Changes

Իլիական

2501 bytes removed, 14 Մայիս
/* Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի */
<poem>
Բայց Աթենաս Պալլասն այնժամ լըցրեց Տիդյան Դիոմեդեսին Նոր կորովով եւ քաջությամբ, որ համորեն աքայանց մեջ Նշանավոր լինի այդ օր եւ ժառանգի փառք ու պարծանք։ Լուսապայծառ հըրով անշեջ վառվում էին ու բոցկըլտում Նըրա ասպարն ու սաղավարտն աշնանային աստղի նըման, Որ փայլում է լուսացընցուղ՝ լըվացվելով Օվկիանոսում: Այսպես ահա նըրա գլխից եւ ուսերից բոց էր ցայտում Երբ դիցուհին մըղեց նըրան փոթորկահույզ գուպարի մեջ: Տըրոյանց մեջ Դարես անվամբ հարուստ մի մարդ կար անբասիր.10 Հեփեստոսի քուրմը անբիծ, որը երկու որդի ուներ, Մեկը Փեգեսն, մյուսն Իդեոս՝ ռազմի հըմուտ եւ քաջասիրտ։ Սըրանք իրենց ընկերներից առանձնացած, երկուսը մեկ Նըրա վըրա հարձակվեցին, որ հետիոտն էր ընթանում։ Երկու կողմից գըրոհելով, երբ որ ընդհուպ հասան իրար, Նախ Փեգեսը նըրա վըրա արձակեց տեգն իր սըրասայր, Բայց գեղարդի սըլաքն անցավ Տիդյանի ձախ ուսի վրայով. Ապա Տիդյան Դիոմեդեսն արձակեց իր հուժկու աշտեն, Եվ սըլաքը նըրա ուժեղ ձեռքով նետված՝ զուր չըթըռավ, Այլ շեշտ կըրծքից հարվածելով՝ նըրան կառքից ցած գըլորեց:20 Իդեոսը թըռավ կառքից ու փախս առավ խելակորույս Իր ըսպանված եղբորն անգամ պաշտպանելու սիրտ չանելով: Եվ փըրկություն չէր լինելու նաեւ նորան սեւ օրհասից, Բայց Հեփեստոս ամպով պատած փըրկեց նորան փախցընելով, Որ չըմընա ծեր հայրը հեգ բոլորովին անմըխիթար: Իսկ Տիդեսի խիզախ որդին նըժույգներին տիրանալով՝ Հանձնեց նըրանց՝ ընկերներին, որ նավերը տանեն արագ։ Տըրոյացիք երբ որ տեսան Դարեսի զույգ որդիներին՝ Մին փախըստյա, մյուսը տապաստ ընկած այնտեղ կառքերի մոտ, Խիստ հուզվեցին, բայց Աթենաս կապուտաչյա աստվածուհին30 Բուռն Արեսի ձեռքից բըռնած՝ այս խոսքերը ասաց նըրան. «Արե՛ս, Արես պարսպաքանդ, արյունառուշտ ու մարդակուլ, Մի՞թե երբեք չենք թողնելու, որ տըրոյանք եւ աքայանք Կըռվեն միայն իրենք իրենց, եւ Արամազդ հայրն անաչառ Շընորհի այնժամ փառք ու պարծանք երկու կողմից մեկն ու մեկին, Եվ մենք ազատ մընանք մեր հոր՝ Արամազդի բարկությունից»։ Այսպես ասաց ու դուրս հանեց մարտադաշտից բուռն Արեսին Եվ տանելով՝ նըստեցըրեց Սկամանդրի ափը նըրան։ Դանայեցիք տըրոյացոց հալածեցին այդ ժամանակ Եվ նըրանցից ամեն մեկը ըսպասալար մի ըսպանեց:40 Առաջինը Ագամեմնոն արանց արքան զարկեց այդտեղ Հալիզոնաց զորավարին եւ իր կառքից ցած գըլորեց. Սա փախչելու վըրա էր, երբ տեգը եկավ թիկնամեջքին, Երկու ուսի մեջտեղը ճիշտ ու լանջքից դուրս եկավ թափով, Ոդիոսը ընկավ թընդմամբ, ու շաչեցին զենքերն իր շուրջ: Իդոմենեսը ըսպանեց մեռնացու Փեստոս որդուն, Որ եկել էր բարեբեղուն եւ սիզավետ Տառնիից. Զարկեց նըրան կորովազեն Իդոմենը կառք նըստելիս, Խոցեց տեգով երկայնաձիգ ու գըլորեց կառքից գետին, Եվ ընկերներն Իդոմենի կողոպտեցին նըրան իսկույն:50 Հետո Ատրիդ Մէնելավոսն ըսպանեց սուր իր նիզակով Սկամանդրին՝ Ստրոփիոսի որդուն - որսի հմուտ վարպետ, Որին ինքը Արտեմիսն էր սովորեցրել քաջանըշան Զարնել լէռան անտառասուն բոլոր վայրի երեներին: Սակայն չօգնեց նըրան այնժամ Արտեմիսը նետաշվարճ. Եվ ոչ էլ նետն իր հեռաձիգ, որով նա միշտ պարծենում էր: Եվ Ատրիդես Մենելավոսն երկայնաձիգ իր նիզակով Զարկեց նըրան թիկնամեջքից՝ իր առջեւից փախուստ տալիս. Բերնի վըրա նա վայր ընկավ, եւ շաչեցին զենքերն իր շուրջ: Իսկ Մերիոնուսը ըսպանեց Հարմոնիդես հյունի որդուն՝60 Փերեկլոսին, որ ճարտար էր, հըմուտ ամեն արվեստի մեջ Քանզի Պալլաս Աթենասի սիրելին էր շընորհաշուք: Նա էր շինել Ալեքսանդրի նավերն ամուր եւ համաչափ - Նախապատճառ տըրոյացոց աղետների, նաեւ իրեն, Որ անգետ էր եւ անտեղյակ աստվածների պատգամներին։ Կըրընկակոխ հալածելով Մերիոնը հասավ նըրան, Զարկեց մեջքի աջակողմից, տեգը խըրվեց ոսկորից ներս. Ծունկի եկավ նա վայելով, ու մահն իր գիրկն առավ նըրան: Իսկ Մեգեսը Պեւտեոսին՝ Անտենորի որդուն զարկեց, Որը թեպետեւ հարճորդի, բայց Թեանովը՝ հարազատ70 Զավակներին իր հավասար սընեց ի սեր իր ամուսնու: Փիլեւսյանը աշտենավոր՝ մոտենալով նըրան ընդհուպ՝ Սըլաքասուր նիզaկը իր ծոծրակի մեջ մըխեց նըրա, Լեզուն կըտրեց պըղինձը սուր ու դուրս եկավ ատամներից, Եվ ցուրտ պըղինձն ակռաներով խայծելով նա ցած տապալվեց: Իսկ Եվրիպիլ Եվեմոնյանն՝ աստվածատիպ Հիփիսենորին՝ Դոլոպեսի որդուն զարկեց, որը քուրմն էր Սկամանդրի, Եվ ժողովուրդն իբր աստըծու նըրան պատիվ էր ընծայում։ Եվրիպիլոսն արիասիրտ, շըքեղ որդին Եվեմոնի Ձեռքին դաշույն, երբ փախչում էր՝ ետեւն ընկած, ծանըր ձեռքով80 Զարկեց ուսին Հիփսենորի ու դաստակը կըտրեց սըրով. Արնաշաղախ դաստակն իսկույն ընկավ գետին, եւ անողոք Ճակատագիրն ու ծիրանի մահը աչքերը փակեցին: Մըրցում էին սըրանք այսպես բոցաբորբոք գուպարի մեջ, Սակայն ոչ ոք չէր իմանում, թե ո՞րտեղ էր Տիդյանը քաջ, Աքայեցո՞ց հետ էր արդյոք, թե՞ տըրոյանց գընդերի մեջ։ Մոլեգնում էր մարտադաշտում նա գետի պես հեղեղազայր, Որ հորդառատ իր հորձանքով կամուրջներ է քարուքանդում. Որի առաջ չեն դիմանում ո՛չ թումբերը հաստատապինդ Եվ ո՛չ հուռթի այգիների ցանկապատերը վիթխարի,90 Երբ գալիս է Արամազդի անձրեւներից մեծավարար Եվ փըչացնում երիտասար դմըշակների վաստակը ողջ: Այդպես Տիդյան Դիոմեդեսն էր հալածում տըրոյացոց, Որոնք թեպետեւ բազմամբոխ՝ փախչում էին իր առջեւից։ Լիկայոնի կըտրիճ որդին, երբ որ տեսավ Դիոմեդին, Որ դաշտի մեջ հալածում էր տըրոյանց գընդերն իր առջեւից, Լարեց իսկույն աղեղն իր կոր եւ աջ ուսին նըշան արավ. Զարկեց ուղիղ լանջապանին, սըլաքն անցավ ուժգին թափով Ու դուրս եկավ այն մյուս կողմից՝ շաղախելով զըրահն արյամբ։ Այդ տեսնելով գոռաց ուրախ՝ Լիկայոնի շըքեղ որդին100 «Օ՛ն, քաջասիրտ տըրոյացիք, հարձակվեցե՛ք արիաբար, Քանզի դիպա ես իմ նետով աքայեցոց քաջագույնին Եվ չեմ կարծում, թե նա իմ սուր նետին երկար կըդիմանա, Եթե իրոք ինքն Ապոլլոնն ինձ Լիկիայից բերեց այստեղ»: Այսպես ասաց, նետը սակայն չընկճեց Տիդյան Դիոմեդին, Ետ քաշվելով նա կանգառավ իր ձիերի ու կառքի մոտ Եվ ձայն տըվեց Սթենելոսին՝ Կապաննեի արի որդուն. «Օ՛ն, սիրելիդ իմ Կապանյան, իջիր կառքիցդ անմիջապես Եվ ուսիցըս այս դառնաթույն նետը իսկույն քաշիր դուրս հան»։ Սթենելոսն անմիջապես երկձի կառքից ցատկեց գետին110 Ու սըրաթեւ սըլաքը դուրս կորզեց ուսից Դիոմեդի. Եվ տաք արյունը դուրս ժայթքեց դյուցազունի վերնազրահից։ Այն ժամանակ ահեղագոռ Դիոմեդեսն այս ուխտն արավ. «Լըսի՛ր դու ինձ, դուստրըդ անհաղթ՝ ասպարակիր Արամազդի, Թե երբեւէ հորըս եւ ինձ զորավիգ ես եղել սիրով Անագորույն պատերազմում, օգնիր եւ այժմ ինձ, Աթենաս. Տո՛ւր ըսպանել ինձ այն մարդուն, որն ինձ ահա նետահարեց Եվ հիմա էլ յուրայնոց մոտ հոխորտում է գոռոզաբար, Թե արեւի լույսը երկար անկարողեմ ես վայելել»: Այսպես ասաց պաղատագին, Աթենասըլ ըսեց նըրան,120 Թեթեւացրեց անդամները եւ Տիդյանին մոտենալով, Արագաթեւ այս խոսքերը ուղղեց նըրան աստվածուհին. « Արիացի՛ր, Դիոմեդես, եւ մարտընչի՛ր տըրոյանց դեմ, Քանզի կուրծքըդ լըցրի արդեն այն կորովով եւ զորությամբ, Ինչպես քո հայրն՝ ասպարաճոճ Տիդյան ասպետն ուներ սըրտում, Եվ մըշուշը, որ պատել էր աչքերը քո փարատեցի, Որպեսզի դու լա՛վ ճանաչես՝ որն է աստված եւ որը՝ մարդ: Զգուշացիր, Դիոմեդես, անմահների հետ չըկըռվես, Ով էլ փորձել քեզ կամենա, իսկ եթե գա Արամազդի Դուստրը Աստղիկ աստվածուհին, խոցի՛ր նըրան քո պըղինձով»։ 130 Այսպես ասաց եւ հեռացավ կապուտաչյա աստվածուհին, Իսկ Դիոմեդն առաջամարտ գընդերի մեջ մըտավ նորից, Եվ սիրտը, որ լի էր կըռվի մեծ եռանդով տըրոյանց դեմ, Բոցավառվեց է՛լ ավելի բարկ կըրակով, ինչպես առյուծ, Որին դաշտում, ոչխարների իր հոտի մոտ, հովիվն հանկարծ Դեպի փարախ վազած պահին վիրավորի, բայց չոսպանի, Մոլեգնում է, եւ այնուհետ անօգուտ է ընդդիմանալ, Բակնէ ցատկում, ու սարսափում, զարհուրում է հոտն անպաշտպան, Կուտակվում են իրար վրրա, խըռնըվում են խուճապահար, Մինչդեռ առյուծը կուշտ ու կուռ դուրս է նետվում բակից արագ, —140 Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես ՝ տըրոյանց մեջ։ Նախ ըսպանեց Աստինոոս եւ Հիպենոր արքաներին. Մեկին խոցեց ծըծերից վեր պըղընձակուռ իր նիզակով Եվ մյուսին՝ հըսկա սըրով զարկեց ուսին, անրակի մոտ, Եվ ուսն վըզից ու թիկունքից կըտրեց իսկույն ու գըցեց վար: Նըրանց թողած վազեց գընաց դեպի Աբասն ու Պոլիդոս՝ Զույգ որդիները ալեւոր երազագետ Եվրիդամի, Որոնց ծերը չըգուշակեց, երբ պատերազմ էին մեկնում: Զարկեց նըրանց ու կողոպտեց Դիոմեդեսն արիասիրտ։ Դիմեց ապա դեպի Թոոնն ու Քըսանթոսը՝ Փենոփսի150 Որդիներին, երկուսն էլ ծեր օրերի հույս ու հենարան, Որոնցից զատ ուրիշ որդի չուներ ծերը ժառանգ իրեն, Երկուսին էլ անուշ կյանքից զըրկեց Տիդյանն ահեղագոռ, Թողնելով հորն անմխիթար վիշտ անամոք ու հառաչանք. Պատերազմից ետ չըդարձան որդիները ողջ եւ առողջ Եվ կայքն ամբողջ բաժանեցին ազգականներն իրենց միջեւ։ Հետո բըռնեց նա Դարդանյան Պրիամոսի երկու որդոց՝ Էքեմմոսին ու Քրոմիոսին՝ երկուսին էլ նույն կառքի մեջ, Առյուծն ինչպես, որ նետվում է անտառակի մեջ արածող նախիրի մեջ ու պոկում է վիզը կովի կամ երինջի՝160 Տիդյանն այդպես երկուսին էլ կառքից գետին տապալելով, Ջինազերծեց եղբայրներին ու նժույգներն գըրավելով, Տըվեց նա իր ընկերներին, տանելու դեպ նավատորմիղ։ Էնիասը երբ տեսավ նըրան տըրոյացոց կոտորելիս, Վազեց այնտեղ, ուր նիզակներն էին շաչում ու շառաչում, Որոնելու ամբոխի մեջ աստվածատիպ Պանդարոսին։ Գըտավ որդուն Լիկայոնի ըսքանչելի ու հաստաբուռն Ու կանգնելով դեմ-հանդիման՝ այս խոսքերը ուղղեց նըրան. «Ու Պանդարոս, ո՞ւր են աղեղ ու նետերըդ, ո՞ր քո փառքը, Քաջերի մեջ չըկար այստեղ ոչ մեկը որ մըրցեր քեզ հետ,170 Ոչ էլ այնտեղ Լիկիայում , որ քեզ հասներ իր քաջությամբ: Վե՛ր բարձրացրու ձեռքերդ հիմա, Արամազդին աղոթելով, Եվ լարելով աղեղըդ մեծ մի նետ նետիր դու այն մարդուն, Որ հասցըրեց իր մոլուցքով շատ չարիքներ տըրոյացոց, Քանզի փըշրեց ծունկը բազում քաջակորով կըտրիճների. Միայն թե աստված չըլինի նա, մեր մի զոհի համար մեր դեմ Դըժգոհ, մեզ հետ քենի մըտած, զի քենն ահեղ է աստըծու»։ Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց. «Ո՛վ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական, Ես այդ մարդուն ամեն բանով նըմանեցնում եմ Տիդյանին,180 Դատելով իր սաղավարտից, ասպարից եւ նըժույգներից. Սակայն մարդ է նա, թե աստված՝ ես չըգիտեմ որոշակի։ Իսկ թե ինչպես ես եմ կարծում, քաջ Տիդեսի որդին է դա, Ուրեմն առանց աստըծու չէ, որ կըռվում է մոլեգնաբար, Այլ կա իր մոտ աստվածներից մեկը ուսերն ամպով ծածկած, Որ սըրաս նետը սուրսայր հեռու վանեց նրա մարնից։ Զի ես արդեն արձակեցի մի նետ նըրան եւ աջ ուսից Հարվածելով կուռ զըրահին՝ մյուս կողմից դուրս հանեցի, Կարծելով թե նըրան արդեն ուղարկեցի Դըժոխքը եւս. Բայց ո՛չ, անշուշտ աստվածներից մեկը ինձ հետ քեն ունի խիստ:190 Սըրանից զատ՝ չունեմ ոչ կառք, ոչ հեծնելու երիվարներ, Լիկայոնում, ես իմ տանը ունեմ շըքեղ տասնըմեկ կառք Դեռակառույց ու նորակերտ, շուրջանակի քողածածուկ. Յուրաքանչյուր կառքը ունի երկու լըծկան երիվարներ, Որոնք ընտիր ճերմակ գարի եւ զուտ հաճար են ճաշակում: Լիկայոնը, քաջամարտիկ ծերը դեռեւս այն ժամանակ Իր պալատում, ինձ մեկնելիս խորհուրդ տըվեց ու պատվիրեց, Որ կառք նըստեմ եւ տըրոյանց այնպե՛ս լինեմ հրամանատար, Բայց ես, ափսոս, մըտիկ չարի, որն իսկապես լավ կըլիներ։ Առատ կերի սովոր ու վարժ իմ ձիերին մեղքենալու,200 Որ կարող են կերի կարոտ մընալ խազմում, արտերի մեջ, Տանը թողի նըժույգներիս ու հետիոտն եկա Տըրոյա, Իմ աղեղի վըրա վըստահ, որ չունեցավ ոչ մի օգուտ: Երկու զորեղ իշխանների՝ Դիոմեդին եւ Ատրիդին Նըշանառու եղա եւ լոկ արյուն առա մի քանի շիթ, Եվ իզուր տեղ զայրացնելով՝ գըրգըռեցի նըրանց իմ դեմ: Ուրեմն իզուր ու չար բախտով առա աղեղն իմ ցրցից վար Այն օրը, երբ որոշեցի շընորհ անել քաջ Հեկտորին, Զորավարել տըրոյացոց այս կըռվի մեջ, աքայանց դեմ։ Եթե դառնամ եւ իմ աչքով տեսնեմ քաղցըր հայրենիքն իմ,210 Տեսնեմ կընոջըս իմ անձկալի եւ ապարանքն իմ բարձրահարկ, Օտարածին մի մարդ, անշուշտ, պիտի գըլուխն իմ թըռցընի, Եթե ես այս լայնալիճըս չըջախջախեմ ինքս իմ ձեռքով Ու չըգըցեմ կըրակի մեջ, որ ինձ իզուր ընկեր եղավ»։ Եվ տըրոյանց պետ Էնիասն ասաց Պանդարոսին. «Լիկայոնյա՛ն, մի՛ դու այդպես խոսիր, ուրիշ հընար չըկա, Պետք է որ մենք մեր կառքերով ու սըրարշավ նըժույգներով Կըռվի ելնենք ու փորձենք մեր զենքերը այդ քաջի վըրա: Օ՛ն, բարձրացիր իմ կառքը շուտ, որ տեսնես թե այս տըրոյան Երիվարներս ինչպե՛ս գիտեն դաշտի միջով ամենուրեք220 Թե՛ հալածել արագավազ, եւ թե՛ փախչել սըրաթըռիչ, Նըրանք դարձյալ մեզ անվըտանգ դեպի քաղաք կըթռցընեն, Եթե Տիդյան Դիոմեդին տա վերըստին փառք Արամազդ: Դու առ ահա մըտրակն այս պինդ ու փողփողուն սանձերը այս, Իսկ ես կառքի վըրա կանգնած՝ պատերազմեմ իմ զենքերով, Կամ ուզում ես՝ ինքըդ կըռվիր, ձիերի հոգսն ինձ թողնելով»: Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց. «Լավ կըլինի ինքըդ վարես երիվարներըդ, Էնիա՛ս, Ծանոթ ձեռքով առաջնորդված՝ կառքն ավելի լավ կըքաշեն. Զի փախչելու եթե լինենք ահեղագոռ Դիոմեդից՝230 Մի գուցե թե խըրտչեն հանկարծ, կամ մոլորվեն ուղեկորույս Եվ չուզենան պատերազմից դուրս հանել մեզ՝ ձայնիդ կարոտ, Ու մեզ վըրա հարձակվելով՝ ըսպանի մեզ երկուսիս էլ Որդին մեծանձըն Տիդեսի՝ Դիոմեդեսն ահեղագոռ, Եվ ավարի, առնի տանի նըժույգներըդ սալասըմբակ։ Ուստի կառքըդ ինքըդ վարիր, հոգ տանելով նըժույգներիդ, Իսկ ես մեր դեմ դուրս եկողին կընդունեմ սուր իմ նիզակով»։ Այսպես ասաց նա եւ ընդույթ նըկարագեղ կառքը ցատկեց, Եվ ձիերը արշավասույր վարեցին դեպ Տիդյանն ահեղ։ Սթենելոսը՝ Կապասնեի պայծառ որդին տեսավ նըրանց240 Ու դաոնալով Դիոմեդին այս սըրաթեւ խոսքերն ասաց. « Սիրելիդ իմ Դիոմեդես, որդիդ շըքեղ քաջ Տիդեսի, Երկու քաջեր եմ տեսնում ես վառված քո դեմ մարտընչելու, Երկուսն էլ հաղթ եւ կորովի, մեկն աղեղի քաջահըմուտ Պանդարոսն է մեծակորով՝ խիզախ որդին Լիկայոնի, Մյուսն Էնիասն է Անքիսյան, մայրը՝ Աստղիկ աստվածուհին: Եկ, կառք նըստենք, փախչենք արագ, եւ դու այդպես մի խիզախիր. Նախահարձակ գընդերի մեջ, որ չըտուժես քալցըր հոգիդ»։ Եվ նայելով նըրան խոժոռ՝ Դիոմեդեսն այսպես ասաց. «Դու փախչելուց մի՛ խոսիր զուր, ինձ համոզել չես կարող դու,250 Ես սովոր չեմ բոլորովին խուսափելով պատերազմել, Ոչ էլ երբեք ահաբեկվել, զի ուժ ունեմ ես տակավին: Ամոթ է ինձ կառք իսկ նըստել, ոտքո՛վ կերթամ ես նըրանց դեմ, Զի Աթենաս Պալլասը ինձ չի թողնում որ ես վախենամ: Սըրաթըռիչ նըժույգները երկուսին էլ ետ չեն տանի, Եթե նույնիսկ նըրանցից մեկն ազատվի իմ հուժկու զարկից։ Քեզ այլ բան էլ պետք է ասեմ, եւ դու այն լավ միտքըդ պահիր, Եթե երբեք ամենիմաստ Աթենասն ինձ փառք պարգեւի Երկուսին էլ ըսպանելու, դու սըրավազ նժույգներիս Սանձերն ամուր կապած կառքի շըրջանակին՝ մեր կառքը թող260 Եվ սըլացիր անմիջապես դեպիձիերն Էնիասի, Եվ ձիերն այդ ավարելով՝ տա՛ր բարձրազեն աքայեցոց։ Նըրանք ազնիվայն ցեղից են, որ Արամազդն ահեղագոչ Տրովսին տըվեց ի փոխարեն նըրա որդու՝ Գանիմեդի. Այդ պատճառով լավագույնն են երկրում եղած ձիերի մեջ։ Այդ սերունդից էր գողացավ Անքիսեսը մարդոց արքան Լավմեդոնից գաղտագողի եւ ճակերի վըրա քաշեց, Եվ որոնցից իր պալատում վեցը ծընունդ ունեցավ նա, Չորսին պահեցիրեն համար, գիրացնելով իր փարախում, Տըվեց երկուսն Էնիասին, որոնք այնպես լավ են փախչում,270 Եթե դըրանց գերի առնենք, մեզ համար մեծ պատիվ է դա»: Մինչդեռ երկու քաջերն այսպես խոսում էին իրարու հետ, Հասան նըրանք արշավակի մըտրակելով ձիերն իրենց, Եվ առաջինն այսպես խոսեց շըքեղ որդին Լիկայոնի. «Արիասիրտ ու մարտագոռ զավակըդ դու քաջ Տիդեսի, Քեզ հիրավի չընկճեց դառն սըլաքըս սուր, փըքինը իմ, Արդ, աշտեով արի կըռվենք, այդպես գուցե թե հաջողեմ»։ Այսպես ասաց եւ ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր, Ու շեշտակի զարկեց թափով Դիոմեդի կուռ ասպարին, Եվ պըղընձյա սըլաքը սուր ծակելով այն՝ զրահին հասավ,280 Ու բարձրագոռ բացականչեց շըքեղ որդին լիկայոնի. «Սըլաքս ահա կողքըդ խոցեց ու դուրս եկավ, էլ այսուհետ Չեմ կարծում ես, որ դիմանաս, տըվիր դու ինձ փառք ու պատիվ»։ Դիոմեդեսը անսասան նըրան այսպես պատասխանեց. «Վըրպեցիր դու վերըստին, բայց եւ այնպես, կարծում եմ ես, Թե դուք սիտի դադար չառնեք, մինչեւ որ մեկը ձեզանից Գետնատարած չընկնի տապաստ եւ արյունովն իր սեփական Չըհագեցնի բուռն Արեսին՝ գուսարողին քաջամարտիկ»։
130 Այսպես ասաց եւ հեռացավ կապուտաչյա աստվածուհին,
Իսկ Դիոմեդն առաջամարտ գընդերի մեջ մըտավ նորից,
Եվ սիրտը, որ լի էր կըռվի մեծ եռանդով տըրոյանց դեմ,
Բոցավառվեց է՛լ ավելի բարկ կըրակով, ինչպես առյուծ,
Որին դաշտում, ոչխարների իր հոտի մոտ, հովիվն հանկարծ
Դեպի փարախ վազած պահին վիրավորի, բայց չոսպանի,
Մոլեգնում է, եւ այնուհետ անօգուտ է ընդդիմանալ,
Բակնէ ցատկում, ու սարսափում, զարհուրում է հոտն անպաշտպան,
Կուտակվում են իրար վրրա, խըռնըվում են խուճապահար,
Մինչդեռ առյուծը կուշտ ու կուռ դուրս է նետվում բակից արագ, —
140 Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես ՝ տըրոյանց մեջ։
Նախ ըսպանեց Աստինոոս եւ Հիպենոր արքաներին.
Մեկին խոցեց ծըծերից վեր պըղընձակուռ իր նիզակով
Եվ մյուսին՝ հըսկա սըրով զարկեց ուսին, անրակի մոտ,
Եվ ուսն վըզից ու թիկունքից կըտրեց իսկույն ու գըցեց վար:
Նըրանց թողած վազեց գընաց դեպի Աբասն ու Պոլիդոս՝
Զույգ որդիները ալեւոր երազագետ Եվրիդամի,
Որոնց ծերը չըգուշակեց, երբ պատերազմ էին մեկնում:
Զարկեց նըրանց ու կողոպտեց Դիոմեդեսն արիասիրտ։
Դիմեց ապա դեպի Թոոնն ու Քըսանթոսը՝ Փենոփսի
150 Որդիներին, երկուսն էլ ծեր օրերի հույս ու հենարան,
Որոնցից զատ ուրիշ որդի չուներ ծերը ժառանգ իրեն,
Երկուսին էլ անուշ կյանքից զըրկեց Տիդյանն ահեղագոռ,
Թողնելով հորն անմխիթար վիշտ անամոք ու հառաչանք.
Պատերազմից ետ չըդարձան որդիները ողջ եւ առողջ
Եվ կայքն ամբողջ բաժանեցին ազգականներն իրենց միջեւ։
Հետո բըռնեց նա Դարդանյան Պրիամոսի երկու որդոց՝
Էքեմմոսին ու Քրոմիոսին՝ երկուսին էլ նույն կառքի մեջ,
Առյուծն ինչպես, որ նետվում է անտառակի մեջ արածող
նախիրի մեջ ու պոկում է վիզը կովի կամ երինջի՝
160 Տիդյանն այդպես երկուսին էլ կառքից գետին տապալելով,
Ջինազերծեց եղբայրներին ու նժույգներն գըրավելով,
Տըվեց նա իր ընկերներին, տանելու դեպ նավատորմիղ։
Էնիասը երբ տեսավ նըրան տըրոյացոց կոտորելիս,
Վազեց այնտեղ, ուր նիզակներն էին շաչում ու շառաչում,
Որոնելու ամբոխի մեջ աստվածատիպ Պանդարոսին։
Գըտավ որդուն Լիկայոնի ըսքանչելի ու հաստաբուռն
Ու կանգնելով դեմ-հանդիման՝ այս խոսքերը ուղղեց նըրան.
«Ու Պանդարոս, ո՞ւր են աղեղ ու նետերըդ, ո՞ր քո փառքը,
Քաջերի մեջ չըկար այստեղ ոչ մեկը որ մըրցեր քեզ հետ,
170 Ոչ էլ այնտեղ Լիկիայում , որ քեզ հասներ իր քաջությամբ:
Վե՛ր բարձրացրու ձեռքերդ հիմա, Արամազդին աղոթելով,
Եվ լարելով աղեղըդ մեծ մի նետ նետիր դու այն մարդուն,
Որ հասցըրեց իր մոլուցքով շատ չարիքներ տըրոյացոց,
Քանզի փըշրեց ծունկը բազում քաջակորով կըտրիճների.
Միայն թե աստված չըլինի նա, մեր մի զոհի համար մեր դեմ
Դըժգոհ, մեզ հետ քենի մըտած, զի քենն ահեղ է աստըծու»։
Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական,
Ես այդ մարդուն ամեն բանով նըմանեցնում եմ Տիդյանին,
180 Դատելով իր սաղավարտից, ասպարից եւ նըժույգներից.
Սակայն մարդ է նա, թե աստված՝ ես չըգիտեմ որոշակի։
Իսկ թե ինչպես ես եմ կարծում, քաջ Տիդեսի որդին է դա,
Ուրեմն առանց աստըծու չէ, որ կըռվում է մոլեգնաբար,
Այլ կա իր մոտ աստվածներից մեկը ուսերն ամպով ծածկած,
Որ սըրաս նետը սուրսայր հեռու վանեց նրա մարնից։
Զի ես արդեն արձակեցի մի նետ նըրան եւ աջ ուսից
Հարվածելով կուռ զըրահին՝ մյուս կողմից դուրս հանեցի,
Կարծելով թե նըրան արդեն ուղարկեցի Դըժոխքը եւս.
Բայց ո՛չ, անշուշտ աստվածներից մեկը ինձ հետ քեն ունի խիստ:
190 Սըրանից զատ՝ չունեմ ոչ կառք, ոչ հեծնելու երիվարներ,
Լիկայոնում, ես իմ տանը ունեմ շըքեղ տասնըմեկ կառք
Դեռակառույց ու նորակերտ, շուրջանակի քողածածուկ.
Յուրաքանչյուր կառքը ունի երկու լըծկան երիվարներ,
Որոնք ընտիր ճերմակ գարի եւ զուտ հաճար են ճաշակում:
Լիկայոնը, քաջամարտիկ ծերը դեռեւս այն ժամանակ
Իր պալատում, ինձ մեկնելիս խորհուրդ տըվեց ու պատվիրեց,
Որ կառք նըստեմ եւ տըրոյանց այնպե՛ս լինեմ հրամանատար,
Բայց ես, ափսոս, մըտիկ չարի, որն իսկապես լավ կըլիներ։
Առատ կերի սովոր ու վարժ իմ ձիերին մեղքենալու,
200 Որ կարող են կերի կարոտ մընալ խազմում, արտերի մեջ,
Տանը թողի նըժույգներիս ու հետիոտն եկա Տըրոյա,
Իմ աղեղի վըրա վըստահ, որ չունեցավ ոչ մի օգուտ:
Երկու զորեղ իշխանների՝ Դիոմեդին եւ Ատրիդին
Նըշանառու եղա եւ լոկ արյուն առա մի քանի շիթ,
Եվ իզուր տեղ զայրացնելով՝ գըրգըռեցի նըրանց իմ դեմ:
Ուրեմն իզուր ու չար բախտով առա աղեղն իմ ցրցից վար
Այն օրը, երբ որոշեցի շընորհ անել քաջ Հեկտորին,
Զորավարել տըրոյացոց այս կըռվի մեջ, աքայանց դեմ։
Եթե դառնամ եւ իմ աչքով տեսնեմ քաղցըր հայրենիքն իմ,
210 Տեսնեմ կընոջըս իմ անձկալի եւ ապարանքն իմ բարձրահարկ,
Օտարածին մի մարդ, անշուշտ, պիտի գըլուխն իմ թըռցընի,
Եթե ես այս լայնալիճըս չըջախջախեմ ինքս իմ ձեռքով
Ու չըգըցեմ կըրակի մեջ, որ ինձ իզուր ընկեր եղավ»։
Եվ տըրոյանց պետ Էնիասն ասաց Պանդարոսին.
«Լիկայոնյա՛ն, մի՛ դու այդպես խոսիր, ուրիշ հընար չըկա,
Պետք է որ մենք մեր կառքերով ու սըրարշավ նըժույգներով
Կըռվի ելնենք ու փորձենք մեր զենքերը այդ քաջի վըրա:
Օ՛ն, բարձրացիր իմ կառքը շուտ, որ տեսնես թե այս տըրոյան
Երիվարներս ինչպե՛ս գիտեն դաշտի միջով ամենուրեք
220 Թե՛ հալածել արագավազ, եւ թե՛ փախչել սըրաթըռիչ,
Նըրանք դարձյալ մեզ անվըտանգ դեպի քաղաք կըթռցընեն,
Եթե Տիդյան Դիոմեդին տա վերըստին փառք Արամազդ:
Դու առ ահա մըտրակն այս պինդ ու փողփողուն սանձերը այս,
Իսկ ես կառքի վըրա կանգնած՝ պատերազմեմ իմ զենքերով,
Կամ ուզում ես՝ ինքըդ կըռվիր, ձիերի հոգսն ինձ թողնելով»:
Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Լավ կըլինի ինքըդ վարես երիվարներըդ, Էնիա՛ս,
Ծանոթ ձեռքով առաջնորդված՝ կառքն ավելի լավ կըքաշեն.
Զի փախչելու եթե լինենք ահեղագոռ Դիոմեդից՝
230 Մի գուցե թե խըրտչեն հանկարծ, կամ մոլորվեն ուղեկորույս
Եվ չուզենան պատերազմից դուրս հանել մեզ՝ ձայնիդ կարոտ,
Ու մեզ վըրա հարձակվելով՝ ըսպանի մեզ երկուսիս էլ
Որդին մեծանձըն Տիդեսի՝ Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ ավարի, առնի տանի նըժույգներըդ սալասըմբակ։
Ուստի կառքըդ ինքըդ վարիր, հոգ տանելով նըժույգներիդ,
Իսկ ես մեր դեմ դուրս եկողին կընդունեմ սուր իմ նիզակով»։
Այսպես ասաց նա եւ ընդույթ նըկարագեղ կառքը ցատկեց,
Եվ ձիերը արշավասույր վարեցին դեպ Տիդյանն ահեղ։
Սթենելոսը՝ Կապասնեի պայծառ որդին տեսավ նըրանց
240 Ու դաոնալով Դիոմեդին այս սըրաթեւ խոսքերն ասաց.
« Սիրելիդ իմ Դիոմեդես, որդիդ շըքեղ քաջ Տիդեսի,
Երկու քաջեր եմ տեսնում ես վառված քո դեմ մարտընչելու,
Երկուսն էլ հաղթ եւ կորովի, մեկն աղեղի քաջահըմուտ
Պանդարոսն է մեծակորով՝ խիզախ որդին Լիկայոնի,
Մյուսն Էնիասն է Անքիսյան, մայրը՝ Աստղիկ աստվածուհին:
Եկ, կառք նըստենք, փախչենք արագ, եւ դու այդպես մի խիզախիր.
Նախահարձակ գընդերի մեջ, որ չըտուժես քալցըր հոգիդ»։
Եվ նայելով նըրան խոժոռ՝ Դիոմեդեսն այսպես ասաց.
«Դու փախչելուց մի՛ խոսիր զուր, ինձ համոզել չես կարող դու,
250 Ես սովոր չեմ բոլորովին խուսափելով պատերազմել,
Ոչ էլ երբեք ահաբեկվել, զի ուժ ունեմ ես տակավին:
Ամոթ է ինձ կառք իսկ նըստել, ոտքո՛վ կերթամ ես նըրանց դեմ,
Զի Աթենաս Պալլասը ինձ չի թողնում որ ես վախենամ:
Սըրաթըռիչ նըժույգները երկուսին էլ ետ չեն տանի,
Եթե նույնիսկ նըրանցից մեկն ազատվի իմ հուժկու զարկից։
Քեզ այլ բան էլ պետք է ասեմ, եւ դու այն լավ միտքըդ պահիր,
Եթե երբեք ամենիմաստ Աթենասն ինձ փառք պարգեւի
Երկուսին էլ ըսպանելու, դու սըրավազ նժույգներիս
Սանձերն ամուր կապած կառքի շըրջանակին՝ մեր կառքը թող
260 Եվ սըլացիր անմիջապես դեպիձիերն Էնիասի,
Եվ ձիերն այդ ավարելով՝ տա՛ր բարձրազեն աքայեցոց։
Նըրանք ազնիվայն ցեղից են, որ Արամազդն ահեղագոչ
Տրովսին տըվեց ի փոխարեն նըրա որդու՝ Գանիմեդի.
Այդ պատճառով լավագույնն են երկրում եղած ձիերի մեջ։
Այդ սերունդից էր գողացավ Անքիսեսը մարդոց արքան
Լավմեդոնից գաղտագողի եւ ճակերի վըրա քաշեց,
Եվ որոնցից իր պալատում վեցը ծընունդ ունեցավ նա,
Չորսին պահեցիրեն համար, գիրացնելով իր փարախում,
Տըվեց երկուսն Էնիասին, որոնք այնպես լավ են փախչում,
270 Եթե դըրանց գերի առնենք, մեզ համար մեծ պատիվ է դա»:
Մինչդեռ երկու քաջերն այսպես խոսում էին իրարու հետ,
Հասան նըրանք արշավակի մըտրակելով ձիերն իրենց,
Եվ առաջինն այսպես խոսեց շըքեղ որդին Լիկայոնի.
«Արիասիրտ ու մարտագոռ զավակըդ դու քաջ Տիդեսի,
Քեզ հիրավի չընկճեց դառն սըլաքըս սուր, փըքինը իմ,
Արդ, աշտեով արի կըռվենք, այդպես գուցե թե հաջողեմ»։
Այսպես ասաց եւ ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր,
Ու շեշտակի զարկեց թափով Դիոմեդի կուռ ասպարին,
Եվ պըղընձյա սըլաքը սուր ծակելով այն՝ զրահին հասավ,
280 Ու բարձրագոռ բացականչեց շըքեղ որդին լիկայոնի.
«Սըլաքս ահա կողքըդ խոցեց ու դուրս եկավ, էլ այսուհետ
Չեմ կարծում ես, որ դիմանաս, տըվիր դու ինձ փառք ու պատիվ»։
Դիոմեդեսը անսասան նըրան այսպես պատասխանեց.
«Վըրպեցիր դու վերըստին, բայց եւ այնպես, կարծում եմ ես,
Թե դուք սիտի դադար չառնեք, մինչեւ որ մեկը ձեզանից
Գետնատարած չընկնի տապաստ եւ արյունովն իր սեփական
Չըհագեցնի բուռն Արեսին՝ գուսարողին քաջամարտիկ»։
Ասաց, նետեց, եւ Աթենասն ուղղեց աշտեն պըղընձասայր
Դեպի նըրա քիթն աչքախառն, եւ պրղինձը անպարտելի290 Անցավ սպիտակ ակռաներով եւ արմատից կըտրեց լեզուն Եվ ծընոտի տակից իսկույն դուրս ելավ սուր տեգը թափով. Ցած գըլորվեց շըքեղ կառքից, ու շաչեցին փայլակնացայտ Զենքերն իր շուրջ, խըրտնեցնելով նըժույգներին սարսափահար. Հօդըս ցընդեց ուժը նըրա, ու տեղնուտեղ շունչը փըչեց։ Վըրա հասավ Էնիասն իր երկար տեգով եւ ասպարով, Վախենալով, որ մի գուցե աքայեցիք դին ավարեն։ Պըտըտվում էր շուրջը նըրա՝ ուժին վըստահ առյուծի պես, Իր նիզակը եւ բոլորշի վահանը միշտ առջեւ բըռնած, Պատրաստ՝ մահվան գիրկ ճամփելու, ով էլ որ իր առաջ ելներ,300 Եվ գոռում էր ահեղաձայն. Տիդյանն առավ հըսկա մի քար, Որ այժմ ապրող մահկանացու մարդկանցմիջից երկու հոգի Չէին կարող գետնից կըտրել, նա միայնակ տարավ-բերեց Եվ նըրանով Էնիասի սըրունքներին զարկեց ուժգին, Ճիշտ այնտեղին, որտեղ մարդու զիստն երանքին է միանում, Որ եւ որոթ են անվանում. ջախջախելով ժայռն ահագին՝ Կըտրեց երկու նյարդերը եւ կաշին պոկեց անմիջապես, Դյուցազնը քաջ գետին ընկավ հաստ ձեռքերով հողին հենված, Եվ գիշերը սեւաթորմի փռվեց նըրա աչքերի շուրջ:
Էնիասը՝ արանց արքան, կորչելու էր այդտեղ, անշուշտ,
310 Եթե Աստղիկ աստվածուհին, դուստրը հըզոր Արամազդի, Մայրը նըրա, որին ծընեց քաջ տավարած Անքիսեսից, Այդ չըտեսներ եւ սըրաթեւ՝ Ոլիմպոսից չիջներ այդտեղ. Տարածեց նա թեւերը լույս իր սիրելի որդու վըրա, Ու պարուրեց ամպի նըման լուսաշըքեղ իր շըղարշով, Որ մի գուցե աքայեցի կտրիճներից մեկը հանկարծ Հարվածելով որդուն կըրծքից՝ առնի նըրա քաղցըր հոգին, Այդպես Աստղիկն իր սիրեցյալ որդուն մարտից դուրս էր հանում:
Կապանեսի որդին այնժամ հիշեց պատվերը Տիդյանի,
Միասըմբակ ձիերը իր քաշեց կըռվի շառաչից դուրս,320 Երասաններն արագ-արագ կապեց կառքի շրջանակին, Ինքը նետվեց գեղեցկաբաշ դեպի ձիերն Էնիասի, Եվ խըլելով տրոյանցից տարավ դեպի աքայեցիք Ու սիրելի իր ընկերոջ՝ Դեիպիլի ձեռքը հանձնեց, Որին բոլոր ընկերներից ավելի էր մեծարում նա, Որովհետեւ ամեն բանում համամիտ էր նա իրեն հետ: Իսկ ինքը իր կառքը նըստած, առավ փայլուն երասաններն Ու ձիերը սալաղբակ քըշեց դեպի Տիդյանը քաջ, Որ Աստղիկին էր հալածում անագորույն իր պըղինձով, Իմանալով, որ ապիկար դիցուհի էր, ո՛չ նըրանցից,330 Որոնք գիտեն քաջաանաբար հըրամայել մարտադաշտում, Ինչպես Պալլաս Աթենասը, Ենիովը քաղաքավեր։ Երբ Տիդեսի շըքեղ որդին կորընկակոխ հասավ նըրան, Վիրավորեց իր նիզակով նըրա ձեռքի թաթն երեսից, Եվ քերծելով պրղընձասար աշտեն փափուկ մորթն ըսպիտակ՝ Դաստակի մոտ հերձեց նըրա աստվածային շղարշը նուրբ, Որ հյուսված էր ճարտարապես Շնորհների շող-մատներով: Վազեց արյունն անմահական աստվածուհու, — ավիշը այն, Որ հոսում է երջանկափառ աստվածներից ոլիմպական, Զի ցորեն չեն ուտում նըրանք, ոչ էլ գինի են խըմում սեւ,340 Այդ պատճառով արյուն չունեն եւ անմահ են կոչվում նըրանք: Ճիչ հանելով աստվածուհին՝ ձեռքից իր բաց թողեց որդուն, Որին առավ ինքն Ապոլլոնն ու պարուրեց կապույտ ամպով, Որ մի գուցե մի ձիավարժ, պըղընձազգեստ դանայեցի Սուր պըղինձով խոցի նըրան ու դուրս կորզի անուշ հոգին:
Դիոմեդեսն ահեղ ձայնով աստվածուհու վըրա գոռաց.
«Դո՛ւստրըդ հըզոր Արամազդի, թող հեռացիր մարտադաշտից. Հերիք չէ՞ քեզ, որ թույլ կանանց խաբում ես դու, պատրում նըրանց, Եթե երկար դեռ ըսպասես, սոսկաս պիտի պատերազմից, Ու սարսափես, հեռվից անգամ ահեղ կըռվի ձայնն առնելիս»։ 350 Այսպես ասաց, եւ Աստղիկը մեկնեց դըժնյա ցավերով լի, Որին ժըրոտ Իրիսն առած՝ մարտադաշտից հանեց արագ, Մորմոքվում էր սուր ցավերից, սեւանում էր մորթը չըքնաղ: Մարտադաշտի ձախակողմում հանդիպեց նա բուռն Արեսին, Նըստել էր նա՝ իր նըժույգներն ու տեգը մութ ամպով պատած։ Աստղիկն այդտեղ իր սիրելի եղբոր ոտներն ընկավ լալով Եվ խընդրում էր պաղատագին տալ նըժույգներն իր ոսկեար. «Գըթա՛ դու ինձ, սիրուն եղբայր, նըժույգներըդ շընորհիր ինձ, Որ սըլանամ դեպ Ոլիմպոս՝ բընակավայրն անմահների: Տանջվում եմ ես խորը վերքով, որ տըվեց ինձ մահկանացու360 Տիդյանը, որ Արամազդի վըրա անգամ կըհանդըգներ»։ Այսպես ասաց, եւ Արեսը նըժույգները տըվեց նըրան, Աստվածուհի Աստղիկն ելավ կառքը նըստեց ցաված սորտով, Եվ Իրիսը նըրա կողքին՝ երասանները ձեռքն առավ Ու մըտրակեց, եւ սլացան երիվարներն հոժարակամ Եվ շուտափույթ հասան Ոլիմպ՝ բընակավայրն անմահների, Ուր կանգնեցրեց կառքը Իրիսն ու արձակեց ձիերն իսկույն, Նըրանց առաջ առատորեն լըցնելով կեր աստվածային։ Իսկ Աստղիկը գընաց փարվեց իր Դիոնե մոր ծընկներին, Որը դըստերն իր գիրկն առած՝ փայփայելով ասաց նըրան.370 «Դուստր իմ սիրուն , անմահներից ո՞վ քեզ այդպես վիրավորեց, Իբրեւ թե դու նըրան հայտնի մի մեծ չարիք պատճառեիր»։
350 Այսպես ասաց, եւ Աստղիկը մեկնեց դըժնյա ցավերով լի,
Որին ժըրոտ Իրիսն առած՝ մարտադաշտից հանեց արագ,
Մորմոքվում էր սուր ցավերից, սեւանում էր մորթը չըքնաղ:
Մարտադաշտի ձախակողմում հանդիպեց նա բուռն Արեսին,
Նըստել էր նա՝ իր նըժույգներն ու տեգը մութ ամպով պատած։
Աստղիկն այդտեղ իր սիրելի եղբոր ոտներն ընկավ լալով
Եվ խընդրում էր պաղատագին տալ նըժույգներն իր ոսկեար.
«Գըթա՛ դու ինձ, սիրուն եղբայր, նըժույգներըդ շընորհիր ինձ,
Որ սըլանամ դեպ Ոլիմպոս՝ բընակավայրն անմահների:
Տանջվում եմ ես խորը վերքով, որ տըվեց ինձ մահկանացու
360 Տիդյանը, որ Արամազդի վըրա անգամ կըհանդըգներ»։
Այսպես ասաց, եւ Արեսը նըժույգները տըվեց նըրան,
Աստվածուհի Աստղիկն ելավ կառքը նըստեց ցաված սորտով,
Եվ Իրիսը նըրա կողքին՝ երասանները ձեռքն առավ
Ու մըտրակեց, եւ սլացան երիվարներն հոժարակամ
Եվ շուտափույթ հասան Ոլիմպ՝ բընակավայրն անմահների,
Ուր կանգնեցրեց կառքը Իրիսն ու արձակեց ձիերն իսկույն,
Նըրանց առաջ առատորեն լըցնելով կեր աստվածային։
Իսկ Աստղիկը գընաց փարվեց իր Դիոնե մոր ծընկներին,
Որը դըստերն իր գիրկն առած՝ փայփայելով ասաց նըրան.
370 «Դուստր իմ սիրուն , անմահներից ո՞վ քեզ այդպես վիրավորեց,
Իբրեւ թե դու նըրան հայտնի մի մեծ չարիք պատճառեիր»։
Եվ ժըպտասեր Աստղիկն այնժամ նըրան այսպես պատասխանեց.
«Ինձ Տիդեսի որդին խոցեց, Դիոմեդեսն ամբարտավան, Երբ որ մարտից հանում էի սիրուն որդուս՝ Էնիասին, Որն ամենեն սիրելին է եւ թանկագին սըրտիս համար։ Աքայեցոց եւ տըրոյանց մեջ չէ կռիվն այսուհետեւ, Այլ դանայանք անմահների դեմ են հիմա կըռիվ մըղում»։
Եվ Դիոնեն՝ հըրաշափառ աստվածուհին ասաց նըրան.
«Տոկա՛, դուստր իմ, որքան էլ մեծ լինեն ցավերդ, դու մի՛ տըխրիր,380 Զի շատերըս ոլիմպաբնակ աստվածներից մարդկանց ձեռքով Կըրել ենք ծանր ու խոր վըշտեր՝ մասնակցելով նըրանց կըովին: Կըրեց Արեսն, երբ որ հուժկու Ոտոսը եւ Եփիալտեսն Ալովեի որդիք նըրան կապկապեցին պիրկ կապերով, Եվ տասնըմեկ ամիս մընաց նա բանտի մեջ պըղընձակերտ: Պատերազմի անհագ Արեսն այդ զընդանում պիտի կորչեր, Թե Էրիբեն՝ չըքնաղագեղ նըրանց խորթ մայրը՝ Հերմեսին Լուր չըբերեր, որ վերջապես նրան հյուծված հանեց բանտից: Կրեց նույնպես Հերան, որին վիրավորեց աջ ըստինքից Ամփիտրոնի հըզոր որդին սուր սըլաքով իր եռասայր,390 Անտանելի ցավերի մեջ տանջվում էր նա այդ ժամանակ։ Սանդարապետն անգամ կըրեց իր մարմնի մեջ նետ սայրասուր, Երբ որ նրան նույն այդ մարդը, ասպարակիր Զեւսի որդին Ըստվերների դըռան շեմքում նետահարեց իր աղեղով. Վեր ելավ նա դեպի Զեւսի արքունիքը, Ոլիմպը այն Սըրտակոտոր ու ցավատանջ. մըխվել էր նետը դառնաթույն Նըրա ուժեղ, հաղթ ուսի մեջ ու տանջում էր նըրա հոգին։ Պեոնն այնժամ դըրեց վերքին ցավահալած ըսպեղանի Ու բըժըշկեց, որովհետեւ նա չէր ծընված մահկանացու: Հանձնապաստա՛ն եղեռնագործ, որ հանդըգնեց մինչեւ անգամ400 Ոլիմպաբնակ աստվածներին վիրավորել իր աղեղով։ Ինքը խաժակն աստվածուհին, Աթենասը դըրդեց քո դեմ Տիդյան ահեղ Դիոմեդին, բայց խակամիտն այդ չըգիտե, Թե ով էլ որ անմահների դեմ հանդըգնի մըտնել ի մարտ՝ Նա չի կարող երկար ապրել, ու մանուկներն այլեւս երբեք Պատերազմից վերադարձած հոր ծընկներին չեն նըստելու: Ուստի Տիդյան Դիոմեդեսն էլ, թեպետև քաջամարտիկ, Թող մըտածի, որ կարող է քեզնից քաջի հետ կըռվելու, Եվ որ գուցե բազմահանճար Ատրեստոսի դուստր Էգալիան Զարթնի քընից հանկարծակի ու ձայն տա իր նաժիշտներին՝410 Անձկակարոտ ծաղկափըթիթ իր ամուսնուն քաջակորով, Նազելի կինն՝ աքայեցոց ձիախըրոխտ Դիոմեդեսի»։
Ասաց, երկու թաթիկներով սըրբեց ավիշը դաստակից,
Առողջացավ ձեռքը դըստեր, ու մեղմացան ցավերը խոր։ Այդտեղ Հերան եւ Աթենասն, որ ամեն բան տեսնում էին, Նետում էին Արամազդին սիրտ խոցոտող, կըծու խոսքեր. Եվ ըսկըսեց նախ Աթենաս աստվածուհին, այս ասելով. «Հայր Արամազդ, կըբարկանա՞ս վըրաս, եթե մի բան ասեմ, Խեղճ Կիպրուհին, երբ ուզել է դըրդել ոմըն աքայուհու, Որ նա հարի տըրոյացոց, որոնց շատ է սիրում հիմա,420 Գեղեցկազգեստ ու պըճնասեր աքայուհու մի գըգվելիս, Ոսկի ճարմանդն իր թաթիկի քեղըրթել է մորթը փափուկ»։
Այսպես ասաց, ու ծիծաղեց հայրը մարդկանց, աստվածների,
Եվ կանչելով ոսկեղենիկ Աստղիկին մոտն՝ ասաց նըրան, «Դուստր իմ քընքույշ, պատերազմի գործերը քեզ չեն պատկանում, Դու ըզբաղվիր ամուսնական հեշտ ու անուշ քո գործերով, Ռազմի մասինթող որ հոգան Աթենան ու Արեսը բուռն»: Եվ մինչ այստեղ սըրանք այսպես խոսում էին իրարու հետ, Էնիասի վըրա վազեց Դիոմեդեսն ահեղագոռ, Թեեւ գիտեր, որ Ապոլլոնն էր պաշտպանում դյուցազունին:430 Չակնածելով անգամ զորեղ աստըծուց նա՝ միտք էր դըրել Որ ըսպաներ Էնիասին եւ կողոպտեր զենքերը պերճ: Երեք անգամ նա հարձակվեց հույժ ծարաւի նըրա արյան, Եվ երեք հեղ Ապոլլոնը նըրա ասպարն մղեց մի կողմ, Բայց երբ չորրորդ անգամ ցասկոտ գըրոհ տըվեց դիվանըման՝ Ըսպառնալից ձայնով գոռաց Ապոլլոնը աղեղնավոր. «Ըզգուշ, Տիդյան, ե՛տ ընկըրկիր, մի՛ հանդըգնիր չափվել ինձ հետ, Հավասարվել անմահներին, զի նըման չեն բընավ իրար Զարմը անմահ աստվածների եւ երկրակոխ քայլող մարդկանց»: Այսպես ասաց, եւ ընկըրկեց Տիդեսի քաջ որդին դույզն ինչ ,440 Խուսափելով կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից: Իսկ Ապոլլոնը ամբոխից դուրս կորզելով Էնիասին՝ Պերգամայի մեջ դըրեց սուրբ, ուր ինքն ունի շըքեղ տաճար: Այնտեղ Լետովն ու Արտեմիսը անմատույց սըրբարանում Բըժըշկեցին նըրան շուտով, շընորհելով պատիվ ու փառք։ Բայց Ապոլլոնն արծաթաղեղ շինել տըվեց մի խորտվիլակ, Ուրվապատկեր՝ ամեն բանով Էնիասին հար եւ նըման, Որի շուրջը տըրոյացիք եւ աքայանք դյուցազնազարմ Կոփում էին իրար լանջքին վահանակներն իրենց թեթեւ Ու հաստաբեստ, բոլորաձեւ ասպարները արջառամորթ:450 Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց բուռն Արեսին. «Արե՛ս , Արե՛ս արյունառուշտ, պարըսպաքանդ ու մարդակեր, Մի՞թե պիտի չըհեռացնես մարտադաշտից դու այդ մարդուն՝ Դիոմեդեսին, որ քիչ մընաց Արամազդ հոր հետն Էլ կըռվեր: Նախ Կիրուհու դաստակը նա ձեռքին մոտիկ վիրավորեց, Հետո էլ ինձ վըրա նույնպես գըրոհ տըվեց դեւի նըման»։
Այսպես ասաց, եւ ընկըրկեց Տիդեսի քաջ որդին դույզն ինչ ,
440 Խուսափելով կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից:
Իսկ Ապոլլոնը ամբոխից դուրս կորզելով Էնիասին՝
Պերգամայի մեջ դըրեց սուրբ, ուր ինքն ունի շըքեղ տաճար:
Այնտեղ Լետովն ու Արտեմիսը անմատույց սըրբարանում
Բըժըշկեցին նըրան շուտով, շընորհելով պատիվ ու փառք։
Բայց Ապոլլոնն արծաթաղեղ շինել տըվեց մի խորտվիլակ,
Ուրվապատկեր՝ ամեն բանով Էնիասին հար եւ նըման,
Որի շուրջը տըրոյացիք եւ աքայանք դյուցազնազարմ
Կոփում էին իրար լանջքին վահանակներն իրենց թեթեւ
Ու հաստաբեստ, բոլորաձեւ ասպարները արջառամորթ:
450 Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց բուռն Արեսին.
«Արե՛ս , Արե՛ս արյունառուշտ, պարըսպաքանդ ու մարդակեր,
Մի՞թե պիտի չըհեռացնես մարտադաշտից դու այդ մարդուն՝
Դիոմեդեսին, որ քիչ մընաց Արամազդ հոր հետն Էլ կըռվեր:
Նախ Կիրուհու դաստակը նա ձեռքին մոտիկ վիրավորեց,
Հետո էլ ինձ վըրա նույնպես գըրոհ տըվեց դեւի նըման»։
Այսպես ասաց, գընաց նըստեց Պերգամայի բարձըր ծայրին,
Իսկ Ժանտ Արեսն հասավ տրոյանց ահեղ կըռվի հորդորելու Թըրակացոց Ժիրաժիր պետ Ակամասի կերպարանքով Ու Պրիամի որդիներին խըրախուսիչ խոսքեր ասաց.460 «Ո՛վ որդիներ դյուցազարմիկ դուք Պրիամոս թագավորի, Մինչ ե՞րբ պիտի թողնեք, որ ձեր զորքը ջարդեն աքայեցիք, Ըսպասումեք, որ կըռիվը հասնի ձեր կուռ դարբասների՞ն: Ընկել է նա, որին բոլորս պատվում էինք Հեկտորի չափ- Էնիասը՝ վըսեմ որդին մեծահոգի Անքիսեսի. Եկեք նրա զենընկերոջն ազատենք մենք ահեղ մարտից»։
Այսպես ասաց ու բորբոքեց եռանդ ամեն մեկի սըրտում,
Իսկ Սարպեդոնը Հեկտորին հանդիմանեց այս խոսեքրով. «Ո՞ւր գընաց քո ուժը, Հեկտոր, ու կորովը, որ ունեիր. Չէի՞ր ասում, թե դու միայն, առանց զորքի եւ սատարի470 Կըպաշտպանես քաղաքը քո ելբայրներով , փեսաներով, Մինչդեռ այսօր եւ ոչ մեկին չեմ տեսնում ես մարտի դաշտում, Այլ սոսկահար կուչ են եկել, ինչպես շըներն առյուծի շուրջ, Եվ միայն մենք, դաշնակիցներս ենք մարտընչում ահավասիկ: Ես ինքըս ձեզ նիզակակից՝ եկել եմ շատ հեռու տեղից, Լիկիայից, ուր հոսում է Քըսանթոսը հորձանապտույտ, Ուր թողել եմ մատաղատի որդիք եւ կին, ինչքերըս ողջ, Որոնց այնպե՛ս կարոտ է միշտ քաշում աղքատ, չունեւոր մարդ: Սակայն դարձյալ վառում եմ ես լիկիացոց, եւ ինքս անձամբ Վառվածեմ խիստ այդ մարդու դեմ գուպարելու հուր ցանկությամբ,480 Թեեւ չունեմ այստեղ ոչինչ, որ տանեին աքայեցիք: Մինչ դու անշարժ կանգ ես առել եւ այլոց էլ չես հորդորում, Որ դիմանան պատերազմում ու պաշտպանեն իրենց կանանց։ Տես, որ հանկարծ կեր չըդառնաք ոսոխներին, տըրոյացի՛ք, Եվ ցանցն ընկնեք ամենորսակ ուռկանի պես թակարդապատ, Ու բարեշեն ձեր քաղաքներն ավեր-ավար անեն նըրանք: Այս բոլորի մասին, Հեկտոր, պետք է որ դու լավ մըտածես, Եվ աղաչես իշխաններին ու գընդերին հեռվից եկած, Որ դիմանան դըժվարության ու մարտընչեն հերոսաբար Ու թույլ չըտան նըրանք իրենց լըսելու սաստ ու պարսավանք»։490 Այսպես խոսեց Սարպեդոնը եւ Հեկտորի սիրտը խոցեց: Հեկտորն այնժամ զենուզարդով իր կառքից ցած թըռավ իսկույն Եվ ճոճելով սուր աշտեներ՝ վազվըզում էր բանակի մեջ, Հորդորելով ամեն մեկին, ու վառեց մարտ մի ահավոր։ Տըրոյացիք ետ դառնալով ճակատ զարկին աքայանց դեմ, Որոնք անվախ կանգնած էին իրենց տեղում միշտ աննահանջ:
Ինչպես քամին, որ քըշում է հարդը թեթեւ՝ Էրանելիս
Նըվիրական կալից, երբ որ Դեմետրը շեկ, խարտիշագեղ Բաժանում է հարդն ու հատիկը հողմերի շընչով ուժգին, Ու մըղեղի հըսկայական դեզն ըսպիտակ գույն է առնում,500 Ճերմակեցին աքյանք այդպես մինչեւ երկինք հասնող փոշուց, Որ ամպի պես հանում էին ձիերն իրենց դըռույթներով, Երբ ետ դարձած՝ դեպի խառնուրդն արշավեցին քառատըրոփ Կորովաջան կառապանաց կուռ ձեռքերից մըտրակահար։ Իսկ բուռն Արեսն ամենուրեք վազվըզելով` բանակը ողջ Պատեց մըթին մի գիշերով հօգուտ համայն տըրոյացոց. Այդ անելով՝ կատարում էր Ապոլլոնի պատվերը նա, Որ հորդորեց՝ տըրոյացոց ալ խըրախույս խիզախության, Երբ որ տեսավ Աթենասին պատերազմից հեռանալիս, Որ պաշտպան էր եւ զորավիգ պըղընձազգեստ դանայեցոց։510 Իսկ Ապոլլոնն արձակելով սըրբարանից Էնիասին՝ Բոցավառեց նոր կորովով կուրծքը ազգաց առաջնորդի, Ել Էնիասն հանկարծակի հայտընվեց իր ընկերներին, Որոնք անչափ ուրախացան, երբ ողջ առողջ տեսան նրան, Բայց ոչ մի բան չըհարցըրին, զի այն հուզմունքն, իրարանցում, Որ հանեցին Արծաթաղեղն ու Արեսը արյունառուշտ, Եվ Քենն անհագ՝ էլ ժամանակ չէին տալիս դըրա համար:
Իսկ Այաքսները երկուսով, Ոդիսեւսն ու Տիդյանն ահեղ
Մարտի հորդոր էին կարդում, խըրախուսում աքայեցոց, Որոնք անահ եւ անսասան՝ տըրոյացոց գոչյուններից520 Նըրանց հըսկա ուժին ընդդեմ կանգնած էին կազմ ու պատրաստ, Ինչպես ամպերն, որ դիզում է Զրվանյանը խաղաղ ժամի Լեռների պես կատարներին, երբ նընջում են Բորեասն ու բուռն Մյուս քամիները, որպեսզի ամպակույտը ցըրիվ բերեն,— Դանայեցիք տըրոյանց դեմ այդպես կանգնած էին անվախ: Իսկ Ատրիդեսը անդադար երթեւեկում էր բանակում Ու բազմամբոխ իր զորքերին տալիս հորդոր եւ հրրաման. «Մարդ եղեք միշտ, սիրելիներս, եւ զորավոր սիրտ ունեցեք, Եվ քաջամարտ գուպարիմեջ պատկառեցեք մեկ-մյուսից, Զի քաջերը պատերազմում ավելի շատ ողջ են մընում,530 Իսկ վախչողը չի ազատվում, ոչ էլ փառք է վաստակում նա»:
Ասաց, գըցեց գեղարդը նա եւ ըսպանեց մի ախոյան՝
Պերգասյան քաջ Դեիկոնին՝ զենընկերոջն Էնիասի, Որին տրոյանք հարգում էին Պրիամոսի որդոց նըման, Զի կըռվում էր նա քաջաբար նախամարտիկ գընդերի մեջ։ Ագամեմնոն արանց արքան զարկեց քաջի կուռ ասպարին, Որ չըտոկաց նըրա տեգին, պըղինձն անցավ ուժգին թափով Ու կամարի միջից ուղիղ փորը մըտավ Պերգասյանի, Նա թընդյունով գետին ընկավ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Իսկ Էնիասը ըսպանեց երկու կըտրիճ դանայեցոց,
540 Կրեթոնին, Որսիլոքին՝ Դիոկլեսի որդիներին. Դիոկլեսը բընակվում էր գեղեցկաշեն Փերեի մեջ, Մեծահարուստ եւ ընչավետ, սերում էր նա Ալփես գետից, Որ ջըրաշատ հոսում էր հորդ Պելիացոց լայն դաշտերով, Որը ծընեց Որսիլոքին՝ բազմաժողով արանց արքա, Իսկ Որսիլոքն աշխարհ բերեց Դիոկլեսին մեծահոգի, Դիոկլեսը՝ Կրեթոնին, Որսիլոքին — երկվորյակներ, Քաջախըրոխտ ու փորձառու ամեն տեսակ մարտերի մեջ: Երբ չափահաս դարձան սըրանք, արգիացոց հետեւելով Սեւ նավերով ելան եկան դեպի Տըրոյա ձիամարզիկ,550 Որ Ատրիդես Ագամեմնի, Մենելավի վըրեժն առնեն, Սակայն այստեղ երկուսին էլ հասավ մահվան օրհասը սեւ: Ինչպես թավուտ լեռան վըրա զույգ առյուծներ գեղեցկաբաշ Մայրիների անտառի մեջ պարարում են մարմինն իրենց Եվ արջառներ ու գեր գառներ ապշոպելով ամեն անգամ Ավերակ են դարձընում լիք փարախները հովիվների, Մինչեւ զինված մարդկանց ձեռքով ընկնեն սատկեն պըղընձահար, Այդպես, նըրանք Էնիասի ձեռքով՝ նըկուն, տիգահարված՝ Ընկան տապաստ դեռաբողբոջ ու բարձրուղեշ եղեւնու պես.
Մեղքենալով նըրանց վըրա Մենելավոսն արիսական,
560 Առաջ անցավ զինավառված, երկար աշտեն իր ճոճելով. Եվ Արեսը խիզախությամբ սիրտնէր նըրա բոցավառում, Հուսալով, որ կընըվաճվի Էնիասի հուժկու ձեռքով: Տեսավ նըրան Նեստորորդի Անտիլոքոսն ու նախամարտ Գընդերի մեջ նետվեց իսկույն, վախենալով, թե մի գուցե Ժողովըրդոց հովվի գըլխին գա մի փորձանք անակընկալ Եվ ի դերեւ հանի նըրանց նեղությունները բովանդակ: Նըրանք երկուսն էլ բազուկներն ու նիզակները սայրասուր Բըռնել էին իրարու դեմ խիզախորեն ընդդիմամարտ. Անտիոքոսն առաջ գալով՝ ազգապետի կողքին կանգնեց։570 Էնիասը, թեեւ հուժկու պատերազմող՝ դեմ չըդըրավ, Երբ այն երկու դյուցազներին տեսավ կանգնած իրարու մոտ։ Նըրանք դեպի աքայեցիք քաշ տալով հեգ ընկածներին, Տըվին ավանդ համհարզներին, ապադարձյալ ետ դառնալով Մոտան նորից նախամարտիկ գընդերի մեջ գուպարելու:
Նըրանք այնտեղ ըսպանեցին Պիլեմենին արիսատիպ
Ասպարավոր, մեծահոգի պափլագոնաց զորապետին, Որ երբ կանգնած էր կառքի մեջ, Մենելավոսն աշտենազեն Նետեց տեգը երկայնաստվեր եւ անրակից խոցեց նըրան: Անտիլոքը զարկեց նըրա կառավարին՝ Մեդոնին քաջ,580 Ատիմնոսի արի որդուն, երբ դարձընում էր ձիերին. Զարկեց քարով ճիշտ արմունկին, ու ցած ընկան նըրա ձեռքից Փըղոսկըրով բանված սանձերը ըսպիտակ՝ փոշեթաթավ: Ոստնեց արագ Անտիլոքոսն քունքից ներս սուրը վարսեց, Եւ գեղակերտ, շըքեղ կառքից նա գըլխիվայր գետին ընկավ, Փոշիներում, մի պահ գըլխի եւ ուսերի վըրա ցըցված, Ոտքերը վեր, գըլուխը վար, զի ավազի մեջ էր խրվել, Մինչ վերջապես ցած փըռեցին նրան ձիերն ընդհարվելով, Որոնց քըշեց Անտիլոքոսն աքայեցոց ամբոխի մեջ։ Այդ տեսնելով՝ վըրա վազեց Հեկտորն ուժգին որոտալով,590 Գըրոհեցին իր ետևից տըրոյացոց գընդերը գոռ, Իրենց գըլուխն ունենալով Արեսին եւ Ենիովնին։ Սա հետն ուներ Աղմուկն ահեղ պատերազմող խուռն ամբոխի, Իսկ Արեսը ձեռքին բըռնած ուներ նիզակ մի ահագին Եվ ընթանում էր Հեկտորի մերթ առջեւից, մերթ ետեւից:
Նըկատելով նըրան՝ սոսկաց Դիոմեդեսն ահեղագոռ:
Ինչպես որ մարդ մի անծանոթ եւ ընդարձակ դաշտ անցնելիս Կանգէ առնում, երբ որ հանկարծ հըսկա գետի է հանդիպում, Որը ահեղ մըռընչյունով դեպի ծովն է վազում վարար, —— Ահաբեկված ետ է դառնում, —— Դիոմեդեսն այդ ժամանակ600 Ետ դառնալով այսպես ասաց իր քաջարի մարտիկներին. «Սիրելիներս, որքա՜ն ենք մենք ըսքանչանում մեծ Հեկտորով, Քանզի է քաջ նիզակավոր եւ խըստասիրտ պատերազմող, Աստվածներից մեկը միշտ մոտ՝ պաշտպանում է նըրան մահից Այժմ էլ Արեսն է նըրա հետ մահկանացվի կերպարանքով: Ուրեմըն դուք երեսներըդ դեպի տրոյանք՝ ետ քաշվեցեք, Եվ մի՛ գործեք ատվածների դեմ հարձակում հանդըգնաբար»: Այսպես ասաց, բայց տըրոյանք նրանց արդեն շատ էին մոտ: Հեկտորն այդտեղ քաջամարտիկ երկու կըտրիճ փըռեց գետին- Մենեսթոսին եւ Անքիալին՝ երկուսն էլ նույն կառքի վըրա:610 Ընկածների վըրա գըթաց Տելամոնյան Այաքսը մեծ, Մոտ գընալով՝ փայլակնացայտ տեգը նետեց եւ ըսպանեց Ամփիոսին՝ որդուն փարթամ եւ մեծատուն Սելագոսի, Որ Պեսոսում էր բընակվում, բայց Օրհասը բերեց նըրան Իբրեւ սատար՝ զինակցելու Պրիամոսին եւ իր որդոց: Երկայնաստվեր, տեգն իր նետեց Այաքսն ուղիղ նըրա գոտուն, Եվ պըղընձյա սըլաքը սուր նըրա ներքին փորը մըտավ, Եվ նա գետին փըռվեց թընդմամբ. վազեց իսկույն Այաքսը քաջ Կողոպտելու զենքերը պերճ, մինչ տըրոյանք նըրա վըրա Տեղում էին ամեն կողմից սուր տեգերի տեղատարափ,620 Եվ որոնցից շատերը սուր ցըցվում էին ասպարի մեջ։ Նա դիակի վըրա չոքած քաշեց հանեց պըղինձ- աշտեն, Բաց անկարող եղավ պոկել մյուս զենքերը ուսերից. Զի նետերի տարափն անդուլ նըրան շատ էր տագնապեցնում, Վախենալով, որ մի գուցե տըրոյացիք բըռնեն իրեն, Որոնք զինված նիզակներով նըրա վըրա գըրոհեցին Եվ Այաքսին, թեեւ հուժկու ու հաղթանդամ հըսկայապես, Հալածեցին, եւ թողնելով դիակը նա՝ ետ նահանջեց։
Մըրցում էին սըրանք այսպես իրարու հետ մարտադաշտում:
Օրհասը բուռն աստվածատիպ Սարպեդոնի դեմ գըրգըռեց630 Հալթամարմին Տլեպոլեմոս Հերակլյանին առաքինի. Եվ իրարու երբ մոտեցան Արամազդի թոռն ու որդին, Սարպեդոնին կանխելով նախ Տլեպոլեմն այսպես ասաց. «Ո՛վ լիկեցոց պետ Սարպեդոն, ասա՛ արդյոք ի՞նչն ըստիպեց Գալ քեզ այստեղ, որ եկել ես մարտի անվարժ եւ անսովոր: Սուտ են ասում, թե որդին ես ասպարակիր Արամազդի, Քանզի դու շատ ավելի ցած ու նըսեմ ես այն մարդկանցից, Որոնք հընում ամպրոպադեզ Զեւսի զարմից էին սերել։ Բայց ի՜նչ մարդ էր, ասում ենք քաջ Հերակլեսի համար զորեղ, Հերակլեսի, որ իմ հայրն էր քաջախըրոխտ, առյուծասիրտ.640 Որը իր հետ վեց նավ միայն ու փոքրաթիվ քաջերի խումբ Լավմեդոնի նըժույգների համար երբեմն այստեղ եկա, Քանդեց Իլիոնն ու փողոցներն ամայացրեց բոլորովին: Իսկ դու վախկոտ՝ քո մարդկանցով կորչես պիտի այս կըռվի մեջ. Զո՜ւր Լիկիայից եկար այստեղ սատարելու տըրոյացոց: Ինչ էլ լինի զորությունըդ՝ պիտի ընկնես իմ նիզակից Ու պարտըված անցնես գընաս դու դըժոխքի դարբասներից»: Եվ լիկեցոց պետ Սարպեդոնն այսպես նըրանպատասխանեց. «Տլեպոլեմե՛, ճիշտ է որ նա քանդեց Իլիոն քաղաքը սուրբ Ազնըվաշուք Լավմեդոնի խենթ ու խելառ վարքի համար,650 Որ դըժընդակ լուտանքներով բարերարին իր նախատեց, Եվ չըտըվեց նըժույգներին, որոնց համար եկել էր նա։ Բայց ես ահա ասում եմ քեզ, որ մահվան սեւ օրհասը ժանտ Ինձնից է որ քեզ պիտի գա, իմ գեղարդով ընկնես պիտի, Փառքն ինձ տալով եւ քո հոգին՝ ձիահըմուտ Պըղուտոնին»:
Սարպեդոնը այսպես ասաց, Տլեպոլեմը բարձրացրեց
Հուժկու մըկունդն իր հացենու, եւ զույգ տեգերն անմիջապես Նըրանց ձեռքից իրար վըրա սըլացան սուր բուռըն թափով։ Սարպեդոնը զարկեց ուղիղ ախոյանի պարանոցին, Եվ ցավաբեր սըլաքն անցավ ու դուրս եկավ մյուս կողմից,660 Եվ մութ գիշերն անդընդային փակեց նըրա աչքերն ընդմիշտ։ Տլեպոլեմի նետը դիպավ Սարպեդոնի ձախ ազդրոսկրին, Բայց Արամազդ հայրը որդուց հեռու վանեց մահնանողոք: Աստվածատիպ Սարպեդոնի զենընկերները քաջազուն Հանում էին նըրան կըռվից, մինչ չարաչար տանջվում էր նա, Իր ետեւից քարշ տալով սուր հացենու տեգն երկայնաստվեր, Որովհետեւ ընկերներից եւ ոչ մեկը խելք չէր արել Աշտեն հանել նըրա ազդրից, որ կառք նըստել կարողանա Այնքա՜ն նըրանք ճեպում էին նըրան ընդփույթ ազատելու: Իսկ մյուս կողմից քաջասըրունք աքայեցիք պատերազմից670 Հանում էին Տեպոլեմին. տեսավ նըրան արիասիրտ Ոդիսեւսը եւ ճանաչեց, ու բոց կըտրեց նըրա հոգին, Եվ ինքն իր մեջ վարանամիտ՝ դըժվարանում էր որոշել՝ Որոտընդոստ Արամազդի շըքեղ որդո՞ւն հետապընդեր, Թե՞ լիկեցոց շատ-շատերի հոգին առներ վըրիժավառ: Ճակատագրի կողմից, սակայն Ոդիսեւսին չէր վիճակված Սուր պըղինձովն իր ըսպանել Արազամդի արի որդուն. Եվ Աթենասն այն ժամանակ դեպ լիկեցիք ուղղեց նըրան: Նա ըսպանեց Կիրասոսին, Քրոմիոսին, Ալաստորին, Ալկադրոսին ու Հալիոսին, Նոյեմոնին , Պրիտանիսին,680 Եվ շատ ուրիշ լիկիացոց մահ կըբերեր Ոդիսը քաջ, Եթե նըրան չընըկատեր կորդակաճոճ Հեկտորն ահեղ, Որ խոյացավ դեպ ախոյանն իր հրաշեկ զենուզարդով, Վախ ազդելով դանայեցոց, եւ Սարպեդոնն՝ Զեւսի որդին Նըրան ի տես՝ ուրախացած ձայն արձակեց աղիողորմ. «Ո՛վ Պրիամյան, մի՛ թողնիր, որ դառնամ ես որս աքայեցոց, Օգնիր ինձ արդ, իսկ թող հետո ընկնեմ մեռնեմ ձեր քաղաքում, Քանզի, գիտեմ, չէ վիճակված ինձ հայրենիք վերադառնալ, Ուրախացնել սիրուն կընոջս ու սիրասուն իմ մանկիկին»։
Այսպես ասաց, բայց Հեկտորը կորդակաճոճ ձայն չըհանեց,
690 Այլ սըլացավ փայլակնացայտ հալածելու աքայեցոց Եվ նըրանցից շատ-շատերին ըսպանելու տենչով վառված։ Մինչ ընկերները քաջազուն՝ աստվածատիպ Սարպեդոնին Վահանադրոշ Արամազդի չըքնաղ կաղնու տակը դըրին, Եւ Պելասգոնը կորովի՝ զենընկերը սիրասընունդ Հացի նիզակը սայրասուր՝ նըրա ազդրից քաշեց հանեց. Սարպեդոնի ուշքը գընաց, եւ աչքերը մեգը պատեց, Բայց քիչ հետո ուշքի բերեց հյուսիսային սյուքը նըրան։
Արգիացիք բուռն Արեսից ու Հեկտորից հալածվելով՝
Չէին փախչում ոչ դեպի սեւ նավատորմը խուճապահար,700 Եվ ոչ էլ դեմ էին դընում, սակայն հետո, երբ իմացան, Թե Արեսն է տըրոյանց հետ՝ տեղի տալով նահանջեցին: Ո՞ւմ առաջինն ու վերջինն ո՞ւմ մատնեց մահի Հեկտորը քաջ՝ Պրիամոսի պայծառորդին պըղընձի բուռն Արեսի հետ: Նախ՝ Տեւթրասին աստվածատիպ եւ ձիավարժ Որեստեսին, Տրեքոսին՝ քաջամարտիկ էտոլացուն , Ինոմավին Ել Ինոսյան Հելենոսին, Որեսբոսին գեղակամար, Նա, որ Հիլե էր բընակվում՝ հարըստության միշտ հետամուտ, Որ գըտնվում է Կեփիսիս ծովակի մոտ, եւ նըրա հետ Բընակվում էր բեովտացի ժողովուրդը մեծափարթամ:
710 Իսկ երբ Հերան՝ լուսածըղի աստվածուհին տեսավ ահեղ Պատերազմում այդ սոսկալի ջարդը բազում արգիացոց, Իսկույն եւեթ այս սըրաթեւ խոսքերն ուղղեց Աթենասին, «Ավա՜ղ, ո՛վ դու Ասպարակիր Արամազդի դուստր անվըկանդ, Այն խոստումը, որ ես եւ դու տըվինք Ատրիդ Մենելավին, Թե նա պիտի ետ չըդառնար չըկործանած Իլիոնը սուրբ, Զո՜ւր էր ուրեմն, եթե թողնենք, որ Արեսը արյունառուշտ Շարունակի դեռ մոլեգնել, եկ, մենք էլ մեր ուժը փորձենք»։
Այսպես ասաց, եւ Աթենասը համամիտ եղավ նըրան. Հերան՝ դուստրը մեծ Զրվանի, ավագագույն աստվածուհին720 Ելավ գընաց, որ պատրաստի երիվարները ոսկեսար: Հեբեն կառքի չորս բոլորը անցրեց երկաթ առեղի մեջ Ռւթկապանի կոր անիվներ, որոնց հեցերն էին ոսկի Եվ վերեւից շուրջանակի պըղընձաձույլ կամարներով, Ճարտարապես եւ պնդակուռ զոդված իրար անքակտելի, Հըրաշալիք մի հոյակապ եւ տեսարժան գործ հիասքանչ, Ականոցներն արծաթակուռ շուրջանակի, բոլորաշեն, Գահույքն ոսկի ամբողջապես եւ արծաթյա լարով կախված, Գեղազարդված շուրջը երկու կիսաբոլոր գոտիներով, Եվ նըրանցից ձըգվում էր կոկ երկար քեղին արծաթեղեն,730 Որի ծայրին կապեց Հեբեն լուծն ոսկեձույլ եւ գեղեցիկ, Անցկացնելով սամոտեններն ու սամիները ոսկեղեն։ Եվ ինքն Հերան՝ հորդորամիտ պատերազմի եւ խազմերի` Իր իսկ ձեռքով լըծեց առույգ երիվարներն օդապարիկ:
Իսկ Աթենաս Պալլաս դուստրն ասպարակիր Արամազդի Շղարշանուրբ շըքեղ խըլան` գործը ճարտար իր մատների, Հոսեցնելով գեղեցկիրան հասակն ի վար, հոր հատակին, Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի Զինավառվում էր վերից վար՝ ռազմի համար արյունահեղ: Ձըգեց ասպարն իր ուսերին փողփողենեջ, ծոպազարդար,740 Որ պատում է շուրջանակի Սարսափն ահեղ ամեն կողմից. Այնտեղ է Ռխն, այնտեղ Կորովն ու Արշավանքը սարսըռուտ, Այնտեղ է եւ Գորգովնական գըլուխը ժանտ հուշկապարկի՝ Վահանադրոշ Արամազդի խոլ ճիվաղի սոսկատեսիլ: Դըրեց գըլխին բազմախորան ոսկյա կորդակ քառավերջյան, Որը հարյուր քաղաքների զորք կառներ իր հովանու տակ. Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա, Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում Արիասիրտ դյուցազների, երբ նըրանց դեմ հույժ բարկանա Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի։750 Հերան շուտ-շուտ ու շարունակ մըտրակում էր նըժույգներին, Ու բացվեցին ճըռընչալով երկնից դըռներն իրենք-իրենց, Որոնց Ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տրված Մեծ Երկինքն ու Ոլիմպոսը բանալ փակել խիտ ամպերով։ Նըժույգներին մըտրակելով ելան նըրանք այդ դըռներից Եվ Դիոսին գըտան նըստած Բազմասարան Ոլիմպոսի Ամենաբարձըր կատարին՝ աստվածներից առանձնացած։ Կանգնեցնելով ձիերն այնտեղ՝ Հերան դիմեց Արամազդին, «Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում Արեսի այս եղեռնի դեմ, Քանի՜- քանի՜ քաջակորով աքայեցի դյուցազների760 Կյանքից զըրկեց պատերազմում, ինձ սաստիկ վիշտ պատճառելով, Իսկ Կիպրուհին ու Ապոլլոնն ուրախանում են վայրաբար, Քանզի նըրանք դըրդապատճառ եղան այս խոլ մոլեգնության, Որը, արդեն ոչ մի օրենք եւ իրավունք չի ճանաչում; Հայր Արամազդ, կըբարկանա՞ս դու ինձ վըրա, ինքըս եթե Հարվածելով այդ Արեսին՝ հեռու վանեմ պատերազմից»։
Եւ Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես պատասխանեց. «Գընա գըրգռիր Արեսի դեմ աւարաւու Աթենասին, Սովոր է նա նըրան տանջող դառն ցավեր պատճառելու»։
Այսպես ասաց, չըհապաղեց լուսածըղի աստվածուհին,770 Մըտրակ զարկեց նըժույգներին, որոնք թըռան թեթեւընթաց Աստեղազարդ բիլ երկընքից երկիր տանող լուսե ճամփով: Եւ որքան տեղ, որ կըտրում է մարդու աչքը դիտանոցից, Որ նայում է լուսաթաղանթ օդի միջով դեպի լուրթ ծով, Այնքան ճամփաէ ին կըտրում քառատըրոփ մի ոստյունով Նըժույգները՝ երկնաբընակ լուսածըղի աստվածուհյաց: Իսկ Տըրոյա երբ որ հասան, ուր Սկամանդր ու Սիմոյիս Երկու գետերն առատաջուր խառնըվում են իրարու հետ, Արգո Հերա աստվածուհին կանգնեցրեց իր ձիերն այնտեղ, Արձակելուվ նըրանց կառքից՝ պատեց թանձըր մառախուղով,780 Եվ Սիմայիսը բուսցըրեց նըրանց համար կեր աստվածյան: Գընում էին նըրանք ինչպես թըրթըռացող աղավնիներ՝ Հույժ անհամբեր սատարելու արգիացի կըտրիճներին: Եւ երբ հասան նըրանք այնտեղ, ուր բազմամբոխ կանգնած էին Ձիամարզիկ Դիոմեդի շուրջը քաջեր կորովասիրտ, Զերդ գիշատիչ գոռ առյուծներ կամ վարազներ ամեհագույն, Կանգնեց Հերան նըմանվելով պըղընձաձայն Ստենդորին, Որ գոռում էր այնքան ուժգին, որքան հիսուն մարդ միատեղ, Ու բազմամարդ ամբոխի մեջ այսպես գոչեց ահեղաձայն, «Ամո՛թ, ամո՛թ ձեզ, վատասիրտ ու վեհերոտ արգիացիք,790 Երբ Աքիլլեսն աստվածազարմ երեւում էր պատերազմում, Տըրոյացիք մինչեւ անգամ չէին ելնում դարբասներից, Նըրա հուժկու հաղթ նիզակից հիազարհուր եւ ահաբեկ. Այնինչ հիմա քաղաքից դուրս, ձեր նավերի մոտ են կըռվում»։
Այսպես ասաց, բոցավառեց բոլորի մեջ ռազմի ոգին, Իսկ Աթենաս աստվածուհին վազեց դեպի Տիդյանը քաջ, Թագավորին գըտավ այնտեղ, իր ձիերի ու կառքի մոտ՝ Պանդարոսի նետով բացված իր խոր վերքը դարմանելիս։ Շատ էր նեղում նըրան քըրտինքն իր ասպարի լայն փոկի տակ. Հոգնել էին նըրա ձեռքերն, ու չափազանց տանջվում էր նա800 Ամեն անգամ, երբ սըրբում էր փոկի տակից արյունը թուխ: Մոտենալով նըրա կառքին աստվածուհին այսպես ասաց. «Տիդեսն, իրոք, ծընեց որդի, որ իրեն քիչ է նըմանվում, Փոքր էր մարմնով Տիդեսը, բայց մարտիկ էր նա քաջակորով, Ու թեպետեւ ես Տիդեսին՝ իր մոլուցքին միշտ անձնատուր՝ Թույլ չըտըվի մարտընչելու, երբ մի անգամ նա միայնակ Պատգամավոր եկավ Թեբե կադմեացոց մեջ բազմամարդ. Պատվեր տըվի ես Տիդեսին ուրախանալ խըրախճանքում, Սակայն դարձյալ, ինչպես որ միշտ, մըղված ոգուց իր մարտագոռ, Մըրցման կոչեց երիտասարդ կադմեացոց, եւ բոլորին810 Հաջողությամբ հաղթում էր նա, զի ես օգնում էի նըրան։ Այժմ էլ ահա քեզ մոտ եմ ես, քեզ օգնական եւ հովանի Եվ ասում եմ, որ հոժարես մարտընչելու տըրոյանց դեմ: Բայց քեզ, կարծես, տիրել է մի հոգնատաժան հոգնածություն Կամ թե երկյուղ մի անարի իր ճանկերի մեջ առավ քեզ, Եվ այլեւս զավակը չես դու Ինեւսյան քաջ Տիդեsի»: Դիոմեդեսն արիասիրտ նըրան այապես պատասխանեց. «Ճանաչում եմ քեզ, դուստրըդ մեծ ասպարակիր Արամազդի, Որի համար կասեմ սիրով, առանց ոչինչ թաքցընելու: Ո՛չ հոգնություն է տիրել ինձ, ո՛չ էլ երկյուղը անարի,820 Այլ այն, որ եւ հիշում եմ դեռ, պատվերներդ, որ ինձ տըվիր՝ Արգելելով ինձ կըռվելու աստվածների հետ երջանիկ, Միայն Աստղիկ աստվածուհին՝ դուստրը ահեղ Արամազդի, Թե գա, ասիր, հետը կըռվեմ ու խոցեմ իմ սուր պըղընձով։ Այդ պատճառով, ահավասիկ, ետ քաշվեցի ասպարեզից Եվ հըրաման տըվի բոլոր աքայեցոց նահանջելու, Քանզի գիտեմ, որ Արեսն է տիրում հիմա պատերազմին»։
Դիոմեդեսն արիասիրտ նըրան այապես պատասխանեց.
«Ճանաչում եմ քեզ, դուստրըդ մեծ ասպարակիր Արամազդի,
Որի համար կասեմ սիրով, առանց ոչինչ թաքցընելու:
Ո՛չ հոգնություն է տիրել ինձ, ո՛չ էլ երկյուղը անարի,
820 Այլ այն, որ եւ հիշում եմ դեռ, պատվերներդ, որ ինձ տըվիր՝
Արգելելով ինձ կըռվելու աստվածների հետ երջանիկ,
Միայն Աստղիկ աստվածուհին՝ դուստրը ահեղ Արամազդի,
Թե գա, ասիր, հետը կըռվեմ ու խոցեմ իմ սուր պըղընձով։
Այդ պատճառով, ահավասիկ, ետ քաշվեցի ասպարեզից
Եվ հըրաման տըվի բոլոր աքայեցոց նահանջելու,
Քանզի գիտեմ, որ Արեսն է տիրում հիմա պատերազմին»։
Եվ Աթենաս աստվածուհին այսպես խոսեց կըրկին անգամ.
«Դիոմեդես Տիդյանըդ քաջ, դու իմ սըրտի հույժ սիրելին, Մի՛ վախենար ո՛չ Արեսից, եւ ո՛չ էլ մյուս անմահներից,830 Քանի որ դու ինձ պես զորեղ պաշտպան ունես ու զորավիգ: Քըշիր շուտով միասըմբակ ձիերըդ դու դեպի Արես Ու զա՛րկ նըրան, մի ակնածիր մահկանացու մարդկանց համար Բուռն ու մոլի, արյունառուշտ այդ աստըծուց փոփոխամիտ, Որը դեռ նոր խոստացավ ինձ եւ Հերային պատերազմել Տըրոյանց դեմ եւ օժանդակ, սատար լինել աքայեցոց, Իսկ արդ, խոստումն իր մոռացած՝ տըրոյացոց գըլուխն անցավ»։ Ասաց ու ցած քաշեց կառքից Սթենելոս կառավարին Ու նըստեց ինքը եռանդուն աստվածուհին Տիդյանի մոտ, Եվ ճըռընչաց կաղնի սըռնին իր ծանրագին բեռան ներքո,840 Զի տանում էր սարսափելի աստվածուհուն եւ դյուցազնին։ Երասաններն ու մըտրակը աստվածուհին իր ձեռքն առավ Ու դեպ Արեսն ուղղեց իսկույն նըժույգները միասըմբակ, Ճիշտ այն պահին, երբ որ Արեւը՝ մարդակեր արյունարբուն Ըսպանում էր սոսկավիթխար Պերիփասին դյուցազնական՝ Էտոլացոց քաջակորով Ոքեսյայի շըքեղ որդուն։ Աթենասը իսկույն ևեթ գըլխին դըրեց իր հետն առած Դժոխքի կորդակն աներեւույթ, որ չերեւա բուռն Արեսին:
Ասաց ու ցած քաշեց կառքից Սթենելոս կառավարին
Ու նըստեց ինքը եռանդուն աստվածուհին Տիդյանի մոտ,
Եվ ճըռընչաց կաղնի սըռնին իր ծանրագին բեռան ներքո,
840 Զի տանում էր սարսափելի աստվածուհուն եւ դյուցազնին։
Երասաններն ու մըտրակը աստվածուհին իր ձեռքն առավ
Ու դեպ Արեսն ուղղեց իսկույն նըժույգները միասըմբակ,
Ճիշտ այն պահին, երբ որ Արեւը՝ մարդակեր արյունարբուն
Ըսպանում էր սոսկավիթխար Պերիփասին դյուցազնական՝
Էտոլացոց քաջակորով Ոքեսյայի շըքեղ որդուն։
Աթենասը իսկույն ևեթ գըլխին դըրեց իր հետն առած
Դժոխքի կորդակն աներեւույթ, որ չերեւա բուռն Արեսին:
Արյունառուշտ Արեսը հենց տեսավ դյուցազըն Տիդյանին,
Թողեց իսկույն մեծավիթխար Պերիփասին գետնատարած,850 Որին նոր էր ըսպանել նա եւ աչքերը պատել մութով Ու շեշտակի դիմեց դեպի Դիոմեդեսը ձիավարժ։ Երբ դեմ առ դեմ ելան իրար, Արեսը նախ տեգն արձակեց Կառքի լուծին, սանձերից վեր, որ դյուցազնի հոգին առներ, Բայց Աթենաս ստվածուհին տեգը ձեռքովն իր բըռնելով՝ Կառքից հեռու շըպրրտեց այն, եւ սըլաքը անցաւ իզուր: Երկըրորդը տեգն իր նետեց Դիոմեդեսն ահեղագոռ, Եվ Աթենաս աստվածուհին վարսեց սըլաքն այն կողքի մեջ, Ուր որ կամարն է պաշտպանում, եւ այնտեղից խորը խոցեց, Եվ ճեղքելով մորթը չըքնաղ՝ քաշեց աշտեն արագ թափով:860 Պըղընձի Արես նայն ժամանակ գոռաց այնպե՜ս ահագնաձայն, Որ ասես թե ինը հազար կամ տաս հազար մարդ միասին Գոռացին այդ ռազմադաշտում, արիսական գուպարի մեջ։ Սարսափն առավ աքայեցոց եւ տըրոյանց ջոկատներին Մարտի անհագ բուռն Արեսի որոտաձայն այդ գոռոցից:
Ինչպես որ մեգն է երեւում սեւ ամպերի մըթին ծոցից,
Երբ որ փըչե հանկարծահա սաստիկ խորշակը խըստաշունչ, Այդպես Տիդյան Դիոմեդեսին պըղընձի Արեսը երեւաց, Երբ ամպերի հետ խառնըված ելնում էր նա երկինքն ի վեր: Հասավ իսկույն նա Ոլիմպոս՝ գահույքն անմահ աստվածների,870 Գընաց նըստեց Արամազդի մոտ տրտմագին, մըռայլադեմ Եվ ցույց տըվեց արյունն անմահ, որ բըխում էր իր խոր վերքից , Եվ խոր հոգոց արձակելով` այս սըրաթեւ խոսքերն ասաց. «Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում , տեսնելով այս ոճիրը ժանտ Աստվածներըս ամեն անգամ կըրում ենք խոր ցավեր սաստիկ Մըրցակցության երեսից մեր, մարդկանց պաշտոն ըստանձնելով: Դո՛ւ ես պատճառն այս մեր բոլոր կըռիվների ու վեճերի, Զի ծընեցիր եղեռնավոր ու կարճամիտ այդ աղջըկան, Որ շարունակ իր մըտքի եչ դավ ու ոճիր է որոճում։ Հընազանդ ենք բոլորըս քեզ, աստվածներըս ոլիմպական,880 Սակայն նըրան չես զըսպում դու ո՛չ խոսքերով, ո՛չ էլ գործով, Այլ դըրդում ես մինչեւ անգամ, դո՛ւ ծընար այդ չար աղջըկան, Որը դեռ նոր դըրդեց դաժան Դիոմեդես Տիդյանին քաջ Անմահական աստվածների դեմ մոլեգին մարտընչելու։ Նախ եւ առաջ նա Աստղիկի խոցեց դաստակը փափկամորթ, Ապա մոլի, կատաղաբար գըրոհ գործեց նա ինձ վըրա, Բայց սըրավազ սըրունքներըս կարողացան ինձ ազատել, Ապա թե ոչ ես ցավերով երկար պիտի տառապեի Դիակների գարշ ու կեղտոտ կույտի վըրա եւ կամ թե ողջ Պըղինձների հարվածի տակ նըվաղեի ուշաթափված»։ 890 Եվ Արամազդն ամպրոպադեզ խեթ նայելով նըրան՝ ասաց. «Մի՛ դու այդպես, փոփոխամիտ, զուր քըրթմընջա նըստած ինձ մոտ Ոլիմպական աստվածներից ամենից շատ քեզ եմ ատում, Քանզի սիրում ես շարունակ պատերազմներ, կըռիվ ու վեճ: Դու Հերայի անագորույն, անզըսպելի ոգին ունես, Մորըդ, որին հազիվ եմ ես նըվաճում խիստ իմ խոսքերով. Քաշածներըդ բոլոր նըրա խորհուրդների արդյունքն են փուչ։ Բայց եւ այնպես չեմ ուզում, որ ցավով երկար դու տառապես, Քանզի որդիս ես հարազատ, մայրըդ քեզ ինձ համար ծընեց: Բայց եթե դու այդպես դաժան ծընվեիր մի ա՛յլ աստըծուց՝900 Վաղուց ի վեր կըլինեիր դու անհատակ Դըժոխքի մեջ, Ավելի խոր քան որտեղ որ Ուրանյաններն են գըտնըւում»։
890 Եվ Արամազդն ամպրոպադեզ խեթ նայելով նըրան՝ ասաց.
«Մի՛ դու այդպես, փոփոխամիտ, զուր քըրթմընջա նըստած ինձ մոտ
Ոլիմպական աստվածներից ամենից շատ քեզ եմ ատում,
Քանզի սիրում ես շարունակ պատերազմներ, կըռիվ ու վեճ:
Դու Հերայի անագորույն, անզըսպելի ոգին ունես,
Մորըդ, որին հազիվ եմ ես նըվաճում խիստ իմ խոսքերով.
Քաշածներըդ բոլոր նըրա խորհուրդների արդյունքն են փուչ։
Բայց եւ այնպես չեմ ուզում, որ ցավով երկար դու տառապես,
Քանզի որդիս ես հարազատ, մայրըդ քեզ ինձ համար ծընեց:
Բայց եթե դու այդպես դաժան ծընվեիր մի ա՛յլ աստըծուց՝
900 Վաղուց ի վեր կըլինեիր դու անհատակ Դըժոխքի մեջ,
Ավելի խոր քան որտեղ որ Ուրանյաններն են գըտնըւում»։
Այսպես ասաց եւ Պեոնին հըրամայեց բուժել նըրան,
Որ դընելով վերքի վըրա ցավահալած ըսպեղանի՝ Առողջացրեց, որովհետեւ մահկանացու չէր ծընված նա։ Խախացն ինչպես որ տեղնուտեղ մակարդում է կաթնը սպիտակ, Որ հեղուկ էր փոքր-ինչ առաջ, եւ մածուն է դարձընում այն, Այդպես նըրա ըսպեղանին Արեսի վերքն առողջացրեց։ Որից հետո Հեբեն նըրան լավ լողացրեց ու հագցըրեց, Եվ Զրվանյան Արամազդի կողքը բազմեց նա պերճափառ:
910 Այնժամ Հերան արգիուհի եւ Աթենաս պահպանապետն Ամպրոպադեզ Արամազդի արքունիքը վերադարձան, Երբ հեռացրին բուռն Արեսին մարտախոշոշ պատերազմից:
</poem>