէր տալիս, ապա խոստովանեք, որ այժմ նա բաց թողածը ետ է բերում, քանզի դեպքերը արագորեն հաջորդում են իրար։ Իմ վերջին հաշվետվությունն ավարտել էի Բերիմոռի դրամատիկ նկարագրությամբ դատարկ սենյակի պատուհանի մոտ, իսկ այդ պահից մոտս կուտակվել է նորությունների ամբողջ մի կույտ, որը, անկասկած, շատ կզարմացնի ձեզ։ Ոչ մի կերպ չէի կարող կռահել, որ գործերն այսպիսի ընթացք կստանան։ Վերջին երկու օրերի ընթացքում իրադրությունը մի կողմից զգալիորեն պարզվեց, մյուս կողմից՝ ավելի բարդացավ։ Բայց ամեն բան հերթով պատմեմ, սյնպես, որ դուք կարողանաք ինքներդ դատել այդ մասին։

Իմ գիշերային արկածից հետո հետևայլ առավոտյան ես դեռ նախաճաշից առաջ խուզարկեցի այն սենյակը, ուր մտել էր Բերիմոռը։ Այն պատուհանը, որտեղից նա այնպես ակնապիշ նայում էր, տան մնացած բոլոր պատուհանների նկատմամբ մի առավելություն ունի․ այդտեղից ամենալավ տեսարանն է բացվում ճահիճների վրա։ Երկու ծառերի արանքի բացվածքից դրանք ոնց որ ափիդ մեջ լինեն, իսկ մյուս պատուհաններից համարյա չեն երևում։ Հետևաբար, Բերիմոռն ընտրել էր այդ պատուհանը, որպեսզի տորֆային ճահիճներում տեսնի ինչ֊որ մեկին կամ ինչ֊որ բան։ Սակայն գիշերը մութ էր, և ես չգիտեմ, թե նա ինչի վրա էր հույս դրել։ Հետո մտածեցի՝ գուցե դա սիրային որևէ բանսարկություն է։ Այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա․ և՛ զգուշավորությունը, որով նա գործում էր, և՛ կնոջ տանջվելը։ Նրա արտաքինով մարդը բոլոր տվյալներն ունի որևէ գյուղական աղջկա սիրտը գերելու, այնպես որ այդ ենթադրությունն անհիմն չէ։ Այն ժամանակ սենյակ վերադառնալով՝ ես լսեցի, թե ինչպես ինչ֊որ տեղ դուռը բացեցին։ Հավանաբար, Բերիմոռը գնաց գաղտնի տեսակցության։ Այդ մտքերն ինձ զբաղեցրեցին ամբողջ հետևյալ առավոտյան։ Հետագայում իմ կասկածները կարող են սնանկ դուրս գալ, բայց և այնպես, չնայած դրան, ես հարկ եմ համարում դրանք հաղորդել ձեզ։

Ես զգում էի, որ չափազանց մեծ պատասխանատվություն կվերցնեմ վրաս, եթե լռեմ այդ գիշերվա դեպքերի մասին՝ սպասելով Բերիմոռի գործողությունների շարժառիթների պարզվելուն։ Նախաճաշից հետո մենք բարոնետի հետ գնացինք նրա աշխատասենյակը, և այնտեղ ես ամեն ինչ պատմեցի նրան։ Սպասածիս հակառակ, նա բավական հանգիստ վերաբերվեց դրան։

― Ես գիտեմ, որ Բերիմոռը գիշերները շրջում է, և վաղուց եմ պատրաստվում խոսել նրա հետ, ― ասաց նա։ ― Մի քանի անգամ լսել եմ նրա քայլերը միջանցքում, մոտավորապես նույն ժամերին, ինչ և դուք։

― Գուցե նա ամեն գիշե՞ր է գնում այդ պատուհանի մոտ։

― Գուցե։ Իսկ եթե այդպես է, հարկավոր է հետևել նրան ու տեսնել, թե ինչ է անում այնտեղ։ Հետաքրքիր է՝ այսպիսի պարագայում ինչպե՞ս կվարվեր ձեր բարեկամ Հոլմսը։

― Համոզված եմ, որ նույնը կաներ, ― ասացի ես։ ― Ծածուկ կհետևեր Բերիմոռին և կիմանար, թե ինչ է հարկավոր նրան այնտեղ։

― Այդ դեպքում եկեք այդպես էլ անենք։

― Բայց նա կլսի մեզ։

― Ոչ, Բերիմոռը ծանր է լսում և, ամեն դեպքում հարկ է ռիսկի դիմել։ Եկեք նրան սպասենք իմ սենյակում։

Սըր Հենրին բավականությամբ շփեց ձեռքերը, ինչպես երևում է՝ ուրախանալով, որ ամենաչնչին հնարավորությունն ունի ինչ֊որ բազմազանություն մտցնելու այն կյանքի միապաղաղ ընթացքի մեջ, որ նա վարում է այստեղ։

Բարոնետն արդեն կապվել է ճարտարապետի հետ, որը սըր Չարլզի համար պատրաստում էր վերակառուցման պլանները, և Լոնդոնից կապալառու է հրավիրել, այնպես որ շուտով այստեղ պետք է մեծ փոփոխություններ սպասել։ Պլիմուտից դեկորատորներ ու կահույքագործներ են եկել։ Դատելով ամեն ինչից, մեր բարեկամը շատ լայն թափ է վերցրել և ո՛չ աշխատանք կխնայի, ո՛չ դրամ, որպեսզի վերականգնի իր տոհմի նախկին վեհությունը։ Երբ տունը նորոգվի ու կարգավորվի, միայն կին կպահանջվի բարոնետից՝ պատկերը լրիվ ավարտին հասցնելու համար։ Մեր մեջ ասած, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գործը դրան չի մնա, քանի որ նա այնպես է հրապուրված իր չքնաղ հարևանուհով՝ միսս Սթեփլտոնով, որ էլ ասելու չի։ Սակայն սիրավեպն այնպես հարթ չի ընթանում, ինչպես կարելի էր սպասել տվայլ պարագաներում։ Այսօր, օրինակ, նրա մակերևույթը կնճռոտվեց՝ խիստ զարմացնելով ու դառնացնելով մեր բարեկամին։

Բերիմոռի հետ խոսակցությունից հետո սըր Հենրին դրեց գլխարկն ու պատրաստվեց ինչ֊որ տեղ գնալ։ Ես, հասկանալի է, նույն արեցի։

― Դուք ինձ հե՞տ եք գալիս, Ուոթսն, ― հարցրեց նա մի տեսակ տարօրինակ նայելով ինձ։

― Դա կախված է նրանից, թե ուր եք գնում։ Եթե ճահիճները, ապա՝ այո, ― պատասխանեցի ես։

― Ճահիճները։

― Ախր դուք գիտեք, թե ինչ կարգադրություն է արված ինձ։ Ես չեմ ցանկանում խանգարել ձեզ, բայց Հոլմսը պատվիրել է ձեզ մենակ չթողնել, հատկապես ճահիճներում։ Ինքներդ լսեցիք այդ։

Սըր Հենրին սիրալիր ժպիտով թփթփացրեց ուսիս։

― Սիրելի բարկամ, ― ասաց նա, ― իր ամբողջ հեռատոսությամբ հանդերձ, Հոլմսը չեր կարող բոլոր մանրամասնությունները կռահել, թե իմ կյանքն ինչպես կդասավորվի այստեղ։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։ Ով֊ով, բայց դուք անշուշտ չէիք ցանկանա խանգարել ինձ։ Ոչ, թողեք ինձ մենակ։

Ինքներդ դատեցեք, թե իմ վիճակն ինչպիսին էր։ Ես շփոթվեցի՝ չիմանալով ինչ ասել, ինչպես վարվել, իսկ այդ միջոցին սըր Հենրին վերցրեց ձեռնափայտն ու գնաց։

Բայց հերիք էր մի փոքր միտք անեի, և խիղճս սկսեց ինձ տանջել՝ ինչո՞ւ թույլ տվեցի նրան մենակ դուրս գնալ։ Իսկ ինչ կլինի, եթե վերադառնալով Լոնդոն՝ ստիպված լինեմ խոստովանել, որ իմ թույլտվությունը մեզ աղետի հասցրեց։ Հենց միայն այդ մտքից տաքությունս բարձրացավ։ Դեռ ուշ չէ, կարելի է հասնել նրան։ Եվ իսկույն ուղևորվեցի Մերիփիթ֊հաուս։

Ես արագ քայլում էի ճամփով, առանց սըր Հենրիին տեսնելու, և մի քանի րոպեից հասա այնտեղ, որտեղից սկսվում է ճահճի խորքը տանող արահետը։ Այդտեղ կասկած առաջացավ ճանապարհի ճիշտ ընտրության մեջ, և ես բարձրացա բլուրը, որի վրայից ճահիճների լայն տեսարան է բացվում, այն նույն բլուրը, որտեղ մի ժամանակ քարհանք է եղել։ Այդտեղից ես անմիջապես տեսա բարոնետին։ Նա քայլում էր արահետով, կածանից մոտ քառորդ մղոն հեռավորությամբ, իսկ կողքից քայլում էր մի կին՝ միսս Սթեփլտոնը։ Պարզ էր, որ այդ երկուսը վաղուց էին պայմանավորվել, և որ այսօրվա հանդիպումը պատահական չէր։ Խոսակցությամբ տարված՝ նրանք քայլում էին շատ դանդաղ և, դատելով միսս Սթեփլտոնի շարժումներից, նա ջանում էր ինչ֊որ բան համոզել սըր Հենրիին, որը ուշադիր լսում էր նրան և մերթ ընդ մերթ բացասաբար շարժում գլուխը։ Ես կանգնել էի գլաքարերի մեջ ու չգիտեի ինչ անել։ Անմտություն էր հասնել նրանց ու խանգարել այդ մտերմիկ զրույցը։ Բայց ո՞րն է իմ պարտքը․ ոչ մի րոպե աչքաթող չանել սըր Հենրիին։ Բարեկամին հետևելը չափազանց տհաճ գործ է։ Եվ այնուամենայնիվ ես այլ ելք չէի տեսնում ու որոշեցի շարունակել դիտումս, իսկ հետո, ի սեր խղճի մաքրության, ամեն ինչ խոստովանել բարոնետին։ Ճիշտ է, եթե նա հանկարծ վտանգի ենթարկվի, ես չէի կարող օգնել նրան, քանի որ շատ հեռու էի, բայց համաձայնեք՝ այլ ընտրություն չկար։

Մի քանի քայլ գնալով, մեր սըր Հենրին ու աղջիկը կանգ առան՝ տարված իրենց խոսակցությամբ, և հանկարծ նկատեցի, որ ես նրանց հանդիպման միակ վկան չեմ։ Գլաքարերի միջից ինչ֊որ կանաչ բան երևաց։ Ուշադիր նայելով տեսա, որ դա կանաչ կտոր է փայտի վրա, իսկ փայտը արահետի ուղղությամբ գնացող մարդու ձեռքին է։ Դա Սթեփլտոնն էր իր թիթեռ որսալու ցանցով։ Նա շատ ավելի մոտ էր մեր զույգին և գնում էր ուղիղ նրանց կողմը։ Այդ պահին սըր Հենրին գրկեց միսս Սթեփլտոնին, բայց կինը շուռ եկավ՝ աշխատելով դուրս պրծնել նրա գրկից։ Սըր Հենրին թեքվեց աղջկա կողմը, վերջինս ձեռքի ափով ծածկեց երեսը․․․ Իսկ հետո նրանք իրարից հեռու նետվեցին ու ետ նայեցին։ Մեղավորը Սթեփլտոնն էր, որ ամբողջ թափով վազում էր նրանց կողմը՝ անհեթեթ կերպով թափահարելով ցանցորսիկը։ Նա հուսահատ շարժումներ էր անում և, հավասարվելով սիրահարներին, սարսափելի հուզված իրար անցավ նրանց առաջ։ Ես չէի կարող հասկանալ, թե այդ բոլորն ինչ է նշանակում, բայց, ըստ երևույթին, Սթեփլտոնն ինչ֊որ բանում մեղադրում էր սըր Հենրիին, իսկ նա արդարանում էր և սկսեց կամաց֊կամաց համբերությունից դուրս գալ։ Աղջիկը կանգնել էր նրա կողքին՝ հպարտ լռություն պահպանելով։ Վերջապես Սթեփլտոնը կտրուկ շրջվեց, հրամայաբար ձեռքով արեց քրոջը, և նա, անվճռական հայացք նետելով սըր Հենրիի վրա, գնաց եղբոր ետևից։ Բնախույզի պոռթկուն շարժումները վկայում էին, որ նրա զայրույթն ուղղված էր նաև աղջկա դեմ։ Բարոնետը հայացքով ուղեկցում էր նրանց, հետո կախեց գլուխն ու դանդաղ ետ դարձավ։

Ես այդպես էլ ոչինչ չհասկացա աչքիս առաջ կատարված տեսարանից և խոր ամոթ էի զգում, որ վկա եղա դրան առանց բարեկամիս գիտության։ Ինձ ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան բլուրից ցած վազել ու ներքևում հանդիպել բարոնետին։ Նրա դեմքը զայրույթից կարմրել էր, հոնքերը կիտվել․ մարդը պարզապես չգիտեր ինչ անել, ինչպես վարվել։

― Հելլո, Ուոթսն, որտեղի՞ց հայտնվեցիք։ Մի՞թե այնուամենայնիվ հետևել եք ինձ։

Հարկ եղավ ամեն ինչ բացատրել, թե ինչպես զգացի, որ չեմ կարող նրան մենակ թողնել, ինչպես հետևեցի նրան ու եղա նրանց հանդիպման ու հետագա բոլոր դեպքերի վկան։ Սըր Հենրին աչքերը փայլեցրեց վրաս, բայց իմ անկեղծությունը զինաթափեց նրան, և նա ծիծաղեց, ճիշտ է, անուրախ ծիծաղով։

― Թվում է, թե այսպիսի անապատում կարելի է հույս դնել առանձնության վրա, բայց չէ։ Բոլորը կարծես խոսքներն մեկ էին արել ու դուրս եկել հիանալու, թե ինչպես եմ սիրահետում աղջկան։ Իսկ սիրահետումը բավական անհաջող ստացվեց։ Որտե՞ղ էիք տեղ զբաղեցրել։

― Ահա այն բլրի վրա։

― Նշանակում է՝ վերնասրահում։ Իսկ նրա եղբայրը տեղավորվել էր առաջին կարգերում։ Տեսա՞ք ինչպես հարձակվեց մեզ վրա։

― Այո, տեսա։

― Ձեր մտքով երբևէ չի՞ անցել, որ այդ սուբյեկտի ծալը պակաս է։

― Ոչ, չի անցել։

― Իմն էլ։ Մինչև այսօր ես Սթեփլտոնին համարում էի շատ նորմալ մարդ, իսկ այժմ ինձ թվում է, որ պետք է զսպաշապիկ հագցնել նրան, իսկ գուցե՝ ինձ։ Մի՞թե ես այդքան վատն եմ։ Դուք ինձ հետ առաջին շաբաթը չէ, որ ապրում եք, Ուոթսն։ Անկեղծ եղեք։ Ի՞նչն է խանգարում ինձ դառնալ ամուսին մի կնոջ համար, որին սիրում եմ։

― Ըստ իս, ոչինչ չի խանգարում։

― Հասարակության մեջ իմ դիրքին նա չի կարող կպչել, նշանակում է, բանը հենց ես եմ։ Ի՞նչ ունի իմ դեմ։ Ես կյանքումս ոչ մեկին վատություն չեմ արել, իսկ այդ սուբյեկտը ինձ նույնիսկ չի ուզում մոտ թողնել քրոջը։

― Նա այդպես էլ ասա՞ց։

― Այո, և բացի դրանից ավելացրեց ուրիշ ինչ֊որ բաներ։ Գիտեք, Ուոթսն, ախր ես նրա հետ ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ ծանոթացել եմ, բայց առաջին իսկ հանդիպումից ինձ համար պարզ դարձավ, որ այդ կինը ստեղծված է ինձ համար։ Եվ նա․․․ նա նույնպես․․․ Նա իրեն լավ է զգում ինձ հետ, ես պատրաստ եմ երդվել։ Կանացի աչքերը բառերից էլ լավ են խոսում։ Բայց եղբայրը դեմ է մեր մտերմությանը, և ես միայն այսօր հնարավորություն ունեցա աղջկա հետ առանձին խոսել։ Նա ուրախությամբ համաձայեց այս տեսակցությանը, բայց, ինչ եք կարծում, ինչո՞ւ։ Որպեսզի խոսի մեր սիրո մասի՞ն։ Ո՛չ, եթե նրանից կախված լիներ՝ ինձ էլ կստիպեր լռել։ Նրա լեզվին մի բան կա միայն՝ այստեղ վտանգավոր է, և նա չի հանգստանա, մինչև ես չհեռանամ Բասքըրվիլ֊հոլլից։ Ես ասացի, որ նրան հանդիպելուց հետո այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, իսկ եթե դա այդպես անհրաժեշտ է՝ թող մեկնի ինձ հետ։ Մի խոսքով, ես առաջարկություն արեցի, բայց նա նույնիսկ չհասցրեց պատասխանել, որովհետև այդ րոպեին նրա սիրելի եղբայրիկը խելագարի պես հարձակվեց մեզ վրա։ Նա կատաղությունից ամբողջովին սպիտակել էր, իսկ անգույն աչքերը տառացիորեն կայծեր էին արձակում։ Ի՜նչ եմ թույլ տվել ինձ, ինչպե՜ս եմ համարձակվում կնոջը մոտենալ իմ սիրահետումներով, որոնք նրա մոտ բացի զզվանքից ուրիշ ոչինչ չեն առաջացնում։ Ես, հավանաբար, երևակայում եմ, թե բարոնետին ամեն ինչ թույլատրելի է։ Եթե նա այդ աղջկա եղբայրը չլիներ, ես գիտեի՝ ինչպե՜ս պատասխանել։ Հարկ եղավ միայն ասել, որ իմ զգացմունքներում ոչ մի վիրավորական բան չկա ու ես հուսով եմ պատիվ ունենալ երբևէ միսս Սթեփլտոնին կոչել իմ կինը։ Բայց դա ոչնչով չօգնեց, և, ի վերջո, ես էլ համբերությունից դուրս եկա ու տաքացա, իսկ տաքանալ պետք չէր՝ հաշվի առնելով, որ աղջիկն էլ էր այնտեղ։ Դրանից հետո նա քրոջ հետ հեռացավ, ինչպես տեսաք, իսկ ես մենակ մնացի՝ լիակատար տարակուսանքի մեջ։ Այժմ, Ուոթսն, բացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում և ես երբևէ չեմ մոռանա այդ շնորհը։

Ես գցեցի֊բռնեցի և՛այսպես, և՛ այնպես, բայց, ճիշտն ասած, այդ ամբողջ պատմությունը ինձ էլ էր տարակուսանքի մեջ գցել։ Մեր բարեկամի տիտղոսը, հարստությունը, երիտասարդությունը, բնավորությունը, արտաքինը՝ ամեն ինչ խոսում է նրա օգտին, և ես ոչ մի վատ բան չգիտեմ նրա մասին, բացի, թերևս, մութ ճակատագրից, որ ծանրանում է նրա ընտանիքի վրա։

Այո, տարօրինակ է, որ սըր Հենրիի առաջարկությունը մերժվեց այդքան կտրուկ և նույնիսկ առանց աղջկա ցանկությունը հաշվի առնելու։ Տարօրինակ է և այն, որ աղջիկն այդքան անտարբեր վերաբերվեց ողջ տեղի ունեղածին։ Սակայն, մեր տարակուսանքներն Սթեփլտոնն ինքը լուծեց հենց նույն օրը։ Նա եկավ մեզ մոտ, ներողություն խնդրեց կոպտության համար, երկար զրուցեց սըր Հենրիի հետ նրա աշխատասենյակում, և ասես գժտություն չէր էլ եղել։ Մենք ճաշի հրավեր ստացանք եկող ուրբաթ օրվա համար Մերիփիթ֊հաուսում։

― Այնուամենայնիվ, ես կասկածում եմ, որ այդ մարդը նորմալ չէ, ― ասաց սըր Հենրին։ ― Նրա դեմքը մինչև հիմա աչքերիս առաջ է, երբ նա այսօր առավոտյան նետվեց մեզ վրա։ Բայց պետք է արդարացի լինել նրա հանդեպ․ ներողությունը սպառիչ էր, բծախնդրության տեղ չկա։

― Իսկ ինչպե՞ս բացատրեց իր բռնկվելը։

― Քույրը նրա համար ամեն ինչ է։ Դա հասկանալի է, և ես շատ ուրախ եմ, որ նա գիտե նրա արժեքը։ Նրանք ամբողջ կյանքներն ապրել են միասին և, եթե հավատանք իրեն, ուրիշ մոտ մարդ չունի, այնպես որ քրոջից բաժանվելու հավանականությունը սարսափեցնում է նրան։ Նա, իբր, չէր կռահում իմ զգացմունքների մասին, իսկ սեփական աչքով համոզվելով դրանցում, հասկացավ, որ քրոջը կարող են խլել իրենից, և միայն այդ մտքից կորցրեց իրեն։ Նա շատ է ցավում պատահածի համար և ընդունում է, որ իր կողմից անհեթեթություն ու եսամոլություն է մտածել, որ, իբր, կարելի է կողքիդ պահել միսս Սթեփլտոնի նման գեղեցիկ կնոջը։ Եթե նրանից բաժանվելն անխուսափելի է, ապա թող բաժանողը լինեմ ես՝ իրենց հարևանը։ Այսպես թե այնպես, այդ նրա համար մեծ հարված է, և դժվար թե շուտ հաջողվի հաշտվել դրա հետ։ Բայց նա արգելք չի հանդիսանա, եթե ես խոստանամ լռել սիրուս մասին մոտակա երեք ամիսների ընթացքում և բավարարվեմ միայն իր քրոջ հետ բարեկամությամբ։ Ես խոստացա, և դրանով էլ գործն ավարտվեց։

Ինչպես տեսնում եք, մեր փոքրիկ գաղտնիքներից մեկը պարզվեց, իսկ ոտքերով չափել այդ խորխորատի հատակը, որի մեջ թպրտում ենք, այնքան էլ հեշտ չէ։ Հիմա մեզ հայտնի է, թե ինչու էր Սթեփլտոնն այդպես անհավանությամբ վերաբերվում քրոջ երկրպագուին՝ այնպիսի նախանձելի երկրպագու, ինչպիսին սըր Հենրին է։

Իսկ այժմ ես կքաշեմ մյուս թելից, որ ինձ հաջողվեց ազատել այս խճճված կծիկից։ Անցնենք գիշերային խորհրդավոր հեկեկոցներին, միսիս Բերիմոռի լացակումած դեմքին և ծառայապետի հանելուկային ուղևորություններին՝ դեպի ճահիճ նայող պատուհանը։ Շնորհավորեք ինձ, թանկագին Հոլմս, և ասացեք, որ չեք հիասթափվել ձեր օգնականից։ Վստահությունը, որ ցույց տվեցիք՝ ուղարկելով ինձ այստեղ, լիովին արդարացվեց։ Այս հերթական հանելուկը պարզելու համար պետք եղավ ընդամենը մեկ գիշեր։

Ասում եմ «մի գիշեր», բայց ավելի ճիշտ կլինի ասել «երկու գիշեր», քանզի առաջինում մենք ոչինչ չիմացանք։ Մենք սըր Հենրիի հետ նստեցինք նրա սենյակում համարյա մինչև առավոտվա ժամը երեքը, բայց այդպես էլ ոչինչ չլսեցինք, բացի սանդուղքի վրայի ժամացույցի զարկերից։ Այդ տանջալի գիշերը վերջացավ նրանով, որ թե՛ սըր Հենրին, թե՛ ձեր խոնարհ ծառան ննջեցին բազկաթոռներին նստած։ Սակայն այդ անհաջողությունը մեզ չզինաթափեց, որոշվեց մեկ անգամ էլ փորձել։ Հետևյալ գիշերը մենք լամպի պատրույգը իջեցրինք ու նստեցինք՝ խորին լռության մեջ ծխախոտ ծխախոտի ետևից ծխելով։ Ժամանակը անհավատալիորեն դանդաղ էր ընթանում, բայց մեզ ուղեկցում էր այն ազարտը, որ ունենում է թակարդի մոտ համբերությամբ դարանկալվող որսորդը։

Ժամը մեկը եղավ, երկուսը, և մենք արդեն հուսահատվում էինք, երբ հանկարծ մեր հոգնությունն ասես չէր էլ եղել․ և՛ ես, և՛ սըր Հենրին ակամա ձգվեցինք։ Միջանցքում հատակի տախտակների ճռճռոց լսվեց։ Գողունի քայլերը հավասարվեցին մեր սենյակին ու կամաց֊կամաց մարեցին հեռվում։ Բարոնետն անաղմուկ բացեց դուռը։ Մենք շարժվեցինք մեր որսի ետևից։ Նա արդեն անցել էր սրահը, իսկ միջանցքում մո՜ւթ֊մութ էր։ Ամենայն զգուշությամբ հասանք հեռավոր թևին, և այնտեղ մեր առաջ աղոտ ուրվագծվեց սև մորուքով բարձրահասակ մարդու կերպարանքը, որը ոտքի թաթերի վրա, ուսերը կռացրած, անցնում էր միջանցքով։ Ահա նա ներս ընկավ նույն դռնից, մոմը մի վայրկյան լուսավորեց այն, իսկ հետո մութ միջացքում ձգվեց դեղին բարակ մի շող։ Մենք շարժվեցինք դեպի այդ շողը՝ ոտք դնելուց առաջ փորձելով հատակի յուրաքանչյուր տախտակը։ Մենք ոտաբոբիկ էինք և, այնուամենայնիվ, հին տախտակները տնքում ու ճռռում էին մեր քայլերի ծանրության տակ։ Ինձ թվում էր, թե դրանք անկարելի է չլսել, բայց բարեբախտաբար, Բերիմոռը իսկապես ծանր է լսում, դրան ավելացրած և այն, որ անչափ կլանված էր իր գործով։

Վերջապես հասնելով դռանը՝ մենք ներս նայեցինք։ Ծառայապետը մոմը ձեռքին կանգնած էր պատուհանի մոտ, համարյա դեմքը հպած ապակուն, ճիշտ այն դիրքում, որում տեսել էի նրան երկու գիշեր առաջ։

Մենք նախօրոք մշակված գործողությունների ծրագիր չունեինք, բայց բարոնետն այն մարդկանցից է, որոնց համար անենավճռական արարքները շատ բնական են թվում։ Նա համարձակ մտավ սենյակ։ Բերիմոռը ետ թռավ պատուհանից, ընդհատված շունչը ետ բերելով, և մահու չափ գունատ, ամբողջ մարմնով դողալով՝ կանգնեց մեր առաջ։ Նրա մութ աչքերում, որ վառվում էին սպիտակ դեմքին, սարսափ երևաց։ Նա շփոթված հայացքը ինձնից գցեց սըր Հենրիի վրա։

― Բերիմոռ, ի՞նչ եք անում այդտեղ։

― Ոչինչ, սըր։ ― Նա հուզմունքից հազիվ էր շարժում լեզուն․ մոմը դողում էր ձեռքին՝ պատերին ու առաստաղին անհավասար ստվերներ գցելով։ ― Պատուհանը, սըր․․․ Ես գիշերներն ստուգում եմ, արդյոք բոլորն էլ փա՞կ են։

― Նույնիսկ երկրորդ հարկո՞ւմ։

― Այո, սըր, ամբողջ տանը։

― Լսեք, Բերիմոռ, ― խստությամբ ասաց սըր Հենրին, ― մենք վճռել ենք ձեզնից ճշմարտությունն իմանալ, այնպես որ որքան շուտ խոստովանեք ամեն ինչ, այնքան լավ։ Դե, հերիք է խորամանկեք։ Ձեզ ի՞նչ էր պետք այստեղ։

Ծառայապետը անօգնական մի հայացք գցեց մեզ վրա և լիակատար շփոթության մեջ ձեռքերը սեղմեց իրար։

― Ես ոչ մի վատ բան չեմ արել, սըր։ Ես միայն մոմով լուսավորում եմ պատուհանը։

― Իսկ ինչո՞ւ էիք մոմով լուսավորում պատուհանը։

― Մի՛ հարցնեք, սըր Հենրի․․․ Մի՛ հարցնեք։ Երդվում եմ, սըր, դա իմ գաղտնիքը չէ, ես չեմ կարող այն մատնել։ Եթե դա վերաբերեր միայն ինձ, ոչինչ չէի թաքցնի ձեզանից։

Հանկարծ անսպասելի մի միտք ծագեց գլխումս, և ես վերցրի լուսամուտագոգին դրված մոմը։

― Սա, երևի, պայմանական նշան է։ Հիմա կտեսնենք, որևէ պատասխան կլինի՞ սրան։

Ես մոմը կիպ մոտեցրի ապակուն այնպես, ինչպես Բերիմոռն էր անում, և նայեցի գիշերային անթափանց խավարին։ Լուսինը թաքնվել էր ամպերի ետևը, և առաջին պահին ինձ հաջողվեց նկատել պղտոր ճահիճների լայնությունը ստվերող ծառերի շարքը։ Հանկարծ ես հաղթական բացականչեցի՝ պատուհանի սև քառակուսում տեսնելով շատ փոքրիկ դեղին մի կետ, որ ճեղքում էր գիշերային խավարը։

― Ահա՜, նայեցե՛ք։

― Ո՛չ, ո՛չ, սըր, ― քրթմնջաց ծառայապետը, ― հավատացնում եմ ձեզ, սըր․․․

― Մոմը աջ տեղափոխեք, Ուոթսն, ― գոչեց բարոնետը։ ― Տեսնո՞ւմ եք։ Այնտեղ կրակը նույնպես տեղափոխվեց․․․ Դե, սրիկա, դուք դեռ համառելո՞ւ եք։ Չէ՞ որ սա ազդանշան է։ Խոստովանեք, ո՞վ է ձեր գոծակիցը, ի՞նչ եք նյութում։

Ծառայապետը մի հանդուգն հայացք նետեց նրա վրա։

― Դա իմ գործն է, ձեզ չի վերաբերում։ Ես ոչինչ չեմ ասի։

― Այդ դեպքում կարող եք ձեզ ազատված համարել։

― Լսում եմ, սըր։ Երևում է, ոչինչ անել չես կարող։

― Ես ձեզ խայտառակ ձևով կհեռացնեմ։ Ամաչեցե՛ք։ Մեր նախնիները հարյուր տարուց ավելի միասին են ապրել մի տանիքի տակ, իսկ դուք ինչ֊որ դավ եք նյութում իմ դեմ։

― Ո՛չ, ո՛չ, սըր, ձեր ղեմ չէ։

Այդ խոսքերն արտասանեց կանացի մի ձայն և, շուռ գալով, մենք տեսանք դռան մեջ մահու չափ վախեցած միսիս Բերիմոռին, որն իր գունատությամբ կարող էր մրցել ամուսնու հետ։ Ներքին սպիտակեղենով ու շալով ծածկված այդ լիքը֊լիքը կինը կարող էր շատ ծիծաղելի տպավորություն թողնել, եթե չլիներ դեմքին տպված սարսափը։

― Մեզ ազատեցին, Էլիզ։ Ահա թե ամեն ինչ ինչով ավարտվեց․․․ Գնա հավաքի իրերը, ― ասաց Բերիմոռը։

― Ջո՛ն, Ջո՛ն, ո՜ւր հասցրեցի ես քեզ․․․ Այդ ամենն իմ մեղքն է, սըր Հենրի։ Նա միայն ինձ համար համաձայնեց այդ բանն անել․․․ միայն ինձ համար։

― Դե ասացեք, բանն ի՞նչ է։

― Իմ դժբախտ եղբայրը սովից մեռնում է ճահիճներում։ Հո չէինք կարող թույլ տալ, որ նա մեռնի հենց մեր դռան առաջ։ Ջոնը նշան է անում նրան, որ ուտելիքը պատրաստ է, իսկ նա ցույց է տալիս, թե ուր տանել։

― Ուրեմն, ձեր եղբայրը հենց այդ․․․

― ․․․ փախած աքսորականն է, սըր․․․ մարդասպան Սելգենը։

― Այդ ամենը ճշմարիտ է, սըր, ― հաստատեց Բերիմոռը։ ― Ես ձեզ ասացի, որ չեմ կարող ուրիշի գաղտնիքը բացել, իսկ հիմա ինքներդ ամեն ինչ լսեցիք և գիտեք, որ ձեր դեմ մենք ոչինչ չենք նյությում։

Ահա թե ինչպես պարզվեցին այդ գիշերային հանելուկային ուղևորությունները, մոմի լույսի տակ։ Մենք սըր Հենրիի հետ զարմացած նայում էինք միսիս Բերիմոռին։ Մի՞թե այս ֆլեգմատիկ պատկառելի կինը նույն արյունից է, ինչ և ամենասարսափելի հանցագործներից մեկը, որին ճանաչում է մեր երկիրը։

― Այո, սըր, իմ օրիորդական ազգանունը Սելգեն է, նա իմ կրտսեր եղբայրն է։ Մենք մանկական տարիքից երես էինք տալիս նրան, ամեն ինչում ներողամտորեն վերաբերվում, նա էլ հավատաց, թե իրեն ամեն ինչ կարելի է, իբր աշխարհը գոյություն ունի միայն նրա հաճույքների համար։ Հետո մեծացավ, ընկավ վատ միջավայր և, ասես, սատանան մտավ մեր տղայի մեջ։ Նա կոտրեց մայրական սիրտը և մեր անունը ցեխին հավասարեցրեց։ Իսկ որքան գնաց, այնքան ավելի ու ավելի վատ՝ մի հանցագործությունից մյուսը։ Ի՞նչն է նրան ազատել կախաղանից։ Միայն աստծո ողորմածությունը։ Բայց ինձ համար, սըր, նա մնում է միշտ այն փոքրիկ գանգրահեր տղան, որի հետ ես խաղացել եմ, որին շահել֊պահել եմ որպես ավագ քույր։ Դրա համար էլ նա փախավ բանտից․ գիտեր, որ ես այստեղ եմ, և որ մենք չենք հրաժարվի օգնել իրեն։ Երբ նա քարշ գալով գիշերը ներս ընկավ այստեղ, ետևից էլ հետապնդողները, ի՞նչ էր մնում մեզ անելու։ Մենք ներս առանք նրան, կերակրեցինք, օգնեցինք ինչով կարելի էր։ Հետո դուք եկաք, սըր, և նա որոշեց, որ ավելի լավ է ճահիճներում սպասել, մինչև խառնաշփոթը հանդարտվի, և այդ օրվանից թաքնվում է այնտեղ։ Իսկ մենք գիշերները մեջընդմեջ ստուգում ենք՝ արդյոք չի՞ հեռացել, պատուհանից լուսավորում ենք և, եթե նա պատասխանում է, ամուսինս պայմանավորված տեղը հաց ու միս է տանում։ Ամեն օր մտածում ենք, որ գուցե գնացել է, բայց քանի դեռ այստեղ է, մենք նրան չենք լքի։ Ես հավատացյալ կին եմ, չեմ ստի ձեզ։ Եթե սրանում որևէ վատ բան կա, ապա ամուսինս ոչնչով մեղավոր չէ․ նա այդ միայն հանուն ինձ է արել։

Նա խոսում էր այնպիսի զգացմունքով, որ չէր կարելի չհավատալ։

― Դա ճի՞շտէ, Բերիմոռ։

― Այո, սըր Հենրի։ Մինչև վերջին խոսքը ճիշտ է։

― Դե ինչ, ես ձեզ չեմ մեղադրի ձեր կնոջը նվիրված լինելու համար։ Մոռացեք ինչ֊որ ասացի։ Երկուսով էլ գնացեք ձեր սենյակը, իսկ առավոտյան ամեն ինչ կքննարկենք ինչպես հարկն է։

Երբ նրանք գնացին, մենք նորից նայեցինք պատուհանից դուրս։ Սըր Հենրին լայն բացեց այն, և գիշերային սառը քամին փչեց մեր դեմքին։ Հեռվում, անթափանց խավարում դեռ առկայծում էր փոքրիկ դեղին լույսը։

― Զարմանում եմ, ինչպես չի վախենում նա, ― ասաց սըր Հենրին։

― Կրակը, հավանաբար, միայն այստեղից է երևում։

― Երևի։ Ձեր կարծիքով որտե՞ղ է դա։

― Գրանիտե սյուների մոտերքում։

― Մոտ երկու մղոն, ո՞չ ավելի։

― Այդքան էլ չի լինի։

― Այո, եթե Բերիմոռն ուտելիք է տանում այնտեղ, ուրեմն, հեռու չէ։ Եվ նա այժմ սպասում է, որ իր լույսի վրա կգան։ Չէ, Ուոթսն, ես կգնամ ու կբռնեմ այդ հրեշին։

Նույն միտքը ծագեց նաև իմ գլխում։ Չէ որ Բերիմոռները մեզ իրենց գործակիցը չէին դարձրել, մենք նրանց հարկադրեցինք գաղտնիքը բացել։ Այդ մարդը հասարակության համար վտանգավոր է։ Դրա նմանին ո՛չ կարելի է խղճալ, ո՛չ արդարացնել։ Մենք պետք է օգտվենք ընձեռված հնարավորությունից, որպեսզի վերադարձնենք նրան այնտեղ, որտեղ այլևս ոչ ոքի չի վնասի։ Այլապես, մեր սխալի համար կվճարեն ուրիշները, օրինակ, Սթեփլտոնները, որոնց վրա նա ուզածդ գիշեր կարող է հարձակվել։ Ես կարծում եմ, հենց այդ միտքն էր, որ սըր Հենրիին դրդեց այդպիսի համարձակ քայլի։

― Ես կգամ ձեզ հետ։

― Այդ դեպքում վերցրեք ատրճանակն ու կոշիկ հագեք։ Պետք է շտապել, թե չէ նա կհանգցնի կրակն ու կթաքնվի։

Հինգ րոպե էլ չէր անցել, բայց մենք արդեն քայլում էինք մութ ծառուղով՝ ականջ դնելով աշնանային քամու միալար ոռնոցին ու թափվող տերևների խշշոցին։ Օդում փտածության ու խոնավության սուր հոտ էր կանգնած։ Լուսինը միայն հազվադեպ էր երևում երկնքում փռված ամպերի տակից, իսկ հենց որ մտանք ճահիճը, սկսեց մանր անձրև տեղալ։ Դեղին լույսը առաջվա պես առկայծում էր առջևում։

― Իսկ դուք որևէ բան վերցրե՞լ եք հետներդ, ― հարցրի ես։

― Այո, մտրակ։

― Եկեք արագ գործենք, որպեսզի թույլ չտանք նրան ուշքի գալ ու դիմադրել, քանի որ նա, ասում են, անչափ հանդուգն է։ Հանկարծակիի բերենք։

― Լսեցեք, Ուոթսն, ― հանկարծ խոսեց բարոնետը, ― իսկ ի՞նչ կասեր այս մասին Հոլմսը։ Հիշո՞ւմ եք, «Գիշերը, երբ չար ուժերն իշխում են անբաժան․․․»։

Եվ, ասես, ի պատասխան այդ խոսքերի, ինչ֊որ տեղ հեռվում, ճահիճների մռայլ տարածություններում, լսվեց այն տարօրինակ ձայնը, որն այնպես ցնցել էր ինձ մի քանի օր առաջ Գրիպենյան ճահճուտի մոտ։ Քամին սկզբում մեզ հասցրեց խոր մի քրթմնջյուն, իսկ հետո մռնչույն, որը քիչ֊քիչ փոխվեց թախծալի ոռնոցի։ Այդ վայրի ահեղ ձայները կրկնվում էին մեկը մյուսի ետևից՝ միևնույն հաջորդականությամբ, ոդը լցնելով իրենցով։ Բարոնետը բռնեց թևքս, և ես նույնիսկ մթության մեջ նկատեցի, թե ինչպիսի մեռելային գունատություն պատեց նրա դեմքը։

― Աստվա՜ծ իմ, Ուոթսն, այս ի՞նչ է։

― Չգիտեմ, ասում են այդպիսի ձանյերը չահիճներում հազվադեպ չեն։ Ես արդեն մի անգամ լսել եմ դրանք։

Ոռնոցը նորից մարեց, տիրեց խորը լռություն։ Մենք կանգնել էինք՝ լարված ականջ դնելով, բայց այլևս ոչինչ չխանգարեց շրջապատի լռությունը։

― Ուոթսն, ― ասաց բարոնետը, ― դա շուն էր։

Արյունը սառեց երակներումս, որովհետև սըր Հենրիի ձայնը սարսափից դողում էր։

― Ինչպե՞ս են բացատրում այդ ձայնը, ― հարցրեց նա։

― Ովքե՞ր։

― Տեղացիները։

― Բայց ախր դրանք բոլորովին անկիրթ մարդիկ են։ Մի՞թե ձեզ համար միևնույն չէ, թե ինչպես են բացատրում։

― Ուոթսն, ասացեք, ի՞նչ են ասում նրանք այդ մասին։

Մի րոպե տատանվեցի, բայց հարցն այնպես էր, որ չհաջողվեց լռության մատնել։

― Նրանք ասում են, որ այդ Բասքըրվիլների շունն է ոռնում։

Սըր Հենրին տնքաց։

― Այո, այդպես կարող է ոռնալ միայն շունը, ― երկար լռությունից հետո ասաց նա, ― բայց նա ինչ֊որ հեռու է, այն կողմերում։

― Ես չեմ կարող որոշել, թե որտեղից էր գալիս այդ ոռնոցը։

― Քամին բերեց։ Իսկ որտե՞ղ է Գրիմպենյան ճահճուտը։ Այնտե՞ղ։

― Այո։

― Հենց այնտեղից էլ գալիս էր։ Թողեք, Ուոթսն։ Չէ որ դուք ինքներդ էլ կարծում եք, որ շուն էր ոռնում։ Ես հո երեխա չեմ։ Մի վախեցեք ճշմարտությունն ասել։

― Այն անգամ Սթեփլտոնն էր ինձ հետ։ Նա ասում է, որ այդպես ճչում են ինչ֊որ թռչուններ։

― Ոչ, դա շուն է։ Աստվա՜ծ իմ։ Մի՞թե այդ բոլոր հեքիաթներում ճշմարտության գոնե մի կաթիլ կա։ Մի՞թե ինչ֊որ անհայտ վտանգ է սպառնում ինձ։ Դուք դրան չե՞ք հավատում, Ուոթսն։

― Ո՛չ, ո՛չ։

― Բայց և այնպես, մի բան է այդպիսի հիմարությունների վրա ծիծաղել Լոնդոնում և բոլորովին այլ բան՝ լսել այդ ոռնոցը ճահիճներում, մթության մեջ կանգնած։ Իսկ իմ հորեղբա՞րը։ Չէ՞ որ նրա դիակի մոտ շան հետքեր են գտել։ Ամեն ինչ համընկնում է։ Ես վախկոտ չեմ, Ուոթսն, բայց այդ ձայներից արյունս սառչում է երակներումս։ Շոշափեք ձեռքս։

Ձեռքը մարմարի պես սառն էր։

― Ոչինչ, վաղն ամեն ինչ կանցնի։

― Ոչ, ես երբեք չեմ մոռանա այդ ոռնոցը։ Հիմա ի՞նչ անենք։

― Տուն դառնանք։

― Ոչ մի դեպքում։ Բռնել այդ սրիկային, ուրեմն բռնել։ Ես և դուք որսում ենք տաժանակիր աքսորականին, իսկ հրեշավոր շունը, երևի մեզ։ Գնանք, Ուոթսն։ Թող դժոխքի բոլոր ծնունդներն շտապեն այստեղ, միևնույն է, նահանջել չի կարելի։

Ամեն քայլափոխի սայթաքելով, մենք դանդաղ առաջ էինք շարժվում։ Մեր աջ ու ձախ կողմերում խավարի մեջ բարձրանում էին ժայռոտ բլուրների անորոշ ուրվագծերը։ Առջևում առաջվա պես երևում էր փոքրիկ դեղին լույսը։ Անթափանց խավարում հեռավորությունը որոշելուց ավելի խաբուսիկ բան չկա։ Լույսն առկայծում էր մեկ հորիզոնի մոտերքում, մեկ էլ ընդամենը մի քանի քայլի վրա։ Բայց վերջապես նկատեցինք լույսի աղբյուրն ու հասկացանք, որ հիմա արդեն հեռու չէ այն։ Դա հալված մոմ էր՝ դրված քարերի արանքը, որոնք լույսը պաշտպանում էին քամուց և կողմնակի աչքերից՝ բաց թողնելով միայն Բասքըրվիլ֊հոլլի կողմից։ Մեր մոտենալը թաքցնում էր գրանիտե մի մեծ ժայռաբեկոր։ Մենք թաքնվեցինք նրա ետևում ու զգուշորեն նայեցինք դուրս։ Տարօրինակ էր այդ միայնակ մոմը տեսնել ճահիճների մեջ։ Քարերը լուսավորող բոցի դեղին լեզվակ, և շուրջը կյանքի ուրիշ ոչ մի նշան։

― Հիմա ի՞նչ անենք, ― շշնջաց սըր Հենրին։

― Սպասենք այստեղ։ Նա երևի այստեղ մոտերքում է։ Գուցե հիմա հայտնվի։

Խոսքս չէի ավարտել, որ մենք նրան տեսանք։ Ճեղքում, որտեղ մոմն էր վառվում, հայտնվեց սարսափելի, կործանարար մոլությունների հետքերով ակոսված մի դեմք, որում մարդկային ոչինչ չկար։ Այդպիսի դեմք՝ կեղտակորույս, մազակալած, խճողված մազափնջերով, լիովին կարող էր ունենալ այն վայրենիներից մեկը, որ երբեմն ապրել էր այս բլուրների լանջերին։ Մոմի լույսը արտացոլվում էր նրա խորամանկ մանրիկ աչքերում, որոնք չարությամբ վազում էին այս ու այն կողն, ճիշտ ինչպես մթության մեջ որսորդների քայլերի ձայնը լսած գազանի աչքերը։ Հավանաբար, ինչ֊որ բան կասկած առաջացրեց նրա մեջ․ նա և Բերիմոռը մեզ անհայտ ինչ֊որ պայմանական նշան ունեին, կամ էլ նա զգաց, որ գործերը լավ չեն, բայց ես իսկույն վախի հետքեր նկատեցի նրա զզվելի կերպարանքին։ Նա կարող էր ամեն վայրկյան հանգցնել մոմն ու անհետանալ մթության մեջ։ Ես առաջ նետվեցի, սըր Հենրին իմ ետևից։ Աքսորականը աղաղակելով մի քար շպրտեց մեզ վրա, որը կտոր֊կտոր եղավ՝ դիպչելով մոտիկ ժայռին։ Ես հասցրի միայն նկատել, որ նա կարճահասակ է, թիկնեղ։ Բարեբախտաբար, այդ պահին ամպերի տակից երևաց լուսինը։ Մենք նետվեցինք բլուրն ի վեր, իսկ աքսորականը սլանում էր նրա մյուս լանջով՝ լեռնային այծի ճարպկությամբ ցատկելով քարերի վրայով։ Հաջող կրակոցը կարող էր վիրավորել նրան, բայց ես ատրճանակը վերցրել էի միայն պաշտպանության և ոչ թե անզեն մարդու թիկունքին կրակելու համար։

Ես էլ, սըր Հենրին էլ վատ վազողներ չէինք, սակայն շուտով հասկացանք, որ չենք հասնի նրան։ Նա երկար ժամանակ երևում էր առջևում, լուսնի պայծառ լույսով լուսավորված և, վերջապես, համարյա կորավ՝ վերածվելով փոքրիկ մի կետի, որն արագորեն շարժվում էր հեռավոր բլրի լանջով։ Գնալով մեր միջև մեծանում էր տարածությունը։ Վերջապես մենք լրիվ ուժասպառ եղանք, նստեցինք քարին ու սկսեցինք նայել նրա հեռացող կերպարանքին։

Եվ ահա հենց այդ ժամանակ տեղի ունեցավ տարօրինակ ու բոլորովին անսպասելի մի բան։ Մենք արդեն բարձրացել էինք՝ որոշելով թողնել այդ անօգուտ հետապնդումը։ Լուսինը մեր աջ կողմում էր, գրանիտե սյան անհարթ գագաթը հստակ գծագրվում էր նրա արծաթե սկավառակի ֆոնին։ Եվ այդ սյան վրա ես տեսա սև փայտե արձանի նման անշարժ կանգնած մարդկային մի կերպարանք։ Չկարծեք, Հոլմս, թե դա հալյուցինացիա էր։ Ես հաստատապես կարող եմ վստահել իմ տեսողությանը։ Որքան ինձ հաջողվեց նկատել, դա բարձրահասակ, նիհար մարդ էր։ Նա կանգնել էր ոտքերը մի փոքր բացած, ձեռքերը կրծքին խաչած, գլուխը խոնարհած, և ասես մտածմունքի մեջ նայում էր դիմացը փռված տորֆի ու գրանիտի թագավորությանը։ Հենց այդպիսին էլ ես պատկերացնում էի այստեղի ճահիճների ոգուն։ Դա աքսորականը չէր։ Նա կանգնած էր աքսորականի անհետանալու տեղից հեռու, և հասակով էլ նրանից բարձր էր։ Անսպասելիությունից ճչալով, ես դարձա դեպի բարոնետն ու բռնեցի նրա ձեռքը։ Մի վայրկյանը բավական էր, որպեսզի մարդն անհետանա։ Գրանիտե սյան սուր գագաթը առաջվա պես մխրճվել էր լուսնի սկավառակի մեջ, բայց անշարժ, լուռ կերպարանքն արդեն չկար։

Իսկույն որոշեցի, որ պետք է գնալ այնտեղ և զննել այդ սյունը, բայց դա բավական հեռու էր մեզնից, իսկ բարոնետն արկածների գլուխ չուներ․ նա դեռ չէր կարողանում մոռանալ ընտանեկան մռայլ ավանդությունը հիշեցնող սարսափելի ոռնոցը։ Ըստ որում, նա ինքը ոչինչ չէր տեսել և, հետևաբար, այդ տարօրինակ տեսարանը չէր կարող նրան հուզել։

Հավանաբար, պահակն էր։ Փախուստի պահից ի վեր դրանք վխտում են ճահիճներում, ― ասաց նա։

Հավանաբար, սըր Հենրին ճիշտ էր, բայց ես այնպես էի ուզում համոզվել դրանում։ Այսօր մենք Պրինսթաունի իշխանություններին կտեղեկացնենք, թե փախստականը որտեղ է թաքնվում։ Բայց և այնպես ափսոս, որ մեզ չհաջողվեց բռնել նրան ու նորից հանդիսավորությամբ բանտ տանել։

Սրանք են վերջին գիշերվա դեպքերը և դուք, թանկագին Հոլմս, պետք է խոստովանեք, որ սպառիչ հաշվետվություն է ներկայացված ձեզ։ Իմ պատմությունների մեծ մասը, իհարկե, ոչ մի առնչություն չունի մեր գործի հետ, բայց ես հարկ եմ համարում իմ նամակներում հաղորդել բոլոր փաստերը․ ընտրեցեք նրանք, որոնք ձեզ օգտակար կլինեն։ Այնուամենայնիվ որոշ հաջողություններ ունենք։ Մենք իմացանք Բերիմոռների վարքագծի ողջ պատճառը։ Սակայն տորֆային ճահիճների գաղտնիքը առաջվա պես մնում է չլուծված։ Թերևս մյուս նամակում ինձ հաջողվի փոքր֊ինչ բացել վարագույրի ծայրը։ Իսկ ավելի լավ կլիներ, եթե դուք ինքներդ գայիք այստեղ։

==Գլուխ X Հատվածներ դոկտոր Ուոթսնի օրագրից==

Մինչև այժմ ես իմ պատմության մեջ գոհանում էի հաշվետվություններով, որոնք Շերլոկ Հոլմսն ստանում էր ինձանից Բասքըրվիլ֊հոլլ գալուս առաջին օրերին։ Իսկ այժմ մոտեցել ենք այնպիսի պահի, երբ ես ստիպված եմ թողնել այդ միջոցն ու նորից հույս դնել հիշողությանս վրա, հիմնավորելով այն սեփական օրագրիս քաղվածքներով։ Այս երկու հատվածները մեզ ընդհուպ կմոտեցնեն այն դեպքերին, որոնք ընդմիշտ տպավորվել են ուղեղումս։

Ես կանգ առա աքսորականի ետևից մեր անհաջող հետապնդման նկարագրության վրա և այն բանի, ինչ հետևեց դրան։ Շարունակում եմ իմ պատմությունը մյուս առավոտից։

16 հոկտեմբերի․ Մառախլապատ գորշ օր է, անձրև է մաղում։ Ցածրասահ ամպերը կախվել են Բասքըրվիլ֊հոլլի վրա։ Մերթ ընդ մերթ նրանց շղթան նոսրանում է, և այդ ժամանակ լուսածերպերի միջից հեռվում երևում են տորֆաճահիճների մռայլ տարածությունները, որոնց վրա արծաթի պես փայլում են բլրալանջերն ու թաց գլաքարերը։ Ե՛վ տանը, և՛ բաց երկնքի տակ՝ ամենուրեք միատեսակ տաղկտկալի է։ Գիշերվա ապրումներից հետո բարոնետը մռայլ տրամադրության մեջ է։ Ես ինքս ինչ֊որ ծանրություն եմ զգում սրտիս վրա, և ինձ ճնշում է անխուսափելի աղետի նախազգուշացումը՝ այնքան սարսափելի, որ անզոր եմ բացատրել։

Իսկ մի՞թե անհանգստության պատճառներ չկան։ Բավական է միայն հիշել դեպքերի ընթացքը, որոնք բոլորն էլ ցույց են տալիս այստեղ գործող ինչ֊որ մութ ուժերի առկայությունը․ Բասքըրվիլ֊հոլլի վերջին տիրոջ մահը, որը ճշտությամբ համնըկնում է ընտանեկան ավանդության հետ, ֆերմերների մեջ շրջող լուրերը տարօրինակ արարածի մասին, որը շարունակ հայտնվում է ճահիճներում։ Ես էլ սեփական ականջով երկու անգամ լսել եմ շան հեռավոր հաչոցի նմանվող ձայներ։ Հո չի կարելի իսկապես հավատալ, որ այդ ամենը բնության օրենքներից դուրս է։ Երևակայական շուն, որ հետքեր է թողնում գետնին և բարձր ոռնում է։ Ո՛չ, դա անտանելի է։ Սթեփլտոնը, իսկ նրա հետ էլ Մորտիմերը կարող էին ենթարկվել ընդհանուր տրամադրությանը, սակայն եթե ես ինչ֊որ արժանապատվություն ունեմ, ապա դա առողջ բանականությունն է, և ես երբեք սնոտիապաշտության չեմ ենթարկվի։ Դրա համար պետք է իջնել տեղի ֆերմերների զարգացման մակարդակին, որոնք չգոհանալով ինչ֊որ կատաղի շան պատմությամբ, նրան օժտում են աչքերից ու երախից բոց ժայթկելու կարողությամբ։ Հոլմսը նույնիսկ չէր էլ լսի նման զառանցանքները, իսկ ես ներկայացնում եմ այստեղ նրա անձը։ Սակայն փաստը մնում է փաստ․ ես առիթ եմ ունեցել երկու անգամ լսելու այդ ոռնոցը։ Իսկ եթե ճահիճներում իսկապես ինչ֊որ հսկայական շուն է վազվզո՞ւմ։ Չէ՞ որ այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա։ Բայց որտե՞ղ է նա թաքնվում, ի՞նչ է ուտում, և որտեղի՞ց է հայտնվել, ինչո՞ւ ոչ ոք նրան ցերեկով չի տեսել։ Պետք է խոստովանել, որ այս ամենին ճշմարտանման բացատրություն տալով, մենք քիչ դժվարությունների դեմ չենք առնում։ Բայց եթե նույնիսկ շունը մի կողմ թողնենք, ինչպե՞ս բացատրել լոնդոնյան պատահարը, կառքի անծանոթը, նամակը, որի հեղինակը սըր Հենրիին թախանձում էր դուրս չգալ տորֆի ճահիճները։ Գոնե դրանում ոչ մի գերբնական բան չկա, չնայած և՛ մեկը, և՛ մյուսը կարելի է հավասարապես վերագրել և՛ բարեկամական, և՛ թշնամանական ուժերին։ Բայց այժմ որտե՞ղ է նա, այդ բարեկմը կամ թշնամին։ Մնացել է Լոնդոնո՞ւմ, թե՞ մեր ետևից այստեղ է եկել։ Մի՞թե․․․ Մի՞թե հենց նրան էլ տեսել եմ գրանիտե սյան գագաթին։

Ճիշտ է, նա ընդամենը վայրկենաբար երևաց աչքիս, բայց որոշ բան այնուամենայնիվ նկատեցի ու կարող եմ երդմամբ հաստատել։ Նա տեղացի չէ, այժմ ես ճանաչում եմ սըր Հենրիի բոլոր հարևաններին։ Նա Սթեփլտոնից բարձրահասակ է և Ֆրեկլենդից ավելի նիհար։ Նրան կարելի էր Բերիմոռի տեղը դնել, բայց նա մնացել էր տանը, և ես համոզված եմ, որ նրան չէր հաջողվի աննկատ հետևել մեզ։ Հետևաբար այստեղ, ինչպես և Լոնդոնում մեզ հետևում է ինչ֊որ անծանոթ։ Մինչև հիմա մենք չենք կարողանում նրանից ազատվել։ Եթե ինձ հաջողվեց բռնել այդ մարդուն, մեր բոլոր տարակուսանքներն անմիջապես կպարզվին։ Ահա իմ նպատակը, և ես բոլոր ուժերս կներդնեմ, որպեսզի հասնեմ դրան։

Իմ առաջին ցանկությունն էր սըր Հենրիին ծանոթացնել ծրագրերիս։ Բայց երկար տալով֊առնելով, որոշեցի խաղն ինքնուրույն վարել ու ավելի քիչ խոսել այդ մասին։ Բարոնետը լռակյաց է, խորասուզված իր մտքերի մեջ։ Ճահճում լսած ոռնոցը շատ է ազդել նրա վրա։ Ես վճռեցի չխորացնել նրա անհանգստությունը, բայց զենքը ցած չեմ դնի և կգործեմ իմ նախաձեռնությամբ։

Այսօր նախաճաշից հետո մեզ մոտ մի փոքրիկ բան տեղի ունեցավ։ Բերիմոռը սըր Հենրիից թույլտվություն խնդրեց խոսելու, և նրանք գնացին աշխատասենյակ։ Բիլիարդանոցում նստած՝ ես լսում էի նրանց բարձր ձայները և հիանալի կռահում, թե խոսքն ինչի մասին է։ Շուտով աշխատասենյակի դուռը բացվեց, և բարոնետը կանչեց ինձ։

― Բերիմոռը մեզանից նեղացել է, ― ասաց սըր Հենրին։ ― Պատկերացնում եք, մեր կողմից անազնիվ բան է եղել նրա աներձագին հետապնդելը, որի գաղտնիքը նա կամովին հայտնել է մեզ։

Ծառայապետը կանգնած էր գունատ, բայց իրեն հանգիստ էր պահում։

― Ես, գուցե տաքացա, սըր, այդ դեպքում ներողություն եմ խնդրում։ Բայց և այնպես շատ զարմացա, լուսադեմին լսելով ձեր քայլերը և իմանալով, որ դուք ցանկացել եք բռնել Սելդենին։ Հարկ չկար, որ ես մարդկանց նրա հետքի վրա գցեի, առանց այդ էլ այդ դժբախտի վիճակը ծանր է։

― Եթե դուք Սելդենին իսկապես ձեր կամքով մատնեիք, դա բոլորովին ուրիշ բան կլիներ, ― ասաց բարոնետը։ ― Բայց չէ՞ որ դուք, ավելի ճիշտ, ձեր կինը ամեն բան խոստովանեց միայն մեր ճնշման տակ։ Ձեզ ուրիշ ոչինչ չէր մնում ասելու։

― Ես չէի կարծում, որ դուք կօգտվեք իմ խոստովանությունից, սըր Հենրի։ Ոչ մի կերպ չէի կարծում։

― Սելդենը վտանգավոր է հասարակության համար։ Չէ՞ որ նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, դա երևում է նրա կերպարանքից։ Հիշեցեք, թե տներն այստեղ որքան քիչ են։ Վերցնենք թեկուզ միստր Սթեփլտոնին․ հարձակման դեպքում նա ոչ մի բանի վրա հույս դնել չի կարող, բացի սեփական ուժից։ Ոչ, մինչև այդ մարդուն փակի տակ չնստեցնեն, մենք մեզ չենք կարող անվտանգության մեջ զգալ։

― Սելդենը ոչ ոքի ձեռք չի տա, սըր Հենրի, մի քանի օրից ամեն ինչ կհարթվի, և նա կմեկնի Հարավային Ամերիկա։ Աղաչում եմ ձեզ, մի հայտնեք ոստիկանությանը, որ Սելգենը դեռ այստեղ է, ճահիճներում։ Նրան արդեն չեն փնտրում, և նա կարող է հանգիստ սպասել շոգենավին։ Եթե դուք նրան մատնեք, իմ ու կնոջս վիճակը վատ կլինի։ Խնդրում եմ ձեզ, սըր, մի դիմեք ոստիկանությանը։

― Ուոթսն, ի՞նչ կասեք սրան։

Ես ուսերս թոթվեցի։

― Եթե այդ մարդը հեռանա Անգլիայից, հարկատուները հանգիստ շունչ կքաշեն։

― Իսկ եթե հանկարծ մինչև գնալը մի փորձանք բերի՞։

― Ոչ, սըր։ Հո նա խելագար չէ։ Մենք նրան տվել ենք այն ամենը, ինչ պետք է։ Իսկ նոր հանցագործությունը նրան գլխովին կմատնի։

― Այդ ճշմարիտ է, ― ասաց սըր Հենրին։ ― Լավ, Բերիմոռ․․․

― Թող աստված ձեզ օգնի, սըր։ Որքա՜ն երախտապարտ եմ ձեզ։ Եթե Սելգենին բռնեն, կինս այդ վշտին չի դիմանա։

― Ուոթսն, դուրս է գալիս, որ մենք ձեզ հետ հովանավորում ենք քրեական հանցագործին։ Բայց հիմա մի տեսակ ձեռքս չի գնա մատնել նրան։ Լավ, սրանով վերջացնենք։ Դուք կարող եք գնալ, Բերիմոռ։

Դողացող ձայնով մի քանի շնորհակալական խոսքեր փնթփնթալով՝ ծառայապետը գնաց դեպի դուռը, բայց հանկարծ կանգ առավ շեմին․

― Դուք այնքան լավ վերաբերվեցիք ինձ հետ, սըր, որ ես ուզում եմ որևէ կերպ երախտահատույց լինել, ― անվճռական տոնով ասաց նա։ ― Ես որոշ բաներ գիտեմ, սըր Հենրի․․․ գուցե, ես իզուր եմ այսքան երկար լռել, բայց դա պարզվեց, երբ հետաքննությունն արդեն ավարտվել էր։ Ես դեռ ոչ ոքի հետ չեմ խոսել այդ մասին․․․ Խոսքը սըր Չարլզի մահվան մասին է։

Ես ու բարոնետը վեր թռանք տեղներիցս։

― Ձեզ հայտնի են նրա մահվան հանգամանքնե՞րը։

― Ոչ, սըր։

― Այդ դեպքում էլ ի՞նչ։

― Ես գիտեմ, թե ինչու էր նա այդպիսի ուշ ժամի կանգնել դռնակի մոտ։ Նա տեսակցություն ուներ մի կնոջ հետ։

― Տեսակցություն կնոջ հե՞տ։ Սըր Չա՜րլզը։

― Այո, սըր։

― Ո՞վ է այդ կինը։

― Անունը ես ձեզ ասել չեմ կարող, սըր։ Ես գիտեմ միայն առաջին տառերը․ «Լ․ Լ․»։

― Որտեղի՞ց է դա ձեզ հայտնի, Բերիմոռ։

― Սըր Հենրի, այն առավոտյան ձեր հորեղբայրը նամակ ստացավ։ Նրա անունով սովորաբար շատ նամակներ էին գալիս, չէ՞ որ նա ճանաչված մարդ էր ու հայտնի իր բարությամբ։ Բոլորն էլ դիմում էին նրան իրենց հոգսերով։ Բայց այդ առավոտյան միայն մի նամակ եկավ, այդ պատճառով էլ ես այն հիշում եմ։ Ծրարի վրայի ձեռագիրը կանացի էր, և կնիքի վրա դրոշմված էր «Կումբի֊Թրեսի»։

― Հետո՞։

― Ես այդ նամակն այլևս չէի հիշի, եթե կինս չլիներ։ Մի քանի շաբաթ առաջ նա սկսեց մաքրել սըր Չարլզի աշխատասենյակը՝ առաջին անգամ նրա մահից հետո, և բուխարու խորքում գտավ մի թերթ թուղթ։ Դրա մեծ մասը մոխիր էր դարձել, բայց մի փոքրիկ կտոր՝ վերջավորությունը, մնացել էլ անվնաս, և բառերը դեռ կարելի էր ջոկել, չնայած թանաքը գորշացել էր կրակից, իսկ թուղթը խանձվել։ Դա, երևի, հետգրություն էր, և մենք ահա թե ինչ կարդացինք․ «Աղաչում եմ ձեզ, ինչպես ջենտլմենի, այրեցեք այս նամակը և երեկոյան ժամը տասին եղեք դռնակի մոտ։ Ներքևում երկու տառ․ «Լ․ Լ․»։

― Պահպանե՞լ եք այդ պատառիկը։

― Ոչ, սըր։ Ձեռքիս մեջ փշրվեց։

― Իսկ մինչ այդ սըր Չարլզը նույն ձեռագրով նամակներ ստացե՞լ էր։

― Ոչ, սըր, գաղափար չունեմ։ Բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր գտնել այդ լեդիին, որոշ մանրամասնություններ կիմանայինք սըր Չարլզի մահվան մասին։

― Ես պարզապես չեմ հասկանում ձեզ, Բերիմոռ։ Ինչպե՞ս կարելի էր այսքան ժամանակ թաքցնել այդպիսի կարևոր տեղեկությունները։

― Գիտեք ինչ, սըր, դրանից անմիջապես հետո մեր գլխին փորձանք եկավ։ Բացի դրանից, ես ու կինս շատ էինք սիրում սըր Չարլզին ու չէինք մոռանում նրա բարերարությունները։ Մտածեցիմք, ինչո՞ւ հինը քրքրել։ Մեր դժբախտ տիրոջը դա այլևս չի օգնի, իսկ երբ գործին կին է խառնված, այդտեղ պետք է զգույշ լինել։ Ախր նույնիսկ ամենաարժանավոր մարդիկ․․․

― Ձեր կարծիքով, դա կարող է վիրավորե՞լ նրա հիշատակը։

― Այո, սըր, ես որոշեցի, որ դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Բայց դուք այնքան բարի եղաք մեր նկատմամբ․․․ չուզեցի ձեզանից թաքցնել այն, ինչ գիտեմ։

― Լավ, Բերիմոռ, կարող եք գնալ։

Երբ ծառայապետը դուրս եկավ, սըր Հենրին դարձավ ինձ․

― Դե, Ուոթսն, ի՞նչ կասեք այս նոր լույսի շողի մասին։

― Ըստ իս, այն ավելի խտացրեց խավարը։

― Այո, ճշմարիտ է։ Բայց եթե մեզ հաջողվեր գտնել այդ «Լ․ Լ․»֊ին, ապա ամեն ինչ կպարզվեր։ Այժմ գիտենք, որ կա մի կին, որին շատ բան է հայտնի, իսկ դա արդեն լուրջ նվաճում է։ Պետք է միայն գտնել նրան։ Հիմա ի՞նչ անենք։

― Անմիջապես ամեն ինչ հաղորդենք Հոլմսին։ Գուցե դա նրան անհրաժեշտ հետքի վրա գցի։ Ես համարյա համոզված եմ, որ նա անհապաղ այստեղ կգա։

Գնացի սենյակս, ու մանրամասն հաշվետվություն գրեցի Հոլմսին այս առավոտվա դեպքերի մասին։ Ըստ երևույթին, բարեկամս վերջին ժամանակները շատ զբաղված է, քանի որ Բեյքր֊ստրիտից ստացվող նամակները ավելի ու ավելի հազվադեպ ու համառոտ են դառնում։ Դրանցում ոչ մի բառով չեն հիշատակվում իմ հաշվետվությունները, իսկ իմ այստեղ գալու նպատակի մասին՝ միայն անցողակի։ Շանտաժի գործը, ըստ երևույթին կլանում է Հոլմսի բոլոր ուժերը։ Բայց վերջին դեպքերը, անկասկած, կգրավեն նրա ուշադրությունը և կրկին հետաքրքրություն կարթնացնեն մեր հետաքննության նկատմամբ։ Որքա՜ն եմ ուզում, որ նա այստեղ լինի։

17 հոկտեմբերի։ Այսօր ամբողջ օրն անձրև է տեղում։ Ծանր կաթիլները խշշում են խիտ բաղեղների մեջ, կաթկթում քիվերից։ Մտաբերեցի տորֆաճահիճների մռայլ խորքերում, բաց երկնքի տակ թաքնված աքսորականին։ Խե՜ղճ մարդ։ Ինչպիսին էլ լինեին նրա կատարած ոճիրները, այժմյան նրա տառապանքը ինչ֊որ չափով քավում է դրանք։ Իսկ հետո հիշեցի նաև այն մյուս մարդուն․․․ Դեմքը, որ կարճատև երևաց կառքի պատուհանում, ասես լուսնի սկավառակին փորագրված մութ կերպարանքը։ Մի՞թե այդ անորսալի լրտեսը, այդ խավարի մեղսակիցը այժմ նույնպես թափառում է այսպիսի տեղատարափի տակ։

Երեկոյան հագա անջրանցիկ թիկնոցս ու ճամփա ընկա դեպի ճահիճների խորքը՝ երևակայությանս մեջ սարսափելի պատկերներ նկարելով։ Ամձրևը մտրակում էր դեմքս, ականջներիս մեջ սուլում էր քամին։ Եվ թող աստված պահպանի նրանց, ովքեր այժմ թափառում են Գրիմպենյան ճահճուտի մոտերքում։ Այսպիսի եղանակին նույնիսկ բարձրունքները վերածվում են համատարած ճահճուտների։ Ես փնտրեցի գտա քարե սյունը, որի վրա կանգնած էր այն միայնակ մարդը և նրա անհարթ, ելուստավոր գագաթից դիտում է ներքևում փռված մռայլ ճահիճները։ Անձրևը հեղեղում էր այդ մուգ ցածրավայրերը, ծանր, գորշ արճճագույն ամպերը փռվել էին գետնի վրա, իսկ դրանց ճեղքերից երևում էին բլուրների արտասովոր ուրվագծերը։ Հեռվում, ձախ կողմը, հովտի ծառերի վրա էին խոյանում մառախուղում հազիվ նշմարվող Բասքըրվիլ֊հոլլի նեղ աշտարակները։ Միայյն նրանք էին խոսում այս վայրերում մարդու ներկայության մասին, եթե չհաշվենք բլրալանջերին պատսպառված նախապատմական քարանձավները։ Եվ ոչ մի տեղ ամենաչնչին հետքն անգամ չկար այն անծանոթի, որի միայնակ կերպարանքը ես տեսա այս նույն վայրում երկու գիշեր առաջ։

Վերադարձի ճամփին ինձ հասավ դոկտոր Մորտիմերը, որը կառքով գալիս էր նեխած ճահճուտի կողմից։ Այս ամբողջ օրերի ընթացքում դոկտորը շատ ուշադիր էր մեր նկատմամբ, և օր չէր անցնում, որ նա չայցելեր Բասքըրվիլ֊հոլլ՝ տեղեկանալու, թե ինչպես ենք պրում։ Դոկտորն ինձ նստեցրեց իր կառքը և առաջարկեց տուն հասցնել։ Նա շատ վշտացած էր սպանիելի կորստով։ Շունը փախել էր ճահիճներն ու չէր վերադարձել։ Ես մխիթարեցի դոկտորին ինչպես կարող էի, իսկ ինքս, հիշելով Գրիմպենյան ճահճուտում թաղված պոնիին, մտածեցի, որ Մորտիմերը դժվար թե այլևս իր շանը տեսնի։

― Ի դեպ, դոկտոր, ― ասացի ես, նրա հետ միասին ցնցվելով ճանապարհի խանդակներում, ― դուք, հավանաբար, գիտեք այստեղ բոլորին, ովքեր գտնվում են ձեր շրջագայությունների շառավիղում։

― Կարծում եմ՝ բոլորին։

― Այդ դեպքում, գուցե, կասեք ինձ «Լ․ Լ․» սկզբնատառեր ունեցող կնոջ լրիվ անունն ու ազգանունը։

Մորտիմերը մտածեց, հետո պատասխանեց․

― Ոչ։ Ճիշտ է, գնչուների ու ֆերմաների աշխատողների համար չեմ կարող երաշխավորել, բայց ֆերմերների ու ջենտրիների<ref>Ջենտրիներ ― մանր կալվածատեր, մանր ազնվականներ Անգլիայում</ref> մեջ այդ սկզբնատառերը կարծես ոչ մեկին չեն համընկնում։ Բայց, սպասեք, ― ավելացրեց նա կարճ դադարից հետո, ― կա մի ոմն Լաուրա Լայոնս՝ ահա ձեզ «Լ․ Լ․»։ Սակայն նա ապրում է Կումբի֊Թրեսիում։

― Ո՞վ է նա, ― հարցրի ես։

― Ֆրենկլենդի դուստրը։

― Ինչպե՜ս։ Այդ ծեր խելառի աղջի՞կը։

― Ճիշտ այդպես։ Նա ամուսնացավ Լայոնս ազգանունով մի նկարչի հետ, որը եկել էր էտյուդներ անելու։ Այդ նկարիչը սրիկա դուրս եկավ ու լքեց նրան։ Սակայն, որքան գիտեմ, չի կարելի ամբողջ մեղքը մի կողմի վրա գցել։ Հայրը հրաժարվեց նրանից, որովհետև նա ամուսնացել էր առանց իր համաձայնության, իսկ գուցե և ոչ միայն դրա համար։ Մի խոսքով, երկու մեղսագործներն էլ՝ և՛ ծերը, և՛ երիտասարդը, ինչպես կարող էին դժբախտ կնոջ հոգին հանեցին։

― Նա ինչո՞վ է ապրում։

― Ծերուկ Ֆրենկլենդը, հավանաբար, որոշ բան տալիս է նրան, իհարկե, ոչ շատ, քանի որ իր սեփական գործերն էլ ողբալի վիճակում են։ Բայց ինչքան էլ աղջիկը մեղքեր ունենա, չէր կարելի թույլ տալ, որ նա ավելի ցած գլորվի։ Այդ պատմությունը հայտնի դարձավ այստեղ, և հարևանները, հատկապես Սթեփլտոնն ու սըր Չարլզը, օգնեցին նրան, հնարավորություն տվին ազնիվ վաստակելով ապրելու։ Ես էլ որոշ բան զոհաբերեցի։ Մենք ուզում էինք, որ նա մեքենագրել սովորի։

Մորտիմերը հարցրեց, թե ինչու է այդ բանն ինձ հետաքրքրում, և ես մի կերպ բավարարեցի նրա հետաքրքրությունը՝ աշխատելով մանրամասնությունների մեջ չմտնել, քանի որ բոլորովին պետք չէ ավելորդ մարդկանց հաղորդակից դարձնել մեր գործին։

Վաղն առավոտյամ ես կմեկնեմ Կումբի֊Թրեսի, և, եթե ինձ հաջողվի տեսնել այդ կնոջը՝ միսիս Լաուրա Լայոնսին, մենք մի մեծ քայլ կանենք, որպեսզի մի հանելուկ պակասի մեզ մոտ։

Ի դեպ, ձեր խոնարհ ծառան քիչ֊քիչ վերածվում է իմաստուն օձի․ երբ Մորտիմերն արդեն շատ հեռու գնաց իր հարցուփորձերում, ես հարցրի, թե ինչ տիպի է պատկանում Ֆրենկլենդի գանգը ու փրկեցի դրությունը․ ճանապարհի ամբողջ մնացած մասը նվիրվեց գանգաբանությանը։ Շերլոկ Հոլմսի հետ անցկացրած տարիները ինձ համար իզուր չէին անցել։

Որպեսզի վերջացնեմ այս տխուր, անձրևոտ օրվա նկարագրությունը, հիշատակեմ ևս մի խոսակցություն, այս անգամ Բերիմոռի հետ։ Այդ խոսակցությունը հաղթաթուղթ տվեց ինձ, որը կօգտագործեմ հարկ եղած պահին։

Մորտիմերը մնաց մեզ մոտ, և ճաշից հետո նրանք բարոնետի հետ սկսեցին էկարտե<ref>էկարտե ― թղթախաղ</ref> խաղալ։ Ծառայապետն ինձ սուրճ մատուցեց աշխատասենյակում, և ես օգտվեցի դրանից որպեսզի մի քանի հարց տամ նրան։

― Դե, Բերիմոռ, ի՞նչ է անում ձեր սիրելի ազգականը։ Մեկնե՞լ է, թե դեռ թաքնվում է ճահիճներում։

― Չգիտեմ, սըր։ Երանի՜ շուտ մեկներ։ Ախր ինչքա՜ն վիշտ կրեցինք նրա երեսից։ Ես նրա մասին ոչինչ չգիտեմ այն օրվանից, երբ վերջին անգամ ուտելիք տարա, իսկ դա երեք օր առաջ էր։

― Իսկ այն ժամանակ դուք նրան տեսա՞ք։

― Ոչ, սըր, բայց հետո ստուգեցի․ ուտելիքը տեղում չէր։

― Եթե ուտելիքը չկար, ուրեմն նա դեռ այնտե՞ղ է։

― Այո, ոնց որ թե այդպես է, սըր, եթե միայն մյուս մարդը չի վերցրել։

Ձեռքս բաժակով քարացավ կես ճանապարհին, և ես աչքերս տնկեցի Բերիմոռի վրա։

― Ուրեմն, դուք գիտե՞ք, որ այնտեղ ուրիշ մեկն էլ կա։

― Ճահիճներում մի մարդ էլ է թաքնվում։

― Տեսե՞լ եք նրան։

― Ոչ, սըր։

― Ուրեմն, ո՞րտեղից գիտեք նրա մասին։

― Սելգենն է ասել մեկ ու կես շաբաթ առաջ։ Այդ մարդը նույնպես թաքնվում է, բայց, իմ կարծիքով, նա աքսորական չէ․․․ Դուր չի գալիս ինձ այդ, դոկտոր Ուոթսն, բոլորովին դուր չի գալիս, ― անսպասելի ուժով պոռթկաց Բերիմոռը։

― Լսեք, բարեկամս, ես այստեղ գործում եմ միայն ձեր տիրոջ օգտին։ Ես եկել եմ միայն նրան օգնելու համար։ Ասացեք ուղղակի՝ իսկապես ի՞նչը դուր չի գալիս ձեզ։

Մի պահ Բերիմոռը տատանվեց, կարծես ափսոսելով իր բռնկման համար կամ հարմար խոսքեր չգտնելով իրեն փոթորկող զգացումներն արտահայտելու։

― Դե, այն ամենը, ինչ այնտեղ կատարվում է, սըր, ― բացականչեց նա վերջապես՝ ցույց տալով անձրևով ողողված լուսամուտը, որ նայում էր ճահիճներին։ ― Տակը լավ բան չի երևում։ Այնտեղ սև գործ են որոճում, հավատացեք խոսքիս։ Հիմի ես միայն մի բան եմ ուզում․ որպեսզի սըր Հենրին այստեղից շուտափույթ մեկնի Լոնդոն։

― Բայց ի՞նչն է ձեզ այդպես վախեցրել։

― Իսկ դուք հիշեք սըր Չարլզի մահը։ Քննիչի խոսքերին ականջ մի կախեք։ Լսեք գիշերն ինչ է կատարվում ճահիճներում։ Ախր մարդիկ ոչ մի գնով չեն համաձայնի արևմուտից հետո դուրս գալ այնտեղ․․․ Իսկ այդ մարդը, որ թաքնվում է այնտեղ ու ինչ֊որ մեկին հետևում․ ո՞ւմ է հետևում։ Այս ամենն ի՞նչ է նշանակում։ Չէ, Բասքըրվիլ անունը կրողների համար սա լավ չի վերջանա։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ սըր Հենրիի նոր ծառաները կբռնեն իմ տեղը, և ես կկարողանամ հեռանալ այստեղից։

― Պատմեք ինձ այդ մարդու մասին, ― ասացի ես։ ― Ի՞նչ գիտեք։ Ի՞նչ էր ասում Սելգենը։ Նրան հայտնի՞ է, թե որտեղ ու ինչպես է թաքնվում այդ մարդը։

― Սելգենը նրան տեսել է մեկ֊երկու անգամ, բայց նա զգուշավոր է, խորամանկ։ Սկզբում Սելգենը նրան ոստիկանի տեղ է դրել, իսկ հետո համոզվել է, որ այդտեղ բոլորովին ուրիշ բան կա։ Տեսքով նա ջենտմեն է, բայց ինչ է փնտրում այնտեղ, ոչինչ չես հասկանա։

― Իսկ որտե՞ղ է թաքնվում։

― Սելգենն ասում է՝ բլրալանջի հին քարանձավներում։ Գիտեք այնտեղ հին քարայրներ կան, որտեղ հնում մարդիկ են ապրել։

― Իսկ ինչո՞վ է սնվում։

― Սելգենը նկատել է, որ նրա մոտ ինչ֊որ տղա է գնում֊գալիս։ Նա, երևի, ուտելիք և նման բաներ է տանում նրան Կումբի֊Թրեսիից։

― Լավ, Բերիմոռ։ Մենք դեռ այս մասին էլի կխոսենք։

Երբ ծառայապետը գնաց, ես կանգնեցի լուսամուտի մոտ և պղտոր ապակու միջով նայեցի երկնքով սահող ամպերին ու քամուց թափահարվող ծառերին։ Եթե այսպիսի եղանակին անհրապույր է նույնիսկ տանը, ապա ինչպես կլինի քարանձավում, ճահիճների մեջ։ Ինչպիսի՜ ատելությամբ պետք է վառվել, այդպիսի տեղում և այսպիսի ժամանակ դարանակալելու համար։ Եվ ի՞նչն է դրդել այդ մարդուն այդքան ծանր փորձության դիմելու։

Այդ քարանձավներից մեկում թաքնվում է բուն էությունն այն խնդրի, որն այնպես տանջում է ինձ։ Երդվում եմ, մի օր էլ չանցած կանեմ ամեն բան, ինչ որ մարդկային ուժերի սահմանում է, և կհասնեմ այս գաղտնիքի լուծմանը։

==Գլուխ XI Մարդը գրանիտե սյան վրա==

Վերջին գլուխները կազմող օրագրիս հատվածները մեզ ընդհուպ մոտեցրին հոկտեմբերի 18֊ին, այն օրվան, որից սկսած բոլոր այս անհավանական դեպքերն արագորեն ընթացան դեպի իրենց սարսափելի լուծումը։ Վերջին օրերի դեպքերն այնպես են տպավորվել հիշողությանս մեջ, որ ես կարող եմ դրանց մասին պատմել առանց իմ գրառումներից օգտվելու։

Եվ այսպես, սկսենք այն օրվանից, որի նախօրյակին ես պարզեցի երկու առաջնակարգ կարևորության հանգամանքներ։ Առաջին, որ միսիս Լաուրա Լայոնսը սըր Չարլզ Բասքըրվիլին տեսակցություն է նշանակել հենց այնտեղ, ուր նա գտել էր իր մահը (ընդ որում հենց նույն նշանակված ժամին), և երկրորդ, որ ճահիճներում թաքնվող մարդուն հարկ է որոնել բլրալանջի քարանձավներում։ Ես զգում էի, որ այժմ միայն քաջության ու խեկամտության պակասը կարող են խանգարել ինձ այդ երկու հանելուկները լուծելու։

Այդ երեկո ինձ չհաջողվեց բարոնետին պատմել միսիս Լայոնսի մասին, քանի որ դոկտոր Մորտիմերը մինչև ուշ գիշեր նրա հետ թուղթ էր խաղում։ Բայց հաջորդ օրը նախաճաշին հայտնեցի նրան իմ գյուտը և առաջարկեցի ինձ հետ մեկնել Կումբի֊Թրեսի։ Ակզբում նա սիրով համաձայնեց, սակայն, մի լավ մտածելով՝ որոշեցինք, որ ավելի լավ կլինի ես մենակ գնամ։ Որքան պաշտոնական լինի այդ այցելությունը, այնքան քիչ արդյունքի կհասնենք։ Եվ ես ոչ առանց խղճի խայթի սըր Հենրիին թողեցի տանը, իսկ ինքս մեկնեցի այդ նոր որոնումներին։

Հասնելով Կումբի֊Թրեսի՝ կարգադրեցի Պերկինսին ձիերը պատրաստ պահել և հարցուփորձ արի լեդիի մասին, որին պետք է հարցաքննեի։ Նրա տունը գտնելը դժվար չեղավ․ այն գտնվում էր գյուղի կենտրոնում, դուռը բացող աղախինը առանց հետագա ձևականությունների ինձ առաջնորդեց հյուրասենյակ, որտեղ գրամեքենայի առջև մի կին էր նստած։ Նա հաճելի ժպիտով ընդառաջ եկավ, բայց, իր առջև անծանոթի տեսնելով, խոժոռվեց, նորից նստեց սեղանի մոտ և հարցրեց իմ այցելության նպատակի մասին։

Առաջին իսկ հայացքից միսիս Լայոնսն ապշեցրեց իր գեղեցկությամբ․ բաց դարչնագույն աչքեր, շագանակագույն մազեր, այտերին նուրբ կարմրություն, ճիշտ է, պեպեններով ծածկված, այն հրաշալի երանգի կարմրությունը, որ պահվում է սպիտակ վարդի սրտում։ Կրկնում եմ, առաջին տպավորությունն անչափ ուժեղ էր։ Սակայն, ավելի լավ տնտղելով, քննադատաբար տրամադրվեցի։ Այդ դեմքն ինչ֊որ տհաճ, կոպիտ բան ուներ իր մեջ․ նրա կատարյալ գեղեցկությունը փչացնում էին ոչ այն է բերանի մոտի անկամ ծալքերը, ոչ այն է՝ դաժան հայացքը։ Սակայն բոլոր այդ մտքերը եկան հետո։ Իսկ առաջին րոպեին ես պարզապես զգացի, որ իմ առաջ նստած է անչափ գեղեցիկ մի կին և այդ կինը հարցնում է ինձ, թե ինչու եմ եկել։ Եվ միայն այդ ժամանակ ես պարզ հասկացա, թե իմ այցելության նպատակը որքան նուրբ է։

― Ես բավականություն ունեմ ճանաչել ձեր հայրիկին, ― ասացի ես։

Սկիղբը բավական անհաջող էր, և լեդին անմիջապես հասկացրեց դա ինձ։

― Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ հորս հետ, ― ասաց նա։ ― Ես ոչնչով պարտական չեմ նրան և չեմ կարող նրա բարեկամներին իմ բարեկամը համարել։ Նա իրեն չի ծանրաբեռնում հայրական հոգսերով։ Եթե չլիներ հանգուցյալ սըր Չարլզ Բասքըրվիլը և մի քանի ուրիշ սրտացավ մարդիկ, ես սոված կմնայի։

― Իսկ ես ուզում եմ խոսել հենց հանգուցյալ սըր Չարլզ Բասքըրվիլի մասին։

Պեպենները բռնկվեցին նրա գունատ դեմքի վրա։

― Ի՞նչն է հատկապես հետաքրքրում ձեզ, ― հարցրեց նա, և նրա մատները ջղաձգորեն դիպան գրամեքենայի ստեղներին։

― Դուք ծանո՞թ էիք նրան։

― Ես արդեն ասացի, որ շատ բանով պարտական եմ նրան։ Եթե ինձ հաջողվեց ոտքի կանգնել, ապա դա բացատրվում է գլխավորապես այն համակրանքով, որ նա ցույց տվեց իմ ճակատագրի նկատմամբ։

― Դուք նրա հետ նամակագրություն ունեցե՞լ եք։

Լեդին ինձ վրա արագ մի հայաց նետեց, և նրա բաց դարչնագույն աչքերում չար կրակ բռնկվեց։

― Բացատրեք ինձ այս հարցաքննության նպատակը, ― կտրուկ ասաց նա։

― Նպատակը միայն մեկն է՝ խուսափել ձեր համար տհաճ հրապարակումից։ Եկեք խոսենք այստեղ, այլապես այն արդեն մեր իշխանության տակ չի լինի, իսկ այդ դեպքում ավելի վատ բան կստացվի։

Նա է՛լ ավելի գունատվեց ու երկար ժամանակ լուռ էր։ Հետո հանկարծ նայեց ինձ ու հանդուգն, գրգռիչ տոնով ասաց․

― Լավ, ես համաձայն եմ։ Ի՞նչ եք ուզում իմանալ։

― Դուք նամակագրություն ունեցե՞լ եք սըր Չարլզի հետ։

― Այո, ես մի երկու անգամ գրել եմ նրան, շնորհակալություն եմ հայտնել մեծահոգության ու նրբանկատության համար։

― Այդ նամակների ամսաթվերը հիշո՞ւմ եք։

― Ոչ։

― Իսկ դուք անձամբ հանդիպե՞լ եք նրան։

― Մեկ֊երկու անգամ նրա այցելությունների ժամանակ Կումբի֊Թրեսի։ Սըր Չարլզը շատ համեստ մարդ էր, նա չէր սիրում ի ցույց դնել իր բարի գործերը։

― Դուք հազվադեպ եք նամակագրություն ունեցել, հազվադեպ եք հանդիպել, այնուհանդերձ նա այնքան տեղյակ էր ձեր գործերին, որ նույնիսկ օգնություն ցույց տվեց ձեզ։ Ինչպե՞ս հասկանալ այդ։

Նա իմ խորամանկ հարցին պատասխանեց առանց մտածելու․

― Ընդհանուր ուժերով ինձ օգնել են նաև ուրիշ ջենտլմեններ, որոնք գիտեին իմ տխուր պատմությունը։ Դրանցից մեկը միստր Սթեփլտոնն է՝ սըր Չարլզի հարևանն ու մոտ բարեկամը։ Նա բացառիկ բարություն է ցուցաբերել իմ նկատմամբ, և սըր Չարլզը նրա միջոցով ծանոթացավ ինձ հետ։

Ես արդեն գիտեի, որ սըր Չարլզ Բասքըրվիլը հաճախ էր Սթեփլտոնին հանձնարարել վարելու իր բարեգործական գործերը, ուստի այդպիսի բացտրությունը լիովին ճշմարտանման համարեցի։

― Այժմ ասացեք, սըր Չարլզին գրած ձեր նամակներում դուք չե՞ք պնդել, անձնական տեսակցություն ունենալու։

Նա զայրացած բռնկվեց․

― Սըր, այդպիսի հարցը ես անտեղի եմ համարում։

― Ներեցեք, տիկին, բայց ես հարկադրված եմ կրկնել այն։

― Լավ, ես կպատասխանեմ․ իհարկե՝ ոչ։

― Նույնիսկ սըր Չարլզի մահվա՞ն օրը։

Այտերի կարմրությունը մի ակնթարթում վերացավ, դեմքը ծածկվեց մեռելային գունատությամբ։ Չորացած շրթունքները դողացին, և ես ավելի շուտ տեսա, քան թե լսեցի ևս մի «ոչ»։

― Հիշողությունն ակնհայտորեն դավաճանում է ձեզ։ Ես նույնիսկ կարող եմ մի նախադասություն մեջբերել ձեր նամակից։ Այնտեղ ասված է․ «Աղաչում եմ ձեզ, ինչպես ջենտլմենի, այրեցեք այս նամակը և երեկոյան ժամը տասին եղեք դռնակի մոտ»։

Ինձ թվաց՝ ևս մի վայրկյան՝ և միսիս Լայոնսը կուշաթափվի, բայց կամքի հսկայական լարումով նա տիրապետեց իրեն։

― Ուրեմն, աշխարհում օրինավոր ջենտլմեններ չկան, ― դուրս պրծավ նրա բերանից։

― Դուք անիրավացի եք սըր Չարլզի հանդեպ․ նա կատարեց ձեր խնդրանքը։ Բայց երբեմն կարելի է կարդալ նույնիսկ այրված նամակը։ Հիմա կխոստովանեք, որ այն օրը գրել եք նրան։

― Այո, գրել եմ, չեմ հրաժարվի, ― գոչեց նա՝ ամբողջ հոգին դնելով իր խոսքերում։ ― Ես այդ նամակից ամաչելու բան չունեմ։ Ես նրանից օգնություն էի խնդրում։ Համոզված էի, որ եթե ինձ հաջողվի խոսել նրա հետ, նա չի հրաժարվի ինձ օգնել։

― Բայց ինչո՞ւ էիք տեսակցության համար այդպիսի ժամ նշանակել։

― Ես իմացա, որ հաջորդ օրը նա Լոնդոն է մեկնելու, հավանական է, մի քանի ամսով։ Իսկ ավելի շուտ ես չէի կարող գալ, դրա համար իմ պատճառներն ունեի։

― Իսկ ինչո՞ւ էիք տեսակցությունը զբոսայգում նշանակել։ Մի՞թե չէր կարելի տանը հանդիպել։

― Ձեր կարծիքով, կինը կարող է այդպիսի ուշ ժամի հայտնվել ամուրիի տա՞նը։

― Լավ։ Ի՞նչ եղավ, երբ դուք եկաք տեսակցության։

― Ես ոչ մի տեղ չեմ գնացել։

― Միսիս Լայո՛նս։

― Երդվում եմ այն ամենով, ինչ ինձ համար սրբություն է, ես այնտեղ չեմ գնացել։ Ինձ խանգարեցին։

― Ի՞նչը խանգարեց ձեզ։

― Դա իմ անձնական գործն է, ես չեմ կարող այդ մասին խոսել։

― Հետևաբար, դուք սըր Չարլզին տեսակցություն եք նշանակել այնտեղ, ուր մահը վրա է հասել, և նույնիսկ հենց նույն ժամին, բայց ինքներդ այնտեղ չեք գնացել։

― Դա զուտ ճշմարտություն է։

Իմ հետագա բոլոր խորամանկությունները ոչ մի բանի չհասցրեցին, նա շարունակում էր իրենը պնդել։

― Միսիս Լա՛յոնս, ― ասացի ես՝ ավարտելով այդ երկար ու ապարդյուն հարցաքննությունը, ― դուք չեք ուզում ճշմարիտն ասել և դրանով մեծ պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա։ Ձեր վիճակը շատ տհաճ է։ Եթե ես դիմեմ ոստիկանությանը, դուք կհամոզվեք, թե դա ձեզ որքան կվարկաբեկի։ Ենթադրենք, թե դուք ոչ մի բանում մեղավոր չեք, բայց այդ դեպքում ինչու հենց առաջին խոսքերից հրաժարվեցիք նամակից, որը ուղարկվել էր սըր Չարլզին իր մահվան օրը։

― Վախենում էի, որ դրանից սխալ եզրակացություններ կարվեն և ինձ կքաշեն տհաճ պատմության մեջ։

― Իսկ ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ սըր Չարլզն այրեր ձեր նամակը։

― Եթե դուք կարդացել եք, ձեզ պետք է պարզ լինի։

― Ես չասացի, թե կարդացել եմ ամբողջ նամակը։

― Դուք հիշողությամբ մի ամբողջ նախադասություն բերեցիք։

― Միայն հետգրությունը։ Ես արդեն ասացի, որ նամակն այրված էր, ինձ չհաջողվեց լրիվ կարդալ այն։ Հարցս մի անգամ էլ եմ կրկնում․ ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ սըր Չարլզն այրեր նամակը։

― Դա վերաբերում է միայն ինձ։

― Այդ դեպքում դուք ավելի ևս պիտի խուսափեք հասարակական հետաքննությունից։

― Լավ, ես ձեզ ամեն ինչ կասեմ։ Եթե իմ դառը ճակատագրի լուրերը ձեզ են հասել, ապա պիտի իմանաք, որ ես ամուսնացել եմ թեթևամտորեն և բոլոր հիմքերն ունեմ ցավելու դրա համար։

― Այո, որոշ բան լսել եմ։

― Այդ օրվանից ամուսինս, որին ատում եմ, հանգիստ չի տալիս ինձ իր շահախնդիր նկրտումներով։ Օրենքը նրա կողմն է, և ինձ ամեն օր վտանգ է սպառնում, որ նա կստիպի համատեղ ապրել։ Սըր Չարլզին գրելուց առաջ ես իմացա, որ կարող եմ ազատություն ստանալ, բայց դրա համար դրամ է հարկավոր։ Ազատությունն ամեն ինչ կտա ինձ՝ հոգեկան հանգստություն, երջանկություն, ինքնահարգում, վճռականապես ամեն ինչ։ Սըր Չարլզի մեծահոգությունը լավ էր հայտնի, և ես մտածեցի՝ եթե պատմեմ նրան իմ վշտի մասին, չի մերժի օգնել։

― Ուրեմն, ինչո՞ւ չգնացիք տեսակցության։

― Որովհետև այդ ընթացքում ես հասցրի օգնություն ստանալ մեկ ուրիշից։

― Այդ դեպքում պետք էր երկրորդ անգամ գրել ու բացատրել, թե ինչու չեք կարող գնալ։

― Ես հենց այդպես էլ կանեի, եթե հաջորդ առավոտյան թերթերում չկարդայի նրա մահվան մասին։

Պատմությունը բավական համոզիչ էր, և իմ հարցերը չէին կարող խախտել դրա ճշմարտանմանությունը։ Այդ ամենը կարելի էր ստուգել միայն մի միջոցով․ իմանալ, թե արդյո՞ք միսիս Լայոնսն իր ամուսնալուծության գործն սկսել էր սըր Չարլզի ողբերգական մահից անմիջապես հետո։

Դժվար թե նա համարձակվեր ստել, որ չի եղել տեսակցությանը, քանի որ ստիպված պիտի լիներ մեկնել Բասքըրվիլ֊հոլլ բաց կառքով ու վերադառնալ Կումբի֊Թրեսի միայն լուսադեմին։ Այդպիսի ուղևորությունը թաքցնել չէր կարելի։ Հետևաբար, նա ճիշտ է ասում կամ համենայն դեպս ճշմարտության մի մասը։

Ես նրա մոտից հեռացա մոլորված ու իմ անհաջողությունից ընկճված։ Նորից իմ առջև այն խուլ պատն է, որը բարձրանում է նշված նպատակիս բոլոր ճանապարհներին։ Եվ, այնուամենայնիվ, մտաբերելով այդ կնոջ դեմքն ու նրա վարմունքը մեր խոսակցության ժամանակ, ավելի ու ավելի էի համոզվում, որ նա շատ բամ թաքցրեց ինձանից։ Ինչո՞ւ հանկարծ այդպես գունատվեց։ Ինչո՞ւ էր հարկ լինում յուրաքանչյուր բառը ուժով դուրս քաշել նրա բերանից։ Ի՞նչու չէր գնացել տեսակցության նշանակված ժամին, երբ տեղի ունեցավ ողբերգությունը։ Հավանաբար, այս բոլորի պատճառներն այնքան էլ հասարակ չեն, ինչպես նա կուզենար ներշնչել ինձ։ Այո, այստեղ ոչինչ անել չես կարող։ Ստիպված էի գնալ ուրիշ հետքերով, որոնք տանում էին ճահիճների քարանձավները։

Բայց այդ հետքերը վերին աստիճանի անորոշ էին, որում ես համոզվեցի վերադարձի ճանապարհին՝ անցնելով բլուրների մոտով, որոնք ծածկված էին նախապատմական մարդու կացարանների մնացորդներով։ Բերիմոռն ասում էր, որ անծանոթը թաքնվում է լքված անձավներից մեկում, բայց ախր դրանք այստեղ պատահում են ամենուրեք։ Սակայն, բացի Բերիմոռի ցուցմունքներից ես ունեի նաև իմ սեփական նկատառումները, քանի որ ինքս այդ մարդուն տեսել էի գրանիտե սյան վրա։ Հետևաբար, այնտեղից էլ պետք է սկսել որոնումները։ Ես կհետազոտեմ բոլոր անձավները և վերջ ի վերջո կգտնեմ այն մեկը, որ պետք է։ Եթե անծանոթը ձեռքս ընկնի, կստիպեմ ասել իր ով լինելը, կստիպեմ խոստովանել, թե ինչու է այդպես համառորեն հետապնդում մեզ։ Թող թեկուզ դրա համար հարկ լինի ատրճանակով սպառնալ։ Նա Հոլմսի ձեռքից ճողոպրեց բազմամարդ Ռիջենթ֊ստրիտում, բայց այստեղ, ամայի ճահիճներում այդ նրան չի հաջողվի։ Իսկ եթե թափուր գտնեմ այդ նույն անձավը, դե ինչ արած՝ կսպասեմ տիրոջ վերադարձին, երբ էլ որ նա գալու լինի։ Հոլմսն այդ մարդուն ձեռքից բաց թողեց Լոնդոնում, ինչպե՜ս կցնծամ, եթե ինձ հաջողվի բռնել նրան՝ դրանով իսկ հաղթելով ուսուցչիս։ Այս հետաքննության ժամանակ բախտն այնքան էր դավաճանել մեզ, բայց հիմա նա դեմքով ինձ էր դարձել։ Եվ հաջողության լրաբերը ոչ այլ ոք էր, եթե ոչ ալեհեր, կարմրերես միստր Ֆրեկլենդը, որն ինձ հանդիպեց ճանապարհ դուրս բերող իր այգու դռնակի մոտ։

― Բարի օ՜ր, դոկտոր Ուոթսն, ― բղավեց նա իր համար անսովոր սիրալիությամբ։ ― Ձիերին հանգիստ տվեք։ Ներս եկեք, ուրախացեք ինձ հետ, մի֊մի բաժակ գինի խմենք։

Այն ամենից հետո, ինչ լսել էի հարազատ աղջկա նկատմամբ միստր Ֆրեկլենդի վերաբերմունքի մասին, ես չէի կարող բարեկամական զգացումներ տածել նրա հանդեպ, բայց ուզում էի անպայման Պերկինսին տուն ճամփել, և այդպիսի առիթը ճիշտ ժամանակին ներկայացավ։ Իջա կառքից, պատվիրեցի հաղորդել սըր Հենրիին, որ կվերադառնամ ճաշին ու հետևեցի Ֆրեկլենդին ուղիղ դեպի ճաշասենյակ։

― Այսօր ինձ համար հանդիսավոր օր է, սըր, իսկական տոն, ― հայտարարեց նա՝ ուրախ քրքջալով։ ― Ես երկու դատական գործ եմ շահել։ Հիմա տեղի հասարակությունը կհասկանա, որ օրնենքն օրենք է, և, ի դեմս ինձ գործ ունի մի մարդու հետ, որը պատրաստ է նրա պատիվը տեղալու անհնազանդների գլխին։ Ես իրավունք ստացա ծերուկ Միդլտոնի այգու միջով ազատ ելումուտ անելու, ― ուղղակի այգու միջո՜վ, սըր, ― նրա դռնից ինչ֊որ հարյուր քայլի վրա։ Դե, ի՜նչ կասեք սրան։ Մենք դեռ կսովորեցնենք մեր մագնատներին, թող անիծված լինեն նրանք։ Թող իմանան, որ ոչ ոք թույլ չի տա նրանց անպատիժ ոտնահարել համայնքի իրավունքները։ Բացի դրանից, ես փակել տվի մուտքը անտառ, որտեղ տեղի հասարակությունը սովորություն է դարձրել պիկնիկներ սարքել։ Այդ սրիկաներն իրենց այնպես են պահում, ասես մասնավոր սեփականության իրավունքը գոյություն չունի։ Նրանք երևակայում են, որ իրենք ամենուրեք կարող են դատարկ շշեր թողնել ու թղթի կտորեներ։ Երկու գործն էլ ավարտված է, դոկտոր Ուոթսն, և երկուսն էլ իմ օգտին։ Ես վաղուց արդեն այսպիսի երջանիկ օր չէի ունեցել, սկսած այն օրվանից, երբ որսորդության համար պատախանատվության կանչեցի սըր Ջոն Մոռլենդին, որն իր սեփական հողում ճագարներ էր որսում։

― Դա ձեզ ինչպե՞ս հաջողվեց։

― Դիմեք դատական արխիվներին, սըր, ծախսած ժամանակը չեք ափսոսա։ «Ֆրեկլենդն ըննդեմ Մոռլենդի»։ Գործը լսվում էր Լոնդոնում։ Այն ինձ վրա 200 ֆունտ նստեց, բայց ես գործը շահեցի։

― Եվ դա ձեզ ի՞նչ տվեց։

― Ոչինչ, սըր, բացառապես ոչինչ։ Ես հպարտանում եմ, որ անձնական շահագրգռվածություն չունեմ այս գործերում։ Կատարում եմ միայն իմ հասարակական պարտքը։ Չեմ կասկածում, որ այս գիշեր Ֆերնվորս գյուղակի բնակիչներն իմ խրտվիլակը կայրեն խարույկի վրա։ Վերջին անգամ, երբ նրանք այդ արեցին, ես պահանջեցի, որ որստիկանությունը վերջ տա այդ այլանդակությանը։ Բայց ախր մեր կոմսության ոստիկանական իշխանությունները իրենց միանգամայն խայտառակ ձևով են պահում, սըր։ Ես հույս եմ դնում նրանց պաշտպանության վրա, իսկ նրանք այդ պաշտպանությունը ցույց չեն տալիս։ Սպասեցեք, «Ֆրենկլենդն ընդդեմ ոստիկանության» գործը հասարակության ուշադրությունը կբևեռի իր վրա։ Ես նախազգուշացրել էի, որ տեղական իշխանությունները կզղջան իմ նկատմամբ իրենց զայրացուցիչ վերաբերմունքի համար, և ահա իմ խոսքերն իրականացան։

― Ի՞նչ եղանակով, ― հարցրի ես։

Ծերուկը մի բազմանշանակալից հայացք նետեց վրաս․

― Նրանք շատ են ուզում մի բան իմանալ, իսկ ինձ որոշ բան հայտնի է։ Բայց ես ոչ մի գնով չեմ օգնի այդ սրիկաներին։

Ես արդեն վաղուց առիթ էի փնտրում այդ շատախոսից շուտ ազատվելու, բայց նրա վերջին խոսքերն ինձ հետաքրքրեցին։ Սակայն ինձ քաջ հայտնի էր ծեր մեղսագործի կամակոր բնավորությունը․ գիտեի, որ բավական է միայն հետաքրքրվել նրա պատմությամբ, և նա կլռի, դրա համար էլ հարցրեցի բոլորովին անտարբեր տոնով․

― Երևի էլի որսագողությո՞ւն։

― Հա՛֊հա՛։ Չէ՜, բարեկամս, այստեղ գործը շատ ավելի լուրջ է։ Իսկ ի՞նչ կասեք, եթե խոսքը վերաբերի փախած աքսորականին։

Ես ցնցվեցի․

― Դուք գիտե՞ք, թե նա որտեղ է թաքնվում։

― Ճիշտ տեղը գուցե և չգիտեմ, բայց ոստիկանությանը կարող եմ հետքի վրա գցել։ Մի՞թե երբևէ ձեր մտքով չի անցել, որ այդ մարդուն կարելի է բռնել միայն այն ժամանակ, երբ իմանաք, թե ով է նրան ուտելիք տանում ու հետևեք նրան։

Ծերուկն այնքան մոտ էր ճշմարտությանը, որ ես ինձ վատ զգացի։

― Այո, ճիշտ է, ― ասացի ես, ― բայց ինչո՞ւ եք կարծում, թե աքսորականը դեռ թաքնվում է ճահիճներում։

― Որովհետև սեփական աչքով եմ տեսել նրան, ով ուտելիք է տանում աքսորականին։

Սիրտս ճմլվեց Բերիմոռի մասին մտածելուց։ Եթե նա ընկնի այս չար, բանսարկու ծերուկի ձեռքը, ապա բանը բուրդ է։ Բայց հետագա խոսքերը լսելով՝ ազատ շունչ քաշեցի։

― Պատկերացրեք, ուտելիքը տանում է մի երեխա, ― շարունակեց Ֆրեկլենդը։ ― Ես ամեն օր տանիքումս գտնվող հեռադիտակով տեսնում եմ նրան։ Նա գնում է նույն ճամփով ու միշտ նույն ժամին։ Հարց է ծագում՝ ո՞ւմ մոտ։ Իհարկե, աքսորականի։

Ահա վերջապես հաջողությունը։ Բայց ես նույնիսկ ցույց չտվի, թե դա որքան է հետաքրքրում ինձ։ Երեխա՛։ Բերիմոռն ասում էր, որ մեր անծանոթին ինչ֊որ տղա է օգնում։ Ուրեմն, Ֆրենկլենդն ընկել է այդ մարդու հետքի վրա, իսկ աքսորականն այստեղ բոլորովին գործ չունի։ Եթե ես կարողանայի ծերուկից դուրս քաշել այն ամենը, ինչ նրան հայտնի է, դա ինձ կազատեր երկար ու հոգնեցուցիչ որոնումներից։ Բայց խաղի մեջ իմ հաղթաթղթերն առաջվա պես մնում էին անվստահությունն ու լրիվ անտարբերությունը։

― Իսկ ինձ թվում է, որ դա որևէ տեղացի հովվի տղա է։ Հավանաբար, հորը հաց է տանում։

Ամենափոքր հակաճառությունն իսկ կայծեր էր թռցնում տիրական ծերուկից։ Նա չարությամբ աչքերը փայլեցրեց վրաս և ամբողջովին փշաքաղվեց, ինչպես մոլեգնած կատու։

― Ձեզ այդպե՞ս է թվում, սըր։ ― Եվ, ձեռքը երկարելով, ցույց տվեց մեր առջև փռված ճահիճները։ ― Իսկ այն գրանիտե սյունը տեսնո՞ւմ եք։ Այդպե՜ս։ Իսկ նրա ետևում տատասկի թփուտներով ծածկված ցածրիկ բլրա՞կը։ Դա ամենաքարքարոտ տեղն է ամբողջ ճահիճներում։ Հովիվներն ի՞նչ պիտի անեն այնտեղ։ Ձեր ենթադրությունը պարզապես անհեթեթ է, սըր։

Ես հեզությամբ ընդունեցի, որ հաշվի չէի առել այդ հանգամանքները։ Իմ խոնարհությունը դուր եկավ Ֆրենկլենդին, և նա շարունակեց իր ճամարտակությունները։

― Կարող եք վստահ լինել, սըր, որ ես երբեք հապճեպ եզրակացություններ չեմ անում։ Ես այդ կապոցով տղային առաջին անգամ չէ, որ տեսնում եմ։ Ամեն օր, իսկ երբեմն էլ օրը երկու անգամ․ նա․․․ սպասե՛ք, դոկտոր Ուոթսն․․․ Սա տեսողական խաբկա՞նք է, թե ահա այն բլրալանջով ինչ֊որ բան է շարժվում։

Եվ իսկապես, ես նույնիսկ մի քանի մղոն հեռավորության վրա պղտոր֊կանաչ լանջին, մի փոքրիկ մութ կետ նկատեցի։

― Գնա՛նք, սըր, գնա՛նք, գոչեց Ֆրենկլենդը՝ աստիճաններով վեր նետվելով։ ― Դուք նրան սեփական աչքերով կտեսնեք։

Հարթ տանիքին դրված եռոտանու վրա ամրացված էր հույժ ազդեցիկ չափի մի հեռադիտակ։ Ֆրենկլենդը կպավ նրան ու ցնծության աղաղակ արձակեց։

― Շո՛տ, դոկտոր Ուոթոն, շո՛ւտ։ Քանի դեռ չի ծածկվել բլրի ետևում։

Իսկապես, լանջն ի վեր դանդաղ մագլցում էր կապոցն ուսին մի տղա։ Ահա նա հասավ բլրի գագաթը, և ես միանգամայն պարզ տեսա, թե ինչպես նրա ցնցոտիներ հագած անհեթեթ կերպարանքը գծագրվեց երկնքի սառը կապույտին։ Տղան ծածուկ շուրջը նայեց, հավանորեն ստուգելով, թե չե՞ն հետևում իրեն և անհետացավ բլրի ետևը։

― Դե ինչ, իրավացի՞ եմ, թե ոչ։

― Իսկապես, տղա է, և, հավանաբար, պատճառներ ունի գաղտնի գնալու այնտեղ։

― Իսկ թե ինչ գաղտնի պատճառներ են, այդ մասին գլխի կընկներ նույնիսկ ոստիկանանկան կոնստեբլը։ Բայց ես նրանց մի բառ անգամ չեմ ասի, և, դոկտոր Ուոթսն, ձեզ էլ եմ խնդրում՝ լռեցեք։ Հասկանո՞ւմ եք։ Ո՛չ մի խոսք։

― Ինչպես կամենաք։

― Նրանք ամենազայրացուցիչ կերպով արհամարում են ինձ։ Երբ «Ֆրեկլենդը ընդդեմ ոստիկանության» գործի բոլոր հանգամանքները ջրի երես դուրս կգան, երկրով մեկ զայրույթի ալիք կբարձրանա։ Ո՛չ, թող հույս չդնեն իմ օգնության վրա։ Նրանք մատը մատին իսկ չէին տա, եթե այդ գարշելիները խրտվիլակի փոխարեն ուզենային ինձ այրել․․․ Ինչպե՜ս, դուք արդեն ուզում եք մեկնե՞լ։ Մի՞թե դուք ինձ չեք օգնի ի պատիվ ուրախ իրադարձության՝ դատարկելու այս գրաֆինը։

Սակայն ես նրա խնդրանքներին չենթարկվեցի, իսկ երբ ծերուկը հայտնեց, որ ուզում է ինձ տուն ուղեկցել, համոզեցի հրաժարվել այդ մտադրությունից։ Քանի դեռ նա կարող էր տեսնել ինձ, ես գնում էի ճանապարհով, բայց հետո ուղիղ դարձա դեպի այն քարքարոտ բլուրը, որի ետևում ծածկվեց այն տղան։

Ամեն ինչ ավելի քան լավ էր դասավորվում, և ես մտովի երդվեցի, որ եթե ինձ չհաջողվի օգտվել բախտի ընձեռած երջանիկ դիպվածիծ, ապա դրա մեղավորը կլինի ով ասես, բայց ոչ եռանդիս ու համառությանս բացակայությունը։

Երբ բարձրացա բլրի գագաթը, արևն արդեն մայր էր մտնում, և բլրի թեք լանջերը մի կողմից ոսկեկանաչին էին տալիս, իսկ մյուսում ընկղմվել էին մոխրագույն ստվերի մեջ։ Հեռվում, հորիզոնի հենց վերևում փռվել էր ծխի շղարշը, որի միջից երևում էին Աղվեսի սյան ֆանտաստիկ ուրվագծերը։ Շուրջը ձեն֊ձուն չկար։ Միայն ինչ֊որ մեծ մոխրագուն թռչուն, ― ոչ այն է՝ ճայ, ոչ այն է՝ կրոնշնեպ, ― բարձր սավառնում էր կապույտ երկնքում։ Նա և ես՝ մենք միակ կենդանի էակներն էինք հսկայական երկնակամարի ու նրա ներքևում փռված անապատի միջև։ Ճահիճների մերկ ընդարձակությունը, մարդու բացակայությունը, չլուծված գաղտնիքն ու մոտալուտ խնդրի կարևորությունը, ― այդ ամենը տագնապով էին պարուրում սիրտս։ Տղան ոչ մի տեղ չէր երևում։ Բայց բլուրների միջև, հենց ոտքերիս տակ ծվարել էին հնամենի քարանձավները, և նրանց մեջտեղում կար մեկը, որի անվնաս մնացած կամարները կարող էին պաշտպանել վատ եղանակից։ Սիրտս տրոփեց, երբ տեսա այդ քարանձավը։ Ահա այս որջում է, որ, երևի, թաքնվում է այն մարդը։ Վերջապես ներս կմտնեմ նրա թաքստոցը՝ նա իմ ձեռքում է։

Ես գաղտագողի մոտեցա այդ քարե ծակուռին՝ ճիշտ և ճիշտ Սթեփլտոնի պես, երբ նա ցանցորսիկը արդեն բարձրացրել էր թիթեռնիկի վրա։ Եվ, մոտենալով, գոհունակությամբ համոզվեցի, որ այրը տնավորված է։ Մուտքի դեր կատարող ճեղքից հազիվ նկատելի մի արահետ էր ձգվում։ Իսկ անձավից ոչ մի ձայն չէր լսվում։ Անծանոթը կամ թաքնվել է, կամ թրևում է ճահիճներում․ ներվերս ծայրահեղ լարվել էին առաջիկա հանդիպման սպասումից։ Ծխախոտը դեն նետելով՝ սեղմեցի ատրճանակի կոթը, արագ մոտեցա մուտքին ու նայեցի ներս։ Անձավը դատարկ էր։ Բայց բնազդն ինձ չխաբեց․ այստեղ ակնհայտորեն մեկն ապրում է։ Քարե մահճում, որտեղ երբեմն քնել էր նեոլիթյան մարդը, ընկած էին անջրանցիկ թիկնոցի մեջ փաթաթված ծածկոցներ։ Պարզունակ օջախում մոխրակույտ կար։ Դրա կողքին դրված էին խոհանոցային իրեր և մի դույլ՝ կիսով չափ ջրով լցված։ Մի կույտ դատարկ պահածոների տուփերը վկայում էին, որ այստեղ ապրում են արդեն շատ օրեր, իսկ երբ աչքերս ընտելացան կիսախավարին, անկյունում նկատեցի թիթեղյա մի գավաթ ու վիսկիի կիսատված մի շիշ։ Մեջտեղում ընկած էր տափակ մի քար, որ իբրև սեղան էր ծառայում, իսկ նրա վրա մի փոքրիկ կապոց, հավանաբար հենց այն, որը ես հեռադիտակով տեսա տղայի մեջքին։ Կապոցում հաց էր ու երկու տուփ պահածո․ մեկը՝ ծխեցրած լեզվով, մյուսը՝ օշարակի մեջ լցրած դեղձով։ Այդ ամենը տնտղելով՝ ուզում էի կապոցը տեղը դնել, երբ սիրտս հանկարծ մարեց․ քարի վրա դրված էր մի թերթ թուղթ, որի վրա ինչ֊որ բան էր գրված։ Վերցրի այն և, դժվարությամբ գլուխ հանելով մատիտի խզբզանքից՝ կարդացի հետևյալը․

Դոկտոր Ուոթսնը մեկնել է Կումբի֊Թրեսի։

Երկտողը ձեռքիս մի րոպե կանգնել էի անշարժ ու մտորում էի այդ հակիրճ ուղերձի իմաստի մասին։ Դուրս է գալիս, որ անծանոթը հետապնդում է ոչ թե սըր Հենրիին, այլ ինձ։ Հետևում է ինձ ոչ թե ինքը, այլ մեկ ուրիշին է նշանակել, գուցե, այդ տղային։ Եվ ահա նրա վերջին զեկույցը։ Այն օրից, ինչ ես այստեղ ապրում եմ, հավանաբար յուրաքանչյուր քայլիս հետևում են։ Չէ՞ որ այս ամբողջ ժամանակ ինձ չէր լքում այն զգացումը, որ այստեղ գործում են ինչ֊որ անտեսանելի ուժեր և որ նրանք զգույշ ու հմտորեն մեր շուրջը նրբագույն մի ցանց են հյուսում, որի թույլ հպումը մենք միայն երբեմն֊երբեմն զգում ենք ամենավտանգավոր րոպեներին։

Այս երկտողը, հավանորեն, միակը չէ։ Շուրջս նայեցի, ուրիշ ոչինչ չգտա։ Չհաջողվեց նաև հայտնաբերել որևէ հետք, որով հնարավոր լիներ դատել իր համար այսքան տարօրինակ կացարան ընտրած այդ մարդու կամ նրա դիտավորությունների մասին։ Նրա մասին կարելի է ասել միայն, որ, ըստ երևույթին, իր սովորություններով սպարտացի է և առանձին նշանակություն չի տալիս կենսական հարմարություններին։ Հիշելով վերջին օրերի տեղատարափ անձրևները և զննելով անձավի կամարի բաց ճեղքը՝ ես հասկացա, թե որքան է այդ մարդը կլանված իր գործով, եթե հանուն դրա հաշտվում է նույնիսկ այսպիսի անհրապույր ապաստարանի հետ։ Ուրեմն, ո՞վ է նա՝ մեր տիրակալ թշնամի՞ն, թե պահապան հրեշտակը։ Եվ ես երդվեցի դուրս չգալ անձավից, մինչև ամեն ինչ չպարզեմ։

Արեգակն արդեն թաքնվում էր, և երկինքը արևմուտքում վառվում էր ոսկու պես։ Մայրամուտի շողերը կարմրավուն բծերով ընկել էին հեռավոր Գրիմպենյան ճահճուտի ջրերին։ Հեռվում վեր էին խոյանում Բասքըրվիլ֊հոլլի աշտարակները, իսկ դրանցից մի կողմի վրա հազիվ նշմարվում էր Գրիմպենի տանիքներին կանգանած բարակ ծուխը։ Գյուղակի ու Բասքըրվիլ֊հոլլի միջև, բլրի ետևում, Սթեփլտոնների տունն էր։ Երեկոյան ոսկեգույն լույսը այնպիսի՜ հմայք ու անխռով հանգիստ էր պարգևել այդ ամենին։ Բայց իմ սիրտը չէր հավատում բնությունը համակող այդ խաղաղությանը և թպրտում էր այն սարսափելի անհանգստությունից, որ իր մեջ թաքցնում էր անխուսափելի վայրյկան առ վայրկյան մոտեցող հանդիպումը։ Նյարդերս լարված էին, բայց լի վճռականությամբ նստել էի մութ անձավում և մռայլ համառությամբ սպասում էի նրա բնակչի վերադարձին։

Վերջապես ոտնաձայն լսեցի։ Ահա քար ընկավ նրա կրունկի տակ։ Էլի․․․ Էլի․․․ քայլերն ավելի մոտ են, ավելի մոտ․․․ Ես նետվեցի ամենամութ անկյունը և, ատրճանակի հրահանը բարձրացրի, որոշելով չերևալ լույսի տակ, մինչև ինձ չհաջողվի գոնե փոքր֊ինչ զննել այդ մարդուն։ Դրսում ամեն ինչ լռեց․ ըստ երևույթին, նա կանգ առավ։ Հետո քայլերը նորից լսվեցին, և ինչ֊որ մեկի ստվերը փակեց անձավի մուտքը։

― Այսօր այնպիսի հիանալի օր է, թանկագին Ուոթսն, ― ասաց ինձ լավ ծանոթ ձայնը։ ― Ինչո՞ւ նստել հեղձուկ օդում։ Դրսում ավելի հաճելի է։

==Գլուխ XII Մահը ճահիճներում==

Մեկ կամ երկու րոպե կանգնել էի՝ չհավատալով ականջներիս, և անսպասելիությունից չէի կարողանում շունչս տեղը բերել։ Հետո խոսելու ընդունակությունս վերադարձավ, և ես զգացի, թե ինչպես վիթխարի ծանրությունը ցած ընկավ ուսերիցս։ Այդ սառը, խայթող ձայնը ամբողջ աշխարհում կարող էր պատկանել միայն մի մարդու։

― Հո՜լմս, բացականչեցի ես, ― Հո՜լմս։

― Դուրս եկեք, ասաց նա, ― և, ― խնդրում եմ, ատրճանակի հետ ավելի զգույշ։

Ես դուրս եկա անձավից ու տեսա նրան։ Հոլմսը նստել էր քարին ու չարաճճի փայլող մոխրագույն աչքերով նայում էր իմ ապշած կերպարանքին։ Նա խիստ նիհարել էր, բայց տեսքն առույգ էր, հանգիստ, դեմքը՝ արևահարումից բրոնզագույն։ Սպորտային պարզ կոստյում ու կեպի՝ իսկ և իսկ ճահիճներում թափառող զբոսաշրջիկ։ Նա նույնիսկ հավատարիմ էր մնացել իր հիրավի կատվային մոլությանը մաքրակեցության հարցում․ մաքուր սափրված այտեր, անբիծ վերնաշապիկ։ Կարծես այս բոլորը տեղի էր ունենում Բեյքր֊ստրիտում։

― Ուրիշ ո՞վ կարող էր ինձ այսպես ուրախացնել իր հայտնությամբ, ― ասացի ես՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։

― Միաժամանակ և զարմացնել։

― Այո, իրավացի եք։

― Բայց, հավատացնում եմ, բարեկամս, զարմացել եք ոչ միայն դուք։ Ես չէի էլ կասկածում, որ ձեզ հաջողվել է գտնել իմ ժամանակավոր ապաստանը, և ոչ մի կերպ չէի մտածում, որ ձեզ այստեղ կգտնեմ։ Դա պարզվեց անձավից քսան քայլի վրա միայն։

― Դուք ճանաչեցիք իմ հետքե՞րը։

― Ոչ, Ուոթսն։ Վախենում եմ, որ դա ուժից վեր գործ է՝ ձեր հետքերը տարբերել աշխարհում եղած շատ ուրիշ հետքերից։ Իսկ եթե ապագայում ուզենաք որևէ կերպ խաբել ինձ, ապա խորհուրդ եմ տալիս նախ փոխել ծխախոտի խանութը, քանզի բավական է տեսնեմ «Բրեդլի․ Օքսվորդ֊ստրիտ» մակնիշի սիգարետը, որպեսզի անմիջապես կռահեմ, որ իմ բարեկամ Ուոթսնը մոտերքում է։ Ահա ձեր ծխախոտի մնացորդն ընկած է արահետի կողքին։ Դուք, հավանորեն, նետել եք դա այն րոպեին, երբ որոշել եք գրոհով վերցնել իմ դատարկ կացարանը։

― Միանգամայն ճիշտ է։

― Այդպես էլ կարծում էի․․․ Եվ իմանալով ձեր հարցախույզ բնավորությունը, կռահեցի, որ անձավում դարան եք սարքել և, ատրճանակը պատրաստ պահած, սպասում եք նրա բնակչի վերադարձին։ Դուք իսկապե՞ս ինձ հանցագործի տեղ էիք դրել։

― Ես չգիտեի, թե ով եք դուք, բայց որոշեցի պարզել։

― Հոյակա՜պ է, Ուոթսն։ Իսկ ինչպե՞ս հաջողվեց գտնել իմ կացարանը։ Դուք, հավանաբար, նկատել եք ինձ աքսորականին հետապնդելիս, երբ ես սեփական անփութությանս պատճառով հնարավորություն տվեցի լուսնին լուսավորել մեջքս։

― Այո, ես ձեզ այն ժամանակ տեսա։

― Եվ սկսեցիք խուզարկել բոլոր քարանձավներն անխտիր, մինչև դեմ առաք սրա՞ն։

― Ո՛չ, ինձ հետքի վրա գցեց ձեր տղան։ Մեկն այստեղ հետևում է նրան։

― Հա՜, հեռադիտակով ծեր ջենթլմենը։ Ես տեսել եմ, թե ինչպես է արևը շողշողում նրա հեռադիտակի ոսպնյակի մեջ և գլխի չէի ընկնում, թե դա ինչ է։ ― Նա վեր կացավ ու աչք ածեց անձավը։ ― Ըհը՜, Քարթրայթն արդեն եղել է այստեղ։ Այս ի՞նչ թուղթ է։ Ուրեմն, դուք գնացել եք Կումբի֊Թրե՞սի։

― Այո։

― Տեսակցելու միսիս Լաուրա Լայոնսի հե՞տ։

― Միանգամայն ճիշտ է։

― Հիանալի՜ է։ Ըստ երևույթին մեր հետախուզություններում մենք զուգահեռ ենք ընթացել։ Դե ինչ, այժմ պետք է ձեռք բերած տեղեկություններն իրար հաղորդենք, և այն ժամանակ քիչ թե շատ պարզ պատկերացում կունենանք այս գործի մասին։

― Ես անչափ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Նյարդերս այս բոլոր գաղտնիքների ու ինձ վրա ընկած պատասխանատվության ծանրության տակ արդեն սկսել էին տեղի տալ։ Բայց ինչպե՞ս եք այստեղ ընկել և ի՞նչ եք անում։ Իսկ ես կարծում էի, թե Հոլմսը նստած է Բեյքր֊ստրիտում ու աշխատում է շանտաժի գործի վրա։

― Ես ուզում էի, որ դուք հենց այդպես էլ մտածեք։

― Ուրեմն, դուք օգտվում եք իմ օգնությունից և միաժամանակ չեք վստահում ինձ, ― բարկացա ես։ ― Դա անարդարացի է, Հոլմս։

― Բարեկամս, այս գործում և շատ ուրիշներում ձեր օգնությունն անգնահատելի է եղել ինձ համար։ Եթե ձեզ թվում է, որ ես ինչ֊որ կերպ խաբել եմ ձեզ, աղաչում եմ, մի բարկանաք։ Անկեղծ ասած, ես սա արեցի միայն ձեզ համար։ Ես զգացի, որ դուք վտանգի եք ենթարկվում, և այստեղ եկա անձամբ հետաքննելու այս գործը։ Եթե ես ձեր ու սըր Հենրիի հետ լինեի, իմ տեսակետը ոչնչով չէր տարբերվի ձերինից, միաժամանակ մեր հակառակորդներն էլ զգաստ կլինեին։ Բասքըրվիլ֊հոլլ գալն ինձ շատ կկաշկանդեր, իսկ այսպես ես կարող եմ միանգամայն ազատ գործել՝ մնալով վարագույրի ետևում ու պատրաստ լինելով բեմ դուրս գալ ամենավճռական պահերին։

― Բայց ի՞նչ կարիք կար ինձանից էլ թաքցնվելու։

― Եթե իմանայիք, որ ես այստեղ եմ, դա ոչ մի բանի չէր օգնի և, գուցե, նույնիսկ ավարտվեր իմ մերկացմամբ։ Դուք, երևի, կցանկանայիք ինձ որևէ բան պատմել կամ էլ ձեզ հատուկ բարությամբ հանկարծ կմտածեիք ինձ համար այստեղ հարմարություններ ստեղծել։ Ինչո՞ւ անտեղի վտանգի ենթարկվել։ Ես ինձ հետ բերել եմ Քարթրայթին, հիշո՞ւմ եք՝ Առաքման գրասենյակի տղային, և նա հիանալի սպասարկում է ինձ։ Իսկ դուք գիտեք իմ համեստ պահանջները՝ մի կտոր հաց, մաքուր օձիք, ― ուրիշ էլ ի՞նչ է պետք մարդուն։ Բացի դրանից, Քարթրայթը՝ այդ մի զույգ ավելի աչքեր են ու մի զույգ ավելի ոտքեր՝ բավական արագավազ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ինձ համար պարզապես գանձ են։

― Ուրեմն, իմ բոլոր հաշվետվությունները անտեղի են գրվել, ― ասացի ես դողացող ձայնով՝ հիշելով, թե որքան աշխատանք եմ թափել դրանց վրա ու որքան հպարտացել այդ աշխատանքով։

Հոլմսը գրպանից հանեց մի կապ նամակ․

― Ահա ձեր նամակները, բարեկամս, ուսումնասիրված մանրակրկիտ կերպով, կարող եք չկասկածել։ Ես ամեն ինչ այնքան լավ եմ կարգավորել, որ դրանք ինձ էին հասնում միայն մեկ օր ուշացումով։ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները։ Այսպիսի արտակարգ դժվար գործում ձեր համառությունն ու դիտողականությունը վեր է ամեն մի գովասանքից։

Ես դեռ ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել այն բանի հետ, որ այդպես ճարպկորեն խաբել են ինձ, բայց Հոլմսի ջերմ խոսքերը ցրեցին սրտնեղությունս։ Բացի այդ, հոգուս խորքում զգում էի բարեկամիս իրավացիությունն ու խոստովանում, որ, ելնելով գործի շահերից՝ ես չպետք է իմանայի նրա այս տեղում հայտնվելու մասին։

― Դե, այ այդպես, ― ասաց նա՝ նայելով իմ պարզված դեմքին։ ― Իսկ այժմ պատմեցեք ինձ ձեր այցելության մասին միսիս Լաուրա Լայոնսին։ Ես իսկույն կռահեցի՝ ում մոտ եք գնացել, քանզի այժմ արդեն ինձ համար պարզ է, որ նա միակ մարդն է Կումբի֊Թրեսիում, որից կարող ենք ինչ֊որ բան իմանալ։ Անկեղծ ասած, եթե դուք այսօր չգնայիք այնտեղ, ամենայն հավանականությամբ, վաղը ես ինքս կուղևորվեի նրա մոտ։

Արևն արդեն թաքնվել էր, ճահիճների վրա աղջամուղջը թանձրացավ։ Օդն անմիջապես ցրտեց, և մենք մտանք անձավը։ Եվ այդտեղ, կիսախավարում Հոլմսի կողքին նստած, պատմեցի միսիս Լայոնսի հետ ունեցած իմ խոսակցության մասին։ Նա այնպես հետաքրքրվեց դրանով, որ շատ բաներ հարկ եղավ կրկնել։

― Այդ ամենը շատ կարևոր է, ― ասաց Հոլմսը, երբ ես ավարտեցի։ ― Գործն անչափ բարդ է, և նրանում մի բաց կար, որը մինչև հիմա ոչ մի կերպ չէր հաջողվում լրացնել։ Դուք, հավանորեն, գիտեք, որ Սթեփլտոնը շատ մտերիմ է միսիս Լայոնսի հետ։

― Ոչ, մտերմության մասին ես ոչինչ չեմ լսել։

― Դա փաստ է։ Նրանք հանդիպում են, նամակներ փոխանակում․ ընդհանրապես նրանց միջև լիակատար համերաշխություն է, որը մեզ խոշոր հաղթաթուղթ է տալիս։ Եթե այդ հաղթաթուղթը գործի դնենք նրա կնոջ վրա ներգործելու համար․․․

― Նրա կնո՞ջ։

― Հիմա ես որոշ բաներ կհաղորդեմ ձեր հայտնագործումների փոխարեն։ Այն կինը, որին նա իբրև քույր է ներկայացնում, իրականում նրա կինն է։

― Աստվա՛ծ իմ, Հո՜լմս։ Դուք համոզվա՞ծ եք դրանում։ Այդ դեպքում ինչպե՞ս էր թույլ տալիս, որ սըր Հենրին սիրահարվի նրան։

Սըր Հենրիի ռոմանտիկ զգացմունքները վտանգավոր են հենց միայն իրեն՝ սըր Հենրիի համար։ Ինչպես նկատել եք, Սթեփլտոնն ամեն կերպ պահպանում է նրան բարոնետի սիրահետումներից։ Կրկնում եմ, այդ լեդին քույրը չէ, այլ Սթեփլտոնի կինը։

― Բայց ինչի՞ համար են այդ խորամանկությունները։

― Ահա թե ինչի․ Սթեփլտոնը կանխատեսել էր, որ Բերիլն ավելի օգտակար կլինի ազատ կնոջ դերում։

Բոլոր իմ անորոշ կասկածները, հոտառության հուշած բոլոր մանրուքները հանկարծ դուրս լողացին ու միացան բնագետի շուրջը։ Այդ հանգիստ, ծղոտե գլխարկով ու թիթեռնացանցով անգույն մարդը ինչ֊որ սպառնալից բան ուներ իր մեջ։ Տոկունություն ու համբերություն՝ միացած խորամանկությանը, շուրթերին ժպիտ, իսկ սրտում սև չարություն․․․

― Ուրեմն, հենց նա՞ է մեր հակառակորդը։ Ուրեմն, նա՞ էր մեզ հետևում Լոնդոնում։

― Այո, այդպես լուծեցի այդ հանելուկը։

― Իսկ նախազգուշացո՞ւմը․ կի՞նն էր ուղարկել։

― Միանգամայն ճիշտ է։

Խավարի միջից, ուր ես այդքան երկար խարխափում էի, նշմարվեցին կիսով չափ նկատած, կիսով չափ կռահած հրեշավոր ոճրագործության ուրվագծերը։

― Հոլմս, մի՞թե դա ճիշտ է։ Որտեղի՞ց իմացաք, որ նա նրա կինն է։

― Ձեզ հետ առաջին հանդիպման ժամանակ Սթեփլտոնն այնքան տարվեց, որ պատմեց իր կենսագրության մի մասը, որի համար, երևի, մինչև հիմա էլ ափսոսում է։ Նա իրոք Անգլիայի հյուսիսում դպրոց է ունեցել։ Իսկ չէ որ ուսուցչին փնտրել֊գտնելը ամենահեշտ գործն է։ Դրա համար գոյություն ունեն դպրոցական գործակալություններ, որոնք ձեզ տեղեկություններ կտան այդ մասնագիտության հետ կապ ունեցող յուրաքանչյուր անձի մասին։ Ես հարցումներ արի ու շուտով իմացա, որ իսկապես դպրոցներից մեկում շատ տհաճ դեպքեր են կատարվել, և որ դիրեկտորը, ազգանունն ուրիշ էր, անհետացել է կնոջ հետ միասին։ Նրանց բոլոր նշանները ճշտությամբ համընկնում էին։ Իսկ երբ ինձ հայտնի դարձավ էնտոմոլոգիայով<ref>էնտոմոլոգիա ― կենդաբանության բաժին, նվիրված միջատներին</ref> նրա տարվելը, այդտեղ արդեն կասկածներս բոլորովին ցրվեցին։

Ինձ պարուրող խավարը կամաց֊կամաց սկսում էր նոսրանալ, բայց դեռևս շատ բաներ մնում էին ստվերում։

― Եթե այդ Բերիլը նրա կինն է, ապա ի՞նչ գործ ունի այստեղ միսիս Լաուրա Լայոնսը, ― հարցրի ես։

― Այդ այն կետերից մեկն է, որոնց վրա ինքներդ որոշ լույս սփռեցիք։ Ձեր Կումբի֊Թրեսի գնալուց հետո շատ բան պարզվեց։ Ես, օրինակ, չգիտեի, որ միսիս Լայոնսն ուզում է ամուսնալուծվել։ Նա, հավանաբար, հույս ունի ամուսնանալ Սթեփլտոնի հետ, չէ՞ որ նա չգիտե, որ այդ մարդն ամուսնացած է։

― Իսկ երբ ճշմարտությունն իմանա՞։

― Այն ժամանակ այդ լեդին կարող է շատ օգտակար լինել մեզ։ Հենց վաղն անհրաժեշտ է տեսնվել նրա հետ։ Իսկ այժմ, Ուոթսն, ինչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ դուք վերադառնաք ձեր պարտականություններին։ Ձեր տեղը Բասքըրվիլ֊հոլլում է։

Մայրամուտի վերջին կարմիր շողերը հանգան արևմուտքում, և ճահիճների վրա գիշեր իջավ։ Մանուշակագույն երկնքում աղոտ թարթում էին հատուկենտ աստղերը։

― Եվս մի վերջին հարց, Հոլմս, ― ասացի ես՝ տեղից վեր կենալով։ ― Մենք իրարից թաքցնելու բան չունենք։ Այս բոլորը ի՞նչ է նշանակում։ Ինչի՞ է նա ձգտում։

Հոլմսը պատասխանեց խուլ ձայնով․

― Սպանության, Ուոթսն․․․ սառնասրտորեն մտածված սպանության։ Մանրամասնությունների մասին մի հարցնեք։ Սթեփլտոնն իր ցանցի մեջ է քաշում սըր Հենրիին, իսկ ես քաշում եմ հենց իրեն։ Նա համարյա իմ ձեռքում է, ձեր օգնությամբ։ Այժմ միայն մի վտանգ է սպառնում մեզ․ առաջին հարվածը նա կարող է հասցնել։ Եվս մի օր, ամենաշատը երկու, և ինձ մոտ ամեն ինչ պատրաստ կլինի, իսկ մինչ այդ պահպանեցեք սըր Հենրիին, ինչպես սիրող մայրը պահպանում է իր հիվանդ երեխային։ Ձեր բացակայությունն այսօր լիովին ներելի է, և այդուհանդերձ, ես կնախնտրեի, որ դուք չթողնեք նրան․․․ Լսո՞ւմ եք։

Հանկարծ համր ճահիճների վրա տարածվեց սարսափով ու տանջանքով լի երկարաձիգ, ահավոր մի աղաղակ։ Ես ականջ դրեցի, զգալով, թե ինչպես է արյունը սառչում երակներումս։

― Աստվա՜ծ իմ, սա ի՞նչ է։ Այս ի՞նչ բան է։

Հոլմսը վեր թռավ տեղից, և նրա բարձրահասակ կերպարանքը փակեց անձավի մուտքը։ Նա կռացած կանգնեց այդտեղ՝ վիզը ձգած, լարված նայելով խավարի մեջ, և միայն շշուկով նետեց․

― Կամա՜ց, կամա՜ց։

Իր սրությամբ մեզ ապշեցնող աղաղակը գալիս էր անթափանց մութ ճահիճներից։ Բայց ահա այն լսվեց ավելի մոտ ու պարզորոշ․․․

― Որտե՞ղ է դա, ― շշնջաց Հոլմսը, և նրա ձայնի դողալուց, ― նրա՝ երկաթյա նյարդերով այդ մարդու, ― հասկացա, որ այդ վայնասունը թափանցել է մինչև նրա հոգու խորքը։ ― Որտե՞ղ են գոռում, Ուոթոն։

― Իմ կարծիքով այն կողմում, ― ես երկարացրեցի ձեռքս՝ ցույց տալով մթության մեջ։

―Ո՛չ, այ այնտեղ։

Տանջալից աղաղակը նորից լսվեց համր գիշերվա մեջ, բայց այժմ դա ավելի մոտ էր, ավելի բարձր։ Եվ դրան խառնվում էին ինչ֊որ ուրիշ ձայներ՝ խուլ, ցածր մռնչոց, որն ինչ֊որ բանով հիշեցնում էր ծովի անդադրում որոտը։

― Դա շո՜ւն է, ― բացականչեց Հոլմսը։ ― Վազենք, Ուոթսն, վազենք։ Աստվա՜ծ իմ, միայն թե չուշանանք։

Նա նետվեց խավարի մեջ, ես նրա ետևից։ Եվ հանկարծ առջևում, գլաժայռերի ետևում, պայթեց մի հուսահատ աղաղակ, ապա խուլ, ծանր թմփոց։ Մենք կանգնեցինք՝ ականջ դնելով։ Բայց այլևս ոչինչ չխանգարեց հանդարտ գիշերվա ճնշող լռությունը։

Ես տեսա, թե ինչպես Հոլմսը, կարծես ցնորված, բռնեց գլուխն ու ոտքը խփեց գետնին։

― Նա մեզ կանխեց, Ուոթսն, մենք ուշացանք։

― Ոչ, չի կարող պատահել։

― Ինչու էի ես դանդաղում, հիմարս։ Դուք էլ լա՜վն եք, Ուոթսն։ Բասքըրվիլին մենակ թողեցիք, և ահա թե ամեն ինչ ինչով վերջացավ։ Չէ, եթե ոչինչ ուղղել չի կարելի, ես միևնույն է վրեժ կլուծեմ այդ սրիկայից։

Առանց ճանապարհը տեսնելու նետվեցինք այնտեղ, որտեղից լսվել էր այդ ահավոր աղաղակը։ Մենք մագլցում էինք լանջն ի վեր, ցած վազում, մթության մեջ դեմ առնում գլաքարերի, ճեղքում, անցնում որոճի մացառուտների միջով։ Յուրաքանչյուր բլրի գագաթից բարեկամս նայում էր շուրջը, բայց թանձր մշուշը պատել էր ճահիճները, և դրանց մռայլ լայնարձակության վրա անհնար էր ամենաչնչին շարժումն իսկ նկատել։

― Դուք որևէ բան տեսնում եք։

― Ոչինչ։

― Սպասեցե՛ք։ Այս ի՞նչ է։

Լսվեց մի խուլ տնքոց, որ գալիս էր ինչ֊որ ձախից։ Քարե թումբն այնտեղ կտրուկ ցած էր իջնում՝ փոխվելով գլաքարերով ծածկված լանջի։ Գլաքարերի մեջ ընկած էր ինչ֊որ մութ բան։ Մենք մոտ վազեցինք, և մութ առարկան ավելի որոշակի ուրվագծեր ունդունեց։ Դա երսնիվիայր պառկած մի մարդ էր։ Նա, ասես, պատրաստվում էր ակրոբատիկ թռիչքի՝ անհավանական անկյան տակ շրջված գլուխ, կիսաբարձրացված ուսեր, մեջքի կլորացված գծեր։ Այդ դիրքի անհեթեթությունն առաջին պահին խանգարեց ինձ հասկանալ, որ դա մահամերձի տնքոց է։ Մենք կանգնել էինք խոնարհված նրա վրա, և ոչ խռխռոց էինք լսում, ոչ խշրտոց։ Հոլմսը ձեռքը կպցրեց անշարժ մարմնին, սարսափած ճչաց ու թափով ետ քաշեց։ Վառած լուցկին լուսավորեց նրա արյունոտ մատներն ու սարսափելի գուբը, որ դանդաղորեն տարածվում էր մեռածի ջարդված գանգի տակից։ Սրտներս նվաղեցին, երբ լուցկու լույսի տակ տեսանք, որ մեր առաջ փռված է սըր Հենրի Բասքըրվիլը։

Մի՞թե կարելի էր մոռանալ այդ անսովոր կարմրադարչնագույն կոստյումը, որով բարոնետն առաջին անգամ հայտնվեց Բեյքր֊ստրիտում։ Մի վայրկյանը բավական էր, որպեսզի ճանաչեինք նրան, իսկ հետո լուցկին բռնկվեց ու հանգավ այնպես, ինչպես հանգավ մեր մեջ հույսի վերջին կայծը։ Հոլմսը տնքաց, և ես նույնիսկ մթության մեջ նկատեցի, թե ինչպիսի գունատությամբ ծածկվեց նրա դեմքը։

― Սրիկա՛, սրիկա՛։ Ձեռքերս իրենք իրենց բռունցք դարձան։ ― Հոլմս, ես երբեք ինձ չեմ ների, որ բախտի քմահաճույքին թողեցի նրան։

― Իմ մեղքն ավելի շատ է, Ուոթսն։ Ես հաճախորդիս կյանքը զոհաբերեցի միայն նրան համար, որպեսզի, այսպես ասած, հանրագումարի բերեմ, ավարտեմ այս գործը։ Ես ուրիշ այսպիսի հարված չեմ հիշում իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում։ Բայց ո՞վ կարող էր, ո՞վ կարող էր իմանալ, որ, չնայած իմ բոլոր նախազգուշացումներին, նա կվճռեր մենակ դուրս գալ ճահիճները։

― Եվ մենք լսեցինք նրա աղաղակը, աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ աղաղակ, և չկարողացանք անմիջապես օգնության հասնել։ Բայց ո՞ւր կորավ այդ հրեշավոր շունը՝ նրա մահվան մեղավորը։ Գուցե նա հիմա էլ այստեղ մոտերքում է։ Եվ որտե՞ղ է Սթեփլտոնը։ Նա պատասխան կտա սրա համար։

― Այո, նա ամեն ինչի համար պատասխան կտա, ես կհոգամ այդ մասին։ Ե՛վ հորեղբայրը, և՛ զարմիկը, երկուսն էլ սպանված են։ Մեկը մեռել է վախից միայն իր առաջ տեսնելով այդ հրեշին, որին գերբնական արարած էր համարում, մյուսը զոհվեց՝ կամենալով փրկվել փախուստ տալով։ Բայց հիմա պետք է ապացուցել, որ այդ մարդու ու շան միջև կապ կա։ Մենք լսեցինք նրա ոռնոցը, բայց դա դեռ ապացույց չէ, քանի որ, հավանորեն, սըր Հենրին զոհվել է ընկնելուց։ Եվ, այնուամենայնիվ, երդվում եմ՝ որքան էլ խորամանկ է մեր հակառակորդը, բայց վաղը նա իմ ձեռքում կլինի։

Ցնցված անակնկալ աղետից, որն այսքան տխուր վերջակետ դրեց մեր երկար ու դժվարին գործին, մենք կանգնել էինք այլանդակված դիակի մոտ։ Հետո, երբ ամպերի տակից լուսինը երևաց, բարձրացանք քարե թմբի վրա, որտեղից ցած էր ընկել մեր դժբախտ բարեկամը, և այդտեղից աչք ածեցինք լուսնի լույսով արծաթվող ճահիճներին։ Հեռվում, ինչ֊որ տեղ Գրիմպենի մոտակայքում, դեղին լույս երևաց։ Դա կարող էր վառվել միայն Սթեփլտոնների մեկուսի կացարանում։ Բռունցքս սպառնալից թափ տվի դեպի այն կողմը։

― Ինչի՞ եք սպասում։ Պետք է նրան անհապաղ բռնել։

― Գործը դեռ չի ավարտված, իսկ նա զգուշավոր, խորամանկ մարդ է։ Հետո ինչ, որ մենք գիտենք, բայց ահա փորձիր ապացուցել։ Մի անզգույշ քայլ, և սրիկան կճողոպրի մեր ձեռքից։

― Ուրեմն, ի՞նչ անենք այդ դեպքում։

Վաղն անելիքներ շատ ունենք։ Իսկ այսօր մնում է միայն մեր վերջին ծառայությունը մատուցել դժբախտ սըր Հենրիին։

Ցած իջանք զառիվայրով ու մոտեցանք լուսնի լույսով արծաթազոծ քարերին ընկած տձև սև կույտին։ Այդ տանջալիորեն կուչ եկած մարմնի տեսքից սիրտս ցավից ճմլվեց ու աչքերս արցունքոտվեցին։

― Հարկ կլինի ուղարկել օգնության ետևից, Հոլմս։ Մենք չենք կարող նրան տուն հասցնել։ Աստվա՜ծ իմ, ձեզ ի՞նչ եղավ։ Խելագարվեցի՞ք։

Հոլմսը ճչաց ու կռացավ սըր Հենրիի մարմնի վրա։ Եվ հանկարծ սկսեց թռչկոտել, քրքիջով ցնցել ձեռքս։ Մի՞թե դա իմ խիստ, միշտ այնքան զուսպ բարեկամն է։ Ահա թե ինչ է լինում, երբ թաքնված բոցը դուրս է ժայթքում։

― Մորո՜ւքը։ Նա մորուք ունի։

― Մորո՞ւք։

― Սա սըր Հենրին չէ․․․ Աստվա՜ծ իմ, ախր սա իմ հարևանն է՝ աքսորականը։

Տենդագին արագությամբ շրջեցինք մարմինը, և արյունոտ մորուքն այժմ ցցվեց ուղիղ սառը պայծառ լուսնի դեմ։ Կասկած չկար։ Նեղ ճակատ, կապիկի աչքերի պես խորն ընկած աչքեր։ Դա նույն դեմքն էր, որ մոմի լույսով երևաց ճեղքվածքի մեջ՝ մարդասպան Սելգենի դեմքը։

Եվ այդտեղ ես ամեն ինչ հասկացա։ Հիշեցի, որ բարոնետը համարյա իր բոլոր հին զգեստները նվիրեց Բերիմոռին։ Ուրեմն, Բերիմոռն այն տվել էր Սելգենին, որպեսզի նա մեկնելիս հագուստը փոխի։ Կոշիկները, վերնաշապիկը, կեպին, այդ բոլորը մի ժամանակ հագել էր սըր Հենրին։ Ճիշտ է, ողբերգությունը մնում էր ողբերգություն, բայց չէ՞ որ այդ մարդը մեր երկրի օրենքներով այսպես թե այնպես արժանի էր մահվան։ Ուրախությունից գլուխս կորցրած, բացատրեցի Հոլմսին, թե այս ամենն ինչպես է ստացվել։

― Ուրեմն, խեղճը մեռավ կոստյումի պատճառով, ― ասաց նա։ ― Շանը, իհարկե, տվել են հոտոտելու սըր Հենրիի իրերից որևէ մեկը, ամենայն հավանականությամբ այն կոշիկը, որ գողացվել էր հյուրանոցում, և բաց թողել աքսորականի հետքերով։ Անբացատրելի է մնում միայն մի բան։ Սելգենը խավարում ինչպե՞ս տեսավ, որ ինչ֊որ մեկը հետապնդում է իրեն։

― Հավանաբար լսել է։

― Լսել է, որ ճահիճներում շուն է վազվզում ու սկսել է օգնություն կանչել՝ վտանգելով իրեն։ Ո՛չ, աքսորականին դրանով չես վախեցնի։ Ուրեմն, ինչպե՞ս կարող էր Սելգենը տեսնել, որ իրեն շուն է հետապնդում։

― Իսկ, ըստ իս, ավելի տարօրինակ բաներ կան։ Ինչո՞ւ են այդ շանը․․․ ենթադրելով որ մեր կռահումները ճիշտ են․․․

― Ես ոչ մի այդպիսի բան չեմ ենթադրում։

― Լավ։ Ինչո՞ւ են այդ շանը բաց թողել այս գիշեր։ Դժվար թե նա միշտ է օգտվում այդպիսի ազատությունից։ Սթեփլտոնը, հավանաբար, սպասում էր, որ սըր Հենրին կգա այստեղ։

― Իմ հանելուկն ավելի դժվար է։ Ձերի պատասխանը մենք շուտով կստանանք, իսկ իմը, երևի, այդպես էլ մնա չլուծված։ Իսկ հիմա եկեք մտածենք, թե ի՜նչ ենք անելու այս դժբախտին։ Հո չի կարելի նրան թողնել աղվեսներին ու ցիներին կեր։

― Թող պառկի որևէ անձավում, մինչև հաղորդենք ոստիկանությանը։

― Ճիշտ է։ Համենայն դեպս, մենք նրան անձավ կհասցնենք։ Տեսեք, Ուոթսն։ Այդ ի՞նչ է։ Մի՞թե նա ինքը։ Չէ՛, հանդգնությա՜նը նայիր․․․ Ոչ մի խոսք կասկածների մասին, ոչ մի խոսք։ Այլապես իմ բոլոր ծրագրերը փուլ կգան։

Ճահիճների խորքից մի մարդ էր մոտենում։ Նա սիգար էր ծխում, որի կրակը աղոտ փայլում էր հեռվում։ Լուսինը պայծառ լուսավորում էր նրան, և ես իսկույն ճանաչեցի բնախույզի նիհար կազմվածքն ու արագ, թռչկոտող քայլվածքը։ Մեզ տեսնելով՝ նա կանգ առավ, ապա նորից առաջ եկավ։

― Դոկտոր Ուո՞թսն։ Մի՞թե դուք եք։ Մտքովս երբեք չէր անցնի գիշերով հանդիպել ձեզ ճահիճներում։ Աստվա՜ծ իմ, այդ ի՞նչ է։ Ո՛չ, չի կարող պատահել։ Մի՞թե դա մեր բարեկամն է, սըր Հենրին։

Սթեփլտոնը վազեց իմ կողքով ու կռացավ դիակի վրա․․․

Ես լսեցի ընդհատ հոգոց, սիգարը ցած ընկավ նրա ձեռքից։

― Ո՛վ․․․ Սա ո՞վ է, ― կմկմալով մռթմռթաց նա։

― Սա Սելգենն է՝ Պրինսթաունի բանտից փախած աքսորականը։

Սթեփլտոնը դեպի մեզ շրջեց մեռելային֊գունատ դեմքը։ Նա կամքի վիթխարի ուժ գործադրեց, որպեսզի տիրապետի իրեն և ոչնչով չմատնի իր զարմանքն ու հիասթափությունը։ Նրա սևեռուն հայացքը կանգ առավ նախ Հոլմսի, ապա ինձ վրա։

― Աստվա՛ծ իմ։ Ի՜նչ սարսափելի է։ Իչպե՞ս պատահեց այս։

― Հավանաբար գլորվել է ահա այն դարավանդից ու վիզը ջարդել։ Ես ու բարեկամս զբոսնում էինք ճահիճներում և լսեցինք ինչ֊որ մեկի ճիչը։

― Իսկ ես հենց այդ ճչոցի վրա էլ դուրս եկա տնից։ Ինձ անհանգստացնում էր սըր Հենրին։

― Ինչո՞ւ հատկապես սըր Հենրին, ― չդիմացա ես։

― Այսօր նա պետք է մեզ մոտ գար, և չգիտեմ ինչու՝ չեկավ, որն ինձ շատ զարմացրեց։ Իսկ երբ ճահիճներում աղաղակներ լսեցի, բնականաբար, անհանգստացա նրա համար։ Ի դեպ, ― Սթեփլտոնը նորից հայացքը ինձնից դարձրեց Հոլմսի վրա, ― բացի այդ աղաղակներից ուրիշ ոչինչ չլսեցի՞ք։

― Ո՛չ, ― ասաց Հոլմսը, ― իսկ դո՞ւք։

― Նույնպես ոչ։

― Այդ դեպքում ինչո՞ւ եք հարցնում այդ մասին։

― Ա՜խ, դուք հո գիտեք, թե մեզ մոտ ինչ են պատմում ուրվականային շան ու նման հրաշքների մասին։ Տեղացի ֆերմերներն ասում են, իբր նա ամեն գիշեր վազվզում է ճահիճներում։ Այա ես էլ հետաքրքրվում եմ՝ գուցե լսե՞լ եք նրա հաչոցը։

― Ոչ, մենք ոչինչ չենք լսել, ― ասացի ես։

― Իսկ ինչպե՞ս կբացատրեք այդ դժբախտի մահը։

― Ես համոզված եմ, որ նրա բանականությունը վախից, բռնվելու մշտական վտանգից խանգարվել էր։ Հավանաբար, խելագարության մոլուցքի պահին վազել է ճահիճներով և վերջ ի վերջո դարավանդից ընկել ու ջարդել է վիզը։

― Այո, դա լիովին ճշմարտանման է, ― ասաց Սթեփլտոնը և ակնհայտ թեթևությամբ շունչ քաշեց։ ― Իսկ դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, միստր Շերլոկ Հոլմս։

― Ինչպիսի՜ դյուրըմբռնողություն, ― ասաց բարեկամս՝ խոնարհ գլուխ տալով նրան։

― Մենք վաղուց էինք սպասում ձեզ, այն պահից, երբ դոկտոր Ուոթսնը հայտնվեց այստեղ։ Եվ դուք ժամանակին եք եկել՝ ճիշտ ողբերգության պահին։

― Այո, իսկապե՜ս։ Համոզված եմ, որ բարեկամս դրա ճիշտ բացատրությունը կտա։ Իսկ ես վաղը Լոնդոն եմ մեկնում՝ հոգուս մեջ տհաճ նստվածքով։

― Ինչպե՜ս, դուք վաղը մեկնո՞ւմ եք։

― Պատրաստվում եմ։

― Բայց ձեր գալուստը, իհարկե, լույս կսփռի այս բոլոր դեպքերի վրա, որոնք մեզ տառացիորեն փակուղու առաջ են կանգնեցրել։

Հալմսն ուսերը թոթվեց․

― Հաջողությունը միշտ չի տրվում։ Հետաքննության ժամանակ պետք է հենվել փաստերի վրա և ոչ թե լեգենդների ու լուրերի։ Այս գործից ես չկարողացա գլուխ հանել։

Բարեկամս խոսում էր ամենաբնական ու հանգիստ տոնով։ Սթեփլտոնն ուշադիր, սևեռուն նայում էր նրան։ Հետո դիմեց ինձ․

― Ես սիրով կհամաձայնեի մարմինը մեր տուն փոխադրել, սակայն քույրս այնքան կվախենա, որ, թերևս, ավելի լավ է այդ չանել։ Եկեք որևէ բանով ծածկենք դեմքը ու թողնենք այստեղ։ Մինչև առավոտ ոչինչ չի պատահի նրան։

Այսպես էլ արեցինք։ Ես ու Հոլմսը մերժեցինք Սթեփլտոնի առաջարկությունը՝ անցնել Մերիփեթ֊հաուս և թողնելով նրան միայնակ վերադառնալ տուն, շարժվեցինք դեպի Բասքըրվիլ֊հոլլ։ Մի քանի քայլ անցնելով՝ շրջվեցինք ու տեսանք դեպի ճահիճների խորքը դանդանղ հեռացող նրա կերպարանքը, իսկ ավելի հետո, նրա ետևում միակ սև կետը բլրի արծաթափայլ լանջին, այնտեղ, ուր ընկած էր այդպիսի սարսափելի մահաով մահացած մարդը։

― Վերջապես մենք մտանք ձեռնամարտի մեջ, ― ասաց Հոլմսը՝ կողքիցս քայլելով։ ― Բայց ինչպիսի՜ կայունություն։ Ի՜նչ արագ տիրապետեց իրեն, իսկ չէ որ հարվածն իսկապես շշմեցնող էր․ տեսնել, որ քո զոհն է դարձել ոչ այն մարդը, որին դու նկատի ես ունեցել։ Ուոթսն, ես այդ մասին ասել եմ Լոնդոնում և հիմա էլ կասեմ․ մեզ դեռ չէր վիճակվել սրերը խաչել ավելի արժանավոր հակառակորդի հետ։

― Համենայն դեպս ափսոս, որ նա ձեզ տեսավ։

― Սկզբում ինքս էլ ափսոսեցի, բայց, վերջ ի վերջո, ինչ կարելի է անել։

― Իսկ ինչ եք կարծում, հանդիպումը ձեզ հետ կազդի՞ նրա ծրագրերի վրա։

― Այո, նա կսկսի գործել է՛լ ավելի զգույշ կամ մի որևէ հուսահատ քայլի կդիմի։ Ինչպես արտասովոր հանցագործների մեծ մասը, Սթեփլտոնը ևս, հավանաբար, շատ մեծ հույսեր է կապում իր խորամանկության հետ ու երևակայում է, թե մատների վրա խաղացրեց մեզ։

― Բայց ինչո՞ւ չեք ուզում ձերբակալել նրան։

― Թանկագին Ուոթսն, դուք գործողության մարդ եք։ Ձեր բնազդները ձեզ մղում են ամենավճռական միջոցների։ Դե լավ, ենթադրենք, թե գիշերը նա ձերբակալվեց։ Իսկ դա ի՞նչ կտա մեզ։ Մենք ոչինչ չենք կարող ապացուցել։ Ահա թե ինչպիսի սատանայական խորամանկություն է։ Եթե Սթեփլտոնի գործակիցը մարդ լիներ, մենք որոշ հանցանշաններ կհայթայթեինք, բայց փորձեք լույս աշխարհ հանել վիթխարի շանը։ Մի՞թե շունը կօգնի մեզ օղակը տիրոջ վիզը գցելու։

― Բայց չէ՞որ հանցակազմն առակա է։

― Ամենևին։ Այդ ամենը ենթադրություններ են միայն ու վարկածներ։ Դատարանում մեզ վրա կծիծաղեն, եթե ներկայանանք այդպիսի ֆանտաստիկ պատմությամբ ու ամրացնենք այն նման հանցանշաններով։

― Իսկ սըր Չա՞րլզը։

― Գտել են մեռած, բռնի մահվան հետքեր հայտնաբերված չեն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ նա մեռել է վախից և գիտենք ինչն է նրան վախեցրել։ Բայց ինչպե՞ս համոզենք այն տասներկու բթամիտներին, որոնք պիտի երդվայլ ատենակալներ լինեն։ Ինչի՞ վրա է հիմնված այն ենթադրությունը, որ այստեղ ինչ֊որ շուն է խառնված։ Որտե՞ղ է կծածի հետքերը։ Մենք ձեզ հետ գիտենք նաև, որ շները մեռածներին չեն կծում, և որ սըր Չարլզը մահացել է մինչև շան նետվելը նրա վրա։ Բայց ախր դա ապացուցել է պետք, իսկ մենք ապացուցելու բան չունենք։

― Դե, իսկ այսօրվա գիշե՞րը։

― Սա առանձնապես ոչինչ չտվեց։ Աքսորականի մահվան և շան մեջ, այնուամենայնիվ, ուղղակի կապ չկա։ Ոչ ոք այդ շանը չի տեսել։ Ճիշտ է, մենք նրան լսել ենք, բայց ապացույցներ չունենք, որ նա հետապնդել է աքսորականին։ Փաստարկների լիակատար բացակայություն։ Ո՛չ բարեկամս, փաստը մնում է փաստ․ հանցակազմը հաստատել չենք կարող, բայց դրա համար արժե ամեն տեսակ ռիսկի դիմել։

― Ի՞նչ եք մտադիր անել։

― Ես մեծ հույսեր եմ կապում միսիս Լաուրա Լայոնսի հետ։ Երբ գործի իսկական վիճակը հայտնի դառնա նրան, նա մեզ լուրջ օգնություն ցույց կտա։ Բացի դրանից, ես ուրիշ ծրագիր էլ ունեմ։ Բայց կարիք չկա նախօրոք գուշակել, չնայած ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ վաղը կհաղթեմ։

Այլևս ինձ ոչինչ չհաջողվեց տեղեկանալ Հոլմսից, և մինչև Բասքըրվիլ֊հոլլի դարպասները նա քայլում էր լուռ, մտքերի մեջ խորասուզված։

― Ներս կգա՞ք։

― Այո, հիմա թաքնվելն այլևս իմաստ չունի։ Բայց էլի մի բան, Ուոթսն։ Սըր Հենրիին շան մասին չասեք։ Թող Սելգենի մահը վերագրի այն նույն պատճառներին, որ ջանում էր մեզ հուշել Սթեփլտոնը։ Այդպես նրա համար ավելի հեշտ կլինի տանել այն փորձությունը, որ սպասում է նրան վաղը, երբ նա կգնա ճաշելու Մերիփիթ֊հաուսում, եթե ես ճիշտ եմ մեջբերում ձեր վերջին հաշվետվությունը։

― Բայց ինձ էլ են հրավիրել։

― Այդ դեպքում դուք պետք է հրաժարվեք հրավերից։ Թող մենակ գնա, դա հեշտ է դասավորել․․․ Դե, այսպես։ Ճաշին մենք, հավանորեն ուշացել ենք, բայց ընթրիքին ճիշտ ժամանակին ենք հասել։

==Գլուխ XIII Թակարդը լարված է==

Սըր Հենրին ոչ այնքան զարմացավ, որքան ուրախացավ իր նոր հյուրով, քանզի համոզված էր, որ իմանալով վերջին օրերի դեպքերի մասին, Շերլոկ Հոլմսը չի կարող նստած մնալ Լոնդոնում։ Բայց և այնպես բարոնետը զարմացած բարձրացրեծ հոնքերը, երբ պարզվեց, որ բարեկամս եկել է առանց ուղեբեռի և նույնիսկ չի ջանում բացատրել, թե ինչու։ Հոլմսին իսկույն տվեցին բոլոր անհրաժեշտ բաները, և ուշ ընթրիքի ընթացքում մենք բարոնետին հայտնեցինք մեր արկածների այն մասը, որը նրան անհրաժեշտ էր իմանալ։ Բայց մինչ այդ ես հարկադրված էի կատարել մի ծանր պարտականություն՝ Բերիմոռին ու նրա կնոջը հայտնել Սելգենի մահվան մասին։ Ծառայապետն այդ բանը ընդունեց անթաքույց թեթևության զգացումով, բայց միսիս Բերիմոռը դառն լաց եղավ՝ գոգնոցով ծածկելով երեսը։ Ամբողջ աշխարհի աչքում այդ Սելգենը հանցագործ էր, սատանայի ու ոճրագործի ինչ֊որ խառնուրդ, իսկ նա առաջվա պես նրա մեջ տեսնում էր չարաճճի մանչուկին, մի երեխայի, որը մանուկ հասակում կառչում էր նրա ձեռքից։ Իսկապես մարդ պետք է հրեշ լինի, եթե չգտնի նրա մահը սգացող գոնե մի կին։

― Այն պահից, երբ դուք մեկնեցիք, Ուոթսն, ես ամբողջ օրը նստած եմ տանը ու ձանձրույթից մեռնում եմ, ― ասաց բարոնետը։ ― Հուսով եմ, որ այդպիսի հնազանդությունը հաշվի կառնվի։ Եթե խոսք տված չլինեի ճահիճները դուրս չգալ, երեկոն ավելի ուրախ կանցկացնեի, որովհետև Սթեփլտոնը հրավերի երկտող էր ուղարկել։

― Այո, դուք երեկոն չափազանց ուրախ կանցկացնեիք, ես չեմ կասկածում, ― չոր֊չոր ասաց Հոլմսը։ ― Ի դեպ, դուք հավանաբար չեք գնահատում, որ, նայելով վիզը ջարդած մարդուն, մենք ձեզ էինք սգում։

Սըր Հենրին աչքերը լայն բաց արեց։

― Այդ ինչո՞ւ։

― Որովհետև դժբախտ աքսորականը ձեր կոստյումով էր։ Նա այն ստացել էր Բերիմոռից, որը կարող է դրա պատճառով անախորժություններ ունենալ ոստիկանության հետ։

― Ոչ, դժվար թե։ Որքան հիշում եմ, այնտեղ ոչ մի մակնիշ չկար։

― Դե ինչ, նրա բախտից է, և մեր՝ նույնպես, քանի որ դուք բոլորդ էլ խառն եք հակաօրինական արարքների մեջ։ Ճիշտն ասած, ես որպես բարեխիղճ խուզարկու պետք է անմիջապես ձերբակալեի ձեր ամբողջ խումբը։ Իբրև դիմակազերծող փաստաթուղթ կարող են ծառայել Ուոթսնի նամակները։

― Ավելի լավ է պատմեք, թե ինչ վիճակում է մեր գործը, ― հարցրեց Բարոնետը։ ― Հաջողվե՞ց գլուծ հանել այս խառնափնթորությունից։ Ես ու Ուոթսնը ինչպես եկել ենք, այնպես էլ մնացել ենք՝ ոչինչ չենք իմացել։

― Ես կարծում եմ, որ ամենամոտ ապագայում շատ բան կպարզվի։ Հազվագյուտ դժվար ու խճճված գործ է։ Ինձ համար որոշ կետեր մինչև հիմա էլ մշուշով են պատված․․․ Բայց այդ մշուշը կցրվի, անպայման կցրվի։

― Ուոթսնը հավանաբար արդեն պատմել է ձեզ այն մասին, թե ինչ ենք լսել ճահիճներում։ Այնպես որ դա դատարկ սնահավատություն չէ։ Ես ժամանակին գործ ունեցել եմ շների հետ, և այստեղ ինձ չես մոլորեցնի․ շան ոռնոցն անհնար է չճանաչել։

Եթե մեզ հաջողվի այդ շանը դնչկալ հագցնել ու շղթայել, ապա ես ձեզ կհամարեմ ամբողջ աշխարհի մեծագույն խուզարկուն։

― Նա կլինի և՛ դնչկալով, և՛ շղթայակապ, միայն օգնեցեք ինձ։

― Ես կանեմ այն ամենը, ինչ կհրամայեք։

― Հիանալի՜ է։ Բայց ես կույր հնազանդություն եմ պահանջելու, առանց ամեն տեսակ «ինչ» և «ինչու»֊ների։

― Ինչպես կուզենաք։

― Եթե համաձայն եք դրան, ապա մենք կլուծենք մեր խնդիրը։ Ես չեմ կասկածում, որ․․․

Հոլմսը կես խոսքի վրա կանգ առավ ու սևեռուն հայացքը հառեց ինչ֊որ տեղ իմ գլխի վրայով։ Լամպը լուսավորում էր ուղղակի նրա դեմքը՝ անշարժ, քարացած, ասես դասական արձանի դեմք։ Տագնապալից ու լարաված ուշադրության մարմնացում։

― Ի՞նչ պատահեց, ― միաբերան բացականչեցինք ես ու սըր Հենրին։

Հոլմսը հայացքը դարձրեց մեզ վրա, և ես զգացի, որ նա ջանում է խեղդել հուզմունքը։ Նրա դեմքն առաջվա պես ոչինչ չէր արտահայտում, բայց աչքերը փայլում էին հաղթականորեն։

― Ներեցեք ինձ, բայց ես չկարողացա հիացմունքս զսպել, ― ասաց նա՝ ցույց տալով հակադիր պատին կախված դիմանկարները։ ― Ուոթսնը պնդում է, որ ես գեղանկարչությունից ոչինչ չեմ հասկանում, բայց նրա մեջ խոսում է մրցակցության զգացումը, քանի որ մենք տարակարծիք ենք արվեստի ստեղծագործությունների գնահատման մեջ։ Իսկ դիմանկարներն իսկապես հոյակապ են։

― Ուրախ եմ լսել, ― ասաց սըր Հենրին՝ զարմանքով նայելով բարեկամիս։ ― Ես նկարներից բան չեմ հասկանում։ Ա՛յ ձին կամ ցլիկը՝ ուրիշ բան։ Բայց ո՞վ կմտածեր, որ դուք արվեստով զբաղվելու ժամանակ կունենաք։

― Մի անհանգստացեք, լավ իրը ես միշտ կնկատեմ։ Գրազ կգամ, որ ահա այն երկնագույն մետաքսե զգեստով տիկինը Նելլեռի գործն է։ Իսկ կեղծամով հաստլիկ ջենթլմենին անկասկած նկարել է Ռեյնոլդսը։ Սրանք, հավանաբար, ընտանեկան դիմանկարնե՞ր են։

― Այո, բոլորն առանց բացառության։

― Եվ դուք գիտեք նրանց անուններո՞վ։

― Բերիմոռն այդ առթիվ երկար վարժեցրել է ինձ, և ես, թվում է, կարող եմ դասս պատասխանել առանց կմկմալու։

― Ո՞վ է այդ հեռադիտակով ջենթլմենը։

― Դա փոխծովակալ Բասքըրվիլն է, որը ծառայել է Արևմտյան Հնդկաստանում։ Իսկ ահա այն մեկը՝ երկնագույն սերթուկով ու փաթեթը ձեռքին, սըր Վիլյան Բասքըրվիլն է՝ համայնքների Պալատի հանձնաժողովի նախագահը Փիթի<ref>Փիթ Վիլյամ ― անգլիական պետական գործիչ1766-1768 թվերին պրեմիեր մինիստր</ref> օրօք։

― Իսկ իմ դիմացի այն ասպե՞տը ժանեկեզարդ սև թավշե բաճկոնակով։

― Օ՜, սրա հետ դուք պետք է ծանոթանաք։ Բոլոր աղետների մեղավորը հենց սա է որ կա՝ չարագործ Հուգոն, որն սկիզբ դրեց Բասքըրվիլների շան լեգենդին։ Մենք սրան, հավանորեն, շուտ չենք մոռանա։

Ես նայեցի դիմանկարին հետաքրքրությամբ ու որոշ տարակուսանքով։

― Աստվա՜ծ իմ, ― ասաց Հոլմսը։ ― Բայց ախր տեսքից դատելով նա այնպես հանգիստ է, մեղմաբարո։ Ճիշտ է, աչքերում ինչ֊որ սատանայական բան կա։ Բայց ես ձեր Հուգոյին պատկերացնում էի մի տեսակ պնդակազմ կտրիճ՝ ավազակային կերպարանքով։

― Դիմանկարն իսկական է, դրանում ամենափոքր կասկած անգամ չի կարող լինել։ Կտավի ետևում գրված է նրա անունն ու տարեթիվը՝ հազար վեց հարյուր քառասունյոթ թվական։

Մնացած ամբողջ երեկոյի ընթացքում Հոլմսը քիչ էր խոսում, բայց անառակ Հուգոյի դիմանկարը, ասես, նրան գամել էր իրեն, և ընթրիքի ընթացքում նա համարյա աչքը նրանից չէր կտրում։ Սակայն բարեկամիս մտքերի ընթացքը պարզվեց ինձ միայն այն ժամանակ, երբ սըր Հենրին գնաց իր սենյակը։ Հոլմսը գիշերասեղանի վրայից վերցրեց մոմը և ինձ հետ վերադառնալով խնջույքի սրահ, մոտեցրեց ժամանակից խունացած դիմանկարին։

― Ոչ մի առանձնահատուկ բան չե՞ք նկատում։

Ես երկար դիտում էի լայնեզր փետրազարդ նկարը, սպիտակ ժանյակն օձիքին ու խստահայաց նեղ դեմքը շրջանակող երկար խոպոպները։ Ոչ ոք չէր կարող այդ դեմքը կշտմբել գծերի կոպտության ու դաժան արտահայտության համար, բայց սեղմված բարակ շրթունքներում, սառը, անդրդվելի հայացքում ինչ֊որ կոշտ, խստաբարո, անողոք բան կար։

― Սա ձեզ ոչ ոքի չի՞ հիշեցնում։

― Դեմքի ներքևի մասը ինչ֊որ ընդհանուր բան ունի սըր Հենրիի հետ։

― Այո, թերևս, մի քիչ ունի։ Բայց մի րոպե սպսասեք։

Նա կանգնեց աթոռին և մոմը ձախ ձեռքում պահած, աջ ձեռքով ծածկեց լայնեզր գլխարկն ու երկար խոպոպները։

― Երկնայի՜ն ուժեր, ― ինքս ինձ կորցարած զարմանքով բացականչեցի ես։

Կտավից ինձ էր նայում Սթեփլտոնի դեմքը։

― Ըհը՜, նկատեցի՞ք։ Իմ աչքերը սովորել են դեմքը զատել շրջանակող բաներից։ Հայացքով դիմակավորումը բացահայտելու կարողությունը խուզարկուի հիմնական հատկանիշն է։

― Ապշեցուցի՜չ է։ Ասես նրա դիմանկարը լինի։

― Այո, և ֆիզիկական, և հոգեկան առումով դեպի անցյալ վերադառնալու հետաքրքիր օրինակ է։ Ահա այսպես կսկսես ուսումնասիրել ընտանեկան դիմանկարները, ու տեսար, հավատացիր հոգիների վերաբնակեցմանը։ Նա նույնպես Բասքըրվիլ է, դա լիովին ակնհայտ է։

― Եվ ձգտում է ժառանգ դառնալ։

― Անկասկած։ Պատահմամբ աչքովս ընկած այս դիմանկարը օգնեց լրացնելու ամենադժվարին բացերից մեկը։ Այժմ արդեն մենք նրան բռնել ենք, Ուոթսն, մենք նրան բռնել ենք։ Եվ երդվում եմ, որ վաղը գիշերվա մոտ նա կթպրտա մեր ցանցում, ինչպես թիթեռնիկը նրա ցանցորսիկում։ Գնդասեղ, խցան, պիտակ՝ ու Բեյքր֊ստրիտի հավաքածուն կհամալրվի ևս մի ցուցանմուշով։

Հոլմսը բարձրաձայն քրքջաց ու դիմանկարից հեռացավ։ Այն հազվագյուտ դեպքերում, երբ ես լսում էի նրա ծիծաղը, գիտեի, որ դա միշտ որևէ չարագործի մեծ փորձանք է կանխագուշակում։

Հաջորդ առավոտյան հագնվելով, պատուհանից դուրս նայեցի ու տեսա Հոլմսին․ պարզվեց, որ նա ավելի շուտ է վեր կացել և արդեն հասցրել է ինչ֊որ տեղ գնալ ու գալ։

― Այո, հոգսաշատ օր է լինելու, ― ասաց նա ուրախ շփելով ձեռքերը։ ― Շուտով կսկսենք գործել։ Թակարդն արդեն լարված է։ Իսկ երեկոյան կողմ կերևա՝ այդ մեծատամ գայլաձուկը խճճվե՞լ է նրա մեջ, թե՞ ճողոպրել է։

― Դուք արդեն հասցրել եք լինել ճահիճներո՞ւմ։

― Ես հասա Գրիմպեն և այնտեղից հեռագրեցի Պրինսթաուն Սելգենի մահվան մասին։ Կարծում եմ, ձեզանից ոչ մեկին չեն անհանգստացնի այդ գործով։ Բացի դրանից, ես կապվեցի իմ հավատարիմ Քարթրայթի հետ, որը, տագնապով ինձ համար, ամենայն հավանականությամբ չէր հապաղի մեռնել անձավի մուտքի մոտ, ինչպես շունը տիրոջ գերեզմանին։

― Այսօր ինչի՞ց ենք սկսելու։

― Ամենից առաջ կտեսնենք սըր Հենրիին։ Ահա և նա ինքը։

― Բարի լույս, Հոլմս, ― ողջունեց բարոնետը։ ― Դուք նման եք գեներալի, որն իր շտաբի պետի հետ քննարկում է առաջիկա ճակատամարտի ծրագիրը։

― Այդպես էլ կա։ Ուոթսնը ներկայացրել է հրամաններ ստանալու։

― Ես նույնպես։

― Հիանալի է։ Եթե չեմ սխալվում, մեր բարեկամ Սթեփլտոնները այսօր ձեզ ճաշի են հրավիրել։

― Հուսով եմ, որ դուք էլ կգաք։ Նրանք հյուրընկալ մարդիկ են և շատ ուրախ կլինեն ձեզ համար։

― Ցավոք սրտի, ես ու Ուոթսնը պետք է մեկնենք Լոնդոն։

― Լոնդո՞ն։

― Այո, ներկա հանգամանքներում ավելի լավ է մենք այնտեղ լինենք։

Բարոնետի դեմքը ձգվեց։

― Իսկ ես կարծում էի, թե դուք մինչև վերջ ինձ չեք լքի։ Անկեղծ ասած, Բասկերվի֊հոլլում մենակ այնքան էլ հարմարավետ չէ։

― Բարեկամս, դուք պետք է անառարկելիորեն հնազանդվեք ինձ ու անեք այն ամենը, ինչ կպահանջեմ ձեզանից։ Ասացեք ձեր բարեկամներին, որ մենք հաճույքով կգայինք, բայց անհետաձգելի գործերը մեզ Լոնդոն են կանչում։ Սակայն մենք շուտով կվերադառնանք Դևոնշիր։ Դուք չե՞ք մոռանա հաղորդել նրանց։

― Եթե պնդում եք։

― Հավատացնում եմ, ուրիշ ելք չկա։

Ի պատասխան այդ խոսքերի բարոնետը խոժոռվեց, և ես հասկացա, որ նա վիրավորվել է ու մեր մեկնումը դասալքություն է համարում։

― Ե՞րբ եք մտադիր դուրս գալ, ― սառնությամբ հարցրեց նա։

― Նախաճաշից անմիջապես հետո։ Մենք ձիերով կհասնենք մինչև Կումբի֊Թրեսի, բայց Ուոթսնը իր իրերը կթողնի ձեզ մոտ իբրև գրավ, այնպես որ սպասեցեք նրա վերադարձին։ Ուոթսն, մի երկտող գրեցեք Սթեփլտոնին, ներողություն խնդրեք, որ չեք կարող իրենց մոտ լինել։

― Ես նույնպես կուզենայի Լոնդոն մեկնել, ― ասաց բարոնետը։ ― Ինչո՞ւ պետք է մենակ նստեմ այստեղ։

― Որովհետև դուք չպետք է լքեք ձեր պահակակետը։ Որովհետև դուք խոստացել եք ամեն ինչում լսել ինձ, իսկ հիմա ես ասում եմ՝ մնացեք այստեղ։

― Լավ, ես կմնամ։

― Եվս մի խնդրանք։ Մերիփիթ֊հաուս գնացեք ձիերով, կառքը ետ ուղարկեցեք ու Սթեփլտոնին ասացեք, որ ոտքով տուն կվերադառնաք։

― Ոտքով ճահիճների միջո՞վ։

― Այո։

― Բայց չէ՞ որ դուք ինքներդ քանի անգամ ինձ ետ եք պահել դրանից։

― Իսկ հիմա կարող եք միանգամայն հանգիստ գնալ։ Ես դա պնդում եմ միայն այն պատճառով, որովհետև վսատահ եմ ձեր արիությանը։

― Լավ, ես այդպես էլ կանեմ։

― Եվ եթե փոքր ինչ գնահատում եք կյանքը, չշեղվեք այն արահետից, որը Մերիփիթ֊հաուսից տանում է դեպի Գրիմպեն, մանավանդ, որ դա Բասքըրվիլ֊հոլլ տանող ամենամոտ ճամփան է։

― Ամեն ինչ ճշտորեն կկատարվի։

― Այդ լավ է։ Իսկ մենք կաշխատենք մեկնել նախաճաշից անմիջապես հետո, որպեսզի ցերեկով Լոնդոն հասնենք։

Ինձ շատ զարմացրեց գոծողությունների այդ ծրագիրը, չնայած հիշում էի, որ նախորդ երեկոյան Հոլմսը նախազգուշացրեց Սթեփլտոնին իր մեկնման մասին։ Բայց ո՞վ կմտածեր, որ նրա խելքին կփչի մեկնել ինձ հետ, և այն էլ այնպիսի ժամանակ, որ ինքն էր կրիտիկական համարում։ Սակայն ինձ ուրիշ ոչինչ չէր մնում, քան անառարկելիորեն հնազանդվել բարեկամիս։ Շուտով մենք հրաժեշտ տվեցինք տխրած բարոնետին, իսկ երկու ժամ հետո կառքը տուն ճամփելով՝ բարձրացանք Կումբի֊Թրեսիի կայարանի կառամատույցը։ Այնտեղ մեզ էր սպասում բարձրահասակ մի տղա։

― Ի՞նչ կհրամայեք, սըր։

― Քարթրայթ, գնացք նստիր ու մեկնիր Լոնդոն։ Հենց որ հասնես, անմիջապես իմ անունից հեռագիր ուղարկիր սըր Հենրի Բասքըրվիլին։ Հարցրու նրան, թե արդյոք չի՞ գտել իմ կորցրած ծոցատետրը։ Եթե գտել է՝ թող պատվիրված ծրարով ուղարկի Բեյքր֊ստրիտ։

― Լսում եմ, սըր։

― Իսկ հիմա կայարանի գրասենյակում իմացիր, արդյոք իմ անունով որևէ բան չկա՞։

Տղան շուտով վերադարձավ մի հեռագրով։ Հոլմսն այն կարդաց ու երկարեց ինձ։ Այնտեղ գրված էր հետևյալը․

«Հեռագիրն ստացա։ Մեկնում եմ ձեռբակալման օրդերով։ Կլինեմ հինգ քառասունին։ Լեյստրեյդ»։

― Սա իմ առավոտյան հեռագրի պատասխանն է։ Լեյստրեյդը լավագույն պրոֆեսիոնալ խուզարկուն է։ Գուցե նրա օգնությունը պետք լինի մեզ․․․ Դե, Ուոթսն, ժամանակ ունենք, և ես կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է ձեր ծանոթուհուն՝ միսիս Լայոնսին այցելելու համար։

Հոլմսի կազմված պատերազմական ծրագիրը րոպե առ րոպե պարզվում էր ինձ համար։ Բարոնետի օգնությամբ նա կհամոզի Սթեփլտոնին, որ մենք այստեղ չենք, իսկ իրականում մենք կվերադառնանք այն պահին, երբ մեր օգնությունն ամենից շատ է հարկավոր։ Եթե սըր Հենրին հիշատակի Հոլմսից ստացած հեռագրի մասին, դա կցրի Սթեփլտոնի վերջին կասկածները։ Եվ ես արդեն տեսնում էի, թե ինչպես է մեր ցանցն ավելի ու ավելի կիպ սեղմվում մեծատամ գայլաձկան շուրջը։

Միսիս Լաուրա Լայոնսը նստած էր իր աշխատասենյակում։ Շերլոկ Հոլմսը այնպիսի շիտակությամբ ու անկեղծությամբ անցավ խոսակցությանը, որ կնոջ աչքերը զարմանքից չռվեցին։

― Ես հետաքննում եմ, սըր Չարլզ Բասքըրվիլի մահվան հանգամանքները, ― սկսեց նա։ ― Իմ բարեկամ դոկտոր Ուոթսնը հաղորդեց ինձ այն ամենը, ինչ դուք նրան ասել էիք այդ կապակցությամբ և ինչի մասին նախընտրել էիք լռել։

― Իսկ ինչի՞ մասին եմ լռել, ― հանդգնությամբ հարցրեց նա։

― Դուք խոստովանել եք, որ սըր Չարլզին դռնակի մոտ եք կանչել երեկոյան ժամը տասին։ Ինչպես գիտենք, նա մահացել է հենց այդ նույն ժամին ու այդ նույն տեղում։ Դուք լռել եք այդ երկու փաստերի միջև եղած կապի մասին։

― Դրանց միջև ոչ մի կապ գոյություն չունի։

― Այդ դեպքում իսկապես ապշեցուցիչ զուգադիպություն է ստացվում։ Բայց ես կարծում եմ, որ վերջ ի վերջո մենք այդ կապը կբացահայտենք։ Ես ձեզ հետ լիովին անկեղծ կլինեմ, միսիս Լայոնս։ Խոսքը սպանության մասին է, իսկ գործի հանցանշաններն այնպիսիք են, որ հետաքննության տակ կարող է հայտնվել ոչ միայն ձեր բարեկամ միստր Սթեփլտոնը, այլև նրա կինը։

Միսիս Լայոնսը վեր թռավ տեղից․

― Նրա կի՞նը։

― Դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այն անձնավորությունը, որին նա որպես քույր է ներկայացնում, իրականում նրա կինն է։

Միսիս Լայոնսը ընկավ բազկաթոռի մեջ ու այնպիսի ուժով սեղմեց թիկնակները, որ եղունգներն սպիտակեցին։

― Նրա կինը, նրա կինը․․․ Բայց ախր նա ամուրի՞ է։

Շերլոկ Հոլմսը թոթվեց ուսերը։

― Ապացուցեք այդ։ Ապացուցե՛ք։ Եվ եթե կարողանաք․․․ ― նրա աչքերի կատաղի փայլը ամեն ինչից ավելի խոսուն էր։

― Ապացուցելը դժվար չէ, ― ասաց Շերլոկ Հոլմսը՝ գրպանից ինչ֊որ թղթեր հանելով։ ― Ահա այդ ամուսնական զույգի լուսանկարը՝ լուսանկարված չորս տարի առաջ Յորքում։ Հակառակ երեսին մակագրություն է․ «Մ֊ը և մ֊ս Վանդելեր», բայց դուք, իհարկե, կճանաչեք և՛ նրան, և՛ այդ կնոջը, եթե հանդիպել եք։ Հետո՝ երեք փաստաթուղթ՝ ստորագրված ամենայն վստահության արժանի մարդկանց կողմից։ Սա միստր և միսիս Վանդելերների նկարագրությունն է, որոնք մի ժամանակ «Սենթ֊Օլիվեր» մասնավոր դպրոց ունեին։ Կարդացեք և ոչ մի կասկած չեք ունենա, որ սրանք իսկապես ձեզ ծանոթ մարդիկ են։

Միսիս Լայոնսն անցողակի նայեց իր առջև դրված թղթերին և հայացքը դարձրեց մեզ։ Հուսահատությունը նրա դեմքը վերածել էր անշարժ դիմակի։

― Միստր Հոլմս, ― ասաց նա, ― այդ սրիկան խոստացել է ամուսնանալ ինձ հետ, եթե ես ապահարզան ստանամ։ Նշանակում է՝ նրա ոչ մի խոսքին հավատալ չի կարելի, նշանակում է՝ նա ամբողջ ժամանակ խաբում էր ինձ։ Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Ես կարծում էի, թե նա միայն ինձ համար է տոչորվում։ Իսկ դուրս է գալիս, որ ես գործիք եմ եղել նրա ձեռքում։ Հանուն ինչի՞ հավատարիմ մնալ մի մարդու, որն այդպես ստում է։ Ինչի՞ համար պաշտպանել նրան։ Թող հատուցի իր չարագործության համար։ Ինչի մասին ուզում եք հարցրեք, ես ոչինչ չեմ թաքցնի։ Միայն մի բանի համար եմ երդվում ձեզ․ երբ գրում էի այն նամակը, մտքովս անգամ չէր անցնում, որ դա կկոռծանի սըր Չարլզին՝ իմ լավագույն բարեկամին։

― Ես հավատում եմ ձեր յուրաքանչյուր խոսքին, տիկին, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Ձեզ համար, հավանաբար, շատ դժվար է այդ մասին պատմել։ Եկեք այսպես անենք․ ես ինքս կխոսեմ և, եթե որևէ էական բանում սխալվեմ, դուք ինձ կուղղեք։ Նամակը գրվել է Սթեփլտոնի դրդմա՞մբ։

― Նրա թելադրությամբ։

― Նա, հավանորեն, ասել է ձեզ, որ սըր Չարզն իր վրա կվերցնի ապահարզանի դատավարության բոլոր ծախսե՞րը։

― Այո։

― Իսկ հետո, երբ նամակն ուղարկված էր, ձեզ համոզեց չգնա՞լ տեսակցության։

― Նա ասաց, որ կդադարի հարգել ինքն իրեն, եթե դատավարության դրամը մեկ ուրիշը տա։ Երդվում էր, որ չնայած իր աղքատությանը, վերջին պեննին կտա, միայն թե վերացնի այն արգելքը, որ մեզ բաժանում է իրարից։

― Նա, ըստ երևույթին, շատ հետևողական է իր արարքներում։ Եվ այսպես, հետագա դեպքերի մասին դուք ոչինչ չեք լսել և սըր Չարլզի մահվան մասին իմացաք միայն թերթերի՞ց։

― Այո։

Եվ Սթեփլտոնը ձեզանից խոսք առավ, որ ոչ մեկին չե՞ք ասի ենթադրվող տեսակցության մասին։

― Այո, նա ասաց, որ սըր Չարլզի մահը տեղի է ունեցել հույժ հանելուկային հանգամանքներում, և, եթե նամակի մասին իմանան, ես կասկածի տակ կընկնեմ։ Նա վախեցրեց ինձ, և ես որոշեցի լռել։

― Այդպես, հասկանում եմ։ Բայց դուք, այնուամենայնիվ, ինչ֊որ բան կասկածո՞ւմ էիք։

Միսիս Լայոնսն աչքերը խոնարհեց, ըստ երևույթին չհամարձակվելով պատասխանել։

― Ես այդ մարդուն լավ եմ ճանաչում, ― վերջապես ասաց նա։ ― Բայց եթե նա ինձ չխաբեր, ես նրան չէի մատնի։

― Մի խոսքով, դուք լավ եք ազատվել, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Նա ձեր ձեռքում էր և հիանալի գիտեր այդ, իսկ դուք այնուամենայնիվ ողջ եք։ Վերջին ամիսները դուք քայլել եք անդունդի եզրով։ Իսկ հիմա, միսիս Լայոնս, թույլ տվեք ամենայն բարիք ցանկանալ ձեզ։ Բայց մենք դեռ հավանաբար, կտեսնվենք․․․

― Դե ահա, ամեն ինչ կամաց֊կամաց պարզվում է, մշուշը նոսրանում է, ― ասաց Հոլմսը, երբ մենք նորից դուրս եկանք կայարանի կառամատույց՝ սպասելու լոնդոնյան ճեպընթացի ժամանելուն։ ― Շուտով ես կկարողանամ կետ առ կետ վերականգնել, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն ոճրագործությունը։ Քրեագետները կասեն, որ նամնօրինակ ինչ֊որ բան եղել է և, իհարկե կհիշեն 1886 թվականին Ուկրաինայի Գրոդնո քաղաքում կատարված սպանությունը և Անդերսոնին՝ Հյուսիսային Կարոլինայից, բայց այժմ մեր գործն ունի որոշ միանգամայն յուրահատուկ գծեր։ Մենք նույնիսկ այժմ չենք կարող ուղղակի հանցանշաններ ներկայացնել այդ նենգ խորամանկին։ Բայց հիշեք իմ խոսքը, Ուոթսն, մինչև մեր քնելու պահը ամեն ինչ բացահայտված կլինի։

Լոնդոնյան ճեպընթացը դղրդյունով մոտեցավ կայարանին, և առաջին կարգի վագոնից կառամատույց դուրս թռավ փոքրահասակ, թիկնեղ մի մարդ, որն ինչ֊որ բանով հիշեցնում էր բուլդոգի։ Մենք բարևեցինք իրար, և այն հարգանքից, որով Լեյստրեյդը վերաբերվում էր ընկերոջս, ինձ պարզ դարձավ, որ նա շատ բան է հասկացել այն ժամանակից ի վեր, երբ նրանք սկսել են միասին աշխատել։ Ես շատ լավ էի հիշում, թե ինչպիսի արհամարհանք էին առաջացնում այդ գործնական մարդու մոտ տեսության մեր սիրահարի տրամաբանական կիրարկումները։

― Դե ինչ, խոշո՞ր գործ է, ― հարցրեց Լենստրեյդը։

― Այսպիսի բան վաղուց չէր եղել, ― ասաց Հոլմսը։ ― Մենք երկու ժամ ազատ ժամանակ ունենք։ Եկեք այն օգտագործենք ճաշի վրա, իսկ հետո, Լեյստրեյդ, մենք ձեզ կհյուրասիրենք Դարթմուրի ամենամաքուր գիշերային օդով և կօգնենք կոկորդներդ մաքրել լոնդոնյան մշուշից։ Երբեք այստեղ չե՞ք եղել։ Այդ դեպքում այնքան էլ շուտ չեք մոռանա ձեր առաջին ծանոթույունը այս տեղերի հետ։

==Գլուխ XIV Բասքըրվիլների շունը==

Շերլոկ Հոլմսի թերություններից մեկը, եթե դա կարելի է թերություն համարել, այն էր, որ նա երբեք ոչ ոքի տեղյակ չէր պահում իր ծրագրերին՝ մինչև դրանց ավարտը։ Սյդպիսի գաղտնապահությունը բացատրվում էր մասամբ այդ մարդու տիրական բնավորությամբ, որով սիրում էր իշխել շրջապատի վրա ու ապշեցնել նրա երևակայությունը, մասամբ էլ պրոֆեսիոնալ զգուշավորությամբ, որը թույլ չէր տալիս նրան անհարկի վտանգի ենթարկվել։ Ինչպես էլ որ լիներ, Շերլոկ Հոլմսի բնավորության այդ գիծը շատ տհաճություններ էր պատճառում նրանց, ովքեր աշխատում էին նրա հետ որպես գործակալներ կամ օգնականներ։ Ես ինքս հաճախ էի տանջվել դրանից, բայց այն, ինչ ստիպված էի տանել մթության մեջ այդ երկար ճամփորդության ընթացքում, գերազանցեց իմ անցյալի բոլոր տառապանքները։ Մեզ դժվարին փորձություն էր սպասում, մենք պատրաստ էինք վերջին վճռական հարվածը հասցնել, իսկ Հոլմսը համառորեն լռում էր, և ես կարող էի լոկ կռահել նրա ծրագրերի մասին։ Իմ նյարդային լարվածությունը հասել էր գագաթնակետին, երբ հանկարծ մի սառը քամի փչեց դեմքներիս և, նայելով մթության մեջ նեղ ճամփեզրին ձգվող ամայի տարածություններին, հասկացա, որ մենք նորից գտնվում ենք ճահիճներում։ Ձիերի յուրաքանչյուր քայլը, անիվների յուրաքանչյուր շրջադարձը մեզ մոտեցնում էր այս բոլոր դեպերի ավարտին։

Կումբի֊Թրեսիում վարձած կառապանի ներկայությամբ չէր կարելի խոսել գործերի մասին, և մենք, չնայած մեր հուզմունքին, զրուցում էինք դատարկ բաներից։ Ես թեթևացած շունչ քաշեցի, երբ ճամփի մի կողմի վրա երևաց Ֆրենկլենդի քոթեջը, որից երկու֊երեք մղոն էր մնում մինչև Բասքըրվիլ֊հոլլ ու այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենար ողբերգության եզրափակիչ տեսարանը։ Կանգ առնելով մուտքի մոտ, մենք շարժվեցինք դեպի կարմրածառի ծառուղու դռնակը, վճարեցինք կառապանին, ետ ուղարկեցինք Կոմբի֊Թրեսի, իսկ ինքներս գնացինք Մերիփեթ֊հաուսի ուղղությամբ։

― Դուք զենք ունե՞ք, Լեյստրեյդ։

Փոքրիկ խուզարկուն ժպտաց․

― Եթե տաբատս հագս է, նշանակում է՝ ետևը գրպան էլ կա, իսկ եթե ետևը գրպան կա, նշանակում է՝ այն դատարկ չէ։

― Հիանալի է։ Ես ու Ուոթսնը նույնպես պատրաստվել ենք ամեն տեսակ անակնկալների։

― Տեսնում եմ՝ դուք շատ լուրջ եք տրամադրված, միստր Հոլմս։ Իսկ այժմ մեզանից ի՞նչ է պահանջվում այս խաղում։

― Համբերություն։ Պետք է սպասենք։

― Իսկապես, այս տեղերն այնքան էլ ուրախ չեն։ Խուզարկուն ուսերը սեղմեց՝ նայելով մռայլ բլրալանջերին ու մշուշին, որ լճի պես ծածկել էր Գրիմպենյան ճահճուտը։ ― Այ այնտեղ ինչ֊որ լույս է վառվում։

― Դա Մերիփիթ֊հաուսն է՝ մեր ուղևորության նպատակակետը։ Այժմ խնդրում եմ որքան կարելի է կամաց քայլել ու խոսել շշուկով։

Մենք զգուշությամբ քայլում էինք արահետով, որը տանում էր դեպի տունը, բայց երկու հարյուր յարդի վրա Հոլմսը կանգ առավ։

― Ավելի մոտենալ պետք չէ, ― ասաց նա։ ― Ահա այս գլաքարերը հիանալի վարագույր են մեզ համար։

― Այստեղ էլ պետք է սպասե՞նք։

― Այո, դարան կսարքենք։ Կանգնեցեք այ այստեղ, Լեստրեյդ։ Ուոթսն, չէ՞ որ դուք եղել եք տանը։ Սենյակների դասավորությունը գիտե՞ք։ Այ այն ապակեկալ լուսամուտներն ի՞նչ են։

― Ըստ իս, խոհանոցն է։

― Իսկ հաջո՞րդը՝ պայծառ լուսավովա՞ծը։

― Դա ճաշասենյակն է։

― Վարագույրները բարձրացված են։ Դուք ինձանից լավ գիտեք՝ ինչպես գնալ այնտեղ։ Ներս նայեք պատուհանից՝ ի՞նչ են անում այնտեղ։ Միայն, ի սեր աստծո, կամաց։ Հանկարծ չլսեն։

Ես ոտքերիս ծայրերի վրա գողեգող մոտեցա Սթեփլտոնների նվազ այգին շրջապատող ցածրիկ քարե ցանկապատին և, մտնելով ստվերի տակ, հասա այնտեղ, որտեղից կարելի էր ներս նայել չվարագուրված պատուհանից։

Սենյակում երկու տղամարդիկ էին՝ սըր Հենրին ու Սթեփլտոնը։ Նրանք նստած էին կլոր սեղանի շուրջ դեմ առ դեմ, կիսադեմով ինձ դարձած ու սիգար էին ծխում։ Նրանց առջև դրված էին սուրճի գավաթներ ու գինի։ Սթեփլտոնը ոգևորված խոսում էր ինչ֊որ բանի մասին, սակայն բարոնետը նստած էր գունատ և անուշադիր էր լսում։ Հավանաբար, նրան հանգիստ չէր տալիս չարագուշակ ճահիճներով շուտով տուն վերադառնալու միտքը։

Բայց ահա Սթեփլտոնը վեր կացավ ու դուրս գնաց սենյակից, իսկ սըր Հենրին բաժակը գինի լցրեց ու հենվեց աթոռի թիկնակին, մեկ֊մեկ ծուխ արձակելով։ Ես դռան ճռռոց լսեցի, հետո՝ արահետի խճի ճռթճռթոցը։ Քայլերը մոտենում էին ինձ։ Պատի ետևից նայելով ես տեսա, որ բնախույզը կանգնեց այգու անկյունի ոչ մեծ ցախատան մոտ։ Բանալին զնգաց կողպեքի մեջ, և ցախատանը ինչ֊որ աղմուկ լսվեց։ Սթեփլտոնն այնտեղ մնաց երկու րոպեից ոչ ավելի, նորից զնգացրեց բանալիով, անցավ իմ մոտով ու ծածկվեց տանը։ Ես տեսա, որ նա վերադարձավ իր հյուրի մոտ․ զգուշորեն հասնելով ընկերներիս, ես այդ ամենը պատմեցի նրանց։

― Ուրեմն, կինը նրանց հետ չէ՞, ― հարցրեց Հոլմսը, երբ ես վերջացրի։

― Ոչ։

― Այդ դեպքում որտե՞ղ է։ Չէ՞ որ բացի խոհանոցից ու ճաշասենյակից, բոլոր մյուս պատուհանները մութն են։

― Իսկապես, չգիտեմ։

Ես արդեն ասացի, որ խիտ սպիտակ մառախուղ էր փռվել գրիմպենյան ճագճուտի վրա։ Այն դանդաղորեն սողում էր մեր կողմը, թանձր ալիքներով շրջապատելով մեզ աջից ու ձախից։ Վերևից ընկնող լուսնի լույսը այն դարձնում էր կայծկլտացող սառնադաշտ, որի վրա, սև լեռնագագաթների նման վեր էին խոյանում հեռավոր գրանիտե սյուների կատարները։ Հոլմսը շրջվեց այդ կողմը և, նայելով դանդաղ սողացող սպիտակ պատին, անհամբերությամբ մռթմռթաց․

― Նայեցեք, Ուոթսն, մառախուղը գալիս է ուղիղ մեզ վրա։

― Իսկ դա վա՞տ է։

― Ավելի վատ անհնար է պատկերացնել։ Մշուշը միակ բանն է, որ կարող է խափանել ծրագրերս։ Բայց սըր Հենրին այնտեղ երկար չի մնա։ Արդեն ժամը տասն է։ Այժմ ամեն ինչ՝ և՛ մեր հաջողությունը, և՛ նույնիսկ նրա կյանքը, կախված է այն բանից, թե նա դուրս կգա մինչև մշուշի՝ արահետին հասնե՞լը, թե ոչ։

Գիշերային երկինքը մաքուր էր, առանց մի ամպիկի։ Աստղերը սառը փայլում էին վերևում, լուսինը ճահիճները ողողում էր փափուք, անհաստատ լույսով։ Ուղիղ մեր դեմ աղոտ սևին էին տալիս սրածայր տանիքով տան ուրվագծերը, ասես ծառացած ծխնելույզներով, որոնք պարզ ընդգծվում էին աստղալից երկնքում։ Ներքևի հարկի պատուհաններից լույսի լայն ոսկե շերտերն ընկնում էին այգու և հեռու ճահիճների վրա։ Դրանցից մեկը հանկարծ հանգեց։ Ծառաները դուրս գնացին խոհանոցից։ Այժմ լամպը վառվում էր միայն ճաշասենյակում, որտեղ այն երկուսը՝ մարդասպան֊տերը և ոչինչ չկասկածող հյուրը, սիգար էին ծխում ու շարունակում իրենց զրույցը։

Համարյա ամբողջ ճահճուտով ձգվող սպիտակ նրբահյուս ծածկոցը րոպե առ րոպե մոտենում էր տանը։ Առաջին թափանցիկ ծվեններն արդեն ոլորվում էին լուսավորված պատուհանի ոսկե քառակուսում։ Այգու հեռավոր պատը բոլորովին անհետացել էր այդ քուլա֊քուլա բարձրացող մուժում, որի վրա երևում էին միայն ծառի կատարները։ Ահա սպիտակ օղակները երևացին տան երկու կողմերից ու դանդաղ միացան ամուր պատնեշի պես, և վերնահարկը տանիքի հետ միասին լողաց, ինչպես կախարդական նավը երևակայական ծովի ալիքներին։ Հոլմսը մորլեգնորեն բռունցքը խփեց քարին, որի ետևում կանգնած էինք և անհամբերությունից իրեն կորցրած ոտքով դոփեց տեղում։

― Եթե նա քառորդ ժամից չերևա՝ արահետը մշուշի մեջ կկորչի, իսկ կես ժամ հետո մենք արդեն չենք կարող մեր սեփական ձեռքը տեսնել այս մուժում։

― Մի քիչ ետ գնանք, այնտեղ բարձր է։

― Այո, թերևս այդպես էլ անենք։

Որքան մշուշը դեպի մեզ էր գալիս, այնքան ավելու ու ավելի էինք նահանջում, մինչև հայտնվեցինք տանից կես մղոնի վրա։ Սակայն համատարած սպիտակ ծովը, որ լուսնի լույսից արծաթին էր տալիս, հասավ նաև այդտեղ՝ շարունակելով իր դանդաղ անշեղ հարձակումը։

― Մենք շատ ենք հեռացել, ― ասաց Հոլմսը, ― սա արդեն վտանգավոր է․ նրան կարող են հասնել ավելի շուտ, քան նա կհասնի մեզ։ Բայց թող լինի ինչ լինելու է, մնանք այստեղ։

Նա ծնկի իջավ և ականջը դրեց գետնին։

― Փա՜ռք աստծո, կարծես գալիս է։

Ճահիճների լռության մեջ արագ քայլեր լսվեցին։ Գլաքարերի հետևում պահված, մենք լարված հետևում էինք մեզ մոտեցող պղտոր֊արծաթավուն պատին։ Քայլերը գնալով մոտենում էին, և ահա մշուշի միջից, ասես բացելով վարագույրը, դուրս եկավ նա, ում սպասում էինք։ Իր գլխավերևում մաքուր աստղազարդ երկինք տեսնելով՝ նա զարմանքով նայեց շուրջը։ Հետո արագ քայլեց արահետով, անցավ մեր կողքով ու սկսեց բարձրանալ անմիջապես գլաքարերի ետևից սկսվող թեք լանջով։ Քայլլելիս նա մի գլուխ ուսի վրայից ետ էր նայում, ասես զգուշանալով ինչ֊որ բանից։

― Սը՜ս, ― շշնջաց Հոլմսը ու ձգանը քաշեց։ ― Նայեք, ահա նա։

Դեպի մեզ սողացող թանձր մշուշում լսվեց հավասար, կոտորակային դոփյուն։ Սպիտակ պատն արդեն մեզնից հիսուն յարդի վրա էր, և մենք երեքով հայացքներս սևեռեցինք այդ պատին, չիմանալով, թե ինչ հրեշ է հայտնվելու այնտեղից։ Հոլմսի կողքին կանգնած, ես թեթևակի նայեցի նրա դեմքին՝ գունատ, հուզված, լուսնի լույսի տակ վառվող աչքերով։ Եվ հանկարծ այն վերափոխվեց․ հայացքը կենտրոնացավ ու խիստ դարձավ, բերանը զարմանքից կիսաբացվեց։ Հենց այդ պահին Լեստրեյդը վախից գոռաց ու երեսնիվայր փռվեց գետնին։ Ես ուղղվեցի ու համարյա կաթվածահար այն տեսարանից, որ աչքիս երևաց, թուլացած ձեռքս երկարեցի ատրճանակին։ Այո, դա շուն էր, վիթխարի, կուպրի պես սև։ Բայց այդպիսի շուն մահկանացուներիցս դեռ ոչ ոք չէր տեսել։ Նրա բաց երախից բոց էր ժայթքում, աչքերը կայծեր էին արձակում, իսկ դնչի ու բաշի վրա փողփողում էր, առկայծող կրակը։ Ոչ մեկի բորբոքված ուղեղում չէր կարող առաջանալ ավելի սարսափելի, ավելի նողկալի մի տեսիլք, քան մշուշի միջից մեզ վրա դուրս թռած այդ դժոխային արարածը։

Հրեշը հսկայական ոստյուններով սլանում էր արահետով՝ հոտոտելով մեր բարեկամի հետքերը։ Մենք ուշքի եկանք միայն այն ժամանակ, երբ նա սլացավ մեր կողքով։ Այդ պահին և՛Հոլմսը և՛ ես կրակեցինք միաժամանակ, և դրանից հետո լսվող խլացուցիչ ոռնոցը համոզեց մեզ, որ համենայն դեպս մի գնդակը հասել է նպատակին։ Բայց շունը կանգ չառավ ու շարունակեց առաջ սլանալ։ Մենք տեսանք, թե ինչպես սըր Հենրին շրջվեց՝ լուսնի լույսի տակ մահու չափ գունատ, սարսափով բարձրացրեց ձեռքերն ու քարացավ այդ անօգնական դիրքում՝ աչքերը չհեռացնելով իրեն հասնող հրեշից։

Սակայն ցավից կաղկանձող շան ձայնը ցրեց մեր բոլոր երկյուղները։ Ով խոցելի է, նաև մահկանացու է, և եթե շունը վիրավոր է, ուրեմն, կարելի է և սպանել նրան։ Աստվա՜ծ իմ, ինչպես էր վազում այդ գիշեր Հոլմսը։ Ես միշտ լավ վազորդ եմ համարվել, բայց նա ինձ այնքան ետ թողեց, որքան ես փոքրիկ խուզարկույին։ Մենք սլանում էինք արահետով ու լսում սըր Հենրիի չդադարող ճիչերն ու շան խուլ մռնչյունը։ Ես վրա հասա այն պահին, երբ շունը նետվեց իր զոհի վրա, ցած տապալեց նրան ու արդեն պատրաստվում էր կոկորդից բռնել։ Բայց Հոլմսը իրար ետևից հինգ գնդակ մխեց նրա կողը։ Շունը կաղկանձեց վերջին անգամ, կատաղորեն կրճտացրեց ատամները, ընկավ կողքի վրա, և, ջղաձգորեն ցնցելով թաթերը, անշարժացավ տեղում։ Ես կռացա նրա վրա վազքից շնչակտուր և ատրճանակի փողն ուղղեցի այդ սարսափելի լուսավառվող մռութին, բայց կրակել չվիճակվեց․ վիթխարի շունը սատկել էր։

Սըր Հենրին ուշաթափ պառկած էր այնտեղ, որտեղ շունը հասել էր նրան։ Մենք պոկեցինք նրա օձիքը, և Հոլմսը փառք տվեց, համոզվելով, որ նա վիրավոր չէ, և որ մեր օգնությունը ժամանակին հասավ։ Իսկ հետո սըր Հենրիի կոպերը թրթռացին, ու նա կամաց շարժվեց։ Լեյստրեյդը նրա ատամների արանքից ներս մտցրեց կոնյակի տափաշշի գլխիկը, և մի վայրկյան հետո երկու ահաբեկ աչքեր մեզ նայեցին։

― Աստվա՜ծ իմ, ― շշնջաց բարոնետը։ ― Այդ ի՞նչ էր։ Որտեղ՞ է նա։

― Նա արդեն չկա, ― ասաց Հոլմսը։ ― Այն ուրվականը, որ հետապնդում էր ձեր տոհմին, ընդմիշտ չքացավ։

Մեր առաջ ընկած հրեշն իսկապես կարող էր ում ասես ահաբեկել իր չափերով ու հզորությամբ։ Դա ոչ զտարյուն խուզարկու շուն էր, ոչ էլ զտարյուն անգլիական դոգ, այլ, ըստ երևույթին, խառնուրդ՝ փորը ներս ընկած, ջահել էգ առյուծի մեծության սարսափելի մի շուն։ Նրա վիթխարի երախը դեռ փայլում էր կապտավուն բոցով, խոր ընկած վայրի աչքերը շրջանակված էին հրե օղակներով։ Ձեռքս կպցրի այդ փայլող գլխին և, ետ քաշելով, տեսա, որ մատներս նույնպես փայլում են խավարում։

― Ֆոսֆոր է, ― ասացի ես։

― Այո, և ինչ֊որ հատուկ պատրաստուկ, ― հաստատեց Հոլմսը՝ հոտ քաշելով, ― անհոտ, որպեսզի շունը հոտառությունը չկորցնի։ Ներեցեք մեզ, սըր Հենրի, որ մենք այդպիսի սարսափելի փորձության ենթարկեցինք ձեզ։ Ես պատրաստվել էի շուն տեսնել, բայց ամենևին չէի սպասում, որ այսպիսի հրեշ կլինի։ Բացի դրանից, մեզ խանգարեց մշուշը, և մենք չկարողացանք շանն արժանի կերպով դիմավորել։

― Դուք փրկեցիք իմ կյանքը։

― Սկզբից վտանգի ենթարկելով․․․ Դե ինչ, կարո՞ղ եք վեր կենալ։

― Էլի մի կում կոնյակ, և ամեն ինչ կարգի կընկնի։ Դե, ահա։ Այժմ ձեր օգնությամբ ես ոտքի կկանգնեմ։ Իսկ ի՞նչ եք մտադիր անել այսուհետև։

― Առայժմ ձեզ կթողնենք այստեղ․ դուք արդեն բավական ապրումներ ունեցաք այս գիշեր, իսկ հետո մեզանից որևէ մեկը ձեզ հետ տուն կվերադառնա։

Բարոնետը փորձեց կանգնել, բայց չկարողացավ։ Նա կտավի պես գունատ էր ու ամբողջ մարմնով դողում էր։ Մենք նրան հասցրինք գլաքարերի մոտ։ Նա նստեց այնտեղ՝ ամբողջ մարմնով դողալով, և դեմքը ձեռքերով ծածկեց։

― Իսկ հիմա մենք պետք է գնանք, ― ասաց Հոլմսը։ ― Պետք է սկսած գործն ավարտել։ Ամեն րոպեն թանկ է։ Հանցակազմն առակա է, մնում է միայն բռնել հանցագործին․․․ Գրազ կգամ, որ նա արդեն տանը չի լինի, ― շարունակեց Հոլմսը՝ արահետով արագ֊արագ քայլելով մեզ հետ։ ― Նա չէր կարող կրակոցները չլսել և հասկացավ, որ խաղը տոնուլ է տրված։

― Ի՜նչ եք ասում։ Դա տանից հեռու էր, բացի այդ, մշուշը խլացնում է ձայները։

― Կարող եք չկասկածել, որ նա նետվեց շան ետևից, չէ՞ որ հարկավոր էր շանը ետ պահել մարմնից։ Ոչ, մենք նրան այնտեղ չենք գտնի արդեն։ Բայց համենայն դեպս պետք է խուզարկել բոլոր անկյունները։

Մուտքի դուռը կրկնկի վրա բաց էր և, ներս ընկնելով, մենք արագորեն զննեցինք սենյակ սենյակի ետևից, ի զարմանս զառամյալ ծառայի, որը մեզ դիմավորեց միջանցքում։ Լույսը վառվում էր միայն միջանցքում, բայց Հոլմսը վերցրեց լամպն ու շրջեց տան բոլոր ծակուծուկերը։ Մարդը, որին մենք փնտրում էինք, անհետ կորել էր։ Սակայն երկրորդ հարկի ննջասենյակներից մեկի դուռը փակ գտանք։

― Այնտեղ ինչ֊որ մեկը կա, ― բացականչեց Լեյստրեյդը։

Սենյակից թույլ տնքոց ու շրշյուն լսվեց։ Հոլմսը ոտքով հարվածեց փականքից քիչ վերև, և դուռը կրնկի վրա բացվեց։ Ատրճանակները պատրաստ պահած՝ ներխուժեցինք այնտեղ։

Բայց հանդուգն սրիկան, որին հետապնդում էինք, այդտեղ էլ չէր։ Նրա փոխարեն տեսանք այն աստիճան տարօրինակ ու անսպասելի մի բան, որ տեղներումս քարացանք։

Այդ սենյակն իրենից ներկայացնում էր մի փոքրիկ թանգարան։ Պատերի երկանյքով դրված էին ապակյա արկղիկներ, որտեղ պահվում էին թիթեռնիկների ու թիթեռների հավաքածուները՝ այդ բարդ ու հանցագործ բնավորության սիրած զավակները։ Մեջտեղում բարձրանում էր մի հաստ նեցուկ, որ դրված էր առաստաղի փտած ճաղերի տակ։ Այդ նեցուկի մոտ մի մարդ էր կանգնած սավաններով կապված, որոնք նրան ոտից գլուխ այնպես էին ծածկել, որ առաջին հայացքից նույնիսկ չէր կարելի որոշել, տղամա՞րդ է, թե կին։ Մի սրբիչը փաթաթված էր կոկորդի շուրջը, մյուսը ծածկում էր դեմքի ներքևի մասը, ազատ թողնելով միայն աչքերը, որոնք համր֊հարցական նայում էին մեզ՝ լի սարսափով ու ամոթով։ Մի ակնթարթում պոկեցինք այդ կապերը, հանեցինք խցոցը, և մեր ոտքերի առաջ ցած ընկավ ոչ այլ ոք, քան միսիս Սթեփլտոնը։ Գլուխն ընկել էր կրծքին, և ես նկատեցի պարանոցին մտրակի հարվծից առաջացած կարմիր սպին։

― Գարշելի՜ արարած, ― գոչեց Հոլմսը ― Լեյստրեյդ, որտե՞ղ է կոնյակը։ Նստեցրեք նրան աթոռին։ Այպիսի կտտանքներն ում ասես ուշաթափության կհասցնեն։

Միսիս Սթեփլտոնը բացեց աչքերը։

― Նա փրկվե՞ց, ― հարցրեց նա։ ― Փախա՞վ։

― Նա մեր ձեռքից ոչ մի տեղ չի փախչի, տիկին։

― Ոչ, ոչ, ես ամուսնուս մասին չեմ հարցնում։ Սըր Հենրին․․․

― Այո։

― Իսկ շո՞ւնը։

― Սպանված է։

Նա թեթևության երկար հոգոց հանեց։

― Փա՜ռք աստծո, փա՜ռք աստծո։ Սրիկա՛։ Նայեք թե ինչ է արել ինձ։ ― Նա երկու թևքերն էլ վեր ծալեց, և մենք տեսանք, որ նրա ձեռքերն ամբողջովին ծածկված են կապտուկներով։ ― Բայց սա դեռ ոչինչ․․․ սա ոչինչ։ Նա խոշտանգել, պղծել է իմ հոգին։ Քանի դեռ ես հույս էի փայփայում, որ այդ մարդը սիրում է ինձ, ամեն ինչ տանում էի, ամեն ինչ․ վատ վերաբերմունքը, մենակությունը, խաբեությամբ լի կյանքը․․․ Սակայն նա ստում էր ինձ, ես գործիք էի նրա ձեռքում։ ― Նա չդիմացավ ու հեկեկաց։

― Այո, տիկին, դուք ոչ մի հիմք չունեք նրան խղճալու, ― ասաց Հոլմսը։ ― Ուրեմն, ասացեք, որտե՞ղ փնտրենք նրան։ Եթե դուք եղել եք նրա համախոհը, ապա օգտվեցեք առիթից քավելու ձեր մեղքը՝ օգնեցեք մեզ։

― Նա կարող է միայն մի տեղ թաքնվել, ուրիշ տեղ չունի, ― պատասխանեց նա։ ― Ճահճուտի կենտրոնում մի կղզյակ կա, որտեղ մի ժամանակ հանքախորշ է եղել։ Այնտեղ էլ պահում էր իր շանը և այնտեղ էլ ամեն ինչ պատրաստել էր այն դեպքի համար, եթե հարկ լիներ փախուստի դիմեու։

Հոլմսը լամպով լուսավորեց պատուհանը։ Մշուշն սպիտակ բամբակի նման կպել էր ապակուն։

― Նայեցեք, ― ասաց նա, ― այս գիշեր ոչ ոք չի կարող հասնել Գրիմպենյան ճահճուտին։

Միսիս Սթեփլտոնը ծիծաղեց ու ծափ տվեց։ Աչքեը փայլեցին չար կրակով։

― Դեպի այնտեղ ճանապարհը կգտնի՜, իսկ ետ դառնալ չի՜ կարող, ― բացականչեց նա։ ― Մի՞թե այսպիսի գիշերով կարելի է ցցանիշերը տեսնել։ Մենք միասին ենք այդ ցցանիշերը դրել, որպեսզի ճահճուտի միջով արահետը նշենք։ Ա՛խ, ինչո՞ւ չկռահեցի այսօր հանել դրանք։ Այնժամ նա ձեր իշխանության տակ կլիներ։

Այսպիսի մշուշում հետապնդման մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Մենք Լեյստրեյդին թողեցինք որպես Մերիփիթ֊հաուսի լիիրավ տնօրեն, իսկ ինքներս սըր Հենրիի հետ վերադարձանք Բասքըրվիլ֊հոլլ։ Սթեփլտոնների պատմությունն այլևս հնարավոր չէր նրանից թաքցնել։ Իմանալով ողջ ճշմարտությունը սիրած կնոջ մասին, նա արիությամբ ընդունեց այդ հարվածը։

Սակայն գիշերն ապրած ցնումը էժան չնստեց բարոնետին։ Առավոտյան նա արդեն պառկած էր գիտակցությունը կորցրած, տենդի մեջ, դոկտոր Մորտիմերի հսկողության տակ։ Հետագայում նրանց երկուսին վիճակված էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, և միայն դրանից հետո սըր Հենրին նորից դարձավ այն ուրախ, առողջ մարդը, որ երբեմն եկել էր Անգլիա, որպես այդ չարաբաստիկ կալվածքի ժառանգորդ։

Իսկ այժմ իմ տարօրինակ պատմությունն արագ մոտենում է իր ավարտին։ Գրի առնելով այն, ես ջանացել եմ, որպեսզի ընթերցողը մեր հետ միասին կիսի այն բոլոր երկյուղներն ու աղոտ կռահումները, որոնք այդքան երկար մթագնել էին մեր կյանքը և ավարտվեցին այդպիսի ողբերգությամբ։

Առավոտյան կողմ մշուշը ցրվեց, և միսիս Սթեփլտոնը մեզ հասցրեց այնտեղ, որտեղից սկսվում էր ճահճուտի միջով ձգվող արահետը։ Այդ կինն այնպիսի սիրով և ուրախությամբ էր տանում ամուսնու հետքերով, որ մեզ համար միայն այդ ժամանակ պարզ դարձավ, թե որքան սարսափելի էր եղել նրա կյանքը։ Մենք նրանից բաժանվեցինք թերակղզու պես ճահճուտի մեջ մխրճված նեղ տորֆաշերտի մոտ։ Այստեղ֊այնտեղ խրված փոքրիկ շիվերը նշում էին թմբից թումբ կեռմաններով ոլորվող արահետը, կանաչի մեջ թաղված պատուհաններով, որոնք կփակեին այս վայրերին անծանոթ ամեն մեկի ճանապարհը։ Նեխող եղեգից ու տիղմով պատած ջրիմուռներից ծանր գոլորշիներ էին բարձրանում ճահճուտի վրա։ Մենք մի գլուխ սայթակում էինք՝ մինչև ծնկներս խրվելով մութ երերուն ճահճի մեջ, որը մեղմ օղակներով եռում էր մակերեսին։ Մածուցիկ խյուսը հպվում էր մեր ոտքերին և դրա կառչումն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե ինչ֊որ մեկի կպչուն ձեռքը մեզ քաշում էր այդ զզվելի խորքերը։ Մի֊միակ ապացույց նկատեցինք, որ առաջինը մենք չենք գնում այս վտանգավոր ճամփով։ Ճահճային խոտով ծածկված թմբի վրա ընկած էր ինչ֊որ մութ բան։ Ձգվելով առաջ՝ Հոլմսն անմիջապես մինչև գորկատեղը թաղվեց տիղմի մեջ, և եթե մենք չլինեինք, դժվար թե նրան երբևիցե հաջողվեր ոտքի տակ ամուր գետին զգալ։ Նրա ձեռքում մի հին սև կոշիկ կար։

― Այսպիսի գտածոյի համար արժեր ցեխաջրի լոգանք ընունել։ Ահա այն՝ մեր բարեկամի կոշիկը։

― Որ շտապելիս նետել է Սթեփլտո՞նը։

― Միանգամայն ճիշտ է։ Նա սա տվել է շանը հոտոտելու, երբ սըր Հենրիի հետքին էր գցում, և դրանով էլ վազել է, ապա գցել։ Այժմ մենք համենայն դեպս գիտենք, որ մինչև այստեղ նա բարեհաջող է հասել։

Սակայն այլևս մեզ ոչինչ չհաջողվեց իմանալ, չնայած շատ բաների մասին կարող էինք գլխի ընկնել։ Արահետի վրա անհնար էր հետքեր տեսնել․ դրանք անմիջապես ծածկվում էին տիղմով։ Մտածեցինք, որ դրանք կերևան ավելի չոր տեղում, սակայն բոլոր որոնումներն ապարդյուն անցան։ Եթե գետինը ճիշտ էր ասում, ապա Սթեփլտոնին այդպես էլ չէր հաջողվել հասնել կղզյակի իր ապաստարանին, ուր նա ձգտում էր այն հիշարժան մառախլապատ գիշերը։ Այդ սառնարյուն դաժան մարդն ընդմիշտ թաղվել էր չարագուշակ Գրիմպենյան ճահճուտի մեջտեղում, որը նրան ներս էր քաշել իր անտակ խորքերը։

Մենք շատ հետքեր գտանք ճահճուտում շրջապատված կղզյակում, որտեղ նա թաքցնում էր իր սարսափելի գործակցին։ Վիթխարի դարպասն ու կիսով չափ մանրախճով լցված հանքահորը ասում էին, որ մի ժամանակ այստեղ հանքեր են եղել։ Նրա կողքին հանքափորների քանդված հյուղակներն էին, որոնց, հավանաբար, այստեղից քշել էին ճահճային թունավոր գոլորշիները։ Այդ հյուղակներից մեկում գտանք պատից կախված մի օղակ, շղթա ու բազմաթիվ կրծոտված ոսկորներ։ Հավանորեն, այստեղ էլ Սթեփլտոնը պահում էր իր շանը։ Աղբի մեջ ընկած էր շան կմախք՝ վրան շեկ բրդի մի կտոր։

― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց Հոլմսը, ― ախր սա սպանիելն է։ Խեղճ Մորտիմերն այլևս երբեք չի տեսնի իր սիրելիին։ Դե ինչ, ես կարծում եմ, որ այժմ այս կղզյակն իր բոլոր գաղտնիքները բացեց մեր առաջ։ Շանը թաքցնելը դժվար չէ, բայց այ փորձեք նրան ստիպել, որ լռի։ Այստեղից էլ գալիս էր այդ առնոցը, որից նույնիսկ ցերեկով մարդիկ իրենց վատ էին զգում։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Սթեփլտոնը կարող էր շանը ցախատուն փոխադրել, տանը մոտիկ, բայց այդպիսի ռիսկի կարելի էր դիմել միայն ամենավճռական պահին, երբ գործն ավարտին էր մոտենում։ Իսկ ահա այս թիթեղամանի քսուկը հենց այն փայլուն պատրաստուկն է, որով նա օծում էր իր շանը։ Նրան այդ մտքին է մղել ոչ այլ ինչ, բայց եթե Բասքըրվիլների հրեշային շան լեգենդը, և նա որոշել է այդ միջոցով ազատվել սըր Չարլզից։ Այժմ զարմանալի չէ, որ չարաբաստիկ աքսորականը աղաղակելով փախուստի է դիմել, երբ այդպիսի հրեշը խավարից դուրս է պրծել նրա վրա։ Ճիշտ այդպես վարվեց նաև մեր բարեկամը, և հենց մենք էլ հեռու չէինք դրանից։ Սթեփլտոնը խորամանկ է մտածել։ Արդեն չասած այն մասին, որ շունը կօգներ սպանել զոհին, ով տեղացի ֆերմերներից վճռեր ավելի մոտիկից ծանոթանալ այդ շան հետ։ Այդպիսի արարածի հետ մի հանդիպումն էլ բավական է։ Բայց չէ որ նրան շատերն են տեսել ճահիճներում։ Ես այդ մասին ասել եմ Լոնդոնում, Ուոթսն, և նորից կրկնում եմ․ մենք երբեք գործ չէինք ունեցել ավելի վտանգավոր մարդու հետ, քան նա, որն այժմ պառկած է այնտեղ։ ― Եվ նա ցույց տվեց մուգ կանաչ ճահճուտը, որ ձվում էր հեռու դեպի տորֆաճահիճների զառիվեր լանջերը։

==Գլուխ XV Հետադարձ հայացք==

Նոյեմբերի վերջն էր։ Անձրևային, մառախլապատ մի երեկո ես ու Հոլմսը նստել էինք Բեյքր֊ստրիտի աշխատասենյակի բոցավառ բուխարու մոտ։ Ողբերգության ժամանակից, որն ավարտեց մեր ուղևորությունը Դևոնշիր, բարեկամս հասցրել էր երկու երկու հույժ կարևոր գործ հետաքննել։ Դրանից առաջինում նրան հաջողվեց մերկացնել գնդապետ Էպվուդին, որը խառն էր «Պատրիկ» ակումբի թղթախաղի սեղանի շուրջ ծագած սկանդալին, երկրորդում՝ դժբախտ մադամ Մոնպեսյեի վրայից ամբողջովին հանել խորթ աղջկա՝ դեռահաս օրիորդ Կառերի սպանության մեղադրանքը, որը, ինչպես հայտնի է, կես տարի անց հայտնվեց Նյու֊Յորքում և բարեհաջող ամուսնացավ։ Երկու այդպիսի դժվարին ու լուրջ գործերի վերծանումից հետո Հոլմսը հիանալի հոգեվիճակում էր և, օգտվելով դրանից, որոշեցի որոշ մանրամասներ իմանալ Բասքըրվիլյան պատմությունից։ Ես համբերությամբ սպասում էի իմ ժամին՝ իմանալով, որ Հոլմսը չի սիրում գլխում միանգամից մի քանի գործ պահել, և որ նրա պայծառ, տրամաբանական միտքը չի վերանա ընթացիկ աշխատանքից հանուն անցյալի հիշողությունների։

Ճիշտ այդ օրերին Լոնդոնում էին գտնվում սըր Հենրին ու դոկտոր Մորտիմերը, որոնք հեռավոր ճանապարհորդության էին պատրաստվում․ բժիշկներ այդ ճանապարհորդությունը նշանակել էին բարոնետի խախտված նյարդային համակարգը ամրացնելու համար։ Առավոտյան նրանք այցելեցին մեզ, այնպես որ ես հարկավոր թեմայի շուրջ խոսակցություն բացելու լավ առիթ ունեցա։

― Իրեն Սթեփլտոն կոչող մարդու տեսակետից՝ դեպքերը ծավալվում էին ինչպես ծրագրված էր, ― սկսեց Հոլմսը, ― բայց մեզ այդ ամենը անչափ դժվար էր թվում, որովհետև այդ ժամանակ մենք ամենաչնչին պատկերացում իսկ չունեինք, թե նա իր գործողություններում ինչով է ղեկավարվում․ գիտեինք միայն որոշ փաստեր։ Դրանից հետո ես երկու խոսակցություն եմ ունեցել միսիս Սթեփլտոնի հետ, և ամեն ինչ պարզվել է։ Կարծում եմ, որ հիմա այլևս հանելուկներ չկան։ Այդ գործի առիթով իմ նշումները կարող եք գտնել քարտարանում՝ «Բ» տառի տակ։

― Իսկ գուցե դեպքերի ընթացքը շարադրեք պարզապես հիշողությա՞մբ։

― Հաճույքով, չնայած չեմ երաշխավորում, որ կհիշեմ բոլոր մանրամասները։ Երբ կենտրոնանում ես որևէ բանի վրա, անցած մտքերը գլխիցդ գոլորշիանում են։ Իր հերթական գործն անգիր իմացող և դրա համար դատարանում տաք֊տաք վիճաբանող փաստաբանը երկու շաբաթ հետո ամեն ինչ մոռանում է։ Այդպես էլ ես․ ամեն մի նոր հետաքննություն հիշողությունիցս դուրս է մղում նախորդը, և օրիորդ Կառեռն իր անձով իմ գիտակցությունից քողարկել է Բասքըրվիլ֊հոլլը։ Թերևս, վաղն իմ առջև կանգնի մի ուրիշ խնդիր, որն իր հերթին դուրս կմղի չքնաղ ֆրանսուհուն ու խաղանենգ Էպվուդին։ Բայց և այնպես, ես կաշխատեմ շարադրել այդ ամբողջ պատմությունը, իսկ եթե որևէ բան մոռանամ, կհուշեք ինձ։

Հավաքած տեղեկություններն ինձ վերջնականապես համոզեցին, որ ընտանեկան դիմանկարը չի ստում, և որ այդ մարդն իսկապես Բասքըրվիլների տոհմից է։ Պարզվեց, որ նա սըր Չարլզի կրտսեր եղբոր՝ Ռոջեր Բասքըրվիլի որդին է, որն ստիպված էր եղել փախչել Հարավային Ամերիկա, որտեղ և սմուսնացել էր ու իրենից հետո թողել մի որդի, որը կրում էր հոր ազգանունը։ Ձեզ ոչ անծանոթ սույն կտրիճը ամուսնանում է Կոստա֊Ռիկայի գեղեցկուհիներից մեկի՝ ոմն Բերիլ Գարսիայի հետ, վատնում պետական փողերը և, ազգանունը Վանդելեր փոխելով փախչում Անգլիա, որտեղ շուտով դպրոց է բացում՝ Յորքշիրի արևելյան մասում։ Գործունեության այդ մարզը նա ընտրեց այն պատճառով, որովհետև կարողացավ օգտվել մի ուսուցչի գիտելիքներից ու փորձից, որի հետ ծանոթացել էր ճանապարհին։ Բայց նրա գործընկերը՝ Ֆրեզերը, թոքախտի վերջին ստադիայում էր և շուտով մահացավ։ Դպրոցի գործերն ավելի ու ավելի վատ էին գնում, իսկ վերջը բոլորովին անփառունակ եղավ։ Վանդելեր ամուսինները հարմար գտան ազգանունը փոխել և այդ օրվանից սկսեցին կոչվել Սթեփլտոններ։ Հետագայում Սթեփլտոնն իր կարողության մնացորդներով, ապագայի նոր ծրագրերով և միջատաբանության նկատմամբ ունեցած մոլությամբ տեղափոխվեց Անգլիայի հարավ։ Բրիտանական թանգարնում ես տեղեկություններ հավաքեցի ու պարզեցի, որ Վանդելերը ճանաչված հեղինակություն էր համարվում իր բնագավառում, և որ նրա անունը շնորհվել էր իր կողմից դեռևս Յորքշիրում նկարագրած գիշերային մի թիթեռի։

Այժմ մենք հասանք նրա կյանքի այն շրջանին, որն այնքան հետաքրքիր եղավ մեզ համար։ Այդ մարդը, ըստ երևույթին, տեղեկանում է, որ իր և վիթխարի կալվածքի միչև ընդամենը երկու կյանք է ընկած։ Երբ նա պատրաստվում էր Դևոնշիր մեկնել, նրա ծրագրերը, հավանաբար, դեռ բավական մշուշապատ էին, բայց չար մտադրությունը հասունանում էր․ իզուր չէ, որ հենց սկզբից կնոջը ներկայացնում էր որպես քույր։ Վերջինիս խայծի տեղ օգտագործելու միտքը միանգամից համակեց նրան, չնայած, թերևս դեռ չէր էլ պատկերացնում, թե հետագայում այդ բոլորն ինչպես կդասավորվի։ Նրա նպատակն էր կալվածքն ստանալ, հանուն դրա նա միջոցների մեջ խտրություն չէր դնում, դիմում էր ամեն վտանգի։ Եվ այսպես, իբրև սկիզբ պետք էր տեղավորվել որքան կարելի է Բասքըրվիլ֊հոլլին մոտ, իսկ հետո բարեկամական հարաբերություններ հաստատել սըր Չարլզի ու մյուս հարևանների հետ։

Բարոնետն ինքը նրան պատմեց շան ավանդությունը, դրանով ոտք դնելով սեփական մահվան վրա։ Սթեփլտոնը, ինչպես ես կոչելու եմ նրան առաջվա պես, գիտեր, որ ծերունու սիրտը հիվանդ է, և որ ուժեղ ցնցումը կարող է սպանել նրան։ Այդ բոլորը նա լսել էր դոկտոր Մորտիմերից։ Բացի դրանից, նրան հայտնի էր, որ սըր Չարլզը սնահավատ մարդ է ու մեծ նշանակություն է տալիս այդ մռայլ ավանդությանը։ Սթեփլտոնի հնարագետ միտքն անմիջապես հուշեց այն միջոցը, որով կարելի էր վերացնել բարոնետին և անձամբ կասկածից դուրս մնալ։

Գործողության ծրագիր մշակելով՝ Սթեփլտոնն անցավ դրա իրագործմանը՝ իր խառնվածքին հատուկ ողջ ճկունությամբ։ Սովորական հանցագործն այդպիսի դեպքում կբավարարվեր պարզապես միայն չար շնով, բայց Սթեփլտոնի մեջ հանճարեղ միտք ծագեց՝ այդ շանը դարձնել դժոխքի ծնունդ։ Նա այդ շունը գնեց Լոնդոնում, Ռոսսի ու Մենգլասի մոտից, եղածների միջից ընտրելով ամենախոշորին ու ամենակատաղիին։ Հետո Հյուսիսային գծով նրա հետ եկավ Դևոնշիր և մեծ շրջան գծեց ճահիճների միջով, որպեսզի աննկատ տուն հասցնի նրան։ Թիթեռների ետևից իր էքսկուրսիաների ժամանակ նա գտավ Գրիմպենյան ճահճուտի խորքերը տանող ուղին, իսկ շան համար ավելի ապահով տեղ չէր էլ կարելի պատկերացնել։ Նրան շղթայեց այնտեղ ու սկսեց սպասել հարմար առիթի։

Սակայն այդպիսի առիթ երկար ժամանակ չէր ներկայանում․ սըր Չարլզին հնարավոր չէր գիշերով կալվածքի սահմաններից դուրս հանել։ Սթեփլտոնը շատ անգամ էր դարանել ծերունուն՝ շանը պատրաստ պահած, բայց ապարդյուն։ Ահա ճահիճներում այդ զուր թափառումների ժամանակ նա, ավելի ճիշտ՝ նրա գործակիցը տեղացի ֆերմերներից ոմանց աչքով ընկավ, և հրեշավոր շան մասին լեգենդն ստացավ իր նոր հաստատումը։ Այդ ժամանակ Սթեփլտոնը իր բոլոր հույսերը դրեց կնոջ վրա, բայց այս անգամ վերջինս անսպասելիորեն հանդես բերեց բնավորության հաստատակամություն։ Միսիս Սթեփլտոնը կտրականապես հրաժարվեց հրապուրել ծերունուն, իմանալով, որ դա կարող է կործանել նրան։ Ոչ սպառնալիքները, ոչ նույնիսկ ավա՜ղ, ծեծը չօգնեցին։ Նա չէր ցանկանում մասնակցել ամուսնու դավերին, և ժամանակավորապես Սթեփլտոնը հայտնվեց փակուղում։

Բայց այդ փակուղուց ելք գտնվեց։ Սըր Չարլզը բարեկամական զգացումներով համակվեց Սթեփլտոնի նկատմամբ ու նրան որպես միջնորդ ուղարկեց միսիս Լաուրա Լայոնսի մոտ։ Ներկայանալով իբրև ամուրի, սա բոլորովին գերեց այդ դժբախտ կնոջը ու հասկացրեց նրան, որ կամուսնանա հետը, եթե նա ապահարզան ստանա։ Եվ իսկույն էլ պարզվեց, որ պետք է անհապաղ գործել, քանի որ դոկտոր Մորտիմերի թախանձագին խնդրանքով սըր Չարլզը պատրաստվում էր մեկնել Լոնդոն։ Այս բանի հետ Սթեփլտոնն առերևույթ համաձայնեց։ Սակայն չէր կարելի ոչ մի րոպե կորցենլ, այլապես զոհը կարող էր դուրս պրծնել։ Սթեփլտոնը միսիս Լայոնսին հարկադրեց նամակ գրել սըր Չարլզին, որով աղաչում էր ծերունուն Բասքըրվիլ֊հոլլից մեկնելուց առաջ հնարավորություն տար տեսնվելու հետը։ Ապա պատշաճ պատրվակով նա համոզեց այդ կնոջը չգնալ տեսակցության, և ահա երկար սպասված առիթը ներկայացավ։

Երեկոյան վերադառնալով Կումբի֊Թրեսիից, Սթեփլտոնը հասցրեց վազել շան ետևից, օծել նրան այդ դժոխային պատրաստուկով ու բերեց այնտեղ, ուր պիտի գար ծերունին։ Տիրոջ կողմից քսի տված շունը թռավ դռնակի վրայից ու սլացավ դժբախտ ծերունու ետևից, որն աղաղակներով փախչում էր կարմրածառի ծառուղով։ Պատկերացնում եմ, թե ի՜նչ սարսափելի էր դա։ Շուրջը խավար է, և այդ խավարում ետևիցդ սլանում է փայլուն երախով ու հրեղեն աչքերով ինչ֊որ մի վիթխարի մի բան։ Բարոնետի սիրտը չդիմացավ, և նա անշունչ փռվեց ծառուղու վերջում։ Շունը նրա ետևից սլանում էր ճիմի նեղ շերտի վրայով, ուստի ճանապարհին ոչ մի հետք չկար, բացի մարդկանց հետքերից։ Երբ սըր Չարլզն ընկել է, նա, հավանաբար, հոտոտել է նրան, բայց առանց մեռածին ձեռք տալու փախել է։ Հենց այդ հետքերն էլ նկատել է դոկտոր Մորտիմերը։ Սթեփլտոնը կանչեց շանը ու շտապեց ետ տանել նրան Գրիմպենյան ճահճուտի խորքը։ Այսպես է առաջացել այդ հանելուկը, որը մոլորեցրեց ոստիկանությանը, շրջակայքի ողջ բնակչությունը տագնապի մատնեց և, վերջապես, ներկայացվեց մեր քննությանը։

Ահա այն ամենը, ինչ վերաբերում է սըր Չարլզ Բասքըրվիլի մահվանը։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ սատանայական խորամանկությամբ է այդ մարդը իր գործը սարքել։ Չէ որ հանցագործին մերկացնելն անհնարին էր։ Գործակիցը միայն մեկն էր, ըստ որում այնպիսին, որը չէր մատնի։ Իսկ ողջ մտահղացման անըմբռնելի, ֆանտաստիկ բնույթն արդեն իսկ լիովին խճճեց հետաքննությունը։ Այս գործին խառնված երկու կանայք էլ՝ միսիս Սթեփլտոնն ու միսիս Լաուրա Լայոնսը, կռահում էին, թե ով է սըր Չարլզի մահվան իսկական մեղավորը։ Միսիս Սթեփլտոնը գիտեր, որ ամուսինը դավեր է նյութում ծերունու դեմ, գիտեր նաև շան գոյության մասին։ Միսիս Լայոնսն ամենաչնչին պատկերացումն իսկ չուներ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մասին, բայց նրան ապշեցրեց, որ սըր Չարլզի մահը համընկավ դռնակի մոտ չկայացած տեսակցության հետ, որի մասին բացի Սթեփլտոնից, ոչ ոք չգիտեր։ Բայց նրանք երկուսն էլ ամբողջովին նրա իշխանության տակ էին, և նա կարող էր չվախենալ նրանցից։ Այսպիսով, խնդրի առաջին կեսը հաջողությամբ կատարվեց, մնաց երկրորդը՝ շատ ավելի դժվարը։

Շատ հնարավոր է, որ Սթեփլտոնն սկզբում նույնիսկ չէր կասկածում Կանադայում գոյություն ունեցող ժառանգորդի մասին։ Բայց նա չհապաղեց իմանալ այդ մասին իր բարեկամ դոկտոր Մորտիմերից, որը միաժամանակ տեղեկացրեց նրան, թե երբ է ժամանելու սըր Հենրի Բասքըրվիլը։ Ամենից առաջ նրա գլխում միտք ծագեց, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ երիտասարդ կանադացու հետ հաշիվները մաքրել Լոնդոնում, մինչև նրա Դևոնշիր ժամանելը։ Սթեփլտոնն այլևս կնոջը չէր վստահում, հիշելով, որ նա հրաժարվեց ծերունի Բասքըրվիլին իր ցանցի մեջ գցելուց։ Երկար ժամանակ նրան մենակ թողնել նույնպես չէր համարձակվում՝ այդպես կարող էր իշխանությունը լիովին կորցնել նրա նկատմամբ։ Հարկադրաված միասին մեկնեցին Լոնդոն։ Նրանք կանգ էին առել, ինչպես հետո պարզեցի, «Մեքսբորո» հյուրանոցում՝ Կրևեն֊ստրիտ փողոցում, որտեղ Քարթրայթը նույնպես եղել է «Թայմսի» կտրտված էջը որոնելիս։ Սթեփլտոնը կնոջը փակեց համարում, իսկ ինքը, կեղծ մորուք կպցնելով, գնաց դոկտոր Մորտիմերի ետևից՝ Բեյքր֊ստիտ, կայարան, «Նորտումբերլինգ» հյուրանոց։ Միսիս Սթեփլտոնը կասկածում էր, թե ամուսինն ինչ ծրագրեր է կազմում, բայց այնպես էր վախենում նրանից, որ չհամարձակվեց սըր Հենրիին գրել սպառնացող վտանգի մասին։ Եթե նամակն ընկներ Սթեփլտոնի ձեռքը, ո՞վ կերաշխավորեր նրա կյանքի համար։ Վերջ ի վերջո, ինչպես գիտենք, նա դիմեց խորամանկության․ անհրաժեշտ բառերը կտրեց լրագրից ու հասցեն գրեց փոխված ձեռագրով։ Նամակը հասավ բարոնետին՝ ծառայելով իբրև առաջին նախազգուշացում։

Սթեփլտոնին ամեն գնով հարկավոր էր սըր Հենրիի հագուստներից որևէ իր՝ այն դեպքում, եթե հարկ լիներ շանը բաց թողնել նրա ետևից։ Ինչպես միշտ, գործելով արագ ու համարձակ՝ նա չհապաղեց և մենք կարող ենք չկասկածել, որ թե՛ միջանցքի սպասավորը, թե՛ աղախինը առատորեն վարձատրվել էին օգնության համար։ Ավա՜ղ, առաջին կոշիկը հագնված չէր և, հետևաբար, անպետք էր։ Նա վերադարձրեց այն ու փոխարենը ուրիշն ստացավ։ Այդ փաստից ես շատ կարևոր եզրակացություն արեցի։ Ինձ համար պարզ դարձավ, որ մենք գործ ունենք իսկական շան հետ, քանզի միայն դրանով կարելի էր բացատրել կոշիկն ստանալու Սթեփլտոնի ջանքերը։ Որքան անհեթեթ ու կոպիտ է թվում ձեզ որևէ մանրամասնություն, այնքան մեծ ուշադրության է արժանի այն։ Այն հանգամանքները, որոնք առաջին հայացքից միայն բարդացնում են գործը, ամենից հաճախ են հասցնում խնդրի լուծմանը։ Անհրաժեշտ է միայն ինչպես հարկն է, ոչ դիլետանտորեն, գլուխ հանել դրանցից։

Հաջորդ առավոտյան մեր բարեկամները եկան մեզ մոտ, իսկ Սթեփլտոնը հեռվից կառքով հետևում էր նրանց։ Շատ նշաններից դատելով և թեկուզ նրանից, որ նա գիտեր ինձ դեմքով, գիտեր նաև իմ հասցեն, նրա կարիերան չի սահմանափակվել միայն Բասքըրվիլյան գործով, ես դրանում համարյա համոզված եմ։ Այսպես, օրինակ, վերջին երեք տարիների ընթացքում արևմտյան կոմսություններում չորս խոշոր կողոպուտ է կատարվել, իսկ հանցագործներին հայտնաբերել չի հաջողվել։ Դրանցից վերջինը, դա եղել է մայիս ամսին Ֆոլքսթոն֊Կորտում, ավարտվել է ոչ առանց արյունահեղության։ Դիմակավորված գողը ատրճանակի կրակոցով գետին է փռել վրա հասած ծառայող֊տղային։ Այժմ ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը այդ միջոցով կարգավորում էր խարխլված ֆինանսական գործերը, և որ նա վաղուց արեն վտանգավոր հանցագործ էր։

Նրա հնարամտության ու հանդգնության մեջ կարող էինք համոզվել այն առավոտ, երբ նա այնպես ճարպկորեն ճողոպրեց մեզնից և հետո ներկայացավ իմ անունով՝ հիանալի գիտենալով, որ ես կգտնեմ այդ կառապանին։ Եվ այդ ժամանակ Սթեփլտոնը հասկացավ, որ Լոնդոնում չի կարող հաջողության վրա հույս դնել, քանի որ այդ գործն իմ ձեռքում է։ Նա մեկնեց Դարթմուր և սկսեց սպասել բարոնետի ժամանելուն․․․

― Սապսեցե՛ք, ընդհատեցի ես Հոլմսին։ ― Դուք միանգամայն ճիշտ շարադրեցիք դեպքերի ընթացքը, բայց մի կետ այնուամենայնիվ ինձ համար պարզ չէ։ Ի՞նչ եղավ շունը, երբ նրա տերը Լոնդոն մեկնեց։

― Շատ էական հարց է, ես ինքս էլ եմ դրանով հետաքրքրվել։ Սթեփլտոնը, անշուշտ, ինչ֊որ համախոհ ուներ, չնայած, դժվար թե նա իր բոլոր ծրագրերին տեղյակ պահեր նրան․ դա կնաշանակեր լիովին ընկնել նրա իշխանության տակ։ Հիշո՞ւմ եք Մերիփիթ֊հաուսի ծառային՝ ծերուկ Անտոնիին։ Նա Սթեփլտոնների մոտ ապրել էր մի քանի տարի, դեռևս այն ժամանակ, երբ նրանք դպրոց ունեին, և իհարկե գիտեր, որ նրանք մարդ ու կին են։ Ահա ուրեմն, հենց այդ նույն Անտոնին անհետ կորել է, Անգլիայում չկա այլևս։ Ուշադրություն դարձրեք նաև այն բանի վրա, որ Անտոնի անունը մեզ մոտ հազվադեպ է պատահում, Իսկ Իսպանիայում և Լատինական Ամերիկայում Անտոնիոներ հանդիպում են ամեն քայլափոխի։ Ծերուկը անգլերեն խոսում էր միսիս Սթեփլտոնից ոչ վատ, բայց նույն տարօրինակ ակցենտով։ Ինքս եմ տեսե, թե ինչպես է նա Սթեփլտոնի նշած արահետով գնացել Գրիմպենյան ճահճուտի խորքերը։ Ուստի, շատ հավանական է, որ տիրոջ բացակայության ժամանակ շանը ծերուկ Անտոնին էր կերակրում, չնայած կարող է պատահել, որ չիմանար, թե ինչ նպատակով են նրան այդտեղ պահում։

Եվ այսպես, Սթեփլտոնները վերադարձան Դևոնշիր, իսկ շուտով դուք ևս սըր Հենրիի հետ հասաք այնտեղ։ Այժմ մի քանի խոսք կասեմ իմ մասին։ Հավանաբար հիշում եք, որ սըր Հենրիին ուղարկված նամակը զննելով, ես հետաքրքրվեցի, թե արդյոք նրա վրա ջրանիշներ կա՞ն։ Թերթիկը մոտեցրի աչքերիս և թեթև հոտ զգացի՝ «Սպիտակ հասմիկի» հոտ։ Կան յոթանասուներեք տեսակի օծանելիքներ, որոնք փորձված խուզարկուն պետք է կարողանա տարբերել իրարից։ Սեփական փորձով համոզվել եմ, որ հանցագործությունների հաջող հետաքննությունը շատ անգամ կախված է եղել դրանից։ Եթե հասմիկի հոտ է գալիս, ուրեմն՝ նամակի հեղինակը կին է, իսկ այդ ժամանակ Սթեփլտոններն արդեն սկսել էին հետաքրքրել ինձ։ Եվ այդպես, դեռևս Դևոնշիր մեկնելուցս առաջ ես հասկացա, որ շունն իսկապես գոյություն ունի և գլխի ընկա, թե ով է հանցագործը։

Պետք էր Սթեփլտոնին հետևել։ Բայց եթե ես հետևեի նրան՝ լինելով ձեզ հետ, նա անմիջապես կզգուշանար։ Հարկ եղավ խաբել բոլորին, այդ թվում և ձեզ։ Ես ասացի, որ մնում եմ Լոնդոնում, բայց եկա ձեր ետևից։ Այն զրկանքները, որ հարկ եղավ կրել, այքան էլ սարսափելի չէին, որքան թվում է ձեզ։ Բացի այդ, նման դատարկ բաները չպետք է խանգարեն մեր աշխատանքին։ Ես ապրում էի, իսկապես, Կումբի֊Թրեսիում և այցելում էի ճահիճների անձավը միայն այն դեպքերում, երբ պահանջվում էր գործողության վայրին մոտ գտնվել։ Քարթրայտը Դևոնշիր եկավ ինձ հետ․ գյուղական տղայի տեսքով թափառելով ամենուր, նա մեծ օգնություն ցույց տվեց ինձ։ Բացի դրանից նա ինձ կերակրում ու մաքուր սպիտակեղեն էր մատակարարում և հետևում էր ձեզ, երբ ես զբաղված էի լինում Սթեփլտոնով։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, բոլոր թելերն իմ ձեռքում էին։

Դուք արդեն գիտեք, որ ձեր հաշվետվությունները Բեյքր֊ստրիտից անմիջապես ուղարկվում էին Կոմբի֊Թրեսի։ Ես դրանցից շատ բան քաղեցի, հատկապես նրանցից, ուր հայտնվում էր Սթեփլտոնների կենսագրության միակ ճիշտ էպիզոդը։ Դրանից հետո դժվար չէր պարզել նրանց երկուսի անձնավորությունը, և ես հասկացա, թե ում հետ գործ ունեմ։ Սակայն հետաքննությունը բարդանում էր մի կողմնակի հանգամանքով՝ աքսորականի փախուստով և Բերիմոռների հետ ունեցած նրա կապով։ Բայց դուք այդ հանգույցն էլ լուծեցիք, չնայած ես էլ էի արդեն հանգել նույն եզրակացության սեփական զննումներիս շնորհիվ։

Երբ դուք ճահճի անձավում գտաք ինձ, հանցագործության պատկերն արդեն լիովին պարզված էր, բայց դեռ վաղաժամ էր գործը երդվայլների դատարանին հանձնել։ Նույնիսկ Սթեփլտոնի անհաջող մահափորձը սըր Հենրիի դեմ, որն ավարտվեց չարաբաստիկ աքսորականի մահով, ուղղակի հանցանշաններ չէր տալիս։ Մնում էր միակ ելքը՝ բռնել նրան հանցանքի վայրում՝ սըր Հենրիին դնելով որպես խայծ։ Բարոնետը պետք է գնար մեն֊մենակ, իբր ոչ ոքի կողմից չպաշտպանված։ Այդպես էլ արեցինք, և ծանր ցնցումի գնով, որ ապրեց մեր բարեկամը, ոչ միայն ավարտեցինք մեր հետաքննությունը, այլև Սթեփլտոնին հասցրինք կործանման։ Հաճախորդիս այդպիսի փորձության ենթարկելով, ես, իհարկե, գործը վատ վարելու համար լիովին արժանի եմ հանդիմանության, սակայն նախօրոք ո՞վ կարող էր իմանալ, թե ինչպիսի սարսափելի, ցնցող տեսարան կտեսնենք, ո՞վ կարող էր նախատեսել, որ գիշերը մառախուղ կլինի, և շունն այնտեղից ուղղակի կնետվի մեզ վրա։ Մենք թանկ գնով հասանք մեր նպատակին, բայց երկու բժիշկն էլ՝ և՛ նյարդային հիվանդությունների մասնագետը, և՛ դոկտոր Մորտիմերը, հավատացնում են, որ սըր Հենրին շուտով կապաքինվի։ Ճանապարհորդությունը մեր բարեկամին կօգնի ոչ միայն ամրապնդելու ցնցված նյարդերը, այլև բուժելու սրտի վերքերը։ Չէ՞ որ նա այնպես խաբվեց միսիս Սթեփլտոնի հարցում, որի հանդեպ այնքան անկեղծ ու խոր զգացմունք էր տածում։ Դա ամենից շատ է տանջում նրան։

Այժմ ինձ մնում է պատմել, թե այդ կինն ինչ դեր է խաղացել, այս մռայլ պատմության մեջ։ Ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը նրան լիովին ենթարկել էր իր ազդեցությանը։ Ինչո՞վ բացատրել դա։ Սիրո՞ւմ էր նրան, թե վախենում, կամ գուցե և՛ մեկը, և՛ մյուսը։ Չէ՞ որ այդ երկու զգացմունքները լիովին համատեղելի են։ Համենայն դեպս, մարդը գործում է հաստատապես։ Միսիս Սթեփլտոնը համաձայնեց հանդես գալ որպես նրա քույրը, բայց ուղղակի մեղսակից դառնալ հանցգործությանը, այնուամենայնիվ, կտրականապես հրաժարվեց, և այդտեղ ամուսինը համոզվեց, որ իր իշխանությունը նրա վրա անսահման չէ։ Կինը շատ անգամ է փորձել սպառնացող վտանգի մասին նախազգուշացնել սըր Հենրիին, բայց դա այնպես է արել, որ ամուսնուն չմատնի։ Ըստ երևույթին Սթեփլտոնը խանդոտ էր, և երբ բարոնետն սկսեց քնքուշ զգացումներ տածել իր սրտի տիկնոջ նկատմամբ, Սթեփլտոնը չդիմացավ, չնայած դա մտնում էր նրա ծրագրերի մեջ, և կատաղի բորբոքման պահին մատնեց մինչ այդ խնամքով թաքցրած իր խառնվածքի ողջ կրքոտությունը։ Բայց և այնպես, նա շարունկեց խրախուսել սըր Հենրիի սիրահետումները, հուսալով, որ նա Մերիփեթ֊հաուսի հաճախակի հյուրը կդառնա և վաղ թե ուշ կընկնի իր ճանկը։ Բայց ամենավճռական պահին կինը ըմբոստացավ։ Նա լսել էր փախած աքսորականի վախճանի մասին և իմացել էր, որ այդ գիշեր, երբ սըր Հենրին պետք է գար ճաշի, շանը փոխադրել էին բակի ցախատունը։ Դրան հաջորդեց բուռն մի տեսարան։ Միսիս Սթեփլտոնը ոճրագործ անվանեց ամուսնուն և առաջին անգամ նրանից լսեց, որ ինքը մրցակցուհի ունի։ Երբեմնի հավատարմությունը տեղի տվեց ատելությամբ։ Սթեփլտոնը հասկացավ, որ կինն իրեն կմատնի ու կապեց նրան, որպեսզի նա չկարողանա սըր Հենրիին նախազգուշացնել։ Նրա բոլոր հաշվարկները հենվում էին այն բանի վրա, որ, իմանալով բարոնետի մահվան մասին, կոմսությունում կհիշեն Բասքըրվիլների տոհմի գլխին կախված անեծքի մասին, և այնժամ նա նորից կհարկադրի կնոջը հնազանդվել ու լռել։ Սթեփլտոնն այստեղ էլ սխալվեց։ Նրա ճակատագիրը որոշված էր առանց մեր իսկ մասնակցության։ Կինը, որի երկաներում իսպանական արյուն էր հոսում, չէր ների նրա դավաճանությունը։

Ահա և բոլորը, թանկագին Ուոթսն։ Իսկ եթե ձեզ ավելի հանգամանալից հաշվետվություն է պետք այս արտակարգ գործի մասին, ապա ես պետք է նայեմ իմ գրառումները։ Բայց ես, կարծեմ, ոչ մի էական բան բաց չթողի։

― Մի՞թե Սթեփլտոնը հույս ուներ, որ այդ խրտվիլակին տեսնելով՝ սըր Հենրին նույնպես վախից կմեռնի։

― Շունը միանգամայն վայրի էր, բացի դրանից, կիսաքաղց էր պահում։ Եթե սըր Հենրին տեղնուտեղը չմեռներ, ապա, համենայն դեպս, այդպիսի սարսափելի տեսարանը կարող էր կաթվածահար անել նրա ուժերը, և նա չէր կարող ոչ մի դիմադրություն ցույց տալ։

― Այո, թերևս։ Այժմ միայն մնում է մի հարց։ Եթե Սթեփլտոնն ապացուցեր Բասքըրվիլ֊հոլլի նկատմամբ իր իրավունքները, ինչպե՞ս կարող էր բացատրել այն փաստը, որ, լինելով ժառանգորդ, ապրում էր ուրիշի անվան տակ և այն էլ կալվածքին այդքան մոտիկ։ Մի՞թե դա կասկած չէր հարուցի։

― Այդ հարցին հազիվ թե կարողանամ պատասխանել, դուք չափազանց շատ բան եք պահանջում ինձանից։ Իմ գործունեության ոլորտը անցյալն ու ներկան են։ Թե մարդն ինչ է պատրաստվում անել ապագայում՝ հանձն չեմ առնում լուծել։ Միսիս Սթեփլտոնի ասելով, նրա ամուսինը շատ անգամներ է մտածել այդ մասին։ Նա կարող էր երեք ելք գտնել։ Առաջին․ մեկնել Հարավային Ամերիկա, այնտեղ հաստատել իր անձը բրիտանական հյուպատոսությունում և ժառանգությունը պահանջել այնտեղից, առանց Անգլիա գալու։ Երկրորդ․ այդ ամենն անել Լոնդոնում՝ նախօրոք անճանաչելիորեն կերպարանափոխելով իրեն։ Եվ երրորդ․ իբրև ժառանգ ներկայացնել դրածո անձի, տալով նրան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ իրեն վերապահելով եկամուտների որոշակի մասը։ Ճանաչելով Սթեփլտոնին՝ կարող ենք չկասկածել, որ այս կամ այն ելքը կգտնվեր։

Իսկ այժմ, բարեկամս, մտածենք ավելի հաճելի բաների շուրջ։ Այդպիսի ծանր աշխատանքի շաբաթները մեզ ազատ երեկոյի իրավունք են տալիս։ Ես օթյակ եմ վերցրել օպերայում։ Դուք «Հուգենոտներում» լսե՞լ եք Ռեցկեին։ Այսպես, ուրեմն, բարի եղեք կես ժամվա ընթացքում պատրաստ լինել։ Այնժամ ճանապարհին կանցնենք Մարցինիի մոտ և հանգիստ կճաշենք։

<references />
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D4%B2%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A5%D6%80%D5%BE%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8&diff=9683Բասկերվիլների շունը2015-09-25T14:43:19Z
Հայկ Ափրիկյան: Հայկ Ափրիկյան տեղափոխեց էջը «Բասկերվիլների շունը»-ից «Բասքըրվիլների շունը»: Անգլերենում Բասքըրվիլ է, իսկ Բասկերվիլը ռուսերենի ազդե...

#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Բասքըրվիլների շունը]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D4%B2%D5%A1%D5%BD%D6%84%D5%A8%D6%80%D5%BE%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8&diff=9682Բասքըրվիլների շունը2015-09-25T14:43:17Z
Հայկ Ափրիկյան: Հայկ Ափրիկյան տեղափոխեց էջը «Բասկերվիլների շունը»-ից «Բասքըրվիլների շունը»: Անգլերենում Բասքըրվիլ է, իսկ Բասկերվիլը ռուսերենի ազդե...

{{Վերնագիր

|վերնագիր = Բասկերվիլների շունը

|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Խ․ Հրաչյան (ռուսերենից)

|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

Բասկերվիլների շունը

==Գլուխ I Միստր Շերլոկ Հոլմսը==

Միստր Շերլոկ Հոլմսը նախաճաշում էր։ Սովորաբար նա բավական ուշ էր արթնանում, եթե չհաշվենք այն հաճախակի դեպքերը, երբ ամենևին չէր քնում։ Ես կանգնած էի բուխարիկի մոտ, գորգի վրա, և ձեռքերիս մեջ շուռումուռ էի տալիս այն ձեռնափայտը, որը մոռացել էր երեկվա մեր այցելուն։ Դա գլխիկավոր, գեղեցիկ մի ձեռնափայտ էր, մեկը նրանցից, որ անվանում են «ծանրակշիռ ապացույց»։ Գլխիկից քիչ ներքև հագցված էր արծաթե դյույմաչափ լայնության մի օղակ, որի վրա փորագրված էր․ «Ջեյմս Մորտիմերին, Ա․ Վ․ Թ․ Ը․ Չ․ Կ․ Ա․֊ի ընկերներից» և տարեթիվը՝ «1884»։ Առաջներում այդպիսի պատկառելի, ծանր, հուսալի ձեռնափայտերով քայլում էին հարգարժան տնային բժիշկները։

― Դե, Ուոթսն, ի՞նչ կասեք այդ ձեռնափայտի մասին։

Հոլմսը նստած էր թիկունքով դեպի ինձ, և ես կարծում էի, թե չի նկատում իմ շարժումները։

― Ի՞նչ գիտեք ես ինչով եմ զբաղված։ Կարելի է կարծել, որ աչքեր ունեք ձեր ծոծրակին։

― Ւնչ֊որ չունեմ՝ չունեմ․ դրա փոխարեն իմ առաջ դրված է մաքրած, փայլուն արծաթե սրճամանը, ― պատասխանեց նա։ ― Չէ, իսկապես, Ուոթսն, ի՞նչ կասեք այցելուի ձեռնափայտի մասին։ Մենք ձեռքից բաց թողեցինք նրան և չգիտենք ինչու էր եկել։ Եվ քանի որ բախտներս այդպես չբերեց, հարկ է հատուկ ուշադրություն դարձնել այս պատահական հուշանվերին։ Զննեք ձեռնափայտը և փորձեք վերականգնել տիրոջ պատկերը, իսկ ես կլսեմ ձեզ։

― Ըստ իս, ― սկսեցի ես, ջանալով ուժերիս ներածին չափ հետևել բարեկամիս մեթոդին, ― այդ դոկտոր Մորտիմերը միջին տարիքի հաջողակ բժիշկ է, ըստ որում՝ հարգված ամենքից, քանի որ ընկերները այդպիսի ուշադրության են արժանացրել նրան։

― Լա՜վ է, ― ասաց միստր Հոլմսը։ ― Հիանալի։

― Բացի դրանից, կարծում եմ, որ նա գյուղական բժիշկ է, հետևաբար ստիպված է երկար քայլել։

― Այդ ինչի՞ց է երևում։

― Նախկինում ոչ այնքան էլ վատ ձեռնափայտը այնքան է գուլացել, որ այն դժվար է պատկերացնել քաղաքային բժշկի ձեռքին։ Երկաթյա հաստ ծայրապանակը բոլորովին մաշվել է, ըստ երևույթին դոկտոր Մորտիմերը շատ մղոններ է կտրել֊անցել դրանով։

― Հույժ խելամիտ դատողություն է, ― ասաց Հոլմսը։

― Եվ հետո մակագրությունը՝ «Չ․ Կ․ Ա֊ի ընկերներից»։ Ես գտնում եմ՝ «Ա» տառը նշանակում է ակումբ, ամենից հավանականը՝ որսորդական, որի անդամներին նա բժշկական օգնություն է ցույց տվել, արժանանալով այս համեստ նվերին։

― Ուոթսն, դուք գերազանցեցիք ինքներդ ձեզ, ― ասաց Հոլմսը, ետ ընկնելով աթոռի թիկնակին ու ծխախոտ վառելով։ ― Չեմ կարող չնշել, որ ձեզ հատուկ սիրալիրությամբ նկարագրելով իմ համեստ ծառայությունները, դուք սովորաբար թերագնահատում եք ձեր կարողությունները։ Եթե լույսը անձամբ ձեզանից չի բխում, ապա, համենայն դեպս, դուք լույսի հաղորդիչն եք։ Քի՞չ են այն մարդիկ, որոնք տաղանդով չեն փայլում, բայց օժտված եմ ուրիշների մեջ այն բորբոքելու արտակարգ ընդունակությամբ։ Ես անչափ պարտական եմ ձեզ, բարեկամս։

Առաջին անգամ էի Հոլմսից այդպիսի խոստովանություն լսում, և, պիտի ասեմ, որ նրա խոսքերը հաճույք պատճառեցին ինձ։ Ես հիանում էի նրանով, ուստի նրա անտարբերությունը իր աշխատանքի մեթոդները հրապարակ հանելու իմ փորձերի նկատմամբ շատ անգամ էր վիրավորել իմ ինքնասիրությունը։ Բացի դրանից, ես հպարտ էի, որ ինձ հաջողվել էր ոչ միայն տիրապետել Հոլմսի մեթոդին, այլև կիռարել այն իրականում, դրանով իսկ արժանանալով բարեկամիս գովեստին։

Հոլմսը ձեռնափայտը վերցրեց ձեռքիցս և մի քանի րոպե տնտղեց անզեն աչքով։ Ապա, ակնհայտորեն հետաքրքրված ինչ֊որ բանով, ծխախոտը մի կողմ դրեց, մոտեցավ պատուհանին ու նորից սկսեց զննել ձեռնափայտը, բայց արդեն խոշորացույցով։

― Մեծ բան չէ, բայց և այնպես հետաքրքիր է, ― ասաց նա՝ վերադառնալով բազմոցի անկյունի իր սիրած տեղը։ ― Այստեղ որոշ տեղեկություններ կան, անշուշտ, և դրանք հիմք կծառայեն որոշ եզրակացությունների համար։

― Մի՞թե որևէ բան վրիպել է ինձանից, ― ոչ առանց ինքնագոհության հարցրի ես։ ― Հուսով եմ, որևէ լուրջ բան բաց չեմ թողել։

― Ավա՜ղ, սիրելիդ իմ Ուոթսն, ձեր եզրակացությունների մեծ մասը սխալ է։ Երբ ես ասացի, որ դուք ինձ համար լավ խթան եք հանդիսանում, անկեղծ ասած, դա պետք էր այսպես հասկանալ․ ձեր սխալները երբեմն օգնում են ինձ ճիշտ ճանապարհ գտնելու։ Բայց այժմ դուք այնքան էլ չէիք սխալվում։ Այդ մարդը, անկասկած, քաղաքում չի աշխատում և ստիպված է ոտքով երկար ճամփաներ կտրել։

― Ուրեմն, ես ճիշտ էի։

― Այս հարցում՝ այո։

― Բայց մի՞թե դա բոլորը չէ։

― Ո՛չ, ոչ, սիրելիդ իմ Ուոթսն, բոլորը չէ, ամենևին ոչ բոլորը։ Այսպես, օրինակ, ես կասեի, որ բժիշկն այդպիսի նվեր կարող է ստանալ ավելի շուտ որևէ ամբուլատորիաից, և ոչ թե որսորդական ակումբից, իսկ երբ ամբուլատորիայի առջևում գրված եմ «Չ․Կ․» տառերը, ապա «Չերինգ֊կրոսյան» անվանումը ծագում է ինքնաբերաբար։

― Ամեն ինչ հանգում է նման մեկնության։ Եվ եթե մենք իմ ենթադրությունը ընդունենք իբրև նախնական վարկած, ապա լրացուցիչ տվյալներ կունենանք մեր այցելուի անձնավորությանը որոշելու։

― Լավ, ենթադրենք «Չ․ Կ․ Ա․» տառերը նշանակում են «Չերինգ֊կրոսյան ամբուլատորիա»։ Դրանից հետագա ինչպիսի՞ հետևություններ կարելի է անել։

― Իսկ ձեր մտքով ոչինչ չի՞ անցնում։ Դուք հո ծանոթ եք իմ մեթոդին։ Փորձեք կիռարել այն։

― Հետևությունն ակնհայտ է․ գյուղ գնալուց առաջ այդ մարդն աշխատել է Լոնդոնում։

― Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք մի քիչ էլ առաջ գնանք։ Նայեք դրան ահա այս տեսանկյունից․ ինչո՞ւ են նվեր տվել նրան։ Ե՞րբ են ընկերները հարմար գտել ի նշան բարեհաճության այս ձեռնափայտը նվիրել նրան։ Անկասկած այն ժամանակ, երբ դոկտոր Մորտիմերը հեռացել է ամբուլատորիայից, որոշելով զբաղվել մասնավոր պրակտիկայով։ Նրան նվեր են մատուցել՝ սա մեզ հայտնի է։ Ենթադրվում է, որ ամբուլատորիայի աշխատանքը նա փոխել է գյուղական պտակտիկայի հետ։ Արդյոք մեր հետևությունները անչափ հանդուգն չե՞ն լինի, եթե ասենք, որ նվերն արվել է հենց այդ կապակցությամբ։

― Դա շատ հավանական է։

― Այժմ նշենք, որ նա չէր կարող ամբուլատորիայի խորհրդատուների հաստիքում լինել, քանզի դա թույլատրվում է միայն պատկառելի լոնդոնյան պրակտիկա ունեցող բժշկին, իսկ այդպիսի բժիշկը հազիվ թե հեռանար քաղաքից։ Այդ դեպքում ո՛վ է նա։ Եթե նա աշխատում էր այնտեղ առանց հաստիքային խորհրդատու լինելու, նշանակում է նրան հատկացված էր ամբուլատորիային կից ապրող խնամարկուի համեստ մի պաշտոն, այսինքն, փոքր ինչ ավելի բարձր, քան պրակտիկանտի պաշտոնը։ Եվ նա հեռացել է այնտեղից հինգ տարի առաջ՝ նայեցեք ձեռնափայտի վրայի տարեթվին։ Այսպիսով, սիրելիդ իմ Ուսթսն, ձեր հասակն առած, պատկառելի տնային բժիշկը անհետացավ, փոխարենը մեր առջև հայտնվեց երեսունին մոտ, հույժ համակրելի մի երիտասարդ, ոչ փառասեր, ցրված, քնքշորեն սիրող իր շանը, որը իմ մտավոր հաշիվներով թերյերից մեծ է, բայց մաստիֆից փոքր։

Ես անվստահորեն ծիծաղեցի, իսկ Շերլոկ Հոլմսը ետ ընկավ բազմոցի թիկնակին՝ դեպի առաստաղ բաց թողնելով օդում սահուն կերպով օրորվող ծխի փոքրիկ օղակներ։

― Ինչ վերաբերում է վերջին կետին, ապա այդտեղ ոչ մի կերպ չի կարելի ձեզ ստուգել, ― ասացի ես, ― բայց այդ մարդու տարիքի ու կարիերայի մասին որոշ տեղեկություններ հիմա կգտնենք։

Ես իմ փոքրիկ գրադարակից վերցրի բժշկական տեղեկատուն և գտա հարկավոր ազգանունը։ Այնտեղ կային մի քանի Մորտիմերներ, բայց ես իսկույն գտա մեր այցելուին ու բարձրաձայն կարդացի այն ամենը, ինչ վերաբերում էր նրան։

«Մորտիմեր Ջեյմս, 1882 թվականից անդամ վիրաբույժների թագավորական ընկերության։ Գրիմպեն, Դարթմուր, Դևոնշիրի կոմսություն։ 1882֊ից մինչև 1884 թվական Չերինգկրոսյան ամբուլատորիայի խնամարկու։ Համեմատական ախտաբանության գծով արժանացել է Ջեկսոնի մրցանակին՝ «Արդյո՞ք չպետք է հիվանդությունները համարել ատավիստական կարգի երևույթներ» աշխատության համար։ Շվեդական ախտաբանական ընկերության թղթակից անդամ։ Հեղինակ «Անկանոն ատավիզմի երևույթները» (Լանցետ,1882), «Արդյոք առաջադիմո՞ւմ ենք մենք» (Հոգեբանության լրաբեր»․շ, մարտ, 1883)։ Դրիմպեն, Թորսլի և Հայ֊Բեռոու ծխերի գյուղական բժիշկ»։

― Որսորդական ակումբի մասին ոչ մի խոսք, Ուոթսն, ― խորամանկ ժպիտով ասաց Հոլմսը, ― փոխարենը՝ իսկապես գյուղական բժիշկ, ինչպես որ նրբին կերպով նկատել էիք դուք։ Իմ հետևությունները ճիշտ են։ Իսկ ինչ վերաբերում է ածականներին, ապա, եթե չեմ սխալվում, ես գործածեցի հետևյալները՝ համակրելի, ոչ փառասեր ու ցրված։ Դե, ես արդեն փորձով գիտեմ միայն համակրելի մարդիկ են հրաժեշտի նվերներ ստանում, միայն ամենից անփառասերներն են լոնդոնյան աշխատանքը փոխում գյուղականի հետ և միայն ցրվածներն են ընդունակ այցեքարտի փոխարեն իրենց ձեռնափայտը թողնել ձեզ մոտ՝ մեկ ժամից ավելի սպասելով հյուրասրահում։

― Իսկ շո՞ւնը։

― Վարժեցված է տիրոջ ետևից փաթեթ տանելու։ Այս ձեռնափայտը թեթև չէ․ շունը վերցրել է այն մեջտեղից և ատամներով ամուր սեղմել, որոնց հետքերը պարզ երևում են։ Դատելով հետքերի միջև եղած տարածությունից, թեյրերի համար ծնոտները շատ լայն են, իսկ մաստիֆի համար՝ նեղ։ Հավանական է, որ․․․ Աստվա՜ծ իմ, դե իհարկե, խուճուճ սպանիել է։

Այդ ասելիս, Հոլմսը սկզբում գնում֊գալիս էր սենյակում, ապա կանգ առավ պատուհանի մոտ։ Նրա վերջին խոսքերում այնպիսի համոզմունք հնչեց, որ ես տարակուսանքով նայեցի նրան։

― Լսեցեք, բարեկամս, ինչո՞ւ եք այդպես համոզված։

― Այն պարզ պատճառով, որ շանը տեսնում եմ մեր դռան մոտ։ Ահա և նրա տիրոջ զանգը։ Ուոթսն, խնդրում եմ չհեռանաք։ Չէ որ դուք նրա հետ գործընկեր եք, ձեր ներկայությունը կօգնի ինձ։ Ահա ճակատագրական րոպեն, Ուոթսն։ Դուք լսում եք սանդուղքի վրա քայլերի ձայն, այդ քայլերը ներխուժում են ձեր կյանքի մեջ, սակայն ի՞նչ են բերում իրենց հետ՝ բարի՞ք, թե՞ չարիք, անհայտ է։ Գիտության այր դոկտոր Ջեյմս Մորտիմերը խիստ բարձրահասակ, նիհար մարդ էր։ Երկար քիթը կտուցի նման դուրս էր ցցվել իրար մոտ դրված գորշ աչքերի միջից, որոնք ոսկեշրջանակ ակնոցի տակից պայծառ շողում էին։ Հագնված էր, ինչպես վայել է իր մասնագիտության տեր մարդուն, բայց որոշ անփությությամբ՝ խիատ մաշված պիջակ, չմռթված տաբատ։ Չնայած երիտասարդ տարիքին, արդեն կորացած էր։ Պարանոցը տարօրինակ կերպով դուրս էր ձգում, բայրացակամորեն զննելով մեզ։ Սենյակ մտնելուն պես, մեր հյուրն անմիջապես հայացքը հառեց Հոլմսի մոտ գտնվող ձեռնափայտին, ապա ուրախ բացականչությամբ առաջ նետվեց։

― Ի՜նչ երջանկություն։ Իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, թե որտեղ եմ թողել՝ այստե՞ղ, թե շոգենավային ընկերությունում։ Կորցնել այդպիսի ի՜րը։ Դա պարզապես սարսափելի բան կլիներ։

― Նվե՞ր է, ― հարցրեց Հոլմսը։

― Այո, սըր։

― Չերինգկրոսյան ամբուլատորիաիյի՞ց։

― Այո՛, այնտեղի իմ ընկերներից, հարսանիքիս օրվա առթիվ։

― Ա՛յ, ա՛յ, ի՜նչ ցավալի է, ― գլուխն օրորելով ասաց Հոլմսը։

― Ի՞նչն է ցավալի։

― Միայն այն, որ դուք խախտեցիք մեր եզրահանգումների ընթացքը։ Ուրեմն, հարսանեկան նվեր։

― Այո՛, սըր։ Ես ամուսնացա և թողեցի ամբուլատորիան, դրա հետ էլ խորհրդատուի պաշտոն ստանալու բոլոր հույսերս։ Պետք էր սեփական տուն գնել։

― Դե, տեսնում եք, մենք այնքան էլ չենք սխալվել, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ հիմա, դոկտոր Ջեյմս Մորտիմեր․․․

― Ի՜նչ եք ասում, ես դոկտորական աստիճան չունեմ, սոսկ վիրաբույժների թագավորական ընկերության համեստ անդամ։

― Եվ, ըստ երևույթին, գիտական խառնվածքի տեր մարդ։

― Միստր Հոլմս, ես միայն որոշ առնչություն ունեմ գիտության հետ, այսպես ասած, գիտելիքների անծայրածիր օվկիանոսի ափին խեցիներ եմ հավաքում։ Եթե չեմ սխալվում, պատիվ ունեմ խոսելու միստր Շերլոկ Հոլմսի հետ և ոչ թե․․․

― Ո՛չ, դոկտոր Ուոթսնը ահա սա է՝ կանգնած ձեր առաջ։

― Շատ ուրախ եմ ծանոթանալ, սըր։ Ձեր անունը հաճախ է հիշվում ձեր բարեկամի անվան կողքին։ Միստր Հոլմս, դուք արտակարգ կերպով հետաքրքրում եք ինձ։ Երբեք չէի սպասի, որ դուք այդպիսի երկարավուն գանգ կունենաք և այսպես ուժեղ զարգացած վերհոնքյան աղեղներ։ Թույլ տվեք շոշափել ձեր գագաթոսկրի կարը։ Ձեր գանգի պատճենը, սըր, կարող էր ամեն մի մարդաբանական թանգարանի զարդը հանդիսանալ, մինչև օրիգինսլի ստացվելը։ Շողոքորթություն չհամարեք, բայց ես պարզապես նախանձում եմ այսպիսի գանգին։

Շերլոկ Հոլմսը մեր տարօրինակ հյուրին նստեցրեց բազկաթոռին։

― Ըստ երևույթին, մենք երկուսով էլ մեր գործի էնտուզիաստներ ենք, սըր, ― ասաց նա։ ― Դատելով ձեր ցուցամատից, դուք նախընտրում եք ինքներդ լցնել ծխախոտները։ Մի քաշվեք, ծխեք։

Դոկտոր Մորտիմերը հանեց գրպանից ծխախոտը և զարմանալի ճարպկությամբ լցրեց։ Նրա երկար, քիչ դողացող մատները շարժվում էին անհանգիստ ու փութով, ինչպես միջատի շոշափուկները։

Հոլմսը նստել էր լուռ, բայց այն արագ, թռուցիկ հայացքները, որ նա նետում էր մեր զբաղված զրուցակցի վրա, պարզ վկայում էին, որ այդ մարդը շատ է հետաքրքրում Հոլմսին։

― Ես կարծում եմ, սըր, ― վերջապես խոսեց նա, ― որ դուք մեր երեկվա ու այսօրվա այցելությամբ պատիվ եք արել ինձ ոչ միայն ի սեր իմ գանգի հետազոտության։

― Ո՛չ, սըր, իհարկե, ո՛չ։ Ճշմարիտ, ես երջանիկ եմ, որ ինձ այդպիսի հնարավորություն տրվեց, բայց միստր Հոլմս, ես ձեր մոտ եմ եկել ամենևին էլ ոչ այդ պատճառով։ Ես բնավ պրակտիկ խառնվածքի տեր մարդ չեմ, բայց ահա հանկարծ իմ առջև ծառացել է արտակարգ լուրջ ու արտակարգ տարօրինակ մի խնդիր։ Ձեզ համարելով մեծությամբ երկրորդ եվրոպական փորձագետը․․․

― Ահա թե ի՜նչ, սըր։ Թույլ տվեք հետաքրքրվել, իսկ ո՞վ պատիվ ունի առաջինը լինելու, ― բավական խիստ տոնով հարցրեց Հոլմսը։

― Պարոն Բերտիլյոնի<ref>Բերտիլյոն Ա․ (1853-1914) ― ֆրանսիացի գիտնական մարդաբան</ref> աշխատությունները բավական մեծ հարգանք են վայելում գիտական մտածողության տեր մարդկանց մոտ։

― Ուրեմն, ինչո՞ւ հենց նրան էլ չդիմեիք։

― Սըր, ես ասացի՝ «գիտական մտածողության տեր», բայց իբրև պրակտիկ դուք ձեզ հավասարը չունեք, այդ բոլորն են ընդունում։ Հուսով եմ, սըր, ես ինձ թույլ չտվեցի որևէ ավելորդ․․․

― Այնպես, փոքր֊ինչ միայն, ― պատասխանեց Հոլմսը։ ― Սակայն, դոկտոր Մորտիմեր, ես կարծում եմ, որ դուք միանգամայն ճիշտ կվարվեք, եթե առանց հետագա շեղումների անմիջապես պատմեք, թե այդ ինչ գործ է, որի լուծման համար պահանջվում է իմ օգնությունը։

==Գլուխ II Բակերվիլների տոհմի անեծքը==

― Գրպանումս մի ձեռագիր կա, ― ասաց դոկտոր Ջեյմս Մորտիմերը։

― Ես այդ նկատեցի ձեր ներս գալուն պես, ― ասաց Հոլմսը։

― Ձեռագիրը շատ հին է։

― Տասնութերորդ դարասկզբի, եթե միայն կեղծ չէ։

― Ի՞նչ գիտեք, սըր։

― Խոսելով ինձ հետ, դուք շարունակ ցույց էիք տալիս այդ ձեռագրի ծայրը՝ երկու դյույմ լայնությամբ։ Վատ է այն փորձագետը, որը չի կարող փաստատղթի տարեթիվը որոշել մեկ֊երկու տասնամյակի ճշտությամբ։ Դուք թերևս կարդացել եք այդ հարցին վերաբերող իմ ոչ մեծ աշխատությունը։ Ձեր ձեռագիրը ես թվագրում եմ հազար յոթ հայրյուր երեսուն թվականով։

― Ճիշտ տարեթիվը հազար յոթ հարյուր քառասուներկուսն է։ ― Դոկտոր Մորտիմերը պիջակի կողքի գրպանից հանեց ձեռագիրը։ ― Այս ընտանեկան մասունքը պահպանության է տրվել ինձ սըր Չարլզ Բասկերվիլի կողմից, որի անակնկալ ու ողբերգական մահը երեք ամիս առաջ այնպես ցնցեց ողջ Դևոնշիրը։ Ես ինձ համարում էի ոչ միայն սըր Չարլզի բժիշկը, այլև անձնական բարեկամը։ Դա մի տիրական, խելացի, հույժ պրակտիկ ու ամենևին ոչ ֆանտազյոր մարդ էր, ինչպիսին է ձեր խոնարհ ծառան։ Եվ, այնուամենայնիվ, նա այս փաստաթղթին վերաբերվում էր շատ լուրջ և նախապատրաստված այն վախճանին, որ ունեցավ։

Հոլմսը ձեռքը պարզեց, վերցրեց ձեռագիրը և ուղղեց ծնկների վրա։

― Ուոթսն, ուշադրություն դարձրեք «դ» տառի ձևին։ Սա այն առանձնահատկություններից մեկն է, որ օգնեց որոշելու փաստաթղթի տարեթիվը։

Ես նրա ուսի վրայով նայեցի կիսաջնջված տողերով դեղնած թերթերին։ Էջի վերևում գրված էր․ «Բասկերվիլ֊հոլլ», իսկ ներքևում խոշոր, մեծ֊մեծ թվերով․ «1742»։

― Ըստ երևույթին, սա ինչ֊որ գրառում է։

― Այո, մի ավանդության գրառում, որ ապրում է Բասկերվիլների տոհմում։

― Բայց, որքան ես հասկացա, դուք եկել եք ինձ հետ խորհրդակցելու ավելի պրակտիկ ու ավելի մեր ժամանակներին մոտիկ հարցով։

― Այո՛, հրատապ հարցով։ Այդ հարցն անհետաձգելի է, այն պետք է լուծել օրերի ընթացքում։ Ձեռագիրը շատ կարճ է և անմիջական կապ ունի գործի հետ։ Ձեր թույլտվությամբ ես կկարդամ այն։

Մեջքով հենվելով բազկաթոռի թիկնակին, Հոլմսը մատների ծայրերը միակցեց ու ճակատագրին լիովին հնազանդ տեսքով փակեց աչքերը։ Դոկտոր Մորտիմերը շրջվեց դեպի լույսը, և սկսեց բարձր, ճռճռան ձայնով կարդալ հին ժամանակների հետևյալ հետաքրքրական պատմությունը։

«Բասկերվիլների շան մասին շատ տեղեկություններ կան, սակայն, լինելով Հուգո Բասկերվիլի անմիջական հետնորդը և այդ շան մասին լսած լինելով հորիցս, իսկ նա՝ իմ պապից, ես որոշեցի գրել սույն պատմությունը, որի իսկությանը չի կարելի կասկածել։ Եվ ես կամենում եմ, զավակներս, որ դուք հաստատապես հավատաք, որ մեր մեղքերի համար մեզ պատժող բարձրագույն դատավորը կարող է և թողություն շնորհել իրեն հատուկ գթասրտությամբ, և որ չկա այնպիսի ծանր անեծք, որը հնարավոր չլիներ քավել աղոթքով ու ապաշխարությամբ։ Դե, ուրեմն, մոռացության տվեք անցյալի սարսափելի պտուղները, բայց զգուշացեք մեղանչել ապագայում, որպեսզի, ի կործանումն բոլորիս, նորից ազատություն չտաք մութ կրքերին, որոնք այդքան աղետներ բերին մեր ամբողջ տոհմին։

Իմացած լինեք, որ Մեծ խռովության ժամանակներում (այս պատմությունը, գրված լորդ Քլարենդոնի՝ գիտուն մի այրի կողմից, ես ամեն կերպ խորհուրդ կտայի կարդալ) Բասկերվիլ կալվածքի տերը Հուգոն էր՝ նույն տոհմից, և այդ Հուգոյին ամենայն իրավամբ կարելի է սանձարձակ, անօրեն ու անաստված մարդ համարել։ Հարևանները նրա բոլոր մեղքերը կներեին, քանզի մեր կողմերում երբեք սրբեր չեն եղել, բայց Հուգոյի բնավորությունը հակված էր անխոհեմ ու դաժան կատակների, որը և նրա անունը ասելիք դարձրեց ողջ Դևոնում։ Պատահեց այնպես, որ այդ Հուգոն սիրեց (եթե միայն նրա մութ կիրքը կարելի է այդ մաքուր անունով կոչել) մի ֆերմերի աղջկա, որի հողերը գտնվում էին Բասկերվիլների կալվածքի հարևանությամբ։ Բայց դեռահաս աղջիկը, որ հայտնի էր իր համեստությամբ ու առաքինությամբ, սոսկում էր հենց միայն նրա անունից և ամեն կերպ խուսափում էր նրան հանդիպելուց։ Եվ ահա մի անգամ, սուրբ Միքայելի տոնին, Հուգո Բասկերվիլը ընտրեց իր ընկերներից վեց հոգու՝ ամենասանձարձակներին ու կատաղիներին, գաղտագողի մոտեցավ ֆերմային և, իմանալով, որ օրիորդի հայրն ու եղբայրները բացակայում են տանից, փախցրեց նրան։ Վերադառնալով Բասկերվիլ֊հոլլ, նա գերուհուն թաքցրեց վերին սենյակներից մեկում, իսկ ինքը, ըստ իր սովորության, սկսեց կոնծաբանել ընկերների հետ։ Դժբախտ օրիորդը քիչ էր մնում խելագարվի, լսելով ներքևից եկող երգերը, գոռգոռոցներն ու սարսափելի հիշոցները, քանզի Հուգո Բասկերվիլին ճանաչողների վկայությամբ հարբած վիճակում նա այնքան անզուսպ էր, որ թվում էր, թե նմանօրինակ սրբապիղծ խոսքերը կարող են մոխրացնել շուրթերը դրանցով պղծող մարդուն։ Վախն օրիորդին հասցրեց այն բանին, որ նա համարձակվեց մի արարքի, որից նույնիսկ ամենաճարպիկ ու խիզախ տղամարդը կհրաժարվեր, այն է՝ ելավ քիվի վրա, իջավ ցած, կառչելով բաղեղներից, որոնք մինչև հիմա էլ պատում են ամրոցի հարավային պարիսպը, և ճահիճների միջով փախավ դեպի հայրական տուն, որը գտնվում էր Բասկերվիլների կալվածքից երեք մղոնի վրա։

Որոշ ժամանակ անց Հուգոն թողեց հյուրերին՝ իր գերուհուն ուտելիք ու խմելիք տանելու մտադրությամբ, գուցե և մտքում ավելի վատ բան կար, սակայն տեսավ, որ վանդակը դատարկ է, թռչնակը թռել գնացել է։ Եվ այն ժամանակ սատանան կուրացրեց նրան, քանզի, ներս ընկնելով խրախճանքի սրահը, նա թռավ սեղանի վրա, ցիրուցան արեց ափսեներն ու տափաշշերը և ի լուր ամենքի երդվեց մարմինն ու հոգին հանձնել չար ուժերին, միայն թե փախստականին ետ բերի։ Ու մինչ սեղանակիցները կանգնել էին ցնցված նրա եռացող կատաղությունից, նրանցից մեկը, ամենախիզախը կամ ամենահարբածը, գոռաց, որ անհրաժեշտ է շներին բաց թողնել հետքերով։ Լսելով այդ խոսքերը, Հուգոն դուրս վազեց ամրոցից, հրամայեց ախոռապանին թամբել իր սևաթույր զամբիկին ու արձակել շներին և, տալով նրանց հոտոտելու օրիորդի ցած գցած քողը, արշավեց բարձր հաչող շների ոհմակի հետևից լուսնի լույսով ողողված ճահճի միջով։

Սեղանակիցները որոշ ժամանակ կանգնած էին լուռ, մեկեն գլխի չընկնելով, թե այդ իրարանցումն ինչից սկսվեց։ Բայց ահա գինու գոլորշիներով մշուշված նրանց գիտակցությանը հասավ, թե ինչ սև գործ է կատարվելու տորֆաճահիճների մեջ։ Այնժամ բոլորը գոռգոռացին․ մեկը ձի էր պահանջում, մյուսը՝ ատրճանակ, երրորդը՝ ևս մի տափաշիշ գինի։ Հետո, փոքր֊ինչ խելքի գալով, բոլորը միասին, թվով տասներեք հոգի, հեծան ձիերն ու միացան Հուգո Բասկերվիլին։ Պայծառ լուսնկա էր, հետապնդողները միաշարք արշավում էին այն ճանապարհով, որով, ըստ իրենց, պիտի օրիորդը փախչեր, եթե մտադիր էր հասնել հայրական տուն։

Անցնելով մեկ կամ երկու մղոն, նրանք հանդիպեցին մի հովվի ու հարցրին, թե արդյոք հետապնդում չի՞ տեսել։ Իսկ նա ինչպես պատմում են, սկզբից վախից չկարողացավ մի խոսք ասել, բայց հետո այնուամենայնիվ խոստովանեց, որ տեսել է դժբախտ աղջկան, որի հետքերով սլանում էին շները։ «Բայց ես մի ուրիշ բան էլ տեսա, ― ավելացրեց նա։ ― Հուգո Բասկերվիլը սրարշավ անցավ իմ մոտով, նստած իր սևաթույր զամբիկին, իսկ նրան լուռ հետապնդում էր մի շուն, և աստված չանի, որ մեկ էլ այդպիսի զարհուրանք տեսնեմ իմ ետևում»։

Հարբած սքվայրները հայհոյեցին հովվին ու արշավեցին առաջ։ Բայց հանկարծ նրանց մարմնով սարսուռ անցավ, քանզի լսեցին սմբակների դոփյուն, որից հետո ամբողջովին փրփրակալած սևաթույր զամբիկը սուրաց նրանց մոտով առանց հեծյալի ու սանձերը ցած թողած։ Անառակ զվարճասերները սարսափահար թափվեցին իրար գլխի, բայց այնուամենայնիվ շարունակեցին ճամփան, չնայած ամեն մեկը, եթե մենակ լիներ, առանց ընկերների, ուրախությամբ ետ կդառնար։ Դանդաղ առաջ էին գնում և վերջապես նկատեցին շներին։ Հնուց ի վեր ազնվացեղությամբ ու կատաղությամբ հռչակված ողջ ոհմակը խղճալիորեն վնգստում էր, սեղմված խոր խանդակի եզրին, մի քանիսը գողեգող քաշվել էին մի կողմ, իսկ մյուսները, մազերը ցցած ու աչքերը փայլեցնելով, աշխատում էին ներս ընկնել առջևում բացվող նեղ ծերպից։

Ձիավորները կանգնեցին, ինչպես կարելի է ենթադրել՝ շատ ավելի զգաստացած, քան ճամփա ընկնելիս։ Մեծամասնությունը չէր համարձակվում մի քայլ անգամ առաջ գցել, բայց ամենահամարձակներից կամ ամենահարբածներից երեքը ձիերն ուղղեցին դեպի հեղեղատի խորքը։ Նրանց հայացքի առջև բացվեց մի բացատ անհիշելի ժամանակներից այդտեղ կանգնեցված քարե երկու մեծ սյուներով։ Հիմա էլ են այդպիսի սյուներ հանդիպում ճահիճներում։ Լուսինը պայծառ լուսավորում էր բացատը, որի կենտրոնում պառկած էր վախից ու ուժասպառությունից մեռած խեղճ աղջիկը։ Բայց երեք անհոգ խրախճանասերները նրա անկենդան մարմնի և կողքին ընկած Հուգո Բասկերվիլի տեսքից չէ, որ զգացին, թե ինչպես էին իրենց գլխի մազերը շարժվում։ Ո՛չ։ Հուգոյի գլխավերևում կանգնած էր գարշելի մի հրեշ՝ սև գույնի վիթխարի մի գազան, տեսքով շան նման, բայց շատ ավելի խոշոր ու բարձր այն բոլոր շներից, որ երբևէ մահկանացուն տեսել է։ Եվ այդ հրեշը նրանց աչքի առաջ քրքրում էր Հուգո Բասկերվիլի կոկորդը։ Արյունոտ մռութը դարձնելով նրանց, նա փայլեցրեց վառվող աչքերը։ Այնժամ նրանք վախից խենթացած ճչացին և, շարունակելով բղավել, ամբողջ թափով սլացան ճահիճների միջով։ Նրանցից մեկը, ասում են, մեռավ հենց նույն գիշերը, իսկ մյուս երկուսը մինչև իրենց օրերի վերջը չկարողացամ ապաքինվել այդ ծանր ցնցումից։

Այսպիսին է, զավակներս, ավանդությունը շան մասին, որ այդ ժամանակներից սկսած այնքան դժբախտություններ է բերել մեր տոհմի գլխին։ Եվ եթե ես որոշեցի գրի առնել այն, ապա միայն այն հույսով, որ իմացած բանը մեզ ավելի քիչ է սարսափեցնում, քան թերասույթներն ու հորինած բաները։

Կարիք կա՞ ժխտելու, որ մեր տոհմից շատերը մեռել են հանկարծակի, սարսափելի ու առեղծվածային մահով։ Դե, ուրեմն, թող նախախնամությունը չլքի մեզ իր անխոս ողորմածությամբ, քանզի նա չի պատուհասի երրորդ ու չորրորդ սերնդից հետո եկած անմեղներին, որոնց սպասում է վրեժխնդրությունը, ինչպես ասված է ավետարանում։ Եվ սույն ավանդությունը ես հանձնում եմ ձեզ, զավակներս, ու թախանձում՝ զգուշացե՛ք գիշեր ժամանակ ճահիճներ դուրս գալուց, երբ չար ուժերն են միայնակ տնօրինում։

(Գրված է Հուգո Բասկերվիլի ձեռքով իր որդիներ Ռոջերի ու Ջոնի համար։ Պատվիրում եմ նրանց այս ամենը գաղտնի պահել իրենց քրոջից՝ Էլիզաբեթից)»։

Կարդալով այս տարօրինակ պատմությունը, դոկտոր Մորտիմերը ակնոցը հրեց ճակատին ու աչքերը սևեռեց Շերլոկ Հոլմսի վրա։ Վերջինս հորանջեց ու ծխախոտի մնացորդը նետեց բուխարիկ։

― Հետո՞ ինչ, ― ասաց նա։

― Ձեր կարծիքով սա հետաքրքիր չէ՞։

― Հետաքրքիր է հեքիաթի սիրահարների համար։

Դոկտոր Մորտիմերը քառածալ մի լրագիր հանեց գրպանից։

― Լավ, միստր Հոլմս։ Հիմա մենք ձեզ կծանոթացնենք ավելի ժամանակակից նյութի հետ։ Ահա «Դևոնշիրի քրոնիկ» թերթի այս տարվա հունիսի տասնչորսի համարը։ Այստեղ, զետեղված է հավաստի փաստերի կարճ մի հաշվետվություն՝ կապված սըր Չարզ Բասկերվիլի մի քանի օր առաջ տեղի ունեցած մահավան հետ։

Բարեկամս փոքր֊ինչ առաջ թեքվեց, հայացքը մեկեն լրջացավ։ Ակնոցն ուղղելով, դոկտոր Մորտիմերն սկսեց․

«Լիբերալների կուսակցությունից մոտալուտ ընտրությունների հիմնական թեկնածու սըր Չարլզ Բասկերվիլի անակնկալ մահը շատ ծանր տպավորություն թողեց ողջ Միջին Դևոնշիրի վրա։ Չնայած սըր Չարլզը համեմատաբար վերջերս էր հաստատվել Բասկերվիլ֊հոլլում, սակայն հասցրեց իր սիրալիրությամբ շահել բոլոր նրանց սերն ու հարգանքը, ում վիճակվել էր գործ ունենալ նրա հետ։ Մեր օրերում, նորահարուստների տիրապետության օրոք, հաճելի է գիտենալ, որ լավագույն ժամանակներ տեսած տոհմի շառավիղը կարողացավ սեփական ձեռքերով կարողություն դիզել, օգտագործելով այն իր անվան երբեմնի վեհության վերականգնմանը։ Ինչպես հայտնի է, սըր Չարլզը Հարավային Աֆրիկայում հույժ շահավետ գործարքներ էր կնքել։ Հակառակ այն մարդկանց, ովքեր կանգ չեն առնում, մինչև ճակատագրի անիվը չի շրջվում իրենց դեմ, նա, իրեն հատուկ զգաստությամբ, իրացրեց իր եկամուտները և վերադարձավ Անգլիա պատկառելի կապիտալով։ Սըր Չարլզը ընդամենը երկու տարի առաջ բնակություն հաստատեց Բասկերվիլ֊հոլլում, սակայն կալվածքի վերականգնման ու տարբեր բարելավումների լուրերը, որ ընդհատվեցին նրա մահով, տարածվել էին ամենուրեք։ Անզավակ լինելով, նա շատ անգամ էր հայտնել իր մտադրությունը դեչևս կենդանության ժամանակ բարերարություն անել հայրենակիցներին, և այստեղի բնակիչներից շատերը անձամբ առիթ ունեն սգալու նրա անժամանակ մահը։ Մեր թերթի էջերում բազմիցս հիշատակվել են սըր Չարլզի շռայլ նվիրաբերումները բարեգործական պետքերի համար ինչպես տեղական, այնպես էլ ողջ կոմսության մասշտաբով։

Չի կարելի ասել, թե հետաքննությանը լիովին հաջողվեց պարզել սըր Չարլզ Բասկերվիլի մահվան հանգամանքները, չնայած, այնուամենայնիվ, վերջ տրվեց տեղական պարապ լուրերին։ Մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, որ մահը հետևել է ոչ բնական պատճառներից։ Սըր Չարլզը ամուրի էր և, եթե կարելի է այդպես արտահայտվել, տարօրինակություններ ունեցող մարդ։ Չնայած իր կարողությանը, ապրում էր խիստ համեստ․ Բասկերվիլ֊հոլլի տնային ծառայողների ողջ հաստիքը բաղկացած էր Բերիմոռ ամուսնական զույգից։ Ամուսինը ծառայապետի պարտականություններ էր կատարում, կինը՝ տնտեսուհու։ Իրենց ցուցմունքներում, որոնք համընկնում են հանգուցյալի մոտիկ բաստրկամների ցուցմունքներին, Բերիմոռները նշել են, որ սըր Չարլզի առողջական վիճակը նկատելիորեն վատացել էր վերջին ժամանակներս։ Նրանց ասելով, նա տառապում էր սրտի հիվանդությամբ, որի մասին վկայում էին դեմքի գույնի կտրուկ փոփոխությունները, շնչարգելությունը և ընկճված տրամադրությունը։ Այդ ամենն իր ցուցմունքներում հաստատեց դոկտոր Ջեյմս Մորտիմերը՝ հանգուցյալի տնային բժիշկն ու մոտ բարեկամը։

Փաստական տեսակետից ամեն ինչ անչափ պարզ էր։ Սըր Չարլզ Բասկերվիլը սովորություն ուներ քնից առաջ զբոսնել Բասկերվիլ֊հոլլի նշանավոր կարմրածառի ծառուղում։ Բերիմոռ ամուսինները վկայում են, որ նա երբեք չէր դավաճանում այդ սովորությանը։ Հունիսի չորսին սըր Չարլզը հայտնեց, որ որոշել է հետևյալ օրը մեկնել Լոնդոն և հրամայեց Բերիմոռին պատրաստել իր իրերը, իսկ երեկոյան, ինչպես միշտ, դուրս եկավ զբոսանքի, որի ժամանակ միշտ սիգար էր ծխում։ Սըր Չարլզը այլևս տուն չվերադարձավ։ Կեսգիշերին, տեսնելով, որ հոլլի դուռը դեռ բաց է, Բերիմոռը անհանգստացավ, վառեց լամպը և գնաց տիրոջը փնտրելու։ Այս օրը եղանակը խոնավ էր, և սըր Չարլզի ոտնահետքերը պարզ երևում էին ծառուղում։ Այդ ծառուղու կենտրոնում մի դռնակ կա, որը տանում է դեպի տորֆային ճահիճները։ Դատելով որոշ տվյալներից, սըր Չարզը մի քանի րոպե կանգ էր առել նրա մոտ, ապա շարունակել ճանապարհը։ Ծառուղու ծայրում հայտնաբերվում է նրա դիակը։

Այստեղ մնում է չպարզված մի հանգամանք։ Բերիմոռի վկայությամբ, հենց որ սըր Չարլզը հեռացել է դռնակից, նրա ոտնահետքերի բնույթը փոխվել է․ ըստ երևույթին, հետո նա քայլել է ոտքի ծայրերի վրա։ Այդ ժամանակ ծառուղուց ոչ հեռու, ճահճի միջով անցնելիս է եղել Մերֆի անունով գնչու֊փերեզակը։ Նա լսել է ճիչեր, բայց չի կարողացել որոշել, թե դրանք որ կողմից են գալիս, որովհետև, իր խոստովանությամբ, թունդ հարբած է եղել։ Սըր Չարլզի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չի հայտնաբերված։ Ճիշտ է, բժշկական փորձագիտությունը նշում է հանգուցյալի դեմքի փոփոխությունը անճանաչելիության աստիճան․ սկզբում դոկտոր Մորտիմերը նույնիսկ չէր հավատում, որ նրա առջև պառկած էր իր բարեկամն ու պացիենտը։ Բայց նման երևույթը հաճախ է ուղեկցում խեղդվելուց ու սրտի գործունեության անկումից առաջացող մահը։ Այդ բանը հաստատվեց հերձման արդյունքով, որը տվեց սրտի հին, օրգանական արատի լրիվ պատկերը։ Հենվելով բժշկական փորձագիտության տվյալների վրա, հետաքննությունը հանգեց մահվան հանկարծահաս տեսակետին, որը զգալիորեն թեթևացնում է գործի վիճակը, քանզի ցանկալի է, որ սըր Չարլզի ժառանգորդը բնակություն հաստատի Բասկերվիլ֊հոլլում և շարունակի նախորդի օգտաշատ ձեռնարկումները, որոնք ընդհատվեցին այդպիսի ողբերգական վախճանով։ Եթե քննիչի պրոզաիկորեն ճշգրիտ եզրակացությունները վերջ չդնեին սըր Չարլզի մահվան հետ կապված ռոմանտիկ վարկածներին, որոնք բերնեբերան էին անցնում ողջ կոմսությունում, ապա Բասկերվիլ֊հոլլը դժվար թե տեր գտներ։ Ինչպես ասում են, սըր Չարլզի մոտիկ ազգականը միստր Հենրի Բասկերվիլն է (եթե ողջ է), հանգուցյալի միջնեկ եղբոր որդին։ Մեր վերջին տեղեկությունների համաձայն, այդ երիտասարդը գտնվում է Ամերիկայում։ Այժմ միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի գտնեն նրան ու հայտնեն ստացած մեծ ժառանգության մասին»։

Դոկտոր Մորտիմերը ծալեց թերթն ու դրեց գրպանը։

― Միստր Հոլմս, ահա այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզ Բասկերվիլի մահվան մասին։

― Դուք ինձ ծանոթացրիք մի գործի հետ, որը, անկասկած, զուրկ չէ որոշ հետաքրքրությունից, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Դրա համար ես անչափ երախտապարտ եմ ձեզ։ Ժամանակին ես առիթ ունեցել եմ թերթերում կարդալու այդ մասին, բայց այնքան էի զբաղված վատիկանյան զարդաքանդակ քարերի գործով և այնպես էի ջանում ծառայություն մատուցել պապին, որ մի շարք հետաքրքրական գործեր բաց թողի Անգլիայում։ Ուրեմն, ա՞յդ է այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզի մահվան մասին։

― Այո՛։

― Այժմ ծանոթացրեք ինձ այն փաստերին, որոնք մամուլ չեն թափանցել։ ― Նա թիկնեց բազկաթոռին ու մատների ծայրերն իրար միացրեց, խիստ ու անաչառ դատավորի տեսք ընդունելով։

― Այս մասին ես դեռ ոչ ոքի հետ առիթ չեմ ունեցել խոսելու, ― ակնհայտ հուզմունքով սկսեց դոկտոր Մորտիմերը։ Հետաքննության ժամանակ ես շատ բաների մասին լռեցի այն պարզ պատճառով, որ գիտության մարդու համար անհարմար է պաշտպանել սնոտիապաշտությունից ծնված լուրերը։ Եվ ես գտնում եմ, որ թերթն իրավացի է․ խորացնել Բասկերվիլ֊հոլլի առանց այդ էլ մռայլ համբավը, նշանակում է կալվածքն անտերության մատնել։ Առաջնորդվելով այդ նկատառումներով, ես գերադասեցի որոշ բաների մասին լռել, քանզի, միևնույն է, ավելորդ անկեղծությունը օգտուտ չէր բերի։ Բայց ձեզ հետ կարող եմ առանց քաշվելու խոսել։

Տորֆային ճահիճները բավական ամայի վայրեր են, ուստի, քիչ թե շատ մոտ հարևաններն աշխատում են հաճախ հանդիպել իրար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բավական ժամանակ էի անցկացնում սըր Չարլզ Բասկերվիլի ընկերակցությամբ։ Եթե չհաշվենք Լեֆտեր֊հոլլում ապրող միստր Ֆրեկլենդին ու բնախույզ միստր Սթեփլտոնին, մեր կողմերում շատ մղոնների վրա ոչ մի կրթված մարդու չես հանդիպի։ Սըր Չարլզը սիրում էր առանձնություն, բայց նրա հիվանդությունը մեզ մոտեցրեց, իսկ ընդհանուր հետաքրքրություններն ավելի ամրացրին այդ կապը։ Հարավային Աֆրիկայից նա գիտական հույժ արժեքավոր նյութեր էր բերել, և մենք միասին շատ հաճելի երեկոներ էինք անցկացնում, քննարկելով բուշմենների ու հոտենտոտների համեմատական անատոմիան։

Վերջին ժամանակներն ինձ համար գնալով ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ սըր Չարլզի նյարդերը ծայրահեղորեն լարված են։ Նա հավատում էր այն լեգենդին, որ ես կարդացի ձեզ և, զբոսնելով իր տիրույթներում, չէր համարձակվում գիշերով դուրս գալ ճահիճների կողմը։ Միստր Հոլմս, սա կարող է ձեզ անհեթեթություն թվալ, բայց սըր Չարլզը հաստատ համոզված էր, որ սարսափելի անեծք է կախված իր տոհմի գլխին։ Եվ իսկապես, այն օրինակները, որ նա բերում էր իր ընտանիքի անցյալից, մխիթարական չէին։ Նրան հանգիստ չէր տալիս ինչ֊որ ուրվականային էակի սևեռուն գաղափարը, և նա մի գլուխ հարցնում էր ինձ, թե արդյոք որևէ տարօրինակ բան չե՞մ տեսել հիվանդներին այցի գնալիս, շան հաչոց չե՞մ լսել։ Վերջին հարցը սըր Չարլզը հատկապես հաճախ էր տալիս, և այդ պահին նրա ձայնը հուզմունքից դողում էր։

Հիշում եմ, ինչպես հիմա, ողբերգական դեպքից մի երեք շաբաթ առաջ երեկոյան կողմը ես մոտեցա Բասկերվիլ֊հոլլին։ Սըր Չարլզը կանգնած էր տան դռան առաջ։ Ես իջա կառքից և, մոտենալով նրան, հանկարծ նկատեցի, որ նա իմ ուսի վրայով նայում է ինչ֊որ տեղ՝ աչքերի մեջ ծայրահեղ սարսափի արտահայտություն։ Ես կտրուկ շրջվեցի ու հասցրի ծառուղու ծայրին լոկ անցողակի տեսնել ինչ֊որ կենդանի՝ խոշոր, սև հորթի չափ։ Սըր Չարլզն այնպես էր հուզված ու ահաբեկված, որ ես ստիպված գնացի այնտեղ, ուր կենդանին երևացել էր և ստուգել, թե ո՞ւր կորավ նա։ Բայց այնտեղ ոչինչ չկար։

Այդ դեպքը շատ ծանր տպավորություն թողեց բարեկամիս վրա։ Ամբողջ երեկոն ես նրա հետ անցկացրի, և հենց այդ ժամանակ էլ, որոշելով բացատրել իր տագնապի պատճառը, նա խնդրեց պահպանել այս ձեռագիրը, որը հարմար համարեցի ամենից առաջ ծանոթացնել ձեզ։ Այս ոչ էական դեպքի մասին ես հիշատակեցի միայն այն պատճառով, քանզի դա որոշ նշանակություն ունեցավ հետագա ողբերգության մեջ։ Բայց այն ժամանակ այդ ամենն ինձ զուտ անմտություն թվաց, որը ոչ մի կերպ չէր արդարացնում բարեկամիս հուզմունքը։

Իմ խորհրդով սըր Չարլզը պատրաստվեց մեկնել Լոնդոն։ Նրա սիրտը կարգին վիճակում չէր, իսկ ոչ մի րոպե հանգիստ չտվող վախը ակնհայտորեն ազդում էր առողջության վրա, չնայած այդ վախի պատճառները, ըստ իս, պարզապես մտացածին էին։ Ես հուսով էի, որ քաղաքային կյանքի մի քանի ամիսները կթարմացնեն սըր Չարլզին, և նա կվերադառնա նոր մարդ դարձած։ Նույն կարծիքի էր նաև միստր Ստեփլտոնը, որը մշտապես մեծ հոգատարություն էր հանդես բերում մեր ընդհանուր բարեկամի նկատմամբ։ Եվ ահա հենց ամենավերջին պահին կատարվեց այդ սարսափելի դժբախտությունը։

Գիշերը գտնելով սըր Չարլզի դին, ծառայապետ Բերիմոռը ձիով անհապաղ ինձ մոտ ճամփեց ախոռապան Փերկինսին։ Այդ ուշ ժամին ես աշխատում էի, ուստի շատ շուտ, ամենաշատը մի ժամում, հասա Բասկերվիլ֊հոլլ։ Հետաքննության հիշատակած բոլոր փաստերը անձամբ ստուգեցի ու համադրեցի իրար հետ։ Սըր Չարլզի հետքերով անցա կարմրածառի ողջ ծառուղին, զննեցի դռնակի մոտ այն տեղը, ուր նա ըստ երևույթին, կանգ էր առել, ուշադրություն դարձրի նրա ոտնահետքերի փոխված բնույթին, համոզվեցի, որ, բացի դրանցից, փափուկ մանրախճի վրա երևում են միայն Բերիմոռի հետքերը և, վերջապես, մանրամասն զննեցի մարմինը, որին մինչև իմ գալը ոչ ոք ձեռք չէր տվել։ Սըր Չարլզը պառկած էր երեսնիվայր, ձեռքերը տարածած, մատները խրած հողի մեջ, ջղաձգումն այնպես էր աղավաղել դեմքը, որ նրա դիակը մեկեն չճանաչեցի։ Նրա վրա ֆիզիկական վնասվածքներ չկային։ Սակայն Բերիմոռը հետաքննությանը սխալ ցուցմունքներ էր տվել։ Նրա ասելով, մարմնի մոտ, գետնի վրա ոչ մի հետք չկար։ Նա պարզապես չէր նկատել դրանք, իսկ ես նկատեցի։ Սըր Չարլզից ոչ մեծ հեռավորության վրա երևում էին միանգամայն թարմ ու որոշակի․․․

― Հետքե՞ր։

― Հետքեր։

― Տղամարդո՞ւ, թե կնոջ։

Դոկտոր Մորտիմերը մի տեսակ տարօրինակ նայեց մեզ ու համարյա շշուկով պատասխանեց․

― Միստր Հոլմս, դրանք հսկայական շան թաթերի հետքեր էին։

==Գլուխ III Խնդիրը==

Խոստովանում եմ, այդ խոսքերը լսելիս մարմնովս սարսուռ անցավ։ Դատելով այն բանից, թե դոկտորի ձայնը ինչպես էր դողում, նա ինքն էլ էր խորապես հուզված իր պատմածով։ Հոլմսը ամբողջ մարմնով առաջ ընկավ, նրա աչքերում չոր, ծակող կայծեր բռնկեցին՝ արթնացող հետաքրքրության ստույգ նշան։

― Դուք ինքնե՞րդ տեսաք։

― Ճիշտ այնպես, ինչպես տեսնում եմ ձեզ։

― Եվ ոչինչ չասացի՞ք այդ մասին։

― Իսկ ինչո՞ւ։

― Մի՞թե այդ հետքերը բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի տեսել։

― Դրանք գտնվում էին դիակից մի երեսուն քայլի վրա, ուստի, հավանաբար, ոչ ոք դրանց վրա ուշադրություն չի դարձրել։ Ինքս էլ, թերևս, ոչինչ չնկատեի, եթե չհիշեի լեգենդը։

― Ճահճուտում, երևի, գամփռներ շատ կան։

― Անշուշտ։ Բայց դա գամփռ չէր։

― Ասում եք, հետքերը շա՞տ էին մեծ։

― Հսկայական։

― Բայց չէի՞ն դիպել սըր Չարլզի մարմնին։

― Ոչ։

― Այդ ժամանակ ինչպիսի՞ եղանակ էր։

― Խոնավ, ցուրտ։

― Բայց անձրև չկա՞ր։

― Ոչ։

― Իսկ այդ ծառուղին իրենից ի՞նչ է ներկայացնում։

― Կողքերին խիտ աճած ծեր կարմրածառերի կանաչ բարձր ցանկապատ է, մեջտեղում՝ ութ ոտնաչափ լայնությամբ ծառուղի։

― Իսկ թփուտի ու ծառուղու միջև որևէ բան կա՞։

― Այո, երկու կողմից վեց ոտնաչափ լայնության ճիմի շերտ։

― Եթե ճիշտ հասկացա ձեզ, ծառուղում դռնա՞կ կա։

― Այո, և այդ դռնակը տանում է ճահճուտ։

― Իսկ ուրիշ ելքեր չկա՞ն։

― Ոչ։

― Հետևաբար, կարմրածառի ծառուղի կարելի է ընկնել կամ ուղիղ տանից, կամ ճահճուտ տանող դռնակի՞ց։

― Կա ևս մի ելք՝ հեռավոր ծայրում գտնվող տաղավարի միջով։

― Սըր Չարլզը հասե՞լ էր այնտեղ։

― Ոչ, նա ընկած էր այնտեղից հիսուն քայլի վրա։

― Դոկտոր Մորտիմեր, այժմ բարի եղեք պատասխանել մի շատ կարևոր հարցի․ ձեր նկատած հետքերը խոտի վրա չէին, այլ արահետի՞։

― Սովորաբար խոտերի վրա հետքերը չեն երևում։

― Դրանք հենց այն կողմի վրա էին, ինչ և դռնա՞կը։

― Այո, ամենածայրում, դռնակի մոտ։

― Անչափ հետաքրքիր է։ Եվս մի հարց՝ դռնակը ծածկա՞ծ էր։

― Ոչ միայն ծածկած, այլև կողպած կախովի կողպեքով։

― Դռնակը ի՞նչ բարձրության է։

― Մոտ չորս ոտնաչափ։

― Ուրեմն կարելի է մագլցե՞լ դրա վրայով։

― Այո։

― Ւսկ դռնակի մոտ որևէ բան չի՞ հայտնաբերված։

― Ոչ, առանձնապես ոչինչ։

― Աստվա՜ծ իմ, ոչ ոք այնտեղ չի՞ նայել։

― Ոչ, ես ինքս եմ նայել։

― Եվ ոչինչ չե՞ք գտել։

― Այնտեղ որևէ բան ջոկելը դժվար էր։ Ըստ երևույթին, սըր Չարլզը մի հինգ֊տասը րոպե կանգ էր առել դռնակի մոտ։

― Ինչու եք այդպես կարծում։

― Որովհետև նրա սիգարի մոխիրը երկու անգամ թափվել էր ցած։

― Հիանալի՜ է։ Ահա այդպիսի օգնականն է վայել մեզ։ Այդպես չէ՞, Ուոթսն։ Դե, իսկ հետքե՞րը։

― Մանրախիճը ծածկված էր նրա հետքերով։ Ուրիշ հետքեր չեմ նկատել։

Շերլոկ Հոլմսը ափն անհամբերությունից զարկեց ծնկին։

― Ա՛խ, եթե ես այնտեղ լինեի, ― բացականչեց նա։ ― Ւնչպես երևում է, սա անչափ հետաքրքիր գործ է։ Ինչպիսի՜ հարուստ հնարավորություններ գիտական լուրջ հետազոտության համար։ Մանրախիճը այնպիսի էջ է, որի վրա կարող ես այնքան շատ բան կարդալ։ Իսկ այժմ ամեն ինչ լվացվել է անձրևից, տրորվել հետաքրքրասեր ֆերմերների կոշիկների տակ։ Ա՛խ, դոկտոր Մորտիմեր, դոկտոր Մորտիմեր։ Ինչո՞ւ իսկույն չկանչեցիք ինձ։ Ինչպիսի՜ մեղք ձեր խղճի վրա։

― Միստր Հոլմս, ես չէի կարող դիմել ձեզ․ չէ՞ որ այդ դեպքում պետք է հրապարակեի այս բոլոր փաստերը, իսկ ես արդեն ասացի, թե ինչն էր ինձ ետ պահում այդ քայլից։ Բացի դրանից․․․ բացի դրանից․․․

― Ի՞նչ եք տատանվում։

― Կա այնպիսի մի բնագավառ, որտեղ անզոր է ամենախորաթափանց ու ամենափորձված խուզարկուն անգամ։

― Դուք ակնարկում եք, որ մենք գործ ունենք գերբնական ուժերի հե՞տ։

― Ես այդ չեմ ուզում ասել․․․

― «Չեմ ուզում ասել, բայց «մտածում եմ»։

― Միստր Հոլմս, այն պահից, ինչ այս դժբախտությունը պատահեց, ինձ մի շարք դեպքեր են պատմել, որոնք դժվար է կապակցել իրերի բնական ընթացքի հետ։

― Օրինա՞կ։

― Ես պարզեցի, որ տեղացիներից ոմանք սըր Չարլզի ողբերգական մահից դեռևս շատ առաջ ճահճուտներում տեսել էին ինչ֊որ տարօրինակ մի արարած, որը ճշտորեն համապատասխանում էր բասկերվիլյան դևի նկարագրությանը և նման չէր գիտությանը հայտնի ոչ մի կենդանու։ Բոլոր նրան տեսնողները միաբերան հաստատում էին, որ դա անասելի մեծության, լույս արձակող, սարսափազդու մի տեսիլք էր։ Ես հարցուփորձ արի այդ մարդկանց։ Դրանք երեք հոգի էին․ մեր հարևանը՝ հույժ զգաստ հայացքների տեր մի մարդ, այստեղի դարբինը և մի ֆերմեր։ Բոլորն էլ պատմում էին հրեշավոր ուրվականի մասին։ Համարյա բառ առ բառ նկարագրելով այն շանը, որի մասին խոսվում է լեգենդում։ Հավատացեք, միստր Հոլմս, մեր ողջ շրջանում սարսափ է տիրում, ոչ ոք չի համարձակվում գիշերով ճահճուտ դուրս գալ, բացի ամենահանդուգն կտրիչներից։

― Եվ դուք, գիտության մարդ, հավատում եք, որ դա գեբնական երևո՞ւյթ է։

― Ինքս էլ չգիտեմ, ինչին հավատալ։

Հոլմսը թոթվեց ուսերը։

― Մինչև այժմ իմ խուզարկուական գործունեությունը ընթանում էր այս աշխարհի սահմաններում, ― ասաց նա։ ― Չարի դեմ ես պայքարում եմ իմ համեստ ուժերի ու հնարավորությունների ներածին չափով։ Սակայն ճակատել հենց իր՝ չարի նախահոր դեմ, թերևս, անձնապաստանություն կլիներ իմ կողմից։ Բայց դուք չեք ժխտի, որ մանրախճի վրայի ոտնահետքերը միանգամայն իրական են։

― Չի կարելի ժխտել շան իրական լինելը, որի մասին ավանդության մեջ ասվում է, որ կարողացել է մարդուն պատառոտել։ Եվ, այնուամենայնիվ, նրանում ինչ֊որ դիվային բան կա։

― Դոկտոր Մորտիմեր, տեսնում եմ, որ դուք վերջնականապես անցաք միստիկների կողմը։ Այդ դեպքում ասացեք ահա թե ինչ․ եթե դուք այդ համոզմանն եք, էլ ինչո՞ւ եք դիմում ինձ։ Դուք ասում եք, որ սըր Չարլզի մահվան հանգամանքները հետաքննելն անօգուտ է և միաժամանակ խնդրում եք զբաղվել դրանով։

― Ես ձեզանից այդպիսի բան չեմ խնդրել։

― Այդ դեպքում ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։

― Խորհրդով։ Ասացեք, ինչպե՞ս պետք է վարվեմ սըր Հենրի Բասկերվիլի հետ, որը ժամանելու է Վաթերլոոյի կայարան, ― դոկտոր Մորտիմերը նայեց ժամացույցին, ― ուղիղ մեկ ժամ տասնհինգ րոպեից։

― Ժառանգորդը հենց դա՞ է։

― Այո, սըր Չարլզի մահից հետո մենք տեղեկություններ հավաքեցինք նրա մասին և պարզեցինք, որ նա Կանադայում է ու վարում է իր ֆերմայի գործերը։ Դատելով կարծիքներից, դա մի հիանալի, արժանավոր երիտասարդ է։ Ես այժմ խոսում եմ ոչ թե որպես բժիշկ, այլ որպես վստահված անձ և սըր Չարլզի կտակակատար։

― Ժառանգության ուրիշ հավակնորդներ չկա՞ն։

― Ոչ։ Մյուս միակ ազգականը, որի մասին մեզ հաջողվեց ինչ֊որ բան իմանալ, Ռոջեր Բասկերվիլն է՝ դժբախտ սըր Չարլզի կրտսեր եղբայրը։ Եղբայրները երեքն էին։ Միչնեկը, որ մահացել է ջահել հասակում, այս Հենրիի հայրն է։ Կրտսերը՝ Ռոջերը, ընտանիքում համարվում էր քոսոտ ոչխար։ Նա ժառանգել էր բասկերվիլյան դեսպոտիզմը և ջրի երկու կաթիլի պես նման էր Հուգո Բասկերվիլի ընըտանեկան նկարին։ Անգլիայում Ռոջերը յոլա չգնաց և հարկադրված էր թաքնվել Կենտրոնական Ամերիկայում, որտեղ և մեռավ 1876 թվականին, դեղնախտից։ Հարրին Բասկերվիլների վերջին շառավիղն է։ Մեկ ժամ հինգ րոպեից հետո ես պետք է նրան դիմավորեմ Վաթերլոոյի կայարանում։ Նա հեռագրով տեղեկացրել է ինձ, որ այսօր առավոտյան ժամանելու է Սաութհեմպտոն։ Այսպես, ուրեմն, միստր Հոլմս, խորհուրդ տվեք, թե ինչպե՞ս վարվեմ։

― Իսկ ինչո՞ւ նա անմիջապես չմեկնի իր տոհմական կալվածքը։

― Այո, այդպիսի որոշումը միանգամայն բնական է։ Բայց հիշեցեք, բոլոր Բասկերվիլները, որոնք ապրել են այնտեղ, ողբերգական վախճան են ունեցել։ Համոզված եմ, որ եթե սըր Չարլզը հնարավորություն ունենար մահից առաջ խոսելու ինձ հետ, թույլ չէր տա իր տոհմի վերջին շառավիղին բերել այդ սարսափելի վայրը։ Միաժամանակ չի կարելի ժխտել, որ մեր ողջ դժգույն, աղքատիկ շրջանի բարեկեցությունը կախված է այն բանից, թե արդյոք սըր Հենրին կհամաձայնի՞ ապրել իր կալվածքում, թե ոչ։ Եթե Բասկերվիլ֊հոլլը ամայանա, սըր Չարլզի բոլոր ձեռնարկումները հօդս կցնդեն։ Ես վախենում եմ տեղական գործերում իմ անձնական շահագրգռվածությունը գլուխ բարձրացնի իմ մեջ, ուստի դիմում եմ ձեր խորհրդին։

Հոլմսը մտքերի մեջ ընկավ։

― Երկու խոսքով ասած՝ իրադրությունն այսպիսին է, ― վերջապես խոսեց նա։ ― Դուք գտնում եք, որ մի չար ուժ Դարթմուրը վտանգավոր վայր է դարձնում Բասկերվիլների համար։ Ես ձեզ ճի՞շտ եմ հասկացել։

― Համենայն դեպս, որոշ պատճառներ կան այդպիսի երկյուղի համար։

― Այդպես։ Բայց եթե գերբնական ուժերի ձեր տեսությունը ճիշտ է, ուրեմն դրանք կարող են երիտասարդին կործանել ոչ միայն Դևոնշիրում, այլև Լոնդոնում։ Դժվար է սատանային պատկերացնել այդքան նեղ տեղային իշխանությամբ։ Չէ որ նա որևէ ծխական վարչության անդամ չէ։

― Միստր Հոլմս, եթե դուք անձամբ դեմ առնեիք այս ամենին, այդպես չէիք կատակի։ Ուրեմն, ձեր կարծիքով, երիտասարդի համար տարբերություն չկա՝ Լոնդոնո՞ւմ ապրել, թե Դևոնշիրում։ Հիսուն րոպեից հետո նա այստեղ կլինի։ Խորհուրդ տվեք՝ ի՞նչ անել։

― Խորհուրդ եմ տալիս, սըր, կառք կանչել, վերցնել հետներդ ձեր սպանիելին, որը չանգռոտում է շքամուտքի դուռը, և գնալ կայարան՝ սըր Հենրի Բասկերվիլին դիմավորելու։

― Իսկ հետո՞։

― Հետո կսպասեք, մինչև ես կմշակեմ հետագա գործողությունների ծրագիրը, իսկ մինչ այդ ոչինչ չասեք նրան։

― Դրա համար որքա՞ն ժամանակ է հարկավոր ձեզ։

― Մեկ օր։ Դոկտոր Մորտիմեր, դուք ինձ հույժ պարտավորեցրած կլինեք, եթե վաղն առավոտյան ժամը տասին այստեղ գաք, հետներդ բերելով սըր Հենրի Բասկերվիլին։ Ես պետք է ծանոթանամ նրա հետ։

― Լավ, միստր Հոլմս։

Նա տեսակցության ամսաթիվն ու ժամը գրեց բազկապանին և էլի նույն ցրվածությամբ նայելով շուրջը, արագ դուրս գնաց սենյակից։

Հոլմսը հարթակից ձայն տվեց նրան․

― Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր․ ասում եք ուրվականը առաջներում է՞լ է երևացել ճահճուտում։

― Այո, այդ մասին պատմել են երեք հոգի։

― Իսկ սըր Չարլզի մահից հետո այդպիսի բան եղե՞լ է։

― Չգիտեմ։ Չեմ լսել։

― Շնորհակալ եմ։ Հաջողություն։

Հոլմսը նստեց իր տեղը բազմոցի անկյունում ու ժպտաց այն հանգիստ, գահունակ ժպիտով, որը միշտ հայտնվում էր նրա դեմքին, երբ առջևում իրեն արժանի խնդիր էր ծառանում։

― Ուոթսն, գնո՞ւմ եք։

― Այո, եթե ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել։

― Ոչ, բարեկամս, ես դիմում եմ ձեր օգնությանը, երբ հարկ է լինում գործի անցնել։ Բայց ի՜նչ հոյակապ գործ է։ Շատ կողմերով ուղղակի արտակարգ։ Երբ անցնելու լինեք Բրեդլիի մոտով, խնդրեցեք նրան մեկ ֆունտ ամենաթունդ ծխախոտ ուղարկի ինձ։ Նախապես շնորհակալ եմ։ Աշխատեցեք մինչև երեկո չվերադառնալ։ Այն ժամանակ մենք ձեզ հետ հաճույքով կարծիքներ կփոխանակենք այն արտակարգ հետաքրքիր խնդրի շուրջ, որը այս առավոտ տվին մեզ։

Առանձնությունն ու հանգիստը անհրաժեշտ էին բարեկամիս լարված մտավոր աշխատանքի ժամերին, երբ նա ծանրութեթև էր անում գործի բոլոր չնչին մանրամասները, իրար ետևից տարբեր վարկածներ առաջադրում, համեմատում դրանք ու որոշում, թե ո՛ր հաղորդումներն են էական և որոնք կարելի է մի կողմ դնել։ Այդ պատճառով ես ամբողջ օրն անցկացրի ակումբում և Բեյքր֊ստրիտ վերադարձա երեկոյան, ժամը իննի մոտերքը։

Ես բացեցի հյուրասենյակի դուռը ու վախեցա՝ արդյոք հրդեհ չէ՞ մեզ մոտ․ սենյակում այնպիսի ծուխ էր կանգնած, որ լամպի լույսը հազիվ էր նշմարվում։ Բայց իմ երկյուղն ավելորդ էր․ քթիս զարկեց ամենաթունդ, էժանագին ծխախոտի կծու հոտը, որից կոկորդս քերվեց։ Ծխի վարագույրի միջից հազիվ նկատեցի բազկաթոռում հարմար տեղավորված Հոլմսին։ Նա խալաթով էր․ ատամների մեջ պահում էր կավե մուգ ծխամորճը։ Շուրջը փռված էին թղթի ինչ֊որ փաթեթներ։

― Մրսե՞լ եք, Ուոթսն, ― հարցրեց նա։

― Ոչ, պարզապես շունչս կտրվեց այս թունավոր խունկերից։

― Այո, դուք, կարծես, իրավացի եք․ այստեղ մի քիչ ծխած է։

― Ի՜նչ մի քիչ։ Օդ չկա շնչելու։

― Այդ դեպքում բացեք պատուհանը։ Տեսնում եմ՝ ամբողջ օրը նստած եք եղել ակումբում։

― Հոլմս, թանկագի՜նս․․․

― Ճի՞շտ է։

― Իհարկե, ճիշտ է, բայց դուք ինչպե՞ս․․․

Նա ծիծաղեց․ նայելով իմ շփոթված կերպարանքին։

― Ձեր միամտությունը պարզապես սքանչելի է, Ուսթսն։ Եթե իմանայիք՝ որքա՜ն հաճելի է իմ համեստ ուժերը ձեզ վրա փորձել․․․ Ջենտլմենը տանից դուրս է գալիս անձրևոտ, զզվելի եղանակին։ Երեկոյան վերադառնում է մաքուր, առանց որևէ բծի։ Առաջվա պես ցիլինդրն ու կոշիկները պսպղում են։ Հետևաբար, ամբողջ օրը նստած է եղել որևէ տեղում։ Նա մոտ բարեկամներ չունի։ Ուրեմն, որտե՞ղ է եղել։ Մի՞թե պարզ չէ։

― Այո, միանգամայն պարզ է։

― Աշխարհը լի է նման պարզություններով, բայց ոչ ոք դրանք չի նկատում։ Ինչ եք կարծում, ես որտե՞ղ եմ եղել։

― Նույնպես ամբողջ օրը նստած եք եղել։

― Ահա և սխալվեցիք։ Ես եղել եմ Դևոնշիրում։

― Մտովի՞։

― Միանգամայն ճիշտ է։ Մարմինս մնացել էր այստեղ, բազկաթոռում, և, որքան էլ ցավալի է, հասցրել է օրվա ընթացքում երկու մեծ սրճաման սուրճ խմել ու անհավատալի քանակությամբ ծխախոտ ծխել։ Հենց որ դուք գնացիք, ես մարդ ճամփեցի Ստենֆորդի մոտ դարթմուրյան ճահիճների քարտեզի ետևից, և իմ ոգին ամբողջ օրը թափառում էր նրանց մեջ։ Այժմ հուսով եմ, որ ինչպես հարկն է գիտեմ այդ վայրերը։

― Խոշո՞ր մասշտաբի քարտեզ է։

― Այո, շատ խոշոր։ ― Նա բացեց այդ քարտեզի մի բաժինը և դրեց ծնկներին։ ― Ահա հենց այն շրջանը, որ հետաքրքրում է մեզ։ Մեջտեղում Բասկերվիլ֊հոլլն է։

― Շրջապատված անտառո՞վ։

― Միանգամայն ճիշտ է։ Այստեղ կարմրածառի ծառուղին չի նշված, բայց կարծում եմ այն ձգվում է աջից, ճահիճներին զուգահեռ։ Ահա այս շինությունների փոքրիկ խումբը հենց այն Գրիմպեն գյուղակն է, որտեղ գտնվում է մեր բարեկամ դոկտոր Մորտիմերի շտաբ֊կայանը։ Ինչպես տեսնում եք, հինգ մղոն շրջագծով հազվադեպ են բնակավայրեր հանդիպում։ Ահա սա Լեֆտեր֊հոլլն է, որի մասին դոկտորը հիշատակեց։ Այստեղ, հավանաբար, բնախույզ Ստեփլտոնի տունն է, եթե նրա ազգանունը ճիշտ եմ հիշում։ Ահա սրանք երկու ֆերմաներն են՝ «Քարե սյուները» և «Հոտած ճահիճը»․ նրանցից տասնչորս մղոնի վրա պրինսթաունյան տաժանակրային բանտն է։ Իսկ այս զատ֊զատ կետերի միջև ու նրանց շուրջը փռված են կենսազուրկ, մռայլ ճահիճները։ Ահա այն թատերաբեմը, որտեղ խաղացվել է այդ ողբերգությունը, որը, թերևս, մեկ անգամ էլ խաղացվի մեր աչքերի առաջ։

― Այո, վայրի տեղեր են։

― Բեմը ավելի լավ չէր էլ կարող ձևավորվել։ Եթե սատանան իսկապես ցանկացել է խառնվել մարդկային գործերին․․․

― Ուրեմն դուք է՞լ եք հակված այդ ամենի մեջ գերբնական բան տեսնելու։

― Իսկ մի՞թե սատանայի գործակիցները չեն կարող մարմնավորվել։ Ամենից առաջ պետք է լուծել երկու հարց։ Առաջին՝ արդյոք այստեղ ոճրագործություն կատարվե՞լ է։ Երկրորդ՝ ո՞րն է այդ ոճրագործությունը և ի՞նչպես է կատարվել։ Իհարկե, եթե դոկտոր Մորտիմերը իրավացի է իր կասկածներում, և մենք գործ ունենք այնպիսի ուժերի հետ, որոնք չեն ենթարկվում բնության օրենքներին, ապա մնում է զենքերը վայր դնել։ Բայց դրանով հանգստանալուց առաջ պետք է մինչև վերջ փորձել մյուս վարկածները։ Եկեք պատուհանը փակենք, եթե չեք առարկում։ Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց, ըստ իս, ծխախոտի ծխի խտացումը նպաստում է մտքի կենտրոնացմանը։ Ես դեռ չեմ հասել այնտեղ, որ խորհրդածությունների ժամանակ փակվեմ արկղի մեջ, բայց իմ տեսության տրամաբանական եզրակացությունը հենց այդ է որ կա։ Դե ինչ, դուք հասցրե՞լ եք մտածել այս գործի մասին։

― Ամբողջ օրը մտքիցս չի հեռացել։

― Եվ ի՞նչ եզրակացության եք հանգել։

― Խճողված պատմություն է։

― Այո, հույժ ինքնատիպ պատմություն։ Հատկապես որոշ մանրամասնություններ։ Օրինակ, հետքերի փոխված բնույթը։ Դա ինչպե՞ս եք բացատրում։

― Մորտիմերն ասում էր, իբր սըր Չարլզը ծառուղու այդ հատվածն անցել է ոտքի մատների վրա։

― Նա կրկնեց միայն հետաքննության ժամանակ ասված ինչ֊որ ապուշի խոսքերը։ Մարդ ինչո՞ւ պետք է ծառուղով ոտքի մատների վրա քայլի։

― Հապա բանն ի՞նչ է։

― Նա վազե՜լ է, Ուոթսն։ Վազել է, որքան ոտքերում ուժ է ունեցել, որպեսզի փրկվի։ Այնպես է վազել, որ սիրտը չի դիմացել, և վազելու պահին էլ մեռած ցած է տապալվել։

― Որպեսզի փրկվի՞։ Բայց ումի՞ց։

― Ամբողջ խնդիրն էլ հենց այդ է։ Դատելով որոշ տվյալներից, Չարլզ Բասկերվիլը վախից գլուխը կորցրել է դեռևս փախուստից առաջ։

― Ինչո՞ւ եք այդպես կարծում։

― Այն, ինչը նրան այդպես վախեցրել է, շարժվել է նրա վրա ճահճուտից։ Եթե չեմ սխալվում, ― իսկ ըստ երևույթին հենց այնպես էլ եղել է, ինչպես ենթադրում եմ, ― ապա միայն խելագարը կարող է վազել ոչ թե դեպի տուն, այլ հակառակ կողմը։ Հետաքննության ժամանակ գնչուն ցուցմունք է տվել, որ սըր Չարլզը օգնություն էր կանչում, սակայն վազում էր այն ուղղությամբ, որտեղից ամենից քիչ կարող էր օգնություն սպասել։ Հետո, ևս մի հանելուկ․ այդ գիշեր նա ո՞ւմ էր սպասում, և ինչո՞ւ պիտի տեսակցությունը տեղի ունենար ծառուղում և ոչ թե տանը։

― Կարծուն եք նա մեկին սպասո՞ւմ էր։

― Ինքներդ դատեցեք․ հիվանդ, ծեր մարդը երեկոյան դուրս է գալիս զբոսանքի՝ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Բայց չէ՞ որ այդ օրը խոնավ էր, ցուրտ։ Ուրեմն, ինչո՞ւ պետք է հենց այնպես կանգներ դռնակի մոտ հինգ, գուցե և տասը րոպե, ինչպես հաստատում է դոկտոր Մորտիմերը, որը ուշադրություն է դարձրել սիգարի մոխրին։ Ի միջի այլոց, որքան էլ տարօրինակ է, բայց չի կարելի ժխտել, որ նա լավ դիտողականություն ունի։

― Սըր Չարլզը ամեն երեկո էր այդպիսի զբոսանք կատարում։

― Եվ ամեն երեկո կանգ էր առնում դռնակի մո՞տ։ Հազիվ թե։ Ընդհակառակը, տեղեկություններ կան, որ սըր Չարլզը ձգտում էր հեռու մնալ ճահիճներից։ Իսկ այդ գիշեր նա այնտեղ ինչ֊որ մեկին սպասել է։ Եվ դա եղել է նրա ենթադրյալ Լոնդոն մեկնելու նախօրյակին։ Տեսնո՞ւմ եք, Ուոտսն, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում օղակ առ օղակ։ Իսկ հիմա բարի եղեք ինձ տալ այդ ջութակը, և մենք այս գործին վերաբերող հոգսերը կհետաձգենք, հուսալով, որ դոկտոր Մորտիմերի և սըր Հենրի Բասկերվիլի վաղվա այցելությունը մտմտալու նոր սնունդ կտա մեզ։

==Գլուխ IV Սըր Հենրի Բասկերվիլը==

Մենք վաղ նախաճաշեցինք, և Հոլմսը խալաթը հագնելով պատրաստվեց այցելուներին ընդունելու։ Մեր հաճախորդները ոչ մի վայրկյան չուշացան․ հենց որ ժամացույցը զարկեց տասը, դոկտոր Մորտիմերը ներս մտավ երիտասարդ բարոնետի ուղեկցությամբ։ Վերջինս երեսունին մոտ, ոչ բարձրահասակ, թիկնեղ, ամրակազմ երիտասարդ էր։ Նա թողնում էր շատ աշխույժ, առողջ մարդու տպավորություն։ Դեմքի արտահայտությունը համառ թվաց ինձ․ խաժ աչքերը հանդուգն նայում էին մեզ թավ, մուգ հոնքերի տակից։ Սպորտային ձևվածքի դարչնագույն կոստյումը և թուխ, հողմահար մաշկը վկայում էին, որ նա ամենևին էլ նստակյաց ու փափկասուն մարդ չէ, միաժամանակ հանգիստ, վստահ կեցվածքը վկայում էր նրա իսկական ջենտլմեն լինելը։

― Սըր Հենրի Բասկերվիլ, ― ներկայացրեց դոկտոր Մորտիմերը։

― Այո, նա ինքը, ― ասաց բարոնետը։ Եվ ամենահետաքրքրականն այն է, միստր Հոլմս, որ եթե իմ բարեկամը չառաջարկեր այցելել ձեզ, ես պիտի ձեզ մոտ գայի սեփական նախաձեռնությամբ։ Ասում են, դուք կարողանում եք լուծել ամենատարբեր ռեբուսներ, իսկ ես հենց այս առավոտ բախվեցի այնպիսի մի հանելուկի, որը անկարող եմ լուծել։

― Նստեցեք, սըր Հենրի։ Եթե ես ձեզ ճիշտ հասկացա, ապա Լոնդոն ժամանելիս ձեզ հետ ինչ֊որ արտակարգ բա՞ն է կատարվել։

― Ես դրան մի առանձին ուշադրություն չէի դարձնի, միստր Հոլմս։ Ըստ երևույթին, ինչ֊որ մեկը որոշել էր կատակել ինձ հետ։ Բայց այս առավոտ ես ստացա ահա այս նամակը, եթե միայն սա արժանի է նման ուշադրության։

Նա սեղանին դրեց մի ծրար, և մենք սկսեցինք զննել այն։ Դա ամենասովորական գորշ թղթե ծրար էր։ Հասցեն՝ «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասկերվիլին», ― գրված էր խոշոր տպատառերով, փոստային կնիքի վրա՝ «Չերինգ֊կրոսս» և ուղարկման ամսաթիվը՝ նախորդ օրվա երեկոն։

― Որևէ մեկը գիտե՞ր, որ դուք իջևանելու եք «Նորթումբերլենդ» հյուրանոցում, ― հարցրեց Հոլմսը, քննախույզ մի հայացք նետելով մեր հյուրի վրա։

― Ոչ ոք չգիտեր։ Ես որոշեցի որտեղ եմ իջևանելու դոկտոր Մորտիմերին հանդիպելուց հետո միայն։

― Բայց, հավանաբար, դոկտոր Մորտիմերն ինքն է՞լ է այնտեղ իջևանել։

― Ո՛չ, ես ապրում եմ ծանոթներիս մոտ, ― ասաց դոկտորը։ ― Ոչ ոք չէր կարող իմանալ, որ մենք գնալու ենք այդ հյուրանոցը։

― Հը՜մ, ուրեմն, ինչ֊որ մեկը խիստ հետաքրքրվում է ձեր տեղաշարժումներով։

Հոլմսը ծրարից հանեց քառածալ թուղթը, բացեց ու դրեց սեղանին։ Էջի մեջտեղում միայն մի նախադասություն կար՝ կազմված սոսնձով իրար կպցրած տպագիր բառերից։ «Եթե ողջամտությունն ու կյանքը թանկ են ձեզ համար, հեռու մնացեք տորֆային ճահիճներից»։ «Տորֆային Ճահիճներից» բառերը ձեռագիր էին, գրված թանաքով։

― Այսպես ահա, միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրի Բասկերվիլը, ― գուցե դուք կբացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում, և ո՞վ է այդպես հետաքրքրվում իմ գործերով։

― Դոկոտոր Մորտիմեր, իսկ դո՞ւք ինչ կասեք։ Այս անգամ կարծես ոչ մի գերբնական բան չկա այստեղ։

― Այո, սըր, բայց գուցե նամակն ուղարկել է մի մարդ, որը համոզված է, որ ամբողջ այս պատմությունը լիովին գերբնական է։

― Ի՞նչ պատմություն, ― կտրուկ հարցրեց սըր Հենրին։ ― Ջենտլմեններ, ըստ երևութին դուք իմ գործերին ավելի լավ եք ծանոթ, քան ես։

― Մենք ամեն ինչ կպատմենք ձեզ, սըր Հենրի։ Առանց դրա դուք այստեղից չեք հեռանա, հավատացեք իմ խոսքին, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Իսկ հիմա եկեք զբաղվենք այս հույժ հետաքրքրական փաստաթղթով, որը պատրաստվել է ու փոստարկղ գցվել երեկ երեկոյան։ Ուոթսն, մենք երեկվա «Թայմսը» ունե՞նք։

― Ահա այնտեղ, անկյունում դրված է։

― Բարի եղեք, խնդրեմ, տալ ինձ այն էջը, որտեղ առաջնորդողն է։

Նա արագ աչքի անցկացրեց այն․ «Առևտրի ազատությունը․․․»։ Հիանալի առաջնորդող է։ Թույլ տվեք բարձրաձայն կարդալ մի պարբերություն։ «Եթե որևէ մեկն աշխատի ներշնչել ձեզ, որ արդյունաբերության այն ճյուղը, որով դուք անձամբ հետաքրքրվում եք, գտնվում է պրոտեկցիոն տարիֆների հովանավորության ներքո, հեռու մնացեք այդպիսի մարդուց, քանզի ողջամտությունը պետք է ձեզ հուշի, որ նմանօրինակ սիստեմը վերջ ի վերջո կքայքայի մեր արտահանությունը և կխախտի մեր կղզու նորմալ կյանքը, որի շահերը թանկ են բոլորիս համար»։ Ի՞նչ կասեք սրան, Ուոթսն, ― բացականչեց Հոլմսը, ուրախ շփելով ձեռքերը։ ― Փայլո՜ւն միտք է, այնպես չէ՞։

Դոկտոր Մորտիմերը նայեց Հոլմսին, ինչպես հոգատար բժիշկները նայում են ծանր հիվանդ պացիենտներին, իսկ սըր Հենրի Բասկերվիլը իր խաժ աչքերի տարակուսալի հայացքը հառեց ինձ վրա։

― Ես այնքան էլ գլուխ չեմ հանում տարիֆային քաղաքականությունից, ― ասաց նա, ― բայց ինձ թվում է, որ մենք փոքր֊ինչ շեղվեցինք մեր թեմայից։

― Ընդհակառակը, սըր Հենրի, մենք գնում ենք թարմ հետքերով։ Ուոթսնը ձեզանից ավելի լավ է ծանոթ իմ մեթոդին, բայց վախենամ կարդացած հատվածի իմաստը սպրդեց անգամ նրանից։

― Այո՛, խոստովանում եմ, ես ոչ մի կապ չեմ տեսնում դրա ու նամակի միջև։

― Իսկ այդ կապը, թանկագին Ուոթսն, այնքան սերտ է, որ ըստ էության մեկը թխված է մյուսից։ «Եթե», «ձեզ», «հեռու մնացեք», «ողջամտություն», «կյանք», «թանկ են»։ Մի՞թե չեք կռահում, թե այս բառերը որտեղից են վերցված։

― Ա՛խ, գրո՜ղը տանի, ― բացականչեց սըր Հենրին։ ― Իհարկե, դուք իրավացի եք։ Ինչպիսի՜ փայլուն կռահում։

― Եթե դեռևս տարակուսում եք, ապա նայեցեք խնդրեմ «հեռու մնացեք» բառերին՝ դրանք կտրված են միասին։

― Հապա՛․․․ Այո, իսկապես։

― Գիտեք, միստր Հոլմս, ես նույնիսկ չէի պատկերացնում, թե այդպիսի բաները հնարավոր են, ― ասաց դոկտոր Մորտիմերը՝ զարմանքով նայելով բարեկամիս։ ― Կռահել, որ բառերը կտրված են լրագրային տեքստից՝ դա էլի ոչինչ։ Բայց անսխալ ցույց տալ թերթը, ի՜նչ եմ ասում, ցույց տալ այն հոդվածը, որից դրանք վերցված են, դա վեր է ամեն մի պատկերացումից։ Դուք ինչպե՞ս կռահեցիք։

― Դոկտոր, ես կարծում եմ, որ դուք նեգրի գանգը կարող եք տարբերել էկսիմոսի գանգից։

― Իհարկե, կարող եմ։

― Ինչպե՞ս։

― Բայց ախր դա իմ սիրած թեման է։ Ակնհայտ է մեկի ու մյուսի տարբերությունը։ Վերհոնքյան աղեղներ, դիմային անկյուն, ծնոտի կարռուցվածք։

― Ես էլ ունեմ իմ սիրած թեման։ Ըստ իս, «Թայմսի» առաջնորդողների շպոններով բորգեսի<ref>Բորգես ― տպագրական տառատեսակ։ Շպոններ ― մետաղյա թեթև շերտիկներ, օգտագործվում են շարվածքի տողերի միջև հեռավորությունը մեծացնելու համար</ref> և երեկոյան էժանագին թերթիկների աղոտ տառերի միջև տարբերությունը պակաս ակնհայտ չէ, քան ձեր նեգրերի ու էսկիմոսների միջև եղած տարբերությունը։ Տառերի իմացությունը խուզարկուին առաջադրվող ամենատարրական պահանջներից մեկն է, չնայած, պիտի խոստովանեմ, որ պատանեկության օրերում ես մի անգամ «Լեդի Մերկուրիոսը» շփոթեցի «Առավոտյան լուրերի» հետ։ Բայց «Թայմսի» առաջնորդողը ոչ մեկի հետ շփոթել չի կարելի, և այս բառերը կարող էին կտրված լինել միայն այնտեղից։ Իսկ քանի որ նամակն ուղարկված է երեկ, ամեն ինչ հուշում էր, որ նախ պետք էր նայել երեկվա համարը։

― Միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրին, ― ուրեմն, այս նամակն ինչ֊որ մեկը կազմել է, կտրելով մկրատով․․․

― Մատնահարդարման մկրատով, ― ընդհատեց նրան Հոլմսը։ ― Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչ կարճ ծայրեր ունեն դրանք․ «հեռու մնացեք» բառերը կտրելիս հարկ է եղել երկու կտրվածք անել։

― Միանգամայն ճիշտ է։ Ինչ֊որ մեկն այդ բառերը փոքրիկ մկրատով կտրել ու սոսնձել է է թղթին․․․

― Արաբական խեժով, ― հուշեց Հոլմսը։

― ․․․ և դրանք սոսնձել է թղթին արաբական խեժով։ Բայց այդ դեպքում «տորֆային ճահճուտը» բառերն ինչո՞ւ են ձեռքով գրված։

― Որովհետև նամակի հեղինակը դրանք թերթում չի գտել։ Մյուս բոլոր բառերը բավական սովորական են, դրանց կարելի է հանդիպել ուզած տեքստում, իսկ սրանք համեմատաբար հազվադեպ են պատահում։

― Միանգամայն ճշմարտանման բացատրություն։ Միստր Հոլմս, ուրիշ էլ ի՞նչ հաջողվեց ձեզ կարդալ այստեղ։

― Որոշ բան հաջողվեց, չնայած հեղինակը ջանք չի խնայել, որպեսզի ոչնչացնի ամենաչնչին հանցանշանները։ Ինչպես ինքներդ էլ կարող եք համոզվել, հասցեն գրված է խոշոր տպատառերով։ Բայց «Թայմսի» նման թերթը հազվադեպ է հասարակ մարդկանց ձեռքն ընկնում։ Հետևաբար, այստեղից հետևում է, որ նամակը կազմել է կրթված մի մարդ, որն ուզում է անկիրթ երևալ ու դիտմամբ փոխել է ձեռագիրը, ըստ երևույթին վախենալով ճանաչվելուց, եթե ոչ հիմա, ապա հետագայում։ Բացի դրանից, ուշադրություն դարձրեք, որ բառերը անհավասար են սոսնձված, մի մասը բարձրացել է տողից վերև։ Օրինակ, «կյանք» բառը բոլորովին իր տեղում չէ։ Սա ցույց է տալիս հեղինակի անփութությունը, գուցե և հուզմունքը կամ շտապողականությունը, քանի որ այդ մարդը դժվար թե անփույթ գտնվեր այդպիսի, ըստ էության, լուրջ գործում։ Եթե նա իսկապես շտապել է, ապա հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ։ Չէ որ երեկ գրված նամակը այսպես թե այնպես պետք է սըր Հենրիին հասներ հյուրանոցում։ Գուցե հեղինակը վախեցել է ինչ֊որ խոչընդոտից։ Բայց ո՞ւմ կողմից։

― Մենք կարծես ընկնում ենք ենթադրությունների բնագավառը, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։

― Ավելի լավ է ասեք՝ այն բնագավառը, որտեղ ծանրութեթև են արվում բոլոր հնարավորությունները, որպեսզի դրանցից ընտրվեն ամենաարժանահավատները։ Այսպիսին է երևակայության ուժի գիտական օգտագործումը, որը մասնագետների մոտ միշտ էլ գործում է նյութական հաստատուն հիմքի վրա։ Դուք սա, իհարկե, զուտ ենթադրություն կհամարեք, բայց ես համարյա համոզված եմ, որ հասցեն գրված է որևէ հյուրանոցում։

― Ինչո՞ւ եք այդպես կարծում։

― Ծրարն ավելի ուշադիր զննեք և կտեսնեք, որ գրենական պիտույքների հարցում գրողի բախտը չի բերել։ Գրչածայրը երկու անգամ դեմ է առել նույն բառի վրա, և նա ստիպված գրիչը երեք անգամ թաթախել է թանաքամանի մեջ՝ այդպիսի մի կարճ հասցե գրելու համար։ Ուրեմն, թանաքը քիչ է եղել, հատակին միայն։ Սեփական թանաք֊գրիչը հազվադեպ է այդպիսի վիճակի հասցվում, իսկ որպեսզի թե՛մեկը, թե՛ մյուսը հրաժարվեն ծառայելուց՝ այդ արդեն բացառիկ դեպք է։ Սակայն, ինչպես գիտեք, հյուրանոցներում գրեթե որիշ տեսակ գրիչներ ու թանաքամաններ չեն լինում։ Այո՛, ես համարյա առանց տատանվելու կասեմ, որ եթե մեզ հաջողվեր ստուգել Չերինգ֊կրոսի մոտակայքում գտնվող բոլոր հյուրանոցների թղթի զամբյուղները և հայտնաբերել «Թայմսի» առաջնորդողի կտրատված մնացորդները, իսկույն կգտնեինք այս տարօրինակ ուղերձի հեղինակին․․․ Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, այս ի՞նչ բան է։

Նա սկսեց ուշադիր դիտել էջը, որի վրա սոսնձված էին բառերը, պահելով այն աչքերից մեկ֊երկու դյույմ հեռավորության վրա։

― Դե ի՞նչ։

― Չէ, ոչինչ, ― ասաց Հոլմսը և նամակը դրեց սեղանին։ ― Թուղթը բոլորովին հարթ է, նույնիսկ առանց ջրանիշների։ Չէ, մենք այս հետաքրքիր նամակից քամեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր։ Իսկ այժմ, սըր Հենրի, պատմեցեք, թե Լոնդոն ժամանելու պահից որևէ արտակարգ բան չի՞ պատահել ձեզ հետ։

― Դե ոչ, միստր Հոլմս, կարծես առանձին ոչ մի բան։

― Ոչ ոք ձեզ չի՞ դարանակալել, չի՞ հետևել։

― Ես կարծես ընկել եմ ինչ֊որ դետեկտիվ վեպի մեջ, ― ասաց մեր հյուրը։ ― Ո՞ւմ խելքին պետք է փչի հետամտել ինձ։

― Սպասեցեք, մենք կխոսենք նաև այդ մասին։ Իսկ առայժմ մտածեցեք՝ մի՞թե որևէ պատմելու բան չունեք։

― Նայած թե ինչը արժանի կհամարեիք ձեր ուշադրությանը։

― Այն ամենը, ինչ որևէ կերպ դուրս է մնում կյանքի սովորական շրջանակներից։

Սըր Հենրին ժպտաց։

― Համարյա ամբողջ մանկությունս ու պատանեկությունս անցել է Միացյալ Նահանգներում ու Կանադայում, այդ պատճառով էլ անգլիական կենցաղը դեռևս նորություն է ինձ համար։ Սակայն դժվար թե ձեզ մոտ նորմալ համարվի այն, երբ հանկարծ մարդու կոշիկի թայը կորչում է։

― Դուք կորցրել եք կոշիկի մի թա՞յը։

― Բարեկա՛մս, ― բացականչեց դոկտոր Մորտիմերը, ձեր կոշիկը պարզապես մի տեղ խցկել են, կգտնվի։ Արժե՞ միստր Հոլմսին անհանգստացնել այդպիսի մանրուքներով։

― Բայց նա հարցնում է, թե որևէ տարօրինակ բան չի՞ պատահել ինձ հետ։

― Միանգամայն ճիշտ է, ― ասաց Հոլմսը, ― ինձ հետաքրքրում է ամեն մի մանրուք, որքան էլ անհեթեթ լինի։ Ուրեմն, դուք կորցրել եք կոշիկի թայը։

― Այո՛, բայց գուցե իսկապես մի տեղ խցկել են այն։ Երեկ երեկոյան ես կոշիկներս դրեցի դռան ետևը, իսկ առավոտյան այնտեղ միայն մի թայն էր։ Ինձ այնպես էլ չհաջողվեց միջանցքի աշխատողից խելացի պատասխան ստանալ։ Ամենացավալին այն է, որ ես դրանք գնել էի ընդամենը նախօրյակին, Սթրենդում, և նույնիսկ դեռ չէի հագել։

― Դուք նոր կոշիկները տվել էիք մաքրմա՞ն։ Ինչո՞ւ։

― Դրանք բաց դարչնագույն էին։ Ես պատվիրեցի մաքրել մուգ քսուկով։

― Ուրեմն, Լոնդոն գալուն պես անմիջապես գնացիք կոշի՞կ գնելու։

― Ես ընդհանրապես շրջում էի խանութներում։ Դոկտոր Մորտիմերն ընկերակցում էր ինձ։ Բանն այն է, որ եթե մարդուս վիճակված է մեծ կալվածքի տեր դառնալ, ապա ուրեմն նա պետք է նաև հագնվի ըստ պատշաճի, իսկ ես, ապրելով արևմուտքում, այնքան էլ կարևորություն չէի տալիս իմ հարդարանքին։ Այլ բաների թվում գնեցի նաև այդ կոշիկները՝ վեց դոլար արժողությամբ։ Եվ ահա, այնպես էլ չհաջողվեց դրանք հագնել։

― Եթե դա գողություն է, ապա բավական անմիտ, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Ճիշտն ասած, ես համաձայն են դոկտոր Մորտիմերի հետ՝ ձեր կոշիկը շուտով կգտնվի։

― Իսկ այժմ, ջենտլմեններ, ― վճռականորեն խոսեց բարոնետը, ― հերիք է դատողություններ անել այն մասին, ինչը ես մինչև հիմա էլ կարգին չգիտեմ։ Ժամն է կատարելու ձեր խոստումն ու բացատրելու, թե այս խոսակցություններն ինչի՞ համար են։

― Օրինական պահանջ է, ― համաձայնեց Հոլմսը։ ― Դոկտոր Մորտիմեր, կարծում եմ դուք ինքներդ պետք է ամեն ինչ պատմեք սըր Հենրիին, ինչպես պատմեցիք մեզ։

Քաջալերված այդ խնդրանքից, մեր գիտնական բարեկամը հանեց գրպանից ձեռագիրն ու լրագիրը և բառ առ բառ կրկնեց իր երեկվա պատմությունը։ Սըր Հենրին լսում էր խորին ուշադրությամբ, մերթ ընդ մերթ զարմացական բացականչություններով ընդհատելով դոկտորին։

― Այո, լա՜վ ժառանգություն է բաժին ընկել ինձ, ― ասաց նա, երբ երկարաշունչ պատմությունն ավարտվեց։ ― Իհարկե, շան մասին ես լսել էի դեռևս մանկական տարիներից։ Այդ լեգենդը սիրում էին պատմել մեր ընտանիքում, չնայած մինչև հիմա էլ ես ոչ մի նշանակություն չեմ տալիս դրան։ Իսկ ինչ վերաբերում է հորեղբորս մահվան, ապա գլխումս ամեն ինչ այնպես է խառնվել, որ դեռ ոչինչ չեմ կարող հասկանալ։ Ասենք, իմ կարծիքով դուք ինքներդ էլ չգիտեք, ում պետք է դիմել՝ քահանայի՞, թե ոստիկանի։

― Միանգամայն ճիշտ է։

― Հիմա էլ այս նամակը։ Ըստ երևույթին, սա որևէ կապ ունի իրադարձությունների ընդհանուր ընթացքի հետ։

― Այո, դատելով սրանով, ինչ֊որ մեկը մեզանից շատ ավելի լավ գիտե, թե ինչ է կատարվում տորֆային ճահիճներում, ― ասաց դոկտոր Մորտիմերը։

― Եվ այդ «ինչ֊որ մեկը», ըստ երևույթին, բարեհաճ է ձեր նկատմամբ, քանի որ նախազգուշացնում է վտանգի մասին, ― ասաց Հոլմսը։

― Իսկ գուցե ընդհակառակը՝ ինչ֊որ մեկին շահավետ է վախեցնել Բասկերվիլ֊հոլլից։

― Դա էլ չի բացառվում․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք անչափ պարտավորեցրիք ինձ, այսպիսի հետաքրքիր ու դժվարին խնդիր առաջադրելով։ Սըր Հենրի, իսկ այժմ պետք է ըստ էության որոշել՝ կարո՞ղ եք մեկնել Բասկերվիլ֊հոլլ, թե ոչ։

― Իսկ ինչո՞ւ չպիտի մեկնեմ։

― Ըստ երևույթին, դա անվտանգ չէ։

― Այդ վտանգը որտեղի՞ց է գալիս՝ մեր ընտանեկան խրտվիլակի՞ց, թե մարդկանցից։

― Հենց դա էլ մենք պիտի պարզենք։

― Ինչ էլ որ լինի, իմ պատասխանն այս է․ ո՛չ դժոխային ուժերը, ո՛չ էլ մարդկային խարդավանքները չեն կարող ինձ այստեղ պահել։ Ես կմեկնեմ իմ նախնիների տունը։ Որոշված է վերջնականապես։ ― Նրա մուգ հոնքերը հավասարվեցին, թուխ դեմքը կարմրատակեց։ Բասկերվիլյան անհնազանդությունն իրեն ակնհայտորեն զգացնել տվեց նաև տոհմի այս վերջին շառավղի մեջ։ ― Ես դեռևս ժամանակ չեմ ունեցել կշռադատելու այն ամենը, ինչ այստեղ ձեզանից լսեցի։ Այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ մեկեն յուրացնել ու որոշել հետագա անելիքը։ Կուզենայի գոնե մի ժամ առանձին մնալ ու ամեն ինչի մասին մտածել։ Գիտեք ինչ, միստր Հոլմս, հիմա տասնմեկն անց է կես, և ես ուղիղ կգնամ հյուրանոց։ Ի՞նչ կլինի, եթե դուք և ձեր բարեկամ դոկտոր Ուոթսնը ժամը երկուսի մոտերքը գաք մեզ մոտ նախաճաշելու։ Մինչ այդ ես այնուամենայնիվ մի բան կորոշեմ։

― Ուոթսն, ձեզ հարմա՞ր է։

― Լիովին։

― Այդ դեպքում մենք կգանք։ Կառք կանչե՞մ ձեզ համար։

― Ո՛չ, ավելի լավ է քայլեմ․ մի փոքր ուշքի կգամ մեր այս խոսակցությունից հետո։

― Ես հաճույքով կմիանամ ձեզ, ― ասաց նրա ուղեկիցը։

― Ուրեմն, ժամը երկուսին կտեսնվենք։ Մինչ նոր հանդիպում, հաջողություն։

Մենք լսեցինք, թե ինչպես մեր այցելուները աստիճաններով իջան ներքև ու ետևներից ծածկեցին մուտքի դուռը։ Հոլմսը մի ակնթարթում կերպարանափոխվեց․ նրա նվաղկոտությունից հետք անգամ չմնաց, նա նորից դարձավ գոծողության մարդ։

― Հագնվե՛ք, Ուոթսն, շո՛ւտ։ Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։

Ընթացքի մեջ հանելով խալաթը, նա արագ մտավ իր սենյակն ու երկու֊երեք րոպեից հետո վերադարձավ արդեն սերթուկով։ Մենք աստիճաններով վազեցինք ցած, փողոց։ Դոկտոր Մորտիմերն ու Բասկերվիլը դեռ երևում էին առջևում, երկու հարյուր քայլի վրա։ Նրանք քայլում էին Օքսվորդ֊ստրիտի ուղղությամբ։

― Հասնե՞նք նրանց։

― Ոչ մի դեպքում, բարեկամ։ Եթե դուք ինձ հետ չեք ձանձրանում, ապա ես ձեզ հետ՝ առավել ևս։ Մեր բարեկամներն իրավացի են՝ այսպիսի առավոտյան զբոսնելը միայն հաճույք է։

Նա քայլերն արագացրեց, և մեր ու մեր քիչ առաջվա այցելուների միջև տարածությունն աստիճանաբար կիսով չափ կրճատվեց։ Շարունակելով պահպանել այդ հեռավորությունը, մենք նրանց ետևից թեքվեցինք Օքսվորդ֊ստրիտ, հետո՝ Ռիջենթ֊ստրիտ։ Խանութներից մեկի մոտ սըր Հենրին ու դոկտոր Մորտիմերը կանգ առան՝ դիտելով ցուցափեղկը։ Հոլմսը նույնպես կանգ առավ։ Մի վայրկյան անց նա գոհունակությամբ քմծիծաղեց և, հետևելով նրա ուշադիր հայացքին, ես նկատեցի, որ փողոցի մյուս կողմում կանգնած կառքը, որի պատուհանից երևում էր ուղևորը, դանդաղ առաջ շարժվեց։

― Այ հենց նա էլ մեզ պետք է, Ուոթսն։ Գնանք։ Աշխատենք գոնե մի լավ զննել այդ մարդուն։

Հենց այդ պահին, կառքի կողքի պատուհանում երևաց ու կորավ մի խիտ սև մորուք, և ինչ֊որ մեկի աչքերը շեշտակի հայացքով չափեցին մեզ․ դրանից հետո անմիջապես բացվեց վերևի պատուհանիկը, ուղևորն ինչ֊որ բան գոռաց կառապանին, և կառքը սրընթաց սլացավ Ռիջենտ֊ստրիտով։ Հոլմսը շուրջը նայեց, ազատ կառք փնտրելով, բայց իզուր՝ ազատ կառք չկար։ Այդ ժամանակ նա նետվեց փողոցային երթևեկության ամենաբանուկ տեղը, կառքի ետևից, որը արագորեն անհետացավ մեր աչքից։

― Ա՛խ, գրո՛ղը տանի, ― սրտնեղությունից գունատված, հազիվ արտաբերեց նա, դուրս գալով երթևեկության հոսանքից։ ― Այ թե բախտներս չբերե՜ց։ Ամեն ինչում ինքս եմ մեղավոր։ Ուոթսն, Ո՛ւոթսն, եթե գոնե մի կաթիլ օրինավորություն ունեք, իմ այս անփութությունը կգրանցեք ձեր տարեգրության մեջ հաջողությունների կողքին։

― Ի՞նչ մարդ էր դա։

― Պատկերացում չունեմ։

― Լրտե՞ս։

― Այո, երևում է՝ ինչ֊որ մեկը Լոնդոն գալու պահից հետևում է Բասկերվիլին։ Այլապես որտեղի՞ց է հայտնի, որ նա իջևանել է «Նորթումբերլենդ» հյուրանոցում։ Ես մտածում էի այսպես․ եթե նրան հետևել են առաջին օրը, ապա կհետևեն նաև հետագայում։ Դուք, հավանաբար, ուշադրություն դարձրիք, որ ես երկու անգամ մոտեցա պատուհանին, երբ դոկտոր Մորտիմերը կարդում էր իր լեգենդը։

― Այո, հիշում եմ։

― Ինձ հետաքրքրում էր, թե արդյոք որևէ մեկը չի՞ թրևում տան շուրջը, բայց ոչ մի կասկածելի մարդ չտեսա։ Մենք գործ ունենք խելացի անձնավորության հետ, Ուոթսն։ Այս ամենը շատ լուրջ է, և չնայած ինձ համար պարզ չէ, թե ինչ ուժեր են գործում այստեղ՝ բարի, թե չար, այնուամենայնիվ, շարունակ զգում եմ ինչ֊որ մեկի կողմնակի միջամտությունը, ինչ֊որ մեկի ճշգրիտ հաշվարկները։ Երբ մեր նոր բարեկամները հեռացան, ես անմիջապես նետվեցի նրանց ետևից, հուսալով հենց այդտեղ էլ որսալ նրանց անորսալի ստվերը։ Իսկ այդ խորամանկը չէր համարձակվել ոտքով գալ ու կառք էր վերցրել, որպեսզի հարկ եղած դեպքում հետևի նրանց կամ հասնի, միաժամանակ աննկատ մնալով։ Նրա հնարն ունի նաև այն առավելությունը, որ եթե մեր բարեկամները ևս կառք նստեին, նա աչքից չէր կորցնի նրանց։ Բայց այնուամենայնիվ այդ հնարը խոցելի մի տեղ ունի։

― Կառապա՞նը։

― Հենց նա։

― Ափսոս կառքի համարը չնկատեցինք։

― Սիրելիդ իմ Ուոթսն, ճիշտ է, այս անգամ ես պարծենալու բան չունեմ, բայց մի՞թե մի վայրկյան անգամ կասկածում եք, որ ես համարը չեմ նկատել։ Խնդրեմ՝ երկու հազար յոթ հարյուր չորս։ Ասենք, հիմա դա մեզ պետք չէ։

― Չեմ հասկանում, թե դուք ուրիշ ի՞նչ կարող էիք անել։

― Տեսնելով նրան, ես պետք է իսկույն թեքվեի հակառակ կողմը, անշտապ կառք վերցնեի ու պատկառելի հեռավորությամբ հետևեի առաջինին։ Իսկ ավելի լավ կլիներ ուղիղ հյուրանոց գնալ ու այնտեղ սպասել հետագա իրադարձություններին։ Այդ խորհրդավոր անծանոթը Բասկերվիլին կուղեկցեր մինչև դուռը, և մենք հենց իր հնարի օգնությամբ կարող էինք հետևել, թե հետո ուր է գնում։ Իսկ հիմա մեր հակառակորդը ապշեցուցիչ ճարպկությամբ օգտվեց իմ անտեղի շտապողականությունից, որը լիովին մատնեց մեզ, ու ես հետքը կորցրի։

Այս խոսակցության միջոցին մենք դանդաղ քայլում էինք Ռիջենթ֊ստրիտով, արդեն առջևում չտեսնելով դոկտոր Մորտիմերին և իր ուղեկցին։

― Հիմա ոչ մի իմաստ չունի հետևել նրանց, ― ասաց Հոլմսը։ ― Նրանց ստվերը չքացավ ու այլևս չի հայտնվի։ Պետք է տեսնել, թե մենք ինչ հաղթաթղթեր ունենք ու համարձակորեն օգտագործենք դրանք։ Մի լավ տնտղեցի՞ր կառքում նստած մարդու դեմքը։

― Դեմքը՝ ոչ, բայց մորուքը տեսա։

― Ես նույնպես․․․ իսկ այստեղից հետևում է, որ մորուքը, ամենայն հավանականությամբ, կեղծ էր։ Երբ խելոք մարդը մտնում է այսպիսի համարձակ, հատուկ զգուշություն պահանջող ձեռնարկության մեջ, մորուքը նրան հարկավոր է քողարկման համար։ Մտնենք այստեղ, Ուոթսն։

Հոլմսը մտավ այդ շրջանի առաքման գրասենյակներից մեկը, որի պետը նրան գրկաբաց ընդունեց։

― Օհո՜, Ուիլսն, տեսնում եմ, չեք մոռացել իմ օգնությունը այն փոքրիկ գործում։

― Ի՜նչ եք ասում, սըր, մի՞թե դա կմոռացվի։ Ես ձեզ եմ պարտական իմ ազնիվ անունը, գուցե և կյանքը։

― Չափազանցում եք, բարեկամս։ Ի դեպ, Ուիլսն, որքան հիշում եմ, ձեզ մոտ Քարթրայթ անունով մի տղա կար, որը մեծ խելամտություն հանդես բերեց ձեր գոծի հետաքննության ժամանակ։

― Այո, սըր, նա հիմա էլ ինձ մոտ է աշխատում։

― Չի՞ կարելի արդյոք կանչել նրան։ Շնորհակալ եմ։ Եվ էլի մի բան․ բարի եղեք մանրել այս հինգ ֆունտը։

Պետի կանչին ներկայացավ տասնչորսամյա մի պատանի՝ աշխույժ, խելացի դեմքով։ Նա կանգնեց մեր առաջ՝ խորին պատկառանքով նայելով նշանավոր խուզարկուին։

― Տվեք ինձ «Հյուրանոցների ուղեցույցը», ― ասաց Հոլմսը։ ― Շնորհակալ եմ։ Նայիր, Քարթրայթ, ահա սրանք Չերինգ֊կրոսի շրջանի քսաներեք հյուրանոցների անուններն են։ Տեսնո՞ւմ ես։

― Այո, սըր։

― Դու հերթով կշրջես բոլոր հյուրանոցները։

― Լսում եմ, սըր։

― Ու նախ բարապաններին մեկական շիլինգ կտաս։ Ահա քեզ քսաներեք շիլինգ։

― Լսում եմ, սըր։

― Կասես, որ քեզ անհրաժեշտ է նայել երեկվա զամբյուղներից թափված աղբը։ Կբացատրես այսպես․ մի շատ կարևոր հեռագիր սխալմամբ ուղարկել են ոչ այն հասցեով, և քեզ պատվիրել են գտնել այն։ Պա՞րզ է։

― Այո, սըր։

― Բայց իրականում դու պետք է փնտրես «Թայմս» թերթի այն էջը, որը մի քանի տեղից մկրատով կտրատված է։ Ահա «Թայմսի» համարը, իսկ հարկավոր է այս էջը։ Կարո՞ղ ես սա տարբերել մյուսներից։

― Այո, սըր։

― Իհարկե, բարապանները քեզ կուղարկեն միջանցքի սպասավորների մոտ։ Նրանց էլ մեկական շիլինգ կտաս։ Ահա քեզ ևս քսաներեք շիլինգ։ Քսաներեք դեպքից քսանում, հավանաբար պարզվի, որ աղբը զամբյուղից դուրս են թափել կամ այրել են։ Բայց մնացած երեք հյուրանոցում քեզ ցույց կտան թղթերի կույտերը, որոնց մեջ էլ կփնտրես այս էջը։ Հաջողության հավանականությունը շատ քիչ է։ Համենայն դեպս, տալիս եմ ևս տասը շիլինգ։ Երեկոյան հեռագրիր ինձ Բեյքր֊ստրիտ, թե գործերդ ինչպես են․․․ Իսկ հիմա, Ուոթսն, մնում է հեռագրով հարցում անել երկու հազար յոթ հարյուր չորս համարի կառապանի մասին, որից հետո կմտնենք Բոնդ֊ստրիտի որևէ պատկերասրահ ու մինչև նախաճաշի ժամը կանցկացնենք այնտեղ։

==Գլուխ V Երեք կտրված թել==

Շերլոկ Հոլմսը զարմանալի ընդունակություն ուներ՝ անջատվել գործերի մասին մտածելուց։ Նա ամբողջովին տարվեց ժամանակակից բելգիական նկարիչների աշխատանքներով և երկու ժամ, ըստ երևույթին, ոչ մի անգամ չհիշեց այն տարօրինակ պատմության մասին, որի մեջ հանգամանքների բերումով ներգրավվել էինք նաև մենք։ Պատկերասրահից մինչև «Նորթումբերլենդ» ամբողջ ճանապարհին նա խոսում էր միայն գեղանկարչության մասին, չնայած այդ մարզում նրա ըմբռնումները ծայրաստիճան պարզունակ էին։

― Սըր Հենրի Բասկերվիլը վերևում սպասում է ձեզ, ― զեկուցեց նախասրահի հերթապահը։ ― Նա խնդրեց հյուրերին իսկույն իր մոտ տանել։

― Թույլ կտա՞ք նայել ձեր կենվորների ցուցակը, ― հարցրեց Հոլմսը։

― Խնդրեմ, սըր։

«Բակերվիլ» ազգանունից հետո մատյանում կար ևս երկու գրանցում․ «Թեոֆիլիուս Ջոնսոն, ընտանյոք հանդերձ, Նյուքասլից» և միսիս Օլդմոռ՝ աղախնի հետ, Էլտոնից»։

― Արդյոք սա այն Ջոնսոնը չէ՞, որին ես մի ժամանակ ճանաչում էի, ― հարցրեց Հոլմսը հերթապահին։ ― Նա փաստաբան է, ալեհեր և փոքր֊ինչ կաղում է։

― Ոչ սըր, միստր Ջոնսոնը ածխահանքերի տեր է, դեռևս ոչ ծեր ջենտլմեն , ձեր տարիքի։

― Համոզվա՞ծ եք, որ նա փաստաբան չէ։

― Համոզված եմ, սըր։ Միստր Ջոնսոնը մեր հաճախակի հյուրն է, առաջին տարին չէ, որ մենք ճանաչում ենք նրան։

― Այո՞։ Դե, չեմ վիճում։ Միսիս Օլդմոռ․․․ Ինչ֊որ տեղ լսել եմ այս ազգանունը։ Ներեցեք հետաքրքրասիրությանս համար, բայց երբեմն այնպես է պատահում, որ փնտրում ես մի ծանոթի, գտնում ես մեկ ուրիշին։

― Միսիս Օլդմոռը վատառողջ կին է, սըր։ Նրա ամուսինը մի ժամանակ եղել է Գլոստերի քաղաքագլուխը։ Քաղաք գալիս, նա իջևանում է միայն մեզ մոտ։

― Շնորհակալ եմ։ Հավանաբար, ես նրան շփոթում եմ մեկ ուրիշ լեդիի հետ․․․ Ուոթսն, ― կիսաձայն շարունակեց Հոլմսը, ― այս հարցերը մեզ օգնեցին պարզել մի շատ կարևոր փաստ՝ մեր բարեկամներով այդքան հետաքրքրվող մարդիկ այստեղ չեն իջևանել։ Նշանակում է, ջանասիրությամբ հետևելով Հենրիի յուրաքանչյուր քայլին, ինչում արդեն համոզվեցինք, նրանք նույնպիսի ջանասիրությամբ խուսափում են երևալ նրա աչքին։ Իսկ սա շատ բան է ասում։

― Ինչի՞ մասին։

― Դե, թեկուզ այն, որ․․․ ― Հելլո՜։ Բարեկամս, ի՞նչ է պատահել։

Մենք բարձրացանք վերին հարթակը ու դեմ առանք սըր Հենրի Բասկերվիլին։ Նա դուրս վազեց սանդուղքի վրա, բարկությունից ամբողջովին կարմիր կտրած, ձեռքին բռնած հին, փոշոտ կոշիկը։ Կատաղությունից լեզուն նույնիսկ փաթ էր ընկնում, և երբ վերջապես կարողացավ խոսել, ապա մեկեն անցավ ամերիկյան ակցենտի, որ առավոտյան չէինք նկատել։

― Ինձ ո՞ւմ տեղն են դնում այստեղ, հիմարի՞, ― գոչեց սըր Հենրին։ ― Թույլ չե՛մ տա կատակել ինձ հետ։ Եթե այդ կոճղի կտորը կոշիկս չգտնի, սկանդալ կսարքեմ։ Ես էլ հումորի զգացում ունեմ, միստր Հոլմս, բայց այս անգամ այստեղի կատակասերները մի փոքր չափն անցել են։

― Դեռ ձեր կորցրա՞ծն եք փնտրում։

― Այո, փնտրում եմ ու մինչև չգտնեմ, չեմ հանգստանա։

― Բայց կարծեմ դուք խոսում էիք բաց դարչնագույն կոշիկի մասին։

― Այո, սըր, իսկ այժմ նույն պատմությունը սևի հետ է։

― Ինչպես, մի՞թե այս անգամ էլ․․․

― Ճիշտ այդպես։ Ես ընդամենը երեք զույգ կոշիկ ունեի՝ նոր, բաց դարչնագույն, հին՝ սև ու լաքե, որոնք այժմ հագիս են։ Երեկ երեկոյան կորավ դարչնագույն կոշիկի թայը, իսկ այսօր տարել են նաև սևը․․․ Դե, գտա՞ք։ Պատասխանեցեք, վերջապես, ի՞նչ եք աչքներդ չռել վրաս։

Հարթակին երևաց հուզված գերմանացի սպասավորը։

― Ոչ, սըր, ես բոլորին հարցրի․ ոչ ոք ոչինչ չգիտի։

― Ուրեմն, լսեք․ կամ դուք մինչև երեկո կգտնեք կոշիկս, կամ ես կգնամ կառավարչի մոտ ու կհայտնեմ, որ անհապաղ հեռանում եմ այստեղից։

― Կոշիկը կգտնվի, սըր․․․ Խոստանում եմ, որ կգտնվի։ Մի րոպե համբերություն, սըր։

― Նկատի ունեցեք՝ սա վերջին անգամն է։ Ես այլևս թույլ չեմ տա, որ ինձ կողոպտեն ձեր գողերի որջում․․․ Միստր Հոլմս, ներեցեք, խնդրեմ, որ ձեզ անհանգստացնում եմ այսպիսի դատարկ բաներով։

― Իսկ այդ դատարկ բաներն արժանի են անհանգստության։

― Դուք արդեն շատ լուրջ եք մոտենում դրանց։

― Իսկ դուք ինքներդ ինչպե՞ս կբացատրեք դա։

― Ես նույնիսկ չեմ փորձում բացատրել։ Երբեք կյանքումս սրանից ավելի անհեթեթ ու ավելի տարօրինակ բան չի պատահել ինձ։

― Ավելի տարօրինա՞կ․․․ Այո, թերևս այդպես է, ― մտախոհ ասաց Հոլմսը։

― Իսկ դուք ի՞նչ կասեք այս մասին։

― Ես, իսկապես, դեռ ոչինչ չեմ հասկանում։ Խիստ խճճված պատմություն է, սըր Հենրի։ Եթե սա կապելու լինենք ձեր հորեղբոր մահվան հետ, ապա դա կլինի, թերևս, ամենաբարդը այն հինգ հարյուր լուրջ գործերից, որ ինձ հաջողվել է բացահայտել։ Բայց իմ ձեռքում կան ուրիշ թելեր, որոնցից մեկնումեկը պետք է որ անպայման մեզ հասցնի հանելուկի լուծմանը։ Մենք կարող ենք ավելորդ ժամանակ կորցնել՝ կառչելով ոչ այն թելից, որ պետք էր, բայց վաղ թե ուշ կգտնենք նաև անհրաժեշտը։

Նախաճաշը խիստ հաճելի անցավ, մենք միայն հարևանցիորեն անդրադարձանք այն հարցերին, որոնք բոլորիս ի մի էին բերել։ Հոլմսը միայն այնժամ հետաքրքրվեց Բասկերվիլի հետագա ծրագրերով, երբ մենք մտանք նրա համարը։

― Ես կգնամ Բասկերվիլ֊հոլլ։

― Ե՞րբ։

― Շաբաթվա վերջում։

― Ձեր որոշումը ես ճիշտ եմ համարում, ― ասաց Հոլմսը։ ― Հիմա արդեն ես ոչ մի կասկած չունեմ, որ Լոնդոնում հետևում են ձեզ։ Բայց այսպիսի մեծ քաղաքում դժվար է պարզել, թե դրանք ինչ մարդիկ են և ինչ են ուզում ձեզանից։ Եթե նրանք գործում են վատ մտադրությամբ, ձեզ այնպիսի վտանգ է սպառնում, որ մենք անզոր կլինենք կանխել․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք գիտե՞ք, որ այսօր առավոտյան, երբ դուրս եկաք իմ մոտից, ձեզ հետևում էին։

Դոկտոր Մորտիմերը վեր թռավ տեղից։

― Հետևո՞ւմ էին։ Ովքե՞ր։

― Ահա այդ, դժբախտաբար, չեմ կարող ասել։ Դարթմուրի ձեր հարևանների կամ ծանոթների մեջ կա՞ լայն, սև մորուքով որևէ մեկը։

― Ոչ․․․ Սակայն սպասեք։ Դե իհարկե․․․ Սըր Չարլիի ծառայապետը՝ Բերիմոռը սև, լայնատարած մորուք ունի։

― Հը՜մ․․․ Իսկ հիմա նա որտե՞ղ է։

― Բասկերվիլ֊հոլլում։ Տունը թողնված է նրա հոգածությանը։

― Պետք է ստուգել՝ իսկապե՞ս նա այնտեղ է, թե Լոնդոնում։

― Ինչպե՞ս անել այդ։

― Հեռագրային մի բլանկ տվեք ինձ։ «Պատրա՞ստ եք սըր, Հենրիին ընդունելու»։ Հասցեն․ «Բասկերվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին»։ Որտե՞ղ է այնտեղ ձեր մոտակա հեռագրատունը։ Գրիմպենո՞ւմ։ Հինալի՜ է։ Երկրորդ մի հեռագիր կուղարկենք Գրիմպեն, գրասենյակի պետի անունով․ «Խնդրվում է Բեիմոռին հասցեագրված հեռագիրը հանձնել անձամբ իրեն։ Բացակայության դեպքում ետ ուղարկեցեք «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասկերվիլին»։ Ահա այսպես։ Երեկոյան կիմանանք՝ արդյոք Բերիմոռը Դևոնշիրո՞ւմ է, թե ոչ։

― Հիանալի է, ― ասաց Բասկերվիլը։ ― Ի դեպ, դոկտոր Մորտիմեր, այդ Բերիմոռն ի՞նչ է ներկայացնում իրենից։

― Նա կալվածքի հանգուցյալ կառավարչի որդին է։ Բերիմոռների արդեն չորրորդ սերունդը, որը ապրում է Բասկերվիլ֊հոլլում։ Որքան գիտեմ, նա և իր կինը լիովին հարգարժան մարդիկ են։

― Բայց և այնպես, ― ասաց սըր Հենրին, ― ինձ համար լիովին պարզ է, որ երբ Բասկերվիլ֊հոլլը մնում է առանց տիրոջ, այդ մարդիկ այնտեղ ապրում են իրենց համար ուրախ֊զվարթ, առանց հոգս ու ցավի։

― Այո, ճշմարիտ է։

― Բերիմոռը սըր Չարլզի կտակով որևէ բան ստացե՞լ է, ― հացրեց Հոլմսը։

― Նրան էլ, կնոջն էլ կտակվել է հինգհարյուրական ֆունտ։

― Հը՜մ․․․ Իսկ նրանք ավելի վաղ գիտեի՞ն այդ մասին։

― Այո։ Սըր Չարլզը սիրում էր խոսել իր որոշումների մասին՝ մահվան պարագայում։

― Հետաքրքիր փաստ է։

― Հուսով եմ, որ դուք չեք սկսի կասկածել բոլոր նրանց, ովքեր կտակով բան են ստացել սըր Չարլզից, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Ինձ նույնպես հազար ֆունտ է թողել։

― Ահա թե ի՜նչ։ Իսկ ուրիշ էլ ո՞ւմ։

― Կտակում նշված էին բազմաթիվ մանր գումարներ տարբեր անձանց և խոշոր նվիրատվություններ՝ բարեգործական նպատակներով։ Իսկ ողջ ժառանգությունը մնացել է սըր Հենրիին։

― Իսկ ի՞նչ գումարով է արտահայտվում այն։

― Յոթ հարյուր քառասուն հազար ֆունտ։

Հոլմսը զարմացած վեր բարձրացրեց հոնքերը։

― Ես չէի էլ պատկերացնում, որ խոսքը այդպիսի հսկայական կապիտալի մասին է, ― ասաց նա։

― Սըր Չարլզը համարվում էր հարուստ մարդ, բայց նրա հարստության ճշմարիտ չափերը պարզվեցին միայն այն բանից հետո, երբ մենք ծանոթացանք արժեթղթերի հետ։ Ժառանգության ընդհանուր գումարը հասնում է մեկ միլիոնի։

― Աստվա՜ծ իմ։ Իսկապես, ի սեր նման վիթխարի խաղչեքի արժե համարձակ խաղի մեջ մտնել։ Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր։ Ենթադրենք, թե մեր երիտասարդ բարեկամին մի բան պատահի․․․ Հաճելի վարկած չէ, բայց դուք ինձ ներեցեք։ Այդ դեպքում ո՞վ է ժառանգելու կալվածքը։

― Քանի որ սըր Չարլզի կրտսեր եղբայրը՝ սըր Ռոջերը մահացել է ամուրի, Բասկերվիլ֊հոլլը կանցնի հեռավոր ազգականներին՝ Դեսմոնդներին։ Ջեյմս Դեսմոնդը արդեն երիտասարդ չէ։ Նա հոգևորական է և բնակվում է Վեստմոռլենդում։

― Շնորհակալ եմ ձեզանից։ Բոլոր այս մանրամասները արտակարգ հետաքրքիր են։ Իսկ դուք առիթ ունեցե՞լ եք հանդիպելու Ջեյմս Դեսմոնդին։

― Այո, նա մի անգամ եկավ սըր Չարլզի մոտ։ Նա հույժ հարգարժան արտաքինով ու անբասիր ապրելակերպի մի մարդ է։ Հիշում եմ, որ սըր Չարլզը կամենում էր ապահովել նրան, բայց նա կտրականապես հրաժարվեց, չնայած բոլոր հորդորներին։

― Եվ այդպիսի համեստ մարդը կարող է ժառանգել սըր Չարլզի ողջ կարողությո՞ւնը։

― Նրան կանցներ միայն կալվածքը, քանի որ այն տոհմական է համարվում, իսկ դրամը նա կստանար միայն այն դեպքում, եթե այժմյան տերը չտնօրինի դա որևէ այլ եղանակով, որը լիովին հնարավոր է, քանզի սըր Հենրին ազատ է ժառանգության հետ վարվելու ըստ իր անձնական հայեցողության։

― Իսկ դուք կտակն արդեն կազմե՞լ եք, սըր Հենրի։

Ոչ, միստր Հոլմս, դրա ժամանակը չէր։ Չէ՞ որ ես միայն երեկ եմ իմացել գործերի վիճակի մասին։ Բայց և այնպես, գտնում եմ, որ դրամը չի կարելի անջատել կալվածքից ու տիտղոսից։ Ճիշտ նույնպիսի կարծիքի էր նաև դժբախտ հորեղբայրս։ Մի՞թե Բասկերվիլ֊հոլլի տերը կարող է իր տոհմի անցյալի փառքը վերականգնել, եթե դրա համար միջոցներ չունենա։ Ո՛չ, որտեղ տունն է ու հողը, այնտեղ էլ պիտի լինի դրամը։

― Միանգամայն ճիշտ է։ Եվ այսպես, սըր Հենրի, ես ևս գտնում եմ, որ դուք առանց ձգձգումների պետք է մեկնեք Դեվոնշիր, բայց մի վերապահությամբ․ ոչ մի դեպքում չպետք է մենակ մեկնեք։

― Դոկտոր Մորտիմերը վերադառնում է ինձ հետ։

― Բայց պրակտիկան շատ ժամանակ է խլում դոկտոր Մորտիմերից, և հետո նա ապրելու է Բասկերվիլ֊հոլլից մի քանի մղոնի վրա։ Ոչ, դոկտորը իր ողջ ցանկությամբ հանդերձ ձեզ օգնել չի կարող։ Դուք պետք է ձեզ հետ վերցնեք հավատարիմ այնպիսի մեկին, սըր Հենրի, որը մշտապես ձեզ հետ լինի։

― Միստր Հոլմս, մի՞թե կհամաձայնեք ինքներդ գալ։

― Եթե գործը ճգնաժամային բնույթ ստանա, ես որևէ կերպ կհասնեմ ձեզ, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ իմ ծավալուն պրակտիկան ու մշտական հարցումները, որ ամեն կողմից տեղում են գլխիս, թույլ չեն տալիս անորոշ ժամանակով մեկնել Լոնդոնից։ Հիմա, օրինակ, Անգլիայի ամենահարգարժան դեմքերից մեկը գտնվում է շանտաժիստի ձեռքում, և միայն ես կարող եմ կանխել սպառնացող աղետը։ Ո՛չ, ես ոչ մի կերպ չեմ կարող մեկնել Դարթմուր։

― Իսկ ձեր փոխարեն ո՞ւմ խորհուրդ կտայիք։

Հոլմսը ձեռքը դրեց ուսիս։

― Եթե բարեկամս համաձայնի, ապա ահա մի մարդ, որին կարելի է ծանր պահին վստահել։ Ես այդ բանում համոզվել եմ սեփական փորձով։

Այդ առաջարկը ձյան հյուսի պես փլվեց գլխիս, բայց Բասկերվիլն արդեն ջերմորեն թոթվում էր ձեռքս, չսպասելով իմ պատասխանին։

― Որքա՜ն սիրալիր եք, դոկտոր Ուոթսն, ― բացականչեց նա։ ― Դուք հո տեսնում եք, թե ես ինչպիսի դրության մեջ եմ, իսկ գործի հանգամանքները ծանոթ են ձեզ ինձանից ոչ վատ։ Եթե դուք գաք Բասկերվիլ֊հոլլ ու ապրեք ինձ հետ, ես այդ երբեք չեմ մոռանա։

Արկածները միշտ էլ ինձ համար ինչ֊որ հատուկ հմայք են ունեցել, իսկ Հոլմսի խոսքերը և այն աշխուժությունը, որով բարոնետը արձագանքեց նրա առաջարկությանը, անչափ շոյեցին ինքնասիրությունս։

― Ես հաճույքով կգամ Բասկերվիլ֊հոլլ և չեմ ափսոսա ժամանակը, ― պատասխանեցի ես։

― Դուք մանրամասն հաշվետվություններ կուղարկեք ինձ, ― ասաց Հոլմսը։ ― Ամենավտանգավոր պահին, ― իսկ դա անպայման վրա կհասնի, ― ես կղեկավարեմ ձեր գործողությունները։ Կարծում եմ՝ մեկնումը կարելի է նշանակել շաբաթ օրը։

― Դա ձեզ հարմա՞ր է, դոկտոր Ուոթսն։

― Լիովին։

― Ուրեմն, եթե փոփոխություն չլինի, մեկնում ենք շաբաթ օրը տասն անց կեսի գնացքով, Պադինգտոնի կայարաից։

Վեր կացանք, պատրաստվելով հրաժեշտ տալ, երբ հանկարծ սըր Հենրին բացականչեց, հաղթական տեսքով պահարանի տակից դուրս հանելով բաց դարչնագույն կոշիկի թայը։

― Ահա՜ իմ կորուստը։

― Թող մյուս հանելուկներն էլ այսպես հեշտ լուծվեն, ― ասաց Հոլմսը։

― Բայց, այնուամենայնիվ, սա շատ տարօրինակ է, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։ ― Ես դեռ նախաճաշից առաջ խուզարկել եմ ամբողջ սենյակը։

― Ես էլ, ― ասաց Բասկերվիլը։ ― Բոլոր անկյունները տակն ու վրա արի, կոշիկը ոչ մի տեղ չկար։

― Ուրեմն, մեր նախաճաշելու ժամանակ միջանցքի սպասավորն է դրել այդտեղ։

Ուղարկեցին գերմանացու ետևից, բայց նա ոչինչ ասել չկարողացավ, հետագա հարցումներն էլ իզուր անցան։ Այդպիսով, արագորեն իրար հաջորդող ու ակնհայտորեն անհեթեթ այդ հանելուկների շարանին ավելացավ ևս մեկը։ Չխոսելով արդեն սըր Չարլզի ողբերգական մահվան մասին, մեր առջև ձգվում էր անբացատրելի դեպքերի ամբողջ մի շղթա, դեպքեր, որոնք կատարվել էին ընդամենը երկու օրվա ընթացքում․ լրագրի կտրտվածքներից կազմված նամակը, կառքի մորուքավոր անծանոթը, սկզբում նոր, դարչնագույն, ապա հին, սև կոշիկների կորուստը և այժմ դարչնագույնի երևան գալը։

Բեյքր֊ստրիտի ճանապարհին Հոլմսը լուռ նստած էր կառքում․ դատելով նրա կիսված հոնքերից ու լարված հայացքից, փորձում էր, ինչպես և ես, ի մի բերել այդ բոլոր տարօրինակ և, ասես, անհարիր փաստերը։ Ամբողջ օրն ու երեկոն նա անցկացրեց իր աշխատասենյակում՝ ընկղմված ծխի խիտ քուլաների ու մտածմունքների մեջ։

Ճաշից առաջ երկու հեռագիր հանձնեցին մեզ։ Առաջինում ասված էր․

«Շրջեցի քսաներեք հյուրանոցներ դժբախտաբար «Թայմսի» կտրտված համար չգտա Քարթրայթ»։

― Ահա և մեկեն երկու թել կտրվեց, Ուոթսն։ Չկա ավելի լավ բան, քան այն գործերը, երբ ասես բոլորը խոսքները մեկ են արել քո դեմ։ Հենց այդ ժամանակ էլ սկսում ես տաքանալ։ Ինչ արած, գնանք երրորդ հետքով։

― Դուք դեռևս պահեստում ունեք նաև կառապանին։

― Միանգամայն ճիշտ է։ Գրանցումների գրասենյակում ես հարցրել եմ նրա ազգանունն ու հասցեն և ամենևին չեմ զարմանա, եթե հենց հիմա այնտեղից պատասխան ստանանք։

Ղողանջող զանգը ազդարարեց այն մասին, ինչը նույնիսկ գերազանցեց Հոլմսի բոլոր սպասելիքները․ աշխատասենյակի դռան մեջ հայտնվեց բարձրահասակ մի տղամարդ, ըստ երևույթին, հենց ինքը կառապանը։

― Գրասենյակում ինձ ասացին, որ էս հասցեով հարցրել են երկու հազար յոթ հարյուր չորս համարի կառքի կառապանին, ― սկսեց նա։ ― Ես արդեն յոթերորդ տարին է, ինչ աշխատում եմ, և մինչև հիմա ոչ մի բողոք չեմ լսել։ Արի, մտածեցի, ինքս գնամ, թող երեսիս ասեն, թե ինչում եմ մեղավոր։

― Դուք ոչ մի բանում մեղավոր չեք, սիրելիս, ― ասաց Հոլմսը։ ― Ընդհակառակը, ես ձեզ կես սովերեն կվճարեմ, միայն ճիշտ պատասխանեցեք իմ հարցին։

― Մարդ էնպես էլ չի իմանում՝ որտեղ կկորցնի, որտեղ կգտնի, ― քմծիծաղեց կառապանը։ ― Սըր, իսկ ի՞նչ եք ուզում։

― Ամենից առաջ ձեր ազգանունն ու հասցեն, եթե նորից հարկավոր կլինեք ինձ։

― Ջոն Քլեյթոն, Բոռոուում, Թարպի֊ստրիտ, համար երեք։ Կառքը կանգնում է Շիպլի֊Յարդում, Վաթերլոոյի կայարանի մոտ։

Շերլոկ Հոլմսը գրեց այդ ամենը։

― Իսկ հիմա, Քլեյթոն, պատմեցեք ձեր ուղևորի մասին, որը այսօր առավոտյան ժամը տասին հսկում էր այս տունը, իսկ հետո Ռիջենտ֊ստրիտով հետևեց երկու ջենտլմենների։

Կառապանը զարմանքով նայեց Հոլմսին և, ըստ երևույթին, մի փոքր վարանեց։

― Ի՞նչ պատմեմ, երբ դուք ինձանից էլ լավ գիտեք, ― պատասխանեց նա։ ― Իմ ուղևորն ասաց, որ ինքը խուզարկու է ու պատվիրեց ճշատախոսել այդ մասին։

― Դե ահա թե ինչ սիրելիս, այստեղ խնդիրը շատ լուրջ է, և եթե սկսեք որևէ բան թաքցնել, ապա կարող եք տհաճ պատմության մեջ ընկնել։ Ուրեմն, նա իրեն խուզարկո՞ւ անվանեց։

― Այո, սըր։

― Իսկ ե՞րբ հայտնեց այդ մասին։

― Երբ վճարում էր։

― Իսկ էլի որևէ բան ասա՞ծ։

― Ասաց իր ազգանունը։

Հոլմսը հաղթական մի հայացք նետեց ինձ վրա։

― Ի՞ր ազգանունը։ Բավական անզգույշ քայլ է նրա կողմից։ Ուրեմն, ի՞նչ էր նրա անունը։

― Նրան կոչում են միստր Շերլոկ Հոլմս, ― ասաց կառապանը։

Կառապանի պատասխանը տառացիորեն շանթահարեց բարեկամիս։ Կյանքումս նրան այդպիսի շփոթված վիճակում չէի տեսել։ Մի երկու րոպե նա չէր կարողանում որևէ բառ արտասանել, ապա բարձրաձայն քրքջաց։

― Հարվա՜ծ, Ուոթսն։ Դիպուկ հարված, ― ասաց նա։ ― Սուսերն այնպիսի հակառակորդի ձեռքում է, որն ինձ չի զիջում ո՛չ արագության, ո՛չ ճշգրտության մեջ։ Այս անգամ նա ինձ մատի վրա խաղացրեց։ Ուրեմն, նրան կոչում են Շերլոկ Հոլմս, այո՞։

― Այո՛, սըր, նա ինձ այդպես ասաց։

― Հոյակա՜պ է։ Հիմա պատմեք, թե այդ ուղևորին որտե՞ղ վերցրեիք և հետո ի՞նչ եղավ։

― Նա ինձ ձեն տվեց առավոտը ինն անց կեսին, Թրաֆալգար պուրակի մոտ։ Ասաց՝ ես խուզարկու եմ և երկու գինեյ խոստացավ, թե որ ճշտորեն կատարեմ հրամանները ու ոչ մի բանի մասին չհարցնեմ։ Դե ինչ, էդպիսի փողից չեն հրաժարվում։ Ես նրան տարա «Նորթումբերլեն» հյուրանոցի մոտ ու կանգնեցի։ Հետո էնտեղից դուրս եկան երկու ջենտլմեն, բորսայից կառք կանչեցին ու եկան էս կողմերը, ձեր փողոցը։

― Ահա հենց այս տան մո՞տ, ― հարցրեց Հոլմսը։

― Կարող է պատահել, էդ արդեն իմ ուղևորից պիտի հարցնել, նա ավելի լավ գիտի։ Նա ինձ պատվիրեց կանգնել մոտավորապես թաղամասի մեջտեղում, ու մենք էնտեղ էլի մոտ մի ժամ ու կես սպասեցինք։ Հետո էն երկու ջենտլմենները անցան մեր մոտով, ու մենք նրանց ետևից շարժվեցինք։ Բեյքր ստրիտով, թեքվեցինք դեպի․․․

― Ես այդ գիտեմ, ― ասաց Հոլմսը։

― Իսկ երբ դուրս եկանք Ռիջենթ֊ստրիտ, նա բարձրացրեց վերևի լուսամուտն ու ձեն տվեց․ «Քշեք Վաթերլոոյի կայարան»։ Ես մտրակեցի իմ զամբիկին, ու տասը րոպեից մենք տեղ հասանք։ Էդտեղ նա տվեց ինձ երկու գինեյ, չխաբեց, ու գնաց դեպի կայարան։ Իսկ վերջում շուռ եկավ ու ասաց․ «Երևի ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ում էիք տանում։ Շերլոկ Հոլմսին»։ Ահա թե էդ բոլորը ոնց եղավ։

― Այդպես, հասկանում եմ։ Եվ այլևս նրան չե՞ք տեսել։

― Չէ, էլ չեմ տեսել։

― Իսկ հիմա նկարագրեք այդ միստր Շերլոկ Հոլմսի արտաքինը։

Կառապանը ծոծրակը քորեց։

― Էդ էնքան էլ հեշտ բան չի։ Նա կլիներ էսպես քառասունի մոտ, միջահասակ, մի քիչ ձեզնից ցածր, սըր։ Մաքուր հագնված, սև, լեն մորուքով, իսկ երեսը գունատ։ Էլ ուրիշ բան չեմ կարող ասել։

― Աչքերն ի՞նչ գույնի էին։

― Այ, էդ մեկը չեմ նկատել։

― Ուրիշ ոչինչ չե՞ք հիշում։

― Չէ, սըր։

― Դե լավ, ահա ձեր կես սովերենը։ Իսկ մյուս կեսը կստանաք, եթե այդ մարդու մասին էլի որևէ բան իմանաք։ Հաջողություն։

― Բարի առողջություն, սըր։ Շնորհակալ եմ։

Ջոն Քլեյթոնը խնդմնդալով դուրս գնաց, իսկ Հոլմսը թոթվեց ուսերն ու հիասթափված ժպիտով դարձավ ինձ․

― Երրորդ թելն էլ չդիմացավ, ― ասաց նա։ ― Այժմ բարի եղեք ամեն ինչ սկսել սկզբից։ Այ քեզ խորամանկ սատանա՜։ Իմացել է մեր տան համարը, իմացել է, որ սըր Հենրի Բասկերվիլը եկել է այստեղ խորհրդի, նկատել է ինձ Ռիջենթ֊ստրիտում, գլխի է ընկել, որ կառքի համարը նշված է և որ կառապանին կփնտրեն֊կգտնեն ու որոշել է ձեռ առնել ինձ։ Լավ հիշեցեք խոսքս, Ուոթսն, այս անգամ մենք գործ ունենք արժանավոր հակառակորդի հետ։ Լոնդոնում ես պարտություն կրեցի։ Հույս ունենանք, որ Դևոնշիրում դուք կորցրածը ետ կբերեք։ Բայց և այնպես ինձ շատ է անհանգստացնում այս բանը։

― Ի՞նչը։

― Ձեր մեկնումը։ Շատ վատ գործ է, Ուոթսն։ Վատ ու վտանգավոր։ Եվ որքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի քիչ է դուր գալիս ինձ։ Ծիծաղեցե՛ք, բարեկամս, ծիծաղեցե՛ք, բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք ողջ֊առողջ վերադառնաք Բեյքր֊ստրիտ։

==Գլուխ VI Բասկերվիլ֊հոլլ==

Սըր Հենրի Բասկերվիլն ու դոկտոր Մորտիմերը իրենց բոլոր գործերն ավարտեցին նշանակված օրը, և մենք, ինչպես պայմանավորված էր, մեկնեցինք Դևոնշիր։ Ուղեկցելով ինձ կայարան՝ Շերլոկ Հոլմսը ամբողջ ճանապարհին ողջերթի ցուցմունքներ ու խորհուրդներ էր տալիս։

Ես ձեզ չեմ ասի, թե ում եմ կասկածում և ինչպիսի ենթադրություններ ունեմ, Ուոթսն, որպեսզի ձեզ մոտ կանխակալ կարծիք չստեղծվի, ― ասաց նա։ Ինձ մանրակրկիտ շարադրված փաստեր են հարկավոր, որոնք ես ինքս կհամադրեմ։

― Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ― հարցրի ես։

― Այն ամենը, ինչ այս կամ այն կերպ առնչվում է այդ գործին, հատկապես երիտասարդ Բասկերվիլի և նրա հարևանների հարաբերությունները, իսկ եթե որևէ նոր բան իմանաք սըր Չարլզի մահվան մասին, ապա դա էլ նշեք։ Վերջին օրերի ընթացքում ես որոշ տեղեկություններ հավաքել եմ, բայց դժբախտաբար, արդյունքներով չեմ կարող պարծենալ։ Ինձ հաջողվեց պարզել միայն մի բան․ մերձավոր ժառանգորդը՝ միստր Ջեյմս Դեսմոնդը, իսկապես, հիանալի մարդ է՝ հույժ պատկառելի տարիքի, այնպես որ սրանք նրա դավերը չեն։ Կարծում եմ, որ մենք հետագայում կարող ենք վստահորեն չզբաղվել նրանով։ Ուրեմն, մնում են միայն այն մարդիկ, որոնք սըր Հենրիի անմիջական շրջապատն են ներկայացնում։

― Իսկ ավելի լավ չի՞ լինի միանգամից ազատվել Բերիմոռներ զույգից։

― Ո՛չ մի դեպքում։ Ավելի կոպիտ սխալ դժվար է թույլ տալ։ Եթե նրանք ոչնչում մեղավոր չեն, դա դաժան անարդարություն կլինի, իսկ եթե մեղավոր են, ապա հետո նրանց չես գտնի։ Ո՛չ, ո՛չ։ Թող այդպես էլ կասկածի տակ մնան։ Հետո, եթե չեմ սխալվում, այնտեղ մի ձիապան կա, երկու ֆերմեր, մեր բարեկամ դոկտոր Մորտիմերը, ըստ երևույթին, անբասիր ազնվության տեր մի մարդ, և նրա կինը, որի մասին մեզ ոչինչ հայտնի չէ։ Չմոռանաք նաև բնախույզ Սթեփլտոնին քրոջ հետ, որը, ինչպես ասում են, հույժ հմայիչ երիտասարդ կին է։ Հետո գալիս են միստր Ֆրեկլենդը Լեֆթեր֊հոլլից՝ նույնպես անծանոթ անձնավորություն է, և երկու֊երեք ուրիշ հարևաններ։ Ահա այն մարդիկ, որոնք պետք է գտնվեն ձեր հսկողության տակ։

― Կջանամ չխայտառակվել։

― Զենք վերցրե՞լ եք։

― Այո՛, կարծում եմ, այն ավելորդ չի լինի։

― Անկասկած։ Ատրճանակը պահեք ձեզ մոտ գիշեր֊ցերեկ՝ և ոչ մի վայրկյան չթուլացնելով զգոնությունը։

Մեր բարեկամներն արդեն հասցրել էին առաջին կարգի տոմսեր ձեռք բերել և կառամատույցում մեզ էին սպասում։

― Ո՛չ, ո՛չ մի նոր բան, ― ասաց դոկտոր Մորտիմերը, պատասխանելով բարեկամիս հարցին։ ― Կարող եմ միայն երդվել, որ վերջին երկու օրը մեզ չեն հետևել։ Մենք ամբողջ ժամանակ հիշում էինք այդ մասին, և մեր ուշադրությունից ոչ ոք չէր կարող վրիպել։

― Հուսով եմ, որ դուք այս օրերին անբաժան էիք։

― Այո, բացառությամբ երեկվանից։ Ինձ մոտ այդպես է ընդունված՝ քաղաք գալուն պես ամբողջ մի օր նվիրել հետաքրքրություններիս, և երեկ ես վիրաբուժական քոլեջի թանգարանում էի։

― Իսկ ես գնացի այգի՝ աչք ածելու զբոսնողներին, ― ասաց Բասկերվիլը։ ― Ամեն ինչ բարեհաջող անցավ։

― Այնուամենայնիվ, դա ձեր կողմից անխոհեմ քայլ է, ― խոժոռվելով ասաց Հոլմսը և գլուխն օրորեց։ Սըր Հենրի, ես ձեզ խնդրում եմ դուրս չգալ առանց ուղեկցորդի, այլապես փորձանքի կգաք։ Ձեր մյուս կոշիկը գտա՞ք։

― Ոչ սըր, այն անհետ կորավ։

― Ահա թե ի՜նչ։ Հետաքրքի՜ր է։ Դե, հաջողություն, ― ավելացրեց նա, երբ գնացքը շարժվեց։ ― Սըր Հենրի, հիշեցեք տարօրինակ ավանդության հրահանգները, որ դոկտոր Մորտիմերը կարդաց մեզ, և զգուշացեք գիշերով դուրս գալ տորֆային ճահիճները, երբ չար ուժերն են տեր ու տնօրինություն անում։

Ես դուրս նայեցի պատուհանից ու հեռվում նկատեցի Հոլմսի բարձր, նիհարավուն կերպարանքը։ Նա անշարժ կանգնած էր կառամատույցում և նայում էր հեռացող գնացքի ետևից։

Մենք շատ արագ էին ընթանում, և ես ինձ շատ լավ էի զգում։ Զննում էի իմ ուղեկիցներին և զվարճանում դոկտոր Մորտիմերի սպանիելով։ Երկու֊երեք ժամից հետո երկաթգծի երկայնքով ձգվող հողը մուգ շագանակագույնից փոխվեց կարմրի, աղյուսն իր տեղը զիջեց գրանիտին, իսկ ցանկապատված փարթամ մարգագետինները, ուր շեկ կովերը պոկոտում էին հյութալի խոտը, վկայում էին այն մասին, որ կլիման այս տեղերում, օդի խոնավությամբ հանդերձ, զգալիորեն ավելի լավ է, քան արևելքում։

Երիտասարդ Բասկերվիլը չէր հեռանում պատուհանից և ուրախ բացականչություններ էր արձակում հարազատ դևոնշիրյան բնանակարների տեսարանից։

― Ո՜ւր ասես, որ չեմ եղել այստեղից հեռանալուց հետո, դոկտոր Ուոթսն, ― ասաց նա։ ― Բայց և այնպես, այս վայրերը ոչ մեկի հետ չեմ համեմատի։

― Ցույց տվեք մեզ այնպիսի դևոնշիրցու, որ չի հիանում իր Դևոնշիրով։

― Այստեղ բանը միայն Դևոնշիրը չէ, այլև մարդիկ, որոնք բնակվում են այնտեղ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Միայն մի հայացքը մեր բարեկամի կլոր գանգին բավական է, որպեսզի հայտնաբերենք նրա կելտական ծագումը՝ իր խանդավառ ու բուռն զգացմունքներով հանդերձ։ Հանգուցյալ սըր Չարլզը գանգի միանգամայն հազվագյուտ կառուցվածք ուներ՝ կիսով չափ գալլական, կիսով չափ՝ իբերիական։ Սըր Հենրի, բայց ախր դուք, կարծեմ, մանկությունից չեք տեսել Բասկերվիլ֊հոլլը։

― Ես այն երբեք չեմ տեսել, որովհետև մենք ապրում էինք մի փոքրիկ քոթեջում, հարավային ծովափին։ Երբ հայրս մեռավ, ես տասներեքի մեջ էի և անմիջապես մեկնեցի Ամերիկայի մեր բարեկամների մոտ։ Այս տեղերը ինձ համար գրեթե նույնքան նոր են, որքան և դոկտոր Ուոթսնի, և ես պարզապես չեմ դիմանում, թե վերջապես ե՞րբ են երևալու տորֆային ճահիճները։

― Ահա թե ի՜նչ։ Այդ դեպքում ձեր ցանկությունը կատարված է, կարող եք հիանալ նրանցով, ասաց դոկտոր Մորտիմերը՝ ցույց տալով պատուհանից դուրս։

Հեռվում, արոտավայրերի կանաչ քառակուսիներից այն կողմ, ասես երազի ֆանտաստիկ տեսիլ, երևաց ատամնավոր գագաթով տրտում, գորշ մի բլուր։ Բասկերվիլը նայում էր շարունակ, և այդ ծարավ հայացքը խոսում էր այն մասին, թե նրա համար որքան շատ բան է նշանակում առաջին ծանոթությունը այն մռայլ երկրամասի հետ, որտեղ իրեն արյունակից մարդիկ իշխում էին այդքան երկար ժամանակ և իրենցից հետո այդքան խոր հետքեր են թողել։ Սպորտային կոստյումով և ակնհայտ ամերիկյան արտասանությամբ այդ երիտասարդը նստել էր կողքիս անհրապույր երկաթուղային վագոնում և, այնուամենայնիվ, նայելով նրա թուխ, արտահայտիչ դեմքին, ես նրա մեջ տեսնում էի այն անսանձ ու տիրական մարդկանց ճշմարիտ շառավղին։ Թավ հոնքերը, նուրբ ռունգերն ու մեծ֊մեծ խաժ աչքերը վկայում էին նրա հպարտության, խիզախության և ուժի մասին։ Եթե անհրապույր տորֆային ճահիճները մեզ դեմ առ դեմ կանգնեցնեն դժվարին ու վտանգավոր խնդրի հետ, ապա հանուն այդպիսի մարդու կարելի է շատ բան անել, որովհետև նա համարձակորեն քեզ հետ կկիսի ամեն մի վտանգ։

Գնացքը կանգ առավ փոքրիկ, խուլ մի կայարանում, և մենք դուրս եկանք վագոնից։ Ցածրիկ, սպիտակ ցանկապատի ետևում կանգնած էր երկու ամրակազմ ձիուկներ լծած կառքը։ Ըստ երևույթին մեր գալուստը այստեղ մեծ իրադարձություն էր, քանի որ թե՛ կայարանի պետը, թե՛ բեռնակիրները շրջապատեցին մեզ՝ առաջարկելով իրենց ծառայությունը։ Դա համակրելի գյուղական բնակավայր էր, բայց, ի զարմանս ինձ, կառամատույցի ելքի մոտ տեսա մուգ համազգեստով երկու զինվորի, որոնք կանգնած էին՝ հենված կարաբիններին և ակնապիշ նայում էին մեզ։ Կառապանը, անճոռնի մի տղա՝ սուր դեմքով, հանեց գլխարկը, ողջունելով սըր Հենրի Բասկերվիլին, և մի քանի րոպե հետո մենք արդեն սլանում էինք լայն սպիտակ ճանապարհով։ Նրա երկու կողմում տարածվում էին արոտավայրերի կանաչ լանջերը, սրածայր տանիքներով տնակները նայում էին խիտ սաղարթի միջից, բայց առջևում, այդ խաղաղ, արևով ողողված վայրերից այն կողմ, երեկոյան երկնքի հորիզոնում սևին տալով, նշմարվում էր չարագուշակ բլուրների սուր գագաթներով ընդհատվող տորֆային ճահիճների մռայլ գիծը։

Կառքը թեքվեց կողքի ճանապարհը, և մենք սկսեցինք վեր բարձրանալ խոր անվահետքերով։ Դրանք բացվել էին հարյուրամյակներ առաջ՝ բարձր թմբերի միջև, որոնց վրա աճել էին մսեղ ձիաձետն ու խոնավ մամուռը։ Բրոնզի փայլ արձակող ձարխոոտերն ու մոշի տերևները պսպղում էին մայր մտնող արևի ճառագայթներից։ Շարունակելով վերելքը, մենք անցանք քարե նեղ կամրջակով։ Աղմկոտ գետակն արագ թռչում էր գորշ գլաքարերի միջով, փրփուր թքելով նրանց երեսին։ Ե՛վ ճանապարհը, և՛ գետակը ոլորվում էին խիտ կաղնիներով ու սոճիներով ծածկված դաշտավայրով։

Ճամփի յուրաքանչյուր ոլորանում Բասկերվիլը հիացական բացականչություններ էր արձակում, հետաքրքրությամբ դիտելով շուրջը և անհամար հարցեր տեղալով մեր գլխին։ Նրա կարծիքով այստեղ ամեն ինչ հրաշալի էր, բայց ես չէի կարողանում ազատվել տխրությունից, որով համակել էին ինձ աշնան պարզորոշ հետքերը կրող արոտավայրերն ու բլրակները։ Դեղին տերևները թափվում էին ցած և, ճախրելով, գորգով ծածկում արահետները։ Մեր կառքի անիվների թխկթխկոցը կամաց֊կամաց մարեց, կորավ փտող խոտերի խիտ շերտում։ «Բնությունը թախծալի ընծաներ է նետում Բասկերվիլ֊հոլլի նոր տիրոջ ոտքերի տակ», ― մտածեցի ես։

― Նայե՜ք, ― հանկարծ բացականչեց դոկտոր Մորտիմերը։ ― Այդ ի՞նչ է։

Մեր առջև բարձրանում էր հավամրգի թփերով ծածկված թեք մի բլրակ՝ ի նշան տորֆային ճահիճների մոտիկության։ Այդ բլրակի գագաթին, ասես պատվանդանին կանգնած ձիու արձան, պարզ գծագրվում էր հրացանը պատրաստ պահած մի հեծյալ։ Նա դիտում էր ճանապարհը, որով մենք գնում էինք։

― Փերկինս, սա ի՞նչ է նշանակում, ― հարցրեց Դոկտոր Մորտիմերը։

Մեր կառապանը նստիքի վրա շրջվեց։

― Պրինսթաունի բանտից բանտարկյալ է փախել, սըր։ Ահա արդեն երրորդ օրն է, ինչ նրան փնտրում են։ Պահակներ են կարգել բոլոր ճանապարհներին, բոլոր կայարաններում, բայց առայժմ ապարդյուն։ Էստեղի ժողովուրդը շատ դժգոհ է դրանից, սըր։

― Ինչո՞ւ։ Չէ որ նրան, ով հետքը ցույց կտա, հինգ ֆունտ պարգև է սպասում։

― Էդ էդպես է, սըր, միայն թե հինգ ֆունտի վրա հույս դնելը զուր է, իսկ որ նա կոկորդդ կկտրի՝ էդ ավելի ստույգ է։ Էդպիսի մարդը ոչ մի բանի առաջ չի կանգնի, էդ հո մանր֊մունր գող չի։

― Իսկ ո՞վ է նա։

― Սելգենը, որը մարդ է սպանել Նոթինգհիլում։

Ես լավ էի հիշում Սելգենի գործը, որովհետև ժամանակին Շերլոկ Հոլմսը զբաղվել էր դրանով՝ հետաքրքրվելով այն դաժանությամբ, որով կատարվել էր սպանությունը, և աննպատակ գազանության կնիքով, որ հատուկ էր այդ հրեշի բոլոր գործողություններին։ Ոճրագործությունն այնքան հրեշավոր էր, որ դատավորների մոտ կասկած առաջացավ Սելգենի առողջ բանականության մասին, ուստի մահապատիժը փոխարինեցին բանտով։

Կառքը բարձրացավ բլրակի վրա, և մեր առջև փռվեցին տորֆային ճահիճների հսկայական տարածությունները՝ տեղ֊տեղ երևացող ժայռաբեկորների դոլմեններով<ref>Դոլմեններ ― քարե դարի դամբարաններ</ref> ու քարե սյուներով։ Այնտեղից փչող սառը քամին թափանցեց մինչև մեր ոսկորները։ Այնտեղ, այդ ճահիճների մռայլ հարթության վրա, մարդակերպ սատանան վայրի գազանի պես պառկել էր իր որջում, սրտում փայփայելով ատելությունը մարդկանց հանդեպ, որոնք իրեն վտարել էին իրենց հասարակությունից։ Միայն այդ էր պակասում, որպեսզի խորացվեր այն մռայլությունը, որ թաքնված էր մեր առջև փռված լերկ անապատում, սրընթաց քամու և մթնող երկնքի մեջ։ Նույնիսկ Բասկերվիլը լռեց ու ավելի կիպ փաթաթվեց վերարկուով։

Արգավանդ վայրերը մնացին ետևում և մեզնից ցած։ Ետ նայեցինք՝ մայր մտնող արևի շողերը վազող առվակները վերածել էին ոսկե ժապավենների և վառվում էին հերկած հողի ակոսներում ու խիտ մացառուտներում։ Ճանապարհը, որ հսկայական գլաքարերով կտրում֊անցնում էր կարմրա֊ձիթագույն ոլորանները, դառնում էր ավելի ու ավելի լքված ու անհրապույր։ Ժամանակ առ ժամանակ մեր առջև հայտնվում էին քարե ցանկապատներով քոթեջներ, որոնց ժլատ ուրվագծերը նույնիսկ բաղեղը չէր մեղմացնում։ Իսկ հետո մեր աչքի առջև բացվեց խոր ափսեի նման հարթավայրը՝ դարեր շարունակ այնտեղ փոթորկվող քամուց արմատախիլ արված ու թեքված աղքատիկ կաղնիներով ու սոճիներով։ Ծառերից վեր բարձրանում էին երկու բարձր, նեղ աշտարակներ։ Մեր կառապանը մտրակով ցույց տվեց դրանք։

― Բասկերվիլ հոլլ, ― ասաց նա։

Կալվածքի տերը հասակով մեկ կանգնեց կառքում, այտերը կարմրեցին, աչքերը բռնկվեցին կրակով։ Մի քանի րոպեից մենք մոտեցանք զարդանախշ չուգունե դարպասներին՝ երկու մամռապատ սյուներով, որոնք պսակվում էին վարազների գլուխներով՝ Բասկերվիլների գերբով։ Դռնապանի քարե տնակը խարխուլ էր, մերկացած փայտամածով, բայց նրա առջևում բարձրանում էր մի նոր, դեռևս անավարտ շինություն՝ սըր Չարլզի հարավաֆրիկյան ոսկու առաջին արգասիքը։

Դարպասի ետևում երկշարք ձվում էին հին, բարձր ծառեր․ նրանց ճյուղերը մեր գլխավերևում միահյուսվել էին՝ կիսախավար կամար կապելով։ Անիվների թխկթխկոցը նորից սուզվեց տերևների խշրտոցի մեջ։ Բասկերվիլը ցնցվեց, դիտելով երկար, մութ ծառուղու բացվածքը, որի վերջում երևում էին տան խաբուսիկ ուրվագծերը։

― Դա այստե՞ղ է պատահել, ― կամացուք հարցրեց նա։

― Ո՛չ, ո՛չ, կարմրածառի ծառուղում։ Դա տան մյուս կողմում է։

Երիտասարդ ժառանգը մի մռայլ հայացք գցեց իր շուրջը։

― Ինձ բնավ չի զարմացնում, որ, ապրելով այստեղ, հորեղբայրս շարունակ սպասել է ինչ֊որ աղետի, ― ասաց նա։ ― Այստեղ ով ասես կհամակվի վախով։ Սպասեցեք, կես տարի չանցած ես այստեղ էլեկտրականություն կանցկացնեմ, և դուք չեք ճանաչի այս վայրերը։ Մուտքի մոտ կվառվեն Էդիսոնի ու Սվանի<ref>Սվան ― էլեկտրական լամպի գյուտարարներից մեկը</ref> լապտերները՝ յուրաքանչյուրը հազար մոմանոց։

Ծառուղու ետևում բացվեց լայն սիգամարգը։ Շրջանցելով այն, մենք մոտեցանք տանը։ Աղջամուղջի մեջ ես նկատեցի միայն զանգվածեղ ճակատամասը և տեռասը։ Ամեն ինչ պատած էր բաղեղով, որից ազատ էին միայն պատուհանների խոռոչներն ու ձվաձև զինանշանները։ Երկու հինավուրց ատամավոր հրակնատներով աշտարակները վեր էին խոյանում շինության այդ մասի վրա։ Աջից ու ձախից դրանց միանում էին հետագայում կառուցված սև գրանիտե երկու թեևերը։ Բազմաթիվ պատուհաններից աղոտ լույսը ծորում էր, ընկնում սիգամարգի վրա, բարձր ծխնելույզներով սրածայր թեք տանիքին կանգնած էր սև ծխի սյունը։

― Բարի գալուստ, սըր Հենրի։ Բարի եք եկել Բասկերվիլ֊հոլլ։

Բարձրահասակ մի մարդ դուրս եկավ տեռասի ստվերից ու բացեց կառքի դռնակը։ Հոլլի լուսավորված դռնի մեջ երևաց մի կնոջ ուրվանակար։ Նա նույնպես մոտեցավ մեզ ու օգնեց տղամարդուն ճամպրուկները իջեցնելու։

― Սըր Հենրի, դուք չե՞ք առարկի, եթե ես ուղղակի տուն գնամ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Կինս ինձ է սպասում։

― Մնացեք մեզ հետ ճաշելու։

― Ոչ, իսկապես չեմ կարող։ Հավանաբար, շատ էլ գործեր կուտակված կլինեն։ Ես ինքս հաճույքով տունը ցույց կտայի ձեզ, բայց այդ բանը Բերիմոռը ինձանից լավ կանի․ նա հիանալի ուղեցույց է։ Ողջ եղեք։ Եվ հիշեցեք․ երբ էլ պետք լինեմ, գիշեր, թե ցերեկ, չքաշվեք մարդ ուղարկել իմ ետևից։

Անիվների ձայնը կամաց֊կամաց լռեց ծառուղու խորքում, ծանր դուռը փակվեց մեր ետևից։

Հոլլը, որտեղ մենք հայտնվեցինք, շատ գեղեցիկ էր՝ ընդարձակ, բարձր, ժամանակի ընթացքում սևացած կաղնե հաստ գերաններով։ Չուգունե ցանցավոր հինավուրց բուխարիկում ճարճատում ու թշշում էին փայտերը։ Երկար ճամփին արդեն մրսած, ես և սըր Բասկերվիլը ձեռքներս պարզեցինք կրակին։ Հետո սկսեցինք զննել հոլլի կաղնե երեսպատումը, բարձր, նեղ լուսամուտը՝ գունավոր ապակիներով, եղջերուների գլուխներն ու պատերի զինանշանները, որոնք աղոտ նշմարվում էին ջահի ոչ պայծառ լույսի տակ։

― Ես հենց այսպես էլ պատկերացնում էի այս ամենը, ― ասաց սըր Հենրին։ ― Իսկական տոհմական բույն, ճիշտ չէ՞։ Պատկերացրեք միայն, չէ՞ որ իմ նախնիները ապրել են այս տանը հինգ դարերի ընթացքում։ Հենց որ հիշում ես այդ մասին, ակամայից հանդիսավոր տրամադրության մեջ ես ընկնում։

Նրա թուխ դեմքը վառվում էր տղայական հիացմունքով։ Նա կանգնել էր ջահից ընկնող լույսի օղակում, իսկ երկար ստվերներն ընկել էին պատերին և սև վարագույրների պես թանձրացել նրա գլխին։

Բերիմոռը ճամպրուկները տարավ սենյակները և, վերադառնալով, հարգալից խոնարհվեց մեր առջև, ինչպես վայել էր լավ վարժեցված ծառային։ Նա անթերի արտաքին ուներ՝ բարձրահասակ, ներկայանալի, լայնատարած սև մորուքով, որ ընդգծում էր գունատ, բարետես դեմքը։

― Կհրամայեք ճաշը մատուցե՞լ, սըր։

― Իսկ պատրա՞ստ է։

― Մի քանի րոպեից, սըր։ Տաք ջուրը ձեր սենյակներում է։ Ես և կինս երջանիկ կլինենք, սըր Հենրի, սկզբնական շրջանում մնալ այստեղ, բայց երևի նոր կարգերի օրոք ձեզ մեծ հաստիք կպահանջվի։

― Ի՞նչ նոր կարգեր։

― Ուզում եմ ասել, որ սըր Չարլզը մենավոր կյանք էր վարում, և մենք երկուսով լիովին կարողանում էինք սպասարկել նրան, իսկ դուք, սըր, հավանաբար, ավելի ազատ կապրեք, և հարկ կլինի ամեն ինչ կարգավորել նորովի։

― Ուրեմն, դուք և ձեր կինը ուզում եք վերջնահաշի՞վ ստանալ։

― Եթե միայն դա ձեզ որևէ անհանգստություն չի պատճառի։

― Բայց չէ՞որ ձեր նախնիները մի քանի սերունդների ընթացքում ապրել են Բասկերվիլ֊հոլլում։ Ես ամենևին չէի ցանկանա իմ առաջին իսկ քայլերից խզել ընտանեկան հինավուրց կապերը։

Ես ծառայապետի գունատ դեմքին հուզմունքի հետքեր նկատեցի։

― Ինձ ու կնոջս համար դա նույնպես հեշտ չէ, սըր։ Բայց, ճիշտն ասած, մենք շատ կապված էինք սըր Չարլզին և մինչև հիմա ոչ մի կերպ չենք կարողանում ուշքի գալ նրա մահից հետո։ Մեզ համար ծանր է այստեղ մնալը։ Այլևս չենք կարող այնպես զգալ մեզ Բասկերցիլ֊հոլլում, ինչպես առաջ։

― Եվ ի՞նչ եք պատրաստվում անել։

― Ես հուսով եմ, սըր, որ մեզ կհաջողվի որևէ գործ ձեռնարկել։ Չէ որ սըր Չարլզը մեզ չի մոռացել իր առատաձեռնությամբ։ Իսկ այժմ թույլ տվեք ցույց տալ ձեր սենյակները։

Հնամենի հոլլի վերևում ճաղերով շրջափակված վերնասրահն էր, դեպի որը տանում էր երկկողմանի սանդուղքը։ Այդտեղից ամբողջ շենքի երկարությամբ ձգվում էին երկու երկար միջանցքներ, որոնց վրա բացվում էին բոլոր ննջասենյակները։ Իմը Բասկերվիլի հետ նույն թևում է, համարյա դուռը դռան։ Այդ սենյակներն ավելի ժամանակակից էին, քան տան կենտրոնական մասը, իսկ լուսավոր պաստառներն ու բազում վառվող մոմերը անմիջապես մեղմեցին այն ծանր տպավորությունը, որ ստեղծվել էր Բասկերվիլ֊հոլլ գալուն պես։

Սակայն ներքևի հարկում գտնվող ճաշասենյակն ապշեցրեց մեզ իր մռայլ տեսքով։ Դա երկարավուն մի սենյակ էր՝ տնտեսական սեղանի համար փայտամածով, մի աստիճանով բաժանված այն մասից, որտեղ պետք է նստեին ցածր կոչման անձինք։ Հեռավոր ծայրում մենեստրելների դասերն էին։ Մեր գլխավերևում սևին էին տալիս հսկայական գերանները, որոնց ետևում երևում էր ծխապատ առաստաղը։ Շատ հնարավոր է, որ բոցավառ ջահերը, հինավուրց քեֆերի գունեղ ու կատաղի զվարճությունները մեղմել էին այդ սենյակի մռայլությունը, բայց այժմ, երբ այդտեղ լուսամփոփավոր միակ լամպի տակ նստել էինք երկու ջենտլմեն՝ ամբողջովին սևեր հագած, նրանց ձայները հնչում էին խուլ, և տրամադրությունները մի փոքր ընկած էին։ Նախնիների երկար շարանը ամենատարբեր հագուստներով սկսաց Եղիսաբեթ թագուհու դարաշրջանի ազնվատոհմիկից և վերջացրաց ռեգենտության ժամանակների պճնամոլով, պատերից նայում էին մեզ՝ ճնշելով մեզ իրենց լռությամբ։ Սեղանի բոլոր խոսակցությունը կարծես չէր ստացվում, և ես թեթևություն զգացի, երբ, ճաշն ավարտելով, մենք անցանք բիլիարդանոց՝ ծխելու, որը լիովին ժամանակակից մի սենյակ էր։

― Ինչ ասեմ, իրադրությունը այնքան էլ ուրախալի չէ, ― ասաց սըր Հենրին։ ― Իհարկե, այս ամենին կարելի է համակերպվել, բայց ես ինձ հիմա այնքան էլ լավ չեմ զգում։ Զարմանալի չէ, որ հորեղբայրս նյարդայնացել է, մենակ ապրելով այսպիսի տանը։ Դե ինչ, եկեք առանձնանանք։ Գուցե առավոտյան մեզ այստեղ այնքան էլ թախծալի չթվա։

Քնելուց առաջ ես բացեցի վարագույրն ու նայեցի պատուհանից դուրս։ Պատուհանը նայում էր շքամուտքի առջևի սիգամարգին, որից այն կողմ, քամուց օրորվելով, տնքում էին բարձր ծառերը։ Արագասահ ամպերի լուսածերպից երևաց լուսինը։ Նրա սառը փայլի մեջ, ծառերից այն կողմ նշմարվեց ժայռերի անհավասար պատն ու մռայլ ճահիճների երկար շղթան։ Ես ծածկեցի վարագույրը, համոզվելով, որ Բասկերվիլ֊հոլլից ստացած իմ վերջին տպավորությունը ոչնչով չի հակասում առաջինին։

Բայց պարզվեց, որ դա վերջինը չէ։ Չնայած հոգնածությանս, այնուամենայնիվ չկարողացա քնել և, կողքից կողք շուռ գալով, իզուր ջանում էի քնել։ Ինչ֊որ տեղ հեռվում ժամացույցը զարկում էր յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ, և այլևս ոչինչ չէր խախտում տանը թագավորող մեռյալ լռությունը։ Եվ հանկարծ խոր կեսգիշերին լսողությանս հասավ պարզորոշ մի ձայն, որի բնույթին կասկածել չէր կարելի։ Դա հեկեկանք էր, խլացած, ջղաձիգ հեծկլտոցները մի կնոջ, որի սիրտը վշտից կտոր֊կտոր էր լինում։ Ես մի փոքր բարձրացա մահճակալից և սկսեցի լարված լսել։ Լացը գալիս էր մոտիկից, տան ներսից։ Ես սպասեցի մի կես ժամ, ամբողջ էությամբ ուշադրություն դարձաց, բայց այլևս ոչինչ չլսեցի, բացի ժամացույցի զարկերից ու պատերին փաթաթված բաղեղի շրշյունից։

==Գլուխ VII Սթեփլտոնները Մերիփիթ֊հաուսից==

Առավոտի թարմ հրապույրը մեր հիշողությունից ջնջեց այն ճնշող տպավորությունը, որ մնացել էր երկուսիս մեջ Բասկերվիլ֊հոլլի հետ ծանոթությունից հետո։ Երբ սըր Հենրիի հետ նստեցինք նախաճաշելու, արևի պայծառ լույսը արդեն ներս էր հորդում գունավոր զինանշաններ ունեցող նեղ ապակիների միջից, հատակին երփներանգ բծեր նետելով։ Մուգ կաղնե շրջակարերը բրոնզի փայլ էին արձակում, և այժմ մեզ համար դժվար էր պատկերացնել, որ ընդամենը նախորդ երեկոյան այս սենյակը այնպիսի տրտմությամբ համակեց մեզ։

― Այստեղ տունը մեղք չունի, հավանաբար, մենք ինքներս ենք ամեն ինչում մեղավոր, ― ասաց բարոնետը։ ― Հոգնել էինք ճանապարհից, սառել, ահա և ամեն ինչ մռայլ լույսով էր երևում։ Իսկ գիշերվա ընթացքում հանգստացանք, մեզ հիանալի ենք զգում, և շուրջներս նույնպես ուրախ է։

― Սակայն չպետք է ամեն ինչ մեր տրամադրությանը վերագրել, ― պատասխանեցի ես։ ― Ասացեք, օրինակ, մի՞թե դուք գիշերը ինչ֊որ մեկի լացի ձայնը չլսեցիք, ըստ իս՝ կանացի լացի ձայն։

― Գիտեք, ես նույնպես ինչ֊որ նման բան զգացի նիրհի մեջ։ Երկար ականջ էի դնում, հետո որոշեցի, որ դա երազում էր։

― Ոչ, ես ամեն ինչ պարզ լսեցի և համոզված եմ, որ կին էր լաց լինում։

― Հարկավոր է իսկույն խոսել Բերիմոռի հետ։

Նա զանգով կանչեց ծառայապետին և դիմեց նրան բացատրության համար։ Ինձ թվաց, թե Բերիմոռի գունատ դեմքն ավելի գունատվեց, երբ լսեց տիրոջ հարցը։

― Տանը ընդամենը երկու կին կա, սըր Հենրի, ― պատասխանեց Բերիմոռը։ ― Մեկը աման լվացողն է, որը քնում է մյուս թևում, երկրորդը՝ իմ կինն է, բայց հավատացնում եմ ձեզ, որ նա լաց չի եղել։

Եվ այնուամենայնիվ նա մեզ ճիշտ չասաց, որովհետև նախաճաշից հետո, միջանցքում, պայծառ լույսի տակ ես դեմ առ դեմ հանդիպեցի միսիս Բերիմոռին։ Դա բարձրահասակ, իրեն շատ հանգիստ պահող մի կին էր՝ դեմքի խոշոր գծերով ու խիստ սեղմած շրթունքներով։ Սակայն կարմիր, ուռած կոպերով աչքերը մատնեցին նրան։ Ուրեմն, հենց նա էլ գիշերը լաց էր եղել, իսկ եթե այդպես է, ամուսինը չէր կարող այդ մասին չիմանալ։ Եվ այնուամենայնիվ չվախեցավ, որ իրեն կարող էին մերկացնել ատի մեջ։ Ինչո՞ւ։ Եվ ինչո՞ւ էր կինը այդպես դառնորեն հեկեկում։

Ինչ֊որ խորհրդավոր ու մռայլ բան էր զգացվում այդ գունատ, բարետես, սևամորուք մարդու մեջ։ Նա առաջինն է հայտնաբերել սըր Չարլզի դիակը և ծերունի Բասկերվիլի մահվան հանգամանքները մեզ հայտնի էին միայն նրա խոսքերից։ Մի՞թե մենք Բերիմոռին էինք տեսել կառքի մեջ Ռիջենթ֊ստրիտում։ Համենայն դեպս, մորուքը ճիշտ այդպիսին էր։ Կառապանը խոսում էր միջահասակ մարդու մասին, բայց այդ տպավորությունը կարող էր սխալ լինել։ Ինչպե՞ս իմանալ ճշմարտությունը։ Ամենից առաջ պետք է, իհարկե, տեսնել Գրիմպենի փոստային գրասենյակի պետին ու իմանալ, թե արդյոք մեր հեռագիրը հանձնվե՞լ է Բերիմոռին անձամբ։ Ամեն դեպքում ես գոնե մի բան կունենամ հաղորդելու Շերլոկ Հոլմսին։

Սըր Հենրին նախաճաշից հետո զբաղվեց իր գործարար թղթերով, և ես լիովին կարող էի տնօրինել ժամանակս։ Չորս մղոն անցնելով ճահիճների երկայնքով ձգվող բարեկարգ ճամփով, ես դուրս եկա փոքրիկ, խղճուկ գյուղակի մոտ, որտեղ ամենից առաջ աչքի էին ընկնում մյուսներից ավելի հաստատուն երկու շինություն՝ հյուրանոցն ու դոկտոր Մորտիմերի տունը։ Փոստային գրասենյակի պետը, որ նաև տեղի խանութպանն էր, հիշեց մեր հեռագիրը։

― Իհարկե, սըր, ― ասաց նա, ― ես այն հասցրի միստր Բերիմոռին, ինչպես և պատվիրված էր։

― Իսկ ո՞վ տարավ։

― Տղաս։ Ջեյմս, դու հո հեռագիրը հասցրի՞ր Բասկերվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին։

― Այո, հայրիկ։

― Եվ հանձնեցիր անձամբ իրե՞ն, ― հարցրի ես։

― Ոչ, միստր Բերիմոռը ձեղնահարկում էր, և ես հեռագիրը տվեցի նրա կնոջը, իսկ նա խոստացավ իսկույն հանձնել նրան։

― Իսկ իրեն՝ միստր Բերիմոռին տեսա՞ր։

― Չէ, սըր, ախր ասում եմ, որ նա ձեղնահարկում էր։

― Ի՞նչ գիտես որտեղ էր, եթե ինքդ չես տեսել։

― Դե կինը պետք է որ իմանար, թե որտեղ է նա, գրգռված ասաց փոստապետը։ ― Չէ՞ որ հեռագիրը հանձնված է։ Իսկ եթե որևէ սխալ է տեղի ունեցել, թող միստր Բերիմոռն ինքը բողոքի։

Հարցումները շարունակել անիմաստ էր, բայց ինձ համար պարզվեց, որ Հոլմսի խորամանկ հնարքը ոչ մի բանի չհասցրեց, և մենք այդպես էլ չենք իմանա՝ Բերիմոռը մեկնե՞լ է Լոնդոն, թե ոչ։ Ասենք թե մեկնել է։ Ասենք թե վերջինն է սըր Չարլզին կենդանի տեսել, առաջինն է հետևել ժառանգորդին, հենց որ նա վերադարձել է Անգլիա։ Սրանից ի՞նչ է հետևում․ արդյոք Բերիմոռը գործում է ինչ֊որ մեկի դրդմա՞մբ, թե անձնական նենգ պլաններ ունի։ Ի՞նչ իմաստ ունի Բասկերվիլներին հետապնդելը։ Հիշեցի լրագրերից կտրտված բառերով կազմված տարօրինակ նախազգուշացումը։ Մի՞թե դա Բերիմոռի գործն է։ Իսկ գուցե դա ուղարկված է մեկ ուրիշի կողմից, որը ցանկանում է խանգարել նրան։ Այս ամենի միակ ճշմարտանման բացատրությունը տվեց սըր Հենրին, ասելով, որ եթե հաջողվի Բասկերվիլներին հեռու պահել տոհմական կալվածքից, ապա Բերիմոռ ամուսիններն իրենց անհոգ գոյությունը կպահպանեն մինչև կյանքների վերջը։ Բայց մի՞թե դա ինչ֊որ չափով արդարացնում է այն խոր ու նուրբ դավադրությունը, որն անտանելի ցանցով պարուրում է երիտասարդ բարոնետին։ Հոլմսն ինքը խոստովանեց, որ իր բոլոր սենսացիոն հետաքննությունների մեջ այս գործը ամենախճողվածն է ու բարդը։

Վերադառնալով ամայի, կիսամութ ճամփով, ես աղոթում էի աստծուն, որ բարեկամս որքան կարելի է շուտ ազատվի և, այստեղ գալով, ինձնից վերցնի այս ծանր պարտականությունը։

Իմ մտածմունքները հանկարծ ընդհատվեցին ետևից եկող արագ քայլերի ձայնից։ Ինչ֊որ մեկը կանչեց ինձ անունով։ Ես շրջվեցի՝ սպասելով տեսնել դոկտոր Մորտիմերին, բայց, ի զարմանս իմ, ետևիցս շտապում էր մի ոչ բարձրահասակ, նիհարավուն, շիկահեր մարդ՝ մոտ երեսսունհինգ֊քառասուն տարեկան, մաքուր սափրված, փոքր֊ինչ թթված դեմքով և նեղ ու երկարավուն կզակով։ Նա հագել էր գորշ կոստյում, գլխին ուներ ծղոտե գլխարկ։ Ուսից կախված էր բուսաբանական թիթեղյա մի արկղիկ, իսկ ձեռքին ուներ կոթավոր կանաչ ցանց՝ թիթեռ բռնելու համար։

― Ներեցեք համարձակությանս, դոկտոր Ուոթսն, ― դեռևս շունչը ետ չբերած՝ խոսեց անծանոթը։ ― Մենք այստեղ անմիջական ժողովուրդ ենք ու չենք սպասում պաշտոնական ծանոթության։ Դուք, գուցե, լսել եք իմ մասին մեր ընդհանուր բարեկամ դոկտոր Մորտիմերից։ Ես Սթեփլտոնն եմ Մերիփիթ֊հաուսից։

― Ձեզ դժվար չէ ճանաչել արկղիկից ու ցանցից, ― ասացի ես, քանի որ ինձ հայտնի էր, որ միստր Սթեփլտոնը բնսխույզ է։ ― Բայց դուք ինչպե՞ս գլխի ընկաք, թե ես ով եմ։

― Ես նստած էի Մորտիմերի մոտ և նա իր ընդունարանի պատուհանից ցույց տվեց ձեզ, երբ դուք անցաք մեր մոտից։ Մենք նույն կողմն ենք գնում, և ես որոշեցի հասնել ձեզ ու անձամբ ներկայանալ։ Հուսով եմ, որ սըր Հենրին այնքան էլ չի հոգնել երկար ճամբորդությունից հետո։

― Ոչ, շնորհակալ եմ, նա իրեն լավ է զգում։

― Մենք բոլորս վախենում էինք, որ սըր Չարլզի ցավալի մահից հետո նոր բարոնետը չի ցանկանա ապրել այստեղ։ Դժվար է ունևոր մարդուց պահանջել, որ նա իրեն ողջ֊ողջ թաղի այսպիսի խուլ վայրում, բայց ինքներդ էլ հասկանում եք, թե որքան կարևոր է նրա ներկայությունը մեր ամբողջ շրջանի համար։ Ես կարծում եմ, որ այդ պատմությունը սըր Հենրիին սնահավատ վախ չի՞ ներշնչել։

― Ոչ, չեմ կարծում։

― Դուք, իհարկե, գիտեք ավանդությունը հրեշավոր շան մասին, որն իբր թե հետապնդում է Բասկերվիլների տոհմին։

― Այո, գիտեմ։

― Ի՜նչ աստիճանի սնահավատ ժողովուրդ են այստեղի ֆերմերները։ Պարզապես ապշեցուցիչ է։ Ախր նրանք բոլորը համարյա պատրաստ են երդվել, որ ճահիճներում տեսել են այդ հրեշին։ Սթեփլտոնը խոսում էր ժպտալով, բայց ես նրա աչքերում կարդացի, որ նա շատ ավելի լուրջ է վերաբերվում իր խոսքերին։ ― Ավանդությունն ամբողջովին տիրել էր սըր Չարլզի երևակայությանը, և հենց դա էլ հասցրեց ողբերգական վախճանի։

― Ի՞նչ կերպ։

― Երբ մարդու նյարդերն այդպես լարված են, ամեն մի շան հայտնվելը կարող է կործանարար ազդեցություն ունենալ նրա հիվանդ սրտի վրա։ Ինձ թվում է, որ այդ երեկո սըր Չարլզը իսկապես նման մի բան էր տեսել կարմրածառերի ծառուղում։ Ես շատ էի սիրում ծերունուն և, իմանալով նրա հիվանդության մասին, սպասում էի որևէ դժբախտության։

― Որտեղի՞ց գիտեիք, որ նրա սիրտը հիվանդ է։

― Իմ բարեկամ Մորտիմերից։

― Հետևաբար, կարծում եք, որ սըր Չարլզի վրա հարձակվել է ինչ֊որ շուն, և նա մեռել է վախի՞ց։

― Գուցե դուք ավելի ստո՞ւյգ տեղեկություններ ունեք։

― Ոչ, ես դեռ որոշակի եզրակացության չեմ հանգել։

― Իսկ միստր Շերլոկ Հո՞լմսը։

Մի պահ շունչս բռնվեց այդ խոսքերից, բայց խոսակցիս հանգիստ դեմքն ու անդրդվելի հայացքն ասում էին, որ նա չէր էլ մտածում իր հարցով ինձ հանկարծակիի բերել։

― Դոկտոր Ուոթսն, ինչո՞ւ ձևացնենք, թե իբր մենք ձեզ չենք ճանաչում, ― ասաց նա։ ― Հռչակավոր խուզարկուի մասին լուրերը մեր կողմերն էլ են հասել, իսկ մի՞թե դուք կարող եք փառաբանել նրան, ինքներդ մնալով ստվերում։ Մորտիմերը չժխտեց, որ դուք հենց այն դոկտոր Ուոթսնն եք։ Իսկ եթե դուք հայտնվել եք այստեղ, նշանակում է միստր Շերլոկ Հոլմսը հետաքրքրվել է այս գործով, և ինձ համար, իհարկե, ցանկալի է իմանալ նրա տեսակետը։

― Ավա՜ղ, ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել։

― Այդ դեպքում թույլ տվեք հարցնել․ արդյոք նա պատիվ չի՞ անի մեզ իր այցելությամբ։

― Հիմա նա չի կարող հեռանալ Լոնդոնից․ ուրիշ գործեր ունի։

― Ի՜նչ ցավալի է։ Նա կարող էր լույս սփռել այն բանի վրա, ինչը բոլորի համար մթությամբ է պարուրված։ Բայց դուք էլ հետաքննություն եք վարում, դոկտոր Ուոթսն, և եթե ես ի վիճակի եմ ինչ֊որ բանով աջակցել ձեզ, տնօրինեցեք ինչպես կամենաք։ Ինձ համար բավական կլիներ ձեր միայն մի ակնարկը, թե ում եք կասկածում, ինչպես եք մտադիր սկսել գործը, ու, թերևս, հենց հիմա ես արդեն կարող էի օգնել ձեզ խորհրդով կամ տեղեկությամբ։

― Հավատացնում եմ, ես պարզապես հյուր եմ եկել բարեկամիս՝ սըր Հենրիին, և ոչ մի օգնություն հարկավոր չէ ինձ։

― Հրաշալի՜ է, ― բացականչեց Սթեփլտոնը։ ― Դուք շատ ճիշտ եք վարվում․ ամենից առաջ զգուշություն։ Ես լիովին արժանի էի այդպիսի շշպռանքի իմ աներեսության համար և խոստանում եմ այլևս այդ հարցը չշոշափել։

Մենք մոտեցանք այն տեղին, ուր ճանապարհից աջ սկսվում էր նեղ ժապավենով ճահիճներում ոլորվող խոտածածկ արահետը։ Ձախից բարձրանում էր թեք, գլաքարերով պատած բլուրը, որտեղ հին ժամանակներում գրանիտ էին մշակում։ Այդ բլրի մեզ դարձած կողմը մի ուղղաձիգ զառիթափ էր՝ ծածկված խիտ հավամրգով ու մոշով։ Հեռվում, հորիզոնի վրա, բարձրանում էին գորշ ծխի քուլաները։

Այս արահետով Մերիփիթ֊հաուսը այնքան էլ հեռու չէ, ― ասաց Սթեփլտոնը։ ― Մի ժամ ժամանակ զոհաբերեք և ես հաճույքով ձեզ կներկայացնեմ քրոջս։

Մի պահ մտածեցի, որ ես պետք է սըր Հենրիի մոտ լինեմ, բայց հետո հիշեցի նրա սեղանին կիտված հաշիվներն ու թղթերը։ Այդտեղ ես նրան ոչնչով չէի կարող օգնել։ Իսկ Հոլմսը խնդրեց ծանոթանալ Բասկերվիլլ֊հոլլի հարևանությամբ ապրող մարդկանց հետ։ Ես ընդունեցի Սթեփլտոնի հրավերը, և մենք թեքվեցինք աջ։

― Հիանալի տեղեր են, ― ասաց նա՝ նայելով կանաչ բլուրների ալիքաձև գծին, բլուրներ, որոնց վրա լեռնակոհակների պես վեր էին խոյանում գրանիտե թմբերի ֆանտաստիկ շարքերը։ ― Այս ճահիճները երբեք ձեզ չեն ձանձրացնի։ Իսկ որքա՜ն գաղտնիքներ են թաքցնում՝ անսահման, ամայի, հանելուկային։

― Դուք լա՞վ գիտեք այս ճահիճները։

― Ախր ես ընդամենը երկրորդ տարին եմ այստեղ։ Տեղացի հնաբնակները, թերևս, ինձ նորեկ անվանեն։ Մենք տեղափոխվեցինք այստեղ սըր Չարլզի գալուց անմիջապես հետո, բայց ես, իմ կոչման համաձայն, արդեն հետազոտել եմ ամեն մի անկյուն։ Համարձակվում եմ ասել, որ այժմ քիչ կան այնպիսի մարդիկ, որ ինձանից լավ իմանան տորֆային ճահիճները։

― Իսկ մի՞թե դա այդքան դժվար գործ է։

― Շատ դժվար։ Ահա, օրինակ, նայեցեք այն հարթավայրին՝ տեղ֊տեղ վեր բարձրացող քմահաճ բլուրներով։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա նշանավոր։

― Նրա վրայով հարմար է քառատրոփ արշավել։

― Ձեր փոխարեն ամեն մեկն էլ այդպես կասեր, մինչդեռ այդ սխալը շատերի մահվան պատճառ է հանդիսացել։ Տեսնո՞ւմ եք, թե որքան վառ կանաչ բացատներ կան այնտեղ։

― Այո, հավանաբար, դրանք այն տեղերն են, որտեղ հողն ավելի լավ է։

Սթեփլտոնը ծիծաղեց։

― Ձեր արջևում հսկայական Գրիմպենյան ճահճուտն է, ― ասաց նա։ ― Բավական է մարդ կամ կենդանի ընկնի այդ ճահճուտը՝ մի անզգույշ քայլ, և ամեն ինչ վերջացած է։ Ես հենց երեկ տեսա, թե ինչպես մեկի պոնին ընկել էր այնտեղ, և, իհարկե, զոհվեց։ Նրա գլուխը երկար ժամանակ բարձրանում էր ճահճուտի վրա, նա անդադար ձգում էր պարանոցը՝ ջանալով դուրս պրծնել, բայց վերջ ի վերջո ճահիճը խեղճին ներս քաշեց։ Այնտեղ նույնիսկ երաշտի ժամանակ վտանգավոր է գնալ, իսկ աշնանային անձրևներից հետո դա լրիվ կործարանար տեղ է։ Եվ այնուամենայնիվ, ես շատ անգամներ եմ հասել Գրիմպենյան ճահճուտի հենց կենտրոն ու անվնաս վերադարձել։ Նայեցեք, ևս մի դժբախտ պոնի։

Կանաչ ճահճուտում թավալվում ու զարկվում էր ինչ֊որ մութ բան։ Հետո մացառների վրա ուրվագծվեց տանջալիորեն ձգված մի պարանոց, և ահավոր խրխինջը տարածվեց ճահիճներում։ Սարսափից քարացա, բայց իմ ուղեկիցը, ըստ երևույթին, ավելի ամուր նյարդեր ուներ։

― Վերջացավ, ― ասաց նա։ ― Ներծծեց։ Երկրորդը երկու օրում միայն իմ աչքի առջև։ Իսկ էլի քանիսն են զոհվել։ Նրանք ինչպես որ հայտնվում են այնտեղ երաշտի ժամանակ, այդպես էլ մնում են մինչև աշուն։ Եվ հաճախ ոչնչանում են։ Այո, Գրիմպեսյան ճահճուտը սարսափելի տեղ է։

― Եվ դուք այնուամենայնիվ հասնո՞ւմ եք այնտեղ։

― Այո, այնտեղ երկու֊երեք արահետ կա, որոնցով ճարպիկ մարդը կարող է անցնել։ Ես գտել եմ դրանք։

― Բայց ինչո՞ւ եք այդպիսի վտանգավոր տեղ գնում։

― Այ, տեսնում եք հեռվում ահա այն բլուրները։ Դրանք իսկական կղզյակներ են անանց ճահճուտում, որը քիչ֊քիչ շրջապատել է նրանց բոլոր կողմերից։ Կարողանաք հասնել այնտեղ, և ինչպիսի՜ հազվագյուտ բույսեր, ի՜նչ թիթեռներ կգտնեք։

― Դե ինչ, երբևէ կփորձեմ։

Սթոփլտոնը զարմանքով նայեց ինձ։

― Ի սեր աստծո, հանեք ձեր գլխից այդ միտքը, ― ասաց նա։ ― Ձեր մահը կծանրանա իմ խղճի վրա։ Ետ վերադառնալ չեք կարող, հավատացեք ինձ։ Ես ինքս էլ համարձակվում եմ այնտեղ գնալ, որովհետև նշանների բարդ սիստեմ ունեմ։

― Սպասեցե՛ք, ― բացականչեցի ես։ ― Այդ ի՞նչ է։

Ոչ բարձր, երկարաձիգ ու անասելի թախծոտ մի ոռնոց տարածվեց ճահիճների վրա։ Օդը լցվեց դրանով, բայց որտեղից էր գալիս՝ անհնար էր որոշել։ Սկսվելով իբրև անլսելի տնքոց, այդ ձայնը հետզհետե փոխվում էր խուլ ոռնոցի ու նորից ցածրանում մինչև սրտաճմլիկ հեծեծանքը։ Սթեփլտոնը մի տեսակ տարօրինակ նայեց ինձ։

― Խորհրդավոր տեղեր են, այս ճահիճները, ― ասաց նա։

― Այդ ի՞նչ էր։

― Ֆերմերներն ասում են, որ Բասկերվիլների շունն է այդպես ոռնում, երբ փնտրում է իր զոհին։ Ես առաջ էլ էի լսել այդ ոռնոցը, բայց այսօր մի տեսակ շատ բարձր էր։

Վախից սառելով՝ ես նայեցի ընդարձակ, դեպի հորիզոն ձգվող հարթավայրը, որ ծածկված էր կանաչ ճիմերով։ Ո՛չ խշշոց, ո՛չ կյանքի ամենաչնչին նշան, միայն երկու ագռավ բարձր կռավում էին՝ նստած մեր ետևի քարե սյունին։

― Դուք հո կրթված մարդ եք, ձեզ չի կարելի խաբել այդպիսի անհեթեթություններով, ― ասացի ես։ ― Ինչպե՞ս եք բացատրում այդ ոռնոցը։

― Ճահճուտը երբեմն խիստ տարօրինակ ձայներ է արձակում։ Ո՛չ այն է տիղմն է նստում, ո՛չ այն է ջուրն է բարձրանում վերև, ո՛չ այն է էլի ինչ֊որ բան, ո՞վ է հասկանում։

― Ո՛չ, ո՛չ։ Դա կենդանի արարածի ձայն էր։

― Գուցե։ Դուք երբևէ լսե՞լ եք, թե ինչպես է ճչում ջրցուլը։

― Ոչ, չի պատահել։

― Այժմ Անգլիայում այդ թռչունը խիստ հազվադեպ է պատահում, ըստ էության համարյա վերացել է, բայց այսպիսի ճահճուտներում ամեն ինչ հնարավոր է։ Ես բնավ չէի զարմանա, եթե պարզվեր, որ մենք լսեցինք այդ տեսակի վերջին ներկյացուցիչներից մեկի ձայնը։

― Կյանքումս ավելի տարօրինակ ու ահավոր ձայն չեմ լսել։

― Ինչ ասել կուզի, խորհրդավոր վայրեր են։ Նայեցեք այն բլրին։ Ձեր կարծիքով այդ ի՞նչ է։

Թեք լանջը ծածկված էր կարծես գորշ քարերի օղակներով։ Ես հաշվեցի մոտ քսան հատ։

― Ի՞նչ են դրանք։ Փարախնե՞ր։

― Ո՛չ, դրանք մեր հարգելի նախապապերի կացարաններն են։ Նախապատմական մարդը խիտ բնակեցրել է տորֆային ճահիճները, և քանի որ նրանցից հետո այստեղ ոչ ոք չի ապրել, ապա այս աղջ տնային հարմարությունը մնացել է անվնաս ու անձեռնմխելի։ Միայն տանիքներն են հանված։ Ցանկության դեպքում կարելի է գալ այստեղ և տեսնել օջախն ու մահիճը։

― Ախր, դա ամբողջ մի քաղաք է։ Իսկ ե՞րբ է այն բնակելի եղել։

― Նեոլիթյան մարդու<ref>Նեոլիթայն մարդ ― վաղ քարե դարի մարդը, որի կուլտուրան բնութագրվում է հղկված քարե արտադրանքներով։</ref> օրոք, ճշգրիտ ժամանակաշրջանը չի որոշված։

― Իսկ ինչո՞վ է զբաղվում այդ մարդը։

― Հոտեր էր արածացնում, հենց այստեղ, լանջերին, իսկ երբ քարե կացինն սկսեց իր տեղը զիջել բրոնզե լախտին, սովորեց անագ մշակել։ Տեսնո՞ւմ եք ահա այն խանդակը հանդիպակաց բլրի վրա։ Այդ նրա աշխատանքի հետքերն են։ Այո, դոկտոր Ուոթսն, դուք շատ հետաքրքիր բաներ կգտնեք մեր ճահիճներում։ Ա՛խ, ներեցեք, խնդրեմ։ Սա, հավանորեն, Cyclopides է։

Մեր մոտով թռավ֊անցավ մի փոքրիկ թիթեռնիկ, և Ստեփլտոնը ապշեցուցիչ արագությամբ ու ճարպկությամբ նետվեց նրա ետևից։ Ես սարսափով նկատեցի, որ թիթեռնիկը սլացավ ուղիղ դեպի ճահճուտը, բայց իմ նոր ծանոթը, ասես ոչինչ չէր պատահել, ցատկում էր մի թմբից մյուսն ու թափահարում էր կանաչ ցանցորսիկը։ Գորշ կոստյումն ու պոռթկուն շարժումները նրան ինչ֊որ վիթխարի թիթեռի տեսք էին տալիս։ Ես կանգնել ու նայում էի նրան հիացմունքի ու վախի խառը զգացումով․ ինձ շարունակ թվում էր, որ ահա նա ուր որ է կսայթաքի ու կթաղվի դավաճան ճահճուտը։ Հանկարծ իմ ետևում լսվեցին ինչ֊որ մեկի քայլերը։ Ես շրջվեցի ու համարյա կողքիս տեսա մի կնոջ։ Նա հայտնվեց այն կողմից, ուր ծուխ էր երևում, ցույց տալով Մերիփիթ֊հաուսի մոտիկությունը։ Բայց ավելի շուտ նրան նկատել չէի կարող, քանզի արահետը, որով նա գալիս էր, իջնում էր ներքև։

Ես կասկած չունեի, որ դա միսս Սթեփլտոնն է, քանի որ դժվար թե այս կողմերում ուրիշ կանայք պատահեին։ Բացի դրանից, նրա մասին ինձ ասել էին որպես գեղեցկուհու, իսկ արահետով եկող կինը իսկապես ապշեցնում էր իր անսովոր գեղեցկությամբ։ Քրոջ ու եղբոր միջև ավելի մեծ տարբերություն դժվար էր պատկերացնել։ Եղբայրը մոխրագույն աչքերով դժգույն շիկահեր էր, քույրը՝ նրբագեղ, բարեկազմ, բարձրահասկ մի թխահեր։ Այդպիսի կրակոտ թխահեր կանանց Անգլիայում չէի պատահել։ Նրա նուրբ, հպարտ դիմագծերը այնքան կանոնավոր էին, որ դեմքը կարող էր անկենդան թվալ, եթե չլինեին արտահայտիչ բերանն ու հրաշալի տամուկ աչքերի սուր հայացքը։ Իդեալական կազմվածքը, շքեղ հագուստը՝ որքա՜ն տարօրինակ էր այդպիսի էակին տեսնել տորֆային ճահիճների մեջ ոլորվող ամայի արահետի վրա։ Երբ ես շրջվեցի, այդ կնոջ հայցացքն ուղղված էր Ստեփլտոնի վրա, բայց նա իսկույն արագացրեց քայլերն ու մոտեցավ ինձ։ Ես բարձրացրի գլխարկս, արդեն պատրաստվելով բացատրել իմ ներկայությունն այստեղ, երբ հանկարծ նրա խոսքերն իմ միտքը ուղղեցին բոլորովին ուրիշ կողմ։

― Հեռացե՛ք այստեղից, ― ասաց նա, ― անմիջապես մեկնեք Լոնդոն։

Ի պատասխան ես միայն շշմած հայացքս հառեցի նրան։ Նա փայլեցրեց աչքերն ու անհամբերությամբ ոտքով դոփեց։

― Ինչո՞ւ մեկնեմ, ― հարցրի ես։

― Բացատրություն մի պահանջեք։ ― Նա խոսում էր կամաց, արագ ու փոքր֊ինչ ղատասում էր։ ― Աստծո սիրույն, լսեցեք ինձ։ Մեկնեցե՛ք, և որպեսզի այլևս ձեր ոտքն այստեղ չդիպչի։

― Բայց ես նոր եմ միայն եկել։

― Աստվա՜ իմ, ― բացականչեց նա, ― մի՞թե չեք հասկանում, որ ես ձեր բարին եմ ցանկանում։ Մեկնեցեք Լոնդոն։ Այսօր ևեթ։ Ձեզ այստեղ մնալ չի կարելի։ Ս՜֊ս։ Եղբայրս գալիս է։ Ոչ մի խոսք չասեք նրան․․․ Բարի եղեք, պոկեք ինձ համար ահա այն խոլորձը։ Այստեղ մեզ մոտ շատ խոլորձ կա, բայց դուք մի փոքր ուշացել եք, աշնան դեմ նրանք սկսում են թառամել, և այստեղի բնությունը կորցնում է իր գեղեցկությունը։

Սթեփլտոնը թողեց թիթեռնիկի հետապնդումը և մոտեցավ մեզ՝ ամբողջովին կարմրատակած ու շնչակտուր։

― Ա՜խ, այդ դո՞ւ ես, Բերիլ, ― ասաց նա, և ես այդ ողջյունի մեջ մի առանձին ջերմություն զգացի։

― Այդ ինչպե՜ս ես տաքացել, Ջեկ։

― Այո, ես ընկա մի հրաշալի Cyclopides֊ի ետևից։ Ուշ աշնանն այստեղ դրանց հաճախ չես պատահի։ Բայց ափսոս, չկարողացա բռնել։

Նա խոսում էր հանգիստ֊անփույթ տոնով, միաժամանակ իր մոխրագույն մանրիկ աչքերը քրոջից դարձնում ինձ վրա։

― Դուք, կարծես, արդեն ծանոթացե՞լ եք։

― Այո, ես սըր Հենրիին ասում էի, որ հիմա արդեն ուշ է մեր ճահիճների գեղեցկությամբ հիանալ՝ խոլորձները թոշնում են։

― Ի՞նչ։ Ինչ ես կարծում, ո՞վ է կանգնած քո առջև։

― Սըր Հենրի Բասկերվիլը։

― Ո՛չ, ո՛չ, ― ասացի ես, ― ուրիշի տիտղոսով ինձ մի մեծարեք։ Ես ընդամենը սըր Հենրիի բարեկամն եմ, դոկտոր Ուոթսնը։

Սրտնեղության կարմիրը պատեց նրա արտահայտիչ դեմքը։

― Ուրեմն, մենք խոսում էինք առանց իրար հասկանալու, ― ասաց նա։

― Այո, այնքան էլ շատ ժամանակ չունեիք խոսելու, ― նկատեց Սթեփլտոնը՝ շարունակելով քննախույզ նայել քրոջը։

― Ես դոկտոր Ուոթսնին մեր հարևանի տեղը դրեցի, ― ասաց կինը։ ― Իսկ նրա համար, երևի, բոլորովին միևնույն է՝ ծաղկում են հիմա խոլորձները, թե ոչ։ Բայց դուք, այդուհանդերձ, կանցնե՞ք մեզ մոտ՝ Մերիփիթ֊հաուս։

Մի քանի րոպեից մենք մոտեցանք մռայլ տեսքով մի ֆերմայի, որը, հավանաբար, հեռավոր ժամանակներում ծառայել էր որևէ ունևոր անասնապահի համար իբրև կացարան, իսկ հետո վերակառուցվել էր ավելի ժամանակակից ոճով։ Ֆերման շրջապատում էր փոքրիկ պարտեզը․ ծառերը այդտեղ, ինչպես և ճահիճներում, ցածրիկ էին, վտիտ։ Լքվածություն ու տխրություն էր համակում մարդու։ Դուռը բացող ծառան սազական էր տանը՝ ծեր, ամբողջովին կնճռապատ, դեղնած սերթուկով։ Սակայն սենյակները զարմացրին ինձ իրենց չափերով ու նրբագեղ կահավորությամբ․ վերջինս, երևի, պետք էր վերագրել տիրուհու ճաշակին։ Պատուհանից նայեցի անծայրածիր, գրանիտե գլաքարերով լցված ճահիճներին, որոնք ձգվում էին մինչև հեռվում հազիվ նշմարվող հորիզոնի գիծը, ու մտածեցի․ «Ի՞նչն է այս կրթված մարդուն ու նրա գեղեցկուհի քրոջը բերել այս խուլ վայրերը»։

― Բնակության համար տարօրինակ տեղ ենք ընտրել, այնպես չէ՞, ― ասաց Սթեփլտոնը՝ ասես պատասխանելով իմ մտքերին։ ― Բայց և այնպես, այստեղ մեզ համար լավ է, այնպես չէ՞, Բերիլ։

― Այո, շատ լավ է, ― պատասխանեց նա, բայց նրա խոսքերը մի տեսակ անհամոզիչ հնչեցին։

― Ես դպրոց ունեի հյուսիսային կոմսություններից մեկում, ― ասաց Սթեփլտոնը։ ― Իմ խառնվածքի մարդու համար այդպիսի աշխատանքը չորուցամաք է, անհետաքրքիր, բայց ինձ հրապուրում էր երիտասարդության հետ սերտ մոտիկությունը։ Ինչպչսի՜ երջանկություն է որևէ բան տալ նրանց քեզանից, քո գաղափարներից, տեսնել, թե աչքիդ առաջ ինչպես են ձևավորվում պատանի մտքերը։ Բայց ճակատագիրը շուռ եկավ մեր դեմ։ Դպրոցում համաճարակ բռնկվեց․ երեք տղա մահացան։ Մեզ այնպես էլ չհաջողվեց այդ հարվածից հետո գործը շտկել, իմ կապիտալի մեծ մասը անվերադարձ կորավ։ Բայց և այնպես, եթե բաժանված չլինեի իմ թանկագին երեխաներից, կուրախանայի այդ անհաջողությամբ, քանզի բուսաբանության ու կենդանաբանության նկատմամբ ինձ պես մոլություն ունեցող մարդն այստեղ աշխատանքի անսպառ աղբյուր ունի։ Հետո, քույրս էլ բնության պակաս սիրահար չէ։ Դոկտոր Ուոթսն, այս խոստովանության մեղավորը ինքներդ եք․ ո՞վ էր ձեզ ասում այդպիսի տխուր հայացք հառել մեր ճահիճներին։

― Այո, չեմ ժխտում, ինձ իսկապես թվում է, որ այստեղ ապրելը ձանձրալի է ոչ այնքան ձեզ, որքան ձեր քրոջ համար։

― Ոչ, ես չեմ ձանձրանում, ― արագ պատասխանեց քույրը։

― Մենք զբաղված ենք գիտական աշխատանքով, ունենք մեծ գրադարան ու շատ հետաքրքիր հարևաններ։ Դոկտոր Մորտիմերը իր բնագավառում շատ կարդացած մարդ է, դժբախտ սըր Չարլզը՝ նույնպես հիանալի զրուցակից։ Մենք նրա հետ շատ մտերիմ էինք, և ես նույնիսկ չեմ կարող ասել, թե այդ կորուստը որքան ծանր է մեզ համար։ Իսկ ի՞նչ կասեք, եթե ես այսօր այցելեմ սըր Հենրիին։ Դա նրան չի՞ խանգարի։

― Ես համոզված եմ, որ նա շատ ուրախ կլինի ծանոթանալ ձեզ հետ։

― Այդ դեպքում բարի եղեք նախազգուշացնել նրան։ Գուցե մեզ հաջողվի օգնել նրան սկզբնական շրջանում, քանի դեռ չի հարմարվել նոր տեղին․․․ Իսկ հիմա, դոկտոր Ուոթսն, եկեք վերև բարձրանանք, ես ձեզ ցույց կտամ իմ թեփաթևավորների հավաքածուն։ Համարձակվում եմ ասել, որ Անգլիայի այս մասում դուք ավելի ամբողջական հավաքածու չեք գտնի։ Իսկ երբ վերջացնենք, նախաճաշն էլ պատրաստ կլինի։

Բայց ես շտապում էի հովանավորյալիս՝ սըր Հենրիի մոտ։ Մռայլ ճահիճները, դժբախտ պոնիի վախճանը, հանելուկային ոռնոցը, որն ինչ֊որ կապի մեջ էր մտնում Բասկերվիլների տոհմում գոյություն ունեցող մռայլ ավանդության հետ․ այդ ամենը տխրությամբ էր համակել ինձ։ Իսկ այդ շատ թե քիչ անորոշ տպավորություններին ավելացան նաև միսս Սթեփլտոնի միանգամայն պարզորոշ խոսքերը, որոնք այնպիսի համոզիչ վստահությամբ ասվեցին, որ ես չէի կարող կասկածել դրանց լրջությանն ու խորությանը։ Ես հրաժարվեցի նախաճաշի համառ հրավերքներից և նույն արահետով ուղևորվեցի տուն։

Սակայն, բացի այդ արահետից, այստեղ, ըստ երևույթին, կար և մի ուրիշ, ավելի կարճ ուղի, քանզի դեռ ճամփա չէի ընկել, երբ իմ առջև տեսա միսս Սթեփլտոնին։ Այտերի վառվող կարմրությունը ավելի մեծ հմայք էր տալիս նրան։ Նա նստած էր ճամփեզրի քարին՝ ծանր շնչելով ու ձեռքը կրծքին սեղմած։

― Ես ուզում էի հասնել ձեզ, դոկտոր Ուոթսն, և ամբողջ ճանապարհը վազել եմ, ― խոսեց նա։ ― Չհասցրի նույնիսկ գլխարկս դնել։ Ես չեմ ուշանա, թե չէ եղբայրս կարող է նկատել իմ բացակայությունը։ Ուզում եմ միայն ներողություն խնդրել իմ հիմար սխալի համար․ չէ՞ որ ես ձեզ սըր Հենրիի տեղը դրեցի։ Խնդրում եմ մոռանաք այն ամենը, ինչ ասացի։ Դա ոչ մի կապ չունի ձեզ հետ։

― Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, միսս Սթեփլտոն։ Իմ բարեկամ սըր Հենրիի ճակատագիրը շատ է հետաքրքրում ինձ։ Ասացեք, ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ նա մեկնի Լոնդոն։

― Կանացի քմահաճույք, դոկտոր Ուոթսն։ Երբ մենք ավելի մոտիկից ծանոթանանք, դուք կհամոզվեք, որ ես միշտ չէ, որ կարող եմ բացատրել իմ խոսքերն ու արարքները։

― Ո՛չ, ո՛չ։ Ես հիշում եմ, թե ինչ հուզված ձայն ունեիք, հիշում եմ ձեր աչքերը։ Միսս Սթեփլտոն, անկեղծ եղեք ինձ հետ, խնդրում եմ։ Հենց որ ես հայտնվեցի այստեղ, իսկույն զգացի, որ շուրջս ինչ֊որ ուրվականներ են հավաքվում։ Կարծես քայլում ես Գրիմպենյան ճահճուտի վրայով․ ուր որ է կթաղվես այդ կանաչ մարգագետիններից մեկի մեջ, և ոչ ոք քեզ չի օգնի այնտեղից դուրս գալու։ Բացատրեցեք, թե ի՞նչ էիք ակնարկում, և ես ձեր նախազգուշացումը կհաղորդեմ սըր Հենրիին։

Անվճռականության ստվեր անցավ միսս Սթեփլտոնի դեմքի վրայով, բայց, մի վայրկայն էլ չանցած, նրա հայացքը նորից խստացավ, և նա պատասխանեց․

― Դուք իմ խոսքերին չափազանց մեծ նշանակություն եք տալիս, դոկտոր Ուոթսն։ Սըր Չարլզի մահը ցնցել է ինձ ու եղբորս։ Մենք հաճախ էինք հանդիպում հանգուցյալի հետ, որովհետև նրա սիրած զբոսանքը ահա այս արահետով էր, որը տանում է դեպի մեր տուն։ Բասկերվիլների տոհմի վրա ծանրացած անեծքի ավանդությունը տանջում էր սըր Չարլզին, և երբ աղետը պայթեց, ես հասկացա, որ նրա երկյուղները հիմնավոր էին։ Այժմ ինձ շատ է անհանգստացնում սըր Չարլզի ժառանգի գալուստը, և ես հարկ եմ համարում նախազգուշացնել այն վտանգի մասին, որ սպառնում է նրան։ Ահա և բոլորը, ուրիշ ոչինչ չեմ ուզում ասել։

― Բայց ձեր կարծիքով, ո՞րն է այդ վտանգը։

― Դուք գիտե՞ք շան ավանդությունը։

― Ես այդ անմտությանը չեմ հավատում։

― Իսկ ես հավատում եմ։ Եթե դուք թեկուզ որևէ ազդեցություն ունեք սըր Հենրիի վրա, տարեք նրան այստեղից։ Սա ճակատագրական վայր է Բասկերվիլների համար։ Աշխարհը մեծ է։ Ինչո՞ւ պետք է սըր Հենրին ապրի հենց այստեղ, ուր նրան վտանգ է սպառնում։

― Ահա հենց դրա համար էլ նա որոշել է ապրել այստեղ։ Այդպես է նրա բնավորությունը, և եթե դուք ավելի պարզ չարտահայտվեք, դժվար թե ինձ հաջողվի տանել նրան այստեղից։

― Ես ձեզ ավելի որոշակի տեղեկություններ տալ չեմ կարող, քանի որ այդպիսիք չունեմ։

― Այդ դեպքում, միսս Սթեփլտոն, թույլ տվեք ևս մեկ հարց տալ ձեզ։ Եթե դա այն ամենն է, ինչ պետք է ասեիք ինձ, ուրեմն, ինչո՞ւ էիք վախենում, որ հանկարծ ձեր եղբայրը կարող է լսել ձեզ։ Ըստ իս, այստեղ չկա մի այնպիսի բան, որ կարող էր դուր չգալ նրան կամ մեկ ուրիշին։

― Եղբայրս շատ է ուզում, որ Բասկերվիլ֊հոլլը չամայանա, դա կվնասի աղքատ մարդկանց, որոնք ապրում են այստեղ՝ ճահիճներում։ Նա սաստիկ կբարկանա ինձ վրա, եթե իմանա, որ ես որևէ կերպ ձգտում եմ ազդել սըր Հենրիի վրա։ Բայց ես կատարեցի իմ պարտքը և այլևս ոչ մի խոսք չեմ ասի։ Իսկ հիմա ես պետք է գնամ, թե չէ նա կնկատի իմ բացակայությունը և կկասկածի, որ խոսել եմ ձեզ հետ։ Մնաք բարով։

Նա շուռ եկավ ու շուտով անհետացավ գլաքարերի մեջ, իսկ ես, համակված ինչ֊որ անորոշ վախով, քայլերս ուղղեցի դեպի Բասկերվիլ֊հոլլ։

==Գլուխ VIII Դոկտոր Ուոթսնի առաջին հաշվետվությունը==

Սկսած այսօրվանից ես դեպքերի ընթացքը կշարադրեմ միստր Շերլոկ Հոլմսին ուղղված իմ նամակներով, որոնք այժմ դրված են առջևս, սեղանի վրա։ Դրանք պահպանվել են ամբողջությամբ, եթե չհաշվենք մի կորած թերթը, և իմ բոլոր մտքերն ու կասկածները կհաղորդեն ավելի ճշգրիտ, քան կարող էի անել ինքս՝ հույս դնելով միայն հիշողությանս վրա, չնայած այնտեղից դեռ չեն ջնջվել այն օրերի ողբերգական դեպքերը։

Բասկերվիլ֊հոլլ, 13 հոկտեմբերի

Թանկգին Հոլմս․

Իմ նախորդ նամակներից ու հեռագրերից դուք գիտեք այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին ժամանակներս աշխարհի այս ամենախուլ անկյունում։ Ինչքան երկար ես ապրում այստեղ, այնքան ավելի ու ավելի է հոգուդ մեջ ներծծվում այս ճահիճների, այս անծայրածիր տարածությունների վհատությունը, որոնք, սակայն, զուրկ չեն ինչ֊որ մռայլ հմայքից։ Հերիք է ոտք դնես այստեղ, և զգում ես, որ ժամանակակից Անգլիան մնաց ետևում, իսկ նրա փոխարեն տեսնում ես շուրջդ նախապատմական մարդու կացարանի ու աշխատանքի հետքերը միայն։ Այդ վաղուց անհետացած ցեղը հիշեցնում է իրեն ամենուրեք․ ահա նրա քարանձավները, ահա գերեզմանները, ահա վիթխարի քարաբեկորները, որոնք մնացել են այնտեղ, ուր, հավանաբար, եղել են նրա կռատները։ Դիտելով պարզ գործիքներով փորված բլրալանջերը, որտեղ մթին են տալիս այդ քարանձավները, մոռանում ես, թե որ դարում ես ապրում, և եթե հանկարծ դրանցից մեկի ցածրիկ կամարի տակ հայտնվեր գազանի մորթի հագած մազոտ մի արարած և աղեղի մեջ դներ կայծքարի սայրով նետը, կզգայիք, որ նրա ներկայությունն այդտեղ ավելի տեղին է, քան ձերը։ Ամենատարօրինակն այն է, որ այդ մարդիկ այսպես խիտ բնակեցրել են այս անբերի տեղերը։ Ես երկրաբան չեմ, բայց, ըստ իս, դա բոլորովին էլ ռազմատենչ ցեղ չի եղել, այլ ավելի շուտ ճնշված ցեղ, որը բավարարվել է նրանով, ինչից ուրիշները հրաժարվել են։

Սակայն այս ամենը ոչ մի կապ չունի իմ այստեղ գալու հետ և, հավանաբար, բոլորովին հետաքրքիր չէ այնպիսի հույժ պրակտիկ մարդուն, որպիսին դուք եք։ Ես մինչև հիմա չեմ կարող մոռանալ ձեր անտարբերությունը այն հարցին՝ արև՞ն է երկրի շուրջը պտտվում, թե՝ երկիրը արևի։ Ուրեմն, եկեք անցնենք այն փաստերին, որոնք անմիջական կապ ունեն սըր Հենրի Բասկերվիլի հետ։

Վերջին մի քանի օրերը դուք ինձանից ոչ մի լուր չեք ստացել այն պարզ պատճառով, որ ես պատմելու բան չունեի։ Բայց հետո տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք, որի մասին ձեզ կզեկուցեմ իր ժամանակին, իսկ այժմ քննենք մեր գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։ Այդ հանգամանքներից մեկը, հույժ էական, չնայած ես իմ նամակներում համարյա չեմ հիշատակել նրա մասին, ճահիճներում թաքնվող տաժանակիր աքսորականն է։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նա հեռացել է այս տեղերից՝ հուրախություն միայնակ ֆերմաների բնակիչների։ Նրա փախուստից անցել է երկու շաբաթ, և այդ ժամանակից նրա մասին ձեն֊ձուն չկա։ Դժվար է պատկերացնել, որ մարդ այսքան ժամանակ կարող է ապրել ճահիճներում։ Ճիշտ է, թաքնվելու տեղ կա․ քարանձավներից յուրաքանչյուրը կարող էր ապաստան ծառայել նրան։ Բայց ախր առանց սնունդի չես կարող ապրել, եթե միայն ոչխարներ չբռնես ու չմորթես։ Չէ, աքսորականն անշուշտ հեռացել է այս վայրերից, ուստի հեռավոր ֆերմաների բնակիչներն այժմ հանգիստ են քնում։

Մենք՝ Բասկերվիլ֊հոլլում ապրող չորս առողջ, ուժեղ տղամարդիկս, հարկ եղած դեպքում կարող ենք պաշտպանել մեզ, բայց խոստովանում եմ՝ Սթեփլտոնների մասին մտածելիս, ես անհանգստանում եմ։ Մոտ հարևաններ չունեն, այնպես որ չեն կարող հույս դնել որևէ մեկի օգնության վրա։ Աղախինը, ծեր ծառան, քույրն ու եղբայրը, վերջինս, հավանաբար, շատ էլ ուժեղ մարդ չէ, ահա և Մերիփիթ֊հաուսի բոլոր բնակիչները։ Նրանք լրիվ անօգնական կլինեն այդ նոթինգհիլյան մարդասպանի ձեռքում, եթե նա թափանցի նրանց տուն։ Մենք սըր Հենրիի հետ շատ էինք անհանգստանում նրանց համար և նույնիսկ ուզում էինք, որ ձիապան Փերկինսը գիշերի Մերիփիթ֊հաուսում, բայց Սթեփլտոնը այդ մասին լսել անգամ չուզեց։

Բանն այն է, որ մեր բարեկամ բարոնետն սկսում է խիստ հետաքրքրություն ցուցաբերել իր գեղեցկուհի հարևանուհու նկատմամբ։ Ասենք, դա զարմանալի էլ չէ, որովհետև նա կենդանի, գործարար մարդ է, ձանձրանում է այդպիսի խուլ վայրում, իսկ Բերիլը, պետք է խոստովանել, հմայիչ ու գեղեցիկ կին է։ Նրա մեջ ինչ֊որ էկզոտիկ կրակոտություն կա, ի հակաադրություն իր սառնարյուն ու բոլորովին անկիրք եղբոր։ Միաժամանակ Սթեփլտոնի մեջ զգացվում է թաքնված մի կրակ։ Դատելով ամեն ինչից, նա քրոջ վրա մեծ ազդոցություն ունի․ ես շատ անգամներ եմ որսացել նրա այն հայացքները, որ նա խոսակցության ժամանակ նետում է եղբոր վրա, կարծես սպասելով իր խոսքերի հավանությանը։ Ուզում եմ հավատալ, որ նրանք հաշտ են իրար հետ։ Աչքերի այդպիսի չոր փայլը և բարակ, սեղմված շրթունքները հաճախ խոսում են հաստատակամ, գուցե նաև դաժան բնավորության մասին։ Համենայն դեպս, այդ բնագետը հետաքրքիր տիպ է, և դուք անպատճառ կհետաքրքրվեք նրանով։

Հենց նույն օրը նա այցի եկավ սըր Հենրիին, իսկ հաջորդ առավոտյան մեզ տարավ այնտեղ, ուր տեղի էր ունեցել անառակ Հուգոյի հետ կախված դեպքը։ Մենք մի քանի մղոն մտանք ճահիճների խորքը ու հայտնվեցինք ոչ մեծ մի դաշտում, այնքան մռայլ, որ հենց ինքնին կարող էր նպաստել նման լեգենդի ստեղծմանը։ Փշրվող քարե սյուների միջև ընկած նեղ անցուղին մեզ դուրս բերեց ճահճուտով ծածակված մի բաց մարգագետնիկ։ Նրա մեջտեղում ընկած էին վերևից նեղացող և ինչ֊որ հրեշի վիթխարի փտած ժանիքներ հիշեցնող երկու հսկայական քարեր։ Այստեղ ամեն ինչ ճշտորեն համընկնում էր այն տեսարանի նկարագրությանը, ուր խաղացվել է այդ վաղեմի ողբերգությունը։ Սըր Հենրին հետաքրքրությամբ շուրջն էր նայում ու մի գլուխ հարցնում Սթեփլտոնին՝ մի՞թե նա հավատում է մարդկային գործերում գերբնական ուժերի միջամտությանը։ Նրա տոնն անփույթ էր, բայց, ըստ երևույթին, շատ լուրջ էր վերաբերվում այդ ամենին։ Սթեփլտոնը պատասխանում էր զուսպ, շատ բան թերասելով ու պարզապես խնայելով երիտասարդ բարոնետին։ Նա մեզ պատմեց մի քանի նմանօրինակ դեպքեր, երբ ընտանիքները սերնդեսերունդ իրնց վրա զգում էին ինչ֊որ չար ուժերի ազդեցությունը, և բոլոր այդ պատմություններից հետո մեզ մոտ այն տպավորությունն ստեղծվեծ, որ Սթեփլտոնը այստեղի շատ բնակիչների հետ միասին հավատում է Բասկերվիլների շան ավանդությանը։

Վերադարձի ճամփին մտանք Մերիփիթ֊հաուս՝ նախաճաշելու։ Հենց այդ ժամանակ էլ սըր Հենրին ծանոթացավ միսս Սթեփլտոնի հետ։ Առաջին իսկ հանդիպումից նա հրապուրվեց նրանով, և հազիվ թե ես սխալված լինեմ, եթե ասեմ, որ այդ զգացմունքը փոխադարձ է։ Երբ տուն էինք վերադառնում, նա մի գլուխ նրա մասին էր խոսում, և այդ պահից համարյա օր չի անցնում, որ մենք չհանդիպենք Սթեփլտոններին։ Այսօր նրանք մեզ մոտ են ճաշում, իսկ սըր Հենրին արդեն խսում է եկող շաբաթ նրանց այցելելու մասին։

Թվում է, թե Սթեփլտոնը քրոջ համար ավելի լավ ամուսին երազել իսկ չէր կարող, և, այնուամենայնիվ, ես շատ անգամներ եմ նկատել, որ նա խոժոռվում է, երբ սըր Հենրին ուշադրություն է դարձնում քրոջը։ Ըստ երևույթին, Սթեփլտոնը շատ է կապված Բերիլին, և նրա համար տխուր կլինի մենակ, բայց ախր դա եսասիրության գագաթնակետն է՝ արգելք լինել այդպիսի փայլուն միությանը։ Եվ այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ․ Սթեփլտոնը պարզապես չի ուզում, որ այդ մտերմությունը փոխվի սիրո, և, ինչպես նկատել եմ, ամեն կերպ աշխատում է նրանց առանձին չթողնել։ Ի դեպ, եթե գործը բարդանա նաև սիրավեպով, ապա ձեր ցուցումը՝ աչք չհեռացնել սըր Հենրիից, համարյա անիրագործելի կդառնա։ Իսկ եթե ես խստորեն հետևեմ ինձ տրված ցուցումին, մտածեցեք, թե ինչպես կխարխլի իմ հեղինակությունն այստեղ։

Օրերս, ավելի ճիշտ հինգշաբթի օրը, մեզ մոտ նախաճաշում էր դոկտոր Մորտիմերը։ Նա գերեզմանաթմբի պեղումներ էր կատարում Երկար ցածրադաշտում։ Նախապատմական մարդու գանգ է գտել այնտեղ, որը աննկարագրելի ցնծություն է պատճառում նրան։ Իր գործի մեկ ուրիշ այդպիսի էնտուզիաստ երևի չգտնես։ Նախաճաշից հետո հայտնվեցին Սթեփլտոնները, և, սըր Հենրիի խնդրանքով, դոկտորը մեզ բոլորիս առաջնորդեց կարմրածառի ծառուղին, ցույց տալու, թե ամեն ինչ ինչպես էր եղել այն ճակատագրական գիշերը։ Այդ ծառուղին երկար է, կիսամութ, երկու կողմից համատարած պարսպի պես ձգվում են խուզված կարմրածառերն ու ճիմի նեղ շերտերը։ Նրա հեռավոր ծայրում գտնվում է կիսաքանդ տաղավարը։ Հենց մեջտեղում ճահիճ տանող դռնակն է, որի մոտ ծերուկ Բասկերվիլը թափ է տվել սիգարի մոխիրը։ Դռնակը փայտից է, սպիտակ ներկված ու փակված սողնակով, նրա ետևում փռված են անսահման ճահիճները։ Հիշեցի ձեր տեսությունը այստեղ կատարված ողբերգության առիթով ու փորձեցի պատկերացնել, թե այդ բոլորն ինչպես է եղել։ Դռնակի մոտ կանգնած, Բասկերվիլը տեսել է ինչ֊որ բան, որը մոտենում էր ճահիճների կողմից և այնպես է վախեցել, որ գլուխը կորցրել է, սկսել է վազել ու վազել է այնքան, որ ուժասպառությունից ու սարսափից ցած է ընկել։ Նա վազել է երկար, մութ ծառուղով։ Բայց ո՞վ է նրան փախուստի մատնել։ Ճահիճների կողմից եկող որևէ գա՞մփռ, թե ոըրվականային մի շուն՝ վիթխարի, սև, անմռունչ։ Իսկ գուցե դա մարդկայի՞ն ձեռքի գործ է։ Գուցե գունատ, զգուշավոր Բերիմոռն ավելի շատ բան գիտե, քան ասում է։ Մշուշ ու լիակատար անորոշություն։ Եվ, այնուամենայնիվ, այդ ամենի ետևում աննահանջ ստվերի պես կանգնած է ոճրագործությունը։

Վերջին անգամ, ձեզ գրելուց ի վեր, ինձ հաջողվեց ծանոթանալ մեր հարևաններից ևս մեկի՝ միստր Ֆրեկլենդի հետ, որն ապրում է մեզնից հարավ չորս մղոնի վրա, Լեֆտեր֊հոլլում։ Դա մի ծերունի է, ալեհեր, կարմրադեմ ու շատ մաղձոտ։ Միստր Ֆրեկլենդը ցնորված է բրիտանական օրենսդրության հարցում և ամբողջ մի կարողություն տվել է քամուն ամեն տեսակ դատերի վրա։ Նա դատվում է բացառապես հանուն իր հաճույքի՝ հանդես գալով մեկ հայցվորի, մեկ պատասխանողի դերում, իսկ այդպիսի զվարճությունները, ինչպես գիտեք, էժան չեն նստում։ Հանկարծ նրա խելքին կփչի արգելել երթևեկությունն իր տիրույթի մոտով՝ թող ծխական խորհուրդն ապացուցի, որ դա ճիշտ չէ։ Հետո սեփական ձեռքով կջարդի ինչ֊որ մեկի դռնակն ու կասի, որ այդտեղ դարեր շարունակ ճանապարհ է եղել, թող տերը դատի տա նրան ուրիշի սահմանները խախտելու համար։ Նա անգիր գիտե հնագույն համայնքի իրավունքը և իր գիտելիքները կիրառում է մի դեպքում հարևան Ֆերվորսի գյուղակի շահերից ելնելով, մյուս դեպքում ի վնաս նրա։ Այնպես որ գյուղակի բնակիչները փոխնփոխ մեկ ցնծությամբ տանում են նրան փողոցներով, մեկ հանձնում սիմվոլիկ հրկիզման։ Ասում են, իբր, հիմա միստր Ֆրեկլենդի ձեռքին յոթ դատ կա, որոնք, ամենայն հավանականությամբ, կկլանեն նրա կարողության մնացորդները, և նա, այդպիսով, զրկվելով իր խայթից, կդառնա լիովին անվնաս, խաղաղ մի ծերուկ։ Մյուս բոլոր դեպքերում նա մեղմ, բարեհոգի մարդ է, և ես նրա մասին հիշատակում եմ լոկ այն պատճառով, որ դուք պահանջում եք մեր բոլոր հարևանների նկարագրությունը։

Այժմ միստր Ֆրեկլենդը իր համար մի շատ տարօրինակ զբաղմունք է գտել։ Լինելով սիրող֊աստղագետ և ունենալով հրաշալի մի հեռադիտակ՝ նա օրերով պառկում է իր տան տանիքին և դիտում ճահիճները՝ հուսալով գտնել փախած աքսորականին։ Եթե միստր Ֆրեկլենդն իր անսպառ եռանդն օգտագործեր միայն դրա վրա, ապա ամեն ինչ հիանալի կլիներ, սակայն լուրեր են պտտվում, որ նա իբր պատրաստվում է պատասխանատվության կանչել դոկտոր Մորտիմերին, որն ինչ֊որ գերեզման է քանդել՝ առանց մոտ ազգականների համաձայնության։ Ինչպես կռահում եք, խոսքը վերաբերում է նեոլիթյան մարդու գանգին, որ հայտնաբերված է Երկար ցածրադաշտի գերեզմանաթմբի պեղումների ժամանակ։ Այո, միստր Ֆրեկլենդը որոշ բազմազանություն է մտցնում մեր կյանքում, իսկ այժմ դա մեզ համար խիստ անհրաժեշտ է։

Այժմ, հաղորդելով ձեզ այս ամենը, ինչ կարելի էր՝ փախած աքսորականի, Սթեփլտոնների, դոկտոր Մորտիմերի ու միստր Ֆրեկլենդի մասին Լեֆտեր֊հոլլից, ես կանցնեմ ամենակարևոր կետին ու կպատմեմ Բերիմոռների մասին, մասնավորապես այն տարօրինակ դեպքերի, որոնք կատարվեցին այս գիշեր։

Սկսեմ Լոնդոնից ուղարկած ձեր հեռագրից, որով պետք է համոզվեինք, թե այդ օրը Բերիմոռը տանն էր եղել։ Դուք արդեն գիտեք փոստապետի հետ իմ զրույցի մասին, որից պարզվեց, որ մեր ստուգումը ոչ մի արդյունք չտվեց և մենք այնպես էլ չստացանք մեզ անհրաժեշտ տեղեկությունները։

Ես սըր Հենրիին պատմեցի իմ անհաջողության մասին, և նա, իրեն հատուկ անմիջականությամբ, անմիջապես կանչեց Բերիմոռին ու հարցրեց հեռագրի մասին։ Բերիմոռն ասաց, որ հեռագիրն ստացվել է։

― Տղան հեռագիրը տվեց ձեր ձե՞ռքը, ― հարցրեց սըր Հենրին։

Բերիմոռը զարմացած նայեց նրան ու մի րոպե մտածեց։

― Ոչ, ― ասաց նա, ― ես այդ ժամանակ ձեղնահարկում էի, և հեռագիրը կինս բերեց։

― Իսկ պատասխանն ինքնե՞րդ գրեցիք։

― Ոչ, ես ասացի կնոջս ինչպես պատասխանել, նա իջավ ներքև ու գրեց։

Երեկոյան Բերիմոռը սեփական նախաձեռնությամբ նորից վերադարձավ այդ թեմային։

― Սըր Հենրի, ես լավ չհասկացա, թե դուք ինչո՞ւ էիք հարձուփորձում այն հեռագրի մասին, ― ասաց նա։ ― Մի՞թե ես մեղանչել եմ ինչ֊որ բանում ու կորցրել ձեր վստահությունը։

Սըր Հենրին ջանաց հավաստիացնել Բերիմոռին, որ դա այդպես չէ, և, որպեսզի վերջնականապես հանգստացնի նրան, բավական շատ նվերներ տվեց իր հին իրերից, քանի որ Լոնդոնում կատարած գնումներն արդեն հասել էին Բասկերվիլ֊հոլլ։

Ինձ շատ է հետաքրքրում միսիս Բերիմոռը։ Նա շատ պատկառելի, հարգարժան կին է՝ պուրիտանական հակումներով, և, ըստ երևույթին, ոչ այնքան էլ խելոք։ Թվում է, թե ավելի անվրդով էակ դժվար է պատկերացնել, բայց դուք արդեն գիտեք, որ առաջին գիշերը ես լսեցի նրա դառն հեկեկանքը, և այդ օրվանից շատ անգամներ եմ արցունքի հետքեր նկատել նրա դեմքին։ Ինչ֊որ ծանր վիշտ է կրծում այդ կնոջը։ Երբեմն մտքովս անցնում է, թե գուցե դա անմաքուր խղճի տառապանքներից է։ Իսկ հետո ես սկսում եմ Բերիմոռի մեջ կասկածել տնային բռնակալի։ Ինձ միշտ թվացել է, որ նա կասկածելի, տարօրինակ անձնավորություն է, իսկ անցած գիշերվա դեպքերը վերջնականապես ուժեղացրին կասկածներս։ Սակայն այդ պատահարն ինքնին այնքան էլ կարևոր չէ։ Դուք, հավանաբար, հիշում եք, որ ես այնքան էլ խոր չեմ քնում, իսկ այստեղ՝ Բասկերվիլ֊հոլլում, երբ ամբողջ ժամանակ հարկ է զգույշ լինել, քունս առանձնապես զգայուն է։ Երեկ գիշեր, մոտ ժամը երկուսին, ես գողունի քայլեր լսեցի սենյակիս մոտ։ Վեր կացա, բացեցի դուռն ու նայեցի միջանցք։ Ինչ֊որ մեկի երկար, սև ստվերը սահեց այնտեղով։ Ստվերն ընկնում էր մի մարդուց, որը կամացուկ անցնում էր միջանցքով՝ մոմը ձեռքին։ Նա ներքնաշապիկով էր, տաբատով, ոտաբոբիկ։ Ես նշմարեցի նրա աղոտ ուրվագիծը միայն։ Բայց հասակից կռահեցի, որ դա Բերիմոռն է։ Նա քայլում էր անձայն, դանդաղ, և նրա յուրաքանչյուր շարժման մեջ ինչ֊որ գողային, զգուշացող բան կար։

Դուք իմ նամակներից արդեն գիտեք, որ երկու միջանցքները հատվում են սրահով, որը շրջապատում է հոլլը։ Ես սպասեցի, մինչև Բերիմոռը ծածկվեց աչքիցս, և շարժվեցի նրա ետևից։ Երբ մտա սրահ, նա արդեն միջանցքի հեռավոր ծայրում էր։ Հետո սենյակներից մեկի բաց դռնից լույս շողաց, ուրեմն, նա մտավ այնտեղ։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ սենյակներն անբնակ են, այնտեղ նույնիսկ կահույք չկա, հետևաբար, Բերիմոռի վարմունքը բոլորովին հանելուկային էր։ Նա կանգնել էր այնտեղ, ըստ երևույթին անշարժ, որովհետև մոմի բոցը չէր թրթռում։ Աշխատելով քայլել որքան կարելի է անձայն՝ ես անցա ամբողջ միջանցքը և կողափայտի ետևից նայեցի բաց դռնից ներս։

Բերիմոռը կանգնել էր լուսամուտի մոտ, մոմը մոտեցրած ապակուն։ Ես տեսնում էի նրա կիսադեմը՝ լարվածության մեջ քարացած դեմքը, դեպի ճահիճների անթափանց խավարն ուղղված հայացքը։ Մի քանի րոպե նա անքթիթ նայում էր պատուհանից դուրս, հետո կամացուկ տնքաց ու անհամբեր շարժումով հանգցրեց մոմը։ Ես անմիջապես վերադարձա սենյակս և շուտով դռան ետևից լսեցի նույն գաղտագողի քայլերը։ Երկար ժամանակ անցնելուց հետո, թույլ քնի միջից ինձ հասավ, թե ինչպես ինչ֊որ տեղ բանալի պտտեցին կողպեքի մեջ, բայց թե ո՞րտեղից էր գալիս այդ ձայնը՝ դժվար էր որոշել։

Թե այս բոլորն ինչ է նշանակում, չգիտեմ, բայց այս մռայլ տանը ինչ֊որ գաղտնի գործեր են կատարվում, որոնց էությանը մենք վաղ թե ուշ հասու կլինենք։ Չեմ ուզում ձեզ անհանգստություն պատճառել սեփական տեսություններիս շարադրմամբ, քանզի դուք խնդրել եք հաղորդել միայն փաստեր։ Այսօր առավոտյան ես երկար խոսեցի սըր Հենրիի հետ, և մենք գործողության պլան մշակեցինք՝ նկատի ունենալով իմ գիշրային դիտումները։ Բայց ես կլռեմ այդ մասին մինչև հաջորդ նամակս, որը դրանից միայն կշահի։

==Գլուխ IX Դոկտոր Ուոթսնի երկրորդ հաշվետվությունը==

Թանկագին Հոլմս․

Եթե այստեղ գալու սկզբնական շրջանում ձեր դեսպանը նորություններով ձեզ երես չէր տալիս, ապա խոստովանեք, որ այժմ նա բաց թողածը ետ է բերում, քանզի դեպքերը արագորեն հաջորդում են իրար։ Իմ վերջին հաշվետվությունն ավարտել էի Բերիմոռի դրամատիկ նկարագրությամբ դատարկ սենյակի պատուհանի մոտ, իսկ այդ պահից մոտս կուտակվել է նորությունների ամբողջ մի կույտ, որը, անկասկած, շատ կզարմացնի ձեզ։ Ոչ մի կերպ չէի կարող կռահել, որ գործերն այսպիսի ընթացք կստանան։ Վերջին երկու օրերի ընթացքում իրադրությունը մի կողմից զգալիորեն պարզվեց, մյուս կողմից՝ ավելի բարդացավ։ Բայց ամեն բան հերթով պատմեմ, սյնպես, որ դուք կարողանաք ինքներդ դատել այդ մասին։

Իմ գիշերային արկածից հետո հետևայլ առավոտյան ես դեռ նախաճաշից առաջ խուզարկեցի այն սենյակը, ուր մտել էր Բերիմոռը։ Այն պատուհանը, որտեղից նա այնպես ակնապիշ նայում էր, տան մնացած բոլոր պատուհանների նկատմամբ մի առավելություն ունի․ այդտեղից ամենալավ տեսարանն է բացվում ճահիճների վրա։ Երկու ծառերի արանքի բացվածքից դրանք ոնց որ ափիդ մեջ լինեն, իսկ մյուս պատուհաններից համարյա չեն երևում։ Հետևաբար, Բերիմոռն ընտրել էր այդ պատուհանը, որպեսզի տորֆային ճահիճներում տեսնի ինչ֊որ մեկին կամ ինչ֊որ բան։ Սակայն գիշերը մութ էր, և ես չգիտեմ, թե նա ինչի վրա էր հույս դրել։ Հետո մտածեցի՝ գուցե դա սիրային որևէ բանսարկություն է։ Այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա․ և՛ զգուշավորությունը, որով նա գործում էր, և՛ կնոջ տանջվելը։ Նրա արտաքինով մարդը բոլոր տվյալներն ունի որևէ գյուղական աղջկա սիրտը գերելու, այնպես որ այդ ենթադրությունն անհիմն չէ։ Այն ժամանակ սենյակ վերադառնալով՝ ես լսեցի, թե ինչպես ինչ֊որ տեղ դուռը բացեցին։ Հավանաբար, Բերիմոռը գնաց գաղտնի տեսակցության։ Այդ մտքերն ինձ զբաղեցրեցին ամբողջ հետևյալ առավոտյան։ Հետագայում իմ կասկածները կարող են սնանկ դուրս գալ, բայց և այնպես, չնայած դրան, ես հարկ եմ համարում դրանք հաղորդել ձեզ։

Ես զգում էի, որ չափազանց մեծ պատասխանատվություն կվերցնեմ վրաս, եթե լռեմ այդ գիշերվա դեպքերի մասին՝ սպասելով Բերիմոռի գործողությունների շարժառիթների պարզվելուն։ Նախաճաշից հետո մենք բարոնետի հետ գնացինք նրա աշխատասենյակը, և այնտեղ ես ամեն ինչ պատմեցի նրան։ Սպասածիս հակառակ, նա բավական հանգիստ վերաբերվեց դրան։

― Ես գիտեմ, որ Բերիմոռը գիշերները շրջում է, և վաղուց եմ պատրաստվում խոսել նրա հետ, ― ասաց նա։ ― Մի քանի անգամ լսել եմ նրա քայլերը միջանցքում, մոտավորապես նույն ժամերին, ինչ և դուք։

― Գուցե նա ամեն գիշե՞ր է գնում այդ պատուհանի մոտ։

― Գուցե։ Իսկ եթե այդպես է, հարկավոր է հետևել նրան ու տեսնել, թե ինչ է անում այնտեղ։ Հետաքրքիր է՝ այսպիսի պարագայում ինչպե՞ս կվարվեր ձեր բարեկամ Հոլմսը։

― Համոզված եմ, որ նույնը կաներ, ― ասացի ես։ ― Ծածուկ կհետևեր Բերիմոռին և կիմանար, թե ինչ է հարկավոր նրան այնտեղ։

― Այդ դեպքում եկեք այդպես էլ անենք։

― Բայց նա կլսի մեզ։

― Ոչ, Բերիմոռը ծանր է լսում և, ամեն դեպքում հարկ է ռիսկի դիմել։ Եկեք նրան սպասենք իմ սենյակում։

Սըր Հենրին բավականությամբ շփեց ձեռքերը, ինչպես երևում է՝ ուրախանալով, որ ամենաչնչին հնարավորությունն ունի ինչ֊որ բազմազանություն մտցնելու այն կյանքի միապաղաղ ընթացքի մեջ, որ նա վարում է այստեղ։

Բարոնետն արդեն կապվել է ճարտարապետի հետ, որը սըր Չարլզի համար պատրաստում էր վերակառուցման պլանները, և Լոնդոնից կապալառու է հրավիրել, այնպես որ շուտով այստեղ պետք է մեծ փոփոխություններ սպասել։ Պլիմուտից դեկորատորներ ու կահույքագործներ են եկել։ Դատելով ամեն ինչից, մեր բարեկամը շատ լայն թափ է վերցրել և ո՛չ աշխատանք կխնայի, ո՛չ դրամ, որպեսզի վերականգնի իր տոհմի նախկին վեհությունը։ Երբ տունը նորոգվի ու կարգավորվի, միայն կին կպահանջվի բարոնետից՝ պատկերը լրիվ ավարտին հասցնելու համար։ Մեր մեջ ասած, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գործը դրան չի մնա, քանի որ նա այնպես է հրապուրված իր չքնաղ հարևանուհով՝ միսս Սթեփլտոնով, որ էլ ասելու չի։ Սակայն սիրավեպն այնպես հարթ չի ընթանում, ինչպես կարելի էր սպասել տվայլ պարագաներում։ Այսօր, օրինակ, նրա մակերևույթը կնճռոտվեց՝ խիստ զարմացնելով ու դառնացնելով մեր բարեկամին։

Բերիմոռի հետ խոսակցությունից հետո սըր Հենրին դրեց գլխարկն ու պատրաստվեց ինչ֊որ տեղ գնալ։ Ես, հասկանալի է, նույն արեցի։

― Դուք ինձ հե՞տ եք գալիս, Ուոթսն, ― հարցրեց նա մի տեսակ տարօրինակ նայելով ինձ։

― Դա կախված է նրանից, թե ուր եք գնում։ Եթե ճահիճները, ապա՝ այո, ― պատասխանեցի ես։

― Ճահիճները։

― Ախր դուք գիտեք, թե ինչ կարգադրություն է արված ինձ։ Ես չեմ ցանկանում խանգարել ձեզ, բայց Հոլմսը պատվիրել է ձեզ մենակ չթողնել, հատկապես ճահիճներում։ Ինքներդ լսեցիք այդ։

Սըր Հենրին սիրալիր ժպիտով թփթփացրեց ուսիս։

― Սիրելի բարկամ, ― ասաց նա, ― իր ամբողջ հեռատոսությամբ հանդերձ, Հոլմսը չեր կարող բոլոր մանրամասնությունները կռահել, թե իմ կյանքն ինչպես կդասավորվի այստեղ։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։ Ով֊ով, բայց դուք անշուշտ չէիք ցանկանա խանգարել ինձ։ Ոչ, թողեք ինձ մենակ։

Ինքներդ դատեցեք, թե իմ վիճակն ինչպիսին էր։ Ես շփոթվեցի՝ չիմանալով ինչ ասել, ինչպես վարվել, իսկ այդ միջոցին սըր Հենրին վերցրեց ձեռնափայտն ու գնաց։

Բայց հերիք էր մի փոքր միտք անեի, և խիղճս սկսեց ինձ տանջել՝ ինչո՞ւ թույլ տվեցի նրան մենակ դուրս գնալ։ Իսկ ինչ կլինի, եթե վերադառնալով Լոնդոն՝ ստիպված լինեմ խոստովանել, որ իմ թույլտվությունը մեզ աղետի հասցրեց։ Հենց միայն այդ մտքից տաքությունս բարձրացավ։ Դեռ ուշ չէ, կարելի է հասնել նրան։ Եվ իսկույն ուղևորվեցի Մերիփիթ֊հաուս։

Ես արագ քայլում էի ճամփով, առանց սըր Հենրիին տեսնելու, և մի քանի րոպեից հասա այնտեղ, որտեղից սկսվում է ճահճի խորքը տանող արահետը։ Այդտեղ կասկած առաջացավ ճանապարհի ճիշտ ընտրության մեջ, և ես բարձրացա բլուրը, որի վրայից ճահիճների լայն տեսարան է բացվում, այն նույն բլուրը, որտեղ մի ժամանակ քարհանք է եղել։ Այդտեղից ես անմիջապես տեսա բարոնետին։ Նա քայլում էր արահետով, կածանից մոտ քառորդ մղոն հեռավորությամբ, իսկ կողքից քայլում էր մի կին՝ միսս Սթեփլտոնը։ Պարզ էր, որ այդ երկուսը վաղուց էին պայմանավորվել, և որ այսօրվա հանդիպումը պատահական չէր։ Խոսակցությամբ տարված՝ նրանք քայլում էին շատ դանդաղ և, դատելով միսս Սթեփլտոնի շարժումներից, նա ջանում էր ինչ֊որ բան համոզել սըր Հենրիին, որը ուշադիր լսում էր նրան և մերթ ընդ մերթ բացասաբար շարժում գլուխը։ Ես կանգնել էի գլաքարերի մեջ ու չգիտեի ինչ անել։ Անմտություն էր հասնել նրանց ու խանգարել այդ մտերմիկ զրույցը։ Բայց ո՞րն է իմ պարտքը․ ոչ մի րոպե աչքաթող չանել սըր Հենրիին։ Բարեկամին հետևելը չափազանց տհաճ գործ է։ Եվ այնուամենայնիվ ես այլ ելք չէի տեսնում ու որոշեցի շարունակել դիտումս, իսկ հետո, ի սեր խղճի մաքրության, ամեն ինչ խոստովանել բարոնետին։ Ճիշտ է, եթե նա հանկարծ վտանգի ենթարկվի, ես չէի կարող օգնել նրան, քանի որ շատ հեռու էի, բայց համաձայնեք՝ այլ ընտրություն չկար։

Մի քանի քայլ գնալով, մեր սըր Հենրին ու աղջիկը կանգ առան՝ տարված իրենց խոսակցությամբ, և հանկարծ նկատեցի, որ ես նրանց հանդիպման միակ վկան չեմ։ Գլաքարերի միջից ինչ֊որ կանաչ բան երևաց։ Ուշադիր նայելով տեսա, որ դա կանաչ կտոր է փայտի վրա, իսկ փայտը արահետի ուղղությամբ գնացող մարդու ձեռքին է։ Դա Սթեփլտոնն էր իր թիթեռ որսալու ցանցով։ Նա շատ ավելի մոտ էր մեր զույգին և գնում էր ուղիղ նրանց կողմը։ Այդ պահին սըր Հենրին գրկեց միսս Սթեփլտոնին, բայց կինը շուռ եկավ՝ աշխատելով դուրս պրծնել նրա գրկից։ Սըր Հենրին թեքվեց աղջկա կողմը, վերջինս ձեռքի ափով ծածկեց երեսը․․․ Իսկ հետո նրանք իրարից հեռու նետվեցին ու ետ նայեցին։ Մեղավորը Սթեփլտոնն էր, որ ամբողջ թափով վազում էր նրանց կողմը՝ անհեթեթ կերպով թափահարելով ցանցորսիկը։ Նա հուսահատ շարժումներ էր անում և, հավասարվելով սիրահարներին, սարսափելի հուզված իրար անցավ նրանց առաջ։ Ես չէի կարող հասկանալ, թե այդ բոլորն ինչ է նշանակում, բայց, ըստ երևույթին, Սթեփլտոնն ինչ֊որ բանում մեղադրում էր սըր Հենրիին, իսկ նա արդարանում էր և սկսեց կամաց֊կամաց համբերությունից դուրս գալ։ Աղջիկը կանգնել էր նրա կողքին՝ հպարտ լռություն պահպանելով։ Վերջապես Սթեփլտոնը կտրուկ շրջվեց, հրամայաբար ձեռքով արեց քրոջը, և նա, անվճռական հայացք նետելով սըր Հենրիի վրա, գնաց եղբոր ետևից։ Բնախույզի պոռթկուն շարժումները վկայում էին, որ նրա զայրույթն ուղղված էր նաև աղջկա դեմ։ Բարոնետը հայացքով ուղեկցում էր նրանց, հետո կախեց գլուխն ու դանդաղ ետ դարձավ։

Ես այդպես էլ ոչինչ չհասկացա աչքիս առաջ կատարված տեսարանից և խոր ամոթ էի զգում, որ վկա եղա դրան առանց բարեկամիս գիտության։ Ինձ ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան բլուրից ցած վազել ու ներքևում հանդիպել բարոնետին։ Նրա դեմքը զայրույթից կարմրել էր, հոնքերը կիտվել․ մարդը պարզապես չգիտեր ինչ անել, ինչպես վարվել։

― Հելլո, Ուոթսն, որտեղի՞ց հայտնվեցիք։ Մի՞թե այնուամենայնիվ հետևել եք ինձ։

Հարկ եղավ ամեն ինչ բացատրել, թե ինչպես զգացի, որ չեմ կարող նրան մենակ թողնել, ինչպես հետևեցի նրան ու եղա նրանց հանդիպման ու հետագա բոլոր դեպքերի վկան։ Սըր Հենրին աչքերը փայլեցրեց վրաս, բայց իմ անկեղծությունը զինաթափեց նրան, և նա ծիծաղեց, ճիշտ է, անուրախ ծիծաղով։

― Թվում է, թե այսպիսի անապատում կարելի է հույս դնել առանձնության վրա, բայց չէ։ Բոլորը կարծես խոսքներն մեկ էին արել ու դուրս եկել հիանալու, թե ինչպես եմ սիրահետում աղջկան։ Իսկ սիրահետումը բավական անհաջող ստացվեց։ Որտե՞ղ էիք տեղ զբաղեցրել։

― Ահա այն բլրի վրա։

― Նշանակում է՝ վերնասրահում։ Իսկ նրա եղբայրը տեղավորվել էր առաջին կարգերում։ Տեսա՞ք ինչպես հարձակվեց մեզ վրա։

― Այո, տեսա։

― Ձեր մտքով երբևէ չի՞ անցել, որ այդ սուբյեկտի ծալը պակաս է։

― Ոչ, չի անցել։

― Իմն էլ։ Մինչև այսօր ես Սթեփլտոնին համարում էի շատ նորմալ մարդ, իսկ այժմ ինձ թվում է, որ պետք է զսպաշապիկ հագցնել նրան, իսկ գուցե՝ ինձ։ Մի՞թե ես այդքան վատն եմ։ Դուք ինձ հետ առաջին շաբաթը չէ, որ ապրում եք, Ուոթսն։ Անկեղծ եղեք։ Ի՞նչն է խանգարում ինձ դառնալ ամուսին մի կնոջ համար, որին սիրում եմ։

― Ըստ իս, ոչինչ չի խանգարում։

― Հասարակության մեջ իմ դիրքին նա չի կարող կպչել, նշանակում է, բանը հենց ես եմ։ Ի՞նչ ունի իմ դեմ։ Ես կյանքումս ոչ մեկին վատություն չեմ արել, իսկ այդ սուբյեկտը ինձ նույնիսկ չի ուզում մոտ թողնել քրոջը։

― Նա այդպես էլ ասա՞ց։

― Այո, և բացի դրանից ավելացրեց ուրիշ ինչ֊որ բաներ։ Գիտեք, Ուոթսն, ախր ես նրա հետ ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ ծանոթացել եմ, բայց առաջին իսկ հանդիպումից ինձ համար պարզ դարձավ, որ այդ կինը ստեղծված է ինձ համար։ Եվ նա․․․ նա նույնպես․․․ Նա իրեն լավ է զգում ինձ հետ, ես պատրաստ եմ երդվել։ Կանացի աչքերը բառերից էլ լավ են խոսում։ Բայց եղբայրը դեմ է մեր մտերմությանը, և ես միայն այսօր հնարավորություն ունեցա աղջկա հետ առանձին խոսել։ Նա ուրախությամբ համաձայեց այս տեսակցությանը, բայց, ինչ եք կարծում, ինչո՞ւ։ Որպեսզի խոսի մեր սիրո մասի՞ն։ Ո՛չ, եթե նրանից կախված լիներ՝ ինձ էլ կստիպեր լռել։ Նրա լեզվին մի բան կա միայն՝ այստեղ վտանգավոր է, և նա չի հանգստանա, մինչև ես չհեռանամ Բասկերվիլ֊հոլլից։ Ես ասացի, որ նրան հանդիպելուց հետո այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, իսկ եթե դա այդպես անհրաժեշտ է՝ թող մեկնի ինձ հետ։ Մի խոսքով, ես առաջարկություն արեցի, բայց նա նույնիսկ չհասցրեց պատասխանել, որովհետև այդ րոպեին նրա սիրելի եղբայրիկը խելագարի պես հարձակվեց մեզ վրա։ Նա կատաղությունից ամբողջովին սպիտակել էր, իսկ անգույն աչքերը տառացիորեն կայծեր էին արձակում։ Ի՜նչ եմ թույլ տվել ինձ, ինչպե՜ս եմ համարձակվում կնոջը մոտենալ իմ սիրահետումներով, որոնք նրա մոտ բացի զզվանքից ուրիշ ոչինչ չեն առաջացնում։ Ես, հավանաբար, երևակայում եմ, թե բարոնետին ամեն ինչ թույլատրելի է։ Եթե նա այդ աղջկա եղբայրը չլիներ, ես գիտեի՝ ինչպե՜ս պատասխանել։ Հարկ եղավ միայն ասել, որ իմ զգացմունքներում ոչ մի վիրավորական բան չկա ու ես հուսով եմ պատիվ ունենալ երբևէ միսս Սթեփլտոնին կոչել իմ կինը։ Բայց դա ոչնչով չօգնեց, և, ի վերջո, ես էլ համբերությունից դուրս եկա ու տաքացա, իսկ տաքանալ պետք չէր՝ հաշվի առնելով, որ աղջիկն էլ էր այնտեղ։ Դրանից հետո նա քրոջ հետ հեռացավ, ինչպես տեսաք, իսկ ես մենակ մնացի՝ լիակատար տարակուսանքի մեջ։ Այժմ, Ուոթսն, բացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում և ես երբևէ չեմ մոռանա այդ շնորհը։

Ես գցեցի֊բռնեցի և՛այսպես, և՛ այնպես, բայց, ճիշտն ասած, այդ ամբողջ պատմությունը ինձ էլ էր տարակուսանքի մեջ գցել։ Մեր բարեկամի տիտղոսը, հարստությունը, երիտասարդությունը, բնավորությունը, արտաքինը՝ ամեն ինչ խոսում է նրա օգտին, և ես ոչ մի վատ բան չգիտեմ նրա մասին, բացի, թերևս, մութ ճակատագրից, որ ծանրանում է նրա ընտանիքի վրա։

Այո, տարօրինակ է, որ սըր Հենրիի առաջարկությունը մերժվեց այդքան կտրուկ և նույնիսկ առանց աղջկա ցանկությունը հաշվի առնելու։ Տարօրինակ է և այն, որ աղջիկն այդքան անտարբեր վերաբերվեց ողջ տեղի ունեղածին։ Սակայն, մեր տարակուսանքներն Սթեփլտոնն ինքը լուծեց հենց նույն օրը։ Նա եկավ մեզ մոտ, ներողություն խնդրեց կոպտության համար, երկար զրուցեց սըր Հենրիի հետ նրա աշխատասենյակում, և ասես գժտություն չէր էլ եղել։ Մենք ճաշի հրավեր ստացանք եկող ուրբաթ օրվա համար Մերիփիթ֊հաուսում։

― Այնուամենայնիվ, ես կասկածում եմ, որ այդ մարդը նորմալ չէ, ― ասաց սըր Հենրին։ ― Նրա դեմքը մինչև հիմա աչքերիս առաջ է, երբ նա այսօր առավոտյան նետվեց մեզ վրա։ Բայց պետք է արդարացի լինել նրա հանդեպ․ ներողությունը սպառիչ էր, բծախնդրության տեղ չկա։

― Իսկ ինչպե՞ս բացատրեց իր բռնկվելը։

― Քույրը նրա համար ամեն ինչ է։ Դա հասկանալի է, և ես շատ ուրախ եմ, որ նա գիտե նրա արժեքը։ Նրանք ամբողջ կյանքներն ապրել են միասին և, եթե հավատանք իրեն, ուրիշ մոտ մարդ չունի, այնպես որ քրոջից բաժանվելու հավանականությունը սարսափեցնում է նրան։ Նա, իբր, չէր կռահում իմ զգացմունքների մասին, իսկ սեփական աչքով համոզվելով դրանցում, հասկացավ, որ քրոջը կարող են խլել իրենից, և միայն այդ մտքից կորցրեց իրեն։ Նա շատ է ցավում պատահածի համար և ընդունում է, որ իր կողմից անհեթեթություն ու եսամոլություն է մտածել, որ, իբր, կարելի է կողքիդ պահել միսս Սթեփլտոնի նման գեղեցիկ կնոջը։ Եթե նրանից բաժանվելն անխուսափելի է, ապա թող բաժանողը լինեմ ես՝ իրենց հարևանը։ Այսպես թե այնպես, այդ նրա համար մեծ հարված է, և դժվար թե շուտ հաջողվի հաշտվել դրա հետ։ Բայց նա արգելք չի հանդիսանա, եթե ես խոստանամ լռել սիրուս մասին մոտակա երեք ամիսների ընթացքում և բավարարվեմ միայն իր քրոջ հետ բարեկամությամբ։ Ես խոստացա, և դրանով էլ գործն ավարտվեց։

Ինչպես տեսնում եք, մեր փոքրիկ գաղտնիքներից մեկը պարզվեց, իսկ ոտքերով չափել այդ խորխորատի հատակը, որի մեջ թպրտում ենք, այնքան էլ հեշտ չէ։ Հիմա մեզ հայտնի է, թե ինչու էր Սթեփլտոնն այդպես անհավանությամբ վերաբերվում քրոջ երկրպագուին՝ այնպիսի նախանձելի երկրպագու, ինչպիսին սըր Հենրին է։

Իսկ այժմ ես կքաշեմ մյուս թելից, որ ինձ հաջողվեց ազատել այս խճճված կծիկից։ Անցնենք գիշերային խորհրդավոր հեկեկոցներին, միսիս Բերիմոռի լացակումած դեմքին և ծառայապետի հանելուկային ուղևորություններին՝ դեպի ճահիճ նայող պատուհանը։ Շնորհավորեք ինձ, թանկագին Հոլմս, և ասացեք, որ չեք հիասթափվել ձեր օգնականից։ Վստահությունը, որ ցույց տվեցիք՝ ուղարկելով ինձ այստեղ, լիովին արդարացվեց։ Այս հերթական հանելուկը պարզելու համար պետք եղավ ընդամենը մեկ գիշեր։

Ասում եմ «մի գիշեր», բայց ավելի ճիշտ կլինի ասել «երկու գիշեր», քանզի առաջինում մենք ոչինչ չիմացանք։ Մենք սըր Հենրիի հետ նստեցինք նրա սենյակում համարյա մինչև առավոտվա ժամը երեքը, բայց այդպես էլ ոչինչ չլսեցինք, բացի սանդուղքի վրայի ժամացույցի զարկերից։ Այդ տանջալի գիշերը վերջացավ նրանով, որ թե՛ սըր Հենրին, թե՛ ձեր խոնարհ ծառան ննջեցին բազկաթոռներին նստած։ Սակայն այդ անհաջողությունը մեզ չզինաթափեց, որոշվեց մեկ անգամ էլ փորձել։ Հետևյալ գիշերը մենք լամպի պատրույգը իջեցրինք ու նստեցինք՝ խորին լռության մեջ ծխախոտ ծխախոտի ետևից ծխելով։ Ժամանակը անհավատալիորեն դանդաղ էր ընթանում, բայց մեզ ուղեկցում էր այն ազարտը, որ ունենում է թակարդի մոտ համբերությամբ դարանկալվող որսորդը։

Ժամը մեկը եղավ, երկուսը, և մենք արդեն հուսահատվում էինք, երբ հանկարծ մեր հոգնությունն ասես չէր էլ եղել․ և՛ ես, և՛ սըր Հենրին ակամա ձգվեցինք։ Միջանցքում հատակի տախտակների ճռճռոց լսվեց։ Գողունի քայլերը հավասարվեցին մեր սենյակին ու կամաց֊կամաց մարեցին հեռվում։ Բարոնետն անաղմուկ բացեց դուռը։ Մենք շարժվեցինք մեր որսի ետևից։ Նա արդեն անցել էր սրահը, իսկ միջանցքում մո՜ւթ֊մութ էր։ Ամենայն զգուշությամբ հասանք հեռավոր թևին, և այնտեղ մեր առաջ աղոտ ուրվագծվեց սև մորուքով բարձրահասակ մարդու կերպարանքը, որը ոտքի թաթերի վրա, ուսերը կռացրած, անցնում էր միջանցքով։ Ահա նա ներս ընկավ նույն դռնից, մոմը մի վայրկյան լուսավորեց այն, իսկ հետո մութ միջացքում ձգվեց դեղին բարակ մի շող։ Մենք շարժվեցինք դեպի այդ շողը՝ ոտք դնելուց առաջ փորձելով հատակի յուրաքանչյուր տախտակը։ Մենք ոտաբոբիկ էինք և, այնուամենայնիվ, հին տախտակները տնքում ու ճռռում էին մեր քայլերի ծանրության տակ։ Ինձ թվում էր, թե դրանք անկարելի է չլսել, բայց բարեբախտաբար, Բերիմոռը իսկապես ծանր է լսում, դրան ավելացրած և այն, որ անչափ կլանված էր իր գործով։

Վերջապես հասնելով դռանը՝ մենք ներս նայեցինք։ Ծառայապետը մոմը ձեռքին կանգնած էր պատուհանի մոտ, համարյա դեմքը հպած ապակուն, ճիշտ այն դիրքում, որում տեսել էի նրան երկու գիշեր առաջ։

Մենք նախօրոք մշակված գործողությունների ծրագիր չունեինք, բայց բարոնետն այն մարդկանցից է, որոնց համար անենավճռական արարքները շատ բնական են թվում։ Նա համարձակ մտավ սենյակ։ Բերիմոռը ետ թռավ պատուհանից, ընդհատված շունչը ետ բերելով, և մահու չափ գունատ, ամբողջ մարմնով դողալով՝ կանգնեց մեր առաջ։ Նրա մութ աչքերում, որ վառվում էին սպիտակ դեմքին, սարսափ երևաց։ Նա շփոթված հայացքը ինձնից գցեց սըր Հենրիի վրա։

― Բերիմոռ, ի՞նչ եք անում այդտեղ։

― Ոչինչ, սըր։ ― Նա հուզմունքից հազիվ էր շարժում լեզուն․ մոմը դողում էր ձեռքին՝ պատերին ու առաստաղին անհավասար ստվերներ գցելով։ ― Պատուհանը, սըր․․․ Ես գիշերներն ստուգում եմ, արդյոք բոլորն էլ փա՞կ են։

― Նույնիսկ երկրորդ հարկո՞ւմ։

― Այո, սըր, ամբողջ տանը։

― Լսեք, Բերիմոռ, ― խստությամբ ասաց սըր Հենրին, ― մենք վճռել ենք ձեզնից ճշմարտությունն իմանալ, այնպես որ որքան շուտ խոստովանեք ամեն ինչ, այնքան լավ։ Դե, հերիք է խորամանկեք։ Ձեզ ի՞նչ էր պետք այստեղ։

Ծառայապետը անօգնական մի հայացք գցեց մեզ վրա և լիակատար շփոթության մեջ ձեռքերը սեղմեց իրար։

― Ես ոչ մի վատ բան չեմ արել, սըր։ Ես միայն մոմով լուսավորում եմ պատուհանը։

― Իսկ ինչո՞ւ էիք մոմով լուսավորում պատուհանը։

― Մի՛ հարցնեք, սըր Հենրի․․․ Մի՛ հարցնեք։ Երդվում եմ, սըր, դա իմ գաղտնիքը չէ, ես չեմ կարող այն մատնել։ Եթե դա վերաբերեր միայն ինձ, ոչինչ չէի թաքցնի ձեզանից։

Հանկարծ անսպասելի մի միտք ծագեց գլխումս, և ես վերցրի լուսամուտագոգին դրված մոմը։

― Սա, երևի, պայմանական նշան է։ Հիմա կտեսնենք, որևէ պատասխան կլինի՞ սրան։

Ես մոմը կիպ մոտեցրի ապակուն այնպես, ինչպես Բերիմոռն էր անում, և նայեցի գիշերային անթափանց խավարին։ Լուսինը թաքնվել էր ամպերի ետևը, և առաջին պահին ինձ հաջողվեց նկատել պղտոր ճահիճների լայնությունը ստվերող ծառերի շարքը։ Հանկարծ ես հաղթական բացականչեցի՝ պատուհանի սև քառակուսում տեսնելով շատ փոքրիկ դեղին մի կետ, որ ճեղքում էր գիշերային խավարը։

― Ահա՜, նայեցե՛ք։

― Ո՛չ, ո՛չ, սըր, ― քրթմնջաց ծառայապետը, ― հավատացնում եմ ձեզ, սըր․․․

― Մոմը աջ տեղափոխեք, Ուոթսն, ― գոչեց բարոնետը։ ― Տեսնո՞ւմ եք։ Այնտեղ կրակը նույնպես տեղափոխվեց․․․ Դե, սրիկա, դուք դեռ համառելո՞ւ եք։ Չէ՞ որ սա ազդանշան է։ Խոստովանեք, ո՞վ է ձեր գոծակիցը, ի՞նչ եք նյութում։

Ծառայապետը մի հանդուգն հայացք նետեց նրա վրա։

― Դա իմ գործն է, ձեզ չի վերաբերում։ Ես ոչինչ չեմ ասի։

― Այդ դեպքում կարող եք ձեզ ազատված համարել։

― Լսում եմ, սըր։ Երևում է, ոչինչ անել չես կարող։

― Ես ձեզ խայտառակ ձևով կհեռացնեմ։ Ամաչեցե՛ք։ Մեր նախնիները հարյուր տարուց ավելի միասին են ապրել մի տանիքի տակ, իսկ դուք ինչ֊որ դավ եք նյութում իմ դեմ։

― Ո՛չ, ո՛չ, սըր, ձեր ղեմ չէ։

Այդ խոսքերն արտասանեց կանացի մի ձայն և, շուռ գալով, մենք տեսանք դռան մեջ մահու չափ վախեցած միսիս Բերիմոռին, որն իր գունատությամբ կարող էր մրցել ամուսնու հետ։ Ներքին սպիտակեղենով ու շալով ծածկված այդ լիքը֊լիքը կինը կարող էր շատ ծիծաղելի տպավորություն թողնել, եթե չլիներ դեմքին տպված սարսափը։

― Մեզ ազատեցին, Էլիզ։ Ահա թե ամեն ինչ ինչով ավարտվեց․․․ Գնա հավաքի իրերը, ― ասաց Բերիմոռը։

― Ջո՛ն, Ջո՛ն, ո՜ւր հասցրեցի ես քեզ․․․ Այդ ամենն իմ մեղքն է, սըր Հենրի։ Նա միայն ինձ համար համաձայնեց այդ բանն անել․․․ միայն ինձ համար։

― Դե ասացեք, բանն ի՞նչ է։

― Իմ դժբախտ եղբայրը սովից մեռնում է ճահիճներում։ Հո չէինք կարող թույլ տալ, որ նա մեռնի հենց մեր դռան առաջ։ Ջոնը նշան է անում նրան, որ ուտելիքը պատրաստ է, իսկ նա ցույց է տալիս, թե ուր տանել։

― Ուրեմն, ձեր եղբայրը հենց այդ․․․

― ․․․ փախած աքսորականն է, սըր․․․ մարդասպան Սելգենը։

― Այդ ամենը ճշմարիտ է, սըր, ― հաստատեց Բերիմոռը։ ― Ես ձեզ ասացի, որ չեմ կարող ուրիշի գաղտնիքը բացել, իսկ հիմա ինքներդ ամեն ինչ լսեցիք և գիտեք, որ ձեր դեմ մենք ոչինչ չենք նյությում։

Ահա թե ինչպես պարզվեցին այդ գիշերային հանելուկային ուղևորությունները, մոմի լույսի տակ։ Մենք սըր Հենրիի հետ զարմացած նայում էինք միսիս Բերիմոռին։ Մի՞թե այս ֆլեգմատիկ պատկառելի կինը նույն արյունից է, ինչ և ամենասարսափելի հանցագործներից մեկը, որին ճանաչում է մեր երկիրը։

― Այո, սըր, իմ օրիորդական ազգանունը Սելգեն է, նա իմ կրտսեր եղբայրն է։ Մենք մանկական տարիքից երես էինք տալիս նրան, ամեն ինչում ներողամտորեն վերաբերվում, նա էլ հավատաց, թե իրեն ամեն ինչ կարելի է, իբր աշխարհը գոյություն ունի միայն նրա հաճույքների համար։ Հետո մեծացավ, ընկավ վատ միջավայր և, ասես, սատանան մտավ մեր տղայի մեջ։ Նա կոտրեց մայրական սիրտը և մեր անունը ցեխին հավասարեցրեց։ Իսկ որքան գնաց, այնքան ավելի ու ավելի վատ՝ մի հանցագործությունից մյուսը։ Ի՞նչն է նրան ազատել կախաղանից։ Միայն աստծո ողորմածությունը։ Բայց ինձ համար, սըր, նա մնում է միշտ այն փոքրիկ գանգրահեր տղան, որի հետ ես խաղացել եմ, որին շահել֊պահել եմ որպես ավագ քույր։ Դրա համար էլ նա փախավ բանտից․ գիտեր, որ ես այստեղ եմ, և որ մենք չենք հրաժարվի օգնել իրեն։ Երբ նա քարշ գալով գիշերը ներս ընկավ այստեղ, ետևից էլ հետապնդողները, ի՞նչ էր մնում մեզ անելու։ Մենք ներս առանք նրան, կերակրեցինք, օգնեցինք ինչով կարելի էր։ Հետո դուք եկաք, սըր, և նա որոշեց, որ ավելի լավ է ճահիճներում սպասել, մինչև խառնաշփոթը հանդարտվի, և այդ օրվանից թաքնվում է այնտեղ։ Իսկ մենք գիշերները մեջընդմեջ ստուգում ենք՝ արդյոք չի՞ հեռացել, պատուհանից լուսավորում ենք և, եթե նա պատասխանում է, ամուսինս պայմանավորված տեղը հաց ու միս է տանում։ Ամեն օր մտածում ենք, որ գուցե գնացել է, բայց քանի դեռ այստեղ է, մենք նրան չենք լքի։ Ես հավատացյալ կին եմ, չեմ ստի ձեզ։ Եթե սրանում որևէ վատ բան կա, ապա ամուսինս ոչնչով մեղավոր չէ․ նա այդ միայն հանուն ինձ է արել։

Նա խոսում էր այնպիսի զգացմունքով, որ չէր կարելի չհավատալ։

― Դա ճի՞շտէ, Բերիմոռ։

― Այո, սըր Հենրի։ Մինչև վերջին խոսքը ճիշտ է։

― Դե ինչ, ես ձեզ չեմ մեղադրի ձեր կնոջը նվիրված լինելու համար։ Մոռացեք ինչ֊որ ասացի։ Երկուսով էլ գնացեք ձեր սենյակը, իսկ առավոտյան ամեն ինչ կքննարկենք ինչպես հարկն է։

Երբ նրանք գնացին, մենք նորից նայեցինք պատուհանից դուրս։ Սըր Հենրին լայն բացեց այն, և գիշերային սառը քամին փչեց մեր դեմքին։ Հեռվում, անթափանց խավարում դեռ առկայծում էր փոքրիկ դեղին լույսը։

― Զարմանում եմ, ինչպես չի վախենում նա, ― ասաց սըր Հենրին։

― Կրակը, հավանաբար, միայն այստեղից է երևում։

― Երևի։ Ձեր կարծիքով որտե՞ղ է դա։

― Գրանիտե սյուների մոտերքում։

― Մոտ երկու մղոն, ո՞չ ավելի։

― Այդքան էլ չի լինի։

― Այո, եթե Բերիմոռն ուտելիք է տանում այնտեղ, ուրեմն, հեռու չէ։ Եվ նա այժմ սպասում է, որ իր լույսի վրա կգան։ Չէ, Ուոթսն, ես կգնամ ու կբռնեմ այդ հրեշին։

Նույն միտքը ծագեց նաև իմ գլխում։ Չէ որ Բերիմոռները մեզ իրենց գործակիցը չէին դարձրել, մենք նրանց հարկադրեցինք գաղտնիքը բացել։ Այդ մարդը հասարակության համար վտանգավոր է։ Դրա նմանին ո՛չ կարելի է խղճալ, ո՛չ արդարացնել։ Մենք պետք է օգտվենք ընձեռված հնարավորությունից, որպեսզի վերադարձնենք նրան այնտեղ, որտեղ այլևս ոչ ոքի չի վնասի։ Այլապես, մեր սխալի համար կվճարեն ուրիշները, օրինակ, Սթեփլտոնները, որոնց վրա նա ուզածդ գիշեր կարող է հարձակվել։ Ես կարծում եմ, հենց այդ միտքն էր, որ սըր Հենրիին դրդեց այդպիսի համարձակ քայլի։

― Ես կգամ ձեզ հետ։

― Այդ դեպքում վերցրեք ատրճանակն ու կոշիկ հագեք։ Պետք է շտապել, թե չէ նա կհանգցնի կրակն ու կթաքնվի։

Հինգ րոպե էլ չէր անցել, բայց մենք արդեն քայլում էինք մութ ծառուղով՝ ականջ դնելով աշնանային քամու միալար ոռնոցին ու թափվող տերևների խշշոցին։ Օդում փտածության ու խոնավության սուր հոտ էր կանգնած։ Լուսինը միայն հազվադեպ էր երևում երկնքում փռված ամպերի տակից, իսկ հենց որ մտանք ճահիճը, սկսեց մանր անձրև տեղալ։ Դեղին լույսը առաջվա պես առկայծում էր առջևում։

― Իսկ դուք որևէ բան վերցրե՞լ եք հետներդ, ― հարցրի ես։

― Այո, մտրակ։

― Եկեք արագ գործենք, որպեսզի թույլ չտանք նրան ուշքի գալ ու դիմադրել, քանի որ նա, ասում են, անչափ հանդուգն է։ Հանկարծակիի բերենք։

― Լսեցեք, Ուոթսն, ― հանկարծ խոսեց բարոնետը, ― իսկ ի՞նչ կասեր այս մասին Հոլմսը։ Հիշո՞ւմ եք, «Գիշերը, երբ չար ուժերն իշխում են անբաժան․․․»։

Եվ, ասես, ի պատասխան այդ խոսքերի, ինչ֊որ տեղ հեռվում, ճահիճների մռայլ տարածություններում, լսվեց այն տարօրինակ ձայնը, որն այնպես ցնցել էր ինձ մի քանի օր առաջ Գրիպենյան ճահճուտի մոտ։ Քամին սկզբում մեզ հասցրեց խոր մի քրթմնջյուն, իսկ հետո մռնչույն, որը քիչ֊քիչ փոխվեց թախծալի ոռնոցի։ Այդ վայրի ահեղ ձայները կրկնվում էին մեկը մյուսի ետևից՝ միևնույն հաջորդականությամբ, ոդը լցնելով իրենցով։ Բարոնետը բռնեց թևքս, և ես նույնիսկ մթության մեջ նկատեցի, թե ինչպիսի մեռելային գունատություն պատեց նրա դեմքը։

― Աստվա՜ծ իմ, Ուոթսն, այս ի՞նչ է։

― Չգիտեմ, ասում են այդպիսի ձանյերը չահիճներում հազվադեպ չեն։ Ես արդեն մի անգամ լսել եմ դրանք։

Ոռնոցը նորից մարեց, տիրեց խորը լռություն։ Մենք կանգնել էինք՝ լարված ականջ դնելով, բայց այլևս ոչինչ չխանգարեց շրջապատի լռությունը։

― Ուոթսն, ― ասաց բարոնետը, ― դա շուն էր։

Արյունը սառեց երակներումս, որովհետև սըր Հենրիի ձայնը սարսափից դողում էր։

― Ինչպե՞ս են բացատրում այդ ձայնը, ― հարցրեց նա։

― Ովքե՞ր։

― Տեղացիները։

― Բայց ախր դրանք բոլորովին անկիրթ մարդիկ են։ Մի՞թե ձեզ համար միևնույն չէ, թե ինչպես են բացատրում։

― Ուոթսն, ասացեք, ի՞նչ են ասում նրանք այդ մասին։

Մի րոպե տատանվեցի, բայց հարցն այնպես էր, որ չհաջողվեց լռության մատնել։

― Նրանք ասում են, որ այդ Բասկերվիլների շունն է ոռնում։

Սըր Հենրին տնքաց։

― Այո, այդպես կարող է ոռնալ միայն շունը, ― երկար լռությունից հետո ասաց նա, ― բայց նա ինչ֊որ հեռու է, այն կողմերում։

― Ես չեմ կարող որոշել, թե որտեղից էր գալիս այդ ոռնոցը։

― Քամին բերեց։ Իսկ որտե՞ղ է Գրիմպենյան ճահճուտը։ Այնտե՞ղ։

― Այո։

― Հենց այնտեղից էլ գալիս էր։ Թողեք, Ուոթսն։ Չէ որ դուք ինքներդ էլ կարծում եք, որ շուն էր ոռնում։ Ես հո երեխա չեմ։ Մի վախեցեք ճշմարտությունն ասել։

― Այն անգամ Սթեփլտոնն էր ինձ հետ։ Նա ասում է, որ այդպես ճչում են ինչ֊որ թռչուններ։

― Ոչ, դա շուն է։ Աստվա՜ծ իմ։ Մի՞թե այդ բոլոր հեքիաթներում ճշմարտության գոնե մի կաթիլ կա։ Մի՞թե ինչ֊որ անհայտ վտանգ է սպառնում ինձ։ Դուք դրան չե՞ք հավատում, Ուոթսն։

― Ո՛չ, ո՛չ։

― Բայց և այնպես, մի բան է այդպիսի հիմարությունների վրա ծիծաղել Լոնդոնում և բոլորովին այլ բան՝ լսել այդ ոռնոցը ճահիճներում, մթության մեջ կանգնած։ Իսկ իմ հորեղբա՞րը։ Չէ՞ որ նրա դիակի մոտ շան հետքեր են գտել։ Ամեն ինչ համընկնում է։ Ես վախկոտ չեմ, Ուոթսն, բայց այդ ձայներից արյունս սառչում է երակներումս։ Շոշափեք ձեռքս։

Ձեռքը մարմարի պես սառն էր։

― Ոչինչ, վաղն ամեն ինչ կանցնի։

― Ոչ, ես երբեք չեմ մոռանա այդ ոռնոցը։ Հիմա ի՞նչ անենք։

― Տուն դառնանք։

― Ոչ մի դեպքում։ Բռնել այդ սրիկային, ուրեմն բռնել։ Ես և դուք որսում ենք տաժանակիր աքսորականին, իսկ հրեշավոր շունը, երևի մեզ։ Գնանք, Ուոթսն։ Թող դժոխքի բոլոր ծնունդներն շտապեն այստեղ, միևնույն է, նահանջել չի կարելի։

Ամեն քայլափոխի սայթաքելով, մենք դանդաղ առաջ էինք շարժվում։ Մեր աջ ու ձախ կողմերում խավարի մեջ բարձրանում էին ժայռոտ բլուրների անորոշ ուրվագծերը։ Առջևում առաջվա պես երևում էր փոքրիկ դեղին լույսը։ Անթափանց խավարում հեռավորությունը որոշելուց ավելի խաբուսիկ բան չկա։ Լույսն առկայծում էր մեկ հորիզոնի մոտերքում, մեկ էլ ընդամենը մի քանի քայլի վրա։ Բայց վերջապես նկատեցինք լույսի աղբյուրն ու հասկացանք, որ հիմա արդեն հեռու չէ այն։ Դա հալված մոմ էր՝ դրված քարերի արանքը, որոնք լույսը պաշտպանում էին քամուց և կողմնակի աչքերից՝ բաց թողնելով միայն Բասկերվիլ֊հոլլի կողմից։ Մեր մոտենալը թաքցնում էր գրանիտե մի մեծ ժայռաբեկոր։ Մենք թաքնվեցինք նրա ետևում ու զգուշորեն նայեցինք դուրս։ Տարօրինակ էր այդ միայնակ մոմը տեսնել ճահիճների մեջ։ Քարերը լուսավորող բոցի դեղին լեզվակ, և շուրջը կյանքի ուրիշ ոչ մի նշան։

― Հիմա ի՞նչ անենք, ― շշնջաց սըր Հենրին։

― Սպասենք այստեղ։ Նա երևի այստեղ մոտերքում է։ Գուցե հիմա հայտնվի։

Խոսքս չէի ավարտել, որ մենք նրան տեսանք։ Ճեղքում, որտեղ մոմն էր վառվում, հայտնվեց սարսափելի, կործանարար մոլությունների հետքերով ակոսված մի դեմք, որում մարդկային ոչինչ չկար։ Այդպիսի դեմք՝ կեղտակորույս, մազակալած, խճողված մազափնջերով, լիովին կարող էր ունենալ այն վայրենիներից մեկը, որ երբեմն ապրել էր այս բլուրների լանջերին։ Մոմի լույսը արտացոլվում էր նրա խորամանկ մանրիկ աչքերում, որոնք չարությամբ վազում էին այս ու այն կողն, ճիշտ ինչպես մթության մեջ որսորդների քայլերի ձայնը լսած գազանի աչքերը։ Հավանաբար, ինչ֊որ բան կասկած առաջացրեց նրա մեջ․ նա և Բերիմոռը մեզ անհայտ ինչ֊որ պայմանական նշան ունեին, կամ էլ նա զգաց, որ գործերը լավ չեն, բայց ես իսկույն վախի հետքեր նկատեցի նրա զզվելի կերպարանքին։ Նա կարող էր ամեն վայրկյան հանգցնել մոմն ու անհետանալ մթության մեջ։ Ես առաջ նետվեցի, սըր Հենրին իմ ետևից։ Աքսորականը աղաղակելով մի քար շպրտեց մեզ վրա, որը կտոր֊կտոր եղավ՝ դիպչելով մոտիկ ժայռին։ Ես հասցրի միայն նկատել, որ նա կարճահասակ է, թիկնեղ։ Բարեբախտաբար, այդ պահին ամպերի տակից երևաց լուսինը։ Մենք նետվեցինք բլուրն ի վեր, իսկ աքսորականը սլանում էր նրա մյուս լանջով՝ լեռնային այծի ճարպկությամբ ցատկելով քարերի վրայով։ Հաջող կրակոցը կարող էր վիրավորել նրան, բայց ես ատրճանակը վերցրել էի միայն պաշտպանության և ոչ թե անզեն մարդու թիկունքին կրակելու համար։

Ես էլ, սըր Հենրին էլ վատ վազողներ չէինք, սակայն շուտով հասկացանք, որ չենք հասնի նրան։ Նա երկար ժամանակ երևում էր առջևում, լուսնի պայծառ լույսով լուսավորված և, վերջապես, համարյա կորավ՝ վերածվելով փոքրիկ մի կետի, որն արագորեն շարժվում էր հեռավոր բլրի լանջով։ Գնալով մեր միջև մեծանում էր տարածությունը։ Վերջապես մենք լրիվ ուժասպառ եղանք, նստեցինք քարին ու սկսեցինք նայել նրա հեռացող կերպարանքին։

Եվ ահա հենց այդ ժամանակ տեղի ունեցավ տարօրինակ ու բոլորովին անսպասելի մի բան։ Մենք արդեն բարձրացել էինք՝ որոշելով թողնել այդ անօգուտ հետապնդումը։ Լուսինը մեր աջ կողմում էր, գրանիտե սյան անհարթ գագաթը հստակ գծագրվում էր նրա արծաթե սկավառակի ֆոնին։ Եվ այդ սյան վրա ես տեսա սև փայտե արձանի նման անշարժ կանգնած մարդկային մի կերպարանք։ Չկարծեք, Հոլմս, թե դա հալյուցինացիա էր։ Ես հաստատապես կարող եմ վստահել իմ տեսողությանը։ Որքան ինձ հաջողվեց նկատել, դա բարձրահասակ, նիհար մարդ էր։ Նա կանգնել էր ոտքերը մի փոքր բացած, ձեռքերը կրծքին խաչած, գլուխը խոնարհած, և ասես մտածմունքի մեջ նայում էր դիմացը փռված տորֆի ու գրանիտի թագավորությանը։ Հենց այդպիսին էլ ես պատկերացնում էի այստեղի ճահիճների ոգուն։ Դա աքսորականը չէր։ Նա կանգնած էր աքսորականի անհետանալու տեղից հեռու, և հասակով էլ նրանից բարձր էր։ Անսպասելիությունից ճչալով, ես դարձա դեպի բարոնետն ու բռնեցի նրա ձեռքը։ Մի վայրկյանը բավական էր, որպեսզի մարդն անհետանա։ Գրանիտե սյան սուր գագաթը առաջվա պես մխրճվել էր լուսնի սկավառակի մեջ, բայց անշարժ, լուռ կերպարանքն արդեն չկար։

Իսկույն որոշեցի, որ պետք է գնալ այնտեղ և զննել այդ սյունը, բայց դա բավական հեռու էր մեզնից, իսկ բարոնետն արկածների գլուխ չուներ․ նա դեռ չէր կարողանում մոռանալ ընտանեկան մռայլ ավանդությունը հիշեցնող սարսափելի ոռնոցը։ Ըստ որում, նա ինքը ոչինչ չէր տեսել և, հետևաբար, այդ տարօրինակ տեսարանը չէր կարող նրան հուզել։

Հավանաբար, պահակն էր։ Փախուստի պահից ի վեր դրանք վխտում են ճահիճներում, ― ասաց նա։

Հավանաբար, սըր Հենրին ճիշտ էր, բայց ես այնպես էի ուզում համոզվել դրանում։ Այսօր մենք Պրինսթաունի իշխանություններին կտեղեկացնենք, թե փախստականը որտեղ է թաքնվում։ Բայց և այնպես ափսոս, որ մեզ չհաջողվեց բռնել նրան ու նորից հանդիսավորությամբ բանտ տանել։

Սրանք են վերջին գիշերվա դեպքերը և դուք, թանկագին Հոլմս, պետք է խոստովանեք, որ սպառիչ հաշվետվություն է ներկայացված ձեզ։ Իմ պատմությունների մեծ մասը, իհարկե, ոչ մի առնչություն չունի մեր գործի հետ, բայց ես հարկ եմ համարում իմ նամակներում հաղորդել բոլոր փաստերը․ ընտրեցեք նրանք, որոնք ձեզ օգտակար կլինեն։ Այնուամենայնիվ որոշ հաջողություններ ունենք։ Մենք իմացանք Բերիմոռների վարքագծի ողջ պատճառը։ Սակայն տորֆային ճահիճների գաղտնիքը առաջվա պես մնում է չլուծված։ Թերևս մյուս նամակում ինձ հաջողվի փոքր֊ինչ բացել վարագույրի ծայրը։ Իսկ ավելի լավ կլիներ, եթե դուք ինքներդ գայիք այստեղ։

==Գլուխ X Հատվածներ դոկտոր Ուոթսնի օրագրից==

Մինչև այժմ ես իմ պատմության մեջ գոհանում էի հաշվետվություններով, որոնք Շերլոկ Հոլմսն ստանում էր ինձանից Բասկերվիլ֊հոլլ գալուս առաջին օրերին։ Իսկ այժմ մոտեցել ենք այնպիսի պահի, երբ ես ստիպված եմ թողնել այդ միջոցն ու նորից հույս դնել հիշողությանս վրա, հիմնավորելով այն սեփական օրագրիս քաղվածքներով։ Այս երկու հատվածները մեզ ընդհուպ կմոտեցնեն այն դեպքերին, որոնք ընդմիշտ տպավորվել են ուղեղումս։

Ես կանգ առա աքսորականի ետևից մեր անհաջող հետապնդման նկարագրության վրա և այն բանի, ինչ հետևեց դրան։ Շարունակում եմ իմ պատմությունը մյուս առավոտից։

16 հոկտեմբերի․ Մառախլապատ գորշ օր է, անձրև է մաղում։ Ցածրասահ ամպերը կախվել են Բասկերվիլ֊հոլլի վրա։ Մերթ ընդ մերթ նրանց շղթան նոսրանում է, և այդ ժամանակ լուսածերպերի միջից հեռվում երևում են տորֆաճահիճների մռայլ տարածությունները, որոնց վրա արծաթի պես փայլում են բլրալանջերն ու թաց գլաքարերը։ Ե՛վ տանը, և՛ բաց երկնքի տակ՝ ամենուրեք միատեսակ տաղկտկալի է։ Գիշերվա ապրումներից հետո բարոնետը մռայլ տրամադրության մեջ է։ Ես ինքս ինչ֊որ ծանրություն եմ զգում սրտիս վրա, և ինձ ճնշում է անխուսափելի աղետի նախազգուշացումը՝ այնքան սարսափելի, որ անզոր եմ բացատրել։

Իսկ մի՞թե անհանգստության պատճառներ չկան։ Բավական է միայն հիշել դեպքերի ընթացքը, որոնք բոլորն էլ ցույց են տալիս այստեղ գործող ինչ֊որ մութ ուժերի առկայությունը․ Բասկերվիլ֊հոլլի վերջին տիրոջ մահը, որը ճշտությամբ համնըկնում է ընտանեկան ավանդության հետ, ֆերմերների մեջ շրջող լուրերը տարօրինակ արարածի մասին, որը շարունակ հայտնվում է ճահիճներում։ Ես էլ սեփական ականջով երկու անգամ լսել եմ շան հեռավոր հաչոցի նմանվող ձայներ։ Հո չի կարելի իսկապես հավատալ, որ այդ ամենը բնության օրենքներից դուրս է։ Երևակայական շուն, որ հետքեր է թողնում գետնին և բարձր ոռնում է։ Ո՛չ, դա անտանելի է։ Սթեփլտոնը, իսկ նրա հետ էլ Մորտիմերը կարող էին ենթարկվել ընդհանուր տրամադրությանը, սակայն եթե ես ինչ֊որ արժանապատվություն ունեմ, ապա դա առողջ բանականությունն է, և ես երբեք սնոտիապաշտության չեմ ենթարկվի։ Դրա համար պետք է իջնել տեղի ֆերմերների զարգացման մակարդակին, որոնք չգոհանալով ինչ֊որ կատաղի շան պատմությամբ, նրան օժտում են աչքերից ու երախից բոց ժայթկելու կարողությամբ։ Հոլմսը նույնիսկ չէր էլ լսի նման զառանցանքները, իսկ ես ներկայացնում եմ այստեղ նրա անձը։ Սակայն փաստը մնում է փաստ․ ես առիթ եմ ունեցել երկու անգամ լսելու այդ ոռնոցը։ Իսկ եթե ճահիճներում իսկապես ինչ֊որ հսկայական շուն է վազվզո՞ւմ։ Չէ՞ որ այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա։ Բայց որտե՞ղ է նա թաքնվում, ի՞նչ է ուտում, և որտեղի՞ց է հայտնվել, ինչո՞ւ ոչ ոք նրան ցերեկով չի տեսել։ Պետք է խոստովանել, որ այս ամենին ճշմարտանման բացատրություն տալով, մենք քիչ դժվարությունների դեմ չենք առնում։ Բայց եթե նույնիսկ շունը մի կողմ թողնենք, ինչպե՞ս բացատրել լոնդոնյան պատահարը, կառքի անծանոթը, նամակը, որի հեղինակը սըր Հենրիին թախանձում էր դուրս չգալ տորֆի ճահիճները։ Գոնե դրանում ոչ մի գերբնական բան չկա, չնայած և՛ մեկը, և՛ մյուսը կարելի է հավասարապես վերագրել և՛ բարեկամական, և՛ թշնամանական ուժերին։ Բայց այժմ որտե՞ղ է նա, այդ բարեկմը կամ թշնամին։ Մնացել է Լոնդոնո՞ւմ, թե՞ մեր ետևից այստեղ է եկել։ Մի՞թե․․․ Մի՞թե հենց նրան էլ տեսել եմ գրանիտե սյան գագաթին։

Ճիշտ է, նա ընդամենը վայրկենաբար երևաց աչքիս, բայց որոշ բան այնուամենայնիվ նկատեցի ու կարող եմ երդմամբ հաստատել։ Նա տեղացի չէ, այժմ ես ճանաչում եմ սըր Հենրիի բոլոր հարևաններին։ Նա Սթեփլտոնից բարձրահասակ է և Ֆրեկլենդից ավելի նիհար։ Նրան կարելի էր Բերիմոռի տեղը դնել, բայց նա մնացել էր տանը, և ես համոզված եմ, որ նրան չէր հաջողվի աննկատ հետևել մեզ։ Հետևաբար այստեղ, ինչպես և Լոնդոնում մեզ հետևում է ինչ֊որ անծանոթ։ Մինչև հիմա մենք չենք կարողանում նրանից ազատվել։ Եթե ինձ հաջողվեց բռնել այդ մարդուն, մեր բոլոր տարակուսանքներն անմիջապես կպարզվին։ Ահա իմ նպատակը, և ես բոլոր ուժերս կներդնեմ, որպեսզի հասնեմ դրան։

Իմ առաջին ցանկությունն էր սըր Հենրիին ծանոթացնել ծրագրերիս։ Բայց երկար տալով֊առնելով, որոշեցի խաղն ինքնուրույն վարել ու ավելի քիչ խոսել այդ մասին։ Բարոնետը լռակյաց է, խորասուզված իր մտքերի մեջ։ Ճահճում լսած ոռնոցը շատ է ազդել նրա վրա։ Ես վճռեցի չխորացնել նրա անհանգստությունը, բայց զենքը ցած չեմ դնի և կգործեմ իմ նախաձեռնությամբ։

Այսօր նախաճաշից հետո մեզ մոտ մի փոքրիկ բան տեղի ունեցավ։ Բերիմոռը սըր Հենրիից թույլտվություն խնդրեց խոսելու, և նրանք գնացին աշխատասենյակ։ Բիլիարդանոցում նստած՝ ես լսում էի նրանց բարձր ձայները և հիանալի կռահում, թե խոսքն ինչի մասին է։ Շուտով աշխատասենյակի դուռը բացվեց, և բարոնետը կանչեց ինձ։

― Բերիմոռը մեզանից նեղացել է, ― ասաց սըր Հենրին։ ― Պատկերացնում եք, մեր կողմից անազնիվ բան է եղել նրա աներձագին հետապնդելը, որի գաղտնիքը նա կամովին հայտնել է մեզ։

Ծառայապետը կանգնած էր գունատ, բայց իրեն հանգիստ էր պահում։

― Ես, գուցե տաքացա, սըր, այդ դեպքում ներողություն եմ խնդրում։ Բայց և այնպես շատ զարմացա, լուսադեմին լսելով ձեր քայլերը և իմանալով, որ դուք ցանկացել եք բռնել Սելդենին։ Հարկ չկար, որ ես մարդկանց նրա հետքի վրա գցեի, առանց այդ էլ այդ դժբախտի վիճակը ծանր է։

― Եթե դուք Սելդենին իսկապես ձեր կամքով մատնեիք, դա բոլորովին ուրիշ բան կլիներ, ― ասաց բարոնետը։ ― Բայց չէ՞ որ դուք, ավելի ճիշտ, ձեր կինը ամեն բան խոստովանեց միայն մեր ճնշման տակ։ Ձեզ ուրիշ ոչինչ չէր մնում ասելու։

― Ես չէի կարծում, որ դուք կօգտվեք իմ խոստովանությունից, սըր Հենրի։ Ոչ մի կերպ չէի կարծում։

― Սելդենը վտանգավոր է հասարակության համար։ Չէ՞ որ նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, դա երևում է նրա կերպարանքից։ Հիշեցեք, թե տներն այստեղ որքան քիչ են։ Վերցնենք թեկուզ միստր Սթեփլտոնին․ հարձակման դեպքում նա ոչ մի բանի վրա հույս դնել չի կարող, բացի սեփական ուժից։ Ոչ, մինչև այդ մարդուն փակի տակ չնստեցնեն, մենք մեզ չենք կարող անվտանգության մեջ զգալ։

― Սելդենը ոչ ոքի ձեռք չի տա, սըր Հենրի, մի քանի օրից ամեն ինչ կհարթվի, և նա կմեկնի Հարավային Ամերիկա։ Աղաչում եմ ձեզ, մի հայտնեք ոստիկանությանը, որ Սելգենը դեռ այստեղ է, ճահիճներում։ Նրան արդեն չեն փնտրում, և նա կարող է հանգիստ սպասել շոգենավին։ Եթե դուք նրան մատնեք, իմ ու կնոջս վիճակը վատ կլինի։ Խնդրում եմ ձեզ, սըր, մի դիմեք ոստիկանությանը։

― Ուոթսն, ի՞նչ կասեք սրան։

Ես ուսերս թոթվեցի։

― Եթե այդ մարդը հեռանա Անգլիայից, հարկատուները հանգիստ շունչ կքաշեն։

― Իսկ եթե հանկարծ մինչև գնալը մի փորձանք բերի՞։

― Ոչ, սըր։ Հո նա խելագար չէ։ Մենք նրան տվել ենք այն ամենը, ինչ պետք է։ Իսկ նոր հանցագործությունը նրան գլխովին կմատնի։

― Այդ ճշմարիտ է, ― ասաց սըր Հենրին։ ― Լավ, Բերիմոռ․․․

― Թող աստված ձեզ օգնի, սըր։ Որքա՜ն երախտապարտ եմ ձեզ։ Եթե Սելգենին բռնեն, կինս այդ վշտին չի դիմանա։

― Ուոթսն, դուրս է գալիս, որ մենք ձեզ հետ հովանավորում ենք քրեական հանցագործին։ Բայց հիմա մի տեսակ ձեռքս չի գնա մատնել նրան։ Լավ, սրանով վերջացնենք։ Դուք կարող եք գնալ, Բերիմոռ։

Դողացող ձայնով մի քանի շնորհակալական խոսքեր փնթփնթալով՝ ծառայապետը գնաց դեպի դուռը, բայց հանկարծ կանգ առավ շեմին․

― Դուք այնքան լավ վերաբերվեցիք ինձ հետ, սըր, որ ես ուզում եմ որևէ կերպ երախտահատույց լինել, ― անվճռական տոնով ասաց նա։ ― Ես որոշ բաներ գիտեմ, սըր Հենրի․․․ գուցե, ես իզուր եմ այսքան երկար լռել, բայց դա պարզվեց, երբ հետաքննությունն արդեն ավարտվել էր։ Ես դեռ ոչ ոքի հետ չեմ խոսել այդ մասին․․․ Խոսքը սըր Չարլզի մահվան մասին է։

Ես ու բարոնետը վեր թռանք տեղներիցս։

― Ձեզ հայտնի են նրա մահվան հանգամանքնե՞րը։

― Ոչ, սըր։

― Այդ դեպքում էլ ի՞նչ։

― Ես գիտեմ, թե ինչու էր նա այդպիսի ուշ ժամի կանգնել դռնակի մոտ։ Նա տեսակցություն ուներ մի կնոջ հետ։

― Տեսակցություն կնոջ հե՞տ։ Սըր Չա՜րլզը։

― Այո, սըր։

― Ո՞վ է այդ կինը։

― Անունը ես ձեզ ասել չեմ կարող, սըր։ Ես գիտեմ միայն առաջին տառերը․ «Լ․ Լ․»։

― Որտեղի՞ց է դա ձեզ հայտնի, Բերիմոռ։

― Սըր Հենրի, այն առավոտյան ձեր հորեղբայրը նամակ ստացավ։ Նրա անունով սովորաբար շատ նամակներ էին գալիս, չէ՞ որ նա ճանաչված մարդ էր ու հայտնի իր բարությամբ։ Բոլորն էլ դիմում էին նրան իրենց հոգսերով։ Բայց այդ առավոտյան միայն մի նամակ եկավ, այդ պատճառով էլ ես այն հիշում եմ։ Ծրարի վրայի ձեռագիրը կանացի էր, և կնիքի վրա դրոշմված էր «Կումբի֊Թրեսի»։

― Հետո՞։

― Ես այդ նամակն այլևս չէի հիշի, եթե կինս չլիներ։ Մի քանի շաբաթ առաջ նա սկսեց մաքրել սըր Չարլզի աշխատասենյակը՝ առաջին անգամ նրա մահից հետո, և բուխարու խորքում գտավ մի թերթ թուղթ։ Դրա մեծ մասը մոխիր էր դարձել, բայց մի փոքրիկ կտոր՝ վերջավորությունը, մնացել էլ անվնաս, և բառերը դեռ կարելի էր ջոկել, չնայած թանաքը գորշացել էր կրակից, իսկ թուղթը խանձվել։ Դա, երևի, հետգրություն էր, և մենք ահա թե ինչ կարդացինք․ «Աղաչում եմ ձեզ, ինչպես ջենտլմենի, այրեցեք այս նամակը և երեկոյան ժամը տասին եղեք դռնակի մոտ։ Ներքևում երկու տառ․ «Լ․ Լ․»։

― Պահպանե՞լ եք այդ պատառիկը։

― Ոչ, սըր։ Ձեռքիս մեջ փշրվեց։

― Իսկ մինչ այդ սըր Չարլզը նույն ձեռագրով նամակներ ստացե՞լ էր։

― Ոչ, սըր, գաղափար չունեմ։ Բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր գտնել այդ լեդիին, որոշ մանրամասնություններ կիմանայինք սըր Չարլզի մահվան մասին։

― Ես պարզապես չեմ հասկանում ձեզ, Բերիմոռ։ Ինչպե՞ս կարելի էր այսքան ժամանակ թաքցնել այդպիսի կարևոր տեղեկությունները։

― Գիտեք ինչ, սըր, դրանից անմիջապես հետո մեր գլխին փորձանք եկավ։ Բացի դրանից, ես ու կինս շատ էինք սիրում սըր Չարլզին ու չէինք մոռանում նրա բարերարությունները։ Մտածեցիմք, ինչո՞ւ հինը քրքրել։ Մեր դժբախտ տիրոջը դա այլևս չի օգնի, իսկ երբ գործին կին է խառնված, այդտեղ պետք է զգույշ լինել։ Ախր նույնիսկ ամենաարժանավոր մարդիկ․․․

― Ձեր կարծիքով, դա կարող է վիրավորե՞լ նրա հիշատակը։

― Այո, սըր, ես որոշեցի, որ դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Բայց դուք այնքան բարի եղաք մեր նկատմամբ․․․ չուզեցի ձեզանից թաքցնել այն, ինչ գիտեմ։

― Լավ, Բերիմոռ, կարող եք գնալ։

Երբ ծառայապետը դուրս եկավ, սըր Հենրին դարձավ ինձ․

― Դե, Ուոթսն, ի՞նչ կասեք այս նոր լույսի շողի մասին։

― Ըստ իս, այն ավելի խտացրեց խավարը։

― Այո, ճշմարիտ է։ Բայց եթե մեզ հաջողվեր գտնել այդ «Լ․ Լ․»֊ին, ապա ամեն ինչ կպարզվեր։ Այժմ գիտենք, որ կա մի կին, որին շատ բան է հայտնի, իսկ դա արդեն լուրջ նվաճում է։ Պետք է միայն գտնել նրան։ Հիմա ի՞նչ անենք։

― Անմիջապես ամեն ինչ հաղորդենք Հոլմսին։ Գուցե դա նրան անհրաժեշտ հետքի վրա գցի։ Ես համարյա համոզված եմ, որ նա անհապաղ այստեղ կգա։

Գնացի սենյակս, ու մանրամասն հաշվետվություն գրեցի Հոլմսին այս առավոտվա դեպքերի մասին։ Ըստ երևույթին, բարեկամս վերջին ժամանակները շատ զբաղված է, քանի որ Բեյքր֊ստրիտից ստացվող նամակները ավելի ու ավելի հազվադեպ ու համառոտ են դառնում։ Դրանցում ոչ մի բառով չեն հիշատակվում իմ հաշվետվությունները, իսկ իմ այստեղ գալու նպատակի մասին՝ միայն անցողակի։ Շանտաժի գործը, ըստ երևույթին կլանում է Հոլմսի բոլոր ուժերը։ Բայց վերջին դեպքերը, անկասկած, կգրավեն նրա ուշադրությունը և կրկին հետաքրքրություն կարթնացնեն մեր հետաքննության նկատմամբ։ Որքա՜ն եմ ուզում, որ նա այստեղ լինի։

17 հոկտեմբերի։ Այսօր ամբողջ օրն անձրև է տեղում։ Ծանր կաթիլները խշշում են խիտ բաղեղների մեջ, կաթկթում քիվերից։ Մտաբերեցի տորֆաճահիճների մռայլ խորքերում, բաց երկնքի տակ թաքնված աքսորականին։ Խե՜ղճ մարդ։ Ինչպիսին էլ լինեին նրա կատարած ոճիրները, այժմյան նրա տառապանքը ինչ֊որ չափով քավում է դրանք։ Իսկ հետո հիշեցի նաև այն մյուս մարդուն․․․ Դեմքը, որ կարճատև երևաց կառքի պատուհանում, ասես լուսնի սկավառակին փորագրված մութ կերպարանքը։ Մի՞թե այդ անորսալի լրտեսը, այդ խավարի մեղսակիցը այժմ նույնպես թափառում է այսպիսի տեղատարափի տակ։

Երեկոյան հագա անջրանցիկ թիկնոցս ու ճամփա ընկա դեպի ճահիճների խորքը՝ երևակայությանս մեջ սարսափելի պատկերներ նկարելով։ Ամձրևը մտրակում էր դեմքս, ականջներիս մեջ սուլում էր քամին։ Եվ թող աստված պահպանի նրանց, ովքեր այժմ թափառում են Գրիմպենյան ճահճուտի մոտերքում։ Այսպիսի եղանակին նույնիսկ բարձրունքները վերածվում են համատարած ճահճուտների։ Ես փնտրեցի գտա քարե սյունը, որի վրա կանգնած էր այն միայնակ մարդը և նրա անհարթ, ելուստավոր գագաթից դիտում է ներքևում փռված մռայլ ճահիճները։ Անձրևը հեղեղում էր այդ մուգ ցածրավայրերը, ծանր, գորշ արճճագույն ամպերը փռվել էին գետնի վրա, իսկ դրանց ճեղքերից երևում էին բլուրների արտասովոր ուրվագծերը։ Հեռվում, ձախ կողմը, հովտի ծառերի վրա էին խոյանում մառախուղում հազիվ նշմարվող Բասկերվիլ֊հոլլի նեղ աշտարակները։ Միայյն նրանք էին խոսում այս վայրերում մարդու ներկայության մասին, եթե չհաշվենք բլրալանջերին պատսպառված նախապատմական քարանձավները։ Եվ ոչ մի տեղ ամենաչնչին հետքն անգամ չկար այն անծանոթի, որի միայնակ կերպարանքը ես տեսա այս նույն վայրում երկու գիշեր առաջ։

Վերադարձի ճամփին ինձ հասավ դոկտոր Մորտիմերը, որը կառքով գալիս էր նեխած ճահճուտի կողմից։ Այս ամբողջ օրերի ընթացքում դոկտորը շատ ուշադիր էր մեր նկատմամբ, և օր չէր անցնում, որ նա չայցելեր Բասկերվիլ֊հոլլ՝ տեղեկանալու, թե ինչպես ենք պրում։ Դոկտորն ինձ նստեցրեց իր կառքը և առաջարկեց տուն հասցնել։ Նա շատ վշտացած էր սպանիելի կորստով։ Շունը փախել էր ճահիճներն ու չէր վերադարձել։ Ես մխիթարեցի դոկտորին ինչպես կարող էի, իսկ ինքս, հիշելով Գրիմպենյան ճահճուտում թաղված պոնիին, մտածեցի, որ Մորտիմերը դժվար թե այլևս իր շանը տեսնի։

― Ի դեպ, դոկտոր, ― ասացի ես, նրա հետ միասին ցնցվելով ճանապարհի խանդակներում, ― դուք, հավանաբար, գիտեք այստեղ բոլորին, ովքեր գտնվում են ձեր շրջագայությունների շառավիղում։

― Կարծում եմ՝ բոլորին։

― Այդ դեպքում, գուցե, կասեք ինձ «Լ․ Լ․» սկզբնատառեր ունեցող կնոջ լրիվ անունն ու ազգանունը։

Մորտիմերը մտածեց, հետո պատասխանեց․

― Ոչ։ Ճիշտ է, գնչուների ու ֆերմաների աշխատողների համար չեմ կարող երաշխավորել, բայց ֆերմերների ու ջենտրիների<ref>Ջենտրիներ ― մանր կալվածատեր, մանր ազնվականներ Անգլիայում</ref> մեջ այդ սկզբնատառերը կարծես ոչ մեկին չեն համընկնում։ Բայց, սպասեք, ― ավելացրեց նա կարճ դադարից հետո, ― կա մի ոմն Լաուրա Լայոնս՝ ահա ձեզ «Լ․ Լ․»։ Սակայն նա ապրում է Կումբի֊Թրեսիում։

― Ո՞վ է նա, ― հարցրի ես։

― Ֆրենկլենդի դուստրը։

― Ինչպե՜ս։ Այդ ծեր խելառի աղջի՞կը։

― Ճիշտ այդպես։ Նա ամուսնացավ Լայոնս ազգանունով մի նկարչի հետ, որը եկել էր էտյուդներ անելու։ Այդ նկարիչը սրիկա դուրս եկավ ու լքեց նրան։ Սակայն, որքան գիտեմ, չի կարելի ամբողջ մեղքը մի կողմի վրա գցել։ Հայրը հրաժարվեց նրանից, որովհետև նա ամուսնացել էր առանց իր համաձայնության, իսկ գուցե և ոչ միայն դրա համար։ Մի խոսքով, երկու մեղսագործներն էլ՝ և՛ ծերը, և՛ երիտասարդը, ինչպես կարող էին դժբախտ կնոջ հոգին հանեցին։

― Նա ինչո՞վ է ապրում։

― Ծերուկ Ֆրենկլենդը, հավանաբար, որոշ բան տալիս է նրան, իհարկե, ոչ շատ, քանի որ իր սեփական գործերն էլ ողբալի վիճակում են։ Բայց ինչքան էլ աղջիկը մեղքեր ունենա, չէր կարելի թույլ տալ, որ նա ավելի ցած գլորվի։ Այդ պատմությունը հայտնի դարձավ այստեղ, և հարևանները, հատկապես Սթեփլտոնն ու սըր Չարլզը, օգնեցին նրան, հնարավորություն տվին ազնիվ վաստակելով ապրելու։ Ես էլ որոշ բան զոհաբերեցի։ Մենք ուզում էինք, որ նա մեքենագրել սովորի։

Մորտիմերը հարցրեց, թե ինչու է այդ բանն ինձ հետաքրքրում, և ես մի կերպ բավարարեցի նրա հետաքրքրությունը՝ աշխատելով մանրամասնությունների մեջ չմտնել, քանի որ բոլորովին պետք չէ ավելորդ մարդկանց հաղորդակից դարձնել մեր գործին։

Վաղն առավոտյամ ես կմեկնեմ Կումբի֊Թրեսի, և, եթե ինձ հաջողվի տեսնել այդ կնոջը՝ միսիս Լաուրա Լայոնսին, մենք մի մեծ քայլ կանենք, որպեսզի մի հանելուկ պակասի մեզ մոտ։

Ի դեպ, ձեր խոնարհ ծառան քիչ֊քիչ վերածվում է իմաստուն օձի․ երբ Մորտիմերն արդեն շատ հեռու գնաց իր հարցուփորձերում, ես հարցրի, թե ինչ տիպի է պատկանում Ֆրենկլենդի գանգը ու փրկեցի դրությունը․ ճանապարհի ամբողջ մնացած մասը նվիրվեց գանգաբանությանը։ Շերլոկ Հոլմսի հետ անցկացրած տարիները ինձ համար իզուր չէին անցել։

Որպեսզի վերջացնեմ այս տխուր, անձրևոտ օրվա նկարագրությունը, հիշատակեմ ևս մի խոսակցություն, այս անգամ Բերիմոռի հետ։ Այդ խոսակցությունը հաղթաթուղթ տվեց ինձ, որը կօգտագործեմ հարկ եղած պահին։

Մորտիմերը մնաց մեզ մոտ, և ճաշից հետո նրանք բարոնետի հետ սկսեցին էկարտե<ref>էկարտե ― թղթախաղ</ref> խաղալ։ Ծառայապետն ինձ սուրճ մատուցեց աշխատասենյակում, և ես օգտվեցի դրանից որպեսզի մի քանի հարց տամ նրան։

― Դե, Բերիմոռ, ի՞նչ է անում ձեր սիրելի ազգականը։ Մեկնե՞լ է, թե դեռ թաքնվում է ճահիճներում։

― Չգիտեմ, սըր։ Երանի՜ շուտ մեկներ։ Ախր ինչքա՜ն վիշտ կրեցինք նրա երեսից։ Ես նրա մասին ոչինչ չգիտեմ այն օրվանից, երբ վերջին անգամ ուտելիք տարա, իսկ դա երեք օր առաջ էր։

― Իսկ այն ժամանակ դուք նրան տեսա՞ք։

― Ոչ, սըր, բայց հետո ստուգեցի․ ուտելիքը տեղում չէր։

― Եթե ուտելիքը չկար, ուրեմն նա դեռ այնտե՞ղ է։

― Այո, ոնց որ թե այդպես է, սըր, եթե միայն մյուս մարդը չի վերցրել։

Ձեռքս բաժակով քարացավ կես ճանապարհին, և ես աչքերս տնկեցի Բերիմոռի վրա։

― Ուրեմն, դուք գիտե՞ք, որ այնտեղ ուրիշ մեկն էլ կա։

― Ճահիճներում մի մարդ էլ է թաքնվում։

― Տեսե՞լ եք նրան։

― Ոչ, սըր։

― Ուրեմն, ո՞րտեղից գիտեք նրա մասին։

― Սելգենն է ասել մեկ ու կես շաբաթ առաջ։ Այդ մարդը նույնպես թաքնվում է, բայց, իմ կարծիքով, նա աքսորական չէ․․․ Դուր չի գալիս ինձ այդ, դոկտոր Ուոթսն, բոլորովին դուր չի գալիս, ― անսպասելի ուժով պոռթկաց Բերիմոռը։

― Լսեք, բարեկամս, ես այստեղ գործում եմ միայն ձեր տիրոջ օգտին։ Ես եկել եմ միայն նրան օգնելու համար։ Ասացեք ուղղակի՝ իսկապես ի՞նչը դուր չի գալիս ձեզ։

Մի պահ Բերիմոռը տատանվեց, կարծես ափսոսելով իր բռնկման համար կամ հարմար խոսքեր չգտնելով իրեն փոթորկող զգացումներն արտահայտելու։

― Դե, այն ամենը, ինչ այնտեղ կատարվում է, սըր, ― բացականչեց նա վերջապես՝ ցույց տալով անձրևով ողողված լուսամուտը, որ նայում էր ճահիճներին։ ― Տակը լավ բան չի երևում։ Այնտեղ սև գործ են որոճում, հավատացեք խոսքիս։ Հիմի ես միայն մի բան եմ ուզում․ որպեսզի սըր Հենրին այստեղից շուտափույթ մեկնի Լոնդոն։

― Բայց ի՞նչն է ձեզ այդպես վախեցրել։

― Իսկ դուք հիշեք սըր Չարլզի մահը։ Քննիչի խոսքերին ականջ մի կախեք։ Լսեք գիշերն ինչ է կատարվում ճահիճներում։ Ախր մարդիկ ոչ մի գնով չեն համաձայնի արևմուտից հետո դուրս գալ այնտեղ․․․ Իսկ այդ մարդը, որ թաքնվում է այնտեղ ու ինչ֊որ մեկին հետևում․ ո՞ւմ է հետևում։ Այս ամենն ի՞նչ է նշանակում։ Չէ, Բասկերվիլ անունը կրողների համար սա լավ չի վերջանա։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ սըր Հենրիի նոր ծառաները կբռնեն իմ տեղը, և ես կկարողանամ հեռանալ այստեղից։

― Պատմեք ինձ այդ մարդու մասին, ― ասացի ես։ ― Ի՞նչ գիտեք։ Ի՞նչ էր ասում Սելգենը։ Նրան հայտնի՞ է, թե որտեղ ու ինչպես է թաքնվում այդ մարդը։

― Սելգենը նրան տեսել է մեկ֊երկու անգամ, բայց նա զգուշավոր է, խորամանկ։ Սկզբում Սելգենը նրան ոստիկանի տեղ է դրել, իսկ հետո համոզվել է, որ այդտեղ բոլորովին ուրիշ բան կա։ Տեսքով նա ջենտմեն է, բայց ինչ է փնտրում այնտեղ, ոչինչ չես հասկանա։

― Իսկ որտե՞ղ է թաքնվում։

― Սելգենն ասում է՝ բլրալանջի հին քարանձավներում։ Գիտեք այնտեղ հին քարայրներ կան, որտեղ հնում մարդիկ են ապրել։

― Իսկ ինչո՞վ է սնվում։

― Սելգենը նկատել է, որ նրա մոտ ինչ֊որ տղա է գնում֊գալիս։ Նա, երևի, ուտելիք և նման բաներ է տանում նրան Կումբի֊Թրեսիից։

― Լավ, Բերիմոռ։ Մենք դեռ այս մասին էլի կխոսենք։

Երբ ծառայապետը գնաց, ես կանգնեցի լուսամուտի մոտ և պղտոր ապակու միջով նայեցի երկնքով սահող ամպերին ու քամուց թափահարվող ծառերին։ Եթե այսպիսի եղանակին անհրապույր է նույնիսկ տանը, ապա ինչպես կլինի քարանձավում, ճահիճների մեջ։ Ինչպիսի՜ ատելությամբ պետք է վառվել, այդպիսի տեղում և այսպիսի ժամանակ դարանակալելու համար։ Եվ ի՞նչն է դրդել այդ մարդուն այդքան ծանր փորձության դիմելու։

Այդ քարանձավներից մեկում թաքնվում է բուն էությունն այն խնդրի, որն այնպես տանջում է ինձ։ Երդվում եմ, մի օր էլ չանցած կանեմ ամեն բան, ինչ որ մարդկային ուժերի սահմանում է, և կհասնեմ այս գաղտնիքի լուծմանը։

==Գլուխ XI Մարդը գրանիտե սյան վրա==

Վերջին գլուխները կազմող օրագրիս հատվածները մեզ ընդհուպ մոտեցրին հոկտեմբերի 18֊ին, այն օրվան, որից սկսած բոլոր այս անհավանական դեպքերն արագորեն ընթացան դեպի իրենց սարսափելի լուծումը։ Վերջին օրերի դեպքերն այնպես են տպավորվել հիշողությանս մեջ, որ ես կարող եմ դրանց մասին պատմել առանց իմ գրառումներից օգտվելու։

Եվ այսպես, սկսենք այն օրվանից, որի նախօրյակին ես պարզեցի երկու առաջնակարգ կարևորության հանգամանքներ։ Առաջին, որ միսիս Լաուրա Լայոնսը սըր Չարլզ Բասկերվիլին տեսակցություն է նշանակել հենց այնտեղ, ուր նա գտել էր իր մահը (ընդ որում հենց նույն նշանակված ժամին), և երկրորդ, որ ճահիճներում թաքնվող մարդուն հարկ է որոնել բլրալանջի քարանձավներում։ Ես զգում էի, որ այժմ միայն քաջության ու խեկամտության պակասը կարող են խանգարել ինձ այդ երկու հանելուկները լուծելու։

Այդ երեկո ինձ չհաջողվեց բարոնետին պատմել միսիս Լայոնսի մասին, քանի որ դոկտոր Մորտիմերը մինչև ուշ գիշեր նրա հետ թուղթ էր խաղում։ Բայց հաջորդ օրը նախաճաշին հայտնեցի նրան իմ գյուտը և առաջարկեցի ինձ հետ մեկնել Կումբի֊Թրեսի։ Ակզբում նա սիրով համաձայնեց, սակայն, մի լավ մտածելով՝ որոշեցինք, որ ավելի լավ կլինի ես մենակ գնամ։ Որքան պաշտոնական լինի այդ այցելությունը, այնքան քիչ արդյունքի կհասնենք։ Եվ ես ոչ առանց խղճի խայթի սըր Հենրիին թողեցի տանը, իսկ ինքս մեկնեցի այդ նոր որոնումներին։

Հասնելով Կումբի֊Թրեսի՝ կարգադրեցի Պերկինսին ձիերը պատրաստ պահել և հարցուփորձ արի լեդիի մասին, որին պետք է հարցաքննեի։ Նրա տունը գտնելը դժվար չեղավ․ այն գտնվում էր գյուղի կենտրոնում, դուռը բացող աղախինը առանց հետագա ձևականությունների ինձ առաջնորդեց հյուրասենյակ, որտեղ գրամեքենայի առջև մի կին էր նստած։ Նա հաճելի ժպիտով ընդառաջ եկավ, բայց, իր առջև անծանոթի տեսնելով, խոժոռվեց, նորից նստեց սեղանի մոտ և հարցրեց իմ այցելության նպատակի մասին։

Առաջին իսկ հայացքից միսիս Լայոնսն ապշեցրեց իր գեղեցկությամբ․ բաց դարչնագույն աչքեր, շագանակագույն մազեր, այտերին նուրբ կարմրություն, ճիշտ է, պեպեններով ծածկված, այն հրաշալի երանգի կարմրությունը, որ պահվում է սպիտակ վարդի սրտում։ Կրկնում եմ, առաջին տպավորությունն անչափ ուժեղ էր։ Սակայն, ավելի լավ տնտղելով, քննադատաբար տրամադրվեցի։ Այդ դեմքն ինչ֊որ տհաճ, կոպիտ բան ուներ իր մեջ․ նրա կատարյալ գեղեցկությունը փչացնում էին ոչ այն է բերանի մոտի անկամ ծալքերը, ոչ այն է՝ դաժան հայացքը։ Սակայն բոլոր այդ մտքերը եկան հետո։ Իսկ առաջին րոպեին ես պարզապես զգացի, որ իմ առաջ նստած է անչափ գեղեցիկ մի կին և այդ կինը հարցնում է ինձ, թե ինչու եմ եկել։ Եվ միայն այդ ժամանակ ես պարզ հասկացա, թե իմ այցելության նպատակը որքան նուրբ է։

― Ես բավականություն ունեմ ճանաչել ձեր հայրիկին, ― ասացի ես։

Սկիղբը բավական անհաջող էր, և լեդին անմիջապես հասկացրեց դա ինձ։

― Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ հորս հետ, ― ասաց նա։ ― Ես ոչնչով պարտական չեմ նրան և չեմ կարող նրա բարեկամներին իմ բարեկամը համարել։ Նա իրեն չի ծանրաբեռնում հայրական հոգսերով։ Եթե չլիներ հանգուցյալ սըր Չարլզ Բասկերվիլը և մի քանի ուրիշ սրտացավ մարդիկ, ես սոված կմնայի։

― Իսկ ես ուզում եմ խոսել հենց հանգուցյալ սըր Չարլզ Բասկերվիլի մասին։

Պեպենները բռնկվեցին նրա գունատ դեմքի վրա։

― Ի՞նչն է հատկապես հետաքրքրում ձեզ, ― հարցրեց նա, և նրա մատները ջղաձգորեն դիպան գրամեքենայի ստեղներին։

― Դուք ծանո՞թ էիք նրան։

― Ես արդեն ասացի, որ շատ բանով պարտական եմ նրան։ Եթե ինձ հաջողվեց ոտքի կանգնել, ապա դա բացատրվում է գլխավորապես այն համակրանքով, որ նա ցույց տվեց իմ ճակատագրի նկատմամբ։

― Դուք նրա հետ նամակագրություն ունեցե՞լ եք։

Լեդին ինձ վրա արագ մի հայաց նետեց, և նրա բաց դարչնագույն աչքերում չար կրակ բռնկվեց։

― Բացատրեք ինձ այս հարցաքննության նպատակը, ― կտրուկ ասաց նա։

― Նպատակը միայն մեկն է՝ խուսափել ձեր համար տհաճ հրապարակումից։ Եկեք խոսենք այստեղ, այլապես այն արդեն մեր իշխանության տակ չի լինի, իսկ այդ դեպքում ավելի վատ բան կստացվի։

Նա է՛լ ավելի գունատվեց ու երկար ժամանակ լուռ էր։ Հետո հանկարծ նայեց ինձ ու հանդուգն, գրգռիչ տոնով ասաց․

― Լավ, ես համաձայն եմ։ Ի՞նչ եք ուզում իմանալ։

― Դուք նամակագրություն ունեցե՞լ եք սըր Չարլզի հետ։

― Այո, ես մի երկու անգամ գրել եմ նրան, շնորհակալություն եմ հայտնել մեծահոգության ու նրբանկատության համար։

― Այդ նամակների ամսաթվերը հիշո՞ւմ եք։

― Ոչ։

― Իսկ դուք անձամբ հանդիպե՞լ եք նրան։

― Մեկ֊երկու անգամ նրա այցելությունների ժամանակ Կումբի֊Թրեսի։ Սըր Չարլզը շատ համեստ մարդ էր, նա չէր սիրում ի ցույց դնել իր բարի գործերը։

― Դուք հազվադեպ եք նամակագրություն ունեցել, հազվադեպ եք հանդիպել, այնուհանդերձ նա այնքան տեղյակ էր ձեր գործերին, որ նույնիսկ օգնություն ցույց տվեց ձեզ։ Ինչպե՞ս հասկանալ այդ։

Նա իմ խորամանկ հարցին պատասխանեց առանց մտածելու․

― Ընդհանուր ուժերով ինձ օգնել են նաև ուրիշ ջենտլմեններ, որոնք գիտեին իմ տխուր պատմությունը։ Դրանցից մեկը միստր Սթեփլտոնն է՝ սըր Չարլզի հարևանն ու մոտ բարեկամը։ Նա բացառիկ բարություն է ցուցաբերել իմ նկատմամբ, և սըր Չարլզը նրա միջոցով ծանոթացավ ինձ հետ։

Ես արդեն գիտեի, որ սըր Չարլզ Բասկերվիլը հաճախ էր Սթեփլտոնին հանձնարարել վարելու իր բարեգործական գործերը, ուստի այդպիսի բացտրությունը լիովին ճշմարտանման համարեցի։

― Այժմ ասացեք, սըր Չարլզին գրած ձեր նամակներում դուք չե՞ք պնդել, անձնական տեսակցություն ունենալու։

Նա զայրացած բռնկվեց․

― Սըր, այդպիսի հարցը ես անտեղի եմ համարում։

― Ներեցեք, տիկին, բայց ես հարկադրված եմ կրկնել այն։

― Լավ, ես կպատասխանեմ․ իհարկե՝ ոչ։

― Նույնիսկ սըր Չարլզի մահվա՞ն օրը։

Այտերի կարմրությունը մի ակնթարթում վերացավ, դեմքը ծածկվեց մեռելային գունատությամբ։ Չորացած շրթունքները դողացին, և ես ավելի շուտ տեսա, քան թե լսեցի ևս մի «ոչ»։

― Հիշողությունն ակնհայտորեն դավաճանում է ձեզ։ Ես նույնիսկ կարող եմ մի նախադասություն մեջբերել ձեր նամակից։ Այնտեղ ասված է․ «Աղաչում եմ ձեզ, ինչպես ջենտլմենի, այրեցեք այս նամակը և երեկոյան ժամը տասին եղեք դռնակի մոտ»։

Ինձ թվաց՝ ևս մի վայրկյան՝ և միսիս Լայոնսը կուշաթափվի, բայց կամքի հսկայական լարումով նա տիրապետեց իրեն։

― Ուրեմն, աշխարհում օրինավոր ջենտլմեններ չկան, ― դուրս պրծավ նրա բերանից։

― Դուք անիրավացի եք սըր Չարլզի հանդեպ․ նա կատարեց ձեր խնդրանքը։ Բայց երբեմն կարելի է կարդալ նույնիսկ այրված նամակը։ Հիմա կխոստովանեք, որ այն օրը գրել եք նրան։

― Այո, գրել եմ, չեմ հրաժարվի, ― գոչեց նա՝ ամբողջ հոգին դնելով իր խոսքերում։ ― Ես այդ նամակից ամաչելու բան չունեմ։ Ես նրանից օգնություն էի խնդրում։ Համոզված էի, որ եթե ինձ հաջողվի խոսել նրա հետ, նա չի հրաժարվի ինձ օգնել։

― Բայց ինչո՞ւ էիք տեսակցության համար այդպիսի ժամ նշանակել։

― Ես իմացա, որ հաջորդ օրը նա Լոնդոն է մեկնելու, հավանական է, մի քանի ամսով։ Իսկ ավելի շուտ ես չէի կարող գալ, դրա համար իմ պատճառներն ունեի։

― Իսկ ինչո՞ւ էիք տեսակցությունը զբոսայգում նշանակել։ Մի՞թե չէր կարելի տանը հանդիպել։

― Ձեր կարծիքով, կինը կարող է այդպիսի ուշ ժամի հայտնվել ամուրիի տա՞նը։

― Լավ։ Ի՞նչ եղավ, երբ դուք եկաք տեսակցության։

― Ես ոչ մի տեղ չեմ գնացել։

― Միսիս Լայո՛նս։

― Երդվում եմ այն ամենով, ինչ ինձ համար սրբություն է, ես այնտեղ չեմ գնացել։ Ինձ խանգարեցին։

― Ի՞նչը խանգարեց ձեզ։

― Դա իմ անձնական գործն է, ես չեմ կարող այդ մասին խոսել։

― Հետևաբար, դուք սըր Չարլզին տեսակցություն եք նշանակել այնտեղ, ուր մահը վրա է հասել, և նույնիսկ հենց նույն ժամին, բայց ինքներդ այնտեղ չեք գնացել։

― Դա զուտ ճշմարտություն է։

Իմ հետագա բոլոր խորամանկությունները ոչ մի բանի չհասցրեցին, նա շարունակում էր իրենը պնդել։

― Միսիս Լա՛յոնս, ― ասացի ես՝ ավարտելով այդ երկար ու ապարդյուն հարցաքննությունը, ― դուք չեք ուզում ճշմարիտն ասել և դրանով մեծ պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա։ Ձեր վիճակը շատ տհաճ է։ Եթե ես դիմեմ ոստիկանությանը, դուք կհամոզվեք, թե դա ձեզ որքան կվարկաբեկի։ Ենթադրենք, թե դուք ոչ մի բանում մեղավոր չեք, բայց այդ դեպքում ինչու հենց առաջին խոսքերից հրաժարվեցիք նամակից, որը ուղարկվել էր սըր Չարլզին իր մահվան օրը։

― Վախենում էի, որ դրանից սխալ եզրակացություններ կարվեն և ինձ կքաշեն տհաճ պատմության մեջ։

― Իսկ ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ սըր Չարլզն այրեր ձեր նամակը։

― Եթե դուք կարդացել եք, ձեզ պետք է պարզ լինի։

― Ես չասացի, թե կարդացել եմ ամբողջ նամակը։

― Դուք հիշողությամբ մի ամբողջ նախադասություն բերեցիք։

― Միայն հետգրությունը։ Ես արդեն ասացի, որ նամակն այրված էր, ինձ չհաջողվեց լրիվ կարդալ այն։ Հարցս մի անգամ էլ եմ կրկնում․ ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ սըր Չարլզն այրեր նամակը։

― Դա վերաբերում է միայն ինձ։

― Այդ դեպքում դուք ավելի ևս պիտի խուսափեք հասարակական հետաքննությունից։

― Լավ, ես ձեզ ամեն ինչ կասեմ։ Եթե իմ դառը ճակատագրի լուրերը ձեզ են հասել, ապա պիտի իմանաք, որ ես ամուսնացել եմ թեթևամտորեն և բոլոր հիմքերն ունեմ ցավելու դրա համար։

― Այո, որոշ բան լսել եմ։

― Այդ օրվանից ամուսինս, որին ատում եմ, հանգիստ չի տալիս ինձ իր շահախնդիր նկրտումներով։ Օրենքը նրա կողմն է, և ինձ ամեն օր վտանգ է սպառնում, որ նա կստիպի համատեղ ապրել։ Սըր Չարլզին գրելուց առաջ ես իմացա, որ կարող եմ ազատություն ստանալ, բայց դրա համար դրամ է հարկավոր։ Ազատությունն ամեն ինչ կտա ինձ՝ հոգեկան հանգստություն, երջանկություն, ինքնահարգում, վճռականապես ամեն ինչ։ Սըր Չարլզի մեծահոգությունը լավ էր հայտնի, և ես մտածեցի՝ եթե պատմեմ նրան իմ վշտի մասին, չի մերժի օգնել։

― Ուրեմն, ինչո՞ւ չգնացիք տեսակցության։

― Որովհետև այդ ընթացքում ես հասցրի օգնություն ստանալ մեկ ուրիշից։

― Այդ դեպքում պետք էր երկրորդ անգամ գրել ու բացատրել, թե ինչու չեք կարող գնալ։

― Ես հենց այդպես էլ կանեի, եթե հաջորդ առավոտյան թերթերում չկարդայի նրա մահվան մասին։

Պատմությունը բավական համոզիչ էր, և իմ հարցերը չէին կարող խախտել դրա ճշմարտանմանությունը։ Այդ ամենը կարելի էր ստուգել միայն մի միջոցով․ իմանալ, թե արդյո՞ք միսիս Լայոնսն իր ամուսնալուծության գործն սկսել էր սըր Չարլզի ողբերգական մահից անմիջապես հետո։

Դժվար թե նա համարձակվեր ստել, որ չի եղել տեսակցությանը, քանի որ ստիպված պիտի լիներ մեկնել Բասկերվիլ֊հոլլ բաց կառքով ու վերադառնալ Կումբի֊Թրեսի միայն լուսադեմին։ Այդպիսի ուղևորությունը թաքցնել չէր կարելի։ Հետևաբար, նա ճիշտ է ասում կամ համենայն դեպս ճշմարտության մի մասը։

Ես նրա մոտից հեռացա մոլորված ու իմ անհաջողությունից ընկճված։ Նորից իմ առջև այն խուլ պատն է, որը բարձրանում է նշված նպատակիս բոլոր ճանապարհներին։ Եվ, այնուամենայնիվ, մտաբերելով այդ կնոջ դեմքն ու նրա վարմունքը մեր խոսակցության ժամանակ, ավելի ու ավելի էի համոզվում, որ նա շատ բամ թաքցրեց ինձանից։ Ինչո՞ւ հանկարծ այդպես գունատվեց։ Ինչո՞ւ էր հարկ լինում յուրաքանչյուր բառը ուժով դուրս քաշել նրա բերանից։ Ի՞նչու չէր գնացել տեսակցության նշանակված ժամին, երբ տեղի ունեցավ ողբերգությունը։ Հավանաբար, այս բոլորի պատճառներն այնքան էլ հասարակ չեն, ինչպես նա կուզենար ներշնչել ինձ։ Այո, այստեղ ոչինչ անել չես կարող։ Ստիպված էի գնալ ուրիշ հետքերով, որոնք տանում էին ճահիճների քարանձավները։

Բայց այդ հետքերը վերին աստիճանի անորոշ էին, որում ես համոզվեցի վերադարձի ճանապարհին՝ անցնելով բլուրների մոտով, որոնք ծածկված էին նախապատմական մարդու կացարանների մնացորդներով։ Բերիմոռն ասում էր, որ անծանոթը թաքնվում է լքված անձավներից մեկում, բայց ախր դրանք այստեղ պատահում են ամենուրեք։ Սակայն, բացի Բերիմոռի ցուցմունքներից ես ունեի նաև իմ սեփական նկատառումները, քանի որ ինքս այդ մարդուն տեսել էի գրանիտե սյան վրա։ Հետևաբար, այնտեղից էլ պետք է սկսել որոնումները։ Ես կհետազոտեմ բոլոր անձավները և վերջ ի վերջո կգտնեմ այն մեկը, որ պետք է։ Եթե անծանոթը ձեռքս ընկնի, կստիպեմ ասել իր ով լինելը, կստիպեմ խոստովանել, թե ինչու է այդպես համառորեն հետապնդում մեզ։ Թող թեկուզ դրա համար հարկ լինի ատրճանակով սպառնալ։ Նա Հոլմսի ձեռքից ճողոպրեց բազմամարդ Ռիջենթ֊ստրիտում, բայց այստեղ, ամայի ճահիճներում այդ նրան չի հաջողվի։ Իսկ եթե թափուր գտնեմ այդ նույն անձավը, դե ինչ արած՝ կսպասեմ տիրոջ վերադարձին, երբ էլ որ նա գալու լինի։ Հոլմսն այդ մարդուն ձեռքից բաց թողեց Լոնդոնում, ինչպե՜ս կցնծամ, եթե ինձ հաջողվի բռնել նրան՝ դրանով իսկ հաղթելով ուսուցչիս։ Այս հետաքննության ժամանակ բախտն այնքան էր դավաճանել մեզ, բայց հիմա նա դեմքով ինձ էր դարձել։ Եվ հաջողության լրաբերը ոչ այլ ոք էր, եթե ոչ ալեհեր, կարմրերես միստր Ֆրեկլենդը, որն ինձ հանդիպեց ճանապարհ դուրս բերող իր այգու դռնակի մոտ։

― Բարի օ՜ր, դոկտոր Ուոթսն, ― բղավեց նա իր համար անսովոր սիրալիությամբ։ ― Ձիերին հանգիստ տվեք։ Ներս եկեք, ուրախացեք ինձ հետ, մի֊մի բաժակ գինի խմենք։

Այն ամենից հետո, ինչ լսել էի հարազատ աղջկա նկատմամբ միստր Ֆրեկլենդի վերաբերմունքի մասին, ես չէի կարող բարեկամական զգացումներ տածել նրա հանդեպ, բայց ուզում էի անպայման Պերկինսին տուն ճամփել, և այդպիսի առիթը ճիշտ ժամանակին ներկայացավ։ Իջա կառքից, պատվիրեցի հաղորդել սըր Հենրիին, որ կվերադառնամ ճաշին ու հետևեցի Ֆրեկլենդին ուղիղ դեպի ճաշասենյակ։

― Այսօր ինձ համար հանդիսավոր օր է, սըր, իսկական տոն, ― հայտարարեց նա՝ ուրախ քրքջալով։ ― Ես երկու դատական գործ եմ շահել։ Հիմա տեղի հասարակությունը կհասկանա, որ օրնենքն օրենք է, և, ի դեմս ինձ գործ ունի մի մարդու հետ, որը պատրաստ է նրա պատիվը տեղալու անհնազանդների գլխին։ Ես իրավունք ստացա ծերուկ Միդլտոնի այգու միջով ազատ ելումուտ անելու, ― ուղղակի այգու միջո՜վ, սըր, ― նրա դռնից ինչ֊որ հարյուր քայլի վրա։ Դե, ի՜նչ կասեք սրան։ Մենք դեռ կսովորեցնենք մեր մագնատներին, թող անիծված լինեն նրանք։ Թող իմանան, որ ոչ ոք թույլ չի տա նրանց անպատիժ ոտնահարել համայնքի իրավունքները։ Բացի դրանից, ես փակել տվի մուտքը անտառ, որտեղ տեղի հասարակությունը սովորություն է դարձրել պիկնիկներ սարքել։ Այդ սրիկաներն իրենց այնպես են պահում, ասես մասնավոր սեփականության իրավունքը գոյություն չունի։ Նրանք երևակայում են, որ իրենք ամենուրեք կարող են դատարկ շշեր թողնել ու թղթի կտորեներ։ Երկու գործն էլ ավարտված է, դոկտոր Ուոթսն, և երկուսն էլ իմ օգտին։ Ես վաղուց արդեն այսպիսի երջանիկ օր չէի ունեցել, սկսած այն օրվանից, երբ որսորդության համար պատախանատվության կանչեցի սըր Ջոն Մոռլենդին, որն իր սեփական հողում ճագարներ էր որսում։

― Դա ձեզ ինչպե՞ս հաջողվեց։

― Դիմեք դատական արխիվներին, սըր, ծախսած ժամանակը չեք ափսոսա։ «Ֆրեկլենդն ըննդեմ Մոռլենդի»։ Գործը լսվում էր Լոնդոնում։ Այն ինձ վրա 200 ֆունտ նստեց, բայց ես գործը շահեցի։

― Եվ դա ձեզ ի՞նչ տվեց։

― Ոչինչ, սըր, բացառապես ոչինչ։ Ես հպարտանում եմ, որ անձնական շահագրգռվածություն չունեմ այս գործերում։ Կատարում եմ միայն իմ հասարակական պարտքը։ Չեմ կասկածում, որ այս գիշեր Ֆերնվորս գյուղակի բնակիչներն իմ խրտվիլակը կայրեն խարույկի վրա։ Վերջին անգամ, երբ նրանք այդ արեցին, ես պահանջեցի, որ որստիկանությունը վերջ տա այդ այլանդակությանը։ Բայց ախր մեր կոմսության ոստիկանական իշխանությունները իրենց միանգամայն խայտառակ ձևով են պահում, սըր։ Ես հույս եմ դնում նրանց պաշտպանության վրա, իսկ նրանք այդ պաշտպանությունը ցույց չեն տալիս։ Սպասեցեք, «Ֆրենկլենդն ընդդեմ ոստիկանության» գործը հասարակության ուշադրությունը կբևեռի իր վրա։ Ես նախազգուշացրել էի, որ տեղական իշխանությունները կզղջան իմ նկատմամբ իրենց զայրացուցիչ վերաբերմունքի համար, և ահա իմ խոսքերն իրականացան։

― Ի՞նչ եղանակով, ― հարցրի ես։

Ծերուկը մի բազմանշանակալից հայացք նետեց վրաս․

― Նրանք շատ են ուզում մի բան իմանալ, իսկ ինձ որոշ բան հայտնի է։ Բայց ես ոչ մի գնով չեմ օգնի այդ սրիկաներին։

Ես արդեն վաղուց առիթ էի փնտրում այդ շատախոսից շուտ ազատվելու, բայց նրա վերջին խոսքերն ինձ հետաքրքրեցին։ Սակայն ինձ քաջ հայտնի էր ծեր մեղսագործի կամակոր բնավորությունը․ գիտեի, որ բավական է միայն հետաքրքրվել նրա պատմությամբ, և նա կլռի, դրա համար էլ հարցրեցի բոլորովին անտարբեր տոնով․

― Երևի էլի որսագողությո՞ւն։

― Հա՛֊հա՛։ Չէ՜, բարեկամս, այստեղ գործը շատ ավելի լուրջ է։ Իսկ ի՞նչ կասեք, եթե խոսքը վերաբերի փախած աքսորականին։

Ես ցնցվեցի․

― Դուք գիտե՞ք, թե նա որտեղ է թաքնվում։

― Ճիշտ տեղը գուցե և չգիտեմ, բայց ոստիկանությանը կարող եմ հետքի վրա գցել։ Մի՞թե երբևէ ձեր մտքով չի անցել, որ այդ մարդուն կարելի է բռնել միայն այն ժամանակ, երբ իմանաք, թե ով է նրան ուտելիք տանում ու հետևեք նրան։

Ծերուկն այնքան մոտ էր ճշմարտությանը, որ ես ինձ վատ զգացի։

― Այո, ճիշտ է, ― ասացի ես, ― բայց ինչո՞ւ եք կարծում, թե աքսորականը դեռ թաքնվում է ճահիճներում։

― Որովհետև սեփական աչքով եմ տեսել նրան, ով ուտելիք է տանում աքսորականին։

Սիրտս ճմլվեց Բերիմոռի մասին մտածելուց։ Եթե նա ընկնի այս չար, բանսարկու ծերուկի ձեռքը, ապա բանը բուրդ է։ Բայց հետագա խոսքերը լսելով՝ ազատ շունչ քաշեցի։

― Պատկերացրեք, ուտելիքը տանում է մի երեխա, ― շարունակեց Ֆրեկլենդը։ ― Ես ամեն օր տանիքումս գտնվող հեռադիտակով տեսնում եմ նրան։ Նա գնում է նույն ճամփով ու միշտ նույն ժամին։ Հարց է ծագում՝ ո՞ւմ մոտ։ Իհարկե, աքսորականի։

Ահա վերջապես հաջողությունը։ Բայց ես նույնիսկ ցույց չտվի, թե դա որքան է հետաքրքրում ինձ։ Երեխա՛։ Բերիմոռն ասում էր, որ մեր անծանոթին ինչ֊որ տղա է օգնում։ Ուրեմն, Ֆրենկլենդն ընկել է այդ մարդու հետքի վրա, իսկ աքսորականն այստեղ բոլորովին գործ չունի։ Եթե ես կարողանայի ծերուկից դուրս քաշել այն ամենը, ինչ նրան հայտնի է, դա ինձ կազատեր երկար ու հոգնեցուցիչ որոնումներից։ Բայց խաղի մեջ իմ հաղթաթղթերն առաջվա պես մնում էին անվստահությունն ու լրիվ անտարբերությունը։

― Իսկ ինձ թվում է, որ դա որևէ տեղացի հովվի տղա է։ Հավանաբար, հորը հաց է տանում։

Ամենափոքր հակաճառությունն իսկ կայծեր էր թռցնում տիրական ծերուկից։ Նա չարությամբ աչքերը փայլեցրեց վրաս և ամբողջովին փշաքաղվեց, ինչպես մոլեգնած կատու։

― Ձեզ այդպե՞ս է թվում, սըր։ ― Եվ, ձեռքը երկարելով, ցույց տվեց մեր առջև փռված ճահիճները։ ― Իսկ այն գրանիտե սյունը տեսնո՞ւմ եք։ Այդպե՜ս։ Իսկ նրա ետևում տատասկի թփուտներով ծածկված ցածրիկ բլրա՞կը։ Դա ամենաքարքարոտ տեղն է ամբողջ ճահիճներում։ Հովիվներն ի՞նչ պիտի անեն այնտեղ։ Ձեր ենթադրությունը պարզապես անհեթեթ է, սըր։

Ես հեզությամբ ընդունեցի, որ հաշվի չէի առել այդ հանգամանքները։ Իմ խոնարհությունը դուր եկավ Ֆրենկլենդին, և նա շարունակեց իր ճամարտակությունները։

― Կարող եք վստահ լինել, սըր, որ ես երբեք հապճեպ եզրակացություններ չեմ անում։ Ես այդ կապոցով տղային առաջին անգամ չէ, որ տեսնում եմ։ Ամեն օր, իսկ երբեմն էլ օրը երկու անգամ․ նա․․․ սպասե՛ք, դոկտոր Ուոթսն․․․ Սա տեսողական խաբկա՞նք է, թե ահա այն բլրալանջով ինչ֊որ բան է շարժվում։

Եվ իսկապես, ես նույնիսկ մի քանի մղոն հեռավորության վրա պղտոր֊կանաչ լանջին, մի փոքրիկ մութ կետ նկատեցի։

― Գնա՛նք, սըր, գնա՛նք, գոչեց Ֆրենկլենդը՝ աստիճաններով վեր նետվելով։ ― Դուք նրան սեփական աչքերով կտեսնեք։

Հարթ տանիքին դրված եռոտանու վրա ամրացված էր հույժ ազդեցիկ չափի մի հեռադիտակ։ Ֆրենկլենդը կպավ նրան ու ցնծության աղաղակ արձակեց։

― Շո՛տ, դոկտոր Ուոթոն, շո՛ւտ։ Քանի դեռ չի ծածկվել բլրի ետևում։

Իսկապես, լանջն ի վեր դանդաղ մագլցում էր կապոցն ուսին մի տղա։ Ահա նա հասավ բլրի գագաթը, և ես միանգամայն պարզ տեսա, թե ինչպես նրա ցնցոտիներ հագած անհեթեթ կերպարանքը գծագրվեց երկնքի սառը կապույտին։ Տղան ծածուկ շուրջը նայեց, հավանորեն ստուգելով, թե չե՞ն հետևում իրեն և անհետացավ բլրի ետևը։

― Դե ինչ, իրավացի՞ եմ, թե ոչ։

― Իսկապես, տղա է, և, հավանաբար, պատճառներ ունի գաղտնի գնալու այնտեղ։

― Իսկ թե ինչ գաղտնի պատճառներ են, այդ մասին գլխի կընկներ նույնիսկ ոստիկանանկան կոնստեբլը։ Բայց ես նրանց մի բառ անգամ չեմ ասի, և, դոկտոր Ուոթսն, ձեզ էլ եմ խնդրում՝ լռեցեք։ Հասկանո՞ւմ եք։ Ո՛չ մի խոսք։

― Ինչպես կամենաք։

― Նրանք ամենազայրացուցիչ կերպով արհամարում են ինձ։ Երբ «Ֆրեկլենդը ընդդեմ ոստիկանության» գործի բոլոր հանգամանքները ջրի երես դուրս կգան, երկրով մեկ զայրույթի ալիք կբարձրանա։ Ո՛չ, թող հույս չդնեն իմ օգնության վրա։ Նրանք մատը մատին իսկ չէին տա, եթե այդ գարշելիները խրտվիլակի փոխարեն ուզենային ինձ այրել․․․ Ինչպե՜ս, դուք արդեն ուզում եք մեկնե՞լ։ Մի՞թե դուք ինձ չեք օգնի ի պատիվ ուրախ իրադարձության՝ դատարկելու այս գրաֆինը։

Սակայն ես նրա խնդրանքներին չենթարկվեցի, իսկ երբ ծերուկը հայտնեց, որ ուզում է ինձ տուն ուղեկցել, համոզեցի հրաժարվել այդ մտադրությունից։ Քանի դեռ նա կարող էր տեսնել ինձ, ես գնում էի ճանապարհով, բայց հետո ուղիղ դարձա դեպի այն քարքարոտ բլուրը, որի ետևում ծածկվեց այն տղան։

Ամեն ինչ ավելի քան լավ էր դասավորվում, և ես մտովի երդվեցի, որ եթե ինձ չհաջողվի օգտվել բախտի ընձեռած երջանիկ դիպվածիծ, ապա դրա մեղավորը կլինի ով ասես, բայց ոչ եռանդիս ու համառությանս բացակայությունը։

Երբ բարձրացա բլրի գագաթը, արևն արդեն մայր էր մտնում, և բլրի թեք լանջերը մի կողմից ոսկեկանաչին էին տալիս, իսկ մյուսում ընկղմվել էին մոխրագույն ստվերի մեջ։ Հեռվում, հորիզոնի հենց վերևում փռվել էր ծխի շղարշը, որի միջից երևում էին Աղվեսի սյան ֆանտաստիկ ուրվագծերը։ Շուրջը ձեն֊ձուն չկար։ Միայն ինչ֊որ մեծ մոխրագուն թռչուն, ― ոչ այն է՝ ճայ, ոչ այն է՝ կրոնշնեպ, ― բարձր սավառնում էր կապույտ երկնքում։ Նա և ես՝ մենք միակ կենդանի էակներն էինք հսկայական երկնակամարի ու նրա ներքևում փռված անապատի միջև։ Ճահիճների մերկ ընդարձակությունը, մարդու բացակայությունը, չլուծված գաղտնիքն ու մոտալուտ խնդրի կարևորությունը, ― այդ ամենը տագնապով էին պարուրում սիրտս։ Տղան ոչ մի տեղ չէր երևում։ Բայց բլուրների միջև, հենց ոտքերիս տակ ծվարել էին հնամենի քարանձավները, և նրանց մեջտեղում կար մեկը, որի անվնաս մնացած կամարները կարող էին պաշտպանել վատ եղանակից։ Սիրտս տրոփեց, երբ տեսա այդ քարանձավը։ Ահա այս որջում է, որ, երևի, թաքնվում է այն մարդը։ Վերջապես ներս կմտնեմ նրա թաքստոցը՝ նա իմ ձեռքում է։

Ես գաղտագողի մոտեցա այդ քարե ծակուռին՝ ճիշտ և ճիշտ Սթեփլտոնի պես, երբ նա ցանցորսիկը արդեն բարձրացրել էր թիթեռնիկի վրա։ Եվ, մոտենալով, գոհունակությամբ համոզվեցի, որ այրը տնավորված է։ Մուտքի դեր կատարող ճեղքից հազիվ նկատելի մի արահետ էր ձգվում։ Իսկ անձավից ոչ մի ձայն չէր լսվում։ Անծանոթը կամ թաքնվել է, կամ թրևում է ճահիճներում․ ներվերս ծայրահեղ լարվել էին առաջիկա հանդիպման սպասումից։ Ծխախոտը դեն նետելով՝ սեղմեցի ատրճանակի կոթը, արագ մոտեցա մուտքին ու նայեցի ներս։ Անձավը դատարկ էր։ Բայց բնազդն ինձ չխաբեց․ այստեղ ակնհայտորեն մեկն ապրում է։ Քարե մահճում, որտեղ երբեմն քնել էր նեոլիթյան մարդը, ընկած էին անջրանցիկ թիկնոցի մեջ փաթաթված ծածկոցներ։ Պարզունակ օջախում մոխրակույտ կար։ Դրա կողքին դրված էին խոհանոցային իրեր և մի դույլ՝ կիսով չափ ջրով լցված։ Մի կույտ դատարկ պահածոների տուփերը վկայում էին, որ այստեղ ապրում են արդեն շատ օրեր, իսկ երբ աչքերս ընտելացան կիսախավարին, անկյունում նկատեցի թիթեղյա մի գավաթ ու վիսկիի կիսատված մի շիշ։ Մեջտեղում ընկած էր տափակ մի քար, որ իբրև սեղան էր ծառայում, իսկ նրա վրա մի փոքրիկ կապոց, հավանաբար հենց այն, որը ես հեռադիտակով տեսա տղայի մեջքին։ Կապոցում հաց էր ու երկու տուփ պահածո․ մեկը՝ ծխեցրած լեզվով, մյուսը՝ օշարակի մեջ լցրած դեղձով։ Այդ ամենը տնտղելով՝ ուզում էի կապոցը տեղը դնել, երբ սիրտս հանկարծ մարեց․ քարի վրա դրված էր մի թերթ թուղթ, որի վրա ինչ֊որ բան էր գրված։ Վերցրի այն և, դժվարությամբ գլուխ հանելով մատիտի խզբզանքից՝ կարդացի հետևյալը․

Դոկտոր Ուոթսնը մեկնել է Կումբի֊Թրեսի։

Երկտողը ձեռքիս մի րոպե կանգնել էի անշարժ ու մտորում էի այդ հակիրճ ուղերձի իմաստի մասին։ Դուրս է գալիս, որ անծանոթը հետապնդում է ոչ թե սըր Հենրիին, այլ ինձ։ Հետևում է ինձ ոչ թե ինքը, այլ մեկ ուրիշին է նշանակել, գուցե, այդ տղային։ Եվ ահա նրա վերջին զեկույցը։ Այն օրից, ինչ ես այստեղ ապրում եմ, հավանաբար յուրաքանչյուր քայլիս հետևում են։ Չէ՞ որ այս ամբողջ ժամանակ ինձ չէր լքում այն զգացումը, որ այստեղ գործում են ինչ֊որ անտեսանելի ուժեր և որ նրանք զգույշ ու հմտորեն մեր շուրջը նրբագույն մի ցանց են հյուսում, որի թույլ հպումը մենք միայն երբեմն֊երբեմն զգում ենք ամենավտանգավոր րոպեներին։

Այս երկտողը, հավանորեն, միակը չէ։ Շուրջս նայեցի, ուրիշ ոչինչ չգտա։ Չհաջողվեց նաև հայտնաբերել որևէ հետք, որով հնարավոր լիներ դատել իր համար այսքան տարօրինակ կացարան ընտրած այդ մարդու կամ նրա դիտավորությունների մասին։ Նրա մասին կարելի է ասել միայն, որ, ըստ երևույթին, իր սովորություններով սպարտացի է և առանձին նշանակություն չի տալիս կենսական հարմարություններին։ Հիշելով վերջին օրերի տեղատարափ անձրևները և զննելով անձավի կամարի բաց ճեղքը՝ ես հասկացա, թե որքան է այդ մարդը կլանված իր գործով, եթե հանուն դրա հաշտվում է նույնիսկ այսպիսի անհրապույր ապաստարանի հետ։ Ուրեմն, ո՞վ է նա՝ մեր տիրակալ թշնամի՞ն, թե պահապան հրեշտակը։ Եվ ես երդվեցի դուրս չգալ անձավից, մինչև ամեն ինչ չպարզեմ։

Արեգակն արդեն թաքնվում էր, և երկինքը արևմուտքում վառվում էր ոսկու պես։ Մայրամուտի շողերը կարմրավուն բծերով ընկել էին հեռավոր Գրիմպենյան ճահճուտի ջրերին։ Հեռվում վեր էին խոյանում Բասկերվիլ֊հոլլի աշտարակները, իսկ դրանցից մի կողմի վրա հազիվ նշմարվում էր Գրիմպենի տանիքներին կանգանած բարակ ծուխը։ Գյուղակի ու Բասկերվիլ֊հոլլի միջև, բլրի ետևում, Սթեփլտոնների տունն էր։ Երեկոյան ոսկեգույն լույսը այնպիսի՜ հմայք ու անխռով հանգիստ էր պարգևել այդ ամենին։ Բայց իմ սիրտը չէր հավատում բնությունը համակող այդ խաղաղությանը և թպրտում էր այն սարսափելի անհանգստությունից, որ իր մեջ թաքցնում էր անխուսափելի վայրյկան առ վայրկյան մոտեցող հանդիպումը։ Նյարդերս լարված էին, բայց լի վճռականությամբ նստել էի մութ անձավում և մռայլ համառությամբ սպասում էի նրա բնակչի վերադարձին։

Վերջապես ոտնաձայն լսեցի։ Ահա քար ընկավ նրա կրունկի տակ։ Էլի․․․ Էլի․․․ քայլերն ավելի մոտ են, ավելի մոտ․․․ Ես նետվեցի ամենամութ անկյունը և, ատրճանակի հրահանը բարձրացրի, որոշելով չերևալ լույսի տակ, մինչև ինձ չհաջողվի գոնե փոքր֊ինչ զննել այդ մարդուն։ Դրսում ամեն ինչ լռեց․ ըստ երևույթին, նա կանգ առավ։ Հետո քայլերը նորից լսվեցին, և ինչ֊որ մեկի ստվերը փակեց անձավի մուտքը։

― Այսօր այնպիսի հիանալի օր է, թանկագին Ուոթսն, ― ասաց ինձ լավ ծանոթ ձայնը։ ― Ինչո՞ւ նստել հեղձուկ օդում։ Դրսում ավելի հաճելի է։

==Գլուխ XII Մահը ճահիճներում==

Մեկ կամ երկու րոպե կանգնել էի՝ չհավատալով ականջներիս, և անսպասելիությունից չէի կարողանում շունչս տեղը բերել։ Հետո խոսելու ընդունակությունս վերադարձավ, և ես զգացի, թե ինչպես վիթխարի ծանրությունը ցած ընկավ ուսերիցս։ Այդ սառը, խայթող ձայնը ամբողջ աշխարհում կարող էր պատկանել միայն մի մարդու։

― Հո՜լմս, բացականչեցի ես, ― Հո՜լմս։

― Դուրս եկեք, ասաց նա, ― և, ― խնդրում եմ, ատրճանակի հետ ավելի զգույշ։

Ես դուրս եկա անձավից ու տեսա նրան։ Հոլմսը նստել էր քարին ու չարաճճի փայլող մոխրագույն աչքերով նայում էր իմ ապշած կերպարանքին։ Նա խիստ նիհարել էր, բայց տեսքն առույգ էր, հանգիստ, դեմքը՝ արևահարումից բրոնզագույն։ Սպորտային պարզ կոստյում ու կեպի՝ իսկ և իսկ ճահիճներում թափառող զբոսաշրջիկ։ Նա նույնիսկ հավատարիմ էր մնացել իր հիրավի կատվային մոլությանը մաքրակեցության հարցում․ մաքուր սափրված այտեր, անբիծ վերնաշապիկ։ Կարծես այս բոլորը տեղի էր ունենում Բեյքր֊ստրիտում։

― Ուրիշ ո՞վ կարող էր ինձ այսպես ուրախացնել իր հայտնությամբ, ― ասացի ես՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։

― Միաժամանակ և զարմացնել։

― Այո, իրավացի եք։

― Բայց, հավատացնում եմ, բարեկամս, զարմացել եք ոչ միայն դուք։ Ես չէի էլ կասկածում, որ ձեզ հաջողվել է գտնել իմ ժամանակավոր ապաստանը, և ոչ մի կերպ չէի մտածում, որ ձեզ այստեղ կգտնեմ։ Դա պարզվեց անձավից քսան քայլի վրա միայն։

― Դուք ճանաչեցիք իմ հետքե՞րը։

― Ոչ, Ուոթսն։ Վախենում եմ, որ դա ուժից վեր գործ է՝ ձեր հետքերը տարբերել աշխարհում եղած շատ ուրիշ հետքերից։ Իսկ եթե ապագայում ուզենաք որևէ կերպ խաբել ինձ, ապա խորհուրդ եմ տալիս նախ փոխել ծխախոտի խանութը, քանզի բավական է տեսնեմ «Բրեդլի․ Օքսվորդ֊ստրիտ» մակնիշի սիգարետը, որպեսզի անմիջապես կռահեմ, որ իմ բարեկամ Ուոթսնը մոտերքում է։ Ահա ձեր ծխախոտի մնացորդն ընկած է արահետի կողքին։ Դուք, հավանորեն, նետել եք դա այն րոպեին, երբ որոշել եք գրոհով վերցնել իմ դատարկ կացարանը։

― Միանգամայն ճիշտ է։

― Այդպես էլ կարծում էի․․․ Եվ իմանալով ձեր հարցախույզ բնավորությունը, կռահեցի, որ անձավում դարան եք սարքել և, ատրճանակը պատրաստ պահած, սպասում եք նրա բնակչի վերադարձին։ Դուք իսկապե՞ս ինձ հանցագործի տեղ էիք դրել։

― Ես չգիտեի, թե ով եք դուք, բայց որոշեցի պարզել։

― Հոյակա՜պ է, Ուոթսն։ Իսկ ինչպե՞ս հաջողվեց գտնել իմ կացարանը։ Դուք, հավանաբար, նկատել եք ինձ աքսորականին հետապնդելիս, երբ ես սեփական անփութությանս պատճառով հնարավորություն տվեցի լուսնին լուսավորել մեջքս։

― Այո, ես ձեզ այն ժամանակ տեսա։

― Եվ սկսեցիք խուզարկել բոլոր քարանձավներն անխտիր, մինչև դեմ առաք սրա՞ն։

― Ո՛չ, ինձ հետքի վրա գցեց ձեր տղան։ Մեկն այստեղ հետևում է նրան։

― Հա՜, հեռադիտակով ծեր ջենթլմենը։ Ես տեսել եմ, թե ինչպես է արևը շողշողում նրա հեռադիտակի ոսպնյակի մեջ և գլխի չէի ընկնում, թե դա ինչ է։ ― Նա վեր կացավ ու աչք ածեց անձավը։ ― Ըհը՜, Քարթրայթն արդեն եղել է այստեղ։ Այս ի՞նչ թուղթ է։ Ուրեմն, դուք գնացել եք Կումբի֊Թրե՞սի։

― Այո։

― Տեսակցելու միսիս Լաուրա Լայոնսի հե՞տ։

― Միանգամայն ճիշտ է։

― Հիանալի՜ է։ Ըստ երևույթին մեր հետախուզություններում մենք զուգահեռ ենք ընթացել։ Դե ինչ, այժմ պետք է ձեռք բերած տեղեկություններն իրար հաղորդենք, և այն ժամանակ քիչ թե շատ պարզ պատկերացում կունենանք այս գործի մասին։

― Ես անչափ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Նյարդերս այս բոլոր գաղտնիքների ու ինձ վրա ընկած պատասխանատվության ծանրության տակ արդեն սկսել էին տեղի տալ։ Բայց ինչպե՞ս եք այստեղ ընկել և ի՞նչ եք անում։ Իսկ ես կարծում էի, թե Հոլմսը նստած է Բեյքր֊ստրիտում ու աշխատում է շանտաժի գործի վրա։

― Ես ուզում էի, որ դուք հենց այդպես էլ մտածեք։

― Ուրեմն, դուք օգտվում եք իմ օգնությունից և միաժամանակ չեք վստահում ինձ, ― բարկացա ես։ ― Դա անարդարացի է, Հոլմս։

― Բարեկամս, այս գործում և շատ ուրիշներում ձեր օգնությունն անգնահատելի է եղել ինձ համար։ Եթե ձեզ թվում է, որ ես ինչ֊որ կերպ խաբել եմ ձեզ, աղաչում եմ, մի բարկանաք։ Անկեղծ ասած, ես սա արեցի միայն ձեզ համար։ Ես զգացի, որ դուք վտանգի եք ենթարկվում, և այստեղ եկա անձամբ հետաքննելու այս գործը։ Եթե ես ձեր ու սըր Հենրիի հետ լինեի, իմ տեսակետը ոչնչով չէր տարբերվի ձերինից, միաժամանակ մեր հակառակորդներն էլ զգաստ կլինեին։ Բասկերվիլ֊հոլլ գալն ինձ շատ կկաշկանդեր, իսկ այսպես ես կարող եմ միանգամայն ազատ գործել՝ մնալով վարագույրի ետևում ու պատրաստ լինելով բեմ դուրս գալ ամենավճռական պահերին։

― Բայց ի՞նչ կարիք կար ինձանից էլ թաքցնվելու։

― Եթե իմանայիք, որ ես այստեղ եմ, դա ոչ մի բանի չէր օգնի և, գուցե, նույնիսկ ավարտվեր իմ մերկացմամբ։ Դուք, երևի, կցանկանայիք ինձ որևէ բան պատմել կամ էլ ձեզ հատուկ բարությամբ հանկարծ կմտածեիք ինձ համար այստեղ հարմարություններ ստեղծել։ Ինչո՞ւ անտեղի վտանգի ենթարկվել։ Ես ինձ հետ բերել եմ Քարթրայթին, հիշո՞ւմ եք՝ Առաքման գրասենյակի տղային, և նա հիանալի սպասարկում է ինձ։ Իսկ դուք գիտեք իմ համեստ պահանջները՝ մի կտոր հաց, մաքուր օձիք, ― ուրիշ էլ ի՞նչ է պետք մարդուն։ Բացի դրանից, Քարթրայթը՝ այդ մի զույգ ավելի աչքեր են ու մի զույգ ավելի ոտքեր՝ բավական արագավազ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ինձ համար պարզապես գանձ են։

― Ուրեմն, իմ բոլոր հաշվետվությունները անտեղի են գրվել, ― ասացի ես դողացող ձայնով՝ հիշելով, թե որքան աշխատանք եմ թափել դրանց վրա ու որքան հպարտացել այդ աշխատանքով։

Հոլմսը գրպանից հանեց մի կապ նամակ․

― Ահա ձեր նամակները, բարեկամս, ուսումնասիրված մանրակրկիտ կերպով, կարող եք չկասկածել։ Ես ամեն ինչ այնքան լավ եմ կարգավորել, որ դրանք ինձ էին հասնում միայն մեկ օր ուշացումով։ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները։ Այսպիսի արտակարգ դժվար գործում ձեր համառությունն ու դիտողականությունը վեր է ամեն մի գովասանքից։

Ես դեռ ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել այն բանի հետ, որ այդպես ճարպկորեն խաբել են ինձ, բայց Հոլմսի ջերմ խոսքերը ցրեցին սրտնեղությունս։ Բացի այդ, հոգուս խորքում զգում էի բարեկամիս իրավացիությունն ու խոստովանում, որ, ելնելով գործի շահերից՝ ես չպետք է իմանայի նրա այս տեղում հայտնվելու մասին։

― Դե, այ այդպես, ― ասաց նա՝ նայելով իմ պարզված դեմքին։ ― Իսկ այժմ պատմեցեք ինձ ձեր այցելության մասին միսիս Լաուրա Լայոնսին։ Ես իսկույն կռահեցի՝ ում մոտ եք գնացել, քանզի այժմ արդեն ինձ համար պարզ է, որ նա միակ մարդն է Կումբի֊Թրեսիում, որից կարող ենք ինչ֊որ բան իմանալ։ Անկեղծ ասած, եթե դուք այսօր չգնայիք այնտեղ, ամենայն հավանականությամբ, վաղը ես ինքս կուղևորվեի նրա մոտ։

Արևն արդեն թաքնվել էր, ճահիճների վրա աղջամուղջը թանձրացավ։ Օդն անմիջապես ցրտեց, և մենք մտանք անձավը։ Եվ այդտեղ, կիսախավարում Հոլմսի կողքին նստած, պատմեցի միսիս Լայոնսի հետ ունեցած իմ խոսակցության մասին։ Նա այնպես հետաքրքրվեց դրանով, որ շատ բաներ հարկ եղավ կրկնել։

― Այդ ամենը շատ կարևոր է, ― ասաց Հոլմսը, երբ ես ավարտեցի։ ― Գործն անչափ բարդ է, և նրանում մի բաց կար, որը մինչև հիմա ոչ մի կերպ չէր հաջողվում լրացնել։ Դուք, հավանորեն, գիտեք, որ Սթեփլտոնը շատ մտերիմ է միսիս Լայոնսի հետ։

― Ոչ, մտերմության մասին ես ոչինչ չեմ լսել։

― Դա փաստ է։ Նրանք հանդիպում են, նամակներ փոխանակում․ ընդհանրապես նրանց միջև լիակատար համերաշխություն է, որը մեզ խոշոր հաղթաթուղթ է տալիս։ Եթե այդ հաղթաթուղթը գործի դնենք նրա կնոջ վրա ներգործելու համար․․․

― Նրա կնո՞ջ։

― Հիմա ես որոշ բաներ կհաղորդեմ ձեր հայտնագործումների փոխարեն։ Այն կինը, որին նա իբրև քույր է ներկայացնում, իրականում նրա կինն է։

― Աստվա՛ծ իմ, Հո՜լմս։ Դուք համոզվա՞ծ եք դրանում։ Այդ դեպքում ինչպե՞ս էր թույլ տալիս, որ սըր Հենրին սիրահարվի նրան։

Սըր Հենրիի ռոմանտիկ զգացմունքները վտանգավոր են հենց միայն իրեն՝ սըր Հենրիի համար։ Ինչպես նկատել եք, Սթեփլտոնն ամեն կերպ պահպանում է նրան բարոնետի սիրահետումներից։ Կրկնում եմ, այդ լեդին քույրը չէ, այլ Սթեփլտոնի կինը։

― Բայց ինչի՞ համար են այդ խորամանկությունները։

― Ահա թե ինչի․ Սթեփլտոնը կանխատեսել էր, որ Բերիլն ավելի օգտակար կլինի ազատ կնոջ դերում։

Բոլոր իմ անորոշ կասկածները, հոտառության հուշած բոլոր մանրուքները հանկարծ դուրս լողացին ու միացան բնագետի շուրջը։ Այդ հանգիստ, ծղոտե գլխարկով ու թիթեռնացանցով անգույն մարդը ինչ֊որ սպառնալից բան ուներ իր մեջ։ Տոկունություն ու համբերություն՝ միացած խորամանկությանը, շուրթերին ժպիտ, իսկ սրտում սև չարություն․․․

― Ուրեմն, հենց նա՞ է մեր հակառակորդը։ Ուրեմն, նա՞ էր մեզ հետևում Լոնդոնում։

― Այո, այդպես լուծեցի այդ հանելուկը։

― Իսկ նախազգուշացո՞ւմը․ կի՞նն էր ուղարկել։

― Միանգամայն ճիշտ է։

Խավարի միջից, ուր ես այդքան երկար խարխափում էի, նշմարվեցին կիսով չափ նկատած, կիսով չափ կռահած հրեշավոր ոճրագործության ուրվագծերը։

― Հոլմս, մի՞թե դա ճիշտ է։ Որտեղի՞ց իմացաք, որ նա նրա կինն է։

― Ձեզ հետ առաջին հանդիպման ժամանակ Սթեփլտոնն այնքան տարվեց, որ պատմեց իր կենսագրության մի մասը, որի համար, երևի, մինչև հիմա էլ ափսոսում է։ Նա իրոք Անգլիայի հյուսիսում դպրոց է ունեցել։ Իսկ չէ որ ուսուցչին փնտրել֊գտնելը ամենահեշտ գործն է։ Դրա համար գոյություն ունեն դպրոցական գործակալություններ, որոնք ձեզ տեղեկություններ կտան այդ մասնագիտության հետ կապ ունեցող յուրաքանչյուր անձի մասին։ Ես հարցումներ արի ու շուտով իմացա, որ իսկապես դպրոցներից մեկում շատ տհաճ դեպքեր են կատարվել, և որ դիրեկտորը, ազգանունն ուրիշ էր, անհետացել է կնոջ հետ միասին։ Նրանց բոլոր նշանները ճշտությամբ համընկնում էին։ Իսկ երբ ինձ հայտնի դարձավ էնտոմոլոգիայով<ref>էնտոմոլոգիա ― կենդաբանության բաժին, նվիրված միջատներին</ref> նրա տարվելը, այդտեղ արդեն կասկածներս բոլորովին ցրվեցին։

Ինձ պարուրող խավարը կամաց֊կամաց սկսում էր նոսրանալ, բայց դեռևս շատ բաներ մնում էին ստվերում։

― Եթե այդ Բերիլը նրա կինն է, ապա ի՞նչ գործ ունի այստեղ միսիս Լաուրա Լայոնսը, ― հարցրի ես։

― Այդ այն կետերից մեկն է, որոնց վրա ինքներդ որոշ լույս սփռեցիք։ Ձեր Կումբի֊Թրեսի գնալուց հետո շատ բան պարզվեց։ Ես, օրինակ, չգիտեի, որ միսիս Լայոնսն ուզում է ամուսնալուծվել։ Նա, հավանաբար, հույս ունի ամուսնանալ Սթեփլտոնի հետ, չէ՞ որ նա չգիտե, որ այդ մարդն ամուսնացած է։

― Իսկ երբ ճշմարտությունն իմանա՞։

― Այն ժամանակ այդ լեդին կարող է շատ օգտակար լինել մեզ։ Հենց վաղն անհրաժեշտ է տեսնվել նրա հետ։ Իսկ այժմ, Ուոթսն, ինչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ դուք վերադառնաք ձեր պարտականություններին։ Ձեր տեղը Բասկերվիլ֊հոլլում է։

Մայրամուտի վերջին կարմիր շողերը հանգան արևմուտքում, և ճահիճների վրա գիշեր իջավ։ Մանուշակագույն երկնքում աղոտ թարթում էին հատուկենտ աստղերը։

― Եվս մի վերջին հարց, Հոլմս, ― ասացի ես՝ տեղից վեր կենալով։ ― Մենք իրարից թաքցնելու բան չունենք։ Այս բոլորը ի՞նչ է նշանակում։ Ինչի՞ է նա ձգտում։

Հոլմսը պատասխանեց խուլ ձայնով․

― Սպանության, Ուոթսն․․․ սառնասրտորեն մտածված սպանության։ Մանրամասնությունների մասին մի հարցնեք։ Սթեփլտոնն իր ցանցի մեջ է քաշում սըր Հենրիին, իսկ ես քաշում եմ հենց իրեն։ Նա համարյա իմ ձեռքում է, ձեր օգնությամբ։ Այժմ միայն մի վտանգ է սպառնում մեզ․ առաջին հարվածը նա կարող է հասցնել։ Եվս մի օր, ամենաշատը երկու, և ինձ մոտ ամեն ինչ պատրաստ կլինի, իսկ մինչ այդ պահպանեցեք սըր Հենրիին, ինչպես սիրող մայրը պահպանում է իր հիվանդ երեխային։ Ձեր բացակայությունն այսօր լիովին ներելի է, և այդուհանդերձ, ես կնախնտրեի, որ դուք չթողնեք նրան․․․ Լսո՞ւմ եք։

Հանկարծ համր ճահիճների վրա տարածվեց սարսափով ու տանջանքով լի երկարաձիգ, ահավոր մի աղաղակ։ Ես ականջ դրեցի, զգալով, թե ինչպես է արյունը սառչում երակներումս։

― Աստվա՜ծ իմ, սա ի՞նչ է։ Այս ի՞նչ բան է։

Հոլմսը վեր թռավ տեղից, և նրա բարձրահասակ կերպարանքը փակեց անձավի մուտքը։ Նա կռացած կանգնեց այդտեղ՝ վիզը ձգած, լարված նայելով խավարի մեջ, և միայն շշուկով նետեց․

― Կամա՜ց, կամա՜ց։

Իր սրությամբ մեզ ապշեցնող աղաղակը գալիս էր անթափանց մութ ճահիճներից։ Բայց ահա այն լսվեց ավելի մոտ ու պարզորոշ․․․

― Որտե՞ղ է դա, ― շշնջաց Հոլմսը, և նրա ձայնի դողալուց, ― նրա՝ երկաթյա նյարդերով այդ մարդու, ― հասկացա, որ այդ վայնասունը թափանցել է մինչև նրա հոգու խորքը։ ― Որտե՞ղ են գոռում, Ուոթոն։

― Իմ կարծիքով այն կողմում, ― ես երկարացրեցի ձեռքս՝ ցույց տալով մթության մեջ։

―Ո՛չ, այ այնտեղ։

Տանջալից աղաղակը նորից լսվեց համր գիշերվա մեջ, բայց այժմ դա ավելի մոտ էր, ավելի բարձր։ Եվ դրան խառնվում էին ինչ֊որ ուրիշ ձայներ՝ խուլ, ցածր մռնչոց, որն ինչ֊որ բանով հիշեցնում էր ծովի անդադրում որոտը։

― Դա շո՜ւն է, ― բացականչեց Հոլմսը։ ― Վազենք, Ուոթսն, վազենք։ Աստվա՜ծ իմ, միայն թե չուշանանք։

Նա նետվեց խավարի մեջ, ես նրա ետևից։ Եվ հանկարծ առջևում, գլաժայռերի ետևում, պայթեց մի հուսահատ աղաղակ, ապա խուլ, ծանր թմփոց։ Մենք կանգնեցինք՝ ականջ դնելով։ Բայց այլևս ոչինչ չխանգարեց հանդարտ գիշերվա ճնշող լռությունը։

Ես տեսա, թե ինչպես Հոլմսը, կարծես ցնորված, բռնեց գլուխն ու ոտքը խփեց գետնին։

― Նա մեզ կանխեց, Ուոթսն, մենք ուշացանք։

― Ոչ, չի կարող պատահել։

― Ինչու էի ես դանդաղում, հիմարս։ Դուք էլ լա՜վն եք, Ուոթսն։ Բասկերվիլին մենակ թողեցիք, և ահա թե ամեն ինչ ինչով վերջացավ։ Չէ, եթե ոչինչ ուղղել չի կարելի, ես միևնույն է վրեժ կլուծեմ այդ սրիկայից։

Առանց ճանապարհը տեսնելու նետվեցինք այնտեղ, որտեղից լսվել էր այդ ահավոր աղաղակը։ Մենք մագլցում էինք լանջն ի վեր, ցած վազում, մթության մեջ դեմ առնում գլաքարերի, ճեղքում, անցնում որոճի մացառուտների միջով։ Յուրաքանչյուր բլրի գագաթից բարեկամս նայում էր շուրջը, բայց թանձր մշուշը պատել էր ճահիճները, և դրանց մռայլ լայնարձակության վրա անհնար էր ամենաչնչին շարժումն իսկ նկատել։

― Դուք որևէ բան տեսնում եք։

― Ոչինչ։

― Սպասեցե՛ք։ Այս ի՞նչ է։

Լսվեց մի խուլ տնքոց, որ գալիս էր ինչ֊որ ձախից։ Քարե թումբն այնտեղ կտրուկ ցած էր իջնում՝ փոխվելով գլաքարերով ծածկված լանջի։ Գլաքարերի մեջ ընկած էր ինչ֊որ մութ բան։ Մենք մոտ վազեցինք, և մութ առարկան ավելի որոշակի ուրվագծեր ունդունեց։ Դա երսնիվիայր պառկած մի մարդ էր։ Նա, ասես, պատրաստվում էր ակրոբատիկ թռիչքի՝ անհավանական անկյան տակ շրջված գլուխ, կիսաբարձրացված ուսեր, մեջքի կլորացված գծեր։ Այդ դիրքի անհեթեթությունն առաջին պահին խանգարեց ինձ հասկանալ, որ դա մահամերձի տնքոց է։ Մենք կանգնել էինք խոնարհված նրա վրա, և ոչ խռխռոց էինք լսում, ոչ խշրտոց։ Հոլմսը ձեռքը կպցրեց անշարժ մարմնին, սարսափած ճչաց ու թափով ետ քաշեց։ Վառած լուցկին լուսավորեց նրա արյունոտ մատներն ու սարսափելի գուբը, որ դանդաղորեն տարածվում էր մեռածի ջարդված գանգի տակից։ Սրտներս նվաղեցին, երբ լուցկու լույսի տակ տեսանք, որ մեր առաջ փռված է սըր Հենրի Բասկերվիլը։

Մի՞թե կարելի էր մոռանալ այդ անսովոր կարմրադարչնագույն կոստյումը, որով բարոնետն առաջին անգամ հայտնվեց Բեյքր֊ստրիտում։ Մի վայրկյանը բավական էր, որպեսզի ճանաչեինք նրան, իսկ հետո լուցկին բռնկվեց ու հանգավ այնպես, ինչպես հանգավ մեր մեջ հույսի վերջին կայծը։ Հոլմսը տնքաց, և ես նույնիսկ մթության մեջ նկատեցի, թե ինչպիսի գունատությամբ ծածկվեց նրա դեմքը։

― Սրիկա՛, սրիկա՛։ Ձեռքերս իրենք իրենց բռունցք դարձան։ ― Հոլմս, ես երբեք ինձ չեմ ների, որ բախտի քմահաճույքին թողեցի նրան։

― Իմ մեղքն ավելի շատ է, Ուոթսն։ Ես հաճախորդիս կյանքը զոհաբերեցի միայն նրան համար, որպեսզի, այսպես ասած, հանրագումարի բերեմ, ավարտեմ այս գործը։ Ես ուրիշ այսպիսի հարված չեմ հիշում իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում։ Բայց ո՞վ կարող էր, ո՞վ կարող էր իմանալ, որ, չնայած իմ բոլոր նախազգուշացումներին, նա կվճռեր մենակ դուրս գալ ճահիճները։

― Եվ մենք լսեցինք նրա աղաղակը, աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ աղաղակ, և չկարողացանք անմիջապես օգնության հասնել։ Բայց ո՞ւր կորավ այդ հրեշավոր շունը՝ նրա մահվան մեղավորը։ Գուցե նա հիմա էլ այստեղ մոտերքում է։ Եվ որտե՞ղ է Սթեփլտոնը։ Նա պատասխան կտա սրա համար։

― Այո, նա ամեն ինչի համար պատասխան կտա, ես կհոգամ այդ մասին։ Ե՛վ հորեղբայրը, և՛ զարմիկը, երկուսն էլ սպանված են։ Մեկը մեռել է վախից միայն իր առաջ տեսնելով այդ հրեշին, որին գերբնական արարած էր համարում, մյուսը զոհվեց՝ կամենալով փրկվել փախուստ տալով։ Բայց հիմա պետք է ապացուցել, որ այդ մարդու ու շան միջև կապ կա։ Մենք լսեցինք նրա ոռնոցը, բայց դա դեռ ապացույց չէ, քանի որ, հավանորեն, սըր Հենրին զոհվել է ընկնելուց։ Եվ, այնուամենայնիվ, երդվում եմ՝ որքան էլ խորամանկ է մեր հակառակորդը, բայց վաղը նա իմ ձեռքում կլինի։

Ցնցված անակնկալ աղետից, որն այսքան տխուր վերջակետ դրեց մեր երկար ու դժվարին գործին, մենք կանգնել էինք այլանդակված դիակի մոտ։ Հետո, երբ ամպերի տակից լուսինը երևաց, բարձրացանք քարե թմբի վրա, որտեղից ցած էր ընկել մեր դժբախտ բարեկամը, և այդտեղից աչք ածեցինք լուսնի լույսով արծաթվող ճահիճներին։ Հեռվում, ինչ֊որ տեղ Գրիմպենի մոտակայքում, դեղին լույս երևաց։ Դա կարող էր վառվել միայն Սթեփլտոնների մեկուսի կացարանում։ Բռունցքս սպառնալից թափ տվի դեպի այն կողմը։

― Ինչի՞ եք սպասում։ Պետք է նրան անհապաղ բռնել։

― Գործը դեռ չի ավարտված, իսկ նա զգուշավոր, խորամանկ մարդ է։ Հետո ինչ, որ մենք գիտենք, բայց ահա փորձիր ապացուցել։ Մի անզգույշ քայլ, և սրիկան կճողոպրի մեր ձեռքից։

― Ուրեմն, ի՞նչ անենք այդ դեպքում։

Վաղն անելիքներ շատ ունենք։ Իսկ այսօր մնում է միայն մեր վերջին ծառայությունը մատուցել դժբախտ սըր Հենրիին։

Ցած իջանք զառիվայրով ու մոտեցանք լուսնի լույսով արծաթազոծ քարերին ընկած տձև սև կույտին։ Այդ տանջալիորեն կուչ եկած մարմնի տեսքից սիրտս ցավից ճմլվեց ու աչքերս արցունքոտվեցին։

― Հարկ կլինի ուղարկել օգնության ետևից, Հոլմս։ Մենք չենք կարող նրան տուն հասցնել։ Աստվա՜ծ իմ, ձեզ ի՞նչ եղավ։ Խելագարվեցի՞ք։

Հոլմսը ճչաց ու կռացավ սըր Հենրիի մարմնի վրա։ Եվ հանկարծ սկսեց թռչկոտել, քրքիջով ցնցել ձեռքս։ Մի՞թե դա իմ խիստ, միշտ այնքան զուսպ բարեկամն է։ Ահա թե ինչ է լինում, երբ թաքնված բոցը դուրս է ժայթքում։

― Մորո՜ւքը։ Նա մորուք ունի։

― Մորո՞ւք։

― Սա սըր Հենրին չէ․․․ Աստվա՜ծ իմ, ախր սա իմ հարևանն է՝ աքսորականը։

Տենդագին արագությամբ շրջեցինք մարմինը, և արյունոտ մորուքն այժմ ցցվեց ուղիղ սառը պայծառ լուսնի դեմ։ Կասկած չկար։ Նեղ ճակատ, կապիկի աչքերի պես խորն ընկած աչքեր։ Դա նույն դեմքն էր, որ մոմի լույսով երևաց ճեղքվածքի մեջ՝ մարդասպան Սելգենի դեմքը։

Եվ այդտեղ ես ամեն ինչ հասկացա։ Հիշեցի, որ բարոնետը համարյա իր բոլոր հին զգեստները նվիրեց Բերիմոռին։ Ուրեմն, Բերիմոռն այն տվել էր Սելգենին, որպեսզի նա մեկնելիս հագուստը փոխի։ Կոշիկները, վերնաշապիկը, կեպին, այդ բոլորը մի ժամանակ հագել էր սըր Հենրին։ Ճիշտ է, ողբերգությունը մնում էր ողբերգություն, բայց չէ՞ որ այդ մարդը մեր երկրի օրենքներով այսպես թե այնպես արժանի էր մահվան։ Ուրախությունից գլուխս կորցրած, բացատրեցի Հոլմսին, թե այս ամենն ինչպես է ստացվել։

― Ուրեմն, խեղճը մեռավ կոստյումի պատճառով, ― ասաց նա։ ― Շանը, իհարկե, տվել են հոտոտելու սըր Հենրիի իրերից որևէ մեկը, ամենայն հավանականությամբ այն կոշիկը, որ գողացվել էր հյուրանոցում, և բաց թողել աքսորականի հետքերով։ Անբացատրելի է մնում միայն մի բան։ Սելգենը խավարում ինչպե՞ս տեսավ, որ ինչ֊որ մեկը հետապնդում է իրեն։

― Հավանաբար լսել է։

― Լսել է, որ ճահիճներում շուն է վազվզում ու սկսել է օգնություն կանչել՝ վտանգելով իրեն։ Ո՛չ, աքսորականին դրանով չես վախեցնի։ Ուրեմն, ինչպե՞ս կարող էր Սելգենը տեսնել, որ իրեն շուն է հետապնդում։

― Իսկ, ըստ իս, ավելի տարօրինակ բաներ կան։ Ինչո՞ւ են այդ շանը․․․ ենթադրելով որ մեր կռահումները ճիշտ են․․․

― Ես ոչ մի այդպիսի բան չեմ ենթադրում։

― Լավ։ Ինչո՞ւ են այդ շանը բաց թողել այս գիշեր։ Դժվար թե նա միշտ է օգտվում այդպիսի ազատությունից։ Սթեփլտոնը, հավանաբար, սպասում էր, որ սըր Հենրին կգա այստեղ։

― Իմ հանելուկն ավելի դժվար է։ Ձերի պատասխանը մենք շուտով կստանանք, իսկ իմը, երևի, այդպես էլ մնա չլուծված։ Իսկ հիմա եկեք մտածենք, թե ի՜նչ ենք անելու այս դժբախտին։ Հո չի կարելի նրան թողնել աղվեսներին ու ցիներին կեր։

― Թող պառկի որևէ անձավում, մինչև հաղորդենք ոստիկանությանը։

― Ճիշտ է։ Համենայն դեպս, մենք նրան անձավ կհասցնենք։ Տեսեք, Ուոթսն։ Այդ ի՞նչ է։ Մի՞թե նա ինքը։ Չէ՛, հանդգնությա՜նը նայիր․․․ Ոչ մի խոսք կասկածների մասին, ոչ մի խոսք։ Այլապես իմ բոլոր ծրագրերը փուլ կգան։

Ճահիճների խորքից մի մարդ էր մոտենում։ Նա սիգար էր ծխում, որի կրակը աղոտ փայլում էր հեռվում։ Լուսինը պայծառ լուսավորում էր նրան, և ես իսկույն ճանաչեցի բնախույզի նիհար կազմվածքն ու արագ, թռչկոտող քայլվածքը։ Մեզ տեսնելով՝ նա կանգ առավ, ապա նորից առաջ եկավ։

― Դոկտոր Ուո՞թսն։ Մի՞թե դուք եք։ Մտքովս երբեք չէր անցնի գիշերով հանդիպել ձեզ ճահիճներում։ Աստվա՜ծ իմ, այդ ի՞նչ է։ Ո՛չ, չի կարող պատահել։ Մի՞թե դա մեր բարեկամն է, սըր Հենրին։

Սթեփլտոնը վազեց իմ կողքով ու կռացավ դիակի վրա․․․

Ես լսեցի ընդհատ հոգոց, սիգարը ցած ընկավ նրա ձեռքից։

― Ո՛վ․․․ Սա ո՞վ է, ― կմկմալով մռթմռթաց նա։

― Սա Սելգենն է՝ Պրինսթաունի բանտից փախած աքսորականը։

Սթեփլտոնը դեպի մեզ շրջեց մեռելային֊գունատ դեմքը։ Նա կամքի վիթխարի ուժ գործադրեց, որպեսզի տիրապետի իրեն և ոչնչով չմատնի իր զարմանքն ու հիասթափությունը։ Նրա սևեռուն հայացքը կանգ առավ նախ Հոլմսի, ապա ինձ վրա։

― Աստվա՛ծ իմ։ Ի՜նչ սարսափելի է։ Իչպե՞ս պատահեց այս։

― Հավանաբար գլորվել է ահա այն դարավանդից ու վիզը ջարդել։ Ես ու բարեկամս զբոսնում էինք ճահիճներում և լսեցինք ինչ֊որ մեկի ճիչը։

― Իսկ ես հենց այդ ճչոցի վրա էլ դուրս եկա տնից։ Ինձ անհանգստացնում էր սըր Հենրին։

― Ինչո՞ւ հատկապես սըր Հենրին, ― չդիմացա ես։

― Այսօր նա պետք է մեզ մոտ գար, և չգիտեմ ինչու՝ չեկավ, որն ինձ շատ զարմացրեց։ Իսկ երբ ճահիճներում աղաղակներ լսեցի, բնականաբար, անհանգստացա նրա համար։ Ի դեպ, ― Սթեփլտոնը նորից հայացքը ինձնից դարձրեց Հոլմսի վրա, ― բացի այդ աղաղակներից ուրիշ ոչինչ չլսեցի՞ք։

― Ո՛չ, ― ասաց Հոլմսը, ― իսկ դո՞ւք։

― Նույնպես ոչ։

― Այդ դեպքում ինչո՞ւ եք հարցնում այդ մասին։

― Ա՜խ, դուք հո գիտեք, թե մեզ մոտ ինչ են պատմում ուրվականային շան ու նման հրաշքների մասին։ Տեղացի ֆերմերներն ասում են, իբր նա ամեն գիշեր վազվզում է ճահիճներում։ Այա ես էլ հետաքրքրվում եմ՝ գուցե լսե՞լ եք նրա հաչոցը։

― Ոչ, մենք ոչինչ չենք լսել, ― ասացի ես։

― Իսկ ինչպե՞ս կբացատրեք այդ դժբախտի մահը։

― Ես համոզված եմ, որ նրա բանականությունը վախից, բռնվելու մշտական վտանգից խանգարվել էր։ Հավանաբար, խելագարության մոլուցքի պահին վազել է ճահիճներով և վերջ ի վերջո դարավանդից ընկել ու ջարդել է վիզը։

― Այո, դա լիովին ճշմարտանման է, ― ասաց Սթեփլտոնը և ակնհայտ թեթևությամբ շունչ քաշեց։ ― Իսկ դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, միստր Շերլոկ Հոլմս։

― Ինչպիսի՜ դյուրըմբռնողություն, ― ասաց բարեկամս՝ խոնարհ գլուխ տալով նրան։

― Մենք վաղուց էինք սպասում ձեզ, այն պահից, երբ դոկտոր Ուոթսնը հայտնվեց այստեղ։ Եվ դուք ժամանակին եք եկել՝ ճիշտ ողբերգության պահին։

― Այո, իսկապե՜ս։ Համոզված եմ, որ բարեկամս դրա ճիշտ բացատրությունը կտա։ Իսկ ես վաղը Լոնդոն եմ մեկնում՝ հոգուս մեջ տհաճ նստվածքով։

― Ինչպե՜ս, դուք վաղը մեկնո՞ւմ եք։

― Պատրաստվում եմ։

― Բայց ձեր գալուստը, իհարկե, լույս կսփռի այս բոլոր դեպքերի վրա, որոնք մեզ տառացիորեն փակուղու առաջ են կանգնեցրել։

Հալմսն ուսերը թոթվեց․

― Հաջողությունը միշտ չի տրվում։ Հետաքննության ժամանակ պետք է հենվել փաստերի վրա և ոչ թե լեգենդների ու լուրերի։ Այս գործից ես չկարողացա գլուխ հանել։

Բարեկամս խոսում էր ամենաբնական ու հանգիստ տոնով։ Սթեփլտոնն ուշադիր, սևեռուն նայում էր նրան։ Հետո դիմեց ինձ․

― Ես սիրով կհամաձայնեի մարմինը մեր տուն փոխադրել, սակայն քույրս այնքան կվախենա, որ, թերևս, ավելի լավ է այդ չանել։ Եկեք որևէ բանով ծածկենք դեմքը ու թողնենք այստեղ։ Մինչև առավոտ ոչինչ չի պատահի նրան։

Այսպես էլ արեցինք։ Ես ու Հոլմսը մերժեցինք Սթեփլտոնի առաջարկությունը՝ անցնել Մերիփեթ֊հաուս և թողնելով նրան միայնակ վերադառնալ տուն, շարժվեցինք դեպի Բասկերվիլ֊հոլլ։ Մի քանի քայլ անցնելով՝ շրջվեցինք ու տեսանք դեպի ճահիճների խորքը դանդանղ հեռացող նրա կերպարանքը, իսկ ավելի հետո, նրա ետևում միակ սև կետը բլրի արծաթափայլ լանջին, այնտեղ, ուր ընկած էր այդպիսի սարսափելի մահաով մահացած մարդը։

― Վերջապես մենք մտանք ձեռնամարտի մեջ, ― ասաց Հոլմսը՝ կողքիցս քայլելով։ ― Բայց ինչպիսի՜ կայունություն։ Ի՜նչ արագ տիրապետեց իրեն, իսկ չէ որ հարվածն իսկապես շշմեցնող էր․ տեսնել, որ քո զոհն է դարձել ոչ այն մարդը, որին դու նկատի ես ունեցել։ Ուոթսն, ես այդ մասին ասել եմ Լոնդոնում և հիմա էլ կասեմ․ մեզ դեռ չէր վիճակվել սրերը խաչել ավելի արժանավոր հակառակորդի հետ։

― Համենայն դեպս ափսոս, որ նա ձեզ տեսավ։

― Սկզբում ինքս էլ ափսոսեցի, բայց, վերջ ի վերջո, ինչ կարելի է անել։

― Իսկ ինչ եք կարծում, հանդիպումը ձեզ հետ կազդի՞ նրա ծրագրերի վրա։

― Այո, նա կսկսի գործել է՛լ ավելի զգույշ կամ մի որևէ հուսահատ քայլի կդիմի։ Ինչպես արտասովոր հանցագործների մեծ մասը, Սթեփլտոնը ևս, հավանաբար, շատ մեծ հույսեր է կապում իր խորամանկության հետ ու երևակայում է, թե մատների վրա խաղացրեց մեզ։

― Բայց ինչո՞ւ չեք ուզում ձերբակալել նրան։

― Թանկագին Ուոթսն, դուք գործողության մարդ եք։ Ձեր բնազդները ձեզ մղում են ամենավճռական միջոցների։ Դե լավ, ենթադրենք, թե գիշերը նա ձերբակալվեց։ Իսկ դա ի՞նչ կտա մեզ։ Մենք ոչինչ չենք կարող ապացուցել։ Ահա թե ինչպիսի սատանայական խորամանկություն է։ Եթե Սթեփլտոնի գործակիցը մարդ լիներ, մենք որոշ հանցանշաններ կհայթայթեինք, բայց փորձեք լույս աշխարհ հանել վիթխարի շանը։ Մի՞թե շունը կօգնի մեզ օղակը տիրոջ վիզը գցելու։

― Բայց չէ՞որ հանցակազմն առակա է։

― Ամենևին։ Այդ ամենը ենթադրություններ են միայն ու վարկածներ։ Դատարանում մեզ վրա կծիծաղեն, եթե ներկայանանք այդպիսի ֆանտաստիկ պատմությամբ ու ամրացնենք այն նման հանցանշաններով։

― Իսկ սըր Չա՞րլզը։

― Գտել են մեռած, բռնի մահվան հետքեր հայտնաբերված չեն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ նա մեռել է վախից և գիտենք ինչն է նրան վախեցրել։ Բայց ինչպե՞ս համոզենք այն տասներկու բթամիտներին, որոնք պիտի երդվայլ ատենակալներ լինեն։ Ինչի՞ վրա է հիմնված այն ենթադրությունը, որ այստեղ ինչ֊որ շուն է խառնված։ Որտե՞ղ է կծածի հետքերը։ Մենք ձեզ հետ գիտենք նաև, որ շները մեռածներին չեն կծում, և որ սըր Չարլզը մահացել է մինչև շան նետվելը նրա վրա։ Բայց ախր դա ապացուցել է պետք, իսկ մենք ապացուցելու բան չունենք։

― Դե, իսկ այսօրվա գիշե՞րը։

― Սա առանձնապես ոչինչ չտվեց։ Աքսորականի մահվան և շան մեջ, այնուամենայնիվ, ուղղակի կապ չկա։ Ոչ ոք այդ շանը չի տեսել։ Ճիշտ է, մենք նրան լսել ենք, բայց ապացույցներ չունենք, որ նա հետապնդել է աքսորականին։ Փաստարկների լիակատար բացակայություն։ Ո՛չ բարեկամս, փաստը մնում է փաստ․ հանցակազմը հաստատել չենք կարող, բայց դրա համար արժե ամեն տեսակ ռիսկի դիմել։

― Ի՞նչ եք մտադիր անել։

― Ես մեծ հույսեր եմ կապում միսիս Լաուրա Լայոնսի հետ։ Երբ գործի իսկական վիճակը հայտնի դառնա նրան, նա մեզ լուրջ օգնություն ցույց կտա։ Բացի դրանից, ես ուրիշ ծրագիր էլ ունեմ։ Բայց կարիք չկա նախօրոք գուշակել, չնայած ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ վաղը կհաղթեմ։

Այլևս ինձ ոչինչ չհաջողվեց տեղեկանալ Հոլմսից, և մինչև Բասկերվիլ֊հոլլի դարպասները նա քայլում էր լուռ, մտքերի մեջ խորասուզված։

― Ներս կգա՞ք։

― Այո, հիմա թաքնվելն այլևս իմաստ չունի։ Բայց էլի մի բան, Ուոթսն։ Սըր Հենրիին շան մասին չասեք։ Թող Սելգենի մահը վերագրի այն նույն պատճառներին, որ ջանում էր մեզ հուշել Սթեփլտոնը։ Այդպես նրա համար ավելի հեշտ կլինի տանել այն փորձությունը, որ սպասում է նրան վաղը, երբ նա կգնա ճաշելու Մերիփիթ֊հաուսում, եթե ես ճիշտ եմ մեջբերում ձեր վերջին հաշվետվությունը։

― Բայց ինձ էլ են հրավիրել։

― Այդ դեպքում դուք պետք է հրաժարվեք հրավերից։ Թող մենակ գնա, դա հեշտ է դասավորել․․․ Դե, այսպես։ Ճաշին մենք, հավանորեն ուշացել ենք, բայց ընթրիքին ճիշտ ժամանակին ենք հասել։

==Գլուխ XIII Թակարդը լարված է==

Սըր Հենրին ոչ այնքան զարմացավ, որքան ուրախացավ իր նոր հյուրով, քանզի համոզված էր, որ իմանալով վերջին օրերի դեպքերի մասին, Շերլոկ Հոլմսը չի կարող նստած մնալ Լոնդոնում։ Բայց և այնպես բարոնետը զարմացած բարձրացրեծ հոնքերը, երբ պարզվեց, որ բարեկամս եկել է առանց ուղեբեռի և նույնիսկ չի ջանում բացատրել, թե ինչու։ Հոլմսին իսկույն տվեցին բոլոր անհրաժեշտ բաները, և ուշ ընթրիքի ընթացքում մենք բարոնետին հայտնեցինք մեր արկածների այն մասը, որը նրան անհրաժեշտ էր իմանալ։ Բայց մինչ այդ ես հարկադրված էի կատարել մի ծանր պարտականություն՝ Բերիմոռին ու նրա կնոջը հայտնել Սելգենի մահվան մասին։ Ծառայապետն այդ բանը ընդունեց անթաքույց թեթևության զգացումով, բայց միսիս Բերիմոռը դառն լաց եղավ՝ գոգնոցով ծածկելով երեսը։ Ամբողջ աշխարհի աչքում այդ Սելգենը հանցագործ էր, սատանայի ու ոճրագործի ինչ֊որ խառնուրդ, իսկ նա առաջվա պես նրա մեջ տեսնում էր չարաճճի մանչուկին, մի երեխայի, որը մանուկ հասակում կառչում էր նրա ձեռքից։ Իսկապես մարդ պետք է հրեշ լինի, եթե չգտնի նրա մահը սգացող գոնե մի կին։

― Այն պահից, երբ դուք մեկնեցիք, Ուոթսն, ես ամբողջ օրը նստած եմ տանը ու ձանձրույթից մեռնում եմ, ― ասաց բարոնետը։ ― Հուսով եմ, որ այդպիսի հնազանդությունը հաշվի կառնվի։ Եթե խոսք տված չլինեի ճահիճները դուրս չգալ, երեկոն ավելի ուրախ կանցկացնեի, որովհետև Սթեփլտոնը հրավերի երկտող էր ուղարկել։

― Այո, դուք երեկոն չափազանց ուրախ կանցկացնեիք, ես չեմ կասկածում, ― չոր֊չոր ասաց Հոլմսը։ ― Ի դեպ, դուք հավանաբար չեք գնահատում, որ, նայելով վիզը ջարդած մարդուն, մենք ձեզ էինք սգում։

Սըր Հենրին աչքերը լայն բաց արեց։

― Այդ ինչո՞ւ։

― Որովհետև դժբախտ աքսորականը ձեր կոստյումով էր։ Նա այն ստացել էր Բերիմոռից, որը կարող է դրա պատճառով անախորժություններ ունենալ ոստիկանության հետ։

― Ոչ, դժվար թե։ Որքան հիշում եմ, այնտեղ ոչ մի մակնիշ չկար։

― Դե ինչ, նրա բախտից է, և մեր՝ նույնպես, քանի որ դուք բոլորդ էլ խառն եք հակաօրինական արարքների մեջ։ Ճիշտն ասած, ես որպես բարեխիղճ խուզարկու պետք է անմիջապես ձերբակալեի ձեր ամբողջ խումբը։ Իբրև դիմակազերծող փաստաթուղթ կարող են ծառայել Ուոթսնի նամակները։

― Ավելի լավ է պատմեք, թե ինչ վիճակում է մեր գործը, ― հարցրեց Բարոնետը։ ― Հաջողվե՞ց գլուծ հանել այս խառնափնթորությունից։ Ես ու Ուոթսնը ինչպես եկել ենք, այնպես էլ մնացել ենք՝ ոչինչ չենք իմացել։

― Ես կարծում եմ, որ ամենամոտ ապագայում շատ բան կպարզվի։ Հազվագյուտ դժվար ու խճճված գործ է։ Ինձ համար որոշ կետեր մինչև հիմա էլ մշուշով են պատված․․․ Բայց այդ մշուշը կցրվի, անպայման կցրվի։

― Ուոթսնը հավանաբար արդեն պատմել է ձեզ այն մասին, թե ինչ ենք լսել ճահիճներում։ Այնպես որ դա դատարկ սնահավատություն չէ։ Ես ժամանակին գործ ունեցել եմ շների հետ, և այստեղ ինձ չես մոլորեցնի․ շան ոռնոցն անհնար է չճանաչել։

Եթե մեզ հաջողվի այդ շանը դնչկալ հագցնել ու շղթայել, ապա ես ձեզ կհամարեմ ամբողջ աշխարհի մեծագույն խուզարկուն։

― Նա կլինի և՛ դնչկալով, և՛ շղթայակապ, միայն օգնեցեք ինձ։

― Ես կանեմ այն ամենը, ինչ կհրամայեք։

― Հիանալի՜ է։ Բայց ես կույր հնազանդություն եմ պահանջելու, առանց ամեն տեսակ «ինչ» և «ինչու»֊ների։

― Ինչպես կուզենաք։

― Եթե համաձայն եք դրան, ապա մենք կլուծենք մեր խնդիրը։ Ես չեմ կասկածում, որ․․․

Հոլմսը կես խոսքի վրա կանգ առավ ու սևեռուն հայացքը հառեց ինչ֊որ տեղ իմ գլխի վրայով։ Լամպը լուսավորում էր ուղղակի նրա դեմքը՝ անշարժ, քարացած, ասես դասական արձանի դեմք։ Տագնապալից ու լարաված ուշադրության մարմնացում։

― Ի՞նչ պատահեց, ― միաբերան բացականչեցինք ես ու սըր Հենրին։

Հոլմսը հայացքը դարձրեց մեզ վրա, և ես զգացի, որ նա ջանում է խեղդել հուզմունքը։ Նրա դեմքն առաջվա պես ոչինչ չէր արտահայտում, բայց աչքերը փայլում էին հաղթականորեն։

― Ներեցեք ինձ, բայց ես չկարողացա հիացմունքս զսպել, ― ասաց նա՝ ցույց տալով հակադիր պատին կախված դիմանկարները։ ― Ուոթսնը պնդում է, որ ես գեղանկարչությունից ոչինչ չեմ հասկանում, բայց նրա մեջ խոսում է մրցակցության զգացումը, քանի որ մենք տարակարծիք ենք արվեստի ստեղծագործությունների գնահատման մեջ։ Իսկ դիմանկարներն իսկապես հոյակապ են։

― Ուրախ եմ լսել, ― ասաց սըր Հենրին՝ զարմանքով նայելով բարեկամիս։ ― Ես նկարներից բան չեմ հասկանում։ Ա՛յ ձին կամ ցլիկը՝ ուրիշ բան։ Բայց ո՞վ կմտածեր, որ դուք արվեստով զբաղվելու ժամանակ կունենաք։

― Մի անհանգստացեք, լավ իրը ես միշտ կնկատեմ։ Գրազ կգամ, որ ահա այն երկնագույն մետաքսե զգեստով տիկինը Նելլեռի գործն է։ Իսկ կեղծամով հաստլիկ ջենթլմենին անկասկած նկարել է Ռեյնոլդսը։ Սրանք, հավանաբար, ընտանեկան դիմանկարնե՞ր են։

― Այո, բոլորն առանց բացառության։

― Եվ դուք գիտեք նրանց անուններո՞վ։

― Բերիմոռն այդ առթիվ երկար վարժեցրել է ինձ, և ես, թվում է, կարող եմ դասս պատասխանել առանց կմկմալու։

― Ո՞վ է այդ հեռադիտակով ջենթլմենը։

― Դա փոխծովակալ Բասկերվիլն է, որը ծառայել է Արևմտյան Հնդկաստանում։ Իսկ ահա այն մեկը՝ երկնագույն սերթուկով ու փաթեթը ձեռքին, սըր Վիլյան Բասկերվիլն է՝ համայնքների Պալատի հանձնաժողովի նախագահը Փիթի<ref>Փիթ Վիլյամ ― անգլիական պետական գործիչ1766-1768 թվերին պրեմիեր մինիստր</ref> օրօք։

― Իսկ իմ դիմացի այն ասպե՞տը ժանեկեզարդ սև թավշե բաճկոնակով։

― Օ՜, սրա հետ դուք պետք է ծանոթանաք։ Բոլոր աղետների մեղավորը հենց սա է որ կա՝ չարագործ Հուգոն, որն սկիզբ դրեց Բասկերվիլների շան լեգենդին։ Մենք սրան, հավանորեն, շուտ չենք մոռանա։

Ես նայեցի դիմանկարին հետաքրքրությամբ ու որոշ տարակուսանքով։

― Աստվա՜ծ իմ, ― ասաց Հոլմսը։ ― Բայց ախր տեսքից դատելով նա այնպես հանգիստ է, մեղմաբարո։ Ճիշտ է, աչքերում ինչ֊որ սատանայական բան կա։ Բայց ես ձեր Հուգոյին պատկերացնում էի մի տեսակ պնդակազմ կտրիճ՝ ավազակային կերպարանքով։

― Դիմանկարն իսկական է, դրանում ամենափոքր կասկած անգամ չի կարող լինել։ Կտավի ետևում գրված է նրա անունն ու տարեթիվը՝ հազար վեց հարյուր քառասունյոթ թվական։

Մնացած ամբողջ երեկոյի ընթացքում Հոլմսը քիչ էր խոսում, բայց անառակ Հուգոյի դիմանկարը, ասես, նրան գամել էր իրեն, և ընթրիքի ընթացքում նա համարյա աչքը նրանից չէր կտրում։ Սակայն բարեկամիս մտքերի ընթացքը պարզվեց ինձ միայն այն ժամանակ, երբ սըր Հենրին գնաց իր սենյակը։ Հոլմսը գիշերասեղանի վրայից վերցրեց մոմը և ինձ հետ վերադառնալով խնջույքի սրահ, մոտեցրեց ժամանակից խունացած դիմանկարին։

― Ոչ մի առանձնահատուկ բան չե՞ք նկատում։

Ես երկար դիտում էի լայնեզր փետրազարդ նկարը, սպիտակ ժանյակն օձիքին ու խստահայաց նեղ դեմքը շրջանակող երկար խոպոպները։ Ոչ ոք չէր կարող այդ դեմքը կշտմբել գծերի կոպտության ու դաժան արտահայտության համար, բայց սեղմված բարակ շրթունքներում, սառը, անդրդվելի հայացքում ինչ֊որ կոշտ, խստաբարո, անողոք բան կար։

― Սա ձեզ ոչ ոքի չի՞ հիշեցնում։

― Դեմքի ներքևի մասը ինչ֊որ ընդհանուր բան ունի սըր Հենրիի հետ։

― Այո, թերևս, մի քիչ ունի։ Բայց մի րոպե սպսասեք։

Նա կանգնեց աթոռին և մոմը ձախ ձեռքում պահած, աջ ձեռքով ծածկեց լայնեզր գլխարկն ու երկար խոպոպները։

― Երկնայի՜ն ուժեր, ― ինքս ինձ կորցարած զարմանքով բացականչեցի ես։

Կտավից ինձ էր նայում Սթեփլտոնի դեմքը։

― Ըհը՜, նկատեցի՞ք։ Իմ աչքերը սովորել են դեմքը զատել շրջանակող բաներից։ Հայացքով դիմակավորումը բացահայտելու կարողությունը խուզարկուի հիմնական հատկանիշն է։

― Ապշեցուցի՜չ է։ Ասես նրա դիմանկարը լինի։

― Այո, և ֆիզիկական, և հոգեկան առումով դեպի անցյալ վերադառնալու հետաքրքիր օրինակ է։ Ահա այսպես կսկսես ուսումնասիրել ընտանեկան դիմանկարները, ու տեսար, հավատացիր հոգիների վերաբնակեցմանը։ Նա նույնպես Բասկերվիլ է, դա լիովին ակնհայտ է։

― Եվ ձգտում է ժառանգ դառնալ։

― Անկասկած։ Պատահմամբ աչքովս ընկած այս դիմանկարը օգնեց լրացնելու ամենադժվարին բացերից մեկը։ Այժմ արդեն մենք նրան բռնել ենք, Ուոթսն, մենք նրան բռնել ենք։ Եվ երդվում եմ, որ վաղը գիշերվա մոտ նա կթպրտա մեր ցանցում, ինչպես թիթեռնիկը նրա ցանցորսիկում։ Գնդասեղ, խցան, պիտակ՝ ու Բեյքր֊ստրիտի հավաքածուն կհամալրվի ևս մի ցուցանմուշով։

Հոլմսը բարձրաձայն քրքջաց ու դիմանկարից հեռացավ։ Այն հազվագյուտ դեպքերում, երբ ես լսում էի նրա ծիծաղը, գիտեի, որ դա միշտ որևէ չարագործի մեծ փորձանք է կանխագուշակում։

Հաջորդ առավոտյան հագնվելով, պատուհանից դուրս նայեցի ու տեսա Հոլմսին․ պարզվեց, որ նա ավելի շուտ է վեր կացել և արդեն հասցրել է ինչ֊որ տեղ գնալ ու գալ։

― Այո, հոգսաշատ օր է լինելու, ― ասաց նա ուրախ շփելով ձեռքերը։ ― Շուտով կսկսենք գործել։ Թակարդն արդեն լարված է։ Իսկ երեկոյան կողմ կերևա՝ այդ մեծատամ գայլաձուկը խճճվե՞լ է նրա մեջ, թե՞ ճողոպրել է։

― Դուք արդեն հասցրել եք լինել ճահիճներո՞ւմ։

― Ես հասա Գրիմպեն և այնտեղից հեռագրեցի Պրինսթաուն Սելգենի մահվան մասին։ Կարծում եմ, ձեզանից ոչ մեկին չեն անհանգստացնի այդ գործով։ Բացի դրանից, ես կապվեցի իմ հավատարիմ Քարթրայթի հետ, որը, տագնապով ինձ համար, ամենայն հավանականությամբ չէր հապաղի մեռնել անձավի մուտքի մոտ, ինչպես շունը տիրոջ գերեզմանին։

― Այսօր ինչի՞ց ենք սկսելու։

― Ամենից առաջ կտեսնենք սըր Հենրիին։ Ահա և նա ինքը։

― Բարի լույս, Հոլմս, ― ողջունեց բարոնետը։ ― Դուք նման եք գեներալի, որն իր շտաբի պետի հետ քննարկում է առաջիկա ճակատամարտի ծրագիրը։

― Այդպես էլ կա։ Ուոթսնը ներկայացրել է հրամաններ ստանալու։

― Ես նույնպես։

― Հիանալի է։ Եթե չեմ սխալվում, մեր բարեկամ Սթեփլտոնները այսօր ձեզ ճաշի են հրավիրել։

― Հուսով եմ, որ դուք էլ կգաք։ Նրանք հյուրընկալ մարդիկ են և շատ ուրախ կլինեն ձեզ համար։

― Ցավոք սրտի, ես ու Ուոթսնը պետք է մեկնենք Լոնդոն։

― Լոնդո՞ն։

― Այո, ներկա հանգամանքներում ավելի լավ է մենք այնտեղ լինենք։

Բարոնետի դեմքը ձգվեց։

― Իսկ ես կարծում էի, թե դուք մինչև վերջ ինձ չեք լքի։ Անկեղծ ասած, Բասկերվի֊հոլլում մենակ այնքան էլ հարմարավետ չէ։

― Բարեկամս, դուք պետք է անառարկելիորեն հնազանդվեք ինձ ու անեք այն ամենը, ինչ կպահանջեմ ձեզանից։ Ասացեք ձեր բարեկամներին, որ մենք հաճույքով կգայինք, բայց անհետաձգելի գործերը մեզ Լոնդոն են կանչում։ Սակայն մենք շուտով կվերադառնանք Դևոնշիր։ Դուք չե՞ք մոռանա հաղորդել նրանց։

― Եթե պնդում եք։

― Հավատացնում եմ, ուրիշ ելք չկա։

Ի պատասխան այդ խոսքերի բարոնետը խոժոռվեց, և ես հասկացա, որ նա վիրավորվել է ու մեր մեկնումը դասալքություն է համարում։

― Ե՞րբ եք մտադիր դուրս գալ, ― սառնությամբ հարցրեց նա։

― Նախաճաշից անմիջապես հետո։ Մենք ձիերով կհասնենք մինչև Կումբի֊Թրեսի, բայց Ուոթսնը իր իրերը կթողնի ձեզ մոտ իբրև գրավ, այնպես որ սպասեցեք նրա վերադարձին։ Ուոթսն, մի երկտող գրեցեք Սթեփլտոնին, ներողություն խնդրեք, որ չեք կարող իրենց մոտ լինել։

― Ես նույնպես կուզենայի Լոնդոն մեկնել, ― ասաց բարոնետը։ ― Ինչո՞ւ պետք է մենակ նստեմ այստեղ։

― Որովհետև դուք չպետք է լքեք ձեր պահակակետը։ Որովհետև դուք խոստացել եք ամեն ինչում լսել ինձ, իսկ հիմա ես ասում եմ՝ մնացեք այստեղ։

― Լավ, ես կմնամ։

― Եվս մի խնդրանք։ Մերիփիթ֊հաուս գնացեք ձիերով, կառքը ետ ուղարկեցեք ու Սթեփլտոնին ասացեք, որ ոտքով տուն կվերադառնաք։

― Ոտքով ճահիճների միջո՞վ։

― Այո։

― Բայց չէ՞ որ դուք ինքներդ քանի անգամ ինձ ետ եք պահել դրանից։

― Իսկ հիմա կարող եք միանգամայն հանգիստ գնալ։ Ես դա պնդում եմ միայն այն պատճառով, որովհետև վսատահ եմ ձեր արիությանը։

― Լավ, ես այդպես էլ կանեմ։

― Եվ եթե փոքր ինչ գնահատում եք կյանքը, չշեղվեք այն արահետից, որը Մերիփիթ֊հաուսից տանում է դեպի Գրիմպեն, մանավանդ, որ դա Բասկերվիլ֊հոլլ տանող ամենամոտ ճամփան է։

― Ամեն ինչ ճշտորեն կկատարվի։

― Այդ լավ է։ Իսկ մենք կաշխատենք մեկնել նախաճաշից անմիջապես հետո, որպեսզի ցերեկով Լոնդոն հասնենք։

Ինձ շատ զարմացրեց գոծողությունների այդ ծրագիրը, չնայած հիշում էի, որ նախորդ երեկոյան Հոլմսը նախազգուշացրեց Սթեփլտոնին իր մեկնման մասին։ Բայց ո՞վ կմտածեր, որ նրա խելքին կփչի մեկնել ինձ հետ, և այն էլ այնպիսի ժամանակ, որ ինքն էր կրիտիկական համարում։ Սակայն ինձ ուրիշ ոչինչ չէր մնում, քան անառարկելիորեն հնազանդվել բարեկամիս։ Շուտով մենք հրաժեշտ տվեցինք տխրած բարոնետին, իսկ երկու ժամ հետո կառքը տուն ճամփելով՝ բարձրացանք Կումբի֊Թրեսիի կայարանի կառամատույցը։ Այնտեղ մեզ էր սպասում բարձրահասակ մի տղա։

― Ի՞նչ կհրամայեք, սըր։

― Քարթրայթ, գնացք նստիր ու մեկնիր Լոնդոն։ Հենց որ հասնես, անմիջապես իմ անունից հեռագիր ուղարկիր սըր Հենրի Բասկերվիլին։ Հարցրու նրան, թե արդյոք չի՞ գտել իմ կորցրած ծոցատետրը։ Եթե գտել է՝ թող պատվիրված ծրարով ուղարկի Բեյքր֊ստրիտ։

― Լսում եմ, սըր։

― Իսկ հիմա կայարանի գրասենյակում իմացիր, արդյոք իմ անունով որևէ բան չկա՞։

Տղան շուտով վերադարձավ մի հեռագրով։ Հոլմսն այն կարդաց ու երկարեց ինձ։ Այնտեղ գրված էր հետևյալը․

«Հեռագիրն ստացա։ Մեկնում եմ ձեռբակալման օրդերով։ Կլինեմ հինգ քառասունին։ Լեյստրեյդ»։

― Սա իմ առավոտյան հեռագրի պատասխանն է։ Լեյստրեյդը լավագույն պրոֆեսիոնալ խուզարկուն է։ Գուցե նրա օգնությունը պետք լինի մեզ․․․ Դե, Ուոթսն, ժամանակ ունենք, և ես կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է ձեր ծանոթուհուն՝ միսիս Լայոնսին այցելելու համար։

Հոլմսի կազմված պատերազմական ծրագիրը րոպե առ րոպե պարզվում էր ինձ համար։ Բարոնետի օգնությամբ նա կհամոզի Սթեփլտոնին, որ մենք այստեղ չենք, իսկ իրականում մենք կվերադառնանք այն պահին, երբ մեր օգնությունն ամենից շատ է հարկավոր։ Եթե սըր Հենրին հիշատակի Հոլմսից ստացած հեռագրի մասին, դա կցրի Սթեփլտոնի վերջին կասկածները։ Եվ ես արդեն տեսնում էի, թե ինչպես է մեր ցանցն ավելի ու ավելի կիպ սեղմվում մեծատամ գայլաձկան շուրջը։

Միսիս Լաուրա Լայոնսը նստած էր իր աշխատասենյակում։ Շերլոկ Հոլմսը այնպիսի շիտակությամբ ու անկեղծությամբ անցավ խոսակցությանը, որ կնոջ աչքերը զարմանքից չռվեցին։

― Ես հետաքննում եմ, սըր Չարլզ Բասկերվիլի մահվան հանգամանքները, ― սկսեց նա։ ― Իմ բարեկամ դոկտոր Ուոթսնը հաղորդեց ինձ այն ամենը, ինչ դուք նրան ասել էիք այդ կապակցությամբ և ինչի մասին նախընտրել էիք լռել։

― Իսկ ինչի՞ մասին եմ լռել, ― հանդգնությամբ հարցրեց նա։

― Դուք խոստովանել եք, որ սըր Չարլզին դռնակի մոտ եք կանչել երեկոյան ժամը տասին։ Ինչպես գիտենք, նա մահացել է հենց այդ նույն ժամին ու այդ նույն տեղում։ Դուք լռել եք այդ երկու փաստերի միջև եղած կապի մասին։

― Դրանց միջև ոչ մի կապ գոյություն չունի։

― Այդ դեպքում իսկապես ապշեցուցիչ զուգադիպություն է ստացվում։ Բայց ես կարծում եմ, որ վերջ ի վերջո մենք այդ կապը կբացահայտենք։ Ես ձեզ հետ լիովին անկեղծ կլինեմ, միսիս Լայոնս։ Խոսքը սպանության մասին է, իսկ գործի հանցանշաններն այնպիսիք են, որ հետաքննության տակ կարող է հայտնվել ոչ միայն ձեր բարեկամ միստր Սթեփլտոնը, այլև նրա կինը։

Միսիս Լայոնսը վեր թռավ տեղից․

― Նրա կի՞նը։

― Դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այն անձնավորությունը, որին նա որպես քույր է ներկայացնում, իրականում նրա կինն է։

Միսիս Լայոնսը ընկավ բազկաթոռի մեջ ու այնպիսի ուժով սեղմեց թիկնակները, որ եղունգներն սպիտակեցին։

― Նրա կինը, նրա կինը․․․ Բայց ախր նա ամուրի՞ է։

Շերլոկ Հոլմսը թոթվեց ուսերը։

― Ապացուցեք այդ։ Ապացուցե՛ք։ Եվ եթե կարողանաք․․․ ― նրա աչքերի կատաղի փայլը ամեն ինչից ավելի խոսուն էր։

― Ապացուցելը դժվար չէ, ― ասաց Շերլոկ Հոլմսը՝ գրպանից ինչ֊որ թղթեր հանելով։ ― Ահա այդ ամուսնական զույգի լուսանկարը՝ լուսանկարված չորս տարի առաջ Յորքում։ Հակառակ երեսին մակագրություն է․ «Մ֊ը և մ֊ս Վանդելեր», բայց դուք, իհարկե, կճանաչեք և՛ նրան, և՛ այդ կնոջը, եթե հանդիպել եք։ Հետո՝ երեք փաստաթուղթ՝ ստորագրված ամենայն վստահության արժանի մարդկանց կողմից։ Սա միստր և միսիս Վանդելերների նկարագրությունն է, որոնք մի ժամանակ «Սենթ֊Օլիվեր» մասնավոր դպրոց ունեին։ Կարդացեք և ոչ մի կասկած չեք ունենա, որ սրանք իսկապես ձեզ ծանոթ մարդիկ են։

Միսիս Լայոնսն անցողակի նայեց իր առջև դրված թղթերին և հայացքը դարձրեց մեզ։ Հուսահատությունը նրա դեմքը վերածել էր անշարժ դիմակի։

― Միստր Հոլմս, ― ասաց նա, ― այդ սրիկան խոստացել է ամուսնանալ ինձ հետ, եթե ես ապահարզան ստանամ։ Նշանակում է՝ նրա ոչ մի խոսքին հավատալ չի կարելի, նշանակում է՝ նա ամբողջ ժամանակ խաբում էր ինձ։ Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Ես կարծում էի, թե նա միայն ինձ համար է տոչորվում։ Իսկ դուրս է գալիս, որ ես գործիք եմ եղել նրա ձեռքում։ Հանուն ինչի՞ հավատարիմ մնալ մի մարդու, որն այդպես ստում է։ Ինչի՞ համար պաշտպանել նրան։ Թող հատուցի իր չարագործության համար։ Ինչի մասին ուզում եք հարցրեք, ես ոչինչ չեմ թաքցնի։ Միայն մի բանի համար եմ երդվում ձեզ․ երբ գրում էի այն նամակը, մտքովս անգամ չէր անցնում, որ դա կկոռծանի սըր Չարլզին՝ իմ լավագույն բարեկամին։

― Ես հավատում եմ ձեր յուրաքանչյուր խոսքին, տիկին, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Ձեզ համար, հավանաբար, շատ դժվար է այդ մասին պատմել։ Եկեք այսպես անենք․ ես ինքս կխոսեմ և, եթե որևէ էական բանում սխալվեմ, դուք ինձ կուղղեք։ Նամակը գրվել է Սթեփլտոնի դրդմա՞մբ։

― Նրա թելադրությամբ։

― Նա, հավանորեն, ասել է ձեզ, որ սըր Չարզն իր վրա կվերցնի ապահարզանի դատավարության բոլոր ծախսե՞րը։

― Այո։

― Իսկ հետո, երբ նամակն ուղարկված էր, ձեզ համոզեց չգնա՞լ տեսակցության։

― Նա ասաց, որ կդադարի հարգել ինքն իրեն, եթե դատավարության դրամը մեկ ուրիշը տա։ Երդվում էր, որ չնայած իր աղքատությանը, վերջին պեննին կտա, միայն թե վերացնի այն արգելքը, որ մեզ բաժանում է իրարից։

― Նա, ըստ երևույթին, շատ հետևողական է իր արարքներում։ Եվ այսպես, հետագա դեպքերի մասին դուք ոչինչ չեք լսել և սըր Չարլզի մահվան մասին իմացաք միայն թերթերի՞ց։

― Այո։

Եվ Սթեփլտոնը ձեզանից խոսք առավ, որ ոչ մեկին չե՞ք ասի ենթադրվող տեսակցության մասին։

― Այո, նա ասաց, որ սըր Չարլզի մահը տեղի է ունեցել հույժ հանելուկային հանգամանքներում, և, եթե նամակի մասին իմանան, ես կասկածի տակ կընկնեմ։ Նա վախեցրեց ինձ, և ես որոշեցի լռել։

― Այդպես, հասկանում եմ։ Բայց դուք, այնուամենայնիվ, ինչ֊որ բան կասկածո՞ւմ էիք։

Միսիս Լայոնսն աչքերը խոնարհեց, ըստ երևույթին չհամարձակվելով պատասխանել։

― Ես այդ մարդուն լավ եմ ճանաչում, ― վերջապես ասաց նա։ ― Բայց եթե նա ինձ չխաբեր, ես նրան չէի մատնի։

― Մի խոսքով, դուք լավ եք ազատվել, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Նա ձեր ձեռքում էր և հիանալի գիտեր այդ, իսկ դուք այնուամենայնիվ ողջ եք։ Վերջին ամիսները դուք քայլել եք անդունդի եզրով։ Իսկ հիմա, միսիս Լայոնս, թույլ տվեք ամենայն բարիք ցանկանալ ձեզ։ Բայց մենք դեռ հավանաբար, կտեսնվենք․․․

― Դե ահա, ամեն ինչ կամաց֊կամաց պարզվում է, մշուշը նոսրանում է, ― ասաց Հոլմսը, երբ մենք նորից դուրս եկանք կայարանի կառամատույց՝ սպասելու լոնդոնյան ճեպընթացի ժամանելուն։ ― Շուտով ես կկարողանամ կետ առ կետ վերականգնել, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն ոճրագործությունը։ Քրեագետները կասեն, որ նամնօրինակ ինչ֊որ բան եղել է և, իհարկե կհիշեն 1886 թվականին Ուկրաինայի Գրոդնո քաղաքում կատարված սպանությունը և Անդերսոնին՝ Հյուսիսային Կարոլինայից, բայց այժմ մեր գործն ունի որոշ միանգամայն յուրահատուկ գծեր։ Մենք նույնիսկ այժմ չենք կարող ուղղակի հանցանշաններ ներկայացնել այդ նենգ խորամանկին։ Բայց հիշեք իմ խոսքը, Ուոթսն, մինչև մեր քնելու պահը ամեն ինչ բացահայտված կլինի։

Լոնդոնյան ճեպընթացը դղրդյունով մոտեցավ կայարանին, և առաջին կարգի վագոնից կառամատույց դուրս թռավ փոքրահասակ, թիկնեղ մի մարդ, որն ինչ֊որ բանով հիշեցնում էր բուլդոգի։ Մենք բարևեցինք իրար, և այն հարգանքից, որով Լեյստրեյդը վերաբերվում էր ընկերոջս, ինձ պարզ դարձավ, որ նա շատ բան է հասկացել այն ժամանակից ի վեր, երբ նրանք սկսել են միասին աշխատել։ Ես շատ լավ էի հիշում, թե ինչպիսի արհամարհանք էին առաջացնում այդ գործնական մարդու մոտ տեսության մեր սիրահարի տրամաբանական կիրարկումները։

― Դե ինչ, խոշո՞ր գործ է, ― հարցրեց Լենստրեյդը։

― Այսպիսի բան վաղուց չէր եղել, ― ասաց Հոլմսը։ ― Մենք երկու ժամ ազատ ժամանակ ունենք։ Եկեք այն օգտագործենք ճաշի վրա, իսկ հետո, Լեյստրեյդ, մենք ձեզ կհյուրասիրենք Դարթմուրի ամենամաքուր գիշերային օդով և կօգնենք կոկորդներդ մաքրել լոնդոնյան մշուշից։ Երբեք այստեղ չե՞ք եղել։ Այդ դեպքում այնքան էլ շուտ չեք մոռանա ձեր առաջին ծանոթույունը այս տեղերի հետ։

==Գլուխ XIV Բասկերվիլների շունը==

Շերլոկ Հոլմսի թերություններից մեկը, եթե դա կարելի է թերություն համարել, այն էր, որ նա երբեք ոչ ոքի տեղյակ չէր պահում իր ծրագրերին՝ մինչև դրանց ավարտը։ Սյդպիսի գաղտնապահությունը բացատրվում էր մասամբ այդ մարդու տիրական բնավորությամբ, որով սիրում էր իշխել շրջապատի վրա ու ապշեցնել նրա երևակայությունը, մասամբ էլ պրոֆեսիոնալ զգուշավորությամբ, որը թույլ չէր տալիս նրան անհարկի վտանգի ենթարկվել։ Ինչպես էլ որ լիներ, Շերլոկ Հոլմսի բնավորության այդ գիծը շատ տհաճություններ էր պատճառում նրանց, ովքեր աշխատում էին նրա հետ որպես գործակալներ կամ օգնականներ։ Ես ինքս հաճախ էի տանջվել դրանից, բայց այն, ինչ ստիպված էի տանել մթության մեջ այդ երկար ճամփորդության ընթացքում, գերազանցեց իմ անցյալի բոլոր տառապանքները։ Մեզ դժվարին փորձություն էր սպասում, մենք պատրաստ էինք վերջին վճռական հարվածը հասցնել, իսկ Հոլմսը համառորեն լռում էր, և ես կարող էի լոկ կռահել նրա ծրագրերի մասին։ Իմ նյարդային լարվածությունը հասել էր գագաթնակետին, երբ հանկարծ մի սառը քամի փչեց դեմքներիս և, նայելով մթության մեջ նեղ ճամփեզրին ձգվող ամայի տարածություններին, հասկացա, որ մենք նորից գտնվում ենք ճահիճներում։ Ձիերի յուրաքանչյուր քայլը, անիվների յուրաքանչյուր շրջադարձը մեզ մոտեցնում էր այս բոլոր դեպերի ավարտին։

Կումբի֊Թրեսիում վարձած կառապանի ներկայությամբ չէր կարելի խոսել գործերի մասին, և մենք, չնայած մեր հուզմունքին, զրուցում էինք դատարկ բաներից։ Ես թեթևացած շունչ քաշեցի, երբ ճամփի մի կողմի վրա երևաց Ֆրենկլենդի քոթեջը, որից երկու֊երեք մղոն էր մնում մինչև Բասկերվիլ֊հոլլ ու այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենար ողբերգության եզրափակիչ տեսարանը։ Կանգ առնելով մուտքի մոտ, մենք շարժվեցինք դեպի կարմրածառի ծառուղու դռնակը, վճարեցինք կառապանին, ետ ուղարկեցինք Կոմբի֊Թրեսի, իսկ ինքներս գնացինք Մերիփեթ֊հաուսի ուղղությամբ։

― Դուք զենք ունե՞ք, Լեյստրեյդ։

Փոքրիկ խուզարկուն ժպտաց․

― Եթե տաբատս հագս է, նշանակում է՝ ետևը գրպան էլ կա, իսկ եթե ետևը գրպան կա, նշանակում է՝ այն դատարկ չէ։

― Հիանալի է։ Ես ու Ուոթսնը նույնպես պատրաստվել ենք ամեն տեսակ անակնկալների։

― Տեսնում եմ՝ դուք շատ լուրջ եք տրամադրված, միստր Հոլմս։ Իսկ այժմ մեզանից ի՞նչ է պահանջվում այս խաղում։

― Համբերություն։ Պետք է սպասենք։

― Իսկապես, այս տեղերն այնքան էլ ուրախ չեն։ Խուզարկուն ուսերը սեղմեց՝ նայելով մռայլ բլրալանջերին ու մշուշին, որ լճի պես ծածկել էր Գրիմպենյան ճահճուտը։ ― Այ այնտեղ ինչ֊որ լույս է վառվում։

― Դա Մերիփիթ֊հաուսն է՝ մեր ուղևորության նպատակակետը։ Այժմ խնդրում եմ որքան կարելի է կամաց քայլել ու խոսել շշուկով։

Մենք զգուշությամբ քայլում էինք արահետով, որը տանում էր դեպի տունը, բայց երկու հարյուր յարդի վրա Հոլմսը կանգ առավ։

― Ավելի մոտենալ պետք չէ, ― ասաց նա։ ― Ահա այս գլաքարերը հիանալի վարագույր են մեզ համար։

― Այստեղ էլ պետք է սպասե՞նք։

― Այո, դարան կսարքենք։ Կանգնեցեք այ այստեղ, Լեստրեյդ։ Ուոթսն, չէ՞ որ դուք եղել եք տանը։ Սենյակների դասավորությունը գիտե՞ք։ Այ այն ապակեկալ լուսամուտներն ի՞նչ են։

― Ըստ իս, խոհանոցն է։

― Իսկ հաջո՞րդը՝ պայծառ լուսավովա՞ծը։

― Դա ճաշասենյակն է։

― Վարագույրները բարձրացված են։ Դուք ինձանից լավ գիտեք՝ ինչպես գնալ այնտեղ։ Ներս նայեք պատուհանից՝ ի՞նչ են անում այնտեղ։ Միայն, ի սեր աստծո, կամաց։ Հանկարծ չլսեն։

Ես ոտքերիս ծայրերի վրա գողեգող մոտեցա Սթեփլտոնների նվազ այգին շրջապատող ցածրիկ քարե ցանկապատին և, մտնելով ստվերի տակ, հասա այնտեղ, որտեղից կարելի էր ներս նայել չվարագուրված պատուհանից։

Սենյակում երկու տղամարդիկ էին՝ սըր Հենրին ու Սթեփլտոնը։ Նրանք նստած էին կլոր սեղանի շուրջ դեմ առ դեմ, կիսադեմով ինձ դարձած ու սիգար էին ծխում։ Նրանց առջև դրված էին սուրճի գավաթներ ու գինի։ Սթեփլտոնը ոգևորված խոսում էր ինչ֊որ բանի մասին, սակայն բարոնետը նստած էր գունատ և անուշադիր էր լսում։ Հավանաբար, նրան հանգիստ չէր տալիս չարագուշակ ճահիճներով շուտով տուն վերադառնալու միտքը։

Բայց ահա Սթեփլտոնը վեր կացավ ու դուրս գնաց սենյակից, իսկ սըր Հենրին բաժակը գինի լցրեց ու հենվեց աթոռի թիկնակին, մեկ֊մեկ ծուխ արձակելով։ Ես դռան ճռռոց լսեցի, հետո՝ արահետի խճի ճռթճռթոցը։ Քայլերը մոտենում էին ինձ։ Պատի ետևից նայելով ես տեսա, որ բնախույզը կանգնեց այգու անկյունի ոչ մեծ ցախատան մոտ։ Բանալին զնգաց կողպեքի մեջ, և ցախատանը ինչ֊որ աղմուկ լսվեց։ Սթեփլտոնն այնտեղ մնաց երկու րոպեից ոչ ավելի, նորից զնգացրեց բանալիով, անցավ իմ մոտով ու ծածկվեց տանը։ Ես տեսա, որ նա վերադարձավ իր հյուրի մոտ․ զգուշորեն հասնելով ընկերներիս, ես այդ ամենը պատմեցի նրանց։

― Ուրեմն, կինը նրանց հետ չէ՞, ― հարցրեց Հոլմսը, երբ ես վերջացրի։

― Ոչ։

― Այդ դեպքում որտե՞ղ է։ Չէ՞ որ բացի խոհանոցից ու ճաշասենյակից, բոլոր մյուս պատուհանները մութն են։

― Իսկապես, չգիտեմ։

Ես արդեն ասացի, որ խիտ սպիտակ մառախուղ էր փռվել գրիմպենյան ճագճուտի վրա։ Այն դանդաղորեն սողում էր մեր կողմը, թանձր ալիքներով շրջապատելով մեզ աջից ու ձախից։ Վերևից ընկնող լուսնի լույսը այն դարձնում էր կայծկլտացող սառնադաշտ, որի վրա, սև լեռնագագաթների նման վեր էին խոյանում հեռավոր գրանիտե սյուների կատարները։ Հոլմսը շրջվեց այդ կողմը և, նայելով դանդաղ սողացող սպիտակ պատին, անհամբերությամբ մռթմռթաց․

― Նայեցեք, Ուոթսն, մառախուղը գալիս է ուղիղ մեզ վրա։

― Իսկ դա վա՞տ է։

― Ավելի վատ անհնար է պատկերացնել։ Մշուշը միակ բանն է, որ կարող է խափանել ծրագրերս։ Բայց սըր Հենրին այնտեղ երկար չի մնա։ Արդեն ժամը տասն է։ Այժմ ամեն ինչ՝ և՛ մեր հաջողությունը, և՛ նույնիսկ նրա կյանքը, կախված է այն բանից, թե նա դուրս կգա մինչև մշուշի՝ արահետին հասնե՞լը, թե ոչ։

Գիշերային երկինքը մաքուր էր, առանց մի ամպիկի։ Աստղերը սառը փայլում էին վերևում, լուսինը ճահիճները ողողում էր փափուք, անհաստատ լույսով։ Ուղիղ մեր դեմ աղոտ սևին էին տալիս սրածայր տանիքով տան ուրվագծերը, ասես ծառացած ծխնելույզներով, որոնք պարզ ընդգծվում էին աստղալից երկնքում։ Ներքևի հարկի պատուհաններից լույսի լայն ոսկե շերտերն ընկնում էին այգու և հեռու ճահիճների վրա։ Դրանցից մեկը հանկարծ հանգեց։ Ծառաները դուրս գնացին խոհանոցից։ Այժմ լամպը վառվում էր միայն ճաշասենյակում, որտեղ այն երկուսը՝ մարդասպան֊տերը և ոչինչ չկասկածող հյուրը, սիգար էին ծխում ու շարունակում իրենց զրույցը։

Համարյա ամբողջ ճահճուտով ձգվող սպիտակ նրբահյուս ծածկոցը րոպե առ րոպե մոտենում էր տանը։ Առաջին թափանցիկ ծվեններն արդեն ոլորվում էին լուսավորված պատուհանի ոսկե քառակուսում։ Այգու հեռավոր պատը բոլորովին անհետացել էր այդ քուլա֊քուլա բարձրացող մուժում, որի վրա երևում էին միայն ծառի կատարները։ Ահա սպիտակ օղակները երևացին տան երկու կողմերից ու դանդաղ միացան ամուր պատնեշի պես, և վերնահարկը տանիքի հետ միասին լողաց, ինչպես կախարդական նավը երևակայական ծովի ալիքներին։ Հոլմսը մորլեգնորեն բռունցքը խփեց քարին, որի ետևում կանգնած էինք և անհամբերությունից իրեն կորցրած ոտքով դոփեց տեղում։

― Եթե նա քառորդ ժամից չերևա՝ արահետը մշուշի մեջ կկորչի, իսկ կես ժամ հետո մենք արդեն չենք կարող մեր սեփական ձեռքը տեսնել այս մուժում։

― Մի քիչ ետ գնանք, այնտեղ բարձր է։

― Այո, թերևս այդպես էլ անենք։

Որքան մշուշը դեպի մեզ էր գալիս, այնքան ավելու ու ավելի էինք նահանջում, մինչև հայտնվեցինք տանից կես մղոնի վրա։ Սակայն համատարած սպիտակ ծովը, որ լուսնի լույսից արծաթին էր տալիս, հասավ նաև այդտեղ՝ շարունակելով իր դանդաղ անշեղ հարձակումը։

― Մենք շատ ենք հեռացել, ― ասաց Հոլմսը, ― սա արդեն վտանգավոր է․ նրան կարող են հասնել ավելի շուտ, քան նա կհասնի մեզ։ Բայց թող լինի ինչ լինելու է, մնանք այստեղ։

Նա ծնկի իջավ և ականջը դրեց գետնին։

― Փա՜ռք աստծո, կարծես գալիս է։

Ճահիճների լռության մեջ արագ քայլեր լսվեցին։ Գլաքարերի հետևում պահված, մենք լարված հետևում էինք մեզ մոտեցող պղտոր֊արծաթավուն պատին։ Քայլերը գնալով մոտենում էին, և ահա մշուշի միջից, ասես բացելով վարագույրը, դուրս եկավ նա, ում սպասում էինք։ Իր գլխավերևում մաքուր աստղազարդ երկինք տեսնելով՝ նա զարմանքով նայեց շուրջը։ Հետո արագ քայլեց արահետով, անցավ մեր կողքով ու սկսեց բարձրանալ անմիջապես գլաքարերի ետևից սկսվող թեք լանջով։ Քայլլելիս նա մի գլուխ ուսի վրայից ետ էր նայում, ասես զգուշանալով ինչ֊որ բանից։

― Սը՜ս, ― շշնջաց Հոլմսը ու ձգանը քաշեց։ ― Նայեք, ահա նա։

Դեպի մեզ սողացող թանձր մշուշում լսվեց հավասար, կոտորակային դոփյուն։ Սպիտակ պատն արդեն մեզնից հիսուն յարդի վրա էր, և մենք երեքով հայացքներս սևեռեցինք այդ պատին, չիմանալով, թե ինչ հրեշ է հայտնվելու այնտեղից։ Հոլմսի կողքին կանգնած, ես թեթևակի նայեցի նրա դեմքին՝ գունատ, հուզված, լուսնի լույսի տակ վառվող աչքերով։ Եվ հանկարծ այն վերափոխվեց․ հայացքը կենտրոնացավ ու խիստ դարձավ, բերանը զարմանքից կիսաբացվեց։ Հենց այդ պահին Լեստրեյդը վախից գոռաց ու երեսնիվայր փռվեց գետնին։ Ես ուղղվեցի ու համարյա կաթվածահար այն տեսարանից, որ աչքիս երևաց, թուլացած ձեռքս երկարեցի ատրճանակին։ Այո, դա շուն էր, վիթխարի, կուպրի պես սև։ Բայց այդպիսի շուն մահկանացուներիցս դեռ ոչ ոք չէր տեսել։ Նրա բաց երախից բոց էր ժայթքում, աչքերը կայծեր էին արձակում, իսկ դնչի ու բաշի վրա փողփողում էր, առկայծող կրակը։ Ոչ մեկի բորբոքված ուղեղում չէր կարող առաջանալ ավելի սարսափելի, ավելի նողկալի մի տեսիլք, քան մշուշի միջից մեզ վրա դուրս թռած այդ դժոխային արարածը։

Հրեշը հսկայական ոստյուններով սլանում էր արահետով՝ հոտոտելով մեր բարեկամի հետքերը։ Մենք ուշքի եկանք միայն այն ժամանակ, երբ նա սլացավ մեր կողքով։ Այդ պահին և՛Հոլմսը և՛ ես կրակեցինք միաժամանակ, և դրանից հետո լսվող խլացուցիչ ոռնոցը համոզեց մեզ, որ համենայն դեպս մի գնդակը հասել է նպատակին։ Բայց շունը կանգ չառավ ու շարունակեց առաջ սլանալ։ Մենք տեսանք, թե ինչպես սըր Հենրին շրջվեց՝ լուսնի լույսի տակ մահու չափ գունատ, սարսափով բարձրացրեց ձեռքերն ու քարացավ այդ անօգնական դիրքում՝ աչքերը չհեռացնելով իրեն հասնող հրեշից։

Սակայն ցավից կաղկանձող շան ձայնը ցրեց մեր բոլոր երկյուղները։ Ով խոցելի է, նաև մահկանացու է, և եթե շունը վիրավոր է, ուրեմն, կարելի է և սպանել նրան։ Աստվա՜ծ իմ, ինչպես էր վազում այդ գիշեր Հոլմսը։ Ես միշտ լավ վազորդ եմ համարվել, բայց նա ինձ այնքան ետ թողեց, որքան ես փոքրիկ խուզարկույին։ Մենք սլանում էինք արահետով ու լսում սըր Հենրիի չդադարող ճիչերն ու շան խուլ մռնչյունը։ Ես վրա հասա այն պահին, երբ շունը նետվեց իր զոհի վրա, ցած տապալեց նրան ու արդեն պատրաստվում էր կոկորդից բռնել։ Բայց Հոլմսը իրար ետևից հինգ գնդակ մխեց նրա կողը։ Շունը կաղկանձեց վերջին անգամ, կատաղորեն կրճտացրեց ատամները, ընկավ կողքի վրա, և, ջղաձգորեն ցնցելով թաթերը, անշարժացավ տեղում։ Ես կռացա նրա վրա վազքից շնչակտուր և ատրճանակի փողն ուղղեցի այդ սարսափելի լուսավառվող մռութին, բայց կրակել չվիճակվեց․ վիթխարի շունը սատկել էր։

Սըր Հենրին ուշաթափ պառկած էր այնտեղ, որտեղ շունը հասել էր նրան։ Մենք պոկեցինք նրա օձիքը, և Հոլմսը փառք տվեց, համոզվելով, որ նա վիրավոր չէ, և որ մեր օգնությունը ժամանակին հասավ։ Իսկ հետո սըր Հենրիի կոպերը թրթռացին, ու նա կամաց շարժվեց։ Լեյստրեյդը նրա ատամների արանքից ներս մտցրեց կոնյակի տափաշշի գլխիկը, և մի վայրկյան հետո երկու ահաբեկ աչքեր մեզ նայեցին։

― Աստվա՜ծ իմ, ― շշնջաց բարոնետը։ ― Այդ ի՞նչ էր։ Որտեղ՞ է նա։

― Նա արդեն չկա, ― ասաց Հոլմսը։ ― Այն ուրվականը, որ հետապնդում էր ձեր տոհմին, ընդմիշտ չքացավ։

Մեր առաջ ընկած հրեշն իսկապես կարող էր ում ասես ահաբեկել իր չափերով ու հզորությամբ։ Դա ոչ զտարյուն խուզարկու շուն էր, ոչ էլ զտարյուն անգլիական դոգ, այլ, ըստ երևույթին, խառնուրդ՝ փորը ներս ընկած, ջահել էգ առյուծի մեծության սարսափելի մի շուն։ Նրա վիթխարի երախը դեռ փայլում էր կապտավուն բոցով, խոր ընկած վայրի աչքերը շրջանակված էին հրե օղակներով։ Ձեռքս կպցրի այդ փայլող գլխին և, ետ քաշելով, տեսա, որ մատներս նույնպես փայլում են խավարում։

― Ֆոսֆոր է, ― ասացի ես։

― Այո, և ինչ֊որ հատուկ պատրաստուկ, ― հաստատեց Հոլմսը՝ հոտ քաշելով, ― անհոտ, որպեսզի շունը հոտառությունը չկորցնի։ Ներեցեք մեզ, սըր Հենրի, որ մենք այդպիսի սարսափելի փորձության ենթարկեցինք ձեզ։ Ես պատրաստվել էի շուն տեսնել, բայց ամենևին չէի սպասում, որ այսպիսի հրեշ կլինի։ Բացի դրանից, մեզ խանգարեց մշուշը, և մենք չկարողացանք շանն արժանի կերպով դիմավորել։

― Դուք փրկեցիք իմ կյանքը։

― Սկզբից վտանգի ենթարկելով․․․ Դե ինչ, կարո՞ղ եք վեր կենալ։

― Էլի մի կում կոնյակ, և ամեն ինչ կարգի կընկնի։ Դե, ահա։ Այժմ ձեր օգնությամբ ես ոտքի կկանգնեմ։ Իսկ ի՞նչ եք մտադիր անել այսուհետև։

― Առայժմ ձեզ կթողնենք այստեղ․ դուք արդեն բավական ապրումներ ունեցաք այս գիշեր, իսկ հետո մեզանից որևէ մեկը ձեզ հետ տուն կվերադառնա։

Բարոնետը փորձեց կանգնել, բայց չկարողացավ։ Նա կտավի պես գունատ էր ու ամբողջ մարմնով դողում էր։ Մենք նրան հասցրինք գլաքարերի մոտ։ Նա նստեց այնտեղ՝ ամբողջ մարմնով դողալով, և դեմքը ձեռքերով ծածկեց։

― Իսկ հիմա մենք պետք է գնանք, ― ասաց Հոլմսը։ ― Պետք է սկսած գործն ավարտել։ Ամեն րոպեն թանկ է։ Հանցակազմն առակա է, մնում է միայն բռնել հանցագործին․․․ Գրազ կգամ, որ նա արդեն տանը չի լինի, ― շարունակեց Հոլմսը՝ արահետով արագ֊արագ քայլելով մեզ հետ։ ― Նա չէր կարող կրակոցները չլսել և հասկացավ, որ խաղը տոնուլ է տրված։

― Ի՜նչ եք ասում։ Դա տանից հեռու էր, բացի այդ, մշուշը խլացնում է ձայները։

― Կարող եք չկասկածել, որ նա նետվեց շան ետևից, չէ՞ որ հարկավոր էր շանը ետ պահել մարմնից։ Ոչ, մենք նրան այնտեղ չենք գտնի արդեն։ Բայց համենայն դեպս պետք է խուզարկել բոլոր անկյունները։

Մուտքի դուռը կրկնկի վրա բաց էր և, ներս ընկնելով, մենք արագորեն զննեցինք սենյակ սենյակի ետևից, ի զարմանս զառամյալ ծառայի, որը մեզ դիմավորեց միջանցքում։ Լույսը վառվում էր միայն միջանցքում, բայց Հոլմսը վերցրեց լամպն ու շրջեց տան բոլոր ծակուծուկերը։ Մարդը, որին մենք փնտրում էինք, անհետ կորել էր։ Սակայն երկրորդ հարկի ննջասենյակներից մեկի դուռը փակ գտանք։

― Այնտեղ ինչ֊որ մեկը կա, ― բացականչեց Լեյստրեյդը։

Սենյակից թույլ տնքոց ու շրշյուն լսվեց։ Հոլմսը ոտքով հարվածեց փականքից քիչ վերև, և դուռը կրնկի վրա բացվեց։ Ատրճանակները պատրաստ պահած՝ ներխուժեցինք այնտեղ։

Բայց հանդուգն սրիկան, որին հետապնդում էինք, այդտեղ էլ չէր։ Նրա փոխարեն տեսանք այն աստիճան տարօրինակ ու անսպասելի մի բան, որ տեղներումս քարացանք։

Այդ սենյակն իրենից ներկայացնում էր մի փոքրիկ թանգարան։ Պատերի երկանյքով դրված էին ապակյա արկղիկներ, որտեղ պահվում էին թիթեռնիկների ու թիթեռների հավաքածուները՝ այդ բարդ ու հանցագործ բնավորության սիրած զավակները։ Մեջտեղում բարձրանում էր մի հաստ նեցուկ, որ դրված էր առաստաղի փտած ճաղերի տակ։ Այդ նեցուկի մոտ մի մարդ էր կանգնած սավաններով կապված, որոնք նրան ոտից գլուխ այնպես էին ծածկել, որ առաջին հայացքից նույնիսկ չէր կարելի որոշել, տղամա՞րդ է, թե կին։ Մի սրբիչը փաթաթված էր կոկորդի շուրջը, մյուսը ծածկում էր դեմքի ներքևի մասը, ազատ թողնելով միայն աչքերը, որոնք համր֊հարցական նայում էին մեզ՝ լի սարսափով ու ամոթով։ Մի ակնթարթում պոկեցինք այդ կապերը, հանեցինք խցոցը, և մեր ոտքերի առաջ ցած ընկավ ոչ այլ ոք, քան միսիս Սթեփլտոնը։ Գլուխն ընկել էր կրծքին, և ես նկատեցի պարանոցին մտրակի հարվծից առաջացած կարմիր սպին։

― Գարշելի՜ արարած, ― գոչեց Հոլմսը ― Լեյստրեյդ, որտե՞ղ է կոնյակը։ Նստեցրեք նրան աթոռին։ Այպիսի կտտանքներն ում ասես ուշաթափության կհասցնեն։

Միսիս Սթեփլտոնը բացեց աչքերը։

― Նա փրկվե՞ց, ― հարցրեց նա։ ― Փախա՞վ։

― Նա մեր ձեռքից ոչ մի տեղ չի փախչի, տիկին։

― Ոչ, ոչ, ես ամուսնուս մասին չեմ հարցնում։ Սըր Հենրին․․․

― Այո։

― Իսկ շո՞ւնը։

― Սպանված է։

Նա թեթևության երկար հոգոց հանեց։

― Փա՜ռք աստծո, փա՜ռք աստծո։ Սրիկա՛։ Նայեք թե ինչ է արել ինձ։ ― Նա երկու թևքերն էլ վեր ծալեց, և մենք տեսանք, որ նրա ձեռքերն ամբողջովին ծածկված են կապտուկներով։ ― Բայց սա դեռ ոչինչ․․․ սա ոչինչ։ Նա խոշտանգել, պղծել է իմ հոգին։ Քանի դեռ ես հույս էի փայփայում, որ այդ մարդը սիրում է ինձ, ամեն ինչ տանում էի, ամեն ինչ․ վատ վերաբերմունքը, մենակությունը, խաբեությամբ լի կյանքը․․․ Սակայն նա ստում էր ինձ, ես գործիք էի նրա ձեռքում։ ― Նա չդիմացավ ու հեկեկաց։

― Այո, տիկին, դուք ոչ մի հիմք չունեք նրան խղճալու, ― ասաց Հոլմսը։ ― Ուրեմն, ասացեք, որտե՞ղ փնտրենք նրան։ Եթե դուք եղել եք նրա համախոհը, ապա օգտվեցեք առիթից քավելու ձեր մեղքը՝ օգնեցեք մեզ։

― Նա կարող է միայն մի տեղ թաքնվել, ուրիշ տեղ չունի, ― պատասխանեց նա։ ― Ճահճուտի կենտրոնում մի կղզյակ կա, որտեղ մի ժամանակ հանքախորշ է եղել։ Այնտեղ էլ պահում էր իր շանը և այնտեղ էլ ամեն ինչ պատրաստել էր այն դեպքի համար, եթե հարկ լիներ փախուստի դիմեու։

Հոլմսը լամպով լուսավորեց պատուհանը։ Մշուշն սպիտակ բամբակի նման կպել էր ապակուն։

― Նայեցեք, ― ասաց նա, ― այս գիշեր ոչ ոք չի կարող հասնել Գրիմպենյան ճահճուտին։

Միսիս Սթեփլտոնը ծիծաղեց ու ծափ տվեց։ Աչքեը փայլեցին չար կրակով։

― Դեպի այնտեղ ճանապարհը կգտնի՜, իսկ ետ դառնալ չի՜ կարող, ― բացականչեց նա։ ― Մի՞թե այսպիսի գիշերով կարելի է ցցանիշերը տեսնել։ Մենք միասին ենք այդ ցցանիշերը դրել, որպեսզի ճահճուտի միջով արահետը նշենք։ Ա՛խ, ինչո՞ւ չկռահեցի այսօր հանել դրանք։ Այնժամ նա ձեր իշխանության տակ կլիներ։

Այսպիսի մշուշում հետապնդման մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Մենք Լեյստրեյդին թողեցինք որպես Մերիփիթ֊հաուսի լիիրավ տնօրեն, իսկ ինքներս սըր Հենրիի հետ վերադարձանք Բասկերվիլ֊հոլլ։ Սթեփլտոնների պատմությունն այլևս հնարավոր չէր նրանից թաքցնել։ Իմանալով ողջ ճշմարտությունը սիրած կնոջ մասին, նա արիությամբ ընդունեց այդ հարվածը։

Սակայն գիշերն ապրած ցնումը էժան չնստեց բարոնետին։ Առավոտյան նա արդեն պառկած էր գիտակցությունը կորցրած, տենդի մեջ, դոկտոր Մորտիմերի հսկողության տակ։ Հետագայում նրանց երկուսին վիճակված էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, և միայն դրանից հետո սըր Հենրին նորից դարձավ այն ուրախ, առողջ մարդը, որ երբեմն եկել էր Անգլիա, որպես այդ չարաբաստիկ կալվածքի ժառանգորդ։

Իսկ այժմ իմ տարօրինակ պատմությունն արագ մոտենում է իր ավարտին։ Գրի առնելով այն, ես ջանացել եմ, որպեսզի ընթերցողը մեր հետ միասին կիսի այն բոլոր երկյուղներն ու աղոտ կռահումները, որոնք այդքան երկար մթագնել էին մեր կյանքը և ավարտվեցին այդպիսի ողբերգությամբ։

Առավոտյան կողմ մշուշը ցրվեց, և միսիս Սթեփլտոնը մեզ հասցրեց այնտեղ, որտեղից սկսվում էր ճահճուտի միջով ձգվող արահետը։ Այդ կինն այնպիսի սիրով և ուրախությամբ էր տանում ամուսնու հետքերով, որ մեզ համար միայն այդ ժամանակ պարզ դարձավ, թե որքան սարսափելի էր եղել նրա կյանքը։ Մենք նրանից բաժանվեցինք թերակղզու պես ճահճուտի մեջ մխրճված նեղ տորֆաշերտի մոտ։ Այստեղ֊այնտեղ խրված փոքրիկ շիվերը նշում էին թմբից թումբ կեռմաններով ոլորվող արահետը, կանաչի մեջ թաղված պատուհաններով, որոնք կփակեին այս վայրերին անծանոթ ամեն մեկի ճանապարհը։ Նեխող եղեգից ու տիղմով պատած ջրիմուռներից ծանր գոլորշիներ էին բարձրանում ճահճուտի վրա։ Մենք մի գլուխ սայթակում էինք՝ մինչև ծնկներս խրվելով մութ երերուն ճահճի մեջ, որը մեղմ օղակներով եռում էր մակերեսին։ Մածուցիկ խյուսը հպվում էր մեր ոտքերին և դրա կառչումն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե ինչ֊որ մեկի կպչուն ձեռքը մեզ քաշում էր այդ զզվելի խորքերը։ Մի֊միակ ապացույց նկատեցինք, որ առաջինը մենք չենք գնում այս վտանգավոր ճամփով։ Ճահճային խոտով ծածկված թմբի վրա ընկած էր ինչ֊որ մութ բան։ Ձգվելով առաջ՝ Հոլմսն անմիջապես մինչև գորկատեղը թաղվեց տիղմի մեջ, և եթե մենք չլինեինք, դժվար թե նրան երբևիցե հաջողվեր ոտքի տակ ամուր գետին զգալ։ Նրա ձեռքում մի հին սև կոշիկ կար։

― Այսպիսի գտածոյի համար արժեր ցեխաջրի լոգանք ընունել։ Ահա այն՝ մեր բարեկամի կոշիկը։

― Որ շտապելիս նետել է Սթեփլտո՞նը։

― Միանգամայն ճիշտ է։ Նա սա տվել է շանը հոտոտելու, երբ սըր Հենրիի հետքին էր գցում, և դրանով էլ վազել է, ապա գցել։ Այժմ մենք համենայն դեպս գիտենք, որ մինչև այստեղ նա բարեհաջող է հասել։

Սակայն այլևս մեզ ոչինչ չհաջողվեց իմանալ, չնայած շատ բաների մասին կարող էինք գլխի ընկնել։ Արահետի վրա անհնար էր հետքեր տեսնել․ դրանք անմիջապես ծածկվում էին տիղմով։ Մտածեցինք, որ դրանք կերևան ավելի չոր տեղում, սակայն բոլոր որոնումներն ապարդյուն անցան։ Եթե գետինը ճիշտ էր ասում, ապա Սթեփլտոնին այդպես էլ չէր հաջողվել հասնել կղզյակի իր ապաստարանին, ուր նա ձգտում էր այն հիշարժան մառախլապատ գիշերը։ Այդ սառնարյուն դաժան մարդն ընդմիշտ թաղվել էր չարագուշակ Գրիմպենյան ճահճուտի մեջտեղում, որը նրան ներս էր քաշել իր անտակ խորքերը։

Մենք շատ հետքեր գտանք ճահճուտում շրջապատված կղզյակում, որտեղ նա թաքցնում էր իր սարսափելի գործակցին։ Վիթխարի դարպասն ու կիսով չափ մանրախճով լցված հանքահորը ասում էին, որ մի ժամանակ այստեղ հանքեր են եղել։ Նրա կողքին հանքափորների քանդված հյուղակներն էին, որոնց, հավանաբար, այստեղից քշել էին ճահճային թունավոր գոլորշիները։ Այդ հյուղակներից մեկում գտանք պատից կախված մի օղակ, շղթա ու բազմաթիվ կրծոտված ոսկորներ։ Հավանորեն, այստեղ էլ Սթեփլտոնը պահում էր իր շանը։ Աղբի մեջ ընկած էր շան կմախք՝ վրան շեկ բրդի մի կտոր։

― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց Հոլմսը, ― ախր սա սպանիելն է։ Խեղճ Մորտիմերն այլևս երբեք չի տեսնի իր սիրելիին։ Դե ինչ, ես կարծում եմ, որ այժմ այս կղզյակն իր բոլոր գաղտնիքները բացեց մեր առաջ։ Շանը թաքցնելը դժվար չէ, բայց այ փորձեք նրան ստիպել, որ լռի։ Այստեղից էլ գալիս էր այդ առնոցը, որից նույնիսկ ցերեկով մարդիկ իրենց վատ էին զգում։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Սթեփլտոնը կարող էր շանը ցախատուն փոխադրել, տանը մոտիկ, բայց այդպիսի ռիսկի կարելի էր դիմել միայն ամենավճռական պահին, երբ գործն ավարտին էր մոտենում։ Իսկ ահա այս թիթեղամանի քսուկը հենց այն փայլուն պատրաստուկն է, որով նա օծում էր իր շանը։ Նրան այդ մտքին է մղել ոչ այլ ինչ, բայց եթե Բասկերվիլների հրեշային շան լեգենդը, և նա որոշել է այդ միջոցով ազատվել սըր Չարլզից։ Այժմ զարմանալի չէ, որ չարաբաստիկ աքսորականը աղաղակելով փախուստի է դիմել, երբ այդպիսի հրեշը խավարից դուրս է պրծել նրա վրա։ Ճիշտ այդպես վարվեց նաև մեր բարեկամը, և հենց մենք էլ հեռու չէինք դրանից։ Սթեփլտոնը խորամանկ է մտածել։ Արդեն չասած այն մասին, որ շունը կօգներ սպանել զոհին, ով տեղացի ֆերմերներից վճռեր ավելի մոտիկից ծանոթանալ այդ շան հետ։ Այդպիսի արարածի հետ մի հանդիպումն էլ բավական է։ Բայց չէ որ նրան շատերն են տեսել ճահիճներում։ Ես այդ մասին ասել եմ Լոնդոնում, Ուոթսն, և նորից կրկնում եմ․ մենք երբեք գործ չէինք ունեցել ավելի վտանգավոր մարդու հետ, քան նա, որն այժմ պառկած է այնտեղ։ ― Եվ նա ցույց տվեց մուգ կանաչ ճահճուտը, որ ձվում էր հեռու դեպի տորֆաճահիճների զառիվեր լանջերը։

==Գլուխ XV Հետադարձ հայացք==

Նոյեմբերի վերջն էր։ Անձրևային, մառախլապատ մի երեկո ես ու Հոլմսը նստել էինք Բեյքր֊ստրիտի աշխատասենյակի բոցավառ բուխարու մոտ։ Ողբերգության ժամանակից, որն ավարտեց մեր ուղևորությունը Դևոնշիր, բարեկամս հասցրել էր երկու երկու հույժ կարևոր գործ հետաքննել։ Դրանից առաջինում նրան հաջողվեց մերկացնել գնդապետ Էպվուդին, որը խառն էր «Պատրիկ» ակումբի թղթախաղի սեղանի շուրջ ծագած սկանդալին, երկրորդում՝ դժբախտ մադամ Մոնպեսյեի վրայից ամբողջովին հանել խորթ աղջկա՝ դեռահաս օրիորդ Կառերի սպանության մեղադրանքը, որը, ինչպես հայտնի է, կես տարի անց հայտնվեց Նյու֊Յորքում և բարեհաջող ամուսնացավ։ Երկու այդպիսի դժվարին ու լուրջ գործերի վերծանումից հետո Հոլմսը հիանալի հոգեվիճակում էր և, օգտվելով դրանից, որոշեցի որոշ մանրամասներ իմանալ բասկերվիլյան պատմությունից։ Ես համբերությամբ սպասում էի իմ ժամին՝ իմանալով, որ Հոլմսը չի սիրում գլխում միանգամից մի քանի գործ պահել, և որ նրա պայծառ, տրամաբանական միտքը չի վերանա ընթացիկ աշխատանքից հանուն անցյալի հիշողությունների։

Ճիշտ այդ օրերին Լոնդոնում էին գտնվում սըր Հենրին ու դոկտոր Մորտիմերը, որոնք հեռավոր ճանապարհորդության էին պատրաստվում․ բժիշկներ այդ ճանապարհորդությունը նշանակել էին բարոնետի խախտված նյարդային համակարգը ամրացնելու համար։ Առավոտյան նրանք այցելեցին մեզ, այնպես որ ես հարկավոր թեմայի շուրջ խոսակցություն բացելու լավ առիթ ունեցա։

― Իրեն Սթեփլտոն կոչող մարդու տեսակետից՝ դեպքերը ծավալվում էին ինչպես ծրագրված էր, ― սկսեց Հոլմսը, ― բայց մեզ այդ ամենը անչափ դժվար էր թվում, որովհետև այդ ժամանակ մենք ամենաչնչին պատկերացում իսկ չունեինք, թե նա իր գործողություններում ինչով է ղեկավարվում․ գիտեինք միայն որոշ փաստեր։ Դրանից հետո ես երկու խոսակցություն եմ ունեցել միսիս Սթեփլտոնի հետ, և ամեն ինչ պարզվել է։ Կարծում եմ, որ հիմա այլևս հանելուկներ չկան։ Այդ գործի առիթով իմ նշումները կարող եք գտնել քարտարանում՝ «Բ» տառի տակ։

― Իսկ գուցե դեպքերի ընթացքը շարադրեք պարզապես հիշողությա՞մբ։

― Հաճույքով, չնայած չեմ երաշխավորում, որ կհիշեմ բոլոր մանրամասները։ Երբ կենտրոնանում ես որևէ բանի վրա, անցած մտքերը գլխիցդ գոլորշիանում են։ Իր հերթական գործն անգիր իմացող և դրա համար դատարանում տաք֊տաք վիճաբանող փաստաբանը երկու շաբաթ հետո ամեն ինչ մոռանում է։ Այդպես էլ ես․ ամեն մի նոր հետաքննություն հիշողությունիցս դուրս է մղում նախորդը, և օրիորդ Կառեռն իր անձով իմ գիտակցությունից քողարկել է Բասկերվիլ֊հոլլը։ Թերևս, վաղն իմ առջև կանգնի մի ուրիշ խնդիր, որն իր հերթին դուրս կմղի չքնաղ ֆրանսուհուն ու խաղանենգ Էպվուդին։ Բայց և այնպես, ես կաշխատեմ շարադրել այդ ամբողջ պատմությունը, իսկ եթե որևէ բան մոռանամ, կհուշեք ինձ։

Հավաքած տեղեկություններն ինձ վերջնականապես համոզեցին, որ ընտանեկան դիմանկարը չի ստում, և որ այդ մարդն իսկապես Բասկերվիլների տոհմից է։ Պարզվեց, որ նա սըր Չարլզի կրտսեր եղբոր՝ Ռոջեր Բասկերվիլի որդին է, որն ստիպված էր եղել փախչել Հարավային Ամերիկա, որտեղ և սմուսնացել էր ու իրենից հետո թողել մի որդի, որը կրում էր հոր ազգանունը։ Ձեզ ոչ անծանոթ սույն կտրիճը ամուսնանում է Կոստա֊Ռիկայի գեղեցկուհիներից մեկի՝ ոմն Բերիլ Գարսիայի հետ, վատնում պետական փողերը և, ազգանունը Վանդելեր փոխելով փախչում Անգլիա, որտեղ շուտով դպրոց է բացում՝ Յորքշիրի արևելյան մասում։ Գործունեության այդ մարզը նա ընտրեց այն պատճառով, որովհետև կարողացավ օգտվել մի ուսուցչի գիտելիքներից ու փորձից, որի հետ ծանոթացել էր ճանապարհին։ Բայց նրա գործընկերը՝ Ֆրեզերը, թոքախտի վերջին ստադիայում էր և շուտով մահացավ։ Դպրոցի գործերն ավելի ու ավելի վատ էին գնում, իսկ վերջը բոլորովին անփառունակ եղավ։ Վանդելեր ամուսինները հարմար գտան ազգանունը փոխել և այդ օրվանից սկսեցին կոչվել Սթեփլտոններ։ Հետագայում Սթեփլտոնն իր կարողության մնացորդներով, ապագայի նոր ծրագրերով և միջատաբանության նկատմամբ ունեցած մոլությամբ տեղափոխվեց Անգլիայի հարավ։ Բրիտանական թանգարնում ես տեղեկություններ հավաքեցի ու պարզեցի, որ Վանդելերը ճանաչված հեղինակություն էր համարվում իր բնագավառում, և որ նրա անունը շնորհվել էր իր կողմից դեռևս Յորքշիրում նկարագրած գիշերային մի թիթեռի։

Այժմ մենք հասանք նրա կյանքի այն շրջանին, որն այնքան հետաքրքիր եղավ մեզ համար։ Այդ մարդը, ըստ երևույթին, տեղեկանում է, որ իր և վիթխարի կալվածքի միչև ընդամենը երկու կյանք է ընկած։ Երբ նա պատրաստվում էր Դևոնշիր մեկնել, նրա ծրագրերը, հավանաբար, դեռ բավական մշուշապատ էին, բայց չար մտադրությունը հասունանում էր․ իզուր չէ, որ հենց սկզբից կնոջը ներկայացնում էր որպես քույր։ Վերջինիս խայծի տեղ օգտագործելու միտքը միանգամից համակեց նրան, չնայած, թերևս դեռ չէր էլ պատկերացնում, թե հետագայում այդ բոլորն ինչպես կդասավորվի։ Նրա նպատակն էր կալվածքն ստանալ, հանուն դրա նա միջոցների մեջ խտրություն չէր դնում, դիմում էր ամեն վտանգի։ Եվ այսպես, իբրև սկիզբ պետք էր տեղավորվել որքան կարելի է Բասկերվիլ֊հոլլին մոտ, իսկ հետո բարեկամական հարաբերություններ հաստատել սըր Չարլզի ու մյուս հարևանների հետ։

Բարոնետն ինքը նրան պատմեց շան ավանդությունը, դրանով ոտք դնելով սեփական մահվան վրա։ Սթեփլտոնը, ինչպես ես կոչելու եմ նրան առաջվա պես, գիտեր, որ ծերունու սիրտը հիվանդ է, և որ ուժեղ ցնցումը կարող է սպանել նրան։ Այդ բոլորը նա լսել էր դոկտոր Մորտիմերից։ Բացի դրանից, նրան հայտնի էր, որ սըր Չարլզը սնահավատ մարդ է ու մեծ նշանակություն է տալիս այդ մռայլ ավանդությանը։ Սթեփլտոնի հնարագետ միտքն անմիջապես հուշեց այն միջոցը, որով կարելի էր վերացնել բարոնետին և անձամբ կասկածից դուրս մնալ։

Գործողության ծրագիր մշակելով՝ Սթեփլտոնն անցավ դրա իրագործմանը՝ իր խառնվածքին հատուկ ողջ ճկունությամբ։ Սովորական հանցագործն այդպիսի դեպքում կբավարարվեր պարզապես միայն չար շնով, բայց Սթեփլտոնի մեջ հանճարեղ միտք ծագեց՝ այդ շանը դարձնել դժոխքի ծնունդ։ Նա այդ շունը գնեց Լոնդոնում, Ռոսսի ու Մենգլասի մոտից, եղածների միջից ընտրելով ամենախոշորին ու ամենակատաղիին։ Հետո Հյուսիսային գծով նրա հետ եկավ Դևոնշիր և մեծ շրջան գծեց ճահիճների միջով, որպեսզի աննկատ տուն հասցնի նրան։ Թիթեռների ետևից իր էքսկուրսիաների ժամանակ նա գտավ Գրիմպենյան ճահճուտի խորքերը տանող ուղին, իսկ շան համար ավելի ապահով տեղ չէր էլ կարելի պատկերացնել։ Նրան շղթայեց այնտեղ ու սկսեց սպասել հարմար առիթի։

Սակայն այդպիսի առիթ երկար ժամանակ չէր ներկայանում․ սըր Չարլզին հնարավոր չէր գիշերով կալվածքի սահմաններից դուրս հանել։ Սթեփլտոնը շատ անգամ էր դարանել ծերունուն՝ շանը պատրաստ պահած, բայց ապարդյուն։ Ահա ճահիճներում այդ զուր թափառումների ժամանակ նա, ավելի ճիշտ՝ նրա գործակիցը տեղացի ֆերմերներից ոմանց աչքով ընկավ, և հրեշավոր շան մասին լեգենդն ստացավ իր նոր հաստատումը։ Այդ ժամանակ Սթեփլտոնը իր բոլոր հույսերը դրեց կնոջ վրա, բայց այս անգամ վերջինս անսպասելիորեն հանդես բերեց բնավորության հաստատակամություն։ Միսիս Սթեփլտոնը կտրականապես հրաժարվեց հրապուրել ծերունուն, իմանալով, որ դա կարող է կործանել նրան։ Ոչ սպառնալիքները, ոչ նույնիսկ ավա՜ղ, ծեծը չօգնեցին։ Նա չէր ցանկանում մասնակցել ամուսնու դավերին, և ժամանակավորապես Սթեփլտոնը հայտնվեց փակուղում։

Բայց այդ փակուղուց ելք գտնվեց։ Սըր Չարլզը բարեկամական զգացումներով համակվեց Սթեփլտոնի նկատմամբ ու նրան որպես միջնորդ ուղարկեց միսիս Լաուրա Լայոնսի մոտ։ Ներկայանալով իբրև ամուրի, սա բոլորովին գերեց այդ դժբախտ կնոջը ու հասկացրեց նրան, որ կամուսնանա հետը, եթե նա ապահարզան ստանա։ Եվ իսկույն էլ պարզվեց, որ պետք է անհապաղ գործել, քանի որ դոկտոր Մորտիմերի թախանձագին խնդրանքով սըր Չարլզը պատրաստվում էր մեկնել Լոնդոն։ Այս բանի հետ Սթեփլտոնն առերևույթ համաձայնեց։ Սակայն չէր կարելի ոչ մի րոպե կորցենլ, այլապես զոհը կարող էր դուրս պրծնել։ Սթեփլտոնը միսիս Լայոնսին հարկադրեց նամակ գրել սըր Չարլզին, որով աղաչում էր ծերունուն Բասկերվիլ֊հոլլից մեկնելուց առաջ հնարավորություն տար տեսնվելու հետը։ Ապա պատշաճ պատրվակով նա համոզեց այդ կնոջը չգնալ տեսակցության, և ահա երկար սպասված առիթը ներկայացավ։

Երեկոյան վերադառնալով Կումբի֊Թրեսիից, Սթեփլտոնը հասցրեց վազել շան ետևից, օծել նրան այդ դժոխային պատրաստուկով ու բերեց այնտեղ, ուր պիտի գար ծերունին։ Տիրոջ կողմից քսի տված շունը թռավ դռնակի վրայից ու սլացավ դժբախտ ծերունու ետևից, որն աղաղակներով փախչում էր կարմրածառի ծառուղով։ Պատկերացնում եմ, թե ի՜նչ սարսափելի էր դա։ Շուրջը խավար է, և այդ խավարում ետևիցդ սլանում է փայլուն երախով ու հրեղեն աչքերով ինչ֊որ մի վիթխարի մի բան։ Բարոնետի սիրտը չդիմացավ, և նա անշունչ փռվեց ծառուղու վերջում։ Շունը նրա ետևից սլանում էր ճիմի նեղ շերտի վրայով, ուստի ճանապարհին ոչ մի հետք չկար, բացի մարդկանց հետքերից։ Երբ սըր Չարլզն ընկել է, նա, հավանաբար, հոտոտել է նրան, բայց առանց մեռածին ձեռք տալու փախել է։ Հենց այդ հետքերն էլ նկատել է դոկտոր Մորտիմերը։ Սթեփլտոնը կանչեց շանը ու շտապեց ետ տանել նրան Գրիմպենյան ճահճուտի խորքը։ Այսպես է առաջացել այդ հանելուկը, որը մոլորեցրեց ոստիկանությանը, շրջակայքի ողջ բնակչությունը տագնապի մատնեց և, վերջապես, ներկայացվեց մեր քննությանը։

Ահա այն ամենը, ինչ վերաբերում է սըր Չարլզ Բասկերվիլի մահվանը։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ սատանայական խորամանկությամբ է այդ մարդը իր գործը սարքել։ Չէ որ հանցագործին մերկացնելն անհնարին էր։ Գործակիցը միայն մեկն էր, ըստ որում այնպիսին, որը չէր մատնի։ Իսկ ողջ մտահղացման անըմբռնելի, ֆանտաստիկ բնույթն արդեն իսկ լիովին խճճեց հետաքննությունը։ Այս գործին խառնված երկու կանայք էլ՝ միսիս Սթեփլտոնն ու միսիս Լաուրա Լայոնսը, կռահում էին, թե ով է սըր Չարլզի մահվան իսկական մեղավորը։ Միսիս Սթեփլտոնը գիտեր, որ ամուսինը դավեր է նյութում ծերունու դեմ, գիտեր նաև շան գոյության մասին։ Միսիս Լայոնսն ամենաչնչին պատկերացումն իսկ չուներ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մասին, բայց նրան ապշեցրեց, որ սըր Չարլզի մահը համընկավ դռնակի մոտ չկայացած տեսակցության հետ, որի մասին բացի Սթեփլտոնից, ոչ ոք չգիտեր։ Բայց նրանք երկուսն էլ ամբողջովին նրա իշխանության տակ էին, և նա կարող էր չվախենալ նրանցից։ Այսպիսով, խնդրի առաջին կեսը հաջողությամբ կատարվեց, մնաց երկրորդը՝ շատ ավելի դժվարը։

Շատ հնարավոր է, որ Սթեփլտոնն սկզբում նույնիսկ չէր կասկածում Կանադայում գոյություն ունեցող ժառանգորդի մասին։ Բայց նա չհապաղեց իմանալ այդ մասին իր բարեկամ դոկտոր Մորտիմերից, որը միաժամանակ տեղեկացրեց նրան, թե երբ է ժամանելու սըր Հենրի Բասկերվիլը։ Ամենից առաջ նրա գլխում միտք ծագեց, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ երիտասարդ կանադացու հետ հաշիվները մաքրել Լոնդոնում, մինչև նրա Դևոնշիր ժամանելը։ Սթեփլտոնն այլևս կնոջը չէր վստահում, հիշելով, որ նա հրաժարվեց ծերունի Բասկերվիլին իր ցանցի մեջ գցելուց։ Երկար ժամանակ նրան մենակ թողնել նույնպես չէր համարձակվում՝ այդպես կարող էր իշխանությունը լիովին կորցնել նրա նկատմամբ։ Հարկադրաված միասին մեկնեցին Լոնդոն։ Նրանք կանգ էին առել, ինչպես հետո պարզեցի, «Մեքսբորո» հյուրանոցում՝ Կրևեն֊ստրիտ փողոցում, որտեղ Քարթրայթը նույնպես եղել է «Թայմսի» կտրտված էջը որոնելիս։ Սթեփլտոնը կնոջը փակեց համարում, իսկ ինքը, կեղծ մորուք կպցնելով, գնաց դոկտոր Մորտիմերի ետևից՝ Բեյքր֊ստիտ, կայարան, «Նորտումբերլինգ» հյուրանոց։ Միսիս Սթեփլտոնը կասկածում էր, թե ամուսինն ինչ ծրագրեր է կազմում, բայց այնպես էր վախենում նրանից, որ չհամարձակվեց սըր Հենրիին գրել սպառնացող վտանգի մասին։ Եթե նամակն ընկներ Սթեփլտոնի ձեռքը, ո՞վ կերաշխավորեր նրա կյանքի համար։ Վերջ ի վերջո, ինչպես գիտենք, նա դիմեց խորամանկության․ անհրաժեշտ բառերը կտրեց լրագրից ու հասցեն գրեց փոխված ձեռագրով։ Նամակը հասավ բարոնետին՝ ծառայելով իբրև առաջին նախազգուշացում։

Սթեփլտոնին ամեն գնով հարկավոր էր սըր Հենրիի հագուստներից որևէ իր՝ այն դեպքում, եթե հարկ լիներ շանը բաց թողնել նրա ետևից։ Ինչպես միշտ, գործելով արագ ու համարձակ՝ նա չհապաղեց և մենք կարող ենք չկասկածել, որ թե՛ միջանցքի սպասավորը, թե՛ աղախինը առատորեն վարձատրվել էին օգնության համար։ Ավա՜ղ, առաջին կոշիկը հագնված չէր և, հետևաբար, անպետք էր։ Նա վերադարձրեց այն ու փոխարենը ուրիշն ստացավ։ Այդ փաստից ես շատ կարևոր եզրակացություն արեցի։ Ինձ համար պարզ դարձավ, որ մենք գործ ունենք իսկական շան հետ, քանզի միայն դրանով կարելի էր բացատրել կոշիկն ստանալու Սթեփլտոնի ջանքերը։ Որքան անհեթեթ ու կոպիտ է թվում ձեզ որևէ մանրամասնություն, այնքան մեծ ուշադրության է արժանի այն։ Այն հանգամանքները, որոնք առաջին հայացքից միայն բարդացնում են գործը, ամենից հաճախ են հասցնում խնդրի լուծմանը։ Անհրաժեշտ է միայն ինչպես հարկն է, ոչ դիլետանտորեն, գլուխ հանել դրանցից։

Հաջորդ առավոտյան մեր բարեկամները եկան մեզ մոտ, իսկ Սթեփլտոնը հեռվից կառքով հետևում էր նրանց։ Շատ նշաններից դատելով և թեկուզ նրանից, որ նա գիտեր ինձ դեմքով, գիտեր նաև իմ հասցեն, նրա կարիերան չի սահմանափակվել միայն բասկերվիլյան գործով, ես դրանում համարյա համոզված եմ։ Այսպես, օրինակ, վերջին երեք տարիների ընթացքում արևմտյան կոմսություններում չորս խոշոր կողոպուտ է կատարվել, իսկ հանցագործներին հայտնաբերել չի հաջողվել։ Դրանցից վերջինը, դա եղել է մայիս ամսին Ֆոլքսթոն֊Կորտում, ավարտվել է ոչ առանց արյունահեղության։ Դիմակավորված գողը ատրճանակի կրակոցով գետին է փռել վրա հասած ծառայող֊տղային։ Այժմ ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը այդ միջոցով կարգավորում էր խարխլված ֆինանսական գործերը, և որ նա վաղուց արեն վտանգավոր հանցագործ էր։

Նրա հնարամտության ու հանդգնության մեջ կարող էինք համոզվել այն առավոտ, երբ նա այնպես ճարպկորեն ճողոպրեց մեզնից և հետո ներկայացավ իմ անունով՝ հիանալի գիտենալով, որ ես կգտնեմ այդ կառապանին։ Եվ այդ ժամանակ Սթեփլտոնը հասկացավ, որ Լոնդոնում չի կարող հաջողության վրա հույս դնել, քանի որ այդ գործն իմ ձեռքում է։ Նա մեկնեց Դարթմուր և սկսեց սպասել բարոնետի ժամանելուն․․․

― Սապսեցե՛ք, ընդհատեցի ես Հոլմսին։ ― Դուք միանգամայն ճիշտ շարադրեցիք դեպքերի ընթացքը, բայց մի կետ այնուամենայնիվ ինձ համար պարզ չէ։ Ի՞նչ եղավ շունը, երբ նրա տերը Լոնդոն մեկնեց։

― Շատ էական հարց է, ես ինքս էլ եմ դրանով հետաքրքրվել։ Սթեփլտոնը, անշուշտ, ինչ֊որ համախոհ ուներ, չնայած, դժվար թե նա իր բոլոր ծրագրերին տեղյակ պահեր նրան․ դա կնաշանակեր լիովին ընկնել նրա իշխանության տակ։ Հիշո՞ւմ եք Մերիփիթ֊հաուսի ծառային՝ ծերուկ Անտոնիին։ Նա Սթեփլտոնների մոտ ապրել էր մի քանի տարի, դեռևս այն ժամանակ, երբ նրանք դպրոց ունեին, և իհարկե գիտեր, որ նրանք մարդ ու կին են։ Ահա ուրեմն, հենց այդ նույն Անտոնին անհետ կորել է, Անգլիայում չկա այլևս։ Ուշադրություն դարձրեք նաև այն բանի վրա, որ Անտոնի անունը մեզ մոտ հազվադեպ է պատահում, Իսկ Իսպանիայում և Լատինական Ամերիկայում Անտոնիոներ հանդիպում են ամեն քայլափոխի։ Ծերուկը անգլերեն խոսում էր միսիս Սթեփլտոնից ոչ վատ, բայց նույն տարօրինակ ակցենտով։ Ինքս եմ տեսե, թե ինչպես է նա Սթեփլտոնի նշած արահետով գնացել Գրիմպենյան ճահճուտի խորքերը։ Ուստի, շատ հավանական է, որ տիրոջ բացակայության ժամանակ շանը ծերուկ Անտոնին էր կերակրում, չնայած կարող է պատահել, որ չիմանար, թե ինչ նպատակով են նրան այդտեղ պահում։

Եվ այսպես, Սթեփլտոնները վերադարձան Դևոնշիր, իսկ շուտով դուք ևս սըր Հենրիի հետ հասաք այնտեղ։ Այժմ մի քանի խոսք կասեմ իմ մասին։ Հավանաբար հիշում եք, որ սըր Հենրիին ուղարկված նամակը զննելով, ես հետաքրքրվեցի, թե արդյոք նրա վրա ջրանիշներ կա՞ն։ Թերթիկը մոտեցրի աչքերիս և թեթև հոտ զգացի՝ «Սպիտակ հասմիկի» հոտ։ Կան յոթանասուներեք տեսակի օծանելիքներ, որոնք փորձված խուզարկուն պետք է կարողանա տարբերել իրարից։ Սեփական փորձով համոզվել եմ, որ հանցագործությունների հաջող հետաքննությունը շատ անգամ կախված է եղել դրանից։ Եթե հասմիկի հոտ է գալիս, ուրեմն՝ նամակի հեղինակը կին է, իսկ այդ ժամանակ Սթեփլտոններն արդեն սկսել էին հետաքրքրել ինձ։ Եվ այդպես, դեռևս Դևոնշիր մեկնելուցս առաջ ես հասկացա, որ շունն իսկապես գոյություն ունի և գլխի ընկա, թե ով է հանցագործը։

Պետք էր Սթեփլտոնին հետևել։ Բայց եթե ես հետևեի նրան՝ լինելով ձեզ հետ, նա անմիջապես կզգուշանար։ Հարկ եղավ խաբել բոլորին, այդ թվում և ձեզ։ Ես ասացի, որ մնում եմ Լոնդոնում, բայց եկա ձեր ետևից։ Այն զրկանքները, որ հարկ եղավ կրել, այքան էլ սարսափելի չէին, որքան թվում է ձեզ։ Բացի այդ, նման դատարկ բաները չպետք է խանգարեն մեր աշխատանքին։ Ես ապրում էի, իսկապես, Կումբի֊Թրեսիում և այցելում էի ճահիճների անձավը միայն այն դեպքերում, երբ պահանջվում էր գործողության վայրին մոտ գտնվել։ Քարթրայտը Դևոնշիր եկավ ինձ հետ․ գյուղական տղայի տեսքով թափառելով ամենուր, նա մեծ օգնություն ցույց տվեց ինձ։ Բացի դրանից նա ինձ կերակրում ու մաքուր սպիտակեղեն էր մատակարարում և հետևում էր ձեզ, երբ ես զբաղված էի լինում Սթեփլտոնով։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, բոլոր թելերն իմ ձեռքում էին։

Դուք արդեն գիտեք, որ ձեր հաշվետվությունները Բեյքր֊ստրիտից անմիջապես ուղարկվում էին Կոմբի֊Թրեսի։ Ես դրանցից շատ բան քաղեցի, հատկապես նրանցից, ուր հայտնվում էր Սթեփլտոնների կենսագրության միակ ճիշտ էպիզոդը։ Դրանից հետո դժվար չէր պարզել նրանց երկուսի անձնավորությունը, և ես հասկացա, թե ում հետ գործ ունեմ։ Սակայն հետաքննությունը բարդանում էր մի կողմնակի հանգամանքով՝ աքսորականի փախուստով և Բերիմոռների հետ ունեցած նրա կապով։ Բայց դուք այդ հանգույցն էլ լուծեցիք, չնայած ես էլ էի արդեն հանգել նույն եզրակացության սեփական զննումներիս շնորհիվ։

Երբ դուք ճահճի անձավում գտաք ինձ, հանցագործության պատկերն արդեն լիովին պարզված էր, բայց դեռ վաղաժամ էր գործը երդվայլների դատարանին հանձնել։ Նույնիսկ Սթեփլտոնի անհաջող մահափորձը սըր Հենրիի դեմ, որն ավարտվեց չարաբաստիկ աքսորականի մահով, ուղղակի հանցանշաններ չէր տալիս։ Մնում էր միակ ելքը՝ բռնել նրան հանցանքի վայրում՝ սըր Հենրիին դնելով որպես խայծ։ Բարոնետը պետք է գնար մեն֊մենակ, իբր ոչ ոքի կողմից չպաշտպանված։ Այդպես էլ արեցինք, և ծանր ցնցումի գնով, որ ապրեց մեր բարեկամը, ոչ միայն ավարտեցինք մեր հետաքննությունը, այլև Սթեփլտոնին հասցրինք կործանման։ Հաճախորդիս այդպիսի փորձության ենթարկելով, ես, իհարկե, գործը վատ վարելու համար լիովին արժանի եմ հանդիմանության, սակայն նախօրոք ո՞վ կարող էր իմանալ, թե ինչպիսի սարսափելի, ցնցող տեսարան կտեսնենք, ո՞վ կարող էր նախատեսել, որ գիշերը մառախուղ կլինի, և շունն այնտեղից ուղղակի կնետվի մեզ վրա։ Մենք թանկ գնով հասանք մեր նպատակին, բայց երկու բժիշկն էլ՝ և՛ նյարդային հիվանդությունների մասնագետը, և՛ դոկտոր Մորտիմերը, հավատացնում են, որ սըր Հենրին շուտով կապաքինվի։ Ճանապարհորդությունը մեր բարեկամին կօգնի ոչ միայն ամրապնդելու ցնցված նյարդերը, այլև բուժելու սրտի վերքերը։ Չէ՞ որ նա այնպես խաբվեց միսիս Սթեփլտոնի հարցում, որի հանդեպ այնքան անկեղծ ու խոր զգացմունք էր տածում։ Դա ամենից շատ է տանջում նրան։

Այժմ ինձ մնում է պատմել, թե այդ կինն ինչ դեր է խաղացել, այս մռայլ պատմության մեջ։ Ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը նրան լիովին ենթարկել էր իր ազդեցությանը։ Ինչո՞վ բացատրել դա։ Սիրո՞ւմ էր նրան, թե վախենում, կամ գուցե և՛ մեկը, և՛ մյուսը։ Չէ՞ որ այդ երկու զգացմունքները լիովին համատեղելի են։ Համենայն դեպս, մարդը գործում է հաստատապես։ Միսիս Սթեփլտոնը համաձայնեց հանդես գալ որպես նրա քույրը, բայց ուղղակի մեղսակից դառնալ հանցգործությանը, այնուամենայնիվ, կտրականապես հրաժարվեց, և այդտեղ ամուսինը համոզվեց, որ իր իշխանությունը նրա վրա անսահման չէ։ Կինը շատ անգամ է փորձել սպառնացող վտանգի մասին նախազգուշացնել սըր Հենրիին, բայց դա այնպես է արել, որ ամուսնուն չմատնի։ Ըստ երևույթին Սթեփլտոնը խանդոտ էր, և երբ բարոնետն սկսեց քնքուշ զգացումներ տածել իր սրտի տիկնոջ նկատմամբ, Սթեփլտոնը չդիմացավ, չնայած դա մտնում էր նրա ծրագրերի մեջ, և կատաղի բորբոքման պահին մատնեց մինչ այդ խնամքով թաքցրած իր խառնվածքի ողջ կրքոտությունը։ Բայց և այնպես, նա շարունկեց խրախուսել սըր Հենրիի սիրահետումները, հուսալով, որ նա Մերիփեթ֊հաուսի հաճախակի հյուրը կդառնա և վաղ թե ուշ կընկնի իր ճանկը։ Բայց ամենավճռական պահին կինը ըմբոստացավ։ Նա լսել էր փախած աքսորականի վախճանի մասին և իմացել էր, որ այդ գիշեր, երբ սըր Հենրին պետք է գար ճաշի, շանը փոխադրել էին բակի ցախատունը։ Դրան հաջորդեց բուռն մի տեսարան։ Միսիս Սթեփլտոնը ոճրագործ անվանեց ամուսնուն և առաջին անգամ նրանից լսեց, որ ինքը մրցակցուհի ունի։ Երբեմնի հավատարմությունը տեղի տվեց ատելությամբ։ Սթեփլտոնը հասկացավ, որ կինն իրեն կմատնի ու կապեց նրան, որպեսզի նա չկարողանա սըր Հենրիին նախազգուշացնել։ Նրա բոլոր հաշվարկները հենվում էին այն բանի վրա, որ, իմանալով բարոնետի մահվան մասին, կոմսությունում կհիշեն Բասկերվիլների տոհմի գլխին կախված անեծքի մասին, և այնժամ նա նորից կհարկադրի կնոջը հնազանդվել ու լռել։ Սթեփլտոնն այստեղ էլ սխալվեց։ Նրա ճակատագիրը որոշված էր առանց մեր իսկ մասնակցության։ Կինը, որի երկաներում իսպանական արյուն էր հոսում, չէր ների նրա դավաճանությունը։

Ահա և բոլորը, թանկագին Ուոթսն։ Իսկ եթե ձեզ ավելի հանգամանալից հաշվետվություն է պետք այս արտակարգ գործի մասին, ապա ես պետք է նայեմ իմ գրառումները։ Բայց ես, կարծեմ, ոչ մի էական բան բաց չթողի։

― Մի՞թե Սթեփլտոնը հույս ուներ, որ այդ խրտվիլակին տեսնելով՝ սըր Հենրին նույնպես վախից կմեռնի։

― Շունը միանգամայն վայրի էր, բացի դրանից, կիսաքաղց էր պահում։ Եթե սըր Հենրին տեղնուտեղը չմեռներ, ապա, համենայն դեպս, այդպիսի սարսափելի տեսարանը կարող էր կաթվածահար անել նրա ուժերը, և նա չէր կարող ոչ մի դիմադրություն ցույց տալ։

― Այո, թերևս։ Այժմ միայն մնում է մի հարց։ Եթե Սթեփլտոնն ապացուցեր Բասկերվիլ֊հոլլի նկատմամբ իր իրավունքները, ինչպե՞ս կարող էր բացատրել այն փաստը, որ, լինելով ժառանգորդ, ապրում էր ուրիշի անվան տակ և այն էլ կալվածքին այդքան մոտիկ։ Մի՞թե դա կասկած չէր հարուցի։

― Այդ հարցին հազիվ թե կարողանամ պատասխանել, դուք չափազանց շատ բան եք պահանջում ինձանից։ Իմ գործունեության ոլորտը անցյալն ու ներկան են։ Թե մարդն ինչ է պատրաստվում անել ապագայում՝ հանձն չեմ առնում լուծել։ Միսիս Սթեփլտոնի ասելով, նրա ամուսինը շատ անգամներ է մտածել այդ մասին։ Նա կարող էր երեք ելք գտնել։ Առաջին․ մեկնել Հարավային Ամերիկա, այնտեղ հաստատել իր անձը բրիտանական հյուպատոսությունում և ժառանգությունը պահանջել այնտեղից, առանց Անգլիա գալու։ Երկրորդ․ այդ ամենն անել Լոնդոնում՝ նախօրոք անճանաչելիորեն կերպարանափոխելով իրեն։ Եվ երրորդ․ իբրև ժառանգ ներկայացնել դրածո անձի, տալով նրան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ իրեն վերապահելով եկամուտների որոշակի մասը։ Ճանաչելով Սթեփլտոնին՝ կարող ենք չկասկածել, որ այս կամ այն ելքը կգտնվեր։

Իսկ այժմ, բարեկամս, մտածենք ավելի հաճելի բաների շուրջ։ Այդպիսի ծանր աշխատանքի շաբաթները մեզ ազատ երեկոյի իրավունք են տալիս։ Ես օթյակ եմ վերցրել օպերայում։ Դուք «Հուգենոտներում» լսե՞լ եք Ռեցկեին։ Այսպես, ուրեմն, բարի եղեք կես ժամվա ընթացքում պատրաստ լինել։ Այնժամ ճանապարհին կանցնենք Մարցինիի մոտ և հանգիստ կճաշենք։

<references />
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%C2%AB%D4%BB%D5%B6%D5%AA%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A2%D5%A9%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A8%C2%BB&diff=9102«Ինժեների բթամատը»2015-07-07T09:18:37Z
Հայկ Ափրիկյան: Նոր էջ «Ինժեների բթամատը
Հեղինակ՝ սըր Արթուր Կոնան Դոյլ
Անգլերենից թարգմանեց և ծանոթագրեց՝ Հայկ...»:

Ինժեների բթամատը

Հեղինակ՝ սըր [[Արթուր Կոնան Դոյլ]]

Անգլերենից թարգմանեց և ծանոթագրեց՝ Հայկ Ափրիկյանը

[[Ինժեների բթամատը|Կարդալ առցանց]]

Տես նաև՝ [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]

Երեւան

2015

Թարգմանիչ․ Հայկ Տիգրանի Ափրիկյան (անգլերենից)

Նկարիչ․ Սիդնի Փեջըթ

Տառատեսակները՝ Էդիկ Ղաբուզյանի

Սույն գրքով ընթերցողին է ներկայացվում շոտլանդացի մեծ գրող սըր Արթուր Կոնան Դոյլի ամենահռչակավոր հերոսիª հետախույզ Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեկը, որը հայերեն է հրատարկվում առաջին անգամ:

Թարգմանությունը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ է հայ ընթերցողին հնարավորություն ընձեռվում մայրենի լեզվով բնագրի թարգմանությամբ կարդալ Շերլոկ Հոլմսի մասին: Մինչ այս եղած թարգմանությունները վերաթարգմանվել են ռուսերենից, ինչի պատճառով կան որոշ խնդիրներ տառադարձության և թարգմանության վերաբերյալ:

Նվիրվում է սըր Արթուր Կոնան Դոյլի մահվան 85-րդ տարելիցին

(1930-2015)

Օգտագործվել են Սիդնի Փեջըթի 1892թ. նկարները

Տառատեսակները՝ Էդիկ Ղաբուզյանի

Տպագրվել է 2015 թվականի հուլիսի 7-ին

Թարգմանվել է 1892 թվականի լոնդոնյան հրատարակությունից

[[Category: 2015]]

[[Category: Երեւան]]

[[Կատեգորիա:Գրքեր]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80_%D4%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B6_%D4%B4%D5%B8%D5%B5%D5%AC&diff=9101Արթուր Կոնան Դոյլ2015-07-07T09:07:26Z
Հայկ Ափրիկյան: /* Գրքեր */

{{Հեղինակ

|լրիվ անուն =Արթուր Կոնան Դոյլ

|դասակարգում =

|սկզբնատառ = Դ

|Պատկեր =Conan doyle.jpg

|պատկերի_ամփոփում =

|ծնվել է = 1859

|մահացել է = 1930

|նկարագրություն =

{{DEFAULTSORT:Դոյլ, Արթուր Կոնան}}

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Դ|{{{դասակարգում}}}]]

==Գրքեր==

* [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]

**[[Չորսի նշանը]]

**[[Գործավարի արկածը]]

**[[Սապատավորը]]

**[[Բյուրեղաքարե վարսակալ]]

**[[Գլորիա Սկոտ]]

**[[Մշտական խնամառուն]]

**[[Ռեյգեթյան սկվայրներ]]

**[[Մազարինիի քարը]]

**[[Սպանություն Էբբի֊Գրեյնջում]]

**[[Երեք ուսանող]]

**[[Միայնակ հեծանվորդուհին]]

**[[Պատահար թարգմանչի հետ]]

**[[Պղնձագույն հաճարենիներ]]

**[[Շերլոկ Հոլմսը մերձիմահ]]

**[[Նրա հրաժեշտի ողջույնը]]

*[[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»]]

**[[Կարմրահերների միությունը]]

**[[Բոսկոմյան հովտի գաղտնիքը]]

**[[Սկանդալը Բոհեմիայում]]

**[[Բասկերվիլների շունը]]

*[[Կորուսյալ աշխարհ]]

*[[Ինժեների բթամատը]]
Հայկ Ափրիկյանhttps://grapaharan.org/index.php?title=%D4%BB%D5%B6%D5%AA%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A2%D5%A9%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A8&diff=9100Ինժեների բթամատը2015-07-07T09:06:05Z
Հայկ Ափրիկյան: Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ինժեների բթամատը |հեղինակ =սըր Արթուր Կոնան Դոյլ |թարգմանիչ = Հայկ Ափրիկյա...»:

{{Վերնագիր

|վերնագիր = Ինժեների բթամատը

|հեղինակ =սըր [[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Հայկ Ափրիկյան (անգլերենից)

|աղբյուր = [[«Ինժեների բթամատը»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

Մեր բարեկամության ընթացքում ընկերոջս՝ Շերլոկ Հոլմսին առաջարկված խնդիրներից ﬕայն երկուսն էի ես առաջարկել՝ ﬕստր Հեդըրլիի բթամատի և գնդապետ Վորբերթընի խելագարության վերաբերյալ: Վերջինս իսկական և սրաﬕտ հետախույզի համար հետախուզության լայն դաշտ է, բայց մյուսը այնքա՜ն յուրօրինակ էր և այնքա՜ն դրամատիկ իր մանրամասներում, որ այն արժանի է տեղ գրավելու իմ գրառուﬓերում, թեև այն թույլ չտվեց ընկերոջս օգտվել այն դիդաքթիվ<ref>Անգլերեն deductive բառից, որը խորհրդահայ թարգմանություններում տառադարձված է «դեդուկտիվ»:

Այս և մյուս բոլոր ծանոթագրությունները կատարել է թարգմանիչը:</ref> ﬔթոդից, որի շնորհիվ նա հասել է այնքան նշանակալից արդյունքների: Այդ պատմվածքի մասին, որքան ես հիշում եմ, ﬔկից ավելի անգաﬓեր գրվել է մամուլում, սակայն, ինչպես նման բոլոր դեպքերում, այն դարձավ ավելի քիչ գրավիչ, երբ հայտնվեց թերթերի սյունակներում, քան այն ժամանակ, երբ փաստերը դանդաղորեն հայտնվում են աչքերիդ առաջ և առեղծվածը պարզվում է քայլ առ քայլ և յուրաքանչյուր քայլով ավելի ես մոտենում իրականության բացահայտմանը: Այն ժամանակ այդ գործի պարագաները իմ վրա խոր ազդեցություն էին թողել և ﬕայն երկու տարի անց այդ ազդեցությունը թուլացավ:

Դեպքը տեղի ունեցավ 89 թվականի<ref>Խոսքը գնում է 1889 թվականի մասին:</ref> ամռանը, իմ ամուսնությունից քիչ անց: Ես վերադարձել էի իմ բժշկական պրակտիկային և վերջնականապես հեռացել էի Բեյքըր-սթրիթի վրայի Հոլմսի սենյակից, թեև շարունակում էի այցելել նրան և ժամանակ առ ժամանակ նույնիսկ համոզում էի հրաժարվել իր բոհեմյան սովորույթներից և հաճախակի այցելել ﬔզ: Իմ պրակտիկան կայուն կերպով աճում էր, ու քանի որ ես ապրում էի Փեդինգթըն կայարանից ոչ ﬔծ հեռավորության վրա, իմ հիվանդներից ﬕ քանիսը աշխատում էին կայարանում: Նրանցից ﬔկը, ում ես բուժել էի ծանր հիվանդությունից, առանց հոգնելու գովազդում էր իմ կարողությունները և փորձում էր ինձ մոտ ուղարկել յուրաքանչյուր հիվանդի, ում վրա որևէ ազդեցություն ուներ:

Մի առավոտ, ժամը 7-ից փոքր ինչ առաջ, ինձ արթնացրեց ﬔր սպասուհու դռան թակոցը, ով եկել էր տեղեկացնելու, որ Փեդինգթընից եկած երկու հոգի ինձ են սպասում իմ ընդունարանում: Ես շտապ հագնվեցի, փորձով իմանալով, որ երկաթուղու մոտ տեղի ունեցած դեպքերը հազվադեպ են լինում մանր դեպքեր, և շտապեցի ներքև: Երբ իջա, իմ հին «դաշնակից-հիվանդը» դուրս եկավ սենյակից և իր հետևից ամուր փակեց դուռը:

— Նա այստեղ է, — շշնջաց նա՝ բթամատով ցույց տալով ուսերից վերև, — աﬔն ինչ լավ է:

— Ո՞վ է նա, — հարցրեցի ես, քանի որ նրա շարժուձևից կարելի էր կարծել, թե նա իմ սենյակում է փակել ինչ-որ տարօրինակ արարածի:

— Նա ﬕ նոր հիվանդ է, — շշնջաց նա: — Ես մտածեցի ինքս բերել նրան այստեղ, որպեսզի նա չկարողանա ծլկել: Նա այնտեղ է, աﬔն ինչ կարգին է: Ես հիմա պետք է գնամ, բժի՛շկ. ես Ձեզ նման ունեմ իմ սեփական պարտականությունները: — Եվ նա՝ իմ հավատարիմ երկրպագուն, գնաց՝ չթողնելով ինձ շնորհակալություն հայտնել:

Ես մտա իմ աշխատասենյակ և տեսա սեղանի մոտ նստած ﬕ ջենթլﬔնի: Նա հագել էր գույնզգույն պաստառից ﬕ կոստյում և փափուկ կերպասյա գլխարկ, որը դրել էր իմ գրքերի վրա։ Նրա ձեռքերից ﬔկը փաթաթված էր արյունոտ թաշկինակով։ Նա երիտասարդ էր՝ 25 տարեկանից ոչ ավել, ուժեղ ու առնական դեմքով, բայց չափազանց սփրթնած էր և ինձ վրա թողնում էր ինչ-որ հուզմունքից տանջվող մարդու տպավորություն, որն իր բոլոր ուժերով փորձում էր ղեկավարել իրեն։

— Բժիշկ, ներողություն Ձեզ այսքան շուտ արթնացնելու համար, — ասաց նա, — սակայն գիշերվա ընթացքում ինձ հետ լուրջ պատահար տեղի ունեցավ։ Ես այստեղ եկա առավոտյան գնացքով և երբ Փեդինգթընում սկսեցի հետաքրքրվել, թե որտեղ կարող եմ բժիշկ գտնել, ﬕ բարի մարդ ինձ ուղեկցեց այստեղ։ Ես Ձեր սպասուհուն տվեցի իմ այցեքարտը, բայց, ինչպես տեսնում եմ, նա այն թողել է սեղանին։

Ես վերցրի այն և աչքի անցկացրի։ «Միստր Վիքթըր Հեդըրլի, հիդրոտեխնիկ, Վիկտորիա-սթրիթ 16ա (3-րդ հարկ)»։ Այդպես էին իմ առավոտյան այցելուի անունը, մասնագիտությունն ու հասցեն։

— Ցավում եմ, որ ստիպեցի Ձեզ սպասել, — ասացի ես՝ նստելով գրասեղանիս բազկաթոռին։ — Դուք առույգ եք գիշերային ուղևորությունից, որը, հասկանում եմ, ձանձրալի զբաղմունք է։

— Օ՜, իմ գիշերը չի կարող ձանձրալի կոչվել, — ասաց նա և ծիծաղեց։ Նա հետ հենվեց աթոռին և սկսեց ցնցվել սրտագին ու բարձր ծիծաղից։ Իմ բժշկական բնազդին այդ ծիծաղը դուր չեկավ։

— Դադարեցրե՛ք, — ճչացի ես, — հավաքե՛ք Ձեզ, — և ջրամանից ﬕ քիչ ջուր լցրեցի նրա համար։

Սակայն դա չօգնեց։ Նա գտնվում էր այն հիստերիկ նոպաների ﬔջ, որոնք որևէ ճգնաժամ հաղթահարելուց հետո լինում են ուժեղ բնավորությամբ մարդկանց մոտ։ Շուտով նա խաղաղվեց և դարձավ ուժասպառ ու գունատ։

— Ես ինձ ապուշի պես եմ պահում, — հևաց նա։

— Բնավ։ Խﬔ՛ք սա։ — Ես ջրի ﬔջ ﬕ քիչ բրենդի<ref>Կոնյակի տեսակ:</ref> լցրեցի, և նրա սփրթնած այտերի գույնը հետ եկավ։

— Շնորհակալությո՛ւն, — ասաց նա։ — Իսկ հիմա, բժի՛շկ, բարի եղեք հոգ տանել բթամատիս մասին, կամ, ավելի ճիշտ, այն տեղի, որտեղ ﬕ ժամանակ գտնվում էր այն։

Նա արձակեց թաշկինակը և մոտեցրեց ձեռքը։ Նույնիսկ իմ սովոր նյարդերը սարսռեցին նայելիս։ Այնտեղ ցցված էին չորս մատ և ﬕ սարսափելի կարﬕր մակերես՝ բթամատի նախկին տեղում։ Մատը պոկվել կամ կտրվել էր անﬕջապես արմատից։

— Տե՛ր Աստված, — գոռացի ես, — սարսափելի վերք է։ Դուք զգալի չափով արյուն եք կորցրել։

— Այո, ճիշտ եք։ Կարծում եմ, որ հարվածից հետո ես երկար ժամանակով ուշաթափվել եմ։ Երբ ես ուշքի եկա, արյունը դեռ հոսում էր, և ես իմ թաշկինակով ամուր կապեցի դաստակս:

— Հիանալի՜ է։ Դուք պիտի վիրաբույժ դառնայիք։

— Ոչ, ուղղակի դա կապ ունի հիդրավլիկայի հետ, ինչից ես հասկանում եմ։

— Սա կատարվել է շատ ծանր և սուր գործիքով, — զննելով վերքն՝ ասացի ես։

— Մսագործի դանակի նման, — ասաց նա։

— Պատահական նմանությամբ, ենթադրում եմ։

— Ոչ ﬕ դեպքում։

— Միգուցե արյունահեղ կռվի՞ց է։

— Այո, շատ արյունահեղ։

— Դուք ինձ վախեցնում եք։

Ես մաքրեցի վերքը, լվացի, դարմանեցի և վերջում կապեցի բամբակով և ֆուկորցինոտ<ref>Fucorcinum, հատուկ դեղամիջոց:</ref> վիրակապերով։ Նա առանց ցավից ընկրկելու հենվեց, թեև ժամանակ առ ժամանակ կծում էր շուրթերը։

— Հիմա՞ ինչպես է, — վերջացնելուն պես հարցրի ես։

— Ընտի՛ր է։ Ձեր բրենդիի և վիրակապի արանքում ես ինձ նոր մարդ եմ զգում։ Ես շատ թույլ էի, իմ գլխով շատ բան անցավ։

— Թերևս Ձեզ համար ավելի լավ կլինի չխոսել պատահածի մասին։ Դա անկասկած կազդի Ձեր նյարդերի վրա։

— Օ՜, ոչ, արդեն ոչ։ Միևնույն է, ես պիտի պատﬔմ ոստիկանությանը, բայց, ﬔր ﬔջ ասած, եթե չլիներ այս համոզիչ փաստարկը՝ իմ վերքը, ես կզարմանայի, եթե նրանք հավատային իմ վկայությանը, քանի որ սա շատ արտասովոր դեպք է և ես չեմ կարող ապացուցել դա։ Եթե նույնիսկ նրանք հավատան ինձ, ապա այն ուղեցույց-թելը, որ կարող եմ ես տալ իրենց, այնքան անորոշ է, որ հազիվ թե դրանց շնորհիվ արդարությունը գործի։

— Հը՛մ, — բացականչեցի ես, — եթե դա այնպիսի հանելուկ է, որը Դուք կասկածում եք, որ կլուծվի, ապա ես պիտի խորհուրդ տամ Ձեզ՝ նախքան ոստիկանություն դիﬔլը դիﬔլ ընկերոջս՝ ﬕստր Շերլոկ Հոլմսին։

— Օ՜, ես լսել եմ այդ մարդու մասին, — պատասխանեց իմ այցելուն, —

և ես շատ ուրախ կլինեմ, եթե նա համաձայնի քննել գործը, թեև ես ստիպված կլինեմ դիﬔլ ոստիկանությանը։ Կարո՞ղ եք ներկայացնել ինձ նրան։

— Ես ավելի լավ բան կանեմ, ինքս Ձեզ կտանեմ նրա մոտ։

— Շատ զգացված կլինեմ։

— Մենք տաքսի կկանչենք և ﬕասին կգնանք։ Հենց նախաճաշին էլ կհասնենք։ Ձեզ դժվար չէ՞ հենց հիմա գնալ։

— Ոչ, ես չեմ հանգստանա ﬕնչև չպատﬔմ իմ պատմությունը։

— Այդ դեպքում ծառաս հիմա տաքսի կկանչի, իսկ ես ﬔկ րոպեից պատրաստ կլինեմ։ — Ես նետեցի ինձ վերև, տեղեկացրի կնոջս և արդեն հինգ րոպեից իմ նոր ծանոթի հետ կառքով գնում էի Բեյքըր-սթրիթ։

Ինչպես և սպասում էի, Շերլոկ Հոլմսը խալաթով նստած հյուրասենյակում կարդում էր «Թայմզ»-ի «փնտրվում է»-ների սյունակն ու ծխում իր այն ծխամորճը, որը նա ծխում էր նախքան նախաճաշը և որը լցված էր անկյունում դրված քարետախտակի վրա չորացվող տարբեր ծխախոտերի ﬓացորդներով։ Նա հյուրընկալեց ﬔզ իր հանդարտ ուրախ ձևով, ﬔզ համար պատվիրեց երշիկով ձվածեղ և ﬔնք նախաճաշեցինք։ Երբ վերջացրինք, նա նստեցրեց ﬔր նոր ծանոթին բազմոցի վրա, գլխի ներքևը բարձ դրեց և նրա մոտ դրեց ﬕ բաժակ ջրով բրենդի։

— Հեշտ է նկատել, որ Ձեր գլխով քիչ բան չի անցել, ﬕստր Հեդըրլի, —ասաց նա։ — Խնդրում եմ, պառկեք այնտեղ և զգացեք Ձեզ ինչպես Ձեր տանը։ Պատﬔք որքան կարող եք, բայց երբ կհոգնեք, դադարեցրեք և վերականգնեք Ձեր ուժերն այս փոքր բաժակով։

— Շնորհակալություն, — ասաց իմ հիվանդը։ — Բայց բժիշկի կողﬕց ձեռքս վիրակապելուց ու նախաճաշելուց հետո ես ինձ այլ մարդ եմ զգում։ Ես կաշխատեմ հնարավորինս քիչ խլել Ձեր թանկարժեք ժամանակը, այդ պատճառով էլ հենց հիմա կսկսեմ պատﬔլ իմ գլխով անցածի մասին։

Հոլմսը նստեց իր ﬔծ բազկաթոռին՝ աչքերի հոգնած ու ծանրակոպ արտահայտությամբ, որը ծածկում էր իր սրաﬕտ ու անհամբեր բնավորությունը: Ես նստած էի նրա առջև և ﬔնք լուռ լսում էինք ﬔր այցելուի պատմած տարօրինակ պատմությունը:

— Պետք է ասեմ, — ասաց նա, — որ ես որբ եմ ու ամուրի և ﬔնակ ապրում եմ լոնդոնյան իմ բնակարանում: Ես մասնագիտությամբ հիդրոտեխնիկ եմ և գրինվիչյան<ref>Գրինվիչ քաղաքում գործող:</ref> հայտնի «Վեննըր և Մեթիսըն» ընկերությունում 7 տարվա աշխատանքային փորձ ունեմ: Երկու տարի առաջ՝ հորս մահից հետո, ժառանգելով բավական կլոր գումար, ես որոշեցի սկսել բիզնես և Վիկտորիա-սթրիթում վարձեցի սենյակներ:

Կարծում եմ, որ բիզնես սկսելիս ﬕշտ բարդ է լինում: Մասնավորապես այդպես եղավ ինձ հետ: Այս երկու տարում ես կատարել եմ ընդաﬔնը 3 կոնսուլտացիա և ﬕ փոքր գործ, որը այն աﬔնն է, ինչ ինձ տվեց իմ մասնագիտությունը: Իմ ամբողջ եկամուտը 27 ֆունտ 10 շիլինգ է: Աﬔն օր, առավոտյան ժամը 9-ից ﬕնչև ցերեկվա 4-ը, ես սպասում էի իմ փոքր տաղավարում, ﬕնչև ծանր սրտով հասկացա, որ ես երբեք իսկական աշխատանք չեմ ունենա:

Աﬔն դեպքում, երեկ, երբ ես արդեն մտադիր էի տուն գնալ, ներս մտավ իմ աշկերտը<ref>Արհեստավորի աշակերտ:</ref> և տեղեկացրեց, որ ﬕ ջենթլﬔն ուզում է տեսնել ինձ գործի հետ կապված: Նա տվեց նաև այդ ջենթլﬔնի այցեքարտը, որի վրա գրված էր «Գնդապետ Լիսենդըր Սթարք»: Նրանից հետո սենյակ մտավ հենց ինքը՝ գնդապետը՝ ﬕջինից ﬔծ չափերով, բայց չափազանց նիհար մարդ: Ես երբեք չեմ տեսել այդքան նիհար մարդ: Այտերի մոտ նրա մաշկը կպել էր այտոսկրերին և թվում էր, որ նրա դեմքը կազմված է քթից և ծնոտից: Բայց և այնպես, դա ոչ թե հիվանդության արդյունք էր, այլ նրա բնական կազմվածքը, քանի որ նա ուներ պայծառ հայացք, աշխույժ քայլվածք և իրեն լավ էր զգում: Նա հագնված էր հասարակ, բայց կոկիկ, իսկ տարիքը ես որոշեցի 40-ին մոտ:

— Միստր Հե՞դըրլի, — ասաց նա գերմանական ակցենտով: — Ձեզ ինձ խորհուրդ են տվել որպես ոչ ﬕայն սեփական մասնագիտության ﬔջ հմուտ մարդու, այլև որպես խոհեմ և գաղտնապահ անձնավորության:

Ես խոնարհվեցի՝ զգալով ինձ նույնքան շողոքորթված, որքան ցանկացած երիտասարդ, ում դիﬔլ են նման ձևով.

— Կարո՞ղ եմ իմանալ, թե ով է տվել ինձ այդքան լավ նկարագիր:

— Թերևս լավ կլինի, որ Դուք այդ մասին այժմ չիմանաք: Նույն աղբյուրից ես իմացել եմ նաև, որ Դուք որբ եք ու ամուրի և ﬕայնակ բնակվում եք Լոնդոնում:

— Միանգամայն ճիշտ եք, — պատասխանեցի ես, — բայց ներեցեք ինձ, ես չեմ տեսնում, թե այս աﬔնն ինչ կապ ունի իմ մասնագիտության հետ: Չէ՞ որ Դուք ինձ հետ ուզում էիք խոսել գործի մասին:

— Այո, ﬕանգամայն ճիշտ եք: Հիմա Դուք կտեսնեք, որ այն, ինչ կասեմ, անﬕջականորեն կապված է գործի հետ: Ես Ձեզ մասնագիտական հանձնարարություն ունեմ, բայց Դուք պետք է լինեք բացարձակապես գաղտնապահ և պահեք այդ ﬔծ գաղտնիքը, ինչն, իհարկե, ﬔնք ավելի շատ կարող ենք վստահել ﬕայնակ մարդու, քան թե ընտանիք ունեցողի:

— Եթե ես խոստանում եմ գաղտնապահ լինել — ասացի ես, — ապա Դուք կարող եք լիովին վստահ լինել ինձ վրա:

Երբ ես պատասխանեցի, նա սևեռուն հայացքով նայեց ինձ վրա, և ինձ թվաց, որ ես երբեք այդքան կասկածելի և հարցաքննող հայացք չեմ տեսել:

— Այսպիսով, Դուք խոստանո՞ւմ եք, — վերջապես հարցրեց նա:

— Այո, խոստանում եմ:

— Խոստանո՞ւմ եք գործից առաջ, ընթացքում և հետո պահպանել քար լռություն, ոչ ոքի չհայտնել պատահածը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր ձևով:

— Ես արդեն խոսք եմ տվել:

— Շատ լավ: — Նա հանկարծակիորեն ցատկեց, կայծակի պես թռավ և փակեց դուռը: Միջանցքում ոչ ոք չկար:

— Աﬔն ինչ կարգին է, — վերադառնալով ասաց նա: — Ես գիտեմ, որ աշկերտները երբեﬓ խառնվում են իրենց վարպետի գործերին: Այժմ ﬔնք կարող ենք ապահով խոսել: — Նա մոտեցրեց իր աթոռն ինձ և հառեց ինձ իր նույն հարցաքննող և մտածկոտ հայացքը:

Այդ նիհար մարդու հանդեպ ինձ մոտ ծագեց զզվանքի և վախի նման ինչ-որ զգացմունք: Նույնիսկ հաճախորդ կորցնելու երկյուղը չէր կարող ստիպել ինձ թաքցնել իմ անհամբերությունը.

— Սըր, խնդրում եմ Ձեզ թողնել դա, — ասացի ես, — իմ ժամանակը թանկ է: — Աստված թող ների ինձ այս նախադասությունը, բայց բառերն իրենք դուրս եկան իմ շուրթերից:

— Մեկ գիշեր աշխատելու համար 50 գինեան բավարա՞ր է, — հարցրեց նա:

— Միանգամայն:

— Ես ասացի «ﬔկ գիշեր», բայց ավելի ճիշտ կլիներ ասել «ﬔկ ժամ»: Ես ուղղակի ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը շարքից դուրս եկած ջրաբաշխական մամլիչի վերաբերյալ: Եթե Դուք ﬔզ հուշեք, թե ի՞նչն է փչացել, ﬔնք ինքներս կվերանորոգենք այն: Ի՞նչ կասեք:

— Աշխատանքը կարծես թե հեշտ է, իսկ վճարը՝ շատ:

— Ճիշտ եք: Կուզեինք, որ Դուք գայիք այս գիշեր վերջին գնացքով:

— Ո՞ւր:

— Բերքշիր, Էյֆըրդ: Այն Օքսֆըրդշիրի սահմանի մոտ փոքրիկ վայր է, Ռեդինգից 7 մղոն հեռու: Փեդինգթընից այնտեղ է գնում գնացք, որով մոտավորապես 23:15-ին տեղ կհասնեք:

— Շատ լավ:

— Ես կառքով կգամ Ձեզ դիմավորելու:

— Այսինքն ձիերո՞վ ենք գնալու:

— Այո, ﬔր փոքրիկ վայրը գյուղական հանդարտ վայր է: Այն Էյֆըրդի կայարանից 7 մղոն հեռավորության վրա է:

— Այդ դեպքում դժվար թե կեսգիշերից առաջ կարողանանք հասնել: Ենթադրում եմ, որ վերադարձի գնացք չի լինի: Հավանաբար գիշերը կﬓամ Ձեզ մոտ:

— Այո, ﬔզ համար խնդիր չէ անկողին տրամադրելը:

— Բայց դա շատ անհարմար է: Իսկ ես չե՞մ կարող գալ ավելի հարմար ժաﬕ:

— Մենք կարծում ենք, որ որքան ուշ ժաﬕ գաք, այնքան ավելի լավ կլինի: Հենց անհարմարություն պատճառելու համար է, որ ﬔնք Ձեզ՝ երիտասարդ և անծանոթ մարդու, վճարում ենք այնպիսի գումար, որով Ձեր մասնագիտության աﬔնահմուտներն էլ կբավարարվեին: Իհարկե, եթե ուզում եք ձեռք քաշել, ապա դրա համար բավարար ժամանակ ունեք:

Ես մտածեցի, թե ինձ որքան պետք կգար այդ 50 գինեան.

— Ոչ, ոչ, — ասացի ես, — շատ ուրախ կլինեմ ծառայել Ձեզ: Միայն թե, կուզեի ավելի պարզ հասկանալ, թե ի՞նչ պետք է անեմ:

— Միանգամայն իրավացի եք: Շատ բնական է, որ գաղտնապահ լինելու պահանջը Ձեր ﬔջ հետաքրքրություն առաջացրեց: Ես չեմ ուզում ստիպել Ձեզ անել որևէ բան, որի մասին պատկերացում չունեք: Հույս ունեմ, որ ﬔզ ոչ ոք ականջ չի դնում:

— Բոլորովին:

— Այդ դեպքում գործն այսպիսին է. Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ մահուդ լմող կավը թանկարժեք արտադրանք է և ամբողջ Անգլիայում ընդաﬔնը ﬔկ-երկու տեղում կա:

— Այո, լսել եմ այդ մասին:

— Որոշ ժամանակ առաջ ես գնել եմ Ռեդինգից 10 մղոն հեռու ﬕ շատ փոքր հողակտոր: Ես բավական երջանիկ դարձա, երբ բացահայտեցի, որ դրա ﬕ մասում կա մահուդ լմող կավի պահեստ: Զննելով այն, ես իմացա, որ դա, այնուաﬔնայնիվ, հաﬔմատաբար փոքր պահեստ է և ձախ ու աջ կողﬔրում իրար է ﬕացնում հարևաններիս հողերում գտնվող երկու ավելի ﬔծ պահեստներ: Այդ բարի մարդիկ բացարձակապես անտեղյակ են, որ իրենց հողերում կա ոսկու հանքի չափ թանկարժեք պահեստ: Բնականաբար, նախքան այդ մասին իմանալը նրանց հողերը գնելն իմ շահերից էր բխում, բայց ցավոք սրտի ես այդքան գումար չունեի: Ես գաղտնի ընկերներիցս ﬕ որոշ գումար վերցրի, և նրանք առաջարկեցին գաղտնի շահագործել ﬔր փոքրիկ պահեստը և այդ ճանապարհով կուտակելով գումար՝ գնել հարևան հողամասերը: Այժմ ﬔնք որոշ ժամանակով այդ ենք անում, ինչի համար էլ գնել ենք ջրաբաշխական մամլիչը: Այս մամլիչն, ինչպես արդեն ասել եմ, շարքից դուրս է եկել, և ﬔնք ցանկանում ենք լսել Ձեր կարծիքը դրա մասին: Մենք նախանձա-խնդրորեն պահում ենք ﬔր գաղտնիքը, և եթե հայտնի դառնա, որ ﬔնք հիդրոտեխնիկ ենք հրավիրել ﬔր փոքր տուն, ապա կարճ ժամանակ անց հարցուփորձ կսկսվի, փաստերը հայտնի կդառնան բոլորին, և այդ դեպքում՝ ցտեսությո՜ւն հողամասեր, ցտեսությո՜ւն ﬔր ծրագրեր: Ահա թե ինչու ես Ձեզնից խոսք վերցրի, որ Դուք ոչ ﬕ մարդու չեք պատﬕ, թե երեկոյան գնում եք Էյֆըրդ: Հույս ունեմ, որ աﬔն ինչ պարզ է:

— Ես պարզ հասկացա, — ասացի ես: — ﬕակ բանը, որ ինձ համար այդքան էլ պարզ չէ, այն է, թե մահուդ լմող կավ պեղելու հետ ինչ կապ ունի ջրաբաշխական մամլիչը: Որքան ես գիտեմ, այդ կավը հանում են այնպես, ինչպես շաքարը:

— Ա՜, — անհոգ ասաց նա, — ﬔնք ունենք ﬔր սեփական ﬕջոցները: ﬔնք վերածում ենք կավը աղյուսների, որպեսզի այդպես հանենք՝ առանց ուրիշներին ցույց տալու: Բայց դա զուտ ﬕ մասն է: Ես Ձեզ ամբողջությամբ վստահում եմ, ﬕ՛ստր Հեդըրլի, և Դուք դա տեսնում եք: — Նա խոսելով կանգնեց. — 11:15-ին ես Ձեզ կդիմավորեմ Էյֆըրդում:

— Ես անպայման կգամ:

— Եվ ոչ ոքի ոչ ﬕ խոսք: — Նա վերջին անգամ հառեց ինձ իր երկար, հարցաքննող հայացքը և, սեղﬔլով ձեռքս իր սառը և խոնավ ձեռքով, արագորեն դուրս եկավ սենյակից:

Սառնարյուն մտածելով այդ աﬔնի մասին՝ ես, ինչպես երկուսդ էլ կարող եք մտածել, շատ էի զարմացել ինձ վստահված այս տարօրինակ հանձնարարությունից: Մի կողﬕց՝ ես, իհարկե, գոհ էի, քանի որ ստանալու էի իմ առաջարկածից առնվազն 10 անգամ ավելի շատ գումար և հնարավոր էր, որ դրանից հետո կրկին ստանայի: Մյուս կողﬕց՝ հաճախորդիս դեմքն ու շարժուձևը ինձ վրա անախորժ տպավորություն էին թողել, և ես չէի կարող մտածել, որ մահուդ լմող կավի վերաբերյալ իր բացատրությունը բավական էր պարզաբանելու համար իմ գալը կեսգիշերին, ինչպեսև չէի կարող հասկանալ, թե ինչու է նա անհանգստանում, որ ես կպատﬔմ ուրիշներին իմ հանձնարարության մասին: Այնուաﬔնայնիվ, ես թողեցի բոլոր վախերս, կերա սննդարար ընթրիք, գնացի Փեդինգթըն և, ենթարկվելով լուռ ﬓալու հրահանգին, ճամփա ընկա:

Ռեդինգում ես փոխեցի գնացքս: Աﬔն դեպքում ժամանակին հասա Էյֆըրդ գնացող վերջին գնացքին և 23:00-ից քիչ հետո հասա ﬕ փոքրիկ կայարանի: Ես ﬕակ ուղևորն էի, ով այդ կայարանում դուրս եկավ, իսկ կայարանում, բացի լապտերը ձեռքում քնած պահակից, ոչ ոք չկար: Այնուաﬔնայնիվ, երբ ես անցա կայարանի դարպասները, դիմացի մայթում ստվերի տակ տեսա ինձ սպասող առավոտվա ծանոթիս: Նա անխոսք սեղﬔց թևս և շտապեցրեց դեպի բաց դռներով ﬕ կառք: Նա փակեց պատուհանները, թակեց կառապանի խցիկը, և ﬔնք նրա ձիու ողջ արագությամբ սլացանք առաջ:

— Մե՞կ ձի էր, — ﬕջամտեց Հոլմսը:

— Այո, ﬕայն ﬔկն էր:

— Դուք նկատեցի՞ք, թե ինչ գույնի էր:

— Այո, կառքին մոտենալիս ես լապտերների լույսով տեսա գույնը: Այն շագանակագույն էր:

— Թա՞րմ էր երևում, թե՞ հոգնած:

— Օ՜, այն շատ թարմ և առույգ էր:

— Շնորհակալություն: Ներողություն, որ ընդհատեցի Ձեզ: Խնդրում եմ շարունակել Ձեր հետաքրքրագույն պատմությունը:

— Ապա ﬔնք առնվազն ﬔկ ժամ գնացինք: Գնդապետ Լիսենդըր Սթարքն ասել էր, որ ճամփան ընդաﬔնը 7 մղոն էր, բայց ելնելով ﬔր արագությունից և ժամանակի տևողությունից՝ կարծում եմ, որ այն մոտ 12 մղոն էր: Այդ ամբողջ ժամանակը նա իմ կողքն էր նստած, և ﬕ քանի հայացք գցելով նրան՝ ես զգուշությամբ նկատեցի, որ նա ﬔծագույն ուշադրությամբ նայում է ինձ: Քանի որ ﬔնք այս ու այն կողմ էինք թափահարվում, կարծում եմ, որ աշխարհի այդ մասում գյուղական ճանապարհները լավը չէին: Ես փորձում էի պատուհանից նայել, թե որտեղ ենք ﬔնք գտնվում, բայց լապտերների լույսերից բացի ոչինչ չէի տարբերում, քանի որ պատուհանները պատրաստված էին փայլփլուն ապակուց:<ref>Այդ տեսակի ապակու միջով ամեն ինչ աղոտ է երևում:</ref> Այդ ժամանակ ես փորձեցի զրույց բացել, բայց գնդապետը տալիս էր ﬕավանկ պատասխաններ, և խոսակցությունը շուտով մարեց: Վերջապես ճանապարհի խորդուբորդությունները, այնուաﬔնայնիվ, վերածվեցին հարթ խճուղու, և կառքը կանգ առավ: Գնդապետ Լիսենդըր Սթարքը դուրս ցատկեց, ես հետևեցի նրան, և նա ինձ արագ ներս մտցրեց ﬔր առաջ բացված գավիթը: Դուրս գալով կառքից՝ ﬔնք անﬕջապես սրահ մտանք, այնպես որ չկարողացա հայացք գցել տան վրա: Տան շեﬓ անցնելուց անﬕջապես հետո, դուռը ծանրորեն փակվեց ﬔր հետևից, և ես լսեցի հեռացող կառքի անիﬖերի թույլ կտկտոցը:

Տան ներսում մահացու լռություն էր, իսկ գնդապետը քթի տակ մրթմրթում էր և խարխափելով լուցկի փնտրում: Հանկարծ ﬕջանցքի մյուս ծայրում ﬕ դուռ բացվեց, և լույսի ﬕ երկար շող ընկավ ﬔր ուղղությամբ: Այն գնալով լայնացավ, ապա հայտնվեց լապտերը գլխավերևում պահած ﬕ կին, ով վիզն առաջ բերած՝ ﬔզ էր դիտում: Ես կարողացա նկատել, որ նա գեղեցիկ է, իսկ մուգ զգեստի վրա ընկած լույսի փայլուն շողից հասկացա, որ այն գործված էր թանկարժեց հումքից: Նա հարցական եղանակով ﬕ քանի բառ մրﬓջաց օտար լեզվով, և երբ ընկերակիցս կոպտորեն պատասխանեց ﬕ քանի ﬕավանկ բառերով, նա այնպես ցնցվեց, որ քիչ էր ﬓում լապտերն ընկներ ձեռքից: Գնդապետ Սթարքը մոտեցավ նրան, ականջին ինչ-որ բան շշնջաց, ապա հետ հրեց նրան այն դռնով, որտեղից եկել էր և լապտերը ձեռքին քայլեց ինձ մոտ:

— Բարի եղեք ﬕ քանի րոպե սպասել այս սենյակում, — բացելով ﬔկ այլ դուռ՝ ասաց նա: Այդ դուռը բացվեց փոքրիկ, խաղաղ, հասարակ կահավորված ﬕ սենյակի ﬔջ, որի կենտրոնում գերմաներեն գրքերով կլոր սեղան էր դրված: Գնդապետ Սթարքը ցած դրեց լապտերը երգեհոնիկի վրա՝ դռան մոտ: — Ես Ձեզ երկար չեմ սպասեցնի, — ասաց նա և անհետացավ մթության ﬔջ:

— Ես նայեցի սեղանի վրայի գրքերը ու թեպետ գերմաներեն չեմ հասկանում, կարողացա տեսնել, որ դրանցից երկուսը գիտական աշխատություններ էին, իսկ մյուսները՝ պոեզիայի հատորներ: Ապա ես մոտեցա լուսամուտին՝ հուսալով տեսնել, թե որտեղ եմ գտնվում, բայց այն փակված էր ծանր կաղնե փեղկերով: Դա զարմանալիորեն լուռ տուն էր: Ամբողջ ﬕջանցքը թաղված էր լռության ﬔջ, ﬕայն ինչ-որ տեղ բարձրաձայն տկտկում էր ﬕ հին ժամացույց: Ինձ պատեց անհանգստության անորոշ զգացումը: Ովքե՞ր էին այս գերմանացիները և ինչո՞վ են զբաղված այս հեռավոր ու ﬔնակյաց տանը: Եվ որտե՞ղ է գտնվում այս տունը: Ես ﬕայն այն գիտեի, որ գտնվում էի Էյֆըրդից մոտ 10 մղոն հեռավորության վրա, իսկ թե ո՞ր կողմում է հյուսիսը, հարավը, արևելքը կամ արևմուտքը, ես պատկերացում չունեի: Այնուաﬔնայնիվ, Ռեդինգը, և հավանաբար նաև մյուս ﬔծ քաղաքները, գտնվում էին մոտակայքում, այնպես որ այդ վայրն այնքան էլ ﬔկուսացած չէր, թեև բացարձակ լռությունից հասկանալի էր, որ ﬔնք գյուղում էինք: Ես սկսեցի հետ ու առաջ քայլել սենյակում՝ արիությունս չկորցնելու համար քթիս տակ ﬕ ﬔղեդի շշնջալով և զգալով, որ հենց այնպես չեմ ստանալու իմ 50 գինեան:

Հանկարծ սենյակիս դուռը դանդաղ և անձայն բացվեց: Մութ շեմքին կանգնած էր ﬕ կին, իսկ իմ լապտերի դեղին լույսն ընկնում էր նրա ջերմ և գեղեցիկ դեմքի վրա: Ես իսկույն հասկացա, որ նա ինչ-որ բանից վախենում է, և նրա վախը փոխանցվեց ինձ: Նա իր ցնցվող մատը մոտեցրեց շրթունքներին՝ զգուշացնելով ինձ լուռ ﬓալ և, վախեցած ձիու պես հետ-հետ նայելով, կոտրած անգլերենով ﬕ քանի բառ ասաց.

— Ես կգնամ, — դժվարորեն փորձելով հանգիստ երևալ՝ ասաց նա, — ես կգնամ: Ես այստեղ չեմ կարող ﬓալ: Եվ Դուք նույնպես այստեղ անելիք չունեք:

— Բայց, մադամ, — ասացի ես, — ես դեռ չեմ արել այն, ինչի համար եկել եմ: Ես չեմ կարող հեռանալ, քանի դեռ չեմ նայել մամլիչը:

— Ձեր սպասելն իմաստ չունի, — շարունակեց նա: — Դուք կարող եք անցնել դռնով, այնտեղ ոչ ոք չկա: — Ապա նա, տեսնելով որ ես ժպտում եմ և թափահարում եմ գլուխս, նա թողեց իր զսպվածությունն ու սեղﬔլով ձեռքերը՝ մոտեցավ ինձ: — Ի սե՜ր Աստծո, — շշնջաց նա, — հեռացե՛ք այստեղից, քանի դեռ ուշ չէ:

Սակայն ես իմ բնույթով շատ համառ եմ և խոչընդոտների հանդիպելիս է՛լ ավելի եմ պատրաստակամ դառնում: Ես մտածեցի իմ 50 գինեայի, ձանձրալի ճանապարհորդության և անախորժ գիշերվա մասին: Մի՞թե այդ աﬔնը հենց այնպես կորչելու է: Ինչո՞ւ ես պիտի ծլկեմ առանց հանձնարարությունս կատարելու և վճարս ստանալու: ﬕգուցե այս կինը խելագար է: Թեև նրա պահվածքը, խոստովանում եմ, ինձ շատ էր ցնցել, այնուաﬔնայնիվ ես անզիջում կերպով ﬕայն թափահարեցի գլուխս և հայտնեցի, որ նպատակ ունեմ ﬓալ այստեղ: Նա ուզում էր նորից սկսել իր աղաչանքները, երբ վերևում ինչ-որ դուռ փակվեց, և աստիճանների վրա ﬕ քանի ոտնաձայներ լսվեցին: ﬕ ակնթարթ նա լռեց, ապա, հուսահատորեն բարձրացնելով ձեռքերը, անհետացավ այնպես հանկարծակի և անձայն, ինչպես որ հայտնվել էր:

Եկվորը գնդապետ Լիսենդըր Սթարքն էր կրկնակի ծնոտի ծալքերից աճող գորշ մորուքով ﬕ կարճահասակ և գեր տղամարդու հետ, ով ներկայացավ ﬕստր Ֆըրգյուսըն անվան տակ:

— Սա իմ քարտուղարն ու տեսուչն է, — ասաց գնդապետը: — Ի ﬕջի այլոց, ինձ թվում էր, թե դուրս գալուց փակել եմ դուռը: Վախենում եմ, որ քաﬕն Ձեզ վրա էր փչում:

— Ընդհակառակը, — ասացի ես, — ես ինքս բացեցի դուռը, քանի որ սենյակում տոթ էր:

Նա ինձ վրա նայեց իր կասկածոտ հայացքով.

— Ավելի լավ կլինի անցնեք գործին, — ասաց նա: — ﬕստր Ֆըրգյուսընն ու ես Ձեզ կտանենք վերև՝ մամլիչը ցույց տալու:

— Կարծում եմ, լավ կլինի գլխարկս վերցնեմ:

— Ինչի՞ համար, մամլիչը տանն է գտնվում:

— Ի՞նչ, Դուք մահուդ լմող կավը տնի՞ց եք պեղում:

— Ոչ, ոչ: Այստեղ ﬔնք այն ﬕայն մամլում ենք: Բայց դա ի՞նչ կապ ունի: Մենք ﬕայն ուզում ենք, որ Դուք զննեք մամլիչն ու ասեք, թե ո՞ր մասն է փչացել:

Մենք ﬕասին բարձրացանք վերև՝ առջևից լապտերով գնդապետը, նրանից հետո գեր տեսուչը, նրա հետևից էլ՝ ես: Դա ﬕ ամբողջ լաբիրինթոս էր՝ ﬕջանցքներով, սրահներով, նեղ, ոլոր-մոլոր աստիճաններով և ցածր դռներով, որոնց շեﬔրով բազմաթիվ սերունդներ են անցել: Առաջին հարկում չկային ո՛չ գորգեր, ո՛չ էլ կահավորանքի որևէ նշան, պատերից թափվում էր գաջը, կանաչ բծերով թափանցում էր խոնավությունը: Ես փորձում էի հնարավորինս անհոգ երևալ, բայց դեռ չէի մոռացել այն լեդիի նախազգուշացուﬓերը, որոնք թեև արհամարհել էի, և աչքս չէի հեռացնում իմ երկու ուղեկիցներից: Ֆըրգյուսընը մռայլ և լուռ մարդ էր, սակայն նրա ասած ﬕ քանի խոսքերից ես հասկացա, որ նա առնվազն գյուղացի է:

Վերջապես գնդապետ Լիսենդըր Սթարքը կանգ առավ ﬕ ցածր դռան առաջ և բացեց այն: Այն տանում էր դեպի ﬕ փոքր, քառակուսի սենյակ, որտեղ ﬔնք երեքս կդժվարանայինք ﬕաժամանակ մտնել: Ֆըրգյուսընը սպասեց դրսում, իսկ գնդապետն ինձ ներս առաջնորդեց:

— Իրականում, — ասաց նա, — այժմ ﬔնք ջրաբաշխական մամլիչի ﬔջ ենք, և ﬔզ համար ﬔծ անախորժություն կլինի, եթե որևէ ﬔկն այն ﬕացնի: Այս սենյակի առաստաղն իսկապես իջնող ﬗոցի ծայրն է, որը բազմաթիվ տոննաների չափ ուժով իջնում է ﬔտաղյա հատակի վրա: Դրսի կողﬕց կան ջրի կողﬓակի սյուներ, որոնք ուժ են հաղորդում և Ձեզ հայտնի ձևերով ﬔծացնում ու փոխանցում այն: Մամլիչը բավական լավ է աշխատում, ﬕայն ինչ-որ բան խանգարում է նրան ամբողջ ուժով աշխատել: Բարի եղեք զննել այն և ցույց տալ ﬔզ, թե ինչպես կարող ենք այն նորոգել:

Ես վերցրի լապտերը և լիովին զննեցի մամլիչը: Այն իսկապես հսկայական չափերի էր հասնում և ունակ էր առաջացնել ﬔծ ճնշում: Երբ ես այնուաﬔնայնիվ դուրս եկա և սեղﬔցի ղեկավարող լծակները, նրանց ձայնից անﬕջապես հասկացա, որ կողային գլաններից ﬔկում կա ﬕ չնչին անցք, որով ջուրը դուրս է հոսում: Հետազոտությունը ցույց տվեց, որ ռետինե խողովակներից ﬔկը ինչ-որ տեղ կորցրել է իր առաձգականությունը և ինչ-որ տեղ նրանից ջուր է հոսում:

Հենց դա էլ հզորության կորստի պատճառն էր: Ես դա բացատրեցի իմ ուղեկիցներին, որոնք ուշադիր հետևում էին ինձ և տալիս բազմաթիվ հարցեր այն նորոգելու վերաբերյալ: Դա բացատրելուց հետո ես, հետաքրքրությունս բավարարելու համար վերադարձա մամլիչի հիﬓական սենյակը: Առաջին հայացքից պարզ էր, որ մահուդ լմող կավի պատմությունը կատարյալ սուտ էր, քանի որ անհեթեթ է կարծել, թե այս հզոր ﬔխանիզմը նախագծված էր այդպիսի չնչին նպատակի համար: Սենյակի պատերը փայտից էին պատրաստված, բայց հատակը երկաթյա էր, և երբ ես զննում էին այն, հատակին տեսա ﬔտաղի նստվածք: Ես կռացել էի և փորձում էի քերել այն՝ հասկանալու համար, թե ինչ է, երբ լսեցի ﬕ գերմաներեն բացականչություն և տեսա ինձ նայող գնդապետի անդրշիրիմյան երեսը:

— Ի՞նչ եք անում այդտեղ, — հարցրեց նա:

Ես զայրացա՝ հասկանալով, որ ինձ խաբում են այն լավ մտածված պատմությունով, որ ինձ էին պատﬔլ․

— Հիանում եմ Ձեր մահուդ լմող կավով, — ասացի ես, — Ես կարծում եմ, որ եթե իմանայի, թե իրականում ինչի համար է այս մամլիչն օգտագործվում, կկարողանայի ավելի լավ օգուտ տալ։

Դեռ նոր էի արտաբերել այս բառերը, երբ ափսոսացի դրա համար։ Նրա երեսը քարացավ, մոխրագույն աչքերում կործանարար լույս վառվեց․

— Շատ լավ, — ասաց նա, — Դուք աﬔն ինչ կիմանաք մամլիչի մասին։ — Նա ﬔկ քայլ հետ գնաց, փակեց փոքրիկ դուռը և բանալիով կողպեց։ Ես նետվեցի դեպի դուռը և սկսեցի քաշել սողնակը, բայց այն բավականին ապահով էր և չէր բացվում։

— Էհե՜յ, գնդապե՜տ, — աղաղակում էի ես։ — Բա՛ց թողեք ինձ։

Եվ հանկարծ լռության ﬔջ լսվեց ﬕ ձայն, որից ես լեղաճաք եղա. նա ﬕացրեց հսկա ջրաբաշխական մամլիչը: Լապտերի լույսով, որը, դեռևս քերծվածքը զննելու ընթացքում, դրել էի հատակին, ես տեսա, որ սև առաստաղը, դանդաղորեն ու ցնցվելով, սակայն այնպիսի ուժով, որն իմ ﬔծ կտորն ականջս կթողնի (դա ինձնից լավ ոչ ոք չգիտեր), իջնում է ինձ վրա: Ես գոռալով նետվեցի դեպի դուռն ու եղունգներով սկսեցի քաշել կողպեքը՝ աղերսելով գնդապետին դուրս թողնել ինձ, բայց լծակների անխիղճ աղմուկը խլացնում էր իմ ձայնը: Առաստաղն ինձանից ընդաﬔնը ﬔկ կամ երկու ոտնաչափ<ref>1 ոտնաչափը հավասար է 30 սանտիմետրի:</ref> էր բարձր, և բարձրացնելով ձեռքս՝ ես կարող էի դիպչել նրա անհարթ ու կոշտ մակերևույթին: Այդ պահին գլխումս ﬕ ﬕտք ծագեց. մահանալիս կրած տանջանքը կախված է դիրքից: Եթե ես պառկեի փորիս վրա՝ ողջ ծանրությունը կիջներ ողնաշարիս վրա, և ես սարսռացի՝ մտածելով, թե ինչպես այն կկոտրվի: Հավանաբար, ավելի ճիշտ կլինի պառկել ﬔջքի վրա, բայց կարո՞ղ եմ արդյոք պառկել և նայել, թե ինչպես է մահացու սև ստվերը իջնում ինձ վրա: Արդեն անհնար էր ուղիղ կանգնել, երբ տեսա ﬕ այնպիսի բան, որն իմ սիրտը լցրեց հույսով:

Ես արդեն ասել եմ, որ հատակն ու առաստաղը երկաթից էին, իսկ պատերը փայտից: Երբ վերջին անգամ հայացք նետեցի շուրջս, ես տեսա երկու տախտակների արանքից փայլող բարակ դեղին լույս, որն առաստաղի իջնելու հետ լայնանում էր: Մի պահ ես չհավատացի, որ դա իրոք ﬕ դուռ էր, որն ինձ կարող էր փրկել: Հաջորդ վայրկյանին ես առաջ նետվեցի և կիսազգա վիճակում դուրս եկա մյուս կողﬕց: Ճեղքվածքն իմ հետևից փակվեց, բայց ջարդվող լապտերի ձայնից և երկու ﬔտաղյա շերտերի բախյունից ես հասկացա, որ ճիշտ ժամանակին եմ փախել:

Ես ուշքի եկա նրանից, որ ինչ-որ ﬔկը կատաղի քաշեց իմ դաստակը, և գտա ինձ նեղ ﬕջանցքի քարե հատակին պառկած, ﬕնչ աջ ձեռքում մոմ բռնած ﬕ կին թեքվել էր ինձ վրա և ձախ ձեռքով քաշում էր: Դա այն նույն բարի կինն էր, ում նախազգուշացումը ես հիմարաբար անտեսեցի:

— Եկե՛ք, եկե՛ք, — շնչասպառ գոռում էր նա: — Քիչ անց նրանք այստեղ կլինեն: Նրանք կտեսնեն, որ Դուք այնտեղ չեք: Օ՜, ﬕ վատնեք

Ձեր թանկագին ժամանակը, եկե՜ք:

Այս անգամ ես չարհամարհեցի նրա խորհուրդը: Ես ﬕ կերպ ոտքի կանգնեցի և նրա հետ դուրս վազեցի ﬕջանքով, այնտեղից էլ՝ աստիճաններով: Աստիճանները ﬔզ տարան դեպի ﬔկ այլ՝ ավելի լայն ﬕջանցք, որտեղ հասնելով՝ ﬔնք լսեցինք ոտնաձայներ և երկու գոռացող ձայներ. վերևի հարկում (որտեղից ﬔնք իջանք) գտնվող ինչ-որ ﬔկը գոռում էր ներքևում գտնվող ինչ-որ ﬔկին: Իմ ուղեկցուհին կանգ առավ և շուրջը նայեց՝ չիմանալով ինչ ձեռնարկել: Ապա նա բացեց ﬕ դուռ, որը տանում էր ննջասենյակ: Սենյակի լուսամուտից փայլում էր պայծառ լուսինը:

— Սա Ձեր ﬕակ հնարավորությունն է, — ասաց նա: — Այն բարձր է, բայց ﬕգուցե կարողանաք դուրս ցատկել:

Այդ ժամանակ ﬕջանցքի հեռավոր ծայրում լույս հայտնվեց և ես տեսա ﬕ ձեռքում լապտեր, իսկ մյուսում մսագործի դանակի նման զենք պահած գնդապետ Լիսենդըր Սթարքի առաջ վազող նիհար կերպարանքը: Ես նետվեցի դեպի լուսամուտն ու դուրս նայեցի: Ինչքա՜ն հանդարտ, խաղաղ ու առողջարար տեսք ուներ պարտեզը կեսգիշերին, ﬕնչդեռ պատուհանը ոչ ավելի, քան 30 ոտնաչափ էր գետնից բարձր: Ես մագլցեցի պատուհանագոգի վրա, բայց վարանեցի ցատկել, ﬕնչև իմանալը, թե ինչ է լինում իմ փրկչի և ինձ հետապնդող սրիկայի ﬕջև: Չնայելով ոչ ﬕ վտանգի՝ ես որոշեցի կարիք եղած դեպքում օգնության հասնել նրան: Նոր էր այս ﬕտքը հայտնվել գլխումս, երբ այդ սրիկան հայտնվեց դռան մոտ, բայց այն կինը փորձում էր պահել նրան իր թևերով:

— Ֆրի՛ց, Ֆրի՛ց, — անգլերեն ճչաց նա, — հիշի՛ր նախորդ անգաﬕց հետո քո տված խոստումը: Դու խոստացել էր, որ սա չի կրկնվի: Նա լուռ կﬓա: Օ՜, նա լո՜ւռ կﬓա:

— Դու խելագարվե՜լ ես, Էլի՛զա, — փորձելով դուրս պրծնել՝ գոռաց նա: — Դու կկործանես ﬔզ: Նա չափից շատ բան է տեսել: Ասացի՝ թո՛ղ անցնեմ: — Նա ﬕ կողմ բրդեց Էլիզային և, առաջանալով դեպի լուսամուտը, իր ծանր զենքով հարվածեց ինձ: Երբ նա հասցրեց հարվածը, ես դուրս էի եկել և ձեռքերով կախվել էի պատուհանագոգից: Ես բութ ցավ զգացի, ձեռքերս թուլացան, և ես ընկա պարտեզի ﬔջ:

Ընկնելն ինձ չﬖասեց, այլ ﬕայն թեթև ցնցեց, այնպես որ ես վեր թռա և, հասկանալով, որ դեռևս չեմ փախչել վտանգից, ամբողջ ուժով վազեցի դեպի թավուտները: Այնուաﬔնայնիվ, վազելու ընթացքում ես հանկարծ զգացի, որ ինձ ահավոր գլխապտույտ ու սրտխառնոց է տիրել: Ես նայեցի տաժանելիորեն բաբախող ձեռքիս և առաջին անգամ տեսա, որ բթամատս կտրվել է, իսկ վերքից արյուն է հոսում: Ես ջանացի թաշկինակովս կապել այն, բայց այդ պահին ականջներումս բզբզոց սկսվեց, և հաջորդ վայրկյանին ես անզգա ընկա վարդի թփերի ﬔջ:

Չեմ կարող ասել, թե որքան եմ ﬓացել անգիտակից վիճակում, բայց հավանաբար շատ երկար ժամանակ, քանի որ երբ ուշքի եկա, լուսինը մայր էր մտել, և բացվել էր պայծառ առավոտը: Հագուստներս ամբողջովին ցողոտվել էին, իսկ թևերս ողողվել էին վիրավոր բթամատիցս կաթող արյունով: Սաստիկ ցաﬖ ինձ հիշեցրեց նախորդ գիշերվա արկածներս, և, զգալով, որ դեռ ապահով չեմ հետապնդողներից, ես վեր թռա: Որքա՜ն ﬔծ էր իմ զարմանքը, երբ շուրջս նայելով՝ չտեսա ո՛չ տունը, ո՛չ էլ պարտեզը: Ես պառկած էի ճանապարհի ցանկապատի մոտ, իսկ ﬕայն ﬕ փոքր հեռու ﬕ բարձր շենք կար, որին մոտենալով՝ պարզեցի, որ դա հենց այն կայարանն էր, ուր նախորդ գիշերն էի ժամանել: Եթե ձեռքիս վրա այն տգեղ վերքը չլիներ, ես կմտածեի, որ գլխովս անցած սոսկալի ժաﬔրը սոսկ գիշերային մղձավանջ էին:

Ես, առանց որևէ բան հասկանալու, գնացի կայարան և հարցրի առավոտյան գնացքի մասին: Այնտեղ իմացա, որ ﬔկ ժաﬕց էլ պակաս ժամանակահատվածում կգա Ռեդինգ գնացող գնացքը: Պահակը հերթապահում էր այն ժամանակից, երբ ես դեռ նոր էի հասել: Ես նրանից փորձեցի իմանալ գնդապետ Լիսենդըր Սթարքի մասին: Նա այդ անունն առաջին անգամ էր լսում: Նախորդ գիշեր նա ինձ սպասող որևէ կառք տեսե՞լ է: Ոչ, չի տեսել: Մոտակայքում ոստիկանական բաժին կա՞: Այո, մոտ երեք մղոն հեռավորության վրա:

Քանի որ ես թույլ և վատառողջ էի, երեք մղոնն ինձ համար շատ հեռու էր: Ես որոշեցի նախ հասնել քաղաք, ապա նոր դիﬔլ ոստիկանություն: Երբ ես հասա, ժամը 6-ից ﬕ փոքր անց էր, սկզբում ես գնացի բժշկի մոտ՝ վերքս կապելու համար, ապա նա բարի եղավ բերել ինձ այստեղ: Ես լիովին վստահում եմ Ձեզ և պատրաստ եմ անել ճիշտ այնպես, ինչպես որ կուզեք:

Այս արտասովոր պատմությունը լսելուց հետո ﬔնք ﬕ փոքր լուռ նստեցինք: Ապա Շերլոկ Հոլմսը պահարանից հանեց իր ծանր գրքերից ﬔկը, որում նա պահում էր թերթերից կտրած մասերը:

— Այստեղ ﬕ հայտարարություն կա, որը Ձեզ կհետաքրքրի, — ասաց նա: — Սա հայտնվել է թերթերում մոտ ﬔկ տարի առաջ: Լսեք այն. «Սույն ամսի 9-ին կորել է հիդրոտեխնիկ ﬕստր Ջերեմայ Հեյլինը, մոտ 26 տարեկան: Գիշերվա ժամը 10-ին հեռացել է իր բնակարանից, ինչից հետո ﬔզ ոչինչ հայտնի չէ: Հագել էր…», և այլն, և այլն: Իրոք, երևում է, հենց սա է այն վերջին անգամը, երբ գնդապետին պետք է եղել զննել իր մամլիչը:

— Տե՛ր Աստված, — գոռաց իմ հաճախորդը: — Սա պարզաբանում է այն կնոջ ասածը:

— Անկասկած: Միանգամայն պարզ է, որ գնդապետը կատաղի և սառնարյուն մարդ է, ով, նավ գրավելուց հետո նրա վրա ոչ ﬕ վկա չթողնող ծայրահեղական ծովահենների նման, բացարձակապես որոշել է իր փոքրիկ խաղի ընթացքում վերացնել իր ճամփին կանգնող յուրաքանչյուր մարդու: Այժմ յուրաքանչյուր րոպե ﬔզ համար թանկ է, այնպես որ, եթե Դուք ի վիճակի եք գալ, ﬔնք կշտապենք Սքոթլենդ Յարդ, ապա կգնանք Էյֆըրդ:

Մոտ երեք ժամ անց ﬔնք գնացքով Ռեդինգից գնում էինք դեպի այն փոքրիկ բերքշիրյան գյուղը: Մենք՝ Շերլոկ Հոլմսը, հիդրոտեխնիկը, Սքոթլենդ Յարդից տեսուչ Բրեդսթրիթը, ոստիկանության գաղտնի գործակալն ու ես: Բրեդսթրիթը նստարանին էր փռել երկրի մանրամասն քարտեզը և կարկինով Էյֆըրդի շուրջը շրջանագիծ էր գծում:

— Ահա, — ասաց նա: — Այդ շրջանագծի շառավիղը գյուղից տասը մղոն է: ﬔր ուզած վայրը գծի մոտակայքում է: Որքան հիշում եմ, սըր, Դուք ասել էիք տասը մղոն, այնպես չէ՞:

— Այո, մոտ ﬔկ ժամվա ճանապարհ:

— Եվ Դուք մտածում եք, որ նրանք Ձեզ ուշաթափ վիճակում այդ ամբողջ ճանապարհը հե՞տ են տարել:

— Ըստ երևույթին, այո: Ես աղոտ հիշում եմ, որ ինձ բարձրացրել և ինչ-որ տեղ են տարել:

— Ես չեմ կարողանում հասկանալ, — ասացի ես, — թե նրանք ինչու պիտի խղճային Ձեզ՝ գտնելով պարտեզում ուշաթափ ընկած: Միգուցե այդ սրիկան տեղի՞ է տվել այն կնոջ աղաչանքներին:

— Չեմ կարծում: Ես իմ կյանքում երբեք նման անողոք դեմք չեմ տեսել:

— Շուտով ﬔնք այդ աﬔնը կպարզենք, — ասաց Բրեդսթրիթը: — Եվ այսպես, ես գծեցի շրջանագիծը: Միայն ﬓում է պարզել, թե որ կետում են գտնվում նրանք, ում փնտրում ենք:

— Կարծում եմ, որ կարող եմ ցույց տալ, — հանդարտ ասաց Հոլմսը:

— Իրո՞ք, — բղավեց տեսուչը, — նշանակում է, Դուք կազﬔլ եք Ձեր կարծիքը: Մոտեցե՛ք, տեսնենք, թե ով ճիշտ կասի: Ես ասում եմ, որ նրանք հարավում են, քանի որ այն շատ ամայի է:

— Իսկ ես ասում եմ, որ նրանք արևելքում են, — ասաց իմ հաճախորդը:

— Ես արևմուտքի կողﬓակիցն եմ, — նկատեց ոստիկանության գաղտնի գործակալը: — Այդ կողմում բազմաթիվ խաղաղ փոքրիկ գյուղակներ կան:

— Ես էլ հյուսիսի, — ասացի ես, — քանի որ այնտեղ բլուրներ չկան, իսկ ﬔր ընկերն ասում է, թե չի նկատել, որ ճանապարհը դեպի վերև ձգվի:

— Կարծիքների ինչպիսի՜ տարբերություն, — ծիծաղելով բացականչեց տեսուչը: — Մենք թվարկեցինք Երկրի բոլոր կողﬔրը: Ո՞ւմ կողﬕց եք Դուք, ﬕ՛ստր Հոլմս:

— Դուք բոլորդ էլ սխալվում եք:

— Բայց ﬕ՞թե դա հնարավոր է:

— Օ՜, այո, դա հնարավոր է: Իմ կարծիքն այսպե՛ս է: — Նա դրեց իր մատը շրջանագծի կենտրոնում: — Ահա թե որտեղ ﬔնք կարող ենք գտնել

նրանց:

— Իսկ ﬔր անցած 12 մղո՞նը, — զարմանքից բացականչեց Հեդըրրլին:

— Դրանից պարզ բան չկա՝ 6 մղոն այս կողմ, 6-ն էլ այն կողմ: Դուք ինքներդ ասացիք, որ երբ նստեցիք կառք, ձին թարմ տեսք և փայլուն մորթի ուներ, ինչը չէր կարող լիներ, եթե նա 12 մղոն անցներ վատ ճանապարհով:

— Իսկապես, շատ հավանական է, — մտածկոտ նկատեց Բրեդսթրիթը: — Այս ավազակախմբի արարքները ﬕանշանակ կասկած չեն կարող հարուցել:

— Ոչ ամբողջովին, — ասաց Հոլմսը: — Նրանք զբաղվում են ﬔծածավալ դրամանենգությամբ, իսկ մամլիչն օգտագործում են ամալգամ մամլելու համար, որով փոխարինում են արծաթը:

— Մենք արդեն որոշ ժամանակ գիտենք ﬕ խելացի ավազակախմբի մասին, որը հազարավոր կես կրոնանոցներ<ref>Բրիտանական հին մետաղադրամ, հավասար է 1/4 ֆունտ ստերլինգի:</ref> է հատում — ասաց տեսուչը: — Մենք նույնիսկ հետևել ենք նրանց ﬕնչև Ռեդինգ, բայց ավելին չենք կարողացել, քանի որ նրանք այնպես էին ծածկել իրենց հետքերը, որ ﬔնք իսկույն հասկացանք, որ գործ ունենք փորձառու մարդկանց հետ: Բայց այժմ, շնորհիվ այս երջանիկ պատահականության, ﬔնք նրանց կգտնենք:

Բայց տեսուչը սխալվեց. հանցագործներին վիճակված չէր ընկնել արդարադատության ձեռքը: Հասնելով Էյֆըրդի կայարանը՝ ﬔնք տեսանք ծառերի ﬕ փոքրիկ պուրակի հետևից բարձրացող ծխի հսկայական սյուն, որը ﬕ հսկայական ջայլաﬕ փետուրի նման կախված էր տեսարանի վրա:

— Հրդե՞հ է, — հարցրեց Բրեդսթրիթը, երբ շոգեքարշը շարունակեց իր ճանապարհ:

— Այո, սըր, — պատասխանեց կայարանապետը:

— Ե՞րբ է սկսվել:

— Ասում են, թե գիշերը, սըր, բայց այժմ ուժեղացել է, և ամբողջ տունը կրակի ﬔջ է:

— Ո՞ւﬓ է այդ տունը:

— Բժիշկ Բեչըրինը:

— Ասացեք ինձ, — ﬔջ ընկավ հիդրոտեխնիկը, — բժիշկ Բեչըրը երկար և սուր քթով, շատ նիհար գերմանացի՞ է:

Կայարանապետն անկեղծ ծիծաղեց:

— Ոչ, սըր, բժիշկ Բեչըրը անգլիացի է, իսկ ամբողջ թեﬕ տարածքում չկա ﬔկը, ում բաճկոնն ավելի լավ աստառված լինի: Բայց նրա մոտ ապրում է նաև ﬕ օտարերկրացի ջենթլﬔն, ում տեսքն այնպիսին է, որ նրան չէր ﬖասի համտեսել ﬔր հին բերքշիրյան եզան ﬕսը:

Կայարանապետը դեռ չէր վերջացրել, երբ ﬔնք արդեն շտապում էին կրակի կողմը: Ճանապարհը բարձրացավ ﬕ ցածր բլրի վրա, որի վրա կրապատ լայնատարած շենք կար: Շենքի բոլոր անցքերից և պատուհաններից դուրս էր ցայտում կրակը, ﬕնչդեռ շենքի առաջ՝ պարտեզում, երեք հրշեջ ﬔքենաներ անիմաստ ջանում էին հանգցնել այն:

— Ահա՜ այն, — բացականչեց Հեդըրլին ﬔծ հուզմունքով: — Ահա խճուղին, ահա և վարդի թփերը, որոնց ﬔջ ընկա: Այն երկրորդն էլ հենց այն պատուհանն է, որից ես ցատկեցի:

— Դե ինչ, — ասաց Հոլմսը, — վերջ ի վերջո Դուք լուծեցիք Ձեր վրեժը: Կասկած լինել չի կարող, որ հենց Ձեր կերոսինի լամպն էր, որը, մամլիչի ﬔջ ջարդվելով, փայտյա պատերը կրակի էր մատնել, սակայն նրանք, անշուշտ, այնքան տարված էին Ձեզ հետապնդելով, որ դա ժամանակին չեն նկատել։ Ուշադի՛ր նայեք, այս ամբոխի ﬔջ Ձեր երեկվա ընկերները չկա՞ն, թեև ես վախենում եմ, որ նրանք այժմ այստեղից ﬕ 100 մղոն հեռու են։

Հոլմսի մտավախությունը արդարացի էր, քանի որ այդ օրվանից ﬔնք ոչինչ չենք լսել ո՛չ այն գեղեցիկ կնոջ, ո՛չ կործանարար գերմանացու, ո՛չ էլ խոժոռ անգլիացու մասին։ Վաղ առավոտյան ﬕ գյուղացի հանդիպել էր խոշոր արկղերով և ﬕ քանի մարդկանցով լցված ﬕ սայլ, որը արագորեն սլանում էր Ռեդինգ, բայց հետո փախստականների հետքերն անհետա-ցան, և նույնիսկ Հոլմսի հանճարեղությունը չկարողացավ գոնե պատկերացում կազﬔլ, թե որտեղ են նրանք գտնվում։

Հրշեջները խիստ շփոթվեցին, երբ ներսում հայտնաբերեցին տարօրինակ մամլիչը, և է՛լ ավելի զարմացան, երբ երրորդ հարկում պատուհանագոգին գտան մարդու կտրված բթամատ։ Մայրամուտին մոտ նրանց ջանքերն արդյունք տվեցին, և նրանք կարողացան մարել կրակը, սակայն ﬕնչ այդ տանիքը փլվել էր, և ողջ տունը վերածվել էր ավերակների այնպես, որ բացի որոշ ջարդված գլաններից և երկաթե խողովակներից, ոչ ﬕ հետք չէր ﬓացել այն ﬗոցից, որը ﬔր անհաջողակ ծանոթի վրա այդքան թանկ նստեց։ Ցախատանը հայտնաբերվեցին ﬔծ զանգվածով նիկել և անագ, բայց ոչ ﬕ ﬔտաղադրամ չհայտնաբերվեց, ինչը, թերևս, բացատրում է այն խոշոր արկղերի գոյությունը, որոնց մասին արդեն ասացի։

Թերևս ﬔզ համար ﬕշտ անհայտ ﬓար, թե ինչպես է ﬔր հիդրոտեխնիկը պարտեզից հայտնվել այն վայրում, որտեղ վերականգնել է գիտակցությունը, եթե չլիներ փխրուն սևահողը։ Ակնհայտ է, որ նա այդտեղ է բերվել երկու հոգու կողﬕց, որոնցից ﬔկի ոտնաթաթերը զարմանալիորեն փոքր էին, իսկ մյուսինը՝ անսովոր ﬔծ։ Մի խոսքով, աﬔնից արժանահավատ տարբերակն այն է, որ իր ընկերոջից պակաս համարձակ, կամ պակաս արյունարբու լռակյաց անգլիացին օգնել է կնոջը հեռու տանել գիտակցությունը կորցրած մարդուն վտանգից։

— Այո, սա շատ լավ բիզնես էր, — տրտմագին ասաց հիդրոտեխնիկը, երբ ﬔնք զբաղեցրինք Լոնդոն գնացող գնացքի ﬔր տեղերը։ — Ես կորցրի իմ բթամատը, կորցրի 50 գինեաս, և ի՞նչ ձեռք բերեցի։

— Փորձ, — ծիծաղելով ասաց Հոլմսը։ — Միգուցե այն Ձեզ պետք գա։ Միայն պետք է վերածել այն բառերի, և Դուք, Ձեր կյանքի ﬓացած մասում, կունենաք լավ զրուցակցի համբավ։

<references />
Հայկ Ափրիկյան