«Բախչիսարայի շատրվանը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Բախչիսարայի շատրվանը |հեղինակ =Ալեքսանդր Պուշկին |թարգմանիչ = Սուրեն Վահ...»:)
 
 
(2 intermediate revisions by the same user not shown)
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
 
|վերնագիր = Բախչիսարայի շատրվանը
 
|վերնագիր = Բախչիսարայի շատրվանը
|հեղինակ =[[Ալեքսանդր Պուշկին]]
+
|հեղինակ =[[Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին|Ալեքսանդր Պուշկին]]
 
|թարգմանիչ = [[Սուրեն Վահունի]]
 
|թարգմանիչ = [[Սուրեն Վահունի]]
 
|աղբյուր =  
 
|աղբյուր =  
Տող 325. Տող 325.
  
 
<poem>
 
<poem>
.   .   .   .   .    .    .
+
.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.
 
</poem>
 
</poem>
  
Տող 653. Տող 653.
  
 
<poem>
 
<poem>
.   .   .   .   .   .   .   .
+
.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.
&nbsp;
+
.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.&nbsp;&nbsp;&nbsp;.
.    .    .   .    .    .    .    .
+
 
</poem>
 
</poem>
  

Ընթացիկ տարբերակը 22:31, 5 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ

Բախչիսարայի շատրվանը

հեղինակ՝ Ալեքսանդր Պուշկին
թարգմանիչ՝ Սուրեն Վահունի

Շատերն են ինձ պես այցելել սույն
շատրվանը, բայց նրանցից ոմանք չկան
արդեն, ոմանք շրջում են հեռաստաններում։
Սաադի


Գիրեյն էր նստել հայացքը մոլոր,
Բերնին՝ մխացող սաթյա ծխամորճ.
Խռնվել էր ահեղ խանի չորս բոլոր
Ստրկաբարո արքունիքը ողջ։
Ամեն ինչ խաղաղ, լուռ էր պալատում։
Երկյուղածությամբ խոնարհված նրան՝
Մռայլված դեմքին վշտի ու ցասման
Նշաններ էին ամենքը կարդում։
Սակայն տիրակալն ահեղագոռոզ
Ձեռքով անհամբեր նշան է անում,
Գնում են նրանք խոնարհ ու անխոս։

Մենակ է նա իր առանձնարանում.
Կուրծքը ավելի ազատ է շնչում,
Ճակատն ավելի պարզ, որոշակի
Մատնում է սրտի հուզումն ահագին.
Այդպես է ծովի դողդոջ ապակին
Արտացոլում սև ամպը փոթորկի։

Ի՞նչն է փոթորկում գոռ հոգին նրա,
Ի՞նչ մտքով է նա զբաղված արդյոք,
Գնում է նորից Ռուսիայի վրա՞,
Լեհաստա՞նն է նա ենթարկել ուզում,
Վառվում է ոխո՞վ արյունածարավ,
Թե՞ իր բանակում նկատել է դավ.
Լեռնականների՞ց է արդյոք սարսում,
Թե՞ Ջենովայի դավերից խարդախ։

Ո՛չ, ձանձրացրել է ռազմի փառքը սին,
Հոգնել է արդեն բազուկն ահարկու,
ԵՎ չի մտածում նա կռվի մասին։

Գուցե մի անարգ դավաճանություն
Մուտք է գործել իր հարեմը լռին,
Եվ նա՝ գերության դուստրը հեշտասուն
Իր սիրտն է ծածուկ հանձնել գյավուրին։

Ո՜չ, Գիրեյ խանի կանայք մշտավախ,
Որ սիրտ չեն անում խորհել ու ցանկալ,
Տրտում անդորրում փթթում են խաղաղ.
Հսկողության տակ՝ աչալուրջ ու պաղ,
Ձանձրույթի գրկում միշտ անմխիթար՝
Նրանք չգիտեն դավաճանություն։
Պահվում է նրանց հմայքն անվթար
Հարեմի զովում անձայն ու թաքուն։
Այդպես հարավի ծաղիկն է ապրում՝
Հպված ջերմոցի տխուր ապակուն։
Ու նրանց համար, հերթով անընդհատ,
Օրեր, ամիսներ, տարիք են անցնում,
Անցնում, իրենց հետ տանում աննկատ
Ե՛վ սեր, և՛ վայելք, և ջահելություն։
Օրերն են անցնում մեկմեկու նըման,
Ծանր են ժամերը հարեմի ծոցում,
Այնտեղ իշխում է ծուլությունն ունայն
Եվ հազվադեպ է հաճույքն առկայծում։
Եվ ջահել կիներն այն՝ ցանկանալով
Սփոփել իրենց սիրտը մի բանով,
Անվերջ փոխում են հագուստներ շքեղ,
Զրույց են անում, խաղում միատեղ,
Կամ թե ջրերի խշշոցում զվարթ,
Նրանց թափանցիկ շիթերից վերև
Սահուն խմբերով զով, խտատերև
Սոսիների տակ ըզբոսնում անվերջ։
Չար ներքինին է շրջում նրանց մեջ։
Եվ նրա աչքից խույս տալն է իզուր.
Հայացքն իր խանդոտ, լսելիքը սուր
Հետամուտ են միշտ ամեն մի բանի.
Նրա ջանքերով մտել է այնտեղ
Հավերժական կարգ։ Եվ կամքն է խանի
Նրա համար լոկ կանոն ու օրենք.
Նա չի կատարում այդքան խստորեն
Սուրբ պատվիրանը նույնիսկ Ղուրանի։
Նրա սիրտն հիմա սեր չի ցանկանում,
Նա, ինչպես արձան, լսում է, տանում
Ծաղր, ատելություն, խոնարհ աղաչանք,
Վիրավորանքներ, չարաճճի խաղ,
Հայացքներ երկչոտ, խաղաղ հառաչանք,
Չար արհամարհանք, տրտունջներ նվաղ։
Հայտնի է նրանց բարքը կանացի.
Եվ գիտե փորձով՝ նենգ է նա որքա՜ն
Թե՛ գերության մեջ, թե՛ ազատության.
Քնքուշ հայացքը, մորմոքը լացի
Էլ նըրա սրտի վրա չեն ազդում,
Հիմա նա նրանց էլ չի հավատում։

Երբ երիտասարդ կիները գերի,
Արձակած իրենց մազերը շքեղ,
Լողանալու են գնում շոգերին,
Եվ երբ թափվում է նրանց նրբագեղ
Մարմնին սառնորակ ջուրն աղբյուրների,
Այդտեղ է նրանց անբաժան ծառան
Եվ նայում է նա սառն ու անտարբեր
Գեղանի կանանց խմբին մերկիրան։
Անձայն քայլերով գիշերը խավար
Թափառում է նա հարեմում անքուն,
Գորգերն է կոխում նա ըզգուշաբար,
Դոների ետև կանգնած է թաքուն,
Մահիճից մահիճ անցնում անշշուկ
Եվ հոգածությամբ հսկում աչալուրջ
Իր տիրոջ կանանց քունը վեհաշուք,
Գիշերվա ամեն թոթովանք ու շունչ,
Սարսուռ կամ հառաչ, ամեն, ամե՜ն ինչ
Նկատում է նա և ագահ լսում,
Եվ վա՜յ է նրան, ով որ երազում
Ուրիշի անուն շշնջա մի օր,
Կամ թե բարեհաճ իր ընկերուհուն
Խոստովանի իր միտքը մեղսավոր։

Էլ ի՞նչ է վիշտը պատել Գիրեյին։
Ծխամորճն արդեն հանգել է ձեռին.
Դռան մոտ անշարժ ու շունչը պահած՝
Պատրաստ կանգնած է ծերուկ ներքինին։
Ոտքի է կանգնում խանը մտազբաղ,
Եվ նրա առջև ահա դուռն է բաց.
Դեպի սրահն է քայլում նա դանդաղ
Ոչ այնքան վաղուց սիրելի կանանց։

Եվ ըսպասելով հայտնվելուն խանի,
Հավաքված շուրջը ժիր շատրվանի,
Գորգերի վրա մետաքսանկար,
Կանայք նստոտած խմբերով կայտառ՝
Հետևում էին մանկան խնդությամբ,
Թե ինչպես վարում՝ ջրերում հստակ,
Մարմար հատակին ձուկն է լողում ծույլ,
Ու նետում էին ձկնիկին, դիտմամբ,
Նրանցից ոմանք գինդեր ոսկեձույլ։
Մինչ ստրկուհիք չորս կողմից նրանց
Մատուցում էին անուշ օշարակ,
Եվ նրանց զնգուն խմբերից հանկարծ
Թնդաց հարեմի շենքը բովանդակ.

Թաթարական երգ

1

«Արցունքի, վշտի փոխարեն մարդուն
Երկինքը վերուստ հատուցում է լի.
Երջանի՜կ է խեղճ ֆաքիրն էլ անտուն,
Թե ծերանալով Մեքքա այցելի։

2

Ով սրբագործի վեհ Դանուբ գետի
Եզերքն իր մահով, երջանի՜կ է նա.
Կրքոտ ժպիտով կույսը դրախտի
Նրան ընդառաջ պիտի սլանա։

3

Բայց նա է, Զարե՛մ, երջանկագույն մարդ,
Ով որ սիրելով հեշտանք ու անդորր,
Կգգվի, անո՛ւշ, քեզ ինչպես մի վարդ,
Այստեղ — հարեմի լռության մեջ խոր»։

Երգում են։ Սակայն Զարեմն ո՞ւր է, ո՞ւր,
Աստղիկը սիրո, զարդը հարեմի.
Ավա՜ղ, նա նստած գունատ ու տխուր՝
Գովերգը նրանց չի լսում հիմի։
Արմավենու պես նկուն, հողմահար,
Գլուխը ջահել խոնարհել է վար,
Չի գալիս աչքին ոչինչ աշխարհում,—
Զարեմին Գիրեյն արդեն չի սիրում։

Նա դավաճանե՜ց.,. Բայց ո՜վ վրացուհի,
Քո գեղեցկությունն ու հմայքն ունի.
Քո շուշանային ճակատի բոլոր
Ծամերդ ես հյուսել դու կրկնաոլոր,
Զույգ աչքերը քո սև ու հմայիչ
Մութն են գիշերից, ցերեկից էլ ջինջ։
Ո՞ւմ ձայնն է մատնում ավելի ուժգին
Վառվող ցանկության պոռթկումները բոց,
Ո՞ւմ գըգվանքներն են այնքան խորախոց,
Քան համբույրը քո ջերմ ու քնքշագին։
Եվ ինչպե՞ս սիրտը, որ լի է քեզնով,
Պիտի բաբախի ուրիշի համար,
Բայց Գիրեյն անհոգ ու դաժանաբար
Արհամարհեց քո հմայքն հոգեթով։
Եվ ցուրտ ժամերին իր գիշերային
Նա միշտ էլ մենակ, մռայլ է լինում,
Այն օրից, երբ որ լեհ իշխանուհին
Փակված է անդարձ նըրա հարեմում։

Վաղուց չէր, որ նա՝ մանկամարդ Մարին,
Աչք հառեց օտար երկնակամարին,
Վաղուց չէր նա իր գեղով դուրեկան
Ծաղկում աշխարհում իրենց հարազատ։
Նրանով հպարտ, հայրը ալեզարդ՝
Իր սփոփանքն էր համարում նրան,
Եվ նրա կամքը պատանեկական
Պետք է հոր համար միշտ օրենք լիներ,
Ու նրա միակ հոգսն էր մշտապես,
Որ բախտը իր շատ սիրելի դստեր
Պարզ լիներ գարնան պայծառ օրվա պես,
Որ նույնիսկ վշտերն այն վայրկենական
Չըմռայլեին աղջկա հոգին,
Եվ ամուսնացած լինելով անգամ՝
Խանդաղատանքով հիշեր նա կրկին
Օրերն հաճույքի, օրերն աղջկական՝
Անցած դյուրասահ երազի նման։
Դյութում էր մարդուն նա ամեն ինչով—
Խաղաղ իր բարքով, նազուն շարժմունքով,
Խորունկ աչքերով կապուտակ ու ջինջ։
Բնության տված ձիրքերը թովիչ
Զարդարում էր նա նրբին արվեստով
Եվ զվարթացնում տավղով մոգական
Ճոխ խնջույքները ընտանեկական։
Չքնաղ Մարիի ձեռքն էին խնդրում
Բազում հարուստներ, իշխաններ հայտնի,
Եվ շատ ջահելներ տանջվելով գաղտնի՝
Մարիի համար հալումաշ լինում։
Բայց նա իր հոգում խաղաղ ու անդորր՝
Դեռ սեր չգիտեր։ Դղյակում իր հոր,
Իր ընկերակից աղջիկների հետ,
Հանգիստ օրերը, անկախ ու անհոգ,
Զվարճության էր նվիրում նա լոկ։

Վաղո՞ւց էր։ Եվ ի՜նչ։ Թաթարների հոծ
Ամբոխն ինչպես գետ Լեհաստան խուժեց.
Չի փռվում արտում հրդեհն հողմաբոց
Նույն արագությամբ սոսկալի ու մեծ,
Որբացավ հանկարծ երկիրը ծաղկած,
Պատերազմներից դարձավ խեղանդամ,
Անցան զվարճանքն ու կյանքը հանգիստ.
Գյուղեր, անտառներ լուռ են, տրտմանիստ,
Եվ ամայացավ դղյակը փարթամ։
Լուռ է Մարիի սենյակը տխուր...
Տան եկեղեցում, որտեղ ամենուր
Մասունքն են հանգչում իրենց պաղ քնով,
Կոմսական նիշը և թագը վրան՝
Կանգնած է ահա մի նոր դամբարան։
Հայրը շիրիմո՜ւմ, դուստրը գերիվա՜ր,
Գծուծ Ժառանգն է իշխում դղյակին
Ու փառազրկում լուծով ծանրագին
Երկիրն ամայի և անմխիթար։

Բախչիսարայի պալատը, ավա՜ղ,
Թաքցնում է իր մեջ ջահել դշխուհուն.
Այժմ գերության գրկի մեջ խաղաղ
Թոշնում է Մարին, լալիս ու տխրում։
Խանն է անբախտին, սակայն, խնայում.
Հուզում են խանի քունը կարճատև
Արցունքր նըրա, հառաչն անհանգիստ,
Եվ նրա համար դարձրել է թեթև
Նա իր հարեմի օրենքները խիստ։
Չի այցում կույսին գիշեր ու ցերեկ
Խանական կանանց խստադեմ ծառան
Եվ իր հոգատար ձեռքերով նրան
Դեպի մահիճը չի տանում երբեք,
Չի համարձակվում երբեք աղջկան
Իր վիրավորիչ հայացքը հառել,
Ու Մարին գաղտնի իր լողարանում
Ստրկուհու հետ մենակ է մնում։
ՉԻ համարձակվում խանն իսկ խռովել
Տխուր հանգիստը իր չքնաղ գերու,
Եվ թույլ է տվել հարեմի հեռու
Մի բաժնում նրան ապրել միայնակ,
Եվ թվամ է՝ այդ առանձնարանում
Թաքչում է մի ոչ երկրային էակ։
Գիշեր ու ցերեկ այնտեղ տիրամոր
Պատկերի առաջ կանթեղ է վառվում.
Լռության մեջ հույսն ու հավատը խոր,—
Վշտահար հոգու սփոփանքը այդ,—
Վաղուց ապրում են այնտեղ միասին
Եվ հիշեցնում են սրտին անընդհատ
Մերձավոր և լա՜վ աշխարհի մասին...
Եվ աղջիկն այնտեղ թափում է արցունք՝
Խանդոտ կանանցից հեռու և ծածուկ։
Եվ, մինչ թաղված է չորս կողմն ամեն ինչ
Հիմա հեշտանքում այն խելացնոր,
Հըրաշքով ազատ անկյունն հեռավոր
Պահպանամ է այդ սրբությունը ջինջ։
Այսպես էլ սիրտը մոլության զոհի
Հափշտակության մեջ էլ ախտակիրք,
Պահպանում է միշտ մի սուրբ երաշխիք,
Մաքուր զգացմունք մի աստվածային...

.   .   .   .   .

Իջավ գիշերը, ծածկվեցին մութով
Տավրիկյան դաշտերն, ահա քաղցրաթով
Սոխակի երդն եմ լսում ես հեռվում,
Դափնեծառերի խաղաղ հովանամ։
Լուսինն է ծագում աստղերի խմբով
Ու սփռում իր խոնջ շողերը չորս դին՝
Մաթ անտառներին, լեռներին, հովտին։
Պարուրված իրենց ճերմակ քողերով,
Ստվերների պես թեթև, վետվետուն,
Անցնում են շտապ ահա տնից տուն
Բախչիսարայի նեղ փողոցներով՝
Պարզ թաթարների կանայք, որ մեկտեղ
Կարճեն իրիկվա ժամերը անքուն։
Լռեց պալատը. հեշտանքի գրկում
Հարեմը մտավ անխռով, խոր նինջ,
Ու չի խանգարում այս ժամին ոչինչ
Գիշերն այս խաղաղ։ Զննել է չորս դին
Պահակն հուսալի՝ զգաստ ներքինին.
Քնած է նա այժմ, բայց ահը կրկին
Հուզում է նրա քնահար հոգին.
Ըսպասում է միշտ դավաճանություն,
Եվ դա իր սրտին հանգիստ չի տալիս.
Թվում է հաճախ ինչ֊որ շշնջյուն,
Ինչոր խշխշոց, ճիչեր է լսում,
Ու իրեն խաբող ձայնը լսելիս
Արթնանում է նա, դողում և նորից
Լսելիքը սուր սարսափած լարում,
Բայց լուռ է չորս դին, լուռ ու հեշտալից։
Միայն մարմարյա խորքից՝ քաղցրաձայն
Շատրվաններն են դեպի վեր զարկում,
Եվ իր սիրելի վարդից անբաժան
Սոխակն է մթնում իր երգը երգում։
Երկա՜ր է նրանց լսում ներքինին,
Մինչև որ նորից տրվում է քնին։

Ի՜նչ լավ ու շքեղ է արևելքի
Մութ գիշերների հմայքը խավար,
Ի՜նչ քաղցր են նրանց ժամերը հոսում
Մարգարեապաշտ այս մարդկանց համար։
Ի՜նչպիսի հեշտանք նրանց տներում,
Այն կախարդական մութ այգիներում,
Հարեմների մեջ լուռ ու անվտանգ,
Ուր ամեն մի բան լուսնյակի ներքո
Լի է լռությամբ, խորին գաղտնիքով
Եվ ներշնչումով մի քազցրահեշտանք։
Քնած են կանայք։ Լոկ մեկն է արթուն։
Շնչասպառ՝ տեղից ելնում է նա վեր.
Քայլում է, ապա ձեռքով անհամբեր
Բաց անում դուռը։ Գիշերվա մթնում
Նա թեթևաքայլ առաջ է գնում...
Դեմը՝ նիրհելով վախկոտ, մտահոգ,
Ծեր ներքինին է շեմի մոտ պառկել.
Ա՜խ, սիրտն է նրա անողոք ու պաղ,
Խաբուսիկ է շատ իր քունն էլ խաղաղ...
Բայց նա ոգու պես անցավ անարգել։

Ահա մի փակ dուռ. տարակուսանքով՝
Ամուր փակին է անաղմուկ դիպչում
Մըթան մեջ նըրա ձեռքը դողդոջուն։
Մտնում և շուրջն է դիտում զարմանքով...
Պատում է նրան ահ խորհրդավոր։
Ահա կանթեղի լույսը մենավոր
Եվ տապանակը թույլ լուսավորված,
Հեզ կերպարանքը անբիծ տիրամոր
Եվ խաչը՝ սիրո նիշը սրբազան...
Ողջը, վրացուհի՛, քո հոգում հանկարծ
Արթնացրեց ինչ֊որ հարազատ մի բան,
Ամեն ինչ նորից խոսեց մոռացված,
Անցած օրերի հնչյուններով հին։
Դեմը պառկած է լեհ իշխանուհին,
Եվ խորունկ ջերմից կուսակա նիրհի
Այտերն են վառվում և, պահպանելով
Հետքերը դեռ թարմ արտասուքների,
Լուսավորված են ժպտով տխրագին։
Լուսինն է այդպես իր լույսը տալիս
Անձրևի շիթով ծանրացած ծաղկին։
Ասես հրեշտակն, եդեմի որդին,
Երկնքից իջել, սավառնել է վար
Եվ խոր քնի մեջ արցունք է թափել
Հարեմի անբախտ գերուհու համար։
Ավա՜ղ, քեզ, Զարե՛մ, ի՞նչ է պատահել։
Կուրծքն է կծկըվամ նրա վշտահար,
Ծնկներն են ահա ծալվում ակամա,
Եվ աղոթում է. «Գթա՜ ինձ, գթա՜
Եվ մի՛ մերժիր իմ պաղատանքը դո...»։
Հոսքերը նըրա, շարժմունքն ու հառաչն
Աղջկա խաղաղ քունն են ընդհատում,
Եվ իշխանուհին ահով իր առաջ
Անծանոթ կնոջ դեմքն է նկատում։
Շվարած, ձեռքով դողդոջ֊վարանոտ
Նա վեր է հանում նըրան ու ասում.
«Ո՞վ ես դու... մենակ, այս ուշ գիշերին
Ի՞նչ ունես այստեղ»։ «Եկել եմ քեզ մոտ.
Փրկի՜ր ինձէ փրկի՜ր, իմ կյանքում մենակ
Հույսն է մնացել ինձ այսահետև...
Վայելեցի բախտն երկար ժամանակ,
Օր֊օրին եղա անհոգ ու թեթև,
Եվ վայելքն անցավ ինչպես մի ըստվեր։
Կործանվում եմ ես, բայց լսիր ինձ դու.
Այստեղ չեմ ծնվել, գիտցիր, այլ հեռու,
Շա՜տ հեռու մի տեղ... բայց մինչ օրս էլ դեռ
Անցած օրերի դեպքերը բոլոր
Հիշողությանս մեջ քանդակված են խոր.
Ես հիշում եմ մեր լեռներն երկնաբարձ,
Լեռներում հոսող հեղեղները գիժ,
Հիշում եմ մեր խիտ անտառներն անանց։
Ուրիշ օրենքներ և բարքեր ուրիշ.
Բայց ինչո՞ւ արդյոք, և իմ ո՞ր բախտից,
Թողի հայրենի եզերքներն իմ այն,—
Չրգիտեմ, ծովն եմ ես հիշում միայն
Եվ մարդուն՝ այնտեղ, առագաստներից
Շատ բարձր կանգնած...
Օտար էին ինձ
դեռ մինչև հիմա ամեն վիշտ ու վախ,
Ու միշտ հարեմի անդորրում խաղաղ,
Նըրա ըստվերում, ծաղկում էի ես,
Ըսպասում սրտով հնազանդ ու հեզ
Սիրո առաջին քաղցր փորձության։
Ըղձերն իմ գաղտնի՝ իրականացան.
Գիրեյն ընտրելով անդորր ու հեշտանք,
Թողեց պատերազմն արյունաթաթավ,
Թողեց սոսկալի ամեն արշավանք
Եվ նորից իր լուռ հարեմը մտավ.
Եվ սպասումով անորոշ՝ խանին
Մենք ներկայացանք։ Սրահում լռին
Հայացքն իր պայծառ հառել էր նա ինձ,
Ի՞նձ կանչեց իր մոտ... և այդ օրվանից,
Անընդհատ հարբած զմայլանքով՝ մենք
Երջանիկ էինք։ Եվ ոչ մի անգամ
Ո՛չ բամբասանքը և ո՛չ էլ չարկամ
Խանդի տանջանքը, կասկածները նենգ,
Ո՛չ էլ ձանձրույթը մեզ չէին հուզում։
Մարի՛, հայտնվեցիր դու նրան մի օր...
Ավա՜ղ, այդ օրից ինչ֊որ հանցավոր
Խոհով մռայլվեց նըրա գոռ հոգին,
Դավաճանելով Գիրեյն արդեն ինձ՝
Ականջ չի դնում իմ կշտամբանքին,
Ձանձրանում է նա իմ ախ ու վախից.
Չեմ զգում նրա սերը ես նախկին,
Էլ չի զրուցում նա ինձ հետ բնավ։
Դու մեղսակից չես նըրա հանցանքին,
Մեղավոր չես դու, գիտեմ ես այդ լավ...
Եվ, այսպես, լսի՛ր, գեղեցիկ եմ ես.
Ամբողջ հարեմում միայն դու ես, որ
Կարող ես լինել ինձ վտանգավոր.
Բայց կրքի համար ծնունդ առա ես,
Չե՛ս կարող երբեք դու սիրել ինձ պես,
Էլ ինչո՞ւ սառն հմայքով հիմա
Նըրա թուլակամ սիրտն ես տագնապում։
Թո՛ղ ինձ Գիրեյին, միայն ի՞մն է նա,
Այրո՜ւմ է դեռ ինձ համբույրը նըրա.
Տվել է նա ինձ սոսկալի երդում,
Բոլոր ըղձերը, մտքերն իր բոլոր
Իմոնց հետ էր նա վաղուց զուգորդում.
Նա ինձ կսպանի դավաճանելով...
Լալիս եմ ահա և քո առաջ, տե՛ս,
Ծընրադիր ընկած, և սիրտ չանելով
Քեզ մեղադրել աղաչում եմ ես՝
Ե՜տ տուր իմ խինդն ու հանգիստը կրկին,
Նախկին Գիրեյին դարձյալ դու ինձ տուր...
Մի հակաճառիր ինձ ոչ մի խոսքով,
Նա ի՛մն է միայն, բայց քեզնով է կույր։
Արհամարհանքով, խնդրով թե վշտով,
Զզվեցրու նրան ինչո՛վ որ կուզես,
Երդվի՛ր ուրեմն (թեև թողի ես
Խանի կանանց մեջ, Ղուրանի սիրուն,
Անցած օրերի հավատը իմ հին,
Բայց հավատն իմ մոր եղել է քո նույն
Հավատը), երդվի՛ր նըրանով իմ դեմ՝
Գիրեյին նորից ետ տալ Զարեմին...
Բայց լսիր, եթե ստիպված լինեմ քեզ...
...Ապա ես դաշույն բանեցնել գիտեմ,
Կովկասի մոտ եմ ծնունդ առել ես»։

Ասաց ու հանկարծ չքացավ։ Մարիան
Չի համարձակվում հետևել նրան։
Հասկանալի չէ անմեղ աղջկան
Տանջահար անող կրքերի լեզուն,
Բայց ձայնն է նրանց անորոշ լսում՝
Ե՛վ սարսափելի, և՛ օտարոտի։
Ի՞նչ արցունք, աղոթք նրան կազատի
Անպատվությունից, ի՞նչ է այսուհետ
Սպասում նրան։ Մի՞թե դառն աղետ
Ջահել օրերի մնացորդը կարճ
Նա կապրի որպես անարգված մի հարճ։
Օ, տե՜ր իմ, եթե Գիրեյը համառ
Թողներ հեռավոր զնդանի մեջ այս
Թշվառ աղջկան, ընդմիշտ մոռանար,
Եվ կամ թե հանկարծ մահը վաղահաս
Ընդհատեր նըրա կյանքը վշտահար,
Ի՜նչ ուրախությամբ նորահաս Մարին
Հրաժեշտ պիտի տար տխուր աշխարհին։
Կյանքի թանկագին պահերն իր համար
Անցել են արդեն, էլ վաղուց չկա՜ն.
Ի՞նչ ունի կյանքում նա այս անապատ։
Ժա՜մ է. Մարիին, թշվառ աղջկան,
Ահա կանչում են ժպտով հարազատ
Դեպի գիրկն երկնի խաղաղ ու ազատ։

Եվ անցան օրեր, չկա Մարիան,
Մի ակնթարթում որբուհին մարեց,
Աշխարհն իր տենչած նա լուսավորեց՝
Հայտնվելով նորեկ հրեշտակի նման։
Բայց ի՞նչը նրան տարավ գերեզման.
Անհույս գերության վի՞շտը, թե՞ անբուժ
Մի հիվանդությո՞ւն, կամ աղե՞տ մի այլ.
Ո՞վ գիտե։ Չկա՜ էլ Մարին քնքուշ։
Ամայի դարձավ պալատը մռայլ,
Գիրեյը դաժան այն լքեց դարձյալ
Եվ, առած նորից ամբոխն իր թաթար,
Արշավեց չարկամ դեպի հողն օտար։
Ռազմի փոթորկում նա քառատըրոփ
Եվ արյունըռուշտ թռչում է տրտում,
Բայց թաքնըված է դեռ խանի սրտում
Ուրիշ հույզերի կրակն անըսփոփ։
Հաճախ մարտերում այն օրհասական
Թուրն է քաշում նա և, զարկի պահին,
Մնում է անշարժ, կանգնում է հանկարծ,
Ապա խելահեղ նայում իր չորս դին,
Նետում է գույնը՝ ասես սարսափած,
Ինքն իրեն ինչ֊որ բան է փսփսում,
Եվ արտասուքն է գետի պես հոսում։

Արդեն մոռացված ու արհամարհված՝
Հարեմը վաղուց չի տեսնում խանին։
Եվ կանայք այնտեղ տանջանքի տըրված՝
Ներքինու սառն հսկողության տակ
Պառավում են լուռ։ Չըկա վրացուհին
Վաղուց նըրանց մեջ։ Ջրերի անտակ
Անդունդի խորքը նետեցին նրան
Մի օր հարեմի պահակներն անձայն։
Երբ իշխանուհին մեռավ, այն գիշեր
Ավարտվեց նըրա կյանքն էլ տանջալի։
Բայց ինչ հանցանք էլ նա գործած լիներ՝
Պատիժը դարձյալ շա՜տ էր սոսկալի։

Մատնելով ռազմի հրո ճարակին
Կովկասին մոտիկ երկրներ բազում,
Ռասիայի խաղաղ գյուղերը,— կրկին
Խանը ետ դարձավ հողը Տավրիկյան
Եվ իր պալատի մի անջատ մասում՝
Մարիի տխուր, սուրբ հիշատակին
Շինեց մարմարյա մի մեծ շատրվան։
Վերևում կա խաչ, շուրջը՝ միասին՝
Կա մահմեդական մի կիսալուսին
(Խորհրդանիշն այդ համարձակ, անշուշտ
Ծնունդ է թշվառ անմիացության)։
Կա և մակագիր. դեռ չեն հարթել այն
Ու դեռ չեն ջնջել տարիներն անկուշտ։
Եվ այդ գրության գծերով օտար
Ջուրն է մարմարամ ճողփում անդադար,
Սառն արցունք դարձած կաթում հատակին,
Եվ լի պապանձվում, չի լռում երբեք։
Այդպես է ողբում մայրը վշտաբեկ
Պատերազմի մեջ ընկած զավակին։
Այն երկրում ջահել կույսերն ու կանայք
Իմացան մի օր զրույցը այս հին
Եվ հուշարձանի անունը նրանք
Արտասուքների շատրվան դրին։

Թողած վերջապես հյուսիսը հեռվում,
Մոռացած խնջույք, ուրախ կերուխում,
Ես այցելեցի Բախչիսարայի
Վաղուց մոռացված պալատն ամայի։
Լուռ միջանցքներով շրջեցի այնտեղ,
Ուր այն թաթարը, չարիքն ազգերի,
Խրախճանքներ էր սարքում խելահեղ,
Եվ թողած սարսափն արշավանքների՝
Թաղվում ծուլության գրկի մեջ շքեղ։
Հեշտանքն է շնչում մինչ այսօր էլ դեռ
Դատարկ պարտեզում և սըրահներում,
Ջրերն են ցայտում, վառվռում վարդեր,
Խաղողի վազեր վերև ոլորվում,
Եվ դեռ պատերին ոսկին է շողում։
Ես տեսա խարխուլ, հին ցանկապատեր,
Որոնց ետևում, իրենց գարունքին,
Համրելով իրենց թազբեհները սաթ,
Ախ էին քաշում կիներն անազատ։
Եղա խանական գերեզմանոցում,
Տերերի վերջին այդ օթևանում.
Տապանասյուներն այստեղ, պըսակված
Մարմարաքանդակ ճերմակ չալմայով,
Ինձ թվում էր թե՝ լսելի ձայնով
Բախտի պատգամն են հաղորդում մարդկանց։
Ո՞ւր են խաները և հարեմը, ո՛ւր.
Խաղա՜ղ է չորս դին, տրտմալի և լուռ։
Փոխվեց ամեն ինչ... Բայց այն ժամանակ
Իմ սիրտը բնավ դրանով չէր լի.
Շատրվանների ձայնն ու բուրալի
Շունչը վարդերի հակում էին ինձ
Դեպի մոռացում, միտքս ակամայից
Տրվում էր հուզման մի անմեկնելի,
Եվ, սավառնաթև մի ուրու դարձած,
Կույսն էր հայտնըվում այնտեղ իմ դիմաց։

Օ՜, բարեկամնե՛ր, ասացեք, թե ո՞ւմ
Հայացքը տեսա, թե ո՞ւմ քնքշալի
Կերպարանքն էր ինձ այնտեղ հետևում՝
Անխուսափելի և անվանելի։
Արդյոք Մարրի հոգի՞ն էր մաքուր,
Որ մունջ հայտնվեց այնտեղ իմ դիմաց,
Թե Զարե՞մն էր այն՝ խանդով բռնված
Շրջում հարեմում ամայի և լուռ։
Հիշում եմ հայացքն այնքան սիրելի,
Հմայքը նըրա դեռևս երկրային

.   .   .   .   .
.   .   .   .   .

Երկրպագելով լոկ անդորր կյանքին
Եվ մուսաներին, թողած փառք ու սեր,
Օ՜, շուտո՛վ, շուտո՛վ կտեսնեմ կրկին
Ես ձեզ, Սալգիրի խնդառա՜տ ափեր։
Լցված հուշերով իմ խորհրդավոր,
Կելնեմ լեռների լանջը կապտալուրթ,
Եվ կուրախացնեն աչքս անհագուրդ
Տավրիկյան ջրերն այնտեղ նորից նոր։
Երկի՜ր կախարդիչ և ակնապարար.
Պայծառ են այնտեղ բլուր թե անտառ,
Խաղողի սաթը, հակինթները վառ,
Հմայքն հյուրընկալ հովտադաշտերի,
Զովը և՛ ջրի, և՛ բարդիների.
Ողջը անցորդի սիրտն է հմայում,
Երբ առավոտվա ժամին անխըոով,
Լեռների վըրա, առափնյա ճամփով,
Նրա քաջընտել ձին է սըլանամ,
Եվ կանաչավուն ջրերն իր դիմաց,
Այու֊Դաղի ժեռ ժայռերին փարած,
Ե՛վ շողում են վառ, և՛ աղմուկ հանում...