Պատմություն և ճշմարտություն
հեղինակ՝ Պոլ Ռիկյոր |
Histoire et vérité
Աշխատանք և խոսք
ՊՈԼ ՌԻԿՅՈՐ
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԽՈՍՔ
«Պատմություն և ճշմարտություն» գրքից
Պոլ Ռիկ որը ծնվել է 1913 թ. Վալանսում։ Փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռենի և Սորբոնի համալսարաններում։ Ֆենոմենոլոգիական հերմենևտիկայի առաջատար ներկայացուցիչներից է Ոգեշնչվել է է Հուսսնոլի, Գ. Մարսելի և Կ. Յասպերսի գաղափարներից՝ Հակառակ Ֆ. Շլայերմախերի և Վ. Դիլթայի, որոնք մեկնաբանում էին հերմենևտիկան պսիխոլոգիզմի տերմիններով և համադրում այն իմացաբանության հետ, Ռիկյորը տեղափոխում է հերմենևտիկայի խնդիրը գոյաբանության ոլորտ։ Մարդկային փորձի նախնական պայմանը համարում է վերջինի լեզվական ընութը
Ներկայացվող հատվածը «Պատմություն և ճշմարտությունը գրքից է, որը փիլիսոփան կազմել է 50-60 թթ. գրած հոդվածների հիմքի վրա։
Մեր կյանքում խոսքի և աշխատանքի կապը ամենաակնառու կերպով վկայում է այն մասին, թե ինչ լարվածություն են ստեղծում անհատական գոյու-թյան դինամիկան և քաղաքակրթությունների ցա-վագին ընթացքը: Այդ կապը միաժամանակ մեր գո-յապայմանի ամենասկզբնական ու ամենահիմնա. կան հոդն է և պատմության զարգացրած մշակույթ-ների ու տեխնիկաների ամենանուրբ արդյունքը: Ահա ինչու դրան կարելի է հանդիպել ձևավորման վիճակում ասելու և անելու ֆենոմենոլոգիական ամենատարրական վերլուծության մեջ և դա նկա-տել անչափ բարձր ու բարդ մակարդակով այն խնդիրներում, որ մեր օրերում տեխնիկական քա-ղաքակրթության մեջ առաջադրում է գրականու-թյան իրավիճակը հիմք ունենալով համալսարա-նի ճգնաժամը, տեխնիկական ուսուցման ուղղվա-ծությունը արդյունաբերական մեխանիզացիայի հումանիստական հիմնախնդիրները և այլն: Արդ, մենք կփորձենք մտորել սրա շուրջ անդրադառ-նալով երկու ծայրակետերին՝ արմատական կող-մին և արդիական կողմին, կփորձենք դիտարկել աշխատանքի ու խոսքի նախահիմքերի տեսանկ յունից և աշխատանքի ու խոսքի քաղաքակրթու-թյան ժամանակակից խնդիրների տեսանկյունից Խոսքի ուժի ու կարողության վերաբերյալ մեր մտորումներով ստեղծված այս ինտերմեդիան կբաժանի այդ երկու ուղղությունները:
Բայց ինչո՞ւ եմ ես անդրադառնում այս թեմային Այն ինձ թվաց քաղաքակրթության միասնության հիմնախնդիրը մի նոր տեսանկյունից քննելու մի ջոց խնդիր, որ արծարծել եմ այլ տեղերում ճշմար-տության և ճշմարտության բազմաթիվ կարգերի հետ կապված հարցերի առնչությամբ Ինձ արդեն պարզ էր, որ քաղաքակրթությունը առաջ է ընթա-նում որքան խնդիրների բազմացման ու բարդեց ման ուղիով, այնքան էլ օրգանական այդ միասնու-թյանը մոտենալու ճանապարհով, ինչպես դա են հաստատում մեծ դարաշրջանները Խոսքի և աշ-խատանքի սկզբնական դիալեկտիկան մեզ նորից հանգեցնում է նույն բանավեճի շրջանակներին Այս ուսումնասիրության հիմքում իրոք, ընկած է որոշակի հիասթափություն ու որոշակի անհանգս: տություն հիասթափություն՝ քանի որ կանգնած է աշխատանքի ժամանակակից փիլիսոփայություն ների առջև (մարքսիստական էքզիստենցիալիս-տական կամ քրիստոնեական) և անհանգստու-թյուն, որ առաջանում է աշխատանքի քաղաքակը-
A.R.A.R.@
թության հասկացության առիթով Մարդու որպես աշխատավորի բացահայտումը
կամ վերաբացահայտումը ժամանակակից մտքի մեծ իրադարձություններից մեկն է աշխատանքի քաղաքակրթություն ստեղծելու մեր ձգտումը կա տարելապես համահունչ է աշխատանքի վերա-բերյալ այդ փիլիսոփայությունների ենթադրու թյուններին Ես լիովին համաձայն եմ փիլիսոփա-յական այդ ենթադրություններին ու սոցիալ-տնտեսական ձգտմանը, և իմ ամբողջ այս վերլու ծությունը պատասխանի փորձ է այդ համաձայ-նության ներսում առաջացած հիասթափությանն ու անհանգստությանը, որոնք սնվում են այդ նույն համաձայնությունից
Իմ հիասթափությունը գալիս է նրանից որ աշխա տանքի ռեաբիլիտացիան հաղթանակ է տանում դատարկ տեղում։ Նման մտորումն, իրոք, բխում է աշխատանքի որոշակի ըմբռնումից աշխա-տանքն իբրև պայքար ֆիզիկական բնության դեմ՝ խոսքը կվերաբերի նախկին արհեստներին, թե արդյունաբերական մեխանիզացիային, այ-նուհետև աշխատանքի հասկացությունն աստի ճանաբար ընդլայնվում է մինչև իսկ իր մեջ նե րառելով բոլոր գիտական, բարոյական և նույ նիսկ մտահայեցողական գործունեությունները և ձգտում է վերածվել մարտնչող և ոչ հայեցողա-կան մարդու գոյության խիստ անորոշ հասկացու թյան: Այդ դեպքում աշխատանքը նշանակում է մարդու մարմնավորված ցանկացած գոյավիճակ քանզի չկա որևէ բան որ մարդը չիրագործի տքնաջան գործունեությամբ չկա մարդկային ինչ-որ բան, որ չդառնա praxis, և սրանից բացի եթե համարենք, որ մարդու էությունը նույնական է իր իսկ գործունեությանը, ապա պետք է ասել, որ մարդն աշխատանք է, Եվ ինչո՞ւ աշխատանքի փի լիսոփայությունը չներառել մարդուն հասու հայե-գողության մեջ, եթե ճշմարիտ է, որ մարդու հա վերժական կյանքի խորքում դարձյալ բացվում է կայացման և պայքարի մի նոր դաշտ Այս դեպքում կարելի է ասել, որ հայեցողությունը նույնպես աշ-խատանք է:
Ի վերջո, մի՞թե պարզ չէ, որ աշխատանքի աստվա ծաբանությունը վերցրել է աշխատանքի փիլիսո-փայության հիմունքները և շարունակել նրա հա-յեցակետերը՝ աշխատանքը դիտարկելով իբրև աստվածային արարչագործության շարունակու թյուն